էնքան ցնդած ու կտցրած մարդիկ եմ հանդիպում առցանց, ռուսական ազատ ծրագրակազմի համայնքներում։ դրան գումարւում ա վեհ կոմունիստական անցեալի կարօտը, եւ ազատ ծրագրակազմը կոմունիզմի հետ նոյնականացնելը։
կարդում եմ իրանց, ու մտածում եմ, որ ես շատ լաւ հասկանում եմ, շատ լաւ զգում եմ իրենց ցաւը, ու ահագին նոյնականացնում եմ ինձ իրենց հետ։
պարզապէս նաեւ հասկանում եմ որ շատ են մեկուսացուած, շատ են մարգինալ, հետները մարդ չի շփւում, ու գնալով աւելի են ցնդում։
իրենց հետ մոտիւացուած եմ զրուցել, զի հասկանում եմ որ ես իրենց վիճակում կարող ա լինէի։
ու հարցնում եմ ինձ՝ բա ո՞նց եղաւ որ ես էդքան մեկուսացուած, ու հետեւաբար՝ ցնդած չեղայ։
երկու պատճառով՝ ես ուզում էի շփուել, ու հանրութիւնը ինձ չթողեց ես չշփուեմ։ հանրութիւնը մեր ներգրաւուող էր, եթէ մի քիչ շատ չանհետանաս։ եթէ միջոցառմանը գնաս՝ կը ծանօթացնեն, կը խօսեցնեն, կը ներգրաւեն։ կը հանդիպեն միջոցառումից յետոյ։ կը կանչեն։ առցանց նոյնպէս, մեկուսացուածները մեկուսացուածների հետ դաշինքներ են կազմել։ ձախական սրճարան֊ակումբում, չնայած մեր բանավէճերի, ինձ լաւ են վերաբերուել, ու նոյնիսկ շատ լաւ։
ինձ թոյլ չի տուել ցնդել հանրութիւնը։
ու մտածեցի՝ դէ եթէ մոսկուայից հեռու ես՝ միջոցառում էլ չի լինի։ խօսեցի ռուս ընկերոջս հետ, որ մոսկուայից հեռու ա ապրում, կիսուեցի մտքերովս։ ասաց՝ լաւ էլ ունենք միջոցառումներ՝ «ժողովրդական միասնականութեան օր», «յաղթանակի օր», «մերոնց սատարելու համերգ» — միլիտարիստական եւ պետական միջոցառումների շարք։
ինչեւէ։
#հանրութիւն #հանդուրժողականութիւն #մեկուսացում #մարգինալացում #ազատութիւն #համայնք
մեզ պէս մարդիկ յաճախ ընկալւում են, որպէս հեռախօսի մէջ մտնող։
որովհետեւ երբ պէտք ա լինենք ինչ֊որ մարդկանց մէջ, ում մէջ իրականում չպէտք ա լինէինք՝ մտնում ենք հեռախօսի մէջ։ փորձում ենք կապի մէջ լինել նրանց հետ, ում հետ պէտք ա լինէինք։
ու մեզ այդ համար չեն սիրում։ դէ ինձ չի վերաբերում, ես չեմ շփւում նրանց հետ ում հետ չպէտք ա շփուէի։ երեւի միայն աշխատանքի վայրում։ որը, հիմա հասկանում եմ, բանակի պէս տեղ ա՝ էդ մարդկանց ես հանդիպում, ում չես ուզում հանդիպել։
ինչեւէ։ բայց դա ես կը նկարագրէի որպէս մարգինալացուած վիճակ։ մենք սովոր ենք, որ մենք ենք մարգինալացուած։
վաչագանը շատ ինկլիւզիւ էր գտնուել ու բերեց իր ռոստովցի եղբօրը։ շատ լաւ արեց, իրականում, շատ վեհ։
ու հետաքրքիրն էն ա որ մեր բոլոր «վեհ» զրոյցներին նա չէր մասնակցում, ականջակալներով իր ռաբիսն էր լսում, ու մտած էր հեռախօսի մէջ։
ու ես հասկացայ, որ միայն մենք չէ, որ կարող ա մարգինալացուած լինենք։
#անկապ #մարգինալացում #ռաբիս #համացանց #մարդիկ
ես այստեղ երեւի հանգիստ կարող եմ գրել, զի ստեղի զգալի մասը բաւական մարգինալացուած ու չմէյնսթրիմ մարդիկ են։
յիշո՞ւմ էք, ասում էի՝ մէյնսթրիմ մարդիկ ձեզ ոչնչացնելու են, զգօն եղէք։
երէկ մտածում էի, որ կայ շատ ակնյայտ յատկութիւն, որով կարող ես նոյնականացնել էդ մարդկանց։
իրենք ահաւոր երջանիկ են լինում լիքը մէյնթրիմ բաներից։ վա՛խ, ինչ լաւն ա սի շարպը։ մարդու ուշքը գնում ա ախր։ վա՛խ, ինչ լաւ ա սարքած ինստագրամը եւ դրա զտիչները։ այսինքն՝ ոչ թէ դախ, որ բոլորի նկարները սարքում ա գերմշակած ու իրար նման, այլ հէնց՝ ի՛նչ սպանիչն են։
ահա ձէզ զէնք, զի զգուշացուած ես՝ նշանակում ա՝ զինուած եւ պաշտպանուած ես։ մնում ա խելք ունենալ, ու զգօն լինել։ մի՛ թողէք ձեզ ոչնչացնեն, մի՛ թողէ՛ք ձեզ ստիպեն դաւաճանել ձեզ։
#զգօն #մէյնթրիմ #մարդիկ #մարգինալացում #պոպ #մշակոյթ #մտածողութիւն
յ․ գ․ մէկ էլ հակառակն ա լինում՝ պոպ մարդիկ չմէյնսթրիմի հաւակնութիւններով։ էդ աւելի սարսափելի ա, քան իսկական պոպը։ եղէք ինչ կաք, ու մի թոյլ տուէք ձեր էական յատկութիւնների հանդէպ բռնութիւն։ ու տէնց։
ուզում եմ ասել, որ էդ չզարգացած լինելը, որը, ի դէպ, յատուկ ա սփիւռքի բնակիչներին, հեչ լաւ չի ոչ միայն մեզ համար, այլ եւ հանրութեան։
նախ սահմանեմ, որն ա չզարգացած լինելը։ էդ ներդերը խորանում են ինչ֊որ բաների մէջ, մէկը ասենք փիլիսոփայութեան, մէկը արուեստի, մէկը ժապաւէնային լուսանկարչութեան, մէկը փախած տեքնոլոգիայի, մէկը էս ձեւ երաժշտութեան։
ու արդէն գրել եմ, որ դրանով ընդհանուր զարգացումը տուժում ա։ ու պէտք ա դա գիտակցել, ու հաշուի նստել դրա հետ։
զի ստացւում ա, որ մենք շրջաններ ենք, որ փոքր մասով իրար հետ համընկնում ենք, ու մեծ մասերով չենք համընկնում։ դա նաեւ նշանակում ա, որ շփուելու ու իրար հասկանալու քիչ հնարաւորութիւն ունենք։ ու զգալով դա, լռում ենք։
մարդիկ կան, ով շրջանի մակերեսների մեծ մասով համընկնում են։ ու իրենք կարողանում են շփուել, ու իրենք աւելի մեծ պոտենցիալ ունեն համայնքներ ստեղծելու։
ես ասում էի, որ հանրայինը հայաստանում մարդկանց հետաքրքիր չի, որովհետեւ իրենք ունեն բարեկամներ, ունեն բակի ախպերութիւն, ու այդ բարեկամների ու ախպերութեան հետ շփումը ահագին բաւարարում ա իրենց։ նշանակում ա, հանրայինի մասին շատ չեն մտածում։
բայց, մտածում են այն ժամանակ, երբ ասենք խօսքը գնում ա իրենց համար շատ կարեւոր արժէքների, ասենք համասեռականներին վառելու լգբտ֊ի։ իսկ ասենք հայաստանում կայ զանգուած, որ էլի աշխարհից կտրուած ա, ու իրենք ցաւոտ են ընդունում այլ թեմաներ՝ մէկն ինձ ասել ա, թէ յեղափոխութիւնը ինձ բնաւ չի հետաքրքրում, զի սոցիալիստական չի։ մէկն ասել ա՝ դէ սրանք լիբերալ են։ ու լիբերալը, բնական ա, վատ երանգ ունի իր համար, զի կապիտալիզմի, ազատ շուկայի մասին ա։
ու այդպէս, մենք քեարթերից չենք տարբերւում նրանով, որ խորանալով որոշակի տեղեր, ֆոկուսուելով դրանց վրայ հանրայինը թողնում ենք ֆոկուսից դուրս, լաւ չենք զգում, չենք համընկնում մեր հետաքրքրութիւնների շրջաններով ոչ մէկի հետ։ եւ մենակ ու մեկուսացուած ենք մնում, կամ շփուելով մենակ՝ ֆեմինիստները ֆեմինիստների հետ, ձախականները՝ ձախականների, կտրուած ենք մնում հանրայինից։
ու եթէ տէնց մի երկու ընկեր էլ գտնում ենք, ում հետ կարելի ա խօսել այդ թեմաներից, ու հետաքրքիր ա, պլիւս մէկին էլ, ով համաձայն ա մեզ հետ քնել, ու երբեմն էլ գոհ ա դրանից, արդէն թւում ա որ լրիւ լաւ ա, ու հանրայինը էլ աւելի ոչ շօշափելի ա դառնում։
որը բնաւ չի աջակցում որ հանրային կարեւորութիւն խնդիրները ֆոկուսի մէջ լինեն, լուծուեն, իսկ անլուծելի խնդիրները, որոնց վրայ կենտրոնացած ենք, մէկ ա էլի չեն լուծուելու։
ահագին անարդիւնաւէտ վիճակ ա։
ու ինձ թւում ա, բոլորը պէտք ա էդ խխունջներից դուրս գան, ուր իրենք լսում են իրենց արձագանքները, ու մի ձեւ անեն որ իսկապէս զարգանան, ու լիքը ընհդանուր մակերես ունենան հետաքրքրութիւնների, գիտելիքների, կարողութիւնների, բեքգրաունդի, մտքերի, առումով, որ ընդհանուր կարեւորութեան խնդիրները լուծուեն։
իսկ սոցիալիստական յեղափոխութիւն չի լինելու, ոչ մէկ վնեզապնը չի սկսի օբերոնով գրել, եւ քաղաքական դաշտում ռեալ ընտրութիւնը դեռ երկար մնալու ա ֆեոդալների եւ լիբերալների, ոչ թէ սոցիալիստների ու կապիտալիստների միջեւ։
ու տէնց։
#քաղաքականութիւն #համայնք #մարդիկ #հայաստան #մեկուսացում #մարգինալացում #շփում #հաղորդակցութիւն #սփիւռք #համացանց #հանրութիւն
մտածեցի, որ հետաքրքրասիրութիւնը, որն ուղեկցւում ա խորանալու համառութեամբ ու մոտիւացիայով՝ մարգինալացնում ա։
ասենք թէ, ունենք այս կամ այն թեքնոլոգիան, որը լաւ թէ վատ, էս ձեւ խնդիրներ լուծում ա։ եթէ աչքովդ ընկնում ա մի այլ լուծում, ու հետաքրքրասէր ես, կը նայես, կիմանաս որ ինչ֊որ այլ մօտեցում կար։ եթէ նաեւ խորացող ես, կը սկսես աւելի մօտ զննել էդ ինչ ա։ ու եթէ բաւական խորանում ես, ու դուրդ գալիս ա, հաւանականութիւն կայ, որ դուրդ գալու ա, ու կպնելու ես աւելի խորանաս։
այդպէս էլ ստացւում ա, որ էն «մէյնսթրիմի» հետ աւելի վատ ես ծանօթ, զի այնպէս ա ստացւում որ տուպը ժամանակ չի հերիքում ամէն ինչի։
ու այդպէս հետաքրքրասիրութիւնն ու խորանալու մոտիւացիան ձեզ նետում են մարգինալացման եւ մեկուսացման ծուղակի մէջ։
այնպէս որ զգօն եղէք հետաքրքրուելիս։
#մարգինալացում #մեկուսացում #զգօն #ծուղակ #հետաքրքրասիրութիւն #անկապ