իթ երբ արեւմուտքից հնչում ա՝ «ձեր ընտրութիւնն ա», ճիշտ են ասում։ էն առումով որ ոչ մանիպուլացիա ա, ոչ էլ կեղծում են։
իրենց պէտք չի իրենց համայնքում պուտինին փառաբանող, ստրկական հոգեբանութեամբ, կոռուպցիան նորմա համարող ժողովուրդ։
գիտակցում են որ զոռով չի ու կենսակայուն չի լինի։ ինչն, ի դէպ, ռդ֊ում չեն գիտակցում։
ուզում էք՝ վիզ դրէք, ձգտէ՛ք, մեր բարդ պայմաններին համապատասխանէք։
չէ՞ք ուզում։ աւելի լաւ, ձեզ վրայ փող պէտք չի լինի ծախսել, արդէն յունաստանի ձեռքն էլ ենք կրաւն ընկել, գնացէք երջանիկ փտէք ձեր միջնադարում։
#ժողովրդավարութիւն #քաղաքակրթութիւն #քաղաքականութիւն #հանրութիւն #ապագայ
պարբերաբար տարբեր ճամբարների մարդկանցից լսում եմ՝ սրանք գան իշխանութեան՝ ես կը գնամ հայաստանից։ երկու ճամբարից էլ լսւում են նման ձայներ։
ես ուզում եմ ասել, որ տէնց չի լինի։
հասկանում եմ որ բեւեռացուած են կարծիքները, ու հասկանում եմ որ բաժանումներ կան արժէքային։
բայց ո՞րտեղ չկան։
հիմա ինչ ունենք՝ էս հայաստանն ա։ էս ա էս մարդկանցով ու ուրիշը չկայ։
ինչի՞ չմնալ հայաստանում՝ օրինակ եթէ քո դէմ ադմինիստրատիւ, ուժային լծակներ կարող են կիրառել ազատ արտայայտուելու համար։
դա լուրջ պատճառ ա չմնալու։
ու ապա պէտք ա հասկանալ որ մեզ բոլորիս ա պէտք խօսքի ազատութիւնը եւ խաղի այլ ընդունուած կանոնները։
մեզ բոլորիս ա պէտք որ ընտրութիւնները չկեղծուեն՝ դա դաղալութիւն ա, դա խաղի կանոնների կոպիտ խախտում ա։
ես իմ վրայ էլ եմ զգում՝ ինչի՞ ես չեմ կարողանում նախկին վարչակարգի հետ աշխատած, իրանց սատարած մարդկանց ժպտալ կամ ձեռք սեղմել։ որովհետեւ՝ իրենք խաղի կանոններ խախտող էին։ ես չեմ ուզում այլեւս էդպէս լինի, ես ուզում եմ «ատելութեան էջը փակ լինի»։
բայց դրա համար մեզ պէտք ա որ բոլոր կողմերը ընդունեն, իսկապէս ընդունեն, որ խաղի կանոններ կան։ ում քուէարկեցին՝ նրան քուէարկեցին։ էդ ա։ միւս ընտրութիւններին սպասիր, ու աշխատիր էդ ընթացքում՝ նաեւ ազատ խօսքն օգտագործելով։
ու էստեղ այլ հարցեր են գալու՝ ով ա վերահսկում մեդիան, արդե՞օք հնարաւոր ա ազատ խօսքը հասցնել առանց «էստաբլիշմենթի» մեդիաների, եւ այլն։
ու եթէ ես իմանամ որ էդ մարդիկ այլեւս դաղալութիւն չեն անի՝ ես կը ժպտամ եւ ձեռքը կը սեղմեմ։ մենք բոլորս մի կեցութիւն ենք կիսում, ու պէտք ա հասկանալ որ ընդհանուր շահ ունենք։ ինչպէս եւ հակասող շահեր ունենք։ բայց ընդհանուր էլ ունենք։ ու էդ ընդհանուրը՝ ազատ խօսքն ա եւ խաղի այլ կանոնները՝ արդար ընտրութիւնները։ որի նախապայմանն էլ ա ազատ խօսքը եւ ուժեղ քաղաքացիական հանրութիւնը։
#բաժանում #հայաստան #ազատութիւն #քաղաքականութիւն #արտագաղթ #հանրութիւն
դրսից կարող ա թուալ, որ գաղութացման զոհերը պէտք ա հասկանան ինչ վատ ա իրենց կայսերութեան ռասիզմը, ազգայնամոլութիւնը, շովինիզմը, խտրականացումները, ռեպրեսիաները, բռնութիւնները, ու պէտք ա որ նրանք՝ որպէս այդ ամէնը զգացածը, պատուաստուած լինեն ազգայնամոլութիւնից։
բայց ի․ թ․ ստացւում ա նէնց որ գաղութացման զոհերը բնաւ չունեն էդ իմմունիտետը, ու հակառակը՝ իրենք մեծ յաջողութեամբ կարող են դառնալ նոյնն ինչ իրենց ճնշածը, միայն եթէ ուժը պատի։
մասամբ դա նոյն գաղութացնողի ազդեցութիւնն ա՝ գաղութացուած ժողովրդները հետ են մնացել, չեն կարողացել զարգանալ, թէկուզ կարող ա թուայ որ կայսրութիւնն իրենց տարածքում ներդրումներ ա արել՝ ու կառուցել ա գործարաններ, հանքեր եւ շքեղ (ինչքան ուժը պատի) շէնքեր՝ նաեւ այդ ժողովրդի՝ գաղութին հաւատարիմ ծառայող «էլիտայի» համար։
նրանք կը գնահատեն այդ կայսերական շէնքերը, կասեն՝ «ստալինկա», կը գնահատեն էդ թոզ փչող շքեղութիւնը, եւ չեն գնահատի ու չեն էլ իմանայ այն մասին ինչ ա եղել դրա փոխարէն։ զի իրանց պատմութեան գրքերում գրուած ա, որ հողից սարքած տներ էր ամէնը։ ու չի գրուած՝ ինչի, որ կայսերական պատերազմների ընթացքում ամէն կառուցուածը ջնջել են։
մասամբ էն պատճառով որ գաղութացուած ժողովուրդը չի անցել էն մեծանալու ստադիաները, որ մնացածն անցել են։ ինքը մնացել ա մանկութեան մէջ, իրա պատանեկութիւնը չի անցել, իրա մեծանալու պրոցեսը չի ունեցել։ չկայ ժողովրդավարութեան կուլտուրա՝ այն անհնար ա պարզապէս հաստատել, մարդիկ պէտք ա իւրացնեն դա ինչ ա, ու էդ պատճառով էլ ա երեւի որ երբ կայսրութիւնը գնում ա, ստացւում ա պայմանական զիմբաբուէ։
յետոյ կայսերականները կասեն՝ տեսաք՝ ոտներս քաշեցինք ինչ եղաւ։ չեն «կարում» էլի էդ կապիկները։ մենք էլի։
որպէսզի խնդիր չունենայ, աշխարհի զարգացած մասը պէտք ա փլուզուող կայսրութիւնների մնացորդներին մեծ ուշաժրութիւն դարձնի։ ու չմտածի թէ՝ հեռու ա,դէ լաւ, մեզ ինչ։ էդ մարդիկ ինքնուրոյն չեն կարող դուրս գալ էն ծուղակից, որի մէջ են։ մէջքին գցած բզէզների պէս են։ հարաւսլաւիան էր որ մօտ էր, որ ուշադրութիւն դարձրին։ միւս կողմից էլ՝ իրենք չեն կարող միշտ «ուշադրութիւն դարձնել», ու երբեմն դա անտանելի թանկ ա եւ անիմաստ, ինչպէս աֆղանստանում էր։
երբեմն էդ պրոցեսը շատ բարդ ա անցնում, նոյնիսկ երբ ուշադրութիւն դարձնում են՝ լիբանանում, օրինակ, ոնց որ ահագին ուշադրութիւն կար, եւ փորձել են մարդկանց հաշտեցնել, բայց հանրութիւնը շատ ա բաժանուած։ ու չի ընկալում որ ինչ կայ էդ ա՝ էս լիբանանն ունեն, ու եօլլա չեն գնում իրար հետ։ բայց նրանք էն պրոցեսը չեն անցել, որ բելգիան անցել ա։ իրենց մօտ չի եղել ժողովրդավարացման դանդաղ գործընթաց, ֆլամանդացիների՝ իրենց իրաւունքների եւ լեզուի համար պայքարը, իսկ ֆրանսախօսների գիտակցումը, որ երեւի ֆլամանդացիների հանդէպ արհամարհանքը պէտք ա վերանայել։
էդ ամէն պատմութիւնն իրենք չեն անցել։
իսկ եթէ դուք գնաք հետ ժամանակի մէջ, եւ ասէք ինքներդ ձեզ, որ էս քայլերը սխալ են, մի արա, ու աւելի լաւ ա սէնց անես՝ էդ մարդը չի անի։ զի ինքը պիտի էդ սխալները գործի, որ զգայ։ մարդիկ էդպիսի կենդանիներ են։
ու տէնց։
#գաղութացում #պատմութիւն #ազգայնամոլութիւն #զարգացում #հանրութիւն #ազատութիւն
պատկերացնո՞ւմ էք ութսունականներին, երբ ամն առողջապահութեան կազմակերպութիւնը խորհուրդ ա տուել հրաժարուել կարագից, եւ երբ բոլոր քուլ մարդիկ շուրջը օգտագործում են սոյեայի ձէթ, խիստ հաւատալով որ դա ա առողջ ապրելակերպը, ի՜նչ համարձակութիւն ու ինքնավստահութիւն ա պէտք ունենալ, որ բուսական իւղերի փոխարէն ընտրես կարագը։
#սնունդ #ինքնավստահութիւն #առողջութիւն #հանրութիւն
որպէսզի մալեւիչը սեւ քառակուսին նկարէր, պէտք ա հանրութիւնը պատրաստ լինէր այն հասկանալու եւ ընդունելու։
#մալեւիչ #հանրութիւն #արուեստ
էնքան ցնդած ու կտցրած մարդիկ եմ հանդիպում առցանց, ռուսական ազատ ծրագրակազմի համայնքներում։ դրան գումարւում ա վեհ կոմունիստական անցեալի կարօտը, եւ ազատ ծրագրակազմը կոմունիզմի հետ նոյնականացնելը։
կարդում եմ իրանց, ու մտածում եմ, որ ես շատ լաւ հասկանում եմ, շատ լաւ զգում եմ իրենց ցաւը, ու ահագին նոյնականացնում եմ ինձ իրենց հետ։
պարզապէս նաեւ հասկանում եմ որ շատ են մեկուսացուած, շատ են մարգինալ, հետները մարդ չի շփւում, ու գնալով աւելի են ցնդում։
իրենց հետ մոտիւացուած եմ զրուցել, զի հասկանում եմ որ ես իրենց վիճակում կարող ա լինէի։
ու հարցնում եմ ինձ՝ բա ո՞նց եղաւ որ ես էդքան մեկուսացուած, ու հետեւաբար՝ ցնդած չեղայ։
երկու պատճառով՝ ես ուզում էի շփուել, ու հանրութիւնը ինձ չթողեց ես չշփուեմ։ հանրութիւնը մեր ներգրաւուող էր, եթէ մի քիչ շատ չանհետանաս։ եթէ միջոցառմանը գնաս՝ կը ծանօթացնեն, կը խօսեցնեն, կը ներգրաւեն։ կը հանդիպեն միջոցառումից յետոյ։ կը կանչեն։ առցանց նոյնպէս, մեկուսացուածները մեկուսացուածների հետ դաշինքներ են կազմել։ ձախական սրճարան֊ակումբում, չնայած մեր բանավէճերի, ինձ լաւ են վերաբերուել, ու նոյնիսկ շատ լաւ։
ինձ թոյլ չի տուել ցնդել հանրութիւնը։
ու մտածեցի՝ դէ եթէ մոսկուայից հեռու ես՝ միջոցառում էլ չի լինի։ խօսեցի ռուս ընկերոջս հետ, որ մոսկուայից հեռու ա ապրում, կիսուեցի մտքերովս։ ասաց՝ լաւ էլ ունենք միջոցառումներ՝ «ժողովրդական միասնականութեան օր», «յաղթանակի օր», «մերոնց սատարելու համերգ» — միլիտարիստական եւ պետական միջոցառումների շարք։
ինչեւէ։
#հանրութիւն #հանդուրժողականութիւն #մեկուսացում #մարգինալացում #ազատութիւն #համայնք
ամէն անգամ էս սովէտական բարձրայարկի մուտք մտնելիս, երբ հոտը խփում ա քթիս, երբ տեսնում եմ դարաւոր կեղտն ամէնուր, երբ արդէն հասկանում եմ ինչ վատ ա մտածուած ամէնը՝ խողովակները, լարերը, ամէն անգամ հասկանում եմ, որ մոռացել էի՝ էդ ո՞նց ա սովէտական բարձրայարկի մէջ ապրել։
ես մեծացել եմ տէնց մի շէնքում։ աւելի վատ հոտով՝ զի աղբատարներն այն ժամանակ գործում էին։ արդէն ահաւոր վատ վիճակում էր՝ զի շէնքը բոլորն ատում էին։ ու ոչ մէկ դրա մասին չէր հոգում։ եւ դա նորմալ ա։
էսօր նաեւ գիտեմ, որ էդ շէնքերի մէջ ապրողները չեն կարողանում թոյլ տալ իրենց այդ շէնքերի բարեկարգումը։ զի եթէ կարող են թոյլ տալ՝ էդ շէնքերում էլ ինչի՞ ապրեն։
ու էստեղ ապրելով դու չես նկատում էդ ջուրը՝ էդ կեղտը։ չես նկատում էդ լարերը՝ նորմալ ա։ չես նկատում որ վերելակն ահաւոոոոր ա։ էդ նորմալ ա։ բա ուրիշ ի՞նչ ձեւ ա լինում։ դու չգիտես։
դու չգիտես որ այլ ձեւ հնարաւոր ա՝ ու դա ա սարսափելին։
ու ես չգիտէի որ այլ ձեւ հնարաւոր ա։ ու ես 16 տարեկանից ապրել եմ քաղաքի կենտրոնում բաւական լաւ, հինգ յարկանի շէնքերում։ որտեղ մարդիկ այլ էին, որտեղ բոլորն իրար գիտէին, որտեղ շէնքերը սիրում էին, ու որտեղ երբ մաքուր չէր՝ մէկ ա համեմատելի չէր սրա հետ։
սա՝ աղէտ ա։
ու ամէն բարձրայարկ՝ աղէտ ա։
ու մեր խնդիրն ա որ մարդիկ դուրս գան աղքատութիւնից։ ու երբ իրանք դուրս գան աղքատութիւնից, իրանք կը մտածեն՝ ինչի՞ ենք ստեղ ապրում։
եւ էս շէնքերը կը պայթեցնենք կը գնան։ էս կոնկրէտ նախագծից նոյնիսկ նմուշի համար պէտք չի թողնել՝ շատ ա սարսափելի։
ահաւոր ա գիտակցել, որ խսհմ տարիների շինարարութեան մեծ մասը՝ զրօ գին ունի։ պէտք չի։ ու հնարաւորինս շուտ պէտք ա դրանցից պրծնել։
ցանկացած բարձրայարկ՝ աղէտ ա, ու էսօր կառուցուողները դեռ կը դառնան ահաւորը։ կը դառնան աւելի ուշ՝ նախկինում, սովէտում, մի գիւղ բերում լցնում էին երկու բարձրայարկի մէջ՝ ու էդ մարդիկ դեռ պէտք ա հասկանային ինչ կատարուեց իրենց հետ, իսկ էսօր նոր բարձրայարկերում ապրում ա «միջինոտ» դաս, որ որոշակի «կուլտուրա» ունի, քաղաքին սովոր ա, ու դեռ յիշում ա ինչքան փող ա վճարել, ու շարունակում ա վճարել, եւ շէնքին վերաբերմունքը շատ վատը չի։ ապահով ընտանիքների երեխաներն էլ քիչ թէ շատ քաղաքակիրթ են, ու վառուող լուցկիները պատերին չեն խփում։
բայց դա կը տեւի ճիշտ մինչ էն ժամանակ, երբ կը սկսեն կառուցուել լաւ թաղամասեր՝ խիտ իրար մօտ կանգնած սիրուն ցածրայարկներով։ ապա այդ նորակառոյց բարձրայարկում ապրողը կը մտածի՝ ինչի՞ եմ ես էստեղ ապրում։ ինչի՞ եմ ես պատուհանից նայում էս այլ բարձրայարկին։ ինչի՞ ես երբ դուրս եմ գալիս՝ էս շէնքերի մէջ պիտի անցնեմ։ ու նա կը վաճարի իր տունը։ եւ իր հարեւանը կը վաճառի։ եւ գինն ընկնելու ա։ եւ վարձի գինն էլ։
եւ ո՞վ ա գալու այդ բարձրայարկ՝ նա ով փող չունի։ եւ էս շէնքն էլ ա աղէտալի լինելու։ ու «էլիտար» բարձրայարկը պէտք կը լինի քանդել, զի խնդիրներն անլուծելի են լինելու։
բայց դա յետոյ։ այսօր ուզում էի ասել, որ ամէն անգամ հասկանում եմ, որ մոռացել եմ։ ու ինչ հեշտ ա մոռանալը։
ու տէնց։
#քաղաք #շէնք #խսհմ #սովէտ #պատմութիւն #աղէտ #բարձրայարկ #կառուցապատում #համայնք #աղքատութիւն #հանրութիւն
սապոլսկու հարցազրոյց՝ https://www.youtube.com/watch?v=9YYZQAXoghc — անգլերէն
կայ եւ ռուսերէն վարկածը՝ https://www.youtube.com/watch?v=kFk_W2vD0Ew
ապշելու բաներ ա ասում, չնայած շատերս գիտենք, եւ արդէն ակնյայտ են այդ բաները մեզ համար, որ օրինակ, այն, թէ ինչ ձեւ են ապրել նախնիներդ 500 տարի առաջ բնորոշում ա ուղեղդ, մշակոյթդ, վարքագիծդ այսօր։
ես պէտք ա նշեմ, աւելի ստիւեն փինքերի հետ եմ համամիտ, քան սապոլսկու։ ինձ չի թւում որ ռդ֊ուկրաինա հակամարտութիւնը՝ դա պատերազմ աութսորս անել ա, ինձ թւում ա, դա ագրեսիւ տհաս, հետամնաց, հետկայսերական ֆանտոմային ցաւերով հանրութեան կողմից գեներացուած արդիւնք ա։
ու արդե՞օք այդ հանրութիւնն անցել ա լուսաւորութեան դարաշրջանը։ ոնց որ չեմ յիշում որ անցած լինի։ անցել ա մի սարսափ միւսի հետեւից։
#սապոլսկի #հարցազրոյց #մարդիկ #ռուսերէն #անգլերէն #լուսաւորութիւն #հանրութիւն #մարդիկ
եւ բէյրութի, եւ երեւանի պայթիւնը՝ հանրութեան մասին ա։
կոռուպցիայի մասին պատմութիւն ա, եւ բարադիութեան մասին պատմութիւն ա։
այն, որ շուէյցարիան ազատ եւ անկախ մնաց երկրորդ համաշխարհայինի ժամանակ՝ էլի հանրութեան մասին ա։ պատահաբար չի, որ շուէյցառացի զինուորական էր պնդում, որ գեղարդն իր մօտ ա, եւ ինքն անպարտելի ա։ պատահաբար չի, որ հռոմի պապուն դարեր շարունակ շուէյցարացիներ են պաշտպանում։ շուէյցարիայում այն հանրութիւնն էր, որ բաւական ոչ բարադի էր, եւ ամէնի պատրաստ, որ թոյլ չտար զաւթումը։
մեր հանրութիւնը լիքը խնդիրներ ունի։ ու մեզ բոլորիս ցաւում ա լիքը բաների համար, ինչ տեսնում ենք։
հիմա էլ սուրմալուն ա։
այստեղ որտեղ չնայես՝ ցաւում ա։
այդ ցաւից շատ հրաշալի փախուստ ա պնդելը որ կապ չունես հանրութեան հետ, պնդելը որ պետութիւնը չարիք ա, եւ այդ հանրութեան տիպիկ ներկայացուցչի պէս «էս երկրից դուրս պրծնել» երազելը։
նման մարդիկ կը պրծնեն եւ կը գտնեն իրենց այլ հանրութիւնում եւ այլ պետութիւնում։ ըստ երեւոյթին ոչ բարադի հանրութիւնում, որից «շատ չեն զզուի»։ կապրեն եւ կաշխատեն կազմակերպուած, ուժեղ ու հարուստ պետութիւնում։
այն երկիրն ա լինելու, ուր ամէն պահի չի ցաւայ։ բայց դա լինելու ա հանրութեան կողմից կառուցուած պետութիւն։
եւ այդ մարդիկ կը վճարեն հարկ այդ պետութեանը։ փաստօրէն նախընտրելով օժանդակել ու վճարել նրան, ով արդէն հարուստ ա, եւ ում համար չի ցաւում։
#հանրութիւն #պետութիւն #քաղաքականութիւն #ցաւ
էն անգամ էլ վարում էի, տեսայ դասախօսներիցս մէկին լուսակիրի մօտ։
ու յիշեցի, որ նա ահաւորն էր՝ ոչ մի բան չգիտէր, բայց չեմ յիշում, ամբիոնի վարիչ էր, թէ տեղակալ։
ու մտածեցի՝ ահա, բա էլ ո՞րտեղից ձեւաւորուէր իմ մէջ «ինստիտուտներին վստահութիւն», եթէ տեսնում էի որ պոլիտեքնիկական ինստիտուտում պարզ չի ոնց են մարդիկ ամբիոնի վարիչ դառնում։
ու կրկին մտածեցի՝ ո՞նց էր համակարգը։ ըստ երեւոյթին, ով ծանօ՞թ ունէր որ կը վերցնէր իրան ինչ֊որ ինստիտուտ, իր թեւի տա՞կ, կամ որ գիտէր՝ չի կարող գնալ մերգելեան գործ անելու, զի գործ անել չգիտի, բայց ջոկել ա որ կարող ա փոքր, վերացական թո՞ւղթ գրել, ու դա ինստիտուտները կը գնահատե՞ն։ չեմ իմանում ինչպէս ա եղել, որ պոլիտեքնիկի ոչ երիտասարդ աշխատողների ճնշող մեծամասնութիւնը էդքան ահաւորը թուացել ինձ։
հիմա էլ, տեսնում եմ, կոռումպացուած սրիկաներ կան կրթական ոլորտում։ շատ ինքնագոհ, շատ կոռումպացուած, եւ շատ «իշխանութիւն» սիրող։ ու հիմա գրեցի դա, զգացի նեարդայնանում եմ, ձեռքերս դողալ են ուզում։ դուրս չի գալիս, ջղայնութիւն ա առաջացնում։
ու զգացի, որ ես ամէն անգամ զարմանում եմ՝ ո՞նց ա լինում որ ռուսաստանում կայ օրինակ գելֆանդը, կամ այլ գիտնականներ, որ հանրային դաշտում տեսնում ենք, ու նորմալն են։ եւ զգում ես առաջին հայեացքից, եւ երբ լսում ես, համոզւում ես։ ու զարմանում ես որ հետազօտական ինստիտուտի տնօրէնը կարող ա կոռումպացուած սրիկայ չլինել ու դրա հետ միասին դեբիլ չլինել։
մտածում եմ՝ ո՞նց ա տէնց լինում։ կարո՞ղ ա ռուսաստանն էնքան մեծ ա, որ մի հարիւրից մէկում գոնէ բացթողում ա լինում, ու նորմալ մարդիկ շանս են ստանում։ թէ՞ այնուամենայնիւ կարելի ա ասել, որ համակարգը՝ ինստիտուտները, իրենց մօտ աւելի լաւ են աշխատել միշտ։
օրինակ, դեռ քսան տարի առաջ ապշում էի, ինչի՞ ա որ նոյն ռդ֊ում գնում ես ոստիկանութեան անձնագրային բաժին, հետդ յարգանքով են խօսում (չնայած համոզուած եմ որ կոռուպցիա կայ, ու կանոններն էդպէս են, որ կոռուպցիան ծաղքի) եւ ըստ կանոնների վարւում, իսկ հայաստանում դուրս ես գալիս օդանաւից, այդ չաղ ոստիկանն ա փռուած աթոռին, ու գոռում ա վրադ՝ «պասպորտդ տո՛ւ»։ դա իհարկէ քսան տարի առաջ էր, էսօր այդ ինստիտուտը շատ աւելի լաւ ա աշխատում։
ու այդ ամէն մտքից ու հարցերից որ գլխիս մէջ պտտւում են հասկանում եմ՝ ես անվերջ խօսում եմ որ առանց ինստիտուտներին վստահութեան որոշ չափի չի լինի, ուսումնասիրում եմ կովիդ դիսիդետներին, ու վախենում եմ դառնալ մէկը, որ անիրատեսական դաւադրութիւնների տեսութիւնների կուլտ ունի, վախենում եմ այդ ծայրայեղ ոչ ռացիոնալ մտածելակերպից, խօսում եմ պետութիեան կարեւորութեան մասին (չնայած կողմ եմ փոքր լինի ապարատը), բայց ինքս սարսափած եմ այդ պետութիւնից։
այդ հոգեբանների ասած խորքային համոզմունքներից ունեմ, որ կարեւոր չի՝ մեղաւոր ես թէ անմեղ՝ կարող ա համակարգը սխալուի։ էդ պատճառով էլ ա կարեւոր, որ պատիժները խիստ չլինեն։ համոզմունքներ ունեմ, որ ինստիտուտները լաւ չեն աշխատում, որ ոստիկանները նոյնիսկ մօտիկ «հոլմս» չեն, որ բոլորն իրենց տեղում չեն, որ համակարգի դեբիլ ատամնանիւները ինձ կաղան եւ չեն նկատի։
ու այդ սարսափից ա, որ ջանում եմ քիչ տեղեկատւութիւն իմ մասին լինի, որ չեմ ուզում տեղանքս իմանան։ որ չէի ուզի իմ վրայ սեփականութիւն գրուած լինէր։ որ խուսափում եմ կրեդիտ քարտով վճարել, ու ջանում եմ էն տեղերում վճարել, ուր պարբերաբար չեմ լինում։ բնական ա, հեռախօս ֊ տեղանք ֊ սիմ քարտ պարանոյաներս էլ։
դա պետական համակարգին անվստահութիւնն ա, իսկ ես նաեւ irc
֊ին եմ հիմա իմ իսկ xmpp gateway
֊ի միջոցով կպնում՝ իրենց էլ չեմ ուզում այփիներս տալ։
ես ինքս եմ սարսափած մարդ, որ ինստիտուտների հանդէպ վստահութիւն չունի։ ու շատ բարդ ա ինձ այդ վստահութիւնը ձեռք բերել։ ու մէկ էլ զգացի ինչ սուր եմ ընդունում երբ ինձ չեն վստահում, ու ինչքան եմ ջանում որ չմտածեն վստահելի չեմ։ ու մէկ էլ մտածեցի՝ խեչոյեանի պատմուածքները շատ ծանր են ինձ համար, զի դաւաճանութեան մասին են։ կամ եթէ խիստ բառեր չօգտագործենք՝ պայմանագիրը չպահելու մասին են։ պայմանագիրը պարտադիր չի գրուած լինի։
ռուսները խօսք ունեն՝ «պայմանաւորուածութիւնը փողից թանկ ա» — մանկուց ահաւոր ուժեղ հաւանել եմ այդ արտայայտութիւնը։
այն մասին են, երբ շահը մարդկանց ստիպում ա այլ մարդկանց եւ կենդանիների վրայով անցնել։ ու այստեղ ես գալիս եմ մի կողմից նախորդ գրառմանը՝ վստահութեան կարիքիս, որ էս րոպէյի շահը չի մարդու մօտ, կարիքիս տեսնելու որ մարդիկ մանրուքների պատճառով իրար կոկորդ չեն կտրի, ու այդ մի քանի վայրկեան շուտ անցնելն էլ ա նոյնի մասին։
եւ միւս կողմից, բա ո՞րն ա պայմանագիր կատարելու երաշխիքը։ ինչի՞ են ընկերոջս տանից հանել՝ որ տան նորեկ ռուսներին իր տունը։ զի պայմանագիր չկար։ զի պետութիւնը խառնուած չէր։ զի հնարաւոր չէր դատի տալու։
ուզում էի կարճ գրել այն մասին որ գիտակցել էի որ ինքս եմ պետութիւնից սարսափած, բայց կարեւորում եմ այն, ու էսպէս ստացուեց։
#պետութիւն #ազատականութիւն #աղքատութիւն #հանրութիւն #պայմանագիր #պայմանաւորուածութիւն #վստահութիւն #ինստիտուտ #հիմնարկ #սարսափ #մեքենայ #ատամնանիւ #քաղաքականութիւն #կասկած #դաւադրութեան_տեսութիւն #պոլիտեքնիկ #կրթութիւն #պատմութիւն
էն անգամ վարում էի, տեսնեմ մէկը կանգնած ա, փորձում ա ուղղահայեաց փողոցից մտնել։ դանդաղեցնում եմ, որ մտնի։
էնքա՛ն յուզուեց մարդը, մի անգամ ձեռքով արեց, յետոյ երբ շրջադարձը գրեթէ աւարտուած էր՝ եւս մի անգամ, յետոյ էլ լոյսերով արեց։
իսկ ես ոչ մի առանձնապէս բան չեմ արել, պարզապէս տեսայ էն կողմից էլ մարդ չի գալիս, յարմար պահ ա, ու ոչ թէ «թողեցի» մտնի, այլ ընդամէնը չթողեցի չմտնի։
էհ։
էն անգամ էլ բաղրամեանով էի անցնում, ամերիկեանի կողքով, մէջտեղի գծով։ երեք գիծ ա։ զգում եմ՝ աջից էլ մեքենայ ունեմ, ու աջից կայանած մեքենաները չեն թողնի իրան անցնել, եթէ իմ գիծը զբաղուած լինի։ ու դէ «գազ» չտուեցի, որ չանցնի, այլ կրկին, թողեցի գնաց։ ու այդ ժամանակ գիտակցեցի, ինչ ա եղել, ու հասկացայ որ ախր երբ ես եմ լինում նման իրավիճակում՝ ոչ մէկ եւ երբեք չի դանդաղեցնի։ լռուելու եմ էդ կայանած մեքենաների մօտ մինչեւ բոլորը չանցնեն։
ու էլի հասկացայ՝ ընդհանուր առմամբ խնդիրն էն ա որ աղքատ ենք։ փոխաբերական էլ ենք աղքատ, աղքատի մտածելակերպ ա մեզ մօտ՝ աղքատը պիտի «շուստրի» լինի, ինչպէս թռչուններն են «շուստրիութիւն» անում, որ էն փշրանքը վերցնեն, մինչեւ էն միւսը չտարաւ։ կամ էդ փշրանքի համար կռիւ անում։
ու բնական ա՝ աղքատների հանրութիւն ենք, հետեւաբար «շուստրի» լինելով մարդիկ իրենց լաւն են զգում։
վարորդն ինքն իրան ասում ա՝ «տեսա՞ր ոնչ չտուեցի մտնի»։ ոչ թէ՝ «տեսա՞ր ոնց տուեցիր տեղ, ապրես որ խոզ չէիր»։
#ճանապարհ #քաղաք #մեքենայ #վարորդ #հանրութիւն #աղքատութիւն #շուստրիութիւն #մտածելակերպ #հոգեբանութիւն
https://www.youtube.com/watch?v=HuKvPfispvY
88 թուի հայկական գեղարուեստական ֆիլմ՝ ժամանակաշրջանը զգացւում ա առաջին իսկ կադրերից՝ ցոյց են տալիս նոմենկլատուրան, ու ոչ առանց ծաղրի, «պերեստրոյկայի» եւ «գլասնոստի» ժամանակը արդէն զգում էին, թաթերական հրապարակի հաւաքներն են ակնարկում։
հետաքրքիր են կերպարները՝ ինչպիսին են հին նոմենկլատուրշիկները, ինչպիսին ա նոր հայը՝ լրագրողը։
այդ լրագրողի հետ էլ պիտի սիրային գիծ աւելացնէին, ու այդպիսի պահ ա, երբ նա այդ կնոջն ասում ա՝ «բայց ոնց եղաւ որ մեր մէջ սեւ կատու անցաւ եւ մենք չամուսնացանք»։ դա էլ ա այն մասին, որ ֆիլմը պէտք ա մատուցուէր հանրութեանը, որը գուցէ էդ տղայի կերպարն էլ շատ չի հաւանում, նա «հիպպի» ա, ու պէտք ա ցոյց տալ, որ «ճիշտ» տղայ ա, աւանդական արժէքներով, նա հո անլուրջ չէ՞ր ֆռֆռում, այլ ամուսնանալո՛ւ նպատակո՛վ։
էհ։
բայց փաստօրէն, ահաւոր քանակի ֆիլմեր կան, որ հասանելի չէին, ու ինտերնետն այսօր իր դերը մեզ համար՝ արքիւի դերը, մշակութային ժառանգութեան պահպանողի դերը, նոր սկսել ա ունենալ։ ո՞վ կիմանար առանց համացանցի այս բոլոր եւ զանազան ֆիլմերի մասին։ որ նաեւ հետազօտողների համար են անսպառ աղբիւր։ եւ որոնց գոյութեան մասին ոչ մէկ չգիտէր։
իսկ հիմա գտնւում են մի կտոցի հեռաւորութեան վրայ։
դեռ (դե՞ռ) չեմ դիտել ամբողջութեամբ։
հա, իսկ տիտրերում դէ երեւում են տարբեր ծանօթ մարդիկ։ օրինակ վաթինեանը՝ օպերատոր, ում ֆոտոցուցահանդէսը վերջերս միրզոյեանում էր։
#համացանց #արքիւ #ֆիլմ #1988 #վերակառուցում #գլասնոստ #պերեստրոյկա #ձնհալ #նոմենկլատուրա #բնապահպանութիւն #սէր #հանրութիւն #կինօ
մտածում եմ, որ եթէ այսօր ռուսաստանի էլիտաները պալատական յեղաշրջում անեն, պուտինին ձերբակալեն, պատերազմը կանգնեցնեն՝ ռուսաստանի համար դա երկարաժամկէտ լաւ տարբերակ կարող ա չլինել՝ շատերի համար պուտինը կը մնայ հերոս, ում դաւադիրները նենգաբար յաղթեցին, կը մնայ հերոս որ «ծնկներից» հազիւ «բարձրացրել էր», բայց դաւաճան սրիկաները չթողեցին։
իսկ պատժամիջոցներից թուլացած ռուսաստանում, տարիներ շարունակ մարդկանց աւելի վատ ու աւելի վատ ա լինելու։ եւ իրենք ստիպուած կը լինեն մտածել՝ ո՞րտեղ էին սխալւում, ստիպուած կը լինեն վերաիմաստաւորել, մեկնաբանութիւններ փորձել գտնել, թէ ինչ ա եղել։
եւ ապա գուցէ հասկանան, որ միլիտարիզմն ու հարեւանների եւ բոլորի հանդէպ սրիկայ լինելը ընկեր չի բերում եւ հմայիչ չի ներկայացնում։
ինձ թւում ա խսհմ փլուզման ժամանակ՝ իրավիճակն այնքան արագ էր զարգանում, որ մարդիկ չհասցրին այդ իրավիճակի հետեւից, չհասցրին այն մարսել։ նրանք, որ չունէին մեր ընկալումը, կամ էստոնացիների ընկալումը։ սովորական ռուսաստանցիները չհասկացան ինչ եղաւ, ու այն ինչ եղաւ իրենց կամքին դէմ էր։ եթէ սովէտի փլուզումն աւելի երկար տեւէր, իրենք էլ գային էն մտքի, որ պէտք չի վատ ապրել բայց տանկերով ճնշել ժողովուրդներին, գուցէ ժողովրդավարացման փոփոխութիւնները ռուսաստանում աւելի կենսակայուն լինէին։ գուցէ ելցինի ընդդիմութիւնը այլ ընդդիմութիւն լինէր, զիւգանովից կամ մոշկովից պակաս վախենալու։
վարկած ունեմ որ եւ վրաստանում ա նման բան եղել՝ սաակաշուիլու բարեփոխումները այնքան սրնթաց էին, որ հանրութիւնը դրանց հետեւից չհասցրեց։ չհասցրեց հասկանալ ինչ ա կատարւում, ու համոզուած էր որ «ստորագրել» ա որ էդպէս լինի։
մի անգամ գրել եմ այն մասին, ինչու գիւմրեցիները նախընտրում են անուանել իրենց քաղաքը «լեննական», եւ հէնց «լեննական», ոչ թէ «լենինական», բայց եւ ոչ գիւմրի, որ իրենց համար օտար ա։ նոյնը վանաձորցիների հետ՝ իրենց չեն հարցրել։ իշխանութիւնները, որոնց հետ շատ կապ չէին զգում, որոշում են ընդունել։ իսկ «լեննականը» գիւրմցու կողմից չի ընկալւում որպէս կոմունիստների պարտադրած անուանում՝ նախ այնքան վաղուց էր, որ չեն յիշում, նաեւ «լեննականը» կամ «կիրովականը» ժովորդականն ա, իրենցն ա։
բայց այլ պատմութիւն ա պետերբուրգի դէպքում՝ քաղաքացիներն ասում են՝ պետերբուրջ։ ճիշտ ա, պուտինի քարոզչութեան պատճառով, մասնաւորապէս, «լենինգրադն» աւելի շատ են յիշում, բայց ընդհանուր առմամբ մարդիկ ընդունել են նոր անուանումը։ տարբերութիւնն այն ա, որ պետերբուրգը դարձաւ պետերբուրգ հանրաքուէի միջոցով։ մարդիկ մտածեցին, որոշեցին եւ քուէարկեցին։
հիմա պատկերացնենք, որ գիւմրում լինէր հանրաքուէ։ մարդիկ ի՞նչ էին անելու, գնալու էին քուէարկեն որ քաղաքը շարունակի անուանուել «լենինակա՞ն»՝ դժուար թէ։ ապա կընտրէին մի բան, եւ քանի որ իրենք են ընտրել, ամէն մարդ կիմանար որ գնացել այդ թղթիկը նետել ա, ապա այդպէս էլ քաղաքը կանուանէին։ չէր լինի որ առանց իրենց մասնակցութեան որոշեցին՝ «կումայրի», յետոյ տեսան չաշխատեց, մտածեցին, լաւ՝ «գիւմրի», բայց փաստացի «գիւմրի» կամ «վանաձոր» աւելի շատ երեւանցիներն են ասում, որ չեն ընկալում հին անուանումները ժողովրդական, ընկալում են որպէս վատ անցեալի հետքեր, մնացորդներ։
որպէսզի նորն ընդունուի, պէտք ա երկու բան՝ որ մարդիկ զգան իրենց մասնակցութիւնն այդ որոշումների մէջ, եւ որ մարդիկ հասցնեն այդ փոփոխութիւնների հետեւից։
վրացիները չհասցրին, եւ ընտրեցին օլիգարխ, որը պահում ա խամաճիկային կառավարիչներ։
հիմա յոյս ունեմ, որ այն, որ մեր փոփոխութիւնները դանդաղ են եւ աստիճանաբար, ժողովուրդը դրանց հետեւից հասցնում ա։ նոյնիսկ դրական եմ գնահատում այն, որ մարդիկ վհատւում են, քննադատում են իշխանութիւնն ասելով որ «բան չի փոխուել», օրինակ։ չգիտեմ, եթէ աւելի արագ բարեփոխումներ լինէին՝ կընդունուէ՞ին այդ նոյն մարդկանց կողմից, գուցէ եւ վատ չի, որ շատերի մօտ տպաւորութիւն կայ, որ փոփոխութիւնները դանդաղ են իրենց սպասելիքներից։
ինձ թւում ա այսպէս, դանդաղ փոփոխութիւնը հնարաւորութիւն ունի աւելի կենսակայուն լինելու։ հանրութիւնը զարգանում ա փոփոխութիւններին աւելի համընթաց։ մեզ մօտ դա հատուկ չի ստացւում՝ մենք չունենք այդ պոտենցիալը եւ հնարաւորութիւնը, չունենք արագ փոփոխութիւնների տեսլական, փող, դրսի աջակցութիւն, եւ ամենակարեւորը՝ մարդիկ որ կունենան տեսլականը, եւ կը կարողանան իրականացնել այդ փոփոխութիւնները։
մեր իշխանութիւնը շատ աւելի մօտ ա ժողովրդին, քան սաակաշուիլու իշխանութիւնն էր մօտ վրաստանի այն ժամանակուայ ժողովրդին, եւ քան լտպ֊ի թիմն էր մօտ այն ժամանակուայ հայաստանի հանրութեանը։ կամ ելցինի թիմը՝ այն ժամանակուայ ռուսաստանի հանրութեանը։
այդ ա իմ յոյսը, որ փոփոխութիւնների դանդաղ տեմպը կարող ա դրական լինել, եւ մենք չենք ունենայ օլիգարխ, որը պահում ա խամաճիկային կառավարութիւն, եւ մեզ մօտ ժողովրդավարութիւնն աւելի կենսակայուն կը լինի, այս անգամ՝ աւելի նման արեւելեան եւրոպայի՝ լեհաստանի, չեխիայի, քան հետխորհրդային երկրների։
#ժողովուրդ #ժողովրդավարութիւն #հանրութիւն #բարեփոխումներ #բարեփոխում #փոփոխութիւն #արագութիւն #մասնակցութիւն #կենսակայունութիւն #ազատութիւն
դերլուգեանը յաճախ շեշտում ա, որ սովետը ստեղծել ա հայաստանում ինստիտուտներ։
իսկապէս ստեղծել ա։
ահաւոր տխուր ա էն, որ մեր բախտից ունենք այդ սովէտի ստեղծած ինստիտուտները, ինչպիսին կան՝ դանդաղաշարժ, կոռումպացուած, ոչ արդիւնաւէտ։ ամէն անգամ երբ ինձ պատմում են ինչպէս են գործ ունեցել պոլիկլինիկայի, քաղաքապետարանի, թաղապետարանի հետ, տպաւորութիւն ա որ մենք հայաստանում չենք ապրում, զի էնտեղ լրիւ այլ կեանք ա եւ լրիւ այլ մարդիկ են։
բայց էդ մենք ենք այլ, այն էլ ոչ շատ, ընդամէնը այնքան, որ նկատենք տարբերութիւնը։ մեծ մասը տարբերութիւնը չի էլ զգում, չի զարմանում, որ պոլիկլինիկայում այն ա ինչ ա, ամէն դետալը, չգիտեմ էլ որը նշել։ ամէնը։
եւ պէտք ա դեռ երջանիկ լինել, որ այդքանը կայ։ այդ ահաւորութիւնը կայ։ զի այլընտրանքը՝ նոյնիսկ այդ ահաւորութեան բացակայութիւնն էր։ ու դա տխուր ա։
տխուր ա գիտակցելը, որ դու ձեւ չունէիր ոչ ահաւորի, եւ քո բեքգրաունդը, քո հանրութեան զարգացումը, պատմութիւնը, սահմանում ա հնարաւորութիւնները որպէս ահաւորութեան երանգներ։
կարող ա լինէր ահաւորութեան այլ երանգ, բայց ոչ ահաւորի հնարաւորութիւնը, կուլտուրան, չկայ։
տխուր ա, բայց կարծում եմ, կարեւոր ա գիտակցելը։ կարեւոր ա աճի համար։
#հայաստան #կուլտուրա #հանրութիւն #ժառանգութիւն #քաղաքակրթութիւն #չգիտեմ #ահաւոր
ինչն ա հետաքրքիր ու ոչ շատ հասկանալի վրացիների մէջ, էդ էն ա որ չնայած իրենք ունեն (երեւի) կոնֆլիկտ սերունդների մէջ, ու ծնողների հետ, միեւնոյնն ա հաճոյքով ժառանգում են այդ ծնողներից եւ արժէքներ, եւ ռիտուալներ, եւ պահուածք։
մեզ մօտ նրանք, որ ունեն կոնֆլիկտ, հակուած են նաեւ զզուել ամէնից, ինչ կապուած ա այդ այլ սերնդի հետ, իսկ ով չունի կոնֆլիկտ՝ նրանք պատճառ էլ չունեն զզուելու։
ու այսպէս վրացիները նաեւ ժառանգում են ոչ միայն երգելու եւ պարելու հմտութիւնները, այլեւ ուտել֊խմելու՝ դրանից չեն զզւում, դա գնահատում են։
ինչի յիշեցի՝ որովհետեւ էս անգամ ծանօթացայ մի տղայի հետ, որ շատ քուլ կաֆէ էր բացել։ ահագին շփուեցինք։ ու նա շատ լաւ տպաւորութիւն թողեց եւ իր սրճարանի դիզայնով, եւ իր խօսքով։ բայց եւ հպարտութեամբ նշեց՝ դէ գիտէք, վրաստանում մի քիչ այլ ձեւ ա, վրաստանում բարդ ա օրինակ նոր տարուայ օրերին սնուել, որովհետեւ վրացիները ընտանիքներով են հակուած նոր տարուայ օրերն անց կացնել։
նա դեռ չգիտէր որ հայաստանից ենք, ու չգիտի որ մեզ մօտ շատ աւելի վատ էր վիճակը, ես փախնում էի թիֆլիս, որովհետեւ էստեղ մինչեւ ամսի եօթը ամէն ինչ փակ էր, իսկ իմ տպաւորութեամբ էնտեղ՝ ամսի մէկին էլ գրեթէ ամէն ինչ բաց էր։
բայց հարցն այն ա որ նա, բաւական առաջադէմ տպաւորութիւն թողնելով, շատ չիլլ եւ քուլ լինելով, շատ յարգանքով էր խօսում աւանդոյթների մասին։
սա առաջին անգամ չեմ նկատում, ու լաւ չեմ հասկանում՝ ինչից ա։
նրանի՞ց ա որ այնուամենայնիւ մեզ մօտ եղած կոնֆլիկտը շատ աւելի սուր ա։
նրանի՞ց ա որ իրենց մօտ իսկապէս հարուստ մշակոյթ կայ, իսկ մեզ մօտ եղածը աղքատիկ ա, եւ չափից շատ անճաշակ։
նրանի՞ց ա որ կոնֆլիկտ այդքան էլ չունեն՝ հին սերունդներն աւելի զարգացա՞ծ են, զի մեծ քաղաքո՞ւմ են սովոր ապրել։
ամէն դէպքում, երբ զգում եմ շատ սուր ընկալումը ստեղի «մերոնցական» մարդկանց մօտ, օրինակ «զուռնա ատելը», հասկանում եմ որ խորը ցաւ կայ դրա հետ կապուած։ եւ մտքով էլ չի անցնում մարդկանց, որ զուռնան երաժշտական գործիք ա, որը կարելի ա օգտագործել ոչ պարտադիր ցածրորակ երաժշտութեան մէջ, եւ շատ հաւէս ձայն ունի, ու հմտօրէն ու տեղին կիրառելու դէպքում կարող ա հարստացնել ստեղծագործութիւնը, ինչպէս եւ ամէն նիւթը կամ գործիքը։
կուզէի հասկանալ ոնց ա լինում, որ մեր երիտասարդների վնասուածքներն այնքան աւելի խորն են, քան վրացիների։ տեղացիների վնասուածքները հասկանում եմ, վրացիների մասին բաւական տեղեկատւութիւն չունեմ։
#հանրութիւն #կոնֆլիկտ #սերունդ #վնասուածք #վրաստան #հայաստան #մշակոյթ
հայալեզու դաշնեզերքի գրառումները որ մի օր վերլուծեն, երեւի կառանձնացնեն մեր ժամանակի հանրային կարեւոր խնդիրները, որ արտայայտւում են հետեւալ տեսակի գրառումներով՝
էս երկուսը հնարաւոր ա նուազէր, եթէ մարդիկ անհատական եկամուտ ունենային, որն իրենց թոյլ կը տար առանձին ապրել։ իհարկէ, նոյնիսկ փողի առկայութեան պարագայում կը մնար հանրային ճնշումը, բայց երբ շատ մարդ գնար առանձին ապրելու՝ հանրային ճնշումն էլ կը թեթեւանար, զի պայմանական մայրիկի ընկերուհու տղան էլ ա առանձին ապրում։
շրջակայ միջավայրի մշակութային տարբերութիւններն էլ ճնշող չէին լինի՝ պարտադիր շփումները բարեկամների հետ կը կրճատուէին, իսկ դատարկ տեղը կը լրացուէր աւելի որակեալ կապերով։
այս առումով այսօր արտօնեալ են մարզերից երեւան սովորելու եկողները։ ճիշտ ա, ընտանիքի ճնշումը դեռ զգացւում ա, մասնաւորապէս որովհետեւ ընտանիքն ա երեւանի տան վարձի փողը վճարում, հետեւաբար պահանջելու տնտեսական լծակներ ունի։
սա այն մասին ա, ինչքան հեռու եւ անհասանելի ա մեզ թւում աշխարհը (եւրոպան), ինչ բարդ ա թւում էնտեղ հասնելը։
սրա արտայայտումը նաեւ լաւ ա, որովհետեւ արդէն հասնելու ձեւեր կան, իսկ ես ժամանակ եմ յիշում, երբ ձեւերը չկային՝ ծրագրերը չկային, համագործակցութիւնը չկար եւրոպական հաստատութիւնների հետ, ու աւելի կտրուած վիճակ էր։ հիմա եւրոպան եթէ ոչ շօշափելի, բայց հեռւում երեւացող տեղ ա։ նախկինում չէր էլ երեւում։
#հայաստան #հանրութիւն #եւրոպա #աշխարհ #կապ #դաշնեզերք #մարդիկ
ռդ֊ից ընկերոջս հետ եմ խօսում, պատմում ա, որ իրենց քաղաքական ակտիւիստները նստած են առանձին փակ չաթերում, իրար հետ քաղաքականութիւն են քննարկում։
ասում ա՝ իբր փորձում են պաշտպանուած լինել, որ ասածների համար չբռնեն նստեցնեն։ բայց, ասում ա, չէ՞ որ ասածների համար նոյն յաջողութեամբ կարող են նստեցնել՝ չաթում ամէն մէկը կարող ա էկրանահան անել, որի հիման վրայ գործ կը սկսուի։
իսկ ներքին անվստահութիւնը իրար հանդէպ կարող ա վհուկների որսի վերածուել։
ասում ա՝ չեմ հասկանում, ինչի՞ համար ա պէտք քաղաքականութիւնը ոչ հանրային քննարկել։ դէ, բացի այն դէպքից, երբ կոնկրետ մարդուն ես ուզում քո տեսակէտը հասցնել։
մի այլ միտք էլ էր ասել, նման բան ես վաղուց «զոմբիների» «ես քաղքէնի եմ» երգի մասին էի գրել՝ ասում ա որ չի սիրում «վատնիկ» բառը, որը պիտակում ա պուտինի երկրպագուներին, եւ իրենց ներկայացնում որպէս դեբիլ ալկաշներ։
ասում ա՝ մեր խնդիրը հանրութեան մի մասը ծաղրելը չի, մեր խնդիրը իրենց կարծիքը փոխելն ա։ իսկ էդ ձեւով դու իրենց պարզապէս նեղացնում ես՝ քաղաքական հայեացքների վրայ քո ուզած ձեւով չես ազդում։
#քաղաքականութիւն #վերահսկողութիւն #ազատութիւն #զրոյց #ապակենտրոնացում #գրաքննութիւն #հանրութիւն #հրապարակայնութիւն
գրառումն այդ մասին չի, բայց սկսեմ նրանից, որ նիկոլի ազատուեթան հարցազրոյցն ինձ դուր եկաւ շատ, կարծում եմ նա շարունակում ա աճել։
նա մի երկու ձեւ ունի խօսելու, որ ինձ երբեք չի ոգեշնչել, բայց հասկանում եմ որ որոշ շերտերի վրայ ազդում ա, դրանից քիչ կար, իսկ կար շատ անկեղծութիւն, կար համարձակութիւն, արտայայտելու իր կողմերը, որ թուլութիւն կարող ա մեկնաբանուեն։
վերջերում պատմեց, որ երբ յայտարարուել էր ասուլիսի մասին, մի երիտասարդ կնոջ մեկնաբանութիւն ամենաշատ լայքերը հաւաքեց, նիկոլը նկարագրեց իր պրոֆիլի նկարը եւ ետնանկարը, եւ այնտեղ գրուածը, ու բաւական լայն շրջանակ դրեց դա՝ ինձ մօտ ա այսպիսի մտածողութիւնը։
մեկնաբանութիւններում իհարկէ, ցեխ էին լցնում գլխին։
բայց հաւէս ա որ իրավիճակը փոխուել ա, նախկինում հհ֊ում դա հնարաւոր չէր լինի՝ այդ մեկնաբանութիւններով յանդերձ։ ես գիտեմ որ շատերը շատ են ուզում, ու քիչ են կենտրոնանում նրա վրայ, ինչքան այլ կերպ կարող ա լինէր։ բայց ես էլ էսպիսի մտածելակերպ եմ սովորել։
արդե՞օք նախկին իշխանութիւնների համար էլ եմ էսպէս մտածել՝ այո, դժուար ինձ կը լինէր համարել իրենց սատարող, եւ ես «նախագահ» բառը որոշ մարդկանց նկարագրելու համար չեմ օգտագործել, բայց ես գիտէի որ իշխանութիւնը սահմաններ ունի, ու սահմանները հանրոթւիւնն ա դնում։ եւ որ սահմանները մեզ մօտ այլ են, քան շատ այլ տեղերում։
ինձ վատ զգում էի ամենաշատը անազատութեան մթնոլորտից, օրէնքի ընտրական կիրառումը սուր էի ընկալում, ու այսօր ինձ աւելի լաւ եմ զգում զի աւելի ազատ եւ լիբերալ տեղում եմ ինձ զգում, այո, ուր վարչապետին ուղիղ քննադատելը խնդիր չի։ իհարկէ գիտակցում եմ որ խօսքի ազատութեան հետ խնդիրներ ունենք, էնպէս չի որ չունենք, եւ գիտակցում եմ որ մամուլի ազատութեան ցանկի մէջ առաջինը չենք։
հետաքրքիր են մեկնաբանութիւնները նրանով, որ արտայայտում են բացարձակ անվստահութիւն ամէնի նկատմամբ՝ ոչ միայն իշխանութեան իրականում։ դա հանրային խնդիր ա, ու յայտնի ա որ ցածր վստահութիւն ունեցող հանրութիւնները շատ խնդիրներ ունեն, եւ ցածր կեանքի մակարդակ։
սա ոչ միայն տնտեսութեան եւ քաղաքականութեան մէջ ա արտայայտւում, սա նաեւ արտայայտւում ա փողոցներով՝ երբ վստահութիւն չկայ, որ քեզ կը զիջեն այլ վարորդները, քո վարելու ստրատեգիան փոխւում ա, եւ բոլորն այնպէս են վարում, որ քաղաքն ատում են։ ես ի դէպ, շատ սիրում եմ զիջել, բայց իմացել եմ, որ զիջելը թուլութեան նշան ա։ ամն֊ում մարդիկ վատ են իրենց զգում, որ իրենք չեն զիջել, եւ իրենց չի հասել թարթիչներով շնորհակալութիւնը։
ու էնպէս չի որ ամն֊ում խցանումներ չկան՝ ես տեսել եմ՝ սարսափելի խցանումներ են։
նաեւ ինձ շատ կարեւոր էր աւստրալիական հրդէհների ժամանակ իրենց ընտանիքները տարհանող մեքենաների շարասեան լուսանկարը՝ շարքով գնում էին, մի գծով, ոչ մէկ վազանց չէր անում։ հանրութեան մասին ա խօսում այնպէս, ինչպէս եւ պատուաստուելու թուերը։
ու չեմ կարող չնկատել այդ մեկնաբանող մարդկանց արտայայտածը՝ տոտալ անվստահութիւն։ եւ հասկանում եմ որ այդ մարդիկ ամէն տեղ նոյն մտածողութիւնը պէտք ա ունենան։ ես նման մարդկանց հետ առնչուել եմ՝ կովիդը «մտածել են», ինչ֊որ բանի համար, պատուաստումներն են յետոյ «մտածել»։
էստեղ նաեւ նշեմ որ ես այնպէս չի որ բացարձակ անտեսում եմ այդ մարդկանց, եւ իրենց մտահոգութիւնները։ ես շփւում էի կոնսպիրոլոգների երկու չաթում, ինձ շատ հետաքրքիր էր։ ու ես իրենց «տօնը չէի փչացնում» հիմնականում, ինձ հետաքրքիր էր խօսել իրենց հետ։ ու մի բան ես գնահատում եմ շատ իրենց մէջ՝ դա զգօնութիւնն ա, որ իշխանութիւնները չկարողանան չարաշահել իրենց լիազօրութիւնը՝ այդ զգօնութիւնը կորցնել լաւ չի, կարծում եմ։
ի դէպ, շատ ցուցադրական ա, որ այդ չաթերն այլեւս գոյութիւն չունեն։ որովհետեւ իրար հանդէպ, եւ հարթակի հանդէպ անվստահութիւնն էնքան էր մեծացել, որ մարդիկ պարզապէս իրար դէմ դուրս գալով, իրար մեղադրելով, իրար կասկածելով, հարթակների մասին համաձայնութեամբ չգալով (բայց տարբերութիւն շատ չկար դրանց մէջ, էնպէս չի որ թուիթեր ընդդէմ դաշնեզերք դիսկուրս էր, բնաւ այդպէս չէր, երկու հարթակն էլ հաւասարաչափ անազատ էին) չկարողացան համայնքները պահել։
չվստահութեան մակարդակն այնպիսինն էր, որ համայնքները չկայացան, երկար չդիմացան։
այնպէս էլ հանրութիւններն են, պետութիւններն են։
այնպէս էլ ապակենտրոն հարթակներն ու համայնքներն են՝ եթէ կասկածես որ հնարաւորինս վատ ձեւով ա մեկնաբանուելու ամէն ասածդ, պարզապէս չես խօսի։
բայց նաեւ ինձ զարմացնում ա որ երբ մարդիկ դաւադրութիւններ են փնտրում, եւ վստահութիւն բացարձակ չունեն ինստիտուտների, օրէնքի, երեթեւեկութեան, պատուաստանիւթերի, եւ ամէնի հանդէպ, միեւնոյն ժամանակ՝ վստահում են այնտեղ, ուր ակնյայտօրէն պէտք չի վստահել, ուր բազմիցս երեւացել ա, թէ ինչ ա կատարւում՝ կենտրոնացուած եւ անազատ սոցիալական ցանցերում։ այ այնտեղ մարդիկ կը գտնեն լրիւ այլ ռացիոնալիզացիաներ՝ միայն թէ դոպամինը գայ, միայն թէ յարմարաւէտութիւնից չհրաժարուեն։
իսկ դիւանային կոնսպիրոլոգ լինելը՝ պայմանական ֆէյսբուքում, տելեգրամում, կամ որեւէ նման տեղում, իհարկէ շատ յարմար ա։
#անկապ #քաղաքականութիւն #դաւադրութիւն #վստահութիւն #հանրութիւն #ազատութիւն
մի չաթում տղայի հետ եմ ծանօթացել՝ շատ կրեատիւ ա, չի կարողանում հանգիստ նստել, քանի նախագիծ ունի գրած, ու յաճախ մտքեր ա գեներացնում թէ էլ ինչ ա ուզում գրել։
խելքը գլխին տղայ ա, ահագին բան գիտի, ահագին գործ արել ա, վատ ծրագրաւորող չի, այն պարագայում որ ահաւոր ծրագրաւորողների ամենուր կարելի ա տեսնել՝ եւ ոչ կրեատիւ են, եւ դախ են, եւ ոչ մի բանով չեն հետաքրքրւում, ես գործ անել չգիտեն։
սա իր կայքն ա որ սարքել էր երբ 12 տարեկան էր, եւ փորձում էր վաճառել իր գրած ծրագրերը՝
այս էջը գոյութիւն չունի, ես արքիւից եմ հանել էկրանահանը։ ու յղում հատուկ չեմ տալիս եւ որոշ տեղեկատւութիւն որ կարող ա մարդուն նոյնականացնել հատուկ թաքցրել եմ։
իսկ ահա որ պատկերացնէք ինչքան գործ էր արել իր ծրագրերից մէկի վրայ՝
կրկին, տիրոյթը թաքցրել եմ։
այսօր նա աշխատում ա առաքիչ՝ մեքենայ ա վարում, ազատ ժամանակ ծրագրեր ա գրում, կամ զբաղւում ա դստեր հետ՝ իր հետ միասին էլ են ծրագիր գրել, նախագիծ արել։
քանի որ նա այն ընտանիքից կամ դասակարգից չէր, որ իրեն կարողանային սատարել որ ընդունուի համալսարան, ձեռք բերի կապեր, սկսի աշխատել ծրագրաւորող, նա այնպէս էլ չկարողացաւ այդ դասակարգային ցատկն անել։ ինքն իրեն հեգնում ա, ասում ա՝ «վատ ընտրութիւններ», բայց չեմ կարծում որ միայն դրանք են պատճառը։
նա տաղանդաւոր երեխայ էր, որ ապրում էր միջավայրում, ուր հնարաւոր էր ունենալ համակարգիչ, ու նա կարողացաւ որոշ չափով զարգացնել որոշ հմտութիւններ, բայց ոչ միջավայրում, ուր միշտ իրատեսական էր ճեղքում անել եւ դուրս պրծնել դասակարգի հնարաւորութիւնների սահմաններից։
#ծրագրաւորում #դասակարգ #հանրութիւն #սոցիալական_անարդարութիւն #մերիտոկրատիա #արդարութիւն #էկրանահան #պատմութիւն #հնարաւորութիւններ #մարդիկ #չգիտեմ
այսօր խօսք գնաց այն «հարուստ հայրիկ — աղքատ հայրիկ» գրքից, ու կարծիք հնչեց, որ մենք սովէտական բեքգրաունդով գաղափար չունենք այն մասին թէ ինչ ա ինուեստիցիան, կամ գործարարութիւնը, եւ ինչ անել փողի հետ նոյնիսկ եթէ այն մի պահ յայտնուեց։
ու ես ուզում եմ ասել, որ մենք ոչ միայն դրա կուլտուրան չունենք։ վիճակը շատ աւելի ահաւոր ա։
ռուսները սիրում են կրկնել մի գրողի խօսքերն այն մասին, որ ռուսաստանում չի ստացւում որ լինի երկու չմտրակած սերունդ։
եւ ես շատ լաւ զգում եմ, որ մենք բոլորս ճնշուած եւ անկիրթ գիւղացիների հետնորդներն ենք։ լաւագոյն դէպքում մէկ երկու սերունդը կիրթ ա եղել, բայց նախ համեմատաբար կիրթ, ինչքան հնարաւոր էր փակ երկրում լինել, աշխարհից կտրուած լինելով, եւ միեւնոյնն ա՝ ճնշուած։
ու մի պահ, ի դէպ ոչ շատ վաղուց, զի սովէտական հայաստանը էնպէս չի որ ինդուստրիալիզացւում էր մինչեւ երկրորդ համաշխարհային, ու իրականում քաղաքները սկսեցին կտրուկ աճել արդէն վաթսունականներից յետոյ։ ու այդ ճնշուած գիւղացիներին, որ նախ քուրդ բէյերի փաստացի հպատակն էին, իսկ յետոյ՝ կոլխոզի գերեալներ՝ կտրուկ բերեցին քաղաքներ, լցրեցին բազմաբնակարային շէնքեր՝ բաւական նեղ եւ ոչ ընդարձակ, հիմնականում ցածր առաստաղներով եւ փոքր պատուհաններով «խռուսչեովկաներ», եւ իրենք դարձան սովէտական քաղաքի բնակիչներ։
մենք բոլորս նեղ մութ եւ ցածր «խրուսչեովկաներից» կամ սարսափելի պանելային բարձրայարկերից դուրս եկած մարդիկ ենք։
մի դէպք էլ պատմեմ՝ մայրս պատմում էր, որ երբ երեխայ էր ու հօր գործի տեղում էր, անկապ պատահած թերթի լուսանկարի վրայ բաներ էր նկարել՝ պոզեր աւելացրել մարդկանց եւ այլն։ իր հայրը նկատեց ու սարսափեց՝ պահեց թերթը որ ոչ մէկ չտեսնի։
ի տարբերութիւն՝ բարեկեցիկ արեւմուտքում եղել ա «հպարտ քաղաքացիների» քանի սերունդ նոյնիսկ քսաներորդ դարի սզկբին։ եթէ նոյնիսկ դեպրեսիա էր՝ մարդիկ (համեմատաբար սպիտակ մաշկով մարդիկ) գիտէին որ ունեն իրաւունքներ, իհարկէ հարուստներից պակաս հաւասար են, բայց ունեն իրաւունքներ, արժանապատւութիւն, կարող են դիմել դատարան, բացել փոքր գործ, լինել «սելֆ էմփլոյդ» կամ ինչո՞ւ ոչ՝ բանուորն էլ ունէր քաղաքական իրաւունքներ, որ օսմանեան կայսրութիւնում հայերը չունէին, եւ որ ռուսաստանում գիւղացիները չունէին, եւ որ սովէտում ոչ մէկս չունէր։
ու իրենք ոչ միայն մտրակած չէին՝ էս մարդիկ «հպարտ քաղաքացի» լինելու կուլտուրա ունէին։
գոլդա մեիրն իր յուշերում գրում էր, որ երբ իր հայրը ռուսաստանից արտագաղթեց ամն եւ ընտանիքին դեռ չէր կարողացել տանել իր մօտ, նամակներում պատմում էր՝ որ էր երկրում էական չի որ հրէայ ես, «պոգրոմներ» չկան, ու արժանապատիւ, իրաւունքներով քաղաքացի ես, եթէ սեւ չես։ կարծես հէնց այդպէս էլ նշում էր։
մի անգամ, մի քանի տարի անց, երբ ընտանիքով արդէն տեղափոխուել էին ամն՝ հօր մօտ, իրենց հայրն այլ բանուորների հետ մասնակցում էր մայիսմեկեան երթի, եւ նրանք գնացին երթը նայելու։
ինչպէս այսօր մեզ մօտ՝ երթի հետ լինում են ոստիկաններ եւ շտապ օգնութեան մեքենայ՝ էնտեղ երթն ուղեկցում էին հեծեալ ոստիկաններ։
գոլդայի փոքր քոյրը յիշում էր «դրագունների» (ռուս հեծեալ զինուորականների) «գրոհները» հրէաներով բնակեցուած քաղաքների վրայ, եւ ոստիկաններին տեսնելով վախից լաց ա լինում։
իսկ գոլդան նշում ա՝ որ այս երկրում ոստիկանները պաշտպանում էին երթ անողներին։
սա քսաներորդ դարի սկիզբ ա։
իսկ արդէն «20th century women» ֆիլմում, ամէն շաբաթ մայր ու որդի, նայում էին բաժնետոմսերի գները, եւ հաշւում ինչ են կորցրել եւ ինչ են շահել։ զի արդէն այդ ժամանակ ամէն ամերիկացի կարող էր ներդրումներ անել։
սա ի դէպ, այն ա ինչ բագրատեանն էր նշում՝ թէ պարտադիր չի ունենալ միլիոններ՝ ներդրում անելու համար։ ասում էր որ մեզ անհրաժեշտ ա բորսա, ու որ կան մարդիկ որ կարող են ներդնել քսան կամ հիսուն կամ հարիւր հազար դոլար, բայց ոչ միլիոններ։ ու եթէ մեզ մօտ լինէր բորսա՝ կարելի կը լինէր տեղական այսպիսի ներդրումներ անել։ յիշում եմ որ բորսա կար իննսունականների սկզբին, չգիտեմ ինչպէս փակուեց, ու ինչու չի բացւում։
էս սերունդը, որ էսօր տեսնում եմ համալսարանում, իրենք ինձ յուշում են՝ երբ ասում եմ՝ 2007-8֊ին էսպիսի պրոցեսորներ էին դուրս եկել, իրենք ասում են՝ մենք էդ ժամանակ դպրոցում էինք ու մեզ մէկ էր։ նշանակում ա էս մեր առաջին չմտրակած սերունդն ա, սերունդ որ չի գնացել հաւաքի ու ծեծուել կամ ջրուել։ ում դժուար կը լինի բացատրել որ կաշառքի դիմաց պէտք ա քուէարկեն։ իհարկէ, իրենք նաեւ կրթուած են լինելու եւ ակնյայտօրէն վատ չեն ապրելու՝ ու հանրութեան մեծ մասը չեն ներկայացնում։
ու իհարկէ, իրենց ծնողները գիտակցուած եւ չգիտակցուած ուղերձներ տալիս են՝ ռիսկի չդիմել, գլուխը կախ աշխատել։ զի սովէտի ժամանակ կար ընդհանուր առմամբ մի գործատու՝ պետութիւնը, ու եթէ քեզ հանում էին ժողովրդի թշնամի, բայց արդէն վեգետարիան տարիներ էին, ու չէին գնդակահարում՝ ապա լաւ գործ գտնել չէիր կարողանայ, պրոֆ․ միութեան անդամ չէիր լինի, եւ սոցիալական եւ ֆինանսական կարգավիճակդ դրանից կտրուկ տուժելու էր։ իսկ մինչ սովէտ, դէ, կար մի ֆեոդալ, որից քո եւ քո ընտանիքի կեանքն էր կախուած, ու առանց ում կեանք չկար՝ գլուխը կախ աշխատելուն այլընտրանք չկար։
էս մեսիջները մենք ստանում ենք, ու ես կարծում եմ որ էն որ մեզ մօտ «մէյնսթրիմը» շատ յարգի ա, իսկ շեղումները դիտւում են որպէս տարօրինակութիւններ՝ նոյնպէս դրա հետեւանքն ա։ երբ պայմանական «նոդ» եւ «փայթըն» չկար, «սի պիւս պլիւս»֊ներ լեռլեայն «լուրջ» գործիք, ու եթէ դու դա չէիր «անում»՝ ապա ռիսկի էիր դիմում, ու պիտի այն սիրէիր, յարգէիր, եւ «անէիր», որ լինես «կարգին» եւ անցնես կանխատեսելի ճանապարհով։
կամ՝ մի ժամանակ հայաստանում տեսամոնտաժի բնագավառում կար փորձուած ստանդարտ՝ «կանոպուս» ֆիրմայի տպասալներ։ դրանց հետ համեմատելի, կամ գուցէ աւելի լաւ լուծումներ կային, բայց փորձուած ուղին դա էր՝ ոչ մէկ շեղուել չէր ուզում, զի դա կը նշանակէր մէկ֊երկու հազար դոլարի ռիսկ՝ բա որ առնես ու չստացուի՞ աշխատել։ չնայած էն ա, կարդում ես ինտերնետում, մարդիկ աշխատում են՝ բայց ինտերնետի տեղն, իհարկէ, քչերը գիտէին։
ամերիկեան ֆիլմերը, սակայն՝ հարթ եւ կանխատեսելի ճանապարհի մասին չեն՝ իրենք ներքուստ, իրենց անգիտակցականում, ընդունում են, որ «ճիշտը մի հատ» չի, ու որ անհրաժեշտութիւն չի «մէյնսթրիմի» մէջ լինել, կամ դրա փեշից բռնուել որ սովիծ չստակես, կամ պայմանական «յաջողութեան» հասնես՝ շարժական եւ անշարժ գոյքից։
ու փորձեմ աւարտել յուսադրող պատմութեամբ։ երէկ իմ՝ լինուքս հեռախօսների համար գրուած յաւելուածը (անկապ բան ա, շատ անլուրջ եւ տափակ) տեղափոխեցի անդրոիդ՝ ծախսելով մօտ երկու ժամ, իսկ եթէ փորձ ունենայի՝ կանէի մի տասնհինգ րոպէում։
դա հնարաւոր դարձաւ delphi միջավայրի fmx (firemonkey) գրադարանի շնորհիւ։ առաջ delphi֊ու մկար vcl գրադարանը, որն արմատներով գնում էր winapi ու որով կարելի էր գրել լոկ ուինդոուս ծրագրեր։ իսկ ինչպէ՞ս յայտնուեց ֆայրմանքին, որի օգնութեամբ այսօր կարելի ա գրել մէկ անգամ եւ կազմարկել նոյն ելատեքստը ստանալով՝ եւ անդրոիդի, եւ այօսի, եւ մակօսի, եւ ուինդոուսի, եւ լինուքսի ծրագրեր։
յայտնուեց այսպէս՝ տարիներ առաջ, մօտ քսա՞ն երեւի, միջին ասիայից, կարծես տաջիկիստանից կամ տուրկմենիստանից մի ռուս տղայ այդ նախագիծը սկսել էր՝ բոլորից անկախ։ փորձում էր վաճառել՝ շատ էժան, կարծես քսան֊քառասուն դոլարով էն ժամանակ, ու ձրի վերսիաներ էլ էր տալիս։ նախագիծը յայտնի դարձաւ, իսկ դելֆի֊ով զբաղուող ընկերութիւնը այդ տղային իր նախագծի հետ միասին առաւ՝ տուեցին իրան փող, բաժնետոմսեր, հրաւիրեցին լաւ աշխատանքի։ սա այն մասին ա, որ երեւի կիրթ ծնողների ընտանիքում էր, երեւի պնդել են որ գնայ համալսարան եւ կարողացել ա ընդունուել, երեւի էնտեղ տեսել ա պասկալ, երեւի էնտեղ եւ տարուել ա, ու երեւի մտքով անցել ա՝ բայց ինչի՞ չի լինում այլ հարթակների համար գրել։ ու բզբզացել, մի բան ստացել ա, հանել ա շուկայ՝ երբ դա բնաւ էլ «մէյնսթրիմ» չէր։
ապահով ուղին նոյն միջին ասիայում կը լինէր՝ սովորել սի պլիւս պիւս եւ գտնել գործ։ գուցէ էդպէս էլ արել ա, ու զուգահեռ ա իր նախագծի վրայ աշխատել։ բայց չի նեղուել որ «մէյնսթրիմ» չի։
բայց էս տղան հիմա յարգուած մարդ ա ֆիրմայում, որ պրոդուկտը վաճառում ա վեց հազար դոլարով, հաստատ միջին սի պլիւս պլիւս ծրագրաւորողից լաւ ա ապրում, նաեւ լաւ ա իրան զգում, որ նշանակութիւն ա ունեցել, ունի, եւ անկապ վինտիկ չի, ու չի ձգտում «կարգինի» մէջ լինելուն։
ու դժուար թէ իր երեխաներին նման բան սովորեցնի։
ու տէնց։
#մարդիկ #պատմութիւն #հանրութիւն #մենք #հայաստան #ռուսաստան #սովէտ #ֆեոդալիզմ #ուղերձ #ուղերձներ #սերունդ #սերունդներ #քաղաքացի #քաղաքականութիւն #ազատութիւն
ունեն էլի էդ կուլտուրան՝
https://www.dezeen.com/2021/07/27/anstalten-prison-nuuk-greeland-schmidt-hammer-lassen-friis-moltke/
լրիւ ցոյց ա տալիս ինչքան ենք մենք հետ մնացած, երբ մարդ կարող ա հիանալ ու ուզել գնալ էդպիսի բանտում լռուել։
#ճարտարապետութիւն #հանրութիւն
եկատերինա շուլմանից ու ստիւեն փինկերից եմ սովորել, որ հետազօտողները, քաղաքագէտները չեն աշխատում լոկ այս պահի տուեալների հետ։ դիցուք սա էսքան ա ու վատ ա, կամ լաւ ա։
աշխատում են տենենցների, միտումների հետ։
եթէ տենդենցն այն ա որ պատերազմներ աւելի քիչ են լինում, եւ աւելի քիչ զոհերով՝ դա չի նշանակում որ ձեր երկիրը չի պատերազմի, կամ ձեր բարեկամը չի զոհուի պատերազմում։ դա նշանակում ա որ տենդենցն ա այդպիսին։
եթէ բռնութիւնն ա նուազում, մէկը կարող ա ասել՝ ո՞նց, էն ա անցեալ շաբաթ հարեւանս միւս հարեւանին բակում ծեծել ա՝ դա հետազօտողի, գիտութեան համար այնքան էլ էական չի։ էականն այն ա որ օբյեկտիւ եւ գլոբալ տենդենցն ա՝ բռնութեան նուազումը։
լաւ փոփոխութիւններն աննկատ են, զի դանդաղ են կատարւում։ վատ փոփոխութիւնները սովորաբար կտրուկ են լինում։
մենք չենք ունենում նորութիւն, որ մի քանի հազար մարդ կտրուկ սկսեց աւելի լաւ ապրել։ բայց ունենում ենք հակառակ նորութիւններ։ նաեւ չենք ունենում նորութիւն այն մասին, որ քանի հազար մարդ աստիճանաբար սկսեց աւելի լաւ ապրել՝ դա աննկատ ա անցնում, ու նաեւ, նման վերնագրեր չես տեսնի, զի դրանք կտոցներ չեն բերում։ զլմ֊ն աշխատում ա կտոց բերելու վրայ։ աւաղ, սոցիալական կայքերի ալգորիթմներն էլ են նման ձեւ աշխատում՝ բերում են կտոցներ ոչ պարտադիր ամենաորակեալ գրառումներին, որ ներգրաւուածութիւնն են մեծացնելու։
եւ խրախուսում են էպատաժ անող մարդկանց՝ իրենց պէտք եկած ուշադրութեամբ։
ինչի՞ եմ սա ասում։
զի ինձ կարեւոր ա թւում գիտակցումը, որ մենք՝ մարդկութիւնը՝ վատ ուղղու վրայ չենք։ որ ընդհանուր դբա լաւն ենք շարժւում։ ու որ մենք օբյեկտիւ գնահատականներ տալ դժուարանում ենք զլմ֊ի, սոց․ ցանցերի, եւ անձնական փորձառութիւնների հիման վրայ։
երբ վերլուծում են զլմ֊ների վերնագրերը՝ դրանք միայն վատանում են։ երբ վերլուծում են իրական տուեալները՝ դրանք լաւանում են։ սա կարեւոր ա։
յղում եմ անում ստիւեն փինքերի գրքերին, մասնաւոարապէս the better angels of our nature, ուր նա մանրամասն դիտարկում ա բռնութեան նուազումը եւ դրա պատճառները։
ուզում եմ աւելի լաւ զգաք, քան աւելի վատ։ ու ուզում եմ այսօրուայ կեցութիւնը աւելի գնահատուած լինի, զի էսպիսի հրաշք դեռ երբեք չի եղել։ երբեք մարդկութեան պատմութեան մէջ չի եղել շրջան, երբ բռնութիւնն այդչափ ցածր էր։ սա պէտք ա գնահատել։ ու պէտք ա ուրախանալ, կարծում եմ։
#մարդիկ #բռնութիւն #գիրք #հանրութիւն #քաղաքագիտութիւն #ստիւեն_փինքեր #դբա_լաւը #միտում
ես արդէն սկսում եմ մերուել ̶չ̶ա̶ն̶ց̶ա̶ծ̶ ̶ք̶ս̶ա̶ն̶ ̶տ̶ա̶ր̶ի̶ որ հայերէն չի լինի գրել շատ թեմաների մասին։
ես տեսնում եմ, անդրանիկը գրում ա անգլերէն մաստոդոն bsd.network հաշուով տարբեր բաներ տեքնոլոգիաների մասին, բայց հայերէն նա գրում ա դէյթինգի մասին։
ու սա ընկալողի մասին ա։ մենք չունենք տեք համայնք, ու դա դաշնեզերքի մասին չի, դա առհասարակ հայաստանի մասին ա։
ու ինչքան ուզում ես գրի հայերէն տեքի մասին՝ դա գուցէ կընթերցուի ապագայում, եւ գուցէ ակտուալ չի լինի։ բայց էսօր ֆիդբեք սովորաբար չի լինի։
շեշտում եմ, դաշնեզերքի խնդիր չի, սլեք չաթը «արմդեւս» յիշում եմ։
իրականում տարօրինակ էր հակառակը սպասելը։ դեռ լաւ ա որ էդ սլեքում կայ, ու էսքան մարդ գոնէ հարց ա տալիս էն երկար անունով ջաւա մեթոդը ոնց կիրառել։ իհարկէ չի խօսւում համակարգային ծրագրաւորման մասին, իհարկէ չի խօսւում նախագծման խնդիրների մասին, իհարկէ չեն քննարկւում տեք նորութիւններ՝ մարդիկ չկան։
իսկ մարդիկ առհասարակ չկան, ուր մնաց տեքում։ իսկ երբ մարդիկ կան, ո՞րտեղից այլ ձեւ լինեն։ ստրկացած գիւղացիներ էինք, յետոյ մի փոքր քաղաքային շերտ գոյացաւ պօլսում ու թիֆլիսում, որ բնական ա, ասիմիլացաւ, ու յետոյ սովէտի որոշակի մոդերնիզացիա, բայց կոլոնիալ մոդերնիզացիա, ու ունենք էն ինչ ունենք։
զարմանալի ա որ էսքանն ունենք։
մարդիկ են որոշիչը, մարդիկ կարող են փրկել քաղաքը, մարդիկ կարող են փոխել երկիրը։ էն մարդիկ որ եկել էին իսրայէլ, միջին արեւելք, այլ մարդիկ էին քան նրանք որ փորձում էին ստեղծել լիբանանը։ այլ մարդիկ էին քան նրանք, որ ունէինք սովէտից եւ իննսունականների պատերազմից ու արտագաղթից յետոյ։
ինչ ունենք դա ա։
#համայնք #հանրութիւն #լեզու #անկապ
սա լայք կոճակի մասին վիդեօ ա՝ https://www.youtube.com/watch?v=3Ll7QywbryQ
հետաքրքիր ա պատմութիւնը, ես չէի իմանում որ հաւանելու հնարաւորութիւն տալը ինովացիա էր, ու առաջինը ֆբ֊ում են յօրինել։
հմ, հիմա կրկին եմ մտածում, արդե՞օք ֆոտո կայքերում չկար հաւանելու կոճակ։ ինձ թւում ա՝ ֆլիքրում միշտ կար։
ինչեւէ, յիշեցի որ armnet կոնֆերանսում, երբ կայքերը գնահատում էին, գնահատականի մի մասը տալիս էր՝ սոցիալական կոճակների առկայութիւնը։
ու էնքան անհասկանալի էր, զի իրենք կարծում էին, եթէ կոճակները չես դրել՝ ուրեմն չես ջոկում, թարմացած չես, չգիտես որ պիտի դնէիր։
ու երեւի միտք չկար դատաւորների մօտ, որ կարող ա մարդիկ կան, յատուկ չեն դնում, մտածել են, դիտարկել են, ու չեն դրել։ նշեմ որ դատաւորների կազմը յստակ չեմ յիշում, բայց դրսից մարդիկ հաստատ կային։ եթէ բոլորը չէին։
եւ առհասարակ, եթէ նոյնիսկ լայքի կոճակը լրտեսութիւն չանէր՝ ինչ֊որ կորպորացիայի api֊ին ինչի՞ պիտի պարտադիր կպնի կայքը, որ գնահատուի կայքերի մրցոյթի ժամանակ։
հիմա նայում եմ, ու մտածում եմ՝ արդե՞օք լայքն էնպիսի միտք ա, որ հնարաւոր չէր չունենալ, որ պէտք էր բացայայտել։ թէ՞ այնուամենայնիւ առանց դրա հնարաւոր ա ապրել։
արդե՞օք տարածելը փոխարինում ա դա որոշ չափով։ արդե՞օք լաւ չի որ ես իմանամ, որ աջակցութիւն ունեմ, երբ մարդը չի մեկնաբանելով սատարել, բայց գոնէ գրածիս, մեկնաբանութեանս տակ նշել ա, որ հաւանում ա։ արդե՞օք լաւ միջոց չի մարդկանց զգալ տալու, որ հաւէս բան են փոստել։ ես իսկապէս դժուարանում եմ բառեր գտնել, ու սկսել եմ ամաչել «+++» դնել, իսկ սրտիկի նշանը առաջին անգամ էս քանի օրն եմ օգտագործել։ հոգոց։
չգիտեմ։
#ռէյտինգ #կապ #հանրութիւն #համացանց
երէկ էլ #ցանցառներ ֊ով փորձում էինք «քլաբ հաուսն» հասկանալ ինչ ա, ու տէնց բարձր չգնահատեցինք, բայց ես հէնց նոր հասկացայ մի կարեւոր բան։ այն, որ քլաբ հաուսն պոպուլար ա, արձանագրում ա, որ մարդկութիւնը ահաւոր աճել ա։
դիցուք վերցնենք իմ ծնողներին՝ երբ իրենք ունէին մի հեռուստացոյց, եւ դեռ մայրս ինտերնետ չէր ունենում, կամ միշտ չէր ունենում, այլ խնայած փողով ձեռք էր բերում դայալափի քարտեր՝ իրենք՝ ծնողներս՝ բանավիճում էին՝ թէ ինչ դիտել հեռուստացոյցով։ ու դէ մայրս հակւում էր ինչ֊որ խօսակութիւնների եւ քննարկումների, իսկ հայրս՝ կինօյի, փնթփնթալով, թէ՝ «էլի դու քո խօսող գլուխներով»։ դա իհարկէ իրենց մասին էլ ա՝ ինչ տարբեր են, բայց եւ տարաձայնութիւններ, համոզուած եմ չկային շատ այլ ընտանիքներում՝ իհարկէ՝ կինօ։
ու այն, որ այսօր մենք ասում ենք, թէ՝ քլաբ հաուսն մի բան չի, շատ աւելի հաւէս քննարկումների հարթակներ ու ձեւեր կան՝ այն մասին ա, որ նկարագրածս անցած էտապ ա։ մարդիկ այսօր սիրում են քննարկումներ եւ խօսք լսել։ մարդիկ այսօր նայում են ռոգանի երեք ժամանոց շոուներ, սապոլսկու ու պետերսոնի դասախօսութիւններ, խնդիր չեն տեսնում երկար պոդքաստներ, ելոյթներ, տեքստեր, քննարկումներ լսել։ աւելին՝ ձգտում են դրան, շատ են ձգտում։
սա այն մասին ա, ինչքան ա մարդկութիւնը աճել։
#մարդիկ #մարդկութիւն #աճ #հանրութիւն
էս քանի օրը աչքովս ընկաւ school of life֊ի «օրդինար» մարդկանց մասին նիւթն այն մասին, ինչքան օկ ա լինել օրդինար «լուզեր», եւ ինչքան օկ ա ունենալ «օրդինար» կեանք, ու որ պէտք ա դա գնահատել, եւ շատերը դա էլ չունեն։
միտքն ինձ մօտ ա, կարծում եմ դա ակնյայտ ա, որ օկ ա, պարզապէս եթէ օրդինարը սահմանենք որպէս «հասարակ», ապա «հասարակ» մարդիկ school of life չեն դիտում, ու իրենց իւթիւբը դա դիտել չի առաջարկում։
ես վերջերս տեսայ ինչ ա առաջարկում՝ հնդկական սերիալներ, օրինակ, էյջդի որակով։
ու իրենք աւելի են հակուած դիտել աստղերին ինստագրամում, ու վատ զգալ, որ աստղային կեանք չունեն։
իսկ մենք, էն շերտը ում կարող ա իւթիւբը school of life առաջարկի դիտել, ընդհանուր առմամբ ջոկել ենք իմ ձեւակերպած դաւիթի աստղի սկզբունքը։
յիշեցնեմ՝ ես ժամանակին մտահոգ էի՝ թւում էր՝ ինչքան զարգանում ես՝ էնքան պահանջներդ աճում են։ գի՞րք ես կարդացել՝ ուզում ես մէկի հետ քննարկել, ֆի՞լմ՝ նոյնը, իմացար փայն հարդուերի մասին՝ ուզում ես այդ խաղալիքները, իմացար risc-v պրոցեսորի մասին՝ մտածում ես դրա տակ գրել մի բան։
սա ես ձեւակերպել էի որպէս պահանջների բուրգ, որն աճում ա՝ բուրգի գագաթը ներքեւում, ու զարգացման սանդղակը՝ ուղղահայեաց։
ու մի պահ զգացի, որ խնդիր չկայ իրականում՝ մտել էի ծնողներիս մօտ ու մայրս պատմեց որ մեր նախկին հարեւանն ա մտել, ու որ իր որդին երազում ա այփադի մասին։ ու էդ պահին ես զգացի՝ որ ախր ես այփադի մասին չեմ երազում՝ ձրի էլ տան՝ պէտք չի, ու հասկացայ որ իրականում լիքը պահանջ ես չունեմ։
դա կարելի ա նկարագրել հակառակ բուրգով՝ երկու բուրգի վերադրումը տալիս ա դաւիթի աստղ։ այո, աճում են պահանջերդ, բայց նաեւ նուազում են։
ու էն մարդիկ, որ ալայն դէ բոտընի նիւթերը դիտում են՝ երեւի օկ են, ու շատ չեն նախանձում ուրիշների կեանքին։
#մարդիկ #դաւիթի_աստղ #պահանջներ #կեանքի_դպրոց #հանրութիւն
մեր հանրութեան կարգը՝ https://en.wikipedia.org/wiki/Lawrence_Kohlberg%27s_stages_of_moral_development#Pre-conventional
(:
#հանրութիւն
https://www.youtube.com/watch?v=giQxUkZ4Anc
հետաքրքիր ա որ մեր կարգինը՝ հիմնականում ոչ կիրթ եւ աղքատ դասակարգերի մօտ ա տարածուած։ իսկ իրենց կարգինը տարածուած էր միջին դասակարգի ու ապահով մարդկանց մօտ։
երեւի նրանից ա որ մեր միջին շերտը՝ կիրթ են, եւ կիրթ լինելով արդէն գիտեն ինչ ա եղել անցեալում, եւ թեթեւ են տանում։
#զարգացում #հանրութիւն #պատմութիւն #ամն #բարքեր #կարգին #մարդիկ
ամսի 21֊ին ընկերս պատմում էր նիկոլի ելոյթի մասին եւ մեկնաբանում որ նա փորձում ա՝ մատուցել արեւմտեան, քրիստոնէական արժէքները, որ հանրութիւնը դեռ չի ընդունել, զի դեռեւս ընդունուած են նախաքրիստոնէական արժէքներն ու մշակոյթը՝ փաստարկներից մէկը ծառերին կտորներ կապելու սովորոյթն էր, եւ հեթանոսական արժէքի օրինակ՝ ճակատագրին հնազանդութիւնը, ի տարբերութիւն նոր եւ քրիստոնէական արեւմտեան արժէքի՝ քո ճակատագիր կերտելը։ նիկոլը եւ անկախութիւնն ա մեկնաբանել որպէս ազգի ճակատագիր կերտելու գործիք։
ես լաւ տեղեկացուած չեմ մինչ քրիստոնէական հայաստանից, բայց որոշ պատկերացում ունեմ՝ հռոմից եւ յունաստանից, ու ընկալում եմ քրիստոնէութիւնը որպէս ագրեսիւ չժողովրդավարական ուժ, որ հետ ա մղել մարդկութիւնը զարգացման մէջ։
հին հանրութիւններում՝ հռոմում եւ յունական քաղաքներում՝ շատ թէ քիչ ներառական ժողովրդավարութիւն էր, եւ դա արտայայտւում էր կրօնում՝ բազմաստուածութիւն էր, եւ շրջանի պատմութիւններն այն մասին էին, որ տարբեր խաղացող ուժեր կան, եւ մարդ անհատն էլ իր որոշակի արժանիքների շնորհիւ կարող ա խաղացող լինել եւ իրավիճակ փոխել։
մինչ մահմեդականութիւնը արաբական աշխարհն էր զարգացած, մահմեդականներն են արգելել մաթեմը եւ ճնշել գիտութիւնները, իսկ մինչ քրիստոնէութիւնը մենք արդէն գիտէինք որ երկիրը գնդաձեւ ա, եւ էրատոսթենէս կիրենացին արդէն հաշուել էր, եւ բաւական ճշգրիտ, երկրի շառաւիղը։
այդ գիտելիքը յետոյ գրեթէ 2000 տարով անհետացաւ։
այսպիսով մենք արտայայտեցինք երկու՝ ոչ անհամատեղելի ենթադրութիւն՝ մէկը՝ որ քրիստոնէական արեւմտեան արժէքներ իւրացնելը հայ հանրութեան համար ափգրէյդ ա, թարմացում ա, արդիականացում ա, եւ միւսը՝ որ նոյն քրիստոնէութիւնը՝ աշխարհի մակարդակով դաունգրէյդ էր՝ հետ ա գցել աշխարհը զարգացման մէջ։
#հայաստան #պատմութիւն #քրիստոնէութիւն #հանրութիւն #զարգացում #կրօն #գիտութիւն #անկախութիւն
այս ու այս խօսակցութիւնների հետքերով գիտակցում ա գալիս, որ հանրային եւ շատամարդ հասկացութիւններն այսօրուայ ինտերնետում տարբեր են։
ֆէյսբուքն ու տելեգրամը ազատ հասանելի չեն՝ առանց «մեմբեր քարտի»՝ բայց շատամարդ։
իսկ ուորդփրես բլոգը, որ հասանելի համացանցից՝ թաքուն գրելու տեղ կարող ա լինել։
#ինտերնետ #հանրութիւն #ազատութիւն
երէկ social dilemma֊ն եմ դիտել։ հիմնականում անդրադառնում ա մարդու՝ կախուածութիւն ձեռք բերելուն, եւ սոց․ ցանցերի ալգորիթմներին եւ արհեստական բանականութեանը, որը նախագծուած ա էդ կախուածութիւնը ստեղծելու, եւ ներգրաւուածութիւնն աւելացնելու համար։
դրանից մի օֆթոփ միտք՝
միշիկը մինասեանը իմ հասկանալով՝ AI էր աշխատում։ մտածում էր՝ եկէք մեդիայում դիցուք էմօների մասին քննարկում սկսենք։ ու բոլորը վազեցին էմօներից խօսելու՝ մի մասը թէ «վտանգաւոր են հանրութեան եւ իրենք իրենց համար»՝ մի մասն էլ թէ՝ «թողէք խեղճ էրեխեքին հանգիստ»։
ի դէպ, այդ մասին՝ յիշո՞ւմ էք մեր հանրութիւնը ինչ էժան կտեր ա կերել ընդամէնը մի քանի տարի առաջ։ ահա՝ զարգացում։ էսօր արդէն խօսում են էն մասին, թէ արթուր մանուկեանը՝ իմ քայլի պատգամաւորն՝ իրեն տուն ա առել։ ու դէ պարզւում ա որ ժառանգութիւն ստացած տունը վաճառել ա՝ աւելի էժան տուն ա առել, եւ ոչ մի յանցանք՝ բայց երեւի թէ՝ քննարկումների այլ մակարդակ։ էլի էժան ա, անշուշտ, բայց էմօների կամ լգբտ֊ի հետ համեմատելի չի՝ գոնէ կոռուպցիոն ռիսկերի մասին ա։
ու հիմնական միտքս՝ վերջերս habr֊ում յօդուած եմ կարդացել այն մասին որ/ինչու ազատ ծա֊ն սովորաբար զիջում ա ux֊ով եւ ui֊ով՝ սեփականատիրական նախագծերին։
ու social dilemma֊ն դիտելուց յետոյ մտածեցի որ եւ դիասպորան, եւ մաստոդոնը, եւ ջաբերը՝ մարդկանց բարդ են։ մի քանի օր առաջ մէկը գրանցուել ա թթում՝ ու էսօր գրել ա՝ ափսոս, երեւում ա ստեղ միայն դու ես գրում։ որովհետեւ միայն ինձ էր հետեւում, ու չի նկատել որ տեղական եւ համաշխարհային հոսքեր կան՝ առաջադէմ ինտերֆէյսը լռելեայն անջատուած ա։ ես երկար ժամանակ եմ ծախսում, ուղեկցում եմ մարդկանց, երբ հրաւիրում եմ՝ «հիմա տես էստեղ սէնց բան կայ, իսկ սա այսպէս ա աշխատում», ու իրենք շատ հարցեր են ունենում։
ընդհանուր առմամբ՝ նկատեցի որ մեր այլընտրանքային սոցիալական ցանցերն էնպէս են դիզայն արուած, որ չես էլ հասկանում ոնց օգտուել՝ ուր մնաց՝ կպնես։
#դիասպորա #մաստոդոն #սփիւռք #թութ #դիզայն #նախագծում #համացանց #ֆիլմ #անկապ #քաղաքականութիւն #հանրութիւն #պատմութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատութիւն
էսօր ահագին շփուեցի մեր սանտեխնիկի հետ՝ շատ լաւ մարդ ա, ու շատ լաւ մասնագէտ։
լիքը հետաքրքիր բան իմացայ՝ կը պատմեմ մի օր։
վերջում որ սպասում էինք իր սարքը սառի, գմօ֊ից խօսք գնաց։
ես երեւի իր հանդիպած միակ մարդն եմ, որ գմօ սիրում ա ու շատ կողմ ա։
ինքը պարզապէս կեանքում տէնց մարդ չէր տեսել։
ու մենք՝ հանրութիւնը՝ ունենք խնդիր՝ մենք չունենք ասեա կազանցեւա, չունենք վարլամով, չունենք կաց։
չունենք նաուչպոպ՝ հանրամատչելի գիտութիւն։
#հանրութիւն #կրթութիւն #գիտութիւն
ես սիրում եմ «բնորոշ» բառը։
— ծեր աւտոկրատներին բնորոշ ա… — լրիւ պուտինեան ռուսաստանի չինովնիկին բնորոշ վարքագիծ… — ութսունականների պոպ մշակոյթին բնորոշ…
ու ես կարդում եմ թղթեր, յօդուածներ, ուր դիտարկում են մարդկանց, հանրութիւնները, եւ պատմում, որ էս ժամանակաշրջանի եւ տեղանքի մարդկանց բնորոշ էին սէնց ու սէնց բաներ։
հիմա, արդե՞օք դա նշանակում ա որ բոլոր այդ մարդկանց։ կամ բոլոր դիկտատորներին։ կամ չկան այլ չինովնիկներ։ իհարկէ՛ կան։
երեւոյթի լինելը չի նշանակում բացառութիւնների բացակայութիւն։
ու ես այդպէս էլ չեմ հասկանում ինչո՞ւ մարդիկ, ում ես պատմում եմ, որ իրենց խնդիրները բնորոշ են՝ բնորոշ են հայաստանի էսինչ ժամանակների պատաու խնդիրներին, կամ էսինչի վարքագիծը բնորոշ ա հայաստանի էսինչ դասակարգի աղջկայ, էս ձեւով ճաշ եփելը բնորոշ ա էսինչ ժամանակին, եւ այլն՝ չեն սիրում, նեարդայնանում են, երբ իրենց վերաբերողը բացատրում են հանրային տենդենցներով եւ յատկութիւններով, եւ ոչ որպէս հէնց իրե՛նց, հարազա՛տ եւ ուրո՛յն, իւրահատուկ խնդիրներ կամ պատմութիւններ։
դրանից շատերի՝ զրոյց շարունակելու ունակութիւնը կտրուկ նուազում ա, եւ իրենք զգում են իրենց չհասկացուած եւ ֆրուստրացուած։
#հանրութիւն #մարդիկ #ժամանակ #տարածութիւն #բնորոշ #յատկութիւն #տենդենց #ոգի #ժամանակաշրջան #ճաշակ #քաղաքականութիւն
նրանք, որ ձգտում են դիկտատուրայի, մոնարքիայի, իրականում դիկտատուրա չեն ուզում։
իրենք ուզում են էն դիկտատուրան ուր իրենց համար գրաւիչ վիճակն ա թելադրւում, եւ մնացածը՝ դատապարտւում ա։
իրենք յաճախ ասում են, որ ժողովրդավարութիւն չկայ՝ ընդամէնը այդ բրենդի տակ մատուցւում ա այն ամէնը, ինչից իրենք վախենում են։
իսկ գուցէ իրականում գիտակցում են, որ ժողովրդավարութեան դէպքում՝ իրենք ներկայացուած կը լինէին, բայց երեւի թէ գիտակցում են, որ բաւական համախոհ չէին ունենայ, որ իրենց քաղաքական օրակարգը պարտադրուած լինի՝ զի կան շատ այլ շերտերի ներկայացուցիչներ՝ իրենց պահանջներով եւ շահերով։
ու իսկապէս՝ սովորաբար դիկտատուրան չի լինում ազատական՝ այն վաճառում ա հէնց հետադէմ, կոնսերուատիւ, «աւանդական» արժէքները, որոնք եւ պատրաստ են առնել նրանք, որ դիկտատուրա էին ուզում։ դիկտատուրան, ընդհանուր առմամբ՝ այլ բան վաճառելու չունի էլ, ու էդ մարդիկ չեն գիտակցում, ինչքան էժան են իրենք իրենց վաճառել նուիրուելով վարչակարգին։
#ժողովրդավարութիւն #մոնարքիա #դիկտատուրա #ազատութիւն #հանրութիւն
ժամանակ առ ժամանակ ինձ մեղադրում են, որ ես ապակենտրոնացման կողմնակից լինելով, խորհուրդ եմ տալիս սրճարաններ, գրասենեակներ երեւանի կենտրոնից դուրս չբացել։
նախ ասեմ, որ համացանցը այլ դէպք ա, իսկ յետոյ անդրադառնամ իրական ֆիզիկական տարածքներին, եւ որն ա իմ հասկանալով քաղաքի ապակենտրոնացումը։
համացանցը այլ դէպք ա՝ կարեւոր չի, որտեղ ես գտնւում՝ կարող ես կապի մէջ լինել այլ մարդկանց հետ։ եւ այն ըստ նախագծի տափակ ա, ու բոլորը երեւալու կամ ընկալելու նոյն հնարաւորութիւնն ունեն։
դա հանրային տարածքի ֆունկցիան ա՝ քեզ ցոյց տալ, եւ ուրիշներին նայել՝ կապի մէջ լինելը, եւ ըստ էութեան, համացանցն այդ հանրային տարածքն ա՝ ամբողջութեամբ։
ի տարբերութիւն՝ եթէ ֆբ֊ում ես՝ կարեւոր ա որտեղ ես գտնւում՝ այնտեղից դուրս կապ չկայ, չկան պատուհաններ, ինչպէս կազինօներում։ դու մեկուսացուած ես, եւ կապի մէջ ես նրանց հետ, ով քեզ հետ գտնւում ա այդ պատերի ներսում։
եթէ այդ վիճակը չլինէր՝ համացանցի ապակենտրոնացման մասին խօսել էլ պէտք չէր լինի՝ այն արդէն ապակենտրոն ա։
խնդիրն իրականում այն ա, որ հանրային տարածքում (ապակենտրոն) մարդ չկայ՝ մարդիկ հիմնականում հաւաքուել են կոնկրետ շէնքի պատերի մէջ, եւ վախենում են այնտեղից դուրս գալ, զի բոլորն այնտեղ են։ նրանք, որ հանրային տարածքում են՝ մեկուսացուած են մնացածից, որովհետեւ հանրային տարածքում մարդաշատ չի։
յաճախ բերել եմ օրինակ, որ երբ հայերէն ինչ֊որ բան ես փնտրում, արդիւնքներում լինում են ակումբ․ամ֊ի հին գրառումներ, ուորփրեսի բլոգ փոստեր, բայց ոչ՝ ֆբ֊ի քննարկումներ։ դրանք հանրային տարածքում չեն։ աւելին՝ եթէ մի բան ասուել ա ֆբ֊ում, դու պէտք ա լինես ֆբ֊ում, որ կարդաս։ դու չունես հնարաւորութիւն ապակենտրոնացուած տեքնոլոգիաներով՝ դիցուք ռսս֊ով, հետեւել որեւէ հեղինակի։
այդ պատճառով, ի դէպ, ես չեմ կարծում որ ֆբ֊ում գրողին կարելի ա կոչել բլոգեր, որովհետեւ բլոգի սկզբնական սահմանումը հէնց թարմացուող հոսքի մասին ա, որի թարմացումներին կարելի ա հետեւել, եւ հետեւել այլ տեղերից, որը բնական էր՝ ինտերնետի դարաշրջանում։ դէ ո՞նց ա կարելի պարտադրել որ նոյն տեղից հետեւես՝ ակնյայտ ա որ մարդը չպէտք ա գրանցուած լինի բլոգսփոթում որ հետեւի բլոգսփոթում գրող մարդուն՝ եւ այդ մարդն էլ չպիտի գրի հէնց բլոգսփոթում՝ ընդհակառակը, երբ բլոգը դառնում ա յայտնի, մարդիկ առնում են իրենց սեփական տիրոյթ եւ պահում անձնական սպասարկիչ, իրենց գործառոյթներն աւելի վերահսկելի, կառավարելի դարձնելու, իսկ կեանքը՝ աւելի յարմարաւէտ։
ի տարբերութիւն՝ ֆբ֊ում ըստ սահմանման չկայ ճկունութիւն, կամ քո գործառոյթներն աւելի կառավարելի դարձնելու հնարաւորութիւն։ ֆբ֊ին անհրաժեշտ ա ստեղծել պատրանք, որ ինտերնետն ու ֆբ֊ն համարժէք են, որ ֆբ֊ն ինտերնետն ա ինքն իրենով, եւ դրանից դուրս ոչ մի բան գոյութիւն չունի։ եւ զգալի չափով ֆբ֊ին յաջողել ա այդ պատրանքը ստեղծել։
այդ պատճառով ա ֆբ֊ի պայմանագիրը՝ սատանայոտ՝ լինելով ֆբ֊ում դու զրկում ես այլ տեղերում գտնուած մարդկանց քեզ հետեւելու հնարաւորութիւնից, եւ փաստացի պարտադրում՝ եթէ կապ ես ուզում՝ ապա պիտի լինես ֆբ֊ի մասնակից՝ սա ա գործարքը։
միայն ու միայն այլընտրանքի բացակայութեան պարագայում, երբ ֆբ֊ից դուրս գոյութիւն չունի ոչ մի բան՝ կամ գոնէ էնպիսի տպաւորութիւն կայ՝ ֆբ֊ն դառնում ա ձեռնատու գործարք, այդ պատճառով էլ ֆբ֊ին պէտք ա անել ամէնը, որ մարդիկ առանձնապէս ֆբ֊ից դուրս չնայեն։ ի՞նչ ա պէտք՝ բիզնէսի էջ՝ խնդրեմ, այն ֆբ֊ում ա։ ուզում ես չեքի՞ն լինել՝ եղիր մեզ մօտ։ նկա՞ր լցնել՝ մեզ մօտ։ միայն դուրս չգաս։ ո՞ւր պիտի դուրս գաս՝ ինստագրա՞մ՝ մերն ա արդէն։ մենք ենք, ուրիշ մարդ չկայ։
եթէ մենք համեմատենք սովորական հանրային տարածքների հետ՝ ապա այս պարագայում, երբ բոլորը ֆբ֊ում են՝ հրապարակում մարդ չկայ, փողոցներում մարդ չկայ։ իրենք բոլորը մտել են մոլլ, կամ կազինո՝ առանց պատուհանների տեղ, իրենց տեսնելու համար դու էլ պիտի մտնես մոլլ, եւ ընդունես մոլլի պայմանագիրը։ հանրային տարածքն էլ ունի պայմանագիր՝ հանրութիւնը ունի պայմանագիր, բայց դա հանրութեան համաձայնութիւնն ա, ոչ թէ կոնկրետ բիզնէսի հետ քո կնքած պայմանագիրը։
հիմա բալետի երկրորդ մասը՝ տեղանքը քաղաքում։ անգլերէն ասացուածք կայ, որ բիզնէսի համար կայ երեք ամենակարեւոր նախապայման՝ լոքէյշն, լոքէյշն, լոքէյշն։ այո, երեւանում եւ սրճարանի համար դա կենտրոնն ա։ իսկ եթէ դուք գիւղում էք, ապա խորհուրդ չեմ տայ ձեր խանութը (սրճարանի համար բաւական մարդ չի լինի) բացել «գիւղամիջից» այն կողմ։ իսկ երեւանում՝ կենտրոն։
այլ քաղաքում, որն արդէն աւելի ապակենտրոն ա՝ այդ կենտրոններից իւրաքանչիւր մէկում։
մեր խնդիրն այն ա, որ երեւանն արդէն ապակենտրոն քաղաք չի՝ կենտրոնացուած ա։ եւ ոչ մէկ առանձին֊առանձին չի կարող այն դարձնել ապակենտրոն։
օկ, իսկ ինչո՞վ ա մի լոքէյշնը աւելի շահաւէտ միւսից։
ընդհանուր առմամբ՝ արդե՞օք դա էն տեղն ա, ուր հանրութեանը հարմար ա, հաճելի ա գտնուել, քայլել։ ժամանակակից urban design֊ը ունի որոշակի լուծումներ այն մասին, թէ որն ա մարդ կենդանու համար՝ իր ֆիզիկական եւ հոգեբանական յատկութիւններով՝ լաւ քաղաքային միջավայրը։ օրինակ, դեռ վաղուց նկատել են, որն ա մարդուն հարմար, ընկալելի, մարսելի հրապարակի չափսը։ իսկ այսօր արդէն՝ զանազան փորձեր արուել են, սխալներ գործուել են, դասեր քաղուել են։ սա իհարկէ ճանապարհի վերջը չի, բայց սկիզբն էլ չի՝ հարցը բաւական հետազօտուած ա։
այսօր մենք գիտենք, որ (երեւանի) բանգլադէշի պէս տեղերը՝ լաւ քաղաքային միջավայրի մասին չեն։ իսկ երեւանում, աւաղ, ընդհանուր առմամբ, կենտրոնից բացի մենք ժամանակակից քաղաքային միջավայր առանձնապէս չունենք, իսկ կենտրոնում այն մեղմ ասած՝ անթերի չի։
անիմաստ ա վատնել փող, եւ ներդրում անել մի տեղում, ուր կորուստներ էք կրելու, եւ մի օր չէք դիմանալու եւ փակուելու էք։ աւաղ, դուք ինքնուրոյն չէք կարող դարձնել քաղաքի որեւէ մի մաս՝ քաղաքային, հարմարաւէտ։
ես կողմ եմ ապակենտրոն քաղաքներին, ուր դուք կարող էք բացուել շատ տարածքներում։ ըստ որում այդ կենտրոնների մէջ չկայ յստակ սահման, դրանք միացուած չեն իրար լայն փողոցներով, անցումը մի մասից միւսն աննկատ ա, եւ տեղափոխումը հեշտ՝ եւ հետիոտնի եւ հեծանուորդի համար։ աւաղ այդ ապակենտրոնացումը այսօր մեզ մօտ իրատեսական չի, զի արդէն շատ բան ա այլ կերպ արուած, կառուցուած, ասֆալտած։
ինչ ա այսօր հնարաւոր՝ ձեւաւորել կենտրոնից դուրս լաւ քաղաքային միջավայր ունենալու հանրային պահանջ։
լաւ քաղաքային միջավայր ստանալն իմ հասկանալով, աւելի հեշտ ա, քան դրա հանրային պահանջ ստեղծելը։
օրինակ, դա չի լինի շատ աւելի թանկ, քան մամիկոնեանցի կամ այլ բարձրայարկ թաղամասերը կառուցելը։ դրանց փոխարէն կարելի էր ստեղծել քաղաքում հաւէս տեղ, սակայն նախ պէտք ա հանրային պահանջ՝ կամ էդ շէնքերում բնակարաններ ցանկացողների սակաւութիւն։
էսօրուայ սխալներն ուղղել շատ բարդ ա, ինչպէս եւ այսօր շատ բարդ ա ուղղել նախկինում արուած սխալները։ եւ բնաւ էլ, ինչպէս, երեւի մեսչեանը համոզուեց՝ ընդամէնը բուլդոզերի գործ չի։
հետաքրքիր ա, տեսէք,որտեղ եմ գտել յօդուածը՝ ոչ բնօրինակն ա, ոչ այդ յղման տեքստում հպարտօրէն յայտարարուած ֆբ֊ի խումբը։ բլոգային գրառման մէջ ա գտնուել, զի դա ա համացանցի մաս, հանրային տարածքի վայր։
#ապակենտրոնացում #համացանց #քաղաք #միջավայր #նախագծում #հանրութիւն
հետաքրքիր ա, ոնց կը բաշխուեն թարմփ֊բայդեն ձայները։
օրինակ՝ թրամփը շատ շատերին հիասթափեցրել ա։ ասում էր՝ հէնց գամ՝ սա կանեմ, նա կանեմ՝ ու ակնյայտ էր, որ ամն֊ի հաւասարակշռուած համակարգի պարագայում, շատ բան չի կարողանայ անել։
հետեւաբար, պէտք ա որ լինեն լիքը հիասթափուածներ, ով կասեն, թէ բան չի փոխուել, ընդամէնը նիկոլը սերժով օբաման թրամփով ա փոխուել։
ու հարց ա՝ ի՞նչ են անելու ձայների հետ այդ հիասթափուածները՝ քուէարկելո՞ւ են, տալու են դեմոկրատների՞ն, թէ՞ թրամփին։ կամ արդե՞օք շատ են իրենք։
#ընտրութիւններ #ժողովրդավարութիւն #ամն #հանրութիւն
Լատինինան ասումա , որ ունի սիրած գիրք, ու դա «Գետախորշեր»֊ն ա, Շի Նայանի հեղինակած XIV֊րդ դարի չինական վէպ ա։ Ասում ա, որ վէպը իհարկէ նման չի եւրոպական գործերի։ Իր մէջ կայ եօթանասուն գլխաւոր հերոս։ Դա գիրք ա հանրութեան մասին, որում գործում են մարդկանց յարաբերակցութիւնների երկու համակարգ․ մէկը հիմնուած օրէնքի, միւսը՝ անձնական յարաբերութիւնների վրայ։ Ու այդ գրքում ցոյց ա տրւում ինչպէս երբ նման հանրութիւնում օրէնքները սկսում են խախտուել ամենավերեւում՝ բոլոր ամենալաւ մարդիկ, իրենց անձնական յարաբերութիւնների պատճառով, աստիճանաբար դառնում են աւազակներ։
#կոռուպցիա #լատինինա #հանրութիւն #գիրք #վէպ #մարդիկ #շի_նայան #գետախորշեր #քաղաքականութիւն #համակարգ
էսօր շատ լաւ ժամանակ ա։ կորոնավիրուսի շնորհիւ։ մենք բոլորս տեսնում ենք ով ով ա։
ով ա ինչ գրում ու ով ա ինչ ասում։ ով ա պատմում բիլ գէյթսի դաւադրութեան եւ հինգ ջիի մասին։ ոնց որ չէինք ջոկում, որ կամ չարամիտ ա, կամ դեբիլ։
էսօր արդէն երեւում ա։ բոլորն իրենց մատնեցին։
շնորհաւորում եմ ձեզ, ընկերներ։
#կորոնավիրուս #դաւադրութիւն #ժամանակ #հանրութիւն #մարդիկ
վերջերս շատ եմ ճապոնական ֆիլմեր դիտել, ու յիշեցի «always» ֆիլմը։
առաջին հայեացքից՝ շատ նման ա մեր «մեր բակին»։ ու շատ կարեւոր ա ինչով ա տարբերւում։
ճապոնացիները պատմում են իրենց մասին։ պատմելով իրենց մասին էն ժամանակ՝ պատերազմից յետոյ, իրենք պատմում են իրենց մասին՝ միշտ։ ինչպիսին են ճապօնացիները միշտ։ միշտ եղել եւ միշտ կը լինեն։
ի՞նչ են պատմում։ պատմում են այն մասին, որ ճապոնացիները նախընտրում են երբեմն լինել կոպիտ, նուրբ զգացմունքներն անկեղծ արտայայտելու փոխարէն։ բայց այդ կոպտութեան մէջ պէտք ա կարողանալ կարդալ նրբութիւնն ու խորութիւնը։ պատմում են պատերազմից մնացած վէրքերի մասին։ պատմում են վեստերնիզացիայի մասին։ նշում են, որ առանց այդ էլ լիբերալ եւ բազմազան հանրութիւն էին։ պատմում են ինդուստրիալիզացիայի մասին՝ ու այստեղ ֆիլմում առանցքային են ձգտումները՝ եւ աշտարակն են կառուցում, որով բոլորը հպարտանում են, եւ ընկալում են այն զարգանալու խորհրդանիշ, եւ ամէն մարդ, նոյնիսկ «ինտելիգենտիկ» գրողը ունեն ձգտումներ։ սուզուկի աւտո մականունով մարդը երազում ա ունենալ աւտոընկերութիւն, իսկ գրողը՝ յաղթել գրական մրցանակ։
փոքր փողոցում բոլորն, իհարկէ, իրար աջակցում են։
նաեւ երեւում ա, ոնց են մարդիկ յարգում պատասխանատւութիւնը։ դա, ինձ թւում ա՝ բոլոր մարդիկ։ օրինակ, երբ գրողը նոր նոր պիտի վերցնի երեխային, ու դեռ փորձում ա վերադարձնել՝ սուզուկին իրան «չելենջում» ա, ասում ա՝ «ըհը, դուխդ չհերիքեց», որովհետեւ ուզում ա տեսնել պատասխանատու մարդ։ ու հակառակը՝ երբ նա երեխայով սկսում ա զբաղուել՝ նա ինքն էլ ա իրեն աւելի յարգում, եւ հարեւաններն են իրեն սկսում հարգել։ ամէնակարեւորը՝ պատմում են իրենց արժէքների մասին։ ի՞նչն ա ճապօնացու համար կարեւոր։
ու մենք իմանում ենք, որ ճապոնացում համար կարեւոր են ձգտումները, կարեւոր ա աշխատանքը, կարեւոր ա ընտանիքը, կարեւոր ա հանրութիւնը, երկիրը։
ի՞նչ ենք տեսնում «մեր բակում»։ կարծեմ երկրորդի վերջում, երեւի, կայ ամենալաւ պահը՝ երբ բակի բնակիչները պաշտպանում են նկարիչ դոդոյին, որ բնակւում ա նկուղում, որը պէտք ա ինչ֊որ մէկը վերցնի բիզնէսի համար։ տեսնում ենք էն, ինչին կայ պահանջ՝ «ռազբիրատ»։ չենք տեսնում երկիր, չենք տեսնում ոնց ա բակը հանրութեան մաս, չենք տեսնում զարգացում, չենք տեսնում ձգտումներ։ մէկն իր համար չինովնիկ ա, մէկն էլ իր համար նկարիչ ա։ ամենաոգեշնչողը «ռազբիրատ»֊ն ա, դա ա հայ երիտասարդի ձգտումը՝ բակի յարգուած տղայ լինելը։ իհարկէ, դա մասամբ ներկայացուած ա ծաղրանքով։ բայց եւ ամէնն ա ներկայացուած ծաղրանքով։ ակնյայտօրէն, մեր բակը էքսպորտի ֆիլմ չի՝ ներքին շուկայի համար ա։
ինչը կրկին տարբերում ա մեր հանրոթիւնը ճապոնականից, եւ ո՞ւր եմ հեռու գնում՝ նոյնիսկ վրացականից։ վրացիները իրենց կինոյում կարողանում են անդրադառնալ ներքին խնդիրներին այնպէս, որ դա էլ լինի իրենց մասին պատմել՝ ուրիշներին։ օտար հայեացքի համար հետաքրքիր ֆիլմեր են նկարում, ու ինձ թւում ա դա յատուկ չեն անում, պարզապէս այսպէս ստացւում ա, երբ անում ես մի բան, որը կարող ա որեւէ մէկին, քեզնից բացի, հետաքրքիր լինել։
աչքի ա ընկնում նաեւ էն, որ ճապոնիան՝ ի տարբերութիւն մեզ՝ աշխարհի մաս էր։ եւ դա երեւում ա մասնաւորապէս շէնքերով։ ակնյայտ ա, որ մենք էսօր, երբ նոր ենք դառնում աշխարհի մաս՝ չտեսի պէս պիտի շէնքեր կառուցենք, իսկ իրենք կառուցում էին ճաշակով եւ համաշխարհային տենդենցները տեսնելով։
ընդհանուր առմամբ, «միշտ» ու «մեր բակը» ֆիլմերը, սկսած անուանումից, եւ վերջացրած բովանդակութեամբ եւ իրականացումով լրիւ բացատրում են ինչու հայաստանը ճապոնիա չի՝ այլ նոր մանուկ պետութիւն ա, ու ինչի ա ճապոնիան՝ որ նոր չի ծնուել՝ այնպիսին ինչպիսին այն կայ։
#հայաստան #ճապոնիա #կինո #մեր_բակ #միշտ #հանրութիւն #պատմութիւն #արուեստ
նկարագրուած ա, եւ ակնյայտ ա, ինչպէս «հաբիտուսը» օգնում ա մարդկանց եւ տնտեսութեանը՝ իրենք բաւարարուած չեն լինում քիչ որոշումներ կատարող աշխատողի դիրքով, եւ բացում են իրենց ընկերութիւնները։ շատ այդպիսի ընկերութիւններ մեզ մօտ բացել են դրսից եկած հայերը՝ մեր հանրութեան մէջ հաբիտուս ունեցողները քիչ են՝ եւ հանրութեան զգալի մասը նախընտրում ա անվտանգութիւն՝ լինել գլուխը կախ աշխատող, եւ ոչ մի բան չփոխել։ նշանակութիւն ունենալը իրենց համար այդքան կարեւոր չի։ կարելի ա բաւարարուել որպէս հայր֊մայր, բարեկամութեան կամ քուչի անդամի նշանակութիւն ունենալով։
այսպէս հաբիտուս չունեցող մարդիկ աւելի դանդաղ են զարգանում, կամ չեն կարողանում իրականացնել իրենց պոտենցիալը։
հետաքրքիր ա, որ միւս կողմից «հաբիտուս» նաեւ շատերին խանգարում ա։ երիտասարդները, որ համարում են որ իրենք աւելի լաւն են սովորական աշխատող լինելու համար, ու պիտի նշանակութիւն ունենան՝ չեն գնում նուաստ աշխատանքի՝ բայց չեն էլ հիմնում իրենց գործը՝ ու կրկին հետ են մնում։ որովհետեւ եթէ առաջ չես գնում՝ հետ ես մնում։
յաճախ կարելի ա տեսնել, ինչպէս իրենց համակուրսեցիները, որ չունեն իրենց հնարաւորութիւնները՝ ու պիտի հնարաւորինս շուտ անցնեն գործի՝ եւ ազատեն իրենց ծնողներին քաղաքում ուսանող պահելու բեռից՝ աւելի շուտ են զարգանում, ու ստեղծւում ա իրավիճակ, երբ համալսարան աւարտելուց ընդամէնը մի քանի տարի անց իրենք արդէն կարող են դիմել «հինգ տարի փորձ» պահանջող աշխատանքի՝ զի այդ հինգ տարի փորձն ունեն, իսկ «հաբիտուս» ունեցողը՝ ոչ փորձ ունի, ոչ գիտի աշխատել։
այստեղ գուցէ հաբիտուս ունեցողը ընկնում ա մի ծուղակի մէջ՝ իրեն թւում ա, որ քանի որ նա խելացի ա (չէ՞ որ նրան հեշտ ա տրուել ուսումը, նա զարգացած ա ու կարողանում ա լաւ խորհուրդներ տալ, տեսնում ա էն, ինչ միւսները չեն տեսնում, բարձր այքիւ ունի) նա նաեւ լաւ կը կարողանայ, ասենք կոդ գրել։ իսկապէս կը կարողանայ՝ եթէ շատ գրի։
ես այնքա՛ն խելացի ուսանող եմ տեսել, որ չեն կարող լաւ գրել։ որովհետեւ ես ինքս էլ գիտեմ ինչքա՛ն պիտի գրես, որ քիչ թէ շատ լաւ կարողանաս գրել։ ու էսօր էլ, գտնելով մի քանի տարի առաջ գրածներս, յաճախ ցանկութիւն եմ ունենում փոխելու՝ փնթփնթալով՝ թէ էս ով ա, էս ոնց ա գրել։ էլ չեմ ասում, որ բնական ա՝ ուսանողը չի կարող լաւ կոդ գրել։ ինչքան էլ նա հանճարեղ չլինի։ այդ համար պէտք ա տարիների աշխատանք։ եւ այդ աշխատանքում չլճանալու ցանկութիւն։
ու տէնց
#հաբիտուս #հանրութիւն #մարդիկ #աշխատանք
յիշեցի որ գործընկերս պատմել ա, թէ ոնց են ֆիզ․ ֆակ․֊ի կողքով անցնող «հիփփիոտ» տղաների «բռնել ծեծել»։ մի տաս տարի առաջ։ ինձ թուում էր տաս տարի առաջ արդէն սովորական կը լինի իրենց կերպարը, բայց ինչեւէ։ գուցէ առաջին կուրսեցիներին դեռ սովորական չէր։
ու մտածում էի մարդկանց մասին, որ իրենց թոյլ են տալիս ունենալ կերպար, որը շրջակայ միջավայրում չեն հասկանալու։
մտածում էի որ ոմանք հասկանում են՝ որ հասկացուած չեն լինի, իսկ ոմանք չեն էլ հասկանում։ իսկ ոմանք յոյս ունեն որ հանդուրժուած են լինելու։
ամէն դէպքում էդ կերպարն ասում ա, որ իրենց աշխարհընկալումը մի քիչ աւելի շատ մասով չի համընկնում հանրութեան միջին վիճակագրական աշխարհընկալման հետ։
ու ստեղից ես փորձում եմ տանել եզրակացութիւն, որ իրենք աւելի խոցելի են թուում՝ չէ՞ որ եթէ աշխարհի քարտէզը քեզ թուում ա մի ձեւ, ու տեսնում ես որ ուրիշինը այլ ձեւ ա, մտածում ես որ իրենը սխալ ա՝ ու հետեւաբար նա խոցելի ա։
էդ խոցելիութիւնը արտայայտելը՝ դիցքուք երկար մազերով՝ տղաների դէպքում, հետեւանք ա, որ լիքը մարդ որ խոցելիութիւնը նկատեց՝ կուզի այն էքսփլոյտ անել։ ու դէ անում ա։ ի դէպ, յաճախ ոմանց կողմից էդ խոցելիութիւն արտայայտելը ընկալուում ա որպէս քաջութիւն, բայց ինձ թուում ա դէպքերի զգալի մասում էդ մարդիկ չեն էլ ջոկում որ ինչ֊որ բան էդպէս չեն արել։
այդ մարդիկ կրկնակի խոցելի են, որովհետեւ այլ աշխարհայեացք են ունենում մարդիկ ընտանիքներից, որ այլ ձեւ են, կամ թոյլ տեն տուել այլ ձեւ մեծանալ։ յաճախ իրենք մեծացել են մեկուսացած, ու չեն էլ ջոկել ինչ ա կատարուում դրսում, բակում։ չեն մասնակցել բակի կռիւների, չգիտեն «գաղափար» եւ չգիտեն որ այն կայ։ ու հետեւաբար չունեն պաշտպանուելու կուլտուրա։
էդ ֆիզ ֆակի դէպքը ոնց որ մարդկանց ու այլմոլորակայինների մասին ա։ երկուսն էլ իրար բացարձակ չեն հասկանում։ մի մասը հանդուրժելու պատրաստ չի, ու գուցէ վախեցած ա, որ այլ ձեւի պատճառով ամէնը վարի կը գնայ, իսկ միւս մասը չի ջոկում ինչի են բռնութիւն երէսում։
ու ինձ թուում ա հայաստանն հիմա աւելի բազմազան ա, ու բոլորը սովորել են որ մարդիկ տարբեր են։ առաջ շատ էր գաւառական, ու քիչ բազմազան։ ու նաեւ ինձ թուում ա որ էդ օդ խաղալուց ա՝ օրինակ վրաստանում օդը շատ ա խաղում, մարդիկ ամէնի սովոր են։ սիւնիքում կամ արցախում՝ քիչ։
ու որ սովոր չես՝ վախեցած ես։ ու էդ բռնութեանը պատրաստ մարդիկ էլ են վախեցած։ իրենք քանի որ այլ բան շատ չեն տեսել, իրենց թուում ա, որ այլ բանը կը քանդի իրենց իմացած աշխարհի հիմքերը։ ու դէ սարսափած են։
չեն տեսել ամն, ուր ինչ ասես մարդ կայ՝ դա առհասարակ լիբերալ հանրութիւնների յատկութիւն ա՝ ամէն մարդուց կայ, ու բոլոր յատկանիշները իրար հետ խառնած լինում են։ լինում ա տատուներով մասկուլին գէյ, լինում ա ֆեմինին հանրապետական ու կոնսերուատիւ հրապարակախօս։
ու դէ երեւի շատ ենք մոնոէթնիկ։ մի տաս տոկոս երեւացող փոքրամասնութիւններ մեզ չէին խանգարի։ բայց երեւի ոչ շատ։ շատից ես էլ եմ վախենում, ու դէ նայած փոքրամասնութիւն՝ ես լաւ զգացել էի անկախացման գործընթացի ժամանակ որ ստեղ ապրող ռուսները բնականաբար չեն քուէարկի հայաստանի անկախութեան համար։ ես շատ լաւ ռուս ընկեր ունեմ, ու նա ամաչում էր ղրիմից, ու ուզում էր էստեղ ապրել, ու հրաժարուել ռդ քաղաքացիութիւնից, ու ստանալ մերը։ ընտանեկան պատճառներով չկարողացաւ։ նկատի ունեմ՝ չեմ ընդհանրացնում, չնայած ընդհանրացնէի՝ սարսափելի բան չէի անի։
ու տէնց։
#հանրութիւն #բազմազանութիւն #հանդուրժողականութիւն
մարդ էակը շատ կապուած ա կանոնների հետ։ որ իհարկէ կարող են եւ միշտ փոխուում են, բայց եւ միշտ կան։ հետաքրքիր ա որ մարդու երեխաների խաղերն էլ են կանոններով։ օրինակ՝ գետնից բարձր խաղը։ կարող ես բռնել, եթէ «գետնի» վրայ ա, բայց եթէ բարձր ա՝ չես կարող։
մեծերի մօտ դա դառնում ա էն, երբ հատել ես նահանգի սահմանն ու շերիֆը քեզ էլ չի կարող բռնել։ բայց դէ տեսնում ա։ իսկ դու իրան ժպտում ես։
զի կանոն ա։
#կանոն #օրէնք #խաղ #մարդիկ #հասարակութիւն #հանրութիւն
ես գրել եմ, ինչ անկապ ա երբ քո միջավայրում յայտնւում ա մարդ, որ արդէն վաղուց քննարկուած, կամ չքքնարկուող՝ ակնյայտ հարցեր՝ կրկին բարցրաձայնում ա, դարձնում ա քննարկման առարկայ։ այսպէս, մեր գործի տեղի յարկում երբեմն յայտնւում էր ինչ֊որ նոր մարդ, որի համար ակնյայտ չէր, որ սերժը հայաստանի համար վատ ա, ու որ կանայք կարող են վարել՝ սրանք մեզ համար չքննարկուող թեմաներ են եղել։ նոյնիսկ երբեք չեն եղել քննարկման առարկայ։
ու հիմա երբ տեսնում եմ, ինչպէս պրոգրեսիւ երիտասարդները սոց․ հարթակներում բարձրացնում են սեռական փոքրամասնութիւնների, կամ կուսութեան/ամուսնութեան թեման, արտայայտելով պրոգրեսիւ, բայց մեզ ակնյայտ ճշմարտութիւնները՝ ես համարեա գրեթէ նոյնչափ վհատւում եմ։
էդ հետաքրքիր չի։ էդ դախ ա։ եկէք առաջ անցնենք էլի էդ անհետաքրքիր թեմաներից։ արդէն 2021֊ն ա։ եթէ ինչ֊որ մէկին հետաքրքիր ա, թող գնայ փորփրի արքիւները, ուր բոլոր կարծիքները պէտք ա որ լաւ արտայայտուած եւ փաստարկուած լինեն։
այստեղ ես մտածում եմ, որ գուցէ նման բաներ քննարկուել են ֆէյսբուքում, իսկ այնտեղ արի ու գտի արքիւային նիւթեր, հին գրառումները չեն փնտրւում, ինքն իր մէջ փակ ակումբ ա, ուր իր իսկ արքիւները դժուար մատչելի չեն։
գուցէ դա էլ ա դրդում մարդկանց կրկին ու կրկին շօշափել նոյն թեմաներ։
կրկին՝ եթէ մի բան փնտրես հայերէն՝ կը գտնես քննարկում բաց տեղ՝ ասենք ակումբում։ բայց ակումբն էլ, ըստ երեւոյթին (չգիտեմ) էնպիսի տեղ էր, ուր մարդիկ աւելի հետաքրքիր հարցեր էին գտնում քննարկելու, քան կուսութեան լեգիտիմացումը իրենք իրենց առաջ։
ու այո, էսօրուայ ինտերնետը չի աջակցում որ առաջ անցնենք, բայց մէկ ա, դա չի պարտադրում պրոգրեսիւ մարդկանց անդադար ապացուցել որ երկիրը կլոր ա։
եթէ դուք հանդիպում էք դրանում կասկածող մարդ՝ ապա դժուար թէ կարողանաք իր կարծիքը փոխել։ ու անիմաստ ա էդ ջանքը թափել։
դէ մինչ։
#կուսութիւն #քաղաքականութիւն #հանրութիւն #փոքրամասնութիւններ #քննարկում #պատմութիւն #արքիւ #համացանց #իրաւունք #բարոյեականութիւն #ակումբ #ծեծուած #դախ
ես ասել եմ, որ ֆբ֊ում գրածները չեն փնտրւում համացանցային փնտրելու համակարգերով՝ գուգլով կամ բադիկով, ու դա, իբր խնդիր ա։ երբ հայերէն բան ես փնտրում՝ գտնում ես ակումբ․ամ֊ի քննարկում։
բայց հիմա ջոկում եմ, որ ամէնը էնպէս ա, ինչպէս պէտք ա լինէր։ ու ցանցի հնէաբանները կը ջոկեն, որ դէ չզարգացած հանրութիւն էր՝ դեբիլութիւններ էին խօսում ֆբ֊ում, մաքսիմում քաղաքական քննարկումներ կային, էն էլ հիմնականում անորակ։ իսկ քաղաքականութիւնը դէ լոու լեւել ա, կենցաղ ա։
պատահական չի, որ բացի ակումբից, որը ըստ էութեան գրական ակումբ դարձաւ, ոչ մի այլ հայալեզու համացանցային թեմատիկ համայնք, քննարկումների տեղ, հարց ու պատասխանի տեղ չձեւաւորուեց։
ասենք՝ ֆոտոյի մասին։ կամ շարժիչների։ կամ վիդեօքարտերի։ կամ ջրաներկով նկարելու։ իսկ երբ դա լինի՝ նոր աւելի մարգինալ համայնքներ կը լինեն, ասենք օսմ խմբագրողների։ իսկ հիմա՝ ի՞նչ օսմ խմբագրող, ի՞նչ օբերոն, մարդիկ ջաւայից եթէ խօսում են՝ ասում են՝ ո՞նց եմ էս լիբը օգտագործում։ հանրութիւնից ա։ ի՞նչը քննարկի։ էդ տէնց, ապագայ հնէաբանի աչքերով։ #հայաստան #հանրութիւն #համայնք #համացանց
մի տեղ մեկնաբանել եմ, ստեղ էլ փակցնեմ՝
ես զգուշանում եմ հէնց առանց պատմութեան մարդկանցից։ ե՛ւ անցանց եւ առցանց։
սայքոպաթները, ի դէպ, հիմնականում հէնց առանց պատմութեան մարդիկ են։ յանկարծ ու յայտնուել են ինչ֊որ միջավայրում, ու սկսում են մէկը միւսի հետեւից մարդկանցով օգտուել։ մինչեւ որ այդ միջավայրում ջոկեն, նա ով ա, լուրերը սկսեն պտտուել, ու նա գնայ գտնի իրեն նոր տեղ։
մի տղայ գիտեմ։ շատերը գիտեն։ մէկ էլ կորաւ։ ու հիմա ոչ մի տեղ չկայ։ ոչ ֆբ, ոչ մի տեղ։ ու հայաստանից գնացել ա։ զի պալիծ ա եղել, որ ծախել ա տեղեկատւութիւն արիւնոտ վարչակարգին։ դաւաճանել ա իր ընկերներին։
այ նա հիմա առանց պատմութեան մարդ ա։
մարդկային հասարակութեան համար շատ կարեւոր ա վստահութիւնը։ եթէ վստահութիւն չլինի՝ հանրութիւնը չի գործի։ իսկ վստահութեան համար պէտք ա պատմութիւն։ նոյնիսկ բանկերն են պահանջում վարկային պատմութիւն։
ու գնա բացիր իմ սփիւռքի պրոֆիլները, տես նկարները։ տես ես կամ, հայեացքներս են մի քիչ փոխուել, բայց ինչքան սփիւռքը կայ, ես կամ ու արձանագրուած եմ։ տես իմ մատեանը։ այնտեղ ես սկզբից գրում եմ ռուսերէն, յետոյ անցնում եմ հայերէնի, ու սկում եմ չկարողանալ գրել, յետոյ մի քանի տարի շարունակ գրում եմ ահաւոր հայերէնով, ու նաեւ սխալներ եմ անում։ յետոյ սկսում եմ նորմալ գրել, յետոյ սովորում եմ դասական ուղղագրութիւն։ ընթացքում էլի սխալներ եմ անում։ բնականաբար։
տես իմ գիտհաբը։ լիքը անաւարտ նախագծեր։ երբեմն վերադառնում եմ որոշ նախագծերին, ու երբեմն իսկապէս աւարտում եմ։ մեծ մասը սակայն կը մնայ անաւարտ։ զի չեմ ձգի կամ էլ հետաքրքիր չի։ բայց կարեւորը՝ ամէն նախագիծ ունի պատմութիւն։ էս օր սէնց բան եմ գրել։ գուցէ սկզբից վատ եմ գրել, մի կերպ աշխատել ա, յետոյ լաւացրել եմ։ ու միշտ կարելի ա քննադատել, եթէ ուզեն։ ասել՝ էս ով ա։ իսկ կարելի ա չքննադատել ու չդատել ու տեսնել որ էս մարդը էսքան գործ ա արել։
ու նայել ոնց ա արել, ինչ լուծումներ ա տուել։
ես սիրում եմ ֆլիքր, զի չնայած դա կենտրոնացուած հարթակ ա, այնտեղ շատ հաւէս լուսանկարիչների եմ հետեւում։ ու ես ահաւոր չեմ սիրում, երբ միայն քուլ նկարներ են։ ես սիրում եմ տեսնել պատմութիւնը։ սիրում եմ տեսնել, որ էս ա, դեբիլ հեռախօսով կամ խցիկով էր նկարում, յետոյ առաւ սէնց խցիկ, յետոյ սէնց ոսպնեակ, յետոյ անցաւ ժապաւէնի, յետոյ միջին ֆորմատի, հիմա սրանով ա սիրում նկարել։ սէնց փորձեր ա արել։ զի չհաջողուածներն էլ ա վերբեռնում։
ու շատ հետաքրքիր հոսք ա, ու տեսնում ես որ իրական մարդու հետ գործ ունես։
այդպէս էլ սփիւռքը, բլոգը, թութը՝ կարեւոր ա տեսնել որ մարդու հետ ես շփւում՝ իր թուլութիւններով, խնդիրներով, չդիմանալով եւ արժանավայել լինելով։ տարբեր։ պատմութիւն ա։
մշակութաբանական կարեւորութիւն էլ ունի, ապագայ հետազօտողների համար։ թէ ի՞նչ բառերով այդ ժամանակուայ դեռահասները արտայայտել են ցաւը կամ ուրախութիւնը։
արդե՞օք հետաքրքրւում էին քաղաքականութեա՞մբ այդ սերնդի մարդիկ, թէ՞ երաժշտութիւն էին տարածում։
ո՞ր մասն էր իւթիւբից տարածում, իսկ ո՞ր մասը փորձում էր աջակցել ապակենտրոնացմանը եւ չսատարել վերահսկողութեանը այդ պատճառով ինուիդիոուս էր փորձում կիրառել։
եւ այլն եւ այլն։ #պատմութիւն #մարդիկ #սփիւռք #հանրութիւն
ես հանրային շփման մարդ եմ։ ինձ դժուար ա լինել մօտ առանց հանրային շփման։
ասածս ինչ ա՝ ինձ յղում մի տուէք, գցէք առցանց։ ես էլ ձեզ յղում չեմ տայ, աչքը չեմ խցկի։ առցանց կը գցեմ, կուզէք՝ կը նայէք ինչ ա։ չէ՝ չէ։
ու ես միշտ տէնց եմ։ ես փուշ եմ արել որ բարքեմփը անկապ թաքուն տեղերում չհաւաքուի, հաւաքուի էնտեղ, ուր մեզ բոլորը տեսնում են, ու տեսնում են ինչ ենք խօսել ու ինչ, երբեմն, դեբիլ ենք։ բայց էդ ա ինձ մօտ ձեւը։
համարեա գրեթէ միշտ։ ինձ պէտք ա հանրային շփում։ հանրութեան խնդիրներից էլ համարում եմ, որ հանրային շփման կուլտուրա մարդիկ չունեն։ բա սովորէ՛ք, գոնէ նրանք, որ շատ ծեր ու կարծրացած չեն։ առանց հանրային շփում ֆէյսբուքում՝ յեղափոխութիւն էլ չէր լինի։
ինչեւէ։ չէք հասկանում, ի՛նչ կարեւոր ա դա։
ջնջուէ՛ք, ջնջուէ՛ք։ մտէ՛ք խեցիները։ փակուէ՛ք, գտէ՛ք ձեզ մի ընկեր ու վենդոր լոք եղէ՛ք իր վրայ։
բայց էդ սքէյլաբլ չի։ էդ լաւ դիզայն չի։ էդ էն թրեդերի պէս ա, որ չորս քորից շատ՝ դանդաղում են, քանի որ լոքեր են լինում։
մարդիկ զուգահեռ պրոցեսների հանրութիւն են։ չեն կիսում ընդհանուր յիշողութիւն՝ թելերի պէս։ յաղորդակցւում են յաղորդագրութիւններով։ մարդկութիւնը էպիստոլար ա։ էպիստոլարը հումանիստական ա։
չգիտեմ։
#շփում #հանրութիւն #հանրային_շփում (կարող էք էս պիտակին կտացնել) #համացնաց
իրանացիները մահմեդական չէին, բայց յետոյ այդ կրօնը, այդ տառերը իրենց պարտադրեցին, եւ իրենք բոլորը դարձան հաւատացեալ, եւ սկսեցին նոյնականացնել իրենց՝ իրենց տառերի հետ։
քրիստոնէութիւնը հայաստանում պարտադրուել էր՝ ու ահա, մի երկու դար անց, արդէն, բոլորը հաւատացեալ էին, ու պատրաստ էին կրօնի համար պատերազմել։
կոմունիզմը, որը կրօն ա՝ սովետում պարտադրուած էր՝ բայց մինչեւ վերջին ժամանակների փտութեան աստիճանը, եւ սովը, դեռ մնում էին մարդիկ, ով հաւատարիմ էին այդ կրօնին։
այսօր էլ սոցիալիզմն ա այնքան գրաւիչ, եւ այլ կրօնները, եւ կան մոնարխիստներ, հաւատացեալներ, կան արեւմտեան մշակոյթ ատողներ՝ ինչի՞ց ա դա։ ես միշտ այդ հարցն եմ տալիս ինձ։ ինչի՞։
ու մտածում եմ՝ երեւի թէ կրօնը միանշանակ պատասխաններ էր տալիս՝ ասում էր՝ ճիշտը մի հատ ա, ու ճիշտը սա ա։ էդպէս հեշտ ա ապրել։
ու մարդիկ էդ յստակութեան պահանջն ունեն։
իրենք վախենում են ոչ միանշանակ աշխարհից, աշխարհից, ուր հարցերը քննարկւում են, ուր կայ ազատ խօսք, ուր ինչ ասես վախենալի հարց կարող ա չքննարկուել։ ու դէ վախենալի են համասեռականները, վախենալի են այլ կրօնները, վախենալի լիքը հարց կայ, որից իրենք սարսափում են։
ազատ հանրութիւնից, լիբերալ արժէքներից վախը՝ դա համարձակութեան պակասն ա՝ երեսելու այն ոչ միանշանակ աշխարհը, որը իրականում գոյութիւն ունի։
այդ մարդկանց մէջ նաեւ նկատում եմ՝ ցանկալին իրականի տեղ ներկայացնելը՝ ամէնուր՝ եւ կենցաղում՝ եւ քաղաքականութեան մեկնաբանութիւններում։ դրանից էլ դաւադրութեան տեսութիւնները, զի ինչի՛ն ասես չես հաւատայ, միայն թէ չերեսես վախերդ։
այսօր՝ սոցիալիզմը, մոնարխիզմը, դիկտատուրաները, կրօնը՝ միանշանակ պատասխաններ տուողն են։ ճիշտը մի հատ ա ասողն են։ ու այդ պատճառով ա, որ այնքան գրաւչութիւն ունեն, ինձ թւում ա։
ու տէնց։
#քաղաքականութիւն #միանշանակութիւն #մարդիկ #հանրութիւն #ժողովրդավարութիւն #կրօն #ազատութիւն
էսօրուայ խօսակցութիւնների հետքերով պատմեմ ինչեր եմ իմացել՝
երեւանում վարորդական իրաւունք դիմողների կէսը կտրւում ա։ իսկ մարզերում՝ իննսուն քանի տոկոս ստանում ա։
հետեւաբար, կամ մարզերում յանճար են, իսկ երեւանում՝ դեբիլ, կամ մարզերում աւելի հեշտ ա կաշառքով վի ստանալը։ ու դէ կարելի ա տրամաբանել ոնց՝ երեւանում վախենում են բռնուել, ու վերահսկողութիւնն ա ուժեղ։ մարզերում դիմողների մեծ մասը վստահելի են ու դժուար թէ մատնեն։
իսկ եթէ անկապ մարդ գայ երեւանից, առանց ծանօթների, դէ կը վախենան, չեն վերցնի։
իսկ դրսում վի ստանալը ահաւոր բարդ ա։ մեզ մօտ էդ լուրջ անց կացուող քննութիւնները, դէ խիստ չեն։ էն օրը գործընկերս գնաց, պատմեց, թէ հարցրեց՝ էն մինչ խոդ տալը գործողութիւնները անե՞մ, թէ չանեմ։ իրան ասին՝ քշի, դէ քշի, չենք կտրի դրա համար։ դէ ստեղ ազնիւ քննութիւնն ա մեղմ անց կացւում։
ասում են, գերմ է՞ր, մի հայ ա, ձեռքից առել են վի֊ն, գնում ա որ ստանայ, հա ստորացնում, ուղարկում են։ մի անգամ սխալ դուռ էր բացել, ասին՝ ինչի՞ համար ես եկել, պատասխանեց, որ վի ստանալու՝ ասին՝ կտրուեցիր, գնա տուն։ սխալ դուռ ես բացել, պէտք ա կարդայիր ինչ ա գրած։ գնա, մի ամսից կը գաս։ այլ անգամ դռան բռնակը սխալ ուղղութեամբ էր քաշել, մի երկու անգամ քաշեց, յետոյ ջոկեց, մտաւ, ասին՝ բա ինչի՞ ես տէնց անհանգիստ, նեարդային։ գրած ա դռան վրայ ինչպէս բացել։ հանգստացիր։ մի ամսից կը գաս։
տէնց, որ իմանաս, որ եթէ ձեռքից առնեն վի֊ն, յետոյ տառապելու ես կրկին ստանալու համար։ ու դէ վախենաս խախտես։
ու յետոյ զարմանալի չի, որ եւրոպայում ճանապարհային պատահարներից մահացութիւնը տաս անգամ աւելի քիչ ա, քան հայաստանում։
իսկ մեզ մօտ ասում են՝ ինչի՞ ստեղ չեմ կարող կայանել, ինչի՞ երկրորդ գիծ չեմ կարող կանգնել, հո չեմ քայլի երկար, բա ուղեւորիս ստեղ ա պէտք իջնել։ տէնց, իրեն ասում են՝ բա եթէ ստեղ ես ուզում չիշիկ անել, էս պահին, ինչի՞ չես անում, նոյնը չի՞։ կամ կարող ա փորդ ցաւում ա, ինչի՞ էս պահին փողոցի մէջտեղում չես թեթեւացնում։ կը տուգանե՞ն։ բա պէտք ա տուգանեն, որ երկրորդ գիծ չկանգնէք, կամ սխալ չկայանէք։ բա անհարմար ա այլ մարդկանց, ու տէնց։
ու էդ պէտք ա քննարկուի, ու քննարկուի, ու գուցէ հանրութիւնը կամաց զարգանայ։
#հայք #հանրութիւն #զարգացում
ուզում եմ ասել, որ էդ չզարգացած լինելը, որը, ի դէպ, յատուկ ա սփիւռքի բնակիչներին, հեչ լաւ չի ոչ միայն մեզ համար, այլ եւ հանրութեան։
նախ սահմանեմ, որն ա չզարգացած լինելը։ էդ ներդերը խորանում են ինչ֊որ բաների մէջ, մէկը ասենք փիլիսոփայութեան, մէկը արուեստի, մէկը ժապաւէնային լուսանկարչութեան, մէկը փախած տեքնոլոգիայի, մէկը էս ձեւ երաժշտութեան։
ու արդէն գրել եմ, որ դրանով ընդհանուր զարգացումը տուժում ա։ ու պէտք ա դա գիտակցել, ու հաշուի նստել դրա հետ։
զի ստացւում ա, որ մենք շրջաններ ենք, որ փոքր մասով իրար հետ համընկնում ենք, ու մեծ մասերով չենք համընկնում։ դա նաեւ նշանակում ա, որ շփուելու ու իրար հասկանալու քիչ հնարաւորութիւն ունենք։ ու զգալով դա, լռում ենք։
մարդիկ կան, ով շրջանի մակերեսների մեծ մասով համընկնում են։ ու իրենք կարողանում են շփուել, ու իրենք աւելի մեծ պոտենցիալ ունեն համայնքներ ստեղծելու։
ես ասում էի, որ հանրայինը հայաստանում մարդկանց հետաքրքիր չի, որովհետեւ իրենք ունեն բարեկամներ, ունեն բակի ախպերութիւն, ու այդ բարեկամների ու ախպերութեան հետ շփումը ահագին բաւարարում ա իրենց։ նշանակում ա, հանրայինի մասին շատ չեն մտածում։
բայց, մտածում են այն ժամանակ, երբ ասենք խօսքը գնում ա իրենց համար շատ կարեւոր արժէքների, ասենք համասեռականներին վառելու լգբտ֊ի։ իսկ ասենք հայաստանում կայ զանգուած, որ էլի աշխարհից կտրուած ա, ու իրենք ցաւոտ են ընդունում այլ թեմաներ՝ մէկն ինձ ասել ա, թէ յեղափոխութիւնը ինձ բնաւ չի հետաքրքրում, զի սոցիալիստական չի։ մէկն ասել ա՝ դէ սրանք լիբերալ են։ ու լիբերալը, բնական ա, վատ երանգ ունի իր համար, զի կապիտալիզմի, ազատ շուկայի մասին ա։
ու այդպէս, մենք քեարթերից չենք տարբերւում նրանով, որ խորանալով որոշակի տեղեր, ֆոկուսուելով դրանց վրայ հանրայինը թողնում ենք ֆոկուսից դուրս, լաւ չենք զգում, չենք համընկնում մեր հետաքրքրութիւնների շրջաններով ոչ մէկի հետ։ եւ մենակ ու մեկուսացուած ենք մնում, կամ շփուելով մենակ՝ ֆեմինիստները ֆեմինիստների հետ, ձախականները՝ ձախականների, կտրուած ենք մնում հանրայինից։
ու եթէ տէնց մի երկու ընկեր էլ գտնում ենք, ում հետ կարելի ա խօսել այդ թեմաներից, ու հետաքրքիր ա, պլիւս մէկին էլ, ով համաձայն ա մեզ հետ քնել, ու երբեմն էլ գոհ ա դրանից, արդէն թւում ա որ լրիւ լաւ ա, ու հանրայինը էլ աւելի ոչ շօշափելի ա դառնում։
որը բնաւ չի աջակցում որ հանրային կարեւորութիւն խնդիրները ֆոկուսի մէջ լինեն, լուծուեն, իսկ անլուծելի խնդիրները, որոնց վրայ կենտրոնացած ենք, մէկ ա էլի չեն լուծուելու։
ահագին անարդիւնաւէտ վիճակ ա։
ու ինձ թւում ա, բոլորը պէտք ա էդ խխունջներից դուրս գան, ուր իրենք լսում են իրենց արձագանքները, ու մի ձեւ անեն որ իսկապէս զարգանան, ու լիքը ընհդանուր մակերես ունենան հետաքրքրութիւնների, գիտելիքների, կարողութիւնների, բեքգրաունդի, մտքերի, առումով, որ ընդհանուր կարեւորութեան խնդիրները լուծուեն։
իսկ սոցիալիստական յեղափոխութիւն չի լինելու, ոչ մէկ վնեզապնը չի սկսի օբերոնով գրել, եւ քաղաքական դաշտում ռեալ ընտրութիւնը դեռ երկար մնալու ա ֆեոդալների եւ լիբերալների, ոչ թէ սոցիալիստների ու կապիտալիստների միջեւ։
ու տէնց։
#քաղաքականութիւն #համայնք #մարդիկ #հայաստան #մեկուսացում #մարգինալացում #շփում #հաղորդակցութիւն #սփիւռք #համացանց #հանրութիւն