սոնան քրոջ հետ օճառ էին սարքել, ու մի ամիս ա տնական օճառ ենք օգտագործում։
լռելեայն օճառ ա, առանց յաւելումների։ հիմա այլ վայրերում հասկանում եմ՝ չկայ շուկայում լռելեայն օճառ, ամենուր օճառի գերբազմաութիւն ա՝ «ֆիչըրներ» են աւելացրել։
որովհետեւ մենք ենք ուզում «ֆիչըրներ» ըստ երեւոյթին։
կամ նրանք, որ չեն ուզում՝ քիչ են։ կամ չգիտեն որ առանց դրա հնարաւոր ա։
ու զգում եմ որ ինձ բնաւ պէտք չեն էդ «ֆիչըրները» օճառների։
լռելեայն պարզ օճառը լրիւ հերիք ա։ ու էդքան տարօրինակ ա թւում որ իսկական մաքուրով օճառ չես առնի։
#օճառ #ֆիչըրացաւ #մաքուրով #ազատութիւն
pwa֊ներն ահաւոր են։
հետաքրքիր ա որ եթէ մոբայլ հարթակները շուտ գային մեզ մօտ՝ վեբը երեւի տէնց չէր «զարգանայ», կը գրէին յաւելուածներ։
եւ վեբը կը թողնէին հանգիստ։ էդքան չէին աղբ լցնի, աղտոտի, դարձնի օպերացիոն համակարգից անհամեմատ բարդ։
ու դրական կողմը կը լինէր՝ մեզ շփման համար, տեղեկատւութիւն ստանալու համար՝ պարզ էջ դիտելու համար պէտք չէր լինի օգտագործել բարդ ծրագիր, որ էսօր ունակ են գրել միայն երկու մեծ ընկերութիւններ։
զի երբ վեբում կայ «ֆիչըր», այն օգտագործւում ա, դիցուք վիքիպեդիայի կողմից։ վիքիպեդիայի դեւելոփերները չունեն սահմանափակում՝ էնպէս գրել, որ դիտուի netsurf֊ով օրինակ։ զի netsurf֊ը ստանդարտ չի՝ ստանդարտի մասնակի իրականացում ա։ էդ ոնց որ netsurf֊ը մեղաւոր լինի, որ չի իրականացրել, ոչ թէ ստանդարտն ա արհեստականօրէն բարդացուած։
եթէ մոբայլ հարթակները գային աւելի շուտ՝ երեւի վեբն էդքան չէին բարդացնի։ նաեւ, տեքնիկապէս յաւալուածը լաւ ա նրանով, որ (եթէ) նէյթիւ կոդ ա՝ արդիւնաւէտ ա աշխատում։
միւս կողմից, քանի որ կար վեբը, ունենում ենք web api տարբեր սերուիսների հետ խօսելու համար, ու հետեւաբար, կարող ենք ազատ յաւելուածներ գրել, որ դրանց կպնում են։
հարց՝ արդե՞օք մեզ պէտք են իրենց «սերուիսները», որ մի հատ էլ ազատ յաւելուածով կպնենք։
ու արդե՞օք աւելի լաւ չի նկարը լոկալ խմբագրել։ ու վերջապէս, մէկ ա այդ web api֊ները կամ չկան, կամ ահաւոր սահմանափակ են։
երեւի կրկին կրթութեան հարց ա, ու աստիճանաբար (երկար) մի քանի տասնամեակում կը լուծուի։
իսկ գուցէ չէ։ #անկապ #տեք #վեբ #համացանց #ստանդարտ #ֆիչըրացաւ #բարդացում #տեքնոլոգիաներ #ազատութիւն
թուանշային մինիմալիզմը պատասխան ա կորպորատիւ տեքին։ կորպորատիւ ծրագրակազմն այնքան ա հսկայացել, որ մենք չենք կարող մրցել եւ ստեղծել նմանատիպ այլընտրանքային ծրագրակազմեր։
մտքին եկող առաջին օրինակը՝ մենք չենք կարող ստեղծել մրցունակ վեբ շարժիչ։ իսկ վեբը աճել եւ ճարպերով ա լցուել մասնաւորապէս ինտերնետ գիգանտների շնորհիւ՝ իրենք են առաջարկել եւ անց կացրել իրենց իսկ պէտք եկած ստանդարտներ՝ w3c կոմիտէում։
այսօր մենք մնացել ենք խոշոր խաղացողների վեբ շարժիչների յոյսին։ նոր նախաձեռնութիւն՝ ոչ միայն ազատ, այլ եւ սեփականատիրական՝ դժուար թէ հնարաւոր ա՝ շատ թանկ ա։ արդէն այնքան կոդ ա գրուած, որ այդքանը կրկին գրելն իրատեսական չի։
սա միայն դիտարկիչներին չի վերաբերում։ կան բազմաթիւ տեքնոլոգիաներ, որ առաջ են տարւում թէ որպէս սեփականատիրական, թէ որպէս ազատ, բայց կորպորացիա(ներ)ի կողմից են կառավարւում։
ուզելով բարդ եւ չաղ ծրագրակազմ մենք նպաստում ենք մենաշնորհների ստեղծմանը։
հրաժարուելով ֆիչըրներից եւ ընտրելով մինիմալիզմը՝ ստեղծում ենք մրցունակ տիրոյթ, ազատւում ենք մենաշնորհներից։
հսկայ նախագծերը մեզ նաեւ հետ են պահում իննովացիաներից։ զի քանի որ «այսքանը կրկին գրել չի լինի», մենք կը մնանք իւնիքսում, եւ ոչ աւելի առաջադէմ օպերացիոն համակարգում՝ ինֆերնօյի կամ ա2֊ի պէս, եւ մենք կը մնանք c++֊ով, չկարողանալով անցնել առաջ, եւ ազատուել այդ, իր կեանքն ապրած դինոզաւրից։
ազատ հանրութեան մի մասը դա զգում ա, ու փորձում ա նախագծել պարզ ստանդարտներ եւ պարզ հաղորդակարգեր։
դրա ցայտուն օրինակն ա ջեմինին։ ջեմինին պարզ ա բայ դիզայն եւ նախագծուած ա այնպէս, որ մարդը կարողանայ գոնէ մի շաբաթում գրել սերուեր կամ դիտարկիչ։ որ մարդը կարողանայ մի երկու երեկոյ նստելով, հասկանալ կոդը։
ու այստեղ ես գալիս եմ թուանշային մինիմալիզմի մի մետաֆորայի՝ մինիմալիստական տեքնոլոգիաներով օգտուելը նման ա մարդու չափսին համահունչ քաղաքում ապրելուն։ քաղաքում, ուր երեք֊հինգ յարկանի խիտ դրուած շէնքեր են, եւ ամէն վայր հասանելի ա ոտքով։
ի տարբերութիւն՝ մեծ տարածութիւններով բնակավայրում ունես կախուածութիւն՝ ստիպուած ես տեղափոխուել մեքենայի օգնութեամբ։ խոշոր բիզնէսը, ի դէպ նպաստեց այդ կախուածութեան ստեղծմանը՝ մեքենայ արտադրող կորպորացիաները ժամանակին ձեռք են բերել ամն քաղաքների տրամուայ աշխատեցնող ընկերութիւնները, եւ փակել դրանք։
մեծ տարածութիւնները, նաեւ բարդ ա պահել՝ ճիշտ այնպէս ինչպէս բարդ ա իրականացնել չաղ հաղորդակարգը, ծրագրաւորման լեզուն, գրադարանը, ֆիչերներով լի ծրագիրը։
մարդու չափսին համահունչ չեն նաեւ բարձրայարկերը։ բացի նրանից որ բարձր են, ստեղծում են տարածութիւն՝ բարձրայարկ շէնքերի միջեւ պէտք ա լինի բաւական տեղ՝ եթէ չես ուզում բոլորն ապրեն առանց արեւ, եւ այդ շէնքերի միջեւ ընկած տարածութիւնը, ինչպէս եւ այդ շէնքերը պահելը՝ թանկ ա եւ բարդ։
պարզ տեքնոլոգիաները նաեւ սիրուն են։ զի ստիպուած ես ազատուել նրանից, ինչ շատ պէտք չի, եւ պահել էականը։ դրա համար պէտք ա նաեւ հասկանալ եւ առանձնացնել այդ էականը։
այստեղ մենք կրկին գալիս ենք մոդուլար դիզայնի՝ կամ «մի ծրագիր անում ա մի բան», կամ պէտք եկած պահին բեռնուող մոդուլներ։
անպէտքից հրաժարուելն ու էականը գտնելու հմտութիւնը անհրաժեշտ ա լինում եւ արուեստում, եւ ճարտարապետութեան մէջ, եւ ցանկացած նախագծում։
եթէ չկայ ֆիչըրներ առաջարկող եւ աւելացնող ընկերութեան հետ մրցելու կարիք՝ կարելի ա գրել սիրուն նախագծեր։ մնում ա մարդիկ զգան այդ գեղեցկութիւնը։
զի եթէ մարդիկ ուզեն ամէն «ֆիչըր» որ առաջարկում ա կորպորատիւ ծրագրակազմը՝ մենք ընկնելու ենք ֆիչըրների սպառազինութեան մրցավազքի մէջ, որում, դժուար թէ յաղթենք։
ինձ թւում ա, պէտք ա ընդունել մինիմալիզմը, եւ ընտրել այն։
դա նշանակում ա՝ բարձրացնել համակարգչային գրագիտութիւնը։ գրագիտութեան պակասն ա որ թոյլ ա տալիս կորպորացիաներին հրապուրել եւ կախուածութեան մէջ պահել մարդկանց։ գրագիտութիւնը թոյլ կը տար օգտուել ազատ այլընտրանքներից եւ ստեղծել ազատ այլընտրանքներ։ ազատ՝ երբ տեքնոլոգիան ենթարկւում ա քեզ, ոչ թէ ուրիշին։ ազատութիւնն ու գրագիտութիւնը կողք կողքի են քայլում։
#մինիմալիզմ #ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #սեփականատիրական_ծրագրակազմ #ֆիչըրացաւ #սպառազինութեան_մրցավազք #մրցավազք #մարդիկ #նախագծում #գեղեցկութիւն #պարզութիւն #դիզայն #համացանց #քաղաք #գրագիտութիւն