ի՞նչ եմ իմացել՝ ուրեմն իրանում վաղուց «փակ են» «մաստոդոնը» ու «քոնուերսէյշնսը»։
այսինքն՝ mastodon.social
֊ը եւ converations.im
֊ը։
նաեւ (սա նորութիւն չի) իրանոոմ փակ էին թուիթերն ու տելեգրամը, բայց նախարարութիւնները շարունակում էին իրենց պաշտօնական թուիթերեան եւ տելելեգրամեան ալիքները թարմացնել։ ֆարսիով, տեղացիների համար։
#ազատութիւն #գրաքննութիւն #համացանց #իրան #քոնուերսէյշնս #մաստոդոն #թուիթեր #տելեգրամ
երեւի «թուիթերոտ» մշակոյթում, ի տարբերութիւն «դիասպորայոտի», կարելի ա առանձնացնել հիմնական երեք կէտ՝
— գրառումն ու մեկնաբանութիւնը մի տեսակ հաւասար կարեւորութիւն ունեն։ կարելի ա մեկնաբանութիւնը տարածել ու կարելի ա այն տեսնել վերեւից, հոսքում։
— դա ներգրաւուող «ֆիչըր» ա՝ տեսնում ես մեկնաբանութիւնը հոսքի վերեւից։ եթէ մեկնաբանած լինէին երեք ամիս առաջուայ դիասպորայի գրառում, որին դու չես մասնակցել՝ չես ստանայ որ մի բան։ գուցէ տեսել ես այդ գրառումը, բայց լռելեայն դու դրանից թարմացում չես ստանայ՝ պիտի զանգակը սեղմես որ ստանաս։
— «թուիթերոտ» վիճակը նման ա ժամանակակից չաթի։ պարզապէս թարմացումները վերեւից են երեւում։ ու շղթաներ կան՝ երեւում ա ով ինչին ա պատասխանել։ սովորական չաթում դա երբեմն բարդ ա հասկանալ։
ի դէպ, եթէ լինէր հասկանալ, սովորական չաթի լոգերից կը լինէր գեներացնել թուիթերոտ վիճակի հոսքեր։ բայց երեւի պէտք չի։
#մշակոյթ #համացանց #թուիթեր #դիասպորա #մաստոդոն #տեք
երէկ մէկի հետ խօսում էինք թուիթերից եւ դրա դիզայնը ժառանգած դաշնեզերքի նախագծերից։
նա ասաց, որ մեկնաբանութիւնների շղթաները փշրւում են, ու դրանց բարդ ա հետեւել։ եւ ասաց՝ չէ՞ որ էականը ոչ թէ դիմացինին մտափոխելը՝ որը դժուար թէ լինի, այլ հանրային ցոյց տալը որ իր փաստարկները թոյլ են, կամ գոյութիւն չունեն։
ու ես ընդհանուր առմամբ համաձայնեցի, զի ես էլ եմ հին մարդ, բայց յետոյ մտածեցի, որ իրականում թուիթերային դիզայնը շատ պարզ ա։
կայ գրառում։ նոր գրառումը երեւում ա հոսքում՝ վերեւից։
կայ մեկնաբանութիւն։ մեկնաբանութիւնը նոյնպէս գրառում ա՝ միայն կարելի ա պարզել՝ ո՞ւմ ի պատասխան։ այն նոյնպէս յայտնւում ա հոսքի վերեւում։ ու այն նոյնպէս կարելի ա տարածել։
սա մի կողմից շատ պարզ դիզայն ա, ուր գրեթէ տարբերութիւն չկայ գրառման եւ մեկնաբանութեան մէջ, միւս կողմից՝ շատ կպցնող, ներգրաւեցնող՝ ինչը եւ կորպորատիւ այսպէս կոչուած «սոց․ մեդիայի» նպատակներին համապատասխանում ա։
ինչի՞ կպցնող՝ որովհետեւ հոսքում տեսնում ես կոնտակտիդ այլ տեղում թողած մեկնաբանութիւնը։ օրինակ, դիասպորայում՝ երբեք չես իմանայ, թէ կոնտակտդ որ գրառման տակ ինչ ա մեկնաբանել, ու դա նոյնիսկ համարւում ա գաղտնիութիւնը բարձրացնելու միջոց, հնարաւորութիւն։ կիմանաս՝ եթէ դու այդ գրառման տակ ինքդ ես մեկնաբանել, կամ այդ գրառումը լայքել ես կամ տարածել։ այդ դէպքում կը ստանաս ծանուցում, որ ինչ֊որ բան այդ գրառման տակ կատարւում ա։
բայց մի բան ա ծանուցում ստանալ, այլ բան ա՝ այդ մեկնաբանութիւնը տեսնել։ ու կրկնեմ, եթէ ինքդ ներգրաւուած չես խօսակցութեան մէջ, ապա չես էլ ներգրաւուի՝ չես էլ իմանայ որ մի բան եղել ա ու շարունակւում ա։
այս դիզայնից բխում ա նաեւ այլ, շատ ժամանակակից վիճակ՝ փաստօրէն, թուիթերի դիզայնը ստեղծում ա չաթ, բայց ամէն մասնակից տեսնում ա այն մի քիչ այլ կերպ։ դրանով դասական չաթը, գուցէ, դառնում ա անիմաստ։
եւ այդ չաթի պատմութիւնը կայ՝ քո պատին։ եւ սկզբնական գրառումներդ, եւ պատասխաններդ։ որը կրկին, հարցեր առաջացնում ա՝ ինչի՞ անկապ մարդիկ էնքան հեշտ իմանան, թէ ինչ ես որտեղ պատասխանել։ միւս կողմից էլ՝ ի՞նչ կայ որ, եթէ չես ուզում տեսնեն՝ երեւի ոչ թէ չես ուզում տեսնեն, այլ չես ուզում իրական անձիդ հետ կապուի։ իսկ իրական անձի հետ կարող ա եւ չկապուել։
մէկ էլ, երեւի կարելի ա դիասպորայի յաւելուած սարքել, որը ցոյց կը տայ այլ շղթաներում կոնտակտներիդ մեկնաբանութիւնները այնպէս, ինչպէս թուիթերեան հոսքում ա լինում։ իսկ եթէ ներգրաւուած չես՝ գնայ ամէն կոնտակտիցդ հաւաքի գրառումների եւ դրանց տակ եղած մեկնաբանութիւնների մասին տեղեկատւութիւն, որ քեզ թուիթերեան ձեւով շարադրի։
ճիշտ ա, կրկին լրիւ նոյն ձեւ չի լինի՝ կարող ա կոնտակտդ մեկնաբանել ա ոչ կոնտակտիդ մօտ, ու ապա ձեւ չեմ տեսնում այդ տեղեկատւութիւնը յաւելուածով հաւաքելու։
ու շեշտեմ, որ ես թուիթերի դիզայնի մասին խօսում եմ լոկ այն առումով, որ մենք նման բան ունենք դաշնեզերքում՝ մաստոդոնի, պլերօմայի, գօթուսոշլի, եւ այլոց ձեւով։
#համացանց #դաշնեզերք #նախագծում #դիզայն #չաթ #թուիթեր #մաստոդոն #պլերոմա #պլերօմա #ինտերնետ #շփում #տեքնոլոգիա #տեք #չգիտեմ
մասկը՝ առնում ա թուիթերը, որ աւելացնի այնտեղ խօսքի ազատութեան մակարդակը։
մարդիկ՝ գոհ չեն դրանից եւ լքում են թուիթերը, գաղթելով դէպի մաստոդոն։ (ոչ հէնց դէպի դաշնեզերք)։
գարգրոնը՝ աւելացնում ա հզօրութիւններ իր հանգոյցներում։
ի՞նչ ա կատարւում։
#համացանց #մասկ #թուիթեր #մաստոդոն #դաշնեզերք #խօսքի_ազատութիւն
եթէ դու ուզում ես տելեգրամում, թուիթերում կամ ֆէյսբուքում էջ բացել եւ էնտեղ բաներ գրել՝ յիշիր մայսփէյսը, գուգլ փլասը, վէյվը, բազը, ֆրենդսթերը, վայնը, միրկատը, այթիւնզ պինգը, ֆրենդֆիդը, դէյլիբութը, յիկ եակը…
ֆուկույաման սովէտի անկումից յետոյ գրում էր որ ժամանակը վերջացել ա, զի արեւմտեան արժէքները յաղթել են եւ վերջ։
բայց արդե՞օք էդպէս ա։ մենք ունենք ընդվզող ռուսաստան, ունենք հզօրացող ասիա, ու խառը միջին արեւելք։
վերջը չեկաւ։
եւ թուիթերն էլ չի վերջը լինելու։
եւ տելեգրամն էլ։
փոխարէնը ունեցիր բոլորից անկախ, քո՛ սկզբնաղբիւրը համացանցում։
եթէ սպառողդ այսօր ֆբ֊ում ա կամ թուիթերում՝ կը տաս իրենց յղում, ինչպէս անում են իրենց յարգող զլմ֊ները, որ պէտք ա գնան սպառողի մօտ։
իրենք թողնում են յղում որ տանում ա իրենց կայքին։
եւ այդպէս աւելի արժանավայել ա։ բնաւ «քուլ» չի թուիթերում/ֆբ֊ում գրելը։ «քուլը» քո կայքում գրելն ա։
#համացանց #ազատութիւն #արժանապատւութիւն #արժանապատուութիւն #նախագծում #քաղաքականութիւն #տելեգրամ #թուիթեր #ծիւիչ #կայք #վերջ #եւ_վերջ #գուգլ #ֆէյսբուք #մայսփէյս #պատմութիւն #ֆուկույամա #ժամանակի_աւարտ #ժամանակի_վերջ #ժամանակ
հետաքրքիր ա, որ ռոգանի հետ զրոյցում թուիթերի վերնախաւը հաստատել ա, որ աջերը ձախերը հետեւում են միայն ձախերին, իսկ աջերը հետեւում են բոլորին։
#թուիթեր #հետաքրքիր ա #մէջբերում #ազատութիւն
երէկ իմ գրառումներին սփիւռքում արձագանք եղել ա, իսկ թուիթերում՝ չէ։ երեւի այն պատճառով, որ թուիթերցիները «կեանք» ունեն, ու իրենց շաբաթ օրն իրենց «կեանքով» էին զբաղուած, իսկ սփիւռքցիները՝ չունեն, տէնց յատուկ մարդիկ են հաւաքուել, մեկուսացուած։ :/ #սփիւռք #թուիթեր
ինձ թուաց փոստը սփիւռքից չգնաց թուիթեր, պատճէնեցի, փակցրի այնտեղ (թուիթերում), ասաց՝ արդէն արել ես այս գրառումը, արի էլ չանենք, ու տեսայ որ նոր հասաւ սփիւռքինը։
աստուած, թուիթերը փւստերի պարունակութիւն էլ ա համեմատում։
#թուիթեր #սփիւռք
կենտրոնացուած համակարգերը հեշտ կառավարելի են, ու հեշտ խոցելի։ ու հիմա ուզում եմ ասել այլ խոցելիութեան մասին՝ տեսէք, եթէ կայ մի իշխանական ուղղահայեաց, ասենք սս֊ն, իրան կարելի ա մի գիշերուայ մէջ ստիպել որ նա որեւէ որոշում կատարի՝ ասենք ետմ մտնելը։ երբ մենք ունենաք իսկական քաղաքական դաշտ՝ այն մանիպուլացնելը շատ աւելի բարդ ա՝ պէտք ա լիքը տարբեր քաղաքական գործիչներ մանիպուլացնել։
նոյնը երբ մենք ունենք մի կազմակերպութիւն՝ գուգլ ա, ֆէյսբուք ա, մի կազմակերպութեանը ճնշելն աւելի հեշտ ա, քան ապակենտրոնացուած սփռուած հանգոյցների ֆեդերացիա։ կամ եթէ բոլորը օգտւում են նոյն պրոցեսորներով, բոլորին հեք անելն ա հեշտ։ ու սա ոչ միայն տեղեկատւութիւն հաւաքելու մասին ա, սա այն պղպջակների մասին էլ ա, որոնց մէջ մենք յայտնւում ենք, ու ասենք վարկած կայ, որ այսօր քաղաքական հայեացքները բեւեռացել են հէնց այն պատճառով, որ մենք տեսնում ենք այն ինչ ուզում ենք, ու հակառակ տեսակէտի հետ աւելի քիչ ենք ծանօթ։ նաեւ այսպէս կորցնում ենք կապն իրականութեան հետ, որովհետեւ մեզ կարող են ցոյց տալ այն ինչ պէտք ա տեսնենք, ու ցոյց չտալ, այն ինչ պէտք չի։ նոյն թուիթերում շադոուբանը, ասենք։
ու եւս մի շերտ՝ ասենք գոնէ «իրենք» իմանային ինչ են անում, խնդիրն այն ա, որ իրենք էլ լաւ չգիտեն ինչ են անում։ կան նէյրոնային ցանցեր, դրանք ոչ ոք լաւ չի հասկանում ոնց են աշխատում, նրանք հետազօտելով ու սովորելով իմ վարքագիծը, ու մտածելով թէ ինչ ինձ ցոյց տան, ինչը չէ, կամ կազմելով իմ իրենց ընկալած պատկերը, ինչ֊որ որոշումներ են կայացնում։ ու այնպէս ա ստացւում որ ոչ «իրենք» են հասկանում մեզ հետ ինչ են անում, ոչ մենք ենք հասկանում մեզ հետ ինչ են անում, ու էդ առհասարակ ահաւոր խառն ա ու ոչ մէկ բան չի հասկանում։
էլոն մասկենց առաջարկած ժողովրդավարութեանը հասնելու լուծումը, երբ մարդիկ կիբորգացուելու են, ու ունենալու են ուղեղից դայրեքթ աքսես թու ինտերնետ՝ դա էլ շատ երազող ա, ու վտանգաւոր՝ չէ՞ որ եթէ ուղեղդ հասանելի ա ինտերնետից, իրեն կարելի ա նենց հեք անել, որ դու մտածես այն ձեւով, ինչպէս պէտք ա (յղում բլեք միրորի զինուորների էպիզոդին)։ չնայած էդ էլ իրականում պէտք չի, մենք արդէն իսկ մտածում ենք այնպէս ինչպէս պէտք ա որ մտածենք։ ամէնը արւում ա շատ նուրբ, ու երբ, կամ եթէ ուղեղը ինտերնետին միացնելու հարցը ծագի (չնայած կրկնում եմ, առանց դրա էլ ա մեզ շատ հեշտ կառավարել), մենք ինքներս ենք ուզելու որ դա լինի, քանի որ անհամեմատ աւելի լայն հնարաւորութիւններ կունենանք, ու ինչպէս այսօր առանց մէյլ չենք կարող ապրել, կամ առանց ֆբ, այնպէս էլ առանց դրա չենք կարողանալու։ ու նաեւ աշխատել, քանի որ դրա առկայութիւնը կը դարձնի մեզ աւելի մրցունակ աշխատաշուկայում ու պարզապէս աշխատանքի համար ա պէտք լինելու։
ու տենց։
#անվտանգութիւն #գուգլ #թուիթեր #ապակենտրոնացում
երեւի թէ թուիթերի իմաստը հէնց այդ ռիըլ թայմ կապն ունենալն ա, ոչ թէ նոյնիսկ լոգը կապի, այլ հէնց կապը, թէկուզ առանց լոգի։ #թուիթեր #կապ
— էս թութերցիներն ինչ ինֆանտիլ են, կէսը քֆուր ա տալիս, բողոքում կեանքից, էն միւս կէսն էլ վրայ ա տալիս առաջինին, թէ տենց բառեր մի՛ օգտագործէք։
#զրոյց #թուիթեր
այս արդիականացումը նաեւ նշանակում է, որ եթէ առաջ մարդիկ շփւում էին «սենեակ»֊ում կամ «ֆորումում», ապա այսօր մենք հակուած ենք խօսել մեր անձնական տարածքից, ու թոիւթերի, ֆբ֊ի, կմ֊ի ու դիասպորայի պէս նախագծերը թոյլ են տալիս մարդը տենց ինդիւիդուալիստիկ իրեն զգայ, կարելի է իր չաթերը դիտել որպէս իր հրապարակային վիտրինա, կարելի է չաթուել իր հետ, ու նա յատուկ ինչ֊որ սենեակ չի մտնում, նա իր առանձին տարածքում է խօսում։
ու դա էլ բացատրում է այն որ իրար չենք լսում, կամ լսում ենք աւելի պակաս, քան ասենք՝ ֆորումում, ուր խօսում ենք յստակ թեմայով գրառման տակ։ կամ քան իրական հրապարակային վայրում, ուր աւելի հազուադէպ ուրիշների խօսակցութիւնը կընդհատես ասենք, արտայայտելով քո զգացողութիւններն ընթացիկ եղանակից։
#թուիթեր #չաթ
ես արել եմ բացայայտում, իսկ սկսուեց ամէնը նրանից, որ դէ այս թուիթերը զննիչով շատ դանդաղ է աշխատում, ու երկար հոսքերը կամ չաթերը զննիչը ծանր է տանում, ու ես սկսեցի փորձել տարբեր լինուքս նատիւ ծրագրեր։
ու այդ ժամանակ նոր հասկացայ, որ թուիթերը իրականում՝ տեխնոլոգիապէս մուլտիյուզեր չաթ է։ ու մեսիջները «փուշ» են լինում յատուկ, արագ առաքման համար նախագծուած հաղորդակարգով։ այսինքն այն շատ աւելի մօտ է irc֊ին, քան ասենք, ինչպէս առաջ էի պատկերացնում, բլոգ ինջայնի ուր կարող ես միայն կարճ կարճ բաներ գրել։
ու ապա այդ կարճութիւնն էլ է հասկանալի դառնում՝ չաթում 140 նիշն աւել է քան պէտք է։
բայց իւրօրինակ չաթ է, ուր կան պիտակներ, ու կայ հոսքի փրիւասի, ու այլ արդիական էլեմենտներ։
այս բացայայտումը նաեւ նշանակում է որ ապա սփիւռքը թուիթերին այլընտրանք չէ, իսկ այլընտրանք են այդենտիկա֊ի պէս նախագծերը։ ասենք, թուիթերցուն սփիւռք չես տանի, ու ես մտածում էի առաջ՝ ինչի՞ համար այդպենտիկայի պէս բան սեթափ անել, եթէ կայ սփիւռք, ու հասկանում եմ, որ սխալուել էի։ նման բան պէտք է։ այլ հարց է, որ գուցէ ոչ մեզ։
իսկ այն որ ես լաւ էի զգում թարմացող հոսքից, դա չաթի շատ նման զգացողութիւն էր, հիմա եմ հասկանում։ չէ՞ որ ես լաւ եմ ինձ զգում irc֊ում, լաւ եմ ինձ զգում արթնանալ ու կարդալ «փրոգրամինգ» սենեակում ինչեր են գրել, լաւ եմ ինձ զգում նրանից, որ ես այնտեղ «կամ», ու ապա երեւի իրօք կամ։
#թուիթեր #սփիւռք #դիասպորա #չաթ
ասում է՝ թուիթերում մարդկանց միւթ անելով դու իրական պատկերացում չունես այն համայնքի մասին, որի մասն ես։ դա նման է նրան, որ մի աչքդ փակ քայլես։ #թուիթեր #համայնք
թուիթերում լինելու, եւ ռիըլ թայմ յիմարութիւններ գրելու իրական պատճառը՝ որ խոմսկին ինձ չպատասխանի։ ու տենց։
#թուիթեր #խոմսկի #գիրք