շատ անտարբեր եմ jolla֊ի նոր հեռախօսի հանդէպ, մասնաւորապէս որովհետեւ կլոր անկիւիիերով ա։ նման ա ամէնի ինչ կայ շուկայում՝ ծեծուած, բանալ, եթէ չասել՝ քեարթու։
իրենց առաջին դիզայնը nokia֊ի lumia֊ների ոճի էր, եթէ դիմացից նայես՝ ուղիղ անկիւններով ա ու կարելի ա ենթադրել որ իմ կարծիքով կատարեալ հեռախօսի դիզայնի ա՝ սեւ ուղղանկիւն զուգահեռանիստ։ գրեթէ այդպէս էր՝ շատ մօտ էր դրան։
եթէ առաջինին ասացի ծեծուած՝ էս դիզայնը ծեծուած չի։ կարող եմ նկարագրել որպէս դախ ու դա ինձ համար դրական ա՝ օբերոնի մասին էլ եմ ասում որ չոր ա։
նաեւ ինձ պարզ չի, չնայած չեմ էլ խորացել, ինչքանով ա այն լինելու ազատ սարք՝ ինչքա՞ն հեշտ կը լինի boot loader֊ը բացել ու կամայական այլ linux միջուկ բեռնել։ jolla֊ի առաջին սարքը բնաւ էդպիսին չէր՝ պարզւում ա այդքան փող չունէին որ վճարեն չիպսէթ արտադրողին։
ի տարբերութիւն nokia֊ի նախնիները՝ n900֊ն ու n9֊ը կարելի էր շատ հեշտ ռեինսթոլ անել, հէնց լռելեայն օհ֊ը ներբեռնել ու տեղակայել, նաեւ կարելի էր տեղակայել այլընտրանքային համակարգ։ ես ակնկալում էի որ jolla հեռախօսն այդպիսի սարք ա լինելու, բայց չեղաւ։
մի քանի ամիս առաջ կարողացայ այն բեռնել էսդի քարտից՝ փորձեցի pmbootstrap֊ով պատրաստել տարբեր ինտերֆէյսներով համակարգ, ու աւաղ բեռնուեց միայն i3 իիտերֆէյսով համակարգը՝ ես ենթադրում էի որ sxmo֊ն կամ phosh֊ը կաշխատե՝ գոնէ էս յօդուածում բեռնուած sxmo երեւում ա։ բողոքեցի՝ ասացին բողոքելու տեղ չունես՝ մէյնթէյներ չկայ։ համ էլ յստակեցնեմ՝ համակարգը էսդի քարտի վրայ էր, բայց միջուկ բեռնելու միակ հնարաւորութիւն՝ կարգչից pmbootstrap֊ով ա։ ամէն անգամ միացնելիս՝ այլընտրանքային համակարգ բեռնելու համար պէտք ա լարով կպցնել կարգչին։
հա, դէ ու xperia֊ների boot loader֊ը հնարաւոր ա հեշտ եւ լրիւ լեգալ բացել։ այլ հարց ա որ չիպսէթների աջակցումը հիմնական միջուկում կաղում ա՝ օրինակ իմ xa2֊ի դէպքում անլար կապ չի աշխատում, հնարաւոր ա միայն usb networking անել, ու օրինակ սերուերի պէս օգտագործել։
#դիզայն #սարք #ազատութիւն
ուրեմն երէկ ոլոմ֊ում ինչ֊որ աղջիկներ էին, ում անունը չգիտեմ (չգիտէի) բնաւ, ու ինձ ասին՝ կարո՞ղ ա ֆլեշկա ունենաք։
սովորաբար ունեմ ventoy֊ով լիքը ֆլեշկաներ։ բայց էս անգամ չունէի։
փնտրեցի, ասացի՝ չէ։ տխրեցին։
իրականում լաւ ա որ չունէի, որովհետեւ կը տայի, կը տառապէին իզուր։ փոխարէնը ասացի՝ իսկ ինչի՞ համար էր պէտք։
ասաց որ ֆայլ ա տալիս մարդկանց մէյլով, բայց մակօսի տակ էդ ֆայլը «չի բացում», իսկ ուինդոուս համակարգում բացում ա։
ասում եմ՝ էս ի՞նչ ֆայլ ա։ ասում ա՝ զիպ ֆայլ ա։
ասի մի հատ տեսնեմ՝ ինձ էլ հետաքրքիր եղաւ ինչ ա կատարւում։ բացեց իր կարգիչը՝ պարզուեց մակ ա։
ասաց տես՝ էս ա, գուգլ դրայւից եմ քաշում էս պանակը (ու լիքը ինչ֊որ համարակալուած պանակներ ունէր) որպէս զիպ՝ ու ահա իմ ներբեռնումների մէջ ա։
ասում ա՝ տես, հէնց ուզում եմ բացել՝ ահա, մի պահ ցոյց ա տալիս նկարները։ իսկապէս՝ պատուհան ա բացւում, ցոյց ա տալիս։ ասում ա՝ էստեղից կարողանում եմ պատճէնել, փակցնել այլ տեղ։ բայց հէնց սա փակեցի՝ այլեւս չեմ տեսնում պանակը որ «անզիպ» էր եղել։
ու իսկապէս՝ էդ պանակը մի պահ երեւում ու անհետանում էր։
փորձեցի աջ կտոցով (չեմ կարողանում մակում թաչփադով աջ կտոցներ անել, հա իրան էի խնդրում ամէն ինձ համար բարդ գործողութիւնն անել), տեսնեմ կայ՝ «անքոմփրես» հնարաւորութիւն։ օկէյ, անում եմ՝ կարծես եթէ ճիշտ եմ յիշում՝ էլի մի պահ յայտնուեց ու կորաւ։
մի հատ էլ՝ ու էլի թէ չյայտնուեց էլ, թէ յայտնուեց ու կորաւ։
բայց յիշում եմ որ որոշ դէպքերում յայտնւում կորում էր։
դէ չեմ հասկանում էդ ֆայլերի կառավարիչը ոնց ա աշխատում, գտայ տերմինալը, դրա մէջ գտայ պանակը, գտայ զիպ ֆայլը, ձեռքով արեցի unzip
ու տեսնեմ բացել ա՝ .2 3
պանակում։
նայեմ՝ էլի շատ պանակներ կան՝ .2
, 2. 1
, 2.2
ու նմանապէս .1
, .1 1
, .1 2
, 1. 3
… , .3
, .3 1
.3 2
եւ այլն։
հասկանում եմ որ զիպի միջի պանակի անունը .2
ա ու էդ աղջիկը երբ գրաֆիկայով զիպը բացում էր, ստեղծւում էին այդ պանակները ամէն անգամ։ նոյն ֆայլերով։ արեցի՝
mv .2 2
ու տեսնեմ ֆայլային կառաարչի մէջ յայտնուեց 2
անունով պանակ։ արեցի՝
mv .2\ 1 2_1
ու յայտնուեց նոյն ֆայլերը պարունակող 2_1
պանակը։
եւ այլն։
տեսնեմ՝ գուգլ դրայւի մէջ իսկապէս, էն պանակներո որ նա քաշում ա որպէս զիպ ֆայլեր, կէտով սկսուող անուններ ունեն։
չհարցրի ինչի ա էդպէս անուանել։ բայց պարզ ա արդէն ինչի ուինդոուս համակարգը պանակները ցոյց ա տալիս՝ իւնիքսն ա որ կէտով սկսուողները համարում ա թաքնուած։
մտածեցի՝ լաւ, էդ ֆայլային կառավարիչը՝ «ֆայնդեր» ոնց որ, չունի՞ կարգաւորում որ թաքնուած ֆայլերը ցոյց տայ։ փնտրեցի, փնտեցի դրա մէջ՝ չգտայ։ ըստ երեւոյթին՝ չունի։ ինչը շատ նման ա էփլի քաղաքականութեանը՝ պէտք չի օգտատիրոջը տեսնել կարգաւորումների ֆայլերը։ ով գիտի ինչ կանի՝ բա որ մտնի խմբագրի՞՝ այ այ այ։ աւելի լաւ ա թող չիմանա՛յ։ եւ լինի չիմացող, հետեւաբար կախուածութեան մէջ եւ կառավարելի։
ինչեւէ։
հիմա ի՞նչ ա, հնարաւո՞ր չի մակօսում կէտով սկսուող պանակներ տեսնել, եթէ տերմինալի հետ աշխատել չգիտես։ գուցէ այլընտրանքային ֆայլային կառավարիչներ են պէտք։ պայմանական «լինուքսի» իսկ իրականում ամէն ազատ միջավայրի ֆայլային կառավարչում՝ օրինակ «գնօմ»֊ի «նաուտիլուս»֊ում կարելի ա «չէք բոքս» ընտրել որ ցոյց տայ «թաքնուած» նիշքերը։
բայց ես պատկերացնում եմ ոնց ա մարդը «ֆայնդեր»֊ով ստեղծում կէտով պանակ, ու այն իր աչքերի առաջ անհետանում ա։ փորձում ա նոյն անունով ստեղծել՝ ու չի ստեղծւում, զի արդէն կայ։ բայց չի երեւում։
էդ չեմ փորձել, զի համ ուշ էր, ու ոլոմ֊ն կը փակուէր, համ իրա կարգիչն էր նստում, ու պէտք ա ֆայլերն ուղարկէր, կիսէր մարդկանց հետ։
փաստօրէն սկզբից «դրայւի» յղում էր տալիս, քաշում էին զիպ, ու չէին կարողանում հասնել պարունակութեանը։ յետոյ նա մէյլով փորձեց նոյն զիպը նա քաշել, ուղարկել՝ էլի չէին կարողանում «բացել» ու յետոյ նա էլ տեսաւ որ չի կարողանում։
այնպէս որ թողեցի որ վերանուանի, նոր զիպերը կիսի մարդկանց հետ քանի իր կարգիչը չի նստել ու էլ թեստեր չարեցի։
բայց դուք կարող էք անել, պատմել ինչ ա լինում։
իսկ ես ամփոփելով կրկին դնեմ դա շրջանակի մէջ՝ օգտատիրոջը պէտք չի դնել դեբիլի տեղ, որովհետեւ այնպէս նա չի կրթւում։ բայց կարծում եմ՝ դա էլ կապիտալ եւ շահ հետապնդող ընկերութիւններին պէտք ա՝ որ չկրթուի, չիմանայ օգտագործել կարգիչներ։
եւս մի շրջանակ՝ երբ փորձում ես «հեշտացնել», որ մարդը օգտուի ինչ֊որ բանից առանց հասկանալու ինչ ա անում՝ աւելի վատ ա լինում։ դա նաեւ վերաբերում ա ծրագրաւորման լեզուներին, որ օրինակ ցուցիչները մարդուց թաքցնում են։
#կրթութիւն #մակօս #էփլ #ազատութիւն
բրիտանական գիտնականները պարզեցին որ ազատ antenna pod֊ն աւելի լաւ ա քէշ անում նուագարկուող թրէքը, քան սեփականատիրական soundcloud֊ի յաւելուածը։
արագիւղ֊հարթաւան հատուածի ձորի կողմերում կապ չկայ ու soundcloud֊ի յաւելուածը, չնայած նուագարկում էր 128կ որակի mp3 ֊ներ՝ բաւակեն շատ քէշ չէր անում ու ձորում ձայնն ընդհատւում էր։
հետազօտողները պարզեցին որ նոյն տեղում ու նոյն երթուղով շարժուելիս antenna pod֊ը կարողանում ա անընդհատ նուագարկել 320կ որակի հոսքեր, չնայած ձորի շրջակայքում բաւական մեծ հատուածում կապ բնաւ չկայ։
#յաւելուած #պոդքաստ #հետազօտութիւն #հարթաւան #ազատութիւն
https://world.hey.com/dhh/why-don-t-more-people-use-linux-33b75f53
ես dhh֊ի հետ համամիտ չեմ։ պայմանական «լինուքս» օգտավործելն էսօր ոչ մի հմտութիւն չի էլ պահանջում։ աւելին, այն աւելի հեշտ ա տեղակայել քան «ուինը»։
եւ դրա տակ աւելի հեշտ ա ծրագրեր տեղակայել։
ես կարծում եմ որ կայ երկու֊երեք հիմնական պատճառ՝
ա) իներցիա։
շատ հզօր ուժ ա իներցիան։ մի պեդալների պտոյտ ու գնում ես հարիւր մետր։ օպերացիոն համակարգի/էկոհամակարգի իներցիայի դէպքում վստահ չեմ որ կայ հակազդող շփման ուժը կամ լանդշաֆտի փոփոխութիւնը։ մայքրոսոֆթը նոյնիսկ թոյլ ա տալիս ոչ արտօնագրուած «ուինդոուս» օգտագործել՝ որ իներցիային հակազդող ուժ չլինի։ դու չես վճարի՝ միւսը կը վճարի։ բայց դու չօգտուես՝ միւսը կարող ա նոյնպէս չուզի օգտուել։
նաեւ կան կորպորատիւ խաղեր՝ որ կապեն քեզ իրենց էկօհամակարգին ու չկարողանաս դուրս գալ։
իներցիայի օրինակ՝ ծրագրեր որ մարդիկ սովոր են օգտագործել։ նրանք հազիւ են սովորել պայմանական «ֆոտոշոփ»֊ին, ու արդէն իրենց վերջն են զգում եթէ մի երկու «առաջադէմ» օգտագործման ձեւ գիտեն։
բ) մարդիկ չգիտեն որ կայ այընտրանք։ ոմանք գիտեն որ կայ տարօրինակ մակերի աշխարհ։
գ) մարդիկ չեն ընտրում։ մարդիկ ցանկացած օպերացիոն համակարգն անուանում են «ուինդոուս»։
ասում են՝ «ձեր ուինդոուսն ի՞նչ ա» հասկանալով կամ զգալով որ այլ, ոչ մայքրոսոֆթի օպերացիոն համակարգ ա։
չեն ընտրում որովհետեւ կամ ստանում են «ուինդոուս» կարգիչ առնելիս, կամ ինչ֊որ մէկը՝ «կամպիւտռշիկ», այն տեղակայում ա։
եթէ այդ մարդը այլ օհ֊ի մասին իմանար կամ չվախենար փորձել, գուցէ կը սկսէր պայմանական «լինուքս» օգտագործել, զի լիքը բան այդ աշխարհում կամ աւելի հեշտ ա լուծւում կամ խնդիրները չեն առաջանում որ դրանք լուծեն։
բայց վախենում ա։ եթէ չվախենար, գուցէ եւ չմնար «կամպիւտռշիկ», կը դառնար անպիտան ադմին, ինչպէս շատերը։ իսկ յետոյ գուցէ եւ պիտանի ադմին։
ի՞նչ ասել այն մարդկանց մասին որ պատրաստ են վճարել «ուինդոուս» տեղակայելու համար՝ իրենց վախն անհամեմատ աւելի մեծ ա՝ զի գաղափար չունեն էդ ինչ մագիա ա ու հազիւ են սովորել մկնիկի եւ «սթարտ» կոճակի տեղը։
եւ «սթարտ» կոճակն ինտերֆէյսում հէնց այդ մարդկանց համար ա՝ միացաւ կարգիչը, ի՞նչ անել՝ ունես մի կոճակ՝ վրան գրուած ա «սթարտ»։ դէ սեղմիր, երեւի։
«լինուքս» ասածն օգտագործելու համար յատուկ գիտելիք կամ հմտութիւն պէտք չի։
պէտք ա պարզ գրագիտութիւն, որը կարգիչներից օգտուողներից քչերն ունեն։ ինչպէս հարիւր տարի առաջ քչերը գիտէին կարդալ։ իսկ մոբայլ սարքերի գալով եւ քչացել ա յոյսն որ այդ պարզ համակարգչային գրագիտութիւնը կունենան։
ով էլ ունի՝ ազատ չի իներցիայի ազդեցութիւիից։
#ազատութիւն
https://www.youtube.com/watch?v=uhx1sdX2bow
շատ հետաքրքիր հարցազրոյց։
#մարդիկ #ապագայ #արհեստական_բանականութիւն #տէք #ազատութիւն #
ուզում եմ bsd արտօնագիր սիրողները հասկանան որ bsd ընտանիքի օպերացիոն համակարգերը էսօր անհամեմատ աւելի զարգացած կը լինէին, եթէ apple֊ը իրենց կոդը չվերցնէր ու չսարքէր macos ու ios։ եթէ չկարողանար՝ ապա աշխարհը շատ աւելի շարժառիթ կունենար եւ ջանք կուղղոէր նաեւ bsd համակարգերը զարգացնելուն։
macos֊ը այնքան լաւն ա ինչքան կայ էն պատճառով, որ apple֊ը խնայել ա ահռելի գումարներ երբ վերցրել ա տասնամեակների ընթացքում ամենատարբեր մարդկանց ջանքերով ստեղծած freebsd֊ի սորսը։
էդ մարդիկ ջանք են դրել, որ էսօր apple֊ը լինի էդքան հարուստ։
եթէ apple֊ը չկարողանար վերցնել սորսը՝ չէր էլ կարողանայ գրել էն macos֊ը որն ունէր։ զի aqua գրելը էդքան բարդ չէր ինչքան տասնամեակների զարգացում ստացած հիմքը։
ու չէր լինի macos։ իսկ եթէ չլինէր macos՝ ազատ օպերացիոն համակարգերը, ու նոյն bsd ընտանիքի համակարգերը աւելի մեծ ուշադրութեան կարժանանային։
նաեւ էն բոլոր մարդիկ որ գործ են արել ու կոդ են նուիրել freebsd համակարգին՝ փաստացի հարստացրել են apple֊ը։ եւ հիմա գուցէ իրենց երեխաները առնում են overpriced սարքեր եւ հպարտանում են որ էդ սարքերն ունեն։
շատ բարի մարդիկ դուրս եկան bsd֊ին աջակցողները։
համ apple֊ին օգնեցին որ սնանկ չլինեն, համ հարստացրին, համ ոչ մի բան չստացան, համ էլ դրանից յետոյ նոյն apple֊ին փող են տալիս։
յ․ գ․ սկզբից գրեցի որ «macos֊ը այդքան լաւը չէր լինի»՝ նշանակում ա որ ընդունում եմ որ լաւն ա։ բայց նաեւ կոմերցիան սպանում ա լաւը։ ու էդքան էլ լաւը չի macos֊ը։ եթէ apple֊ը չկարողանար օգտուել իրեն նուէր հասած աշխատանքից՝ freebsd֊ն էսօր շատ աւելի լաւը կը լինէր քան apple֊ը ստացել ա այն ֆորք անելով։ զի կոմերցիան եւ աւտորիտարիզմը այլ նպատակներ ա հետապնդում քան ժողովրդավարապէս կառավարուող ազատ նախագիծը։
#արտօնագիր #ազատութիւն
ահա, շատ վաղուց բիլդ չէր լինում։
ես այս ծրագիրն օգտագործում էի redhat 7.0֊ում։ թուայնացրել էի oric atmos֊ի ժապաւէնները։
հիմա վերջապէս կարողացայ փոփոխել որ լինի շինել այսօր։
ու նաեւ աշխատեցնելու համար պէտք ա alsa֊ի oss էմուլացնող մոդուլը լոադ անել՝ modprobe snd_pcm_oss
։
յուսամ կաշխատի, դեռ լաւ չեմ թեստաւորել։ եթէ փորձէք՝ պէտք ա ունենալ tcl, tk, sox։
ու տէնց։
#soundstudio #պատմութիւն #աւդիօ #ծրագիր #էկրանահան #ազատութիւն
եօթիւբում հրապարակել են an impossible project ֆիլմը, ու ամենասկզից խօսում էին թուանշային դետոքսի մասին։
ու ես կարծում եմ՝ սիրելով կեանքի ոչ թուանշային մասը, սիրելով զբօսնել, հեծանիւ քշել, անալոգ լուսանկարել եւ երեւակել, եւ երազելով որ լաւ տպել մի օր կը սովորեմ՝ այնուամենայնիւ ես չէի հակադրի թուանշայինը դրան, շեշտելով դետոքսի անհրաժեշտութիւնը։
դետոքս պէտք չի լինել թիւից։ դետոքս լինում են ոչ թէ համակարգիչներից, այլ կորպորատիւ եւ տոքսիկ միջավայրից։
էս ամէն ինստագրամներն ու ֆէյսբուքները՝ համացանցում մասնաւոր տարածքներ են՝ մոլլ գնալու պէս ա։
համացանցում հանրային տարածքներ էս մարդիկ չգիտեն։ իսկ մասնաւոր տարածքները abusive ու մանիպուլատիւ վարքագիծ ունեն։ չէ որ նրա համար չեն ստեղծուած որ դու էնտեղ զբօսնես։ եթէ փող չես տալիս, գոնէ մի բան քերեն վրայիցդ՝ տուեալներդ, որ վաճառեն, գոնէ մի օգուտ լինի։ (գոնէ չի, շատ ա)
մտածեցի ընկերոջս մէյլ գրեմ՝ riseup֊ում ա իր մէյլը։ ու մտածեցի՝ ես էլ է ունեմ էնտեղ մէյլ, բայց չեմ օգտագործում։
ինչի՞՝ որովհետեւ ես իմն ունեմ։ ես անտուն չեմ, ես իմ սպասարկիչն ունեմ։ ինձ պէտք չի սրա֊նրա տարածքի, թէկուզ հանրային, յոյսին լինել։
ու էն որ էջն անուանում էին home page՝ իմաստ ունի, բայց եթէ իսկապէս քոնն ա, եթէ տուն ունես համացանցում։
հանրային տարածքներ համացանցում կան։ ու տարածքն անվերջ ա՝ մարդիկ կարող են իրենք իրենց տուն սարքել։ ու կախուած չլինել ոչ մէկից։
դրա համար պէտք ա հասկանալ որ քեզ վատ ա, ու մի քիչ գրագէտ լինել։
#համացանց #ազատութիւն #հանրային_տարածք #տարածք
մտածեցի պորտմանօ բառ՝
panoptimism՝ panopticon optimism
ժամանակ կար, փորձում էին սիրել ռումբը։ հիմա ջանում են եթէ ոչ սիրել, ապա ընդունել պանօպտիկոնը։
դէ շատ էդպիսի մարդ կայ, սկսած քուչի «թաքցնելու բան չունեցողներից» վերջացրած քաղաքագէտներով որ բացատրում են թէ էդպիսի կարգ ա հիմա, իրանք մեզ են նայում, մենք՝ իրանց ենք վերահսկում որպէս քաղ․ հասարակութիւն, ամէնը աննախադէպ թափանցիկ ա, գոհ ու երջանիկ եղէք որ ընտրութիւններ ունէք ու բիւրոկրատիա։
#պանօպտիկոն #լաւատեսութիւն #պորտմանօ #պորտմանտօ #հիբրիդային_բառ #քաղաքականութիւն #ազատութիւն
#սուրճ #քաղաքականութիւն #ազատութիւն #էկրանահան
էս մարդը հաշուել ա որ իրան կարելի ա 23 ձեւով գրել։
դէ ես բազմիցս ասել եմ՝ 25 տարի առաջ էլ մարդիկ ունէին՝ aol, yahoo messenger, icq, microsoft֊ի ինչ֊որ բան, ու տեղական bumerang messenger֊ը որ աշխատում էր freenet֊ով կպած լիենլով, կամ եթէ ընկերներդ են freenet.am֊ով կպել։
ու հա, քանի որ չեն թողնում մի տեղից միւս գրել, եւ մի հարթակ լքելու գինը քեզ համար շատ են բարձրացնում, զի դէ իրենք կը մեռնեն, եթէ բոլորն իրենցից գնան, էդ իրենց համար կեանքի֊մահուան հարց ա, էդ պատճառով էլ բոլորը տառապում են հազար հատ նոյն գործառոյթով, բայց տարբեր ծրագրից ունենալով։ զի էս մարդու հետ շփւում ես սրանով, իսկ էն մարդու հետ՝ նրանով։
բայց ձեզ խաբել են, գցել են, կարելի ա մի հաշիւ ու մի ծրագիր ունենալ, ու շփուել բոլոր֊բոլորի հետ։
պարզապէս ձեզ չեն թողնում։
ես կրկնեմ, գուցէ պիտի շաբաթը մէկ գրեմ դա։ երբ ինձ ասում են՝ արի ֆէյսբուք կամ այլ տեղ, որ կարողանաս մեզ հետ շփուել, ես պատասխանում եմ, որ էդ ինձ չի որ չեն թողնում շփուել, ես կարող եմ, էդ իրանց չեն թողնում ինձ հետ շփուել իրենց հարթակից դուրս։
ի՞նչ անել երբ քեզ չեն թողնում։ չեն թողնում ծնողները, օրինակ։ մեծանում ես՝ գնում են։
բայց էս կորպորացիաների ձեռքը բոլորը անզօր երեխաներ են։ բա ի՞նչ ենք անելու եթէ վեհ էս ընկերութիւնը իրա վեհ լուծումով չլինի։ ու դեռ լաւ ա եթէ մի քիչ նեարդայնացած երեխաներ են, զգում են որ իրենց չեն թողնում, բայց չեն կարողանում էդ տոքսիկ յարաբերութիւնից դուրս գալ։ իսկ մարդիկ էլ կան վայելում են։ հոգոց։
ասում ենք՝ համացանց, բայց համա չի։ մի հատ լար ա դէպի էս մի կորպորացիա, մի հատ էլ լար ա դէպի էն մէկը։ ու կորպորացիան քեզ լաւութիւն ա անում, թելերից քաշելով։
#անկապ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն
հա, ինչն ազատ ա, կարողանում ենք օգտագործել։ բայց արդե՞օք ուզում ենք, եթէ lowtech չի։
օրինակ, անդրոիդը աւտորիտար պրոդուկտ ա, կայսերական՝ խոշոր ընկերութեան պրոդուկտ ա, նախագծուած ա ոչ թէ օգտուողի, այլ բիզնէսի համար՝ օրինակ կարելի ա արգելել յաւելուածին էկրանահան անել։
մի տեղ գուցէ պատմել եմ, որ չկարողացանք թարումեանի տառատեսակները contribute անել անդրոիդի մէջ, զի մի տարի իրանց բզելուց եւ տշուելուց յետոյ պատասխանեցին որ third party փաթչ չեն վերցնի։ յետոյ իրենք աւելացրին հայերէն, ու շատ աւելի վատը, քան թարումեանը նկարել էր։
իսկ lowtech֊ը՝ վերնակուլար, տարօրինակ ա։
իսկ ո՞րը lowtech չի։
մենք հակուած ենք դիտարկել սի լեզուն որպէս lowtech, որովհետեւ իրա սինտաքսը մեծ չի, երկաթին մօտ ա՝ կարելի ա արդիւնաւէտ կատարուող կոդ գրել, քոմփայլեր գրելը տեսականօրէն շատ բարդ չի, ու ինտերնետում տարբեր նախագծեր կան, որ սուղ ժամանակում սի քոմփայլեր իրականացրել են։
բայց մոռանում ենք որ սի կոդի զգալի մասը, եթէ ոչ մեծ մասը՝ օգտագործում ա gcc֊ի ընդլայնումները։ ու լինուքս միջուկն էլ։ որովհետեւ էս կամ էն ընկերութեանը պէտք էր, փաթչ են արել, gcc֊ն ընդունել ա, առհասարակ կապիտալը սիրում ա նոր ու շատ ֆիչըրներ, իսկ երբ դրանք աւելանում են՝ սկսում են օգտագործուել։ էստեղ էական ա կապիտալի/կորպորացիայի ազդեցութիւնը gcc֊ի վրայ։
էսպէս քոմփայլերը ստացւում ա բարդ, իսկ այն օգտագործելով գրուած կոդը՝ ոչ տեղափոխելի։
եւ լինուսը բողոքում էր ու ասում էր որ կը հրաժարուէր gcc֊ից եթէ կարողանար։
իրականում սրանից բխում ա մտահոգիչ բան՝ լինուքս միջուկը ինքը lowtech չի՝ շատ լաւ ա աշխատում, շատ ֆիչըրներ ունի, ու lowtech չի։ ունի շատ կորպորատիւ ներդրում, ու պահանջում ա ոչ lowtech քոմփայլեր։ երեւի էսօր իւնիքսներից ամենա lowtech֊ը netbsd֊ն են ու openbsd֊ն։ ու դէ minix֊ը։ բայց էլի, netbsd֊ն ոնց որ դեռ gcc֊ի վրայ ա, openbsd֊ն անցաւ llvm֊ի, իսկ minix֊ն ի սկզբանէ շինում էին թանենբաումի amsterdam compiler kit֊ով, բայց վաղուց անցան llvm֊ի, որը էլի թոյլ ա տալիս օգտագործել լիքը ֆիչըրներ ու մեծ կախուածութիւն ա ստեղծում։
ինձ թւում ա, tcc֊ն ա lowtech։ ու ուրախ եմ որ voc֊ը tcc֊ի հետ աշխատում ա։
կայ gm2 (gnu modula-2) նախագիծ՝ տեսականօրէն modula-2 քոմփայլերը կարող ա ինքն իրան շինել մի քսան վայրկեանում նոյնիսկ շատ հին երկաթի վրայ։ բայց քանի որ gm2֊ը ինտեգրուած ա gcc֊ի հետ, gcc ծառի մաս ա (որը նաեւ ոգեւորում ա, մի կողմից պաշտօնական ա դարձնում լեզուն) նշանակում ա, որ այն քոմփայլ անելու համար պէտք ա նախ քոմփայլ անել gcc֊ն՝ գուցէ մի երեք ժամ, ու յետոյ նոր մի քսան վայրկեան մոդուլա֊2 ֊ի ֆրոնտէնդը։ հետեւաբար gm2֊ը lowtech չի, բայց ինչ֊որ մի այլ modula-2 քոմփայլեր, օրինակ mocka֊ն՝ երեւի ա։
փայթընը նոյնպէս lowtech չի։ կարելի ա հեշտ սկսել, անշուշտ, բայց շատ կորպորատիւ ներդրումներ ունի։ շատ կուզէի ասել որ go֊ն ա lowtech, զի լեզուն ինքը փոքր ա, քոմփայլերն ինքը առանց գրադարանների շինւում ա մի քանի րոպէում։ բայց կրկին՝ կորպորատիւ ներդրումներ, փաթեթների առատութիւն՝ արդե՞օք այն lowtech ա։
freepascal֊ը երեւի lowtech ա։ չնայած լեզուն կորպորատիւ նախագծման արդիւնք ա (ու դրանից լիքը ոչ հետեւողական բաներ), բայց համեմատ էսօրուայ լեզուների նոյնիսկ փոքր ա դիտւում։ առաւել եւս որ կարելի ա սահմանել ստանդարտ՝ օրինակ turbo pascal֊ինը, որը ընդհանուր առմամբ ամէն ինչի համար բաւական ա։ շատ էլ ա։
freepascal֊ը գրեթէ չունի կորպորատիւ ազդեցութիւն, ու իրա հետեւում ոչ թէ կապիտալ ա, այլ կոմպետենտ ու նուիրուած համայնք։ այնպէս որ երեւի lowtech ա, ու երեւի վերնակուլար ա։ օրինակ, երբ delphi֊ում հնարաւոր դարձաւ ամէնուր փոփոխական յայտարարել, freepascal֊ում դա քննարկուեց ու համայնքը որոշեց որ էդ լաւ չի ու պէտք չի։
c#֊ը հաստատ վերնակուլար չի՝ էդքան մեծացած լեզու ա ու էդքան բարդ շերտեր ա պահանջում։
lisp֊ը (բայց ոչ ansi common lisp֊ը) lowtech ա, վերնակուլար ա։
կրկին՝ ստանդարտիզացուած, յղկուած տէքը մեզ մօտ աւտորիտար ա ու կայսերական։
gemini֊ն՝ մարդու մասշտաբի զբօսնելի կամ հեծանուելի տէք ա։
ոչ ստանդարտ տէքը՝ ոչ ֆէյսբուքի կամ նոյնիսկ մաստոդոնի պէս՝ տարօրինակ ա։ իսկ տարօրինակը հարցեր ա առաջացնում, եւ պատահական չի որ աւտորիտար վարչակարգը փորձում ա պատսպարել, թաքցնել տարօրինակը, որ մարդկանց մտքերում անպէտք հարցեր չառաջանան։
#ազատութիւն #ծրագրաւորման_լեզուներ #ծրագրաւորում #վերնակուլար
reactos֊ը ամենաանիմաստ ազատ նախագծերից ա։
որովհետեւ ինչի՞ համար կարող ա պէտք գալ windows համատեղելի համակարգը՝ սեփականատիրական windows ծրագրակազմ աշխատեցնելու։ դա նաեւ գրուած ա reactos֊ի կայքում որպէս նպատակներից մէկը։
էնպէս չի որ reactos֊ը պէտք ա որպէս ինտերֆէյս՝ պարզապէս windows ֊ոտ ինտերֆէյս ստեղծելն անհամեմատ աւելի քիչ ջանք կը պահանջէր։ եւ այդպիսի նախաձեռնութիւններ եղել են՝ կար (ի դէպ պասկալով գրուած) xpde֊ն, որ կրկնօրինակում էր xp֊ի տեսքն ու աշխատելու ձեւերը, նոյնիսկ շատ նման «կառավարման վահանակ» ունէր։
կայ icewm նախագիծը։
բայց ոչ մէկը չստացաւ ներդրումներ եւ շատ պէտք չեղաւ եւ չվայելեց ժողովրդականութիւն։ որովհետեւ թիթիզ compiz֊ը կամ enlightenment֊ը թողած, linux քշես ինչի՞ համար՝ որ նոյն դախ եւ անփոփոխ windows միջավա՞յրն ունենաս։ հազիւ պրծել ես ու այլընտրանքների առատութիւն ունես։
reactos֊ը հէնց windows ֊ի համար գրուած փակ ծրագրեր աշխատեցնելու համար ա։
իսկ մեզ պէտք չեն փակ ծրագրեր՝ ոչ unix֊ում ոչ էլ reactos֊ում։ մեր պայքարը լոկ ազատ հարթակ ունենալու համար չէր, այլ՝ ամէն տեսակ ազատ ծրագրակազմ։
reactos֊ը իր իմաստով նաեւ նման ա redhat֊ին՝ վերջինը փող ա աշխատում որպէս սեփականատիրական ծրագրակազմ նախագծելու եւ աշխատեցնելու հարթակ։ որպէս կորպորատիւ իւնիքս, որպէս սոլարիսի փոխարինիչ։
բայց redhat֊ը ինուեստաւորելով ազատ տեքնոլոգիաների մէջ բոլորիս ա օգտակար՝ թէեւ կան մարդիկ (ես էլ) որ կասեն թէ իրենց gnome֊ը պէտք չի , ու որ չեն քշի redhat֊ոտ տէք եւ կը խուսափէն systemd֊ից, միեւնոյնն ա, դրական ա եւ gnome֊ի գոյութիւնը՝ որպէս շատերի համար յարմարաւէտ ազատ միջավայր, եւ redhat֊ի՝ միջուկում ներդրումներից ենք բոլորս շահում, եւ շատ ազատ նախագծեր են redhat֊ի կողմից ֆինանսաւորւում։
կարելի ա reactos֊ը դիտարկել որպէս, օրինակ windows֊ի համար նախագծելու ազատ հարթակ, բայց ինչի՞ համար նախագծել windows֊ի համար։ հզօրացնելու համար այդ հարթա՞կը, որ արդէն շահում ա շատ իւնիքս ազատ գործիքների պորտերից՝ gimp, audacity, blender, krita եւ այլ։ զի մեր ամբողջ իւնիքս ստէքն ա ազատ, որը միեւնոյն ա թոյլ ա տալիս մեր ծրագրերը տանել իրենց մօտ։
ինչի՞ գրել windows սպեցիֆիկ ձեւով, որ մեզ մօ՞տ դժուար լինի մեր գրուածն օգտագործել, ունենալ։
այնպէս որ չնայած ես նոստալգիկ զգացողութիւններ ունեմ reactos֊ի ինտերֆէյսը տեսնելով՝ գիտակցում եմ որ այն անիմաստ, եթէ ոչ ազատ համայնքին վնաս տուող նախագիծ ա։ ու ես չէի ուզի այն քշել եւ ունենալ այդ միակ ինտերֆէյսը։ կամ windows api֊ի ամբողջ խառնաշփոթը տակից։
մեզ մեր խառնաշփոթն էլ ա բաւական։ եւ նոյնիսկ redhat֊ի gtk֊ն են պարզեցնում, ու իհարկէ չեն պահում հետ համատեղելիութիւն, որովհետեւ ազատ աշխարհում այն պէտք չի։ մեզ պէտք չեն համատեղելիութեան շերտեր, զի ազատ ծրագրերը կարելի ա փոխել՝ նոր ինտերֆէյսներին համապատասխանեցնելով։ չկայ քոմիթմենթ որ մեզ պէտք ա էս փակ ծրագիրը ու այն չենք կարող փոխել։ դրանից էլ խուսափում էինք ազատ աշխարհ ստեղծելով
#ազատութիւն
ահա, arm֊ն էլ ա օգտագործել branch prediction ու էդպէս էլ պիտի լինէր՝
https://www.youtube.com/watch?v=CjpEZ2LAazM ✓
սա շատ հետաքրքիր թութղ ա՝
https://arxiv.org/pdf/2406.08719
speculative execution֊ը բարդ լուծում ա, իսկ բարդութիւնից կարող են բխել խնդիրները։ պարտադիր չի որ բխեն, բայց մենք մարդ ենք, ու մեզ բարդ ա գործ անել բարդ համակարգերի հետ։
#մարդ_ես
ես հասկանում եմ որ մրցակցութիւնն ա ստիպում բոլոր տէք նախագծողներին բարդացնել դիզայնը, գտնել բարդ լուծումներ։ չնայած կարող ա եւ տակից դուրս չգան։
ու մրցակցութիւնը ոնց որ ստիպի իրանց լինել անպատասխանատու։ իրենք կարողանում են բարձր գնահատականներ հաւաքել տարբեր չափումներում ու թեստերում, բայց ահա հիմա ունեն բագ։ օկէյ, կը ֆիքսեն ու ուրախ կը վաճառեն մեզ նոր պրոցեսորներ։
իսկ եղած պրոցեսորի համար ֆիքսը եթէ լինի՝ ապա ծրագրային, ու կը դանդաղեցնի աշխատանքը։ ու էն ինչ շահել ենք speculative execution֊ի պատճառով, կը կոմպենսացուի ծրագրային ուղղումով։ լաւ ա եթէ աւելի դանդաղ չի աշխատի, քան առանց դրա կաշխատէր։
ու մի կողմից հա, նախագծողներն են, որ ուզում են գլխից վերեւ թռնել, ֆիզիկայի օրէնքներն անցնեն, ժամանակից առաջ ընկնեն։ իսկ նրանք որ չեն կարողացել՝ դուրս են մնում շուկայից, բիզնէսից։
միւս կողմից էդ մենք ենք, շուկան, որ չի ջոկում ինչ ա կատարւում, մանաւանդ էդ նոր ոլորտում, ու ուրախ գնում ենք էդպիսի պրոցեսորներ։
պահանջ չենք դնում որ լինեն աւելի դանդաղ, բայց աւելի պարզ դիզայնի ու յուսալի։
միւս կողմից՝ աշխարհն ա հիմա բարդացել։ ու գուցէ միայն ոլորտից չի՝ մենք առհասարակ չենք ջոկում ինչ ա կատարւում ու չենք կողմնորոշւում ինչ ա շուկան առաջարկում այս բարդ աշխարհում։
ինչն ա նաեւ սարսափելի՝ ջաւա սկրիպտ էքսփլոյթ կայ, ինչպէս եւ ինթելի նմանատիպ խնդիրների ժամանակ կար։ այսինքն՝ դիտարկչի մէջ կարող ա վնասակար կոդ աշխատել, իսկ դու չես էլ իմանայ։
ու ես տեսնում եմ որ արհեստական բանականութիւն ա օգտագործուելու որպէս quality assurance, որպէս թեստեր։ ու արդէն օգտագործւում ա։ ինչը մտահոգիչ ա, որովհետեւ ինքը կարող ա սխալուել, իսկ մենք կարող ա դա չջոկենք։
ու կարելի ա աւելի խորը գնալ ու նշել որ պետութեան կողմից ստանդարտիզացուած կրթութեան եւ թեստաւորման համակարգն ա բերում նրան որ բոլորը սովորում են մի ձեւով։ ու հիմա կը գայ արհեստական բանականութիւնը որը կը համարուի, որ աւելի լաւ ա իրան դրսեւորում, քան մարդիկ էդ նոյն ստանդարտիզացուած թեստերում։
#աբ #ապագայ #տէք #արհեստական_բանականութիւն #աբօ #մարդ #մարդիկ #երկաթ #պրոցեսոր #վրիպում #անվտանգութիւն #թեստաւորում #նախագծում #ծրագրաւորում #կրթութիւն #մրցակցութիւն #կապիտալիզմ #ազատութիւն #
>իրենց բնոյթի հետեւանքով մեծ քաղաքները նուիրում են մարդկանց այն, ինչ այլապէս հնարաւոր էր վայելել միայն ճամփորդելով։ քանի որ տարօրինակը հարցեր է առաջացնում եւ ընթացիկ կարգն է խաթարում, այն նպաստում է, որ միտքը բարձրանայ ամենակարեւոր թեմաներին։
…
>դրա ամենալաւ ապացոյցն է՝ տարօրինակից քաղաքացիներին պատսպարելու բոլոր տոտալիտար ռեժիմների ձգտումը։
…
>մեծ քաղաքը մասնատւում է հսկողութեան, մաքրման եւ միատեսակեցման ենթակայ կտորների։ քաղաքից արտաքսւում են ինչպէս տարօրինակի խորհուրդն, այնպէս էլ մարդկանց քննադատական մտածողութիւնը։
փոլ թիլիխ, հարուարդի համալսարանի աստուածաբանութեան պրոֆեսոր։
#քաղաք #վերահսկողութիւն #դիկտատուրա #ազատութիւն
իւանովի յաջորդ դասախօսութիւնն եմ դիտում, ու մտածեցի, որ էն մարդիկ, որ չեն սիրում systemd, pulse, wayland, dbus, redhat֊ի ստանդարտիզացիան, զգում են կայսերականը, աւտորիտարը, պարտադրածը տէքում։
ու հակառակը՝ gemini֊ն՝ հին քաղաքին, մարդու մասշտաբի հին ինտերնետին, միջավայրին ձգտումն ա, գուցէ մի քիչ overreact ա, գուցէ տրամաբանական զարգացում ա gopher֊ի մշակոյթի մարդկանց համար։
մենք սիրում ենք մեր փոքր xmpp սերուերներն ու ծուռումուռ կլիենտները, եւ մեզ օտար ա այօսի յղկուած ու «անթերի» յաւելուածների կոկիկ վեհութիւնը։
ոմանք ձգտում պարզ պատուհանային կառավարիչների՝ օրինակ dwm֊ի որովհետեւ gnome֊ը ոնց որ երեւանի հանրապետութեան հրապարակը լինի՝ ֆենսի, մեծ, ու կապ չունեցող։
windowmaker֊ն էլ NeXT Step չի բնաւ՝ աւելի նման ա նրան ոնց գիւմրուայ վարպետները ջանացել են սարքել իրանց իմացած եւրոպական շէնքերի նման, բայց ստացուեց ուրոյն եւ մարդկային։ երբ սիրում ենք ոչ թէ կորպորատիւ java֊ն կամ c#֊ը, այլ ֆլորիան կլաեմպֆլի եւ ընկերների freepascal֊ը, մոռացուած cm3֊ը՝ modula-3֊ի կոմպիլեատորը, երբ ձգտում ենք մարդու մասշտաբի oberon֊ի կամ lisp֊ի։
երբ forth ու uxn եմ յիշում, կամ 6502 ծրագրաւորում՝ դրա մէջ տեսնում եմ երաժշտական գործիքի հետ աշխատելու, կատարելագործուելու մշակոյթ։ այդ ցածր մակարդակի գործիքները շօշափելի են՝ ոնց կիթառի լարերը։
ու լինուքս դիստրիբուտիւը ապրող քաղաքի պէս ա՝ տարբեր մայլաներ կան ուր տարբեր լեզուներով են խօսում, որոշ ֆայլեր էնքան խորն են թաքնուած որ կոնդի փողոցիկներում մոլորուելու պէս ա ֆայլային համակարգով շրջելը։
#ճարտարապետութիւն #ճարտարագիտութիւն #իւանով #զեկոյց #քաղաք #տէք #կայսերականութիւն #ազատութիւն #վերնակուլար
հրապարակեցի յաւելուած, որի վրայ վերջերս աշխատում էի։ այն քերում ա նկարներ յայտնի կոմիքսների կայքից, եւ ցոյց ա տալիս։ շատ յարմար ա։ կարելի ա նաեւ այդ նկարը, եթէ դուր ա գալիս, մի կոճակ սեղմելով ներբեռնել։
ահա, comics-daily֊ն maemo-leste֊ի շտեմարանում՝
ահա պիտակը յաւելուածների ցանկում՝
մինչ կոմիքսը քաշում ա, բան ա հաշւում, սէնց միջատ ա վազում էկրանով՝
ու թաքնւում ա կոճակների տակ՝
ահա, նախորդ կոմիքսը խնդրեցի՝
ու ահա, զում եղանք՝
maemo֊ի տակ նաեւ պտտուելն ա աշխատում։ կարող էք հեռախօսը պահել դիմանկարի ռեժիմում, ու յաւելուածը կը փոխուի ոնց պէտք ա։
postmarketos֊ի տակ էլ ա աշխատում՝
ահա եւ կենդանին ա վազում՝
տեսէք, երկու շարքով ա, ու փոքր ա երեւում՝
պէտք ա մեծացնել՝
ու կարելի ա նկարը շարժել (pan) էկրանով՝
ելատեքստը՝ https://github.com/norayr/comics-daily
ու տէնց։
#maemo #maemo-leste #մաեմո #մաեմօ #յաւելուած #կոմիքս #պատկերապատում #ընթերցիչ #էկրանահան #ազատութիւն
էս կայքը չկայ էլ ոնց որ։
բայց ժամանակին արել էի էկրանահանը ու կարծես թէ երբէք չեմ հրապարակել՝
#կէտ #ծմակուտ #էկրանահան #մաեմօ #դաշնեզերք #ապակենտրոնացում #ազատութիւն
ուրեմն, էսպիսի լաւ հպէկրանի ստեղնաշար կայ՝ https://repo.coolbug.org/bw/coolkbd
այն լռելեայն սատարում ա բացի qwerty շարուածքից, նաեւ հայերէն եւ ռուսերէն գրամեքենայի շարուածքների։
maemo պանակում կայ build.sh
— եթէ նրանով շինել, կը ստանանք coolkbd.bottom
, coolkbd,top
, coolkbd.dock
բինարները։
մէկը հպէկրանի ստեղնաշարը բացում ա վերեւից, միւսը՝ ներքեւից, իսկ երրորդը ներքեւից դոք ա անում, այսինքն չի ծածկում եղած մատուհանը, այլ փոքրացնում ա պատուհանը, զբաղեցնելով պատուհանից ներքեւ էկրանի մասը։
ստեղնաշարը գալիս ա switch.sh
սկրիպտով՝
$ cat /home/user/coolkbd/maemo/switch.sh
#!/bin/bash
set -e
ROOT="$(cd `dirname "$0"`; pwd)"
cd "$ROOT"
( killall coolkbd.dock && ( nohup /home/user/coolkbd/maemo/coolkbd.bottom & ) ) || \
( killall coolkbd.bottom && ( nohup /home/user/coolkbd/maemo/coolkbd.top & ) ) || \
killall coolkbd.top || ( nohup /home/user/coolkbd/maemo/coolkbd.dock & )
ես այն մի թեթեւ փոխել եմ, աբսոլիւտ ուղիներ դնելով։
պէտք ա կարգաւորել օհ֊ը այնպէս, որ այս սկրիպտը կանչուի ամէն անգամ, երբ սեղմում ես որեւէ երկաթէ կոճակ։ ես xev֊ով ստուեցի որն ա pinephone
֊ի power ստեղնի կոդը, եւ կարգաւորեցի ~/.xbindkeysrc
նիշքը՝
$ cat ~/.xbindkeysrc
# bind power button to a script
"/home/user/coolkbd/maemo/switch.sh"
m:0x0 + c:124
ահա, հիմա եթէ աշխատեցնում ենք xbindkeys
այն գնում ա բեքգրաունդ, ու ամէն անգամ երբ սեղմում եմ սնուցման կոճակը, ստեղնաշարը կամ յայտնւում ա տարբեր տեղերում, կամ անհետանում ա։
ահա ներքեւից՝ դոք եղած՝
իսկ ահա՝ ներքեւից, բայց ոչ դոք եղած, ծածկում ա dino
֊ի պատուհանը՝
կան տարբեր շարուածքներ՝
հայերէն՝
ռուսերէն՝
յատուկ՝
ու լրիւ՝
սեղմում ենք power
կոճակն, ու կորում ա, յետոյ էլի ենք սեղմում՝ յայտնւում ա վերեւից՝
յաջորդ վիճակը՝ անհետանում ա՝
ու տէնց շարունակ, քանի xbindkeys
֊ը աշխատում ՝ վերեւից, ներքեւից, դոք եղած, անհետացած։
պէտք ա նշել, որ power
֊ը սեղմելիս նաեւ maemo
֊ի մենիւն ա դուրս գալիս։ դա ոչինչ, արհամարհում եմ, սեղմում եմ մի տեղ՝ կորում ա։
ու տէնց։
#մաեմօ #փայնֆոն #մաեմո #փայնֆօն #լինուքս #հպէկրան #էկրանահան #ստեղնաշար #հայերէն #ռուսերէն #լուծում #հեռախօս #ազատութիւն
ես կարծում եմ, netsurf֊ը էն ուեբ դիտարկիչն ա, որով կարելի ա գնահատել ուեբ կայքերը։ եթէ netsurf֊ը ցոյց չի տալիս՝ ուրեմն վատ կայք ա։ ուրեմն պէտք չի դրանով օգտուել։
նաեւ netsurf֊ը աշխատում ա համարեա գրեթէ ամէնի վրայ, օրինակ՝ amiga֊ի վրայ։
netsurf֊ն ունի իր լռելեայն փնտրելու համակարգերի ցանկը՝
բադիկն արդէն էդքան վատ չի, բայց եկէք աւելացնենք ինչ֊որ այլ փնտրելու համակարգ։
openbsd webzine֊ի անցեալ տարուայ՝ հելոուինին նուիրուած համարում ներկայացուել ա koekel SearXNG համակարգի փնտրելու հանգոյցը՝
եկէք փորձենք աւելացնել այն netsurf֊ի մէջ։
գտանք փնտրելու համակարգեր նկարագրող ֆայլը։
doas vim /usr/share/netsurf/SearchEngines
աւելացնենք էնտեղ՝
SearxNG|s.cybernuk.es|https://s.cybernuk.es/search?q=%s|https://s.cybernuk.es/favicon.ico|
պարզւում ա, շատ կարեւոր ա որ դրանից յետոյ չլինի դատարկ տող, այլապէս netsurf֊ը չի գտնում ոչ մի փնտրելու համակարգ։
ու ահա, ստացուեց՝
#netsurf #searxng #դիտարկիչ #փնտրում #փնտրելու_համակարգ #իւնիքս #ուեբ #մինիմալիզմ #ազատութիւն #կարգաւորում #տէք #այլընտրանք #հանդէս
մտածեցի, որ երբ ասում եմ ինչ֊որ բան ծրագրակազմի ազատութեան մասին՝ ծայրայեղ եմ ընկալւում։
ու ես դա զգում եմ՝ ինչպէս եմ ընկալւում։ բայց արդե՞օք այն ինչ ասում եմ՝ ծայրայեղ ա։
մտածեցի որ այն իրողութիւնն ա, որի մէջ այդ մարդիկ են՝ իրենց «սմարտֆոններով»՝ համակարգիչներով ուր ամէնն արգելուած ա, դա ա ծայրայեղ։
ես չեմ ծայրայեղ, որովհետեւ համակարգիչն ըստ սահմանման մի բան ա որ կատարում ա ծրագիր, իսկ ծրագիրը մի բան ա, որ ծառայում ա օգտուողին։
#ազատութիւն
պարբերաբար տարբեր ճամբարների մարդկանցից լսում եմ՝ սրանք գան իշխանութեան՝ ես կը գնամ հայաստանից։ երկու ճամբարից էլ լսւում են նման ձայներ։
ես ուզում եմ ասել, որ տէնց չի լինի։
հասկանում եմ որ բեւեռացուած են կարծիքները, ու հասկանում եմ որ բաժանումներ կան արժէքային։
բայց ո՞րտեղ չկան։
հիմա ինչ ունենք՝ էս հայաստանն ա։ էս ա էս մարդկանցով ու ուրիշը չկայ։
ինչի՞ չմնալ հայաստանում՝ օրինակ եթէ քո դէմ ադմինիստրատիւ, ուժային լծակներ կարող են կիրառել ազատ արտայայտուելու համար։
դա լուրջ պատճառ ա չմնալու։
ու ապա պէտք ա հասկանալ որ մեզ բոլորիս ա պէտք խօսքի ազատութիւնը եւ խաղի այլ ընդունուած կանոնները։
մեզ բոլորիս ա պէտք որ ընտրութիւնները չկեղծուեն՝ դա դաղալութիւն ա, դա խաղի կանոնների կոպիտ խախտում ա։
ես իմ վրայ էլ եմ զգում՝ ինչի՞ ես չեմ կարողանում նախկին վարչակարգի հետ աշխատած, իրանց սատարած մարդկանց ժպտալ կամ ձեռք սեղմել։ որովհետեւ՝ իրենք խաղի կանոններ խախտող էին։ ես չեմ ուզում այլեւս էդպէս լինի, ես ուզում եմ «ատելութեան էջը փակ լինի»։
բայց դրա համար մեզ պէտք ա որ բոլոր կողմերը ընդունեն, իսկապէս ընդունեն, որ խաղի կանոններ կան։ ում քուէարկեցին՝ նրան քուէարկեցին։ էդ ա։ միւս ընտրութիւններին սպասիր, ու աշխատիր էդ ընթացքում՝ նաեւ ազատ խօսքն օգտագործելով։
ու էստեղ այլ հարցեր են գալու՝ ով ա վերահսկում մեդիան, արդե՞օք հնարաւոր ա ազատ խօսքը հասցնել առանց «էստաբլիշմենթի» մեդիաների, եւ այլն։
ու եթէ ես իմանամ որ էդ մարդիկ այլեւս դաղալութիւն չեն անի՝ ես կը ժպտամ եւ ձեռքը կը սեղմեմ։ մենք բոլորս մի կեցութիւն ենք կիսում, ու պէտք ա հասկանալ որ ընդհանուր շահ ունենք։ ինչպէս եւ հակասող շահեր ունենք։ բայց ընդհանուր էլ ունենք։ ու էդ ընդհանուրը՝ ազատ խօսքն ա եւ խաղի այլ կանոնները՝ արդար ընտրութիւնները։ որի նախապայմանն էլ ա ազատ խօսքը եւ ուժեղ քաղաքացիական հանրութիւնը։
#բաժանում #հայաստան #ազատութիւն #քաղաքականութիւն #արտագաղթ #հանրութիւն
դրսից կարող ա թուալ, որ գաղութացման զոհերը պէտք ա հասկանան ինչ վատ ա իրենց կայսերութեան ռասիզմը, ազգայնամոլութիւնը, շովինիզմը, խտրականացումները, ռեպրեսիաները, բռնութիւնները, ու պէտք ա որ նրանք՝ որպէս այդ ամէնը զգացածը, պատուաստուած լինեն ազգայնամոլութիւնից։
բայց ի․ թ․ ստացւում ա նէնց որ գաղութացման զոհերը բնաւ չունեն էդ իմմունիտետը, ու հակառակը՝ իրենք մեծ յաջողութեամբ կարող են դառնալ նոյնն ինչ իրենց ճնշածը, միայն եթէ ուժը պատի։
մասամբ դա նոյն գաղութացնողի ազդեցութիւնն ա՝ գաղութացուած ժողովրդները հետ են մնացել, չեն կարողացել զարգանալ, թէկուզ կարող ա թուայ որ կայսրութիւնն իրենց տարածքում ներդրումներ ա արել՝ ու կառուցել ա գործարաններ, հանքեր եւ շքեղ (ինչքան ուժը պատի) շէնքեր՝ նաեւ այդ ժողովրդի՝ գաղութին հաւատարիմ ծառայող «էլիտայի» համար։
նրանք կը գնահատեն այդ կայսերական շէնքերը, կասեն՝ «ստալինկա», կը գնահատեն էդ թոզ փչող շքեղութիւնը, եւ չեն գնահատի ու չեն էլ իմանայ այն մասին ինչ ա եղել դրա փոխարէն։ զի իրանց պատմութեան գրքերում գրուած ա, որ հողից սարքած տներ էր ամէնը։ ու չի գրուած՝ ինչի, որ կայսերական պատերազմների ընթացքում ամէն կառուցուածը ջնջել են։
մասամբ էն պատճառով որ գաղութացուած ժողովուրդը չի անցել էն մեծանալու ստադիաները, որ մնացածն անցել են։ ինքը մնացել ա մանկութեան մէջ, իրա պատանեկութիւնը չի անցել, իրա մեծանալու պրոցեսը չի ունեցել։ չկայ ժողովրդավարութեան կուլտուրա՝ այն անհնար ա պարզապէս հաստատել, մարդիկ պէտք ա իւրացնեն դա ինչ ա, ու էդ պատճառով էլ ա երեւի որ երբ կայսրութիւնը գնում ա, ստացւում ա պայմանական զիմբաբուէ։
յետոյ կայսերականները կասեն՝ տեսաք՝ ոտներս քաշեցինք ինչ եղաւ։ չեն «կարում» էլի էդ կապիկները։ մենք էլի։
որպէսզի խնդիր չունենայ, աշխարհի զարգացած մասը պէտք ա փլուզուող կայսրութիւնների մնացորդներին մեծ ուշաժրութիւն դարձնի։ ու չմտածի թէ՝ հեռու ա,դէ լաւ, մեզ ինչ։ էդ մարդիկ ինքնուրոյն չեն կարող դուրս գալ էն ծուղակից, որի մէջ են։ մէջքին գցած բզէզների պէս են։ հարաւսլաւիան էր որ մօտ էր, որ ուշադրութիւն դարձրին։ միւս կողմից էլ՝ իրենք չեն կարող միշտ «ուշադրութիւն դարձնել», ու երբեմն դա անտանելի թանկ ա եւ անիմաստ, ինչպէս աֆղանստանում էր։
երբեմն էդ պրոցեսը շատ բարդ ա անցնում, նոյնիսկ երբ ուշադրութիւն դարձնում են՝ լիբանանում, օրինակ, ոնց որ ահագին ուշադրութիւն կար, եւ փորձել են մարդկանց հաշտեցնել, բայց հանրութիւնը շատ ա բաժանուած։ ու չի ընկալում որ ինչ կայ էդ ա՝ էս լիբանանն ունեն, ու եօլլա չեն գնում իրար հետ։ բայց նրանք էն պրոցեսը չեն անցել, որ բելգիան անցել ա։ իրենց մօտ չի եղել ժողովրդավարացման դանդաղ գործընթաց, ֆլամանդացիների՝ իրենց իրաւունքների եւ լեզուի համար պայքարը, իսկ ֆրանսախօսների գիտակցումը, որ երեւի ֆլամանդացիների հանդէպ արհամարհանքը պէտք ա վերանայել։
էդ ամէն պատմութիւնն իրենք չեն անցել։
իսկ եթէ դուք գնաք հետ ժամանակի մէջ, եւ ասէք ինքներդ ձեզ, որ էս քայլերը սխալ են, մի արա, ու աւելի լաւ ա սէնց անես՝ էդ մարդը չի անի։ զի ինքը պիտի էդ սխալները գործի, որ զգայ։ մարդիկ էդպիսի կենդանիներ են։
ու տէնց։
#գաղութացում #պատմութիւն #ազգայնամոլութիւն #զարգացում #հանրութիւն #ազատութիւն
լերրին արտայայտում ա մարդու խորը ձգտումը դէպի թափանցիկութիւն, ժողովրդավարութիւն, պատասխանատւութիւն, ու խորը սարսափ՝ աւտորիտարիզմից։
երբ լերրին ասում ա՝ «fish stuck», նա բարձրաձայնում ա խնդիր։
ու միւս անգամ իրան, ու գուցէ այլ մարդկանց չեն թողնում նստել ակուարիումի մօտ, որ նա խնդիր չտեսնի որ բարձրաձայնի։
իսկ որ ձկանը չեն հետեւել, ու սատկել ա՝ չեն ասում, թաքցնում են։
ու դա աւտորիտար իշխանութիւնը օգտագործել ա, եւ մարդկանց մոլորեցնել ա։
նոյնը երբ լերրին բան ա ասում մարդուն, բայց էդ մարդու թարգմանիչը որոշում ա այդ մասը չասել։ ու լերրին զգում ա որ չի ասել։
#սանձիր_քո_էնտուզիազմը #զսպիր_քո_էնտուզիազմը #ազատութիւն #թափանցիկութիւն
ցանցերի կառուցուածքը լաւ հետազօտուած թեմա ա։
օրինակ մենք գիտենք, որ mesh (ցանցաւո՞ր, բջջայի՞ն) ցանցերը լաւ չեն մասշտաբաւորւում։ ու պատահաբար չի որ համացանցը՝ հիերարքիկ կառուցուածք ունի՝ դա արդիւնաւէտ ա մեծ մասշտաբներում։
փոքր մասշտաբում՝ լրիւ ապակենտրոն mesh ցանցը կարող ա շատ արդիւնաւէտ աշխատել։
ըստ երեւոյթին նման պատճառով ա որ ունենք պետութիւններ՝ երբ մասշտաբաւորում ես՝ արդիւնաւէտ եւ կենսունակ դիզայնն ա, ուր ապակենտրոնացումը պահպանւում ա, բայց առաջանում ա հիերարքիա։
ու էւոլիւցիայի պէս պրոցես ա եղել որ բերել ա նրան ինչ կայ՝ պետութիւնների ձեւին։
կարեւոր ա նշել՝ հիերարքիա՝ չի նշանակում ուղղահայեաց։ ուղղահայեացը՝ բացարձակ ձեւն ա, երբ հանգոյցներ այլեւս չկան։ այդպէս էլ բնութագրում են դիկտատուրան՝ անուանում են՝ իշխանական ուղղահայեաց։ դիկտատուրան ձգտում ա ապակենտրոն հիերարքիկ հանգոյցները բերել ուղղահայեացի։ դրա հակառակը mesh֊ն ա, բացարձակ տափակն ա, երբ բացակայում ա հիերարքիա։ այդ երկու ծայրայեղութիւնների արանքում հիերարքիկ համակարգը կարող ա լինել շատ տարբեր։ եւ լինում ա։
դիկտատորների կամ աւտորիտար առաջնորդների զռանները մեզ լինում ա, ասում են թէ ժողովրդավարութիւն չկայ, ի նկատի ունենալով որ բացարձակ ժողովրդավարութիւն չի լինում։ իսկապէս, սովորաբար mesh չի՝ բայց միեւնոյնն ա, ապակենտրոն ա։ պարզապէս ամէն հանգոյցի շահերը հաւասար չեն հաշուի առնւում, կան աւելի հաւասար հանգոյցներ։ ու այդ վիճակը կարող ա լինել շատ տարբեր, երբ աւելի հաւասարները քիչ են, կամ շատ, ուժեղ են կամ տկար։
ու մեզ չեն ասում որ դիկտատուրա չի լինում։ որովհետեւ աւելի հեշտ ա պատկեացրնել դիկտատոր որ համակարգը բերել ա ուղղահայեացի կամ դրան մօտ, քան mesh ցանց։
ու զռանին պատասխանն այն ա, որ եթէ mesh չի, դա չի նշանակում որ ժողովրդավարութիւն չի։ դա տարբեր ձեւերի ապակենտրոն հիերրաքիկ ցանցեր են՝ աւելի կենտրոնին հպատակ, կամ աւելի տափակ։ ինչքան աւելի տափակ՝ այնքան լսելի ա դառնում առանձին հանգոյցի ձայնը, կամ այդքան աւելի մեծ ա հաւանականութիւնը որ գարաժում սկսուած ընկերութիւնը կը սնանկացնի գիգանտների։
մակ֊ն էլ բաւական դիսֆունկցիոնալ ա իրան դրսեւորում երբեմն՝ ու էն պատճառով որ հիերարքիան բաւական ուժեղ չի՝ ուղղահայեաց չի, չէ՞, խսհմ֊ի պէս չի, եւ ապակենտրոնացումը՝ ուժեղ ա արտայայտուած։ մի կողմից՝ չի լինում որոշ խնդիրները լուծել, միւս կողմից՝ ուղղահայեացը շատ ա վախենալու, դրա համար էլ էդպէս չի։
ինձ թւում ա մենք, շատերս, կարօտ ենք մինչ ինդուստրիալ եւ երեւի մինչ ագրարային, աւելի mesh֊ին մօտ համայնքների։ մարդկութեան պատմութեան իննսուն տոկոսը մենք եղել ենք փոքր համայնքներում ապրող հաւաքող֊որսորդներ։ ու փոքր համայնքում mesh֊ը լաւ ա աշխատում։ այդ պատճառով էլ ձգտում ենք աւելի տափակ համակարգեր կառուցել, որտեղ հնարաւոր ա։ նոյն համացանցում ու նոյն համացանցի վրայից վերացարկուելով։ լաւ ենք մեզ զգում դաշնեզերքի փոքր քոզի համայնքներում։
չենք կարողանում իւրացնել կապիտալիզմը։ համակերպուել դրա հետ։ նախկինում մէկը արհեստաւոր էր։ նա ունէր նշանակութիւն եւ առեւտրային mesh֊ին մօտ ցանցի հպարտ հանգոյց։
հիմա նա վարձու աշխատող ա գործարանում։
երբեմն նա գտնում ա ինքն իր համար բացատրութիւն, սիրում ա ռումբը, սիրում ա կորպորացիան, դառնում ա կորպորացիայի պատրիոտ, նոյնականացնում ա ինքն իրան մի հզօր բանի հետ, մխիթարանք գտնում նրա մէջ որ հզօր, մեծ, ու ոչ ընկալելի օրգանիզմի բջիջ ա։
ու հեռախօսների համակարգն ա մեզ յիշեցնում ով ենք մենք՝ ու ինչքան ենք մասշտաբաւորուած՝ երեւանի բնակիչը գիտի քանի նիշ ա պէտք երեւանի հեռախօսահամարին։
իսկ դաշնեզերքում դու էսինչ համայնքի էսինչն ես, օգտանուն@հանգոյց, դու նշանակութիւն ունես, ինչպէս էն գիւղի դարբինը, կամ նշանակութիւն որ ունէիր մինչ ագրարային շրջանում։ (դա նաեւ արտայայտւում էր արտաքնապէս՝ մի կեաժ մարդու պատճառով մի երկու սերունդ անց ամբողջ համայնքը կարող էր դառնալ կեաժ, իսկ մեր մեծ աշխարհում դժուար թէ մի մարդ այդքան ազդեցիկ լինի)։
մենք սովոր ենք լինել փոքր ակուարիումի մեծ ձուկը, կամ գոնէ ձուկը, զի այդպէս ենք ապրել գրեթէ միշտ։
իթ աւելի արտօնեալ մարդիկ՝ օրինակ մանր ձեռներեցի զաւակները, աւելի են սովոր mesh֊ին, աւելի են սովոր հպարտութեանը եւ ուղղահայեացի մաս լինել չեն երազում։ իսկ սուպերմարկետի աշխատողն աւելի անյոյս ա՝ սովոր ա ուղղահայեացին, ելք չի տեսնում։
#ազատութիւն #ապակենտրոնացում #մասշտաբաւորում #ցանց #համացանց #դիզայն
կարելի ա երկու բառով նկարագրել ամէն այթի ընկերութիւնը՝
կարում են՝ անում են։
մարդ ա իրա «կարեցած» չափով։
«կարում ենք անում ենք սպը» են։
#տէք #տտ #բիզնես #էթիկա #ազատութիւն
Ազատութիւնը՝ ինչ ուզես անելու իրաւունքն ա։ Իշխանութիւնը՝ ինչ ուզես ուրիշներին ստիպելու իրաւունք ա։ Իշխանութիւնը՝ ըստ սահմանման՝ ուրիշների ազատութիւնը սահմանափակելու ունակութիւնն ա։
Copyleft֊ը գործիք ա, որ քեզ տալիս ա ազատութիւն, բայց ոչ իշխանութիւն։
Թոյլատրող (permissive) արտօնագրերը տրամադրում են ե՛ւ ազատութիւն ե՛ւ իշխանութիւն՝ թոյլ տալով իշխանութիւն ունեցող մարդկանց՝ սահմանափակելու ուրիշների ազատութիւնները։
Ահա ինչու իշխանութիւն ունեցող մարդիկ (ու նրանք որ ձգտում են իշխանութեան) չեն սիրում copyleft։ Երբ դու սովոր ես իշխանութեան արտօնութիւններին, ուրիշների ազատութիւնը քեզ համար ճնշման ա նմանւում։
Մի՛ լսէք իշխանութիւն ունեցող մարդկանց։ Նրանք ձեզ ասելու են որ պէտք ա պաշտպանել իշխանութիւնը զի դու էլ գուցէ մի օր ունենաս իշխանութիւն։ Իրենք ասելու են որ դու պէտք ա լինես հարկերին դէմ, զի դու էլ գուցէ մի օր կունենաս իշխանութիւն։ Ասելու են որ դու՝ «ժամանակաւորապէս նեղուած միլիոնատէր» ես։ Նմանապէս, նրանք ասել են քեզ որ պէտք է օգտագործել MIT/BSD արտօնագրերը, որովհետեւ դու գուցէ մի օր ինքդ դառնաս «միլիարդատէր եւ սեփականատիրական ծրագրակազմի մագնատ»։
Դա, իհարկէ՝ սուտ ա։ Նրանք արդէն կալուածատէրեր են։ Նրանք ուզում են օգտագործել քո կոդը՝ քո իսկ ազատութիւնը սահմանափակելու համար։ Մենք չպէտք ա հիանանք իշխանութիւն ունեցող մարդկանցով, այլ պէտք ա պայքարէնք նրանց դէմ։
Դու կարող ես երազել իշխանութեան մասին, բայց այն ինչ քեզ պէտք ա՝ ազատութիւնն ա։
Մեզ պէտք ա պաշտպանել ազատութիւնը՝ ոչ իշխանութիւնը։ Մեզ պէտք ա յարգել մարդկանց եւ ոչ կալուածատէրերին, ոչ շէֆերին եւ ոչ առեւտրական հետաքրքրութիւնները։
Առաջարկիր մի քիչ ազատութիւն ինքդ՝ օգտագործիր copyleft արտօնագրեր։
բնօրինակի gemini յղում՝ gemini://ploum.net/2024-04-08-freedom-power.gmi
#ազատութիւն #իշխանութիւն #արտօնագիր
մէկն ասում ա՝ դէ մակ լափթոփիս մարտկոցն էլ չի պահում, մի րոպէ ա պահում, պատուիրել եմ դրա հետ համատեղելի մարտկոց (ոնց հասկանում եմ չինական անանուն) ու տարել եմ «էփլ կենտրոն» որ փոխեն, ասել են՝ մենք միայն «ֆիրմա» մարտկոց ենք դնում, դա էլ արժի՝ դէ նոր մաքբուքից թանկ, բնականաբար։
զարմանալի չի՝ դէ իրենք միշտ են էդպէս անում, զարմալին էդ աղջիկն ա, որ էդքան մաքուր ու միամիտ ա ու դեռ չգիտի կապիտալիստ խոզերի բարքերը։
ու դէ մենք ենք զարմանալի, որ դրա հետ օկ ենք, թէ չէ կապիտալիստ խոզերը կը փոխէին իրենց բարքերը։
ինչեւէ։
ասում եմ՝ գնա բարեկամութեան տակի անցում, էնտեղ տարբեր ձեաձկէք են նստած, մէկը կայ՝ շատ հաւէսն ա, միկրոսկոպ ունի, ու մաքբուքեր ա սարքում։
ասում ա՝ բայց վստահելի՞ ա բարեկամութեան անցումի ձեաձկան։
ասում եմ՝ դու տեսե՞լ ես 1979֊ի blade runner֊ը։ կամ դէ ցանկացած հակաուտոպիայում էլ կան էն ազատ ու ոչ վերահսկուող տեղերը՝ կեղտոտ շուկաներ են։ մերն էլ՝ բարեկամութեան տակինն ա, ուր դեռ ազատ ա ու կարող ես խնդրել մարտկոց փոխել։
իսկ մենք վաղուց արդէն հակաուտոպիայում ենք ապրում, ու վաղուց արդէն կիբերպանկի ժամանակն ա, ու նաեւ կրիպտօպանկ ենք։
իսկ անցումի մարդիկ՝ դէ նայած ով, տարբեր ձեւի վստահելիութեան, բայց բարեկամութեան անցումն ա մեր հակաուտոպիական շուկան ու ազատութեան խորհրդանիշ ա։
#ազատութիւն #բարեկամութիւն #անցում #հակաուտոպիա
երէկ ինձ ասել են՝ ո՞նց ես տէնց հանգիստ փակում լափթոփը ման գալիս։
ու ես հասկացայ որ իսկապէս՝ մարդիկ ֆիլմերում եւ վիդեօ նիւթերում՝ դեւելոփերները՝ կիսաբաց էփլները պահած զբօսնում են։
ու հասկացայ ինչի են անում՝ եթէ փակեն՝ կը քնի լափթոփը։
իսկ իմ հաւաքած օպերացիոն համակարգում չկայ էդ հնարաւորութիւնը, չկայ էն ծրագրակազմը որը կը քնեցնի երբ փակ ա կամ երբ անձրեւ ա։
ես պիտի գրեմ որ քնի։
#ազատութիւն
ուզում եմ բոլորը սա կարդացած լինեն՝
https://www.gnu.org/proprietary/proprietary.html
#ծրագրակազմ #ազատութիւն
նախ ասեմ որ կորի դոկտորովի բեռլինի ելոյթը վերջն էր ու շատ կուզէի լսէիք կամ տեքստը կարդայիք։
իսկ մենք էն օրը խօսում էինք արհեստական բանականութիւնից։
մէկը՝ դասախօս էր, ասում էր՝ չեմ հասկանում ինչ ա կատարւում։ ես իրան ասում եմ՝ առաջադրանք գրի՝ գրում ա, ուղարկում եմ ուսանողներին։ իրանք իրան են տալիս որ լուծի, յետոյ ուղարկում են ինձ։ ես էլի իրան եմ տալիս, ասում եմ՝ ընկեր, դո՞ւ ես գրել, ասում ա՝ հա՛։
մէկն էլ ասաց՝ դէ ուսանողներն էլ են իրան տալիս, ասում են՝ ընկեր, դո՞ւ ես գրել՝ ասում ա՝ հա, ասում են՝ դէ ոնց գրել ես՝ տէնց էլ լուծի։
էսօր էլ մտածում էի, որ արհեստական բանականութիւնը դեռ չարացած չի, դեռ փող չեն աշխատում իրանով, ոնց հասկանում եմ։ ու եթէ էսօր գուգլի տուած առաջին յղումները գովազդ են, ապա ապագայում բնաւ բացառուած չի, որ արհեստական բանականութեան առաջին պատասխաննեերը լինեն վճարուած։
օրինակ, հարցնես՝ վնասակա՞ր ա հեռախօսը գիշերը թողնել լիցքաւորուի, կամ հեռախօսը հետդ տանել գոլորշիով բաղնիք՝ կասի՝ դէ չէ, առանձնապէս՝ թող լիցքաւորուի, էդպէս աւելի յարմար ա։ որովհետեւ այդ համար հեռախօս արտադրող ընկերութիւնները վճարել են՝ որ էսպէս ասի որ շուտ փչանայ մարտկոցդ ու շուտ առնես յաջորդ հեռախօսը։ իսկ եթէ աւելի շատ խօսեցնես, ասես՝ բայց ինչքանո՞վ ա ազդում, ո՞նց չի վնասում, կարող ա եւ խոստովանի, որ եթէ էսպէս ու էսպէս անես՝ աւելի երկար կը ձգի։
ի՞նչ ա արդէն էսօր անում, որովհետեւ այդ համար վճարուած ա՝ աստուած գիտի։ բայց ինքն էլ շատ հզօր՝ փնտրող համակարգից աւելի շատ հզօր, օրակարգ տանելու ձեւ ա։
ու ապագայում շատ կարեւոր կը լինի քո սերուերի վրայ քո արհեստական բանականութիւն քշելը։
#արհեստական_բանականութիւն #աբ #ազատութիւն #գաղտնիութիւն #ապակենտրոնացում
հմ, ինչի իրանք կարգիչներ ունե՞ն։
dw֊ի վաւերագրականում տեսել եմ որ ունենում են, բայց հազուադէպ։
ոնց որ ներքին հեռախօսային կապ ունեն, ու երեւի «սմարտֆոններ»֊ն են աւելի շատ տարածուած։ բայց կը կարողանա՞ն դրանցով ֆլէշ կարդալ։
#էկրանահան #ազատութիւն #տեղեկատւութիւն
ընկերներիցս մէկը շատ ոգեւորւում ա հէնց մասնաւորապէս յաւելուածների (այսինքն՝ ոչ կարգիչների համար ծրագրակազմի) ստեղծմամբ էն պատճառով, որ լրիւ տեսանելի ա, շօշափելի ա, որ մի հոգի կարող ա ստեղծել կիրառելի ծրագիր, եւ կունենայ մեծ շուկայ՝ մարդիկ աւելի շատ են օգտւում հեռախօսներից էսօր, քան կարգիչներից։
ինձ իր մտածողութեան մէջ հարազատ ա մենակ ունակ լինելու մասը։ էդ պատճառով ես ձգտում եմ կարողանալ շինել համակարգս, աւելի շատ օգտագործել էն ինչ ես կարող եմ ստեղծել, ու աւելի քիչ՝ էն ինչ չեմ կարող(պայմանական ջեմինի ընդդէմ պայմանական ֆայրֆոքսի)։
բայց ամենակարեւորը՝ ես զգում եմ էսօր, որ ծրագիր գրելու ունակութիւնը՝ ազատագրող արտօնութիւն ա։
նախ իհարկէ պէտք ա լինի զգացողութիւն, որ ազատ չես։ որ նորմա չի, որ օկէյ չի, երբ ծրագրակազմն ա (դրա հետեւում եղած մարդիկ) թելադրում կամ պարտադրում։
իսկ յետոյ՝ ազատագրող ունակութիւնը այդ ծրագրակազմը փոխարինելու։
օրինակ՝ էսօր իմ ձեռքի մէջ ընկել ա wifi sd card ադապտեր։ այն ստեղծում ա հոտսփոթ, որին կարող ես կպնել եւ… եւ պարզւում ա ոչ մի բան չես կարող անել առանց արտադրողի յաւելուածի։ այսինքն՝ կիրառելի չի կարգչից, կիրառելի չի սարքից որը մէյնսթրիմ մոբայլ օհ չունի։ բայց դա դեռ քիչ ա։ ծրագրակազմը բագոտ ա եւ յաճախ մեռնում ա, ֆայլերը յաճախ սխալներով են փոխանցւում, եւ այլն՝ եւ այդ ծրագրակազմը՝ մենաշնորհ ա։
ես, եթէ դեռ ուզեմ դրանով զբաղուել, երբ աւելի ազատ լինեմ մօտակայ ժամանակ, եւ եթէ կարողանամ (բայց ինչի՞ պիտի չկարողանամ) կը փորձեմ ռեւերս ճարտարագիտութիւն անել իրանց հաղորդակարգը, եւ բաց, ազատագրող մոդուլ որը իմպլեմենտ կանի հաղորդակարգը, եւ ծրագիր, որն այն օգտագործում ա։
եւ ինձ ամենաշատը յուզում ա ծրագրաւորելու հմտութիւն ունենալու մէջ այն որ դա թոյլ ա տալիս աւելի ազատ լինել։
եւ էս մտքերով երբ ընկայ, մտածեցի՝ դէ էսպէս ա ստեղծուել ամբողջ ծրագրակազմի շարանն, ինչ օգտագործում եմ՝ պայմանական «լինուքսը», եւ դրա հետ եկող ամէն բանը։ մարդիկ լուծում էին իրենց՝ աւելի ազատ լինելու խնդիրը։
ու իհարկէ տխուր ա, որ դա շատերը չեն հասկանում, եւ չեն գնահատում, եւ չեն ուզում օգտուել, զի կամ սովորութիւնները չեն ուզում փոխել, կամ «պրակտիկ» են, եւ համեմատում են ազատագրող ծրագրակազմը «ֆիչըրներով» սեփականատիրականի հետ։
#ազատութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #տէք #տեք #յաւելուած #առօրեայ #ծրագրաւորում
արագ գրեմ, ու էլ չգրեմ ոնց եմ ջոկել՝
սա ինձ պէտք եղաւ pidgin֊ի lurch֊ի մատնահետքով qr code ստանալու համար։ որ նկարեմ այլ կլիենտներով ու վահանային վստահութիւն փորձեմ ստեղծել իմ փիջինի հանդէպ։
դեռ չեմ հասկանում, արդեօք օգնել ա։ առաւել եւս որ conversations֊ը ոնց որ lurch֊ի հետ վատ չի աշխատում՝ dino֊ն ա որ չի տեսնում էդ սարքը։
conversations֊ից երբ գրում են, ոնց որ երբեմն lurch֊ը չի կարողանում ապակրիպտաւորել, բայց հէնց lurh֊ից պատասխանես omemo֊ով, ապա ոնց որ սկսում ա նորմալ աշխատել։
գուցէ դա՞ դզուի այս արածից։ կամ գուցէ siski՞n֊ն աւելի լաւ կարողանայ աշխատել lurch֊ի հետ։ չգիտեմ, տեսնենք։
բայց ասեմ ինչպէս եմ արել։ դէկրիպտ եմ արել dino֊ի սարքած qr կոդը՝
zbarimg --raw dino.png
բնականաբար, էկրանահանեցի, եւ այլն։
ստացայ սէնց մի բան՝
xmpp:<user@domain.tld>?omemo-sid-<deviceidnumber>=<fingerprint>
< ու > նշանների արանքում եղածը պէտք ա փոխել։
մի պահ չէի հասկանում էդ ինչ համար ա, այդ առաջինը, մինչ հաւասարի նշանը։ յետոյ ջոկեցի։
/lurch id list
հրամանը ցոյց ա տալիս նաեւ էս սարքի համարը, նշելով (this device)
։
/lurch fp show
սա էլ ցոյց ա տալիս սարքի մատնահետքը։
հետեւաբար հեշտ ա գեներացնել qr կոդը։
#ջաբեր #կրիպտօ #անվտանգութիւն #գաղտնիութիւն #ազատութիւն
ես չեմ հասկանում ու երեւի էլ չեմ հասկանայ, ոնց ա որ մարդիկ չեն ընկալում, որ համացանցում չեն, որ հեռուստատեսութեան թարմացուած/ժամանակակից տարբերակն են օգտագործում, երբ վայելում են իրենց ինսագրամը, ֆէյսբուքը, տելեգրամը, վայբերը, ուոթսափը, դիսքորդը, ու նաեւ սիգնալը ու չգիտեմ էլ ինչը։
ոնց ա որ ընկալում են xmpp֊ն կամ activity pub֊ը «եւս մի հարթակ» որն իրենց համար նաեւ էդքան էլ մրցունակ չի՝ չի ձգում։
ախր բացատրել են, պատմել են, ու տեսնում են՝ սա էս սերուերից ա, նա՝ էն, իսկ էս սենեակը էն սերուերում ա, էն սենեակը՝ էն։
տեսնում են, ու վստահ եմ՝ հասկանում են։
չեն ընկալում։
ու դէ չեն օգտւում, կամ հազարից մէկ կը մտնեն, կասեն՝ «էս հարթակը», որը հարթակ չի՝ ինտերնետ ա։ վերջապէս ինտերնետից ես օգտւում, ո՞նց չես զգում որ մինչեւ էդ չէիր օգտւում։
կամ գուցէ ես ծեր եմ, ինձ համար ինտերնետի սահմանո՞ւմն ա այլ, քան իրանց։ իրանք կարծում են որ ինտերնետը՝ հեռուստատեսութեան ժամանակակից տարբերա՞կն ա։
բայց ո՞նց չեն զգում, ո՞նց չեն ձգտում իսկական ինտերնետին։
կամ ինչպէ՞ս ա ստացւում որ որոշ մարդիկ զգում են, իսկ որոշ մարդիկ՝ չէ։
ու ես արդէն յոյս չունեմ որ չզգացողները կը զգան։
իսկ ո՞վ ա զգում։
պիտի ասեմ որ նախ դաշնեզերքի մարդկանց զգալի մասը օգտւում ա դաշնեզերքի հանգոյցներից, բայց մէկ ա ընկալում ա դաշնեզերքը որպէս եւս մի հարթակ։ նրանք որ օգտւում էլ են՝ էլի չեն ընկալում։
չէ՛, կարող ա եւ ընկալում են որ միայն «մաստոդոն» չի ու դրա մի հանգոյցը չի։
բայց մէկ ա գրում են՝ այստեղ լաւ ա, այստեղ սէնց մարդիկ են։ իսկ այ պայմանական «թուիթերում» վատ ա՝ այնտեղ այլ մարդիկ են։
օգտուողներից շատերն էլ են նոյնն անում ու նոյն ձեւ համեմատում անհամեմատելին։ տարբեր տիպերի են։ չես կարող ցանցը համեմատել պարանի հետ, որի ծայրին հանգոյց ա։ ցանցը կարող ես համեմատել այլ ցանցի հետ։
ինտերնետը կարող ես համեմատել ֆիդօնէթի հետ։ նոյնիսկ ոչ «ֆրինէթի» կամ «սքաթլբաթի» (որ ցանցեր են ի տարբերութիւն նրա ինչ կոչում են «սոցիալական ցանցեր» չնայած դրանք ընդամէնը հանգոյցներ են), զի դրանք ինտերնետի վրայից են աշխատում՝ էլի ինտերնետի մաս են։
իսկ ով ջոկում ա՝ յաճախ ինձ շատ օտար մարդիկ են։ մարդիկ են որ էնքան են ատում ամն֊ն եւ այդ պայմանական արեւմուտքը , որ չեմ հասկանում ոնց՝ սիրում են պուտինին , լաւրովին, ու նոյնիսկ հիւսիսային կորէայի կիմին։
ասում են՝ «տեսա՞ր ոնց լաւրովն ասեց» ու ուրախանում են որ որեւէ քչից֊շատից հզօրութիւն ունեցող էութիւն իրանց գիտակցածը ասեց՝ ապտակեց իրանց ատածին։
բայց դա ասում են յարմարաւէտ տեղաւորուելով էդ նոյն արեւմուտքում, ուր իրանց աւելի լաւ ա, քան ռուսաստանի դաշնութիւնում (որը դաշնութիւն չի) կամ կորէայի ժողովրդական հանրապետութիւնում (որը հանրապետութիւն չի՝ պարզապէս «յաջողուած» դոնէցքի ժողովրդական հանրապետութեան պէս էութիւն ա։ եթէ յաջողուած բառով կարելի ա անուանել սով ունեցող երկիրը)։
իհարկէ, դաշնեզերքում կան մարդիկ որ հասկանում են ինտերնետն ինչ ա ու դրան են ձգտում։ բայց իմ տպաւորութեամբ՝ քիչ։
նախ չեմ հասկանում ոնց չեն ընկալում նրանք ում դաշնեզերքը չի գրաւում։ ու յետոյ չեմ հասկաիում ոնց չեն ընկալում նրանք որ դաշնեզերքն օգտագործում են ու անում են նոյն տրամաբանական սխալը՝ համեմատում են ինտերնետը պայմանական «թուիթերի»՝ ինչ֊որ ծառայութեան հետ։
իսկ ով ընկալում ա՝ շատերին ես չեմ ընկալում։ զի ո՞նց ա կարելի չտեսնել որ ռուսաստանը կամ հիւսիսային կորէան նախանձելի տեղեր չեն։
ո՞նց ա կարելի մի տեղում լինել պատերազմի դէմ, իսկ միւս տեղում՝ ռազմական ագրեսիան արդարացնել, ու նոյնիսկ ուրախանալ եթէ յաջողում ա։ կամ դժգոհել որ արեւմուտքը օգնում ա բռնութեան զոհին, չի թողնում մենակ։
ու երբ ասում եմ՝ ինտերնետ, ինձ ասում են՝ տէք ես կարեւորում, եւ ոչ թէ շփումը։ էլի՛ չեն ընկալում՝ ազատութիւնն եմ գնահատում ու դրան աւելի մօտ լինելու միջոցները։
#մարդիկ #հարթակ #դաշնեզերք #ինտերնետ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն
ահա ինչու եմ ես սիրում ջենթու՝
տեսէ՛ք ինչքա՜ն ա̶ղ̶բ̶ անպէտք ինձ բաներ չունեմ։
ու դուք ունէ՛ք։
#էկրանահան #ջենթու #իւնիքս #ազատութիւն #մինիմալիզմ
բա տեսա՞ք նիկոլն ինչ ասեց՝ մէյլով որ գրանցուէք ոստիկանութեան կայքում, ծանուցումները մէյլով կը ստանաք, քիչ կը վճարէք, եւ այլն։
բայց եւ յետոյ՝ էդ մէյլը պետութիւնը կօգտագործի ամէն ծանուցում քեզ ուղարկելու համար, ու դու կը համարուես ծանուցուած, հէնց ուղարկեցին։
ու էն ձայնը (նախարարի՞ երեւի) ասում ա՝ չէ, տէնց չի լինի, չենք կարող համոզուած լինել որ կարդացել ա, իսկ նիկոլը պնդում ա թէ ոնց ա կարելի համոզուել՝ դէ դրանից յետոյ եղած մէյլին արձագանքել ա, սա էլ ուրեմն ստացած կը լինի։
ես չգիտեմ ռդ֊ից բացի այլ երկիր որ նման բաներ ա անում։
եւրոպային մօտ լինէինք՝ եւրոպական նորմեր գոնէ կունենայինք։
ըստ որում նիկոլը չի ջոկում ինչ ա անում՝ էդ ես հասկացայ դեռ էն ժամանակ երբ ասում էր՝ կազինօները առցանց փակենք։ զի չի ընկալում մարդը, չի զգում ցանցային ազատութիւնը մեզ պէս՝ դէ կազինօ ա իրա համար, բայց մենք այլ կերպ ենք ընկալում՝ էսօր՝ կազինօն, վաղը՝ թերթը, միւս օրը՝ քո ֆեդի հանգոյցը։
ու ըստ որում իրա իսկ «ընդդիմութիւնը» գալու ա փակի, ասի՝ դէ ձեր նիկոլն ա էդ պրոցեսը սկսել։ ու ճիշտ կասի։
հոգոց։
#համացանց #ազատութիւն
հէհ, ինձնից գոհ եմ՝
openwrt երթուղիչով կարգաւորեցի որ էս նոր ինտերնետի տրաֆիկը լրիւ գնայ վիպիէնով։
տան ամբողջ հոսքը, ներառեալ դնս֊ը, վիպիէնացուած ա։
յէյ։
#համացանց #գաղտնիութիւն #ազատութիւն
սոնան քրոջ հետ օճառ էին սարքել, ու մի ամիս ա տնական օճառ ենք օգտագործում։
լռելեայն օճառ ա, առանց յաւելումների։ հիմա այլ վայրերում հասկանում եմ՝ չկայ շուկայում լռելեայն օճառ, ամենուր օճառի գերբազմաութիւն ա՝ «ֆիչըրներ» են աւելացրել։
որովհետեւ մենք ենք ուզում «ֆիչըրներ» ըստ երեւոյթին։
կամ նրանք, որ չեն ուզում՝ քիչ են։ կամ չգիտեն որ առանց դրա հնարաւոր ա։
ու զգում եմ որ ինձ բնաւ պէտք չեն էդ «ֆիչըրները» օճառների։
լռելեայն պարզ օճառը լրիւ հերիք ա։ ու էդքան տարօրինակ ա թւում որ իսկական մաքուրով օճառ չես առնի։
#օճառ #ֆիչըրացաւ #մաքուրով #ազատութիւն
ի՞նչ էք դուք հասկանում ասելով «մոբայլ լինուքս»։
եթէ շատ խիստ լինել՝ անդրոիդն էլ ա «մոբայլ լինուքս»։
բայց «լինուքս» ասելով այլ բան ենք հասկանում։
պարտադիր չի՝ «gnu + linux», օրինակ alpine֊ը, ու հետեւաբար postmarketos֊ը musl ա օգտագործում, բայց մէկ ա զգացւում ա (feels like) «gnu + linux»։
«ls»֊ը gnu֊ինն ա։
բայց դա էլ չի։ թո՛ղ լինէր bsd֊ինը։
ո՞րն ա մեր «իմացած» «լինուքսը»։
երեւի դա փաթեթային կառավարիչն ա (որեւէ) որն աշխատում ա կոնսոլից։
երեւի դա այն ա, երբ ssh ես լինում սարքին, ու կարողանում ես x forwrading անել։
հա՞։ բայց էսօր մէյնսթրիմ դիստրիբուտիւները անցնում են wayland֊ի ու էդպէս չես անի։
բա ո՞րն ա մեր իմացած «լինուքսը»։
ես երեւի նեղւում եմ նրանից, որ maemo֊ում կան maemo սպեցիֆիկ ծրագրեր։ դրանք չեն աշխատի առանց maemo֊ի hildon միջավայրի։
էդպէս չի մեր «լինուքսներում»։
kde֊ական ծրագրերն աշխատում են gnome֊ում եւ հակառակը։ եւ ցանկացած միջավայրում։
միւս կողմից maemo-leste֊ում կարելի ա օգտագործել սովորական դեբեանի ծրագրեր։ ես օրինակ քշում եմ սովորական dino որը իրենց շտեմարաններից ա, ու մաեմօ սպեցիֆիկ չի։
(էդպէս չէր fremantle֊ում)
ապա վերցնենք sailfish֊ը։ wayland ա։ կարելի ա սակայն օգտագործել «սովորական» «լինուքսի» ծրագրեր։ ոչ բոլորը՝ qt ծրագրերը։ որովհետեւ ոնց որ ոչ մէկ gtk չի շինել sailfish֊ի համար։ թէ չէ կարելի կը լինէր dino տեղակայել։
sailfish֊ի միջին մասը՝ ինտերֆէյսի տակինն ու միջուկի վրայինը՝ mer֊ը, լրիւ առանձին ա։ այսինքն հնարաւոր չի միացնել օրինակ fedora֊ի շտեմարաններն ու էնտեղից մի բան աւելացնել։
բայց եթէ ինչ֊որ մի բան շինես՝ պիտի աշխատի։
այլ հարց ա, որ sailfish սպեցիֆիկ ծրագրերը այլ տեղում չեն աշխատի։
էդ խնդիրը, ոնց հասկանում եմ, աւելի հեշտ լուծելի ա, քան maemo֊ի յաւելուածների առանց hildon չաշխատելը։ որովհետեւ sailfish֊ի յաւելուածները կախուած չեն lipstick֊ից, այլ կախուած են qt֊ի sailfish սպեցիֆիկ կլասերից։
եթէ դրանք մի օր բաց լինեն՝ ապա sailfish յաւելուածները կարելի կը լինի օգտագործել ինչպէս «սովորական» «լինուքսում», այնպէս էլ այլ «մոբայլ» «լինուքսներում»։
բայց միեւնոյնն ա, նոյնիսկ maemo֊ն ահագին «լինուքսի» տպաւորութիւն ա թողնում։
ահագին հասկանում ես ինչ ա կատարւում։
ու երեւի ահագին նման ա «իսկական» «լինուքսի»։ դէ՝ debian ա։ նոյնիսկ devuan, ինչի՞ պիտի նման չլինի։
ու կարելի ա իրան էդպէս օգտագործել։ պարզապէս լաւ չեմ պատկերացնում էդ «էդպէսը» յստակ որն ա։
ու ինչ ա «մեզ» պէտք։
տարբեր մարդկանց՝ տարբեր բաներ։
բայց մօտաւորապէս ի՞նչ ենք ուզում։ կամ ինչքա՞ն հեռու կարող ենք գնալ։ արդե՞օք maemo֊ն կամ sailfish֊ն էդքան հեռու գնացել են։
phosh֊ը էդքան հեռու չի գնացել։ այն օգտագործում ա gnome֊ի ստանդարտ ծրագրեր։ բոլոր ծրագրերը տեղափոխելի են։ ու postmarketos + phosh֊ը լրիւ իսկական «լինուքս» ա։ անկասկած։
sxmo֊ն էլ։ լրիւ իսկական։
դա gnome֊ի յաւելուածներն են փոխւում, փորձում են ադապտացուող լինել տարբեր մեծութեան էկրաններին։
ու էսօր գիտեմ որ հակւում եմ այդ լրիւ իսկականի։ հնարաւորինս։
#լինուքս #դիւրակիր #մաեմօ #սէյլֆիշ #պոստմարկէտօս #ազատութիւն
ֆէյսբուքը մեկնաբանութիւններով էլ ա լրտեսում։
#ֆէյսբուք #լրտեսութիւն #մեկնաբանութիւն #դիտարկիչ #էկրանահան #ազատութիւն
ինչի՞ ա կառավարութիւնը մեզ գուգլանալիտիկս անում։
ես կարծում եմ որ գիտեմ՝ չեն ջոկում որ էդ «քուլ» չի։ գիտեն լաւ բան են անում։ դրանից ա։
#կրթութիւն #էկրանահան #կայք #ազատութիւն
փաստօրէն ես իրան էլի էի տարածել։
այսօրուայ աշխարհը հիերարխիկ ուժի պայքարն է ցանցային ուժի դէմ
#ապակենտրոնացում #հիերարքիա #հիերարխիա #պայքար #աշխարհ #ազատութիւն
էս մէմը մեկնաբանեմ, հա՞։ icq֊ն աչքիս լոյսը չի։
ու առհասարակ ոչ մի սեփականատիրական «մեսենջեր» կոչուածն ինձ հետաքրքիր չի որ ես այն համեմատեմ կամ չհամեմատեմ։
ես դժբախտութիւնս եմ համարում այն որ ես օգտագործել եմ teams ծրագրակազմը։
icq֊ն էլ շատ չի տարբերւում՝ բաց հաղորդակարգ էր, կարելի էր գրել third party կլիենտներ՝ դա լաւ էր։ բայց կենտրոնացուած սերուիս էր։
հաղորդակարգը՝ համայնքի կողմից չէր կառավարւում։ ամէնը պատկանում էր կոնկրետ ընկերութեան։
բայց նոյնիսկ եթէ այդ ամէնը թողնենք մի կողմ ու խօսենք լոկ տէքի մասին՝ էն ժամանակ մարդիկ չէին կարող եւ չէին գրի պրոդուկտ js֊ով։ ինչպիսին teams֊ն ա։
icq֊ն երեւի չէր գրուած երազածս լեզուով, բայց երեւի գրուած էր c֊ով։ ու երեւի էդ պատճառով էլ էր արագ աշխատում։ (չդիմանամ ու նշեմ որ skype֊ի առաջին վարկածները pascal֊ով էին գրուած։ ու գուցէ ամենաարագ աշխատող ծրագիրը չէր, բայց այն անում էր բարդ բաներ՝ աշխատում էր բաշխուած ձեւով։ կենտրոնացած էր, կախուածութիւն կար կենտրոնական սերուերից, ինչը շատ վատ ա, ու ոչ մի ձեւ չեմ արդարացնում, բայց կարողանում էր նաեւ կլիենտից կլիենտ աշխատել, կամ մի կլիենտ օգտագործել որպէս ուղի այլ կլիենտին հասնելու համար։ դա իհարկէ արժէզրկուած ա նրանով որ skype֊ը սեփականատիրական ծրագիր ա։ ամէն դէպքում, ms֊ը դա փոխեց, ու skype֊ը շատ արագ դարձաւ պարզապէս կենտրոնացուած համակարգ, ինչպէս մնացածն են։)
ես կը փոխէի էս մէմը՝ միայն ձախ մասում տեղաւորելով որեւէ ազատ հաղորդակցման գործիք։
բայց ո՞րը։ pidgin֊ը՝ կարող ա լինել էնտեղ։ psi֊ն՝ կարող ա լինել։
նոյնիսկ dino֊ն, եթէ համեմատենք teams֊ի հետ՝ արագագործ ա, վազում ա։
բայց կարելի ա եւ քննադատել dino֊ն՝ չի սազում ազատ ծրագրակազմին լինել էդքան դանդաղ։ ուտել էդքան մարտկոց։
dino֊ն գրուած ա vala֊ով, ու gtk4֊ով։
ինչը երեւի էդ տէքի մասին շատ լաւ չի խօսում։
արդե՞օք մեզ պէտք էր էդքան ծանր gtk4֊ը։ ես երբեմն զգում եմ, տեսնում եմ ոնց ա մաս մաս dino֊ի պատուհանը նկարւում էկրանիս։
«իսկ էդի լա՞ւ ա»։
էսպէս ես տեսնում էի նախկինում ոնց ա java֊ով գրուած icq֊ն իրան նկարում։ շատ դանդաղ։
java֊ն ես ատում էի որպէս օգտատէր՝ դրանով գրուած գրաֆիկական ծրագրերը շատ դախ էին ու դանդաղաշարժ։
իսկ ի՞նչ ծրագրեր էի տեսնում՝ հիմնականում կորպորատիւ։ ծրագրեր, որ կորպորացիաները ծախել են այլ կորպորացիաների վրայ։ որպէսզի դրանք պարտադրեն իրենց աշխատողներին էդ համակարգերն օգտագործել։ զի աշխատողը շատ ընտրութիւն չունի, նա չի ընտրում ծրագրակազմը՝ ընտրում ա իր մենեջերը, իսկ մենեջերը կամ էդ ծրագրակազմը չի օգտագործի, կամ եթէ եւ օգտագործի՝ իրան աւելի կարեւոր ա իրա մենեջմէնթին ներկայացնել որ նա յաջող գործարք ա արել, քան էդ ծրագրակազմը ոնց ա աշխատում կամ ինչքանով ա կիրառելի։
teams֊ը նոյն պատմութիւնն ա։ ms֊ը ունի հարուստ պարտնեօրներ, որոնց վրայ վաճառում ա իրանց գրասենեակային արտադրանքը։
իրանք լրիւ կարող են յաջողակ լինել եւ slack֊ի պէս գործիք անելով։ ճիշտ ա, teams֊ը ամէն դետալի մէջ slack֊ից դախ ա, բայց ընդհանուր առմամբ նոյն դախութիւնն ա՝ դանդաղ ա, ուտում ա լիքը օպերատիւ յիշողութիւն եւ պրոցեսորի ժամանակ։ երկուսն էլ գրուած են js֊ով ու պահանջում են ինտերպրետատոր։
ընդհանուր առմամբ էդքանն էի ուզում ասել։ կրկնեմ այլ միտք վերջում՝
իրանք կարողանում են վաստակել փող ոչ էն պատճառով որ գժանոց գործիքներ են սարքում։ այլ էն պատճառով որ մենք դախ ենք եւ անկիրթ։
էն պատճառով որ մեզ կարելի ա դայեաղ անել, գրաբարով ասեմ, էդ գործիքները որպէս մրցունակ եւ լաւ լուծում։
չաթեր միշտ կային։ ազատ համայնքը միշտ չաթւում էր՝ զի էնտեղ բաց եւ շփուող մարդիկ են։ միշտ չաթւում էր xmpp եւ irc չաթերում։
irc֊ն էլ, xmpp֊ն էլ ունեն մուտքի շեմ։ էնպէս չի որ միացնում ես ու աշխատում ա։ պէտք ա անես ընտրութիւններ։ պէտք ա սովորես հրամաններ։ էդ բարդ չի, բայց էդ թւում ա բարդ նրան, որ սովոր ա որ իրանից ոչ մի բան չի պահանջւում։
սովոր ա որ իրա փոխարէն ամէնը կարուի։ բայց ի՞նչ գնով՝ չի գիտակցում։
էն մարդիկ որ աշխատում են էդ ընկերութիւններում, նոյնիսկ եթէ նրանք ծրագրամիստ են՝ էլի դախ են մեծ մասամբ։ ոչ հետաքրքրասէր են, ոչ բաց, ոչ էլ շփուող։
իրանք չեն եղել նստած չաթերում միշտ։
իսկ մենք միշտ չաթերում շփուել ենք, կիսուել ենք, հարցրել ենք, տուֆտել ենք, եւ այլն։ եւ էդպէս ենք եւ աշխատել ինչ֊որ մէկի վրայ, օգնելով իրար լուծել խնդիրներ, եւ աշխատել մեզ հետաքրքրող բաների վրայ։
ու յանկարծ սլէքը անում ա irc կամ xmpp դեբիլի համար։ ու յանկարծ մենեջերները դա սկսում են առնել։ ու յանկարծ բոլորին տարաւ դրա վրայ։
չնայած այն ակնյայտօրէն վատ ա գրուած քան մեզ ծանօթ լուծումները, վատ ա աշխատում քան մեզ ծանօթ լուծումները, եւ այլն։
դրան էլ կպցրել են ինչ֊որ բոտ, ու ինչ֊որ բիզնէս «ֆիչըրներ» ու ամբողջ աշխարհը ապշեց, երջանկացաւ։
ինչպիսի երջանկութիւն՝ ապրել այն աշխարհում ուր «սլէք» կայ։
ու հիմա եթէ բողոքեն՝ ապա oldschool մարդիկ որ յիշում են icq֊ն։ ոչ թէ irc֊ն, այլ icq֊ն։ աւաղ։
ինչեւէ։
#չաթ #ծրագրակազմ #ազատութիւն
ազատ ծրագրակազմի խնդիրներից մէկը շատ մարդկանց համար ոչ կայուն աշխատանքն ա, դա էլ իր հերթին՝ նոր ու նոր «ֆիչըրներ» ուզելուց ա։
օրինակ, կար gtk2՝ համարել են հնացած, չեն նայում դրան այլեւս։ ամբողջ ջանքը գնաց gtk3֊ի իսկ յետոյ gtk4֊ի մէջ։
բայց gtk2֊ը հազիւ կայունացել էր, նորմալ աշխատում էր, իրան հետեւելը, պարզապէս որ շինուի ու շարունակի աշխատել, ոնց կար՝ էդքան էլ ծանր չի։
կար gtk2֊ով գրուած gnome2։ էլի հազիւ կայունացել էր, նորմալ աշխատում էր։
գրեցին gnome3, որ ամենասկզբից, իհարկէ շատ խնդիրներ ունէր։ նոյնը kde֊ների մասին ա կարելի ասել։
ու մարդիկ հա գտնում էին իրանց էդ օղակի մէջ, սպասում սպասում են, որ կայունանայ վիճակը, սխալներն ուղղեն, հազիւ ուղղւում են՝ նոր վարկած ա դուրս գալիս, ու կրկին սխալներն են ուղղում։
իհարկէ, կարող են gnome/kde/gtk/qt չօգտագործել։ բայց դժուար չօգտագործեն, մանաւանդ սկսնակները։
իմ օգտագործած windowmaker֊ը քսան տարուց աւել ա ինչ կայուն ա։ շատ կոդ էլ չկայ։ չի էլ փոխւում։
#իւնիք #ազատութիւն #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #լինուքս #տէք
էսօր շտապելով անցնում էի մի փողոցով, էնտեղ մի քսանհինգ տարեկան տղայ էր խօսում մի երեւի հիսուն տարեկան տղամարդու հետ։
ասում ա՝ «ի տարբերութիւն ուոթսափի չպիտի աբեազածելնը հեռախօսի համար ունենաս»։
տեսնես ինչի՞ մասին էր, ո՞ր մի կապի միջոցի/յաւելուածի։
էսօր ոնց որ բոլորն ուզում են համար՝ եւ վայբերը, եւ տելեգրամը, եւ դէ ուոթսափը, ու նոյնիսկ սիգնալը։
գուցէ ինչ֊որ հի՞ն լուծման մասին էր՝ օրինակ սքայփի՞։ չգիտեմ։
բայց էն որ մարդիկ էդ մասին խօսում են՝ հաւէս ա։
#յաւելուած #համացանց #ծրագրակազմ #ազատութիւն
եւս մի պատճառ ջենթու օգտագործելու (բազմաթիւ այլ պատճառներ ունեմ) ինձ համար այն ա, որ եթէ ինչ֊որ բան չեմ կարողանում հաւաքել, կամ բարդ ա հաւաքել՝ չեմ օգտագործում։
օրինակ, էս պահին փայնբուքս տառապում ա որ ֆայրֆոքսն ու դրա կախուածութիւնները հաւաքի։
դեռ կարողանում ա։
օկէյ, դեռ կօգտագործեմ։ բայց միւս անգամ ես արդէն կը մտածեմ, արդե՞օք ինձ դա պէտք ա։ եթէ ինքն էդքան տառապում ա՝ երեւի ինձ դա պէտք չի։
netsurf֊ը հաւաքւո՞ւմ ա՝ ուրեմն էդ ա։
չի՞ ցոյց տալիս էջեր՝ ուրեմն էլ աւելի կը լծուեմ պարզ էջեր ստեղծելուն կամ ջեմինի անցնելուն։ որի ուղղուց ես չեմ շեղուելու, պարզապէս բարդ ա անց կացնելը իմ ուեբ ներկայութիւնը, զի շատ լեգասի ունես, բայց կանցնեմ մի օր։
ըստ որում՝ երբ ես ասում եմ մարդկանց՝ մի դուրս եկէք ֆէյսբուքից, բայց մեզ հետ էլ շփուէք դաշնեզերքում, նման բան ես ասում եմ հիմա ինձ՝
դեռ օգտագործի լինուքս, բայց զարգացրու օբերոն համակարգը։
դեռ օգտագործի վեբ, բայց հնարաւորինս շատ գնա դէպի ջեմինի։
ու տէնց։
#անկապ #համացանց #ազատութիւն #տէք #ջեմինի #ուեբ #վեբ #դիտարկիչ #ջենթու #պերմակարգչութիւն #պարզութիւն #մարդավարի #մարդկային #մարդիկ
ես մտածեցի որ ես լրիւ խորհուրդ եմ տալիս փայնֆօնը։
ինքը լրիւ պատրաստ ա օգտագորուած լինել։
եթէ ինչ֊որ մէկն անպատրաստ ա՝ դա մարդիկ են։
փայնֆօնը ենթադրում ա որոշակի ապրելակերպ։ ապրելակերպ, որ ես ունեմ, բայց ոչ բոլորն ունեն։
ու ինձ թւում ա լաւ ձեւ ա անել հետեւեալը՝
երեւի անհրաժեշտ կը լինի ձեզ հետ ունենալ լիցքաւորիչ կամ մարտկոց ու լար։ զի փայնֆօնի էներգակառավարումը չնայած լաւացրել են, դեռ կատարեալ չի։ բայց հաւանաբար մէկ ա հիմա էլ ունէք ձեզ հետ եւ լար եւ մարտկոց։
ու մնացածը պէտք ա ընդունել։ դուք ունէք փայնֆօն ոչ նրա համար որ ստանաք ինստագրամի ծանուցումները, ոչ նրա համար որ աշխատեցնէք յաւելուածներ որ ձեր ամէն քայլն արձանագրում են։
այո, անյարմար ա՝ բայց ազատ համայնքը չունի էն ռեսուրսներն ինչ նաեւ ձեր փողերով եւ ժամանակ տրամադրելով հարստացած «բիգ տէքը»։
ինչքան շատ մարդ օգտուի ազատ օհ֊երով հեռախօսներից, այդքան շատ մարդ դրանց միջից կը լինի դեւ, ու էդքան շատ մարդ կը մասնակցի ազատ հարթակների սպասարկման եւ զարգացման գործին։
այո, դուք մնալու էք ինքներդ ձեզ հետ շատ անգամ։ որովհետեւ ազատ յաւելուածներն ու ծառայութիւնները ձեզ չեն ծնգլահան անելու, ծանուցումախեղդ անելու, ու չեն մանիպուլացնելու որ աւելի շատ ժամանակ անց կացնէք էկրանի մօտ։ էդ պատճառով ա որ դիասպորայից կամ մաստոդոնից շատ քիչ մարդ ա օգտւում՝ մանիպուլացուած չեն ու չեն օգտւում։ պէտք ա անել քաղաքական ընտրութիւն ու ընդունել չմանիպուլացուած լինելու հանգստութիւնը եւ ծրագրակազմի հում լինելը։
էսօր ես քայլել եմ, լսել եմ պոդքաստ։ չաթս աշխատում ա, դիտարկիչս նոյնպէս։ խցիկս նոյնպէս՝ դանդաղ ա, բայց աշխատում ա։ վիդեօ նկարելու ծրագրակազմ ոնց որ դեռ չկայ։ լինում ա ապրել։ ես էդպէս ապրում եմ՝ դուք էլ կարող էք։
#փայնֆոն #փայնֆօն #ազատութիւն #ծրագրակազմ #երկաթ #ապրելակերպ
ես յաճախ փայնֆոնը համարում էի արտաքնապէս քեարթու սարք։ տէնց սիաօմի֊օտ, ամբողջ յարգանքով յանդերձ։ բայց մաքուր եւ ազնիւ հոգէպէս։ (:
հիմա մտածում եմ՝ ախր չէ, հաւէսն ա։ զի «վատն» ա։ պլաստիկ ա։ ու հաստ ա։
ու գիտէք, էկրանին նայում եմ, տեսնում եմ gpodder֊ը, որ շատ դանդաղ ա, ի դէպ սքրոլլ լինում, տեսնում եմ freetype֊ի տառատեսակների շատ գեղեցիկ նիւթաւորումը, ու էնքան յաճելի ա դա վայելելը։
էքսպերիաս խնդիր ունէր՝ մարտկոցը գիտէք, փոխել չի լինում հեռախօսների մէջ։ առնուազն բաւական բարդ ա։ նախկինում ես մի քանի մարտկոց էի ունենում, ու երբ պէտք էր՝ փոխում էի։ էդ պատճառով էլ droid4֊ի բացասական կողմերից մէկն եմ համարում այն, որ ոնց որ էս ա, տեսնում ես մարտկոցը, բայց վինտիկներով ձգած ա, պտուտակահան ա պէտք որ հանես։ droid3֊ն այդ խնդիրը չունի։ (բայց droid3֊ի վրայ maemo leste֊ն դեռ կայուն չի աշխատում)։
ու էնքան յաճելի ա իմանալ որ մարտկոց ունես։ բացում ես ու ունես։
հիմա փորձառութեան մասին մի քիչ։ նաեւ զրուցել ենք էսօր էդ մասին դաշնեզերքում։
փորձառութիւնը շատ վերջը չի։ ինչը շատ լաւ ա։ ես յաճախ յուսահատ եմ, կամ գիտեմ որ ինչ֊որ բան էնքա՛ն բարդ ա լինելու անել, որ էլ ձեռքս չի էլ գնում դէպի սարքը։
ես ուզեմ էլ՝ չեմ կարող նստեցնել ծրագրեր, որ չեմ ուզում ունենալ, ու դուք չէք ուզում ունենալ։
ես քասթոմայզ եմ արել megapixels֊ի սկրիպտն ու այն ինձ անմիջապէս sensia֊ի lut֊ը կիրառած նկարն ա տալիս։ ու իհարկէ, raw նիշքը։
նէնց հաւէս ա որ խցիկը վատ որակի ա։ ու աղմուկ ա տալիս։
ես կարողանում եմ կիսել էկրանը sxmo֊ում։ ես կարողանում եմ լսել պոդքաստներ։
ամենաշատը հաւանում եմ sxmo֊ի ստեղնաշարի հետ աշխատանքը։ երբ ստեղնաշարը չի երեւում՝ դրա պրոցեսն էլ չկայ։
երբ մատով կպնում ես մուտքագրելու դաշտին՝ այն չի յայտնւում։ դա շատ լաւ դիզայն ա իմ կարծիքով։ ստեղնաշարը յայտնւում ա այն ժամանակ, երբ դու կանչես։ ժեստով։ ու երբ հանես, էլի ժեստով՝ անհետանում ա իր պրոցեսի հետ միասին։
ու ստեղնաշարը լիարժէք xorg ստեղնաշար ա։ ուզում ես սեղմիր tab, ուզում ես ctrl+r։ ամէն տեղ։ սէյլֆիշում տերմինալը գալիս ա իր ստեղնաշարի հետ, որ քիչ թէ շատ յարմար լինի։ էստեղ ստեղնաշարը x֊ի ստեղնաշար ա։ ինչ ուզում ես արա։
ու այո։ ունենալով էսպիսի սարք, չես կարող ասել որ ունես կախուածութիւն։ բայց կարող ես, եթէ ուզում ես զանգ անել։ կարող ես ջաբերով չաթուել։
չե՞ս կարող բանկային յաւելուած աշխատեցնել՝ ազնիւ խօսք, դու չես ուզում էդ անել։ փայնֆոնը լաւն ա դրանով որ դու այն ունես, եթէ չես ուզում անել էն, ինչ իրանով անելը շատ բարդ ա կամ անհնար։
ու տէնց։
#փայնֆոն #ազատութիւն
սովէտական շէնքերի մուտքերում երբեմն լինում էր մանր քարիկներով յատակ։ երեւի տեսած կաք։
իրականում թանկ բան ա, կոչւում ա՝ տերացօ։
բա ո՞նց են կարողացել։
պատասխանը՝ համարեա գրեթէ ձրի աշխատուժ։
մարդիկ չէին կարող երկրից դուրս գալ, փախչել, ու ստիպուած էին աշխատել էն գումարով, որը տալիս էին։ հնարաւոր չէր աշխատավարձ սակարկել՝ բոլորը նոյն պաշտօնում ստանում էին նոյն աշխատավարձը։
իսկ չաշխատելը էլի չէր թոյլատրւում՝ յօդուած կար դրա վերաբերեալ։
էդպէս գրեթէ միայն մինիմալ գոյատեւելու ծախսերը փակելով մարդիկ աշխատում էին, զի այլընտրանք չունէին։ այլապէս զանգուածային արտագաղթ կը լինէր։ ստրկութիւնից շատ հեռու չէր։ էլ չեմ նշում որ երկար ժամանակ գիւղացիներն իրաւունք չունէին տեղափոխուելու, եւ նրանց դա թոյլ տուեցին միայն էն ժամանակ, երբ զգացին որ քաղաքների նոր գործարաններին պէտք կը լինեն։
ու էսպէս շատ բան սովէտում արուել ա շատ էժան՝ մարդկանց չվճարելով։
#սովէտ #սովետ #խսհմ #պատմութիւն #տնտեսութիւն #ազատութիւն
«գրաունդ զերօ»֊ն սկսեց համագործակցել «ուայմեդիա»֊ի հետ։
էհ։
մակերը երեւի ուզում էք փոխել, թրէք են անելու, յիշելու են մի կենտրոնում։ իւքօմի պէս։
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #էկրանահան #ազատութիւն #ground_zero #երեւան
մի ճարտարապետ ասում էր, որ իր նեարդերին ահաւոր ազդում ա, երբ շինարարութիւն ա գալիս ու բանուորները հողաթափերով են։
ասում ա՝ ես ընկալում եմ դա որպէս ուղերձ՝ մենք չենք աշխատում, սա մեր գործը չի։ ու հետեւաբար նաեւ արդարացուած անպատասխանատւութիւն։
իսկ երէկ չաթերից մէկում մէկն ասաց՝ «ո՞վ ես դու այսօր»։
ու ես պատասխանեցի, որ հարցրի իւնիքս մեքենայիս՝ whoami
ու այն պատասխանեց՝ inky։
ու ես մտածեցի որ դա գուցէ եւ լաւ ա։ որովհետեւ երբ աշխատում ես մեծ կազմակերպութիւնում, եւ թէկուզ գործ ունես իւնիքս համակարգերի հետ, դա չի նշանակում ազատութիւն, դա նշանակում ա համակարգի մաս լինել։ ու ըստ համակարգի քո օգտանունն իրենք են որոշում՝ ըստ ալգորիթմի օգտագործելով քո իրական անունն ու ազգանունը։
ու ես մտածեցի որ վերջին քանի տարին միջազգային կորպորացիայում աշխատելիս ես համակարգչիս օգտատիրոջ անունը փոխել էի։
ճիշտ ա, երբ ընդունւում էի, իմ ապագայ գործընկերներից մէկն ինձ լաւութիւն արեց, ասաց որ կարելի ա հատուկ դիմել որ օգտանունը չլինի իրենց ալգորիթմով, այլ լինի քո ուզածը։ ինձ ոչ մի բան չէին հարցրել, ու ես ոչ մի բան չէի նկատել։ բայց նա այդ ջանքը դրեց, փոխանցեց իրենց, ու իմ օգտանունը բաւական «լիթ» էր, ի տարբերութիւն հէնց այդ մարդու օգտանունի, կամ ուրիշների։
նաեւ առաջին օրուանից ես ջնջեցի իրենց «ուինդոուսը» ու չնայած միշտ չէր հեշտ՝ կարողանում էի իմ կարիքները հոգալ էնպէս որ համ ինձ յարմար լինի, համ իրենց ինտերֆէյսներին կարողանամ համապատասխանել, ոչ մէկ չկարողանայ նկատել որ ուրիշ օհ ա կամ ծրագրակազմ, ու ոչ մէկ չկարողանայ մատնացոյց անել, թէ վատ ա այսինչ բանը, որովհետեւ էսպէս ես արել։
իսկ վերջին տարիներին այո, ես դա էլ փոխեցի ու դարձայ inky։ աւելին, իրենց իսկ մեքենայի վրայ աշխատելիս ես այլեւս ջանում էի բոլորովին ինտեգրուած չլինել իրենց միջավայրի հետ։ միայն մի պատուհան էի բացում որ կպած էր իրենց սերուերներից մէկին, ու ամէն այլ տերմինալներն էնտեղ էի բացում։ ու դա մի կոնկրէտ ուորքսփէյսում էր։
մնացած, իմ տերմինալները բացած էին ամէնուր, բոլոր տիրոյթներում։
դա ուժեղ փոփոխութիւն էր, որովհետեւ ես այդպէս չէի անում, երբ աւելի փոքր էի։ ու գուցէ դրական փոփոխութիւն։ փորձեմ բացատրել՝ նախկինում ես «embrace» էի անում իմ ստատուսը։ ասում էի՝ ես կեղտոտ զինուոր եմ։ ես աշխատող եմ որ չունի իրաւունք անելու սա ու սա։ ես չէի շօշափում թույլատրելի եզրերը։ ես մի անգամից ընդունում էի ամենանուաստացուած վիճակը որպէս նորմա։ բայց այն գործի տեղում նուաստացուած վիճակն էր, ոչ մի կեանքում, ուր ես ջանում էի լինել լրիւ այլ։ ու յստակ բաժանում էի աշխատանքային եւ չաշխատանքային կեանքը։
հիմա էլ կուզէի բաժանել։ կուզէի չաշխատել էդպէս, բայց կուզէի բաժանել։ շատ բարդ ա ինձ պատկերացնել մի միջավայր, ուր կուզէի խառնել։
այդ միջավայրը պիտի ես ստեղծած լինէի, կամ իմ պէս մարդիկ։ ու երեւի դա անհնար ա մեծ կազմակերպութիւններում։
էսօր ես նոր չեմ բացայայտել որ «ֆիթ չեմ լինում»։ չեմ եղել շուէյցարական հանրութեան մէջ, չեմ եղել գրեթէ ոչ մի աշխատավայրում։ բայց դա նորութիւն չի, ու չեմ զարմանում։ գիտեմ ու փորձում եմ այնպէս անել որ էդքան վատ չլինի, բայց կարողանամ գոյատեւել։
էսօր ամենամեծ վախերիցս ա որ ստիպուած եմ լինելու էլի համակարգի մաս լինել։ ու ընկնել այդ շրջանի մէջ, երբ քեզ էդքան վատ ա դրանից, բայց դու ստանում ես փող, որը ծախսում ես որ քեզ էդքան վատ չլինի։
երէկ շատ լաւ անցաւ դասս, ու ես ամբողջ օրը շատ լաւ տրամադրութիւն ունէի, ու շատ ստեղծագործական տրամադրութիւն։ եւ սա էի ուզում անել, եւ նա, եւ պլաններ, եւ ինքս ինձնից էդքան գոհ էի։
երէկ չէ առաջ օրը դասս շատ վատ էր անցել, ինձ թւում ա։ կամ գոնէ միջինից վատ։ ու օրս լաւը չէր։
ու ես զգացի որ երբէք ես ինձ լաւը չէի զգայ, ու ինձնից գոհ չէի լինի, եթէ գործի տեղում ես ինչ֊որ բան անէի որը յաջողուէր կամ ընդունուէր։ նախ ես գրեթէ երբէք չեմ աշխատել այնպիսի տեղում ուր համեմատաբար «վինտիկ» կամ գուցէ ասենք «մեխի գլուխ» չէի։ որը ակնյայտ ա՝ որոշողները լրիւ ուրիշ մարդիկ են, ու որպէս կանոն այլ երկրում։ բայց դա էդքան կարեւոր չի։ ես մէկ ա ինձնից գոհ չեմ եղել, երբ օգնել եմ մարդկանց, ու իրենք չեն տառապել մի շաբաթ ինչ֊որ բանի վրայ, այլ լուծել եմ խնդիրը մի ժամում կամ մի օրում։ ինչ էլ անէի միջազգային կորպորացիայում, ես բաւարարուած չէի զգայ։ ես կարող էի ստանալ բաւարարուածութիւն միայն դրանից դուրս։
դասի ժամանակ ես փորձեր եմ անում։ իսկ եթէ էսպէս անենք։ իսկ եթէ էսպիսի լաբ անենք։ իսկ կը ձգե՞ն հիսուն րոպէի ընթացքում։ սա շատ ստեղծագործող գործ ա, ու ես ի տարբերութիւն հայկական պետական համալսարանների, չպիտի ներկայ֊բացակայ անեմ։ կանեմ եթէ ուզեմ։ ու չեմ ուզում։
ես ահաւոր մոտիւացուած եմ, որովհետեւ էն ինչ ես տալիս եմ՝ գործիք ա։ գործիք ա որ իրենց խնդիրն ա ինչպէս են յետոյ օգտագործելու։ իսկ ես վաղուց գրել եմ որ ես սիրում եմ սարքել գործիքներ։ կուզէի սարքել գործիքներ։ ու դաս տալը գործիք սարքելու պէս ա։ էդ ես չեմ լինի որ ահաւոր ոչ էթիկական կոդ ա գրելու օգտագործելով էն գիտելիքը, որ, եթէ յաջողեմ, կը փոխանցեմ։ ու էդ ես չեմ լինի, որ ահաւոր լաւ ստարթափ ա ստեղծելու, ու աշխարհը դարձնի աւելի լաւ տեղ։ ինձ լաւ ա գիտակցել որ այդ երկուսն էլ ես չեմ։
բայց ես ունեմ խնդիր որն ահաւոր մոտիւացուած եմ հնարաւորինս լաւ լուծել՝ փոխանցել գիտելիք։ ու ունեմ ստեղծագործական լիքը հնարաւորութիւն։
ու տէնց։
#անկապ #չգիտեմ #կրթութիւն #արդիւնաբերութիւն #ազատութիւն #ստեղծագործութիւն #աշխատանք #կեանք #առօրեայ #օգտանուն #անձ #նոյնականացում
պրոտոնով վրաստան կպնելը լրիւ իմաստ ունի։
համ մերոնք չգիտեն ինչ request֊ներ ես անում։ համ վրաստանը մօտ ա։ եթէ հայաստանի հետ ես կապւում՝ մօտ ա հետ գալը։ եթէ դուրս ես գնում՝ արագ ա՝ մէկ ա վրաստանով էիր դուրս գնալու, ուր էլ գնայիր։
ուր էլ գնաս՝ ̶հ̶ե̶տ̶դ̶ ̶կ̶ը̶ ̶գ̶ա̶մ̶ վրաստանով գնա։ (:
#համացանց #կապ #ազատութիւն
եթէ fasttracker2֊ի կոդը բացէին, վաղուց կրոսպլատֆորմ, հաւէս, արագ, կիրառելի ծրագրակազմ էր դառնալու։
մի պահ մի տղային էին տուել որ զարգացնի, բայց ասել էին՝ մարդու չտաս։
էհ։
#պասկալ #ազատութիւն #ծրագրակազմ
էսօր օգտագործեցին «շողուլ» ու «թարազու» բառերը։
«թարազու»֊ն միայն էստեղ գտայ, շատ հետաքրքիր պետական փաստաթուղթ էր, ու շատ փախած կոնտեքստում։
>Մշու սուլթան Սուրբ Կարապէտ, մեռնեմ քո զօրութէնին. ես վերու էս թարազու քու զօրութէնով ուժովցած. ընձի ամօթով չանես
վստահ չեմ բնաւ որ նոյն բանի մասին ա խօսքը։
գտայ նաեւ «մայրենի լեզուի դասեր» խմբի քննարկումներ՝ սա ու սա։
երեւում ա որ հարցնում են՝
>Ո՞վ կասի «մալա» և «շողուլ» բառերի հայերեն տարբերակները։
ու
>Խմբակիցներ, ով կհուշի “շողուլ” բառի ծագումը? Քննարկվել ա մի անգամ, բայց ծագման մասին բան չգտա։ Ոչ էլ գուգլը առանձնապես օգնեց։ Հին քննարկումը`
բայց յղումով գնում ես, ֆէյսբուքն ասում ա՝ մուտք գործիր որ տեսնես։
ահաւոր ա։
այսքանը։ էլ չգտայ։ փորձեցի քեշից, արքիւից հանել, չկպաւ։
shinbaza.am
֊ը չի գործում։
«վերջը» միայն list.am
֊ով հասկացայ էդ ինչ ա։ փաստօրէն ամենաբաց կրթական աղբիւրը դա էր։
ու տէնց։
յ․ գ․ չգիտեմ, գուցէ եթէ ֆբ ունէք, յղումներով խնդրում եմ գնացէք, պատէնէք մեկնաբանութեան մէջ, ի՞նչ են գրել։
#շողուլ #թարազու #շինարարութիւն #աղբիւր #ազատութիւն #համացանց #բառ #հայերէն #չգիտեմ
մի քանի գրառում տեսայ threads
յաւելուածի/համակարգի մասին։
չեմ իմանում ինչ տեսք ունի ինտերֆէյսը նոյնիսկ, բայց յոյս եմ յայտնել որ երբ/եթէ կպնեն activity pub
ցանցին, կապի մէջ կը լինեմ իմ որոշ ընկերների հետ, որ չեն «կարում» կամ ուզում, ինչը նոյն բանն ա, գրեթէ, լինել ինտերնետում։
երբ իրենք ասում էին՝ «արի ֆբ կամ ինստա կամ եսիմուր ու կապի մէջ լինենք կամ չաթուենք», ես միշտ իրենց շեշտել եմ՝ էնպէս չի որ էդ ես եմ որ չեմ կարող ձեզ հետ չաթուել։
էնպէս ա որ դուք էք որ ձեզ թոյլ չեն տալիս ինձ հետ չաթուել կամ շփուել։
ահա, եկաւ threads֊ը որ մեծահոգի թոյլ ա տալու։
իսկ իրականում, եթէ չես կարող պայքարել՝ ընդունիր եւ արագացրու նրա գալը, ինչի դէմ պայքարել ես։ կամ առաջնորդիր։
առաջնորդելը էս դէպքում երեւի հնարաւոր չի, բայց հնարաւոր ա լինել առաջինը մէյնսթրիմ կոմերցիոն կորպորատիւ ինտերնետ մեդիայից, որ կապ կունենայ արդէն կայացած դաշնեզերքի հետ։
բայց իրականում դաշնեզերքի հետ կապ չունի։ (: պարզապէս մի քիչ աւել ազատութիւն ա տալու օգտատէրերին։ գուցէ։
#համացանց #ինտերնետ #դաշնեզերք #ազատութիւն #threads #թելեր #շղթաներ #մեծահոգութիւն #իրաւունք
հետաքրքիր ա, երբ երեք կէտով քո տեղանքը ջոկում են ըստ gsm մոդէմի ու աշտարակների, բարձրութիւնն է՞լ են ջոկում։
որովհետեւ եթէ բաւական բարձր շէնքում ես, տեղանքդ երկչափանի կոորդինատներով էդքան էլ ստոյգ չի։
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #տեք #ազատութիւն
էս մեր համայնքներում շփւում եմ, տեսնում եմ նէնց մարդիկ կան, ես իրենց կողքը բնաւ մարգինալ չեմ, այլ մէյնսթրիմ դախ մարդ եմ։
ասենք մէկն ասում ա՝ ամերիկացիների գրած կոդը չեմ օգտագործի։ կարեւոր չի, ասում ա, թէ ազատ ա կամ չէ։ կարեւորը ամերիկացու ձեռքի կոդ չլինի։
մտածում եմ, ապա ո՞ւմ կոդն ես օգտագործելու։ ուրիշ կոդ մնա՞ց։
(նկատի ունեմ, ճնշող մեծամասնութիւնը ազատ կոդի ամն֊ում ա գրուել՝ իրենք ունեն կուլտուրան, ու էնտեղ ա տնտեսութիւնն էնքան զարգացած որ ազատ կոդ գրելը կարող ա ձեռք տալ)
իսկ լեննարտ պոետերինգի կոդը կօգտագործե՞ս, նա ոնց որ բրազիլացի ա։ թէ՞ փչացած բրազիլացի ա։
մէկ էլ խօսում են թէ «լինուքսը» չաղ ա։
ես հասկանում եմ, ինչ նկատի ունեն՝ ժամանակակից զարգացած ուիդջէթները՝ gtk֊ն, qt֊ն, ու դրանցով գրած միջավայրերը՝ gnome֊ն ու kde֊ն։
բայց ինչի, դրանք չկա՞ն օրինակ bsd֊ներում։ կամ ի՞նչ ծրագիր էք քշում ոչ «լինուքս»֊ում՝ նոյն qt֊ո՞վ չի գրուած։ կարո՞ղ ա tk֊ով գրուած ծրագրեր էք քշում։ (այ ես քշում եմ, ի դէպ)։
իսկ միջուկը չաղ չի։ դէ, ես ինքս հետեւում եմ ոնց ա չաղանում, ու նկատեցի երբ անցանք էն պահը որ ֆլոփիի վրայ էլ մինիմալ օհ տեղ չի տեղ անի։ բայց ֆլոփիի վրայ այլեւս պէտք էլ չի՝ ֆլեշ սթորէջի մէջ ա պէտք, ու թող 10մբ լինի, մէկ չլինի։ էդ դժուար համարեն «չաղ»։
«չաղ» ասում են զի մէյնսթրիմ լինուքս դիստրօները «նորմալ» մարդկանց համար՝ բա ի՞նչ լինեն, պիտի լինեն գրաւիչ եւ «ֆէնսի» եւ հետեւաբար «չաղ»։ բայց ես դա չեմ քշում չէ՞։
չեմ ասում, նոյնիսկ gentoo քշէք, կամ alpine՝ սովորական debian֊ը կամ manjaro֊ն եթէ նիհար միջավայր դնես, էդքան էլ սարսափելի չեն։
ու էդ չի նշանակում որ bsd֊ներին ինչ֊որ կտրականապէս դէմ եմ, զուտ ուզում եմ շեշտել որ պայմանական «լինուքսը», եթէ ռացիոնալ մօտենանք, «չաղ» անուանել էդքան էլ ճիշտ չի։
ի դէպ՝ ամերիկացիների կոդի մասին։
բա ի՞նչ լեզուով էք գրում։ պարզւում ա՝ նիհար, c լեզուով։ օ՛, բա gnu ընդլայնումներ չէ՞ք օգտագործում, եթէ աւելի պարզ կոմպիլեատորով հաւաքենք, կը շինուի՞ ձեր կոդը։ իսկ c֊ն ամերիկացու ստեղծա՞ծ չի։
իսկ կարո՞ղ էք ջանք դնել, օրինակ modula-3֊ով գրէք։ մի փոքրիկ նախագծիկ։ երեւի շատ բարդ կը լինի։
ու էլի վերադառնամ նրան, թէ «ով ա գրել»։ չեմ հասկանում լաւ, ազնիւ խօսք, ազատ կոդը ինչ կապ ունի թէ ով ա գրել։ ասենք պայմանական «թուրք» ա գրել։ ասենք «թալաատն» ա գրել։ օրինակ չինաստանում եւ հիւսիսային կորէայում, եւ իրանում հանգիստ օգտագործում են ամերիկացիների գրած ազատ ծրագրակազմը։ ու հէնց ամերիկայի դէմ։ կամ իրենց քաղաքացիներին ճնշելու համար։ դէ ում կարողանում են, աւելի ճիշտ՝ կարում են՝ նրանց են ճնշում։
դիցուք մ․ մինասեանն ա գրել ազատ կոդը։ կամ ա․ գեւորգեանը։ չէի ուզում էս անունները տալ։ բայց եթէ բեքդոր չունի, ու ինձ պէտք ա, ինչի՞ չօգտագործեմ։ դէ հա, եթէ c֊ով ա գրուած, ու կարեւոր նախագիծ ա ու պիտի յուսալի ծրագիր լինի, ապա գուցէ եւ չէ՝ բայց դա տեքնոլոգիայի հարց ա, գրողի հարց չի։
ինձ համար ժողովրդավարութիւնը մօտաւորապէս նման բաների մասին ա՝ որ տարբեր քաղաքական ուժեր կարող են էս հարցում միասին պայքարել, կամ ցոյցի գնալ, կամ քուէարկել, կամ ակցիա կազմակերպել, իսկ էն հարցում իրար դէմ լինել։
ու դիցուք էսինչ կոդի հեղինակը ձեր հետ քաղաքական հարցերում համակարծիք չի։ կամ ինչ֊որ դեբիլութիւն ա դուրս տուել։ նախ՝ սաղս դեբիլ ենք, ում հարցնես, եթէ արտայայտուի՝ կը պարզուի որ լիքը դեբիլութիւն կարող ա դուրս տալ։ երկրորդը՝ էն մի հարցում՝ ազատ ծրագրակազմի, որը էսինչ խնդիրը լուծում ա, մենք ըստ երեւոյթին կիսում ենք արժէք ու պահանջ ու կարծիք։
ինչի՞ այն չօգտագործել։
իրա կոդի մէջ չի գրուած ինքը ինչ ա կարծում։ իրա կոդի մէջ գրուած են այլ բաներ՝ ինչպէս էս խնդիրը լուծել, ու ինչպէս էն։
իսկ էդ ծրագրակազմն օգտագործելով կարող ա գրել ինչ ա կարծում։ բայց կարող ա եւ այլ ծրագրակազմ օգտագործելով գրել։ կարող ա ինքը չի գրել էն ծրագրակազմը որով գրում ա կարծիքները։
կամ կարող ա մէյլ կլիենտով ա գրում փաբլիկ մէյլինգ լիստ։ հիմա եթէ նա կպել ա էդ մէյլ կլիենտին, էդ մէյլ կլիենտը փչացա՞ծ ա, չօգտուե՞նք դրանից։ կամ մէյլ հաղորդակարգից։ իսկ եթէ նա իր գրած մէյլ կլիենտով ա գրել, դրանից հաղորդակարգը վա՞տն ա, կամ իր գրած մէյլ կլիենտը, որ քեզ կարող ա օգտակար լինել։
վարկած ունեմ որ էս արտայայտում ա մարդկանց՝ խմբերի բաժանուելու ու իրար չհանդուրժելու ուժեղ պահանջը։ էնքան ուժեղ, որ նոյնիսկ ծրագրակազմին ա կպնում։ որը ինքնին մեղք չունի, զի չի կարող ունենալ։ այն էլ ազատը։
գուցէ չաթ ծրագիրը կարող ա ունենալ ոչ միայն ազատ, այլեւ սեփականատիրական հաղորդակարգի սափորտ։ չե՞ս ուզում էդ կոդը՝ հանի իրան, նոր շինի։
աաահ, systemd֊ի պէս նէնց են արել որ բա՞րդ լինի հանել՝ այ դա խնդիր ա, մի՛ օգտուիր systemd֊ից։ ես չեմ օգտւում։ բայց այն պատճառով չէ որ էս մարդն ա գրել ու էն օրը սէնց բան ա դուրս տուել։
ես nsa֊ի կոդից եմ օգտւում։ նէնց չի որ աշխարհի ամենաբարի ու ամենալաւ գործերն անող կազմակերպութիւնն ա։ բայց պէտք ա, օգտւում եմ, ինձ օգուտ ա տալիս։ օգնում ա գաղտնիութեան եւ անվտանգութեան հարցերում։ իրանի կառավարութիւնն էլ ա օգտագործում։ չեն ասում՝ «քըխ» ա, օգտագործում են։ (:
հետաքրքիր ա որ արեւմտեան քաղաքակրթութեան մէջ ա դա հնարաւոր որ nsa֊ի կոդը լինի ազատ, ու ես կարողանամ օգտագործել։
ու տէնց։
#անվտանգութիւն #զզուանք #ազատութիւն #ծրագրակազմ #մարդիկ
լիքը մարդ «սմարտֆօններին» այլընտրանք ընտրում են շատ պարզ, միայն «զանգող» ու «սմսող» սարքեր։
իմ խնդիրը էդ հեռախօսների հետ էն ա, որ՝
— ես չեմ ուզում «սմս» անել, որը կրիպտած չի «քարիերի» համար, ու որն ուղարկելու համար ինձ պէտք են իր ծառայութիւնները։
ես ուզում եմ ինտերնետ, որ արդէն ինչպէս ուզեմ՝ շփուեմ։
— չխելախօսը աւելի քիչ համակարգիչ ա, քան խելախօսը։
ինձ համար խնդիր ա, երբ համակարգիչ սարքը չի օգտագործւում որպէս համակարգիչ։ այլ դրա հնարաւորութիւնները արհեստականօրէն սահմանափակւում են։
իսկ չխելախօսը էլ աւելի չհամակարգիչ ա, քան խելախօսը։ խելախօսի օհ֊ը կարելի ա փոխել, տեղակայել աւելի կիրառելի օհ։ գուցէ դա լինի լինեէյջ, գուցէ գրաֆէն, իսկ գուցէ մէյնլայն լինուքսով՝ պոստմարկէտօս կամ մաեմօ։
իսկ չխելախօսի դէպքում այն օգտագործելը ազատ ծրագրակազմի կառավարմամբ շատ աւելի քիչ իրատեսական ա։
նոյնիսկ վատ կորպորատիւ անդրոիդի տակ կարելի ա աշխատեցնել ազատ ծրագրակազմ, ու շփուել սիգնալի կամ ջաբերի պէս լուծման օգնութեամբ։
իսկ ինչպէ՞ս դա անել չխելախօսի դէպքում։
ու տէնց
#տեք #ազատութիւն #հեռախօս #խելախօս #համակարգիչ #կարգիչ
էսօր հին ընկերոջս տեսայ, կիմչի֊ում թէյ խմեցինք։
կիմչիի սեղանին ծաղիկներ էին դրած, նկարեցին android֊ի գործիքներից մէկով ու պարզեցին որ շանբերան ծաղիկն ա, անգլերէն՝ snapdragon։
մէկն էլ փորձեց snapdragon փնտրել, ասացի՝ էսա chipset֊ն ա բերելու qualcomm֊ի։ ու հա, բերեց։
ու էդ պահին ընկերս հարցրեց՝ ո՞նց անեմ, որ եօթիւբը «բեքգրաունդ» վիճակում շարունակի նուագել։
ասում ա՝ գնացի նոյնիսկ հիւսիսային պօղոտայի xiaomi֊ի, էնտեղ էլ նայեցին, նայեցին, ասին՝ չենք կարող անել։
ասում ա՝ յետոյ ես ձեւը ինքս գտել էի՝ դիտարկիչով էի աշխատացնում, դրա մէջ աշխատում էր։ յետոյ ասում ա «քրոմը» թարմացաւ, ու մի պահ սկսեց էլ չթողել։
ասի՝ ինչ֊որ բան կարդացել եմ այդ մասին։
ասի՝ սպասի։ տեղակայեցի իրան fdroid, մտածեցի՝ դրա մէջ հաստատ մի բան կը գտնուի որ էդպէս կաշխատի։ փնտրեցի youtube, տեսայ ինչ֊որ libretube կայ։
ասի՝ փորձենք, տե՛ս, սա ազատագրող յաւելուած ա, այն կաշխատի «բեքգրաունդ»֊ում երեւի։
իհարկէ, հոգիներս դուրս եկաւ, մինչեւ xiaomi֊ի android֊ի վրայ fdroid֊ը տեղակայեցինք, բայց ես արդէն փորձ ունէի, գիտէի ինչ բարդ ա։ եւ ի դէպ, դրա միջերէսը ամենաշատը չեմ սիրում տարբեր android֊ներից, զի չունի յաւելուածների ցանկ, պիտի գտնես պատկերակը էկրանին։
չգիտեմ ինչի՞ էն էդպէս արել, համարում են որ դեբի՞լ են իրեցն օգտուողները, եթէ էկրանին չդնեն, չե՞ն ֆայմի գտնել։ ինչեւէ։
իսկապէս, աշխատեց libretube֊ը, ու ես ասացի, թէ՝ տես, ազատում ա, ազատագրող ա։
ու մտածեցի որ ասում ենք «ազատ» մարդիկ չեն ջոկում ինչ ենք ասում։ իսկ «ազատագրող»֊ը կամ «ազատողը» շատ աւելի հասկանալի ա։ ու իմաստն աւելի ա արտայատում։
#ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ազատութիւն #ծրագրակազմ #անդրոիդ #տեք #եօթիւբ #յաւելուած #պատմութիւն #առօրեայ #եզրաբանութիւն
պէտք ա զբաղուել
https://huggingface.co/datasets
https://bigscience.huggingface.co/blog/bloom
https://en.wikipedia.org/wiki/BLOOM_(language_model)
#աբ #արհեստական_բանականութիւն #ազատութիւն #ծրագրակազմ #լեզու #հայերէն
երէկ մի այլ ընկերոջս տեղակայեցինք մաեմօ լեսթէ (փաստացի դեբեան, նոկիայի նախագծուած հիլդոն դէսքթոփով)։
իր դրոիդ չորսը եկել էր կոտրուած էկրանով։ սիրտս ցաւում էր, որ իրան էդպիսի սարք հասաւ։ բայց նա գտաւ համացանցում էդ մեքենայի համար դիջիթայզեր։ ես հա, հեռախօսին էլ եմ մեքենայ ասում, զի ինչպէս եւ կարգիչը՝ մեքենայ ա։ կարգիչ չլինելը՝ ծրագրակազմի սահմանափակում ա։
ես էլ մեկնաբանեցի, որ իմ կարծիքով լաւ բան կանի, իսկապէս, քանի արդէն էս կոտրուած էկրանով մեքենան ունի, ծանօթացնի իրան նաեւ լաւ էկրանի հետ՝ եւ էկրանը կօգտագործուի, եւ նա կունենայ լաւ էկրանով մեքենայ, եւ աշխարհում կը լինի մի չկոտրուած էկրանով սարք աւել։ ու թէկուզ նա յետոյ այն չօգտագործի՝ գուցէ մէկ ուրիշին տայ կամ վաճառի, բայց կիրառելի կը լինի։
կան, օրինակ, կոպիմիստներ, որ հաւատում են՝ պատճէնելու գործընթացը սուրբ ա։ հարարին ասում ա՝ էսօր շատերը դատայիստ են։
ես զգացի, որ ես հաւատում եմ որ վերանորոգումն ու վերօգտագործումը՝ սուրբ են։
նախ իհարկէ, ազատ ծրագրակազմն էլ ա այն, ինչ թոյլ ա տալիս, ոչ միշտ, բայց թոյլ ա տալիս ունենալ ամենաժամանակակից ծրագրեր թէկուզ եւ այդ հին սարքի վրայ։ թոյլ ա տալիս օգտագործել այն էսօր, չնայած իր բնիկ ծրագրակազմը վաղուց չի թարմացուել։ երբ կարդում ենք հեռախօսների մասին, գրում են՝ գալիս ա անդրոիդ էսինչով, կը ստանայ էսինչ թարմացումը։ ու վերջ։ ու էդ սարքը առնուազն դառնում ա անապահով նոյնիսկ, խոցելիութիւններով։
ազատ ծրագրակազմն էդ խնդիրը լուծում ա։ եթէ կարողանում ենք սարքը կոտրել, իսկապէս տիրանալ իրան ու ապա տիրութիւն անել, հոգ տանել՝ դրա համար յաճախ՝ փոխել ծրագրակազմը։ իհարկէ կատարեալ աշխարհում երբ ձեռք ենք բերում սարք՝ կը նշանակէր նաեւ ունենք իրաւունք դրա ծրագրակազմը փոխելու՝ բայց էսօր միշտ չի էդպէս։ ու թեէ էդպէս չի՝ կոտրելն էլ ա սրբութիւն։ զի կոտրում ես, որ կարողանաս հոգ տանել սարքի մասին, որ ինքն էլ հոգ տանի քո մասին։
ազատ ծրագրակազմը նաեւ ծրագրակազմ վերանորոգելու կամ վերօգտագործելու խնդիրն ա լուծում։ բաց ա՝ լինում ա նորոգել։ եւ բաց ա՝ լինում ա վերօգտագործել։ ինչպէս, ի դէպ, այո՝ նոկիայի միջավայրը էսօր կարողանում ենք օգտագործել ոչ միայն նոկիայի մեքենաների վրայ։
էսօր վերօգտագործումը յաճախ ասոցացւում ա ճարտարապետութեան հետ՝ եւ իսկապէս, մարդկութիւնն էդքան կառուցելու խնդիր չունի, ինչքան՝ վերօգտագործելու արդէն կառուցուածը։ դա հայաստանին չի վերաբերում, զի մեզ մօտ կառուցուածն էնքան անորակ ա, իսկ տարածաշրջանը վտանգաւոր, որ միայն կարեւոր, նշանակութիւն ունեցող շէնքերն են որ պէտք ա ամրացնել ու վերօգտագործել, իմաստ չկայ ամէն խրուսչեօվկան ամրացնել՝ աւելի ճիշտ ա փոխարէնը լաւ նախագծուած եւ իրականացուած նոր շէնքեր ու թաղամասեր սարքել։ բայց դա էլ ա վերօգտագործում՝ տարածքի, հոգ տանել ա, յոյս ունենալ ա։
արդէն ամէնը պարզ ա, բայց եւս մի օրինակ կարող եմ բերել՝ ֆոտօ խցիկներն ունենում են չիպեր, որ օրինակ հաշւում են պահաժամը, բացուածքը։ էդ չիպերը «general computing device» չեն՝ քասթըմ սարքած են որ կոնկրէտ մի հաշուարկ անեն։ ու երբեմն փչանում են։ շատ մարդ, ի դէպ, նախընտրում ա լրիւ մեքանիկական խցիկներ, զի էլեկտրոնիկայի խնդիրները շատ աւելի բարդ ա, երբեմն իրատեսական չի լուծել, իսկ մեքանիկական խնդիրները աւելի հեշտ՝ կարելի ա օրինակ պէտք եկած ատամնանիւից տպել, կամ պատուիրել որ կտրուի։ եւ հասկանալն ա հնարաւոր՝ եթէ մեքանիկայից հասկանում ես։ եթէ էլեկտրոնիկայից հասկանում ես՝ միշտ չի բաւական որ նորոգես՝ էդ չիպը որ փչացել ա՝ ոչ գիտես որ ոտիկին ինչ ա ստանում, ինչ ա տալիս, ոչ գիտես որտեղից էլ դրանից ճարես՝ էլ չի արտադրւում՝ գուցէ միայն այլ փչացած խցիկից։
եւ օրինակ պոլարոիդ sx-70֊ը կուլտային սարք ա, էն սարքերից ա, որ չես ուզում փչացած մնայ։ եւ մարդիկ հասկացել են, թէ չիպը ոնց ա հաշւում, ու ազատ նախագիծ են արել, արդէն «general computing» սարքով՝ «arduino» մեքենայով, ու կարողանում են էսօր փչացած չիպերի փոխարէն դրանք օգտագործել։ եւ կրկին՝ աշխարհում լինում ա մի պոլարոիդ sx-70 շատ, դու ունես իրանից, եւ ինքն էլ քեզ ծառայում ա, ուրախացնում ա, կոմֆորտ ա ստեղծում։
ամէն։
#վերօգտագործում #վերանորոգում #հաւատք #կրօն #պատմութիւն #ազատութիւն #ծրագրակազմ #տեք #մեքենայ #խցիկ #ֆոտօ #լինուքս #մաեմօ #տիրութիւն #հոգատարութիւն #կեանք
ուրեմն, դինօս պոստմարկէտօսի ոչ մի ձեւ չէր կպնում իւնիկոդ տիրոյթիս։ ասում էր՝ սերտիֆիկատների խնդիր կայ։
բայց սերտիֆիկատների խնդիր չկայ, openssl
֊ով ստուգել եմ՝ նորմալ ա։
երբ միացնում էի դինօն դեբագ ռեժիմում, էսպիսի հաղորդագրութիւններ էի տեսնում՝
յետոյ խորհուրդ տուեցին ստուգել ոչ թէ openssl
֊ով, այլ gnutls
֊ով, զի դինօն պարզւում ա դա ա օգտագործում։ ու ահա՝
pine64-pinephone:~$ gnutls-cli -p 5269 ծոց.հայ --starttls-proto=xmpp
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--89ave6c.xn--cbbu1a.xn--y9a3aq.
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--cbbu1a.xn--y9a3aq.
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--y9aa5a3bb4bo5cd.xn--cbbu1a.xn--y9a3aq.
Processed 149 CA certificate(s).
Cannot convert ծոց.հայ to IDNA: An unimplemented or disabled feature has been requested.
իսկ իմ մեքենայ վրայ ամէնը նորմալ էր։
պարզեցի՝ gnutls
֊ը alpine
֊ից ա գալիս postmarketos
, էնտեղ էլ ստուգեցի, շինման գրանցամատեանում տեսայ
checking for LIBIDN2... no
configure: WARNING: *** LIBIDN2 was not found. You will not be able to use IDN2008 support
բացեցի այս յայցը, նոյն օրում լուծեցին խնդիրը։
քանի որ պոստմարկէտս «էդջի» վրայ ա, անմիջապէս ստացայ թարմացումները եւ կարողացայ մուտք գործել։
եւ հիմա օգտւում եմ, յէյ։
#ազատութիւն #ծրագրակազմ #ջաբեր #ապակենտրոնացում
ես սքանթորփի խնդրին ինքս էլ եմ առնչուել՝ մեր կորպորատիւ բրանդմաուերը զտում էր «arm» պարունակող կայքերը՝ զի զէնք ա։ ակնյայտ ա՝ հայաստանին վերաբերող կայքերի զգալի մասը արգելափակուած էր։
դրանից մտածեցինք, կարո՞ղ ա «gun» էլ զտի՝ ու այո, պարզեցինք որ այդ բառը պարունակող բառերն էլ են փակ։
ես իհարկէ մտածում եմ, որ անկապ են էս ջղաձգումները։ աշխարհն ու լեզուն էնպիսին են ինչպիսին կան։
այլ հարց ա որ մարդն ինքը չի ուզում հանրային վայրում (նախկին «nsfw»֊ն դարձել ա այսօր «nsfss»՝ not suitable for screen sharing) որոշ կայքեր բացել։ եւ պարտադիր չի պորն՝ գուցէ դեղ ա առնում, առողջութիւնն էլ ա նէնց բան որ միշտ չի որ ուզում ես գործընկերներդ իմանան։
յիշեցի՝ ես մարդ գիտեմ որ ուզել ա։ կամ չի դիմացել։ էնքան չի դիմացել, որ գրասենեակում պարբերաբար պորն ա բացել դիտել։ լիքը մարդու ներկայութեամբ։ իրան կանչել խօսել են մի քանի անգամ, ասել են՝ մի արա։ ինքը էլի չի դիմացել ու իրան գործից հանել են։
մտածում եմ՝ ես գործից հանելը շատ աւելի եմ հասկանում, քան կայք փակելը։
նոր յիշեցի՝ դրսում, ինստիտուտում երբ աշխատում էի՝ մի օր իմ սենեակ մտաւ մեր խմբից, գլխաւորների յարկից մէկը։
ասում ա՝ մեզ հաղորդեցին որ էս սենեակում թորենթ են օգտագործել։
ասի հա՝ ես եմ։ բաց էր՝ փակ չէր։
ասաց՝ հա բաց էր, բայց հետազօտական նպատակներով։ եւ ոչ պիրատական։
ասի՝ լինուքս եմ քաշել։ չգիտեմ ինչքանով ա դա հետազօտական նպատակ։ բայց եւ պիրատութիւն չի։
ասին՝ մի արա։
(((:
նման պատմութիւն ա՝ մի դէպքում տող էին համեմատում, միւս դէպքում՝ թիսիփի սեգմենտներ, բայց երկու դէպքում էլ «false positive» սխալ են թոյլ տուել։
ու համակարգն էդպէս ա աշխատում, բան չեն կարող անել։
զի համակարգի, ու բիւրոկրատիայի դէմ խաղը շատ բարդ ա։ դա քո ստեղծած ծրագրին էլ ա վերաբերում։
էս պահին էլ մի կորպորացիայի վերնախաւից մարդ կարգադրել ա որ ինչ֊որ տեղ ինչ֊որ աքսէս բացուի։ այնտեղ, ուր էդ աքսէսը փակ ա։
ու միայն էդ աքսէս բացելը նէնց պատմութիւն ա դարձել։
քանի շաբաթ ա վիզ են դնում, դէ վիզ դնելը ո՞րն ա՝ կորպորատիւ ատամնատիւները դանդաղ են շարժւում, իսկ թրեդերը լոք են լինում, բայց ամէն դէպքում քանի շաբաթ ա էս խնդիրը չի լուծւում։
ու տէնց։
#համացանց #ազատութիւն
քաղաքակրթութիւնները ընդունուած ա բաժանել ըստ նրա, ոնց են եռանդուժ ստանում։
նոր մտածեցի, որ ամէն քաղաքակրթութեան զարգացման աստիճաններից մէկն ա՝ երբ այն հասնում ա տէքնոլոգիաների, որ միայն մեծ կորպորացիաները, կամ դրանց միաւորումներն են կարողանում նախագծել եւ իրականացնել։
սա ստեղծում ա կենտրոններ եւ մենաշնորհներ։
այդ պարագայում լինում են էակներ, որ կենտրոնից կախուած տէք չեն օգտագործում՝ ոմանք էն պատճառով որ հաւատացեալ են, իսկ ոմանք էն պատճառով որ զգում են կախուածութեան վտանգն ու սիրում են անկախութիւն։
բայց էդ մարդիկ, չօգտագործելով մէյնսթրիմ տէք դառնում են շուկայում ոչ մրցունակ՝ եւ աշխատանքի շուկայում, եւ յարաբերութիւնների ու կապերի։ դառնում են մարգինալ։
ու մի պահ քաղաքակրթութիւնը անցնում ա կարեւոր խաչմերուկ եւ որոշում՝ ինչպէս ա վարւում այդ վիճակի հետ։
օրինակ, մեզ մօտ շատ վատ չեղաւ՝ կորպորացիաները ներդրում են անում կոդի մէջ, որ բաց ա ու ազատ, որովհետեւ հասկացող ծրագրաւորողների հանրութիւնը միաւորելով ուժերը ստեղծել ա աւելի մրցունակ տէքնոլոգիա, որը ստիպել ա կորպորացիաներին ազատուել իրենց իսկ տէքնոլոգիաներից, եւ բացել ելատեքստը, բերել իրենց համար կարեւոր տէք այդ բաց նախագիծ՝ փաստացի նուիրելով ամբողջ մարդկութեանը՝ եւ մրցակիցներին։
բայց ամէն պարագայում էդպէս չեղաւ։ ու եթէ ինչ֊որ տեղ լինէր՝ երեւի պէտք ա ամենաառաջինը լինէր ելատեքստի հետ՝ զի տեքստ ա։ շատ գործիքներ չի պահանջում բացի ուղէղից ու կարգչից։
նման ա նաեւ պատենտների դէպքը՝ ելատեքստի պէս են, ու պետութիւնները ժամկէտ են սահմանում, որից յետոյ պատենտներն ազատւում են ու կարող են օգտագործուել այլ ուժերի կողմից։
երեւի սա շատ ա կապուած էակների կենսաբանութիւնից, եւ ապրելաձւեից։
մարդիկ ապրում են քաղաքներում՝ արդէն աւելի ու աւելի շատ, ու դա բերում ա գիտակցում որ կան ընդհանուր խնդիրներ, որ ընդհանուր ա պէտք լուծել։ ու որ ամէն խնդիր ունի իր լուծման մակարդակը՝ որոշ խնդիրների համար պէտք եղաւ բոլոր պետութիւններով պայմանաւորուել, որ օրինակ օզոնային շերտը վերականգնուի։
#քաղաքակրթութիւն #ազատութիւն
մայքրոսոֆթը իր սրիկայութիւնները շարունակում ա։ սկայպը վեբով ասում ա՝ «Skype has limited functionality in this browser, we recommend to use different browser. (Try Microsoft Edge)»։
իսկ dpreview.com֊ը փակւում ա։
մէյլ են ուղարկել։ դրա մէջ գրուած ա՝ «Please enable HTML in your email client to read this newsletter»։
իսկ ես չեմ կարող, իմ կլիենտում դա չես միացնի։ (: այնպէս որ՝ չէ, կներես։
ամէն դէպքում տխուր ա որ փակւում ա՝ շատ խցիկների ռեւիւներ ունէին, ու թեստեր էին արել՝ թէ ոնց ա նկարում նոյն բանը, ու կարելի էր էս խցիկն էն խցիկի հետ կողք կողքի համեմատել՝ նաեւ ինչպէս են նկարում նոյն բանը։
ու շատ հետաքրքիրա շղթաներ կային իրենց ֆորումներում։ դա ամենակարեւորն ա երեւի։
էհ։
#անկապ #համացանց #ազատութիւն #ֆոտօ
վերջերս (վերջե՞րս) ինչ֊որ մէկը գրել էր՝ «ինչի՞ քեզ սահմանափակես», ու ես գրել էի՝ «ես սիրում եմ սահմանափակումներ», ու ես վստահ չեմ որ հասկացուած եղայ, բայց իհարկէ, գիտենք, ուժեղ տիպաւորումն էլ ա սահմանափակում, ու ահա, էս մարդն էլ ասում ա, որ ֆունկցիոնալ ձեւով գրելն էլ ա սահմանափակում ու մարդիկ իրենց զգում են ոնց որ ձեռնաշղթաների մէջ, ու ասում ա՝ ձեռնաշղթաները վերածւում են հեծանուի, երբ սովորում ես։
ինչեւէ, ֆունկցիոնալ ծրագրաւորման մասին ամենալաւ ելոյթներից մէկն, ինչ ես տեսել եմ՝
https://www.youtube.com/watch?v=0if71HOyVjY
#ծրագրաւորում #սահմանափակում #ազատութիւն
ես վերջապէս հասկացայ, իմ վերակենգանացուած live wallpaper
֊ի այս պաստառն ինչ պիտի ցոյց տայ։ ահա, ցոյց ա տալիս որ մէյլ ունեմ՝
վերջին թարմացումը մի քանի բան ուղղեց, ու modest
֊ը՝ լռելեայն մաեմօյի մէյլ կլիենտը, սկսեց ինքնուրոյն ստուգել մէյլերը՝ նախկիում պիտի անէր, բայց չէր անում։
ու ահա, ծանուցումները ստանում եմ, բայց նաեւ այդ պաստառի վրայ են երեւում։
ու արգելափակուած էկրանի վրայ էլ ա երեւում, որ մէյլ ունեմ։ արդէն մոռացել էի ոնց էր n900
֊ի վրայ։
#մաեմօ #էկրանահան #ազատութիւն
ուզում եմ ասել, մաեմօ֊ի տակ ծրագրերը, որ տեղակայում էք, յաճախ մի քանի կիլոբայթ են։ բառացիօրէն։ երբեմն՝ 7 կիլոբայթ, երբեմն՝ 12 կիլոբայթ։ էս անգամ եղաւ 79՝ հիմնականում դրանից քիչ ա լինում։
#մաեմօ #էկրանահան #ազատութիւն
hsbc֊ն էլ ա ուզում որ ունենանք իր յաւելուածը։ ու եթէ չունենք բանկինը, գոնէ սա ունենանք։
ameria֊ում կարելի ա վերցնել էդ սարքը, վճարելով 5.000 դրամ։ կամ սկզբից ընտրելով թուանշայինը, յետոյ հրաժարուելով, ու վճարելով 1.000 դրամ ծառայութեան փոփոխութեան համար։ տեղակայել յաւելուածը հեռախօսի վրայ մինչ հրաժարուելը պարտադիր չի։ յուսամ hsbc֊ն էլ կը շարունակի տրամադրել երկաթէ սարքը։
#ազատութիւն #ազատ_ծրագրակազմ #բանկ
ինձ դուր ա գալիս sxmo
֊ն նախ որովհետեւ x
֊ն xorg
֊ի մասին ա։
նոյն պատճառով ինձ դուր ա գալիս maemo
֊ն՝ hildon
֊ը x
միջավայր ա։ ճիշտ ա՝ էնպէս չի որ էն ժամանակ ընտրութիւն ունէին։
x
֊ը լաւ ա նրանով, որ կարող եմ օրինակ իմ հեռախօսից մէյլ կլիենտ խփել իմ լափթոփի էկրանին, գրել նամակ։ wayland
֊ը, ասում են, յարմար api
ունի ծրագրաւորողի համար։ գուցէ, բայց ախր server
չի։ ինձ դուր ա գալիս, որ x
֊ը տանում ա գրաֆիկական պրիմիտիւներ՝ գիծ, ուղղանկիւն, իսկ wayland
֊ը՝ նկարներ, բայց wayland
֊ի երկրպագուները շեշտում են, որ էսօր դա ակտուալ չի՝ ժամանակակից «ֆրէյքմուորքները» մէկ ա էնպիսի բարդ կոնտրոլներ ու կոճակներ են նկարում, որ մէկ ա չես կարող պրիմիտիւներով ուղարկել՝ պիտի նկար ուղարկես։ ինչին ի պատասխան ես ունենում եմ զգացողութիւն՝ պէտքս չի ձեր գրադիենտ կոճակները, գնամ տեսնեմ ո՞ր գրադարաններով եմ կարողանում մինիմալիստական կոնտրոլներ նկարել։ (գտել եմ վերջ գրադարան՝ modula-3
֊ով գրուած trestle
֊ն ա։)
sxmo
֊ն չի օգտագործում ու չի պահանջում եռաչափ արագացում։ դա նշանակում ա, որ եթէ ունես վիդեօ «քարդ», դէ, չիպսէթի մէջ, որն ունի, բնականաբար արագացում, բայց դու չունես դրա ազատ դրայւեր՝ քեզ մօտ միջավայրը մէկ ա աշխատելու ա՝ այն չի օգտագործում արագացում։
օրինակ, droid4
ես երկար ժամանակ չէի կարողանում օգտագործել, զի առանց արագացման maemo
֊ի hildon
֊ը փաստացի կիրառելի չէր։ մօտ մի տարի էր, ինչ maemo
֊ն տեղակայել էի ու չէի քշում՝ մի տեղ սեղմում էիր, քանի որ արագացում էր պահանջում, պիտի մի տաս վայրկեան սպասէիր, միջանկեալ կադրերը չէր նկարի, բայց վերջնական արդիւնքը կը լինէր։
maemo
֊ում ինձ դուր ա գալիս, որ սովորական linux
ծրագրերն այնտեղ աշխատում են։ էսօրուայ maemo leste
֊ում՝ առաւել եւս՝ դա փաստացի devuan
ա, վրայից մի քանի maemo
֊ի փաթեթ։ devuan
֊ի շտեմարաններից ինչ ուզում՝ տեղակայում ես։
nokia
֊ի, այսօր գոյութիւն չունեցող maemo
֊ում էդպէս չէր։ իրենք maemo
֊ն հաւաքել էին debian
֊ի իրենց «ֆորքի» վրայ՝ ու չէր լինում debian
֊ի շտեմարանները միացնել ու դրանցից բաներ տեղակայել՝ համատեղելի չէին։ եւ լրիւ նոյն ծրագրերը, չնայած լինում էր օգտագործել՝ պէտք էր առանձին փաթեթաւորել maemo
֊ի համար, չնայած debian
֊ում արդէն կային։
nokia
֊ից մնացած մի այլ վատ ժառանգութիւն՝ maemo
֊ի համար գրուած ծրագիրը՝ եթէ այն օգտագործում ա hildon
գրադարանի հնարաւորութիւններ՝ չի աշխատի սովորական linux
֊ի վրայ։
վիճակն էդքան վատ չի, ոնց հասկանում եմ, ոնց sailfish
֊ի դէպքում։ sailfish
֊ի դէպքում լրիւ ui
֊ը պէտք ա արտագրուի, որ նորմալ համակարգում աշխատի՝ sailfish
սպեցիֆիկ դասերի գրադարանները (դե՞ռ) փակ են։ maemo
֊ի դէպքում շատ բան պէտք չի արտագրել, կարելի ա կոդի մի մաս նախապրոցեսորի հրամաններով փակել՝ ու այդպէս էլ անում էին շատ մաեմօ ծրագրերում, ասում էին՝ եթէ symbian
ա, ապա էս կոդը, եթէ maemo
ա, ապա՝ էս, այլապէս՝ էս։ բայց էլի հաւէս չի որ չես կարող պարզապէս ելատեքստը վերցնել, շինել ցանկացած տեղ ու աշխատի։
նշանակում ա՝ մի տեղ դրուած ջանքը պէտք ա կրկնուի։
առհասարակ, մոբայլ linux
համակարգերի աղէտն էն ա, որ ամէն իրականացում շատ էր առանձնանում, ու կապում ամէնն իր մէջ։ մասնաւորապէս նրանից էր, որ կորպորատիւ համակարգեր էին։ կորպորատիւ «մենեջմէնթի» տեսանկիւնից այսպէս էր՝ «օգտուենք ազատ ելատեքստով ծրագրերից, որ նուազեցնենք ծախսերը, եւ ամէնը զրօյից չգրենք», բայց իրենց տեսանկիւնից կարեւոր չէր, արդեօք այն ինչ իրենք սարքել են, իրենց սարքերից եւ համակարգերից դուրս որեւէ կիրառութիւն կունենայ։
էսօրուայ maemo
նախագիծը կրում ա էդ տխուր ժառանգութիւնը։ մի քանի բան լրիւ աղէտալի են, օրինակ՝ ստեղնաշարը։ nokia
֊ն իր հպէկրանի ստեղնաշարը նախագծել ա էնպէս, որ այն աշխատի իր համակարգում։ իսկ իր համակարգում, ենթադրւում էր, որ աշխատում են ծրագրեր, որ link
են եղած hildon
գրադարաններին։ նաեւ, իրենք «ֆորք»֊ել են ոչ միայն debian
֊ը, իրենց մօտ իրենց իսկ gtk
֊ի ու qt
֊ի «ֆորքերն» էին, ու ստեղնաշարը աշխատում էր հէնց այդ «ֆորքած» գրադարաններով գրուած յաւելուածների հետ միայն։ nokia
֊ի մենեջմէնթին դա բնաւ չէր նեղում, բայց մենք մինչ էսօր տառապում ենք ստեղնաշարի պատճառով։
maemo
֊ի ստեղնաշարը չէր կարողանում ուղարկել նիշեր սովորական x
ծրագրերին։ առհասարակ, maemo
֊ի ստեղնաշարը ուղարկում ա unicode
նիշեր, ոչ թէ երկաթէ ստեղնաշարի keycode
֊եր։ ես մի պահ աջակցեցի, գեներացրի վերնագրային նիշք, որ պարունակում ա մի սիւնակում unicode
նիշեր, միւսում՝ xkeycode
համարներ։ համեմատել էի սա keysimdef.h֊ի հետ։ եւ maemo
֊ն ստացաւ ստեղնաշարի երկրորդ, x
«բեքենդ»։ հնարաւոր դարձաւ գրել սովորական x
ծրագրերի մէջ։ մինչ այդ լինում էր՝ բայց միայն երկաթէ ստեղնաշարով։ որը շատ հեռախօսներ չունեն։ ու էս պահին էսպէս ա՝ ուզում ես գրել hildon
ծրագրի մէջ, մատիկով սեղմում ես ծրագրի դաշտի մէջ, յայտնւում ա ստեղնաշար որը գրում ա hildon
յաւելուածների մէջ։ ուզում ես գրել x
ծրագրերի մէջ՝ սեղմում ես որեւէ երկաթէ կոճակին, որը այդ սարքի համար յատուկ «մէփ» եղած ա՝ ու գրւում ա սովորականի մէջ։
բայց՝ droid4
֊ի համար այդ կոճակը խոշորացոյցի պատկերակով կոճակն ա։ իսկ pinephone
֊ի համար դա vol up
֊ն ա։ բայց վերջին թողարկումներում vol up
֊ն այլեւս չի հանում հպէկրանի ստեղնաշար՝ դրան խանգարում ա ձայնի ապլետը։ այն կարելի ա հանել, եւ ապա կոճակը սկսում ա աշխատել եւ ստեղնաշարը յայտնւում ա։ իսկ դա շատ պէտք էր հէնց pinephone
֊ի դէպքում՝ զի pinephone
֊ը չունի երկաթէ ստեղնաշար, դէ, եթէ այն չես առնում առանձին։
էս ստեղնաշարի հետ էլի խնդիր կայ՝ դրանով լինում ա գրել x
ծրագրերի մէջ, բայց միայն լատինատար։ եթէ փոխում ես հայերէն, կամ որեւէ այլ չլատինատառ լեզուի՝ չի գրում։ պիտի նաեւ տերմինալի մէջ մի տեղ գրես՝ setxkbmap
ու նշես շարուածքը, որ սկսից գրել։ էդ ամէն անգամ տերմինալի փոխուելն ու ձեռքով շարուածք փոխելը ամենահեշտ ու չնեարդայնացնող բանը չի։ ամէն օր չես արթնանում մտածելով՝ «ու՛խ, էսօր էլ պիտի էդ ստեղնաշարն օգտագործեմ»։ բնաւ այդպիսի մտքերով չես արթնանում։
ինչեւէ, ես շեղուեցի։ sxmo
֊ի ստեղնաշարը՝ suckless
֊ի svkbd
֊ն ա։ կայ նաեւ wvkbd
— այն աշխատում ա wayland
֊ում, ոչ թէ sxmo
֊ում այլ sway
֊ում։ իսկ svkbd
֊ն՝ x
֊ում։ wvkbd
֊ն ունի վրացերէն շարուածք՝ զի վրացի էնթուզիաստ կայ, որ օգտւում ա։ իսկ svkbd
֊ն ունի հայերէն շարուածք, զի կայ հայ էնթուզիաստ որ օգտւում ա։
ստեղնաշարը շատ լաւն ա։ ինձ դուր ա գալիս որ չի դուրս գալիս երբ պէտք չի։ մատիկով հանում ես աջ ներքեւի մասից՝ յայտնւում ա։ ոչ միայն յայտնւում ա՝ իրականում էդ պահին ա սթարտ լինում։ մատիկով տանում ես հակառակ ուղղութեամբ՝ ոչ միայն կորում ա՝ ծրագիրը անջատւում ա, ռեսուրս չի ուտում, յիշողութեան մէջ չի մնում, պրոցեսորի ժամանակ չի տանում։ մէկ ա արագ ա սթարտ լինում՝ կարելի ա անջատել միացնել։ դա նաեւ ըստ երեւոյթին պարզ լուծում էր՝ այդ պատճառով էդպէս արին։
նաեւ, արդէն գրել եմ՝ շատ ա դուրս գալիս, որ sxmo
֊ում էկրանը լինում ա կիսել։
մէկ էլ, ես ինչի՞ վերջին անգամ անցայ sxmo
֊ի։ gnome
փորձեցի, հետ եկայ phosh
, որից երբեք հիացած չէի, այն էլ մէկ մէկ ինչ֊որ բան չի կարողանում կառավարել, սկսում ա թրթռալ էկրանը, ու այլեւս ոչ մի բան չես կարող անել՝ պիտի ռեսթարտ տաս։ դա սարքը դարձնում ա շատ անկայուն՝ գիտես ցանկացած պահի սկսելու ա թրթռալ ու չես կարողանայ անել ինչ պէտք էր։
sxmo
֊ում այսպէդ չի լինում՝ երեւի նաեւ էն պատճառով որ ոչ մի բարդ բան չեն անում, որ պահի տակ օգտագործեն դրայւերի կամ ինչ֊որ այլ ենթահամակարգի հնարաւորութիւն, որը սխալ կաշխատի, ու թրռոց կը սկսուի։ ու նաեւ հիմա կպել եմ, որ այդքան պարզ ու հաւէսն ա։
#սարք #ազատութիւն #տեք
շատ կարեւոր ա ինձ համար չաթում կախուած մնալը։
չաթեր կան, որ չեմ հասցնում կարդալ, բայց կախուած մնում եմ։
ինչի՞՝ նախ իհարկէ յոյս կայ որ կը ստացուի կը կարդամ։
բայց ամենակարեւորը՝ որ հասանելի լինեմ, որ ես կամ։
եթէ հարց լինի ինձ հետ կապուած՝ կը բզեն, կը զգամ։ ես այնտեղ եմ իրենց համար։ որ կապ լինի։
ըստ որում՝ ոչ թէ նոյնիսկ կապ էս կամ էն մարդու հետ՝ այլ հէնց կապ չգիտեմ ում հետ էն հանրային սենեակում։
ես զգացի որ դա կարեւոր ա, երբ հանրային սենեակներից անհետանում էին մարդիկ, ում պահի տակ ուզում էի բան պատմել։ կամ հարցնել։ ու զգում էի՝ չկան։ յետոյ գալիս էին, ասում էին՝ շատ էր աշխատանքը։
ու ես այնտեղ եմ, ես կամ իրենց համար։
բայց ցաւում եմ, որ ես, չնայած այդքան ցանկութեան լինելու՝ չկամ իմ իրական ընկերների համար։
ու չէ, նրա համար չի որ «ես տեքը աւելի եմ կարեւորում քան յարաբերութիւնները», ինչպէս նշեց նախկին ընկերս։ նաեւ տեքը չէ՝ ազատութիւնը։ ու նրա համար չէ որ իրենք դէ տեք մարդիկ չեն՝ չեն ջոկում, չեն «կարում»։ լիքը ծրագրաւորողներ կան էդ իրական մարդկանց մէջ, որ երեւի կանէին, եթէ ուզէին։
բայց ընդհանուր ընկալումն ա՝ սա ա դախ կամ կտցրած, սրա համար առանձին յաւելուած չենք պահի։ ի՞նչ աշխարհ կայ այդ «յաւելուածի» հետեւում, որը յաւելուած չի, այլ հաղորդակարգի մասին ա՝ չի էլ հետաքրքրում։
ու դէ, շատ ցաւում եմ, որովհետեւ եթէ մի քիչ այլ աշխարհ լինէր ու իրենք լինէին այլ աշխարհի գեներացուած մարդիկ, ոչ թէ այս՝ լրիւ այլ ձեւ կը լինէր։ ես իրենց չեմ մեղադրում՝ մարդիկ միջավայրից շատ կախուած են։ ես էլ։
բախտս էլ ա բերել, շաաաատ շատ յանգամանքներում, որ էսպէս ստացուեց ու էսպէս մարգինալացայ՝ չկարողացայ չմարգինալանալ։
բայց ինչեւէ։
մինչ։
#ազատութիւն #ապակենտրոնացում #համացանց #յարաբերութիւններ #մարդիկ
փայնֆոնի վրայ տեղակայեցի միջավայր, որ postmarketos
֊ում կոչւում ա gnome-mobile
, դրա փաթեթն ա՝ postmarketos-ui-gnome-mobile
։ իրականում դա նոյն գնօմն ա, պարզապէս աւելացուող, գերժամանակակից կոդով, որը միջավայրը դարձնում ա փոքր էկրաններին կիրառելի։
ու գիտէք, ահագին հաւանում եմ այն։
իրենք գրում են, որ փայնֆոնի երկաթը թոյլ ա դրա համար։ գրում են՝ չգիտենք էլ ինչի վրայ փորձէք։ փայնֆոնի երկաթը թոյլ ա, բայց դրայւերների վիճակը քիչ թէ շատ լաւ ա։ փայնֆոն պրօ֊ի երկաթն ուժեղ ա, բայց դրայւերների վիճակը դեռ լաւ չի։ նոյնը «ուան փլաս»֊ի մասին են գրում։
ես զգում եմ, որ «ֆօշ»֊ից ծանր ա, բայց նէնց չի որ կիրառելի չի։ մի քիչ երկար ա սթարտ լինում։
ինչն ա հաւէս՝
— «մինիմայզ» արած պատուհանների մէջ երեւում են թարմացումները, դրանք էկրանահաններ չեն։ ես դրա վրայ «բզիկ» ունեմ, մարդիկ կան ում էդ մէկ ա, բայց ինձ մաեմօ֊ից յետոյ դա շատ պէտք ա։
— պատկերակները հեշտ ա տեղափոխել, վերադասաւորել։ կան նաեւ պատկերակների խմբեր, բայց ես դրանք չեմ օգտագործում։ ընդամէնը պատկերակներ քո ուզած ձեւով վերադասաւորելը, ինչպէս դա հնարաւոր ա սէյլֆիշի մենիւ֊ում, ինձ շատ պակասում էր «ֆօշ»֊ում եւ նոյնիսկ մաեմօ֊ում։
— շատ հաւէս անիմացիա ա, երբ ծրագիրը «մինիմայզ» անելու համար ներքեւից քաշում ես վերեւ, մենիւն ա դուրս գալիս, ծրագրի պատուհանն էլ փոքրանում ա, քիչ քիչ գնում բաց ծրագրերի ցանկում աւելանում։ հետ առաջ կարող ես տանել, վայելել անիմացիան։
ծրագրերը փակւում են անդրոիդի պէս, ներքեւից վերեւ ցանկի միջի քարտը տշելով՝ ձեւ, որ գալիս ա, երեւի, hp֊ի մոբայլ ինտերֆէյսից։ ինձ աւելի ա դուր գալիս մաեմօ֊ի ձեւը, երբ բոլոր պատուհանները տեսնում ես ոչ թէ մի շարքով, այլ՝ մի քանի։ ու աւելի արագ կարող ես ընտրել, որն ես ուզում, առանձ շատ ձախ֊աջ գնալու, ինչպէս «ֆօշ»֊ում ստիպուած ես անել։
ընդհանուր առմամբ, շատ կենդանի միջավայր ա երեւում, երբ պատկերակները կարողանում ես վերադասաւորել, ինչ֊որ բան որին կպնում ես՝ արձագանքող ա։
ինչն ա վատ՝
— գնօմի շարուածքներն աշխատում են, բայց միայն երկաթէ ստեղնաշարից դեռ։ լռելեայն փայնի եւ բացատի ստեղներով շարուածքը փոխւում ա, տեսնում ես էկրանին որն ես ընտրում, եւ կարողանում ես սկսել գրել։ բայց հպէկրանի ստեղնաշարի վրայ այդ ընտրածդ շարուածքը չի երեւում՝ իրենք դեռ չունեն, չեն կարողանում հպէկրանով ցոյց տալ դա։ այնտեղ ընդամէնը մի, qwerty
ստեղնաշար կայ։ դեռ։ ասում են՝ կաւելացնեն այդ հնարաւորութիւնը։
փայնֆոնի երկաթէ ստեղնաշարի վերեւի շարքում թ֊ից աջ, ծ ու ց տառերը բացակայում են, պէտք ա սեղմել աջ ստեղները ներքեւի շարքում, դրանք այնտեղ են։ ընդհանուր առմամբ, եթէ երկաթէ ստեղնաշար օգտագործել՝ լինում ա։ հպէկրանով հայերէն գրել էս պահին չի լինի։
— «լանդսքէյփ» ռեժիմում աջ մասը էկրանի կամ չի ցուցադրւում, կամ շատ են թռթռոցներն էկրանի, յաւելուածների, մենիւ֊ի։ գրեթէ կիրառելի չի էդ վիճակում։ ինչը վատ ա այն առումով, որ երկաթէ ստեղնաշարով հէնց այդպէս ես ուզում աշխատել։ յաճախ պահում եմ հեռախօսը դիմանկարի ձեւով, բայց հաւաքում եմ երկաթէ ստեղնաշարի վրայ՝ մի ձեւ։
#ազատութիւն #միջավայր #գնօմ #ֆօշ #փայնֆոն #հեռախօս #խելախօս #սէյլֆիշ #մաեմօ
սոնի հեռախօսների՝ ինձ համար կարեւոր առանձնայատկութիւնները՝
— խցիկի կոճակ — 3.5մմ ջէք — խցիկը էկրանի տակ չի, ոչ էլ մտնում ա էկրանի մէջ — ունի լուսադիոդ ծանուցումների համար — զուսպ, մոդերնիստական, ու միաժամանակ ճապոնական՝ չգիտեմ ինչպէս նկարագրել, դիզայն
մի ժամանակ շատ կարեւոր էր, որ սոնի հեռախօսների վրայ հնարաւոր ա տեղակայել սէյլֆիշ։ սէյլֆիշն իսկապէս լաւն ա, բայց ես էսօր նախընտրում եմ աւելի ազատ օհ֊եր։ թէկուզ ֆօշը դախ ա, բայց լրիւ ազատ։ չնայած իրան էլ չեմ սիրում։ բայց պէտք ա նշել, պոստմարկէտօսը ահաւոր հետաքրքիր գործ ա անում։ ու շատ տարբեր միջավայրեր ա առաջարկում։ աւաղ, էս պահին հնարաւոր չի տեղակայել glacier, որը սէյլֆիշոտ, harmattan֊ոտ միջավայր ա, զի մէյնթէյներ չկայ։ բայց չշեղուեմ։
սոնիներ կան, որոնց վրայ պոստմարկէտօսը մէյնլայն միջուկով աշխատում ա։ չգիտեմ ինչպէս։ բայց ոնց որ հին մոդելներ կային, որ նոյնիսկ 3d աքսելերացիան էր աշխատում։ մէյնլայն միջուկով խցիկը դժուար աշխատի, ու ըստ երեւոյթին արագ ա նստելու։
թերութիւններ՝
— չունեն մոդել, որ կունենար փոխուող մարտկոց։
դէ հնարաւոր ա քանդել, փոխել։ բայց, օրինակ, իմ սէյլֆիշ հեռախօսի դէպքում, տպասալի վրայ մաշուածութիւն կայ։ եմ֊ն սկսելու ա պարտադրել ոչ միայն usb type-c, եւ այլընտրանքային «խանութներ», այլ եւ հեշտ փոխուող մարտկոց։ բայց դա կը տեւի տարիներ։
հեռախօսներից խօսելիս կարելի ա նշել գերմանական shift սարքերը՝ դրանք հեռախօսների աշխարհի framework֊ն են՝ հեշտ քանդուող ու հաւաքուող։
#հեռախօս #խելախօս #սոնի #շիֆտ #դիզայն #նախագծում #սէյլֆիշ #ազատութիւն
ասում ա՝ «ես, հարազատ մարդս, պարզուեց, աւելի վատն եմ, քան հարազատ հեռուստացոյցը»։
https://www.youtube.com/watch?v=XT_UjfyZ-LM
1in.am֊ը «վկաները» շարքն ա հրապարակել տվ2֊ի։ #ռուսերէն։
#պատերազմ #ուկրաինա #հարցազրոյց #մարդիկ #ազատութիւն
ես ամէն օր չեմ արթնանում սմ֊ին շէյրելու մտքով, բայց՝
https://www.youtube.com/watch?v=yu-u686Ccac
ոչ էլ ուզում եմ ձեզ մանիպուլացնել։ պէտք ա մարդը զգայ որ ազատութեան ա ձգտում եւ առանց էքստրեմալ պայմանների։
իսկ սա էքստիմի մասին ա։
բայց ամէն դէպքում, գրողը տանի՝ եթէ չունէք jabber հաշիւ տեղական սպասարկչում՝ ունեցէք։
եթէ ունէք՝ ընկերներին, մօտիկներին բերէք՝ որ կապ ունենաք։
https://jabber.am֊ը գիտէք։ կամ ձերը բացէք։
եթէ մարիքս էք ուզում՝ sep.am֊ը չգիտէք էսօր կա՞յ թէ չէ՝ պատրաստուէք։
իսկ աւելի լաւ կը լինէր պատրաստուել պէտք չլինէր, այլ կարողանայիք ապրել առանց տտ մեծն գիգատների կախուածութիւնից։
ում հետ կարող էք շփուել ջաբերով՝ շփուէք, գրողը տանի, ի՞նչ ա ձեզ պէտք։ ինչի՞ իրար հետ չէք խօսում էդպէս։
ես չեմ ուզում միայն ինձ՝ ցնդածի, հոգեկանի հետ խօսէք, ընկերներ ունէք՝ իրենց հետ շփուէք։
#ազատութիւն #ապակենտրոնացում
այստեղից իմացայ որ կան ընկերութիւններ, որ «ուայրգարդով» տալիս են իրական այփի։
յօդուածագիրը պատմում ա ինչպէս ա կարգաւորել արեւային էներգիայով սնուցուող բլոգ՝ շատ հաւէս մարտահրաւէր։
եւ ամիսը ութ դոլար վճարելով առնում ա իրական այփի հոփի ֊ից։
անթել կապի շատ նման սեթափով ես էլ եմ օգտուել երբ ապրում էինք արուարձանում՝ այնտեղ մեզ լարով միացնելու ազատ բնիկ չգտնուեց։
ես էլ էի օգտագործում «kuwifi»֊ի «երթուղիչ», որի վրայ տեղակայեցի openwrt եւ ձեռք բերեցի «ջիէսէմ» մոդուլ, միացրի այն իր տպասալի minipcie սլոտին։ օգտագործում էի հին, դեռ «օրանժից» մնացած սիմ քարտ, որով հնարաւոր էր ստանալ անլիմ ինտերնետ։ առանց տրաֆիկի սահմանափակման, ոչ թէ առանց արագութեան լիմիտի։ արագութիւնը բաւական թոյլ էր։
իմանայի՝ գուցէ կը փորձէի այդ տարբերակը, մտքովս նման բան անցել էր, բայց փնտրեցի ու չգտայ։ եթէ ճիշտ եմ յիշում, «վիպիէն» որ իրական այփի տրամադրէր գտել էի, բայց դրան նոյնիսկ «օփենվիպիէնով» չէր լինում կպնել՝ լոկ հատուկ «ուինդոուս» ծրագրով։
այն ժամանակ ուայրգարդն էլ մէյնլայնի մաս չէր։ սա օրինակներից ա որ մանրուք, որն առաջ պարզապէս չկար, այսօր փոխում ա կեանքի որակը։
աւելացնեմ՝ եթէ ձեր սպասարկիչը ամիսը 200 գբ֊ից քիչ տրաֆիկ ա ծախսում՝ հանգիստ կարող էք օգտուել վիւասելի այս ծառայութեամբ։
#տեք #կապ #սպասարկիչ #ապակենտրոնացում #ազատութիւն
երէկ կացը նիւթ էր հրապարակել այն մասին, ոնց ա պետութիւնը վերահսկում հեռուստաընկերութիւնները (մասնաւորապէս գովազդի միջոցով) ու ոնց ա հիմա գրաւում բլոգերներին վկոնտակծիկ փողերով, որ այնտեղ աւելի վերահսկելի դարձնի։
իսկ դուօ լինգօն, ասում են, հիմա հայերէն գովազդում ա վկ֊ն։
պատահականութի՞ւն՝ հէհ, չեմ կարծում։ (:
#վկ #վերահսկողութիւն #գովազդ #ազատութիւն
>Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արամ Յարութիւնեանի նախաձեռնութեամբ՝ դեկտեմբերի 17-ի երեկոյեան Ստեփանակերտում տեղի է ունեցել ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով։
իհարկէ, եթէ արցախում «ֆլեշմոբ» ա տեղի ունենում՝ այն կազմակերպուած ա պետական մարմնի կողմից։
արցախում պէտք ա ոչ միայն պետական համաձայնութիւն, այլ եւ սանկցիա՝ նախաձեռնութիւն։ այլապէս «ֆլեշմոբը» սարսափելի ա եւ չար արեւմուտքի, սորոսի եւ այլնների «պետութիւն քանդել» ա։
եւ մարդիկ սովոր են էդ վիճակին՝ զգացողութիւն ունեն, որ ոչ մի բան չի կարելի, բացի նրանից, ինչ կարելի ա։
հիմա կասէք՝ ինչի՞ չես խօսում «էկոլոգների» մասին։ դրանց մասին խօսելու բան չկայ, նախ պարզ ա, որ բնապահպանների համար այլ էթնոսի բնակչութիւն սովամահ անելը միշտ չի առաջնային նպատակ։ բայց կարեւորը՝ դրանք իրենց՝ ադրբեջանցիների խնդիրն են, էդ թող ադրբեջանցիները մտածեն ոնց անեն, իրենց մօտ իրական բնապահպաններ լինեն։ ես մեր հանրութեան խնդիրն եմ ուզում արձանագրել։
շատ հետաքրքիր ա ոնց ա արցախում յաջողուել խեղդել անձնական նախաձեռնութիւնները, պատերազմի վտանգը որպէս պատրուակ օգտագործելով, եւ այդ նոյն պատերազմը գուցէ մի քիչ աւելի պակաս ահաւոր հետեւանքներ ունենար, եթէ անձնական նախաձեռնութիւնները տաբուացուած չլինէին։ սա վստահ չեմ, չեմ հասկանում բանակից։
ու հետաքրքիր ա ոնց են իւրացրել արցախի պաշտօնեաները, եւ այլ աւտոկրատները քաղ․ հասարակութեան գործիքները՝ նոյն ֆլեշմոբը։ կամ հա, նոյն «էկոակտիւիզմը»։ այդ առումով շատ չենք տարբերւում իրարից, ու ամօթ ա, իսկապէս ամօթ ա։
ա չէ՝ տարբերութիւն կայ՝ մերոնք չեն էլ ամաչում, հպարտութեամբ գրում են՝ կազմակերպուած ա գիտութեան, կրթութեան եւ այլնի նախագահ էսինչ էսինչեանի կողմից։
թող բոլորը էդպէս գրեն, որ միշտ երեւայ։ համ իրենք լաւ զգան, որ իրենք են՝ յայտնի ա ժողովրդին իրենց գործը, համ մենք իմանանք, ինչ վատ ա վիճակը որ ֆլեշմոբերը, գրաֆիտիները, հաքերները, եւ ամէնը ֆէյք են։
#ազատութիւն #ակտիւիզմ #ֆլէշմոբ #նախաձեռնութիւն #վերահսկողութիւն
իհարկէ, կան մարդիկ որ տտ֊ով չեն հետաքրքրուած, ու ոչ մի բանով էլ չեն հետաքրքրուած, ու այդ պատճառով չգիտեն՝ ի՞նչ կարելի ա անել։
բայց եւ կան նրանք, որ հետաքրքրուած են, բայց կրկին չգիտեն՝ ի՞նչ կարելի ա անել։
մտածում են թէ ինչ անել։
ու ես մտածում եմ՝ ի՞նչ կարելի ա անել, որ իրենք զգան ինչ ա կարելի անել։
եւ ի՞նչն ա խոչընդոտում որ իրանք իմանան։
խոչընդոտում ա, ընդհանուր առմամբ՝ բաւարարուածութիւնը։
իսկ բաւարարուածութեանը մասնաւորապէս նպաստում ա ուինդոուսը։
էդ մարդիկ քշում են ուինդոուս, ու տարիների ընթացքում ստեղծել են իրենց համար կիրառելի միջավայրեր։
իրենք ունեն գործիքներ, որոնց սովոր են՝ դրանք ընտրել են ուինդոուսում հասանելի գործիքներից։ դրանցից շատերը՝ սեփականատիրական եւ պիրատած։
իրենք սովոր են այդ գործիքներին, որովհետեւ այդ գործիքներն էին տեսանելի։
ու իրենց բնաւ չի մտահոգում, որ գործիքները պիրատած են։
այդ շրջանակում շատ կարեւոր ա յիշատակել կախուածութեան հասկացութիւնը։
ուինդոուսը լրիւ խելացի մարդկանց կողմից ընկալւում ա որպէս ինչ֊որ բան, որը չի ստեղծում աւելորդ կախուածութիւններ, աւելորդ խնդիրներ։
ես ու էդ մարդիկ, որ չգիտեն ինչ անել՝ գալիս ենք նման տեղից, ունենք նման մտածողութիւն։
ես ուզում եմ չստեղծել կախուածութիւն, ու փորձում եմ օգտագործել կատարեալ դէպքում այն, ինչ ես կարող եմ գրել, իսկ պրակտիկօրէն գոնէ այն, ինչ կարող եմ շինել։
իրենք՝ այն, ինչ հաւաքել են։ ֆլեշկայի վրայ ունեցած էսինչ վարկածի էս ծրագրակազմը ու էնինչ վարկածի էն ծրագրակազմը՝ քրեքերով, ստեղծում են ապահովութեան, կոմֆորտի, ու վերահսկողութեան զգացողութիւն։
իսկ որ հնարաւոր ա օգտուել նրանով ինչ ինքդ կարող ես գրել՝ դա չեն պատկերացնի։ պարզապէս հնարաւոր չի թւում։
ի՞նչ անել, որ հնարաւոր թուայ։
երբ ես տեսնում եմ, դիցուք անդրանիկն օգտագործում ա սեփականատիրական ծրագիր, ես ունենում եմ կրեատիւ մղում՝ նման մի ծրագիր գրել, բայց ազատ։ ու տալ իրան, ասել՝ ահա, օգտագործիր։
որովհետեւ ես գիտեմ, որ նախ բաւարարուած չեմ ծրագրով, որը չեմ կարող շինել, երկրորդը՝ կարող եմ գրել։
իրենք արդէն բաւարարուած են՝ ունեն ծրագիրը, քրեքը ֆլեշկայի վրայ։
ազատութեան մասին զրոյցները շատ կրօնական են ընկալւում։
պէտք ա մարդը զգայ, որ այն, ինչ թւում ա վերահսկելի՝ իրականում չի։
ու ամէն սեմեստր պայծառ եւ առաջադէմ երեխաներ տեսնելիս ես հա մտածում եմ այդ մասին՝ ի՞նչ անել, որ իրենք իմանան ինչ ա կարելի անել։
գրել էսպիսի ծրագրից, որ օգտագործում են՝ շարժառիթ չունեն զի այդ ծրագիրն, իրենց պատկերացմամբ արդէն ունեն՝ օգտագործում են, ֆլեշկայի վրայ ա։
լինուքսի անցնելը այդ մարդկանց համար շատ բարդ քայլ ա՝ նշանակում ա այդ տարիներով ստեղծուած կոմֆորտից եւ վերահսկողութեան զգացողութիւնից զրկուել։ դասերին զուգահեռ նման էքսպերիմենտի մասին ոչ ոք չի մտածի։
ոչ մի լաւ լուծում չեմ կարողանում մտածել։ արդէն վաղուց։ ու երեւի չկայ այդ լուծումը։
այսինքն կան մտքեր, բայց դրանք նման են հայկական եօթիւբի եթերում հնչող բազմաթիւ յանճարէղ մտքերի՝ պէտք ա սէնց անել, կամ պէտք էր սէնց արուէր վաղուց։
էսօր ի՞նչ անել, որն իրատեսական ա։ ո՞նց խօսել, ո՞նց հասցնել խելացի մարդու միտք, որը շատ դիսկոմֆորտ միտք ա՝ որ իրենք իրականում չունեն յարմարաւէտութիւն ու իրավիճակի վերահսկողութիւն։
այդ ժամանակ ստեղծագործական դրայւը կարող ա ազատուել՝ յայտնուելու են բարդ աշխարհում, ուր պարզւում ա ամէն ինչ լուծուած չի, ու պէտք ա լիքը գործ անել։ ոչ միայն ցածր մակարդակի՝ ամէն տեսակ գործ կայ։
#կրթութիւն #մարդիկ #ազատութիւն #անկապ
մենք շատ տպաւորուած էինք նոկիա ն900֊ի մաեմօ ֆրեմանթլ համակարգով՝ այն անասելու կիրառելի եւ սիրուն էր այն ժամանակուայ, եւ աւելի ուշ անդրոիդների համեմատ։
նաեւ այն ունէր շատ հարուստ խանութ, որը լրացւում էր բաւական մեծ համայնքի կողմից։
լաւ կողմերի մասին շատ էր ասուել, ամենակարեւրները երեւի՝ իրական, լրիւ «զինուած» լինուքս համակարգ, որն ունի ազատ աշխարհի ժառանգութիւնը, իրականում բազմախնդիր լինելն էր ու հասցէագրքի հետ ինտեգրուած հաղորդակցութիւնը։
իսկ հիմա ուզում եմ գրել՝ ինչի ա այսօրուայ մաեմօ լեսթէն այն ժամանակուայ ֆրեմանթլից լաւը։
նախ՝ դէ ազատ ա, ու համայնքի գործ ա։ ես ինքս իրան քանի անգամ աջակցել եմ։ չաթում կարելի ա քննարկել եւ ազդեցութիւն ունենալ։ ճիշտ ա դա նաեւ փոքր համայնքի մասին ա։
նախկին մաեմօն դեբեանի վրայ չէր հաւաքած, այլ նոկիայի դեբեանի ֆորքի վրայ։ ու դա շատ էական ա, զի դեբեանի ժառանգութիւնը, հնարաւորութիւնները, ամբողջութեամբ օգտագործել չէր լինում, ընդամէնը միացնելով դեբեանի շտեմարանները։
պէտք էր նոյն սորսը վերցնել ու հաւաքել մաեմօ֊ի փաթեթ, տեղաւորել այն մաեմօյի շտեմարաններում։
դրանից նաեւ բխում էր որ նոկիան շարժառիթ չունէր պահել համակարգը դեբեանի հետ համատեղելի։ ֆրեմանթլի դիզայնում լրիւ երեւում ա տտ կառավարիչների մտածողութիւնը՝ վերցնել «օփեն սորս» եւ այն օգտագործելով ստանալ «պրոդուկտ»։ ինչքանով ա այդ «պրոդուկտը» համատեղելի եղած համակարգերի հետ՝ իրենց չէր հետաքրքրում։
արդիւնքում ամենավատ ժառանգութիւններից, ինչ մենք ֆրեմանթլից ստացել ենք՝ ահաւոր ստեղնաշարն ա։ ոչ միայն այն գրում ա իր իսկ բացած պատուհանի մէջ, եւ ոչ թէ այնտեղ, ուր կուրսորն ա, այլ եւ այն ուղարկում ա ոչ թէ ստեղնաշարի «քիյկոդ» այլ իւնիկոդ կոդ էքսօրգին։
իսկ էքսօրգը չի հասկանում դա առհասարակ։ էդ պատճառով նոկիան տուել էր շատ տգեղ լուծում՝ ինչպէս նոր ասացի՝ իրենք շարժառիթ չունէին մնալու համատեղելի ափսթրիմ դեբեանի հետ, եւ փոխարէնը ֆորք են արել gtk֊ն եւ qt֊ն։ «կօգտագործենք օփեն սորս մեր պրոդուկտը սարքելու համար»։ եւ իրենց gtk֊ն այպէս ասած «hildonized» էր, այն ունէր փաթչեր, որոնց միջոցով միայն նոկիայի gtk֊ի ֆորքն էր, որի մէջ հնարաւոր էր գրել վիրտուալ, հպէկրանի ստեղնաշարով։
իհարկէ, դա gtk2֊ն էր։ ու էդ փաթչերը, գոնէ լաւ ա, ազատ էին, ու այդ պատճառով ա որ էսօր մենք կարողանում ենք այդ փաթչերը կիրառել եւ մաեմօ֊ի շտեմարաններում ունենալ մեր gtk2֊ի ֆորքը։ այդ պատճառով ա որ հպէկրանի ստեղնաշարով հայերէն լինում ա գրել pidgin֊ում, բայց ոչ dino֊ում, որն արդէն gtk4֊ով ա գրուած առհասարակ։
հիմա էս մարդիկ պլանաւորում են ինտեգրել հիլդոնացումը նոր gtk֊ներում եւ qt֊ներում։ էսօր լուծումը դա ա։
այլ ծրագրերի մէջ գրել չի լինի։
հիմա էլ աւելի բարդ՝ հին ծրագրերը որ աշխատեն, հինդոնացուածները, կայ ստեղնաշարի հիլդոն բեքենդ։ իսկ կայ եւ նոր բեքենդ՝ x11֊ի համար։ այն, ի դէպ աւելի քիչ բագոտ ա ու աւելի լաւ ա աշխատում։
ու էդ խնդիրը՝ որ x11 բեքենդով չի լինում ներմուծել հպէկրանի ստեղնաշարից ես մասաաաամբ լուծեցի գեներացնելով սի վերնագրային նիշք ու մարդիկ արեցին էս քոմիթը ու հիմա հնարաւոր ա գրել ամէն լեզուով ու ամէն ծրագրի մէջ, բայց՝ պէտք ա իքսն իմանայ որ լեզոոով ես գրում։ այսինքն, հայերէն գրելուց առաջ պէտք ա անել՝ setxkbmap am
ու ապա նոր հպէկրանի ստեղնաշարը հայերէն կը գրի՝ բայց ամէն ծրագրի մէջ։
ստեղ էլի խնդիրներ կան։ զի հայերէն գրելիս եթէ պէտք ա գրես օրինակ թիւ, ապա չես կարող, պէտք ա անես ապա setxkbmap us, ու նոր գրես թիւ։ ու էդպէս հա փոխես մեփերը։ սա լաւացնելու կարիք ունի, օրինակ կարելի ա, ամենավատ դէպքում, մէփ կազմել, թէ որ մաեմօյի ստեղնաշարը համապատասխանաում ա որ xkb լեզուին ու էդպէս աննկատ փոխել։
հիլդոնայզդ ծրագրերի մէջ գրելը խնդիր չի՝ հանգիստ գրում ես։ դէ, մեզ սովորականի պէս յարմար չի, բայց լինում ա։
բայց իրականում ստեղնաշարը երեւի պէտք ա ինչ֊որ աւելի լաւ ձեւով փոխուի։ դա աւելի շատ աշխատանք ա, ու պէտք ա մտածել՝ ինչպէս։ ես էս պահին պատրաստ չեմ ֆորք անել, եւ էդքան շատ բան փոխել, բայց հնարաւոր ա, եթէ հին մաեմօյի հիլդոնայզդ ծրագրերի վարքագիծը չփչացնէք, ու մի խելացի լուծում տաք՝ ընդունեն։
սա գրեցի որ նկարագրեմ՝ ինչի ա լեսթէն աւելի լաւը։ երբ վատն ա՝ ունի էդ նոկիայի տտ կառավարիչների որոշումների ժառանգութիւնը։ երբ լաւն ա՝ նրանից ա որ չունի։ նրանից ա որ ունի օրինակ նոկիայի ինտերֆէյսի դիզայներների որոշումները։
երբ լաւն ա՝ նրանից ա որ այսօր էլ պէտք չի փաթեթաւորել mcabber֊ը մաեմօյի համար՝ էն ա դեբեանի ռեպօներից վերցնում ես։ առաջ եղած խանութների հարստութեան զգալի մասը՝ դեբեանից վերցուած ու նորից փաթեթաւորուած ծրագրերն էին։
երեւի էսքանը։ ու կարեւոր չի կարդաք։ բլոգն ու «սոց․ ցանցը» լաւ են հէնց նրանով, որ մարդը հանգիստ կարող ա գրել, արտայայտուել, իսկ թէ ով կը կարդայ՝ էական չի։ նա արտայայտուեց, էներգիա ծախսեց, որոշ չափով բաւարարուեց որ մէջը չի պահել, ասել ա։ ու էդ արդէն լաւ ա։
ու տէնց։
#մաեմօ #պատմութիւն #նոկիա #ն900 #ազատութիւն #նախագծում #ստեղնաշար
ի՞նչ եմ իմացել՝ ուրեմն իրանում վաղուց «փակ են» «մաստոդոնը» ու «քոնուերսէյշնսը»։
այսինքն՝ mastodon.social
֊ը եւ converations.im
֊ը։
նաեւ (սա նորութիւն չի) իրանոոմ փակ էին թուիթերն ու տելեգրամը, բայց նախարարութիւնները շարունակում էին իրենց պաշտօնական թուիթերեան եւ տելելեգրամեան ալիքները թարմացնել։ ֆարսիով, տեղացիների համար։
#ազատութիւն #գրաքննութիւն #համացանց #իրան #քոնուերսէյշնս #մաստոդոն #թուիթեր #տելեգրամ
քոնուերսէյշնս, բլաբբեր, մոնոկլես ու նաեւ դինօ օգտագործելիս հնարաւոր ա օմէմօ բանալիները փոխանակել qr code֊ով, ապա բանալիների էջում ցոյց ա տալիս ոչ թէ blindly trusted ու այն միացնել անջատելու հնարաւորութիւն, այլ՝ վահան։
#ջաբբեր #փրչրթ #փրչրթոց #համացանց #ազատութիւն #գաղտնիութիւն #անվտանգութիւն #օմէմօ
երբ գնում ես երաժշտական միջոցառման, ու «փայնֆօնը» գրպանումդ ա կամ ձեռքում՝ ազատ ծրագրակազմը՝ «song rec»֊ը, ճանաչում ա գործերը մէկը միւսի հետեւից։
ի տարբերութիւն պաշտօնական «շազամի», պէտք չի հեռախօսի էկրանը վառ պահել, որ աշխատի, բոլորն էլ տեսնեն որ «շազամում» ես։ պէտք չի ամէն անգամ կոճակը սեղմել։
մարդը մէկը միւսի հետեւից ճանաչում ա, յետոյ կարող ես պահել որպէս csv նիշք։
#էկրանահան #ազատութիւն
հիմա մարդիկ եկել են «մաստոդոն», ու օրինակ, խնդրում են էն, ինչ ունէին թուիթերում՝ մէջբերելու հնարաւորութիւն։
գարգրմնն էլ դէմ ա դրան, ու նա ա նախագծի հեղինակն ու ղեկավարը։
հարցն այն ա որ մարդիկ ոչ մի բեքգրաունդ չունեն՝ նախ չգիտեն ինչ ա ազատ ծրագրակազմը, նոր են իմանում որ կայ այլընտրանք, ու գալիս են այլընտրանք, չիմանալով դաշնեզերքի մասին, նոր են սովորում որ այ ապակենտրոն լուծում ա, պարզւում ա։
նախ՝ չեն իմանում դաշնեզերքի ու հաղորդակագրի մասին յետոյ՝ չեն իմանում ինչ ա ազատ ծրագրակազմը
ապա չեն իմանում ինչ տարբեր ձեւերով են կառավարւում տարբեր ազատ ծրագրակազմերը։
չեն իմանում որ հաղորդակարգը՝ «activity pub»֊ն ա, իսկ մաստոդոնը՝ իմպլեմենտացիաներից մէկը։
չեն իմանում որ հաղորդակարգը՝ ժողովրդավարական կառավարում ունի, իսկ այ մաստոդոն նախագիծը՝ ոչ։
չունեն բեքգրաունդը, որ իմանան՝ եթէ պէտք ա՝ ֆորք արէք մաստոդոնը, եւ կառավարէք ժողովրդավարական սկզբունքներով՝ եւ ձեր ուզած մէջբերումն աւելացրէք։
ու տէնց։
#մաստոդոն #դաշնեզերք #մարդիկ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ազատութիւն #հաղորդակարգ #ժողովրդավարութիւն
էնքան ցնդած ու կտցրած մարդիկ եմ հանդիպում առցանց, ռուսական ազատ ծրագրակազմի համայնքներում։ դրան գումարւում ա վեհ կոմունիստական անցեալի կարօտը, եւ ազատ ծրագրակազմը կոմունիզմի հետ նոյնականացնելը։
կարդում եմ իրանց, ու մտածում եմ, որ ես շատ լաւ հասկանում եմ, շատ լաւ զգում եմ իրենց ցաւը, ու ահագին նոյնականացնում եմ ինձ իրենց հետ։
պարզապէս նաեւ հասկանում եմ որ շատ են մեկուսացուած, շատ են մարգինալ, հետները մարդ չի շփւում, ու գնալով աւելի են ցնդում։
իրենց հետ մոտիւացուած եմ զրուցել, զի հասկանում եմ որ ես իրենց վիճակում կարող ա լինէի։
ու հարցնում եմ ինձ՝ բա ո՞նց եղաւ որ ես էդքան մեկուսացուած, ու հետեւաբար՝ ցնդած չեղայ։
երկու պատճառով՝ ես ուզում էի շփուել, ու հանրութիւնը ինձ չթողեց ես չշփուեմ։ հանրութիւնը մեր ներգրաւուող էր, եթէ մի քիչ շատ չանհետանաս։ եթէ միջոցառմանը գնաս՝ կը ծանօթացնեն, կը խօսեցնեն, կը ներգրաւեն։ կը հանդիպեն միջոցառումից յետոյ։ կը կանչեն։ առցանց նոյնպէս, մեկուսացուածները մեկուսացուածների հետ դաշինքներ են կազմել։ ձախական սրճարան֊ակումբում, չնայած մեր բանավէճերի, ինձ լաւ են վերաբերուել, ու նոյնիսկ շատ լաւ։
ինձ թոյլ չի տուել ցնդել հանրութիւնը։
ու մտածեցի՝ դէ եթէ մոսկուայից հեռու ես՝ միջոցառում էլ չի լինի։ խօսեցի ռուս ընկերոջս հետ, որ մոսկուայից հեռու ա ապրում, կիսուեցի մտքերովս։ ասաց՝ լաւ էլ ունենք միջոցառումներ՝ «ժողովրդական միասնականութեան օր», «յաղթանակի օր», «մերոնց սատարելու համերգ» — միլիտարիստական եւ պետական միջոցառումների շարք։
ինչեւէ։
#հանրութիւն #հանդուրժողականութիւն #մեկուսացում #մարգինալացում #ազատութիւն #համայնք
երազում «եւրոպայի դեսպանի» հետ էինք շփւում։ ինչ֊որ միջոցառումից յետոյ։ նա ստիւեն ֆրայի կերպարի մարդ էր։
անձրեւ էր։ օղակաձեւ այգու էն մասում էինք, ուր գետառն այլեւս գետնի տակ ա։
բայց գետառը կար, ափերը պատեր էին «երազ թաղամասի» պատեր՝ եւ գոյնը, եւ էն ձեւաւոր բազրիքների սիւնակները։
պատերի մէջ կար կամրջակ։ այն, փաստացի, գետնի տակ էր, ոչ թէ երկրի մակարդակից բարձր։ ու ոչ էն իսկական գետառի կամրջակի պէս (նախկին) կլոր, այլ՝ ուղիղ։
մի պահ դեսպանը կանգնած էր այդ կամրջակի վրայ, մենք էլ խօսում էինք։
այդ միջոցառումից յետոյ հարցեր առաջացան մօտս, ու ես, փորձելով շատ «օրբանապուտինեան» չերեւալով, հարցնել՝
— բայց արդե՞օք այդ մօտեցումները, այդ օրէնքները ձեզ համար խօսքի ազատութեան մասին են, արդե՞օք չէք համարում որ սահմանափակում են այն։
ու նա չհասցրեց պատասխանել, ոնց ես զգացի՝ հէնց, երեւի, այն պատճառով, որ զգում էի՝ ասածս պէտք ա ձեւակերպել որ դուգինի պէս չհնչի, զի ես իր երկրպագուն չեմ։
զգացի, որ ըստ զուտ տեղանքի, մենք շատ տարբերակ չունենք։
կամ ռուսաստանի մաս ենք լինելու, կամ՝ եւրոպայի։ եթէ ռուսաստանի՝ դէ ի՞նչ խօսքի ազատութիւն։ եթէ եւրոպայի՝ եւրոպական։ (նաեւ զգում եմ որ հայերը եւրոպական ընկալմանը մօտ են, գուցէ սովէտի հետքերով, չգիտեմ)։ դէ կամ էլ հայաստան չի լինում, ցրւում ենք աշխարհով, լեզուն էլ մի երկու դար ամենաշատը թպրտում ա, ու անհետանում։ ռուսաստանի մաս լինելով էլ ա անհետանում։
ինձ ազատական եմ համարում, բայց ոչ ծայրայեղ, ու ապա նաեւ մտածեցի՝ ծայրայեղ ազատականները հայ, բա ի՞նչ անեն, ո՞ւր գնան, որ իրենց հարազատ միջավայր լինի։ մնում ա կամ ամն֊ի անվերջ «սփրոլը», կամ նիւ եօրքի քաղաքը, ուր խաղալիք զէնքն արգելուած ա։
#անկապ #երազ #խօսքի_ազատութիւն #եւրոպա #ռուսաստան #ազատութիւն
տաս տարի առաջուայ motorola droid սարքերից էնքա՛ն եմ ոգեւորւում ոնց որ էսօրուայ դրօշաշակիր սարք լինի։
գիտեմ ինչի, բացի նրանից որ վերջ սարքեր են՝ մէյնլայն միջուկով համակարգ եմ աշխատեցնում դրանց վրայ, հետեւաբար ունեմ արդէն ոչ հեռախօս, այլ պորտատիւ համակարգիչ, որը լրիւ ինձ ա ենթարկւում, ազատ ծրագրակազմով ա, կարող եմ օգտագործել ինչպէս ուզեմ։
հիմա սա գրեցի ու զգացի որ մարդիկ կասեն՝ բանկի յաւելուածը կամ ինստագրամը չի լինի աշխատեցնել։ երեւի ճիշտ ա ասել նաեւ ծրագրակազմի մասին, որ ոչ թէ ազատ ա, այլ անկախ։ զի անկախը շատ բաներ անել չի կարող, ազատ չի, երբեմն էլ անայարմար ա, բայց փոխարէնը անկախ ա։
#ազատ_ծրագրակազմ #անկախ_ծրագրակազմ #ազատութիւն #ծրագրակազմ #համակարգիչ #սարք #կարգիչ #անկախութիւն
բերներս լին պատմել ա որ կրիպտօ աշխարհի վեբ երեքը կապ չունի վեբի հետ՝ իսկապէս «վեբ» բառը նկարագրում ա http֊ի ու https֊ի շուրջ եւ հիման վրայ կառուցաուած տեքը, նաեւ պատմեց այն մասին որն ա իր տեսլաւանը որ իրականացնելու են իր ստարթափի միջոցով՝
դէ, նման բան մենք վաղուց ունենք, ունենք openid, որով կարելի ա ներկայանալ, ունենք rss ու w3c ստանդարտ «activity pub»֊ը տեղեկատւութիւն փոխանակելու համար։
իմ հասկանալով խնդիրը տեքնոլոգիական չի՝ խնդիրը մարդկային ա, սոցիալական ա։ մարդիկ իրենց շատ լաւ են զգում «թմրանիւթերի» վրայ եւ չեն հասկանում որն ա համացանցն օգտագործելու իրենց ձեւի խնդիրը։ եթէ մտահոգութիւններն աւելի շատ մարդ կիսէր, «բիգ տեքը» ստիպուած կը լինէր ընդունել եղած ստանդարտները, ճիշտ այնպէս, ինչպէս ժամանակին rss չտրամադրելը մի տեսակ ամօթ էր։
յուսանք, ամէն դէպքում, բերներսս լիի անունը ազդեցիկ կը լինի։ տեսնենք։ շատ այլ յոյսեր չկան։
#տեք #համացանց #ազատութիւն
պատմում ա, ինչպէս ա կազմակերպել որ ազատ լինի «նէթֆլիքսի» պէս «սթրիմինգ» ծառայութիւններից։
https://yewtu.be/watch?v=RZ8ijmy3qPo
կարելի ա եւ այլ ձեւ կազմակերպել, պարտադիր չի թանկ սեթափ ունենալ։
ընդհանուր առմամբ՝ ձեռք բերել իրական կրիչներ, կամ իրական ֆայլեր, եւ պահել ինչպէս յարմար ա։
#մեդիա #ազատութիւն #համացանց
իսկ դուք «վոբլա» ձուկը մերժո՞ւմ էք՝
լաւ պրծաւ (յուսանք) աղջիկը։
նաեւ՝ դատարանները երբեմն աշխատում են։
#ռուսերէն #վոբլա #ձուկ #պատերազմ #դատարան #ազատութիւն
մի բան էլ փայնֆօնի ու ազատ ծրագրակազմի մասին։
ալփայնի ու պմօսի ռեպօներում շատ բան չկայ, ինչն ինձ դրդեց տեսնել, ի՞նչ կայ ֆլատհաբում։ ու ֆլատհաբում, պարզւում ա, կայ «շազամ»֊ի ամպին կպնող ազատ ծրագիր։
ֆլատհաբի ռեպօն սովորեցի տեղակայել ջենթուի ձեռնարկով։
pine64-pinephone:~# flatpak search songrec
Name Description Application ID Version Branch Remotes
SongR… An open-source, unofficial Shazam client for Linux, written in Rus… com.github.marinm.songrec 0.3.2 stable flathub
ու դէ տեղակայեցի՝
pine64-pinephone:~# flatpak install com.github.marinm.songrec
պարզուեց աշխատո՛ւմ ա, ընդամէնը մի երեք վայրկեան լսեց օրբիտալի գործն ու ճանաչեց։
#էկրանահան #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #ազատութիւն #օրբիտալ #լինուքս #պոստմարկէտօս #փայնֆոն #փայնֆօն #տեք #լսելիք #երաժշտութիւն #ակնարկ
փայնֆոնը ստեղնաշարով ամաչում եմ օգտագործել։ յաճախ սեղանի տակ եմ ինչ֊որ բաներ անում։ զի շատ գրաւիչ տեսք ունի ու շատերը ծռւում են, մտածում են որ շատ «քուլ» ու թանկ սարք ա։
այ գրեցի ու մտածեցի՝ թող խօսեն, կը բացատրեմ որ էժան ա, որ ազատ ծրագրակազմով ա։ ու որ իրենք երեւի չեն ուզի օգտագործել։
#անկապ #փայնֆոն #ազատութիւն
հազար անգամ նոյնը գրել եմ, էսօր էլ մեկնաբանել եմ մի տեղ, այստեղ էլ փակցնեմ, ոչինչ, մէկ ա այլ ձեւ ա գրուած՝
սոցցանցը չեմ իմանում ինչ ա, իրականում։
համացանցը՝ մարդկանց ցանցն ա, առաջին հերթին։ ու մարդիկ պահանջ ունեն մի քանի բանի։ գրել մի բան, արտայայտուել, ու կարդալ այլ մարդիկ ինչ են գրել, կամ ոնց են արտայայտուել։
եթէ աբստրակտ՝ ապա դա ա։
նախկինում էսպէս էր՝ մարդը ներկայացուած էր իր համալսարանի սպասարկչով (սերուերով)։ ունէր էնտեղ հաշիւ, ու էդ հաշիւն օգտագործելով շփւում էր այլ մարդկանց հետ՝ այլ սերուերներից։
մէյլն այդպէս ա աշխատում չէ՞։ այ այդ ձեւը։ զի համացանցն ի սկզբանէ նախագծուած ա որպէս ապակենտրոն համակարգ։
հիմա ֆէյսբուքը, օրինակ, մի հանգոյց ա այդ ցանցում։ տուել ա մարդկանց, որ չեն իմանում ինչպէ՞ս կայք բացել ու այնտեղ գրել, ու ինչպէ՞ս հետեւել այլ մարդկանց համացանցում, այդ հնարաւորութիւնը՝ գրելու եւ կարդալու։ եւ անուն մտածեց նոր դրա համար՝ «սոցիալական ցանց»։ բայց մոլորեցնում են էդ անուանումով, զի ցանց չեն՝ հանգոյց են։
ու «բոլորը֊բոլորը» ունեն հաշիւ այդ հանգոյցում։ որ իրար հետ շփուեն։
ինչի՞՝ զի ֆէյսբուքը չի թողնում շփուել իրանից դուրս՝ այն պարադրում ա իր հանգոյցում հաշիւ ունենաս որ այլ մարդկանց հետ շփուես այդ հանգոյցում գտնուող։
եւ մարդիկ չգիտեն, որ իրականում համացանցն ապակենտրոն ա։ իրենք մտածում են որ նորմալ ա որ ֆբ֊ի մարդկանց համար պէտք ա կպնել ֆբ, իսկ թուիթերի մարդկանց հետ շփուելու համար պէտք ա կպնել թուիթեր։
ինձ ասում են՝ «արի ֆբ, որ մեզ հետ կարողանաս շփուել»։ ու չեն իմանում, որ նէնց չի որ ես չեմ կարողանում իրենց հետ շփուել՝ իրենք են որ չեն կարողանում, իրենց ա որ թոյլ չի տալիս ֆբ֊ն ինձ հետ շփուել։
իրենք են պարիսպի հետեւում։ ես չեմ։
այլ հարց ա, որ այո՝ քանի որ ես պարիսպից դուրս եմ՝ ես իրենց հետ չեմ կարող շփուել։
այստեղ ուր գրում ես, եթէ նկատել ես, դու թութ.հայ հանգոյցից ես, բայց կան մարդիկ ամենատարբեր հանգոյցներից՝ չոլից, ոստայնից, արեւից, կէտից, ծմակուտից, անքունից, եւ այլն։
եւ ծմակուտն այլ տեսք ունի, եւ ծմակուտը որ աշխատի՝ այլ ծրագրակազմ ա իրա վրայ օգտագործւում։
բայց դա մեզ չի խանգարում կապի մէջ լինել։
զի համացանց։
#համացանց #ապակենտրոնացում #սոցիալական_ցանց #ցանց #ազատութիւն #գրագիտութիւն
ֆրանսիայի կառավարութեան ցանկ՝ ծրագրակազմ, որ խորհուրդ ա տրւում օգտագործել՝
https://code.gouv.fr/data/sill.md
ցանկը նաեւ պարունակում ա freepascal
ու lazarus
։
ու հետաքրքիր ա որ gnat
չի պարունակում։
#ֆրանսիա #ծրագրակազմ #ազատութիւն #պասկալ
էս եկած ռուսները, եթէ կայսերական են, յուսամ կը զգան, որ եթէ մենք անկախ չլինէինք՝ չէին կարողանալու ստեղ փախչել։
զի դիցուք թաթարստան չեն կարող փախչել։ ի դէպ, վարդանեանին էլ ա պէտք ասել։
նաեւ վարդանեանը պէտք ա յիշի որ եթէ ուզի նստացոյց անել թաթարստանում՝ կարող ա չստացուի մի ամիս հրապարակ փակել։
#անկախութիւն #քաղաքականութիւն #անկապ #ազատութիւն
ես ամէն յարմար պահի նշում եմ որ մենք ռուսաստանի դաշնակիցը չենք, մենք ռուսաստանի պատանդն ենք։
այսպիսի սպատմութիւն կայ՝ https://en.wikipedia.org/wiki/Murder_of_Junko_Furuta
էս աղջիկը մինչեւ սպանուելը վախեցել ա սպառնալիքներից ու զանգել ա ծնողներին, ասել ա իբր իրան չեն առեւանգել, ինքն ինքնակամ փախել ա տանից։ ոստիկանութիւնը գործով չի զբաղուել էդ պատճառով։ ու նոյնիսկ մի պահ նա ներկայացրել ա բռնաբարողին ու պատանդ պահողին որպէս բոյֆրենդ։
պուտինն էլ սերժին թուղթ ա տուել ստորագրելու որ մենք ուզում ենք եատմ մտնել ու խնդրում ենք աջակցել այդ հարցում։
մեզ պարբերաբար սպառնում էին պատերազմով եւ զիջելով եւ վախենալով մենք միեւնոյնն ա ստացանք պատերազմը, պարտութիւնը, ու իհարկէ դրանով «չպրծանք», մեզ շարունակում ա ճնշել ռուսաստանը։
մենք ասում ենք որ ընտրել եաք եատմ֊ը, եւ այլ պետութիւններում մեզ հաւատում են՝ որ ընտրել ենք ինքնակամ եւ որ պատանդ պահող չկայ։
էս յօդուածը կարդացէք, սարսափելի ա։
#պատանդ #քաղաքականութիւն #ազատութիւն
բիբլիօգրամ նախագիծը պըրծ՝
ահա թէ ինչու՝
բնականաբար, այդպէս էլ պէտք ա լինէր։
պէտք ա հասկացնել մարդկանց, որ իրենք ինտերնետը չեն օգտագործում, եւ ապրում են փակ փաբերում, որտեղից ելքն արգելուած ա։ ու իրենց տեսնելու համար պէտք ա դու էլ մտնես այդ փաբը։ եւ տեսնես փաբում կախուած գովազդը։
եւ քո ամէն վարքագիծը՝ ուր ես եղել, ինչ ես արել՝ տաս փաբին։ որ ծախեն։ ու որ այլ մարդիկ քեզ իմանան քեզնից լաւ։
#անգլերէն #ինստագրամ #բիբլիօգրամ #համացանց #ազատութիւն
մայրիկս ահաւոր տարած ա «դուօ լինգօ» յաւելուածի վրայ, արդէն երկու տարի ա միշտ պարապում ա, անգլերէն ա սովորում։ հաւէսի համար։
ոչ միայն յաւելուածով, բայց յաւելուածը ամենօրեայ ա իր համար։
նոր հեռախօսները չի սիրում, զի էկրանները մեծ են։ կարգչով չի սիրում «դուօ լինգօ» անել, զի յոգնում ա։
կարճ ասած, լիքը աղբ կար իր հին հեռախօսի մէջ, նախապէս դրուած ծրագրեր որ տեղ եւ ռեսուրսներ էին զբաղեցնում, հա քեշ մաքրելով էր զբաղոոած։
մտածեց՝ չի լինի հայրիկիս հին հեռախօսի վրայ, որն էլի փոքր էկրանով ա, «դուօ լինգօ» աշխատեցնել։
բայց այդ անդրոիդ չորսի վրայ յաւելուածը չաշխատեց՝ չէր լինում մուտք գործել։
ասացի՝ տուէք փորձեմ, կամ կը փչացնեմ, կամ մի բան կանեմ։
կարողացայ նստեցնել լինեէյջ 18.1, ու փաստօրէն էս հեռախօսի մէջ այլեւս չկայ լռելեայն աղբ, եւ այն դարձել ա անդրոիդ 11։
ու լաւ էլ արագ աշխատո՛ւմ ա։
հիմա ես լսել եմ, որ «դուօ լինգօ»֊ն առանց «գուգլ փլէյ սերուիսների» չի աշխատում։
էլի փնտրեցի, տեսնեմ մի հնդիկ ա պատմում ոնց չի կարողանում մուտք գործել յաւելուած «գուգլ» օպցիայի վրայ սեղմելով, ու յետոյ մոբայլ դիտարկիչով ա սկսում օգտագործել։
մտածեցի՝ հմ, չլինի՞ միայն գուգլով մտնելու համար ա այդ «գափս»֊ի պահանջը։
էնքաաան չէի ուզում «գափփս» տեղակայել, վերջը չտեղակայեցի, «աւրորա սթոր»֊ից տեղակայեցի «դուօ լինգօն», մուտք գործեցի իմէյլով։ ու աշխատե՛ց։
ճիշտ ա, նաեւ իմացայ որ դիտարկչի մէջ ա հնարաւոր օգտագործել։ իսկ յաւելուածը երեւի մէկ ա վեբ տեքով ա գրուած ու էլի ծանր ա, բայց գուցէ մի քիչ պակա՞ս ծանր լինի էս սարքի վրայ, քան դիտարկչի հետ միասին։
ամէն դէպքում չէի սպասում որ էս հնութեան սարքի վրայ կը լինի բաւական արագ օգտագործել գրեթէ վերջին անդրոիդը։ ու շատ աւելի յարմարաւէտ ա դարձել։
եւ ունենք գրեթէ ազատ համակարգ՝ միջուկն ա անազատ, եւ դէ յաւելուածը։ (:
#անդրոիդ #ազատ_ծրագրակազմ #ազատութիւն
https://www.youtube.com/watch?v=02mIRnPJm6g
մարդկանց համար փախուստը դէպի դեբիլախօս նրանից չի, որ «խելախօսը» վատն ա, չարն ա, իրանց ծանուցումախեղդ ա անում։
էդ խելախօսը չի ծանուցումախեղդ անում։
խելախօսը՝ դասական, ֆոն նոյմանի ճարտարապետութեան համակարգիչ ա։ ունի օպերատիւ յիշողութիւն, ունի ծրագրերի պահոց, ունի պրոցեսոր։ ծրագիրը բեռնւում ա պահոցից՝ օպերատիւ յիշողութիւն եւ կատարւում ա։
սարքն ունի մարդու համար հաղորդակցուելու միջոցներ՝ stdout՝ էկրան, եւ stdin՝ հպէկրանի ստեղնաշար։
բա ի՞նչ ա եղել որ մարդիկ չեն ուզում համակարգիչ օգտագործել։ արդե՞օք երկաթի մէջ ա խնդիրը։
խնդիրը ծրագրակազմն ա։
էդ ծրագրակազմն ա որ մանիպուլատիւ ա։ էդ ծրագրակազմն ա որ ծանուցումախեղդ ա անում։ էդ ծրագրակազմն ա որ ներգրաւում ա։
ի՞նչ ծրագրակազմ։ փակ ծրագրակազմ։ ոչ ազատ ծրագրակազմ։ սեփականատիրական ծրագրակազմ։ ոչ էթիկ ծրագրակազմ։
մարդիկ ուզում են լինուքսով (կարդա՝ ազատ ծրագրակազմով) հեռախօս, իսկ յետոյ բողոքում են որ դրա վրայ չունեն պայմանական «ինստագրամի» յաւելուած։ ու չեն օգտագործում։
բա էլ ինչի՞ էիք ուզում ազատ ծրագրակազմով սարք։
իմ կինը չունի լրիւ ազատ ծրագրակազմով հեռախօս։ նա ունի գուգլի անդրոիդով հեռախօս։
երբ սկսում ես գուգլի անդրոիդ օգտագործել, նա հաշիւ ա պահանջում, որ «փլէյ սթորն» աշխատի։
գուգլի անդրոիդի մէջ նախապէս դրուած էր «ֆէյսբուքի» յաւելուած։ բայց այդ անդրոիդը ձեռքից չի բռնել, չի ստիպել մուտք գործել ֆէյսբուքի յաւելուած։
այդ անդրոիդը ձեռքից չի բռնում ու չի ստիպում ունենալ «թուիթերի» կամ «ինստագրամի» յաւելուած։
այդ անդրոիդն ունէր պոդքաստներ, ու նա այդ ծրագիրն օգտագործում էր։
սա ամէնը՝ առանց իմ ազդեցութեան։
ես ապշում էի, որ տեսնում էի՝ նստում ա սրճարանում ու հեռախօսի մէջ չի նայում։ տէնց մենակ նստում էր, սուրճ էր խմում, ու ոչ մի բան չէր անում։ կամ իջնում էր իր նկուղը, ժամերով փայտի գործ էր անում։ գործիքներին շատ լաւ ա տիրապետում։ գործիքներից հասկանում ա՝ ես չեմ հասկանում։ վաչագանի գրապահարանը առանց իրա չէինք հաւաքի։ (:
հեռախօս օգտագործում էր նկուղում՝ երբեմն նոյն դինջերի գործն էր դնում, մի օր լուփով լսում։ ահագին յուզիչ էր դա ինձ համար։
իմ ազդեցութիւնն իր համար ինտերնետացնող էր։
իմ ազդեցութիւնն այն ա, որ իր հեռախօսի մէջ կայ fdroid
ու կայ conversations
։
ու ծանուցում ա գալիս ինձնից։ ծանուցում ա գալիս մեր ընկերներից։
իմ ազդեցութիւնն ա, որ երբ գործնական «զում» միթինգները չեն աշխատում, առաջարկել եմ «ջիթսի» փորձեն, ու դա իրենց մօտ աւելի կայուն ա աշխատում։
ո՞րն ա խնդիրն այդ հեռախօսի։ շատ օգտակար սարք ա։
նոյնիսկ գուգլի անդրոիդով հեռախօսը՝ օգտակար սարք ա։ էդ դուք էք որ դնում էք իրա մէջ ինչ ասես, յետոյ էլ բողոքում էք, ու հեռախօսից հրաժարւում։ (դուք ասելով նկատի ունեմ յղածս տեսանիւթի դեբիլախօս անցնողներին)
ես իհարկէ, գուգլի անդրոիդ չէի քշի։ ես եթէ անդրոիդին սովոր մարդ լինէի՝ կընտրէի սարք, որի վրայ հնարաւոր կը լինէր անդրոիդի որեւէ ազատ բիլդ տեղակայել՝ ասենք թող դա այսօր լինի լինեէյջը։ ու իհարկէ առանց gapps
։ ի՞նչ իմաստ ունի տեղակայել լինեէյջ, որ յետոյ gapps
դնես։ (հա, լինեէյջը գոնէ թարմանում ա, իսկ արտադրողի անդրոիդն էդքան չի թարմանում։ բայց դա կրկին՝ ազատ ծրագրակազմի մասին ա)
այն օրն էլ գործընկերոջս հետ էի խօսում, ասում էր՝ չեմ կարող կենտրոնանալ, չեմ կարողանում գործ անել, հա ուզում եմ բացել թուիթերում նայել ինչ եղաւ, չեմ կարողանում առանց իմ հոսքերի, բայց ինձ վատ ա դրանից։
« — բժիշկ, երբ ես այսպէս եմ անում ինձ ցաւում ա։
— մի արա էդպէս։ »
դրանից էլ հեշտ բա՞ն։
իսկ ի՞նչ անել։
ունենալ գրքի ընթերցիչ հեռախօսի մէջ։
ունենալ ռսս ընթերցիչ հեռախօսի մէջ։
դուք չէք հաւատայ, բայց ինձ համար հեռախօսի մօտ ժամանակը՝ ընթերցելու ժամանակն ա։
կամ feeder
֊ն եմ բացում, լուսանկարչութեանը վերաբերող հոսքեր եմ կարդում։
կամ գիրք եմ կարդում։ ես գիրք հեռախօսով եմ կարդում։ շաաատ հազուադէպ՝ ընթերցիչով։ (ինձ, երեւի պէտք ա A4 կարդալու ընթերցիչ, որ ընթերցիչին կպնեմ՝ թղթեր լինի կարդալ։)
պառկում եմ քնելու, մի քիչ կարդում եմ, նոր եմ քնում։
դա կարգչի մօտ ա, որ եօթիւբ կը դիտեմ, որ ծմակուտ կը մտնեմ։ բայց դա էլ վատ չի։
ու ի դէպ՝ ծմակուտում ես չունեմ լայք։ ու չունեմ ծանուցում։ ծանուցում միայն մէյլով ա ուղարկում։ ինչի՞ ա էդպէս։ զի ջէյսընը «սոշըլհոմն» ինքն իր համար ա գրել։ մարդը չի ուզում ինքն իրան մանիպուլացնի ու ինքն իրան ներգրաւուի։ որ ինքն իր վրայ փող աշխատի՞։
ինձ էջը ծանուցում չի ուղարկում։ սերուերը որ փոխեցի՝ մի ամսից շատ ծմակուտի ծանուցումները մէյլով չէին էլ աշխատում։ դէ չէին աշխատում՝ ոչինչ, աշխարհը չփլուեց։ էդպէս ապրեցի, մինչեւ ժամանակ գտայ խորանալու, ուղղելու։
ուզում եմ կարդալ՝ բացում եմ էջը կարդում եմ։ ու նէնց չի լինում, որ ամբողջ օրը նստեմ թարմացնեմ։
ու իսկապէս, արդե՞օք պէտք ա այդ «լայքը»։ ինձ ա պէտք լինում, կուզէի երբեմն մարդուն իմաց տալ որ «էմփաթայզ» եմ անում, բայց ոչինչ՝ ես չունեմ էմոջի ստեղնաշար ու դրա կուլտուրա, կամ բառեր կը գտնեմ, կամ չեմ գտնի, չեմ ասի։ հասկացողը կը հասկանայ որ լաւ եմ վերաբերւում։ համ էլ բոլորին էլ լաւ եմ վերաբերւում։ ես չեմ ճանաչում նէնց մարդ որ վատ վերաբերուեմ։ ոչ մէկի հետ կիսելու բան չունեմ։ մրցակցութիւն չեմ հասկանում։ ես ուզում եմ ինչ֊որ բաներ ստեղծուած լինեն։ եթէ չկան՝ ստիպուած անում եմ։ դէ հաճելի էլ ա անելը։ ու լաւ, էստեղ էլի ասեմ, որ ինձ մրցոյթներն բացարձակապէս չեն հետաքրքրում։
յ․ գ․ ես երբ մենակ եմ, հեռախօսի մէջ մտնող մարդ եմ։
երէկ տանը չէի, լափթոփը հետս չէր, դրոիդ4֊ով .bashrc էի խմբագրում, յարմարաւէտ alias
֊ներ էի սարքում, որ սերուերիս ֆայլային համակարգը կպցնեմ ու անջատեմ։ ես շատ շփուող եմ։ ու ես շատ սիրում եմ չաթեր կարդալ։ արթնանում եմ, գիշերուայ խօսակցութիւններն եմ կարդում։ էդ ինձ շատ զարգացնում ա, ես շատ բան եմ սովորում այդ չաթերի մարդկանցից։ լիքը հետաքրքիր մարդկանց հետ եմ ծանօթ։ մէկ մէկ էլ (հազուադէպ) ես եմ ինչ֊որ բան իմանում ու օգտակար եմ լինում։ կամ անկապ խօսում ենք։
իթ չաթն ինտերնետի մարդկանց մօտիկացնում ա, իրար գլխի ա հաւաքում, քաղաքի պէս ա դարձնում։ երբ ես չաթում եմ՝ ես իմ քաղաքի կենտրոնում եմ։
ամէն մէկս ունի իր քաղաքը ինտերնետում։ ոչ մէկի քաղաքը միւսի քաղաքի պէս չի։
#համացանց #քաղաք #ծանուցում #կախուածութիւն #դեբիլախօս #խելախօս #հեռախօս #համակարգիչ #կարգիչ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #ազատութիւն
եթէ ոչ mocp, ապա Cynthiune։ (:
յ․ գ․ ազատ ծրագրակազմը չի մահանում՝ ապրում ա։ երբեմն նոյնիսկ զարգանում ա։
#նուագարկիչ #էկրանահան #դիզայն #էսթետիկա #ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ
jolla
խելախօսը, գրել եմ, որ փակ boot loader
ունի, ու չի լինում այլ օհ տեղակայել։ հիմա կոտրել են այն, ու դրա համար կայ postmarketos
տեղակայման ձեռնարկ։
մտածում եմ՝ պէտք ա անել, ու ունենալ թարմացուող օհ։ զի եօլլայի լռելեայն սէյլֆիշն այլեւս չի թարմանում։
ես ահագին տառապեցի, սերտիֆիկատներ փոխեցի, ինչ֊որ փաթեթներ տեղակայեցի նոր համակարգերից, որ կրիպտոգրաֆիկ կապը կրկին աշխատի։ բայց մէկ ա լրիւ չի աշխատում։
սարքի լաւն այն ա, որ շատ մեծ չի, թեթեւ ա, ուղիղ անկիւններով ա։ ահագին սիրում եմ այն։
բայց կպած եմ մի բանի՝ 2fa
յաւելուած կայ դրա վրայ, որ օգտագործում եմ՝ foilauth
֊ը։ նոյն յաւելուածն ու տուեալներն ունեմ նաեւ փայնֆոնի վրայ (էս պահին ներքին յիշողութեան մէջ սէյլֆիշն ա, որի մէջ գրեթէ երբեք չեմ բութ լինում)։ փայնֆոնի վրայ նաեւ նոյն հեղինակից ունեմ foilnotes
, ուր տարբեր կրիպտած նոթեր կան։ նոյն նոթերն արդէն չեն բացւում յաւելուածի այն վարկածով, որ jolla
սարքի վրայ ա աշխատում։
երկու ծրագիրն էլ չեն աշխատում սովորական լինուքսների վրայ՝ զի կապուած են sailfish
֊ի սեփականատիրական qt
դասերին։ ու պէտք ա յաւելուածները պորտ անեմ, այլ ui
ունենան, որ ամէն տեղ հանգիստ օգտագործեմ։ թէկուզ կարգչի վրայ օրինակ։
postmarketos
֊ն էլ նէնց չի որ շատ եմ սիրում, դանդաղ ա աշխատելու էդ սարքի վրայ, նոյնիսկ sxmo
֊ով։ բայց երեւի մի օր փոխեմ։
առհասարակ, ամէն անդրոիդ սարք ինչ տեսնում եմ, մտածում եմ՝ կարո՞ղ եմ կոտրել, որեւէ ազատ ու թարմացուող համակարգ դնել։ ձեռքս ընկել ա google nexus s
֊ը, կանեմ։ դեռ հապաղում եմ, զի մտածում եմ՝ դրա վրայ կայ google photos
֊ի հին վարկածը, որը լրիւ փոխած ծրագիր ա այսօր, ու հետաքրքիր խմբագրելու ձեւեր ունի։ մտածում եմ գոնէ նկարեմ ոնց էր աշխատում, նոր փոխեմ, բայց չեմ նկարում։
ինչեւէ։
#անկապ #սարք #հեռախօս #օհ #տեք #չգիտեմ #եօլլա #պոստմարկետօս #սէյլֆիշ #ազատութիւն
ես նոր գիտակցել եմ որ մենք ապրում ենք հակաուտոպիայում։
այն արդէն հիմա ա, ոչ թէ հնարաւոր ապագայում։
պուտինը «պատերազմը խաղաղութիւն է» ա անում, մարդիկ կրում են սարքեր, որ մեզ լրտեսում են։
ճիշտ ա, էդ մարդիկ ուտոպիայում են, զի երջանիկ են։
իսկ ի՞նչ են անում հակաուտոպիաներում, եւ պոստ ապոկալիպտիկ հանրութիւններում՝ փնտրում են, կարգաւորում, հեք անում հին սարքերը, որ այլեւս չեն արտադրւում։
ու ես էլ այսօր նայում եմ՝ ո՞ր սարքերն են որ «մէյնլայն» միջուկը լաւ սպասարկում ա։
ի դէպ՝ omap4
սարքերը, օրինակ մոտորոլայի տաս տարի առաջուայ խելախօսները։
յ․ գ․ արդէն որոշակի ժամանակ ա, միայն droid4
֊ն ա հետս լինում։ հիմնականում maemo
֊ի մէյլ կլիենտն եմ օգտագործում ու pidgin
֊ը։ ու պարզւում ա, շատ մարդիկ չեն էլ ջոկում որ հին փախած սարք ա։ մտածում են ինչ֊որ նոր եւ շքեղ բան ա։
#հակաուտոպիա #ուտոպիա #ապագայ #ազատութիւն #տեք #անցեալ #սարք
էն օրը ծնողներիս մօտ էի, ու գտայ ինձ լրիւ ոչ ունակ հեռախօսների մասին հարցերին պատասխանելու։
զի ըստ իս՝ բոլորն ահաւորն են։ չկայ սարք որը ես կը հաւանէի։ մենակ էն որ մարտկոց փոխելու համար պիտի քանդես, կամ որ, ոնց որ իմ «սոնի»֊ի հետ եղաւ, տպասալի կոնեկտորը մաշուել ա, արդէն ահաւոր ա։ բոլոր սարքերի «բութ լոադերները» փակ են։ որոշներինը լինում ա բացել՝ բայց իմէյլ տալով։ յետոյ՝ սեփականատիրական ծրագիր օգտագործելով։
եթէ եւ բացես՝ շատ օգուտ չկայ՝ միջուկն իրենցն ա ու փակ միջուկ ա։ ամենակարեւորը միջուկն ա՝ չգիտես ինչ ա անում։
սէյլֆիշն ու ուբունտուն անդրոիդի փակ միջուկն են օգտագործում։ նոյնիսկ սէյլֆիշի ֆայլային համակարգով զբօսնում ես՝ զզուելդ գալիս ա՝ աղբանոց ա, ինչ ասես չկայ ամէն տեղ խցկած որ անդրոիդի կոդն աշխատի։
համարեա գրեթէ չկայ տէնց սարք, որի վրայ ոչ թէ քո ուզած, այլ որեւէ ոտից֊գլուխ ազատ ծրագրակազմ դնես, աշխատի։ գոնէ միջուկից սկսած։
ամենալաւ վիճակում են texas instruments
֊ի omap
չիպսետները՝ mainline
միջուկում բաւական աջակցութիւն ունեն։
ու ինչքան էլ շուտ չնստի «փայնֆօնը», ես պատրաստ եմ իր համար երկրորդ մարտկոց քարշ տալ ու փոխել (կարո՛ղ եմ) ու պատրաստ եմ ամէն տեղ մտնելիս սնել, իսկ թէ նստի՝ գրողի ծոցը, ես մէկ ա միշտ ցանցին էլ կկպած չեմ, մէկ մէկ էլ օֆլայն ա կարելի լինել։ բայց գիտես մարդիկ սարքել են սարք, որը ̶ռ̶ո̶ւ̶ս̶ա̶ս̶տ̶ա̶ն̶ ̶չ̶ե̶ն̶ ̶թ̶ո̶ղ̶ն̶ո̶ւ̶մ̶ ̶ն̶ե̶ր̶մ̶ո̶ւ̶ծ̶ե̶լ̶ բաց ա, ինչ ծրագրակազմ ուզում ես՝ դիր։
թոյլ ա՝ դէ ինչքա՞ն թոյլ պիտի լինի՝ աւելի լաւ, թող մտածեն մարդիկ երբ ծրագիր են գրում։ էկրա՞նն ա վատը՝ դէ ինչքա՞ն վատը պիտի լինի, երեւում ա չէ՞ ինչ ա գրած։
vga
գոյներով չի, կամ cga
գոյներով չի՝ ու այո, ապրել ենք մենք cga
գոյներով, դրանից յետոյ հրաշք ա pinephone
֊ի էկրանը։
ես շատ գոհ եմ որ pine64
֊ին փող եմ տուել ստանալով սարք, որը թւում ա շատերին ոչ շատ կիրառելի։ «սոնի»֊ն սէյլֆիշով էլ չի աշխատում, գրեթէ միշտ «փայնֆոն»֊ով եմ կամ «մոտորոլա դրոիդ»֊ով։
ու ես բանկային ծրագրեր մէկ ա չեմ օգտագործում։
#անկապ #տեք #հեռախօս #ազատութիւն
ինչքա՜ն էլ լաւը, յղկուած չլինեն ազատ դիւրակիր համակարգերը, մէկ ա մարդկանց մեծա… ճնշող մեծամասնութիւնը չի օգտուելու՝ զի կասեն՝ բանկիս յաւելուածը չկայ, էսինչ շքեղ յաւելուածը չկայ։
#հեռախօս #օպերացիոն_համակարգեր #դիւրակիր #տեք #ազատութիւն
չլինի՞ ծրագրակազմի ազատութեան շարժումն անցեալում ա։
որովհետեւ այն ժամանակ, եթէ գաղափարը տտ֊ի հետ կապ ունեցողների մի տոկոսի, կամ 0.1 տոկոսի սրտերում էր արձագանք գտնում՝ դա զգալի էր։
իսկ այսօր տտ֊ի հետ կապ այնքան շատ մարդ կայ, ում դա հետաքրքիր չի, որ ծրագրակազմի ազատութիւնը մարգինալ էլ չէ՝ շատ փախած գաղափար ա։
այդ պատճառով էլ՝ ինչի՞ ակնկալել որ մարդկանց սրտերում արձագանք կը լինի ապակենտրոնացման, կամ այլընտրանքային չաթերի նկատմամբ։
էհ։
#ծրագրակազմ #ազատութիւն
բռնո՞ւմ լիբերտարիանիզմը մեդիումի հետ։
#էկրանահան #ազատութիւն
ուրեմն, գործի տեղի կարգչին եմ կպնում, էնտեղ դիտարկիչի մէջ միացնում եմ «մայքրոսոֆթ թիմզ»֊ը։
դա էնտեղի «սլէքի» փոխարինիչն ա։
ինքը դէ աւտոմատ գցում ա քեզ «օնլայն» կամ «էուէյ» ստատուսներ։ կարող ես նաեւ ֆիքսել ամբողջ օրուայ համար անփոփոխ ստատուս՝ բայց էդ ստատուսը չի կարող լինել «օնլայն»։ կարող ես ասել որ «բիզի» ես ամբողջ օրը, կամ «էուէյ»։ բայց ոչ «օնլայն»։
կորպորատիւ կապիտալիստ խոզե՛ր։ (:
դէ սա իհարկէ տիպիկ, ոչ ազատ ծրագրակազմի օրինակ ա։ ու երբ դիտարկիչի մէջ ա՝ մէկ ա ազատ չի։ կամ ուրիշի սերուերի վրայ ա, կամ էլ անազատ կոդ ա աշխատում քո դիտարկիչի մէջ։
#ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #մայքրոսոֆթ_թիմզ #չաթ #անկապ
«կոնցեպտ սթորի» ինստագրամն են բլոկել։ չգիտեմ, ինչի՞ համար, երեւի միայն նկարներ եւ գներ էին դնում այնտեղ։
բայց ուզում եմ ասել, որ ինչի համար էլ չլինի՝ լարուած ա պահում մարդկանց։ մարդիկ հիմա ինքնագրաքննութեամբ են զբաղուած լինում, արտայայտութիւններ են փնտրում, որ սխալ չմեկնաբանուի՝ ու չփակեն իրենց հաշիւը։
իհարկէ, կարելի ա ասել՝ դէ, ինչի՞ են ինստագրամում։ բայց բիզնէս ա, բիզնէսին կարեւոր ա գնալ սպառողի մօտ, գնալ այնտեղ, ուր շուկան ա։
իսկ սպառողն այնտեղ ա։
էհ։
#գրաքննութիւն #ինքնագրաքննութիւն #երեւան #համացանց #խօսքի_ազատութիւն #ազատութիւն
ահ, ինչ լաւ են ապտակել սէյլֆիշը մաեմօ֊լեսթէի յաճախ տրուող հարցերում։
#մաեմօ #մաեմօ-լեսթէ #էկրանահան #սէյլֆիշ #օպերացիոն-համակարգեր #անգլերէն #ազատութիւն
յարմարաւէտութիւնը՝ կարճաժամկէտ ստրատեգիա։
որոշումներ, որ ցաւի արդիւնք են՝ վատ որոշումներ են։ հաուս մ․ դ․
մի անգամ գրել էի, որ պէտք չի ակնկալիքներ ունենալ, որ դաշնեզերքի լուծումներն էնքան հասուն ու կայուն կը լինեն, ինչպէս կորպորատիւ նմանօրինակները։
զի կորպորացիաներն անհամեմատ աւելի շատ ռեսուրսներ ունեն «ֆիչըրներ» աւելացնելու համար։ եւ «ֆիչերների» մրցավազքում մենք, գոնէ էս պահին, հետ ենք։ սա նաեւ պատասխան ա այն կարծիքի, որ մեր ազատ/դաշնային տեքը պէտք ա ապահովի «ֆիչըրներ» որ «մրցունակ» լինի եղած լուծումների համեմատ։
ազատ ծրագրակազմի աշխարհում իրավիճակը նման էր՝ իննսունականներին եւ զրօյականների սկզբում էր, երբ պայմանական «լինուքսը» «բարդ» էր օգտագործել, եւ բաւական խնդիրներ կային։
այսօր կարելի ա պնդել, որ ժամանակակից ազատ աշխատանքային միջավայրները չեն զիջում մէյնսթրիմ լուծումներին, բացի մի կէտից՝ սովորութիւն։ մէյնսթրիմ լուծումներին սովոր են։ (հայրս սովոր ա gnome2֊ին, ու ուինդոուսով չի կարողանում գործ անել՝ անյարմար ա)։
բայց ինչպէ՞ս ենք մենք այստեղ հասել։ հասել ենք, մասնաւորապէս որովհետեւ նուիրուած մարդիկ են եղել, եւ դեսքթոփ լինուքս էին քշում։ այո, նաեւ կորպորատիւ ներդրումների շնորհիւ ենք այստեղ յայտնուել, բայց դրանց նախապայմանը միեւնոյնն ա նուիրուած մարդիկ էին։
էսօր, երբ դուք օգտագործում էք «այօս» կամ «մակօս», կամ «ուինդոուս», կամ, եկէք նոյն շարքում դնենք՝ «ֆէյսբուք», «թուիթեր»՝ դուք չէք նպաստում ձեր ապագայ ազատութեանը։
ու եթէ ապագայում լինի ազատութիւն՝ դա այլ մարդկանց նուիրուած լինելու եւ շնորհքի արդիւնքն ա լինելու։
շատերը հարցնում են՝ ես դեւելոփեր չեմ, ի՞նչ տարբերութիւն ինչով եմ օգտւում։ ինչի՞ ինձ գիտակցաբար սահմանափակեմ։ իմ պատասխանն ա՝ նախ ազատութիւնը (տուեալ դէպքում նաեւ անկախութիւնը) պահանջում ա զոհաբերութիւն։ անվճար բան չկայ։ յետոյ, ինչքան ոչ նախագծող մարդ օգտագործի որեւէ տեք, այնքան աւելի շատ ա հաւանականութիւնը, որ նաեւ ներդրում անել ունակ նախագծողներն են գալու այս դաշտ, հետաքրքրուելու են, եւ առաջ են տանելու ազատ ծրագրակազմը։
կարճաժամկէտ յարմարաւէտութեան ստրատեգիան երկարաժամկէտ յարմարաւէտութեանը՝ ազատ կամ/եւ դաշնային ծրագրակազմով չի նպաստում։
մարդիկ գաղափարական կենդանիներ են։ եւ կան ամենատարբեր գաղափարներ, շատերը ոչ ռացիոնալ եւ նոյնիսկ ինքնաոչնչացնող։ բայց մարդիկ նաեւ ռացիոնալ կենդանիներ են, եւ ունակ են գիտակցաբար ազատութիւն, բայց անյարմարաւէտութիւն ընտրելու։ կամ մի այլ յարմարաւէտութիւն։
ու տէնց։
#մարդիկ #գաղափար #ազատութիւն #տեք #համացանց #ծրագրակազմ
Միւս դէպքերում, միասնութեան կոչը այլրնտրանքային տեսակետներն ու ծրագրերը ճնշելու և ընդդիմախօսին «վնասազերծելու» կոչ է։ Միասնութեան կոչ անող կուսակցութիւնն ակնկալում է, որ միւս կուսակցութիւնները միանան իր ծրագրին, իր աշխարհայացքին և, իհարկէ, իր ղեկավարութեան տակ․ հակառակ դէպքում այն կարող էր ինքն իրեն լուծարել իբրև կուսակցութիւն և միանալ մէկ ուրիշի, ճիշտ այնպէս, ինչպէս որևէ ղեկավար կարող էր հեռանալ քաղաքական ասպարէզից։ Այս դեպքում միասնութիւնը դառնում է բռնատիրութեան մեղմասացութիւն՝ կարգախօսներով ու ամբոխավարական կոչերով հասնելու համար նրան, ինչին այլ կերպ հասնել չի լինի։ Նման ժամանակներում մէկ առանձին հարցն աւելի մեծ է համարւում, քան «սովորական քաղաքականութիւնը», կամ ժամանակներն են համարւում «արտասովոր» կամ «բախտորոշ»։ Բոլոր նման դէպքերում միասնութեան պահանջները ներկայացնում են գործող օրէնքները շրջանցելու կոչեր՝ դրանք անտեսելու կամ ոտնահարելու միջոցով, իսկ սովորաբար՝ երկուսը միասին։
ժիրայր լիպարիտեան պետականութեան մարտահրաւէրները
ես էլ, երբ տեսնում էի «միասին»֊ը, կամ «եդինայա ռոսիան», զգում էի, որ «միասին»֊ը բռնութիւն ա, ու ինչ֊որ մի խմբի շահի շուրջ ա։
նոյն պատճառով շատ «վախելու» ա «մենքը եսից շատ ա», կամ նման կարգախօսները։ զի «մենք»֊ի փոխարէն, իրականում յաճախ յայտնւում ա ինչ֊որ խմբի շահը։
#քաղաքականութիւն #ազատութիւն #մէջբերում #քաղուածք #միասին #մենք #բռնութիւն #ժողովրդավարութիւն #գիրք #պատմութիւն
ասէն դէպքում, ինձ համար աւելի ազատ արտօնագիրն այն ա որ աոելի ա հոգում օգտուողի ազատութեան մասին։
եւ ոչ այն, որ աւելի ա հոգում որ օգտուողի ազատութիւնը սահմանափակուի՝ ինչպէս սեփականատիրական ծրագրակազմի դէպքում ա։ իսկ բսդ արտօնագրով կոդը սահուն անցնում ա սեփականատիրականի կարգավիճակի։
#արտօնագիր #ազատութիւն
evince֊ը հիմա, գոնէ gentoo֊ում, ունի libhandy֊ից կախուածութիւն։ դա գրադարան ա, որ librem նախագծի շրջանակներում ա ստեղծուել՝ gtk ծրագրերը աւելի մոբայլ դարձնելու համար։
dino֊ն էլ ունի handy ճիւղ, ուր libhandy֊ն ա օգտագործում։
երբ squeekboard ստեղնաշարի հայերէն շարուածքներն էի աւելացնում, նկատեցի որ phosh նախագծի ամէն ինչը տեղափոխուել ա gnome֊ի ենթակառուցուածքներ։
այնպէս որ libhandy֊ն երեւի իրենք են ինտեգրում, եւ մոբայլին աւելի լուրջ ուշադրութիւն ա դարձնելու հէնց գնօմ նախագիծը, որը բաւական շատ ռեսուրսներ ունի։ միւս կողմից, նաեւ ունի այնպիսի պատմութիւն, որ շատ շատերին ստիպել ա gnome միջավայրից չօգտուել։
#ինտերֆէյս #ծրագրակազմ #ազատ_ծրագրակազմ #նորութիւն #տեք #տեքնոլոգիաներ #գրադարան #ազատութիւն
երբ յոյս են յայտնում, որ այ նոր սերունդը, որ մանկուց հեռախօսների ու պլանշետների հետ ա շփւում, աւելի գրագէտ ա մեծանալու, ես շատ սկեպտիկ եմ լինում։
այս սերնդի մարդկանց համար բարդ ա «մէյլը», բարդ ա ջաբերը, զի պէտք ա ընտրել ծառայութիւն մատուցող, գրանցել հաշիւ, ընտրել ծրագիր, մուտք գործել, աւելացնել ընկերոջդ կոնտակտների մէջ։
իրենք սովոր են միացնել «մեսինջեր» ու որ ամէնը «լաւ լինի»։
իսկ էսպէս, ասում են՝ բարդ ա։ ասում են՝ «էդ ձեր, այթիշնիկների համար ա»։
#սերունդ #համացանց #ազատութիւն #գիտելիք #հմտութիւն
դաւիդեանի հետ էի խօսում, ասում ա իր կայքը՝ http://shadowdiplomat.com/ գուգլը կամ դեինդէքս ա արել, կամ շատ ցածր ա սկսել գնահատել։
ժամանակին հա ծանուցումներ էր ստանում գուգլից, հիմա էլ չի ստանում, ու ասում ա փնտրում եմ չի գտնում։
ու ես չգիտէի ինչ ասել։ այլընտրանքային փնտրելու կայքերը հարցրի ոնց են, ասում ա իրենք առաջ էլ էին վատ փնտրում։ իսկ բադիկը նկատե՞լ էք, որ սկսել ա աւելի վատ փնտրել՝ ինքը եանդէքսից էր, մասնաւորապէս, տուեալներ վերցնում, հիմա էլ չի կարողանում։
#խօսքի_ազատութիւն #համացանց #ազատութիւն
ապակենտրոնացումը պանացեա չի ու առանց քաղաքական ազատութիւնների այնքան էլ արդիւնաւէտ չի նպաստում ցանցում խօսքի ազատութեանը։
աւտորիտար երկրում կը փակեն սերուերներ՝ դրսի եւ ներսի, այն տարբերութեամբ, որ ներսի սպասարկիչը պահող մարդկանց վրայ շատ եւ հզօր ազդեցութեան լծակներ կան։
այլ խօսքերով, այսօրուայ ռուսաստանում, ուր կարող են փակել դրսում եղած սպասարկիչը, կամ նոյնիսկ համացանցի զգալի մասը, ներսում սպասարկիչ պահելը արդէն չափազանց բարդ ա եւ վտանգաւոր։
այն, որ մենք մեր տներում սպասարկիչներ ենք պահում արդէն համեմատաբար ազատ երկրում ապրողների արտօնութիւն ա։
առաջնայինը քաղաքական ազատութիւններն են։ իսկ դրանց առկայութեան դէպքում մենք գուցէ աւելի անկախ կարողանանք լինել օգտագործելով մեր հանգոյցները։
տարածուած ա այն միտքը, որ եթէ ունենք ազատ երկիր, ապա փրայւասին եւ ապակենտրոնացումը պակաս կարեւոր են, եւ պետութեան կամ կորպորացիաների հանդէպ աւելի մեծ վստահութիւն կայ։
մինչդեռ ապակենտրոնացումը ըստ էութեան հակառակ ա աւտորիտար պետութեան կառուցուածքին, աւտորիտար կառավարումը ձգտում ա կենտրոնացման, որովհետեւ դա աւելի հեշտ վերահսկուող համակարգ ա։
ապակենտրոնացումը կարող ա դառնալ հնարաւոր, եւ կիրառելի գործիք ազատ պետութեան մէջ։ զի անազատ պետութեան մէջ, ըստ էութեան, կիրառելի չի։
#ազատութիւն #ապակենտրոնացում #քաղաքականութիւն #համացանց
https://media.libreplanet.org/u/libreplanet/m/the-net-beyond-the-web/
#ջեմինի #ջեմինայ #ոստայն #ցանց #ապակենտրոնացում #մինիմալիզմ #ազատութիւն #անգլերէն
շատ եմ սիրում իր պոդքաստը։
ահա իր նոր ֆիդը։
#պոդքաստ #պարխոմենկօ #ապակենտրոնացում #էկրանահան #քաղաքականութիւն #ազատութիւն #ռուսերէն
մտածում եմ, որ եթէ այսօր ռուսաստանի էլիտաները պալատական յեղաշրջում անեն, պուտինին ձերբակալեն, պատերազմը կանգնեցնեն՝ ռուսաստանի համար դա երկարաժամկէտ լաւ տարբերակ կարող ա չլինել՝ շատերի համար պուտինը կը մնայ հերոս, ում դաւադիրները նենգաբար յաղթեցին, կը մնայ հերոս որ «ծնկներից» հազիւ «բարձրացրել էր», բայց դաւաճան սրիկաները չթողեցին։
իսկ պատժամիջոցներից թուլացած ռուսաստանում, տարիներ շարունակ մարդկանց աւելի վատ ու աւելի վատ ա լինելու։ եւ իրենք ստիպուած կը լինեն մտածել՝ ո՞րտեղ էին սխալւում, ստիպուած կը լինեն վերաիմաստաւորել, մեկնաբանութիւններ փորձել գտնել, թէ ինչ ա եղել։
եւ ապա գուցէ հասկանան, որ միլիտարիզմն ու հարեւանների եւ բոլորի հանդէպ սրիկայ լինելը ընկեր չի բերում եւ հմայիչ չի ներկայացնում։
ինձ թւում ա խսհմ փլուզման ժամանակ՝ իրավիճակն այնքան արագ էր զարգանում, որ մարդիկ չհասցրին այդ իրավիճակի հետեւից, չհասցրին այն մարսել։ նրանք, որ չունէին մեր ընկալումը, կամ էստոնացիների ընկալումը։ սովորական ռուսաստանցիները չհասկացան ինչ եղաւ, ու այն ինչ եղաւ իրենց կամքին դէմ էր։ եթէ սովէտի փլուզումն աւելի երկար տեւէր, իրենք էլ գային էն մտքի, որ պէտք չի վատ ապրել բայց տանկերով ճնշել ժողովուրդներին, գուցէ ժողովրդավարացման փոփոխութիւնները ռուսաստանում աւելի կենսակայուն լինէին։ գուցէ ելցինի ընդդիմութիւնը այլ ընդդիմութիւն լինէր, զիւգանովից կամ մոշկովից պակաս վախենալու։
վարկած ունեմ որ եւ վրաստանում ա նման բան եղել՝ սաակաշուիլու բարեփոխումները այնքան սրնթաց էին, որ հանրութիւնը դրանց հետեւից չհասցրեց։ չհասցրեց հասկանալ ինչ ա կատարւում, ու համոզուած էր որ «ստորագրել» ա որ էդպէս լինի։
մի անգամ գրել եմ այն մասին, ինչու գիւմրեցիները նախընտրում են անուանել իրենց քաղաքը «լեննական», եւ հէնց «լեննական», ոչ թէ «լենինական», բայց եւ ոչ գիւմրի, որ իրենց համար օտար ա։ նոյնը վանաձորցիների հետ՝ իրենց չեն հարցրել։ իշխանութիւնները, որոնց հետ շատ կապ չէին զգում, որոշում են ընդունել։ իսկ «լեննականը» գիւրմցու կողմից չի ընկալւում որպէս կոմունիստների պարտադրած անուանում՝ նախ այնքան վաղուց էր, որ չեն յիշում, նաեւ «լեննականը» կամ «կիրովականը» ժովորդականն ա, իրենցն ա։
բայց այլ պատմութիւն ա պետերբուրգի դէպքում՝ քաղաքացիներն ասում են՝ պետերբուրջ։ ճիշտ ա, պուտինի քարոզչութեան պատճառով, մասնաւորապէս, «լենինգրադն» աւելի շատ են յիշում, բայց ընդհանուր առմամբ մարդիկ ընդունել են նոր անուանումը։ տարբերութիւնն այն ա, որ պետերբուրգը դարձաւ պետերբուրգ հանրաքուէի միջոցով։ մարդիկ մտածեցին, որոշեցին եւ քուէարկեցին։
հիմա պատկերացնենք, որ գիւմրում լինէր հանրաքուէ։ մարդիկ ի՞նչ էին անելու, գնալու էին քուէարկեն որ քաղաքը շարունակի անուանուել «լենինակա՞ն»՝ դժուար թէ։ ապա կընտրէին մի բան, եւ քանի որ իրենք են ընտրել, ամէն մարդ կիմանար որ գնացել այդ թղթիկը նետել ա, ապա այդպէս էլ քաղաքը կանուանէին։ չէր լինի որ առանց իրենց մասնակցութեան որոշեցին՝ «կումայրի», յետոյ տեսան չաշխատեց, մտածեցին, լաւ՝ «գիւմրի», բայց փաստացի «գիւմրի» կամ «վանաձոր» աւելի շատ երեւանցիներն են ասում, որ չեն ընկալում հին անուանումները ժողովրդական, ընկալում են որպէս վատ անցեալի հետքեր, մնացորդներ։
որպէսզի նորն ընդունուի, պէտք ա երկու բան՝ որ մարդիկ զգան իրենց մասնակցութիւնն այդ որոշումների մէջ, եւ որ մարդիկ հասցնեն այդ փոփոխութիւնների հետեւից։
վրացիները չհասցրին, եւ ընտրեցին օլիգարխ, որը պահում ա խամաճիկային կառավարիչներ։
հիմա յոյս ունեմ, որ այն, որ մեր փոփոխութիւնները դանդաղ են եւ աստիճանաբար, ժողովուրդը դրանց հետեւից հասցնում ա։ նոյնիսկ դրական եմ գնահատում այն, որ մարդիկ վհատւում են, քննադատում են իշխանութիւնն ասելով որ «բան չի փոխուել», օրինակ։ չգիտեմ, եթէ աւելի արագ բարեփոխումներ լինէին՝ կընդունուէ՞ին այդ նոյն մարդկանց կողմից, գուցէ եւ վատ չի, որ շատերի մօտ տպաւորութիւն կայ, որ փոփոխութիւնները դանդաղ են իրենց սպասելիքներից։
ինձ թւում ա այսպէս, դանդաղ փոփոխութիւնը հնարաւորութիւն ունի աւելի կենսակայուն լինելու։ հանրութիւնը զարգանում ա փոփոխութիւններին աւելի համընթաց։ մեզ մօտ դա հատուկ չի ստացւում՝ մենք չունենք այդ պոտենցիալը եւ հնարաւորութիւնը, չունենք արագ փոփոխութիւնների տեսլական, փող, դրսի աջակցութիւն, եւ ամենակարեւորը՝ մարդիկ որ կունենան տեսլականը, եւ կը կարողանան իրականացնել այդ փոփոխութիւնները։
մեր իշխանութիւնը շատ աւելի մօտ ա ժողովրդին, քան սաակաշուիլու իշխանութիւնն էր մօտ վրաստանի այն ժամանակուայ ժողովրդին, եւ քան լտպ֊ի թիմն էր մօտ այն ժամանակուայ հայաստանի հանրութեանը։ կամ ելցինի թիմը՝ այն ժամանակուայ ռուսաստանի հանրութեանը։
այդ ա իմ յոյսը, որ փոփոխութիւնների դանդաղ տեմպը կարող ա դրական լինել, եւ մենք չենք ունենայ օլիգարխ, որը պահում ա խամաճիկային կառավարութիւն, եւ մեզ մօտ ժողովրդավարութիւնն աւելի կենսակայուն կը լինի, այս անգամ՝ աւելի նման արեւելեան եւրոպայի՝ լեհաստանի, չեխիայի, քան հետխորհրդային երկրների։
#ժողովուրդ #ժողովրդավարութիւն #հանրութիւն #բարեփոխումներ #բարեփոխում #փոփոխութիւն #արագութիւն #մասնակցութիւն #կենսակայունութիւն #ազատութիւն
https://talk.maemo.org/showthread.php?t=101042
#մաեմօ #սէյլֆիշ #ջենթու #լինուքս #ծրագրակազմ #ազատութիւն
վրաստանում լոկ մի բանկ ա բացում ռդ քաղաքացիներին հաշիւ, այն էլ եթէ այս թուղթը ստորագրեն։
#վրաստան #բանկ #թուղթ #ազատութիւն ###
երկու բառ՝
https://toobnix.org/w/b3zAMcJs3WjH9N5iNzx2Ga
#մոսկուա #խաղաղութիւն #ցոյց #խօսքի_ազատութիւն #փողոց #ազատութիւն
ազատ ծրագրակազմի ամենակարեւոր արդիւնքներից ա ժառանգութեան պահպանումը, չանհետացումը։
հինը մնում ա, եւ էւոլիւցիա ապրում։
#ազատութիւն #ծրագրակազմ
https://toobnix.org/w/2HjVRCCFBzaBxreKvcMGVu
#ժիժէկ #ժիժեկ #պիքսելարտ #փիլիսոփայութիւն #կոմունիզմ #կապիտալիզմ #ազատութիւն #դիւում #դիտու
երէկ էրիկ կիմը նիցշէ մէջբերեց, նշեց որ պրակտիկ լինելը՝ ստրուկի մտածողութիւն ա։
ես անմիջապէս յիշեցի մի զրոյց, որը տեղի ա ունեցել 2018֊ի նստացոյցների ժամանակ, ամենասկզբում։ հին ծանօթի տեսայ, որ բաւական յայտնի ռեժիսոր ա, խօսեցինք ով ոնց ա, մտածեցի չցրեմ, այլ փորձեմ բացատրել ինչով եմ հետաքրքրւում ու ինչ եմ անում։
երբ բացատրեցի որ նախագծեր ունեմ ազատ, ասաց՝ «բարեգործութեա՞մբ ես զբաղւում», ու վերեւ ուղղուած մատը տէնց, տաքսիստների ձեւով պտտեց։
մի այլ մտքին եկող զուգահեռ՝ այո, թուիթերն ու ֆէյսբուքը պրակտիկ են, ու պրատիկը հեշտ ա շփոթել ազատի հետ, որովհետեւ հաղորդակցման եւ կապերի հնարաւորութիւն ա ընձեռում։
իսկ ազատը հնարաւորութեան հետ շատ են շփոթում։ գուցէ ունենաս ազատութիւն մի տեղ գնալու, բայց չունենաս բենզինի կամ տոմսի փող։ ու հէնց էդպէս սովէտ կարօտող մարդիկ ինձ ասում էին՝ «ի՞նչ ազատութիւն, եթէ ես բենզինի փող չունեմ սեւան գնալու»։ դա շատ պրակտիկ մօտեցում ա, ու այն որ նիցշէն դա բնութագրում ա «ստրուկի մտածողութիւն» ինձ դուխ ա տալիս։
գուցէ իսկապէ՞ս էդքան էլ ստրուկ չեմ։ զի ստրուկի մտածողութիւն ինձ վերագրում եմ՝ գլուխը կախ գործ անելն հարցի տակ չդնելով, օրինակ։
հետաքրքիր ա նիցշէն որ գործի մէջ ա դա գրել, եւ ինչ կոնտեքստում։ եւ էլ ինչ ա գրել այդ մասին։
#նիցշէ #ազատութիւն #փիլիսոփայութիւն #ստրկութիւն #մէջբերում
երեւի 2010֊ոտ, ֆբ֊ում իմ նախկին գործընկերը, ում հետ մօտ էինք, ու որ տտեղափոխուել էր գերմ, գրել էր՝ «ինձ երաժշտութիւն ուղարկէք լսեմ»։
ու ես դէ սկսեցի ուղարկել՝ մէյլին մի 20 թրեք ուղարկեցի, մեկնաբանութիւններով։
յետոյ տեսայ որ իր գրածի տակ մարդիկ մեկնաբանութիւններ են թողնում, ու եօթիւբի յղումներ թողնում։
ու կասկած առաջացաւ մօտս, որ երեւի նա դա՞ նկատի ունէր, որ էդպէ՞ս «ուղարկեն»։ փորձեցի էդպէս շարունակել, բայց եօթիւբն այն չէր ինչ այսօր, ու էն թրեքերից որ ուզում էի գտնել՝ չկար։ ես ունէի, զի հաւաքել էի, պեղել էի։
իմ մտքով չէր անցնում որ ընդամէնը յղում են ակնկալում։
նաեւ, իմ ընկալմամբ յղումը շատ աւելի թերի ձեւ էր, քան հէնց նիշքն ուղարկելը։ դէ, հիմա էլ ա այդպէս։
էհ։
ինչեւէ։
#անկապ #պատմութիւն #առօրեայ #ես_ես_ես #ազատութիւն #սեփականութիւն #ամպ #նիշք #երաժշտութիւն
շեքսպիր տե՛ս՝
քայլ առ քայլ՝ https://community.frame.work/t/open-sourcing-our-firmware/14033/10
#ազատութիւն #երկաթ #լափթոփ #ֆրէյմուորք
սակայն «ազատութիւն միկի մաուսին» կարգախօսը դեռ ակտուալ ա։
#էկրանահան #կարգախօս #ազատութիւն
իրականում ինտերնետում շատ բան չի փոխուել։
առաջ մի քանի հոգով էինք, ու չկային ծառայութիւնները։
էսօր կան ծառայութիւնները, դրանցով օգտուող մարդիկ, ու էլի մենք, մի քանի հոգով, որ դրանցից չենք օգտւում եւ օգտագործում ենք համացանցն ապակենտրոն ձեւով։
ու ընդհանուր առմամբ, ինչի՞, պէտք էր այլ բա՞ն սպասել։ բնական ա, որ ոչ ̶բ̶ի̶թ̶ի̶ բանիմաց օգտուողին կը ̶դ̶ա̶յ̶ա̶ղ̶ե̶ն̶ մատուցեն գործարքներ, որոնցից նա երջանիկ կը լինի՝ զի առհասարակ թուանշային յեղափոխութիւնը հրաշք ա, եւ աննախադէպ հնարաւորոթիւններ ա տալիս։ պարզապէս օգտուողը չգիտի, որ կարող էլ մի քիչ այլ գործարքի գնալ։
մեկուսացուա՞ծ ենք այդ մարդկանցից։ իսկ ե՞րբ չէինք։ վաղ ֆբ֊ի կամ կմ֊ի հա՞մն ա բերանում մնացել։ դէ դրանք էլ էն չեն, ինչ եղել են։ այսօր երբ ասում են «բլոգ գրէք», նկատի ունեն՝ արտայայտուէք ֆբ֊ից դուրս, լինի կարդալ։
սարսափելի մենա՞կ ա ապակենտրոն համացանցում, ֆեդի֊ում, ջեմինայում՝ ինչն էր այլ ձեւ իննսունականներին։ կամ ո՞վ էր հասկանում, կամ կուզէր հասկանալ, եթէ կարդար, էս ֆիդոշնիկները ի՞նչ են անում իրենց ցանցերում։ ֆիդօշնիկներին էդ մարդիկ օտար էին լինելու, էդ մարդկանց էլ՝ ֆիդօշնիկները։
նոյն դաշնեզերքում մարդիկ արդէն չափազանց շատ են, որ հասկացուած չլինեն։ լիքը մարդ կայ, որ սեփականատիրական ծրագրակազմի հաճոյքներից ա խօսում, ու լաւ չի հասկանում ուր ա ընկել։ շատ են ճապոնացիները, բայց ինչպէս այսօր մէկը նկատեց՝ ճապոնիայում բնաւ զարգացած չի ազատ ծրագրակազմի համայնքը։
ու տէնց։
#համացանց #նախագծում #ապակենտրոնացում #ազատութիւն
ես իմ բոլոր ջենթուները թարմացրի, ու հիմա շատ լաւ տրամադրութիւն ունեմ։ ասեմ ինչի։
ամէն համակարգչիս վրայ ես ջանում եմ տեղակայել կիրառելի օհ, ու այդ կիրառելի օհ֊ը հիմնականում լինուքսն ա։
ու մեքենաները տարբեր են՝ եւ nokia n900, եւ motorola droid4, եւ powerbook i300cs, եւ ibook g4, թէ լափթոփ ու թէ «հեռախօս»՝ լրիւ կառավարելի եւ կիրառելի են։
դրանց օհ֊ը կարողանում եմ զրօյից շինել։
այն պահից, որ մեքենան լինուքսի տակ ա աշխատում, ես ամէն ինչ կարող եմ հետն անել։ կարող եմ կպնել հեռուից կառավարել։ կարող եմ շինել յաւելեալ ազատ ծրագրակազմ։ կարող եմ գործ տալ, կամ սերուիս աշխատեցնել։
եւ այդ մասին մտածելով ա որ շատ լաւ տրամադրութիւն եմ ունենում՝ որովհետեւ մենք հասել ենք հրաշալի աշխարհի՝ ուր ամբողջ մարդկութեան աշխատանքի արդիւնքում ունենք ազատ ծրագրակազմ, լրիւ տարբեր, որը նաեւ գնում ա տիեզերք։
դա պարզապէս ֆանտաստիկա ա։
իսկ գիտէ՞ք որն ա նաեւ ֆանտաստիկա՝ այն որ ինչպէս սայբերփանկում ա՝ տեքնոլոգիաները չեն բերում օգուտ մարդկանց, զի կառավարելի չեն իրենց կողմից, այլ կառավարելի են տարբեր կորպորացիաների կողմից՝ այնպէս էլ իրականութեան մէջ ա՝ մարդիկ քշում են ուինդոուս, մարդիկ քշում են այօս, ու մարդիկ չեն էլ զգում որ ազատ չեն՝ դա էլ ա գիտաֆանտաստիկա, ու իրականութիւն, ու ապշելու։
ու մարդիկ նոյնիսկ փորձ չեն անում, չգիտեմ, ամենադախ ուբունթուն տեղակայել։
ու միեւնոյն ժամանակ մենք ապրում ենք տեղերում, ուր կան աւտոկրատներ, ուր մարդիկ զզուած են իրենցից ու փորձում են յեղափոխութիւն անել, ու դա իրենց մօտ չի ստացւում, ուր մարդկանց փողոցներում սպանում են, եւ աշխարհում, ուր պատերազմներ են լինում։
այս ամէնը ապշելու ա։
մենք հասել ենք էնքանի՛, որ անհաւատալու ա, բայց դա նաեւ մարդկութեան զգալի շերտի կողմից գնահատուած չի, պլիւս մարդկութեան զգալի շերտը դեռ ազատ չի, եւ նաեւ չի էլ ուզում ազատ լինել։ զի ինստագրամ սքրոլ անելը ընկալւում ա հրաշք։ լրիւ ֆանտաստիկա։
սկսեցի իհարկէ շատ օպտիմիստական, իսկ գրելիս յիշեցի իրականութիւնը։
#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #սայբերփանկ #տեք #ազատութիւն #մարդիկ #մարդկութիւն #ազատ_ծա #լինուքս #ազատ_ծրագրակազմ #հրաշքներ #աշխարհ
>ու կարելի ա նոյնիսկ ասել, որ եթէ դուք սկսում էք բիզնես ու ֆէյլ էք լինում, ապա դրանից խոշոր հաշուով ոչինչ չի փոխուում, իսկ ազատ ծրագրակազմի վրայ ժամանակ ծախսող մարդու ֆէյլից էլի լիքը մարդիկ շարունակում են օգտուել, ձեւափոխել ու վերցնել դա եւ այլն
աղբիւր, բայց իմ կայքից աղբիւրն ա։
#ազատութիւն #ծրագրակազմ
այսօր գրեմ «ազատ» լինուքս հեռախօսների մասին, նման ա վիճակը եւ այլ սարքերի հետ, բայց աւելի արտայայտուած։
մենք չենք ակնկալում որ լինուքս միջուկ ունեցող հեռուստացոյցը մեզ չի հետեւի։ եւ հասկանում ենք, ինչ ա անում անդրոիդ սմարտֆոնը։
նոկիա ն900֊ը (եւ բոլոր նոկիայի մաեմօ սարքերը) թւում էր իսկապէս բաւական ազատ սարք։ միջուկի ելատեքստը հասանելի էր, եւ կարելի էր այն ինքնուրոյն շինել։ հետեւաբար կարելի էր փոխել դրայւերներ՝ օրինակ fcamera նախագիծը փոխել էր խցիկի եղած դրայւերները եւ նոր դրայւերներով լինում էր raw նիշքեր գրել։
այլ կարեւոր առանձնահատկութիւն՝ «բութ լոադերը» բաց էր՝ կարելի էր ցանկացած այլ օհ, ցանկացած այլ միջուկ լոադ անել։
եւ ազատ միջուկը երկաթի բաւական աջակցութիւն ունէր նորմալ աշխատելու համար։
այո, կային նոկիայի փակ ծրագրեր։ բայց կարելի էր դրանք հանել, կամ առհասարակ այլ օհ օգտագործել՝ լրիւ ազատ։
ապագայ նոկիա ն9֊ը դեռ էլի համեմատաբար ազատ սարք էր՝ կարելի էր օհ֊ը, միջուկը փոխել։ բայց եղած միջուկն արդէն վերահսկող էր, ունէր «aegis» ենթահամակարգ, եւ նոկիայի փակ ծրագրերը՝ օրինակ քարտէզի յաւելուածը, չէր աշխատի այլ միջուկով, քան հէնց այդ նոկիայի լռելեայն պաշտօնական միջուկը։
«jolla» սարքը ընկալւում էր որպէս ազատ լինուքս սմարտֆոնների վերածնունդ։ մինչդեռ՝ աննախադէպ քիչ իրաւունքներ էր տալիս օգտուողին։ այդ ժամանակ արդէն այօս սարքերը վայֆային կպնելիս փոխում էին ցանցային քարտի «մակ հասցէները» օգտատիրոջ գաղտնիութիւնն ապահովելու համար։
«jolla» սարքի հետ դա հնարաւոր չէր՝ միջուկի մէջ եղած փակ դրայւերները հնարաւորութիւն չեն տալիս քարտի «մակը» փոխել։ այդ համար պէտք են վայֆայ քարտի ազատ դրայւերներ։ ինչպիսի յաջողութիւն՝ չիպսետի ազատ դրայւերներ կա՛ն։ բայց միջուկը միայն բինար ա, իսկ բութ լոադերը՝ փակ։ միջուկը փոխել չի լինի։ հետեւաբար համայնքն անզօր ա այդ սարքի գաղտնիութիւնն աւելացնելու գործում։
ընկերութիւնը վերջերս ընդհատեց «jolla» սարքերի սպասարկումը, եւ մենք բնաւ չունենք իրենց օհ֊ին այլընտրանք։ «սէյլֆիշ»֊ի վարկածներ կան ամենատարբեր հեռախօսների համար, բայց ոչ հէնց «jolla» ընկերութեան «jolla» հեռախօսի համար։
սպասարկումը ընդհատուեց ըստ երեւոյթին այն պատճառով, որ բինար միջուկի վենդորը որոշեց դադարեցնել այդ միջուկի սպասարկումը, եւ թարմացումներ չէր տրամադրում։ կամ «jolla»֊ն որ առանց այդ էլ լաւ վիճակում չի, որոշեց այլեւս փող չծախսել նոր միջուկներ լիցենզաւորելու համար։
իսկապէս ազատ նախագծերում էդպէս չի լինում։ եւ իսկապէս ազատ նախագծերը խուսափում են փակ միջուկներից կախուածութիւնից, փոխարէնը նախընտրում են օգտագործել ազատ միջուկ։
«sony xperia open devices»֊ներն էլ բաց չեն՝ այո, շատերն են թոյլ տալիս բեռնիչի մէջ գրել։ բայց առանց սոնիի միջուկի եւ այլ բայնարիների, որոնց մէջ մեծ հաշուով անյայտ ա ինչ կայ, սարքերը չենք կարողանում օգտագործել ոչ sailfish֊ի, ոչ էլ lineageos֊ի կամ այլ ազատ անդրոիդների տակ։
առհասարակ, «sailfish»֊ն ըստ դիզայնի օգտագործում ա libhybris՝ «wrapper» գրադարան, որը թոյլ ա տալիս օգտագործել փակ անդրոիդ միջուկների փակ գրաֆիկական դրայւերներ լինուքս միջավայրից։ աշխատող եւ կիրառելի, համեմատաբար հեշտ իրագործելի լուծում ա, որը չի աւելացնում օգտուողի ազատութիւնը։
էսօր լինուքս սարքերի հետ վիճակը միայն աւելի վատն ա, քան եղել ա տաս տարի առաջ։
ու այսօր ես յոյս ունեմ այն օհ նախագծերի մէջ, որ օգտագործում են ազատ մէյնլայն միջուկներ։ ոչ պարտադիր ա «փայնֆոնի» վրայ, զի օրինակ մաեմօ֊լեսթէն բաւական լաւ աշխատում ա «մոտորոլա դրոիդ 4»֊ի վրայ՝ որը էներգախնայման լաւ դրայւերներ ունի։ չունի, ճիշտ ա խցիկի դրայւեր։ ու մաեմօն էսօր օգտագործման մէջ աւելի ա նման համակարգչի, քան հեռախօսի։
#լինուքս #հեռախօս #խելախօս #փայնֆոն #նոկիա #պոստմարկէտօս #մաեմօ #սարք #ազատութիւն #ծրագրակազմ
http://www.loper-os.org/?p=1913
#կրիպտօ #ազատութիւն #գաղտնիութիւն
էն օրը կարդում էի՝ արագացման չափիչին դիմելու համար յատուկ թոյլտւութիւն պէտք չի, եւ յաւելուածներն են դիմում, եւ կայքերը։
դրանով կարող են հասկանալ, որ զուգարանում ես, զուգարան գնալու եւ լռուելու շաբլոնները։ դրանով կարող են նաեւ լսել ինչ ա խօսւում հեռախօսի սփիքերով։ առանձին բառեր հասկանալ (դե՞ռ) չեն կարողանում, բայց լինում ա կռահել (90% ճշտութեամբ) խօսողի սեռը, եւ նոյնականացնել անձին ձայնահետքերի տուեալների բազայով։
օրինակ, facebook, instagram, whatsapp յաւելուածները միշտ են հաւաքում արագացման չափիչի տուեալները։
դիտարկիչն էլ չի հարցնում, երբ կայքը դիմում ա չափիչին, եւ կայքերը հաւաքում են արագացման չափիչների տուեալները։
այսպէս կայքերն ու յաւելուածների սպասարկիչները, օրինակ, կարող են իմանալ տեղանքդ, նոյնիսկ եթէ տեղայնացումն անջատել ես, կամ նման սարքից հեռախօսիդ մէջ չունես (որը դժուար թէ)։ հնարաւոր ա կռահել, որ դու գտնւում ես շատ այլ մարդկանց հետ միասին մի աւտոբուսի, գնացքի, կամ մեքենայի մէջ՝ արագացման չափիչները սինքրոն տուեալներ են տալու։
մօտաւորապէս նոյնը ռուսերէն։
ես այսքանը կարդալով անմիջապէս ձեռքից կը գցէի հեռախօսը, յետոյ ուշքի կը գայի, եւ կանջատէի այն ընդմիշտ։
ի՞նչ անել։ (:
ես կասէի՝ հրաժարուել ոչ ազատ յաւելուածներից եւ ծրագրակազմից առհասարակ։ այո, gg֊ից էլ։ այո, բարդ ա։ բայց բարդ ա զի դրան էք սովոր։ կարելի ա ձեռք բերել այլ սովորութիւններ։ ինձ օրինակ, բարդ ա առանց իմ նախընտրած sailfish֊ի յաւելուածների։
ամենահամարձակները կարող են փորձել ձեռք բերել pinephone pro, /e/ հեռախօս, կամ sailfish֊ի կողմից աջակցուող xperia֊ներից մէկը, եւ խնդրել ընկերներից մէկին տեղակայել սէյլֆիշ։
այդ օհ֊երը 100%֊ով չեն լուծելու գաղտնիութեան խնդիրները, բայց զգալի տարբերութիւն են տալու։
այդ լուծումներն իմաստ ունեն նաեւ նրանով, որ շատ յաւելուածներ դրանց վրայ պարզապէս չեն աշխատի։ իսկ ինչը հնարաւոր ա աշխատեցնել՝ օրինակ google֊ի մէյլը՝ աւելի լաւ ա չաշխատեցնել։
չաթերից, օրինակ, պէտք ա հրաժարուել։ անցնել ազատ հաղորդակարգերի՝ jabber֊ի կամ matrix֊ի։ բարդ բան չկայ։ ստեղ էլ բազմիցս գրուել ա։ պարզապէս քաղաքական կամք ա պահանջւում։ ու կրկին՝ ոչ թէ «մեսինջեր», այլ հանրութեան կողմից ձեւակերպուող, սահմանուող հաղորդակարգ։
ու չսպասել ազատ, ոչ կոմերցիոն յաւելուածներից ամէն «ֆիչըրները», որ ունեն նմանատիպ կոմերցիոն, հարուստ ընկերութիւնների արտադրած լուծումները։
կարելի ա փորձել պարզել, կամ եթէ չէք կարողանում՝ խնդրել ընկերներին պարզել՝ արդե՞օք հնարաւոր ա ձեր հեռախօսի վրայ տեղակայել lineageos, ու եթէ չէ՝ յաջորդ հեռախօսը ձեռք բերելիս ընտրել այն, որի վրայ հնարաւոր ա։ պատրաստ լինել, որ ձեր նախկինում օգտագործած յաւելուածների զգալի մասը դրա վրայ չի աշխատի՝ զի անիմաստ ա ունենալ ազատ օպերացիոն համակարգ, որ դրա վրայ աւելացնէք «google play services»֊ը իր լրտեսութեամբ, ու էդ նոյն յաւելուածները, որոնցից փախչում էիք։
հրաժարուել անազատ օպերացիոն համակարգերից կարգչի վրայ էլ։ արդէն վաղուց չեմ զարմանում լինուքս քշող մարդ հանդիպելիս, հակառակը՝ զարմանում եմ ուինդոուս կամ մակօս քշող մարդ հանդիպելիս։ բարդ չի, լուծումը մի քայլում ա, ձեռք պարզելու հեռաւորութեան վրայ։
օգտագործել պարզ դիտարկիչներ՝ netsurf֊ի պէս, մուտք գործել, կամ երեւի ելք գործել ջեմինի տիրոյթ։
այո, ջեմինի տիրոյթը (դե՞ռ) մեծ չի, ու շատ գրաւիչ չի՝ զուսպ ա։ իսկ netsurf֊ը ձեր իմացած կայքերի մեծ մասը ցոյց չի տալու։ բայց նաեւ չի կարողանայ աշխատեցնել վտանգաւոր կոդի մեծ մասը։
ընտրել այլ կայքեր, նաեւ օգտագործել rss ընթերցիչներ՝ առանձին ծրագրով ստանալու համար տարբեր կայքերից թարմացումները։ այդ ընթերցիչներից մէկը thunderbird֊ն ա։ բայց դէ պէտք ա ինքներդ ջանք դնէք, փորէք, փնտրէք, ընտրէք այն, որը ձեզ դուր ա գալիս։
ջանք պահանջւում ա, բայց ապրելն արդէն ջանք պահանջում ա, անկախ ապրելն՝ առաւել եւս։ եւ զոհաբերութիւններ՝ զի ձեռքբերումներն առանց զոհաբերութիւնների չեն լինում։
ձեռքբերումների համար չի լինում չվճարել՝ այդ պարզ ճշմարտութիւնը (վիճելի պա՞հ՝ ո՞րը չի), երեւի, պէտք ա սովորեցնել մանկուց՝ որ ապագայում այլ ակնկալիքներ չլինեն։
քո որոշումը ոչ միայն կարեւոր ա նրանով, որ քո կեանքն ա փոխում՝ դա քաղաքական քայլ ա, շուկայի ուղերձներից մէկը։ կարելի ա անվերջ խօսել գաղտնիութեան մասին եւ ամէն օր մտնել ֆէյսբուք՝ դա ոչ մի կերպ չի փոխի աշխարհը, իսկ կողքիններդ լուրջ չեն վերաբերուի ասածներիդ։
էական չի ինչ են մարդիկ խօսում, էականն ա՝ ինչ են անում։ նաեւ ձեզ հանդէպ։
ու տէնց։
#վերահսկողութիւն #արագացման_չափիչ #գաղտնիութիւն #անձնական_տեղեկատւութիւն #ազատութիւն #տեղեկատւութիւն #յաւելուած #կայք #համացանց #մարդիկ #քաղաքականութիւն #քայլ #ազատ_ծա #ծրագրակազմ #կեանք #ջանք #կապ
փորձեցի «armed»֊ի յաւելուածը տեղակայել «lineage os»֊ի վրայ՝ գրանցումը չաշխատեց, ըստ երեւոյթին «google play services» ա պահանջում։ տեղակայեցի այլ մեքենայի վրայ՝ գուգլի անդրոիդով՝ անցաւ առաջ գրանցոոմը, բայց ասաց որ իմ տուեալները լրիւ չեն ու պէտք ա գնամ պոլիկլինիկա։
ընկերոջս տուեալները լրիւ էին, նա կարողացաւ իր գուգլի անդրոիդի վրայ յաւելուածն աշխատեցնել։
այ եթէ մենք կազմակերպուած լինէինք, կարող էինք պահանջել, որ գուգլի սերուիսներից կախուած չլինեն պետ․ պատուէրով գրուած ծրագրերը։
#ազատութիւն
ռդ֊ից ընկերոջս հետ եմ խօսում, պատմում ա, որ իրենց քաղաքական ակտիւիստները նստած են առանձին փակ չաթերում, իրար հետ քաղաքականութիւն են քննարկում։
ասում ա՝ իբր փորձում են պաշտպանուած լինել, որ ասածների համար չբռնեն նստեցնեն։ բայց, ասում ա, չէ՞ որ ասածների համար նոյն յաջողութեամբ կարող են նստեցնել՝ չաթում ամէն մէկը կարող ա էկրանահան անել, որի հիման վրայ գործ կը սկսուի։
իսկ ներքին անվստահութիւնը իրար հանդէպ կարող ա վհուկների որսի վերածուել։
ասում ա՝ չեմ հասկանում, ինչի՞ համար ա պէտք քաղաքականութիւնը ոչ հանրային քննարկել։ դէ, բացի այն դէպքից, երբ կոնկրետ մարդուն ես ուզում քո տեսակէտը հասցնել։
մի այլ միտք էլ էր ասել, նման բան ես վաղուց «զոմբիների» «ես քաղքէնի եմ» երգի մասին էի գրել՝ ասում ա որ չի սիրում «վատնիկ» բառը, որը պիտակում ա պուտինի երկրպագուներին, եւ իրենց ներկայացնում որպէս դեբիլ ալկաշներ։
ասում ա՝ մեր խնդիրը հանրութեան մի մասը ծաղրելը չի, մեր խնդիրը իրենց կարծիքը փոխելն ա։ իսկ էդ ձեւով դու իրենց պարզապէս նեղացնում ես՝ քաղաքական հայեացքների վրայ քո ուզած ձեւով չես ազդում։
#քաղաքականութիւն #վերահսկողութիւն #ազատութիւն #զրոյց #ապակենտրոնացում #գրաքննութիւն #հանրութիւն #հրապարակայնութիւն
եթէ չգիտէք, պատմեմ, որ եօթիւբը փակել էր բլենդերի ալիքը, եւ այլ մեծ լսարաններով ալիքներ, մասնաւորապէս MIT֊ի դասընթացները։
որպէսզի միացնեն ալիքը, գուգլը պահանջում էր ստորագրել բովանդակութեան մոնետիզացիայի նոր համաձայնագիր եւ միացնել գովադաը ալիքում
նման ա նրան, որ քաղաքական որոշում ա կայացուել վրայերթելու այն ալիքներին, որ մեծ լսարան ունեն, բայց գովազդ չեն միացնում՝ ոչ իրենք են գովազդից փող ստանում, ոչ էլ թողնում են գուգլը աշխատի։
արդիւնքում բլենդեր հիմնադրամը որոշում կայացրեց բացել սեփական peertube հանգոյց։
#նայեզդ-ատկատ-ատյեզդ #բլենդեր #ապակենտրոնացում #ազատութիւն
էս ինչ սպանիչ ֆիլմ ա՝
https://www.youtube.com/watch?v=fCydjtU3E2Q
#լոռի #հարկ #հարկատուները #ազատութիւն #2019 #գիւղ #զրոյց #ֆիլմ
պոստմարկէտօսում գտայ նաեւ gnome-maps ծրագիրը։
սէյլֆիշում ես սովորել էի օգտագործել միայն սէյլֆիշի համար, սիլիկա կլասերով գրուած յաւելուածներ, եւ հիմա չեմ կարողանում նոյն յաւելուածներն օգտագործել պոստմարկէտում։
այդ առումով ջանքը, որ դրուած էր սէյլֆիշի յաւելուածներ նախագծելու մէջ՝ զգալի կերպով կորած ա։
եւ եւս մի անգամ զգոոմ եմ, ինչ կարեւոր ա ծրագրեր գրելիս չկպնել սիլիկայի պէս առանձին եւ փակ գրադարանի։
միակ սէյլֆիշ նախագիծը, որ նաեւ հասանելի ա պոստմարկէտօսում՝ ժամացոյցների հետ աշխատող ամազֆիթն ա՝ զի փիգզը հաւէս դեւելոփեր ա եւ լուրջ ա մօտեցել աշխատանքին ու մի համակարգին կպած չի մնացել։
իսկ ես վերադառնամ գնօմի քարտէզներին՝
միայն այսօր նկատեցի որ նոր իրողութիւններն արդէն արտացոլուած են օփենսթրիթմէփում։ բայց եթէ հադրութի շրջանի լղիմ֊ի քարտէզի մասը ինչ֊որ ձեւ նշուած ա, ապա չեմ տեսնում նման գծեր նաեւ մարտակերտի եւ մարտունու շրջանների դէպքում՝ ոնց որ մարտակերտի մասի լղիմի սահմանը չկայ քարտէզում, միայն ընթացիկ վիճակը, որը հետեւողական չի։
պէտք ա խմբագրել, բայց ես չեմ պատկերացնում ինչպէս՝ նման բարդութեան խմբագրում չեմ արել։
էհ։
#քարտէզ #արցախ #էկրանահան #սէյլֆիշ #պոստմարկէտօս #նախագծում #ազատութիւն
գրառումն այդ մասին չի, բայց սկսեմ նրանից, որ նիկոլի ազատուեթան հարցազրոյցն ինձ դուր եկաւ շատ, կարծում եմ նա շարունակում ա աճել։
նա մի երկու ձեւ ունի խօսելու, որ ինձ երբեք չի ոգեշնչել, բայց հասկանում եմ որ որոշ շերտերի վրայ ազդում ա, դրանից քիչ կար, իսկ կար շատ անկեղծութիւն, կար համարձակութիւն, արտայայտելու իր կողմերը, որ թուլութիւն կարող ա մեկնաբանուեն։
վերջերում պատմեց, որ երբ յայտարարուել էր ասուլիսի մասին, մի երիտասարդ կնոջ մեկնաբանութիւն ամենաշատ լայքերը հաւաքեց, նիկոլը նկարագրեց իր պրոֆիլի նկարը եւ ետնանկարը, եւ այնտեղ գրուածը, ու բաւական լայն շրջանակ դրեց դա՝ ինձ մօտ ա այսպիսի մտածողութիւնը։
մեկնաբանութիւններում իհարկէ, ցեխ էին լցնում գլխին։
բայց հաւէս ա որ իրավիճակը փոխուել ա, նախկինում հհ֊ում դա հնարաւոր չէր լինի՝ այդ մեկնաբանութիւններով յանդերձ։ ես գիտեմ որ շատերը շատ են ուզում, ու քիչ են կենտրոնանում նրա վրայ, ինչքան այլ կերպ կարող ա լինէր։ բայց ես էլ էսպիսի մտածելակերպ եմ սովորել։
արդե՞օք նախկին իշխանութիւնների համար էլ եմ էսպէս մտածել՝ այո, դժուար ինձ կը լինէր համարել իրենց սատարող, եւ ես «նախագահ» բառը որոշ մարդկանց նկարագրելու համար չեմ օգտագործել, բայց ես գիտէի որ իշխանութիւնը սահմաններ ունի, ու սահմանները հանրոթւիւնն ա դնում։ եւ որ սահմանները մեզ մօտ այլ են, քան շատ այլ տեղերում։
ինձ վատ զգում էի ամենաշատը անազատութեան մթնոլորտից, օրէնքի ընտրական կիրառումը սուր էի ընկալում, ու այսօր ինձ աւելի լաւ եմ զգում զի աւելի ազատ եւ լիբերալ տեղում եմ ինձ զգում, այո, ուր վարչապետին ուղիղ քննադատելը խնդիր չի։ իհարկէ գիտակցում եմ որ խօսքի ազատութեան հետ խնդիրներ ունենք, էնպէս չի որ չունենք, եւ գիտակցում եմ որ մամուլի ազատութեան ցանկի մէջ առաջինը չենք։
հետաքրքիր են մեկնաբանութիւնները նրանով, որ արտայայտում են բացարձակ անվստահութիւն ամէնի նկատմամբ՝ ոչ միայն իշխանութեան իրականում։ դա հանրային խնդիր ա, ու յայտնի ա որ ցածր վստահութիւն ունեցող հանրութիւնները շատ խնդիրներ ունեն, եւ ցածր կեանքի մակարդակ։
սա ոչ միայն տնտեսութեան եւ քաղաքականութեան մէջ ա արտայայտւում, սա նաեւ արտայայտւում ա փողոցներով՝ երբ վստահութիւն չկայ, որ քեզ կը զիջեն այլ վարորդները, քո վարելու ստրատեգիան փոխւում ա, եւ բոլորն այնպէս են վարում, որ քաղաքն ատում են։ ես ի դէպ, շատ սիրում եմ զիջել, բայց իմացել եմ, որ զիջելը թուլութեան նշան ա։ ամն֊ում մարդիկ վատ են իրենց զգում, որ իրենք չեն զիջել, եւ իրենց չի հասել թարթիչներով շնորհակալութիւնը։
ու էնպէս չի որ ամն֊ում խցանումներ չկան՝ ես տեսել եմ՝ սարսափելի խցանումներ են։
նաեւ ինձ շատ կարեւոր էր աւստրալիական հրդէհների ժամանակ իրենց ընտանիքները տարհանող մեքենաների շարասեան լուսանկարը՝ շարքով գնում էին, մի գծով, ոչ մէկ վազանց չէր անում։ հանրութեան մասին ա խօսում այնպէս, ինչպէս եւ պատուաստուելու թուերը։
ու չեմ կարող չնկատել այդ մեկնաբանող մարդկանց արտայայտածը՝ տոտալ անվստահութիւն։ եւ հասկանում եմ որ այդ մարդիկ ամէն տեղ նոյն մտածողութիւնը պէտք ա ունենան։ ես նման մարդկանց հետ առնչուել եմ՝ կովիդը «մտածել են», ինչ֊որ բանի համար, պատուաստումներն են յետոյ «մտածել»։
էստեղ նաեւ նշեմ որ ես այնպէս չի որ բացարձակ անտեսում եմ այդ մարդկանց, եւ իրենց մտահոգութիւնները։ ես շփւում էի կոնսպիրոլոգների երկու չաթում, ինձ շատ հետաքրքիր էր։ ու ես իրենց «տօնը չէի փչացնում» հիմնականում, ինձ հետաքրքիր էր խօսել իրենց հետ։ ու մի բան ես գնահատում եմ շատ իրենց մէջ՝ դա զգօնութիւնն ա, որ իշխանութիւնները չկարողանան չարաշահել իրենց լիազօրութիւնը՝ այդ զգօնութիւնը կորցնել լաւ չի, կարծում եմ։
ի դէպ, շատ ցուցադրական ա, որ այդ չաթերն այլեւս գոյութիւն չունեն։ որովհետեւ իրար հանդէպ, եւ հարթակի հանդէպ անվստահութիւնն էնքան էր մեծացել, որ մարդիկ պարզապէս իրար դէմ դուրս գալով, իրար մեղադրելով, իրար կասկածելով, հարթակների մասին համաձայնութեամբ չգալով (բայց տարբերութիւն շատ չկար դրանց մէջ, էնպէս չի որ թուիթեր ընդդէմ դաշնեզերք դիսկուրս էր, բնաւ այդպէս չէր, երկու հարթակն էլ հաւասարաչափ անազատ էին) չկարողացան համայնքները պահել։
չվստահութեան մակարդակն այնպիսինն էր, որ համայնքները չկայացան, երկար չդիմացան։
այնպէս էլ հանրութիւններն են, պետութիւններն են։
այնպէս էլ ապակենտրոն հարթակներն ու համայնքներն են՝ եթէ կասկածես որ հնարաւորինս վատ ձեւով ա մեկնաբանուելու ամէն ասածդ, պարզապէս չես խօսի։
բայց նաեւ ինձ զարմացնում ա որ երբ մարդիկ դաւադրութիւններ են փնտրում, եւ վստահութիւն բացարձակ չունեն ինստիտուտների, օրէնքի, երեթեւեկութեան, պատուաստանիւթերի, եւ ամէնի հանդէպ, միեւնոյն ժամանակ՝ վստահում են այնտեղ, ուր ակնյայտօրէն պէտք չի վստահել, ուր բազմիցս երեւացել ա, թէ ինչ ա կատարւում՝ կենտրոնացուած եւ անազատ սոցիալական ցանցերում։ այ այնտեղ մարդիկ կը գտնեն լրիւ այլ ռացիոնալիզացիաներ՝ միայն թէ դոպամինը գայ, միայն թէ յարմարաւէտութիւնից չհրաժարուեն։
իսկ դիւանային կոնսպիրոլոգ լինելը՝ պայմանական ֆէյսբուքում, տելեգրամում, կամ որեւէ նման տեղում, իհարկէ շատ յարմար ա։
#անկապ #քաղաքականութիւն #դաւադրութիւն #վստահութիւն #հանրութիւն #ազատութիւն
ես, ինձ թւում ա, տասնհինգ հազար անգամ գրել եմ, բայց եկէք եւս մի անգամ գրեմ՝
ուրեմն, ինտերնետը նախագծուած ա որպէս ապակենտրոն համակարգ, ուր ամէն մարդ կարող ա ներկայացուած լինել որեւէ հանգոյցով (ամենասկզբում դա իր համալսարանն էր) եւ այդ համակարգում բոլորն ունէին արտայայտուելու հաւասար իրաւունք։
հանգոյցների մէջ կապը չի վերայսկւում, ցանկացած մարդ մի հանգոյցից կարողանում ա կապուել այլ հանգոյցի մարդու հետ։
դա ձեզ ծանօթ ա էլ․ փոստի համակարգից։ freenet.am֊ից կարելի էր գրել նամակ yahoo.com եւ ոչ մէկն աւելի վեհ քաղաքացի չէր միւսից։
նաեւ կարելի էր արտայայտուել, ունենալով կայք՝ քո դոմենով, քո սերուերում։
էսօր, երբ արտայայտւում ես գեր (նաեւ չաղ իմաստով) հանգոյցի միջոցով՝ օրինակ, բոլորն ունեն «թուիթերի» հաշիւ, ապա այդ թուիթերը ստանում ա աննախադէպ հնարաւորութիւն խօսքը վերայսկելու։ եւ ինչպէս տեսանք, խօսքից զրկեցին նաեւ ամն նախագահին։
քանի որ շուկայում պահանջը ձեւաւորւում ա, «մեսինջերները» մեզ առաջարկում են ծայրից ծայր կրիպտաւորում (end to end encryption) բայց իրականում, երբ դու օգտագործում ես փակ սեփականատիրական ծրագիր, այն կարող ա կարդալ տեքստդ եւ մինչ կրիպտաւորելն ու ուղարկելը։ եւ քո արտայայտածը քո պրոֆիլի մասն ա դառնում, որով, լաւագոյն դէպքում կը որոշուի թէ ինչ գովազդ ա պէտք քեզ ցոյց տալ, վատագոյն դէպքում՝ կը որոշուի սոցիալական վարկանիշդ, եւ արդեօք դու կարող ես ստանալ որոշ ծառայութիւններ, կամ ելքի վիզա։
սա նորմալ հետեւանք ա նրա, որ մենք օգտագործում ենք կենտրոնացուած ծառայութիւններ։
նաեւ ծառայութիւններ, որոնց համար չենք վճարում՝ մարդիկ լիքը փող են ներդրել, պէտք ա էդ փողը հանեն։ եւ դու պիտի նայես գովազդ այդ պատճառով։ պարզ չէր, որտեղից դուրովին էդքան փող բայց նա էլ արդէն գովազդ ցոյց ա տալու։
եթէ վերադառնանք համացանցի մոդելին, ապա դեռ քսան տարի առաջ ես զարմանում էի, որ մարդկանց խեղջ նոութբուքները ճռռում էին, ստարտ անելով yahoo messenger, aol, icq, msn, եւ այլն միաժամանակ։ զի մի կոնտակտը aol֊ում էր, միւսը՝ yahoo֊ում, իսկ բոլորի հետ ուզում ես շփուել։
էս մարդիկ աշխատում են փող, ու պէտք ա ունենան աւելի շատ օգտատէր։ էդ պատճառով էլ իրենց շահին չի համապատասխանում, որ թողնեն դու քո նախընտրած, դիցուք, icq֊ից կապուես իրենց, դիցուք yahoo֊ի օգտատիրոջ հետ։
մի պահ նոյնիսկ aol֊ը փորձեց փակել մէյլը դրսից՝ այլ մէյլ սպասարկիչներից էլ չէր լինում մէյլ ուղարկել aol֊ի օգտատիրոջը։ եւ պէտք ա գրանցուէիր, անպայման նաեւ հաշիւ ունենայիր aol֊ում։ մարդիկ դրան սովոր չէին ու չուրախացան, եւ aol֊ը ստիպուած եղաւ այդ որոշումը հետ շրջել։
օկ, ամէնն իրականում բնաւ էլ վատ չի։ մենք ունենք (դեռ) մեր համացանցը, իր ապակենտրոն դիզայնով։ ոչ մէկ չի պարտադրում ունենալ ֆէյսբուք, կամ իրենց «մեսինջերը»։
ինձ հարցնում են՝ ի՞նչ «մեսինջեր» ես օգտագործում։
ու ինձ բարդ ա պատասխանել՝ զի ես «մեսինջեր» չեմ օգտագործում։
տեսէք, մէյլը աշխատում ա smtp (simple mail transfer protocol) հաղորդակարգով։ իսկ դուք օգտւում էք gmail֊ի վեբ ինտերֆէյսից, թէ microsoft outlook express֊ով, թէ thunderbird֊ով, թէ անդրոիդի տակ ունէք k-9 mail կլիենտը՝ կարեւոր չի։
պէտք ա ընտրել սերուեր (կամ ունենալ քոնը), ընտրել օգտանուն, եւ ահա ունես մէյլ։ ապա կարգաւորում ես կլիենտդ՝ էս իմ օգտանունն ա, էս իմ սերուերն ա՝ եւ կարողանում ես գրել այլ մարդու՝ իր օգտանուն @ իր սերուեր հասցէով։
բաւական պարզ ա չէ՞։ հիմա դեռ իննսունականներին մարդիկ ժողովուել են, եւ որոշել չաթի հաղորդակարգ նոյն սկզբունքներով։ այդ հաղորդակարգը կոչւում ա jabber կամ xmpp (extensible message passing protocol)։
հաղորդակարգը կառավարւում ա հանրութեան, համայնքի, հետաքրքրուած ժողովրդի՝ ժողովուող մարդկանց կողմից։
ոչ թէ ընկերութեան։ օրինակ՝ տելեգրամը թարմացնում ա կլիենտը, եւ կլեինտը սկսում ա սատարել նաեւ նոր հաղորդակարգի՝ այլ մարդ կարողանում ա ջնջել քո մօտից իր գրածը։ առանց քննարկելու դա լաւ ա թէ վատ՝ դա ընկերութեան մենեջմենթի որոշումն ա։ մարդիկ չեն քննարկել եւ չեն քուէարկել այդ «ֆիչըրի» համար։ եթէ քննարկէին եւ քուէարկէին jabber֊ի համայնքում, երեւի թէ այդպիսի «ֆիչըր» կը որոշէին չունենալ, կամ գուցէ կը որոշէին ունենալ, բայց երկու կողմի յստակ համաձայնութեամբ։
շեշտել՝ jabber համայնքը չի գրում, արտադրում «մեսինջեր», որեւէ ծրագրակազմ։ ընդամէնը որոշում ա հաղորդակարգը։ կայ հաղորդակարգ s2s՝ server to server ու c2s՝ client to server։ ինչպէս են սերուերներն իրար հետ խօսում, ինչպէս ա ձեր «կլիենտ» ծրագիրը (յաւելուածը) խօսում սերուերի հետ։
իսկ այ հաղորդակարգը կարող ա իրականացնել ամէն մարդ։ ու կան շատ տարբեր իրականացումներ։ կան տարբեր սերուերներ, ու կան տարբեր կլիենտներ։ ես օգտագործում եմ լինուքսի վրայ pidgin կամ dino, իսկ անդրոիդ հեռախօսի համար սովորաբար առաջարկում եմ f-droid խանութից ներբեռնել conversations յաւելուածը։ եթէ տեսնում եմ, որ մարդը տեքնիկապէս առաջադէմ չի՝ ապա խորհուրդ եմ տալիս փլէյ սթորից՝ blabber.im յաւելուածը։ բայց յաւելուածները շատ են՝ դրանք եմ խորհուրդ տալիս, զի սատարում են ծայրից ծայր կրիպտաւորուած տեսա եւ ձայնա զանգերի, տեքստերի, ու հաղորդակարգի կարեւոր մասերին սատարում են։
բայց կարեւոր նշում՝ դուք չէք կարող ունենալ ե՛ւ յարմարաւէտութիւն, ե՛ւ անվտանգութիւն։ դրանք իրար կողք քիչ են հանդիպում։
եթէ փորձում ես «ուոթսափ», ապա այն վերցնում ա հեռախօսահամարդ, վերցնում ա հասցէագիրքդ, վերցրած ա արդէն ընկերներիդ համարներն ու հասցէագրքերը, հեռախօսահամարդ օգտագործում ա որպէս քո օգտանուն, եւ կազմում ա ձեր կոնտակտ լիստերը։
դա յարմար ա, բայց յարմարաւէտութեան գինն անձնական տուեալներն են։
այլապէս՝ դուք պէտք ա որոշէք՝ ո՞րտեղ գրանցել հաշիւ։ կամ ունենաք ձեր սերուերը։ ահա մի քանի յղում, ուր կարելի ա ընտրել jabber սպասարկիչ՝
ես խորհուրդ եմ տալիս գտնել ընկեր, ում վստահում էք, ու թող նա ձեր ախպերութեան համար jabber սպասարկիչ կարգաւորի։ եթէ չունէք այդ ընկերոջը, ապա խորհուրդ եմ տալիս օգտագործել https://jabber.am սպասարկիչը՝ ադմինը մեր @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/antranigv}֊ն ա ու բաւական լաւ կարգաւորել ա։
նաեւ, հաւէս ա երբ սպասարկիչը հայաստանում ա գտնւում (իսկ jabber.am֊ը էստեղ ա), համ կապն ա արագ, համ երբ վթար ա լինում եւ հանրապետութիւնը զրկւում ա ինտերնետի հետ կապից՝ մենք մեր մէջ մէկ ա չաթ կարողանում ենք անել։
պէտք ա նշեմ եւ վատ կողմը՝ եթէ դրսում սերուեր ես վարձում, ապա կարողանում ես վստահ լինել որ էլեկտրաէներգիայի խափանման խնդիր երեւի թէ չես ունենայ, իսկ այ մեզ մօտ նման խնդիրներ երբեմն առաջանում են։
եւս մի պլիւս jabber.am֊ում հաշիւ ունենալու՝ այն չի պահանջում ոչ մի բան, նոյնիսկ իմէյլ։ պարզապէս ներմուծում ես օգտանուն ու ծածկագիր, ու ունես հաշիւ։ առանց որեւէ աւելորդ տեղեկատւութիւն քո մասին տալու։ բնականաբար, առանց կիսելու հեռախօսահամարդ։
ինչեւէ, ձեզնից հասնում ա՝
ինքը@չոլ.հայ
բայց չեմ օգտագործում, զի հիմնականս փոխել չեմ ուզում։ թէ չէ վերջն ա։ահա, սրանից ա կարելի սկսել։ յաւելուածներում կը գտնէք, որ շատ հեշտ ա նաեւ սարքել ձեր չաթերը, եւ մի քանի հոգով չաթը կարող ա լինել end 2 end encrypted, որը վերջն ա։
եւ աենակարեւորը, ամէնն ունի արտայայտման իրաւունք՝ մեծ ընկերութիւնից կախուածութիւնը պարտադիր չի։
արդե՞օք ես կարծում եմ որ հնարաւոր ա ձեր բոլոր ծանօթներին բերել jabber՝ ազատ համացանց։ չէ, դժուար թէ։ մարդկանց մեծ մասին շատ հարցեր չեն հետաքրքրում։ բայց եթէ մինչ այստեղ կարդացել էք, ու ունէք ընկեր, ում էս մտքերը՝ երբ բոլորն ունեն արտայայտուելու հաւասար իրաւունք առանց կախուած լինելու մեծ ընկերութիւնից, հարազատ են՝ ապա իր հետ կարող էք շփուել ջաբեր հաղորդակարգով։
ես լսել եմ էսպիսի մտահոգութիւն՝ իսկ ի՞նչ եթէ էս կամ էն ծառայութիւնը այլեւս չլինի։ ի՞նչ եթէ, օրինակ, թութը փակուի։ դէ, չգիտեմ, ջանում ենք պահել, ու spyurk.am֊ը կայ 2012 թուից։ բայց եթէ եւ չլինի՝ բնաւ բարդ չի տեղափոխուել այլ jabber հանգոյց, կամ ստեղծել քոնը։ շատ թեթեւ փոքր արագ սերուային ծրագրակազմ կայ՝ պէտք ա տեղակայել, եւ բաւական հեշտ ա կարգաւորել։ իսկ այ եթէ գիգանտներից մէկը ֆէյլ լինի՝ դա ո՞նց փոխես։ օրինակ, գուգլը փակել ա բազմաթիւ սերուիսներ։ դրանցից մէկն էր google plus֊ը։ google plus֊ի ժողովուրդը տեղակայել ա իրենց համար pluspora.com դիասպորա հանգոյց, եւ շարունակում են այնտեղ շփուել։ իսկ եթէ չլինէ՞ր դիասպորա ծրագրակազմը, ի՞նչ էին անելու։ այնպէս որ իմ կարծիքով ազատ ծրագրակազմն աւելի ապահով ա այդ առումով՝ դրան սովորեցիր՝ մինչեւ դրա մէջ հետաքրքրուած մի քանի հոգի կան՝ այն ապրելու ա, կենդանի կը պահեն նախագիծը։
իսկ այ մեծ ընկերութիւնը նախագիծը կարող ա փակել, զուտ որովհետեւ բաւական փող չի բերում։
նաեւ քո «ախպերական» սերուերի ադմինը չի ցոյց տայ քեզ գովազդ։ առհասարակ, ինչի՞ պիտի համացանցում գովազդ տեսնես՝ կարելի ա առանց գովազդի աշխարհում ապրել։
զգում եմ, որ արդէն շատ եմ գրել։
աւելացնեմ մի գաղտնիք վերջում՝ whatsapp֊ը երբ ստեղծուեց՝ իրենք պարզապէս օգտագործեցին եղած jabber ծրագրակազմն ու հաղորդակարգը։ բայց իհարկէ չէին թողնում այլ սպասարկիչների մարդկանց խօսել իրենց օգտատէրերի հետ։ նմանապէս ֆէյսբուքը, նմանապէս livejournal messenger֊ը, նմանապէս yandex messenger֊ը, եւ նմանապէս google talk֊ը։
զի էժան ա՝ արդէն գրած ծրագրակազմ ես վերցնում, լաւ ա աշխատում, իսկ յետոյ երբ օգտատէրեր հաւաքես, կը մտածես ինչ անել։ ես միամտօրէն բերում էի մարդկանց google talk զի գիտէի որ առանց google֊ում հաշիւ ունենալու կը կարողանամ չաթուել իրենց հետ։ եւ իսկապէս, իրենք ինձ տեսնում էին որպէս օգտանուն@arnet.am եւ մենք կապի մէջ էինք։
այդ ժամանակ գուգլի նշանաբանն էր՝ «don’t be evil», եւ ամէն որոշումը չէ որ ամենաշատ փողը վաստակելու համար էր կայացւում։ այսօր նշանաբանը «do the right thing» ա, եւ բնականաբար, ես վաղուց չեմ կարող շփուել google talk֊ի կոնտակտներիս հետս։
ահա, արդէն շատ ա ստացուել, գրէք մեկնաբանութիւններում, եթէ խնդիր ունէք, փորձենք ձեզ օգնել տեղափոխել չաթերը ազատ համացանց։
#համացանց #համայնք #ազատութիւն #ծրագրակազմ #պատմութիւն #տեք #տեքնոլոգիաներ #չաթ #մէյլ #ջաբեր #հաղորդակցութիւն
փայնֆոնի օհ֊երի ռեւիւ՝ https://medium.com/@camden.o.b/the-ultimate-one-year-review-daily-driving-the-pinephone-25bc41a05533
#փայնֆոն #լինուքս #ազատութիւն
ազատ ծրագրակազմը բարեյաջող չաղանում ա եւ ձեռք ա բերում գծեր որ մեզ մտահոգում են։
դա բնական ա՝ զի այդ ազատ ծրագրակազմը լայնօրէն օգտագործւում ա բիզնէսի կողմից։ կիրառելի լինել այնտեղ, ուր պահանջւում են շատ եւ աւելի շատ եւ աւելի նոր «ֆիչըրներ», եւ լինել մինիմալիստիկ, նիհար, պարզ, սիրուն նախագծած՝ դժուար համատեղելի ա։
ապաստանը՝ պարզ ծրագրակազմ օգտագործելն ա, մեր համակարգերը՝ օբերոնի պէս օգտագործելը, գուցէ պարզ լինուքս դիստրիբուտիւներ հաւաքելը, եւ երեւի bsd համակարգեր օգտագործումն ա։
bsd֊ն էդքան տգեղ գծեր չունի, էն պատճառով, որ արդիւնաբերութեան մէջ դրա հանդէպ շատ հետաքրքրուածութիւն չկայ։
նոյն ծուղակի մէջ ընկել ա նաեւ c++֊ը՝ կորպորացիաները նստած են iso կոմիտէում եւ ամէն կորպորացիայի ներկայացուցիչ պէտք ա ռիփորտ գրի, ներկայացնի թէ ինչ գործ ա արել։
շատ բարդ ա ռիփորթի մէջ գրել՝ ես ջանացել եմ որ լեզուն էլ աւելի չբարդանայ, եւ չեմ թողել էս էս ու էս նոր «ֆիչըրներն» աւելացնեն, եւ ներկայացնել դա որպէս ընկերութեանը օգտակար նուաճում։
իր աշխատանքն արդարացնելու համար մարդը պէտք ա ցոյց տայ, ինչքան մտածել ա այդ նոր «ֆիչըրի» մասին, ինչպէս լաւ պայքարել ա, ապացուցել ա որ այն անհրաժեշտ ա, որ ընդգրկուի ստանդարտի մէջ, եւ ինչքան ա պէտք «մեր» ծրագրաւորողներին։
օկ, դիցուք մենք փորձում ենք օգտագործել պարզ եւ գեղեցիկ ծրագրակազմ, զրկում ենք մեզ, կամ աւելի լաւ ա՝ պահանջ չունենք էն «շքեղութեան» եւ «փայլի» ուր շարժւում ա ազատ ծրագրակազմի ֆինանսաւորուող մէյնսթրիմը։
մեր ամենաառաջին խոչընդոտը՝ երկաթի աջակցութիւնն ա։ երկաթը շատ ա՝ մենք քիչ։
եւ մեզ պէտք ա, կարծում եմ, ընտրել (մի քանի) կոնկրետ երկաթ, որը քիչ թէ շատ վստահելի ա՝ ակնյայտ բեքդորներ չունի, որ կաշխատեն նոյնիսկ երբ ծրագրակազմն ազատ ա, եւ այ հարդուերի սափորթ իրականացնել։ իմանալ, իհարկէ որ չես ունենայ լաւ խաղային վիդեօքարտ, այդ դէպքում։
առհասարակ՝ դեսքթոփի վրայ «յաղթանակին» ես չեմ հաւատում, որովհետեւ եթէ նոյնիսկ այն տեղի ունենայ, ես չեմ հաւանի այդ համակարգը, որը իբր միջին օգտագործողին պէտք ա որ յարմար լինի։
մեզ պէտք ա երկաթ արտադրող, թոյլ երկաթ՝ զի չթոյլ ի՞նչ ենք անում։
ես իսկապէս լրիւ երջանիկ եմ ինձ զգում փայնբուք օգտագործելիս՝ իր 4գբ֊ն ինձ հերիքում ա՝ պիտի չհերիքի միայն վեբի պատճառով, իսկ ես շատ պատուհան չեմ բացում, եւ քնեցնում եմ եղած տաբերը։
մնացածը՝ վիմ եմ բացում եւ xterm֊ներ, կամ terminology՝ իհարկէ windowmaker֊ի մէջ։
լիքը ազատ յիշողութիւն ա մնում, նոյնիսկ zram֊ի կարիք չկայ։
աւաղ փայնի ընտրուած չիպսէթն էլ մէյնլայն միջուկի կողմից լրիւ չի սատարւում՝ այս դէպքում ունենք արտադրող, որ ասում ա՝ ինչ ուզում ես արա, բայց երկաթ, որի աջակցութեան վրայ դեռ պէտք ա աշխատել։
ինձ նաեւ դուր ա գալիս ինչ դրայւ կայ մաեմօ֊լեսթէ համայնքում, ուր օրինակ գիտեն, որ մոտորոլայի հին սարքերը բաւական լաւ աջակցւում են մէյնլայն միջուկով, ու պորտ են անում մաեմօ֊ն էդ սարքերի վրայ։ սարքերը բաւական էժան՝ մօտ տաս֊քսան դոլարով հասանելի են իբէյում։
բայց կատարեալ դէպքում մեզ պէտք ա երկաթը աշխատի, ու թող դա լինի ոչ ուժեղ, թող լինի բաւական թոյլ։
էսօր ամենակարեւոր արտադրողներն են փայն64֊ը ու mnt֊ն֊ երեւի։
ու տէնց։
#տեք #ազատութիւն #մինիմալիզմ #նախագծում #դիզայն
#գաղտնիութիւն #ազատութիւն
էս երգի մասին չգիտէինք, ու ամէն ձեւ արել էին որ եթեր դուրս չգայ՝
https://www.youtube.com/watch?v=r0zGVVcsbPg
https://en.wikipedia.org/wiki/Give_Ireland_Back_to_the_Irish
#Փոլ_ՄաքՔարթնի #ազատութիւն
pwa֊ներն ահաւոր են։
հետաքրքիր ա որ եթէ մոբայլ հարթակները շուտ գային մեզ մօտ՝ վեբը երեւի տէնց չէր «զարգանայ», կը գրէին յաւելուածներ։
եւ վեբը կը թողնէին հանգիստ։ էդքան չէին աղբ լցնի, աղտոտի, դարձնի օպերացիոն համակարգից անհամեմատ բարդ։
ու դրական կողմը կը լինէր՝ մեզ շփման համար, տեղեկատւութիւն ստանալու համար՝ պարզ էջ դիտելու համար պէտք չէր լինի օգտագործել բարդ ծրագիր, որ էսօր ունակ են գրել միայն երկու մեծ ընկերութիւններ։
զի երբ վեբում կայ «ֆիչըր», այն օգտագործւում ա, դիցուք վիքիպեդիայի կողմից։ վիքիպեդիայի դեւելոփերները չունեն սահմանափակում՝ էնպէս գրել, որ դիտուի netsurf֊ով օրինակ։ զի netsurf֊ը ստանդարտ չի՝ ստանդարտի մասնակի իրականացում ա։ էդ ոնց որ netsurf֊ը մեղաւոր լինի, որ չի իրականացրել, ոչ թէ ստանդարտն ա արհեստականօրէն բարդացուած։
եթէ մոբայլ հարթակները գային աւելի շուտ՝ երեւի վեբն էդքան չէին բարդացնի։ նաեւ, տեքնիկապէս յաւալուածը լաւ ա նրանով, որ (եթէ) նէյթիւ կոդ ա՝ արդիւնաւէտ ա աշխատում։
միւս կողմից, քանի որ կար վեբը, ունենում ենք web api տարբեր սերուիսների հետ խօսելու համար, ու հետեւաբար, կարող ենք ազատ յաւելուածներ գրել, որ դրանց կպնում են։
հարց՝ արդե՞օք մեզ պէտք են իրենց «սերուիսները», որ մի հատ էլ ազատ յաւելուածով կպնենք։
ու արդե՞օք աւելի լաւ չի նկարը լոկալ խմբագրել։ ու վերջապէս, մէկ ա այդ web api֊ները կամ չկան, կամ ահաւոր սահմանափակ են։
երեւի կրկին կրթութեան հարց ա, ու աստիճանաբար (երկար) մի քանի տասնամեակում կը լուծուի։
իսկ գուցէ չէ։ #անկապ #տեք #վեբ #համացանց #ստանդարտ #ֆիչըրացաւ #բարդացում #տեքնոլոգիաներ #ազատութիւն
էսօր եղել եմ «երեւանի» տասնամեակին։
զգացել եմ ինչքան հեռու եւ օտար են բոլոր այն մարդիկ որ երեւանեան մշակութային վերնախաւն են։
տխրեցի։
տխրեցի օրինակ ոչ թէ նրանից որ կապ չունեմ իրենց հետ, այլ որ էն մարդիկ չեն որ իրականում կը կարողանայի կամ կուզէի սերտ կապ պահել։
տխրեցի որ էական չի ինձ, գիտեմ իրենց թէ չէ, եւ գիտե՞ն իրենք ինձ, թէ չէ։
տխրեցի որ համայնք, որի մաս լինելով ես ինձ լաւ կը զգայի, ոչ թէ չունեմ զի տեքնոլոգիապէս կապ չունեմ, այլ զի զգացի որ էդ համայնքը չկայ։
հետաքրքիրն այն ա որ եթէ էդ մարդիկ մտահոգուած լինէին նոյն հարցերով ինչ ես, այդ աստիճան կարեւորութիւն տային, ապա ես կուզէի իրենց հետ կապի մէջ լինել երեւի, այդչափ օտարութիւն չէի զգայ։
բայց եւ էդ ժամանակ տեքնոլոգիական խնդիրներ չէինք ունենայ կապի հետ։
հարցը տեքնոլոգիան չի՝ մարդն ա։
#ազատութիւն #համայնք #տեքնոլոգիա #մարդիկ #արժէքներ #անկապ
ուզում եմ ասել՝ աւաղ, սէյլֆիշը էն օհ֊ը չի, որ ակտիւ զարգացման մէջ ա, ու էն օհ֊ը չի, որի զարգացման մասին կարելի ա տեղեկանալ, եւ այն օհ֊ը չի, որ կառավարւում ա համայնքի կողմից։
երբ լսում ես, դիցուք, [պոստմարկէտ օհ]֊ի պոդքաստը, զգում ես, ինչքան գործ ա արւում, ու ով ա անում, տեսնում ես խնդիրները, ու որ կարող ես ինքդ էլ մասնակցել։
երբ լսում ես ինչ են խօսում նոյնիսկ բնաւ ոչ ամենազարգացող մաեմօ֊ի չաթում՝ նման զգացողութիւն ունես։
սէյլֆիշը հեռանկարային օհ չի։ իրա վրայ ահագին գործ արուել ա, բայց էսօր մենք ունենք աւելի հեռանկարային զարգացող օհ֊եր։
ու գուցէ էդպէս չլինէր, եթէ ընկերութիւնը վերածուէր համայնքի, եւ ամէնը դարձնէին ազատ։
բայց էսօր ոչ մի համայնք չի անի սէյլֆիշի ֆորք, երբ կայ ընկերութիւն որ զբաղւում ա։ այն պիտի մոռացուի, որ իրան հանես մոխիրներից։
ու տէնց։
#սէյլֆիշ #օպերացիոն_համակարգեր #համայնք #ազատութիւն
այսօր խօսք գնաց այն «հարուստ հայրիկ — աղքատ հայրիկ» գրքից, ու կարծիք հնչեց, որ մենք սովէտական բեքգրաունդով գաղափար չունենք այն մասին թէ ինչ ա ինուեստիցիան, կամ գործարարութիւնը, եւ ինչ անել փողի հետ նոյնիսկ եթէ այն մի պահ յայտնուեց։
ու ես ուզում եմ ասել, որ մենք ոչ միայն դրա կուլտուրան չունենք։ վիճակը շատ աւելի ահաւոր ա։
ռուսները սիրում են կրկնել մի գրողի խօսքերն այն մասին, որ ռուսաստանում չի ստացւում որ լինի երկու չմտրակած սերունդ։
եւ ես շատ լաւ զգում եմ, որ մենք բոլորս ճնշուած եւ անկիրթ գիւղացիների հետնորդներն ենք։ լաւագոյն դէպքում մէկ երկու սերունդը կիրթ ա եղել, բայց նախ համեմատաբար կիրթ, ինչքան հնարաւոր էր փակ երկրում լինել, աշխարհից կտրուած լինելով, եւ միեւնոյնն ա՝ ճնշուած։
ու մի պահ, ի դէպ ոչ շատ վաղուց, զի սովէտական հայաստանը էնպէս չի որ ինդուստրիալիզացւում էր մինչեւ երկրորդ համաշխարհային, ու իրականում քաղաքները սկսեցին կտրուկ աճել արդէն վաթսունականներից յետոյ։ ու այդ ճնշուած գիւղացիներին, որ նախ քուրդ բէյերի փաստացի հպատակն էին, իսկ յետոյ՝ կոլխոզի գերեալներ՝ կտրուկ բերեցին քաղաքներ, լցրեցին բազմաբնակարային շէնքեր՝ բաւական նեղ եւ ոչ ընդարձակ, հիմնականում ցածր առաստաղներով եւ փոքր պատուհաններով «խռուսչեովկաներ», եւ իրենք դարձան սովէտական քաղաքի բնակիչներ։
մենք բոլորս նեղ մութ եւ ցածր «խրուսչեովկաներից» կամ սարսափելի պանելային բարձրայարկերից դուրս եկած մարդիկ ենք։
մի դէպք էլ պատմեմ՝ մայրս պատմում էր, որ երբ երեխայ էր ու հօր գործի տեղում էր, անկապ պատահած թերթի լուսանկարի վրայ բաներ էր նկարել՝ պոզեր աւելացրել մարդկանց եւ այլն։ իր հայրը նկատեց ու սարսափեց՝ պահեց թերթը որ ոչ մէկ չտեսնի։
ի տարբերութիւն՝ բարեկեցիկ արեւմուտքում եղել ա «հպարտ քաղաքացիների» քանի սերունդ նոյնիսկ քսաներորդ դարի սզկբին։ եթէ նոյնիսկ դեպրեսիա էր՝ մարդիկ (համեմատաբար սպիտակ մաշկով մարդիկ) գիտէին որ ունեն իրաւունքներ, իհարկէ հարուստներից պակաս հաւասար են, բայց ունեն իրաւունքներ, արժանապատւութիւն, կարող են դիմել դատարան, բացել փոքր գործ, լինել «սելֆ էմփլոյդ» կամ ինչո՞ւ ոչ՝ բանուորն էլ ունէր քաղաքական իրաւունքներ, որ օսմանեան կայսրութիւնում հայերը չունէին, եւ որ ռուսաստանում գիւղացիները չունէին, եւ որ սովէտում ոչ մէկս չունէր։
ու իրենք ոչ միայն մտրակած չէին՝ էս մարդիկ «հպարտ քաղաքացի» լինելու կուլտուրա ունէին։
գոլդա մեիրն իր յուշերում գրում էր, որ երբ իր հայրը ռուսաստանից արտագաղթեց ամն եւ ընտանիքին դեռ չէր կարողացել տանել իր մօտ, նամակներում պատմում էր՝ որ էր երկրում էական չի որ հրէայ ես, «պոգրոմներ» չկան, ու արժանապատիւ, իրաւունքներով քաղաքացի ես, եթէ սեւ չես։ կարծես հէնց այդպէս էլ նշում էր։
մի անգամ, մի քանի տարի անց, երբ ընտանիքով արդէն տեղափոխուել էին ամն՝ հօր մօտ, իրենց հայրն այլ բանուորների հետ մասնակցում էր մայիսմեկեան երթի, եւ նրանք գնացին երթը նայելու։
ինչպէս այսօր մեզ մօտ՝ երթի հետ լինում են ոստիկաններ եւ շտապ օգնութեան մեքենայ՝ էնտեղ երթն ուղեկցում էին հեծեալ ոստիկաններ։
գոլդայի փոքր քոյրը յիշում էր «դրագունների» (ռուս հեծեալ զինուորականների) «գրոհները» հրէաներով բնակեցուած քաղաքների վրայ, եւ ոստիկաններին տեսնելով վախից լաց ա լինում։
իսկ գոլդան նշում ա՝ որ այս երկրում ոստիկանները պաշտպանում էին երթ անողներին։
սա քսաներորդ դարի սկիզբ ա։
իսկ արդէն «20th century women» ֆիլմում, ամէն շաբաթ մայր ու որդի, նայում էին բաժնետոմսերի գները, եւ հաշւում ինչ են կորցրել եւ ինչ են շահել։ զի արդէն այդ ժամանակ ամէն ամերիկացի կարող էր ներդրումներ անել։
սա ի դէպ, այն ա ինչ բագրատեանն էր նշում՝ թէ պարտադիր չի ունենալ միլիոններ՝ ներդրում անելու համար։ ասում էր որ մեզ անհրաժեշտ ա բորսա, ու որ կան մարդիկ որ կարող են ներդնել քսան կամ հիսուն կամ հարիւր հազար դոլար, բայց ոչ միլիոններ։ ու եթէ մեզ մօտ լինէր բորսա՝ կարելի կը լինէր տեղական այսպիսի ներդրումներ անել։ յիշում եմ որ բորսա կար իննսունականների սկզբին, չգիտեմ ինչպէս փակուեց, ու ինչու չի բացւում։
էս սերունդը, որ էսօր տեսնում եմ համալսարանում, իրենք ինձ յուշում են՝ երբ ասում եմ՝ 2007-8֊ին էսպիսի պրոցեսորներ էին դուրս եկել, իրենք ասում են՝ մենք էդ ժամանակ դպրոցում էինք ու մեզ մէկ էր։ նշանակում ա էս մեր առաջին չմտրակած սերունդն ա, սերունդ որ չի գնացել հաւաքի ու ծեծուել կամ ջրուել։ ում դժուար կը լինի բացատրել որ կաշառքի դիմաց պէտք ա քուէարկեն։ իհարկէ, իրենք նաեւ կրթուած են լինելու եւ ակնյայտօրէն վատ չեն ապրելու՝ ու հանրութեան մեծ մասը չեն ներկայացնում։
ու իհարկէ, իրենց ծնողները գիտակցուած եւ չգիտակցուած ուղերձներ տալիս են՝ ռիսկի չդիմել, գլուխը կախ աշխատել։ զի սովէտի ժամանակ կար ընդհանուր առմամբ մի գործատու՝ պետութիւնը, ու եթէ քեզ հանում էին ժողովրդի թշնամի, բայց արդէն վեգետարիան տարիներ էին, ու չէին գնդակահարում՝ ապա լաւ գործ գտնել չէիր կարողանայ, պրոֆ․ միութեան անդամ չէիր լինի, եւ սոցիալական եւ ֆինանսական կարգավիճակդ դրանից կտրուկ տուժելու էր։ իսկ մինչ սովէտ, դէ, կար մի ֆեոդալ, որից քո եւ քո ընտանիքի կեանքն էր կախուած, ու առանց ում կեանք չկար՝ գլուխը կախ աշխատելուն այլընտրանք չկար։
էս մեսիջները մենք ստանում ենք, ու ես կարծում եմ որ էն որ մեզ մօտ «մէյնսթրիմը» շատ յարգի ա, իսկ շեղումները դիտւում են որպէս տարօրինակութիւններ՝ նոյնպէս դրա հետեւանքն ա։ երբ պայմանական «նոդ» եւ «փայթըն» չկար, «սի պիւս պլիւս»֊ներ լեռլեայն «լուրջ» գործիք, ու եթէ դու դա չէիր «անում»՝ ապա ռիսկի էիր դիմում, ու պիտի այն սիրէիր, յարգէիր, եւ «անէիր», որ լինես «կարգին» եւ անցնես կանխատեսելի ճանապարհով։
կամ՝ մի ժամանակ հայաստանում տեսամոնտաժի բնագավառում կար փորձուած ստանդարտ՝ «կանոպուս» ֆիրմայի տպասալներ։ դրանց հետ համեմատելի, կամ գուցէ աւելի լաւ լուծումներ կային, բայց փորձուած ուղին դա էր՝ ոչ մէկ շեղուել չէր ուզում, զի դա կը նշանակէր մէկ֊երկու հազար դոլարի ռիսկ՝ բա որ առնես ու չստացուի՞ աշխատել։ չնայած էն ա, կարդում ես ինտերնետում, մարդիկ աշխատում են՝ բայց ինտերնետի տեղն, իհարկէ, քչերը գիտէին։
ամերիկեան ֆիլմերը, սակայն՝ հարթ եւ կանխատեսելի ճանապարհի մասին չեն՝ իրենք ներքուստ, իրենց անգիտակցականում, ընդունում են, որ «ճիշտը մի հատ» չի, ու որ անհրաժեշտութիւն չի «մէյնսթրիմի» մէջ լինել, կամ դրա փեշից բռնուել որ սովիծ չստակես, կամ պայմանական «յաջողութեան» հասնես՝ շարժական եւ անշարժ գոյքից։
ու փորձեմ աւարտել յուսադրող պատմութեամբ։ երէկ իմ՝ լինուքս հեռախօսների համար գրուած յաւելուածը (անկապ բան ա, շատ անլուրջ եւ տափակ) տեղափոխեցի անդրոիդ՝ ծախսելով մօտ երկու ժամ, իսկ եթէ փորձ ունենայի՝ կանէի մի տասնհինգ րոպէում։
դա հնարաւոր դարձաւ delphi միջավայրի fmx (firemonkey) գրադարանի շնորհիւ։ առաջ delphi֊ու մկար vcl գրադարանը, որն արմատներով գնում էր winapi ու որով կարելի էր գրել լոկ ուինդոուս ծրագրեր։ իսկ ինչպէ՞ս յայտնուեց ֆայրմանքին, որի օգնութեամբ այսօր կարելի ա գրել մէկ անգամ եւ կազմարկել նոյն ելատեքստը ստանալով՝ եւ անդրոիդի, եւ այօսի, եւ մակօսի, եւ ուինդոուսի, եւ լինուքսի ծրագրեր։
յայտնուեց այսպէս՝ տարիներ առաջ, մօտ քսա՞ն երեւի, միջին ասիայից, կարծես տաջիկիստանից կամ տուրկմենիստանից մի ռուս տղայ այդ նախագիծը սկսել էր՝ բոլորից անկախ։ փորձում էր վաճառել՝ շատ էժան, կարծես քսան֊քառասուն դոլարով էն ժամանակ, ու ձրի վերսիաներ էլ էր տալիս։ նախագիծը յայտնի դարձաւ, իսկ դելֆի֊ով զբաղուող ընկերութիւնը այդ տղային իր նախագծի հետ միասին առաւ՝ տուեցին իրան փող, բաժնետոմսեր, հրաւիրեցին լաւ աշխատանքի։ սա այն մասին ա, որ երեւի կիրթ ծնողների ընտանիքում էր, երեւի պնդել են որ գնայ համալսարան եւ կարողացել ա ընդունուել, երեւի էնտեղ տեսել ա պասկալ, երեւի էնտեղ եւ տարուել ա, ու երեւի մտքով անցել ա՝ բայց ինչի՞ չի լինում այլ հարթակների համար գրել։ ու բզբզացել, մի բան ստացել ա, հանել ա շուկայ՝ երբ դա բնաւ էլ «մէյնսթրիմ» չէր։
ապահով ուղին նոյն միջին ասիայում կը լինէր՝ սովորել սի պլիւս պիւս եւ գտնել գործ։ գուցէ էդպէս էլ արել ա, ու զուգահեռ ա իր նախագծի վրայ աշխատել։ բայց չի նեղուել որ «մէյնսթրիմ» չի։
բայց էս տղան հիմա յարգուած մարդ ա ֆիրմայում, որ պրոդուկտը վաճառում ա վեց հազար դոլարով, հաստատ միջին սի պլիւս պլիւս ծրագրաւորողից լաւ ա ապրում, նաեւ լաւ ա իրան զգում, որ նշանակութիւն ա ունեցել, ունի, եւ անկապ վինտիկ չի, ու չի ձգտում «կարգինի» մէջ լինելուն։
ու դժուար թէ իր երեխաներին նման բան սովորեցնի։
ու տէնց։
#մարդիկ #պատմութիւն #հանրութիւն #մենք #հայաստան #ռուսաստան #սովէտ #ֆեոդալիզմ #ուղերձ #ուղերձներ #սերունդ #սերունդներ #քաղաքացի #քաղաքականութիւն #ազատութիւն
@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/@antranigv}֊ը շատ կարեւոր գրառում ա արել։
@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/@albertoparpeci}֊ն էլ բողոքել էր որ մեծ քեշից որ պահում են սթրիմինգ յաւելուածները։
այսինքն երաժշտութիւնը մէկ ա սարքիդ մէջ ա, բայց դու չես կարող իրան դիմել այլ կերպ, քան մէկ, ու միայն էդ մէկ յաւելուածով։
ես չեմ կարողանում հասկանալ drm։ ես հասկանում եմ հրատարակիչների տագնապը, բայց ես չեմ հասկանում ոնց կարող ա լաւ գործարք լինել ինձ համար ունենալ երաժշտութիւն, կամ գիրք ոչ ֆայլի ձեւով, որը ես կարող եմ օգտագործել ցանկացած ծրագրով եւ ցանկացած սարքիս վրայ։
ու ես որպէս սպառող վիրաւորւում եմ որ ինձ լռելեայն վերաբերւում են որպէս յանցագործի։
ու ուզում եմ նման հարթակների ու հրատարակիչների հետ գործ չունենալ։
այդ պատճառով կրկին՝ smashwords֊ը գրախանութ ա ուր կարելի ա ձեռք բերել epub ֆորմատի գիրք։ այնտեղ նաեւ կայ եաւրումեանի էջը։ շնորհակալութիւն իրան մեզ յարգելու համար։ ուզում եմ գնալ բոլոր իր գրքերն այնտեղից առնել։
նաեւ՝
https://www.hdtracks.com/# — լաւ որակի երաժշտական ֆայլեր։
նաեւ իհարկէ https://bandcamp.com/
ու ի վերջոյ, պիտի նշեմ։ կան գործեր որ լեգալ ձեռք բերել աւաղ հնարաւոր չի։ օրինակ ոչ remastered երաժշտութիւն։ նոյն դասական գործերը՝ փինք ֆլոյդի ասենք։ այսինքն հնարաւոր ա՝ վինիլով, զի կրիչի որակն էնքան վատն ա, որ չի կարող պահել այդ ձեւափոխուած ձայնագրութիւնները։
կրկնեմ՝ նախկինում, եթէ նայէիր ձայնային ալիքի վրայ, տեսնում էիր՝ էստեղ ցածր ա, էնտեղ բարձր, էստեղ ցածր ա։
էսօր՝ լրիւ «քոքած» ա մինչեւ ծայրերը։ զի էդպէս վատ որակի ականջակալներով աւելի լաւ ա լսւում։
բայց կորցնում ես տարածութիւնը, օրինակ՝ էն գործիքը մի քիչ հեռու, էս մէկը մի քիչ մօտ։
հիմա վերջապէս սոնին ու մի քանի ընկերութիւն սկսեցին խօսել ոչ ձեւափոխուած ձայնագրութիւնների մասին։ տեսնենք։
հա, ու երբ լեգալ ձեռք բերելը հնարաւոր չի՝ rutracker.org֊ը, կներէք, մեր օրերի ալեքսանդրիայի գրադարանն ա։
#երաժշտութիւն #իրաւունք #ազատութիւն
մարդիկ պարզապէս չգիտեն՝ ո՞նց ա հնարաւոր կապի մէջ լինել, եթէ ոչ հսկաների առաջարկած ծառայութիւններից ̶օ̶գ̶տ̶ո̶ւ̶ե̶լ̶ո̶վ̶ կախուած լինելով։
մեծ մասը փորող չեն։
փորողներն էլ կը գտնեն ոչ պարտադիր լաւ այլընտրանքներ՝ գուցէ տելեգրամ, իսկ գուցէ այսիքիւ, իսկ գուցէ որեւէ փախած «մեսինջեր», բայց դժուար՝ բաց հաղորդակարգ։
այո, շատերը չեն էլ ուզում իմանալ, բայց շատերը պարզապէս նոյնիսկ չգիտեն որտեղ փորել։
#համացանց #ազատութիւն #ապակենտրոնացում
շատ հետաքրքիր դիստրիբուտիւ։ առանց բլոբերի՝ ազատ ծրագրակազմի հիմնադրամի կողմից։ կոնֆիգները՝ սքիմով (լիսպի տեսակ)։
ամէն ինչ մեկուսացնում են։ ահաւոր սեքիւր ա երեւում։
#լինուքս #դիստրիբուտիւ #ազատութիւն ######
էնքան տխուր ա ամէն անգամ երէսելը ոնց են մարդիկ կպնում տեքնոլոգիաների, որ հիմնադրել են խոշոր խաղացողները, ու որ իրենց կողմից օժանդակութիւն ունեն։
ախր ինչի՞ էք կպնում, երբ կայ համեմատելի, նոյնիսկ աւելի լաւ, ու չգնահատուած գանձ՝ որ չէք տեսնում։
ինչի՞ են մարդիկ օգտագործում էսօրուայ մէյնսթրիմ ծրագրաւորման լեզուները՝ խոշոր, շատ խոշոր խաղացողների մարկէտ արած գործիքներն են։
իսկ ինչի՞ են մարդիկ կպել տելեգրամին/մեսինջերին/ուոթսափին եւ այլն՝ նոյն պատճառով։
ու առաւել եւս ցաւում ա երբ գիտակից, էդքանը հասկացող մարդիկ են կպնում։
ախր դուք հո հասկանում էք, ձեզ բացատրել պէտք չի, ո՞նց էք կարողանում։
չունենք մենք էդ ահռելի ռեսուրսները, էդ չափ փողը, որ մարկէտ անենք մեզ, ինչ ունեն նրանք։ բայց աւելի վատը չենք, աւելի լաւն ենք յաճախ։ գոնէ համեմատելի ենք։ բայց համեմատելի լինելով՝ չկանք, անտեսուած ենք։
գնացէ՛ք, գնացէ՛ք տելեգրամներ ու լաւ զգացէք ձեզ։ բայց չմոռանա՛ք որ ստրկութիւն ա դա, ստրկութիւն ա ընկերութեան «մեսինջերից» կախուած լինելը։ ուրիշ բան չի։
երբ ստրուկները ազատուեցին՝ շատ դժգոհ էին, զի կեանքի մակարդակը իջել էր։ չգիտէին, ինչի՞ էդ պատուհասը բերեցին իրենց գլխին, լաւ էլ ապրում էին։
#անկապ #ցաւ #տեք #տեքնոլոգիաներ #ստրկութիւն #ազատութիւն
պարզւում ա, հնարաւոր չի էփլի ափսթոր լցնել որեւէ բան, որը շինած ա gcc֊ով, կամ դրա վրայ հիմնուած կազմարկիչով։
այդ պատճառով, օրինակ, չի կարելի ադայով գրուած յաւելուած վերբեռնել՝ ադա կազմարկիչն այս պահին հիմնուած ա ջիսիսիի վրայ։
էփլը տարօրինակ պահանջներ ունի, զի ջիսիսի֊ով կարելի ա շինել նաեւ սեփականատիրական ծրագրակազմ։
ու ես հասկանում եմ որ էփլը վաղուց պատկերացնում էր ինչ տեսակի սահմանափակումներ են ուզում ունենալ, այդ պատճառով էլ ֆինանսաւորում էր llvm նախագիծը՝ որը կը լինի ֆորմալ ազատ, բայց իրենց պահանջներին կը բաւարարի։
նախ, պէտք չի էփլի բարութեան մասին պատրանքներ ունենալ՝ llvm֊ը բնաւ էլ էփլի նուէրը չէր համայնքին, այլ ստեղծուած իրավիճակում, երբ ազատ ծրագրակազմի շարժումն արդէն ուժեղ էր ու նախագծողները սովոր են ազատ գործիքների, եւ gcc֊ին բաւական զարգացած էր ու վաղուց ունէր բազմաթիւ ֆրոնտէնդներ, էփլին պէտք էր կարողանալ առաջարկել նախագծողներին ընդունելի այլընտրանք։
երկրորդը՝ շնորհակալութիւն fsf֊ին ու rms֊ին՝ մենք արդէն ունէինք ազատ գործիքներ, եւ էփլը մրցունակ լինելու համար ստիպուած էր իրենց կազմարկիչների նախագիծը ազատ դարձնել՝ այլապէս ունենալու էինք ոչ ազատ llvm, որով գուցէ նոյնիսկ արգելուած լինէր, կամ հնարաւոր չլինէր ոչ էփլի հարթակների համար ծրագրեր կազմարկել։
երրորդը՝ ես չեմ կարող գրել այօսի համար շատ լաւ ու շատ տարբեր ազատ գործիքներով՝ զի ֆաշիստ են։
չեմ կարող նաեւ իմ քոմփայլերով։ ու չեմ կարող նաեւ վերբեռնել ազատ ծրագիր՝ պիտի փակեմ, որ ըստ իմ արտօնագրի նոյնպէս չլինի տարածել իմ ծրագիրը՝ որ համատեղելի լինի գուգլի կամ էփլի կանոնների հետ։
եւս մի պատճառ էփլը չսիրելու, ու bsd արտօնագրերը չսիրելու։
բաւական տհաճ էր նաեւ պատմութիւնը, երբ vlc նուագարկիչը չէր կարելի աւելացնել գուգլի «փլէյ սթոր»՝ զի ըստ gpl արտօնագրի չի լինի մարդուց խլել ստացած ծրագիրը տարածելու ազատութիւնը։ իսկ գուգլը ուզում էր չթողնել ներբեռնուած յաւելուածը նոյնիսկ պահել մօտդ, կամ այլ սարքի մէջ տեղակայել։ վճարե՛լ ես ծրագրի համար, ոնց որ քո՛նն ա, բայց մէկ ա պիտի կախուած լինես գուգլից։
նոյնիսկ ազա՛տ ա ծրագիրը՝ vlc֊ն ա, որ հազար տարի գիտենք՝ բայց պարզւում ա այն պէտք ա դարձնել անազատ՝ խանութում ձրի ներբեռնելու հնարաւորութեամբ տեղաւորելու համար։
ու նուագարկիչի թիմը ստիպուած եղաւ կապուել նախագծին աջակցած բոլոր֊բոլոր կոդի քոմիթերների հետ եւ համոզել ռելայսնսել կոդը bsd արտօնագրով։
եւ ո՞նց են դրանից յետոյ ասում, որ bsd֊ն աւելի ազատ արտօնագիր ա՝ դրա օգնութեամբ մարդկանց զրկեցին ձեռք բերուած եւ ազատ ծրագիրը տարածելու իրաւունքից, ազատութիւնից, պարտադրելով խոշոր ընկերութիւնից կախուածութիւն, ու փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ bsd արտօնագիրը սատարում ա մենաշնորհներին։
#ադա #ծրագրաւորում #կազմարկում #կազմարկիչ #արտօնագիր #մենաշնորհ #էկրանահան #էփլ #ֆաշիստներ #գուգլ #ազատութիւն
այստեղ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/@antranigv}ը գրել ա իր մտքերի մասին՝ ո՞րտեղ ներդրում անել։
ես վաղուց, վաղուց ուզում էի այդ մասին գրել, այնպէս որ առանձին գրառում անեմ։
հա, դու կարող ես քեզ լաւ զգալ որ կարեւոր նշանակութիւն ունեցար, ներդրում անելով ֆրիբսդ համայնքում։ ու շոյուած լինել՝ աշխարհի, մարդկութեան մակարդակով ներդրում ես արել, եւ համայնքն ա լաւը՝ շոյում ա, յարգանք ունես, եւ տեղացիները կը յարգեն։
ես բնաւ չեմ ասում չանել։ հաստատ լաւ բան ա անելը։
ու հա, էստեղ գնալու ես բոլորին համոզես ֆեդի օգտագործեն՝ չեն հասկանայ, չեն ուզի, կասկածանքով կը վերաբերուեն։
ի՞նչ ազատութիւն, ինչի՞ ա էս մարդը գալիս մեզ ազատութեան մասին ասում, ինչի վա՞տ ենք ապրում, ի՞նչ թաքուն մտքեր ունի։
բայց էդ չի նշանակում որ հհ֊ում մարդիկ կարիք չունեն տեք․ ազատութեանը վերաբերող համայնքների։
ես էսպիսի համեմատութիւն կանեմ, որ գուցէ շատերին տհաճ լինի։
աղքատ եւ անկիրթ մարդկանց զգալի մասը լաւ չի սնւում՝ նաեւ այն պատճառով որ սնուելու կուլտուրա չունի։
մենք տեսնում ենք շատ չաղ աղքատներ, ու մենք տեսնում ենք նիհար եթէ ոչ հարուստ, ապա կիրթ եւ ապահով մարդկանց։
մենք տեսնում ենք որ կիրթ մարդկանց շերտում ընդունուած ա շատ կանաչ բան ուտելը՝ ու դա պարտադիր չի թանկ նստի՝ կարելի ա շատ առողջ եւ որակով սնուել բաւական էժան։
բայց մենք տեսնում ենք որ մի այլ շերտի չես կարող համոզել որ ծաղկակաղամբով փոխարինել իւղոտ ինչ֊որ մի մսային ուտեսն ու ալկոհոլը։
ու երբ որոշակի սպեցիֆիկ շերտի մարդիկ փող են ձեռք բերում՝ օրինակ յաջողակ գործարար են կարողանում դառնալ, կամ դիցուք ծրագրաւորող, ու կարողանում են դուրս գալ էն անելանելի վիճակից, որում նախկինում ապրում էին իր ընտանիքի սերունդներ, էս մարդիկ ձգտում են զգալու իրենց այն, ինչ դարերով, չեն եղել՝ թագաւոր, կոմս, արիստոկրատ։
այդ պատճառով ա որ մենք ունենք նման ապրանքանիշներ՝ «թագաւորական եսիմինչ», «կրեմլեան եսիմինչ», «կայսերական եսիմինչ», եւ «մոնարխ» անունն ա օգտագործւում ուր ասես։
նաեւ մեծ տառերով, աչքի ընկնող, փայլող ապրանքանիշներն են գերում նման մարդկանց։
ի տարբերութիւն, էսօր արեւմուտքում, որն արդէն վաղուց պրծել ա աղքատութիւնից, ընդունուած չի ինքնացուցադրուել բրենդով ու ապրանքանիշով։ հակառակը՝ լաւ հագուստի վրայ չի երեւում ապրանքանիշը՝ պէտք ա յատուկ ուշադրութիւն դարձնել, որ այս գրպանի ծայրին օրինակ, հազիւ երեւում ա «w» տառը՝ զի «wrangler», օրինակ։ նոկիա սմարտֆոնների վրայ «նոկիա» անունը յաճախ պարզապէս խորագրուած էր այնպէս, որ միշտ չի որ կը նկատես։
վերջերս ընկերոջս ասում էի, որ փիթերսոնն ասում ա՝ ինքդ քեզ օգնելու լաւ ձեւ ա՝ ուրիշներին օգնելը։ գնա եւ օգնիր, տես ի՞նչ կարող ես անել։
ու ես նրան ասացի, որ ուրիշներին օգնելով պիտի պատրաստ լինի մունաթ, թուք, մուր եւ նման բաներ ուտելու։ եւ չսպասի որ մարդիկ կը գնահատեն։
ասել էի՝ երբ ես էի վատ՝ ինքս էլ բնազդաբար զգում էի առաւել արտայայտուած կարիք՝ օգտակար լինելու՝ օգտակար լինելով ինձ զգացնել էի տալիս որ գոնէ մի կերպ պիտանի եմ։
ու սովորել էի որ յարգանք եւ երախտագիտութիւն որպէս կանոն չի լինելու։ որոշ մարդկանց հետ կը լինի շատ վատ՝ բացարձակ անարգանք, բայց որպէս կանոն տէնց տանելի մի կերպ հանդուրժուած կը լինես։
վերադառնամ՝ ես կարող եմ ինձ թոյլ տալ windows֊ի արտօնագիր, եւ ms office֊ի արտօնագիր։ եւ ադոբի ծրագրերի արտօնագրեր։
եւ կարող եմ ինձ թոյլ տալ m1 մակ։ էնպէս չի որ չեմ կարող։
բայց այնպէս, ինչպէս ոմանք քիչ են ուտում, եւ ուտում են առողջ աղցաններ, եւ մարզւում են, կամ շարժւում, եւ չունեն փոր, ես ունեմ թեթեւ windowmaker, ես ունեմ ազատ ծրագրային ապահովում, իսկ նրանք, որ այդ փողերը վճարել են՝ ունեն իրենց վերայսկող ծրագրեր։
ինչպէս սթոլմանն ասում էր՝ կայ ընդամէնը երկու ձեւ՝ կամ ծրագիրը քեզ ա ենթարկւում, կամ դու՝ իրան։ դու կարող ես հազար անգամ ասել, որ քեզ դուր ա գալիս ծրագրին, դրա ետեւում կանգնած ընկերութեանը ենթարկուելը՝ ստոկհոլմեան սինդրոմը ոչ մէկ չի չեղարկել։
բայց ես ուզում եմ ասել, որ էդ չի նշանակում, որ աղքատ թաղամասի քաղաքացիները, որ առողջ չեն սնւում՝ իրենց պէտք չի առողջութիւն։
ու չի նշանակում որ մեզ չպէտք ա անհանգստացնի իրենց առողջութիւնը։ մենք նոյն թաղամասում չենք գուցէ, բայց նոյն քաղաքում ենք, ու նոյն երկրում, ու նոյն մոլորակում։
ու երբ մարդիկ ասում են՝ ինչի՞ չարտագաղթել, պատասխանս կրկին նոյնն ա՝ որ ամբողջ մոլորակում աւելի քիչ տարբերութիւն լինի։ որ չլինի այնպէս, որ էս տեղում յոյս չկայ՝ զի մարդկանցից յոյս չկայ, իսկ էն տեղում ամենաքուլ, ամենավեհ մարդիկ են հաւաքուել։
ու մի բան էլ, որ երեւի մի քանի անգամ արտայայտել եմ։ եթէ ես լինէի զարգացած արեւմտեան երկրից մէկը՝ ես չէի մնալու այդ երկրում։ ես կարտագաղթէի ու ոչ հարուստ տեղ։ ես կը գայի հայաստան, շատ հաւանական ա։ այնպիսի տեղ, ուր իմ օգնութեան համար մունաթ եմ ուտելու, բայց գիտեմ, որ այն պէտք ա։
ու լինելն արդէն օգնութիւն ա։ հայաստանում լինելն արդէն կարեւոր ա։
ես չունեմ պատրանքներ որ ամբո՛ղջ հայաստանում կօգտագործեն ֆեդի։ կօգտագործեն էն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում կօգտագործեն, ու այն կը դառնայի մէյնսթրիմ։
բայց էստեղ կան մարդիկ, ում պէտք են այլ մարդիկ։ էստեղ կան մարդիկ, ում պէտք ա ֆեդի սպասարկիչ։ ու էստեղ կան մարդիկ, ով չգիտեն որ իրենց պէտք ա, բայց կարող ա իմանան։ ու կան մարդիկ, ով չգիտեն ֆեդին ինչ ա, բայց կը յայտնուեն թթում, ու յետոյ կիմանան, որ դա ընդամէնը «հայկական թուիթեր» չի, այլ ազատութեան գաղափարախօսութեան, դրան մարդկանց հաւատքի ու աշխատանքի արդիւնք ա։
այն օրը սիրահարների այգում ծանօթացանք մի ծրագրաւորողի հետ։ խօսեցինք, ես չէի ուզում շատ բան ասել, բայց ընկերս ասաց։ ու այո, մի թեթեւ պատմեցի ֆեդիից։ նա ասաց՝ բա փող ո՞նց ա բերում։ ասացի՝ ի՞նչ փող։ ասաց՝ հաաա, նկատի ունես, հիմա զարգացնում ես որ յետոյ ուշ շա՞տ փող բերի։ ասացի՝ ի՞նչ ա ասում։ կրկին խօսեցինք։ բացատրեցի, որ շահը միայն փողը չի։ շահն այն ա, երբ բոլորս կարողանում ենք ազատ լինել։
եթէ ես մենակ եմ ազատ՝ ես մենակ եմ։
եթէ մենք ազատ համայնք ունենք՝ ես մենակ չեմ։
եթէ ինձ չի հետաքրքրում փրայւասին՝ բայց էն լրագրողին հետաքրքրում ա։ իսկ ինձ պէտք ա էն լրագրողը, որ չգիտի, ինչ կերպ ա կարելի ունենալ փրայւասի՝ իմանայ, զի էդ լրագրողն աւելի անկախ կը լինի, ու դա քաղաքական իրավիճակին կը նպաստի։
ու ի վերջոյ, այո, ամէնը քաղաքական ա։ զի վերաբերում ա շատ մարդու։ ու կարեւորը դա ա։
ու մարգինալիզացուած համայնքներն ունեն օգնութեան կարիք։ դժուար ա միւնհաուզէնի պէս ինքդ քեզ մազերից քաշելը հանելը՝ օգնութիւն ա պէտք։ տեղեկացուած լինել ա պէտք։
ու պէտք ա ֆեդի շարժումը զարգանայ ամբողջ աշխարհում՝ բնական ա, որ տարբեր տեմպերով ա զարգանալու, բայց պէտք ա։
ազատութիւնն ունիւերսալ գաղափար ա, ինչպէս եւ սնունդը։
եթէ մարդիկ չգիտեն, որ իրենց լաւ ա առողջ սնունդ, կամ ազատութիւն՝ չի նշանակում որ իրենց լաւ չի։
ու չի նշանակում որ պէտք չի ջանք դնել՝ զի շոյուած չես լինի։ շոյուած չես լինի՝ բայց ջանք դնելը պէտք ա։
եթէ դու չես ուզում, որ հիւանդանոցը ծանրաբեռնուած լինի, եթէ դու չես ուզում որ երբ քո բարեկամին շտապ տանես զի կաթուած ա ունեցել, իսկ էնտեղ չկարողանան սպասարկել, զի երկրում համաճարակ ա, կամ բուժ․ հաստատութիւնը ծանրաբեռնուած ա այլ խնդիրներով, ու էդքան մարդ չկայ որ քեզ նայի՝ դու զգում ես որ դու մենակ չես։
նոյնը մոլորակի մակարդակով էլ ա։
հարցեր կան որ ընդհանուր են ու ամէն տեղ պէտք ա լուծուեն։
ու տէնց։
#ազատութիւն #քաղաքականութիւն #համացանց #տեքնոլոգիաներ #դաշնեզերք #համայնք #համայնքներ
երբ երեխայ էի, զգում էի ինչքան կարեւոր ա ինձ համար պատմութիւնը։ ու ոչ աբստրակտ, ու ոչ դպրոցական, այլ շօշափելի՝ ծնողների դարակներում բաներ գտնելը, որ ինձնից շուտ էին ստեղծուել, երեւանում հին շէնքեր տեսնելը։
պատմութիւնը զգալը հակատոտալիտար ա։ պատմութեան չլինելը տոտալիտար ա, երբ պատմութիւնը հնարաւոր ա ամէն ձեւ մանիպուլացնել ըստ իշխանութեան օգուտի։
իսկ երբ կայ այդ շօշափելի պատմութիւնը, շատ տեղերում ա, հնարաւոր չի ամէնն էնպէս փոխել, որ չլինի ջոկել։
իհարկէ, կարող ա հին շէնքը մնալ, բայց մեզ համոզեն, որ… չգիտեմ, իննունականներին սա եղել ա էսպէս, ոչ թէ էնպէս, ու մարդիկ էլ ինչ ասես կը խօսեն՝ ոչ ամենավստահելի պատմութեան աղբիւր են, ու արքիւներից կարելի ա կարեւոր թղթերը հեռացնել։
ու այստեղ կրկին գալիս եմ ապակենտրոն ինտերնետին՝ կենտրոնացուած համակարգում պատմութիւն կեղծելը հեշտ ա՝ մի տեղից ես կեղծում։ ապակենտրոն ինտերնետը քաղաքի պէս ա՝ զանազան շէնքեր կան, ու ինքնակառավարման բաւական բարձր հնարաւորութիւններով, եւ այդ շէնքերն իրենց իսկ տեսքով վկայում են, պատմութիւն են։
#քաղաքականութիւն #ազատութիւն #համացանց #ապակենտրոնացում #ժամանակ
ընկերոջս մօտ g-suite հաշիւը սինք չի լինում մի քանի ամիս ա։ չի էլ ուղարկում մէյլ։
փորփրեցի՝ չլուծուած լիքը դէպքեր են, դեռ 2015 թուից։
առաջարկուող լուծումները տրամաբանական են, ու սահմանափակ՝ անդրոիդում մեր հնարաւորութիւններով։ եւ ոչ ազատ ծրագրակազմի հնարաւորութիւններով՝ ջնջել «քեշը», հեռացնել եւ աւելացնել հաշիւը։
մարդիկ նաեւ նկատել են (ես էլ) որ սինքի ժամկէտ կայ, ու դրուած ա 999 օր, ու դա չի լինում փոխել։ բայց ասում են՝ հաշիւ հեռացնել֊աւելացնելուց յետոյ ուղղւոմւ ա։ մեզ մօտ չուղղուեց։ նաեւ մենք էդքան տուեալ չունենք, իրականում մի քանի ամսուայ մասին ա խօսքը։
մեկնաբանութիւն թողած մարդկանց մեծ մասին խորհրդները չեն օգնում։ եւ յաւելուածի խնդիրը, ոնց հասկացայ, մինչեւ այսօր լուծուած չի։
հետաքրքիր ա որ ընկերոջս մօտ էլ մայիսի մէյլերը կան, ու յետոյ էլ ոչ մի ձեւ չի թարմանում։ գուցէ «բագը» դրա հե՞տ ա կապուած։
ահա ձեզ ասք սեփականատիրական ծրագրակազմի մասին։ էնպէս չի որ ազատ ծրագրերի հետ խնդիրներ չեն լինում։ լինում են՝ բայց էդքան մարդու բողոքներին դժուար թէ ուշադրութիւն դարձրած չլինէին։ նաեւ, իրենցից մէկը կը վրիպազէրծէր, կը ֆիքսէր սխալը՝ կայ այդ ազատութիւնը։ դու ունես ֆիքսելու ազատութիւն։
ինչեւէ, պէ՞տք ա ասել որ ազատ k-9֊ով անմիջապէս աշխատեց իր մօտ ամէն ինչ։ (:
օկ, ոչ անմիջապէս, զի պէտք եղաւ դիտարկիչով մտնել հաշուի կարգաւորումներ, էնտեղ մտայ անվտանգութեան բաժին, ու տեսայ, ասում ա՝ հէնց որ ինչ֊որ մէկը հայաստանից (չի ասում այփին) փորձում էր կպնել մեզ երրորդ կողմի յաւելուածով։ սեղմեցի՝ այդ ես եմ։
յետոյ էլի չաշխատեց, ստիպուած եղայ այդ նոյն «անվտանգութեան» բաժնում մտնել «Less secure app access» ու ասել՝ հա, ուզում եմ աշխատի։
ու «իմափ» կարգաւորումներով արդէն ստացուեց կպնել։
2015 թուի գուգլի սափորթի շղթայ 2019 թուի շղթայ
ու տէնց։
յ․ գ․ առհասարակ, պէտք չի իրենց կազմակերպութիւնը էդքան փող տայ գուգլին։ բայց դէ ո՞վ ա իրենց համար մէյլ սպասարկիչ կարգաւորելու։
#անվտանգութիւն #սեփականատիրական_ծա #սեփականատիրական_ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #ազատութիւն #պատմութիւն #գուգլ #յաւելուած #կ-9 #ազատութիւն
պարզւում ա սէնց նախագիծ կայ՝ https://ulx3s.github.io/
ու օբերոնի պորտ դրա համար՝ https://github.com/emard/oberon
ի դէպ, RISC-V֊ը ազատ չի, ընդամէնը ազատ սպեկ ունի, ինտերֆէյս, ոչ իրականացում։
ի տարբերոթիւն Վիրտի RISC֊ը լրիւ ազատ պրոցեսոր ա։
#պրոցեսոր #համակարգիչ #կարգիչ #նախագիծ #ելատեքստ #ազատութիւն
Հասկանո՞ւմ էք, ես այս գրքին չեմ տալիս դրական գրախօսոական, կամ ջերմ գրախօսական, կամ որեւէ գրախօսական։ Ես մեկնաբանում եմ մի գիրք, որ չի կարողող մեկնաբանուել։ Զրպարտութեան գործերով զբաղուող փաստաբաններն ասում են ինձ, որ եթէ ես խորհուրդ տամ կարդալ այս գիրքը, ապա խոցելի կը դարձնեմ եւ այս հանդէսը, եւ ինքս ինձ՝ դատական գործի վտանգի առկայութեան պարագայում։ Եւ սա ոչ թէ Ռուսաստանում, ուր դատաւորները Կրեմլի հաւատարիմ կամակատարներն են վաղ 2000֊աններից, այլ այստեղ՝ Անգլիայում՝ երկրում, որ մենք համարում էինք բաւական ազատ։
աղբիւր, անգլերէն։
#գիրք #անգլերէն #պուտին #ռուսաստան #գրախօսական #յօդուած #փաստաբան #դատաւոր #ազատութիւն #խօսքի_ազատութիւն #քաղաքականութիւն #պատմութիւն #հետազօտութիւն
սեփականատիրական ծրագրակազմը չի ենթարկւում մեքենայի օգտատէրին, կամ ասենք՝ տիրոջը։ հակառակը՝ պարտադրում ա իր կանոնները։
ազատ ծրագրակազմը՝ օգտատիրոջը ենթարկուող ծրագրակազմն ա։
այս խնդրի լուծումը՝ օգտագործէք ազատ ծրագրակազմ եւ ազատ օպերացիոն համակարգ։ այն չի պարտադրի ու կը ենթարկուի ձեզ։
այլ լուծում էլ կայ՝
էլի լուծում ա։
#ազատութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ
ես յիշում եմ շատ հին ու հետաքրքիր թեստ որից պարզ ա որ արդէն քսան տարի առաջ լինուքսի միջուկը գերազանցում էր այլ իւնիքս միջուկները գրեթէ բոլոր թեստերում։ սա բնաւ չեմ գրում լինուքսը գովալու համար։ ուզում եմ ասել, որ լինուքսը յաջողութեամբ կատարում էր խոշոր կորպորացիաների կողմից իր առջեւ դրուած խնդիրները։ եւ այդ խոշոր կորպորացիաներն էլ ներդրում ունեն՝ իրենց պէտք էր եւ իրենք սատարել են զարգացմանը։ սակայն այդ ծանրաբեռնուածութիւնը արժանապատիւ տանելու ունակութիւնը այդքան կարեւոր չի փոքրիկ համայնքային սպասարկիչների պարագայում։ փոքրիկ սպասարկիչները չունեն այդքան օգտուող։ եւ ապա ուզում եմ վերադառնալ ծայրայեղ մինիմալիլմի մասին իմ գրառմանը՝ մեզ պէտք էլ չի կորպորացիաների պահանջներին համապատասխանող չաղացած պինգուինը, կամ այլ ծրագրակազմը։ սերուերների եւ անձնական կարգիչների վրայ մեր խնդիրները լուծւում են եւ աւելի նիհար ու պարզ լուծումներով։ ու ապա նաեւ նախընտրելի են պլերոմայի պէս՝ աւելի թեթեւ, ու գուցէ ոչ շատ ֆիչըրներով համակարգեր, բայց որ ունեն էականը՝ օրինակ ջեմինի երէս։
#լինուքս #իւնիքս #դաշնեզերք #թեստ #օպերացիոն-համակարգեր #օպերացիոն_համակարգեր #ազատութիւն #մինիմալիզմ
եթէ դու ուզում ես տելեգրամում, թուիթերում կամ ֆէյսբուքում էջ բացել եւ էնտեղ բաներ գրել՝ յիշիր մայսփէյսը, գուգլ փլասը, վէյվը, բազը, ֆրենդսթերը, վայնը, միրկատը, այթիւնզ պինգը, ֆրենդֆիդը, դէյլիբութը, յիկ եակը…
ֆուկույաման սովէտի անկումից յետոյ գրում էր որ ժամանակը վերջացել ա, զի արեւմտեան արժէքները յաղթել են եւ վերջ։
բայց արդե՞օք էդպէս ա։ մենք ունենք ընդվզող ռուսաստան, ունենք հզօրացող ասիա, ու խառը միջին արեւելք։
վերջը չեկաւ։
եւ թուիթերն էլ չի վերջը լինելու։
եւ տելեգրամն էլ։
փոխարէնը ունեցիր բոլորից անկախ, քո՛ սկզբնաղբիւրը համացանցում։
եթէ սպառողդ այսօր ֆբ֊ում ա կամ թուիթերում՝ կը տաս իրենց յղում, ինչպէս անում են իրենց յարգող զլմ֊ները, որ պէտք ա գնան սպառողի մօտ։
իրենք թողնում են յղում որ տանում ա իրենց կայքին։
եւ այդպէս աւելի արժանավայել ա։ բնաւ «քուլ» չի թուիթերում/ֆբ֊ում գրելը։ «քուլը» քո կայքում գրելն ա։
#համացանց #ազատութիւն #արժանապատւութիւն #արժանապատուութիւն #նախագծում #քաղաքականութիւն #տելեգրամ #թուիթեր #ծիւիչ #կայք #վերջ #եւ_վերջ #գուգլ #ֆէյսբուք #մայսփէյս #պատմութիւն #ֆուկույամա #ժամանակի_աւարտ #ժամանակի_վերջ #ժամանակ
sdf֊ի չաթում fr330m֊ի հաղորդումն ենք լսում ու ապակենտրոնացումից ենք զրուցում, սէնց յղում տարածեցին՝
https://sdf.org/?tutorials/jabber
#ապակենտրոնացում #ազատութիւն
թուանշային մինիմալիզմը պատասխան ա կորպորատիւ տեքին։ կորպորատիւ ծրագրակազմն այնքան ա հսկայացել, որ մենք չենք կարող մրցել եւ ստեղծել նմանատիպ այլընտրանքային ծրագրակազմեր։
մտքին եկող առաջին օրինակը՝ մենք չենք կարող ստեղծել մրցունակ վեբ շարժիչ։ իսկ վեբը աճել եւ ճարպերով ա լցուել մասնաւորապէս ինտերնետ գիգանտների շնորհիւ՝ իրենք են առաջարկել եւ անց կացրել իրենց իսկ պէտք եկած ստանդարտներ՝ w3c կոմիտէում։
այսօր մենք մնացել ենք խոշոր խաղացողների վեբ շարժիչների յոյսին։ նոր նախաձեռնութիւն՝ ոչ միայն ազատ, այլ եւ սեփականատիրական՝ դժուար թէ հնարաւոր ա՝ շատ թանկ ա։ արդէն այնքան կոդ ա գրուած, որ այդքանը կրկին գրելն իրատեսական չի։
սա միայն դիտարկիչներին չի վերաբերում։ կան բազմաթիւ տեքնոլոգիաներ, որ առաջ են տարւում թէ որպէս սեփականատիրական, թէ որպէս ազատ, բայց կորպորացիա(ներ)ի կողմից են կառավարւում։
ուզելով բարդ եւ չաղ ծրագրակազմ մենք նպաստում ենք մենաշնորհների ստեղծմանը։
հրաժարուելով ֆիչըրներից եւ ընտրելով մինիմալիզմը՝ ստեղծում ենք մրցունակ տիրոյթ, ազատւում ենք մենաշնորհներից։
հսկայ նախագծերը մեզ նաեւ հետ են պահում իննովացիաներից։ զի քանի որ «այսքանը կրկին գրել չի լինի», մենք կը մնանք իւնիքսում, եւ ոչ աւելի առաջադէմ օպերացիոն համակարգում՝ ինֆերնօյի կամ ա2֊ի պէս, եւ մենք կը մնանք c++֊ով, չկարողանալով անցնել առաջ, եւ ազատուել այդ, իր կեանքն ապրած դինոզաւրից։
ազատ հանրութեան մի մասը դա զգում ա, ու փորձում ա նախագծել պարզ ստանդարտներ եւ պարզ հաղորդակարգեր։
դրա ցայտուն օրինակն ա ջեմինին։ ջեմինին պարզ ա բայ դիզայն եւ նախագծուած ա այնպէս, որ մարդը կարողանայ գոնէ մի շաբաթում գրել սերուեր կամ դիտարկիչ։ որ մարդը կարողանայ մի երկու երեկոյ նստելով, հասկանալ կոդը։
ու այստեղ ես գալիս եմ թուանշային մինիմալիզմի մի մետաֆորայի՝ մինիմալիստական տեքնոլոգիաներով օգտուելը նման ա մարդու չափսին համահունչ քաղաքում ապրելուն։ քաղաքում, ուր երեք֊հինգ յարկանի խիտ դրուած շէնքեր են, եւ ամէն վայր հասանելի ա ոտքով։
ի տարբերութիւն՝ մեծ տարածութիւններով բնակավայրում ունես կախուածութիւն՝ ստիպուած ես տեղափոխուել մեքենայի օգնութեամբ։ խոշոր բիզնէսը, ի դէպ նպաստեց այդ կախուածութեան ստեղծմանը՝ մեքենայ արտադրող կորպորացիաները ժամանակին ձեռք են բերել ամն քաղաքների տրամուայ աշխատեցնող ընկերութիւնները, եւ փակել դրանք։
մեծ տարածութիւնները, նաեւ բարդ ա պահել՝ ճիշտ այնպէս ինչպէս բարդ ա իրականացնել չաղ հաղորդակարգը, ծրագրաւորման լեզուն, գրադարանը, ֆիչերներով լի ծրագիրը։
մարդու չափսին համահունչ չեն նաեւ բարձրայարկերը։ բացի նրանից որ բարձր են, ստեղծում են տարածութիւն՝ բարձրայարկ շէնքերի միջեւ պէտք ա լինի բաւական տեղ՝ եթէ չես ուզում բոլորն ապրեն առանց արեւ, եւ այդ շէնքերի միջեւ ընկած տարածութիւնը, ինչպէս եւ այդ շէնքերը պահելը՝ թանկ ա եւ բարդ։
պարզ տեքնոլոգիաները նաեւ սիրուն են։ զի ստիպուած ես ազատուել նրանից, ինչ շատ պէտք չի, եւ պահել էականը։ դրա համար պէտք ա նաեւ հասկանալ եւ առանձնացնել այդ էականը։
այստեղ մենք կրկին գալիս ենք մոդուլար դիզայնի՝ կամ «մի ծրագիր անում ա մի բան», կամ պէտք եկած պահին բեռնուող մոդուլներ։
անպէտքից հրաժարուելն ու էականը գտնելու հմտութիւնը անհրաժեշտ ա լինում եւ արուեստում, եւ ճարտարապետութեան մէջ, եւ ցանկացած նախագծում։
եթէ չկայ ֆիչըրներ առաջարկող եւ աւելացնող ընկերութեան հետ մրցելու կարիք՝ կարելի ա գրել սիրուն նախագծեր։ մնում ա մարդիկ զգան այդ գեղեցկութիւնը։
զի եթէ մարդիկ ուզեն ամէն «ֆիչըր» որ առաջարկում ա կորպորատիւ ծրագրակազմը՝ մենք ընկնելու ենք ֆիչըրների սպառազինութեան մրցավազքի մէջ, որում, դժուար թէ յաղթենք։
ինձ թւում ա, պէտք ա ընդունել մինիմալիզմը, եւ ընտրել այն։
դա նշանակում ա՝ բարձրացնել համակարգչային գրագիտութիւնը։ գրագիտութեան պակասն ա որ թոյլ ա տալիս կորպորացիաներին հրապուրել եւ կախուածութեան մէջ պահել մարդկանց։ գրագիտութիւնը թոյլ կը տար օգտուել ազատ այլընտրանքներից եւ ստեղծել ազատ այլընտրանքներ։ ազատ՝ երբ տեքնոլոգիան ենթարկւում ա քեզ, ոչ թէ ուրիշին։ ազատութիւնն ու գրագիտութիւնը կողք կողքի են քայլում։
#մինիմալիզմ #ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #սեփականատիրական_ծրագրակազմ #ֆիչըրացաւ #սպառազինութեան_մրցավազք #մրցավազք #մարդիկ #նախագծում #գեղեցկութիւն #պարզութիւն #դիզայն #համացանց #քաղաք #գրագիտութիւն
ի՞նչ էք մտածում այս մասին՝ https://mastodon.social/@dansup/106804246768186497
#դաշնեզերք #ազատութիւն
էն օրը զաթարի (the զաթարի) կողքով անցնելիս՝ տեսնեմ մէջը լիքը զանազան մարդիկ, իսկ կողքով ինչ֊որ հաւէս խումբ ա անցնում։
ու մտածեցի՝ արտասանեցի՝ «երեւանը երբէք այդքան լաւը չէր եղել»։
այդքանը «լաւը» — զի այդքան բազմազան եւ ազատ։
երբէք՝ զի երբէք նախկինում, ես այն գիտեմ ութսունականներից, իսկ մինչ էդ պատկերացնում եմ։
յետոյ երկուսին ճանաչեցի՝ դաշնեզերքում հաշիւ ունեն։ մէկի հետ բարեւեցինք, միւսը չնկատեց՝ ականջակալներով պարում էր։ (:
#երեւան #փողոց #փոփոխութիւն #ազատութիւն #քաղաք
ռեդիթի մի շղթայ եմ ուզում գտնել, դիտարկչի պատմութեամբ անցայ, մի տաս տաբ բացեցի, տեսնեմ էնտե՞ղ ա։
մէկ էլ տեսնեմ՝ տաբերից մէկում «noNewNormal» համայնքի յղումով եմ գնացել, ու այն հիմա «կարանտինի» մէջ ա։
հասկանալի ա որ շատ կոնսպիրոլոգիա կար այնտեղ, բայց պէ՞տք էր փակել։
կամ՝ պէ՞տք ա ռեդիթով օգտուել։
#գրաքննութիւն #համացանց #ազատութիւն
մարդիկ, ես շատերիդ (ով պատահեց, ում յիշեցի) հետեւեցի չոլի ադմինի հաշուից։ իսկ դուք ինձ հետ հետեւեցիք։ շնորհակալութիւն։ բայց ուզում եմ ասել՝ ես հետեւեցի, որ չոլից երեւան ձեր գրածները։
իսկ ես էնտեղ, էդ հաշիւ, չեմ էլ մտնելու, չեմ էլ գրելու էնտեղից։
փոխարէնը ինձ հետեւելու՝ համոզուէք որ հետեւել էք չոլի ժողովրդին՝
@{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/hrachoohi} @{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/ameoba} @{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/shekspir55} @{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/varya}
շնորհակալութիւն։
#թութ #չոլ #բարեկամութիւն #ինտերնացիոնալ (: #դաշնեզերք #համացանց #ազատութիւն
մի հատ ջաբեր չաթից։
#ռուսերէն #կայունութիւն #ստաբիլնըսծ #քաղաքականութիւն #էկրանահան #չաթ #ազատութիւն
ինչի չօգտագործել տելեգրամ՝ https://videos.lukesmith.xyz/videos/watch/21122909-f723-4816-b0c3-70974b1d5bc7 https://xn--y9azesw6bu.xn–y9a3aq/content/3283710/ https://spyurk.am/posts/3368106 — այստեղ էլի յղումներ կան
https://spyurk.am/posts/3566566 https://spyurk.am/posts/3508728 https://spyurk.am/posts/3351471 մի քիչ երկար՝ https://spyurk.am/posts/4731965 https://xn--y9azesw6bu.xn–y9a3aq/content/3859805/
#տելեգրամ #անվտանգութիւն #ապակենտրոնացում #ազատութիւն
այսօր կարգաւորեցի որ չոլի չաթով աւդիօ ու վիդեօ զանգեր աշխատեն։
@{ameoba@xn–69a.xn–99axc.xn–y9a3aq}֊ի հետ ստուգեցինք, զանգ արինք։
(:
#չոլ #չաթ #ջաբեր #ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն
ոնց հասկանում եմ, փիջինը չի կարողանում աշխատել ջաբերի իւնիկոդ տիրոյթների (դոմէն) եւ օգտանունների հետ։
բայց դինօն եւ քոնուերսէյշնսը կարողանում են։
ու ապշելու ա որ prosody֊ն եւ xmpp֊ն ինքը սատարում են իւնիկոդին լրիւ, ամէնուր։
երէկ prosody֊ի չաթում հարցրի՝ կաշխատի՞ իւնիկոդ տիրոյթով, բոլորը սկսեցին տժժալ, մէկը ցոյց տուեց nödåtgärd.se հանգոյցը, միւսը՝ 🤖.yaxim.org֊ը, միւսը՝ ツ.op-co.de ֊ն։ տարբեր բաներ էին փորձում յիշելով, էս երկրորդը տէնց էլ չյիշեցին ոնց էր, բայց վերջինը ես էլ ստուգեցի՝ աշխատում ա։ ツ
#չաթ #ջաբեր #ջաբբեր #ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն #իւնիկոդ #ծրագրակազմ #փիջին #դինօ #քոնուերսէյշնս
սիրուն չի, գուգլ։ առանց այդ էլ շատ մարդ չի որ չի օգտւում պաշտօնական յաւելուածով, ուզում են ձեւ չլինի չօգտուել։ ու մարդիկ երջանիկ են ու չեն զգում ինչ ա կատարւում։
պէտք ա մի բան անել, դադարել իւթիւբից օգտուելը։
#գուգլ #իւթիւբ #ազատութիւն #համացանց
այստեղ կայ բաց ջաբեր սենեակների ցանկ՝
https://search.jabber.network/rooms/1
#չաթ #ապակենտրոնացում #ջաբեր #ազատութիւն #համացանց
սէնց համայնք գտայ՝
իսկ ինչպէ՞ս գտայ՝ բացայայտեցի որ blabber/conversations֊ն ունի “discover channels” հնարաւորութիւն, իսկ disroot֊ը ալիքն այնտեղ առաջիններից մէկն ա։
#համայնք #ապակենտրոն #ապակենտրոնացում #ազատութիւն
այսօր տեսայ հին սիրուն կանգառ հայաստանի աւաններից մէկում, ու մտածեցի այն մասին, ոնց էին այն նախագծում ու կառուցում։
ու զգացի, որ այդ գործերի համար շուկայական գին չի վճարուել։ գործատուն ընդհանուր առմամբ մի հատ էր՝ պետութիւնը, ու պատուիրատուն մի հատ էր։
չես ուզում այդ փողով աշխատել՝ եղիր գործազուրկ… եթէ չհաշուենք որ գործազրկութիւնը օրէնքով հետապնդւում էր, եւ անուանւում էր տունեյադստվո։
պետութիւնն աղքատ էր, եւ մարդիկ էին աղքատ։ եւ նախագծողները, եւ բանուորները չեն ստացել արդար վարձատրութիւն կատարուած աշխատանքի համար։ եւ շինարարութեան համար նիւթը չի ստացուել իր իսկական գնով՝ մարդիկ ստացել են շատ ցածր աշխատավարձ։
շատ գործեր արուել են լրիւ ձրի՝ բանտարկեալների աշխատանք օգտագործելով։
ու այնքան ակնյայտ ա դառնում, որ խսհմ֊ը գրեթէ ստրկատիրական երկիր էր։ եւ պէտք ա յիշել, որ ամէն ստեղծածը՝ թէկուզ շատ հաւէսը, ստեղծած ա ստրկական, շուկայականից ցածր գնով։
ի դէպ, այն որ էժան ա արուել, չի նշանակում որ արուել ա արդիւնաւէտ։ սովորաբար հակառակը։ դա այն կարեւոր պատճառներից ա, ինչի տնտեսութիւնը չէր դիմացել։
#խսհմ #ստրկատիրութիւն #պատմութիւն #աշխատանք #բան #գործ #ազատութիւն #շուկայ #քաղաքականութիւն #տնտեսութիւն #կոմունիզմ #կապիտալիզմ #սոցիալիզմ #աշխատավարձ
միացում, anschluss թէ՞ անեկսիա։
փոքրամասնութիւններ պաշտպանողներն իրենց պահում են անցեալի տոտալիտար քաղաքական գործիչների պէս՝
https://meduza.io/feature/2021/06/21/ne-anneksiya-a-prisoedinenie-ne-politik-a-ekstremist
#ռուսերէն #քաղաքականութիւն #խօսքի_ազատութիւն #ազատութիւն #խօսք
երէկ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/hal9000}֊ը ազիմովի հարցազրոյցն էր կիսել, հէնց այս վայրկեանից, երբ նա ասում ա, որ երբ օպտիկական կապը տարածուի, բոլորը կը կարողանան ունենալ իրենց հեռուստատեսութիւնը։
ու ինձ համար, որ յիշում ա ութսունականների սովէտը, ծեր առաջնորդներով ու կարագի֊շաքարի պակասով, աղքատութեամբ ու համակարգիչների գրեթէ բացակայութեամբ, սա, կամ այլ վիդեօներ, ուր օրինակ նոյն թուի կարգիչների, ու մատչելի, տարածուած կարգիչների մասին են խօսում, սա եւս մի յիշեցում ա ինչ ահաւոր, աշխարհից կտրուած տեղում ենք ապրել, ու դրա տակից դեռ դուրս չենք գալիս։
#խսհմ #հայաստան #աշխարհ #համացանց #պատմութիւն #ազատութիւն
կօֆէն յուշեց որ այսօր բլոգերների օրն ա, ու ես մտածեցի քաղաքական որոշումների մասին։
քաղաքական որոշումներ ամէն անգամ կեանքում անում ենք, գիտակցուած, կամ չէ։
ու երբ մարդիկ զգացին, որ սպառման շուկայ կայ ֆէյսբուքում, թողեցին բլոգները, եւ տեղափոխուեցին այնտեղ, որտեղից ելքը չի թոյլատրւում։
կրկնում եմ՝ այնպէս չի որ ես չեմ կարող չաթուել ֆէյսբուքի մարդկանց հետ։ ֆէյսբուքն ա որ չի թողնում իր մարդկանց չաթուել ինձ հետ։ այնպէս չի որ ես չեմ կարող հետեւել ֆէյսբուքի մարդկանց՝ ֆէյսբուքն ա որ չի թողնում ես իրենց հետեւեմ, ու իրենք՝ ինձ։
կրկնում եմ՝ ֆէյսբուքի, ուոթսափի ու ջիմէյլի չաթերը (գոնէ սկզբից) հիմնուած են եղել ազատ եւ ապակենտրոն տեքնոլոգիայի վրայ։ գոնէ այն պատճառով, որ այդպէս էժան էր՝ հեշտ կարելի էր սկսել։
տարբերութիւնն այն էր, որ ֆբ֊ն ու ուոթսափը անմիջապէս փակեցին այլ սպասարկիչների մարդկանց հետ շփուելու հնարաւորութիւնը։ ոչ թէ չստեղծեցին՝ փակեցին։ գուգլը, ում նշանաբանն այն ժամանակ «don’t be evil» էր՝ ժամանակաւորապէս թողել էր։ ու այնպիսի բան եմ յիշում, որ կարծես հէնց այդ նշանաբանն էր մէջբերուել քննարկման ժամանակ, երբ որոշում էր ընդունուել կապը չփակել։
ու ես սատարում էի մարդկանց որ տեղափոխում էին իմէյլը գուգլ, զի գիտէի՝ առանց գուգլի հաշիւ ունենալու կը կարողանամ իրենց հետ կապի մէջ լինել։ դա միակ մէյնսթրիմ ծառայութիւն մատակարարողն էր, որ շատ չար չէր։
նաեւ գուգլը ունէր rss ընթերցիչ, իսկ երբ մարդը էդ ընթերցիչում տարածում էր մի բան, դա գնում էր իր առանձին՝ տարածածների rss հոսք։ սա հիասքանչ էր։ ու պէտք ա նշել, ես հետեւում էի, կպած էի մի մարդու տարածածներին, ում հետ էսօր ապրում եմ։
rss վերացնելը՝ եւ գուգլի, եւ թուիթերի, եւ ֆբ֊ի կողմից՝ քաղաքական որոշում էր։ ապակենտրոնացումն իրենց թշնամին ա։ եթէ «կարում են» մարդկանց փակ պահել, ապա «անում են»։
իսկ իմ՝ դիասպորա ցանցում գրելը՝ նոյնպէս քաղաքական որոշում էր։ զի քաղաքական որոշումն այն մասին չի, թէ ֆէյսբուքում կամ թուիթերում այսինչ հնարաւորութիւնը՝ տեքնիկական, կամ սոցիալական՝ կա՞յ թէ չէ։
երկու օր առաջ մէկի հետ հանդիպեցի այգում, խօսեցի։ նա շատ կիրառական մարդ ա։ օգտագործում ա սոց․ կայքերն օգտակար ծանօթութիւններ ձեռք բերելու համար, ու դա իրեն նաեւ օգնել ա այսօր աշխատել արտասահմանեան ընկերութիւնների վրայ։ մի այլ ընկերոջս լինքդինից գտան, եւ մի գործ առաջարկեցին, որի մասին նա ինձ հետ խօսեց՝ ես եմ որ դա լաւ գիտի։ ու ես մտածեցի, որ գուցէ հաւէս կը լինէր, ինձ առաջարկէին։ բայց ինձ չէին առաջարկի՝ ես լինքըդինում չեմ։
էլ չեմ ասում, որ բնաւ հեշտ չէր կապը կորցնել բազմաթիւ ծանօթներիս հետ՝ ես շատ շփուող եմ, ու առցանց կապ պահելն ինձ համար չափազանց կարեւոր էր։
բայց կրկին՝ դա ոչ միայն իմ որոշումն էր՝ իրենց որոշումն էր, եւ կորպորացիաների որոշումն էր՝ իրենց փակ պահելը։
բայց երբ անում ես քայլ, դա պնդում ա։ պնդում ա նրան, ինչին ես սատարում, ու ինչին չես սատարում։
եւ այսօր, եթէ դու պահում ես «բլոգ» տելեգրամում՝ դա քաղաքական քայլ ա, թէկուզ չգիտակցուած։ իհարկէ, հաճելի ա հետեւորդ ունենալը, կամ շոյուած լինելը։ բայց քայլ չանելով դու սատարում ես եղած վիճակին՝ նրան որ մնացածն էլ այս կամ այն հարթակի պարիսպի հետեւում մնան։
համացանցի, ինտերնետ բառի արմատներից մէկը՝ inter֊ն ա, փոխկապակցուած լինելու մասին ա։
ոչ թէ pipe֊ը, սա խողովակ չի, որով կապ կայ բրազիլի «central services»֊ի հետ։
սա փոխկապակցուած հանգոյցների ցանց ա։ այն այդպէս ա մտածուել։ այն այդպէս էլ շարունակում ա ապրել։
ու այստեղ նաեւ ուզում եմ յաւելել՝ այ խօսում են՝ թէ երեւանը լաւն ա թէ չէ։ հայաստանը լաւն ա թէ չէ։
գիտէք, կարեւոր չի՝ լաւն ա թէ չէ՝ քաղաքական քայլ ա երեւանում ապրելը։ լաւն ա թէ վատն ա։ ու ապրելով դու սատարում ես նրան որ սարսափելի չդառնայ։
նոյն այգու մարդու հետ էինք խօսում, պատմեց ոնց ա մտածում թէ ուր ա կարելի արտագաղթել։ ու ասաց՝ արցախում ի՞նչ անես։ արցախցի ա։ ու կարեւոր չի, իրականում, արցախում անելու բան կա՞յ թէ չէ։ կապ կա՞յ՝ ու իմ ամենալաւ ընկերներիցս մէկը հիմա այնտեղ ա գնացել։ զի հիմա առաւել քան երբեւէ զգում ա որ այնտեղ ա պէտք գնալ։ ու նա արցախցի չի։ բայց պատերազմի ժամանակ ստեփանակերտում էր ու աշխատում էր։
ու կներէք, կարեւոր չի՝ լա՞ւն ա դիասպորան որպէս ծրագրակազմ, կամ մաստոդոնը, կամ ահաւոր վիճակում գտնուող սոշըլհոմը։ դաշնային ա՝ դա ա կարեւոր։ իսկ դաշնային շատ ծրագրակազմ չունենք։
ինչի՞ չունենք՝ մասնաւորապէս որովհետեւ դուք միայն դաշնեզերքում չէք։ որովհետեւ ձեր ընկերներին չէք բերել դաշնեզերք։ որովհետեւ բաւական գաղափարական, այսինքն՝ բաւական քաղաքացի (netizen )չէք եղել։ զի գործարքները, որ ընդունելի են «օգտուողի» համար, անընդունելի են քաղաքացու համար։
ու այո, դաշնեզերքը կտրուկ չի լաւանալու, եթէ մարդիկ շատանան։ ինչպէս երեւանը, կամ հայաստանը կտրուկ չի լաւանալու, եթէ մարդիկ գան։ բայց եթէ մարդիկ շատանան, նաեւ կը շատանան ներդրում անող մարդիկ, կը շատանան դեւելոփերներ ու դիզայներներ։ կը յայտնուեն նոր նախագծեր, եղածները կը լաւանան։ ոմանք կը ստանան ֆանդինգ՝ լաւացնելու համար։
կարեւոր չի, լա՞ւն ա սփիւռքը թէ չէ։ կարեւոր չի, լա՞ւն ա կէտը թէ չէ։
հաւատացէք, ես աւելի խորը գիտեմ, ինչ վատն են։ ես կոդն եմ նայել, ու ես բնաւ հիացած չեմ ամէնից։ բայց դա կրկին մեզնից ա։ մենք քիչ ենք, ու բաւական քաղաքացի չենք։ մեզ սովորեցրել են «օգտատէր» բառը, եւ մենք կարծում ենք որ լոկ «օգտուող» ենք։
ի՞նչ ասեմ այսօր։ եկէք լինենք հպարտ քաղաքացի։ ցանցի, դաշնեզերքի հպարտ քաղաքացիներ։
եկէք կարողանանք անել քաղաքական որոշումներ։
#քաղաքականութիւն #ազատութիւն #համացանց #դաշնեզերք
էսօր խօսում էի մէկի հետ, ասաց՝ ձեր սերունդը չեմ պատկերացնում, ու իննսունականները չեմ սիրել։
իսկ ես միշտ ասում եմ որ սիրել եմ, ու որ ազատութեան ոգի էի զգում։
ու ուզում եմ կիսել ձեզ հետ էն ժամանակուայ երեւանը, մի կտոր էն ժամանակուայ երեւանից տամ, որ զգաք էդ լիբերալ վիճակը որը սիրում եմ։ ինչ տալու եմ՝ փաստօրէն փողոցային լուսանկարչութեան ժանր ա, բայց վիդեօ խցիկով։
ամենակարեւոր նիւթը որ ուզում եմ տալ սա ա։
նաեւ շատ արտայայտում են սա ու սա։
ու այո տխուր էլ են նիւթերը, բայց եւ ազատական են։
#երեւան #իննսունականներ #ազատութիւն #ազատականութիւն
մէկը նոր մէջբերել ա խոմսկու (ես իրան խոմսկի գիտեմ, ինձ համար կարեւոր ա դա շեշտելը, կարեւոր ա շեշտելը որ ես իրան գիտեմ ռուսալեզու գրականութիւնից, իր՝ տտ֊ին նոյնպէս վերաբերող գիտական գործունէութեան պատճառով։ ես իրան գիտեմ որպէս խոմսկու հիերարքիայի խոմսկի, ես իրան գիտեմ որպէս քերականութիւնների տեսութեան խոմսկի, շատ աւելի վաղ, քան որեւէ մէկը իմ բազմաթիւ ծանօթներից սկսեց առնչուել իր հրապարախօսութեան հետ) կարեւոր տողեր՝
>Գեբելսը սատարում էր խօսքի ազատութեանը՝ երբ արտայայտւում էր իր հաւանած տեսակէտները։ Նմանապէս՝ Ստալինը։ Եթէ դուք սատարում էք խօսքի ազատութեանը, ապա սատարում էք նրան որ հէնց ձեր կողմից արհամարուած տեսակէտն ա արտայայտում։ Այլապէս՝ դուք ազատ խօսին չէք սատարում։
Ն․ Խոմսկի։
ինչպէս կարողացայ, թարգմանեցի։
կարճ ասած, մէկը գրել֊ջնջել էր, եւ իմ երկու մեկնաբանութիւնը կորան։ ապա կրկնում եմ՝
սովետում սէնց անեգդոտ կար։ հանդիպում են ռուսն ու ամերիկացին, ամերիկացին ասում ա՝ մեզ մօտ ազատ երկիր ա, ես կարող եմ գնալ սպիտակ տան մօտ կանգնել «նիքսընը դեբիլ ա» պաստառով։ ռուսն ասում ա՝ է մեզ մօտ էլ ա ազատ երկիր, ես էլ եմ կարող գնալ կրեմլի մօտ կանգնել «նիքսընը դեբիլ ա» պաստառով։
բայց իրականում այդպէս չէր։ իրականում իշխանութեանը խիստ մտահոգում էր ցանկացած անկախ նախաձեռնութիւն, առաւել եւս՝ խմբային։ նոյնիսկ եթէ դուք լենինի երկրպագուների խմբակ էք բացել, ու հաւաքւում լենին էք կարդում ամէն շաբաթ, դա կը հետապնդէին եւ կը դադարեցնէին՝ ամէնը պէտք ա լինէր վերեւից սանկցիայով, ոչ թէ ինքնաբուխ։
#խօսքի_ազատութիւն #ազատութիւն #քաղաքականութիւն #սովետ #պատմութիւն
հետաքրքիր ա՝ ստացւում ա որ jolla֊ի արտադրած jolla սարքը աւելի անազատ ա, քան նոյնիսկ sony open device program֊ի xperia֊ները․ վերջիննեերը կաերլի ա ֆլեշ անել՝ ուզածդ իմեջը մէջը գցել։ նոյնը հնարաւոր էր n900֊ի հետ։
եւ նման սարք փչացնելուց չես վախենում՝ սխալ անես՝ զրօյից ռեինսթոլ կանես։
ու հետաքրքիր ա որ jolla սարքը փակ ա ոչ թէ jolla ընկերութեան չար լինելուց, այլ այն պատճառով, որ ընկերութիւնը թոյլ էր ու կախուած էր աւելի մեծ խաղացողներից՝ լիցենզաւորելով իրենցից այփիի զգալի մասը։
իսկ սոնին հզօր եւ անկախ խաղացող ա։ ու կարող ա իրան թոյլ տալ լինել «բարի» եւ ունենալ բաց սարքերի ծրագիր։
որպէս աւարտ շեշտեմ որ սոնիի բաց սարքը չի նանաշկում որ այն աշխատելու ա մէյնլայն միջուկով։ պէտք ա օգտագործել սոնիի փակ միջուկը։
ու իրական բաց սարքն որ բարեփախտաբար այսօր ունենք՝ փայնֆոնն ա։ էսօր դրա օհ֊երի մի մասը կրկին անդրոիդ միջուկ են քշում, բայց կան ազատ միջուկով օհ֊եր։ ու օրինակ, մեգիի կերնել շիփ անողներ։
ու տէնց։
#ազատութիւն #սէյլֆիշ #յոլլա #եօլլա #սարք #հեռախօս #լինուքս #միջուկ #անդրոիդ #տեք
հիանալի, լինուսը կարեւոր թեմայից ա խօսել՝ https://www.youtube.com/watch?v=nvVafMi0l68
#տեք #ազատութիւն
լեշեկին գիտեմ զի սէյլֆիշի մասին վիդեօներ ա անում։
#իւթիւբ #նիւփայփ #յաւելուած #գրաքննութիւն #համացանց #ազատութիւն
յիշեցնեմ, կամ ասեմ նրանց ով չգիտի։
եթէ դուք ունէք spyurk.am֊ի հաշիւ՝ ապա դուք ունէք ջաբեր չաթի հաշիւ։
այստեղ կայ ահագին անտաղանդ գրուած ձեռնարկ այն մասին, ինչպէս կարգաւորել pidgin անունով կլիենտ, բայց ես էսօր խորհուրդ եմ տալիս օգտագործել blabber.im՝ եթէ ունէք անդրոիդ սարք։
եթէ չունէք spyurk.am֊ի հաշիւ՝ կարող էք փորձել գրանցուել jabber.am֊ում։ ու յետոյ աւելացնել ձեր ընկերներին՝ էսինչը @ jabber.am կամ էնինչը @ spyurk.am
դա ռեալ ու շատ լաւ այլընտրանք ա կենտրոնացուած ծառայութիւններին։
jabber.am֊ում էլ նաեւ կայ յաւելուածների ցանկ։ ես ձեր փոխարէն իմ ամէն չաթ շփումները կը տեղափոխէի ջաբեր։ բոլորին, ում հնարաւոր ա, կը համոզէի բացել ջաբեր, ու իր հետ կը շփուէի միայն ջաբերով՝ եւ ոչ մեսենջերով կամ ուոթսափով։
իհարկէ՝ աւելի բարդ ա, զի երբ ուզում ես վերայսկողութիւն, ու ապահովութիւն, պիտի ինքդ որոշումներ կատարես՝ ի՞նչ հաշիւ բացել, ո՞ր սպասարկչի վրայ, ո՞ր յաւելուածով/ծրագրով, ու պիտի ինքդ աւելացնես ընկերոջդ, զի չես ուզում յաւելուածին տալ հասցէագիրքդ։ իսկ ուոթսափը կը վերցնի հասցէագիրքդ, ու աւտոմատ կաւելացնի ընկերոջդ քո կոնտակտների մէջ։ բայց դու դա չես ուզում չէ՞, դու չես ուզում նա անի, բայց վերցնի, դու ուզում ես դու անես, բայց չտաս։
(:
#չաթ #յիշեցում #կրկին #ջաբեր #ազատութիւն #դաշնեզերք #համացանց
https://www.youtube.com/watch?v=TXkO9fV1zM4
2018 թուականի յեղափոխութեամբ իշխանութիւնից զրկուածների միակ նպատակը իշխանութիւն վերցնելն է։
երկրորդը, եթէ դա չի ստացւում, ապա իրենց կրիմինալ ամբողջ ունեցուածքի անձեռնամխելիութիւն պահպանել։
եւ երրորդը, որ իրենք անվստահութիւն ձեւաւորեն քաղաքացիների, հասարակութեան մօտ, ժողովրդավարութեան, իրաւական պետութեան, ինքնիշխանութեան նկատմամբ, եւ ասել որ մենք չենք կարող գոյատեւել առանց պուտինի աջակցութեան։
կորուպցիոն մեխանիզմների երաշխաւորողը հանդիսանում է կրեմլի կորուպցիոն իշխանութիւնը։ տրանսազգային կորուպցիոն մեխանիզմները։
այս իշխանութեան թիւ մէկ պատասխանատւութիւնը, որի մասին չեն խօսում, որ չկարողացաւ արմատական փոփոխութիւններ իրականացնել, որպէսզի ժողովրդավարական ինստիտուտները արդիւնաւէտ լինեն, հաշուետու թափանցիկ կառավարում լինի…
#սաքունց #հարցազրոյց #մարդու_իրաւունքներ #քաղաքականութիւն #ժողովրդավարութիւն #ազատութիւն
մի բան էլ։ ես հասկանում եմ, որ ինձ համար կարեւոր ա դաշնեզերքը։ զի դաշնեզերքը միջոց ա՝ ապակենտրոն եւ հետեւաբար՝ աւելի քիչ գրաքննուող համացանց ունենալու։
ես նաեւ հասկանում եմ որ եկած մարդկանց զգալի մասը դաշնեզերքի համար չի եկել՝ լսել են «հայկական» «թուիթերի» «այլընտրանքի» մասին։
այդ մարդկանց ասում եմ՝ ես շատ կուզէի որ լինէին շատ եւ զանազան տեղական դաշնեզերքի հանգոյցներ։ եւ ապա ե՛ւ ուլտրաազգայնականները կարող էին իրենց համայնքն ունենալ, ու միւս կողմից՝ կապի մէջ լինել մեր հետ, ե՛ւ կանայները՝ իրենցը, եւ տեքնիկական համայնք կը լինէր, եւ մէկն էլ՝ գրական, եւ բոլորս կապի մէջ կը լինէինք՝ ով ում հետ ուզում ա։
հասկանում եմ, որ մարդկանց «իրանց խելքի» մարդիկ են պէտք շփուելու համար։
ու մի հատ թութը գուցէ եւ նեղ ա ձեզ։ ես չեմ կարող շատ թթերի պահել։ ես ինչքան կարողանում եմ՝ անում եմ։
եթէ ձեզ դուր չի գալիս էստեղ, եթէ ստեղ լաւ չէք զգում՝ էդ դաշնեզերքի խնդիրը չի, էս հանգոյցի խնդրին ա։ գտէք տտ բեքգրաունդի մի ընկեր, փող հաւաքուէք, որ հանգոյց բացի։
եթէ էս միջավայրը ձեզ հաճելի չի, ես կուզէի, որ դաշնեզերքը ձեզ հնարաւորութիւն տար կոմֆորտ միջավայրում լաւ զգալ։ ու ես ներողութիւն եմ խնդրում որ ես չեմ կարողանում էդ միջավայրը ապահովել։
իսկ եթէ դուք ինձ հետ համամիտ չէք որոշ հարցերում՝ խնդրում եմ դա չպրոյեկտէք դաշնեզերքի վրայ։ ես մարդ եմ, իմ բեքգրաունդով, արժէքներով, ու կարծիքներով։ ես էստեղ դաշնեզերքի համար եմ ու ինձ համար աշխարհի ամենակարեւոր խնդիրներից ա կենտրոնացած ինտերնետը։ ու ես շատ մոտիւացուած եմ ջանք դնել, որ այն լինի աւելի ապակենտրոն։
ես նաեւ տեքնոլոգիաների մարդ եմ՝ ոչ թէ սոցիալական հմտութիւններ ունեցող մարդ եմ։ խնդրում եմ շփման մէջ չվերաբերուել ինձ որպէս թթի տեքնիկական ապահովումը կազմակերպող մարդու, այլ վերաբերուել ձեզնից մէկի պէս։ եթէ բարդ ա իմ ներկայութիւնը հանդուրժել՝ ես չգիտեմ ինչ ասել։ կներէք, գուցէ լաւ կը լինի ես առհասարակ չերեւամ, բայց գիտէք, ինձ էլ ա շփում պէտք, ես էլ եմ մարդ։ ու եթէ ձեզնից մեծ մասը նաեւ կայ այլ, կենտրոնացուած ցանցերում՝ ես չկամ։ ու ես չեմ ուզում լրիւ մեկուսացուած լինել՝ բա ե՞ս որտեղ շփուեմ։
շնորհակալութիւն ու կներէք։
#համացանց #ազատութիւն
>Մեյլը նայեցի, գրած էր forjonasfans@gmail.com (կամ նման մի բան)։ Մտայ gmail.com եւ տեսայ որ ասում ա «դէ բա գրանցուի, ու մեյլ ուղարկի» ես էլ գրանցուեցի, որ իրենց մեյլ ուղարկեմ։
>Յաջորդ օրը գնում եմ եւ պատմում Օվսաննային, որ նամակը ուղարկել եմ, ու նա ինձ ասած ո՞նց, ՋիՄեյլում գրանցուեցի՞ր։ ասեցի՝ հա, տարօրինակ ա, դէ ես scs-net.sy֊ի հաշիւ ունէի, բայց երեւի իրենք ուզում էին գրանցուեմ։
>եւ ծուղակն ընկայ։ շատ տարօրինակ էր ինձ համար։ ու սկսեցի կարդալ իմեյլի մասին, ու հասկացայ ինչ է SMTP֊ն։ ու հասկացայ որ կարող էի չգրանցուել այլ մի անգամից իմ մեյլից ուղարկել։
#համացանց #պատմութիւն #իմակ #մէյլ #ազատութիւն #մենաշնորհ #կապ #ապակենտրոնացում
իննսունականներին ես զգում էի ազատութեան շունչը օդի մէջ։
այսօր էլ, երկու տարի ա ինչ զգում եմ։ ու ահաւոր չեմ ուզում այդ զգացողութիւնը կորցնել։ ահաւոր չեմ ուզում։
#ազատութիւն
ես ջաբերի մասին գրառում էի անում, կորցրի, չիմացայ ոնց, ու յետոյ ուզում էի ssb֊ի, շշուկի մասին անել, ու manyverse ու patchwork ծրագրակազմերի մասին, ու որ ssb.spyurk.am սերուիս էլ ունեմ սինք անելու համար (էս պահին անջատած ա), բայց տէնց չհաւաքուեցի գրել։
եթէ հաւէս անէք նայել ինչ ա՝ սինք սերուերիս հրաւէր կը տամ։
բայց ամենահաւէսն էն ա որ ցանկացած սինք սերուերի կարող ես կպնել սինքրոնանալու համար։
#համացանց #ազատութիւն #ապակենտրոնացում (նոյնիսկ ապակենտրոն չի սա, բաշխուած ա երեւի) #նախագծում
mod.gov.az
֊ի կայքը ucom֊ով չի բացում։
վիքիի յօդուածներն էի կարդում, օրինակ շուշու մարտերի մասին, ու յղումները բացեցին միայն վիպիէնով կպնելուց յետոյ։
ըստ որում resolve ա սխալ լինում, ucom֊ի դնս֊ով ասում ա՝
$ traceroute mod.gov.az
traceroute to mod.gov.az (192.168.0.200), 30 hops max, 60 byte packets
իսկ վիպիէնով արդէն ռեզոլվինգը լինում ա՝
$ traceroute mod.gov.az
traceroute to mod.gov.az (31.170.236.166), 30 hops max, 60 byte packets
#համացանց #ազատութիւն
մտածում եմ, որ այն երբ երիտասարդները սովորում են նուագել կիթառ՝ մարդու այն յատկութեան մասին ա, որ դրդում ա սովորել անել այն, արհեստավարժ դառնալ նրա մէջ, ինչ իրենց հաճելի ա, ինչ իրենք սիրում են վայելել։
ու դրան մօտ ա՝ բաց կոդ ունենալու ցանկութիւնը։ հէնց բաց, զի ազատն աւելի լայն ու կարեւոր հասկացութիւն ա, որն ընդգրկում ա բացը։
ազատն այն մասին ա՝ կարո՞ղ ես դու կիթառով նուագել էն, ինչ ուզում ես, թէ՞ կիթառը չի ենթարկուի։
ակորդ «հանելով» երեխաներն անում են «ռեւերս ինջինիրինգ»՝ ստանում են երգի կոդը։
ու ես էլ եմ զգում՝ եթէ սիրում եմ ծրագիրը, ուզում եմ գրել նրանից, որ իմանամ, որ կարող եմ նոյնից ստանալ։ որ կախուած չեմ էն մարդուց, որ կոդն ունի։ երբ գիտեմ, որ դրա ազատ իրականացումն արդէն կայ՝ ահագին հանգիստ եմ։ արդէն ունենք, նոյնիսկ եթէ էս պահին չկարդամ՝ արդէն ունենք, կարող եմ հաւաքել։ կարող եմ փոխել։ արդէն ունենք։
#ազատութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ռեւերս_ճարտարագիտութիւն #ճարտարագիտութիւն
https://www.youtube.com/watch?v=Dn-uq4gSQpk նիւթեր որ դիտում եմ, մտածում եմ՝
— ինչքան ակնյայտ կտեր ու ստեր կան, որ մարդիկ բարեյաջող ուտում են։ ու սատարում են արիւնարբու ռեժիմներին։ ̶խ̶ի̶՞̶ ինչի՞։ ու գուցէ գրաւի՞չ ա իրենց համար, ինչ֊որ խորը մակարդակում դա։ ինչպէս մարդիկ հակուած են արդարացնել հիտլերին, ու երբ աւելի համարձակ են լինում, ու աւելի բարենպաստ պայմաններում՝ հերոսացնում են։
— մեզ հեռուից հեռու ինչքան անհասակնալի ա որ աֆրիկայի տարբեր հարեւան էթնոսներ իրար հետ եօլա չեն գնում։ մտածում ենք՝ ի՞նչ են կիսել՝ թող հանգիստ վեր ընկնեն, ապրեն։ եթէ չունենայինք մեր հայ֊ադրբեջանա֊թուրքական բեքգրաունդը։ որի պատճառով լաւ էլ հասկանում ենք։
— ու հետեւաբար՝ ինչ ողբերգութիւն ա պետութիւն, ուր մարդկանց խմբեր դիսկրիմինացուած են։ ամէն խումբ իրաւունք ունի հանգիստ ու ազատ ապրել, առանց մտածելու փախուստի մասին այլ տեղ՝ այլ տեղ ուր իրան չեն սպասում, ուր նա ֆիթ չի լինի, ուր նա բեռ կը լինի։
ու տէնց։
#ուգանդա #աֆրիկա #դիկտատուրա #ընտրութիւններ #ազատութիւն
https://peertube.qtg.fr/videos/watch/d4aab174-50ca-4455-bb32-ed463982e943
#ռմս #ազատութիւն
այսքան խօսում ենք սթրիմինգի՝ ընդդէմ ունենալու՝ սթոլմանն այդ մասին էջ ունի։
նաեւ սա՝
>վստահ եմ, որ իւրաքանչիւր mp3 վաճառող կայք պարտադրում ա EULA — աններելի սխալ։ սթրիմինգ կայքերը՝ նյոնպէս։ եւ դրանք բոլորը նոյնականացնում են յաճախորդին։ աւելի լաւ ա ձեռք բերել խանութից, ու վճարել կանխիկ։ կամ ստանալ պատճէնը՝ կիսուելու միջոցով։
#լսելիք #համացանց #երաժշտութիւն #ազատութիւն #մէջբերում
այստեղ մի պահ կայ, անկապ կանգնած զոյգին ա մօտենում օմոնականը, փորձում ա տանել, աղջիկը սարսափում լացում ա, նա պնդում ա որ տանի, մարդիկ են կողքից խօսում, անկապ մարդ ա սկսում աւելի ակտիւ խօսել, թէ՝ քեզ ի՞նչ ա պէտք, արի ինձ տար իրենց փոխարէն, տէնց օմոնականը վերջում համաձայնում ա, թողնում ա զոյգին, էդ մարդուն տանում ա։
#մոսկուա #պրոտեստ #օմոն #ցոյց #ազատութիւն
ես նախանձում էի անարդարութիւն էի զգում տեսնելով որ մարդիկ չեն ջանում աշխատանք գտնել, իրենց աւելի լաւն են համարում, որ էն աշխատանքն անեն, ինչ շուկայում կայ։ չէի հասկանում՝ ո՞նց են բաւարարւում ծնողներից փող վերցնելով, երբ փաբի ու տաքսու հերիքում ա։ ո՞նց են իրենց զգում իմանալով որ իրենց, թէկուզ եւ առատ ազատութիւնը կախուած ա իրենց ծնողներից՝ չե՞ն գիտակցում որ անկախ չեն։
ու հիմա հասկանում եմ՝ էդ մարդիկ այլ սերնդից են։ 15֊25 տարի տարբերութեամբ են ծնուել։ ու վիճակն ա փոխուել արդէն։ եւ ծնողներն են փոխուել՝ իրենց յարաբերութիւններն իրենց ծնողների հետ նոյնը չէին։ եւ վիճակն այն չէր, որ մարդիկ զգում էին, որ ծանր են ընտանիքի համար, որ լաւ չի որ կօշիկ առնել չեն կարողանում իրենց փողով։ հիմա լաւ էլ օկ ա՝ ծանր չի արդէն։
ու աշխատանքն իրենց համար էնքան անհրաժեշտութիւն չի, ու էնքան ցանկալի չի, ինչպէս մեր ժամանակ։
աւելին՝ սարսափելի ա էն գործը գտնել, ուր բաւական չվարձատրուելով, կոմպենսացիա չստանալով՝ իրենց բանտարկուած եւ նուաստացուած էին զգալու։ մեզ համար՝ բաղձալի էր նուաստացուած աշխատանք անելը։ իրենց համար՝ սարսափելի։
իհարկէ, էսօր էլ տարբեր բեքգրաունդներով մարդիկ կան։ պարզապէս այնպէս ստացուեց որ իմ ծանօթներից շատերն՝ արիստոկրատ են։
իրենք հո չե՞ն գնայ՝ աշխատանքի։ էդ ի՞նչ աշխատանք պիտի լինի որ ուզեն գնալ։
մի անգամ գիտակցեցի, որ համարեա գրեթէ բոլոր իմ ծանօթները, որ ստարթափ են անում՝ տէնց ընտանիքից են, որ հո չէ՞ին գնալու աշխատեն։ էդ իրենց համար ուժեղ դաւնգրէյդ ա՝ իրենց ծնողների հետ համեմատ։ ու արդէն պիտի կամ գնան դուրս՝ որ շարքային ծրագրաւորող լինելով՝ ափգրէյդ համարուի՝ ներսում շարքային ծրագրաւորող լինելը հաւակնութիւններին չի համապատասխանում։
իսկ հաւակնութիւնները, փաստօրէն, կախուած չեն հմտութիւններից։ աւելի են կախուած բեքգրաունդից։
ու հա, բան չասի, գուցէ խելացի տղայ ա, ու կաշխատի, ու հինգ տարի անց թիմ լիդ կը լինի, իսկ տաս տարի անց՝ փիէմ։ բայց էդ իր համար գրաւիչ հեռանկար չի։
բացի այս ամէնից էս նոր մարդկանց արդէն պէտք ա այնպիսի աշխատանք, որ նշանակութիւնը զգան։ որ չզգան իրենց վինտիկ։ ու հա, բարդ ա ուսանողին, կամ նորաւարտին էդպիսի գործ գտնելը։
բայց իրենք էդպիսի բեքգրաունդ չունեն, որ գնան ըստ հնարաւորութիւնների, ըստ շուկայի աշխատանք գտնեն։ իրենք ուրիշ են։ այլ սերնդից, եւ այլ դասակարգից։
ես՝ այլ սերնդից, եւ այլ դասակարգից։ լրիւ այլ բեքգրաունդից։
ու իրենք չեն հասկանում՝ ինչի՞ եմ ես էս ախատանքի, եւ ոչ թէ այլ։ կամ ինչի՞ չեմ ստարթափ անում։ նոյն պատճառով ոնց այլ մարդիկ չէին հասկանում՝ ինչի՞ գործս չեմ թողնում՝ գնամ աշխարհով պտտուեմ, կամ evs անեմ։
որովհետեւ ինչն մէկի համար արկած ա՝ միւսի՝ արկածախնդրութիւն։
ես բաւական արկածախնդրութիւն ունեցել եմ՝ նոյնիսկ զարմանալի ա, որ դուխ եմ արել՝ ու բնական ա՝ ապարդիւն։ իմ դէպքում արդիւնաւէտ էր տեղս իմանալը, ռեսուրսներն աւելի խելամիտ օգտագործելը, եւ չգցուելը ովկիանոս, երբ կարողութիւններս՝ ջրափոսի են։ միւս կողմից՝ գուցէ արիստոկրատներին տապալուելը ծանր ա (բայց ինչի՞ պիտի տապալուեն), իսկ ինձ տապալուելը՝ ոնց որ պատերազմի աւարտ լինէր՝ ինձ բարդ էր տարիներ շարունակ շնչահեղձ լինելով վիզ դնել։ ինձ համար՝ լուզերական աշխատանքի, չհաւակնոտ վիճակի վերադարձն էր՝ հանգստութիւն, եւ ուրախութիւն որ ողջ եւ սաղ եմ մնացել։
հիմա որ հետ եմ նայում՝ էնքան ակնյայտ էր որ հնարաւոր չի երեք տեղ աշխատել եւ միաժամանակ սովորել, օրինակ։ իսկ ես փորձում էի։ էնքան ակնյայտ էր լիքը բան, որ ես անտեսում էի, լուրջ չէի ընդունել։
ու իսկապէս համարում եմ, որ պէտք չի գլխիցդ վերեւից թռնելով մի բան անել։ մէկ ա չի ստացուի, եթէ ստացուի էլ՝ լաւ չի ստացուի, ամենայն հաւանականութեամբ։ ու չափազանց շատ ես վճարում այդ համար։ ու որ տեսնում եմ՝ մարդիկ շատ բան են ուզում՝ առանց հնարաւորութեան՝ չեմ սատարում։ ես շատ բան չեմ ուզում՝ գիտեմ ինչքանն եմ մարսելու։
իսկ առանց հաւակնութիւնների կարելի ա արժանավայել ապրել։ ու ինձ թւում ա ինձ մօտ ստացւում ա։ կարեւորն ինձ համար արժանավայելն ու անկախն ա։ ազատը չէ՝ անկախը։
#անկապ #մարդիկ #հաւակնութիւններ #բեքգրաունդ #ժամանակ #սերունդ #ազատութիւն #անկախութիւն
դիկտատուրաների ու աւտոկրատիաների հետ խնդիրն էն ա, որ մարդկանց չեն թողնում աճել։ իրենց էրեխէքի պէս են նայում, ու իրենց պատկերացրած կարգինը պարտադրում։
օրինակ վարլամովի տուրկմենիստանի մասին վիդեօյում երեւում ա որ էս մարդն իր արեւին լաւ բաներ ա փորձում անել։
բայց հարցն այն ա որ օրինակ ծիւնինգ արգելելով նա չի հասնի նրան, որ մարդիկ կը սովորեն գերծիւնինգ չանել՝ ոնց որ թէ իր նեարդերին ազդում ա չափազանց զիզի֊բիզի ծիւնինգը։ մարդիկ պէտք ա էնքան էնպէս անեն, որ իրենք յոգնեն դրանից, ու գերծիւնինգ անելը սկսի համարուել «քեարթու», կամ անճաշակ։
չնայած ես օրինակ ահագին լաւ եմ վերաբերւում ծիւնինգի մշակոյթին, ինձ թւում ա շատ քուլ ա, ու միայն դա արդէն կարող ա հետաքրքիր լինել, նոյնիսկ զբօսաշրջիկներին գովազդելուց կարող են ասել՝ եկէք տեսէք էս ծիւնինգի մշակոյթը։
ու դա երեւի ամենաանմեղ բանն ա ինչ գտայ իր արգելքների մէջ, որ գրեմ՝ ամէն դէպքում իր կարծիքով ինչ֊որ կարգին թասիբով բաներ կան, որ էդպէս պէտք ա լինի՝ քաօսից ա վախենում չափից շատ։ ֆրոմմն էլ էր, ի դէպ, գրում հիտլերեան գերմանիայի բարձր պաշտօնեաների մասին՝ ու իրենք էլ էին քաօսից վախեցած, շատ կարգին։
հա, ու դիցուք լաւ փոփոխութիւն ա ուզում, չգիտեմ՝ ճապոնիայում էլ դրսում չեն ծխում, միայն յատուկ «զագոնչիկներում» ա կարելի ծխել։ բայց պէտք ա մարդիկ աճեն, հասնեն դրան ինքնուրոյն։ ու դեռ պիտի ծխելը թոյլ տան իրենց մօտ, յետոյ իրենք ծխեն֊մեռնեն ինչքան հոգին ուզի, ու նոր սկսեն մտածել, որ երեւի չափն անցել են, ու կարելի ա մտածել առոջութեան մասին էլ։
ու տէնց։
#դիկտատուրա #աւտոկրատիա #քաղաքականութիւն #ազատութիւն
քարոզչութիւնը՝ վիրուսի տարածման ձեւ ա։ քարոզուող վիրուսով վարակւում են էն օրգանիզմները, որ չունեն դիմադրողականութիւն։
էդ դիմադրողականութիւնը որպէս կանոն՝ գրագիտութիւնն ա։
ու ինձ թւում ա՝ խսհմ փլուզումը, եւ չինաստանի ձեւափոխումը նաեւ պայմանաւորուած էր նրանով, որ բնակչութիւնը դառնում էր բաւական կիրթ հասկանալու համար, որ քարոզուող նիւթը՝ անհեթեթ ա՝ փաստացի բնակչութեան զգալի մասը ձեռք էր բերել herd immunity, եւ ընդունակ չէր կոմունիզմի բացիլային, չէր վարակւում։
այդ պայմաններում կոմունիզմին ձգտել շարունակելը անհնար էր։
իհարկէ, ամէն միտքը որ տարածւում ա՝ կարելի ա անուանել բացիլլա։ այդ պատճառով էլ խսհմ֊ի կողմնակիցները մինչ այսօր պնդում են, թէ մարդիկ չէին ջոկում զի վարակուել էին արեւմտամոլ բացիլլայով։ բայց եւ կարելի ա ասել՝ օրգանիզմն ունի տարբեր բացիլլաներ՝ ու շատ միկրոօրգանիզմներ մեզ օգտակար են։
ու եկէք տեսնենք՝ շուկայական բակտերիայով վարակուած հանրութիւններն արդիւնաւէտ են, մերիտոկրատիայով վարակուածները՝ արդիւնաւէտ են՝ եւ էն երկրներն են ուր փոքրամասնութիւններն ունեն էն ազատութիւնները ու հնարաւորութիւնները, որ չունէին ազատութիւններ հռչակած խսհմ֊ում։ այսպէս էլ կարելի ա տարբերել՝ օգտակար եւ ոչ օգտակար բացիլլաները։
ու համալսարանն ու դպրոցը կարելի ա նաեւ ընկալել որպէս պատուաստանիւթ։ մենք արդէն գիտենք որ կան որոշակի ֆիզիկայի օրէնքներ, եւ գիտենք որ կան հանրութիւններին վերաբերող օրէնքներ։ կարող ենք թարմացնել հանրութեանը վերաբերող գիտելիքները՝ այդպէս էլ անում ենք։
բայց կրթութիւնը փաստացի (չեմ ասում պէտք ա լինի, զի արդէն ա) պատուաստանիւթ ա։ էնպէս որ կրթենք իրար, տարածենք վիրուսներ՝ մեր օգտակար վիրուսները չեն խանգարի, իսկ մեր չօգտակարները ի վերջոյ կօգնեն՝ մարդիկ դրանց դէմ դիմադրողականութիւն են ձեռք բերելու։ յուսանք խսհմ֊ի պէս աղէտ այլեւս անհնարին ա։
#քարոզչութիւն #քաղաքականութիւն #կոմունիզմ #սոցիալիզմ #կապիտալիզմ #շուկայ #գրագիտութիւն #դիմադրողականութիւն #խսհմ #կրթութիւն #ազատութիւն #պատուաստանիւթ
ինչը պարոն դորսին, եւ իր պէսները չեն գիտակցում (եթէ փորձում են աշխարհը լաւացնել, ինչ էլ դա նշանակի) դա տարրական քաղաքագիտութիւնն ա՝ երբ մարդիկ լսուած չեն, արհամարուած են, չունեն քաղաքական որոշ հնարաւորութիւններ (իսկ թուիթերը փաստացի քաղ․ արտօնութիւն ա), ապա իրենք ծայրայեղանում են։
ոչ մէկ դուրս չի գալիս ընդհատակից գեղեցկացած, ինչպէս ասում ա եկատերինա շուլմանը։
ու դուք դեռ զարմացած կը լինէք տեսնելով ինչ էակներ են դուրս գալու ընդհատակից։
#ընդհատակ #գրաքննութիւն #քաղաքագիտութիւն #քաղաքականութիւն #խօսքի_ազատութիւն #ազատութիւն #համացանց
այս մասին առաջին միտքս այն ա որ ըստ ազատ արտօնագրի ծրագրակազմը պիտի համապատասխանի կարեւոր պայմանի՝ հնարաւոր լինի այն օգտագործել, ինչպէս օգտատէրն ա ուզում։ ոչ թէ ինչպէս ուզում ա ծրագրակազմ գրողը։
երկրորդն այս ա՝ ես հա տեսնում եմ էն խնդիրը որ այսօրուայ վեբի ստանդարտներն քիչ ա էնքա՛ն են բարդացել, մի հատ էլ էնքա՛ն արագ են զարգանում, որ ոչ ոք բացի էն երկուսից ունակ չէր տեմպերը պահել։
դա հին խնդիր ա, նոր խնդիր չի։
հնարաւոր չի մի նոր թիմ կտրուկ գրի ու շուկայ հանի նոր այլընտրանքային դիտարկիչ՝ եղածներն արդէն դուրս եկան մրցարշաւից, իսկ մոզիլլան նոյնիսկ փակել ա իր՝ ռասթով նոր շարժիչ գրելու թիմը։
իթ երկու խաղացողն արդէն քիչ են՝ ու ապագայ կայքերը կամ պէտք ա գան ստանդարտի որոշակի ենթաբալմութեանը, կամ՝ մենք ազատութիւն կունենանք gemini֊ում, ոչ թէ w3c֊ում, զի դիտարկիչ պատրաստելը բարդ չի լինի ու դիտարկիչի մենաշնորհի վտանգ չի լինի։
#դիտարկիչ #համացանց #ազատութիւն #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #արտօնագիր #մոզիլլա #մոզիլա #զննիչ #գրաքննութիւն
https://xn--69aa8bzb.xn–y9a3aq/@kamee/105533040201981539 https://blog.mozilla.org/blog/2021/01/08/we-need-more-than-deplatforming/ https://www.youtube.com/watch?v=BMXrfmRSprM https://www.theverge.com/2020/8/15/21370020/mozilla-google-firefox-search-engine-browser
իհարկէ չեմ ուզում խորհուրդ տալ, բայց ա — ռդ իշխանութիւններն ինձ (յուսամ) չեն կարդում, եւ բ — իրենք էլ կը ֆայմեն, բարդ չի՝
մի բան էլ մտածեցի՝ կարող են նաեւ պարտադրել ունենալ սերտիֆիկատ, որով man in the middle attack կանեն։ ղազախստանում նման փորձ արուել էր՝ բայց չէին ֆայմել պարտադրել հեռախօս արտադրողներին, փորձում էին պարտադրել համացանցից օգտուողներին։ այդ պատճառով էլ տապալուեց երեւի՝ իրագործելի չէր։
խօսքն այս մասին ա՝ https://roskomsvoboda.org/68236/ https://xn--y9azesw6bu.xn–y9a3aq/content/115497/ https://ծմակուտ.հայ/content/106670/blo/
#ազատութիւն #համացանց
այս մասին ուզում եմ ասել, որ այն իրողութիւնը, որ «բլօաթուէյր» առհասարակ գոյութիւն ունի թոյլ ա տալիս ե՛ւ ռդ ե՛ւ մեր իշխանութիւններին իրենց արդարացնել։
փաստացի ասում են՝ մէկ ա իրենց տալիս էք՝ մեզ էլ տուէք, ու կարծեմ հէնց այդպէս ձեւակերպեց մեր օրինագծի դէպքում մակունցը, նշելով գուգլ֊ն ու ֆբ֊ն։ աւաղ, փնտրեցի, չգտայ յղում, կարծեմ նա էր։
հարցն այն ա, որ բոլորը չեն տալիս, ու հնարաւո՞ր ա խուսափել տալուց։ ինչի՞ց ես հրաժարւում՝ ընդամէնը գուգլ կամ ֆբ օգտագործելո՞ւց, կամ գուցէ՝ միայն այս կամ այն ձեւով օգտագործելուց, թէ՞ հեռախօսազանգ անելուց։ թէ՞ հեռախօս ունենալուց։
#ազատութիւն #համացանց
վերջերս լոյս ա տեսել «rose island» ֆիլմը՝ իրական պատմութիւն անկախ միկրոազգ ստեղծելու փորձի մասին։ իտալացի ճարտարագէտը նախագծել եւ կառուցել ա արհեստական կղզի իտալիայի ափերի մօտակայքում, բայց սահմանից դուրս, միջազգային տիրոյթում։
ես վաղուց գիտէի «sealand»֊ի մասին, իսկ երեւան եկած ռեդհետի աւետարանիչ եանը նոյնիսկ վիտրուալ պետութիւններից մէկի անձնագիր ունի, եւ երեւանի օդանաւակայանում ներկայացրել ա։ ամէն տեղ էլ ներկայացնում ա, երբ չի անցնում, նոր իր այլ անձնագիրն ա ցոյց տալիս, ճանաչուած երկրի։
էս ֆիլմում ինձ շատ հետաքրքրեց ինչքան իրական ա ներկայացուած պետաշխատողների կեանքը, ինչքան չեն կարողանում հասցնել իրար ճշմարիտ տեղեկատւութիւնը, ու ներկայացնում են փաստեր իրենց կամ յօրինուած տեսանկիւնից։ ինձ թւում ա սա շատ իրական ա։
ու առհասարակ, շատ բան ա իրական։
բայց չսփոյլեմ, դիտէ՛ք։ (:
#ֆիլմ #կինօ #ազատութիւն #անկախութիւն #պատմութիւն #կղզի
դաշնեզերքի պատմութիւն, ռուսերէն՝
https://open.tube/videos/watch/db9cc76d-093c-4347-a49a-9af4246a1d92
ընդհանուր հետաքրքիր ա շատ, ապրեն։ դիասպորայի մասին էլ են խօսում, ջաբերի մասին էլ։
մի քիչ, ինձ թւում ա, չափից շատ են ոգեւորուած մաստոդոնից՝ բայց դա դաշնեզերքի միակ յաջողութիւնն ա, ուր մի քանի միլիոն մարդ կայ։
այլապէս՝ շարժումն իսկապէս բաւական մարգինալ ա։ ուփս, այդ բառն օգտագործեցի։
նաեւ համամիտ չեմ որ ջաբերն ա հազիւ շնչում։ ես մասնակցում եմ այս կամ այլ կերպ xmpp֊ին նուիրուած չաթերում՝ xsf discussion, conversations, prosody im chatroom, dino public chat, xmpp service operators — ու այնքան ակտիւ են քննարկումները, որ հնարաւոր չի հասցնել ամէնը կարդալ։
#դաշնեզերք #սփիւռք #դիասպորա #ազատութիւն #համացանց #պատմութիւն #ռուսերէն
սովէտական իշխանութեան վաղ տարիներին հրատարակուել էր մեծահասակների համար այբբենարան՝ պայքարում էին անգրագիտութեան հետ։
այդ գրքից դուրս եկած մեմ կայ՝ «мы не рабы, рабы не мы»։
ուշագրաւ ա որ արտայայտութիւնը կարելի ա կարդալ նաեւ աջից ձախ՝ ըստ բառերի։ կամ երբեմն գրում էին այսպէս՝
«мы не рабы, рабы немы»
այսինքն՝ մենք ստրուկ չենք, զի համր չենք, կարող ենք խօսել։
ինչն էսօր աւելի քան ակտուալ ա՝ թուիթերի եւ այլերի գրաքննութեան պատճառով։
ու ուզում եմ ասել՝ ստրուկները մենք չենք՝ մենք՝ ազատ հարթակներում՝ արտայայտուելու հնարաւորութիւն ունենք։
նաեւ մենք մեզ յաճախ ասում ենք՝ մարգինալ։ մարգինալներն էլ մենք չենք՝ մարգինալները մուտքերում աղտոտողներն են, կամ հեռախօս ցրողները։ մարգինալները՝ յանցագործներն են, նոյնիսկ երբ յատուկ ծառայութիւնների վրայ են աշխատում։
իսկ մենք մարգինալներ չենք՝ մենք նորմալ մարդիկ ենք, ով կարեւորում ա խօսքի ազատութիւնը։ ծրագրակազմի՝ մեզ չվերահսկելն ու ենթարկուելը։ եկէք դա փորձենք երբեմն կրկնել ինքներս մեզ համար։ ինձ՝ պէտք ա լինում։ ինձ համար էլ եմ գրել։
մենք ստրկուկ չենք, մենք մարգինալ չենք։ ու լուզեր չենք։ նորմալ ենք։ ազատասէր ենք։
#ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ստրկութիւն #ինտերնետ #համացանց #մարգինալ #նորմալ #նորմալութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #մենք #համր #խօսք #ռուսերէն #այբբենարան #պատմութիւն
պուտինի բախտը բերում ա նրանով, որ չնայած իր համակարգը չի սատարում լաւ ստարթափների ստեղծմանը, ազատ շուկային եւ զարգացմանը, եւ ազնիւ աշխատող գիտնականները փախչում են էֆէսբի֊ից, ոստիկաններից, որ գործ են կարում, կամ փայ ուզում, չնայած այդ ամէնի՝ ռդ֊ն հզօր մարդկային պոտենցիալ ունեցող երկիր ա, եւ գիտական, ճարտարագիտական աւանդոյթներ ունեցող երկիր ա։
ու սպուտնիկ հինգը՝ լաւն ա, վատն ա՝ ստեղծելու ունակ ա։ այլ պատուաստանիւթեր էլ ստեղծել ունակ էր։
այ եթէ պուտինին հասնէր ադրբջան, կամ վրաստան, կամ հայաստան՝ ո՞նց էր ինքնացուցադրուելու։ ինչո՞վ էր ինքնացուցադրուելու։
ռուս աւտոկրատների եւ դիկտատորների բախտից՝ ինչքան չեն ճնշում ռուս ժողովրդին, միեւնոյն ա դեռ ռեսուրսներ ա ունենում լաւ գործ անելու։
#գիտութիւն #ռուսաստան #աւտոկրատիա #դիկտատուրա #ազատութիւն
այստեղ նկարագրուած ա մեթոդաբանութիւնը՝ ոնց են հետազօտող լրագրողները նոյնականացրել նաւալնու սպանութիւնը կազմակերպող թիմի անդամներին։
When searching for Panyaev’s phone number on the GetContact app, which crowdsources contact book entries for a given number, we found that he was listed as “FSB Vladimir Alexandrovich Panyaev” in someone’s phone contact book.
կամ
On August 15 and 16, a few days before Navalny’s poisoning, Alexandrov / Frolov communicated frequently with a Moscow-based number ending in -58. Searching this number on a popular Telegram bot reveals that it belongs to a man named Mikhail Shvets, born 1977. Shvets registered his vehicle to an address in 2019: Trubetskaya 116 in Balashikha.
This building on Trubetskaya 116 is not an address where anyone actually lives, but rather Shvets’s work address — the FSB Center for Special Operations.
ի՞նչ եմ ուզում ասել՝ ուշադրութիւն դարձրէք՝ հեռախօսի ու տելեգրամի օգտագործումն ա մատնել մարդկանց։ ես իհարկէ ուրախ եմ, որ մատնել ա, բայց ձեւ չի ջաբերը պալիծ անէր մատնէր թէ ոնց ա մէկը գրուած իմ կոնտակտ լիստում՝ ջաբերի եզրաբանութեամբ՝ ինչ ալիաս եմ դրել իր հաշուի վրայ։
օգտագործէք ապահով, ապակենտրոն, ազատ, սելֆ հոստդ տեքնոլոգիաներ։
ոչ լոկ ապահով լինելու համար՝ չտալու համար տելեգրամենց, որ չարեաց փոքրագոյնն եմ իսկապէս համարում, բայց՝ չտալու։ իրենք այդքան չկան, որ իրենց տաք։
իսկ ով չի ձգում/ուզում օգտագործել ջաբեր, կամ նման տեքնոլոգիա՝ տէնց էլ ձեզ պէտք ա։ էս ես resentful եմ ասում։ բայց ամէն մէկն արժանի ա նրան ինչ ա օգտագործում։ ու առաւել եւս ինչից երջանիկ ա։
ձեր ազատութիւնն աւելի լայն չի լինի, քան էն չափը, որի համար փորձել էք ջանք դնել։ եւ ազատութիւնը ձեզ երջանիկ չի դարձնի։ դոփամին չի սրսկի։ ազատութիւնը բարդ ա զգալ էնպէս, ինչպէս զգում էք ինստագրամ լայքից։
ու տէնց։
#տելեգրամ #գաղտնիութիւն #վերահսկողութիւն #չաթ #յաւելուած #հեռախօս #կլիենտ #ազատութիւն
յ․ գ․ դուրս չի գալիս էս resentful գրածը, մասնաւորապէս որովհետեւ մանիպուլատիւ ա։ զի կարող ա ազդուէք ու մտածէք այդ մասին։ այ պէտք չի, արժանի չէք մտածելու այդ մասին, եթէ չէք մտածել։ անցէք էս գրառումով, նէնց թէ՝ էս էլի կողմնակին անկապ դուրս ա տալիս։ իսկապէս՝ աւելի ուրախ կը լինեմ, եթէ սէնց։
մէկը թթում գրել էր «բլեք միրոր»֊ից առաջացած պարանոյայի մասին, ու ես պատասխանեցի՝
«բլեք միրոր» դիտելուց յետոյ պարանոյան էլ, սերիալն էլ էն մասին են որ հանրութիւնը սկսում ա զգալ որ դեռ չի հասկանում ինչ են նաղդում իրան տտ շուկայում։ ու սկսում ա կասկածել արդե՞օք լաւ գործարքներ են։
ինձ համար նորութիւն չի ու ծանր բաներ որ նորութիւն չեն՝ չեմ ուզում դիտել։ բայց մի սերիա դիտել եմ՝ մեղուների նը։
ու նորութիւն չի՝ այդ պատճառով եմ տարած ապակենտրոն ինտերնետի վրայ, փրայւասիի (ինչքան էլ տարած լինենք՝ վերջում կը պարզուի՝ քիչ էր), ազատ ծրագրակազմի եւ ոչ ամպային այլ լոկալ համակարգչութեան։
օրինակ ես չեմ մտածում որ ինձ տեսնում են՝ ես ոչ միայն գիտեմ ինչպէս անջատել֊միացնել սարքերի դրայւերները, որ ոչ միայն ծրագրակազմը (ձեր զումը, սքայփը) այլ եւ օպերացիոն համակարգը չիմանայ որ տէնց սարք ունի, օրինակ՝ խցիկ։
նաեւ ես չգիտեմ ոնց ա գրած էդ զումը, էդ պատճառով չեմ օգտագործում։ արդէն ասացի՝ ազատ ծրագրային ապահովում։
ես ու սովորական, աւելի ճիշտ՝ հասարակ օգտատէրը (ինչ ասում եմ՝ մասնագիտական չի, գրնգէտ օգտատիրոջ մասին ա) լրիւ տարբեր տտ աշխարհներում ենք ապրում։
նաեւ շատ կարեւոր ա ինչ երկրում ես ապրում, ազատ թէ աւտորիտար։ չինաստանում ինչ կուզեն՝ կանեն, ու «բլեք միրոր»֊ի սոցիալական վարկանիշի համակարգը հէնց չինաստանի օրինակից ա վերցուած, իրենք չեն յօրինել, արդէն կայ, եւ ամէնը՝ լրիւ կարայ դառնեյ թուանշային ճամբար։
իսկ ազատ երկրում՝ ամն֊ում, էսօր քաղաք կայ ուր արգելել են՝ քուէարկելով՝ ժողովրդավարութիւն ա՝ դէմքերի ճանաչուսը քաղաքի հանրային վայրերում։
կարեւորագոյնն այն ա ինչ քաղաքական ազատութիւն ներ ունես։
ամբողջ շղթան՝ https://թութ.հայ/@Ergoproxy/105344971501552608
#քաղաքականութիւն #ազատութիւն
«Underground: The Julian Assange Story» ֆիլմում, երբ ոստիկանը գալիս ա իրենց տուն, խօսում ա մօր հետ, մայրն իրան ասում ա մօտաւորապէս՝ «նա կարող էր ով ուզենար՝ լինել, բայց նա որոշեց լինել ով կայ, այն արժէքների պատճառով որ ստացել ա ինձնից»։
ուզում եմ ասել, որ նա չէր կարող դառնալ «ով ուզէնար», զի նա նախ պիտի ուզէր, իսկ ցանկութիւնները սահմանափակ են հնարաւորութիւններով եւ հորիզոններով, նաեւ պիտի հնարաւորութիւն ունենար։
արդե՞օք ասանժը կարող էր դառնալ գիտնական֊հետազօտող։ դժուար թէ, ինձ թւում ա։ նախ նա պիտի հնարաւորութիւն ունենար համալսարան ընդունուելու։ յետոյ պիտի զգար համն այդ գործի, այդ շրջանում լինէր։
նա աղքատ ընտանիքից տաղանդաւոր տղայ էր, եւ միշտ հասնում էր, իմ կարծիքով, իր հնարաւորութիւնների սահմանին։ եւ իր հնարաւորութիւնների սահմանն էր՝ ինքնուս հաքեր լինելը։
ոնց որ վատ թաղամասից իտալացու հնարաւորութինների եւ ցանկութիւնների սահմանում կարող էր լինել գողական֊մաֆիոզ լինելը։ սա լաւ համեմատութիւն չի, իհարկէ, որովհետեւ ասանժը հարստանալու կամ լաւ մեքենայ ունենալու համար չի ջանացել, արել էն գործերն ինչ արել ա, եւ աշխատել, կրթել իրան։
աշխատել, ինքնակրթուել ա՝ զի հետաքրքիր էր, ինչ կարողացել ա անել՝ իսկապէս շատ կապ ունի իր ընտանիքի բեքգրաունդի, իր պատմութեան հետ։
բայց ով ուզէր՝ չէր կարող դառնալ, չէր կարող դառնալ զի հնարաւորութիւններ չունէր։
#մարդիկ #ասանժ #ֆիլմ #պատմութիւն #քաղաքականութիւն #ազատութիւն
այսօր էլ էս էպիզոդը դիտեցի, ու մտածեցի՝ տեսէք, երբ լենտան փակում էին՝ անձնակազմը պարզապէս հաւաքուեց, գնաց ռիգա, ու բացուեցին նոր՝ մեդուզա, անուան տակ։
դա նրա շնորհիւ էր, որ լրատուական կայքին շատ բան պէտք չի՝ հիմնականում ազատ տեքնոլոգիաներ են, ու նման կայք կարելի ա մի քանի օրում սարքել։
իսկ երբ եանդէքսն էին ճնշում՝ էդ մարդիկ չէին կարող դուրս գալ, գնալ այլ տեղ, այլընտրանքային եանդէքս բացել, որը իրան էնպէս ա պահելու, որ ինուեստորները փողը չհանեն։ զի իրենք փակ են պահել իրենց նախագծածները, ու այդ փակ կոդը մնում էր նոր եանդէքսին։
էսպէս, մտածում եմ, որ քո կոդը բացելը քեզ նոյնիսկ ապահովագրում ա, շեշտելով ինչքան են կարեւոր ընկերութեան մարդիկ, ու մարդիկ են որ անում են, կազմում են ընկերութիւնը։
նախկին գրառումներն այդ ֆիլմը նշելով՝ սա ու սա։
#ինտերնետ #համացանց #ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ազատ_ծա #ծրագրակազմ #կայք #լրատուամիջոց #գրաքննութիւն #ռուսաստան #վաւերագրական #պատմութիւն
էստեղ նշուած վիդեօյում նաեւ մի քանի բան ա կարեւոր՝
ա — տեսէք, նոյն պոտուպչիկը կամ իր շուրջ լինող մարդիկ ինչ տեսք ունեն։ մեզ թւում ա, որ էդպիսի մարդիկ պիտի լինեն «քեարթ» (ինչ էլ դա նշանակի), փորերով, վատ հագնուած, կամ այլ մշակոյթի։ մինչդեռ տեսնում ենք՝ իրենց տեսքից բնաւ չես ջոկի, իրենք ով են, ինչի համար են աշխատում։ լրիւ «մերոնցական» տեսք ունեն։ ժամանակակից, հաւէս։
մեզ մօտ էլ տէնց մարդիկ կան, որ իմ տիպի են, բաց գոյնի մորուք, «փաբային» տեսք։ բայց գլխի մէջ լրիւ այլ աշխարհ ա։
բ — շատերը չեն ամաչել, համաձայնել են հանդիպել, հարցազրոյցներ տալ։ իհարկէ, կային մարդիկ որ չեն համաձայնել։ բայց հիմնականում էդպէս չի։ ինքը պոտուպչիը ոնց որ առանձնապէս չէր ամաչում, չնայած ի տարբերութիւն ոմանց, լրիւ ջոկում էր ինչ ա անում, ու որեւէ «աւանդական» կամ «պատրիոտիկ» բեքգրաունդի մարդու տպաւորութիւն չի թողել։ առհասարակ հետաքրքիր էր իրան տեսնելը, ես իր մասին միայն կարդում էի նախկինում։ օրինակ այստեղ։
գ — լաւ երեւում ա, ոնց ա խօսքի ազատութիւնը նահանջում, ոնց են պատրուակներ գտնում այն սահմանափակելու համար։
դ — բերդ ֆիցպատրիքը՝ ԿՄ֊ի հիմնադիրը, նշում էր որ ամերիկացիները անկապութիւններ էին գրում, գրեթէ թուիթային, կարճ գրառումներ էին անում։ Ռուսաստանում ԿՄ֊ն լրիւ այլ կուլտուրա ունէր։
տեսէ՛ք, մենք էլ էսօր դիասպորայում լրիւ այլ մշակոյթի մարդիկ ենք՝ երկար տեքստեր, խոհեր, մտորումներ, անձնական, կամ ազգի մասին, հետազօտութիւններ, նկարներ, քննարկումներ։ ուզում եմ չմտածել որ դա արեւմուտքի անդարդ լինելուց ա, զի իրենք էլ ահագին դարդեր ունեն։ յուսամ որ «կուլտուրա»֊ից ա։ ու գիտէք, ո՞րտեղից պիտի այդ «կուլտուրան» ձեռք բերէինք՝ երեւի նոյն ռուսաստանից, գուցէ ռուսաստանի միջոցով՝ եւրոպայից։ բայց եւրոպայում էլ չեմ տեսնում տէնց տեքստերի եւ մտքերի մշակոյթ, ինձ թւում ա սա հետսովետական ա, ու էն հետսովետական լաւ բաներից ա, ինչ ժառանգել ենք։
եկէք գնահատենք դա։
#համացանց #ազատութիւն #կուլտուրա #հետսովետական #սովետ (ես երեւի առաջին անգամ այս պիտակը դրական ձեւով եմ օգտագործել) #սովէտ #մտքեր #խոհեր #կմ #խօսքի_ազատութիւն #կենդանի_մատեան #պատմութիւն
https://youtu.be/9Ep4tG7fapg?t=1071
պատերազմը՝ խաղաղութիւն ա ազատութիւնը՝ ստրկութիւն տգիտութիւնը՝ ուժ
(war is peace / freedom is slavery / ignorance is strength)
առհասարակ հետաքրքիր ֆիլմ ա, բոլոր էպիզոդներն էլ կարող էք դիտել։
#ռուսերէն #ինտերնետ #համացանց #ազատութիւն
ասք խայծի մասին, որ կերան ամպեր, ի դէմս լոկալ գործիքների, սիրող մարդիկ։
կայ պարզ հրաման՝ md5sum, բսդ֊ներում՝ md5։ հանում ա էդ ալգորիթմով մատնահետք, հեշ։
մարդիկ, ում պէտք էր ծածկագրի հեշ ստանալ, յաճախ, փոխարէնը լոկալ այդ հրամաններից օգտուեն՝ դիտարկիչ էին բացում, կայքից օգտւում որն այդ փոխակերպումն անում էր։
ենթադրում եմ, կամ յուսով եմ, հիմնականում windows֊ով աշխատող մարդիկ էին, ու լինուքս ունեցողները գիտեն այդ ծրագրերի առկայութեան մասին։ միւս կողմից՝ էսօր «լինուքս» ուինդոուսի պէս են յաճախ օգտագործում, ոչ մի բանից խաբար չլինելով, այնպէս որ չգիտեմ։
ինչեւէ, այսպէս այդ կայքերը ի՞նչ արին՝ հաւաքեցին տուեալների բազաներ, ու հիմա այլ ծառայութիւն են առաջարկում՝ փոխակերպում են md5 հեշը՝ ծածկագրի։
արագ։ առանց միլիոնաւոր տարիներ հաշուելու։ զի արդէն գիտեն, յիշել են։
ո՞վ ա իրենց օգնել այդ տուեալները հաւաքել՝ դեբիլները մենք։
դէ ես չէ, բնականաբար։ եւ այսպէս մենք խոցելի ենք դարձրել ալգորիթմը ոչ թէ մաթեմի, ալգորիթմի մասով, այլ՝ տուեալների, գիտելիքի, որ ինքներս, առանց գիտակցելու տուել ենք, նուիրել ենք, որ մեր իսկ դէմ, մասնաւորապէս, օգտագործուի։
սէնց ա լինում, երբ բարձր, չվախենամ ասել, տեքնոլոգիան, ընկնում ա կապիկների ձեռքերի մէջ, որ դրանից օգտուել արժանի չէին։
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #հմտութիւն #կրիպտաւորում #կրիպտոգրաֆիա #md5 #լինուքս #ուինդոուս #տեքնոլոգիաներ #զարգացում #ամպ #ամպեր #վերահսկողութիւն #ազատութիւն
ես միշտ ասում էի, որ ինտերնետն ինքն իրենով արդէն սոցիալական ցանց ա։ շատ լիբերալ եւ բազմազան՝ մարդիկ իրենց կայքերն են անում, իրար յղում։ այսպէս կոչուած վեբ 2.0֊ն որոշակի ստանդարտներ բերեց, որից ամենակարեւորը՝ rss֊ն էր ու դիզայնի եւ բովանդակութեան բաժանումը։ դա էր բլոգերի ծաղկման շրջանը։ իհարկէ՝ մարդկանց մեծ մասը սկսում էր սերուիս տրամադրողների ծառայութիւններից օգտուել՝ բլոգսփոթի, ուորդփրեսի՝ եւ դրանց տրամադրած շաբլոններն իրենց հերիքում էին։
սա մի կողմից ժողովրդականացում էր, միւս կողմից՝ շաբլոնացում, ինչպէս, երեւի յաճախ լինում ա։
այդ ալիքը հեծեցին ֆէյսբուքն ու իր նմանները՝ փորձելով սովորական մարդու կարիքները, որ յայտնուել ա ինտերնետում, ու լաւ չի հասկանում ինչ անել, նաեւ փորփրող ու խորացող չի՝ իր կարիքները փակել։ ի՞նչ ա քեզ պէտք՝ փէ՞յջ, թարմացումնե՞ր, մեկնաբանութիւննե՞ր, նկարներ լցնելու տե՞ղ, չեքինուելո՞ւ, չա՞թ՝ ահա։
ու այսպէս կոչուած սոց․ ցանցն ընդամէնը ստանդատի բերած ծառայութիւններ ա մատուցում սովորական մարդուն։
ընթացքում իհարկէ պարզուեց որ էդ «սոց․ ցանցի» թշնամիներից ա rss֊ը եւ ապակենտրոնացումը՝ զի նա փորձում ա իրենով փոխարինել ինտերնետը։
այդ մասին ա նաեւ խօսում երբ կապ տրամադրողը տրաֆիկ չի հաշւում ֆէյսբուքի ուղղութեամբ։ այն մասին ա, որ իրենք դիտարկում են ինտերնետը որպէս ֆբ֊ին հասնելու միջոց լոկ։
ու ես կասէի՝ rss֊ն ու բլոգերը մեզ հերիք են, բայց ինքս ինձ ունեմ երկու փաստարկ, որ չեն՝
ա — լինէր ֆբ֊ն թէ չլինէր, ինձ թւում ա, ամէն դէպքում մարդիկ կը գային ապակենտրոն հաղորդակցման հաղորդակարգերին՝ activitypub֊ի կամ diaspora֊ի նման։ որովհետեւ մեր ինտերնետում գործառոյթները չեն սահմանափակւում rss֊ով ու openid֊ով (որ ներկայանաս մեկնաբանելիս) ու շատ աւելի բան ենք ուզում արդէն։
ըստ որում այդ հաղորդակարգերը շատ լիբերալ են զի սահմանում են հաղորդակցութեան ձեւեր, բայց չեն պարտադրում որ լինես մաստոդոնում կամ դիասպորայում՝ կան բլոգ էնջիններ, որ activity pub֊ով են աշխատում, կամ ամէն մարդ կարող ա իր համար ծառայութիւն գրել, եւ ինտեգրել ֆեդերացիայի մէջ։ ես վեբից շատ հեռու մարդ եմ, բայց ես էլ եմ ուզում ինչ֊որ մի բան անել, որը դիասպորայի կամ activity pub֊ի հաղորդակարգերով աշխատի։
բ — բլոգը որպէս rss & openid, բայց առանց էսօրուայ ֆեդերացիայի արդէն երեւի հերիք չի նաեւ էն պատճառով, որ մեկուսացնելու ա։ էն նոյն ալիքի մասին եմ, որ մարդկանց բերեց ֆբ, էդ մարդիկ շանսեր ունեն գալու դիասպորա, մաստոդոն, կամ նման տեղեր։ մի օր իրենցից շատերը կը հասնեն ֆեդերացիա։ այսօր @gagik֊ը գրում էր ոչ տեխնիկապէս առաջադէմ մարդկանց մասին։ այ էդ մարդկանց մենք չենք ուզում շփումից հանել, իրենք մեզ հետաքրքիր են, մենք չենք ուզում միայն տեքնո մարդկանցով շփուել։
ու ֆեդերացիան մեզ համար կարեւոր ա, զի եթէ դու ունես բլոգ, որը առանձին ա, շաբլոնով չի, քո գրածն ա, բայց ֆեդերացիայի մաս ա՝ էն ոչ տեքնիկական ու ոչ խորացած մարդիկ որ հասնեն մաստոդոն՝ քեզ հետ կը կարողանան ֆուլ սքէյլ, ամէն էսօր առկայ հնարաւորութիւնն օգտագործելով հաղորդակցուել։
բայց եւ պէտք ա ասել, որ էսօր ինձ յաճախ թւում ա, որ սովորական մարդու աւելի հեշտ ա փորձել համոզել բլոգ բացել ուորդփրեսում ու վարել, քան գալ դիասպորա կամ մաստոդոն։
այդ առումով, activity pub ինտեգրուած բլոգ էնջինները՝ շատ աւելի կարեւոր են դառնում, նաեւ տարբեր բլոգեր եւ տարբեր ծրագրակազմը մեզ հանում ա էս շաբլոնացած վիճակից, որի մէջ մեզ դրել են ֆբ֊ի պէսները՝ վերեւի ետնանկարով, եւ այլն, զի ամէն մէկի կայքը կարող ա ուրոյն լինել, ու միեւնոյն ժամանակ՝ ֆեդերացիայի մաս։
#համացանց #ֆեդերացիա #դաշնեզերք #դաշնութիւն #ազատութիւն
https://թութ.հայ/@norayr/104893447510484398
https://soundcloud.com/inkyfromthetape/2020-08-29-bohemnots-vanadzor-solenoid
օգոստոսի վանաձորի սեթը՝ ի աջակցութիւն բելառուսի պրոտեստող մարդկանց։
փաստօրէն մինչեւ այսօր պրոտեստը չի սպառուել։
#բոհեմնոց #վանաձոր #սոլենոիդ #բելառուս #ցոյ #փոփոխութիւն #յեղափոխութիւն #ազատութիւն
երբ հարցնում են՝ էսինչը օգտագործեն թէ չէ, ես ասում եմ՝ կարեւորը որ կարգիչ օգտագործէք, ոչ թէ սառնարան կամ հեռուստացոյց։
էս լիւկի ասած դէպքում՝ համակարգիչ չէք օգտագործում, օգտագործում էք՝ տերմինալ, որը կպած ա համակարգչին։ vt100֊ի պէս մի բան։ որը համակարգիչ չի։
https://www.youtube.com/watch?v=wWaWt9d3yw0
#ազատութիւն #համակարգիչ #կարգիչ
էն ժամանակ, երբ կարգիչները նոր էին յայտնուել, մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, տարբեր գիտնականներ կպել էին՝ հետաքրքիր էր, ո՞նց բզբզալ այդ նոր խաղալիքները, ո՞րն են դրանց հետ խաղալու աւելի արդիւնաւէտ, երկարատեւ շահաւէտ ձեւերը։
շատ բան, նոր յայտնուող համակարգչային գիտութեան մէջ, իհարկէ չէին ջոկել հէնց ամենասկզբից։ բայց եւ շատ բան լաւ էին մտածել, իսկ արդէն եօաթնասունականների վերջում կարելի էր ասել որ զգալի առաջընթաց կայ։
իսկ յետոյ բզբզոցը եւ հաւէսի, հետաքրքրութեան համար սիրուն լուծումների փնտրտուկը էլ էդքան ակտուալ չէին՝ փոխարէնը ակտուալացաւ այլ հարց՝ ո՞նց անենք արագ շուկայ հանենք մի բան, ծախենք, թէ չէ դա կանի միւսը։
որը վատ հարց չի՝ զի մարդիկ վատ բան չեն առնի, չէ՞։ ինձ թւում ա՝ չեն առնի։
երեւի տտ արդիւնաբերութիւնը բացառիկ ա նրանով, որ միաժամանակ նոր ա ու լայն շերտերի համար ա։ օդանաւ սարքելն էլ ա նոր, բայց ամէն մարդ օդանաւ չի առնում։ աւտոմեքենաներն էլ են նոր, բայց ոլորտը կարգաւորուած ա պետութիւնների կողմից։ իսկ ծրագրակազմի ոլորտը ազատ ա եւ նոր, եւ մարդիկ դեռ չեն ջոկում ինչ են իրենց նաղդում, եւ ինչի հաշուին։
ու այդպէս, գուցէ, տտ֊ն չնայած ամենաշահութաբեր ոլորտներից ա, դարձաւ թերեւս տեքնոլոգիական ոլորտներում ամենաչմտածուածը, ամենահեռուն գիտութիւնից, վաճառելով այն, ինչ այլ պարագայում մարդիկ չէին առնի զի պատրաստ չէին լինի իրենց կեանքերը նոյն չափով վերահսկելի դարձնել վաճառողի կողմից։
#տեքնոլոգիաներ #համակարգիչ #հետազօտութիւն #պատմութիւն #տտ #ազատութիւն
ես լսում եմ թուիթերից կամ ֆբ֊ից ֆրուստարցուած մարդկանց խօսքերը։
իրենք այն մասին են, ինչքան չի լինում հասկացուած լինել։ կամ ինչքան հաւէս կանեն այլ մարդիկ գտնել քո ասածի մէջ այն, ինչ դու նկատի չունէիր, եւ խփել քեզ այդ համար։ իրենք «քենսել քալչար»֊ի, կամ մի այլ սոցիալական երեւոյթից են տխրում։
վերջերս էլ պատմում էի hugo բլոգային շարժիչից, ու ասում որ ինձ չի յուզում որ ես չունեմ մեկնաբանութիւնների հնարաւորութիւն այնտեղ։ որովհետեւ յաճախ իմ ստացած մեկնաբանութիւններն ինձ համար ունեն միայն էն արժէքը, որ ես կարող եմ յոյս ունենալ որ ըստ դրանց ոմանք կը հասկանան ինչքան եմ ես չհասկացուած։
ու մտածում եմ, որ ես էլ, եթէ դիցուք նախորդ գրառումն անէի անգլերէն՝ կը գային մարդիկ, եւ կասէին թէ ի՞նչ ժողովրդավարութիւն, եւ աջերն եւ ձախերը մեզ գցում են, խաղը ծախած ա, դատաւորը եսիմինչ, եւ այլն։ կը լինէին անկապ մեկնաբանութիւններ։
ու հայերէն ես գուցէ մեկնաբանութիւն կամ քննարկում չստանամ, բայց աւելի հանգիստ զգամ։ բայց ես հայերէն գրում եմ ոչ էդ պատճառով, այլ որովհետեւ ինչի՞ գրեմ անգլերէն, անկախ նրանից՝ դա մեր ներքին թէ արտաքին քաղաքականութեան հարց ա։ իսկ գրում եմ ստեղ՝ զի սա ինչ֊որ մի ապակենտրոն հաղորդակարգով աշխատող տեքնոլոգիա ա, որը գլոբալ չի, գրաքննուող չի, ազատ ա։ իր թերութիւններով, գուցէ, ես էլ հարցեր ունեմ, բայց դէ ընդհանուր օկ ա։
ու եթէ ամէն գրածիս պատճառով ստեղ դէմքիս թռնէին՝ ես երեւի չէի ասի որ այ, ինչպէս իրենք են ասում՝ ֆբ֊ն կամ թուիթերը՝ ապրելու տեղ չեն։
դա չի կարեւորը։ դա ա կարեւորը, որ թուիթերում կան ադմինիստրացիայի կողմից պաշտպանուած կամ չպաշտպանուած շերտեր, եւ հարցեր որ լուծւում են ադմինիստրատիւ լծակների կիրառմամբ։
այս միջավայրում հարցերը լուծւում են սոցիալական մակարդակում։
ու դա իմ կարծիքով էական տարբերութիւն ա։
#ազատութիւն #ազատականութիւն #համացանց
ռուս մեկնաբանները յաճախ ասում են էն մասին, որ պուտինը պատժում ա փաշինեանին եւ հայկական յեղափոխութիւնը։ ինչպէս ժամանակին պատժում էր ռեֆորմատոր սաակաշուիլուն։ ինչպէս էսօր պաշտպանում ա լուաշենկօյին, որն իրեն գցում էր, բայց ռեֆորմատոր չի։
ուզում եմ ասել յաջորդ ընտրութիւների մասին։ հարցն այն ա, որ մեզ մօտ լինելու ա հարց՝ ընտրել հետադէմ, թէ առաջադէմ ուժ, եթէ մեզ մօտ չլինի այլ ընտրութիւն։ եթէ մեզ մօտ չլինի երկու, երեք, չորս ժողովրդավարական արժէքները կասկածի տակ չդնող կուսակցութիւն, որոնցից կարելի ա ընտրել։
ապա՝ ընտրուի փաշինեանը թէ չէ՝ նա չի լինի ժողովրդավարական ուժերի միակ ներկայացուցիչը։ այլ իշխող կուսակցութեան դէպքում հիմնական սկզբունքները՝ կոռուպցիայ չպաշտպանելը, անկախ դատարանը, գործող ընտրութիւնները՝ չեն փոխուի։
մեզ պէտք են տէնց քաղաքական ուժեր։ ու ինձ թւում ա լաւագոյն ձեւը՝ իմ քայլի բաժանումն ա երկու՝ ձախ ու աջ թեւերի, մասի։ այսպէս թէ այնպէս իմ քայլն ունի այդ երկու թեւը։
ու տէնց։
#քաղաքականութիւն #ազատութիւն
էսօր ազգայնականութեան վերելքի ժամանակ ա, եւ հէնց էս քանի օրը, եւ ընդհանրապէս, իսկ ես ուզում եմ գրել օլեգ կաշինի ասածների մասին։
վերջին «չեօ պրոիսխոդիտ»֊ում վարլամովը խնդրել ա կաշինին մեկնաբանել արցախի պատերազմը։ կաշինը չի մեկնաբանել պատերազմը, այլ ինչպէս մարդիկ անում են, պատմեց իր մասին, իր կարծիքների մասին՝ իր համար աւելի կարեւոր թեմայից։
ասաց՝ այ ութսունականներին ռուս դեմոկրատներն ու մտաւորականները հայկական կողմին էին կարեկցում, էսթեբլիշմենթը՝ ադրբեջանական։ իսկ հիմա՝ ռուսաստանցի հարուստ հայը (ռուբէն վարդանեանը) դեբատ ունի հեռուստատեսութեամբ ռուսաստանցի հարուստ ադրբեջանցու հետ։ ու իրենք ամէն մէկը պահում են իրենց կողմը։ ապա՝ եզրակացնում ա կաշինը՝ թող մեզ չասեն, որ չասենք՝ «ռուսաստանը ռուսների համար»։
ու գիտեմ որ հէնց ձեզ չպէտք ա ասեմ, գուցէ դա պէտք ա ռուսերէն գրել ինչ֊որ այլ տեղում, բայց ես այստեղ եմ գրում մտքերս, ու ապա գրեմ՝
ես չեմ հասկանում ինչ ա ասում կաշինը։ ինձ թւում ա իր ասածը լրիւ կեղծ օրակարգ։ բայց ես նաեւ հաւատում եմ որ նա անկեղծ ա։
ես չեմ հասկանում, քանի որ ո՞նց ա հնարաւոր պետութեան մէջ ունենալ ըստ էթնոսի, կամ հաւատքի, կամ ըստ որեւէ հատկանիշի լիազօրուած քաղաքացիներ։ մենք չեն կարող չէ՞ ասել՝ ռուսաստանը, թէ հայաստանը աջլիկների համար ա, ձախլիկների համար չի։
յետոյ՝ այդ ռուս լինելը ո՞նց ա չափելու։ նոյն հարցն ի դէպ տուէլ էի արմէնին, որ մի պահ ստեղ գրանցուեց֊ջնջուեց ու ինչ֊որ մարդիկ վառելու կարիք էր զգում։ ասաց՝ ձեզ ձեռք չենք տալու, դուք հայ էք։ ասի՝ բայց ո՞նց ենք հայ, ո՞նց ես դա սահմանում։ հիմա կաշինը ո՞նց ա իմանում մարդը ռուս ա թէ չէ։ բաւակա՞ն ա որ նա ասի որ ռուս ա իրան համարում։ մի ռուս տղայի վլոգ կայ՝ չելեաբինսկում ա ապրում, ու լրիւ համոզուած էր որ գենետիկօրէն մաքուր ռուս ա։ թեստ արեց, պարզուեց բալտիական ու յունական արիւն ունի հիմնականում։ զարմացել էր շատ։ սկսեց կարեկցել լիտուացիներին։ հիմա ըստ կաշինի նա ռո՞ւս ա թէ չէ։
ես հասկանում եմ որ ակնյայտ բաներ եմ գրում, բայց ինչ֊որ բան ինձ շատ նեղում ա նման խօսքերում։ ու ուզում եմ ասել կաշինին՝ գիտե՞ս, էն ձեր չռուս մարդիկ, ոնց որ թէ իրենց կամքով չեն ռուսաստանում, դուք շատերին գրաւել նուաճել էք։ ու դէ նախ անջատէք ձեզնից բոլոր աւտոնոմիաները, յետոյ մոսկուայի նահանգում նստած խօսէք ռուսների համար ռուսաստանի մասրին։
#ազգայնականութիւն #ազգայնամոլութիւն #վարլամով #կաշին #ռուսաստան #ազգ #էթնոս #ռուսաստանը_ռուսների_համար #պետութիւն #քաղաքականութիւն #ազատութիւն
այս ու այս խօսակցութիւնների հետքերով գիտակցում ա գալիս, որ հանրային եւ շատամարդ հասկացութիւններն այսօրուայ ինտերնետում տարբեր են։
ֆէյսբուքն ու տելեգրամը ազատ հասանելի չեն՝ առանց «մեմբեր քարտի»՝ բայց շատամարդ։
իսկ ուորդփրես բլոգը, որ հասանելի համացանցից՝ թաքուն գրելու տեղ կարող ա լինել։
#ինտերնետ #հանրութիւն #ազատութիւն
երէկ social dilemma֊ն եմ դիտել։ հիմնականում անդրադառնում ա մարդու՝ կախուածութիւն ձեռք բերելուն, եւ սոց․ ցանցերի ալգորիթմներին եւ արհեստական բանականութեանը, որը նախագծուած ա էդ կախուածութիւնը ստեղծելու, եւ ներգրաւուածութիւնն աւելացնելու համար։
դրանից մի օֆթոփ միտք՝
միշիկը մինասեանը իմ հասկանալով՝ AI էր աշխատում։ մտածում էր՝ եկէք մեդիայում դիցուք էմօների մասին քննարկում սկսենք։ ու բոլորը վազեցին էմօներից խօսելու՝ մի մասը թէ «վտանգաւոր են հանրութեան եւ իրենք իրենց համար»՝ մի մասն էլ թէ՝ «թողէք խեղճ էրեխեքին հանգիստ»։
ի դէպ, այդ մասին՝ յիշո՞ւմ էք մեր հանրութիւնը ինչ էժան կտեր ա կերել ընդամէնը մի քանի տարի առաջ։ ահա՝ զարգացում։ էսօր արդէն խօսում են էն մասին, թէ արթուր մանուկեանը՝ իմ քայլի պատգամաւորն՝ իրեն տուն ա առել։ ու դէ պարզւում ա որ ժառանգութիւն ստացած տունը վաճառել ա՝ աւելի էժան տուն ա առել, եւ ոչ մի յանցանք՝ բայց երեւի թէ՝ քննարկումների այլ մակարդակ։ էլի էժան ա, անշուշտ, բայց էմօների կամ լգբտ֊ի հետ համեմատելի չի՝ գոնէ կոռուպցիոն ռիսկերի մասին ա։
ու հիմնական միտքս՝ վերջերս habr֊ում յօդուած եմ կարդացել այն մասին որ/ինչու ազատ ծա֊ն սովորաբար զիջում ա ux֊ով եւ ui֊ով՝ սեփականատիրական նախագծերին։
ու social dilemma֊ն դիտելուց յետոյ մտածեցի որ եւ դիասպորան, եւ մաստոդոնը, եւ ջաբերը՝ մարդկանց բարդ են։ մի քանի օր առաջ մէկը գրանցուել ա թթում՝ ու էսօր գրել ա՝ ափսոս, երեւում ա ստեղ միայն դու ես գրում։ որովհետեւ միայն ինձ էր հետեւում, ու չի նկատել որ տեղական եւ համաշխարհային հոսքեր կան՝ առաջադէմ ինտերֆէյսը լռելեայն անջատուած ա։ ես երկար ժամանակ եմ ծախսում, ուղեկցում եմ մարդկանց, երբ հրաւիրում եմ՝ «հիմա տես էստեղ սէնց բան կայ, իսկ սա այսպէս ա աշխատում», ու իրենք շատ հարցեր են ունենում։
ընդհանուր առմամբ՝ նկատեցի որ մեր այլընտրանքային սոցիալական ցանցերն էնպէս են դիզայն արուած, որ չես էլ հասկանում ոնց օգտուել՝ ուր մնաց՝ կպնես։
#դիասպորա #մաստոդոն #սփիւռք #թութ #դիզայն #նախագծում #համացանց #ֆիլմ #անկապ #քաղաքականութիւն #հանրութիւն #պատմութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատութիւն
այսօր քաշում էի #մանջարո ֊ի iso, ու հայելիները՝ տոկիօ, չինաստան կամ ամն էին։ եւրոպական հայելի չկար։ ու արագութիւնը՝ շատ ցածր էր, ամենաշատը 80կբ/վ, ու տէնց մի տասներկու ժամ կը տեւէր քաշելը։
սակայն նաեւ ունէին՝ #թորենթ ֊ով բաժանելու տարբերակ։ իսկ թորենթը՝ բովանդակութեան հանդէպ ագնոստիկ #հաղորդակարգ ա, ու սխալ տպաւորութիւն կայ, որ հիմնականում պիրատական քոնթենթ տարածելու համար ա՝ դրանով եւ համացանցային արքիւն ա աշխատում, եւ ազատ նախագծերն են այդպէս հրապարակւում, ու թորենթ «փակելը» եւրոպական որոշ երկրներում իսկապէս կորպորատիւ «բեսպրեդել»֊ի եւ հանրութեան չտեղեկացուած չլինելու մասին ա։
ինչեւէ՝ թորենթով փորձեցի՝ չորս րոպէում քաշեց։ արագութիւնը բարձրացաւ անցաւ 8մբ/վ, ու դա ընդամէնը #իւքօմ ֊ի 4g֊ից ստացող դիւրակիր, գրպանի վայֆայ կէտից։
#լինուքս #համացանց #թորրենթ #ինտերնետ #ազատութիւն #քաղաքականութիւն
մի քանի անկապ միտք՝ #բելառուս ֊ից։
էն որ ռեժիմին նուիրուած լրագրողները զանգուածային լքում են՝ հետաքրքիր ա նրանով, որ բաւական վստահ են, որ այլ գործ կը գտնեն ու առանձնապէս չեն տուժի։ ու դա առողջ վիճակի մասին ա։
օրինակ՝ մեր «նախկինների» պաշտօնեաները, եւ իրենք հէնց, ստիպուած կառչած էին աթոռներին, զի չէին իմանում՝ էլ ի՞նչ անել կեանքերի հետ, եւ ո՞ւմ են իրենք պէտք՝ եթէ իրենց էդ գործը չլինի։ ի տարբերութիւն՝ էսօրուայ պաշտօնեաները հանգիստ հրաժարական են տալիս, կամ կառչած չեն՝ աւելի հանգիստ կեանք կունենան պետական համակարգից դուրս, ու էսօր աւելի շատ հակուած են օգտակար լինել՝ եւ այդ պատճառով են կառավարման համակարգում, քան վայելում են։ (բարեւ, @{ssinanyan@spyurk.am; ssinanyan@spyurk.am})
ու վերջապէս՝ «հների» ընկալման մէջ չի տեղաւորւում #ժողովրդավարութիւն, իրենք չեն հասկանում դա որն ա։ ու ընկալում են, եւ ուզում են՝ բոլորն ընկալեն յեղափոխութիւնը ոչ թէ որպէս ժողովրդավարական գործընթաց, այլ որպէս մի աւտոկրատիա՝ միւսով փոխելը։ նմանապէս՝ չեն հասկանում ժողովրդավարութիւնը որն ա տաքսիստները որոշ շերտերը, որ այնպէս էլ սպասում էին՝ որ մի աւտոկրատիայի փոխարէն կը լինի միւսն՝ «աւելի լաւը»։ (այստեղ կրկին ուզում եմ յղել նրան, որ մեր սահմանադրութիւնը բաւական ժողովրդավարական չեմ համարում)։
սերժի եւ ընկերների համար յեղափոխութիւնն անհասկանալի ա, եւ իրենք այն բացատրում են նրանով, որ կեանքի մակարդակը, հնա֊ն ցածր են, իրենք այդ խնդիրները չեն կարողացել լուծել, բայց եւ՝ նոր իշխանութիւնը չի կարող, կամ չի կարողանայ՝ եւ այդ պատճառով իրենք համարում են կատարուածը անարդար։
ու հիմա, յուսամ, կը տեսնեն, որ բելառուսում, որ հնա֊ն աւելի բարձր էր, ուր կեանքն աւելի թեթեւ էր, միեւնոյն ա մարդիկ համաձայն չեն ընդմիշտ աւտոկրատ ունենալ։
https://www.youtube.com/watch?v=gJaWxqw4wMo
#յեղափոխութիւն #քաղաքականութիւն #հայաստան #հայք #աւտոկրատիա #ազատութիւն
իրենք անում են ազատ խցիկներ՝ կարելի ա նախագիծը քաշել եւ տպել երեք դի տպիչով։
ոսպնեակները՝ մամիյա փրեսի են։
իմացայ իրենց մասին այս յօդուածից։
#ազատութիւն #նախագիծ #խցիկ #տպիչ #մամիյա #ոսպնեակ #ֆոտո #ժապաւէն
նրանք, որ ձգտում են դիկտատուրայի, մոնարքիայի, իրականում դիկտատուրա չեն ուզում։
իրենք ուզում են էն դիկտատուրան ուր իրենց համար գրաւիչ վիճակն ա թելադրւում, եւ մնացածը՝ դատապարտւում ա։
իրենք յաճախ ասում են, որ ժողովրդավարութիւն չկայ՝ ընդամէնը այդ բրենդի տակ մատուցւում ա այն ամէնը, ինչից իրենք վախենում են։
իսկ գուցէ իրականում գիտակցում են, որ ժողովրդավարութեան դէպքում՝ իրենք ներկայացուած կը լինէին, բայց երեւի թէ գիտակցում են, որ բաւական համախոհ չէին ունենայ, որ իրենց քաղաքական օրակարգը պարտադրուած լինի՝ զի կան շատ այլ շերտերի ներկայացուցիչներ՝ իրենց պահանջներով եւ շահերով։
ու իսկապէս՝ սովորաբար դիկտատուրան չի լինում ազատական՝ այն վաճառում ա հէնց հետադէմ, կոնսերուատիւ, «աւանդական» արժէքները, որոնք եւ պատրաստ են առնել նրանք, որ դիկտատուրա էին ուզում։ դիկտատուրան, ընդհանուր առմամբ՝ այլ բան վաճառելու չունի էլ, ու էդ մարդիկ չեն գիտակցում, ինչքան էժան են իրենք իրենց վաճառել նուիրուելով վարչակարգին։
#ժողովրդավարութիւն #մոնարքիա #դիկտատուրա #ազատութիւն #հանրութիւն
duckduckgo֊ի վերաբերեալ բացայայտումների ամփոփում՝
https://dev.lemmy.ml/post/31321
կրկին, երբ մենք չենք վերահսկում ծրագրակազմը՝ մնում ա վստահել իրենց «մօրս արեւ» երդումներին։
վերջերս քշում եմ searx։
ահա հանգոյցների ցանկը՝ https://searx.space/
#համացանց #վերահսկողութիւն #ազատութիւն
ես նոյնիսկ էն ժամանակ, երբ մկան տան նկարները հրապարակեցին՝ չէի ջոկել։ նոր եմ ջոկում։
էս մարդիկ ունեն «ինքնութեան ճգնաժամ»։ ըստ որում զարմանալի չի, զի շատ տարածուած ա։ մենք բոլորս գիտենք մարդկանց, որ նոյնականացնում են իրենց աշխատանքի վայրի հետ։ ու չգիտեն, ինչ անել իրենց կեանքի հետ, եթէ չլինեն էն ինչ կան, ու լինելու համար վատ թէ լաւ, մի ձեւ չանեն էն գործը, որը ըստ պաշտօնի պիտի անեն։
ու բոլոր դիկտատորների խնդիրը դա ա։ իրենց աջակցող պատգամաւորներինը։ իրենք չգիտեն, ի՞նչ անել իրենց կեանքի հետ։
իրենք բագրատեան չեն, որ գնան աշխատեն մի այլ տեղում։ լտպ չեն, որ գնան գիրք գրեն։
էդ խնդիր ա, երբ չգիտի ինչ անել իր կեանքի հետ՝ երկրի ղեկավարը։
իսկ դրսում մտածում են այլ խնդրի մասին, այնտեղ որ գուցէ անցնեն հիմնական եկամտի։ որովհետեւ ապա հարցն էն ա, ոնց անել, որ էն մարդիկ, ում համար աշխատանք չի էլ լինի, պարզապէս չգժուեն իրենց հիմնական եկամտով ապրելիս։ վարկածներ կան, որ էն «շատ քնել ա պէտք», եւ նման հետազօտութիւնները առաւել եւս ակտուալ են էդ հեռանկարում։
ու տէնց։
#քաղաքականութիւն #մարդիկ #ինքնութիւն #աշխատանք #պաշտօն #զբաղմունք #ազատութիւն
ինձ բզում են գործընկերները՝ թէ բա հարկերի մասին ինչ ես մտածում, հաշուե՞լ ես արդէն, եւ այլն։
ու ես ասում եմ՝ ինձ մէկ ա։
չեն հաւատում։ ասում են՝ մինչեւ վճարելու պահը չի եկել՝ մէկ։
ասում եմ՝ չէ, ինձ մէկ ա։
ինձ կարեւորն ա որ ազատ երկիր ա։ ու որ կայուն ազատ լինի։
որ կասկած չլինի որ ընտրութիւնները չեն կեղծուել։ որ իշխանափոխութիւն լինի ընտրութիւններով ու առանց ցնցումների։
իսկ հարկերը՝ ես դէ աջական եմ, ու ես կողմ եմ հարթ հարկերի։ բայց էդ ողբալու բան չի։ մի քիչ ձախ իշխանութիւն, յետոյ մի քիչ աջ, յետոյ մի քիչ ձախ, յետոյ մի քիչ աջ՝ մի ձեւ լաւ կը լինի։
կարեւորը էդ չի։
ու ես բաւարարուած եմ որ ազատ երկրում եմ ապրում։ ինձ էդ ա կարեւոր։
#ժողովրդավարութիւն #հարկեր #ազատութիւն #քաղաքականութիւն
իրականում այս պատմութեան մէջ մի բան էլ ա հետաքրքրաշարժ։
այն ա որ greenhost֊ը փաստօրէն ֆինանսաւորուել ա ամն կառավարութեան կողմից։ ու հիմա այդ ֆինանսաւորումը հարցի տակ ա։
գրինհոստը յայտնի ա որպէս հոստինգ նրանց համար, ով վախենում ա գրաքննութիւնից, եւ իր երկրի կառավարական անիւներից՝ երկիրը կարող ա լրագրողին հռչակել տեռորիստ, եւ ինտերպոլով փորձել գտնել, թէ ով ա գրում ինչ֊որ բան։ գրինհոստը հէնց այդ տեսակի խնդիրներն էր լուծում։
#ազատութիւն #սովետ #սովէտ #համացանց #ամերիկայի_ձայնը #ազատութիւն_ռադիոկայան #ռադիո #ռադիօ
@{ inky, from the tape ; tanakian@spyurk.am} 7/1/2020, 9:50:24 PM
i don’t know, i understand that government funded institutions are often not really efficient. I understand that. I understand that may be there is an intent to save money.
https://edition.cnn.com/2020/06/19/politics/usagm-firing-lawmakers-reaction/index.html
and this i a petition i just signed: https://saveinternetfreedom.tech/
#freedom #internet #petition
ինձ թւում ա, վիճակն էսպիսին ա՝
ա — մարդկանց մեծ մասնն ուզում ա ունենալ ինտերնետում տուն՝ ներկայացուած լինել, ունենալ այնտեղ արտայայտուելու ու այլ մարդկանց հետ շփուելու հնարաւորութիւն։
բ — դա աւելի հեշտ ա տրւում նրանց, որ չեղածից մի քիչ շատ էր հասկանում տեքնոլոգիաների մէջ, ու իրենք իրենց համար այդ խնդիրը լուծում էին՝ տարբեր մակարդակներով, ով ծրագրակազմ գրելով, ով ուրիշի ծրագրակազմ օգտագործելով՝ բայց ընդհանուր առմամբ բոլորը կապի մէջ էին եւ արտայայտուած։
իսկ էսպիսի մարդիկ չեն ջոկում, որ այլ մարդիկ ունեն խնդիր, որովհետեւ չեն հասկանում՝ ո՞նց։
գ — յայտնւում են ցուկի պէս բիզնեսմէններ, որ առաջարկում են գործարք՝ ես քեզ կը տամ ձրի սենեակ (համացանցային), ու շփուելու հնարաւորութիւն, կանեմ ամէն ինչ, որ դու քեզ լաւ եւ շոյուած զգաս, դու ինձ տալիս ես տեղեկատւութիւն, ու քո համացանցային կեանքի վերաբերեալ որոշումներ կայացնելու հնարաւորութիւն։ ու դէ, գովազդ կը տեսնես։
ի վերջոյ թւում ա լաւ գործարք՝ մարդիկ շոյուած են զգում, կապի մէջ են, եւ երջանիկ։
բայց պարզւում ա՝ չեն կարող շփուել էն մարդկանց հետ, որ էդ գործարքը կնքել են։
ու չեն էլ հասկանում՝ ինչի՞ այլ մարդիկ չեն կնքում էդ գործարքը։
իսկ այլ մարդիկ ունեն զանազան պատճառներ, ոմանց համար գործարքը լաւը չի, իսկ ոմանք չեն ուզում ձրի վարձով սենեակում ապրել, դրա հետ կապուած սահմանափակումներով։
իրենք սովոր են լինել սեփականատէր։ եւ ունենալ որոշումների աւելի լայն հնարաւորութիւն։
ձրի սենեակներ բաժանողները, իրենց հերթին, պէտք ա այնպէս անեն, որ էդ վերջին «սեփականատէրերը» չկարողանան շփուել այլ մարդկանց հետ, դեբիլ զգան իրենց, որ կեանքի խնջոյքին չեն մասնակցում, եւ յոգնեն ընկերների հարցերին պատասխանել, թէ ինչի իրենք, օրինակ, ֆբ֊ում չկան։ եւ ի վերջոյ կամ մեռնեն մենակութիւնից, կամ չդիմանան եւ միանան զուարճանքին, գնալով էն գործարքի, որը նախկինում էնքան էլ լաւը չէր թւում։
նման բան կատարւում ա եւ այլ ոլորտներում՝ ներբեռնել, եւ ունենա՞լ մեդիա, թէ՞ վճարել՝ վարձելով մեդիա հոսքեր, առանց ունենալու։ կամ վճարել էլ․ գրքեր վարձելու, բայց չունենալու համար՝ զի գործարքն էնպիսին ա, որ կարող ես կարդալ միայն որոշակի սարքերով եւ/կամ ծրագրերով։ կրկին՝ դրանից բխող հետեւանքներով, եւ իրավիճակի պակաս վերահսկողութեանը մերուելով, կամ չպատկերացնելով որ այն կայ։
#համացանց #սեփականութիւն #կապիտալիզմ #մասնաւոր_սեփականութիւն #վարձակալութիւն #ազատութիւն
@{քամիի արխիւ; o_o@spyurk.am}ն էստեղ՝ https://open.audio/library/tracks/87238/ խօսում ա այն մասին, որ մարդիկ երեւի սովոր չեն սոց․ ցանցի կողմից գրաքննուելուն, եւ աւելի են նշանակութիւն տալիս պետական գրաքննութեանը։
նման բան ասում էր եւ վարլամովը, թէ՝ մի՛ տէնց վախեցէք, պետութիւնը չի գրաքննում։
ու մտքովս անցաւ՝ իսկ չէ՞ որ ամն֊ում կայ օրէնք, որ պետութիւնը չի կարող հեռարձակել ամն տարածքի համար։ ու այդ ամերիկեան ձայները, ազատութիւն ռադիօկայանը, որ հեռարձակում էին սովետի համար, պետական ռադիօ կայաններ էին, եւ իրաւունք չունէին ամն տարածքում հեռարձակել։
զի պետութիւնը կարող ա չարաշահել իր ուժը։
հիմա մտածենք՝ ո՞նց ա գրաքննութիւնը լինում, սոց․ ցանցերից դուրս, նոյն ռուսաստանում։ շատ պարզ՝ ձեռք բերելով, տիրանալով մեդիաներին, զլմ֊ներին։ սկզբից դա էն֊տ֊վ հեռուստաընկերութիւնն էր, վերջերս՝ լենտան էր, էսօր՝ վեդոմոստի֊ն։
պետութիւնը ինքը չի էլ գրաքննում։ գուցէ զլմ֊ն առնի պետ․ կորպորացիա, օրինակ գազմպրոմը, իսկ գուցէ նոյնիսկ պարզապէս պուտինի ախերութիւնից մէկի ընկերութիւնը։
ամն֊ում վիճակն աւելի լաւ ա, զի կան տարբեր խաղացողներ, եւ հետեւաբար, խաղացողների որոշակի բալանս։ դա եւ նշանակում ա՝ դեմոկրատիա, որի մասին մեզ սիրում են ասել աւտոկրատներին սատարող ուժերը, որ այն չկայ։ այն հէնց էդ ձեւ էլ արտայայտւում ա՝ կան տարբեր խաղացողներ։ արանքում, երբեմն, ժողովրդի տարբեր խաւեր շահում են։
եւ աւտոկրատները փիս զարմանում են, թէ ինչպէս եղաւ, ինչ֊որ մէկը, ասենք, սորոսը, իր խաղն ա խաղում։ ո՞նց թէ՝ խաղում ա։ իրենց թւում ա՝ միայն իրենք պիտի խաղան։
ու, ինչ վերաբերում ա ռուսաստանեան սոց․ ցանցերին՝ վկոնտակծիկը դուրովի ձեռքից գնաց, երբ հարց ծագեց՝ ուկրաինացիների մասին տեղեկատւութիւն տալու մայդանի ժամանակ։ ձեռքից գնաց, ոչ թէ ձեռքից առան, զի դուրովը հասցրեց ջոկել, որ էսա ձեռքից առնելու են, ու արագ ծախեց ու թռաւ ռուսաստանից։
մեզ մօտ կորնելին խօսում էր ֆէյսբուքում «չկենտրոնանալու» մասին, ու կանչում էր հայլենդ։ մոռանալով, որ ապակենտրոնացումը՝ ֆեդերատիւ կապի մասին ա, իսկ հայլենդից ֆբ եւ հակառակը ֆեդերացիա չկար։ դժուար չի ենթադրել, որ ա — հայլենդը տալիս էր տուեալներ պետութեանը, կամ, առնուազն, պետութեանը ձեռք էր տալիս, բնականաբար, որ դժգոհները իրար հետ կապ չունենան։ դա, այդ կապից կտրելը մատուցուել էր, որպէս՝ ապակենտրոնացում։
ի տարբերութիւն, ամն֊ում թիմ կուկին երկար չէին կարողանում համոզել պետութեանը այֆոն բացող գործիք տրամադրել, որն օգտագործուելու ա բացարձակապէս ահաբեկիչների ու քրէականների դէմ պայքարում։ կուկը՝ բիզնեսմէն ա։ նա գիտի, որ էփլը ունի մրցակցային առաւելութիւն, ու պետութեանը բանալիներ տալը, նշանակում ա նաեւ զրկել իրեն այդ մրցակցային առաւելութիւնից։
իսկ ինչի՞ ենք մենք վախեցած հէնց պետական գրաքննութիւնից։ նախ, որովհետեւ պետութիւնն ունի բռնութեան մենաշնորհ, ու, ինչպէս ռդ֊ում կատարւում ա, ռեփոստ արած մեմասիկի համար, քո դուռը կը կոտրեն, եթէ չհասցնես բացել, եւ քեզ կը պառկացնեն պարկէտին եւ կը տանեն։ նաեւ կարող են մօտիկներիդ ոչ նախանձելի կեանք ապահովել՝ խուզարկումներով, եւ քաղմասերով քաշքշելով։ քանի որ բիզնէսը սերտաճած ա պետութեան հետ՝ եւ էնքան էլ բիզնէս չի, զի լիազօրուած պայմաններում ա աշխատում, նաեւ կարող ես աշխատանքից զրկուել։
ի՞նչ ա կատարւում երբ պետութիւնը չունի սոց․ ցանցերին տոտալ վերահսկողութիւն, ինչպէս ամն֊ում ա։ նախ, դիցուք պրիզմ եւ նման գործիքներ իսկապէս կան։ ինչը հաւանական ա՝ ինչի՞ ա հեշտ ստեղծել պրիզմ՝ զի ունես կոտրելու, վերահսկելու մի կէտ՝ ֆբ։ single point of failure — ստացա՞ր վկոնտակծիկի ղեկավարութիւն՝ ստացար եւ իւզերբէյզը։ եւ իսկապէս՝ բա ինչի՞ են էդքան թանկ վաճառւում մի քանի հոգանոց տտ ընկերութիւնները, որոնց գրած կոդը էնքան էլ մեծ չափի չի, այսինքն՝ առանձնապէս IP(intellectual property) չկուտակած ընկերութիւնները։ վաճառւում են ահաւոր թանկ, մի քանի միլիարդ դոլարով, զի առնողը չի առնում տեքնոլոգիան, կամ սերուերները, առնողը ձեռք ա բերում իւզերներին։
իսկ հիմա, պրիզմը մի կողմ։ սոց․ ցանցերը, որ ցանց չեն, այլ կէտ, հանգոյց, ենթարկւում են իրենց տիրոջը, կամ տէրերին։ տէրերն ունենում են իրենց քաղաքական դիրքորոշումները։ եւ ապա լռեցնում են նրանց, ում ասածները չեն համապատասխանում իրենց քաղաքական դիրքորոշմանը։ այդ մասին կայ երկար զրոյց ջէք դորսիի, իր թուիթերի ամենակարեւոր աշխատողներից մէկի, եւ թիմ փուլի միջեւ՝ ռոգանի պոդքաստում։ խորհուրդ եմ տալիս լսել ամբողջը։ այնտեղ թուիթերցիները համաձայնում են՝ այո, մենք կոնկրետ սատարում ենք մեր ընտրած գաղափարներին, լռեցնելով դրանց հակառակ գաղափարների հնչեցումը։
ու անշուշտ, թուիթերը չի կարող որեւէ մէկին տանել բանտ։ թուիթերը կարող ա ընդամէնը լռեցնել։ բայց եւ էսօր մենք չունենք, երեւի չհաշուած հիւսիսային կորէան, բացարձակ տոտալիտար հանրութիւն, այսօր աւտոկրատիաների ժամանակ ա։ ու ըստ թրենդի՝ այսօր կարող են լռեցնել։ այսօր լռեցնելը՝ ընկերութեան կողմից համարեա գրեթէ նոյն ուժն ունի, ինչ լռեցնելը՝ պետութեան կողմից, զի էդ ընկերութիւնն ունի որոշակի շփման մենաշնորհ։ եթէ կարելի ա պնդել, որ ամն֊ում քաղաքական քննարկումների տեղը՝ թուիթերն ա, ապա եթէ քեզ լռեցրին թուիթերում՝ քեզ լռեցրին ագորայում՝ հանրային տեղում, ուր քննարկում են։ դու ինչքան ուզես, կարող ես գրել անձնական բլոգումդ, իհարկէ, բայց արդե՞օք լսուած կը լինես։
այստեղ կարելի ա ասել, որ ցանցային թափանցիկութեան հետ հարցը դեռ էնքան վատ չի՝ բլոգդ, կամ պոդքաստդ, եթէ եւ դանդաղի, կը լինի լսել, եւ որ մարդիկ են որոշում, ինչպէս են ստանում տեղեկատւութիւն։ էդ իրենք են որոշել, որ ստանում են այն ֆբ֊ում, կամ թուիթերում, եւ ոչ թէ առանձին բլոգերից՝ ռսս֊ով։ դրան իհարկէ նպաստել ա google reader֊ի փակումը, բայց չէ՞ որ այլընտրանքներ կան։ եւ արդե՞օք կարելի ա խօսել գրաքննութեան առկայութիւնից, երբ կայ այլընտրանք, բայց մարդիկ քեզ չեն ուզի լսել այդ ձեւով՝ դժուարանում եմ ասել։
կարող եմ միայն յուսալ որ այս հարցը մի օր կը լուծուի սոցիալական մակարդակում՝ շուկան կը փոխուի։
իսկ հէնց այս օրերի ընթացքում, քանի որ ամէնը սրւում ա, մի քանի անգամ աչքովս անցաւ, որ մարդիկ զրկուել են աշխատանքից, իրենց չֆէյք, իրական պրոֆիլներում չսատարելով բլմ֊ին։ ոնց որ թէ կրկին, պետութիւնը չի, բայց երեւի թէ որտեղ էլ աշխատես՝ նման կարծիքների համար աշխատանք կորցնելու վտանգ կայ։
հիմա դա գրաքննութի՞ւն ա, թէ գրաքննութիւն չի։ ու ինչո՞վ ա պակաս ազդեցիկ, քան պետականը, բացի, իհարկէ, նրանից, որ գիշերը մի քանի «չիկիստ» վորոնոկով չեն գայ եւ չեն տանի գնդակահարելու։ բայց այդ էտապը, ոնց որ թէ անցել ենք, ու բացառում ենք։
ու տէնց։
#գրաքննութիւն #քաղաքականութիւն #քաղաք #համացանց #խօսքի_ազատութիւն #ազատութիւն
տէքսաս ինստրումենտսը ti-83 եւ ti-84 հաշուիչների թարմացմամբ վերացնում ա սի֊ով ու ասմ֊ով ծրագրեր գրելու հնարաւորութիւնը։https://www.cemetech.net/forum/viewtopic.php?t=16652&start=0&postdays=0&postorder=asc&highlight=
յիշեցնեմ՝ ազատ ծրագրակազմն այն ա՝ որ կարելի ա օգտագործել ինչպէս ուզում ես։ թիայ հաշուիչների ֆիրմուերը ազատ չի՝ ու անցանկալի հնարաւորութիւն չունենալու պատճառով մարդիկ պիտի չթարմացնեն այն։ հաշուիչի դէպքում՝ ոչինչ, բայց ի՞նչ եթէ սարքը կպնում ա ցանցի ու ssl֊ի բագ ունի։
#ազատութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #հաշուիչ #սարք #թարմացում
շատ իզուր, հիմա երբ ինձ ասեն՝ թուրքերը ձեր ամենալաւ բարեկամներն են՝ ո՞նց սա աչքը խցկեմ։
#գրաքննութիւն #խօսքի_ազատութիւն #ազատութիւն
@{ առավոտ ոչ պաշտոնական ; aravot@spyurk.am} 5/29/2020, 9:00:10 PM
Youtube-ը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարարի՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը. Еrmenihaber.am
#լուրեր #միջազգային #դողանքասադոլու #հայոցցեղասպանություն #հրեագործարարի posted by pod_feeder_v2
այսօր ակտուալ վերջին կայուն միջուկն եմ քաշում (5.6.11) որ հաւաքեմ, ու մտածեցի՝
ազատ ծրագրակազմի հետ գործ ունենալիս չունես էդ նոր վարկածներից վախը՝ զի չեն տանի քեզնից ոչ մի բան, իսկ եթէ տանեն բինար թողարկման մէջ՝ կարող ես հաւաքել այնպէս, որ լինի։ չեն զրկի հնարաւորութիւններից, յաճախ կաշխատի աւելի արագ, աւելի յուսալի, ու ընդհանուր առմամբ դու միշտ կուզես վերջին ստաբիլ վարկածներն ունենալ։ առհասարակ սովորում ես գնահատել նորը, հետաքրքրուել նորով, հետեւել նորին։ ի տարբերութիւն անազատ ծրագրակազմի, երբ կարող ա կառչես հին վարկածներից, ու անհանգիստ լինես։
#ծրագրակազմ #ազատ_ծա #տեքնոլոգիաներ #ազատութիւն
այս կայքի մասին երէկ իմացայ @{hal9000; _hal_9ooo@spyurk.am}֊ի փակ գրառումից։ յիշեցնեմ, որ դիասպորան անտանելի սեքիւր ա, ու եթէ դուք հրապարակման պահին իր ոչ մի խմբի մէջ չէք եղել, ապա հաւանական ա որ էդ գրառումը երբեք էլ չէք տեսնի։
գրառումը յղում ա էս յօդուածին որը պատմում ա թիմ բերներս լիի նոր նախագծի մասին։ եւ իր հերթին յղում ա երկու կայքի՝ https://inrupt.com/ եւ https://solid.mit.edu/։
յօդուածին կարող էք ծանօթանալ, ու դէ նաեւ տեսէք ստորեւ դէմք թռնելու մասին ինչ կայ։
#ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն #գաղտնիութիւն #վերահսկողութիւն
@{ դէմքին թռնողները (face punches on the web) ; aptak@spyurk.am} 5/1/2020, 8:13:39 PM
դէ գիտէք, որ ըստ gdpr֊ի կայքերը ձեզ հարց են տալիս քուքիների վերաբերեալ։ յաճախ պարզապէս թռած են դէմքին, ասելով՝ օ՞կ ես, ասա՝ օկ եմ, որ դէմքիցդ իջնեմ։
ու դէ մարդիկ ասում են՝ հա, օկ, դիր քո քուքին, ու չեն հասկանում ինչի ա իրենց կեանքը սէնց բարդ։ եւրոպական բիւրոկրատների պատճառով ա բարդ։ որ իբր լուծում են տալիս ինչ֊որ հարցի, բայց էնպէս, որ լուծում էդքան էլ չի, բայց մարդկանց նեարդերին ազդում ա։
սակայն այս կայքը՝ www ստեղծողի նախագիծը՝ հարցնում ա, ու ունի հնարաւորութիւն՝ browse without cookies։ էդքան պարզ։ ընդամէնը պէտք էր, եթէ դէմքին թռնում ես, այլընտրանք տալ։
you know, that because of gdpr web sites started to punch you in a face asking if you’re ok they will store cookies in your browser.
and people usually say - yes, ok, put your cookie or whatever it is, i don’t understand, just get out of my face. and wonder why life became so hard. because of european bureaucrats. this happens when you try to come up with some solution, but instead you don’t necessarily solve the problem, but leave many people doing useless things.
however this site, which, by the way presents technology from www creator, gives you an alternative: browse without cookies. that simple. and noone has to suffer. there only had to be the alternative.
#ապտակ #դէմքին_թռիչք #թռիչք_դէմքին #inrupt #www #facepunch #face_punch #www #web
ինչի՞ ա մաեմօ֊լեստէն կամ պոստմարկէտօս֊ը օգտագործում միայն մէյնլայն միջուկ՝ դա միայն գաղափարական֊քաղաքական որոշում չի, այլեւ տեքնիկական՝
որովհետեւ բարդ ա յետոյ նայել ու թարմացնել տարբեր սարքերի համար միջուկների բազմազանութիւն։ եթէ դիցուք ունենք 100 սարք (հեռախօս), ամէն մէկն իր միջուկով, ապա ունենք նոյնքան միջուկի առանձին ֆորք՝ ֆիքսած վարկածներով, ու պարզ սեքիւրիթի փաթչ աւելացնելը դառնալու ա գլխացաւանք՝ լաւագոյն դէպքում պէտք կը լինի բեքփորտ անել այն հարիւր տարբեր կոդի մէջ, իսկ վատագոյն՝ ոչ մի բան էլ անել չի լինի, քանի որ նոյնիսկ միայն էդ կոնկրետ միջուկի վարկածը հասանելի ա միայն բինար ձեւով։
նաեւ, էն լինուքս միջուկը որը հեռախօսների մէջ ա, շատ ա տարբերուում մէյնլայնից ու մեր իմացած լինուքսից՝ ահաւոր շատ փոփոխութիւն ա պարունակում՝ սկսած գուգլից, վերջացրած soc֊ի՝ չիպսետի, ու հեռախօսի արտադրողի փաթչերով։ եւ տարբեր soc֊երի ու հեռախօսների արտադրողների մօտ լրիւ տարբեր փաթչեր են, որ անկապ տեղերում կոնֆլիկտներ կառաջացնեն։
https://wiki.postmarketos.org/wiki/The_Mainline_Kernel
#միջուկ #մաեմո #մաեմօ #պոստմարկետօս #պոստմարկետ #պոստմարկէտօս #պոստմարկէտ #մաեմօ-լեստէ #մաեմո-լեստէ #լինուքս #սեփականատիրական_ծա #սեփականատիրական_ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #ազատութիւն
մտածում եմ, #ծրագրակազմ ֊ն այսօրուայ ինչքան #ազատական ա։
ու դա դեռ ամենասկզբից՝ իւնիքս ստեղծելիս մարդիկ մտածել էին ունենալ բովանդակութեան հանդէպ ագնոստիկ գործիքներ, որ իրենց գործն անում են։
այսօր՝ որովհետեւ միշտ փոխուում են, ինչպէս եւ հանրութիւնը, եւ շուկան, միշտ շարժման մէջ են։ հնարաւոր չի պատկերացնել ծրագիր, որ կայ ու էլ չի փոխուի։ այսինքն կան, մէկը կնութի tex֊ն ա, բայց նա հէնց այդ աշխարհից չի։
ու տարբեր տիրոյթներ կան՝ կան աւտորիտար էկոհամակարգեր՝ էփլի պէս, կան բազմազան՝ ու հետեւաբար աւելի կայուն՝ եթէ համակարգից մէկը վերանում ա՝ միւսը վերցնում ա իր դէրն ու պատասխանատուութիւնը, ինչպէս իսկական էկոհամակարգերում։
#էկոհամակարգ #տեքնոլոգիաներ #ազատութիւն #ազատականութիւն #ժամանակ
էս, ինչ կացն ասում ա ոնց որ գիտենք, բայց միեւնոյն ա՝ ապշելու ա։
իսկ մեզ ահաւոր խանգարում ա քոչարեանա֊հհկ֊մինասեանական զլմ֊ների աղմուկը։
զի խանգարում ա իսկական ազատ մամուլի լինելուն։ էսօր էդ աղմուկի ֆոնին կառավարութիւնը քննադատելը բարդ ա՝ հակառակը տպաւորութիւն ա լինում որ էդ նեգատիւ աղմուկին հակադարձելու կարիք կայ։
էսպէս նաեւ գրեթէ չունենք իսկական ընդդիմութիւն։ կամ կեղծ ընդդիմութեան աղմուկի պատճառով լսելի չի։ ինչո՞ւ կեղծ՝ իսկ ի՞նչ ունի առաջարկելու։ ո՞րն ա իրենց տարբերութիւնը «իմ քայլից» — էնպիսի տպաւորութիւն ա որ իրենք ասում են՝ մենք էլ ենք նոյն բանն ասում եւ ուզում, մենք էլ ենք դեմոկրատ բայց մենք աւելի լաւն ենք։ ես տեսնում եմ դեբատ ամն֊ում։ ե՛ւ միջկուսակցական, ե՛ւ կուսակցութիւնների միջեւ։ ակնյայտ տարբերութիւններ կան, բանավէճի թեմաներ կան, մօտեցումներ կան։
պէ՞տք ա էլի շեշտել որ լուսաւորն ընդդիմութիւն չեմ համարում, այլ նախկինների ընկեր֊ծառայ մի բան, որը ձեւանում ա, ու բաւական անյաջող, որ ընդդիմութիւն ա ու մտահոգուած ա ազատութիւններով։ հոգոց։
#ազատութիւն #քաղաքականութիւն #ռուսերէն #իսրայէլ #ընդդիմութիւն #մամուլ #խօսքի_ազատութիւն #աղմուկ #ուտէնց #դեբատ #բանավէճ #ամն #քաղաքակրթութիւն
իրականում անդրոիդ իւզերների (չգիտեմ, այօս շատ չեմ տեսել) վիճակը ողբալի ա։ այսինքն՝ մեր շուրջը գտնուող համարեա գրեթէ բոլոր մարդկանց։
իրենք շատ չեն զգում, զի էդ վիճակը, իհարկէ նման ա իրենց օգտագործած վեբի՝ երբ դէմքին ինչ֊որ պահանջներ, կամ լաւագոյն դէպքում՝ առաջարկութիւններ են թռնում, երբ էստեղ֊էնտեղ գովազդ ա դուրս թռնում, ու առհասարակ նաւարկելը, զբօսանքը բաւական annoying ա։ դա չեն զգում, չի չեն պատկերացնում որ կարող ա այդպէս չլինել։
իսկ այդպէս չլինել կարող ա էն կայքերի հետ, որ էթիկային հետեւում են, ինչպէս եւ էն յաւելուածների հետ որ ազատ են, ու հետեւաբար էլի էթիկային հետեւում են։ սակայն մոբայլ օհ֊ի դէպքում որպէս կանոն էդ ընտրութիւնը չկայ՝ արդէն տուփից դուրս մարդը ստանում ա իր bloatware֊ը, որը չի կարող հանել իր մեքենայից։
ինչը ահաւոր ա՝ ու մենք սովոր ենք ապրել էդ աշխարհում։
քչերն են որ համաձայն չեն էս վիճակի հետ։ ու իսկապէս, եթէ ունենալ թէկուզ lineage եւ միայն fdroid֊ի յաւելուածները տեղադրել՝ ապա կարելի ա մի քիչ աւելի հանգիստ աշխարհում ապրել։
սթիլ, ես կարծում եմ որ էդ անել պէտք չի։ էդ մէկ ա նպաստում ա գուգլի անդրոիդ հարթակին, իսկ միւս կողմից ազնիւ չի։
մենք մեր օհ֊երն ունենք, շատ լաւ ա որ իրենք իրենց անդրոիդը էնպիսին են արել, որ բարդ լինի մեր սովորական, ասենք gtk֊ով գրած ծրագիրը տեղափոխել՝ կապել են մէկ֊երկու լեզուի հետ՝ մեզ մօտ լրիւ լիբերալ վիճակ ա ու ինչ ասես լեզու չի օգտագործուում, ինչների՞ս ա պէտք իրենց հարթակը։
այնպէս ինչպէս չենք մտնում իրենց ոչ էթիակպէս պահող կայքեր, այդպէս աւելի լաւ ա չօգտագործել իրենց անդրոիդը։
ու այո։ տեսէք, կան ընկերութիւններ, որ հասկանում են, զգում են։ յոլլա հեռախօսի վրայ շատ բարդ ա գտնել բրենդի անունը։ փայնբուքի ու փայնֆոնի վրայ նոյնպէս։ սէյլֆիշ օհ֊ը լռելեայն ձեր ուզած գոյներով ա ու ծրագրերում աւելորդ գոյներ չկան՝ ամէնը համեստ ա ու չի գրաւում յատուկ ուշադրութիւն։ չի ճչում, որ իրան նայես։ չի թռվռում պահանջելով ուշադրութիւն։ չի դէմքին թռնում որ գրանցուես կամ անես ինչ֊որ բան որ իրենց ա պէտք։ չի թարմանում առանց քո համաձայնութեան։ լինուքսներում չի լինի հանդիպել էն ինչ ես տեսել եմ վերջերս վինդոուսում՝ ռեսթարթ չկար՝ կար՝ թարմացնել եւ ռեսթարտել։ չկայ որեւէ բան որը ձեր վզին կապում են։
ու այո ողբալի վիճակում են մարդիկ որ քշում են վինդոուս, ու որ քշում են անդրոիդ։
խղճանք իրենց, բայց եւ իմանանք, որ ոչ մի բանով չենք կարող օգնել։ իրենք չեն ուզում, իրենց էդպէս ա լաւ։
#ազատութիւն #մարդիկ #անդրոիդ #ուինդոուս #էթիկա #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #համացանց #յաւելուած #էսթետիկա #ճաշակ
լիքը մարդիկ կարողանում են ոչ թէ պարզապէս օգտուել, այլ հէնց՝ take advantage of էն ինչ այլ մարդիկ արել են, ու դա ոչ մի ձեւ չի օգնում այդ աշխատանքը կատարած մարդկանց, կամ համայնքին՝ օգնում ա միայն իրենց։
դա կատարուում ա ամենատարբեր շերտերում։
սկսած դեբիլ դեւելոփերից որ կարողացել ա կայք սարքել որը վիդեօ ա փոխարկում իսկ տակից օգտագործում ա ffmpeg֊ը, որն ազատ ու համայնքի կողմից զարգացած գործիք ա, կամ կայքից որը տեքստ ֆայլերի ֆորմատներն ա իրար փոխում, բայց տակից օգտագործում ա ասենք կալիբրի փոխարկիչը, ու էդ կայքերը ձեզ ցոյց են տալիս գովազդ, թռնում են ձեր դէմքին զանազան առաջարկներով, ու լկտիութիւն են ունենում ուոթերմարկ դնել նկարի վրայ որը խմբագրել են տակից աշխատող ազատ imagemagick֊ով, քանի որ իրենց փող եւ անձնական տուեալներ չէք տալիս։
իսկ աւարտած դէ օրինակ անդրոիդ հեռախօսների արտադրողներով, որ ինչ ասես չեն աւելացնում լինուքս կերնելի մէջ, պլիւս լիքը ձեզ համար անպիտան, բայց իրենց համար կարեւոր սոֆթ են աւելացնում հեռախօսի մէջ, որը ձեզ վաճառում են։ ու էդ հեռախօսն ունենալիս դուք չէք կարող էդ ամէնը հանել։
էսպէս իրենք օգտուում են համայնքի սարքած բարիքներից՝ իսկ յետոյ անհամեմատ աւելի քիչ ջանք դնելով այդ գործի վրայ՝ աշխատում են անհամեմատ աւելի շատ փող։
ինչո՞ւ՝ որովհետեւ կարող են։ որովհետեւ մեր արտօնագրերը իրենց թոյլ են տալիս։ որովհետեւ մարդիկ կան, որ ասում են, որ bsd արտօնագիրը ամենալիբերալն ա։ ես այդ պնդման հետ բնաւ համաձայն չեմ։ այն ամենալիբերալը չի՝ ամենաալտրուիստականն ա։ ըստ որում ալտրուիստական ա ոչ թէ մարդկանց մեծամասնութեան՝ իրենց դնում ա վատ վիճակի մէջ, այլ մի քանիսի համար ա ալտրուիստական, որ փող են քաղելու հեղինակների արած գործից։
ու ես մտածում եմ, որ պէտք չի անել նոյնը, ինչ անում են իրենք։ էթիկապէս ճիշտ չի օգտագործել անդրոիդ նոյնիսկ իր ազատ ձեւով՝ ռեպլիկանտի, կամ թէկուզ ազատին մօտ՝ լինէյջի ձեւով։
պէտք չի։ դրանով մենք չենք նպաստում մեր ազատ օհ֊երի լաւացմանը, դրանով մենք նպաստում ենք անդրոիդում հասանելի յաւելուածների շատացմանը։ դրանով մենք նպաստում ենք որ vlc֊ն դարձել ա bsd արտօնագրի տակ՝ զի gpl ծրագրակազմը չի կարող լինել փլէյ սթորում՝ փլէյ սթորի պայմաններով ամէնը ինչ այնտեղից ներբեռնած ա՝ չի կարելի տարածել։
ու նաեւ էթիկապէս լաւ չի։ պէտք չի անել էնպէս ինչպէս իրենք են անում։ մեզ պէտք չեն իրենց սարքած պսեւդո ազատ գործիքները։ մենք մերը սարքում ենք ու կարող ենք զարգացնել։
#ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #միջուկ #կերնել #լինուքս #անդրոիդ #արտօնագիր
մատրիքսը մեզ պէտք ա որպէս այլընտրանք դիսքորդի։
առհասարակ, ինձ թւում ա, այառսի֊ն ու ջաբերը՝ մոդերնիստական գործիքներ են, իրենց էսթետիկան ա մոդերնիստական։ տելեգրամն էլ ա էդ ձեւի մի բան՝ բայց սեփականատիրական։
էսօր մարդիկ դէ պոստմոդերն են սիրում, ու դիսքորդն ու մատրիքսը էդ նիշան են զբաղեցնում։
որը լաւ ա։ թող լինի այլընտրանք։
#չաթ #տեքնոլոգիաներ #համացանց #ազատութիւն #դիսքորդ #մատրիքս #տելեգրամ #ջաբեր #մոդերնիզմ #պոստմոդերն #էսթետիկա
հոնգկոնգցիները շարունակում են պրոտեստները՝ վիրտուալ տարածքում՝ խաղի մէջ։
#հոնգկոնգ #հոնգ_կոնգ #չինաստան #խաղ #պրոտեստ #հաւաք #գրաքննութիւն #էկրանահան #ազատութիւն
շատ ծիծաղելի ա։ ուզում ես հետեւել մարդկանց՝ օգտագործիր տեքնոլոգիային անուան մէջ՝ trust բառը։
https://www.reddit.com/r/security/comments/4ot223/do_amdprocessors_have_something_like_intel/
ի դէպ, խօսեցի pinebook֊ի ժողովրդից որ ճշտեմ՝ եթէ raspberry֊ն ունի իր մէջ դա, կարո՞ղ ա rockchip֊ի չիպերն էլ որ փայնբուքի մէջ են, ունեն։ ասում են՝ ոնց որ թէ չէ։
(06:32:43 PM) P64ProtocolBot: [D] <theotherjimmy> They have an M0 that does power managment
(06:33:01 PM) P64ProtocolBot: [D] <theotherjimmy> And they have EL3 (exception level 3), which some people see in the same light
(06:35:31 PM) P64ProtocolBot: [D] <theotherjimmy> OTOH, all those are easily user accessible and when running upstream code, you should be able to audit all of the running code.
(06:35:44 PM) P64ProtocolBot: [D] <theotherjimmy> So not really
#փայնբուք #անվտանգութիւն #գաղտնիութիւն #հեգննաք #չաթ #ազատութիւն
վերջերս jolla֊ն՝ հէնց jolla ֆիրմայի առաջին սարքս հա միացուած եմ պահում։ նոյնիսկ իր վրայ ունեմ եւս մի tooter որը կպնում ա անգլերէն մաստոդոնիս հաշուին։ ու ուզում էի լինկ ստանալ ջաբերով՝ միացրի ջաբերը, տեսնեմ՝ xperia֊ի ջաբեր կլիենտը դուրս գցեց՝ անջատուեց։ էքսպերիայինը միացրի՝ եօլլայինը դուրս եկաւ։
հասկացայ՝ resource֊ն ա խնդիրը։ ամէն ջաբեր կլիենտ երբ կպնում ա՝ նշում ա resource ու sailfish֊ի լռելեայն կլիենտի ռեսուրսը՝ Jolla ա հէնց։
մտածեցի՝ ո՞նց փոխել։ յիշեցի որ այն իրականում libpurple֊ն ա օգտագործում, ու նայեցի .purple֊ի մէջ, կարո՞ղ ա փիջինական accounts.xml գտնեմ։ չէ՝ այլ բաներ կային, բայց ոչ դա։ իսկ resource֊ը հաշուի հետ ա նշուում։
հասկացայ որ ինչո֊ր տեղ հարդկոդ արած ա։ ուզեցի together.jolla.com֊ում բացել զրոյց այդ մասին, իսկ այն լաւն ա, ասում ա նախ փնտրի, յետոյ կը բացես փնտրածդ եթէ չգտնես։
փնտրեցի ու գտայ։ հետեւեցի, բնականաբար, ու ափվոտեցի։ ես վեցերորդ հետեւողն էի։ հաւէս ա շատ որ սէյլֆիշի հեղինակները ջաբերն աւելացրել էին լռելեայն, հասցէագրքի հետ ինտեգրած հաշիւների մէջ։ չնայած շատ մարդ չի օգտուում։ տուեալ դէպքում՝ վեց հետեւող ենք։
ինչ֊որ mc-tool
ծրագրով ա հնարաւոր փոխել։ (:
հմ, պարզուում ա telepathy-mission-control փաթեթից ա։ (: mc stands for mission-control (:
ու դէ եղաւ, հա։ էքսպերիայի ջաբերի ռեսուրսը նշեցի sailfish_xa2, եօլլայինը դէ մնաց Jolla (:
ու տէնց։
#սէյլֆիշ #ջաբեր #լինուքս #իւնիքս #տեքնոլոգիաներ #տտ #ռեսուրս #յոլլա #եօլլա #չաթ #կոնսոլ #ու_տէնց #հեռախօս #խելախօս #տելեփատի #գործիք #ապակենտրոնացում #ազատութիւն
դէ զգացողութիւն ունեմ, որ շատ յաճախ «էնտերպրայս», «կորպորատիւ» ծրագրակազմը՝ դախ ա։ ու դէ էնտեղ աշխատող մարդիկ են դախ։
բայց եւ տեսնում եմ որ շատ հաւէս ու կիրառելի ծրագրակազմ կայ, որը կորպորացիաների կողմից ա նախագծած, ու ազատ ա։
ու մտածում եմ՝ ինչ հետաքրքիր ա, կարող ա ազատութիւնը տէնց քաղաքակրթող, սանրող, բարելաւող ազդեցութիւն ունի ծրագրակազմի վրայ։ ու դէ նաեւ բարոյականացնող, զի երբ ազատ ա, արդէն աւելի քիչ հաւանական ա որ տհաճ բաներ անի, ուր օգտատէրը չի վերայսկող, այլ ինքը՝ ծրագրակազմը եւ իր ետեւում կանգնած ընկերութիւնը։
#ազատ_ծա #ծրագրակազմ #ծրագրաւորում #տեքնոլոգիաներ #ազատութիւն
կայ մի չափազանց վտանգաւոր վիրուս, բայց ոչ COVID, այլ ՍՈՎԷՏ։ դրա դէմ դիմադրողականութիւնը կայուն չի, ու հետխորհրդային պետութիւններն, եթէ եւ յաջողում են պայծառութեան ժամանակաշրջաններ ապրել, հակում ունեն կրկին հիւանդանալու։
սովետ ասելով, ես իհարկէ նկատի ունեմ՝ աւտոկրատիա։ այսօր արդէն որոշակի, համեմատաբար բուսակեր՝ ոչ շատ արիւնարբու, ժամանակակից աւտոկրատիայի տեսակ։
օրինակ լեհաստանը, էստոնիան կարողացել են դուրս գալ այդ սովետից եւ զարգանալ։ ուկրաինան, գտնուելով նոյն տեղում, ուր ընդամէնը միայն տեղանքն արդէն նախանձելի առաւելութիւն ա, հիմնականում մնաց հիւանդ։ վրաստանը, որ փորձ արեց սովետից պրծնելու, հանգել ա ռուս յանցաւորի կուսակցութիւնը ընտրելու, եւ բնականաբար, յայտնուել ա դրանից ազատուել ունակ չլինելու վիճակում։
ինձ թւում ա, հայաստանն էլ կրկին հիւանդանալուց ապահովագրուած չի։
կորոնավիրուսի համաճարակի ժամանակ հարարին նոր յօդուած հրապարակեց ուր ասւում ա այն մասին, ինչ հեշտութեամբ ենք մենք ընտրում՝ առողջութեան եւ վերայսկողութեան մէջ՝ առողջութիւնը։ ու որ այդ ընտրութիւնից հնարաւոր ա խուսափել։
ես մտածում եմ, արդե՞օք աւինեանը գիտակցում ա զգում ա, թէ ինչ վտանգաւոր նախադէպ ա այսօր ստեղծում։
#քաղաքականութիւն #վերահսկողութիւն #վերայսկողութիւն #ազատութիւն #կորոնավիրուս #առողջապահութիւն #հարարի #յօդուած #անձեռնմխելիութիւն #համաճարակ #սովետ #սովէտ #վիրուս #վարակ #աւտոկրատիա #դիմադրողականութիւն #համացանց
ինձ թւում ա՝ մէյլը արտայայտում ա ինքնութիւնը։ նախ իհարկէ իւզերնէյմը՝ մարդու մականունն ա, որը, ըստ իրեն, իրան մօտ ա, նկարագրում ա։ լինի դա pupsik88 թէ darthմիբան՝ առաջին դէպքում տեսնում ենք, որ մարդը չի իմացել ինչպէս շարունակել, եթէ ուզած նիքը զբաղ ա ու ընտրել ա առաջին մտքին եկած տարբերակը՝ մատնելով իր տարիքը։ նաեւ նշանակում ա որ իր ծնունդն իր համար կարեւոր ա՝ երեւի շատերի։ երկրորդ դէպքում տեսնում ենք որ մարդն այնքան ա սիրում ատսղային պատերազմները, որ պահանջ ունի արտայայտել դա ու կապում ա իր ինքնութեան հետ։
յետոյ տիրոյթը՝ որ քուչի, ախպերութեան, խմբի, ընկերութեան, տեքնոլոգիայի հետ ա ասոցացնում իրան։ եթէ չէ՝ ապա որ սերուիսն ա ընտրում՝ սա աւելի տարածուած ա։ լռելեայն ընտրութիւնները շատ չեն։
ու TLD֊ն՝ որը յաճախ պայմանաւորուած ա տիրոյթի կամ սերուիսի ընտրութեամբ։
այն նոյնպէս նրա մասին ա, ինչի հետ ես նոյնականանում։ ու ինձ թւում ա պատահական չի, որ հայերից շատերն ընտրել են mail.ru֊ն՝ իրենք ապրում են ռուսական տիրոյթում, դիտում են ռուսերէն ֆիլմեր ու նորութիւններ, ու իրենց համար կարեւոր ա որ «ղրիմըմերնա» ու «ամերիկացիներըվատնեն», իրենք դիտում են սպորտային մրոյթներ ու երկրպագում «մերոնց»՝ ռուսներին։
երբեմն դա լռելեայն ընտրութիւն ա որովհետեւ դէ այլ բան մտքին չի գալիս։ ու էլի յատկանշական ա՝ մենք ռուսական ազդեցութեան տիրոյթում ենք՝ մեզնից շատերի մտքին չէր գալիս, չգիտեմ, եւրոպայում տարածուած lycos.eu֊ն ասենք, մերը՝ ru֊ն էր։
լռելեայնը նաեւ մտածուած չի։ մարդը շատ չի չարչարուել՝ ինչ լինում ա լինի։ ու ապա պարզ ա որ իր համար խնդիր չի որ իրենից մէյլ են ստանալու, ուր TLD֊ն .am չի։ իսկ .am֊ով, ի դէպ, լռելեայն ընտրութիւն չկայ էլ։
գուգլը(կարծե՞մ, յահուն(հաստատ) տարբեր երկրներում ծառայութիւններ մատուցելով առնում էին այդ երկրի տիրոյթ, ու բաժանում այդ երկրի TLD֊ով մէյլեր։ այդպէս շատ հասկանալի էր մարդկանց, ու դա ծառայութիւնների տեղայնացման մասն էր։ նաեւ՝ սերուիս մատակարարողի յարգանքն էր արտայայտում, օգտատէրերի ինքնութիւնների ճանաչելը։
մեզ մօտ գիտենք՝ մարդիկ հեռախօս առնելիս խնդրում են յանկարծ հայերէն լոքէյլ չդնի վաճառողը՝ իրենց պէտք ա ռուսերէն թարգմանութեամբ օպերացիոն համակարգ։ նոյնը եւ ուինդոուսի մասին ա։
սրանք մասամբ հետգաղութացման շրջանի մասին են, մասամբ էն մասին, ինչքան մենք (դե՞ռ) որպէս ազգ ձեւաւորուած չենք, ու ինչքան պատրաստ չենք պետականութեանը, եւ ոչ թէ գաղութ լինելուն՝ պատրաստ չենք մեր պետութեանը յարկ տալ, չենք հասկանում ինչի համար են քաղաքացիական ազատութիւնները՝ դրանք արժէք չեն դիտարկւում, սակայն արժէք ա ռուսական թոշակը, ու քաղաքացիութիւնը, օրինակ։
ես չգիտեմ մեր հանրութեան որ մասին ա սա վերաբերում, բայց ակնյայտ ա, որ բաւական մեծ։
յ․ գ․ մի դրուագ՝ գերմանացի ընկերս ապրել ա երեւանում երկու տարբեր ընտանիքներում։ մէկում՝ հայալեզու կին էր, որը շատ ջղայնացել էր երբ նա քննարկել էր ռուսաստանի ագրեսիան ուկրաինայի հանդէպ։ բացատրում էր գերմանացուն, որ ուկրաինան երկիր չի, «ծայի մօտ ա», ու իրաւունք չունի գոյութեան։ միւս ընտանիքը՝ ծեր ռուսախօս երաժիշտների ընտանիք էր։ այնտեղ կրկին դիտում էին ռուսական լուրեր՝ բայց ի տարբերութիւն առաջին դէպքի՝ անհանգստութեամբ, եւ ամէն օր ռդ իշխանութիւնը քննադատելով։ իրենք աւելի կիրթ էին, լաւ տիրապետում էին կայսրութեան լեզուին, բայց չէին սատարում ռուսական ռազմական միջամտութիւններին։ բայց կարեւոր թեման կրկին ռուսաստանն էր՝ իր իշխանութեան սատարելը կամ ոչ։
#գաղութացում #անկախութիւն #ինքնութիւն #ազատութիւն
մի հատ էլ այս գրառման հետքերով։
բաւական վաղուց իմ լաւ ընկերն ինձնից խիստ նեղացել էր ու մենք համարեա գրեթէ չենք շփւում։ մենք շփւում էինք մի սեփականատիրական մեսենջերով, ու նա զգուշացրել էր՝ եթէ գնաս, ես հետդ չեմ շփուի։ ես կիմանամ, որ քեզ համար աւելի կարեւոր են գաղափարներ, տեքնոլոգիաներ, քան ընկերութիւնը։
ես չկարողացայ տալ այդ մեսենջերին։ ես գնացի ու ինձ լաւ եւ լաւը զգացի այդ քայլի պատճառով։
ու այսօր մտածեցի՝ գուցէ նա ճիշտ էր։ գուցէ ինձ աւելի կարեւոր են գաղափարներն ու տեքնոլոգիաները՝ բայց դրանք միասին, քան ընկերութիւնը։
չէ՞ որ այդ ես էի որ բոյկոտում էի ծխած տեղերը տարիներով, եւ մեկուսացած եմ եղել իմ ծանօթներից՝ տարիներով։ չէ՞ որ այս ես էի որ 2011֊ին լքեց ֆբ֊ն (մի ոչ երկարատեւ ու բացարձակ ոչ ակտիւ վերադարձը չհաշուած) ու կապս կտրել էի բոլոր֊բոլոր ծանօթներիցս, թողել էի ինձ լրիւ մենակ։ զի ես համարեա գրեթէ չունէի անցանց շփում, ու դէ առցանցն էլ՝ այստեղ էր։ երբեմն սփիւռքում ոչ մէկ չէր գրում, ու ինձ արդէն թւում էր թէ սա անձնական բլոգ ա։ երբեմն ես համարեա գրեթէ միշտ գրում էի այլ հաշուով ու անգլերէն, որ գոնէ մի ձեւ կապ ունենամ։ ես էի, որ գիտէի ինչ վատ ա ազդում անձնական եւ ընկերական յարաբերութիւնների վրայ՝ չունենալ հանրային շփում՝ թէ առցանց, թէ անցանց, բայց ես ինձ այդ հանրային շփումից հանել էի՝ բոլոր սպասուող ոչ շատ դրական յոյզերով լի, բայց սպասելի հետեւանքներով։
երեւի նա ճիշտ էր։ ինձ համար չտալը աւելի կարեւոր ա։ ու եթէ ինձ հետ այլ ձեւ կապ չեն պահում՝ ուրեմն այդպէս էլ կը լինի։
#ազատութիւն #գաղափարախօսութիւն #ընկերութիւն #յարաբերութիւններ #համացանց #շփում #ազատութիւն
ուզում եմ ասել՝ մի՛ քշէք զում՝ https://protonmail.com/blog/zoom-privacy-issues/ #վերայսկողութիւն #ազատութիւն
բայց իրականում՝ զումը մասնաւոր դէպք ա։ իհարկէ, բնականաբար, բա պէտք ա հետեւի, պէտք ա չարաշահի։ զի կարող ա, ու զի փող կայ դրա մէջ։ միայն յիմարը կը հրաժարուի այդ եկամուտից։
մի բան էլ՝ վերջերս փիջինն էի բզբզում, ու մտածեցի՝ տեսէք՝ առաջ փիջինը կարողանում էր աջակցել համարեա գրեթէ բոլոր հաղորդակարգերը։ զի այո, կար եահու, այսիքիւ, ջիթոք, ֆբ, աօլ, աիմ, եւ այլն՝ բայց մեծ մասամբ հաղորդակարգը բաց էր ու հնարաւոր էր մշակել կլիենտ, որն՝ այո, օգտւում ա ամպից, կենտրոնից, բայց գոնէ ազատ ա։
այն ժամանակ նաեւ ունէինք սքայփի բինար լիբ, որը կարելի էր ինտեգրել՝ փիջինը դրա միջոցով տալիս էր սքայփին կպնելու հնարաւորութիւն։ նոկիան էր սքայփից առել նման լիբ՝ արմ պրոցեսորի համար ու ինտեգրել էր n900֊ի հասցէագրքի, չաթերի մէջ, կար՝ զանգել, զանգել սքայփով, զանգել ջաբերով։ արդէն ոչ ազատ, բայց գոնէ ինտեգրուող էր։
էսօր իրավիճակը փոխուել ա՝ մենք ունենք ուոթսափ, որը երբ հնարաւոր էր նոյն փիջինով ջաբերով կպնել՝ բան էր անում էն մարդկանց հաշիւները, ով տէնց անում էին, ունենք վայբեր՝ որին կպնել հնարաւոր չի։ առաջ հաղորդակարգը բաց պահող ծրագրերը այն փակում են՝ օրինակ այսիքիւն։
առաջ մարդկանց մեծ մասի համար անխուսափելի էր ունենալ՝ եահուի, այսիքիւի, աօլի հաշիւներ որ չաթուեն տարբեր ցանցերում գրանցուած իրենց ընկերների հետ։ բայց կարող էին քաշել մի ազատ մեսենջեր եւ գոնէ չաշխատեցնել առանձին՝ եահու մեսենջեր, այսիքիւ եւ այլն։
էսօր մեսենջերների աշխարհը շատ աւելի փակ ա՝ չէ, դու պիտի ունենաս մանուշակագոյն վայբեր, ու պիտի ունենաս հէնց ուոթսափի յաւելուածը, եւ այլ ձեւ չունես։
ու իհարկէ լսում են, ու իհարկէ ծախում են։ զարմանալի կը լինէր՝ եթէ չլսէին ու չծախէին։
կայ ազատ աշխարհ, կան ազատ ծրագրեր։ ու ինձ իհարկէ տխուր ա որ ստեղ կան մարդիկ, ում ես պիտի ասեմ՝ մի քշէ՛ք զում, զգօ՛ն եղէք։ որովհետեւ ինձ ցաւում ա իմ ընկերների համար։ որ իրենք չեն ուզում լինել չհամաձայնող։ նա, որ երբ ընկերութիւնում, ախպերութիւնում օգտագործեն զումօտ մի բան՝ ասի՝ չէ, կներես։ կան ազատ եւ ապակենտրոն այլընտրանքներ։
#չէկներես #չէ_կներես #մեսենջեր #հաղորդակցութիւն #համացանց #ապակենտրոնացում #վերայսկողութիւն #ազատութիւն
եթէ չխօսենք աշխատող ու ֆրիլանս մարդկանց հակադրութեան մասին, ապա ամերիկայի ստրուկները բաւական դժգոհ էին, երբ իրենց ազատեցին։ զի իրենց դարդերը շատացան եւ կեանքի մակարդակը ընկաւ։
#ազատութիւն
@{ Eric Kim unofficial ; erickim@spyurk.am} 3/11/2020, 9:32:46 PM
THE NEW SOCIAL CLASS
A brave new world of social class:
The apex social class might have less cash, but more freedom over their life.
Lawyers, bankers, programmers who get paid lots of money ($200k a year) but who have NO freedom over their lives and schedules are the new slave class.
Freedom > Money
Would you rather be a “poor” (and free) Spartan, or a rich and enslaved Persian?
Obviously freedom is the apex. Better to earn $40,000 a year and have extreme freedom in hour life than to earn $4 million a year and have NO CONTROL over your life.
The goal
First goal: become self employed.
Second goal: maximize your artistic depth and output.
Third goal: never run out of inspiration and motivation!
ERIC KIM
#posts posted by pod_feeder_v2
մենք ունենք գլխուխ պտտեցնող ափգրէյդ, ու ապա հանրութեան հետադէմ մասը չի ուզում ափգրէյդ լինել, ուզում են հին ձեւով ապրել, իսկ հանրութեան այլ՝ առաջադէմ մասը՝ հիասթափուած ա, որ ափգրէյդը իրենց ուզածի չափ չէր։ արդիւնքում ափգրէյդը տապալուելու ա, զի հանրութեան ոչ մի մաս դրան չի սատարում։
#քաղաքականութիւն #յեղափոխութիւն #սպասելիքներ #ազատութիւն
կարելի ա անգրագիտութիւնների տեսակների մասին շարք գրել։
անգրագէտ մարդկանց տեսակներից մէկն ա՝ չխորացողների էն տեսակը, որ ասում են՝ գուգլել, ֆոտոշոփել։ քսաներորդ դարի սկզբին լուսանկարելուն ասում էին՝ կոդակել։
մարդկանց թւում ա, որ գուգլը, կամ ադոբին համ միշտ կը լինեն, համ արժանի են որ իրենց անունները դառնան բայ։ իրենց նաեւ թւում ա շատ քուլ «գուգլել» բայն օգտագործելը։
այսպիսի մարդիկ երբեմն դառնում են ինժեներներ։ ու ես նմանների հետ աշխատում եմ։
իրենք գալիս են եւ ասում, որ «սերուերը չի կպնում», եւ ոչ փորձառու այթի աշխատողը կարող ա խուճապէր՝ այնքա՞ն վատ ա վիճակը, որ նոյնիսկ մոնիտորինգ համակարգը չյուշեց, որ «սերուերը չի կպնում» կամ «չկայ», որ իւզերնե՞րն են առաջինը նկատում։ այնինչ սա իրականում նշանակում ա, որ իրենց վիէնսի սեսիային ինչ֊որ բան ա եղել։
երբ պինգում ես, սսհ ես լինում սպասարկչին, ու ասում, որ ամէն ինչ նորմալ ա, եւ առաջարկում ես սսհ լինել եւ սպանել վիէնսի սեսիայի մնացորդները, եւ միացնել նորը, իրենցից ամենախելամիտները երբեմն անվստահ ձայնով ճշտում են՝ պուտտիո՞վ։
աստուատ, մարդիկ չեն իմանում, որ պուտտի֊ով չի, սսհ֊ով ա։ որ պուտտին ընդամէնը իրենց իմացած (ու դա արդէն նուաճում ա) գործիքն ա սսհ կապեր հաստատելու համար։
իսկ ծրագրաւորող ընկերները, երբ կը լսեն՝ «չունեմ ֆբ», «չունեմ ուոթսափ», «չունեմ վայբեր», «չունեմ տելեգրամ», կարող են ասել՝ «ի՞նչ մեսինջեր ես օգտագործում», տէնց քոժուալ, տէնց ամենօրեայ։ ի՞նչ մեսինջեր, եղբայր։ ո՞րն ես ուզում՝ ընտրիր։ քե՞զ ինչ ես ինչ ծրագրով եմ չաթւում։
նա չի հասկանում, որ խօսքը հաղորդակարգերի, պրոտոկոլների մասին կարող ա լինել, եւ ոչ թէ ծրագրերի։
այսպէս նաեւ իւզերները սովոր են արդէն, որ «լինգուո»֊ն դա եւ յստակ տեսքով եւ վարքագծով բառարանային ծրագիր ա, ու իրեց մտքով չի անցնում, որ կարելի ա բառարաններն առանձին ունենալ, ու քո ուզած ծրագրով բացել։
ազատ ծա֊ն այնքա՜ն շատ ա կրկնում կորպորատիւները, որ երեւի պէտք ա երջանիկ լինել, որ մենք դեռ չենք մոռացել, որ կան հաղորդակարգեր, որ կան ազատ բառարանային ֆորմատներ, եւ այլն։
այսպիսի իրականում ոչ ջղային գրառում, բայց տխուր, զի ես գիտեմ որ մարդկանցից շատ չեմ տարբերւում, ու մեր տարբերութիւնները չնչին են, ու ես տխրում եմ էդ չնչին տարբերութիւններից մէկի մասին, որը այս գրագիտութեան եւ փորփրելու եւ հասկանալու ցանկութեան մասին ա։
եւ չէ՝ էդ «իւզերները» նէնց չի որ որեւէ տեղ լաւ հասկանում են, թէ ինչ ա կատարւում։ ես տեսնում եմ, որ իրենց գործն էլ են այդպէս անում՝ առանց հասկանալու, ու անգիր արած գործողութիւններով։ ու ամենավատը՝ երբ լաւ մարդիկ, որ հեշտացրել են իրենց աշխատանքը մի քանի սկրիպտով, փոխարէնը երիտասարդներին բացատրելու, ու ժամանակ ծախսելու, թէ ինչ սկրիպտեր են դրանք ու ինչ են տակից աշխատեցնում՝ էդ երիտասարդներին սովորեցնում են առանց մտածելու սկրիպտերը կանչել։ երբ սկրիպտը չի աշխատում՝ երիտասարդները մնում են շփոթուած ու չգիտեն ինչ անել։ ու այստեղ փորձառուները՝ փոխարէնը ինուեստ անե ժամանակ ու բացատրեն սկսնակներին, ծախսում են այն՝ սկրիպտերը կատարելագործելու վրայ, որ դրանք էլ չխափանուեն երբեք։
այդպէս ստանում ենք դեբիլ օգտուողներ եւ զօրաւոր ծրագրեր։
ինչեւէ։
#տտ #տեքնոլոգիա #մարդիկ #մշակոյթ #գրագիտութիւն #կրթութիւն #անգրագիտութիւն #խորանալ #ազատութիւն #ազատ_ծա #հաղորդակարգ #վարքագիծ #աշխատանք #ձեւ #բովանդակութիւն
մի քանի տարի առաջ՝ դէ աղքատ երկիր ենք, լիքը ծանօթ կար, որ անդրոիդ հեռախօս էին ուզում, բայց «ֆիրմա» հեռախօս չէին ձգում, ու էժան չինական սարքեր էին առնում։ որոշ սարքերը նշուած էին էս կամ էն մակնիշով, բայց դէ կեղծ էին։ որոշ հայերը հասկանում էին, որ «ֆիրմա» ապրանք չունեն, բայց իրենց համոզում էին, թէ դա «չինական ա, բայց պատենտով սարքած ա», ինչ֊որ հին եւ սովետական արտայայտութիւն։
ինչեւէ, էս սարքերում չէր լինում գուգլ փլէյ խանութը։ ու ես էդ մարդկանց տեղակայում էի ֆդրոիդը, այնտեղից յաւելուածներ ներբեռնում։
ես էլ գուգլ փլէյ տեսած չկայի, ու մտածում էի, որ երեւի էնտեղ լաւ ու կարեւոր յաւելուածներ կան, իսկ դէ ֆրդոիդը աղքատիկ բան ա։
յետոյ, անցեալ տարի իսկապէս ունեցայ սոնիի անդրոիդ փլէյ֊ով եւ խաղ արեցի։ ու էնքան զարմացայ, զի պարզեցի որ փլէյի ծրագրերն ինձ պէտք չեն։ քեարթու են, գովազդ են ցոյց տալիս, անճաշակ, վառ գոյների պատկերակներով են։ փլէյում նաւարկելը նման չէր կեանքի խնջոյքի, ցանկութիւն կար թռնել էդ տեղից։
ու հիմա ես այդ նոյն սարքի վրայ քշում եմ լինէյջ, ուր ունեմ միայն ֆդրոիդ ու դրանից եմ յաւելուածներ քաշում։ ունեմ դրոնի կառավարման ծրագիր, որ ներբեռնել եմ հէնց մաւիկի կայքից։ առանց փլէյ։ որը մաւիկի կողմից շատ լաւ ա։
դոկտորոուն յիշեցրեց, որ այօսը էն համակարգն ա, ուր չես կարողանում տեղակայել ծա, եթէ այն էփլի կողմից հաստատուած չի։
էնպէս որ էսօր ունէք իսկական, մերկ անդրոիդ քշելու հնարաւորութիւն, իսկ լաւագոյն յաւելուածները գտնւում են ֆդրոիդ խանութում՝ ազատ են։
#անդրոիդ #այօս #լինեէյջ #դիւրակիր #հեռախօս #պատմութիւն #ազատ_ծա #ազատութիւն #ճաշակ
այսօր ինետուելիս սա էինք լսում բեքգրաունդ, ուր, ի դէպ, հրաւիրուած էր մե՛ր, մեզ մաստոդոնից յայտնի doctorow֊ն։
յետոյ, աւելի ուշ, սեղանը հաւաքելիս սոնային ասում եմ՝
— դու չես կարող դնել քարֆուրի բանկայի մէջ քո մայրիկի unauthorized ծիրանի ջեմը։
#ազատ_ծա #ազատութիւն #վերայսկողութիւն #պոդքաստ #յղում #զրոյց
Հիմա էլ խնդիրներ կան իրավապահ համակարգում, բայց օրենքը, հակառակը, միտված է վստահությունն ուժեղացնելուն։ Այսօրվա դրությամբ, ստացվում է, բոլոր հնարավոր գաղտնալսումների ամբողջ պատասխանատվությունն ընկած է ԱԱԾ-ի վրա։ Այս օրենքով որոշակի հավասարակշռություն է ստեղծվում, եւ աշխատանքի բաժանում է լինում։ Սա պետք է ավելացնի վստահությունը կամ առնվազն չպիտի բացասական արձագանք ստանա։ Որովհետեւ մարդիկ կան՝ ԱԱԾ-ին չեն վստահում, մարդիկ կան՝ ոստիկանությանը չեն վստահում, մարդիկ էլ կան՝ ո՛չ ԱԱԾ-ին են վստահում, ո՛չ էլ ոստիկանությանը։ Բայց, ի վերջո, օրենքի շնորհիվ որոշակի հավասարակշռություն ենք ստեղծում, ինչ-որ չափով բեռնաթափում ենք ԱԱԾ-ն, եւ, որ ամենակարեւորն է, քաղաքացիների համար որեւէ բան չի փոխվում։ Բացի այդ՝ մինչ այս էլ կարելի էր գաղտնալսել միայն դատարանի որոշմամբ, եւ հիմա էլ նույնն է լինելու, միայն թե ոստիկանությունը դա անելու է առանց ԱԱԾ-ի միջամտության
դէ էն ա փոխւում, որ եթէ քո գործը ասենք գրպանահատի գործ էր, ու աած֊ն դրանով չէր զբաղւում, հիմա ոստիկանութիւնը կարող ա էդ գործը բացայայտելու համար նաեւ հեռախօսազանգեր լսել։
սովետի ժամանակ կատակ կար, մէկը գալիս ա կգբ, ասում ա՝ թութակս ա կորել։ ասում են՝ գնա ոստիկանութիւն, մենք տէնց բաներով չենք զբաղւում։ ասում ա՝ չէ, ես եկել եմ պաշտօնապէս յայտնեմ, որ թութակի հետ համամիտ չեմ։ #սովետ #վերահսկողութիւն #տեքնոլոգիաներ #ազատութիւն
@{ առավոտ ոչ պաշտոնական ; aravot@spyurk.am} 12/13/2019, 6:00:12 PM
Միքայել Զոլյան. «Ինչ-որ չափով բեռնաթափում ենք ԱԱԾ-ն, եւ, որ ամենակարեւորն է, քաղաքացիների համար որեւէ բան չի փոխվում». «Հայկական ժամանակ»
#լուրեր #մամուլ #արմենխաչատրյան #իմքայլը #միքայելզոլյան #սիփանփաշինյան posted by pod_feeder_v2
դէ գուրիեւին էի լսում աւտոկրատիաների մասին, ու հետաքրքիր ա, ոնց են իրենք հաշւում ժողովրդավարութեան ինդէքսը։
օրինակ՝
By contrast, Armenia was re-upgraded from an “authoritarian regime” to a “hybrid regime”[10] as a result of constitutional changes that shifted power from the presidency to parliament.
չնայած փաստացի էդ կարող էր լինել միայն աւելի վատ՝ սերժը փոխել էր, որ մնար։ ու հանրութեան հասունութիւնը թոյլ չտուեց դա լինի։ այսինքն՝ սերժը մնար՝ մէկ ա ժողովրդավարութեան ինդէքսը բարձրացել էր։
տեսնենք, յաջորդ թարմացմամբ կարո՞ղ ա «flawed democracy» դառնանք։
ժողովրդավարութեան ինդէքսը նաեւ լաւ ա նրանով, որ շեշտում ա, որ ժողովրդավարութիւնը բինար չի, ինչպէս ասենք դրա օպպոնենտները նշում են՝ «դէ ոչ մի տեղ չկայ ժողովրդավարութիւն»։ կայ, բայց տարբեր ա։
#ժողովրդավարութիւն #ազատութիւն #քաղաքականութիւն #գուրիեւ #ելոյթ
էդ ելոյթում նաեւ հետաքրքիր ա, որ կիրթ մարդիկ, որ եւ ժողովրդավարութեան, եւ աւտոկրատիաների ժամանակ աւելի լաւ են ապրում անկիրթ զանգուածից, միեւնոյն ա աւտոկրատիայի ժամանակ դժգոհ են կեանքից, իսկ ժողովրդավարութեան ժամանակ՝ երջանիկ են։
իսկ անկիրթ մարդիկ որպէս կանոն միշտ էլ դժգոհ են։
մէկ էլ, շատ կարեւոր ա խօսքի ազատութիւնը, պէրուի դիկտատորն ասում էր՝ թող տեղի ունենայ ընդդիմադիրի պրես կոնֆերանսը, կարեւոր ա որ ոչ մի լրատուամիջոց այդ մասին չյայտնի — ապա այն չի եղել։
ու իր օգնականը բոլորից ստորագրութիւններ էր վերցնում, որ երեւի շանատժէր — վերցրել եմ էսքան փող որ էսինչ բանը սէնց անեմ կամ չանեմ։ ու յեղափոխութիւնից յետոյ էդ թղթերը յայտնի դարձան։ ու համացանցը ստեղ կտրուկ վիճակը փոխում ա — հնարաւոր չի պրակտիկօրէն էնքան մարդու լռեցնել կաշառելով կամ վախեցնելով։ բայց էդքան արտայայտուող էլ պէտք ա լինի, որովհետեւ եթէ քիչ են՝ հեշտ ա կաշառել, եթէ շատ են — կաշառելու կամ վախեցնելու ռեսուրսը սկսում ա չհերիքել։ #համացանց #գրաքննութիւն
ես դէ ասել եմ, ես «ֆրի սոֆթուեր» եզրի կողմնակից եմ։ բայց նայած թէ ում հետ եմ խօսում։ եթէ ես խօսում եմ հեռու մարդկանց հետ՝ ես կասեմ՝ օփեն սորս, որովհետեւ մինչեւ բացատրեմ որ իմ ասած ազատ ծա֊ն էդ իր ձրի քաշելիքները չեն բնաւ, նա արդէն կը յոգնի, ու չի ընկալի էլ ոչ մի բան։
ու ես ասում եմ «օփեն֊սորս» հաշուելով մարդու ունակութիւնները, ու իր հեռու լինելը այս ամէն ինչից։
դա գոնէ լսել ա, ու դա գոնէ ինքնաբացատրող ա։ իսկ «ֆրի»֊ն մոլորեցնող ա, ու նոյնիսկ սթոլմանը ստիպուած էր բացատրել, որ not as in free beer but as in free speech. այսինքն՝ բացատրելու կարիք ունի։
ու դէ իհարկէ, ես նախընտրում եմ ազատ ծա, որովհետեւ այն ազատութեան մասին ա, իսկ ելատեքստի հասանելի լինելը գրեթէ ընդամէնը կողմնակի արդիւնք ա։ բայց դէ, շնորհակալութիւն, քամի։ #ազատ_ծա #եզր #լեզու #եզրաբանութիւն #ազատութիւն
@{ քամի ; o_o@spyurk.am} 9/29/2019, 2:22:22 PM
free software, թէ՞ open source եզրերի հարցում ես խնդիր չէի տեսնի, եթէ հարցը վերաբերէր զուտ եզրերին, բայց տուեալ պարագայում եզրերի մէջ առանցքային տարբերութիւն կայ։ ու եթէ զիջենք եզրը՝ գաղափարական տարբերութիւնը կորելու ա։ էդ դէպքում, եթէ խնդիրը միայն source֊ին ա վերաբերում, ապա մենք ունե՞նք խնդիր գուգլական օփէն սոուրսի հետ, թէ՞ ոչ։ եթէ չունէք, ապա՝ օքէյ, եթէ ունէք՝ ապա ո՞նց էք բացատրում խնդիրը։ ու եզրը հասկացւում եւ տարածւում ա, երբ կիրառւում ա։ ու եթէ առաջին պարագայում բացատրելու ենք, որ free-ն նախ ազատն ա, եւ եթէ ազատ չի, ապա իր բաց լինելն այդքան էլ կարեւոր չի, ապա երկրորդ պարագայում, գաղափարական շերտը լղոզւում ու խառնաշփոթն աւելի մեծացնում ա։
#ազատութիւն #գաղափար #ծրագրաւորում
ասք ոսկէ ձկնիկի մասին։
ստալինը մտածում էր, որ վրաստանին լաւ բան ա անում, աբխազիան միացնելով, բայց իրականում շատ վատ բան արեց։
աբխազիան էդ պահին առանձին սսհ էր, ու աւելի փոքր։ ներառելով իրան վրաստանի կազմում, իրան միացրին մի երկու վրացաբնակ շրջան, որ վրացիների քանակը շատացնեն։
իսկ աւարտուեց նրանով, որ էդ վրացիներին էլ հանեցին, ու աւելի մեծ կտոր կտրուեց վրաստանից։
այսպէս եւ ադրբեջանցիները կը շահէին եթէ չորս հազար քառակուսի կմ լղիմ֊ը զիջէին հայաստանին։ այն էլ ադրբեջանաբնակ շուշին հանելով։ կը ստացուէր հայաստանից կտրուած փոքր պատանդ անկլաւ։
եւ ի՞նչ էին անելու էդ անկլաւում, ո՞նց էին խանգարելու իրենց։
փոխարէնը կոնֆլիկտի արդիւնքում ադրբեջանցիներ հանուեցին կապանի գիւղերից, մեղրուց, ամասիայից, սեւանի ափերից։ իսկ իրենք արդէն այսօր էստեղ բաւական մեծ տոկոս էին կազմելու բնակչութեան, եւ իրենք չորսի փոխարէն տաս քառակուսի կմ են կորցրել։
ելցինի քաղաքականութիւնն էր թւում մինչեւ չեչնեայի պատերազմը շատ ողջամիտ՝ բոլորին բաժանում էր այնքան ինքնիշխանութիւն, ինչքան ուզեն ու կը մարսեն։ փորձեց դաշնային պայմանագիր կնքել։ ի՞նչ էին անելու ասենք նոյն թաթարներն իրենց ինքնիշխանութեամբ, ո՞նց էին վնասելու ռուսաստանի ամբողջականութեանը։
#քաղաքականութիւն #պատերազմ #խաղաղութիւն #ստալին #ելցին #պատմութիւն #աբխազիա #վրաստան #լղիմ #արցախ #ազատութիւն #անկախութիւն
ու մարդիկ մէկ ա օգտագործում են էփլ։ ապշելու ա։
#էփլ #այօս #դիզայն #տեքնոլոգիաներ #էկրանահան #ջաբեր #դիւրակիր #ազատութիւն
էս տղայի մօտ հոնգ կոնգից լուսանկարներ են՝ https://www.flickr.com/photos/n_ipper/ #ֆոտո #հոնգ_կոնգ #հոնգկոնգ #յեղափոխութիւն #պրոտեստ #2019 #ջրի_շարժ #քաղաք #ազատութիւն #հիմա
#հոնգ_կոնգ #յեղափոխութիւն #ազատութիւն
#հոնգ_կոնգ #յեղափոխութիւն #ազատութիւն
#հոնգ_կոնգ #յեղափոխութիւն #ազատութիւն
հոնգ կոնգի ակտիւիստների տակտիկան փաստօրէն նոյնն ա՝ փողոց են փակում։ ու հետաքրքիր պահ էր, ոնց եղած մեքենաները թողեցին, ու նոր փակեցին։ հաւէս ա, պրոտեստների ժամանակ լազերներ են օգտագործում, շատ ծիծաղելի ա ու սիրուն։
https://invidio.us/watch?v=89UR3uYEKwc #ռուսերէն #վարլամով #հոնգկոնգ #հոնգ-կոնգ #հոնգ_կոնգ #պրոտեստ #քաղաք #չինաստան #ազատութիւն #ճարտարապետութիւն #դիզայն
մի հատ էլ շատ լաւ տեքստ ունի՝ կենտրոնական եւրոպայի ողբերգութիւնը #անգլերէն #եւրոպա #պատմութիւն #ազատութիւն #գաղութացում #գիրք #բազմազանութիւն
Central Europe longed to be a condensed version of Europe itself in all its cultural variety, a small arch-European Europe, a reduced model of Europe made up of nations conceived according to one rule: the greatest variety within the smallest space. How could Central Europe not be horrified facing a Russia founded on the opposite principle: the smallest variety within the greatest space?
@{ melrose@spyurk.am ; melrose@spyurk.am} 8/20/2019, 3:31:24 PM
Ուղիղ 51 տարի առաջ՝ 1968 թվականին սկսվեց ՙՙԴունայ՚՚ օպերացիան: Կես միլիոնանոց զորք, հինգ հազարից ավել տանկ մտան Չեխոսլովակիա՝ արյան մեջ խեղդելու Պրահայի գարունը: Великий и ужасный Միլան Կունդերան հրաշալի ներկայացնում ա էդ իրադարձությունները ՙՙԿեցության անտանելի թեթևությունը՚՚ գրքում:
հա մէկ էլ ես որ թթից ջնջուելու լինէի, կը մտածէի որ ափսոս ա անիմաստ ջնջուեմ, կը փորձէի քաղաքական ենթատեքստ տալ, թէ ասենք, քանի որ գաբը փակում էք, գրաքննութիւն էք անում, ես էլ ստեղ չեմ լինի, բան։
#գրաքննութիւն #թութ #քաղաքականութիւն #պատրուակ #համացանց #ազատութիւն #ենթատեքստ
#ռուսաստան #արուեստ #քաղաքականութիւն #հաւաք #ազատութիւն
հետաքրքիր ա, որ ռոգանի հետ զրոյցում թուիթերի վերնախաւը հաստատել ա, որ աջերը ձախերը հետեւում են միայն ձախերին, իսկ աջերը հետեւում են բոլորին։
#թուիթեր #հետաքրքիր ա #մէջբերում #ազատութիւն
խնդիրն այն ա, որ դա ազատ ծա֊ի սահմանումն ա։
առաջին կէտն ասում ա՝
ու բան անել մի հանգոյց, նշանակում ա՝ խախտել ջիպիէլը, փաստացի։
#ազատ_խօսք #ազատ_ծա #ազատութիւն
Despite getting attention as a healthier Twitter alternative, most Mastodon “federations” have remained small.
լրագրողը նոյնիսկ չի ջոկում, որ «federation» չի, «instance» ա։ ու ֆեդերացիաները չէին փոքր, այլ հանգոյցները։
բայց կարեւորը, առանց ջոկելու՝ փնովելն ա։ #մաստոդոն #դաշինք #ազատ_խօսք #ազատութիւն
անդրոիդն էլ, այօսն էլ ձեզ կպցնում են իրենց էկոհամակարգին։ երկուսի նպատակն ա։
տարբերութիւնն այն ա, որ անդրոիդի դէպքում հնարաւոր ա ունենալ ազատ բիլդ։ բայց, մարդկանց մեծ մասը կասի՝ պէտք չի։
եւ կը նախընտրի ասենք սամսունգի անդրոիդը։
իսկ նրանք, ով կը քշեն lineage կամ /e/, միեւնոյն ա վրայից կը դնեն gapps, զի իրենց պէտք են փլէյ սթորի յաւելուածները։ կամ գուգլ փլէյ սերուայսիզ օգտագործող յաւելուածներ։
ու դէ, չեն սահմանափակի իրենց ֆդրոիդի ազատ յաւելուածներով։
եւ ուրեմն, ո՞ւմ էր պէտք թէ ազատ բիլդ ես քշում։ էն ա սամսունգ քշի։ տէնց։
#անդրոիդ #ազատութիւն
ես հա տեսնում եմ, որ տերմինալ են օգտագործում, ու հա նեարդայնանում եմ։ զի չեն հասկանում, որ անիմաստ են տերմինալ օգտագործում։ հասկանում եմ, որ զգում են, որ ինչ֊որ լաւ, կամ քուլ, կամ հնարաւորութիւններ տուող գործիք ա, բայց պէտք չի։ զի հնարաւորութիւնների մեծ մասն իրականում չեն օգտագործում։
տերմինալ օգտագործելը ենթադրում ա որ լաւ տիրապետում ես օպերացիոն համակարգին։ իսկ էդ մարդիկ չեն կարող տիրապետել օպերացիոն համակարգին, զի օգտագործում են ուբունթու ասենք։ կամ որեւէ պատրաստի «իւզեր ֆրենդլի» դիստրիբու[ծ]իւ։
ու երբ ուրիշներն են նայում, որ մարդը տերմինալ ա օգտագործում՝ կամ մտածում են՝ քուլ ա, վոյ, էս ինչեր ա գրում, կամ՝ ու աւելի ճիշտ կանի, թէ՝ էս ինչ դեբիլ ա, ինչի՞ ա սա տերմինալից անում։
ու ինձ աւելի հոգեհարազատ ա երկրորդ այդ զգացողութիւնը։
զի չգիտէք ինչ անել տերմինալից։
չգիտէք ինչպէս այն օգտագործել։
ու ես ասում եմ՝ մի օգտագործէք աւելի լաւ ա։ մի՛։
ու էդ ասում եմ ես՝ նա, ով տերմինալում ա ծրագիր գրում վիմով, ով տերմինալի մէջ ա դեբագում ջիդիբի֊ով (բայց ոչ միշտ, երբ պէտք ա աւտոմատացնել), ով տերմինալի mocp֊ով ա լսում երաժշտութիւն, ով տերմինալից ա mplayer֊ով կինո նայում, տերմինալից ա bristol֊ը կպցնում միդի պորտին, որ միդի ստեղնաշարի հետ օգտագործի, mc֊ն ա օգտագործում որպէս նիշքերի կառավարիչ, ով չունի գրաֆիկական լոգին մենեջեր, ու startx ա անում, ով ձեռքով մաունթ ա անում էնքրիփթդ հոմը, եւ ռեմոթ ֆսները, եւ այլն։
ձեր օհ֊ը՝ ձեր «լինուքս» կոչուածը, մէկ ա չի՛ տալիս ձեզ էական բաներ անէք տերմինալից։
երբ փակում էք կարգիչը՝ քնում ա։ երբ ֆլեշ էք դնում իւէսբի֊ի մէջ՝ աւտոմաունթ ա անում։ երբ ծանօթ վայֆայ ցանց ա տեսնում՝ աւտոմատ կպնում ա։
ու էդ պատճառով ա որ մարդը տերմինալ ա օգտագործում, իբր տէնց քուլ ա, բայց ասում ես՝ այփիդ ասա՝ վեբ կայք ա գտնում, որ իր պրովայդերի ռեալ այփին ա ասում, ու ասում ա ինձ։ ոչ թէ իր կարգչի այփին։
էդ նշանակում ա, որ դուք ՕՀ չգիտէք։
իսկ որ չգիտէք՝ մի ինքնացուցադրուէք։ այսինքն, դէ ես սիրում եմ թիթիզութիւն, բան չասի, ինքնացուցադրուէ՛ք, բայց իմա՞ստը, քեզ լաւ կը զգա՞ս որ դատարկ տեղն ես ինքնացուցադրւում։
հետեւաբար՝ կամ ՕՀ սովորէք, կամ տերմինալ մի՛ քշէք։
զի անիմաստ ա երաժշտութիւն լսելը տերմինալում, կամ չաթ անելը։ նէնց չի որ էդ շատ կարեւոր ա։ կարեւոր ա շատ տերմինալն այն ժամանակ, երբ փորձում ես աւտոմատացնել ինչ֊որ բան։ երբ կարող ես մի տեղից կարդալ, տանել այլ տեղ։ պրոցից կարդալ պարբերաբար արժէքներ, տանել ասենք թութ։ պրոցն ի՞նչ ա։ ժամանակակից կոնցեպտ ա, որն եկել ա պլան նայնից։ էդ ի՞նչ ա։ ինչեւէ։ հասկանում եմ։
բայց հիմա, կամ պէտք ա էդ ձեր ուբունթու ա, ինչ ա, լիքը սերուիսներ անջատել, ու ես չգիտեմ, որ անջատէք, նա աշխատելո՞ւ ա առհասարակ, թէ՞ ուարնինգախեղդ ա անելու, թէ ինչ։
ու նոր կարողանաք համակարգային բաներն անել տերմինալով։
կամ պէտք ա ձեր օհ֊ը հաւաքէք։
ու երբ ձեր օհ֊ը հաւաքէք, չնստեցնէ՛ք networkmanager, wicd եւ նման բաներ։ չնստեցնէ՛ք դեմոն, որ լափթոփը փակելիս քնեցնի։ չկարգաւորէ՛ք նէնց, որ ֆլեշկաներն աւտոմաունթ լինեն։ ընտրէ՛ք ոնց էք կազմարկում։ զի ընտրութիւն կայ, ու արդէն դա քո ընտրութիւնն ա։ ՕՀ օգտագործելն առանց դրա նման ա թուանշային խցիկով jpeg նկարելուն։ ուր բոլոր ընտրութիւններն արդէն քո փոքարէն արուած են, երբ խցիկը դեբիլ փրիսետներով՝ տործիկ մոմերով, ու առանց, արդէն raw֊ից փոխել ա jpeg ա սարքել։
զի համակարգդ վերահսկում ես, երբ չես ուզում քնի, երբ փակում ես։ ես յաճախ ուզում եմ փակել՝ բայց չքնի։ համարեա գրեթէ միշտ։ ու ապա երբ ուզում եմ քնի՝ կը գրեմ մի բան տերմինալում, որ քնեցնեմ։ էքսփլիսիթլի։ իմփլիսիթլի ոչ մի բան չի անի օպերացիոն համակարգս։
ու եթէ ես գրեմ՝ ապա ես կընտրեմ՝ ես ի՞նչ եմ ուզում, ո՞նց քնի։ սլիփ թու ռամ, թէ հիբերնէ՞յթ թէ՞ ինչ։ ու ո՞ր գործիքով քնեցնել։ զի հազար ու մի գործիք կայ։
ու էդ ժամանակ զգում ես, ինչն ա լաւ, ինչն ա վատ։ ի՞նչով կարող ես օգնել։ ի՞նչ նոր բան կայ գրելու կամ եղածի մէջ լաւացնելու։
ոչ թէ կոնսոլ չաթ, ոչ թէ կայք։ էսօրուայ կայքը կոնսոլ չաթն ա։
զի, եթէ կարգիչը մաունթ ա անում, ու պատուհան ա դէմքիդ թռնում էդ ֆլեշի պարունակութեամբ, ու դու էդ ընտրութիւնը գիտակցաբար չես արել՝ ապա դու չգիտես, ինչ ա /etc/fstab֊ը, ապա էդ քուլ չի, ու դու քուլ չես, դու չգիտես ՕՀ, ու դու չես վերահսկում քո ՕՀ֊ը։
եթէ դու չգիտես ոնց ա համակարգդ կպնում վայֆային՝ քանի քայլ կայ արանքում՝ դու չգիտես ՕՀ, ու չես տիրապետում իրան։
ու դու չես ընտրել ISC֊ի dhclient֊ի ու էն միւսի մէջ, ու dhcpcd֊ի մէջ ասենք, ու դու չես ու դու չես ընտրել iw֊ի ու iwconfig֊ի մէջ, ու չգիտես, որ wpa_supplicant֊ին էնքա՛ն այլընտրանք չկայ, որ ուինդոուսն էլ ա դրանով աշխատում։ ու չես ընտրել ո՞նց աշխատեցնել wpa_supplicant֊ը, կոնֆիգ ֆայլերով՝ որ աւտոմատացնելու ձեւ ունենաս, թէ՞ wpa_cli֊ով՝ ինտերակտիւ։
ու երբ քո սիրած սրճարանում վայֆայ ռաութերի միջի dhcp֊ն կախուի, ու բոլորը ինտերնետ չունենան՝ դու էլ բոլորի պէս յիմար֊յիմար չես ունենայ։ ու իրենք յիմար չեն, էդ ժամանակ, դո՛ւ ես յիմար, զի դու «տերմինալով գործ» ես անում, բայց իրականում բան չես ջոկում։
զի դու չես ջոկում, որ էս քայլն անցած ա, էն քայլն անցած ա, այփին չի ստացել։ ու ապա չես կարող ասենք ձեռքով այփի դնել, ու ինտերնետ ունենալ՝ միակը էդ սրճարանում։ սա ռեալ դէպք ա, ես 2008֊ին մի պահ եամ֊եամ֊ում երեք օր եղել եմ միակը, ով ինտերնետ ունէր։ զի իրենց ռաութեր ռեսթարտող մարդը երեք օր չէր գալիս, զբաղ էր։ ու ընդամէնը դրա միջի dhcp սերուերն էր կախուել։
ու հա, ձեռքով այփի դնելու համար, դու չես ընտրել ip ու ifconfig֊ի միջեւ։
ու դէ էլ չես իմանում, ու չես մտածում, լա՞ւ ա որ bsd֊ում ifconfig֊ը ցոյց ա տալիս link state֊ը, carrier ունի թէ չէ, թէ՞ ճիշտն այդ համար առանձին ծրագիր ունենալն ա, ասենք ethtool֊ի պէս։ դէ դու այփիդ զննիչով ես «իմանում», քեզ ի՞նչ։
իսկ որ չգիտես ՕՀ, հա, չաթ արա տերմինալի մէջ, որ ի՞նչ։ իսկապէս, պատուհանները իզուր չեն մտածել, ու լիքը բան պատուհաններով հարմար ա անել։ ու մեր աշխատանքի զգալի մասը՝ ինտերակտիւ ա։ բայց եւ զգալի մասը աւտոմատացուող ա։ ու այո, ես աւտոմատացնում եմ։
ու այո, ես լիքը ինտերակտիւ բան էլ եմ անում տերմինալով։ բայց էդ կարեւոր չի, ու ես դրա համար ինձ քուլ չեմ զգում։
այլ հարց ա, որ մեր պատուհանային ինտերֆէյսներն էլ են դեբիլ, էդ այլ հարց ա, որին ես մի օր կանդրադառնամ։
եթէ կարճ՝ իւնիքսի կոնցեպտը, ուր կան մանր ծրագրեր, որ ամէն մէկն անում ա իր գործը՝ պատուհանային ծրագրերի մէջ արտացոլուած չեն՝ մեր պատուահնային ծրագրերը մոնոլիտ մոնստրներ են, որ անում են շատ բան, ու դրանց մասերը չես կարող փոխարիներ այլ մասերով։
ու առհասարակ ես տերմինալ օգտագործելու համար ինձ քուլ չեմ զգում։ ու լինուքս օգտագործելու, կամ իւնիքս։
զի իւնիքսը հին կոնցեպտ ա։
իսկ տերմինալը՝ թղթի էմուլեացիա ա, զի երբ իւնիքսը ստեղծւում էր՝ չկային մոնիտորներ։ կար տպիչ ու ստեղնաշար։
ու ed֊ը էդ պատճառով ա տէնց խմբագրիչ, sed֊ի նախնին։
բա էլ ինչի՞ ա տէնց։
ու բա մի աղջիկ շատ ճիշտ հարց ա տուել ինձ՝ ինչի՞ չես կարող բարձրանալ, գրածդ հրամանը տերմինալում ուղղել, կրկին աշխատեցնել, եթէ սխալ ես հաւաքել։ ճիշտ հարց ա՝ զի թուղթ ա տերմինալը։ իսկ թղթի վրայ ինչ տպել ես արդէն՝ չես կարող փոխել։
այն չի մտածուել մոնիտորների ժամանակ։
ու դէ արդէն, տերմինալը միակը չի, որ հնացած կոնցեպտ ա։
էնքա՜ն բան ա հնարած, էնքա՛ն բան ա հնացած, բայց դուք ձեզ քուլ էք զգում ձեր ուբունթու֊ով։ աստուատ, ֆեսօ։ այսքանը։ մինչ։ #տեքնոլոգիաներ #լինուքս #իւնիքս #օպերացիոն_համակարգ #օհ #կոնսոլ #տերմինալ #ցանց #թիթիզութիւն #չգիտեմ #ռեսենթֆըլ #վրդովուած #ուտէնց #ու_տէնց #տտ #տեղեկատուական_տեքնոլոգիաներ #չգնահատուած #ազատութիւն ###############
այսօր շարունակեցի սա լսել, ահաւոր հետաքրքիր ա, ու այս պատճառով ա որ թթի ու սփիւռքի պէս նախագծերը կարեւոր են՝
https://www.youtube.com/watch?v=DZCBRHOg3PQ
#զրոյց #քաղաքականութիւն #ազատութիւն #խօսքի_ազատութիւն #համացանց
էս բարքեմփին մի քանի հոգի, ճիշտ եմ ասում, ասին՝ դէ որ չես ուզում ուաթսափ֊բանով չաթուել՝ քոնը սարքի, մենք էլ կը գանք, հետդ կը չաթուենք։
ու պէտք էր տեղում ասել՝ «երդուա՛» (ոչ թէ երդուիր, բնականաբար)։
ու նախ, դէ բարեբախտաբար ես որբ չեմ, մարդիկ արդէն գրել են, պէտք չի գրել, պէտք ա միայն ուզել ու կարողանալ կարգաւորել, աշխատեցնել։ ու էդ փորձում էի բացատրել, հասցնել։
բայց կարեւորը, պէտք ա ասէի՝ դէ երդուա, որ կը գաս։ զի դէ, դիցուք կանչեմ էսօր՝ գալո՞ւ ա։ բա ինչո՞ւ հինգ, տաս տարի առաջ, ում կանչել եմ չեն եկել, կամ եկել֊գնացել են։ չեն մնայ, մէկ ա։
#ազատութիւն #համացանց #սփիւռք
ընկերս ուղարկեց։ (: #ազատութիւն #կոմպրոմիս #ազատ_ծա #գաղափար
պատահաբար գտայ (մի սկրիպտ վրիպազէրծելու ընթացքում) սա։ ինչքա՛ն համընկնում ա հարարիի ասածի հետ։
զարգանալու համար պէտք է միատեսակ բնակչութիւն ունենալ, որ մնացածը չխանգարեն։ http://www.svoboda.org/content/transcript/25447995.html ասում է՝ հայաստանը արցախի հետ կարող է, ու ադրբեջանը առանց արցախի։
#ազգային_պետութիւն #ազգ #հայաստան #արցախ #ադրբեջան #վրաստան #ուկրաինա #ռուսաստան #խսհմ #ազատութիւն #զարգացում #մարդիկ #քաղաքականութիւն #պատմութիւն #ռուսերէն #հարարի #անգլերէն
ձեռքին էփլ վոթչ տեսայ՝ սկսեցի հարցեր տալ, ասաւ՝ հա, ես նկատել եմ, որ դու ժամացոյցներ սիրում ես։
հարցրի՝ հայերէն ծանուցումները տեսնո՞ւմ ես՝ ասաց՝ չէ։ իսկ կարողանո՞ւմ ես երաժշտական թրեքեր փոխել, փլէյլիստով զբօսնել։
ասաց՝ հա, բայց միայն յատուկ ծրագրով, որը ամսավճար ա պահանջում։ այդ պատճառով, ասաց, իւթիւբով ա լսում։
չգիտեմ, ճիշտ ա ջոկել, թէ չէ, բայց էփլին շատ նման ա։ #ժամացոյց #էփլ #ազատութիւն
սա էր տարածելի՝ https://vimeo.com/44078865
մարդը հարցնում ա, արդեօք գիտեն ինչ֊որ բան այս իրադարձութիւնների մասին։
ու տեսէք ինչ արձագանքներ են։
նաեւ տեսէք ռեդիթի մեկնաբանութիւնները։
#չինաստան #ազատութիւն #յունիսի4 #պատմութիւն
հարարիի էս խօսքում կոմունիզմ ներկայացնող պատկերակը ցուցադրում ա տփղիսի էն մոդերնիստական շէնքը, որը նախագծելու համար ստալինի ժամանակ կարող ա գնդակահարէին։
https://www.youtube.com/watch?v=uxPdPpi5W4o
#հարարի #եւրոպա #թիֆլիս #տփղիս #շէնք #ճարտարապետութիւն #պատմութիւն #կոմունիզմ #ազատութիւն
լսիր, ես էս քննարկումից իրականում շոկի մէջ եմ, երբ ապագայ լրագրողն ասում ա, որ ինքը «նիւթ գրելու ա տելեգրամում, եւ ոչ ֆէյսբուքում, քանի որ մասսան․․․» էստեղ հասկանում ես, որ էս մարդկանց ուղեղի ճտիկի հետ մի բան էն չի։ երբ մարդիկ խօսում են, որ ֆէյսբուքը պէտք ա զտի ինֆորմացիան ու իրենց տայ վստահելի ինֆորմացիան, էդտեղ հասկանում ես, որ իրօք էս մարդկանց ուղեղի ճտիկը փչացել ա։ ու երբ էդ լինում ա գերակշռող կարծիքը, իսկ միւսները սրանցից տարբերւում են միայն ֆէյսբուքի տեղը տելեգրամ կամ թուիթեր ասելով։ ինչեւէ, ոռի ա։
#համացանց #ազատութիւն
https://www.youtube.com/watch?v=8GQZuzIdeQQ
նա շատ կարեւոր բան ա ասում նաեւ դրիֆթերների մասին։ ես էլի նոյնի մասին եմ, բայց՝ ռսս չօգտագործելը՝ դրիֆթուել ա, ֆբ ու տելե լինելը՝ դրիֆթուել ա։ գոնէ իմ ու շատ շատ շատ մարդու համար։ խաղալն ա ուրիշների պարտադրած կանոններով։ պարտադրած խաղեր։ #համացանց #կեանք #ազատութիւն
ու ահաւոր կարեւոր բան ա նաեւ ասում արժէքների մասին, ու իթ ես դա զգացել եմ գրեթէ մանկուց։ եթէ չեմ ջոկել, որ որոշակի ընտրութիւն պարտաւոր եմ անել արժէքի պատճառով, ապա հաստատ ջոկել եմ, որ որոշակի ընտրութիւն չե՛մ կարող անել արժէքի պատճառով, ու դա որոշիչ ա դարձել որ ես անեմ ինչ֊որ ձեւ, քանի որ այլ եւ հնարաւոր չէր ինձ համար։
#արժէք #ընտրութիւն
էս նկարի նիշքի անունն ա՝ steal_this_comic.png
, ահա (:
#պատճէնաշնորհ #լսելիք #ազատութիւն
ի դէպ՝
Delete any message on both ends in any private chat, anytime.
երբ ազատ ծա֊ն չի պահում իրան նէնց, ոնց որ այն ազատ ա։ ասենք՝ չես ուզում կարգչիցդ բան ջնջի, ո՞վ ա նա։ #տելեգրամ #ազատութիւն
ես մտածում էի, այդ ամէնն անցեալ կեանքում ա։ այնքան վաղուց ա, որ եթէ ուզեմ էլ, չեմ յիշի լիքը բան։
բայց երազներում, արի ու տես նոյն պիտակներն են՝ #շուն #խսհմ #շուէյցարիա #բանակ #ազատութիւն #երազ
իրանացիները մահմեդական չէին, բայց յետոյ այդ կրօնը, այդ տառերը իրենց պարտադրեցին, եւ իրենք բոլորը դարձան հաւատացեալ, եւ սկսեցին նոյնականացնել իրենց՝ իրենց տառերի հետ։
քրիստոնէութիւնը հայաստանում պարտադրուել էր՝ ու ահա, մի երկու դար անց, արդէն, բոլորը հաւատացեալ էին, ու պատրաստ էին կրօնի համար պատերազմել։
կոմունիզմը, որը կրօն ա՝ սովետում պարտադրուած էր՝ բայց մինչեւ վերջին ժամանակների փտութեան աստիճանը, եւ սովը, դեռ մնում էին մարդիկ, ով հաւատարիմ էին այդ կրօնին։
այսօր էլ սոցիալիզմն ա այնքան գրաւիչ, եւ այլ կրօնները, եւ կան մոնարխիստներ, հաւատացեալներ, կան արեւմտեան մշակոյթ ատողներ՝ ինչի՞ց ա դա։ ես միշտ այդ հարցն եմ տալիս ինձ։ ինչի՞։
ու մտածում եմ՝ երեւի թէ կրօնը միանշանակ պատասխաններ էր տալիս՝ ասում էր՝ ճիշտը մի հատ ա, ու ճիշտը սա ա։ էդպէս հեշտ ա ապրել։
ու մարդիկ էդ յստակութեան պահանջն ունեն։
իրենք վախենում են ոչ միանշանակ աշխարհից, աշխարհից, ուր հարցերը քննարկւում են, ուր կայ ազատ խօսք, ուր ինչ ասես վախենալի հարց կարող ա չքննարկուել։ ու դէ վախենալի են համասեռականները, վախենալի են այլ կրօնները, վախենալի լիքը հարց կայ, որից իրենք սարսափում են։
ազատ հանրութիւնից, լիբերալ արժէքներից վախը՝ դա համարձակութեան պակասն ա՝ երեսելու այն ոչ միանշանակ աշխարհը, որը իրականում գոյութիւն ունի։
այդ մարդկանց մէջ նաեւ նկատում եմ՝ ցանկալին իրականի տեղ ներկայացնելը՝ ամէնուր՝ եւ կենցաղում՝ եւ քաղաքականութեան մեկնաբանութիւններում։ դրանից էլ դաւադրութեան տեսութիւնները, զի ինչի՛ն ասես չես հաւատայ, միայն թէ չերեսես վախերդ։
այսօր՝ սոցիալիզմը, մոնարխիզմը, դիկտատուրաները, կրօնը՝ միանշանակ պատասխաններ տուողն են։ ճիշտը մի հատ ա ասողն են։ ու այդ պատճառով ա, որ այնքան գրաւչութիւն ունեն, ինձ թւում ա։
ու տէնց։
#քաղաքականութիւն #միանշանակութիւն #մարդիկ #հանրութիւն #ժողովրդավարութիւն #կրօն #ազատութիւն
ես էլ էի մտածում՝ տեսնես ինչի՞ չարին՝ ալիեւն ուզում էր, քոչարեանն ուզում էր, ամերիկացիներն առաջարկել էին՝ ինչի՞ չեղաւ։ ու բացատրութիւնը, որ մտքովս անցնում էր՝ ռուսաստանը պիտի ասէր՝ հոպ, էդ իմ սահմանների հետ ի՞նչ էք անում, իրենք էնտեղ զօրք ունեն, չէ՞, ռուսական դրօշն ա տնկած սահմանին, ու ահա, յարութիւննեանն էլ ա ասում, թէ ռուսաստանն ա։
միշտ, միշտ, եթէ մեր բախտը բերում ա, էդ ինչ֊որ մի այլ խաղացողի պատճառով ա՝ կամ ալիեւը չի համաձայնում, կամ ռուսաստանը, բայց ոչ մենք։
մի բան էլ ա ճիշտ ասում, ասում ա՝ էդ ո՞նց եղաւ, երբ խորհրդարան չկայ, արտակարգ դրութիւն չի մտցնում, բա որ այլ տեղեր եսիմինչ լինի՝ հանգիստ ա, իսկ մարտի մէկին բան չի եղել՝ արտակարգ դրութիւն ա մտցրել։
#մեղրի #քոչարեան #յարութիւնեան #պատմութիւն #մարտի_մէկ #ազատութիւն
@{ քամի ; o_o@spyurk.am} 3/29/2019, 3:34:22 PM
#քաղաքականութիւն
ասում ա՝
— ֆինանսապէս անկախը անհրաժեշտ, բայց ոչ բաւարար պայման ա։ էն որ ամուսնանում են, գնում են առանձին են ապրում, յետոյ ջոկում են, որ չեն ձգում, վերադառնում են ծնողների տուն, վզին նստում։ անկախը էն չի որ գնաս նւաս, վիզ ծռես, թէ ինչ կը լինի, գազը մի թանկացրու, կամ էժանացրու։ էն ա երբ գնաս ասես՝ գինդ ինչքա՞ն ա՝ չորս հարի՞ր ա, չորս հարիւր հիսուն տամ լա՞ւ ա։ ու դու ինձ ասելու բան չունես։ իսկ երբ գնում վիզ ես ծռում, նա քեզ միշտ ասելու բան ունի։ կասի լաւ չես պահել, զրկում եմ ճաշից։ պիտի ասես՝ գինդ ասա, հմ, բա քո գազը իրանի գազից լա՞ւն ա, սպաս գնամ էն մէկը նայեմ, հա դէ լաւ, ինչքան ես ուզում, առ, էս էլ քեզ ծամօնի։
#ազատութիւն #անկախութիւն #զրոյց
#մարտի_մէկ
@{ քամի ; o_o@spyurk.am} 01.03.2019, 19:37:50
այդ իրադարձութիւններից 11 տարի անց ահա, չափազանց կարեւոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին։ եւ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թուականին իշխող վերնախաւի գործողութիւններն ամենեւին ուղղուած չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դէմ, այդ բռնութիւնների ու ապօրինութիւնների հիմնական եւ թերեւս միակ թիրախը հայաստանի հանրապետութեան քաղաքացին էր. նրա իրաւունքը, նրա արժանապատուութիւնն ու ազատութիւնը։
մարտի 1-ի զոհերը գոռ քլոյեանը, արմէն ֆարմանեանը, տիգրան խաչատրեանը, յովհաննէս յովհաննիսեանը, դաւիթ պետրոսեանը, զաքար յովհաննիսեանը, գրիգոր գեւորգեանը, սամուէլ յարութիւնեանը, համլետ թադեւոսեանը, տիգրան աբգարյանը չեն միայն, այլեւ հայաստանի հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի, իր իրաւունքի համար պայքարող իւրաքանչիւր ցուցարար, որովհետեւ մարդասպանը՝ ասենք, օրինակ, դաւիթ պետրոսեանի վրայ կրակելիս չի իմացել, որ նա յատկապէս դաւիթ պետրոսեանն է՝ ծնուած 1974 թուականի ապրիլի 16-ին երեւան քաղաքում։
մարդասպանը չի իմացել, որ կրակում է դաւիթ պետրոսեանի վրայ, բայց հաստատ իմացել է, որ կրակում է հայաստանի հանրապետութեան քաղաքացու վրայ։ հետեւաբար, Մարտի 1-ի զոհերից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոցը մեզնից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոց է։
փաշինեան
#փաշինեան #մէջբերում #մարտի1 #ազատութիւն #անկախութիւն #իրաւունք #արժանապատուութիւն #մարդ #հայաստան #պետութիւն #քաղաքացի
#ազատութիւն #ապակենտրոնացում #քննարկում #խօսքի_ազատութիւն #խօսք
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 07.03.2019, 19:03:29
12։03֊ից 13։40 էս տղան շատ֊շատ֊շատ֊շատ֊շատ կարեւոր բան ա ասում, ու ասում ա հստակ, նկատեք իր ձայնի տոնայնությունը, շեշտադրումները։ ու աղջիկն ասում ա՝ բա գիտե՞ք, շնորհակալություն, մենք ջանում ենք, հաշվի կառնենք, լա, լա, լա։ ապա ասում