էս մարդը հաշուել ա որ իրան կարելի ա 23 ձեւով գրել։
դէ ես բազմիցս ասել եմ՝ 25 տարի առաջ էլ մարդիկ ունէին՝ aol, yahoo messenger, icq, microsoft֊ի ինչ֊որ բան, ու տեղական bumerang messenger֊ը որ աշխատում էր freenet֊ով կպած լիենլով, կամ եթէ ընկերներդ են freenet.am֊ով կպել։
ու հա, քանի որ չեն թողնում մի տեղից միւս գրել, եւ մի հարթակ լքելու գինը քեզ համար շատ են բարձրացնում, զի դէ իրենք կը մեռնեն, եթէ բոլորն իրենցից գնան, էդ իրենց համար կեանքի֊մահուան հարց ա, էդ պատճառով էլ բոլորը տառապում են հազար հատ նոյն գործառոյթով, բայց տարբեր ծրագրից ունենալով։ զի էս մարդու հետ շփւում ես սրանով, իսկ էն մարդու հետ՝ նրանով։
բայց ձեզ խաբել են, գցել են, կարելի ա մի հաշիւ ու մի ծրագիր ունենալ, ու շփուել բոլոր֊բոլորի հետ։
պարզապէս ձեզ չեն թողնում։
ես կրկնեմ, գուցէ պիտի շաբաթը մէկ գրեմ դա։ երբ ինձ ասում են՝ արի ֆէյսբուք կամ այլ տեղ, որ կարողանաս մեզ հետ շփուել, ես պատասխանում եմ, որ էդ ինձ չի որ չեն թողնում շփուել, ես կարող եմ, էդ իրանց չեն թողնում ինձ հետ շփուել իրենց հարթակից դուրս։
ի՞նչ անել երբ քեզ չեն թողնում։ չեն թողնում ծնողները, օրինակ։ մեծանում ես՝ գնում են։
բայց էս կորպորացիաների ձեռքը բոլորը անզօր երեխաներ են։ բա ի՞նչ ենք անելու եթէ վեհ էս ընկերութիւնը իրա վեհ լուծումով չլինի։ ու դեռ լաւ ա եթէ մի քիչ նեարդայնացած երեխաներ են, զգում են որ իրենց չեն թողնում, բայց չեն կարողանում էդ տոքսիկ յարաբերութիւնից դուրս գալ։ իսկ մարդիկ էլ կան վայելում են։ հոգոց։
ասում ենք՝ համացանց, բայց համա չի։ մի հատ լար ա դէպի էս մի կորպորացիա, մի հատ էլ լար ա դէպի էն մէկը։ ու կորպորացիան քեզ լաւութիւն ա անում, թելերից քաշելով։
#անկապ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն
ուզում եմ ասել, որ յաճախ շեղւում ենք էականից, նրանից ինչի համար էր ինչ֊որ բանը մտածուած։ կամ եթէ մտածուած չէր, ինչի մասին էր։
օրինակ, ինչի՞ ենք տուգանում մարդկանց խախտումների համար։ դէ, որ չխախտեն։ որ նուազեն վթարները, որ փրկենք մարդկանց կեանքերը։
ես տպաւորուած էի, որ վրաստանում (հիմա չգիտեմ ոնց ա, առաջ՝ սաակաշուիլու ու մի քիչ հետ սաակաշուիլիական ժամանակ), դէ թիֆլիսում կան շատ միակողմանի ճանապարհներ։ ու երեւանցու համար անծանօթ ա, ու հեշտ ա սխալուելը։
պատկերացրէք մի խաչմերուկին եմ մօտենում, ուղիղ չեմ կարող շարունակել։ կարելի ա նշանը չնկատել, կողքից էլ, ուղղահայեաց փողոցի վրայ ոստիկան ա, տեսնում ա ինձ, ու տեսնում ա որ հայաստանից եմ, ու հասկանում ա որ կարող ա չջոկեմ, սխալ մտնեմ։
ինքը չի սպասում որ ես սխալ անեմ, ինքն ինձ տուգանի։ զի իմաստը տուգանելը չի։ իմաստը՝ սխալ չքշելն ա։
ու նա ինձ նշան ա տալիս, որ ուշադրութիւն դարձնեմ, յանկարծ սխալ չգնամ։
նման բան կարելի ա ասել գնահատականների մասին։
Zen and the Art of Motorcycle Maintenance գրքում կայ պատմութիւն այն մասին, ինչպէս մի դասախօս որոշեց գնահատականները հանել, ու առանց դրանց անց կացնել սեմեստրը։ ու այլեւս երբէք չկրկնեց այդ փորձը։ ուսանողներն էլ էին մոլորեցուած։ իրենց պէտք էր չափման միաւոր ու համակարգ, որ հասկանային ինչ անել որ կուրսն անցնեն, անցած համարուեն։
ու չնայած իմաստը սովորելն ա՝ էդ սովորելը մի ձեւ չափել էլ ա պէտք։ բայց կարելի ա տարբեր ձեւ չափել։ չափումներն էլ սխալ են լինում։ բարդ ա ճշգրին չափելը։ ոմանք շահում են, ոմանք՝ կորցնում։ ու լրիւ արդար չի լինում։ բայց լաւ ա եթէ մօտաւորապէս ճիշտ ա չափուած։
օրինակ, կարելի ա մի հատ քննութիւն անել, ու գնահատական տալ։ բայց դա մի շանս ա, ու կարող ա մարդը ֆէյլ լինի՝ գլուխը ցաւում էր, օրինակ։ իսկ կարող ա միայն մի փոքր մաս ա սովորել՝ բայց տոմս ա քաշել, էդ ա ընկել, ամենաբարձր գնահատականն ա ստացել։
իսկ կարելի ա ընթացքում լիքը տնային կամ լաբ անել, ամէն մէկի որոշ ժամանակ ու դեդլայն տալ, դրանք գնահատել, ու դրանցից գնահատականի մեծ մասը ձեւաւորել։ էսպէս նոյնիսկ մի երկու անգամ թերանալով, մարդը հնարաւորութիւն ունի սովորելու եւ ընդհանուր առմամբ մօտաւորապէս օբյեկտիւ գնահատուած լինելու։
կարեւորը էականը չմոռանալն ա՝ իմաստը գնահատականները չէին, իմաստը՝ սովորելն էր։ իմաստը տուգանելը չի՝ իմաստը որ լաւ վարեն։
ու ոստիկանները նոյնիսկ հայաստանում դա ջոկում են։ եթէ դու բացատրես, որ խախտել ես գիտակցուած, օրինակ որ վթարային իրավիճակ չստեղծուի, կամ տրաֆիկի շարժը չկանգնի՝ յաճախ քեզ կը հասկանան։ զի դու յիշեցնում ես՝ ինչի համար ա կանոնը։ ասում են, ամն֊ում ոստիկանները շատ են կարեւորում ոչ թէ բուն խախտման փաստը, այլ արդեօք գիտակցուած ես արել, թէ չես ջոկել։ չգիտեմ, ճիշտ ա թէ չէ, բայց հասկանում եմ, որ լաւ ա, եթէ էդպէս են իրենց կարգադրել։ հասկանում եմ, եթէ էդպէս ա։
ու եթէ տառակեր ձեւով կանոնի ես հետեւում՝ ապա անմեղ մարդիկ են տուժում, ու գուցէ մնան համակարգի ատամնանիւների արանքում։ դա իմ անձնական մեծ վախերից ա։
ու նման բան կարելի ա ասել ռոմանտիկ յարաբերութիւնների մասին։ ընկերական յարաբերութիւնների մասին երեւի չէ՝ զի ինստիտուցիոնալ չեն, բայց ռոմանտիկի համար օրէնսդրական դաշտ կայ։ ու չգրուած դաշտ կայ, սոցիալական ճնշումներ կան։ պարզ ա ինչի համար են։ օրէնսդրական դաշտը պէտք ա որովհետեւ կարգաւորելու հարցեր են առաջանում՝ բա երեխաներին ո՞նց կիսել, բա ո՞վ որոշում կատարի, երբ միւսը անգիտակից ա։ կամ որ տարիքից ենք համարում որ consent տալու ունակ մարդ ա։
էլի, կարելի ա տառակեր լինել եւ չլինել։ էս տարիքից մի օր շուտ կամ մի օր ուշ, երեւի շատ էական չի։ բայց մի բան պիտի գրեն օրէնքում։
ու էստեղ էլ՝ զի կանոնակարգել ենք՝ կարող ա իմաստը մոռացուել ա։ ու ինձ թւում ա, առաջ աւելի շատ էր մոռացւում, քան էսօր։
ոնց հասկանում եմ իմ շփումներից կամ հին գրքերից, որ բնաւ չեմ ասում որ սոցիալական հետազօտութեանը համարժէք են, բայց պատկերացում եմ կազմում, որ դէ նախկինում շատ էր ընդունուած «ամուսնացնել»։ մեզ մօտ՝ աւելի շատ գիւղերում, իսկ մինչ էդ, գրքերից գիտենք՝ առաւել եւս հարուստների ընտանիքներում։ եւ հարուստները ձգտում էին որ փողը փողի մօտ գայ, եւ չպակասի։
ամուսնութիւնը դիտարկւում էր որպէս enterprise։
սա չգրուածի մասին ա։
անգլիայում եկաւ ժամանակ, երբ արդէն արդիւնաբերութիւն կար, բայց ժողովրդավարութիւնը շատ թոյլ էր, եկաւ ժամանակ, երբ երիտասարդների կարծիքը ահագին ստիպուած էին հաշուի առնել։ դէ որ քիչ թէ շատ իրար հաւանեն, իրենց ընտրութիւնը լինի։ էլի՝ խաւի ներսում պիտի ամուսնանային, բայց ո՞վ ում հետ՝ մի քիչ ազատ էին ընտրել։
ու պարահանդէսներ էին կազմակերպում «երեխաների» համար որ սահմանեն՝ ում հետ են ծանօթանում՝ պարահանդէս եկածների հետ։ դու ազատ ես ընտրել՝ բայց ընտրութիւնը մենք ենք սահմանում։
պարլամենտում տեղ ունեցողներն էլ գալիս էին լոնդոն ապրելու նստաշրջանների ժամանակ։ ու էդ ընթացքում պարահանդէսներ էին անում։
դրանց կազմակերպմամբ թագուհին էր զբաղւում։ յետոյ ում ոնց յաջողուէր, բայց վերնախաւից դուրս ամուսնութիւն չէր լինի՝ փողը փողի մօտ, ընդհանուր առմամբ, ոնց պէտք ա։
եւ մի պահ թագաւորը մահացաւ, դա անսպասելի էր՝ երիտասարդ էր, ու մի բան էլ՝ թագուհին, էնպէս էր ստացուել, որ շատ կապուած էր իր հետ։ եւ իսկապէս սգի մէջ էր։ նաեւ էդպիսի ժամանակներ էին՝ թագուհին էլ մի քիչ ընտրութեան հնարաւորոթիւն ունէր։ հա, ու քանի որ հաւէս չունէր պարահանդէսների՝ մի երկու տարի պարահանդէս չարին։ յետոյ էլի մի բան եղաւ՝ ոնց որ հիւանդութիւններ, թէ ինչ, ու էլի չարին, ու էդպէս մի հինգ տարի պարահանդէս չեղաւ։
բա ո՞նց էին ծանօթանում ապա էդ մարդիկ։ նախկինում գիտէին որ պիտի պարահանդէսում ծանօթանան ու այլ ձեւ չի կարելի։ իսկ էսպէս ստացուեց, որ աւելի լայն շրջանակի ծանօթներից սկսեցին զոյգ ընտրել։ եւ դա բերեց նրան, որ վերնախաւը, էսթաբլիշմենթը, ստիպուած աւելի ներառական դարձաւ։ մի քիչ այլ խաւերից մարդիկ խառնուեցին, ու եթէ օրինակ, առաջուայ վերնախաւին բնաւ պէտք չէին հանրակրթական դպրոցները՝ էս մարդիկ արդէն դրա մէջ հետաքրքրուած էին։
ու համարւում ա, որ թագուհու սուգը, պարահանդէսների մի քանի տարի բացակայութիւնը՝ ահագին փոխեց անգլիան։ կրթութիւնը դարձաւ աւելի հասանելի աւելի լայն շերտերին։ էլի՝ սարսափելի՝ այդ մասին օրուելը լաւ գրում ա, շատ եմ խորհուրդ տալիս, բայց գոնէ՝ աւելի հասանելի։ մեր էսօրուայ ցանկացած դպրոցն աւելի լաւն ա, քան օրուելի ժամանակուայ անգլիայի էլիտար դպրոցները։
իսկ կրթութեան աւելի հասանելի լինելու հետեւանքով էլ նաեւ ժողովրդավարութիւնը ուժեղացաւ՝ աւելի շատ մարդիկ սկսեցին ներգրաւուած լինել կառավարման մէջ։ եւ աւելի շատ մարդիկ էին կիրթ, կարողանում էին խաբուած չլինել, ունակ էին վաստակել, ու աւելի շատ մարդկանց շահ էր հաշուի առնւում։
այսպէս փորձեցի ցայտուն օրինակ բերել նրա, ոնց ա էականը մոռացւում կարգի հետեւում՝ էականը կարծում եմ՝ յարաբերութիւնն էր։ իսկ համակարգը որ կառուցուեց՝ enterprise֊ի, փողի, էսթաբլիշմէնթի, վերահսկողութեան, դասի մասին էր։
ըստ որում արդէն էնպէս չէր որ քո դասակարգից դուրս քեզ ընդունելի, հանդուրժելի, հասկանալի մարդուն չէիր գտնի։ արդէն կար տպագրութիւն, օրինակ, իսկ դա՝ ինտերնետի պէս ա՝ զարգանալու աղբիւր ա, ու զարգացումն աւելի մատչելի դարձնելու։ նաեւ իհարկէ՝ խօսքի՝ աւելի ազատ լինելու ժամանակն էր։
ու ինձ թւում ա, օրինակ հայաստանում՝ դէ սրանց ամուսնացնում էին։ նրանք էլ արդէն քաղաքում էին՝ մէկ մէկ խաւի մէջ էին ամուսնացնում, մէկ մէկ ծնողներն էին ընտրում, մէկ մէկ էլ արդէն հաշուի էին նստում, կամ չէին կարող հաշուի չնստել չափահաս եւ արդէն բաւական անկախ մարդկանց ընտրութեան հետ։
բայց էստեղ էլ՝ մարդիկ գիտէին, որ յարաբերութիւնը՝ ամուսնանալու համար ա։ որ կանոններ կան՝ որ չեն կարող խախտել։ գիտէին որ էդ ա ձեւը, թէկուզ ոչ օրէնսդրական դաշտում, բայց պիտի ամուսնանան ու երեխաներ ունենան։ շատ այլընտրանք չունեն։ ու վարկած ունեմ, որ դա իմանալը բերում էր նման իրավիճակի, ինչպէս վիկտորիան անգլիայում։ պիտի֊ով էր։ եւ enterprise էր։
գիտէին որ յարաբերւում են որ յետոյ ամուսնանան։ որ յետոյ երեխաներ ունենան։ ու էդ ամէնը բաւական շուտ։ զի կանոնակարգուած էր։
էսօր էլ ասում են մարդիկ՝ «մենք, միասին, մի նպատակի վրայ ենք աշխատում, եսիմինչ»։ ոնց որ նպատակն ա էականը, ոչ թէ յարաբերութիւնը։ ու կրկին՝ enterprise ա դառնում։
իսկ եթէ վերցնենք լրիւ այլ իրավիճակ՝ կորէան։ գիտենք, որ ժողովրդագրական ծանր վիճակ ա։ ու շատ էական ա, որ մարդիկ շատ ուզեն էլ՝ բարդ ա ընտանիք կազմելը։ տները թանկ են։ մանկարապտէզները թանկ են։ դպրոցները թանկ են։ ու զգալի մասը հնարաւորութիւն չունի նոյնիսկ ընդամէնը միասին ապրելու՝ ինստիտուտները մի կողմ։
ապա էստեղ, ինձ թւում ա, էականը չեն մոռանում կարգի հետեւում։ մէկ ա չես կարող ամուսնանալ՝ ու դէ սոցիալական պարտաւորութիւնը օբյեկտիւ պատճառներով շատ թոյլ ա դրա։
ապա եթէ յարաբերութիւն ունես՝ ունես յարաբերութիւն յարաբերութեան համար։ էականը դա ա։ ու կարող ես տարիներ ունենալ։ գուցէ միշտ ունենալ, բայց ոչ ինտիտուցիոնալ, ոչ էլ միասին ապրելով։
իսկ եթէ չունես՝ չունես որովհետեւ պարտաւորուած չես զգում ունենալ, աշխատել դրա վրայ, որ սպասելիքներն արդարացնես։ նաեւ ֆինանսապէս անկախ ես՝ քեզ պէտք չի enterprise, քեզ պէտք ա գլխացաւից հեռու։
նմանապէս, ինձ թւում ա իմ սերնդի մարդիկ, եւ աւելի երիտասարդ, տարբերւում են օրինակ իմ ծնողների սերնդի մարդկանցից, զի իրանք մօտաւորապէս գիտեն, որ էդ պարտաւորութիւններն էդքան էլ ուժեղ չեն։ ու եթէ յարաբերութեան են ձգտում՝ իրանց համար են ձգտում։ իրանք իրանց ճանաչելու, իրանց ցանկութիւնները հասկանալու, ուրիշներին ընտրելու ժամանակ են ունեն։ ու վատ չի, որ սոցիալական վիճակը ծանր ա՝ գուցէ եւ լաւ ա էս շերտում, որովհետեւ վատ ա՝ նշանակում ա մարդիկ կարգերը կարող են անտեսել՝ ու փորձելու են յարաբերութիւնը գնահատել, ոչ թէ ամուսնութիւնը։ էականն ա առաջին պլան գալիս։ ու թէ/երբ ամուսնանան (ինչ֊որ հասկանում ենք դրա տակ, տարբեր ձեւեր կան, իմաստը նկատի ունեմ), դա կանեն իմանալով որն ա էականը՝ յարաբերութիւնն ա էականը։ ու յարաբերութեան վրայ ապա սովոր են աշխատել։ երկար ա տեւել յարաբերութիւնը՝ սովոր են որ maintainance ա պահանջում։ եթէ պէտք ա։ իսկ եթէ պէտք չի՝ դէ պէտք էլ չի։ սովոր են որ բնաւ պարտադիր չեն յարաբերութիւնները։ ու շատերն են որ ժամանակ ունեն գիտակցելու որ պէտք էլ չի, առանց էդ գուցէ աւելի լաւ ա։ կամ պէտք ա, բայց դրա համար պատրաստ չեն էս կամ էն զոհաբերութիւնների գնալ՝ պիտի շատ լաւ յարաբերութիւն լինի, որ լինի։ այլապէս հետաքրքիր չի։
#անկապ #յարաբերութիւն
մէկի հետ ծանօթացայ, ասեց որ սիրում ա միրզոյեան գրադարան գնալը, զի էնտեղ հանգիստ ա իրան զգում։ ասում ա՝ չնայած ես գիտակցում եմ որ ես էն մարդկանցից չեմ որ էնտեղ գնում են ու օտար եմ, գոնէ ոչ մէկ մունաթ չի գայ վրաս, որ, դէ խնդիր չի, ես էլ մունաթ կը գամ, բայց հաւէս չի էդ։
ասում եմ՝ ի՞նչ մունաթ, չեմ հասկանում։
բացատրեց, որ չեն խնդրի աթոռը քաշել, մունաթով են խօսելու լռելեայն։ ու ասեց ձեւերը, որ չեմ կարող կրկնել։
ու հոգոց, հա, երեւի ճիշտ ա ասում, ու օրհնեալ ենք, որ չգիտենք տէնց բաների մասին։
դէ ես ոչ մի տեղ չէի գնայ ու էլի չէի իմանայ։
#անկապ #զրոյց
մտածում եմ, ինչ մեղկ ենք բոլորս։
ես գիտակցում եմ, ինչի եմ ես ինձ պահել ինչ֊որ ձեւ՝ օրինակ, բլոգերն ինձ շատ են դուր եկել, զի ես զգացի, որ գիրն ինչ֊որ բան ա, որ քչից շատից կարողանում են անել էնպէս, որ մեքենայական թարգմանութիւն չթուայ։ ու որ կարող եմ ինքնացուցադրուել՝ որ տեսնեն որ կամ ու էդքան վատը չեմ, ուշադրութիւն դարձնեն, ու դէ ծանօթ լինեմ։
որովհետեւ՝ համ մեկուսացուած էի, համ եթէ չլինէի՝ ի՞նչ կապեր էի ունենալու։ լռելեայն կապերը որպէս կանոն շփումից բաւականութիւն չեն բերում, մանաւանդ երբ էնպէս ա ստացուել որ մարգինալ ես՝ դէ էսպիսի գիրք ես կարդացել՝ ո՞ւմ հետ խօսես այդ մասին։
ու երբ զգում ես որ կան համայնքներ՝ ուզում ես էդ համայնքների մասը դառնալ։ ուզում ես մենակ չլինել։ շատ բնական ա։
եթէ բախտը բերում ա՝ մարդը շփւում ա ազատ ծրագրակազմի, օրինակ, շրջանակներում։ քոմիթներ ա անում, ծանօթանում ա, իրան գիտեն։ համ իրան գիտեն, համ ինքն ա իրան լաւ զգում, որ իրան գիտեն, ու էդ համայնքի մաս ա։ համ գործ պաս կը տան մէկ մէկ, համ կը յղուեն իրան մէկ մէկ։ ու նորութիւն չեմ ասի, որ էն տէք․ համայնքը, որ նորեկների հանդէպ վատ չի՝ շահում ա։ ստանում ա հաւատարիմ մասնակիցներ։
իսկ եթէ բախտը չի բերում՝ ներգրաւում են, օրինակ, իրան հանրապետականները։ ու եթէ նա էլ չունի ինչ֊որ կայացած արժէքներ՝ իրենց ա հաւատարիմ դառնում։ զի նա կեանքում ուրիշ բան չունի։ ու իր համար շատ կարեւոր ա դա չկորցնելը։
ի՞նչ այլընտրանք ունեն էդ երկուսը։ ոչ մի առանձնապէս։
ոմանք աւելի արտօնեալ են՝ նրանք օրինակ մանկուց ունեն շփման շրջանակ որ իրենց բաւարարում ա։ ըստ որում կարեւոր չի ինչի ա բաւարարում՝ գուցէ չեն աճել, կամ հնարաւորութիւն չեն ունեցել աճելու՝ դրա համար ա բաւարարում։ իսկ գուցէ համ սատարել են զարգացմանը, համ լռելեայն շրաններում արդէն կային մարդիկ ում հետ հաւէս ա՝ չգիտեմ, քոյրեր, բակի ժողովուրդ, ծնողների ախպերութիւն։
ու էդ մարդիկ կարող են պատմել՝ գնացի էս հարցով էս մարդու հետ խորհրդակցեցի։
ու մի կողմից՝ տես է մարդը սէնց մարդիկ ունէր որ խորհրդակցէր։ մենակ չէր։ արդէն ոչ մի բան չանելով ունէր հաւէս շրջապատ։ ու հնարաւորութիւններ։
միւս կողմից էլ՝ մէկ ա նրանք էլ են մեղկ՝ ի՞նչ պիտի ունենայ մարդը հայաստանում։ ամն֊ում կարող ա ստանալ ընտանիքից բաժնետոմսեր եւ ինչ֊որ կրթութիւն՝ դրամն ինչ ա ու դրա հետ ոնց վարուել, ու չլինել էն մարդկանցից որ պիտի գործի գնան։
իսկ մեզնից բախտաւորները կարող ա ընտրեն էս կամ էն մասնագիտութիւնը՝ խորհրդակցելով էս կամ էն մարդու հետ։ արդէն լաւ ա որ տէնց մարդ կայ, անկախ նրանից թէ ինչքանով օգտակար բան կարող էր ասել։ ու ունեն լռելեայն էս կամ էն ընտանիքի ընկերների, որոնցից գոնէ չեն զզւում, ու իրենց օգնութիւնը չեն մերժի։
ընդհանուր, մարդու կեցութիւնը շատ բարդ բան ա։
ու կրկին, եթէ ես կարողանայի խօսել ինքս ինձ հետ, ես կասէի՝ օկ ա պոլիտէքնիկը։ պարզապէս գուցէ նախընտրես լինել աղքատ եւ չաշխատել կորպորացիաներում։ բայց կարող ա չդիմանայի՝ զի չէի դիմացել ինքս հեռուստատեսութիւններում աշխատելով։ բայց դա էլ ա կորպորացիա, պարզապէս ուր ամէն ինչ աւելի վատ դեբագ արած ա, ու որն աւելի աղքատ ա։
օրհնեալ են նկարիչները, որ հազիւ ներկի ու կտաւի փող են ճարում, ու նկարում են, իմանալով որ չեն վաճառի։ որ գիտեն՝ ձեւ չունեն ծրագրաւորելու եւ կորպորատիւ ստրուկ դառնալու։ աղքատութեան հետ կապուած ամենամեծ վախս ա՝ թերզարգացումը՝ բայց արուեստագէտները կարողանում են զարգացած լինել, ու բոլորից զարգացած՝ չնայած ապահով չեն։
ու օրհնեալ են նրանք, ում տանը հանգիստ ա, ու կռիւներ չեն։ ու ինչ֊որ համայնք ունեն լռելեայն։
ու տէնց։
#անկապ
sailfish֊ը վերջերս ռեինսթալ էի արել, ու առհասարակ, մի օգտագործէք սէյլֆիշ, չար համակարգ ա, բայց ամէն դէպքում՝ ssh եմ լինում՝ ծածկագիր ա ուզում։ նայում եմ՝ ես բանալիները գցել եմ օգտուողի մօտ։ մտածում եմ՝ կարո՞ղ ա ssh֊ի կոնֆիգում չի թոյլ տալիս հանրային բանալիով նոյնականացում՝ տեսնեմ հա, քոմենտած ա էդ տողը։ բացում եմ, ռեսթարրտում եմ։ էլի չի կպնում։
մտածեցի՝ փերմիշններն ա պանակի կամ ֆայլերի։ նայում եմ՝ ամէնը նորմալ ա, եւ ֆայլերը, եւ ~/.ssh պանակը։
նայեցի նաեւ օգտուողի պանակի փերմիշնները։ դէ գիտէի, նոր բան չէր ինձ համար։ յաջորդը դա պիտի նայէի։
ու տեսնեմ՝
[root@XperiaXA2-DualSIM ~]# ls -ld /home/defaultuser
drwxrwxr-x 21 defaultu defaultu 4096 Jul 19 02:41 /home/defaultuser
ինչի՞ ա խմբին տուել կարդալ։
էսպէս բերեցի նրան ինչ պէտք ա՝
[root@XperiaXA2-DualSIM ~]# chmod g-w /home/defaultuser
[root@XperiaXA2-DualSIM ~]# ls -ld /home/defaultuser
drwxr-xr-x 21 defaultu defaultu 4096 Jul 19 02:41 /home/defaultuser
[root@XperiaXA2-DualSIM ~]#
դէ առանց ռութ էլ ա լինում chmod անել, պարզապէս ռութով էի որ sshd֊ն խմբագրեմ։ այ chown չի լինի անել առանց ռութի, ով կասի ինչի՝ իրան յարգանք ու խալի ու հեռուստացոյց։ (:
ու իհարկէ արդէն աշխատեց բանալիով ssh֊ը։
հիմա մտածում եմ՝ ի՞նչն ա հիմա կոտրուելու։ ինչի՞ են էդպէս արել։ առաջ է՞լ էր էդպէս։ կարո՞ղ ա հիմա անդրոիդի էմուլացիան պայթի։ տեսնենք։ (:
#անկապ #տէք #սէյլֆիշ #չգիտեմ #լինուքս
սի ծրագրաւորողներն ասում են թէ պէտք չի ապահովութիւնը, զի դրա համար վճարոոմ ես արագագործութեամբ։
բայց գործ են անում իւնիքսում կամ ուինդոուսում, որոնցով հիանում են։ ոչ դօս֊ում ուր արագ ա՝ զի կարելի ա երկաթին անմիջապէս դիմել։
եւ չեն ձոներ նուիրում դօս֊ին՝ վերաբերւում են որպէս արքայիկ տէքի։
չեն ասում՝ պէտք ա դօս քշել ու դօսի տակ գրել զի ամէն ինչ կարող ենք ու էդպէս արագ ա։ ու այ իւնիքսն ու ուինը չեն թողնում։
#դօս #իւնիքս #ծրագրաւորում #անկապ
ասում ա՝
Sometimes I wonder why: — JPEG and MPEG are Expert Groups — Bluetooth SIG and PCI-SIG are Special Interest Groups — USB-IF and HDMI Forum are Forums — W3C is a Consortium — WHATWG is a Working Group — Wi-Fi alliance is an Alliance — and VESA is an Association
ու տէնց։
#անկապ
մտածում եմ, ուեբը սխալ ուղղութեամբ ա գնացել։
այն փաստաթղթերի, նիշքերի ներբեռման համար ա նախագծուած։
ու էն որ պարզ էր օգտագործման մէջ՝ դիտարկիչը բացիր ու կտացրու՝ այն դարձրեց հանրայայտ, հանրամատչելի։
բայց, կարծում եմ, համացանցի ամենագլխաւոր կիրառութիւնը հեռուստատեսութեան պէս չի՝ հաղորդակցութիւն ա, շփում ա, տուեալների փոխանակում ա։ ոչ միայն ներբեռնում ա։
ու էդ պատճառով ուեբ երկու զրօ֊ն եկաւ, ու յայտնուեցին բեքենդներ, եւ զանազան բեքենդային տէք, որը շատ տգեղ ա, կարծում եմ, ինտեգրուել ուեբի հետ, զի ուեբն ի սկզբանէ դրա համար չէր։
իսկ ի՞նչն էր ի սկզբանէ դրա համար։ հաղորդակցութեան համար չաթն էր։ ու հետեւաբար մեզ պէտք չի ուեբ, մեզ պէտք ա xmpp։
ու մեզ պէտք ա xmpp֊ի վրայից կառուցել ուեբ։ դէ, այն ինչ ես կանեմ, եթէ անեմ, ակտուալ չի, որովհետեւ արդէն բոլորը սովոր են նոյն խնդիրները լուծել ուեբով, թէկուզ եւ ոչ էդքան լաւ։
բայց իրականում ի սկզբանէ այլ ուղղութեամբ ենք գնացել։ պէտք էր հաղորդակցութեան հաղորդակարգ։
ու եթէ դու հաղորդակցւում ես, քեզ կարելի ա համ էլ փուշ անել փոփոխութիւններ, թարմացնել ծրագիրդ առանց քո միջամտութեան։
ու ես էսպէս եմ տեսնում՝ դիտարկիչը իրականում url չունի ոնց որ http://եսիմինչ, այլ այնտեղ գրում ես jid — էսինչ@էնտեղ.հայ
ու կպնում ես իրա ծրագրին։ որը բեքենդ ա։ այն ուղարկում ա քեզ xmpp֊ով թէ ինչ ինտերֆէյս պէտք ա նկարես։ դու էլ նկարում ես։ երբ կոճակ ես սեղմում՝ հաղորդագրութիւն ա գնում էն ծրագրակազմին, որ սէնց բան սեղմեցին։ այն էլ հենդլ ա անում, ու եթէ պէտք ա, էլի ա բան ուղարկում քեզ։
նաեւ, սա նշանակում ա՝ պէտք չի սերուեր ունենալ, որ ուեբում… դէ սա արդէն ուեբ չի, որ ցանցում էջ կամ ծրագիր ունենաս։ քո ջաբեր կլիենտը, որ ֆիկտիւ այփի֊ով ինչ֊որ սերուերի կպած ա՝ բաւական ա։
ու տէնց։
#անկապ #տէք #չգիտեմ
ուզում եմ խօսել ժամանակի կարեւորութեան մասին, կրկին։
պատկերացրէք, ու դա շատ հեշտ ընկալելի ա մեզ համար։
ձեր ընկերը գնացել ա արտերկիր։ ապրել ա էնտեղ 15 տարի։
հետ ա եկել, ասում ա՝ գուցէ մնամ, ու պարբերաբար ասում ա՝ արի հանդիպենք։
ոնց որ ոչ մի բան չի եղել։
բայց դուք առանձին ապրել էք 15 տարի։ կամ 5՝ էական չի։
նա արդէն չգիտի քեզ։ քեզ գիտեն էն մարդիկ որ էդ տարիները քեզ հետ կիսել են։ հետեւել են տրանսֆորմացիաներիդ, գիտեն պատճառները։
մենք գալիս ենք էն փիլիսոփայական հարցին՝ որն ես դու։ ու եթէ քո յիշողութիւնը ջնջում են, դու արդէն այլ մարդ ես ու կարող ես այլ ձեւ զարգանալ, ձեւաւորուել։
որովհետեւ դու զարգանում ու ձեւաւորւում ես ոչ անկապ, այլ նրանով թէ ինչ յանգամանքներ են լինում, ու ոնց ես դու դրանց արձագանքում։
այնպէս որ ընդամէնը բացակայութիւնից յետոյ վերադարձի ժամանակ դու նոյն մարդու հետ չես շփւում։ լրիւ այլ անձի հետ ես շփւում։ եւ դու իր համար չես կարող իր ներկայ ընկերների պէս կարեւոր լինել, որովհետեւ ներկայ ընկերներն են որ գիտեն պատմութիւնդ։
իսկ ոչ թէ ընդամէնը բացակայութիւնը՝ յարաբերութիւն աւիրելը՝ համարեա գրեթէ անհնար ա վերականգնել։ հնարաւոր ա՝ բայց ինչի՞ համար էդքան ջանքի «ծախս» անել։ աւիրելը հեշտ ա, կրկին կառուցելը շատ բարդ։ ու ինչի՞ համար, երբ արդէն ունես քո նոր ընկերներին։ ըստ որում շատ մարդ մարդուն պէտք չի։ դէ ինձ պէտք չի։ մի քանի հոգին արդէն շատ ա։ ի դէպ էդ պատճառով ես ռոմանտիկ յարաբերութեան տապալումից յետոյ հնարաւորինս չէի շփւում մարդկանց հետ, որ նոր կապեր չստեղծեմ։ հայբերնէյթ էի անում ինձ։ բայց մէկ ա՝ ժամանակը փոխւում ա, նոյնիսկ էդ յարաբերութեան տապալումն ու մենակ լինելն են քեզ անվերադարձ փոխում։
ընդհանուր առմամբ՝ դու չես կարող կորել, ու հետ գալ, եւ ասել՝ սիրէք ինձ։ ընկերական թէ ռոմանտիկ։
դու չկայիր, ու գալիս ես ուրիշ մարդու մօտ։ էդ նման ա նրան, ոնց երեխաներն են մօտենում այլ երեխաներին ասելով՝ արի ընկեր լինենք։ էդպէս եթէ եւ լինում ա երեխաների մօտ, մեծերի մօտ արդէն դժուար թէ լինի։
ու առաւելագոյնն ինչ հնարաւոր ա ակնկալել՝ բարեւներն են։ ու պէտք ա իմանալ որ էն մարդու մօտ էլ ազատ սլոտ չկայ քեզ համար։
ու հեռանալուց՝ ինչ ձեւ էլ դա լինի, պէտք ա գիտակցել, որ էդ ըստ էութեան անվերադարձ ա։
#յարաբերութիւն #ընկերութիւն #բացակայութիւն #անկապ
երբ http կլիենտն էի գրում, նկատեցի որ սերուերները http վերնագրերի մէջ ինչ֊որ etag են ուղարկում։
պարզուեց՝ երբ ուեբ սերուերից մի բան ուզում ես՝ ինքը վերադարձնելիս նաեւ etag ա քեզ տալիս՝ entity tag։
տեսականօրէն այն պէտք ա օգտագործուի օրինակ քեշինգի համար։ կրկին ուզես նոյն նկարը, ուղարկրես սերուերին այդ etag֊ը, սերուերն էլ կասի՝ 304 not modified ու դու նորը չես քաշի։
սակայն, etag֊ով կարելի ա յաջողութեամբ թրեք անել մարդկանց։
օրինակ, ամէն մարդու կարելի ա ուրոյն etag վերագրել։ երբ վերադառնաս, ու սերուերին etag֊ով ներկայանաս՝ կիմանայ ով ես։
ու այդ etag֊ներն արդէն իրար վաճառում են, որ իմանան, որ էս կայքի էս մարդն ա քեզ մօտ եկել։
այնպէս որ զգօն եղէք ուեբ օգտագործելիս։ ձեզ կարող են etag֊ել, մասնաւորապէս։
#վերահսկողութիւն #զգօն #ուեբ #անկապ
ո՞նց էք կարծում, ո՞ր տեղն ա լաւ քաղաքական քննարկումների համար։
արդե՞օք այսպէս կոչուած «սոց․ ցանցը» լաւ տեղ ա։ արդե՞օք այն չպէտք ա լինէր յարմարաւէտ, փափուկ, ապահով տեղ։ ու արդե՞օք առանձին ֆորումները (կամ լեմմի կամ գուպպէ լիստերը) աւելի ճիշտ չեն։
ես հակւում եմ նրան, որ սոց․ ցանց չկայ, կան անձնական էջեր, ինչի մասին ուզում ես՝ գրի։ բայց եւ գիտակցում եմ որ ընդհանրացնում եմ՝ մարդիկ որոշ տեղեր չեն ընկալում որպէս «home page» կամ «blog» այլ ընկալում են որպէս «cozy» տարածք։ իսկ այն ոնց են մարդիկ ընկալում՝ կարեւոր ա։
#անկապ
երբ mplayer֊ը այլեւս մուտք չունի, զի ես կանգնեցրել եմ usb֊ով միացուած canon խցիկը, այն սէնց հետաքրքիր ձեւով կախւում ա՝
նոյնիսկ էս հետաքրքիր ձեւով՝
gif֊ը ստացել եմ վերցնելով ամբողջ էկրանի հանոյթը երկու անգամ ու էսպէս՝
convert inky_f0.png -crop 1190x870+780+100 +repage inky_f0_.png
convert inky_f1.png -crop 1190x870+780+100 +repage inky_f1_.png
convert -delay 60 -loop 0 inky_f0_.png inky_f1_.png inky_f.gif
#գիֆ #անկապ #էկրանահան
մտածեցի՝ ինչի՞ առաջ մեքենաների վրայ էդ լուսաւոր գծիկները չէին դնում։
որովհետեւ չկա՛յին դրանք։ չկա՛յին լուսադիոդների ժապաւէնները։
իսկ տեքնոլոգիայից ա բխում էսթետիկան։
դէ, ե՞րբ չկային։ մի քսան տարի ա ինչ «գնունի»֊ում հնարաւոր ա լուսադիոդների ժապաւէններ ձեռք բերել։
ու տեղացի վարպետներն ու էնթուզիաստ վարորդները վաղուց իրանց նիւաները զարդարել են լուսաւոր ժապաւէններով։
պարզապէս աւտօարդիւնաբերութիւնն էլ իր իներցիան ունի։
ու տէնց։
#էսթետիկա #մեքենայ #տեքնոլոաիա #անկապ
չունկինգեան էքսպրեսում մարդիկ կիսում էին նոյն տարածութիւնը այնտեղ միաժամանակ չգտնուելով։
նման ա հին fido bbs֊ների ուր էդպէս էր, օրինակ երբ sysop֊ը մի հեռախօսի գիծ ունէր։ որը յաճախ էր պատահում։
ու նոյնիսկ ֆեդի֊ում կամ ֆորումներում լինում ա որ մեկնաբանութիւնը յայտնուի տարիներ անց։
սա էլ յիշեցնում ա սինկայի քո անունը անիմէի պատմութիւնը։
#անկապ #պատմութիւն #տարածութիւն
էսօր մտածում էի՝ կարո՞ղ ա պէտք ա ընդունել էս ամբողջ սի կոդը որպէս «հին քաղաք», որպէս քաղաքի պատմական մաս հին շէնքերով։ դրանք պէտք ա ամրացնել եւ նորոգել՝ մեր դէպքում՝ կարկատել (փաթչել) որ աւելի ապահով ու անվտանգ լինի։ դա իհարկէ հնարաւոր ա ու openbsd նախագիծը հրաշալի գործ ա անում ապահով ու վստահելի սի կոդ ստանալով։
ինչպէս եւ հին շէնքերը, շատ բարդ ա ամբողջ եղած սի կոդն արտագրելը՝ թանկ ա, շատ ռեսուրս ա պահանջում։
գուցէ անցեալում արուած գործի ապամոնտաժումը վշտալի ա նոյնիսկ եթէ դա սի կոդ ա։
#անկապ #քաղաք #պոստմոդերնիզմ #պատմութիւն #ժառանգութիւն #տէք #մշակոյթ
անդրոիդի նոտօ տառատեսակների հայերէնը աչքերս տանջում են։
ես սիրում եմ թարումեանի գրքի տառատեսակը։
մտածեցի, սէյլֆիշումս root ունեմ, փոխեմ դէ։
գնացի, գտայ որ /opt/alien/rootfs֊ում ա system/fonts֊ը։ էնտեղ էլ կան՝ NotoSansArmenian-Bold.otf, NotoSansArmenian-Medium.otf ու NotoSansArmenian-Regular.otf.
բացեցի թարումեանի ֆոնտը, կոնուերտեցի fontforge֊ով .otf֊ի։ դրա համար պէտք ա անել generate ու ընտրել open type (cff) ձեւը։ բայց էդպէս ասաց, որ em size֊դ 2048 ա, իսկ պէտք ա լինի 1000։ ու fontforge֊ը առաջարկեց որտեղ փոխել՝ element մենիւ֊ում։
էսպէս, պահեցի։ հիմա փորձում եմ փոխել, բայց պարզւում ա /opt/alien/rootfs֊ը միայն ընթերնելու համար մաունթ եղած squashfs ա, /opt/alien/system.img ֊ից։
sailfish֊ի մէջ աւելացրի squashfs-tools որ անփաք անեմ system.img֊ն։
[root@XperiaXA2-DualSIM ~]# unsquashfs /opt/alien/system.img
-bash: unsquashfs: not found
[root@XperiaXA2-DualSIM ~]# pkcon search squashfs
Searching by details
Starting
Refreshing software list
Querying
Finished
Available squashfs-tools-4.3.0+git1-1.5.3.jolla.armv7hl (jolla) Utility for the creation of squashfs filesystems
Available squashfs-tools-debuginfo-4.3.0+git1-1.5.3.jolla.armv7hl (jolla)Debug information for package squashfs-tools
Available squashfs-tools-debugsource-4.3.0+git1-1.5.3.jolla.armv7hl (jolla) Debug sources for package squashfs-tools
[root@XperiaXA2-DualSIM ~]# pkcon install squashfs-tools
Resolving
Querying
Testing changes
Finished [ ] (0%)
The following packages have to be installed:
squashfs-tools-4.3.0+git1-1.5.3.jolla.armv7hl Utility for the creation of squashfs filesystems
Proceed with changes? [N/y] y
Installing
Starting
Refreshing software list
Querying
Resolving dependencies
Installing packages
Downloading packages
Installing packages
Finished
փորձում եմ՝ ասում ա՝
[root@XperiaXA2-DualSIM ~]# unsquashfs /opt/alien/system.img
Filesystem uses lz4 compression, this is unsupported by this version
Decompressors available:
gzip
lzma
lzo
xz
իրանք դա կանխատեսել էին, երբ հաւաքում էին իրենց squashfs-tools֊ը, պարզւում ա՝ այն ունէր տարբեր սեղման ձեւեր, բայց ոչ lz4, որով իրանց system.img֊ն սեղմուած ա։
ապա scp արեցի էդ system.img֊ն իմ լափթոփի մէջ։ emerge արեցի squashfs-tools֊ը lz4 դրօշով։ unsquashfs
արեցի, փոխեցի ֆայլերը իմ գեներացրած ֆայլով, հին անունները փոխելով։ հաւաքեցի կրկին lz4 ձեւով system.img՝
mksquashfs squashfs-root system-new.img -comp lz4
տարայ sailfish, փոխեցի ֆայլը։ ու ահա, վերջապէս, պրծայ էն տառատեսակից՝
ու տէնց։
#առօրեայ #տէք #սէյլֆիշ #տառատեսակ #գրքի #անկապ #էկրանահան #հայերէն
ինձ մօտ ~/.Xresources
֊ի մէջ կայ՝
XTerm.vt100.saveLines: 65535
UXTerm.vt100.saveLines: 65535
XTerm.vt100.selectToClipboard: true
UXTerm.vt100.selectToClipboard: true
որ նշուածը պատճէնուի։
հետաքրքիր ա, որ երբ նշում եմ տողի վերջից անդին, դա քոփի բուֆերի մէջ չի պատճէնւում։
#իւնիքս #պատճէն #կոնսոլ #լինուքս #անկապ
հայաստանում «սեքընդ֊հէնդ» հագուստը տարիներով ընկալուել ա ոչ թէ որպէս «հագած», այլ որպէս էն, ինչ էստեղ չեն մատակարարում։ եւրոպայում վաճառուած շորեր, օրինակ։
զի էստեղ տօնավաճառներում բերում էին այլ ձեւի հագուստ։
ես օրինակ, յիշում եմ որ հնարաւոր չէր ճարել վանդակաւոր վերնաշապիկ։ ու 2005֊ին էնպիսի՛ յաջողութիւն էր որ գտայ, վաճառողն էլ ասաց որ նա չի բերել, իրան բարեկամներն են ուղարկել շուէդիայից, նա էլ չի ուզում։
ու էստեղ «սեքընդ֊հէնդ»֊ներ գալիս օգնութեան։
դրսում «սեքընդ֊հէնդ»֊ը լրիւ այլ ձեւ ա ընկալւում։ դա էժան ու հագած շոր ա։ որ չեն էլ առնում, մեծ մասն ուղարկւում ա աֆրիկա, ու ի դէպ, վնասում իրանց տեղի արտադրութեանը նուազեցնելով պահանջարկը։
այդ «դրսում» հագածն առնում են հիմնականում որպէս խնայելու միջոց։
ոչ թէ մեզ պէս՝ որ էնպիսի բան գտնենք, որ էստեղ չի վաճառւում։
դէ, էստեղ արդէն մօտ տաս տարի ա ահագին բան վաճառւում ա։ ես հին ժամանակների մասին եմ։
ու ուզում եմ ասել, ես ինչ կարողացել եմ օգտագործել ebay֊ը՝ հագած շորեր եմ առել ինձ։ ու որպէս էժան բան։ փորձում էի գտնել է՛ն ինչ ուզում եմ, բայց աւելի էժան։ թէկուզ հագած։
յիշեցի, որովհետեւ ասացին երէկ որ վերարկուս ա դուր գալիս, ես էլ պատմեցի որ կոպէկներով (մի քանի դոլարով) եմ առել, ու ինձ էլ ա դուր գալիս։ բայց արդէն բաւական մաշած էլ հասաւ ինձ։ ես բնաւ չեմ նեղւում մաշուածութիւններից։ ու էսպէս շատ սիրում ու հագնում եմ։
#անկապ
ասում ա՝ երեխան իրանց՝ ծնողների անունների փոխարէն, հեռախօսի հասցէագրքում գրել ա՝ «կեանքի կտոր»։ երկուսին էլ էդպէս գրանցեց։
ասում ա՝ բանգլադէշ դպրոց կուղարկես՝ էդպէս կը լինի։ (:
սեբաստացու մասին ա խօսքը։ (:
հիմա իրանք են երեխուն կանչում՝ «կեանքի կտո՛ր»։
#կեանքի_կտոր #անկապ
վաղուց ուզում էի պատմել «սանդիսկի» 256գբ էսէսդի «իւէսբի ֆլէշկայի» մասին։
ահա տուեալները՝
vendorid=0x0951, productid=0x177f
էսպիսի տեսք ունի՝
քիչ անց կը բացատրեմ ինչի ա հաբով կպած։
ուրեմն, սա ձեռք բերեցի երեւանում, ու բաւական էժան էր։ ինտերնետում էլ աւելի էժան ա լինում առնել։
լցնում էի դրա վրայ երաժշտութիւն, որ նուագեմ, ու զգում եմ՝ չնայած չկայ իրա վրայ i/o մէկ ա լուսադիոդը թարթում ա, իբր կայ։
umount եմ անում՝ մէկ ա թարթում ա։ կպած չի, բայց թարթում ա։
էդպէս թարթելու ընթացքում անջատեցի՝ էլ չմիացաւ։ նոյնիսկ օհ֊ը դադարեց ճանաչել այն։
երկու օր էր աշխատել մօտս։
մտածեցի՝ լաւ, կոնկրէտ էս սարքը խնդիր ունէր։ բայց ինչն էր հետաքրքիր, երբ վերցնում էի՝ ինձ երաշխիք տուեցին դրա վրայ։ ես էլ զարմացել էի՝ չէի տեսել որ «ֆլէշկային» երաշխիք տան։ կարծես խանութում էլ ասացի՝ ի՞նչ երաշխիք, ինձ մօտ դեռ ոչ մի «ֆլէշկա» չի փչացել դեռ, եթէ չեմ օգտագործել՝ էն պատճառով ա որ արդէն փոքր ա ու մեծն ունեմ։
ըստ որում էսէսդիները «օրէնքով» պիտի աւելի յուսալի լինեն։
ինչեւէ, տարայ՝ ասացին՝ վաղը կը կապուենք, բայց ուղիղ մի շաբաթ անց կապուեցին, փոխեցին։
փորձեցի՝ նոյն վարքագիծն ա։ հասկացայ որ վախենում եմ անջատել այն այլեւս։ զի իրա վրայ i/o ա լինում, կամ ինքն ա կարծում որ լինում ա, ու թարթում ա, նոյնիսկ երբ i/o չկայ։
սկսեցի կարդալ ինտերնետում՝ տեսնեմ ահագին խնդրայարոյց սարք ա։ լիքը մարդու մօտ փչացել ա։ «սանդիսկն» էլ էն «սանդիսկը» չի էլ, «wd»֊ին ա պատկանում։ «wd»֊ն հաստատել ա որ խնդիր կայ, ֆիրմուեր թարմացում ա արել։ բայց դա չի օգնում։ ու դրանք շատ են փչանում։
ես էլ վմ֊ում փորձեցի, քաշեցի իրանց ֆիրմուեր թարմացնելու ծրագիրը՝ ասում ա չկայ աւելի թարմը։
ինձ թւում ա ես ջոկել եմ ինչի են փչանում։ նրանից, որ i/o ա լինում դրանց վրայ ու դրանք հանում են։ կամ իրանց «windows»֊ն ասում ա՝ կարող ես հանել, բայց չեն նայում որ դեռ թարթում ա, կամ նման մի բան։ ու երբ i/o անելիս հանում ես՝ կարող ա եւ լաւ փչանայ, այո։
բայց ես մի բան եմ ջոկել՝ դա չի կատարւում երբ այն աշխատում ա usb 2.0 ռեժիմով։
դրա համար միացնում եմ էս հաբով։ ու էս հաբով եթէ միացնում եմ՝ նորմալ աշխատում ա։
ըստ երեւոյթին usb 3.0֊ի իմպլեմենտացիայի հետ խնդիր ունի իրանց ֆիրմուերը, ու շատ ահաւոր ա որ տէնց «եքայ» կազմակերպութիւն չի կարողանում էդ խնդիրը լուծել։
եւս մի ասք սեփականատիրական ծրագրակազմի մասին։ չնայած մեզ համար այն սարք ա, իհարկէ։ բայց դէ ունի ծրագրակազմ։
ու տէնց։
#տէք #կրիչ #ֆլէշկա #անկապ #չգիտեմ
(:
#դասախօսութիւն #անկապ
պէտք ա նիւ եօրքում գրանցել եւս մի «ջենդեր»՝«քեարթ»։
#անկապ
էսօր հին վիդեօներ էի փորձում դիտել, ու ահա էս մէկում պատմում ա տարբեր բաներ, ու նաեւ որ իրանց՝ եւրօ֊ասիական բորսաների դաշնութիւնը հրապարակել ա կոմիքսներ, նոյնիսկ ութ լեզուով թարգմանել ա։
փնտրեցի իրանց կայքում, ու գտայ միայն սա ու միայն անգլերէն՝
https://comics.feas.org/books/english-strip-comics/
ինչքան չեմ փոքրացնում դիտարկչի մէջ՝ չէր փոքրանում, փորձում ա միշտ նոյն չափի լինել։
մի ձեւ տեսայ որ հայեր են իրականացրել՝
յետոյ պատճէնեցի փակցրի յղումը այլ տաբ ու ճիշտ բացեց՝
ինչեւէ։
#կոմիքս #պատկերապատում #անկապ
ուրեմն լսարաններից մէկում չկայ hdmi լար, ու ես պարզապէս միացնում եմ jitsi meet ու կպնում էնտեղի կարգչից իմ կարգչին եմ կպնում, էկրանը կիսում եմ։
էսօր գրում եմ էն դիտարկիչում ճիշտ հասցէն, հարիւր անգամ ստուգում եմ՝ ասում ա՝ չկայ տէնց բան, 404 ֊ով էջ ա ցոյց տալիս։
չեմ հասկանում, ախր կա՛յ։
մէկ էլ ֆայմեցի ջնջեցի վերջին սլէշը url֊ի մէջ ու կպա՛ւ։
#համացանց #դիտարկիչ #ջիթսի #անկապ
#դրոիդ4 #լինուքս #էկրանահան #դինօ #դայնօ #ջաբեր #անկապ #տէք
ուրեմն, էս պահին gentoo֊ում թէ gtk3 ես տեղակայում՝ պիտի բերի իր հետ librsvg֊ն։ իսկ դա rust֊ով ա գրուած։ իսկ rust֊ը բարդ ա շինել։
ճիշտ ա, կարելի ա rust-bin օգտագործել։ բայց պէտք չի։ ես չեմ սիրում։
ամէն դէպքում, լաւ ա որ շարժ կայ առ այն որ լինի առանց librsvg֊ի շինել gtk։
ու տէնց։
#ջենթու #ռասթ #տէք #անկապ
եւս մի պատճառ ջենթու օգտագործելու (բազմաթիւ այլ պատճառներ ունեմ) ինձ համար այն ա, որ եթէ ինչ֊որ բան չեմ կարողանում հաւաքել, կամ բարդ ա հաւաքել՝ չեմ օգտագործում։
օրինակ, էս պահին փայնբուքս տառապում ա որ ֆայրֆոքսն ու դրա կախուածութիւնները հաւաքի։
դեռ կարողանում ա։
օկէյ, դեռ կօգտագործեմ։ բայց միւս անգամ ես արդէն կը մտածեմ, արդե՞օք ինձ դա պէտք ա։ եթէ ինքն էդքան տառապում ա՝ երեւի ինձ դա պէտք չի։
netsurf֊ը հաւաքւո՞ւմ ա՝ ուրեմն էդ ա։
չի՞ ցոյց տալիս էջեր՝ ուրեմն էլ աւելի կը լծուեմ պարզ էջեր ստեղծելուն կամ ջեմինի անցնելուն։ որի ուղղուց ես չեմ շեղուելու, պարզապէս բարդ ա անց կացնելը իմ ուեբ ներկայութիւնը, զի շատ լեգասի ունես, բայց կանցնեմ մի օր։
ըստ որում՝ երբ ես ասում եմ մարդկանց՝ մի դուրս եկէք ֆէյսբուքից, բայց մեզ հետ էլ շփուէք դաշնեզերքում, նման բան ես ասում եմ հիմա ինձ՝
դեռ օգտագործի լինուքս, բայց զարգացրու օբերոն համակարգը։
դեռ օգտագործի վեբ, բայց հնարաւորինս շատ գնա դէպի ջեմինի։
ու տէնց։
#անկապ #համացանց #ազատութիւն #տէք #ջեմինի #ուեբ #վեբ #դիտարկիչ #ջենթու #պերմակարգչութիւն #պարզութիւն #մարդավարի #մարդկային #մարդիկ
էդ անէկդոտը գուցէ գիտէք, երբ այլմոլորակայինները գալիս են երկիր… ռուսական անէկդոտ ա, էդ պատճառով տեսնում են որ ամէնը վատ ա, ճանապարհները նորոգած չեն, տները հազիւ են կանգնած, էսա կը փլուեն, ասում են մարդկանց՝ էդ ինչի՞ ա էդքան վատ ձեզ մօտ, ինչո՞վ օգնենք։ մարդիկ էլ ասում են՝ փող չունենք, դրանից ա տէնց։ այլմոլորակայիններն էլ ասում են՝ էս ի՞նչ տէնց ռեսուրս ա էդ փողը, կարո՞ղ ա ինչ֊որ տեղից գտնենք բերենք։ մարդիկ էլ ասում են՝ չէ, էդ մենք ենք տպում։ այլմոլորակայինները մտածում֊մտածում են, ու ջնջում են մարդկանց բանական կենդանիների ցանկից։
ռուսական ա, ու գուցէ ձախոտ էլ ա, զի յղում ա նրան թէ կապիտալիզմն ա տէնց համակարգ։
բայց ուզում եմ ասել էսպէս՝ տիեզերքում կայ ահռելի քանակի էներգիա։ արեւն էլ ա տալիս ահռելի քանակի էներգիա։
ու եթէ էդ էներգիան կոնուերտացնել դոլարի էսօրուայ կուրսով՝ կիլովատի համար՝ անպատկերացնելի գումարներ կը լինեն։
մենք ունենք ձրի էներգիա, որն ահաւոր շատ ա։
խնդիրն էն ա որ էդ էներգիան մենք կարողանում ենք օգտագործել միայն նրանից յետոյ որ այն որոշակի փոփոխութիւնների ա ենթարկւում մեզ մօտ, երկրում։ օրինակ՝ մենք կարող ենք ստանալ էլեկտրաէներգիա եւ սնել մեր տները՝ բայց առնուազն պէտք են արեւային էլեմենտներ, որ արտադրուած են էստեղ։ մենք կարող ենք խմել կաթ, կամ աւելի լաւ ա՝ դրանից ստացուած մածուն կամ կեֆիր, բայց կաթի համար մեզ պէտք ա կովը։ կովին պէտք ա խոտը։ եւ այլն։
փողն էլ աբստրակցիա ա էն ամէնի ինչ հնարաւոր ա ստեղծել երկրի վրայ։
ոչ մի այլմոլորակային չի կարող մեզ օգնել զի այն ինչ մեզ պէտք ա՝ ստեղծում ենք մենք, ու ստեղծում ենք էստեղ։
#տիեզերք #կատակ #կապիտալիզմ #մարդիկ #մոլորակ #անկապ
ես չեմ տեսնում տարբերութիւն հայրենասիրութեան ու մարդասիրութեան, կամ մոլորակասիրութեան մէջ։
եթէ դու ուզում ես աշխարհում պլաստիկի խնդիրը էդքան սուր չլինի, դու էլ քո շուրջն ես էդ խնդիրը փորձում չբարդացնել։ ուզում ես որ էստեղ էլ՝ շուրջդ լինեն պլաստիկի համար տուփեր գոնէ, ու փորձում ես պլաստիկից շշերի փոխարէն օրինակ ապակեայ առնել։
մարդիկ որ գիւմրի են գալիս, յաճախ սթրեսւում են նրանից որ քաղաքով զբօսնելիս էդքան պայթած ու չօգտագործուած շէնքեր են տեսնում։ յամենայն դէպս ռուսների վիդեօներում քանի անգամ դա նկատել եմ։
եթէ դու առնում ես էդպիսի պայթած շէնք, նորոգում ես, համ դու ես ունենում մի շէնք օգտագործելու՝ ապրելու, կամ բիզնէսի համար, կամ որպէս հանրային տարածք (որը կրկին կարող ա լինել բիզնէս), համ գիւմրիում մի պայթած շէնք քիչ ա լինում, համ աշխարհում։
կամ եթէ վերցնում ես անկապ հողակտոր, կամ հողակտոր որի վրայ կայ անկապ սեփական տուն, ու կառուցում ես էդ փոքրիկ տեղում քեզ համար արդի շէնք, ապա եւ դու ես վայելում, եւ քո քաղաքում կայ մի արդի հաւէս շէնք աւել, եւ աշխարհում։
պարզապէս գիւմրին ստեղ ա։ էստեղ էլ չէ՞ մէկը պէտք ա զբաղուի իր ու իր շուրջ եղած գործերով։
ու երբ քայլում ես քանդած քաղաքով, հասկանում ես որ ըստ երեւոյթին մարդկանց պակաս էլ կայ։ թէ չէ էդպէս չէր լինի։ էդպիսի անտէր շէնքեր չէին լինի, մէկը կառնէր, կօգտագործէր։
դա բոլորովին էլ չի նշանակում որ տեղից տեղ գնալ չի կարելի։ ու բոլորովին էլ չի նշանակում որ եթէ չես զբաղւում, ու գնում ես «լաւ» տեղ ապրելու ու սպառելու, վայելելու էն, ինչ էնտեղ մարդիկ արդէն լուծել են, լաւացրել են, զի զբաղուել են, ու խնդիր աւելի քիչ կայ՝ դա չի նշանակում որ վատ բան ես արել։ բայց լաւ բան էլ չարեցիր։
ու եթէ ես լինէի եւրոպացի, կամ առաւել եւս՝ ամերիկացի, ես էնտեղ չէի ապրի։ իհարկէ, կը գիտակցէի որ էնտեղ լիքը խնդիրներ կան, բայց նաեւ կը գիտակցէի, որ ինչքան էլ սուր էդ խնդիրները չընկալեմ, շատ աւելի լուրջ խնդիրներ կան այլ տեղերում։ ու մոլորակասիրութիւնն ինձ կը ստիպէր գնալ այլ տեղ՝ օրինակ հայաստան, ու ապրել էստեղ։ գուցէ եւ վրաստան, բայց վրաստանը կամ թիֆլիսը շատ կը յիշեցնէին եւրոպական քաղաքները։ քուրդիստանը բաւական գրաւիչ տեղ ա երեւում։
խնդիրներն ընդհանուր առմամբ ամէն տեղ նոյնն են կամ նման են։ ու ամէն տեղ պէտք ա դրանցով զբաղուել։ ու ամէն տեղ մարդիկ աւելի մենակ են, եթէ ուրիշ մարդիկ չկան, ու հետեւաբար աւելի մենակ աւելի բարդ ա էդ խնդիրները լուծել։
մենք էլ ենք չէ՞ դաշնեզերքում աւելի մենակ, քան էն մարդիկ ֆէյսբուքում։ բայց իրենք ճնշուած են, իսկ մենք՝ չենք։ պարզապէս իրենք եթէ եւ գիտեն, զգում են որ ճնշուած են, չեն իմանում որ այլընտրանք կայ։
ու եթէ դու մարդասէր ես ու մոլորակասէր ես, դու նաեւ չես հանդուրժում այլ մարդկանց ճնշուած լինելը՝ լինեն դրանք հայ թէ տաջիկ, թէ ադրբեջանցի, թէ եզդի։ աղջիկ թէ տղայ, գէյ թէ տրանս։ հասկանում ես որ խօսքի, արտայայտուելու իրաւունքը չափից շատ կարեւոր ա, ու երեւի ամենակարեւորներից ա։
ու եթէ դու մարդասէր ադրբեջանցի ես, դու հասկանում ես, որ էդ տարածքում կեղտ իշխանութիւն ա, ու հասկանում ես որ էն մարդկանց որ արտայայտուել են՝ սպանել են, կամ ստիպել են գնալ։ ոչ թէ ստիպել են մնալ՝ ստիպել են գնալ։
զի վատ իշխանութեանը պէտք չեն մարդիկ։ տիգրան սարգսեանի յայտնի հարցազրոյց ու ձայնագրութիւն կայ, ուր երբ իրան արտագաղթից են հարցնում, ասում ա՝ մնան յեղափոխութի՞ւն անեն։
մարդասէր ադրբեջանցին հասկանում ա որ էն ինչ իր հանրութեանը սնում են՝ սուտ ա ու չար ա։ ինչպէս եւ մարդասէր եւ մոլորակասէր ռուսը։ ու աւելի լաւ ա ունենալ չլուծուած խնդիր հայերի հետ, քան պատերազմել, իսկ աւելի լաւ ա լուծել ու պրծնել։ դու տեսնում ես որ կարողացա՞ն չէ՞, չեխիան ու սլովակիան խաղաղ բաժանուել։ հեշտ չէր, կրկին, բայց մարդու դէմքը չկորցրին, մարդասէր եւ խաղաղասէր եղան։
դու նաեւ տեսնում ես, որ կատալոնիան ունի ինքնավարութիւն՝ դոմէնը, ուժեղ լեզուի օրէնք, ու նոյնը փոքրիկ ֆարերեան կղզիները։ գիտակցում ես որ դանիայի հանրութիւնը միջնադարեան չի, ու եւ ֆարերեան կղզիներում, եւ գրենլանդիայում պէտք չի մարդկանց ճնշել, պէտք չի փոխել, պէտք չի ասիմիլացնել՝ ու էն ինչ առաջարկւում էր արցախին ադրբեջանի կողմից՝ բարձր ինքնավարութիւն՝ նրանք առանց պատերազմի էլ ունեն։
ինչեւէ։ ասածս այն ա որ մոլորակասիրութիւնը լոկալ ա արտայայտւում։ եթէ դու մոլորակասէր ես, դու շուրջդ չես աղտոտում, ու փորձում ես մի քիչ լաւացնել։ էդ հէնց շուրջդ ես արտայայտում։
մէկ էլ եթէ ուզում ես ոչ շուրջդ արտայայտել, կարող եմ յիշեցնել ecosia֊ի մասին։ մէկ ա գուգլով էք փնտրում, անիմաստ իրան սնում, ecosia֊ով փնտրելն աւելի վատ քայլ չի, քան գուգլով փնտրելը։ փոխարէնը մարդիկ փող են աշխատում ու ծառեր տնկում աֆրիկայում։ որը բոլորիս լաւ ա։
#անկապ
մի ճարտարապետ ասում էր, որ իր նեարդերին ահաւոր ազդում ա, երբ շինարարութիւն ա գալիս ու բանուորները հողաթափերով են։
ասում ա՝ ես ընկալում եմ դա որպէս ուղերձ՝ մենք չենք աշխատում, սա մեր գործը չի։ ու հետեւաբար նաեւ արդարացուած անպատասխանատւութիւն։
իսկ երէկ չաթերից մէկում մէկն ասաց՝ «ո՞վ ես դու այսօր»։
ու ես պատասխանեցի, որ հարցրի իւնիքս մեքենայիս՝ whoami
ու այն պատասխանեց՝ inky։
ու ես մտածեցի որ դա գուցէ եւ լաւ ա։ որովհետեւ երբ աշխատում ես մեծ կազմակերպութիւնում, եւ թէկուզ գործ ունես իւնիքս համակարգերի հետ, դա չի նշանակում ազատութիւն, դա նշանակում ա համակարգի մաս լինել։ ու ըստ համակարգի քո օգտանունն իրենք են որոշում՝ ըստ ալգորիթմի օգտագործելով քո իրական անունն ու ազգանունը։
ու ես մտածեցի որ վերջին քանի տարին միջազգային կորպորացիայում աշխատելիս ես համակարգչիս օգտատիրոջ անունը փոխել էի։
ճիշտ ա, երբ ընդունւում էի, իմ ապագայ գործընկերներից մէկն ինձ լաւութիւն արեց, ասաց որ կարելի ա հատուկ դիմել որ օգտանունը չլինի իրենց ալգորիթմով, այլ լինի քո ուզածը։ ինձ ոչ մի բան չէին հարցրել, ու ես ոչ մի բան չէի նկատել։ բայց նա այդ ջանքը դրեց, փոխանցեց իրենց, ու իմ օգտանունը բաւական «լիթ» էր, ի տարբերութիւն հէնց այդ մարդու օգտանունի, կամ ուրիշների։
նաեւ առաջին օրուանից ես ջնջեցի իրենց «ուինդոուսը» ու չնայած միշտ չէր հեշտ՝ կարողանում էի իմ կարիքները հոգալ էնպէս որ համ ինձ յարմար լինի, համ իրենց ինտերֆէյսներին կարողանամ համապատասխանել, ոչ մէկ չկարողանայ նկատել որ ուրիշ օհ ա կամ ծրագրակազմ, ու ոչ մէկ չկարողանայ մատնացոյց անել, թէ վատ ա այսինչ բանը, որովհետեւ էսպէս ես արել։
իսկ վերջին տարիներին այո, ես դա էլ փոխեցի ու դարձայ inky։ աւելին, իրենց իսկ մեքենայի վրայ աշխատելիս ես այլեւս ջանում էի բոլորովին ինտեգրուած չլինել իրենց միջավայրի հետ։ միայն մի պատուհան էի բացում որ կպած էր իրենց սերուերներից մէկին, ու ամէն այլ տերմինալներն էնտեղ էի բացում։ ու դա մի կոնկրէտ ուորքսփէյսում էր։
մնացած, իմ տերմինալները բացած էին ամէնուր, բոլոր տիրոյթներում։
դա ուժեղ փոփոխութիւն էր, որովհետեւ ես այդպէս չէի անում, երբ աւելի փոքր էի։ ու գուցէ դրական փոփոխութիւն։ փորձեմ բացատրել՝ նախկինում ես «embrace» էի անում իմ ստատուսը։ ասում էի՝ ես կեղտոտ զինուոր եմ։ ես աշխատող եմ որ չունի իրաւունք անելու սա ու սա։ ես չէի շօշափում թույլատրելի եզրերը։ ես մի անգամից ընդունում էի ամենանուաստացուած վիճակը որպէս նորմա։ բայց այն գործի տեղում նուաստացուած վիճակն էր, ոչ մի կեանքում, ուր ես ջանում էի լինել լրիւ այլ։ ու յստակ բաժանում էի աշխատանքային եւ չաշխատանքային կեանքը։
հիմա էլ կուզէի բաժանել։ կուզէի չաշխատել էդպէս, բայց կուզէի բաժանել։ շատ բարդ ա ինձ պատկերացնել մի միջավայր, ուր կուզէի խառնել։
այդ միջավայրը պիտի ես ստեղծած լինէի, կամ իմ պէս մարդիկ։ ու երեւի դա անհնար ա մեծ կազմակերպութիւններում։
էսօր ես նոր չեմ բացայայտել որ «ֆիթ չեմ լինում»։ չեմ եղել շուէյցարական հանրութեան մէջ, չեմ եղել գրեթէ ոչ մի աշխատավայրում։ բայց դա նորութիւն չի, ու չեմ զարմանում։ գիտեմ ու փորձում եմ այնպէս անել որ էդքան վատ չլինի, բայց կարողանամ գոյատեւել։
էսօր ամենամեծ վախերիցս ա որ ստիպուած եմ լինելու էլի համակարգի մաս լինել։ ու ընկնել այդ շրջանի մէջ, երբ քեզ էդքան վատ ա դրանից, բայց դու ստանում ես փող, որը ծախսում ես որ քեզ էդքան վատ չլինի։
երէկ շատ լաւ անցաւ դասս, ու ես ամբողջ օրը շատ լաւ տրամադրութիւն ունէի, ու շատ ստեղծագործական տրամադրութիւն։ եւ սա էի ուզում անել, եւ նա, եւ պլաններ, եւ ինքս ինձնից էդքան գոհ էի։
երէկ չէ առաջ օրը դասս շատ վատ էր անցել, ինձ թւում ա։ կամ գոնէ միջինից վատ։ ու օրս լաւը չէր։
ու ես զգացի որ երբէք ես ինձ լաւը չէի զգայ, ու ինձնից գոհ չէի լինի, եթէ գործի տեղում ես ինչ֊որ բան անէի որը յաջողուէր կամ ընդունուէր։ նախ ես գրեթէ երբէք չեմ աշխատել այնպիսի տեղում ուր համեմատաբար «վինտիկ» կամ գուցէ ասենք «մեխի գլուխ» չէի։ որը ակնյայտ ա՝ որոշողները լրիւ ուրիշ մարդիկ են, ու որպէս կանոն այլ երկրում։ բայց դա էդքան կարեւոր չի։ ես մէկ ա ինձնից գոհ չեմ եղել, երբ օգնել եմ մարդկանց, ու իրենք չեն տառապել մի շաբաթ ինչ֊որ բանի վրայ, այլ լուծել եմ խնդիրը մի ժամում կամ մի օրում։ ինչ էլ անէի միջազգային կորպորացիայում, ես բաւարարուած չէի զգայ։ ես կարող էի ստանալ բաւարարուածութիւն միայն դրանից դուրս։
դասի ժամանակ ես փորձեր եմ անում։ իսկ եթէ էսպէս անենք։ իսկ եթէ էսպիսի լաբ անենք։ իսկ կը ձգե՞ն հիսուն րոպէի ընթացքում։ սա շատ ստեղծագործող գործ ա, ու ես ի տարբերութիւն հայկական պետական համալսարանների, չպիտի ներկայ֊բացակայ անեմ։ կանեմ եթէ ուզեմ։ ու չեմ ուզում։
ես ահաւոր մոտիւացուած եմ, որովհետեւ էն ինչ ես տալիս եմ՝ գործիք ա։ գործիք ա որ իրենց խնդիրն ա ինչպէս են յետոյ օգտագործելու։ իսկ ես վաղուց գրել եմ որ ես սիրում եմ սարքել գործիքներ։ կուզէի սարքել գործիքներ։ ու դաս տալը գործիք սարքելու պէս ա։ էդ ես չեմ լինի որ ահաւոր ոչ էթիկական կոդ ա գրելու օգտագործելով էն գիտելիքը, որ, եթէ յաջողեմ, կը փոխանցեմ։ ու էդ ես չեմ լինի, որ ահաւոր լաւ ստարթափ ա ստեղծելու, ու աշխարհը դարձնի աւելի լաւ տեղ։ ինձ լաւ ա գիտակցել որ այդ երկուսն էլ ես չեմ։
բայց ես ունեմ խնդիր որն ահաւոր մոտիւացուած եմ հնարաւորինս լաւ լուծել՝ փոխանցել գիտելիք։ ու ունեմ ստեղծագործական լիքը հնարաւորութիւն։
ու տէնց։
#անկապ #չգիտեմ #կրթութիւն #արդիւնաբերութիւն #ազատութիւն #ստեղծագործութիւն #աշխատանք #կեանք #առօրեայ #օգտանուն #անձ #նոյնականացում
մեր տան կողմերում տեղ կայ, ուր մարդիկ գիշերները սիրում են հաւաքուել, նայել քաղաքին։
էդ ինձ շատ դուր ա գալիս՝ ամենաշատը, ինչ ինձ դուր ա գալիս էս տեղանքում, հէնց որ էդ մարդիկ ինքնուրոյն, ոչ մէկ իրանց չի ստիպել, գալիս են էստեղ։ ամէն գիշեր վերադառնում եմ տուն, տեսնում եմ՝ շարուած են մեքենաները։
իհարկէ, ես կը նախընտրէի ապրել քայլելի տեղանքում, բայց ինչեւէ։
ու դէ մարդիկ կախում են ոտքերը, նայում են դէպի ձոր, նայում են օդանաւերին որ կախւում են հեռւում, յետոյ իջնում զուարթնոցում։
միացնում են երաժշտութիւն։
երէկ տուն չմտանք, կանգնեցինք, զի լաւ երաժշտութիւն էր։
— հանե՞մ։
— հանի՛։
ու էդ մարդիկ էլ տեսան մենք յապաղել ենք, մտածեցին՝ երաժշտութիւնը դուր չի գալիս, աւելի ճիշտ դրա առկայութիւնը, ու մէկը միւսին ասաց՝ անջատի երաժշտութիւնը, ուշ ա, կարող ա խանգարես, ու անջատեցին։
իսկ մենք ուզում էինք թրեքն իմանալ որն ա։ էհ։
#անկապ #առօրեայ #քաղաք
կարծես բու մաունթայն պարկը, եթէ ճիշտ եմ հասկացել, իւենթ ա անելու, ուր ով ուզում ա, բերում ա իր համար անպէտք իրեր, իսկ ով ուզում ա՝ գալիս ա վերցնում իրան ինչ պէտք ա։
ես մտածեցի, որ էս ֆորմատն ինձ մօտ չի։
փորձեմ բացատրել՝
դիցուք ես ունեմ ինչ֊որ բան, որը շատ չեմ օգտագործում, ու պատրաստ եմ տալ՝ ես պատրաստ չեմ տալ ինչ֊որ մէկին։ ես պատրաստ եմ տալ ինչ֊որ մէկին ում ես գիտեմ, ու ես համոզմունք ունեմ, թէկուզ եւ ոչ ճիշտ, որ էդ մարդը կը գնահատի այն ինչ ես տալիս եմ։
եթէ էսպիսի միջոցառում ա՝ ես էլի պատրաստ եմ տալ, եթէ իմանամ, որ իրանք դա վաճառելու են, իսկ եկամուտը պահելու են իրանց՝ զի օրինակ ես ուզում եմ աջակցել բու֊ին։ նաեւ կիմանամ որ մարդը, որ իրը վերցրել ա, փող ա վճարել՝ հետեւաբար կը գնահատի երեւի։
ու տէնց։
#անկապ
եթէ պատանի էք, ու ուզում էք երկար մազեր պահել, եւ ձեզ ասում են որ էդ հայեցի չի, կամ տղամարդավարի չի, դէմ տուէք տիգրան մեծին, աշօտ երկաթին, կամ որեւէ թագաւորի։ նաեւ յիսուսին ա կարելի օրինակ բերել։
յ․ գ․ իրականում կատակ ա, որովհետեւ հակւում եմ նրան, որ պէտք ա քո լեզուով եւ քո տեսանկիւնից խօսել, ոչ թէ՝ իրենց։ իսկ քո տեսանկիւնից դա այլ թեմաներ են՝ անձի ազատութիւն, կամ առհասարակ էդ հարցը չպէտք ա քննարկուի։ բայց նայած ենթատեքստ, իհարկէ, կարող ա միակ յոյսը աշօտ երկաթի վրայ ա։
#անկապ
մտածեցի, որ եթէ սովէտի ժամանակ ապրէի, աւարտէի պոլիտէքնիկը, հաւանական ա որ ուղարկէին աշխատելու մերգելեան։
ու լսել եմ նախկինում այնտեղ աշխատողներից շատ բան։ նաեւ որ մեծ մասը մարդկանց չէին աշխատում։ աշխատողներին խրախուսում էին տարուայ վերջ պրեմիաներով։
աշխատում էին հիմնականում ռազմական նախագծերի վրայ։
ու ես մտածեցի որ զզուելու էի սովէտից հաւանաբար (կարող ա դեբիլ լինէի եւ չզզուէի բայց ոնց հասկանում եմ եօթանասունականներից սկսած մոդա էր զզուելը, այնպէս որ երեւի թրենդի մէջ կը լինէի) ու չէի ուզի ռազմական նախագծերի վրայ աշխատել։
սոֆթ ես գրում որ մարդ սպանի՝ ահագին զզուելի գործ ա։
ու երեւի չէի աշխատի, ու կը փորձէի ինձ գտնել ինչ֊որ դեբիլ գործ։ գուցէ ադմինոտ։ եթէ մի տեղ գտնէի ուր ցանց կայ, կարգիչներ կան ու պէտք ա էդ ամէնը սեթափ անող ու նայող։ մէյլ սերուեր կարգաւորող։ տէնց բաներ։
ու կառնէի ինձ ինչ֊որ էժանոտ կարգիչ, դա կը բզբզայի տանը։ գուցէ ամբողջ աշխատավարձներս ծախսէի որ մի քանի տեսակի կարգիչ ունենամ ու գրեմ ծրագրեր որ ամէն իմ կարգչի վրայ աշխատելու են։ կը ջանայի ունենալ եւ բկ֊001, եւ միկրոշա, եւ ռադիօ֊86ռկ, եւ վեկտոր֊06ց, եւ լուով, եւ ապոգէյ, եւ ագատ, եւ սպեկտրումի ինչ֊որ մի կլոն։
շատ կը երազէի վիզ դնել որեւէ աթարի՝ եւ ութ բիթանի, եւ աթարի էսթի։ կուզէի երեւի որ հնարաւորինս կարգիչներս դիսկերի ընթերցիչ եւ համապատասխան օհ ունենան, բայց եւ կը ջանայի որ ծրագրերս, եթէ հնարաւոր ա, աւդիօ ժապաւէնից լինի բեռնել։
չեմ բացառում որ կոմպիլեատորներով կը տարուէի զի մօտաւորապէս էդ պատճառով էլ տարուել եմ՝ ուզել եմ ունենալ լեզուի կոմպիլեատոր որը չկար։
իսկ ամենահաւէսը կը լինէր, եթէ կարողանայի փողերս ծախսել նաեւ ֆիդօ հանգոյց պահելու վրայ՝ սովէտի վերջին տարիներին դա արդէն հնարաւոր էր։
կը լինէի կրկին աղքատ եւ չգնահատուած։ ու կը զգայի ինձ մօտաւորապէս նոյն ձեւ։ (:
#անկապ #կարգչութիւն
ուրեմն մի ուկրաինացի տատիկ կայ, որ հայաստանում ա ու շուն ա վերցրել։ հիմա շտապ պէտք ա գնար ուկրաինա, շունիկին թողել ա ընկերներիցս մէկին։
իրան ընկերներն ասում են՝ անունը դիր ջարմա, իսկ փաղաքշական կը դիմես՝ ջարմուշ։
#անկապ
բարի առաւօտ։
#էկրանահան #քաղաք #առաւօտ #տրամ #տրամուայ #մաեմօ #գիշեր #անկապ
օպենհայմերը դիտեցինք։
դիտեցինք կինօպարկի… ո՞նց էր կոչւում, «պրեմիո՞ւմ», դահլիճո՞ւմ, որն, իմ կարծիքով լրիւ անիմաստ էր։
ուրեմն, էնտեղ գրեթէ պառկելու բազկաթոռներ էին։ կառավարման վահանակ կար, որով կարելի էր դզել մէջքը։ ու կարելի էր բազկաթոռը լրիւ վերածել պառկելու տեղի։ ինչը շատերն արել էին։
շատ ցուրտ էր։ մի տղայ գնաց ինչ֊որ տեղից խնդրեց ծածկոց, բերեց կողքի աղջկան։ ի դէպ, ամէն տեղ ա ցուրտ։ քրտինքս ճակատին մտնում եմ, սառը օդը խփում ա ճակատիս, վատանում եմ։
էս բազկաթոռների արանքում բաւական մեծ հարթութիւն էր՝ սեղան։ ինչն ինձ անյարմար էր։
ես ակնկայլում էի աւելի մտերմիկ կինօդիտում, իսկ էսպէս իրար ականջի շշնջալը ահաւոր բարդ էր, պէտք ա ջանք անէիր, ձգուէիր, իսկ ձեռք բռնելն անհնար էր։ գուցէ դա էդպէս ա մտածուած, որովհետեւ եթէ երկուսը պառկած են, ու իրար մօտ, բաւական շուտ իրավիճակը կարող ա վերահսկողութիւնից դուրս գալ։
պրեմիումի մի մասը երեւի էդ անյարմար բազկաթոռներն էին։ միւսը՝ «դոլբի» ձայնը։ ես էսօր, ամաչում եմ ասել, ժամանակ չեմ ունեցել հետազօտել արդի թուանշային «դոլբին» ինչ ա։ ժամանակին դա անալոգային, մագնիսական ժապաւէնից աւդիօ երիզ լսելիս աղմուկ մաքրելու տեքնոլոգիա էր, եթէ չեմ սխալւում։
մի բան էլ։ ֆիլմի զրոյցների կէսը չեմ հասկացել։ որն ինձ համար անակնկալ էր։ ես ամէն օր լսում եմ անգլերէն, եթէ ֆիլմ եմ դիտում՝ անգլերէն ա։ մտքովս չէր անցել որ ինչ֊որ բաներ չեմ հասկանայ։ ու նէնց չի որ բառեր կային որ չգիտէի՝ ինձ թւում ա պարզապէս վատ, խուլ էր լսւում էդ իրենց «պրեմիում» «դոլբի» վիճակներով։ ու գուցէ սովորական դահլիճում նորմալ կարողանայինք լսել։
հիմա ֆիլմի մասին շատ բան չեմ կարող գրել։ ինձ թւում ա, սցենարը կարող էր աւելի ուժեղ լինել։ նաեւ, ֆիլմի առանցքում պատմութիւն ա այն մասին, ոնց օպենհայմերին լռեցնելու համար ադմինիստրատիւ լծակներ են կիրառուել։ ամերիկացին կը նայի, ու կը սարսափի՝ ինչ ահաւոր ա, մարդուն լռեցնում են։
միւս կողմից, մարդուն ինչի՞ էին լռեցնում՝ կարծում էին որ ազգային անվտանգութեան հարց ա։ դա լրիւ այլ «լեւելի» վիճակ ա։ մեզ մօտ լռեցնում են որովհետեւ մարդը պատմում ա որ էն միւսը «դաչան» գողացած փողերով ա կառուցել։
ու չնայած ոնց որ ուզում էին շեշտել, թէ «բարադի» վիճակ ա եղել, բայց էդ իրենց «բարադին» մեզ համար նախանձելի կազմակերպուած ա ինձ թւում։ ես պարզապէս հիանում եմ դրանով, ու նոյնիսկ չեմ հասկանում, ոնց ա հնարաւոր էդքան կարճ ժամանակահատուածում նպատակին հասնել։ կան տարբեր թիմեր, ամէն թիմն ունի բաւական բարդ խնդիրներ լուծելու։ ու բոլորը պէտք ա սինկ լինեն։ ու յետոյ թեստեր անեն, ու աշխատող պրոդուկտ տան։ ու նախ պէտք ա քաղաք կառուցեն իրանց համար։ եթէ ես էդ բարդութեան խնդիրը փորձեմ պատկերացնել որպէս տտ պրոդուկտ, ես չեմ հասկանում ոնց էդ ռեսուրսներով էդ ժամանակում էդ բարդութեան խնդիր կարելի ա լուծել։ պարզապէս հիանալի ա։
ի դէպ, օպենհայմերի մասին ես կարող ա առհասարակ չիմանայի։ իմացել եմ, զի ռուսախօս ընկեր եմ ունեցել, որը միայն ռուսական տեղեկատւութիւն էր սպառում։ ու ինքն էր պատմել, որ «օպենգէյմեր, զնաեշ, օն…»։ մի հատ էլ ռուս ազգանունով տղայի հետ եմ աշխատել, որ երբ գնացել էինք գերմանիա գործուղում, խմել էր, ասում էր՝ «մենք ձեզ քառասունհինգին արել ենք, էլի կանենք»։ ու ես չէի հասկանում ի՞նչ ա խօսում։
ես զգում էի որ էդ մարդկանց հետ զուգահեռ իրականութեան մէջ եմ ապրում։ ինձ համար չկար ոչ քառասունհինգը, ոչ էլ օպենհայմերը։
կար մի քիչ՝ զի կարդացել եմ ֆէյնմանի գրքերը։ իսկ ֆէյնմանին ֆիլմում չտեսայ, երեւի շատ մանր դեր ունէր մանհեթէն նախագծում, կամ տեսայ չհասկացայ ինքն ա։
էստեղ ես նաեւ կը գրէի շատ այլ բաներ էն ժամանակուայ բեքգրաունդի մասին, վհուկների որսի, կոմունիստների ու օրէնքի, որ ոստիկանութիւնը չի կարող գրադարաններից իմանալ ով ինչ գիրք ա վերցրել, որը նաեւ թուանշային ազատութիւններին ա վերաբերում։
նաեւ կը գրէի «սպուտնիկի», այզէնհաուերի, «նասա»֊ի ստեղծման, «էյթթի ընդ թի»֊ի, իւնիքսի, համալսարանական բումի, կրթաթոշակների, սովէտի աղքատութեան, եւ շատ բաների մասին։
բայց չեմ ձգի։
#օպենհայմեր #ֆիլմ #անկապ
երբ տեղափոխւում էինք, գուցէ գրել եմ, չեմ յիշում, ինձ հարեւանները տարբեր հարցեր էին տալիս վերելակում։
վերելակում, ի դէպ, այդ օրը լոյս չկար։ այսինքն այդ ժամանակաշրջանը։ կամ դարաշրջանը։ էնտեղ, երբ լոյսը փչանում էր՝ մի քանի շաբաթ տեւում էր որ փոխէին։ գուցէ լամպը չէր փչանում, այլ ինչ֊որ այլ բան։
իսկ դա էն «լաւ» վերելակներից էր, բելառուսական, եւ հայերէն խօսող։ աւելի շատ սարսափներ չեմ ուզում դրա մասին պատմել։
ինչեւէ, այդ օրը, որ ընկերներս պիտի գային օգնելու, ես կախեցի վերելակի առաստաղից լապտեր, սքոթչով կպցրի։
ու երկու անգամ տեղաւորուել եմ իրերի եւ հարեւանների հետ։ մի անգամ տարիքով կանայք էին։ հարցին, ո՞ւր ենք գնում՝ ասի՝ մօտ։ ասին՝ «էլի վարձո՞վ», ասի՝ «հա»։
զի ես չէի ուզում այդ «կոնստրուկտիւ բռնութիւնն» անողը լինէի։ չէի ուզում իրենք վատ զգան, որ իրենք մնացին էս քանդուող ու փտող շէնքում, իսկ ես գնացի աւելի լաւ տեղ։ ու ինձ թւում ա էդ կանայք մի տեսակ թեթեւութիւն էլ զգացին։ չեմ իմանում, իհարկէ, մտքերը չեմ կարդում։
այլ անգամ սայլակով կին էր։ այսինքն՝ երեխայի սայլակով։ ասաց՝ «մտնեմ էլի»։ ասի՝ «հա, հա»։ երեխան աղջիկ էր, խիտ վարդագոյն կօշիկներով, ու բանտիկներով կօշիկների վրայ։ այդ կօշիկներով սկսեց բաւական ագրեսիւ խփել վերելակի պատին, ու էդպէս շարունակ։ կինը հարցրեց՝ այսինքն բնակարանը դատա՞րկ ա մնում։ ասի՝ հա։ ասաց՝ մենք էս շէնքում կամ մօտակայքում փնտրում ենք։ հարցրեց՝ ի՞նչ արժի։ ասի ինչ արժի, ու ասի որ լիստում աւելի թանկ էր, մեզ ծանօթով աւելի էժան են տուել։ ասաց՝ չէ, շատ թանկ ա մեզ համար, մենք մի սենեականոց ենք փնտրում։ ու կարծես վառուող յոյսը կորաւ։ ըստ երեւոյթին ամուսնու ծնողների հետ էր ապրում, ու կուզէր գոնէ մի քիչ առանձնանալ, բայց թանկ ա։
չեմ յիշում նա հարցրե՞ց, արդեօք վարձով ա մեր նոր տունը։ կարծես չէ՝ ինքն իր խնդիրներով էր մտահոգուած։
բայց թէ հարցնէր՝ ասելու էի՝ այո։
ու նէնց չի որ իրականում սեփականութիւն ա, ես ̶լ̶ա̶մ̶պ̶ի̶ բանկի ստրուկն եմ։
վերջերս մտանք էդ հին շէնքի մօտակայքում (քանի որ նոր շէնքի մօտակայքում էլ ա) մթերային խանութը։ էդ մթերային խանութը, երբ այն նկատել էինք, աշխատում էր, յետոյ փակուեց։ յետոյ այն սկսեց աշխատեցնել պոնչը։ յետոյ մի անգամ պոնչը հեռախօսով պատմում էր, որ մայրը հիւանդ ա։ թէ հիւանդ էր ու էլ չկայ։ չեմ յիշում։ յետոյ պոնչի խանութը փակուեց։ յետոյ մի ընտանիք եկաւ, շատ հաւէս երկու դուստր ունէին, ու դուստրերը շատ ոգեւորուած էին որ հիմա փորձում են խանութ աշխատեցնել։ իրենց հայրիկն ու մայրիկն էլ էին ներդրւում։
երբ մարտի ութին մտանք, դաշտային ծաղիկներ նուիրեցին։ սոնան չի սիրում մարտի ութը, աասում ա «կինը մարդու բարեկամն ա» այդ օրուայ մասին։ բայց դէ էդ մարդուն չուզեցինք նեղացնել, շնորհակալութիւն ասացինք։
յետոյ նա էլ փակուեց։
ու երկար ժամանակ դատարկ էր խանութը։
այդ նոյն մայթի վրայ կար դեղին բուդկա։ շատ հետաքրքիր տեսք ունէր, միշտ հետաքրքիր էր, ե՞րբ ա սարքուած եղել, կոմունիստների ժամանա՞կ։ կոր անկիւններով ա, փախած ֆորմայի։
այդ դեղին բուդկայի մէջ աշխատող կին էր։ գլխի վերեւում էր թուղթ էր կախուած, որի վրայ իր անուն ազգանունն էր ու «աձ» դրանից աջ։ իր անունով աձ ունի։
ու նա էր միրգ ու բանջարեղէն վաճառում։ իր տեղը շատ փոքր էր ու անյարմար։ ու մտածում էինք որ ձմռանը բաւական ցուրտ պիտի լինէր էնտեղ։
էս անգամ մտանք էն աւելի մեծ տարածքը, ու այնտեղ նա էր։
մեզ չճանաչեց, բայց մենք իր հետ բարեւեցինք թէ ինչ, սկսեց մեզ գովալ, ասաց՝ «ապրէք որ մեր լեզուն սովորում էք»։ ես վարժ հայերէնով հետը խօսեցի, հասկացաւ որ տեղացի ենք, յետոյ էլ յիշեց մեզ։ զրուցեցինք, ես ինձ յուզող հարցից հետաքրքրուեցի՝ ո՞ր թուի ա բուդկան ու որտեղից ա։ ասաց՝ ինչ էստեղ հարս եմ եկել՝ այն կայ։
ասաց որ անապայում նմանատիպ խանութ ունէին։ որ բուդկան էժան էր, ու որդին էստեղ ընդունուել ա «բարձրագոյն» ու էսա պիտի բանակ գնայ, ու նա ամուսնուն ասաց՝ արի ստեղ մնանք, չգնանք։ ու բուդկայում էին գործ անում։ բայց հիմա սա ազատուեց, ասաց՝ մէկ ա անապայում աւելի թանկ էինք վճարում վարձի համար, արի փորձենք։ ու հիմա էդ տեղն են վերցրել։ ահաւոր յուսով եմ որ կաշխատի լաւ։
ասաց, որ իր մօտ գալիս ա ռուս աղջիկ, շատ տատուներ ունի։ ու որ նոր տատու ա աւելացրել հայերէն՝ «ոչ պատերազմին»։ ու ամէն անգամ նոր բան ա սովորում հայերէն, ու հետը խօսում ա։
հարցրեց, բա ո՞ւր ենք տեղափոխուել, սոնան ասաց՝ մօտ։ հարցրեց՝ էլի վարձո՞վ։ ու սոնան գիտէր որ ես կուզեմ ճիշտը չասել։ միւս կողմից էդ ամէն զրոյցից յետոյ, որ նա էլ ա ոնց որ աւելի լա՞ւ, տեղ տեղափոխել խանութը, մտածեց ասի ճիշտը։ դէ, նա միշտ ա ճիշտն ասում ու ինձ մատնում ա։ եթէ ես ինչ֊որ պատճառով ճիշտ չեմ ասում, յետոյ նա յայտնւում ա, պարզւում ա որ սխալ եմ ասել, այլ ա ասում։ յետոյ նայում ա ինձ, ասում ա՝ ինչի՞ սէնց ասացիր։ հիմա գիտէր էս վարքս, մտածեց որ ես կուզեմ ասել որ վարձով ենք։ ու ասաց՝ էս անգամ մերն ա բնակարանը։
իսկ էս կնոջ աչքերը լցուեցին, յուզուեց։ ասաց որ շատ ա ուրախանում երբ «էս երկրում» մարդիկ կարողանում են մի ձեւ դասաւորել կեանքը։
շատ ուրախացաւ մեզ համար։
ու տէնց։
#անկապ #առօրեայ #զրոյց #երեւան #քաղաք
սարքս կախուել էր եթերի ընթացքում ոչ կայուն ֆլեշի պատճառով, մի քանի անգամ, հազիւ տակից դուրս էկայ։ բայց ձայնագրութեան միայն երկրորդ մասը կայ։
միւս մասը ներբեռնեցի անօնռադիօյի արքիւներից։ ու մտածում եմ համադրել, կէսից աւելի լաւ որակով ձայնագրութիւնը միացնել։ ու տեսնում եմ որ ահա ինչքան ա կորցրել 192կ որակի էմփի երեք նիշքը, երեւում ա։
իսկ մենք չենք իմանում որ էդ չենք լսում։
#որակ #ընկալում #գիտակցութիւն #ձայնագրութիւն #էկրանահան #անկապ #սէթ #անօնռադիօ #չգիտեմ
փայնֆոնի վրայ postmarketos֊ում խցիկը սարքեցին՝ հիմա նկարելու կոճակը սեղմելիս չի մեռնում megapixels֊ը։ բայց սեւ֊սպիտակ նկարներ ա տալիս։ ստուգեցի՝ նաեւ հում dng ընդլայնումով նիշքերը։
հետաքրքիր ա, որ maemo֊ում նկար անել լինում ա՝ ու լինում ա libcamera֊ի միջոցով։
պէտք ա տեղակայել harbour-pinhole ծրագիրը։ ham֊ը էս պահին ցոյց չի տալիս էդ յաւելուածը, պէտք ա apt֊ով տեղակայել։
դա ոնց որ sailfish֊ի piggz֊ի խցիկի յաւելուածը լինի, նոյն պատկերակով ու ինտերֆէյսով։
երեւի դրա պորտն ա՞։
ինչեւէ, նորմալ գունաւոր նկարներ ստացուեցին։ ճիշտ ա, էս յաւելուածը հում նիշք չի թողնում, աւաղ։
libcamera֊ի կայքում բաց նախագծերի մէջ կայ omap3 չիպսէթների խցիկների աջակցութիւնը՝ n900, n9, n950, droid 2, երեւի դրանց վրայ աշխատանք գնում ա։
աւաղ droid4֊ի կամ droid3֊ի մասին, որ omap4֊ի հիման վրայ են հաւաքած, խօսք չկայ։
ինչեւէ։
#մաեմօ #լինուքս #դիւրակիր #անկապ #խցիկ #ֆոտօ
ահաւոր ա, քանի ամիս ա ֆայրֆոքսը նոյնիսկ քնեցրած տաբերով պրոցեսորի ռեսուրս ա ուտում։ ու ֆանը պտտում։
չեմ սիրում երբ ֆանը պտտւում ա։ առաւել եւս երբ կարգչից չեմ էլ օգտւում։
հիմա ստիպուած եմ անել՝
sudo kill -STOP `pgrep firefox`
որ հանգստանայ։
#մոզիլա #ֆայրֆոքս #ակնարկ #իւնիքս #տէք #անկապ
ուրեմն էս տանը սոնան որոշել ա էսթետիկ դրդապատճառներով որ ննջարանի վարագոյրը լինի սարքած emergency blanket
֊ից՝ տէնց բարակ ֆոլգայոտ կտոր ա, որ 97, ոնց որ, տոկոս ջերմութիւնը պահում ա։ դրանով եթէ սարերում կորես, փաթաթուես, պիտի որ չմրեսես մեռնես։ ահաւոր էժան ա, ու շատ լաւ ծալւում ա, դրւում ա գրպանի մէջ։ նաեւ ննջարանի դռան փոխարէն ա դրանից։
ննջարանի մնացած պատերն էլ բետոն են։ պլիւս ի դէպ, ննջարանը կիսով չափ գետնի մէջ ա, կողքերից էլ ժայռ ա։
հիմա մտածում եմ, ինչ լաւ եմ արել, որ պատի միջով ethernet
եմ քաշել, ու վարդակ ունեմ ննջարանում։ զի wifi
֊ը չի բռնում։
յ․ գ․ բայց 3g
հեռախօսը բռնում ա։ ի դէպ, էս տանը հեռախօսի կապը շատ վատ ա աշխատում, էլի, ժայռի, բետոնի պատճառով հետեւից, իսկ դիմացից չկան 3g
աշտարակներ ու դէ ապակիները։ ու հարեւանը կիսուեց, որ երբ շարժւում ես, փորձելով աւելի լաւ տեղ գտնել՝ աւելի ա վատանում կամ կտրւում կապը։ պէտք ա մի տեղում մնաս, տէնց աւելի կայուն ա։
յ․ յ․ գ․ մի հատ էլ emergency blanket
֊ից գլխարկ սարքեմ ինձ։ նաւի ձեւով։
#անկապ #առօրեայ #վարագոյր
բանակի երեսունամեակին նուիրուած պաստառներ են քաղաքում։ մէկը շատ սարսափելի ա, փողը հէնց քո վրայ ա նայում։
ես առհասարակ չեմ հասկանում իմաստը որն ա էդ պաստառների։ բանակը լաւ պատրաստուած ա թէ չէ՝ առանց պաստառի ենք զգում՝ նորութիւններ լսելով, օրինակ։
իսկ ինձ ոչ միայն էն նկարները չեն դզում, ուր ինձ վրայ ա փողն ուղղուած։ ինձ էս միլիտարիստական վիճակները չեն դզում, ինչի՞ պիտի ամէն տեղից տեսնեմ օդանաւեր ու տանկեր ու թնդանօթներ ու համազգէստով մարդիկ։
իսկ ի դէպ, էն որ պատիւ են տալիս, լրիւ «քրինջ» են, ախր, նէնց խեղճացած տեսք ունեն։
#բանակ #գովազդ #չգիտեմ #անկապ
ուզում եմ ջեմինի հաղորդակարգով աշխատող «բաբլը» տեղակայել, ու մտածում եմ՝ spyurk.am֊ում մի քանի հոգի էինք ամենասկզբից, բայց աշխոյժ էր՝ միայն մեր մէջ չէինք շփւում, ֆեդերացիա կար, ու ֆեդարացիայի մարդիկ էլ հաճոյքով մեզ հետ ծանօթանում էին ու շփւում։
«բաբլը» ֆեդերացուած չի ու դրանով ահագին անիմաստ։ էլի կը տեղաւայեմ երեւի, բայց գիտակցում եմ թոյլ կողմերը։
իսկ այ «թութիկ»֊ը շատ ա դուրս գալիս։ շատ կուզեմ քշել։
«սոշըլհոմն» երեւի ամենավատ ծրագրակազմն ա որ ես տեղակայել եմ։
#անկապ #ջեմինի #դաշնեզերք
ես հաւատում եմ որ նախագծուած ամէն ինչն ուզում ա որ իրան օգտագործեն, եւ ըստ նախագծուածի, եւ մի այլ ձեւ։
այբուբենը նախագծուած ա, օրինակ հայերէն գրելու համար՝ պէտք ա օգտագործել։
ժամացոյցը նախագծուած ա ժամը ցոյց տալու համար՝ պէտք ա օգտագործել։
իմ «հեռախօսը»՝ մոտորոլա դրոիդ չորսը նախագծուած ա որ այն օգտագործեն։ ճիշտ ա, տուել են օգտագործեն անդրոիդով։ բայց ես նաեւ քշում եմ իրա վրայ ազատ ելատեքստով ծրագրակազմ՝ քշում եմ լինուքս։
նախագծուել ա սքրինսէյուերը։ էսօր չի լինում այն հաւաքել։ երբ ես այն փոխել եմ որ էսօրուայ կոմպիլեատորով աշխատի՝ լաւ բան եմ արել։ լաւ բանը դա ա՝ որ ոչ թէ նոյնիսկ պարզապէս գործը, այլ նախագիծը, նախագծուածը անպէտք չմնայ ու անպէտք չզգայ։
խաղը նախագծուած ա որ այն խաղան՝ պէտք ա այն աշխատեցնել, խաղալ։
ելատեքստը հրապարակուած ա, որ այն կարդան կամ գոնէ շինեն՝ պէտք ա այն կարդալ, կամ գոնէ շինել։
ու երբ աշխատեցնում եմ հին խաղը էմուլեատորի մէջ, ես զգում եմ որ ինչ֊որ լաւ բան եմ անում։ էդ խաղը գրուել ա որ աշխատի։
չնայած ես խաղ խաղացող չեմ՝ ու լաւ ա որ այլ մարդիկ էդ իմ փոխարէն անում են։
ես էլ եմ սիրում օգտագործուած լինել՝ եթէ տեղակայել եմ ծրագրակազմ սերուերի վրայ, որը գրուել ա որ տեղակայուի ու օգտագործուի՝ սիրում եմ երբ տեղակայում եմ, ու սիրում եմ երբ օգտագործում են։
#անկապ #հաւատք
գլադուելը գրում էր աշխարհում ամենաբարձր այքիւ ունեցող մարդու մասին, որ ոչ մի բանի չի հասել ու շինարար ա աշխատում, ու օպենհայմերի մասին, որ լկտի էր ու նոյնիսկ իր ղեկավարին սպանելու փորձ ա արել։ բայց օպենհայմերը դարձել ա միջուկային ծրագրի ղեկավար, ու իրան, ի տարբերութիւն էն ամենաբարձր այքիւ ունեցող մարդուց, բոլորը գիտեն։
մասնաւորապէս այն պատճառով որ օպենհայմերը գիտէր ինչպէս շփուել մարդկանց հետ։
գրում էր էն մասին որ ամն էն քաղաքներում ուր անասնապահներ են եղել առաջ՝ էսօր էլ բարձր սպանութիւնների թիւ ա, իսկ էն քաղաքներում, ուր ցորեն էին աճեցնում՝ ցածր՝ զի անասնապահութիւնը բարդ բան ա՝ ցանկացած պահին հնարաւոր ա գան զինուած մարդիկ ու անասուններին տանեն։ իսկ ցորեն տանելն էդքան հեշտ չի։
նաեւ սապոլսկին ցորեն կամ բրինձ աճեցնողների մասին էր գրում՝ որ նեղ միջանցքում աթոռներ էին դնում, որ խանգարում էին անցնել՝ բրինձ աճեցնողների հետնորդները փորձում էին ճզմուել աթոռի ու պատի արանքում ու անցնել։ իսկ ցորեն աճեցնողների հետնորդները աթոռնեռը մի կողմ են դնում ու անցնում։ դա էա պարագայում երբ ցորեն կամ բրինձ նախնիներն աճեցրել են 500 տարի առաջ։
ես նոր վերջերս եմ հասկանում ինչքան են նման բաներն ազդել իմ կեանքի վրայ։ օրինակ մասթերսներից մէկից գուցէ դուրս չմնայի վճարել չկարողանալու պատճառով։ անյոյս էի ու երբ իմ նախկին կուրսեցին տեսաւ քաղաքում ու ասաց՝ էսինչը՝ չեմ յիշում, բարձր պաշտօնեայ էր համալսարանում, ասաց որ մտնես իր մօտ։ ես իհարկէ չմտայ։ մտքովս չէր անցնում որ կարող ա ասի՝ արի մտածենք ինչ անել քեզ հետ, որ դուրս չմնաս։ հիմա եմ մտածում որ երեւի խղճացել էին, ասում էին թող գայ տեսնենք ինչ անել իրա հետ։
ու ես շատ դէպքերում չեմ խախտում էն ինչպէս ա, օրինակ դրուած մի բան։ երբ կիսում էինք համակարգիչ ուրիշների հետ գործի տեղում, գործս աւարտելուց յետոյ հետ էի բերում ամէնն ոնց կար մինչ իմ մօտենալը։ վերջերս յիշեցի, զի ֆրիլանս էի անում, ու պէտք ա կպնէի «ուինդոուս» սերուերի, ու օրինակ էնտեղ շինէի փոփոխութիւններս, տեղակայէի։ ու էլի ջանում էի թողնել ոնց կար։ իմ «ծրագրաւորողի դուորակ» շարուածքը դրել եմ, բայց եթէ մոռանամ փոխել գերմանաւանի դուրս գալուց առաջ՝ ինձ շատ վատ կը զգամ։ չնայած մեծ բան չի, գիտեն շարուածք եմ աւելացրել, փոխելը բարդ չի։
շատ աւելի հեշտ եմ ընդունում այլ մարդիկ ինչ են կարծում կամ ուզում։ չեմ համաձայնում, բայց յոյս չունեմ որ կը փոխուի։ ու հետեւաբար երեւի եղած ստատուս քուօ֊ն եմ հանդուրժում։
անդրանիկն օրինակ բորբոքւում ա, ասում ա՝ դեբիլները, ասենք, սէնց բան են օգտագործում, երբ սէնց բան կայ։ ինչի՞ են անում։ ու ինքնագոհ ու հրապարակային այդ մասին խօսում ա։
ես հասկանում եմ որ դէ մարդիկ մեծ մասամբ «ուինդոուս» են քշում, իսկ հիմա արդէն մեծ մասամբ «անդրոիդ» ու «այօս», իսկ երբ այնուամենայնիւ խօսում եմ մարդկանց հետ ազատ ծրագրակազմի մասին՝ երեւի սովորաբար երբ ինձ ստիպում են՝ «չէ, պատմի ինչի ես սէնց կտցրած ու ինչով ես օգտւում», ու ոչ թէ լոկ յոյս չունեմ որ կը հասկանան, այլեւ վախեցած եմ խօսում, զի ինձ ա թւում որ ինձ սեկտանտ են ընկալում։ ու զգոյշ եմ խօսում նաեւ որ ազատութեան գաղափարը չվարկաբեկեմ։
ինչ ուրիշ մարդ աւելացրի նախագծումս ադմին՝ ինքս ճիշտ չեմ համարում փոփոխութիւններ անել առանց իր հետ քննարկելու։ իսկ վերջերս իր մէյլ սպասարկիչը իմ մէյլերը չի ընդունում ու կապը կորցրել ենք։ ու ես ինձ կաշկանդուած եմ զգում, բաներ են գրում, չեմ իմանում ինչ պատասխանել։ այլեւս չեմ զգում որ ինչ ճիշտ եմ համարում, կարող եմ անել։
մեքենայ քշելիս նոր հասկացայ որ «աջը քաշած ապրելը» հին գրաբարեան արտայայտութիւն չի։ իսկ կայանելիս տանջում եմ մեքենաս ու մաշացնում անիւները՝ մենակ թէ հնարաւորինս քւչ նեղութիւն տամ։
երեւի դա ա ինձ բնութագրում՝ ջանում եմ հնարաւորինս քիչ նեղութի՞ն տալ իմ կեանքով ու իմ գոյութեամբ։ ուրիշներին։
որոշեցի այլեւս փորձել գրել իոչ սարքով եմ գրել՝
մոտորոլա դրոիդ 4, մաեմօ լեսթէ, լիֆփադ։
#չեմ_իմանում #անկապ
ես ահագին անյոյս մարդ եմ։ հիմնականում, կարծում եմ՝ օգնում ա։ զի չեմ սպասում որ օրինակ էս պարկինգից լաւը կը գտնեմ, իսկ եթէ եւ իսկապէս կայ, գիտեմ որ հաւանականութիւնը քիչ ա, ու օկ եմ որ աւելի յարմար տեղ չկայանեմ։ գիտեմ որ միամիտ ա մտածել որ խցանման մէջ չեմ ընկնի։ էդ նաեւ մետաֆորաներ են։
բայց մտածեցի, իմ անյոյսութիւնը էսօր աւելի քիչ ա։
օրինակ, քսան տարի առաջ ռուսաստան տեղ մագիստրատուրայում էի սովորում, գնացել էի առաջին կիսամեակի գումարը ձեռքս, վճարել էի, ընդունուել։ երկրորդ կիսամեակի գումարը չկարողացայ վաստակել։ երկու տեղում աշխատում էի, գժւում էի, մի պահ մի շաբաթ գլխացաւերով մեռնում էի չքնելուց, բայց չկարողացայ։
քննութիւններին «դոպուսկս» փակել էին։ ամէն դէպքում բոլոր քննութիւններին գնացի, յանձնեցի, խնդրեցի դասախօսներին իրենց մօտ նշեն, կամ յիշեն որ յանձնել եմ, ու երբ կարողանամ վճարել, էլ առանձին չգամ առարկան յանձնելու։
յետոյ էլի չկարողացայ, իհարկէ, վճարել։ ասացին՝ գրի դիմում, որ հետաձգեն վճարդ։ չեմ յիշում մինչ երբ հետաձգեն։ ու ինչպէս դա կօգնէր որ էս սեմեստրի գնահատականները արձանագրուէին։ չհարցրի, երեւի։ գրեցի, թողեցի։
էլ չերեւացի համալսարանում, ակնյայտ էր ինձ՝ դուրս եմ մնացել։
մի երկու անգամ մի աղջիկ եմ տեսել մեր խմբի՞ց, ասում էր՝ էսինչը ասել էր իրեն մօտենաս։ ինչ֊որ պաշտօնեայ համալսարանի, չեմ յիշում։ ես մտածել էի՝ գրադարանում չվերադարձրած գրքեր ունեմ՝ որ որոշել էի ինձ պահել, գոնէ մի խեր մնար էդ համալսարանից, մտածել էի՝ գրքերն են ուզում վերադարձնեմ։
հիմա մտածում եմ, երեւի ուզում էին մի ձեւ գտնել ինձ օգնելու։ ճիշտ ա, չեմ կարծում որ կը գտնէին, բայց գուցէ դա էր իրենց մտքին։
էն ժամանակ համոզուած էի որ իրենց ուզածը գրքերն են, ու իհարկէ երբեք չմօտեցայ, վերադարձայ երեւան չաւարտած։
դա իմ երկրորդ չաւարտած մասթերսն էր, առաջինը երեւանում թողեցի որ գնամ ռդ։ ընդհանուր չորս հատ չեմ աւարտել։
#անկապ #մարդիկ #պատմութիւն #չգիտեմ
փորձարկել եմ կինետօ։ գրուած ա գօ֊ով, ինչն ինձ համար մեծ պլիւս ա։ այն ջեմինի էջերը հտտպ֊ով ա տալիս։ աշխարհի հետ համատեղելիութեան շերտ դառնալով։
հաւէսն ա։ աշխատում ա։ ու ինձ շատ դուր ա գալիս միտքն որ էջս լինի ջեմինի֊ում եւ միջնորդի օգնութեամբ երեւայ սովորական դիտարկիչով։ այդպէս ես նաեւ չեմ պահի ու սպասարկի երկու առանձին աղբիւր։
միակ խնդիրն այն ա որ կուզէի նկարները երեւային։ գուցէ պէտք ա կինետօն ֆորքե՞լ եւ փոխել որ նկարներ ցոյց տուող հտմլ՞ գեներացնի։
նաեւ գօ֊ով կայ աքթիւիթի փաբ֊ի հետ աշխատող եւ ջեմինի֊ով օգտատիրոջը հասանելի տուտիկ անունով լուծում։
առաւել եւս որ սոշըլհոմի դեւերը չեն թողնում նախագծով հետաքրքրուող լինելու տպաւորութիւն, այնտեղ տեղափոխուելն ահագին գրաւիչ միտք ա թւում։
բայց ապա ի՞նչ անել ծմակուտի հետ։ սպասարկե՞լ։ իսկ եթէ այլ ծրագրակազմ աշխատի նոյն դոմէյնում, ի՞նչ ա լինում։ մէկն ասում ա որ չի լինի, միւսը որ հետեւորդներդ պէտքա քեզ ապահետեւեն ու նորից հետեւեն։
#անկապ
էսօր սրճարանում մի աղջկայ հետ էի զրոյցի բռնուեցինք, ասաց որ իրան թւում ա, որ ինչպէս կան մարդիկ, որ իրանց չգնահատուած են զգում եւ չճանաչուած, այնպէս էլ նման բան կայ ազգի մէջ։ թուարկում էր՝ ինչպէս էս գրողն ու էն գիտնականը նոբելեան չեն ստացել, ինչպէս նա եւ նա աշխարհի մակարդակի արուեստագէտներ էին, բայց ճանաչուած չեն։ ու որ գուցէ էն, ինչպէս ենք յաճախ չափազանցնում հայերի դերն ամէնում, կապուած ա էդ կոմպլէքսի հետ՝ չճանաչուած ու չգնահատուած լինելու։ ներկայացուած չլինելու, գոյութիւն չունենալու։
ու մտածում եմ, եթէ էսպիսի բան կայ, դա կարող ա բուժուել եթէ լինի տնտեսական հրաշք։ էսպէս ասում են՝ էս ինչ երկրի հրաշք՝ տնտեսական աճը նկատի ունեն։ երբ ստացւում ա այն։
հրաշքի պարագայում երկիրը կը ճանաչեն, կասեն՝ այ տեսէք էնտեղ իրենք ինչ երկիր սարքեցին, ու ինչի՞ց։
ու տէնց։
#անկապ #զրոյց #հոգեբանութիւն
պարզւում ա, youtube-dl
֊ի վերջին թողարկումը վաղուց չի աշխատում։
ու եթէ փորձում ես ինչ֊որ բան ներբեռնել, ասում ա՝
[youtube] U4l6K4_7nQ0: Downloading webpage
[youtube] U4l6K4_7nQ0: Downloading MPD manifest
ERROR: Unable to extract uploader id; please report this issue on https://yt-dl.org/bug . Make sure you are using the latest version; type youtube-dl -U to update. Be sure to call youtube-dl with the --verbose flag and include its complete output
բայց master
֊ում այդ խնդիրը լուծուած ա, ու այնտեղից տեղակայածը կաշխատի։
սակայն կայքում կամ github֊ում նկարագրուած չի այլընտրանքային տեղակայման ձեւ։ երեւի փայթընի հետ աւելի ծանօթ մարդկանց համար բացայայտում չի լինի, բայց ահա, գրում եմ, չմոռանամ՝
python -m venv ~/ytvenv
. ~/ytvenv/bin/activate
python3 -m pip install --force-reinstall https://github.com/yt-dlp/yt-dlp/archive/master.tar.gz
յետոյ կարելի ա այն աշխատեցնել՝
~/ytvenv/bin/yt-dlp -x --audio-format mp3 --audio-quality 0 https://www.youtube.com/watch?v=U4l6K4_7nQ0
#փայթըն #youtube-dl #ակնարկ #առօրեայ #տեք #անկապ
մուլտերից, էս մուլտը ութսունականների վերջ բերել էին սովէտ, ցոյց էին տալիս։
https://www.youtube.com/watch?v=2sQUkwJ7pn0
ինձ թւում ա էսօր չի նայուի բնաւ, բայց ես նախ տեսել էի անոնս այդ մասին կենտրոնական (այդպէս էին կոչւում) ալիքներից մէկով, յետոյ տեսայ աֆիշայի վրայ ու խնդրեցի ինձ տանեն՝ յիշում եմ, դիտել եմ «սեւան» կինօթատրոնում երրորդ մասի։
յետոյ, ութսունականների վերջին տարիներին արդէն տարածում էին գտնում սովէտական տեսամագնիտոֆոնները, որ եօթանասունականների ճապոնականների դիզայնն ունէին (ոչ թէ կուլ էին տալիս երիզը, այլ վերեւից ներքեւ էր մտնում, աստուած, գրցեցի ու յիշեցի հոտը այդ երիզների), ու «մելոդիա» խանութում, որ յիշում ենք որպէս ձայնապնակների խանութ, սկսեցին վաճառել սովէտական երիզների վրայ տեսաձայնագրութիւններ՝ կար նաեւ այս ֆրանսիական մուլտը։
այլ տարբերակներ՝ կար շերլոք հոլմսը սովէտական։
երիզները շատ թանկ էին։ մօրս՝ ամբողջ օրը առաւօտից մինչեւ ուշ երեկոյ աշխատող ուսուցչուհու աշխատավարձը հարիւր ռուբլու մօտ էր, իսկ մի երիզը արժէր գրեթէ էդքան՝ կարծես իննսուն ռուբլի։
#անկապ #պատմութիւն
ուրեմն՝ մենք՝ մարդիկ, որ սիրում ենք տակից վերեւ հասկանալ, հետեւաբար սիրում ենք պարզ կամ աւելի բաց, ազատ տեք, եւ մեզ զգում են չհասկացուած փոքրամասնութիւն՝ իրականում երբեմն բնաւ էլ փոքրամասնութիւն չենք։
էսօր հանդիպել եմ մի մարդու (գործնական հանդիպում էր), որ ինձ ասում էր՝ ձեր նմաններին շաաատ գիտեմ։ ու ես տէնցը չեմ, ես կարծում եմ՝ պէտք չի հեծանիւ յօրինել (այո, մենք սիրում ենք հեծանիւներով զբաղուել), ես սիրում եմ կոմերցիոն պատրաստի լուծումներ։ ու սկսեց պատմել էն բոլոր մարդկանց մասին, ում գիտի, որ էդ ոճի են։ ու իսկապէս, շատերին ես գիտէի, շատերի մասին էլ բաներ էր պատմում, որ ակնյայտ էր՝ տէնցն են։
ու նա էր իրան չհասկացուած փոքրամասնութիւն զգում։
ասածս ինչ ա՝ գուցէ արժի թափ տալ էդ չհասկացուած մարգինալութեան փոշին, ու վելեշքո՛ն, բաց թո՛, անցի առաջ։
#տեք #մշակոյթ #անկապ #առօրեայ
#էկրանահան #աաա #անկապ
ոմն ռաջայի վիդեօն էր եօթիւբն առաջարկել, մտածեցի՝ ռուսները գիտենք ինչ կասեն, տեսնես հնդի՞կն ինչ կասի։ ենթադրեցի որ էդ անունով լոկ հնդիկներ են։
տէնց, բան էլ չասաց, լուռ վիդեօ էր։
բայց վերջում գրեց «chainal susbcreb please» ու ես մտածեցի՝ երեւի հնդիկ չի, ինչ֊որ փախած լեզու ա։
բացեցի գուգլի թարգմանիչը, ներմուծեցի, որ ջոկի թէ ինչ լեզու ա։ ասում ա՝ անգլերէն։
հմմմ։
հիմա չեմ իմանում, թէ՞ էդ լեզուն դեռ չեն աւելացրել գուգլ թարգմանիչ, թէ՞ էդ տղան դիսլեկսիկ ա, թէ՞ հատուկ ա էդպէս գրել ու դա մէմ ա, թէ՞ ինչ ա կատարւում։
ու տէնց։
#անկապ #առօրեայ #էկրանահան #վիդեօ
նելսոն մանդելբրոտ։
#անկապ
հայաստանում արտադրուած ձիթապտղի ձէթ։
ոնց որ թէ կարեւոր ա, որ արտադրման ժամկէտը գրուած լինի։
ու գրուած ա։
միւս կողմից՝ ո՞րտեղից իրենց ձմեռուայ կէսին զէյթուն։ այն ոնց որ ջերմոցներում չի աճո՞ւմ։ եւ ե՞րբ ա հաւաքած եղել այդ դէպքում։
#ձէթ #անկապ
երբ մտքում հարկայինն ա։
#հարկային #հարկայնութիւն #անկապ
մայքրոսոֆթը իր սրիկայութիւնները շարունակում ա։ սկայպը վեբով ասում ա՝ «Skype has limited functionality in this browser, we recommend to use different browser. (Try Microsoft Edge)»։
իսկ dpreview.com֊ը փակւում ա։
մէյլ են ուղարկել։ դրա մէջ գրուած ա՝ «Please enable HTML in your email client to read this newsletter»։
իսկ ես չեմ կարող, իմ կլիենտում դա չես միացնի։ (: այնպէս որ՝ չէ, կներես։
ամէն դէպքում տխուր ա որ փակւում ա՝ շատ խցիկների ռեւիւներ ունէին, ու թեստեր էին արել՝ թէ ոնց ա նկարում նոյն բանը, ու կարելի էր էս խցիկն էն խցիկի հետ կողք կողքի համեմատել՝ նաեւ ինչպէս են նկարում նոյն բանը։
ու շատ հետաքրքիրա շղթաներ կային իրենց ֆորումներում։ դա ամենակարեւորն ա երեւի։
էհ։
#անկապ #համացանց #ազատութիւն #ֆոտօ
մի աղջիկ ասաց, որ պէտք ա փող հաւաքի, որ կարգիչ առնի, ու նաեւ պէտք ա գնայ պարապելու, զի ոչ մի բան չի հասկանում եւ օգտուել չգիտի։
պարզւում ա արդէն կայ սերունդ որ կարգիչներից չեն օգտուել, անմիջապէս հեռախօսով են օգտուել։
ու «ուինդոուս» չգիտեն ինչ ա, ու նաեւ չգիտեն այլ ծրագրերն ինչ են։
օրինակ, նա նաեւ ուզում ա լուսանկարել, ու մտածում եմ, դիցուք նաեւ խցիկ առաւ, ի՞նչ ա անելու նկարները։ պէտք ա կարգչի մէջ գցի, ու երեւի խմբագրի։ բայց առանց կարգչի խցիկն ի՞նչ ա անելու։
#անկապ #տեք #մշակոյթ
https://www.youtube.com/watch?v=Ju3jSCTEBsE
շատ լաւ բաներ ա ասում էս մարդը, ես ինձ զգում եմ ոչ թէ ոչ լիարժէք, այլ շոյուած, երբ լսում եմ։
երկու միտք՝
ասում ա՝ տարածութիւն թողէք միւս մեքենայի ու ձեր մէջ, թէկուզ մի մեքենայի չափ տարածութիւն թող լինի։ ու առհասարակ, եթէ բոլորն էդպէս անէին՝ հեշտ ու արագ կը սկսէին շարժուել, թէ չէ դիմացինը մինչեւ չշարժուի չեն կարողանում, ու տէնց աւելի արդիւնաւէտ ու լաւ կը լինէր բոլորին։
ես գիտեմ, ինչի հայաստանում էդպէս չեն անի՝ զի եթէ տեղ ես թողնում դիմացդ՝ խցկւում են։ դա ինձ դեռ դասատուս ա սովորեցրել, ասաց՝ տեղ ես թողնում, ասի՝ դէ էսպէս կոմֆորտ ա, որ հեռու եմ, ասում ա՝ դէ կը խցկուեն, ու հէնց էդ պահին սկսեց խցկուել, ու բարեյաջող ու երջանիկ խցկուեց։ (:
նաեւ ասում ա՝ քշիր այլ տրաֆիկի արագութեամբ, իսկ եթէ կոմֆորտ չի՝ աջ քաշի, որ հանգիստ քշես։ բայց մեզ մօտ, օրինակ սեւանի մայրուղում, ձախի գծի վրայ քշում են, շատ յաճախ արագութեան լիմիտը անցնելով, հաստատ մի քանի էդպիսի մեքենայ կը հանդիպես, եթէ ձախի վրայ լինես։ ու էդպէս չի լինի ուրիշների պէս քշել, էստեղ պիտի շատ դանդաղներին աջից շրջանցես, ու էլի մտնես աջի գիծը։
#անկապ #մեքենայ #ճանարապհ
բրիտանական գիտնականները պիրատած երաժշտութիւն տարածելու մասին աշխատութիւն են հրապարակել, որում մասնաւորապէս ասւում ա՝
ya.ru
֊ն։java script
, եւ այցելուի մեքենան տաքացնում։mp3
նիշքեր։java script
֊ները։ դա՝ lightaudio.ru
կայքն ա։ծաւալուն հետազօտութեանը ծանօթացէք ինքներդ, բաւական հետաքրքրաշարժ ա, եթէ հնարաւորութիւն ունէք գտնել այն վճարովի պարտէզներում, կամ այդ պարտէզների պարիսպներից դուրս։ js
֊ով, կամ առանց դրա։
ու տէնց։
#հետազօտութիւն #կայք #անկապ
ինչո՞ւ ես չեմ տեղակայում certbot
, ու փոխարէնը տառապում եմ acme.sh
֊ի հետ՝
arnet ~ # emerge certbot -av
These are the packages that would be merged, in order:
Calculating dependencies... done!
[ebuild U ] dev-lang/rust-1.65.0:stable/1.65::gentoo [1.64.0-r1:stable/1.64::gentoo] USE="-clippy -debug -dist -doc (-llvm-libunwind) (-miri) (-nightly) (-parallel-compiler) (-profiler) -rust-analyzer -rust-src -rustfmt (-system-bootstrap) (-system-llvm) -test -verify-sig -wasm (-rls%)" ABI_X86="(64) -32 (-x32)" CPU_FLAGS_X86="sse2" LLVM_TARGETS="(X86) -AArch64 -AMDGPU -ARM -AVR -BPF -Hexagon -Lanai -MSP430 -Mips -NVPTX -PowerPC -RISCV -Sparc -SystemZ -WebAssembly -XCore" 294529 KiB
[ebuild N ] virtual/rust-1.65.0-r1:0/llvm-15::gentoo USE="-rustfmt" ABI_X86="(64) -32 (-x32)" 0 KiB
[ebuild N ] dev-python/pyrfc3339-1.1-r1::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 12 KiB
[ebuild N ] dev-python/zope-interface-5.5.2::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 294 KiB
[ebuild N ] dev-python/ConfigArgParse-1.5.3::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 32 KiB
[ebuild N ] dev-python/configobj-5.0.6-r2::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 141 KiB
[ebuild N ] dev-python/distro-1.8.0::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 59 KiB
[ebuild N ] dev-python/parsedatetime-2.6-r1::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 70 KiB
[ebuild N ] dev-python/zope-event-4.5.0-r3::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 19 KiB
[ebuild N ] dev-python/zope-hookable-5.4::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 25 KiB
[ebuild N ] dev-python/semantic_version-2.10.0::gentoo USE="-doc -test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 52 KiB
[ebuild N ] dev-python/ply-3.11-r2:0/3.11::gentoo USE="-examples" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 156 KiB
[ebuild N ] dev-python/chardet-5.1.0::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 2020 KiB
[ebuild N ] dev-python/zope-component-5.0.1::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 89 KiB
[ebuild N ] dev-python/setuptools-rust-1.5.2::gentoo USE="-debug -test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 288 KiB
[ebuild N ] dev-python/pycparser-2.21-r1::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 167 KiB
[ebuild N ] dev-python/cffi-1.15.1:0/1.15.1::gentoo USE="-doc -test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 497 KiB
[ebuild N ] dev-python/requests-toolbelt-0.10.1::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 197 KiB
[ebuild N ] dev-python/cryptography-38.0.4::gentoo USE="-debug -test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 10053 KiB
[ebuild N ] dev-python/pyopenssl-22.1.0::gentoo USE="-doc -test" PYTHON_TARGETS="python3_10 (-pypy3) -python3_8 -python3_9 -python3_11" 178 KiB
[ebuild N ] dev-python/josepy-1.13.0::gentoo USE="-test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 58 KiB
[ebuild N ] app-crypt/acme-2.1.0::gentoo USE="-doc -test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 1297 KiB
[ebuild N ] app-crypt/certbot-2.1.0::gentoo USE="(-selinux) -test" PYTHON_TARGETS="python3_10 -python3_8 -python3_9 -python3_11" 0 KiB
Total: 23 packages (1 upgrade, 22 new), Size of downloads: 310223 KiB
Would you like to merge these packages? [Yes/No] No
Quitting.
arnet ~ #
#կախուածութիւն #կախուածութիւններ #ջենթու #անկապ #տեք #չգիտեմ
պուտինի սեղանին պանակներ դնողները, երեւի, իրենց պահում են որպէս սոցիալական ցանցերի արհեստական բանականութիւնները։
— ցոյց են տալիս այն, ինչ ուզում են լսել։ (դա չի նշանակում որ լոկ ուրախալի լուրեր են։) — պահում են նարգաւուածութիւնը՝ տխրեցնում եւ ջղայինացնում են։
#անկապ #պուտին
հիւր էի, էնտեղ տխրահռչակ «հիստորի երկուս»֊ն ա հեռուստացոյցի մէջ, մէկ էլ ռամզէսի տաճար են մտնում, ցոյց են տալիս, ինչպէս ինձ թուաց հին նաւերի հետազօտողին։
նա պատի վրայ նկարուած հին նաւ էր ցոյց տալիս եւ շատ էմոցիոնալ խօսում։
շատ ծանօթ դէմք էր, բայց երիտասարդ, ոնց որ էն վերիտասիումի տղեն լինէր։
միւս անգամ ցոյց տուին, տեսայ գրած ա՝ derek muller, փնտրեցի, գտայ այս յօդուածը, ու իսկապէս նա էր։ (: #անկապ #հետազօտութիւն
ուրեմն, շատ հետաքրքիր ա, սպամը որ ստանում էի, հիմնականում spyurk.am դոմէնով էր՝ այսինքն սպայդերները որ քաղել հաւաքել են մէյլ հասցէները մտածել են որ diaspora id չի՝ մէյլ ա։
ու նայեցի՝ մէյլ սերուերս ընդունում ա spyurk.am֊ով մէյլեր։ էդ տողը քոմենթեցի՝ վերջ, հիմա օրը երկու հարիւր սպամի փոխարէն գալիս ա մէկ։ դէ էսօր մէկ եկաւ։ շատ հաճելի ա։ (:
էլ չեմ ասում, որ ես ունեմ մի հասցէ, որ չեմ մատնում։ ոչ մէկի չեմ տալիս, բացի ընկերներից, ու խնդրում եմ մարդու չտան։
սա էլ խնդիրը լրիւ չի լուծում։ իրականում պէտք ա գեներացնել մէյլ հասցէներ ու տալ տարբեր մարդկանց, պէտք ա նստել, մտածել ձեւ ոնց դա հնարաւորինս անցաւ անել։
#իմակ #անկապ
gotosocial֊ի հետ ֆեդերացիան աշխատեց ինձ մօտ, վերջապէս, socialhome֊ից։
երէկ ահագին զզուելի տրամադրութիւն ունէի երեկոյեան։ ու չէի ջոկում՝ ինչի։ գիշերն էլ չէի կարողանում քնել, փորձում էի հասկանալ։ առաւօտը հասկացայ՝ low dominance
, ըստ երեւոյթին, պլիւս յոգնած ուղեղ։ մէյլերն էի գործի ուզում բացել, տեսնել ինչ եղաւ, բայց նաեւ չէի ուզում տեսնել։ զի ես գրել էի ինչ եմ մտածում՝ առաւօտը, ու սպասում էի որ ինձ ապտակեն, կամ ինձ հետ չհամաձայնեն։ այլ անգամ էլ կը գրէի ինչ եմ մտածում այդպիսի հարցով, եթէ հարցնէին՝ պարզապէս ինձ դիմեցին էս անգամ, չէի կարող չասել։ երբ չեն հարցրել՝ չեմ խառնուել, կամ չեմ իմացել սէնց հարց կայ։ որ հարցրել են՝ չէի կարող չասել անկեղծ։ դէ հարցրել են՝ պիտի ասէի, բայց գիտէի որ լաւ չի ընկալուի։ համ էլ կոմիքս եմ մէջբերել, ու դա էլ երեւի իրենց պէտք ա վիրաւորէր, թէ մենք լուրջ բաներ ենք խօսում, իսկ նա չի հասկանում ի՛նչ վտանգներ կան։
երեւի դա ազդել էր։ միւս տրամադրութեան վերաբերեալ վարկածս էն էր, որ պատկերացրի՝ գործընկերներս ինձ հարցնեն՝ ինչի՞ ես դուրս գալիս, ու ես ո՞նց իրենց բացատրեմ որ մեծամիտ չհնչի, ու իրենք իրենց նուաստ չզգան, կամ ինձ՝ շատ քիթը բարձր։ ո՞նց ասեմ որ ես էդ փողով պատրաստ չեմ էդքան մեքենայ քշել։
նաեւ յիշեցի, որ առաջ՝ ամէն օր էր սէնց տրամադրութիւն զզուելի։ ամէն երեկոյ, ու ամէն օր՝ բեքգրաունդում։
մէկ էլ մէկի հետ խօսում էինք, նա գործ էր արել մէկի համար, հարցրի ինչքանո՞վ օկ էին իրան աքսէսներ տալու հետ, ասաց՝ շատ, ու ասաց՝ շատ ջերմ ու լաւ ընդունեցին իր գործը։
ու ես յիշեցի որ էն հին ֆբ֊ն, 10+ տարի առաջուայ, ինձ ապշեցնում էր նրանով, ինչքան կամեցող եւ անծանօթ մարդ կար։ եւ իրենց մէջ՝ տղաներ, ում անունը չգիտեմ բնաւ։ ոչ նախանձ։ ու որ իմ իմացած թուիթերն արդէն իրար վրայ ճուալու տեղ էր, իսկ իմ իմացած դաշնեզերքը՝ մի քանի կրօնականների տեղ ա՝ հաւատում ենք ընդհանուր առմամբ նոյն աստծուն՝ ազատութեանը ու մասնաւորապէս՝ ազատութեանը համացանցում, բայց տարբեր ինտերպրետացիաներ ենք տալիս, ու դէ շիան սուննիի համար աւելի ատելի թշնամի ա, քան քրիստոնեան։
ու տէնց։ #անկապ
վեօլիա ինտերնետ
#անկապ #վեօլիա #ինտերնետ
ասեմ էլի, անցեալ սէթի ամենավերջում ոչ միայն teardrop
֊ի գլեն մորիսոնի ռեմիքսն ա, այլ ամենավերջում երկրորդ թրէք կայ, լուփ, որը թւում ա էդ ռեմիքսի մասն ա, բայց չի՝ իրականում դա dusty kid
֊ի liberation
֊ի սզբից կտրած կտոր ա պտտւում։
#անկապ
ես եթէ ժապաւէնային լաբ ունենայի, մրցակիրների մասին վատ֊վատ բաներ պիտի խօսէի, ու կասէի՝ իրենց մօտ մի գնացէք, իրենց սկաները սովետական ա, ժապաւէնները ծամում ա։
#ժապաւէն #անկապ #սովէտ #երիզ #ձայնաերիզ #մագնիտոֆոն #պատմութիւն
անցեալ տարի սոնին նէնց էր ընկել, որ էկրանը մանր կտորների էր փշրուել։ լայֆհեք՝ փորձէք ուտելիք փաթաթելու ժապաւէնը, մի շերտը փշրանքները կտրում էին, բայց երկու շերտը ոնց որ օգնեց։
#անկապ
էն օրը լեւան կոգուաշուիլու հարցազրոյցն էի լսում, ասում ա՝ «էնքան գէշ ա, որ նոյնիսկ սիրուն ա»։
շատ սիրեցի էդ խօսքերը։
ես առաջ աւելի վատ լուսանկարիչ էի, զի ես չէի ուզում նկարել էս ու էն, որից զզւում եմ։ իսկ էսօր ես աւելի եմ ունակ գեղեցկութիւն տեսնել դրա մէջ։ կամ գոնէ համարել որ պէտք ա արձանագրել։ իսկ երբեմն էնպիսի անհաւատալու բաներ են լինում՝ որ չի կարելի չնկարել։
#անկապ #արուեստ #լուսանկարչութիւն #հարցազցոյց
ես յաճախ մեկնաբանելիս տուֆտում եմ, անկապ մի բան ասում։ զի մեկնաբանելուս իմաստը յաճախ ոչ թէ իմաստ ունեցող բան ասելն ա, այլ կապ պահելը, պինգ֊պոնգ խաղալը։
երբեմն մարդիկ դէմքիս են թռնում մեկնաբանութիւններիս համար։ ու պոնգի փոխարէն հետ ստանում եմ ռումբ։
դէ, ինչ ասեմ։ ես էդպէս չեմ խաղում։
#շփում #համայնք #անկապ
ուրեմն, ահաւոր յոգնել եմ որ մի ձեռքս միշտ զբաղուած ա նոութբուքով։ զի գործի տեղում պէտք ա օնլայն լինեմ։ օրինակ, լուսանկարելուն խանգարում ա։
ու մտածեցի, վերջերս նկատել եմ, որ citrix
֊ն ունի armhf
բինարներ արդէն թողարկուած։
փորձեմ։ դէ, pinephone
֊ն aarch64
ա։
բայց իր cpu
֊ն նաեւ ունի armhf
ինստրուկցիաներ։ իհարկէ, օհ֊երս չունեն armhf
֊ի libc
եւ այլ գրադարաններ։
իսկ եթէ ունենք միջուկ, ու ունենք cpu
֊ում աջակցութիւն՝ գրադարանները ո՞րտեղից ստանանք։ ամենահեշտը՝ chroot
միջավայրից։
վերցրի devuan
֊ի, maemo
֊ի պատկերը։ ներբեռնեցի, արեցի fdisk -l
։ տեսայ, որ իհարկէ, երկու բաժին ունի։ մէկը՝ /boot
֊ն ա, միւսը՝ /
֊ը։ վերցրի offset
֊ը, բազմապատկեցի 512
֊ով, մաունթ արի երկրորդ բաժինը -o loop,offset=
արգումենտներով, ու տեսայ այն /mnt
֊ում։ պատճէների փաքցրի /devuan
֊ի մէջ։
յետոյ սովորական chroot
, սէնց մաունթ սկրիպտ սարքեցի՝
mount --bind /proc /devuan/proc
mount --bind /dev /devuan/dev
mount --bind /dev/pts /devuan/dev/pts
mount --bind /sys /devuan/sys
ու սէնց անմաունթ՝
umount /devuan/proc
umount /devuan/dev/pts
umount /devuan/dev
umount /devuan/sys
ու chroot
եղայ։
մենակ, պէտք ա անել chroot /devuan /bin/bash
զի postmarketos
֊ում լռելեայն շելլը ash
ա։
ինչեւէ, եղայ, տեղակայեցի citrix workspace
ծրագիրը։ սարքեցի նոր օգտատէր, իրենով տեղակայեցի։ էդ օգտատէրի անունից ա աշխատելու։ ու chroot
֊ում, որ բանի չվնասի։
ու հիմա մտածում եմ՝ չէ՞ որ postmarketos
֊ս wayland
ա, իսկ chroot
֊ի միջի համակարգը՝ xorg
֊ով ա։ բա ո՞նց անեմ, որ էն ծրագիրն աշխատի, նկարի wayland
֊ի մակերէսին։
պարզուեց՝ բան անել պէտք չի։ ընդամէնը տեղակայեցի xhost
, արեցի xhost +
սովորական, ու chroot
֊ի գրաֆիկական ծրագրերն աշխատեցին։
ու կպայ գործի, այո։ միայն մի խնդիր եղաւ դեռ՝ ubikey
֊ը չգիտեմ ինչի, երբ միացրի usb hub
֊ին, որ փայնֆոնի հետ գալիս ա, դոք անելու համար, թարթում էր, բայց չէր գրում ծածկագիրը մուտքի դաշտերում։ ու ոչ մի տեղ, առանց chroot
էլ։
հիմա գրեցի ու նոր մտածեցի, գուցէ էսպէս անէի օգնէր։ բայց էն անգամ չմտածեցի, ու գեներացրի ծածկագիր համակարգչից, գցեցի փայնֆոնի մէջ։
ի դէպ, հետաքրքիր ա, որ նոյն ծածկագրով գեներացուած, երկու անգամ կարողացայ կպնել։ մի քանի, ինձ թւում ա, մի տասնհինգ րոպէ անց էլ կպայ։
ինչեւէ, էսպէս, աշխատեց ամէնը, ու տեսականօրէն, մի քիչ պատրաստուեմ, կարող եմ հետս վերցնել փայնֆոնը լափթոփի փոխարէն։ լափթոփն էլ քնեցնեմ։ կամ չվերցնեմ։
ու, ինչը հաւէս ա, փայնֆոնը ծնգում ա գործի չաթից ծանուցում ստանալիս։ իսկ իմ ջենթուն՝ չեմ կարողանում համոզել, որ ծնգայ։
կարդացել էի, որ ինչ֊որ վարկածից սկսած, պէտք ա կլիենտի ~/.ICAClient/wfclient.ini
֊ում գրել AudioRedirectionV4=FALSE
որ alsa
֊ին դիմի, ոչ թէ pulse
֊ին, բայց չի օգնում։
ինչեւէ։
#անկապ #տառապանք #հաւէս #տեք
էս երկու օրն էլ socialhome
֊երս դադարեցին ֆեդերացիան։
ի՞նչ էր եղել՝ չեմ յիշում ինչի համար էր պէտք, բայց թարմացրել էի սերուերի ծրագրակազմը։
ու socialhome
֊ները սկսեցին պայթել, չէին թողնում մուտք գործել։ նայում էի լոգերի մէջ, զգացի որ ըստ երեւոյթին, փայթընի գրադարանները, որ վիրտուալ միջավայրում են, պէտք ա կրկին կազմակրել, որ համակարգի թարմացրած գրադարաններին կպնեն։
արեցի, նաեւ թարմացրի socialhome
֊երը, հիմա էլ ֆեդեռացիան անջատուեց։
էսօր պարզեցի, որ սրանից էր։
իմ config/circus.ini
֊ում աւելացրի high default low
ու ուղղուեց։
էդպէս էլ գիտէի որ նման բան կը լինի, զգում էի։ զի մաստոդոնի հետ նման բաներ էին լինում։
օրինակ, sidekiq
աշխատեցնելիս պէտք էր լինում նշել՝ sidekiq -P ${pidfile} -L ${logfile} -c 25 -q default -q mailers -q pull -q push -q scheduler
, ու էդ արգումենտները փոխւում էին, ինչ֊որ բան աւելանում էր (կամ պակասո՞ւմ)։ դա ջոկում էի systemd
սթարտափ նկարագրող ֆայլերից, համեմատում էի իմ սթարտափ սկրիպտների հետ, հասկանում։
հիմա ի դէպ, լաւ ա որ կարելի ա ոչ մի արգումենտ չտալ, ու պարզապէս գրել՝ bundle exec sidekiq -c 25
ու նա լռելեայն պէտք եկած արգումենտները կը ենթադրի։
ու, socialhome
֊ի կայքի url
֊ի /django-rq/
֊ով որպէս ադմին տեսայ, որ լիքը գործեր կային կուտակուած high
ու low
հոսքերում։
սա նշելու համար լսենք whomadewho
֊ի high & low
֊ն։
https://www.youtube.com/watch?v=KwyrvYl-ZT8
ու տէնց։
#տեք #դաշնեզերք #տառապանք #հաւէս #անկապ
հ1ն1 ֊ից արդէն երկու մարդ ա մեռել։
իսկ հ1 ֊ից՝ չգիտենք, չեն հաշուել։
#անկապ
էքսպատի հետ էի խօսում՝ իսկական էսքպատի, որ էստեղ ա մօտ տաս տարի, ամուսնացել ա, երեխայ ա մեծացնում, քաղաքներից մէկում փոքրիկ բիզնէս ունի։
խօսում էինք սարերից եւ հրաբուխներից, երկրաշարժներից, տարբեր երկրներից։
նա էլ ասաց՝
— ararat still works. it killed lots of people in 19th century. but aragats doesn’t work.
շատ լաւ անգլերէն չունի, իրականում երեւի մի քիչ էլ աւելի վատ էր ձեւակերպել։
ես կատակեցի, թէ շատ բան ա որ չի աշխատում հայաստանում։ իսկ թուրքիան՝ նատօ անդամ պետութիւն ա, եւրոպական շուկայի մատակարարող եւ մաս, էնտեղ մենեջմենթը այլ ա, կառաւարութեան միջին եւ ցածր շերտերը, չինովնիկները գիտեն գործ անել, ու եթէ հրաբուխն աշխատում ա՝ զարմանալի չի։ իսկ մենք հետխորհրդային ենք, ու դեռ եատմ/հապկ անդամ ենք՝ պարզ ա որ արագածն էլ չի աշխատում։
ու յետոյ յիշեցի, որ սերժն ասում էր որ չբզբզանք, որ հրաբուխները չարթնանան՝ երեւի արագածը, հատիսը, աղմաղանը նկատի ունէր։ զգում էր, որ պետական ապարատը չի աշխատում՝ ու հրաբուխներն էլ դրա հետ։
#անկապ #հրաբուխ #զրոյց #դաւադրութիւն
ուրեմն էս տեղում կայ եթովպիայի սիդամօն, բայց դրանով ֆրենչ փրես չեն տալիս։ տալիս են այլ սուրճեր, որ ես չեմ նախընտրում։
զի այլ մեքենայի մէջ ա ու բարդ ա։
ու էս բոլոր բարիստաներից՝ էս մարդուն յաջող դիմանկար եմ արել, այն էլ՝ ինստանտ, էն մարդու հետ խօսել եմ իր գիւղից, նա էլ ինձ իր նկարներն ա ցոյց տուել, բայց ոչ մէկ ինձ եթովպիա սիդամօյով ֆրենչ փրես չի առաջարկում՝ ասում են՝ չէ, դրանով՝ չէ։
միակ մարդը, որ ասում ա՝ ձեզ համար ես կանեմ՝ դաշնակ ազգայնականն ա։
ընկերս իրենց բոլորից նա դուրս եկաւ։
#անկապ #առօրեայ #սուրճ
իհարկէ, կան մարդիկ որ տտ֊ով չեն հետաքրքրուած, ու ոչ մի բանով էլ չեն հետաքրքրուած, ու այդ պատճառով չգիտեն՝ ի՞նչ կարելի ա անել։
բայց եւ կան նրանք, որ հետաքրքրուած են, բայց կրկին չգիտեն՝ ի՞նչ կարելի ա անել։
մտածում են թէ ինչ անել։
ու ես մտածում եմ՝ ի՞նչ կարելի ա անել, որ իրենք զգան ինչ ա կարելի անել։
եւ ի՞նչն ա խոչընդոտում որ իրանք իմանան։
խոչընդոտում ա, ընդհանուր առմամբ՝ բաւարարուածութիւնը։
իսկ բաւարարուածութեանը մասնաւորապէս նպաստում ա ուինդոուսը։
էդ մարդիկ քշում են ուինդոուս, ու տարիների ընթացքում ստեղծել են իրենց համար կիրառելի միջավայրեր։
իրենք ունեն գործիքներ, որոնց սովոր են՝ դրանք ընտրել են ուինդոուսում հասանելի գործիքներից։ դրանցից շատերը՝ սեփականատիրական եւ պիրատած։
իրենք սովոր են այդ գործիքներին, որովհետեւ այդ գործիքներն էին տեսանելի։
ու իրենց բնաւ չի մտահոգում, որ գործիքները պիրատած են։
այդ շրջանակում շատ կարեւոր ա յիշատակել կախուածութեան հասկացութիւնը։
ուինդոուսը լրիւ խելացի մարդկանց կողմից ընկալւում ա որպէս ինչ֊որ բան, որը չի ստեղծում աւելորդ կախուածութիւններ, աւելորդ խնդիրներ։
ես ու էդ մարդիկ, որ չգիտեն ինչ անել՝ գալիս ենք նման տեղից, ունենք նման մտածողութիւն։
ես ուզում եմ չստեղծել կախուածութիւն, ու փորձում եմ օգտագործել կատարեալ դէպքում այն, ինչ ես կարող եմ գրել, իսկ պրակտիկօրէն գոնէ այն, ինչ կարող եմ շինել։
իրենք՝ այն, ինչ հաւաքել են։ ֆլեշկայի վրայ ունեցած էսինչ վարկածի էս ծրագրակազմը ու էնինչ վարկածի էն ծրագրակազմը՝ քրեքերով, ստեղծում են ապահովութեան, կոմֆորտի, ու վերահսկողութեան զգացողութիւն։
իսկ որ հնարաւոր ա օգտուել նրանով ինչ ինքդ կարող ես գրել՝ դա չեն պատկերացնի։ պարզապէս հնարաւոր չի թւում։
ի՞նչ անել, որ հնարաւոր թուայ։
երբ ես տեսնում եմ, դիցուք անդրանիկն օգտագործում ա սեփականատիրական ծրագիր, ես ունենում եմ կրեատիւ մղում՝ նման մի ծրագիր գրել, բայց ազատ։ ու տալ իրան, ասել՝ ահա, օգտագործիր։
որովհետեւ ես գիտեմ, որ նախ բաւարարուած չեմ ծրագրով, որը չեմ կարող շինել, երկրորդը՝ կարող եմ գրել։
իրենք արդէն բաւարարուած են՝ ունեն ծրագիրը, քրեքը ֆլեշկայի վրայ։
ազատութեան մասին զրոյցները շատ կրօնական են ընկալւում։
պէտք ա մարդը զգայ, որ այն, ինչ թւում ա վերահսկելի՝ իրականում չի։
ու ամէն սեմեստր պայծառ եւ առաջադէմ երեխաներ տեսնելիս ես հա մտածում եմ այդ մասին՝ ի՞նչ անել, որ իրենք իմանան ինչ ա կարելի անել։
գրել էսպիսի ծրագրից, որ օգտագործում են՝ շարժառիթ չունեն զի այդ ծրագիրն, իրենց պատկերացմամբ արդէն ունեն՝ օգտագործում են, ֆլեշկայի վրայ ա։
լինուքսի անցնելը այդ մարդկանց համար շատ բարդ քայլ ա՝ նշանակում ա այդ տարիներով ստեղծուած կոմֆորտից եւ վերահսկողութեան զգացողութիւնից զրկուել։ դասերին զուգահեռ նման էքսպերիմենտի մասին ոչ ոք չի մտածի։
ոչ մի լաւ լուծում չեմ կարողանում մտածել։ արդէն վաղուց։ ու երեւի չկայ այդ լուծումը։
այսինքն կան մտքեր, բայց դրանք նման են հայկական եօթիւբի եթերում հնչող բազմաթիւ յանճարէղ մտքերի՝ պէտք ա սէնց անել, կամ պէտք էր սէնց արուէր վաղուց։
էսօր ի՞նչ անել, որն իրատեսական ա։ ո՞նց խօսել, ո՞նց հասցնել խելացի մարդու միտք, որը շատ դիսկոմֆորտ միտք ա՝ որ իրենք իրականում չունեն յարմարաւէտութիւն ու իրավիճակի վերահսկողութիւն։
այդ ժամանակ ստեղծագործական դրայւը կարող ա ազատուել՝ յայտնուելու են բարդ աշխարհում, ուր պարզւում ա ամէն ինչ լուծուած չի, ու պէտք ա լիքը գործ անել։ ոչ միայն ցածր մակարդակի՝ ամէն տեսակ գործ կայ։
#կրթութիւն #մարդիկ #ազատութիւն #անկապ
ծնողներիս լուացքի մեքենան էր անդառնալի փչացել, նորը ձեռք բերեցին։
խանութում մայրս խնդրեց մեքենայի «գիրքը», եւ նրան պատասխանեցին՝ «ուկրաիներէն ա»։
ասաց՝ «հա, մէկ ա, տուէ՛ք»։
պարզուեց, երկու լեզուով ա՝ անգլերէն եւ ուկրաիներէն։
ու վաճառողը դէ ենթադրել ա որ եթէ «գիրք» են ուզում՝ պէտք ա ռուսերէն ուզեն։ իսկ երէկ մօրս խնդրեցի «դուօ լինգօն» բացի, տեսնեմ իր 2022 արդիւնքները՝ քանի՞ տոկոսի մէջ ա։
կինս՝ տաս տոկոսի, իր մանեակալ ընկերուհին՝ չորս, մեր եղբայր գեմինաւտ բէնը՝ մէկ տոկոսի մէջ ա, իսկ այ մայրս, պարզուեց, ամենամանեակալ «դուօ լինգօ» սովորողն ա իմ ծանօթներից՝ 0.1 տոկոս։
այնպէս որ անգլերէն էլ կը հասկանար։
ինչեւէ, յուսամ խանութներից կողոպտած մեքենայ չէր ռդ զօրքերի կողմից, այլ պարզապէս ռդ֊ն այլեւս չի ստանում լուացքի մեքենաներ, եւ մեզ բերում են ապհ երկրներից այլ մեծ շուկայի համար նախատեսուած մեքենաներ։
ու մտածեցի՝ «հայերը» խնդրում են խանութների աշխատողներից, որ իրենց հեռախօսի ինտերֆէյսը ռուսերէն լինի։ հաւէս կը լինէր, որ հեռախօսների մէջ էլ չլինէին ռուսերէն թարգմանութիւններ։ ու եթէ «հայերին» շատ ա պէտք կիւրեղատառ տեսնել՝ թող դնեն ուկրաիներէն։ (:
#անկապ #ռուսերէն #ուկրաիներէն #լուացքի_մեքենայ #գիրք #ձեռնարկ
ես հասկացայ, որ հանգուցեալ ջոբսի հետ մարդիկ յարաբերւում են։
ամէն մէկն իր կերպարն ա ստեղծել ջոբսի, իր պատկերացրած ջոբսն ա։
մէկը գրել էր՝
«ահ, ինչ վատ ա որ ջոբսը չկայ, միւս կողմից էլ, լաւ ա չկայ ու չի տեսնում էս ահաւորութիւնը աշխարհի՝ ուր բլոքչէյններն ու էնէֆթիներ են վխտում»։
չգիտի, որ թէ ջոբսը (իմ պատկերացրած) զգար փողի հոտ՝ էնէֆթի էլ կը ծախէր էփլի խանութում։ առաջինը կը լինէր։
ապա ասելու էիք՝ ահ, մեր ջոբսը ամենավեհն ա։ զգա՛ց էլի, առաջի՛նը սկսեց վաճառել։
#յարաբերութիւն #պատկերացումներ #յարաբերութիւններ #ջոբս #էփլ #նֆթ #էնէֆթի #անկապ
մի ուսանողի հետ էի խօսում, հարցրի որտեղ ա աշխատում։ ասաց՝ երկու տեղ, ֆրիլանս ա անում, ու դասախօսներից մէկը գնահատեց իրա հաւէսը առաջադրանքները լաւ անելու, ու իրան երկրորդ գործ առաջարկեց, հիմա այդ դասախօսի մօտ էլ ա աշխատում։
ասացի՝
— ես գործ տուող դասախօսներից չեմ։
նկատի ունէի՝ դէ ես էն մարդը չեմ որ նման սոցիալական դիրք ունի, կամ ընկերութիւն, որ մի հատ էլ ընդունի կամ չընդունի, գործ առաջարկի կամ չառաջարկի։
յետոյ տուն էի վարում, ու խցանման մէջ մտածեցի որ մի այլ իմաստ էլ կայ, չէ՞ որ «գործ տալը» հայերէն իդիոմա ա։
#զրոյց #հայերէն #անկապ
երբ սկսեցի մարդկանց հետ կիսուել, ասել ինչքան եմ երազում գիւմրում ապրել, զարմացայ ստանդարտ արձագանքից։
ես չգիտէի, որ երեւանցիների մէջ էլ կայ այդ մայրաքաղաքային սնոբիզմը։ նոյնիսկ արուարձանների երեւանցիների մօտ։
հէնց այլ քաղաքի մասին լուրջ խօսում ես՝ թռնում են դէմքիդ, ասում են՝ «չէէէէ, դու չգիտես, էդ դու սէնց ու հիմա ես ասում, բա որ հիւանդանո՜ց պէտք լինի, բա դպրոցնե՜ր չկան էնտեղ» եւ նման բաներ։
ու ես մտածեցի՝ երեւի սփիւռքահայերն էլ, երբ հաւաքւում են, ու մէկը փորձում ա խօսք գցել որ միտք ունի հայաստան տեղափոխուելու, իրեն նման բաներ են ասում՝ «չէէէէ, դու չգիտեեեես, էնտեղ սա չկայ, նա չկայ», ասենք ինչպէս մոսկուացիներն են բողոքում որ մեր ուտելու տեղերում ինչ֊որ բաներ չկան։
ու ես հա մտածում եմ՝ բայց մենք ապրում ենք չէ՞։
ինձ վաղուց կանչել էին մատրիքսի ինչ֊որ հայաստանի վերաբերեալ չաթ։ էնտեղ հիմնականում սփիւռքահայեր են, ու անգլերէն մտորում են, խորհում են հայաստանի մասին։
ու ես չգիտեմ, իրենց հետ ի՞նչ խօսել։ չկայ խօսելու բան։
միայն մի բան ունէի ասելու, վերջերս մտայ, վերջապէս, եւ գրեցի՝ մարդիկ, ի՞նչ էք ստեղ գրում։ ուզո՞ւմ էք ռեալ օգուտ տալ՝ եկէք ստեղ ապրէք, հաց առէք խանութից։ դա կը լինի ձեր լուման։ էն ա, պարզուեց հարիւր հազար մարդ էլ չեկաւ՝ հնա֊ն բարձրացաւ։ բա որ մի միլիո՞ն գար։ կամ չգնար։
ու զգացի որ կասեն՝ բա ո՞նց էնտեղ ապրել։ ասացի՝ մենք մի ձեւ ապրում ենք չէ՞։ դէ դուք էլ մի ձեւ չէք մեռնի։ կը դիմանաք։ ուրիշ ասելիք չունեմ։
ու գնացի։
ու յետոյ երբ կպայ, կարդացի որ մէկը լայքել ա, ու գրել ա որ դէ չէ, էդ իր համար շատ ա, ինքը կը մնայ եւ կը պայքարի իր այլ հայրենիքի համար։
ինչեւէ։
#երեւան #մայրաքաղաք #սփիւռք #անկապ
ուրեմն, մի աղջիկ ա կապուել, ասում ա՝ փոխում եմ «ուինդոուսի» «լեզուն» ռուսերէնից անգլերէն՝ ու ամբողջը փչացել ա։
պարզւում ա, պէտք ա իր լափթոփը տար սիրիահայ ընկերոջը մի երկու օրով, որ նա աշխատի։
իսկ աղջիկը ռուսաստանից ա, հայերէն մի քիչ էստեղ ա սովորել։ ընկերն էլ ռուսերէն «ուինդոուսի» հետ կը դժուարանայ աշխատել։
աղջիկը պատմում ա, որ եղաւ փոխել լեզուն, բայց միայն մի մասը փոխուեց։ ապա նա սկսեց փնտրել, ինչպէս անել որ ամբողջը փոխուի՝ ինչ֊որ հրամաններ պատճէնեց փակցրեց համացանցից(օրինակ sysprep.exe էին կանչում), ու ճիշտ ու համարձակ արեց, իրականում։
բայց դրանից յետոյ էլ համակարգը մտաւ, դէ գրեթէ «ռեբութ լուփ»։
միանում էր, հարց տալիս, ու անջատւում, ուրիշ բան չէր կարող անել։
ես ենթադրեցի, որ երեւի ուզում ա ինչ֊որ բան քաշել ինտերնետից, որ չունի։ բայց մինչ լոգին լինելը չի կարողանում քաշել։ զի «վայֆայը», ենթադրեցի, կպած չի, մինչեւ մուտք չես գործել քո օգտանունով։
ասացի՝ արի համալսարան (աւարտած ա), նայենք։ ցանցաիյն լար վերցրի հետս։ գնացինք գրադարան, միացրինք, ասի՝ հիմա կարգիչը միացրու։
ամէնը արեց, ու միացա՛ւ։
ճիշտ ա, ընթացքում երկու անգամ ինչ֊որ հարցեր տուեց էնպէս, որ քրեդիտ քարտի համար ուզի։ ու հետ գնացինք, այլ ձեւ պատասխանեցինք, որ չուզի։
իսկ ազատ աշխարհում լեզու փոխելը շատ աւելի հեշտ ա։ սովորական դիստրիբուտիւներում ամէն ծրագիր երբ ինսթոլ ա լինում, իրա հետ իր բոլոր թարգմանութիւնները բերում ա։ թարգմանութիւնների ելատեքստը՝ .po ֆայլերում ա, դրանք արդէն քոմփայլ են եղած .mo ֆայլերի։ ու այդ .mo֊ները ամէն ծրագրի համար, ամէն թարգմանութեան համար կան։
գրաֆիկական միջավայր մուտք գործելիս կարող ես եւ ընտրել թէ որ միջավայր ես մտնում (օրինակ՝ գնօմ կամ կդէ), եւ ինտերֆէյսի լեզուն։
ընդամէնը։
ու տէնց։
#ուինդոուս #թարգմանութիւն #ինտերֆէյս #լեզու #տեք #անկապ
ռուսական լինուքսի xmpp չաթում շատ յաճախ մարդիկ խօսում են էն մասին, ինչպէս ուինդոուս կոտրել։
ապշելու ա, իրականում, որ էդքան կպած են։ շատերը լինուքս զուտ վիրտուալի մէջ են օգտագործում։ կարծում են որ լինուքսով աւելի ապահով ա իրենց հաղորդակցութիւնը, ու վիրտուալից են մեսենջերներ կանչում։
ինձ համար էդքան անհասկանալի ա, ոնց ա կարելի էդքան կպած լինել մի բանի, որն օգտագործելու համար պէտք ա գնաս չաթերում հարցնես ոնց կոտրել։
չես համաձայն պայմաններին՝ ազնիւ եղիր ու մի օգտագործիր։ համաձայն ես, կամ գործիդ համար պէտք ա՝ փող տուր։ էդ արանքի շարժումները նուաստացուցիչ են։
ազնիւ խօսք չեմ հասկանում։
#տեք #անկապ #մարդիկ
երբ 2007-2008֊ին պետական «բլոգերները» ակտիւ սատարում էին իշխանութեանը, մի տղայ, թումանեանը, գրել էր կարճ պատմուածք այն մասին, ինչպէս ա ծեր մարդ գալիս մետրօ, ու ցոյց ա տալիս իր «ուդօ»֊ն՝ անցագիրը, մաշուած, որ ձրի մտնի։ իրան էլ, կարծես ասում են՝ «ա՛, բլոգերների միութիւն՝ մենք ձեզ էլ չենք սպասարկում անվճար, պապիկ, անցէք էնտեղ»։
ու ես յաճախ ծաղրել եմ «պետական հաքերների» եւ «պետական գրաֆիտիի» գաղափարը։
ես չեմ ընդունում որ լաւ ա երբ քաղաքապետարանը վճարում ա գրաֆիտի արտիստին, որ նա «քուլ» գրաֆիտի անի, եւ դրանով աւելի հետաքրքիր եւ գրաւիչ եւ տեսանելի դարձնի քաղաքը, զի այդ նոյն քաղաքապետարանը լաւ կանէր ի սկզբանէ այդ գրաֆիտի արտիստին չհետապնդէր, ու այդ արտիստը չնստէր ոստիկանական խցերում։ արդե՞օք քաղաքապետարանն ընդունում ա որ դա ա ձեւը աճելու՝ օրէնք խախտել, բռնուել, ծեծ ուտել ոստիկանութիւնում, ու երբ արդէն յայտնի ես՝ ապա քեզ կարելի ա ճանաչել վեհ եւ վճարել։
թէ՞ օրէնքը կամ կանոնը փոփոխութեան ենթակայ են։
նոյնը պետական հաքերը՝ հաքերն ըստ սահմանման ամենաինստիտուցիոնալ էակը չի։ ճիշտ ա՝ սթոլմանին յաջողուեց համատեղել հաքերութիւնը եւ օրինակարգը՝ կարեւոր արտօնագիր ստեղծելով, որը փոխեց աշխարհը։
իսկ պետական հաքերը ըստ էութեան «կգբշնիկ» ա, գրաբարով՝ «մը֊լը֊ցա»։ կախուած նրանից, որ կողմից նայել՝ «լրտես» ա, կամ «խիզատ հետախոյզ»։ միշտ չի, որ պատուաւոր գործ ա անում։ ու միշտ չի, որ չի ամաչի իր արած գործից։ եթէ խիղճ ունի։
բայց չշեղուեմ։
այդ բեքգրաունդից ա որ զարմացել էի, երբ իմացայ որ հայաստանում կայ «հայկական դիջէյների միութիւն»։ ու ոչ կայացած երիտասարդ եւ հեռանկարային դիջէյ լինելով, թւում ա թէ, պէտք ա ձգտէի անդամակցել՝ եւ դրանով էլ կայանալ որպէս երիտասարդ եւ հեռանկարային դիջէյ։
բայց ես զարմացայ։ ես կը հասկանայի՝ դիջէյների պրոֆ․ միութիւն՝ որը կը սահմանի ժամավճար, եւ կը թոյնի այն դիջէյների կեանքը, որ աւելի էժան կը յամարձակուեն նուագել։
ու ուզում եմ ասել, ո՞նց ստեղծուեցին այդ միութիւնները։ դրանք ստեղծել ա ստալինը՝ ստեղծագործողներին միութիւններում համակենտրոնացնելու համար՝ որ աւելի կառավարելի լինեն։
այդ պահից ա, որ մոդերնիզմը սկսեց համարուել «վատ», իսկ արուեստը պիտի դառնար սոց․ ռեալիստական եւ նեօ կայսերական։
եւ եթէ դուք սկսնակ արուեստագէտ էք՝ ամենավատ քայլն ինչ կարող էք անել՝ այդ «միութիւն» անունով միութեանն անդամակցելն ա։ համայնքներին անդամակցելը վատ չի։ շատ եւ շատ արուեստին վերաբերող համայնքներ կային եւ կան հայաստանում։ եւ այդ համայնքները չէին տալիս «ուդօ», ու չէին տալիս տոմս։ առաւել եւս չէին տալիս մետրօյում ձրի երթեւեկելու հնարաւորութիւն։
բայց այդ համայնքների մաս լինելը, իհարկէ շատ լաւ ա, հաւէս ա եւ զարգացնող, եւ օգտակար բոլորին։ չէ որ մարդը սոցիալական կենդանի ա, ու մեզ պէտք են կապեր, ու մեզ պէտք են համայնքներ։
#անկապ #համայնք #միութիւն #կայսրութիւն #բռնապետութիւն #արուեստ #պետութիւն #պատմութիւն
մի սրճարանի աշխատողները խօսում են, մէկն ասում ա՝ «հայկական դնեմ, հայկօյի երգերից»։ մեծ ա տարիքով։ միւսը՝ «չէ, արտասահմանեան միայն»։ ասում ա՝ «դէ հայկօյի երգերից», երեւի նկատի ունենալով որ «ռաբիզ» չի։ նա էլ պատասխանում ա՝ «ինչ ուզում ես դիր, բայց արտասահմանեան, ինչ ուզում ա լինի, մոդերն թըլքինգ օրինակ»։
#անկապ #զրոյց #երաժշտութիւն
այ զարգացնելով api
֊ն փոխում են, լաւ են անում։
բայց արդե՞օք gtk3
֊ն աւելի լաւն ա gtk2
֊ից, ու արդե՞օք gtk4
֊ը լաւն ա gtk3
֊ից, ու ինչո՞վ։
դուք գիտէ՞ք, ինչո՞վ։ ինձ հետաքրքիր ա։
#անկապ #դիզայն #նախագծում
երազում «եւրոպայի դեսպանի» հետ էինք շփւում։ ինչ֊որ միջոցառումից յետոյ։ նա ստիւեն ֆրայի կերպարի մարդ էր։
անձրեւ էր։ օղակաձեւ այգու էն մասում էինք, ուր գետառն այլեւս գետնի տակ ա։
բայց գետառը կար, ափերը պատեր էին «երազ թաղամասի» պատեր՝ եւ գոյնը, եւ էն ձեւաւոր բազրիքների սիւնակները։
պատերի մէջ կար կամրջակ։ այն, փաստացի, գետնի տակ էր, ոչ թէ երկրի մակարդակից բարձր։ ու ոչ էն իսկական գետառի կամրջակի պէս (նախկին) կլոր, այլ՝ ուղիղ։
մի պահ դեսպանը կանգնած էր այդ կամրջակի վրայ, մենք էլ խօսում էինք։
այդ միջոցառումից յետոյ հարցեր առաջացան մօտս, ու ես, փորձելով շատ «օրբանապուտինեան» չերեւալով, հարցնել՝
— բայց արդե՞օք այդ մօտեցումները, այդ օրէնքները ձեզ համար խօսքի ազատութեան մասին են, արդե՞օք չէք համարում որ սահմանափակում են այն։
ու նա չհասցրեց պատասխանել, ոնց ես զգացի՝ հէնց, երեւի, այն պատճառով, որ զգում էի՝ ասածս պէտք ա ձեւակերպել որ դուգինի պէս չհնչի, զի ես իր երկրպագուն չեմ։
զգացի, որ ըստ զուտ տեղանքի, մենք շատ տարբերակ չունենք։
կամ ռուսաստանի մաս ենք լինելու, կամ՝ եւրոպայի։ եթէ ռուսաստանի՝ դէ ի՞նչ խօսքի ազատութիւն։ եթէ եւրոպայի՝ եւրոպական։ (նաեւ զգում եմ որ հայերը եւրոպական ընկալմանը մօտ են, գուցէ սովէտի հետքերով, չգիտեմ)։ դէ կամ էլ հայաստան չի լինում, ցրւում ենք աշխարհով, լեզուն էլ մի երկու դար ամենաշատը թպրտում ա, ու անհետանում։ ռուսաստանի մաս լինելով էլ ա անհետանում։
ինձ ազատական եմ համարում, բայց ոչ ծայրայեղ, ու ապա նաեւ մտածեցի՝ ծայրայեղ ազատականները հայ, բա ի՞նչ անեն, ո՞ւր գնան, որ իրենց հարազատ միջավայր լինի։ մնում ա կամ ամն֊ի անվերջ «սփրոլը», կամ նիւ եօրքի քաղաքը, ուր խաղալիք զէնքն արգելուած ա։
#անկապ #երազ #խօսքի_ազատութիւն #եւրոպա #ռուսաստան #ազատութիւն
կրկին, փնտրում էի ոնց ա կարելի git
֊ը կամ mercurial
֊ը կարգաւորել այնպէս, որ հասկանայ օբերոնի փախած lfcr
֊ը։
ինչեւէ, բադիկի գտած յղումներից մէկը միշտ սա ա։
ու մտածեցի՝ ո՛ւխ ինչ հաւէս ա։ նոր մարդ ա, ու շատ որակով բլոգ ա պահում։
յետոյ նայեցի «about» էջը՝ պարզուեց ամերիկացի ա։
իհարկէ, ո՞րտեղից տեղացուն էդ կուլտուրան։ պէտք ա ամերիկացի լինես, որ էդ կուլտուրան լինի։
հա՞։
իրականում, ես այդպէս չեմ կարծում։
ես մտածում եմ՝ կարեւոր չի՝ ինտերնետ ունե՞ս։ դեբիլ չե՞ս։ կարող ես։
բա ինչի՞ չեն անում։ հոգոց։
բարդ ա լինել գաղջից դուրս։ բարդ ա մտածել՝ աւելի լաւ ա բլոգ գրառում անեմ, քան կատակ անեմ ու երեսուն լայք հաւաքեմ։
հանրային խնդիր ա։ ու հանրութիւնից դուրս լինելը բարդ ա։
կարողանում են՝ մեկուսացուած մարդիկ։ այն էլ, էդքան շատ չեն այդ մեկուսացուած մարդիկ նման հետաքրքրութիւններով, որ անեն։ ում գիտեմ՝ չեն անում։
ինչեւէ։
#կուլտուրա #անկապ
մատուցողը՝ ֆրոնտէնդն ա։
խոհանոցը՝ բեքենդ։
#տեք #անկապ
ընկերս, իր զօրահաւաքուած լինելու վերջին օրերին, մօտակայ գիւղից «կանֆէտ» էր առել։ ընտրել էր ամենաթանկը՝ «գրանդ կենդի»֊ի «բելըչկան»։ ուտում ա, զգում ա՝ ինչ֊որ բան էն չի, լապտերով լոյս գցեց՝ ճիճուոտ ա, միջի ճիճուն էլ ա վաղուց մեռել։ ու էդպէս գրեթէ բոլորը։
ըստ երեւոյթին, գիւղի երեխաներն իրենց թոյլ չեն տայ ամենաթանկ «կանֆէտն» առնել։ եւ թանկն ամենահաւանականն ա որ մնալու ա փչանայ։
այնպէս որ զգօն եղէք հեռաւոր (եթէ մեզ մօտ հեռաւոր կայ) գիւղերում հրուշակեղէն առնելիս։
#զգօն #գիւղ #կանֆէտ #հրուշակեղէն #հայաստան #անկապ
այսօրուայ ամպերը ոնց որ վատ «ֆոտոշոփ» լինէին։
#ամպ #ամպեր #դոդոշոփ #ֆոտոշոփ #խմբագրում #երկինք #անկապ #նկար
պատկերացնո՞ւմ էք ամն նախկին նախագահները հաւաքուեն, խորհեն հայրենիքի ճակատագրի մասին։
#ամն #անկապ
#վերելակային
էս բարձրայարկերի վերելակները ոնց որ երթուղայիններ լինեն։
նախ երկար սպասում ես։
յետոյ էլ, ինչքան էլ մարդ մէջը խցկուած չլինի, ասում են՝ «եկէք, եկէք, կը տեղաւորուենք»։
նստարաններ լինէին, կասէին՝ «տուէք ձեր պայուսակը պահենք»։ կը քաշուէին էն կողմ, որ ազատեն նստարանի անկիւնը՝ «տեղաւորուէք»։
ամէն անգամ էդպէս կանչում են, մտածում եմ՝ քանի՞ կիլօ ա, քանի՞ մարդու համար ա նախատեսուած, աչքերս նման տեղեկատւութիւն են փնտրում։ ու դէ սովէտականներում բան գրուած չի, իսկ եթէ գրուած ա եղել՝ կորել ա, իսկ եթէ չի կորել՝ մէկ ա վստահելի չի, զի էդ սովէտականը ամէն վայրկեանի սպասում ես որ կընկնի։ իսկ եթէ նոր լինէր՝ մէկ ա չէր կարողանում կշռել, ասել՝ չեմ տանի, զի շատ էք։
իսկ մեզ մօտ կայ նաեւ չսովէտական՝ աւելի ճիշտ նեօ֊սովէտական՝ բելառուսական։
այնտեղ գրուած ա, որ նախատեսուած ա հինգ հոգու համար։ եւ ես ինձ ամէն անգամ յոյս եմ տալիս, որ հինգ հոգին, երեւի՝ բածկայի պէս՝ բոյով սիրուն հինգ հոգի են, իսկ ով գիտի, գուցէ մի տաս հատ հայ հանգիստ կարող ա տանել։
էս բելառուսականը նաեւ հայերէն ա խօսում, ասում ա՝ «յարկ էսինչերորդ»։ մտածում ես «ինչի՞ ա հայերէն խօսում»։ հաստատ մտքին մի վատ բան կայ։ սպասում ա զգօնութիւնդ կորցնես, որ… մի կեղտ բան անի։
այնպէս որ զգօն եղէք բելառուսական վերելակների հետ յարաբերուելիս։
#երեւան #վերելակ #բարձրայարկ #անկապ
պէտք ա նատիւրմորտ անել՝ թէյ եւ սիգարէտներ։
սիգարէտները՝ թխուածք։
#անկապ
արագ գրեմ, ինչպէս պոստմարկէտօսում փորձել տարբեր աշխատանքային միջավայրեր։
դա իրենց վիքի֊ում նորմալ նկարագրուած չի, չաթում էլ ասում են թէ «չեն խրախուսում» նման բաներ անել։
խրախուսում են ներբեռնել պատրաստի պատկեր այդ միջավայրով, եւ օգտագործել։
պարզւում ա, էսպէս՝
apk search postmarketos-ui
կը տայ ահագին մեծ ցանկ։ այս պահին, ես արդէն թարմացրել եմ համակարգը դէպի edge
, ու ցանկն այսպիսի տեսք ունի՝
sxmo-common-bluetooth-1.11.0-r0
postmarketos-ui-gnome-mobile-1-r0
postmarketos-ui-phosh-qt_tweaks-22.1-r0
postmarketos-ui-mate-5-r6
postmarketos-ui-fbkeyboard-1-r6
postmarketos-ui-plasma-mobile-3.8-r6
postmarketos-ui-xfce4-0.5.1-r8
postmarketos-ui-sway-logo-key-alt-3-r6
postmarketos-ui-sxmo-de-sway-1.11.1-r0
postmarketos-ui-framebufferphone-1-r0
postmarketos-ui-weston-6-r4
postmarketos-ui-kodi-2-r3
postmarketos-ui-plasma-bigscreen-extras-0.2-r14
sxmo-common-qt_tweaks-1.11.0-r0
postmarketos-ui-sxmo-de-dwm-1.11.0-r0
postmarketos-ui-shelli-3-r5
postmarketos-ui-phosh-22.1-r0
postmarketos-ui-plasma-desktop-2-r10
postmarketos-ui-gnome-3-r3
postmarketos-ui-lxqt-0.1-r5
postmarketos-ui-asteroid-0.1-r3
postmarketos-ui-sway-3-r6
postmarketos-ui-plasma-mobile-extras-3.8-r6
postmarketos-ui-i3wm-0.3-r12
postmarketos-ui-console-0.1-r4
postmarketos-ui-plasma-bigscreen-0.2-r14
եթէ ուզում ես փորձել գնօմ, ապա՝
apk add postmarketos-ui-gnome
ու գնօմը նստում ա ֆոշի կողքը։
հիմա պէտք ա լոգին էկրանի՝ tinydm
֊ի կարգաւորումները փոխել, որ թողնի գնօմ՝
tinydm-set-session -f -s /usr/share/wayland-sessions/gnome.desktop
այնտեղ մի քանի գնօմ դեսքթոփ կայ, իրականում, մէկը կլասիկ, մէկը ուէյլընդ, կարելի ա փորձել բոլորը։
ես վախենում էի, որ եթէ գնօմը չմիանայ, ապա էլ չկարողանամ կարգաւորումը հետ բերել։
ու անում էի՝
service tinydm restart
որ առանց ռեսթարտի տեսնեմ փոփոխութիւնները, ու հետ բերեմ, եթէ շատ վատ լինի։
յետոյ տեսայ որ ռեսթարտից յետոյ, նոյնիսկ եթէ գրաֆիկան չի միանում, ինքը յիշում ա վայֆայի կարգաւորումներն ու կպնում ա աւտոմատ, այնպէս որ ես իրան կարողանում եմ կպնել։
իսկ գնօմը բեռնւում ա, իսկապէս։ բագերով ա աշխատում, դանդաղ, բայց աշխատում ա։
յետոյ փորձեցի թարմացնել դէպի edge
, որ նաեւ փորձեմ gnome-mobile
֊ը։ չնայած այսօր առաւօտը նորութիւն էր անցել, որ գոնէ իրենց վերջին պատկերը տեղակայելիս, գնօմ մոբայլը չի միանում։
թարմացրի դէպի edge, դրա համար փոխեցի /etc/apk/repositories
֊ն այնպէս որ հետեւեալ տեսքն ունենայ՝
#def
#http://mirror.postmarketos.org/postmarketos/v22.06
#http://dl-cdn.alpinelinux.org/alpine/v3.16/main
#http://dl-cdn.alpinelinux.org/alpine/v3.16/community
#edge
http://mirror.postmarketos.org/postmarketos/master
http://dl-cdn.alpinelinux.org/alpine/edge/main
http://dl-cdn.alpinelinux.org/alpine/edge/community
http://dl-cdn.alpinelinux.org/alpine/edge/testing
ու փորձեցի թարմացնել։
apk upgrade
֊ը աշխատեց, բայց փայթընը թարմացնելիս կախուեց, ու կախուեց ընդմիշտ։ այնպէս, որ այլ տերմինալներում էլ չէր լինում բան անել։
վերջը ռեսթարտեցի, գրաֆիկան չմիացրեց, կարծես, թէ՞ միացրեց, կարեւոր չի, կպայ ցանցով, շարունակեցի թարմացնելը, ու այս անգամ թարմացաւ։ բայց ասաց, որ երկու սխալ կայ։
դրանք էլ ուղղուեցին apk fix
֊ով։
ու ապա ես ունեցայ edge
ճիւղի համակարգ։
այստեղ արդէն, ինչպէս ասացի, գնօմ մոբայլը կար, այն բայց չկարողացաւ նստել ֆոշի կողքը, ինչպէս սովորական գնօմն էր անում։ ֆոշը հեռացրի, գնօմ մոբայլը տեղակայեցի։ ու ոնց որ դրա համար պէտք չէր tinydm
֊ի կարգաւորումները փոխել, զի ֆոշը հանելիս, tinydm
֊ն էլ հանուեց։ ու ոնց հասկացայ, գնօմ մոբայլը ինքը պիտի ստարտ լինէր առանց դրա։
ռեսթարտեցի, եւ իսկապէս, փորձեց մեկնարկել, ու չկարողացաւ, նոյն սխալով, ինչպէս գիթլաբում նկարագրուած ա։
հետ բերեցի ֆոշը, կարգաւորեցի մուտքի պատուհանը։
կը հետեւեմ, երբ ուղղեն, էլի կը փորձեմ։ ամէն դէպքում ասացի գրի առնեմ ինչպէս են փոխում միջավայրերը պոստմարկէտում։
ու տէնց։
#պոստմարկէտօս #պոստմարկէտ #դիւրակիր #մոբայլ #գնօմ #ֆոշ #ֆօշ #հեռախօս #խելախօս #փայնֆոն #ֆայնֆօն #լինուքս #տեք #կոնսոլ #միջավայր #անկապ
փայնֆոնը ստեղնաշարով ամաչում եմ օգտագործել։ յաճախ սեղանի տակ եմ ինչ֊որ բաներ անում։ զի շատ գրաւիչ տեսք ունի ու շատերը ծռւում են, մտածում են որ շատ «քուլ» ու թանկ սարք ա։
այ գրեցի ու մտածեցի՝ թող խօսեն, կը բացատրեմ որ էժան ա, որ ազատ ծրագրակազմով ա։ ու որ իրենք երեւի չեն ուզի օգտագործել։
#անկապ #փայնֆոն #ազատութիւն
էս եկած ռուսները, եթէ կայսերական են, յուսամ կը զգան, որ եթէ մենք անկախ չլինէինք՝ չէին կարողանալու ստեղ փախչել։
զի դիցուք թաթարստան չեն կարող փախչել։ ի դէպ, վարդանեանին էլ ա պէտք ասել։
նաեւ վարդանեանը պէտք ա յիշի որ եթէ ուզի նստացոյց անել թաթարստանում՝ կարող ա չստացուի մի ամիս հրապարակ փակել։
#անկախութիւն #քաղաքականութիւն #անկապ #ազատութիւն
ուրեմն էսպիսի ծրագիր կայ՝ flickcurl
— շատ գործ ա արուած, շատ հետաքրքիր նախագիծ ա։
c
֊ով ազատ ու լրիւ իմպլեմենտացիա ա flickr
֊ի api
֊ի։
ամէն ինչ կարող ես անել։ եւ փնտրել, եւ վերբեռնել եւ պիտակել, եւ աւելացնել ալբոմի մէջ։
վերջն ա։
միայն մի խնդիր ունի՝ չի աշխատում։ (:
ես յիշում եմ, դեռ շատ տարիներ առաջ այն փորձել էի, ու պայթում էր։
պայթում էր, ասում էր՝ free(): double free detected in tcache 2
։
այսօր էլ ա նոյն ձեւ պայթում։
ոնց որ քաղաքապետարանից հող ուզես, յետոյ վերադարձնես, զի չես օգտագործում, յետոյ խառնուես ու էլի վերադարձնես։ ու քաղաքը պայթի։ ա չէ, քաղաքը չի պայթում, բայց դու ես պայթում։ քո այլ հողերով յանդերձ։
ու մարդիկ չեն իմանում c
֊ն ինչ հին ու ահաւորն ա։ ես դեռ չեմ ասում որ անկանխատեսելի վարքագիծ կարող ա ունենալ ծրագիրդ։ ըստ ստանդարտի։
պարզապէս հմուտ ծրագրաւորողները գիտեն՝ սէնց բաներ գրել չի կարելի, զի յետոյ չգիտես ինչ ա լինելու։
բայց c
֊ն մէկ ա ունի այդ «լատիներէնի» հմայքը, այն դիւթում եւ կախարդում ա, ձգում ա մարդկանց։
չէ՞ որ իրանով են գրել unix
֊ը։ ախր այլ բան չունէին՝ դրանով են գրել։ հազիւ էլ դրանով են գրել, թէ չէ մինչ էդ մեքենայական կոդով էին գրում։ algol
֊ն ունէին, բայց դա էլ կեանքից հեռու մարդիկ էին ստեղծում։ կեանքին մօտ այն բերեցին հետագայ թարմացումներով, եւ տարբեր ուղղութիւններ վերցնելով՝ ժան իշբիան ու նիկլաուս վիրտը։ (գուցէ կարելի ա նաեւ նշել լուկա կարդելիի, գրեգ նելսոնի եւ այլ հաւէս մարդկանցով օլիվետտիի ու դեքի թիմը)։
իհարկէ, յետոյ եկած լեզուների դիզայնի կորպորացիաների ստեղծագործական փորձերը, չնայած c
֊ի շատ խնդիրներ լուծել են, բայց գուցէ եւ աւելի ահաւոր հրէշներ են ստեղծել։
(էսքան ասում եմ, բայց ես կը նախընտրեմ c
֊ով ծրագրաւորող աշխատել, քան շատ ու շատ լեզուներով։ չնայած ահաւոր, ահաւոր ա։)։
ու էդ flickcurl
֊ի հեղինակը չէր կարողանում խնդիրը լուծել տարիներ շարունակ։ իսկապէս բարդ ա շատ բան ֆիքսելը։ գուցէ էդքան կամք կամ ժամանակ չի տրամադրել, բայց՝ բարդ ա։ աւելի լաւ ա էդ խնդիրը ստեղծելու հնարաւորութիւն չունենալ ի սկզբանէ։
ինչեւէ։
ի դէպ, էս գիշեր կարողացայ այդ խնդիրը շրջանցել, տառապելով git
֊ի master
֊ի ելատեքստի վրայ։ ինձ դա պէտք ա որ մատեանից սինք անեմ նկարները ֆլիքր։ նախկինում այլ ծրագրով էի անում, որը չէր կարողանում պիտակել, օրինակ։ միայն վերբեռնում էր։
#տեք #ծրագրաւորում #արհեստ #արուեստ #ծրագրաւորման_լեզուներ #գրադարան #լատիներէն #իւնիքս #պատմութիւն #անկապ
ինձ մօտ դէ հոմը նֆս սերուերի վրայ ա, մի քիչ արագ չի շխատում երբեմն, երբեմն էլ կախում ա, մինչեւ կապը հետ չգայ, բայց հաւէսն այն ա որ ամէն լափթոփից նոյն հոմն ունեմ։
ու մտածեցի ինչ հաւէս կը լինէր, եթէ երկու տուն ունես, որ տուն մտնես էլ՝ բոլոր իրերդ կան, նոյն տեղերում, էն որ մի տանդ լուացքը չորանում էր, էս տանը վերցնես հագնես։ (։
ու ոչինչ, թող մէկ մէկ էլ դանդաղ լինի ու գլիթչերով աշխատի իրականութիւնը։
յետոյ էլ մտածեցի՝ դէ հա, ինչ ես անում եմ՝ կորպորացիաները արդիւնաբերական մասշտաբներում բաժանում են մարդկանց։ հոգու դիմաց։
ու էդպէս էլ կը լինի՝ կը մտնես տուն, պատերդ, պաստառներդ կը լինեն վիրտուալ։ իսկ թէ ինտերնետը կտրուի հայաստանում՝ բոլորս կը մնանք մեր գորշ պատերի սուաղին նայելով։
#անկապ #տեք #տուն
յետոյ մի սրճարանի մօտով անցնում էինք, լաբրադորով զոյգ էր նստած, լաբրադորն էլ փայտիկ էր կրծում, շուրջը լիքը տաշեղներ էին, շունն էլ դրանք հաւէսով ուտում էր։
առաջուայ մարդը լինէի, կանգնելու էի, ասէի՝ «ջոկո՞ւմ ես ինչ ա լինում, էս շան միջով են անցնելու փայտի կտորները»։
չգիտեմ լաւ ա թէ չէ որ այլեւս չեմ կանգնում։
#անկապ #շուն #քաղաք
երէկ բնաւ ոչ ամենաինտելեկտուալ եւ բնաւ ոչ արուեստագէտ տղամարդկանց հետ մի հերթի մէջ էի։
խօսում էին, մէկին ջերմուկից էին զանգել, նորութիւններ ասում, օրինակ։ դէ՝ քննարկում էին։
ու բոլորն ասում էին թէ՝ «օր առաջ պէտք էր հապկ֊ից դուրս գալ», ու «ռուսաստանից հեռու ա պէտք մնալ, դրանցից ոչ մի խեր, միայն խնդիրներ», ու նաեւ «քոչարեա՞նն ինչ էր անելու, նո՛յն խնդիրներն էինք ունենալու»։
տէնց, մարդիկ հիմնականում ամէն ինչ ջոկում են ու ամէն ինչ զգում են։
#անկապ
ես ունէի երեք sailfish
— առաջինը jolla
հեռախօսի վրայ։
երկրորդը՝ xperia
֊ի վրայ։
ու երրորդը՝ pinephone
֊ի։
jolla֊ի sailfish֊ը չի թարմացւում։ ու շատ նոր ծրագրեր դրա վրայ չեն աշխատում։ փորձել եմ խնդիրների որոշ մասը լուծել, բայց մէկ ա ամէն կայք չի բացւում, ու մէկ ա համակարգը հին ա, ու յաւելուածների զգալի մասի նոր վարկածները դրա վրայ չեն աշխատում։
կարող եմ օգտագործել ոնց կայ։ օրինակ խցիկը՝ կարող եմ նկար անել, lut
կիրառել։
xperia֊ն այլեւս չեմ օգտագործում՝ երկաթի խնդիրների պատճառով։
ու ամբողջ տան պանակս տեղափոխել էի pinephone֊ի մէջ, ուր, պարզուեց, սէյլֆիշը բաւական թեթեւ ու արագ աշխատում ա։ ու թարմ ա՝ նոր վարկածներն աշխատում են։
բայց ամէն դէպքում #սէյլֆիշ պիտակով բաւական անդրադարձել եմ տարբեր խնդիրներին, օրինակ այս կամ այս գրառումներում։
քանի որ 2fa
֊ն տիգրանի օգնութեամբ աշխատեցրի oathtool
֊ով, արդէն ինձ ոչ մի բան չէր կապում «սէյլֆիշին», բացի նոթերից։
չաթում հարցրի, մէկն ասաց՝ բեքափ արա։ բեքափ արեց իրանը, տեսաւ որ բեքափի մէջ սեղմած նիշք ա, դա էլ բացեց՝ ոնց որ sql
հրամաններով ֆայլ էր՝ որը ստեղծում ա տուեալների բազան։
ես էլ փորձեցի «բեքափ» անել, բայց տանը չէի ու ինձ մօտ «սդ քարտ» չկար, իսկ իրա լռելեայն գրաֆիկական «բեքափ» անող գործիքին չկարողացայ համոզել, որ օրինակ /tmp
֊ի մէջ գցի։
այլ խորհուրդ չաթից՝ «շէյրիր մէյլով», բայց ես ունէի 290 նոթեր։ նշանակում ա՝ էդքան անգամ շէյր անել, ուղարկել մէյլով։
դէ կամ էդքան անգամ պատճէնել֊փակցնել։
նոթերի տուեալների բազայի ֆայլի տեղն առաջ այլ էր, հիմա՝ այլ։
բայց ամէն դէպքում, ֆայլը գցել էի փայնֆոնի մէջ, ու նոթերս էնտեղ ունէի։
էս անգամ նիշքը գտայ էստեղ՝ ~/.local/share/com.jolla/notes/QML/OfflineStorage/Databases/8b63c31a7656301b3f7bcbbfef8a2b6f.sqlite
, ու օգտատիրոջ անունն այլեւս nemo
չի, այլ դախացել ա՝ defaultuser
ա։
նիշքը տեղափոխեցի կարգչիս մէջ, ու սկսեցի փորձեր անել։
այս կայքում լաւ նկարագրուած էր, ինչպէս օգտուել sqlite3
գործիքով։
արեցի .tables
, տեսայ մի աղիւսակ ա, անունը՝ notes
։
ապա պարզուեց էսքան պարզ էր՝
sqlite3 <file>.sqlite "select * from notes;" > notes.txt
ու ես ունեմ ամէնը տեքստ ֆայլի մէջ։
այսպիսի տեսք ունի՝
3|#88cc00|պտղաւան գիւղի մուտքի (ելքի՞) մօտ, բագրատաշէնի կողմից, կայ «վրացական ապպա» անելու տեղ, ու փոքրիկ խանութ, որի վրայ թխուածք ա նկարուած։
երբ մտայ, նէ՛նց համով խաչապուրիի հոտ էր, ու պէտք ա ասել, պարզուեց ահագին լաւ խաչապուրի են թխում։
էնտեղով անցնէք՝ անպայման փորձէք։
#պտղաւան #թխուածք #խաչապուրի
4|#ccbb00|SPIRATONE PLURA-COAT 20mm f2.8
Serial: No. 212314
Camera:
Nikon N2000
Serial: 2346550
(էս ինձնից թիֆլիսում գողացած նիկոնի ու ոսպնեակի սերիալ համարներն էին, որ միայն «մագնոլիայում» թողեցի, այլ խանութների հետ չկարողացայ կապ հաստատել, զի միայն «ֆէյսբուքում» կամ «ինստայում» էին։)
ընթացքում չաթում յուշեցին որ գրաֆիկական «բեքափ» անող գործիքի փոխարէն կարելի ա օգտագործել sqlite
֊ի dump
հրամանը։
դրանով էլ փորձեցի, ու ստացայ այսպիսի նիշք՝
PRAGMA foreign_keys=OFF;
BEGIN TRANSACTION;
CREATE TABLE notes (pagenr INTEGER, color TEXT, body TEXT);
INSERT INTO notes VALUES(3,'#88cc00',replace('պտղաւան գիւղի մուտքի (ելքի՞) մօտ, բագրատաշէնի կողմից, կայ «վրացական ապպա» անելու տեղ, ու փոքրիկ խանութ, որի վրայ թխուածք ա նկարուած։\n\nերբ մտայ, նէ՛նց համով խաչապուրիի հոտ էր, ու պէտք ա ասել, պարզուեց ահագին լաւ խաչապուրի են թխում։\n\nէնտեղով անցնէք՝ անպայման փորձէք։\n\n#պտղաւան #թխուածք #խաչապուրի','\n',char(10)));
INSERT INTO notes VALUES(4,'#ccbb00',replace('SPIRATONE PLURA-COAT 20mm f2.8\nSerial: No. 212314\n\nCamera:\nNikon N2000\nSerial: 2346550\n\n\n\n','\n',char(10)));
INSERT INTO notes VALUES(5,'#cc7700',replace('փորձեցի
դէ, իմ առաջին ստացածն աւելի կիրառելի էր՝ կարող եմ ֆայլը բացել, փնտրել առանց աւելորդ աղմուկի։ բայց հետաքրքիր էր էս տեսքին էլ ծանօթանալը։
ահա, պէտք լինի սէյլֆիշի նոթեր արտահանել, մարդ ես, գուցէ օգտակար լինի։
ու տէնց։
#սէյլֆիշ #կոնսոլ #լինուքս #տեք #անկապ #պատմութիւն #աւտոմատացում #սարք #տուեալների_բազաներ #տբ #օհ #օպերացիոն_համակարգեր
ուրեմն, բարիստան էլի էր ասել, որ թուրքերէն գիտի, եւ էս անգամ բողոքեց որ սովորելն ու աշխատելը բարդ ա, սկսեցի հարցեր տալ իր ուսումից, նախ՝ որտեղ ա սովորում՝ ասաց՝ եպհ֊ի արաւելագիտական։
առաջին բանը որ ուզում էի ասել՝ ոնց որ ձեզ մօտ բոլոր դասախօսները քոչարեանական են։
երեւի պիտի ասէի։
բայց որ չասացի, մի երկու հարց էլ տուեցի, նա տարուեց տարբեր բաներ պատմելով, սկսեց նկարագրել իր վեհ դասախօսներին, հատ հատ նոութը բացել նայում էի՝ մէկը միւսից սրիկայ, ու ախր արդէն դէմքից ա երեւում դա, յետոյ սկսեց «ինսայթներ» պատմել, ինձ բաւական զզուելի, ու դէ ինսայթներ չեմ սիրում, ու ես իրենից լաւ գիտէի, ասենք հայ֊թուրքական արձանագրութիւնների պատմութիւնը, որն իրեն ներկայացրել են որպէս հայ դիւանագիտութեան եւ շուստրիութեան գագաթնակէտ, եւ թուրքիայի պատմութիւնն ու քաղաքականութիւնն եմ աւելի լաւ պատկերացնում, չնայած չեմ էլ խորացել, ու առհասարակ, նա անդադար խօսում էր, ու էդքան քոչարեանա֊դաշնակցական աղբ թափեց գլխիս, նացիական երանգներով, որ հիմա ձեռքերս դողում են, պիտի գնամ լուացուեմ էդ ամէնից մի ձեւ։
բռռռ։
մտածում եմ, ամենահասարակ քաղաքացին, ամենահեռու գիւղի բնակիչը, աւելի լաւ ա պատկերացնում հայաստանի քաղաքական վիճակը, քան եպհ սովորող մարդը, որին ուսում տալու փոխարէն, պրոպագանդա են կարդում, որ իրենց դասակարգը իշխանութեանը եւ հետեւաբար՝ կերակրատախտակին մօտ լինի։
ու տէնց։
#անկապ #քաղաքականութիւն #պատմութիւն #զրոյց
երբ ես կարող եմ ասել, որ
— կարող էր աւելի լաւ լինել
բայց եւ
կարող էր աւելի վատ լինել
ապա մտածում եմ, որ աւելի լաւը քիչ հաւանական էր, իսկ աւելի վատը շատ հաւանական էր, հետեւաբար բախտս ահաւոր բերել ա։
#կեանք #միտք #անկապ
պատմել էի որ կենդանի պաստառների յաւելուածը վերակենդանացրի, աշխատեցրի նոր մաեմօյի տակ։
հետաքրքիր ա որ մոտորոլա դրոիդ4֊ի էկրանը, որ աւելի մեծ ա, քան նոկիա ն900֊ի էկրանը, ամբողջութեամբ չի ծածկում նկարը, ու երեւում ա, ինչպէս են ամպերը գալիս աջից, եւ ինչպէս ա տրամը դուրս գալիս նկարի սահմաններից։
երբեմն էլ արեւը կամ լուսինն ա նկարից դուրս, յետոյ կամաց կամաց գալիս ա նկարի մէջ։
#էկրանահան #պատմութիւն #գրաֆիկա #ծրագրակազմ #սքրինսէյւեր #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #վերօգտագործում #վերակենդանացում #քաղաք #տրամուայ #ամպ #ամպեր #շէնք #մաեմօ #մաեմո #մաեմո-լեսթէ #մաեմօ-լեսթէ #պաստառ #կենդանի_պաստառ #անկապ
— իսկ էս թխուածքը «գլիւտէն ֆրի»֊ո՞վ ա, թէ՞ առանց։
#անկապ #սնձան
միազթթու բացատրելիս մի պահ մտնում ա ջորդան պիտերսոն մոդի մէջ՝ https://youtu.be/0xQb1Hxb11Q?t=198
#միզաթթու #պիտերսոն #անկապ
ամէն անգամ էս սպամը ստանալիս, կարդում եմ «sumgait», ցնցւում, յետոյ ջնջում։
#էկրանահան #սպամ #անկապ
մի պահ կար, երեւանում ամէն քեարթ կիտ հարինգի նկարներով շապիկ էր հագնում։
ընդամէնը որովհետեւ «բէյսիկ հաուսը» բերել էր։ իրենք էլ գնում նայում էին, դէ հաւէս շունիկ ա հաչող, առնում էին։
եթէ իմանային, որ գէյ ա եղել, ստրիտ արտիստ, ու էլ «ինչե՜ր» ա նկարել, գուցէ տէնց չհագնէին։ (:
#կիտ_հարինգ #անկապ #արուեստ
jolla
խելախօսը, գրել եմ, որ փակ boot loader
ունի, ու չի լինում այլ օհ տեղակայել։ հիմա կոտրել են այն, ու դրա համար կայ postmarketos
տեղակայման ձեռնարկ։
մտածում եմ՝ պէտք ա անել, ու ունենալ թարմացուող օհ։ զի եօլլայի լռելեայն սէյլֆիշն այլեւս չի թարմանում։
ես ահագին տառապեցի, սերտիֆիկատներ փոխեցի, ինչ֊որ փաթեթներ տեղակայեցի նոր համակարգերից, որ կրիպտոգրաֆիկ կապը կրկին աշխատի։ բայց մէկ ա լրիւ չի աշխատում։
սարքի լաւն այն ա, որ շատ մեծ չի, թեթեւ ա, ուղիղ անկիւններով ա։ ահագին սիրում եմ այն։
բայց կպած եմ մի բանի՝ 2fa
յաւելուած կայ դրա վրայ, որ օգտագործում եմ՝ foilauth
֊ը։ նոյն յաւելուածն ու տուեալներն ունեմ նաեւ փայնֆոնի վրայ (էս պահին ներքին յիշողութեան մէջ սէյլֆիշն ա, որի մէջ գրեթէ երբեք չեմ բութ լինում)։ փայնֆոնի վրայ նաեւ նոյն հեղինակից ունեմ foilnotes
, ուր տարբեր կրիպտած նոթեր կան։ նոյն նոթերն արդէն չեն բացւում յաւելուածի այն վարկածով, որ jolla
սարքի վրայ ա աշխատում։
երկու ծրագիրն էլ չեն աշխատում սովորական լինուքսների վրայ՝ զի կապուած են sailfish
֊ի սեփականատիրական qt
դասերին։ ու պէտք ա յաւելուածները պորտ անեմ, այլ ui
ունենան, որ ամէն տեղ հանգիստ օգտագործեմ։ թէկուզ կարգչի վրայ օրինակ։
postmarketos
֊ն էլ նէնց չի որ շատ եմ սիրում, դանդաղ ա աշխատելու էդ սարքի վրայ, նոյնիսկ sxmo
֊ով։ բայց երեւի մի օր փոխեմ։
առհասարակ, ամէն անդրոիդ սարք ինչ տեսնում եմ, մտածում եմ՝ կարո՞ղ եմ կոտրել, որեւէ ազատ ու թարմացուող համակարգ դնել։ ձեռքս ընկել ա google nexus s
֊ը, կանեմ։ դեռ հապաղում եմ, զի մտածում եմ՝ դրա վրայ կայ google photos
֊ի հին վարկածը, որը լրիւ փոխած ծրագիր ա այսօր, ու հետաքրքիր խմբագրելու ձեւեր ունի։ մտածում եմ գոնէ նկարեմ ոնց էր աշխատում, նոր փոխեմ, բայց չեմ նկարում։
ինչեւէ։
#անկապ #սարք #հեռախօս #օհ #տեք #չգիտեմ #եօլլա #պոստմարկետօս #սէյլֆիշ #ազատութիւն
երեւի կարճ պատմեմ, որ տարիներ, ըստ երեւոյթին, դեպրեսուած էի, ու չէի ջոկում։
շատ յանկարծակի սկսեցի կռահել, որ կարող ա էդպէս ա։
իսկ արտայայտւում էր նրանում, որ
նաեւ ամերիկեան համալսարանը, որպէս ապաստարան շատ տարբեր տեղերից մարդկանց համար, ինձ վրայ ազդել էր, ու այն երեւանում էր, եւ հայաստանում էր։ գիտակցում էի, որ օրինակ սիրիացիները որոշակի առաւելութիւններ ունեն, ու այդ պատճառով են այստեղ սովորում։ գուցէ, կարողանային գնալ ամն, կը գնային, բայց դէ ամն֊ում իրենց չէին սպասում, իսկ էստեղ աջակցում էին։
իսկ դրանք ովքե՞ր էին շուրջս՝ շե՞ֆս էր շոյելու՝ միայն մունաթ էր գալու որ էսինչ բանը կատարեալ չեմ արել։ ու ես ինձ չէի ասի՝ էդքան ծանրաբեռնուած էիր, յոգնեցիր, մոռացար էն բանն էլ հաշուի առնել, ասելու էի՝ դեբիլ ես էլի, կրկին թոյլ տուեցիր վրադ մունաթ գան։ էսօր երբ զգում եմ որ մարդը դառնութիւն ունի, կամ ինչ֊որ մարդկանց մասին վատ ա խօսում, յաճախ հասկանում եմ որ չշոյուած ու չգնահատուած ա զգում, բայց նաեւ միշտ չի որ ինքս կարողանում եմ շոյել, զի չեմ ջոկում ինչպէս դա անել, որ չզգացուի որ միտումնաւոր եմ անում։ իսկ ես միտումնաւոր կանէի։
հա, նէնց չի որ էսօր եմ գնահատուած կամ շոյուած ինձ զգում։ յաճախ դեբիլ զգալը լինում ա, պարզապէս էդ ամենը լցնող տխրութիւնը յաճախ չի լինում, կամ ամբողջ սենեակը չի լցնում, տէնց ներքեւները մենակ, ոտքերն ա թրջում լոկ։
երեկոները ամենաբարդն էին։ ամէն երեկոյ ես խորը տխրում էի, ու վախենում էի երեկոների գալուց։ ամէն օր զգում էի, որ էսա երեկոն գալու ա, շատ վատ եմ լինելու։ էսօր նկատում եմ, որ էլի լինում ա որ երեկոները ոչ ռացիոնալ տխրութիւնը գալիս ա։ առաւել եւս, երբ քունս առած չեմ եղել, դա ինձ թուլացնում ա։ կողքիս մարդկանց ասում եմ որ սէնց վիճակ ա, որ անձնական չտանեն։ ու որ ոչ մի բան սխալ չեն արել, անկապ ա ամէնից։ վաչագանը վարկած ունէր, որ երեկոները չի կարելի մենակ մնալ, երեկոները մենակ չմնալու ժամանակն են, իսկ ես միշտ մենակ էի։ ինձ շատ համոզիչ չէր թւում էդ միտքը։ բայց իհարկէ, էսօր երբ մենակ չեմ, դա էլ ա օգնում, բայց էնպէս չի որ բացառում ա վատ լինելը։
ըհը, պիտերսոնն էր ասում՝ ընկերներ, յարաբերութիւն, զբաղմունք, հոբբիներ, աշխատանք, եւայլն ունե՞ս։ եթէ ամէնին չէ ես պատասխանում՝ երեւի դեպրեսուած չես՝ կեանքդ ա վատ։ եթէ հա՝ երեւի այնուամենայնիւ դեպրեսուած ես։ դրանից յետոյ սկսեցի փորձել շատ քնել ու երեկոները սուրճ խմել որ զսպի տխրութիւնս։ ամենակարեւորը ջոկելն էր, որ քաղաքը չի, մարդիկ չեն, արտագաղթը չի, դրանք լոկ ուժեղացնում են, խնդիրն իմ մէջ ա, հիւանդութիւն ա։
ինչեւէ, ուզեցի ասել որ տէնց բան էր հետս տարիներ շարունակ։
ու որ չգիտեմ ինչքան էր տեւել։ գուցէ մի տաս տարի, գուցէ շատ։
ու էնպէս չի որ լրիւ պրծել եմ դրանից։
բայց հիմնականում։
ու ոչ, յարաբերութիւնը ելք չէր դրանից, յարաբերութիւնը չէր լինի դրա հետ միասին, հնարաւոր չէր։
ու տէնց։
#դեպրեսիա #անկապ #տխրութիւն #չգիտեմ #հոգեբանութիւն #անձնական
99% անտեսանելիի այս էպիզոդում պատմում ա այն մասին, ինչպէս էր ձեւաւորուել եւ աշխատում ամն֊ում կովիդի տարածման մասին վիճակագրութիւն հաւաքող նախաձեռնութիւնը։
ինձ համար շատ հետաքրքիր էր նաեւ այն, որ իրենք, վիճակագրութիւն հաւաքողները, չնայած գիտէին ինչ բարդ գործ ա, համոզուած էին, որ պետութիւնը (կամ cdc֊ն) ամէն տուեալներն ունեն, բայց չեն տալիս։
բայց իհարկէ, դա, ինչպէս եւ շատ այլ գործեր, պետութեան համար շատ թանկ եւ ոչ իրագործելի էր, եւ պարզուեց, պետութիւնը յայտարարում ա թուեր, որ հէնց իրենց նախաձեռնութիւնից ա վերցնում։
մեզ թւում ա որ «խաղը ծախած ա», «ամէնը ծանօթով ա», «սաղ պայմանաւորուած ա», բայց փաստացի այդ, կոնսպիրոլոգների կողմից պատկերացրած հզօրութիւնները չկան, զի շատ բարդ իրագործելի են։
որոշ բաներ ակնյայտ ճշմարտութիւն են՝ օրինակ այն որ մեծ տեքը կարողանում ա օգտագործել իր՝ մեզ մասին ունեցած տուեալները՝ բայց դա բարդ չի, զի մենք այդ տուեալները կենտրոնացրել ենք իրենց ձեռքում։
բայց շատ այլ բաներ մնում են պարզապէս «դաւադրութեան տեսութիւն», զի այդ, մարդկանց պատկերացրած ռեսուրսը, չկայ։
#անկապ #պոդքաստ #դաւադրութեան_տեսութիւն #յաջողութիւն #վիճակագրութիւն #կորոնավիրուս #կովիդ #նախաձեռնութիւն
նոր զգացի որ ունեմ շաբլոն՝ հարցի տակ եմ դնում էն հիմնային բաները, որոնցից մեր կրթութիւնը սկսւում ա՝
բայց ուրախ եմ որ չկայ շաբլոն՝ «հինը լաւ, նորը՝ վատ»։
պարզապէս դա այն ցաւից ա, երբ հէնց հիմքում եղածներն են վատ դիզայնի։
սի֊ի դէպքում վատ դիզայնը՝ հին դիզայնն ա։ երբ դեռ չէինք ջոկել ոնց ա պէտք լաւ լեզուներ նախագծել։ ամենայն յարգանքով յանդերձ՝ եւ նախագծողների նկատմամբ, եւ լեզուի։
c++֊ի դէպքում՝ որ պահեց (փորձեց պահել հնարաւորինս) հետ համատեղելիութիւնը սի֊ի հետ։ մասնաւորապէս դա, պլիւս որ էդքան մեծ ծաւալի էութիւնը դժուար լաւ դիզայնի լինի։
բոլշեւիկեան ուղղագրութեան դէպքում՝ որ դասականի պէս հետեւողական (consistent) չի։
նոյնիսկ առաջին բոլշեւիկեանն աւելի եմ հաւանում քան այս արդի բոլշեւիկեանը, զի դիզայնի տեսանկիւնից աւելի հետեւողական էր քան ներկայ խառնաշփոթը։
այդ դիզայնի շրջանակում հասկանում եմ «ու»֊ն մի տառ դարձնելը, զի «մի հնչիւն՝ մի տառ» սկզբունքն էր։ բայց այն էլ լրիւ հետեւողական չէր՝ տառերի շարքում յայտնուեց «և»֊ը, որն այդ տրամաբանութեամ մէջ չէր։
ահա առաջին բոլշեւիկեանով գրուած տեքստի օրինակ, եթէ ծանօթ չէք։ կամ այս բառարանը։
qwerty
֊ն էլ հին, բայց միտումնաւոր վատ սարքած նախագիծ ա, որին սովորել ենք, չենք կարողանում պոկուել զի էդքան առաջնային ա մեզ համար։
#անկապ #դիզայն #նախագծում
եթէ գրաֆիկական ձեւով ես տեղակայում օրաքլը, մի պահ սէնց պատուհան ա ուզում նկարել, որ երեւի ասի՝ «համոզուա՞ծ ես», բայց գնօմ երեքի տակ չի կարողանում նկարի, ու միայն «թայթլ բառի» պէս բան ա դուրս գալիս, որը չի լինում ոչ մեծացնել ոչ փոքրացնել։
ահաւոր են գրաֆիկական տեղակայիչները։
#էկրանահան #օրաքլ #անկապ #ահաւոր
այս տանը վերջին օրերն են։
ստեղ կատու ա ֆռֆռում, գնում ա հարեւանների տուն, գալիս ա ստեղ՝ բերանում շաատ փոքրիկ կատուի ձագ։ էդ ձագն էլ մլաւում ա երբեմն։
էդքան փոքր ա որ իրան մայրիկ ա պէտք, բայց էս կատուն որ երկրորդ օրն ա ձագին բերանի մէջ ման ա տալիս՝ մամա չի։ ոնց որ տղայ էլ ա։
ի՞նչ ա անում սրան տանել֊բերելով չեմ հասկանում։ գողացե՞լ ա ինչ֊որ տեղից։ մենակ գտե՞լ ա փորձում ա մի բան անել։ բայց չենք էլ կարող դրան մօտենալ։
կարճ ասած չգիտեմ ինչ անել։ :/
կը գնամ բարձրայարկի իններորդ յարկ, ̶ե̶ր̶կ̶ն̶ա̶յ̶ի̶ն̶ կատուային խնդիրներից հեռու։ #անկապ
երէկ «հումուս֊կիմչի» պատահասկան ռուսներ էին եկել, որ այն գտել են «համացանցով»։ ուտում֊խօսում էին, մէկն էլ դժգոհում էր թէ բաւական հարուստ չի մենիւն, չհաւանեց։
ես «կիմչիի» պատրիոտ եմ, արիւնս եռաց, ուզում էի պատռել վերնաշապիկս, դէմքին թռնել, ասել՝ «եկել ես քսան միլիոնանոց քաղաքից հազիւ մի միլիոնանոց, աւտօտնակի օբյեկտին պահանջներ ես դնում», մէկ էլ իրենց մէջ եղած աղջիկներից մէկն ասաց՝ «ուզում ես հարուստ մենիւ՝ գնա մոսկուա։ չես ուզում չէ՞ մոսկուա գնալ։ ոչ մէկս չենք ուզում չէ՞։ դէ սսկուի ու կեր»։
տէնց, մէկ էլ բանկերից էին խօսում։ բոլորն էլ ստեղ եկել էին պատերազմի սկզբից յետոյ ու հաշիւներ բացել, յետոյ գնացել ինչ֊որ այլ երկիր։ բոլորի մօտ փողը երբ փոխանցում են իրենց, միւս օրը նստում ա, բացի մէկից։ իրան ասացին որ երեւի նրանից ա որ աշխատանքի պայմանագիրը բանկ չի ներկայացրել, զի բանկի համար կարեւոր ա թէ որտեղից ա իր եկամտի աղբիւրը։ ասացին որ գնայ ու տայ իրանց պայմանագիրը։
բոլորով պայմանաւորուեցին որ գնալու են կոնկրետ եւրոպական երկիր ու էնտեղ կապրեն մօտակայ ամիսները։
#անկապ #զրոյց
էն օրը ծնողներիս մօտ էի, ու գտայ ինձ լրիւ ոչ ունակ հեռախօսների մասին հարցերին պատասխանելու։
զի ըստ իս՝ բոլորն ահաւորն են։ չկայ սարք որը ես կը հաւանէի։ մենակ էն որ մարտկոց փոխելու համար պիտի քանդես, կամ որ, ոնց որ իմ «սոնի»֊ի հետ եղաւ, տպասալի կոնեկտորը մաշուել ա, արդէն ահաւոր ա։ բոլոր սարքերի «բութ լոադերները» փակ են։ որոշներինը լինում ա բացել՝ բայց իմէյլ տալով։ յետոյ՝ սեփականատիրական ծրագիր օգտագործելով։
եթէ եւ բացես՝ շատ օգուտ չկայ՝ միջուկն իրենցն ա ու փակ միջուկ ա։ ամենակարեւորը միջուկն ա՝ չգիտես ինչ ա անում։
սէյլֆիշն ու ուբունտուն անդրոիդի փակ միջուկն են օգտագործում։ նոյնիսկ սէյլֆիշի ֆայլային համակարգով զբօսնում ես՝ զզուելդ գալիս ա՝ աղբանոց ա, ինչ ասես չկայ ամէն տեղ խցկած որ անդրոիդի կոդն աշխատի։
համարեա գրեթէ չկայ տէնց սարք, որի վրայ ոչ թէ քո ուզած, այլ որեւէ ոտից֊գլուխ ազատ ծրագրակազմ դնես, աշխատի։ գոնէ միջուկից սկսած։
ամենալաւ վիճակում են texas instruments
֊ի omap
չիպսետները՝ mainline
միջուկում բաւական աջակցութիւն ունեն։
ու ինչքան էլ շուտ չնստի «փայնֆօնը», ես պատրաստ եմ իր համար երկրորդ մարտկոց քարշ տալ ու փոխել (կարո՛ղ եմ) ու պատրաստ եմ ամէն տեղ մտնելիս սնել, իսկ թէ նստի՝ գրողի ծոցը, ես մէկ ա միշտ ցանցին էլ կկպած չեմ, մէկ մէկ էլ օֆլայն ա կարելի լինել։ բայց գիտես մարդիկ սարքել են սարք, որը ̶ռ̶ո̶ւ̶ս̶ա̶ս̶տ̶ա̶ն̶ ̶չ̶ե̶ն̶ ̶թ̶ո̶ղ̶ն̶ո̶ւ̶մ̶ ̶ն̶ե̶ր̶մ̶ո̶ւ̶ծ̶ե̶լ̶ բաց ա, ինչ ծրագրակազմ ուզում ես՝ դիր։
թոյլ ա՝ դէ ինչքա՞ն թոյլ պիտի լինի՝ աւելի լաւ, թող մտածեն մարդիկ երբ ծրագիր են գրում։ էկրա՞նն ա վատը՝ դէ ինչքա՞ն վատը պիտի լինի, երեւում ա չէ՞ ինչ ա գրած։
vga
գոյներով չի, կամ cga
գոյներով չի՝ ու այո, ապրել ենք մենք cga
գոյներով, դրանից յետոյ հրաշք ա pinephone
֊ի էկրանը։
ես շատ գոհ եմ որ pine64
֊ին փող եմ տուել ստանալով սարք, որը թւում ա շատերին ոչ շատ կիրառելի։ «սոնի»֊ն սէյլֆիշով էլ չի աշխատում, գրեթէ միշտ «փայնֆոն»֊ով եմ կամ «մոտորոլա դրոիդ»֊ով։
ու ես բանկային ծրագրեր մէկ ա չեմ օգտագործում։
#անկապ #տեք #հեռախօս #ազատութիւն
շերմանի դոքափը յիշում էք, աշխատեցրել էի, հիմա էլ մաեմօ֊ի live-wallpaper
փաթեթը աշխատեցրի, ու shermans-aquarium
լայւ պաստառը շինեցի։
ահագին տառապեցի, պէտք եկաւ պորտ անել gstreamer-0.10
֊ից որը աւելի քան տաս տարուայ ա, էսօրուայ gstreamer-1.14
֊ի։
իսկ ես դրանից բան չէի հասկանում։
նաեւ ասեմ ձեզ, սի֊ն ահաւոր հին աղբ ա։ ու էդ պատճառով ա որ pkg-config
, autoconf
, ու նման բաներ ունի։ որ մի ձեւ լուծեն, էն էլ վատ են լուծում։
ինչեւէ։
ահա էկրանահաններ, որ ուզէք, մինչեւ յայտնուի պաշտօնական ռեպօներում՝
նախ պէտք ա կարգաւորումների ապլետը գտնել, աշխատեցնել։ չգիտեմ ինչի առանց պատկերակ ա, դա պէտք ա ֆիքսել՝
յետոյ դրա մէջ պէտք ա մեր ուզածն ընտրել, թէ չէ այլ շատ կենդանի պաստառներ կան՝
ու ահա՝
#էկրանահան #պատմութիւն #շերման #կոմիկս #արուեստ #գրաֆիկա #ծրագրակազմ #սքրինսէյւեր #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #վերօգտագործում #վերակենդանացում #ձուկ #ձկներ #կրիա #մաեմօ #մաեմո #մաեմո-լեսթէ #մաեմօ-լեսթէ #պաստառ #կենդանի_պաստառ #անկապ
հակաուտոպիական պատմուածք այն մասին, ինչպէս ա մէկը (օրինակ լրագրողը) փախուստի մէջ ոստիկանութիւնից եւ/կամ կորպորացիայից։
ոստիկանական եւ/կամ կորպորատիւ արհեստական բանականութիւնը գիտի այդ մարդուն իրենից լաւ, եւ ուր փախնում ա՝ իրեն այնտեղ արդէն ոստիկանութիւնը սպասում ա։
վերջում ջոկում ա, սկսում ա մտածել՝ ի՞նչն իր մասին չի իմանում արհեստական բանականութիւնը, ո՞ր իր մասը չի իմացել, եւ ինչու։
#անկապ
#նախագծում #մեքենայ #մէջբերում #անկապ #էկրանահան
ինչն ա վատ էս պատմութեան հետ՝ էն ա որ էս աղջիկը միտք ա տալիս ռուսաստանի հատուկ ծառայութիւններին։
իրենք, գուցէ մտածել են շատերի մասին՝ թռան֊թռան, հո չե՞նք ընկնելու հետեւներից։
իսկ հիմա կը մտածեն՝ ահա, մի՛տք ա։ եթէ հհ֊ում են, եկէք դիմենք, որ տան։
տան՝ կը վարկաբեկենք իրենց իշխանութիւնները։
չտան՝ եւս մի պատրուակ կունենանք իրենց խնդրանքները֊պահանջները չկատարելու՝ կասենք՝ տեսէ՛ք, ուզել ենք, չէ՛ք տուել, հիմա ասում էք։
ու տէնց։
#անկապ #ռուսաստան #քաղաքականութիւն
ես ոչ քաղպատշաճ անեկդոտ եմ մտածել՝
— ինչի՞ համար ա ապարանում «հոտել»։
— զի ապարանցին մտածում ա՝ ինչի՞ գնամ հասնեմ ուրիշ քաղաք, որ հիւրանոցում մնամ։
#անկապ #զրոյց
մի մինիմալիստ ճարտարապետ էս մարդու գրքի մասին պատմեց, ու ահա, գտայ իր շատ հին «թէդ» ելոյթը։
ասում ա, երջանկութեան բանալին ̶ռ̶ո̶ւ̶ս̶ա̶ս̶տ̶ա̶ն̶ի̶ ̶ձ̶ե̶ռ̶ք̶ո̶ւ̶մ̶ ̶է̶ ցածր սպասելիքներ ունենալու մէջ ա։
եւ որ շատ ընտրութիւն ունենալով մարդիկ համ ունակ չեն լինում ընտրութիւն կատարել, համ այդ ընտրութիւնից միշտ դժգոհ են մնում։
ես մտածում եմ, որ երեւի ինչքան մարդը երիտասարդ, էդքան խորն ա էդ խնդիրը։
զի նախ չի ձեւաւորուել, յետոյ երբ ձեւաւորւում ա, չի գիտակցում ինչպէս, ու չի իմանում ինքն իրան որ իմանայ իրան ինչ ա պէտք, որ լաւ ընտրի։
ինձ թւում ա, ինքնդ քեզ ճանաչելն ա շատ օգնում կատարուած ընտրութիւնից գոհ մնալու։ դէ ու իհարկէ մի քիչ կեանք իմանալը, եւ ունակ լինելը նկատելու ինչքան վատ բաներ չեղան, եւ ինչքան վատ կարող ա լինէր, բայց չի։
#մարդիկ #սպասելիքներ #երջանկութիւն #ընտրութիւն #անկապ
#գիւմրի #փողոց #նկար #անկապ
եօլա սարքս, որ մնացել ա սէյլֆիշ երեք վարկածով, ու թարմացումներ չի ստանայ, լէթսէնքրիփթի սերտիֆիկատների խնդրի պատճառով գրեթէ ոչ մի կայքի չէր կպնում, նոյնիսկ «storeman»֊ը չէր աշխատում։
այս ուղեցոյցներով փորձեցի՝ աշխատեց։
աւելի ճիշտ, նախ փորձեցի բ տարբերակը՝ քաշեցի նոր սէյլֆիշի մէջ թարմ ca-certificates
փաթեթը, տեղափոխեցի եօլայի մէջ։ այն էլ usb networking
֊ի միջոցով։
բայց չօգնեց, եւ ռեսթարտը չօգնեց։
ապա ա տարբերակը փորձեցի, այ դա օգնեց, եւ առանց ռեսթարտի։
տարօրինակ, բայց ինչեւէ։ մի կողմից, հաւէս ա որ աշխատում ա՝ սարքն էլ փոքր ա, փոքր էկրանով եւ սուր անկիւններով։ միւս կողմից էլ՝ ազատ սարք չի, քո ուզած միջուկը չես դնի, բութ լոադերը փակ ա, չես բացի։ էհ։
motorola droid 3
էլ եմ ձեռք բերել, տեսնեմ ինչ վիճակում ա գալու, զուտ որ maemo-leste
դրա վրայ քշեմ։ ոնց տեսնում եմ texas instruments
֊ի չիպսէթներն են ամենալաւ աջակցութիւնն ունեն mainline
միջուկի մէջ։ իսկ դրանք հէնց droid3
, droid4
֊ում են։ էլի խնդիրներ կան՝ անկապ տեղը ռեսթարտ են լինում, ու նոյնիսկ յստակ պարզ չի, խնդիրը droid3
֊ի ու droid4
֊ի նո՞յնն ա թէ չէ։
փայնֆոնի առումով շատ քիչ յոյս կայ որ դրա էներգիայի կառավարումը լինուքս միջուկում բաւական լաւանայ։ զի չիփսէթը հիմնականում օգտագործուել ա մի տպասալով համակարգիչների համար, եւ ոչ դիւրակիր սարքերի։ էհ։
ամէն դէպքում, չհաշուած որ վաչագանի խօսքերով, տամագոչիի պէս ա, պիտի հա կերակրես, որ չմեռնի՝ հաւէս սարք ա։ յուսամ որ ստեղնաշարով աւելի կը վերաբերուեմ նրան որպէս դիւրակիր համակարգիչ։ ինչեւէ։ անկապ շատ գցերի։ զի էսօրուայ գործերը բարդ են, պէտք ա կենտրոնանալ, իսկ չեմ կարողանում։
#սէյլֆիշ #լինուքս #փայնֆոն #մոտորոլա #հեռախէս #տեք #անկապ
չեմ իմանում անձնական վիքի սարքելու համար ինչ օգտագործել։
կարող եմ, գուցէ hugo
՝ ու տաքսոնոմիաների հետ աշխատանքն ա շատ ճկուն։
մնացածը, նոյնիսկ zim
֊ը չեմ հաւանում, զի օրինակ փայթընով ա գրուած ու դրանից կախուածութիւն կայ։
գուցէ, մտածում եմ, gemini
֊ով սարքեմ, ձեռքով։
շեքսպիրի ասած foam
֊ը vscode
ա պահանջում, ու իմը չի։
ու ես կարող եմ գործիք սարքել, որ gemini
փաստաթղթերի մէջ կապերը ներկայացնի dot
նիշքի միջոցով։ եւ ապա graphviz
֊ով նկարեմ գրաֆ։
#վիքի #անկապ
էս գիշեր չեմ քնել, զի սերուերի վրայ նայում էի ինչպէս կարող եմ տեղ ազատել, ու գտել եմ 2008֊ին քաշած ելատեքստ՝ «շերմանի ակուարիումը» լինուքս «սքրինսէյւեր»֊ը։
ուրեմն, իննսունականներին էդպիսի կոմիկս կար՝ sherman's lagoon
ու կայք, որ հիմա միայն արքիւում ա պահպանուել։ զգացէ՛ք իննսունականների «վայբերը»։ (:
ու մէկը վերցրել էր այդ կայքից գրաֆիկան, ու հրապարակել իւնիքսի համար՝ xscreensaver
֊ի յաւելում, windowmaker
֊ի համար dockapp
ու gnome 2
֊ի համար պանելի յաւելում։
ես 2008֊ին փորձել էի շինել, չէր շինուել, ու կամ չխորացայ, կամ հմտութիւններս չհերիքեցին։
տէնց էլ մնաց։ երէկ գտայ, փորձեցի շինել՝ չեղաւ, բնականաբար։
յետոյ բզբզացի, շինեցի որպէս sdl
֊ից կախուածութիւն ունեցող «սքրինսէյւեր»։
բայց ինձ ամենաշատը հետաքրքրում էր dockapp
ստանալը։ դա, պարզուեց ունէր կախուածութիւն՝ gai
անունով գրադարանից։
փորձեցի շինել այդ general applet interface library֊ն՝ չեղաւ։
դա բզբզացի՝ շինեցի։ հիմա նայում եմ, վերջին «քոմիթը» լաւ բացատրուած չի՝ էնպէս չի որ «հարդկոդ» եղած ուղի ա, այլ ինչ ուղի էլ լինէր, փնտրում էր դրա lib/lib
֊ի մէջ։ ինձ թւում ա այդ մասն, օրինակ, երբեք ճիշտ չի աշխատել։ չգիտեմ։
յետոյ կարողացայ արդէն շինել եւ շերմանի աքուարիումը այնպէս, որ «դոքափ» լինի։
ահա, ֆիքսած ելատեքստն այստեղ ա։
շինելու համար, նախ պէտք ա շինել gai
֊ն՝
git clone https://github.com/norayr/gai
cd gai
./configure --prefix=/opt/gai
ես այնտեղ դրեցի, որ համակարգին չխանգարի։ պէտք ա փաթեթաւորել, ու ապա «պրեֆիքսը» լինի /usr
պանակը։
յետոյ իհարկէ՝ make
, sudo make install
։ (այ մոռացայ դա գրել այստեղ, յիշեմ աւելացնեմ)։
իսկ հիմա երբ արդէն ունենք gai
֊ն, շինենք շերմանի ակուարիումը՝
PKG_CONFIG_PATH="/opt/gai/lib/pkgconfig" ./configure --with-gai --with-gailibs=/opt/gai
make
sudo make install
աւաղ, իր makefile
֊ը չի հասկանում, արդեօք նաեւ ապլետն ա շինուել, որ դա էլ տեղակայի։ պէտք ա մտածել, ոնց դա լուծել։
այդ պատճառով, ապլետը պէտք ա ձեռքով տեղակայել՝
cp shermans/shermans_applet /opt/aquarium/bin/
իսկ հիմնական ծրագիրը, որ sdl
֊ից ա կախուած՝ shermans
֊ը, ինքը տեղակայում ա։
ու հիմա այն կաշխատի այսպէս՝
LD_LIBRARY_PATH="/opt/gai/lib" /opt/aquarium/bin/shermans_applet
ահա ձեզ էկրանահաններ, չնայած գուցէ պէտք ա վիդեօ անել։
երբ հէնց shermans
֊ն ես աշխատեցնում, այն վերցնում ա էկրանի հանոյթ, դարձնում մկնիկի ցուցիչն անտեսանելի, եւ ձկնիկներն այդ պատուհանի մէջ լողում են։ այդ պատուհանն ա որ պէտք ա ինտեգրուի (իրենց readme
֊ն ինստրուկցիաներ ունի) xscreensaver
֊ի մէջ։
կամ էսպէս աւելի մօտիկից՝
իսկ ահա dockapp
֊ն ինչ տեսք ունի՝
(այս xv
֊ն պարզապէս ձկնային էր, ու իրանով էկրանահանեցի, ու իրան էլ կադրի մէջ թողեցի)
բայց ապլետն եմ ցոյց տալիս, որ բադիկի տակն ա։
ու չգիտեմ, հաւէս կադրեր կան որ չեմ կարողանում բռնացնել։
ահա, կարողացայ տեսանիւթ գրել այսպէս, յուսամ սա ներդրուած կը լինի՝
<iframe title="sherman’s lagoon” src="https://toobnix.org/videos/embed/1b15401a-c48c-4ef6-b31d-df8f8d7239e0” allowfullscreen=”” sandbox="allow-same-origin allow-scripts allow-popups” width="560” height="315” frameborder="0”></iframe>
ահաւոր սիրում եմ կեանքի բերել այդպիսի հին, մոռացուած ծրագրերը։
ու տէնց։
#էկրանահան #պատմութիւն #շերման #կոմիկս #արուեստ #գրաֆիկա #ծրագրակազմ #սքրինսէյւեր #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #վերօգտագործում #վերակենդանացում #ձուկ #ձկներ #կրիա #վմէյքեր #ուինդոումէյքեր #անկապ #չգիտեմ
ուրեմն, գործի տեղի կարգչին եմ կպնում, էնտեղ դիտարկիչի մէջ միացնում եմ «մայքրոսոֆթ թիմզ»֊ը։
դա էնտեղի «սլէքի» փոխարինիչն ա։
ինքը դէ աւտոմատ գցում ա քեզ «օնլայն» կամ «էուէյ» ստատուսներ։ կարող ես նաեւ ֆիքսել ամբողջ օրուայ համար անփոփոխ ստատուս՝ բայց էդ ստատուսը չի կարող լինել «օնլայն»։ կարող ես ասել որ «բիզի» ես ամբողջ օրը, կամ «էուէյ»։ բայց ոչ «օնլայն»։
կորպորատիւ կապիտալիստ խոզե՛ր։ (:
դէ սա իհարկէ տիպիկ, ոչ ազատ ծրագրակազմի օրինակ ա։ ու երբ դիտարկիչի մէջ ա՝ մէկ ա ազատ չի։ կամ ուրիշի սերուերի վրայ ա, կամ էլ անազատ կոդ ա աշխատում քո դիտարկիչի մէջ։
#ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #մայքրոսոֆթ_թիմզ #չաթ #անկապ
ես սովորաբար սիրում եմ արտաքնապէս հեռախօսներ, որ լրիւ զուգահեռանիստոտ են։ սուր անկիւններ, տափակ տուփ։
դրան նման էր եօլլայի հեռախօսը։ ընդամէնը նման էր։
իսկ փայնֆոն արտաքնապէս երբեք չեմ սիրել, պարզապէս, դէ, ստիպուած՝ ամենաազատ սարքն ա։
բայց էսօր, չգիտեմ ինչի, մանաւանդ հետեւից, դուրս գալիս ա։
մէկ էլ, ham
֊ի մէջ աւելացրի արդէն երեք յաւելուած՝ lagrange
, maefat
, leafpad
— վերջինը կարեւոր ա, շատ լաւ տեսքտի խմբագրիչ ա։
#անկապ #հեռախօս
մի քիչ առաջ իբէյում oric atmos
առան՝ $175
֊ով։ էդ թանկ ա, իրանից աւելի շատ հնարաւորութիւն ունեցող atari
֊ները աւելի էժան են վաճառւում։ պարզապէս հազուադէպ ա, չի ճարւում, սիրողներն աւելի շատ են, քան առաջարկը։
ես չփորձեցի էլ, բայց կուզէի իսկականն ունենալ։
իսկ իրա վրայ գիտեմ ինչ կաշխատի՝ կաշխատի ջեմինի կլիենտ։ զի իրան շատ յիշողութիւն պէտք չի։
ու մէկ էլ սպանիչ բան են արել, ընդլայնող տպասալ, ու օպերացիոն համակարգ։
իւնիքսանման համակարգ ա, օրինակ fork()
֊ն ա իրա մէջ աշխատում։
էհ։
մտածում եմ, մի քիչ ժամանակ լինի, էսա socialhome
֊ից hugo
սինքը կանեմ, ու մէկ էլ, եթէ դա անեմ, մի քայլի մէջ կը լինեմ, կարող եմ նաեւ gemini
socialhome
֊ի «ֆրոնթէնդ» պատրաստել։
#անկապ #օրիկ #ռետրոհամակարգչութիւն #ռետրօ #ատմոս #կարգիչ
երազում ես մարսագնաց էի։
շրջում էի մարսով, գործ անում, սրանից նրանից հաւաքում։
երբ մենակ էի զգում, նայում էի շուրջս՝ տեսնում էի հետս ուղարկած փոքրիկ ռոբոտիկին, ինքն էլ էր գործ անում, իմ օգնականն էր։
այս անգամ էլ նայեցի՝ նա էներգիան չէր խնայում, հաւէսի համար կայտառ «վազվզում» էր (թրթուրով էր էլի), չարաճճիութիւն անում։
ու սիրտս տաքանում էր, տէնց մենակ չէր էլ։
ու յիշեցի, ոնց էր նա խաղում կատուի հետ, երբ դեռ «նասա»֊ում էինք։
կատուն էլ գենետիկ մոդիֆիկացուած կատու էր, արտաքնապէս տէնց ժելէօտ տեսք ունէր, ու տարբեր գոյներ կային այդ ժելէի մէջ։
#երազ #մարս #անկապ
մի անգամ տեսայ թանկ մեքենայ, որի մէջ երեւում էր հեղուկ կրիստալներով էկրան։ ու մտածեցի, որ եթէ մենք տեսնում ենք հին մեքենայ վաթսունականներից՝ ամէնը իր մէջ «քուլ» ա նայւում, հետաքրքիր։
եւ արդե՞օք այդ էկրանը այն որակի ա, որ հիսուն տարի անց հետաքրքիր լինի։
զի եթէ նայում ենք հիսուն տարի առաջուայ պրիբորներին՝ դրանց ի՞նչը պիտի անորակ լինի՝ չգիտեմ, գուցէ կան ինչ֊որ բաներ։
միւս կողմից՝ հին համակարգիչները, ու նոյնիսկ թուանշային ֆոտոխցիկները հետաքրքիր են։ բայց քո՞ւլ են։
ամէն դէպքում մաքուր մեքանիկական խցիկը որ ժամանակին որակով էր սարքած՝ միշտ ընկալուելու ա որպէս կարեւոր ու «քուլ» գործիք։
չգիտեմ։
#ռետրո #անկապ
էսօր մեր պատուհանին շատ մօտ եկել էր, երեւի, մի թռչուն։ երեւի՝ զի չենք տեսել, բայց էլ ո՞վ պիտի լինի։
ինքը սէնց ձայներ էր հանում, շատ կտրուկ, ու շարքով, որն արագանում էր։
ես այսպէս կը նկարագրէի՝
| | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | | |
հիմա գրել եմ, գիտեմ որ այս «խողովակի» նշանը նոյն չափսի ա, բայց ուղեղս ցոյց ա տալիս ձախինները աւելի երկար։ քանի որ հատուկ «բեքթիք» նշանների մէջ եմ դրել, տեսնում եմ դրանք մոխրագոյն ֆոնի վրայ, ու կրկին՝ էդ մոխրագոյն ֆոնն էլ ա նեղանում։
ինչեւէ։
կարո՞ղ ա էդ մուրակամիի [լարովի թռչունն] էր։
տեսնես ի՞նչ տեսք ունի, ու ո՞նց ա անունը։
#անկապ #թռչուն #մուրակամի #լարովի_թռչուն #գիրք
որ ասում էի, «պարադոնտաքսը» այլեւս ռուսական կամ ապհ շուկայի համար նախատեսուածը չի։
«կարայ» օգնի «զաստաւիտ» անել։ (:
ինչ ասեմ, լաւ ա որ առհասարակ կայ, առաքման շղթաները թարմացրել են։
#մածուկ #անկապ
ժամանակ կար, ես դայալափ էի լինում, ու իմ դրսի ծանօթներն էլ։
մենք իրար այսիքիւ֊ում կը տեսնէինք, կամ չէինք տեսնի առցանց։
իսկ յետոյ մի պահ եկաւ, իրենք, մէկը միւսի հետեւից, դարձան միշտ առցանց։ գուցէ կարգչի մօտ չէին, ու «away» էին, բայց միշտ կային։
ես հարցնում էի՝ էդ ո՞նց։ իրենք պատասխանում էին՝ «dsl», ու բացատրում որ նոյն հեռախօսի գծով, բայց էսպէս։
իսկ մեզ մօտ էն ժամանակ ինտերնետի մենաշնորհ էր։ արմէնթելին էր պատկանում, որը յունական ընկերութիւն էր։
ու… գինը լաւ չեմ յիշում, բայց եթէ չարչարուեմ կը յիշեմ։ սարսափելի գներ էին, մօտաւորապէս՝ 256 կիլոբիթը մի քանի հարիւր դոլար։
#համացանց #պատմութիւն #անկապ #մենաշնորհ
մտածում եմ, որ մեքենան կամ հեռախօսը չեն կարողանում լինել ինքնարտայայտման, քեզ նկարագրելու միջոց։
մենք կարողանում ենք ինքնարտայայտուել շորերով։ կարողանում ենք, որովհետեւ շորերը լինում են տարբեր֊տարբեր դիզայնի, ֆիրմաների, ոճերի, ու կարելի ա լիքը բան համադրել լիքը այլ բանի հետ։ կարելի ա պատուիրել համացանցից, գտնել հին շորեր, ու ամենակարեւորը՝ կարելի ա կարել ուզածդ շորերը։
կարելի ա ինքնարտայայտուել ուրոյն աւատար[ներ] սարքելով։
բայց մեքենաների մակնիշները շուկայում սահմանափակ են, ինչպէս եւ հեռախօսները։
ինչպէս եւ քաղաքական կուսակցութիւնները։
ու հա, դու լիքը բանի հետ համամիտ չես հակ֊ում, բայց հակ֊ից ես։ կամ համամիտ չես քպ֊ում, բայց քպ֊ից ես։ կամ եթէ նայում ես ամն հանրապետականների քաղաքական կոմպասի արդիւնքները՝ ահագին սփռուած են (դեմոկրատներն աւելի մօտ են իրար, բայց էլի տարբեր են)։
ու քո մասին չի լինի կարծիք կազմել զուտ որովհետեւ դու ամն֊ում հանրապետական ես, կամ որովհետեւ էսինչ մեքենան ես քշում։
ես ինչի՞ եմ սա գրում, որովհետեւ իթ լիքը մարդ չի ջոկել, որ մեքենան ինքնարտայայտման վատ միջոց ա։ ու շատ են մտահոգուած իրենց մեքենայով, կամ թէ ում մօտ ինչ հեռախօս ա։ էդ մարդուն չի արտայայտում։
ու ինձ թւում ա, գոնէ մեքենան, քուլ ա, երբ ամենադախ, աննկատ մեքենան ա։ երբ համարը մեքենայի ջեներիկ ա, հեշտ հիշուող չի։ երբ ոչ մէկ վատ չի զգայ որ դու քուլ մեքենայով ես, իսկ նա՝ չէ։ այդ առումով մի պայթած հոնդա, կամ պաջերօ քշելն ա հաւէս։ զի մեքենան թանկ բան կարող ա լինել, ու տէնց թանկ բաներ չես ուզում «բռնել», կամ «հագնել»։
առանց թանկի էլ կարող ես ինքնարտայայտուել, բայց երեւի ոչ մեքենայով։
չգիտեմ, արդեօք կարողացայ լաւ ձեւակերպել մտքումս եղածը։ բայց էլ ժամանակ չուենմ, թռայ։
#անկապ #ինքնարտայայտում #իրեր #մեքենայ #հեռախօս #հագուստ #մարդիկ
էն օրն էլ գիշերը «սաս» էինք մտել, ես մի պահ էն շարքին մօտեցայ, ուր դրամարկղն ա, յետոյ այլ բան յիշեցի հեռանում էի։ իսկ դրամարկղի մօտ ինչ֊որ մարդ էր կանգնած, որ մտածեց, որ ես, երեւի իրանից վախեցայ, զի ինքն էդպիսի, դէ, տեսք ունէր։
ու նա իրան վատ զգաց, որ ես գնացի, մտածեց իր կողքը ինձ ապահով չեմ զգում, ենթադրում եմ։ ու սկսեց ասել, թէ հա, ստեղ ա, արի, աւարտում եմ։
ու ես մտածեցի, որ ապա նա գիտի որ նա «վախելու» տեսք ունի։
ու դա փոփոխութիւն ա։
#երեւան #քաղաք #անկապ #մարդիկ #մշակոյթ
մեզ պէս մարդիկ յաճախ ընկալւում են, որպէս հեռախօսի մէջ մտնող։
որովհետեւ երբ պէտք ա լինենք ինչ֊որ մարդկանց մէջ, ում մէջ իրականում չպէտք ա լինէինք՝ մտնում ենք հեռախօսի մէջ։ փորձում ենք կապի մէջ լինել նրանց հետ, ում հետ պէտք ա լինէինք։
ու մեզ այդ համար չեն սիրում։ դէ ինձ չի վերաբերում, ես չեմ շփւում նրանց հետ ում հետ չպէտք ա շփուէի։ երեւի միայն աշխատանքի վայրում։ որը, հիմա հասկանում եմ, բանակի պէս տեղ ա՝ էդ մարդկանց ես հանդիպում, ում չես ուզում հանդիպել։
ինչեւէ։ բայց դա ես կը նկարագրէի որպէս մարգինալացուած վիճակ։ մենք սովոր ենք, որ մենք ենք մարգինալացուած։
վաչագանը շատ ինկլիւզիւ էր գտնուել ու բերեց իր ռոստովցի եղբօրը։ շատ լաւ արեց, իրականում, շատ վեհ։
ու հետաքրքիրն էն ա որ մեր բոլոր «վեհ» զրոյցներին նա չէր մասնակցում, ականջակալներով իր ռաբիսն էր լսում, ու մտած էր հեռախօսի մէջ։
ու ես հասկացայ, որ միայն մենք չէ, որ կարող ա մարգինալացուած լինենք։
#անկապ #մարգինալացում #ռաբիս #համացանց #մարդիկ
ֆրինէթի ժամանակներում, կարգիչս ունէր այսպէս կոչուած «սոֆթ» մոդէմ, որի գործառոյթների զգալի մասը իրականացւում էր ծրագրակազմով, ոչ թէ «երկաթով»։ ու երբ «ուինդոուս էքսփլորերի» սքրոլ բառից բռնում էի, քաշում էի, կարգչի ռեսուրսները չէին հերիքում, անջատւում էր կապը։
դրա պատճառով (նաեւ նրա պատճառով որ պէտք էր հեռախօսի գիծն ազատ պահել ծնողների համար), ես աշխատում էի՝ ինչ֊որ ծրագրիկներ էի փորձում գրել, կամ կայքիկներ պատրաստել, անցանց, միաժամանակ կապի մէջ չէի։
ու դա ինձ ահագին չշեղուած էր պահում։
էս քանի օրը ես անցանց եմ, զի գործի չեմ՝ պահանջ չկայ։ ստեփանաւանում դէ կարիք էլ չունէի, ում հետ ուզում էի շփուել՝ շուրջն էին։ իսկ երեւանում, այսօր, որ գործի չեմ, էնքա՛ն յաճելի ա որ չպէտք ա կպած լինեմ ցանցին՝ երբ կը լինեմ վայֆայ տիրոյթում՝ կը լինեմ, չէ՝ չէ։
ու նաեւ յաճելի ա որովհետեւ «իրանք» չգիտեն ես այս պահին ուր եմ։ կամ ես չէ՝ էս եսիմում անունով քարտը, որ իմ վայֆայ ռաութերի մէջ ա։
ու տէնց։
#անկապ #անցանց
զաթարում հեռուստացոյց ա միացուած, հայկօն էր երգում, մտածեցի՝ եթէ մենք լինէինք աւելի շատ եւ աւելի համայնքային, կունենային «հայկօ քոնսփիրասի»՝ որ իրականում չի մեռել, իսկ եթէ մեռել ա, ապա ոչ կովիդից, ու առհասարակ իրան սպանել են։
#զաթար #հայկօ #դաւադրութիւն #դաւադրութեան_տեսութիւն #կովիդ #անկապ
նոր մէկը տեսաւ ինձ մեքենայ նստելիս, խօսեցինք, իսկ ես եւս մի անգամ զգացի, ինչքան լաւ եմ ինձ զգում ոչ թանկ, նոյնիսկ էժան, ու տեսքից պայթած մեքենայ ունենալով։
#անկապ #էժան #մեքենայ #քաղաք
համակարգիչների, կամ համակարգչային տեքնոլոգիաների մասին պատմելիս, յաճախ պատմում ենք այնպէս, ինչպէս կը պատմէինք ֆիզիկայի մասին։
մինչդեռ էական տարբերութիւնն այն ա, որ համակարգիչները մենք ենք նախագծել, ի տարբերութիւն տիեզերքի։
ու պատճառներ կան, որ նախագծել ենք հէնց այդպէս, ինչպիսին են։ եւ լեզուներն ենք մենք նախագծել։
ու կարեւոր ա հասկանալ պատճառները, նախագծման որոշումները։ ոչ միայն որ «սա այսպէս ա», այլ հէնց «ինչի ա սա այսպէս», ինչի՞ ենք այսպէս արել։ եւ ինչի ա դա վատ միտք, ինչի՞ չէինք ֆայմել էն ժամանակ այլ ձեւ անել։ ինչպէ՞ս կանէինք այսօր, բայց չենք անում։ ինչպէ՞ս անում ենք։
շատ քիչ գրքեր կան, որ նման ձեւ են բացատրում տեքը։ օրինակ, չարլզ պետզոլդի «կոդում» շատ կարեւոր ա այն, որ ինքը բացատրում ա, ինչի՞ հէնց բինար, եւ պատմում ա ինչպէս ենք դարերով եկել այդ մտքին։ այդ համար նա անդրադառնում ա եւ բրայլի այբուբենին, եւ մորզէի յօրինած կոդաւորմանը։
այսպէս, աւաղ, յաճախ չի լինում։
սովորեցնելիս համակարգչային ճարտարապետութիւն, կամ ծրագրաւորման լեզուներ, կամ ձեւեր, նախագծման որոշումների վրայ չենք կենտրոնանում, ու ընդունում ենք դրանք տուեալ։
մինչդեռ նախագծել են մարդիկ, եւ միշտ չի որ լաւ մտքի եկել են։ եւ ինձ թւում ա կարեւոր շեշտել՝ որ գիտէք, այստեղ լաւ լուծում չունենք։ կարող էք մտածել, գուցէ գիտական աշխատանք անէք եթէ այլ լուծում մտքին գայ։ իսկ սա այսպէս ա՝ բայց դա մենք ենք արել, այս պատճառներով։
#անկապ #ուսուցում #գիտութիւն #կարգիչ #համակարգիչ #տեքնոլոգիաներ #տեքնոլոգիա #տեք #պետզոլդ #կոդ #մորզէ #բրայլ #այբուբեն #կոդաւորում #նախագծում #որոշում
պատմում եմ, որ «իսկ իր մօտ չէր աշխատում, ու նա դիստրօհոփինգ էր անում»։ ասում ա՝ «հոփ, այսինքն՝ յո՞յս, փոխում էր դիստրիբուտիւները էն յոյսով որ կաշխատի՞»։
#զրոյց #լինուքս #անկապ #յոյս
գիշերը վերջապէս աշխատեցրի գօ֊ով գրուած ssb
փաբը։
նախկիում ssb.spyurk.am
֊ը հիմնականում անջատած էի պահում, զի ջս֊ով գրուած կոդն էր։ ամէն անգամ թարմացնում ես գիտ֊ից, ասում ա, էսքան խոցելիութիւն կայ։ ու կարծես տասնեակներ։ եթէ ֆիքսում ես՝ չի աշխատում։ չես ֆիքսում՝ վախենում ես էդպէս աշխատեցնել։
ինչեւէ։
հիմա գօ֊ով կոդն աշխատեցրի։ բաւական արագ շինուեց, շատ թեթեւ ա աշխատում։
այնպէս որ կարող եմ տալ հրաւէր, չգիտեմ հին հրաւէրները կաշխատե՞ն թէ չէ, կամ կը տեսնէ՞ք որ սերուերն օնլայն ա։
չգիտեմ։
ու տէնց։
#շշուկ #բամբասանք #սքաթլբաթ #սփիւռք #անկապ
բռունցքն ինձ ցոյց էր տալիս իր արդուինօները, ու ասում էր, որ սիրում ա դրանք՝ պարզ են, օհ չունեն։ գրում ես՝ կատարում են։
ու շատ ոգեւորեց, իրականում։
նաեւ, աւելացնեմ, օհ֊ի «օվերհեդ» չունեն, որն ունի լինուքսը, կամ թէկուզ զէֆիրը։
նաեւ, ռասփբերին անհամեմատ աւելի շատ հոսանք ա վառում։ ես ժամանակին համեմատում էի, adafruit֊ը արեւային պանելներ էր ծախում, որ կարողանում էին սնել arduino, կամ ասենք, avr atmel֊ով տպասալ, բայց raspberry pi֊ի համար դա շատ շատ շատ քիչ ա։
երբ raspberry֊ն դուրս եկաւ, ես ուրախացայ՝ զի մանկուց ունեմ վախ առանց կարգիչ մնալու, ու դա էժան համակարգիչ ունենալու ձեւ ա, միւս կողմից տխրեցի՝ զի մարդիկ, որ նախկինում պէտք ա աւելի ցածր մակարդակի գործ անէին arduino֊ով, կանեն պայմանական փայթընով կամ ջս֊ով նոյն նախատիպերը՝ raspberry֊ի վրայ։
(նաեւ, էսօր ասում էի ուսանողներին, երբ ասեմբլեր կոդ էինք գրում, ախր շատ հեշտ բան ա ասեմբլերը, մանաւանդ risc պրոցեսորի ասեմբլերը։ էնպէս չի որ սիրում եմ, չեմ կարծում որ պէտք ա դրանով ամէնը գրել՝ ու առհասարակ, իրանով ամէն ինչ ա կարելի անել, իսկ ես սահմանափակումներ եմ սիրում։ բայց պարզ ա, իրականում, շատ աւելի պարզ ա, երբ 35 ինստրուկցիա սովորելով կարող ես գրել ամէն ինչ, քան c++ սովորելով կարող ես գրել ամէն ինչ։)
հա, պարզ ա, ասում ա։ ու էներգախնայող։
ու ապա կրկին գալիս եմ օբերոն օհ֊ի յանճարին, երբ քանի որ այն «սինգլ թրեդ» օհ ա, դու չունես օվերհեդ։ ո՞ր կոդն ա պէտք կատարուի, կատարւում ա լրիւ քամելով ռեսուրսները երկաթի։ բայց օհ ունես, ունես աբստրակցիաներ, ունես տիպերի ստուգում, ունես դինամիկ մոդուլների բեռնում, շատ բան ունես։ եւ չի ծախսում յիշողութիւն։ դէ պարզ ա։ չունի շատ ֆունկցիոնալ, ակնյայտօրէն լինուքսի պէս ճկուն չի, բայց պարզ ա, փոքր, էներգախնայող։
#անկապ #արդուինօ #ռասփբերի #փայ #երկաթ #տեք #պարզութիւն #մինիմալիզմ #օբերոն
նէյմ․ամ֊ը հիանալի ծառայութիւններ ա մատուցում, ու նաեւ, եթէ չեմ սխալւում, անվճար առաջարկում ա դնս սպասարկչի ծառայութիւններ։
առաջ, յիշում եմ, մարդիկ առնում էին ամնիկ֊ում տիրոյթ, յետոյ առանձին վճարում էին արմինկօ֊ին դնս֊ի, եւ եթէ ուզեն՝ առանձին՝ հոստինգի համար։
ես պահում եմ անունների սպասարկիչը հէնց իմ սպասարկչի վրայ։
ու եթէ սերուերս տեղափոխում եմ, ու պէտք ա այփի փոխել, չնայած նէյմի վեբ ինտերֆէյսը շատ յարմար ա, ես կարող եմ մի հրամանով փոխել այփի բոլոր իմ նէյմ սերուերի կոնֆիգներում։ վեբ ինտերֆէյսով աշխատանքը սովորաբար ինտերակտիւ ա, ու պէտք ա ժամանակ ծախսել, ամէն տիրոյթի կարգաւորումներ մտնել, կտացնել։
սա մի պատճառ, որ մտքովս անցա, ինչի ա յարմար պահել դնս սպասարկիչը քո սերուերի վրայ։
առաւել եւս եթէ շատ տիրոյթներ ունես։ միւս կողմից, անվտանգութեան տեսակէտից լաւ կը լինէր պահել դնս֊ը այլ տեղում՝ նէյմ․ամ֊ում, կամ քո այլ սպասարկչի վրայ։ զի եթէ քո սպասարկիչը ընկնի դդօս֊ի տակ, կուզես ուղղել դնս֊ը գուցէ քլաուդֆլէյրի վրայ, որ տրաֆիկդ զտի։
#անկապ #ցանց #տիրոյթ #համացանց #անվտանգութիւն
🇦🇲 — 🟥 = 🇺🇦
#դրօշ #էմոջի #հայաստան #ուկրաինա #անկապ
«էմփայր սթրայքս բեք»՝ ռդ֊ն պատասխանել ա պատժամիջոցներով՝ ջօ բայդենին արգելել են մուտք ռուսաստան։
խե՜ղճը, չի կարողանալու սոչիում հանգստանալ, ստիպուած կը լինի մի կերպ բաւարարուել կալիֆորնիայի կամ ասենք իտալիայի ափերով։
իտալիա գնայ ի՞նչ անի՝ այլեւս նոյնիսկ չի կարողանայ պատիւ ունենալ սոլովեօվին այնտեղ պատահաբար հանդիպելու։
տեսա՞ք ռդ֊ն ոնց հետ խփեց։ բա՛։
չեն սովորում էլի էդ արեւմուտքի ժողովուրդն իրենց սխալների վրայ։ անցեալ անգամ էլ ռդ֊ն ո՜նց խփեց, ոչ ոք չէր սպասում որ ի պատասխան արեւմտեան պատժամիջոցներին ինքն իր հանդէպ պատժամիջոցներ կը կիրառի՝ թաղում էին ներմուծուած սնունդը, որ մարդկանց չհասնի։
«ի պատասխան մենք կը ռմբակոծենք վորոնեժը» — ասում են ռուսները նկարագրելով նման, արդէն սովորական դարձած իշխանական արձագանքը։
սաղ հէչ, խեղճ բայդէն, պատկերացնում եմ ոնց են տխրել ամբողջ ընտանիքով այդպիսի շրջադարձից։
#ռուսաստան #բայդեն #պատժամիջոց #անկապ
ուրեմն իմ գլոբալ ընկերութիւնում, ամէն տեղ երբ նոր աւտոմատ համակարգով ուինդոուս են ինսթոլ անում (որ նոյնիսկ տանը աշխատողի մօտ աւտոմատ տեղակայւում ա), ամէն տեղ լոքէյլի հետ կապուած խնդիր կայ, համակարգի լեզուն լինում ա ոչ թէ անգլերէն, ոնց ընկերութեան ստանդարտն ա, այլ location based՝ հնդկաստանում՝ բենգալի, պորտուգալիայում՝ պորտուգալերէն, հայաստանում՝ ռուսերէն։
#աւտոպիլոտ #ուինդոուս #մայքրոսոֆտ #աշխատանք #անկապ #պատմութիւն
կիսւում ա, որ ամբողջ օրը չի կերել, ասում եմ՝ լաւ ա, կարողանում ես քաղցած մնալ ու օրը մի անգամ ուտել։
ասում ա՝ երբ լաւ եմ, չեմ կարողանում, հաճոյքով ուտում եմ։ իսկ երբ վատ եմ՝ օրինակ հիմա էս վիճակից, պատերազմից՝ չեմ կարողանում ուտել։
էլի ա լռում, ասում ա՝ երեւի վատ լինելը տանելու ձեւից կան նիհար եւ գեր մարդիկ։
#անկապ #զրոյց
երազում տաքսի էինք նստել, ու տաքսիստը մի քիչ արագ էր քշում, ու ոչ վստահելի, ուզում էի ինձ համոզել, որ գիտի ինչ ա անում, յետոյ այնպէս թեքուեց նախկին սեւան հիւրանոցի մօտ, որ դուրս եկաւ դիմացի գիծ, ու ես խնդրեցի պահել, դուրս եկանք։
իսկ տաքսի այլեւս չկար, ու ես սկսեցի փնտրել, ու բացայայտեցի այդ հատուածում՝ շիրակ հիւրանոցի եւ նախկին սեւան հիւրանոցի արանքում տաքսիստների համայնք։ իրենք գիշերները էնտեղ հաւաքւում են, ու մեքենաներ են լուանում, լուալու տեղի շուրջ սեղաններ են, իրենք սոցիալիզանում են, սուրճ են խմում, ինչ֊որ հարաւային ամերիկայի վիճակ ա, իսկ մէջտեղում ուր աղբիւր ա ու մի մեքենայ ա տեղաւորւում, այն լուացողը կապուէրա յիշեցնող պարերով ա այն լուանում։
#անկապ #երազ
մինիմալիզմին հատուկ ա հէնց «ինդաստրիալ», արդիւնաբերական պարզութիւն, պարզութիւն որ «կուստարնի» ձեւերով չես ստանայ։
նոյն տեսակի, ֆունկցայի օբյեկտը, երբ այն մինիմալիստական ա՝ կաւից եւ ձեռքով սարքած չի, որովհետեւ էդ պարզութիւնը ձեռքով չես ստանայ։
այստեղ էլ ա «մեդիումը», որն այս դէպքում տեքնոլոգիան ա՝ «մեսիջ»։
մեր իմացած մինիմալիստական օբյեկտը ոնց որ ռենդեր լինի, ու նաեւ դրանով ունի հմայք՝ անիրական ա։ օրինակ, եթէ մետաղի կտորն այլ մետաղի կտորին ա կպնում՝ դու չես տեսնում զոդումից մնացած ուռուցիկ մասը։ դա արդէն մատնում ա ոնց ա օբյեկտը սարքած, ու դրանով նման ա նախնադարեան արհեստի, պակաս աբստրակտ ու «ռենդերային» ա այն դարձնում մեզ համար։
#արուեստ #արհեստ #մինիմալիզմ #անկապ #արդիւնաբերութիւն #տեքնոլոգիա #տեք #էսթետիկա
մտածում եմ, դէ ջեմինի֊ում չկայ գուգլի պէս փնտրող համակարգ։
եթէ նաւարկում ես ջեմինի կապսուլներով, նկատում ես քեզ հետաքրքիր բան, կարող ես ինքդ քեզ համար մի նիշքի մէջ նոթեր պահել՝ սէնց բան կար էս յղումով։
յետոյ երբ պէտք լինի՝ փնտրես քո նոթերի մէջ։
ու մտածեցի՝ աքթիւիթի փաբը կամ դիասպորան դա աւտոմատ անում են՝ բերում են քեզ մօտ, քո սերուերի մէջ, այլ սպասարկիչների տուեալներ։ փնտրես ըստ պիտակի՝ ու հաւանական ա որ կը գտնես։
#համացանց #ջեմինի #ապակենտրոնացում #անկապ
երեւի 2010֊ոտ, ֆբ֊ում իմ նախկին գործընկերը, ում հետ մօտ էինք, ու որ տտեղափոխուել էր գերմ, գրել էր՝ «ինձ երաժշտութիւն ուղարկէք լսեմ»։
ու ես դէ սկսեցի ուղարկել՝ մէյլին մի 20 թրեք ուղարկեցի, մեկնաբանութիւններով։
յետոյ տեսայ որ իր գրածի տակ մարդիկ մեկնաբանութիւններ են թողնում, ու եօթիւբի յղումներ թողնում։
ու կասկած առաջացաւ մօտս, որ երեւի նա դա՞ նկատի ունէր, որ էդպէ՞ս «ուղարկեն»։ փորձեցի էդպէս շարունակել, բայց եօթիւբն այն չէր ինչ այսօր, ու էն թրեքերից որ ուզում էի գտնել՝ չկար։ ես ունէի, զի հաւաքել էի, պեղել էի։
իմ մտքով չէր անցնում որ ընդամէնը յղում են ակնկալում։
նաեւ, իմ ընկալմամբ յղումը շատ աւելի թերի ձեւ էր, քան հէնց նիշքն ուղարկելը։ դէ, հիմա էլ ա այդպէս։
էհ։
ինչեւէ։
#անկապ #պատմութիւն #առօրեայ #ես_ես_ես #ազատութիւն #սեփականութիւն #ամպ #նիշք #երաժշտութիւն
փաստօրէն, մեզ պէս բարդոյթներով են՝ armphone, armtab, armenicum…
ու դէ ռուսներն էլ հեռու չեն՝ սպուտնիկ անուանումը յղում ա «փառաւոր» անցեալին։
ի դէպ՝ https://immigrationimpact.com/2020/12/14/who-made-covid19-vaccine/
#էհ #բարդոյթ #անկապ
երբ լսում եմ չիպերի պակասի մասին, մտածում եմ տարբեր բաներից։
յիշում եմ ինչպէս էին իննսունականներին «կտրում» հին սովետական համակարգիչները, մասնաւորապէս տեղական նախագծման/արտադրութեան համակարգիչները, որ թանկարժէք մետաղներ հանեն։
ինձ համար դա բարբարոսութիւն յիշեցնող բան ա՝ նախագծուած սարք քանդելը։ դրա վրայ ջանք ա դրուել, ու այն կարող ա աշխատել եւ կիրառուել։ ակնյայտ ա, որ նաեւ կորցրել ենք դրանք որպէս նմուշներ, որ էստեղ արտադրուել են այսպիսի մեքենաներ։ այդ նմուշները կարող էին այսօր լինել թանգարաններում, հիւրանոցներում, կաֆէներում, ակումբներում։ ամէն նման տեղը կուզէր ունենալ իր «նայիրի֊2»֊ը։ ու կարող էր, զի բաւական արտադրուած էր։ բայց մնացել չեն էդ մեքենաները։ չկան։
բայց բացի նմուշ ծառայելուց, մեքենան կարող ա կիրառուել։ վերօգտագործուել, ինչպէս էսօր՝ շէնքերը։ որոշ մեքենաների էներգախնայող լինելու հետ հարցեր կան՝ նոյն նայիրիների։ կամ ինթելների։ բայց եկէք յիշենք որ մենք ժամանակակից մեքենաների վրայ օգտագործում ենք փայթըն եւ պերլ որ չեմպիոն են ըստ էլեկտրաէներգիայի ծախսի՝ երեսպաշտ ա դրանք օգտագործել, եւ խօսել հին մեքենաների մասին։
բայց որոշ մեքենաների դէպքում այդ հարցը չկայ բնաւ։ հին տան համակարգիչները, կամ միկրօկարգիչները, դրանք շատ խնայող էին։ իննսունականներին ես օգտագործում էի «սպեկտրում» համատեղելի կարգիչս միացնելով սովորական 5V֊անոց մարտկոցին։ պլիւս փոքրիկ սեւ֊սպիտակ հեռուստացոյց, որը սնւում էր մեքենայի մարտկոցից։
ամէն նինթենդօն, աթարին, ահաւոր քիչ էներգիա են ծախսում, ու ահագին կիրառելի կարող են լինել։
միկրօկոնտրոլերներն էլ են շատ քիչ էներգիա պահանջում։ փորձէք հաշուել, փոքր արեւային պանելով կարո՞ղ էք սնել raspberry pi֊ը՝ չէ, իսկ arduino֊՞ն՝ այո, հանգիստ։
արդե՞օք դա տնտեսութեան համար ա լաւ՝ դէ, ստեղծում ա մի ամբողջ բիզնէսների ոլորտ՝ սարքեր որ կարդիականացնեն հին կարգիչը, մարդիկ որ կը մաքրեն, կը նորոգեն հին կարգիչը, ժամանակակից ծրագրակազմ, որ կաշխատի հին կարգիչների վրայ։
հին կարգիչը կարող ա կարդալ մէյլ։ ես կպնում էի atari st֊ով ֆրինեթի, եւ կարդում մէյլերս։ էն ժամանակ տերմինալ էմուլեատորով, ու pine֊ով, բայց ոչինչ չի խանգարում imap կլիենտ գրել։ էսօր atari st֊ի համար կան ժամանակակից ethernet քարտեր։ ես ուզում եմ atari֊ս սկսել օգտագործել որպէս տերմինալ, եւ որպէս երաժշտական աշխատանքային կարգիչ։ իհարկէ, հաւէսի համար։ բայց քանդել կտրելը աշխատող (կամ ոչ էնքան) սարքը՝ ահաւոր ա։ այն կարելի ա օգտագործել։
էսօր շէնքերի վերօգտագործումը մէյնսթրիմ ա, դա համարւում ա եւ կենսակայուն մօտեցում, եւ իսկապէս բաւական շատ շէնքեր արդէն կան աշխարհում, եւ նոր շէնքեր կառուցելու պահանջ էդքան չկայ, բայց կայ լաւ վերօգտագործողների պահանջ։ սա հայաստանին, ոնց հասկանում եմ, չի վերաբեում, որովհետեւ մեր հին շէնքերը սէյսմակայունութեան հետ խնդիր ունեն, ու պէտք ա ամրացուեն։ բայց դա էլ ա վերօգտագործում։ իսկ բնակելի ֆոնդի զգալի մասը ահաւոր անորակ ա, եւ նախատեսուած չէր էսքան տարի օգտագործելու համար։
ես գիտեմ ինչ հարցեր կարող են ինձ տալ՝ օրինակ, որ հին cpu֊ն չունի կարեւոր ֆիչըրներ՝ երկաթը չի սատարում առանձին հասցէատիրոյթներին, մի քանի պրոցես աշխատեցնելուն։
այո։ բայց դա էլ պարտադիր չի։ կարելի ա օգտագործել մի ծրագիր։ յետոյ անջատել, միացնել այլը։ ոչ մի սարսափելի բան չկայ դրա մէջ։
ու աւարտեմ ապշելու բանով։ էն օրը ընկերոջս տանն էի, նա փլէյսթէյշն ունէր։ ասի ցոյց տուր էդ ինչ ա, ի՞նչ ծրագրեր կան, բացի խաղերից։ ի՞նչ խաղեր կան։ ասի՝ լաւ, արի պակման դիր՝ սիրածս խաղն ա, խաղամ էդ ջոյթսիկով։ պարզուեց՝ պակմանը փողով ա, չհասցրի ասեմ չառնի, բայց դա քիչ ա, երկար քաշում էր 800մբ ծաւալով ծրագիր։
պակմանը, գրողը տանի, աշխատում էր 16կբ յիշողութիւն ունեղող կարգիչների վրայ։ ինչի՞ 800մբ։ ո՞նց։ արդե՞օք դա ա նորմա։
ու չիպերի պակասութիւնը կարող ա վերադարձնել լաւ ծրագիր գրելու կուլտուրան, եւ օլդսքուլ ծրագրաւորողները, որ կարողանում են քամել կարգչի ռեսուրսները կարող են կրկին գնահատուած իրենց զգալ։
#անկապ #տեք #համակարգչութիւն #համակարգիչ #կարգիչ #պատմութիւն #միկրօկարգիչ #վերօգտագործում #կուլտուրա #յիշողութիւն #ծրագրակազմ #կենսակայունութիւն #էներգիա
էսօր արդիւնաբերութիւնը էնքան ա հեռուացել իմ սիրած համակարգչութիւնից (կարելի ա ասել՝ ե՞րբ չէր (: ) որ մտածում եմ՝ իսկ ինչի՞ գործի տեղիս ստանդարտով լափթոփ չունեմ, որը ուինդոուս ա։ կպնեմ իրան մատներով միայն ընկերութեան գործն անելիս, իսկ ինձ սիրելի գործերի համար ունենամ իմ առանձին կարգիչը։
պարզապէս նոյնիսկ էդ ընկերութեան գործերն անելու համար, շատ աւելի յարմարաւէտ ա իմ միջավայրը, քան էն ինչ տալիս են ու պահանջում են որ դրանով աշխատես։
բայց հա, չգիտեմ։ գտնեմ ինձ հին լափթոփ, նէյթիւ օբերոն սեթափ անեմ, բզբզամ հէնց իրա վրայ ազատ ժամանակ։ զի իրականում շատ աւելի բան պէտք չի։ ջեմինայ դիտարկիչ աւելացնել, uxn վմ գրել, հայերէն տառատեսակներ, կարելի ա «շիթփոստեր մոդուլ» գրել որ կպնեմ ծմակուտին։
ու տէնց գործերից ես բաւականութիւն կը ստանամ։
#անկապ #համակարգչութիւն
էստեղ էրիկ բերգը պատմում ա այն մասին, որ արեւի ազդեցութեան տակ, աւելի ճիշտ՝ ինֆրակարմիր ալիքների, մարդու օրգանիզմում գեներացւում ա մելատոնին (դրանցից մէկը, միւսը՝ մթութեան մէջ ա գեներացւում)։
նաեւ նշում ա, որ շիկացման լամպերն էլ են ինֆրակարմիր ճառագայթում, ու որ դա պիտի որ դրական ազդի մարդու վրայ։
իսկ ես մտածում եմ՝ 2009֊ից իմ տանը փոխարինել էի բոլոր շիկացման լամպերը, էն ժամանակ՝ ֆլուորեսցենտներով, հիմա՝ լուսադիոդներով, իբր «կանաչ էի գնում»։ ու չլինի՞ էն, որ ամէն օր երեկոյեան տրամադրութիւնս ընկնում էր, երբեմն այնքան վատ էի, որ վախով էի սպասում որ կրկին երեկոն ա գալու, ու կրկին վատ եմ լինելու, խորը տխրութեան մէջ, չլինի՞ դա կապ ունի նրա հետ, որ ես շիկացման լամպերին հրաժեշտ եմ տուել շատ վաղուց, ու որ 2010֊ից նաեւ արեւի տակ շատ չեմ եղել՝ շունը չկար, վերջին ամիսներին զբօսնել կամ չէր սիրում, կամ չէր կարողանում, գործի տեղի շրջակայքում առանձնապէս տեղ չկար ուր կուզես զբօսնել, ամենալաւ զբօսանքի տեղը «երեւան մոլլ»֊ն էր, որովհետեւ գոնէ քաղաքակիրթ պառկինգ (պառկել բառից) ունէր (փառք քեզ աստուած)։
ու նաեւ՝ արդե՞օք շիկացման լամպի ինֆրակարմիրը բաւական ա մարդու վրայ չափելի ազդեցութիւն թողնելու վրայ։
#անկապ
ես հասկանում եմ, որ այն, ինչ մենք անուանում ենք բարձրագոյն մասնագիտական կրթութիւն, ընդհանուր առմամբ սովորելու համար չի։
ում հետաքրքիր ա՝ կը խորանայ, կը գտնի աւելին, քան սովորեցնում են, ու ժամանակի ընթացքում կը դասակարգի գլխում։
ում հետաքրքիր չի՝ մի ձեւ կանի առաջադրանքները, մի ձեւ չի կտրուի, մի ձեւ կաւարտի, ու մէկ ա չի սովորի։
մնացածը՝ կապեր ստեղծել, դիպլոմով ապացուցել մինիմալ այքիւ եւ ծանրաբեռնուածութիւն տանելու ունակութիւն — հէնց ուսման մասին չեն։
կամ արդե՞օք ուսանողը մտնում ա պայթած պոլիտեքնիկ կոռումպացուած դասախօսներով, թէ մաքուրով ամերիկեան՝ բայց պարտադրուած ճտացնելով քարտը մտնելիս՝ այնքան էլ էական չի։
երեւի մաքուրով համալսարանը պակաս տհաճ ա, եւ աւելի քիչ ձեւական՝ հետեւաբար աւելի շատ ծանրաբեռնող, միւս կողմից պոլիտեքնիկում հետաքրքրասէր մարդու համար ազատ ժամանակ աւելի շատ կայ՝ հետաքրքրութիւնները բաւարարելու համար այնպէս, որ չվնասի դասերին։
ակամայ յիշում եմ մարկ թուէնին վերագրուող արտայայտութիւնը՝ «i have never let my schooling interfere with my education» — թուէնին աւելի յարմար կը լինէր պոլիտեքնիկում, երեւի։
ստեղծագործ եւ խորացողը կօգտագործի ամէն հնարաւորութիւնը, նա ում հետաքրքիր չի՝ չի օգտագործի։
կոմֆորտ չեմ զգում ինձ օրինակ բերել, բայց ես պայթած եւ հազիւ շնչող 286֊երի վրայ էի աշխատում պոլիտեքնիկի «հաշուողական կենտրոնում», եւ երբ սենեակն օգտագործում էին դասերի համար, ինձ փորձում էին վռնդել, իսկ ես կրկին մի ձեւ այնտեղ յայտնւում էի, եւ այնտեղ էի ամէն ազատ րոպէն։ եւ ոչ ազատ րոպէն՝ դասերի ժամանակ էլ։
երկուսն էլ (խորացողն ու չխորացողը) կեանքում չեն կորի, բայց նա ով «շուստրի» ա, երեւի աւելի լաւ կը հաստատուի, իսկ նա ով հետաքրքրասէր ա, երեւի աւելի հետաքրքիր, թեպէտ ոչ էնքան ապահով, կեանք կունենայ։
#կրթութիւն #համալսարան #մարդիկ #անկապ
գուցէ յիշում էք այս սովէտական միջոցառման մասին եւ դրա լոգօյի մասին գրառումը։
այսօր «ֆրի նիւս»֊ի «բումերանգները» դիտելիս, չկարողացայ չնկատել այդ փառատօնի «մերչով» ճամպրուկը՝
ըստ երեւոյթին շատ չեն մտածել, ճամպրուկ էր պէտք, առաջին պատահածը նկարեցին։ նաեւ աւելացնեմ, որ սովորական մարդիկ էդ փառատօնի չէին գնայ, նման փառատօնի մասին հետաքրքիր ա կարդալ (ռուսերէն) անդրանիկի յիշողութիւնները՝ զրօ, մէկ, երկու, երեք։
#մոսկուա #փհենեան #լոգո #լոգօ #դիզայն #դիզայն #փառատօն #անկապ #էկրանահան #ֆիլմ #բումերանգ #հայֆիլմ #սովետ #սովէտ #խսհմ #պատմութիւն
երէկ ջոկեցի որ ելքի վիզաս սպառուած ա։ էսօր առաւօտը գնացի իմ ոստիկը, որ ստանամ։
մտնում եմ՝ լայն մեծ սենեակ ա, մարդիկ հեռու հեռու են կանգնած, ինչ֊որ համարակալուած սեղաններ են, ու մարդիկ դրանց մօտ, նաեւ ստեղ էնտեղ աշխատողներն են քայլում լուրջ տեսքով։
ու ես չգիտեմ՝ ի՞նչ անել։
ու ուզում էի ակնարկել իրենց, որ «ծրագիրը», ui֊ը լաւ չի գրուած։
էս անցնող մարդկանցից մէկին կանգնեցրի, ասացի՝ ես եկայ, ու չգիտեմ հիմա ի՞նչ անել։
ասաց՝ ի՞նչ ա պէտք։ ասացի՝ ելքի վիզա։ ասաց՝ զինգրքոյքը մօ՞տդ ա։ ասացի՝ այո, ասաց՝ գնա վճարի՝ ցոյց տուեց տերմինալի վրայ, ես նայեցի էն կողմ, շրջուեցի հետ տեսնեմ՝ գնա՜ց։ իսկ ես ապա ուզում էի հարցնել՝ ինչքա՞ն, ուզում էի հարցնել՝ յետոյ ի՞նչ անեմ։
ու էդ տերմինալի մօտ ոչ մէկ չկար որ գիտի, ամենակարեւորը, դրա abcde ստեղնաշարով օգտուել, յետոյ էլ գիտի ինչը որտեղ ոնց են վճարում։ ի դէպ՝ դա տերմինալի ֆէյլն ա, զի տերմինալը նրա համար չի, որ կողքը մարդ կանգնեցնեն, որը գիտի դրանից օգտուել։
տերմինալը նրա համար ա, որ ինքդ մօտենաս վճարես։ ու կարող էին էնպիսի ui սարքել, որ քեզ ուղեկցի, հարցեր տայ, գուցէ, ու ճիշտ տեղ տանի։
ինչեւէ, մարդ չկար այդ տերմինալի մօտ, ես էլ դուխ հաւաքեցի, մօտեցայ, տեսնեմ, ի՞նչ ա, բզբզամ։ մօտեցայ մէկ էլ չգիտեմ որտեղից աղջիկ բուսնեց՝ ասաց՝ ի՞նչ ա պէտք։ վճարեցի, ուրեմն, ասաց որ 300 դրամ շատ ա լինելու, ու հեռախօսի համար ուզեց, որ մանրը դրա վրայ փոխանցի։ ես էլ նայեցի հասցէագրքումս, ընտրեցի մէկի համարը, ասացի այն։
ու տէնց, յետոյ էլի չգիտէի ինչ անել, ինքս դուխ հաւաքեցի, զի շատ ազատ պատուհաններ կային, մօտեցայ, ասացի՝ չգիտեմ հիմա՞ ինչ անել, չեք ունեմ, ու վիզա ա ինձ պէտք։ ասին՝ ստորագրի չէքի վրայ, ու գնա նստի։ գնացի նստեցի, չհասցրի գործի տեղի չաթը նայել, եկան, անձնագիրը տուեցին ձեռքս, ու կրկին՝ չհասցրի շնորհակալութիւն ասել՝ անհետացան։
վատ չի իրականում։ առաջ գիտէ՞ք ոնց էր։ աստուած, պէտք ա կօշիկները լպստէիր, ու կարող ա երկու շաբաթից տային։ ու դէ լիքը կոպտելու էին ընթացքում։ ինչեւէ։
մենք մօտենում ենք կարեւոր մասի՝ ուրեմն յետոյ եկայ տուն, կպայ գործի տեղի երկու ժողովի, գործ արի, ու տարայ սոնային իր ոստիկը։ մտանք՝ իրենց մօտ լրիւ այլ վիճակ էր՝ նեղ, շատ մարդ իրար գլխի։ ես արդէն գիտէի ինչ անել, տերմինատորի պէս նայեցի շուրջս, տեսայ տերմինալը, էնտեղ վառուեց՝ «TARGET FOUND; ORG #200; LDA #350;»։
բայց կրկին, կողքը դէ նստարաններ էին, ինչ֊որ մարդիկ, ինչ֊որ կին էր երեխաների հետ խաղում։ տէնց մինչեւ կանգնած էինք էդ տերմինալի մօտ ու մտածում ինչ անել, մէկ էլ ինչ֊որ մարդ մօտեցաւ, էդ կնոջը ձեն տուեց, էդ կինն իր համար ընդունեց վճարը տերմինալով։ օկէյ, մենք էլ դէ «մեզ էլ, մեզ էլ կօգնէ՞ք», էդ կինը ասում ա գումարը, ու ասում ա՝ 200 դրամ աւել ա լինելու։ ես նկատեցի որ թիւը տարբեր ա, բայց մտածեցի՝ կարո՞ղ ա այլ տերմինալ ա, շատ են պահում, բայց ոնց որ նոյն տելսելլն էր։ ինչեւէ, վճարելուց յետոյ կրկին հարցրեց՝ ի՞նչ համարի փոխանցեմ մնացորդը։ դէ սոնան ասաց իր համարը, ու էստեղ նա ասում ա՝ ստուգէք պիտի կոդ եկած լինի։
ասում եմ՝ ինձ կոդ չէր գալիս, անկապ համար եմ ասել։ ասում ա՝ չի կարող պատահել, պէտք ա անձը հաստատի, դա նրա համար ա որ անձը նոյնականացնի, դրա համար չի լինի, դա շատ կարեւոր ա, չեմ կարող գործարքն աւարտել, եթէ սմս֊ով ստացած կոդը չասէք։
հիմա մտածում եմ՝ եթէ ինձ ասէին՝ ինձ շատ բարդ կը լինէր էդ կոդը ճարել։ ինչեւէ, ինձ չեն ասել։ բայց ասում եմ՝ ինձ հետաքրքիր ա պարզապէս, ո՞նց ա որ չեն ասել՝ ասում ա՝ հնարաւոր չի։
օկէյ։ ուշ ֆայմեցի, որ կարո՞ղ ա նա չգիտի, որ էդ կոդը կարեւոր չի, ու զուտ նրա համար ա որ էդ մարդը համոզուի որ իրան փող ա եկել։ բայց չէ, նա առանց այդ էլ կը տեսնի որ փող ա եկել, չէ՞։
ինչեւէ։ յետոյ սոնային էլ ասին՝ չէքի հետեւի կողմի վրայ ստորագրի, իսկ այդ չէքի հակառակ կողմում գրուած էր՝ «խնայէք թուղթը եւ բնութիւնը, մի վերցրէք չէք», կամ նման մի բան։ բայց էդ չէքը չէր լինի չվերցնել, ինքը էնտեղ ա որ իրան վերցնեն, տանեն ցոյց տան։ չեմ յիշում, կարծես ինձ որ ասին ստորագրեմ, չէի նկատել նման գրութիւն։ գուցէ իսկապէս ա՞յլ տերմինալ էր։
յետոյ էլի տարբերութիւն կար, ասին՝ գնա շեֆի սենեակ, էնտեղ չգիտեմ արդէն ինչ արին, դուրս եկաւ, կրկին մօտեցաւ էդ սպասարկող սեղաններին, որ էստեղ աւելի բուդկաներ էին, ու արդէն ստացուեց։
բայց այդ սմս֊ի պահը ինձ ոչ պարզ մնաց։
#անկապ #առօրեայ
https://www.youtube.com/watch?v=_CM7ogriL3M
թէդ ֆորբսին վաղուց չէի դիտել, զի տպաւորութիւն ունեցայ որ հին տեսակի վիդեօներ էլ չի անում, ու աւելի ա կենտրոնանում երկաթի եւ նոր «ֆիչըրների» վրայ, հեռանալով էականից։
իսկ այս տեսանիւթում նա «վերադառնում ա», եւ այս նիւթն աւելի ա նման իր հին նիւթերին։
նաեւ, իսկ դո՞ւք ինչ ոսպնեակ էք սիրում։
ես ահաւոր սիրում եմ 28մմ֊ն։ եթէ ասէք՝ միայն մի ոսպնեակ վերցրու՝ դա կը վերցնեմ։ կամ 20֊ը։ գուցէ 24֊ը վերցնէի, եթէ ունենայ։ էհ, չունեմ։
եթէ ասէք երկու ոսպնեակ վերցրու՝ կը վերցնեմ 28֊ն ու 50֊ը։ եթէ ասէք երեք՝ կը վերցնեմ նաեւ 135֊ը։
էս երեքն ինձ համար թիւրինգ քոմփլիտ հաւաքածու ա՝ ամէն ուզածս նկար կանեմ, չեմ ասի՝ էհ, եթէ էն ոսպնեակը հետս լինէր։
որ էսքանն ասացի, նաեւ արտայայտեմ զգացմունքներս նորաձեւ հեռախօսների մասին՝ որպէս ֆոտոխցիկ։
այո, թւում ա թէ, հեռախօսը ունի հսկայական առաւելութիւն՝ այն քեզ հետ ա։ իմ հեռախօսը «հեռախօս» չի, բայց հետս ա, կոմունիկատոր ա։ միշտ։
բայց պիտի նշեմ՝ հետս ա նաեւ խցիկ։ համարեա գրեթէ միշտ։ վերջին շրջանում այդ խցիկը կարող ա լինել polaroid izone a330 (դախ խցիկ ա՝ 3մպքս, խորհուրդ չեմ տալիս, ես պարզապէս սիրում եմ դախ խցիկներ), իսկ կարող ա լինել fujifilm t410wm֊ը՝ 1/2.3 ինչ սենսոր, 16մպքս։ ինքը ամենաէժան ֆուջի փոյնթ ընդ շութերից էր։ raw չի նկարում։
(առաջինը հինգ դոլարով եմ արել, երկրորդը՝ տաս)։
28մմ֊ին համարժէք ոսպնեակ ունի՝ այդ պատճառով եմ սիրում ու հետս ման տալիս։
xperia xa2֊իս սենսորը նոյն չափի ա։ բայց երբ համեմատում եմ՝ շատ աւելի որակեալ նկարներ են աչքիս համար ստացւում ֆուջի֊ով։ ենթադրում եմ՝ որովհետեւ օպտիկան ա լաւը, աւելի լուրջ (չնայած եւ անլուրջ) ոսպնեակ ա։ իհարկէ իմ carl zeiss֊ը չի, բայց լուրջ ա հեռախօսի ոսպնեակից։ նաեւ, եթէ նկատել էք, նոյնիսկ ֆիքսած ֆոկուսային հեռաւորութեամբ օճառաման խցիկներն ոսպնեակը մի քիչ առաջ են դնում, ու հեռախօսի պէս տափակ չեն։
նոյնիսկ sony xperia pro i֊ը ունի առնչուող խնդիր՝ սենսորը 1 ինչ ա՝ չտեսնուած հեռախօսների մէջ, բայց քանի որ ոսպնեակը չեն կարողանում բաւական հեռու տեղաւորել սենսորից՝ տափակութիւնը կարեւոր յատկանիշ ա՝ սենսորի ամբողջ մակերէսը չեն կարողանում օգտագործել։ տափակութիւնը լաւ յատկութիւն չի խցիկի համար։
իհարկէ, ես ամենաշատը ջանում եմ հետս ժապաւէնային փոքր խցիկ լինի։ ու դա կարող ա լինել mamiya u֊ն՝ բայց մէկ մէկ կախւում ա, կամ պիկաչուն՝ nikon l35ad֊ն։ ի դէպ, հէնց առաջին վարկածը պիկաչուի, զի այն ունի զտիչ աւելացնելու հնարաւորութիւն։ երկրորդ վարկածում սարքել են քուլ, բայց այդ հնարաւորութիւնից զրկող ինքնափակուող ոսպնեակ։
ասածս մամիյան էլ, նիկոնն էլ, աւաղ 35մմ ոսպնեակ ունեն, բայց դա շատ խնդիր չի։ նման խցիկները յաճախ առհասարակ 40֊ին աւել ֆոկուսային հեռաւորութիւն ունեն։ բայց փոխարէնը՝ ժապաւէն ա, ու եթէ սեւ սպիտակ ա՝ ահաւոր սիրուն հատիկներով, նկարել եմ նոյն կամ նման նկարներից եւ ժապաւէնի, եւ թուանշայինի վրայ, ու միշտ հիացել եմ ժապաւէնի արդիւնքով, ու մտածել, որ գուցէ անիմաստ ա ժապաւէն հետս չունենալ։
այսպէս ես նախընտրում եմ հեռախօսի մէջ ինուեստ չանել, որպէս խցիկի։
ու էլի առնչուող թեմա ա՝ իսկական սեւ սպիտակ նկարները։ ես մտածում էի ժամանակին nokia 9 pure view֊ի մասին, մասնաւորապէս որպէս էժան ձեւ իսկական սեւ սպիտակ նկարներ ստանալու (առանց բայերի զտիչի խցիկով), բայց նաեւ մտածել էի՝ չեմ ուզում սեփականատիրական անդրոիդ, իսկ եթէ այն հանեմ՝ ապա նոկիայի խցիկի ծրագրակազմը երեւի չեմ ունենայ, ու չեմ կարողանայ սարքն օգտագործել որպէս ֆոտո խցիկ։
նոյնը երեւի կարելի ա ասել եւ թանկ սոնիների մասին՝ անդրոիդը հանելով ու փոխարինելով սէյլֆիշով, կամ թէկուզ լինեէյջով, կորցնում ես նաեւ խցիկի ծրագրակազմը։ երեւի թէ։
ու ես որոշել էի որ սեւ սպիտակ նկարներ ես առանց այդ էլ անում եմ՝ kodak tri-x֊ի վրայ։ ու փոխարէնը ինուեսթ արի սկաների մէջ։
ու տէնց։
#ժապաւէն #ֆոտո #թուանշային #լուսանկարչութիւն #արուեստ #երկաթ #խցիկ #անկապ
երէկ մի «օբէկտի» կառավարիչ մեր կողքը նստած էր, հաց էր ուտում, ինետւում էր։
մտածեցի՝ տէնց կառավարչի գործը փոքր հիմնարկի ադմինի գործի պէս ա՝ եթէ ամէնը լաւ կարգաւորել ես՝ ամէնն աշխատում ա ինքն իրեն, դու էլ նստած խաղ ես խաղում։
#ադմին #խաղ #կառավարիչ #անկապ
երբ սաունդքլաուդում տեսնում եմ գերմանիայից են ինձ լսել՝ դէ լաւ, բաւական մէկ ա։ որ տեսնում եմ՝ թալինից կամ գորիսից են ինձ լսել՝ շատ եմ ուրախանում։ (:
#անկապ
ինչ֊որ մէկն ունի՞ էն սոնի վիդեօ կամերաներից, որ դիւիդիի վրայ էին գրում։
երկու տէնց դիսկ ունեմ, քանի որ չենք փակել դրանք, 2009֊ից չեմ կարողանում դիսկերը կարդալ։
ու չեմ կարողանում կարգչով ճիշտ փակել։
#անկապ
գրառումն այդ մասին չի, բայց սկսեմ նրանից, որ նիկոլի ազատուեթան հարցազրոյցն ինձ դուր եկաւ շատ, կարծում եմ նա շարունակում ա աճել։
նա մի երկու ձեւ ունի խօսելու, որ ինձ երբեք չի ոգեշնչել, բայց հասկանում եմ որ որոշ շերտերի վրայ ազդում ա, դրանից քիչ կար, իսկ կար շատ անկեղծութիւն, կար համարձակութիւն, արտայայտելու իր կողմերը, որ թուլութիւն կարող ա մեկնաբանուեն։
վերջերում պատմեց, որ երբ յայտարարուել էր ասուլիսի մասին, մի երիտասարդ կնոջ մեկնաբանութիւն ամենաշատ լայքերը հաւաքեց, նիկոլը նկարագրեց իր պրոֆիլի նկարը եւ ետնանկարը, եւ այնտեղ գրուածը, ու բաւական լայն շրջանակ դրեց դա՝ ինձ մօտ ա այսպիսի մտածողութիւնը։
մեկնաբանութիւններում իհարկէ, ցեխ էին լցնում գլխին։
բայց հաւէս ա որ իրավիճակը փոխուել ա, նախկինում հհ֊ում դա հնարաւոր չէր լինի՝ այդ մեկնաբանութիւններով յանդերձ։ ես գիտեմ որ շատերը շատ են ուզում, ու քիչ են կենտրոնանում նրա վրայ, ինչքան այլ կերպ կարող ա լինէր։ բայց ես էլ էսպիսի մտածելակերպ եմ սովորել։
արդե՞օք նախկին իշխանութիւնների համար էլ եմ էսպէս մտածել՝ այո, դժուար ինձ կը լինէր համարել իրենց սատարող, եւ ես «նախագահ» բառը որոշ մարդկանց նկարագրելու համար չեմ օգտագործել, բայց ես գիտէի որ իշխանութիւնը սահմաններ ունի, ու սահմանները հանրոթւիւնն ա դնում։ եւ որ սահմանները մեզ մօտ այլ են, քան շատ այլ տեղերում։
ինձ վատ զգում էի ամենաշատը անազատութեան մթնոլորտից, օրէնքի ընտրական կիրառումը սուր էի ընկալում, ու այսօր ինձ աւելի լաւ եմ զգում զի աւելի ազատ եւ լիբերալ տեղում եմ ինձ զգում, այո, ուր վարչապետին ուղիղ քննադատելը խնդիր չի։ իհարկէ գիտակցում եմ որ խօսքի ազատութեան հետ խնդիրներ ունենք, էնպէս չի որ չունենք, եւ գիտակցում եմ որ մամուլի ազատութեան ցանկի մէջ առաջինը չենք։
հետաքրքիր են մեկնաբանութիւնները նրանով, որ արտայայտում են բացարձակ անվստահութիւն ամէնի նկատմամբ՝ ոչ միայն իշխանութեան իրականում։ դա հանրային խնդիր ա, ու յայտնի ա որ ցածր վստահութիւն ունեցող հանրութիւնները շատ խնդիրներ ունեն, եւ ցածր կեանքի մակարդակ։
սա ոչ միայն տնտեսութեան եւ քաղաքականութեան մէջ ա արտայայտւում, սա նաեւ արտայայտւում ա փողոցներով՝ երբ վստահութիւն չկայ, որ քեզ կը զիջեն այլ վարորդները, քո վարելու ստրատեգիան փոխւում ա, եւ բոլորն այնպէս են վարում, որ քաղաքն ատում են։ ես ի դէպ, շատ սիրում եմ զիջել, բայց իմացել եմ, որ զիջելը թուլութեան նշան ա։ ամն֊ում մարդիկ վատ են իրենց զգում, որ իրենք չեն զիջել, եւ իրենց չի հասել թարթիչներով շնորհակալութիւնը։
ու էնպէս չի որ ամն֊ում խցանումներ չկան՝ ես տեսել եմ՝ սարսափելի խցանումներ են։
նաեւ ինձ շատ կարեւոր էր աւստրալիական հրդէհների ժամանակ իրենց ընտանիքները տարհանող մեքենաների շարասեան լուսանկարը՝ շարքով գնում էին, մի գծով, ոչ մէկ վազանց չէր անում։ հանրութեան մասին ա խօսում այնպէս, ինչպէս եւ պատուաստուելու թուերը։
ու չեմ կարող չնկատել այդ մեկնաբանող մարդկանց արտայայտածը՝ տոտալ անվստահութիւն։ եւ հասկանում եմ որ այդ մարդիկ ամէն տեղ նոյն մտածողութիւնը պէտք ա ունենան։ ես նման մարդկանց հետ առնչուել եմ՝ կովիդը «մտածել են», ինչ֊որ բանի համար, պատուաստումներն են յետոյ «մտածել»։
էստեղ նաեւ նշեմ որ ես այնպէս չի որ բացարձակ անտեսում եմ այդ մարդկանց, եւ իրենց մտահոգութիւնները։ ես շփւում էի կոնսպիրոլոգների երկու չաթում, ինձ շատ հետաքրքիր էր։ ու ես իրենց «տօնը չէի փչացնում» հիմնականում, ինձ հետաքրքիր էր խօսել իրենց հետ։ ու մի բան ես գնահատում եմ շատ իրենց մէջ՝ դա զգօնութիւնն ա, որ իշխանութիւնները չկարողանան չարաշահել իրենց լիազօրութիւնը՝ այդ զգօնութիւնը կորցնել լաւ չի, կարծում եմ։
ի դէպ, շատ ցուցադրական ա, որ այդ չաթերն այլեւս գոյութիւն չունեն։ որովհետեւ իրար հանդէպ, եւ հարթակի հանդէպ անվստահութիւնն էնքան էր մեծացել, որ մարդիկ պարզապէս իրար դէմ դուրս գալով, իրար մեղադրելով, իրար կասկածելով, հարթակների մասին համաձայնութեամբ չգալով (բայց տարբերութիւն շատ չկար դրանց մէջ, էնպէս չի որ թուիթեր ընդդէմ դաշնեզերք դիսկուրս էր, բնաւ այդպէս չէր, երկու հարթակն էլ հաւասարաչափ անազատ էին) չկարողացան համայնքները պահել։
չվստահութեան մակարդակն այնպիսինն էր, որ համայնքները չկայացան, երկար չդիմացան։
այնպէս էլ հանրութիւններն են, պետութիւններն են։
այնպէս էլ ապակենտրոն հարթակներն ու համայնքներն են՝ եթէ կասկածես որ հնարաւորինս վատ ձեւով ա մեկնաբանուելու ամէն ասածդ, պարզապէս չես խօսի։
բայց նաեւ ինձ զարմացնում ա որ երբ մարդիկ դաւադրութիւններ են փնտրում, եւ վստահութիւն բացարձակ չունեն ինստիտուտների, օրէնքի, երեթեւեկութեան, պատուաստանիւթերի, եւ ամէնի հանդէպ, միեւնոյն ժամանակ՝ վստահում են այնտեղ, ուր ակնյայտօրէն պէտք չի վստահել, ուր բազմիցս երեւացել ա, թէ ինչ ա կատարւում՝ կենտրոնացուած եւ անազատ սոցիալական ցանցերում։ այ այնտեղ մարդիկ կը գտնեն լրիւ այլ ռացիոնալիզացիաներ՝ միայն թէ դոպամինը գայ, միայն թէ յարմարաւէտութիւնից չհրաժարուեն։
իսկ դիւանային կոնսպիրոլոգ լինելը՝ պայմանական ֆէյսբուքում, տելեգրամում, կամ որեւէ նման տեղում, իհարկէ շատ յարմար ա։
#անկապ #քաղաքականութիւն #դաւադրութիւն #վստահութիւն #հանրութիւն #ազատութիւն
այսօր ակնոցս կորցրել էի։
երբ դիմակով եմ՝ գոլորշիանում ա յաճախ, ու էդպէս հանդում դնում եմ տարբեր տեղեր, յետոյ վերցնում։
երբ դուրս էի գալիս համալսարանի սենեակից, զգացի որ ակնոցը չկայ։ նայեցի սեղանին, աթոռին, սեղանի տակ՝ չկայ։
գնացի լսարան՝ չկայ։
գնացի ճաշարան՝ չկայ։
մօտեցայ էն կնոջը որ թէյ ա լցնում, հարցրի՝ կարո՞ղ ա էնտեղ եմ թողել վճարելիս՝ ասաց ի՞նչ ձեւի ակնոց էր, արեւայի՞ն, ասացի՝ չէ, թափանցիկ, ոնց սովորաբար վրաս լինում ա։
նայեց ինձ վրայ, ասաց՝ չէ, չկայ։
գնացի եւս մի անգամ սենեակումս կամ լսարանում նայեմ, մէկ էլ աստիճաններով բարձրանալիս զգում եմ, որ դէմքիս մի բան ա բարձրանում֊իջնում։
ակնոցը վրաս էր, չէի հասկացել։
էն կինն էլ ուղիղ դէմքիս էր նայում, երբ նկարագրում էի ինչ ձեւ ա, ու որ սովորաբար վրաս ա։
ու տէնց։ #անկապ #առօրեայ
փոխել եմ postfix֊ը opensmtpd֊ով։
նոր ծրագրակազմ տեղակայելը, օրինակ էսպէս, իմ դէպքում՝ գեղեցկութեանը եւ կարգ ու կանոնի ձգտումն ա, ձգտում ա որ հասկանամ ինչ ա կատարւում, եւ որ ունենամ սեթափ, ուր ինձ համար աւելի քիչ մութ անկիւններ կան։
առհասարակ, մէյլը շատ բարդ բան ա, զի ի սկզբանէ նախագծուած էր աշխարհում, ուր սպամ չկար։ իսկ այսօր մէյլի վրայից մենք ունենաք տարբեր պոզեր եւ պոչեր, որ օրինակ, բարձրացնենք հաւաստիութիւնը մեր սպասարկչի իսկապէս ինքը լինելու, մեր վարկանիշը բարձր պահելու, եւ այլն։ կարգաւորելը՝ երկարատեւ, ջանջալ գործընթաց ա։
երբ ընկերոջս օգնեցի ջաբեր սպասարկիչ կարգաւորենք՝ արեցինք արագ, ընդհանուր ամէն ինչով մի ժամից շատ չտեւեց։ բայց մէյլ գիտէի որ երկար ա տեւելու։ մի անգամ էլ այլ ընկերս խնդրեց իր postfix֊ը նայենք՝ վախենում էի որ տակից դուրս չեմ գայ էդ մի երկու ժամում, ինչ ունէինք երեկոյեան, ու իսկապէս՝ չկարողացայ օգնել։
գիտեմ, որ շատ բան ինձ մօտ ստացւում ա միայն երկարատեւ հաւասարակշռուած, ջանջալ գործընթացով, ուր կարողանում եմ ուշադիր կարդալ ձեռնարկի մասեր, հանգիստ փնտրել հինտեր համացանցում, առանց մտածելու թէ՝ կողքը սպասող, յոյս ունեցող անձ կայ, կամ որ ժամանակի մէջ չենք տեղաւորուի։
այդ առումով այլ ընկերս ա զարմացնում՝ միշտ տէնց իրան դնում ա իր երազած տղայի տեղ, ասում ա՝ ի՞նչ ա պէտք, անեմ։ ես տէնց համարձակ չեմ լինում, զի գիտեմ, որ կարող ա խրուեմ, չկարողանամ օրեր շարունակ դուրս գալ։ գիտեմ, որ վերջում կը ստացուի, բայց գիտեմ, որ մինչեւ հոգիդ չհանի՝ չի աշխատի։
միշտ ուզում էի, որ ժամանակ լինի, պոստֆիքսս համ արդիականացնեմ (զի ինչ֊որ տողեր արդէն հնացած են, ու ինչ֊որ վարկածից սկսած կը սկսէին չաշխատել) համ կարգի բերեմ նորից, զի խառն ա։
պոստֆիքսի կարգաւորումներն էլ՝ լիքը, ու տարբեր նիշքերով սփռուած։
լրիւ վիրտի ասածն ա, որ մեծ լեզուն ունի ստորջրեայ քարեր, եւ հնարաւոր չի բոլոր ստորջրեայ քարերին ծանօթ լինել, հետեւաբար, երբ ունես մեծ լեզու, չես կարողանում ապահով եւ յուսալի կոդ գրել։
նման բան ա եւ պոստֆիքսը։ ես առհասարակ, չեմ սիրում բարդ համակարգեր, չեմ սիրում ունենալ բարդ համակարգից գիտելիք, ես սիրում եմ ունենալ փոքր գիտելիք գործիքի մասին, եւ դա օգտագործելով փնտրել հետաքրքիր լուծումներ։
բայց երբ ինձնից հասնում ա մեծ գործիք սովորել՝ տառապում եմ, դա բաւական տհաճ ա։
եւ երբ մտածում են՝ «սեւ էկրանի» մէջ «անհասկանալի» բաներ ա գրում՝ չէ, շատ պարզ բաներ են, ես բարդ եւ ծաւալուն բաներ չեմ սիրում։
կարճ ասած, սկսեցի պոստֆիքսս կարգի բերել, տեսնեմ՝ էն ինչ ահաւոր ա, ու մտածեցի, որ նաեւ շատ ուզում էի մի օր նայել opensmtpd֊ն, որ անդրանիկն ա օգտագործում՝ ես openbsd֊ի նախագծերը շատ եմ սիրում, օրինակ օգտագործում եմ openntpd։
ահ, էս ինչ լա՛ւն ա, պարզւում ա, opensmtpd֊ն։
սա նաեւ այն մարդկանց մասին ա, որ մի լեզու գիտեն, ու էլ մնացածները չեն նայում, զի հերիքում ա։
ես տէնց մարդու տպաւորութիւն ինքս եմ թողնում։ բայց ես իրականում շատ լեզուներ գիտեմ, շատ բան եմ փորձել, պարզապէս ինձ շատ մօտ ա օբերոնի մինիմալիզմն ու ոգին, ու ամէն մանրուքը այդ լեզուի մէջ սպանիչ սիրուն ա նախագծուած։
opensmtpd֊ի մասին արժի մի հատ առանձին գրել, բայց շատ հասկանալի, շատ պարզ եւ կարճ կարգաւորումներով, ու շատ լաւ գրուած։
փոքր, քիչ յիշողութիւն ա վերցնում, օպտիմիզացուած ա փոքր սպասարկիչների համար, որ երբ հնարաւոր ա՝ յիշողութիւն խնայի, թեպէտ արագութեան հաշուին։
մի օր շատ կը գրեմ գուցէ։
կարողացայ կարգաւորել որ ամէն տիրոյթի համար առանձին dkim ունենայ։ կարողացայ կպնել ընկերոջս relay֊ին, զի էս պահին չունեմ ռեւերս զոնայում dns գրառում։
հիմա փոքր խնդիր կայ, ծմակուտը չի կարողանում մէյլեր ուղարկել, դա էլ պէտք ա ուղղեմ, երեւի թութն ու սփիւռքն էլ՝ դեռ չեմ ստուգել։
ու տէնց։ #անկապ #առօրեայ
ստեղից ես դէ դիասպորայի մարդկանց էլ եմ տեսնում։ մէկին պատասխանել եմ, դիասպորայի հին գրառումներիցս մէկին յղելով։
ու էնտեղ գնացին մեկնաբանեցին, յետոյ գտան էն հին հոսքի այլ գրառումներ, տարածեցին, քննարկեցին, ու ես կրկին տխրեցի, որ կտրուեց էդ հոսքը։
:/
չգիտեմ, չգիտեմ, արդեօք ճիշտ եմ արել հոսքը կտրելով ու էնտեղ չշարունակելով։ :/
ստեղի պիտակները գոնէ էնտեղ գնային, բայց էստեղ ինչ երկար բան եմ գրում, պիտակները քանի որ տակից են՝ կտրւում են։ :/
#դաշնզերերք #իմպլեմենտացիա #սոշըլհոմ #դիասպորա #անկապ #առօրեայ
ինձ միշտ վհատում ա երբ առնչւում եմ ռուսաստանցիների, աւելի ճիշտ՝ էթնիկ ռուսների կայսերականութեան հետ, իմանալով որ եւրոպացիները դեռ անցեալ դարի կէսին էին պրոտեստում իրենց զինուած ուժերի՝ գաղութներում ներայ լինելուն, կամ կռիւներին։
իսկ ռդ֊ում կայսերականութիւնը լրիւ այլ մակարդակի վրայ ա, եւ անհնար ա այսօր էլ նման պրոտեստ պատկերացնել։ միջին ռուս երիտասարդը այդ առումով ահաւոր տարբեր ա եւրոպացի երիտասարդից։
ու մտածեցի, գուցէ եւրոպացիներին օգնում էր հասկանալ, որ օտար տեղ են խառնուել, այն, որ ծովով բաժանուած գաղութներ ունէին։ ակնյայտօրէն հեռու էր, ծովի այն կողմում։
իսկ ռուսաստանի դէպքում էնքան ա խառնուել ամէնը, իրենք գնում էին ուր հնարաւոր ա, մինչեւ ծովին հասնելը, իսկ ծովից այն կողմ հաստատուելու փորձերը հիմնականում յաջող չեն եղել։
ինչեւէ, անկապ։
#կայսերականութիւն #ռուսաստան #եւրոպա #գաղութացում #անկապ
ուրեմն պատմեմ ձեզ մեր պատուաստումներից՝
առաջինն արել էինք կասկադում՝ շատ հաւէս էր, հերթ չկար։ մօտեցանք, շտապ օգնութեան մեքենայի կողքը սեղանի մօտ տեղեկատւութիւնը հաւաքեցին, յետոյ մտնում ես մեքենայի մէջ, էնտեղի տղան նէնց սրսկեց, չզգացի էլ։
էս անգամ աւելի բարդ էր։ ըստ մեդիալաբի՝ կասկադում պիտի մեքենայ լինէր մինչեւ 16:30, բայց չկայ։
էնտեղի անվտանգութեան աշխատողը չուրախացաւ որ հարցրինք՝ «բա ձեզ չե՞ն ասում, որ երրորդ մարդն էք, գնացէք ռոսիա մոլլ»։ օկ դէ, հիւսիսայինն աւելի մօտ էր, փորձեցինք էնտեղ՝ գտանք կէտը, ասին՝ «բա գրանցուե՞լ էք՝ գրանցումն արդէն աւարտուել ա»։
իրենք աշխատում են մինչեւ 16:30, բայց պէտք ա նախապէս գրանցուել։ գրանցման կէտը վերեւում ա՝ բաց օդին, իսկ պատուաստում են ներքեւում, տաշիրի ամենաներքեւի մասում։
ներքեւում հերթ գրեթէ չկայ, երեք հոգի մարդ են թողնում, հիմնականում վերեւում են սպասում, կտրօն են ստանում, իջնում։
քանի չեղաւ երէկ, փորձեցինք գնալ «ռասիա»։ էնտեղ մեզ գրանցեցին՝ իննսունքանիերորդն էինք, ու կէս ժամուայ մէջ հերթը շարժուեց 25֊ից 31, ու հասկացանք որ մեզ չի հասնի։
էսօր ցերեկոտ գրանցուեցինք, ասին՝ եկէք 15:30։ հէնց հասանք՝ ուղիղ մեր հերթն էր՝ կտրօնը վերցրինք ու էստեղ, ի տարբերութիւն կասկադի, մի հատ էլ ճնշում չափեցին, նոր ուղարկեցին պատուաստուելու։
էդ թերթիկը լրացրին, բայց ասին, եթէ այլ թուղթ ես ուզում դրոշմերով՝ եսիմոր պոլիկլինիկայում կը տան։
ենթադրեցի որ էնտեղ էլ ա հերթ, ու դէ մեզ շտապ չի։
հետաքրքիր ա ոնց ա էդ «արմէդի» յաւելուածը աշխատում, ոնց որ կարելի ա չգնալ էն պոլիկլինիկան, ու դա տեղակայել։
բայց ես դէ համ իրան չեմ վստահում, համ անդրոիդ չունեմ։
ոնց որ հարցրի, բացատրեցին, որ այդի քարտի համարը կը ներմուծեմ, ու հեռախօսի համարը կը վերցնի, տէնց կը հասկանայ ով եմ։
դէ ես դա չեմ անի, երեւի, առաւել եւս որ պարզ չի որտեղ ա էդ յաւելուածը պէտք գալու։ երեւի դրսում դրան չեն վստահի, իսկ ներսում յուսանք ոչ մէկ չի պահանջի qr code որ թողնի պայմանական աչաջուր։
#անկապ #կորոնավիրուս #պատուաստում #պատմութիւն #առօրեայ
նոր քէյս էի լուծում՝ էս մարդը նէնց էր փոխել տան պանակի փերմիշները որ cd չէր կարողանում լինել ներս։
եղե՞լ ա որ ձեզ կողբէք տանից դուրս։ էս մարդը գրեթէ նոյնն ա արել՝
chmoded himself out of home directory
տէնց էլ ա լինում։
էհ։
#անկապ
էսօր համեմատել էի սոնի էքսպերիայի ու փայնֆոնի խցիկները։
երկուսինն էլ պոստ պրոցեսինգ չեն անում լինուքսի տակ։
սոնիի խցիկն ակնյայտօրէն աւելի լաւն ա, ու ես ակնյայտօրէն հաւանում եմ փայնֆոնի խցիկի աղմուկը։
ի դէպ, փայնֆոնինը լռելեայն աւելի նեղ ա, երեւի 28մմ֊ի (թէ՞ 35) համարժէք։
#անկապ #խցիկ #սոնի #փայնֆոն
մի քանի օր առաջ ես ինձ համար սարքեցի todo լիստի լուծում։
հետեւեալ տեսքն ունի, մի քանի տող բան ա՝
#!/bin/bash
#echo -e "\e[9mstrikethrough\e[0m"
STRK0='\e[9m'
STRK1='\e[0m'
FL=$1
while read line
do
newline="${line:2}"
case $line in
+*)
echo -e " ${STRK0}${newline}${STRK1}"
;;
-*)
echo " $newline"
;;
esac
done < $FL
ինձ համար շատ կարեւոր էր տեսնել ջնջածը։ ու նշել որպէս ջնջած։ ու որ պարզ լինի կիրառման մէջ եւ տեքստ ֆայլերի մէջ գրեմ։
ահա, սարքում եմ ինձ ֆայլեր, անուանումը կարեւոր չի, ես սարքում եմ՝ 2021-10-26 օրինակ, օրուայ համար, ու մի ֆայլ ունեմ որի անունը դրել եմ՝ somehwen՝ այն գործերի համար որ երբեւէ ուզում եմ անել։
ու եթէ արել եմ՝ դիմացի մինուսը սարքում եմ պլիւս։ ապա todo սկրիպտին երբ էդ նիշքը տալիս եմ՝ ինքը արածները ջնջած ա ցոյց տալիս։
նաեւ ինձ կարեւոր էր պահել նոթեր գործերի մասին՝ օրինակ սա պէտք ա անել, իսկ որ աւելի հեշտ լինի՝ ուզում ես տեսնել էս ու էս ու էս յղումները։
սկրիպտն առհամարում ա տողերը որ չեն սկսւում պլիւսով կամ մինուսով, ու ես պարզապէս տաբ եմ տալիս ու գրում եմ նոթեր։
ստացւում ա՝ զրօ տող կոդով նաեւ ունեմ նոթեր։
էսպէս։
#սկրիպտ #իւնիքս #լուծում #պարզ #չգիտեմ #անկապ ###
աստուած, ժամանակակից ssh֊ներին չես կարողանում tor֊ից կպնել լռելեայն, ասում են՝
>reverse mapping checking getaddrinfo for ****** failed - POSSIBLE BREAK-IN ATTEMPT!
ահաւոր ա։
տեսնեմ ոնց են անջատում։
#իւնիքս #տեք #անկապ
զգացի որ ահաւոր կարօտել եմ մարդկանց «մարդկային» բլոգեր կարդալը։
երբ իրենք իրենց կենցաղից են պատմում ու առօրեայից։
ոչ տեքնիկական, ոչ քաղաքական, ոչ մտքեր՝ պարզապէս առօրեայ։ ես ահաւոր վայելում էի նման բլոգեր, ու հիմա այնպիսի տպաւորութիւն ա, որ արդէն սիրուն էլ չի նման բլոգեր պահել՝ շատ քչերն են գրում։ :/
#անկապ #բլոգ #ցօգ #առօրեայ #համացանց
լայֆ տիպ՝
եթէ ինչ֊որ մէկի հետ խօսում էք, ով ձեր պարտնեօրի հետ լաւ ծանօթ ա, ու ինչի մասին ասես չէք խօսել այդ ինչ֊որ մէկի հետ, պարտնեօրի անունն էլ նշէք, մի բան իրանից էլ ասէք։
զի այլապէս ես որ ամաչում եմ հարցնել իրանից, բա ո՞նց ա, կամ ասել՝ բարեւի։
վախենում ես՝ կարող ա բաժանուել են, անյարմար վիճակի մէջ դնես։
բայց եթէ չեն բաժանուել՝ էդ պարտնեօրին թէ ասի, դիցուք, ինձ տեսել ա, նա էլ կասի՝ բա ո՞նց ինձ չի բարեւել, ինձնից չի հարցրել։
մի բան ասէք, մարդ եղէք։ որ լռելեայն ընդունենք որ բաժանուել էք։ (:
ու տէնց։
#յարաբերութիւններ #անկապ
pwa֊ներն ահաւոր են։
հետաքրքիր ա որ եթէ մոբայլ հարթակները շուտ գային մեզ մօտ՝ վեբը երեւի տէնց չէր «զարգանայ», կը գրէին յաւելուածներ։
եւ վեբը կը թողնէին հանգիստ։ էդքան չէին աղբ լցնի, աղտոտի, դարձնի օպերացիոն համակարգից անհամեմատ բարդ։
ու դրական կողմը կը լինէր՝ մեզ շփման համար, տեղեկատւութիւն ստանալու համար՝ պարզ էջ դիտելու համար պէտք չէր լինի օգտագործել բարդ ծրագիր, որ էսօր ունակ են գրել միայն երկու մեծ ընկերութիւններ։
զի երբ վեբում կայ «ֆիչըր», այն օգտագործւում ա, դիցուք վիքիպեդիայի կողմից։ վիքիպեդիայի դեւելոփերները չունեն սահմանափակում՝ էնպէս գրել, որ դիտուի netsurf֊ով օրինակ։ զի netsurf֊ը ստանդարտ չի՝ ստանդարտի մասնակի իրականացում ա։ էդ ոնց որ netsurf֊ը մեղաւոր լինի, որ չի իրականացրել, ոչ թէ ստանդարտն ա արհեստականօրէն բարդացուած։
եթէ մոբայլ հարթակները գային աւելի շուտ՝ երեւի վեբն էդքան չէին բարդացնի։ նաեւ, տեքնիկապէս յաւալուածը լաւ ա նրանով, որ (եթէ) նէյթիւ կոդ ա՝ արդիւնաւէտ ա աշխատում։
միւս կողմից, քանի որ կար վեբը, ունենում ենք web api տարբեր սերուիսների հետ խօսելու համար, ու հետեւաբար, կարող ենք ազատ յաւելուածներ գրել, որ դրանց կպնում են։
հարց՝ արդե՞օք մեզ պէտք են իրենց «սերուիսները», որ մի հատ էլ ազատ յաւելուածով կպնենք։
ու արդե՞օք աւելի լաւ չի նկարը լոկալ խմբագրել։ ու վերջապէս, մէկ ա այդ web api֊ները կամ չկան, կամ ահաւոր սահմանափակ են։
երեւի կրկին կրթութեան հարց ա, ու աստիճանաբար (երկար) մի քանի տասնամեակում կը լուծուի։
իսկ գուցէ չէ։ #անկապ #տեք #վեբ #համացանց #ստանդարտ #ֆիչըրացաւ #բարդացում #տեքնոլոգիաներ #ազատութիւն
ես՝ oberon֊ը հաւէսն ա հէնց նրանով որ single threaded օպերացիոն համակարգ ա։
էլի ես՝ maemo֊ն հաւէսն ա նրանով որ իսկական բազմախնդիր համակարգ ա, տեսնում ես միաժամանակ՝ էս պատուհանում ֆիլմ ա ցոյց տալիս, էն պատուհանում չաթն ա թարմանում, եւ այլն։
#անկապ #տեք #օպերացիոն_համակարգեր #օբերոն #մաեմօ
էսօր եղել եմ «երեւանի» տասնամեակին։
զգացել եմ ինչքան հեռու եւ օտար են բոլոր այն մարդիկ որ երեւանեան մշակութային վերնախաւն են։
տխրեցի։
տխրեցի օրինակ ոչ թէ նրանից որ կապ չունեմ իրենց հետ, այլ որ էն մարդիկ չեն որ իրականում կը կարողանայի կամ կուզէի սերտ կապ պահել։
տխրեցի որ էական չի ինձ, գիտեմ իրենց թէ չէ, եւ գիտե՞ն իրենք ինձ, թէ չէ։
տխրեցի որ համայնք, որի մաս լինելով ես ինձ լաւ կը զգայի, ոչ թէ չունեմ զի տեքնոլոգիապէս կապ չունեմ, այլ զի զգացի որ էդ համայնքը չկայ։
հետաքրքիրն այն ա որ եթէ էդ մարդիկ մտահոգուած լինէին նոյն հարցերով ինչ ես, այդ աստիճան կարեւորութիւն տային, ապա ես կուզէի իրենց հետ կապի մէջ լինել երեւի, այդչափ օտարութիւն չէի զգայ։
բայց եւ էդ ժամանակ տեքնոլոգիական խնդիրներ չէինք ունենայ կապի հետ։
հարցը տեքնոլոգիան չի՝ մարդն ա։
#ազատութիւն #համայնք #տեքնոլոգիա #մարդիկ #արժէքներ #անկապ
բայց տխո՞ւր չի, որ մինիքսի իւզերլանդը գրեթէ ամբողջովին փոխարինեցին նէթբիէսդիի իւզերլանդով։
հիմա մենք ունենք մի իւզերլանդ քիչ։
մարդիկ էսքան ջանք են դրել, ու մի այլ ձեւ գրել են։
էհ։
#մինիքս #իւնիքս #բազմազանութիւն #կենսաբազմազանութիւն #օպերացիոն_համակարգեր #օպերացիոն-համակարգեր #անկապ
2010֊ին ամն֊ում էի, ու մի պահ էնպէս ստացուեց որ մի չինացի աղջիկ օգնում էր զբօսնել կամ շոփինգի տեղերը գտնել։
ես ուզում էի «levis»֊ի խանութ, ու նա զարմացաւ՝ ասաց՝ բայց ինչի՞ եկել հասել ես նյ որ «levis» առնե՞ս։ ու էդքան էժան բրե՞նդ։ ասացի՝ «դէ հա՞»։ ասաց՝ «դէ չգիտեմ, եթէ ուզում ես տէնց խլամ էժան բաներ առնել, օկէյ, իմ գործը չի»։
ու մեր բեքգրաունդները ահաւոր տարբեր էին, զի ինձ համար «levis»֊ը որակ էր եւ ամերիկայի խորհրդանիշ։ սովէտի ժամանակ անհասանելի հաճոյք, որը նոյնիսկ հետսովետական հայաստանում էր անհասանելի։ բայց լաւ ա 2010֊ին մենք արդէն ունէինք փոքրիկ խանութ ուր հնարաւոր էր իրենց ջինսերից առնել՝ ահաւոր թանկ։ եւ ընտրութիւն չկար, իհարկէ։
իր համար նաեւ անհասկանալի էր՝ ինչի՞ ա մարդը հասել ամն ու նյ որ առնի իրան «լեւիս», որն իր համար էժան անկապ բան էր ու բնաւ որակի մասին չէր։
բայց այո, մեր իրականութիւնը դա էր՝ ես պիտի նյ հասնէի, որ ինձ թոյլ չտայի էնտեղից վերադառնալ առանց «լեւիսի» խանութ մտնելու։
զի մեկուսացուած էինք շատ շատ շատ։
#պատմութիւն #ամն #նյ #լեւիս #լիւայս #ջինս #խանութ #մեկուսացում #սովետ #սովէտ #առօրեայ #երեւան #անկապ
librsvg֊ն այլեւս (վաղուց) գրոած ա rust֊ով։
իսկ դրանից կախուած ա gtk աշխարհի ու գնօմի լիքը ծրագիր։
եւ առհասարակ՝ svg ուզում ես որ ծրագրերդ ճանաչեն՝ ես ուզում եմ։
հետեւաբար՝ պէտք ա rust ունենամ։ ու դա սարսափելի չի բնաւ, rust֊ն էլ վատ լեզու չի, բայց խնդիրն այն ա որ յաճախ ա թարմանում, ու ամէն անգամ երբ համակարգս թարմացնում եմ՝ հիմա ստիպուած եմ rust շինել։ դա շատ հաւէս չի, մանաւանդ փայնբուքի վրայ։
gcc֊ն էդքան արագ արագ չի թարմանում, ու ամէն անգամ նոր gcc չես հաւաքում։
ու տէնց։
#ծրագրաւորման_լեզուներ #փայնբուք #ջենթու #առօրեայ #անկապ #չգիտեմ
ես հիմա նստած եմ մի տեղում ու աշխատում եմ, իսկ այդ տեղ հասել եմ զի… օգնեցի որ հասնեն…
ու էստեղ…
մի հին շէնք ա, բաւական կրեատիւ սարքած, որ մարդը երեսուն տարի ա սարքում էր։ իմ սրտով չի, բայց անկապ սովորական շէնք չի, մարդը կրեատիւ ա մօտեցել։
էդ մարդը կանգնած ա ճարտարապետի հետ, իսկ ճարտարապետը սարքել ա կողքի շէնքը՝ բաւական լաւ, բաւական հաւէս մշակոյթի մէջ, ինձ համար, ահռելի գործ ա արուած։
այդ երկրորդ տունը ճարտարապետը գծել էր էդ մարդու որդու պատուերով։
ու էստեղ ենք, զի երկու աղջիկ՝ ճարտարապետական լուսանկարիչները, էդ նոր շէնքը երեկոյեան լուսաւորութեան տակ փորձում են նկարել հատուկ ոսպնեակով եւ խցիկով։
ու…
ես մտածում եմ, սա… վախենում եմ ասել, ես ինքս կը վախենայի նման մտքից, զի ոչ ռացիոնալ զգացողութիւն ունեմ, որ կարող ա մտածելով լոկ փչացնեմ մի բան, բայց սա շատ հաւէս ա։
էս մարդը մեծացրել ա որդի, որ իր ստեղծագործական աշխատանքով բաւական յաջողութեան ա հասել, ու եկել ա, հօր տան կողքին իր, բաւական աչքի ընկնող, տունն ա կառուցել։
ու ես արձանագրում եմ՝ ահռելի գործ ա արուած։
ու էս մեծ մարդն ու ճարտարապետը հիմա կանգնած են իրար կողք։
ու էս մարդը իր որդուն ա մեծացրել։
իսկ ճարտարապետը էս նոր տունն ա գծել, ու հետեւել որ լաւ կառուցեն։
ու էս ամէնը ահռելի գործի արդիւնք ա։
ու իրանք տէնց հիմա կանգնած են իրար կողք։
ու պիտի որ ահագին լաւ զգան։ զի ամէնը հետեւում ա։ մնում ա նկարներն անել։
ու ճարտարապետն էլ հա կասկածում էր իր գործի մէջ՝ արժի՞ որ նկարներն անել։
զի մենք հակուած ենք չափազանց խիստ լինել մեր գործի հանդէպ։
բայց էսպէս կանգնելը՝ շէնքի մօտ, երկուսի համար էլ պէտք ա որ ահագին բաւականութիւն պատճառող լինել։
էսքան արել ենք։ ստացուել ա։
#անկապ #առօրեայ
էնքան տխուր ա ամէն անգամ երէսելը ոնց են մարդիկ կպնում տեքնոլոգիաների, որ հիմնադրել են խոշոր խաղացողները, ու որ իրենց կողմից օժանդակութիւն ունեն։
ախր ինչի՞ էք կպնում, երբ կայ համեմատելի, նոյնիսկ աւելի լաւ, ու չգնահատուած գանձ՝ որ չէք տեսնում։
ինչի՞ են մարդիկ օգտագործում էսօրուայ մէյնսթրիմ ծրագրաւորման լեզուները՝ խոշոր, շատ խոշոր խաղացողների մարկէտ արած գործիքներն են։
իսկ ինչի՞ են մարդիկ կպել տելեգրամին/մեսինջերին/ուոթսափին եւ այլն՝ նոյն պատճառով։
ու առաւել եւս ցաւում ա երբ գիտակից, էդքանը հասկացող մարդիկ են կպնում։
ախր դուք հո հասկանում էք, ձեզ բացատրել պէտք չի, ո՞նց էք կարողանում։
չունենք մենք էդ ահռելի ռեսուրսները, էդ չափ փողը, որ մարկէտ անենք մեզ, ինչ ունեն նրանք։ բայց աւելի վատը չենք, աւելի լաւն ենք յաճախ։ գոնէ համեմատելի ենք։ բայց համեմատելի լինելով՝ չկանք, անտեսուած ենք։
գնացէ՛ք, գնացէ՛ք տելեգրամներ ու լաւ զգացէք ձեզ։ բայց չմոռանա՛ք որ ստրկութիւն ա դա, ստրկութիւն ա ընկերութեան «մեսինջերից» կախուած լինելը։ ուրիշ բան չի։
երբ ստրուկները ազատուեցին՝ շատ դժգոհ էին, զի կեանքի մակարդակը իջել էր։ չգիտէին, ինչի՞ էդ պատուհասը բերեցին իրենց գլխին, լաւ էլ ապրում էին։
#անկապ #ցաւ #տեք #տեքնոլոգիաներ #ստրկութիւն #ազատութիւն
ես մեկնաբանել էի մի քանի օր առաջ, որ «նոր մարդիկ չկան»։
փորձեմ ծաւալուել այդ մասին՝
պսիքոպատները երկար ժամանակ նոյն վայրում չեն մնում՝ իրենց մասին լուրերը տարածւում են, ու այս համայնքում արդէն գիտեն, որ սա մարդկանց օգտագործող մարդ ա, եւ այն համայնքում արդէն գիտեն, որ քաղաքում, նոյնիսկ մեծ քաղաքում այդ մարդն արդէն տեղ չունի, եւ գաղթում ա այլ տեղ, ուր նա կը լինի նոր մարդ, պատմութիւն չունեցող մարդ։
պատմութիւն չունեցող մարդիկ ինձ համար լռելեայն տարօրինակ են։
ինչի՞ չունեն պատմութիւն։
ինձ թւում ա՝ ում ուզում եմ իմանալ՝ ես արդէն գիտեմ։ դէ նկատի ունեմ՝ գոնէ դէմքը ծանօթ ա՝ տեսել եմ կամ նփակում ցուցահանդէսի, կամ գործ ա արել էնտեղ, կամ հաւաքին եմ տեսել, կամ չգիտեմ, իլիկում ենք խորացել քաղաքականութիւնից։
իսկ ինչի՞ ես իրան չգիտեմ։
ուրեմն նա չունի՞ իր մէջ ճիճու, որ իրան ստիպել ա ցուցահանդէսի գնալ, կամ մի բան կարդալ, իմանալ ու յետոյ շփուել մարդկանց հետ, գոնէ համացանցում, որ ստանայ տեղեկատւութիւն, որ մարսի, քննարկի էդ տեղեկատւութիւնը, որ կիսուի տեղեկատւութեամբ։
իսկ եթէ չունի՝ ես շատ վատ փորձ ունեմ այդ «փերսոնալիթի» մարդկանց հետ շփման։
նա ինձ չի հասկանայ, ու մօտ շփում կամ չի ստացուի, կամ կը ստացուի շատ ճշնող։
ու ես չեմ կարծում որ նոր մարդիկ կան։
նոր մարդիկ յայտնւում են, ինչպէս անդրանիկն եկաւ յայտնուեց, ու շատ լաւ ա, նա արդէն նոր մարդ չի։
վաչագանն ինձ համար նոր մարդ չէր, երբ երթի ժամանակ սկսեցինք խօսել՝ արդէն գիտէի մի քանի տեղից։ յետոյ ընկերացանք։
բայց ես նաեւ իմացել եմ սայքոփատ մէկին, որ ինձ էլ ա մանիպուլացրել, մնացածներին, ու թռել ա հայաստանից, ընդհանուր մի տարուց քիչ մնալով։
նոր մարդիկ փնտրում են, փորում են, ու մենք իրենց սկսում ենք ճանաչել, մենք իրենց հիւրընկալում ենք համայնքներ, շփւոււմ ենք, ու իրենք արդէն նոր մարդիկ չեն։
ու մի բան էլ՝ ես սիրում եմ նոյն տեղերով զբօսնել, ու նոյն տեղերը գնալ լուսանկարելու։
ու ամէն անգամ նոյն հին մարդկանց հետ շփուել, ու խորանալ իրենց մէջ։
բարեւ հին մարդիկ, շնորհակ որ կաք, դուք ինձ շատ հետաքրքիր էք։
#անկապ #մարդիկ #նոր #հին #համայնք #շփում
հին «թեդ թըլք» կար այն մասին, որ տարբեր երկրներում «ժամանակը» տարբեր ձեւ ա հոսում։
ու որ օրինակ, մի երկրում մարդիկ աւելի շատ են «ապագայ կողմնորոշուած», քան միւսներում։ այդ պատճառով ըստ վայրի՝ մի տեղում պատրաստ են շատ աշխատել, սովորել՝ ապագայի համար, միւս տեղում՝ էսօրուայ օրով են ապրում։
ելոյթ ունեցողը նաեւ պատմեց որ սիցիլիայից ա, ու որ մի անգամ սիցիլիայում ծանօթացաւ ոմն պոետի հետ, ու զրոյցի մէջ նկատեցին, որ իտալերէնի սիցիլիայի դիալեկտում չկայ ապագայ ժամանակ։
«ահա թէ ինչու ոչ մի բան չի արւում» (this is why nothing gets done!) — կատակեցին իրենք։
այս առումով, քպ֊ի նշանաբանը՝ «ապագայ կա՛յ» — շատ տեղին ա — մեզ պէտք ա ապագայ։
այն, ինչպէս եւ մաթէմի որեւէ թեօրեմ՝ կայ, ու պէտք ա իրան բացայայտել։
չես փնտրի՝ չես գտնի։
#ապագայ #քաղաքականութիւն #լեզու #անկապ
ընկերս երէկ չէ առաջ օրը աւտովթարի մէջ ա ընկել։
գիշերը, մէկոտ, գնում էր տուն տաքսիով, դիմացից եկող մեքենայի միջի մարդը, կարծես, յետոյ պարզուեց որ համ խմած էր, համ քնած։
ընկերոջս վարորդը փորձեց խուսափել հարուածից, բայց չկարողացաւ։
պատմեց, որ վարորդի ձեռքը մտել էր դիմացի պանելի մէջ, լրիւ արիւնոտ էր։
ընկերս հետեւում էր նստած, աջից՝ ամենաապահով տեղում։ նա միշտ ամրագոտի ա կապում, բայց էնտեղ հետեւում չկար ամրագոտի։
նա հասցրեց լարել մկանները, ոտքերով հպուեց դիմացի նստացանին, բայց հարուածից ամէն դէպքում թռաւ, գլուխն էլ վնասեց, ոտքերն էլ։
բայց բաւական լաւ պրծաւ։
եթէ ամրագոտի լինէր ու նա կապած լինէր՝ երեւի ոչ մի բան իրան չէր լինի։
շտապ օգնութիւնը եկաւ չորս րոպէ անց։ այն կանչեց հետեւից եկող մեքենայի վարորդը։
իրան չտարան, տարան այդ երկու մեքենաների վարորդներին։
միւս օրը նա գնաց հիւանդանոց՝ ստուգուելու, իսկ ես իրան հիւանդանոցից յետոյ վերցրի։ հիւանդանոցի մուտքը բաւական բարձր էր, ու այնտեղ լիքը լիքը աստիճաններ էին։ «սիթի» արին, ռենտգէն արին։ մի ռենտգէնի նկարը սխալ էին արել, մի հատ էլ արին։ 🤦
ու չեն ջոկել դեռ նախագծողները, ճարտարապետները, որ ոչ միայն ընդհանրապէս պէտք չեն մուտքի մօտ աստիճանները, այլ առաւել եւս հիւանդանոցի մուտքի մօտ պէտք չեն։ 🤷
բայց այս ամէնը գրում եմ մի պատճառով, որ մտքումս ա՝ եթէ ամրագոտի լինէր ու կապէր՝ ոչ մի բան չէր լինի իրան։
#անկապ #վթար #ամրագոտի #պատահար #պատմութիւն
ես շատ դեբիլ եմ եղել, որ մարդկանց դեբիան եմ տեղակայել։
վաղուց չեմ անում տէնց բաներ, վերջին տարիներին՝ միայն շատ հազուադէպ մարդկանց համար։
բայց ամէն դէպքու՝ դեբիանը հնանում ա, ու պէտք ա իրան թարմացնել ռելիզից ռելիզ։ ճիշտ ա՝ առցանց։ ու նոյնիսկ կարծես ինքը հիմա գրաֆիկական ծանուցում ա տալիս թէ՝ նոր ռելիզ ա եղել, կտացրու որ թարմանամ, բայց նախ վստահ չեմ, երկրորդն էլ՝ հնանում ա։
պէտք էր մանջարօ տեղակայել, որ ամէն օր թարմանայ, ամէն օր լինի այսօրուանը, ու էլ չմտածէի ո՞նց են։
#լինուքս #մանջարօ #դեբիան #անկապ
մէկ էլ կրկին ու կրկին,
էն օրը @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/antranigv}֊ն իր ելոյթն ա ուղարկել բարքեմփի՝ իսկ էնտեղ վերնագրերը անգլերէն են, իսկ նիւթը հայերէն։
երէկ էլ մէկն ասաց ինձ՝ ալգորիթմ էի փնտրում, միայն մի վիդեօ եմ գտել իւթիւբում, վերնագիրն անգլերէն էր, պարզուեց՝ հնդիկ ա ու բենգալերէն ա պատմում։
ու վերջապէս՝ դուք, որ պիտակում էք տեքստերը անգլերէն՝ հասկանո՞ւմ էք որ էս մարդկանց սպամ էք անում։
ես նոյնիսկ համակարգչի թրէյդմարքն եմ հայերէն գրում՝ ու ոչ հայրենասիրութիւնից դրդուած՝ որ չտեսնեն մարդիկ անիմաստ։
#անգլերէն #պիտակ #կուլտուրա #սպամ #հայերէն #բարքեմփ #անկապ
ես, գուցէ գիտէք, շատ եմ սիրում չաթեր։ եթէ չեմ մասնկացում, ապա պատմութիւնը կարդում եմ։ բայց եւ գտնում եմ որտեղ կարող եմ արտայայտուել։ չաթերով ես իմանում եմ տարբեր մարդկանց կարծիքներ, ուղէղս կապերը փոխում ա, գտնում եմ նոր հետաքրքիր յօդուածներ, որոնց յղում են լրիւ այլ բեքգրաունդ ունեցող մարդիկ, ընկնում եմ դրանք կարդալով։ կարճ ասած՝ ահաւոր զարգացնող ա ու հաւէս։
հաւէս ա նաեւ երբ կարող ես մասնակցել եւ արտայայտուել։ էլ աւելի հաւէս ա երբ գտնում ես հետաքրքիր կամ արդէն պարզապէս ունենում ես ծանօթ մարդիկ, որ ողջունում են, երբ մտնում ես սենեակ։ որ հարցնում են, էս ուր էիր կորել։
վաղուց չեմ նկատել չաթ, ուր ինձ կոմֆորտ չէի զգայ։ ու նոր երկու օր առաջ յիշեցի, որ մթնոլորտը որոշ հայկական եւ ռուսական ֆորումներում բաւական ճնշող էր։
ստիպուած յիշեցի՝ երբ վերջերս ջաբեր չաթերի ցանկերով անցնելիս, որոշեցի նաեւ կպնել մի քանի ռուսալեզու չաթի։ փորձառութիւնս լաւը չէր։
չաթերից երկուսում ինձ հա ողջունում էր քափչա՝ ստիպում էր ամէն ռեքոնէքթից, եւ ամէն սարքից գնալ քափչա հաւաքել։ ես դեռ ընդամէնը ուզում էի կարդալ, առհասարակ ալարում եմ ռուսերէն ստեղնաշար միացնել, մտածում էի դեռ կարդամ, տեսնեմ հոգեհարազատ մարդիկ կա՞ն, հետաքրքիր քննարկումներ ինձ համար կա՞ն, որ յետոյ մտածեմ։
բայց էդ կարդալը միայն արդէն բարդ էր՝ պահանջում էր հա քափչա։ չաթերից մէկից ապաբաժանորդագրուեցի, միւսից արդէն ուզում էի, հերթական անգամ քափչա ստանալուց, երբ ինձ էնտեղ գրեցին՝ թէ եթէ չես ուզում ստանալ քափչա, արի քո կոդից ցոյց տուր, հանենք։
ես սկզբից մտածեցի՝ նորմալ ա, օրինակ էլեկտրոնիկայի ֆորում կար, ուր մտնելու համար ստիպում էին պարզ քափչա լուծել, իսկ դրա համար պէտք էր օհմի օրէնքը, օրինակ, իմանալ։
ու ասի՝ դէ սա, կամ սա։ ասին՝ հմ, ծանօթ լեզուներ չեն։ մի այլ բան տուր։ ասի՝ սա՝ ու տուեցի տաս տարուայ կոդ որ պասկալով ա գրուած։ ու ես սպասում էի որ կասեն՝ դէ հա, իրական մարդ ես, օկ, արի շփուենք, բայց սկսուեց կոդիս քննադատումը։ որը էլի վատ չի, նայած ոնց ա մատուցւում ու կատարւում։
օրինակ, սկսեց նրանից, որ էսինչ մեկնաբանութիւնը անգլերէն ճիշտ չեմ գրել։ իսկապէս, անգլերէն ճիշտ չէի գրել։ յետոյ գտաւ իմ քոմենթը, ուր ես գրել էի if - then - else֊ի կողքը՝ «աւաղ պասկալը elsif չունի»։ ու ասաց՝ «դու, ըստ երեւոյթին, գաղափար էլ չունես ինչ ա…» ու մի ռուսերէն արտայայտութիւն, որ չգիտէի ինչ ա։ նայեցի՝ ընդամէնը pattern matching֊ը նկատի ունէր։ օկ, ոնց որ գաղափար ունեմ, բայց ես ի՞նչ, հիմա պիտի իրան ասեմ՝ գիտե՞ս, ես լա՛ւն եմ, ես ունե՛մ գաղափար դրանից։ ու լռեցի։ յետոյ տեսաւ որ էդ ռեպօն նաեւ դեբիանի մաս ունի ու գրեց չաթում՝ «տղէրք, հլը բռնէք սրան, ինքը կարում ա դեբիանի փեքեջինգ անել»։
սա ոնց որ դրական բան էր, բայց կարելի էր այլ ձեւ ասել։ կարելի էր ասել՝ վոու, մենք սրանից թոյլ ենք, մեզ օգտակար կը լինես։ ոչ թէ «բռնէք սրան» ասենք։
էդ ուշ գիշերով էր, ու շփոթուել էի, գնացի քնելու։ միւս օրը վերլուծեցի՝ մտածեցի՝ շատ նման ա որ մարդն ինքնահաստատւում էր։ ու ինքնահաստատւում էր որպէսզի համոզի ինքն իրեն, որ լաւն ա։ զի չնայած ակնյայտօրէն ահագին բան սովորել ա՝ բայց խորքային համոզմունք որ լաւն ա՝ չունի։ գուցէ նրանից որ սիրուած երեխայ չի եղել։ գուցէ դպրոցում են նեղել։ չգիտեմ։
իհարկէ, կան վեհ մարդիկ, որ շատ ծանր մանկութիւն են ունեցել, բայց կարողացել են շատ լաւ մարդիկ դառնալ։ գուցէ դրանով էլ են շատ վեհ, որ կարողացել են յաղթահարել այդ վիճակը։ բայց եւ կայ շատ մարդ որ չի յաղթահարել։
ու առհասարակ, ես նկատել եմ ու ձեզ հետ կիսուեմ՝ եթէ մարդը փորձում ա լաւը երեւալ (կապ չունի, գուցէ եւ ձեր աչքում) նրանով որ ցոյց ա տալիս ուրիշները ինչ վատն են՝ հեռու մնացէք էդ մարդուց։ իրան չէք ուղղի, իսկ ձեր կեանքի որակը վատանալու ա։
ու այո, յիշեցի որ վաղո՜ւց էդպիսի մարդկանց հետ չեմ բախուել։ որ տեսնումէ ի նման վարքագիծ (որպէս ընթերցող) մի 15-20 տարի առաջ՝ ռուսական չաթերում ու ֆորումներում։ մտածեցի՝ ինչքան հաւէսն ա անգլալեզու չաթերի մթնոլորտն այսօր։
միայն այսօր չէ՝ երբ կարդում ես ութսունականների եւ իննսունականների usenet քննարկումները, ոչ մէկ ոչ մէկի չի նուաստացնում։ ոչ մէկ աւելի լաւն իրան չի զգում ուրիշի հաշուին։
ունեն էդ կուլտուրան։
յիշեցի, որ միակ տհաճ փորձառութիւնս մի քանի տարի առաջ այն էր, որ մի ծրագրաւորման լեզուի սենեակում, այդ լեզուի ստեղծողը ինձ երկար բարձում էր նրանով ինչ յանճարեղ են իր մտքերը։ ու էդքան վատ չէր, զի մի տեսակ հաստատում էր կորզում ինձնից, որ նա լաւ ա մտածել։ ու չնայած դա ծանր ա, ու միշտ չի որ համամիտ ես, իսկ քեզնից ուզում են՝ միւս կողմից՝ դա նուաստացնող չէր։ այդ չաթ էլ մի քանի անգամ էլ մտայ, տեսայ էդ տղայի հետ չի լինում, ու էլ չմտայ։
ու նոյնիսկ դա շատ աւելի լաւ փորձառութիւն էր քան էն ինչ երէսեցի էս քանի օր առաջ՝ այդ կոնկրետ ռուսական չաթում։
ընդամէնը սա էի ուզում պատմել։ ու ուղերձը տալ, որ լաւ չի, ցածր ա լաւը երեւալ այլ մարդկանց հաշուին։
դէ մինչ։
#չաթ #մարդիկ #յարաբերութիւններ #համացանց #պատմութիւն #անկապ
այն որ մենք վոյաջերով ուղարկել ենք մեր մասին պատմող նիւթեր՝ նրանից ա որ մենք մեր մասին պատմող կենդանիներ ենք։
մեր կենսաբանութիւնից ա, ըստ երեւոյթին որ ոչ միայն մեր քայլերով ու պատմութիւններով իրականում ինքներս մեզ ենք նկարագրում, այլեւ նոյնիսկ տիեզերք ենք ուղարկում մեր մասին պատմութիւններ։
այլ կենդանու տեսակ լինէր, այլ կենսաբանութեամբ, գուցէ հակառակն անէր՝ կը փակէր մոլորակը էկրանով, որ յանկարծ չմատնեն իրենց ռադիօ եւ այլ ալիքներով։
#մարդիկ #վոյաջեր #տիեզերք #կենսաբանութիւն #անկապ
do the right thing, կամ երկու ասք ճիշտ քայլերի մասին։ (:
ուրեմն, երէկ ուշ վերադառնում ենք մեր արուարձանի տուն ոչ սովորական ճանարապհով։ էնտեղից գայթակղութիւն կայ կարճ կտրելու, արհամարհելու միակողմանի երթեւեկութեան նշանը, եւ քսան վայրկեանից լինել տան մօտ։ այդ նշանը բոլորն են արհամարհում, միշտ։ փողոցը միակողմանի ա, բայց ամբողջ օր դրանով երկու ուղղութիւններով էլ մեքենաներ են գնում։
ասում եմ՝ կներես, ուշ ա, յոգնած ես, նաեւ ուշ ա՝ ոչ մէկին չենք խանգարի, բայց չեմ կարողանում ստեղից խախտումով մտնել, մի քանի րոպէ ա, գնանք պտտուենք, ճիշտ տեղից մտնենք։
գնում ենք՝ իսկ էնտեղ փողոցն են ներկում, մեծ մասը փակ ա, ինչ֊որ ոստիկանական մեքենայ կանգնած ա, միւսը անցնում ա, ու իմ վրայ բղաւում ա, էն խաչմերուկը որից պիտի մտնէի ահաւոր վիճակում ա, լիքը մեքենաներ են, ու եթէ ես մի հատ էլ ջանամ մտնել, ահագին անյարմարութիւններ կը ստեղծեմ։ ու չմտայ, ասի լաւ, աւելի երկար կը պտտուենք։ գնացինք ահագին հեռու, պտտուեցինք, մտանք սովորական ճանապարհով։
իսկ էնտեղ՝ հրդէհ ա, չոր խոտն ա վառւում, մեծ բոց ա, ու կրակը հասնում ա ծառերի ճիւղերին, դրանք էլ են այրւում։ ասի՝ զանգի 911 — զանգեց, յայտնեց։ էսօր ստուգեցինք՝ կրակը մարել էին, ծառերն էլ լաւ են։
սկզբից թւում էր թէ՝ էս մի օրը պիտի խախտէի, տես է, ինչքան հեռու գնացիր, ոստիկանները գոռգռացին, լարուած վիճակներ էին։ իսկ պարզւում ա՝ լաւ ա շրջանցեցինք, որովհետեւ կրակի մասին յայտնեցինք։ չգիտեմ, ուշ էր, ուրիշ մարդ կանցնէ՞ր, ու եթէ այո՝ կը յայտնէ՞ր թէ իրան մէկ էր լինելու։
ասք երկրորդ՝ երէկ հանդիպման էի մի տղայի հետ, որ փորձում ա հաստատուել հայաստանում, էլեկտրոնային երաժշտութիւն ա գրում, ու ահաւոր ցանցառ տիպ ա՝ ինչ ասես հաւէս տեքնիկական նախագծեր չի արել, նաեւ իմացայ իր մասնագիտացումը։ ասաց՝ կուզէի ստեղ կիսուել գիտելիքներովս, գուցէ մի խումբ հաւաքել, դասընթաց անել։
այսօր էլ ստիպուած էի վարել առաւօտը, տուն վերադառնալիս անցնում էի մի փոքրիկ քարֆուրի կողքով, մտածեցի՝ թէ տեղ լինի, կը կայանեմ, կեֆիր կառնեմ։ տեղ պատահեց, կայանեցի, լիքը բաներ վերցրի, դրամարկղի մօտ հարցնում են՝ քարտո՞վ էք ուզում վճարել, ասում եմ՝ այո, ասում են՝ չենք կարող, կապ չկայ, ու միայն մեզ մօտ չի, թարմացնում են։
մտածեցի, կարելի ա իհարկէ թողնել էսքանը ինչ հաւաքել եմ ու գնալ։ բայց իրենք պիտի հետ դնեն տեղերով, գնամ, գնամ հասնեմ բանկոմատ, կանխիկ հանեմ։ իսկ բանկոմատի ճանապարհին հանդիպեցի համալսարանից մօտ մասնագիտութեան մէկին, որ ինչ֊որ որոշող դերակատարութիւն ունի։ ասի՝ լսի, ես ստեղ մի մարդու հետ եմ հանդիպել, որ էս բաների մասնագէտ ա։ ասաց՝ էս ինչ լաւ ա, ես էլ չեմ կարողանում լաւ մասնագէտ գտնել, մի հատ կապի մեզ իրար։ եթէ իրան չտեսնէի, տէնց մօտ չեմ որ գրեմ՝ գիտես սէնց մարդ կայ, կարո՞ղ ա ձեզ պէտք ա նման դասընթաց, բայց մտքիս կար որ եթէ տեսնէի համալսարանում աշնանը՝ կասէի։
ու տէնց, երկրորդ պատահականութեան պատճառով, յուսով եմ, նա էլ կը կարողանայ իր գիտելիքներով կիսուել ուսանողների հետ։
այսպէս։
#անկապ #առօրեայ #պատմութիւն #երեւան
«արմաթի» մասին՝ ծախսը մեծ ա ու ոչ արդիւնաւէտ՝ զի այն ամէնը ինչ լաբում լինում ա՝ պէտք ա անկապ դրուած չլինի, այլ օգտագործուի։ կարեւորն այն ա որ տեղում սարք աշխատեցնել ունակ մարդ չկայ։
իսկ եթէ լինի մարդ՝ ահաւոր թոյլ կարգիչներ, որ ձգում են պրազ միջավայր՝ windowmaker, icewm (xfce֊ն արդէն պարզ չի)՝ լրիւ հերիք են։ պարզապէս մարդ ա պէտք, որ կարողանայ օգտուել ու սովորեցնել։ ու դա արդէն խնդիր ա։
ես կաւելացնէի որ xfce ու աւելի բարդ ու ծանր միջավայրեր պէտք էլ չեն՝ չեն օգնի կոնսոլով վարժ աշխատել ու հասկանալ տակից ինչ ա կատարւում։
պարզ միջավայր, միայն տերմինալներով գործ, աւել բան պէտք չի, ու աւելորդ ա, ու լաւ ա չլինի։
#կրթութիւն #արմաթ #մարդ #մարդիկ #անկապ
այսօր մէկը նամակում գրեց որ գնոմ երեքը զզուելի ա։
ես գնոմին հիմնականում անտարբեր եմ՝ նախկինում ժտկ֊ն համակրում էի, երրորդ գնոմն էլ էնպէս չի որ բնաւ լաւ նորամուծութիւններ չունի՝ օրինակ կարելի ա առանց մկնիկի մեկնարկել ծրագրեր՝ փնտրելու գրելով ձեւ կայ, իսկ գնոմ երկուսում ու մատէում էդպէս չի։
միւս կողմից նոր գնոմում նաուտիլուսի մէջ path֊ը գրել կամ խմբագրելն ա կամ անհնրար, կամ այդչափ ակնյայտ չի ոնց ա պէտք դա անել, ինչպէս նախկինում։
բայց ես դա էլ չեմ անում, կագրչիս վրայ ոչ գնոմ ունեմ, ոչ նաուտիլուս, ու ֆայլային կառավարիչս միդնայթն ա։
ու դէ հիմնականում էդ աշխարհից չեմ՝ ոչ տեղեկացուած եմ, ոչ էլ սուր զգացմունքներ ունեմ։
վերադառնամ՝ ասաց որ գնոմից զզւում ա, իսկ ես հիմնականում իր.կարծիքների հետ համամիտ չեմ, մտքովս անցաւ՝ հմ, կարո՞ղ ա գնոմը աւելի լաւն ու հետաքրքիրն ա, քան ինձ հեռուից թւում ա։
#անկապ #գնոմ #գնօմ #միջավայր #դիզայն #նախագծում
չեմ սիրում սէնց բաներ՝
{$define PUCUStrictUTF8}
{$ifdef fpc}
{$mode delphi}
{$ifdef cpui386}
{$define cpu386}
{$endif}
{$ifdef cpu386}
{$asmmode intel}
{$endif}
{$ifdef cpuamd64}
{$asmmode intel}
{$endif}
{$ifdef FPC_LITTLE_ENDIAN}
{$define LITTLE_ENDIAN}
{$else}
{$ifdef FPC_BIG_ENDIAN}
{$define BIG_ENDIAN}
{$endif}
{$endif}
{-$pic off}
{$define CanInline}
{$ifdef FPC_HAS_TYPE_EXTENDED}
{$define HAS_TYPE_EXTENDED}
{$else}
{$undef HAS_TYPE_EXTENDED}
{$endif}
{$ifdef FPC_HAS_TYPE_DOUBLE}
{$define HAS_TYPE_DOUBLE}
{$else}
{$undef HAS_TYPE_DOUBLE}
{$endif}
{$ifdef FPC_HAS_TYPE_SINGLE}
{$define HAS_TYPE_SINGLE}
{$else}
{$undef HAS_TYPE_SINGLE}
{$endif}
{$if declared(RawByteString)}
{$define HAS_TYPE_RAWBYTESTRING}
{$else}
{$undef HAS_TYPE_RAWBYTESTRING}
{$ifend}
{$if declared(UTF8String)}
{$define HAS_TYPE_UTF8STRING}
{$else}
{$undef HAS_TYPE_UTF8STRING}
{$ifend}
{$if declared(UnicodeString)}
{$define HAS_TYPE_UNICODESTRING}
{$else}
{$undef HAS_TYPE_UNICODESTRING}
{$ifend}
{$else}
{$realcompatibility off}
{$localsymbols on}
{$define LITTLE_ENDIAN}
{$ifndef cpu64}
{$define cpu32}
{$endif}
{$define HAS_TYPE_EXTENDED}
{$define HAS_TYPE_DOUBLE}
{$define HAS_TYPE_SINGLE}
{$ifdef conditionalexpressions}
{$if declared(RawByteString)}
{$define HAS_TYPE_RAWBYTESTRING}
{$else}
{$undef HAS_TYPE_RAWBYTESTRING}
{$ifend}
{$if declared(UTF8String)}
{$define HAS_TYPE_UTF8STRING}
{$else}
{$undef HAS_TYPE_UTF8STRING}
{$ifend}
{$if declared(UnicodeString)}
{$define HAS_TYPE_UNICODESTRING}
{$else}
{$undef HAS_TYPE_UNICODESTRING}
{$ifend}
{$else}
{$undef HAS_TYPE_RAWBYTESTRING}
{$undef HAS_TYPE_UTF8STRING}
{$undef HAS_TYPE_UNICODESTRING}
{$endif}
{$ifndef BCB}
{$ifdef ver120}
{$define Delphi4or5}
{$endif}
{$ifdef ver130}
{$define Delphi4or5}
{$endif}
{$ifdef ver140}
{$define Delphi6}
{$endif}
{$ifdef ver150}
{$define Delphi7}
{$endif}
{$ifdef ver170}
{$define Delphi2005}
{$endif}
{$else}
{$ifdef ver120}
{$define Delphi4or5}
{$define BCB4}
{$endif}
{$ifdef ver130}
{$define Delphi4or5}
{$endif}
{$endif}
{$ifdef conditionalexpressions}
{$if CompilerVersion>=24}
{$legacyifend on}
{$ifend}
{$if CompilerVersion>=14.0}
{$if CompilerVersion=14.0}
{$define Delphi6}
{$ifend}
{$define Delphi6AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=15.0}
{$if CompilerVersion=15.0}
{$define Delphi7}
{$ifend}
{$define Delphi7AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=17.0}
{$if CompilerVersion=17.0}
{$define Delphi2005}
{$ifend}
{$define Delphi2005AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=18.0}
{$if CompilerVersion=18.0}
{$define BDS2006}
{$define Delphi2006}
{$ifend}
{$define Delphi2006AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=18.5}
{$if CompilerVersion=18.5}
{$define Delphi2007}
{$ifend}
{$define Delphi2007AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion=19.0}
{$define Delphi2007Net}
{$ifend}
{$if CompilerVersion>=20.0}
{$if CompilerVersion=20.0}
{$define Delphi2009}
{$ifend}
{$define Delphi2009AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=21.0}
{$if CompilerVersion=21.0}
{$define Delphi2010}
{$ifend}
{$define Delphi2010AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=22.0}
{$if CompilerVersion=22.0}
{$define DelphiXE}
{$ifend}
{$define DelphiXEAndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=23.0}
{$if CompilerVersion=23.0}
{$define DelphiXE2}
{$ifend}
{$define DelphiXE2AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=24.0}
{$if CompilerVersion=24.0}
{$define DelphiXE3}
{$ifend}
{$define DelphiXE3AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=25.0}
{$if CompilerVersion=25.0}
{$define DelphiXE4}
{$ifend}
{$define DelphiXE4AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=26.0}
{$if CompilerVersion=26.0}
{$define DelphiXE5}
{$ifend}
{$define DelphiXE5AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=27.0}
{$if CompilerVersion=27.0}
{$define DelphiXE6}
{$ifend}
{$define DelphiXE6AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=28.0}
{$if CompilerVersion=28.0}
{$define DelphiXE7}
{$ifend}
{$define DelphiXE7AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=29.0}
{$if CompilerVersion=29.0}
{$define DelphiXE8}
{$ifend}
{$define DelphiXE8AndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=30.0}
{$if CompilerVersion=30.0}
{$define Delphi10Seattle}
{$ifend}
{$define Delphi10SeattleAndUp}
{$ifend}
{$if CompilerVersion>=31.0}
{$if CompilerVersion=31.0}
{$define Delphi10Berlin}
{$ifend}
{$define Delphi10BerlinAndUp}
{$ifend}
{$endif}
{$ifndef Delphi4or5}
{$ifndef BCB}
{$define Delphi6AndUp}
{$endif}
{$ifndef Delphi6}
{$define BCB6OrDelphi7AndUp}
{$ifndef BCB}
{$define Delphi7AndUp}
{$endif}
{$ifndef BCB}
{$ifndef Delphi7}
{$ifndef Delphi2005}
{$define BDS2006AndUp}
{$endif}
{$endif}
{$endif}
{$endif}
{$endif}
{$ifdef Delphi6AndUp}
{$warn symbol_platform off}
{$warn symbol_deprecated off}
{$endif}
{$endif}
{$ifdef win32}
{$define windows}
{$endif}
{$ifdef win64}
{$define windows}
{$endif}
{$ifdef wince}
{$define windows}
{$endif}
{$rangechecks off}
{$extendedsyntax on}
{$writeableconst on}
{$hints off}
{$booleval off}
{$typedaddress off}
{$stackframes off}
{$varstringchecks on}
{$typeinfo on}
{$overflowchecks off}
{$longstrings on}
{$openstrings on}
#անկապ #ծրագրաւորում
երէկ տարայ մեքենաս սիրիահայերիս թողեցի, գործ կայ իրա վրայ։
ու երբ եկայ՝ ուժեղ անձրեւ էր, ու սաքօն ընդունեց մեքենաս, կայանեցինք, վերցրեց բանալին, ու անմիջապէս խցկեց ինձ իր մեքենայի մէջ, ասաց՝ թումանեան ենք գնում։
երեխու հետ էր։ ահագին արագ քշում էինք անձրեւի տակ։
ասում եմ՝ թումանեա՞ն։ ասում ա՝ հա, խուլ ու համրերի տեղը։
յիշում եմ որ եղել եմ, երբ բարքեմփի համար տարածք էինք փնտրում ու նկատել եմ, որ շատ զանազան սպորտային խմբեր կային։
ասում եմ՝ որդի՞դ ա պարապում էնտեղ։
ասում ա՝ չէ, մենք ենք ընկերներով ֆուտբոլ խաղում։ ու ես նկատում եմ, որ նա կապոյտ ֆուտբոլային համազգեստով ա։
մէկ էլ երեխան ա ասում՝ հայրիկ, բա ինչի՞ ա նա ակնոց դնում, եթէ հիմա արեւ չի։ բացատրեցի՝ ինչ ակնոց ա։
ասում ա՝ ես բան չեմ տեսնում էս անձրեւին, չեմ կարող անձրեւին քշել։ սաքօն ասում ա՝ բա ո՞նց ես քշելու երբ անձրեւ ա։
երեխան պատասխանում ա՝ ես չեմ քշելու։ դու կը տանես։ — բա որ ես չտանե՞մ։ — ընկեր կունենամ որ կը տանի։ — բա որ ընկերը զբաղուա՞ծ լինի։ — տաքսի կը կանչեմ։ — տէնց չեղաւ — ասում ա սաքօն։ — ինչի՞ չեղաւ — բան չեմ տեսնում։ — տէնց չեղաւ — կրկնում ա սաքօն։
#զրոյց #ֆուտբոլ #անկապ #առօրեայ
ուրեմն, էս հիւրանոցում մի անուան տակ մի տաս հատ (յստակ՝ ինը) տարբեր աքսես փոյնթ կայ։
ու էն որին լափթոփն ու հեռախօսները աւտոմատ կպնում էին՝ սկզբից աշխատում էր, յետոյ դադարեց կապ տրամադրել։
ինչն ա հաւէս, որ իմ համակարգն ունի ճկունութիւն, որը (իմ իմանալով) հասանելի չի ոչ սովորական «լինուքսների» պարզեցուած օգտատիրոջ ինտերֆէյսում, ոչ էլ ուինի կամ մակի կարգաւորումներում։
ես տեսնում եմ այլ՝ նոյն ssid֊ով անունները, ու wpa_supplicant֊ի կարգաւորման մէջ գրեցի ոչ թէ ssid=, այլ bssid՝ ու եթերային հասցէն։
ու տէնց, ես կապ ունեմ, իսկ մեր՝ կողքի սենեակի ընկերնել՝ ոչ։ (: սա եւս մի օրինակ ա՝ յիշեմ, որ պատճառաբանեմ մարդկանց՝ ինչի արժի ներքեւի, տակի մասերի մէջ խորանալ։
ահ, չնայած՝ ում հետաքրքիր ա՝ մէկ ա խորանում ա, իսկ ում չէ՝ ինչքան ուզում ես համոզիր, փաստարկիր՝ չի հասկանայ, կընկնի թուացեալ «յարմարաւէտութեան» հետեւից։ թուացեալ՝ ջօ արմստրոնգն էլ էր «coders at work»֊ում նշում, որ թուացեալ ա, երբ «սեւ տուփերը» բացում ես՝ պարզւում ա ամէնը բաւական պարզ ա, շատ աւելի նոյնիսկ, քան վրայից կարած աբստրակցիաները։
#տեք #լինուքս #կարգաւորում #վայվայ #վայֆայ #պատմութիւն #անկապ #առօրեայ
գուրու, երեւան
— կը բերէ՞ք ջերմուկ։ — ջերմուկ չունենք, կը լինի՞ բջնի։ — այո։
բերում ա ջերմուկ։
— կը ներէք, բջնի չունէինք, որոշեցինք ջերմուկ բերել։
diy foodoorist, դիլիջան
խնդրում ա «դիլիջան» գարեջուր։ բերում են «կիլիկիա»։ ասում ա՝ — բայց ես ուզեցի «դիլիջան»։ — «դիլիջանը» լաւը չի, ուզո՞ւմ էք հետ տանենք, բերենք «դիլիջան»։ — չէ, որ բերել էք, թող այդպէս լինի։
յետոյ երկրորդն ա պատուիրում՝
— «դիլիջան»։
այլ մատուցող ա, կրկին հեռանում ա, բերում ա «կիլիկիա»։
իսկ այն առաջին մատուցողը կողքի սեղանի մօտ ա նստած, ընթացքում ասում ա՝
— էլի՞ էք «դիլիջան» պատուիրում, ձեզ ասացին չէ՞, որ լաւը չի։ չէ՞ք հաւատում։
ասում ա՝
— հաւատում եմ։ — ուզո՞ւմ էք «դիլիջան» բերենք՝ համոզուէք։ — չէ, ես հաւատում եմ։
աղջիկը վեր ա կենում գնում ա, բերում ա առանձին փոքր բաժակի մէջ այլ գարեջուր։
— ահա՝ «դիլիջան», հիմա փորձէ՛ք ու համոզուէ՛ք որ լաւը չի։
փորձում ա, ասում ա՝
— այո, լաւը չի։
— բա տեսնո՞ւմ էք։ ես ձեզ ասում էի։ — հեռանում ա։
հարցնում ենք՝
— իսկապէ՞ս «դիլիջանը» լաւը չի։
— միշտ տարբեր ա լինում, ինձ մէկ ա, ես դիլիջանում ուզում էի «դիլիջան» խմել։
ու տէնց։
#զրոյց #երեւան #գուրու #ջերմուկ #բջնի #դիլիջան #diy_foodoorist #կիլիկիա #գարեջուր #սրճարան #անկապ #առօրեայ
իմ զրոյցներում նկատել եմ, որ հիմնականում զրուցակցին հաւատում ենք։ յղում ենք խնդրում, կամ սկսում ենք ինքներս փնտրել՝ մեզ համար շատ տարօրինակ մտքեր լսելիս։
ու դա օկ ա, ինձ թւում ա։ ընդհանուր առմամբ ողջամտութիւնը մեզ օգնում ա կողմնորոշուել՝ որն ա հաւատալու, հնարաւոր միտք կամ դէպք, իսկ որը արժի ճշտել։
նաեւ ինձ դուր ա գալիս, երբ մարդիկ իրենք են փնտրում։ ես կարող եմ տալ, եթէ աւելի լաւ գիտեմ յղման տեղը։ ինչի՞ չտամ եթէ շուտ կը գտնեմ։
բայց ինձ կոպիտ ա թւում համացանցում երբեմն հանդիպող յղումային պահանջատիրութիւնը։ ես կասէի՝ փնտրեցի, ոնց որ չեմ գտնում, կօգնե՞ս։
բայց լռելեայն հաւատալն ու վստահելը՝ լաւ ստրատեգիա ա, ու օգնում ա իրար հասկանալ։ աւաղ, երբ դիմացդ տեքստ ա, եւ ոչ իրական մարդ, շատ հեշտ ա ամենավատը մտածել, ու դա էներգիայի աւելորդ ծախս ա առաջացնում աշխարհում։
զի վիճակագրօրէն մարդիկ լաւն են։ ու լաւ շարժառիթներ ունեն, ինչ էլ դա չնշանակի։
չնայած պարզ ա ինչ ա դա նշանակում՝ լռելեայն չէր ուզում խաբել, մանիպուլացնել, մոլորեցնել, վիրաւորել՝ էդպէս ես ընկալել։ կարելի ա աշխատել ընկալման վրայ։
ու ինչի՞ եմ գրում՝ չգիտեմ։ գիտեմ որ այդպիսի խնդիր կայ։ ու գիտեմ որ ինքս դրա զոհն եղել եմ։ ու ուզում եմ, ինչպէս միջին վիճակագրական մարդը՝ որ լաւ լինի։ ու էներգիայի ծախս չլինի անիմաստ։
#շփում #համացանց #անկապ
հեռախօսի ականջակալները սովորաբար կոճակ են ունենում, չէ՞, որը լռեցնում ա քեզ։
մտածեցի, որ էսօր երբ մենք շատ ժամանակ ենք անց կացնում առցանց ժողովների մէջ, մեզ հակառակն ա պէտք, որ լռելեայնը լռեցրած լինի, միայն խօսելիս սեղմենք։
#կորոնավիրուս #անկապ #առօրեայ
շատ հետաքրքիր էր սերժենց տարածած ձայնագրութեան մասին կարդալը, ու մտածեցի, որ տեսէք, լտպ֊ն վաղուց ա ջոկել, որ ադրբեջանը մեր ուզած կարգավիճակին չի համաձայնի, իսկ մենք՝ իրենց։ ու որ ադրբեջանը պիտի համաձայնի լուծմանը։
էդ պատճառով ցանկալի ստրատեգիան խաղաղութիւն հաստատելն ա ու յետոյ անվերջ կարգավիճակ որոշելը՝ զի դէ ֆակտո կարգավիճակը ամրագրուած ա։
եւ նա հիւսիսային կիպրոսի օրինակն ա բերել, ուր հիմա մարդիկ սահման են հատում, գնում գալիս են, բայց կարգավիճակ որոշուած չի։
իսկ մերոնք էսօր էլ են պնդում կարգավիճակի հարցը։ լաւրովը ցրում ա, իսկ մերոնք պնդում են։
ու ես մտածում եմ, որ միակ յոյսը մեր, միշտ՝ ուրիշներն են։ էդ ահաւոր ա, բայց տէնց ա։
ղազախստանի շնորհիւ պլստացինք՝ եատմ֊ում տ տառը աւելացաւ՝ տնտեսական, եւ չկայ ընդհանուր խորհրդարան, եւ այլն, ինչպէս երազում էր պուտինը։
երբ խսհմ֊ում սահմանադրութիւն էին փոխում ու մեր ու վրաստանի պետական լեզուն ռուսերէնն էր դառնալու՝ վրացիները ընդվզեցին, պայքարեցին՝ ու մենք պլստացինք։
ինչ լաւ բան լինում ա՝ մեր պատճառով չի լինում։ ինչ վատ բան ա լինում՝ զի մենք ինքներս շուտ երազանքներից չենք ազատւում, ու պրագմատիկ չենք լինում, ու ինքներս շօշափելի զիջում չենք անում, որ յետոյ աւելի շատ չկորցնենք։
ու հիմա մտածում եմ՝ գոնէ հիմա էդ վիճակը լինէր, որ մեզնից անկախ, մէկ ա, էսքանից շատ չկորցնենք։
#անկապ
էս որ լատինատառ եմ սկսել գրել անուանումներ, նրանից ա, որ տեսնում եմ՝ ճապոնացիները գրում են, ու հասկանում եմ ինչի մասին ա գրառումը, եթէ հետաքրքրում ա՝ թարգմանում եմ։
բայց պիտակները մէկ ա հայալեզու եմ շարում, զի չեմ ուզում ուրիշների հոսքեր աղմուկ գցել՝ եթէ հետեւում ա պիտակի, անծանօթ լեզուով գրառում չստանայ։
բայց հայերէն աւանդոյթում այլ լեզուով չի գրւում՝ յիշում եմ բարքեմփին @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/vgratian}֊ը, երեւի 2012֊ին, պատմում էր վիքիպեդիայի մասին (այո, էն ժամանակ պատմել էր պէտք) ու մարդիկ ասում էին՝ ինչի՞ էք «the beatles» գրում հայատառ, իսկ «բոլոր նորմալ», «օրինակ ռուսերէն» վիքիներում գրւում ա լատինատառ։ ու նա բացատրեց որ աւանդոյթի հարց ա։ այնպէս որ հիմա աւանդոյթը խախտում եմ, ու գուցէ լաւ չեմ անում։
նման աւանդոյթ ի դէպ, կայ վրացերէնում ու պարսկերէնում, եւ ե՛ւ թիֆլիսում ա գրեթէ միշտ նկատելի որ արեւմտեան բրենդի անունը գրւում ա վրացատառ, եւ իրանում ա միշտ էդպէս։
#անկապ
երէկ սէնց գիֆ սարքեցի՝
սա՝ oric atmos համակարգչի համար գրուած zorgon’s revenge խաղի վիշապն ա։
ո՞նց ես գիֆը սարքեցի՝
նախ վերցրի մի քանի էկրանահան oricutron էմուլեատորով։ այս էկրանահանի պէս մի քանիսը՝
բայց էկրանաններից մի մասի անունը screenshot06.bmp
֊ի պէս էր, իսկ մի մասինը՝ screenshot16.bmp
իսկ մի մասինը՝ screenshot116.bmp
֊ի պէս էր՝ նկատի ունեմ՝ թուի երկարութիւնը տարբեր էր։
ու դա կարեւոր ա սորտաւորման համար, զի ես չեմ կարող այս վիճակում ասել՝
convert *.bmp dragon.gif
— սխալ յաջորդականութեամբ ա միացնելու իրար։
այդ պատճառով նախ պէտք եղաւ անունները նորմալիզացնել։ դա շատ հեշտ ա շելլով անել՝
list=`ls *.bmp`
for i in $list
do
NUMBER=$(echo $i | grep -o -E '[0-9]+')
NEWNUM=`printf "%03d\n" "${NUMBER#0}"`
j=`echo $i | sed "s/$NUMBER/$NEWNUM/"`
echo "$i becomes $j"
mv $i $j
done
ահա, հիմա ունեմ ճիշտ լիստ, որը սկսւում ա screenshot006.bmp
֊ից եւ աւարտւում screenshot117.bmp
֊ով։
հիմա պէտք ա այս բոլոր նկարիկներից կտրել հէնց այդ վիշապի մասը։
մի քանի փորձի արդիւնքում համոզուեցի պիքսելներով թէ որ մասն ա պէտք կտրել։ եւ աշխատեցրի այս սկրիպտը՝
OUTRES="74x74"
OFFSETX=151
OFFSETY=69
for i in `ls *.bmp`
do
convert -crop ${OUTRES}+${OFFSETX}+${OFFSETY} ${i} ${i}_crop.bmp
done
հիմա արդէն ունենք փոքրիկ նկարիկներ՝ screenshot006.bmp_crop.bmp
եւ այլն։
արդէն հեշտ ա։
convert -delay 30 *crop.bmp vishap.gif
եւ ահա, ստանում ենք սա՝
ապա գիֆը կարելի ա սքէյլ անել 64x64֊ի (էդքան լաւ չի իհարկէ) ու վերբեռնել divoom սարքի մէջ՝
եւ վայելել իսկական պիքսելարտ էկրանին։
ու տէնց։
#պիքսելարտ #խաղ #պատմութիւն #զորգոն #օրիկ #ատմոս #պրաւեց #ռետրո #համակարգիչ #գրաֆիկա #իւնիքս #շելլ #անկապ #վիշապ #վիշապիկ #էկրանահան #գիֆ #առօրեայ
#հօրս_արեւ #սուդօ #թարգմանութիւն #հայերէն #իւնիքս #պատկերապատում #անկապ
ըստ ինձ հասած լայքերի, ինձ մօտ տպաւորութիւն ա, որ իմ հետեւորդները բաժանւում են նրանց, որ հակուած են տեսնել լաւը եւ սիրել այն, ու նրանց, որ հակուած են լաւը չտեսնել ու չսիրել ամէնը։
երկրորդների կեանքը շատ աւելի ծանր ա, ու չի լինի իրանց փրկութիւն, զի եթէ գնան ամենահարուստ եւ ամենաառաջադէմ երկիր՝ էլի խնդիրներ կը գտնեն (զի բարդ չի՝ լիքն են) ու չեն տեսնի էն հիասքանչը, ինչ այդ երկրում կայ։ փոխարէնը՝ կը շարունակեն իրենց վատ զգալ։ բայց, իհարկէ, կը գնան, եթէ կարողանան կպցնել։
ես կասէի՝ ինչն իրենց մաղթում եմ՝ բայց չեմ մաղթում։ մաղթում եմ երջանկութիւն, իսկ երջանկութեանը պէտք ա պատրաստ լինել, իսկ եթէ պատրաստ ես՝ ամէն տեղ էր լաւ ես լինելու։ քեֆ անողին, ինքներդ գիտէք։
աշխարհն ահաւոր սիրուն էլ ա։ ամէն րոպէին։ կիսաթափանցիկ լուսինը երկնքում, օրինակ։ սա արդէն բաւական ա շատ լաւ զգալու համար։
մի բան էլ, ես ահաւոր ապշում եմ, երբ առողջ մարդ եմ տեսնում։ հոգէպէս։ ինձ քիչ թէ շատ նորմալանալու համար պահանջուեցին թերափիայի տարիներ։ ու շատ գիրք, ու լիքը փորձութիւն։
ու ինչի պակասը չեմ տեսնում՝ մարդիկ են որ խնդիրներ ունեն, մարդիկ են որ չգիտեմ ում չգիտեմ ինչ են ապացուցում։ մարդիկ են որ ինքնահաստատւում են։ ու մարդիկ են որ անհանգիստ են։ ու չեն կարողանում իրենց թոյլ տալ լաւ զգալ։
մի գրքում բացատրում էր, որ երբ ասում են՝ եղիր ոնց կաս, չի նշանակում՝ եղիր անհանգիստ։ բացատրում էր, ինչու անհանգիստ լինելը ինքնութեան մաս չի։
չգիտեմ ինչից ա սա։ վարկած ունեմ որ շատ քչերն են եղել սիրուած երեխայ, ու շատ քչերն են ունեցել մօտիկների աջակցութիւն, ու որ դա ուժեղ նշանակութիւն ունի։ դէ իսկապէս՝ ո՞վ ա սիրում երեխաներին, ես կարծում եմ, որ գրեթէ ոչ ոք։ եթէ սիրէին՝ տէնց օրը չէին գցի։ բայց ինչ անել էս մարդկանց՝ ես չգիտեմ։
ինձ երեւի գիտեմ՝ մնալ իրենցից հեռու։
հիմա էս տեքստի համար ինձ շատերն էլի ատելու պատճառ կը գտնեն։ ոչ մէկին չեմ ուզում զայրացնել։ եթէ զայրանում էք՝ ձեր խնդիրն էլ ա, որ տէնց հեշտ բռնկւում էք։ ես որ դրդապատճառ չունեմ ոչ մէկին բռնկելու։
երբ օրէնքը կիրառւում ա (նոյնիսկ տեղին) միայն ընդդիմադիրների հանդէպ, իսկ իշխանական ճամբարում՝ չէ, դա կոչւում ա՝ օրէնքի ընտրական կիրառում, ու հանդիսանում ա բեսպրեդելի մասնաւոր դէպք։
եթէ մարդը գրում ա միայն խնդիրներից, ու երբեք չի գրում ինչ սիրուն ա ինչ֊որ բանը, կարելի ա ենթադրել որ նա հաճոյք ա ստանում նրանից, որ ամէնը վատ ա։ էդ նկարագրուած դէպք ա ու կոչւում ա մազոխիզմ։
իսկ ինչի՞ ա դա ինձ էդքան յուզում, որ դրան անդրադառնամ։ է թող վատ զգան մարդիկ։ զի չե՛մ դիմանում էդ անհանգստութիւններին, ծանր եմ տանում։ իսկ ի՞նձ ինչի ա կպնում։
ըստ երեւոյթին որովհետեւ մայրս ա շատ անհանգիստ կերպար։ ու իրան անհնար ա հանգստացնել։ ու նա ուզում ա փոխանցել իր անհանգստութիւնը։ որը եւս մի պատճառ ա որ ես հնարաւորինս երկար ինտերուալներ ունենամ իրան տեսնելու արանքում։
իսկ ինչի՞ ա նա էդպիսին։ դէ, հաստատ սիրուած երեխայ չի եղել։ ես իր մօրը գիտէի, ինչ սարսափելի կերպար էր։
ու տէնց
#անկապ
փորձեցի քրոմիումով բացել ծմակուտը, որ թարգմանի ինչ են գրում, նշեցի «թարգմանել անգլերէն», ու նա թարգմանեց ոչ միայն ճապոներէն տեքստերը, այլեւ ծմակուտ անունը՝ այն դարձաւ pimple։
ապա միացրի կէտը, նոյնից արի, կէտը թարգմանեց որպէս point: հէնց այսպէս, վերջակէտով։
#անկապ #թարգմանութիւն #դիտարկիչ
ես արդէն սկսում եմ մերուել ̶չ̶ա̶ն̶ց̶ա̶ծ̶ ̶ք̶ս̶ա̶ն̶ ̶տ̶ա̶ր̶ի̶ որ հայերէն չի լինի գրել շատ թեմաների մասին։
ես տեսնում եմ, անդրանիկը գրում ա անգլերէն մաստոդոն bsd.network հաշուով տարբեր բաներ տեքնոլոգիաների մասին, բայց հայերէն նա գրում ա դէյթինգի մասին։
ու սա ընկալողի մասին ա։ մենք չունենք տեք համայնք, ու դա դաշնեզերքի մասին չի, դա առհասարակ հայաստանի մասին ա։
ու ինչքան ուզում ես գրի հայերէն տեքի մասին՝ դա գուցէ կընթերցուի ապագայում, եւ գուցէ ակտուալ չի լինի։ բայց էսօր ֆիդբեք սովորաբար չի լինի։
շեշտում եմ, դաշնեզերքի խնդիր չի, սլեք չաթը «արմդեւս» յիշում եմ։
իրականում տարօրինակ էր հակառակը սպասելը։ դեռ լաւ ա որ էդ սլեքում կայ, ու էսքան մարդ գոնէ հարց ա տալիս էն երկար անունով ջաւա մեթոդը ոնց կիրառել։ իհարկէ չի խօսւում համակարգային ծրագրաւորման մասին, իհարկէ չի խօսւում նախագծման խնդիրների մասին, իհարկէ չեն քննարկւում տեք նորութիւններ՝ մարդիկ չկան։
իսկ մարդիկ առհասարակ չկան, ուր մնաց տեքում։ իսկ երբ մարդիկ կան, ո՞րտեղից այլ ձեւ լինեն։ ստրկացած գիւղացիներ էինք, յետոյ մի փոքր քաղաքային շերտ գոյացաւ պօլսում ու թիֆլիսում, որ բնական ա, ասիմիլացաւ, ու յետոյ սովէտի որոշակի մոդերնիզացիա, բայց կոլոնիալ մոդերնիզացիա, ու ունենք էն ինչ ունենք։
զարմանալի ա որ էսքանն ունենք։
մարդիկ են որոշիչը, մարդիկ կարող են փրկել քաղաքը, մարդիկ կարող են փոխել երկիրը։ էն մարդիկ որ եկել էին իսրայէլ, միջին արեւելք, այլ մարդիկ էին քան նրանք որ փորձում էին ստեղծել լիբանանը։ այլ մարդիկ էին քան նրանք, որ ունէինք սովէտից եւ իննսունականների պատերազմից ու արտագաղթից յետոյ։
ինչ ունենք դա ա։
#համայնք #հանրութիւն #լեզու #անկապ
ի՞նչ կա՞յ, ժողովուրդ, ի՞նչ էք անում, ո՞նց էք ձեզ զգում։
ես պատերազմից յետոյ գրեթէ գործից դուրս գործ չեմ արել, մասնաւորապէս որովհետեւ անհանգիստ էի՝ ներքաղաքական իրավիճակի պատճառով։ քիչ քիչ հետ եմ գալիս, աւելի շատ եմ բաներ բզբզում։ դէ գործ արել եմ, բայց թեթեւ գործ, օրինակ՝ էս մեր վեբ նախագծերի հետ։
բայց ամենակարեւորն ինչ կանեմ, ու ինչքան շուտ սկսէի, էդքան շուտ արդիւնք կունենայի՝ դա նոր կոմպիլեատորն ա, որի միտքը հա կայ։
մաեմօ֊լեսթէ֊ն եմ թարմացրել, իրականում վայելում եմ, շատ շատ լաւիկն ա։ էնտեղ հին նոկիայի մահջոնգ խաղն են աւելացրել, զի ելատեքստը կար։ իմ լայթ միթըրն ա շատ լաւ աշխատում։ (: իսկ սէյլֆիշի տակ լայթմիթրս պորտ չեմ անում, զի առնուազն էդսիքէյ֊ը ուզում ա ուէյլընդ, ու ես դրանից չունեմ։ նաեւ, որ չեմ մտածում՝ qml, js — հաւէս չի լինում մի բան անելու։ պիտի էսդիքէյ֊ն ունենամ, նոր մտածեմ, թէ ոնց են մարդիկ գո֊ն կիրառել, կամ օբերոնից ոնց իրենց սի փլաս փլաս կլասեերին կպնեմ։
իսկ մաեմօ֊ի համար՝ քո լինուքսում գրում ես, տանում ես էնտեղ քոմփայլ ես անում՝ աշխատում ա։
վերջերս սորսֆորջում նախագծեր էի նայում, ժամանակին կորցրել էի ու երկար չէի գտնում, հիմա կրկին գտայ՝ tuxcmd֊ն։ դա երկու պանելով ֆայլ մենեջեր ա, գրաֆիկական, gtk2֊ով ա աշխատում, ու պասկալով ա գրուած։
էդ իրա ելատեքստն էի նայում, երբ տեսայ որ լազարուսը մոդուլների կախուածութիւնները կարողանում ա պատկերել։
ինձ անձամբ շատ պէտք չի, ես mc եմ քշում, բայց ես չեմ պատկերացնում մարդիկ, որ գրաֆիկական միջավայրերում են աշխատում, ո՞նց են ապրում explorer֊ի տիպի ֆայլ մենեջերների հետ, էս ձեւ այլընտրանք ունենալը լաւ ա։
հետաքրքիր ա, որ պասկալով գրած եւս մի քանի նման նախագիծ կայ որ totalcmd֊ի պէս են՝ մէկը double commander֊ն ա, որ ապրում ա, լինուքսի տակ էլ ա աշխատում։ կար sexy commander, որն արդէն տաս տարի առաջ քոմփայլ չէր լինում։ էս tuxcmd֊ն հաւէսն ա, մտածում եմ, պէտք ա gtk3֊ի պորտ անել, ու կարելի ա զարգացնել։ նաեւ կարելի ա gentoo ebuild սարքել։
մտածում եմ, գուցէ լաւ չի որ spyurk.am֊ից եմ հետեւում տարբեր բլոգերի, մեդիաների՝ ֆոտոյի, ճարտարապետութեան, ծրագրաւորման, դիզայնի մասին։ գուցէ պէտք ա սոշըլհոմից հեռարձակել, որ երկու աշխարհ էլ գնայ՝ եւ դիասպորա, եւ ապ։ միւս կողից էլ, գուցէ լա՞ւ ա որ դիասպորայում ա լոկ՝ դիասպորա֊ն առանց այդ էլ չգնահատուած ա, էնտեղ թող լինի։ բայց դա էլ շատ կեանք չի տալիս, իրականում, իրականում էնտեղ ապրող մարդիկ են պէտք։
ամէն դէպքում, ձեւեր էի նայում, ոնց rss parse անել, ու rsstail ուտիլիտան եմ գտել, որ բաւական լաւիկն ա։ content֊ը չի տալիս rss֊ի, աւաղ, կարողանում ա հանել description, հեղինակին, ժամանակը, եւ այլն։ ու մտածում էի կարելի ա կպցնել ինչ֊որ rss parser shcli֊ին որը սոշըլհոմ կը փոստի։ նոյնիսկ մտածում էի իմ պարսերը գրել, երէկ մի պահ աշխատեցի, բայց մի պահ էլ յոգնեցի էդ մտքից։
մինչ էդ հասցրել էի մի գրադարան նայել, ու նկատեցի որ openssl֊ի հետ խօսելիս պայթում ա, իսկ առանց դրա, http֊ով՝ այլ տեղ ա պայթում, փորձում էի վրիպազերծել։ այդ ընթացքում նկատեցի, ոնց ա պահում fpc֊ն run time տիպերի տեղեկատւոթիւնը։
fpc֊ից եւս երկու բան՝ ընդհանուր առմամբ վատ չի երեւի էդպիսի, «ամէն ինչ կարամ», շատ օպտիմալ կոդ գրելու հնարաւորութեամբ, սի փլասոտ լեզու ունենալը՝ մեր, վիրտեան լեզուաընտանիքի մէջ։
երկրորդը՝ ընկերս վերջերս գօ֊ով կոդ էր գրում, ու քոմփայլ արածը դժուարանում էր դեփլոյ անել տարբեր պլատֆորմներ՝ զի լիբսի֊ի վերսիաներն էին տարբերւում։ իսկ fpc֊ն ուղիղ դիմում ա միջուկին, լիբսին շրջանցելով։ ստացուած կոդը աշխատում ա ցանկացած լինուքսի վրայ՝ առանց ռեքոմփայլ։ իհարկէ, նա կարող էր համոզել իր ղեկավարութեանը անցնել գօ֊ի զի գօ֊ն այսօր մոդայիկ ա (ու լաւ ա որ էդպէս ա), ու չէր կարողանայ համոզել fpc օգտագործել։ բայց ոչ էն պատճառով չէր կարողանայ, որ ղեկավարութիւնը կը նախընտրէր աւելի պարզ, մինիմալիստական լեզու, այլ էն պատճառով, որ չէին հասկանայ ինչի մասին ա խօսում, եւ ասոցիացիա ստեղծուած չի որ պասկալը՝ կրոսպլատֆորմ ճկուն լեզու ա՝ ինչպէս այն իրականացնում ա fpc֊ն, fpc֊ն էլ յայտնի չի, յայտնի ա լոկ պասկալի մասին յիշողութիւնը՝ որպէս 16բիթ դօս֊ի տակ աշխատող կոմպիլեատոր։
modula-3 կոմպիլեատորի նոր ռելիզ ա եղել 2021 թուին։ ինչը զիլ ա։
#տեք #պասկալ #մոդուլա #անկապ #ֆայլերի_կառավարիչ #առօրեայ
ես սա շատ լաւ ընկալում եմ։
ու սա շատ կարեւոր ա նաեւ այսպէս կոչուած սոց․ ցանցերի, իսկ իրականում՝ ինտերնետի պարագայում։ զի ինտերնետը ստեղծուել ա որ մարդիկ կապ ունենան, ու արտայայտուեն, եւ ինքն ա իրենով սոց․ ցանց։ զի սոցիալական կենդանիների կողմից ստեղծած ցանց ա։
ես լրիւ գիտակցում եմ որ իմ գրածները զգալիօրէն սահմանւում են լսարանով։ դա էմփատիայից էլ ա գալիս։ մի իլիւստրացիա բերեմ ու շեղուեմ՝ օրինակ, ընկերս մի անվտանգութեան ոլորտի կոնֆերանսի ժամանակ, երբ քննարկում էին կայքի ծրագրային սխալ, որ առաջացել էր թոյլ տիպաւորուած լեզու օգտագործելու պատճառով, վեր կացաւ ես բարձրաձայն ասաց՝ «իսկ ինչի՞ էք դա օգտագործում։ պասկալո՛վ գրէիք տէնց սխալ չէիք կարողանայ անել»։
ու նա ճիշտ ա, ուժեղ տիպաւորուած լեզու օգտագործելով նման սխալ չէին անի։ բայց վեբի մշակոյթի մարդկանց իր ասածն անհասկանալի էր՝ իրենք սովոր են հէնց էդպիսի լեզուների, ու զարգացրել են հէնց էդ լեզուների շուրջ ֆրէյմուորքներ, էկոհամակարգեր։
դրանից էսօր մենք էլ ենք տուժում՝ դիասպորայի դեւելոփերը գրում ա այն մասին, որ չեն կարողանում բովանդակութեան զտիչներ իրականացնել՝ առանց այդ էլ ծանր ա, դանդաղ ա ծրագրակազմը, ու եթէ իրականացնեն՝ մեծ հանգոյցները կը դառնան ոչ կիրառելի։
զի այսօր կարեւոր համակարգային ծրագրեր, ինչպիսին ա ֆեդերացիայի հաղորդակարգերի իրականացումը՝ գրում են դինամիկ, ինտերպրետացուող, եւ յաճախ՝ ոչ լուրջ լեզուներով։ զի գրում են վեբի մարդիկ, իսկ վեբի մարդիկ էն աշխարհից չեն, որում, օրինակ գրում են օդանաւերի ծրագրակազմ, ու նոյնիսկ էն աշխարհից չեն, որում գրում են մէյլ սերուեր։ իսկ մէյլն ա այն, ինչն իր դիզայնով նման ա դաշնեզերքին։
յետոյ գարգրոնը՝ մաստոդոնի հիմնադիրը, կասի՝ մէկը լինէր, էս մասը ռասթով իրականացնէր՝ բայց մարդիկ որ վեբում են՝ էդ աշխարհից չեն։ ու առաւել եւս էն աշխարհից չեն, ուր fpc կոմպիլեատորով կարելի ա անել համակարգային ծրագրաւորում՝ ծրագրակազմ գրել, որ չի կիրառուելու ուղղակիօրէն՝ էնդ իւզերի կողմից։ օրինակ՝ գո֊ն՝ համակարգային լեզու ա, եւ այդպէս օգտագործւում ա, իրենով գրած դոքերը՝ այն չի ինչ տեսնում ա, կամ ինչի մասին պատկերացում ունի վերջնական սպառողը։
եթէ վերադառնանք կոնֆերանսին, ապա մարդիկ, որ լսել են ընկերոջս խօսքը, եթէ եւ ունեն պասկալի մասին պատկերացում՝ ապա այդ պատկերացումն ա՝ ms-dos օհ֊ը, tp֊ի կապոյտ ide֊ն, եւ 16 բիթանի սահմանափակումները։ երբ(եթէ) իրենք ունեցել են պասկալի հետ առնչութիւն՝ գրել են պարզ ալգորիթմ, օրինակ՝ մատրիցներ են բազմապատկել։ ու չեն իմացել, որ գործիքի հետ են աշխատում, որ, օրինակ ունի մոդուլներ։ մոդուլներ, որ աւելացուել են c++֊ում 2017֊ի ստանդարտում լոկ, եւ կարծես gcc֊ն դրանք դեռ չի սատարում, բայց clang֊ն արդէն սատարում ա։ քանի էսքան շեղուեցի, ասեմ որ մոդոլները c++֊ը չեն փրկի՝ զի այն «փրկելու», ըստ իս, համար, այն պէտք ա դառնայ լրիւ այլ լեզու, որը ոչ թէ ունի ամէն ինչ, այլ որը չունի իր հնարաւորութիւնների իննսուն տոկոսը։ բայց ինչեւէ։
ու ես աւելի մեծ էի, ու ես պատկերացնում էի այդ մարդկանց ընկալումը։ ու ես չէի ասի, երեւի, այն, ինչ ասաց ընկերս։ զի ես պատկերացնում էի որ իրենք չեն պատկերացնում։ համացանցը նաեւ լաւ ա սրանով՝ ես չպէտք ա վեր կենամ, եւ իրենց աչքը խցկեմ ինչ֊որ բան, որ իրենք չեն ընկալի։
ես ինձ համար էստեղ կը գրեմ, ու ում հետաքրքիր ա՝ կը գտնի։ կարելի ա նաեւ ասել, որ ես էստեղ էլ չեմ գրի, զի մէկ ա, ո՞ւմ գրեմ։ ինձ երեւի պակասում ա համախոհների համայնք, բայց դա նորմալ ա, ես չեմ բողոքում։ բայց կուզէի պատկերացնէիք մի բան, որ զգացի երբ ֆբ֊ն հայաստանում պոպուլար էր դառնում։ ես զգացի, որ կարող ա մի շաբաթ ծախսեմ ինչ֊որ բան աշխատեցնելու վրայ։ կուզեմ կիսուել՝ կանեմ գլամուր նկար՝ սարք, լափթոփի էկրան, վրան տերմինալ, եւ ինչ֊որ թուեր, որ սարքից ստացել եմ։
ես կը հաւաքեմ նոյն քանակի «լայքեր», ինչ կը հաւաքի տափակ կատակ անողը։ լաւագոյն դէպքում այդքան։ ես կը ստանամ իմ տասնհինգ լայքը, ու նա կը ստանայ իր տասնհինգ լայքը։ ըստ լայքերի արտարժոյթի փոխարժէքի անիմաստ ա մի շաբաթ տառապել, որ այդ արդիւնքը ստանաս։
նշանակում ա, պէտք ա այն կիսել այնտեղ, ուր դա աւելի գնահատուած կը լինի, քան վերոյիշեալ կատակը։ եթէ ես գտնեմ այդպիսի տեղ համացանցում՝ ապա պիտի գրեմ ոչ հայերէն, եւ հայալեզու համախոհը, կամ մարդը ում դա կը հետաքրքրէր, այն չի գտնի։ չի գտնի, զի ես չեմ լինի իր ծանօթի ծանօթը, ու մենք կապ չենք ունենայ, ու նա չի ոգեւորուի։ էս մի քիչ մեծամիտ ա ստացւում, զի թւում ա որ ես եմ ում գործից կարող ա ոգեորուեն, բայց նոյն ձեւ ես եմ փնտրում ոգեշնչում։ նոյն ձեւ ես եմ փնտրում համայնք։
եթէ արտայայտեմ ֆրուստրացիաս տեղական տտ համայնքներից, կը բերեմ օրինակ՝ ինձ հրաւիրել էին նմանատիպ «սլեքի» ալիք։ այն ժամանակ, երբ սլեքին կարելի էր կպնել ջաբերից, ու ես այնքան չէի զզւում իրենց բիզնէս մոդելից։ եւ այդ հաւաքուած մարդիկ՝ լռում էին։ մի քանի անգամ ես ու ընկերս խօսեցինք, մեզ հետաքրքրող բաներից՝ բայց դա մարդկանց չհետաքրքրեց։ եւ մենք լռեցինք, չունենալով ֆիդբեք։ եւ իրենք չէին լռում, երբ ինչ֊որ մէկը գալիս ու հարցնում էր՝ «մարդ կա՞յ որ էսինչ մեթոդը (երկար երկար անունով) օգտագործել ա»։ զի իրան գործի տեղում ասել են՝ սա գրի, էս գրադարանով, նա էլ փորձում ա համայնքից օգնութիւն գտնել։ բայց դա հետաքրքրուած լինելու մասին չի՝ վզին դրած գործն անելու մասին ա։
ու ես ինձ դուր չեմ գալիս այնպիսին, ինչպիսին ինձ ընկալւում են։ ես պատկերացնում եմ ինչպէս են ինձ ընկալում ուսանողներս, պատկերացնում եմ, ինչպէս էք ընկալում դուք, ու պատկերացնում եմ ինչպէս են ընկալում տտ համայնքի շատ մարդիկ։
էդ չի սատարում իմ զարգացմանը։ մեկուսացումն էլ ելք չի։ ես մեկուսացողը չեմ։
ու չգիտեմ ինչի եմ էսքանը գրել՝ եկէք չմոռանանք որ բոլորն էլ մարդիկ են, ու ուզում են իրենց լաւ տարբերակը լինեն։ ու եթէ համայնք ենք, փորձենք իրար կեանքերը չբարդացնել, զի դու չես ուզում քեզ ատեն նրանք, ում հետ կապի մէջ ես։
հէհ, սա շատ բարդ ա՝ զի մարդիկ, որ գալիս են ապակենտրոն ցանցեր՝ յաճախ նրանք են, որ չունեն սոցիալական հմտութիւններ՝ մէկը ես։ ու ես շատ անգամ նկատել եմ ինչ բարդ ա, ահաւոր ջանք ա պահանջում օնլայն յարաբերութիւններ պահելը՝ յաճախ սխալ կը հասկանան, յաճախ կը վիրաւորուեն, ինչը իրական շփման մէջ չէր լինի։ նաեւ, հանրային շփումն ա շատ բարդ՝ ես դրա կողմնակիցն եմ, բայց մարդկանց բարդ ա՝ եթէ արտայայտել են մտահոգութիւն ինչ֊որ հարցի վերաբերեալ, ու ռադիկալ լուծում առաջարկեն՝ իսկ ռադիկալանում են չլսուած, ընդհատակի մարդիկ, իսկ հէնց էդ մարդիկ են փնտրում այլընտրանք եւ գտնում դաշնեզերքի հանգոյցներից մէկը, ու եթէ այդ ռադիկալացուած գրառմանը շատ զգոյշ արձագանքես ու ցոյց տաս, որ գուցէ դա չի լաւ լուծումը, ու գուցէ գտնենք այլ լաւ լուծում, ու գուցէ էդքան սուր պէտք չի ընկալել՝ ապա շատ հաւանական ա անրֆենդ, անֆոլոու, չհասկացուած լինելու զգացմունքից խորը ֆրուստրացիա։ ու դրան նպաստում ա հանրայինը։
իսկ չհասկացուածը բոլորս ենք, եւ իմ կարծիքն ա՝ որ պէտք չի համեմատուել՝ ով աւելի ուժեղ ա չհասկացուած, դրան չենք ի վերջոյ ձգտում, որ իրար մօտ պարծենանք, թէ ով ա աւելի շատ չհասկացուած։ ու … յոգնեցի էս տեքստից։ յուսամ այն ոչ մէկ, բացի ապագայում՝ մեքենաներից, չի կարդայ։ տեքնոլոգիայի անկատար լինելու պատճառով՝ մի մասը դիասպորա չի հասնելու։
իսկ հիմա ես պիտի շեղուեմ, գործ ունեմ։ կներէք, եթէ կարդացել էք սա, անկախ նրանից՝ մեքենայ էք, թէ մարդ։
մինչ։
#ընկալում #պասկալ #տեքնոլոգիաներ #տեք #ծրագրաւորում #էկրանահան #անկապ #պատմութիւն #հոսք ############
առաջ ասում էին՝ «լեւոնը չէր թողնում, բայց մէկ ա իրան չէին լսում, կռիւ էին անում, վերցնում էին տարածք»։
հիմա ասում են՝ «նիկոլը չթողեց կռիւ անենք»։
նիկոլը կարող ա շոյուած լինել՝ նա ցոյց տուեց իրան որպէս ուժեղ առաջնորդ, իր ասածը՝ ասած ա։ ասաց՝ թողէք եկէք՝ թողեցին, եկան։ բա չէ, լեւոնը՝ ո՞վ էր իրան բանի տեղ դնում։
բայց իսկապէս, եթէ այնպէս ստացուէր, որ պբ֊ն յաջողութիւններ ունենար՝ դա կը լինէր ոչ թէ նիկոլի շնորհիւ, այլ նիկոլին ինադու։ ապա կասէին՝ չեն լսել, նա ուզում էր «ծախել», բայց չե՛ն լսել տղեեերքը առաաաջ են գնացեեել։
#անկապ #չգիտեմ
մտածեցի, երբ գործնական տեսազանգի կպնում են այնպէս որ հետեւը պատ ա, երեւի սենեակում մենակ չեն։ իսկ երբ այնպէս, որ ամբողջ հետեւի սենեակը երեւում ա՝ խնդիր չունեն տարածք կիսելու։
#անկապ
սարեանի վրայ բացուել ա նոր տեղ՝ կոչւում ա «coffee centre» — հէնց այդպէս, բրիտանական ձեւով։
մինչ բացուելը անցնում էինք, ինչ֊որ դիզայնը դուր չէր գալիս, հիմա պատրաստ էր՝ նորմալ էր, միայն լրիւ չկպնող աֆրիկեան արձանիկ (մարդու բոյի կէսի) կայ, որ պարզ չի ինչի ա, ու ինչ ա անում, բայց ինչեւէ։
մի քիչ քեարթոտ մենեջեր էր, իր աթոռն ունէր, մի պահ իր ընկերը եկաւ, խօսեցին։ ընկերը տէնց մի քիչ սթայլիշ մորուքով էր՝ էս արդէն քեարթեր չեն, նեօ քեարթեր են, թարմացուած։
բայց ասածս այն ա, որ ես մտածեցի՝ երեւի պէտք չի գրել, ոնց գրում եմ՝ colour՝ երեւի քեարթոտ ա տէնց գրելը։
նորմալ գրի էլի, պարզ՝ ի՞նչ ես քեզ ձեւ տալիս՝ հանգիստ վեր ընկի տեղներդ ու ամերիկերէն գրի։
#քեարթ #անկապ #առօրեայ
էսօր ես մարտունուց լսող ունեմ։ ինչ հաւէ՛ս ա։
#անկապ #էկրանահան
ես լուրջ մտածում էի վիւասելի ինտերնետի մասին՝ սերուերի համար՝ քանի որ իմ ռեւերսով իրական այփին մէկ ա կորցրել եմ։ էն ժամանակ օրը վեցից ութ գբ տրաֆիկ էր, ու մտածեցի որ իրատեսական կը լինի վիւայով աշխատել։ բայց էսօր, որ արդէն կայ ծմակուտն ու կէտը, ու բաժանորդագրութիւններ դրանցից՝ տեսնում եմ, տրաֆիկը մօտ քսան գբ ա օրը։ ու արդէն երեւի շատ թանկ կը լինի վիւասելը, պէտք ա թողնել դեռ էդ միտքը, ու յետոյ էլի փնտրել թելով լուծում։
#անկապ
էսօր ̶պ̶ա̶լ̶ի̶ծ̶ ̶ե̶մ̶ ̶ա̶ր̶ե̶լ̶ երէսել եմ օնէքսի բագ՝ ասում ա՝ բարկոդը տեսնելու համար համալրէք հաշիւը զրօ դրամով։
ու չի տալիս բարկոդը որ ստանամ առաքանիները։ (:
ափսոս չէկրանահանեցի։ պանիկեցի, թարմացրի, սեղմեցի՝ վճարել, ուղղուեց։
նրանից էր, որ իրենք սխալմամբ ինձնից շատ փող էին ուզել, ես տուել էի, յետոյ իրենց ասել էի, որ սխալուել են, ու հետ են դրել իմ հաշիւ, բայց համակարգը չէր ջոկել որ փող կայ հաշուիս։ պիտի ասէր՝ աւելացնեմ։ ինչքա՞ն՝ զրօ։ (:
#օնէքս #անկապ
ես շատ ուշ եմ ունեցել առաջին յարաբերութիւն։ իմ շրջապատի «նորմալ» մարդկանցից մի տաս տարի ուշ։
ինձ թւում ա, պատճառներից մէկն այն ա, որ ես չգիտակցուած, չձեւակերպուած զգացողութիւն ունէի, ջոկել էի, որ յարաբերութիւնը էմոցիոնալ ուժեղ ներդրում ա։
ու եթէ այն տապալուի՝ էմոցիոնալ դատարկութիւն ա գալու։ զի սպառուել ես, ու շատ բարդ ա՝ կրկին փորձելը։
գուցէ ես դա զգացել եմ, զի կորցրել եմ շո՞ւն։ չգիտեմ։
իսկ ինչի՞ պիտի չտապալուի՝ պատահաբար չի որ սովորաբար առաջին յարաբերութիւնները չեն ստացւում՝ մարդիկ իրենք իրենց դեռ չգիտեն, իրենց պահանջները չգիտեն, իրենց մտքով էլ չի անցնում ինչ կարող են երէսել, որի հետ օկ չեն լինի, կամ էլ՝ պիտի ժամանակ անցնի, որ ջոկեն, որ գուցէ նեղմիտ են, ու այդ նոյն բանի հետ յիմարութիւն ա օկ չլինելը։
եւ դա ոչ միայն ռոմանտիկ յարաբերութիւններին ա յատուկ՝ ինչքա՜ն շատ ա լինում, երեխաներն իրար հետ լաւ են, խաղում են, իսկ երբ մեծանում են, ձեւաւորւում, տարբեր ձգտումներ են ունենում, իրար կապող բան աւելի քիչ են ունենում, ու տէնց հեռանում են։ վաղ ռոմանտիկի ժամանակ էլ՝ ձգտումները դեռ պարզ չեն, արժէքները դեռ չեն ձեւաւորուել, եւ ամէնը կարող ա անհամատեղելի լինի։
ու յարաբերութեանը գնալը՝ ահաւոր համարձակ քայլ ա։ որի համար, երեւի եւ պէտք ա այդ ուժեղ եւ որպէս կանոն բաւական անհիմն՝ սիրահարուածութիւնը։
նաեւ, երեւի բոլորս էլ նկատել ենք՝ այն մարդիկ, որ աւելի զարգացած են՝ աւելի բարդ են սիրահարւում։ ի՞նչը պիտի ձգի, որ, պարզ օրինակ՝ չէ՞ք կարողանալու այն յօդուածը քննարկել, զի նա այդ յօդուածը ոչ կարդացել ա, ոչ էլ կարող ես համոզել որ կարդա՞յ։ եւ ինչի՞ համոզել՝ թող նա իր ձեւով լինի, ու իրեն հարազատ մարդկանց գտնի։
ու ֆիլմերում էլ՝ մարդիկ սովորաբար անկապ չեն գնում յարաբերութիւնների՝ դա այդպէս ստացւում ա։
միւս կողմից՝ յարաբերութիւն չփորձելով՝ քեզ էլ չես հասկանում, չես իմանում քեզ՝ յարաբերութեան մէջ։ ու յարաբերութեան համար հմտութիւններ չես ունենում։
ու այդպէս մարդիկ դատապարտուած են էմոցիոնալ ներդրումների շարքի, սպառուելու, վատ լինելու, յետոյ կրկին փորձի, յետոյ կրկին՝ տապալման, ու այդ ամէն անգամ՝ յուզական սպառուածութեան։ երեւի միակ ելքն որ տեսնում եմ՝ շատ շփուելն ա, շատ ծանօթներ ունենալն ա, որը կօգնի՝ եւ ինքդ քեզ գնահատել, եւ ինքդ քեզ հասկանալ, եւ յարաբերութիւնների հմտութիւններ ձեռք բերել։
մեկուսացուածներն աւելի են հակուած՝ եւ կախեալ յարաբերութիւնների՝ զի իրենց աշխարհում առանց պարտնեօր լրիւ մենակ են մնալու, իսկ դա սարսափելի ա, եւ տոքսիկ յարաբերութիւնների՝ զի բաւական շփման հմտութիւններ չունեն՝ եւ տոքսիկ յարաբերութիւնների մէջ սովորում են մնալ։ չեմ ընդհանրացնում՝ բայց շատ ծանօթ շաբլոն ա։
այդ պատճառով, երեւի, դժուար եմ գնում յարաբերութիւնների՝ զգացել եմ որ չեմ ուզում սպառուել՝ ես այդքան ներուժ չունեմ։ ես իմ հանդէպ հոգատարութիւն եմ համարում՝ իմ՝ յարաբերութիւնների չգնալը։ եւ առհասարակ, ես շատ ոգեւորուող մարդ չեմ։
ինձ «i would prefer not to»֊ն շատ հոգեհարազատ ա։
էսօր էլ չեմ հասկանում նրանց, որ բաւական յաճախ, համարձակ մտնում են նոր յարաբերութիւններ։ ինչ է՛լ ուժ, համառութիւն, հաւատ ունեն։ ո՞րտեղից։
սա, ի դէպ, վերաբերում ա ոչ միայն մարդկանց հետ յարաբերութիւնների՝ ես էմոցիոնալ ջանք եմ դնում եւ աշխատանքի մէջ։ դա վերաբերում ա տան հետ յարաբերութեանը՝ տունն ես յարմարեցնում քեզ, նա ա քեզ յարմարւում։ քաղաքի հետ յարաբերութեան՝ դա էլ ա տունդ, ջանք ես դնում քաղաքի մէջ, մանաւանդ երբ փոքր ա քաղաքը՝ դա տեսանելի ա։
ես շատ զգոյշ եմ սկսում սէրն իրականացնել, նիւթաւորել, ռենդերել։ ու շատ զգոյշ եմ սկսում ներդրումներ անել։
ու առհասարակ՝ բարդ ա մարդ լինելը։ ապշելու կենդանիներ ենք՝ իւրաքանչիւրն ունի սպանիչ ուղեղ, դրսեւորում ա անհաւատալու յատկութիւններ, միւս կողմից՝ կեցութիւնն ա բարդ, յարաբերութիւնները, մի հատ էլ պատերազմներ են լինում։
երբ մարդիկ առցանց վատ են՝ կարող էք ինդքներդ փորձել վիճակագրութիւն հաւաքել՝ յարաբերութիւնների մասին ա հիմնականում։
ծնողներ, ըկներներ, պարտնեօրներ։ ու դէ հազուադէպ են ծայրայեղ դէպքերը՝ մահեր, հիւանդութիւններ։
հիմա, ոնց որ, մի քիչ խելքներս գլուխներս ենք հաւաքել, մի քիչ քիչ ենք պատերազմում։ մի քիչ լաւացրել ենք մեր վիճակը։ զի մարդիկ են, որ չեն կարողանում, պատրաստ չեն լաւ կեանքի՝ պիտի աւելի շատ ուզեն, քան կարող են մարսել, եւ երբեք չզիջեն, «մինչեւ վերջ»։ այդ էլ պատճառներից մէկն ա որ վերջը, բնականաբար, հասնում ա։
ու տէնց։
#մարդիկ #յարաբերութիւններ #կեցութիւն #անկապ
ես ծմակուտի բաժանորդագրութիւններս, ու հանրային հոսքը վայելում եմ։
ու զգում եմ, որ ափսոսում եմ իմ սպասարկչի ռեսուրսներն օգտագործելը լոկ ինձ համար։ դժուարանում եմ վայլել, երբ չեմ կիսում, երբ սերուերի ռեսուրսը միայն ինձ համար ա աշխատում։
ոնց որ իմաստազրկուի իր աշխատանքը՝ եթէ լոկ ինձ համար ա՝ ափսոս ա, որ էդքան գործ ա անում։
երեւի էն զգացողութիւններից ա, որ «happiness is only real when shared» վիճակների, ինչ իմանամ։
բայց բան չասի, դուք էլ թութն էք վայելում, ու շատ տարբերութիւն չկայ, նոյն մարդիկ են երեւում դաշնային հոսքում, ու սոշըլհոմն իսկապէս, հասկանում եմ, թթի պէս յարմարաւէտ ու կպցնող չի, ու որ թութը վայելում էք՝ ես ինձ լաւ եմ զգում։
#անկապ
քանի որ իմ սփիւռքի տարածածը չի ֆեդերացւում ապ֊ի հետեւորդներին, այսպէս տարածեմ՝
այսօր հրապարակուեց իմ էսսէն՝ https://www.analog.cafe/r/inside-world-xc99
նախկինում հրապարակուած մի այլ կապուած էսսէ՝ https://www.analog.cafe/r/freedom-bvx8
#կորոնավիրուս #կովիդ #ֆոտո #լոքդաուն #երեւան #սեւ-սպիտակ #ժապաւէն #առօրեայ #անկապ #չգիտեմ
ազնիւ խօսք, չեմ կարողանում վերջերս գուգլ օգտագործել փնտրելու համար՝ էն ինչ ինձ պէտք ա՝ չի գտնում։ ecosia֊ն հիմնականում գտնում ա, եթէ չի գտնում՝ բադիկին եմ փորձում, դա էլ չի գտնում՝ փորձում եմ searx֊ի որեւէ հանգոյց (նախկինում առաջինը searx.ninja֊ն էր, բայց հիմա չկայ, շատ լաւ բաներ էր ինդէքաւորել, ու շատ օգնում էր), ու ամենավերջում գուգլն եմ փորձում, ու էն ինչ պէտք ա՝ չի գտնում։ անկապ բաներ ա գտնում։
ապշում էլ եմ, յստակ գրում եմ՝ ասենք՝ dos filesystem cache floppy ու ապշելու անկապ բաներ ա բերում։
ինչեւէ։
#անկապ
ինչի՞ մեր փողոցները մաքրած չեն։ դրա համա՞ր ենք յեղափոխութիւն արել։
ու եթէ հայերը չեն անում որոշակի աշխատավարձով գործ՝ ապա ես ուզում եմ միգրանտներ։ ո՞վ կը գայ, հնդիկները կը գա՞ն։ սիրիացի վարձկաննե՞րը։ ով ուզում ա լինի՝ ինձ տուէք մաքուր փողոցներ, գրողը տանի։ էս ի՞նչ վիճակ ա։ արժանապատւութիւն ա պէտք ունենալ չէ՞։ մարդիկ իսկապէս քայլում են էդ փողոցներով։
#թասիբ
երկրորդը՝ քանի որ առցանց ծառայութիւնը չի աշխատում (գոյքահարկի տուեալները քաղաքապետարանը չի փոխանցել՝ էսպիսի բան ա գրուած կայքում), ստիպուած գնացի թաղապետարան։ նախկինում հաշուել էի՝ չորս հերթ ա պէտք կանգնել՝
հիմա սա դարձաւ երկու հերթ՝ թաղապետարանից թուղթն անմիջապէս տանում ես բանկ՝ այնտեղ եւ վճարում ես, եւ կտրօնը ստանում։
դրա համա՛ր ենք յեղափոխութիւն արել։
#յեղափոխութիւն #թարմացում #անկապ
@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/selnow} ես էլ քեզ դէպք պատմեմ, յեղափոխութեան ժամանակ ձեռքս կոտրել էի։ հեծանիւից եմ ընկել, հեծանուարշաւի ժամանակ, չկարողացայ խուսափել արագ գնացող մեքենայից։ ընկել եմ գրեթէ ուղիղ կիեւեան կամրջի տակ։
իրականում վախենում էի որ ոստիկանութիւն յայտնեն, ու մտածում էի որ երեւի լաւ եմ, ու չէի իմանում որ ձեռքս կոտրուել ա։ նոյնիսկ ամբողջ գիշեր դրանից յետոյ պարապել եմ՝ մի ձեռքով նուագել եմ։ միւս օրը մայիսի մէկն էր, երբ աժ֊ն հրաժարուեց նիկոլին ընտրել։
հաւաքուել էինք հրապարակում, էնտեղ տեսայ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/emptyfear}֊ին ու @{ach94er@spyurk.am}֊ին։ իրենք նկատեցին ոնց եմ ցաւից բղաւում ամէն անգամ երբ անցնելով ինձ են կպնում, վերցրին տարան հիւանդանոց։ իրենց հեռախօսից զանգեցի ապահովագրութիւն, ուղղեցին կոնկրետ հիւանդանոց։
ինձ տարան, նկարեցին, ասին որ կոտրուածք ա, գիպս դրին։ ու հիմա ընդունարանի աշխատողն ասում ա՝ մի գնա, հիմա պիտի ոստիկանութիւն զանգեմ յայտնեմ, նոր կը գնաս։ ու ես սպասում եմ՝ նա զանգում ա մի ոստիկանութիւն, իրենք ցրում են, ասում են՝ թող էն միւսը զբաղուի։ էն միւսն էլ ա ցրում, ասում ա՝ չէ, թող էն միւսը։ եւ խնդիրը բարդանում էր հէնց նրանով որ երեւանի շրջանների սահմանին եմ ընկել՝ կամրջի տակ։
էդպէս, ոչ մէկ ինձ չվերցրեց, էդ կինն ասաց՝ ես էլի կը փորձեմ բզել, դու գնա արդէն։
ու ինձ երբէք ոչ ոք չկապուեց ոնց որ թէ, պլստացի։ (:
#յեղափոխութիւն #անկապ #պատմութիւն #ոստիկանութիւն
ես նախանձում էի անարդարութիւն էի զգում տեսնելով որ մարդիկ չեն ջանում աշխատանք գտնել, իրենց աւելի լաւն են համարում, որ էն աշխատանքն անեն, ինչ շուկայում կայ։ չէի հասկանում՝ ո՞նց են բաւարարւում ծնողներից փող վերցնելով, երբ փաբի ու տաքսու հերիքում ա։ ո՞նց են իրենց զգում իմանալով որ իրենց, թէկուզ եւ առատ ազատութիւնը կախուած ա իրենց ծնողներից՝ չե՞ն գիտակցում որ անկախ չեն։
ու հիմա հասկանում եմ՝ էդ մարդիկ այլ սերնդից են։ 15֊25 տարի տարբերութեամբ են ծնուել։ ու վիճակն ա փոխուել արդէն։ եւ ծնողներն են փոխուել՝ իրենց յարաբերութիւններն իրենց ծնողների հետ նոյնը չէին։ եւ վիճակն այն չէր, որ մարդիկ զգում էին, որ ծանր են ընտանիքի համար, որ լաւ չի որ կօշիկ առնել չեն կարողանում իրենց փողով։ հիմա լաւ էլ օկ ա՝ ծանր չի արդէն։
ու աշխատանքն իրենց համար էնքան անհրաժեշտութիւն չի, ու էնքան ցանկալի չի, ինչպէս մեր ժամանակ։
աւելին՝ սարսափելի ա էն գործը գտնել, ուր բաւական չվարձատրուելով, կոմպենսացիա չստանալով՝ իրենց բանտարկուած եւ նուաստացուած էին զգալու։ մեզ համար՝ բաղձալի էր նուաստացուած աշխատանք անելը։ իրենց համար՝ սարսափելի։
իհարկէ, էսօր էլ տարբեր բեքգրաունդներով մարդիկ կան։ պարզապէս այնպէս ստացուեց որ իմ ծանօթներից շատերն՝ արիստոկրատ են։
իրենք հո չե՞ն գնայ՝ աշխատանքի։ էդ ի՞նչ աշխատանք պիտի լինի որ ուզեն գնալ։
մի անգամ գիտակցեցի, որ համարեա գրեթէ բոլոր իմ ծանօթները, որ ստարթափ են անում՝ տէնց ընտանիքից են, որ հո չէ՞ին գնալու աշխատեն։ էդ իրենց համար ուժեղ դաւնգրէյդ ա՝ իրենց ծնողների հետ համեմատ։ ու արդէն պիտի կամ գնան դուրս՝ որ շարքային ծրագրաւորող լինելով՝ ափգրէյդ համարուի՝ ներսում շարքային ծրագրաւորող լինելը հաւակնութիւններին չի համապատասխանում։
իսկ հաւակնութիւնները, փաստօրէն, կախուած չեն հմտութիւններից։ աւելի են կախուած բեքգրաունդից։
ու հա, բան չասի, գուցէ խելացի տղայ ա, ու կաշխատի, ու հինգ տարի անց թիմ լիդ կը լինի, իսկ տաս տարի անց՝ փիէմ։ բայց էդ իր համար գրաւիչ հեռանկար չի։
բացի այս ամէնից էս նոր մարդկանց արդէն պէտք ա այնպիսի աշխատանք, որ նշանակութիւնը զգան։ որ չզգան իրենց վինտիկ։ ու հա, բարդ ա ուսանողին, կամ նորաւարտին էդպիսի գործ գտնելը։
բայց իրենք էդպիսի բեքգրաունդ չունեն, որ գնան ըստ հնարաւորութիւնների, ըստ շուկայի աշխատանք գտնեն։ իրենք ուրիշ են։ այլ սերնդից, եւ այլ դասակարգից։
ես՝ այլ սերնդից, եւ այլ դասակարգից։ լրիւ այլ բեքգրաունդից։
ու իրենք չեն հասկանում՝ ինչի՞ եմ ես էս ախատանքի, եւ ոչ թէ այլ։ կամ ինչի՞ չեմ ստարթափ անում։ նոյն պատճառով ոնց այլ մարդիկ չէին հասկանում՝ ինչի՞ գործս չեմ թողնում՝ գնամ աշխարհով պտտուեմ, կամ evs անեմ։
որովհետեւ ինչն մէկի համար արկած ա՝ միւսի՝ արկածախնդրութիւն։
ես բաւական արկածախնդրութիւն ունեցել եմ՝ նոյնիսկ զարմանալի ա, որ դուխ եմ արել՝ ու բնական ա՝ ապարդիւն։ իմ դէպքում արդիւնաւէտ էր տեղս իմանալը, ռեսուրսներն աւելի խելամիտ օգտագործելը, եւ չգցուելը ովկիանոս, երբ կարողութիւններս՝ ջրափոսի են։ միւս կողմից՝ գուցէ արիստոկրատներին տապալուելը ծանր ա (բայց ինչի՞ պիտի տապալուեն), իսկ ինձ տապալուելը՝ ոնց որ պատերազմի աւարտ լինէր՝ ինձ բարդ էր տարիներ շարունակ շնչահեղձ լինելով վիզ դնել։ ինձ համար՝ լուզերական աշխատանքի, չհաւակնոտ վիճակի վերադարձն էր՝ հանգստութիւն, եւ ուրախութիւն որ ողջ եւ սաղ եմ մնացել։
հիմա որ հետ եմ նայում՝ էնքան ակնյայտ էր որ հնարաւոր չի երեք տեղ աշխատել եւ միաժամանակ սովորել, օրինակ։ իսկ ես փորձում էի։ էնքան ակնյայտ էր լիքը բան, որ ես անտեսում էի, լուրջ չէի ընդունել։
ու իսկապէս համարում եմ, որ պէտք չի գլխիցդ վերեւից թռնելով մի բան անել։ մէկ ա չի ստացուի, եթէ ստացուի էլ՝ լաւ չի ստացուի, ամենայն հաւանականութեամբ։ ու չափազանց շատ ես վճարում այդ համար։ ու որ տեսնում եմ՝ մարդիկ շատ բան են ուզում՝ առանց հնարաւորութեան՝ չեմ սատարում։ ես շատ բան չեմ ուզում՝ գիտեմ ինչքանն եմ մարսելու։
իսկ առանց հաւակնութիւնների կարելի ա արժանավայել ապրել։ ու ինձ թւում ա ինձ մօտ ստացւում ա։ կարեւորն ինձ համար արժանավայելն ու անկախն ա։ ազատը չէ՝ անկախը։
#անկապ #մարդիկ #հաւակնութիւններ #բեքգրաունդ #ժամանակ #սերունդ #ազատութիւն #անկախութիւն
տեսէ՛ք, երբ սոշըլհոմից եմ մարդ նշում, իր անունով ա նշւում, ոչ թէ օգտանունով՝ սիրո՜ւն ա։
#էկրանահան #անուն #օգտանուն #սոշըլհոմ #անկապ #առօրեայ
էս սեթիս տակ գործ եմ անում, ջենթուներն եմ թարմացնում։ շատ եմ սիրում էդ գործը։
ու մտածում եմ, որ նոր, մտնող թրեքը՝ շան պէս ա։ կամ ինչ֊որ էակի, որ խաղացնում ես, ոգեւորում, իր հետաքրքրութիւնը խաղի մէջ աւելանում ա, բայց չես թողնում խաղի մէջ մտնի, ու երբ արդէն լարուածութեանը չի դիմանում՝ էդ պահին թոքից արձակում ես, ու նա ա հիմա կարեւորը բեմահարթակում։
#առօրեայ #շուն #դիջէյութիւն #անկապ #խաղ #լսելիք
պէտք ա նշել բնաւ վստահ չեմ որ ճիշտ որոշում եմ կատարել, լրիւ տեղափոխուելով ծմակուտ։
մտածում էի էն ժամանակ էլ, որ գուցէ թթի չաթային լինելը ինձ պահի հէնց թթում՝ որ չաթուենք։
իսկ ապա աւելի երկարի համար, էն ա սփիւռքը կար։
ամէն դէպքում, փորձեցի՝ գուցէ իսկապէս արկածախնդրութեան գեն ունեմ։
ի դէպ, արկածախնդրութեան մասին, մտածում եմ, որ հա, ես էն մարդն եմ, որ ունի ինչ֊որ բաներից հեռու լինելու ուժեղ ձգտում։ դա ե՛ւ ինտերնետ ծառայութիւնների մասին ա, ե՛ւ բարեկամների, ե՛ւ գործընկերների։
ու ես էն մարդն եմ, որ նոր տարածքներ ա փնտրում։
ու հետեւաբար ես էն մարդն եմ, որ աֆրիկայից գաղթելու էր՝ նոր տարածքներ փնտրելու, ստեղծելու համար։
շների մօտ նկատել եմ, որ կան զզուող, ու չզզուող շներ։ օրինակ՝ ցեխի մէջ ընկած փայտը մէկը հաւէսով կը բերի, միւսը՝ զզուելով։
ու գուցէ այդ զզուանքը, հեռու մնալու ցանկութիւնը, աւթսայդերութիւնը կապ ունի նաեւ արկածախնդրութեան հետ՝ արկածախնդիր ես գոնէ էն պատճառով, որ ուզում ես հեռու մնալ, ու եղածն ընդունելը չափազանց բարդ ու անտանելի ա։
#արկածախնդրութիւն #անկապ
առցանց ժողովների մասին՝ իմ աշխատավայրում մի քանի դէպք ա եղել, երբ ժողովի մասնակիցներից մէկը չիմանալով որ խոսափողը լռեցուած չի, կռիւների մէջ ա մտել ընտանիքի անդամնեիր հետ, գոռգռացել են իրար վրայ, ու առհասարակ մեզ պարզ դարձաւ ինչ լարուած վիճակում են ապրում։
ես ահագին սարսափել էի, առհասարակ բարձր խօսքին սովոր չեմ ու նեղում ա ինձ շատ, անկախ նրանից որ իմ հանդէպ չի։ ու ինձ թւում էր էդ մարդը երբ բացայայտի որ անջատած չէր խոսափողը, վատ կը զգայ իրան, կամաչի, ու տէնց մտադիր էի ցոյց չտալ որ լսել եմ, բայց յետոյ տեսայ որ նա լրիւ օկ էր նրա հետ, որ միացրած ա, ու իր կարծիքով ոչ մի առանձնապէս բան տեղի չի ունեցել, ամէնը ոնց պէտք ա լինի՝ էդպէս ա, նորմալ ա։
#աշխատանք #ընտանիք #յարաբերութիւններ #մասնաւոր #անկապ
վդուձը իւթիւբի համար առանձին կատեգորիա ա՝
իսկ ինչի՞ ես հասել դու։
#էկրանահան #վդուձ #իւթիւբ #անկապ
ես այստեղ ե՛ւ ջրիկանալու եմ, ե՛ւ փիլիսոփայելու, եւ կիսուելու եմ տարբեր պատմութիւններով։
ինձ չի ոգեշնչում շրջակայ միջավայրից, դրա ենթատեքստից կտրուած լինելու միտքը։
եւ ուզում եմ որ այս հոսքը կապուած լինի դաշնեզերքի, եւ հետեւաբար՝ դրա ընթացիկ ենթատեքստի, վիճակի հետ։
վերջինին անծանօթ ընթերցողի համար, միշտ չի որ ամէնը պարզ կը լինի՝ բայց տարօրինակ կը լինէր ակնկալել հակառակը։ օրինակ, պատճառ կայ, որ գրքերում լինում են ենթատեքստ բացատրող ծանօթագրութիւններ։
եւ առհասարակ, արդե՞օք կայ առանձին եւ մենակ եսը, թէ՞ այն կայ՝ այս եւ այն մարդու հետ, այս եւ այն համայնքի հետ։ բոլորովին նկատի չունեմ որ եսը ստեղծւում կամ սահմանւում ա միջավայրով, ես կասէի՝ բացայայտւում ա միջավայրի մէջ, եւ բացայայտւում ա տարբեր ձեւերով։
այնպէս որ՝ կապի մէջ։
յ․ գ․
այս հաշուով լայքել չեմ կարող՝ ծրագրակազմը՝ սոշըլհոմը՝ թոյլ չի տալիս։ փորձեմ հարմարուել առանց դրա։ դուք էլ իմացէք՝ չկամեցողութիւնից չի, ոչ էլ նախանձից ա։ ընդամէնը՝ չեմ կարող։ ըստ որում, իմ հասկանալով ծրագրակազմի հեղինակը միտումնաւոր լայքեր չի աւելացրել, եւ տրամադրուած ա չաւելացնել։
#դաշնեզերք #անկապ #ես #ենթատեքստ #կապ
ես համարեա գրեթէ միշտ նուէրների հետ խնդիրներ ունեմ։ ու մինչեւ վերջ չեմ հասկանում՝ ինչ են։ նաեւ յաճախ գտնում եմ դրանց մէջ էն, ինչ ինձ դուրս չի գալիս՝ օրինակ, նուէրներով ցոյց են տալիս, ինչ ձեւ են։ դէ ֆէյսբուքն ա լաւ ձեւ ցոյց տալու ինչ ձեւ ես, ու ինձ թւում ա՝ շատ աւելի անվնաս, լաւ, ու առանց այլ մարդու կեանքի մէջ մտնելու, կամ այլ մարդու աչքը խցկելու, ձեւ ա։ ֆէյսբուքը չի պարտադրում։
նոյն ձեւ ես՝ որ նախընտրում եմ անձնական կայքեր, ոչ թէ ֆէյսբուք, չեմ կարծում որ անձնական կայք մարդուն տալը՝ էթիկապէս նորմալ բան ա։ կուզի՝ կը հարցնի։
գուցէ, կարելի ա, բայց երեւի էլի բաւական յուսահատ ա՝ մէյլի, կամ ֆորումի ստորագրութեան մէջ ունենալ։ իմ ստորագրութեան մէջ գրուած ա՝ սաթուրէյշնը զրօ սարքի՝ զի դա ամենավերջ ուղերձն ա, ինչ գիտեմ։ իսկ ամենավերջ ուղերձները պէտք ա տարածել։
իսկ կայքիս յղել՝ ինչի՞։
բայց ես միշտ համարում էի, որ լաւ նուէր ա՝ ցոյց տալ ինչ֊որ հետաքրքիր տեղ։ կամ տեղ, որից հետաքրքիր տեսարան ա։ ինձ աւելի հետաքրքիր ա հէնց տեղը, ոչ թէ տեսարանը՝ միջավայրը։
ու ցոյց տալ՝ չի նշանակում՝ գնալ եւ քո ներկայութեամբ ցոյց տալ։ կարելի ա պատմել այդ տեղի մասին։ նկարներ տալ։
հիմա շրջում էի համացանցում, ու մտածեցի՝ երեւի պարզապէս հետաքրքիր կայքի յղելը՝ նոյնպէս լաւ նուէր ա։ հետաքրքիր ցանցային ռեսուրսով կիսուելը՝ լաւ նուէր ա։
եւ երեւի այդ հետաքրքիր ռեսուրս պատրաստելը՝ կարման բարձրացնող, բարի գործ ա։
#նուէր #համացանց #անկապ #չգիտեմ
այսօր մէկը գրում էր՝ միջավայրից ազդուելու մասին, մէկն էլ՝ միջավայրը չընդունելու, հարազատ չզգալու մասին։ միւսն էլ գրում էր թէ սէնց բան ա բացայայտել, եւ իրան արձագանքի մէջ կար՝ հա, ես դա մի տաս տարի առաջ եմ բացայայտել։ զի աշխարհ մտնելու ու բացայայտելու տարիքն ա, մէկի մօտ տաս տարի առաջ էր, մէկի մօտ էլ՝ հիմա ա։ մէկի համար թարմ զգացմունք ա, մէկի համար՝ անցած փուլ։
մէկն էլ լուծում էր առաջարկում՝ պիտակէ՛ք, որ կրկին ու կրկին նոյն թեմաները չքննարկենք, նոյն նկարները չտարածենք, նոր բան աւելացնենք, ու զգացուի զարգացումը։
ես էլ էսօր մեկնաբանել եմ, կրկին, թէ ինչ լաւն եմ համարում մեզ՝ բացայայտող, խորացող, կարդացող, նայող, լսող, մտածող, ոգեշնչուող, տխրող՝ ու տեսնում եմ որ մարդիկ իրենց քթից էն կողմ բաներով են տարւում։ ահաւոր հաւէս ա երբ մարդու՝ իր իսկ կենդանի մնալու համար ձեռք բերուած խելքն արտայայտում ա կողմնակի էֆեկտներ՝ հետաքրքրասիրութիւն, օրինակ։
ինչի՞ եմ այս ամէնը գրում՝ զի սա լրիւ իմ միջավայրից ազդուած գրառում ա։ ու ուզում եմ ասել՝ անկախ նրանից, արդե՞օք դժգոհ էք երեւանից, թէ դաշնեզերքի ընկալումից՝ կարեւոր եմ համարում սովորել ընդունել, գնահատել ու սիրել ձեր միջավայրը։
ես ունեմ երեւանը ատող գրառումներ։ դրանցից իհարկէ հպարտ չեմ, բայց չեմ էլ ամաչում։ վանօն տեքստ ունի՝ հայրենիքի մեծն ա լաւը։ ասում ա՝ հա, գուցէ եւ ճիշտ էք, սա ու սա ա լաւը, բայց ունենք ինչ ունենք։
ու պայմանական թիֆլիս սիրելը հեշտ ա։ այ պայմանական երեւան սիրելն ա բարդ։ իսկ իրականում պայմանական երեւանն ա աւելի հարազատ, ինչքան էլ չուզենք էդ հարազատը չսիրել։ չսիրելը՝ հեշտ ա։ սիրելն ա դժուար։ սիրելը՝ աւելի սիրողի մասին ա, քան սիրուածի։
#անկապ
այս վիդեօյի այս կէտում երեւում ա մի նշան, որ ինձ մինչեւ ցաւը ահաւոր ծանօթ էր։
յիշեցի որ նման ա ութսունականներին մոսկուայում անց կացուած երիտասարդական փառատօնի լոգօյին։ փնտրեցի «երիտ փառատօն մոսկուա» ու գտայ սա՝
էն ժամանակ շատ փիառուած միջոցառում էր, մեծ աղմուկ կար այդ մասին մամուլում, բայց եւ զգում էի որ ինձ օտար ա, ինչ֊որ ռեժիմի կողմից կազմակերպուած ու կեղծ բան կայ այդ միջոցառման մէջ։
տեսնես վիդօեյի լոգո՞ն ինչ էր։ չլինի՞ փհենեանի լոգոն ա։ զի արդէն գիտէի որ թբիլիսիի լոգօն «ոգեշնչուած» ա մելբուրնի լոգօյից։ (այս մասին պիտի որ գրած լինէի բայց լինկ չգտայ :/ ) ու եթէ փհենեանի լոգո ա, ապա ո՞վ ա ումից թխել տեսնես։
սկսեցի փհենեանի լոգոներ փնտրել՝ ոնց որ նման բան չգտայ։ գուգլն էլ ի դէպ այս գրառման նկարը չգտաւ, չնոյնականացրեց։
կարդացի փառատօնի մասին
Initially pluralist, the event became an outlet for Soviet propaganda for foreign audiences during the Cold War
բնականաբար։
այնտեղ նաեւ ցանկ կայ լոգոների։ էս տիպի՝ ծաղիկ/մոլորակ/ծիտիկ լոգոյի դիզայնն առաջին անգամ արձանագրուել ա 57 թուին, ու առհասարակ հետաքրքիր ա դիտել դիզայնի էւոլիւցիան եւ ինչպիսին էր այն տարբեր երկրներում։
օրինակ՝ մոսկուայի ու փհենեանի լոգոների թռչունների տարբերութիւնը։ կամ որ բնականաբար՝ 2017֊ի ռուսաստանում պիտի վերադառնային 85֊ի մոսկուայի դիզայնին, զի վաճառում են կայունութիւն եւ սովէտի նոստալգիա։
նաեւ հետաքրքիր են վերջին միջոցառումների վայրերը՝ հիւսիսային կորէայից յետոյ՝ կուբա, ալժիր, վենեսուէլա, հարաւային աֆրիկա, էկուադոր, ռդ։
ու տէնց։
#մոսկուա #փհենեան #լոգո #լոգօ #դիզայն #պատմութիւն #փառատօն #անկապ
պատմեմ ձեզ ինչ ահաւոր սխալ եմ արել վերջերս։
ուրեմն, մեծ ընկերութիւնները հակուած են պահել իրենց դատա֊սենթրները, ուր պիտի տարբեր խնդիրներ լուծեն՝ հովացման, սնուցման կայուն լինելու, նաեւ պիտի անձնակազմ ունենան, որ էդ ամէնի հետ կարողանայ աշխատել։ հաճոյքը թանկ ա, ու միտում կայ հնարաւորը տանել ամպեր, աութսորս անել, եւ գլխացաւանքից ազատուել։ սակայն ամէն֊ամէնը չի լինի տանել, բացի գաղտնիութիւնից կան նաեւ ֆիզիկայի եւ տարածութեան սահմանափակումներ՝ օրինակ mount արածդ հեռակայ դիսկի հետ չես ուզում դանդաղ աշխատել։
ինչեւէ, էդ մեծ սերուերնոցները պահելիս ժամանակ առ ժամանակ լինում ա որ պէտք ա դրանք անջատուեն։ լրիւ։ ու գործը կանգնի։ կարելի ա, իհարկէ, եւ առանց անջատուելու, բայց անհամեմատ աւելի թանկ ա որ նոյնիսկ այդ մեծ ընկերութիւններն իրենց թոյլ տալ չեն կարող։ իսկ անջատելը բովանդակալից ու ժամանակատար պրոցես ա, ու այդ մասին չեմ ուզում գրել, այլ իմ սխալի մասին։
սերուերնոցից դուրս կան մարդկանց workstation մեքենաներ, որոնց վրայ լինուքս ա եւ մասնագիտական ծրագրակազմ։ տան պանակը, ինչպէս եւ այլ գործ անելու պանակները՝ հեռակայ են, կպնում են աւտոմատ, ըստ անհրաժեշտութեան։ մո՞ւտք ես գործում օհ՝ քեզ տան պանակ ա պէտք՝ այդ պահին էլ օհ֊ն այն կը կպցնի հեռաւոր ռեսուրսից։
հիմա, եթէ դատա ցենտրը, եւ storage անջատելու հարց ա լինում՝ user workstation֊ները, մեծ հաւանականութեամբ, կախուած վիճակում են լինելու՝ nfs share֊եր չգտնելու պատճառով։ ու չի էլ լինի դրանք հեռավար վերամեկնարկել, զի դրանց վրայ reboot
մեծ մասամբ չի աշխատի։ օհը֊ կը փորձի անջատել սերուիսներ, բայց կան պրոցեսներ, որ հնարաւոր չի լինի անջատել՝ ըստ դիզայնի։
այդ պատճառով մտածեցի էս անգամ սէնց բան անել՝ սիրում եմ at
հրամանը։ կարող ես ասել՝ վաղը, էս ժամին, սէնց բան արա։ մտածեցի՝ պատրաստեմ վաղը, էս ժամին, երբ ենթակառուցուածքների ծառայութիւնները վերադարձուած լինեն՝ մեքենաները վերբեռնելու հրաման։
հարցն այն ա, որ ինչպէս ասացի՝ վերբեռելու սովորական հրամանը, որ համակարգի տարբեր ծառայութիւնները կանգնեցնում ա՝ դժուար աշխատէր մեքենաների մեծ մասի վրայ՝ համարեա գրեթէ անջատուած վիճակում էին մնալու։ ու ապա պէտք կը լինէր հատ հատ մօտենալ, ձեռքով վերբեռնել։
այդ պատճառով մտածեցի օգտագործել լինուքս միջուկի հնարաւորութիւնը՝ /proc ֊ն օգտագործելով ստիպել միջուկին անջատել եւ միացնել համակարգիչը, ինչպէս կանէիք «ռիսեթի» կոճակը սեղմելով։ էդ կոպտութիւնը մեղմելու համար նաեւ կարելի ա միջուկին նոյն միջոցներով ստիպել ֆայլային համակարգի բուֆերները նախապէս գրել, որ այդ ֆայլային համակարգը մինիմալ վնասուածքներ ստանայ, կամ չստանայ։
այսպէս, ես մտածեցի որ at֊ն կը կանչի էդ լինուքսի հնարաւորուիթւը՝ հարդուեր ռիսեթ անելու։
ինչ եղաւ իրականում՝ շատ բան չփոխեց, բայց աւելի հետաքրքիր դարձրեց եղածը՝ թիմից մէկը անտեղեակ լինելով իմ լուծման մասին, որոշեց անջատել բոլոր workstation֊ները ձեռքով։ քայլեց, բոլորը֊բոլորը գտաւ եւ անջատեց։ մինչեւ սերուերնոց անջատելը։ ու պատրաստւում էր յետոյ հատ հատ միացնել։
իսկ միացրեց աւելի ուշ, քան իմ at֊ին ասած ժամանակն էր։ ես ենթադրել էի, որ at֊ն ստարտ լինի, կը մտածի՝ լաւ, ժամն անցել ա, երեւի էլ չանեմ, էն ժամին պիտի անէի։
բայց պարզուեց, մեքենաների ուղիղ կէսը (հետաքրքիր ա, որ էդպէս եղաւ բաշխումը), ընկան ռեբութ լուփի մէջ։ միանում էին, միանում էր at դեմոնը, at֊ն տեսնում էր որ քանի ժամ առաջ թասկ ունի դրուած, ու այն դե՛ռ չի կատարուել, պանիկո՛ւմ էր, ու սկսում էր շտապ էդ թասքը կատարել։
իսկ թասքը՝ իմ մեղքի մասը՝ կտրուկ թասք ա՝ անջատում էր կարգիչն աւելի արագ, քան at֊ն հասցնում էր իր մատեանում գրել, որ գործն արուած ա։ յաջորդ անգամ միանում էր՝ տեսնում էր՝ ուշ ա, ժամը ժաիցմ անցել ա, իսկ գործն արուած չի՝ պանիկած էլի ընկնում էր կատարելուն՝ իսկ կատարելով չէր հասցնում նշել որպէս կատարուած։ (:
էսպէս, անասելու տառապել եմ 80 մեքենայի մօտենալով, եւ at֊ի հերթը մաքրելով։ հիւանդ գլխից, ինչպէս ասում են ռուսները՝ ոտքերն են ցաւում։ ինձ մօտ այդ ամէնից ոտքերը չցաւեցին, բայց գլուխը ցաւաց։
ինչպէս գիտենք, ճգնաժամային վիճակներում ամէնն ա աւելի բարդանում։ օրինակ՝ համավարակի պարագայում։
ու յիշեցի, որ նախկինում էլ ես կամ ինչ֊որ մէկը սխալներ անում էինք, ու տաս տարուայ մէջ մի երկու անգամ յիշում եմ, որ պէտք էր եղել բոլոր workstation֊ներին մօտենալ, մի երկու տող բան գրել։ ու դա ինձ նախկինում թւում էր շաաատ բարդ։
իսկ էսօր՝ գրեթէ ոչ մի մեքենայի մոնիտոր միացուած չէր։ ընդհանրապէս, գործի տեղը բաւական հետապոկալիպտիկ տպաւորութիւն էր թողնում։ մարդիկ կտրուկ վերցրել են մոնիտորները, ու թողելով ամէնը, ոնց կայ՝ հեռացել։ սեղաններին կային մարտ ցոյց տուող օրացոյցներ։ սեղաններին եւ լքուած ստեղնաշարերին փոշի էր նստել։ իսկ երբ դու չունես մոնիտոր՝ դա էն չի, որ մօտենում ես կարգչին, նստում բազկաթոռի մէջ, խելացի տեսքով գրում երկու հրաման, կարգիչը սկսում ա աշխատել, եւ շուրջդ ծապահարութիւններ են՝ փրկեցիր մարդկանց եւ վայելում ես փառքը։
չէ, մոնիտոր չկայ, եւ օգտատէր չկայ՝ քարշ տաս մոնիտորը հետդ, մի հատ էլ ստեղնաշար, եւ լարեր՝ այդ մոնիտորը միացնելու համար։ նաեւ տարբեր կարգիչներ ունեն տարբեր ձեւի վիդեօ քարտերի ելքեր՝ հետեւաբար՝ նաեւ մի քանի լար։ յետոյ մտնել սեղանի տակ, նայել ինչ ելքեր են, փոխել մոնիտորի լարը, միացնել այն, յետոյ անել գործդ, անջատել, անցնել յաջորդին։ առանց ծափահարութիւնների։
այդ ամէնը, ի դէպ, մի ուիք֊էնդ, որը… էս բարդ տարին ընկերութիւնը որոշեց մեղմել իր աշխատողներին պարգեւելով ազատ մի օր։ եւ փաստացի՝ լոնգ ուիքէնդ։ իսկ թարսի պէս, հէնց այդ գործը, մինչեւ նուիրատւութիւնն արդէն նախատեսուել էր անց կացնել հէնց այդ ուրբաթ օրուանից սկսած։ այսպիսով, երբ ողջ անձնակազմը ոչ միայն տանն էր, այլեւ վայելում էր երկար ուիքէնդ, երբ ընկերներս հաւաքուեցին դարգէթում պուտին ուտելու (դէ we bare bears֊ն եմ բացայայտել, իսկ էնտեղից իմացել կանադական պուտին ուտելիքի մասին, նաեւ կարճ հետազօտութիւնը բացայայտել ա որ այն կարելի ա պատուիրել դարգէթում), ես անց եմ կացրել փոշոտ սեղանների տակ։
իհարկէ, իմ խելքից։ բայց եւ նման սխալներ գրեթէ անխուսափելի են մեր գործում։ իսկ երբ երեւակում ես ժապաւէն՝ երբեմն կը սխալուես։ իսկ երբ կոդ ես գրում՝ երբեմն կը պայթեցնես։ կարճ ասած, ահա ձեզ իմ սխալը, որ իմանաք, ինչ ձեւ սխալներից կարելի ա խուսափել։
#սխալ #իւնիքս #ծրագրաւորում #տեքնոլոգիաներ #օպերացիոն_համակարգեր #պատմութիւն #անկապ
https://www.youtube.com/watch?v=MH4hGhDf26E
էս ժամանակներն անուանում էին վեգետարեան։ զի արդէն, ընդհանուր առմամբ, չէին սպանում։ ու որ չէին սպանում՝ մարդիկ խօսում էին։
երբ նիւթն էի դիտում, մտածեցի, որ էն ժամանակ, երբ պաշտօնական աղբիւրներին ոչ մի վստահութիւն չկար՝ մնում էր շշուկների միջից կարողանալ հասկանալ, ո՞րն ա ճիշտ տեղակատւութիւնը։
իսկ դա բարդ ա, մանաւանդ սովետի հանրութեան մարդուն։
ու էդպէս էլ մենք մնում ենք դաւադրութիւններին հաւատող հանրութիւն։
նաեւ, երեւի էն որ մեզ մօտ էս պատերազմի ժամանակ տեղեկատուական սահմանափակումներ կային, ու ինձ թւում էր, ես հասկանում եմ, որ գուցէ պէտք ա։ գուցէ իսկապէ՞ս անձնակազմի վրայ ազդէր։ միւս կողմից՝ ես չեմ պատկերացնում՝ ինչի՞ պիտի ազդէր։ կամ արդե՞օք իրենք մեզնից լաւ տեղեակ չէին ինչ ա կատարւում։ ու էդ «մենք հետ ենք շպրտում»֊ներն են նպաստել, որ մարդիկ էսօր հակուեն չհաւատալուն պաշտօնական տուեալներին։ իսկ դա շատ կարեւոր ա, զի հէնց այդ պաշտօնական տուեալներն են, ինտիտուտներին հանրային վստահութիւնն ա, որ անհրաժեշտ ա պետականութեան համար։ իմ հասկանալով՝ նիկոլն ա ասել, թէ եթէ իր կամքը լինէր՝ ամէնը կը պատմէր, բայց ասում են որ պէտք չի։ ու ինձ թւում ա՝ պէտք էր։ թող մեծանար հանրութիւնը, մարսէր լուրերը։ մէկ ա ահա, վերջում ստիպուած ա։ դէ հասկանում եմ որ այլ պատճառներ էին, որ ռազմաճակատի մասին էին մտածում։ նաեւ՝ նիկոլը լինէր, թէ յիսուսը, ակնյայտ ա որ մենք ենք էս մարդիկ, եւ էն մարդիկ, որ կարող ա չմարսեն ճիշտ բայց ոչ ցանկալի լուրերը, եւ էն մարդիկ որ մէկ ա միշտ պաշտօնների են եւ խորհուրդ չեն տալիս ճիշտ լուրեր տալ։ ու ի՞նչ ա նշանակում՝ «ես կասէի», նշանակում ա որ ուրիշ ոչ մէկը չէր ասի։ կրկին՝ նիկոլն ա թէ յիսուսը, մեքենան ջանում ա աշխատել իր ձեւով։ եւ դա սերժի ձեւը չի, դա մեր ձեւն ա, մեր հայլապատկերումն ա։
շատ անկապ ստացուեց, ինչպէս իմ մատեանի անունն ա։
#անկապ
ընկերներիցս մէկը դրսում էր սովորում, իր մօտ էնտեղ յարաբերութիւն ստացուեց ռդ֊ից աղջկայ հետ, միասին էին ապրում, ու տէնց։ երբ նա պիտի վերադառնար հայաստան, վիզան սպառուել էր, մնալու ձեւ չունէր, աղջկան առաջարկեց գալ իր հետ։ աղջիկը դէ հազիւ պրծել էր սովէտի վիճակներից, ու յոյսեր ունէր մնալ եւրոպայում, գուցէ տեղափոխուել աւելի հարուստ երկիր, ոչ թէ գնալ նոյն, իր համար, հետխորհրդային տեղերից մէկը։
ու այդ տղան չնայած շատ տխուր էր այդ պատմութիւնից, բայց եւ ինձ ասում էր՝ հասկանում եմ, էշ երկիր ա, մեզ համար նշանակութիւն ունի, նա ո՞ւր գար։
պատերազմի առաջին թէ երկրորդ օրը գնաց կամաւոր։ մի քանի օր առաջ վերադարձել ա, ողջ առողջ ա, ինչի պատճառով շատ ուրախ եմ։ ցուցակները թարմացնելիս իր անունն էլ էի փնտրում, էլ չեմ փնտրի։
բայց ասածս այն ա, որ ինձ թւում ա շատ բնութագրող որ «էշ երկիր» ասողն ա առաջին օրը գնում այն պաշտպանելու, ոչ թէ նա ով «մենք ամենավերջն ենք» վիճակներով ա։
ու որ «հայրենասիրութիւնը» աճում ա ռազմաճակատից հեռանալու չափով։
#պատերազմ #խաղաղութիւն #սէր #յարաբերութիւն #յարաբերութիւններ #քաղաքականութիւն #հայրենասիրութիւն #ռազմաճակատ #սովետ #հայաստան #պատմութիւն #անկապ
ուրեմն, վերջերս համակարգերս թարմացրի, mixxx֊ն աշխատեցրի, որ խաղ անեմ, պարապեմ, տեսնեմ՝ մեռնում ա։
փնտրեցի, կարդացի, գտայ որ մեռնում ա portaudio գրադարանի պատճառով, գտայ քննարկում, եւ տեսայ որ mixxx֊ի նախագծողներից մէկը արդէն փաթչ ա առաջարկել portaudio֊ի գիտհաբում։ ըստ որում առաջարկել ա՝ 16 ժամ առաջ, ու իր փաթչը դեռ չի էլ հաստատուել, ասին՝ սէնց նէնց փոխիր։ ես փաթչը կիրառեցի առանց այդ փոփոխութիւնների՝ ոճային պահանջներ էին, ու mixxx֊ը ռեքոմփայլ արի, աշխատեցրի։
բայց ապշելուն էն ա ինչքան realtime ենք ապրում, երբ ունենում ենք գլորուող լինուքս դիստրիբուտիւ, եւ չեն բաւարարում հին, բայց ստաբիլ վարկածները, կամ հետաքրքրում են՝ նոր եւ հումերը։
#ազատ_ծա #էկոհամակարգ #նախագծում #պատմութիւն #անկապ
փոքրուց շատ յաճախ չէի հասկանում մարդիկ ինչ են ասում։ արդե՞օք նկատի ունեն սա՞, թէ դա՞։ թէ՞ այլ բան։ եթէ մօտ մարդ էր՝ փորձում էի հասկանալ, բայց ոչ միշտ էր դա յաջողւում։ յետոյ իմացայ աւտիկ բառը, մտածեցի՝ կարո՞ղ ա չեմ հասկանում, զի հայլեայինս ա վատ, չեմ զգում այլ մարդկանց։
հիմա աւելի հակուած եմ մտածել, որ երբ չեմ հասկանում՝ երեւի իրենք էլ իրենց չեն հասկանում։ ու չգիտեն ինչ են ասում։ ասում են էլի։ #անկապ
չգիտեմ, ո՞րտեղից ա #հաղթելուենք պիտակը։ պաշտօնակա՞ն ա, թէ՞ մարդիկ են յօրինել։
ասում են, մալայեանը ֆբ֊ում հարցում ա արել, թէ ո՞րն ա այդ յաղթանակը։ ու մարդիկ ինչ֊որ բաներ էին մեկնաբանում։
ես հա մտածում էի՝ ի՞նչ պիտակ ա՝ մի կողմից, հասկանում եմ, դուխ տուող ա, միւս կողմից՝ ո՞րն ա յաղթանակը։ ո՞նց են սահմանում։
ադրբեջանի համար, պարզ ա, ամէն նուաճումն էլ կարելի ա ներկայացնել որպէս յաղթանակ։
բայց ընդհնաուր առմամբ, յաղթանակը, ինձ թւում էր՝ բացառուած ա, զի հին ձեւերով յաղթանակը նշանակում ա թշնամու կապիտուլեացիա, իսկ մենք ոչ մի ձեւ պլաններում չունենք բաքուն վերցնելու եւ պարտադրելու սահմանադրութեան փոփոխութիւն, դեմիլիտարիզացիա, եւ չենք խոստանայ որ ադրբեջանի պաշտպանութիւնը այլեւս մեր վրայ ա, ինչպէս ամն֊ը արեց ճապոնիայի հետ։
դա ա իմ ընկալմամբ յաղթանակը։
իսկ դա որ չի լինի՝ դիմադրելու ենք, երեւի։ բայց հասկանում եմ որ դա դուխ չի տալիս։
#յաղթելու_ենք #դուխով #պիտակ #մշակոյթ #յաղթանակ #սահմանում #անկապ
ոչ մի հատ ռազմական վիդեօ չեմ դիտել։
չեմ կարողանում։ հայկին էլ՝ repatriarch, որ սովորաբար նայում էի՝ էլ չեմ բացում։ եթէ թաթուլին եմ տեսնում սիւիլնեթի նիւթերից մէկում՝ դա եմ բացում։
երբեմն անհանգստութիւնից դրդուած թարմացնում եմ լուրերը, բայց դրանցից մէկ ա բան պարզ չի։ երեւի թարմացնում էի որ տեսնեմ արդեօք վերջը նշմարւում ա։
էս երկու օրը չեմ էլ թարմացնում՝ ոչ մի լաւ բան չեմ հասկանայ դրանցից։
նախարարութեան կոչին արձագանքել եմ։ բայց ինձ թւում ա իրենց իմ մարգինալ հմտութիւնները պէտք չեն, իսկ ես չեմ կարող ուրիշ բաներ անել։
ու տէնց։
#մամուլ #պատերազմ #անկապ
երէկ social dilemma֊ն եմ դիտել։ հիմնականում անդրադառնում ա մարդու՝ կախուածութիւն ձեռք բերելուն, եւ սոց․ ցանցերի ալգորիթմներին եւ արհեստական բանականութեանը, որը նախագծուած ա էդ կախուածութիւնը ստեղծելու, եւ ներգրաւուածութիւնն աւելացնելու համար։
դրանից մի օֆթոփ միտք՝
միշիկը մինասեանը իմ հասկանալով՝ AI էր աշխատում։ մտածում էր՝ եկէք մեդիայում դիցուք էմօների մասին քննարկում սկսենք։ ու բոլորը վազեցին էմօներից խօսելու՝ մի մասը թէ «վտանգաւոր են հանրութեան եւ իրենք իրենց համար»՝ մի մասն էլ թէ՝ «թողէք խեղճ էրեխեքին հանգիստ»։
ի դէպ, այդ մասին՝ յիշո՞ւմ էք մեր հանրութիւնը ինչ էժան կտեր ա կերել ընդամէնը մի քանի տարի առաջ։ ահա՝ զարգացում։ էսօր արդէն խօսում են էն մասին, թէ արթուր մանուկեանը՝ իմ քայլի պատգամաւորն՝ իրեն տուն ա առել։ ու դէ պարզւում ա որ ժառանգութիւն ստացած տունը վաճառել ա՝ աւելի էժան տուն ա առել, եւ ոչ մի յանցանք՝ բայց երեւի թէ՝ քննարկումների այլ մակարդակ։ էլի էժան ա, անշուշտ, բայց էմօների կամ լգբտ֊ի հետ համեմատելի չի՝ գոնէ կոռուպցիոն ռիսկերի մասին ա։
ու հիմնական միտքս՝ վերջերս habr֊ում յօդուած եմ կարդացել այն մասին որ/ինչու ազատ ծա֊ն սովորաբար զիջում ա ux֊ով եւ ui֊ով՝ սեփականատիրական նախագծերին։
ու social dilemma֊ն դիտելուց յետոյ մտածեցի որ եւ դիասպորան, եւ մաստոդոնը, եւ ջաբերը՝ մարդկանց բարդ են։ մի քանի օր առաջ մէկը գրանցուել ա թթում՝ ու էսօր գրել ա՝ ափսոս, երեւում ա ստեղ միայն դու ես գրում։ որովհետեւ միայն ինձ էր հետեւում, ու չի նկատել որ տեղական եւ համաշխարհային հոսքեր կան՝ առաջադէմ ինտերֆէյսը լռելեայն անջատուած ա։ ես երկար ժամանակ եմ ծախսում, ուղեկցում եմ մարդկանց, երբ հրաւիրում եմ՝ «հիմա տես էստեղ սէնց բան կայ, իսկ սա այսպէս ա աշխատում», ու իրենք շատ հարցեր են ունենում։
ընդհանուր առմամբ՝ նկատեցի որ մեր այլընտրանքային սոցիալական ցանցերն էնպէս են դիզայն արուած, որ չես էլ հասկանում ոնց օգտուել՝ ուր մնաց՝ կպնես։
#դիասպորա #մաստոդոն #սփիւռք #թութ #դիզայն #նախագծում #համացանց #ֆիլմ #անկապ #քաղաքականութիւն #հանրութիւն #պատմութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատութիւն
#անկապ
խնդիր ունէի գործի կպնելու։ մեզ մօտ օգտագործուում ա, ո՞նց էր կոչուում՝ citrix unified gateway կարծես, ու երբ կարգիչը փոխեցի՝ չգիտեմ համընկաւ թէ չէ՝ հինը չի միանում, էսէսէդին չի տեսնում, որ փորձեմ՝ էս ծրագիրը սկսեց չկարողանալ կպնել։ գրում էր՝
contact your help desk Entrust root certification authority the issuer of the servers security sertificate ssl error 61
տառապեցի, տառապեցի՝ բան չգտայ։ մէկը գրել էր, սակայն, թարմացրի citrix կլիենտը՝ կպաւ։ վինդովսի վրայ էր իր դէպքը։
սէնց խդնիրների հետ չեմ էլ իմանում ուր փորել։ ու տարբերակ չունէի։ ու ահագին ժամանակ բան չէի փորձել։ յետոյ մի պահ մտածեցի՝ կարո՞ղ ա որ թարմացրել ա էս սոֆթը, հետը եկել են ոչ հնացած սերտիֆիկատներ։ սկսեցի փնտրել էս սոֆթը իր հետ սերտիֆիկատնե՞ր ա բերել, թէ չէ։ գտայ որ բերել ա։ ու էսպէս արի՝
cd ~/ICAClient/linuxx64/keystore
mv cacerts cacerts_
ln -s /usr/share/ca-certificates/mozilla cacerts
ու կպաւ։
#անկապ #ենտերփրայս #ծրագրակազմ
ես ասում եմ, որ չեմ հասկանում կալի լինուքս դիստրիբուտիւի իմաստը ինչ ա։ զի կարելի ա վերցնել սովորական դեբիան ու apt-get install֊ել քո ուզած սոֆթերը։ իսկ եթէ չկան, քուլ l33t h4ck32֊ին բա՞րդ ա կազմարկել, բաւական հմտութիւննե՞ր չունի։
հիմա այլ օրինա։ ես աւդիո ծրագրերի կարիք ունեմ ու աւդիոյի հետ աշխատում եմ։ ես չեմ քաշում ջենթու ստուդիօ, ես աւելացնում եմ դրա օվերլէյը, եւ emerge անում ինչ պէտք ա։
#սնոբ #հաքեր #կալի #լինուքս #անկապ #ջենթու #աւդիո
մարդիկ, որ ասում են՝ ես սա չեմ սիրում, նա չեմ սիրում, երեւի իրականում իրենց ինչ֊որ խնդիր ունեն։ ասենք, վերցնենք բիթլզ֊ը։ դէ էրեխէք էին, հաւէս տժժում էին, յետոյ մեծացան, ոնց կարողացան էքսպերիմենտեցին, մինչեւ էլ դաւադիտ չեղան։ լաւ հաւէսն էին։ բայց կարելի ա իրենց մասին զզուանքով խօսել՝ «պապսա», «ես իրենց չեմ սիրում», «պրիմիտիւ են»՝ մարդիկ ռացիոնալիզացիա անող կենդանիներ են՝ միայն թէ ուզեն՝ էնքա՜ն լաւ ռացիոնալիզացիա կանեն։
երեւի իրենց շատ կարեւոր ա, որ ցոյց տան, իրենք էս ձեւ են, ոչ թէ էն, ու դրանով աւելի են զզւում ու ցոյց տալիս, որ զզւում են ինչ֊որ բաներից, ու էդ իրենց ներքին լարուածութեան ու անհանգստութեան մասին ա։
յ․ գ․ մի անգամ խօսում էի սոնայի հետ, ու նա ասաւ՝ ո՞նց կարելի ա որեւէ գոյն, կամ նիւթ, կամ վայր՝ չսիրել։ կարելի ա չհաւանել դիզայն, ուր էդ գոյնը կամ նիւթը տեղին չի օգտագործուել, բայց հէնց էդ նիւթը մեղաւոր չի։
ու յետոյ խօսում էի մէկի հետ, ով ասաւ՝ ես զուռնա չեմ սիրում։ ասի՝ ո՞նց կարելի ա որեւէ գործիք չսիրել, ենթադրում եմ, որ դու զուռնա չես սիրում իր սովորական հայկական կենցաղային հարսանիքային կոնտեքստի մէջ, բայց ասենք չես լսել հայկ կարօյի կարապետեանի օգտագործմամբ։ շատ հաւէս զուռնա ձայն ունի։
#լարուածութիւն #մարդիկ #ճաշակ #զզուանք #նողկանք #գեղեցկութիւն #նիւթեր #գոյներ #անկապ
մալկոլմ գլադուելի ու ռոգանի զրոյցում, մալկոլմը շատ հետաքրքիր բան ա ասում։ ասում ա՝ ինձ շատ հետաքրքիր թեմայով էսսէ են բերել, որ տեսնեմ, ու ես ասի, դէ՝ ես եթէ գրէի, էսպէս կը գրէի։ ու բռնեցի, ասում ա, ինձ նրա վրայ՝ ո՞նց, ես ասացի՝ ես էսպէս կանէ՞ի։ ինչ վատ արի, էդ էմփաթիայի պակասի մասին ա, պէտք ա ջոկէի նա ոնց կանէր, ու ոնց նա կարող ա լաւացնել իր էսսէն, ոչ թէ ես ինչ կանէի, չպիտի իմ մտածելակերպը, մեթոդները իրեն պարտադրէի։
սա ինձ զարմացրեց, նախ, որովհետեւ մեզ համար՝ «ես էսպէս կանէի»֊ն ահագին ափգրէյդ ա՝ «սէնց արա»֊ից։ նաեւ, ես նման դէպքերում ինքս էլ ջանում եմ չասել, ես ոնց կանէի, որովհետեւ էդ ես կանէի, բայց ես ելքը չգիտեմ, էդչափ էմփաթիա ես էլ չունեմ, ու ասում եմ՝ ոնց համարում ես, էդպէս էլ արա։ ու շատ հազուադէպ ա սրտիս էնպէս կպնում, որփորձեմ օգնել, բայց չգիտեմ օգտակար լինելու ձեւ։ հիմնականում ասում եմ՝ ոնց կայ լաւ ա, որովհետեւ հաւատում եմ, որ կարեւորը մարդը արտայայտուած լինի, ու իր ձեւով, որովհետեւ ձեւն էլ ա ասում, բայց դէ, անշուշտ, կարող ա շատ խանգարել։ ու այո, մարդը չլսուած կարող ա մնալ ձեւի, կամ մեթոդի պատճառով։
ու էլի չգիտեմ ինչ անել, իմ իմացած լուծումն էին ռոբոտները, որ մի օր կը կարդան, ու կը հասկանան մարդկանց։ որ մարդիկ հասկացուած լինեն։ այլապէս՝ ամէն մարդ չի կարող այլ մարդու էդքան հետաքրքիր լինել, որ իրեն փորձեն հասկանալ։ դրա համար մեզ պէտք կը լինեն ռոբոտներ։ #անկապ
https://www.youtube.com/watch?v=-2OqqrtKS-E
հմմ, ահաւոր ա, այֆօնը «զասուետ»֊ները, թէ ո՞նց ա դա կոչւում, ծածկել ա։ ու նկարը իր շատ աւելի պակաս արտիստիկ ա ստացուել։
ես մտածում եմ, էդ յիշեցնում ա՝ being on the safe side։ ուր կարգին ա, բայց պակաս կրեատիւ ա։
նոյնը էսօր լուսակիրի մօտ, նայելով տարբեր անցորդներին, մտածում էի «լաբում» ծնուած երեխաների մասին՝ տեսականօրէն հիանալի ա՝ կանխում ես գենետիկ հիւանդութիւնները, ընտրում ես լաւագոյն տարբերակը։ ու դա համապատասխանում ա՝ լինել ապհաով տեղ արտայայտութեանը։ կարգին, ու ոչ արտակարգ։
երեւի վիճակագրօրէն օգտակար ա, բայց միւս կողմից ահաւոր ա, եթէ այնսթայններ ու աարոն շուարցեր չծնուեն։
չգիտեմ։
#ֆոտո #ապագայ #անկապ
ինձ մօտ մի տերմինալի մէջ յաճախ բաց ա լինում կերնել լոգը։
տեսնեմ՝ էնտեղ սէնց բաներ են՝
reset high-speed USB device number 56 using ehci-pci
ասում եմ՝
lsusb | grep 56
տալիս ա՝
1bcf:2b8d Sunplus Innovation Technology Inc.
էդ uvc խցիկն ա։
մտածում եմ՝ չէ՞ որ rmmod եմ արել, մոդուլը պէտք ա չլինի։
պարզւում ա որ մէկ ա, իւզերսպէյս ծրագիրը կարող ա ուզի որ մոդուլը բեռնուի։
ու ապա յատուկ պէտք ա օհ֊ին ասել, որ միայն լիազօրուած օգտատիրոջ կողմից ուզելու դէպքում բեռնի։
kernel.modules_disabled=1
ու տէնց։ #օհ #օպերացիոն_համակարգ #կերնել #միջուկ #հետազօտութիւն #լինուքս #իւնիքս #անկապ
ծանուցումախեղդ։
#մատրիքս #սէյլֆիշ #էկրանահան #անկապ #թեստ #ծանուցում
ես տէնց մտածում եմ, որ լաւ կը լինէր աշխարհը լինէր էնպիսին կամ էնպիսին, ու մեծ կորպորացիաներին, որ չարաշահում են իրենց կարգավիճակը, տեղեկատւութիւն չտային, եւ այլն, բայց փաստացի սէնց վիճակ ունենք՝ ո՞վ ա գալիս սփիւռք կամ թութ։
հետաքրքիր ա, որ մարդիկ գալիս են սփիւռք, տեսնում են ինչ ա կատարւում, ասում են՝ դեպրեսւում եմ՝ ու գնում են։ ու ասում են՝ սրանք ընկեր չունե՞ն խօսեն, ինչի՞ են թափում մեր վրայ։
ու ես մտածում եմ՝ հա, դէ, չունեն։ մտածում եմ, որ ասենք ասողի բախտը շատ ա բերել, նա իր ընտանիքում ոչ միայն ճնշուած չի, այլ եւ իրան սատարում են, ու նա ա ի պատասխան տանը սատարում, ու մասնակցում ու օգտակար իրան զգում։ ու իր օգնութիւնն ա ընդունւում, այն լուծումները, որ նա ա առաջարկում։
ես տեսել եմ, ու ապշել, ինչ լաւ են իրար հետ։
ու ստեղ իհարկէ բարդ ա ասել, որ միշտ ընտանիքն ա «մեղաւոր», ամէն դէպքն առանձին ա կարելի դիտարկել, բայց ընդհանուր առմամբ, հայաստանեան իրողութեան մէջ մենք ունենք ահաւոր ճնշուած դեռահասներ։ ահաւոր։
ու ես մտածում եմ, որ սփիւռքում հաւաքւում են
— գրելու կուլտուրա ունեցողները — ճնշուածները — փորող֊փնտրողները
ճնշուածները, բնականաբար, ունեն սոցիալական հմտութիւնների պակաս։ շատ ես ճնշուած՝ շփումների մէջ սահմանափակ ես, սկսում ես չունենալ ընկերներ, որովհետեւ նախանձելի ընկեր չես, որովհետեւ ինքդ էլ չգիտես ինչպէս մօտիկանալ, ինչպէս ընկերանալ։ չգիտես, նոյնիսկ, յաճախ, ինչպէս բարեւել, ու ամէն սոցիալական իրավիճակում կարող ես շատ տարօրինակ երեւալ, որը աւելլի ա բարդացնում վիճակը։
ես էդ մարդկանց շատ լաւ հասկանում եմ։ ես ինքս գերպաշտպանուած եմ մեծացել՝ ու հետեւաբար շփումների մէջ սահմանափակ։ ու էս գործի տեղում նոր վեց տարի անց ես սկսեցի շփուել որոշ մարդկանց հետ, այն էլ այն պատճառով, որ նէնց վատ էի, չէի կարողանում աշխատել, գնում էի գցւում էի ստոյկայի մօտ յարկի խոհանոցում, ու գրքեր կարդում հեռախօսով։ տէնց մի քանի հոգի սկսեցին ինձ ներգրաւուել զրոյցների մէջ, շնորհակալութիւն իրենց, ու ես էս յարկի համայնքի մաս դարձայ։
ես նոր եմ սովորում, որ կարելի ա շէնքին մօտենալիս ու մարդկանց տեսնելիս՝ բարեւել, ու անունը նշել։ ու որ էդ վատ չի, ու որ իրան վատ չի լինի դրանից, ասենք, որ ստիպուած կը լինի պատասխանել, ու թէ մի քիչ վատ լինի՝ ոչինչ։
հիմա մարդիկ, որ ունեն սոցիալական հմտութիւնների պակաս, չի նշանակում, որ հաղորդակցուող չեն։ նոյնիսկ յաճախ հակառակը՝ էնքան չասուած, չարտայայտուած բան ունեն։ օրինակ, որովհետեւ հաղորդակցուելու, կապ ապահով արտայայտուելու, ու դատապարտուած չլինելու բնական պահանջը երկար ժամանակ բաւարարուած չի եղել։
ի դէպ՝ ճնշուածների զգալի մասը աղջիկներ են։ ու էն որ գրում են՝ «էլ ի՞նչ պէտք ա անեմ, որ ինձ էնքան չվրայերթեն, տունն եմ մաքրում, էս եմ անում, մտածում եմ, էլ ի՞նչ անեմ», ախր բալիկ ջան, ոչ մի բան, կներես։ էդ ընտանիքի սէրը ընդհանուր առմամբ անպայմանական ա, ի՞նչ վատ բան ես արել, որ քեզ վատ են վերաբերւում, ո՞ւմ ոտքն ես տրորել, ո՞ւմ ես ցաւեցրել, ի՞նչ վատ բան ես արել, որ քո անձնական տարածքը ներխուժում են, տետրերդ են նայում։
նորմալ, լաւ աղջիկ ես։ ու այո, սովորաբար ճնշուածներն ու գերպաշտպանուածները՝ աղջիկ են։ բայց ոչ միշտ։ կարծիք գիտեմ՝ որովհետեւ պէտք ա կոյս հարս մեծացնել։ այլ կարծիք գիտեմ՝ որովհետեւ հայրը գիտի, նա ոնց էր վերաբերւում աղջիկներին, ու ինչ սրիկայ էր իրենց հանդէպ, ու չի ուզում, որ իր դստեր հանդէպ տէնց լինեն։ չգիտեմ։
ու ես մտածում եմ, նախ դէ սփիւռքը, ինչպէս եւ թուիթերը, եւ զանազան ֆորումները, գրաւում ա անոնիմ մնալու հնարաւորութեամբ, բայց նաեւ գրաւում ա նրանով, որ գրելու սոցիալական ցանց ա։ բլոգում շատ ես մենակ լինում, ու շատ ա լուրջ, ոնց որ, պրետենզիա պէտք ա ունենաս, որ լաւ բան ես գրում, իսկ ստեղ աւելի թեթեւ ա։
հիմա փորփրողներից՝ իրենք այդ ադամ գրանտի ասած «աւթլայարներն» են որ իե֊ի փոխարէն գտնում էին էն ժամանակ քրոմ ու ֆայրֆոքս։ ու տէնց խորանալու լիքը շերտեր կան, զննիչն ամենավերին շերտերից ա։
իսկ սփիւռքը կամ թութը գտնելու համար՝ պէտք ա փորել։ փորում են՝ յաճախ կրեատիւները։ ու փաստացի ձեւաւորւում ա փորողների բնակչութիւն։ կրեատիւների բնակչութիւն։ վստահ չեմ, որ համայնք։
ու չհասկացուածների բնակչութիւն։
ու ինձ թւում ա, հիմա գալիս եմ իմ ասածի հիմնական մասին, ինձ թւում ա, որ կապ կայ ճնշուած լինելու, ու գրելու, արտայայտուելու, ու գրելով արտայայտուելու ցանկութիւնների հետ։
նախ աղջիկները տեքստի հետ աւելի լաւ են։ չգիտեմ, որքանով ա դա հէնց հայաստանեան իրողութեան մասին, թէ՞ ընդհանուր մարդկային յատկութիւն ա, բայց աղջիկներն աւելի շատ են կարդում, ու աղջիկներն աւելի շատ են հակուած գրելով արտայայտուելուն։
էն ա, պետերսոնը մէջբերում էր գուգլի վիճակագրութիւնը, ուր տղաները պորնը նախընտրում են նկարների տեսքով, իսկ աղջիկները՝ գրքերի։
նախ, գուցէ փորելը կապ ունի սոցիալական հմտութիւնների պակասի հետ։ զի դէ յաճախ սկսում ես փորել հաղորդակցման պակասը լրացնելու համար։
ու դէ այդ պատճառով համ բողոքում են կեանքից, համ բողոքում են առցանց։ զի եթէ սոցիալական ադապտացիան լինէր՝ համ ստեղ չէին բողոքի, համ էլ բողոքելու շատ բան չէր լինի։
իսկ նրանք, ում կեանքը լաւ ա՝ հիմնական շփման պահանջները բաւարարուած են՝ իրենց սա հասկանալի չի։ բնականաբար։
հիմա, եթէ դուք սէնց սոցիալական չադապտացուած էակ էք, էդ էդքան վատ չի։ շատ բան դժուար ա ուղղել ձեր կեանքում, ու գուցէ չի էլ ուղղուի, բայց միւս կողմից՝ դուք ունէք առաւելութիւններ, որ ոչ մէկ չունի։
ես լիքը բան եմ սովորել այն պատճառով, որ այլ անելու բան կուլտուրա չունէի։ ստիպուած էի խորանալ, ու էլ աւելի խորանալ լիքը բանի մէջ։ տէնց կարող էք խորանալ տարբեր մասնագիտական ուղղութիւններով։ վտանգը կրկին՝ կարող ա չափազանց շատ խորանաք չափազանց մարգինալ ուղղութիւնների մէջ։
ու դէ ապա կարող ա մասնագիտութեան մէջ հասկացուած չէք լինի։ կարող ա նրանից ա, որ դեբիլ էք, ու ժամանակին ոչ մէկ ձեռքից չի բռնել, չի ասել՝ հո դու դեբիլ չես։ բայց դէ ինչ կայ էդ ա։
կարճ ասած՝ պոտենցիալ ունէք ներդանալու, բայց գուցէ չափից շատ ներդանալն էլ մի բան չի։
ասենք էն բրիտանացին, որ կպել ա վօկին, սպանիչ ծրագրաւորող ա, բայց համ մարգինալ՝ զի այլ բանի չի կպել, այլ վօկին, համ էլ վաթսոնանց ա, սինգլ ա, ու ապրում ա իր ծեր հօր հետ։
դէ բնական ա, իրեն ի՞նչ աղջիկ կը դիմանար, դէ կան տէնց աղջիկներ, բայց ո՞րտեղից իրան գտնէր։ ու դէ նա էլ չէր դիմանայ էդ աղջիկներին։
տէնց աղջիկ կար, դէ աղջիկները ինտերգում են տղաներին իրենց միջավայրերի մէջ, բայց ես ակնյայտօրէն էդ աղջկայ տղան չէի, զի դէ, չէի կարողանում ինտեգրուել, սովոր չէի այդ տեսակ հանրային տարածքների, ու այդ տեսակ շփման։ երեւի մինչեւ հիմա էլ սովոր չեմ։ փոխարէնը՝ տանում էի իրան ամերիկեանի գրադարան, ու աշխատում էինք։ ու էդ իմ համար շատ լաւ ժամանակ անց կացնել էր, բայց հասկանում եմ, որ պէտք ա որ ահաւոր ձանձրալի լինէր, մանաւանդ երիտասարդ աղջկան, որ ուզում ա ուրախանալ։ բան չասի՝ ես էի չզարգացած, չէի ջոկում, ինչ են անում երիտասարդները երեկոյեան։ բայց եւ չէի անի, ես էդ մարդը չէի։ կէս տարի բիֆոր էի գնում, երաժշտութիւնն ա ինձ միայն ստիպել ծխին դիմանալ, ու էդոն բոլորին֊բոլորին գիտէր՝ ինձ չէր էլ նկատել, երբ ծանօթացանք, ասի որ ուզում եմ սկսել նուագել՝ զարմացաւ, որ երբեք ինձ չի տեսել։ յետոյ հարցրեց մարդկանց, պարզեց, որ իր ախպերութիւնից մէկն իմ ուսանողն ա եղել, մտածեց՝ լաւ, դէ երեւի նորմալ մարդ ա։ բայց ես իր համար ահաւոր անծանօթ էի ու ահաւոր անծանօթ մնացի՝ ասում էր՝ արի ֆէյսբուք, ու էդ ինձ իմանալու քայլ էր, որ տեսնի, ես ի՞նչ եմ գրում, որ ծանօթանանք։ զի էսօր բա էլ ո՞նց են ծանօթանում։ ու ես տէնց լաւ զգում էի, ինչքան շատ բան եմ կորցնում հաղորդակցուող, բայց չսոցիալական լինելու պատճառով։ միշտ։
էսքանը, հիմա մի հատ էլ գրառում կանեմ ախպերութիւնների մասին։
#սփիւռք #անկապ
մի քանի օր սէնց զրոյց ա եղել, ասել ա, թէ էս մարդը գնում ա, վատանում եմ, ի՞նչ եմ անելու, ես էլ ասի՝ վենդոր լոք մի եղիր մի մարդու, ու նաեւ ընտրի նէնց մարդկանց, ով չեն գնալու, նոր կպի։
ասաւ՝ դէ մարդ ես, կպնում ես։
հա, մարդ ես, կպնելու յատկութիւն ունես։ աւելին՝ գուցէ նէնց մարդ ես, ով լիքը տարբեր մարդկանց մէջ կարողանում ա լաւ բաներ տեսնել, ու դրանից էլ աւելի հեշտ ա կպնել։
բայց մէկ ա ես պնդում եմ որ կարող ես ընտրել, թէ ում ես կպնում։ թէ չէ լիքը մարդու էլ կարող ա կպնես։
որոշում ես, թէ ում ես ուզում կպնել, նոր դրանց հետ ես հենգ աութ լինում։ որ ուրիշներին չկպնես։ կպնես նրանց ում պէտք ա կպնես, ում ընտրել ես կպնել։
տէնց։
#մարդիկ #զրոյց #անկապ
#անկապ չի, #ահաւոր ա։ վերջերս չէ՝ #միշտ։
զուտ կարող ա չէիք նկատել։
երէկ մի հատ ռուսաստանցի աղջիկ պատմում էր, թէ, փարթի էլ չէր, անկապ նստած թէյ էին խմում, առանց երաժշտութեան, առանց ալկոհոլի, հարեւաններն եկան, ասացին՝ աղմկում էք։
ասաւ, եթէ տասնմէկնանց մէկ րոպէ լինէր, այլ ձեւ կը խօսէին, կասէին՝ ոստիկանութիւն կը կանչենք։ իսկ հիմա, ընդամէնը՝ աղմկում էք։ ասաւ, թէ ասացին՝ բարձր էք ծիծաղում, մենք ծիծաղը լսում ենք։
ու մենք խօսեցինք, թէ սա հակաուտոպիայի պէս ա։
ասենք, մի երկիր կայ, ուր ծիծաղելն արգելուած ա։ անբարոյական ա համարւում համ էլ։
ու տէնց ոստիկանութիւն են կանչում, ոստիկանները գալիս են, դուռը կոտրում են, գոռում են «նա պըլ», ու տանում։
իսկ որոշ մարդիկ հանդուրժող են։ ասում են՝ դէ հասկանում եմ, իրենք էլ ծիծաղող են։ դէ թող ծիծաղեն, բայց իրենց տանը, ու նէնց որ չլսուի։ թէ չէ, երեխաս տեսնի որ ծիծաղում են, ի՞նչ կը լինի։ կարող ա նա էլ մեծանայ, ծիծաղող դառնայ։ իսկ ոմանք՝ չէ, էս ծիծաղողներին պէտք ա հաւաքել ռադ անել էս երկրից։
բայց իրական դիկտատուրաներում, ինձ թւում ա, տխրելն ա արգելուած։ իսկ ծիծաղելը՝ խնդրեմ։ զի կեանքը լաւն ա։ իսկ տխրելով դու շեշտում ես, որ գուցէ եւ այնքան էլ չէ։
#դիկտատուրա #հակաուտոպիա #անկապ #պատմութիւն
մտածեցի, որ հետաքրքրասիրութիւնը, որն ուղեկցւում ա խորանալու համառութեամբ ու մոտիւացիայով՝ մարգինալացնում ա։
ասենք թէ, ունենք այս կամ այն թեքնոլոգիան, որը լաւ թէ վատ, էս ձեւ խնդիրներ լուծում ա։ եթէ աչքովդ ընկնում ա մի այլ լուծում, ու հետաքրքրասէր ես, կը նայես, կիմանաս որ ինչ֊որ այլ մօտեցում կար։ եթէ նաեւ խորացող ես, կը սկսես աւելի մօտ զննել էդ ինչ ա։ ու եթէ բաւական խորանում ես, ու դուրդ գալիս ա, հաւանականութիւն կայ, որ դուրդ գալու ա, ու կպնելու ես աւելի խորանաս։
այդպէս էլ ստացւում ա, որ էն «մէյնսթրիմի» հետ աւելի վատ ես ծանօթ, զի այնպէս ա ստացւում որ տուպը ժամանակ չի հերիքում ամէն ինչի։
ու այդպէս հետաքրքրասիրութիւնն ու խորանալու մոտիւացիան ձեզ նետում են մարգինալացման եւ մեկուսացման ծուղակի մէջ։
այնպէս որ զգօն եղէք հետաքրքրուելիս։
#մարգինալացում #մեկուսացում #զգօն #ծուղակ #հետաքրքրասիրութիւն #անկապ
մտածեցի, որ կարո՞ղ ա այն, ինչ հրապարակուած ա առանձին կայքերում, ասենք ժապաւէնում, ֆբ֊ի բնակիչների համար աւելի կարեւոր ա թւում զուտ էն (ոչ ռացիոնալ, երեւի), պատճառով, որ ֆբ֊ից դուրս ա։ ասենք, ոնց որ հայաստանցիներին թւում ա որ դրսում ամէն ինչ կարեւոր ա, իրենք էլ կարող ա մտածեն, որ ֆբ֊ն հայրենիքն ա, իսկ դրսում լաւ ու հետաքրքիր բաներ են։ որոնց իրենք ցուցիչներ են ստանում։
չգիտեմ։ #անկապ
ես մտածում էի, վաղուց, որ այստեղից թուիթեր, ասենք, կուղարկեմ գրառումներ, ու թէկուզ եթէ թուիթերը ջնջեմ, բնօրինակը, իմ գրածներն այստեղ կը մնան, ինձ մօտ են, ունեմ։ յետոյ մտածեցի որ չէ, մէկ ա այդ գրառումները հետաքրքիր են նաեւ դրանց մեկնաբանութիւններով։ մեկնաբանութիւններն էլ են շատ բան ասում, թէկուզ գոնէ այն, որ ձեզ չեն հասկացել։ նաեւ բոլորս գիտենք ինչպէս շատ շատ գրառումներ պէտք ա դիտել հէնց այդ ժամանակաշրջանի, կամ նոյնիսկ օրուայ կոնտեքստի մէջ։ ու օրինակ հետազօտողին շատ բարդ կը լինի հասկանալ ժամանակաշրջանը պարզապէս առանձին որեւէ մէկի գրառումներով։
#անկապ
ահաւոր սիրում եմ մանուալ քշել, ու իմ փոքրիկ պաջերիկով շրջել հետանձրեւային երեւանով։ կարօտել էի իրան, որ ձեռքս չէր աշխատում, չէի քշում։ ու այնքան հաճելի ա արագութիւն փոխելը, ու վերահսկողութիւն զգալը։ #անկապ
ուրեմն էս պետերսոնն ասում ա, որ women are extremely picky, ու հա, ընդհանուր առմամբ իր հետ համամիտ եմ, լիքը յատկութիւններ պատկերացնում են, որ ուզում են, իսկ տղաները սովորաբար, զարմանքով նկատում եմ, որ ընդհանուր առմամբ լաւ մարդ լինի, դուրը գայ, հաճոյքով կը դէյթուեն ու բաւարարուած կը զգան։
մտածում էի, բայց ես տը փիքի եմ, ահաւոր փիքի եմ, «մնե նե ուգոձիծ», ու տեսնես ինչի՞ց ա։ որովհետեւ մասկուլին չեմ բաւական, էլ ինչից ու ես հիմա վերլուծում եմ իմ նախկին սիրահարուածութիւնները, ու դէ, ակնյայտ ա, որ բաներ կան, որ ինձ կպցնում են, լեզուի ճկունութիւնը, տեքստի հետ աշխատանքը, վիզուալ կամ երաժշտական ճաշակը, սպանիչ դիզայն անելու ու գնահատելու ունակութիւնը։
վերջերս մի շատ սիրուն, կարճ մազերով աղջիկ տեսայ, մտածեցի վոյ ինչ լաւիկն ա, յետոյ յիշեցի իր գործերը, ու մտածեցի, հա դէ, ինչ անես իր հետ, հետաքրքիր չի։ ու ինձ բռնում եմ այն մտքի վրայ, որ համեմատում էլ եմ, մտածում եմ, ո՞նց, դու էս մարդուն սիրահարուած լինելուց յետոյ, ո՞նց ես սրա հետ լինելու։ ո՞նց։ ինչ ցածր ես իջել, նորայր։
ի դէպ, ես ապշում եմ, որ լիքը տղաներ էդ հարցն իրենց չեն տալիս։ #անկապ բայց #անկեղծ
վերցրի վեց դըն, մտածեցի գնամ #մերժիրսերժին միջոցառմանը, տեսնեմ լաւ նկար կարողանո՞ւմ եմ բռնել, ու քայլելիս զգացի, որ ես չեմ կարողանում թուանշային խցիկով։ թուանշային վերցրի, քանի որ ակտուալ կարող ա լինել հէնց այսօր նկար հրապարակել առանց երեւակել֊ծրելու, ու նաեւ քանի որ իսո֊ն կարող եմ բարձրացնել ու մթութեան մէջ նկարել։
սակայն նախ ընդամէնը երեք ֆոտո արի, այն էլ յաջող չեն, ու այո, ես միջոցառումներ չեմ կարողանում նկարել այսօր, ուրիշ բաներ են հետաքրքիր, այդ այլ բաներն էի փնտրում, բայց դա էլ չի հարցը։
հարցն այն ա որ թուանշային խցիկից հետ եմ սովորել։ ես իրենով ինձ նոյնիսկ դեբիլ ես զգում։ ու հարմար չի։ ժապաւէնային մամիայովս ահաւոր հանգիստ ու հաւէս եմ զգում։ շատ ազատ եմ զգում, ու ինքնավստահ, նաեւ որ լաւ բան կարող եմ ստանալ։ իսկ քենոնով չեմ կարող։ վաղուց չեմ նկարել նաեւ։
ու գուցէ ժամանակն ա մտածելու արդե՞օք այն ինձ պէտք ա, ու մի երկու այլ ժապաւէնայի՞ն առնել։
#ֆոտո #երեւան #անկապ
— եթէ ոչ նա ես, ապա ո՞վ։
#տխուր #անկապ
շատ, ու ոգեւորիչ գրուած ա այն մասին, ինչո՞ւ խցիկդ նշանակութիւն չունի։
ընդհանուր առմամբ վիճելու առարկայ չի՝ խցիկն, ու տեխնիկան գերագնահատուած են, կարեւորն այն ա, ինչ ա մարդու գլխի մէջ, իր ընկալումը, ու ինչպէս ա դա արտայայտւում իր լուսանկարի միջոցով։
հիմա ուզում եմ ասել այն մասին՝ ինչո՞ւ ունի նշանակութիւն խցիկը։ ու ժապաւէնը։ ու խմբագրելը։
շատ սիրուն օրինակ են բերում՝ չէ՞ որ գրամեքենան չի տեքստ գրում, այլ մարդը։ այո, գրամեքենան նոութփեդի պէս բան ա, տեքստի էական յատկանիշը հենց քոնթենթն ա, տեքստը ինքը։
ինձ համար գրքի թղթի որակը նշանակութիւն ունի, բայց դա, ակնյայտ ա, որ էական յատկանիշ չի։
լուսանկարի էական յատկանիշն էլ ա այն, թէ ինչ ա պատկերուած, բայց միակ էական յատկանիշը չէ։ ճիշտ այնպէս, ինչպէս շորի էական յատկանիշը ոչ միայն այն ա ինչ ձեւ ա այն դիզայնած, այլ եւ այդ շորի էական յատկանիշն ա ինչ կտորից ա այն։
այսպէս, մեր ընկալման վրայ ազդում ա, արդեօք լաւ որակով ենք լսում երաժշտութիւն, թէ վատ։
ու այո, երբեմն անորակը՝ էական յատկանիշ ա, բնականաբար, քանի որ անորակը՝ նոյնպէս որակ ա։
ու այդ յատկանիշները տարբեր են ազդում ընկալման վրայ, կախուած ոսպնեակներից, ժապաւէններից, մշակումից, չմշակած լինելուց, պալիտրաներից, երանգներից։
տեսէք, չեմ ասում՝ թող լաւ, դասական գոյներ լինեն, կամ «ժապաւէնային», կամ հարմոնիկ, կարող ա մարդն ուզում ա «տապոր» գոյն խփի, քանի որ էդ բան ա արտայայտում։ նոյնիսկ ճակատին ֆլեշը կարող ա օգտագործուել որպէս գործիք։
ես ինքս սիրում եմ շեշտել, որ ամէն ինչով էլ նկարում եմ՝ ե՛ւ թուայինով, ե՛ւ ժապաւէններով, ե՛ւ տարբեր ժապաւէններով, եւ լոֆայ հեռախօսանման գործիքներով, ու այո, իմ մօտ գուցէ այդ պատճառով նկարները ստեղծում են տպաւորութիւն, որ մի ոճի մէջ չեն, այո, տարբեր կտորներով կարած շորեր են, բայց ըստ քոնթենթի իմն են, իմ մասին են։
առհասարակ, ինձ համար ակնյայտ ա, որ քո մասինը քո ինքնանկարը չի (չնայած ինքն էլ ա քո մասին ասում՝ որ չես ջոկում, որն ա քո մասինը), քո մասինը՝ էն ա ինչ ես նկարում, ու ինչպէս։
ու եթէ «դիսոնանս» գոյներ ունես, էդ միշտ չի նշանակում, որ դեբիլ ես, էդ նշանակում ա, որ էդ ես ուզել անել։
ու ընդհանրապէս, եթէ չես էլ ուզել, սովորաբար, կարծում եմ, ֆոտո֊ի մէջ ամէնը իր տեղն ա լինում, որովհետեւ ինքը այն մասին ա, որ է՛ս մարդը, է՛ս վիճակում, է՛ս զարգացմամբ, է՛ս գիտելիքներով, է՛ս զգացողութիւններով, է՛ս խցիկով, եղել ա ա՛յստեղ, ու բնական ա, որ իր նկարը պէտք ա լինի է՛ս գոյներով, է՛ս ոսպնեակով, է՛ս որակների։ էդ էլ ա ասում իր մասին, նոյնիսկ եթէ նա ինքը գիտակցուած ընտրութիւն չի արել։
կամ եթէ ընտրութիւն չի, բայց գիտակցուած ա։
թերափեւթտներն ասում են՝ ինչ ուզում էք արէք, կարեւորը գիտակցուած լինի։ (:
ու ֆոտո֊ի մէջ ամէնը սովորաբար իրար սազում ա, քանի որ իրականութեան մասին ա, ու հեղինակի մասին ա, եթէ նոյնիսկ նա շատ ուզի ինքն իրեն կեղծել։
ու ես էլ կարող եմ հանգիստ լինել, ինչքան էլ ուզեմ ինձ իմ տեքստերու կեղծել, մէկ ա հասկանալի ա, որ կեղծում եմ, ասենք, ու ինչը, ու ինչի, կամ ում համար։
լոյս ձեզ, որը գուցէ եւ բարի լինի։
փաստօրէն մենք ունենք երկու ձեւի համայնքներ՝ ջեներիկ՝ երաժշտութիւն, կինո, քաղաքականութիւն՝ այն ինչ բոլորին է հետաքրքրու, կամ զարմանալի չի որ հետաքրքրում է, ու զարմանալի է, որ չի հետաքրքրում, ու աւելի ուրոյն հետաքրքրութիւններով համայնքներ։ ջեներիկ հետաքրքրութիւններով մարդիկ շփւում են ջեներիկ սոց․ կայքերում, այսօր՝ սոց․ կայքերում, ուր բոլորը֊բոլորը կան։
իսկ ըստ հետաքրքրութիւնների այնտեղ, ուր բոլորը֊բոլորը կան շատ չեն խօսում, քանի որ բոլորը֊բոլորը չեն ընկալի, իսկ մենք հաշուի առնում ենք լսողի ընկալումը։
սենց միտք առաջացաւ, որ առաջ համայնքին պատկանելու պահանջը մարդը աւելի շատ էր ջանում բաւարարել իր հետաքրքրութիւններին յատուկ համայնքներում, ու բաւարարւում էր այդ համայնքների շոյանքներով, քանի որ ջեներիկ համայնքները չկային, կամ զարգացած չէին։
դա տենց օլդսքուլ կեանքի ոճ է, որին ասենք ես սովոր եմ։
իսկ այսօր, երբ ջեներիկ հետաքրքրութիւններով մարդը կարողանում է հաւաքել, քաղել նոյն, իսկ յաճախ՝ անհամեմատ աւելի շատ շոյանք, ու զգալ համայնքին պատկանելիութիւնը, մեզ մօտ դա «տեղացիների», կամ «տեղացիների որեւէ տեսակի», բայց միեւնոյնն է, ջեներիկ համայնքն է, ապա նա անհամեմատ աւելի քիչ շարժառիթներ է ունենալու ասենք կպնի որեւէ ազատ նախագծի, մասնակցի դրա զարգացման մէջ։ #անկապ #համայնք #համացանց
ռոբոտիկով նկարը ստացուեց։ նեգատիւի վրայ վատ չի երեւում։ (: տեսնենք տեսնենք ինչպէս սքան կը լինի։ առհասարակ մեծ մասը լաւ էքսպոնացուած են։
այս ժապաւէնը պորստ խցիկով եմ նկարել որ պատահաբար ինը դոլարով շահել եմ իբեյում։ ես այն փորձեցի վերցնել քանի որ մ42 էր, ու ունի լայթ միթըր բայց միեւնոյն ժամանակ կարելի է իրենով լրիւ մեխանիկօրէն նկարել։ լայթ միթերը միայն յուշում է, չի կարող քո տեղը ընտրի լոյս, ինչպէս զ սերիայի մամիաներն են ունակ։
բայց միւս կողմից հաւէս է՝ եթէ առանց էլեմենտների մնաս, կարող ես ինքդ էլ լոյսը գուշակել, ու եթէ մի քիչ սխալուես, հնարաւոր է որ ասենք սեւ սպիտակ ժապաւէնի դէպքում դա դրամատիկ չանդրադառնայ արդիւնքի վրայ։
մէկ էլ եւ սփոթ եւ աւերըջ միթըրինգ ունի, որն ասենք զ մամիաները չունեն։
հա, տենց սեղմեցի թէ ես էլ եմ ուզում այդ կամերան, ու ոչ մէկ փաստօրէն չուզեց, ու այդպէս ես առաջին անգամ աճուրդ շահեցի։ ու տենց աշնանը մէկ էլ եկաւ, մի քանի ամիս անց, մոռացել էի նոյնիսկ իր մասին։
համ էլ բոլոր ունեցած այդ ստանդարտի օբյեկտիւները իր վրայ կը լինի օգտագործել։
#ֆոտո #ժապաւէն #անկապ
ու ես մտածում եմ, որ ընդհանուր առմամբ կան աւելի սոշըլ օրիենթդ մարդիկ, ու աւելի իրենք իրենց օրիենթիդ մարդիկ։ սոշըլ օրիենթիդներն օրինակ ահաւոր մոտիւացուած են լինում համայնքի համար ինչ֊որ գործ անել։ ու եթէ նախաձեռնող են՝ դա աւելի շատ սոշըլ էնթերփրենեուշիփ է։ իսկ իրենք իրենց օրիեթնիդները աւելի են մտածում ոնց բիզնես անել, ու իրենց գեները փրոփագեյթ անել։
առաջիններն աւելի են սիրում քաղաքում ապրել, ու բազմաբնակարանային շէնքում, երկրորդները հակուած են՝ սեփական տների եւ «սփրաւլ»֊երի։
նաեւ առաջինները մեծ շանսեր ունեն ձախական դառնալու, բայց կարող են, իմ պէս, լիքը մտածել, ու զգուշանալ այդ կողմ շատ գնալուց։ նման մի բան։ #անկապ
ես նշել եմ որ էթնոսը, ըստ մի սահմանման, ընդհանուր կեցութիւն կիսելու մասին է։ ասենք, մենք կիսում ենք ընդհանուր ճանապարհներ, քաղաքական գործիչներ, համալսարանի դասախօսներ, եւ այլն։
վարկած ունեմ, որ իմ մի քանի յարաբերութիւնը (ոչ միայն ռոմանծիկ, զուտ ընկերականին էլ է վերաբերում) չեն գործել հենց այդ՝ ընդհանուր կեցութիւն չունենալու, եւ ստեղծել ունակ չլինելու պատճառով։
կարծես թէ ամէն կարեւոր բան կար՝ ընդհանուր հետաքրքրութիւններ, փոխադարձ յարգանք, ընդհանուր արժէքներ։ կարծես թէ՝ յարաբերութիւնները խոստումնալից էին թւում։
սակայն խնդիրները զգալիօրէն պայմանաւորուած էին՝
— ընդհանուր թուային միջավայր չունենալու հետ — որի պատճառն աւելի շատ ես եմ, իմ՝ ապակենտրոնանալու իզոլյացիայի գնալու հակուածութեամբ։
— ընդհանուր «ռեալ» միջավայր չունենալու/չստեղծելու հետ — որի պատճառը կրկին աւելի շատ ես եմ՝ կարծում եմ որ ես եմ աւելի չհարմարուող, աւելի ուպյորտիյ, այսինքն աւելի զանուդա տիպ եմ։
սա ինքնախարազանում չի, գուցէ այն պատճառով, որ ինձ այսօր այսպէս վատ չի։ երբ վատ էր՝ անշուշտ զինքս ինձ մեղադրում էի, ու մտածում էի, արդե՞օք սխալ եմ ապրում։ հիմա չգիտեմ որն է սխալը, գիտեմ որ այլ կերպ առանձնապէս չի ստացւում, ու դա պէտք է ընդունել։ պարզապէս ես էլ այսպիսի մարդ եմ, ու պարզապէս այսպիսի հայ համայնք գրեթէ չկայ։
ասածս այն է, որ ըստ երեւոյթին կենսակայուն յարաբերութեան համար անհրաժեշտ է ընդհանուր կեցութեան պէս մի բան ստեղծել։ կամ նախապէս ունենալ։ ու սա իմ համար բացայայտում է, կամ գոնէ յստակ գիտակցուած չէր։ ապրես, կողմնակի։ #ապրես #յարաբերութւիններ #սէր #ընկերութիւն #համայնք #անկապ
երեւի երբ մարդիկ ընտրում են իրենց «օտար» մականուններ, իրենք դրանով արտայայտում են իրենց ոչ բաւարարուած լինելը, օդ չհերիքելն այնտեղ, ուր ապրում են։
միեւնոյն ժամանակ, իրենք իրենց ու միջավայրը սարքում են ծանօթ եւ հարմարաւէտ «օտարների» համար։ եւ անհետաքրքիր։ (: #անկապ #գլոբալիզմ
նոր ինտերնի հետ եմ շփւում, ինչ֊որ բաներ է առցանց սովորում կոդ ակադեմիայով, բաշ է բզբզում, ես հարցեր եմ տալիս, նա պատմում է՝ ինչ է սիրում, ինչ չի սիրում, ու ինչն է իրեն հետաքրքրում, ինչը չէ։
ես էլ չեմ կարողանում իրեն ասել, ինչ եմ մտածում, ասենք որ սթրոնգլի թայփդ լեզուներ եմ սիրում, ու փաստարկեմ, քանի որ նա նոր է մտնում ոլորտի մէջ ու կողմնորոշուել դեռ չի կարողանում։
յետոյ մտածում եմ, որ կարող եմ եւ կիսուել մտքերովս, մէկ է նա շրջապատուած է ասենք ինտերպրետացուող եւ/կամ անսեյֆ «հեշտ» տեխնոլոգիաներով, ու ձայնս ոչինչ է, չի էլ լսուելու այդ միջավայրում, այնպէս որ կարող եմ հանգիստ ասել։
բայց մէկ է չեմ կարողանում։ ու մտածում եմ՝ աւելի լաւ է լուռ գրեմ, այնքան բան է պէտք գրել, որ էլ չասելու։
աչ֊ում մի տղայի հետ եմ ծանօթացել, անդրանիկը, որ գոու֊ի փաքաջ մենեջեր էր գրել մի երկու տարի առաջ, գիտհաբից գիտէի։ ասացի՝ աաա, այդ դո՞ւ ես։
շատ ուրախացայ։ նա էլ հա աշխատում է։ ամէն օր մի քոմիթ անում է։ ու մտածում եմ, գուցէ մի քիչ այլ միջավայրում լինէր, իր գոու֊ի գործն նկատած լինէին, դրան կպնէին, շարունակէին, որ գիտհաբն էլ աշխարհն ունակ չէ բաւական տափակ դարձնել, ու մէկ է բոլորը հաւասար հնարաւորութիւններ չունեն, ու տեղն ուր ապրում են դեռ աւելի կարեւոր է, քան գործն որ անում են։
երեկ էլ հրապարակել են օբերոն եօթի մի քոմփայլեր, վաղուց գիտեմ այդ տղային ով գրել է, սի֊ով է գրել, ու էջն այնքան դուր եկաւ ինձ՝ պարզ հտմլ ու մի երկու յղում։ ու մտածեցի՝ ինչի՞ եմ ես վպ դրել վիշապին, էդ ի՞նչ էր, «կարեւոր» լինելու կամ «լուրջ» վերաբերմունքի ցանկութի՞ւն, որ ծիծաղելի է, իհարկէ, մանաւանդ, եթէ կարեւոր լինելու համար վպ ես օգտագործում։ ու յիշեցի որ չուզելով եմ դրել, առանց դրանով խանդավառ լինելու բայց այլընտրանք չտեսնելով։
մտածեցի, ինչքան էր ինձ սահմանափակում այդ վպ֊ն թէկուզ իմ ուզած դիզայնի առումով, ինչքան դուրս չի գալիս ու չի եկել, ու ինչքան աւելի հեշտ կը լինէր նոյնը հտմլ֊ով կամ մարքդաունով հաւաքելը։
#անկապ
հ․ գ․ ես դեսփերեթլի շփման կարիք ունեմ, լեզուս էլ հայերէն է դարձել, արդէն մի քիչ իմ լեզուն է, արդէն մի քիչ հայերէն եմ մտածում, ու հայերէն շփում չունեմ։ ու ֆբ չեմ կարող գնալ, ես ուզում եմ ամբողջական լինել, ու չի էլ ձգում իրականում, ու չեմ էլ կարծում որ իմ ուզած շփումը կը ստանամ։ երեւի հայերէն իմ ուզած շփումը չեմ էլ ստանալու ու երեւի պատճառը լեզու կրողների քանակի հետ կապ ունի։
#անկապ պիտակը այս դէպքի համար է՝
https://youtu.be/zOXPGCGxRrQ?t=11m55s
#փիլիսոփայութիւն #փոդքաստ #հայք #յեղափոխութիւն #շապիկ #շուն
փենփալութեան մասին պատմութիւն՝
մի աղջկայ հետ էի ծանօթացել, տենց պուճուր֊մուճուր, նիհար֊միհար, բարձր ճակատիկով աղջիկ էր, հա, այդ օրը նայքիներով էր, բայց առհասարակ կրունկների եւ գլամուրի սիրահար է։ (: քարֆուրում եմ ծանօթացել, ի դէպ։ դէ էլ որտե՞ղ պիտի տեսնէի, իմ գնացած հրապարակային տեղն էր։ ու անկապ էի ինձ զգում, քանի որ էն մանր պլաստիկ տուփերն էին ուտելիքով զամբիւղիս մէջ, երբ մօտեցայ իրեն։ բայց դէ։ ինչեւէ։
հա, տենց, մի երկու նամակ գրեցինք իրար, ոչ մէկս հանդիպելու ցանկութիւն չարտայայտեց, անցաւ֊գնաց։
մի անգամ նամակ է ինձ ուղարկել, յղում։ ինչ֊որ տեխնիկական փոստ էր արել։ մտածեցի՝ տեսնես ինչի՞ է ուղարկել։ մեկնաբանեցի։ պատասխանեց՝ ասաց դրսում մի քաղաքում է։ ասացի՝ վոու, դէ կարող ես այնտեղ եւ այնտեղ գնալ։ ինձ էլ սա բեր, եթէ դժուար չէ։ տենց խօսակցութեան բռնուեցինք։
նա շատ մենակ էր իրեն զգում այնտեղ։ ու տենց լիքը լիքը գրեցինք իրար։
վերջին նամակում ասաց որ մտածեց, տեսնես ո՞նց է սկսուել այս զրոյցը, ու պարզեց, որ սխալմամբ ինձ է յղումն ուղարկել։ ու աւելացրեց, որ արդեն վերադառնում է երեւան։
ու մենք էլ իրար չենք գրում, քանի որ երեւանցին երեւանում իրեն մենակ չի զգում(ես երեւանցի չեմ), ու բացի քարֆուրից ուրիշ տեղեր էլ է լինում։ իսկ փենփալութիւնը, ինչպէս եւ հեռակայ յարաբերութիւնը վեհ է, երբ հեռու ես, իսկ երբ մի քաղաքում ես՝ կորցնում է իր ակտուալութիւնը։ ու սա ինքնահեգնանք է։
#անկապ
— նա դա անում է որպէսզի… կամ ես ինձ հաճոյախօսում եմ։ — դու քեզ քծնի։
#անկապ #զրոյց
իմ նոր մեքենայի համարը «ամենագոլդ»֊ն է՝ հայաստանի փոստային եւ հեռախօսային ինդեքսն է։ հայաստանը ես եմ։ ։պ
իսկ առհասարակ համարները օպրեսիւ, ոչ ազատական համակարգի յատկանիշն են։ եւ ստացւում է որ «համարները հանենք իջնենք ձոր» արտայայտութիւնը ճնշող վերահսկողութիւնից ազատագրուելու՝ անդերգրաունդ, ուր ձորի թարմ օդ է, գնալու մասին է։ #անկապ
քինդլի համար ստացայ անգլերէն֊հայերէն բառարան՝ http://dictionaries.arnet.am/armdicto.mobi
այսպէս՝ http://norayr.am/weblog/2016/04/24/15532/
մինչ։ #բառարան #անգլերէն #հայերէն #անկապ
չեմ հասկանում, ինչու են հեռախօսների էկրաններին թափանցիկ ժապաւէններ կպցնում, կամ ինչու են այդ հեռախօսները դնում ինչ֊որ պատեանների մէջ։
այո, հասկանում եմ, որ քերծելուց պաշտպանելու համար է։ բայց այո, թող քերծուի։ կեանք է։ այսպէս նոյնիսկ աւելի լաւ է։ նա պատմութիւն ունի։ յիշո՞ւմ ես, ինչից է այս վնասուածքը՝ քանի որ այն օրը այսինչ յիմար պատճառով անհանգստացած էիր, ձեռքից գցեցիր։ իսկ առանց խազերի պատմութեան սարքը անձնազրկւում է։ անձից անկախ սարք է լինում։
տունն էլ։ ես երբեմն հին տներ եմ տեսնում, ահաւոր դուրս գալիս են ու գիտեմ ինչ հաճոյքով դրանց մէջ կապրէի։ նաեւ այն պատճառով որ պատմութիւն ունեն։ կամ եթէ հին խցիկ ես ձեռքերիդ մէջ պահում, նոյն զգացողութիւնն է։
հ․ գ․ չեմ բացառում, որ մի օր արտադրելու են արդէն քերծած կորպուսով ու ճաքած ապակով հեռախօսներ։ ինչպէս հիմա նորաձեւ է արտադրողի կողմից ճղած ջինեսր հագնել։ ոչ քո, արտադրողի։ եթէ ինքդ ես ճղել, կարող է ամաչես։ ։Պ
սա մի երկու շաբաթ առաջ եմ գրել, ու չեմ փոստել, քնել եմ։ հիմա գտել եմ՝
վոլանդն ասում էր, որ մարդիկ մահկանացու են, ըստ որում յանկարծակի մահկանացու։
յարաբերութիւններն էլ մարդկանց պէս։ մահկանացու, եւ յանկարծակի։
հետաքրքիր բլոգ է, @{imandes ; imandes@spyurk.am}֊ի միջոցով եմ գտել, օրհնուած լինի հոսքն իր։
չարը պարտադիր չէ որ լինի կանխամտածուած, կամ հաճոյք պատճառող, ինչպէս նաեւ պարտադիր չէ, որ չարութիւն գործողը գիտակցի որ չարութիւն է անում — նա կարող է մտածել, որ շատ բարի գործ է անում։ դա չի փոխում այն, որ նա չարագործ է։
այն Արենդտի ասած սովորական, ծեծուած չարն է ամենատարածուածը։ երբ մարդիկ, ինչպէս նա կարծում էր, ունակ չեն, կամ որն ինձ աւելի հաւանական է թւում՝ չեն ուզում մտածել, գիտակցել եւ չարութիւն չանել, կամ կանխել այն։ իսկ շատ ուրիշ բաներ անել ուզում են, եւ հետեւաբար՝ անում են։
կարեւոր չէ, ինչ են մարդիկ ասում։ կարեւոր է, ինչ են անում։ մարդու գործողութիւններն աւելի լաւ են խօսում իր մասին, քան իր խօսքը։
այնպէս որ մի լսէք ինչ եմ ասում։ կամ գրում այստեղ։
#վոլանդ #յարաբերութիւններ #սէր #չարութիւն #մարդիկ #արենդտ #ցանկութիւն #կամք #խօսք #անկապ
այն ծանօթ զգացողութիւնը, որ Երեւան չէի ուզում գալ, ճիշտ այնպէս, ինչպէս չէի ուզում մտնել իմ բնակարան, երբ ահաւոր խառն է, հաւաքած չէ։ հիմա արի այդ ամէնը մաքրիր։ ապա գայթակղութիւն է առաջանում որ էլ չնայես, որն է պէտքական, որը չէ, վերցնես, ամէնը ինչ պատահի նետես աղբ, փոշին մաքրես, նստես դատարկ յատակին։ կամ ազատուած լուսամուտագոգին։ ու ոչ մի բան չանես, քանի որ յոգնել ես։ ահա։
ու սա իմ երազած տղայի գրառումը չէ բնաւ։ ոչ էլ իմ երազած «մատենագրի»։ ոչ էլ իմ երազած աղջկայ։ ոչ էլ իմ երազած այլմոլորակայինի։
#անկապ
մի հատ մեծ գրառում անելու փոխարէն, կը փորձեմ մի քանի կարճ անել։ սկսեմ՝
ՌԴ մտնելիս դեռ անհրաժեշտ է այսպէս կոչուած «միգրացիոն քարտ»։ միակ տարբերութիւնն այն է, որ առաջ մենք այն լրացնում էինք, իսկ հիմա իրենք տպում տալիս են «անձնագրային կոնտրոլ» անցնելիս։ այդ քարտը իրաւունք է տալիս մնալ երկրում մինչեւ երեք ամիս։ փաստօրէն, «եւրասիական միութեան» պայմաններում եւս մեր հայրենակիցները ռդ֊ում չեն կարողանում լեգալ մնալ։ պէտք է, ինչպէս նախկինում կեղծեն այդ «միգրացիոն քարտերը», կամ դուրս գան մտնեն ռդ ամէն երեք ամիսը մէկ։
երբ մտնում ես հիւրանոց, ու հհ քաղաքացի ես, իրենք քեզ պէտք է «գրանցեն», այսինքն հանում են քո տեղը գրանցման թուղթ, ու տալիս են, որ քեզ հետ ման տաս, որ ոստիկանները տեղ չունենան կպնելու։ այսինքն, ինչպէ՞ս է նորմալ պետութիւններում։ մտար երկիր, ինչ ուզում ես արա, որտեղ հարմար է՝ ապրիր, ու պետութեանը պէտք չէ իմանալ որտեղ ես դու կոնկրետ գիշերելու։ իսկ այստեղ իրենց պէտք է։ ու դու զգում ես, որ իրենց պէտք է, ու մեծ եղբոր աչքը քո վրայ է։
#ռուսաստան #պետերբուրգ #անկապ
մի պահ նկատեցի որ ձեռքս սովոր էր սովետական ուղղագրութեանը՝ «ություն» գրել, իսկ մատներս՝ դասական՝ «ութիւն» են հաւաքում։
#ուղղագրութիւն #հայերէն #անկապ
եկէք ֆոտոն «փաբլիկ ռիլեյշնսի» հետ չխառնգնք։
#ֆոտո #անկապ
մի տարի է վաճառում է, չի կարողանում վաճառել սլայդեր պատճենելու սարք։
մի կողմից խցիկն է միանում, յետոյ էդ «գարմոշկա»֊ն է որ հեռաւորութիւնը փոխես, յետյո օբյեկտիւն է հագնում դրան։ իսկ սլայդ դնելու տեղը հետեւից լամպ է։ փաստօրէն այսպէս էին սլայդեր պատճենում։ ընդ որում ժապաւէն չի լինի դնել, տեղը հենց սլայդի ստուարաթղթի կտորի համար է։
տեսականօրէն սրանով կարելի է որակեալ ծրել ժապաւէնը եթէ մի ձեւ յարմարեցնել որ ժապաւէնով աշխատի։
մի հատ էլ յղում լիսթ․ամ֊ից, երկարաֆոկուսային օբյեկտիւ։ մարդ ես, պէտք լինի։
ահա։
#ֆոտո #սլայդ #սարք #տեխնիկա #անկապ
մտածում եմ, գուցէ մեզ ձգում են ստեղծագործող մարդիկ՝ ֆոտո անող, գրող, գիտնականներն, հաքերները, քանի որ իրենք իրենց յոյզերն արտայայտում են գործի միջոցով, մենք դրանք ենք ընկալում, մարդուն ենք որոշ չափով հասկանում իր յոյզերը շօշափելիս։ ու այդպէս յուզական կապ է ստեղծւում մեզ մօտ։
մտածում եմ, յոյզեր բոլորն ունեն (երեւի թէ ։Ճ), անկախ նրանից, արտայայտո՞ւմ են դրանք հրապարակային, ու անկախ նրանից, թէ ինչպէս՝ տեքստ գրելով թէ նկարելով, թէ ոչ մի ձեւ, կամ ինչ֊որ ահաւոր կենցաղային բան անելով։
ի դէպ, նաեւ արդեն կարող եմ ձեւակերպել ինչով ինձ դուր չի գալիս իմ մատեանը(եւ այսինքն ես)․ անկապ լուրջ լուրջ փիլիսոփայում եմ, հոյզեր չկան, փակ եմ, կամ հազուադէպ են լինում այդպիսի գրառումներ։
ես հասարակ մարդ եմ, ինձ վեհութիւնը չի ձգում, ինձ մարդիկ են ձգում, բոլորն էլ ունեն յոյզեր, ուզում եմ շփուել այդ հասարակ մարդկանց հետ եւ ծանօթանալ իրենց հյոյզերին։ ուզում եմ էմփաթիա զգալ։
ու տենց
#ուտենց #անկապ
պարզւում է, քիւթի փրոփերթիները դինամիկ են։ իրանց կարող ես ռանթայմ աւելացնել QObject::setProperty()֊ով ։
ու իրանք տողով են իդենտիֆիկացւում, գնում է, ստրինգով լուքափ է անում թեյբլի մէջ, որ գտնի։ քանի որ լեզուի մէջ փրոփերթի չկայ, դա արդեն կոմպիլյատորի գործը չէ։
բացի դրանից, սիգնալն ու սլոտը առանձին ես նկարագրում, ու եթէ մէկի դէպքում տաս տող, իսկ միւսի՝ թիւ ու քոնեքտ անես իրանց, քոմփայլ թայմ ոչ մի սխալ չի լինի։ միայն ռանթայմ։ իսկ հինգում ինչ֊որ ձեւ են արել, որ արդեն քոմփայլ թայմ լինի սխալը բռնել։
#փաստօրէն #կոստիլ #անկապ #ծրագրաւորում #ուտենց
ուզում եմ պատմել, ինչու եմ էմփաթիա զգում Վանաձորցի երաժիշտների հանդէպ։
մի քիչ էլ Վանաձորի մասին։
Վանաձորը ուրիշ քաղաք է, աղքատ, այդ պատճառով նոյնպէս ուրիշ։
Քանի որ աղքատ է, մեր չզարգացած անճաշակ կապիտալը լիքը բան չի հասցրել այլանդակել (բայց կամաց կամաց այլանդակում է), ու քաղաքն աւելի ութսունականներում կամ իննսունականներում է մնացել։ իսկ դա ուրիշ է, օտար եւ զարմանալի է մեզ։ երբ տեսնում ես այգում նստած ծերուկներին, յիշում ես, որ Երեւանում էլ իրենք կային առաջ, իսկ հիմա չկան։
Այնպէս չէ, որ ծերուկներ այլեւս չկան, բոլորը վերջացել են, իրենք վերականգնուող ռեսուրս են, եւ չեն վերջանում, պարզապէս հիմա անհամեմատ աւելի քիչ են հրապարակային վայրերում տուսվում իրար հետ։
Հասարակական տարածքն է տրանսֆորմացուել, հո չեն գնա օպերայի սրճարաններում նստեն, դա իրենց տեղը չէ։ (չնայած իմ տեղն էլ չէ, ու ցանկացած գիտակից մարդու տեղն էլ չէ։ օպերայի սրճարանները՝ Երեւանցիների փտելու մասին են։)։ Այսինքն Վանաձորը մեզ համար նաեւ նման է դէպի անցեալ ուղեւորութեանը։
Վանաձորում մնացել են փախած կանգառներ, հաւէս նստարաններ, արդիւնաբերական բնանկարներ։
Այն լաւ է դիզայն արուած, լայն մայթեր, առուներ անձրեւի ջրի համար, ժամանակակից է, շատ կանաչ է, ծառուղիներով է։
Մի քանի օղակաձեւ խաչմերուկ՝ քաղաքի կմախքի հոդերն են։ Մինչեւ դա չես «ջոկում» միշտ մոլորուելու ես։
Հետաքրքիր դետալ դիզայնի մասին։
Երբ Ծյոման եկել էր Հայաստան, նա ապշած էր երբ Վանաձորում տեսաւ իր մտքի իրականացումը։ Գրել էր, որ երբ մտածում էր ինչպէս լաւացնել քաղաքները, առաջարկում էր ճանապարհային նշանները կախել ոչ թէ անմիջապէս սիւներին, այլ մի քիչ հեռաւորութեան վրայ դրանցից։ Ասում էր, նոյնիսկ տաս սանտիմետրը կստեղծի հաճելի ծաւալ, եւ կաւելացնի հաճելի ստուերեր։ Պարզւում է, որ դա հենց այդպէս էլ արուած է Վանաձորում։
Ինչո՞ւ Վանաձոր՝ հարցնում է Ծյոման։ Ինչո՞ւ ոչ այլ քաղաք Հայաստանում, կամ այլ քաղաք աշխարհում։
Բայց այցելելով Վանաձոր մենք ներում ենք ժամանակակից անճաշակութիւններն, ու լաւ չգիտենք, ինչքան չհանդուրժող է այս քաղաքը եւ մեր հանդէպ, եւ իր տարբերուող բնակիչների։
Քանի որ այն միեւնոյնն է մնում է չզարգացած, նախկին սովետի գաւառական արդիւնաբերական քաղաք, ուր ապրել են բանուորներ, ով սովորաբար սիրում են կարգինը, աւանդականը։
Իմ իսկ պապու եղբայրը, երբ դեռ կենդանի էր, ու ես իրենց տանը Վանաձորում էի, պատմում էր, ինչպէս երբ իր տղան ընկաւ քաղ մաս, դեռ կոմունիստների ժամանակ, նա գնաց ոստիկանութիւն որ տղային հանի, ոստիկաններին խնդրեց՝ մազերը կկտրէք, նոր բաց կթողնէք։ Ասաց մազերը կտրեցին, յետոյ դուրս եկաւ, թէ չէ չէի կարողանում իրեն մազերը կտրել տալ։
Շատ բնութագրող է Վանաձորի համար, որ այդ իմ քեռին հիմա նոյնպէս Վանաձորում չէ։ Դուրսն է։ Քանի որ գործ չկայ։ Երեխաներն էլ Ռուսաստանում են մեծացել, ասիմիլացել, իրենց աւելի ռուս են զգում, իսկ Վանաձորը մնացել է միայն մանկական յիշատակ։ Նոյնիսկ տատիկ պապիկ հիմա չունեն, որ գնան տեսնեն, ինչպէս գնում են գիւղ, որ գոնէ գիւղի պէս ասոցացուի Հայաստանը իրենց մօտ։ Ինչեւէ։
Վանաձորը աղքատ է։
Երեւանն է աղքատ, իսկ Վանաձորը անհամեմատ աւելի աղքատ է։ Բնաւ բարեկարգ չէ, ու երկրաշարժի հետեւանքները դեռ վերացուած չեն։ Ստեփանակերտում պատերազմի հետեւանք չես տեսնի, իսկ Վանաձորում՝ երկրաշարժի՝ կտեսնես։
Ու ուրեմն, Վանաձորցիներն են աղքատ։
Ու իրենց համար խնդիր են այն հարցերը, ինչ Երեւանի երիտասարդի համար՝ այնքան էլ չէ։ Ասենք կիթառի լար առնելը։ Նախ, թանկ է։ Յետոյ էլ, եթէ փող ես ճարել, աւելի լաւ է գնաս Երեւան, քանի որ Վանաձորում լաւ լար չես գտնի։
Իրենք բնական է, պէտք է փող աշխատեն, որ ապրեն։ Իսկ գործ չկայ։ Ու մէկը աշխատում էր ինչ֊որ գործարանում, ու այդ նոյն գործարանում տեղ էր խնդրել, որ իրենք փորձ անեն։ Յետոյ հանեցին այնտեղից։ Ասում է՝ չհասկացաւ ինչու։ Իհարկէ չհասկացաւ, սա Հայաստան է, այստեղ կարելի է առանց բացատրութեան գործից հեռացնել։ Ուրիշները լիքն են։ Յետոյ աշխատում էր վաճառող սուպերմարկետում։ Էլի հանեցին։ Մի աղջիկ վզին է կախում սիգարետներով տուփն ու խանութներում տղամարդկանց հետ է շփւում։ Ասում է, այդ Վանաձորցի տղամարդկանց հետ շփուելուց յետոյ ուզում է առհասարակ ոչ մի տղամարդ մի շաբաթ չտեսնել։ Ինչպէս են իր հետ խօսում, ու ինչպէս են իրենց պահում։
Իսկ երեւանցի երիտասարդները քիթ են ծռում ոչ շատ լաւ աշխատանքից։ Իրենց աւելի լաւ աշխատանք է պէտք, ինչպէս արաբներին «շաուֆ շաուֆ հաբիբի» հոլանդական ֆիլմում։
Վանաձորցիները չեն կարողանում իրենց թոյլ տալ այն, ինչ շատերն են թոյլ տալիս Երեւանում։ Ես քանի մարդ գիտեմ, ում ասենք հիանալի գործ էին առաջարկում։ Օրինակ՝ նստիր գրասենեակում ու թուիթիր։ Կամ նոյնիսկ մի նստիր։ Ու ասենք մի հարիւր հազար դրամ կտան։ Ու այդ մարդիկ աւելի են գնահատում իրենց ազատ ժամանակը, ու չեն գնում այսպիսի աշխատանքի։ Մտածում են՝ գարեջրի ու տաքսու փող ծնողներից կստանամ, ինձ հերիք է։ Կամ մտածում են՝ ընկերս այդ ծախսը իր վրայ է վերցնում, էլ ինչո՞ւ աշխատեմ։
Սա անթոյլատրելի շռայլութիւն է Վանաձորում։ Ու ես կասէի որ այսպիսի վարքագիծը, չաշխատելը, Երեւանցիների փտելու, նեխելու մասին է։ Երբ ես այդպիսի բաների հետ եմ առնչւում, ես դառնում եմ աջ կապիտալիստ, ես հասկանում եմ, որ մարդիկ երբեք չեն աշխատի, ինքնուրոյն չեն լինի, ոչ իրենց, ոչ հասարակութեանը օգուտ չեն տալու, եթէ կարող են չաշխատել։
Միւս կողմից, Վանաձորում համեմատաբար հեշտ է գտնել փորձատեղ։ Կան լքուած «դոմիկ»֊ներ, որ կարելի է ծանօթով վերցնել, կամ շատ էժան վարձել։ Այսինքն՝ պարապելու տարածքը խնդիր չէ։ Ինչը Երեւանում է խնդիր։
Միւս կողմից, որն է տարածքի որակը։ Երբեմն մտածում ես, որ այստեղ, այս դոմիկում անհնար է ոչ միայն խումբ, այլ մի հատ հարուածային գործիք տեղաւորել։ Իսկ այս տղան, ասենք, ապրում է ցիստերնայի մէջ։ Գրեթէ Դիոգենեսի պէս։ Մի կողմից, շատ հաւէս է ու ռոմանտիկ, մինչեւ չես մտածում, որ կարող է այլ տարբերակ չունի։
Ու երբ ուրիշներն են լսում, ինչպէս են իրենք պարապում, մտնում են, ասում են՝ լսենք։ Ու էդպես ուրիշներն էլ են ոգեւորւում։
Այդ պատճառով ես կարծում եմ, որ պէտք է «շոու օֆ» լինեմ իմ բորդերով ու աշխատանքով, որ մարդիկ տեսնեն ինչ է կարելի անել ու ոգեւորուեն։ Որ ստեղ մի քիչ տեքնո միջաւայր ստեղծուի, որը ինձ պակասում է։
Մէկը բացատրում էր, որ ի սկզբանէ այդ նուագելու մշակոյթը ձեւաւորուել է քանի որ կոմունիստների ժամանակ ամէն գործարան իր պարտքն էր համարում «ՎԻԱ»֊ներ (վոկալնո֊ինստրումենտալնի անսամբլ) ունենալ։ Չգիտեմ, ինչքանով է դա ճիշտ։ Բայց հիմա իրենք իրենց հարեւաններին են տեսնում, ու հետաքրքրւում։
Ժամանակը Վաանձորում դանդաղ է գնում։ Անելու բան չկայ, կեանքը շատ ծանր է։
Ու նուագելը իրենց համար նաեւ մի տեսակ սփոփանք է։ Այդ անելանելի վիճակից։
Բացի դրանից, Վանաձորում բողոքում են, որ չի լինում մի քիչ երկար մազերով քայլել, որ չկպնեն, չի լինում փողոցում համբուրուել, ազատ չեն զգում իրենց, ու իրենց համար Երեւանը մի տեսակ Նիւ֊Յորք է։
Ուր ազատ է, ու սովոր են քիչ թէ շատ, ու անկապ խնդիրների ու կռիւների մէջ չես թաթախուի։
Իսկ ժամանակ իրենք չեն զգում, այո։ Ասենք եթէ դու պէտք է լիքը գործ անես այդ մի օրուայ մէջ, Վանաձորցին կարող է հանդիպի հետդ, նստի ծխի հանգիստ։ Յետոյ էլի ծխի։ Յետոյ հարցնի, ի՞նչ գործով ես։ Յետոյ կնստի մի քիչ լուռ։ Ու իրենց համար Երեւանի ռիթմն է արագ։ Իսկ իրականում Երեւանի ռիթմը ահաւոր դանդաղ է։
Ինչպէս եւ մեզ մօտ, կան մարդիկ, ով զզւում է իրենց քաղաքից, ուզում է դուրս պրծնել։ Թէկուզ Երեւան։ Իսկ կան նրանք, ով հանգիստ է վերաբերւում, նոյնիսկ սիրում է այդ քաղաքը իր անյարմարութեամբ հանդերձ։ Ու չէր ուզի Երեւանում կամ որեւէ այլ տեղ ապրել։
Էդպէս, ու որ տեսնում եմ, որ այսքան ծանր իրավիճակում մարդիկ ահաւոր հետաքրքրուող են, ասենք թէկուզ երաժշտութեամբ, կամ լուսանկարչութեամբ, ես յուզւում եմ։ Քանի որ մեզ մօտ կարծես կիրթ մարդիկ, ահաւոր անտարբեր են ամէնի նկատմամբ, հետաքրքրուող չեն, ոչ մի բան չեն ուզում իմանալ։
Ասենք իմ աշխատանքի վայրում, եթէ մարդը գոնէ մի քանի րոպէ ազատ է, հինգ հարիւրից մէկն է հաւէս փորձ, հետազօտութիւն անելու, ու այդ մէկը Տիգրան Սարգսեանն է ու բացի նրանից որ կոյս չէ, նաեւ Երեւանցի չէ։ Մնացածը կնախընտրեն խաղալ, կամ սոց․ ցանցում մի բան սպառել։
Իսկ իրենք Վանաձորում այնքան ճնշուած են, այնքան վատ պայմաններում են, բայց ե՛ւ աշխատում են, փորձում են ինքնուրոյն լինել, իրենց սիրած գործի համար վաստակել, եւ ահաւոր հետաքրքրւող են։ Տարուած են։
Ու ես սիրում եմ երբ մարդիկ տարուած են։
Ինչով էլ լինի։
ու տենց
Ուրեմն, այսօր ճաշել եմ Երեւան մոլում։ (Լաւ կեանքից չէ բնաւ)։ Ու հասկացայ, որ ընդհանուր առմամբ, կարելի է ասել, ոչ միայն սպառողական հասարակութեան ներկայացուցիչ եմ, այլ նոյնիսկ՝ մոլի սպառող եմ։
Այնպէս որ զգօն եղէք մոլ գնալիս, ու այնտեղ ուտելիս կամ խմելիս․ կարող է պարզւել, որ ասենք, մոլի խմող էք։
#երեւան #արշակունեաց #մոլ #երեւան֊մոլ #սպառողականութիւն #բառախաղ #անկապ #ուտենց #զգոն #զգօն
#սփյուռք ֊ հենց նոր քոմիթ եղավ կոդը, անմիջապես նորացանք, ու հիմա #հայերեն թեգերին կրկին լինում է հետեւել։
#ասենք փորձեք հետեւել #ուպուծյու #ուբուձյու #արձակ #հավես #արվեստ #քաղվածք #գրքեր #եսնորեկեմ #թեստ #գրապահարան #ցնդաբանություն #անկապ #շներ #ֆոտո #լուսանկարներ #Երեւան #Վանաձոր #ֆիլմ #ուտենց
Գրել եմ #բողոք, #տեղկոմ, #բզեզ ֊ի մասին՝ https://github.com/diaspora/diaspora/issues/4027 #անկապ #սփյուռք #հայերեն
տարբերակներից երկուսը․
Բեգլարյանին վաղուց որոշված էր «ցրել», պարզապես պատճառ գտնվեց,
Բեգլարյանը այնուամենայնիվ սահմանը անցավ։
ես կարծում եմ, որ երկրորդն է։
Ու ասեմ, ինչպես ստացվեց։ Նա սովոր էր, որ որոշակի վարքագիծ իրան բոնուս է բերում։
Ու այդ վարքագծին հավատարիմ մնալով նույնիսկ կարողացավ քաղաքապետ դառնալ։
Այսինքն դա ընդհանուր առմամբ օգտակար վարքագծի կանոններ էին։ իր համար, իհարկե։
Ի՞նչ եղավ։
Նա պարզապես սովորության զոհ է դարձել։
Շուռա Բալագանովի պես։
Չմտածված քայլ արեց, որը այս դեպքում անել պետք չեր։ Այո, արյունը խփեց, այո, աղջիկների ս[ծ]իլի համար, բոլորս ել գիտենք։
Իսկ ի՞նչ ցույց տվեց նախագահի ապառատը։
Եվ այսպիսի դեպքերին հանդուրժող չլինելը։
Դա չի նշանակում, որ եթե Բեգլարյանը ծեծեր ասենք իր հարևան Թութուշին, շարունակությունը նույնը կլիներ։
Որովհետև մամուլում ժամանակ առ ժամանակ գրվում է ով և ում և ինչպես և երբ։ Եվ ինչ կլինի հետո նույնիսկ հարց չի առաջացրել ոչ մի անգամ։
Այս անգամ հարցեր ծագեցին, որովհետև եթե մատը խփում է գլխին, ապա մատը լավ չի աշխատում։
Այսինքն, հանգստացեք, ժողովուրդ, ծեծը никто не отменял։ Սակայն պետք է իմանալ ում եւ ինչպես։
Իսկ որտեղ և երբ այդքան կարևոր չէ։
Հետևություններ․ մի միճեք Բեգլարյանի բարեկամների հետ։ Եվ պաշտոնյաների բարեկամների հետ։
Եթե դուք ավելի թափով բարեկամներ չունեք, կամ ավելի թափով չեք։
Փոփոխություն չի եղել։ Խաղի չգրված կանոնները ավելի լավ կարդացվում են։
ու տենց
Տրոյի մոտ առաջին անգամ քուիզին մասնակցեցին
Նորայրը, Հովիկը, ու Տիկոն, որը հայտնի է սուղ շրջաններում որպես Ուխտանես։
Թիմի անունը՝ Տղինիտէ՛
Արդյունքում՝ երրորդ տեղ, հաշիվը՝ 221 ։Ճ
Ժիրաֆն, Արմանը, ու Մարիամը՝ առաջին, 231 հաշվով։
Հիմա նշում ենք։
_ու տենց _
[այստեղից][1]
Ես հասկանում եմ որ ինքնանպատակ չէ սա արվում։
Գոնե տեսականորեն ինչ որ իմաստ կա, ասենք ցուցադրվող նյութերի մակարդակի ներքևի պլանկան սահմանելու։
Պրոբլեմը նրանում է, որ սեռական/չսեռական, հեռվից/մոտիկից, ցուցադրել/չցուցադրելով չէ որ արվեստը չարվեստից տարբերվում է։
Տարբերելու համար [ճաշակ][2] է պետք, իսկ ճաշակը ֆորմալիզացնելու խնդիրը այնքան բարդ է, որ չեն ձգի։ Այդ պատճառով ինչ էլ գրեին՝ մառազմ կլիներ։
Ու ամենակարևորը, որ ցավոք, սա եթերը չի լավացնի մինչ դիտողների ընդհանուր մակարդակը միջինում այդ երևակայական պլանկային չհամապատասխանի։
<!--more խորացանք-->
Սա Հայաստանի ցավն է։ Մեր ցավն է։ Այդ պատճառով է Սևակը գրել շալակող մարդկանց մասին։ Սևակի այդ գործը Հայաստանին սպեցիֆիկ է։
Քանի որ ընդհանուր մակարդակը շատ ցածր է, ինչքան էլ դինայ անենք։ Ու ստացվում է, որ անձերն են շալակած տանում, ներեցեք, արտահայտությանս համար, ազգս։ Այո, նեշյնս։ Ստեղ ապրողներին։ Ոչ մի րասիզմ, պյուր բիզնես։
Այդ անձերից էր Թաման<s>ովը</s>յանը, Ենգիբար<s>ովը</s>յանը, որին Երևանի կրկեսում շնչել չէին տալիս, ու նա փախավ մեր մոտից «ս գլազամի պոլնիմի օսեննիխ դոժդեյ», այս անձերից էր Կոմիտասը, Աբովյանը, Քոչարը, կամ նույն, ներեցեք, արդեն ծեծված Նժդեհն, որը, չերտ, կրկին արտասահմանում ա սովորել։
Անկախ Հայաստանի դարավոր բացակայությունը կամաց վերացնում էր եղած ժառանգությունը։ Ու փաստն այն է, որ մենք կիրթ մարդիկ գրեթե չունենք։ Ու դա արտահայտվում է նրանում, որ երբ [փիղը զոոպարկից դուրս ա գալիս, չգիտենք ո՞նց հետ բերել][3], նրանում, որ չունենք սիրուն տներ դիզայն անող ճարտարապետներ, չունենք իսկսկան ծրագրավորողներ, չունենք իսկսկան գիտնականներ։
Չէ ունենք, կմատնանշեն ինձ մի երկու անուն։ Բայց հենց դա եմ ասում։ Ունենք գժանոց գիտնականներ, ու լիքը խլամ։ Միջին, պարզապես լավ գիտնականներ, պարզապես լավ լրագրողներ, պարզապես լավ ճարտարապետներ՝ չունենք։ Եղածն ել շաաատ քիչ են։
Ու ստատիստիկլի, նենց ա ստացվում, որ իրանց քիչ ա գործ հասնում։ Որովհետև մեեեենք, պատվիրատուները անճաշակ ենք։ Զարգացած չենք։ Չտես ենք։
Ու վերադարնանք մեր <s>ոչխարներին</s> երոծիկային, ծ-ով։
Երբ դպրոցական էի, համադասարանցիներիս մոտ նեպրիլիչնի էր համարվում մի ծիծիկներով գլամուր աղջկա նկարով օրացույցիկ չունենալը։
Ու նենց զարմանում էի, որ ի՞նչ։
Հիմա հասկանում եմ, որ չտեսությունը հենց դա է։
Մեր տանը «վ սվոբոդնոմ դոստուպե» նկարիչների ալբոմներ կային։ Նկարիչները սովորություն ունեն մերկ կանանց նկարել։ Միֆոլոգիայի հանրագիտարան կար։ Այնտեղ էլ լիքը նատուրա։
Ինձ համար պարզապես ոչ նորություն, ոչ էլ պրոծեստ, ծ-ով, չկար ծիծիկներով օրացույց թաքուն պահելու մեջ։
«Ուֆ, չգիտեմ է»(c)
Սիրտս ցավում է, որ տեսնում եմ կիրթ ու խելացի մարդկանց, որոնք իրենց բունն են մտել, ու դուրս չեն գալիս։
Թեև կարող էին մի լավ բան անել։ Թեկուզ դասավանդելով, մենք շատ քիչ լավ դասատուներ ունենք։
Մանանայի ֆոտո կուրսերը հիշեցի։ Գիտե՞ք, մի աղջկա եմ հանդիպել, իրա նկարները, թեկուզ միլնիցայով էին արած, բայց նենց լավն էին։
Ասում եմ, էս ի՞նչ խաբար ա։ Էս ո՞նց ա, նեուժելի սամորոդոկ ա։ Պարզվում ա, երբ դպրոցական էր՝ Մանանա էր գնում, ու իրան Աբոն ու Վահրամն էին դասավանդում։ Ահա թե ինչ։
Մենք հիմա հասարակ ազգ ենք։ Մեր ժառանգությունը գոյություն չունի։ Մենք երեխաներին դիպլոմի/բանակի/օժիտի համար ենք սովորելու ուղարկում, սովորելն էլ ձև է դարձել։ Սովորացնելն էլ։ Մեր ժառանգությունը մակսիմում կարտահատվի մի սփյուրքահայի միջամտությամբ, ասենք, Հրայրի, որ ստեղ ժամանակակից հիվանդանոց կբացի, բժիշկներին կսովորացնի, կգնա։ Պարզապես անկապ, իմանալով որ նա հայ է, չռացիոնալ։
Հիմա նենց խելացի ու կիրթ մարդ ավելի ու ավելի քիչ ենք ունենալու։ Քանի որ կգնա՜ն։ Ու կգնան ոչ այն պատճառով, որ այնտեղ, չգիտեմ որտեղ լավ է, այլ այն պատճառով, որ ստեղ իրենց գործ անել չեն տա, կլոմկեն։ Այդ պատճառով եմ ես ուրախանում, երբ րեպատրիանտների հետ եմ շփվում։
Նենց են մեզ անհրաժեշտ, նենց կարևոր դեր են կատարում, նենց մեր փթաց օդը թարմացնում են։ Ու նենց հետաքրքիր մարդիկ են պատահում։
Իսկ ինձ այնքան էլ չի հուզում «որտեղ» ապրել խնդիրը։ Մեկ՝ ես աշխարհի «լավագույն» քաղաքում ապրել եմ, ու առանձնապես տպավորված չեմ, երկու՝ որովհետև ես ինձ նույն հայաստանում չեմ զգում ինչ իմ կողքի հարևանը։ Ես իմ հայաստանում եմ ապրում։ Ու իմ աշխարհում։
Ու տենց էլ կշարունակենք, ես իմ աշխարհում, դուք՝ ձեր, ու մեկ մեկ մեր աշխարհները կհատվեն, մեկ մեկ էլ մեկի «քյարթաստերոնը» ((c) Արեգ <s>Հակոբյան</s> Ազատունի) կխփի, իրա աշխարհի հետ էլ կհատվի աշխարհս։
Ու մինչ մարդիկ շատ են, որ «որոգայթ» են նայում, մինչ մարդիկ շատ են, որ ձայն են վաճառում, մինչ մարդիկ շատ են, որ թքաց ունեն, մինչ մարդիկ շատ են, որ ծիծիկներ չեն տեսել բնավ, տենց էլ կշարունակվի, էլի մարդիկ կլինեն որ ծիծիկները դեֆայն և ֆորմալիզացիա անելով կզբաղվեն։
Իսկ նենց, ինձ էդ հեռուստատեսության տուսովկեքը չեն հետաքրքրում։ Հեռուստացույցս վերջին անգամ սեպտեմբերի կողմերն եմ միացրել։
Հա, մենք ենք փող տալիս, բայց ՏՎ-ն չի փոխվի, այ մարդ, յան տվեք տվ-ից, էս դարում յութուբ կա, բան կա, լիքը կայֆ ուսանողական ֆիլմեր կան, «նա կոլենկախ» նկարահանված, տվ-ի հետևից եք ընկել, ոնց որ ի՞նչ։
_ու տենց _
[1]: http://www.tvradio.am/?page_id=2331
[2]: http://paulgraham.com/taste.html
[3]: http://norayr.livejournal.com/41349.html
Ծերուն Թորգոմյանը ընդդեմ Մանուկ Աբեղյանի
հավես ա, որ երկուսի մասին էլ վիքիյում հոդվածներ կան։
_ու տենց _
Այսօր մտածեցի, երբ ամբոխը տեսա, տրանսպարանտով, որի վրա Նիկոլի դիմանկարն ա խփած։
Մտածեցի, որ Նիկոլը գոնե բանտից գրում ա, իսկ մարդիկ կան, որ չեն կարող գրել իրանց ԿՄ-ներում։
Եվ երկու բանով եմ ուզում կիսվել։
(c) Անահիտ Վարդանյան
<lj-embed id="87"/>
_ու տենց _
– Ես ազա՛տ եմ – երեկ ասաց Մերին և դատարկեց հերթական գարեջրի գավաթը:
Մերին սիրում է խոսքի մեջ անգլերեն բառեր օգտագործել, կարծելով որ դա քուլ ա(այ հենց այսպես), ու երազում է «գնալ այս երկրից»։ Իսկ այն պահին, երբ նա ասաց որ ազատ է, նրա աչքերը «շեշ-բեշ» էին։
Ու ես հիշեցի երկու տարի առաջ Ադբաշյանի խոսքերը՝
– Ես ուզում եմ գնալ Սևան, բայց բենզինի փող չունեմ – ասաց նա և եզրակացրեց – Այսինքն ես ԽՍՀՄ ժամանակ ավելի ազատ էի։
Ուզում էի խորհուրդ տալ Մերիին՝ «դե անմիաջպես մեկնիր նահանգներ» – իմանալով, որ ոչ վիզա ունի, ոչ էլ տոմս։ Ոչ էլ գնալու տեղ։ Բայց նա արդեն պարում էր այլ սենյակում և չէր լսի։
Իսկ ես մտածեցի, որ ազատությունը հակառակ պրոպորցիոնալ է իմացություններին։
Ասենք, երբ ես չգիտեյի Անգկորը ինչ է, ես չէի ուզում այն տեսնել։ Քանի որ Անգկոր տեսնելու հարցը չկար, ես չէի մտածում, ազա՞տ եմ այն տեսնելու, թե ազատ չեմ։ Այ օրինակ հիմա այդ ազատությունը չունեմ։
Բայց իմացությունը այս դեպքում անհրաժեշտության և/կամ ցանկության մասնավոր դեպքն է։
Ինչքան շատ բան գիտես, այնքան շատ անհրաժեշտություն կամ ցանկություն ես ունենում։
Բայց ցանկությունը կամ անհրաժեշտությունը տարբեր է լինում։ Ասենք, ես սիրում եմ շուտ զբոսնել Օտտոյի հետ։
Համալսարանի այգում, տենց ութանց կես։ Ես սիրում եմ շուտ զբոսնել, նախաճաշել, ու շուտ լինել աշխատանքի։
Հետաքրքիրն այն է, որ այս դեպքում ես չեմ տեսնում բոլշեվիկ տատիկ Գոհարին, ու նա իմ վրա չի գոռգռում, որ Օտտոն իրա խոտերը տրորում է։ Ես չեմ տեսնում նաև ոստիկաններին, որոնք կարող էին կպրճկվել թե բա «նամորդնիկ ա պետք հագցնել» շանը։
Ստացվում է, որ եթե ես շուտ եմ զբոսնում, իմ համար կանգնած չէ բոլշեվիկ Գոհարին և ոստիկաններին տեսնելու կամ չտեսնելու հարցը։ Այն պարզապես գոյություն չունի։ Իսկ այն փաստը, որ Գոհարը և ոստիկանները տասնմեկի կողմերը համալսարանի բակում են, ինձ չի հետաքրքրում, քանի որ/եթե ես այդ ժամանակ չեմ զբոսնում։
Ի դեպ, բոլշեվիկ տատիկների հետ պայքարելու ձև գիտեմ։ Երբ նա ձայնը բարձրացնում է, ես ասում եմ՝ «ի՞նչ»։
Նա ավելի ուժեղ է գոռում, իսկ ես ասում եմ՝ «ի՞նչ»։ Նա կրկնում է։ Ես ասում եմ՝ «ի՞նչ»։ Ձեռքս մոտեցնում եմ ականջին, ծիպը չեմ լսում։ Մեկ էլ իրա վրա խցիկն ա ազդում, երբ տեսնում ա ձեռքիս խցիկ, իրան լավ ա պահում, ամաչում ա։
_ու տենց _
Ի՞նչ։ նեղացրե՞լ ես։ ու՞։ Ձեռքդ ձգվում ա դեպի հեռախո՞ս։ Մի զանգի իրան, ընկեր։ Մի էլ գրի։ Մեղավո՞ր ես։ Անկապ բլթցրե՞լ ես։ Ե՞վ։ Չէ, մի էլ սմսիր։
Ի՞նչ ես կորցնելու։ Նա քեզ պետք չէ։ Դու իրան պետք չես։ Չե, նա քեզ չի սիրում։ Դու էլ չես սիրում։ Մարդիկ չեն սիրում։ Կամ իրանց թվում ա մեկ մեկ։ Ձկներիդ առանց պատճա՞ռ ես սիրում։
Օհհ, քոմոն, անպայմանական սեր գոյություն չունի։ Համ էլ դու իրանց չես սիրում։ Ե՞րբ ես վերջին անգամ ջուրը փոխե՞լ։ Երե՞կ։ Եվ ի՞նչն էր ստիպել, «սերը» թե մեղքի/պարտքի զգացումը։ Տեսնու՞մ ես։ Պրծի, էլ մի արդարացի։ Տղամարդ եղիր։
Դու չես սիրում, չես սիրել, չես էլ սիրելու։ Դու մեղավոր չես։ Չե, նա չի սիրում։ Համ էլ քեզ պե՞տք ա։ Հա, մարդիկ հիմար են։ Դու տարբերակ չունես, սաղի պես մարդ ես։
Չե, դու ուրիշը չես։ Բոլորն են տենց ասում։ Նույնիսկ ․․․։ Բոլորին ա թվում որ իրանց մոտ լավ ա լինելու։
Մաքուր հիմարություն ա։ Չե, ինչ որ ժամանակ լավ կլինի։ Դե, մինչև ձեզանից մեկը չփչացնի։
Արդեն փչացրեցի՞ր։ Դե ինչ կապ ունի, դու չփչացնեյիր, նա էր․․․ Ինքն է՞ր առաջինը։ «Մայրիկ, մայրիկ, նա է առաջինը սկսել»։ Այ-այ-այ։ Մեծ տղա ես, արա։ Ինքը չլիներ, դու էիր փչացնելու։
Պատկերացրու քեզ մի տաս տարի անց։ Այո, նրա հետ։ Այո, դուք երեխաներ ունեք։ Զզվել եք իրարից էլ, երեխաներից էլ, սաղից էլ։ Պոպսովի «նաստրոենիե ուլուչշիլոս դվա»-ով չպաշտպանվես։ Մարդը երիտասարդ հիմարների վրա փող ա աշխատում։ Իրանց լսացնելով այն ինչ ուզում են լսել։
Քա՞նի հաջող ընտանիք ես տեսել։ Սաղ սաքս են չէ՞։ Լրիվ։
Եվ՞։ Այո, դա շատ րոմանտիկ է։ Դուք իրարից զզված միմյանց կդավաճանեք, ինչպես Ա-ն, Գ-ն, Մ-ն, ու Տ-ն։ Ու բոլոր մնացածը։ Եվ իհարկե կապրեք միասին՝ «երեխաների համար»։ Նենց աննկատ դերասանություն կանեք։ Չե՞ք անի։ Ավելի լավ։ Մի էլ արեք։
Հաաա, մենակ երեխաների մոտ․․․
Դե դե․․․
Կբաժանվե՞ս։ Տղա ես դու։ Հերի՞ք չեղա՞վ արա, բաժանվես։ Էդ ես էլի։ Մի զանգի։ Լավ կլինի։
Մեկա սաքս ա։ Հանգիստ ապրի քո համար։ Չե, մի զանգի։ Չհամարձակվես։
Էս ով ա։ Արա դու հիմար ե՞ս։ Ասում են քեզ մի զանգի փոշմանելու ես։ Չէ, դու չլինես մեկ ուրիշի հետ ա իրա կյանքը փչացնելու։ Գոնե դու էդ խաղերից դուրս կմնաս։ Տենց են էլի թմրանյութին սովորում։
Այո, այսպես։ Ապրես։
Դե ես գնացի։ Կարծես կարիքս էլ չկա։
Լավ եմ չէ՞ արել։ Երևի լավ։ Չէ որ իմ հետ համաձայնվել ա՞։ Հո՞ չեմ ստիպել։ Զենք չունեմ։ Ինքն էլ հիմար տղա չի երևում։ Հա, դե հիմար ա, բայց հո էդ չափ չէ։
Բոլորն են հիմար։ Նույնիսկ ․․․
Համաձայնվել ա, հո չեմ ստիպել։ Նրա ընտրությունն եր։ Հետո շնորհակալություն ա ինձ ասելու։ Երևի։ Չե, չի ասի։ Մարդիկ ինչ էլ անեն, հետո կափսոսան որ այլ կերպ չվարվեցին։ Ինչ ասես իրանց մասին։ Մեկա էդ են։ Դե լավ շատ լռվեցի ստեղ։ Գնամ ջրհորս։
Ջրմորս։ Ջրտունս։ Ջրխողավակս։ Այնտեղից աստղեր են երևում։ Դե ջիջիլ։ Կայֆ էր։ Լավ էր։ Թույն էր։
ու տենց
http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/8206280.stm
_ու տենց_
ամ-ամ-ամ-ամ-ամ-ամ․․․
ամ-ամ-ամ-ամ-ամ-ամ․․․
Քանի անգամ-ամ-ամ-ամ-ամ-ամ
Քանի անգամ-ամ-ամ-ամ-ամ-ամ
Գնում ես դուրս ամեն գիշեր
Փնտրելու քո սերը միակ,
Չունես սրտում ոչ մի փափագ,
Օր օրի ավելի դատարկ
Աշխարհն լրիվ հրաշք է, մի նայի՛ր,
Ես քո պահապանն եմ, վստահի՛ր,
Քանի անգամ քեզ հետևել
Ու տենց եմ ես սիրահարվել
Քանի անգամ քեզ հետևել
Ու տենց եմ ես սիրահարվել
Քանի անգաաաաաաաաաամ, քանի անգաաաաաաամ
Քանի անգամ քեզ հետևել
Ու տենց եմ ես սիրահարվել
Քանի անգաաաաաաաամ, քանի անգաաաաաաաաամ
Երբ լրիվ միայնակ ես,
Հիշի՛ր երազանքիդ մասին
Արի՛ ինձ հետ՝ աչքերդ փակ,
Կկերտենք մեր ապագան,
Քո մասին եմ մտածում անընդհատ,
Լուռ պահելն իմ մեջ կլիներ հանցանք,
Քանի անգամ քեզ հետևել
Ու տենց եմ ես սիրահարվել
Քանի անգամ քեզ հետևել
(Ծափ)
Ու տենց եմ ես սիրահարվել
(Ծափ)
Քանի անգամ,
(Ծափ)
Քանի անգամ
(Ծափ)
Քանի անգամ քեզ հետևել
(Ծափ)
Ու տենց եմ ես սիրահարվել
(Ծափ)
Քանի անգամ,
(Ծափ)
Քանի անգամ
Քանի անգամ
Քեզ հետևել
Ու տենց եմ ես
Սիրահարվել
Քանի անգամ
Քեզ հետևել
Ու տենց եմ ես
Սիրահարվել
․․․
_ու տենց_
Երեկ ես որոշել էի բրուտալ լինել։ Ինչպես տաքսի ֆիլմի միջի կոլոտ ոստիկանը։ Ինձ պետք էր մերկանալ, սրբիչ կապել գոտկնատեղից, դուռը ոտով ջարդել, ու տենց։ Բայց չկար ոչ սրբիչ, ոչ դուռ, ոչ էլ․․․ Իսկ նա քեֆի էր, ու ոչ թե փարթիի։ Այսինքն փարթիի չէր, քեֆի էր։ Տարբերություն կա՞։ Իմ համար՝ ոչ։ Իսկ երեկոյան անսպասելի զանգ էր։ Իմ մոտ երեկոյան, իսկ իր մոտ գրեթե առավոտյան։ Ասաց՝ արթնացա ու քեզ հիշեցի։ Իսկ ես կարծում էի, որ կասեմ՝ դե գնա, դե գնա, կհիշես հետո, հայացքը իմ, ժպիտը քո։ Բայց չասացի։ Իսկ նա ասաց՝ արի անկապ տուֆտենք։ Ու մենք տուֆտեցինք՝ լրիվ անկապ։ Տենց մինչև առավոտ։ Հետո ես գնացի գործի, ու տանը մոռացա հեռախոսը։ Ու մտածեցի որ մենք պատմություն ունենք։ Տենց երկարոտ։ Իսկ մարշրուտկայից դուրս գալուց կորցրեցի այփոդս։ Ու սա փրոդաքթ փլեյսմենտ չէ։ Չնայած այդ այփոդը Հաուսի մեջ փրոդաքթ փլեյսմենթ արած փլեյերն է։ Բայց ինձ այն նվիրել է իմ Ուիլսոնը, իմ «Հայկ Զորիկյանը», իմ Գարբաջը։ Իմ անգին ընկեր, առանց քեզ ի՞նչ էի անելու։ Ես քո նվիրած այփոդը ո՞նց կարող էի կորցնել։ Նույնիսկ էփլ կորպորացիայից զզվելը հաշվի առնելով։ Ու ես բռնեցի տաքսի։ Այն եկել էր Պասկալ Ռուբոյին տանելու համար։ Իսկ ես նստեցի ու ասացի՝ քշի։ Իսկ նա քշեց։ Հետո իրան ասացին՝ դու սխալ ուղեոր ես վերցրել։ Ասացի, գիտեմ, որ սխալ ուղեվոր եմ, ու սխալ մարդ եմ։ Բայց ես մեղավոր չեմ որ սխալ եմ։ Գոնե այս դեպքում՝ մեղավոր չեմ։ Քշի մարշրուտկայի հետևից։ Ու նա քշեց։ Հետո մենք իրան հասանք, երբ հետ էր գալիս, պտտվեցինք, ու հետապնդեցինք մինչև կանգառ։ Մեքենաս կանգնեց ճիշտ իրա դեմը, ես դուրս եկա, բացեցի վարորդի դուռը ու ասացի որ բան եմ թողել իր մոտ։ – Դու ստեղ չես մտել այսօր – դենայ արեց վարորդը։ Իսկ ուղեվորները հաղորդեցին այփոդս այդ ժամանակ։ Ես ասացի՝ շնորհակալություն ու դուրս եկա։ Ուղեվորներին ասացի։ Իսկ հետո նենց ուրա՝խ էի։ Տեսնե՝ս ինչու՞։ Որովհետև այփոդն եմ գտել, թե որովհետև ամբողջ գիշերը տուֆտել եմ։ Ու պանդայի մուրաբայի նկարը ուղարկեցի ՎՎՖ։ Հետո սան գրիդ ինջայն։ Սա վոոբշե փրոդաքթ փլեյսմենթ չէ։ Սանը ինձ ինչքան փող տա, ես իրան փիառ չեմ անի։ Ու ադոբ ֆլեշը, պարզվում ա, րեդհատ չորսի տակ չի աշխատի, քանի որ գլիբսիի երկու-չորսն ա ուզում։
Ո՞վ ա տենց քորփորեյթ ստանդարտ մտածել, որ ՐՀԵԼ չորս էլ լինի, ֆլեշ էլ աշխատի։ Տենց լինու՞մ ա որ գայլը կուշտ լինի, իսկ ոչխարը՝ կենդանի։
Դուք կողմնորոշվե՝ք – կամ ֆլեշ, կամ հին գլիբսիոտ րեդհատ չորս։ Ես ասենք ոչ այն կընտրեյի ոչ էլ այն։ Ենթերպրայզ սաքս։
Այկոն մտա, որ ինետի համար վճարեմ։ Ասում եմ՝ ԱՐԿԱ-ով կարա՞մ։ Սա էլ փրոդաքթ փլեյսմենթ չէ։ Այնքան շատ ա, պարզվում ա, կյանքում այդ ամենը, որ առանց նշելու չի ստացվում։ Ասեց՝ հա։ Ասում եմ՝ իսկ ինետո՞վ։ Ասում ա՝ չէ։ Դե լավ։ Այքոնի սափփորտն ա դզում։ Նենց կայֆն են։ Որ զանգում ես, մի հարց ա տալիս՝ մոդեմի լույսերը վառվու՞մ են թե չէ։ Հետո ինչ էլ պատասխանես, կասի՝ դե վաղը զանգի տղեքը կնաեն։
Ստուգած ա։ Եթե ասեմ՝ վառվում են՝ կասի՝ դե վաղը զանգի, տղերքը կնաեն։ Եթե չեն վառվում նույնը։ Տենց էդ հարցի իմաստն էլ ո՞րն էր։ Էնա ավտոմատ դնեյիք, պրծնեյիք։ Ասեր՝ վաղը զանգի տղեքը կնաեն։
Մեկ էլ էսօր «օրանժ» տաքսիի միջի վարորդը՝ տոչնի Հաուսի էն նարնջագույն մարդն էր մենակ նիհար։
Հա, իսկ տանը մոռացված հեռախոսի միջի չհասած զանգերն ու ստացած սմսները նայելով, կարող ես ենթադրել, թե դու ում ես իրականում պետք։
ու տենց
Ցյուրիխոտ էր այսօր առավոտը։ Համալսարանի մոտ։ Պակասում էին թացավուն լորձնեակներն և վագռային մողեսները։ Չկային տրամվայները, տոմս առնելու ավտոմատները, տրամվայների ավտոմատ վարորդները, և ավտոմատ ուղեվորները։
Չավտոմատացված Ցյուրիխոտ առավոտ էր։ Պոստանձրևային Երևանն էր։
Հետո Արշակունյացոտ էր՝ այսինքն ծխոտ, սմոքոտ ու տոկսիկոտ։
Իսկ գիշերը բոգեմոտ էր։ Ու էլի սմոքոտ։ Նստացնում էինք սմոքն ու ֆլեյմը րեդհատում։ Ձեռի հետ գիշերը լեոպարդոտ ու մակոսոտ էր, ոտի վրա մի քիչ նվիդիա ֆիրմվեյրոտ, ֆրիդոսոտ, ու հրաշալի՝ ջիֆորսը դարձավ քվադրո։ Ինքն էլ չհասկացավ ինչպես։ Այսպես խնաեցինք երկուս ու կես հազար դոլար։
Իսկ հիմա արմինկոյոտ է։ Որովհետև կապն անկապ է։ Երբ կապավոր է՝ արմինկոյոտ չէ։ Սերը քնքուշ չէ։ Բայց հուշը մշուշ է։
Գոնե երեկոն բեգեմոտ չլինի։ Մթնշաղին հուշը քնքուշոտ է, իսկ սերը մշուշոտ։
Երեկոն մարշրուտկոտ չլինի։ Ինձ կտանե՞ս պոնչիկանոցի մոտ, Արմեն։
Ես ուզում եմ Դիանայի սպիտակ թեյը։ Մեկա Արեգի մոտոն ջիպիցդ լավն ա։ Նա իրանով հիթ է անում րոադը։ Իսկ ես չէմ անում, որովհետև մեկա մենակ-մենակ եմ քշելու։ Ես կքշեմ հեծոս։ Իրա վրա երկրորդի համար տեղ չկա, ու դատարկ չի մնա։ Ես կներկեմ այն Հաուսի ձեռնափայտի պես՝ կրակի լեզուներով, որ թվա թե ավելի արագ եմ շարժվում։ Հեծանիվը ինդիվիդուալիստական է ինչպես Օբերոնը, ձեռնափայտը, կամ սպրեյը։ Ես գիտեմ ինչպես այն կիրառել։ Հեծանիվը։
Եվ թրչող ափսեն։ Թրչող ափսե մենակ դժվար է խաղալ, եթե քամի չկա, որ բումերանգոտ գցես՝ ու վերադառնա։ Ավտոմատը կայֆ ա կիրառել կյանքը չավտոմատացնելու համար։ Կալաշնիկովը չէ՝ ասենք Լեգո Մայնդսթորմը երազած։
Կամ Քանոն խցիկը ձեռքիդ։ Խցիկից դուրս լինելն հավես է։ Առավել ևս եթե ձեռքիդ է, կամ ուսիցդ կախած է շեղակի, անկյունագծով, որ չխանգառի ուղիղ մնալ։ Ինչ ուզում է լինի՝ միևնույն է ուղիղ եմ լինում ու արժանավայել․․․
Իսկ քանոնիս վրա հիմա ֆիշ այ ա խփած։
_ու տենց _
ну я понимаю что крепко спал и не слышал, как мне двадцать минут ломают дверь. я понимаю, как не заметил, что звонят на оба номера, домашний, и сотовый. Все-таки лег поздно. (ну как всегда)
Но то, что моя собака, спала еще двадцать минут после того, как я все же проснулся, и открыл дверь – это уже чересчур!
В столовку политехника мне посоветовал зайти архитектор Ашот.
Я ее еле помнил, за все время учебы в политехнике заходил туда лишь пару раз.
Один раз – с девочкой по имени Дина, которая до сих пор не вернула мне мою дискетку! Дина! Слышишь? Моя дискетка! Я помню! Она курила, мы пили чай, а ребята с моего курса смотрели на меня и завидовали. Они тусовались по кафешкам каждый день, но без девочек, тем более курящих 🙂
Еще пару раз я заходил в столовку за своим пайком – мацун с каким-то печеньем, талоны на них на халяву давали в деканатах, а секретарши в нашем деканате время от времени с грустью смотрели на меня и давали мне лишние талоны. Типа какой худой мальчик, надо ему больше талонов дать 🙂
Называли столовку “Բարի գալուստ” (добро пожаловать), так как на над ней и было написано “Բարի գալուստ”. Так и говорили – давайте пойдем в Բարի գալուստ: :)))
Ну так вот, сегодня я решил тряхнуть стариной и зашел.
С чего бы начать? По привычке я поднялся на второй этаж, когда-то столовая была там. Однако там были открыты всего две кафешки, и несмотря на вывешенные А4 распечатки “ծխելը խստիվ արգելվում է” в кафешках курили все такие же ребята, как и в мое время.
Честно скажу, никакого отвращения, даже приятно, что на А4 никто внимания не обращает. Это одно из тех правил, которые не будут соблюдаться, так как далеки от действительности. Чтобы соблюдались, нужно лишь одну из кафешек на втором этаже назвать для курящих, а другую для некурящих. Вот “мудрый” зануда – король из маленького принца знал какие приказы давать.
И то, подозреваю, что тогда кафешка для некурящих всегда пустовала бы. Большинство ведь курит. Кстати, я не предвзято пишу, а наоборот, стараюсь “быть объективным”. Сам я не курю и с трудом переношу сигаретный дым. “Ты не можешь быть объективным, ты же субьект!” – любил говорить мой друг art_green{.lj-user} . А я отвечал, что хотя бы стараюсь 🙂 Эх Овик, где ты сейчас…
Симпатичная старушка на втором этаже пояснила, что сейчас каноническая столовая находится на первом.
Отыскал я ее, и понял, что мне приятен соц-реализм. Нет, мне не нравятся грязные скатерти, невымытые полы. старые лампы с абажурами, и искажающие реальность стекла. Хотя нет, последние интересны 🙂
К примеру, каждое утро я вижу пролетающий самолет через стекло балконной двери. Стекло советское, и прямые линии антенн превращаются в причудливые кривые, синусоиды, и движущиеся волны, если смотреть на них, перемещаясь по комнате. А самолет словно гусеница, удлинняется, а затем подтягивает хвостовую часть 🙂
Этого удовольствия лишены европейцы, американцы. Стекла у них слишком хорошие для того, чтобы увидеть самолет-гусеницу 🙂 Может потому у них так популярен экстази? Нет, знаю, что не поэтому… или не только поэтому…
Итак, мне не нравятся старые советские холодильники, треснутые подносы, хотя вилки с кривыми зубьями – это признаюсь, прикольно! Но мне нравятся веселые доброжелательные старушки против молодых и понтовых официанток! Мне нравится непосредственность общения посетителей и персонала: “Ժենյա տոտա, ինձ սպաս տուր” (Тетя Женя, дай мне спаса”)․ Мне даже непосебе стало от своего обычного “տվեք ինձ խնդրեմ․․․”, потому, что это “Вы” казалось понтом, напускной вежливостью, попыткой дистанциироваться от других.
Короче, хотите вкуснейший спас за 100 драм, и почувствовать себя лет 20 назад, ощутить все прелести соц-реализма, вспомнить все – добро пожаловать в «Բարի Գալուստ» 🙂
P. S. вспомнил фотографию перечеркнутого указателя при выезде из села “Будущее” в России. Там писали: в “Будущем” нет телефона, электричества…
На днях папа скептически осмотрел, повертев в руках мою зеркалку.
– И что в ней хорошего ? – спросил он?
– Это фотоаппарат, он фото снимает. Не мешает снимать.
– Посмотрим – сказал папа покрутив зум – у него же зум слабый! У меня на сотке сильнее!
– Да ладно, не может быть! У тебя вообще не оптический, а цифровой зум.
– Конечно сильнее, я им рассматривал надпись на детяли в темном месте. Классно увеличивало! И фонариком посветил. А фонарик у тебя на фотоаппарате есть?
– Нет, фонарика нет – признался я.
– Ну хорошо – продолжил папа – а как им видео снимать?
– Никак – отвечаю – Зеркалки не снимают видео.
– А зачем они тогда нужны? – спрашивает папа?
– Ну, фотографии качественные получаются.
– Да ладно, у меня тоже качественные получаются – возразил папа.
– Нет, ты не понимаешь, давай я тебе обьясню. Зеркалки не снимают видео, потому, что бы матрица не нагревалась. Смотри, ты ведь должен в зеркало смотреть, чтобы снять, на жк дисплее не видно.!
– Вообще отстой – заключил папа – ни видео не снимает, нормального зума нет, и в эл-си-ди смотреть нельзя. Ужас какой. И на что ты только деньги тратишь!
знаете, я что подумал
у меня было ощущение, может, оно совершенно не верное, что сотрудники органов в Армении стали было отвыкать от совкового менталитета.
я имею в виду, что в них что-то щелкало, и они понимали, что ‘свобода слова и вероисповедания’ хотя бы официально провозглашена правильной (тру типа). И когда они задерживали обычных людей, именно обычных, не ‘диссидентов’, не ‘журналистов’, не ‘политиков’ то им, возможно, иногда было немножко неудобно.
так вот, у ментов ,в их менталитете уже начинала было оседать мысль, что взгляды и вера в политиков и иегову – это личное дело каждого, и за это никого сажать не будут. разве что пресвитера какого-нить и посадят, или голову разобьют в темном переулке, как моему институтскому учителю армянского. лучшему, кстати. и тоже при лтп. но оно и понятно было. он писал, понимаешь.
то есть, можно сказать, диссидентом был. но чтобы с работы выгнали за веру в того или иного политика, понимаешь, этого не было.
или, чтобы на улице задержали. нет, я помню, как мой папа не мог в центр домой с работы вернуться на машине, так как никого не пропускали в 2003-ем. я помню, как моего приятеля-конформиста к себе домой не пускали ребята с дубинками, потому, что не верили, что он там живет, а демонстранты разбегались по подьездам
но это после выборов, это традиция, то есть исключение.
вообщем, мне кажется, что они, органы, себя немножко неуютно чувствовали, если кого берман еин ентаркум за веру
потому, что им казалось, что это не тру. не правильно. то есть они типа крутые и все могут, но знали, что это не тру.
а тру, что каждый человек свободен в мыслях, и до определенного предела, в действиях.
а сейчас у них щелкнуло в обратную сторону – тру, что нужно властям, а не тру – все остальное. а конституция – на фиг ее
когда это она аснавани ер.
вот…
анкап
пс. кто нить знает, почему менты обижаются, если их ментами называть? я одного назвал, он сильно обиделся.
негров понятно почему нельзя неграми называть, они нервничают из-за исторической несправедливости.
а что, менты ругательное слово разве?
Явление де жа вю, вообщем широко распространено. Многим кажется, что они уже что-то видели. И не часто уверен, видел ты это во сне, или все тот же де жа вю. Тем не менее, был один случай, который я точно де жа вю назвать не могу.
(c) Duglas Adams, The Hitchhiker’s Guide To The Galaxy
<!--more это про родителей-->Заметные совпадения в жизни моих родителей. Во первых, их отцов звали одинаково. Ну это не особо интересно и вполне вероятно. Интересней числа:
Мой папа тянул жребий на этаж кооперативной квартиры, и ему выпала цифра 6.
Таким образом, наша квартира стала смежной с квартирой человека, который через много лет станет очень богатым. Лет через 15 кооператив стал строить гаражи. На этот раз папа вытянул цифру 7. Однако, ее променял на шестерку другой сосед, которому хотелось построить гараж, смежный с гаражом брата. Таким образом папе вновь попалась цифра 6, что означало, по случайному совпадению, что его гараж – смежный с гаражом миллионера на нашем этаже. Через еще некоторое время миллионер начинает предлагать нам множество квартир в центре города, за то, что мы оставим ему нашу смежную квартиру и наш смежный гараж. Так, к тому времени, когда я поступал в политехник, мы стали жить в центре. Причем, если бы не переехали, я бы не поступил, да и многое было бы иначе – но это совсем другая история.
Теперь о телефонах. До нашего переезда номер телефона Ванадзорских родственников мамы отличался от нашего лишь тем, что он пятизначный. После переезда они нам позвонили и сказали, что их номер тоже изменился. По странному совпадению, он вновь оказался номером нашей новой квартирым но пятизначным, то есть вместно 52 – 5
Еще через много лет родители переехали в другую квартиру. А когда появились первые easy карты, и их давали при приобретении соток у Арментела, я решил сделать папе подарок, постоял в очереди, взял некую коробку, и притащил домой. Когда папа все это дело распаковал и заставил работать, он обнаружил, что номер его сотки сильно напоминает номер нашей новой квартиры: отличие одной цифры, не считая первых 49
Теперь обо мне.
Было много мелких совпадений, которым я не придавал значения, как то 3-го марта (03.03.93) результаты школьной игры чгк 3-3 а мне подарили книжку изданную 03.03 🙂
Впечатляют совпадения в моих личных отношениях (более менее серьезно лишь дважды), у обоих девочек совпадали 5 из 6 чисел в номерах телефонов. Я бывало, ошибался, не тот номер набирал 🙂 Что интересно, мамы этих девочек родились в один и тот же день
Моя возлюбленная родилась в тот же день, что и моя собака, и в тот же день, что и моя мама. У мамы, правда, др по паспорту отмечен неправильно, но де факто, кажись, такой же.
А какие у вас в жизни были совпадения? Не обязательно, выражаемые в числах
по которым 21-ый век делает тебя более несчастным.
заставило призадуматься…
Вот такой потрепанный, промокший в ржавой воде, видавший виды разговорник занес показать когда-то мой друг
.
Из него можно почерпнуть немало ценных сведений, например о том, как справиться есть ли в городе танки, сколько в нем пехоты, где находится аэропорт, и сколько там самолетов.
ОГИЗ
Гос издательство иностранных и национальных словарей
Москва 1941
Ուրախացրեց վերջերս հայերենի տարածումը ԿՄ-ում։
Մտածեցի, որ ԿՄ-ում ռուսերեն գրելու հիմնական պատճառը նպատակային լսարանի մեծությունը չէ, այլ իմ ունակություններն են։ Հավանաբար միայն ես չեմ դժվարանում մայրենի լեզվով գունագեղ տեքստեր գրելիս։ Ավելին, կասկածում եմ, որ տեղացի բրողների (բլոգերների) մեծամասնությունը նույնպես ունակ չէ։
Ըստ իս, այն լեզվով է ավելի լավ ստացվում արտահայտվել/գրել, որով որ ավելի շատ է գիրք կարդացվել։
Իմ կարդացած գրքերի մեծամասնութունը չէր կարող լինել հայերեն այն պարզ պատճառով, որ մեր հեղինակների քանակը սահմանափակ է, իսկ օտարերկրյա հեղինակների թարգմանությունները միշտ էլ քիչ են։ Հավանաբար թարգմանությունների քչության պատճառը շուկայի նեղությունն է։ Մենք քիչ ենք, իսկ գրքերի և հետաքրքրությունների քանակը անհամեմատ շատ է։ Այստեղից էլ բազմատեսակ և տարաժանրային գրականության թարգմանելն ու հրատարակելը տնտեսապես ձեռնատու չէ։ Այլ խոսքով – անթույլատրելի շռայլություն է մեր ժողովրդի համար։
Նույն պատճառով կինոթատրոններում ցուցադրվում են ֆիլմեր ռուսերեն տարբերակով։ Մեր փոքրիկ քաղաքում այդքան գումար չեն աշխատի, որակյալ թարգմանություններ սպասարկելու համար։
Ստացվում է, որ ապագայում ևս հայերեն ենք կարդալու հիմնականում հայ հեղինակների ստեղծագործությունները (թերթերը հաշիվ չեն), ինչը, առնվազն չի աջակցի նրան, որ հայը մայրենի լեզուն լավ տիրապետի, հարուստ բառապաշար ունենա, և չդժվարանա ԿՄ-ում հայերեն գրել։
Մի՞թե այդքան վատ է վիճակը։
Իդեպ, փոլլի մտահղացում
“եթե խանութում տեսնեք օտար հեղինակի գիրք հայերեն և ռսւսերեն թարգմանությամբ, ո՞րը ձեռք կբերեք”։ Կասկածում եմ, որ ռուսերեն տարբերակի պահանջարկը ավելի մեծ կլինի։
ՊՍ․ Միշտ մտածում էի, որ արմենիանհոուզը լավ է, բայց գրադարան է պետք, որտեղ հավաքենք օտարերկրյա հեղինակների գրքերը հայերեն։
Они там вроде на халяву фондю угощали. Я заранее прочел, что это что-то, что едят из общей тарелки, и понял, что пробовать не буду.
Но потусоваться хотелось. Прихожу я туда, мне открывает невысокий, коренастый и голубоглазый парень, вообщем вполне похожий на армянина.
– Բարև( barev) – сказал он неуверенно, в приветствии мне послышался вопрос.
– Ողջույն (voghjuyn) – ответил я бодро
– What language are you speakig in? – спрашивает он
– You were speaking Armenian with me, aren’t you?
– Yes
– Me too
Сегодня я забыл ключи от своей комнаты в уни, облюбовал пустую аудиторию, включил свет
Проблема оказалась в том, что одна из лампочек упорно мигает, через неравные промежутки времени… рестарт не помог, постарался не обращать на нее внимание… однако она стала совсем кстати, как врубил groove armada – теперь она мигает как раз вовремя 🙂
try apt-get install drivel.
You can do post to live journal, blogger , Atom / Blogger 2.0, Advogato, Movable Type with it