2023-06-21-18759377

էս մեր համայնքներում շփւում եմ, տեսնում եմ նէնց մարդիկ կան, ես իրենց կողքը բնաւ մարգինալ չեմ, այլ մէյնսթրիմ դախ մարդ եմ։

ասենք մէկն ասում ա՝ ամերիկացիների գրած կոդը չեմ օգտագործի։ կարեւոր չի, ասում ա, թէ ազատ ա կամ չէ։ կարեւորը ամերիկացու ձեռքի կոդ չլինի։

մտածում եմ, ապա ո՞ւմ կոդն ես օգտագործելու։ ուրիշ կոդ մնա՞ց։

(նկատի ունեմ, ճնշող մեծամասնութիւնը ազատ կոդի ամն֊ում ա գրուել՝ իրենք ունեն կուլտուրան, ու էնտեղ ա տնտեսութիւնն էնքան զարգացած որ ազատ կոդ գրելը կարող ա ձեռք տալ)

իսկ լեննարտ պոետերինգի կոդը կօգտագործե՞ս, նա ոնց որ բրազիլացի ա։ թէ՞ փչացած բրազիլացի ա։

մէկ էլ խօսում են թէ «լինուքսը» չաղ ա։

ես հասկանում եմ, ինչ նկատի ունեն՝ ժամանակակից զարգացած ուիդջէթները՝ gtk֊ն, qt֊ն, ու դրանցով գրած միջավայրերը՝ gnome֊ն ու kde֊ն։

բայց ինչի, դրանք չկա՞ն օրինակ bsd֊ներում։ կամ ի՞նչ ծրագիր էք քշում ոչ «լինուքս»֊ում՝ նոյն qt֊ո՞վ չի գրուած։ կարո՞ղ ա tk֊ով գրուած ծրագրեր էք քշում։ (այ ես քշում եմ, ի դէպ)։

իսկ միջուկը չաղ չի։ դէ, ես ինքս հետեւում եմ ոնց ա չաղանում, ու նկատեցի երբ անցանք էն պահը որ ֆլոփիի վրայ էլ մինիմալ օհ տեղ չի տեղ անի։ բայց ֆլոփիի վրայ այլեւս պէտք էլ չի՝ ֆլեշ սթորէջի մէջ ա պէտք, ու թող 10մբ լինի, մէկ չլինի։ էդ դժուար համարեն «չաղ»։

«չաղ» ասում են զի մէյնսթրիմ լինուքս դիստրօները «նորմալ» մարդկանց համար՝ բա ի՞նչ լինեն, պիտի լինեն գրաւիչ եւ «ֆէնսի» եւ հետեւաբար «չաղ»։ բայց ես դա չեմ քշում չէ՞։

չեմ ասում, նոյնիսկ gentoo քշէք, կամ alpine՝ սովորական debian֊ը կամ manjaro֊ն եթէ նիհար միջավայր դնես, էդքան էլ սարսափելի չեն։

ու էդ չի նշանակում որ bsd֊ներին ինչ֊որ կտրականապէս դէմ եմ, զուտ ուզում եմ շեշտել որ պայմանական «լինուքսը», եթէ ռացիոնալ մօտենանք, «չաղ» անուանել էդքան էլ ճիշտ չի։

ի դէպ՝ ամերիկացիների կոդի մասին։

բա ի՞նչ լեզուով էք գրում։ պարզւում ա՝ նիհար, c լեզուով։ օ՛, բա gnu ընդլայնումներ չէ՞ք օգտագործում, եթէ աւելի պարզ կոմպիլեատորով հաւաքենք, կը շինուի՞ ձեր կոդը։ իսկ c֊ն ամերիկացու ստեղծա՞ծ չի։

իսկ կարո՞ղ էք ջանք դնել, օրինակ modula-3֊ով գրէք։ մի փոքրիկ նախագծիկ։ երեւի շատ բարդ կը լինի։

ու էլի վերադառնամ նրան, թէ «ով ա գրել»։ չեմ հասկանում լաւ, ազնիւ խօսք, ազատ կոդը ինչ կապ ունի թէ ով ա գրել։ ասենք պայմանական «թուրք» ա գրել։ ասենք «թալաատն» ա գրել։ օրինակ չինաստանում եւ հիւսիսային կորէայում, եւ իրանում հանգիստ օգտագործում են ամերիկացիների գրած ազատ ծրագրակազմը։ ու հէնց ամերիկայի դէմ։ կամ իրենց քաղաքացիներին ճնշելու համար։ դէ ում կարողանում են, աւելի ճիշտ՝ կարում են՝ նրանց են ճնշում։

դիցուք մ․ մինասեանն ա գրել ազատ կոդը։ կամ ա․ գեւորգեանը։ չէի ուզում էս անունները տալ։ բայց եթէ բեքդոր չունի, ու ինձ պէտք ա, ինչի՞ չօգտագործեմ։ դէ հա, եթէ c֊ով ա գրուած, ու կարեւոր նախագիծ ա ու պիտի յուսալի ծրագիր լինի, ապա գուցէ եւ չէ՝ բայց դա տեքնոլոգիայի հարց ա, գրողի հարց չի։

ինձ համար ժողովրդավարութիւնը մօտաւորապէս նման բաների մասին ա՝ որ տարբեր քաղաքական ուժեր կարող են էս հարցում միասին պայքարել, կամ ցոյցի գնալ, կամ քուէարկել, կամ ակցիա կազմակերպել, իսկ էն հարցում իրար դէմ լինել։

ու դիցուք էսինչ կոդի հեղինակը ձեր հետ քաղաքական հարցերում համակարծիք չի։ կամ ինչ֊որ դեբիլութիւն ա դուրս տուել։ նախ՝ սաղս դեբիլ ենք, ում հարցնես, եթէ արտայայտուի՝ կը պարզուի որ լիքը դեբիլութիւն կարող ա դուրս տալ։ երկրորդը՝ էն մի հարցում՝ ազատ ծրագրակազմի, որը էսինչ խնդիրը լուծում ա, մենք ըստ երեւոյթին կիսում ենք արժէք ու պահանջ ու կարծիք։

ինչի՞ այն չօգտագործել։

իրա կոդի մէջ չի գրուած ինքը ինչ ա կարծում։ իրա կոդի մէջ գրուած են այլ բաներ՝ ինչպէս էս խնդիրը լուծել, ու ինչպէս էն։

իսկ էդ ծրագրակազմն օգտագործելով կարող ա գրել ինչ ա կարծում։ բայց կարող ա եւ այլ ծրագրակազմ օգտագործելով գրել։ կարող ա ինքը չի գրել էն ծրագրակազմը որով գրում ա կարծիքները։

կամ կարող ա մէյլ կլիենտով ա գրում փաբլիկ մէյլինգ լիստ։ հիմա եթէ նա կպել ա էդ մէյլ կլիենտին, էդ մէյլ կլիենտը փչացա՞ծ ա, չօգտուե՞նք դրանից։ կամ մէյլ հաղորդակարգից։ իսկ եթէ նա իր գրած մէյլ կլիենտով ա գրել, դրանից հաղորդակարգը վա՞տն ա, կամ իր գրած մէյլ կլիենտը, որ քեզ կարող ա օգտակար լինել։

վարկած ունեմ որ էս արտայայտում ա մարդկանց՝ խմբերի բաժանուելու ու իրար չհանդուրժելու ուժեղ պահանջը։ էնքան ուժեղ, որ նոյնիսկ ծրագրակազմին ա կպնում։ որը ինքնին մեղք չունի, զի չի կարող ունենալ։ այն էլ ազատը։

գուցէ չաթ ծրագիրը կարող ա ունենալ ոչ միայն ազատ, այլեւ սեփականատիրական հաղորդակարգի սափորտ։ չե՞ս ուզում էդ կոդը՝ հանի իրան, նոր շինի։

աաահ, systemd֊ի պէս նէնց են արել որ բա՞րդ լինի հանել՝ այ դա խնդիր ա, մի՛ օգտուիր systemd֊ից։ ես չեմ օգտւում։ բայց այն պատճառով չէ որ էս մարդն ա գրել ու էն օրը սէնց բան ա դուրս տուել։

ես nsa֊ի կոդից եմ օգտւում։ նէնց չի որ աշխարհի ամենաբարի ու ամենալաւ գործերն անող կազմակերպութիւնն ա։ բայց պէտք ա, օգտւում եմ, ինձ օգուտ ա տալիս։ օգնում ա գաղտնիութեան եւ անվտանգութեան հարցերում։ իրանի կառավարութիւնն էլ ա օգտագործում։ չեն ասում՝ «քըխ» ա, օգտագործում են։ (:

հետաքրքիր ա որ արեւմտեան քաղաքակրթութեան մէջ ա դա հնարաւոր որ nsa֊ի կոդը լինի ազատ, ու ես կարողանամ օգտագործել։

ու տէնց։

#անվտանգութիւն #զզուանք #ազատութիւն #ծրագրակազմ #մարդիկ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անվտանգութիւն  զզուանք  ազատութիւն  ծրագրակազմ  մարդիկ