երբ քեզնից ապակենտրոնացում բառը լսել են՝ գուցէ հարցնեն, ի՞նչ կարծիքի ես «բլու սքայի» մասին։
ու մէկը նոյնիսկ փնտրեց եւ գտաւ այս, երկու հաղորդակարգը համեմատող հրապարակում։
ուզում եմ այն մեկնաբանել՝
հեղինակը կենտրոնանում ա «բլուսքայի» եւ «աքթիւիթի փաբի» հաղորդակարգերի, տեքնիկական ասպեկտների վրայ։ ընդհանուր առմամբ լաւ վերլուծութիւն ա։
բայց տեքնիկական ա, ես մի քիչ անց կը գրեմ քաղաքական ասպեկտի մասին, ինձ համար անհնար ա նման վերլուծութիւն առանց քաղաքական մասը հաշուի առնելու։
տեքնիկականի մասին՝ ինձ համար ակնյայտ ա որ «աքթիւիթի փաբն» աւելի լաւ ա նախագծուած։
հիմնականում՝ ֆեդերացիայի պատճառով։
եթէ մի հանգոյցում հրապարակում ես արել՝ այն «ֆեդերացւում» ա այն հանգոյցներ, ուր դու ունես հետեւորդներ։ այն չի ֆեդերացւում այն հանգոյցներ, ուր դու հետեւորդներ չունես։
դա բնական ա, եւ էսպէս են աշխատում համացանցային այլ համակարգեր, օրինակ մէյլը կամ xmpp֊ն։ ու նաեւ այդպէս ա աշխատում շօշափելի աշխարհի փոստը՝ ուղարկողից գնում ա միայն ստացողին։
ըստ երեւոյթին «բլուսքայի» նախագծողների առջեւ դրուած էր աւելի մեծ խնդիր՝ ինչպէ՞ս անել, որ նոյն հրապարակումը հասանելի լինի անկախ նրանից, որ մի հանգոյցից ես դու այն փորձում դիտել։
ինչի՞ ա այդ խնդիրը դրուած եղել՝ ես ենթադրում եմ որ դա կոմերցիոն աշխարհի համար նորմա ա՝ պէտք ա ստեղծել «օգտուող» կոչուողի համար հնարաւորինս կոմֆորտ փորձառութիւն, եւ պէտք չի նրան բացատրել, ինչի ա էնպէս որ նոյն հրապարակումը երեւում ա այստեղից, բայց չի երեւում այն տեղից։
ընդհանուր առմամբ մարդուն կրթելը համարւում ա վատ մօտեցում։
ու որպէսզի ամէն հանգոյցից երեւայ ամէն հրապարակում՝ պէտք ա այդ հրապարակումը ուղարկուի ամէն հանգոյցին։
դա նման ա նրան, որ քեզ հասցէագրուած նամակն ուղարկուի աշխարհի բոլոր փոստային ծառայութիւններ, որպէսզի դու կարողանաս այն ստանալ աշխարհի ցանկացած փոստի գրասենեակ մօտենալով՝ ինչպէս ամն֊ում, այնպէս էլ մեքսիկայում, այնպէս էլ անտարկտիդայում։
հետեւաբար՝ հանգոյց պահելը թանկանում ա։ քո հանգոյցը պէտք ա պահի ոչ միայն քո ու քո ընկերների հաղորդակցութիւնը, այլ աշխարհում բոլոր մարդկանց։ ու եթէ փոքր «աքթիւիթի փաբ» հանգոյցը կարելի ա պահել թոյլ լինուքս տպասալի վրայ, ապա «բլուսքայ» պահելու համար պէտք ա լուրջ սերուեր, եւ տարածքի հարիւրաւոր տերաբայթներ։
դաւադրապաշտական կարծիքներ կան, որ դա հատուկ ա արուած, որ հանգոյց պահելու գինը լինի այնքան բարձր, որ հանգոյց պահել ոչ մէկ չուզի։
գուցէ դա էլ ա դեր խաղացել։ մեծին հասկանալի ա մեծը, եւ հասկանալի չեն մանրերը։ բայց ինձ թւում ա ոճռորոշն եղել ա «ֆիչըրի» պահանջը՝ որ ամէն տեղից ամէն ինչ լինի հասանելի, եւ մարդկանց պէտք չլինի բացատրել ինչի տարբեր տեղերից երեւում են տարբեր բաներ։
յօդուածում նաեւ անդրադառնում ա իրական խնդրին որ կայ «աքթիւիթի փաբ» համակարգերում՝ տարբեր հանգոյցներում մի գրառման տակ կարող են լինել տարբեր մեկնաբանութիւններ։ մի հանգոյցում կարող ա բացակայեն որոշ մեկնաբանութիւնները։ եւ տեքստի հեղինակն ասում ա, որ անշուշտ էդ խնդիրը «բլուսքայը» կարողացել ա լուծել։
բայց այդ խնդիրը ոչ միայն «բլուսքայի» ձեւով ա լինում լուծել։ այդ խնդիրը շատ յաջող կերպով լուծուած ա «դիասպորա» հաղորդակարգում եւ ապակենտրոն սոցիալական ցանցում։
«դիասպորայում» գրառման պատասխանատուն այն սերուերն ա, որի վրայ ի սկզբանէ գրառումն արուած ա։ ես գրել եմ spyurk.am֊ում՝ ապա բոլոր մեկնաբանութիւններն ուղարկւում են spyurk.am֊ին, եւ սերուերը դրանք ուրախութեամբ ցոյց ա տալիս գրառման տակ։ նոյն սերուերը ուղարկում ա ստացուած մեկնաբանութիւնները բոլոր այն սերուերներին, ուր կան գրառմանը հետեւող մարդիկ։
դա այն պատճառով ա որ «դիասպորայում» կայ գրառում ու կայ մեկնաբանութիւն։ իսկ «աքթիւիթի փաբն» որդեգրել ա այսպէս կոչուած «միկրոբլոգինգի» մշակոյթը, ուր մեկնաբանութիւնն էլ ա լիարժէք գրառում։ եւ հնարաւոր ա այդ մեկնաբանութիւնը տարածել, եւ հնարաւոր ա որ մեկնաբանութիւնն աւելի շատ տարածումներ ստանայ, քան գրառումը, որին այն արձագանք ա։
եւ այս մոդելը ապակենտրոն դարձնելուց ստացւում ա էնպէս, որ տարբեր հանգոյցներում կարող ա երեւան տարբեր մեկնաբանութիւնների շղթաներ։
նկատի ունեմ՝ էնպէս չի որ պէտք էր «բլուսքայի» նման թանկ լուծում, կարելի ա նոյն խնդիրը լուծել այնպէս, ինչպէս արել ա «աքթիւիթի փաբին» իր դիզայնով աւելի մօտ «դիասպորան», որը չի պահանջում շատ ռեսուրսներ։
բայց հիմա հասայ ամենակարեւորին՝ ինչի՞ ա «աքթիւիթի փաբը» նախագծուած այնպէս, ինչպէս նախագծուած ա։
նախ այն պատճառով որ կար ապակենտրոնացման աւանդոյթ ու նման ձեւ ա աշխատում էլեկտրոնային փոստը, ու նման ձեւ ա աշխատում xmpp֊ն։ նաեւ այն պատճառով որ սկզբից կային այդ ձեւով աշխատող զանազան ապակենտրոն սոցիալական ցանցերի նախագծեր՝ friendica֊ն, արդէն նշուած diaspora֊ն, hubzilla֊ն, pump֊ը, եւ այլն։ բոլորը կամ աշխատում էին իրենց իսկ հաղորդակարգով, կամ սովորում իրար հաղորդակարգերը։
մի պահ եկաւ որ էդ բոլոր նախագծերի մարդիկ հաւաքուեցին, ու որոշեցին պայմանաւորուել մի հաղորդակարգի մասին։ իսկ քանի որ իրանք web dev֊եր էին, ու հաղորդակարգերը http֊ով էին ուղարկում֊ստանում ամէնը, նրանք դիմեցին w3c հկ֊ին, ասացին դուք ուեբ ստանդարտներով էք չէ՞ զբաղւում, սա մեր ուեբ ստանդարտն ա, կը գրանցէ՞ք, նրաք էլ գրանցեցին։
ու իհարկէ այդ մարդկանց համար կարեւոր էր որ հնարաւոր լինի պահել փոքր հանգոյցներ։ չէ՞ որ հաղորդակցութիւնը չի ենթադրում որ բոլորը բոլորի հետ շփուեն։ ես շփւում եմ էս ու էս ու էս մարդու հետ։ իսկ էն մարիդկ շփւում են էն ու էն մարդկանց հետ։ համայնքը նախագծել ա հաղորդակարգն հաշուի առնելով համայնքի կարիքները։ իսկ համայնքում գիտակցում են որ պարտադիր չի մարդը հարուստ լինի որ հանգոյց պահի։ համայնքում ընդունուած ապահել փոքր ընտանեկան հանոգյցներ։
կայ հաղորդակարգի կայացման երկու կարեւոր պատճառ՝ ամենակարեւորն այն ա որ այն ժողովրդավարապէս կառավարուող ա, եւ ստեղծուած ա համայնքի կողմից՝ համայնքի մասնակիցները որոշակի համաձայնութիւնների եւ փոխզիջումների են գնացել։ եւ բոլորը համաձայնել են որ դա պէտք ա լինի իրենց միաւորող հաղորդակարգը։
երկրորդ պատճառը, որ այդքան կարեւոր չէր, բայց կարեւոր ա, այն ա որ համայնքը գրանցել ա հաղորդակարգը դրա համար եղած ինստիտուտում, եւ եղած ինստիտուտը աշխատել ա ոնց պիտի աշխատէր։
այստեղ պէտք ա նշել երկու բան՝ մէկն այն ա որ դիասպորան չի մասնակցել «աքթիւիթի փաբի» ձեւաւորմանը, ու փաստացի բոյկոտել ա այն։ «դիասպորայի» դեւերը բերում են տեքնիկական պատճառներ այն մասին, ինչի ա «դիասպորա» հաղորդակարգն աւելի լաւը, քան «աքթիւիթի փաբը»։ եւ նրանք որոշեցին չմասնակցել։ ինձ թւում ա այդ որոշմանը նպաստել ա նաեւ այն շատ «դիասպորայի» նախագծողները կասկած չունէին որ իրենց նախագիծը կը շարունակի լինել ամենաօգտագոծուող ապակենտրոն սոցիալական ցանցը։ «դիասպորա» հանգոյցներում կային տասնեակ անգամներ աւելի շատ մարդիկ, քան բոլոր այլ հաղորդակարգերով աշխատող այլ հանգոյցներում միասին։ եւ դժուար էր պատկերացնել որ էդպէս չի լինի։
յաճախ ասում են, թէ «մաստոդոնն» էր այն պատճառը, որ «աքթիւիթի փաբը» կայացաւ։ ես այդպէս չեմ կարծում։
«աքթիւիթի փաբ» ստանդարտին հետեւող տարբեր համակարգեր պէտք ա նախագծուէին։ եւ դրանցից ոմանք կը լինէին յաջողակ, իսկ ոմանք՝ չէին լինի։ բայց ոչ թէ «մաստոդոնն» էր պատճառը որ «աքթիւիթի փաբը» կայացաւ, այլ հաղորդակարգի ժողովրդավարական եւ ներառական բնոյթն ա երաշխաւորել որ ներկայ եւ ապագայ նախագծերի մեծ մասը պէտք ա ընդունուած ստանդարտին հետեւեն։ կամ սկսեն հետեւել։
«դիասպորան» չսկսեց, եւ այն երբեմն կամ էլ յաճախ անուանում են «մեռած հարթակ»։ ինձ այդ անուանումը դուր չի գալիս, զի քանի կայ մի հոգի որ ծրագրակազմը պահում ա եւ օգտագործում՝ այն մեռած չի։ բայց այո, այսօր «դիասպորան» բնաւ ապակենտրոն սոցիալական ցանցերից ամենաօգտագործուողը չի։
եւ կարեւոր չի՝ լաւն ա այն թէ վատը։ էականն այն ա որ մարդիկ ժողովուել եւ որոշել են ինչպիսին պիտի լինի ընդհանուր հաղորդակարգը։ եւ երեւի ընթացքում ոչ բոլորն են լրիւ երջանիկ եղել նրանով ինչ ստացուեց, ու այն ինչ ստացուեց փոխզիջման արդիւնք էր։ բայց այն հաշուի ա առել բոլորի կարծիքները, մօտեցումները։ եւ լաւն ա թէ վատը՝ այն ա որի մասին կայ հանրային համաձայնութիւն։
իսկ «դիասպորա» հաղորդակարգը թող հազար անգամ «լաւը» լինի՝ այն չի օգտագործուի զուտ իր տեքնիկական առաւելութիւնների (եթէ դրանք կան) պատճառով։
ամենակարեւորը՝ ժողովրդավարութիւնն ա ու ներառականութիւնը։
#հաղորդակարգ #ժողովրդավարութիւն #ներառականութիւն #ապակենտրոնացում #համացանց
էստեղ եղոյեանն ասում ա, որ քաղաքների կենտրոններն էն տեղն են, ուր բոլորը կարող են անանուն եւ չճանաչուած լինել։
համացանցն էլ էն տեղն ա ուր հնարաւոր ա լինել անոնիմ եւ չճանաչուած։
այդ առումով համացանցը՝ կամ այն հատուածները որ չեն պարտադրում ինքնութիւնդ հաստատել, գլոբալ գիւղ չդարձաւ, այլ քաղաքի կենտրոն ա։
#համացանց #գիւղ #քաղաք
եօթիւբում հրապարակել են an impossible project ֆիլմը, ու ամենասկզից խօսում էին թուանշային դետոքսի մասին։
ու ես կարծում եմ՝ սիրելով կեանքի ոչ թուանշային մասը, սիրելով զբօսնել, հեծանիւ քշել, անալոգ լուսանկարել եւ երեւակել, եւ երազելով որ լաւ տպել մի օր կը սովորեմ՝ այնուամենայնիւ ես չէի հակադրի թուանշայինը դրան, շեշտելով դետոքսի անհրաժեշտութիւնը։
դետոքս պէտք չի լինել թիւից։ դետոքս լինում են ոչ թէ համակարգիչներից, այլ կորպորատիւ եւ տոքսիկ միջավայրից։
էս ամէն ինստագրամներն ու ֆէյսբուքները՝ համացանցում մասնաւոր տարածքներ են՝ մոլլ գնալու պէս ա։
համացանցում հանրային տարածքներ էս մարդիկ չգիտեն։ իսկ մասնաւոր տարածքները abusive ու մանիպուլատիւ վարքագիծ ունեն։ չէ որ նրա համար չեն ստեղծուած որ դու էնտեղ զբօսնես։ եթէ փող չես տալիս, գոնէ մի բան քերեն վրայիցդ՝ տուեալներդ, որ վաճառեն, գոնէ մի օգուտ լինի։ (գոնէ չի, շատ ա)
մտածեցի ընկերոջս մէյլ գրեմ՝ riseup֊ում ա իր մէյլը։ ու մտածեցի՝ ես էլ է ունեմ էնտեղ մէյլ, բայց չեմ օգտագործում։
ինչի՞՝ որովհետեւ ես իմն ունեմ։ ես անտուն չեմ, ես իմ սպասարկիչն ունեմ։ ինձ պէտք չի սրա֊նրա տարածքի, թէկուզ հանրային, յոյսին լինել։
ու էն որ էջն անուանում էին home page՝ իմաստ ունի, բայց եթէ իսկապէս քոնն ա, եթէ տուն ունես համացանցում։
հանրային տարածքներ համացանցում կան։ ու տարածքն անվերջ ա՝ մարդիկ կարող են իրենք իրենց տուն սարքել։ ու կախուած չլինել ոչ մէկից։
դրա համար պէտք ա հասկանալ որ քեզ վատ ա, ու մի քիչ գրագէտ լինել։
#համացանց #ազատութիւն #հանրային_տարածք #տարածք
էս մարդը հաշուել ա որ իրան կարելի ա 23 ձեւով գրել։
դէ ես բազմիցս ասել եմ՝ 25 տարի առաջ էլ մարդիկ ունէին՝ aol, yahoo messenger, icq, microsoft֊ի ինչ֊որ բան, ու տեղական bumerang messenger֊ը որ աշխատում էր freenet֊ով կպած լիենլով, կամ եթէ ընկերներդ են freenet.am֊ով կպել։
ու հա, քանի որ չեն թողնում մի տեղից միւս գրել, եւ մի հարթակ լքելու գինը քեզ համար շատ են բարձրացնում, զի դէ իրենք կը մեռնեն, եթէ բոլորն իրենցից գնան, էդ իրենց համար կեանքի֊մահուան հարց ա, էդ պատճառով էլ բոլորը տառապում են հազար հատ նոյն գործառոյթով, բայց տարբեր ծրագրից ունենալով։ զի էս մարդու հետ շփւում ես սրանով, իսկ էն մարդու հետ՝ նրանով։
բայց ձեզ խաբել են, գցել են, կարելի ա մի հաշիւ ու մի ծրագիր ունենալ, ու շփուել բոլոր֊բոլորի հետ։
պարզապէս ձեզ չեն թողնում։
ես կրկնեմ, գուցէ պիտի շաբաթը մէկ գրեմ դա։ երբ ինձ ասում են՝ արի ֆէյսբուք կամ այլ տեղ, որ կարողանաս մեզ հետ շփուել, ես պատասխանում եմ, որ էդ ինձ չի որ չեն թողնում շփուել, ես կարող եմ, էդ իրանց չեն թողնում ինձ հետ շփուել իրենց հարթակից դուրս։
ի՞նչ անել երբ քեզ չեն թողնում։ չեն թողնում ծնողները, օրինակ։ մեծանում ես՝ գնում են։
բայց էս կորպորացիաների ձեռքը բոլորը անզօր երեխաներ են։ բա ի՞նչ ենք անելու եթէ վեհ էս ընկերութիւնը իրա վեհ լուծումով չլինի։ ու դեռ լաւ ա եթէ մի քիչ նեարդայնացած երեխաներ են, զգում են որ իրենց չեն թողնում, բայց չեն կարողանում էդ տոքսիկ յարաբերութիւնից դուրս գալ։ իսկ մարդիկ էլ կան վայելում են։ հոգոց։
ասում ենք՝ համացանց, բայց համա չի։ մի հատ լար ա դէպի էս մի կորպորացիա, մի հատ էլ լար ա դէպի էն մէկը։ ու կորպորացիան քեզ լաւութիւն ա անում, թելերից քաշելով։
#անկապ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն
ինչքան մտածել եմ, աւելի ու աւելի եմ համոզուել որ կլիենտի կողմից սկրիպտային լեզու աշխատեցնելը, ու դիտարկիչից վիրտուալ մեքենայ սարքելը՝ ի սկզբանէ սխալ էր։
այլընտրա՞նք։
մի տարբերակ՝ յատուկ յաւելուած ամէն ինչի համար՝ որը կրկին աշխատում ա քո կարգչի վրայ։ ուրիշի ծրագիր։ որն աւելի լաւ չի, քան դիտարկիչի միջի ջս֊ը։ զի դիտարկիչը գոնէ բաց հարթակ ա։
ուեբը էս ձեւով գնաց, որովհետեւ ծնուել ա http֊ից, որը նախատեսուած չէր միշտ կապի մէջ լինելու համար։ ու միշտ կապի մէջ լինելը իրան աւելացրել են նոր՝ ուեբ սոքէթներով եւ այլն։
ինձ թւում ա կորէկտ լուծումն այն ա որ ուրիշ մարդու կոդ քո համակարգչի վրայ չաշխատի։ ոչ sandbox֊ի մէջ, ոչ vm֊ի։ ոչ մի ձեւ չաշխատի։
բա խնդիրը ո՞նց լուծել։
տերմինալ֊ով։ կոնսոլով։ bbs֊ով։
ի՞նչ ա տերմինալը։ դա ինչ֊որ սարք ա (կամ սարքի էմուլեատոր) որը ստանում֊ուղարկում ա նիշ։ նիշ սեղմեցիր՝ ուղարկեց սերուերին։ սերուերը նիշ ուղարկեց՝ ցոյց ա տալիս։
էսպէս աշխատում էր bbs֊ը։
ինչի՞ մենք էսօր չենք ուզում օգտագործել bbs՝ մէ մարդկանց մեծ մասը։ որովհետեւ սովոր ենք մեր ժամանակակից ինտերֆէյսներին՝ կոճակներին, փոփափ մենիւներին, կոմբօ բոքսերին՝
ես այդ մասին մտածել եմ էն օրուանից, երբ սանդրա բալոքով ֆիլմ էի տեսել, ուր նա կարգիչով պիցցա էր պատուիրում, ինչ֊որ հատուկ ծրագրով։
ու մտածում էի՝ ի՞նչ ա դա։ յաւելուա՞ծ։ դէ էն ժամանակ յաւելուածներ չկային։ մտածում էի՝ չլինի՞ ամէն բանի համար առանձին ծրագիր ա։
ու մտածում էի՝ ինչ ճիշտ կը լինէր նկարել մեր էկրանին, բայց միայն նկարել։ ոչ կատարուել։ զի չգիտես ում կոդն ա կատարւում ու ինչ ա անում։ իսկ sandbox֊ի միջից պարբերաբար փախուստներ են լինում։
պէտք ա կլիենտի կողմից ոչ մի կոդ չկատարուի։
ու ահա լուծումը որ առաջարկում եմ, ու կը փորձեմ իրականացնել։
ծրագիր, որը ոչ թէ նկարում ա սերուերի վրայի կոնտրոլները, այլ օգտագործում եղածները։ մենք արդէն ունենք օհ ու այն արդէն գիտի ինչպէս նկարել կոճակ։ ու փոփափ։ ու ամէն ինչ։
սերուերից իրան ասւում ա՝ էստեղ դիր կոճակ, ինքը դնում ա։ երբ կոճակին սեղմում ենք՝ սերուերին ա ասում՝ սեղմեցին։
ո՞նց ա դա կատարւում՝ կարծում եմ՝ սերուերը xml ա ուղարկում էդ ծրագրին, ծրագիրը ըստ դրա new ա անում էն բոլոր կոնտրոլները որ պէտք են։
մէկ էլ ինչպէս ամենասկզբից նշեցի, պէտք ա անընդհատ կապ սերուերի հետ։ ու ուեբի դիզայնը եկել ա նրանից որ սերուերին յայց տաս, ինքը քեզ նիշք վերադարձնի։
ու էդ մօտեցումը ի սկզբանէ թերի էր նրա համար ինչ յետոյ դարձան ուեբ ափերը։
մարդիկ շփւում են, ու շփումը՝ չաթ ա անգլերէն։ չաթի համակարգից պիտի սրան գայինք։
եւ մենք ունենք ընդլայնուող չաթի համակարգ՝ xmpp։
ու գիտէ՞ք ինչ ա ստացւում՝ քեզ էլ պէտք չի իրական այփի որ դու ունենաս ծրագիր ինտերնետում։ քեզ պէտք ա կպնել ինչ֊որ սերուերի։ սերուերը միջնորդ ա՝ ինչպէս եւ պիտի լինէր միջնորդ։ քեզ այլեւս պէտք չի քո «կայքը» պահել իրական այփիի տակ՝ սերուերի վրայ։
քեզ պէտք ա ունենալ այն ու ունենալ միջնորդ, որը ռաութ կանի դէպի քեզ, եւ քեզնից։ որը ոչ մի կոնտրոլ նաեւ չունի քո տուեալների վրայ։ ինքը զուտ ոնց որ nat ու reverse nat անի։
ու դա իսկապէս կը ժողովրդավարացնէր համացանցը։ ու կը դարձնէր այն շատ լաւը։
սերուեր ստեղծիր քո տան կարգչում առանց իրական այփիի մասին մտածելու։ ucom֊ը իրական այփիի տրաֆիկի արագութիւնը չէր սահմանափակի։
ու տէնց։
աւելի պրակտիկ, էն xmpp իրականացման մէջ, որ ես տեսնում եմ, դու ոչ թէ գրում ես ծրագրիդ մէջ uri՝ gemini://orderpizza.tld այլ գրում ես՝ orderpizza@pizzeria.am
ինքը փուշ ա անում xml քեզ, բայց քո կարգչի վրայ ոչ մի բան չի աշխատում։
ու տէնց։
կարծում եմ դա ա ինչպիսին պիտի դառնար համացանցի զգալի մասը, որ էսօր ուեբն ա զբաղեցնում։
#նախագծում #համացանց
ցանցերի կառուցուածքը լաւ հետազօտուած թեմա ա։
օրինակ մենք գիտենք, որ mesh (ցանցաւո՞ր, բջջայի՞ն) ցանցերը լաւ չեն մասշտաբաւորւում։ ու պատահաբար չի որ համացանցը՝ հիերարքիկ կառուցուածք ունի՝ դա արդիւնաւէտ ա մեծ մասշտաբներում։
փոքր մասշտաբում՝ լրիւ ապակենտրոն mesh ցանցը կարող ա շատ արդիւնաւէտ աշխատել։
ըստ երեւոյթին նման պատճառով ա որ ունենք պետութիւններ՝ երբ մասշտաբաւորում ես՝ արդիւնաւէտ եւ կենսունակ դիզայնն ա, ուր ապակենտրոնացումը պահպանւում ա, բայց առաջանում ա հիերարքիա։
ու էւոլիւցիայի պէս պրոցես ա եղել որ բերել ա նրան ինչ կայ՝ պետութիւնների ձեւին։
կարեւոր ա նշել՝ հիերարքիա՝ չի նշանակում ուղղահայեաց։ ուղղահայեացը՝ բացարձակ ձեւն ա, երբ հանգոյցներ այլեւս չկան։ այդպէս էլ բնութագրում են դիկտատուրան՝ անուանում են՝ իշխանական ուղղահայեաց։ դիկտատուրան ձգտում ա ապակենտրոն հիերարքիկ հանգոյցները բերել ուղղահայեացի։ դրա հակառակը mesh֊ն ա, բացարձակ տափակն ա, երբ բացակայում ա հիերարքիա։ այդ երկու ծայրայեղութիւնների արանքում հիերարքիկ համակարգը կարող ա լինել շատ տարբեր։ եւ լինում ա։
դիկտատորների կամ աւտորիտար առաջնորդների զռանները մեզ լինում ա, ասում են թէ ժողովրդավարութիւն չկայ, ի նկատի ունենալով որ բացարձակ ժողովրդավարութիւն չի լինում։ իսկապէս, սովորաբար mesh չի՝ բայց միեւնոյնն ա, ապակենտրոն ա։ պարզապէս ամէն հանգոյցի շահերը հաւասար չեն հաշուի առնւում, կան աւելի հաւասար հանգոյցներ։ ու այդ վիճակը կարող ա լինել շատ տարբեր, երբ աւելի հաւասարները քիչ են, կամ շատ, ուժեղ են կամ տկար։
ու մեզ չեն ասում որ դիկտատուրա չի լինում։ որովհետեւ աւելի հեշտ ա պատկեացրնել դիկտատոր որ համակարգը բերել ա ուղղահայեացի կամ դրան մօտ, քան mesh ցանց։
ու զռանին պատասխանն այն ա, որ եթէ mesh չի, դա չի նշանակում որ ժողովրդավարութիւն չի։ դա տարբեր ձեւերի ապակենտրոն հիերրաքիկ ցանցեր են՝ աւելի կենտրոնին հպատակ, կամ աւելի տափակ։ ինչքան աւելի տափակ՝ այնքան լսելի ա դառնում առանձին հանգոյցի ձայնը, կամ այդքան աւելի մեծ ա հաւանականութիւնը որ գարաժում սկսուած ընկերութիւնը կը սնանկացնի գիգանտների։
մակ֊ն էլ բաւական դիսֆունկցիոնալ ա իրան դրսեւորում երբեմն՝ ու էն պատճառով որ հիերարքիան բաւական ուժեղ չի՝ ուղղահայեաց չի, չէ՞, խսհմ֊ի պէս չի, եւ ապակենտրոնացումը՝ ուժեղ ա արտայայտուած։ մի կողմից՝ չի լինում որոշ խնդիրները լուծել, միւս կողմից՝ ուղղահայեացը շատ ա վախենալու, դրա համար էլ էդպէս չի։
ինձ թւում ա մենք, շատերս, կարօտ ենք մինչ ինդուստրիալ եւ երեւի մինչ ագրարային, աւելի mesh֊ին մօտ համայնքների։ մարդկութեան պատմութեան իննսուն տոկոսը մենք եղել ենք փոքր համայնքներում ապրող հաւաքող֊որսորդներ։ ու փոքր համայնքում mesh֊ը լաւ ա աշխատում։ այդ պատճառով էլ ձգտում ենք աւելի տափակ համակարգեր կառուցել, որտեղ հնարաւոր ա։ նոյն համացանցում ու նոյն համացանցի վրայից վերացարկուելով։ լաւ ենք մեզ զգում դաշնեզերքի փոքր քոզի համայնքներում։
չենք կարողանում իւրացնել կապիտալիզմը։ համակերպուել դրա հետ։ նախկինում մէկը արհեստաւոր էր։ նա ունէր նշանակութիւն եւ առեւտրային mesh֊ին մօտ ցանցի հպարտ հանգոյց։
հիմա նա վարձու աշխատող ա գործարանում։
երբեմն նա գտնում ա ինքն իր համար բացատրութիւն, սիրում ա ռումբը, սիրում ա կորպորացիան, դառնում ա կորպորացիայի պատրիոտ, նոյնականացնում ա ինքն իրան մի հզօր բանի հետ, մխիթարանք գտնում նրա մէջ որ հզօր, մեծ, ու ոչ ընկալելի օրգանիզմի բջիջ ա։
ու հեռախօսների համակարգն ա մեզ յիշեցնում ով ենք մենք՝ ու ինչքան ենք մասշտաբաւորուած՝ երեւանի բնակիչը գիտի քանի նիշ ա պէտք երեւանի հեռախօսահամարին։
իսկ դաշնեզերքում դու էսինչ համայնքի էսինչն ես, օգտանուն@հանգոյց, դու նշանակութիւն ունես, ինչպէս էն գիւղի դարբինը, կամ նշանակութիւն որ ունէիր մինչ ագրարային շրջանում։ (դա նաեւ արտայայտւում էր արտաքնապէս՝ մի կեաժ մարդու պատճառով մի երկու սերունդ անց ամբողջ համայնքը կարող էր դառնալ կեաժ, իսկ մեր մեծ աշխարհում դժուար թէ մի մարդ այդքան ազդեցիկ լինի)։
մենք սովոր ենք լինել փոքր ակուարիումի մեծ ձուկը, կամ գոնէ ձուկը, զի այդպէս ենք ապրել գրեթէ միշտ։
իթ աւելի արտօնեալ մարդիկ՝ օրինակ մանր ձեռներեցի զաւակները, աւելի են սովոր mesh֊ին, աւելի են սովոր հպարտութեանը եւ ուղղահայեացի մաս լինել չեն երազում։ իսկ սուպերմարկետի աշխատողն աւելի անյոյս ա՝ սովոր ա ուղղահայեացին, ելք չի տեսնում։
#ազատութիւն #ապակենտրոնացում #մասշտաբաւորում #ցանց #համացանց #դիզայն
մարդիկ էն էակներն են որ ահաւոր սիրում են պատմութիւններ։ ու ոչ միայն իրենց յօրինուած պատմութիւնները՝ մենք ունենք պատմութիւն գիտութիւնը՝ որ իմանանք իրականութիւնն ինչպէս ա եղել։
մարդիկ էն էակներն են, որ ահաւոր սիրում են քարտէզներ։ դրանով էլ ա ջոնի հարիսը գերում՝ քարտէզներ ա ցոյց տալիս։
ու քարտէզները միայն քարտէզ չեն՝ տուեալ են։
ու երբ մենք գիտաֆանտաստիկայում երեւակայում էինք ապագայ համացանցն ինչ ձեւ ա լինելու՝ պատկերացնում էինք ունիւերսալ գիտելիքի աղբիւր։ օրինակ, դագլաս ադամսը պատկերացնում էր գալակտիկական հանրագիտարանը ու դրա հետ մրցող աւտոստոպով շրջողների գալակտիկական ուղեցոյցը։ դա էդքան բնական ա մեզ համար որ դա ա պէտք։
ու պատահական չի որ ունենք ուիքիպեդիան։
ու պատահական չի որ լիքը հետազօտութիւն ա արուած։
ու մարդկանց էս վիդեօն նաեւ հետաքրքիր ա որովհետեւ հետազօտութիւն ա։
ու էս վիդեօյում ինձ ապշեցնում ա էն, ինչքա՛ն տուեալ արդէն կայ այդ շրջանի մասին։ չկային տուեալներ միայն էդ մարդկանց մասին, էն էլ արդէն կան։ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՒՈՒՄ Ա՝ հնարաւոր չի աննկատ մնալ։ որովհետեւ աննկատ մնալու իրաւունքը ստորադասւում ա մարդկանց կողմից՝ գիտելիք ունենալու պահանջին՝ առանցքային պահանջին։
ըստ որում՝ հանրային գիտելիք՝ բոլորին հասանելի։
https://www.youtube.com/watch?v=h42QVfrUVFw
#քարտէզ #հետազօտութիւն #անգլերէն #հանրագիտարան #համացանց #գիտելիք
ասք սիգնալի մասին։
չեն թողնում այլընտրանքային յաւելուածներով իրանց կպնեն։
կապիտալիստ խոզեր։
իսկ մարդիկ ասում են՝ սիգնա՜լ, սիգնա՜լ։
կան իսկապէս ազատ տեքնոլոգիաներ՝ ոչ կենտրոնացուած եւ երբ հաղորդակարգը ժողովրդավարապէս ա կառավարւում՝ համայնքի կողմից։
#էկրանահան #սիգնալ #կենտրոնացում #ապակենտրոնացում #համացանց #հաղորդակցութիւն
իսկ դուք դժգոհում էք երբ ջաբերը գուգլի կամ էփլի ամպի միջոցով ձեզ փուշ չի ուղարկում՝
https://soylentnews.org/article.pl?sid=24/03/09/0243221
#անվտանգութին #գաղտնիութիւն #համացանց
ուզում եմ ասել՝ մենք ամն֊ն ընկալում ենք որպէս շատ աջական, բայց այն նաեւ միաժամանակ բաւական ձախական երկիր ա։
լիքը բան շատ կարգաւորուած ա՝ էս տարածքում (գրեթէ բոլոր տարածքներում) կարելի ա շինել միայն մի ընտանիքի համար նախատեսուած առանձնատներ։ ու վարձով էլ տալ իրաւունք չունեն տէրերը։ ու աւտոտնակում իւղման կէտ կամ սրճարան բացել չեն կարող՝ էս տարածքում կոմերցիոն գործունէութիւնն էլ ա արգելուած՝ տունը ապրելու համար ա։
եթէ նկատել էք ֆիլմերում՝ պատեր չկան այդ առանձնատների մօտ։ փոստատարը, ոստիկանը, հիւրերը՝ գալիս հասնում են դռանը, որ փողոցից հասանելի ա, դուռը թակում են։ դռան դիմացի գազոնը պիտի խնամուած լինի, թէ չէ կը գան կը տուգանեն։ իսկ որոշ վայրերում նոյնիսկ ներքին բակդ ա, որ թւում ա թէ ներքին գործդ ա, կարգաւորուած։ օրինակ, լողաւազանը պիտի շրջապատուած լինի փոքրիկ պարիսպով։ դա սիրուն չի՛, տարօն, ու ոչ մէկ չի ուրախանում դա անելով։ բայց չի բացառւում չէ՞, որ խմած հարեւանդ գիշերը շփոթուի գայ ընկնի լողաւազանիդ մէջ ու խեղդուի։ էդ պատճառով էլ նման կանոն կայ։
մենք ասում ենք, որ կապիտալիզմը ստեղծել ա պայմանական «այֆօնը», բայց պետական ներդրումներն են ստեղծել ամերիկեան տտ արդիւնաբերութիւնը։
էսօր էլ՝ պետական ներդրումներով ա որ կառուցում են արիզոնայի չիպ տպելու գործարանը։ իսկ երէկ՝ պետ․ պատուէրով էր ստեղծուել էն ամէնը, ինչ էսօր լիքը փող ա բերում անկապ մարդկանց, եւ պետւթեանը։ պետութիւնը միշտ համագործակցում էր այ֊բի֊էմի հետ, պետութիւնը տուել էր մենաշնոր էյթի ընդ թի֊ին, որ ամբողջ երկրով ծառայութիւնները միատեսակ լինեն։ պետական պատուէրով են նախագծուել՝ տրանզիստորը, համակարգիչները, ծրագրային ապահովումը, ներառեալ իւնիքսն ու սի֊ն, համացանցը, եւ այլն։ եղել են լիքը պետական ուսման գրանտեր, ու էսօր էլ կայ պետական ուսման վարկեր՝ ցածր տոկոսներով։
#կարգաւորում #ամն #պետութիւն #համացանց #կապիտալիզմ #սոցիալիզմ #քաղաքականութիւն
ես չեմ հասկանում ու երեւի էլ չեմ հասկանայ, ոնց ա որ մարդիկ չեն ընկալում, որ համացանցում չեն, որ հեռուստատեսութեան թարմացուած/ժամանակակից տարբերակն են օգտագործում, երբ վայելում են իրենց ինսագրամը, ֆէյսբուքը, տելեգրամը, վայբերը, ուոթսափը, դիսքորդը, ու նաեւ սիգնալը ու չգիտեմ էլ ինչը։
ոնց ա որ ընկալում են xmpp֊ն կամ activity pub֊ը «եւս մի հարթակ» որն իրենց համար նաեւ էդքան էլ մրցունակ չի՝ չի ձգում։
ախր բացատրել են, պատմել են, ու տեսնում են՝ սա էս սերուերից ա, նա՝ էն, իսկ էս սենեակը էն սերուերում ա, էն սենեակը՝ էն։
տեսնում են, ու վստահ եմ՝ հասկանում են։
չեն ընկալում։
ու դէ չեն օգտւում, կամ հազարից մէկ կը մտնեն, կասեն՝ «էս հարթակը», որը հարթակ չի՝ ինտերնետ ա։ վերջապէս ինտերնետից ես օգտւում, ո՞նց չես զգում որ մինչեւ էդ չէիր օգտւում։
կամ գուցէ ես ծեր եմ, ինձ համար ինտերնետի սահմանո՞ւմն ա այլ, քան իրանց։ իրանք կարծում են որ ինտերնետը՝ հեռուստատեսութեան ժամանակակից տարբերա՞կն ա։
բայց ո՞նց չեն զգում, ո՞նց չեն ձգտում իսկական ինտերնետին։
կամ ինչպէ՞ս ա ստացւում որ որոշ մարդիկ զգում են, իսկ որոշ մարդիկ՝ չէ։
ու ես արդէն յոյս չունեմ որ չզգացողները կը զգան։
իսկ ո՞վ ա զգում։
պիտի ասեմ որ նախ դաշնեզերքի մարդկանց զգալի մասը օգտւում ա դաշնեզերքի հանգոյցներից, բայց մէկ ա ընկալում ա դաշնեզերքը որպէս եւս մի հարթակ։ նրանք որ օգտւում էլ են՝ էլի չեն ընկալում։
չէ՛, կարող ա եւ ընկալում են որ միայն «մաստոդոն» չի ու դրա մի հանգոյցը չի։
բայց մէկ ա գրում են՝ այստեղ լաւ ա, այստեղ սէնց մարդիկ են։ իսկ այ պայմանական «թուիթերում» վատ ա՝ այնտեղ այլ մարդիկ են։
օգտուողներից շատերն էլ են նոյնն անում ու նոյն ձեւ համեմատում անհամեմատելին։ տարբեր տիպերի են։ չես կարող ցանցը համեմատել պարանի հետ, որի ծայրին հանգոյց ա։ ցանցը կարող ես համեմատել այլ ցանցի հետ։
ինտերնետը կարող ես համեմատել ֆիդօնէթի հետ։ նոյնիսկ ոչ «ֆրինէթի» կամ «սքաթլբաթի» (որ ցանցեր են ի տարբերութիւն նրա ինչ կոչում են «սոցիալական ցանցեր» չնայած դրանք ընդամէնը հանգոյցներ են), զի դրանք ինտերնետի վրայից են աշխատում՝ էլի ինտերնետի մաս են։
իսկ ով ջոկում ա՝ յաճախ ինձ շատ օտար մարդիկ են։ մարդիկ են որ էնքան են ատում ամն֊ն եւ այդ պայմանական արեւմուտքը , որ չեմ հասկանում ոնց՝ սիրում են պուտինին , լաւրովին, ու նոյնիսկ հիւսիսային կորէայի կիմին։
ասում են՝ «տեսա՞ր ոնց լաւրովն ասեց» ու ուրախանում են որ որեւէ քչից֊շատից հզօրութիւն ունեցող էութիւն իրանց գիտակցածը ասեց՝ ապտակեց իրանց ատածին։
բայց դա ասում են յարմարաւէտ տեղաւորուելով էդ նոյն արեւմուտքում, ուր իրանց աւելի լաւ ա, քան ռուսաստանի դաշնութիւնում (որը դաշնութիւն չի) կամ կորէայի ժողովրդական հանրապետութիւնում (որը հանրապետութիւն չի՝ պարզապէս «յաջողուած» դոնէցքի ժողովրդական հանրապետութեան պէս էութիւն ա։ եթէ յաջողուած բառով կարելի ա անուանել սով ունեցող երկիրը)։
իհարկէ, դաշնեզերքում կան մարդիկ որ հասկանում են ինտերնետն ինչ ա ու դրան են ձգտում։ բայց իմ տպաւորութեամբ՝ քիչ։
նախ չեմ հասկանում ոնց չեն ընկալում նրանք ում դաշնեզերքը չի գրաւում։ ու յետոյ չեմ հասկաիում ոնց չեն ընկալում նրանք որ դաշնեզերքն օգտագործում են ու անում են նոյն տրամաբանական սխալը՝ համեմատում են ինտերնետը պայմանական «թուիթերի»՝ ինչ֊որ ծառայութեան հետ։
իսկ ով ընկալում ա՝ շատերին ես չեմ ընկալում։ զի ո՞նց ա կարելի չտեսնել որ ռուսաստանը կամ հիւսիսային կորէան նախանձելի տեղեր չեն։
ո՞նց ա կարելի մի տեղում լինել պատերազմի դէմ, իսկ միւս տեղում՝ ռազմական ագրեսիան արդարացնել, ու նոյնիսկ ուրախանալ եթէ յաջողում ա։ կամ դժգոհել որ արեւմուտքը օգնում ա բռնութեան զոհին, չի թողնում մենակ։
ու երբ ասում եմ՝ ինտերնետ, ինձ ասում են՝ տէք ես կարեւորում, եւ ոչ թէ շփումը։ էլի՛ չեն ընկալում՝ ազատութիւնն եմ գնահատում ու դրան աւելի մօտ լինելու միջոցները։
#մարդիկ #հարթակ #դաշնեզերք #ինտերնետ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն
բա տեսա՞ք նիկոլն ինչ ասեց՝ մէյլով որ գրանցուէք ոստիկանութեան կայքում, ծանուցումները մէյլով կը ստանաք, քիչ կը վճարէք, եւ այլն։
բայց եւ յետոյ՝ էդ մէյլը պետութիւնը կօգտագործի ամէն ծանուցում քեզ ուղարկելու համար, ու դու կը համարուես ծանուցուած, հէնց ուղարկեցին։
ու էն ձայնը (նախարարի՞ երեւի) ասում ա՝ չէ, տէնց չի լինի, չենք կարող համոզուած լինել որ կարդացել ա, իսկ նիկոլը պնդում ա թէ ոնց ա կարելի համոզուել՝ դէ դրանից յետոյ եղած մէյլին արձագանքել ա, սա էլ ուրեմն ստացած կը լինի։
ես չգիտեմ ռդ֊ից բացի այլ երկիր որ նման բաներ ա անում։
եւրոպային մօտ լինէինք՝ եւրոպական նորմեր գոնէ կունենայինք։
ըստ որում նիկոլը չի ջոկում ինչ ա անում՝ էդ ես հասկացայ դեռ էն ժամանակ երբ ասում էր՝ կազինօները առցանց փակենք։ զի չի ընկալում մարդը, չի զգում ցանցային ազատութիւնը մեզ պէս՝ դէ կազինօ ա իրա համար, բայց մենք այլ կերպ ենք ընկալում՝ էսօր՝ կազինօն, վաղը՝ թերթը, միւս օրը՝ քո ֆեդի հանգոյցը։
ու ըստ որում իրա իսկ «ընդդիմութիւնը» գալու ա փակի, ասի՝ դէ ձեր նիկոլն ա էդ պրոցեսը սկսել։ ու ճիշտ կասի։
հոգոց։
#համացանց #ազատութիւն
ահա, փաստօրէն էսպէս ա պէտք փնտրել ձեր կոնտակտին թրեդսում։
https://www.threads.net/ap/users/օգտանուն
հայերից ո՞ւմ օգտանունը գիտէք, ասէք փնտրեմ։
#էկրանահան #դաշնեզերք #դաշնութիւն #համացանց
հէհ, ինձնից գոհ եմ՝
openwrt երթուղիչով կարգաւորեցի որ էս նոր ինտերնետի տրաֆիկը լրիւ գնայ վիպիէնով։
տան ամբողջ հոսքը, ներառեալ դնս֊ը, վիպիէնացուած ա։
յէյ։
#համացանց #գաղտնիութիւն #ազատութիւն
ժամանակին էսպիսի հոսք էի սարքել (ուժերս երկար չհերիքեցին վարել այն ու երեւի պէտք էր պիտակ յօրինել փոխարէնը) ուր հաւաքում էի դէմքին թռնող կայքերի էկրանահաններ։
էսօր աչքովս ընկաւ բադիկի փնտրելու արդիւնքների մէջ, որ ջորջ հոցը (տասնեօթ տարեկանում այֆոնն էր կոտրել), երբ թուիթերում էր աշխատում, հեռացրել էր այդ դէմքին թռնելը, բայց թուիթերի թիմը դա հետ բերեց, զի վախենում էին mDAU֊ն (monetizable daily active users)֊ը պակասի։
ու երեւի հիմնաւորո՞ւմ ունէին։
այսինքն՝ թռնում ա, որովհետեւ մարդիկ մանիպուլացւում են թռնելով։
զարմանում եմ՝ ո՞նց են մանիպուլացւում։
երբ իմ դէմքին ա թռնում՝ ռեակցիաս էն ա որ էլ կեանքում չկտացնեմ նոյնիսկ էդ կայքի յղումը։
#մանիպուլացիա #ապտակ #համացանց #բիզնէս #շահոյթ #կայք # դիզայն
նոյն սփիքերը, երբ ծախում են որպէս redmi note֊ի սփիքեր, ու ալի֊ում՝ արժի $0.46, իսկ երբ ծախում են որպէս rg nano֊ի սփիքեր, ու էթսի֊ում՝ ուզում են $9 դրա համար։
#գին #գնագոյացում #էկրանահան #բարձրախօս #վաճառք #խանութ #համացանց
էսօր շտապելով անցնում էի մի փողոցով, էնտեղ մի քսանհինգ տարեկան տղայ էր խօսում մի երեւի հիսուն տարեկան տղամարդու հետ։
ասում ա՝ «ի տարբերութիւն ուոթսափի չպիտի աբեազածելնը հեռախօսի համար ունենաս»։
տեսնես ինչի՞ մասին էր, ո՞ր մի կապի միջոցի/յաւելուածի։
էսօր ոնց որ բոլորն ուզում են համար՝ եւ վայբերը, եւ տելեգրամը, եւ դէ ուոթսափը, ու նոյնիսկ սիգնալը։
գուցէ ինչ֊որ հի՞ն լուծման մասին էր՝ օրինակ սքայփի՞։ չգիտեմ։
բայց էն որ մարդիկ էդ մասին խօսում են՝ հաւէս ա։
#յաւելուած #համացանց #ծրագրակազմ #ազատութիւն
ուրեմն լսարաններից մէկում չկայ hdmi լար, ու ես պարզապէս միացնում եմ jitsi meet ու կպնում էնտեղի կարգչից իմ կարգչին եմ կպնում, էկրանը կիսում եմ։
էսօր գրում եմ էն դիտարկիչում ճիշտ հասցէն, հարիւր անգամ ստուգում եմ՝ ասում ա՝ չկայ տէնց բան, 404 ֊ով էջ ա ցոյց տալիս։
չեմ հասկանում, ախր կա՛յ։
մէկ էլ ֆայմեցի ջնջեցի վերջին սլէշը url֊ի մէջ ու կպա՛ւ։
#համացանց #դիտարկիչ #ջիթսի #անկապ
վերջերս արդէն լրիւ, հարիւր տոկոսով անցել եմ invidious֊ի։
վաղուց քիչ քիչ աւելացնում էի հոսքեր, որ դուրս գալիս են։ invidious֊ը նաեւ տալիս ա ամէն հոսքի rss՝ ու ամէն rss֊ը աւելացրել եմ thunderbird֊ի մէջ։
էլի կաւելացնեմ։ օրինակ կոնֆերանսները հաստատ քիչ են։ բայց նկարը ուզեցի ցոյց տալ որ պատմեմ՝ իրականում ես չեմ հասկանում ոնց ա հնարաւոր rss ընթերցիչը լինի հոսքով։
ու գիտեմ որ լիքը պոպ բաներ ունեմ։ ես ձեզ ասե՞լ եմ որ պոպ մարդ չեմ։ չե՛մ ասել։ հանգիստ թողէք։
miniflux֊ի հետ ամենամեծ խնդիրս դա ա։
կարող ա ես մի շաբաթ չեմ մտել։ ու ես պէտք ա ապա մի շաբաթ սքրոլ անեմ ներքեւ, որ իմանամ որ էն մարդը նոր նիւթ ա հրապարակել։
էսպէս, երբ ձախից տեսնում ես՝ գիտես՝ էս մարդը նոր նիւթ ունի։
մէկ էլ հետաքրքիր ա, որ պարզւում ա, էդքան էլ շատ բանի չեմ հետեւում իրականում։
ու նոյնիսկ առանց rss ընթերցիչի ու ձախ ցանկի, invidious երբ մտնեմ՝ մի երեք չորս էջ ա օրը թարմանում, ոչ շատ։
ափսոսում եմ որ չեմ կարողանում իմ ուզած մարդկանց «լայք» դնել, բայց ոչինչ։
ու տէնց։
#համացանց
էս go ծրագրակազմն էի շինում ու՝
[2023-10-10 18:20:30] $ make all
go build tools/bin2go/bin2go.go
go: github.com/gotk3/gotk3@v0.6.1: Get "https://proxy.golang.org/github.com/gotk3/gotk3/@v/v0.6.1.mod": dial tcp: lookup proxy.golang.org on 192.168.10.1:53: server misbehaving
make: *** [Makefile:77: bin2go] Error 1
զի ucom֊ի dns։
կպայ vpn ու ապա՝
[2023-10-10 18:20:38] $ make all
go build tools/bin2go/bin2go.go
inkscape -z -w 16 -h 16 -o resources/16px/download-solid.png resources/download-solid.svg
make: inkscape: No such file or directory
make: *** [Makefile:81: resources/16px/download-solid.png] Error 127
արդէն այլ խնդիր ա։
#իւքօմ #համացանց #գօ
եւս մի պատճառ ջենթու օգտագործելու (բազմաթիւ այլ պատճառներ ունեմ) ինձ համար այն ա, որ եթէ ինչ֊որ բան չեմ կարողանում հաւաքել, կամ բարդ ա հաւաքել՝ չեմ օգտագործում։
օրինակ, էս պահին փայնբուքս տառապում ա որ ֆայրֆոքսն ու դրա կախուածութիւնները հաւաքի։
դեռ կարողանում ա։
օկէյ, դեռ կօգտագործեմ։ բայց միւս անգամ ես արդէն կը մտածեմ, արդե՞օք ինձ դա պէտք ա։ եթէ ինքն էդքան տառապում ա՝ երեւի ինձ դա պէտք չի։
netsurf֊ը հաւաքւո՞ւմ ա՝ ուրեմն էդ ա։
չի՞ ցոյց տալիս էջեր՝ ուրեմն էլ աւելի կը լծուեմ պարզ էջեր ստեղծելուն կամ ջեմինի անցնելուն։ որի ուղղուց ես չեմ շեղուելու, պարզապէս բարդ ա անց կացնելը իմ ուեբ ներկայութիւնը, զի շատ լեգասի ունես, բայց կանցնեմ մի օր։
ըստ որում՝ երբ ես ասում եմ մարդկանց՝ մի դուրս եկէք ֆէյսբուքից, բայց մեզ հետ էլ շփուէք դաշնեզերքում, նման բան ես ասում եմ հիմա ինձ՝
դեռ օգտագործի լինուքս, բայց զարգացրու օբերոն համակարգը։
դեռ օգտագործի վեբ, բայց հնարաւորինս շատ գնա դէպի ջեմինի։
ու տէնց։
#անկապ #համացանց #ազատութիւն #տէք #ջեմինի #ուեբ #վեբ #դիտարկիչ #ջենթու #պերմակարգչութիւն #պարզութիւն #մարդավարի #մարդկային #մարդիկ
պատմում են, որ սէթ գոդինը գրում էր, որ երբէք չկան օգտատէրեր, կայ՝ համայնք։ նա բիզնէսի վերաբերեալ էր իր տեսակէտն արտայայտում՝ որ օրինակ արտադրում ես տամագոչի, կամ որեւէ բան՝ ով ձեռք ա բերել՝ համայնք են, ու պէտք ա համայնքի պէս վերաբերուես։
դա բռնում ա նոկիայի նախկին ceo֊ի բլոգի անուան հետ՝ «communities dominate brands»։
սակայն համացանցում հանգոյց պահելն աւելի բարդ ա։ որովհեիեւ համայնքը միայն պրոդուկտով չի որ հետաքրքրուած ա՝ օրինակ «մաստոդոն» ծրագրակազմով ու պարբերական թարմացումներով։
դրանով հետաքրքրուած ա անշուշտ՝ ու օրինակ «սոշըլհոմ»֊ում փաստացի միայն ես եմ գրում։ ա՛, ու եւս մի հոգի, որ փորձում ա եւ դիասպորայի հետ կապը պահել։
էսպիսի սոցիալական հանգոյցի համայնքին նաեւ կարեւոր ա այլ լիքը բան, սկսած ծրագրակազմի հեղինակների քաղաքական հայեացքներից, յետոյ հանգոյցի ադմինի, նաեւ որ համատեղելի մարդիկ հաւաքուեն, որ քննարկելու բան ունենան ու իրար հասկանալու պոտենցիալ։ որ հանգիստ ու կոմֆորտ զգան իրանց։ էստեղից էլ ապաֆեդերացուելու ցանկութիւնը շատ հանգոյցների ժողովրդի մօտ։
#դաշնեզերք #համացանց
ի դէպ դաշնեզերքի եւս մի առավելութիւն՝ դիցուք ուզում ես հայաստանի ինտերնետին վնասել՝ ինչքա՞ն ջանք պէտք ա ծախսես առանձին տարբեր հանգոյցներ կոտրելու համար, ու ո՞րն ա ազդեցութիւնդ, եթէ ամէն հագնոյցն ունի տաս օգտատէր։
իսկ մի հատ արմինկօ ես կոտրում՝ իրանց մօտ հոստ եղած հարիւրաւոր կայքեր վնասում ես։
էսպէս պայմանական արմինկօն կենտրոն ա, ու տապալման միակ կէտն ա (single point of failure ուզում եմ ասել, բայց չգիտեմ ինչպէս)։
դրա զուգահեռն ա՝ դրոնով ուռալին խփելը՝ մի ջանք, հարիւրաւոր զոհեր, ընդդէմ լիքը մանր ջիպերի՝ էդքանի դրոն չի հերիքի։
#անվտանգութիւն #դաշնեզերք #ապակենտրոնացում #համացանց
կորի դոկտորովը հին լաւ ինտերնետի, եւ յուսանք, ապագայ լաւ ինտերնետի մասին՝
https://www.youtube.com/watch?v=rimtaSgGz_4
#համացանց
պրոտոնով վրաստան կպնելը լրիւ իմաստ ունի։
համ մերոնք չգիտեն ինչ request֊ներ ես անում։ համ վրաստանը մօտ ա։ եթէ հայաստանի հետ ես կապւում՝ մօտ ա հետ գալը։ եթէ դուրս ես գնում՝ արագ ա՝ մէկ ա վրաստանով էիր դուրս գնալու, ուր էլ գնայիր։
ուր էլ գնաս՝ ̶հ̶ե̶տ̶դ̶ ̶կ̶ը̶ ̶գ̶ա̶մ̶ վրաստանով գնա։ (:
#համացանց #կապ #ազատութիւն
էսօր օգտագործեցին «շողուլ» ու «թարազու» բառերը։
«թարազու»֊ն միայն էստեղ գտայ, շատ հետաքրքիր պետական փաստաթուղթ էր, ու շատ փախած կոնտեքստում։
>Մշու սուլթան Սուրբ Կարապէտ, մեռնեմ քո զօրութէնին. ես վերու էս թարազու քու զօրութէնով ուժովցած. ընձի ամօթով չանես
վստահ չեմ բնաւ որ նոյն բանի մասին ա խօսքը։
գտայ նաեւ «մայրենի լեզուի դասեր» խմբի քննարկումներ՝ սա ու սա։
երեւում ա որ հարցնում են՝
>Ո՞վ կասի «մալա» և «շողուլ» բառերի հայերեն տարբերակները։
ու
>Խմբակիցներ, ով կհուշի “շողուլ” բառի ծագումը? Քննարկվել ա մի անգամ, բայց ծագման մասին բան չգտա։ Ոչ էլ գուգլը առանձնապես օգնեց։ Հին քննարկումը`
բայց յղումով գնում ես, ֆէյսբուքն ասում ա՝ մուտք գործիր որ տեսնես։
ահաւոր ա։
այսքանը։ էլ չգտայ։ փորձեցի քեշից, արքիւից հանել, չկպաւ։
shinbaza.am
֊ը չի գործում։
«վերջը» միայն list.am
֊ով հասկացայ էդ ինչ ա։ փաստօրէն ամենաբաց կրթական աղբիւրը դա էր։
ու տէնց։
յ․ գ․ չգիտեմ, գուցէ եթէ ֆբ ունէք, յղումներով խնդրում եմ գնացէք, պատէնէք մեկնաբանութեան մէջ, ի՞նչ են գրել։
#շողուլ #թարազու #շինարարութիւն #աղբիւր #ազատութիւն #համացանց #բառ #հայերէն #չգիտեմ
մի քանի գրառում տեսայ threads
յաւելուածի/համակարգի մասին։
չեմ իմանում ինչ տեսք ունի ինտերֆէյսը նոյնիսկ, բայց յոյս եմ յայտնել որ երբ/եթէ կպնեն activity pub
ցանցին, կապի մէջ կը լինեմ իմ որոշ ընկերների հետ, որ չեն «կարում» կամ ուզում, ինչը նոյն բանն ա, գրեթէ, լինել ինտերնետում։
երբ իրենք ասում էին՝ «արի ֆբ կամ ինստա կամ եսիմուր ու կապի մէջ լինենք կամ չաթուենք», ես միշտ իրենց շեշտել եմ՝ էնպէս չի որ էդ ես եմ որ չեմ կարող ձեզ հետ չաթուել։
էնպէս ա որ դուք էք որ ձեզ թոյլ չեն տալիս ինձ հետ չաթուել կամ շփուել։
ահա, եկաւ threads֊ը որ մեծահոգի թոյլ ա տալու։
իսկ իրականում, եթէ չես կարող պայքարել՝ ընդունիր եւ արագացրու նրա գալը, ինչի դէմ պայքարել ես։ կամ առաջնորդիր։
առաջնորդելը էս դէպքում երեւի հնարաւոր չի, բայց հնարաւոր ա լինել առաջինը մէյնսթրիմ կոմերցիոն կորպորատիւ ինտերնետ մեդիայից, որ կապ կունենայ արդէն կայացած դաշնեզերքի հետ։
բայց իրականում դաշնեզերքի հետ կապ չունի։ (: պարզապէս մի քիչ աւել ազատութիւն ա տալու օգտատէրերին։ գուցէ։
#համացանց #ինտերնետ #դաշնեզերք #ազատութիւն #threads #թելեր #շղթաներ #մեծահոգութիւն #իրաւունք
ես դէ թօռով եմ կպնում հիմնականում, ու շատ կայքեր մտնելիս միանում ա cloudflare
֊ի ստուգիչը, գրում ա՝
Checking if the site connection is secure
իբր ինձ համար ա անում, իբր ստուգում ա, ինձ վնա՞ս չի էդ կայք մտնելը։
երբ իրականում փորձում ա հասկանալ մա՞րդ եմ թէ՞ բոտ։
էհ։
#երեսպաշտութիւն #կորպորատիւ #ահաւոր #չգիտեմ #համացանց
մտածում եմ, եթէ օրինակ ռուսաստանի հիւսիսի ժողովուրդը, որ արտիկլներ են օգտագործում՝ բառավերջում աւելացնելով «-то», «-те» (իսկ «ստանդարտ» ռուսերէնում արտիկլներ չկան), ունենային իրենց դաշնեզերքի հանգոյցներն ու այնտեղ շփուէին ոչ թէ «ստանդարտ» «ճիշտ» ռուսերէնով այլ հէնց իրենց լեզուով կամ դիալեկտով, դա իրենց լեզուն մի տեսակ աւելի օրինական, լեգիտ կը դարձնէր՝ կարձանագրուէր որ այդ բարբառը կամ լեզուն օգտագործւում ա տեքնիկական խնդիրներ քննարկելու համար, քաղաքների բարեկարգումը, քաղաքականութիւնը՝ կունենար դէ ֆակտօ գրաւոր լեզուի կարգավիճակ։
իսկ դա կարձանագրէր հէնց էդ մարդկանց համար, որ իրենք ունեն այլ ինքնութիւն, որը պարտադիր չի լինի ռդ քաղաքացու ինքնութիւնը։ ու հետեւաբար իրենք չպէտք ա, օրինակ, ատեն ուկրաինացիներին, կամ վստահեն օստանկինեան քարոզչութեանը։
#ապակենտրոնացում #քաղաքականութիւն #համացանց
ե՛ւ activity pub֊ը, ե՛ւ diaspora֊ն ունեն մի ընդհանուր խնդիր։
համացանցի կարեւոր յատկութիւնն ա ինձ համար՝ պատմութիւն պահելը։ ճիշտ ա, շատ բան ջնջւում ա, բայց ընդհանուր առմամբ, համացանցում հնարաւոր ա բացայայտել պատմութիւն։ համացանցը նման ա քաղաքի, որ ունի հին մաս։ այդ հին մասի որոշ հատուածները վերակառուցւում ու արդիականացւում են։
բայց մնում ա հին բովանդակութիւն։ օրինակ, photo.net֊ի ֆորումը թարմացրին, կարծես նոյնիսկ լրիւ փոխեցին ծրագրակազմը, բայց բովանդակութիւնը մնացել ա։
կամ, ես ութսունականների գրառումներ ու քննարկումներ եմ կարդացել usenet֊ի հատուածում։
համացանցը նաեւ պատմութեան մասին ա, ու հնարաւորութիւն ա տալիս պատկերացնել, ինչի ա էն ինչ ունենք էսօր էնպիսին, ինչ կայ, ու ինչ ա եղել նախկինում։ եւ որ այն ինչ էսօր ա՝ միշտ չի էդպէս եղել։
(քանի օր առաջ խօսում էի մէկի հետ, պատմում էի մոբայլ սարքերի համար հայերէն ֆոնտերի ոդիսականը, նա ասաց՝ երբ ես սկսեցի օգտուել ինտերնետին կպած սարքերով՝ ամէն տեղ հայերէն լինում էր տեսնել, չէի էլ պատկերացնում որ ժամանակին էդպէս չի եղել, կամ որ դա խնդիր ա եղել)
ու հիմա անցնեմ մեր ապակենտրոն ցանցերի խնդրին՝ եթէ դու բացում ես նոր հանգոյց, ու հետեւում ես ինձ՝ իմ տասից շատ տարուայ պատմութիւնը չի ֆեդերացւում քեզ մօտ։ քո հանգոյցում պիտակին կտացնելով չես տեսնում ինչ եմ ես գրել ու նշել այդ պիտակով տաս տարի առաջ, ու չի երեւում ինչ քննարկումներ են եղել նոյն թեմաներով։
օրինակ ֆորումներում լինում են հին քննարկումներ, ու երբ նոր շղթայ են բացում նոյն թեմայից, յաճախ մոդերատորները ուղղորդում են, ցոյց են տալիս հին շղթայի տեղը՝ եթէ այն ինչ ուզում ես արտայայտել, կամ հարցնել, դեռ չեն արտայայտել կամ հարցրել՝ աւելացրու։
այս յատկութիւնը ապակենտրոն հանգոյցների՝ պատմութիւն սինք չանելը՝ ինտերնետի տրամաբանութեան դէմ ա ինձ համար, զի ինտերնետն ինձ համար նաեւ պատմութեան մասին ա։
միակ տեքնոլոգիան որ էդ հարցը լուծում ա, ի դէպ՝ secure scuttlebutt֊ն ա։ երբ մարդուն հետեւում ես՝ իր ամբողջ պատմութիւնը սինք ա լինում քեզ մօտ։
իսկ մեզ մօտ երեւի կարելի ա լուծել սինք անող բոտեր գրելո՞վ։ լաւ չեմ պատկերացնում ինչպէս։
ու տէնց։
#համացանց #պատմութիւն #դաշնեզերք #ապակենտրոնացում
ես սքանթորփի խնդրին ինքս էլ եմ առնչուել՝ մեր կորպորատիւ բրանդմաուերը զտում էր «arm» պարունակող կայքերը՝ զի զէնք ա։ ակնյայտ ա՝ հայաստանին վերաբերող կայքերի զգալի մասը արգելափակուած էր։
դրանից մտածեցինք, կարո՞ղ ա «gun» էլ զտի՝ ու այո, պարզեցինք որ այդ բառը պարունակող բառերն էլ են փակ։
ես իհարկէ մտածում եմ, որ անկապ են էս ջղաձգումները։ աշխարհն ու լեզուն էնպիսին են ինչպիսին կան։
այլ հարց ա որ մարդն ինքը չի ուզում հանրային վայրում (նախկին «nsfw»֊ն դարձել ա այսօր «nsfss»՝ not suitable for screen sharing) որոշ կայքեր բացել։ եւ պարտադիր չի պորն՝ գուցէ դեղ ա առնում, առողջութիւնն էլ ա նէնց բան որ միշտ չի որ ուզում ես գործընկերներդ իմանան։
յիշեցի՝ ես մարդ գիտեմ որ ուզել ա։ կամ չի դիմացել։ էնքան չի դիմացել, որ գրասենեակում պարբերաբար պորն ա բացել դիտել։ լիքը մարդու ներկայութեամբ։ իրան կանչել խօսել են մի քանի անգամ, ասել են՝ մի արա։ ինքը էլի չի դիմացել ու իրան գործից հանել են։
մտածում եմ՝ ես գործից հանելը շատ աւելի եմ հասկանում, քան կայք փակելը։
նոր յիշեցի՝ դրսում, ինստիտուտում երբ աշխատում էի՝ մի օր իմ սենեակ մտաւ մեր խմբից, գլխաւորների յարկից մէկը։
ասում ա՝ մեզ հաղորդեցին որ էս սենեակում թորենթ են օգտագործել։
ասի հա՝ ես եմ։ բաց էր՝ փակ չէր։
ասաց՝ հա բաց էր, բայց հետազօտական նպատակներով։ եւ ոչ պիրատական։
ասի՝ լինուքս եմ քաշել։ չգիտեմ ինչքանով ա դա հետազօտական նպատակ։ բայց եւ պիրատութիւն չի։
ասին՝ մի արա։
(((:
նման պատմութիւն ա՝ մի դէպքում տող էին համեմատում, միւս դէպքում՝ թիսիփի սեգմենտներ, բայց երկու դէպքում էլ «false positive» սխալ են թոյլ տուել։
ու համակարգն էդպէս ա աշխատում, բան չեն կարող անել։
զի համակարգի, ու բիւրոկրատիայի դէմ խաղը շատ բարդ ա։ դա քո ստեղծած ծրագրին էլ ա վերաբերում։
էս պահին էլ մի կորպորացիայի վերնախաւից մարդ կարգադրել ա որ ինչ֊որ տեղ ինչ֊որ աքսէս բացուի։ այնտեղ, ուր էդ աքսէսը փակ ա։
ու միայն էդ աքսէս բացելը նէնց պատմութիւն ա դարձել։
քանի շաբաթ ա վիզ են դնում, դէ վիզ դնելը ո՞րն ա՝ կորպորատիւ ատամնատիւները դանդաղ են շարժւում, իսկ թրեդերը լոք են լինում, բայց ամէն դէպքում քանի շաբաթ ա էս խնդիրը չի լուծւում։
ու տէնց։
#համացանց #ազատութիւն
ուզում եմ կիսել երկու բան։
սա՝ https://claudio.ch/ — շատ հաւէս օլդսքուլ կայքերից մէկն ա։
ադամ ռագուզեայի եօթիւբ ալիքը, եւ մասնաւորապէս էս նիւթը՝ բրինձով թունաւորման մասին։
#յղումներ #համացանց
բան էի փնտրում, պատահաբար կագանովի գրառումը տեսայ։ (:
#էկրանահան #կագանով #համացանց
մայքրոսոֆթը իր սրիկայութիւնները շարունակում ա։ սկայպը վեբով ասում ա՝ «Skype has limited functionality in this browser, we recommend to use different browser. (Try Microsoft Edge)»։
իսկ dpreview.com֊ը փակւում ա։
մէյլ են ուղարկել։ դրա մէջ գրուած ա՝ «Please enable HTML in your email client to read this newsletter»։
իսկ ես չեմ կարող, իմ կլիենտում դա չես միացնի։ (: այնպէս որ՝ չէ, կներես։
ամէն դէպքում տխուր ա որ փակւում ա՝ շատ խցիկների ռեւիւներ ունէին, ու թեստեր էին արել՝ թէ ոնց ա նկարում նոյն բանը, ու կարելի էր էս խցիկն էն խցիկի հետ կողք կողքի համեմատել՝ նաեւ ինչպէս են նկարում նոյն բանը։
ու շատ հետաքրքիրա շղթաներ կային իրենց ֆորումներում։ դա ամենակարեւորն ա երեւի։
էհ։
#անկապ #համացանց #ազատութիւն #ֆոտօ
ֆորումներն ու այառսին ոչ մի տեղ չէին անհետացել։
այլ խօսքերով, հ̶ա̶պ̶կ̶ը̶ այառսին չի դուրս եկել քեզնից, այլ դու՝ այառսիից։
ահ, մաստոդոնն իրենց համար կարօտելի իննսունակեններն են, լա եկէ՛ք ծմակո՛ւտ, տեսնենք քանի՞ րոպէ կը դիմանաք ոչ այնքան ժամանակակից միջավայրին։
#էկրանահան #դաշնեզերք #համացանց #մաստոդոն #յիշողութիւն #կարօտ
շատ կարեւոր ա ինձ համար չաթում կախուած մնալը։
չաթեր կան, որ չեմ հասցնում կարդալ, բայց կախուած մնում եմ։
ինչի՞՝ նախ իհարկէ յոյս կայ որ կը ստացուի կը կարդամ։
բայց ամենակարեւորը՝ որ հասանելի լինեմ, որ ես կամ։
եթէ հարց լինի ինձ հետ կապուած՝ կը բզեն, կը զգամ։ ես այնտեղ եմ իրենց համար։ որ կապ լինի։
ըստ որում՝ ոչ թէ նոյնիսկ կապ էս կամ էն մարդու հետ՝ այլ հէնց կապ չգիտեմ ում հետ էն հանրային սենեակում։
ես զգացի որ դա կարեւոր ա, երբ հանրային սենեակներից անհետանում էին մարդիկ, ում պահի տակ ուզում էի բան պատմել։ կամ հարցնել։ ու զգում էի՝ չկան։ յետոյ գալիս էին, ասում էին՝ շատ էր աշխատանքը։
ու ես այնտեղ եմ, ես կամ իրենց համար։
բայց ցաւում եմ, որ ես, չնայած այդքան ցանկութեան լինելու՝ չկամ իմ իրական ընկերների համար։
ու չէ, նրա համար չի որ «ես տեքը աւելի եմ կարեւորում քան յարաբերութիւնները», ինչպէս նշեց նախկին ընկերս։ նաեւ տեքը չէ՝ ազատութիւնը։ ու նրա համար չէ որ իրենք դէ տեք մարդիկ չեն՝ չեն ջոկում, չեն «կարում»։ լիքը ծրագրաւորողներ կան էդ իրական մարդկանց մէջ, որ երեւի կանէին, եթէ ուզէին։
բայց ընդհանուր ընկալումն ա՝ սա ա դախ կամ կտցրած, սրա համար առանձին յաւելուած չենք պահի։ ի՞նչ աշխարհ կայ այդ «յաւելուածի» հետեւում, որը յաւելուած չի, այլ հաղորդակարգի մասին ա՝ չի էլ հետաքրքրում։
ու դէ, շատ ցաւում եմ, որովհետեւ եթէ մի քիչ այլ աշխարհ լինէր ու իրենք լինէին այլ աշխարհի գեներացուած մարդիկ, ոչ թէ այս՝ լրիւ այլ ձեւ կը լինէր։ ես իրենց չեմ մեղադրում՝ մարդիկ միջավայրից շատ կախուած են։ ես էլ։
բախտս էլ ա բերել, շաաաատ շատ յանգամանքներում, որ էսպէս ստացուեց ու էսպէս մարգինալացայ՝ չկարողացայ չմարգինալանալ։
բայց ինչեւէ։
մինչ։
#ազատութիւն #ապակենտրոնացում #համացանց #յարաբերութիւններ #մարդիկ
այս կապսուլն աշխատում ա ֆլոպիի վրայից։
#ջեմինի #համացանց #էկրանահան #ֆլոպի
ի՞նչ եմ իմացել՝ ուրեմն իրանում վաղուց «փակ են» «մաստոդոնը» ու «քոնուերսէյշնսը»։
այսինքն՝ mastodon.social
֊ը եւ converations.im
֊ը։
նաեւ (սա նորութիւն չի) իրանոոմ փակ էին թուիթերն ու տելեգրամը, բայց նախարարութիւնները շարունակում էին իրենց պաշտօնական թուիթերեան եւ տելելեգրամեան ալիքները թարմացնել։ ֆարսիով, տեղացիների համար։
#ազատութիւն #գրաքննութիւն #համացանց #իրան #քոնուերսէյշնս #մաստոդոն #թուիթեր #տելեգրամ
քոնուերսէյշնս, բլաբբեր, մոնոկլես ու նաեւ դինօ օգտագործելիս հնարաւոր ա օմէմօ բանալիները փոխանակել qr code֊ով, ապա բանալիների էջում ցոյց ա տալիս ոչ թէ blindly trusted ու այն միացնել անջատելու հնարաւորութիւն, այլ՝ վահան։
#ջաբբեր #փրչրթ #փրչրթոց #համացանց #ազատութիւն #գաղտնիութիւն #անվտանգութիւն #օմէմօ
չէ, կներես։
կայ առանց ջս֊ի աշխարհ։
#համացանց #դիտարկիչ #էկրանահան #քարտէզ
երեւի «թուիթերոտ» մշակոյթում, ի տարբերութիւն «դիասպորայոտի», կարելի ա առանձնացնել հիմնական երեք կէտ՝
— գրառումն ու մեկնաբանութիւնը մի տեսակ հաւասար կարեւորութիւն ունեն։ կարելի ա մեկնաբանութիւնը տարածել ու կարելի ա այն տեսնել վերեւից, հոսքում։
— դա ներգրաւուող «ֆիչըր» ա՝ տեսնում ես մեկնաբանութիւնը հոսքի վերեւից։ եթէ մեկնաբանած լինէին երեք ամիս առաջուայ դիասպորայի գրառում, որին դու չես մասնակցել՝ չես ստանայ որ մի բան։ գուցէ տեսել ես այդ գրառումը, բայց լռելեայն դու դրանից թարմացում չես ստանայ՝ պիտի զանգակը սեղմես որ ստանաս։
— «թուիթերոտ» վիճակը նման ա ժամանակակից չաթի։ պարզապէս թարմացումները վերեւից են երեւում։ ու շղթաներ կան՝ երեւում ա ով ինչին ա պատասխանել։ սովորական չաթում դա երբեմն բարդ ա հասկանալ։
ի դէպ, եթէ լինէր հասկանալ, սովորական չաթի լոգերից կը լինէր գեներացնել թուիթերոտ վիճակի հոսքեր։ բայց երեւի պէտք չի։
#մշակոյթ #համացանց #թուիթեր #դիասպորա #մաստոդոն #տեք
մարսի կամ լուսնի կայքին չես դիմի, եթէ html5 ա։
տիեզերքի հաղորդակարգը լինելու ա gemini֊ն, կամ նման մի բան։
#տիեզերք #համացանց
բերներս լին պատմել ա որ կրիպտօ աշխարհի վեբ երեքը կապ չունի վեբի հետ՝ իսկապէս «վեբ» բառը նկարագրում ա http֊ի ու https֊ի շուրջ եւ հիման վրայ կառուցաուած տեքը, նաեւ պատմեց այն մասին որն ա իր տեսլաւանը որ իրականացնելու են իր ստարթափի միջոցով՝
դէ, նման բան մենք վաղուց ունենք, ունենք openid, որով կարելի ա ներկայանալ, ունենք rss ու w3c ստանդարտ «activity pub»֊ը տեղեկատւութիւն փոխանակելու համար։
իմ հասկանալով խնդիրը տեքնոլոգիական չի՝ խնդիրը մարդկային ա, սոցիալական ա։ մարդիկ իրենց շատ լաւ են զգում «թմրանիւթերի» վրայ եւ չեն հասկանում որն ա համացանցն օգտագործելու իրենց ձեւի խնդիրը։ եթէ մտահոգութիւններն աւելի շատ մարդ կիսէր, «բիգ տեքը» ստիպուած կը լինէր ընդունել եղած ստանդարտները, ճիշտ այնպէս, ինչպէս ժամանակին rss չտրամադրելը մի տեսակ ամօթ էր։
յուսանք, ամէն դէպքում, բերներսս լիի անունը ազդեցիկ կը լինի։ տեսնենք։ շատ այլ յոյսեր չկան։
#տեք #համացանց #ազատութիւն
էհ։
https://words.filippo.io/dispatches/openssl-punycode/
heartbleed
֊ը այն պատճառով էր, որ սի֊ում կայ խնդիր՝ կարող ես զանգուածի յիշողութեան սահմաններից դուրս կարդալ։
իսկ այս խնդիրը հակառակն ա, զի սի֊ում կարող ես բուֆերի սահմաններից դուրս գրել։
ահա, անվտանգութեան եւ այլ սխալները շատ յաճախ իմպեմենտացիայի տեքնոլոգիայից են, օրինակ՝ լեզուից։
եւ հակառակը՝ ուզո՞ւմ էք անվտանգութիւն՝ գրէք յուսալի լեզուներով՝ ada, go, modula-2, modula-3, oberon, pascal, rust։
ու տէնց։
#ծրագրաւորում #տեք #ծրագրաւորման_լեզուներ #անվտանգութիւն #կրիպտօ #ցանց #համացանց
պատմում ա, ինչպէս ա կազմակերպել որ ազատ լինի «նէթֆլիքսի» պէս «սթրիմինգ» ծառայութիւններից։
https://yewtu.be/watch?v=RZ8ijmy3qPo
կարելի ա եւ այլ ձեւ կազմակերպել, պարտադիր չի թանկ սեթափ ունենալ։
ընդհանուր առմամբ՝ ձեռք բերել իրական կրիչներ, կամ իրական ֆայլեր, եւ պահել ինչպէս յարմար ա։
#մեդիա #ազատութիւն #համացանց
կարծում եմ՝ շատ լաւ ա համացանցում ունենալ անոնիմ ինքնութիւն։
նաեւ կարծում եմ՝ շատ լաւ ա ունենալ այդ ինքնութեան պատմութիւն, ու լաւ պատմութիւն։
զի անոնիմ ինքնութիւնը չի նշանակում լինել սրիկայ, ու չի նշանակում՝ էս մէկը փակեմ, նորը բացեմ։
իսկ եթէ պատմութիւնից ամաչում ես՝ օկ ա, մարդիկ փոխւում են։ կարելի ա փորձել անել այնպէս, որ այդ անոնիմ ինքնութիւնից այլեւս չամաչես։
#համացանց #ինքնութիւն #անանունութիւն #կեղծանուն #անանուն #գաղտնիութիւն #մարդիկ
հազար անգամ նոյնը գրել եմ, էսօր էլ մեկնաբանել եմ մի տեղ, այստեղ էլ փակցնեմ, ոչինչ, մէկ ա այլ ձեւ ա գրուած՝
սոցցանցը չեմ իմանում ինչ ա, իրականում։
համացանցը՝ մարդկանց ցանցն ա, առաջին հերթին։ ու մարդիկ պահանջ ունեն մի քանի բանի։ գրել մի բան, արտայայտուել, ու կարդալ այլ մարդիկ ինչ են գրել, կամ ոնց են արտայայտուել։
եթէ աբստրակտ՝ ապա դա ա։
նախկինում էսպէս էր՝ մարդը ներկայացուած էր իր համալսարանի սպասարկչով (սերուերով)։ ունէր էնտեղ հաշիւ, ու էդ հաշիւն օգտագործելով շփւում էր այլ մարդկանց հետ՝ այլ սերուերներից։
մէյլն այդպէս ա աշխատում չէ՞։ այ այդ ձեւը։ զի համացանցն ի սկզբանէ նախագծուած ա որպէս ապակենտրոն համակարգ։
հիմա ֆէյսբուքը, օրինակ, մի հանգոյց ա այդ ցանցում։ տուել ա մարդկանց, որ չեն իմանում ինչպէ՞ս կայք բացել ու այնտեղ գրել, ու ինչպէ՞ս հետեւել այլ մարդկանց համացանցում, այդ հնարաւորութիւնը՝ գրելու եւ կարդալու։ եւ անուն մտածեց նոր դրա համար՝ «սոցիալական ցանց»։ բայց մոլորեցնում են էդ անուանումով, զի ցանց չեն՝ հանգոյց են։
ու «բոլորը֊բոլորը» ունեն հաշիւ այդ հանգոյցում։ որ իրար հետ շփուեն։
ինչի՞՝ զի ֆէյսբուքը չի թողնում շփուել իրանից դուրս՝ այն պարադրում ա իր հանգոյցում հաշիւ ունենաս որ այլ մարդկանց հետ շփուես այդ հանգոյցում գտնուող։
եւ մարդիկ չգիտեն, որ իրականում համացանցն ապակենտրոն ա։ իրենք մտածում են որ նորմալ ա որ ֆբ֊ի մարդկանց համար պէտք ա կպնել ֆբ, իսկ թուիթերի մարդկանց հետ շփուելու համար պէտք ա կպնել թուիթեր։
ինձ ասում են՝ «արի ֆբ, որ մեզ հետ կարողանաս շփուել»։ ու չեն իմանում, որ նէնց չի որ ես չեմ կարողանում իրենց հետ շփուել՝ իրենք են որ չեն կարողանում, իրենց ա որ թոյլ չի տալիս ֆբ֊ն ինձ հետ շփուել։
իրենք են պարիսպի հետեւում։ ես չեմ։
այլ հարց ա, որ այո՝ քանի որ ես պարիսպից դուրս եմ՝ ես իրենց հետ չեմ կարող շփուել։
այստեղ ուր գրում ես, եթէ նկատել ես, դու թութ.հայ հանգոյցից ես, բայց կան մարդիկ ամենատարբեր հանգոյցներից՝ չոլից, ոստայնից, արեւից, կէտից, ծմակուտից, անքունից, եւ այլն։
եւ ծմակուտն այլ տեսք ունի, եւ ծմակուտը որ աշխատի՝ այլ ծրագրակազմ ա իրա վրայ օգտագործւում։
բայց դա մեզ չի խանգարում կապի մէջ լինել։
զի համացանց։
#համացանց #ապակենտրոնացում #սոցիալական_ցանց #ցանց #ազատութիւն #գրագիտութիւն
հիմա ընկերոջս տանն եմ, ստեղ «ալէքսա» սարքն ա դրուած, խնդրեցի անջատեմ որ կարգիչս միացնեմ, վիդեօ ռենդեր անեմ։
«ալեքսա» բառը երբ ասում էի՝ էդ սարքի վրայ վերեւից կապոյտ օղակ էր վառւում, իրա անունը լսում ա, գլուխը բարձրացնում ա։ (:
մէկ էլ սկսեց երգել, կիթառով, տղայի ձայնով, որ այ ինձ թողեցիք առանց վայֆայ, բայց ես չեմ բողոքում, ու նման բաներ, շատ ծիծաղելի, ու ես ընթացքում իրան անջատեցի։
ասին՝ «խեեեղճը»։
իսկ ես մտածեցի որ կուզէի գնալ ժամանակի մէջ հետ, գտնել օրուելին, ապացուցել իրան որ ես ապագայից եմ մի ձեւ, ու պատմել, որ այդ լսող հեռուստացոյցը, որի մասին նա գրել ա, մարդիկ հաճոյքով իրենք են դնում իրենց տանը, իրենք են փող հաւաքում որ առնեն, ու չեն էլ անջատում, իսկ երբ անջատում ես՝ ասում են՝ «խեեղճը», ու վերաբերւում իրան որպէս տնային կենդանու գրեթէ։ (:
#վերայսկողութիւն #քաղաքականութիւն #պատմութիւն #օրուել #գիրք #1984 #հակաուտոպիա #համացանց #ալէքսա #ամազօն #երգ ##
բիբլիօգրամ նախագիծը պըրծ՝
ահա թէ ինչու՝
բնականաբար, այդպէս էլ պէտք ա լինէր։
պէտք ա հասկացնել մարդկանց, որ իրենք ինտերնետը չեն օգտագործում, եւ ապրում են փակ փաբերում, որտեղից ելքն արգելուած ա։ ու իրենց տեսնելու համար պէտք ա դու էլ մտնես այդ փաբը։ եւ տեսնես փաբում կախուած գովազդը։
եւ քո ամէն վարքագիծը՝ ուր ես եղել, ինչ ես արել՝ տաս փաբին։ որ ծախեն։ ու որ այլ մարդիկ քեզ իմանան քեզնից լաւ։
#անգլերէն #ինստագրամ #բիբլիօգրամ #համացանց #ազատութիւն
https://www.youtube.com/watch?v=02mIRnPJm6g
մարդկանց համար փախուստը դէպի դեբիլախօս նրանից չի, որ «խելախօսը» վատն ա, չարն ա, իրանց ծանուցումախեղդ ա անում։
էդ խելախօսը չի ծանուցումախեղդ անում։
խելախօսը՝ դասական, ֆոն նոյմանի ճարտարապետութեան համակարգիչ ա։ ունի օպերատիւ յիշողութիւն, ունի ծրագրերի պահոց, ունի պրոցեսոր։ ծրագիրը բեռնւում ա պահոցից՝ օպերատիւ յիշողութիւն եւ կատարւում ա։
սարքն ունի մարդու համար հաղորդակցուելու միջոցներ՝ stdout՝ էկրան, եւ stdin՝ հպէկրանի ստեղնաշար։
բա ի՞նչ ա եղել որ մարդիկ չեն ուզում համակարգիչ օգտագործել։ արդե՞օք երկաթի մէջ ա խնդիրը։
խնդիրը ծրագրակազմն ա։
էդ ծրագրակազմն ա որ մանիպուլատիւ ա։ էդ ծրագրակազմն ա որ ծանուցումախեղդ ա անում։ էդ ծրագրակազմն ա որ ներգրաւում ա։
ի՞նչ ծրագրակազմ։ փակ ծրագրակազմ։ ոչ ազատ ծրագրակազմ։ սեփականատիրական ծրագրակազմ։ ոչ էթիկ ծրագրակազմ։
մարդիկ ուզում են լինուքսով (կարդա՝ ազատ ծրագրակազմով) հեռախօս, իսկ յետոյ բողոքում են որ դրա վրայ չունեն պայմանական «ինստագրամի» յաւելուած։ ու չեն օգտագործում։
բա էլ ինչի՞ էիք ուզում ազատ ծրագրակազմով սարք։
իմ կինը չունի լրիւ ազատ ծրագրակազմով հեռախօս։ նա ունի գուգլի անդրոիդով հեռախօս։
երբ սկսում ես գուգլի անդրոիդ օգտագործել, նա հաշիւ ա պահանջում, որ «փլէյ սթորն» աշխատի։
գուգլի անդրոիդի մէջ նախապէս դրուած էր «ֆէյսբուքի» յաւելուած։ բայց այդ անդրոիդը ձեռքից չի բռնել, չի ստիպել մուտք գործել ֆէյսբուքի յաւելուած։
այդ անդրոիդը ձեռքից չի բռնում ու չի ստիպում ունենալ «թուիթերի» կամ «ինստագրամի» յաւելուած։
այդ անդրոիդն ունէր պոդքաստներ, ու նա այդ ծրագիրն օգտագործում էր։
սա ամէնը՝ առանց իմ ազդեցութեան։
ես ապշում էի, որ տեսնում էի՝ նստում ա սրճարանում ու հեռախօսի մէջ չի նայում։ տէնց մենակ նստում էր, սուրճ էր խմում, ու ոչ մի բան չէր անում։ կամ իջնում էր իր նկուղը, ժամերով փայտի գործ էր անում։ գործիքներին շատ լաւ ա տիրապետում։ գործիքներից հասկանում ա՝ ես չեմ հասկանում։ վաչագանի գրապահարանը առանց իրա չէինք հաւաքի։ (:
հեռախօս օգտագործում էր նկուղում՝ երբեմն նոյն դինջերի գործն էր դնում, մի օր լուփով լսում։ ահագին յուզիչ էր դա ինձ համար։
իմ ազդեցութիւնն իր համար ինտերնետացնող էր։
իմ ազդեցութիւնն այն ա, որ իր հեռախօսի մէջ կայ fdroid
ու կայ conversations
։
ու ծանուցում ա գալիս ինձնից։ ծանուցում ա գալիս մեր ընկերներից։
իմ ազդեցութիւնն ա, որ երբ գործնական «զում» միթինգները չեն աշխատում, առաջարկել եմ «ջիթսի» փորձեն, ու դա իրենց մօտ աւելի կայուն ա աշխատում։
ո՞րն ա խնդիրն այդ հեռախօսի։ շատ օգտակար սարք ա։
նոյնիսկ գուգլի անդրոիդով հեռախօսը՝ օգտակար սարք ա։ էդ դուք էք որ դնում էք իրա մէջ ինչ ասես, յետոյ էլ բողոքում էք, ու հեռախօսից հրաժարւում։ (դուք ասելով նկատի ունեմ յղածս տեսանիւթի դեբիլախօս անցնողներին)
ես իհարկէ, գուգլի անդրոիդ չէի քշի։ ես եթէ անդրոիդին սովոր մարդ լինէի՝ կընտրէի սարք, որի վրայ հնարաւոր կը լինէր անդրոիդի որեւէ ազատ բիլդ տեղակայել՝ ասենք թող դա այսօր լինի լինեէյջը։ ու իհարկէ առանց gapps
։ ի՞նչ իմաստ ունի տեղակայել լինեէյջ, որ յետոյ gapps
դնես։ (հա, լինեէյջը գոնէ թարմանում ա, իսկ արտադրողի անդրոիդն էդքան չի թարմանում։ բայց դա կրկին՝ ազատ ծրագրակազմի մասին ա)
այն օրն էլ գործընկերոջս հետ էի խօսում, ասում էր՝ չեմ կարող կենտրոնանալ, չեմ կարողանում գործ անել, հա ուզում եմ բացել թուիթերում նայել ինչ եղաւ, չեմ կարողանում առանց իմ հոսքերի, բայց ինձ վատ ա դրանից։
« — բժիշկ, երբ ես այսպէս եմ անում ինձ ցաւում ա։
— մի արա էդպէս։ »
դրանից էլ հեշտ բա՞ն։
իսկ ի՞նչ անել։
ունենալ գրքի ընթերցիչ հեռախօսի մէջ։
ունենալ ռսս ընթերցիչ հեռախօսի մէջ։
դուք չէք հաւատայ, բայց ինձ համար հեռախօսի մօտ ժամանակը՝ ընթերցելու ժամանակն ա։
կամ feeder
֊ն եմ բացում, լուսանկարչութեանը վերաբերող հոսքեր եմ կարդում։
կամ գիրք եմ կարդում։ ես գիրք հեռախօսով եմ կարդում։ շաաատ հազուադէպ՝ ընթերցիչով։ (ինձ, երեւի պէտք ա A4 կարդալու ընթերցիչ, որ ընթերցիչին կպնեմ՝ թղթեր լինի կարդալ։)
պառկում եմ քնելու, մի քիչ կարդում եմ, նոր եմ քնում։
դա կարգչի մօտ ա, որ եօթիւբ կը դիտեմ, որ ծմակուտ կը մտնեմ։ բայց դա էլ վատ չի։
ու ի դէպ՝ ծմակուտում ես չունեմ լայք։ ու չունեմ ծանուցում։ ծանուցում միայն մէյլով ա ուղարկում։ ինչի՞ ա էդպէս։ զի ջէյսընը «սոշըլհոմն» ինքն իր համար ա գրել։ մարդը չի ուզում ինքն իրան մանիպուլացնի ու ինքն իրան ներգրաւուի։ որ ինքն իր վրայ փող աշխատի՞։
ինձ էջը ծանուցում չի ուղարկում։ սերուերը որ փոխեցի՝ մի ամսից շատ ծմակուտի ծանուցումները մէյլով չէին էլ աշխատում։ դէ չէին աշխատում՝ ոչինչ, աշխարհը չփլուեց։ էդպէս ապրեցի, մինչեւ ժամանակ գտայ խորանալու, ուղղելու։
ուզում եմ կարդալ՝ բացում եմ էջը կարդում եմ։ ու նէնց չի լինում, որ ամբողջ օրը նստեմ թարմացնեմ։
ու իսկապէս, արդե՞օք պէտք ա այդ «լայքը»։ ինձ ա պէտք լինում, կուզէի երբեմն մարդուն իմաց տալ որ «էմփաթայզ» եմ անում, բայց ոչինչ՝ ես չունեմ էմոջի ստեղնաշար ու դրա կուլտուրա, կամ բառեր կը գտնեմ, կամ չեմ գտնի, չեմ ասի։ հասկացողը կը հասկանայ որ լաւ եմ վերաբերւում։ համ էլ բոլորին էլ լաւ եմ վերաբերւում։ ես չեմ ճանաչում նէնց մարդ որ վատ վերաբերուեմ։ ոչ մէկի հետ կիսելու բան չունեմ։ մրցակցութիւն չեմ հասկանում։ ես ուզում եմ ինչ֊որ բաներ ստեղծուած լինեն։ եթէ չկան՝ ստիպուած անում եմ։ դէ հաճելի էլ ա անելը։ ու լաւ, էստեղ էլի ասեմ, որ ինձ մրցոյթներն բացարձակապէս չեն հետաքրքրում։
յ․ գ․ ես երբ մենակ եմ, հեռախօսի մէջ մտնող մարդ եմ։
երէկ տանը չէի, լափթոփը հետս չէր, դրոիդ4֊ով .bashrc էի խմբագրում, յարմարաւէտ alias
֊ներ էի սարքում, որ սերուերիս ֆայլային համակարգը կպցնեմ ու անջատեմ։ ես շատ շփուող եմ։ ու ես շատ սիրում եմ չաթեր կարդալ։ արթնանում եմ, գիշերուայ խօսակցութիւններն եմ կարդում։ էդ ինձ շատ զարգացնում ա, ես շատ բան եմ սովորում այդ չաթերի մարդկանցից։ լիքը հետաքրքիր մարդկանց հետ եմ ծանօթ։ մէկ մէկ էլ (հազուադէպ) ես եմ ինչ֊որ բան իմանում ու օգտակար եմ լինում։ կամ անկապ խօսում ենք։
իթ չաթն ինտերնետի մարդկանց մօտիկացնում ա, իրար գլխի ա հաւաքում, քաղաքի պէս ա դարձնում։ երբ ես չաթում եմ՝ ես իմ քաղաքի կենտրոնում եմ։
ամէն մէկս ունի իր քաղաքը ինտերնետում։ ոչ մէկի քաղաքը միւսի քաղաքի պէս չի։
#համացանց #քաղաք #ծանուցում #կախուածութիւն #դեբիլախօս #խելախօս #հեռախօս #համակարգիչ #կարգիչ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #ազատութիւն
այլսւես չենք կարող քերել bibliogram.pussthecat.org
֊ի միջոցով։ ինստագրամը բլոկել ա այդ սպասարկիչը։
կարող եմ իմը դնել, որը կը քերի ինստագրամը, եւ կը տայ rss
, բայց ո՞րն ա ինձ բլոկելու խնդիրը։
ճիշտը ինստագրամից եան տալն ա։
@{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/Qol} խնդրում եմ, ինստա վերբեռնում ես՝ կէտ էլ առանձին ջանք դիր ու վերբեռնիր։
որ ինտերնետում էլ լինեն։
կէտի ծածկագիրը կը տամ։
սկրիպտները, որ սինք էին անում՝ կանգնեցնում եմ։
#ապակենտրոնացում #համացանց
երէկ կարողացայ էնպէս անել, որ թութ.հայ
֊ում այլ հանգոյցների աւատարները սկսեն երեւալ։
ոչ բոլոր, ըստ երեւոյթին, բայց չգիտես ինչի՝ ծմակուտի, ոստայնի, կէտի, անմենշի, անքունի աւատարները՝ բոլորը կորցրել էր թութը։
սկսեցի խորանալ, ու լիքը շղթաներ գտայ այդ մասին՝ սա, սա, գուցէ սա, ու բոլորը հին, ու ոնց տեսնում եմ gargron
֊ը ֆիքսել ա։ ու մի քանի տեղ նկատեցի, որ ֆիքսել ա թէ չէ՝ ասում են եթէ արդէն էդպէս ա, եթէ քո հանգոյցը գիտի այդ այլ հանգոյցի մարդու մասին, ու իր աւատարը սինք արած չի՝ էլ չի էլ թարմացնի, բայց եթէ ուզում էք համոզուել որ ֆիքսն աշխատում ա՝ գնացէք նոր մարդ գտէք, ում մասին ձեր հանգոյցը հաստատ չգիտի, ու կը տեսնէք որ աւատարն ու պրոֆիլը բերում ա։
էդ բաւական ոչ ոգեշնչող ա հնչում, էլ ի՞նչ ֆիքս, բա եղած խնդիրնե՞րը ոնց լուծել։
ու մի տեղ գտայ։ եթէ դա չլինէր գրած, պիտի ռուբի դեւ ճարէի, որ խորանար, օգնէր այդ հարցում։ այլապէս հնարաւոր չէր լինի լուծել։ կրկին՝ ահաւոր կարեւոր ա ամէն թողած ակնարկն ինտերնետում։
ու էսպէս, այո, լուծեցի՝
cd ~/live
RAILS_ENV=production bundle exec rails c
a = Account.find_remote('USERNAME', 'REMOTE.DOMAIN')
a.reset_avatar!
a.reset_header!
a.save
ըստ որում, եթէ ծմակուտի մարդու էի անում՝ a.reset_header!
֊ը վերադարձնում էր nil
զի դէ չունի, պարզւում ա, header
այդ մարդը։
եթէ նկատէք որ էլի ինչ֊որ մէկի պրոֆիլը կամ աւատարը սինք չի լինում՝ ասէք, լուծեմ։
#մաստոդոն #տեք #ապակենտրոնացում #համացանց
սա թեստ գրառում ա, շատ հին գրառում եմ պատճէնում փակցնում զի գիտեմ սա բաւական երկար ա որ լրիւ չֆեդերացուի։
կասկած ունեմ որ վերջին թարմացումներից յետոյ դա ուղղուեց։
կրկին եմ թեստը անում, անցեալ անգամ չաշխատեց։
երէկ ինձ հաւաքեցի, կամ գուցէ մազոխիզմս յաղթեց՝ սիւիլնէթի մի քանի վիդեօ դիտեցի։ նաեւ յղեց հին նիւթերի, ուր սահմանամերձ գիւղերի երեխաներին էին նկարում, նաեւ գիւմրու երեխաներին։
ու ես ինձ վատ եմ զգում նոյնիսկ յիշելով այդ մասին՝ ինչ֊որ ոչ կորեկտ բան եմ տեսնում այդ երեխաներին հարցնելուց իրենց երազանքների մասին։ նաեւ հարցնում էին՝ ո՞վ են ուզում դառնալ, կամ ի՞նչ կուզէին իրենց գիւղում լինէր։
ես հասկանում եմ որ գուցէ լրագրողներն արդէն իմ պէս պատկերացում ունէին, ոչ թէ հետաքրքրւում էին։ ու ուզում էին մնացածին ցոյց տալ։ կամ գուցէ լաւ ա որ պատմութեան մէջ մնայ։
բայց ես չեմ հասկանում, ի՞նչ «երազանք»։ այդ «երազանքը» վեհ բան ա ակնկալում, ենթադրում, իսկ էս մարդիկ ի՞նչ են տեսել, որ ի՞նչ երազեն։ ու ոնց որ ձեռք առնեն իրենց այդ երազանքներից հարերով։
ու բնական ա՝ տաքսիստ էր ուզում մէկը դառնալ։ իրան հարցրին՝ բա կուզե՞ս համալսարան սովորել՝ դէ նա չգիտի ինչ ա, տէնց անկապ գոռում ա՝ «հա», անլուրջ։ ու ասում են՝ բա ասում ես «տաքսիստ», նա էլ փորձում ա դուրս գալ վիճակից, ասում ա՝ «դէ կը սովորեմ, յետոյ տաքսիստ կը լինեմ՝ մէկը միւսին չի խանգարում»։ ու տեսականօրէն՝ հա, չի խանգարում, ընկերս որ վատ չէր ապրում, ահաւոր ուզում էր ջիջիի վարորդ աշխատել, զի իրան էդ քուլ էր թւում։ բայց իրան էդ այլ ձեւ էր քուլ թւում, քան մովսէս գիւղի երեխային։
գիւղից՝ ուզում էին «սիթի» լինի գիւղում։ ա ի՞նչ են տեսել, որ ի՞նչ ուզեն։ երեւի գնացել են մարզկենտրոն՝ էնտեղ «սիթի» են մտել ծնողների հետ։ ու իրադարձութիւն էր իրենց համար, տպաւորուել էին։ կուզէին իրենց մօտ էլ լինէր տպաւորիչ բան։
նաեւ, ահագին անհեռախօս էին ապրում, կամ չգիտեն, ինչպէս ինտերնետն օգտագործել, նաեւ լեզուներին չեն տիրապետում, բնականաբար, պարտաւոր էլ չեն։ իսկ հայալեզու բովանդակութիւն, որն աչքերը կը բացի, «սիթի»֊ից էն կողմ բաներ ցոյց կը տայ, հանրամատչելի գիտութեան մասին նիւթեր չունենք, գրքեր չունենք, հաղորդումներ չունենք, ու լրագրողներ էլ չունենք՝ աղքատ երկիր, փոքր շուկայ, նա որ կանէր այդ գործը լաւ՝ կանի այլ գործ, որը լրագրութիւնից աւելի շատ ա վարձատրւում։ տտ լրագրողներ չունենք՝ ինչի՞ մասին ա խօսքը։
ու իրենք էլ են պատանդ այդ փոքր շուկայի, նիւթերի չլինելու, ու ինտերնետը չգիտեն ինչպէս օգտագործել։ ինչպէս եւ մեծերը, սակայն։ ասում եմ՝ իմ մազոխիստութիւնն ա բռնում, որ հայաստանի վերաբերեալ նիւթեր դիտեմ։
ու մի բան էլ հետաքրքրեց՝ բոլորը֊բոլորը խաղաղութիւն էին ուզում՝ ու դա ապշեցնող ա ու դժուար ընկալելի՝ ինձ համար։ ես՝ սովետի երեխայ լինելով, չէի իմանում պատերազմն ինչ ա, չեմ անհանգստացել ոչ բարեկամներիս համար, որ ճակատ են գնացել, ոչ էլ որ գլխիս ռումբ ա ընկնելու։ ու երբ խաղաղութեան վերաբերեալ կարգախօսների էի առնչւում՝ չէի հասկանում, չէի ընկալում։
իրենք, իհարկէ այլ վիճակում են։ բայց ես չգիտեմ, կրկին՝ լսե՞լ են ընտանիքներում, դպրոցում, թէ՞ իսկապէս զզուել են էս վիճակից։ ու ամենավտանգաւորն էն ա, երբ սովորում են նման վիճակի, երբ նման վիճակը նորմա ա դառնում։ կրկին, ընկերս պատմում էր ոնց շուշում մի միջոցառման ժամանակ զինուորականն ասում էր երեխաներին՝ որ միշտ պատերազմի մէջ են ապրելու։ որ էդ մտքին պէտք ա վարժուեն։ ու էդ սարսափելի միտք ա։
ու վատ միտք ա հանրութեան համար, ու միտք ա որ չի թողնելու զարգանալ, զարգացման տեղ չի թողնում։
ու տէնց։
#երեխաներ #երազանք #գիւղ #գաւառ #լրագրութիւն #լրագրող #պատերազմ #խաղաղութիւն #գիտութիւն #ինտերնետ #համացանց
երէկ մէկի հետ խօսում էինք թուիթերից եւ դրա դիզայնը ժառանգած դաշնեզերքի նախագծերից։
նա ասաց, որ մեկնաբանութիւնների շղթաները փշրւում են, ու դրանց բարդ ա հետեւել։ եւ ասաց՝ չէ՞ որ էականը ոչ թէ դիմացինին մտափոխելը՝ որը դժուար թէ լինի, այլ հանրային ցոյց տալը որ իր փաստարկները թոյլ են, կամ գոյութիւն չունեն։
ու ես ընդհանուր առմամբ համաձայնեցի, զի ես էլ եմ հին մարդ, բայց յետոյ մտածեցի, որ իրականում թուիթերային դիզայնը շատ պարզ ա։
կայ գրառում։ նոր գրառումը երեւում ա հոսքում՝ վերեւից։
կայ մեկնաբանութիւն։ մեկնաբանութիւնը նոյնպէս գրառում ա՝ միայն կարելի ա պարզել՝ ո՞ւմ ի պատասխան։ այն նոյնպէս յայտնւում ա հոսքի վերեւում։ ու այն նոյնպէս կարելի ա տարածել։
սա մի կողմից շատ պարզ դիզայն ա, ուր գրեթէ տարբերութիւն չկայ գրառման եւ մեկնաբանութեան մէջ, միւս կողմից՝ շատ կպցնող, ներգրաւեցնող՝ ինչը եւ կորպորատիւ այսպէս կոչուած «սոց․ մեդիայի» նպատակներին համապատասխանում ա։
ինչի՞ կպցնող՝ որովհետեւ հոսքում տեսնում ես կոնտակտիդ այլ տեղում թողած մեկնաբանութիւնը։ օրինակ, դիասպորայում՝ երբեք չես իմանայ, թէ կոնտակտդ որ գրառման տակ ինչ ա մեկնաբանել, ու դա նոյնիսկ համարւում ա գաղտնիութիւնը բարձրացնելու միջոց, հնարաւորութիւն։ կիմանաս՝ եթէ դու այդ գրառման տակ ինքդ ես մեկնաբանել, կամ այդ գրառումը լայքել ես կամ տարածել։ այդ դէպքում կը ստանաս ծանուցում, որ ինչ֊որ բան այդ գրառման տակ կատարւում ա։
բայց մի բան ա ծանուցում ստանալ, այլ բան ա՝ այդ մեկնաբանութիւնը տեսնել։ ու կրկնեմ, եթէ ինքդ ներգրաւուած չես խօսակցութեան մէջ, ապա չես էլ ներգրաւուի՝ չես էլ իմանայ որ մի բան եղել ա ու շարունակւում ա։
այս դիզայնից բխում ա նաեւ այլ, շատ ժամանակակից վիճակ՝ փաստօրէն, թուիթերի դիզայնը ստեղծում ա չաթ, բայց ամէն մասնակից տեսնում ա այն մի քիչ այլ կերպ։ դրանով դասական չաթը, գուցէ, դառնում ա անիմաստ։
եւ այդ չաթի պատմութիւնը կայ՝ քո պատին։ եւ սկզբնական գրառումներդ, եւ պատասխաններդ։ որը կրկին, հարցեր առաջացնում ա՝ ինչի՞ անկապ մարդիկ էնքան հեշտ իմանան, թէ ինչ ես որտեղ պատասխանել։ միւս կողմից էլ՝ ի՞նչ կայ որ, եթէ չես ուզում տեսնեն՝ երեւի ոչ թէ չես ուզում տեսնեն, այլ չես ուզում իրական անձիդ հետ կապուի։ իսկ իրական անձի հետ կարող ա եւ չկապուել։
մէկ էլ, երեւի կարելի ա դիասպորայի յաւելուած սարքել, որը ցոյց կը տայ այլ շղթաներում կոնտակտներիդ մեկնաբանութիւնները այնպէս, ինչպէս թուիթերեան հոսքում ա լինում։ իսկ եթէ ներգրաւուած չես՝ գնայ ամէն կոնտակտիցդ հաւաքի գրառումների եւ դրանց տակ եղած մեկնաբանութիւնների մասին տեղեկատւութիւն, որ քեզ թուիթերեան ձեւով շարադրի։
ճիշտ ա, կրկին լրիւ նոյն ձեւ չի լինի՝ կարող ա կոնտակտդ մեկնաբանել ա ոչ կոնտակտիդ մօտ, ու ապա ձեւ չեմ տեսնում այդ տեղեկատւութիւնը յաւելուածով հաւաքելու։
ու շեշտեմ, որ ես թուիթերի դիզայնի մասին խօսում եմ լոկ այն առումով, որ մենք նման բան ունենք դաշնեզերքում՝ մաստոդոնի, պլերօմայի, գօթուսոշլի, եւ այլոց ձեւով։
#համացանց #դաշնեզերք #նախագծում #դիզայն #չաթ #թուիթեր #մաստոդոն #պլերոմա #պլերօմա #ինտերնետ #շփում #տեքնոլոգիա #տեք #չգիտեմ
հիւգօ֊ն պարզւում ա լինում ա «աքթիւիթի փաբ»֊ի հետ ինտեգրել՝
https://git.jlel.se/jlelse/hugo-activitystreams
#հիւգօ #համացանց
թուիթերի դաշնային նախագծերը՝
https://github.com/bluesky-social
#համացանց
էստեղ գրած ա որ ֆալկոնն առաջին հայկական արբանեակն ա հանել, իսկ մեկնաբանութիւններում նշուած ա որ փորել են՝ դրանով զբաղւում ա պետական «գեօկոսմոս» անունով ընկերութիւնը, որը կայք չունի, բայց ունի ֆբ էջ։ (:
#եթէ_դու_չկաս_ֆէյսբուքում_դու_չկաս
#համացանց
«կոնցեպտ սթորի» ինստագրամն են բլոկել։ չգիտեմ, ինչի՞ համար, երեւի միայն նկարներ եւ գներ էին դնում այնտեղ։
բայց ուզում եմ ասել, որ ինչի համար էլ չլինի՝ լարուած ա պահում մարդկանց։ մարդիկ հիմա ինքնագրաքննութեամբ են զբաղուած լինում, արտայայտութիւններ են փնտրում, որ սխալ չմեկնաբանուի՝ ու չփակեն իրենց հաշիւը։
իհարկէ, կարելի ա ասել՝ դէ, ինչի՞ են ինստագրամում։ բայց բիզնէս ա, բիզնէսին կարեւոր ա գնալ սպառողի մօտ, գնալ այնտեղ, ուր շուկան ա։
իսկ սպառողն այնտեղ ա։
էհ։
#գրաքննութիւն #ինքնագրաքննութիւն #երեւան #համացանց #խօսքի_ազատութիւն #ազատութիւն
ժամանակ կար, ես դայալափ էի լինում, ու իմ դրսի ծանօթներն էլ։
մենք իրար այսիքիւ֊ում կը տեսնէինք, կամ չէինք տեսնի առցանց։
իսկ յետոյ մի պահ եկաւ, իրենք, մէկը միւսի հետեւից, դարձան միշտ առցանց։ գուցէ կարգչի մօտ չէին, ու «away» էին, բայց միշտ կային։
ես հարցնում էի՝ էդ ո՞նց։ իրենք պատասխանում էին՝ «dsl», ու բացատրում որ նոյն հեռախօսի գծով, բայց էսպէս։
իսկ մեզ մօտ էն ժամանակ ինտերնետի մենաշնորհ էր։ արմէնթելին էր պատկանում, որը յունական ընկերութիւն էր։
ու… գինը լաւ չեմ յիշում, բայց եթէ չարչարուեմ կը յիշեմ։ սարսափելի գներ էին, մօտաւորապէս՝ 256 կիլոբիթը մի քանի հարիւր դոլար։
#համացանց #պատմութիւն #անկապ #մենաշնորհ
յարմարաւէտութիւնը՝ կարճաժամկէտ ստրատեգիա։
որոշումներ, որ ցաւի արդիւնք են՝ վատ որոշումներ են։ հաուս մ․ դ․
մի անգամ գրել էի, որ պէտք չի ակնկալիքներ ունենալ, որ դաշնեզերքի լուծումներն էնքան հասուն ու կայուն կը լինեն, ինչպէս կորպորատիւ նմանօրինակները։
զի կորպորացիաներն անհամեմատ աւելի շատ ռեսուրսներ ունեն «ֆիչըրներ» աւելացնելու համար։ եւ «ֆիչերների» մրցավազքում մենք, գոնէ էս պահին, հետ ենք։ սա նաեւ պատասխան ա այն կարծիքի, որ մեր ազատ/դաշնային տեքը պէտք ա ապահովի «ֆիչըրներ» որ «մրցունակ» լինի եղած լուծումների համեմատ։
ազատ ծրագրակազմի աշխարհում իրավիճակը նման էր՝ իննսունականներին եւ զրօյականների սկզբում էր, երբ պայմանական «լինուքսը» «բարդ» էր օգտագործել, եւ բաւական խնդիրներ կային։
այսօր կարելի ա պնդել, որ ժամանակակից ազատ աշխատանքային միջավայրները չեն զիջում մէյնսթրիմ լուծումներին, բացի մի կէտից՝ սովորութիւն։ մէյնսթրիմ լուծումներին սովոր են։ (հայրս սովոր ա gnome2֊ին, ու ուինդոուսով չի կարողանում գործ անել՝ անյարմար ա)։
բայց ինչպէ՞ս ենք մենք այստեղ հասել։ հասել ենք, մասնաւորապէս որովհետեւ նուիրուած մարդիկ են եղել, եւ դեսքթոփ լինուքս էին քշում։ այո, նաեւ կորպորատիւ ներդրումների շնորհիւ ենք այստեղ յայտնուել, բայց դրանց նախապայմանը միեւնոյնն ա նուիրուած մարդիկ էին։
էսօր, երբ դուք օգտագործում էք «այօս» կամ «մակօս», կամ «ուինդոուս», կամ, եկէք նոյն շարքում դնենք՝ «ֆէյսբուք», «թուիթեր»՝ դուք չէք նպաստում ձեր ապագայ ազատութեանը։
ու եթէ ապագայում լինի ազատութիւն՝ դա այլ մարդկանց նուիրուած լինելու եւ շնորհքի արդիւնքն ա լինելու։
շատերը հարցնում են՝ ես դեւելոփեր չեմ, ի՞նչ տարբերութիւն ինչով եմ օգտւում։ ինչի՞ ինձ գիտակցաբար սահմանափակեմ։ իմ պատասխանն ա՝ նախ ազատութիւնը (տուեալ դէպքում նաեւ անկախութիւնը) պահանջում ա զոհաբերութիւն։ անվճար բան չկայ։ յետոյ, ինչքան ոչ նախագծող մարդ օգտագործի որեւէ տեք, այնքան աւելի շատ ա հաւանականութիւնը, որ նաեւ ներդրում անել ունակ նախագծողներն են գալու այս դաշտ, հետաքրքրուելու են, եւ առաջ են տանելու ազատ ծրագրակազմը։
կարճաժամկէտ յարմարաւէտութեան ստրատեգիան երկարաժամկէտ յարմարաւէտութեանը՝ ազատ կամ/եւ դաշնային ծրագրակազմով չի նպաստում։
մարդիկ գաղափարական կենդանիներ են։ եւ կան ամենատարբեր գաղափարներ, շատերը ոչ ռացիոնալ եւ նոյնիսկ ինքնաոչնչացնող։ բայց մարդիկ նաեւ ռացիոնալ կենդանիներ են, եւ ունակ են գիտակցաբար ազատութիւն, բայց անյարմարաւէտութիւն ընտրելու։ կամ մի այլ յարմարաւէտութիւն։
ու տէնց։
#մարդիկ #գաղափար #ազատութիւն #տեք #համացանց #ծրագրակազմ
մեզ պէս մարդիկ յաճախ ընկալւում են, որպէս հեռախօսի մէջ մտնող։
որովհետեւ երբ պէտք ա լինենք ինչ֊որ մարդկանց մէջ, ում մէջ իրականում չպէտք ա լինէինք՝ մտնում ենք հեռախօսի մէջ։ փորձում ենք կապի մէջ լինել նրանց հետ, ում հետ պէտք ա լինէինք։
ու մեզ այդ համար չեն սիրում։ դէ ինձ չի վերաբերում, ես չեմ շփւում նրանց հետ ում հետ չպէտք ա շփուէի։ երեւի միայն աշխատանքի վայրում։ որը, հիմա հասկանում եմ, բանակի պէս տեղ ա՝ էդ մարդկանց ես հանդիպում, ում չես ուզում հանդիպել։
ինչեւէ։ բայց դա ես կը նկարագրէի որպէս մարգինալացուած վիճակ։ մենք սովոր ենք, որ մենք ենք մարգինալացուած։
վաչագանը շատ ինկլիւզիւ էր գտնուել ու բերեց իր ռոստովցի եղբօրը։ շատ լաւ արեց, իրականում, շատ վեհ։
ու հետաքրքիրն էն ա որ մեր բոլոր «վեհ» զրոյցներին նա չէր մասնակցում, ականջակալներով իր ռաբիսն էր լսում, ու մտած էր հեռախօսի մէջ։
ու ես հասկացայ, որ միայն մենք չէ, որ կարող ա մարգինալացուած լինենք։
#անկապ #մարգինալացում #ռաբիս #համացանց #մարդիկ
մասկը՝ առնում ա թուիթերը, որ աւելացնի այնտեղ խօսքի ազատութեան մակարդակը։
մարդիկ՝ գոհ չեն դրանից եւ լքում են թուիթերը, գաղթելով դէպի մաստոդոն։ (ոչ հէնց դէպի դաշնեզերք)։
գարգրոնը՝ աւելացնում ա հզօրութիւններ իր հանգոյցներում։
ի՞նչ ա կատարւում։
#համացանց #մասկ #թուիթեր #մաստոդոն #դաշնեզերք #խօսքի_ազատութիւն
երբ յոյս են յայտնում, որ այ նոր սերունդը, որ մանկուց հեռախօսների ու պլանշետների հետ ա շփւում, աւելի գրագէտ ա մեծանալու, ես շատ սկեպտիկ եմ լինում։
այս սերնդի մարդկանց համար բարդ ա «մէյլը», բարդ ա ջաբերը, զի պէտք ա ընտրել ծառայութիւն մատուցող, գրանցել հաշիւ, ընտրել ծրագիր, մուտք գործել, աւելացնել ընկերոջդ կոնտակտների մէջ։
իրենք սովոր են միացնել «մեսինջեր» ու որ ամէնը «լաւ լինի»։
իսկ էսպէս, ասում են՝ բարդ ա։ ասում են՝ «էդ ձեր, այթիշնիկների համար ա»։
#սերունդ #համացանց #ազատութիւն #գիտելիք #հմտութիւն
դաւիդեանի հետ էի խօսում, ասում ա իր կայքը՝ http://shadowdiplomat.com/ գուգլը կամ դեինդէքս ա արել, կամ շատ ցածր ա սկսել գնահատել։
ժամանակին հա ծանուցումներ էր ստանում գուգլից, հիմա էլ չի ստանում, ու ասում ա փնտրում եմ չի գտնում։
ու ես չգիտէի ինչ ասել։ այլընտրանքային փնտրելու կայքերը հարցրի ոնց են, ասում ա իրենք առաջ էլ էին վատ փնտրում։ իսկ բադիկը նկատե՞լ էք, որ սկսել ա աւելի վատ փնտրել՝ ինքը եանդէքսից էր, մասնաւորապէս, տուեալներ վերցնում, հիմա էլ չի կարողանում։
#խօսքի_ազատութիւն #համացանց #ազատութիւն
ապակենտրոնացումը պանացեա չի ու առանց քաղաքական ազատութիւնների այնքան էլ արդիւնաւէտ չի նպաստում ցանցում խօսքի ազատութեանը։
աւտորիտար երկրում կը փակեն սերուերներ՝ դրսի եւ ներսի, այն տարբերութեամբ, որ ներսի սպասարկիչը պահող մարդկանց վրայ շատ եւ հզօր ազդեցութեան լծակներ կան։
այլ խօսքերով, այսօրուայ ռուսաստանում, ուր կարող են փակել դրսում եղած սպասարկիչը, կամ նոյնիսկ համացանցի զգալի մասը, ներսում սպասարկիչ պահելը արդէն չափազանց բարդ ա եւ վտանգաւոր։
այն, որ մենք մեր տներում սպասարկիչներ ենք պահում արդէն համեմատաբար ազատ երկրում ապրողների արտօնութիւն ա։
առաջնայինը քաղաքական ազատութիւններն են։ իսկ դրանց առկայութեան դէպքում մենք գուցէ աւելի անկախ կարողանանք լինել օգտագործելով մեր հանգոյցները։
տարածուած ա այն միտքը, որ եթէ ունենք ազատ երկիր, ապա փրայւասին եւ ապակենտրոնացումը պակաս կարեւոր են, եւ պետութեան կամ կորպորացիաների հանդէպ աւելի մեծ վստահութիւն կայ։
մինչդեռ ապակենտրոնացումը ըստ էութեան հակառակ ա աւտորիտար պետութեան կառուցուածքին, աւտորիտար կառավարումը ձգտում ա կենտրոնացման, որովհետեւ դա աւելի հեշտ վերահսկուող համակարգ ա։
ապակենտրոնացումը կարող ա դառնալ հնարաւոր, եւ կիրառելի գործիք ազատ պետութեան մէջ։ զի անազատ պետութեան մէջ, ըստ էութեան, կիրառելի չի։
#ազատութիւն #ապակենտրոնացում #քաղաքականութիւն #համացանց
https://github.com/superseriousbusiness/gotosocial/issues/128
մի քիչ իրականացնեն միգրացիան, թթի մաստոդոնը (ու գուցէ չոլի) փոխեմ, դառնայ գօ֊ով գրած նէյթիւ կոդ։
#մաստոդոն #գոութուսոշըլ #դաշնեզերք #համացանց
նէյմ․ամ֊ը հիանալի ծառայութիւններ ա մատուցում, ու նաեւ, եթէ չեմ սխալւում, անվճար առաջարկում ա դնս սպասարկչի ծառայութիւններ։
առաջ, յիշում եմ, մարդիկ առնում էին ամնիկ֊ում տիրոյթ, յետոյ առանձին վճարում էին արմինկօ֊ին դնս֊ի, եւ եթէ ուզեն՝ առանձին՝ հոստինգի համար։
ես պահում եմ անունների սպասարկիչը հէնց իմ սպասարկչի վրայ։
ու եթէ սերուերս տեղափոխում եմ, ու պէտք ա այփի փոխել, չնայած նէյմի վեբ ինտերֆէյսը շատ յարմար ա, ես կարող եմ մի հրամանով փոխել այփի բոլոր իմ նէյմ սերուերի կոնֆիգներում։ վեբ ինտերֆէյսով աշխատանքը սովորաբար ինտերակտիւ ա, ու պէտք ա ժամանակ ծախսել, ամէն տիրոյթի կարգաւորումներ մտնել, կտացնել։
սա մի պատճառ, որ մտքովս անցա, ինչի ա յարմար պահել դնս սպասարկիչը քո սերուերի վրայ։
առաւել եւս եթէ շատ տիրոյթներ ունես։ միւս կողմից, անվտանգութեան տեսակէտից լաւ կը լինէր պահել դնս֊ը այլ տեղում՝ նէյմ․ամ֊ում, կամ քո այլ սպասարկչի վրայ։ զի եթէ քո սպասարկիչը ընկնի դդօս֊ի տակ, կուզես ուղղել դնս֊ը գուցէ քլաուդֆլէյրի վրայ, որ տրաֆիկդ զտի։
#անկապ #ցանց #տիրոյթ #համացանց #անվտանգութիւն
irc սենեակներում բնակուող shaob բոտը պատմում ա տեղի ունեցող երկրաշարժների մասին։
ըստ երեւոյթին ինչ֊որ api֊ով ա վերցնում։
մտածում եմ, լաւ կը լինէր ձայնային ազդանշան ստանալ բոտից, որովհետեւ հնարաւոր ա համացանցով աւելի շուտ իմանալ երկրաշարժի մասին, քան այն կը հասնի մեզ մօտ։
բայց եթէ ամէն մի երկրաշարժից վեր թռնել, ապա ամբողջ օրը վեր ես թռնելու։
պէտք ա երեւի հատուկ բոտ սարքել, որը տարածաշրջանի երկրաշարժներից ա տեղեկացնելու։
ոնց որ հնարաւոր ա այս էջով հետեւել տարածաշրջանի երկրաշարժներին։
#երկրաշարժ #համացանց
https://www.youtube.com/watch?v=HuKvPfispvY
88 թուի հայկական գեղարուեստական ֆիլմ՝ ժամանակաշրջանը զգացւում ա առաջին իսկ կադրերից՝ ցոյց են տալիս նոմենկլատուրան, ու ոչ առանց ծաղրի, «պերեստրոյկայի» եւ «գլասնոստի» ժամանակը արդէն զգում էին, թաթերական հրապարակի հաւաքներն են ակնարկում։
հետաքրքիր են կերպարները՝ ինչպիսին են հին նոմենկլատուրշիկները, ինչպիսին ա նոր հայը՝ լրագրողը։
այդ լրագրողի հետ էլ պիտի սիրային գիծ աւելացնէին, ու այդպիսի պահ ա, երբ նա այդ կնոջն ասում ա՝ «բայց ոնց եղաւ որ մեր մէջ սեւ կատու անցաւ եւ մենք չամուսնացանք»։ դա էլ ա այն մասին, որ ֆիլմը պէտք ա մատուցուէր հանրութեանը, որը գուցէ էդ տղայի կերպարն էլ շատ չի հաւանում, նա «հիպպի» ա, ու պէտք ա ցոյց տալ, որ «ճիշտ» տղայ ա, աւանդական արժէքներով, նա հո անլուրջ չէ՞ր ֆռֆռում, այլ ամուսնանալո՛ւ նպատակո՛վ։
էհ։
բայց փաստօրէն, ահաւոր քանակի ֆիլմեր կան, որ հասանելի չէին, ու ինտերնետն այսօր իր դերը մեզ համար՝ արքիւի դերը, մշակութային ժառանգութեան պահպանողի դերը, նոր սկսել ա ունենալ։ ո՞վ կիմանար առանց համացանցի այս բոլոր եւ զանազան ֆիլմերի մասին։ որ նաեւ հետազօտողների համար են անսպառ աղբիւր։ եւ որոնց գոյութեան մասին ոչ մէկ չգիտէր։
իսկ հիմա գտնւում են մի կտոցի հեռաւորութեան վրայ։
դեռ (դե՞ռ) չեմ դիտել ամբողջութեամբ։
հա, իսկ տիտրերում դէ երեւում են տարբեր ծանօթ մարդիկ։ օրինակ վաթինեանը՝ օպերատոր, ում ֆոտոցուցահանդէսը վերջերս միրզոյեանում էր։
#համացանց #արքիւ #ֆիլմ #1988 #վերակառուցում #գլասնոստ #պերեստրոյկա #ձնհալ #նոմենկլատուրա #բնապահպանութիւն #սէր #հանրութիւն #կինօ
https://thedorkweb.substack.com/p/gopher-gemini-and-the-smol-internet
#գոֆեր #խլուրդ #վեբ #ոստայն #ջեմինայ #ջեմինի #համացանց #անգլերէն
ինչ պատերազմը սկսուել ա, իմ ինտերնետը շատ ա վատացել՝ ըստ երեւոյթին եկած ռուսներից շատերը իւքօմ են վերցրել, ու ինչպէս եւ մեր բնակարանային շուկան պատրաստ չէր էդքան մարդու, այնպէս էլ իւքօմի ենթակառուցուածքները։
#համացանց #հայաստան #իւքօմ #ենթակառուցուածք
ես էլ մտածում եմ, ոնց որ բադիկը վերջերս անկապ արդիւնքներ ա տալիս, պարզւում ա նրանից ա որ մարտի մէկից եանդէքսի հետ էլ չեն համագործակցում։
բայց իրենց մօտ էդ չի կոչւում «իմպորտափոխարինում» կամ նման մի բառով (։
#համացանց #բադիկ #ոստայն
լաւ նորութիւն spyurk.am
ջաբեր հաշիւ ունեցողների համար, յուսամ յուսալի կաշխատի՝
այսուհետ կարող էք կպնել ցանկացած irc
սենեակներին օգտագործելով միայն ջաբեր հաշիւը։
այդ համար պէտք ա ներմուծել սենեակի անունը, օրինակ այսպէս՝
#oberon%irc.libera.chat
իսկ կոնֆերանս սենեակի սպասարկիչը՝
bibi.spyurk.am
յէ՛յ։
ինձ շատ ա դուր գալիս ջաբերը նրանով, որ կարելի ա մի հաշիւ ունենալ, ու կպնել տարբեր եւ զանազան սենեակների, որ գտնւում են լրիւ այլ սպասարկիչների վրայ։ հիմա նաեւ irc
սենեակների։
եւ եթէ սովորաբար կպնում ես irc
սպասարչի ուղիղ, այն գիտի այփիդ, դրա փոփոխութիւնները, իսկ այսպէս կրկին, սերուերդ քո տեղեկատւութիւնը թաքցնում ա, քեզ ներկայացնելով։
ու տէնց։
յ․ գ․ եթէ չունէք սփիւռքի հաշիւ, նմանատիպ կամուրջներ էլի կան, ասում են jabber.fr
֊ն ունի (չեմ ստուգել), ու փորձել էի այս կամուրջը։
յ․ յ․ գ․ լիբերայի #ada
սենեակը վերջն ա, ինչպէս եւ ##programming
֊ը։
#սփիւռք #ջաբեր #այառսի #կամուրջ #բիբումի #չաթ #համացանց #ապակենտրոնացում #####
«ֆիշինգ» ա, ձկնորսութիւն, այն յոյսով որ ես կը կտացնեմ յղում։ ուղարկել են եսիմինչ մէյլից, ինտերնետից քերած diaspora id֊ով, որը իսկապէս, այդպէս ստացուեց, աշխատում ա որպէս մէյլ իմ դէպքում, այն առումով որ մէյլ սպասարկիչս կարգաւորել եմ նաեւ spyurk.am տիրոյթի համար ստանալ, բայց երբեք էդպիսի մէյլով ոչ մի տեղ չեմ ներկայացել։ հայփոստը, ի դէպ մէյլեր չգիտի, փոստատարներ ա ուղարկում, թղթիկներ կպցնում դռներին։ համ էլ ես հայփոստից չեմ օգտւում։
յետոյ ասում ա՝ կտացրու այս տաս դրամը վճարելու համար։ (: իսկ իմ մէյլ կլիենտը HTML չի կարողանում ցոյց տալ։ ու եթէ ուզէի էլ, չէի կարողանայ կտացնել։
էհ։
#ձկնորսութիւն #համացանց #խարդախութիւն #իմակ #փոստ
մտածում եմ, դէ ջեմինի֊ում չկայ գուգլի պէս փնտրող համակարգ։
եթէ նաւարկում ես ջեմինի կապսուլներով, նկատում ես քեզ հետաքրքիր բան, կարող ես ինքդ քեզ համար մի նիշքի մէջ նոթեր պահել՝ սէնց բան կար էս յղումով։
յետոյ երբ պէտք լինի՝ փնտրես քո նոթերի մէջ։
ու մտածեցի՝ աքթիւիթի փաբը կամ դիասպորան դա աւտոմատ անում են՝ բերում են քեզ մօտ, քո սերուերի մէջ, այլ սպասարկիչների տուեալներ։ փնտրես ըստ պիտակի՝ ու հաւանական ա որ կը գտնես։
#համացանց #ջեմինի #ապակենտրոնացում #անկապ
ռոբ բրէքսմենը մատուցում ա իր ծառայութիւնը որպէս ֆբ֊ին այլընտրանք։
բայց այն ֆեդերացուած չի, ու կրկին կենտրոն ա։ պարզապէս նա երդւում ա որ իրան կարելի ա վստահել։ ես կարծում եմ, որ ճիշտ ա ասում, բայց դա ախր լուծում չի։
#ապակենտրոնացում #գրաքննութիւն #գաղտնիութիւն #համացանց
իրականում ինտերնետում շատ բան չի փոխուել։
առաջ մի քանի հոգով էինք, ու չկային ծառայութիւնները։
էսօր կան ծառայութիւնները, դրանցով օգտուող մարդիկ, ու էլի մենք, մի քանի հոգով, որ դրանցից չենք օգտւում եւ օգտագործում ենք համացանցն ապակենտրոն ձեւով։
ու ընդհանուր առմամբ, ինչի՞, պէտք էր այլ բա՞ն սպասել։ բնական ա, որ ոչ ̶բ̶ի̶թ̶ի̶ բանիմաց օգտուողին կը ̶դ̶ա̶յ̶ա̶ղ̶ե̶ն̶ մատուցեն գործարքներ, որոնցից նա երջանիկ կը լինի՝ զի առհասարակ թուանշային յեղափոխութիւնը հրաշք ա, եւ աննախադէպ հնարաւորոթիւններ ա տալիս։ պարզապէս օգտուողը չգիտի, որ կարող էլ մի քիչ այլ գործարքի գնալ։
մեկուսացուա՞ծ ենք այդ մարդկանցից։ իսկ ե՞րբ չէինք։ վաղ ֆբ֊ի կամ կմ֊ի հա՞մն ա բերանում մնացել։ դէ դրանք էլ էն չեն, ինչ եղել են։ այսօր երբ ասում են «բլոգ գրէք», նկատի ունեն՝ արտայայտուէք ֆբ֊ից դուրս, լինի կարդալ։
սարսափելի մենա՞կ ա ապակենտրոն համացանցում, ֆեդի֊ում, ջեմինայում՝ ինչն էր այլ ձեւ իննսունականներին։ կամ ո՞վ էր հասկանում, կամ կուզէր հասկանալ, եթէ կարդար, էս ֆիդոշնիկները ի՞նչ են անում իրենց ցանցերում։ ֆիդօշնիկներին էդ մարդիկ օտար էին լինելու, էդ մարդկանց էլ՝ ֆիդօշնիկները։
նոյն դաշնեզերքում մարդիկ արդէն չափազանց շատ են, որ հասկացուած չլինեն։ լիքը մարդ կայ, որ սեփականատիրական ծրագրակազմի հաճոյքներից ա խօսում, ու լաւ չի հասկանում ուր ա ընկել։ շատ են ճապոնացիները, բայց ինչպէս այսօր մէկը նկատեց՝ ճապոնիայում բնաւ զարգացած չի ազատ ծրագրակազմի համայնքը։
ու տէնց։
#համացանց #նախագծում #ապակենտրոնացում #ազատութիւն
irc հաղորդակարգի պարզութիւնը՝ https://susam.net/maze/simplicity-of-irc.html
#յօդուած #համացանց #հաղորդակարգ
ես վաղուց եմ նկատում յգդրասիլի մասին զրոյցներ։
բայց գրեթէ բան չգիտեմ, ու շատ բան չեմ հասկանում։
կարո՞ղ ես սովորական ինտերնետից տեսնել յգդրասիլի հոստ։
եթէ չէ՝ թոռի պէս ա, թոռով ես կրկին իմ տան կարգիչները աքսես եմ անում եւ թոռով կարող եմ հոստ անել եւ անկախ իմ ստացած այփիից ունեմ անփոփոխ դոմեն անուն թոռ ցանցում։
գուցէ յգդրասիլը կարողանում ա իմ ցանցը առանձնացնել, դա ա տարբերութիւնը։ նաեւ գուցէ չի տալիս անոնիմ հոստ անել։
#համացանց
էն օրը կարդում էի՝ արագացման չափիչին դիմելու համար յատուկ թոյլտւութիւն պէտք չի, եւ յաւելուածներն են դիմում, եւ կայքերը։
դրանով կարող են հասկանալ, որ զուգարանում ես, զուգարան գնալու եւ լռուելու շաբլոնները։ դրանով կարող են նաեւ լսել ինչ ա խօսւում հեռախօսի սփիքերով։ առանձին բառեր հասկանալ (դե՞ռ) չեն կարողանում, բայց լինում ա կռահել (90% ճշտութեամբ) խօսողի սեռը, եւ նոյնականացնել անձին ձայնահետքերի տուեալների բազայով։
օրինակ, facebook, instagram, whatsapp յաւելուածները միշտ են հաւաքում արագացման չափիչի տուեալները։
դիտարկիչն էլ չի հարցնում, երբ կայքը դիմում ա չափիչին, եւ կայքերը հաւաքում են արագացման չափիչների տուեալները։
այսպէս կայքերն ու յաւելուածների սպասարկիչները, օրինակ, կարող են իմանալ տեղանքդ, նոյնիսկ եթէ տեղայնացումն անջատել ես, կամ նման սարքից հեռախօսիդ մէջ չունես (որը դժուար թէ)։ հնարաւոր ա կռահել, որ դու գտնւում ես շատ այլ մարդկանց հետ միասին մի աւտոբուսի, գնացքի, կամ մեքենայի մէջ՝ արագացման չափիչները սինքրոն տուեալներ են տալու։
մօտաւորապէս նոյնը ռուսերէն։
ես այսքանը կարդալով անմիջապէս ձեռքից կը գցէի հեռախօսը, յետոյ ուշքի կը գայի, եւ կանջատէի այն ընդմիշտ։
ի՞նչ անել։ (:
ես կասէի՝ հրաժարուել ոչ ազատ յաւելուածներից եւ ծրագրակազմից առհասարակ։ այո, gg֊ից էլ։ այո, բարդ ա։ բայց բարդ ա զի դրան էք սովոր։ կարելի ա ձեռք բերել այլ սովորութիւններ։ ինձ օրինակ, բարդ ա առանց իմ նախընտրած sailfish֊ի յաւելուածների։
ամենահամարձակները կարող են փորձել ձեռք բերել pinephone pro, /e/ հեռախօս, կամ sailfish֊ի կողմից աջակցուող xperia֊ներից մէկը, եւ խնդրել ընկերներից մէկին տեղակայել սէյլֆիշ։
այդ օհ֊երը 100%֊ով չեն լուծելու գաղտնիութեան խնդիրները, բայց զգալի տարբերութիւն են տալու։
այդ լուծումներն իմաստ ունեն նաեւ նրանով, որ շատ յաւելուածներ դրանց վրայ պարզապէս չեն աշխատի։ իսկ ինչը հնարաւոր ա աշխատեցնել՝ օրինակ google֊ի մէյլը՝ աւելի լաւ ա չաշխատեցնել։
չաթերից, օրինակ, պէտք ա հրաժարուել։ անցնել ազատ հաղորդակարգերի՝ jabber֊ի կամ matrix֊ի։ բարդ բան չկայ։ ստեղ էլ բազմիցս գրուել ա։ պարզապէս քաղաքական կամք ա պահանջւում։ ու կրկին՝ ոչ թէ «մեսինջեր», այլ հանրութեան կողմից ձեւակերպուող, սահմանուող հաղորդակարգ։
ու չսպասել ազատ, ոչ կոմերցիոն յաւելուածներից ամէն «ֆիչըրները», որ ունեն նմանատիպ կոմերցիոն, հարուստ ընկերութիւնների արտադրած լուծումները։
կարելի ա փորձել պարզել, կամ եթէ չէք կարողանում՝ խնդրել ընկերներին պարզել՝ արդե՞օք հնարաւոր ա ձեր հեռախօսի վրայ տեղակայել lineageos, ու եթէ չէ՝ յաջորդ հեռախօսը ձեռք բերելիս ընտրել այն, որի վրայ հնարաւոր ա։ պատրաստ լինել, որ ձեր նախկինում օգտագործած յաւելուածների զգալի մասը դրա վրայ չի աշխատի՝ զի անիմաստ ա ունենալ ազատ օպերացիոն համակարգ, որ դրա վրայ աւելացնէք «google play services»֊ը իր լրտեսութեամբ, ու էդ նոյն յաւելուածները, որոնցից փախչում էիք։
հրաժարուել անազատ օպերացիոն համակարգերից կարգչի վրայ էլ։ արդէն վաղուց չեմ զարմանում լինուքս քշող մարդ հանդիպելիս, հակառակը՝ զարմանում եմ ուինդոուս կամ մակօս քշող մարդ հանդիպելիս։ բարդ չի, լուծումը մի քայլում ա, ձեռք պարզելու հեռաւորութեան վրայ։
օգտագործել պարզ դիտարկիչներ՝ netsurf֊ի պէս, մուտք գործել, կամ երեւի ելք գործել ջեմինի տիրոյթ։
այո, ջեմինի տիրոյթը (դե՞ռ) մեծ չի, ու շատ գրաւիչ չի՝ զուսպ ա։ իսկ netsurf֊ը ձեր իմացած կայքերի մեծ մասը ցոյց չի տալու։ բայց նաեւ չի կարողանայ աշխատեցնել վտանգաւոր կոդի մեծ մասը։
ընտրել այլ կայքեր, նաեւ օգտագործել rss ընթերցիչներ՝ առանձին ծրագրով ստանալու համար տարբեր կայքերից թարմացումները։ այդ ընթերցիչներից մէկը thunderbird֊ն ա։ բայց դէ պէտք ա ինքներդ ջանք դնէք, փորէք, փնտրէք, ընտրէք այն, որը ձեզ դուր ա գալիս։
ջանք պահանջւում ա, բայց ապրելն արդէն ջանք պահանջում ա, անկախ ապրելն՝ առաւել եւս։ եւ զոհաբերութիւններ՝ զի ձեռքբերումներն առանց զոհաբերութիւնների չեն լինում։
ձեռքբերումների համար չի լինում չվճարել՝ այդ պարզ ճշմարտութիւնը (վիճելի պա՞հ՝ ո՞րը չի), երեւի, պէտք ա սովորեցնել մանկուց՝ որ ապագայում այլ ակնկալիքներ չլինեն։
քո որոշումը ոչ միայն կարեւոր ա նրանով, որ քո կեանքն ա փոխում՝ դա քաղաքական քայլ ա, շուկայի ուղերձներից մէկը։ կարելի ա անվերջ խօսել գաղտնիութեան մասին եւ ամէն օր մտնել ֆէյսբուք՝ դա ոչ մի կերպ չի փոխի աշխարհը, իսկ կողքիններդ լուրջ չեն վերաբերուի ասածներիդ։
էական չի ինչ են մարդիկ խօսում, էականն ա՝ ինչ են անում։ նաեւ ձեզ հանդէպ։
ու տէնց։
#վերահսկողութիւն #արագացման_չափիչ #գաղտնիութիւն #անձնական_տեղեկատւութիւն #ազատութիւն #տեղեկատւութիւն #յաւելուած #կայք #համացանց #մարդիկ #քաղաքականութիւն #քայլ #ազատ_ծա #ծրագրակազմ #կեանք #ջանք #կապ
էն օրը շեքսպիրի ու վաչագանի հետ էինք խօսում, փեբլներով հիանում, ու վաչագանն ասաց՝ ես չեմ ուզում ծանուցում գայ ինձ։
ու որ խառը խօսում էինք՝ չհասցրի ասել՝ ես էլ տանել չեմ կարող ծանուցումներ։
այդ պատճառով իմ կոմունիկատոր սարքը չի ստուգում իմ պաշտօնական մէյլը, իսկ դէ ջաբերում էն մարդիկ են, որ գրեն՝ կուզեմ ստանալ։
էնպէս չի որ ում գիտեմ՝ ջաբեր են օգտագործում։ ֆբ մեսինջեր չի ու ծելեգրամ չի, որ շատերն ունենան։
ու հեռախօսս ստուգում ա իմ գաղտնի մէյլը, որը մենակ ընկերները գիտեն։ ոչ սպամ ա գալիս էնտեղ, ոչ լոմոգրաֆիի նամակ, ոչ լայն շրջանակից նամակներ։ էդ հասցէով երեւի շաբաթը մէկ եմ նամակ ստանում։
իսկ «պաշտօնականը» կարգչով եմ լոկ ստանում, երբ ուզում եմ՝ թանդըրբրդի մէջ եմ նայում։ ու ի դէպ թանդըրբրդի ծանուցումներն էլ անջատած են՝ չեմ տեսնում որ եկաւ նամակ։ պիտի ինքս գնամ նայեմ թանդըրբրդի պատուհանին։ որը օրը մի քանի անգամ անում եմ։ բայց ոչ շատ՝ մի քանի անգամ։
#համացանց #ծանուցում #ծանուցումներ #առօրեայ
իթ իմ յարաբերութիւններին շատ վնասում ա սոշըլհոմը՝ ես չեմ կարողանում լայքել մարդկանց գրածները, ու իրենք չգիտեն իմ հիացմունքի մասին, ու ես չեմ կարողանում տարածել գրառում, որը շղթայի մէջ առաջինը չի։
ու մարդիկ չգիտեն իմ դրական եւ գերդրական վերաբերմունքի մասին, նոյնիսկ յաճախ չգիտեն, տեսե՞լ եմ գրածը։
ու երեւի եթէ շատ լինէին սոշըլհոմ օգտագործող մարդիկ, հաղորդակցութեան որակը դաշնեզերքով մէկ կը նուազէր։
#համացանց #հաղորդակցութիւն #յարաբերութիւններ #կապ #կապեր #մարդիկ #լուծում #նախագծում #մինիմալիզմ #դաշնեզերք #սոշըլհոմ #ապակենտրոնացում #ծրագրակազմ
irc֊ն հաւէսն ա որպէս տեքնոլոգիա, ու որ արագ ա, բայց…
լաւ, հասկացանք լիբերայի հաշիւ ունեմ։ բայց նաեւ առանձին հաշիւ ունեմ irc.ozorg.net֊ում, irc.sdf.org֊ում, irc.soylentnews.org֊ում, նաեւ կպնում եմ, լաւ ա առանց հաշիւ, pine64֊ի irc֊ին։
էսքան հաշիւ ունենալու հաւէս չկայ։
ինձ դուր ա գալիս որ ջաբերում ունես մի հաշիւ, ու էդ հաշուով ես կպնում քո սերուերին։ իսկ քո սերուերը ներկայացնում ա քեզ այլ սերուերների չաթերում։
ու օրինակ, դա փրիւասիի առումով էլ ա հաւէս՝ իմ սերուերը չի մատնում իմ այփին։
իսկ այառսի սերուերն իմանում ա իմ այփին։ զի իմը չի, ու ուղիղ իրան եմ կպնում։
ու էդ իսկական ինտերնետի մասին չի, ապակենտրոն ինտերնետում քո սերուերն ա քեզ ներկայացնում։
#համացանց #հաղորդակարգ #ապակենտրոնացում
ես ի դէպ եօթիւբիս (տէ՞նց էր բատիկեանը գրել) ալիքը փակել եմ։
ինձ տուբնիքսը շատ ա դուր գալիս։
ինչի՞ ամէն ինչ պիտի եօթիւբում լինի։
այն օրն էլ ընկերներիցս մէկի հետ էինք, նա վիրտուալ իրականութիւնից էր խօսում, ես էլ ասացի որ մի վիդեօ էի տեսել, ոնց ա մէկը կարգաւորել որ լինուքս դեսքթոփը վի ակնոցներով տեսնի։
սկսեցի փնտրել եօթիւբում, չեմ գտնում։ մտածեցի՝ կարո՞ղ ա էնտեղ չեմ տեսել։ ու յիշեցի որ տուբնիքսում եմ տեսել։
ու էնտեղ բացեցի ցոյց տուի։
ինձ շատ դուր եկաւ էն միտքը որ կայ բովանդակութիւն, որը եօթիւբում չկայ։
մի օր էլ սէթերս սաունդքլաուդում չեն լինի։ այո։
ցանցառների համար էլ փիրթիւբ սեթափ կանեմ։ էսա ազատուեմ, շեքսպիրն էլ ա ազատւում, սկսենք նոր սեզոն։
#ապակենտրոնացում #համացանց
պոստմարկէտօս֊ում կայ gpodder-adaptive ծրագիր։ թէ՞ յաւելուած։
երբ ներմուծեցի իմ opml նիշքը, պարզուեց որ մի քանի ֆիդ այլեւս չի աշխատում, նրանց մէջ հայերէն պոդքաստները, որ whooshkaa֊ում էին հոստ լինում։
դրանք էին՝ ականջօղը, անկանոնը, մահամորմը, նոր երեւանը։
մտքովս կասկած անցաւ, որ վուշկան ձրի հոստինգ չէր տրամադրում՝ միայն փողով։ գնացի իրենց կայք, եւ իսկապէս, միայն վճարովի ծառայութիւններ, ամենաէժան տարբերակը՝ 29 դոլար ամսական՝ երկու շոուի դիմաց։
եւ յիշեցի որ պոդքաստ շարժումը հիմնուել ա եւ ֆինանսաւորուել ա ամն դասպանատան կողմից։ ըստ երեւոյթին գրանտը վերջացաւ, եւ հեղինակները հակուած չէին շարունակել վճարել հոստինգի համար։
իսկ մենք կորցրինք պատմութեան եւս մի շերտ։
ափսոս, որ ամենասկզբից կենսակայուն լուծում չմտածեցին, արդե՞օք միամիտ կամ անպատասխանատու չէր նման լուծում ընտրելը։
էհ։
#էկրանահան #փայնֆոն #պոստմարկէտօս #պոդքաստ #պատմութիւն #կենսակայուն #համացանց
ես, ինձ թւում ա, տասնհինգ հազար անգամ գրել եմ, բայց եկէք եւս մի անգամ գրեմ՝
ուրեմն, ինտերնետը նախագծուած ա որպէս ապակենտրոն համակարգ, ուր ամէն մարդ կարող ա ներկայացուած լինել որեւէ հանգոյցով (ամենասկզբում դա իր համալսարանն էր) եւ այդ համակարգում բոլորն ունէին արտայայտուելու հաւասար իրաւունք։
հանգոյցների մէջ կապը չի վերայսկւում, ցանկացած մարդ մի հանգոյցից կարողանում ա կապուել այլ հանգոյցի մարդու հետ։
դա ձեզ ծանօթ ա էլ․ փոստի համակարգից։ freenet.am֊ից կարելի էր գրել նամակ yahoo.com եւ ոչ մէկն աւելի վեհ քաղաքացի չէր միւսից։
նաեւ կարելի էր արտայայտուել, ունենալով կայք՝ քո դոմենով, քո սերուերում։
էսօր, երբ արտայայտւում ես գեր (նաեւ չաղ իմաստով) հանգոյցի միջոցով՝ օրինակ, բոլորն ունեն «թուիթերի» հաշիւ, ապա այդ թուիթերը ստանում ա աննախադէպ հնարաւորութիւն խօսքը վերայսկելու։ եւ ինչպէս տեսանք, խօսքից զրկեցին նաեւ ամն նախագահին։
քանի որ շուկայում պահանջը ձեւաւորւում ա, «մեսինջերները» մեզ առաջարկում են ծայրից ծայր կրիպտաւորում (end to end encryption) բայց իրականում, երբ դու օգտագործում ես փակ սեփականատիրական ծրագիր, այն կարող ա կարդալ տեքստդ եւ մինչ կրիպտաւորելն ու ուղարկելը։ եւ քո արտայայտածը քո պրոֆիլի մասն ա դառնում, որով, լաւագոյն դէպքում կը որոշուի թէ ինչ գովազդ ա պէտք քեզ ցոյց տալ, վատագոյն դէպքում՝ կը որոշուի սոցիալական վարկանիշդ, եւ արդեօք դու կարող ես ստանալ որոշ ծառայութիւններ, կամ ելքի վիզա։
սա նորմալ հետեւանք ա նրա, որ մենք օգտագործում ենք կենտրոնացուած ծառայութիւններ։
նաեւ ծառայութիւններ, որոնց համար չենք վճարում՝ մարդիկ լիքը փող են ներդրել, պէտք ա էդ փողը հանեն։ եւ դու պիտի նայես գովազդ այդ պատճառով։ պարզ չէր, որտեղից դուրովին էդքան փող բայց նա էլ արդէն գովազդ ցոյց ա տալու։
եթէ վերադառնանք համացանցի մոդելին, ապա դեռ քսան տարի առաջ ես զարմանում էի, որ մարդկանց խեղջ նոութբուքները ճռռում էին, ստարտ անելով yahoo messenger, aol, icq, msn, եւ այլն միաժամանակ։ զի մի կոնտակտը aol֊ում էր, միւսը՝ yahoo֊ում, իսկ բոլորի հետ ուզում ես շփուել։
էս մարդիկ աշխատում են փող, ու պէտք ա ունենան աւելի շատ օգտատէր։ էդ պատճառով էլ իրենց շահին չի համապատասխանում, որ թողնեն դու քո նախընտրած, դիցուք, icq֊ից կապուես իրենց, դիցուք yahoo֊ի օգտատիրոջ հետ։
մի պահ նոյնիսկ aol֊ը փորձեց փակել մէյլը դրսից՝ այլ մէյլ սպասարկիչներից էլ չէր լինում մէյլ ուղարկել aol֊ի օգտատիրոջը։ եւ պէտք ա գրանցուէիր, անպայման նաեւ հաշիւ ունենայիր aol֊ում։ մարդիկ դրան սովոր չէին ու չուրախացան, եւ aol֊ը ստիպուած եղաւ այդ որոշումը հետ շրջել։
օկ, ամէնն իրականում բնաւ էլ վատ չի։ մենք ունենք (դեռ) մեր համացանցը, իր ապակենտրոն դիզայնով։ ոչ մէկ չի պարտադրում ունենալ ֆէյսբուք, կամ իրենց «մեսինջերը»։
ինձ հարցնում են՝ ի՞նչ «մեսինջեր» ես օգտագործում։
ու ինձ բարդ ա պատասխանել՝ զի ես «մեսինջեր» չեմ օգտագործում։
տեսէք, մէյլը աշխատում ա smtp (simple mail transfer protocol) հաղորդակարգով։ իսկ դուք օգտւում էք gmail֊ի վեբ ինտերֆէյսից, թէ microsoft outlook express֊ով, թէ thunderbird֊ով, թէ անդրոիդի տակ ունէք k-9 mail կլիենտը՝ կարեւոր չի։
պէտք ա ընտրել սերուեր (կամ ունենալ քոնը), ընտրել օգտանուն, եւ ահա ունես մէյլ։ ապա կարգաւորում ես կլիենտդ՝ էս իմ օգտանունն ա, էս իմ սերուերն ա՝ եւ կարողանում ես գրել այլ մարդու՝ իր օգտանուն @ իր սերուեր հասցէով։
բաւական պարզ ա չէ՞։ հիմա դեռ իննսունականներին մարդիկ ժողովուել են, եւ որոշել չաթի հաղորդակարգ նոյն սկզբունքներով։ այդ հաղորդակարգը կոչւում ա jabber կամ xmpp (extensible message passing protocol)։
հաղորդակարգը կառավարւում ա հանրութեան, համայնքի, հետաքրքրուած ժողովրդի՝ ժողովուող մարդկանց կողմից։
ոչ թէ ընկերութեան։ օրինակ՝ տելեգրամը թարմացնում ա կլիենտը, եւ կլեինտը սկսում ա սատարել նաեւ նոր հաղորդակարգի՝ այլ մարդ կարողանում ա ջնջել քո մօտից իր գրածը։ առանց քննարկելու դա լաւ ա թէ վատ՝ դա ընկերութեան մենեջմենթի որոշումն ա։ մարդիկ չեն քննարկել եւ չեն քուէարկել այդ «ֆիչըրի» համար։ եթէ քննարկէին եւ քուէարկէին jabber֊ի համայնքում, երեւի թէ այդպիսի «ֆիչըր» կը որոշէին չունենալ, կամ գուցէ կը որոշէին ունենալ, բայց երկու կողմի յստակ համաձայնութեամբ։
շեշտել՝ jabber համայնքը չի գրում, արտադրում «մեսինջեր», որեւէ ծրագրակազմ։ ընդամէնը որոշում ա հաղորդակարգը։ կայ հաղորդակարգ s2s՝ server to server ու c2s՝ client to server։ ինչպէս են սերուերներն իրար հետ խօսում, ինչպէս ա ձեր «կլիենտ» ծրագիրը (յաւելուածը) խօսում սերուերի հետ։
իսկ այ հաղորդակարգը կարող ա իրականացնել ամէն մարդ։ ու կան շատ տարբեր իրականացումներ։ կան տարբեր սերուերներ, ու կան տարբեր կլիենտներ։ ես օգտագործում եմ լինուքսի վրայ pidgin կամ dino, իսկ անդրոիդ հեռախօսի համար սովորաբար առաջարկում եմ f-droid խանութից ներբեռնել conversations յաւելուածը։ եթէ տեսնում եմ, որ մարդը տեքնիկապէս առաջադէմ չի՝ ապա խորհուրդ եմ տալիս փլէյ սթորից՝ blabber.im յաւելուածը։ բայց յաւելուածները շատ են՝ դրանք եմ խորհուրդ տալիս, զի սատարում են ծայրից ծայր կրիպտաւորուած տեսա եւ ձայնա զանգերի, տեքստերի, ու հաղորդակարգի կարեւոր մասերին սատարում են։
բայց կարեւոր նշում՝ դուք չէք կարող ունենալ ե՛ւ յարմարաւէտութիւն, ե՛ւ անվտանգութիւն։ դրանք իրար կողք քիչ են հանդիպում։
եթէ փորձում ես «ուոթսափ», ապա այն վերցնում ա հեռախօսահամարդ, վերցնում ա հասցէագիրքդ, վերցրած ա արդէն ընկերներիդ համարներն ու հասցէագրքերը, հեռախօսահամարդ օգտագործում ա որպէս քո օգտանուն, եւ կազմում ա ձեր կոնտակտ լիստերը։
դա յարմար ա, բայց յարմարաւէտութեան գինն անձնական տուեալներն են։
այլապէս՝ դուք պէտք ա որոշէք՝ ո՞րտեղ գրանցել հաշիւ։ կամ ունենաք ձեր սերուերը։ ահա մի քանի յղում, ուր կարելի ա ընտրել jabber սպասարկիչ՝
ես խորհուրդ եմ տալիս գտնել ընկեր, ում վստահում էք, ու թող նա ձեր ախպերութեան համար jabber սպասարկիչ կարգաւորի։ եթէ չունէք այդ ընկերոջը, ապա խորհուրդ եմ տալիս օգտագործել https://jabber.am սպասարկիչը՝ ադմինը մեր @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/antranigv}֊ն ա ու բաւական լաւ կարգաւորել ա։
նաեւ, հաւէս ա երբ սպասարկիչը հայաստանում ա գտնւում (իսկ jabber.am֊ը էստեղ ա), համ կապն ա արագ, համ երբ վթար ա լինում եւ հանրապետութիւնը զրկւում ա ինտերնետի հետ կապից՝ մենք մեր մէջ մէկ ա չաթ կարողանում ենք անել։
պէտք ա նշեմ եւ վատ կողմը՝ եթէ դրսում սերուեր ես վարձում, ապա կարողանում ես վստահ լինել որ էլեկտրաէներգիայի խափանման խնդիր երեւի թէ չես ունենայ, իսկ այ մեզ մօտ նման խնդիրներ երբեմն առաջանում են։
եւս մի պլիւս jabber.am֊ում հաշիւ ունենալու՝ այն չի պահանջում ոչ մի բան, նոյնիսկ իմէյլ։ պարզապէս ներմուծում ես օգտանուն ու ծածկագիր, ու ունես հաշիւ։ առանց որեւէ աւելորդ տեղեկատւութիւն քո մասին տալու։ բնականաբար, առանց կիսելու հեռախօսահամարդ։
ինչեւէ, ձեզնից հասնում ա՝
ինքը@չոլ.հայ
բայց չեմ օգտագործում, զի հիմնականս փոխել չեմ ուզում։ թէ չէ վերջն ա։ահա, սրանից ա կարելի սկսել։ յաւելուածներում կը գտնէք, որ շատ հեշտ ա նաեւ սարքել ձեր չաթերը, եւ մի քանի հոգով չաթը կարող ա լինել end 2 end encrypted, որը վերջն ա։
եւ աենակարեւորը, ամէնն ունի արտայայտման իրաւունք՝ մեծ ընկերութիւնից կախուածութիւնը պարտադիր չի։
արդե՞օք ես կարծում եմ որ հնարաւոր ա ձեր բոլոր ծանօթներին բերել jabber՝ ազատ համացանց։ չէ, դժուար թէ։ մարդկանց մեծ մասին շատ հարցեր չեն հետաքրքրում։ բայց եթէ մինչ այստեղ կարդացել էք, ու ունէք ընկեր, ում էս մտքերը՝ երբ բոլորն ունեն արտայայտուելու հաւասար իրաւունք առանց կախուած լինելու մեծ ընկերութիւնից, հարազատ են՝ ապա իր հետ կարող էք շփուել ջաբեր հաղորդակարգով։
ես լսել եմ էսպիսի մտահոգութիւն՝ իսկ ի՞նչ եթէ էս կամ էն ծառայութիւնը այլեւս չլինի։ ի՞նչ եթէ, օրինակ, թութը փակուի։ դէ, չգիտեմ, ջանում ենք պահել, ու spyurk.am֊ը կայ 2012 թուից։ բայց եթէ եւ չլինի՝ բնաւ բարդ չի տեղափոխուել այլ jabber հանգոյց, կամ ստեղծել քոնը։ շատ թեթեւ փոքր արագ սերուային ծրագրակազմ կայ՝ պէտք ա տեղակայել, եւ բաւական հեշտ ա կարգաւորել։ իսկ այ եթէ գիգանտներից մէկը ֆէյլ լինի՝ դա ո՞նց փոխես։ օրինակ, գուգլը փակել ա բազմաթիւ սերուիսներ։ դրանցից մէկն էր google plus֊ը։ google plus֊ի ժողովուրդը տեղակայել ա իրենց համար pluspora.com դիասպորա հանգոյց, եւ շարունակում են այնտեղ շփուել։ իսկ եթէ չլինէ՞ր դիասպորա ծրագրակազմը, ի՞նչ էին անելու։ այնպէս որ իմ կարծիքով ազատ ծրագրակազմն աւելի ապահով ա այդ առումով՝ դրան սովորեցիր՝ մինչեւ դրա մէջ հետաքրքրուած մի քանի հոգի կան՝ այն ապրելու ա, կենդանի կը պահեն նախագիծը։
իսկ այ մեծ ընկերութիւնը նախագիծը կարող ա փակել, զուտ որովհետեւ բաւական փող չի բերում։
նաեւ քո «ախպերական» սերուերի ադմինը չի ցոյց տայ քեզ գովազդ։ առհասարակ, ինչի՞ պիտի համացանցում գովազդ տեսնես՝ կարելի ա առանց գովազդի աշխարհում ապրել։
զգում եմ, որ արդէն շատ եմ գրել։
աւելացնեմ մի գաղտնիք վերջում՝ whatsapp֊ը երբ ստեղծուեց՝ իրենք պարզապէս օգտագործեցին եղած jabber ծրագրակազմն ու հաղորդակարգը։ բայց իհարկէ չէին թողնում այլ սպասարկիչների մարդկանց խօսել իրենց օգտատէրերի հետ։ նմանապէս ֆէյսբուքը, նմանապէս livejournal messenger֊ը, նմանապէս yandex messenger֊ը, եւ նմանապէս google talk֊ը։
զի էժան ա՝ արդէն գրած ծրագրակազմ ես վերցնում, լաւ ա աշխատում, իսկ յետոյ երբ օգտատէրեր հաւաքես, կը մտածես ինչ անել։ ես միամտօրէն բերում էի մարդկանց google talk զի գիտէի որ առանց google֊ում հաշիւ ունենալու կը կարողանամ չաթուել իրենց հետ։ եւ իսկապէս, իրենք ինձ տեսնում էին որպէս օգտանուն@arnet.am եւ մենք կապի մէջ էինք։
այդ ժամանակ գուգլի նշանաբանն էր՝ «don’t be evil», եւ ամէն որոշումը չէ որ ամենաշատ փողը վաստակելու համար էր կայացւում։ այսօր նշանաբանը «do the right thing» ա, եւ բնականաբար, ես վաղուց չեմ կարող շփուել google talk֊ի կոնտակտներիս հետս։
ահա, արդէն շատ ա ստացուել, գրէք մեկնաբանութիւններում, եթէ խնդիր ունէք, փորձենք ձեզ օգնել տեղափոխել չաթերը ազատ համացանց։
#համացանց #համայնք #ազատութիւն #ծրագրակազմ #պատմութիւն #տեք #տեքնոլոգիաներ #չաթ #մէյլ #ջաբեր #հաղորդակցութիւն
էս տղան պասկալով գոֆեր դիտարկիչ ա գրել։ հաւէս միտք ա օգտագործել lcl֊ի TTreeView կլասը։ սա իհարկէ լինուքսի տակ վերցրած էկրանահան ա։
ունի էկրանահաններ տարբեր օհ֊երի տակ վերցուած, ներառեալ win98 ու winxp (((:
զի շատ տեղափոխելի ա լազարուսի ծրագիրը։
գրիր մի անգամ՝ շինիր ամէն տեղ։
սա էլ ելատեքստը։
իսկ ահա իր էջը գոֆերում, ինչպէս երեւում ա իմ սէյլֆիշի gopherette դիտարկչից՝
առաջարկեցի ջեմինի հաղորդակարգ աւելացնել։ չէր լսել դրա մասին։
եւ կրկին՝ համացանցը լոկ www չի, ու http չի։
շատ աւել ա։
ու տէնց։
#գոֆեր #ծրագրաւորում #պասկալ #լազարուս #էկրանահան #համացանց
զգացի որ ահաւոր կարօտել եմ մարդկանց «մարդկային» բլոգեր կարդալը։
երբ իրենք իրենց կենցաղից են պատմում ու առօրեայից։
ոչ տեքնիկական, ոչ քաղաքական, ոչ մտքեր՝ պարզապէս առօրեայ։ ես ահաւոր վայելում էի նման բլոգեր, ու հիմա այնպիսի տպաւորութիւն ա, որ արդէն սիրուն էլ չի նման բլոգեր պահել՝ շատ քչերն են գրում։ :/
#անկապ #բլոգ #ցօգ #առօրեայ #համացանց
այսօր աւելացրի երեք rss հոսք՝
վօքս՝ https://xn--y9azesw6bu.xn–y9a3aq/u/vox/
ազգ օրաթերթ՝ https://xn--y9azesw6bu.xn–y9a3aq/u/azg/
ջեմի զաւինսկի՝ https://xn--y9azesw6bu.xn–y9a3aq/u/jwz/
նաեւ, նկատեցի որ իլուրի rss֊ն էլ չի աշխատում, ստուգեցի, պարզուեց դեռ ունեն, բայց փոխել են, յիշեցնեմ որ կրկին աշխատում ա՝ https://xn--y9azesw6bu.xn–y9a3aq/u/ilur/
#ծմակուտ #հոսք #բաժանորդագրութիւն #համացանց
pwa֊ներն ահաւոր են։
հետաքրքիր ա որ եթէ մոբայլ հարթակները շուտ գային մեզ մօտ՝ վեբը երեւի տէնց չէր «զարգանայ», կը գրէին յաւելուածներ։
եւ վեբը կը թողնէին հանգիստ։ էդքան չէին աղբ լցնի, աղտոտի, դարձնի օպերացիոն համակարգից անհամեմատ բարդ։
ու դրական կողմը կը լինէր՝ մեզ շփման համար, տեղեկատւութիւն ստանալու համար՝ պարզ էջ դիտելու համար պէտք չէր լինի օգտագործել բարդ ծրագիր, որ էսօր ունակ են գրել միայն երկու մեծ ընկերութիւններ։
զի երբ վեբում կայ «ֆիչըր», այն օգտագործւում ա, դիցուք վիքիպեդիայի կողմից։ վիքիպեդիայի դեւելոփերները չունեն սահմանափակում՝ էնպէս գրել, որ դիտուի netsurf֊ով օրինակ։ զի netsurf֊ը ստանդարտ չի՝ ստանդարտի մասնակի իրականացում ա։ էդ ոնց որ netsurf֊ը մեղաւոր լինի, որ չի իրականացրել, ոչ թէ ստանդարտն ա արհեստականօրէն բարդացուած։
եթէ մոբայլ հարթակները գային աւելի շուտ՝ երեւի վեբն էդքան չէին բարդացնի։ նաեւ, տեքնիկապէս յաւալուածը լաւ ա նրանով, որ (եթէ) նէյթիւ կոդ ա՝ արդիւնաւէտ ա աշխատում։
միւս կողմից, քանի որ կար վեբը, ունենում ենք web api տարբեր սերուիսների հետ խօսելու համար, ու հետեւաբար, կարող ենք ազատ յաւելուածներ գրել, որ դրանց կպնում են։
հարց՝ արդե՞օք մեզ պէտք են իրենց «սերուիսները», որ մի հատ էլ ազատ յաւելուածով կպնենք։
ու արդե՞օք աւելի լաւ չի նկարը լոկալ խմբագրել։ ու վերջապէս, մէկ ա այդ web api֊ները կամ չկան, կամ ահաւոր սահմանափակ են։
երեւի կրկին կրթութեան հարց ա, ու աստիճանաբար (երկար) մի քանի տասնամեակում կը լուծուի։
իսկ գուցէ չէ։ #անկապ #տեք #վեբ #համացանց #ստանդարտ #ֆիչըրացաւ #բարդացում #տեքնոլոգիաներ #ազատութիւն
լիբրէլանջի էպիզոդ կար սպամի հետ պայքարի մասին։
տարբեր լուծումներ էին դիտարկում՝ ըստ բովանդակութեան, կամ ըստ վարկանիշի։
մի լուծում էլ են առաջարկել, որ ըստ իրենց աւելի լաւն ա՝ դա անձնական քարտուղար ունենալն ա։ քարտուղարը չի թողնում որ քեզ հասնի ոմն էրիկի զզուելի գրածը, զի դու չես ուզում այն ստանալ։
ու ես մտածեցի որ շատ կարեւոր ա զզուելի գրածը ստանալ ու իմանալ էրիկը ոնց ա քեզ վերաբերւում, թէկուզ եւ էն գնով, որ տխրես մի պահ իր գրածից։
ու ինձ թւում ա պէտք ա սովորենք տխրել մարդկանց գրածներից, մենք էդպէս ենք ձեւաւորուել, ու մեր յարաբերութիւններն են էդպիսին՝ մարդը ոչ նրբանկատ իրան կը պահի՝ չենք գնայ ակտիւ շփման, կը հասկանայ որ սխալ ա արել, եւ կը փորձի ուղղել այն՝ կը շփուենք, ու այլ ձեւ պարզապէս չեմ պատկերացնում։
#համացանց #դաշնեզերք #սպամ #նամակագրութիւն #յարաբերութիւններ
մարդիկ պարզապէս չգիտեն՝ ո՞նց ա հնարաւոր կապի մէջ լինել, եթէ ոչ հսկաների առաջարկած ծառայութիւններից ̶օ̶գ̶տ̶ո̶ւ̶ե̶լ̶ո̶վ̶ կախուած լինելով։
մեծ մասը փորող չեն։
փորողներն էլ կը գտնեն ոչ պարտադիր լաւ այլընտրանքներ՝ գուցէ տելեգրամ, իսկ գուցէ այսիքիւ, իսկ գուցէ որեւէ փախած «մեսինջեր», բայց դժուար՝ բաց հաղորդակարգ։
այո, շատերը չեն էլ ուզում իմանալ, բայց շատերը պարզապէս նոյնիսկ չգիտեն որտեղ փորել։
#համացանց #ազատութիւն #ապակենտրոնացում
այստեղ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/@antranigv}ը գրել ա իր մտքերի մասին՝ ո՞րտեղ ներդրում անել։
ես վաղուց, վաղուց ուզում էի այդ մասին գրել, այնպէս որ առանձին գրառում անեմ։
հա, դու կարող ես քեզ լաւ զգալ որ կարեւոր նշանակութիւն ունեցար, ներդրում անելով ֆրիբսդ համայնքում։ ու շոյուած լինել՝ աշխարհի, մարդկութեան մակարդակով ներդրում ես արել, եւ համայնքն ա լաւը՝ շոյում ա, յարգանք ունես, եւ տեղացիները կը յարգեն։
ես բնաւ չեմ ասում չանել։ հաստատ լաւ բան ա անելը։
ու հա, էստեղ գնալու ես բոլորին համոզես ֆեդի օգտագործեն՝ չեն հասկանայ, չեն ուզի, կասկածանքով կը վերաբերուեն։
ի՞նչ ազատութիւն, ինչի՞ ա էս մարդը գալիս մեզ ազատութեան մասին ասում, ինչի վա՞տ ենք ապրում, ի՞նչ թաքուն մտքեր ունի։
բայց էդ չի նշանակում որ հհ֊ում մարդիկ կարիք չունեն տեք․ ազատութեանը վերաբերող համայնքների։
ես էսպիսի համեմատութիւն կանեմ, որ գուցէ շատերին տհաճ լինի։
աղքատ եւ անկիրթ մարդկանց զգալի մասը լաւ չի սնւում՝ նաեւ այն պատճառով որ սնուելու կուլտուրա չունի։
մենք տեսնում ենք շատ չաղ աղքատներ, ու մենք տեսնում ենք նիհար եթէ ոչ հարուստ, ապա կիրթ եւ ապահով մարդկանց։
մենք տեսնում ենք որ կիրթ մարդկանց շերտում ընդունուած ա շատ կանաչ բան ուտելը՝ ու դա պարտադիր չի թանկ նստի՝ կարելի ա շատ առողջ եւ որակով սնուել բաւական էժան։
բայց մենք տեսնում ենք որ մի այլ շերտի չես կարող համոզել որ ծաղկակաղամբով փոխարինել իւղոտ ինչ֊որ մի մսային ուտեսն ու ալկոհոլը։
ու երբ որոշակի սպեցիֆիկ շերտի մարդիկ փող են ձեռք բերում՝ օրինակ յաջողակ գործարար են կարողանում դառնալ, կամ դիցուք ծրագրաւորող, ու կարողանում են դուրս գալ էն անելանելի վիճակից, որում նախկինում ապրում էին իր ընտանիքի սերունդներ, էս մարդիկ ձգտում են զգալու իրենց այն, ինչ դարերով, չեն եղել՝ թագաւոր, կոմս, արիստոկրատ։
այդ պատճառով ա որ մենք ունենք նման ապրանքանիշներ՝ «թագաւորական եսիմինչ», «կրեմլեան եսիմինչ», «կայսերական եսիմինչ», եւ «մոնարխ» անունն ա օգտագործւում ուր ասես։
նաեւ մեծ տառերով, աչքի ընկնող, փայլող ապրանքանիշներն են գերում նման մարդկանց։
ի տարբերութիւն, էսօր արեւմուտքում, որն արդէն վաղուց պրծել ա աղքատութիւնից, ընդունուած չի ինքնացուցադրուել բրենդով ու ապրանքանիշով։ հակառակը՝ լաւ հագուստի վրայ չի երեւում ապրանքանիշը՝ պէտք ա յատուկ ուշադրութիւն դարձնել, որ այս գրպանի ծայրին օրինակ, հազիւ երեւում ա «w» տառը՝ զի «wrangler», օրինակ։ նոկիա սմարտֆոնների վրայ «նոկիա» անունը յաճախ պարզապէս խորագրուած էր այնպէս, որ միշտ չի որ կը նկատես։
վերջերս ընկերոջս ասում էի, որ փիթերսոնն ասում ա՝ ինքդ քեզ օգնելու լաւ ձեւ ա՝ ուրիշներին օգնելը։ գնա եւ օգնիր, տես ի՞նչ կարող ես անել։
ու ես նրան ասացի, որ ուրիշներին օգնելով պիտի պատրաստ լինի մունաթ, թուք, մուր եւ նման բաներ ուտելու։ եւ չսպասի որ մարդիկ կը գնահատեն։
ասել էի՝ երբ ես էի վատ՝ ինքս էլ բնազդաբար զգում էի առաւել արտայայտուած կարիք՝ օգտակար լինելու՝ օգտակար լինելով ինձ զգացնել էի տալիս որ գոնէ մի կերպ պիտանի եմ։
ու սովորել էի որ յարգանք եւ երախտագիտութիւն որպէս կանոն չի լինելու։ որոշ մարդկանց հետ կը լինի շատ վատ՝ բացարձակ անարգանք, բայց որպէս կանոն տէնց տանելի մի կերպ հանդուրժուած կը լինես։
վերադառնամ՝ ես կարող եմ ինձ թոյլ տալ windows֊ի արտօնագիր, եւ ms office֊ի արտօնագիր։ եւ ադոբի ծրագրերի արտօնագրեր։
եւ կարող եմ ինձ թոյլ տալ m1 մակ։ էնպէս չի որ չեմ կարող։
բայց այնպէս, ինչպէս ոմանք քիչ են ուտում, եւ ուտում են առողջ աղցաններ, եւ մարզւում են, կամ շարժւում, եւ չունեն փոր, ես ունեմ թեթեւ windowmaker, ես ունեմ ազատ ծրագրային ապահովում, իսկ նրանք, որ այդ փողերը վճարել են՝ ունեն իրենց վերայսկող ծրագրեր։
ինչպէս սթոլմանն ասում էր՝ կայ ընդամէնը երկու ձեւ՝ կամ ծրագիրը քեզ ա ենթարկւում, կամ դու՝ իրան։ դու կարող ես հազար անգամ ասել, որ քեզ դուր ա գալիս ծրագրին, դրա ետեւում կանգնած ընկերութեանը ենթարկուելը՝ ստոկհոլմեան սինդրոմը ոչ մէկ չի չեղարկել։
բայց ես ուզում եմ ասել, որ էդ չի նշանակում, որ աղքատ թաղամասի քաղաքացիները, որ առողջ չեն սնւում՝ իրենց պէտք չի առողջութիւն։
ու չի նշանակում որ մեզ չպէտք ա անհանգստացնի իրենց առողջութիւնը։ մենք նոյն թաղամասում չենք գուցէ, բայց նոյն քաղաքում ենք, ու նոյն երկրում, ու նոյն մոլորակում։
ու երբ մարդիկ ասում են՝ ինչի՞ չարտագաղթել, պատասխանս կրկին նոյնն ա՝ որ ամբողջ մոլորակում աւելի քիչ տարբերութիւն լինի։ որ չլինի այնպէս, որ էս տեղում յոյս չկայ՝ զի մարդկանցից յոյս չկայ, իսկ էն տեղում ամենաքուլ, ամենավեհ մարդիկ են հաւաքուել։
ու մի բան էլ, որ երեւի մի քանի անգամ արտայայտել եմ։ եթէ ես լինէի զարգացած արեւմտեան երկրից մէկը՝ ես չէի մնալու այդ երկրում։ ես կարտագաղթէի ու ոչ հարուստ տեղ։ ես կը գայի հայաստան, շատ հաւանական ա։ այնպիսի տեղ, ուր իմ օգնութեան համար մունաթ եմ ուտելու, բայց գիտեմ, որ այն պէտք ա։
ու լինելն արդէն օգնութիւն ա։ հայաստանում լինելն արդէն կարեւոր ա։
ես չունեմ պատրանքներ որ ամբո՛ղջ հայաստանում կօգտագործեն ֆեդի։ կօգտագործեն էն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում կօգտագործեն, ու այն կը դառնայի մէյնսթրիմ։
բայց էստեղ կան մարդիկ, ում պէտք են այլ մարդիկ։ էստեղ կան մարդիկ, ում պէտք ա ֆեդի սպասարկիչ։ ու էստեղ կան մարդիկ, ով չգիտեն որ իրենց պէտք ա, բայց կարող ա իմանան։ ու կան մարդիկ, ով չգիտեն ֆեդին ինչ ա, բայց կը յայտնուեն թթում, ու յետոյ կիմանան, որ դա ընդամէնը «հայկական թուիթեր» չի, այլ ազատութեան գաղափարախօսութեան, դրան մարդկանց հաւատքի ու աշխատանքի արդիւնք ա։
այն օրը սիրահարների այգում ծանօթացանք մի ծրագրաւորողի հետ։ խօսեցինք, ես չէի ուզում շատ բան ասել, բայց ընկերս ասաց։ ու այո, մի թեթեւ պատմեցի ֆեդիից։ նա ասաց՝ բա փող ո՞նց ա բերում։ ասացի՝ ի՞նչ փող։ ասաց՝ հաաա, նկատի ունես, հիմա զարգացնում ես որ յետոյ ուշ շա՞տ փող բերի։ ասացի՝ ի՞նչ ա ասում։ կրկին խօսեցինք։ բացատրեցի, որ շահը միայն փողը չի։ շահն այն ա, երբ բոլորս կարողանում ենք ազատ լինել։
եթէ ես մենակ եմ ազատ՝ ես մենակ եմ։
եթէ մենք ազատ համայնք ունենք՝ ես մենակ չեմ։
եթէ ինձ չի հետաքրքրում փրայւասին՝ բայց էն լրագրողին հետաքրքրում ա։ իսկ ինձ պէտք ա էն լրագրողը, որ չգիտի, ինչ կերպ ա կարելի ունենալ փրայւասի՝ իմանայ, զի էդ լրագրողն աւելի անկախ կը լինի, ու դա քաղաքական իրավիճակին կը նպաստի։
ու ի վերջոյ, այո, ամէնը քաղաքական ա։ զի վերաբերում ա շատ մարդու։ ու կարեւորը դա ա։
ու մարգինալիզացուած համայնքներն ունեն օգնութեան կարիք։ դժուար ա միւնհաուզէնի պէս ինքդ քեզ մազերից քաշելը հանելը՝ օգնութիւն ա պէտք։ տեղեկացուած լինել ա պէտք։
ու պէտք ա ֆեդի շարժումը զարգանայ ամբողջ աշխարհում՝ բնական ա, որ տարբեր տեմպերով ա զարգանալու, բայց պէտք ա։
ազատութիւնն ունիւերսալ գաղափար ա, ինչպէս եւ սնունդը։
եթէ մարդիկ չգիտեն, որ իրենց լաւ ա առողջ սնունդ, կամ ազատութիւն՝ չի նշանակում որ իրենց լաւ չի։
ու չի նշանակում որ պէտք չի ջանք դնել՝ զի շոյուած չես լինի։ շոյուած չես լինի՝ բայց ջանք դնելը պէտք ա։
եթէ դու չես ուզում, որ հիւանդանոցը ծանրաբեռնուած լինի, եթէ դու չես ուզում որ երբ քո բարեկամին շտապ տանես զի կաթուած ա ունեցել, իսկ էնտեղ չկարողանան սպասարկել, զի երկրում համաճարակ ա, կամ բուժ․ հաստատութիւնը ծանրաբեռնուած ա այլ խնդիրներով, ու էդքան մարդ չկայ որ քեզ նայի՝ դու զգում ես որ դու մենակ չես։
նոյնը մոլորակի մակարդակով էլ ա։
հարցեր կան որ ընդհանուր են ու ամէն տեղ պէտք ա լուծուեն։
ու տէնց։
#ազատութիւն #քաղաքականութիւն #համացանց #տեքնոլոգիաներ #դաշնեզերք #համայնք #համայնքներ
եթէ մամորու հոսոդայի «summer wars»֊ը դեռ չէք դիտել, հետեւեալը երեւի չէք ուզի կարդալ՝
— նախ սա ինձ համար պատմութիւն ա «single point of failure» դիզայնի մասին։ երբ ունենք «Օզ»֊ի պէս կենտրոնացուած համակարգ, եւ երբ այն կոտրում են՝ լաւ բան չի ստացւում։
— մի քանի բան սցենարում լաւ չէր մտածած՝ նախ երկու հոգու մեղադրում էին, բայց իրականում երկուսն էլ անմեղ էին՝ մէկը գործիք ա սարքել՝ արհեստական բանականութիւն, միւսը՝ խնդիր ա լուծել, առանց հետեւանքները պատկերացնելու։ յետոյ նոյնիսկ պարզւում ա որ սխալ ա լուծել խնդիրը՝ ապա ինչի՞ էր արհեստական բանականութիւնը ի սկզբանէ իր աւատարի տեսքով, եթէ իր հաշիւը չէր առաջինը, որ գողացել էր։ եւ ինչի՞ էին հեռուստացոյցով իրան, ոնց որ, ցոյց տալիս, իբր նա ա մեղաւոր։
— մի բան էլ՝ իսկապէս կարող ա լինել, ու կեանքին մօտ ա որ որ աղջիկը սիրահարուած էր, քրաշուած էր էդ ամերիկա գնացած բարեկամի, ու մեր գլխաւոր հերոսն էլ սկսեց իրան խանդել, ինքն իրեն չգնահատուած զգալ։ բայց ինձ թւում ա ես չտեսայ թէ ոնց ա զարգանում այդ աղջկայ ու մեր հերոսի յարաբերոթիւնը, ո՞նց ա լինում որ աղջիկն իրան կպնում ա, իրենց մէջ գրեթէ շփում չկայ ֆիլմի ընթացքում։ վերջում սթրես ա լինում, ու աղջիկը ձեռքը մեկնում ա, փնտրելով աջակցութիւն, նոյնիսկ պարտադրելով իր կամքը (ինչպէս եւ տատիկն ա սովոր), բայց զարգացում չտեսայ։
— շատ աւելի նման կը լինէր կեանքին, որ աղջիկը չհիասթափուէր այդ ամերիկայից եկած աութսայդերից, մտածելով որ «սաղ իր մեղքն ա», այլ հակառակը՝ աւելի ձգուէր իրան՝ չար կերպարները գրաւիչ են, վանող չեն։ չնայած չար էլ չէր էդ տղան։
— ու եթէ խօսենք, երեւի թէ ես ամենաշատը իր հետ էի ինձ նոյնականացնում։ ոչ մէկի հետ տարիներով չի շփուել՝ ես եմ։ գնացել իր համար գործիք ա սարքել հետազօտական նախագծի ընթացքում — կուզէի նման բան անել։ յետոյ նախագիծը օգտագործել են — երջանիկ կը լինէի որ մէկը օգտագործէր։
ընդհանուր առմամբ աութսայդեր էր, իր տեղը չէր գտնում։ ու կարծում եմ բաւական անտեսուած էր իր գիծը, դէպի իրան էմփաթիա քիչ կար, զի պէտք էր ցոյց տալ հերոսի ու աղջկայ յարաբերութեան զարգացումը, իսկ նա տէնց ոչ էդքան լաւը պիտի ներկայացուած լինէր, չնայած դէ տղայ էր էլի իր համար։
— ի դէպ կամքի մասին՝ այո, ներկայացուած ընտանիքում ուժեղ կամքի տէր կանայք էին, որ մնացածին ոգեշնչում կամ պարտադրում կամ կառավարում էին։ պարզւում ա, իրենք նշանակութիւն ունէին, իսկ մենք չգիտէինք։
— մարդիկ ուզում են նշանակութիւն զգալ։ առաւել եւս ճապոնիայում, ուր դա բարդ ա՝ մարդկանց մեծ մասը «վինտիկներ» են մեծ կորպորացիաներում։ ու երբ ծանօթանում էինք ֆիլմում բարեկամների հետ՝ տեսնում ենք դիցուք էս դեբիլն ա, ինչ֊որ քանի դար առաջուայ կռուի մասին ա պատմում, կամ էն տղեն ա որ միշտ սուս ու փուս իր կարգչի մէջ ա նայում, ինչ֊որ բան խաղում՝ պարզւում ա բոլորն էլ սկսում են նշանակութիւն ունենալ։
բայց իհարկէ աւելի հեշտ ա ցոյց տալ, որ կարգչի մէջ մտածը նշանակութիւն, պարզւում ա ունի, քան էն միւսը, որ պահի տակ ունեցաւ։ զի դէ սա կարգչի մէջ մտած ա, կամ միշտ խաղում ա, կարող ա իսկապէ՞ս լաւ ա խաղում, ու ինչ֊որ համայնքում նշանակութիւն ունի։
— ֆիլի միջի աւատարները վերջն են։ շատ հետաքրքիր ա ոնց ճապոնիան այդ լուրջ, սաուրայների ու գէյշաների երկրից դարձաւ տէնց թեթեւ սոլիկ աւատարներով երկիր։ ազատութի՞ւնն ա ու որոշակի ժողովրդավարեցո՞ւմն ա պատճառներից մէկը։ աւատարները յիշեցնում են տակաշի մուրակամիի արուեստը, ու օրինակ այս հոլովակը։
էլի բաներ կային, հիմա չեմ յիշում, փորձեմ մեկնաբանութիւններում աւելացնել։
#մամորու_հոսոդա #համացանց #աւատար #տակաշի_մուրակամի #մարդիկ #սցենար #անիմէ #ամառային_պատերազմներ #ամառային_կռիւներ #ֆիլմ #անիմացիա #պատմութիւն
երբ երեխայ էի, զգում էի ինչքան կարեւոր ա ինձ համար պատմութիւնը։ ու ոչ աբստրակտ, ու ոչ դպրոցական, այլ շօշափելի՝ ծնողների դարակներում բաներ գտնելը, որ ինձնից շուտ էին ստեղծուել, երեւանում հին շէնքեր տեսնելը։
պատմութիւնը զգալը հակատոտալիտար ա։ պատմութեան չլինելը տոտալիտար ա, երբ պատմութիւնը հնարաւոր ա ամէն ձեւ մանիպուլացնել ըստ իշխանութեան օգուտի։
իսկ երբ կայ այդ շօշափելի պատմութիւնը, շատ տեղերում ա, հնարաւոր չի ամէնն էնպէս փոխել, որ չլինի ջոկել։
իհարկէ, կարող ա հին շէնքը մնալ, բայց մեզ համոզեն, որ… չգիտեմ, իննունականներին սա եղել ա էսպէս, ոչ թէ էնպէս, ու մարդիկ էլ ինչ ասես կը խօսեն՝ ոչ ամենավստահելի պատմութեան աղբիւր են, ու արքիւներից կարելի ա կարեւոր թղթերը հեռացնել։
ու այստեղ կրկին գալիս եմ ապակենտրոն ինտերնետին՝ կենտրոնացուած համակարգում պատմութիւն կեղծելը հեշտ ա՝ մի տեղից ես կեղծում։ ապակենտրոն ինտերնետը քաղաքի պէս ա՝ զանազան շէնքեր կան, ու ինքնակառավարման բաւական բարձր հնարաւորութիւններով, եւ այդ շէնքերն իրենց իսկ տեսքով վկայում են, պատմութիւն են։
#քաղաքականութիւն #ազատութիւն #համացանց #ապակենտրոնացում #ժամանակ
անդրանիկն ասաւ, որ օրանժի հին անլիմ քարտերով իւքօմը պարտաւոր չի լինելու շարունակել սպասարկումը, երբ պայմանագրի տաս տարին լրանայ։
#իւքօմ #օրանժ #ինտերնետ #համացանց #ծառայութիւն
սա սպանիչ պատմութիւն ա՝ https://sdf.org/?faq?BASICS?02
#սդֆ #համայնք #համացանց
եթէ դու ուզում ես տելեգրամում, թուիթերում կամ ֆէյսբուքում էջ բացել եւ էնտեղ բաներ գրել՝ յիշիր մայսփէյսը, գուգլ փլասը, վէյվը, բազը, ֆրենդսթերը, վայնը, միրկատը, այթիւնզ պինգը, ֆրենդֆիդը, դէյլիբութը, յիկ եակը…
ֆուկույաման սովէտի անկումից յետոյ գրում էր որ ժամանակը վերջացել ա, զի արեւմտեան արժէքները յաղթել են եւ վերջ։
բայց արդե՞օք էդպէս ա։ մենք ունենք ընդվզող ռուսաստան, ունենք հզօրացող ասիա, ու խառը միջին արեւելք։
վերջը չեկաւ։
եւ թուիթերն էլ չի վերջը լինելու։
եւ տելեգրամն էլ։
փոխարէնը ունեցիր բոլորից անկախ, քո՛ սկզբնաղբիւրը համացանցում։
եթէ սպառողդ այսօր ֆբ֊ում ա կամ թուիթերում՝ կը տաս իրենց յղում, ինչպէս անում են իրենց յարգող զլմ֊ները, որ պէտք ա գնան սպառողի մօտ։
իրենք թողնում են յղում որ տանում ա իրենց կայքին։
եւ այդպէս աւելի արժանավայել ա։ բնաւ «քուլ» չի թուիթերում/ֆբ֊ում գրելը։ «քուլը» քո կայքում գրելն ա։
#համացանց #ազատութիւն #արժանապատւութիւն #արժանապատուութիւն #նախագծում #քաղաքականութիւն #տելեգրամ #թուիթեր #ծիւիչ #կայք #վերջ #եւ_վերջ #գուգլ #ֆէյսբուք #մայսփէյս #պատմութիւն #ֆուկույամա #ժամանակի_աւարտ #ժամանակի_վերջ #ժամանակ
մի հոգեբանի էի լսում, որը դէ արդէն ծեծուած բան էր ասում այն մասին, ինչքան պէտք չի էժան դոֆամին ստանալ, ու պէտք ա շատ աշխատել ու վիզ դնել, որ կեանքդ լաւացնես, յաջողութեան հասնես։
ու իր ասածն ինձ վրայ հակառակ էֆեկտը թողեց։
դիսքլէյմեր՝
հա, ես ինքս էլ նախանձով գրում էի, որ ֆբ֊ում անկապ բան դուրս տաս, երեսուն լայք ես հաւաքում, ու դա չի խրախուսում երկարատեւ ու կարեւոր գործ անել՝ գուցէ յետոյ կիսուես այդ գործի արդիւնքներով, ու կրկին հաւաքես երեսուն լայք։
նաեւ բնաւ չեմ հաշւում ուրիշների լայքերը, թող ինչ֊որ ծիտ տղայ կամ աղջիկ իր սելֆիներով հաւաքի երեսուն հազար լայք՝ իր շատ լայքերից ինձ վատ չի։
սակայն ես մտածեցի՝ բայց ի՞նչ վատ բան կայ այդ դոֆամինի մէջ։ ի՞նչ յաջողութիւնից ա նա խօսում։
դիցուք ունենք պատմաբան երիտասարդ։ նա հետաքրքիր փիէյջդի ա արել, հաւէսով կարողանում ա խօսել պատմութիւնից, խորացած ա։ իր յաջողութիւնը ո՞րն ա։ իր շուրջը եղած մարդիկ էլ իրան լսել չեն սիրում, ու իրենց հետ խմելու փաբ չեն կանչում՝ զանուդա ա։ մտածում են՝ դէ էս ներդը ով ա, հաւէսը չկայ, կողքից էլ ծաղրում են, մէկ մէկ էլ կը կանչեն ծնունդի, ուր իրան էլ հաւէս չի լինի։
համացանցը այդ մարդուն հնարաւորութիւն ա տալիս արտայայտուել, գրել օրինակ իւրօրինակ բլոգ փոստեր պատմութեան մասին, եւ հաւաքել լսարան, երկրպագուներ եւ լայքեր։
նա ստանում ա դոֆամին, դա՝ իր դոֆամին ստանալու միակ միջոցն ա։
նա ի՞նչ այլընտրանք ունի։ գնայ վիզ դնի որ գործ ստեղծի ու հարստանա՞յ՝ բոլորը չեն գործարար։ եւ բոլոր վիզ դնող գործարարները չէ որ յաջողում են՝ մեծ մասը տապալւում ա։
ու ինչի՞ նա պիտի ինչ֊որ բաների մէջ ներդրուի, երբ նա արդէն իսկ հետաքրքիր մարդ ա, պարզապէս իր շրջապատում չգնահատուած։ ինչի՞ չստանայ իր դոֆամինի բաժինը։ այ ինտերնետը տէնց մարդկանց տալիս ա էդքան վատ իրենց չզգալ։
#ինտերնետ #դոֆամին #համացանց #հոգեբանութիւն #յաջողութիւն #աշխատանք #գործարարութիւն #բլոգ #գիտութիւն #մարդիկ #արդարութիւն
թուանշային մինիմալիզմը պատասխան ա կորպորատիւ տեքին։ կորպորատիւ ծրագրակազմն այնքան ա հսկայացել, որ մենք չենք կարող մրցել եւ ստեղծել նմանատիպ այլընտրանքային ծրագրակազմեր։
մտքին եկող առաջին օրինակը՝ մենք չենք կարող ստեղծել մրցունակ վեբ շարժիչ։ իսկ վեբը աճել եւ ճարպերով ա լցուել մասնաւորապէս ինտերնետ գիգանտների շնորհիւ՝ իրենք են առաջարկել եւ անց կացրել իրենց իսկ պէտք եկած ստանդարտներ՝ w3c կոմիտէում։
այսօր մենք մնացել ենք խոշոր խաղացողների վեբ շարժիչների յոյսին։ նոր նախաձեռնութիւն՝ ոչ միայն ազատ, այլ եւ սեփականատիրական՝ դժուար թէ հնարաւոր ա՝ շատ թանկ ա։ արդէն այնքան կոդ ա գրուած, որ այդքանը կրկին գրելն իրատեսական չի։
սա միայն դիտարկիչներին չի վերաբերում։ կան բազմաթիւ տեքնոլոգիաներ, որ առաջ են տարւում թէ որպէս սեփականատիրական, թէ որպէս ազատ, բայց կորպորացիա(ներ)ի կողմից են կառավարւում։
ուզելով բարդ եւ չաղ ծրագրակազմ մենք նպաստում ենք մենաշնորհների ստեղծմանը։
հրաժարուելով ֆիչըրներից եւ ընտրելով մինիմալիզմը՝ ստեղծում ենք մրցունակ տիրոյթ, ազատւում ենք մենաշնորհներից։
հսկայ նախագծերը մեզ նաեւ հետ են պահում իննովացիաներից։ զի քանի որ «այսքանը կրկին գրել չի լինի», մենք կը մնանք իւնիքսում, եւ ոչ աւելի առաջադէմ օպերացիոն համակարգում՝ ինֆերնօյի կամ ա2֊ի պէս, եւ մենք կը մնանք c++֊ով, չկարողանալով անցնել առաջ, եւ ազատուել այդ, իր կեանքն ապրած դինոզաւրից։
ազատ հանրութեան մի մասը դա զգում ա, ու փորձում ա նախագծել պարզ ստանդարտներ եւ պարզ հաղորդակարգեր։
դրա ցայտուն օրինակն ա ջեմինին։ ջեմինին պարզ ա բայ դիզայն եւ նախագծուած ա այնպէս, որ մարդը կարողանայ գոնէ մի շաբաթում գրել սերուեր կամ դիտարկիչ։ որ մարդը կարողանայ մի երկու երեկոյ նստելով, հասկանալ կոդը։
ու այստեղ ես գալիս եմ թուանշային մինիմալիզմի մի մետաֆորայի՝ մինիմալիստական տեքնոլոգիաներով օգտուելը նման ա մարդու չափսին համահունչ քաղաքում ապրելուն։ քաղաքում, ուր երեք֊հինգ յարկանի խիտ դրուած շէնքեր են, եւ ամէն վայր հասանելի ա ոտքով։
ի տարբերութիւն՝ մեծ տարածութիւններով բնակավայրում ունես կախուածութիւն՝ ստիպուած ես տեղափոխուել մեքենայի օգնութեամբ։ խոշոր բիզնէսը, ի դէպ նպաստեց այդ կախուածութեան ստեղծմանը՝ մեքենայ արտադրող կորպորացիաները ժամանակին ձեռք են բերել ամն քաղաքների տրամուայ աշխատեցնող ընկերութիւնները, եւ փակել դրանք։
մեծ տարածութիւնները, նաեւ բարդ ա պահել՝ ճիշտ այնպէս ինչպէս բարդ ա իրականացնել չաղ հաղորդակարգը, ծրագրաւորման լեզուն, գրադարանը, ֆիչերներով լի ծրագիրը։
մարդու չափսին համահունչ չեն նաեւ բարձրայարկերը։ բացի նրանից որ բարձր են, ստեղծում են տարածութիւն՝ բարձրայարկ շէնքերի միջեւ պէտք ա լինի բաւական տեղ՝ եթէ չես ուզում բոլորն ապրեն առանց արեւ, եւ այդ շէնքերի միջեւ ընկած տարածութիւնը, ինչպէս եւ այդ շէնքերը պահելը՝ թանկ ա եւ բարդ։
պարզ տեքնոլոգիաները նաեւ սիրուն են։ զի ստիպուած ես ազատուել նրանից, ինչ շատ պէտք չի, եւ պահել էականը։ դրա համար պէտք ա նաեւ հասկանալ եւ առանձնացնել այդ էականը։
այստեղ մենք կրկին գալիս ենք մոդուլար դիզայնի՝ կամ «մի ծրագիր անում ա մի բան», կամ պէտք եկած պահին բեռնուող մոդուլներ։
անպէտքից հրաժարուելն ու էականը գտնելու հմտութիւնը անհրաժեշտ ա լինում եւ արուեստում, եւ ճարտարապետութեան մէջ, եւ ցանկացած նախագծում։
եթէ չկայ ֆիչըրներ առաջարկող եւ աւելացնող ընկերութեան հետ մրցելու կարիք՝ կարելի ա գրել սիրուն նախագծեր։ մնում ա մարդիկ զգան այդ գեղեցկութիւնը։
զի եթէ մարդիկ ուզեն ամէն «ֆիչըր» որ առաջարկում ա կորպորատիւ ծրագրակազմը՝ մենք ընկնելու ենք ֆիչըրների սպառազինութեան մրցավազքի մէջ, որում, դժուար թէ յաղթենք։
ինձ թւում ա, պէտք ա ընդունել մինիմալիզմը, եւ ընտրել այն։
դա նշանակում ա՝ բարձրացնել համակարգչային գրագիտութիւնը։ գրագիտութեան պակասն ա որ թոյլ ա տալիս կորպորացիաներին հրապուրել եւ կախուածութեան մէջ պահել մարդկանց։ գրագիտութիւնը թոյլ կը տար օգտուել ազատ այլընտրանքներից եւ ստեղծել ազատ այլընտրանքներ։ ազատ՝ երբ տեքնոլոգիան ենթարկւում ա քեզ, ոչ թէ ուրիշին։ ազատութիւնն ու գրագիտութիւնը կողք կողքի են քայլում։
#մինիմալիզմ #ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #սեփականատիրական_ծրագրակազմ #ֆիչըրացաւ #սպառազինութեան_մրցավազք #մրցավազք #մարդիկ #նախագծում #գեղեցկութիւն #պարզութիւն #դիզայն #համացանց #քաղաք #գրագիտութիւն
ռեդիթի մի շղթայ եմ ուզում գտնել, դիտարկչի պատմութեամբ անցայ, մի տաս տաբ բացեցի, տեսնեմ էնտե՞ղ ա։
մէկ էլ տեսնեմ՝ տաբերից մէկում «noNewNormal» համայնքի յղումով եմ գնացել, ու այն հիմա «կարանտինի» մէջ ա։
հասկանալի ա որ շատ կոնսպիրոլոգիա կար այնտեղ, բայց պէ՞տք էր փակել։
կամ՝ պէ՞տք ա ռեդիթով օգտուել։
#գրաքննութիւն #համացանց #ազատութիւն
@{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/@hrachoohi} @{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/@varya} @{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/@ameoba} @{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/@martunchik}
հէյ, մարդի՛կ, առանց որեւէ պատասխանատւութիւն դնելու ձեր ուսերին, ասեմ, որ կարծում եմ դուք ունէք սքանչելի հնարաւորութիւն, որը ոչ բոլորն ունեն՝
դուք դեռ լիքը բան չգիտէք ու նոր էք բացայայտում։
խնդրում եմ այն, ինչ բացայայտում էք՝ մասնաւորապէս տեքնոլոգիաները՝ կիսէ՛ք։
կիսուէ՛ք հարցերով կամ սիրուն էկրանահաններով։
գրէք ինչը պարզ չի, ինչը պարզ ա։ քննարկէ՛ք։ էդ շատ սիրուն հոսքեր ա ստեղծում, նաեւ շատ հետաքրքիր կը լինի, ոգեշնչող եւ կրթական արժէք կունենայ ապագայում ձեզ պէս մարդկանց համար։
#չոլ #համացանց
ես, գուցէ գիտէք, շատ եմ սիրում չաթեր։ եթէ չեմ մասնկացում, ապա պատմութիւնը կարդում եմ։ բայց եւ գտնում եմ որտեղ կարող եմ արտայայտուել։ չաթերով ես իմանում եմ տարբեր մարդկանց կարծիքներ, ուղէղս կապերը փոխում ա, գտնում եմ նոր հետաքրքիր յօդուածներ, որոնց յղում են լրիւ այլ բեքգրաունդ ունեցող մարդիկ, ընկնում եմ դրանք կարդալով։ կարճ ասած՝ ահաւոր զարգացնող ա ու հաւէս։
հաւէս ա նաեւ երբ կարող ես մասնակցել եւ արտայայտուել։ էլ աւելի հաւէս ա երբ գտնում ես հետաքրքիր կամ արդէն պարզապէս ունենում ես ծանօթ մարդիկ, որ ողջունում են, երբ մտնում ես սենեակ։ որ հարցնում են, էս ուր էիր կորել։
վաղուց չեմ նկատել չաթ, ուր ինձ կոմֆորտ չէի զգայ։ ու նոր երկու օր առաջ յիշեցի, որ մթնոլորտը որոշ հայկական եւ ռուսական ֆորումներում բաւական ճնշող էր։
ստիպուած յիշեցի՝ երբ վերջերս ջաբեր չաթերի ցանկերով անցնելիս, որոշեցի նաեւ կպնել մի քանի ռուսալեզու չաթի։ փորձառութիւնս լաւը չէր։
չաթերից երկուսում ինձ հա ողջունում էր քափչա՝ ստիպում էր ամէն ռեքոնէքթից, եւ ամէն սարքից գնալ քափչա հաւաքել։ ես դեռ ընդամէնը ուզում էի կարդալ, առհասարակ ալարում եմ ռուսերէն ստեղնաշար միացնել, մտածում էի դեռ կարդամ, տեսնեմ հոգեհարազատ մարդիկ կա՞ն, հետաքրքիր քննարկումներ ինձ համար կա՞ն, որ յետոյ մտածեմ։
բայց էդ կարդալը միայն արդէն բարդ էր՝ պահանջում էր հա քափչա։ չաթերից մէկից ապաբաժանորդագրուեցի, միւսից արդէն ուզում էի, հերթական անգամ քափչա ստանալուց, երբ ինձ էնտեղ գրեցին՝ թէ եթէ չես ուզում ստանալ քափչա, արի քո կոդից ցոյց տուր, հանենք։
ես սկզբից մտածեցի՝ նորմալ ա, օրինակ էլեկտրոնիկայի ֆորում կար, ուր մտնելու համար ստիպում էին պարզ քափչա լուծել, իսկ դրա համար պէտք էր օհմի օրէնքը, օրինակ, իմանալ։
ու ասի՝ դէ սա, կամ սա։ ասին՝ հմ, ծանօթ լեզուներ չեն։ մի այլ բան տուր։ ասի՝ սա՝ ու տուեցի տաս տարուայ կոդ որ պասկալով ա գրուած։ ու ես սպասում էի որ կասեն՝ դէ հա, իրական մարդ ես, օկ, արի շփուենք, բայց սկսուեց կոդիս քննադատումը։ որը էլի վատ չի, նայած ոնց ա մատուցւում ու կատարւում։
օրինակ, սկսեց նրանից, որ էսինչ մեկնաբանութիւնը անգլերէն ճիշտ չեմ գրել։ իսկապէս, անգլերէն ճիշտ չէի գրել։ յետոյ գտաւ իմ քոմենթը, ուր ես գրել էի if - then - else֊ի կողքը՝ «աւաղ պասկալը elsif չունի»։ ու ասաց՝ «դու, ըստ երեւոյթին, գաղափար էլ չունես ինչ ա…» ու մի ռուսերէն արտայայտութիւն, որ չգիտէի ինչ ա։ նայեցի՝ ընդամէնը pattern matching֊ը նկատի ունէր։ օկ, ոնց որ գաղափար ունեմ, բայց ես ի՞նչ, հիմա պիտի իրան ասեմ՝ գիտե՞ս, ես լա՛ւն եմ, ես ունե՛մ գաղափար դրանից։ ու լռեցի։ յետոյ տեսաւ որ էդ ռեպօն նաեւ դեբիանի մաս ունի ու գրեց չաթում՝ «տղէրք, հլը բռնէք սրան, ինքը կարում ա դեբիանի փեքեջինգ անել»։
սա ոնց որ դրական բան էր, բայց կարելի էր այլ ձեւ ասել։ կարելի էր ասել՝ վոու, մենք սրանից թոյլ ենք, մեզ օգտակար կը լինես։ ոչ թէ «բռնէք սրան» ասենք։
էդ ուշ գիշերով էր, ու շփոթուել էի, գնացի քնելու։ միւս օրը վերլուծեցի՝ մտածեցի՝ շատ նման ա որ մարդն ինքնահաստատւում էր։ ու ինքնահաստատւում էր որպէսզի համոզի ինքն իրեն, որ լաւն ա։ զի չնայած ակնյայտօրէն ահագին բան սովորել ա՝ բայց խորքային համոզմունք որ լաւն ա՝ չունի։ գուցէ նրանից որ սիրուած երեխայ չի եղել։ գուցէ դպրոցում են նեղել։ չգիտեմ։
իհարկէ, կան վեհ մարդիկ, որ շատ ծանր մանկութիւն են ունեցել, բայց կարողացել են շատ լաւ մարդիկ դառնալ։ գուցէ դրանով էլ են շատ վեհ, որ կարողացել են յաղթահարել այդ վիճակը։ բայց եւ կայ շատ մարդ որ չի յաղթահարել։
ու առհասարակ, ես նկատել եմ ու ձեզ հետ կիսուեմ՝ եթէ մարդը փորձում ա լաւը երեւալ (կապ չունի, գուցէ եւ ձեր աչքում) նրանով որ ցոյց ա տալիս ուրիշները ինչ վատն են՝ հեռու մնացէք էդ մարդուց։ իրան չէք ուղղի, իսկ ձեր կեանքի որակը վատանալու ա։
ու այո, յիշեցի որ վաղո՜ւց էդպիսի մարդկանց հետ չեմ բախուել։ որ տեսնումէ ի նման վարքագիծ (որպէս ընթերցող) մի 15-20 տարի առաջ՝ ռուսական չաթերում ու ֆորումներում։ մտածեցի՝ ինչքան հաւէսն ա անգլալեզու չաթերի մթնոլորտն այսօր։
միայն այսօր չէ՝ երբ կարդում ես ութսունականների եւ իննսունականների usenet քննարկումները, ոչ մէկ ոչ մէկի չի նուաստացնում։ ոչ մէկ աւելի լաւն իրան չի զգում ուրիշի հաշուին։
ունեն էդ կուլտուրան։
յիշեցի, որ միակ տհաճ փորձառութիւնս մի քանի տարի առաջ այն էր, որ մի ծրագրաւորման լեզուի սենեակում, այդ լեզուի ստեղծողը ինձ երկար բարձում էր նրանով ինչ յանճարեղ են իր մտքերը։ ու էդքան վատ չէր, զի մի տեսակ հաստատում էր կորզում ինձնից, որ նա լաւ ա մտածել։ ու չնայած դա ծանր ա, ու միշտ չի որ համամիտ ես, իսկ քեզնից ուզում են՝ միւս կողմից՝ դա նուաստացնող չէր։ այդ չաթ էլ մի քանի անգամ էլ մտայ, տեսայ էդ տղայի հետ չի լինում, ու էլ չմտայ։
ու նոյնիսկ դա շատ աւելի լաւ փորձառութիւն էր քան էն ինչ երէսեցի էս քանի օր առաջ՝ այդ կոնկրետ ռուսական չաթում։
ընդամէնը սա էի ուզում պատմել։ ու ուղերձը տալ, որ լաւ չի, ցածր ա լաւը երեւալ այլ մարդկանց հաշուին։
դէ մինչ։
#չաթ #մարդիկ #յարաբերութիւններ #համացանց #պատմութիւն #անկապ
մարդիկ, ես շատերիդ (ով պատահեց, ում յիշեցի) հետեւեցի չոլի ադմինի հաշուից։ իսկ դուք ինձ հետ հետեւեցիք։ շնորհակալութիւն։ բայց ուզում եմ ասել՝ ես հետեւեցի, որ չոլից երեւան ձեր գրածները։
իսկ ես էնտեղ, էդ հաշիւ, չեմ էլ մտնելու, չեմ էլ գրելու էնտեղից։
փոխարէնը ինձ հետեւելու՝ համոզուէք որ հետեւել էք չոլի ժողովրդին՝
@{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/hrachoohi} @{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/ameoba} @{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/shekspir55} @{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/varya}
շնորհակալութիւն։
#թութ #չոլ #բարեկամութիւն #ինտերնացիոնալ (: #դաշնեզերք #համացանց #ազատութիւն
այսօր կարգաւորեցի որ չոլի չաթով աւդիօ ու վիդեօ զանգեր աշխատեն։
@{ameoba@xn–69a.xn–99axc.xn–y9a3aq}֊ի հետ ստուգեցինք, զանգ արինք։
(:
#չոլ #չաթ #ջաբեր #ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն
ոնց հասկանում եմ, փիջինը չի կարողանում աշխատել ջաբերի իւնիկոդ տիրոյթների (դոմէն) եւ օգտանունների հետ։
բայց դինօն եւ քոնուերսէյշնսը կարողանում են։
ու ապշելու ա որ prosody֊ն եւ xmpp֊ն ինքը սատարում են իւնիկոդին լրիւ, ամէնուր։
երէկ prosody֊ի չաթում հարցրի՝ կաշխատի՞ իւնիկոդ տիրոյթով, բոլորը սկսեցին տժժալ, մէկը ցոյց տուեց nödåtgärd.se հանգոյցը, միւսը՝ 🤖.yaxim.org֊ը, միւսը՝ ツ.op-co.de ֊ն։ տարբեր բաներ էին փորձում յիշելով, էս երկրորդը տէնց էլ չյիշեցին ոնց էր, բայց վերջինը ես էլ ստուգեցի՝ աշխատում ա։ ツ
#չաթ #ջաբեր #ջաբբեր #ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն #իւնիկոդ #ծրագրակազմ #փիջին #դինօ #քոնուերսէյշնս
@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/angelicapickles} @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/ameoba} @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/hrachoohi} @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/varya} մարդիկ, ես ահաւոր ուզում էի որ ոչ թէ դուք գայիք թութ, այլ դուք ունենայիք ձեր մաստոդոն հանգոյցը։ նոյնիսկ գուցէ ձեր գրադարանի սենեակում։ նոյնիսկ դուք էլ այն սեթափ անէիք։
ու ապա դուք կը զգայիք որ ոչ թէ եկել էք «հայկական թուիթեր» ինչը թութը չի, այլ որ դուք ձեր հանգոյցն ունէք, բայց քանի որ դաշնեզերքը ապակենտրոն ա, մենք կարող ենք լինել կապի մէջ։
ու դուք կը տեսնէիք տեղական հոսքի մէջ իրար գրառումները, իսկ համաշխարհային հոսքի մէջ, կամ էն հոսքի մէջ ում հետեւում էք՝ մեր գրառումները, ում հետեւում էք, չնայած մենք ձեր հանգոյցից չենք։
տեսէք, ես էլ թթից չեմ։ բայց տեսնում էք գրածս։
ես ունեմ lab.am, ժամանակին ռուբէնին տուել էի step.lab.am֊ը որ նա մաստոդոն տեղակայի։ բայց նա հա զբաղուած էր։ հիմա մտածում եմ, գուցէ ձեզ հե՞տ քննարկենք ձեր հանգոյցի անունը։ տեսնում եմ որ stepanavan.org֊ն ազատ ա, բայց գուցէ դա անկապ ա, զի շատ ա ուղիղ։ օրինակ, կարելի ա անել chol.am կամ չոլ.հայ (նայեցի, ազատ ա), միտքս ինչի՞ց եկաւ, որ ռուբէնը ձեր չոլն էր ցոյց տուել, կամ ինչ֊որ ասոցիացիա որ ունէք, գուցէ ձեր կոմիքսներում օգտագործել էք ինչ֊որ բան, որը կարող ա դառնալ դոմէնի անուն, եւ գուցէ ինչ֊որ բան օգտագործել էք, որը կարող ա դառնալ լոգօ։
օրինակ ես մտածում էի որ էս գրառմանը կից «կապի հանգոյցը» կարելի ա որպէս ետնանկար օգտագործել ինչ֊որ տեղ ձեր հանգոյցում։ նկարն արել եմ շահումեանի թանգարանում, էնտեղի նկարներից մէկի մասն ա։
տես նաեւ՝ https://ապակենտրոն.հայ/
#դաշնեզերք #ապակենտրոնացում #համացանց
յ․ գ․ եթէ դոմենի անուն որոշէք, ես մի ժամում սեթափ կանեմ ձեզ սեփական հանգոյց։ զի էս պահին դեռ ինքներդ չէք ձգի։ բայց չաթ սերուեր կը ձգէք, կարծում եմ, կարող էք անել միասին։
սիրուն չի, գուգլ։ առանց այդ էլ շատ մարդ չի որ չի օգտւում պաշտօնական յաւելուածով, ուզում են ձեւ չլինի չօգտուել։ ու մարդիկ երջանիկ են ու չեն զգում ինչ ա կատարւում։
պէտք ա մի բան անել, դադարել իւթիւբից օգտուելը։
#գուգլ #իւթիւբ #ազատութիւն #համացանց
այստեղ կայ բաց ջաբեր սենեակների ցանկ՝
https://search.jabber.network/rooms/1
#չաթ #ապակենտրոնացում #ջաբեր #ազատութիւն #համացանց
իմ սիրելի ընկերներ։ չեմ հեգնում։
ինչո՞ւ չէք օգտագործում sep.am։
ամէն դէպքում ապակենտրոն հաղորդակցութիւն ա, մատրիքսի հանգոյց ա։
միայն կուզէի այնտեղից յարմար կամուրջ լինէր որ մեզ հետ, ջաբեր քշողների, շփուել լինի։
#մատրիքս #ապակենտրոնացում #համացանց
իմ զրոյցներում նկատել եմ, որ հիմնականում զրուցակցին հաւատում ենք։ յղում ենք խնդրում, կամ սկսում ենք ինքներս փնտրել՝ մեզ համար շատ տարօրինակ մտքեր լսելիս։
ու դա օկ ա, ինձ թւում ա։ ընդհանուր առմամբ ողջամտութիւնը մեզ օգնում ա կողմնորոշուել՝ որն ա հաւատալու, հնարաւոր միտք կամ դէպք, իսկ որը արժի ճշտել։
նաեւ ինձ դուր ա գալիս, երբ մարդիկ իրենք են փնտրում։ ես կարող եմ տալ, եթէ աւելի լաւ գիտեմ յղման տեղը։ ինչի՞ չտամ եթէ շուտ կը գտնեմ։
բայց ինձ կոպիտ ա թւում համացանցում երբեմն հանդիպող յղումային պահանջատիրութիւնը։ ես կասէի՝ փնտրեցի, ոնց որ չեմ գտնում, կօգնե՞ս։
բայց լռելեայն հաւատալն ու վստահելը՝ լաւ ստրատեգիա ա, ու օգնում ա իրար հասկանալ։ աւաղ, երբ դիմացդ տեքստ ա, եւ ոչ իրական մարդ, շատ հեշտ ա ամենավատը մտածել, ու դա էներգիայի աւելորդ ծախս ա առաջացնում աշխարհում։
զի վիճակագրօրէն մարդիկ լաւն են։ ու լաւ շարժառիթներ ունեն, ինչ էլ դա չնշանակի։
չնայած պարզ ա ինչ ա դա նշանակում՝ լռելեայն չէր ուզում խաբել, մանիպուլացնել, մոլորեցնել, վիրաւորել՝ էդպէս ես ընկալել։ կարելի ա աշխատել ընկալման վրայ։
ու ինչի՞ եմ գրում՝ չգիտեմ։ գիտեմ որ այդպիսի խնդիր կայ։ ու գիտեմ որ ինքս դրա զոհն եղել եմ։ ու ուզում եմ, ինչպէս միջին վիճակագրական մարդը՝ որ լաւ լինի։ ու էներգիայի ծախս չլինի անիմաստ։
#շփում #համացանց #անկապ
օբաման՝ չեղարկելու մշակոյթի մասին՝
https://www.youtube.com/watch?v=qaHLd8de6nM
#օբամա #քենսըլ #չեղարկում #ելոյթ #մշակոյթ #համացանց #անգլերէն
ինչո՞ւ են համացանցում էդքան ջղայն՝ https://www.scientificamerican.com/article/why-is-everyone-on-the-internet-so-angry/
#ինտերնետ #համացանց #ջղայնութիւ
երէկ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/hal9000}֊ը ազիմովի հարցազրոյցն էր կիսել, հէնց այս վայրկեանից, երբ նա ասում ա, որ երբ օպտիկական կապը տարածուի, բոլորը կը կարողանան ունենալ իրենց հեռուստատեսութիւնը։
ու ինձ համար, որ յիշում ա ութսունականների սովէտը, ծեր առաջնորդներով ու կարագի֊շաքարի պակասով, աղքատութեամբ ու համակարգիչների գրեթէ բացակայութեամբ, սա, կամ այլ վիդեօներ, ուր օրինակ նոյն թուի կարգիչների, ու մատչելի, տարածուած կարգիչների մասին են խօսում, սա եւս մի յիշեցում ա ինչ ահաւոր, աշխարհից կտրուած տեղում ենք ապրել, ու դրա տակից դեռ դուրս չենք գալիս։
#խսհմ #հայաստան #աշխարհ #համացանց #պատմութիւն #ազատութիւն
ի դէպ ընկերս էս քանի օրը միգրացիա արեց իր բլոգը վորդփրեսից՝ հիւգօ։
ես էլ վարակուեցի ու իմ հիւգօն բզբզացի ահագին։ սկրիպտ գրեցի, որ փոխեց նշաձեւ նիշքերի մէջ մի քանի բան։
օրինակ, հին լուսանկարներից բոլորը չէ որ լրիւ որակով հասանելի էին։ կային որ պարունակում էին figure src միայն, ու ոչ թէ figure link, ու յղուած jpg֊ն ունէր -1024xմիբան կամ -միբանx1024 մաս։ սկրիպտով դա հանեցի, դրեցի ստացուածը link֊ի մէջ էլ։ նաեւ վերացրի ձեռքի հետ դատարկ տողերը նիշքերի վերջում։ դա գիշերն արի, չգիտէի ինչ օր ա։
մտածում եմ, diaspora2hugo արդէն ունեմ, պէտք ա գրել socialhome2hugo ծրագրակազմ։
չեմ իմանում ինչ անել բլոգիս հետ, այն ինչ տեղափոխուել եմ ծմակ, չի թարմացւում։ երեւի այլ դոմէյնում հրապարակեմ։ բայց ապա պէտք ա անունս հանեմ էնտեղից, որ կապ չլինի։ կամ թողնեմ ոնց կայ, բայց հիմնական էջից յղումը հանել եմ, կը տամ միայն նրանց ում կուզէի տալ։ կամ թող տէնց ապրի առանց յղում, այստեղից եմ մէկ ա տանելու, կամ նկարներ լցնելու։
որ կօֆէին պատասխանել էի որ օրհնեալ ա՝ իսկապէս դա զգում եմ։ չեմ ուզում գործընկերներս, կամ որեւէ անծանօթ մէկն այսօր իմ բլոգն ասոցացնի իմ անձի հետ։ նախկինում շատ գոհ էի, ու ինքնացուցադրւում էի։ այսօր պսեւդոանոնիմ հաշիւ ունեմ, որ ով գիտի՝ գիտի, բայց ով չգիտի՝ չիմանայ։
ինձ համար կարեւոր ա հանրային գրելը, բայց նաեւ կարեւոր ա երբեմն՝ անձի հետ կապ չունենալը։ ու ի դէպ եղել ա որ ոստիկանները էջս թերթել են, այդ էջից հարցեր են տուել մարդկանց։ դա գիտեմ։ նաեւ գիտեմ երբ դասախօսներն ուսանողների բլոգներն են նայում, ինչպէս ալիեւն ա լապշինի բլոգը կարդում։ գիտեմ նաեւ երբ պրօ իշխանական «բլոգերներն» են հարց ու փորձ արել թէ ուր ա ապրում, գնանք տենանք։ դա իհարկէ վաղուց էր ու ֆբ֊ի ժամանակից էր։
բայց ամէն դէպքում, անոնիմ ցանցում ներկայացուած լինելը ոչ միայն հասկանում եմ՝ կարծում եմ որ քուլ ա։ հաւէս ա նոյնիսկ էն որ չգիտեն ով ես։ ոչ թէ էն որ փողոցում ճանաչում են։ այսօր ինձ այդպէս ա աւելի հաւէս։
ու նոր էթիկան ինձ չի մխիթարում։ ինձ չի մխիթարում որ ես գիտեմ իշխանութեան մասին լիքը բան, զի արտահոսք ա լինում, իսկ նա ապա թող իմանայ իմ մասին։ այստեղ շատ այլ հարցեր էլ կան՝ ապակենտրոնացումը, կորպորացիաների ազդեցութեան ծաւալը, քաղաքականութիւնը։
#գաղտնիութիւն #համացանց
կօֆէն յուշեց որ այսօր բլոգերների օրն ա, ու ես մտածեցի քաղաքական որոշումների մասին։
քաղաքական որոշումներ ամէն անգամ կեանքում անում ենք, գիտակցուած, կամ չէ։
ու երբ մարդիկ զգացին, որ սպառման շուկայ կայ ֆէյսբուքում, թողեցին բլոգները, եւ տեղափոխուեցին այնտեղ, որտեղից ելքը չի թոյլատրւում։
կրկնում եմ՝ այնպէս չի որ ես չեմ կարող չաթուել ֆէյսբուքի մարդկանց հետ։ ֆէյսբուքն ա որ չի թողնում իր մարդկանց չաթուել ինձ հետ։ այնպէս չի որ ես չեմ կարող հետեւել ֆէյսբուքի մարդկանց՝ ֆէյսբուքն ա որ չի թողնում ես իրենց հետեւեմ, ու իրենք՝ ինձ։
կրկնում եմ՝ ֆէյսբուքի, ուոթսափի ու ջիմէյլի չաթերը (գոնէ սկզբից) հիմնուած են եղել ազատ եւ ապակենտրոն տեքնոլոգիայի վրայ։ գոնէ այն պատճառով, որ այդպէս էժան էր՝ հեշտ կարելի էր սկսել։
տարբերութիւնն այն էր, որ ֆբ֊ն ու ուոթսափը անմիջապէս փակեցին այլ սպասարկիչների մարդկանց հետ շփուելու հնարաւորութիւնը։ ոչ թէ չստեղծեցին՝ փակեցին։ գուգլը, ում նշանաբանն այն ժամանակ «don’t be evil» էր՝ ժամանակաւորապէս թողել էր։ ու այնպիսի բան եմ յիշում, որ կարծես հէնց այդ նշանաբանն էր մէջբերուել քննարկման ժամանակ, երբ որոշում էր ընդունուել կապը չփակել։
ու ես սատարում էի մարդկանց որ տեղափոխում էին իմէյլը գուգլ, զի գիտէի՝ առանց գուգլի հաշիւ ունենալու կը կարողանամ իրենց հետ կապի մէջ լինել։ դա միակ մէյնսթրիմ ծառայութիւն մատակարարողն էր, որ շատ չար չէր։
նաեւ գուգլը ունէր rss ընթերցիչ, իսկ երբ մարդը էդ ընթերցիչում տարածում էր մի բան, դա գնում էր իր առանձին՝ տարածածների rss հոսք։ սա հիասքանչ էր։ ու պէտք ա նշել, ես հետեւում էի, կպած էի մի մարդու տարածածներին, ում հետ էսօր ապրում եմ։
rss վերացնելը՝ եւ գուգլի, եւ թուիթերի, եւ ֆբ֊ի կողմից՝ քաղաքական որոշում էր։ ապակենտրոնացումն իրենց թշնամին ա։ եթէ «կարում են» մարդկանց փակ պահել, ապա «անում են»։
իսկ իմ՝ դիասպորա ցանցում գրելը՝ նոյնպէս քաղաքական որոշում էր։ զի քաղաքական որոշումն այն մասին չի, թէ ֆէյսբուքում կամ թուիթերում այսինչ հնարաւորութիւնը՝ տեքնիկական, կամ սոցիալական՝ կա՞յ թէ չէ։
երկու օր առաջ մէկի հետ հանդիպեցի այգում, խօսեցի։ նա շատ կիրառական մարդ ա։ օգտագործում ա սոց․ կայքերն օգտակար ծանօթութիւններ ձեռք բերելու համար, ու դա իրեն նաեւ օգնել ա այսօր աշխատել արտասահմանեան ընկերութիւնների վրայ։ մի այլ ընկերոջս լինքդինից գտան, եւ մի գործ առաջարկեցին, որի մասին նա ինձ հետ խօսեց՝ ես եմ որ դա լաւ գիտի։ ու ես մտածեցի, որ գուցէ հաւէս կը լինէր, ինձ առաջարկէին։ բայց ինձ չէին առաջարկի՝ ես լինքըդինում չեմ։
էլ չեմ ասում, որ բնաւ հեշտ չէր կապը կորցնել բազմաթիւ ծանօթներիս հետ՝ ես շատ շփուող եմ, ու առցանց կապ պահելն ինձ համար չափազանց կարեւոր էր։
բայց կրկին՝ դա ոչ միայն իմ որոշումն էր՝ իրենց որոշումն էր, եւ կորպորացիաների որոշումն էր՝ իրենց փակ պահելը։
բայց երբ անում ես քայլ, դա պնդում ա։ պնդում ա նրան, ինչին ես սատարում, ու ինչին չես սատարում։
եւ այսօր, եթէ դու պահում ես «բլոգ» տելեգրամում՝ դա քաղաքական քայլ ա, թէկուզ չգիտակցուած։ իհարկէ, հաճելի ա հետեւորդ ունենալը, կամ շոյուած լինելը։ բայց քայլ չանելով դու սատարում ես եղած վիճակին՝ նրան որ մնացածն էլ այս կամ այն հարթակի պարիսպի հետեւում մնան։
համացանցի, ինտերնետ բառի արմատներից մէկը՝ inter֊ն ա, փոխկապակցուած լինելու մասին ա։
ոչ թէ pipe֊ը, սա խողովակ չի, որով կապ կայ բրազիլի «central services»֊ի հետ։
սա փոխկապակցուած հանգոյցների ցանց ա։ այն այդպէս ա մտածուել։ այն այդպէս էլ շարունակում ա ապրել։
ու այստեղ նաեւ ուզում եմ յաւելել՝ այ խօսում են՝ թէ երեւանը լաւն ա թէ չէ։ հայաստանը լաւն ա թէ չէ։
գիտէք, կարեւոր չի՝ լաւն ա թէ չէ՝ քաղաքական քայլ ա երեւանում ապրելը։ լաւն ա թէ վատն ա։ ու ապրելով դու սատարում ես նրան որ սարսափելի չդառնայ։
նոյն այգու մարդու հետ էինք խօսում, պատմեց ոնց ա մտածում թէ ուր ա կարելի արտագաղթել։ ու ասաց՝ արցախում ի՞նչ անես։ արցախցի ա։ ու կարեւոր չի, իրականում, արցախում անելու բան կա՞յ թէ չէ։ կապ կա՞յ՝ ու իմ ամենալաւ ընկերներիցս մէկը հիմա այնտեղ ա գնացել։ զի հիմա առաւել քան երբեւէ զգում ա որ այնտեղ ա պէտք գնալ։ ու նա արցախցի չի։ բայց պատերազմի ժամանակ ստեփանակերտում էր ու աշխատում էր։
ու կներէք, կարեւոր չի՝ լա՞ւն ա դիասպորան որպէս ծրագրակազմ, կամ մաստոդոնը, կամ ահաւոր վիճակում գտնուող սոշըլհոմը։ դաշնային ա՝ դա ա կարեւոր։ իսկ դաշնային շատ ծրագրակազմ չունենք։
ինչի՞ չունենք՝ մասնաւորապէս որովհետեւ դուք միայն դաշնեզերքում չէք։ որովհետեւ ձեր ընկերներին չէք բերել դաշնեզերք։ որովհետեւ բաւական գաղափարական, այսինքն՝ բաւական քաղաքացի (netizen )չէք եղել։ զի գործարքները, որ ընդունելի են «օգտուողի» համար, անընդունելի են քաղաքացու համար։
ու այո, դաշնեզերքը կտրուկ չի լաւանալու, եթէ մարդիկ շատանան։ ինչպէս երեւանը, կամ հայաստանը կտրուկ չի լաւանալու, եթէ մարդիկ գան։ բայց եթէ մարդիկ շատանան, նաեւ կը շատանան ներդրում անող մարդիկ, կը շատանան դեւելոփերներ ու դիզայներներ։ կը յայտնուեն նոր նախագծեր, եղածները կը լաւանան։ ոմանք կը ստանան ֆանդինգ՝ լաւացնելու համար։
կարեւոր չի, լա՞ւն ա սփիւռքը թէ չէ։ կարեւոր չի, լա՞ւն ա կէտը թէ չէ։
հաւատացէք, ես աւելի խորը գիտեմ, ինչ վատն են։ ես կոդն եմ նայել, ու ես բնաւ հիացած չեմ ամէնից։ բայց դա կրկին մեզնից ա։ մենք քիչ ենք, ու բաւական քաղաքացի չենք։ մեզ սովորեցրել են «օգտատէր» բառը, եւ մենք կարծում ենք որ լոկ «օգտուող» ենք։
ի՞նչ ասեմ այսօր։ եկէք լինենք հպարտ քաղաքացի։ ցանցի, դաշնեզերքի հպարտ քաղաքացիներ։
եկէք կարողանանք անել քաղաքական որոշումներ։
#քաղաքականութիւն #ազատութիւն #համացանց #դաշնեզերք
ինչու ա ինձ գրաւում scuttlebutt հաղորդակարգը՝
հէնց այդ պատճառով ա որ մարդիկ շատ չեն սիրի, ու այնքան էլ ժողովրդական չի՝ յաւելուած ունենալը, եւ տուեալներ պահելը սպասարկչում աւելի յարմար ա, գոնէ այսօր, երեւի։ կամ այսօրուայ հեռախօսների ռեսուրսները հաշուի առնելով։ բայց ռեսուրսները միշտ են պակաս՝ վաղուայ հեռախօսների ռեսուրսները աւելի ագահօրէն կը սպառուեն նոր յաւելուածներով (տես վիրտի֊ռայզերի օրէնքը)։
սա նաեւ ինձ կը ստիպի աւելի խելացի կառավարել ռեսուրսները։ գուցէ աւելի քիչ մարդու հետեւէի, երբ գիտեմ որ տարածքով եմ վճարում։ եւ աւելի քիչ՝ յաճախ փոստող մարդու։
(ամէն անգամ գրում եմ՝ մարդ, ու մտածում որ ով ասես կարող ա օգտուի տեքնոլոգիայով, ինչո՞ւ հէնց մարդ)
ի դէպ, կան այսպէս կոչուած pub եւ room սպասարկիչներ։ pub֊ը պահում ա տեղեկատւութիւն, ու եթէ դու կպել ես փաբի, թարմացումներդ ստացել ա, իսկ յետոյ դու չկաս, բայց ես եմ կպել՝ քո նորութիւնները կը ստանամ։
room֊ի դէպքում յիշողութիւն չի օգտագործւում՝ պիտի երկուսս կպած լինենք որ տեղեկատւութեան փոխանակութիւնը տեղի ունենայ։ room֊ն ինձ աւելի հետաքրքիր ու հոգեհարազատ ա թւում։ ես նման պատճառով չէի ուզում ջաբերի՝ տարբեր կլիենտների մէջ սինքը միացնել՝ որ չպահեմ, գոնէ մի քանի օր, օգտուողների չաթերի պատմութիւնը։
սարքդ, իհարկէ, կարող են գողանալ, կամ կարող ես կորցնել՝ բայց ապա ընդամէնը պէտք ա պահած լինել private key֊ը մի տեղ։
կրիպտաւորուած ա, ի տարբերութիւն դիասպորա կամ մաստոդոն հանգոյցների, ուր հանգոյցի տէրը կարող ա տուեալների բազայից տեսնել անձնական փակ նամակները։
դու ներկայանում ես որպէս դու՝ եւ քեզ պէտք չի որեւէ հաստատում երրորդ անձից որ դու դու ես։ դու ունես քո private key֊ը որը հաստատում ա ինքնութիւնդ։ դու չպէտք ա ներկայանաս որպէս թութ.հայ֊ի էսինչը, կամ spyurk.am֊ի էս ինչը։
դու դու ես, եւ վերջ։ (:
ի տարբերութիւն, դաշնեզերքի պարագայում՝ քո հանգոյցը սկսում ա ստանալ օտար հաշուից թարմացումներ միայն նրանից յետոյ, երբ քո հանգոյցից որեւէ մէկը այդ հաշուին սկսի հետեւել։ կամ եթէ ոչ մէկ չի հետեւում՝ հանգոյցը կիմանայ այդ օտար հաշուի այն գրառումների մասին, որ տարածել են այլ, հանգոյցին յայտնի մարդիկ։
այդ պատճառով ա լինում որ մարդուն գտնում ես, իսկ իր հոսքը դատարկ ա, կամ կայ ընդամէնը մէկ կամ մի քանի գրառում՝ այն գրառումներն են որ քո հանգոյցին յայտնի մէկը տարածել ա։
սքաթլբաթի դէպքում՝ եթէ հետեւեցիր՝ ամբողջը ստանալու ես։
ու տէնց։
#շշուկ #բամբասանք #սքաթլբաթ #scuttlebutt (թող ներէն ինձ այդ պիտակին հետեւողները որ հայերէն չեն կարդում իրենց հոսքում աղմկելու համար) #բաշխուած #ցանց #համացանց
այսպէս կոչուած սոցիալական ցանցերի ամենամեծ խնդիրներից ա աղմուկը՝ ոչ բովանդակ կամ որակեալ շփումը։
բայց դա մարդկային հանրութեան մասին ա, իրական կեանքում էլ աղմուկի պակաս չկայ։
«սոց․ ցանցերի» աղմուկն այն մասին ա, որ ինտերնետ հասան լայն զանգուածները, իսկ իրենք հազիւ կարողանում են ֆէյսբուք օգտագործել, հազիւ անցում արին օդնոկլասնիկներից, ու ինտերնետի հէնց «սոց․ ցանցերի» սեգմենտում են։
դա էլ այն պարզ պատճառն ա, ինչու ֆբ֊ի հին օգտատէրերը ֆբ֊ի հաւէսը կորցրգլ են։ իրենք՝ ֆբ առաջին օգտուողները, հանրութեան ամենակիրթ մասն էին, հիմնականում շփուող համալսարանականների տարածքն էր ֆէյսբուքը։ այսօր, երբ այնտեղ յայտնուեցին բոլորը֊բոլորը, իրենց այլեւս կոմֆորտ չի, զի մարդիկ ուզում են արտայայտուել այն մարդկանց մէջ, որ նման ընկալում ունեն ու ում կողմից հասկացուած են լինելու։
եւ հակառակը, մենք չենք բերում փաբ բարեկամների, որ էնտեղ ֆիտ չեն լինի, կամ նոյնիսկ կը բարկանան թէ էս ինչ բարքեր են։
բայց բարեկամները եւ բոլորը֊բոլորը եկան ֆբ իրենց ̶ո̶տ̶ք̶ո̶վ̶ մկնիկով։ իսկ ֆբ֊ն այն կանոնները չունի որ մարդիկ հանգիստ սպեցիֆիկ կղզիներ ստեղծեն, օրինակ իրական անունով ներկայացուած լինելը պարտադրւում ա։ եւ ապա հին խմբերը գաղթեցին մեսենջեր՝ ստեղծելով այնտեղ ընկերական չաթեր։ սակայն այդպէս, նեղ ընկերական չաթերով, նաեւ առանձնացան մնացած կոմֆորտ մարդկանցից։
ու երբ մարդիկ ասում են՝ ես այլեւս անձնական բաներով չեմ կիսւում ֆբ֊ում, նաեւ նրանից ա որ ֆբ֊ն ա փոխուել՝ ոչ այնքան իրենք։
բայց ես սա ընդհանուր առմամբ դրական եմ համարում՝ սա ինտերնետի ժողովրդավարեցման գործընթացներ են։ այլ կերպ՝ եթէ զանգուածները ինտերնետի՝ այսինքն ֆբ֊ի տեղը չիմանային՝ աւելի վատ կը լինէր։
այսօր ֆբ֊ում ա որ ստեղծւում են օրինակ «մի արէք»֊ի պէս խմբեր, ուր քաղաքացիները միաւորւում են՝ աւելի լաւ քաղաքային միջավայրի ձգտելով եւ պայքարում կանոիիեր խախտող ու օրինակ զեբրաների վրայ կայանող վարորդների հետ։
սա այլեւս ինքնարտայայտման մեր հին ձեւը չի, բայց կարեւոր գործիք ա։ եւ այստեղ էլ՝ ծեծուած բան եմ ասում՝ հանրային քննարկումների, եւ հետեւաբար հանրային կարծիք ձեւաւորելու տեղ ա, քաղաքական հրապարակախօսների միջավայրն ա։
յուսանք վաղ թէ ուշ լայն զանգուածները դուրս կը գան ֆբ֊ից, կը հասկանան որ ինտերնետը ֆբ֊ով որոշուած ու սահմանափակ չի։
ի՞նչ անել աղմուկի հետ։ ինձ թւում ա՝ անաղմոոկ կղզիներ ստեղծել։ դրանք են օրինակ որոշ ռուս բլոգերների գրառումները։ աւաղ՝ անաղմուկ մեկնաբանութիւնների խնդիրն իրենց մօտ ակտուալ ա՝ իշխանական բոտերը ստեղծում են աղմուկ, որը աղտոտում ա մեկնաբանութիւններն այնչափ որ դրանք այլեւս կարդալու իմաստ չկայ՝ ֆիլտրելու չափազանց մէծ ջանք ա պահանջւում։
գուցէ նաեւ դաշնեզերքում լինի պահել անաղմուկ եւ կոմֆորտ արտայայտուելու կղզիներ՝ զի յուսով եմ, դաշնեզերքը այդ գործիքներն արդէն ունի, կամ պատրաստ/ունակ կը լինի ստեղծել։
#դաշնեզերք #ժողովրդավարեցում #համացանց #մարդիկ #շփում #աղմուկ #ինտերնետ
ինձ ծանօթներից, հետեւեալ սենեակները տեղափոխուել են լիբերա՝
ada, fpc, pascal
oberon֊ը մնաց ֆրինոդում։
freebsd, gentoo, netbsd, openbsd, plan9, inferno,
ֆրինոդում մնաց՝ helloSystem֊ը։
postmarketos, posmarketos-offtopic, maemo, maemo-leste, mer-meeting, nemomobile
սակայն, jollafanclub֊ը մնաց ֆրինոդում՝ երեւի բարդ ա տեղափոխել կապուած ալիք։
mastodon, diaspora, indieweb, indieweb-chat, scuttlebutt
ֆրինոդ՝
socialhome, thefederation
e, icewm, windowmaker
programming (երկու վանդականիշով), pidgin, darktable, lesswrong
այլ, ֆրինոդ՝
techrigths, tokipona, ու մի կոնսպորոլոգների չաթ, որի անունը չեմ կարող տալ։ իրենցով կարողանում եմ դատել, որ ճիշտ որոշումը տեղափոխուելն էր, զի իրենք ամէն ձեւ թարս են մտածում, եւ պատուաստումներին էլ են դէմ։
միւս կողմից, զարմանում եմ որ techrights֊ը մնաց։ իրենք նաեւ այս թուղթը հրապարակեցին, որը ես կարդացի, բայց չզգացի որ դա չտեղափոխուելու պատճառ ա։
մինչդեռ, gentoo.org֊ի հրապարակումն ասում ա, որ իրենց չաթերը գրաւել են ֆրինոդի աշխատողները, եւ խրախուսել են տեղափոխուել լիբերա։
ֆրինոդի հրապարակում այն մասին որ իրենք լաւն են։
ֆրինոդի նախկին աշխատողների դուրս գալու նամակներ։
յայտնի kline֊ի հրապարակումը
#համացանց #նորութիւններ
երէկ իմանդէսն ասաց որ պիտերսոնի ու վայնսթայնի (բրետ) երկու զրոյց ա հրապարակուել, մէկը պիտերսոնի, մէկը՝ վայնսթայնի վլօգում։ ու այս մասն ինձ շատ հետաքրքեց՝
օկ, մենք չգիտենք ոնց ա կարգաւորւում մարդկային հաղորդակցութիւնը։ մենք գիտենք, որ եթէ սահմանափակում ես հաղորդակցութեան թողունակութիւնը, մարդիկ այնքան լաւ իրար չեն հասկանում։ բայց մենք չգիտենք, ինչպէս ա գործում հաղորդակցութիւնը։ սա չափազանց բարդ ա։
օկ մենք բնաւ չգիտենք ինչ ա կատարւում հաղորդակցութեան հետ լայն մասշտաբով, եթէ դու սահմանափակում ես մարդկանց 140 կամ 280 նիշի քանակով, ու թողնում իրենց միլիոնաւոր այլ մարդկանց ցանց։ մենք չգիտենք, ու գուցէ ապա մարդը սկսում ա ահաւոր հակուել իմպուլսիւ զայրոյթի։
թւում ա թէ, եթէ դու թուիթերում ես, ու եթէ դա 140 կամ 280 նիշ ա, ապա կարող ես դուրս տալ (whip off) մի բան արագ, ու ոնց որ տեքնոլոգիան անուղղակիօրէն հրամայում ա ունենալ ագրեսիայի իմպուլսներ։
յետոյ մենք չգիտենք ինչ ա նշանակում, երբ հաղորդակցւում են միայն այն մարդիկ, որ խթանուած են ունենալ ագրեսիայի իմպուլսներ, երբ դու տեսնում ես միայն այդ ձեւի հաղորդակցութիւնը, չնայած 10000 մարդ կարող ա կարդացել են թուիթդ, բայց պատասխանել են միայն 100֊ը, որ բորբոքուել են գրածիցդինչ֊որ պատճառով։
ես էլ նկատել եմ, որ մարդիկ թթում աւելի ագրեսիւ եւ իմպուլսիւ են իրենց պահում, քան սփիւռքում։ ու մտածում եմ, որ գուցէ սա տեքնոլոգիան ա մեզ դրդում աւելի ագրեսիւ լինել։
#կապ #հաղորդակցութիւն #թողունակութիւն #մարդիկ #համացանց #հոգեբանութիւն #համացանց #դաշնեզերք #դիասպորա #մաստոդոն #խթան #սահմանափակում #ագրեսիա #տեքնոլոգիա
լեշեկին գիտեմ զի սէյլֆիշի մասին վիդեօներ ա անում։
#իւթիւբ #նիւփայփ #յաւելուած #գրաքննութիւն #համացանց #ազատութիւն
սթարլինկ արբանեակների իրական ժամանակի քարտէզ։
#սթարլինկ #արբանեակ #համացանց #քարտէզ
«սոցիալական մեդիան»՝ մարկետինգային բառ ա որ յօրինուել ա բիզնէս աշխարհում՝ համացանց բառի փոխարէն, երբ գործարարները որոշեցին վերափաթեթաւորել եւ վերավաճառել համացանցը։
#սոցիալական_մեդիա #մարկետինգ #բառ #բիզնէս #համացանց
յիշեցնեմ, կամ ասեմ նրանց ով չգիտի։
եթէ դուք ունէք spyurk.am֊ի հաշիւ՝ ապա դուք ունէք ջաբեր չաթի հաշիւ։
այստեղ կայ ահագին անտաղանդ գրուած ձեռնարկ այն մասին, ինչպէս կարգաւորել pidgin անունով կլիենտ, բայց ես էսօր խորհուրդ եմ տալիս օգտագործել blabber.im՝ եթէ ունէք անդրոիդ սարք։
եթէ չունէք spyurk.am֊ի հաշիւ՝ կարող էք փորձել գրանցուել jabber.am֊ում։ ու յետոյ աւելացնել ձեր ընկերներին՝ էսինչը @ jabber.am կամ էնինչը @ spyurk.am
դա ռեալ ու շատ լաւ այլընտրանք ա կենտրոնացուած ծառայութիւններին։
jabber.am֊ում էլ նաեւ կայ յաւելուածների ցանկ։ ես ձեր փոխարէն իմ ամէն չաթ շփումները կը տեղափոխէի ջաբեր։ բոլորին, ում հնարաւոր ա, կը համոզէի բացել ջաբեր, ու իր հետ կը շփուէի միայն ջաբերով՝ եւ ոչ մեսենջերով կամ ուոթսափով։
իհարկէ՝ աւելի բարդ ա, զի երբ ուզում ես վերայսկողութիւն, ու ապահովութիւն, պիտի ինքդ որոշումներ կատարես՝ ի՞նչ հաշիւ բացել, ո՞ր սպասարկչի վրայ, ո՞ր յաւելուածով/ծրագրով, ու պիտի ինքդ աւելացնես ընկերոջդ, զի չես ուզում յաւելուածին տալ հասցէագիրքդ։ իսկ ուոթսափը կը վերցնի հասցէագիրքդ, ու աւտոմատ կաւելացնի ընկերոջդ քո կոնտակտների մէջ։ բայց դու դա չես ուզում չէ՞, դու չես ուզում նա անի, բայց վերցնի, դու ուզում ես դու անես, բայց չտաս։
(:
#չաթ #յիշեցում #կրկին #ջաբեր #ազատութիւն #դաշնեզերք #համացանց
երեւի արդէն մի շաբաթ ա ինչ այս քանի կայքը չեն աշխատում՝ մի դատացենտրի ֆէյլի պատճառով։ առանցքային բառը՝ ցենտր, կենտրոն։ սփօֆ՝ սինգլ փոյնթ օֆ ֆէյլըր, աւաղ։
իրականում ես էլ լաւ կանէի բոլոր մեր ծառայութիւնները տարբեր մեքենաների վրայ ու տարբեր տեղերում պահէի։
աւելի ճիշտ՝ լաւ կը լինէր շատ մարդիկ պահէին, ոչ միայն ես, ու շատ ընտրութիւն լինէր։ բայց ինչ կայ դա ա։ արդարութեան համար՝ այսօր կայ մի հատ այլընտրանքային հայալեզու դիասպորա հանգոյց՝ vostain.net֊ը։
նաեւ երէկ շեքսպիրի հետ միասին կարգաւորում էինք (բայց չաւարտեցինք դեռ) երկու նոր հանգոյց, որ նա ա հոստ անելու, մէկը՝ step.lab.am, մէկը դեռ չեմ ասի։ դրանք քշելու են պլերոմա ծրագրակազմ, որին լինում ա կպնել մաստոդոնի յաւելուածներով։
#համացանց
չեմ յիշում այս տեղեկատւութիւնը կիսել եմ թէ չէ՝
#մոզիլա #մոզիլլա #զաւինսկի #համացանց #դիտարկիչ #զննիչ #պատմութիւն
ես որ գրեցի, յիշեցի «քննարկուած թեմայ» լինելու մասին մի քանի բան։
ու ոնց երբ նորեկներ էին գալիս սփիւռք, բացայայտում էին օգտատէրերի հին գրառումները, պիտակներով շրջելով, ու դիմում էդ հին մարդկանց, ասում՝ բայց ինչի՞ էլ չէք գրում։
ու ես չեմ յիշում, հանրային էր էդ պատասխանը մի անգամ, թէ չէ՝ բայց այն մասին էր, որ, թէ էլ ի՞նչ գրենք։ ասում էր՝ դուք եկել էք, ու ձեր խնդիրների մասին էք գրում, որ մեզ համար անցած էտապ են։ եկել էք, նոյն ֆիլմերն էք բացայայտում, որոնց մասին մենք արդէն կիսուել ենք։ եկել էք, ու նոյն թեմաներն էք քննարկում, որ մեզ արդէն հետաքրքիր չեն։ ու մենք ի՞նչ գրենք էս ընկալողի համար, յաճախ հասկացուած էլ չենք լինի։ դուք ձեր մէջ խօսէք։ մեզնից մի խնդրէք մենք էլի ակտիւանանք, զի, դուք իրականում չէք էլ ուզում մեզ այնպիսին, ինչպիսին մենք այսօր ենք։
ու միտքը կարող եմ շարունակել, ասել նաեւ՝ նոր ընկալող կայ, որի մօտ հին արտայայտուողը պատրաստ չի արտայայտուել, զի ընկալումը զգում ա։
որ մի քիչ հեշտ լինի պատկերացնել, ահա օրինակ՝ ես շատ բան չեմ գրի անգլերէն հոսքում։ իրենք չեն հասկանայ, պիտի մանրամասն բացատրեմ կոնտեքստը։ եթէ պատմեմ, դիցուք, ինչ խնդիրներ ունենք ժողովրդավարութեան հետ, կասեն՝ «է մեզ մօտ բեթար ա», ու դա անիմաստ ա դարձնում կիսուելը։ կարելի ա տուրիստական նիւթ տալ, որ նայեն, իմանան հայաստանի մասին։
այս թեմային նաեւ անդրադարձել եմ, երբ ասում էի որ մեր գործի տեղի յարկում հետաքրքիր զրոյցներ լինում էին, մինչեւ ինչ֊որ պահի մի սերունդ եկաւ, ում համար ակնյայտ չէր էն, ինչ մեզ համար էր ակնյայտ։ մեզ համար ակնյայտ էր սեռերի հաւասարութիւնը, ու որ սերժը վատն ա։ իսկ էդ նոր մարդիկ համ խօսելու ձեւով էին տարբերւում, եւ կրկին քննարկման էին դնում էն ինչ մենք վաղուց քննարկել անցել ենք։ իսկ մենք դա ընդունելով այլ բաների մասին ենք խօսում։
ու քանի որ իմ ու մի քիչ մեծ տարիքային խումբը հաւէս չունէր քննարկելու ինչի կանայք պիտի նոյն իրաւունքներն ունենան, կամ ինչով ա վատ տնտեսութեան համար սերժի վարչակարգը, մենք ինքներս էլ սկսեցինք աւելի քիչ շփուել, մեր փոքրիկ խոհանոցը ազատ թողնելով նոր սերնդի էրեխէքի համար։
այստեղ նշեմ, որ էդ ժամանակն էլ անցաւ, ու յետոյ նորեկների մակարդակը կտրուկ աճեց։ բայց մի ժամանակաշրջան կար, որ էս մարդկանց հետ պարզապէս խօսելու էներգիա չկար, որովհետեւ այլեւս զրոյցը ընդմիջում չէր լինի, գործը կը լինէր ընդմիջում։ բայց նոյնիսկ երբ առաջադէմ սերունդը եկաւ, ում հետ իրար ահագին հասկանում էինք, մենք իրենց հետ շատ չէինք շփւում՝ մեր կեցութիւնն էր այլ, իրենցը՝ այլ։ ու մեզ յուզողը մէկ ա այլ էր, ու շատ շփման եզրեր չէինք գտնում։ իրենց իրենցով էր աւելի հետաքրքիր, մեզ՝ մեզնով։
ու գուցէ հանգոյցները որ համայնքներով են, պիտի տարիքներ ունենան։ օրինակ, էս քսան տարուայ համայնք ա, էստեղ թինէյջերը չի ուզի մտնել, զի քրեշերից ու դէյթերից չեն խօսում, ու հասկացուած չի լինի։ ու որպէս կանոն չի ուզի լսել էն ինչի մասին էն ծերացած հանգոյցում են խօսում։ միշտ չէ՝ ես երբ թինէյջեր էի, ընկերներս քառասուն տարեկան էին, ամենաերիտասարդը՝ երեսուննանց աղջիկ էր։ բայց դէ «ընկերներս», որովհետեւ այո, մի մասը հասկանում էի, իսկ շատ բանի մասին ինձ հետ չէին խօսի, ինչպէս ես չէի խօսի շանս հետ քաղաքականութիւնից։
իսկ գուցէ հանգոյցներով շփումն առհասարակ անկապ ա, ու «տեղական հոսք» պէտք չի։ ու դիասպորայի դիզայնն աւելի ա լաւը, զի խմբերի ես բաժանում մարդկանց, ու հետեւում նրանց, ում հետաքրքիր ա, եւ չես հետեւում նրանց, ում հետաքրքիր չի։ կամ հետեւում ես, բայց կարդում ես այլ խմբերի գրածը։ բայց սփիւռքը մի հատ էր՝ փաստացի միակ հայալեզու հանգոյցն էր, որտեղ համայնք էր ձեւաւորուել։ ու էնպէս չէր ոնց մնացած աշխարհում՝ որտեղ ուզում ես հաշիւ ես բացում, ու գերմանացին ամերիկացու հետ խօսելիս շատ աւելի լաւ են իրար հասկանում, քան հայը՝ գերմանացու կամ ամերիկացու հետ։
կամ էլ էս ապակենտրոն դիզայնն ա սատարում հանգոյծների համայնքներին, ու եթէ մենք անցնենք լրիւ բաշխուած դիզայնի՝ օրինակ secure scuttlebutt հաղորդակարգով ախշատող մի բանի, դա կը լինի այն տեղը, ուր մարդ մարդու հետ ա, ու համայնքով չի։ սայց էստեղ էլ, կրկին, պիտի սինք լինես որեւէ սպասարկչից, պիտի մարդկանց բացայայտես որեւէ սպասարկչից։ որի՞ց՝ երեւի կուզես լոկալից, զի ենթատեքստդ աւելի լաւ են պատկերացնում։ ու երեւի կրկին՝ չես գրի լոկալ քաղաքականութիւնից եթէ իմանաս որ քեզ կարդում ա էն նոր զելանդիայի ծրագրաւորողը, որ ենթատեքստը չի պատկերացնում։
ու ապա կրկին նոյն խնդիրների մէջ ես լինելու, կրկին ջանալու ես անգլերէն հաշիւ ունենալ, որ անկապ բաների մասին գրես, կամ աւելի վիտրինայոտ հայաստան ցոյց տաս (զի այլը չի ընկալուի), ու հայերէն հոսք, ուր աւելի անկեղծ ես, ու աւելի կարեւոր, քեզ համար բաների մասին ես գրում։
ու նոյնը նոյնիսկ երեւան ամսագրերի հետ էր, ռուսալեզու երեւանը՝ գլամուր էր, փայլող թղթի վրայ, եւ սաթուրէյթդ գոյներով, իսկ լոկալ հայալեզու երեւանը էժան թղթի վրայ էր, ու անկեղծ, շատ աւելի անկեղծ քան էն մէկը։
գուցէ եւ սա, եւ համայնքները անխուսափելի են։ ու բնաւ էլ խնդիր չեն, ու խնդիրները այլ են։
բայց ես սկսեցի նրանից, որ ինձ թւում ա կարեւոր, կամ կասէի՝ իրական խնդիրներ կան, որ պէտքա լուծել, ու ջանք դնել լուծելու համար։
ու աւելի լաւ ա գնամ գործերս անեմ, որ ազատ լինեմ, ու չարուած գործն անեմ, իմ ուզած ծրագրերը գրեմ, քան իզուր էսքան ժամանակ եմ ծախսել, գրել եմ։ մի հատ էլ վտանգ ունեմ, որ սխալ կը հասկանան, չեմ էլ ուզում հանրային հրապարակել, որ ոչ մէկ չնեղանայ։
այս առումով, իհարկէ, լերրի դէյւիդը վերջն ա։ այնքան լաւ ա ցոյց տալիս մարդիկ ինչքան են սիրում սխալ հասկանալ, ու նեղուել, ու ատել, ու տշել, ու ջնջել մարդկանց ինչ֊որ մանրուքնեի պատճառով։
այսպէս, ութերորդ սեզոնի վերջին էպիզոդում իրան հանում էին նիւ֊եօրքից, զի էդպիսի մարդուն չեն հանդուրժի նիւ֊եօրքում։
ու տէնց։
#համայնք #ապակենտրոնացում #համացանց #զրոյց #պատմութիւն
սա լայք կոճակի մասին վիդեօ ա՝ https://www.youtube.com/watch?v=3Ll7QywbryQ
հետաքրքիր ա պատմութիւնը, ես չէի իմանում որ հաւանելու հնարաւորութիւն տալը ինովացիա էր, ու առաջինը ֆբ֊ում են յօրինել։
հմ, հիմա կրկին եմ մտածում, արդե՞օք ֆոտո կայքերում չկար հաւանելու կոճակ։ ինձ թւում ա՝ ֆլիքրում միշտ կար։
ինչեւէ, յիշեցի որ armnet կոնֆերանսում, երբ կայքերը գնահատում էին, գնահատականի մի մասը տալիս էր՝ սոցիալական կոճակների առկայութիւնը։
ու էնքան անհասկանալի էր, զի իրենք կարծում էին, եթէ կոճակները չես դրել՝ ուրեմն չես ջոկում, թարմացած չես, չգիտես որ պիտի դնէիր։
ու երեւի միտք չկար դատաւորների մօտ, որ կարող ա մարդիկ կան, յատուկ չեն դնում, մտածել են, դիտարկել են, ու չեն դրել։ նշեմ որ դատաւորների կազմը յստակ չեմ յիշում, բայց դրսից մարդիկ հաստատ կային։ եթէ բոլորը չէին։
եւ առհասարակ, եթէ նոյնիսկ լայքի կոճակը լրտեսութիւն չանէր՝ ինչ֊որ կորպորացիայի api֊ին ինչի՞ պիտի պարտադիր կպնի կայքը, որ գնահատուի կայքերի մրցոյթի ժամանակ։
հիմա նայում եմ, ու մտածում եմ՝ արդե՞օք լայքն էնպիսի միտք ա, որ հնարաւոր չէր չունենալ, որ պէտք էր բացայայտել։ թէ՞ այնուամենայնիւ առանց դրա հնարաւոր ա ապրել։
արդե՞օք տարածելը փոխարինում ա դա որոշ չափով։ արդե՞օք լաւ չի որ ես իմանամ, որ աջակցութիւն ունեմ, երբ մարդը չի մեկնաբանելով սատարել, բայց գոնէ գրածիս, մեկնաբանութեանս տակ նշել ա, որ հաւանում ա։ արդե՞օք լաւ միջոց չի մարդկանց զգալ տալու, որ հաւէս բան են փոստել։ ես իսկապէս դժուարանում եմ բառեր գտնել, ու սկսել եմ ամաչել «+++» դնել, իսկ սրտիկի նշանը առաջին անգամ էս քանի օրն եմ օգտագործել։ հոգոց։
չգիտեմ։
#ռէյտինգ #կապ #հանրութիւն #համացանց
#լուսանկարչութիւն #ֆոտո #ֆոտօ #ինստագրամ #համացանց #ծառայութիւն
մի բան էլ։ ես հասկանում եմ, որ ինձ համար կարեւոր ա դաշնեզերքը։ զի դաշնեզերքը միջոց ա՝ ապակենտրոն եւ հետեւաբար՝ աւելի քիչ գրաքննուող համացանց ունենալու։
ես նաեւ հասկանում եմ որ եկած մարդկանց զգալի մասը դաշնեզերքի համար չի եկել՝ լսել են «հայկական» «թուիթերի» «այլընտրանքի» մասին։
այդ մարդկանց ասում եմ՝ ես շատ կուզէի որ լինէին շատ եւ զանազան տեղական դաշնեզերքի հանգոյցներ։ եւ ապա ե՛ւ ուլտրաազգայնականները կարող էին իրենց համայնքն ունենալ, ու միւս կողմից՝ կապի մէջ լինել մեր հետ, ե՛ւ կանայները՝ իրենցը, եւ տեքնիկական համայնք կը լինէր, եւ մէկն էլ՝ գրական, եւ բոլորս կապի մէջ կը լինէինք՝ ով ում հետ ուզում ա։
հասկանում եմ, որ մարդկանց «իրանց խելքի» մարդիկ են պէտք շփուելու համար։
ու մի հատ թութը գուցէ եւ նեղ ա ձեզ։ ես չեմ կարող շատ թթերի պահել։ ես ինչքան կարողանում եմ՝ անում եմ։
եթէ ձեզ դուր չի գալիս էստեղ, եթէ ստեղ լաւ չէք զգում՝ էդ դաշնեզերքի խնդիրը չի, էս հանգոյցի խնդրին ա։ գտէք տտ բեքգրաունդի մի ընկեր, փող հաւաքուէք, որ հանգոյց բացի։
եթէ էս միջավայրը ձեզ հաճելի չի, ես կուզէի, որ դաշնեզերքը ձեզ հնարաւորութիւն տար կոմֆորտ միջավայրում լաւ զգալ։ ու ես ներողութիւն եմ խնդրում որ ես չեմ կարողանում էդ միջավայրը ապահովել։
իսկ եթէ դուք ինձ հետ համամիտ չէք որոշ հարցերում՝ խնդրում եմ դա չպրոյեկտէք դաշնեզերքի վրայ։ ես մարդ եմ, իմ բեքգրաունդով, արժէքներով, ու կարծիքներով։ ես էստեղ դաշնեզերքի համար եմ ու ինձ համար աշխարհի ամենակարեւոր խնդիրներից ա կենտրոնացած ինտերնետը։ ու ես շատ մոտիւացուած եմ ջանք դնել, որ այն լինի աւելի ապակենտրոն։
ես նաեւ տեքնոլոգիաների մարդ եմ՝ ոչ թէ սոցիալական հմտութիւններ ունեցող մարդ եմ։ խնդրում եմ շփման մէջ չվերաբերուել ինձ որպէս թթի տեքնիկական ապահովումը կազմակերպող մարդու, այլ վերաբերուել ձեզնից մէկի պէս։ եթէ բարդ ա իմ ներկայութիւնը հանդուրժել՝ ես չգիտեմ ինչ ասել։ կներէք, գուցէ լաւ կը լինի ես առհասարակ չերեւամ, բայց գիտէք, ինձ էլ ա շփում պէտք, ես էլ եմ մարդ։ ու եթէ ձեզնից մեծ մասը նաեւ կայ այլ, կենտրոնացուած ցանցերում՝ ես չկամ։ ու ես չեմ ուզում լրիւ մեկուսացուած լինել՝ բա ե՞ս որտեղ շփուեմ։
շնորհակալութիւն ու կներէք։
#համացանց #ազատութիւն
Note that the “Mozilla” here is not the current open-source project of that name, but the original codename of Netscape, thought to refer to “Mosaic Killer”.
ո՛վ կը մտածէր։
այս գրառման հետքերով։
#մոզիլա #մոզիլլա #մոզաիկ #մոզայիկ #զննիչ #դիտարկիչ #համացանց #պատմութիւն
կոնրադ լորենցը իր՝ շների մասին գրքում, պատմում ա պարիսպի մասին։
ասում ա՝ ամէն օր զբօսնում էինք շանս հետ, անցնում մի պարիսպի մօտով, իսկ պարիսպի այն կողմից՝ շուն կար։ պարիսպի հետեւի շունը յարձակւում էր, հաչում էր լորենցի շան վրայ, լորենցի շունն էլ հաչում էր պարիսպի էն կողմի շան վրայ, ու այդպէս մինչեւ նա տիրոյթը անցնի, շները վազում էին պարիսպի կողքով, հաչում իրար վրայ։
այդպէս ամէն օր էր, ու մի տեսակ ռիտուալ էր դարձել։ մի օր էլ լորենցը երբ ինչպէս միշտ, շները պարիսպի երկու կողմից իրար վրայ հաչում էին, նկատեց որ պարիսպի մի մասը կոտրուած ա, բաց ա, ու շուտով շները հաչալով վազելով կը յայտնուեն էդ բաց մասի մօտ։
մտածում էր՝ էսա կռիւ ա լինելու։ ու անակնկալի ընկաւ, որ տեսաւ ինչ եղաւ՝ շները հասան այդ բաց մասին, ու շփոթուած կանգնեցին։ հոտոտեցին իրար, ու անցան ամէն մէկն իր գործերով։
յետոյ պարիսպը սարքեցին, ու շները կարողացան էլի հաճոյքով իրար վրայ վազելով հաչալ։
ու մտածում եմ, ինչքա՛ն ա դա վերաբերում մարդկանց, ու ինչքա՛ն շատ շերտերում։
եւ մեզ ինտերնետում՝ որ չենք տեսնում մարդուն, ու անկապ հաչում ենք։
եւ պուտինին, որ չի կարողանում երբ արեւմուտքի հետ պարիսպը չկայ, իր համար սովորական, կոմֆորտ վիճակը պարիսպի հետեւից հաչալն ա։ ու երբ պարիսպը չկայ՝ նա կառուցում ա պարիսպ, որ հաչալ լինի դրա հետեւից։
#մարդիկ #շներ #հոգեբանութիւն #պարիսպ #պուտին #արեւմուտք #ռուսաստան #ինտերնետ #համացանց #կոնրադ_լորենց #էտոլոգիա #ագրեսիա #ծանօթութիւն
>Մեյլը նայեցի, գրած էր forjonasfans@gmail.com (կամ նման մի բան)։ Մտայ gmail.com եւ տեսայ որ ասում ա «դէ բա գրանցուի, ու մեյլ ուղարկի» ես էլ գրանցուեցի, որ իրենց մեյլ ուղարկեմ։
>Յաջորդ օրը գնում եմ եւ պատմում Օվսաննային, որ նամակը ուղարկել եմ, ու նա ինձ ասած ո՞նց, ՋիՄեյլում գրանցուեցի՞ր։ ասեցի՝ հա, տարօրինակ ա, դէ ես scs-net.sy֊ի հաշիւ ունէի, բայց երեւի իրենք ուզում էին գրանցուեմ։
>եւ ծուղակն ընկայ։ շատ տարօրինակ էր ինձ համար։ ու սկսեցի կարդալ իմեյլի մասին, ու հասկացայ ինչ է SMTP֊ն։ ու հասկացայ որ կարող էի չգրանցուել այլ մի անգամից իմ մեյլից ուղարկել։
#համացանց #պատմութիւն #իմակ #մէյլ #ազատութիւն #մենաշնորհ #կապ #ապակենտրոնացում
ու երէկ մտածեցի գրել շշուկի յաւելուածով, բայց զգացի, որ ինձ հետ ա պահում ինքնութեան՝ հեռախօսի ու կարգչի, տարբեր լինելը։
եթէ գրեմ կարգչից, ապա նոյն հաշուով չեմ կարողանայ հեռախօսից ռիըլ թայմ անկապ բաներ գրել, կամ նկարներ վերբեռնել։ եթէ գրեմ հեռախօսից՝ պիտի միշտ գրեմ հեռախօսից, ու երկար տեքստեր հպէկրանով հաւաքելը բարդ ա։
լուծում կարող ա լինել բլութութ ստեղնաշարը, բայց իմ դէպքում՝ սէյլֆիշի տակ անդրոիդ յաւելուածում հարդուեր ստեղնաշարը չի կարողանում ոչ անգլերէն շարուածք օգտագործել։ սէյլֆիշ նէյթիւ յաւելուածում՝ կարող ա։ օկ, ապա ունեմ լինըէյջ անդրոիդով սարք, բայց դրանով էլ չեմ ունենայ իմ սէյլֆիշի միջի լուսանկարչական lut֊երը, ու դրանից անիմաստ ա նկարներ փոստել (արդէն ոչ վերբեռնել երեւի)։
եւ այդպէս։
ու զգացի որ դեռ դաշնեզերքն ա մնում, ծմակուտ կարողանում եմ կպնել եւ կարգչից եւ սէյլֆիշի դիտարկիչից։
#տեք #դաշնեզերք #շշուկ #համացանց #կապ
ուզում եմ ասել, վերջին ցանցառների այս մասը, այստեղից սկսած որ դիտէք՝ էնտեղ պատմում եմ, ու քննարկում ենք շշուկի հաղորդակարգը, որ թոյլ ա տալիս ոչ թէ ապակենտրոն, այլ բաշխուած հաղորդակցութիւն։
կարճ ասեմ՝ քո տեղեկատւութիւնը քո սարքի մէջ ա։ տարածւում ա ընկերներիդ, եթէ հանդիպում ես իրենց նոյն վայֆայ տիրոյթում, ու ձեր սարքերը սինք են լինում։ կարող էք նաեւ չաթ անել այդպէս, մի տիրոյթում, յղում ուղարկել իրար, ձեր յղումը սարքից սարք ա գնալու, սերուեր պէտք չի։
եթէ մի ֆիզիկական տիրոյթում չէք՝ կարող էք կապի մէջ լինել կպնելով այսպէս կոչուած «փաբ» սպասարկչի։ որը իրականում մարդու, կոնտակտի պէս բան ա։ ու ապա փաբ սերուերը առանց տեսնելու փակ գրառումները, կը կարողանայ կապել քեզ ու ընկերներիդ։
ամենակարեւորը՝ եթէ աած֊ն, յանցաւոր էլեմենտները, ով ուզում ա լինի՝ գողանայ սպասարկիչը, կամ անջատի սպասարկչի լոյսը, ինտերնետը՝ բան չի փոխուի՝ ձեր տեղեկատւութիւնը, բովանդակութիւնը՝ ձեր սարքի մէջ ա։ կարող էք կպնել այլ «փաբ» սերուերի, ու սինք լինել ընկերների հետ։
վատ կողմն այն ա, որ ստիպուած ես ընկերներիդ կիսածները պահել հէնց քո սարքում։ ու դա տեղ ա զբաղեցնում։
անդրոիդի յաւելուածը կոչւում ա manyverse — այն, որը ես փորձել եմ։ վախենում եմ որ մի քիչ ներդի ա «սովորական» մարդու համար։ այօսի համար կայ planetary յաւելուածը։
կարգչի համար կայ patchwork֊ը։ բայց ինքնութիւնդ չի կարող լինել նոյնը՝ երկու սարքերում, օրինակ՝ կարգչում ու հեռախօսում։ տարբեր հաշիւներ են դրանք։ դա էլ շատ լաւ կողմ չի։ բայց շատ լաւ կողմ ա այն, որ քեզ բան անել հնարաւոր չի մինչեւ ամբողջ աշխարհը քեզ բան չանի։
ուզում եմ ասել՝ փորձէք, խնդրում եմ։ իսկ ես ձեզ կարող եմ տալ իմ փաբ սպասարկչի հրաւէր։ բայց իմը կարեւոր չի՝ կարելի ա ցանկացած այլ փաբ սպասարկչով օգտուել։
#շշուկ #ապակենտրոնացում #համացանց #կապ #անցանց #առցանց #տեք #համայնք
ես ջաբերի մասին գրառում էի անում, կորցրի, չիմացայ ոնց, ու յետոյ ուզում էի ssb֊ի, շշուկի մասին անել, ու manyverse ու patchwork ծրագրակազմերի մասին, ու որ ssb.spyurk.am սերուիս էլ ունեմ սինք անելու համար (էս պահին անջատած ա), բայց տէնց չհաւաքուեցի գրել։
եթէ հաւէս անէք նայել ինչ ա՝ սինք սերուերիս հրաւէր կը տամ։
բայց ամենահաւէսն էն ա որ ցանկացած սինք սերուերի կարող ես կպնել սինքրոնանալու համար։
#համացանց #ազատութիւն #ապակենտրոնացում (նոյնիսկ ապակենտրոն չի սա, բաշխուած ա երեւի) #նախագծում
mod.gov.az
֊ի կայքը ucom֊ով չի բացում։
վիքիի յօդուածներն էի կարդում, օրինակ շուշու մարտերի մասին, ու յղումները բացեցին միայն վիպիէնով կպնելուց յետոյ։
ըստ որում resolve ա սխալ լինում, ucom֊ի դնս֊ով ասում ա՝
$ traceroute mod.gov.az
traceroute to mod.gov.az (192.168.0.200), 30 hops max, 60 byte packets
իսկ վիպիէնով արդէն ռեզոլվինգը լինում ա՝
$ traceroute mod.gov.az
traceroute to mod.gov.az (31.170.236.166), 30 hops max, 60 byte packets
#համացանց #ազատութիւն
սա թեստի համար եմ փակցնում, կը ջնջեմ քիչ անց՝
երէկ ինձ հաւաքեցի, կամ գուցէ մազոխիզմս յաղթեց՝ սիւիլնէթի մի քանի վիդեօ դիտեցի։ նաեւ յղեց հին նիւթերի, ուր սահմանամերձ գիւղերի երեխաներին էին նկարում, նաեւ գիւմրու երեխաներին։
ու ես ինձ վատ եմ զգում նոյնիսկ յիշելով այդ մասին՝ ինչ֊որ ոչ կորեկտ բան եմ տեսնում այդ երեխաներին հարցնելուց իրենց երազանքների մասին։ նաեւ հարցնում էին՝ ո՞վ են ուզում դառնալ, կամ ի՞նչ կուզէին իրենց գիւղում լինէր։
ես հասկանում եմ որ գուցէ լրագրողներն արդէն իմ պէս պատկերացում ունէին, ոչ թէ հետաքրքրւում էին։ ու ուզում էին մնացածին ցոյց տալ։ կամ գուցէ լաւ ա որ պատմութեան մէջ մնայ։
բայց ես չեմ հասկանում, ի՞նչ «երազանք»։ այդ «երազանքը» վեհ բան ա ակնկալում, ենթադրում, իսկ էս մարդիկ ի՞նչ են տեսել, որ ի՞նչ երազեն։ ու ոնց որ ձեռք առնեն իրենց այդ երազանքներից հարերով։
ու բնական ա՝ տաքսիստ էր ուզում մէկը դառնալ։ իրան հարցրին՝ բա կուզե՞ս համալսարան սովորել՝ դէ նա չգիտի ինչ ա, տէնց անկապ գոռում ա՝ «հա», անլուրջ։ ու ասում են՝ բա ասում ես «տաքսիստ», նա էլ փորձում ա դուրս գալ վիճակից, ասում ա՝ «դէ կը սովորեմ, յետոյ տաքսիստ կը լինեմ՝ մէկը միւսին չի խանգարում»։ ու տեսականօրէն՝ հա, չի խանգարում, ընկերս որ վատ չէր ապրում, ահաւոր ուզում էր ջիջիի վարորդ աշխատել, զի իրան էդ քուլ էր թւում։ բայց իրան էդ այլ ձեւ էր քուլ թւում, քան մովսէս գիւղի երեխային։
գիւղից՝ ուզում էին «սիթի» լինի գիւղում։ ա ի՞նչ են տեսել, որ ի՞նչ ուզեն։ երեւի գնացել են մարզկենտրոն՝ էնտեղ «սիթի» են մտել ծնողների հետ։ ու իրադարձութիւն էր իրենց համար, տպաւորուել էին։ կուզէին իրենց մօտ էլ լինէր տպաւորիչ բան։
նաեւ, ահագին անհեռախօս էին ապրում, կամ չգիտեն, ինչպէս ինտերնետն օգտագործել, նաեւ լեզուներին չեն տիրապետում, բնականաբար, պարտաւոր էլ չեն։ իսկ հայալեզու բովանդակութիւն, որն աչքերը կը բացի, «սիթի»֊ից էն կողմ բաներ ցոյց կը տայ, հանրամատչելի գիտութեան մասին նիւթեր չունենք, գրքեր չունենք, հաղորդումներ չունենք, ու լրագրողներ էլ չունենք՝ աղքատ երկիր, փոքր շուկայ, նա որ կանէր այդ գործը լաւ՝ կանի այլ գործ, որը լրագրութիւնից աւելի շատ ա վարձատրւում։ տտ լրագրողներ չունենք՝ ինչի՞ մասին ա խօսքը։
ու իրենք էլ են պատանդ այդ փոքր շուկայի, նիւթերի չլինելու, ու ինտերնետը չգիտեն ինչպէս օգտագործել։ ինչպէս եւ մեծերը, սակայն։ ասում եմ՝ իմ մազոխիստութիւնն ա բռնում, որ հայաստանի վերաբերեալ նիւթեր դիտեմ։
ու մի բան էլ հետաքրքրեց՝ բոլորը֊բոլորը խաղաղութիւն էին ուզում՝ ու դա ապշեցնող ա ու դժուար ընկալելի՝ ինձ համար։ ես՝ սովետի երեխայ լինելով, չէի իմանում պատերազմն ինչ ա, չեմ անհանգստացել ոչ բարեկամներիս համար, որ ճակատ են գնացել, ոչ էլ որ գլխիս ռումբ ա ընկնելու։ ու երբ խաղաղութեան վերաբերեալ կարգախօսների էի առնչւում՝ չէի հասկանում, չէի ընկալում։
իրենք, իհարկէ այլ վիճակում են։ բայց ես չգիտեմ, կրկին՝ լսե՞լ են ընտանիքներում, դպրոցում, թէ՞ իսկապէս զզուել են էս վիճակից։ ու ամենավտանգաւորն էն ա, երբ սովորում են նման վիճակի, երբ նման վիճակը նորմա ա դառնում։ կրկին, ընկերս պատմում էր ոնց շուշում մի միջոցառման ժամանակ զինուորականն ասում էր երեխաներին՝ որ միշտ պատերազմի մէջ են ապրելու։ որ էդ մտքին պէտք ա վարժուեն։ ու էդ սարսափելի միտք ա։
ու վատ միտք ա հանրութեան համար, ու միտք ա որ չի թողնելու զարգանալ, զարգացման տեղ չի թողնում։
ու տէնց։
#երեխաներ #երազանք #գիւղ #գաւառ #լրագրութիւն #լրագրող #պատերազմ #խաղաղութիւն #գիտութիւն #ինտերնետ #համացանց
այսքան խօսում ենք սթրիմինգի՝ ընդդէմ ունենալու՝ սթոլմանն այդ մասին էջ ունի։
նաեւ սա՝
>վստահ եմ, որ իւրաքանչիւր mp3 վաճառող կայք պարտադրում ա EULA — աններելի սխալ։ սթրիմինգ կայքերը՝ նյոնպէս։ եւ դրանք բոլորը նոյնականացնում են յաճախորդին։ աւելի լաւ ա ձեռք բերել խանութից, ու վճարել կանխիկ։ կամ ստանալ պատճէնը՝ կիսուելու միջոցով։
#լսելիք #համացանց #երաժշտութիւն #ազատութիւն #մէջբերում
հետաքրքիր ա, երբ լոքդաունը սկսուեց, կորպորէյթ ժողովների ժամանակ մարդիկ հակուած էին իրենց տները ցոյց տալ, իրենց միջավայրը, իրենք՝ իրենց՝ իրենց հարազատ միջավայրում։
յետոյ երեւի փրայւասին աւելի կարեւոր դարձաւ, ու մտածեցին՝ պէտք չի կիսուել, ու հիմա հիմնականում միայն ձայնով են կպնում։
երեւի դա կարելի ա ընդհանրացնել՝ սկզբից մարդիկ օկ էին իրենց անուններով գրանցուել, ու իրենց հետաքրքրութիւնները պատմել ֆէյսբուքին, էսօր մի քիչ աւելի զգօն են վերաբերւում, նախընտրում են լինել անոնիմ՝ օրինակ՝ թուիթերում, ու ինքնացուցադրուելիս աւելի զգօն են։
#զարգացում #վարկած #ինտերնետ #համացանց #մարդիկ
երէկ ինձ հաւաքեցի, կամ գուցէ մազոխիզմս յաղթեց՝ սիւիլնէթի մի քանի վիդեօ դիտեցի։ նաեւ յղեց հին նիւթերի, ուր սահմանամերձ գիւղերի երեխաներին էին նկարում, նաեւ գիւմրու երեխաներին։
ու ես ինձ վատ եմ զգում նոյնիսկ յիշելով այդ մասին՝ ինչ֊որ ոչ կորեկտ բան եմ տեսնում այդ երեխաներին հարցնելուց իրենց երազանքների մասին։ նաեւ հարցնում էին՝ ո՞վ են ուզում դառնալ, կամ ի՞նչ կուզէին իրենց գիւղում լինէր։
ես հասկանում եմ որ գուցէ լրագրողներն արդէն իմ պէս պատկերացում ունէին, ոչ թէ հետաքրքրւում էին։ ու ուզում էին մնացածին ցոյց տալ։ կամ գուցէ լաւ ա որ պատմութեան մէջ մնայ։
բայց ես չեմ հասկանում, ի՞նչ «երազանք»։ այդ «երազանքը» վեհ բան ա ակնկալում, ենթադրում, իսկ էս մարդիկ ի՞նչ են տեսել, որ ի՞նչ երազեն։ ու ոնց որ ձեռք առնեն իրենց այդ երազանքներից հարերով։
ու բնական ա՝ տաքսիստ էր ուզում մէկը դառնալ։ իրան հարցրին՝ բա կուզե՞ս համալսարան սովորել՝ դէ նա չգիտի ինչ ա, տէնց անկապ գոռում ա՝ «հա», անլուրջ։ ու ասում են՝ բա ասում ես «տաքսիստ», նա էլ փորձում ա դուրս գալ վիճակից, ասում ա՝ «դէ կը սովորեմ, յետոյ տաքսիստ կը լինեմ՝ մէկը միւսին չի խանգարում»։ ու տեսականօրէն՝ հա, չի խանգարում, ընկերս որ վատ չէր ապրում, ահաւոր ուզում էր ջիջիի վարորդ աշխատել, զի իրան էդ քուլ էր թւում։ բայց իրան էդ այլ ձեւ էր քուլ թւում, քան մովսէս գիւղի երեխային։
գիւղից՝ ուզում էին «սիթի» լինի գիւղում։ ա ի՞նչ են տեսել, որ ի՞նչ ուզեն։ երեւի գնացել են մարզկենտրոն՝ էնտեղ «սիթի» են մտել ծնողների հետ։ ու իրադարձութիւն էր իրենց համար, տպաւորուել էին։ կուզէին իրենց մօտ էլ լինէր տպաւորիչ բան։
նաեւ, ահագին անհեռախօս էին ապրում, կամ չգիտեն, ինչպէս ինտերնետն օգտագործել, նաեւ լեզուներին չեն տիրապետում, բնականաբար, պարտաւոր էլ չեն։ իսկ հայալեզու բովանդակութիւն, որն աչքերը կը բացի, «սիթի»֊ից էն կողմ բաներ ցոյց կը տայ, հանրամատչելի գիտութեան մասին նիւթեր չունենք, գրքեր չունենք, հաղորդումներ չունենք, ու լրագրողներ էլ չունենք՝ աղքատ երկիր, փոքր շուկայ, նա որ կանէր այդ գործը լաւ՝ կանի այլ գործ, որը լրագրութիւնից աւելի շատ ա վարձատրւում։ տտ լրագրողներ չունենք՝ ինչի՞ մասին ա խօսքը։
ու իրենք էլ են պատանդ այդ փոքր շուկայի, նիւթերի չլինելու, ու ինտերնետը չգիտեն ինչպէս օգտագործել։ ինչպէս եւ մեծերը, սակայն։ ասում եմ՝ իմ մազոխիստութիւնն ա բռնում, որ հայաստանի վերաբերեալ նիւթեր դիտեմ։
ու մի բան էլ հետաքրքրեց՝ բոլորը֊բոլորը խաղաղութիւն էին ուզում՝ ու դա ապշեցնող ա ու դժուար ընկալելի՝ ինձ համար։ ես՝ սովետի երեխայ լինելով, չէի իմանում պատերազմն ինչ ա, չեմ անհանգստացել ոչ բարեկամներիս համար, որ ճակատ են գնացել, ոչ էլ որ գլխիս ռումբ ա ընկնելու։ ու երբ խաղաղութեան վերաբերեալ կարգախօսների էի առնչւում՝ չէի հասկանում, չէի ընկալում։
իրենք, իհարկէ այլ վիճակում են։ բայց ես չգիտեմ, կրկին՝ լսե՞լ են ընտանիքներում, դպրոցում, թէ՞ իսկապէս զզուել են էս վիճակից։ ու ամենավտանգաւորն էն ա, երբ սովորում են նման վիճակի, երբ նման վիճակը նորմա ա դառնում։ կրկին, ընկերս պատմում էր ոնց շուշում մի միջոցառման ժամանակ զինուորականն ասում էր երեխաներին՝ որ միշտ պատերազմի մէջ են ապրելու։ որ էդ մտքին պէտք ա վարժուեն։ ու էդ սարսափելի միտք ա։
ու վատ միտք ա հանրութեան համար, ու միտք ա որ չի թողնելու զարգանալ, զարգացման տեղ չի թողնում։
ու տէնց։
#երեխաներ #երազանք #գիւղ #գաւառ #լրագրութիւն #լրագրող #պատերազմ #խաղաղութիւն #գիտութիւն #ինտերնետ #համացանց
մարդիկ, սպանիչ նորութիւն, մենք ունենք https://օրագիր.հայ/ — @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/antranigv}֊ն ա պահում՝ բլոգ համակարգ ա, ուր կարող էք գրել, ու ձեզ կը լինի հետեւել դաշնեզերքից։
յէ՛յ։ երազա՛նք ա։
#դաշնեզերք #բլոգ #ցօգ #համացանց #ապակենտրոնացում
մարդիկ, ես խնդիր եմ տեսնում։ մենք կապեր ենք խզում, կամ աւելի ճիշտ՝ չենք ստեղծում, զի չենք պիտակում գրածները։
հիմա արի ու գտի՛ր, ո՞րն էր էն ժամանակ էն քննարկումը։ իսկ եթէ մարդը չի յիշում որ նման բան կար, ո՞նց ա փնտրելու՝ պիտակներով։ ու պիտակներով գնալով ա իմանալու որ «նախորդ սերունդները» սա քննարկել են ու սէնց մտքերի են եկել, որ աւելացնես՝ նոյն պիտակով, ու քոնն էլ արձանագրուի, կամ որոշես որ ուզում ես հին շղթայում կարծիք յայտնել ու այն կենդանացնել։
#շփում #կուլտուրա #պիտակ #համացանց
ինչը պարոն դորսին, եւ իր պէսները չեն գիտակցում (եթէ փորձում են աշխարհը լաւացնել, ինչ էլ դա նշանակի) դա տարրական քաղաքագիտութիւնն ա՝ երբ մարդիկ լսուած չեն, արհամարուած են, չունեն քաղաքական որոշ հնարաւորութիւններ (իսկ թուիթերը փաստացի քաղ․ արտօնութիւն ա), ապա իրենք ծայրայեղանում են։
ոչ մէկ դուրս չի գալիս ընդհատակից գեղեցկացած, ինչպէս ասում ա եկատերինա շուլմանը։
ու դուք դեռ զարմացած կը լինէք տեսնելով ինչ էակներ են դուրս գալու ընդհատակից։
#ընդհատակ #գրաքննութիւն #քաղաքագիտութիւն #քաղաքականութիւն #խօսքի_ազատութիւն #ազատութիւն #համացանց
այս մասին առաջին միտքս այն ա որ ըստ ազատ արտօնագրի ծրագրակազմը պիտի համապատասխանի կարեւոր պայմանի՝ հնարաւոր լինի այն օգտագործել, ինչպէս օգտատէրն ա ուզում։ ոչ թէ ինչպէս ուզում ա ծրագրակազմ գրողը։
երկրորդն այս ա՝ ես հա տեսնում եմ էն խնդիրը որ այսօրուայ վեբի ստանդարտներն քիչ ա էնքա՛ն են բարդացել, մի հատ էլ էնքա՛ն արագ են զարգանում, որ ոչ ոք բացի էն երկուսից ունակ չէր տեմպերը պահել։
դա հին խնդիր ա, նոր խնդիր չի։
հնարաւոր չի մի նոր թիմ կտրուկ գրի ու շուկայ հանի նոր այլընտրանքային դիտարկիչ՝ եղածներն արդէն դուրս եկան մրցարշաւից, իսկ մոզիլլան նոյնիսկ փակել ա իր՝ ռասթով նոր շարժիչ գրելու թիմը։
իթ երկու խաղացողն արդէն քիչ են՝ ու ապագայ կայքերը կամ պէտք ա գան ստանդարտի որոշակի ենթաբալմութեանը, կամ՝ մենք ազատութիւն կունենանք gemini֊ում, ոչ թէ w3c֊ում, զի դիտարկիչ պատրաստելը բարդ չի լինի ու դիտարկիչի մենաշնորհի վտանգ չի լինի։
#դիտարկիչ #համացանց #ազատութիւն #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #արտօնագիր #մոզիլլա #մոզիլա #զննիչ #գրաքննութիւն
https://xn--69aa8bzb.xn–y9a3aq/@kamee/105533040201981539 https://blog.mozilla.org/blog/2021/01/08/we-need-more-than-deplatforming/ https://www.youtube.com/watch?v=BMXrfmRSprM https://www.theverge.com/2020/8/15/21370020/mozilla-google-firefox-search-engine-browser
իհարկէ չեմ ուզում խորհուրդ տալ, բայց ա — ռդ իշխանութիւններն ինձ (յուսամ) չեն կարդում, եւ բ — իրենք էլ կը ֆայմեն, բարդ չի՝
մի բան էլ մտածեցի՝ կարող են նաեւ պարտադրել ունենալ սերտիֆիկատ, որով man in the middle attack կանեն։ ղազախստանում նման փորձ արուել էր՝ բայց չէին ֆայմել պարտադրել հեռախօս արտադրողներին, փորձում էին պարտադրել համացանցից օգտուողներին։ այդ պատճառով էլ տապալուեց երեւի՝ իրագործելի չէր։
խօսքն այս մասին ա՝ https://roskomsvoboda.org/68236/ https://xn--y9azesw6bu.xn–y9a3aq/content/115497/ https://ծմակուտ.հայ/content/106670/blo/
#ազատութիւն #համացանց
այս մասին ուզում եմ ասել, որ այն իրողութիւնը, որ «բլօաթուէյր» առհասարակ գոյութիւն ունի թոյլ ա տալիս ե՛ւ ռդ ե՛ւ մեր իշխանութիւններին իրենց արդարացնել։
փաստացի ասում են՝ մէկ ա իրենց տալիս էք՝ մեզ էլ տուէք, ու կարծեմ հէնց այդպէս ձեւակերպեց մեր օրինագծի դէպքում մակունցը, նշելով գուգլ֊ն ու ֆբ֊ն։ աւաղ, փնտրեցի, չգտայ յղում, կարծեմ նա էր։
հարցն այն ա, որ բոլորը չեն տալիս, ու հնարաւո՞ր ա խուսափել տալուց։ ինչի՞ց ես հրաժարւում՝ ընդամէնը գուգլ կամ ֆբ օգտագործելո՞ւց, կամ գուցէ՝ միայն այս կամ այն ձեւով օգտագործելուց, թէ՞ հեռախօսազանգ անելուց։ թէ՞ հեռախօս ունենալուց։
#ազատութիւն #համացանց
ընկերոջս պլերոմայի մասին էի պատմում, մտածում ա տեղակայել։ ասաց, որ տեղի համար ա մտահոգւում, պատմեցի որ նկարների քեշերն ա պէտք մաքրել, իսկ տուեալների բազայի չափսն իրականում մեծ չի։
ու կրկին նայեցի՝ ինը տարեկան դիասպորայի հանգոյցի տուեալների բազայի դամփը tar.bz2 ֆորմատով՝ 1.5գբ ա։ իսկ երկու տարեկան մաստոդոնի՝ 1.2գբ ա։ երեւում ա, ինչքան աւելի շատ կեանք կայ դաշնեզերքում, քան դիասպորայի աշխարհում։
#դիասպորա #մաստոդոն #դաշնեզերք #աշխուժութիւն #անցուդարձ #համացանց
պլերոմա նախագծից ինձ պատասխանեցին, որ դիասպորայի հաղորդակարգն աւելացնել տեսանելի ժամանակում չեն պլանաւորում։ այնպէս որ իսկապէս, սոշըլ հոմը մնում ա միակը, որ երկու դաշնեզերքների հետ կարողանում ա կապի մէջ լինել։
#պլերոմա #դիասպորա #ապակենտրոնացում #համացանց
ես համարեա գրեթէ միշտ նուէրների հետ խնդիրներ ունեմ։ ու մինչեւ վերջ չեմ հասկանում՝ ինչ են։ նաեւ յաճախ գտնում եմ դրանց մէջ էն, ինչ ինձ դուրս չի գալիս՝ օրինակ, նուէրներով ցոյց են տալիս, ինչ ձեւ են։ դէ ֆէյսբուքն ա լաւ ձեւ ցոյց տալու ինչ ձեւ ես, ու ինձ թւում ա՝ շատ աւելի անվնաս, լաւ, ու առանց այլ մարդու կեանքի մէջ մտնելու, կամ այլ մարդու աչքը խցկելու, ձեւ ա։ ֆէյսբուքը չի պարտադրում։
նոյն ձեւ ես՝ որ նախընտրում եմ անձնական կայքեր, ոչ թէ ֆէյսբուք, չեմ կարծում որ անձնական կայք մարդուն տալը՝ էթիկապէս նորմալ բան ա։ կուզի՝ կը հարցնի։
գուցէ, կարելի ա, բայց երեւի էլի բաւական յուսահատ ա՝ մէյլի, կամ ֆորումի ստորագրութեան մէջ ունենալ։ իմ ստորագրութեան մէջ գրուած ա՝ սաթուրէյշնը զրօ սարքի՝ զի դա ամենավերջ ուղերձն ա, ինչ գիտեմ։ իսկ ամենավերջ ուղերձները պէտք ա տարածել։
իսկ կայքիս յղել՝ ինչի՞։
բայց ես միշտ համարում էի, որ լաւ նուէր ա՝ ցոյց տալ ինչ֊որ հետաքրքիր տեղ։ կամ տեղ, որից հետաքրքիր տեսարան ա։ ինձ աւելի հետաքրքիր ա հէնց տեղը, ոչ թէ տեսարանը՝ միջավայրը։
ու ցոյց տալ՝ չի նշանակում՝ գնալ եւ քո ներկայութեամբ ցոյց տալ։ կարելի ա պատմել այդ տեղի մասին։ նկարներ տալ։
հիմա շրջում էի համացանցում, ու մտածեցի՝ երեւի պարզապէս հետաքրքիր կայքի յղելը՝ նոյնպէս լաւ նուէր ա։ հետաքրքիր ցանցային ռեսուրսով կիսուելը՝ լաւ նուէր ա։
եւ երեւի այդ հետաքրքիր ռեսուրս պատրաստելը՝ կարման բարձրացնող, բարի գործ ա։
#նուէր #համացանց #անկապ #չգիտեմ
դաշնեզերքի պատմութիւն, ռուսերէն՝
https://open.tube/videos/watch/db9cc76d-093c-4347-a49a-9af4246a1d92
ընդհանուր հետաքրքիր ա շատ, ապրեն։ դիասպորայի մասին էլ են խօսում, ջաբերի մասին էլ։
մի քիչ, ինձ թւում ա, չափից շատ են ոգեւորուած մաստոդոնից՝ բայց դա դաշնեզերքի միակ յաջողութիւնն ա, ուր մի քանի միլիոն մարդ կայ։
այլապէս՝ շարժումն իսկապէս բաւական մարգինալ ա։ ուփս, այդ բառն օգտագործեցի։
նաեւ համամիտ չեմ որ ջաբերն ա հազիւ շնչում։ ես մասնակցում եմ այս կամ այլ կերպ xmpp֊ին նուիրուած չաթերում՝ xsf discussion, conversations, prosody im chatroom, dino public chat, xmpp service operators — ու այնքան ակտիւ են քննարկումները, որ հնարաւոր չի հասցնել ամէնը կարդալ։
#դաշնեզերք #սփիւռք #դիասպորա #ազատութիւն #համացանց #պատմութիւն #ռուսերէն
սովէտական իշխանութեան վաղ տարիներին հրատարակուել էր մեծահասակների համար այբբենարան՝ պայքարում էին անգրագիտութեան հետ։
այդ գրքից դուրս եկած մեմ կայ՝ «мы не рабы, рабы не мы»։
ուշագրաւ ա որ արտայայտութիւնը կարելի ա կարդալ նաեւ աջից ձախ՝ ըստ բառերի։ կամ երբեմն գրում էին այսպէս՝
«мы не рабы, рабы немы»
այսինքն՝ մենք ստրուկ չենք, զի համր չենք, կարող ենք խօսել։
ինչն էսօր աւելի քան ակտուալ ա՝ թուիթերի եւ այլերի գրաքննութեան պատճառով։
ու ուզում եմ ասել՝ ստրուկները մենք չենք՝ մենք՝ ազատ հարթակներում՝ արտայայտուելու հնարաւորութիւն ունենք։
նաեւ մենք մեզ յաճախ ասում ենք՝ մարգինալ։ մարգինալներն էլ մենք չենք՝ մարգինալները մուտքերում աղտոտողներն են, կամ հեռախօս ցրողները։ մարգինալները՝ յանցագործներն են, նոյնիսկ երբ յատուկ ծառայութիւնների վրայ են աշխատում։
իսկ մենք մարգինալներ չենք՝ մենք նորմալ մարդիկ ենք, ով կարեւորում ա խօսքի ազատութիւնը։ ծրագրակազմի՝ մեզ չվերահսկելն ու ենթարկուելը։ եկէք դա փորձենք երբեմն կրկնել ինքներս մեզ համար։ ինձ՝ պէտք ա լինում։ ինձ համար էլ եմ գրել։
մենք ստրկուկ չենք, մենք մարգինալ չենք։ ու լուզեր չենք։ նորմալ ենք։ ազատասէր ենք։
#ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ստրկութիւն #ինտերնետ #համացանց #մարգինալ #նորմալ #նորմալութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #մենք #համր #խօսք #ռուսերէն #այբբենարան #պատմութիւն
էն անկեղծ, ու հետեւաբար ջնջուած գրառումները պէտք են այլ մարդկանց։ գուցէ ոչ էս մարդկանց, որ էս պահին են հետեւում֊կարդում, այլ նրանց որ քեզ ոչ մի ձեւ չգիտեն, ու մի օր կը գտնեն ինչ֊որ մականունով գրածի տեքստ։ ու իրենց, կամ հետեւողներին անձը չի կարեւոր, գրածն ա կարեւոր։ առաւել եւս էն որը յետոյ ջնջուելու ա։
#մարդիկ #համացանց
այսօր էլ էս էպիզոդը դիտեցի, ու մտածեցի՝ տեսէք, երբ լենտան փակում էին՝ անձնակազմը պարզապէս հաւաքուեց, գնաց ռիգա, ու բացուեցին նոր՝ մեդուզա, անուան տակ։
դա նրա շնորհիւ էր, որ լրատուական կայքին շատ բան պէտք չի՝ հիմնականում ազատ տեքնոլոգիաներ են, ու նման կայք կարելի ա մի քանի օրում սարքել։
իսկ երբ եանդէքսն էին ճնշում՝ էդ մարդիկ չէին կարող դուրս գալ, գնալ այլ տեղ, այլընտրանքային եանդէքս բացել, որը իրան էնպէս ա պահելու, որ ինուեստորները փողը չհանեն։ զի իրենք փակ են պահել իրենց նախագծածները, ու այդ փակ կոդը մնում էր նոր եանդէքսին։
էսպէս, մտածում եմ, որ քո կոդը բացելը քեզ նոյնիսկ ապահովագրում ա, շեշտելով ինչքան են կարեւոր ընկերութեան մարդիկ, ու մարդիկ են որ անում են, կազմում են ընկերութիւնը։
նախկին գրառումներն այդ ֆիլմը նշելով՝ սա ու սա։
#ինտերնետ #համացանց #ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ազատ_ծա #ծրագրակազմ #կայք #լրատուամիջոց #գրաքննութիւն #ռուսաստան #վաւերագրական #պատմութիւն
էստեղ նշուած վիդեօյում նաեւ մի քանի բան ա կարեւոր՝
ա — տեսէք, նոյն պոտուպչիկը կամ իր շուրջ լինող մարդիկ ինչ տեսք ունեն։ մեզ թւում ա, որ էդպիսի մարդիկ պիտի լինեն «քեարթ» (ինչ էլ դա նշանակի), փորերով, վատ հագնուած, կամ այլ մշակոյթի։ մինչդեռ տեսնում ենք՝ իրենց տեսքից բնաւ չես ջոկի, իրենք ով են, ինչի համար են աշխատում։ լրիւ «մերոնցական» տեսք ունեն։ ժամանակակից, հաւէս։
մեզ մօտ էլ տէնց մարդիկ կան, որ իմ տիպի են, բաց գոյնի մորուք, «փաբային» տեսք։ բայց գլխի մէջ լրիւ այլ աշխարհ ա։
բ — շատերը չեն ամաչել, համաձայնել են հանդիպել, հարցազրոյցներ տալ։ իհարկէ, կային մարդիկ որ չեն համաձայնել։ բայց հիմնականում էդպէս չի։ ինքը պոտուպչիը ոնց որ առանձնապէս չէր ամաչում, չնայած ի տարբերութիւն ոմանց, լրիւ ջոկում էր ինչ ա անում, ու որեւէ «աւանդական» կամ «պատրիոտիկ» բեքգրաունդի մարդու տպաւորութիւն չի թողել։ առհասարակ հետաքրքիր էր իրան տեսնելը, ես իր մասին միայն կարդում էի նախկինում։ օրինակ այստեղ։
գ — լաւ երեւում ա, ոնց ա խօսքի ազատութիւնը նահանջում, ոնց են պատրուակներ գտնում այն սահմանափակելու համար։
դ — բերդ ֆիցպատրիքը՝ ԿՄ֊ի հիմնադիրը, նշում էր որ ամերիկացիները անկապութիւններ էին գրում, գրեթէ թուիթային, կարճ գրառումներ էին անում։ Ռուսաստանում ԿՄ֊ն լրիւ այլ կուլտուրա ունէր։
տեսէ՛ք, մենք էլ էսօր դիասպորայում լրիւ այլ մշակոյթի մարդիկ ենք՝ երկար տեքստեր, խոհեր, մտորումներ, անձնական, կամ ազգի մասին, հետազօտութիւններ, նկարներ, քննարկումներ։ ուզում եմ չմտածել որ դա արեւմուտքի անդարդ լինելուց ա, զի իրենք էլ ահագին դարդեր ունեն։ յուսամ որ «կուլտուրա»֊ից ա։ ու գիտէք, ո՞րտեղից պիտի այդ «կուլտուրան» ձեռք բերէինք՝ երեւի նոյն ռուսաստանից, գուցէ ռուսաստանի միջոցով՝ եւրոպայից։ բայց եւրոպայում էլ չեմ տեսնում տէնց տեքստերի եւ մտքերի մշակոյթ, ինձ թւում ա սա հետսովետական ա, ու էն հետսովետական լաւ բաներից ա, ինչ ժառանգել ենք։
եկէք գնահատենք դա։
#համացանց #ազատութիւն #կուլտուրա #հետսովետական #սովետ (ես երեւի առաջին անգամ այս պիտակը դրական ձեւով եմ օգտագործել) #սովէտ #մտքեր #խոհեր #կմ #խօսքի_ազատութիւն #կենդանի_մատեան #պատմութիւն
https://youtu.be/9Ep4tG7fapg?t=1071
պատերազմը՝ խաղաղութիւն ա ազատութիւնը՝ ստրկութիւն տգիտութիւնը՝ ուժ
(war is peace / freedom is slavery / ignorance is strength)
առհասարակ հետաքրքիր ֆիլմ ա, բոլոր էպիզոդներն էլ կարող էք դիտել։
#ռուսերէն #ինտերնետ #համացանց #ազատութիւն
ես միշտ ասում էի, որ ինտերնետն ինքն իրենով արդէն սոցիալական ցանց ա։ շատ լիբերալ եւ բազմազան՝ մարդիկ իրենց կայքերն են անում, իրար յղում։ այսպէս կոչուած վեբ 2.0֊ն որոշակի ստանդարտներ բերեց, որից ամենակարեւորը՝ rss֊ն էր ու դիզայնի եւ բովանդակութեան բաժանումը։ դա էր բլոգերի ծաղկման շրջանը։ իհարկէ՝ մարդկանց մեծ մասը սկսում էր սերուիս տրամադրողների ծառայութիւններից օգտուել՝ բլոգսփոթի, ուորդփրեսի՝ եւ դրանց տրամադրած շաբլոններն իրենց հերիքում էին։
սա մի կողմից ժողովրդականացում էր, միւս կողմից՝ շաբլոնացում, ինչպէս, երեւի յաճախ լինում ա։
այդ ալիքը հեծեցին ֆէյսբուքն ու իր նմանները՝ փորձելով սովորական մարդու կարիքները, որ յայտնուել ա ինտերնետում, ու լաւ չի հասկանում ինչ անել, նաեւ փորփրող ու խորացող չի՝ իր կարիքները փակել։ ի՞նչ ա քեզ պէտք՝ փէ՞յջ, թարմացումնե՞ր, մեկնաբանութիւննե՞ր, նկարներ լցնելու տե՞ղ, չեքինուելո՞ւ, չա՞թ՝ ահա։
ու այսպէս կոչուած սոց․ ցանցն ընդամէնը ստանդատի բերած ծառայութիւններ ա մատուցում սովորական մարդուն։
ընթացքում իհարկէ պարզուեց որ էդ «սոց․ ցանցի» թշնամիներից ա rss֊ը եւ ապակենտրոնացումը՝ զի նա փորձում ա իրենով փոխարինել ինտերնետը։
այդ մասին ա նաեւ խօսում երբ կապ տրամադրողը տրաֆիկ չի հաշւում ֆէյսբուքի ուղղութեամբ։ այն մասին ա, որ իրենք դիտարկում են ինտերնետը որպէս ֆբ֊ին հասնելու միջոց լոկ։
ու ես կասէի՝ rss֊ն ու բլոգերը մեզ հերիք են, բայց ինքս ինձ ունեմ երկու փաստարկ, որ չեն՝
ա — լինէր ֆբ֊ն թէ չլինէր, ինձ թւում ա, ամէն դէպքում մարդիկ կը գային ապակենտրոն հաղորդակցման հաղորդակարգերին՝ activitypub֊ի կամ diaspora֊ի նման։ որովհետեւ մեր ինտերնետում գործառոյթները չեն սահմանափակւում rss֊ով ու openid֊ով (որ ներկայանաս մեկնաբանելիս) ու շատ աւելի բան ենք ուզում արդէն։
ըստ որում այդ հաղորդակարգերը շատ լիբերալ են զի սահմանում են հաղորդակցութեան ձեւեր, բայց չեն պարտադրում որ լինես մաստոդոնում կամ դիասպորայում՝ կան բլոգ էնջիններ, որ activity pub֊ով են աշխատում, կամ ամէն մարդ կարող ա իր համար ծառայութիւն գրել, եւ ինտեգրել ֆեդերացիայի մէջ։ ես վեբից շատ հեռու մարդ եմ, բայց ես էլ եմ ուզում ինչ֊որ մի բան անել, որը դիասպորայի կամ activity pub֊ի հաղորդակարգերով աշխատի։
բ — բլոգը որպէս rss & openid, բայց առանց էսօրուայ ֆեդերացիայի արդէն երեւի հերիք չի նաեւ էն պատճառով, որ մեկուսացնելու ա։ էն նոյն ալիքի մասին եմ, որ մարդկանց բերեց ֆբ, էդ մարդիկ շանսեր ունեն գալու դիասպորա, մաստոդոն, կամ նման տեղեր։ մի օր իրենցից շատերը կը հասնեն ֆեդերացիա։ այսօր @gagik֊ը գրում էր ոչ տեխնիկապէս առաջադէմ մարդկանց մասին։ այ էդ մարդկանց մենք չենք ուզում շփումից հանել, իրենք մեզ հետաքրքիր են, մենք չենք ուզում միայն տեքնո մարդկանցով շփուել։
ու ֆեդերացիան մեզ համար կարեւոր ա, զի եթէ դու ունես բլոգ, որը առանձին ա, շաբլոնով չի, քո գրածն ա, բայց ֆեդերացիայի մաս ա՝ էն ոչ տեքնիկական ու ոչ խորացած մարդիկ որ հասնեն մաստոդոն՝ քեզ հետ կը կարողանան ֆուլ սքէյլ, ամէն էսօր առկայ հնարաւորութիւնն օգտագործելով հաղորդակցուել։
բայց եւ պէտք ա ասել, որ էսօր ինձ յաճախ թւում ա, որ սովորական մարդու աւելի հեշտ ա փորձել համոզել բլոգ բացել ուորդփրեսում ու վարել, քան գալ դիասպորա կամ մաստոդոն։
այդ առումով, activity pub ինտեգրուած բլոգ էնջինները՝ շատ աւելի կարեւոր են դառնում, նաեւ տարբեր բլոգեր եւ տարբեր ծրագրակազմը մեզ հանում ա էս շաբլոնացած վիճակից, որի մէջ մեզ դրել են ֆբ֊ի պէսները՝ վերեւի ետնանկարով, եւ այլն, զի ամէն մէկի կայքը կարող ա ուրոյն լինել, ու միեւնոյն ժամանակ՝ ֆեդերացիայի մաս։
#համացանց #ֆեդերացիա #դաշնեզերք #դաշնութիւն #ազատութիւն
https://թութ.հայ/@norayr/104893447510484398
ես լսում եմ թուիթերից կամ ֆբ֊ից ֆրուստարցուած մարդկանց խօսքերը։
իրենք այն մասին են, ինչքան չի լինում հասկացուած լինել։ կամ ինչքան հաւէս կանեն այլ մարդիկ գտնել քո ասածի մէջ այն, ինչ դու նկատի չունէիր, եւ խփել քեզ այդ համար։ իրենք «քենսել քալչար»֊ի, կամ մի այլ սոցիալական երեւոյթից են տխրում։
վերջերս էլ պատմում էի hugo բլոգային շարժիչից, ու ասում որ ինձ չի յուզում որ ես չունեմ մեկնաբանութիւնների հնարաւորութիւն այնտեղ։ որովհետեւ յաճախ իմ ստացած մեկնաբանութիւններն ինձ համար ունեն միայն էն արժէքը, որ ես կարող եմ յոյս ունենալ որ ըստ դրանց ոմանք կը հասկանան ինչքան եմ ես չհասկացուած։
ու մտածում եմ, որ ես էլ, եթէ դիցուք նախորդ գրառումն անէի անգլերէն՝ կը գային մարդիկ, եւ կասէին թէ ի՞նչ ժողովրդավարութիւն, եւ աջերն եւ ձախերը մեզ գցում են, խաղը ծախած ա, դատաւորը եսիմինչ, եւ այլն։ կը լինէին անկապ մեկնաբանութիւններ։
ու հայերէն ես գուցէ մեկնաբանութիւն կամ քննարկում չստանամ, բայց աւելի հանգիստ զգամ։ բայց ես հայերէն գրում եմ ոչ էդ պատճառով, այլ որովհետեւ ինչի՞ գրեմ անգլերէն, անկախ նրանից՝ դա մեր ներքին թէ արտաքին քաղաքականութեան հարց ա։ իսկ գրում եմ ստեղ՝ զի սա ինչ֊որ մի ապակենտրոն հաղորդակարգով աշխատող տեքնոլոգիա ա, որը գլոբալ չի, գրաքննուող չի, ազատ ա։ իր թերութիւններով, գուցէ, ես էլ հարցեր ունեմ, բայց դէ ընդհանուր օկ ա։
ու եթէ ամէն գրածիս պատճառով ստեղ դէմքիս թռնէին՝ ես երեւի չէի ասի որ այ, ինչպէս իրենք են ասում՝ ֆբ֊ն կամ թուիթերը՝ ապրելու տեղ չեն։
դա չի կարեւորը։ դա ա կարեւորը, որ թուիթերում կան ադմինիստրացիայի կողմից պաշտպանուած կամ չպաշտպանուած շերտեր, եւ հարցեր որ լուծւում են ադմինիստրատիւ լծակների կիրառմամբ։
այս միջավայրում հարցերը լուծւում են սոցիալական մակարդակում։
ու դա իմ կարծիքով էական տարբերութիւն ա։
#ազատութիւն #ազատականութիւն #համացանց
կարծիք կայ, որ եթէ մարդն ապրում ա քաղաքում՝ քաղաք֊քաղաքում, ուր կան հանրային վայրեր, բարեկարգ ա, անցուդարձ, իրան էնքան էլ պէտք չի մեծ բնակարան՝ կեանքի զգալի մասն անցնում ա դրսում, ու ներսն էլ ա կապի մէջ՝ պատշգամբն ու պատուհանները կապում են քաղաքի հետ, ու շատ նեղուած չես լինում փոքր տարածքից։
ես դա լրիւ հասկանում եմ։
ու մտածեցի, որ նման բան կարելի ա ասել եւ ինտերնետում ապրող մարդու մասին։ նա ում անցուդարձն ինտերնետում ա, ով հա՛մ հանրային տարածքում ա՝ ինտերնետում, հա՛մ կարդում ա, համ աշխատում՝ իրան էլ էնքան կարեւոր չի ինչ ա իր իրական բնակարանում, զի իր կեանքն էդ բնակարանում չի անցնում։
#տուն #բնակարան #քաղաք #համացանց
վերջերս պատմում էի իննսունականների ~կաբելային~ մալուխային «հեռուստատեսութիւնների» մասին, ու մտածեցի, գուցէ այդ մասին պատմել առցանց՝ բլոգել֊սփիւռքել։
ի դէպ՝ վաղ սովէտի կեցութեան մասին պատմող սպանիչ գիրք կայ՝ լիւդմիլա չեօրնայայի «թեք անձրեւը» (косой дождь)։
իսկ յետոյ մտածեցի որ այլեւս ամէնն արձանագրւում ա ու ապագայում պակաս կարիք կը լինի պատմելու այսօրուայ կեցութեան, բեքգրաունդի մասին՝ այն արձանագրուած ա առցանց։ ու բաւական կը լինի հին գրառումներ նայել, վիճակը պատկերացնելու, զգալու համար։
չհաշուած, իհարկէ այն որ ֆէյսբուքի պէս տեղերում թողածը չի գտնուի, ըստ երեւոյթին, ու կորած ա՝ էսօր մարդիկ իրենք իրենց գրածները գտնելու սահմանափակ հնարաւորութիւններ ունեն։
#սովետ #սովէտ #կեցութիւն #գիրք #լիւդմիլա_չեօրնայա #թեք_անձրեւ #զգալ #համացանց
շատ երկար ա rust֊ը քոմփայլ լինում մի թրեդով, իսկ ֆֆ֊ի թարմացումը իր հետ ռասթի թարմացում ա պահանջում։
մի թրեդով եմ անում որ ուրիշ գործեր անեմ կողքից, ու կարգիչը շատ չտանջուի։
ու մտածում եմ՝ էսա ֆֆ֊ն չլինի, ի՞նչ եմ անելու։
գտնելու եմ ինչ֊որ շատ թեթեւ բան՝ midori֊ի պէս, ու դէ այն կայքերի մեծ մասը չի բացի, դէ ես էլ չեմ մտնի էդ կայքերը։
երեւի տէնց։
առհասարակ, դա վատ մօտեցում չի։
ես ջս չեմ սիրում, ու ատում եմ երբ տաքանում են կարգիչները, ֆաներն են պտտում, ինչ ա թէ վեբ էջ են բացել։ ահաւոր հզօր կարգիչներ ունենք՝ ու վատնում են իրենց հզօրութիւնը էդ ձեւ ինտերպրետացուող կոդի վրայ։ էնպէս չի որ դանդաղ են կամ դանդաղում են։ վատ ա ամէնը։ ահաւոր։
ու տէնց։
#ոստայն #սարդոստայն #համացանց #ծրագրաւորման_լեզուներ #ծրագրաւորում #տեքնոլոգիաներ #կարիգչ #դիտարկիչ #զննիչ #ֆայրֆոքս #ինտերնետ
երէկ social dilemma֊ն եմ դիտել։ հիմնականում անդրադառնում ա մարդու՝ կախուածութիւն ձեռք բերելուն, եւ սոց․ ցանցերի ալգորիթմներին եւ արհեստական բանականութեանը, որը նախագծուած ա էդ կախուածութիւնը ստեղծելու, եւ ներգրաւուածութիւնն աւելացնելու համար։
դրանից մի օֆթոփ միտք՝
միշիկը մինասեանը իմ հասկանալով՝ AI էր աշխատում։ մտածում էր՝ եկէք մեդիայում դիցուք էմօների մասին քննարկում սկսենք։ ու բոլորը վազեցին էմօներից խօսելու՝ մի մասը թէ «վտանգաւոր են հանրութեան եւ իրենք իրենց համար»՝ մի մասն էլ թէ՝ «թողէք խեղճ էրեխեքին հանգիստ»։
ի դէպ, այդ մասին՝ յիշո՞ւմ էք մեր հանրութիւնը ինչ էժան կտեր ա կերել ընդամէնը մի քանի տարի առաջ։ ահա՝ զարգացում։ էսօր արդէն խօսում են էն մասին, թէ արթուր մանուկեանը՝ իմ քայլի պատգամաւորն՝ իրեն տուն ա առել։ ու դէ պարզւում ա որ ժառանգութիւն ստացած տունը վաճառել ա՝ աւելի էժան տուն ա առել, եւ ոչ մի յանցանք՝ բայց երեւի թէ՝ քննարկումների այլ մակարդակ։ էլի էժան ա, անշուշտ, բայց էմօների կամ լգբտ֊ի հետ համեմատելի չի՝ գոնէ կոռուպցիոն ռիսկերի մասին ա։
ու հիմնական միտքս՝ վերջերս habr֊ում յօդուած եմ կարդացել այն մասին որ/ինչու ազատ ծա֊ն սովորաբար զիջում ա ux֊ով եւ ui֊ով՝ սեփականատիրական նախագծերին։
ու social dilemma֊ն դիտելուց յետոյ մտածեցի որ եւ դիասպորան, եւ մաստոդոնը, եւ ջաբերը՝ մարդկանց բարդ են։ մի քանի օր առաջ մէկը գրանցուել ա թթում՝ ու էսօր գրել ա՝ ափսոս, երեւում ա ստեղ միայն դու ես գրում։ որովհետեւ միայն ինձ էր հետեւում, ու չի նկատել որ տեղական եւ համաշխարհային հոսքեր կան՝ առաջադէմ ինտերֆէյսը լռելեայն անջատուած ա։ ես երկար ժամանակ եմ ծախսում, ուղեկցում եմ մարդկանց, երբ հրաւիրում եմ՝ «հիմա տես էստեղ սէնց բան կայ, իսկ սա այսպէս ա աշխատում», ու իրենք շատ հարցեր են ունենում։
ընդհանուր առմամբ՝ նկատեցի որ մեր այլընտրանքային սոցիալական ցանցերն էնպէս են դիզայն արուած, որ չես էլ հասկանում ոնց օգտուել՝ ուր մնաց՝ կպնես։
#դիասպորա #մաստոդոն #սփիւռք #թութ #դիզայն #նախագծում #համացանց #ֆիլմ #անկապ #քաղաքականութիւն #հանրութիւն #պատմութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատութիւն
վաղուց էսպէս էի օգտագործում, հիմա՝ կրկին։ այլեւս չեմ քշում sshfs, այլ քշում եմ nfs over ppp over ssh՝ հիմա բացատրեմ։
sshfs֊ը չեմ կարողանում այնպէս անել, որ ռեքոնեքտ լինի ու նորմալ ռեմաունթ անի պանակը։ էն ծրագրերը, որ բացել են ֆայլ դեսկրիպտորներ՝ դրանք կորցնում են, ու երբ պանակը կրկին ա կպնում, հին ֆայլ դեսկրիպտորները կապ չունեն նորից յայտնուած պանակի միջի նիշքերի հետ։
լուծում՝ ppp֊ն noauth֊ով՝ զի ssh֊ը արդէն սեքիւրիթիի, նոյնականացման գործն անում ա՝ իսկ ppp֊ն ստեղծում ա վրայից կապ՝ վիրտուալ ppp0 ինտերֆէյս ա յայտնւում, որն ունի այփի, ու նոյնից՝ սպասարկչի վրայ։
երբ dialup էիք լինում (ով հասցրել ա լինել)՝ դա ppp֊ով էր աշխատում։ յիշում եմ, երբ gsm մոդէմով կամ հեռախօսով էի կպնում՝ նոյնն էր, ու հետեւաբար, եթէ չի փոխուել, այսօր էլ հեռախօսները երեք֊չորս ջիի վրայից ինտերնետ կապ հաստատելիս ppp֊ի միջոցով են դա անում։ չգիտեմ։
կարճ ասած՝ ես հիմա արդէն ունեմ սեքիւր (ssh) թունել (ppp)։
դրանից յետոյ մնում ա իմ այփի֊ի համար nfs շէյր տալ։ ու մաունթ անել։
հիմա ես ունեմ մի սկրիպտ, որ կպնում ա ssh/ppp֊ով, ու երբ դուրս ա թռնում, կապը փորձում ա վերականգնի։ իսկ nfs mount֊ը հիանալի բան ա, ֆայլ դեսկրիպտորները չեն կորում, երբ ռեքոնեքտ եղար, մի երկու րոպէ անց, ամենաշատը, կրկին կպցնում ա մաունթը ու բոլոր ծրագրերը շարունակում են նոյն ձեւ աշխատել։
նաեւ զգացողութիւն ունեմ որ ոչ միայն աւելի ստաբիլ ա sshfs֊ից, բայց եւ աւելի արագ։ ոնց որ թէ երբ ֆայլեր եմ տեղափոխում, արագութիւնները մի երեք անգամ տարբերւում են։
#տեքնոլոգիաներ #լինուքս #իւնիքս #ցանց #համացանց #տտ #համակարգիչ #կարգիչ #կապ
այսօր քաշում էի #մանջարո ֊ի iso, ու հայելիները՝ տոկիօ, չինաստան կամ ամն էին։ եւրոպական հայելի չկար։ ու արագութիւնը՝ շատ ցածր էր, ամենաշատը 80կբ/վ, ու տէնց մի տասներկու ժամ կը տեւէր քաշելը։
սակայն նաեւ ունէին՝ #թորենթ ֊ով բաժանելու տարբերակ։ իսկ թորենթը՝ բովանդակութեան հանդէպ ագնոստիկ #հաղորդակարգ ա, ու սխալ տպաւորութիւն կայ, որ հիմնականում պիրատական քոնթենթ տարածելու համար ա՝ դրանով եւ համացանցային արքիւն ա աշխատում, եւ ազատ նախագծերն են այդպէս հրապարակւում, ու թորենթ «փակելը» եւրոպական որոշ երկրներում իսկապէս կորպորատիւ «բեսպրեդել»֊ի եւ հանրութեան չտեղեկացուած չլինելու մասին ա։
ինչեւէ՝ թորենթով փորձեցի՝ չորս րոպէում քաշեց։ արագութիւնը բարձրացաւ անցաւ 8մբ/վ, ու դա ընդամէնը #իւքօմ ֊ի 4g֊ից ստացող դիւրակիր, գրպանի վայֆայ կէտից։
#լինուքս #համացանց #թորրենթ #ինտերնետ #ազատութիւն #քաղաքականութիւն
ժամանակ առ ժամանակ ինձ մեղադրում են, որ ես ապակենտրոնացման կողմնակից լինելով, խորհուրդ եմ տալիս սրճարաններ, գրասենեակներ երեւանի կենտրոնից դուրս չբացել։
նախ ասեմ, որ համացանցը այլ դէպք ա, իսկ յետոյ անդրադառնամ իրական ֆիզիկական տարածքներին, եւ որն ա իմ հասկանալով քաղաքի ապակենտրոնացումը։
համացանցը այլ դէպք ա՝ կարեւոր չի, որտեղ ես գտնւում՝ կարող ես կապի մէջ լինել այլ մարդկանց հետ։ եւ այն ըստ նախագծի տափակ ա, ու բոլորը երեւալու կամ ընկալելու նոյն հնարաւորութիւնն ունեն։
դա հանրային տարածքի ֆունկցիան ա՝ քեզ ցոյց տալ, եւ ուրիշներին նայել՝ կապի մէջ լինելը, եւ ըստ էութեան, համացանցն այդ հանրային տարածքն ա՝ ամբողջութեամբ։
ի տարբերութիւն՝ եթէ ֆբ֊ում ես՝ կարեւոր ա որտեղ ես գտնւում՝ այնտեղից դուրս կապ չկայ, չկան պատուհաններ, ինչպէս կազինօներում։ դու մեկուսացուած ես, եւ կապի մէջ ես նրանց հետ, ով քեզ հետ գտնւում ա այդ պատերի ներսում։
եթէ այդ վիճակը չլինէր՝ համացանցի ապակենտրոնացման մասին խօսել էլ պէտք չէր լինի՝ այն արդէն ապակենտրոն ա։
խնդիրն իրականում այն ա, որ հանրային տարածքում (ապակենտրոն) մարդ չկայ՝ մարդիկ հիմնականում հաւաքուել են կոնկրետ շէնքի պատերի մէջ, եւ վախենում են այնտեղից դուրս գալ, զի բոլորն այնտեղ են։ նրանք, որ հանրային տարածքում են՝ մեկուսացուած են մնացածից, որովհետեւ հանրային տարածքում մարդաշատ չի։
յաճախ բերել եմ օրինակ, որ երբ հայերէն ինչ֊որ բան ես փնտրում, արդիւնքներում լինում են ակումբ․ամ֊ի հին գրառումներ, ուորփրեսի բլոգ փոստեր, բայց ոչ՝ ֆբ֊ի քննարկումներ։ դրանք հանրային տարածքում չեն։ աւելին՝ եթէ մի բան ասուել ա ֆբ֊ում, դու պէտք ա լինես ֆբ֊ում, որ կարդաս։ դու չունես հնարաւորութիւն ապակենտրոնացուած տեքնոլոգիաներով՝ դիցուք ռսս֊ով, հետեւել որեւէ հեղինակի։
այդ պատճառով, ի դէպ, ես չեմ կարծում որ ֆբ֊ում գրողին կարելի ա կոչել բլոգեր, որովհետեւ բլոգի սկզբնական սահմանումը հէնց թարմացուող հոսքի մասին ա, որի թարմացումներին կարելի ա հետեւել, եւ հետեւել այլ տեղերից, որը բնական էր՝ ինտերնետի դարաշրջանում։ դէ ո՞նց ա կարելի պարտադրել որ նոյն տեղից հետեւես՝ ակնյայտ ա որ մարդը չպէտք ա գրանցուած լինի բլոգսփոթում որ հետեւի բլոգսփոթում գրող մարդուն՝ եւ այդ մարդն էլ չպիտի գրի հէնց բլոգսփոթում՝ ընդհակառակը, երբ բլոգը դառնում ա յայտնի, մարդիկ առնում են իրենց սեփական տիրոյթ եւ պահում անձնական սպասարկիչ, իրենց գործառոյթներն աւելի վերահսկելի, կառավարելի դարձնելու, իսկ կեանքը՝ աւելի յարմարաւէտ։
ի տարբերութիւն՝ ֆբ֊ում ըստ սահմանման չկայ ճկունութիւն, կամ քո գործառոյթներն աւելի կառավարելի դարձնելու հնարաւորութիւն։ ֆբ֊ին անհրաժեշտ ա ստեղծել պատրանք, որ ինտերնետն ու ֆբ֊ն համարժէք են, որ ֆբ֊ն ինտերնետն ա ինքն իրենով, եւ դրանից դուրս ոչ մի բան գոյութիւն չունի։ եւ զգալի չափով ֆբ֊ին յաջողել ա այդ պատրանքը ստեղծել։
այդ պատճառով ա ֆբ֊ի պայմանագիրը՝ սատանայոտ՝ լինելով ֆբ֊ում դու զրկում ես այլ տեղերում գտնուած մարդկանց քեզ հետեւելու հնարաւորութիւնից, եւ փաստացի պարտադրում՝ եթէ կապ ես ուզում՝ ապա պիտի լինես ֆբ֊ի մասնակից՝ սա ա գործարքը։
միայն ու միայն այլընտրանքի բացակայութեան պարագայում, երբ ֆբ֊ից դուրս գոյութիւն չունի ոչ մի բան՝ կամ գոնէ էնպիսի տպաւորութիւն կայ՝ ֆբ֊ն դառնում ա ձեռնատու գործարք, այդ պատճառով էլ ֆբ֊ին պէտք ա անել ամէնը, որ մարդիկ առանձնապէս ֆբ֊ից դուրս չնայեն։ ի՞նչ ա պէտք՝ բիզնէսի էջ՝ խնդրեմ, այն ֆբ֊ում ա։ ուզում ես չեքի՞ն լինել՝ եղիր մեզ մօտ։ նկա՞ր լցնել՝ մեզ մօտ։ միայն դուրս չգաս։ ո՞ւր պիտի դուրս գաս՝ ինստագրա՞մ՝ մերն ա արդէն։ մենք ենք, ուրիշ մարդ չկայ։
եթէ մենք համեմատենք սովորական հանրային տարածքների հետ՝ ապա այս պարագայում, երբ բոլորը ֆբ֊ում են՝ հրապարակում մարդ չկայ, փողոցներում մարդ չկայ։ իրենք բոլորը մտել են մոլլ, կամ կազինո՝ առանց պատուհանների տեղ, իրենց տեսնելու համար դու էլ պիտի մտնես մոլլ, եւ ընդունես մոլլի պայմանագիրը։ հանրային տարածքն էլ ունի պայմանագիր՝ հանրութիւնը ունի պայմանագիր, բայց դա հանրութեան համաձայնութիւնն ա, ոչ թէ կոնկրետ բիզնէսի հետ քո կնքած պայմանագիրը։
հիմա բալետի երկրորդ մասը՝ տեղանքը քաղաքում։ անգլերէն ասացուածք կայ, որ բիզնէսի համար կայ երեք ամենակարեւոր նախապայման՝ լոքէյշն, լոքէյշն, լոքէյշն։ այո, երեւանում եւ սրճարանի համար դա կենտրոնն ա։ իսկ եթէ դուք գիւղում էք, ապա խորհուրդ չեմ տայ ձեր խանութը (սրճարանի համար բաւական մարդ չի լինի) բացել «գիւղամիջից» այն կողմ։ իսկ երեւանում՝ կենտրոն։
այլ քաղաքում, որն արդէն աւելի ապակենտրոն ա՝ այդ կենտրոններից իւրաքանչիւր մէկում։
մեր խնդիրն այն ա, որ երեւանն արդէն ապակենտրոն քաղաք չի՝ կենտրոնացուած ա։ եւ ոչ մէկ առանձին֊առանձին չի կարող այն դարձնել ապակենտրոն։
օկ, իսկ ինչո՞վ ա մի լոքէյշնը աւելի շահաւէտ միւսից։
ընդհանուր առմամբ՝ արդե՞օք դա էն տեղն ա, ուր հանրութեանը հարմար ա, հաճելի ա գտնուել, քայլել։ ժամանակակից urban design֊ը ունի որոշակի լուծումներ այն մասին, թէ որն ա մարդ կենդանու համար՝ իր ֆիզիկական եւ հոգեբանական յատկութիւններով՝ լաւ քաղաքային միջավայրը։ օրինակ, դեռ վաղուց նկատել են, որն ա մարդուն հարմար, ընկալելի, մարսելի հրապարակի չափսը։ իսկ այսօր արդէն՝ զանազան փորձեր արուել են, սխալներ գործուել են, դասեր քաղուել են։ սա իհարկէ ճանապարհի վերջը չի, բայց սկիզբն էլ չի՝ հարցը բաւական հետազօտուած ա։
այսօր մենք գիտենք, որ (երեւանի) բանգլադէշի պէս տեղերը՝ լաւ քաղաքային միջավայրի մասին չեն։ իսկ երեւանում, աւաղ, ընդհանուր առմամբ, կենտրոնից բացի մենք ժամանակակից քաղաքային միջավայր առանձնապէս չունենք, իսկ կենտրոնում այն մեղմ ասած՝ անթերի չի։
անիմաստ ա վատնել փող, եւ ներդրում անել մի տեղում, ուր կորուստներ էք կրելու, եւ մի օր չէք դիմանալու եւ փակուելու էք։ աւաղ, դուք ինքնուրոյն չէք կարող դարձնել քաղաքի որեւէ մի մաս՝ քաղաքային, հարմարաւէտ։
ես կողմ եմ ապակենտրոն քաղաքներին, ուր դուք կարող էք բացուել շատ տարածքներում։ ըստ որում այդ կենտրոնների մէջ չկայ յստակ սահման, դրանք միացուած չեն իրար լայն փողոցներով, անցումը մի մասից միւսն աննկատ ա, եւ տեղափոխումը հեշտ՝ եւ հետիոտնի եւ հեծանուորդի համար։ աւաղ այդ ապակենտրոնացումը այսօր մեզ մօտ իրատեսական չի, զի արդէն շատ բան ա այլ կերպ արուած, կառուցուած, ասֆալտած։
ինչ ա այսօր հնարաւոր՝ ձեւաւորել կենտրոնից դուրս լաւ քաղաքային միջավայր ունենալու հանրային պահանջ։
լաւ քաղաքային միջավայր ստանալն իմ հասկանալով, աւելի հեշտ ա, քան դրա հանրային պահանջ ստեղծելը։
օրինակ, դա չի լինի շատ աւելի թանկ, քան մամիկոնեանցի կամ այլ բարձրայարկ թաղամասերը կառուցելը։ դրանց փոխարէն կարելի էր ստեղծել քաղաքում հաւէս տեղ, սակայն նախ պէտք ա հանրային պահանջ՝ կամ էդ շէնքերում բնակարաններ ցանկացողների սակաւութիւն։
էսօրուայ սխալներն ուղղել շատ բարդ ա, ինչպէս եւ այսօր շատ բարդ ա ուղղել նախկինում արուած սխալները։ եւ բնաւ էլ, ինչպէս, երեւի մեսչեանը համոզուեց՝ ընդամէնը բուլդոզերի գործ չի։
հետաքրքիր ա, տեսէք,որտեղ եմ գտել յօդուածը՝ ոչ բնօրինակն ա, ոչ այդ յղման տեքստում հպարտօրէն յայտարարուած ֆբ֊ի խումբը։ բլոգային գրառման մէջ ա գտնուել, զի դա ա համացանցի մաս, հանրային տարածքի վայր։
#ապակենտրոնացում #համացանց #քաղաք #միջավայր #նախագծում #հանրութիւն
duckduckgo֊ի վերաբերեալ բացայայտումների ամփոփում՝
https://dev.lemmy.ml/post/31321
կրկին, երբ մենք չենք վերահսկում ծրագրակազմը՝ մնում ա վստահել իրենց «մօրս արեւ» երդումներին։
վերջերս քշում եմ searx։
ահա հանգոյցների ցանկը՝ https://searx.space/
#համացանց #վերահսկողութիւն #ազատութիւն
իրականում այս պատմութեան մէջ մի բան էլ ա հետաքրքրաշարժ։
այն ա որ greenhost֊ը փաստօրէն ֆինանսաւորուել ա ամն կառավարութեան կողմից։ ու հիմա այդ ֆինանսաւորումը հարցի տակ ա։
գրինհոստը յայտնի ա որպէս հոստինգ նրանց համար, ով վախենում ա գրաքննութիւնից, եւ իր երկրի կառավարական անիւներից՝ երկիրը կարող ա լրագրողին հռչակել տեռորիստ, եւ ինտերպոլով փորձել գտնել, թէ ով ա գրում ինչ֊որ բան։ գրինհոստը հէնց այդ տեսակի խնդիրներն էր լուծում։
#ազատութիւն #սովետ #սովէտ #համացանց #ամերիկայի_ձայնը #ազատութիւն_ռադիոկայան #ռադիո #ռադիօ
@{ inky, from the tape ; tanakian@spyurk.am} 7/1/2020, 9:50:24 PM
i don’t know, i understand that government funded institutions are often not really efficient. I understand that. I understand that may be there is an intent to save money.
https://edition.cnn.com/2020/06/19/politics/usagm-firing-lawmakers-reaction/index.html
and this i a petition i just signed: https://saveinternetfreedom.tech/
#freedom #internet #petition
հիմա, որ մենք ունենք եւս մի հայերէն հանգոյց, առաւել եւս ակտուալ ա, որ գրառումներին յղումներ ճիշտ թողնէք։
երբ մտնում էք գրառման էջ՝ հասցէային տիրոյթում գրուածը չի որ պէտք ա վերցնել, տարածելու համար։
այդ յղումը սովորաբար կարճ ա, օրինակ՝ https://spyurk.am/posts/4387113
եւ տանելու ա կոնկրետ հանգոյցի էջին։ եթէ դու այդ հանգոյցում մուտք գործած չես՝ չես կարողանայ մեկնաբանել։
փոխարէնը պէտք ա վերցնել գրառման էջից յղում, այն գտնւում ա գրառում անողի անուան տակ, եւ աւատարից՝ աջ, մոլորակի (եթէ բաց ա) նշանի մօտ։ յղման վրայ գրուած ա, երբ ա այն արուել՝ օրինակ երեք ժամ առաջ։
այդ յղումը վերցնելով, ստանում ենք՝ https://spyurk.am/posts/fc9e36309ce801384233342e993310ef
։
ապա վերցնում /posts
֊ով սկսուող մասը՝ /posts/fc9e36309ce801384233342e993310ef
եւ յղուել դրան։
օրինակ՝ [յղում](/posts/fc9e36309ce801384233342e993310ef)
այս յղումը կերեւայ բոլոր հանոյցներից, եւ կը տանի ձեզ ձեր հանգոյցի, ուր մուտք գործած էք այն էջը, որում երեւում ա էն հանգոյցի գրառումը, ու կարող էք ձեր հանգոյցում այն մեկնաբանել, կամ հաւանել։
#սփիւռք #նշաձեւ #յղում #համացանց #կուլտուրա #ապակենտրոնացում
ինձ թւում ա, վիճակն էսպիսին ա՝
ա — մարդկանց մեծ մասնն ուզում ա ունենալ ինտերնետում տուն՝ ներկայացուած լինել, ունենալ այնտեղ արտայայտուելու ու այլ մարդկանց հետ շփուելու հնարաւորութիւն։
բ — դա աւելի հեշտ ա տրւում նրանց, որ չեղածից մի քիչ շատ էր հասկանում տեքնոլոգիաների մէջ, ու իրենք իրենց համար այդ խնդիրը լուծում էին՝ տարբեր մակարդակներով, ով ծրագրակազմ գրելով, ով ուրիշի ծրագրակազմ օգտագործելով՝ բայց ընդհանուր առմամբ բոլորը կապի մէջ էին եւ արտայայտուած։
իսկ էսպիսի մարդիկ չեն ջոկում, որ այլ մարդիկ ունեն խնդիր, որովհետեւ չեն հասկանում՝ ո՞նց։
գ — յայտնւում են ցուկի պէս բիզնեսմէններ, որ առաջարկում են գործարք՝ ես քեզ կը տամ ձրի սենեակ (համացանցային), ու շփուելու հնարաւորութիւն, կանեմ ամէն ինչ, որ դու քեզ լաւ եւ շոյուած զգաս, դու ինձ տալիս ես տեղեկատւութիւն, ու քո համացանցային կեանքի վերաբերեալ որոշումներ կայացնելու հնարաւորութիւն։ ու դէ, գովազդ կը տեսնես։
ի վերջոյ թւում ա լաւ գործարք՝ մարդիկ շոյուած են զգում, կապի մէջ են, եւ երջանիկ։
բայց պարզւում ա՝ չեն կարող շփուել էն մարդկանց հետ, որ էդ գործարքը կնքել են։
ու չեն էլ հասկանում՝ ինչի՞ այլ մարդիկ չեն կնքում էդ գործարքը։
իսկ այլ մարդիկ ունեն զանազան պատճառներ, ոմանց համար գործարքը լաւը չի, իսկ ոմանք չեն ուզում ձրի վարձով սենեակում ապրել, դրա հետ կապուած սահմանափակումներով։
իրենք սովոր են լինել սեփականատէր։ եւ ունենալ որոշումների աւելի լայն հնարաւորութիւն։
ձրի սենեակներ բաժանողները, իրենց հերթին, պէտք ա այնպէս անեն, որ էդ վերջին «սեփականատէրերը» չկարողանան շփուել այլ մարդկանց հետ, դեբիլ զգան իրենց, որ կեանքի խնջոյքին չեն մասնակցում, եւ յոգնեն ընկերների հարցերին պատասխանել, թէ ինչի իրենք, օրինակ, ֆբ֊ում չկան։ եւ ի վերջոյ կամ մեռնեն մենակութիւնից, կամ չդիմանան եւ միանան զուարճանքին, գնալով էն գործարքի, որը նախկինում էնքան էլ լաւը չէր թւում։
նման բան կատարւում ա եւ այլ ոլորտներում՝ ներբեռնել, եւ ունենա՞լ մեդիա, թէ՞ վճարել՝ վարձելով մեդիա հոսքեր, առանց ունենալու։ կամ վճարել էլ․ գրքեր վարձելու, բայց չունենալու համար՝ զի գործարքն էնպիսին ա, որ կարող ես կարդալ միայն որոշակի սարքերով եւ/կամ ծրագրերով։ կրկին՝ դրանից բխող հետեւանքներով, եւ իրավիճակի պակաս վերահսկողութեանը մերուելով, կամ չպատկերացնելով որ այն կայ։
#համացանց #սեփականութիւն #կապիտալիզմ #մասնաւոր_սեփականութիւն #վարձակալութիւն #ազատութիւն
@{քամիի արխիւ; o_o@spyurk.am}ն էստեղ՝ https://open.audio/library/tracks/87238/ խօսում ա այն մասին, որ մարդիկ երեւի սովոր չեն սոց․ ցանցի կողմից գրաքննուելուն, եւ աւելի են նշանակութիւն տալիս պետական գրաքննութեանը։
նման բան ասում էր եւ վարլամովը, թէ՝ մի՛ տէնց վախեցէք, պետութիւնը չի գրաքննում։
ու մտքովս անցաւ՝ իսկ չէ՞ որ ամն֊ում կայ օրէնք, որ պետութիւնը չի կարող հեռարձակել ամն տարածքի համար։ ու այդ ամերիկեան ձայները, ազատութիւն ռադիօկայանը, որ հեռարձակում էին սովետի համար, պետական ռադիօ կայաններ էին, եւ իրաւունք չունէին ամն տարածքում հեռարձակել։
զի պետութիւնը կարող ա չարաշահել իր ուժը։
հիմա մտածենք՝ ո՞նց ա գրաքննութիւնը լինում, սոց․ ցանցերից դուրս, նոյն ռուսաստանում։ շատ պարզ՝ ձեռք բերելով, տիրանալով մեդիաներին, զլմ֊ներին։ սկզբից դա էն֊տ֊վ հեռուստաընկերութիւնն էր, վերջերս՝ լենտան էր, էսօր՝ վեդոմոստի֊ն։
պետութիւնը ինքը չի էլ գրաքննում։ գուցէ զլմ֊ն առնի պետ․ կորպորացիա, օրինակ գազմպրոմը, իսկ գուցէ նոյնիսկ պարզապէս պուտինի ախերութիւնից մէկի ընկերութիւնը։
ամն֊ում վիճակն աւելի լաւ ա, զի կան տարբեր խաղացողներ, եւ հետեւաբար, խաղացողների որոշակի բալանս։ դա եւ նշանակում ա՝ դեմոկրատիա, որի մասին մեզ սիրում են ասել աւտոկրատներին սատարող ուժերը, որ այն չկայ։ այն հէնց էդ ձեւ էլ արտայայտւում ա՝ կան տարբեր խաղացողներ։ արանքում, երբեմն, ժողովրդի տարբեր խաւեր շահում են։
եւ աւտոկրատները փիս զարմանում են, թէ ինչպէս եղաւ, ինչ֊որ մէկը, ասենք, սորոսը, իր խաղն ա խաղում։ ո՞նց թէ՝ խաղում ա։ իրենց թւում ա՝ միայն իրենք պիտի խաղան։
ու, ինչ վերաբերում ա ռուսաստանեան սոց․ ցանցերին՝ վկոնտակծիկը դուրովի ձեռքից գնաց, երբ հարց ծագեց՝ ուկրաինացիների մասին տեղեկատւութիւն տալու մայդանի ժամանակ։ ձեռքից գնաց, ոչ թէ ձեռքից առան, զի դուրովը հասցրեց ջոկել, որ էսա ձեռքից առնելու են, ու արագ ծախեց ու թռաւ ռուսաստանից։
մեզ մօտ կորնելին խօսում էր ֆէյսբուքում «չկենտրոնանալու» մասին, ու կանչում էր հայլենդ։ մոռանալով, որ ապակենտրոնացումը՝ ֆեդերատիւ կապի մասին ա, իսկ հայլենդից ֆբ եւ հակառակը ֆեդերացիա չկար։ դժուար չի ենթադրել, որ ա — հայլենդը տալիս էր տուեալներ պետութեանը, կամ, առնուազն, պետութեանը ձեռք էր տալիս, բնականաբար, որ դժգոհները իրար հետ կապ չունենան։ դա, այդ կապից կտրելը մատուցուել էր, որպէս՝ ապակենտրոնացում։
ի տարբերութիւն, ամն֊ում թիմ կուկին երկար չէին կարողանում համոզել պետութեանը այֆոն բացող գործիք տրամադրել, որն օգտագործուելու ա բացարձակապէս ահաբեկիչների ու քրէականների դէմ պայքարում։ կուկը՝ բիզնեսմէն ա։ նա գիտի, որ էփլը ունի մրցակցային առաւելութիւն, ու պետութեանը բանալիներ տալը, նշանակում ա նաեւ զրկել իրեն այդ մրցակցային առաւելութիւնից։
իսկ ինչի՞ ենք մենք վախեցած հէնց պետական գրաքննութիւնից։ նախ, որովհետեւ պետութիւնն ունի բռնութեան մենաշնորհ, ու, ինչպէս ռդ֊ում կատարւում ա, ռեփոստ արած մեմասիկի համար, քո դուռը կը կոտրեն, եթէ չհասցնես բացել, եւ քեզ կը պառկացնեն պարկէտին եւ կը տանեն։ նաեւ կարող են մօտիկներիդ ոչ նախանձելի կեանք ապահովել՝ խուզարկումներով, եւ քաղմասերով քաշքշելով։ քանի որ բիզնէսը սերտաճած ա պետութեան հետ՝ եւ էնքան էլ բիզնէս չի, զի լիազօրուած պայմաններում ա աշխատում, նաեւ կարող ես աշխատանքից զրկուել։
ի՞նչ ա կատարւում երբ պետութիւնը չունի սոց․ ցանցերին տոտալ վերահսկողութիւն, ինչպէս ամն֊ում ա։ նախ, դիցուք պրիզմ եւ նման գործիքներ իսկապէս կան։ ինչը հաւանական ա՝ ինչի՞ ա հեշտ ստեղծել պրիզմ՝ զի ունես կոտրելու, վերահսկելու մի կէտ՝ ֆբ։ single point of failure — ստացա՞ր վկոնտակծիկի ղեկավարութիւն՝ ստացար եւ իւզերբէյզը։ եւ իսկապէս՝ բա ինչի՞ են էդքան թանկ վաճառւում մի քանի հոգանոց տտ ընկերութիւնները, որոնց գրած կոդը էնքան էլ մեծ չափի չի, այսինքն՝ առանձնապէս IP(intellectual property) չկուտակած ընկերութիւնները։ վաճառւում են ահաւոր թանկ, մի քանի միլիարդ դոլարով, զի առնողը չի առնում տեքնոլոգիան, կամ սերուերները, առնողը ձեռք ա բերում իւզերներին։
իսկ հիմա, պրիզմը մի կողմ։ սոց․ ցանցերը, որ ցանց չեն, այլ կէտ, հանգոյց, ենթարկւում են իրենց տիրոջը, կամ տէրերին։ տէրերն ունենում են իրենց քաղաքական դիրքորոշումները։ եւ ապա լռեցնում են նրանց, ում ասածները չեն համապատասխանում իրենց քաղաքական դիրքորոշմանը։ այդ մասին կայ երկար զրոյց ջէք դորսիի, իր թուիթերի ամենակարեւոր աշխատողներից մէկի, եւ թիմ փուլի միջեւ՝ ռոգանի պոդքաստում։ խորհուրդ եմ տալիս լսել ամբողջը։ այնտեղ թուիթերցիները համաձայնում են՝ այո, մենք կոնկրետ սատարում ենք մեր ընտրած գաղափարներին, լռեցնելով դրանց հակառակ գաղափարների հնչեցումը։
ու անշուշտ, թուիթերը չի կարող որեւէ մէկին տանել բանտ։ թուիթերը կարող ա ընդամէնը լռեցնել։ բայց եւ էսօր մենք չունենք, երեւի չհաշուած հիւսիսային կորէան, բացարձակ տոտալիտար հանրութիւն, այսօր աւտոկրատիաների ժամանակ ա։ ու ըստ թրենդի՝ այսօր կարող են լռեցնել։ այսօր լռեցնելը՝ ընկերութեան կողմից համարեա գրեթէ նոյն ուժն ունի, ինչ լռեցնելը՝ պետութեան կողմից, զի էդ ընկերութիւնն ունի որոշակի շփման մենաշնորհ։ եթէ կարելի ա պնդել, որ ամն֊ում քաղաքական քննարկումների տեղը՝ թուիթերն ա, ապա եթէ քեզ լռեցրին թուիթերում՝ քեզ լռեցրին ագորայում՝ հանրային տեղում, ուր քննարկում են։ դու ինչքան ուզես, կարող ես գրել անձնական բլոգումդ, իհարկէ, բայց արդե՞օք լսուած կը լինես։
այստեղ կարելի ա ասել, որ ցանցային թափանցիկութեան հետ հարցը դեռ էնքան վատ չի՝ բլոգդ, կամ պոդքաստդ, եթէ եւ դանդաղի, կը լինի լսել, եւ որ մարդիկ են որոշում, ինչպէս են ստանում տեղեկատւութիւն։ էդ իրենք են որոշել, որ ստանում են այն ֆբ֊ում, կամ թուիթերում, եւ ոչ թէ առանձին բլոգերից՝ ռսս֊ով։ դրան իհարկէ նպաստել ա google reader֊ի փակումը, բայց չէ՞ որ այլընտրանքներ կան։ եւ արդե՞օք կարելի ա խօսել գրաքննութեան առկայութիւնից, երբ կայ այլընտրանք, բայց մարդիկ քեզ չեն ուզի լսել այդ ձեւով՝ դժուարանում եմ ասել։
կարող եմ միայն յուսալ որ այս հարցը մի օր կը լուծուի սոցիալական մակարդակում՝ շուկան կը փոխուի։
իսկ հէնց այս օրերի ընթացքում, քանի որ ամէնը սրւում ա, մի քանի անգամ աչքովս անցաւ, որ մարդիկ զրկուել են աշխատանքից, իրենց չֆէյք, իրական պրոֆիլներում չսատարելով բլմ֊ին։ ոնց որ թէ կրկին, պետութիւնը չի, բայց երեւի թէ որտեղ էլ աշխատես՝ նման կարծիքների համար աշխատանք կորցնելու վտանգ կայ։
հիմա դա գրաքննութի՞ւն ա, թէ գրաքննութիւն չի։ ու ինչո՞վ ա պակաս ազդեցիկ, քան պետականը, բացի, իհարկէ, նրանից, որ գիշերը մի քանի «չիկիստ» վորոնոկով չեն գայ եւ չեն տանի գնդակահարելու։ բայց այդ էտապը, ոնց որ թէ անցել ենք, ու բացառում ենք։
ու տէնց։
#գրաքննութիւն #քաղաքականութիւն #քաղաք #համացանց #խօսքի_ազատութիւն #ազատութիւն
էջից ծանուցումներ ստանալու յայտերը, երբ արւում են անմիջապէս էջ մտնելիս յետոյ՝ գրեթէ միշտ մերժւում են։ եթէ արւում են որոշ ժամանակ անց՝ ընդունելու հաւանականութիւնը աւելի մեծ ա։
բնական ա։ պատկերացրէք նոր էք մտել էջ, չգիտէք ինչ կայք ա, արդեօք բաւարարուած էք էջի բովանդակութեամբ՝ իսկ նա արդէն առաջարկում ա ընկերութիւն անել։
պատկերացրէք էսպէս մէկը կեանքում թռնի դէմքին, ու սէր խոստովանի, կամ առաջարկի դէյթուել։ դէ իհարկէ, երբեմն կասեն՝ օկ, բայց համարեա գրեթէ միշտ կը մերժուի։
ու միեւնոյն ա, էջերի մեծ մասը ուր մտնում եմ՝ անմիջապէս են թռնում դէմքին։
դեռ չեն սովորել։ #համացանց
իսկ ոմանց ուզում եմ ասել՝ մի՛ թռէք դէմքիս, ռսս֊ով հետեւում եմ, արդէն բաժանորդագրուած եմ։ ռսս֊ի միջի յղումով եմ եկել նոյնիսկ։ թողէք հանգիստ։ #կուլտուրա #դիզայն
այս կայքի մասին երէկ իմացայ @{hal9000; _hal_9ooo@spyurk.am}֊ի փակ գրառումից։ յիշեցնեմ, որ դիասպորան անտանելի սեքիւր ա, ու եթէ դուք հրապարակման պահին իր ոչ մի խմբի մէջ չէք եղել, ապա հաւանական ա որ էդ գրառումը երբեք էլ չէք տեսնի։
գրառումը յղում ա էս յօդուածին որը պատմում ա թիմ բերներս լիի նոր նախագծի մասին։ եւ իր հերթին յղում ա երկու կայքի՝ https://inrupt.com/ եւ https://solid.mit.edu/։
յօդուածին կարող էք ծանօթանալ, ու դէ նաեւ տեսէք ստորեւ դէմք թռնելու մասին ինչ կայ։
#ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն #գաղտնիութիւն #վերահսկողութիւն
@{ դէմքին թռնողները (face punches on the web) ; aptak@spyurk.am} 5/1/2020, 8:13:39 PM
դէ գիտէք, որ ըստ gdpr֊ի կայքերը ձեզ հարց են տալիս քուքիների վերաբերեալ։ յաճախ պարզապէս թռած են դէմքին, ասելով՝ օ՞կ ես, ասա՝ օկ եմ, որ դէմքիցդ իջնեմ։
ու դէ մարդիկ ասում են՝ հա, օկ, դիր քո քուքին, ու չեն հասկանում ինչի ա իրենց կեանքը սէնց բարդ։ եւրոպական բիւրոկրատների պատճառով ա բարդ։ որ իբր լուծում են տալիս ինչ֊որ հարցի, բայց էնպէս, որ լուծում էդքան էլ չի, բայց մարդկանց նեարդերին ազդում ա։
սակայն այս կայքը՝ www ստեղծողի նախագիծը՝ հարցնում ա, ու ունի հնարաւորութիւն՝ browse without cookies։ էդքան պարզ։ ընդամէնը պէտք էր, եթէ դէմքին թռնում ես, այլընտրանք տալ։
you know, that because of gdpr web sites started to punch you in a face asking if you’re ok they will store cookies in your browser.
and people usually say - yes, ok, put your cookie or whatever it is, i don’t understand, just get out of my face. and wonder why life became so hard. because of european bureaucrats. this happens when you try to come up with some solution, but instead you don’t necessarily solve the problem, but leave many people doing useless things.
however this site, which, by the way presents technology from www creator, gives you an alternative: browse without cookies. that simple. and noone has to suffer. there only had to be the alternative.
#ապտակ #դէմքին_թռիչք #թռիչք_դէմքին #inrupt #www #facepunch #face_punch #www #web
երբ #քրոմ ֊ի #յաւելում ես տեղակայում, այն լռելեայն ունի լիազօրութիւն ձեր ամէն էջը փոխելու։
հետեւաբար՝ ցոյց տալու ձեզ ինչ֊որ բան։
դա կարող ա օգտագործուել եւ յարձակումների համար՝ ձեր ֆէյսբուք կամ թէկուզ դիասպորայի հոսքում կարող էք տեսնել գրառում, որն իրականում գոյութիւն չունի։
այդ պատճառով, եթէ տեղակայել էք յաւելում ու չէք ուզում հնարաւորինս արագ այն հանել, ապա գոնէ արէք էսպէս՝ ընտրէք որ միայն կտացնելուց յետոյ կարողանայ փոխել բաց էջը։
#գաղտնիութիւն #վերահսկողութիւն #անվտանգութիւն #համացանց
յիշեցնեմ, որ եթէ պէտք ա օգտագործել թոռ, ապա՝
սփիւռք՝ https://td46mfz7jh5socpxknx5sj6iya3wr5kbnjsrzqqhnw6i6iksxufmdpyd.onion/ թութ՝ https://dahzgp3qknluohfl4toaj4kuktxk6i3b4krthbxbrk6on2omrfey53yd.onion/
#թոռ #թօռ #յղում #սփիւռք #թութ #համացանց
իրականում անդրոիդ իւզերների (չգիտեմ, այօս շատ չեմ տեսել) վիճակը ողբալի ա։ այսինքն՝ մեր շուրջը գտնուող համարեա գրեթէ բոլոր մարդկանց։
իրենք շատ չեն զգում, զի էդ վիճակը, իհարկէ նման ա իրենց օգտագործած վեբի՝ երբ դէմքին ինչ֊որ պահանջներ, կամ լաւագոյն դէպքում՝ առաջարկութիւններ են թռնում, երբ էստեղ֊էնտեղ գովազդ ա դուրս թռնում, ու առհասարակ նաւարկելը, զբօսանքը բաւական annoying ա։ դա չեն զգում, չի չեն պատկերացնում որ կարող ա այդպէս չլինել։
իսկ այդպէս չլինել կարող ա էն կայքերի հետ, որ էթիկային հետեւում են, ինչպէս եւ էն յաւելուածների հետ որ ազատ են, ու հետեւաբար էլի էթիկային հետեւում են։ սակայն մոբայլ օհ֊ի դէպքում որպէս կանոն էդ ընտրութիւնը չկայ՝ արդէն տուփից դուրս մարդը ստանում ա իր bloatware֊ը, որը չի կարող հանել իր մեքենայից։
ինչը ահաւոր ա՝ ու մենք սովոր ենք ապրել էդ աշխարհում։
քչերն են որ համաձայն չեն էս վիճակի հետ։ ու իսկապէս, եթէ ունենալ թէկուզ lineage եւ միայն fdroid֊ի յաւելուածները տեղադրել՝ ապա կարելի ա մի քիչ աւելի հանգիստ աշխարհում ապրել։
սթիլ, ես կարծում եմ որ էդ անել պէտք չի։ էդ մէկ ա նպաստում ա գուգլի անդրոիդ հարթակին, իսկ միւս կողմից ազնիւ չի։
մենք մեր օհ֊երն ունենք, շատ լաւ ա որ իրենք իրենց անդրոիդը էնպիսին են արել, որ բարդ լինի մեր սովորական, ասենք gtk֊ով գրած ծրագիրը տեղափոխել՝ կապել են մէկ֊երկու լեզուի հետ՝ մեզ մօտ լրիւ լիբերալ վիճակ ա ու ինչ ասես լեզու չի օգտագործուում, ինչների՞ս ա պէտք իրենց հարթակը։
այնպէս ինչպէս չենք մտնում իրենց ոչ էթիակպէս պահող կայքեր, այդպէս աւելի լաւ ա չօգտագործել իրենց անդրոիդը։
ու այո։ տեսէք, կան ընկերութիւններ, որ հասկանում են, զգում են։ յոլլա հեռախօսի վրայ շատ բարդ ա գտնել բրենդի անունը։ փայնբուքի ու փայնֆոնի վրայ նոյնպէս։ սէյլֆիշ օհ֊ը լռելեայն ձեր ուզած գոյներով ա ու ծրագրերում աւելորդ գոյներ չկան՝ ամէնը համեստ ա ու չի գրաւում յատուկ ուշադրութիւն։ չի ճչում, որ իրան նայես։ չի թռվռում պահանջելով ուշադրութիւն։ չի դէմքին թռնում որ գրանցուես կամ անես ինչ֊որ բան որ իրենց ա պէտք։ չի թարմանում առանց քո համաձայնութեան։ լինուքսներում չի լինի հանդիպել էն ինչ ես տեսել եմ վերջերս վինդոուսում՝ ռեսթարթ չկար՝ կար՝ թարմացնել եւ ռեսթարտել։ չկայ որեւէ բան որը ձեր վզին կապում են։
ու այո ողբալի վիճակում են մարդիկ որ քշում են վինդոուս, ու որ քշում են անդրոիդ։
խղճանք իրենց, բայց եւ իմանանք, որ ոչ մի բանով չենք կարող օգնել։ իրենք չեն ուզում, իրենց էդպէս ա լաւ։
#ազատութիւն #մարդիկ #անդրոիդ #ուինդոուս #էթիկա #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #համացանց #յաւելուած #էսթետիկա #ճաշակ
մատրիքսը մեզ պէտք ա որպէս այլընտրանք դիսքորդի։
առհասարակ, ինձ թւում ա, այառսի֊ն ու ջաբերը՝ մոդերնիստական գործիքներ են, իրենց էսթետիկան ա մոդերնիստական։ տելեգրամն էլ ա էդ ձեւի մի բան՝ բայց սեփականատիրական։
էսօր մարդիկ դէ պոստմոդերն են սիրում, ու դիսքորդն ու մատրիքսը էդ նիշան են զբաղեցնում։
որը լաւ ա։ թող լինի այլընտրանք։
#չաթ #տեքնոլոգիաներ #համացանց #ազատութիւն #դիսքորդ #մատրիքս #տելեգրամ #ջաբեր #մոդերնիզմ #պոստմոդերն #էսթետիկա
ահաւոր հաւէս ա որ hackaday կայքում հնարաւոր ա առանձին հեղինակներին հետեւել rss֊ով, իւրաքանչիւրի համար առանձին հոսք են գեներացնում։
ի դէպ հայկական ժամանակը առաջ նոյն ձեւ էր անում ու ես հետեւում էի փաշինեանի ու տէր֊աբրահամեանի հոսքերին rss֊ով, բայց չէի տեսնում որեւէ բան ասենք սպորտի մասին։
աւաղ էսօր հժ֊ի կայքը էլ էն չի ու առհասարակ rss չունի։ այլապէս այն նոյնպէս կը բերէի սփիւռք, ինձ հետաքրքիր ա լինում կարդալ իսկ առանձին մտնելու հաւէս միշտ չի որ լինում ա։
#համացանց #ապակենտրոնացում #թերթ
սա շատ կարեւոր վիդեօ ա այսօր, բայց երախտագիտութեան թեման մի կողմ, սա դիտելիս մի բան մտածեցի։ նախկինում փոխադարձութիւն ու էմփաթիա ունեցող մարդիկ ունէին էւոլիւցիոն առաւելութիւններ։ մասնաւորապէս որովհետեւ կիսում էին իրար հետ գիտելիք, հմտութիւններ։ էսօր այդ մարդիկ կիսում են գիտելիքներ, հմտութիւններ համացանցով մէկ՝ եւ իւթիւբ վիդեօներում այն մասին, ինչպէս նորոգել մեքենաներ, եւ ազատ ծրագրային ապահովման միջոցով։
ու մտածեցի՝ արդե՞ք համացանցը մեզ էքսփլոյթ չի անում, խոցելի չի դարձնում, զի այսօր բոլորն են կարող օգտուել, առանց որեւէ փոխադարձութեան ցանկութեան նոյնիսկ, եւ աւելին՝ երբեմն կը ցանկանան օգտագործել դա ընդդէմ մեզ՝ որոշ կիսուողների։
այդ պատճառով էլ ես սիրում եմ ջիպիէլը, ինքը չի թոյլ տալիս մեզ էնքան խոցելի դարձնել, օգտագործել, ինչպէս բիէսդի արտօնագիրը։
#ջիպիէլ #բիէսդի #ջպլ #բսդ #արտօնագիր #համացանց #մարդիկ
կայ մի չափազանց վտանգաւոր վիրուս, բայց ոչ COVID, այլ ՍՈՎԷՏ։ դրա դէմ դիմադրողականութիւնը կայուն չի, ու հետխորհրդային պետութիւններն, եթէ եւ յաջողում են պայծառութեան ժամանակաշրջաններ ապրել, հակում ունեն կրկին հիւանդանալու։
սովետ ասելով, ես իհարկէ նկատի ունեմ՝ աւտոկրատիա։ այսօր արդէն որոշակի, համեմատաբար բուսակեր՝ ոչ շատ արիւնարբու, ժամանակակից աւտոկրատիայի տեսակ։
օրինակ լեհաստանը, էստոնիան կարողացել են դուրս գալ այդ սովետից եւ զարգանալ։ ուկրաինան, գտնուելով նոյն տեղում, ուր ընդամէնը միայն տեղանքն արդէն նախանձելի առաւելութիւն ա, հիմնականում մնաց հիւանդ։ վրաստանը, որ փորձ արեց սովետից պրծնելու, հանգել ա ռուս յանցաւորի կուսակցութիւնը ընտրելու, եւ բնականաբար, յայտնուել ա դրանից ազատուել ունակ չլինելու վիճակում։
ինձ թւում ա, հայաստանն էլ կրկին հիւանդանալուց ապահովագրուած չի։
կորոնավիրուսի համաճարակի ժամանակ հարարին նոր յօդուած հրապարակեց ուր ասւում ա այն մասին, ինչ հեշտութեամբ ենք մենք ընտրում՝ առողջութեան եւ վերայսկողութեան մէջ՝ առողջութիւնը։ ու որ այդ ընտրութիւնից հնարաւոր ա խուսափել։
ես մտածում եմ, արդե՞օք աւինեանը գիտակցում ա զգում ա, թէ ինչ վտանգաւոր նախադէպ ա այսօր ստեղծում։
#քաղաքականութիւն #վերահսկողութիւն #վերայսկողութիւն #ազատութիւն #կորոնավիրուս #առողջապահութիւն #հարարի #յօդուած #անձեռնմխելիութիւն #համաճարակ #սովետ #սովէտ #վիրուս #վարակ #աւտոկրատիա #դիմադրողականութիւն #համացանց
մի հատ էլ այս գրառման հետքերով։
բաւական վաղուց իմ լաւ ընկերն ինձնից խիստ նեղացել էր ու մենք համարեա գրեթէ չենք շփւում։ մենք շփւում էինք մի սեփականատիրական մեսենջերով, ու նա զգուշացրել էր՝ եթէ գնաս, ես հետդ չեմ շփուի։ ես կիմանամ, որ քեզ համար աւելի կարեւոր են գաղափարներ, տեքնոլոգիաներ, քան ընկերութիւնը։
ես չկարողացայ տալ այդ մեսենջերին։ ես գնացի ու ինձ լաւ եւ լաւը զգացի այդ քայլի պատճառով։
ու այսօր մտածեցի՝ գուցէ նա ճիշտ էր։ գուցէ ինձ աւելի կարեւոր են գաղափարներն ու տեքնոլոգիաները՝ բայց դրանք միասին, քան ընկերութիւնը։
չէ՞ որ այդ ես էի որ բոյկոտում էի ծխած տեղերը տարիներով, եւ մեկուսացած եմ եղել իմ ծանօթներից՝ տարիներով։ չէ՞ որ այս ես էի որ 2011֊ին լքեց ֆբ֊ն (մի ոչ երկարատեւ ու բացարձակ ոչ ակտիւ վերադարձը չհաշուած) ու կապս կտրել էի բոլոր֊բոլոր ծանօթներիցս, թողել էի ինձ լրիւ մենակ։ զի ես համարեա գրեթէ չունէի անցանց շփում, ու դէ առցանցն էլ՝ այստեղ էր։ երբեմն սփիւռքում ոչ մէկ չէր գրում, ու ինձ արդէն թւում էր թէ սա անձնական բլոգ ա։ երբեմն ես համարեա գրեթէ միշտ գրում էի այլ հաշուով ու անգլերէն, որ գոնէ մի ձեւ կապ ունենամ։ ես էի, որ գիտէի ինչ վատ ա ազդում անձնական եւ ընկերական յարաբերութիւնների վրայ՝ չունենալ հանրային շփում՝ թէ առցանց, թէ անցանց, բայց ես ինձ այդ հանրային շփումից հանել էի՝ բոլոր սպասուող ոչ շատ դրական յոյզերով լի, բայց սպասելի հետեւանքներով։
երեւի նա ճիշտ էր։ ինձ համար չտալը աւելի կարեւոր ա։ ու եթէ ինձ հետ այլ ձեւ կապ չեն պահում՝ ուրեմն այդպէս էլ կը լինի։
#ազատութիւն #գաղափարախօսութիւն #ընկերութիւն #յարաբերութիւններ #համացանց #շփում #ազատութիւն
ուզում եմ ասել՝ մի՛ քշէք զում՝ https://protonmail.com/blog/zoom-privacy-issues/ #վերայսկողութիւն #ազատութիւն
բայց իրականում՝ զումը մասնաւոր դէպք ա։ իհարկէ, բնականաբար, բա պէտք ա հետեւի, պէտք ա չարաշահի։ զի կարող ա, ու զի փող կայ դրա մէջ։ միայն յիմարը կը հրաժարուի այդ եկամուտից։
մի բան էլ՝ վերջերս փիջինն էի բզբզում, ու մտածեցի՝ տեսէք՝ առաջ փիջինը կարողանում էր աջակցել համարեա գրեթէ բոլոր հաղորդակարգերը։ զի այո, կար եահու, այսիքիւ, ջիթոք, ֆբ, աօլ, աիմ, եւ այլն՝ բայց մեծ մասամբ հաղորդակարգը բաց էր ու հնարաւոր էր մշակել կլիենտ, որն՝ այո, օգտւում ա ամպից, կենտրոնից, բայց գոնէ ազատ ա։
այն ժամանակ նաեւ ունէինք սքայփի բինար լիբ, որը կարելի էր ինտեգրել՝ փիջինը դրա միջոցով տալիս էր սքայփին կպնելու հնարաւորութիւն։ նոկիան էր սքայփից առել նման լիբ՝ արմ պրոցեսորի համար ու ինտեգրել էր n900֊ի հասցէագրքի, չաթերի մէջ, կար՝ զանգել, զանգել սքայփով, զանգել ջաբերով։ արդէն ոչ ազատ, բայց գոնէ ինտեգրուող էր։
էսօր իրավիճակը փոխուել ա՝ մենք ունենք ուոթսափ, որը երբ հնարաւոր էր նոյն փիջինով ջաբերով կպնել՝ բան էր անում էն մարդկանց հաշիւները, ով տէնց անում էին, ունենք վայբեր՝ որին կպնել հնարաւոր չի։ առաջ հաղորդակարգը բաց պահող ծրագրերը այն փակում են՝ օրինակ այսիքիւն։
առաջ մարդկանց մեծ մասի համար անխուսափելի էր ունենալ՝ եահուի, այսիքիւի, աօլի հաշիւներ որ չաթուեն տարբեր ցանցերում գրանցուած իրենց ընկերների հետ։ բայց կարող էին քաշել մի ազատ մեսենջեր եւ գոնէ չաշխատեցնել առանձին՝ եահու մեսենջեր, այսիքիւ եւ այլն։
էսօր մեսենջերների աշխարհը շատ աւելի փակ ա՝ չէ, դու պիտի ունենաս մանուշակագոյն վայբեր, ու պիտի ունենաս հէնց ուոթսափի յաւելուածը, եւ այլ ձեւ չունես։
ու իհարկէ լսում են, ու իհարկէ ծախում են։ զարմանալի կը լինէր՝ եթէ չլսէին ու չծախէին։
կայ ազատ աշխարհ, կան ազատ ծրագրեր։ ու ինձ իհարկէ տխուր ա որ ստեղ կան մարդիկ, ում ես պիտի ասեմ՝ մի քշէ՛ք զում, զգօ՛ն եղէք։ որովհետեւ ինձ ցաւում ա իմ ընկերների համար։ որ իրենք չեն ուզում լինել չհամաձայնող։ նա, որ երբ ընկերութիւնում, ախպերութիւնում օգտագործեն զումօտ մի բան՝ ասի՝ չէ, կներես։ կան ազատ եւ ապակենտրոն այլընտրանքներ։
#չէկներես #չէ_կներես #մեսենջեր #հաղորդակցութիւն #համացանց #ապակենտրոնացում #վերայսկողութիւն #ազատութիւն
ես գրել եմ, ինչ անկապ ա երբ քո միջավայրում յայտնւում ա մարդ, որ արդէն վաղուց քննարկուած, կամ չքքնարկուող՝ ակնյայտ հարցեր՝ կրկին բարցրաձայնում ա, դարձնում ա քննարկման առարկայ։ այսպէս, մեր գործի տեղի յարկում երբեմն յայտնւում էր ինչ֊որ նոր մարդ, որի համար ակնյայտ չէր, որ սերժը հայաստանի համար վատ ա, ու որ կանայք կարող են վարել՝ սրանք մեզ համար չքննարկուող թեմաներ են եղել։ նոյնիսկ երբեք չեն եղել քննարկման առարկայ։
ու հիմա երբ տեսնում եմ, ինչպէս պրոգրեսիւ երիտասարդները սոց․ հարթակներում բարձրացնում են սեռական փոքրամասնութիւնների, կամ կուսութեան/ամուսնութեան թեման, արտայայտելով պրոգրեսիւ, բայց մեզ ակնյայտ ճշմարտութիւնները՝ ես համարեա գրեթէ նոյնչափ վհատւում եմ։
էդ հետաքրքիր չի։ էդ դախ ա։ եկէք առաջ անցնենք էլի էդ անհետաքրքիր թեմաներից։ արդէն 2021֊ն ա։ եթէ ինչ֊որ մէկին հետաքրքիր ա, թող գնայ փորփրի արքիւները, ուր բոլոր կարծիքները պէտք ա որ լաւ արտայայտուած եւ փաստարկուած լինեն։
այստեղ ես մտածում եմ, որ գուցէ նման բաներ քննարկուել են ֆէյսբուքում, իսկ այնտեղ արի ու գտի արքիւային նիւթեր, հին գրառումները չեն փնտրւում, ինքն իր մէջ փակ ակումբ ա, ուր իր իսկ արքիւները դժուար մատչելի չեն։
գուցէ դա էլ ա դրդում մարդկանց կրկին ու կրկին շօշափել նոյն թեմաներ։
կրկին՝ եթէ մի բան փնտրես հայերէն՝ կը գտնես քննարկում բաց տեղ՝ ասենք ակումբում։ բայց ակումբն էլ, ըստ երեւոյթին (չգիտեմ) էնպիսի տեղ էր, ուր մարդիկ աւելի հետաքրքիր հարցեր էին գտնում քննարկելու, քան կուսութեան լեգիտիմացումը իրենք իրենց առաջ։
ու այո, էսօրուայ ինտերնետը չի աջակցում որ առաջ անցնենք, բայց մէկ ա, դա չի պարտադրում պրոգրեսիւ մարդկանց անդադար ապացուցել որ երկիրը կլոր ա։
եթէ դուք հանդիպում էք դրանում կասկածող մարդ՝ ապա դժուար թէ կարողանաք իր կարծիքը փոխել։ ու անիմաստ ա էդ ջանքը թափել։
դէ մինչ։
#կուսութիւն #քաղաքականութիւն #հանրութիւն #փոքրամասնութիւններ #քննարկում #պատմութիւն #արքիւ #համացանց #իրաւունք #բարոյեականութիւն #ակումբ #ծեծուած #դախ
դէ գուրիեւին էի լսում աւտոկրատիաների մասին, ու հետաքրքիր ա, ոնց են իրենք հաշւում ժողովրդավարութեան ինդէքսը։
օրինակ՝
By contrast, Armenia was re-upgraded from an “authoritarian regime” to a “hybrid regime”[10] as a result of constitutional changes that shifted power from the presidency to parliament.
չնայած փաստացի էդ կարող էր լինել միայն աւելի վատ՝ սերժը փոխել էր, որ մնար։ ու հանրութեան հասունութիւնը թոյլ չտուեց դա լինի։ այսինքն՝ սերժը մնար՝ մէկ ա ժողովրդավարութեան ինդէքսը բարձրացել էր։
տեսնենք, յաջորդ թարմացմամբ կարո՞ղ ա «flawed democracy» դառնանք։
ժողովրդավարութեան ինդէքսը նաեւ լաւ ա նրանով, որ շեշտում ա, որ ժողովրդավարութիւնը բինար չի, ինչպէս ասենք դրա օպպոնենտները նշում են՝ «դէ ոչ մի տեղ չկայ ժողովրդավարութիւն»։ կայ, բայց տարբեր ա։
#ժողովրդավարութիւն #ազատութիւն #քաղաքականութիւն #գուրիեւ #ելոյթ
էդ ելոյթում նաեւ հետաքրքիր ա, որ կիրթ մարդիկ, որ եւ ժողովրդավարութեան, եւ աւտոկրատիաների ժամանակ աւելի լաւ են ապրում անկիրթ զանգուածից, միեւնոյն ա աւտոկրատիայի ժամանակ դժգոհ են կեանքից, իսկ ժողովրդավարութեան ժամանակ՝ երջանիկ են։
իսկ անկիրթ մարդիկ որպէս կանոն միշտ էլ դժգոհ են։
մէկ էլ, շատ կարեւոր ա խօսքի ազատութիւնը, պէրուի դիկտատորն ասում էր՝ թող տեղի ունենայ ընդդիմադիրի պրես կոնֆերանսը, կարեւոր ա որ ոչ մի լրատուամիջոց այդ մասին չյայտնի — ապա այն չի եղել։
ու իր օգնականը բոլորից ստորագրութիւններ էր վերցնում, որ երեւի շանատժէր — վերցրել եմ էսքան փող որ էսինչ բանը սէնց անեմ կամ չանեմ։ ու յեղափոխութիւնից յետոյ էդ թղթերը յայտնի դարձան։ ու համացանցը ստեղ կտրուկ վիճակը փոխում ա — հնարաւոր չի պրակտիկօրէն էնքան մարդու լռեցնել կաշառելով կամ վախեցնելով։ բայց էդքան արտայայտուող էլ պէտք ա լինի, որովհետեւ եթէ քիչ են՝ հեշտ ա կաշառել, եթէ շատ են — կաշառելու կամ վախեցնելու ռեսուրսը սկսում ա չհերիքել։ #համացանց #գրաքննութիւն
երբ դու նայում ես ֆէյսբուքին, ֆէյսբուքը նայում ա քեզ։
https://soylentnews.org/article.pl?sid=19/11/13/0038239&from=rss
#համացանց #գաղտնիութիւն #վերահսկողութիւն
իթ օրուելը վատ երազում չէր տեսնի սա։
սա կարող ա սնոբական հնչի, բայց չի՝ բնաւ։
ինձ թւում ա՝ էս համայնքը՝ հայաստանեան ժամանակից առաջ ա։
առհասարակ, մարդկանց խմբեր լինում են, ու հայաստանի պատմութեան մէջ, եւ ցանկացած տեղ՝ աշխատավայրերում, որ աւելի առաջ են, կամ աւելի հետ։
այսպէս, ինձ բողոքում էին, որ երբ մեր յարկի ծխարանը սկսեց սպասարկել նաեւ ռադիօ ինժեներներին, ապա զրոյցների մակարդակը կտրուկ իջաւ։ նման բան նաեւ նկատում էի մեր յարկի խոհանոցում՝ ստիպուած էինք լինում մեզ համար կամ արդէն քննարկուած, կամ անվիճելի պնդումների քննարկմանը՝ կրկին եւ կրկին, որը հաւէս չի։ կոպիտ օրինակ՝ էն որ սերժը դանդաղեցնում ա հայաստանի զարգացումը, գէյեր, գործի տեղում ծխելը, կանանց ծխելը։ տէնց բաներ մենք չենք քննարկում։
բայց էն օրը մեքենայի մօտ իջայ՝ կողքը լսեցի՝ «հիսուն տարի անց լեսբիներն են տիրելու», «դրանց էսա կը թողնեն ամուսնանան, ու իրենք էրեխեք կը որդեգրեն», մտածեցի՝ իմ փաստարկները չեն ընկալուի, ու չխառնուեցի։ դէ էդ արդէն մեր յարկը չէր, դա ռադիո ինժեներներն էին։ բնականաբար։
ու դէ, չեմ զարմանում՝ ակնյայտ ա, որ մերոնք, քսան֊երեսուն տարի առաջ՝ ընդունուել են բարձր գնահատականներով, իսկ իրենք՝ հազիւ ութեր հաւաքելով։ բայց եւ այդ մասին չեմ։ էդ զտումը, թէ ով որտեղ ա աշխատելու՝ շուտ են անցել։ ըստ որում՝ արդար զտում չի, ինձ թւում ա։ որովհետեւ՝ ռադիօ աւարտածը չպէտք ա լինէր էն ինչ կայ։ թող լինէր մի ուսանող, բայց լաւ եւ ուժեղ ռադիօ մասնագէտ։ ոչ թէ անկապ մարդ, ով ընդամէնը բանակից էր խուսափում։ միւս կողմից էլ՝ էս մարդիկ գոնէ ինչ֊որ կրթութիւն ստացան, գոնէ դասախօսներին են կաշառել, գոնէ կողքից լսել են մի երկու դասախօսութիւն, գոնէ կարող ա ինչ֊որ նորմալ մարդ տեսած կան։ գուցէ սէնց աւելի լաւ ա, չգիտեմ։
ինչեւէ։ ես յիշում եմ ֆբ֊ն։ ինչ֊որ հրաման կար ոստիկանութեանը՝ երեւի մինասեանն էր մտածել՝ էմօներին բռնելու վերաբերեալ։ ու մամուլը ստացաւ հրաման գրելու՝ էմօները վտանգաւոր են՝ իրենք ինքնասպան են լինում։ ու սկսեցին ինչ֊որ էրեխեքի հալածել՝ էրեխեքի, որ մազերը սեւ էին ներկում։ ու ամբողջ հայութիւնը ֆբ֊ում սկսեց բանավիճել էս թեմայի շուրջ՝ իրական թեմաները մի կողմ դնելով, ինչը նշանակում ա՝ իշխանութիւնը իր նպատակին հասաւ։
էն, որ մեր պարկինգում կանգնած գեադեքի սրտերում արձագանք գտաւ բհկ֊ի պատգամաւորի խօսքը՝ փաստ ա։
հիմա, իհարկէ, իշխանութիւնը մեզ հետ էր քաշում ժամանակի մէջ։ ու երեւի ժողովուրդը, ընդհանուր առմամբ, էդ իշխանութիւնից առաջ էր՝ ժամանակի մէջ։ բայց եւ ակնյայտօրէն, էսօր հանրութիւնը հետ ա՝ ժամանակի մէջ։ էսօր չի ապրում։
հիմա եթէ ես լինէի ֆբ֊ում՝ ես ստիպուած էի լինելու ներգրաւուել էս բհկ֊ի արձագանքի ալիքների մէջ, կամ գոնէ գրել՝ թէ կեղծ օրակարգ ա՝ ես էդ մասին խօսելու չունեմ։ ու ստեղ գուցէ կը գտնուէին մարդիկ, որ կը մեղադրէին, որ վախեցայ, չպահեցի արժէքներս, չարտայայտուեցի, չփաստարկեցի։ ամբողջ քաշն իրենք են տանում։
երեւի թէ լաւ ա, որ ընդհանուր քննարկումներ լինում են։ երեւի թէ հանրութեանը օգտակար ա։ միւս կողմից՝ էն մարդիկ, որ էսօր են ապրում, ստիպուած են շփուել էն մարդկանց հետ, որ էսօր չեն ապրում, ու նեարդայնանալ։
ու ես վերջերս մտածում էի՝ այէսթիսի֊ի մեր դասընթացի էրեխեքին բերել ենք ջաբեր՝ էնտեղ չաթ ունեն, ու քննարկում են բաներ։ մտածեցի՝ կարո՞ղ ա արժի իրենց մաստոդոն բերել, որ համ քննարկեն, համ մեկուսացուած չզգան։ ու զգացի՝ որ մեր հանգոյցում իրենք չեն գոյատեւի։ ու մտածեցի, որ ես դէ երբ ում կանչում եմ թութ, երեւի սովորաբար նոյն ժամանակի մէջ են ապրում։ ու առանձնապէս չեմ կանչել մարդկանց, որ մեր ժամանակի մէջ չեն։ ու նաեւ՝ մեր ժամանակի մարդիկ պարտադիր չի, որ կպնեն, հաւանեն թութը։ դա չի հարցը։
բայց զգացի, որ էդ էրեխեքն էլ լաւ կարող ա չզգան իրենց, կոմֆորտ չզգան մեր հանգոյցում, համ էլ իրենց պէտք ա մի տեղ, էն իրենց ջաբեր չաթի պէս, որ իրար խելքի լինեն, ու իրար հետ շփուեն, բայց եւ կպած լինեն ընդհանուր ցանցին։ էդպէս ես իմ տեղական հոսքում իրենց գրածները չեմ տեսնի, ու չեմ նեարդայնանայ, իսկ իրենք, եթէ ուզեն՝ մեզնից ում ուզեն կը հետեւեն։
ու դէ ֆբ֊ն էլ ա փորձում որ լրիւ տափակ տարածքից ելք լինի՝ խմբերի մէջ, եւ ալգորիթմներով՝ իրենց առաջարկաց լուծումը։ բայց իրենց առաջարկած լուծումով դու ընտրութիւն շատ չունես՝ ինչ կուզի՝ ցոյց կը տայ, ինչ չէ՝ չէ։ թթի դէպքում՝ լրիւ գլոբալ տարածքը կայ, բայց կան համայնքներ։ ու երեւի թէ, ամէն մարդու համար՝ իրեն սազող հանգոյց կայ, ու դէ էդ հանգոյցների հանրութիւններն էլ են փոխուելու ու զարգանալու, նաեւ այլ հանգոյցների հետ կապի շնորհիւ։ չգիտեմ։ ու մտածեցի՝ իրենց առանձին հանգոյց ա պէտք սարքել։ բայց չգիտեմ։
չգիտեմ։ ամէն դէպքում՝ իրենց մեզ մօտ բերելը կը նշանակէր՝ իրենց եւ մերոնց որոշակի դիսկոմֆորտ տալ։ ու տէնց եւ իրենք դժուար կը կպնէին էդ շփման ձեւերին, եւ մերոնք՝ ստիպուած կը լինէին գուցէ փոխել այսպէս ասած՝ դիսկուրսը։ ու դժուարանում եմ ասել, դա լաւ ա թէ չէ։ բայց երեւի, աւելի ճիշտ ձեւ ա՝ տարբեր հանգոյցներ ունենալը, ու տարբեր մարդկանց՝ տարբեր հանգոյցներ հրաւիրելը։ տէնց մի բան։ իսկ մենք, ստեղ ու թթում՝ լիազօրութիւն ունենք, շքեղութիւն ունենք, չմասնակեցլու դաւնգրէյդ քննարկումների մէջ։ ու չտեսնելու դրանք։ միւս կողմից՝ էդ նաեւ մեզ կտրում ա հայաստանեան իրականութեան որոշակի մասից։ #սփիւռք #թութ #ապակենտրոնացում #համացանց արագ եմ գրել, երկար եմ գրել, զի ժամանակ չունեմ։
ուրեմն, մեզ մօտ ֆայրուոլլով փակ են լիքը կայքեր, ներառեալ, չգիտես ինչու՝ photo.net ֊ը։
թոռն էլ են վերջերս լաւ փակել, ինձ մօտ էլ չի կպնում։
լուծում՝
փակցնում ենք url֊ը archive.org֊ում, ասում ա, դիցուք, արխիւացրած չի, չենք հիասթափւում, կտացնում ենք տակի save this page to archive.org կամ նման բան,
ու ահա, ձեզ այդ էջը, բայց արդէն archive.org տիրոյթում։
պրոֆիտ։ #պրոֆիտ #ակնարկ #լուծում #համացանց
ես ասել եմ, որ ֆբ֊ում գրածները չեն փնտրւում համացանցային փնտրելու համակարգերով՝ գուգլով կամ բադիկով, ու դա, իբր խնդիր ա։ երբ հայերէն բան ես փնտրում՝ գտնում ես ակումբ․ամ֊ի քննարկում։
բայց հիմա ջոկում եմ, որ ամէնը էնպէս ա, ինչպէս պէտք ա լինէր։ ու ցանցի հնէաբանները կը ջոկեն, որ դէ չզարգացած հանրութիւն էր՝ դեբիլութիւններ էին խօսում ֆբ֊ում, մաքսիմում քաղաքական քննարկումներ կային, էն էլ հիմնականում անորակ։ իսկ քաղաքականութիւնը դէ լոու լեւել ա, կենցաղ ա։
պատահական չի, որ բացի ակումբից, որը ըստ էութեան գրական ակումբ դարձաւ, ոչ մի այլ հայալեզու համացանցային թեմատիկ համայնք, քննարկումների տեղ, հարց ու պատասխանի տեղ չձեւաւորուեց։
ասենք՝ ֆոտոյի մասին։ կամ շարժիչների։ կամ վիդեօքարտերի։ կամ ջրաներկով նկարելու։ իսկ երբ դա լինի՝ նոր աւելի մարգինալ համայնքներ կը լինեն, ասենք օսմ խմբագրողների։ իսկ հիմա՝ ի՞նչ օսմ խմբագրող, ի՞նչ օբերոն, մարդիկ ջաւայից եթէ խօսում են՝ ասում են՝ ո՞նց եմ էս լիբը օգտագործում։ հանրութիւնից ա։ ի՞նչը քննարկի։ էդ տէնց, ապագայ հնէաբանի աչքերով։ #հայաստան #հանրութիւն #համայնք #համացանց
հա մէկ էլ ես որ թթից ջնջուելու լինէի, կը մտածէի որ ափսոս ա անիմաստ ջնջուեմ, կը փորձէի քաղաքական ենթատեքստ տալ, թէ ասենք, քանի որ գաբը փակում էք, գրաքննութիւն էք անում, ես էլ ստեղ չեմ լինի, բան։
#գրաքննութիւն #թութ #քաղաքականութիւն #պատրուակ #համացանց #ազատութիւն #ենթատեքստ
այսօր շարունակեցի սա լսել, ահաւոր հետաքրքիր ա, ու այս պատճառով ա որ թթի ու սփիւռքի պէս նախագծերը կարեւոր են՝
https://www.youtube.com/watch?v=DZCBRHOg3PQ
#զրոյց #քաղաքականութիւն #ազատութիւն #խօսքի_ազատութիւն #համացանց
ես իմացայ, ինչու դուք պէտք ա բերէք ծանօթներին ջաբեր (ըստ երեւոյթին պիքս֊արտ կամ քոնուերսէյշնսի միջոցով)։ ինձ մօտ հիմա աննախադէպ վիճակ ա՝ ջաբերից լիքը մարդ առցանց։
ու էդ մարդկանց մօտ ես միակ կոնտակտը չեմ։
երբ միակն եմ՝ սովորաբար չեն լինում առցանց՝ մտնում գրում են ինձ երբ պէտք եմ։ կամ էլ թութ են մտնում զուտ ինձ նակակելու համար։
էդ ստեղծում ա անհաւասար յարաբերութիւններ՝ դու երբ ուզես՝ չես գրի, իսկ իրենք երբ ուզեն՝ կը գրեն։
այդ պատճառով, նաեւ որ իսկապէս մնան, ու ես տեսնում եմ արդէն, որ էդ իրատեսական ա, զի լիքը մարդ առցանց տեսնում եմ՝ բերէք ընկերներին ու ասէք, որ բերեն ընկերներին։
ակնյայտ ա, որ բոլորը չեն մնայ, բայց եթէ մարդու մօտ երկու երեք կոնտակտ կայ՝ արդէն վատ չի։ ու արդէն նա քեզ մօտ էլ կը լինի առցանց։
մենք ուոթսափից կամ վայբերից վատը չենք։ եթէ մարդը ուոթսափ֊ֆբ շփւում ա, իսկ մեզ հետ լայեաղ չի անում նորմալ բանով շփուել, էդ իրականում նոյնիսկ վիրաւորական կարելի ա դիտարկել։ բայց, երեւի, պէտք չի։ ում ասես՝ տալիս են, իսկ ստեղ իրենցից բան չեն էլ ուզում բացի շփումից՝ ոչ մի թաքնուած կամ ոչ շարժառիթ, գովազդ, ոչ մի տեղեկատւութեան՝ որպէս ապրանքի պահանջ, ու մէ՞կ ա չի՞ գալիս մարդը։
ու չէ, չի զիջում ջաբերը, համեմատելի լուծում ա։
իսկ ով յայտնւում ա որ գրի՝ մի օր ջնջելու եմ ռոսթերից՝ անյաւասար յարաբերութիւններին սուր րզգայուն եմ։
#յարաբերութիւններ #ապակենտրոնացում #ջաբեր #չաթ #համացանց
ընդհանուր առմամբ, լիքը բան ինչ մարդիկ ասում են, իրականում միտուած ա ոչ թէ դա ասելու, այլ իրեն ցոյց տալու՝ իր մասին յայտնելու, որ նա էս ձեւ մարդ ա։ կամ իր մասին պատմելու՝ որը ընդհանուր առմամբ էլի ինքդ քեզ ցոյց տալ ա, բայց ոչ թէ տարածութեան, այլ ժամանակի մէջ։
ու հետաքրքիր ա, որ անհրաժեշտ ա ապահով միջավայր արտայայտուելու համար։ ու դա նաեւ նշանակում ա, որ այդ միջավայրում պէտք ա հնարաւոր լինի լինել անոնիմ։ դա մի պայման։ եւ հետաքրքիր ա, որ ցանկալի ա շատ մարդ չլինի, որ մենք մեզ արտայայտենք։ գուցէ դա՝ մեծ դահլիճի առաջ, ընդդէմ փոքր դահլիճում, կամ թէկուզ անծանօթների հետ՝ բայց ընդամէնը մի սեղանի շուրջ արտայայտուել ա։
ու գուցէ էսօր սփիւռքն այդ դերն ա կատարում՝ մի սեղանի, փոքր շրջապատի։ էդ ես յղում եմ նաեւ սրան երեւի։ #համացանց #շփում #մարդիկ #սփիւռք
էս բարքեմփին մի քանի հոգի, ճիշտ եմ ասում, ասին՝ դէ որ չես ուզում ուաթսափ֊բանով չաթուել՝ քոնը սարքի, մենք էլ կը գանք, հետդ կը չաթուենք։
ու պէտք էր տեղում ասել՝ «երդուա՛» (ոչ թէ երդուիր, բնականաբար)։
ու նախ, դէ բարեբախտաբար ես որբ չեմ, մարդիկ արդէն գրել են, պէտք չի գրել, պէտք ա միայն ուզել ու կարողանալ կարգաւորել, աշխատեցնել։ ու էդ փորձում էի բացատրել, հասցնել։
բայց կարեւորը, պէտք ա ասէի՝ դէ երդուա, որ կը գաս։ զի դէ, դիցուք կանչեմ էսօր՝ գալո՞ւ ա։ բա ինչո՞ւ հինգ, տաս տարի առաջ, ում կանչել եմ չեն եկել, կամ եկել֊գնացել են։ չեն մնայ, մէկ ա։
#ազատութիւն #համացանց #սփիւռք
https://www.youtube.com/watch?v=iX8GxLP1FHo հետաքրքիր ա թւում, կուզէի դիտել։ #վերահսկողութիւն #համացանց
ես սէնց միտք ունեմ, որ գուցէ ֆէյսբուքը, ինստագրամը ստեղծում են այնպիսի կեանքի խնջոյք, զբաղմունք, էնպիսի նոր (հեդոնիստի՞կ) աշխարհ, ուր պատերազմին տեղ չկայ։
ո՞նց ասենք ալիեւը մարդկանց պատերազմ տանի, եթէ իրենք իրենց համար սելֆի են անում ու վերբեռնում, ու լայքեր հաւաքում։ մարդիկ զբաղմունք ունեն, իրենց աւելի դժուար ա խաբել֊տանել մեռնելու։
առաջ էդ խաբելն էլ էր աւելի հեշտ, հեռուից մարդ կը գար, եսիմինչ կասէր, ու երբ մեկուսացուած ես ու տեղեկութեան այլ աղբիւրներ չունես՝ ո՞րտեղից իմանաս։ իսկ հիմա ինտերնետում կը նայես, կը ջոկես որ խաբում են, ու չես ազդուի։
բայց ընդհանուր առմամբ, ինձ թւում ա, էն կողմերում, ուր ֆբ֊ինստագրամ կայ, պատերազմի հաւանականութիւնն անհամեմատ աւելի ցածր ա։ առաջ էլ զբաղմունք ունէին, բայց էդքան ձրի դոպամին ո՞վ էր ստանում։ այն էլ սոցիալական շփումներից։ նէնց չի որ աշխատանք չես արել, ֆոտո ես վերբեռնել, աշխատել ես, որ քեզ նկատեն, շոյեն։
մի քանի օր առաջ կոնդով էի քայլում, գիշերով, ու մարդիկ տներից դուր նստած էին, վիդեօ չաթ էին անում, կամ ինտերնետւում։ մի քանի օր առաջ գիւղերով էի անցնում, ու նոյն պատկերն էր։
չէին ինտերնետւում, թերեւս, միայն երեխաները՝ տեսել եմ հեծանիւ քշելուց, քարերի հետ խաղալուց։ իսկ դեռահասներն արդէն ինտերնետւում են։
իսկ այ իրանի գիւղերում, ասում են, ինտերնետ չկայ։ ու ուր կայ, կիսափակ, ու լաւ չի աշխատում։ ու շատ աւելի քիչ մարդիկ են ինտերնետւում։ էլ չասած որ ֆբ֊ն փակ ա իրենց մօտ։ ու իթ իրենց ապա աւելի հեշտ ա բարձրացնել, տանել մեռնելու, զի չեն ճաշակել ինստագրամ, լօքշ լռուած են։
իսկ այ ճաշակածը՝ ինչի՞ համար թողնի գնայ։ պէտք ա լուրջ պատճառներ լինեն։ ի՞նչ արցախ, ասենք։ դէ մարդիկ հա, նեղուած են, դժգոհ են, «իրենց հողն» են գողացել, ինչպէս իրենց պատմել են, բայց մէկ ա, հո չեն թողնի էս լայքերը գնան անիմաստ մեռնեն, որ ի՞նչ, անկապ ա։
#ֆէյսբուք #ինստագրամ #պատերազմ #համացանց #խաղաղութիւն #մարդիկ
մէկ էլ այս յօդուածը գտայ։
#հետք #յօդուած #թերթ #համացանց
լսիր, ես էս քննարկումից իրականում շոկի մէջ եմ, երբ ապագայ լրագրողն ասում ա, որ ինքը «նիւթ գրելու ա տելեգրամում, եւ ոչ ֆէյսբուքում, քանի որ մասսան․․․» էստեղ հասկանում ես, որ էս մարդկանց ուղեղի ճտիկի հետ մի բան էն չի։ երբ մարդիկ խօսում են, որ ֆէյսբուքը պէտք ա զտի ինֆորմացիան ու իրենց տայ վստահելի ինֆորմացիան, էդտեղ հասկանում ես, որ իրօք էս մարդկանց ուղեղի ճտիկը փչացել ա։ ու երբ էդ լինում ա գերակշռող կարծիքը, իսկ միւսները սրանցից տարբերւում են միայն ֆէյսբուքի տեղը տելեգրամ կամ թուիթեր ասելով։ ինչեւէ, ոռի ա։
#համացանց #ազատութիւն
https://www.youtube.com/watch?v=8GQZuzIdeQQ
նա շատ կարեւոր բան ա ասում նաեւ դրիֆթերների մասին։ ես էլի նոյնի մասին եմ, բայց՝ ռսս չօգտագործելը՝ դրիֆթուել ա, ֆբ ու տելե լինելը՝ դրիֆթուել ա։ գոնէ իմ ու շատ շատ շատ մարդու համար։ խաղալն ա ուրիշների պարտադրած կանոններով։ պարտադրած խաղեր։ #համացանց #կեանք #ազատութիւն
ու ահաւոր կարեւոր բան ա նաեւ ասում արժէքների մասին, ու իթ ես դա զգացել եմ գրեթէ մանկուց։ եթէ չեմ ջոկել, որ որոշակի ընտրութիւն պարտաւոր եմ անել արժէքի պատճառով, ապա հաստատ ջոկել եմ, որ որոշակի ընտրութիւն չե՛մ կարող անել արժէքի պատճառով, ու դա որոշիչ ա դարձել որ ես անեմ ինչ֊որ ձեւ, քանի որ այլ եւ հնարաւոր չէր ինձ համար։
#արժէք #ընտրութիւն
ես մտածեցի, որ բիզնեսը համացանցում տապալուել ա։ ռեժիմը խուճապի մէջ ա
որ էնքան ակնյայտ ա լինում, որ համացանցի ամենահետաքրքիր մասերը նրանք չեն, որ փող են աշխատում գովազդով, կամ տուեալ վաճառելով, այլ նրանք են, որոնք շահութաբեր չեն, որոնց մէջ ջանք ա դրուել եւ «մոնետիզացիայի» ձեւեր չեն կիրառուել։ #համացանց
սա նայելուց յետոյ, ուզում ես ջնջել բոլոր էն հաշիւները, ուր քեզ փորձում են դժուարեցնել այն ջնջելը։ չտալ բոլոր նրանց, ով անազնիւ են քեզ հետ, ու մանիպուլացնում են, էս ձեւ վարւում։ ահաւոր ա։
https://www.youtube.com/watch?v=kxkrdLI6e6M #ահաւոր #դիզայն #համացանց
#ազատութիւն #ապակենտրոնացում #քննարկում #խօսքի_ազատութիւն #խօսք
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 07.03.2019, 19:03:29
12։03֊ից 13։40 էս տղան շատ֊շատ֊շատ֊շատ֊շատ կարեւոր բան ա ասում, ու ասում ա հստակ, նկատեք իր ձայնի տոնայնությունը, շեշտադրումները։ ու աղջիկն ասում ա՝ բա գիտե՞ք, շնորհակալություն, մենք ջանում ենք, հաշվի կառնենք, լա, լա, լա։ ապա ասում ա՝ people can protest our rules, we can let them do that! աստվաաած։ ասում ա՝ we can let them do that, հասկանու՞մ եք, ասում ա՝ we. չի ասում՝ մարդիկ իրավունք ունեն, կարող են եւ այլ, ասում ա՝ մենք կարող ենք թույլ տալ, ասում ա՝ մենք, ասում ա՝ կարող ենք, ասում ա՝ մենք ենք կարող։
#մարդիկ #հասարակություն #արժեքներ #ազատություն #համացանց
ստեղ դնեմ որ չմոռանամ դիտել՝ https://invidio.us/watch?v=DZCBRHOg3PQ
#ապակենտրոնացում #համացանց #խօսք #ազատութիւն
հակաուտոպիա․
մի պետութիւն ուզում ա անջատել իր բնակիչներին համացանցից, զրկի կարգիչներից եւ դիւրակիր սարքերից։
եւ որոշում ա պատենտաւորել լեզուն։
արգելում ա այլ երկրներին իրենց այբուբենով՝ տառերով, եւ իրենց լեզուի աջակցութեամբ սարքեր արտադրել։ պարզաբանում ա՝ սրիկաներն օգտագործում են մեր ազգային հարստութիւնը, մե՛ր տառերը, մե՛ր լեզուն։
ստեղծում են յատուկ կոմիտէ, որը լեզուի օգտագործման արտօնագրեր ա բաժանում։ տալիս ա մի երկու «դաշնակից» օտար հրատարակութիւններին, եւ արգելում ա լեզուն օգտագործել մի շարք տեղացի հրապարակախօսներին, բլոգերներին եւ վլոգերներին՝ լեզուն ոչ պատշաճ, ոչ կարգին լինելու պատճառաբանութեամբ։
անցնում են «չե՛նք թողնի այլասերել մեր լեզուն» տրանսպարանտներով երթեր։
այսպիսով անհնար ա ստացւում գրել իրենց լեզուով համացանցում, խօսել իրենց լեզուով ռադիոկայաններում, իսկ բնակիչները չեն կարող կարդալ որեւէ այլընտրանքային եւ ոչ կոպիտէի կողմից արտօնագրուած աղբիւր։
հանրութեան որոշ զանգուածում ֆլեշկաներով շրջում են արգելուած տեքստեր, կամ ձայնագրութիւններ, եւ ընդունւում ա նոր օրէնք՝ ոչ միայն լեզուի սխալ կիրառութեամբ տեքստերն ու ձայնագրութիւններ արտադրողները պիտի պատժուեն, այլ եւ սպառողները՝ լեզու այլասերող տեքստերը ազդում են քաղաքացիների ընկալման վրայ, փտեցնում այն, դարձնում այդ մարդկանց այլասերուած բառերի եւ արտայայտութիւնների կրող։
«դոնոս»֊ի առարկայ ա դառնում, եթէ մարդու շուրթերից թռել ա ոչ պետական ստանդարտներին համապատասխանող բառ կամ արտայայտութիւն։ այդպիսի մարդկանց հնարաւորինս շուտ մեկուսացնում են, որպիսի կանխեն վարակի տարածումը։ մեկուսացուած մարդկանցից դեռ ոչ մէկ չի վերադարձել։
#հակաուտոպիա #դիկտատուրա #լեզու #համացանց #վերահսկողութիւն #խօսք
մի բան յիշեցի՝ տարիներ առաջ գնացել էինք սարհատի կազմակերպած միջոցառումներից մէկին՝ եկել էր ճարտարապետների զոյգ եւրոպայից, կարծես գերմանիայից։
ասացին, որ մեր հրապարակում պարել են՝ զի դա հանրային տարածք ա, իսկ հանրային տարածքը պէտք ա իր ֆունկցիան կատարի, իսկ ֆունկցիան ա՝ քեզ ցոյց տալ, ու ուրիշներին նայել։
իսկ համացանցային հանրային տարածքի ֆունկցիան ինչի՞ պիտի տարբերուի։
այստեղ, ճիշտ ա, հաւէս ա էն, որ աւելի լայն հնարաւորութիւններ կան կերպարներ մտածելու ու մի քանի կեանք ունենալու։
բայց դէ ամէն դէպքում քեզ ես ցոյց տալիս։
ու նաեւ ոչինչ չի խանգարում ցոյց տալ մասնաւորապէս ինչ կայ, այո։
#համացանց #հանրային_վայր #հրապարակ #քաղաք
Ես Ինստագրամում տեսայ, որ ամէն մէկն անուան դիմաց իր ով լինելը գրում է․ մէկը՝ «փեյնթըր», միւսը՝ «մամմի», ու ես առանց յապաղելու գրեցի՝ «ոչ ոք» (no one): Յետոյ երկար մտածում էի դրա մասին․ մարդը ստեղծագործող էակ է․ ինքը մէկը չի։
Հիմա ես երեսունն անց կի՞ն եմ, երեւանցի՞, մէկի ընկե՞րը, յոգայի դասատու՞, թէ՞ գրող եմ, ով քեզ հետ այստեղ խօսում է։ Ես հիմա դրանցից ոչ մեկն եմ, ու, երբ յոգայի դասի գնամ, դառնալու եմ յոգայի դասատու, երբ ընկերոջս հետ զրուցեմ, դառնալու եմ ընկեր․․․
այո, ոչ մէկ՝ պարտադիր չի, որ նշանակի զրօ։
ոչ TRUE֊ն, պարտադիր կը նշանակի՝ FALSE։
իսկ ոչ մէկ՝ բնաւ պարտադիր չի, որ լինի զրօ։ դա նաեւ սի֊ի խնդիրն ա, իսկ աւելի ժամանակակից լեզուներում, ասենք օբերոնում՝ բուլեան տիպն ուրիշ ա, ամբողջ թուերի տիպն՝ ուրիշ։ ու հնարաւոր չի համեմատել բուլեան տիպն ու թիւը։ զի համեմատելի չեն բնաւ։
իսկ ոչ մէկը կարող ա լինել -1, կարող ա լինել 101, կարող ա՝ af, իսկ կարող ա՝ 17։ այո։ ինչ ասես կարող ա լինել։
#մէջբերում #համացանց #մարդիկ #ծրագրաւորում
https://www.youtube.com/watch?v=6JLS9IBEMC4 #ռուսերէն #համացանց
ասում ա՝ թոյլ վերահսկողութիւն, ու տուեալները կորպորացիաների, ոչ թէ պետութեան ձեռքերում։
իսկ ո՞վ ասեց, որ լաւ ա, եթէ պետութեան ձեռքերում են։ նոյնիսկ էփլը դեռ չի համաձայնել ապակրիպտաւորել սարքերը պետութեան համար։ զի էփլը որպէս ընկերութիւն փորձում ա գոնէ ստեղծել վստահելի պարտնեօրի պատրանք։
իսկ իրական լուծումը իթ, ոչ մէկին չվստահելն ա, ապակենտրոնացումը, ու ապակենտրոն լուծումների էւոլիւցիան։ ու համացանցը ստեղծուել ա որպէս ապակենտրոնացուած ցանց, ոչ թէ մէկ֊երկու սերուիսի հասնելու ձեւ։
դրա համար էլ անհրաժեշտ ա հանրութեան զարգացում ու ապակենտրոն լուծումների պահանջի ձեւաւորում։
վեց տարի առաջ սա էի մէջբերել։
H. O. P. E. կոնֆերանսում մասնաւոր խուզարկուի խօսքից՝
կարող եմ պատմել ձեզ, որ «դահկ»֊ն, ոստիկանները, մարկետոլոգները զբօսնում են ամէն պատահած ֆէյսբուք էջով, որ կարող են գտնել, ամէն մայսփէյս էջով, ամէն թուիթեր հոսքով, եւ ի դէպ, իրենք նոյնիսկ չպէտք ա տնտղեն թուիթերը․ թուիթերի վեց տարին վերջերս տրամադրուել ա կոնգրեսի գրադարանին։ դրանք հանրային տուեալներ են։ ես կարող եմ գնալ եւ խնդրել թուիթերի վեց տարին։
աստուած, ես չեմ ուզում, ինձ պէտք չեն մարդկանց կատուներն, ու որտեղ են իրենք ճաշել, բայց դրանք հանրային տուեալներ են, իւրաքանչիւրի թուիթերը։
եւ ամէնը՝ մէկ վայրում։ եւ ի դէպ, մի պատճառ, ինչի եմ ես ձեզ սիրում, երեխէք, իսկապէս սիրում եմ, դա այն ա, որ երբ ես պատմեցի այդ մասին 2008֊ին, խօսեցի թուիթերից, եւ խօսեցի այն մասին, ինչ վտանգաւոր ա այն, բոլորը թուիթերցին այդ մասին։ վա՞տ էք արա։ նկատի ունեմ, դուք վատ էք, դուք իսկապէս վատ էք։
http://www.youtube.com/watch?v=NObTjstI6f4
#համացանց #կոնֆերանս #անվտանգութիւն #վերահսկողութիւն
այսօր ինտերնետը անծանօթ տեղ ա մարդկանց համար։
ասում են, թէ մարդիկ ինտերնետին սովոր են, բայց իրականում, ինտերնետ ծառայութիւններից օգտուող մարդկանց մեծ մասը ինտերնետից չեն օգտւում՝ օգտւում են մի քանի ծառայութեամբ։
ու ունեն այդ ծառայութիւններով օգտուելու կուլտուրա։
իսկ ինտերնետից օգտուելու կուլտուրա չունեն։ ու չգիտեն ոչ միայն ինչպէս բաժանորդագրուել հոսքերին, առհասարակ շատ բան չգիտեն համացանցի մասին։
եւ երբ ստանում են յղում ինչ֊որ մէկի անձնական կայքի ասենք, դա իրենց համար լրիւ օտար ու նոր տեղ հրաւէրի պէս ա։
որի մասին իրենք երբեք չէին իմանայ, ու երկրորդ անգամ էլ ճանապարհը չեն յիշի որ գան։
#համացանց
մարդկութեան ամբողջ պատմութեան մէջ, այս սերունդներն, երեւի ամենաարտայայտուածն են։
առաջ ո՞ւմ ասէին, հեշտ չի գտնել մարդ, որ հասկանայ։
իսկ հիմա կարելի ա ասել ինտերնետին։
ու ինտերնետը քեզ կը լսի։
#համացանց
#էկրանահան #համացանց
կադիրովն էլ արտայայտուելու կարիք ունի։
#կադիրով #էկրանահան #համացանց
այս ընկերութիւնը քիչ ա շատ էժան բայց հզօր երկաթ ա արտադրում, մի հատ էլ օփենվրտ են դնում, ազատ ծա, ու նաեւ կան «պրոշիւկաների» զանազան վարկածներ, որից ամենահետաքրքիրը թոռ ֆիրմուէրն ա։ https://www.gl-inet.com/products/gl-ar300m/ միակ թերութիւնն ա, որ մարտկոցի տեղ չունի, բայց կարելի ա փաուեր բանկից սնել։
յուսամ հայաստան կը հասնի, ամբողջ տրաֆիկս թոռեմ։
#համացանց #սարք
ուզում եմ ասել, որ էդ չզարգացած լինելը, որը, ի դէպ, յատուկ ա սփիւռքի բնակիչներին, հեչ լաւ չի ոչ միայն մեզ համար, այլ եւ հանրութեան։
նախ սահմանեմ, որն ա չզարգացած լինելը։ էդ ներդերը խորանում են ինչ֊որ բաների մէջ, մէկը ասենք փիլիսոփայութեան, մէկը արուեստի, մէկը ժապաւէնային լուսանկարչութեան, մէկը փախած տեքնոլոգիայի, մէկը էս ձեւ երաժշտութեան։
ու արդէն գրել եմ, որ դրանով ընդհանուր զարգացումը տուժում ա։ ու պէտք ա դա գիտակցել, ու հաշուի նստել դրա հետ։
զի ստացւում ա, որ մենք շրջաններ ենք, որ փոքր մասով իրար հետ համընկնում ենք, ու մեծ մասերով չենք համընկնում։ դա նաեւ նշանակում ա, որ շփուելու ու իրար հասկանալու քիչ հնարաւորութիւն ունենք։ ու զգալով դա, լռում ենք։
մարդիկ կան, ով շրջանի մակերեսների մեծ մասով համընկնում են։ ու իրենք կարողանում են շփուել, ու իրենք աւելի մեծ պոտենցիալ ունեն համայնքներ ստեղծելու։
ես ասում էի, որ հանրայինը հայաստանում մարդկանց հետաքրքիր չի, որովհետեւ իրենք ունեն բարեկամներ, ունեն բակի ախպերութիւն, ու այդ բարեկամների ու ախպերութեան հետ շփումը ահագին բաւարարում ա իրենց։ նշանակում ա, հանրայինի մասին շատ չեն մտածում։
բայց, մտածում են այն ժամանակ, երբ ասենք խօսքը գնում ա իրենց համար շատ կարեւոր արժէքների, ասենք համասեռականներին վառելու լգբտ֊ի։ իսկ ասենք հայաստանում կայ զանգուած, որ էլի աշխարհից կտրուած ա, ու իրենք ցաւոտ են ընդունում այլ թեմաներ՝ մէկն ինձ ասել ա, թէ յեղափոխութիւնը ինձ բնաւ չի հետաքրքրում, զի սոցիալիստական չի։ մէկն ասել ա՝ դէ սրանք լիբերալ են։ ու լիբերալը, բնական ա, վատ երանգ ունի իր համար, զի կապիտալիզմի, ազատ շուկայի մասին ա։
ու այդպէս, մենք քեարթերից չենք տարբերւում նրանով, որ խորանալով որոշակի տեղեր, ֆոկուսուելով դրանց վրայ հանրայինը թողնում ենք ֆոկուսից դուրս, լաւ չենք զգում, չենք համընկնում մեր հետաքրքրութիւնների շրջաններով ոչ մէկի հետ։ եւ մենակ ու մեկուսացուած ենք մնում, կամ շփուելով մենակ՝ ֆեմինիստները ֆեմինիստների հետ, ձախականները՝ ձախականների, կտրուած ենք մնում հանրայինից։
ու եթէ տէնց մի երկու ընկեր էլ գտնում ենք, ում հետ կարելի ա խօսել այդ թեմաներից, ու հետաքրքիր ա, պլիւս մէկին էլ, ով համաձայն ա մեզ հետ քնել, ու երբեմն էլ գոհ ա դրանից, արդէն թւում ա որ լրիւ լաւ ա, ու հանրայինը էլ աւելի ոչ շօշափելի ա դառնում։
որը բնաւ չի աջակցում որ հանրային կարեւորութիւն խնդիրները ֆոկուսի մէջ լինեն, լուծուեն, իսկ անլուծելի խնդիրները, որոնց վրայ կենտրոնացած ենք, մէկ ա էլի չեն լուծուելու։
ահագին անարդիւնաւէտ վիճակ ա։
ու ինձ թւում ա, բոլորը պէտք ա էդ խխունջներից դուրս գան, ուր իրենք լսում են իրենց արձագանքները, ու մի ձեւ անեն որ իսկապէս զարգանան, ու լիքը ընհդանուր մակերես ունենան հետաքրքրութիւնների, գիտելիքների, կարողութիւնների, բեքգրաունդի, մտքերի, առումով, որ ընդհանուր կարեւորութեան խնդիրները լուծուեն։
իսկ սոցիալիստական յեղափոխութիւն չի լինելու, ոչ մէկ վնեզապնը չի սկսի օբերոնով գրել, եւ քաղաքական դաշտում ռեալ ընտրութիւնը դեռ երկար մնալու ա ֆեոդալների եւ լիբերալների, ոչ թէ սոցիալիստների ու կապիտալիստների միջեւ։
ու տէնց։
#քաղաքականութիւն #համայնք #մարդիկ #հայաստան #մեկուսացում #մարգինալացում #շփում #հաղորդակցութիւն #սփիւռք #համացանց #հանրութիւն
նաեւ, վերջերս մտածում էի, որ ես զարգացած չեմ բնաւ։
ես խորացած եմ որոշ բաների մէջ, ու դա զարգացման մասին չի։
իսկ զարգացած մարդիկ շուրջս շատ կան։ ասենք, եթէ ռազմադիջիթեք ենք գնում, լաւ զգում եմ, ինչքան ոչ մի բան չեմ հասկանում։ իսկ կողքիններս հասկանում են։
կամ ահա, նոյնիսկ գիֆ սարքելու կուլտուրա չունեմ։
ու իմ չզարգացմանը ու մարգինալացմանը (ես գիտեմ ինչ ծիծաղելի ա ու որ սծիլի մէջ ա էս բառն օգտագործելը, այդ պատճառով էլ օգտագործում եմ) նպաստում են՝ հա, հետաքրքրութիւններս, բայց նաեւ ինչ֊որ ուժեղ՝ չմասնակցելու ցանկութիւն։
ասենք, չեմ ուզում մասնակցել այդ ընդհանուր խնջոյքին ինստագրամում, երբ յիշում եմ, էդ ինչ ա։ ուզում եմ ինտերնետ օնլի սիմ քարդը հանել հեռախօսից, դնել վայֆայ բաժանող սարքի մէջ, երբ յիշում եմ, որ ջիէսէմ չիպը սովորական հեռախօսների նախագծերով, օպերատիւ յիշողութիւնը կարդալու հնարաւորութիւն ունի։ ուզում եմ դա էլ հազուադէպ միացնել, երբ յիշում եմ, որ տեղանքս միշտ միշտ գրանցւում ա։
ու հա, յուսով եմ գիտեմ որ ըստ երեւոյթին մարդու պէտք չեմ։ ես չեմ հարցը։ ես չեմ պէտք, մենք ենք պէտք։
ու ես չեմ ուզում այդ գործընթացում մասնակցել։ գինը դէ, բարձր ա, չմասնակցելու, զի նաեւ չես մասնակցում որոշ, լայն ֆորմատով շփումներին։ ու կտրւում ես լաւ մարդկանցից։ բայց դէ ինչ կայ դա ա։ միշտ պէտք ա վճարես բոլոր քայլերիդ համար, ու նաեւ այն քայլերի, որոնք ճիշտ ես համարում։
#համացանց #վերահսկողութիւն #ապակենտրոնացում
ինձ յուշեցին, որ գիֆ կարելի ա նաեւ սարքել առցանց ծառայութիւնների օգնութեամբ։ դէ հանած էն մասը, որ իմեջմեջիքով ծածկել էի նկարների մի մասը, զի հո ձեռքով չէի անելու, կարելի ա ասել երկու բան՝
կուլտուրա չունեմ էլի, նոյնիսկ գիֆ սարքելու։ մտքովս չէր անցել, որ առցանց ծառայութիւններ կան։
երկրորդը, կարելի ա յիշեցնել էս յօդուածը։
#կուլտուրա #գիֆ #համացանց
այսօր խօսում էի մէկի հետ, ով աշխատում ա մեր քարիերներից մէկի սափորթում։ ասաւ, որ նա, ընդամէնը սափորթի աշխատողը, տեսնում ա ե՛ւ քո սարքը, որից զանգել ես, ե՛ւ քո սարքի զանգերի պատմութիւնը, ե՛ւ քո սարքի, կամ տան, եթէ տանից ես, համացանցի պատմութիւնը, ուր ես մտել, ինչքան ես մնացել որ կայքում։
իսկ վերադասներն, ասաւ, կարող են նաեւ սմս֊ների տեքստերը կարդալ։
ասաւ՝ կարող եմ գնալ այ էն աղջկայ մօտ ու ասել՝ ես գիտեմ որ դու քառասուն րոպէ խօսել ես ընկերուհուդ հետ, իսկ յետոյ մտել էքսվիդեօս կայքը։
դուք դեռ թոռ չէ՞ք օգտագործում։ #ազատութիւն #համացանց
Մտածեցի՝ կարելի է ազգիս ծանօթացնել հայ կին գրողների, մէկ է թինդեռներում նստած տղաները որոնում են կանանց, թող լինեն անցեալից եկած կանայք, ի՞նչ վատ է որ։ Կինը կին է։
#թինդեր #մարդիկ #համացանց
ֆլիքրն էլ դարձաւ վճարովի։
ես դէ նկար պահելու տեղ պէտք չի։ ունեմ։ ինձ համայնքներն ու ֆորումներն էին դուր գալիս։
խմբերը։
ահաւոր ա։
ինչ ծախեցին վերջերս, սպասում էի որ տէնց ա լինելու։
իսկ ես սկզբունքօրէն չեմ ուզում վճարել, զի իրենք մեզ դրել են էն վիճակի մէջ, որ վճարենք։ նկատի ունեմ, ես կը հասկանայի, եթէ ես կարող եմ նկարներ պահել որտեղ ուզեմ, ու դու էլ, ու որտեղ ուզեմի ընթերցիչով նայեմ նկարներ անկախ նրանից նրանք որտեղ են պահուած։
ու էդ դէպքում, զի ես ունեմ իմ սերուերը, իմ նկարները դուք կը տեսնէիք, ասենք ձեր ֆլիքրով, կամ ձեր ինստայով, բայց իմ սերուերից։
ու էդ կը լինէր լաւ։ կամ ունեցիր քոնը, կամ հաւէս չունես, վճարիր։ հասկանում եմ։
բայց ես էս ձեւ չեմ ուզում։ #համացանց
ահա, սրանք հասկանում են ինչ են անում՝
https://www.necunos.com/blog/phone-connectivity-and-its-backdoors/
Your connectivity has generally been ‘their’ side channel access to your RAM
ձեր կապը «իրենց» մուտքն ա դէպի ձեր օպերատիւ յիշողութիւն
գիտեն մարդիկ։
For obvious security reasons our first evolution devices wont have cellular module included.
ակնյայտ անվտանգութեան պատճառներով մեր առաջին սարքի չի ունենալու բջջային մոդուլ
այո։ այո։ այո։
In our opinion ‘being mobile’ is not same as a mobile phone
դիւրակիր կապը չի նշանակում այսպէս կչուած հեռախօսակապ։
այո այո այո։
եւս մի խորհուրդ։ երբ մէկ ա դիւրակիր ինտերնետ օգտագործում ես, ապա շատ լաւ ա պահել սարքը միշտ, միշտ օդանաւի ռեժիմում, կպնել վայֆայներին, ներառեալ ձեր վայֆայ աքսես փոյնթը, եթէ շատ ա պէտք դիւրակիր ինտերնետ։ ճիշտ ա, քարիերը տեսնում ա որտեղ ես, ու եթէ գիտի ով ես, էն ա գիտի, բայց քո աքսես փոյնթի սարքը չի տեսնում քո սարքի օպերատիւ յիշողութիւնը։
#կապ #հաղորդակցութիւն #համացանց #վերահսկողութիւն #անվտանգութիւն
բայց իսկապէս էլի, ամենաիսկական սոցիալական ցանցերը սրանք են, դիասպորան ու մաստոդոնն են, ու համ էլ իսկապէս ցանց են, ոչ թէ աստղ, ուր կայ կենտրոն ու կլիենտներ։
ամենաիսկական սոցիալականն են, որովհետեւ շփման մասին են, ոչ թէ գովազդի, լայքը կամ հետեւելը որպէս մարկետինգային մանիպուլացիա օգտագործելու, եւ մէջբերման համար լռեցուելու մասին։ եւ ոչ թէ մարդկանց տուեալները ծախելու մասին են։
աստուած, էս իմ թուարկածները հակաուտոպիա են։
այդքան ակնյայտ ա։ ու այդքան ոչ ընկալելի՞։ հոգոց։ #համացանց։
այն որ նիկոլն ասում էր, թէ քաղաքականութեան մէջ ժողովրդին նուէրներ պէտք չեն, նա պէտք ա գիտակցի որ ամէնն իր ձեռքերում ա։ ու մի օր, գուցէ, ճիշտ այնպէս, ինչպէս երեւանցիները «մոռացան» մեքենաները կամուրջների վրայ, այնպէս էլ մի օր մարդիկ կը որոշեն չմտնել ֆբ, կամ չառնել այֆօն։ ասելով, ինչպէս մի հայրենադարձ ինձ ասաց՝ պրոբլեմներ ամէն տեղ էլ կան, կարեւորն ա որ պրոբլեմներն ես ընտրում ու ինչու։
#քաղաքականութիւն #համացանց #ժողովրդավարութիւն #ազատութիւն
ինչ վերաբերում ա տելեգրամին (բայց շաղիկին չի վերաբերում), հարցն էլ էն ա, որ իրենք զիջում են (իրենք՝ էֆէսբը֊ն, եւրախորհրդարանը, էնէսէյը, ու չգիտեմ ով) միայն այն դէպքում, երբ օրէնքը դէ ֆակտո չի գործում։ ասենք՝ երբ ցիմերմանը հրապարակեց գրքում փիջիփի֊ի կոդը ու արտահանեց եւրոպա։
հիմա կայ տելեգրամի կենտրոն, ու դուրովին կարելի ա սեղմել, որ տայ։ էդ տալն էլ նէնց ա որ, մի քիչ հիմա տաս, էլի կուզեն, էլի տաս, յետոյ էլի կուզեն, ու տէնց։
տուեալները պէտք ա բայ դիզայն կենտրոնական կառավարում/վերահսկողութիւն չունենան։
#վերահսկողութիւն #տելեգրամ #համացանց
ընդհանուր առմամբ «մենք» պարտուել ենք։ ասում էինք որ վտանգաւոր ա, երբ բոլորիս մասին գրեթէ ամէն ինչ գիտի մի կորպորացիա։ հիմա՝ բոլորիս մասին չի, բոլորիս մասին մինուս մի քանիսը, էդ իրավիճակն աւելի վերահսկելի չի դարձնում։ այնպէս որ մենք՝ պարտուել ենք։ ու երեւի շանս չունէինք։ #համացանց
ես գնահատում եւ կարեւորում եմ փոքր համայնքներ։ փոքր համայնքն էլ ա համայնք, ու տարբեր ա, ու ապրելու իրաւունք ունի, ու կարեւոր ա։ ու դրա անդամներն են կարեւոր։
ու ես այնքան կուզէի, որ տարբեր փոքր համայնքներ լինեն, ու վանաձորում գոնէ մի տեղական հանգոյց լինէր, ասենք դիասպորայի կամ մաստոդոնի, ու այնտեղ համայնք ձեւաւորուէր, որ լոռուայ բարբառով տեղական եւ գլոբալ ակտուալ բաներ են քննարկում, ու թեպէտ մենք երբեմն չենք հասկանայ զի կոնտեքստին ծանօթ չենք, կարդալով կը սկսէինք պատկերացնել։
բայց դա ընդամէնը երազանք ա։ այդպէս տեսանելի ժամանակում չի լինի։
ու ոչ միայն այն պատճառով, որ վանաձորում ապակենտրոնացուած ցանցի հանգոյց չի լինի, այլ նաեւ այն պատճառով, որ վանաձորցիների զգալի մասը պատրաստ են լինել երեւանցի եւ նախընտրում են գեղեցիկ ու հարազատ լոռուայ բարբառին՝ երեւանեանը, երեւի որովհետեւ կարծում են, թէ այն աւելի վեհ ա։
ուզում եմ վանաձորում լինի համալսարան, քուլ գժանոց համալսարան, որի շուրջ կը ստեղծուի էկոհամակարգ, աշխատատեղեր, ստարտապներ, սրճարաններ՝ կեանք։
ինձ դուր չի գալիս որ մենք ունենք մի մեծ երեւան, ու չապրող այլ քաղաքներ։ էդ այսօրուայ հայաստանի ամենալուրջ խնդիրներից ա։ ու ես չեմ ուզում ապրել մայրաքաղաքում։ դա բնաւ էլ պարտադիր չի որ մայրաքաղաքում ապրես։ ես հաճոյքով կապրէի փոքր հով քաղաքում, ինձ ընդամէնը պէտք ա համայնք, աշխատանք ու մշակութային կեանք։
#բարբառ #համացանց #համայնք #համալսարան #
շատ դժուար ա մարդկանց բացատրել, ինչու դու ունես տելեգրամ, բայց չունես ուաթսափ, կամ ինչու ոչ ուաթսափ կամ այլ մեսենջեր։ որովհետեւ եթէ դու ասում ես, որ դու ունես ջաբեր, որովհետեւ այն ապակենտրոնացուած ա, չունի single point of failure, սա գաղափարական, մօտեցման տարբերութիւն ա։ իսկ տելեգրամ վս ուաթսափ֊ն զգալիօրէն այլ մակարդակի, երբեմն զուտ ճաշակի խնդիր են։
#համացանց #դիզայն
հասկանում եմ, որ աւելի լաւ ա սաունդքլաուդին փող տալ, քան իւթիւբին փող չտալ։ հասկանում ես որտեղից ա այս կայքը փող աշխատում, որն ա իրենց մոդելը։
միւս կողմից, իրականում, ես ստիպուած եմ լինել սաունդքլաուդում, քանի որ մարդիկ չունեն ապակենտրոն ինտերնետում ապրելու կուլտուրա։
ես կը լցնէի աուդիոներս իմ սերուերի վրայ ու կը տայի աուդիո ռսս, իսկ մարդիկ ինչ ընթերցիչով կուզէին կը նայէին, ու գուցէ ունենային այո, տենց սիրուն աուդիո ռսս֊ների ընթերցիչ, որը ձայնային ալիք էր նկարելու։
բայց համայնքը սաունդքլաուդում ա, ու եթէ դու ուզում ես «լինել», ապա պէտք ա լինես այնտեղ։
իսկ այն որ իրենք ծառայութեան համար փող են վերցնում՝ հասկանում եմ։ ճիշտ ա, ինձ էդ ծառայութիւնը պէտք չի իրենց ձայնային ալիքի պատճառով, այլ զուտ համայնքի, բայց դա այլ հարց ա։
#ամպ #սաունդքլաուդ #ինտերնետ #համացանց
հեիաքրքիր ռիփորթ ա։ հա էս նորութիւն չի բայց ռիփորթը նորութիւն ա։ #մոզիլա #համացանց #անգլերէն
սաունդքլաուդի վարձը կոմունալ համարւ՞ւմ ա։
#համացանց
երբ դասական ես գրում, իսկ կողքից պիտակում ես նաեւ սովետականով (արդի կամ բարեփոխուած չեմ կարողանում ասել), էդ ստացւում ա ոչ թէ հետ, այլ առաջ համատեղելիութիւն։
#հայերէն #հայերեն #համացանց
մտածում եմ, որ երբ ես ֆբ֊ից դուրս էի եկել, այն դեռ էդ ֆենոմենը չէր դարձել, ինչ հիմա ա։ ու չնայած ես նւնւում էի, որ չեմ շփւում, համայնքիցս կտրուած եմ, եւ այլն, բայց ամէն դէպքում, ասեմ որ գոհ եմ որ այնտեղ չկամ։ ու իրականում չեմ ուզում լինել։ չեմ ուզում վաճառել իմ արժէքները կապի փոխարէն։ չէ լուրջ։ իհարկէ, հիմա ինձ մօտ ժամանակաշրջան ա ինքնավստահութեան, ու ինքս իմ մէջ հաւատքի։ բայց մէկ ա։ էն ինչ անում էի մէկ ա անում էի, պարզապէս հիմա ինձ էդքան չեմ խարազանում որ «սխալ» էի։
ու էն որ ինքը հիմա փաստացի փոխարինում ա ինտերնետը ու տենց ֆենոմեն ա դարձել, ու էդ վերջին սկանդալը տուեալների վաճառքի, թրամփի վերլուծութիւնների ու ֆբ֊ի բաժնետոմսերի, դէ թրամփին մի կողմ, հա, բա դուք ինչի՞ էք էդ խաղի մէջ մասնակցում։
ու իրօք, ես չեմ կարծում, որ ֆբ֊ն հէնց որ մի շատ հարմար գործիք ա։ ես չեմ կարծում որ այլընտրանքները էդքան վատն էին։ ես հակուած եմ կարծել, որ ֆբ֊ի յաջողութիւնը ընդհանուր գլոբալացման պրոցեսների շրջանակներում ա։ ու որ գլոբալացումն էլ կախուածութիւն ունի մարդկանց զարգացման հետ։
ու որ այո, խնդիրն այն ա, որ մարդկանց մեծ մասը չգիտի ինչ անել ինտերնետի հետ։ ու գիտի ինչ անել զննիչի, ու ֆբ֊ի հետ։ ու մայքրոսոֆթի «ինտերնետ էքսփլորեր»֊ը շատ արտայայտիչ անուն ա, քանի որ այն ընդհանուր մայքրոսոֆթի այն ժամանակուայ գոնէ «պարզեցման» ու դեբիլացման շրջանակներում էր՝ «ֆոլդեր» բառը երբ ներմուծուեց, որը շեղում ա, ակնյայտ չի, բայց «դայրեքթըրի» բառը որը իմաստը արտայայտում ա երեւի շատ բարդ էր մարդկանց համար։ իրենց օգտատէրերի զանգաուածի։
ու հիմա ֆբ֊ն ջանում ա փոխարինել ինտերնետը, իսկ դրա օգտատէրերը օկ են, դէ գլոբալիզացիա ա, դէ հա, ինտերնետը՝ ֆբ֊ն ա, ու եթէ չկաս այնտեղ, ապա չկաս։ ու էլի կասեն՝ որ դու հեռախօս չունես ու ֆբ չունես՝ չես սիրում շփուել։ լո՞ւրջ բայց։ էդքան բաւարարուած լինելը ֆբ֊ով, էդքան հիանալը ցուցանիշ ա գրագիտութեան ու գիտակից լինելու մակարդակի։
ու նաեւ ինտելեկտուալ շեմի։ որն իրական ա։ սա ընդունել ա պէտք։ ու խնդիրն այն ա, որ քանի որ մարդկանց մեծամասնութիւնը դժուարութեամբ են որոշ շեմեր յաղթահարում, իսկ մենք նացի չենք, ու բոլոր մարդկանց էլ գնահատում ենք, մենք էլ ենք գնում ֆբ՝ այնտեղ ուր կայ շուկայ, ուր դու լսուած կը լինես։ ու հետաքրքիր մարդիկ էլ են ֆբ֊ում կամ թուիթերում, որովհետեւ իրենց շուկայ ա պէտք, լայքեր են պէտք։ սա դատապարտելով չեմ ասում։ բա շփում ա պէտք, մարդը սոցիալական կենդանի ա։ ով բերեց իր մօտ մարդկանց զգալի զանգուածին, կը բերի էն մնացածներին։ իսկ նրանք ով գնում են թուիթեր կամ դիասպորա՝ որպէս կանոն փնտրում են նենց տեղ, որ արտայայտուեն, բայց այդքան էլ լսուած չլինեն։ դէ քանի որ ֆբ֊ն անոնիմութեանը չի սատարում։ նաեւ, իհարկէ, փորփրող ու խորացող մարդիկ են փորձում հետազօտել նոր տեղեր, բայց դրանք շատ քիչ են։
ու տենց, հիմա ոչ միայն http֊ից դուրսն ա անդերգրաունդ, հիմա ֆբ֊ից դուրսն էլ ա գրեթէ անդերգրաունդ։ (:
մարդկանց, պարզուեց, ինտերնետ պէտք չի, իրենց ֆբ ա պէտք։
դէ հա, մարդկանց իմանալով նորմալ ա, դեռ լաւ ա որ ֆբ֊ով են բաւարարւում։ էլի լաւ ա, միշտ նշել եմ, ինչքան դրական կողմ ունի։
ես երեւի չափազանց գիտակից եմ (քոնշիենշս պետերսոնի ասած) ու դա ոչ միայն ֆբ֊ի առումով ա արտայայտւում։ բայց եւ արկածախնդիր եմ, ու պայքարող։ ու չէ, մենք լուզեր չենք։ էդ դեռ հարց ա ով ա լուզեր։ մենք տը տեսնում ենք ինչպէս են իրենք մանիպուլացւում։ ու ստեղ կարեւոր ա չչարանալ, որ մենք մենակ ենք, այլ էմփաթիա ունենալ իրենց հանդէպ, ու մտածել, ոնց կարելի ա նենաւեազչիւը անել, որ ջոկեն ինչ ա կատարւում իսկ դու դեբիլի ու կրօնապաշտի տպաւորութիւն չթողնես։ ու էդ նոյնիսկ պարտաւորութիւն ա, ոչ թէ մեզ համար ա դա լաւ անել, այլ գուցէ հէնց իրենց համար, ու հասարակութեան համար։ ու հակագլոբալիզմի քայլ ա դա նաեւ։ ու հա, հեշտ ուղի չի։ բնաւ։ սա պահանջում ա տասնամեակներ, ու մենակ լինելու տասնամեակներ։ ու այո, մեծ համայնքներում աւելի հեշտ ա։ ու փոքր համայնքը տաս հոգի չի՝ հազար ա։ ու մենք ունենք լայֆսփան։ ու գիտենք որ էս տարին անկապ անց կացրինք՝ ոչ ոք չի փոխհատուցելու։ բայց եւ մենք էն կենդանիներն ենք, ով անում ա ինչ֊որ բան իմանալով որ չի քաղի պտուղները։ ասենք տենց ծառ ա տնկում։ դէ մինչ։ #դիասպորա #սիւռք #ապակենտրոնացում #անդերգրաունդ #ինտերնետ #համացանց
Ինձ ահաւոր դուր ա գալիս մաստոդոնի ֆեյվըրիթս-ը։ ինքը «լայք»-ն ա, բայց անոնիմ։ մենակ դու կարող ես տեսնել ովքեր են հաւանում քո թութը։ ֆեյվըրիթ անողների համար էդ անձնական՝ «հաւանելու» գործողութիւնն էստեղ անձնական էլ մնում ա։ էս գործիքը ջարդուփշուր ա անում օփինիոն լիդերի ինստիտուտը։
ես աւելացնեմ, որ հա, հաճելի ա որ մաստոդոնում մեզ համար կարեւոր բաներ հաշուի առած են։ ու ոչ միայն սեքիւրիթի վերաբերեալ, ասենք հայատառ յղումները նորմալ աշխատում են, ու չպէտք ա լինեն url encoded։ բայց սեքիւրիթիին որ առանձին ուշադրութիւն ա դարձւում, հաճելի ա։ ու ես յուսով եմ, այդ ֆիչըն, որի մասին չէի մտածել նախկինում, իրօք հնարաւորութիւն ա, ոչ թէ չիրականացուած հնարաւորութիւն։ ու այո, դա իրօք կարող ա հաճելի լինել, որ մենակ դու ես տեսնում քեզ ով ա լայքել։ ոչ միայն մէջբերուած պակճառով։ այլ եւ որովհետեւ դա փակ քուէարկութեան պէս ա, ու քեզ ոչ մէկ չի կարող պատասխանաւութեան բերել, ասել՝ դէ ատչեօտ տուր, ինչի՞ ես սա լայքել, ի՞նչ լայքելու բան էր։
#մաստոդոն #թութ #ազատութիւն #համացանց #մշակոյթ
ու հիմա ես կասեմ մի բան, գուցէ նրանից որ ինձ ցաւում ա, գուցէ էդ հնչում ա աբիժնիկական, բայց ես կասեմ, որ ես ձեզ՝ ում գիտեմ պատահաբար, ես ձեզ երբեք չեմ գնահատի այնպէս, ինչպէս ես գնահատում եմ նրանց, ում ես գիտեմ համացանցից։
որովհետեւ ձեզ կարեւոր չի եղել ինձ (հէնց ինձ չէ, այլ ինչ֊որ մէկին ինձ պէս) իմանալ, ու հետեւաբար ինձ այնքան էլ կարեւոր չէք դուք։
ու ինձ ցաւում ա նրանից, որ ես ձեզ չէի իմանալու, եթէ ոչ որոշ պատահականութիւններ։ ու ինձ պէտք չեն մարդիկ, ում ես գիտեմ պատահականօրէն։ ինձ պէտք են մարդիկ, ում ես գիտեմ օրինաչափութեան պատճառով։ իմ համար կապը ձեզ հետ արժեզրկուած ա ու ոչ լիարժէք, քանի որ այն կարող ա եւ չլինէր։
ես ծանօթացել եմ մի աղջկայ հետ բարքեմփ 2009֊ին, ու դէ աղջիկ էր էլի։ որոշ ժամանակ անց ես գտել էի ու հաճոյքով հետեւում էի մի բլոգի, որ ես չգիտէի որ նա ա վարում։ ու ես յետոյ իմացայ, որ դա նա ա։ ու ես իրան ճանաչեցի իր բլոգով, ոչ թէ մեր այդ «ռեալ» հանդիպման շնորհիւ։ ու ես գնահատեցի նրան իր գրածների շնորհիւ։ ու ինքը իմ համար դարձել ա իմ կեանքի ամենակարեւոր մարդկանցից մէկը։ արդէն ութ տարի ա։
իսկ քո ու քո ու քո հետ, ես չպէտք ա ծանօթանայի պատահաբար։ այդպէս ստացուել ա, բայց կարող էր եւ չստացուել։ ու ես ո՞նց գնահատեմ այդ կապը, որը կարող ա եւ չլինէր։
մի ժամանակ գրում էի «իմ մարդկանց» մասին, ու դա եւ ընկալւում եւ երեւի հնչում էր ոչ շատ հանդուրժող, ու գուցէ որոշ չափով նեղմիտ։ բայց պատճառը գրելու նման էր։
ես հիմա կը նայեմ նոյն հարցին հակառակ կողմից։ գուցէ, ես չպէտք ա լինեմ ընկերդ, որովհետեւ ես քո աշխարհից չեմ։ գուցէ ե՞ս եմ քեզ համար պատահական մարդ։
ու դու չպէտք ա ինձ իմանաս, քանի որ դու չէիր իմանալու իմ ասենք առցանց ներկայացման մասին, եթէ ինձ չհանդիպէիր պատահաբար։ ուրեմն, քեզ չի բերել իմ բլոգ առցանց փնտրելը ինչ֊որ բան, ինչպէս իմ երկու ընկերներին ա մօտեցրել, երբ մէկը միւսի բլոգն ա գտել։ ուրեմն, քեզ հետաքրքիր չէր այն, ինչ հետաքրքիր ա ինձ, ու դա չի քեզ բերել այդ ծանօթութեան։ դու չես նայել իմ նկարները (կապ չունի որ անկապն են), ու մտածել, որ կուզէիր ինձ հետ խօսել ինչ֊որ բանի մասին։ դու պարզապէս պատահաբար իմ հետ ծանօթացել ես, ապա ես ինչպէ՞ս իմանամ, որ քեզ մէկ չի ում հետ ծանօթանալ ու շփուել։
իսկ մարդիկ կան ում համար մէկ ա, ովքեր վայելում ես բարեկամների ու դասարանցիների հետ շփումը։ չէ՞ որ դրանք պատահական մարդիկ են։ ես չեմ ուզում լինել պատահական մարդ քեզ համար։ ու դու աւելինի ես արժանի, քան պատահական մարդկանց հետ շփուելը։
ես ինձ պահանջուած, պէտքական չեմ զգում, եթէ ես գիտեմ, որ ես քո համար պատահական եմ։
ես չեմ զգում որ իմ կարիքն ունես, գուցէ դու ունես պարզապէս որեւէ մէկի՞ կարիքը, ո՞չ թէ իմ։
եւ անցնեմ էլ աւելի առաջ․ էդ նորմալ ա որ ես քեզ չէի իմանայ, քանի որ չէի իմանայ ինտերնետից։ ու պէտք էլ չի իմանամ, քանի որ մենք այլ աշխարհներից ենք, ու ես չհասկացուած եմ լինելու, ու դու չհասկացուած ես լինելու։
որովհետեւ քո համար իրականում կարեւոր չի այն, ինչ իմ համար ա կարեւոր։
եթէ քո համար նոյնը կարեւոր լինէր, դու կանէիր ինչպէս ես։ եթէ քո համար կարեւոր լինէր ապակենտրոնացումը, հակագլոբալիզմը, դու գուցէ, թէկուզ պահելով քո ներկայութիւնը ֆէյսբուքում, նաեւ լինէիր մի ապակենտրոնացուած տեղո՞ւմ։ գոնէ այդպէ՞ս։ ուրեմն կարեւո՞ր չի այնքան, ինչքան ինձ ա կարեւոր։ ապա ես հասկացուած չեմ լինելու քեզ հետ։
ես կը լինեմ «էն ծուռը», ու իմ՝ ինձ համար էական յատկութիւնը լաւագոյն դէպքում կը հանդուրժուի, ոչ թէ կը գնահատուի։
ես չեմ ուզում այդպիսի յարաբերութիւն, ու ես չեմ ուզում այդպիսի կապ։
ես ինձ ու ձեզ աւելի լաւն եմ մաղթում։
ու տենց։ #կապ #համացանց #պատահականութիւն #կարեւոր #հասարակութիւն #շփում #համայնք #ընկերութիւն
Ինտերնետը մեզ, տարածութեան մէջ իրարից հեռուներիս, դարձնում է ժամանակի մէջ իրար մօտիկ։
http://ablog.gratun.am/1793/սոց․-տարածություն-և-ժամանակ/ #համացանց #ժամանակ
ճապոնացիները մեզ պէս թիլդա են օգտագործում։ (: ալիքաւոր մի նշան որ բառերը ձգեն։ (: #հայերէն #համացանց #մշակոյթ
ինձ թւում ա կորեկտ չի համեմատել ֆէյսբուքն ու դիասպորան, կամ թուիթերն ու մաստոդոնը ըստ ֆունկցիոնալութեան։
խնդիրը այն չի, որ ֆբ֊ն այսպիսի ֆունկցիոնալ ունի, կամ չունի, ու իրականում դա չպէտք ա լինէր մրցակցային առաւելութիւն։
systemd֊ն էլ կարող ա վատ չի գրած, ու հարմար ա օգտագործել հիմնականում։
կարեւոր հարցը դա չի, կարեւոր հարցը տեխնիկական չի, ֆունկցիոնալի մասին չի՝ քաղաքական ա։
մենք ընդունո՞ւմ ենք այսպիսի պայմաններով խաղ, թէ՞ չէ։ ու մարդկանց մեծ մասը չի էլ մտածել այդ մասին, որովհետեւ այլ կերպ ինչպէ՞ս կարող էր լինել, չեն էլ պատկերացնում։
ծրագրաւորողները առաջինն են, ու դեռ միակն են, ով որոշ չափով (ու մեզ մօտ աւելի քիչ չափով) հասկացել են, որ իրենց պէտք են ազատ գործիքներ։ անկախ ֆունկցիոնալութիւնից։ որ նախ թող լինի ազատ կոմպիլեատոր, իսկ յետոյ ֆունկցիոնալի մասին կը խօսենք, կաւելացնենք, կաշխատենք։ բայց դա պէտք էր գիտակցել։
ու դա ա առհասարակ կոնֆորմիզմի, յարմարուողականութեան հիմնական պատճառը։ այն յատուկ ու գիտակցուած չի։ այն, կարծում եմ, հիմնականում չգիտակցուած ա։
#համացանց #կոնֆորմիզմ #յարմարուողականութիւն
երեւի թէ համացանցին ոչ մի սերուիս այդքան հարուած չի հասցրել, ինչպէս ֆէյսբուքը։ ունենալով յաւակնութիւն փոխարինել ամէնը, նա դարձրեց համացանցը universal access to one global BBS, ոչ քիչ ոչ շատ։ գուցէ մեզնից է՞լ ա, եթէ մենք աւելի գրագէտ լինէինք, այդպէս չէ՞ր լինի։ #համացանց #գլոբալիզացիա #համաշխարհայնացում
ու այո, եթէ ես երկու րոպէ մտածէի, էդ յիմարութիւնները չէի գրի։ սովորաբար մարդկանց ես ասում, ու զգում ես որ յիմարութիւն ասիր, իրենք էլ քեզ գիտեն ընդհանուր առմամբ, ու գիտեն որ յիմարութիւններ ես ասում, բայց շատ դեբիլ չես, ու հանդուրժում են։ շահը՝ դեբիլութիւնները առցանց չեն մնում։ նոյնիսկ կարող ա զրոյցից յետոյ եղած, ու աւելի մարսուած մտքեր յայտնուեն առցանց։
վերդիկտ՝ սոցիալական կապերը լաւացնում են ձեր օնլայն ներկայութեան որակը։ #համացանց
համացանցը համացանց չի, որովհետեւ այն չգիտեն օգտագործել որպէս համացանց։ այն օգտագործում են որպէս «կաբելային» հեռուստատեսութիւն։ համացանցը չկայ որովհետեւ ստեղծուած ա մարդկանց համար իսկ մարդիկ այն չեն տեսնում։ ինչպէս եւ երեւի բոլոր լաւ մտքերն ու նախագծերը, ինչ մարդիկ ունեցել են։
որովհետեւ մարդիկ մեծ մասամբ էն էակները չեն ով ուզում ա լաւ նախագիծ։ մարդիկ ուզում են վատ գրած ծրագրեր, մարդիկ ուզում են դեկոնստրուկտիւիստների եւ պոստմոդերնի շէնքեր։
բաուհաուսի, օբերոնի (կներէք) պէս հրաշքները պէտք ա ծնուէին ու անհետանային, թողնելով մի քանի հետք։
ու եթէ դու մի քիչ խելացի մարդ ես, ով գնահատում ա լաւ դիզայն, քեզ շատ բարդ ա լինելու, ու քեզ վատ ա լինելու։ ու մենակ։ ու սիրտդ ցաւելու ա լաւի ու չգնահատուածի համար։ չաշխատածի, չապրածի։ միշտ։
որովհետեւ ընկել ընտրել ես «սխալ ժամանակ, սխալ էակ, սխալ մոլորակ»։
մնում ա սփոփուել նրանով, որ եթէ տեսնում ես ինչ վատ ա, ուրեմն գուցէ ամենայիմարը չես։
ու աւելի լաւ ա այդպէս, քան հիանալով զահա հադիդով, ժամանակակից օհ֊երով, ու էս վիճակով։
ու տենց։
#համացանց #դիզայն #միշտ #մարդիկ
սոցիալական ցանցն ինտերնետն ա, պարզապէս մենք չգիտենք այն օգտագործել։ #համացանց
առաջարկում եմ (եթէ չեմ առաջարկել) օմգ գրելու փոխարէն օգտագործել աւելի հայեցի տարբերակ՝ ա՟ծ, կամ օա՟ծ, կամ աւա՟ծ։ (:
#հայերէն #համացանց #մեմ
— գիտեմ որ ինտերնետ ֆբ֊ից դուրս դժուար ա պատկերացնել, բայց այն կայ, ճիշտ եմ ասում։ #համացանց #ֆէյսբուք #դիմագիրք #զրոյց
իմ ինստան ու թուին մշտական հետեւել֊ապահետեւել պրոցես ա — ինչի՞ եմ ես սա տեսնում հոսքիս մէջ, էս ո՞վ ա, էլ ի՞նչ ա նկարել, ինչի՞ եմ ես սա լայքել, ինչի՞ եմ հետեւել, ֆսեօ, անֆոլոու, կամ վայ էս ինչ լաւն ա, հետեւեմ, ահա։ #համացանց
փաստօրէն մենք ունենք երկու ձեւի համայնքներ՝ ջեներիկ՝ երաժշտութիւն, կինո, քաղաքականութիւն՝ այն ինչ բոլորին է հետաքրքրու, կամ զարմանալի չի որ հետաքրքրում է, ու զարմանալի է, որ չի հետաքրքրում, ու աւելի ուրոյն հետաքրքրութիւններով համայնքներ։ ջեներիկ հետաքրքրութիւններով մարդիկ շփւում են ջեներիկ սոց․ կայքերում, այսօր՝ սոց․ կայքերում, ուր բոլորը֊բոլորը կան։
իսկ ըստ հետաքրքրութիւնների այնտեղ, ուր բոլորը֊բոլորը կան շատ չեն խօսում, քանի որ բոլորը֊բոլորը չեն ընկալի, իսկ մենք հաշուի առնում ենք լսողի ընկալումը։
սենց միտք առաջացաւ, որ առաջ համայնքին պատկանելու պահանջը մարդը աւելի շատ էր ջանում բաւարարել իր հետաքրքրութիւններին յատուկ համայնքներում, ու բաւարարւում էր այդ համայնքների շոյանքներով, քանի որ ջեներիկ համայնքները չկային, կամ զարգացած չէին։
դա տենց օլդսքուլ կեանքի ոճ է, որին ասենք ես սովոր եմ։
իսկ այսօր, երբ ջեներիկ հետաքրքրութիւններով մարդը կարողանում է հաւաքել, քաղել նոյն, իսկ յաճախ՝ անհամեմատ աւելի շատ շոյանք, ու զգալ համայնքին պատկանելիութիւնը, մեզ մօտ դա «տեղացիների», կամ «տեղացիների որեւէ տեսակի», բայց միեւնոյնն է, ջեներիկ համայնքն է, ապա նա անհամեմատ աւելի քիչ շարժառիթներ է ունենալու ասենք կպնի որեւէ ազատ նախագծի, մասնակցի դրա զարգացման մէջ։ #անկապ #համայնք #համացանց
առհասարակ աշխարհի բոլոր կայքերը պէտք է լինեն https֊ով, որ նրանք ով թոռ/վպն չեն օգտագործում, կարողանան աչաջուրից օգտուել։ #երեւան #աչաջուր #համացանց
աչաջուրի ինտերնետ փոլիսին շատ լաւն է՝ մեզ խրախուսում է օգտագործել էսէսէլ ու թոռ։
#աչաջուր #համացանց #երեւան
ինտերնետում մարդիկ երաժշտական ոճերի պէս են՝ պոպ մարդիկ՝ գրում են յաւերժ սիրոյ, բաժանումների, մերժման մասին, ռոք մարդիկ՝ պրոտեստի, անհնազանդութեան, հիպհոպ մարդիկ՝ գրում են անկեղծ, ազնիւ, երբեն բռի, կոպիտ։
#երաժշտութիւն #համացանց #մարդիկ #մշակոյթ
2007֊ին, երբ ես իմ առաջին սմարտֆոնոտ սարքն էի առնում, չգիտէի վայֆայն ինչ է։ կար ընտրութիւն՝ առանց վայֆայի, կամ վայֆայով, ու ինձ բացատրեցին որ «վայֆայով կարելի է ձրի ինտերնետ օգտագործել», իսկ ես արդէն պատկերացնում էի որ ինտերնետի համար մատակարարողին վճարում են ու չէի հասկանում որն է «ձրի» ինտերնետը։ մտածեցի՝ լաւ է վայֆայով քան առանց, իսկ յետոյ պարզուեց որ մեր քաղաքի ութերորդ երթուղայինի կանգառի մօտ ինչ֊որ մէկն ունի բաց վայֆայ աքսես փոյնթ, ու կանգառում բռնում էր, մէկ էլ կար քաղաքապետարանի մօտ։
այնքան տխրեցի երբ բացեցի «հայլայնի» թղթիկն ու այնտեղ գտայ մեր մօտ եղած «վինդոուս էքսփի»֊ից ինտերնետին կպնելու կոնֆիգի քայլ առ քայլ ձեռնարկ, «նեքսթ»֊երով։ մտածեցի՝ ինչ յիմար ենք որ այն մարդուն կանչել հինգ հազար դրամ էինք տուել։
տենց խօսում ենք, ու ոչ մի տարօրինակ բան չկայ զրոյցի մէջ, յետոյ իրեն «հօպարն» է զանգում, ու նա անցնում է բարբառի։ երեւի, որպէսզի «հօպարն» իրեն հեռու չզգայ։ շեֆս էլ է այդպէս անում երբ իրեն արցախից են զանգում։
մէկ էլ հետաքրքիր է, որ մենք այդ աղջկայ հետ կարող ենք խօսել ասենք ծրագրաւորումից, ու նա արդէն գիտի որ ես բնաւ էլ քուլ ու ինքնավստահ չեմ ու ինքս լիքը հարցեր ունեմ, բայց մէկ է իմ հետ շարունակում է շփուել։ (:
#զրոյց #պատմութիւն #ինտերնետ #վայֆայ #համացանց
https://www.youtube.com/watch?v=tvIjlQWmwhA
#ամպ #պատճէնաշնորհ #թորենթ #համացանց #ռուսերէն
#էկրանահան #համացանց
եկէք անուանենք իրերն իրենց անուններով եւ օգտագործենք «քաղաքացի» բառը «օգտատէր» բառի փոխարէն։
Նախ, այլապէս հակառակ կողմի համար քննարկումը դառնում է չափազանց հարմարէտ։ Երբ խօսում ենք օգտատէրերի մասին, մենք խօսում ենք մարդկանց մասին ով ստորագրել է պայմանագիր ընկերութեան հետ, կամ մարդկանց մասին, ով այս կամ այն ձեւով սպառում է մշակութային գործեր։
Ապա գործարքներ կան, որ թւում են շատ ձեռնատու օգտատէրերի համար, սակայն անընդունելի են քաղաքացիների համար։ Օրինակ, ինտերնետի գնի իջեցումն այն պայմանով որ օգտագէրն համաձայնի օգտուել միայն որոշ վեբ ծառայութիւններից (Ցանցի չէզոքութեանը վերաբերող բանավէճ)։ Սա կարող է թուալ լաւ գործարք օգտատիրոջ համար սակայն քաղաքացին պէտք է կարողանայ տեսնել որ դա վտանգներ է պարունակում, մասնաւորապէս վտանգում է խօսքի ազատութիւնը։
Ու ամենակարեւորը, իրաւունքներն ու ազատութիւններն որ մենք պաշտպանում ենք, քաղաքացունն են, օգտատիրոջը չեն։ Եւ բանավէճի բոլոր այլ կողմերին (եւ այլոց) պէտք է կրկին եւ կրկին յիշեցնել որ մարդիկ առաջին հերթին քաղաքացի են, ու յետոյ նոր կարող է լինեն օգտատէր։
աղբիւր (անգլերէն)
հեղինակ՝ Միքայէլ Վոզնիակ
ամոս օզ֊ն ասում էր, որ հրէաները ապշած են այն ուժից, որ հիմա ունեն, եւ նախկինում երբեք չեն ունեցել, եւ այդ պատճառով էլ չարաշահում են այն։ դա նման է «լրացնելու» մասին տեսութեանը՝ որ ռուսները կամ արաբները չարաշահում են, լրացնելու համար այն նախկին աղքատութիւնն ու հնարաւորութիւնների սակաւութիւնը։
լրացնելու տեսութիւնը տեղափոխելով համացանցի վրայ, մտածում եմ, որ շատերն այսօր ապշած են այդ հնարաւորութիւնից, որ կարող են գրել, եւ ծանօթների եւ անծանօթների մեծ զանգուած տեսնի իրենց գրածը, հաւանի իրենց, որը կարելի է «estimate»֊ել լայքերի քանակով։
ինքդ քեզ կարեւոր զգալը, համայնքում ընդունուած լինելը՝ բնական պահանջներ են, ու լաւ է երբ բաւարարուած են։ ու երեւի աւելի են տարուած համացանցային ինքնացուցադրմամբ նրանք, ով նախկինում ընդունուած լինելու կամ կարեւոր զգալու փորձից զուրկ են եղել։
ու այնպէս, ինչպէս հրէաները տարուեցին իրենց ուժը չարաշահելով, այնպէս, ինչպէս նոր ռուսները պիտի ունենան ոսկէ ունիտազներ, մենք գրում ենք համացանցում, գնահատելով այսօր աստծոյ կողմից ուղարկուած լայքերի քանակը, եւ ոչ թէ անձնական յարաբերութիւնների խորութիւնը։
որն ունի իր հակառակ կողմը՝ սպառելիս այդ ահռելի քանակի տեղեկատւութիւնը փորձում ենք ոչ մի բան բաց չթողնել, եւ կուլ ենք տալիս առանց ծամելու։
այսպիսի օղակ է ստացւում, որից դուրս գալը հեշտ չէ։
սա գրեցի ու յիշեցի ըներոջ այս խօսքերը․
— Մակլուհանի «Understanding media» գրքում կայ «The Gadget Lover» անունով գլուխ։ Նա ասում է, որ սոցիալական մեդիան(դէ, այն ժամանակ չկար սոցիալական մեդիա, բայց դա է ինչ նա նկատի ունէր) մեր իսկ յաւելման, ընդլայնման պէս է, մեր պատկերի կրկնօրինակումն է, ու որ մենք հեշտութեամբ սիրահարւում ենք մեր իսկ ստեղծած պատկերին, Նարցիսի պէս։ Եւ ի դէպ, Նարցիս անունն ունի նոյն արմատն ինչպէս «narcosis»֊ը։ Մենք ինքներս մեզնից կախուածութեան մէջ ենք ընկնում։
մինչ
— Մակլուհանի «Understanding media» գրքում կայ «The Gadget Lover» անունով գլուխ։ Նա ասում է, որ սոցիալական մեդիան (դէ, այն ժամանակ չկար սոցիալական մեդիա, բայց դա է ինչ նա նկատի ունէր) մեր իսկ յաւելման, ընդլայնման պէս է, մեր պատկերի կրկնօրինակումն է, ու որ մենք հեշտութեամբ սիրահարւում ենք մեր իսկ ստեղծած պատկերին, Նարցիսի պէս։ Եւ ի դէպ, Նարցիս անունն ունի նոյն արմատն ինչպէս «narcosis»֊ը։ Մենք ինքներս մեզնից կախուածութեան մէջ ենք ընկնում։
#սոցիալական_մեդիա #նարցիս #մեդիա #համացանց #մակլուհան #մէջբերում #զրոյց #սիրահարութիւն
«Փոքրագոյն գործողութեան սկզբունք »֊ը արտայայտւում է նրանում, որ եթէ մարդն անում է մեծ ջանք, ու յետոյ ստանում է այսքան լայք, եւ անում է փոքր ջանք, ու յետոյ ստանում է նոյնքան լայք, նա նախընտրում է մեծ ջանքեր չանել։ #համացանց #մարդիկ #ջանք #դրական_ամրապնդում #սկզբունք
ապակենտրոնացումը ահաւոր կարեւոր է նոյնիսկ սովորական օգտուողի համար․ շատ յոգնեցնող եւ ուժերն անիմաստ սպառող է պահել եւ «սինք» անել մի քանի ինքնութիւն՝ այս կայքում — այս մարդկանց համար, այս կայքում՝ այս ընկերների խմբի համար։ ոնց որ մէկ գլոբալ ցանցի մաս չենք, այլ տարբեր, իրար հետ կապ չունեցող աշխարհներում։
մենք պէտք է հասկանայինք, ինչ կարող է համացանցը դառնալ հէնց սկզբից․ յօրինել առ֊էս֊էսն ու օփենայդին շատ աւելի վաղ․ դրանք պէտք է համացանցի հիմքը լինէին, այնպէս, ինչպէս էս֊էմ֊թի֊փի֊ն էր։
նոյնիսկ եթէ մարդն ընտրում է լուսանկարներ պահելու ծառայութիւն, նա կարող էր ընտրել որեւէ մէկը, եւ հետեւել ընկերներին ով պահում են նկարներ այլ ծառայութիւններում, որովհետեւ բոլոր սերուիսները կունենային տուեալների փոխանակման համար ընդհանուր ինտերֆեյսներ։ այդպէս մենք կունենայինք իրական մրցակցութիւն՝ որտեղ ամէն ծառայութիւնն ունի հաւասար հնարաւորութիւններ, իսկ ինչպէս է այդ հնարաւորութիւններն օգտագործելու, արդէն իր խնդիրն է՝ պէտք է ջանայ աւելի լաւ սերուիս մատուցել։
քանի որ եթէ սերուիսը դուրդ չի գալիս՝ կը վերցնես փասափուսեդ եւ կը տեղափոխուես այլ տեղ, ուր աւելի տաք է եւ լուսաւոր։
հիմա կարծես թէ մենք սա կորցրել ենք։ գուցէ ինչ֊որ նոր տեքնոլոգիա, առ֊էս֊էսի եւ օփենայդիի փոխարէն, կամ այն յաւելելով, ունակ կը լինի լուծել խնդիրը, կրկին մի գլոբալ ցանց դարձնել ինտերնետը։
ապակենտրոնացումը ահաւոր կարեւոր է նոյնիսկ սովորական օգտուողի համար․ շատ յոգնեցնող եւ ուժերն անիմաստ սպառող է պահել եւ «սինք» անել մի քանի ինքնութիւն՝ այս կայքում — այս մարդկանց համար, այս կայքում՝ այս ընկերների խմբի համար։ ոնց որ մէկ գլոբալ ցանցի մաս չենք, այլ տարբեր, իրար հետ կապ չունեցող աշխարհներում։
մենք պէտք է հասկանայինք, ինչ կարող է համացանցը դառնալ հէնց սկզբից․ յօրինել առ֊էս֊էսն ու օփենայդին շատ աւելի վաղ․ դրանք պէտք է համացանցի հիմքը լինէին, այնպէս, ինչպէս էս֊էմ֊թի֊փի֊ն էր։
նոյնիսկ եթէ մարդն ընտրում է լուսանկարներ պահելու ծառայութիւն, նա կարող էր ընտրել որեւէ մէկը, եւ հետեւել ընկերներին ով պահում են նկարներ այլ ծառայութիւններում, որովհետեւ բոլոր սերուիսները կունենային տուեալների փոխանակման համար ընդհանուր ինտերֆեյսներ։ այդպէս մենք կունենայինք իրական մրցակցութիւն՝ որտեղ ամէն ծառայութիւնն ունի հաւասար հնարաւորութիւններ, իսկ ինչպէս է այդ հնարաւորութիւններն օգտագործելու, արդէն իր խնդիրն է՝ պէտք է ջանայ աւելի լաւ սերուիս մատուցել։
քանի որ եթէ սերուիսը դուրդ չի գալիս՝ կը վերցնես փասափուսեդ եւ կը տեղափոխուես այլ տեղ, ուր աւելի տաք է եւ լուսաւոր։
հիմա կարծես թէ մենք սա կորցրել ենք։ գուցէ ինչ֊որ նոր տեխնոլոգիա, առ֊էս֊էսի եւ օփենայդիի փոխարէն, կամ այն յաւելելով, ունակ կը լինի լուծել խնդիրը, կրկին մի գլոբալ ցանց դարձնել ինտերնետը։
#համացանց #ինտերնետ #օփենայդի #առէսէս #ինքնութիւն #ծառայութիւն #հոստինգ #հնարաւորութիւններ #մրցակցութիւն
այսպիսի կայքեր արդէն յաճախ չենք տեսնում։ երբ հանդիպում եմ, ոնց որ քաղաքի հին մասում լինեմ։
#համացանց #պատմութիւն #կայք
ֆրիդոմբոքսի ներկայացումը անցեալ տարի ապրիլին՝ http://moglen.law.columbia.edu/sflc2015/04_freedombox.webm
այնպէս էլ չհասկացայ արդեօք այն արդէն հասանելի է սպառողի համար։
այժմ միայն այս հնարաւորութիւններն են հասանելի, ասում են, որ մասնաւորապէս աւելացնելու են էլ․ փոստի սպասարկիչ, դիասպորա եւ/կամ գնուսոշլ։
մտածում եմ, արդեօք դիասպորան այդ սարքի համար չափազանց ծանր չէ։
յուսով եմ սարքը հասանելի եւ մատչելի կը լինի, եւ մարդիկ կառնեն, եւ դա զգալի կապակենտրոնացնի համացանցը։
#ֆրիդոմբոքս #ազատութիւն #ապակենտրոնացում #համացանց
ահա ինչ է լինում, երբ սեփականատիրական նախագիծը չի գրաւում կենսունակ լինելու համար անհրաժեշտ շուկայի հատուած։
եթէ այն ազատ լինէր, ապա նաեւ կը լինէր կենդանի։
հետեւութիւն՝ մի աջակցիր սեփականատիրական ծա նախագծերին քիքսթարթերում։
#սեփականատիրական_ծա #ծա #ծրագրային_ապահովում #փրեսգրամ #շուկայ #տնտեսութիւն #համացանց #ազատութիւն
այո, իհարկէ, չի աշխատել սփիւռքը։
իմ համար դա նորութիւն չէ։
ի՞նչ է պէտք սոցիալական հարթակի համար։
— լինել սոցիալական
— լինել հարթակ
լինել սոցիալական նշանակում է՝
կազմել կենսունակ չափս ունեցող համայնք։ ունենալ այլ համայնքների հետ հաղորդակցութիւն։
առաջինը հենց սկզբից էլ մեր մօտ չստացուեց, ու այդ առումով վիճակը անդադար վատանում է, որը գուցէ եւ կանխատեսելի էր։
երկրորդը՝ հաղորդակցութիւնը մասամբ դիասպորա ծա սահմանափակումն է՝ դիասպորա֊ի ամենամեծ թերութիւններից եմ համարում օփենայդի֊ով մեկնաբանելու հնարաւորութեան բացակայութիւնը։
(յուսով եմ ժամանակի ընթացքում կը լուծուի, բայց խնդիրն այն է, որ ամէնն ունի իր ժամանակը, ու այսօր պէտք է լինէր դա, երեկ պէտք է լինէր, ու վաղը լինելը գուցէ այնքան էլ իմաստ չունի)։
իսկ մասամբ՝ այլ համայնքներում օտար համայնքների հետ շփուելու «կուլտուրայի» չկայացած լինելն է, կամ կոմֆորտի գոտուց դուրս գալու ցանկութիւն չունենալը։ օրինակ․ օփենայդի կիրառելու ոչ հնարաւորութիւն կայ (ֆբ֊ն, ծիւիչը չեն տրամադրում), ոչ էլ ցանկութիւն կայ նոյն ֆբ֊ից դուրս ինչ֊որ հոսքի հետեւելու (ասենք ռսս֊ով)։ սա մասամբ իհարկէ հենց այդ ֆբ/ծւ յաջողակ քաղաքականութեան հետեւանք է։
եթէ նախագիծը կենսունակ լինելու համար ենթադրում է որ օգտուող մարդը պէտք է «գիտակցող» կամ «գաղափարական» լինի, ուրեմն նախագիծը չի աշխատիհաւանաբար կեանքի շատ շանսեր չունի։
կամ կաշխատի մի այլ մասշտաբում՝ կարելի է անգլերէն շփուել այլ սփռուած եւ ոչ խիտ բնակեցուած հանգոյցների մարդկանց հետ։ որը մեզնից շատերին (ինձ որ հաստատ) այնքան էլ հետաքրքիր չէ, քանի որ իրենք ունեն լրիւ այլ մտահոգ լինելու պատճառներ, շատ վատ են հասկանում մեր մեզ, մեր ընկալումը, մեր միջավայրը, մեր վիճակը, մեր հոգսերը՝ փաստացի այլ լեզուով են խօսում եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով։
միակ ֆունկցիան որ կարող է կատարել սփիւռքը՝ դա գրառումներ կատարելու եւ պահելու ֆունկցիան է։ եւ գուցէ ընկերոջ հետ պրիւատ կիսուելու ֆունկցիան, որն անիմաստ է, եթէ ընկեր չունես։
այնպէս որ շատ նման է weblog.sh֊ի ֆունկցիային։ գրելու տեղ է, եւ մեկնաբանութիւններ անելն անհնար է։
ինչո՞ւ եմ այդ ասում՝ երեւի նկատի ունեմ, վհատուելու կարիք չկայ, քանի որ վհատուած կարելի էր լինել գրեթէ սկզբից։
գուցէ մի օր մի ծրագրիկ գրեմ, իմ ամէնը սինք անեմ մի այլ բլոգ՝ ուորդփրես կամ գհոստ, կամ այդ նոյն ուեբլոգ․շը, մի այլ բան, կամ թող այստեղ էլ մնայ։
#սփիւռք #ֆունկցիա #սոցիալական_հարթակ #հարթակ #համացանց #շփում
հետազօտութիւն այն մասին, թէ ինչքան ծածկոյթ է ունենում բազմոցային ակտիւիստը։
#հետազօտութիւն #թուղթ #սոցիալական_մեդիա #ցանց #ակտիւիզմ #համացանց
այս քանի օրը նոր եմ «ֆայմել» որ ոչ մի բան չի խանգարում ունենալ psycamp.am֊ով ու vishap.am֊ով, ու սերուերում սպասարկուող այլ դոմեններով ջաբեր հաշիւներ։ ու նոր փորձեցի, մի երկու փոփոխութիւն արեցի dns֊ում ու prosody֊ում, ու ահա՝ norayr[@]vishap.am ֊ով կարողանում եմ լոգինուել։ գաղտնագիրը՝ նոյնը, համակարգինը։
ռոսթերը (կոնտակտ լիստը) դատարկ է, քանի որ լիրւ նոր, ուրիշ հաշիւ է, ալիաս չի։
յուսով եմ դուրներդ կը գայ։
#ջաբեր #վիշապ #փսայքեմփ #համացանց
այսպիսի քննարկում էր վերջերս, մէկն ասում էր, որ մենք չափազանց շատ հետքեր ենք թողնում համացանցում, այստեղ եւ այնտեղ, ու որ շատ չենք մտածում ինչպէս է դա դիտուելու, ընկալուելու յաջորդ սերունդների կողմից։ ինչպէս են մեր երեխաները կարդալու մեր բազմաթիւ սէրերի, հիասթափութիւնների, տխրութիւնների մասին, ինչպէս են տեսնելու մեր չմտածուած ասածները, վատ փաստարկները, յիմար արտայայտութիւնները։ Ու այդ ամէնը, իր կարծիքով փոխելու է մարդկութեան վարքագիծը համացանցում․ մենք այլեւս աւելի քիչ կը մերկանանք եկ կը կիսուենք առցանց։
Կարծում եմ, այլ տարբերակ էլ կայ՝ յաջորդ սերունդները կը դառնան աւելի հանդուրժող, աւելի ընդունող մարդկանց այնպիսին ինչպիսին մարդիկ կան։ Այո, մարդիկ կատարեալ չեն՝ նախանձ են, խանդոտ են, յիմարութիւններ են խօսում, վատ փաստարկներ բերում։ Ստում են, տխրում են, ատում են, անյաջողութիւններ են ունենում, կեղծում են իրենք իրենց։ Ինչ կայ՝ դա է։ Ինձ թւում է, ընդունելով դա ապագայ մարդիկ հակուած կը լինեն աւելի քիչ դատապարտել, պիտակել, ծաղրել, եւ աւելի շատ՝ ընդունել մարդկանց իրենց բոլոր թերութիւններով, թուլութիւններով հանդերձ։
Ու դա թոյլ կը տայ մեզ բոլորիս լինել աւելի հանգիստ եւ անկեղծ առցանց։ Սա նաեւ նշանակում է աւելի քիչ կեղծել ինքներս մեզ։
#մարդիկ #հասարակութիւն #համացանց #անկեղծութիւն
բացայայտել եմ SPF գրառումները։ պարզւում էբնաւ պարտադիր չէ ունենալ քո սպասարկչի բոլոր դոմենների համար ռեւերս զոնա֊ի մէջ գրառումներ։ բաւական է ամէն դոմենի համար Sender Policy Framework տող աւելացնել, ու այդ դոմենից ուղարկուած մեյլերը սպամ չեն ճանաչուի մեյլ սերուերների մեծամասնութեան կողմից։ թեստաւորեցի։
#համացանց
փաստօրէն, մեդիավիքի֊ն ոչ միայն սովորական արտաքին յղումները դուրս տանող սլաքիկով է նշում, այլեւ դիմագիրք կամ ինստագրամ տանող արտաքին յղումները փականով է նշում։
կուզէի իմանալ որն է պատճառը ըստ իրենց, եւ ինչպէս այդպէս ստացուեց։
#փաստօրէն #արտաքին_յղում #վիքի #վիքիպեդիա #փական #ֆեյսբուք #դիմագիրք #ինստագրամ #ամպ #համացանց
երբ կայքը չի թողնում աջ կտոց անել ու երկրորդ «ալերտ»֊ն է բերում, ֆֆ֊ն առաջարկում է այդ վրադ թռնող դիալոգները այլեւս թոյլ չտալ։ սակայն նկարին աջ կտոցը միեւնոյն է չի աշխատում։ անհրաժեշտ է պապական ձեւերով, ctrl-u եւ այլն։
#էկրանահան #կուդելկա #բոհեմիա #ֆայրֆոքս #զննիչ #համացանց
#տիրոյթ #դոմեն #համացանց #երեխաներ #էկրանահան
ունի այդ կուլտուրան
#էկրանահան #կապ #մարդիկ #նօշ #փոստ #ֆիդօ #հասցէ #իրաւունք#բարոյականութիւն #բիէսդի #իւնիքս #մշակոյթ #շփում #համացանց #կոոլտուրա
եկէք անուանենք իրերն իրենց անուններով եւ օգտագործենք «քաղաքացի» բառը «օգտատէր» բառի փոխարէն։
Նախ, այլապէս հակառակ կողմի համար քննարկումը դառնում է չափազանց հարմարէտ։ Երբ խօսում ենք օգտատէրերի մասին, մենք խօսում ենք մարդկանց մասին ով ստորագրել է պայմանագիր ընկերութեան հետ, կամ մարդկանց մասին, ով այս կամ այն ձեւով սպառում է մշակութային գործեր։
Ապա գործարքներ կան, որ թւում են շատ ձեռնատու օգտատէրերի համար, սակայն անընդունելի են քաղաքացիների համար։ Օրինակ, ինտերնետի գնի իջեցումն այն պայմանով որ օգտագէրն համաձայնի օգտուել միայն որոշ վեբ ծառայութիւններից (Ցանցի չէզոքութեանը վերաբերող բանավէճ)։ Սա կարող է թուալ լաւ գործարք օգտատիրոջ համար սակայն քաղաքացին պէտք է կարողանայ տեսնել որ դա վտանգներ է պարունակում, մասնաւորապէս վտանգում է խօսքի ազատութիւնը։
Ու ամենակարեւորը, իրաւունքներն ու ազատութիւններն որ մենք պաշտպանում ենք, քաղաքացունն են, օգտատիրոջը չեն։ Եւ բանավէճի բոլոր այլ կողմերին (եւ այլոց) պէտք է կրկին եւ կրկին յիշեցնել որ մարդիկ առաջին հերթին քաղաքացի են, ու յետոյ նոր կարող է լինեն օգտատէր։
աղբիւր (անգլերէն) հեղինակ՝ Միքայէլ Վոզնիակ
#խօսքի_ազատութիւն #համացանց #ցանցի_չէզոքութիւն #չէզոքութիւն #օգտատէր #քաղաքացի #ազատութիւն
Ինչու չօգտագործել Տելեգրամ չաթը։
Այդ ժամանակուանից ես Դիասպորայում եմ։
Ամփոփելով, Տելեգրամի դէպքում մենք ունենք ազատ կլիենտ, կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ունենք սպասարկիչ, որ մենք չենք կարող վերահսկել, փոխել, չենք կարող ընտրել այլ Տելեգրամ սպասարկիչ։ Գաղտնիութիւնը վերահսկւում է Տելեգրամի տէրերի կողմից։
Իսկ օրինակ, Մոզիլլա Ֆայրֆոքս զննիչը ազատ կլիենտ է կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ֆեյսբուքը՝ սպասարկիչ է, որ մենք չենք վերահսկում, չենք կարող փոխել, կամ ընտրել այլ դիմագրքի սերուեր։ Գաղտնիութիւնը վերահսկւում է դիմագրքի տէրերի կողմից։
Աւելացնեմ ինձնից՝ ջաբերի դէպքում մենք ունենք կլիենտից կլիենտ կրիպտաւորման առնուազն երկու ձեւ։
#գաղտնիութիւն #վերահսկողութիւն #ազատութիւն #ազատ_ծա #չաթ #տելեգրամ #դուրով #վկ #վկոնտակտե #ջաբեր #դիմագիրք #ֆեյսբուք #ֆայրֆոքս #աած #ֆսբ #համացանց #ապակենտրոնացում
լսել եմ, Դիմագիրքը վերջապէս կարողանում է ԳԻՖ ցուցադրել։ Գիտէ՞ք ինչպէս են իրականացրել։ Անիմացիան ցոյց տալու համար պահանջւում է «ֆլեշ» նուագարկիչ։ Երբ այդ ֆորմատը ցոյց էին տալիս բոլոր տարածուած զննիչները դեռ իննսունականներին։ Իսկ հիմա 2015 թիւն է։ ահա։
#դիմագիրք #ֆեյսբուք #վերջապէս #գիֆ #զննիչ #համացանց
Անկախ նրանից, քանի յղում էք տեղաւորել վիպէջում, մինչեւ ինչ֊որ մէկը չնայի դրանց, այն իրականում եւ մեռած է եւ կոյր, հետեւաբար անկարող է փոխանցել ուժ այլ արտաքին վիպէջի։
Սակայն ինսթագրամի պէս ծրագրերը կոյր են, կամ գրեթէ կոյր։ Իրենց հայեացքն ուղղուած է միայն ներս, եւ իրենք հակուած չեն փոխանցել իրենց վիթխարի կարողութիւնը ուրիշներին, լքելով դրանց լուռ մահուան։ Սրա հետեւանքն այն է որ վիպէջերը սոցիալական մեդիայից դուրս մահանում են։
Համավէպը չէր նախատեսւում որպէս հեռուստատեսութեան ձեւ, երբ ստեղծւում էր։ Սակայն, հաւանում ենք դա թէ չէ, այն սրընթաց նմանւում է հեռուստատեսութեանը․ գծային, անգործունեայ, հնազանդ, ծրագրաւորուած եւ դէպի ներս նայող։
#համացանց #հեռուստատեսութիւն #հոսք #յօդուած #ազատութիւն
մտածում եմ, որ արեւմուտքում ինչ֊որ այլ ձեւ շփում է ընդունուած։ այն, ինչ սկզբից սփիւռքում ինձ համար տարօրինակ էր, ու մտածում էի, որ մարգինալ համայնքին բնորոշ է, յետոյ տեսայ, որ ընդունուած է մեյնսթրիմ թումբլրում՝ նկար, պաստառ, փոստեր, կամ տեսանիւթ․ սովորաբար՝ երաժշտութիւն, երբեմն՝ յօդուած տարածելն է։ բլոգսփոթ ու վորդփրեսիստները մարգինալ են։ իսկ կենդանի մատեանում գրողների մեծ մասը ռուս էր։ այդ պատճառով էլ «Սուպ»֊ն այն առաւ։
Ու ես յիշում եմ, այնպէս, ինչպէս այսօր դիֆերամբներ են երգում ֆեյսբուքին, այն ժամանակ, մի տաս տարի առաջ, մարդիկ հիացած էին ԿՄ֊ով։ յիշում եմ, նոյնիսկ ռուսական հեռուստատեսութեամբ հաղորդում կար, ասում էին՝ տափակ է, ես էլ, նա էլ լրիւ նոյն հնարաւորութիւնն ունենք մարդկանց մերն հասցնելու։ ասում էին՝ գրեցի ու տես ինչքա՜ն մարդ կարդաց։ ասում էին՝ սա փոխում է աշխարհը։
ու իրօք, ռուսները ԿՄ֊ին կպան։ Կամ նա կպաւ իրենց։ Ու մինչեւ հիմա էլ, եթէ մեզ մօտ բլոգերն մեռան, ու նոյնիսկ բլոգում են դիմագրքում, ապա իրենց մօտ ԿՄ֊ն՝ «ժիվեյե վսեխ ժիվիխ»(բոլոր կենդանիներից կենդանի է)։
Երեւի նրանից է, որ ռուսների մօտ համ կարդալն էր շատ ընդունուած, համ գրաֆոմանիա միշտ կար, մի խօսքով այնպիսի մշակոյթ կար, որ պատրաստ էր, սպասում էր կենդանի մատեանի պէս նախագծի։
Ու երբ երբ ԿՄ֊ն եկաւ, մատեան, ուր գրում են, թէկուզ առօրեայ, օրագրային տեքստեր, այն հենց իրենց մօտ շատ լաւ ընդունուեց։
Իսկ արեւմուտքում՝ աւելի շատ «թումլրում» են։ Քանի որ «չունեն էդ կուլտուրան»։ ԿՄ֊ն էլ չգնահատեցին։ Այն գնահատուեց Ռուսաստանում։ Ու իրենց ազդեցութեան պատճառով էլ՝ մեզ մօտ։ #ռուսերէն #կմ #կենդանի_մատեան #բլոգեր #շփում #համացանց
2011 թուին ՄԱԿ֊ը ճանաչել է համացանցին կպնելը որպէս մարդու իրաւունք։
Մասնաւորապէս նշուել է, որ պետութիւնները պէտք է հետեւեն որ ինտերնետը հասանելի լինի միշտ, նոյնիսկ քաղաքական խռովութիւնների ժամանակ, եւ որ պետութիւնները պէտք է հարգեն մարդկանց անոնիմ մնալու ցանկութիւնը։
Ուզում եմ աւելացնել, որ դուք նաեւ ունէք իրաւունք ինտերնետին չկպնելու։ Իսկ քանի որ ինտերնետը ձեզ համար դիմագիրքն է, ուր մարդու առցանց անոնիմութիւնը չի հարգւում, ասեմ, որ կարող էք այնտեղ հանգիստ չմտնել։
Ոչ ոք ձեզ այդ համար չի պատժի, չի տուգանի, եւ չի հետապնդի։ Ձեզ չեն ենթարկելու վարչական կամ քրէական կամ զանազան այլ պատասխանատւութիւնների։
Գուցէ ոմանք նեղանան, բայց ամենայն հաւանականութեամբ չեն էլ նկատի ձեր բացակայութիւնը։
____________
FAA Ամերիկեան կառավարական գործակալութիւնը, որը սահմանում է օդային երթեւեկութեան կանոնները, 2013 թուի նոյեմբերին վերանայել է օդում էլեկտրոնային սարքերի օգտագործման սահմանափակումները։ ԱՄՆ֊ում ուղեւորները այլեւս պարտաւոր չեն անջատել սարքերը վերելքի եւ վայրէջքի ժամանակ։
Ուզում եմ աւելացնել, որ դուք ունէք իրաւունք մնալու անցանց, միացնել ձեր սարքի օդանաւի ռեժիմը, եւ ոչ մի դժբախտ պատահարի պատճառ չէք դառնայ՝ օդանաւերը չեն ընկնի, գնացքները չեն դուրս գայ ուղիներից, նաւերը չեն խորտակուի, իսկ արբանեակները չեն հանձնուի այլմոլորակայիններին։
իմացէք ձեր ազատութիւնները։
մարդն ունի իրաւունք լինել անցանց, եւ լինել էյրփլեյն մոդում։
ու տենց
օդանաւային, կամ անցանց լինելու մասին։
#ազատութիւն #մարդու_իրաւունքներ #համացանց
— բա ո՞նց ես գտել այդ կայքը։
— դէ ինտերնետը թելի կծիկի նման է, մի թելի ծայր ես գտնում, սկսում ես քանդել։
հասկանում եմ, որ ամէն դէպքում, առաջ մարդիկ աւելի քիչ էին չաթւում, քանի որ այնուամենայնիւ, բոլորը չէ ով կարողանում էր գոնէ այդ այսիքիւն քաշել, ինսթալ անել։ ինսթալ անել առհասարակ ոչ բոլորը գիտէին, որ պէտք էր ասենք սեթափ․էզե գտնել ու կտացնել։ բա որ այ՞լ անուն լինէր, ո՞րտեղից իմանաս ինչ է։
իսկ հիմա ֆեյսբուքը դա փոխեց։ ինսթալ անել պէտք չէ, բոլոր «ընկերներդ» էլ ահա՝ ձեռքիդ տակ։ չաթուիր։
յետոյ դա փոխեցին խելախօսները, ուր տեղադրելը հեշտացուեց, խանութի պատճառով, ու սեթափ անունով նիշք պէտք չէ սեղմել, այլ «տեղակայել» ստեղնը։
ահա թէ ինչու են հիմա բոլորը չաթւում, չաթերի սքրինշոթներ անում։
այնպէս որ բարի գալուստ ինտերնետ։ չանցաւ քսան տարի, եկաք։ շնորհակալութիւն ընկեր ցուկերբերգին մեր երջանիկ մանկութեան համար։
ուրեմն, ասենք մի տարի առաջ, մի աղջկայ դեբիան եմ տեղադրել։ ինչո՞ւ։ մթոմ լաւութիւն էի արել՝ չի փչանայ, ասել եմ, վիրուսներ չես ունենայ, հանգիստ կապրես։
վերջերս կապուել է։ ասում է՝ վայֆայը չի աշխատում։ նախ, կարեւորն այն է, որ ինձ է կապուել։ ինչո՞ւ ինձ։ եթէ վինդովս լինէր, նա շատ տարբերակներ կունենար ու գուցէ նախընտրեր ինձ չդիմել։ բայց լինուքս «սափորթ» անողները, այո, այնուամենայնիւ, դեռ անհամեմատ աւելի քիչ են։
ինչեւէ, մենք հանդիպում ենք սրճարանում, եւ իր նոութը վայֆային կպնում է։ «ուրեմն աշխատում է» — ուրախանում եմ ես։ «չգիտեմ ինչ է, քեզնից է վախեցել» — պատասխանում է նա։ յետոյ գնում է տուն։ եւ իր նոութը իր տան վայֆային չի կպնում։ այդ ժամանակ նա համարձակւում է զանգել պրովայդերին, ով տեղադրել է եւ կարգաւորել վայֆայը եւ բողոքել։ իսկ պրովայդերը լուծում է խնդիրը՝ իր մեղքն էր։
ո՞րն է երկրորդ կարեւոր մասը այս պատմութեան։ այն, որ այդ աղջիկը, ով բնաւ էլ կոնֆորմիստ աղջիկ չէ ընդհանուր առմամբ, ու նախանձելի համարձակութիւն ունի շատ այլ իրավիճակներում, փաստացի ենթադրել էր, որ «մարգինալ լինուքսն է» պատճառը կապ չունենալու, ոչ թէ «մեյնսթրիմ» պրովայդերը։ նա չի ենթադրել, որ այն, ինչ մարգինալ է, այն ինչ տարածուած չէ, այն ինչ կոնֆորմիստական չէ՝ կարող է անխափան աշխատել։ ինքը՝ մարգինալ, ոչ կոնֆորմիստ լինելով։
ես կարծում եմ, որ դա շատ պարզ է։ ու որ մենք շատ քիչ հաւանականութեամբ կարող ենք ունենալ իրական նոն կոնֆորմիստ եւ իրական մարգինալ։ նրանց՝ ով փոխում է աշխարհը։ մերոնք՝ փոփոխութիւն անել ունակ չեն։ եւ դա, ես կարծում եմ, կապ ունի նաեւ մեր քանակի եւ բազմազանութեան հետ։
ինչպէ՞ս են մարգինալները փոխում աշխարհը։ փոխում են՝ ունենալով մեծ շուկայ։ փոխում են՝ քանի որ իրենց համայնքներն այնքան մեծ են, որ իրենց քիչ քանակի համախոհները այնուամենայնիւ այնքան շատ են, որ տարբերւողները կարողանում են չմնալ տեղում, զարգանալ, եւ համայնքները փոփոխութեան են տանում։
այսպէս, Սթոլմանը կարող էր իր գրած ազատ ծա֊ի աջակցութիւն մատուցելով ապրել՝ ժամը 200 դոլար վաստակելով։ քանի որ միացեալ նահանգների շուկան այնքան մեծ է, որ գտնւում էին մարդիկ, ով կօգտագործեր իր ծրագրերը, եւ դրանց մէջ գտնւում էին նաեւ նրանք, ով կը վճարէին աջակցութեան համար։
այսպէս, Լինուսը, չնայած իհարկէ բնաւ հարուստ չէ, ինչպէս Գեյթսը կամ Ջոբսը, Լինուսը կարողացել է իրեն թոյլ տալ միլիոն դոլարով տուն ձեռք բերել։ Եւ երկու հարիւր հոգանոց ռեդհեթը կարողացել է լինել շահութաբեր եւ տարածուել։ իհարկէ, նահանգների ճնշող մեծամասնութիւնը դեռ օգտագործում է մայքրոսոֆթի կամ էփլի արտադրանքը սեղաններին, սակայն իրավիճակը կամաց, բայց կայուն փոխւում է։ ու արդեն զարմանալի չէ, որ տեսականօրէն ազատ անդրոիդը, լինուքս միջուկով, դէ ֆակտո ստանդարտ է։
այնտեղ, ուր շատ մարդ կայ, գտնւում է շատ մարդ, ով կարող է, օրինակ, լաւ դիտորդ լինել ընտրութիւնների ժամանակ, կամ աջակցում է ոչ այնքան շահութաբեր մտքին՝ ասենք օգնել անօթեւան կենդանիներին։ այնտեղ փոքր համայնքները դառնում են ազդեցիկ, եւ փոխում են հասարակութիւնը, իսկ յետոյ փոխում են օրէնքները։
հայաստանի շուկան այնքան փոքր է, որ կարելի է ասել՝ այն չկայ։ նաեւ ակնյայտ է, որ շուեյցարական (իսկ շուեյցարիան նեյտրալ է եւ նոյնիսկ եւրամիութեան անդամ չէ) տեքնոլոգիաները չէին կարող մրցել ամերիկեան տեքնոլոգիաների հետ, անկախ նրանից, թէ ինչքանով լաւն էին։ օբերոնը, մոդուլան այդպէս էլ մնացին համալսարանների նեղ պատերի մէջ, ուր եւ շնչահեղձ են լինում։ պասկալը ժամանակաւոր տարածում ունեցաւ՝ երբ բորլանդ ընկերութիւնը գրանցուեց ամն֊ում, եւ ամն֊ում տարածուելու պատճառով այն յետոյ հասաւ մեզ։
եթէ օբերոնը լինէր գերմանական՝ տարածուեր գերմանիայում, դրան աւելի լուրջ էին վերաբերուելու։
կամ այլ օրինակ՝ ո՞վ էր լինելու Գոդարը, եթէ նա ապրեր եւ ստեղծագործեր (եթէ իրեն թոյլ տային) Հայաստանում։ Ո՞վ էր իրեն ճանաչելու։ Հայերը չէին ճանաչի ճիշտ այնպէս, ինչպէս ծանօթ չեն Փելեշեանին։ Աշխարհը չէր ճանաչի այնպէս, ինչպէս ծանօթ չէ Փելեշեանին։ Ի՞նչ կը լինէր, եթէ Փելեշեանը ստեղծագոծած լինէր Ֆրանսիայում։ Կասէին՝ որ նա փոխել է աշխարհը։ Որ կայ կինո մինչեւ Փելեշեան, եւ Փելեշեանից յետոյ։
այնտեղ է, իրենց մօտ է երբ փայթնը յաղթում ջաւան։ այո, աւելի հիփսթերական քան գիտական փայթնը յաղթում է կորպորատիւ ջաւան։ քանի որ այնքան լիբերալ հասարակութեան մէջ միայն կարող են լինել այնքան հզօր մարգինալներ։ այսպէս է որ փոքրամասնութեան իրաւունքները պաշտպանուած են լինում այնտեղ, ուր ժողովրդավարութիւն է։
Հայաստանում շատ բարդ է զարգանալ։ այսինքն՝ կարելի է լինել կենսակայուն «բակի բուդկա», որը թոյլ է տալիս տիրոջը սպասարկել հին «բմվ» եւ վճարել դստեր տնտեսագիտականի համար, բայց ոչ աւել։ նա ալեքսանեան երբեք չի դառնալու, ինչքան գրագէտ մարկետինգ չանի, ինչքան լաւ չկազմակերպի իր խանութի աշխատանքը՝ ապրանքների դասաւորութիւնը, գները, դիզայնը։
այսինքն՝ չի ստացուի լինելով տարբեր գրաւել շուկան։ չի ստացուի լինել տեղական գուգլ, կամ էփլ, որը դուրս է եկել աւտոտնակից։
նոյնը՝ ինդիւիդների մակարդակում է։
յիշո՞ւմ էք, երբ հայրը, իր երեխային ասում է՝ «տեսնո՞ւմ ես պեծյան փորում է։ այ դու էլ դասերից փախնես՝ փորելու ես»։ այո, ճիշտ է ասում, ընդհանուր առմամբ, հայաստանի համար։ բայց ճիշտ չէ ասում նահանգների համար, ուր գեյթսը թողնում է ուսումը, եւ հիմնում է մայքրոսոֆթ։ ուր ջոբսը թողնում է ուսումը եւ ստեղծում է էփլ։ ուր էյնշթեյնը գալիս է, անում իր դոկտորականը, նրանից յետոյ, երբ մերժւում է շուեյցարիայում։
կամ՝ ինչո՞ւ է այս աղջիկը հագնում կրունկներ, չնայած չի սիրում դրանք։ քանի որ, ասում է, չեն հաւանում ինձ։ բայց չէ՞ որ — հակաճառում էի ես — երբ դու վերջապէս հանդիպես նրան, ով հաւանելու էր հենց քեզ, նա դա չի անի, քանի որ դու չես լինի ինչպիսին կաս։ այո — համաձայնում էր նա։
սակայն ես հիմա հասկանում եմ, որ նա աւելի ճիշտ է։ նա, ով այդ աղջկան կհաւանէր այնպիսին, ինչպիսին նա կայ, կամ արդեն զբաղուած է, կամ գնացել է արտասահման՝ այնտեղ, ուր շատ են նրանք, ով իրեն դուր են գալիս։ ու նրանք, ով իրեն կընդունեն։ իսկ այն աղջիկը, որ սիրում է կարճ մազեր, ու «տղայական» տեսք, նա ոչ միայն քիչ հաւանական է, որ կհանդիպի իրեն այդպէս հաւանողին, այլեւ նա ինքը, ամենայն հաւանականութեամբ կհաւանի աւելի «աւանդական» տղայի, քան նա աղջիկ է։
եւ բնաւ պատահական չէ, որ մեզ մօտ ընդդիմադիր երեխաները՝ ընդդիմադիր ընտանիքներից են։ իսկ ոչ ընդդիմադիր երեխաները՝ ոչ ընդդիմադիր ընտանիքներից։ բնաւ պատահական չէ, որ դատախազի որդին է դառնում դատախազ, ոչ թէ ընդդիմադիր։
մեզ մօտ չափազանց քիչ են, փաստացի չեն լինում շրջակայ միջավայրին դէմ գնացող մարդիկ՝ հասարակութեանը, կամ ընտանիքին, եղբայրութեանը։ մեզ մօտ չեն լինում, քանի որ մենք քիչ ենք, ու դէմ գնալով, իրենք ընդամէնը գնալու են ինքնամեկուսացման։ իսկ մեկուսացող մարդիկ վաղ թէ ուշ լրացնելու են «նեուդաչնիկների» շարքերը։ սա ամն չէ, ուր նեուդաչնիկները գտնում են իրենց պէս ընկերներ, հզօրանում են, եւ տակն ու վրայ են անում համակարգը։ կամ գոնէ կարողանում են զարգանալ լինելով այնպիսին ինչպիսին կան, առանց կոտրուելու։
ու գուցէ զարմանալի չէ բնաւ, որ հայերի էպոսի հերոսը՝ Մհերը, ի վերջոյ գնում է ինքնամեկուսացման։ նա յաղթող չէ։
մարգինալները չեն կարող փոխել հայաստանը, քանի որ չեն հաւաքում կրիտիկական զանգուած։ (այնպէս, ինչպէս գազոնը ունի մինիմալ չափ ապրելու համար, եւ երկիրը ունի այնպիսի սահմաններ, որ պաշտպանելը իրատեսական լինի։) եւ ինչքան քիչ մարդ կայ այստեղ, այնքան քիչ է այն հաւաքելու հաւանականութիւնը։ (զակոն օբրատնիխ կուադրատով)։
այդ պատճառով էլ ունենք երեք հոգի հայերէն գրող դիասպորայում։ որոնց թիւը չի աճի։ այդպէս էլ կը փտեն, մինչեւ չյոգնեն իրարից։
ու պատահական չէ, որ մեզ մօտ նոնկոնֆորմիզմ գոյութիւն չունի։ իհարկէ կան, մեն֊մենակ այստեղ եւ այնտեղ, իրենց փոքր, նեղ համայնքիկներում՝ ախպերութիւններում փտող մարդիկ։ փտող՝ քանի որ օդի շարժ չկայ։ սակայն իրենք չեն փոխի ոչ մի բան։ ոչ իրենց արուեստն է տարածուելու, ընդունուելու լայն զանգուածներում, ոչ իրենց տեքնոլոգիաները, ոչ իրենց գաղափարները։ (ո՞ւր է ժամանակակից արուեստը հայաստանում։ մնացել է նփակի պատերի արանքում։ եւ դեռ կոմունիստների ժամանակ ստեղծուած թանգարանում։ չի տարածուել։ որտե՞ղ է ժամանակակից արուեստը նիւ֊յորքում։ պէ՞տք է պատասխանել։) աւելի ճիշտ՝ դրանք կընդունուեն այն ժամանակ, երբ կը գան դրսից։ եւ զարմանալի չէ, որ այդ մարգինալներին կհամարեն դրսամոլ, արեւմտամոլ։ ասենք որտեղի՞ց պէտք է գայ թարմութիւնը՝ այնտեղից, ուր յաղթել են մարգինալները։ որտե՞ղ են իրենք յաղթում՝ արեւմուտքում։
որտե՞ղ չեն յաղթում մարգինալները՝ չինաստանում։ ի՞նչ է անում չինաստանը՝ կրկնօրինակում է արեւմուտքը, իրականացնում է արեւմտեան նախագծերը։ ինչո՞ւ սոնի ուոլքմենը չդարձաւ այֆոն։ որովհետեւ կարգին ընկերութիւն էր սոնին, ոչ թէ արտակարգ եւ ըմբոստ՝ էփլի պէս։
տասնեօթ եւ տասնութ տարեկան դեռահասներն աւելի են տարբերւում իրարից, քան երեսուներեք եւ երեսունչորս տարեկան մարդիկ։ նոյնիսկ հարիւր հազար բնակչութիւն կորցնել կամ ձեռք բերելը աւելի մեծ ազդեցութիւն է ունենում հայաստանի վրայ, քան միացեալ նահանգների՝ մէկ միլիոնը։ «միլիոնոմ բոլշե, միլիոնոմ մենշե» — ասում էր Շարլ Բոննէն՝ «ինչպէս գողանալ միլիոն» ֆիլմում։ մեզ համար ամէն մի գնացող մարդն է կարեւոր։ ամէն մէկը նշանակութիւն ունի։
Այդ պատճառով են այնքան նկատելի այն քչերը, որ ինչ֊որ բան փորձում են փոխել։ Ու այնքան ատելութեան արժանանում։ Փոփոխութիւն անողներն, տարբերուողները այնքան շատ պիտի լինէին, որ այս մարդիկ չէին էլ երեւալու իրենց մէջ, լինելով ալիքների մաս, ոչ թէ առանձին իմպուլսներ։
այո, շատ անյոյս եմ գրել, թւում է։ բայց դա իրականութիւնն է, ֆիզիկայի օրէնքների պէս։ ես չեմ կարծում որ պէտք է հաւատալ փոխելու համար։ ես կարծում եմ, որ պէտք է իրատես լինել փոխելու համար։
եւ իրատես լինելով ես գիտեմ, որ ամէն գնացողը ազդում է, եւ ամէն մնացողն ազդում է։ մնացողին բարդ է ամենուր․ եւ ուսման ժամանակ, եւ աշխատանքի վայրում, եւ նախաձեռնելուց՝ նա վաստակելու է թուք ու մուր, կամ արհամարհանք, կամ ատելութիւն, կամ պրեզրենիե։ նա գնահատուած չի լինելու, նա իրեն շատ վատ է զգալու։
ու միայն եթէ բոլորը չէ, եթէ շատերը մնան, ինչպէս շատերը գնացին ապրելու էրեծ իսրայէլ, շատ տարբեր շատերը՝ եւ նիհար գունատ աշկենազիներն եւ սեւ էֆիոպցիներն, եւ շատերը որոշեցին սովորել մեռած լեզու, եւ շատերը լինեն դուխով՝ նախաձեռնող, անող, կպնող իրենց գործին՝ առանց խանգարող «հաւատքի», բայց եւ անկախ «հասարակական» փոփոխական կարծիքից, պարզապէս, որովհետեւ իրենք անձամբ այդպէս են կարծում, այն ժամանակ է փոխուելու հասարակութիւնը, ընտրութիւնները, բնականոն ձեւով է գալու հանդուրժողականութիւնը՝ քանի որ ահա տեսէք, բոլորը տարբեր են, ամէն ձեւի մարդ կայ, եւ պարզւում է, իրենք չեն քանդում պետութիւնը, այլ ստեղծում են ազգ։
թւում է ակնյայտ, որ հայաստանն այն մակարդակը տեղն ու ժամանակը չունի, որ մենք մտածենք դիմագրքին այլընտրանքային շփման ձեւերի մասին՝ աւելի առօրեայ խնդիրներ ունենք լուծելու, այնտեղ է ձեւաւորւում հասարակական կարծիքը, մարդկանց արտագաղթը դիմագրքից այն է, ինչ պէտք է վարչակարգին, իշխանութեանը, եւ այլն։
մտածում եմ, գուցէ սա միայն հայաստանի մասին չէ, ու գուցէ նախապաշարմո՞ւնք է։
եթէ չլինի դիմագիրքը կամ օդնոկլասնիկը, արդե՞օք սա կը նշանակի, որ մարդիկ առցանց այլեւս չեն շփուի։ թէ՞ որ մարդիկ կը փնտրեն առցանց շփման նոր ուղիներ, ձեւեր։
ու այնժամ, գուցէ դիասպորայի, կամ, աւելի հետաքրքիր, նոր՝ թուիսթերի պէս նախագծերը ստանան իրենց կիրառուած լինելու շանսը, որն երեւի թէ այդպէս էլ դեռ չեն ստացել։
#համացանց #խօսքի֊ազատութիւն #ազատութիւն #թուային֊գաղութացում #քաղաքականութիւն #այլընտրանք #շփում #ինտերնետ #չգիտեմ
#հաւէս #համացանց #ֆիլմ #արուեստ #հիլման #ուտենց #տեսանիւթ
մտածում եմ, սոց․ ցանցերում արդեն շատ ենք ցոյց տալիս մեր մետաֆորիկ տրուսիկի գոյնը։ ինչ֊որ սահման կայ, երբ դա շփում է, իսկ երբ արդեն հոգեւոր ստրիպտիզ։
չէ, ես էլ եմ իմ տրուսիկները ցոյց տալիս։ ի դէպ առանձնապէս նայելու բան չկայ, այնպէս չէ որ ում ցոյց եմ տալիս շատ գոհ են որ պէտք է դրան նայեն, երեւի։
հա, ասում եմ երեւի շատ ենք հասարակայնացրել։ սոց․ ցանցերն հիմա ոնց որ ներքնազգեստի ցուցահանդէս լինէն։ կամ չորացող լուացքով բակ։ չգիտեմ։
գուցէ ես իրօք այլ սերնդից եմ, կոնսերւատիւ եմ (օհ ոչ), ու չեմ հասկանում, չէ որ ես անկապ մարդկանց տուն էլ չեմ բերում, մօտ մարդկանց եմ տուն թողնում միայն, ուր մնաց՝ տեղաշոր։
#ներքնազգեստ #համացանց
ռադիո ազատութեան կայքում հնարաւոր է մեկնաբանել միայն դիմագրքի հաշիւ ունենալով։
ու ես հիմա չեմ կարող կարծիքս արտայայտել այն մասին, որ գրադի կրակը մարդկանց վրայ լցնելը բնաւ ամենամարդասիրական զբաղմունքը չէ։ այո։
#ռուսերէն #ֆեյսբուք #մեկնաբանութիւններ #էկրանահան #մարիուպոլ #ռադիո֊ազատութիւն #ուկրաինա #ազատութիւն #համացանց
քանի որ հայերից բացի հայերէն գիր ոչ ոք չի օգտագործում, տրամաբանական կը լինի, եթէ զննիչները տեսնելով հայերէն տառերով հասցէ այլեւս չսպասեն/պահանջեն .հայ ֊ին, պարզ է, որ դա է, ուրիշ ի՞նչ պիտի լինի։
ասենք գրես՝ https://սփիւռք ոչ թէ https://սփիւռք․հայ կամ պարզապէս սփիւռք։ (ֆֆ֊ն վերջերս պահանջում է որ գրես հտտպ թէ չէ սկսում է փնտրել կարծեմ)։ այո։
#համացանց #հայերէն
մենք չպէտք է էլի աշխատենք մեր սիրած մականունը ամէն մի սերուիսում գրանցել։ ինտերնետը այդպէս չէ կառուցուած։ ունենում ես սիրածդ անունը, ասենք՝ վալոդ, անդո, աթ ինչ֊որ մի տեղ, որ ընտրել ես։ կամ քո դոմենում։
ու վերջ, ամէն տեղ ներկայանում ես որպէս դու։ սա օփենայդին է։ իսկ կարդում ես բոլորին ռսս֊ով առանց գրանցուելու։ գրողը տանի, իրենք մեզ ստիպում են ունենալ հազար ինքնութիւն։ իսկ մենք ստիպւում ենք։ #խի՞ #ապակենտրոնացում #համացանց
որ ասում են՝ ռսս֊ը մեռել է, ճիշտ են ասում։ եթէ չի մեռել, պարտուել է։ պարտուել է ապակենտրոնացումը։ յաղթել է ֆեյսբուքն ու թուիթերը։ հաղթել է կենտրոնացած համացանցը։ այդպէս էլ պէտք է լիներ։
իսկ մեզ(ինձ՞) մնում է գնալ ռեզերուացիաներ, հնդկացիների պէս։ որ այդ համացանցային ռեզերուացիաներում մեր ուզածով շփուենք։ ու երեւի թէ, պահածոյանանք։ քանի որ քիչ ենք, ու օդ չի խաղում։ երբ օդ չի խաղում, սկսւում է փտելը։
#համացանց #կապիտալ #կենտրոնացում #ապակենտրոնացում #ռեզերւացիա #սփիւռք
մենք դա տեսականօրէն գիտէինք, բայց ահա, այստեղ է։ երեւանում է։ ասենք կողքի գրասենեակում։ ռաութերը ինթերսեփթ է անում https միացումը, ունի CA ստորագրութեամբ սերտիֆիկատ ու զննիչը չի էլ ասում որ ինչ֊որ բան սխալ է։
այսինքն, ի՞նչ իմանամ որ իւքոմը կամ բիլայնը դա չեն անում։ ինչո՞ւ պէտք է չանեն։
ասածս ինչ է՝ https֊ի յոյսին չմնաք։ թոռը որոշ չափով կը փրկի։ ինչ֊որ սենց։
#համացանց #անվտանգութիւն #երեւան #զննիչ #զննիչ #ինտերնետ #գաղտնիութիւն
այդ նոյն սայբերֆանքի էնդին է փաստօրէն։
#գիրք #համացանց
կրկնւում եմ, բայց ինտերնետն անջատելու ժամանակն է։ #համացանց #զննիչ #նոսկրիպտ #երեւի #էկրանահան
ահա, հասանք։ հիմա կարող ենք համացանցն անջատել։
#համացանց
այսօր ֆայրֆոքս֊ով ցոյց են տալիս https://snippets.cdn.mozilla.net/media/files/e29ada39-11f4-4157-ae1c-1340d9455692.webm
#համացանց #ազատութիւն
ռուսաստանում քննարկւում է ինչպէս երկիրը անջատել գլոբալ ինտերնետ ցանցից http://www.kasparov.ru/material.php?id=541BE2A0A1A0E եւ http://grani.ru/Politics/Russia/m.233140.html
#ռուսերէն #ինտերնետ #ռուսաստան #համացանց #խօսքի֊ազատութիւն #ազատութիւն
ծիւիչը մարդկանց պատմել է Ֆերգիւսոնի դէպքերի մասին, իսկ դիմագիրքը հիմնականում այնպէս է արել, որ մարդիկ չʼիմանան այդ մասին։
#ծիւիչ #դիմագիրք #ֆերգիւսոն #իրադարձութիւններ #ալգորիթմ #համացանց
ստորջրեայ մալուխների քարտէզ
http://www.submarinecablemap.com/
#քարտէզ #մալուխ #համացանց #ինտերնետ #էկրանահան #կապ
էս ԳՆՈՒ Սոշլ֊ով աշխատող կայքերը ահագին դուրս գալիս են։ Ասենք սա՝ https://quitter.se/
#ապակենտրոնացում #համացանց #միկրոբլոգինգ
սա ինձ շեֆս ուղարկեց այսօր «թաքնուել չի լինում» մեկնաբանութեամբ։ ։Ճ
#գրադարան #համացանց
այս էջը մտնելիս, այնտեղից ucom.swf նիշք է գալիս։ բռռռ…
#համացանց #անվտանգութիւն
ըստ նոր Պուտինի «բլոգերային» օրէնքի մասնաւորապէս
իւրաքանչիւր օգտուողի (ասենք սփիւռքի հանգոյցի, դիմագրքի, որդփրեսի, կմ֊ի կամ նոյնիսկ պարզապէս ցանկացած html էջ ունեցողի), ինքնութիւնը եւ կոնտակտները պէտք է յայտնի լինեն։
նա կարող է պատասխանատւութեան ենթարկուել նաեւ իր գրառման տակ մեկնաբանութեան համար։
նա կարող է պատասխանատւութեան ենթարկուել տեղեկատւութիւն չբացայայտելու, չհրապարակելու համար։
վերջին կետը շատ հետաքրքիր է։ չես գրել, ասենք այսինչի մասին, ուրեմն տեղդ բանտում է։
ահա #պուտին #ռուսաստան #օրէնք #համացանց #խօսքի֊ազատութիւն #ազատութիւն
Յիշո՞ւմ էք, որ Վաթսոնը Հոլմսին ասում է՝ ախր դու այդքան լաւ հասկանում ես այդ ամէնից, քեզ բռնել չէր լինի, եթէ յանցագործ դառնայիր, Հոլմսն էլ պատասխանում է, որ անհնար է ամէն ինչ կանխատեսել, եւ յանցագործը միեւնոյնն է վրիպում կʼանի, որի հետեւանքով նրան կը լինի բռնել։
Փաստօրէն, Հոլմսն այստեղ հաքեր է, ով խոցելիութիւն, վրիպակ է փնտրում։ Յանցագործի պաշտպանութեան մէջ։ Ու անշուշտ հնարաւոր է եւ լաւ խճճել յանցանքը, ինչպէս եւ, ասենք թուային պաշտպանութիւնը լաւ կազմակերպել, բայց կատարեալ պաշտպանութիւն, կամ անվտանգութիւն չի կարող լինել։ Ամէն փականն ունի իր բացելու ձեւերը, հարցն այն է, ինչքան է բարդ դա, ու արդե՞օք արժի դրանով զբաղուել։
Ու այն, որ ոչ բոլոր դետեկտիւներն են Հոլմս, ինչպէս նաեւ ոչ բոլոր հաքերները տալիս է եւ պաշտպանուած լինելու հնարաւորութիւն։ Այլ խօսքերով, եթէ ձեր կայքը չեն ջարդել, նշանակում է, ոչ մէկ դրանով բաւական լուրջ (կամ ձեզնից լուրջ) չի զբաղուել։
Ինչ վերաբերում է անձնական տուեալների պաշտպանութեանը, կրկին՝ հնարաւոր է բաւական լաւ պաշտպանուած լինել, բայց միշտ պէտք է գիտակցել, որ դա կատարեալ պաշտպանութիւն չէ։ Պարզապէս գործող կարող է լինել որոշ դէպքերում։ Իսկ այդ որոշ դէպքերն լաւ հաշուարկելը օգտակար է առողջութեանը։
Դա նաեւ նշանակում է, որ «անտեսանելի ճակատի մարտիկները», «դիւանային մարտիկները», այն տասնմէկ ռուբլի ութսուն կոպեկ վաստակողները, իրենք չպէտք է սպասեն լիւստրացիան կը լինի թէ չէ, իրենք անհամեմատ աւելի հեշտ կը բացայայտուեն, այդ օրը հեռու չէ։ ։Ճ
#համացանց #internet #rms
@{ Richard Stallman political notes ; rms@spyurk.am} Ուր 28 Մար 2014 01:31:16 AMT
The “Internet of Things” http://stallman.org/archives/2014-jan-apr.html#27_March_2014_(The_Internet_of_Things)
Your browser does not support the video tag.
գտնւած է Արեգի միջոցով։
այս ֆիլմը առցանց փաստօրէն միայն այստեղ է։
ogv֊ով իմ մատեանում պահեցի։
(watch the “Noah” movie here or here
գտնւած է Արեգի միջոցով։
#love #screencast #internet #movie #short #culture #սէր #էկրանահան #համացանց #ֆիլմ #կարճամետրաժ #անկեղծություն #հարաբերություն #մշակոյթ #մշակույթ #անկեղծութիւն
Мы красивы и жизнерадостны на каждой выбранной нами фотографии для соцсети. Мы с гордостью выкладываем картинки своих круглощеких детей, пушистых котят, новых апартаментов, съеденных обедов, с интересом считаем лайки и читаем комментарии. Мы режиссируем нашу публичную жизнь. Нам всем нужны зрители, для того чтобы чувствовать себя нужными и любимыми. …
Все становится для нас представлением, потому что все больше и больше нам необходимы зритель и зрелищность – для любого нашего проявления. Для того чтобы ребенок полноценно развивался, ему нужен одобряющий взгляд родителя: “Мама, посмотри, как я высоко прыгаю, быстро бегаю, поднимаю подушку одной рукой!” Мы все словно застряли в полуразвивающемся состоянии, нам нужны взгляд и комментарий со стороны: “Посмотрите, как я перевожу слепую бабушку через дорогу, как я волонтерю в центре для беспризорных, посмотрите, как я с пониманием читаю Шопенгауэра!”
http://www.svoboda.org/content/article/25244392.html
#համացանց #ինտերնետ #դիմագիրք #սոցիալական֊ցանցեր #թւային֊էքսհիբիցիոնիզմ #շոպենհաուեր #շոյանք #օտարացում #հոգեբանութիւն
էս տղեն վերջն է, մի հատ էլ լաւ յղում իրենից՝
It’s not a revelation that writing complex patches is more difficult than writing witty one-liners on the Internet. It’s also not a revelation that people who can write complex patches probably shouldn’t be spending time writing witty one-liners on the Internet. (They already know better; they just do it anyway. By “they” I mean “I”.)
http://sealedabstract.com/rants/hey-programmers-we-need-to-talk/
ու հիշեցնում ինձ այս փոստը՝ http://norayr.arnet.am/weblog/2011/10/13/ասք-չերեւացող-մարդկանց-մասին/
#reward #internet #programming #շոյանք #համացանց #գործ
Ничего подобного я лично не ожидал от Ходорковского. Здесь что ни утверждение, то вопиющая и злая неправда. “Нет на сегодняшний день в мире незавоеванной земли”. На самом-то деле сейчас, после Второй мировой войны и российской “перестройки” в мире почти не осталось завоеванных земель! В России да, остались — тот же Северный Кавказ с населяющими его народами. И если их отпускать на свободу, коли их граждане того пожелают, то о каких “миллионах жертв” может идти речь?
http://www.kasparov.ru/material.php?id=52CFABBD577F6
#пятая-колонка #ходорковский #сепаратизм #россия #империализм #интернет #пропаганда #свобода #սեպարատիզմ #խոդորկովսկի #ռուսաստան #իմպերիալիզմ #ինտերնետ #համացանց #քարոզչութիւն #ազատութիւն #անկախութիւն
После ельцинского антидемократического переворота в октябре 1993 года в созданной под Ельцина новой конституции право на отделение уже вообще не значилось ни для кого, но записано было право на присоединение к РФ других государств и народов. Значит, если вступать, то милости просим, а выйти потом — и не мысли!
http://www.kasparov.ru/material.php?id=52CFABBD577F6
#пятая-колонка #сепаратизм #россия #империализм #интернет #пропаганда #свобода #սեպարատիզմ #ռուսաստան #իմպերիալիզմ #ինտերնետ #համացանց #քարոզչութիւն #ազատութիւն #անկախութիւն
Госдума днями утвердила закон об уголовной ответственности за пропаганду сепаратизма. Руководил разработкой этого закона Геннадий Зюганов. Его мнение о сепаратизме четкое и ясное, как и полагается постсоветскому коммунисту. За призывы к отделению от России какой-либо территории люди, к этому призывающие или отделение оправдывающие, будут наказываться штрафом в размере до 300 тысяч рублей, обязательными работами на срок до 300 часов или лишением свободы на срок до трех лет. Если эти призывы прозвучали в СМИ или Интернете, срок наказания составит до пяти лет лишения свободы либо до 480 часов обязательных работ.
http://www.kasparov.ru/material.php?id=52CFABBD577F6
#пятая-колонка #сепаратизм #россия #империализм #интернет #пропаганда #свобода #սեպարատիզմ #ռուսաստան #իմպերիալիզմ #ինտերնետ #համացանց #քարոզչութիւն #ազատութիւն #անկախութիւն
Օրանժի անսահմանափակ ինտերնետ կապ․ 100 դրամ օրը, կամ 500 դրամ շաբաթը։
http://www.orangearmenia.am/mobile/lets-talk/unlimited-changes/
Ակտիւացնելու համար՝ 12931# — հարիւր դրամ, մէկ օր, մինչեւ ապաակտիւացնելը։ Կամ 12932# — շաբաթը հինգ հարիւր, մինչեւ ապաակտիւացնելը։
անկապ չմնանք։
#ինտերնետ #համացանց #օրանժ #հայաստան #կապ
«ֆեյք»֊եր պահել խորհուրդ չեմ տալիս։ աւելորդ պատասխանատւութիւն է։ պէտք է հետեւես, կերակրես, ման տաս, որ շփւի այլ «ֆեյք»֊երի հետ։ այլապէս կսատկի։ այնպէս որ չէ, մի պահէք ֆեյքեր։
#ֆեյք #կեղծ #համացանց #ուտենց
Յիշո՞ւմ էք չէ, ասենք ֆրինեթի ժամանակը։ Երբ նիքով հնարաւոր էր հասկանալ, արդեօ՞ք մարդը հին օգտւողներից է, թէ նոր։
Առաջինները հնարաւորութիւն ունէին գրանցել իրենց անունները։ Դա այնքա՜ն գժանոց էր, երբ ունէիր, ասենք նորայր աթ ֆրինեթ։
Երեւում էր, որ հնաբնակ ես։
Դէհ, յահու֊ում այդ մասին անհնար էր մտածել։ Բոլոր լաւ անունները վաղուց զբաղեցւած էին։
Ու ապա մարդիկ սկսեցին ո՛վ՝ իր անուն֊ազգանունով հաշիւներ բացել, կամ անուն ազգանունից կազմւած յապաւում֊բառախաղով, ո՛վ էլ՝ հաքերական ձեւով, ասենք օ֊ի տեղը զրօ նշել, եւ այլն։ Կամ էլ՝ պետք էր լինել հնարամիտ, ու քեզ բնութագրող կեղծանուն մտածել։ Ինչը շատ հաւէս է։ Կարելի էր իմանալ, ով է իր կեանքում պուպսիկ88 մեյլ․ռու֊ն ու ով է մարիշոկ2֊ը։
Բայց, ինչպէս ասում է այս փոստերում մտահոգւած մարդը, այդ ժամանակներն էլ են անցել։ Յաջողակ չեն կեղծանուն ընտրելիս նոյնիսկ ծայրայեղ մարգինալները։
Խնդիրը աւելի է բարդանում, եթէ մեյլի հաշիւ չէք բացում, այլ ասենք՝ սքայփի։ Քանի որ եթէ մեյլի դէպքում կարելի էր գնալ, ու ասենք կանադա․քոմ֊ում, կամ մոզամբիկի փախած սերւերում գրանցել անունովդ հաշիւ, ապա սքայփը միակն է եւ անկրկնելի։ Կենտրոնացւած սերւիսների հե՞տ ինչ անել, ինչպէ՞ս այդ հարցը լուծել։
Լուծել, իրականում պէտք չէ։ Փոստերի հեղինակը բնաւ չի հասկացել, որ համացանցն ըստ բնոյթի ապակենտրոնացւած է։ Որ եթէ ֆրինեթը միակ հայկական տեղական ազատ մեյլ սերւերն էր՝ ֆրինեթ ցանցի մէջ, ապա համացանցում միշտ էլ կարելի է գտնել հարմար սերւիս։ Կամ՝ ստեղծել քոնը, գրանցո՞ւմ էին, չէ՞ իրենց ազգանունով դոմեններ, ու մեյլէր սարքում՝ արամ@արամեան․քոմ, ասենք։ Ահա, իսկ արի ու արա դա սքայփի, կամ դիմագրքի, կամ էլ որեւէ այլ սերւիսի դէպքում։
Այո, պատասխանը՝ ապակենտրոնացումն է։ զբաղւա՞ծ է ջոյնդիասպորայում օնիկը՝ գնա գերասպորա․դէ կամ սփիւռք․ամ։ Միշտ էլ տեղ կգտնես։ Բոլորին հարմար տեղ կգտնւի։ Քանի որ սերւերների քանակը սահմանափակւում է միայն ռեալ այփի֊ների քանակով, իսկ ռեալ այփի֊ները ipv6 ստանդարտով աւելի են, քան ատոմները մեր մոլորակի վրա։
Կենտրոնացւած սերւիսները կմեռնեն, ու ինչքան քիչ մենք իրենցով օգտւենք՝ այնքան շուտ։ Կամ ստիպւած կլինեն ապահովել ապակենտրոնացւած միջավայրում աշխատանք։ Ու դիմագիրքը ստիպւած կլինի թողնել իր յուզերներին «ֆրենդել» գփլասից, ու այլ սոցիալական ցանցերից։
Իսկ աւելի լաւ է՝ բացիր քո հանգոյցը, եւ տէր եղիր այն տարածքի, ուր քո սպասարկիչն է, քո տւեալներով հանդերձ։
Հ․ Գ․ — արդեն եկել է այլ ժամանակը։ Ժամանակը, երբ դիմագիրքը, օդնոկլասնիկը, եւ այլ սպասարկիչները չեն թողնում ունենալ հնարած անուն։ Իսկ ազատ ծառայութիւնները, դիասպորա֊ֆրենդիկա֊ի պէս, թողնում են մնալ անանուն։ ։Ճ
եւ այդպէս
Առաջինները հնարաւորութիւն ունէին գրանցել իրենց անունները։ Դա այնքա՜ն գժանոց էր, երբ ունեիր, ասենք նորայր աթ ֆրինեթ։
Երեւում էր, որ հնաբնակ ես։
http://norayr.arnet.am/weblog/2013/12/23/ասք-անուն-ընտրելու-մասին/
#համացանց #սփիւռք #ապակենտրոնացում #ազատութիւն
Գիտէ՞ք ինչպէս եմ մէջբերել այդ տղայի փոստը, ու աւելացրել իմ մեկնաբանութիւնը։
— Ֆայրֆոքսում գնում էք Գործիքներ — Յաւելումներ, փնտրում եւ տեղադրում էք Գրիզմանքի յաւելումը։ (եթէ չունէք)։ Յետոյ վերամեկնարկում ՖՖ֊ն։
— Գնում էք http://userscripts.org/scripts/show/171283 ու տեղադրում գրիզմանքի սկրիպտը։ Կրկին վերամեկնարկում։
— Հիմայ ամէն փոստի տակ կը տեսնէք «մէջբերել», կամ ես չգիտես ինչու տեսնում եմ՝ «ցիտիղեն», գերմաներէն։ Գուցէ անգլերէն թարգմանութիւն չկայ, ով գիտի։
#սփիւռք #ֆայրֆոքս #համացանց #հաւելում
Օփենմոկո համայնքի էլ․ փոստի ցանկում ոմն Միքայել Սփեյսֆալկոնը, ով չի օգտագործում իր իսկական անունը համացանցում, յայտարարել է, որ իրեն հաջաղուեց հայթայթել Թեքսաս Ինսթրումենթսից հոսած ջիէսեմ ֆիրմուերի ելատեքստ։ Հաղորդագրութեան թեման է՝ First small steps towards free GSM firmware.
I am very pleased to announce that after many years of searching, I have finally found a copy of TI’s firmware deliverable package for their Leonardo development board, i.e., for their Calypso/Iota/Rita chipset reference platform. It is the package which TI must have given to all of their chipset customers including Nokia, Motorola, Compal, FIC/Openmoko, LG, BenQ and many others, and which was used by all of these companies as the starting point for making their unique proprietary firmwares.
Իրօք, դրանք դեռ առաջին քայլերն են, որպէսզի մենք ունենանք ազատ ԾԱ որ կառավարում է մեր սարքերի ջիէսէմ մոդեմը։
Լաւ նորութիւնն այն է, որ մենք այժմ ունենք, ոչ միայն ֆիրմուերի ելատեքստը, որը, գուցէ լեգալ չի կարելի օգտագործել (որոշ ռեպրեսիվ երկրներում) այլեւ լրիւ ազատ գործիքներ, այն սարքի մէջ լցնելու, ֆլեշելու համար։ Մինչ այդ օփենմոկո օգտագործողները պէտք է կիրառէին Թեքսաս Ինսթրումենթսի սեփականատիրական գործիքը նոյնիսկ ԾԱ֊ն ֆլեշելու համար։
Ահա, ես որոշեցի փորձել, եւ սրանք իմ նոթերն են՝ ինչպէս կոմպիլյացիա անել եւ տեղակայել leo2moko ֆիրմուերը։
Փոխարէնը օգտագործել քրոսկոմպիլյատորներ, եւ նախընտրում եմ կոմպիլացնել ելատեքստը հենց սարքի վրայ, չէ՞ որ օփենմոկոն ազատ սարք է, ու ես կարող եմ տեղադրել կոմպիլյատոր։ Սոյն նոթերը արուած են SHR օպերացիոն համակարգն օգտագործելիս։ Եթէ ձեր համակարգն այլ է, պէտք է մի քիչ փոփոխէք գործընթացը։
opkg install gcc
opkg install gcc-symlinks
opkg install libc6-dev
opkg install binutils
opkg install make
opkg install coreutils
Լաւ կլինի ժամանակը սինխրոնացնել մինչեւ գործի անցնելը։
/etc/init.d/fsotdld restart
Քաշում ենք ֆլեշերի ելատեքստը՝
wget ftp://ftp.ifctf.org/pub/GSM/FreeCalypso/loadtools-r1.tar.bz2
Բացում՝
mkdir loadtools
cd loadtools
tar ĵvf ../loadtools-r1.tar.bz2
խմբագրում makefile֊ը, ինչպէս խորհուրդ է տրւում readme֊ում, նշէք CFLAGS֊ը որպես
CFLAGS= -O2 -march=armv4t -mtune=arm920t -DGTA0x_AP_BUILD
եւ
EXTRA_OBJ=gtapower.o
հապա make անենք
make
make install
այս երեկ բինարնիկները այժմ տեղակայուած են /usr/local/bin֊ում
fc-iram fc-loadtool fc-xram
Բաց թողէք այս քայլը, եթե ուզում էք ֆլեշել արդեն իսկ նախապէս քոմփայլ արուած ֆիրմուերը։
Աւաղ, այժմ անհնար է կոմպիլացնել ֆիրմուերը ազատ կոմպիլյատոր՝ օրինակ ջիսիսի օգտագործելով, ու մեզ պէտք են ուինդոուս գործիքներ Թեքսաս Ինսթրումենթսից։ Լաւ նորութիւնն այն է, որ դրանք աշխատում են wine֊ի տակ, ու մենք կարող ենք աշխատացնել դրանք ուայնով ցանկացած ԳՆՈՒ/Լինուքս մեքենայի մէջ։ ԹիԱյ֊ի միջավայրը իրականում օգտագործում է մեզ քաջ ծանոթ յունիքսական գործիքների ուինդոուս պորտերը։ Այնպէս որ անհամեմատ աւելի հեշտ կլիներ, եթէ մենք կարողանայինք նոյն գործիքներն օգտագործել բնիկ(նեյթիւ) կերպով։
Ահա, վերցնում ենք այս երեք նիշքը՝
ftp://ftp.ifctf.org/pub/GSM/FreeCalypso/leo2moko-r1.tar.xz
— ելատեքստը
ftp://ftp.ifctf.org/pub/GSM/TI_src/wine/installed-env.tar.xz
— միջավայր, այն քոմփայլ անելու համար
wget ftp://ftp.ifctf.org/pub/GSM/TI_src/wine/nowhine.c
ու այսպիսի հաւէս վրափեր։
gcc -o nowhine nowhine.c
cp nowhine /usr/local/bin
nowhine կտրում է անկապ անպէտք բլթբլթոցը (whining) wine ծրագրի ելքից։ Փաստօրէն, սա ուայնի ուրափեր է, կարելի է այն եւ չօգտագործել։
Հետո ամեն ինչ շատ տրիւիալ է՝ բացում ենք արխիւները, աշխատացնում յատուկ բիլդ սկրիպտն, ու այն ամէնն անում է։
wget ftp://ftp.ifctf.org/pub/GSM/FreeCalypso/leo2moko-r1-bin.tar.bz2
— ահա սա, կամ եթէ նախապէս բիլդ էք արել, ապա օգտագործէք ձերը։
պէտք է նախապէս սպանել որոշ դեմոններին, որ բնակւում են մեր օփենմոկոյի մէջ՝ որ չխանգարեն լցնելու պրոցեսին՝
killall fsodeviced
killall fsoaudiod
killall fsousaged
killall fsodatad
killall fsonetworkd
killall fsogsmd
killall phonefsod
killall phoneuid
killall frameworkd
Աշխատեցնում ենք ֆլեշերը՝
s3c24xx-gpio b7=0
fc-loadtool -h gta02 /dev/ttySAC0
Պէտք է անկապ հաղորդագրութիւններ տեսնէք, ու յետոյ՝ loadtool>
հրաւէրը։
Այստեղ շատ կարեւոր է բեքափել հեռախօսի միջի կալիբրացիայի տուեալները, դրանք մեզ պէտք կլինեն, եթէ ինչ֊որ բան այնպէս չգնայ։
flash dump2bin my-flashdump.bin
scp արէք այն ձեր կարգիչ, պահէք որեւէ տեղ, ոչ միայն հեռախօսի մէջ։
Անցանք գործի՝
flash erase 0 0x300000
flash program-m0 gsm-fw.m0
quit
reboot
Շատ հետաքրքիր նախագիծ է սա՝
ftp://ftp.ifctf.org/pub/GSM/FreeCalypso/mpffs-tools-r1.tar.bz2
այն մասին է, ինչպէս գրել֊կարդալ ջիէսեմ մոդեմի փաստացի առանձին կարգչի նիշքային համակարգը։
Ահա, մոկոյի ջիէսեմ֊ի վարկածը պիտի որ սրա պէս լինի՝
եւ այդպէս
ասք օփենմոկո֊ի ջիէսէմ ֆիրմւերը փոխելու մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/12/15/12473/
#ասք #ազատ֊ծա #ազատություն #անհնազանդություն #համացանց #դիւռակիր #տեխնոլոգիաներ #տեղեկատվական֊տեխնոլոգիաներ #օփենմոկո
Երեւի թէ, իմ ամենամեծ խնդիրներից մէկը առցանց սերւիսների հետ, ներառեալ Դիմագիրքը, այն է, որ իրենք աննկատ փոխարինում են տեքնոլոգիա գաղափարը՝ ընկերութիւն գաղափարով։
Ամենափայլուն օրինակը հանրայայտ գուգլ բայն է, երբ ասում են՝ գուգլիր, ոչ թե, ասենք, ոստափնտրիր։ Չնայած մենք բոլորս գիտենք, որ ոստայնում փնտրելը բնաւ չի սահմանափակւում գուգլով։
Դիմագրքի, թվիթերի պես ընկերութիւնները խուսափում են ստանդարտ տեքնոլոգիաներ օգտագործելուց այնպէս, ինչպէս էփլը խուսափում է ստանդարտ բոյն սարքելուց։ Այդ իսկ պատճառով էլ մարդիկ մոռանում են, որ Համացանցը՝ ցանց է, ոչ թե այս կամ այն ընկերութեան ծառայութեան հետ կապ հաստատելու միջոց։
Ահա թէ ինչու այսպէս կոչւած ԾԱՈԾ(ԾԱ որպէս ծառայութիւն, saas), խուսափում են ասենք rss հոսքեր օգտագործելուց։
Ահա թէ ինչու մեզանում տարածւած է «ո՞նց է քո սքայփի անունը» հարցը», ու ոչ թէ «ո՞րն է քո չաթ հասցէն», ինչպէս մենք էլ․ փոստի դէպքում։
եւ այդպէս
Երեւի թէ, իմ ամենամեծ խնդիրներից մէկը առցանց սերւիսների հետ, ներառեալ Դիմագիրքը, այն է, որ իրենք աննկատ փոխարինում են տեխնոլոգիա գաղափարը՝ ընկերութիւն գաղափարով։
http://norayr.arnet.am/weblog/2013/12/15/ասք-աննկատ-փոխարինելու-մասին/
#համացանց #ոստայն #դիմագիրք #ծաոծ #տեխնոլոգիաներ #ազատութիւն
Հետազոտությունները ցույց են տվել, որ Թեհրանում բնակչության ավելի, քան 94%֊ը պոետներ են։
աղբյուր՝ http://www.youtube.com/watch?v=aKR_jwA4Xm8#t=10m13s
Երեւի թե, դիմագրքի հայկական հատվածը հետ չի մնում։ Նույնիսկ կարող է մարտահրավեր նետել Թեհրանցիներին։ Մեզ մոտ բոլորն են պոետ։ Թեկուզ եւ ստատուսագիր։ Հիրավի, ստեղծագործող ժողովուրդ ենք։
#թեհրան #իրան #հայաստան #երեւան #պոետներ #դարի֊մարտահրավերները #դիմագիրք #ջաֆա՛ր #կինո #արվեստ #համացանց #մշակույթ
հինգերորդ շարասեան տիպիկ ներկայացուցիչ։
կայքի յղում կանխամտածված չեմ դրել․ նախ հետաքրքիր բան չկայ, ռուսների վճարված յիմար պրօպագանդա է, յետոյ էլ չեմ ուզում իմ յղման պատճառով իրենց ռեյտինգը բարձրանա, ու չեմ ուզում ուրախանան, որ գոնէ մէկ այցելութիւն ունեցան։
typical representative of the fifth column.
I don’t put a link here firstly, because there is nothing interesting, just paid by russians stupid propaganda, secondly, because I don’t want their rating to increase, and thirdly, I don’t want even one more click at their site.
#հինգերորդ֊շարասյուն #fifth-column
#մաքսային֊միություն #եւրասիական֊միություն #պրոպագանդա #ռուսաստան #համացանց #հայաստան #հայք
ԿԳԲ շնիկներին սովետում անուանում էին անտեսանելի ֆրոնտի մարտիկներ։
Ապա կարող ենք տեղեկատւական պատերազմների մասնակիցներին անուանել տեսանելի ճակատամարտի զինուորներ։
Եթէ առաջինները երեւացող չեն, իրենց մասին ոչ ոք չգիտի, ինչով են զբաղուած, ապա երկրորդները գործի բերումով պէտք է աստղ լինեն։ Բնական է, ի դէպ, որ առաջինները պիտի որ երկրորդներին չսիրեն, նախանձէն։ Սաղ փառքը նրանց է հասնում։
Նոյնիսկ, եթէ առաջինները համացանցում են աշխատում, ապա յաճախ (բայց ոչ միշտ) իրենց ինքնութիւնը սփռուած է զանազան կեղծ անձերով, ու այնքան էլ իրենցը չէ։
ու տենց
մեր սպասարկիչները, տպասալերը՝ ռասփբերրիներն ու մարսերը, ակւարիումների պես են։ ստեղծում են յատուկ միջավայր, որ մենք յետոյ բնակեցնենք դրա մէջ վորդփրեսներ, սփիւռքեր, բոտեր, ջաբերներ։
եւ այդպէս
ուրեմն, ՄՄ(մաքսային միության) տեղացի կողմնակիցներին կարելի է դասակարգել հետեւյալ հիմնական խմբերի՝
Եթե այդ մարդկանց ցույց ես տալիս փաստաղթերը, տալիս ես հղումներ, իրենք, ապա հիմնականում տեղափոխվում են հաջորդ խումբ՝
այստեղ խոսելն անիմաստ է, քանի որ սա հավատալ կամ չհավատալու հարց չէ։ ճիշտ այնպես, ինչպես եւ բոլոր հավատացյալների հետ։ կան փաստեր — սա, սա ու սա, կան թղթեր — սա ու սա։ հիմա որ չես հավատում, համոզելը զուր է։ հավատը այստեղ կամ չունի, առհասարակ։ ես չեմ համոզում պաս պահողներին, որ իրենց «հետմահյա կյանքում» փոփոխություն չի լինի, եթե իրենք պասը խախտեն։
սրանցից մի մասն էլ չի անհանգստանում ոչ թե այն պատճառով, որ չեն հավատում, այլ
դե ապա կրկին խոսելու բան չկա։ պետականության անհրաժեշտությունը, եթե մարդը չի հասկանում, ի՞նչ իմաստ ունի բացատրել, քննարկել։
անկախությունը չի քննարկվում։
սրանց մեջ կա եւս մի խումբ
Կարելի է իրենց անվանել «ստրուկներ», կամ »ազգի թշնամիներ», դրանից առանձնապես բան չի փոխվում։ Ամեն դեպքում, ես գոհ եմ, որ մեր մոտ այդ «ազգի թշնամիների» հետ այնպես չեն վարվում, ինչպես ԽՍՀՄ֊ում։ Մենք այդ խոսքերի համար ոչ մեկի չենք գնդակահարում, որը նշանակում է, որ շատ ավելի ազատ երկիր ունենք։
Բայց դե իրենք չեն ուզում, իրենց էն պետությունն էր դուր գալիս, ուր իրենց կգնդակահարեին։ Կամ մեզ։ Ինչ֊որ մեկին։
Ավաղ, մեզ մոտ էլի թարս է՝
ազգային անվտանգությունը սովորաբար «հետաքրքրվում» է այն մարդկանցով, ով ՀՀ պետականության կողմնակից է, ու բնավ ոչ նրանցով, ով ՀՀ պետականության թշնամին է։
Այսինքն դա իրականում կամ ապաազգային անվտանգություն է, կամ ազգային չանվտանգություն։ Բայց դա արդեն այլ տեքստի թեմա է։
եւ այդպես
А вот писать и думать получается не всегда. Или читать и думать. Слушать и понимать, смотреть и видеть. Даже спать и видеть сны. Я вижу сны наяву, когда веду машину, одновременно слушаю аудиокнигу, пью чай, курю и думаю о сексе. А когда сплю, я ничего не вижу. Пальцы подрагивают, мысленно трогая клавиатуру, ухо шевелится в поисках телефона, губы сжимаются, нащупывая сигарету, одеяло сползает – его стягивает собака. Она спит у меня в ногах и дергает лапами, одновременно бегая по поляне, гоняясь за зайцем, играя в мячик, жмурясь на солнце и прыгая до небес. Собака старая, толстая и глухая, она хрипит во сне у меня в ногах – и одновременно бежит, летит, ловит дичь и допрыгивает до солнца.
http://neivid.livejournal.com/330037.html
#քաղվածք #շուն #սեքս #քուն #երազ #թեյ #գրել #կարդալ #համացանց #վազք #որս #արեւ
Երեւանում կենտրոնը հյուրասենյակ է, ճաշասենյակ։
Ինչպես հայտնի է, ամենը, ինչով պարծենում են, հյուրասենյակում են տեղավորում։
Օրինակ, ինչպես տեսել են Ամերիկյան կինոներում, ավելացրել են բար պատի մեջ։
Մեծ հեռուստացույց են տեղավորել։
Նրանով ցույց են տալիս, ինչ լավ է, ուրախ է մեզ մոտ ապրելը։
Ճիշտ է, սենյակը մեծ սենյակ չէ, բայց հեռուստացույցը հո պե՞տք է մեծը լինի։ Ու հետո՞ ինչ որ փոքր է, այնքան պարծենալու բան կա։ Այն հին սեղանը, հա, իր դերը կատարում էր, բայց ամոթ էլ է կահույք չփոխելը։
Էդ բրիտանացիներն են, որ հին կահույքը պահում են, մի հատ էլ պարծենում են դրանով, դրանց պես ինչի՞ լինես, եթե քեզ սիրող մարդ ես, հարեւաններ ունես, ով մեզ մասին խոսում են։
Նաեւ դինամիկներ հիմա կան պատերով կախած։ Որ իրականությունը եռաչափ թվա։
Քանի որ ինչ֊ինչ պատճառով թվում է, որ այն տափակ է։ Երկիրն էլ կլոր չէ։
Իսկ այլեւս անպետք գրապահարանը՝ հանել, դրանով ոչ մեկին մեր ժամանակներում չես զարմացնի։ Ավելին, անհարմար է մի տեսակ։
Մնում է միայն, երբ հյուրերը չկան, կահույքը ծածկել ցելոֆաններով, որ չփչանա։ Էդքան փող արժեր։
Ասենք էն որ դիվանը տեղավորել ենք այնպես, որ պառկելուց գլուխը հյուսիսում լինի, այ դա լրիվ ցելոֆանի տակ պահելու բան է։
Ննջարանները եթե հավաքած են լինում, ապա մահճակալների տակ միշտ փոշի է։
Հավես ենք ապրում, ընտանիքի հայրը ընդունում է հյուրերին, ցույց է տալիս փոքրիկ, բայց հպարտ ընտանիքը՝ կնոջը, ում շորի վրա տարբեր տեղեր լուսադիոդներ են արագ վառվում հանգում։ Երեխաներին՝ ով, ճիշտ է, այնքան էլ լավ չեն սովորում, բայց տեսեք ինչ առողջ են, պոնչո են։
Իսկ խոհարարներին ոչ մեկի սովորաբար ցույց չեն տալիս։ Իրենց ի՞նչը ցույց տաս։
Իրենք խոհանոցում ազատ ժամանակ նայում են այնտեղ բերված գրապահարանին։ Մեկը երբեմն գտնում է այնտեղ հին դետեկտիվ, կամ սիրային պատմություն ու կարդում, միաժամանակ ճաշին հետեւելով։
Տանը կից մի արհեստանոցում իր ժամանակը վատնող Համոն՝ փոքր եղբայրը, ամուսնացել է ռուսի հետ, գնացել է։ Վովայենց կամունալկայում փոքրիկ ննջարան են վարձում։ Մի բան չէ, բայց էլի տեղ է։ Մի քանի անհարմարություն կա, երբ խոհանոց է մտնում, երբեմն գոռում են իր վրա, կամ նեղ միջանցքով անցնելիս ուսով հրում են։ Մի անգամ էլ դռան մոտ թողած կոշիկները հագնելիս զգաց որ թաց են, ու ոնց որ մեզի հոտ է գալիս։ Բայց դրանք տանելի անհարմարություններ են։ Հիմա ո՞վ է լավ ապրում։
Իր հին սովետական գործիքների ու հաստոցների մի մասը հանել են բակ՝ ով ուզում է թող տանի, մեկ է ժանգոտել են, մյուս մասը կորել է, իսկ սենյակը պլանավորում էին հետո մի բան անել, գուցե նոր հաստոց առնել, որ նահապետի երեխան զբաղվի, բայց երեխան կարծես արհեստների հանդեպ հակում, սէր չունի, ու սենյակը այնպես էլ դատարկ է մնացել։
Երեխան սիրում է նայել, ինչպես է հայրիկը սեյֆից փող հանում ու հաշվում։ Ճիշտ է, շատ փող չունի, եթե, ասենք, հարեւանների հետ համեմատել, բայց ընտանիքի մնացած անդամների համեմատ հո շատ է։
Կարեւորն այն է, որ հաջորդ սերնդի ավելի բազմաչափ հեռուստացոյցին հերիքի, թե չէ ամոթ է, Միքոյենց ու Ալոյենց առաջ։ Որ հարեւանները չմտածեն, իրենցից խեղճ ենք։
Համ էլ մեզ մոտ լավ վայֆայ կա, քանի որ տունը փոքր է, մի հատ աքսես փոյնթով հարցերը լուծեցինք, ամեն տեղ բռնում է։ Նույնիսկ տան դիմացի փոքրիկ այգում։ Դիման որ եկավ, զարմացավ։ Այֆոնով կպավ, մտավ թվիթեր։ Ասեց պահ, իսկ մեր մոտ զուգարանում ու խոհանոցում չի բռնում, իսկ ձեզ մոտ այգի է հասնում, ոնց էլ հաջողացրել եք։
Բայց մեզ պարզ է, իր տունը մեծ է, զուգարան հասնելու համար ինչքա՜ն պիտի քայլես, իսկ մեր մոտ ամեն ինչ ձեռքի տակ է։ Ու քանի որ Դիման հավես չունի իր զուգարանը մաքրել, ննջարանը վարձով տվել է Համոյին։ Համոյենք մաքրություն են անում, շտուկատուրկա քսում ուր պետք է, բայց դրա տեղը ապրելու տեղ ունեն, էն օրն էլ դիվիդի են առել։
Փոքր եղբորից բացի ընտանիքում մեծ եղբայր կար, բայց նա ծերացել է, խելքից դուրս բաներ է անում, խոսում։
Վերջերս բոլորովին մարդամոտ չէ, կամ իր գրքերի ու թղթերի մեջ է խրված, կամ սենյակի մի անկյունում նստած է, ակնոցները դրած, թերթ է կարդում ու ծխում։
Նա մի պահ կրկին սկսեց շփվել մարդկանց հետ։ Տան փոքրիկ հոլլում հավաքվում խոսում էին, այնտեղ նստած հյուրերի հանգիստը հարամ էին անում։
Բայց հիմա էլ չի խոսում, ասում է, որ առողջությունը թույլ չի տալիս։
Հետո էլ սփիւռքից եկավ հին բարեկամ։ Բոլորին ժպտում, բարեւում էր։ Իրեն էլ էին ժպտում, բարեւում։
Լավ է բարեկամներ ունենալը։
Այդպես էլ ապրում ենք մեր փոքրիկ տանը, փոքր, բայց համերաշխ ու հպարտ ընտանիքով։
Սպասում ենք փոքրերը մեծանան, ամուսնանան։ Հարսանիք կանենք երեւի։ Այնպիսի, որ բոլորը տեսնեն, նախանձեն։ Բոլորը֊բոլորը։ Էհ լավ կլինի։
ու տենց
Էլի կատարենք համեմատություն Վրաստանի հետ: 1970-80-ական թվականներին, երբ Հայաստանում մոդա էր երեխային ռուսական դպրոց ուղարկելը «ծանոթով, բարեկամով, կաշառքով», Վրաստանում հակառակ միտումն էր. մոդա էր վրացական դպրոցում սովորելը: Բացի այդ, Վրաստանում ամենալավ հաճախականություն ունեցող հեռուստաալիքները չեն հեռարձակվում ռուսերենով: Ոչ մի ալիքով ռուսաց լեզվով ֆիլմ չես կարող դիտել: Ես դեմ չեմ ռուսերենին, ես դեմ չեմ անգլերենին, սակայն Հայաստանում բոլոր լեզուների հետ մեկտեղ առավելությունը պետք է տալ հայերենին, քանի որ նույն հեռուստատեսությունն է կրթում, հեռուստատեսությունն է դաստիարակում, ինտերնետն է կրթում, ինտերնետն է դաստիարակում և այլն:
Արդյունքում՝ Վրաստանում հիմնականում կարդում են վրացերեն, շատ կարդում են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսկ Հայաստանում կարդում են քիչ և այդ քչի մեջ՝ ամենաշատը ռուսերեն, էապես քիչ հայերեն, դրանից ավելի քիչ անգլերեն: Երբ Վրաստանում առաջին վրացալեզու սերիալները դուրս եկան, սկսվեց վրացերենով ընթերցելու գրքի բումը: Քանի տարի է՝ մեզ մոտ արդեն սպասում ենք այդ բումին, մի՞թե չի գալու:
http://ilur.am/news/view/16770.html
#Վրաստան #Հայաստան #Հայք #գրքեր #2012 #հասարակություն #մշակույթ #ընթերցականություն #Բակուր #կոռուպցիա #հայերեն #վրացերեն #ռուսերեն #անգտերեն #գերմաներեն #համացանց #օտարալեզու֊դպրոցներ հեռուստատեսություն #սերիալ #ինտերնետ
իմ հղումը քո հղմանը հղած ունի
http://dubfome.tumblr.com/post/48228525087
#մեջբերում #քաղվածք #պոեզիա #հղում #համացանց #հարաբերություն
Շենդերովիչը պատմում էր ինչպես նա գնում էր աշխատանքի, ու այնտեղ կողքը Մոսկվայի կառավարությունն է, լիֆտի մոտ մի տղա, որ տարիքով իր տղան կարող է լիներ, բայց հագինը մի տաս հազար դոլարի էր, այդ տղան տենց հանգիստ ու բարձրաձայն ասում էր հեռախոսով որ դե տենդեր է ու հարմար չէ մի տեսակ, մեկին գտեք ձեւական որ տենց պարտվի, քանի որ լավ կլիներ մրցակից լիներ, ու դե նա էլ իր մասը խաղի համար կստանա։
Բայց ամենակարեւորն այն է, որ նա բարձրաձայն էր խոսում, ու չէր քաշվում բնավ, ու դա այն մասին է, որ նա լրիվ նորմալ է համարում, որ դե սավաննա է, ով ում կուտի՝ կուտի, բա տենց պետք է լինի, տենդեր է, բա էլ ուրիշ ձեւ ո՞նց։
Ու ես մտածում եմ, ասենք նա, կամ նա, կարծես այնքան խելացի են, հա՞, չես ասի որ հիմար են, երբ պետք է լավ էլ գործ են անում, լավ էլ խորանում են, բայց նրանք, նրանք լրիվ ընդունում են այդ իրականությունը սավաննայոտ՝ դե տենցն է սելյավին, աղջիկները՝ ֆեյսբուքում են, ապա մենք եկանք ձեզ մոտ, գուգլը xmpp֊ն փակում է՝ դե պարզ է, բիզնեսի տեսանկյունից ձեռնտու քայլ է…
Իմ մոտ տասնյակ կոնտակտներ կան ջիթոքից։
Ու շուտով էլ չի լինի, գրեթե դատարկ է մնալու չաթիս պատուհանը։
Երկու հոգի կա jabber.org֊ից, ու մի՝ dukgo.com֊ից։
Երեքի հետ ավելի շատ անցանց եմ շփվում, քան առցանց։
Իսկ նա, այն խելացին, ով չունի չգուգլ հաշիվ, այնպես նայում է իմ վրա միամիտ հայացքով, ու հարցնում՝ բա ի՞նչ ես անելու, գալու ես ջմեյլ չէ՞, չէ՞ — գալու ես սքա՞յփ։
Ու մտքով չի անցնի չընդունել այդ դարվինիզմը, գնալ դրան ընդդեմ, վիրավորվել գուգլի այդ քայլից, ու բացել իրեն այլ xmpp հաշիվ։
Չէ, չի անցնի, կյանքը այդպիսինն է։
Աղջիկները ֆեյսբուքում են, ու ապա մենք եկանք ձեզ մոտ, իսկ այն որ գուգլը xmpp֊ն փակում է՝ նրան արդարացնում է՝ դե գիտես, նրանք ֆունկցիոնալ են ավելացնում։
Իսկ ինչի, xmpp֊ի մեջ չի՞ լինում ավելացնել։ Այն այդպես էլ կոչվում է՝ extensible, ու գրողը տանի, այնտեղ ամեն ինչն է հավելումներով, բացի օնլայնանալուց ու օֆլայնանալուց գրեթե։
Ակնհայտ է որ դա բիզնես որոշում է, այնպես, ինչպես ակնհայտ է որ Նավալնու գործն է շինծու, բոլորի համար ակնհայտ է, բայց մեկ է՝ կարդարացնեն, ու դա քիչ է, մի հատ էլ սպասում են, որ դու էլ կարդարացնես, ու կընդունես, կասես դե հա, գուգլի հաշիվ կունենամ, կխոսենք։
Չէ, սիրուն ջան, իմ աղջիկները չեն ֆեյսբուքում, ով կողքերը չի նայում, ու բան չգիտի ինչ կա շուրջը, իմ կարդացողը չէ նա, ով պետք է այնտեղից հղումով գա, ու ֆիդերի մասին չգիտի, ու ես նորմալ չեմ համարում, երբ xmpp֊ն փակում են, ու նորմալ չհամարելով՝ չեմ գնա ոչ գուգլ, ոչ էլ իրան ինադու՝ սքայփ, քանի որ պեպսին կոկայից լավը չէ։
Ու այո, այս քայլը ավելի կկտրի իրարից լիքը մարդ, նրանց, ով կմնա միայն ջաբերներում, ու նրանց, ով կչաթվի ֆեյսբուքում ու գուգլում։
Ու դուք միամիտ կնայեք ինձ ու կասեք հանդիպեքիս՝ դե մենք «սա» ենք օգտագործում, իսկ դու այնտեղ չկաս։
Իսկ առաջ կա՞յի, էլի չկայի չէ՞, բայց խոսում էինք։
Բա ո՞նց է դա նորմալ, բա ինչի՞ է պետք այնտեղ լինել խոսելու համար, ու ամենակարեւորը ո՞ւմ է պետք։ Քե՞զ պետք է ես գուգլի հաշիվ ունենամ քո հետ շփվելու համար։
Դու չե՞ս ուզում ունենալ հաշիվ որից ում ուզես ֆրենդես առանց սահմանափակում, ախր դա դու չես կարող ֆրենդել, ոչ թե ես, դա քեզ չեն թողնում, ոչ թե ինձ։ Հետո՞ ինչ որ ես եմ մենակ մնում դրանից հետո։
Բարեւ, սիրուն ջան։
Ճիշտ բռնիր այֆոնդ, ինչպես պատգամել է պապիկ ջոբսը։
Թե չէ չի լսվի։
Պակա պակա։
Կտեսնվենք անցանց, պատահաբար։
Քանի որ դու ցանցում չես, դու հանգույցում ես այդ ցանցի։
Ուռած հանգույցում, որ առողջության մոտիվներով օրգանիզմներից հեռացնել է պետք։
կտեսնվենք անցանց, երբ դու պատահաբար դուրս գաս Փարպեցի, իսկ ես պատահաբար այնտեղ անցնեմ։
կտեսնվենք անցանց, պատահաբար՝ համերգին, ինչպես դա անում էին դինոզավրերի ժամանակ։
կտեսնվենք անցանց, պատահաբար՝ երբ դու անցնելու ես մետրոյում էսկալատորով բայց մյուս ուղղությամբ։
Դու ինձ ուրախ ձեռքով կանես, ու կժպտաս։
Կտեսնվենք անցանց, երբ դու դուրս ես գալու տրանսպորտից, իսկ ես մտնելու եմ, ու դու կասես՝ վաու, էս ո՞ւր ես կորել, կգա՞ս թեյ խմենք։
Իսկ ես կասեմ՝ թեյ խմենք որ ի՞նչ անենք, ես պատահական մարդկանց հետ թեյ չեմ խմում։
Իսկ դու պատահական մարդ ես։
ու տենց
#ասք պատահական մարդկանց մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/05/31/ասք-պատահական-մարդկանց-մասին/
#աղջիկներ #գուգլ #ընկերներ #թեյ #համացանց #մտքեր #տեխնոլոգիաներ #քաղաք #ֆեյսբուք #მაგარია #ազատություն #ուտենց
comment from here https://spyurk.am/posts/228436 by @{marc ; exn@joindiaspora.com} :
#comment #media #cite #quote #internet #social #trade #slavery #freedom
#քաղվածք #մեկնաբանություն #մեջբերում #համացանց #առեւտուր #ստրկություն #ազատություն
[բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)](https://spyurk.am/posts/d7cda44d95efd595)
լսեք էտը լրիվ սուձբա։
ուրեմն մարդիկ որ էլ չփոխեն շարվածքը հորինել են :Ճ որը քվերթի֊ով հենց 🙂 ժպիտն է։ սա գիտեինք։
իսկ ես գրեթե երկու տարի է օգտագործում եմ փրոգրամերս դվորակ us(dvp) իսկ վերջերս էլ անցա հայերեն ֆոնետիկից հայերեն գրամեքենայի։
ու հիմա ոնց դվորակով իսկական ժպիտ եմ ուզում գրել, ուր պետք է սեղմեմ եթե ստեղնաշարի վրա նկարված տառերով (քվերթի) նայենք, հինգ, որը փրոգրամերս դվորակում փակագիծ բացելն է, ու քյու, որն այստեղ երկու կետ է, ու եթե հանկարծ սխալվում եմ ու հայերեն է լինում ստեղնաշարը, ապա ստացդում է կրկին՝ ։Ճ
ընդ որում դվորակով հենց պետք է շիֆթով սեղմել որ երկու կետ լինի, թե չէ կետ ստորակետ է լինում։
#ուտենց #դվորակ #դվորժակ #գրամեքենա #սմայլ #զուգադիպություն #սուձբա #էտը֊սուձբա #։Ճ #Ճ։ #Ճ #սմայլ #ժպիտ #համացանց #մեմ #ուպուծյու
լսեք էտը լրիվ սուձբա։ ուրեմն մարդիկ որ էլ չփոխեն շարվածքը հորինել են :Ճ որը քվերթի֊ով հենց :) ժպիտն է։ սա գիտեինք։ իսկ ես գրեթե երկու տարի է օգտագործում եմ փրոգրամերս դվորակ us(dvp) իսկ վերջերս էլ անցա հայերեն ֆոնետիկից հայերեն գրամեքենայի։ ու հիմա ոնց դվորակով իսկական ժպիտ եմ ուզում գրել, ուր պետք է սեղմեմ եթե ստեղնաշարի վրա նկարված տառերով (քվերթի) նայենք, հինգ, որը փրոգրամերս դվորակում փակագիծ բացելն է, ու քյու, որն այստեղ երկու կետ է, ու եթե հանկարծ սխալվում եմ ու հայերեն է լինում ստեղնաշարը, ապա ստացդում է կրկին՝ ։Ճ ընդ որում հենց պետք է շիֆթով սեղմել որ երկու կետ լինի, թե չէ կետ ստորակետ է լինում։
#ուտենց #դվորակ #դվորժակ #գրամեքենա #սմայլ #զուգադիպություն #սուձբա #էտը֊սուձբա #։Ճ #Ճ։ #Ճ #սմայլ #ժպիտ #համացանց #մեմ #ուպուծյու
#փաստորեն ջփսով օպերան ավելի ճշգրիտ է որոշում տեղանքը
mit #GPS gerat Opera erkennt #Standort genauer
#օպերա #տեղանք #սփիւռք #ն900 #թեստ #համացանց #opera #location #maemo #n900 #test
wtf?
#wtf #հայերեն #ռուսերեն #մամուլ #քրոմիում #համացանց #էկրանահան #իլուր #զննիչ #քրոմ
իսկ կար ժամանակ, ընդամենը երկու տարի առաջ, երբ մարդիկ իրենց բլոգերի վերեւի փոստում գրում էին՝ հասնեք ներքեւ, փնտրեք «նախոր գրառումները» ու կտացրեք, այն կտանի ձեզ նախորդ գրառումներով էջերին։
#համացանց #գրագիտություն #ինտերնետ #ուտենց
բարի գալուստ #համացանց — welcome to the #internet
#meme #memes
ցանցը գցեմ, #լայք բռնեմ #համացանց #ուտենց
երբ #հայերեն ինչ֊որ բան ես փնտրում #համացանց ֊ում, արդյունքների մեջ մեծ հավանականությամբ կլինի akumb.am ֊ի #հղում։ Ու #հետաքրքիր է #կարդալ այնտեղ եղած #քննարկումներ ֊ը։ Հիմա, այդ քննարկումները պակաս հետաքրքիր չեն լինում, բայց տեղափոխվել են #ֆեյսբուք, որտեղ տեղեկատվությունը փակ է՝ չեն ինդեքսավորվում ու, հետեւաբար, չեն փտնրվում։ Ի դեպ, #սփյուռք ֊ի #հրապարակային գրառումները փնտրվում են։
#սփիւռք, #այսօր սպասարկիչը կապ չուներ պրովայդերի պատճառով։ մենք կապ չունենք կապ չունենալու հետ։ #սփյուռք #կապ #համացանց #ուտենց #փաստորեն ######
ինքդ քո բլոգին,պրոֆիլին/պատին նայելը ոնց որ հայելու մեջ ինքն քեզ զննել լինի։ looking at your own #blog/#profile/#wall is like looking how do you look in the #mirror. #ուտենց #համացանց #հայելի #internet #####
Նրանք երեխաներ են, ծանոթանում են, չաթվում են, ֆորումվում են։ Քննարկում են այն բոլոր հարցերը, որ երեխաները սովորաբար քննարկում են։
Ու թվում է թե իրենցից բան չի երեւում, բոլորն էլ նենց լավ, հավես երեխաներ են։
Իսկ հետո, երբ մեծանում են, պարզ է լինում, որ մարդիկ չեն փոխվում։ Պարզ է լինում, որ հին ֆորումային տեքստերում արդեն երեւում էր, որ սա անկեղծ չէ, իսկ սա ֊ իրենն է։ Իսկ սա ֊ իրենը։
Պարզ է լինում, որ այդպես էլ պետք է լիներ ֊ նա կաշխատի այնտեղ, ուր պետք է ստել։ Նա կստի։ Առաջ նա ստում էր ինքն իրեն, կամ ֆորումի անդամներին, ու դեռ չգիտեր որ ստում է, իսկ հիմա նա ավելի լայն լսարան ունի։
Որովհետեւ միշտ կա ստող աշխատողի պահանջարկ, ինչպես միշտ էլ կան այն մարդիկ, ով ուզում են այդ կուտը ուտել սուտը սպառել։
Իսկ նա ֊ ոչ մի բանի հետ չէր համաձայնվում։ Միշտ ընդդիմանում էր, չգիտես ինչու։ Չէր էլ կարողանում վիճաբանել, գնում, նեղանում էր։ Հետո վերադառնում էր, ու բոլորը ուրախանում էին։
Իսկ նա ֊ գաղափարական է։ Նա կիսվում է մանիֆեստներով, ու տխրում է երբ դրանք չեն կարդում։ ԳՆՈՒ մանիֆեստ, կամ Մարքսի մանիֆեստ։
Նա փորձում է գրել մանիֆեստ, ասենք որ աղջիկները չհեռանան։
Իսկ նա ֊ ոչ ստող է, ոչ էլ գաղափարական։ Նա չի կարդում մանիֆեստը, ու նա ուտում է կուտը։
Պարզապես այն պատճառով որ առանց խորանալու սուտը ավելի հեշտ է ընկալվում քան մանիֆեստը։
Հիշո՞ւմ եք, նա ասում էր որ պացիֆիստ է, ու էն ինչ կռիվ սարքեց, երբ խմել էր։
Իսկ նա, որ հա գրքերից մեջբերումներ էր անում, ու բոլորը ձանձրանում էին։ Հիմա էլ ոչ մեկի հետ չի շփվում, մի հատ գեշ աղջիկ է իրեն գտել, որը նույնպես մեջբերումներ է անում, տենց իրար մեջբերում են։ Քանի որ սիրուն աղջիկները սովորաբար չեն մեջբերում, նրանք առանց այդ էլ վերջն են։
Իսկ նա միշտ հանդուրժում էր ֊ եւ ստողներին, եւ գաղափարական զանուդաներին։ Խաղացնում էր, խաղեր պեղում, համոզում ֊ եկեք միասին խաղանք։
Հիմա էլ նույնն է անում, փորձում է բոլորի հետ լավ լինել, այսինքն ոչ մի դիրքորոշում էլ չունի։
Իսկ նա շատ շատ շատ էր չաթվում, բայց երբեք չէր մնում երկար հանդիպումներին։ Քանի որ հայրիկը, կամ մայրիկը։
Նա չէր համարձակվում հայրիկի հետ քննարկել իր ազատությունը, մասամբ այն պատճառով հայրիկը քննարկող չէր, մասամբ այն ֊ որ չհամարձակվող էր։
Նա էլ է հիմա իշխող կուսակցության ընտրողներից մեկը։ Հանդուրժողի, կուտն ուտողի ու պացիֆիստի հետ միասին։ Բոլորի հետ չհամաձայնվողը ֊ ընտրում է Չաք Նորիսին, կամ չի ընտրում։
Կոմունիստների մանիֆեստով կիսվողը ֊ մտածում է, տեսնեմ ո՞վ է ձախ, արի ծիծաղի համար կոմունիստներին ձայն տամ։ Իսկ ԳՆՈՒ մանիֆեստով կիսվողը խոսում է փրայվասիից ու ոչ մեկին չի ասում, բայց իրան տեսել են հավաքներին։
Մեծ մասը չեն ջնջի միմյանց կոնտակտ լիստերից, մինչեւ չփոխեն կլիենտներն ու պրոտոկոլները։ Այսիքյու֊ից մեկը կգնա սքայփ, մյուսը, սկզբունքայինը ֊ ջաբեր։ Չխորացողը կընտրի այն ինչի մասին առանց խորանալու իմացավ։ Այսօր դա սքայփն է։
Գուցե կմնան ընկեր ֆորսքվերում, եթե մեկը ԿԳԲ֊ում չի, իսկ մյուսը ֊ լրագրող։
Կկարդան ով ուր է գնում, որ այնտեղ չգնան, օրինակ։ Կամ որ համոզվեն, որ մեկ է այնտեղ չէին գնա։
Դասակարգային պատկանելիությունը շատ վաղ տարիքում արդեն արտահայտվում է, ու ընտրությունը շատ շուտ է կատարվում ու ոչ գիտակցաբար։
Դրանից վեր քչերին է հաջողվում լինել։
Հետո նրանք կունենան երեխաներ, երեխաները կգտնեն շփվելու միջոցներ։ Կընկերանան։ Կմեծանան։
գոութու ասք չփոխվելու մասին
ինչ֊որ սենց
ահա
Հ․ Գ․ ես այստեղ չկամ, ԳՆՈՒ մանիֆեստը ես չեմ տարածել, ես այն կարդացի քանի որ տարածել էին։ Ու դու էլ չկաս, քանի որ կերպարները ամբողջական չեն, մի փնտրեք ձեզ, միայն ոտքերը, քթերը, աչքերի դիրքը, վզի երկարությունը եւ այլ շաբլոնները մարմնի մասերը կարող է համընկնեն։
ուրեմն, ակնհայտ բան ասեմ, ախպերնիր, ֆեյսբուքում, ուր ես արդեն չկամ, իսկ դուք դեռ կաք, քանզի ոչ մի կորպորացիա էլ, ինչպես եւ ոչ մի կայսրություն, ընդմիշտ չէ, այ այդ ֆեյսբուքում, ինչպես եւ ամեն այլ իրենց հարգող տեղում կարելի է քեզ նկարագրել։ նույնիսկ խրախուսվում է։ իհարկե նրանք դեռ չեն ֆայմել որ նկարագրել կարելի է թեգերով, իսկ մոտավորապես այդպես նկարագրել մարդկանց ֆայմել են Կենդանի Մատյանում ֊ այնտեղ կարելի էր կտացնել «հետաքրքրության» վրա, ու ստանալ նույն հետաքրքրությունը նշած մարդկանց ցանկ։ Ֆբ֊ն դեռ չի ձգել դա իրականացնի։ Դեռ։ Արդեն քանի տարի է դեռ։
Ամենահավես նկարագրությունների տեսակը դեյթինգ կայքերում է։ իրենք գիտեն, որ դու եթե իրենց ճանկերն ընկել ես, ապա լրիվ հիմար ես, ու լրիվ անհույս, ու քեզ չէն էլ ասում ֊ նկարագրի քեզ։ Նրանք սահմանում են որոշակի թագերի բազմություն, ու քեզ հաարցնում են՝ սրանից ո՞րն ես։ Որ դու էլ չմտածես, չհիշես բառերը ֊ ահա սա թե՞ սա։
Ու նույն ֆեյսբուքում, երբ դու քեզ նկարագրում ես, կարող ես նշել ֊ ինչ կրոնի հետեւորդ ես, կարծեմ պարտավոր ես նշել՝ ինչ սեռի (հետեւորդ), ու ինչ քաղաքական հայացքներ ունես։ Ու հայացքների ընտրությունը՝ դեվիեյթվում է պահպանողականից մինչեւ լիբերալ, եւ․․․ վերի լիբերալ։ Նեոլիբերալ, չէ, չկա։ (:
Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ բնավ լիբերալ չեմ։ Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ լրիվ պահպանողական եմ։ Ազնվայրավարի եմ արտահայտվում։
Բայց ես զգացի, որ այն մարդկանց հետ, ով նշում է այդ «վերի» լիբերալը, ինձ հա բարդ էր։ Ինձ թվում է այն պատճառով, որ այդ «վերի» նշածները հաճախ իրական «վերի» չեն, այսինքն դա իրենց մտածված, մարսած, ասիմիլացված, ընդունված դիրքորոշումը չէ։ Ու եթե փորես, լինում է որ այդ իր պլաստիկով փայլփլող ստատուսներով բեջը, որ ճչում է այն մասին, թե ինչ զուրկ է այդ մարդը պահպանողական մտքերից, ու ինչ կողմ է բացարձակ ազատ մտածողությանը, եթե փորես, ապա պարզվում է, որ նա իր ծնողներից հեչ էլ չի տարբերվում ոչ մի իրոք կարեւոր հարցում։ Կպարզվի, որ «ազատ հարաբերությունը» դա լավ է, երբ նրան է պետք, բայց արդեն բնավ լավ չէ, երբ ընկերոջն է պետք։ Կպարզվի, որ չնայած նրան, որ նա «լրիվ պոլիգամ» է, նա անհույս մոնոգամ է։ Կպարզվի, ու կպարզվի։
Նաեւ կպարզվի, որ եթե նա խփում է իր վրա այ այսպիսի թեգ (լավ է նայվում վրաս, չէ՞) ֊ ու գրավում իր ուզած մարդկանց, հետո չի ձգում, ու այդ մարդիկ հիասթափվում են (դավաճանները)։ Հետո նրանք հասկանում են, որ խելացի մարդիկ իրենց շուրջը պետք չեն, քանի որ նրանք մեկ է չեն ձգի։ Բայց թեգը չեն հանում, փոշին կսրբեն, կփայլացնեն, ու կրկին այ այսպես շուռ կգան, որ այ այն կողմից լավ երեւա։ Եւ ոտիկները (հոգեւոր) լավ երեւան, եւ այդ թեգը։
Կարելի է հինգ նշածդ գրքից մեկը կարդալ։ Կարդալ՝ նշանակում է հենց այնպես անցնել, թերթել, կինոն էլ նայել, որ կարողանաս այդ մասին զրուցել։ Այսինքն մի թեթեւ ստեղից այնտեղից նշել։ Սկզբից ազդում է։ Մինչեւ առաջին անգամ քնենք կտանի։ Իսկ հետո՝ տեսնենք։ Ինչքան հիմար է այդ մարդը, այնքան երկար չի հասկանա, դու ով ես։ Կամ եթե հասկանա, ապա ամենակատարյալը այդպիսի մարդ գտնելն է, որ նույնն է անում։
Այդպես՝ եթե դու շփել ես փոշի աչքերիս, հիմա իմ հերթն է։
Ու հետո երկուսս էլ իրար կշոյենք։ Ինչ լավ շփեցիր դու։ Հա, քոնն էլ վատ չէր։
Սա դառնում է սովորություն, խաղ։ Առանց որի ապրելն արդեն բարդ է։
Ի՞նչ անել ֊ գնալ Այրիշ իրար շոյել։ Շոյեք իմ այս մասը, որը չկա, որ ես շոյեմ ձեր այն մասը, որը չկա։
Մի անգամ մի շատ լավ տղա, ու մի լավ աղջիկ եկել են մի փաբ, ու հագել են մեեեծ կարտոններ, որոնց վրա սխեմատիկ նկարված էր Ադամն ու Եւան։ Տերեւիկներով։
Այդ տղան խելացի է, այդ պատճառով ենթագիտակցաբար արվեստի գործ է արել։
Նա ցույց է տվել բոլորին, ինչով են նրանք զբաղվում։ Շոյում են այդ կարտոնկաների վրա նկարված իրար մարմինները։ Կարտոնի մարմիններ որոնց տակ իրենք թաքցրել են իրենց իրական եսը, որը այնքան վախենում են ցույց տալ։ Շատ ավելի մեծ համարձակությամբ մարմինը ցույց կտան, բայց ոչ եսը։ Որովհետեւ կարծում են, որ իրենց եսի հոգեւոր ոտքերն են ծուռ։
Թվում է թե, չէ՞ որ դա հոգեւոր ոտքեր են՞, ու դրանք գեղեցկացնելը բնավ խնդիր չէ։
Չէ, խնդիր է, քանի որ զարգանալն իրենց պետք չէ։ Նույնիսկ այն չէ խնդիրը որ հեշտ չէ։ Իմաստը ո՞րն է։ Հավես չկա։ Հավեսը՝ շոյելուց է։ Իսկ շոյելը առանց այդ էլ կա։ Իրենց պետք է առանց դրա իրենց լավը զգալ։ Որովհետեւ երբ նրանք հագնում են կարտոնկաները, ու տեսնում են, որ այլ մարդու խաբել են, թեկուզ եւ գիտեն, որ այլ մարդը նույնպես խաղում է, նրանք իրենց լավն են զգում։
Ու ես չգիտեմ այլ ձեւ բացի չռփելուց, չգիտեմ ինչպես անել, որ մարդիկ խթանեն իրենց զարգանալու ձգտումը վերգտնելը, այն որ «սումչկայի» այնքան հեռու անկյունն են խցկել, որ կորցրել են, էլ չեն գտնում։
֊ Մենք օտար եմ կյանքի այս խնջույքին, Կիսա ֊ ասել է վեհ կոմբինատորը։
Բայց ես շատ լավ գիտեմ, որ իմ օտարությունը չեմ վաճառի, չեմ փոխանակի, ու չէի էլ երազի, որ օտար չլինեի։ Համ էլ ի՞նչ դուք ունեք առաջարկելու՞։ Կեղծ թագեր, ու մերկ մարմին՞։
Ավելի հետաքրքիր բաներ կան։
Իսկ ով ուզում է իրեն խաբեն, նա կխաբվի։
Քանի անգամ տարբեր ախպերությունները որոշում էին օնլայն ՏՏ հանդես ստեղծել, ու ոչ մի բան չէր ստացվում։ (ախպերությունը ըստ սահմանման փակ խումբ է։ իսկ մենք այ սենց բան կանենք։ ոչ թե դուք, մենք։ քանի որ ձեզ չգիտենք, ու առհասարակ դուք ո՞վ եք որ իմանանք)
Իսկ հետո հայտնվեց հայ֊այթի․օրգը ու պարզվեց որ լիքը մարդ սկսեց գրել։
Դա այն մասին է, որ մենք (ե՞ս) թերագնահատում ենք համայնքները (մեր համայնքը), ավելի ճիշտ՝ դրա զարգացման պոտենցիալը։
(
Ի դեպ, բնավ փաստ չէ, որ փող ծախսող, այսինքն հեղինակին վճարող հանդեսը, այդպիսի հոդվածներ կունենար։ Մասամբ այն պատճառով, որ փողը քիչ կլիներ, իսկ մասամբ այն, որ փողը լավ մոտիվատոր չէ։
(Փողը բավական չէր լինի ասելով նկատի ունեմ՝ ինչի՞ ես այս փողով պիտի տեքստ գրեմ ու վաճառեմ, որ հետո հեղինակային իրավունքն էլ (քոփիրայթը) իմը չլինի, իսկ ինչ որ կապիտալիստ այն ըննհամենը հրապարակելով փող աշխատի։ Գուցե այս երեւույթին սովոր են լրագրողները, ով, ըստ սահմանման իրենց գրածը ծախող մարդիկ են, ամեն հետեւություններով (ով վճարում է, նա եւ պատվիրում է երաժշտությունը), սակայն ոչ ճարտարագետները կամ մատենագիրները, ում այդ համար ըստ սահմանման դրամ նախատեսված չէ։ (Իհարկե բոլորս էլ գիտենք, այսինքն բանական ենթադրություններ ենք անում թե ով ում հետ է քնել ումից ու ինչի համար է))
)
Այն ժամանակ, երբ կա շոուինգ օֆ քեզ ցույց տալու լավ ձեւ՝ այսինքն ինչ֊որ հետաքրքիր բանի մասին հետաքրքիր գրելու հնարավորություն, ու ժողովրդավարական կարմա վերելակը ֊ համայնքը գործում է։
Իհարկե, կան շատ անկապ տեքտեր, նույնիսկ տնայիններ են տեղադրում։ Այսինքն, այնքան ասելու բան չկա, բայց այնքան ժամանակ կա։ Ու ցանկություն երեւալու։ Ապա պատասխանը չիթինգն է։ Էն օրը ստիպված տնային է գրել։ Կարելի է հրապարակել։ Եւ սպանել երկու նապաստակ։ Իրենց արեւին սպանել, բնականաբար։
Իհարկե, հաբրի կլասի տեքստեր դեռ չունենք։ Առանցքային բառը՝ դեռ։
Բայց հիմքը կա, ու ես համոզված եմ որ մի քանի տարի անց տեքստերի որակը անհամեմատ ավելի բարձր կլինի։ Ու այսորվա ամենալավ հոդվածները կլինեն պարզարես միջին։
Ու համացանցը հաջողված թարգմանութզուն է։ Համացանցը համայնքների մասին է։
եւ այդպես
#ասք կեղծ թագերի, կամ ինքդ քեզ նկարագրելու մասին
http://norayr.arnet.am/weblog/2013/01/25/ասք-կեղծ-թագերի-կամ-ինքդ-քեզ-նկարագրել/ #մարդիկ #շոուին֊օֆ #համացանց #ֆեյսբուք #սոց֊կայքեր #տարադրամ #զարգացում #ինքնություն #մտքեր #փոշի #գրքեր #փաբեր #պրոլետարներ #վեհ #հավես
իրականում Մհերը բնավ չի կողպվել ժայռի մեջ։
Նա պարզապես դուրս է եկել այս տարածքից։
Էդ ժողովուրդը իրան չի հասկացել, քանի որ չի տեսնում ուր է։
Իրենց թվում է պատ է ֊ բայց իրականում դուռ է։ Ու այդպիսի դռներ ու պատուհաններ կան, բայց փակ են։
Իսկ դրանք ոչ ոք չի տեսնում, քանի որ չի էլ ուզում տեսնել, իրենց ստեղ էլ է լավ։
Իսկ Մհերը դուրս եկավ այդ փակ տարածքից, գնաց ազատ տարածք։
Իհարկե, դրսից էլ ներս չի երեւում, քանի որ փոսը, փաբը, կազինոն ֊ փակ է։ Դա արված է մարկետինգից ելնելով, որ մարդիկ չիմանան դուրսը ժամը քանիսն է, ինչ եղանակ է, ու որ առհասարակ այդ դուրսը կա, որ այնտեղ չգնան։
Համ էլ այնքան ծխած է որ չեն տեսնում դռների տեղը։
Բայց մտածում են ֊ եթե այստեղ չկաս ֊ ուրեմն չկաս ընդհանրապես։ Քանի որ դուրս չեն տեսնում, ու մտածում են, որ Մհերը իրեն ճգնավորի կյանին է դատապարտել։
Մհերին տեսնելու համար ընդամենը պետք է, ասենք, օգտագործել ռսս, գլուխը փոսից հանել ու տեսնել, որ այստեղ է, ու հույս էլ չունի որ իր գեո համայնակիցներից մեկը իրեն կնկատի։ Պարզապես հավես չունի փոսի մեջ մտնել։
Այնտեղ պատուհաններ չկան, ու տոթ է։
Իսկ դուրսը օդ է, դուրս տարբեր է։ Այնտեղ զանազան բաներ են, ուրիշ որճեր, ետնախորշեր էլ կան, բայց եւ լայն մայթերով փողոցներ կան, փոքր տներ, երկնաքերեր, անտառներ ու բացատներ, սարեր կան։ Կարելի է սարի վրա, կամ բարձրահարկ շենքի կտուրին բարձրանալ ու տեսնել զանազանությունը։
Իսկ մարդիկ մտածում են, որ սարի վրա են բարձրացել, բայց իրականում խմած են ու սեղանի վրա են բարձրացել, հազիվ են հավասարակշռությունը պահում որ չընկնեն, ու իրենց թվում է որ դա թթվածնի պակասից է։
Մհերը գիտի, որ մարդիկ իրենք են ընտրել մնալ այնտեղ, ուր կան։ Իրենց աչքերը բացել պետք չէ, չէ՞ որ իրենք են ժամանակին եկել այնտեղ, իրենց իրենց կամքով։
Ուրեմն հիշում են, որ դրսից են եկել։ Հիշում են դուրսը կար ու ոնց էր։
Բայց իրենց դուր է գալիս փակ տարածքում, ծխի մեջ։
Այնտեղ կարելի է խմել, ու մոռանալ, մեկ էլ կարելի է զուգարանում կողպվել զույգերով, ու մտածել որ դա ռոմանտիկ է, քանի որ քթերը արդեն հոտ չեն զգում, սովորել են։
Նրանք ընտրում են մոռանալը։ Ու մոռացվելը։
Ճիշտ է հետո կասեն դարդոտված, նեղացած ֊ «ինձ մոռացան» ֊ այդպես էլ ասում են Մհերի մասին ֊ դե գնաց, թողեց մեզ։
Ու սկսում են իրանց խղճալ ֊ կամ Մհերին խղճալ ֊ մեկ չէ՞ ում, կարեւորը հեղուկ կա, թթուն կա, երաժշտություն կա։
եւ այդպես
#թորենթ ների մասին՝ http://kirarakan.info/archives/1276 http://kirarakan.info/archives/1295 #համացանց
֊ թող ուտեն խմորեղեն ֊ ասել է արքայադուստրը Ռուսոյի գրքում, երբ նրան պատմեցին, որ գյուղացիները չունեն հաց։
Այս ստատիստիկան, ընտրությունները, ու էլի տարբեր բաներ ինձ ստիպում են գիտակցել, որ ես, ու մենք, շփվողներս, համացանցում տուսվողները, իրար շոյող, լայքող, ռեթվիթող, իրար իմացող, սիրող, ատող, չռփող, իրար հետ քնող (n֊րդ շրջանով), իրար հետ չբարեւող, իրար նախանձող ֊ ոնց որ կանք, մենք այնպես չէ որ լավ պատկերացում ունենք թե ով է ՀՀ բնակչության մնացած 99.9%։
Ո՞վ են, ո՞րտեղից են։ Ի՞նչ են մտածում, ո՞ւմ հետ են քնում ինչո՞վ են ապրում։
Մենք չգիտենք ու չենք իմանա։
Ինչու՞ ֊ որովհետեւ մենք ապրում ենք լրիվ այլ իրականության թունելի մեջ, լրիվ այլ, լինի դա պետ․ պատվեր կատարող բրոկեր «բլոգեր» կամ ընդդիմադիր ու տաքարյուն երիտասարդ։
Ո՞ւր եք։ Ինչի՞ շփվող չեք։ Ձեզ հե՞րիք են պատահական ծանոթները ֊ ադնակլասնիկները՞։
Նրանք ձեզ բավակա՞ն են։
Դուք չե՞ք ուզում թագերին բաժանորդագրվել ու ծանոթանալ նույն հետաքրքրություններով մարդկանց հետ։
Մեղք ենք։ Մեր երեխաներն էլ են մեղք։ Իրենց սպիտակ ագռավ զգալով են զբաղված լինելու։ Ու դա լավագույն դեպքում, եթե լավ տղա/տան աղջիկ լինելուց բարեհաջող խուսափեն։ Պետք է կենտրոնանան, գրեն այն բաների մասին, ինչը այլ համայնքներում արդեն ծեծված էր հիսուն տարի առաջ։ Քննարկեն իրենց պատահական ծանոթների հետ։
Իսկ եթե թագերին բաժանորդագրվեն ֊ ապա արտասահմանցիների հետ են շփվելու։
Հետո էլ ասելու են ֊ չգնաք։
Գուցե քամի է պետք, օդ է պետք որ խաղա։
Գիտե՞ք, փակ ականջներով շները, որ բոլորը այնքան սիրում են, այդ շների ականջները հա հիվանդանում են։ Որովհետեւ փակ են։ Որովհետեւ ինչ մեջը ընկնում փտում է։
Որովհետեւ օդ չի խաղում։
Տենց էլ մեզ մոտ, էշի ականջում դեռ լավ է, այնտեղ օդ է, մեզ մոտ ականջը փակ է։
Լավ է, ամառը գնում են Վրաստան, ճանապարհին կարող է մի բան տեսնեն։
Լավ է, ձմեռը ընտրություններ են գալիս, մարդիկ հավաքների դուրս կգան, կշփվեն։
֊ Թող խոսեն ֊ կոչվում է Հյու Լորիի ալբոմը։
Չեք գրում, գոնե խոսացեք։
ու տենց
փաստորեն, մեր մոտ ոչ միայն տնից դուրս չեն գալիս փողոց, այլ եւ ինտերնետ։
ով կմտածեր։
այսօր շատ կարեւոր թուղթ ընկավ աչքովս, այստեղից գտա այս վիքիպեդիայի ստատիստիկան։
Ասում է, 3.2 մ բնակչություն կա, ու 191 հազար մարդ մտնում է համացանց ֊ այսինքն վեց տոկոս։
Իհարկե, դա վիքիի թվերն են, ու այնպես կարող է լինել, որ կան մարդիկ ով վիքիի տեղը չգիտեն։
Ու նույնիսկ չի լինում մեզ հույս տալ, ասել որ մենք քիչ ենք, մի երկու միլիոն ենք, ու ապա վեց տոկոս չէ, այլ տաս։ Քանի որ տասն էլ քիչ է։
ու տենց
#պատմություն #ինտերնետ ը քեզնով անելու մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2012/10/15/պատմություն-ինտերնետը-քեզնով-անելու/ #համացանց
ուրեմն, ընդամենը մի քանի տարի առաջ կապի խափանումները բնավ հազվադեպ չէին լինում, ու մի անգամ, երբ կապ կրկին չկար, մի ընկերության ԱյԹի սենյակ մտնում է աշխատողներից մեկը, վեհերից, բարձր գիտական աստիճան ունեցող, աչքով է անում, ու ԱյԹի ինժեներներին ասում է՝
֊ իմ մեյլը էն ձեր մյուս գծով էլի թող աշխատի, որ երբ կապ չլինի, ձեր պես լինի։
Ես որտեղ աշխատել եմ, միշտ բոլորը համոզված էին, որ ԱյԹի֊ի կապը մի այլ կապ է, ինչ որ այլ տեղից է, ու կամ ավելի արագ է, կամ ինչ որ հրաշքով միշտ կա, ու տենց։
Ու դա այն մասին է, որ մարդկանց մեջից Սովետը դեռ դուրս չի եկել, նույնիսկ սովորական մարդկանց միջից, ու նրանք համոզված են, որ ամենը կոռումպացված է, ու եթե մարդը զբաղվում է ինչ որ ռեսուրսով, ապա անպայման իրենով է արել։
Ու գուցե կաշառք վերցնի կիսվի, կամ եթե իր հետ լավ լինես։
Ոնց անենք Սովետը դուրս գա՞, քա՞նի սերունդ պետք է անցնի որ վիվետրիտսյա լինի, պրծնենք՞։
ու տենց
Մոբայլ ինտերնետ ով ունի, այլեւս պետք չէ կպնել տեղական կայաններին։
Դա ի դեպ տեղական կայանների շահերից է բխում, մրցակցություն կլինի, իրենց լսող չի լինի, կսկսեն լավանալ։ Այնպես որ ես կգրեմ ինետ ռադիո կայանների մասին՝
Սկսեմ նրանից, որ n900֊ի հետ գալիս է հավես ինտերնետ ռադիո կայաննքերի ցանկ։
Սթոք փլեյերով նրանք լինում է ոչ միայն լսել օնլայն, այլ եւ հեռարձակել ֆմ ալիքներով։
Այնպես որ կարելի է նույնիսկ մեքենա վարելիս չլսել տեղական ռադիոկայանները, լսել ցանցայինները։ Ինչպե՞ս՝ ձեռք բերելով որեւէ մոբայլ ինտերնետ փաթեթ, որ մի երեք հազար դրամով տալիս են ինտերնետ, ու միայն ինտերնետ ֊ առանց զանգերի։ Իսկ ո՞ւմ են պետք զանգերը, եթե դրանք ինտերնետով էլ են գնում։
Համոզված եմ որ ինչ որ «հեշտ» ձեւեր կան ռադիո լսելու ԳՆՈՒ֊ի վրա, բայց ես նախընտրում եմ հին լավ մփլեյերը։
pls փլեյլիստ քաշելով, տալիս ենք մփլեյերին՝
Մաեմո֊ի ալիքներից ես ինձ շել սկրիպտեր եմ գեներացրել, այսպիսի տեսք ունեն՝
Եթե ուզում եմ ձայնագրելով լսել, ապա՝
կամ
ինչն է հավես, որ ինտերնետ ռադիո լսելիս մեծ մասամբ կարիք չկա ձայնագրել կամ Այրի֊ի պես ծրագրեր օգտագործել, որ գուշակեն դուր եկած գործը, որ հետո գտնես, քաշես։
Մփլեյերը, ասենք այսպես ցույց է տալիս՝
Իսկ երբ վարողն է խոսում, գրում է՝
Բացի տուփից դուրս կայաններից, կարելի է լիքը ռադիո կայաններ գտնել։
Օրինակ այստեղ նույնիսկ հայկական կայանների ցանկ կա։
Հավես զանազան ալիքներ ունեն Սոմաֆմը, ոչ կոմերցիոն ռադիոկայան, որը ապրում է միայն դոնեյշնների շնորհիվ։
Շատ ալիքներ կան նաեւ ԴիջիթալիԻմփորթեդ կայանում
Վերջերս հետաքրքիր պրոեկտ է բացվել՝ ռադիո23։
Այնտեղ ի դեպ, կարելի է գրանցվել ու եթե կարողանում ես եթեր ապահովել, նրանք կտան ժամանակ։
Երբեմն հիանալի անգլերենով են խոսում, այնպես, որ տանում է, հիմնականում երաժշտությունը հավանում եմ, երբեմն էլ ճապոներեն՝ ու էլի եմ հավանում, փախած ու հավեսն է։ Դե ես ճապոնական պոպ սիրում եմ։
Այլ ռադիոկայանը սկսեցի լսել Ջեյմս Դարբինյանի (jay tea սփյուռքում, ու այստեղ ԿՄ֊ում) պատճառով։
Ինչպես եւ խորհուրդ է տրվում, նա նշել է իր մոտ #armenian թեգը, որ հայրենակիցները իրեն գտնեն, ու ահա՝ չի կրում հեռախոս, մտահոգված է քաղաքացիական ազատություններով, բանաստեղծություններ է գրում, ու ընդհանուր առմամբ հավես տղա է։ Ժամանակ առ ժամանակ գրում էր իր ռադիո հաղորդման մասին, որ անում է Օրեգոնի համալսարանի ռադիո կայանում։
Բնական է, որակն էլ համապատասխան է, ի՞նչ պետք է լինի համալսարանի ռադիոն։
Բայց մեր ռադիոկայաններից մեկ է լավն է։
Ի դեպ, այնտեղ փնտրում են ձայնագրություններ, ու մեր խմբերից, կարծում եմ, հավեսով «ժապավեն» կվերցնեին։
Ու բնականաբար՝ փոդքաստները։ Շատ եմ սիրում գփոդերը, որ կա Մաեմո Դիաբլո, Ֆրեմանթլ, Հարմաթանի համար, նեմո֊ի համար, ԳՆՈՒ համակարգերի, ունդ զա վայթեր։
Իսկ ահա իմ ռադիո, ու ոչ միայն փոդքասթների ցանկը, կան ֆոտոյի մասին, մի քանի հավես բրտիականան հաղորդում կա՝ մտածելն թույլ է տրվում, ասենք։
ու տենց
Երեւի հիշում եք, որ Հայաստանն ու Թունիսը առաջին երկու երկիրն էին ուր Քրոմ զննիչը ամենատարածվածն էր։
Ահա այսպես է այժմ տարածվում Քրոմ զննիչը աշխարհում
ու այսպես Հայաստանում
Տեսեք ինչ տարբեր է իրավիճակը աշխարհում, կամ նահանգներում։
Մեր մոտ ԻԵ֊ն Օպերայի հետ հավասար է գնում։ Ֆայրֆոքս միշտ էլ շատ են օգտագործել, ու այդպես էլ շարունակում են։
Քրոմը մեծ ֆորա է տալիս բոլորին։
Իսկ աշխարհում՝ ԻԵ֊ն ամենատարածվածն էր, բնականաբար, որովհետեւ ՕՀ տեղակայելուց անմիջապես հետո արդեն կա, իսկ երկրորդը, զգալի հեռու ֆայրֆոքսն էր, ու ըստ երեւույթին Գուգլի Քրոմն է, այսինքն Գուգլի մարկետինգն է սպանում ԻԵ֊ն աշխարհում։
Իսկ մեզ մոտ մարկետինգը, գովազդը, փողը, սպասված արդյունքներ չեն տալիս։
Մարդիկ չեն բավարարվում ԻԵ֊ով, որը կա։ Նրանք քաշում են Քրոմ կամ Ֆայրֆոքս։
Ինչի՞ է այդպես։
Ես կարծում եմ, որովհետեւ համայնքները ավելի կարեւոր են քան բրենդերը (communities dominate brands)։ Իսկ Հայաստանը
֊ փոքր է
֊ համայնքների երկիր է
Երբ մի համայնքի հեղինակավոր այթի շնիկ խորհուրդ է տալիս Քրոմ, ապա այն տարածվում է իր բոլոր ծանոթներով եւ ծանոթների ծանոթներով, շրջապատներով եւ օղակներով։
Մարդիկ չեն օգտագործում ԻԵ, որը կա իրենց ՕՀ֊ի տեղակայումից անմիջապես հետո։
Որովհետեւ համայնքի այթի հեղինակությունները այն խորհուրդ չեն տալիս։
Անկախ նրանից ինչպես է ԻԵ֊ն գովազդվում։
Չեք հավատա, բայց ես նահանգներում լիքը մարդ գիտեմ, ով չգիտի Ֆեյսբուքի տեղը։ Ով չգիտի Սքայփի տեղը։ Լուրջ։ Որովհետեւ նրանք լրիվ միայնակ են իրենց զգում այդ թվային աշխարհում։
Ի տարբերութուն Հայաստանը կիսվողների երկիր է։
Ես հավանել եմ այս երաժշտությունը/ֆիլմը/հեռախոսը/զննիչը ֊ տես քեզ էլ դուր կգա։
Մարդիկ սիրում են այլ մարդկանց ուրախացնել։
Ու տեքնոլոգիաները մեզ մոտ տարածվում են համայնքներով՝ մարդկանց ուրախացնելու համար
Իրենց մոտ համայնքները պարզապես թույլ են։ Մարդիկ ավելի մենակ են իրենց այթի խնդիրների հետ ու ավելի դանդաղ են զարգանում։ (այո, փաստացի ֆեյսբուքի տեղը իմանալն էլ է զարգացում ոմանց համար)
Ու լավ տեքնոլոգիաները, ոչ թե գովազդվածները, մեզ մոտ ավելի լավ են տարածվում քան աշխարհում։ Անհամեմատ ավելի լավ։
Որովհետեւ համայնքները գերազանցում են բրենդերը։
այնպես որ զգոն եղեք
ՀԳ․
Ի դեպ, այսպիսի անունով հիանալի բլոգ կա։ Communities dominate brands. Թոմի Ահոնենն է վարում, գրում է պատմության, ռազմավարության, մոբայլ շուկայի, Նոկիայի ինքնասպանության, օպերացիոն համակարգերի, ու այլ թեմաների մասին։ Երեւում է, որ նա անտարբեր չէ բնավ ոչ Ֆինլյանդիայի, ոչ ընկերությանը ուր նախկինում աշխատել է, մի խոսքով իր համայնքներին։
ու տենց
[այստեղից][1]
_ու տենց_
[1]: https://joindiaspora.com/posts/1650321#
Այն ժամանակ, երբ կարգիչները դարձան «անձնական» կարգիչներ, այսինքն դարձան հասանելի եւ մատչելի հասարակ մարդկանց համար, մենք կանգնեցինք ճամփաբաժանի մոտ։
Կար երկու ելք․
֊ կրթել մարդկանց, որ նրանք կարողանան օգտվել կարգիչներից։
֊ անել կարգիչներն այնպես, որ մարդիկ առանց հասկանալու, առանց կրթության կարողանան դրանցով օգտվել։
Բնական է, որ մարդկանց կրթելը ընկերությունների խնդիրը չէր։ Ավելին, իրենց ձեռնտու էր, որ մարդիկ կիրթ չեն, որովհետեւ այնպես նրանք ավելի մեծ կախվածության մեջ են լինում ընկերություններից, կարգիչներ եւ ԾԱ արտադրողներից։
Փաստացի հետո դա բերեց նրան, որ ոչ թե մարդիկ կարողացան օգտվել կարգիչներից, այլ կարգիչները, (կարդա կորպորացիաները) կարողացան օգտվել մարդկանցով։
Այսինքն ընկերությունները ձեռք բերեցին աննախադեպ կոնտրոլ։
Մեկ անգամ եւս նույն հարցը ծագեց այն ժամանակ, երբ կարգիչները փոքրացան, ու տեղավորվելով ձեռքի մեջ, կոչվեցին խելախոսներ, փաստացի դարնալով աննախադեպ մատչելի փոքր կարգիչներ։
Այդ նույն խնդիրը թույլ է տալիս ուրիշներից անհամեմատ շատ փող աշխատել ֆեյսբուքին։
Նա միակն է։ Նա հավաքել է մարդկանց մեծ մասին իր մոտ։
Նա հզոր է, իսկ ուժը փտացնում է։
Նա կենտրոնացրել է համացանցը իր մոտ։ Մարդկանց համար համացանցն եւ ֆեյսբուքը դառնում են հոմանիշներ։
Ապակենտրոնացված համակարգում մարդիկ կօգտվեին տարբեր ծառայությունների պրովայդերներից, ու մեկ է չէին կորցնի միմյանց հետ շփվելու հնարավորությունը։
Այսպիսի ապակենտրոնացված համակարգի փորձ է, կրկնում եմ, դիասպորան։ ի դեպ, ահա ձեզ հրավեր։
Սակայն web 2.0֊ն, արդեն իսկ այնպիսին է, որովհետեւ մենք ունենք rss բաժանորդագրվելու, եւ openid ինքնությունը հաստատելու համար։
Ինչը մենք չունենք, կրթությունն է ու մարդիկ ով կարող են օգտվել եղած տեքնոլոգիաներով։ Կամ ստեղծել նոր, ավելի լավ տեքնոլոգիաներ։ Դրանց կարիքն էլ կա։
Այդպիսի ավելի լավ տեքնոլոգիայի փորձ է՝ սերվեր առհասարակ չպահանջող retroshare ցանցը։ Բայց մարդկանց մեծ մասը դրանով օգտվել չի կարողանա։ Կվախենա արդեն երբ ստանա gpg բանալի պարունակող հրավեր։
Որովհետեւ մենք ունենք կրթության խնդիր։
Կրթության մասին մի քիչ էլ կգրեմ հաջորդ անգամ։
ու տենց
Ինչպես եւ խոստացել եմ․
Ինտերնետը նախագծված է որպես ապակենտրոնացված համակարգ՝ այնպես, որ նույնիսկ միջուկային պատերազմի դեպքում աշխատի։ Ու այն կաշխատի ։Ճ
Որովհետեւ այն ապակենտրոնացված է, իսկ այդպիսի համակարգերի դիմադրությունը անհամեմատ ավելի բարձր է կենտրոնացված համակարգերից, ուր բավական է ցանցի մեկ հանգույցը վերացնել։
Այսպես հայտնվեց էլեկտրոնային փոստը։
Ես կարող եմ ունենալ սեփական իմակների սերվիս, կարող եմ գրանցել freenet.am֊ում, gmail.com֊ում, yahoo֊ում, կամ առնել arminco֊ից։
Ու ես կարող եմ ուղարկել իմակ yahoo֊ից gmail, ու հակառակը, ու այն կհասնի։
Հիմա պատկերացնենք, որ էլեկտրոնային փոստը ստեղծեին կապիտալիստները, այլ ոչ թե գիտնականները։
Ապա ամեն մի սերվիս պրովայդերը, ասենք yahoo֊ն, կամ գուգլը, կփորձեին հավաքել մարդկանց իրենց մոտ։
Ու մարդիկ ծանոթանալիս ոչ թե մեյլ կփոխանակեին, այլ կասեին՝ դու գուգլում կա՞ս թե յահույում։
Ահ, ափսոս, իսկ ես այնտեղ չկամ, չեմ կարող քեզ մեյլ ուղարկել։
Ամենահաջողակ կապիտալիստները կարող էին հորինել հեծանիվ եւ պատրաստել դարպասներ, ասենք յահուից գուգլ, որ իմակները հասնեն։ Ու դա նույնիսկ կարող է լիներ վճարովի ծառայություն, «պրեմիում» անդամների համար։
(Ճիշտ այնպես ինչպես միայն մեծ կորպորացիաները հիմա կարողանում են չվախենալ պատենտներից, պատենտներ ձեռք բերելով ու պատերազմների մեջ մտնելով ֊ որովհետեւ պատենտային օրենսդրությունը թերի է)
Սակայն մեր բախտը բերեց, ու էլեկտրոնային փոստը նախագծվեց պետական փողերով եւ գիտնականների կողմից, ու հասանելի դարձավ ամբողջ մարդկությանը։
Այն ժամանակվա չաթերը՝ talk֊ը օրինակ, նույնպես ապակենտրոնացված էր․ ֆրինեթի noch֊ը կարող էր talk անել cyberspace֊ի կամ hobbiton֊ի յուզերների հետ։
Հետո հայտնվեցին կոմերցիոն սերվիսները․ օրինակ․ icq, msn… եւ եթե ինձ սկզբից թվում էր որ բոլորը icq֊ում են, հետո ես իմացա, որ պարզվում է լիքը մարդ կա msn֊ում, բայց չկա icq֊ում, կամ որ լիքը մարդ կա yahoo մեսենջերում, բայց չկա ոչ առաջինում, ոչ երկրորդում, ու ամենաառեղծվածայինը, որ կան մարդիկ, ով կան բոլոր երեքում։
Ու այսպես նրանք միացնում էին կարգիչները, ու միացնում մեսենջերները մեկը մյուսի հետեւից, պահելով միաժամանակ երեքից հինգ տարբեր մեսենջերներ՝ yahoo, icq, msn, skype, aol․․․ այդ ցուցակը շարունակելի է եւ փոփոխական։
Խնդիրը փորձեցին լուծել կլիենտներով որ մի պատուհանից կպնում են տարբեր ցանցերի, բայց դա միշտ չէր հաջողվում, որովհետեւ ոչ բոլոր կապի պրոտոկոլներն են հայտնի՝ օրինակ skype֊ի դեպքում դա անհնար է։
Քանի որ ապակենտրոնացված չաթի պահանջ էր ձեւավորվել, բնական է որ ազատ ծրագրային ապահովման աշխարհում հայտնվեց jabber֊ը։ Ջաբեր պրոտոկոլը ապահովում է ապակենտրոնացում, այսինքն noch աթ առնետ․ամ կարող է հանգիստ զրուցել այլ սերվերի յուզերի հետ։ Ու ջաբերը սկսեց տարածվել, որովհետեւ օրինակ, գուգլը որոշեց այն օգտագործել իր gtalk֊ի համար։
Ու երբ ինձ ասում էին՝ աաա, գթալքը վերջն է, ես գիտեի որ դա իրականում գթալք չէ, այլ ջաբեր։
Ու ես խրախուսում էի մարդկանց բացել գուգլի հաշիվ ու չաթվել գթալք֊ով որովհետեւ գիտեի որ ես կկարողանամ չաթվել գթալքի մարդկանց հետ առանց գուգլի հաշիվ ունենալու
Այսինքն մենք ունենք եւ ապակենտրոնացված չաթ։
Հետո սկսեցին տարածվել օնլայն օրագրերը, բլոգերը, ու կարճ հաղորդագրություն գրելը։
Ու մինչեւ տարածվեց օփենայդի֊ն ու ռսս֊ը, ֆեյսբուքը արդեն ուներ օգտվողներ, ընդամենը համատեղելով մի քանի հնարավորություն՝ գրել ստատուս, տեղադել լուսանկար, ու կիսվել ընկալածով։
Բնականաբար, եւ ֆեյսբուքը, եւ գփլասը դա արեցին կենտրոնացված ձեւով՝ ձգելով իրենց մոտ մասնակիցներին։
Ու նրանք սկսեցին անել ամեն ինչ, որ ֆեյսբուքը, օրինակ, դառնա ինտերնետի փոխարինողը։
Այդպես է իրականում նույնիսկ օդնոկլասնիկների հետ՝ մարդիկ կան, որոնց համար օդնոկլասնիկներն ու ինտերնետը նույնն են
Նրանք կարող են ասել՝ «սայթ ունե՞ս» նկատի ունենալով օդնի հաշիվ ունենալը։
Պարզապես, ֆեյսբուքը ինտերնետը իր մոտ կենտրոնացնելը չի անում այնքան խայտառակ ձեւով ինչպես օդնոկլասնիկները, ու այդ պատճառով էլ այն հաջողակ է։
(Առհասարակ, հաջողակ բիզնես պրոեկտը այն է, որ պարզապես խայտառակ վատ չի անում իր գործը)
Ու բնական է, որ «power corrupts», նրանք միշտ չէ, որ հարգում են մասնակիցների privacy֊ն, ունեն խիստ պահանջներ, օրինակ որ անունը լինի իսկական։ Իսկ ո՞ւմ է պետք որ անունը լինի իսկական՝ բնական է որ ծառայություններին։ Բացի դրանից, նրանք սկսեցին հետեւել թե որտեղ ենք շրջում «հավանելու» ստեղները տարածելով, եւ վաճառել այդ եւ այլ տեղեկատվությունը երրորդ անձանց։
Սակայն ազատ ծրագրերի աշխարհում կրկին հայտնվեց այլընտրանք։ Դիասպորայի ամենակարեւոր հատկություններն են՝
֊ ապակենտրոնացում ֊ կարելի է քաշել այն, ասենք վորդփրեսի պես, տեղակայել ձեր սպասարկչի վրա ու ունենալ սեփական դիասպորա։ Բայց այդ սեփական դիասպորայում դուք չեք մնում ինքներդ ձեզ հետ, դուք էլի լինում եք ընդհանուր դիասպորայի անդամ, կարող եք ընկերանալ այլ դիասպորաների մասնակիցների հետ, ու տեսնել իրենց գրառումները ձեր պատի վրա։
֊ քանի որ սոֆթը ձեր մոտ է աշխատում, այն լրիվ դուք եք կառավարում։ Գիտեք կոդը, կարող եք փոխել, թե պետք լինի, այն ձեր կոնտրոլի տակ է ու արդեն saas չէ։
֊ բնականաբար ձեր տվյալները ձեզ մոտ են։ Եթե որոշեք ջնջել, ապա կջնջվեն իրոք, օրինակ։
Իսկ ամենակարեւոր միտքը, ինչ ուզում եմ ասել, դա այն է, որ լինեք դուք սոց․ ցանցերում, թե չլինեք, համացանցը արդեն իսկ սոցիալ ցանց է։
Իսկ ինչի՞ են մարդիկ օգտվում ֆեյսբուքներից, ես կգրեմ հաջորդ անգամ։
ու տենց
Ես առաջ գրում էի որ չեմ հասկանում ինչ է սոցիալական ցանցը։ Այն մասին, ինչպես էին ինձ փորձում բացատրել դա ինչ է։ Ու ես էլի չէի հասկանում։
Չէի հասկանում, որովհետեւ ԿՄ֊ում էի տուսվում։
Իսկ ԿՄ֊ն ինչո՞վ սոց․ ցանց չէ՞։
Գրում են, մեկնաբանում են, «ընկերանում» են։
Ճիշտ է, հետո ռուսները փչացրին, ու լիքը մարդ լքեց, բայց ինչ արած։
Իրականում բլոգերի ու սոց․ ցանցերի սահմանը բնավ այնքան արտահայտված չէ, ինչքան թվում է։
Իրականում այդ սահմանը գծելը ավելի շատ պետք է սոց․ ցանցերի կապիտալիստներին։ Ու ինքը սոց․ ցանց թերմը «օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման» պես մարկետինգային քայլ է, որը նոր գաղափարներ իրականում չի պարունակում։
Հետո ես հասկացա։
Սոցիալական ցանցը՝ ինտերնետն է։
Երբ ես հիմա այստեղ գրում եմ, ու դուք ձեր ռսս րիդերներում տեսնում եք նորացումները՝ այ դա սոց ցանց է։
Երբ ես մեկնաբանում եմ ու օփենայդի֊ով հաստատում իմ ինքնությունը՝ դա նույնպես սոց․ ցանց է։
Կարելի է նույնիսկ բաժանորդագրվել մատյանների մեկնաբանություններին, ու տեսնել թե ով ում է մեկնաբանել։
Այնպես որ ինտերնետը արդեն իսկ սոցիալական ցանց է։
Հեծանիվ հորինել պետք չէ։ ։Ճ
ու տենց
արդեն սկսում են գրածները ֆեյսբուքներում ժամով «շեյրել»։ որովհետեւ մարդիկ չեն կարդում ոչ կարդացվող ժամերին։
բոլորը սովորել են՝ ուզում ես գրածդ կարդան, այնպիսի ժամի «շեյրիր» որ լսարան լինի։
դա հեռուստատեսության նման է լինում, ուր երեկոյան գովազդի ժամանակը ավելի թանկ է։
իսկ ինտերնետը հեռուստատեսություն չէ բնավ։
երբ ուզում ես՝ կարդում ես։
ինձ դուր չի գալիս այդպես անել։
ես գիտեմ որ որոշ չափով քիչ կարդացողներ կունենամ, բայց դրանք իրոք իմ կարդացողներն են, ոչ թե բան ու գործ չունենալու պատճառով հղումով ֆեյսբուքներից եկած սպառողները։
իսկ այսպես է սովորեցնում ԿՄ֊ի ժապավենը ու ֆեյսբուքի թայմլայնը։
այդպես չի սովորացնում ռսս րիդերը՝ անհնար է բաց թողնել փոստ այն մարդուց, ումից ուզում ես կարդալ, նույնիսկ եթե մեկ շաբաթ չես կարդացել։
Կտեսնես՝ նա գրել է այսքան տեքստ։
Իսկ ժապավենով այնքան հեռու չես գնա, որ նկատես։
Գիտեմ որ պարզ բան է։
Բայց ինտերնետը հեռուստատեսություն չէ։
Կարիք չկա հետամնաց տեքնոլոգիաներով օգտվել այլեւս։
ու տենց
Ասում են՝
֊ լավ է էլի, թող մի հատ լինի, Վինդովս է, ԱյՕս է, Ինտերնետ Էքսփլորեր է, էլ չի լինի այնպես, որ մի տեղ աշխատի, այլ տեղ՝ ոչ։
Տարածված մոլորություն է, որ մոնոպոլիաները միատեսակ են դարձնում, ստանդարտիզացնում են տեքնոլոգիաները։
Միատեսակ՝ այո։ Ստանդարտ՝ ոչ։
Ստանդարտներ պետք է լինեն։ Մենք չենք կարող առանց ստանդարտ։ Բայց փաստացի, մոնոպոլիստը չի հետեւում ստանդարտներին, որովհետեւ նա մոնոպոլիստ է, ու ինչ ուզում է, կարող է անել։
Այսպես, ԻԵ իշուկը չի ցուցադրում ստանդարտիզացված ՀՏՄԼ։ Այն ցույց է տալիս Մայքրոսոֆթի երեւակայական ՀԹՄԼ֊ը, որը ստանդարտի հետ այնքան էլ կապ չունի։
ԻԵ֊ն ստիպված եղավ հետեւել ստանդարտներին, ու ստանդարտիզացվել այն ժամանակ, երբ տարածվեցին այլընտրանքային հարթակներն ու այլընտրանքային համացանցային զննիչները։
Այսպիսով, ստանդարտիզացմանը աջակցել է ոչ թե մոնոպոլիան, այլ զանազանությունը։
եւ այդպես
այսօր ռադիոյով եմ լսել․
Ատլանտիդան այնպիսի երկիր էր, որը գտնվում էր Կրետից այսքան կիլոմետր այնկողմ․․․
Փաստորեն, գիտեն որտեղ էր։
Հետո․
Լոխ, այո, լոխ նեսյան հրեշը դա մի հրեշ է որ ապրում է լոխ նես լճում․․․
ու ոչ մի այլ տեղ չի ապրում։
Հետո, ճաշելիս, գործընկերս էկրանի վրա շարժվող տող տեսավ․
ինչ որ տղամարդը հղի է
Այո, ես սիրում եմ կարդալ հղի տղամարդկանց մասին բրիտանացի գիտնականների հետազոտությունները տվ֊ով, մասնավորապես հաց ուտելիս՝ օգնում է մարսողականությանը։
Նույնիսկ կարելի է լավ չծամել։
Այս դեղին հոտով լուրերը ինձ ստիպում են մտածել, որ մեզ պետք չեն լրագրողներ։
Որ այդ մասնագիտությունը իրեն սպառում է։
Իսկ ուզում եմ առանձին խոսել ՏՏ լրագրողնների ու նյութերի մասին։
Լավագույն դեպքում դրանք թարգմանված տեքստեր են, ուր, ասենք, ոչ այնքան հազվադեպ բնօրինակի հետ ոչ այնքան կապ ունեցող տեղեկատվություն է գրված։
Որակը ավելի լավն է լինում, եթե պարզապես մեկը մեկին թարգմանված են։ Ինչքան լրագրողը փորձի իրենից մի բան ավելացնել, այնքան կփչացնի։
Իրականում, այնպես չէ, որ գուգլ թրանսլեյթը ավելի վատ է թարգմանում, քան մարդ լրագրողները։
Երկուսն էլ նյութից առանձնապես գաղափար չունեն, մինչդեռ գուգլ թրանսլեյտը մի քիչ ավելի հզոր հաշվողական հնարավորություններ ունի։
Այսպիսով, մեզ պարզապես պետք չեն այդ նյութերի թարգմանությունները։
Իսկ ի՞նչ է պետք։
Պետք են վերլուծություններ։
Ո՞վ է գրելու վերլուծությունը։
Մենք առհասարակ նորմալ լրագրող գրեթե չունենք, ուր մնաց, ՏՏ լրագրող։
Իսկ ցանցառները․․․ ոչ բոլորն են ունակ գրել, ուզում են գրել, ես օրինակ չեմ կարծում որ կարող եմ կամ ուզում ՏՏ լրագրող լինել։
Իմ իմացած ոչ մի ՏՏ֊ից նորմալ հասկացող մարդ, այսինքն ոչ թե ծրագրավորող, այլ իրական ցանցառ դժվար կարողանա եւ ուզի։
Մենք պետք է շատ լինենք, որ մեզնից շատ լինեն ունակ լինողներն ու ուզողները, ու շատ փող ունենանք, որ այդպես լինի։
Միակ տարբերակը ինչ տեսնում եմ, դա հաբրի պես կայքն է, ուր ով ուզի կմտնի ու կգրի, այդպիսի կոլեկտիվ բլոգի պես մի բան, իր թոփով, կարմաներով, եւ այլն։ Բայց փաստացի այնպես կստացվի որ վերլուծություններն ու հոդվածները կհայտնվեն տարին մեկ, ու բոլորն էլ թոփ են լինելու։
Որովհետեւ երեք ու կես հոգի կա, ով գրելու բան ունի, ու զրո հինգն են նրանցից գրագետ։
Առանձին ուզում եմ խոսել ցանցառներին ներկայացնելու մասին։
ա ֊ կյանքի պատմությունը պետք է կենտրոնանա ոչ նրա վրա, ինչպես է նա ճաշիկ կերել եւ ինչ էր սիրել երբ փոքր էր, այլ «դուխ» հաղորդի։ Ինչի՞ են հետաքրքիր Ջոբսի խոսքերը։ Որովհետեւ նա ինչ որ բան հաղթահարելու մասին է խոսում, ինչ որ բան հասկանալու, ընդդիմանալու մասին է խոսում, ու ինչու էր դա կարեւոր իր կյանքում։
բ ֊ անհնար է պատմել ցանցառի մասին, առանց տեխնիկական մանրամասների։
Երբեմն դրանք այնքան անհասկանալի չեն, ինչքան թվում է։
Որովհետեւ լավ մասնագետը նա է, ով կարողանում է այնպես խոսել իր մասնագիտությունից, որ բոլորը հասկանան։
Դա նրանից է, որ նա այնքան լավ պատկերացում ունի, այնքան դասակարգված է իր մոտ ամենը որ խնդիր չի լինում պարզ մատուցելու։
Նաեւ, եթե մենք խուսափում ենք տեխնիկական մանրամասներից, ապա պետք է ասել, ինչ է ցանցառը հագնում ու ինչ երկարության մազեր ունի։ Իսկ դա արդեն մոդայի մասին է, ոչ ցանցառի։ Ապա ուրեմն պետք է նույն ձեւ հագնվել, որ ցանցառ լինել։
Ոչինչ, թող ոչ բոլորը հասկանան։ Ցանցառը նրանով չէ ցանցառ թե ինչ է հագնում, ու ոնց է նիքը, ու ոչ նրանով, թե ինչ հեռախոսով է չեքինվում, այսինքն ինչ է օգտագործում, այլ նրանով, ինչ է ստեղծում, այսինքն ինչ գործ է արել, ինչ է անում, ու ինչի համար։
Ընդ որում ինչն է դրա մեջ դուխով ու գաղափարով, ոչ թե ինչ խնդիր է դա լուծում։
Որովհետեւ դա պարզապես բիզնեսի մասին չէ, դա պարզապես մի նոր կայք Երեւանի մասին սարքել չէ, ու որպես կանոն դա առհասարակ կայքերի հետ կապ չունի։
Մի քիչ էլ պարզության մասին։
Մի քանի տարի առաջ Ժիրայրը գրել էր «ինչ է թորենթը» հոդված։
Դա լավ էր այն ժամանակ, երբ ոչ ոք դա չգիտեր։ Չնայած ես այն ժամանակ էլ չգիտեի, ով դա չգիտի, բայց կլինեին էլի տենց մարդիկ։
Ու դա բնավ ՏՏ ամսագիր չէր, այնպես որ նորմալ էր լրիվ։
Իսկ հիմա պետք է գրել այն մասին, ինչպես է պետք քաշել փակ թրեքերներից, բայց այնպես, օրինակ, որ ձեր ռեյտինգը չընկնի, եթե շատ չտաք։
Այսինքն հոգնել ենք ծանոթանալուց։ Ուզում ենք մի քիչ խորը։ Հաստատ միայն ես չէ որ ուզում եմ։
ու տենց
Քոփիռայթը կորցրել է իր արդիականությունը, այնպիսին ինչպսիսն այն կա հիմա։ Հեղինակային իրվունքի մասին օրենքները ստեղծվել են մինչ թվային դարաշրջանը, երբ գիրքը, նկարները, եւ քոփիռայթի այլ առարկաները, այդքան հեշտ չէր կրկնօրինակելը, եւ հստակ կարելի էր գծել սահմաններ, կրկնօրինակման, պարզապես դիտելու, ու տարածելու մեջ։ Հիմա, ամեն ինչ փոխվել է։ Թվային աշխարհում այդ սահմանները գծելը այդքան էլ հեշտ չէ։
Բնական է, որ այդ ակտի պրոեկտը չէր լինի, եթե փաստացի անհամապատասխանություն չստեղծվեր քոփիռայթի գաղափարի, ու ժամանակակից թվային աշխարհի մեջ։
Եթե չլինեին հեղինակայնի իրավունքի մասին օրենքներում հատուկ փոփոխություններն ու ուղղումները, ապա ամեն անգամ, երբ համացանցային զննիչը ցույց տար քոնթենթը՝ տեքստը, լուսանկարները, (ցույց տալու համար այն ստեղծում է կրկնօրինակը համակարգչի հիշողության մեջ), դա կլիներ օրենքի խախտում։
Այսինքն, քոփիռայթը արդեն իսկ մեղմացվել է, որովհետեւ հակառակ դեպքում վեբը գոյություն չէր ունենա։
(Բրեդբերիի 451 Ֆարենհեյթի գիրք հիշող, այսինքն հիշողության մեջ գիրք կրկնօրինակողներն էլ են ըստ էության քոփիռայթ խախտող)
Ինչպե՞ս ակտի ընդունումը կազդի Հայաստանի վրա։
Այնպես, ինչպես եւ այլ երկների վրա։
Զանազան ինտերնետ աղբյուրներ կփակվեն, ու օգտակար քոնթենթի քանակը կտրուկ կպակասի։
Զարմանալի չէ, որ Վիքիփեդիան, Գուգլը, մի շարք սոց․ ցանցեր, Մոզիլան ու Օպերան դեմ են արտահայտվում այդ օրենքին։
Պետք է նաեւ նշել, որ դեմ են արտահայտվում նաեւ մի շարք իրավապաշտպան պազմակերպություններ, ինչպիսիք են ACLU (American Civil Liberties Union)-ն եւ Human Rights Watch-ը։
Հետո, այլ երկրների համար դա կլինի նախադեպ, նրանք կարող է հետեւեն այդ օրինակին։
Օրինակ, Սարկոզիի վարչակարգից, որն արդեն ընդունել է HADOPI օրենքը, դա սպասելի է։
Այսպես, Եվրամիությունում լուրջ վտանգ կար, որ կընդունվեն ԾԱ պատենտներ, որոնք մինչ այդ գործում էին միայն Միացյալ Նահանգներում եւ եւս մի քանի երկրներում։
Այն ժամանակ էլ կայքերը նախաձեռնել էին բողոքի ակցիաներ։ Բարեբախտաբար ԵՄ կառավարությունը բավական ողջամիտ գտնվեց, ինչպես նաեւ ընտրողների ճնշման տակ, օրինագիծը չընդունվեց։
Այնուամենայնիվ, այն որ ՄՆ-ում դրանք գործում են, արդեն մեզ սահմանափակում է։ Օրինակ, տարածված ԳՆՈՒ/Լինուքս դիստրիբուտիվներում տուփից դուրս չեն լինում մպերեք կամ դվդ նվագելու կոդեկներ, որովհետեւ այդ դիստրիբուտիվները նախատեսնված են Ամերիկյան շուկայի համար, իսկ այնտեղ ԾԱ պատենտները գործում են։
Մենք, սակայն, օգտվում ենք նույն դիստրիբուտիվներից։
Կարեւոր է նկատել, ինչպես են պայքարում ՄՆ քաղաքացիները՝ նրանք գրում են նամակներ սենատորներին։ Դա ցույց է տալիս, թե որն է գործող ժողովրդավարությունը։ Չնայած կան ակտը ընդունելու մեջ հետաքրքրված մեդիա կորպորացիաներ, կան նաեւ ընտրողների, ժողովրդի ազդեցության լծակները իրենց ներկայացուցիչների վրա։
եւ այդպես
Այս տեքստը համացանցում փոփոխությունների մասին է, եւ տեքնոլոգիական, եւ մշակութային։
Չէ՞ որ նոր տեքնոլոգիան բերում է նոր էստետիկա։
ա – բլոգերը մաքրվեցին։
Առաջ բլոգերը, մասնավորապես ԿՄ-ը, որն ուներ սցանցերի (սեռական բորսաների) հատկանիշները (բաժանորդագրվելը կոչվում է ընկերանալ), լայնորեն օգտագործվում էին որպես կիսվելու տարածք՝ երգերի տեքստեր, յութուբ վիդեոներ, կրկնօրինակում։
Դա փոխեց րիդերը։
Այն կարդալու եւ կիսվելու համար է։
Այնպես որ այլեւս պետք չէր կրնկօրինակելնյութերը տարածելու համար, հնարավոր է տարածել սկզբնաղբյուրը։
Նույնն է գուգլի նկարների որոնումը։ Բոլորը ունեն ընլայնում որ աջ կտոցով թույլ է տալիս փնտրել այդ նկարը համացանցում։ Ու ահա, տեսանք որ այն սկզբից հայտնվել է այստեղ, ու հեղինակը նա է։
Այսպես, կիսվողները գնացին սցանցերը, փակեցին ու լքեցին իրենց մատյանները։
«Ես հավանում եմ», +1-ը տարածում են սկզբնական աղբյուրը, առանց նույն տեղեկատվությունը կրկնօրինակելու։
Դրա վատ կողմն է, որ ֆբ-ն ու գուգլը գիտեն որտեղ եք լինում, ինչ եք կարդում։ Բայց դե մեկ է, լավ է նրանք, քան մեր այրյունոտ գբն։
Ես ինձ թույլ չեմ տա «լայք» ու «+1» իմ կայքում, որովհետեւ ես դրանով կօգնեմ ֆբին ու գուգլին հետեւել իմ կարդացողին։
Իսկ այն խնդիրը, որ տարածել պետք է ֆբ-ով, կամ գուգլով, կամ որեւե այլ կենտրոններով ունի երկու լուծում։ առաջինը՝ շեյրածների ռսս, ինչպես անում էր գրիդերը։ Արդեն էական չէ որտեղ եք կիսվում, եթե դա ռսս-ով հասանելի է։
գրիդերը սակայն, այդ հնարավորությունը զոհաբերել է գփլալի տարածմանը աջակցելու համար։ ինչի պատճառով, կարելի է գփլաս չսիրել։
կա նաեւ այլ միջոց՝ տոտալ ապակենտրոնացում որը ընթացիկ ինտերնետի տեքնոլոգիան թույլ չի տալիս, բայց կարելի է մտածել ու լավ բան անել։
Կրկնեմ, ռսսը թույլ է տալիս վերացարկվել նրանից որտեղ է բլոգդ, ԿՄ-ում թե ՎՊ-ում, թե դա ֆբ նոթ է։ Կարեւորը այն ընդհանուր բաց տարածքում է։
Ու դա բերեց երկրորդ դրական փոփոխությանը՝ մեկնաբանություններին։
բ – մեկնաբանությունների վերացարկում
Պետք չէ ունենալ ԿՄ հաշիվ ոչ միայն ԿՄ-ում գրողներին հետեւելու համար, այլ եւ մեկնաբանելու համար։
Ճիշտ է, թերությունը իրականացումն է։ Որտեղո՞վ մեկնաբանել։
Դիսքասը տանում է մեկնաբանությունները ամպեր։ Նույնիսկ եթե դուք ունեք սեփական ամպ (կարդա սպասարկիչ) բայց օգտագործում եք դիսքաս, ապա պահում եք ձեր մեկնաբանությունները ոչ թե ձեր մոտ, ձեր ամպի տվյալների բազայում, այլ ուրիշի ամպում։
Եթե հնարավոր է մեկնաբանել օփենայդի-ով՝ դա հիանալի է։
գ – օփենայդի
Ես կարծում եմ, որ օփենայդիի մեկնաբանությունները, եւ մուտքը ժամանակակից ամենակարեւոր նորամուծություններից է։
ռսսի պես այն թույլ է տալիս վերացարկվել կոնկրետ կայքերից ու չունենալ հաշիվներ ամենուր։
Մուտքի խնդիրը ունի այլ կողմ։ Հարմար է չտալ քո գաղտնագիրը քո թվիթերի ծրագրին։ Իրոք, ինչի՞ տալ։ Ո՞վ գիտի ով է այն գրել ու ինչ է այն անելու քո տվյալների հետ։
դ – ՕԱութ
Բաց ավտորիզացիայի պրոտոկոլ։
Այն այժմ օգտագործվում է ամենուր – ծիվիչում, ֆբում, դիասպորայում։
Բայց ոչ գփլասում։
Ու ծիվիչն, ֆբն, դիասպորան ունեն ԱՓԻ երրորդ ծրագրերի համար։ Ցանակցած մարդ կարող է գրել ծրագիր, որը ստատուս կավելացնի ձեր ֆբ-ում, թվիթերում, կամ դիասպորայում։ Ու այդ ծրագիրը չի խնդրի ձեզնից ձեր ֆբ-ի, թվիթերի, կամ դիասպորայի գաղտնագիրը, այն կխնդրի հենց այդ կայքերին ավտորիզացնել ձեզ։
Գփլասը կրկին առանձնանում է։
Նրանք չունեն ոչ այսպիսի ԱՓԻ, ոչ էլ ՕԱութ։
Լավ, ԱՓԻ չունեք, մեկ է կարելի է հտտպ հարցումներ գեներացնել, որոնք որ գփլաս ստատուս կուղարկեն, բայց այդ դեպքում պետք է ծրագրին տալ ձեր գաղտնագիրը։
Ու այդ ծրագիրը ցանկացած պահին կարող է սկսի չաշխատել, քանի որ գուգլը ցանկացած պահին կարող է փոխել րեքվեստների ձեւը։
ե – ստատուսներ
առաջ ստատուսներ կային միայն չաթային ծրագրերում, այն էլ քիչ թե շատ ժամանակակից։ Օրինակ, այէրսի-յում ստատուս չկա, քանի որ այն հին է, չկան ստատուսներ բջջային ցանցերում, բայց կան ջաբերում, գթոքում։
Ու ստատուսները եկան վեբ՝ երկար բլոգ փոստեր գրելու տեղը, կարելի է նույն միտքը տեղավորել 140 նիշի մեջ ու ուղարկել որպես ստատուս։ Օրինակ, եթե ես մի քիչ լավ մտածեի, այս փոստը գրելու տեղ կգրեի մի ստատուս ։Պ
Թերությունը այն է, որ մարդիկ ավելի ու ավելի են սովորում չկարդալ։ Կարճ ստատուս կարդալը ավելի հեշտ է, քան բլոգ փոստ։
Մյուս կողմից, բլոգերը կրկին ազատվեցին որոշ մարդկանցից, ով գնաց թվիթերներ։
զ – ապակենտրոնացում չաթերում։
ինտերնետը փորձել են նախագծել որպես ապակենտրոնացված ցանց։
Բայց այն ունի իր թերությունները։ Սպասարկիչներ մեզ պետք են։
Ինտերնետը սպասարկիչների ապակենտրոնացված համակարգ է, ոչ թե օգտագործողների։ Օգտագործողը լիարժեք ինտերնետի անդամ չէ։
Այնուամենայնիվ, մենք ունենք որոշ ապակենտրոնացում։ Էլեկտրոնային փոստը նախագծված էր գիտնականների կողմից, ու ըստ էության ապակենտրոնացված է։ Բացատրեմ՝ ֆրինեթ․ամ-ից ուղարկում ենք մեյլեր ջմեյլ․քոմ, ու հակառակը։
Եթե բիզնեսը զբաղվեր դրանով, ապա ամեն ընկերությանը ձեռնտու կլիներ ունենալ իր օգտագործողներին, ու թույլ չտալ իր օգտագործողները ուղարկեն հաղարդագրություններ այլ ամպի օգտագործողին։ Այնպես մենք ստիպված կլինեինք ունենալ հաշիվներ ամենտեղ։
Այնպես, ֆբ-ից լինում է ուղարկել հաղորդագրություն ֆբ։
Այնպես, այսիքյուից լինում էր խոսել միյան նրանց հետ ով այնտեղ են, սքայփից լինում է խոսել միայն սքայփի այլ բաժանորդների հետ։
Բայց կա ազատ ԾԱ, ու խելացի մարդիկ նախագծում են ազատ պրոտոկոլ՝ ջաբեր, ուր ինչպես եւ էլեկտրոնային փոստի դեպքում էական չէ, որ սպասարկչի օգտագործող ես։ Սակայն, ջաբերը չէր տարածվի, եթե չլիներ ջմեյլը, եւ գուգլի չաթը։ Վերջաբես ես մի լավ բան գրեցի իրենց մասին։
Ես մարդկանց բերում էի ջմեյլ, որպեսզի հետո իրենց հետ չաթվեմ իմ ջաբեր․օրգ-ի հաշիվով։ Որովհետեւ պարտադիր չէ ես գուգլի բաժանորդ լինեմ որ խոսեմ գթոլքի օգտագործողների հետ՝ դա ռսսի, փոստի, եւ օթենայդիի պես վերացարկող տեքնոլոգիա է
է – փրայվասի
երեւի այժմ միայն արմենիքսը չունի ՍՍԼ (հտտպս)։
երեւի այժմ չկա վեբ էլեկտրոնային փոստ, որ չունի սսլ։
փրայվասիի մասին մեր պատկերացումը ահագին զարգացել է։
ու եթե այէրսիյում ժամանակին հնարավոր էր իմանալ մարդու այփին, որովհետեւ ոչ ոք չէր մտածում որ դա վտանգավոր է, ապա այժմ ջաբերում տեքնոլոգիան դա թույլ չի տալիս;
թ – քոփիրայթ
փաստացի քոփիրայթը թուլացել է։
առաջ շատ ավելի բարդ էր հողինակային լուսանկարներ կայքերում տեղադրել։ հետո, սոց ցանցերում նրանք սկսեցին տարածվել, քանի որ սոց ցանցերը փակ տարածք են, ու «հրապարակային» կարծես չեն, բայց քանի որ բոլորը այնտեղ կան, դարձան դե ֆակտո հրապարակային։ այնուամենայնիվ մի բան է քոփիրայթեդ նյութ ունենալ ֆբում, այլ բան՝ համացանցի կայքում։
հետո բոլորը այնքան սովորեցին որ համացանցում քոփիրայթեդ քոնթենթը տարածվում է, որ իրենք, քոփիրայթ հոլդերները ավելի մեղմ սկսեցին վերաբերվել խախտումներին, քանի որ բոլորի հետեւից պարզապես չես հասցնի։ ու դե ֆակտո ինտերնետում քոնթենթը քրեաթիվ քոմոնս է։ դե ֆակտո, դե յուրէ չէ։
որովհետեւ ով ինչ ուզում դրա հետ անում է։
այսինքն նոր համացանցը նույնպես մեզ տանում է քոփիրայթի գաղափարի վերանայմանը։
թորենթները, որ իրականում բնավ ոչ օրենքի խախտում են։ խախտելը տարածելն է, եթե ես քաշում եմ, ու չեմ «տալիս», ապա ես օրենքը չեմ խախտել։ խախտել է նա, ով տալիս է։ չի խախտել նույնիսկ թրեքերը, որ ընդամենը թորենթ ֆայլն է տարածել։
ու փաստացի կրկին, քոփիրայթը գործում է շատ ավելի թույլ քան առաջ։ իսկ դա նշանակում է որ այնքան հեռու չեն դրա վերանայման օրերը։
ժ – սոցիալիզացում։
մարդը սոցիալ կենդանի է։
ընթացիկ համացանցում անհամեմատ ավելի հեշտ է ճանաչել մարդուն։ (ոմանք կարծում են, որ ավելի հեշտ, քան իրական կյանքում) Որովհետեւ երբ աչք ես գցում նրան, ինչ է գրել, ոնց է մեկնաբանել, ինչ է հասկացել ինչ֊որ մեկի գրածից, ու ինչով է կիսվում, դա մարդու հոգին ճանաչելու ամենաէֆեկտիվ միջոցներից է
Եւ որը առաջ, հին համացանցում չկար, քանի որ պաշտոնական վեբ կայքը ավելի էր նման վիտրինայի, ուր կդնես այն ինչ ուզում ես, իսկ շփման մեջ մարդիկ ճանաչվում են շատ ավելի լավ։
Իսկ ինչքա՜ն էր պետք մարդու հետ չաթվել որ հասկանալ իրեն։
ժա – ամպերը
այնուամենայնիվ, ամպերը շատանում են։
դիսքասները, ֆբներ, յութուբներ։
կա վիդեո ռսս, որը նշանակում է որ կարելի է բաժանորդագրվել մեդիա ռսս րիդերով(միրո, գփոդեր) ոչ պարտադիր յութուբ ալիքի։
բայց ընդհանուր առմամբ ինտերնետում ավելի ու ավելի ամպամած է։
դա նաեւ նշանակում է որ ավելի ու ավելի բարդ է լինել աննկատ, ավելի բարդ է պահել փրայվասին(նրանք գիտեն որտեղ ես լինում) ու մեզ ավելի ու ավելի քիչ է պատկանում մեր իսկ տեղեկատվությունը։
Մասամբ լուծում է դիասպորան, ուր կարելի է սեփական սպասարկիչ ունենալ, ու պահել տեղեկատվությունը սեփական սպասարկչի վրա, սակայն այն կլինի ընդհանուր դիասպորա ցանցի անդամ։ դիասպորան սփռված է, սփյուռք է, ու իրոք շատ հաջող անվանում է։
Այնուամենայնիվ,
ստվերները չքանում են, քանի որ ամպամած է համացանցում
եւ այդպես
– ապա #ինտերնետ ը կարվեր ոչ թե #DoD -ի փողերով այլ համայնքի ուժերով, ու կարող է այնքան լավը չլիներ, չնայած հիմա էլ անթերի չէ։
– Ինտերնետը՝ Դոդի փողերո՞վ։
#վարագույր
ու տենց
Գրելս չի գալիս․․․
Չգիտեմ։
Լրիվ թագ է այդ չգիտեմը։
#Չգիտեմ
Երբեմն լավ գիտակցում ես՝ սա իմ մարդը չէ։
Սա իմ կարդացողը չէ, սա իմ ընկերը չէ, սա իմ աղջիկը չէ։
Դա ամենից լավ երեւում է ինտերնետում, երբ մարդկանց հետ շփվում ես, տեսնում ես ինչ են գրում։
Այնպես է ստացվում, որ երբեք չէիր էլ մտածի, նա ով է, մինչ նրան չկարդայիր։
Ու նույնիսկ երբ նրանք կրիպտավորվում են, ինչ որ իրենցից լրիվ անկապ կերպար են ընտրում, դա միեւնույն է իրենց մասին է։ Նույնիսկ այդ անկապ կերպարը։ Երբեմն լուռերը դառնում են աղմկոտ, քաշվողները՝ չափազանց «համարձակ», իսկ իրականում տաղտկալի իրենց annoying-ով ու mock-երով։ Կամ իրենց գրավելով կամ դրազնիլկեքով։
Դա շատ լավ է, որ մարդիկ չեն կարող թաքնվել ու իրենց կեղծել։
Արփիկը կարող է հանգիստ լինել, որ «ինչպես կապել Արփիկին» կարդացածները իրեն չեն կարողանա կապել։ Կկարողանան նրանք, ով դա մինչ այդ էլ գիտեր։ Այսպիսով եւ այդ նյութը կորցնում է իր ակտուալաությունը։ Ընդ որում ինչպես կապողների, այնպես էլ Արփիկի համար։
Ինտերնետում նաեւ հումորն է լավ զգացվում։ Ով իրոք սրամիտ է, ով էլ ավելի թեթեւ ուղիներ է գտնում՝ բառախաղ, ասոցիացիաներ։ Իսկ ով նույնիսկ դա չի ձգում անել, ապա ունեն երկու ուղի՝ մեկը՝ «սեքս եւ/կամ բռնություն» խորագրերով, մյուսը՝ ուրիշների մտքեր իրենց վերագրելով։
Երկուսն էլ լավ երեւում են, առաջինը միշտ ակնհայտ է, իսկ երկրորդը դուրս կգա ջրի երես, երբ մի քիչ շփվես։ Որովհետեւ նրանք մեկ է մակերեսային գիտեն այն ինչի մասին խոսում են, ու ինչով գրավում են։
Կամ օրինակ ես տեսնում եմ թե ում ստատուսից կամ թվիթից են իրենց ասածը վերցրել։ Հարցը նրա մեջ չէ, որ վերցրել են, հարցը մոտիվն է։ Ու այսպիսի դեպքերում, եթե բնօրինակը սփյուռքում կամ այդենծիկայում կամ թվիթերում էր, ոչ ֆբ-ում, ապա պարզ սրչը այն երեւան է հանում։ Կամ լինում է, որ հայտնի մարդկանց ոչ այնքան հայտնի մտքերն են վերցվում, թարգմանվում հայերեն, որ սրչով չգտնվի։
Ու պարզվում է, որ մեր սիրելի Վարդուշը իրականում Չերչիլլն է։ ։Պ
Բայց դա նրանց չի խանգարում նույնիսկ երբեմն իդենտիֆիկացնել իրենց այդ իրենց համար օտար գաղափարների կամ մտքերի հետ։
Իսկ երբ հարցնես, կպարզվի որ դա հեչ էլ իրենց գաղափարը չէր։ Ու իրականում մոտիկ էլ չէր։
(անցյալ բարքեմփին «արտ պրոմո» թեմայում նշվում էր որ արտիստը պետք է ֆբ-ում ցինիկանա, մարդկանց դուր գալու համար։ բնական է, դա հիրավի հեշտ ուղի է։)
(ասենք ես «մերկ Նանսենը ողջունում է իր օտարափերում գտնվող աղջկան» ոճով լուսանկար լցնեմ, ու գրեմ «հայ աստղեր շարքից» ապա աղջիկներից էլ պրծում չի լինի։ Բայց նրանք իմ աղջիկները չեն։)
Մի անգամ Ցյուրիխում մի չինացի աղջիկ իմ գործը փորձում էր որպես իրենը ներկայացնել։ Գութքնեխթը սկսեց նրան հարցնել, իսկ ինչպե՞ս է նա դա արել։ Ու նա սկսեց այնպես տուֆտել, որ արդեն ամեն ինչ պարզ էր։ Ուրիշի գործն ու միտքը դժվար է քեզ վերագրել։ Ես գողություններից չեմ վախենում։ Հեշտ կստացվի վերագրել ոչ քոնը այն մարդու մոտ, ով ինքը բան չի հասկանում։ Այդ պատճառով աչքներին փոշի լցնողները ավելի դատարկ մարդկանց են ձգտում։ Նրանց աչքերին հեշտ է փոշի լցնել։
Պարզապես հրապարակային անձերը դուր են գալիս։
Չե՞ք հավատում։ Գնացեք ռոցկեր․ամ երիտասարդների ֆորումներով զբոսնեք։ Չէ գնացեք եւ տեսեք։ ։Պ Դրանք լի են թինէյջերներով, ով լցնում են ինչ-որ երգչի կամ դերասանի լուսանկարներ, ու խմբային հիանում նրանցով։
Որովհետեւ երբ դու երեւում ես շատերին, շատերի միջից որոշակի քանակությամբ մարդ քեզ հավանում է։
Բանալի բառը՝ երեւում ես։
Այսինքն ես երեւում եմ, հա՞, ու ինձ այդ պատճառով հավանում են։
Օրինակ, ես գրում եմ այստեղ, դրանով ես երեւում եմ, ու ինձ որոշ մարդիկ կարդում են։
Չերեւամ՝ չեն հավանի։ Չգրեմ, չլցնեմ նկարներ ոչ մի տեղ։ Բայց ես հատուկ չեմ գրում, կամ նկարներ լցնում։ Ես դրանով ապրում եմ։
Ես դրանով ապրում եմ, որ հիմա «Ենոք» պրոեկտի կոմպիլյատորին կանցնեմ, կամ որ ինձ նահանգներից պապիկ գիտնականներ եր ինչ որ բաներ են ուղարկում։
Պարոն Սուրենը ապրում է ֆոտոյով, այդ պատճառով է իր մոտ ստացվում։
Իսկ նրանք, ով իր մոտ մի երկու դաս գալիս են, ու էլ չեն գալիս, ինչ որ անկապ պատճառաբանություններով, դրանով չեն ապրում, որովհետեւ իրենցը չէ։
Դե իրենցը չէ, նրանք միայն մտածում էին որ իրենցն է։
Չէ՞ որ ամեն իրեն հարգող երիտասարդ պետք է ունենա կիթառ, այփոդ ու հայելային խցիկ։
Որ #հավես տղա/աղջիկ/ծիտ երեւա։
երեւա։ չլինի։
**
Ֆրոմմը գրել էր՝ «ունենալ թե լինել» գիրքը։
Ես ասում եմ՝ «երեւալ թե լինել»՞։
**
Բայց ես հատուկ չեմ գրում որ երեւամ, ես գրում եմ ինչ որ բան արտահայտելու համար։ Դա նորմալ է։
Ես մեղավոր չեմ, որ արտահայտելու բաներ ունեմ։ Չեմ ասում վեհ բաներ, բայց ունեմ չէ՞։
Մարդիկ արտահայտությամբ են հետաքրքիր։
Ու արտահայտությամբ գրավում են։ Օրինակ՝ կարդացողներ, «հետեւողներ»։
Բայց դրանք, այդ հետեւողները, իմ կարդացողը չեն։
Ինչպես նաեւ բոլոր ինձ հավանող աղջիկները՝ իմ աղջիկները չեն։
Ինչպես նաեւ այն աղջիկները ում ես կարող է սխալմամբ հավանել՝ իմ աղջիկները չեն։
Իմ կարդացողը իրականում մի քանի հոգի է։
Նրանք ով սոց ցանցերից հղումներով է գալիս՝ իմ կարդացողից ավելի հեռու են։
Նրանք, ով ռսս-ով են կարդում, իմ կարդացողներին ավելի են նման։
Որովհետեւ իմ մարդը, ինձ մոտիկ մարդը հետաքրքրվող է։
«Հետաքրքրվող եմ» – նշված է «իմ մասին» բաժնում ֆեյսբուքում։
Իսկ հետաքրքրվողին պետք չէ հասցնել, ինչ է ռսսը, կամ ինչով է լավ/ազատ այս կամ այն տեքնոլոգիան։
Նա արդեն գիտի։
Նրան պետք չէ ծանոթացնել այս կամ այն գրողի հետ՝ նա արդեն գիտի։
Ու հետաքրքրվողներին հետաքրքրվողների հետ է հետաքրքիր, որովհետեւ նրանք միմյանց համար հետաքրքիր բաներ կարող են ասել։ Հղում, միտք, հեղինակ․․․
Մի պահ գիտակցեցի, որ դիասպորայի պատս լրիվ աղբ էր։ Պարզվեց այն պատճառով, որ այն թագերի մեջ, որ ես հետեւում եմ կային #music ու #movies. Դրանք գրեթե «սեքս եւ բռնություն» են, բոլորն են հետաքրքրվում դրանցով։ Սկսեցի ավելի սպեցիֆիկ թագեր մտածել, ու ահա՝ հիմա իմ պատը անհամեմատ ավելի հետաքրքիր է։
Տիպիկ ոչ իմ կարդացողը նա է ով հավանել է լուսանկարս ու եկել է ֆբ-ից։
Նա է, ով իմ գործընկերոջ ծանոթն է, ու վախենում է որ ես իր աղջկան հետաքրքիր եմ։
Նա է, ով մտածում է տեսնեմ էս ինչ է Նորայրը գրում մրում, ու արդեն էական չէ համաձայնվում է թե չէ, որովհետեւ երբ համաձայնվում է նույնիսկ, հաճախ ինձ սխալ է հասկանում։
Նա է, ով չի կիսում իմ հետաքրքրությունները, նա է, ով հետաքրքրվող չէ։
Ու ես չեմ ուզում որ ինձ շատ կարդան։
Ես բնավ չեմ շահի դրանից։ Որովհետեւ ես ունեմ քիչ կարդացողներ, բայց դրանք իմ կարդացողներն են։
Ես ունեմ շատ ավելի քիչ մեկնաբանողներ, բայց նրանք իմ մեկնաբանողներն են։ Ես չեմ ուզում կարդալ ու վշտանալ, ու վհատվել, այո, ես վհատվող եմ, այն «աղջիկներն էլ են ուզում կայֆավատ լինեն» որակի մեկնաբանություններից։
«Փառք «աստծո»», ես ոչ Միտրիչ եմ, ոչ Կագանովը, ոչ Նոսիկը։
Ինձ պետք չեն շատ կարդացողներ։ Ինձ պետք են իմ կարդացողները։ Ու նրանք կան։
Ինձ պետք չեն շատ ընկերներ։ Ինձ պետք են իմ ընկերները։
Բայց այնքան պետք չեն որ ընկնեմ իրենց հետեւից։ գնամ մամբա, գրեմ հետաքրքրություններս
Նրանք կան։ Ինչ կա դա է, չգիտեմ լավ է թե չէ։ Լավ չէ, դա է։
Այդպես լինում է։ Չի ստացվում, լինում է։
Քանի որ ամեն ինչ այնպես է լինում, ինչպես պետք է։ Ոչ ստացվում, այլ լինում
«Այդպես ստացվել է» – պատասխանատվությունից խուսափում է։
Ես ինձ ավելի լավ կզգայի եթե ամերիկացի լինեի։ Ավելի լավ կզգայի նույնիսկ, եթե ռուս լինեի։
Որովհետեւ նրանց մոտ ընդհանուր հետաքրքրություններով հետաքրքիր մարդիկ ավելի շատ են։
Ու ես կիմանայի որ կարդացողս երկու հոգի չի իրականում, այլ ասենք քսան։ Ես կիմանայի, որ հազար «ընկերից» երկուսը չեն իրական։
Բայց ես ոչ ամերիկացի եմ, ոչ էլ ռուս։ Իրենց #Bolotnaya ն կամ #Occupy -ը ինձ մոտիկ են, բայց ոչ այնքան, ինչքան իմ #մարտիմեկը։ Ես դա գիտակցում եմ։ Ես ապրել եմ ՌՖ-ում, ապրել եմ արեւմուտքում, իմ մաշկի վրա եմ զգացել։
Իրենց հուլիսի չորսը ինձ այնքան կարեւոր չէ, ինչպես մեր սեպտեմբերի քսանմեկը, կամ հոկտեմբերի տասը։
Իսկ տեքնոլոգիաները սահմաններ ու ազգեր չեն ճանաչում, ես կարող եմ եւ այստեղ բավական մոտիկ լինել այն գործին, ինչ ինձ դուր է գալիս, ու նույնիսկ, երբեմն ավելի մոտիկ, քան այնտեղ։
Իմ մոտ չի ստացվում լինել ոչ ես, ես ես եմ։
Ինձ շատ են ասում՝ դու փոխվել ես։
Մարդիկ չեն փոխվում։ Մարդիկ զարգանում են։
եւ այդպես, շտո լի երեւի
համացանցում մարդիկ հայտնվում են ու կորում։
նրանք հայտնվում են ֆորումներում, չաթերում, սոց ցանցերում, մատյաններում։ հետո կորում են։
հայտնվում են, որովհետեւ նրանց պետք է իմանալ որ «կան», պետք է կայանալ ու ճանաչվել խմբի մեջ։ պետք է, ի վերջո, պարտյոր գտնել։ չէ՞ որ ֆեյսբուքը սեռական բորսա է։
ոմանք մնում են։ մնում ու գրում են չնայած ընտանիք ունեն, չնայած աշխատանքը լիքն է, գրում են քնի հաշվին կորզած ժամանակում, երբեմն։
ինչի՞ են հեռանում նրանք, ով կորել են։ կորել են, որովհետեւ իրականում իրենց հետաքրքիր էր սեռական բորսայում գնում կատարել։ նրանք ցուցադրեցին հատկանիշների իրենց փաթեթը, գտան, ձեռք բերեցին, ու կորան։ այլեւս բան պետք չէ։
մնում են նրանք, ում հետաքրքրությունները ավելի լայն են։
ով գիտի, որ հասարակությունը իրենց պետք է, ում անհանգստացնում են այդ հասարակությունում իրադարձությունները, իրենց իսկ համար, իրենց շահերի պատճառով։ պարզապես մի քիչ ավելի խորն են նայում, գիտակցում են, որ իրենց կյանքը իրենց իսկ ընտանիքով չի սահմանափակվում ու ավելի բազմաշերտ է։
չեն լքում նաեւ այն մարդիկ ում էգոն միշտ շոյել է պետք։ եթե չհոգնեն սոցիալ շոյանքներից մի օր։ հոգնելը բարդ է, որովհետեւ փառքը անցողիկ է։ պետք է նոր միշտ բան անել/ասել, որ քեզ հասանելի շոյանքի փայը ստանալ։
էլի տարբեր ձեւի մարդիկ կան, բնականաբար։ կան կգբշնիկներ, կան լրագրողներ, կան մարկետոլոգներ, ում մասնագիտությունն է նետում օնլայն։
բայց երբ ես նայում եմ այն ամբողջ տեղեկատվության հոսքին, որ թափվում է համացանցում, ես ակամա մտածում եմ՝ գնայիք քոնթրիբյութ անեիք wikisource-ում։ Այնտեղով կայանայիք։ Երբ վիքիի «հաքաթոնը» եղավ, հատուկ լուսանկարում էի, որոգհետեւ համոզված էի, շատերը եկել են, որ իրենց լուսանկարները ցանցում հայտնվեն, որ նրանք ինչ որ բան են արել։ Իսկ իրականում վիքիների աշխատանքը աննկատ է հասարակության համար։ Ոչ ոք դրա համար չի շոյի։
Բայց կարելի է անել, կարելի է անել, ու շեյր անել ֆեյսբուքում։ Տեսեք, նոր գիրք եմ ավելացրել, կամ նոր հոդված։ Պարզապես բարդ է դա, ժամանակ է խլում շատ։
Ու չի գնահատվում։ Մի խոսքով էֆեկտիվ չէ որովհետեւ մենք տենցն ենք։
Մենք տենցն ենք։
Ես այսօրվանից wikisource-ին կփորձեմ ավելի շատ ժամանակ տրամադրել։
Այսքանը
ու տենց
«բիլայնի» Քանաքեռի բաժանմունքում բաժանորդը բողոքում է՝
– ես չիաշխատում
– ձեր ի՞նչը չի աշխատում՞
– ես։
– դուք՞
– ես։ էն որ կա «ե» իմ մոտ չի աշխատում։
վարագույր
Ես սովորաբար իդենծիկայում գրում եմ, իդենծիկան ել դա ուղարկում է թվիթեր։
Սակայն, մոբայլի վրա ես կպնում եմ իդենծիկային ոչ վեբով, այլ ջաբեր դարպասով։
Իսկ քանի որ թվիթեր ել եմ նայում, ստիպված ափ էի օգտագործում դրա համար։
Փաստորեն, ջաբեր դարպաս կա նաեւ թվիթերի համար՝ https://www.tweet.im/
Բացի դրանից, եթե ձեր մոբայլերը թույլ են, կարող եք ծվծվալ եւ կարդալ ծվծվածը վիա http://www.tweetgo.net կամ http://dabr.co.uk
Իսկ ամենաճշմարիտ ուղիներից է երեւի մեյլ դարպասը՝ http://tweetymail.com/
փաստորեն, ծվծվալու շատ ձեւեր կան, այնպես որ, զգոն եղեք։
ու տենց
Այդպես է ստացվում, որ մանրուքները ստիպում են գլոբալ հարցերից մտահոգվել․
Եվ ձեռքի հետ իմանալ որ ջմեյլը նայում է գաղտնագրով սեղմված զիպ արխիվները։
Ահավասիկ՝
ուղարկում եմ իմակ իմ դոմենի իմ հասցեից իմ մեյլ սպասարկչից, իմ հասցե շնիկ առնետ կետ ամ-ից։
Ու՞մ՝ ընկերոջս, ո՞րտեղ՝ ջմեյլ։ Ընդ որում հատուկ չեմ ուղարկում ջմեյլով, որ չասի յանիմ աթաչիդ մեջ exe-ներ կան, փախար։
Ու առհասարակ, ի՞նչ եմ անում ջմեյլը եթե իմ փոստային սպասարկիչը ունեմ, վեբմեյլ ինձ հարմար չէ, ու իմ բոլոր սարքերից էդ նամակները իմափով ստանում եմ։
Ինչեւէ, ջմեյլը պարզապես տուպը հրաժարվում է ընդունել windows ծրագիր պարունակող աթաչմենթ։
mail to: *********@gmail.com 74.125.155.27 failed after I sent the message. Remote host said: 552-5.7.0 Our system detected an illegal attachment on your message. Please 552-5.7.0 visit http://mail.google.com/support/bin/answer.py?answer=6590 to 552 5.7.0 review our attachment guidelines. o9si2543066qcu.179
— Enclosed are the original headers of the message.
e>Ինտերնետը ստեղծվել է գիտնականների կողմից, ու այդ պատճառով այն ազատ տեղեկատվության հասանելիությունն ու փոխանակումն է ապահովվում։
Մարդիկ են որ իրենց կողպում են փակ տեղերում։
Օրինակ, վերցնենք էլեկտրոնային փոստը։
Եթե այն մշակված լիներ ոչ գիտնականների, այլ Ցուկերբերգների կողմից, ապա եթե ասենք ես ջմեյլում մեյլ ունենայի, քեզ յահու չեի կարողանա ուղարկել։
Այժմ, գիտնականների նախագծված ազատ պրոտոկոլի պատճառով ցանացած մարդ կարող է ունենալ կամ իր մեյլ ծառայությունը, որը կփոխանակվի այլ մեյլ ծառայությունների հետ, կամ ազատ է ընտրել, ուզում է նա ֆրինեթ, յահու, ջմեյլ, թե արմինքո։
Ֆեյսբուքը սահմանափակելով, դնում է մարդուն այլ վիճակի մեջ։ Ուզում ես փոպանակվել տեղեկատվությամբ, ապա արա այստեղ։ Դու չես կարող ֆեյսբուքից ոչ մեյլ ուղարկել, ոչ օդնի ուալլին ստատուս խփել։ Պիտի դուբլես։ Ու երկուսն ել չար են իհարկե։
Ու տենց։
Այժմ կան ալտերնատիվներ։
Իդենտիկան, որպես ստատուսներով փոխանակվելու ազատ տեղ, ու քո թաշախուստը, այսինքն գրածները, կարող ես միշտ այնտեղից վերցնել, տանել այլ տեղ, քո սեփական սերվերի մեջ տեղակայել, կամ կարող ես այլ նույն պրոտոկոլով աշխատող սերվեր տեղափոխել։
Դու ազատ ես ընտրել պրովայդեր, դու ազատ ես մեկ սերվերից մեկնաբանել այլ սերվերում եղած մարդու գրառումը։
Ինտերնետը փախանակում է ազատ, ոչ սահմանափակում։
Պարզապես մարդիկ չեն մտածում այս մասին։
ու տենց
– Նոր, ինչի՞ մեզ մոտ մեծ փաթեթներով պինգը չի գնում
– որովհետև իրանք նենց գեր ու неповоротливый են որ չեն անցնում եղած կապի նեղ միջանցքներով։
ու տենց
Ավելացնեմ, որ այն նաև բարոյապես հնացել է այն պատճառով, որ անհնար է սեթ անել, տեսնել ընկերոջ ստատուսը, զբաղված է, օրինակ նա թե չէ։
Նա կարող է միմիայն անջատել հեռախոսը որ շատ չխանգառեն, եթե անհրաժեշտ ա։
Իսկ հետո մունաթ կլսի, թե բա անհասանելի էիր։
Իսկ եթե ստատուս ունենար, կգրեր, զբաղված եմ, մի զանգեք։
Հետ՝ չաթ։ Չաթի տեղը սմս, ահավոր թանկ։ Մեկ հաղորդագրության համար։
Հեռախոսակապը մահացել է հնացել է։
Գտնում ենք նորմալ հեռախոսներ, որոնք հեռախոս չեն բնավ, այլ ինտերնետ սարքեր, ունենում ենք լավ
ինտերնետ տանը, ու մոռանում ենք հեռախոսների մասին։
ու տենց
Նոկիան ասում է, որ n900-ը հեռախոս չէ բնավ։
Թիթիզանալու համար հավես է, ասել իմ մոտ հեռախոս չէ բնավ, այլ պորտածիվ համակարգիչ։ Բայց իրականում, ինչո՞վ է ասենք n8-ը ավելի հեռախոս՞։
Ու ո՞րն է ամենահեռախոսային հեռախոսը։
Փաստորեն, սմարտֆոնների մեծ մասը հեռախոս անվանելը մեզ շփոթեցնում է։
(Օրուելը ասում է, որ newlang լեզվի մեջ չկար freedom բառը, որ այդպիսի հասկացություն նույնիսկ չլինի)
Այդ պատճառով ես խուսափում եմ այդ բառից։
Ինչպես որ չարժի կիրառել մեր վզին կապած «պիռատ» բառը որովհետև սկաավառակներով կիսվողները ծովահեններ չեն բնավ
այնպես էլ արժի «հեռախոս» բառը քչիցկամաց-կամաց սիկտրիրել հանել շրջանառությունից։
Մենք ունենք մոբայլ ինտերնետ սարքեր։
Ի էծիմ ֆսյո սկազանո։
ու տենց
ես կարծես գրել եմ, որ բջջային հեռախոսակապը որպես հեռախոսակապ պիտի մահանա։
Նույնիսկ հիմա, ասենք ես տանը ինտերնետը ցրում եմ վայվայով, դու տանը ունես վայվայ,
ես քեզ զանգում եմ ասենք հեռախոսի միջի ջաբեռով (ասենք gtalk-ով)։
(Իրականում ես գրում եմ, ու գրեթե չեմ զանգում։)
Ու միևնույն է մարդիկ ինտերնետի համար ամեն ամիս վճարում են, իմաստ չունի իզուր տեղը ավելորդ փող ծախսել։
Իսկ դա նշանակում է, որ րոպեավարձը իմաստ չի ունենա։ Իմաստ չի ունենա ինչպես բջջային, այնպես ել տան հեռախոսի համար։
Ձեռի հեռախոսները այժմ հեռախոսներ չեն այլ պորտածիվ համակարգիչներ։
Իմ մոբայլի մեջ երբ ընտրում եմ մարդու անունը, տեսնում եմ տարբերակներ․ զանգել իրան ջաբեռով, սիպով, սքայփով, ու․․․ հեռախոսի համարին։ Այսինքն ավանդական հեռախոսային կապը այժմ պարզապես ձայնային հաղորդակցության մասնավոր դեպքն է։
Դա նորություն չէ շատ մարդկանց համար, ու առաջին հերթին նորություն չէ մոբայլ օպերատորների համար։
(տես․ վիվասելը և նորիվայվայների ստեղծումը համալսարաններում և սպասարկման կետերում)
Նրանք, իհարկե, կփորձեն ագոնիան ձգել հնարավորին չափ երկար։ Ու ինչքան քիչ մենք օգտվենք իրենց ձայնային ծառայություններից, կամ իրենց ինտերնետային ոչ անլիմ պլաններից, այնքան շուտ կունենանք պարզապես ամսական վարձով ինտերնետ։
ամենուր։
որի միջոցով ել զանգեր կկատարենք։
Ու նայեք, այս մարդը մտահոգված է, ինչպես անջատել իր հեռախոսի անպետք «հեռախոս» ծրագիրը։
Մոբայլ օպերատորը մահացավ։ Կեցցե՜ մոբայլ ինտերնետի օպերատորը։
ու տենց
որը նույնիսկ դեբագ ա լինում անել։
ու տենց
[Շիշկինի հետ հարցազրույցից։][1]
մեկնաբանություններից՝
<blockquote style="border: 2px solid rgb(127, 195, 59); padding: 10pt; margin-left: 30pt; background-color: #a6df6d;">
<p>
Лично мне он внушает и то, и другое. Насчёт работы по выходным – так многие, если не большинство, опенсорс-девелоперов, не делают и этого. К тому же, действительно, в reiser принципиально ничего технически нового уже не требуется, потому что в основе лежат фундаментальные алгоритмы, уже реализованные. Сейчас нужно просто запилить все баги.<br /> У меня интервьюируемый вызывает огрмное уважение тем, что он занимается интеллектуальным трудом, а не продаёт себя, как проститутка, зарабатывая клепанием говно веб-, java- и flash-контента, и всякой бизнес-ориентированной фигни. Он создаёт новое, прогрессивное, а не тупо прогибается под потреблядский маркетинг .
</p>
ու տենց
Բլոգը ճիշտ օգտագործեմ, որպես վեբ լոգ՝
[այստեղից][1]
_ու տենց_
[1]: http://www.linux.org.ru/news/pda/5500848/page1?lastmod=1288758835336#comment-5513735
Ուրեմն, եթե պետք լինի Սան-Ֆրանցիսկոյի օդանավակայանի վայվային կպնել ավելի քան քառասունհինգ րոպեյով ասենք մաեմով, կամ վ պրինցիպէ ցանկացած լինուքսով, ապա մոտավորապես սենց՝
Ամենահեշտ ձեւը այլ մակ մտածելու, ձեր իսկ մակի վերջին նիշերը փոխելն ա: Առաջին նիշերը փոխել չի կարելի, դրանք արտադրողին բնորոշ են, իսկ ռաուտները էդպիսի պարզ տեստեր անում են:
Հա, բայց կարող ա առանց էդ ել թողնի, դիսքոնեքթ քոնեքթով: Բայց սծիլի համար, ինչպես գիտեք, ինչ ասես չենք անում:
_ու տենց_
[1]: http://norayr.am/weblog/uploads/2010/10/screenshot16.png
Նոր ադոբ ֆլեշը էլ չի պահում վիդեոները /tmp-ի մեջ, ինսթեդ, գցում ա .mozilla/firefox/userprofile/cache
[այստեղից][1]
փաստորեն
բայց այդքան շատ են ֆայլերը, ու նույն անվանումներն են, որ արի ու հասկացի։ Երևի նաուտիլուսը ցույց կտա, իսկ ես այսպես արեցի երբ պետք եկավ՝
ls | xargs -n 1 file | grep -i video
Սակայն ես նենց լավ ՖՖ-ի իքսթենշն եմ օգտագործում, [FlashVideoReplacer][2], ինքը gecko-mediaplayer-ով ա ցույց տալիս ֆլեշ վիդեոները։
Ու ոչ մի անազատ ֆլեշ բնավ։
ՀԹՄԼ5 իմ մոտ մոզիլլայում աշխատում ա, բայց առանց x264 որովհետև ես ՖՖ-ն էդպես չեմ կարող հավաքել։ Իսկ youtube-ում լիքը h264 էնքոդեդ ֆայլեր են։ Խրոմիումը լինում ա h264 կոդեկի սափորթով հավաքել, ու ինքը հտմլ5 youtube նորմալ ցույց ա տալիս։ Սակայն ինձ Մոզիլլան ավելի ա դուր գալիս։
Մնում ա սպասել մինչև WebM/VP8 նորմալ պրիկռուծիծ անեն իրան։
_ու տենց_
[1]: http://www.omgubuntu.co.uk/2010/09/saving-flash-videos-in-linux-tmp-no-longer-works/
[2]: https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/161869/?src=api
Ես չգիտեմ ասել եմ թե ոչ, չեմ սիրում լայվջորնալը։
Կարծում եմ, որ լայվջորնալը պուպուլար է այն պատճառով, որ մարդկանց մեծ մասը բնավ չգիտի րսս րիդերով օգտվել ու իրենց էդ անհարմար ֆրենդ լենտան դուր ա գալիս։
Սկսեցի ավելի շատ չսիրել, երբ չնայած իմ բեյսիք աքոունթին, զանազան գովազդ հայտնվեց իմ կարդացողների մոտ հտտպ-ով էջը դիտելուց։
Լավ ա րսս-ով չի հայտնվում։
Ի դեպ, ֆրենդլենտա գաղափարի մասին։
ՖԲ-ում նույն խնդիրը կա։ Պատը այնքան ա չաղանում, որ լիքը բան աննկատ են մնում։
Էդ խնդիրը նրանք փորձեցին լուծել մոսթ պուպուլար փոսթերը միայն ցուցադրելով։
Սակայն ֆիլտրելը չփոխեց լենտա/պատ գաղափարը։
Չստեղծեծ րիդերոտ առանձին հոսքեր, որտեղ եթե ուզում ես այս ինչի գրածը կարդալ՝ կտեսնես ու կկարդաս, բաց չես թողնի հաստատ։
Որովհետև համարում են որ մարդիկ չափազանց հիմար ու անպատրաստ են դա հասկանալու համար։
Ու իրականում ճիշտ են, տենց էլ կա։
Ու այսպես մենք տառապում ենք այն պատճառով, որ ուզում ենք սոցիալիզացվել։
Ուզու՞մ ես սոցիալիզացվել՝ պիտի դիմանաս ինֆրաստրուկտուրային, որը ստեղծված է մարդկանց մեծամասնության համար։
Ու ախր ամեն տեղ է այդպես։ ԳՆՈՄ-ի բայ դեֆոլթ նասյտրոյկեքը նենցն են ոնց որ ինձ հիմարի տեղ պահեն։ ԿԴԵ-ին չեմ դիմանում, ունակ չեմ իրա մեջ աշխատել։
Ես էլ չասեմ վին էքսփլորերի կամ աքուայի մասին։
Եթե վինդոումեյքերը չլիներ՝ վաղուց գցվել էի։ Չէ, լուրջ։ կնստեի փլեյն կոնսոլում, կամ մաքուր Օբերոնում, կամ ՊլանԻննում։
Ավելի լավ ա մինիմալիզմ, քան տհաճ միջավայր։
Մի ժամանակ ես որոշեցի որ ես ոչ մեկից լավ տղա չեմ ձևանում, ու կլինեմ «ադնակլասնիկում»։
Դե մտա։ Հիմա ի՞նչ անեմ։ Պետք ա իրան օգտագործել չէ՞։ Սովորեմ ինչպես այն օգտագործել։
Ասենք նկար դնել։ Լաաաավ։ Է՞լ ինչ։ Ասենք ֆրենդել։ Լաաաավ, պարզվում ա լիքը մարդ կա ֆրենդելու։
Հետո՞՞՞։
ԱԱԱԱԱԱԱ, հիմա պե՞տք ա մեկից հինգ գնահատական դնե՞լ։ Բա ինչի՞ են բոլորը հինգ դնում։
Բա էս ո՞վ դրեց էս սրտիկը լուսանկարիս վրա։ Շոյված եմ, բայց չարժեր բնավ։ Հիմա ո՞նց հանե՞մ։
Ու արի ու փնտրի ոնց սրտիկ հանես քո լուսանկարից, էլ բան ու գործ չկա։ Սակայն։
Մի անգամ գործընկերս ինձ տուն հասցրեց ոչ թե իրա Տոյոտայով, այլ իրա Նիվայով։
Ես ասացի՝ հիմա ի՞նչ, պիտի ոճի մեջ լինե՞ս։ Ասենք պիտի մարդկանց ճանապարհ չզիճես։ Ու պիտի սիգնալ տաս։ Բա Նիվայում ես։ Ու Նիվան իրա վրա ազդում ա։ Ինքը աբգոն ա անում մեքենաներ, ու մի քիչ լիխաչիծ ա անում։ Տենց։ Բա էլ ի՞նչ անես նիվայով։ Ս[ծ]իլ ա, ֆսյո-տակի։
Լավ, շեղվեցի։
Ես ինքնասպանվեցի ադն-ում այն պատճառով որ ինձ դաստած էին արել հաղորդագրություները։
Որոնց չի լինի նայել հենց մեյլի մեջ, պետք է լոգին լինել ադն։ ՕՄԳ։
Ես որոշել էի կայուն լինել ու ամեն ինչին դիմանալ։
Նույնիսկ անկեղծ լինել, ու երկուսներ շարել։ Համ էլ մարդիկ սկովորեին որ բացի հինգից էլի բաներ կան։
Բայց ես չկարողացա։ Որովհետև ինձ հա նամակներ էին գալիս։ Մեյլին։ Ու այնտեղ գրված էր՝ «դուք ադնում հաղորդագրություն եք ստացել։ Հիմա գնացեք մտեք լոգին եղեք որ կարդաք»։ Ու այ դա ես չկարողացա տանել։
Կամ պիտի մի անկապ մեյլ գրեի, որը չեմ ստուգում, սակայն ապա չեի ստանա եթե ասենք հայրս ինձ ադն-ով գրեր։
Ու չկարողացա դիմանալ։
Որովհետև չկարողացա տիրապետել իրան։ Թող հայրս ինձ մեյլով գրի, բա մեր ջանը քա՞ր ա։ Առաջ որ գրում էր, թող հիմա էլ չալարի։ Կամ թող ալարի։ Ավելի գույնզգույն։
Այսօր մեյլ եմ ստացել Օգոստոսից։ Որ կասկադի թանգարանում նոր ցուցահանդես ա բացվում։
Շատ լավ ա որ մեյլ էր ու ոչ ֆբ հաղորդագրություն։ Մեջը ֆեյսբուքի իվենթի հղում էր։
Ի յա տակի սխադիլ պա սսիլկամ, դա
Ֆեյսբուքի էջ։ Վերևը գրված է՝ ֆեյսբուք։
Ու օպցիաներ՝ աթենդ, մեյ բի, էթեսեթրա։
Առաջ «քուլ» էր համարվում սեփական էջ ունենալ սեփական դոմեյնում։ Ասենք ոչ թե գեոսիթիզ․քոմ/միբան, այլ ասենք միբան․քոմ։
Դե հիմա էլ ա քուլ։
Բայց սաղ կամու նե լեն, օգտագործում են Թվիթեր ու Ֆեյսբուք իրենց կլիենտների հետ կապի համար։
Ինչու՞՞՞՞։ Ինչու՞՞՞՞՞ ոչ իրենց կայքերը։
Ինֆրաստրուկտուրա՞ – ախր մի երկու լիբ ա էդ ինֆրաստրուկտուրան։ Աթենդ/Մեյ բի։
Սաղ օֆիսները ունեն բիդլոկոդերներ ով տենց բաներով ա զբաղվում։ Կամ քոփի փեյսթ անում ինտերնետներից։
Չէ, մարդկանց համախմբություն։
Մարդիկ այնտեղ են, ու ընկերությունները գնում են իրենց հետևից։
Որ լսված լինեն։
Էդ ես եմ որ հիմա կարամ ասել՝ ֆսյո, գնացի արնետ․ամ, քանզի ինձ չի հետաքրքրում, շատ են ինձ կարդում թե ոչ, թող բարի լինեմ րսս-ով մտնի։ Կամ ասենք ՈՒՐԼ հավաքի։
Նույնիսկ ավելի լավ կլինի, եթե քիչ կարդան, քիչ կմտածեմ՝ այ չեն հասկանա, տեքստը երկարացնեմ, ստեղ բացատրեմ, ու տեքստերիս որակը կբարձրանա, ու գրելը կթեթևանա։ Եթե բարեհաճեն մեկնաբանության մեջ հարցնել՝ այնտեղ կգրեմ այն ինչ պարտքս էի համարում տեքստի մեջ բացատրել։
Բայց իրանք, ասենք կոմպանիաները, իրանք չեն կարող, իրանք փող են աշխատում։ Բիզնես ա, ոչ մի անձնական բան։ Որտեղ մարդիկ կան, այնտեղ ել կգնան, մարդկանց հետևից։ Որ տարածեն ինֆոն։
Ի դեպ, երբ ԿՄ-ում ինչ որ մեկը սկսում ա վիզ դնել տիսյաչնեգ դարնալ, անմիջապես մտածում եմ՝ ինչի՞ն ա պետք․ – ծանր մանկությու՞ն, ու գոնե էդ թվով կայանալու խնդի՞ր, թե՞ փող։
Ահ ահ։
Ու հա, վաղ թե ուշ կտեղափոխվեմ այստեղից։ Չգիտեմ ուր։ Չգիտեմ ոնց։ Տեխնոլոգիայի մասին արդեն շատ երկար եմ մտածում, ու չեմ կողմնորոշվում։ Դա է բարդը, ես քթի մազ եմ, տեքնոլոգիաների առումով նույնպես։
Ամեն ինչիզ զզվում եմ։
ՖԲ-ին ել այդպես ել չսովորեցի տիրապետել։
Իրան ել չեմ սիրում։
Դե չի խանգառում որ իմ ԿՄ-ի փոստերը այն պատին ա գցում։
Մի երկու մարդ կարդում լայք ա անում։
Սակայն ստատուսները․․․ ցանկացած միտք, որը կարող է պոտենցիալ դարնալ փոստ, կամ չդարնալ։ Գրե՞լ այնտեղ։
Սակայն ախր թվիթերը ավելի հարմարավետ է այդ գործի համար։
Չեմ կարողանում ինձ գտնել այնտեղ։
Հա, հա, շատ շուտ սովորեցի որ քանզի դիսլայք չկա, կարելի ա իրա տեղը լայք դնել։
Ով կհասկանա՝ կհասկանա, որ իրականում դիսլայք ա, ով չի հասկանա՝ թող մի քիչ լավ զգա իրան։
Սակայն նույնիսկ լուսանկարները, իմ ֆբ լցրած լուսանկարները՝ «մենք խմած դաչայում» ոճի են։ Հիմնականում։
Դե ոճն ա տենց։
Ստեղ մի քիչ ինձ դուր եկողներն եմ լցնում։ Այնտեղ՝ շատ հազվադեպ։
Սակայն ախր տեսնում եմ, որ ինձ այնտեղ լրիվ այլ ձև գիտեն։ Ասենք «էտը յա լետը նովի աֆոն» վիճակով։
Ու չեմ կարողանում փոխվել, այլ բան լցնել։
Իսկ եթե ոճի մեջ եմ լինում, ապա կամ տուֆտում եմ, կամ էլ ստացվում ա որ սաղին ձեռ եմ առնում։
Որովհետև ես երբ ոճի մեջ եմ՝ էդ անմիջապես սաղ կարծում են որ ձեռ եմ առնում։ Դե տենց էլ ա լինում, ի՞նչ թաքցնեմ։
Չէ՞ որ երբ ասում եմ, որ սծիլի համար ա, ի նկատի ունեմ որ տեսեք ինչ հիմար ա էդ սծիլին հետևելը։
Էս երկար փոստ ա, քիչ մարդ ա կարդում, ու բնավ չեմ կորցնի նրանց ում կասեմ, որ սծիլի համար ա , իսկ իրանք կհավատան։
Չգիտեմ, է։ Երևմի միայն ամառայինի խումբն էր որ ՖԲ-ում հետաքրքիր էր, ու դե պարզ ա, ֆրիսբիի նոթիֆիքեյշնները։
Որովհետև այնտեղ են մարդիկ։ Չի լինի այլ կերպ։ Ու հա, այլ կերպ փող արժի։ Իսկ ոնց ուզում ես առանց փող ֆրի րեսուրս սարքես, հասկանում ես, որ չես ձգի, ու պիտի փող աշխատես։
Ես կասեի, երբ շատ մարդիկ կլինեն, կստեղծվեն նորմալ սոցիալ ցանցեր, հարմարավետ ու բարի, նորմալ մարդկանց համար, ով բարին չարից տարբերում ա։
Սակայն ախր էդ դեպքում ինքը կլինի «էլիտար» ցանց, ու բնավ ոչ սոցիալ։
Ու չի գործի։
Սոցիումն էլ չի փոխվի։
Ֆեյսբուքն էլ ադն-ից բարի կթվա։
Ես որ առաջ ոմանց չեի հասկանում, որ ասում էին՝ գնամ մոնաստիր, հիմա հասկանում եմ։
Բայց գիտակցում եմ՝ շատ մարդ չլիներ, չեր լինի լիքը բան։ Չեր լինի ինտերնետ, իրա պորնո-ով, որի վրա պրովայդերները փող կաշխատեն ու կգոյատևեն, որը թույլ կտա ինձ գիրք կամ ֆիլմ քաշել։
ՑանցառաՓաթիին հատուկ շաաատ քիչ մարդ եմ կանչել։ Որ շունը տիրոջը ճանաչի։
Որ շփվել լինի։ Գրեցի իվենթում՝ ֆրի թու բրինգ աթեր գեստս բայց նենց չէ որ առանձնանան ու մանիկյուրներից խորանան։ Գործեց։ Կեսը վախեցավ չեկավ։ Ծրագրամիստները ինձ գրում էին՝ «ես տեխնիկայից հեռու մարդ եմ, կգամ կամաչեմ»։ Շատ լավ փաթի ստացվեց։
Գուցե պարզապես ֆրենդոցիդ անեմ, մի երկու մարդ թողնեմ։ Չէէէէ, ախր էդ փաթի չի, ձև չի տենց անել։
Կտեսնեմ հիմար մեկնաբանություն, կգնամ, կմտնեմ, ու լայք կանեմ։
Հետո էլ ես այդքան շատ մարդ գիտեմ, որ վ պրինցիպե ֆրենդերիս մեծ մասը իրական մարդիկ են, որոնց փողոցում տեսնեմ՝ բարևելու եմ։
Ինչ որ պատասխանատվություն ել եմ զգում։ Լուսանկարներ անկապ որակի բայց մարդիկ են, տեգած են։
Հո չեմ վերացնի սաղ։
Ու վոոբշե, գնալուց, ջմեյլից էլ ա պետք ազատվել։ Իրա հետ խնդիրը էն ա որ չեմ կարողանում սսհ տուննել անել որ աշխատացնեմ ջաբեր գործի տեղը։ Նենց լավ ա ցանցը սարքած։ Որ չմոլորվեմ, չֆորվարդեմ։
Լավ, ես էսա պլաններս կանեմ, հոստինգս, մեյլս, կբերեմ իմ տուն։ Նենց որ կոմպը իմն ա, ամեն անցնելիս քացով կարող եմ տալ։ Սաղ ձեռիս տակ։ Բայց մարդկանց մեծամասնությունը էդպես չի կարող անել։
Իրանք ի՞նչ անեն։ Լավ, իրանց պետք չի։
Կաժդոմու պո պոտրեբնոսծյամ։
Իսկ ես բավականացված չեմ ինտերնետներով։ Տեխնոլոգիաներով։
Քթի մազ եմ էլի։ Մենակ չեմ կարող փոխել։ Ոչ մեկ չի կարող փոխել։ Պետք ա մտածող մարդիկ մեծամասնությունը կազմեն, իսկ տենց չի լինում։
Դե լավ, գնամ ֆեյսբուք, տեսնեմ ի՞նչ տուֆտա բան կարամ հորինեմ, գրեմ։
Աքսե՞փթանս՞։ Դենայա՞լ։
Մի բանը հաստատ ա, ֆորսքվերում կետ կա, որ պիտի ջնջեմ։ Փրայվասիի վայոլեյշն ա։ Հենց հիմա։
Ու քնելու։
ու տենց
Այ մարդիկ խոսում են ղարաբաղցի/հայաստանցի/պարսկահայ ֆրագմենտացիայի մասին ու մտածում են, ինչպե՞ս անել, որ հայերը կարողանան միախմբվել։ Ու իրոք, հաճախ այստեղ ժամանող սփյուռքահայերը մի տեսակ իրենց գտնում են կողպված փոքր տարածքում արտասահմաններից ժամանած այլ մարդկանց մեջ։ Սակայն չէ՞ որ նրանք եկել են Հայաստան որպես «հայրենա-դարձ», եկել են այնտեղ, որտեղ ապրում են իրենց հայրենակիցները, որտեղ կարող են ապրել իրենց ազգի հետ և միասին կերտել ընդհանուր պետության ապագան։
Ասվում է նաև «կեղծ հանդուրժողականության» մասին, որը մեզ «սովորեցնում» են արտասահմանցիները, ու որը «վտանգավոր է»։
Ես գիտակցում եմ այն «հանդուրժողականության» վտանգները, որը քայլում է ինքնության ու ինքնասիրության վրայով, որոշակի սահմաններ անցնելով, օրինակ՝ օտարալեզու դպրոցների տեսքով։
Այդ սահմանները անշուշտ պետք է պահել։ Յուրաքանչյուր մարդ պահում է իր անձնական սահմանները, ազգ՝ իրենը։ Այլ դեպքում դա ազգ չէ, այլ էթնոս ու պետություն իրան բնավ պետք չէ։ Ընդ որում ազգը էթնոս է թե էթնոսների միքս – արդեն էական չէ։
Ու ես զարմանում եմ։ Եվրոպաներում կան իսկապես հանդուրժող մարդիկ, որոնք վերաբերվում են մարդկանց որպես մարդ, այլ ոչ որպես «պանայեխած» արած ստոր արարած, իսկ մեր մոտ նույնիսկ հայրենակիցների հանդեպ դա չի արտահայտվում։
Սակայն այդ տարբերվող մարդկանց հանդեպ եվրոպական հանդուրժող լինելը ես բնավ չեմ կապում պետության պրոպագանդայի հետ, այլ համարում եմ այն սպոնտան, ներսից եկող մի բան։ Այդ հանդուրժողականության արմատները ես տեսնում եմ հիփփիների շարժման մեջ, ֆրանսիական լիբերտե և սոլիդարիտե՛ի մեջ։
Իսկ այդ երևույթները քաղաքներում են ծնվել։ Դրանց ծնունդի համար անհրաժեշտ է մարդկանց համախմբություն, ու զանազանություն, որը գյուղական միջավայրը չեր կարողանում ապահովել։ Ոչ մի պոեզիա։
Ախտունգ։ Ես չեմ ասում, գյուղացիները չար են, կոպիտ, բռի և անգրագետ։
Ես ասում եմ, որ կա քաղաքային մշակույթ, ու կա գյուղական։
Ընդ որում լինում է երբ քաղաքացի մշակույթ կրողը ապրում է գյուղում, իսկ գյուղական մշակույթ կրողը՝ քաղաքում։
Դա շատ պարզ երևում է, օրինակ կենդանիների օրինակի վրա։ Կենդանիներին քաղաքում այլ կերպ են վերաբերվում, որովհետև նրանք այլ ֆունկցիա են կատարում։
Շան դերը քաղաքում՝ կոմպանիոն լինելն է։
Շան ֆունկցիան գյուղում՝ գործ անելը․ հաչալ, ոչխարներին նայել, և այլն։
Ակնհայտ է որ վերաբերմունքը տարբերվում է։
Գյուղին բնորոշ է չտարբերություն, իսկ տարբերվողներին զգույշությամբ վերաբերմունք։
Քաղաքին բնորոշ է շատ մարդկանց համախմբություն ու հետևաբար՝ զանազանություն։
Ինչու՞ է Լեոնարդոն եկել Ֆլորենցիա, այլ ոչ թե ստեղծագործել Վինչի գյուղու՞մ։
Վինչիում դա պարզապես անհնար էր այն ժամանակ։
Գյուղականին բնորոշ է խիստ սահման բարոյականության և անբարոյականության միջև։
Քաղաքացիականում ոչ միայն այդ սահմանն է լղոզված, այլ անձնականի և փրայվասիի կուլտ կա։
Գյուղականները քաղաքականությանը և գործիչներին, կամ նույնիսկ անտառների պաշտպանության շարժումներին մի տեսակ իրոնիայով են մոտենում, իսկ քաղաքացիները՝ պատասխանատու, իմանալով, որ եթե նրանք չզբաղվեն քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի նրանցով։
Կարևոր առանձնահատկությունն այն է, որ քաղաքային մշակույթը հանդուրժող է, ի տարբերություն գյուղական մշակույթի։ Իրական քաղաքացին դեստրուկտիվ չէ, ու չի փորձում շրջակա մարդկանց իրեն նմանեցնել։
Կամ եթե փորձում է, ապա կոնստրուկտիվ ձևերով, ասենք՝ օրինակ ցույց տալով։ Ու բնավ ոչ չռփելով։
Ի դեպ, տեխնիկայի և պրոգրեսի զարգացումը այժմ բերում է նրան, որ արտասահմաններում գավառի ու քաղաքի սահմանների գծերը քիչ քիչ նոսրանում են և ընդհատվում։
Բիելեֆիլդից երկու ժամում կարելի է հասնել Բեռլին։
Բիելեֆիլդի բնակիչը ավելի գավառական չէ քան Բեռլինի։ Իրականում, մեծ տարբերություն չես զգում, շփվում ես Բեռլինցու, թե Գյուտերսլոցու հետ։ Քաղաքացի լինելու առումով, կիրթ լինելու առումով։ Ու Բիելեֆելդցին կարիք չունի Բեռլին գնալու, որովհետև իր քաղաքում կարողանում է բավականացնել իր պահանջները։
Մեր մոտ էլ կար նման մի բան, այն ժամանակ, երբ Կապանից մարդիկ օդանավով գալիս էին Երևան ֆուտբոլ նայելու, ու կարողանում էին նույն օրը հետ վերադառնալ։ Այժմ ես հույս չունեմ որ Հայաստանում տրանսպորտի զարգացումը արագ կընթանա։ Նույնիսկ Երևանում է բարդ մի մասից մյուսը հասնել օրը ցերեկով, ուր մնաց մի քիչ ուշ, կամ որևէ այլ քաղաք։
Մեկ այլ ի դեպ՝ բազմաթիվ նորակառուցումները Երևանի կենտրոնում պայմանավորված են հենց ինֆրաստրուկտուրայի չզարգացած լինելով։ Եթե այլ տեղերում լիներ հետաքրքիր ապրել, լինեին հաճելի տեղեր, գեղեցիկ շենքեր, ապա այդ մարդիկ իրենց նեղված ու օբձելենի չէին զգա։
Իսկ ի՞նչ է կատարվում հիմա մեզ մոտ։
Երևանի հասարակությունը իմ կարծիքով ահավոր ֆրագմենտացված է։ Ավելի, քան արտասահմաններում։
Ֆրագմենտացված է քաղաքային և գյուղա-համայնքա-ֆեոդոլական մշակույթի կրողների շերտերով։
Երևանում է ծնվել «շրջապատը», «ախպերությունները», որոնք նենց զարմանալի հաջողությամբ քոչել են ինտերնետներ, որ ֆորումների ադմինները մտածում էին ինչպես անել, որ ֆորումը մնա ֆորում, այլ չդառնա նորակազմակերպված «ախպերության» և «վիրտուալ բակի» պես մի շրջանակ, որը հետապնդում ու վիրավորում է նորեկներին, որովհետև «ինքնաբավ» է։ Այդպես են մարդիկ սկսում եփվել իրենք իրենց հյութի մեջ։
Սակայն ինչպես հայտնի է, միջբարեկամական ամուսնությունները լավ բանի չեն բերում, գեների նմանության պատճառով։
Մարդկությունը կիսվելուց անցել է սեռական բազմանալու ձևին որովհետև դա ապահովում է գենետիկ զանազանություն ու այսպիսով՝ պոպուլյացիայի դիմադրողականություն։
Ու բանգլադեշը, 3րդ մասը, չարբախը, դավիթաշենը, և այլ գետտո-ները, խմբավորում են ինչ որ տեսակի մարդկանց, ասենք բանվորական կլասի, որոնք եկել են գյուղերից, ու բերել իրենց հետ իրենց սովորույթները: Զարմանալի չէ, թուրքերը իրենց գյուղերից «նամուս» պատվի սպանություններն են հասցրել Եվրոպայի սիրտ: Ու այդ գետտո-յական խմբավորումը, երբ եթե շուրջդ նայես բոլորը նույն ձևի են մտածում բնավ քաղաքային չէ: Կրկնում եմ, քաղաքին զանազանություն է բնորոշ:
Այդ ‘կարգին’ ասվածը քաղաքային չէ, քաղաքում մարդիկ ձգտում են ‘արտակարգի’: Ընդ որում, շատ հաճախ մեր երիտասարդության «cool» ասենք հիփհոփավարի հագնվելը իրենց իսկ անկեղծ կարծիքով «կարգին» ա, այսինքն նրանք դա անելով «կարգինի» են ձգտում, ու սկզբունքորեն չեն տարբերվում «քյարթերից» որոնց վերևից ներքև են նայում: Հիշում եմ իննսունականներին ինչ տհաճություն զգացի, երբ նկարում էի մի «երաժիշտների» խումբ ու իրենց կյանքը կուլիսների հետևը, ու ինչպես էին նրանք ստորացնում հավաքարարին, իրենք իրենց համոզելով որ նրանք ավելի լավն են, որովհետև․․․ ու գտնում պատճառներ, որովհետև երաժիշտ են, վեհ են, ու ասենք, «փախած» են հագնվում։
Ու գետտո-ները օգնում են մարդկանց ապրել իրենց աշխարհում, իրենց երեք շենքի շուրջը սեմուշկա չրթելով գրկված պտտվել (սեռից անկախ, սակայն սա մետափորա է) ու չզարգանալ/չփոխվել: տվ-ով տեսածը հեռու հեքիաթ է թվում, որը եթե և իրական է, սակայն միշտ օտար է ու միշտ օտար մշակույթ է ներկայացնում: Դա պրոպագանդա չէ այլ հակապրոպագանդա։ Զարգացումը դառնում ե վախենալու, որովհետև մեծ պատնեշ է ի հայտ գալիս, երբ այն կապված է լինում փոխվելու, ու առավել ևս երբ կապնվում է օտար ինքնության հետ, ու բնականաբար սեփականը կորցնելու վախի հետ:
Պրոբլեմը նաև նրանում է, որ «սեփականը», ներեցեք, կոպիտ ասեմ, այդ շերտերում հիմնվում է թուրքական երաժշտության, աղջիկներին պարերով ամուսնացնելու, գառաժի հետևը բամբուկ ծխելու, «շրջանային» մարշրուտկով իջնելու (կամ բարձրանալու, կախված է տեղանքից) ու «նաբերեժնի»-ում քյաբաբ ուտելու հետ։
Նրանք անվանում են Երևանի կենտրոնը «քաղաք» ոնց որ Բանգլադեշը իրենց համար քաղաք չլինի։
Քաղաքացիները, ի դեպ, իմ նկատելով բնավ չեն քաշվում գետտոներ գնալուց, եթե պետք է լինում։ Աղջիկները գնում են Բանգլադեշներ տղաների հետ սվիդանիաների, իսկ տղաները, ասենք, քանաքեռ, աղջիկների մոտ, ճանաչում են քաղաքը, իմանում, տիրապետում են իրան, իրան ամբողջովին, զգում են որ իրենք են տերը ոչ միայն իրենց բակի, այլ ամբողջ քաղաքի։
Այդ չքաղաքացու վառ օրինակն էր այն տաքսու վարորդը, որին երբ հարցրեցինք ինչպե՞ս է վերաբերվում նա ամառային դահլիճի խնդրին պատասխանեց, որ ոչ եկեղեցի ա գնում, ոչ էլ կինո։ Մոյկա էլ չի գնում, ինչպես պարզվեց։
Սեփականը քաղաքի մարդու մոտ ուրույն է։ Օրինակ ջազը։ Տաթևիկ Հովվանիսյանը, Թայմ Րիփորթը։ Արդյո՞ք որևէ մեկի լեզուն կպտտվի նրանք արևմտյան մշակույթի պատճեն անվանել։
Դրանք ուրույն են, ու բնավ քյաբաբային չեն։
Ու այն պատճառով է, որ քաղաքային են։
Այլ օրինակ, ներեցեք՝ օտարալեզու դպրոցները։ Նրանք, ով կարծում են որ օտարալեզու դպրոցը քուլ է, գավառական են մտածում։ Նրանք չեն գիտակցում որ օտարը միշտ չէ որ քուլ է։
Իսկ քաղաքացիները չեն վախենում օտար մշակույթից որովհետև վերաբերվում են դրան որպես անսպառ աղբյուր ուրույնը ստեղծելու համար։
Ի դեպ շատ ճիշտ ասացի՝ քաղաքացիները։
Երեկ անցնում էի Սայաթ-Նովայով, ու մի տղա անցավ կողքովս։ Չեմ էլ ուշադրություն դարձրել, իսկ մեջքիս հետևը լսեցի՝ թքեց։ Շրջվեցի՝ մոստովոյի վրա, իհարկե։
Այ նա քաղաքացի չէր սակայն։ Որովհետև քաղաքի տղայի սիրտը ցավում է իր քաղաքի համար։
Ու նա փողոցում չի թքի։ Բնավ ոչ «կարգապահության» կամ «կարգին» լինելու պատճառով։
Կարգինի հարցը չէ այլ գիտակցելու հարց է, զարգացած լինելու հարց է։
Այդպես մտածող մարդիկ շատ «օգտակար են», որովհետև իրենց կառավարելը հեշտ է։
ԱԼՄ-ն և Կարապետիչը մեզ մոտ կատարում են մի տեսակ ՄԹիՎի-ի դերը։ Բթացնելը ինքնաբերաբար է ստացվում, սակայն ես կարծում եմ։ Որովհետև մտածելու տեղիք տվող արվեստի, կինոյի, հաղորդումների պահանջարկը սաստիկ փոքր է։
Արդյո՞ք հնարավոր էր դեմոկրատիայի ստեղծումը եթե չլիներին քաղաքներ։
Կրոմվելը չէր կարող հեղափոխություն կազմակերպել ինչ որ մի գյուղում։ Տարբեր պատճառներով իհարկե, ու բնականաբար, տեխնիկական․ գյուղում մարդիկ քիչ են հասարակություն կազմելու համար, նրանք իրականում միախմբված չեն կարող լինել, որովհետև նման են իրար, նրանք չեն կարող բավական չստրկական մտածողություն ունենալ, եթե իրենց կյանքը ֆեոդալի թևի տակ է անցնում։
Քաղաքում է որ հասարակությունը դառնում է զանազանությունների միախմբվածություն, որը ընդունում է մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, ավելի հանդուրժող է տարբերություններին, ու դրանով ավելի հզոր է ու ։Ճ ավելի հասարակությունոտ։
Այ այդպիսի հասարակությունը մեր մոտ տարերքային, ռուդիմենտար վիճակում է։
Ու մինչև այն չձևավորվի, չի ձևվավորվի իսկական ժողովրդավարությունը։
Այդ խնդիրը նույնիսկ նահանգներում կա։ Չէ՞ որ իզուր չէր Թանկյանը բեմից բղավում, երբ հասարակությունը չի մտածում, ժողովրդավարությունը չի գործում։ Փաստացի չի գործում։ Ավելի վատ, կամ ավելի լավ, ու դա է որոշ մարդկանց առհասարակ զրկում ժողովրդավարության հավատքից։
Արդյո՞ք շատ վատ է վիճակը։ Ես տեսնում եմ փրկությունը տեքնոլոգիաներում և ինտերնետներում։
Ֆայլափոխանակման ցանցերում, ազատ տեղեկատվության փոխանակման մեջ։
Հասարակությունը վաղ թե ուշ կկազմավորվի համացանցում, վիրտուալում։
Կփոխվեն սերունդներ, որոնք կապրեն ավելի շատ վիրտուալում, այլ ոչ թե Բանգլադեշում կամ Դավիթաշենում։
Օնլայն նրանք կկարողանան լինել անկեղծ, որովհետև նրանց չի սպառնում «իրական» իզգոյ դառնալու վտանգ, որովհետև նրանք միշտ կգտնեն շփման հնարավորություն այն մարդկանց հետ, ով ավելի հանդուրժող ա, ու չի պահանջում որ կողքինը լինի ճիշտ իրա պատճենը։
ու տենց
Նենց ա որ ինձ մի տեսակ հետաքրքրում ա http://granshan.org -ի մրցույթներում հաղթած տառատեսակները ի՞նչ եղան։ Ու՞ր են։
Ընդհանրապես էլի հարցեր ունեմ, ու շատ են։
Ասենք․
ինչու՞ ․օրգ ու բնավ ոչ ․ամ՞։
արդյո՞ք այն պատճառով որ ․օրգ-ը մի տեսակ ակնարկում է բացություն։
արդյո՞ք այդ տառատեսակներից ոչ մեկը ազատ լիցենզիայով չի տարածվում։
արդյո՞ք կառավարությունը չի մտահոգվում երկու ազատ տառատեսակ ապահովել որ իրենց լինի օգտագործել լեգալ։
(անակնկաաալ, ինչ դուք օգտագործում եք ձեր օֆիսում լեգալ չէ բնավ։)
արդյո՞ք մեզ ազատ աշխատող սփելչփք պետք չէ՞ թե ուզում եք բավարարվել վճարովի մանրափափուկների արած գործով։
Շարունակելի։
ու տենց
Գիտեք, կան նենց նկարիչներ, որոնք մասնագիտացած են ռեստավրացիայի վրա։
Նրանցից լավագույնները գժանոց տեխնիկա ունեն։
Կան նաև նկարիչներ, որոնք փող են վաստակում ասենք դասական դարձած նկարիչների հայտնի գործերը արտանկարելով։ Այդ նկարները վաճառվում են որպես «ձեռքի գործ» ռեպրոդուկցիայի տեղ։ Այդպիսի նկարիչները հաճախ գնում են աշխատանքի մի տեսակ գործարաններ, այնտեղ նկարում, իննից վեցը, ու գնում տուն։
Բնականաբար նրանք նույնպես լինում են բարձր կլասի մասնագետներ, վարպետորեն տիրապետում են իրենց․․․ արհեստին։
Ու բնավ ոչ արվեստին։
Հետաքրքիր փաստ․ արհետ և արվեստ բառերը նման են ոչ միայն հայերենում․ art and craft մի տեսակ ակնկարկում են դա։
Արվեստ գործող նկարիչները լինում են ճանաչված կամ ոչ ճանաչված։
Երկու դեպքում էլ, նրանք հազվադեպ են պատվերով աշխատում։ Ու նրանց լավագույն գործերը որպես կանոն պատվերով չեն բնավ։
Գիտե՞ք, կան ծրագրավորողներ, որոնք աշխատում են ԾԱ գրող ընկերություններում։ Նրանք նույնպես հաճախ վարպետորեն տիրապետում են գործիքներին և առհասարակ արհեստին։
Կան ծրագրավորողներ, որոնք արվեստագետներ են։ Կոդագործ նրանց անվանենք, թե կոդագետ։
Նրանք քիչ են։
Իսկ «ծրագրավորման արվեստ» Կնուտի գիրքը գրվել է շատ վաղուց։ Այժմ այն հաջողությամբ փոխարինվել է «սովորիր սիփլասփլաս տաս օրվա մեջ» որ հետո ծյապլյապ-շրմփդրմփ կոդ գրես ու գրդոն անես տեսակի գրքերով։ Կան ծրագրավորողներ, որոնք աշխատում են վեհ կորպորացիաներում և վարպետորեն տիրապետում են իրենց նախագծման գործիքներին․ գիտեն լեզուների ծակուծուկերը և միջավայրերը։
Նրանց արված գործի արդյունքը երբեմն լինում է ջավայով գրված կորպորածից ծրագրի պես ծեծված և տխուր։ ու ոչ մի պոեզիա։
Իսկ կան ծրագրավորողներ,
որոնք ճանաչված են, կամ ոչ ճանաչված։
Երկու դեպքում էլ, նրանց լավագույն գործերը որպես կանոն պատվերով չեն բնավ։
Երբեմն նույնիսկ ազատ են, որովհետև արվել են ոչ աշխատանքի վայրում, ազատ ժամանակ, հավեսի համար։
Այսպիսի մարգարիտները ճանաչելու համար ճաշակ է հարկավոր։ Ճաշակից զուրկ են լինում նույնիսկ նկարիչները, ուր մնաց ծրագրավորողները կամ օգտագործողները ճաշակով լինեն։ Ավելին, արվեստի գործերի պատճենները չեն գովազդվում այնպես ինչպես ծրագրային ապահովման ամենատգեղ օրինակները։
Այսպես մարգարիտները նետվում են խոզերի առաջ արագ և մատչելի ինտերնետի միջոցով։ Ինտերնետվում են խոզերի առաջ։
Այդպիսի ժամանակակից [նետ]ման ձևը շատ ավելի արդյունավետ է։
Հավանականություն կա, որ որևէ ճաշակով ցանցառի աչքերի մեջ կփայլի մարգարիտի պատկերի թվային պատճեն։
ու տենց
կարծում եմ, որ հեռախոսային համարները, զանգերը ահավոր հնացել են։
ու մենք դեռ իրանց օգտագործում ենք որովհետև ժողովրդի մեծ մասը լրիվ բիդլո վիճակւմ ա։
մեզ պետք ա պարզապես ինտերնետ՝ մոբայլ սարքերի համար։
իսկ ինչպես շփվել՝ մենք ինքներս կմտածենք։
կամ մեր տեղը կորպորացիաներ կմտածեն յուրատեսակ օփենայդի որ ասենք ես սքայփում նույնը ես ջթոքում։ ի դեպ ես սքայփում չկամ բնավ։
իսկ հիմա հայտարարություն։
ինձ էլ մի զանգեք, զզվացրեցիք լուրջ եմ ասում։
պո ժիզնի չզանգեք, չեմ վերցնում։ ֆսյո։
ես մեղավոր չեմ որ սաղ հիմար են ու մենք ձեր հետ ասենք էկիգայով չենք որ ես ստատուս դնեմ «կինո-ում եմ, ՉԶԱՆԳԵԼ» կամ «աշխատանքի եմ ու ռիլի բիզի եմ ապեր, ձեռ չտալ» ու տենց
ես օնլայն-մոնլայն եմ։
միշտ։
սակայն հանդուրժող եմ։ կարող եք դեռ նախնադարյան մեթողներով սմս գրել։ կկարդամ։ մի օր էլ ձոն կամ ասք տեքստի մասին կգրեմ քանզի ես տեքստ շատ եմ սիրում։ սակայն էդ արդեն անձնական ա ու կապ չունի։
ու տենց
ես այսօր նոկիայի գովազդ էի։
կապույտատամյա սծիլնի պորտածիվ ստեղնաշարով ծերմինալ էի բացել խզարում էի։
/բարևներ Արմանին որը ապրում ա կտուրում ՆՅ-ում, ու ավանդական՝ չաթի ամենասիրուն աղջկան/
ու սաղ ծռվում էին ու կողքից անցնելով հարցնում էին ծիպը ինչ ա։
ես էլ բացատրում էի՝ նոկիա ա, լինուքս ա
բայց ծրագրավորելու համար էկրանը ֆսյո-տակի մի տեսակ փոքր ա ։Ճ
ու տենց
ու տենց
ու տենց
տժժալը լավ միտք ա անշուշտ։ ինտերնետների փակ գրելու մասին իմ կարծիքն ա․ ինտերնետներում իրականում փակ բան չի լինում։ ես ասենք զամոկի տակ գրեցի, ու հարյուր տոկոս վստահ չեմ կարող լինել սաղ ընկերներիս մոմենտով որ ոչ մեկը այլ երրորդ կույսակցության մարդու ցույց չի տա բնավ։ այսպիսով զամոկի տակ գրել-չգրել, ֆբ-ում պրոֆայլ փակել-չփակել (մի բուռ հայ ենք)մի տեսակ քչացնում կամ շատացնում ա հանրային դարնալու հնարավորությունը սակայն բնավ չի ապահովվում։ Այսպիսով, բառը ճնճղուկ չէ բնավ, ու ՔԵԴ
իմ նամակագրությունից
ու տենց
ինձ համար մի տեսակ վախենալու տխուր ա էս ֆոտոն։ ո՞նց թե թայմ աութ։ ինչու՞ թայմ աութ։ ու տենց։
ու տենց
Այս մտքով ես քանի տարի ա տառապում եմ։
Ու ահա խնդրեմ՝ չտեսության կայքը` ինտերնետների բանահյուսության հանրագիտարանը:
Ինտերնետների բանահուսությունը դասակարգելու, պահպանելու և անալիզելու գործիք է։
Քանզի վիքի ա յուրաքանչյուր մարդ կարող է խմբագրել։ Սակայն, կրկին, ֆորմատի մեջ։
Ներկա պահին բոլոր հոդվածների ցանկը
Երկու-երեք օրվա մեջ փաստորեն արդեն մի քանի հոդված ավելացավ։
Ինձ դուր է գալիս կոդագործների մասին հոդվածը, որը ի դեպ, հիմանականում լրացրել է 10098{.lj-user}-ը ։Ճ
ու տենց
Նենց ա դուրս գալիս որ համացանցերում բառը ճնճղուկ չէ բնավ, և անտառ չի փախչի։
Ոնց գրեցի՛ր՝ ֆսյո․ գնում ա քանի հոգու մեյլին, ինդեքսավորվում ա գուգլում, արխիվում, էլ չեմ ասում որ ոմանք հասցնում են քոփիփեյստել և/կամ սքրինշոտել։
Այսպիսով, համացանցը այն տեղն է որտեղ գրելիս լավ մտածել է պետք։
Եվ ոչ մի պոեզիա
ու տենց
ԲարՔեմպը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։
Մասնակիցները պրեզենտացիաների ժամանակացույցը լռացնելիս
Սովորաբար ԲարՔեմփ են անվանում Տեղեկատվական Տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր Մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։
Ամենաառաջին Բարքեմփը Կալիֆոռնիայում 2005-ին
ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։
Հիշեցնեմ, որ ԿՄ-ում գործում է համապատասխան համայնք՝ barcamp_am{.lj-user}
Եվ սա ֆեյսբուկյան խումբն է
ու տենց
Բարքեմփը լինելու ա,
էդ հաստատ ա
հունիսի չորսից վեցը – Ամերիկյանում
ինչպես և նախորդ անգամ
բայց ավելի շատ տեղ կլինի
երեք լսարան երկուսի տեղը
մայկա-տրուսիկ կամեցողները
անպայման պիտի գրանցվեն
կամ ափդեյթ անեն ինֆոն
չկամեցողները միևնույն է
թող ափդեյթ անեն
ու ուշադրություն դարձրեք
որտեղ նշվում ա «ես ուզում եմ պրեզենտացիա անել»
եթե պատրաստվում եք՝ նշեք
մոտավորապես պատկերացում կազմելու համար։
Տակ շտո էդ ժամանակ
ցանցառներին (ինտերնետչկներին, ոչ մի պոեզիա) գնալ դաչա
արշավ, հեծանիվ քշելու, ներմուծեք ձերը
զապադլո ա
բոլորը՝ բարքեմփի
կեցցե՜ բարքեմփը` http://barcamp.am , չկոնֆերանսը
Մենք անու՜մ ենք , ուրաաաաաաաաաաաաաաաաաաա
ու հա, Բարքեմփը լինելու ա
էդ հաստատ ա։
ես օպերայի սիրահար չեմ բնավ, առավել ևս որ հավատքը թույլ չի տալիս այն օգտագործել (ֆրի սոֆթ չէ բնավ, եթե իմ քաշածը մեկին տամ, ապա ես հանցագործ եմ, իսկ իմ տունը բանտում է)
Բայց ո՞նց չփորձեի եթե Մեմոյի համար պորտ են արել տղերքը։
Հիացած եմ։ Շա՛տ լավ ա աշխատում։ Իմ կարծիքով ամենալավ զննիչն ա հիմա ինչ Մեմոի համար կա։
ու տենց
Լինում է չի լինում, իլըրնինգի մասին միջոցառում է լինում մերրիոթում։
Իսկ այդ միջոցառման հիմնական կազմակերպիչներից է Մայքրոսոֆթի Հայաստանյան ճյուղը
Ընթացքում մի տղա ինչ որ կայք է ցույց տալիս, ու փնթփնթում՝
– Էս ի՞նչ ա է, սպասեք, լավ չի աշխատում․․․
փակում է ինտերնետ էքսփլորերը, կտացնում «ստարտ» ստեղնի վրա, ինչ որ բան է փնտրում։
– Բա ու՞ր ա Մոզիլլա Ֆայրֆոքս չունե՞ք։
– Չէ, չէ, չունենք, մեր մոտ միայն Ինտերնետ էքսփլորեր է – կտրտվող ձայնով պատասխանում է մսի ներկայացուցիչը։
– Ահա թե ինչ – հիասթափված և տխուր բացում է ԻԵ-ն ու փորձում շարունակել ելույթը։
Խոսում խոսում ա, մեկ էլ չի դիմանում, ու
– Էս ինչ դանդաղ ա աշխատում էս ձեր ինտըրնետ էքսփլորորը ասեմ ձեզ
վարագույր
Բամբասանքներ, խարդավանքներ, հետազոտություններ – մնացեք մեզ հետ։
ու տենց
und so weiter
[այստեղից][1]
_ու տենց _
[1]: http://reckless2.livejournal.com/48321.html
ահա և [այս ֆենոմենի][1] բացատրությունը
Հաճախ այնպես է լինում, որ կապը դուրս շատ դանդաղ է, սակայն կա արագ կանալ որևէ արտասահմանհյան սերվերի հետ։
Ապա ստիպում ենք wget-ին գրել ստդաութի մեջ,
այ այսպես՝
_ու տենց_
[1]: http://norayr.livejournal.com/145517.html
այստեղից՝ http://www.list.am/topic/7373?e=21&l=7373&lc=0&offset=0
_ու տենց _
значит так – баркамп прошел офигительно отлично! все it-шники, кто не пришел – лохи! Те из них, у кого жж или фб – лохи вдвойне. А те, у кого и жж и фб – четырежды лохи, и ваши дети будут лохами (sic!) 🙂
Что Вы упустили?
Искрящиеся юмором интереснейшие презентации mkdotam. Не узнаете кто такой Рудольф, и как нужно использовать тупо красный.
И про особенности АПИ Андроида для других планет.
Так вам и надо.
Я, кстати, думал, что я в интернетах много читаю и все обо всем знаю. Как бы не так!
Жаль, суботту неожиданно объявили рабочим днем. Но в суботту кому надо, все равно смотался. Меня к примеру друзья вытащили
– Норик, здесь интересно. Кстати, тут твоя крыса бегает 🙂
– Норик, куча классных презентаций.
– Норик, здесь полно малолеток!
Последний довод меня убедил, и я отпросился у шефа: “там IT конференция, мне хотелось бы послушать” 🙂
Баркамп проходил в новом здании американского, на втором этаже.
– А это кто этот дядя – спросил я насчет памятника на первом.
– Я прочла, но уже не помню – ответила Гоги
Айкон обеспечил вайфвай интернет, люди инетались, слушали презентации, писали о них онлайн, публиковали фотографии. 🙂
Удалось увидеть вживую Гроула, с которым онлайн знакомы с 2001-го кажись. Не прошло и 10 лет, как мы пожали друг другу руки 🙂 Еще с greencross познакомился, а он покорил девочек-малолеток своим сходством с Тарантиной 🙂
Очень было приятно встретить живую Универсально-уникальную Диану 🙂
В воскресение я пришел первый. Ну не считая ребят из айкона 🙂 Подключил ноут к проектору в большом зале, убедился, что работает. Затем подошли Гога и Диторд с Гаспаром. Нужно было попробовать проектор и в 114-ой. Там он меня подвел. Не работал хоть убей.
Но может и лучше, что не работал. Потому, что я вынужден был перенести презентацию про FreeSoftware в большой зал, к получасовым, а тема все же обширная и вызвала резонанс 🙂
Вообще сначала я думал сделать всего две презентации.
– про компилятор
who will gonna take us seriously without laser pointer?
– про мои утилиты в области unix package management – if-so, epkg, ept-get
Потом с xelgen-ом поговорили, он сказал:
– мы стока говорили что будет презентация про open source а никто из нас так и не сделал
– я сделаю – пообещал я, и ночью подготовил. Кстати, получилась, на мой взгляд моя самая удачная презентация. Во первых, вышло, что она была последняя. И к двум тридцати ինձ արդեն բացել էր (я уже разошелся), шутки текли сами собой, истории типа той про Линуса, который обломался тщетно пытаясь запустить вирус, и в конце концов пропатчил ядро, веселили зал. 🙂
Еще я показал что такое армянский гном, армянский в консоли,
подготовил слайды и которкую “историю успеха” о миграции, и о том, как Rec Caucasus Armenia уже четыре года работает под Linux
Այդ ժամանակ վրացիները վատացան։ Պարզվեց, որ ՐԵԿ-ի Վրացական ճյուղի ադմինը, Դաթոն, մեր մոտ եկած Ջորջի ընկերն է։ Ու իրանք քանի տարի է վիճում են, ու Դաթոն ասում է՝ «մենք չենք ձգի Լինուքսի անցկացնենք գրասենյակը»։ Ջորջը տեսնելով իմ պրեզենտացիան զայրացավ, զանգեց Դաթոին ու սկսեց անպատվել՝ «այ դու ասում էիր չենք ձգի, իսկ հայերը արդեն չորս տարի է աշխատում են» 🙂
Ребята из Армроботикс делали презентации своих роботов, и Мариам кроме обычных выкрутасов типа “արի կրիսիդ տիրություն արա” попросила показать нашего робота и рассказать о нем. Слайды у меня уже были, я между делом показал Лариску, как они ее называли 🙂 На самом деле наш робот назывался Red Rat, но Мариам вечно бегала и дразнила “Крыска-крыска!” 🙂 Так она и на доске написала: “Krisa” 🙂
Между презентациями авторов, (и меня тоже) окружали и забрасывали вопросами, были интересные беседы.
А меня один тип заклеймил ярлыком, сказав:
– Норик, ты хороший парень, но слишком антиглобалист (բայց շատ ես անտիգլոբալիստ)
А другой, зато заметил, что меня всегда читал։
– Դու իմ սրտից ես գրում։ (ты мо моему сердцу пишешь) 🙂
Еще у меня взяли интервью с общественного радио. И вопрос лупый задала девочка – “А вам не кажется, что было бы лучше, если бы были призы и победители?”
– Конечно не кажется. Было бы хуже! – ответил я
– Почему? – наивно спросила она
– Потому, что it’s not fun – ответил я – մենք հավեսի համար ենք հավաքվել, ոչ թե մրցանակների։ (мы за кайф собрались)
Меня лично очень тронула презентация Мики про Quick Response Codes
Выдержанная в истинном баркамповском духе, заводная, интерактивная 🙂 А тема поразила. И как я тока не знал?
Сам же катался на поезде с такими QR билетами не так давно. А еще он написал «ճանաչել զիմասնություն․․․» при помощи QR, тока его телефон армянский не отобразил, поэтому он заменил фразу на другую, поприкольнее 🙂
А в конце был BridgeCamp – ответы на вопросы, написанные на доске. Ребята кучковались в группы по интересам.
Был дурацкий вопрос про ОС. Гаспар уже был занят в другой теме, никто не вызвался на него отвечать, и пошел я. Потом парень, автор вопроса быстсро ретировался, зато подошли студенты, которые интересовались ос дизайном. И мы часа два болтали, обсуждали разные модели адресных пространств, микро и монолитные ядра, скедулеры, конвейеры…
Приятно было узнать, что IT первокурсник не государственного ВУЗ-а – gentoo-шник.
(” – чтобы войти в нашу секту, Вам нужно отказаться от всего: личной жизни, семьи, детей, дома…
– у меня gentoo
– проходи, так бы сразу и сказал”)
Причем он его не инсталлирует инсталляционкой а традиционно собирает вручную из stages, компилит ядро, и все такое. Первокурсники радюут 🙂
А в самом конце была ПАТИ 🙂 Афтеркамп пати 🙂
На ней Долф все пытался меня напоить, уговаривал, угрожал, обманывал
– Амота, Норик, что о тебе подумают вон те девочки
– U, manipulative…
А потом я разок подошел к Томе с Гогой, а Гога протянула мне свой стакан, я его взял, и без колебаний отпил.
Оказалось, джин-тоник. Тут подошел Долф, увидел, что у меня в руке за стакан, неповерил, взял и отпил, чтобы убедиться 🙂
– Գոգ, ես իրան երեք ժամ ա համոզում էի, չէր կոտրվում
– Դե ես իրա ձեռքից ամեն ինչ կվերցնեմ
– Բա որ օղու շիշ տա՞ր
– Օղի չեր տա
– Չէ՞իր տա օղի
:)))
А Тома сказала, что хотела специально ради меня сделать маникюр, и одеть сережки, но не успела 🙂 Правильная девочка, не успела 🙂
Не обошлось и без зануд, был замечен такой смешной разговор после послепарти:
– Он со мной не упорно не здоровается, кстати 🙂
– Со мной тоже. Я поздоровалась, а он посмотрел, повернулся, и ушел.
– А со мной он подумал, потом поздоровался. Наверное потому, что у меня нет ЖЖ и он не знает мое мнение 🙂
Презентации скоро будут онлайн на barcamp.am размещены. А кто не пошлет свою презентацию, тому Гаспар пообещал являться вниз головой в страшных снах и напоминать.
Так что посылайте, кто не послал, а то сами понимаете.
Вообщем, организовано было супер. И это у нас, и в первый раз! Волонтеры работали прекрасно! Никому не давали задерживать презентации, напоминали скока времени осталось, показывая таблички. Какой-то тип из Адоб попробовал рекламу фирмы делать засчет чужой презентации, так его мигом на место поставили. Презентации были в основном очень интересные.
И у нас способные малолетки наблюдаются 🙂 Я искренне рад!
Хорошая идея – провести еще один Баркамп где-нить в октябре своими средствами и под открытым небом
🙂
Сегодня вся френдлента пестрит сообщениями об изменении логотипа армянской футбольной федерации
старый новый
При этом представители АФФ опровергали информацию, что логотип изменился. Говорили, что մթոմ “так и было”. Я человек от футбола далекий, но очевидно, что удаление контура Арарата с логотипа – подлиза.
Что для меня примечательно в этой истории – так это то, что в интернете, больше чем в жизни – слово не воробей. Его успеют скопипейстить, перепечатать, его, возможно можно будет отыскать в Архиве (если он не станет продажным, для чего есть все предпосылки – Гугль и Яху)
Я сразу вспомнил одну из моих любимых книг – 1984
<blockquote style="border-left: 2px solid rgb(255, 204, 0); padding: 10pt; margin-left: 30pt; background-color: rgb(255, 252, 236);">
<p>
Приятная грусть из его размышлений исчезла. Прошлое, подумал он, не просто было изменено, оно уничтожено. Ибо как ты можешь установить даже самый очевидный факт, если он не запечатлен нигде, кроме как в твоей памяти? Он попробовал вспомнить, когда услышал впервые о Старшем Брате. Кажется, в 60-х… Но разве теперь вспомнишь? В истории партии Старший Брат, конечно, фигурировал как вождь революции с самых первых ее дней. Подвиги его постепенно отодвигались все дальше в глубь времен и простерлись уже в легендарный мир 40-х и 30-х, когда капиталисты в диковинных шляпах-цилиндрах еще разъезжали по улицам Лондона в больших лакированных автомобилях и конных экипажах со стеклянными боками. Неизвестно, сколько правды в этих сказаниях и сколько вымысла. Уинстон не мог вспомнить даже, когда появилась сама партия. Кажется, слова «ангсоц» он тоже не слышал до 1960 года, хотя возможно, что в староязычной форме — «английский социализм» — оно имело хождение и раньше. Все растворяется в тумане. Впрочем, иногда можно поймать и явную ложь. Неправда, например, что партия изобрела самолет, как утверждают книги по партийной истории. Самолеты он помнил с самого раннего детства. Но доказать ничего нельзя. Никаких свидетельств не бывает. Лишь один раз в жизни держал он в руках неопровержимое документальное доказательство подделки исторического факта. Да и то…
</p>
Интересно, Архив вынудят изменять старую инфу, или ему будут за это платить?
Я вот что подумал…
раз уж наше инет сообщество такое, что самому не хочется свой .ам домен юзать…
так как после мартовских событий стало ясно, что .ам домены будут прикрываться сразу, как власти надавят на исок, возникла мысль:
не организовать ли нам, интернетчикам, альтернативное армянское инет сообщество, взять, скажем, .hy, и гарантировать, что
под давлением властей, домены прикрываться не будут.
а днс сервер можно держать где ни-будь заграницей.
И аксптнет ли интерник такую просьбу?
А? как вы думаете?
Я с теплотой отношусь к своему прошлому, и скорее всего эта теплота коррелирует с моей любовью к истории 🙂 Поэтому я много лет назад с восторгом открыл для себя интернет архив где не только полюбовался забытым дизайном фринета, но и нашел свои старые странички о том о сем 🙂
А их, признаться у меня была масса – страничка про игру пакман, страничка ELP Yourself, с архивом музыки Emerson, Lake and Palmer в миди и мп3 (мп3-шки были скомпрессированы с низким качеством, чтобы уместить на различных специально открытых аккоунтах во фринете), сайт посвященный замечательному оператору Сурену Тер-Григоряну, сайт с историей породы немецкая овчарка в Армении со старыми черно-белыми фотографиями, интересными историями, персональной страничкой с своим медиа архивом, записками о том, как я снимал тот или иной ролик. В общей сложности количество моих страничек переваливало за двадцать 🙂
Сегодня захотелось найти свой первый гифик, который я сделал гиф аниматором для своего ELP Yourself который распологался на freenet.am/~elp. Это была моя анимированная версия их герба
Свою анимашку я однажды встретил на каком-то елповском сайте. А сегодня я тот сайт не нашел, и казалось, что гифик утерян. Понятное дело, благодаря архиву он сейчас у меня на юзерпике 🙂