ուրեմն, դուրս եմ գալիս տանից, ինչպէս սովորաբար, լափթոփը ձեռքս։
(*
բանն այն ա, որ եթէ անջատուի կորպորատիւ ցանցից, յետոյ կպնելը տաս րոպէ ա տանում։
զի նորմալ թունել չեն տալիս։ տալիս են ինչ֊որ «վիպիէն»֊ի ծրագիր ուինդոուսի համար։
նաեւ տալիս են գրաֆիկական «աքսէս» մի այլ սեփականատիրական ծրագրի միջոցով, որը, բարեբախտաբար, լինուքսի վարկած ունի։
բայց միայն x86_64
բինարներ էին տալիս։ arm
֊ի համար հաւաքած տալիս էին, բայց՝ «քրոմօս»֊ի համար։
հիմա, վերջերս ստուգեցի, նաեւ տալիս են 32 բիթանի arm
֊ի համար ու լինուքսի։
փայնբուքի չիպսէթը aarch64
ա, որը կապ չունի 32 բիթանի տարբերակների հետ, ի տարբերութիւն ինթելի, դրա ընդլայնումը չի։ բայց այդ կոնկրէտ չիպսէթն ունի նաեւ armv7
հրամաններ, ես դա շուտ էի ջոկել, որ oberon linux revival
֊ը դրա վրայ ստարտ եղաւ, աշխատեց։
հիմա փորձեցի դեբեան chroot
ունենալ, ու իրա տակից աշխատեցնել այդ սեփականատիրական ծրագիրը՝ նատիւ արագութեամբ աշխատում ա փայնբուքի վրայ։
բայց սա ես շեղուեցի։
*)
սպասում եմ վերելակը գայ, մէկ էլ հարեւանի տղան ա դուրս գալիս, էլի մօտենում վերելակին։
վերելակի մէջ ասում ա՝ «ծրագրաւորո՞ղ էք»։ ասում եմ՝ «դէ հա»։ ասում ա՝ «ես տէնց էլ գիտէի»։ ու շարունակում ա՝ «իսկ ի՞նչ լեզուով»։ չիմացայ ինչ ասեմ, ասացի՝ «տարածուածներից գօ֊ն եմ համակրում»։ ասաց՝ «ես էլ ջաւա սկրիպտ եմ սովորում, որ անցնեմ գործի»։
ու լռեցինք։
ես չգիտէի ինչ ասել։
նախ ես չեմ զգում ինձ մեծ ու վեհ, որ ասեմ՝ ապրես, բան։ ո՞վ եմ որ գնահատական տամ։
իրականում ես կարծում եմ որ լաւ ա անում՝ զի ելք ա, ու պէտք ա դասակարգային ճեղքում անել աղքատութիւնից՝ միջինոտ տեղ։
բայց մէկ ա չգիտէի ինչ ասել։
տէնց շարունակեցինք լռել, մուտքի դուռը նա բացեց, ես դուրս թռայ, պարզուեց ինչ֊որ կին ա մտնում, նա մնաց, ես զգացի որ թռայ իրանից առանց բան ասելու, սպասեցի մօտենայ, ասացի՝ «դէ մինչ», ու գնացի դէպի մեքենայ։
հոգոց։
նա էլ երեւի մի քսան տարուց կը մտածի՝ «ահա թէ ինչի էր նա լռում»։ իսկ գուցէ եւ չէ։
#ծրագրաւորում #դասակարգ #ճեղքում #վերելակ #զրոյց #պատմութիւն
ես վերջապէս հասկացայ ու ձեւակերպեցի մեր ամենամեծ խնդիրը որն ա։
դէ մարդիկ են, պարզ ա։
ցածր դասակարգերի աղքատ մարդիկ, եւ դրանց շատ լինելը։
սովէտի գաղութացման ժամանակ (ուր ռուսաստանն էլ էր գաղութացուած, համ տնտեսական համակարգը չէր նպաստում բարեկեցութեանը) շատ քչերն էին կարողանում ցածր դասակարգերից ճեղքում անել դէպի միջին։
այդ պատճառով էլ ունէինք այդ «հին երեւանցու» հասկացութիւնը, զի ոչ հներից քչերն էին քաղաքակիրթ, ըստ որում՝ բառացիօրէն։
վիճակն ամէն տեղ լուծւում ա տնտեսական վերելքով՝ ներքեւի շերտերից միջին անցումը հեշտ ա, իսկ միջինն արդէն ստանում ա տանելի որակի կրթութիւն։
հետեւաբար իրենց երեխաները սկսում են սովորել աւելի լաւ դպրոցներում կամ համալսարաններում (բարեւ ամերիկեան, ֆրանսիական)։
եւ ընդհանուր առմամբ, մի քանի սերնդում այդ հարցերը լուծւում են։
20֊րդ դարը բացի գաղութացումից, նաեւ ծանր էր։ դէ երկրորդ կէսն էր այն ժամանակը, որ մենք կորցրել ենք։ կամ գուցէ չունէինք էլ, զի պէտք ա նախ ինդուստրիալիզացիան լինէր (շուկայական տնտեսութեան պայմաններում), յետոյ նոր դասակարգային ճեղքման հնարաւորութիւնը գար, եւ միջին դասի ընդլայնումը։
իսկ մենք, եթէ հիսուն թուից հաշուենք, ութսուն տարի կորցրել ենք։
ու տէնց։
այդ պատճառով ա, որ զարմանում ենք՝ ինչի՞ են լիբանանահայերը, թէկուզ «անճար» անունով աւանից, էնքան տարբեր մեզնից։ արել են արդէն դասակարգային ճեղքումը ամենաանկիրթ ու ցածրից՝ դէպի միջին։
#պատմութիւն #կրթութիւն #դասակարգային_ճեղքում #դասակարգ #քաղաքականութիւն #մարդիկ
մի չաթում տղայի հետ եմ ծանօթացել՝ շատ կրեատիւ ա, չի կարողանում հանգիստ նստել, քանի նախագիծ ունի գրած, ու յաճախ մտքեր ա գեներացնում թէ էլ ինչ ա ուզում գրել։
խելքը գլխին տղայ ա, ահագին բան գիտի, ահագին գործ արել ա, վատ ծրագրաւորող չի, այն պարագայում որ ահաւոր ծրագրաւորողների ամենուր կարելի ա տեսնել՝ եւ ոչ կրեատիւ են, եւ դախ են, եւ ոչ մի բանով չեն հետաքրքրւում, ես գործ անել չգիտեն։
սա իր կայքն ա որ սարքել էր երբ 12 տարեկան էր, եւ փորձում էր վաճառել իր գրած ծրագրերը՝
այս էջը գոյութիւն չունի, ես արքիւից եմ հանել էկրանահանը։ ու յղում հատուկ չեմ տալիս եւ որոշ տեղեկատւութիւն որ կարող ա մարդուն նոյնականացնել հատուկ թաքցրել եմ։
իսկ ահա որ պատկերացնէք ինչքան գործ էր արել իր ծրագրերից մէկի վրայ՝
կրկին, տիրոյթը թաքցրել եմ։
այսօր նա աշխատում ա առաքիչ՝ մեքենայ ա վարում, ազատ ժամանակ ծրագրեր ա գրում, կամ զբաղւում ա դստեր հետ՝ իր հետ միասին էլ են ծրագիր գրել, նախագիծ արել։
քանի որ նա այն ընտանիքից կամ դասակարգից չէր, որ իրեն կարողանային սատարել որ ընդունուի համալսարան, ձեռք բերի կապեր, սկսի աշխատել ծրագրաւորող, նա այնպէս էլ չկարողացաւ այդ դասակարգային ցատկն անել։ ինքն իրեն հեգնում ա, ասում ա՝ «վատ ընտրութիւններ», բայց չեմ կարծում որ միայն դրանք են պատճառը։
նա տաղանդաւոր երեխայ էր, որ ապրում էր միջավայրում, ուր հնարաւոր էր ունենալ համակարգիչ, ու նա կարողացաւ որոշ չափով զարգացնել որոշ հմտութիւններ, բայց ոչ միջավայրում, ուր միշտ իրատեսական էր ճեղքում անել եւ դուրս պրծնել դասակարգի հնարաւորութիւնների սահմաններից։
#ծրագրաւորում #դասակարգ #հանրութիւն #սոցիալական_անարդարութիւն #մերիտոկրատիա #արդարութիւն #էկրանահան #պատմութիւն #հնարաւորութիւններ #մարդիկ #չգիտեմ
սա շատ լաւն ա, ու ես սա միշտ նկատել էի ու սուր էի ընկալում։ միշտ շատ լաւ հասկանում էի էն մարդկանց, որ ջանում են ապահով տեղ մնալ, որ հնարաւորութիւն չունեն փորձելու։
զգում էի տարբերութիւնը գլուխը կախ աշխատողների, ու նրանց, որ լիազօրուած են փորձել։
զգում էի, ինչպէս ա մէկը անում փիէյջդի, ու ինչու, ու ոնց ա դրան հասնում, իսկ միւսը՝ չէ։
զգում էի, ինչպէս են քեարթերը, որ սկել են աշխատել փող պայմանական սինոփսիսում, վարւում էդ փողի հետ, ինչպէս են իրենց պահում կամ սպառում։
https://www.youtube.com/watch?v=QnBMR5a3v8o
#դասակարգ #պատմութիւն #ընտանիք #ապահովութիւն #հաբիտուս