#վերելակային
էս բարձրայարկերի վերելակները ոնց որ երթուղայիններ լինեն։
նախ երկար սպասում ես։
յետոյ էլ, ինչքան էլ մարդ մէջը խցկուած չլինի, ասում են՝ «եկէք, եկէք, կը տեղաւորուենք»։
նստարաններ լինէին, կասէին՝ «տուէք ձեր պայուսակը պահենք»։ կը քաշուէին էն կողմ, որ ազատեն նստարանի անկիւնը՝ «տեղաւորուէք»։
ամէն անգամ էդպէս կանչում են, մտածում եմ՝ քանի՞ կիլօ ա, քանի՞ մարդու համար ա նախատեսուած, աչքերս նման տեղեկատւութիւն են փնտրում։ ու դէ սովէտականներում բան գրուած չի, իսկ եթէ գրուած ա եղել՝ կորել ա, իսկ եթէ չի կորել՝ մէկ ա վստահելի չի, զի էդ սովէտականը ամէն վայրկեանի սպասում ես որ կընկնի։ իսկ եթէ նոր լինէր՝ մէկ ա չէր կարողանում կշռել, ասել՝ չեմ տանի, զի շատ էք։
իսկ մեզ մօտ կայ նաեւ չսովէտական՝ աւելի ճիշտ նեօ֊սովէտական՝ բելառուսական։
այնտեղ գրուած ա, որ նախատեսուած ա հինգ հոգու համար։ եւ ես ինձ ամէն անգամ յոյս եմ տալիս, որ հինգ հոգին, երեւի՝ բածկայի պէս՝ բոյով սիրուն հինգ հոգի են, իսկ ով գիտի, գուցէ մի տաս հատ հայ հանգիստ կարող ա տանել։
էս բելառուսականը նաեւ հայերէն ա խօսում, ասում ա՝ «յարկ էսինչերորդ»։ մտածում ես «ինչի՞ ա հայերէն խօսում»։ հաստատ մտքին մի վատ բան կայ։ սպասում ա զգօնութիւնդ կորցնես, որ… մի կեղտ բան անի։
այնպէս որ զգօն եղէք բելառուսական վերելակների հետ յարաբերուելիս։
#երեւան #վերելակ #բարձրայարկ #անկապ
ուրեմն, դուրս եմ գալիս տանից, ինչպէս սովորաբար, լափթոփը ձեռքս։
(*
բանն այն ա, որ եթէ անջատուի կորպորատիւ ցանցից, յետոյ կպնելը տաս րոպէ ա տանում։
զի նորմալ թունել չեն տալիս։ տալիս են ինչ֊որ «վիպիէն»֊ի ծրագիր ուինդոուսի համար։
նաեւ տալիս են գրաֆիկական «աքսէս» մի այլ սեփականատիրական ծրագրի միջոցով, որը, բարեբախտաբար, լինուքսի վարկած ունի։
բայց միայն x86_64
բինարներ էին տալիս։ arm
֊ի համար հաւաքած տալիս էին, բայց՝ «քրոմօս»֊ի համար։
հիմա, վերջերս ստուգեցի, նաեւ տալիս են 32 բիթանի arm
֊ի համար ու լինուքսի։
փայնբուքի չիպսէթը aarch64
ա, որը կապ չունի 32 բիթանի տարբերակների հետ, ի տարբերութիւն ինթելի, դրա ընդլայնումը չի։ բայց այդ կոնկրէտ չիպսէթն ունի նաեւ armv7
հրամաններ, ես դա շուտ էի ջոկել, որ oberon linux revival
֊ը դրա վրայ ստարտ եղաւ, աշխատեց։
հիմա փորձեցի դեբեան chroot
ունենալ, ու իրա տակից աշխատեցնել այդ սեփականատիրական ծրագիրը՝ նատիւ արագութեամբ աշխատում ա փայնբուքի վրայ։
բայց սա ես շեղուեցի։
*)
սպասում եմ վերելակը գայ, մէկ էլ հարեւանի տղան ա դուրս գալիս, էլի մօտենում վերելակին։
վերելակի մէջ ասում ա՝ «ծրագրաւորո՞ղ էք»։ ասում եմ՝ «դէ հա»։ ասում ա՝ «ես տէնց էլ գիտէի»։ ու շարունակում ա՝ «իսկ ի՞նչ լեզուով»։ չիմացայ ինչ ասեմ, ասացի՝ «տարածուածներից գօ֊ն եմ համակրում»։ ասաց՝ «ես էլ ջաւա սկրիպտ եմ սովորում, որ անցնեմ գործի»։
ու լռեցինք։
ես չգիտէի ինչ ասել։
նախ ես չեմ զգում ինձ մեծ ու վեհ, որ ասեմ՝ ապրես, բան։ ո՞վ եմ որ գնահատական տամ։
իրականում ես կարծում եմ որ լաւ ա անում՝ զի ելք ա, ու պէտք ա դասակարգային ճեղքում անել աղքատութիւնից՝ միջինոտ տեղ։
բայց մէկ ա չգիտէի ինչ ասել։
տէնց շարունակեցինք լռել, մուտքի դուռը նա բացեց, ես դուրս թռայ, պարզուեց ինչ֊որ կին ա մտնում, նա մնաց, ես զգացի որ թռայ իրանից առանց բան ասելու, սպասեցի մօտենայ, ասացի՝ «դէ մինչ», ու գնացի դէպի մեքենայ։
հոգոց։
նա էլ երեւի մի քսան տարուց կը մտածի՝ «ահա թէ ինչի էր նա լռում»։ իսկ գուցէ եւ չէ։
#ծրագրաւորում #դասակարգ #ճեղքում #վերելակ #զրոյց #պատմութիւն
աաա՝
երեւանի քաղաքապետարանը նախորդ դարի վերելակները նորերով փոխարինելու գործընթաց է սկսել (էս նախադասութիւնը դասականով եւ արդիով չի տարբերւում) https://www.youtube.com/watch?v=r3dtgcBqlo4
էս վերելակից պէտք ա հետ հետ դուրս գալ։
#վերելակ #խաչ #երեւան #աաա
պատմեմ ձեզ, ընկերներ, ինչպէս ես մնացի վերելակում։ իմացայ՝ որ «նախաճաշի» բան չկայ, մտածեցի՝ արագ երեք րոպէով դուրս գամ, հագայ կնգուղով շապիկ, որ փակեմ մազերս՝ սովորաբար գալուց անմիջապէս լողանում եմ, բայց էսօր հաւէս չկար, ուզում էի չշեղուել գործից, դէ կապեցի բերանս, հագայ ակնոցը՝ ու իջայ։ խանութում անց կացրի երեւի երեք րոպէ։ վերադարձայ, ու մտածեցի՝ ինչ հաւէս կը լինէր բարձրանալ աստիճաններով՝ բայց մտածեցի՝ լաւ է, արագ հասնեմ, մինչեւ մտքերս տեղն են՝ շարունակեմ։
տէնց, մտայ վերելակ, սեղմեցի հարկի կոճակը, ինքը մի քիչ գնաց, ու կանգնեց։ դրանից յետոյ ոչ մի ստեղն չէր արձագանքում։ լոյսը, սակայն, վառած էր։ փորձեցի բացել դռները՝ սովետական մանկութիւնում շատ եմ մնացել մեր ինը յարկային շէնքի վերելակում։ տեսնեմ՝ պատ ա։ ըստ երեւոյթին էս վերելակները վթարային ռեժիմ ունեն՝ երբ տեսնում են ինչ֊որ բան էն չի, իջնում են լռելեայն տեղ՝ ներքեւ։ հեռախօս՝ վայֆայ հոտսփոտով հետ չէի վերցրել։ ինչքան բան վերցնես՝ էնքան բան ուզում ես յետոյ մաքրել։
տէնց բղաւում էի՝ մարդիկ, ով կայ, մնացել եմ։ մի տասնհինգ րոպէ անց լսեցի որ մօտեցան ինչ֊որ կին եւ երեխայ։ ասաց՝ հա, սպաս կանչեմ քեզ։ չգնաց, դէ վերելակը։ ասաց որ նա առաջին յարկում ա, ու հետեւաբար ես հասկացայ որ էդ կողմերն եմ։ ու գնաց՝ առանց ոչ մի բան ասելու։ ես բղաւեցի հետեւից, որ գոնէ զանգի ինչ֊որ համարով, ասի որ ընդամէնը մնացել եմ վերելակում ու անհանգստանալու բան չկայ։ բայց նա գնաց ու գնաց։
մի տաս րոպէ անց վերելակին մօտեցան հարեւաններ՝ մեր յարկից։ խօսեցինք՝ տղամարդը զանգեց իրենց յայտնի համարով, ու արեց ինչպէս իրեն խորհուրդ տուեցին՝ մտաւ ինչ֊որ տեղ, անջատեց վերելակի սնուցումը։ ինձ մօտ անջատուեց լոյսը։ յետոյ միացրեց, ու ասաց որ պէտք ա սեղմեմ կոնկրետ յարկի ստեղն։ գնացի այդ յարկը։ հետաքրքիր ա՝ ինչի հէնց էդպէս։ յետոյ իջայ, տեսայ իրենց։ շնորհակալութիւն ասացի։ ասին՝ հա, այլանդակ վերելակ ա։ ի դէպ, դէ նոր ա։ գլամուր ա։ հայելի ունի։
էդպէս, յետոյ բարեյաջող հասայ բնակարան եւ այսօր իմ բախտը բերեց՝ ընդմիշտ այնտեղ չմնացի։
#վերելակ
կնոպկաներից օգտուելու համար։
նկարը՝ մարտին խաչատրեանի։
#կորոնավիրուս #վերելակ #հիգիենա #լուծում #երեւան
էն սովետական վերելակները, փաստօրէն, ստիպում էին շփուել։ թեքնոլոգիայի սահմանափակումների պատճառով պէտք ա ասէիր՝ ձեզ ո՞ր յարկ, ու այդ կոճակը սեղմէիր, եթէ իր յարկը ճանապարհին ա։
ու սա սովետի նոստալգիա չի բնաւ, գուցէ հակառակը։ իսկ շփուել կարելի ա եւ առանց թեքնոլոգիական սահմանափակումների, եթէ ցանկութիւն կայ։
#վերելակ #սովետ
ես ասե՞լ եմ որ երեւան մոլլի վերելակը խօսում է։ խօսում է։ ռուսերէն։
#վերելակ #ռուսերէն ##երեւան_մոլլ