էս մէմը մեկնաբանեմ, հա՞։ icq֊ն աչքիս լոյսը չի։
ու առհասարակ ոչ մի սեփականատիրական «մեսենջեր» կոչուածն ինձ հետաքրքիր չի որ ես այն համեմատեմ կամ չհամեմատեմ։
ես դժբախտութիւնս եմ համարում այն որ ես օգտագործել եմ teams ծրագրակազմը։
icq֊ն էլ շատ չի տարբերւում՝ բաց հաղորդակարգ էր, կարելի էր գրել third party կլիենտներ՝ դա լաւ էր։ բայց կենտրոնացուած սերուիս էր։
հաղորդակարգը՝ համայնքի կողմից չէր կառավարւում։ ամէնը պատկանում էր կոնկրետ ընկերութեան։
բայց նոյնիսկ եթէ այդ ամէնը թողնենք մի կողմ ու խօսենք լոկ տէքի մասին՝ էն ժամանակ մարդիկ չէին կարող եւ չէին գրի պրոդուկտ js֊ով։ ինչպիսին teams֊ն ա։
icq֊ն երեւի չէր գրուած երազածս լեզուով, բայց երեւի գրուած էր c֊ով։ ու երեւի էդ պատճառով էլ էր արագ աշխատում։ (չդիմանամ ու նշեմ որ skype֊ի առաջին վարկածները pascal֊ով էին գրուած։ ու գուցէ ամենաարագ աշխատող ծրագիրը չէր, բայց այն անում էր բարդ բաներ՝ աշխատում էր բաշխուած ձեւով։ կենտրոնացած էր, կախուածութիւն կար կենտրոնական սերուերից, ինչը շատ վատ ա, ու ոչ մի ձեւ չեմ արդարացնում, բայց կարողանում էր նաեւ կլիենտից կլիենտ աշխատել, կամ մի կլիենտ օգտագործել որպէս ուղի այլ կլիենտին հասնելու համար։ դա իհարկէ արժէզրկուած ա նրանով որ skype֊ը սեփականատիրական ծրագիր ա։ ամէն դէպքում, ms֊ը դա փոխեց, ու skype֊ը շատ արագ դարձաւ պարզապէս կենտրոնացուած համակարգ, ինչպէս մնացածն են։)
ես կը փոխէի էս մէմը՝ միայն ձախ մասում տեղաւորելով որեւէ ազատ հաղորդակցման գործիք։
բայց ո՞րը։ pidgin֊ը՝ կարող ա լինել էնտեղ։ psi֊ն՝ կարող ա լինել։
նոյնիսկ dino֊ն, եթէ համեմատենք teams֊ի հետ՝ արագագործ ա, վազում ա։
բայց կարելի ա եւ քննադատել dino֊ն՝ չի սազում ազատ ծրագրակազմին լինել էդքան դանդաղ։ ուտել էդքան մարտկոց։
dino֊ն գրուած ա vala֊ով, ու gtk4֊ով։
ինչը երեւի էդ տէքի մասին շատ լաւ չի խօսում։
արդե՞օք մեզ պէտք էր էդքան ծանր gtk4֊ը։ ես երբեմն զգում եմ, տեսնում եմ ոնց ա մաս մաս dino֊ի պատուհանը նկարւում էկրանիս։
«իսկ էդի լա՞ւ ա»։
էսպէս ես տեսնում էի նախկինում ոնց ա java֊ով գրուած icq֊ն իրան նկարում։ շատ դանդաղ։
java֊ն ես ատում էի որպէս օգտատէր՝ դրանով գրուած գրաֆիկական ծրագրերը շատ դախ էին ու դանդաղաշարժ։
իսկ ի՞նչ ծրագրեր էի տեսնում՝ հիմնականում կորպորատիւ։ ծրագրեր, որ կորպորացիաները ծախել են այլ կորպորացիաների վրայ։ որպէսզի դրանք պարտադրեն իրենց աշխատողներին էդ համակարգերն օգտագործել։ զի աշխատողը շատ ընտրութիւն չունի, նա չի ընտրում ծրագրակազմը՝ ընտրում ա իր մենեջերը, իսկ մենեջերը կամ էդ ծրագրակազմը չի օգտագործի, կամ եթէ եւ օգտագործի՝ իրան աւելի կարեւոր ա իրա մենեջմէնթին ներկայացնել որ նա յաջող գործարք ա արել, քան էդ ծրագրակազմը ոնց ա աշխատում կամ ինչքանով ա կիրառելի։
teams֊ը նոյն պատմութիւնն ա։ ms֊ը ունի հարուստ պարտնեօրներ, որոնց վրայ վաճառում ա իրանց գրասենեակային արտադրանքը։
իրանք լրիւ կարող են յաջողակ լինել եւ slack֊ի պէս գործիք անելով։ ճիշտ ա, teams֊ը ամէն դետալի մէջ slack֊ից դախ ա, բայց ընդհանուր առմամբ նոյն դախութիւնն ա՝ դանդաղ ա, ուտում ա լիքը օպերատիւ յիշողութիւն եւ պրոցեսորի ժամանակ։ երկուսն էլ գրուած են js֊ով ու պահանջում են ինտերպրետատոր։
ընդհանուր առմամբ էդքանն էի ուզում ասել։ կրկնեմ այլ միտք վերջում՝
իրանք կարողանում են վաստակել փող ոչ էն պատճառով որ գժանոց գործիքներ են սարքում։ այլ էն պատճառով որ մենք դախ ենք եւ անկիրթ։
էն պատճառով որ մեզ կարելի ա դայեաղ անել, գրաբարով ասեմ, էդ գործիքները որպէս մրցունակ եւ լաւ լուծում։
չաթեր միշտ կային։ ազատ համայնքը միշտ չաթւում էր՝ զի էնտեղ բաց եւ շփուող մարդիկ են։ միշտ չաթւում էր xmpp եւ irc չաթերում։
irc֊ն էլ, xmpp֊ն էլ ունեն մուտքի շեմ։ էնպէս չի որ միացնում ես ու աշխատում ա։ պէտք ա անես ընտրութիւններ։ պէտք ա սովորես հրամաններ։ էդ բարդ չի, բայց էդ թւում ա բարդ նրան, որ սովոր ա որ իրանից ոչ մի բան չի պահանջւում։
սովոր ա որ իրա փոխարէն ամէնը կարուի։ բայց ի՞նչ գնով՝ չի գիտակցում։
էն մարդիկ որ աշխատում են էդ ընկերութիւններում, նոյնիսկ եթէ նրանք ծրագրամիստ են՝ էլի դախ են մեծ մասամբ։ ոչ հետաքրքրասէր են, ոչ բաց, ոչ էլ շփուող։
իրանք չեն եղել նստած չաթերում միշտ։
իսկ մենք միշտ չաթերում շփուել ենք, կիսուել ենք, հարցրել ենք, տուֆտել ենք, եւ այլն։ եւ էդպէս ենք եւ աշխատել ինչ֊որ մէկի վրայ, օգնելով իրար լուծել խնդիրներ, եւ աշխատել մեզ հետաքրքրող բաների վրայ։
ու յանկարծ սլէքը անում ա irc կամ xmpp դեբիլի համար։ ու յանկարծ մենեջերները դա սկսում են առնել։ ու յանկարծ բոլորին տարաւ դրա վրայ։
չնայած այն ակնյայտօրէն վատ ա գրուած քան մեզ ծանօթ լուծումները, վատ ա աշխատում քան մեզ ծանօթ լուծումները, եւ այլն։
դրան էլ կպցրել են ինչ֊որ բոտ, ու ինչ֊որ բիզնէս «ֆիչըրներ» ու ամբողջ աշխարհը ապշեց, երջանկացաւ։
ինչպիսի երջանկութիւն՝ ապրել այն աշխարհում ուր «սլէք» կայ։
ու հիմա եթէ բողոքեն՝ ապա oldschool մարդիկ որ յիշում են icq֊ն։ ոչ թէ irc֊ն, այլ icq֊ն։ աւաղ։
ինչեւէ։
#չաթ #ծրագրակազմ #ազատութիւն
երեւի չաթերում մարդիկ աւելի քիչ ակտիւ են, որովհետեւ թուիթերոտ վիճակներում աւելի պարզ ա՝ ով ա ում պատասխանել։ իսկ չաթում խառնւում ա։
#չաթ #մշակոյթ #նախագծում #չգիտեմ
օկ փաստօրէն կայ երկու ստանդարտ՝ xep-0231 (bits of data) ու xep-0449 (stickers)։
movim֊ը սատարում ա առաջինին, ու այն պահանջում ա իրականացում միայն կլիենտի կողմում։
pidgin֊ն էլ ա դրան սատարում, ու յաջողութեամբ ստանում ա (բայց չեմ հասկանում արդեօք ուղարկում ա)։
xep-0449֊ը ամենահաւանական թեկնածուն ա ստիկերների ստանդարտի։
սահմանում ա նաեւ ինչպէս կիսուել ստիկերների փաթեթով։
իրականացում կարծես թէ չկայ։
մնում ա սպասել։ կամ իրականացնել։
#ջաբեր #ջաբբեր #չաթ #հաղորդակարգ #ստիկերներ #տեք #ծրագրակազմ
ընկերս ասում ա՝ իմաստ չունի քաղաքականութիւնը փակ չաթում քննարկել։ կամ փակ գրառումներով։
զի քննարկման իմաստը զրուցակցին մտափոխելը չի։ քննարկման իմաստը երրորդ անձին տեսակէտներդ հասցնելն ա։
#քաղաքականութիւն #շփում #չաթ #քննարկում
քանի որ irc
֊ի հիմա xmpp
֊ի «գէյթուէյով» եմ կպնում, իմ jabber id
֊ն հիմա հանրային ա irc
սենեակներում։
ու էնտեղ տեսնում են xmpp
բառը, իմ «պրոֆիլի» մէջ, ու ինձ xampp
֊ից հարցեր են տալիս, գիտեն էնքան եմ ինձ նոյնականացնում դրա հետ, որ ամէն տեղ գրել եմ։
ու չեն իմանում որ xmpp
֊ն կապ չունի դրա հետ։ բնաւ։
ոչ մի։
էհ։
#չաթ #ջաբեր
geminauts
֊ի ծանօթս կանչեց գամ մատրիքսի #hayastan:matrix.org
չաթ։
ասում ա՝ միւս ադմինը հայ ա, բայց սփիւռքից, ու լաւ չգիտի հայերէն։ իսկ նա դէ հայ էլ չի։
եթէ քշում էք մատրիքս, կպէք, ասում ա already some great members participating
։
ես դժուարանում եմ մատրիքսի կպնել տեքնիկական պատճառներով։
#մատրիքս #չաթ
շատ հին քննարկում ջաբերի ու java me
կլիենտների մասին։ ես bombus
֊ը յիշում եմ։
https://4pda.to/forum/index.php?showtopic=142007&st=0#entry3430706
չգիտեմ։
#ջաբեր #չաթ #ռուսերէն #պատմութիւն
#էկրանահան #չաթ #կոնսոլ #տերմինալ #իւնիքս #տեք
երէկ մէկի հետ խօսում էինք թուիթերից եւ դրա դիզայնը ժառանգած դաշնեզերքի նախագծերից։
նա ասաց, որ մեկնաբանութիւնների շղթաները փշրւում են, ու դրանց բարդ ա հետեւել։ եւ ասաց՝ չէ՞ որ էականը ոչ թէ դիմացինին մտափոխելը՝ որը դժուար թէ լինի, այլ հանրային ցոյց տալը որ իր փաստարկները թոյլ են, կամ գոյութիւն չունեն։
ու ես ընդհանուր առմամբ համաձայնեցի, զի ես էլ եմ հին մարդ, բայց յետոյ մտածեցի, որ իրականում թուիթերային դիզայնը շատ պարզ ա։
կայ գրառում։ նոր գրառումը երեւում ա հոսքում՝ վերեւից։
կայ մեկնաբանութիւն։ մեկնաբանութիւնը նոյնպէս գրառում ա՝ միայն կարելի ա պարզել՝ ո՞ւմ ի պատասխան։ այն նոյնպէս յայտնւում ա հոսքի վերեւում։ ու այն նոյնպէս կարելի ա տարածել։
սա մի կողմից շատ պարզ դիզայն ա, ուր գրեթէ տարբերութիւն չկայ գրառման եւ մեկնաբանութեան մէջ, միւս կողմից՝ շատ կպցնող, ներգրաւեցնող՝ ինչը եւ կորպորատիւ այսպէս կոչուած «սոց․ մեդիայի» նպատակներին համապատասխանում ա։
ինչի՞ կպցնող՝ որովհետեւ հոսքում տեսնում ես կոնտակտիդ այլ տեղում թողած մեկնաբանութիւնը։ օրինակ, դիասպորայում՝ երբեք չես իմանայ, թէ կոնտակտդ որ գրառման տակ ինչ ա մեկնաբանել, ու դա նոյնիսկ համարւում ա գաղտնիութիւնը բարձրացնելու միջոց, հնարաւորութիւն։ կիմանաս՝ եթէ դու այդ գրառման տակ ինքդ ես մեկնաբանել, կամ այդ գրառումը լայքել ես կամ տարածել։ այդ դէպքում կը ստանաս ծանուցում, որ ինչ֊որ բան այդ գրառման տակ կատարւում ա։
բայց մի բան ա ծանուցում ստանալ, այլ բան ա՝ այդ մեկնաբանութիւնը տեսնել։ ու կրկնեմ, եթէ ինքդ ներգրաւուած չես խօսակցութեան մէջ, ապա չես էլ ներգրաւուի՝ չես էլ իմանայ որ մի բան եղել ա ու շարունակւում ա։
այս դիզայնից բխում ա նաեւ այլ, շատ ժամանակակից վիճակ՝ փաստօրէն, թուիթերի դիզայնը ստեղծում ա չաթ, բայց ամէն մասնակից տեսնում ա այն մի քիչ այլ կերպ։ դրանով դասական չաթը, գուցէ, դառնում ա անիմաստ։
եւ այդ չաթի պատմութիւնը կայ՝ քո պատին։ եւ սկզբնական գրառումներդ, եւ պատասխաններդ։ որը կրկին, հարցեր առաջացնում ա՝ ինչի՞ անկապ մարդիկ էնքան հեշտ իմանան, թէ ինչ ես որտեղ պատասխանել։ միւս կողմից էլ՝ ի՞նչ կայ որ, եթէ չես ուզում տեսնեն՝ երեւի ոչ թէ չես ուզում տեսնեն, այլ չես ուզում իրական անձիդ հետ կապուի։ իսկ իրական անձի հետ կարող ա եւ չկապուել։
մէկ էլ, երեւի կարելի ա դիասպորայի յաւելուած սարքել, որը ցոյց կը տայ այլ շղթաներում կոնտակտներիդ մեկնաբանութիւնները այնպէս, ինչպէս թուիթերեան հոսքում ա լինում։ իսկ եթէ ներգրաւուած չես՝ գնայ ամէն կոնտակտիցդ հաւաքի գրառումների եւ դրանց տակ եղած մեկնաբանութիւնների մասին տեղեկատւութիւն, որ քեզ թուիթերեան ձեւով շարադրի։
ճիշտ ա, կրկին լրիւ նոյն ձեւ չի լինի՝ կարող ա կոնտակտդ մեկնաբանել ա ոչ կոնտակտիդ մօտ, ու ապա ձեւ չեմ տեսնում այդ տեղեկատւութիւնը յաւելուածով հաւաքելու։
ու շեշտեմ, որ ես թուիթերի դիզայնի մասին խօսում եմ լոկ այն առումով, որ մենք նման բան ունենք դաշնեզերքում՝ մաստոդոնի, պլերօմայի, գօթուսոշլի, եւ այլոց ձեւով։
#համացանց #դաշնեզերք #նախագծում #դիզայն #չաթ #թուիթեր #մաստոդոն #պլերոմա #պլերօմա #ինտերնետ #շփում #տեքնոլոգիա #տեք #չգիտեմ
ուրեմն, գործի տեղի կարգչին եմ կպնում, էնտեղ դիտարկիչի մէջ միացնում եմ «մայքրոսոֆթ թիմզ»֊ը։
դա էնտեղի «սլէքի» փոխարինիչն ա։
ինքը դէ աւտոմատ գցում ա քեզ «օնլայն» կամ «էուէյ» ստատուսներ։ կարող ես նաեւ ֆիքսել ամբողջ օրուայ համար անփոփոխ ստատուս՝ բայց էդ ստատուսը չի կարող լինել «օնլայն»։ կարող ես ասել որ «բիզի» ես ամբողջ օրը, կամ «էուէյ»։ բայց ոչ «օնլայն»։
կորպորատիւ կապիտալիստ խոզե՛ր։ (:
դէ սա իհարկէ տիպիկ, ոչ ազատ ծրագրակազմի օրինակ ա։ ու երբ դիտարկիչի մէջ ա՝ մէկ ա ազատ չի։ կամ ուրիշի սերուերի վրայ ա, կամ էլ անազատ կոդ ա աշխատում քո դիտարկիչի մէջ։
#ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #մայքրոսոֆթ_թիմզ #չաթ #անկապ
ես ինչի՞ եմ նաեւ կարեւորում չաթերը՝ այսօր իմ օգտագործած ծրագրակազմը լաւ դոկումնետացուած չի՝ փոքր համայնքները չեն ձգում նաեւ լաւ հետեւել վիքի֊ի վիճակին։
ու շատ պատասխան կարելի ա գտնել միայն չաթերում։
այլ պատճառ՝ պատկերացնել ինչ ա կատարւում։ մարդիկ ինչի մասին են խօսում, ինչի վրայ են աշխատում։ ինչ խնդիրներ կան, որոնց իրանց ձեռքերը չեն հասնում։
#չաթ #տեք #համայնք
լուսանկարչութեանը նուիրուած չաթ՝
սենեակ՝ փայլք
կոնֆերանս սպասարկիչ՝ conference.spyurk.am
#չաթ #սենեակ #ֆոտօ
լաւ նորութիւն spyurk.am
ջաբեր հաշիւ ունեցողների համար, յուսամ յուսալի կաշխատի՝
այսուհետ կարող էք կպնել ցանկացած irc
սենեակներին օգտագործելով միայն ջաբեր հաշիւը։
այդ համար պէտք ա ներմուծել սենեակի անունը, օրինակ այսպէս՝
#oberon%irc.libera.chat
իսկ կոնֆերանս սենեակի սպասարկիչը՝
bibi.spyurk.am
յէ՛յ։
ինձ շատ ա դուր գալիս ջաբերը նրանով, որ կարելի ա մի հաշիւ ունենալ, ու կպնել տարբեր եւ զանազան սենեակների, որ գտնւում են լրիւ այլ սպասարկիչների վրայ։ հիմա նաեւ irc
սենեակների։
եւ եթէ սովորաբար կպնում ես irc
սպասարչի ուղիղ, այն գիտի այփիդ, դրա փոփոխութիւնները, իսկ այսպէս կրկին, սերուերդ քո տեղեկատւութիւնը թաքցնում ա, քեզ ներկայացնելով։
ու տէնց։
յ․ գ․ եթէ չունէք սփիւռքի հաշիւ, նմանատիպ կամուրջներ էլի կան, ասում են jabber.fr
֊ն ունի (չեմ ստուգել), ու փորձել էի այս կամուրջը։
յ․ յ․ գ․ լիբերայի #ada
սենեակը վերջն ա, ինչպէս եւ ##programming
֊ը։
#սփիւռք #ջաբեր #այառսի #կամուրջ #բիբումի #չաթ #համացանց #ապակենտրոնացում #####
ես խնդիր ունեմ՝ ֆֆ֊ն եթէ փակուի, գիտի որ պատուհանը որ աշխատատիրոյթ տանի, իսկ փիջինը չի իմանում։
հետեւաբար ամէն անգամ փիջին անջատել միացնելուց յետոյ երկար դասաւորում եմ պատուհանները։
հիմա աւտոմատացրի էդ խնդիրը։
մի նիշքի մէջ ձեւակերպում եմ որ պատուհանը որ տիրոյթում լինի։ ցանկ ա, զի չգիտեմ որ տաբն ա էդ պահին բաց լինելու, ու ապա որն ա լինելու պատուհանի վերնագիրը։
սա իմ կարգաւորումների նիշքն ա՝
2:oberon spyurk khosenk մերգելեան գրադարան
2:intentionally_blank посторонним_в to_the_ocean_netters-dev ցանցառներ_նախագծում շեքսպ_արեւ_սոնա
3:#pine64 #pinetime #pinephone
3:#pinetab #pinebook
4:#ada #retro ##forth
4:#fpc #oberon #lazarus #pascal
5:#gentoo-powerpc #hellosystem #plan9 #minix #netbsd #freebsd #openbsd #gentoo
5:#maemo-leste #maemo #postmarketos #postmarketos-offtopic
6:#security #opsec
6:privacy-and-security privacy
7:dino_chat blabber_support conversations operators prosody xsf
7:##programming ##tokipona #pidgin #lesswrong
8:#socialhome #thefederation #diaspora #mastodon #scuttlebutt #indieweb
8:dishub fediverse disroot schroedingers_chat 404_English_chat support_for_chat.sum7.eu
9:#roms #ebooks
9:#tilderadio #helpdesk #anonradio
10:#soylent #politics #editorial
10:политика
11:fotografie
11:#photogeeks #darktable
11:#opensourcemusicians
11:cybersnoot
12:openhardware homebrew_server_club modding_fridays openwrt 64sprites
12:geminauts
13:onfoss floss linuxforum FSFE_community
13:#windowmaker #icewm
ամէն տիրոյթում ուզում եմ ունենալ երկու պատուհան, ու յստակ տեղում ու յստակ չափսի։
հիմա որ շրջում եմ տիրոյթներով, շատ հաճելի ա տեսնել նոյն ձեւ բաց պատուհաններ, ու խօսակցութիւնները։
սա էլ հիմնականում սկրիպտն ա՝
function find_active_tab_from_list2 {
read -a list <<< "$(printf "%s" "$@")"
local func_result=""
for i in "${list[@]}"
do
res=`wmctrl -l | grep ${i} | awk {' print $1 '}`
if [[ -n "$res" ]]
then
#func_result=$i
func_result=$res
fi
done
echo "$func_result"
}
այս ֆունկցիան վերնագրերի լիստն ա վերցնում ու գտնում window id֊ն որը պարունակում ա դրանցից մէկը։
(կարելի էր եւ window id չվերադարձնել, այլ հէնց անունն օգտագործել, բայց մտածեցի window id֊ն հաստատ չի կրկնուի)։
սա էլ մնացած սկրիպտի մասն ա՝
if [[ -z $1 ]]
then
echo "provide config file name"
exit
fi
set -x
var=0 #this is used to check for odd or not to put window on the left or right
while read line
do
wrkSpc=`echo $line | awk -F ":" {' print $1'}`
winLst=`echo $line | awk -F ":" {' print $2'}`
win=$(find_active_tab_from_list2 "${winLst[@]}")
if [ $((var%2)) -eq 0 ]
then
wmctrl -i -r $win -t $wrkSpc
wmctrl -i -r $win -e 0,150,50,800,900
else
wmctrl -i -r $win -t $wrkSpc
wmctrl -i -r $win -e 0,1050,50,800,900
fi
var=$((var+1))
done < $1
նախ ստուգում ա արդեօք կարգաւորումներով ֆայլի անունն ա ստացել, յետոյ տող առ տող առանձնացնում ա տիրոյթը տաբերի անունների ցանկից։
կանչում ա էն ֆունկցիան, ստանում ա պատուհանի համարը ու տեղաւորում այն էն կոորդինատներով որ նշած են։ յաջորդ անգամ միւս կոորդինատներով ա տեղաւորում։
կարելի ա էլի լաւացնել, որ ըստ էկրանի չափսերի աւտոմատ որոշի ոնց տեղաւորի։ դէ ըստ իմ նախընտրութիւնների, ես օդ եմ սիրում, ազատ տարածք այդ պատուհանների միջեւ եւ շուրջը։
սա էլ սկրիպտով պանակը։
#սկրիպտ #էքս #իքս #էքսորգ #իքսորգ #լինուքս #իւնիքս #փիջին #պատուհան #չաթ #էկրանահան
աստուած, ես չգիտէի սէնց բան կայ, ֆրինոդում ոնց որ չկար՝
https://libera.chat/guides/cloaks
#չաթ #տեք #գաղտնիութիւն
ռուսական ջաբեր չաթում ասում ա՝
>«ընտրութիւններում» «յաղթանակի» աիթով իշխանութեան կուսակցութեան ուրախութիւնը յիշեցնում ա մի մարդու ուրախութիւն, որ բարձրագոյն կրթութեան դիպլոմը նոյնիսկ չի ձեռք բերել ստորգետնեայ անցումում, այլ ինքն իր համար տպել է համակարգիչն օգտագործելով։ (Радость партии власти по поводу своей “победы” на “выборах” напоминает радость человека, который диплом о высшем образовании даже не купил в подземном переходе, а сам себе напечатал на компьютере.)
#քաղաքականութիւն #չաթ #զրոյց
ես, ինձ թւում ա, տասնհինգ հազար անգամ գրել եմ, բայց եկէք եւս մի անգամ գրեմ՝
ուրեմն, ինտերնետը նախագծուած ա որպէս ապակենտրոն համակարգ, ուր ամէն մարդ կարող ա ներկայացուած լինել որեւէ հանգոյցով (ամենասկզբում դա իր համալսարանն էր) եւ այդ համակարգում բոլորն ունէին արտայայտուելու հաւասար իրաւունք։
հանգոյցների մէջ կապը չի վերայսկւում, ցանկացած մարդ մի հանգոյցից կարողանում ա կապուել այլ հանգոյցի մարդու հետ։
դա ձեզ ծանօթ ա էլ․ փոստի համակարգից։ freenet.am֊ից կարելի էր գրել նամակ yahoo.com եւ ոչ մէկն աւելի վեհ քաղաքացի չէր միւսից։
նաեւ կարելի էր արտայայտուել, ունենալով կայք՝ քո դոմենով, քո սերուերում։
էսօր, երբ արտայայտւում ես գեր (նաեւ չաղ իմաստով) հանգոյցի միջոցով՝ օրինակ, բոլորն ունեն «թուիթերի» հաշիւ, ապա այդ թուիթերը ստանում ա աննախադէպ հնարաւորութիւն խօսքը վերայսկելու։ եւ ինչպէս տեսանք, խօսքից զրկեցին նաեւ ամն նախագահին։
քանի որ շուկայում պահանջը ձեւաւորւում ա, «մեսինջերները» մեզ առաջարկում են ծայրից ծայր կրիպտաւորում (end to end encryption) բայց իրականում, երբ դու օգտագործում ես փակ սեփականատիրական ծրագիր, այն կարող ա կարդալ տեքստդ եւ մինչ կրիպտաւորելն ու ուղարկելը։ եւ քո արտայայտածը քո պրոֆիլի մասն ա դառնում, որով, լաւագոյն դէպքում կը որոշուի թէ ինչ գովազդ ա պէտք քեզ ցոյց տալ, վատագոյն դէպքում՝ կը որոշուի սոցիալական վարկանիշդ, եւ արդեօք դու կարող ես ստանալ որոշ ծառայութիւններ, կամ ելքի վիզա։
սա նորմալ հետեւանք ա նրա, որ մենք օգտագործում ենք կենտրոնացուած ծառայութիւններ։
նաեւ ծառայութիւններ, որոնց համար չենք վճարում՝ մարդիկ լիքը փող են ներդրել, պէտք ա էդ փողը հանեն։ եւ դու պիտի նայես գովազդ այդ պատճառով։ պարզ չէր, որտեղից դուրովին էդքան փող բայց նա էլ արդէն գովազդ ցոյց ա տալու։
եթէ վերադառնանք համացանցի մոդելին, ապա դեռ քսան տարի առաջ ես զարմանում էի, որ մարդկանց խեղջ նոութբուքները ճռռում էին, ստարտ անելով yahoo messenger, aol, icq, msn, եւ այլն միաժամանակ։ զի մի կոնտակտը aol֊ում էր, միւսը՝ yahoo֊ում, իսկ բոլորի հետ ուզում ես շփուել։
էս մարդիկ աշխատում են փող, ու պէտք ա ունենան աւելի շատ օգտատէր։ էդ պատճառով էլ իրենց շահին չի համապատասխանում, որ թողնեն դու քո նախընտրած, դիցուք, icq֊ից կապուես իրենց, դիցուք yahoo֊ի օգտատիրոջ հետ։
մի պահ նոյնիսկ aol֊ը փորձեց փակել մէյլը դրսից՝ այլ մէյլ սպասարկիչներից էլ չէր լինում մէյլ ուղարկել aol֊ի օգտատիրոջը։ եւ պէտք ա գրանցուէիր, անպայման նաեւ հաշիւ ունենայիր aol֊ում։ մարդիկ դրան սովոր չէին ու չուրախացան, եւ aol֊ը ստիպուած եղաւ այդ որոշումը հետ շրջել։
օկ, ամէնն իրականում բնաւ էլ վատ չի։ մենք ունենք (դեռ) մեր համացանցը, իր ապակենտրոն դիզայնով։ ոչ մէկ չի պարտադրում ունենալ ֆէյսբուք, կամ իրենց «մեսինջերը»։
ինձ հարցնում են՝ ի՞նչ «մեսինջեր» ես օգտագործում։
ու ինձ բարդ ա պատասխանել՝ զի ես «մեսինջեր» չեմ օգտագործում։
տեսէք, մէյլը աշխատում ա smtp (simple mail transfer protocol) հաղորդակարգով։ իսկ դուք օգտւում էք gmail֊ի վեբ ինտերֆէյսից, թէ microsoft outlook express֊ով, թէ thunderbird֊ով, թէ անդրոիդի տակ ունէք k-9 mail կլիենտը՝ կարեւոր չի։
պէտք ա ընտրել սերուեր (կամ ունենալ քոնը), ընտրել օգտանուն, եւ ահա ունես մէյլ։ ապա կարգաւորում ես կլիենտդ՝ էս իմ օգտանունն ա, էս իմ սերուերն ա՝ եւ կարողանում ես գրել այլ մարդու՝ իր օգտանուն @ իր սերուեր հասցէով։
բաւական պարզ ա չէ՞։ հիմա դեռ իննսունականներին մարդիկ ժողովուել են, եւ որոշել չաթի հաղորդակարգ նոյն սկզբունքներով։ այդ հաղորդակարգը կոչւում ա jabber կամ xmpp (extensible message passing protocol)։
հաղորդակարգը կառավարւում ա հանրութեան, համայնքի, հետաքրքրուած ժողովրդի՝ ժողովուող մարդկանց կողմից։
ոչ թէ ընկերութեան։ օրինակ՝ տելեգրամը թարմացնում ա կլիենտը, եւ կլեինտը սկսում ա սատարել նաեւ նոր հաղորդակարգի՝ այլ մարդ կարողանում ա ջնջել քո մօտից իր գրածը։ առանց քննարկելու դա լաւ ա թէ վատ՝ դա ընկերութեան մենեջմենթի որոշումն ա։ մարդիկ չեն քննարկել եւ չեն քուէարկել այդ «ֆիչըրի» համար։ եթէ քննարկէին եւ քուէարկէին jabber֊ի համայնքում, երեւի թէ այդպիսի «ֆիչըր» կը որոշէին չունենալ, կամ գուցէ կը որոշէին ունենալ, բայց երկու կողմի յստակ համաձայնութեամբ։
շեշտել՝ jabber համայնքը չի գրում, արտադրում «մեսինջեր», որեւէ ծրագրակազմ։ ընդամէնը որոշում ա հաղորդակարգը։ կայ հաղորդակարգ s2s՝ server to server ու c2s՝ client to server։ ինչպէս են սերուերներն իրար հետ խօսում, ինչպէս ա ձեր «կլիենտ» ծրագիրը (յաւելուածը) խօսում սերուերի հետ։
իսկ այ հաղորդակարգը կարող ա իրականացնել ամէն մարդ։ ու կան շատ տարբեր իրականացումներ։ կան տարբեր սերուերներ, ու կան տարբեր կլիենտներ։ ես օգտագործում եմ լինուքսի վրայ pidgin կամ dino, իսկ անդրոիդ հեռախօսի համար սովորաբար առաջարկում եմ f-droid խանութից ներբեռնել conversations յաւելուածը։ եթէ տեսնում եմ, որ մարդը տեքնիկապէս առաջադէմ չի՝ ապա խորհուրդ եմ տալիս փլէյ սթորից՝ blabber.im յաւելուածը։ բայց յաւելուածները շատ են՝ դրանք եմ խորհուրդ տալիս, զի սատարում են ծայրից ծայր կրիպտաւորուած տեսա եւ ձայնա զանգերի, տեքստերի, ու հաղորդակարգի կարեւոր մասերին սատարում են։
բայց կարեւոր նշում՝ դուք չէք կարող ունենալ ե՛ւ յարմարաւէտութիւն, ե՛ւ անվտանգութիւն։ դրանք իրար կողք քիչ են հանդիպում։
եթէ փորձում ես «ուոթսափ», ապա այն վերցնում ա հեռախօսահամարդ, վերցնում ա հասցէագիրքդ, վերցրած ա արդէն ընկերներիդ համարներն ու հասցէագրքերը, հեռախօսահամարդ օգտագործում ա որպէս քո օգտանուն, եւ կազմում ա ձեր կոնտակտ լիստերը։
դա յարմար ա, բայց յարմարաւէտութեան գինն անձնական տուեալներն են։
այլապէս՝ դուք պէտք ա որոշէք՝ ո՞րտեղ գրանցել հաշիւ։ կամ ունենաք ձեր սերուերը։ ահա մի քանի յղում, ուր կարելի ա ընտրել jabber սպասարկիչ՝
ես խորհուրդ եմ տալիս գտնել ընկեր, ում վստահում էք, ու թող նա ձեր ախպերութեան համար jabber սպասարկիչ կարգաւորի։ եթէ չունէք այդ ընկերոջը, ապա խորհուրդ եմ տալիս օգտագործել https://jabber.am սպասարկիչը՝ ադմինը մեր @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/antranigv}֊ն ա ու բաւական լաւ կարգաւորել ա։
նաեւ, հաւէս ա երբ սպասարկիչը հայաստանում ա գտնւում (իսկ jabber.am֊ը էստեղ ա), համ կապն ա արագ, համ երբ վթար ա լինում եւ հանրապետութիւնը զրկւում ա ինտերնետի հետ կապից՝ մենք մեր մէջ մէկ ա չաթ կարողանում ենք անել։
պէտք ա նշեմ եւ վատ կողմը՝ եթէ դրսում սերուեր ես վարձում, ապա կարողանում ես վստահ լինել որ էլեկտրաէներգիայի խափանման խնդիր երեւի թէ չես ունենայ, իսկ այ մեզ մօտ նման խնդիրներ երբեմն առաջանում են։
եւս մի պլիւս jabber.am֊ում հաշիւ ունենալու՝ այն չի պահանջում ոչ մի բան, նոյնիսկ իմէյլ։ պարզապէս ներմուծում ես օգտանուն ու ծածկագիր, ու ունես հաշիւ։ առանց որեւէ աւելորդ տեղեկատւութիւն քո մասին տալու։ բնականաբար, առանց կիսելու հեռախօսահամարդ։
ինչեւէ, ձեզնից հասնում ա՝
ինքը@չոլ.հայ
բայց չեմ օգտագործում, զի հիմնականս փոխել չեմ ուզում։ թէ չէ վերջն ա։ահա, սրանից ա կարելի սկսել։ յաւելուածներում կը գտնէք, որ շատ հեշտ ա նաեւ սարքել ձեր չաթերը, եւ մի քանի հոգով չաթը կարող ա լինել end 2 end encrypted, որը վերջն ա։
եւ աենակարեւորը, ամէնն ունի արտայայտման իրաւունք՝ մեծ ընկերութիւնից կախուածութիւնը պարտադիր չի։
արդե՞օք ես կարծում եմ որ հնարաւոր ա ձեր բոլոր ծանօթներին բերել jabber՝ ազատ համացանց։ չէ, դժուար թէ։ մարդկանց մեծ մասին շատ հարցեր չեն հետաքրքրում։ բայց եթէ մինչ այստեղ կարդացել էք, ու ունէք ընկեր, ում էս մտքերը՝ երբ բոլորն ունեն արտայայտուելու հաւասար իրաւունք առանց կախուած լինելու մեծ ընկերութիւնից, հարազատ են՝ ապա իր հետ կարող էք շփուել ջաբեր հաղորդակարգով։
ես լսել եմ էսպիսի մտահոգութիւն՝ իսկ ի՞նչ եթէ էս կամ էն ծառայութիւնը այլեւս չլինի։ ի՞նչ եթէ, օրինակ, թութը փակուի։ դէ, չգիտեմ, ջանում ենք պահել, ու spyurk.am֊ը կայ 2012 թուից։ բայց եթէ եւ չլինի՝ բնաւ բարդ չի տեղափոխուել այլ jabber հանգոյց, կամ ստեղծել քոնը։ շատ թեթեւ փոքր արագ սերուային ծրագրակազմ կայ՝ պէտք ա տեղակայել, եւ բաւական հեշտ ա կարգաւորել։ իսկ այ եթէ գիգանտներից մէկը ֆէյլ լինի՝ դա ո՞նց փոխես։ օրինակ, գուգլը փակել ա բազմաթիւ սերուիսներ։ դրանցից մէկն էր google plus֊ը։ google plus֊ի ժողովուրդը տեղակայել ա իրենց համար pluspora.com դիասպորա հանգոյց, եւ շարունակում են այնտեղ շփուել։ իսկ եթէ չլինէ՞ր դիասպորա ծրագրակազմը, ի՞նչ էին անելու։ այնպէս որ իմ կարծիքով ազատ ծրագրակազմն աւելի ապահով ա այդ առումով՝ դրան սովորեցիր՝ մինչեւ դրա մէջ հետաքրքրուած մի քանի հոգի կան՝ այն ապրելու ա, կենդանի կը պահեն նախագիծը։
իսկ այ մեծ ընկերութիւնը նախագիծը կարող ա փակել, զուտ որովհետեւ բաւական փող չի բերում։
նաեւ քո «ախպերական» սերուերի ադմինը չի ցոյց տայ քեզ գովազդ։ առհասարակ, ինչի՞ պիտի համացանցում գովազդ տեսնես՝ կարելի ա առանց գովազդի աշխարհում ապրել։
զգում եմ, որ արդէն շատ եմ գրել։
աւելացնեմ մի գաղտնիք վերջում՝ whatsapp֊ը երբ ստեղծուեց՝ իրենք պարզապէս օգտագործեցին եղած jabber ծրագրակազմն ու հաղորդակարգը։ բայց իհարկէ չէին թողնում այլ սպասարկիչների մարդկանց խօսել իրենց օգտատէրերի հետ։ նմանապէս ֆէյսբուքը, նմանապէս livejournal messenger֊ը, նմանապէս yandex messenger֊ը, եւ նմանապէս google talk֊ը։
զի էժան ա՝ արդէն գրած ծրագրակազմ ես վերցնում, լաւ ա աշխատում, իսկ յետոյ երբ օգտատէրեր հաւաքես, կը մտածես ինչ անել։ ես միամտօրէն բերում էի մարդկանց google talk զի գիտէի որ առանց google֊ում հաշիւ ունենալու կը կարողանամ չաթուել իրենց հետ։ եւ իսկապէս, իրենք ինձ տեսնում էին որպէս օգտանուն@arnet.am եւ մենք կապի մէջ էինք։
այդ ժամանակ գուգլի նշանաբանն էր՝ «don’t be evil», եւ ամէն որոշումը չէ որ ամենաշատ փողը վաստակելու համար էր կայացւում։ այսօր նշանաբանը «do the right thing» ա, եւ բնականաբար, ես վաղուց չեմ կարող շփուել google talk֊ի կոնտակտներիս հետս։
ահա, արդէն շատ ա ստացուել, գրէք մեկնաբանութիւններում, եթէ խնդիր ունէք, փորձենք ձեզ օգնել տեղափոխել չաթերը ազատ համացանց։
#համացանց #համայնք #ազատութիւն #ծրագրակազմ #պատմութիւն #տեք #տեքնոլոգիաներ #չաթ #մէյլ #ջաբեր #հաղորդակցութիւն
ուրեմն, պոստմարկէտում կայ դինօ, որը ձախի մասը, ուր կոնտակտներն են, ու չաթերը՝ թաքցնում ա։
պարզւում ա, դա դինօյի «handy» ճիւղն ա, որ նախատեսուած ա փոքր էկրանով սարքերի համար։
իսկ մանջարօյում դինօն սովորական դինօ ա, ու կայ նաեւ դինօ֊մոբայլ, ուր նաեւ արդէն ինտեգրել են զանգեր, ու լինում ա կապուել քոնուերսէյշնսի հետ։
#դինօ #չաթ #ջաբեր #փայնֆոն #էկրանահան
ես, գուցէ գիտէք, շատ եմ սիրում չաթեր։ եթէ չեմ մասնկացում, ապա պատմութիւնը կարդում եմ։ բայց եւ գտնում եմ որտեղ կարող եմ արտայայտուել։ չաթերով ես իմանում եմ տարբեր մարդկանց կարծիքներ, ուղէղս կապերը փոխում ա, գտնում եմ նոր հետաքրքիր յօդուածներ, որոնց յղում են լրիւ այլ բեքգրաունդ ունեցող մարդիկ, ընկնում եմ դրանք կարդալով։ կարճ ասած՝ ահաւոր զարգացնող ա ու հաւէս։
հաւէս ա նաեւ երբ կարող ես մասնակցել եւ արտայայտուել։ էլ աւելի հաւէս ա երբ գտնում ես հետաքրքիր կամ արդէն պարզապէս ունենում ես ծանօթ մարդիկ, որ ողջունում են, երբ մտնում ես սենեակ։ որ հարցնում են, էս ուր էիր կորել։
վաղուց չեմ նկատել չաթ, ուր ինձ կոմֆորտ չէի զգայ։ ու նոր երկու օր առաջ յիշեցի, որ մթնոլորտը որոշ հայկական եւ ռուսական ֆորումներում բաւական ճնշող էր։
ստիպուած յիշեցի՝ երբ վերջերս ջաբեր չաթերի ցանկերով անցնելիս, որոշեցի նաեւ կպնել մի քանի ռուսալեզու չաթի։ փորձառութիւնս լաւը չէր։
չաթերից երկուսում ինձ հա ողջունում էր քափչա՝ ստիպում էր ամէն ռեքոնէքթից, եւ ամէն սարքից գնալ քափչա հաւաքել։ ես դեռ ընդամէնը ուզում էի կարդալ, առհասարակ ալարում եմ ռուսերէն ստեղնաշար միացնել, մտածում էի դեռ կարդամ, տեսնեմ հոգեհարազատ մարդիկ կա՞ն, հետաքրքիր քննարկումներ ինձ համար կա՞ն, որ յետոյ մտածեմ։
բայց էդ կարդալը միայն արդէն բարդ էր՝ պահանջում էր հա քափչա։ չաթերից մէկից ապաբաժանորդագրուեցի, միւսից արդէն ուզում էի, հերթական անգամ քափչա ստանալուց, երբ ինձ էնտեղ գրեցին՝ թէ եթէ չես ուզում ստանալ քափչա, արի քո կոդից ցոյց տուր, հանենք։
ես սկզբից մտածեցի՝ նորմալ ա, օրինակ էլեկտրոնիկայի ֆորում կար, ուր մտնելու համար ստիպում էին պարզ քափչա լուծել, իսկ դրա համար պէտք էր օհմի օրէնքը, օրինակ, իմանալ։
ու ասի՝ դէ սա, կամ սա։ ասին՝ հմ, ծանօթ լեզուներ չեն։ մի այլ բան տուր։ ասի՝ սա՝ ու տուեցի տաս տարուայ կոդ որ պասկալով ա գրուած։ ու ես սպասում էի որ կասեն՝ դէ հա, իրական մարդ ես, օկ, արի շփուենք, բայց սկսուեց կոդիս քննադատումը։ որը էլի վատ չի, նայած ոնց ա մատուցւում ու կատարւում։
օրինակ, սկսեց նրանից, որ էսինչ մեկնաբանութիւնը անգլերէն ճիշտ չեմ գրել։ իսկապէս, անգլերէն ճիշտ չէի գրել։ յետոյ գտաւ իմ քոմենթը, ուր ես գրել էի if - then - else֊ի կողքը՝ «աւաղ պասկալը elsif չունի»։ ու ասաց՝ «դու, ըստ երեւոյթին, գաղափար էլ չունես ինչ ա…» ու մի ռուսերէն արտայայտութիւն, որ չգիտէի ինչ ա։ նայեցի՝ ընդամէնը pattern matching֊ը նկատի ունէր։ օկ, ոնց որ գաղափար ունեմ, բայց ես ի՞նչ, հիմա պիտի իրան ասեմ՝ գիտե՞ս, ես լա՛ւն եմ, ես ունե՛մ գաղափար դրանից։ ու լռեցի։ յետոյ տեսաւ որ էդ ռեպօն նաեւ դեբիանի մաս ունի ու գրեց չաթում՝ «տղէրք, հլը բռնէք սրան, ինքը կարում ա դեբիանի փեքեջինգ անել»։
սա ոնց որ դրական բան էր, բայց կարելի էր այլ ձեւ ասել։ կարելի էր ասել՝ վոու, մենք սրանից թոյլ ենք, մեզ օգտակար կը լինես։ ոչ թէ «բռնէք սրան» ասենք։
էդ ուշ գիշերով էր, ու շփոթուել էի, գնացի քնելու։ միւս օրը վերլուծեցի՝ մտածեցի՝ շատ նման ա որ մարդն ինքնահաստատւում էր։ ու ինքնահաստատւում էր որպէսզի համոզի ինքն իրեն, որ լաւն ա։ զի չնայած ակնյայտօրէն ահագին բան սովորել ա՝ բայց խորքային համոզմունք որ լաւն ա՝ չունի։ գուցէ նրանից որ սիրուած երեխայ չի եղել։ գուցէ դպրոցում են նեղել։ չգիտեմ։
իհարկէ, կան վեհ մարդիկ, որ շատ ծանր մանկութիւն են ունեցել, բայց կարողացել են շատ լաւ մարդիկ դառնալ։ գուցէ դրանով էլ են շատ վեհ, որ կարողացել են յաղթահարել այդ վիճակը։ բայց եւ կայ շատ մարդ որ չի յաղթահարել։
ու առհասարակ, ես նկատել եմ ու ձեզ հետ կիսուեմ՝ եթէ մարդը փորձում ա լաւը երեւալ (կապ չունի, գուցէ եւ ձեր աչքում) նրանով որ ցոյց ա տալիս ուրիշները ինչ վատն են՝ հեռու մնացէք էդ մարդուց։ իրան չէք ուղղի, իսկ ձեր կեանքի որակը վատանալու ա։
ու այո, յիշեցի որ վաղո՜ւց էդպիսի մարդկանց հետ չեմ բախուել։ որ տեսնումէ ի նման վարքագիծ (որպէս ընթերցող) մի 15-20 տարի առաջ՝ ռուսական չաթերում ու ֆորումներում։ մտածեցի՝ ինչքան հաւէսն ա անգլալեզու չաթերի մթնոլորտն այսօր։
միայն այսօր չէ՝ երբ կարդում ես ութսունականների եւ իննսունականների usenet քննարկումները, ոչ մէկ ոչ մէկի չի նուաստացնում։ ոչ մէկ աւելի լաւն իրան չի զգում ուրիշի հաշուին։
ունեն էդ կուլտուրան։
յիշեցի, որ միակ տհաճ փորձառութիւնս մի քանի տարի առաջ այն էր, որ մի ծրագրաւորման լեզուի սենեակում, այդ լեզուի ստեղծողը ինձ երկար բարձում էր նրանով ինչ յանճարեղ են իր մտքերը։ ու էդքան վատ չէր, զի մի տեսակ հաստատում էր կորզում ինձնից, որ նա լաւ ա մտածել։ ու չնայած դա ծանր ա, ու միշտ չի որ համամիտ ես, իսկ քեզնից ուզում են՝ միւս կողմից՝ դա նուաստացնող չէր։ այդ չաթ էլ մի քանի անգամ էլ մտայ, տեսայ էդ տղայի հետ չի լինում, ու էլ չմտայ։
ու նոյնիսկ դա շատ աւելի լաւ փորձառութիւն էր քան էն ինչ երէսեցի էս քանի օր առաջ՝ այդ կոնկրետ ռուսական չաթում։
ընդամէնը սա էի ուզում պատմել։ ու ուղերձը տալ, որ լաւ չի, ցածր ա լաւը երեւալ այլ մարդկանց հաշուին։
դէ մինչ։
#չաթ #մարդիկ #յարաբերութիւններ #համացանց #պատմութիւն #անկապ
մի հատ ջաբեր չաթից։
#ռուսերէն #կայունութիւն #ստաբիլնըսծ #քաղաքականութիւն #էկրանահան #չաթ #ազատութիւն
ձեզ ըստ հետաքրքրութեան ջաբեր սենեակներ գտէք՝ https://search.jabber.network/rooms/1
#չաթ #յաբեր #շփում #ապակենտրոնացում #կապ
այսօր կարգաւորեցի որ չոլի չաթով աւդիօ ու վիդեօ զանգեր աշխատեն։
@{ameoba@xn–69a.xn–99axc.xn–y9a3aq}֊ի հետ ստուգեցինք, զանգ արինք։
(:
#չոլ #չաթ #ջաբեր #ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն
ոնց հասկանում եմ, փիջինը չի կարողանում աշխատել ջաբերի իւնիկոդ տիրոյթների (դոմէն) եւ օգտանունների հետ։
բայց դինօն եւ քոնուերսէյշնսը կարողանում են։
ու ապշելու ա որ prosody֊ն եւ xmpp֊ն ինքը սատարում են իւնիկոդին լրիւ, ամէնուր։
երէկ prosody֊ի չաթում հարցրի՝ կաշխատի՞ իւնիկոդ տիրոյթով, բոլորը սկսեցին տժժալ, մէկը ցոյց տուեց nödåtgärd.se հանգոյցը, միւսը՝ 🤖.yaxim.org֊ը, միւսը՝ ツ.op-co.de ֊ն։ տարբեր բաներ էին փորձում յիշելով, էս երկրորդը տէնց էլ չյիշեցին ոնց էր, բայց վերջինը ես էլ ստուգեցի՝ աշխատում ա։ ツ
#չաթ #ջաբեր #ջաբբեր #ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն #իւնիկոդ #ծրագրակազմ #փիջին #դինօ #քոնուերսէյշնս
այստեղ կայ բաց ջաբեր սենեակների ցանկ՝
https://search.jabber.network/rooms/1
#չաթ #ապակենտրոնացում #ջաբեր #ազատութիւն #համացանց
կարգաւորեցինք՝ էս պահից նաեւ jabber.am֊ն ա կարելի օգտագործել զանգերի եւ տեսազանգերի համար։ ու spyurk.am֊ի ու jabber.am֊ի մէջ էլ ա աշխատում։
զանգերին սատարում են՝
անդրոիդի կլիենտ՝ conversations(fdroid֊ում՝ ձրի), blabber.im
մակօսի՝ beagle im։
այօսի՝ siskin։
յղումներ՝ jabber.am֊ում։
#jabber #xmpp #ջաբեր #չաթ #ապակենտրոնացում
գրեմ որ արձանագրուի։
այսօր ֆրինոդի աշխատողների մեծ մասը լքել ա աշխատանքը, բացել են նոր հանգոյց ուր կանչել են ժողովրդին։
դեռ հարարին գրում էր որ այսօր իմաստ չունի օրինակ զաւթել կալիֆորնիան, զի տարածքը չի որ փող ա գեներացնում, այլ այնտեղ ապրող եւ ստեղծագործող մարդիկ։ ու այդ մարդիկ կը թռնեն այլ տեղ կաշխատեն, ու զաւթելն այսօր արդէն անիմաստ ա դարձել։
#հարարի #գիրք #չաթ #պատմութիւն
նէնց ուրախ եմ որ էս համայնքը դեռ կայ։ քսան տարի առաջ ես չունէի ինտերնետ՝ շատ թանկ էր ու անհասանելի, բայց ունէի freenet.am֊ի հաշիւ, եւ կարողանում էի telnet֊ուել իրա սերուերներից մէկի վրայ՝ gampr.freenet.am֊ի։ ու այնտեղից հնարաւոր էր telnet֊ուել ամէն տեղ։ եւ հոստերից մէկը, որ օգտագործում էի օրինակ lynx աշխատեցնելու համար՝ sdf.lonestar.org֊ն էր։
այսօր տեսնում ենք շատ մարդ որ իրենց մաստոդոնից ա գրում տեքի մասին։ նաեւ տրամադրում են gopher հոստինգ։ (:
իրենք նաեւ ունեն անօնռադիօ, որը երբեմն շատ հաւէսն ա։ (: եւ չաթ, որը պէտք ա օգտագործել կոնսոլից՝ ssh֊ով կպնելով իրենց, ուր լսում են այդ ռադիոն, ու քննարկում, ու անկապ խօսում։ շատ հաւէս ա, ու շատ հաւէս ա որ իրենք կան։
#էկրանահան #իւնիքս #անոնռադիօ #անօնռադիօ #ռադիօ #չաթ #սդֆ #պամտութիւն
յիշեցնեմ, կամ ասեմ նրանց ով չգիտի։
եթէ դուք ունէք spyurk.am֊ի հաշիւ՝ ապա դուք ունէք ջաբեր չաթի հաշիւ։
այստեղ կայ ահագին անտաղանդ գրուած ձեռնարկ այն մասին, ինչպէս կարգաւորել pidgin անունով կլիենտ, բայց ես էսօր խորհուրդ եմ տալիս օգտագործել blabber.im՝ եթէ ունէք անդրոիդ սարք։
եթէ չունէք spyurk.am֊ի հաշիւ՝ կարող էք փորձել գրանցուել jabber.am֊ում։ ու յետոյ աւելացնել ձեր ընկերներին՝ էսինչը @ jabber.am կամ էնինչը @ spyurk.am
դա ռեալ ու շատ լաւ այլընտրանք ա կենտրոնացուած ծառայութիւններին։
jabber.am֊ում էլ նաեւ կայ յաւելուածների ցանկ։ ես ձեր փոխարէն իմ ամէն չաթ շփումները կը տեղափոխէի ջաբեր։ բոլորին, ում հնարաւոր ա, կը համոզէի բացել ջաբեր, ու իր հետ կը շփուէի միայն ջաբերով՝ եւ ոչ մեսենջերով կամ ուոթսափով։
իհարկէ՝ աւելի բարդ ա, զի երբ ուզում ես վերայսկողութիւն, ու ապահովութիւն, պիտի ինքդ որոշումներ կատարես՝ ի՞նչ հաշիւ բացել, ո՞ր սպասարկչի վրայ, ո՞ր յաւելուածով/ծրագրով, ու պիտի ինքդ աւելացնես ընկերոջդ, զի չես ուզում յաւելուածին տալ հասցէագիրքդ։ իսկ ուոթսափը կը վերցնի հասցէագիրքդ, ու աւտոմատ կաւելացնի ընկերոջդ քո կոնտակտների մէջ։ բայց դու դա չես ուզում չէ՞, դու չես ուզում նա անի, բայց վերցնի, դու ուզում ես դու անես, բայց չտաս։
(:
#չաթ #յիշեցում #կրկին #ջաբեր #ազատութիւն #դաշնեզերք #համացանց
ահա, պիտի գրեմ միջավայրի մասին։ ու չեմ կարծում, որ ինչ֊որ խորը չվեհ բան կայ դրա մէջ։
փաստօրէն, socialhome֊ն ունի բագ՝ չի կարողանում փնտրել իւնիկոդ դոմեններով իւզերների։ հետեւաբար՝ թթի մարդկանց փնտրել չեմ կարողանում։ սակայն, եթէ դուք հետեւէք այս հաշուին, ապա ձեր էջը կը ստեղծուի, ու ես կը տեսնեմ՝ այս մարդը հետեւել է։ իսկ ձեր էջից կարող եմ հետեւել ձեզ։
այդ մասին խօսեցի հիմնադրի հետ, խնդրեց gitlab issue բացել։
ու հետաքրքիր ա՝ չաթում կայ բոտ, որ պատմում ա gitlab֊ում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին, բայց նաեւ կայ բոտ, որ հասկանում ա նման արտայայտութիւններ՝
ես այդպէս նախկինում էլ եմ ինձ ուղղել, ու մտածում էի՝ գուցէ շատ թիթիզ ա, մարդկանց մի մասը չի հասկանայ, միւս մասի մօտ ընդունուած ա ինքդ քեզ ուղղելու համար՝ աստղանիշ օգտագործել։ բայց ահա, փաստօրէն՝ բոտը լեգիտիմացրել ա իմ վարքագիծը, եթէ բոտը հասկանում ա՝ ապա թիթիզ չի, ապա լեգիտ ա, ապա օրինակարգ ա։
բոտն այս դէպքում շփման կուլտուրայի, էթիկետի reference implementation ա։ (:
#էկրանահան #չաթ #կուլտուրա #մշակոյթ #լեգիտիմութիւն #ծրագրակազմ #դաշնեզերք #իւնիկոդ #բոտ #շփում #էթիկետ
այստեղ նկարագրուած ա մեթոդաբանութիւնը՝ ոնց են հետազօտող լրագրողները նոյնականացրել նաւալնու սպանութիւնը կազմակերպող թիմի անդամներին։
When searching for Panyaev’s phone number on the GetContact app, which crowdsources contact book entries for a given number, we found that he was listed as “FSB Vladimir Alexandrovich Panyaev” in someone’s phone contact book.
կամ
On August 15 and 16, a few days before Navalny’s poisoning, Alexandrov / Frolov communicated frequently with a Moscow-based number ending in -58. Searching this number on a popular Telegram bot reveals that it belongs to a man named Mikhail Shvets, born 1977. Shvets registered his vehicle to an address in 2019: Trubetskaya 116 in Balashikha.
This building on Trubetskaya 116 is not an address where anyone actually lives, but rather Shvets’s work address — the FSB Center for Special Operations.
ի՞նչ եմ ուզում ասել՝ ուշադրութիւն դարձրէք՝ հեռախօսի ու տելեգրամի օգտագործումն ա մատնել մարդկանց։ ես իհարկէ ուրախ եմ, որ մատնել ա, բայց ձեւ չի ջաբերը պալիծ անէր մատնէր թէ ոնց ա մէկը գրուած իմ կոնտակտ լիստում՝ ջաբերի եզրաբանութեամբ՝ ինչ ալիաս եմ դրել իր հաշուի վրայ։
օգտագործէք ապահով, ապակենտրոն, ազատ, սելֆ հոստդ տեքնոլոգիաներ։
ոչ լոկ ապահով լինելու համար՝ չտալու համար տելեգրամենց, որ չարեաց փոքրագոյնն եմ իսկապէս համարում, բայց՝ չտալու։ իրենք այդքան չկան, որ իրենց տաք։
իսկ ով չի ձգում/ուզում օգտագործել ջաբեր, կամ նման տեքնոլոգիա՝ տէնց էլ ձեզ պէտք ա։ էս ես resentful եմ ասում։ բայց ամէն մէկն արժանի ա նրան ինչ ա օգտագործում։ ու առաւել եւս ինչից երջանիկ ա։
ձեր ազատութիւնն աւելի լայն չի լինի, քան էն չափը, որի համար փորձել էք ջանք դնել։ եւ ազատութիւնը ձեզ երջանիկ չի դարձնի։ դոփամին չի սրսկի։ ազատութիւնը բարդ ա զգալ էնպէս, ինչպէս զգում էք ինստագրամ լայքից։
ու տէնց։
#տելեգրամ #գաղտնիութիւն #վերահսկողութիւն #չաթ #յաւելուած #հեռախօս #կլիենտ #ազատութիւն
յ․ գ․ դուրս չի գալիս էս resentful գրածը, մասնաւորապէս որովհետեւ մանիպուլատիւ ա։ զի կարող ա ազդուէք ու մտածէք այդ մասին։ այ պէտք չի, արժանի չէք մտածելու այդ մասին, եթէ չէք մտածել։ անցէք էս գրառումով, նէնց թէ՝ էս էլի կողմնակին անկապ դուրս ա տալիս։ իսկապէս՝ աւելի ուրախ կը լինեմ, եթէ սէնց։
#դինօ #մաեմօ-լեսթէ ֊ի վրայ։
#մաեմո #դրոիդ4 #սարք #չաթ #էկրանահան
#դինօ #մաեմօ-լեսթէ ֊ի վրայ։
#մաեմո #դրոիդ4 #սարք #չաթ #էկրանահան
ինձ թւում ա, շատ աշխատանքի վայրեր ֆէյլ են անում մի կարեւոր բան՝ ու այն պատճառով որ չեն գիտակցում դրա կարեւորութիւնը, կուլտուրան չունեն։
irc֊ն երեւի հնացած ա, միւս կողմից՝ հնացածը ո՞րն ա՝ արագ ա, ու շատ քիչ տրաֆիկ ա տանում։ ջաբերից էլ քիչ։
բայց էականը, ինչի մասին ուզում եմ գրել՝ կոնկրետ մի հանգոյցի՝ freenode֊ի ստեղծած մշակոյթն ա, կամ ընձեռած հնարաւորութիւնը։
նախ՝ հարց տալ քո սիրած֊օգտագործած ծրագրից։ տեսնել մարդիկ ի՞նչ են խօսում իր մասին, ի՞նչ են ուզում, ո՞նց են տեսնում դրա զարգացումը։ զրուցել այդ մասին իրենց հետ։ տեսնել դեւերն ով են, ինչի մասին են խօսում, որն ա իրենց մայնդսեթը, ինչ են ուզում, ինչով են մոտիւացւում։ ու ամենակարեւորը՝ երբ այլ մարդիկ գան հարց տան, դու էլ կարող ես պատասխանել, եթէ գիտես։
այդպէս դու դառնում ես պասիւ սպառողից՝ ինքդ աջակցող։
ու աշխատավայրերը ֆէյլ են լինում ստեղծել էնպիսի միջավայր, ուր մարդիկ, ում հէնց էս պահին պէտք չի խնդիր լուծել, ու մարդիկ, որ պարտաւոր չեն էս պահին այն լուծել՝ լինեն մի վայրում գցած, ու օգնեն իրար, զուտ համայնքի եւ իրար հասնելու պահանջից։
#աշխատանք #չաթ #շփում #զարգացում
ինձ նոր էլի ջաբեր սպամ եկաւ։ կներէք, անջատել էի անտիսպամը, ինչ֊որ բաներ դադարել էին աշխատել դրա պատճառով։ դեռ դիմանանք, մի բան կը մտածեմ։ #սփիւռք #ջաբեր #սպամ #չաթ
torchat֊ը առաջ գրուած էր փայթընով, իսկ հիմա արտագրել են պասկալով՝
https://github.com/prof7bit/TorChat/tree/torchat2/src/core
#չաթ #փայթըն #պասկալ #ծրագրաւորում
մատրիքսը մեզ պէտք ա որպէս այլընտրանք դիսքորդի։
առհասարակ, ինձ թւում ա, այառսի֊ն ու ջաբերը՝ մոդերնիստական գործիքներ են, իրենց էսթետիկան ա մոդերնիստական։ տելեգրամն էլ ա էդ ձեւի մի բան՝ բայց սեփականատիրական։
էսօր մարդիկ դէ պոստմոդերն են սիրում, ու դիսքորդն ու մատրիքսը էդ նիշան են զբաղեցնում։
որը լաւ ա։ թող լինի այլընտրանք։
#չաթ #տեքնոլոգիաներ #համացանց #ազատութիւն #դիսքորդ #մատրիքս #տելեգրամ #ջաբեր #մոդերնիզմ #պոստմոդերն #էսթետիկա
շատ ծիծաղելի ա։ ուզում ես հետեւել մարդկանց՝ օգտագործիր տեքնոլոգիային անուան մէջ՝ trust բառը։
https://www.reddit.com/r/security/comments/4ot223/do_amdprocessors_have_something_like_intel/
ի դէպ, խօսեցի pinebook֊ի ժողովրդից որ ճշտեմ՝ եթէ raspberry֊ն ունի իր մէջ դա, կարո՞ղ ա rockchip֊ի չիպերն էլ որ փայնբուքի մէջ են, ունեն։ ասում են՝ ոնց որ թէ չէ։
(06:32:43 PM) P64ProtocolBot: [D] <theotherjimmy> They have an M0 that does power managment
(06:33:01 PM) P64ProtocolBot: [D] <theotherjimmy> And they have EL3 (exception level 3), which some people see in the same light
(06:35:31 PM) P64ProtocolBot: [D] <theotherjimmy> OTOH, all those are easily user accessible and when running upstream code, you should be able to audit all of the running code.
(06:35:44 PM) P64ProtocolBot: [D] <theotherjimmy> So not really
#փայնբուք #անվտանգութիւն #գաղտնիութիւն #հեգննաք #չաթ #ազատութիւն
վերջերս jolla֊ն՝ հէնց jolla ֆիրմայի առաջին սարքս հա միացուած եմ պահում։ նոյնիսկ իր վրայ ունեմ եւս մի tooter որը կպնում ա անգլերէն մաստոդոնիս հաշուին։ ու ուզում էի լինկ ստանալ ջաբերով՝ միացրի ջաբերը, տեսնեմ՝ xperia֊ի ջաբեր կլիենտը դուրս գցեց՝ անջատուեց։ էքսպերիայինը միացրի՝ եօլլայինը դուրս եկաւ։
հասկացայ՝ resource֊ն ա խնդիրը։ ամէն ջաբեր կլիենտ երբ կպնում ա՝ նշում ա resource ու sailfish֊ի լռելեայն կլիենտի ռեսուրսը՝ Jolla ա հէնց։
մտածեցի՝ ո՞նց փոխել։ յիշեցի որ այն իրականում libpurple֊ն ա օգտագործում, ու նայեցի .purple֊ի մէջ, կարո՞ղ ա փիջինական accounts.xml գտնեմ։ չէ՝ այլ բաներ կային, բայց ոչ դա։ իսկ resource֊ը հաշուի հետ ա նշուում։
հասկացայ որ ինչո֊ր տեղ հարդկոդ արած ա։ ուզեցի together.jolla.com֊ում բացել զրոյց այդ մասին, իսկ այն լաւն ա, ասում ա նախ փնտրի, յետոյ կը բացես փնտրածդ եթէ չգտնես։
փնտրեցի ու գտայ։ հետեւեցի, բնականաբար, ու ափվոտեցի։ ես վեցերորդ հետեւողն էի։ հաւէս ա շատ որ սէյլֆիշի հեղինակները ջաբերն աւելացրել էին լռելեայն, հասցէագրքի հետ ինտեգրած հաշիւների մէջ։ չնայած շատ մարդ չի օգտուում։ տուեալ դէպքում՝ վեց հետեւող ենք։
ինչ֊որ mc-tool
ծրագրով ա հնարաւոր փոխել։ (:
հմ, պարզուում ա telepathy-mission-control փաթեթից ա։ (: mc stands for mission-control (:
ու դէ եղաւ, հա։ էքսպերիայի ջաբերի ռեսուրսը նշեցի sailfish_xa2, եօլլայինը դէ մնաց Jolla (:
ու տէնց։
#սէյլֆիշ #ջաբեր #լինուքս #իւնիքս #տեքնոլոգիաներ #տտ #ռեսուրս #յոլլա #եօլլա #չաթ #կոնսոլ #ու_տէնց #հեռախօս #խելախօս #տելեփատի #գործիք #ապակենտրոնացում #ազատութիւն
#տառատեսակ #չաթ #էկրանահան #զրոյց
երէկ զաթարի էն ներսի սգնեակում էինք, ու ես անդրանիկի հետ էի չաթւում հեռախօսից։ ու բարդ էր, մի մատով էի անում։
յետոյ դուրս եկանք, տեսանք էն միւս սենեակում ա նստած։ աաա, էս երկու կողքի սենեակում էինք ու կէս ժամ չաթւում էինք։
նա էլ ասաց՝ բայց լափթոփդ հե՞տդ ա, ասի՝ հեռախօսից էի, ասաւ՝ սխալներ չկային, ասի՝ դանդաղ էի հաւաքում։ #չաթ #զաթար #երեւան
ես իմացայ, ինչու դուք պէտք ա բերէք ծանօթներին ջաբեր (ըստ երեւոյթին պիքս֊արտ կամ քոնուերսէյշնսի միջոցով)։ ինձ մօտ հիմա աննախադէպ վիճակ ա՝ ջաբերից լիքը մարդ առցանց։
ու էդ մարդկանց մօտ ես միակ կոնտակտը չեմ։
երբ միակն եմ՝ սովորաբար չեն լինում առցանց՝ մտնում գրում են ինձ երբ պէտք եմ։ կամ էլ թութ են մտնում զուտ ինձ նակակելու համար։
էդ ստեղծում ա անհաւասար յարաբերութիւններ՝ դու երբ ուզես՝ չես գրի, իսկ իրենք երբ ուզեն՝ կը գրեն։
այդ պատճառով, նաեւ որ իսկապէս մնան, ու ես տեսնում եմ արդէն, որ էդ իրատեսական ա, զի լիքը մարդ առցանց տեսնում եմ՝ բերէք ընկերներին ու ասէք, որ բերեն ընկերներին։
ակնյայտ ա, որ բոլորը չեն մնայ, բայց եթէ մարդու մօտ երկու երեք կոնտակտ կայ՝ արդէն վատ չի։ ու արդէն նա քեզ մօտ էլ կը լինի առցանց։
մենք ուոթսափից կամ վայբերից վատը չենք։ եթէ մարդը ուոթսափ֊ֆբ շփւում ա, իսկ մեզ հետ լայեաղ չի անում նորմալ բանով շփուել, էդ իրականում նոյնիսկ վիրաւորական կարելի ա դիտարկել։ բայց, երեւի, պէտք չի։ ում ասես՝ տալիս են, իսկ ստեղ իրենցից բան չեն էլ ուզում բացի շփումից՝ ոչ մի թաքնուած կամ ոչ շարժառիթ, գովազդ, ոչ մի տեղեկատւութեան՝ որպէս ապրանքի պահանջ, ու մէ՞կ ա չի՞ գալիս մարդը։
ու չէ, չի զիջում ջաբերը, համեմատելի լուծում ա։
իսկ ով յայտնւում ա որ գրի՝ մի օր ջնջելու եմ ռոսթերից՝ անյաւասար յարաբերութիւններին սուր րզգայուն եմ։
#յարաբերութիւններ #ապակենտրոնացում #ջաբեր #չաթ #համացանց
#էկրանահան #չաթ #զրոյց #սեւակ #սփիւռք #համայնք #սեթ
#էկրանահան #չաթ #զրոյց #սեւակ #սփիւռք #համայնք #սեթ
մտածեցի, էն որ տելեգրամ խմբերում շատ մարդ կայ՝ ցուցանիշ չի։ տելեգրամում ջոյն ես անում սենեակ, ու մոռանում։
իսկ այառսի֊ում, երբ մարդիկ կան, նշանակում ա, որ յատուկ մտել են, յատուկ այառսի կլիենտը միացրել են։ այլապէս չեն երեւում։
#չաթ
ասում ա՝ ի՞նչ մեսենջեր ես օգտագործում։ ասի՝ ես «մեսենջեր» չեմ օգտագործում։ բաց հաղորդակարգ եմ օգտագործում՝ էքսէմփիփի։ #չաթ
#չաթ
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 25.02.2019, 22:58:09
ասում ա՝ — հայութիւնը զգալի ներդրում ա ունեցել ոչ միայն երկրորդ համաշխարհային պատերազմում, այլեւ օբերոնի այառսի չաթում:
#օբերոն #զրոյց
ասք ջաբերի մասին․
ուրեմն, գուգլ թըլքը՝ ջաբեր էր։ ու կարելի էր իրան կպնել ցանկացած ջաբեր կլիենտով։ ու ես մարդկանց բերում էի գուգլ, զի գիտէի, որ իրենք հետեւել են ընդունուած ապակենտրոն տեքնոլոգիային, ու ես կը կարողանամ չաթուել էդ մարդկանց հետ առանց գուգլում հաշիւ ունենալու։
եւ գուգլի նշանաբանն էր՝ don’t be evil այն ժամանակ։
յետոյ եկաւ էրիկ շմիդնտը ու իր գրքում «ինչպէս ա աշխատում գուգլը» գրել ա որ ապշել ա երբ տեսել ա, որ ժողովում մէկն ասում ա՝ սէնց քայլ կանենք, էսքան փող կաշխատենք, մէկ էլ մէկը վեր ա կենում, ասում ա՝ բայց չէ որ դա հակասում ա մեր սկզբունքին՝ չար չպէտք ա լինենք, ու մէկ էլ բոլորը համաձայնում են՝ հա, չի կարելի տէնց քայլ անել, ու չեն անում։
ու դէ գուգլի նշանաբանը հիմա փոխուել ա, հիմա՝ do the right thing ա, ճիշտը պէտք ա անեն։ իսկ ճիշտը իրենց կարծիքով, դէ մի հատ ա, ու ասենք դեմոկրատներին աջակցելն ա։ ու շուխուռներ էլ են եղել, հիմա չեմ յիշում, ասենք որ երբ թրամփ ես փնտրում, դեբիլ նկարներ ա բերում, երբ հիլարի ես փնտրում՝ ուրիշ բաներ ա բերում, չգիտեմ, ինչեւէ։
յետոյ դէ բացուեց ֆէյսբուք չաթը։ ու այն էլ էր ջաբեր։ մի տարբերութեամբ՝ չէր լինում չաթուել այլ ջաբեր սպասարկիչների մարդկանց հետ։ ու ես հա, կարգաւորում էի ջաբեր կլիենտը, ֆբ֊ի իւզերնէյմով ծածկագրով կպնում էի ֆբ֊ին, տալիս էր ընկերներովս լի ցանկ, չաթւոմւ էի։ բայց ֆբ֊ի հաշուով, ոչ թէ այլ հաշուով։
այսինքն նոյնն էր, ինչպէս եւ գուգլի դէպքում, բայց գուգլը չէր փակել այլ սպասարկիչների հետ չաթուելու հնարաւորոթւիւնը, որը լռելեայն կար, իսկ ֆէյսբուքը՝ փակել էր։
ու երբ ես գնացի ֆբ֊ից, մարդիկ ինձ ասում էին՝ հետ արի, թէ չէ չես կարող մեզ հետ չաթուել։ ու ես փորձում էի իրենց բացատրել, որ նէնց չի որ ես չեմ կարող իրենց հետ չաթուել, էդ իրենց չեն թողնում ինձ հետ չաթուել։ իրենց ֆէյսբուքը արհեստական ձեւերով չի թողնում։ իսկ իրենց մտքով չի անցնում որ էդպէս ա։
#չաթ #ֆէյսբուք #գուգլ #ջաբեր #ապակենտրոնացում #ազատութիւն
ի դէպ նէնց ա փիջինում դուրս գալիս որ կարող եմ գրել ուղարկել, ու սքրոլ չի անում ներքեւ։ զի տելեգրամում չեմ գրում որ վերեւի գրածները կարդամ, թէ չէ կը գցի ներքեւ։ ու ստիպուած ես էլի բարձրանալ վերեւ, գտնել որտեղ էիր։ #տելեգրամ #փիջին #չաթ
ինյպէս ասաւ պետերսոնը, ամէն չաթ թերափեւտիկ ա, եթէ թերափեւտիկ չի՝ չաթ չի։
#չաթ #պետերսոն
էս չաթում օֆթոփիկ չկայ։
#չաթ
— դու #pascal, #fpc ալիքներում ես, բայց #lazarus-ide ալիքում չես։ — մմ հա։ — ինչո՞ւ։ — …
#չաթ #զրոյց
ժող, կարծես ջաբերի հարցը լութեցի։ որ չաթուէք այլ մարդկանց հետ, վեբով թէ առանց, կապ չունի, պէտք ա մտնէք կապեր, յետոյ որեւէ խումբ (ասպեկտ), ու այդ խմբին թոյլ տաք ձեզ հետ չաթուել։
այնտեղ վերեւում աջից պատկերակ կայ, տիպա այս խմբի մարդիկ կարող են չաթուել հետդ։ կամ չեն կարող։ դնում էք՝ կարող են, բնականաբար։ (: #սփիւռք #չաթ
համ էլ դէ փիջինից կամ այլ կլիենտից կարող էք կպնել, ինչպէս այստեղ նկարագրուած ա։
հա, կարծես բզբզացի սարքեցի։ իսկ դրդապատճառները երկուսն են՝ դուրովի տուեալներ տալը, որը յիշեցրեց որ դէ ի՞նչ այլ բան պէտք էր սպասել կենտրոնացուած սերուիսից, եւ @{քամի; o_o@spyurk.am}֊ու դուխը, այն երբ իրան ասում են թէ, ֆբ֊ում չկաս, նա էլ ասում ա թէ՝ դուք էլ այ առ սի֊ում չկաք։ (:
prosody֊ն ինչ֊որ մեռնում ա վերջերս, կայուն չի աշխատում, բայց դա ինձ միտք տուեց ձեզ յիշեցնել, կամ ասել, որ մենք ունենք ջաբեր սպասարկիչ, ու ձեր սփիւռքի հաշիւը՝ ջաբեր սպասարկչի հաշիւ ա։
նաեւ, ես այսօր փոքր փոփոխութիւն արի։ բերեցի կոնֆիգը լռելեայն ձեւի։
դուք ձեր չաթի մէջ ռոստերում (կոնտակտներում) կը տեսնէք նրանց, ում աւելացրել էք խմբի մէջ, որի հետ թոյլ էք տուել չաթուել։ մտէք կապեր, ու ընտրէք խումբը, եւ կը տեսնէք կարգաւորումը։
ու տենց։ #չաթ #սփիւռք
աաա ես սովորեցի ոնց անել փիջինում որ ամէն անգամ ջոյն չլինես տարբեր սենեակներ։ պէտք է ոչ թէ ջոյն չաթ անել, այլ ադդ չաթ, ու նշել «աուտոջոյն» ու «փերզիսթենթ»։
#փիդջին #չաթ
այս արդիականացումը նաեւ նշանակում է, որ եթէ առաջ մարդիկ շփւում էին «սենեակ»֊ում կամ «ֆորումում», ապա այսօր մենք հակուած ենք խօսել մեր անձնական տարածքից, ու թոիւթերի, ֆբ֊ի, կմ֊ի ու դիասպորայի պէս նախագծերը թոյլ են տալիս մարդը տենց ինդիւիդուալիստիկ իրեն զգայ, կարելի է իր չաթերը դիտել որպէս իր հրապարակային վիտրինա, կարելի է չաթուել իր հետ, ու նա յատուկ ինչ֊որ սենեակ չի մտնում, նա իր առանձին տարածքում է խօսում։
ու դա էլ բացատրում է այն որ իրար չենք լսում, կամ լսում ենք աւելի պակաս, քան ասենք՝ ֆորումում, ուր խօսում ենք յստակ թեմայով գրառման տակ։ կամ քան իրական հրապարակային վայրում, ուր աւելի հազուադէպ ուրիշների խօսակցութիւնը կընդհատես ասենք, արտայայտելով քո զգացողութիւններն ընթացիկ եղանակից։
#թուիթեր #չաթ
ես արել եմ բացայայտում, իսկ սկսուեց ամէնը նրանից, որ դէ այս թուիթերը զննիչով շատ դանդաղ է աշխատում, ու երկար հոսքերը կամ չաթերը զննիչը ծանր է տանում, ու ես սկսեցի փորձել տարբեր լինուքս նատիւ ծրագրեր։
ու այդ ժամանակ նոր հասկացայ, որ թուիթերը իրականում՝ տեխնոլոգիապէս մուլտիյուզեր չաթ է։ ու մեսիջները «փուշ» են լինում յատուկ, արագ առաքման համար նախագծուած հաղորդակարգով։ այսինքն այն շատ աւելի մօտ է irc֊ին, քան ասենք, ինչպէս առաջ էի պատկերացնում, բլոգ ինջայնի ուր կարող ես միայն կարճ կարճ բաներ գրել։
ու ապա այդ կարճութիւնն էլ է հասկանալի դառնում՝ չաթում 140 նիշն աւել է քան պէտք է։
բայց իւրօրինակ չաթ է, ուր կան պիտակներ, ու կայ հոսքի փրիւասի, ու այլ արդիական էլեմենտներ։
այս բացայայտումը նաեւ նշանակում է որ ապա սփիւռքը թուիթերին այլընտրանք չէ, իսկ այլընտրանք են այդենտիկա֊ի պէս նախագծերը։ ասենք, թուիթերցուն սփիւռք չես տանի, ու ես մտածում էի առաջ՝ ինչի՞ համար այդպենտիկայի պէս բան սեթափ անել, եթէ կայ սփիւռք, ու հասկանում եմ, որ սխալուել էի։ նման բան պէտք է։ այլ հարց է, որ գուցէ ոչ մեզ։
իսկ այն որ ես լաւ էի զգում թարմացող հոսքից, դա չաթի շատ նման զգացողութիւն էր, հիմա եմ հասկանում։ չէ՞ որ ես լաւ եմ ինձ զգում irc֊ում, լաւ եմ ինձ զգում արթնանալ ու կարդալ «փրոգրամինգ» սենեակում ինչեր են գրել, լաւ եմ ինձ զգում նրանից, որ ես այնտեղ «կամ», ու ապա երեւի իրօք կամ։
#թուիթեր #սփիւռք #դիասպորա #չաթ
սգո սրահը նախկինում կազինո է եղել ու խալիի վրա դեռ գրած է կազինո միլլիոն ու բոլորը գլուխները կախ նայում են այդ խալիին
#չաթ #զրոյց #երեւան
ԱՅՍ ԱԼԻՔԸ ԳՈՅՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԻ։ ԴՈՒ ԱՅՆ ՉԵ՛Ս ՏԵՍԵԼ։
#էկրանահան #իլիւմինատի #չաթ #գոյութիւն #ալիք
Լոյսը ձայնից արագ է, ահա ինչու որոշ մարդիկ պայծառ են երեւում, երբ դեռ չէք լսել իրենց խօսքը։
#էկրանահան `#լոյս #ձայն #արագութիւն #չաթ #մարդիկ #խօսք
Ինչու չօգտագործել Տելեգրամ չաթը։
Այդ ժամանակուանից ես Դիասպորայում եմ։
Ամփոփելով, Տելեգրամի դէպքում մենք ունենք ազատ կլիենտ, կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ունենք սպասարկիչ, որ մենք չենք կարող վերահսկել, փոխել, չենք կարող ընտրել այլ Տելեգրամ սպասարկիչ։ Գաղտնիութիւնը վերահսկւում է Տելեգրամի տէրերի կողմից։
Իսկ օրինակ, Մոզիլլա Ֆայրֆոքս զննիչը ազատ կլիենտ է կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ֆեյսբուքը՝ սպասարկիչ է, որ մենք չենք վերահսկում, չենք կարող փոխել, կամ ընտրել այլ դիմագրքի սերուեր։ Գաղտնիութիւնը վերահսկւում է դիմագրքի տէրերի կողմից։
Աւելացնեմ ինձնից՝ ջաբերի դէպքում մենք ունենք կլիենտից կլիենտ կրիպտաւորման առնուազն երկու ձեւ։
#գաղտնիութիւն #վերահսկողութիւն #ազատութիւն #ազատ_ծա #չաթ #տելեգրամ #դուրով #վկ #վկոնտակտե #ջաբեր #դիմագիրք #ֆեյսբուք #ֆայրֆոքս #աած #ֆսբ #համացանց #ապակենտրոնացում
հասկանում եմ, որ ամէն դէպքում, առաջ մարդիկ աւելի քիչ էին չաթւում, քանի որ այնուամենայնիւ, բոլորը չէ ով կարողանում էր գոնէ այդ այսիքիւն քաշել, ինսթալ անել։ ինսթալ անել առհասարակ ոչ բոլորը գիտէին, որ պէտք էր ասենք սեթափ․էզե գտնել ու կտացնել։ բա որ այ՞լ անուն լինէր, ո՞րտեղից իմանաս ինչ է։
իսկ հիմա ֆեյսբուքը դա փոխեց։ ինսթալ անել պէտք չէ, բոլոր «ընկերներդ» էլ ահա՝ ձեռքիդ տակ։ չաթուիր։
յետոյ դա փոխեցին խելախօսները, ուր տեղադրելը հեշտացուեց, խանութի պատճառով, ու սեթափ անունով նիշք պէտք չէ սեղմել, այլ «տեղակայել» ստեղնը։
ահա թէ ինչու են հիմա բոլորը չաթւում, չաթերի սքրինշոթներ անում։
այնպէս որ բարի գալուստ ինտերնետ։ չանցաւ քսան տարի, եկաք։ շնորհակալութիւն ընկեր ցուկերբերգին մեր երջանիկ մանկութեան համար։
ես անհանգիստ չեմ, որ դու չասացիր «հեյ», երբ եկար օնլայն։
ես չեմ վախենում, որ չես էլ ասի այսօր։
ես չեմ վախենում՝ ոչ բոբո «ֆրենդ զոն»֊ից, ոչ էլ քո ուրիշի հետ մտերմանալուց։
ինձ չի անհանգստացնում ինչ ես հենց հիմա անում։
ինձ մէկ է, որ ես քո համար չափազանց հասանելի եմ։
(ես ութերորդ դասարանում չեմ։)
ես ոչ մի բան չեմ սպասում։ ոչ զանգի մեյլի, ոչ հանդիպման, ոչ «գրկում եմ»֊ի, ոչ էլ գրկելուն։
ես չեմ ուզում հաշուել, ով ինչքան ինչից տուեց։
ես չեմ անհանգստանում «ինչ կը լինի», կամ ինչպիսին պէտք է լինի այն։
ինձ հանգիստ է, ես զգում եմ անպարտելի, անվտանգ, անկախ։ այն ինչ ես ունեմ, ոչ ոք չի կարող ինձնից խլել։
ու ես ուզում եմ դու հանգիստ լինես։
չեմ էլ ուզում գրել քեզ «հեյ», որ չանհանգստացնեմ։ երեկ գրել էի, որովհետեւ մտածեցի, որ կարող եմ մոռանալ, ինչպէս են գրում «հեյ», ու ինչպէս են գրում դրանից յետոյ (ոչ թէ ինչ)։
այնպէս որ հիմա ես եմ ասում քեզ՝ «դու հանգիստ»։ իսկ դու կարող ես պատասխանել՝ «անհանգիստը կոլեանի բլոգն է»։ ժպիտ։
հ․ գ․ առաջ ենթադրում էի, որ կան «իմ մարդիկ», ու իրենցից կախուած է, իրենք իմն են թէ չէ։ հիմա՝ որ «իմ մարդկանց» ես եմ ընկալում անկախ իրենցից։
բարեւ բոլորին այս չեաթում։
#դասական #հայերէն #չաթ
ասում է՝ «դէ որովհետեւ ես խաղում եմ իմ կանոններով, իսկ այս տիեզերքում այլ կանոններ են գործում» #չաթ #տիեզերք #խաղ
հիանալի է, ջաբեր չաթերս մաքրել եմ, մասնաւորապէս գուգլի կոնտակտների մեծ մասը հանել եմ, մէկ է ինձնից գրառում չեն ստանում, եւ իրենք ինձ չեն գրում, իսկ եթէ գրում են, աւելի լաւ է չգրէին։
շատ լաւ բան է դիմագիրքը, թող անկապ մարդիկ ֆեյսբուքով գրեն, ես էլ կը պատասխանեմ երբ հարմար լինի։ չի ծնգայ չաթս։ ու շատ լաւ է որ ֆեյսբուքը վատ է աշխատում, ու այնտեղի նամակը մի կէս ժամ ուշ է հասնում, որ քեզ գրել են։
#ջաբեր #չաթ #ուտենց
ասում է․
— լսի, դու էսինչին գիտե՞ս։ — պրոֆիլի յղում է ուղարկում։
— ինչի՞ ես հարցնում։
— աղջիկ եմ հաւանել։
— վաու, շատ լաւ աղջիկ է, շատ եմ սիրում նրան։
— չէ նրան չէ։
— հմ՞։ բա ինչի՞ ես…
— լսի, դու իրան եթէ գիտես, կարա՞ս պարզել, իր այսինչ ընկերուհին ընկեր ունի՞ թէ չէ։
— … — մտածում եմ ոնց ասեմ — լսիր, հասկանում ես, նա ինձ լաւ է վերաբերւում, ու եթէ ես այդպիսի հարց տամ, դժուար այլեւս լաւ վերաբերուի, իսկ եթէ չʼտամ, ապա դու ես նեղանալու։ հիմա ես ընտրում եմ որ դու նեղանաս։ ։Ճ
#զրոյց #սէր #չաթ #քաղուածք #դաւեր #աղջիկներ
ես ինձ այնքան լաւ էի զգում, որ միշտ առցանց եմ։ ասենք նոյնիսկ դիւրակիր ինտերնետ էի օգտագործում, որ միշտ առցանց լինեմ։ բայց նկատում եմ, որ եթէ ինձ գրում են, ապա ինչ֊որ բան է պէտք ինձնից։ պարզապէս չաթուելու համար ոչ ոք չի գրի։ նկատի չունեմ դատարկ, նկատի ունեմ՝ մի բանի մասին խօսենք, քննարկենք, կիսուենք մտքերով։ այդքա՜ն բան կայ խօսելու։ չէ, կը գրեն, եթէ պէտք է խորհուրդ, կամ փորձով կիսուել, կամ բան է պէտք անեմ, ու պոչը կը քաշեն։ տենց համ միակողմանի է, համ օգտագործուած ես քեզ զգում։
հիմա մտածում եմ, որ ի՞նչ եմ ես առցանց լինում։ միայն աւելի վատ է դրանից։ վաղուց միայն վայֆայներով եմ, բայց դա էլ է անիմաստ։
թւում է, թէ երեւանը փոքր քաղաք է, ու մենք բոլորս իրար հետ քնել ենք գիտենք, բայց իրականում, իմ Երեւանը ահաւոր դատարկ է։ Իմ մոլորակն էլ է դատարկ։
Ես շփուել եմ եւ Եւրոպացիների, եւ Թիֆլիսցիների հետ, իրենց համար իմ ուրախութիւնը մէկ է, իմ վախը՝ անկապ է, իսկ իմ ցաւը՝ հեչ է։ Իրենք իրենցն ունեն։ Չեն կարող հասկանալ ինձ, ընկալել ինձ։ Դա այն պուլպուլակ իմացողի մասին է, որ Արեգն ասում էր, ու իրականում, հեչ էլ պուլպուլակի մասին չէ։ Ինձ տեղացին աւելի մօտ է։ Իսկ տեղացիների հետ էլ չեմ շփւում։ ։Ճ
իմ սիրած սրճարանը, երբ մտնում եմ՝ դատարկ է։ լուրջ։ մարդ չի լինում։ կամ եթէ լինում են, աւելի լաւ է չլինէին։ բայց կողքի փաբում տեղ չեն անում, դուրս են թափւում պարբերաբար, այնքան շատ են։ փաբի տերն էլ շատ լաւ տղայ է, ֆրինեթից գիտեմ նրան, միշտ ասում է մտիր, բան։ ահա։ ես կը մտնէի, բայց երեւանում չկան չծխած փաբեր։ (ի դէպ փաբը՝ փաբլիկ բառից է, քանի որ հասարակական տեղ է)։
իմ սիրած տեքնոլոգիայով նախագծուած չաթում՝ դատարկ է, նոյնիսկ ասենք սփիւռքի այլ հանգոյցներից, եւրոպայից մարդ չկայ առցանց։ մէկն է՝ դեւելոփերը Աւստրիայից, ով սփիւռքը ջաբերին է կպցրել։ իրար նայում ենք, որ կանաչ ենք, ահա։
իհարկէ, եթէ գնամ այրիշ, կամ մտնեմ դիմագրքի չաթ, ինձ կը գրեն։ (ես տը չեմ գրում ոչ մէկին, սպասում եմ, որ ինձ գրեն), բայց ինձ պէ՞տք է այն մարդը ով ինձ դիմագրքով է գրելու։ ի՞նչ խօսեմ իր հետ։ ես դիմագիրք սփիւռքից գրուածքներ եմ ուղարկում, հեռարձակում։ մթոմ, եթէ թումբլր ուղարկում եմ, ինչո՞ւ այնտեղ չʼուղարկեմ, թող տեսնեն։
ջիթոքում՝ գուգլի շնորհիւ ահագին մարդ կար։ ինքը ջաբեր էր, կարելի է առանց գուգլի հաշւի իրենց հետ չաթուել։
մի քանի հաւէս մարդու հետ ԿՄ֊ով էի ծանօթացել, չաթւում էինք։ ահագին լաւ միջաւայր էր, ստիպում էր մարդիկ գրեն, ու չէր սահմանափակում՝ եւ ռսս, եւ օփենայդի ունի։ յետոյ մի պահ մտածեցի, բա ինչո՞ւ վաղուց չեմ խօսել։ պարզուեց՝ դիմագիրք են բոլորը գնացել, ու սքայփ, այնտեղի չաթերը։ իսկ ջիթոք, որ ջաբերին կպնում էր, այլեւս չեն մտնում։ ահա թէ ինչ։
նոյնիսկ մասնագիտական համայնքներում՝ իմ համար ամենահետաքրքիր թեմայով չաթում տաս հոգի երբեք չի հաւաքւում։ իսկ թեման մեծ է, այդ պատճառով այդ մի քանի հոգին թեմայի առանձին ու չհամընկնող մասերով են հետաքրքրւում։ ։Ճ ու այդպէս, մէկը անյքան չգնահատուած էր զգում, որ իր տարիների գործը ոչ մէկին առանձնապէս չհետաքրքրեց, որ գնաց կորաւ, այլեւս չի երեւում։ բայց գժանոց գործ էր արել։
փոքր համայնքներում բարդ է, փաստօրէն։ հեչ էլ նախանձելու չէ։
մնում է իմաստ գտնել այս վիճակի մէջ, ասենք որ պուտինը ինքնաիզոլացման է գնում, ասում է որ սանկցիաներ է կիրառում եւրոպայի դէմ, իսկ ես ասենք, իմ իզոլացումը ոչ մի ձեւ չեմ օգտագործում, նոյնիսկ ափսոս է։
պէտք է ինչ֊որ բանի դէմ պրոտեստել։ մնում է լաւ բան մտածել։ ասենք ես դէմ եմ յանցաւոր վարչակարգին, կոռուպցիային… չէ, դա կարող է փոխուել, պէտք է աւելի կայուն բան մտածել․ ասենք նիւթոնեան ֆիզիկան։ իներցիայի օրէնքը դուրս չի գալիս։ քիչ է չենք կարողանում բացատրել, մի հատ էլ ենթակւում ենք։ ահա։ ինչո՞ւ պիտի ենթարկուենք մեզ համար անհասկանալի օրէնքներին։ ահա։։Ճ
ինչո՞ւ են «հենգաութ» ակտիւացրած մարդիկ ջաբերում երեւում «էւեյ», ու ի՞նչ անել, եթէ դու այդ մարդն ես։ հաւէս հետազօտութիւն http://blog.vucica.net/2013/10/spurious-nonresponsive-xmpp-resource-messaging-xxxxxxx-under-google-talkhangouts.html
#հենգաութ #գուգլ #ջաբեր #չաթ #հետազօտութիւն
տադա՜, այսօրուանից կարող էք ջաբերով կպնել, ու չաթուել ձեր սփիւռքի ընկերների հետ։ սակայն, դեռ ոչ մի հանգոյց բացի մեզնից, չի միացրել դա։ այնպէս որ մեր մէջ կարող ենք չաթուել։ այսինքն միայն դեւի, Ջոննէ֊ի հանգոյցը գիտի։ Շնորհակալութիւն նրան։
պորտը, որ էկրանահանում նշուած է, կարող էք թողնել լռելեայն 5222, բայց ես ինձ նաեւ բացել եմ 7070 նրանց համար, ում մօտ լռելեայն պորտերը փակ են։
միացէ՜ք, կպէ՜ք։ եւ զգօն եղէք, իհարկէ։
#սփիւռք #ջաբեր #չաթ #հանգոյց #նորութիւն #ուտենց
ու տենց
that moment, when you realize your chat window turned into terminal emulator
#moment #chat #pidgin #screenshot #terminal #console #bash #linux #gnu #emulator #tty #demotivator #պահ #չաթ #փիջին #էկրանահան #տերմինալ #կոնսոլ #բաշ #լինուքս #գնու #դեմոտիվատոր #ուտենց