մի չաթում տղայի հետ եմ ծանօթացել՝ շատ կրեատիւ ա, չի կարողանում հանգիստ նստել, քանի նախագիծ ունի գրած, ու յաճախ մտքեր ա գեներացնում թէ էլ ինչ ա ուզում գրել։
խելքը գլխին տղայ ա, ահագին բան գիտի, ահագին գործ արել ա, վատ ծրագրաւորող չի, այն պարագայում որ ահաւոր ծրագրաւորողների ամենուր կարելի ա տեսնել՝ եւ ոչ կրեատիւ են, եւ դախ են, եւ ոչ մի բանով չեն հետաքրքրւում, ես գործ անել չգիտեն։
սա իր կայքն ա որ սարքել էր երբ 12 տարեկան էր, եւ փորձում էր վաճառել իր գրած ծրագրերը՝
այս էջը գոյութիւն չունի, ես արքիւից եմ հանել էկրանահանը։ ու յղում հատուկ չեմ տալիս եւ որոշ տեղեկատւութիւն որ կարող ա մարդուն նոյնականացնել հատուկ թաքցրել եմ։
իսկ ահա որ պատկերացնէք ինչքան գործ էր արել իր ծրագրերից մէկի վրայ՝
կրկին, տիրոյթը թաքցրել եմ։
այսօր նա աշխատում ա առաքիչ՝ մեքենայ ա վարում, ազատ ժամանակ ծրագրեր ա գրում, կամ զբաղւում ա դստեր հետ՝ իր հետ միասին էլ են ծրագիր գրել, նախագիծ արել։
քանի որ նա այն ընտանիքից կամ դասակարգից չէր, որ իրեն կարողանային սատարել որ ընդունուի համալսարան, ձեռք բերի կապեր, սկսի աշխատել ծրագրաւորող, նա այնպէս էլ չկարողացաւ այդ դասակարգային ցատկն անել։ ինքն իրեն հեգնում ա, ասում ա՝ «վատ ընտրութիւններ», բայց չեմ կարծում որ միայն դրանք են պատճառը։
նա տաղանդաւոր երեխայ էր, որ ապրում էր միջավայրում, ուր հնարաւոր էր ունենալ համակարգիչ, ու նա կարողացաւ որոշ չափով զարգացնել որոշ հմտութիւններ, բայց ոչ միջավայրում, ուր միշտ իրատեսական էր ճեղքում անել եւ դուրս պրծնել դասակարգի հնարաւորութիւնների սահմաններից։
#ծրագրաւորում #դասակարգ #հանրութիւն #սոցիալական_անարդարութիւն #մերիտոկրատիա #արդարութիւն #էկրանահան #պատմութիւն #հնարաւորութիւններ #մարդիկ #չգիտեմ
երբ փոքր էի, ինչ֊որ բաներ էի անում, տարբեր ծրագրեր էի գրել, ու ոչ կարող էի դպրոցում մի քանի հոգու հետ կիսուել, որ կարգիչ ունէին՝ զի համատեղելի կարգիչներ չէին, ու ինձ չգնահատուած էի զգում, զի ասենք տեսնում էի ամէն օր բկ-0010֊ով սարքած «մայրաքաղաք» հեռուստահաղորդման զաստաւկան, ուր բէյսիկի ռուտինաներ էին օգտագործւում ասենք շրջանագիծ ներկելու համար, իսկ ես ներկելու արագ ու ասմ֊ով ձեւեր էի ջոկել, ուրիշ ծրագրերից, բնականաբար, ինքս չէի, զուտ փորելու պատճառով, ու դէ չէի մտածում՝ էս ով են, մտածում էի՝ էհ, բայց ես աւելի լաւ կանէի, տեղս չգիտեն։
ու յետոյ երբ աշխատում էի «ար» հեռուստաընկերութիւնում, էնտեղ իննսունականներին հեգնելով ասում էին որոշ մարդկանց մասին՝ «դէ իրենք ախպերութիւն են», կամ «դէ պետականից ախպերութիւն են», ու տէնց էլի մարդիկ իրենց չգնահատուած էին զգում, ու արդարացնում իրենք իրենց առաջ չանցնելը նրանով, որ իրենք «ախպերութիւն» չեն։
ու ես երկար ժամանակ այդ «ախպերութիւններից» զզուել եմ, զի դա, իմ հասկանալով, հակասում էր մերիտոկրատիային, տեքնոկրատիային, որն ինձ մօտ էր։
նաեւ ես ախպերական չէի։ ինչ ծանօթ ունեմ՝ հիմնականում լայւջորնալից էին, դա էր էն տեղը, ուր ես ինձ ցոյց էի տալիս տեքստով, ու դէ մարդիկ ինձ ճանաչեցին։
ու երբ առաջին տեդեքս երեւանը եղաւ, իսկ ես արդէն, քանի որ կմ֊ից ճանաչում էին, բերեցին բարքեմփ, արդէն բարքեմփի թիմից էի, տէնց բարքեմփի թիմից մէկը մեզ բոլորիս թեդեքսի հրաւէրներ ուղարկեց՝ ես հրաժարուեցի։ ասացի, որ ուրիշին տան, իզուր չկորի հրաւէրը։
զի էդ ախպերական էր, ու ես ջոկել էի, եթէ էդ ախպերութիւնը չլինէր, ինձ ոչ մէկ չէր իմանայ, ու հրաւէր չէի ստանայ։ ու մէկ էլ զգում էի, որ բաւական օտար եմ էդ ախպերութեան մէջ, իրենց էդ հրաւէրն էլ ինձ չպէտք ա հասնէր։
ու էսօր ուզում եմ ասել, բա հա, բա պէտք ա իմանաս ով ա մարդը։ ու բա ո՞նց իմանաս։ հանրային շփումից լաւ ձեւ չկայ մարդուն իմանալու։
ու դէ բնական ա, որ սոցիալական մարդիկ ունեն առաւելութիւններ։ ասենք, մի հատ չինտեգրուած ուսանող ունէի իրանից, բողոքում էր թէ ուրիշները նստում են ընկերներով միասին, տնայիններն են լուծում, խնդիրներն են լուծում։ ի՞նչ ասէի՝ ասացի՝ դէ սոցիալական մարդիկ ունեն առաւելութիւններ կեանքում։
ու ես նկատում եմ, որ հարցազրոյցներ էլ են աւելի լաւ անցնում։ զարգացած էլ են լինում։ ոչ խորացած, բայց զարգացած։
ու եթէ վերադառնանք ախպերութիւններին, բա մարդիկ իրար ճանաչում են, ու ձեւաւորում են համայնք։ ու երբ լաւութիւն ես կարող անել, կամ միասին գործ կարող ես անել՝ ո՞ւմ հետ անես։ նոյնիսկ ֆրուստրացնելու ա, որ քո ծանօթներից ոչ մէկի, եթէ հրաժարուեն բոլորը։
ու էնքան բնական են ախպերութիւնները։
աչն էր ահաւոր չախպերական։ երբ նա դիմել էր բարքեմփին՝ կամաւոր լինելու համար՝ իրեն չէին ընդունել։ զի դէ ֆէյսբուք չունէր, ինստա չունէր, չէր նշել, ու մտածել էին՝ էս լրիւ դեբիլ ա, ֆբ չունի, ո՞վ պէտք ա լինի։
յետոյ ես իրան բերեցի թիմ, զի պէտք էր էյջառութիւնից հասկացող մարդ մի նախագծի համար, իսկ յետոյ նա նէնց ակտիւ մասնակցեց, որ առանց իրա էսօր չենք կարողանում ոչ մի բան անել, անփոխարինելի ա։
ու երեւի թէ, էնքան նորմալ ա որ ախպերութիւնով ա լիքը բան։ ու էդ ախպերութիւնները հո անկապ չե՞ն ձեւաւորւում, բարեկամական կապեր չեն՝ ընկերներն իրար ընտրում են ըստ արժէքների, ըստ հետաքրքրութիւնների, ըստ ձգտումների։
էնպէս որ էլի մերիտոկրատիա ա, լաւ ա։ նոյնիսկ ասեմ՝ մի քիչ լուրջ եղէք ձեր համայնքների հանդէպ։ ուշադիր։ դուք իրենց պէտք էք։
ու տէնց։ #մերիտոկրատիա #համայնք