աաա, իւքօմը ուղղել ա՝ հիմա մեր շէնքից մեր շէնք հասնելու համար տրաֆիկը էլ դուրս չի գալիս մեր շէնքից գնում իւքօմ վերադառնում։
տեսնես ոնց եղաւ որ սարքեցին։
էս գիշեր անջատել էին, էլի։ մտածում են մարդկանց գիշերն ինտերնետը պէտք չի։
բայց ոնց որ էս անգամ օգտակար բան արեցին։ ու գուցէ ես էլ եմ մեղաւոր զի ես էնքան բան եմ քշում մեր շէնքից մեր շէնք որ գուցէ նկատեցին, վերլուծեցին։ (:
#ինտերնետ #երեւան
ես չեմ հասկանում ու երեւի էլ չեմ հասկանայ, ոնց ա որ մարդիկ չեն ընկալում, որ համացանցում չեն, որ հեռուստատեսութեան թարմացուած/ժամանակակից տարբերակն են օգտագործում, երբ վայելում են իրենց ինսագրամը, ֆէյսբուքը, տելեգրամը, վայբերը, ուոթսափը, դիսքորդը, ու նաեւ սիգնալը ու չգիտեմ էլ ինչը։
ոնց ա որ ընկալում են xmpp֊ն կամ activity pub֊ը «եւս մի հարթակ» որն իրենց համար նաեւ էդքան էլ մրցունակ չի՝ չի ձգում։
ախր բացատրել են, պատմել են, ու տեսնում են՝ սա էս սերուերից ա, նա՝ էն, իսկ էս սենեակը էն սերուերում ա, էն սենեակը՝ էն։
տեսնում են, ու վստահ եմ՝ հասկանում են։
չեն ընկալում։
ու դէ չեն օգտւում, կամ հազարից մէկ կը մտնեն, կասեն՝ «էս հարթակը», որը հարթակ չի՝ ինտերնետ ա։ վերջապէս ինտերնետից ես օգտւում, ո՞նց չես զգում որ մինչեւ էդ չէիր օգտւում։
կամ գուցէ ես ծեր եմ, ինձ համար ինտերնետի սահմանո՞ւմն ա այլ, քան իրանց։ իրանք կարծում են որ ինտերնետը՝ հեռուստատեսութեան ժամանակակից տարբերա՞կն ա։
բայց ո՞նց չեն զգում, ո՞նց չեն ձգտում իսկական ինտերնետին։
կամ ինչպէ՞ս ա ստացւում որ որոշ մարդիկ զգում են, իսկ որոշ մարդիկ՝ չէ։
ու ես արդէն յոյս չունեմ որ չզգացողները կը զգան։
իսկ ո՞վ ա զգում։
պիտի ասեմ որ նախ դաշնեզերքի մարդկանց զգալի մասը օգտւում ա դաշնեզերքի հանգոյցներից, բայց մէկ ա ընկալում ա դաշնեզերքը որպէս եւս մի հարթակ։ նրանք որ օգտւում էլ են՝ էլի չեն ընկալում։
չէ՛, կարող ա եւ ընկալում են որ միայն «մաստոդոն» չի ու դրա մի հանգոյցը չի։
բայց մէկ ա գրում են՝ այստեղ լաւ ա, այստեղ սէնց մարդիկ են։ իսկ այ պայմանական «թուիթերում» վատ ա՝ այնտեղ այլ մարդիկ են։
օգտուողներից շատերն էլ են նոյնն անում ու նոյն ձեւ համեմատում անհամեմատելին։ տարբեր տիպերի են։ չես կարող ցանցը համեմատել պարանի հետ, որի ծայրին հանգոյց ա։ ցանցը կարող ես համեմատել այլ ցանցի հետ։
ինտերնետը կարող ես համեմատել ֆիդօնէթի հետ։ նոյնիսկ ոչ «ֆրինէթի» կամ «սքաթլբաթի» (որ ցանցեր են ի տարբերութիւն նրա ինչ կոչում են «սոցիալական ցանցեր» չնայած դրանք ընդամէնը հանգոյցներ են), զի դրանք ինտերնետի վրայից են աշխատում՝ էլի ինտերնետի մաս են։
իսկ ով ջոկում ա՝ յաճախ ինձ շատ օտար մարդիկ են։ մարդիկ են որ էնքան են ատում ամն֊ն եւ այդ պայմանական արեւմուտքը , որ չեմ հասկանում ոնց՝ սիրում են պուտինին , լաւրովին, ու նոյնիսկ հիւսիսային կորէայի կիմին։
ասում են՝ «տեսա՞ր ոնց լաւրովն ասեց» ու ուրախանում են որ որեւէ քչից֊շատից հզօրութիւն ունեցող էութիւն իրանց գիտակցածը ասեց՝ ապտակեց իրանց ատածին։
բայց դա ասում են յարմարաւէտ տեղաւորուելով էդ նոյն արեւմուտքում, ուր իրանց աւելի լաւ ա, քան ռուսաստանի դաշնութիւնում (որը դաշնութիւն չի) կամ կորէայի ժողովրդական հանրապետութիւնում (որը հանրապետութիւն չի՝ պարզապէս «յաջողուած» դոնէցքի ժողովրդական հանրապետութեան պէս էութիւն ա։ եթէ յաջողուած բառով կարելի ա անուանել սով ունեցող երկիրը)։
իհարկէ, դաշնեզերքում կան մարդիկ որ հասկանում են ինտերնետն ինչ ա ու դրան են ձգտում։ բայց իմ տպաւորութեամբ՝ քիչ։
նախ չեմ հասկանում ոնց չեն ընկալում նրանք ում դաշնեզերքը չի գրաւում։ ու յետոյ չեմ հասկաիում ոնց չեն ընկալում նրանք որ դաշնեզերքն օգտագործում են ու անում են նոյն տրամաբանական սխալը՝ համեմատում են ինտերնետը պայմանական «թուիթերի»՝ ինչ֊որ ծառայութեան հետ։
իսկ ով ընկալում ա՝ շատերին ես չեմ ընկալում։ զի ո՞նց ա կարելի չտեսնել որ ռուսաստանը կամ հիւսիսային կորէան նախանձելի տեղեր չեն։
ո՞նց ա կարելի մի տեղում լինել պատերազմի դէմ, իսկ միւս տեղում՝ ռազմական ագրեսիան արդարացնել, ու նոյնիսկ ուրախանալ եթէ յաջողում ա։ կամ դժգոհել որ արեւմուտքը օգնում ա բռնութեան զոհին, չի թողնում մենակ։
ու երբ ասում եմ՝ ինտերնետ, ինձ ասում են՝ տէք ես կարեւորում, եւ ոչ թէ շփումը։ էլի՛ չեն ընկալում՝ ազատութիւնն եմ գնահատում ու դրան աւելի մօտ լինելու միջոցները։
#մարդիկ #հարթակ #դաշնեզերք #ինտերնետ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն
մի քանի գրառում տեսայ threads
յաւելուածի/համակարգի մասին։
չեմ իմանում ինչ տեսք ունի ինտերֆէյսը նոյնիսկ, բայց յոյս եմ յայտնել որ երբ/եթէ կպնեն activity pub
ցանցին, կապի մէջ կը լինեմ իմ որոշ ընկերների հետ, որ չեն «կարում» կամ ուզում, ինչը նոյն բանն ա, գրեթէ, լինել ինտերնետում։
երբ իրենք ասում էին՝ «արի ֆբ կամ ինստա կամ եսիմուր ու կապի մէջ լինենք կամ չաթուենք», ես միշտ իրենց շեշտել եմ՝ էնպէս չի որ էդ ես եմ որ չեմ կարող ձեզ հետ չաթուել։
էնպէս ա որ դուք էք որ ձեզ թոյլ չեն տալիս ինձ հետ չաթուել կամ շփուել։
ահա, եկաւ threads֊ը որ մեծահոգի թոյլ ա տալու։
իսկ իրականում, եթէ չես կարող պայքարել՝ ընդունիր եւ արագացրու նրա գալը, ինչի դէմ պայքարել ես։ կամ առաջնորդիր։
առաջնորդելը էս դէպքում երեւի հնարաւոր չի, բայց հնարաւոր ա լինել առաջինը մէյնսթրիմ կոմերցիոն կորպորատիւ ինտերնետ մեդիայից, որ կապ կունենայ արդէն կայացած դաշնեզերքի հետ։
բայց իրականում դաշնեզերքի հետ կապ չունի։ (: պարզապէս մի քիչ աւել ազատութիւն ա տալու օգտատէրերին։ գուցէ։
#համացանց #ինտերնետ #դաշնեզերք #ազատութիւն #threads #թելեր #շղթաներ #մեծահոգութիւն #իրաւունք
վեօլիա ինտերնետ
#անկապ #վեօլիա #ինտերնետ
սա թեստ գրառում ա, շատ հին գրառում եմ պատճէնում փակցնում զի գիտեմ սա բաւական երկար ա որ լրիւ չֆեդերացուի։
կասկած ունեմ որ վերջին թարմացումներից յետոյ դա ուղղուեց։
կրկին եմ թեստը անում, անցեալ անգամ չաշխատեց։
երէկ ինձ հաւաքեցի, կամ գուցէ մազոխիզմս յաղթեց՝ սիւիլնէթի մի քանի վիդեօ դիտեցի։ նաեւ յղեց հին նիւթերի, ուր սահմանամերձ գիւղերի երեխաներին էին նկարում, նաեւ գիւմրու երեխաներին։
ու ես ինձ վատ եմ զգում նոյնիսկ յիշելով այդ մասին՝ ինչ֊որ ոչ կորեկտ բան եմ տեսնում այդ երեխաներին հարցնելուց իրենց երազանքների մասին։ նաեւ հարցնում էին՝ ո՞վ են ուզում դառնալ, կամ ի՞նչ կուզէին իրենց գիւղում լինէր։
ես հասկանում եմ որ գուցէ լրագրողներն արդէն իմ պէս պատկերացում ունէին, ոչ թէ հետաքրքրւում էին։ ու ուզում էին մնացածին ցոյց տալ։ կամ գուցէ լաւ ա որ պատմութեան մէջ մնայ։
բայց ես չեմ հասկանում, ի՞նչ «երազանք»։ այդ «երազանքը» վեհ բան ա ակնկալում, ենթադրում, իսկ էս մարդիկ ի՞նչ են տեսել, որ ի՞նչ երազեն։ ու ոնց որ ձեռք առնեն իրենց այդ երազանքներից հարերով։
ու բնական ա՝ տաքսիստ էր ուզում մէկը դառնալ։ իրան հարցրին՝ բա կուզե՞ս համալսարան սովորել՝ դէ նա չգիտի ինչ ա, տէնց անկապ գոռում ա՝ «հա», անլուրջ։ ու ասում են՝ բա ասում ես «տաքսիստ», նա էլ փորձում ա դուրս գալ վիճակից, ասում ա՝ «դէ կը սովորեմ, յետոյ տաքսիստ կը լինեմ՝ մէկը միւսին չի խանգարում»։ ու տեսականօրէն՝ հա, չի խանգարում, ընկերս որ վատ չէր ապրում, ահաւոր ուզում էր ջիջիի վարորդ աշխատել, զի իրան էդ քուլ էր թւում։ բայց իրան էդ այլ ձեւ էր քուլ թւում, քան մովսէս գիւղի երեխային։
գիւղից՝ ուզում էին «սիթի» լինի գիւղում։ ա ի՞նչ են տեսել, որ ի՞նչ ուզեն։ երեւի գնացել են մարզկենտրոն՝ էնտեղ «սիթի» են մտել ծնողների հետ։ ու իրադարձութիւն էր իրենց համար, տպաւորուել էին։ կուզէին իրենց մօտ էլ լինէր տպաւորիչ բան։
նաեւ, ահագին անհեռախօս էին ապրում, կամ չգիտեն, ինչպէս ինտերնետն օգտագործել, նաեւ լեզուներին չեն տիրապետում, բնականաբար, պարտաւոր էլ չեն։ իսկ հայալեզու բովանդակութիւն, որն աչքերը կը բացի, «սիթի»֊ից էն կողմ բաներ ցոյց կը տայ, հանրամատչելի գիտութեան մասին նիւթեր չունենք, գրքեր չունենք, հաղորդումներ չունենք, ու լրագրողներ էլ չունենք՝ աղքատ երկիր, փոքր շուկայ, նա որ կանէր այդ գործը լաւ՝ կանի այլ գործ, որը լրագրութիւնից աւելի շատ ա վարձատրւում։ տտ լրագրողներ չունենք՝ ինչի՞ մասին ա խօսքը։
ու իրենք էլ են պատանդ այդ փոքր շուկայի, նիւթերի չլինելու, ու ինտերնետը չգիտեն ինչպէս օգտագործել։ ինչպէս եւ մեծերը, սակայն։ ասում եմ՝ իմ մազոխիստութիւնն ա բռնում, որ հայաստանի վերաբերեալ նիւթեր դիտեմ։
ու մի բան էլ հետաքրքրեց՝ բոլորը֊բոլորը խաղաղութիւն էին ուզում՝ ու դա ապշեցնող ա ու դժուար ընկալելի՝ ինձ համար։ ես՝ սովետի երեխայ լինելով, չէի իմանում պատերազմն ինչ ա, չեմ անհանգստացել ոչ բարեկամներիս համար, որ ճակատ են գնացել, ոչ էլ որ գլխիս ռումբ ա ընկնելու։ ու երբ խաղաղութեան վերաբերեալ կարգախօսների էի առնչւում՝ չէի հասկանում, չէի ընկալում։
իրենք, իհարկէ այլ վիճակում են։ բայց ես չգիտեմ, կրկին՝ լսե՞լ են ընտանիքներում, դպրոցում, թէ՞ իսկապէս զզուել են էս վիճակից։ ու ամենավտանգաւորն էն ա, երբ սովորում են նման վիճակի, երբ նման վիճակը նորմա ա դառնում։ կրկին, ընկերս պատմում էր ոնց շուշում մի միջոցառման ժամանակ զինուորականն ասում էր երեխաներին՝ որ միշտ պատերազմի մէջ են ապրելու։ որ էդ մտքին պէտք ա վարժուեն։ ու էդ սարսափելի միտք ա։
ու վատ միտք ա հանրութեան համար, ու միտք ա որ չի թողնելու զարգանալ, զարգացման տեղ չի թողնում։
ու տէնց։
#երեխաներ #երազանք #գիւղ #գաւառ #լրագրութիւն #լրագրող #պատերազմ #խաղաղութիւն #գիտութիւն #ինտերնետ #համացանց
երէկ մէկի հետ խօսում էինք թուիթերից եւ դրա դիզայնը ժառանգած դաշնեզերքի նախագծերից։
նա ասաց, որ մեկնաբանութիւնների շղթաները փշրւում են, ու դրանց բարդ ա հետեւել։ եւ ասաց՝ չէ՞ որ էականը ոչ թէ դիմացինին մտափոխելը՝ որը դժուար թէ լինի, այլ հանրային ցոյց տալը որ իր փաստարկները թոյլ են, կամ գոյութիւն չունեն։
ու ես ընդհանուր առմամբ համաձայնեցի, զի ես էլ եմ հին մարդ, բայց յետոյ մտածեցի, որ իրականում թուիթերային դիզայնը շատ պարզ ա։
կայ գրառում։ նոր գրառումը երեւում ա հոսքում՝ վերեւից։
կայ մեկնաբանութիւն։ մեկնաբանութիւնը նոյնպէս գրառում ա՝ միայն կարելի ա պարզել՝ ո՞ւմ ի պատասխան։ այն նոյնպէս յայտնւում ա հոսքի վերեւում։ ու այն նոյնպէս կարելի ա տարածել։
սա մի կողմից շատ պարզ դիզայն ա, ուր գրեթէ տարբերութիւն չկայ գրառման եւ մեկնաբանութեան մէջ, միւս կողմից՝ շատ կպցնող, ներգրաւեցնող՝ ինչը եւ կորպորատիւ այսպէս կոչուած «սոց․ մեդիայի» նպատակներին համապատասխանում ա։
ինչի՞ կպցնող՝ որովհետեւ հոսքում տեսնում ես կոնտակտիդ այլ տեղում թողած մեկնաբանութիւնը։ օրինակ, դիասպորայում՝ երբեք չես իմանայ, թէ կոնտակտդ որ գրառման տակ ինչ ա մեկնաբանել, ու դա նոյնիսկ համարւում ա գաղտնիութիւնը բարձրացնելու միջոց, հնարաւորութիւն։ կիմանաս՝ եթէ դու այդ գրառման տակ ինքդ ես մեկնաբանել, կամ այդ գրառումը լայքել ես կամ տարածել։ այդ դէպքում կը ստանաս ծանուցում, որ ինչ֊որ բան այդ գրառման տակ կատարւում ա։
բայց մի բան ա ծանուցում ստանալ, այլ բան ա՝ այդ մեկնաբանութիւնը տեսնել։ ու կրկնեմ, եթէ ինքդ ներգրաւուած չես խօսակցութեան մէջ, ապա չես էլ ներգրաւուի՝ չես էլ իմանայ որ մի բան եղել ա ու շարունակւում ա։
այս դիզայնից բխում ա նաեւ այլ, շատ ժամանակակից վիճակ՝ փաստօրէն, թուիթերի դիզայնը ստեղծում ա չաթ, բայց ամէն մասնակից տեսնում ա այն մի քիչ այլ կերպ։ դրանով դասական չաթը, գուցէ, դառնում ա անիմաստ։
եւ այդ չաթի պատմութիւնը կայ՝ քո պատին։ եւ սկզբնական գրառումներդ, եւ պատասխաններդ։ որը կրկին, հարցեր առաջացնում ա՝ ինչի՞ անկապ մարդիկ էնքան հեշտ իմանան, թէ ինչ ես որտեղ պատասխանել։ միւս կողմից էլ՝ ի՞նչ կայ որ, եթէ չես ուզում տեսնեն՝ երեւի ոչ թէ չես ուզում տեսնեն, այլ չես ուզում իրական անձիդ հետ կապուի։ իսկ իրական անձի հետ կարող ա եւ չկապուել։
մէկ էլ, երեւի կարելի ա դիասպորայի յաւելուած սարքել, որը ցոյց կը տայ այլ շղթաներում կոնտակտներիդ մեկնաբանութիւնները այնպէս, ինչպէս թուիթերեան հոսքում ա լինում։ իսկ եթէ ներգրաւուած չես՝ գնայ ամէն կոնտակտիցդ հաւաքի գրառումների եւ դրանց տակ եղած մեկնաբանութիւնների մասին տեղեկատւութիւն, որ քեզ թուիթերեան ձեւով շարադրի։
ճիշտ ա, կրկին լրիւ նոյն ձեւ չի լինի՝ կարող ա կոնտակտդ մեկնաբանել ա ոչ կոնտակտիդ մօտ, ու ապա ձեւ չեմ տեսնում այդ տեղեկատւութիւնը յաւելուածով հաւաքելու։
ու շեշտեմ, որ ես թուիթերի դիզայնի մասին խօսում եմ լոկ այն առումով, որ մենք նման բան ունենք դաշնեզերքում՝ մաստոդոնի, պլերօմայի, գօթուսոշլի, եւ այլոց ձեւով։
#համացանց #դաշնեզերք #նախագծում #դիզայն #չաթ #թուիթեր #մաստոդոն #պլերոմա #պլերօմա #ինտերնետ #շփում #տեքնոլոգիա #տեք #չգիտեմ
անդրանիկն ասաւ, որ օրանժի հին անլիմ քարտերով իւքօմը պարտաւոր չի լինելու շարունակել սպասարկումը, երբ պայմանագրի տաս տարին լրանայ։
#իւքօմ #օրանժ #ինտերնետ #համացանց #ծառայութիւն
մի հոգեբանի էի լսում, որը դէ արդէն ծեծուած բան էր ասում այն մասին, ինչքան պէտք չի էժան դոֆամին ստանալ, ու պէտք ա շատ աշխատել ու վիզ դնել, որ կեանքդ լաւացնես, յաջողութեան հասնես։
ու իր ասածն ինձ վրայ հակառակ էֆեկտը թողեց։
դիսքլէյմեր՝
հա, ես ինքս էլ նախանձով գրում էի, որ ֆբ֊ում անկապ բան դուրս տաս, երեսուն լայք ես հաւաքում, ու դա չի խրախուսում երկարատեւ ու կարեւոր գործ անել՝ գուցէ յետոյ կիսուես այդ գործի արդիւնքներով, ու կրկին հաւաքես երեսուն լայք։
նաեւ բնաւ չեմ հաշւում ուրիշների լայքերը, թող ինչ֊որ ծիտ տղայ կամ աղջիկ իր սելֆիներով հաւաքի երեսուն հազար լայք՝ իր շատ լայքերից ինձ վատ չի։
սակայն ես մտածեցի՝ բայց ի՞նչ վատ բան կայ այդ դոֆամինի մէջ։ ի՞նչ յաջողութիւնից ա նա խօսում։
դիցուք ունենք պատմաբան երիտասարդ։ նա հետաքրքիր փիէյջդի ա արել, հաւէսով կարողանում ա խօսել պատմութիւնից, խորացած ա։ իր յաջողութիւնը ո՞րն ա։ իր շուրջը եղած մարդիկ էլ իրան լսել չեն սիրում, ու իրենց հետ խմելու փաբ չեն կանչում՝ զանուդա ա։ մտածում են՝ դէ էս ներդը ով ա, հաւէսը չկայ, կողքից էլ ծաղրում են, մէկ մէկ էլ կը կանչեն ծնունդի, ուր իրան էլ հաւէս չի լինի։
համացանցը այդ մարդուն հնարաւորութիւն ա տալիս արտայայտուել, գրել օրինակ իւրօրինակ բլոգ փոստեր պատմութեան մասին, եւ հաւաքել լսարան, երկրպագուներ եւ լայքեր։
նա ստանում ա դոֆամին, դա՝ իր դոֆամին ստանալու միակ միջոցն ա։
նա ի՞նչ այլընտրանք ունի։ գնայ վիզ դնի որ գործ ստեղծի ու հարստանա՞յ՝ բոլորը չեն գործարար։ եւ բոլոր վիզ դնող գործարարները չէ որ յաջողում են՝ մեծ մասը տապալւում ա։
ու ինչի՞ նա պիտի ինչ֊որ բաների մէջ ներդրուի, երբ նա արդէն իսկ հետաքրքիր մարդ ա, պարզապէս իր շրջապատում չգնահատուած։ ինչի՞ չստանայ իր դոֆամինի բաժինը։ այ ինտերնետը տէնց մարդկանց տալիս ա էդքան վատ իրենց չզգալ։
#ինտերնետ #դոֆամին #համացանց #հոգեբանութիւն #յաջողութիւն #աշխատանք #գործարարութիւն #բլոգ #գիտութիւն #մարդիկ #արդարութիւն
ինչո՞ւ են համացանցում էդքան ջղայն՝ https://www.scientificamerican.com/article/why-is-everyone-on-the-internet-so-angry/
#ինտերնետ #համացանց #ջղայնութիւ
այսպէս կոչուած սոցիալական ցանցերի ամենամեծ խնդիրներից ա աղմուկը՝ ոչ բովանդակ կամ որակեալ շփումը։
բայց դա մարդկային հանրութեան մասին ա, իրական կեանքում էլ աղմուկի պակաս չկայ։
«սոց․ ցանցերի» աղմուկն այն մասին ա, որ ինտերնետ հասան լայն զանգուածները, իսկ իրենք հազիւ կարողանում են ֆէյսբուք օգտագործել, հազիւ անցում արին օդնոկլասնիկներից, ու ինտերնետի հէնց «սոց․ ցանցերի» սեգմենտում են։
դա էլ այն պարզ պատճառն ա, ինչու ֆբ֊ի հին օգտատէրերը ֆբ֊ի հաւէսը կորցրգլ են։ իրենք՝ ֆբ առաջին օգտուողները, հանրութեան ամենակիրթ մասն էին, հիմնականում շփուող համալսարանականների տարածքն էր ֆէյսբուքը։ այսօր, երբ այնտեղ յայտնուեցին բոլորը֊բոլորը, իրենց այլեւս կոմֆորտ չի, զի մարդիկ ուզում են արտայայտուել այն մարդկանց մէջ, որ նման ընկալում ունեն ու ում կողմից հասկացուած են լինելու։
եւ հակառակը, մենք չենք բերում փաբ բարեկամների, որ էնտեղ ֆիտ չեն լինի, կամ նոյնիսկ կը բարկանան թէ էս ինչ բարքեր են։
բայց բարեկամները եւ բոլորը֊բոլորը եկան ֆբ իրենց ̶ո̶տ̶ք̶ո̶վ̶ մկնիկով։ իսկ ֆբ֊ն այն կանոնները չունի որ մարդիկ հանգիստ սպեցիֆիկ կղզիներ ստեղծեն, օրինակ իրական անունով ներկայացուած լինելը պարտադրւում ա։ եւ ապա հին խմբերը գաղթեցին մեսենջեր՝ ստեղծելով այնտեղ ընկերական չաթեր։ սակայն այդպէս, նեղ ընկերական չաթերով, նաեւ առանձնացան մնացած կոմֆորտ մարդկանցից։
ու երբ մարդիկ ասում են՝ ես այլեւս անձնական բաներով չեմ կիսւում ֆբ֊ում, նաեւ նրանից ա որ ֆբ֊ն ա փոխուել՝ ոչ այնքան իրենք։
բայց ես սա ընդհանուր առմամբ դրական եմ համարում՝ սա ինտերնետի ժողովրդավարեցման գործընթացներ են։ այլ կերպ՝ եթէ զանգուածները ինտերնետի՝ այսինքն ֆբ֊ի տեղը չիմանային՝ աւելի վատ կը լինէր։
այսօր ֆբ֊ում ա որ ստեղծւում են օրինակ «մի արէք»֊ի պէս խմբեր, ուր քաղաքացիները միաւորւում են՝ աւելի լաւ քաղաքային միջավայրի ձգտելով եւ պայքարում կանոիիեր խախտող ու օրինակ զեբրաների վրայ կայանող վարորդների հետ։
սա այլեւս ինքնարտայայտման մեր հին ձեւը չի, բայց կարեւոր գործիք ա։ եւ այստեղ էլ՝ ծեծուած բան եմ ասում՝ հանրային քննարկումների, եւ հետեւաբար հանրային կարծիք ձեւաւորելու տեղ ա, քաղաքական հրապարակախօսների միջավայրն ա։
յուսանք վաղ թէ ուշ լայն զանգուածները դուրս կը գան ֆբ֊ից, կը հասկանան որ ինտերնետը ֆբ֊ով որոշուած ու սահմանափակ չի։
ի՞նչ անել աղմուկի հետ։ ինձ թւում ա՝ անաղմոոկ կղզիներ ստեղծել։ դրանք են օրինակ որոշ ռուս բլոգերների գրառումները։ աւաղ՝ անաղմուկ մեկնաբանութիւնների խնդիրն իրենց մօտ ակտուալ ա՝ իշխանական բոտերը ստեղծում են աղմուկ, որը աղտոտում ա մեկնաբանութիւններն այնչափ որ դրանք այլեւս կարդալու իմաստ չկայ՝ ֆիլտրելու չափազանց մէծ ջանք ա պահանջւում։
գուցէ նաեւ դաշնեզերքում լինի պահել անաղմուկ եւ կոմֆորտ արտայայտուելու կղզիներ՝ զի յուսով եմ, դաշնեզերքը այդ գործիքներն արդէն ունի, կամ պատրաստ/ունակ կը լինի ստեղծել։
#դաշնեզերք #ժողովրդավարեցում #համացանց #մարդիկ #շփում #աղմուկ #ինտերնետ
կոնրադ լորենցը իր՝ շների մասին գրքում, պատմում ա պարիսպի մասին։
ասում ա՝ ամէն օր զբօսնում էինք շանս հետ, անցնում մի պարիսպի մօտով, իսկ պարիսպի այն կողմից՝ շուն կար։ պարիսպի հետեւի շունը յարձակւում էր, հաչում էր լորենցի շան վրայ, լորենցի շունն էլ հաչում էր պարիսպի էն կողմի շան վրայ, ու այդպէս մինչեւ նա տիրոյթը անցնի, շները վազում էին պարիսպի կողքով, հաչում իրար վրայ։
այդպէս ամէն օր էր, ու մի տեսակ ռիտուալ էր դարձել։ մի օր էլ լորենցը երբ ինչպէս միշտ, շները պարիսպի երկու կողմից իրար վրայ հաչում էին, նկատեց որ պարիսպի մի մասը կոտրուած ա, բաց ա, ու շուտով շները հաչալով վազելով կը յայտնուեն էդ բաց մասի մօտ։
մտածում էր՝ էսա կռիւ ա լինելու։ ու անակնկալի ընկաւ, որ տեսաւ ինչ եղաւ՝ շները հասան այդ բաց մասին, ու շփոթուած կանգնեցին։ հոտոտեցին իրար, ու անցան ամէն մէկն իր գործերով։
յետոյ պարիսպը սարքեցին, ու շները կարողացան էլի հաճոյքով իրար վրայ վազելով հաչալ։
ու մտածում եմ, ինչքա՛ն ա դա վերաբերում մարդկանց, ու ինչքա՛ն շատ շերտերում։
եւ մեզ ինտերնետում՝ որ չենք տեսնում մարդուն, ու անկապ հաչում ենք։
եւ պուտինին, որ չի կարողանում երբ արեւմուտքի հետ պարիսպը չկայ, իր համար սովորական, կոմֆորտ վիճակը պարիսպի հետեւից հաչալն ա։ ու երբ պարիսպը չկայ՝ նա կառուցում ա պարիսպ, որ հաչալ լինի դրա հետեւից։
#մարդիկ #շներ #հոգեբանութիւն #պարիսպ #պուտին #արեւմուտք #ռուսաստան #ինտերնետ #համացանց #կոնրադ_լորենց #էտոլոգիա #ագրեսիա #ծանօթութիւն
ամէն անգամ իւքօմը ինտերնետը փչցանում ա, մտածում եմ՝ չլինի՞ ռազմական յեղաշրջում ա։ էս գիշերն էլ որ ինտերնետը անջատուեց՝ անդրանիկը պանիկեց, գրեց, տէնց խօսեցինք, traceroute֊ներ արինք։ արդիւնքում անհանգստութիւնից մինչեւ առաւօտուայ եօթը չեմ քնել՝ կառավարական եւ նորութիւնների կայքեր թարմացնելով։
#յեղաշրջում #իւքօմ #ինտերնետ #կապ
սա թեստի համար եմ փակցնում, կը ջնջեմ քիչ անց՝
երէկ ինձ հաւաքեցի, կամ գուցէ մազոխիզմս յաղթեց՝ սիւիլնէթի մի քանի վիդեօ դիտեցի։ նաեւ յղեց հին նիւթերի, ուր սահմանամերձ գիւղերի երեխաներին էին նկարում, նաեւ գիւմրու երեխաներին։
ու ես ինձ վատ եմ զգում նոյնիսկ յիշելով այդ մասին՝ ինչ֊որ ոչ կորեկտ բան եմ տեսնում այդ երեխաներին հարցնելուց իրենց երազանքների մասին։ նաեւ հարցնում էին՝ ո՞վ են ուզում դառնալ, կամ ի՞նչ կուզէին իրենց գիւղում լինէր։
ես հասկանում եմ որ գուցէ լրագրողներն արդէն իմ պէս պատկերացում ունէին, ոչ թէ հետաքրքրւում էին։ ու ուզում էին մնացածին ցոյց տալ։ կամ գուցէ լաւ ա որ պատմութեան մէջ մնայ։
բայց ես չեմ հասկանում, ի՞նչ «երազանք»։ այդ «երազանքը» վեհ բան ա ակնկալում, ենթադրում, իսկ էս մարդիկ ի՞նչ են տեսել, որ ի՞նչ երազեն։ ու ոնց որ ձեռք առնեն իրենց այդ երազանքներից հարերով։
ու բնական ա՝ տաքսիստ էր ուզում մէկը դառնալ։ իրան հարցրին՝ բա կուզե՞ս համալսարան սովորել՝ դէ նա չգիտի ինչ ա, տէնց անկապ գոռում ա՝ «հա», անլուրջ։ ու ասում են՝ բա ասում ես «տաքսիստ», նա էլ փորձում ա դուրս գալ վիճակից, ասում ա՝ «դէ կը սովորեմ, յետոյ տաքսիստ կը լինեմ՝ մէկը միւսին չի խանգարում»։ ու տեսականօրէն՝ հա, չի խանգարում, ընկերս որ վատ չէր ապրում, ահաւոր ուզում էր ջիջիի վարորդ աշխատել, զի իրան էդ քուլ էր թւում։ բայց իրան էդ այլ ձեւ էր քուլ թւում, քան մովսէս գիւղի երեխային։
գիւղից՝ ուզում էին «սիթի» լինի գիւղում։ ա ի՞նչ են տեսել, որ ի՞նչ ուզեն։ երեւի գնացել են մարզկենտրոն՝ էնտեղ «սիթի» են մտել ծնողների հետ։ ու իրադարձութիւն էր իրենց համար, տպաւորուել էին։ կուզէին իրենց մօտ էլ լինէր տպաւորիչ բան։
նաեւ, ահագին անհեռախօս էին ապրում, կամ չգիտեն, ինչպէս ինտերնետն օգտագործել, նաեւ լեզուներին չեն տիրապետում, բնականաբար, պարտաւոր էլ չեն։ իսկ հայալեզու բովանդակութիւն, որն աչքերը կը բացի, «սիթի»֊ից էն կողմ բաներ ցոյց կը տայ, հանրամատչելի գիտութեան մասին նիւթեր չունենք, գրքեր չունենք, հաղորդումներ չունենք, ու լրագրողներ էլ չունենք՝ աղքատ երկիր, փոքր շուկայ, նա որ կանէր այդ գործը լաւ՝ կանի այլ գործ, որը լրագրութիւնից աւելի շատ ա վարձատրւում։ տտ լրագրողներ չունենք՝ ինչի՞ մասին ա խօսքը։
ու իրենք էլ են պատանդ այդ փոքր շուկայի, նիւթերի չլինելու, ու ինտերնետը չգիտեն ինչպէս օգտագործել։ ինչպէս եւ մեծերը, սակայն։ ասում եմ՝ իմ մազոխիստութիւնն ա բռնում, որ հայաստանի վերաբերեալ նիւթեր դիտեմ։
ու մի բան էլ հետաքրքրեց՝ բոլորը֊բոլորը խաղաղութիւն էին ուզում՝ ու դա ապշեցնող ա ու դժուար ընկալելի՝ ինձ համար։ ես՝ սովետի երեխայ լինելով, չէի իմանում պատերազմն ինչ ա, չեմ անհանգստացել ոչ բարեկամներիս համար, որ ճակատ են գնացել, ոչ էլ որ գլխիս ռումբ ա ընկնելու։ ու երբ խաղաղութեան վերաբերեալ կարգախօսների էի առնչւում՝ չէի հասկանում, չէի ընկալում։
իրենք, իհարկէ այլ վիճակում են։ բայց ես չգիտեմ, կրկին՝ լսե՞լ են ընտանիքներում, դպրոցում, թէ՞ իսկապէս զզուել են էս վիճակից։ ու ամենավտանգաւորն էն ա, երբ սովորում են նման վիճակի, երբ նման վիճակը նորմա ա դառնում։ կրկին, ընկերս պատմում էր ոնց շուշում մի միջոցառման ժամանակ զինուորականն ասում էր երեխաներին՝ որ միշտ պատերազմի մէջ են ապրելու։ որ էդ մտքին պէտք ա վարժուեն։ ու էդ սարսափելի միտք ա։
ու վատ միտք ա հանրութեան համար, ու միտք ա որ չի թողնելու զարգանալ, զարգացման տեղ չի թողնում։
ու տէնց։
#երեխաներ #երազանք #գիւղ #գաւառ #լրագրութիւն #լրագրող #պատերազմ #խաղաղութիւն #գիտութիւն #ինտերնետ #համացանց
հետաքրքիր ա, երբ լոքդաունը սկսուեց, կորպորէյթ ժողովների ժամանակ մարդիկ հակուած էին իրենց տները ցոյց տալ, իրենց միջավայրը, իրենք՝ իրենց՝ իրենց հարազատ միջավայրում։
յետոյ երեւի փրայւասին աւելի կարեւոր դարձաւ, ու մտածեցին՝ պէտք չի կիսուել, ու հիմա հիմնականում միայն ձայնով են կպնում։
երեւի դա կարելի ա ընդհանրացնել՝ սկզբից մարդիկ օկ էին իրենց անուններով գրանցուել, ու իրենց հետաքրքրութիւնները պատմել ֆէյսբուքին, էսօր մի քիչ աւելի զգօն են վերաբերւում, նախընտրում են լինել անոնիմ՝ օրինակ՝ թուիթերում, ու ինքնացուցադրուելիս աւելի զգօն են։
#զարգացում #վարկած #ինտերնետ #համացանց #մարդիկ
երէկ ինձ հաւաքեցի, կամ գուցէ մազոխիզմս յաղթեց՝ սիւիլնէթի մի քանի վիդեօ դիտեցի։ նաեւ յղեց հին նիւթերի, ուր սահմանամերձ գիւղերի երեխաներին էին նկարում, նաեւ գիւմրու երեխաներին։
ու ես ինձ վատ եմ զգում նոյնիսկ յիշելով այդ մասին՝ ինչ֊որ ոչ կորեկտ բան եմ տեսնում այդ երեխաներին հարցնելուց իրենց երազանքների մասին։ նաեւ հարցնում էին՝ ո՞վ են ուզում դառնալ, կամ ի՞նչ կուզէին իրենց գիւղում լինէր։
ես հասկանում եմ որ գուցէ լրագրողներն արդէն իմ պէս պատկերացում ունէին, ոչ թէ հետաքրքրւում էին։ ու ուզում էին մնացածին ցոյց տալ։ կամ գուցէ լաւ ա որ պատմութեան մէջ մնայ։
բայց ես չեմ հասկանում, ի՞նչ «երազանք»։ այդ «երազանքը» վեհ բան ա ակնկալում, ենթադրում, իսկ էս մարդիկ ի՞նչ են տեսել, որ ի՞նչ երազեն։ ու ոնց որ ձեռք առնեն իրենց այդ երազանքներից հարերով։
ու բնական ա՝ տաքսիստ էր ուզում մէկը դառնալ։ իրան հարցրին՝ բա կուզե՞ս համալսարան սովորել՝ դէ նա չգիտի ինչ ա, տէնց անկապ գոռում ա՝ «հա», անլուրջ։ ու ասում են՝ բա ասում ես «տաքսիստ», նա էլ փորձում ա դուրս գալ վիճակից, ասում ա՝ «դէ կը սովորեմ, յետոյ տաքսիստ կը լինեմ՝ մէկը միւսին չի խանգարում»։ ու տեսականօրէն՝ հա, չի խանգարում, ընկերս որ վատ չէր ապրում, ահաւոր ուզում էր ջիջիի վարորդ աշխատել, զի իրան էդ քուլ էր թւում։ բայց իրան էդ այլ ձեւ էր քուլ թւում, քան մովսէս գիւղի երեխային։
գիւղից՝ ուզում էին «սիթի» լինի գիւղում։ ա ի՞նչ են տեսել, որ ի՞նչ ուզեն։ երեւի գնացել են մարզկենտրոն՝ էնտեղ «սիթի» են մտել ծնողների հետ։ ու իրադարձութիւն էր իրենց համար, տպաւորուել էին։ կուզէին իրենց մօտ էլ լինէր տպաւորիչ բան։
նաեւ, ահագին անհեռախօս էին ապրում, կամ չգիտեն, ինչպէս ինտերնետն օգտագործել, նաեւ լեզուներին չեն տիրապետում, բնականաբար, պարտաւոր էլ չեն։ իսկ հայալեզու բովանդակութիւն, որն աչքերը կը բացի, «սիթի»֊ից էն կողմ բաներ ցոյց կը տայ, հանրամատչելի գիտութեան մասին նիւթեր չունենք, գրքեր չունենք, հաղորդումներ չունենք, ու լրագրողներ էլ չունենք՝ աղքատ երկիր, փոքր շուկայ, նա որ կանէր այդ գործը լաւ՝ կանի այլ գործ, որը լրագրութիւնից աւելի շատ ա վարձատրւում։ տտ լրագրողներ չունենք՝ ինչի՞ մասին ա խօսքը։
ու իրենք էլ են պատանդ այդ փոքր շուկայի, նիւթերի չլինելու, ու ինտերնետը չգիտեն ինչպէս օգտագործել։ ինչպէս եւ մեծերը, սակայն։ ասում եմ՝ իմ մազոխիստութիւնն ա բռնում, որ հայաստանի վերաբերեալ նիւթեր դիտեմ։
ու մի բան էլ հետաքրքրեց՝ բոլորը֊բոլորը խաղաղութիւն էին ուզում՝ ու դա ապշեցնող ա ու դժուար ընկալելի՝ ինձ համար։ ես՝ սովետի երեխայ լինելով, չէի իմանում պատերազմն ինչ ա, չեմ անհանգստացել ոչ բարեկամներիս համար, որ ճակատ են գնացել, ոչ էլ որ գլխիս ռումբ ա ընկնելու։ ու երբ խաղաղութեան վերաբերեալ կարգախօսների էի առնչւում՝ չէի հասկանում, չէի ընկալում։
իրենք, իհարկէ այլ վիճակում են։ բայց ես չգիտեմ, կրկին՝ լսե՞լ են ընտանիքներում, դպրոցում, թէ՞ իսկապէս զզուել են էս վիճակից։ ու ամենավտանգաւորն էն ա, երբ սովորում են նման վիճակի, երբ նման վիճակը նորմա ա դառնում։ կրկին, ընկերս պատմում էր ոնց շուշում մի միջոցառման ժամանակ զինուորականն ասում էր երեխաներին՝ որ միշտ պատերազմի մէջ են ապրելու։ որ էդ մտքին պէտք ա վարժուեն։ ու էդ սարսափելի միտք ա։
ու վատ միտք ա հանրութեան համար, ու միտք ա որ չի թողնելու զարգանալ, զարգացման տեղ չի թողնում։
ու տէնց։
#երեխաներ #երազանք #գիւղ #գաւառ #լրագրութիւն #լրագրող #պատերազմ #խաղաղութիւն #գիտութիւն #ինտերնետ #համացանց
սովէտական իշխանութեան վաղ տարիներին հրատարակուել էր մեծահասակների համար այբբենարան՝ պայքարում էին անգրագիտութեան հետ։
այդ գրքից դուրս եկած մեմ կայ՝ «мы не рабы, рабы не мы»։
ուշագրաւ ա որ արտայայտութիւնը կարելի ա կարդալ նաեւ աջից ձախ՝ ըստ բառերի։ կամ երբեմն գրում էին այսպէս՝
«мы не рабы, рабы немы»
այսինքն՝ մենք ստրուկ չենք, զի համր չենք, կարող ենք խօսել։
ինչն էսօր աւելի քան ակտուալ ա՝ թուիթերի եւ այլերի գրաքննութեան պատճառով։
ու ուզում եմ ասել՝ ստրուկները մենք չենք՝ մենք՝ ազատ հարթակներում՝ արտայայտուելու հնարաւորութիւն ունենք։
նաեւ մենք մեզ յաճախ ասում ենք՝ մարգինալ։ մարգինալներն էլ մենք չենք՝ մարգինալները մուտքերում աղտոտողներն են, կամ հեռախօս ցրողները։ մարգինալները՝ յանցագործներն են, նոյնիսկ երբ յատուկ ծառայութիւնների վրայ են աշխատում։
իսկ մենք մարգինալներ չենք՝ մենք նորմալ մարդիկ ենք, ով կարեւորում ա խօսքի ազատութիւնը։ ծրագրակազմի՝ մեզ չվերահսկելն ու ենթարկուելը։ եկէք դա փորձենք երբեմն կրկնել ինքներս մեզ համար։ ինձ՝ պէտք ա լինում։ ինձ համար էլ եմ գրել։
մենք ստրկուկ չենք, մենք մարգինալ չենք։ ու լուզեր չենք։ նորմալ ենք։ ազատասէր ենք։
#ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ստրկութիւն #ինտերնետ #համացանց #մարգինալ #նորմալ #նորմալութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #մենք #համր #խօսք #ռուսերէն #այբբենարան #պատմութիւն
այսօր էլ էս էպիզոդը դիտեցի, ու մտածեցի՝ տեսէք, երբ լենտան փակում էին՝ անձնակազմը պարզապէս հաւաքուեց, գնաց ռիգա, ու բացուեցին նոր՝ մեդուզա, անուան տակ։
դա նրա շնորհիւ էր, որ լրատուական կայքին շատ բան պէտք չի՝ հիմնականում ազատ տեքնոլոգիաներ են, ու նման կայք կարելի ա մի քանի օրում սարքել։
իսկ երբ եանդէքսն էին ճնշում՝ էդ մարդիկ չէին կարող դուրս գալ, գնալ այլ տեղ, այլընտրանքային եանդէքս բացել, որը իրան էնպէս ա պահելու, որ ինուեստորները փողը չհանեն։ զի իրենք փակ են պահել իրենց նախագծածները, ու այդ փակ կոդը մնում էր նոր եանդէքսին։
էսպէս, մտածում եմ, որ քո կոդը բացելը քեզ նոյնիսկ ապահովագրում ա, շեշտելով ինչքան են կարեւոր ընկերութեան մարդիկ, ու մարդիկ են որ անում են, կազմում են ընկերութիւնը։
նախկին գրառումներն այդ ֆիլմը նշելով՝ սա ու սա։
#ինտերնետ #համացանց #ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ազատ_ծա #ծրագրակազմ #կայք #լրատուամիջոց #գրաքննութիւն #ռուսաստան #վաւերագրական #պատմութիւն
https://youtu.be/9Ep4tG7fapg?t=1071
պատերազմը՝ խաղաղութիւն ա ազատութիւնը՝ ստրկութիւն տգիտութիւնը՝ ուժ
(war is peace / freedom is slavery / ignorance is strength)
առհասարակ հետաքրքիր ֆիլմ ա, բոլոր էպիզոդներն էլ կարող էք դիտել։
#ռուսերէն #ինտերնետ #համացանց #ազատութիւն
այս ու այս խօսակցութիւնների հետքերով գիտակցում ա գալիս, որ հանրային եւ շատամարդ հասկացութիւններն այսօրուայ ինտերնետում տարբեր են։
ֆէյսբուքն ու տելեգրամը ազատ հասանելի չեն՝ առանց «մեմբեր քարտի»՝ բայց շատամարդ։
իսկ ուորդփրես բլոգը, որ հասանելի համացանցից՝ թաքուն գրելու տեղ կարող ա լինել։
#ինտերնետ #հանրութիւն #ազատութիւն
@{Անի; ani_left@spyurk.am}, իսկ ճի՞շտ ա որ էն 1500 #իւքօմ քարտերը դադարել են անլիմ լինելուց, ու դարձել են՝ գերարագ՝ որոշ չափսով, որից յետոյ՝ 512կբ/վ, ու իսկապէս սահմանափակ։ #ինտերնետ
շատ երկար ա rust֊ը քոմփայլ լինում մի թրեդով, իսկ ֆֆ֊ի թարմացումը իր հետ ռասթի թարմացում ա պահանջում։
մի թրեդով եմ անում որ ուրիշ գործեր անեմ կողքից, ու կարգիչը շատ չտանջուի։
ու մտածում եմ՝ էսա ֆֆ֊ն չլինի, ի՞նչ եմ անելու։
գտնելու եմ ինչ֊որ շատ թեթեւ բան՝ midori֊ի պէս, ու դէ այն կայքերի մեծ մասը չի բացի, դէ ես էլ չեմ մտնի էդ կայքերը։
երեւի տէնց։
առհասարակ, դա վատ մօտեցում չի։
ես ջս չեմ սիրում, ու ատում եմ երբ տաքանում են կարգիչները, ֆաներն են պտտում, ինչ ա թէ վեբ էջ են բացել։ ահաւոր հզօր կարգիչներ ունենք՝ ու վատնում են իրենց հզօրութիւնը էդ ձեւ ինտերպրետացուող կոդի վրայ։ էնպէս չի որ դանդաղ են կամ դանդաղում են։ վատ ա ամէնը։ ահաւոր։
ու տէնց։
#ոստայն #սարդոստայն #համացանց #ծրագրաւորման_լեզուներ #ծրագրաւորում #տեքնոլոգիաներ #կարիգչ #դիտարկիչ #զննիչ #ֆայրֆոքս #ինտերնետ
այսօր քաշում էի #մանջարո ֊ի iso, ու հայելիները՝ տոկիօ, չինաստան կամ ամն էին։ եւրոպական հայելի չկար։ ու արագութիւնը՝ շատ ցածր էր, ամենաշատը 80կբ/վ, ու տէնց մի տասներկու ժամ կը տեւէր քաշելը։
սակայն նաեւ ունէին՝ #թորենթ ֊ով բաժանելու տարբերակ։ իսկ թորենթը՝ բովանդակութեան հանդէպ ագնոստիկ #հաղորդակարգ ա, ու սխալ տպաւորութիւն կայ, որ հիմնականում պիրատական քոնթենթ տարածելու համար ա՝ դրանով եւ համացանցային արքիւն ա աշխատում, եւ ազատ նախագծերն են այդպէս հրապարակւում, ու թորենթ «փակելը» եւրոպական որոշ երկրներում իսկապէս կորպորատիւ «բեսպրեդել»֊ի եւ հանրութեան չտեղեկացուած չլինելու մասին ա։
ինչեւէ՝ թորենթով փորձեցի՝ չորս րոպէում քաշեց։ արագութիւնը բարձրացաւ անցաւ 8մբ/վ, ու դա ընդամէնը #իւքօմ ֊ի 4g֊ից ստացող դիւրակիր, գրպանի վայֆայ կէտից։
#լինուքս #համացանց #թորրենթ #ինտերնետ #ազատութիւն #քաղաքականութիւն
ի դէպ աչաջրում նէնց են փակել, որ իմ թոռը չի կպնում դուրս։ դեռ մտածում եմ ինչ ձեւ շրջանցել, բայց դէ թղթիկ մէկ ա չեմ վերցնում, բջջային կապով եմ։
ի դէպ բջջայինի մասին, եթէ կապը դանդաղ ա ու իւքօմ֊ով էք կպած, ապա պէտք ա կպնել չորս ջի։ իսկ կախարդական թուերն են՝ 136։
#աչաջուր #իւքօմ #ինտերնետ
հասկանում եմ, որ աւելի լաւ ա սաունդքլաուդին փող տալ, քան իւթիւբին փող չտալ։ հասկանում ես որտեղից ա այս կայքը փող աշխատում, որն ա իրենց մոդելը։
միւս կողմից, իրականում, ես ստիպուած եմ լինել սաունդքլաուդում, քանի որ մարդիկ չունեն ապակենտրոն ինտերնետում ապրելու կուլտուրա։
ես կը լցնէի աուդիոներս իմ սերուերի վրայ ու կը տայի աուդիո ռսս, իսկ մարդիկ ինչ ընթերցիչով կուզէին կը նայէին, ու գուցէ ունենային այո, տենց սիրուն աուդիո ռսս֊ների ընթերցիչ, որը ձայնային ալիք էր նկարելու։
բայց համայնքը սաունդքլաուդում ա, ու եթէ դու ուզում ես «լինել», ապա պէտք ա լինես այնտեղ։
իսկ այն որ իրենք ծառայութեան համար փող են վերցնում՝ հասկանում եմ։ ճիշտ ա, ինձ էդ ծառայութիւնը պէտք չի իրենց ձայնային ալիքի պատճառով, այլ զուտ համայնքի, բայց դա այլ հարց ա։
#ամպ #սաունդքլաուդ #ինտերնետ #համացանց
մտածում եմ, որ երբ ես ֆբ֊ից դուրս էի եկել, այն դեռ էդ ֆենոմենը չէր դարձել, ինչ հիմա ա։ ու չնայած ես նւնւում էի, որ չեմ շփւում, համայնքիցս կտրուած եմ, եւ այլն, բայց ամէն դէպքում, ասեմ որ գոհ եմ որ այնտեղ չկամ։ ու իրականում չեմ ուզում լինել։ չեմ ուզում վաճառել իմ արժէքները կապի փոխարէն։ չէ լուրջ։ իհարկէ, հիմա ինձ մօտ ժամանակաշրջան ա ինքնավստահութեան, ու ինքս իմ մէջ հաւատքի։ բայց մէկ ա։ էն ինչ անում էի մէկ ա անում էի, պարզապէս հիմա ինձ էդքան չեմ խարազանում որ «սխալ» էի։
ու էն որ ինքը հիմա փաստացի փոխարինում ա ինտերնետը ու տենց ֆենոմեն ա դարձել, ու էդ վերջին սկանդալը տուեալների վաճառքի, թրամփի վերլուծութիւնների ու ֆբ֊ի բաժնետոմսերի, դէ թրամփին մի կողմ, հա, բա դուք ինչի՞ էք էդ խաղի մէջ մասնակցում։
ու իրօք, ես չեմ կարծում, որ ֆբ֊ն հէնց որ մի շատ հարմար գործիք ա։ ես չեմ կարծում որ այլընտրանքները էդքան վատն էին։ ես հակուած եմ կարծել, որ ֆբ֊ի յաջողութիւնը ընդհանուր գլոբալացման պրոցեսների շրջանակներում ա։ ու որ գլոբալացումն էլ կախուածութիւն ունի մարդկանց զարգացման հետ։
ու որ այո, խնդիրն այն ա, որ մարդկանց մեծ մասը չգիտի ինչ անել ինտերնետի հետ։ ու գիտի ինչ անել զննիչի, ու ֆբ֊ի հետ։ ու մայքրոսոֆթի «ինտերնետ էքսփլորեր»֊ը շատ արտայայտիչ անուն ա, քանի որ այն ընդհանուր մայքրոսոֆթի այն ժամանակուայ գոնէ «պարզեցման» ու դեբիլացման շրջանակներում էր՝ «ֆոլդեր» բառը երբ ներմուծուեց, որը շեղում ա, ակնյայտ չի, բայց «դայրեքթըրի» բառը որը իմաստը արտայայտում ա երեւի շատ բարդ էր մարդկանց համար։ իրենց օգտատէրերի զանգաուածի։
ու հիմա ֆբ֊ն ջանում ա փոխարինել ինտերնետը, իսկ դրա օգտատէրերը օկ են, դէ գլոբալիզացիա ա, դէ հա, ինտերնետը՝ ֆբ֊ն ա, ու եթէ չկաս այնտեղ, ապա չկաս։ ու էլի կասեն՝ որ դու հեռախօս չունես ու ֆբ չունես՝ չես սիրում շփուել։ լո՞ւրջ բայց։ էդքան բաւարարուած լինելը ֆբ֊ով, էդքան հիանալը ցուցանիշ ա գրագիտութեան ու գիտակից լինելու մակարդակի։
ու նաեւ ինտելեկտուալ շեմի։ որն իրական ա։ սա ընդունել ա պէտք։ ու խնդիրն այն ա, որ քանի որ մարդկանց մեծամասնութիւնը դժուարութեամբ են որոշ շեմեր յաղթահարում, իսկ մենք նացի չենք, ու բոլոր մարդկանց էլ գնահատում ենք, մենք էլ ենք գնում ֆբ՝ այնտեղ ուր կայ շուկայ, ուր դու լսուած կը լինես։ ու հետաքրքիր մարդիկ էլ են ֆբ֊ում կամ թուիթերում, որովհետեւ իրենց շուկայ ա պէտք, լայքեր են պէտք։ սա դատապարտելով չեմ ասում։ բա շփում ա պէտք, մարդը սոցիալական կենդանի ա։ ով բերեց իր մօտ մարդկանց զգալի զանգուածին, կը բերի էն մնացածներին։ իսկ նրանք ով գնում են թուիթեր կամ դիասպորա՝ որպէս կանոն փնտրում են նենց տեղ, որ արտայայտուեն, բայց այդքան էլ լսուած չլինեն։ դէ քանի որ ֆբ֊ն անոնիմութեանը չի սատարում։ նաեւ, իհարկէ, փորփրող ու խորացող մարդիկ են փորձում հետազօտել նոր տեղեր, բայց դրանք շատ քիչ են։
ու տենց, հիմա ոչ միայն http֊ից դուրսն ա անդերգրաունդ, հիմա ֆբ֊ից դուրսն էլ ա գրեթէ անդերգրաունդ։ (:
մարդկանց, պարզուեց, ինտերնետ պէտք չի, իրենց ֆբ ա պէտք։
դէ հա, մարդկանց իմանալով նորմալ ա, դեռ լաւ ա որ ֆբ֊ով են բաւարարւում։ էլի լաւ ա, միշտ նշել եմ, ինչքան դրական կողմ ունի։
ես երեւի չափազանց գիտակից եմ (քոնշիենշս պետերսոնի ասած) ու դա ոչ միայն ֆբ֊ի առումով ա արտայայտւում։ բայց եւ արկածախնդիր եմ, ու պայքարող։ ու չէ, մենք լուզեր չենք։ էդ դեռ հարց ա ով ա լուզեր։ մենք տը տեսնում ենք ինչպէս են իրենք մանիպուլացւում։ ու ստեղ կարեւոր ա չչարանալ, որ մենք մենակ ենք, այլ էմփաթիա ունենալ իրենց հանդէպ, ու մտածել, ոնց կարելի ա նենաւեազչիւը անել, որ ջոկեն ինչ ա կատարւում իսկ դու դեբիլի ու կրօնապաշտի տպաւորութիւն չթողնես։ ու էդ նոյնիսկ պարտաւորութիւն ա, ոչ թէ մեզ համար ա դա լաւ անել, այլ գուցէ հէնց իրենց համար, ու հասարակութեան համար։ ու հակագլոբալիզմի քայլ ա դա նաեւ։ ու հա, հեշտ ուղի չի։ բնաւ։ սա պահանջում ա տասնամեակներ, ու մենակ լինելու տասնամեակներ։ ու այո, մեծ համայնքներում աւելի հեշտ ա։ ու փոքր համայնքը տաս հոգի չի՝ հազար ա։ ու մենք ունենք լայֆսփան։ ու գիտենք որ էս տարին անկապ անց կացրինք՝ ոչ ոք չի փոխհատուցելու։ բայց եւ մենք էն կենդանիներն ենք, ով անում ա ինչ֊որ բան իմանալով որ չի քաղի պտուղները։ ասենք տենց ծառ ա տնկում։ դէ մինչ։ #դիասպորա #սիւռք #ապակենտրոնացում #անդերգրաունդ #ինտերնետ #համացանց
2007֊ին, երբ ես իմ առաջին սմարտֆոնոտ սարքն էի առնում, չգիտէի վայֆայն ինչ է։ կար ընտրութիւն՝ առանց վայֆայի, կամ վայֆայով, ու ինձ բացատրեցին որ «վայֆայով կարելի է ձրի ինտերնետ օգտագործել», իսկ ես արդէն պատկերացնում էի որ ինտերնետի համար մատակարարողին վճարում են ու չէի հասկանում որն է «ձրի» ինտերնետը։ մտածեցի՝ լաւ է վայֆայով քան առանց, իսկ յետոյ պարզուեց որ մեր քաղաքի ութերորդ երթուղայինի կանգառի մօտ ինչ֊որ մէկն ունի բաց վայֆայ աքսես փոյնթ, ու կանգառում բռնում էր, մէկ էլ կար քաղաքապետարանի մօտ։
այնքան տխրեցի երբ բացեցի «հայլայնի» թղթիկն ու այնտեղ գտայ մեր մօտ եղած «վինդոուս էքսփի»֊ից ինտերնետին կպնելու կոնֆիգի քայլ առ քայլ ձեռնարկ, «նեքսթ»֊երով։ մտածեցի՝ ինչ յիմար ենք որ այն մարդուն կանչել հինգ հազար դրամ էինք տուել։
տենց խօսում ենք, ու ոչ մի տարօրինակ բան չկայ զրոյցի մէջ, յետոյ իրեն «հօպարն» է զանգում, ու նա անցնում է բարբառի։ երեւի, որպէսզի «հօպարն» իրեն հեռու չզգայ։ շեֆս էլ է այդպէս անում երբ իրեն արցախից են զանգում։
մէկ էլ հետաքրքիր է, որ մենք այդ աղջկայ հետ կարող ենք խօսել ասենք ծրագրաւորումից, ու նա արդէն գիտի որ ես բնաւ էլ քուլ ու ինքնավստահ չեմ ու ինքս լիքը հարցեր ունեմ, բայց մէկ է իմ հետ շարունակում է շփուել։ (:
#զրոյց #պատմութիւն #ինտերնետ #վայֆայ #համացանց
ապակենտրոնացումը ահաւոր կարեւոր է նոյնիսկ սովորական օգտուողի համար․ շատ յոգնեցնող եւ ուժերն անիմաստ սպառող է պահել եւ «սինք» անել մի քանի ինքնութիւն՝ այս կայքում — այս մարդկանց համար, այս կայքում՝ այս ընկերների խմբի համար։ ոնց որ մէկ գլոբալ ցանցի մաս չենք, այլ տարբեր, իրար հետ կապ չունեցող աշխարհներում։
մենք պէտք է հասկանայինք, ինչ կարող է համացանցը դառնալ հէնց սկզբից․ յօրինել առ֊էս֊էսն ու օփենայդին շատ աւելի վաղ․ դրանք պէտք է համացանցի հիմքը լինէին, այնպէս, ինչպէս էս֊էմ֊թի֊փի֊ն էր։
նոյնիսկ եթէ մարդն ընտրում է լուսանկարներ պահելու ծառայութիւն, նա կարող էր ընտրել որեւէ մէկը, եւ հետեւել ընկերներին ով պահում են նկարներ այլ ծառայութիւններում, որովհետեւ բոլոր սերուիսները կունենային տուեալների փոխանակման համար ընդհանուր ինտերֆեյսներ։ այդպէս մենք կունենայինք իրական մրցակցութիւն՝ որտեղ ամէն ծառայութիւնն ունի հաւասար հնարաւորութիւններ, իսկ ինչպէս է այդ հնարաւորութիւններն օգտագործելու, արդէն իր խնդիրն է՝ պէտք է ջանայ աւելի լաւ սերուիս մատուցել։
քանի որ եթէ սերուիսը դուրդ չի գալիս՝ կը վերցնես փասափուսեդ եւ կը տեղափոխուես այլ տեղ, ուր աւելի տաք է եւ լուսաւոր։
հիմա կարծես թէ մենք սա կորցրել ենք։ գուցէ ինչ֊որ նոր տեքնոլոգիա, առ֊էս֊էսի եւ օփենայդիի փոխարէն, կամ այն յաւելելով, ունակ կը լինի լուծել խնդիրը, կրկին մի գլոբալ ցանց դարձնել ինտերնետը։
ապակենտրոնացումը ահաւոր կարեւոր է նոյնիսկ սովորական օգտուողի համար․ շատ յոգնեցնող եւ ուժերն անիմաստ սպառող է պահել եւ «սինք» անել մի քանի ինքնութիւն՝ այս կայքում — այս մարդկանց համար, այս կայքում՝ այս ընկերների խմբի համար։ ոնց որ մէկ գլոբալ ցանցի մաս չենք, այլ տարբեր, իրար հետ կապ չունեցող աշխարհներում։
մենք պէտք է հասկանայինք, ինչ կարող է համացանցը դառնալ հէնց սկզբից․ յօրինել առ֊էս֊էսն ու օփենայդին շատ աւելի վաղ․ դրանք պէտք է համացանցի հիմքը լինէին, այնպէս, ինչպէս էս֊էմ֊թի֊փի֊ն էր։
նոյնիսկ եթէ մարդն ընտրում է լուսանկարներ պահելու ծառայութիւն, նա կարող էր ընտրել որեւէ մէկը, եւ հետեւել ընկերներին ով պահում են նկարներ այլ ծառայութիւններում, որովհետեւ բոլոր սերուիսները կունենային տուեալների փոխանակման համար ընդհանուր ինտերֆեյսներ։ այդպէս մենք կունենայինք իրական մրցակցութիւն՝ որտեղ ամէն ծառայութիւնն ունի հաւասար հնարաւորութիւններ, իսկ ինչպէս է այդ հնարաւորութիւններն օգտագործելու, արդէն իր խնդիրն է՝ պէտք է ջանայ աւելի լաւ սերուիս մատուցել։
քանի որ եթէ սերուիսը դուրդ չի գալիս՝ կը վերցնես փասափուսեդ եւ կը տեղափոխուես այլ տեղ, ուր աւելի տաք է եւ լուսաւոր։
հիմա կարծես թէ մենք սա կորցրել ենք։ գուցէ ինչ֊որ նոր տեխնոլոգիա, առ֊էս֊էսի եւ օփենայդիի փոխարէն, կամ այն յաւելելով, ունակ կը լինի լուծել խնդիրը, կրկին մի գլոբալ ցանց դարձնել ինտերնետը։
#համացանց #ինտերնետ #օփենայդի #առէսէս #ինքնութիւն #ծառայութիւն #հոստինգ #հնարաւորութիւններ #մրցակցութիւն
ուրեմն, ասենք մի տարի առաջ, մի աղջկայ դեբիան եմ տեղադրել։ ինչո՞ւ։ մթոմ լաւութիւն էի արել՝ չի փչանայ, ասել եմ, վիրուսներ չես ունենայ, հանգիստ կապրես։
վերջերս կապուել է։ ասում է՝ վայֆայը չի աշխատում։ նախ, կարեւորն այն է, որ ինձ է կապուել։ ինչո՞ւ ինձ։ եթէ վինդովս լինէր, նա շատ տարբերակներ կունենար ու գուցէ նախընտրեր ինձ չդիմել։ բայց լինուքս «սափորթ» անողները, այո, այնուամենայնիւ, դեռ անհամեմատ աւելի քիչ են։
ինչեւէ, մենք հանդիպում ենք սրճարանում, եւ իր նոութը վայֆային կպնում է։ «ուրեմն աշխատում է» — ուրախանում եմ ես։ «չգիտեմ ինչ է, քեզնից է վախեցել» — պատասխանում է նա։ յետոյ գնում է տուն։ եւ իր նոութը իր տան վայֆային չի կպնում։ այդ ժամանակ նա համարձակւում է զանգել պրովայդերին, ով տեղադրել է եւ կարգաւորել վայֆայը եւ բողոքել։ իսկ պրովայդերը լուծում է խնդիրը՝ իր մեղքն էր։
ո՞րն է երկրորդ կարեւոր մասը այս պատմութեան։ այն, որ այդ աղջիկը, ով բնաւ էլ կոնֆորմիստ աղջիկ չէ ընդհանուր առմամբ, ու նախանձելի համարձակութիւն ունի շատ այլ իրավիճակներում, փաստացի ենթադրել էր, որ «մարգինալ լինուքսն է» պատճառը կապ չունենալու, ոչ թէ «մեյնսթրիմ» պրովայդերը։ նա չի ենթադրել, որ այն, ինչ մարգինալ է, այն ինչ տարածուած չէ, այն ինչ կոնֆորմիստական չէ՝ կարող է անխափան աշխատել։ ինքը՝ մարգինալ, ոչ կոնֆորմիստ լինելով։
ես կարծում եմ, որ դա շատ պարզ է։ ու որ մենք շատ քիչ հաւանականութեամբ կարող ենք ունենալ իրական նոն կոնֆորմիստ եւ իրական մարգինալ։ նրանց՝ ով փոխում է աշխարհը։ մերոնք՝ փոփոխութիւն անել ունակ չեն։ եւ դա, ես կարծում եմ, կապ ունի նաեւ մեր քանակի եւ բազմազանութեան հետ։
ինչպէ՞ս են մարգինալները փոխում աշխարհը։ փոխում են՝ ունենալով մեծ շուկայ։ փոխում են՝ քանի որ իրենց համայնքներն այնքան մեծ են, որ իրենց քիչ քանակի համախոհները այնուամենայնիւ այնքան շատ են, որ տարբերւողները կարողանում են չմնալ տեղում, զարգանալ, եւ համայնքները փոփոխութեան են տանում։
այսպէս, Սթոլմանը կարող էր իր գրած ազատ ծա֊ի աջակցութիւն մատուցելով ապրել՝ ժամը 200 դոլար վաստակելով։ քանի որ միացեալ նահանգների շուկան այնքան մեծ է, որ գտնւում էին մարդիկ, ով կօգտագործեր իր ծրագրերը, եւ դրանց մէջ գտնւում էին նաեւ նրանք, ով կը վճարէին աջակցութեան համար։
այսպէս, Լինուսը, չնայած իհարկէ բնաւ հարուստ չէ, ինչպէս Գեյթսը կամ Ջոբսը, Լինուսը կարողացել է իրեն թոյլ տալ միլիոն դոլարով տուն ձեռք բերել։ Եւ երկու հարիւր հոգանոց ռեդհեթը կարողացել է լինել շահութաբեր եւ տարածուել։ իհարկէ, նահանգների ճնշող մեծամասնութիւնը դեռ օգտագործում է մայքրոսոֆթի կամ էփլի արտադրանքը սեղաններին, սակայն իրավիճակը կամաց, բայց կայուն փոխւում է։ ու արդեն զարմանալի չէ, որ տեսականօրէն ազատ անդրոիդը, լինուքս միջուկով, դէ ֆակտո ստանդարտ է։
այնտեղ, ուր շատ մարդ կայ, գտնւում է շատ մարդ, ով կարող է, օրինակ, լաւ դիտորդ լինել ընտրութիւնների ժամանակ, կամ աջակցում է ոչ այնքան շահութաբեր մտքին՝ ասենք օգնել անօթեւան կենդանիներին։ այնտեղ փոքր համայնքները դառնում են ազդեցիկ, եւ փոխում են հասարակութիւնը, իսկ յետոյ փոխում են օրէնքները։
հայաստանի շուկան այնքան փոքր է, որ կարելի է ասել՝ այն չկայ։ նաեւ ակնյայտ է, որ շուեյցարական (իսկ շուեյցարիան նեյտրալ է եւ նոյնիսկ եւրամիութեան անդամ չէ) տեքնոլոգիաները չէին կարող մրցել ամերիկեան տեքնոլոգիաների հետ, անկախ նրանից, թէ ինչքանով լաւն էին։ օբերոնը, մոդուլան այդպէս էլ մնացին համալսարանների նեղ պատերի մէջ, ուր եւ շնչահեղձ են լինում։ պասկալը ժամանակաւոր տարածում ունեցաւ՝ երբ բորլանդ ընկերութիւնը գրանցուեց ամն֊ում, եւ ամն֊ում տարածուելու պատճառով այն յետոյ հասաւ մեզ։
եթէ օբերոնը լինէր գերմանական՝ տարածուեր գերմանիայում, դրան աւելի լուրջ էին վերաբերուելու։
կամ այլ օրինակ՝ ո՞վ էր լինելու Գոդարը, եթէ նա ապրեր եւ ստեղծագործեր (եթէ իրեն թոյլ տային) Հայաստանում։ Ո՞վ էր իրեն ճանաչելու։ Հայերը չէին ճանաչի ճիշտ այնպէս, ինչպէս ծանօթ չեն Փելեշեանին։ Աշխարհը չէր ճանաչի այնպէս, ինչպէս ծանօթ չէ Փելեշեանին։ Ի՞նչ կը լինէր, եթէ Փելեշեանը ստեղծագոծած լինէր Ֆրանսիայում։ Կասէին՝ որ նա փոխել է աշխարհը։ Որ կայ կինո մինչեւ Փելեշեան, եւ Փելեշեանից յետոյ։
այնտեղ է, իրենց մօտ է երբ փայթնը յաղթում ջաւան։ այո, աւելի հիփսթերական քան գիտական փայթնը յաղթում է կորպորատիւ ջաւան։ քանի որ այնքան լիբերալ հասարակութեան մէջ միայն կարող են լինել այնքան հզօր մարգինալներ։ այսպէս է որ փոքրամասնութեան իրաւունքները պաշտպանուած են լինում այնտեղ, ուր ժողովրդավարութիւն է։
Հայաստանում շատ բարդ է զարգանալ։ այսինքն՝ կարելի է լինել կենսակայուն «բակի բուդկա», որը թոյլ է տալիս տիրոջը սպասարկել հին «բմվ» եւ վճարել դստեր տնտեսագիտականի համար, բայց ոչ աւել։ նա ալեքսանեան երբեք չի դառնալու, ինչքան գրագէտ մարկետինգ չանի, ինչքան լաւ չկազմակերպի իր խանութի աշխատանքը՝ ապրանքների դասաւորութիւնը, գները, դիզայնը։
այսինքն՝ չի ստացուի լինելով տարբեր գրաւել շուկան։ չի ստացուի լինել տեղական գուգլ, կամ էփլ, որը դուրս է եկել աւտոտնակից։
նոյնը՝ ինդիւիդների մակարդակում է։
յիշո՞ւմ էք, երբ հայրը, իր երեխային ասում է՝ «տեսնո՞ւմ ես պեծյան փորում է։ այ դու էլ դասերից փախնես՝ փորելու ես»։ այո, ճիշտ է ասում, ընդհանուր առմամբ, հայաստանի համար։ բայց ճիշտ չէ ասում նահանգների համար, ուր գեյթսը թողնում է ուսումը, եւ հիմնում է մայքրոսոֆթ։ ուր ջոբսը թողնում է ուսումը եւ ստեղծում է էփլ։ ուր էյնշթեյնը գալիս է, անում իր դոկտորականը, նրանից յետոյ, երբ մերժւում է շուեյցարիայում։
կամ՝ ինչո՞ւ է այս աղջիկը հագնում կրունկներ, չնայած չի սիրում դրանք։ քանի որ, ասում է, չեն հաւանում ինձ։ բայց չէ՞ որ — հակաճառում էի ես — երբ դու վերջապէս հանդիպես նրան, ով հաւանելու էր հենց քեզ, նա դա չի անի, քանի որ դու չես լինի ինչպիսին կաս։ այո — համաձայնում էր նա։
սակայն ես հիմա հասկանում եմ, որ նա աւելի ճիշտ է։ նա, ով այդ աղջկան կհաւանէր այնպիսին, ինչպիսին նա կայ, կամ արդեն զբաղուած է, կամ գնացել է արտասահման՝ այնտեղ, ուր շատ են նրանք, ով իրեն դուր են գալիս։ ու նրանք, ով իրեն կընդունեն։ իսկ այն աղջիկը, որ սիրում է կարճ մազեր, ու «տղայական» տեսք, նա ոչ միայն քիչ հաւանական է, որ կհանդիպի իրեն այդպէս հաւանողին, այլեւ նա ինքը, ամենայն հաւանականութեամբ կհաւանի աւելի «աւանդական» տղայի, քան նա աղջիկ է։
եւ բնաւ պատահական չէ, որ մեզ մօտ ընդդիմադիր երեխաները՝ ընդդիմադիր ընտանիքներից են։ իսկ ոչ ընդդիմադիր երեխաները՝ ոչ ընդդիմադիր ընտանիքներից։ բնաւ պատահական չէ, որ դատախազի որդին է դառնում դատախազ, ոչ թէ ընդդիմադիր։
մեզ մօտ չափազանց քիչ են, փաստացի չեն լինում շրջակայ միջավայրին դէմ գնացող մարդիկ՝ հասարակութեանը, կամ ընտանիքին, եղբայրութեանը։ մեզ մօտ չեն լինում, քանի որ մենք քիչ ենք, ու դէմ գնալով, իրենք ընդամէնը գնալու են ինքնամեկուսացման։ իսկ մեկուսացող մարդիկ վաղ թէ ուշ լրացնելու են «նեուդաչնիկների» շարքերը։ սա ամն չէ, ուր նեուդաչնիկները գտնում են իրենց պէս ընկերներ, հզօրանում են, եւ տակն ու վրայ են անում համակարգը։ կամ գոնէ կարողանում են զարգանալ լինելով այնպիսին ինչպիսին կան, առանց կոտրուելու։
ու գուցէ զարմանալի չէ բնաւ, որ հայերի էպոսի հերոսը՝ Մհերը, ի վերջոյ գնում է ինքնամեկուսացման։ նա յաղթող չէ։
մարգինալները չեն կարող փոխել հայաստանը, քանի որ չեն հաւաքում կրիտիկական զանգուած։ (այնպէս, ինչպէս գազոնը ունի մինիմալ չափ ապրելու համար, եւ երկիրը ունի այնպիսի սահմաններ, որ պաշտպանելը իրատեսական լինի։) եւ ինչքան քիչ մարդ կայ այստեղ, այնքան քիչ է այն հաւաքելու հաւանականութիւնը։ (զակոն օբրատնիխ կուադրատով)։
այդ պատճառով էլ ունենք երեք հոգի հայերէն գրող դիասպորայում։ որոնց թիւը չի աճի։ այդպէս էլ կը փտեն, մինչեւ չյոգնեն իրարից։
ու պատահական չէ, որ մեզ մօտ նոնկոնֆորմիզմ գոյութիւն չունի։ իհարկէ կան, մեն֊մենակ այստեղ եւ այնտեղ, իրենց փոքր, նեղ համայնքիկներում՝ ախպերութիւններում փտող մարդիկ։ փտող՝ քանի որ օդի շարժ չկայ։ սակայն իրենք չեն փոխի ոչ մի բան։ ոչ իրենց արուեստն է տարածուելու, ընդունուելու լայն զանգուածներում, ոչ իրենց տեքնոլոգիաները, ոչ իրենց գաղափարները։ (ո՞ւր է ժամանակակից արուեստը հայաստանում։ մնացել է նփակի պատերի արանքում։ եւ դեռ կոմունիստների ժամանակ ստեղծուած թանգարանում։ չի տարածուել։ որտե՞ղ է ժամանակակից արուեստը նիւ֊յորքում։ պէ՞տք է պատասխանել։) աւելի ճիշտ՝ դրանք կընդունուեն այն ժամանակ, երբ կը գան դրսից։ եւ զարմանալի չէ, որ այդ մարգինալներին կհամարեն դրսամոլ, արեւմտամոլ։ ասենք որտեղի՞ց պէտք է գայ թարմութիւնը՝ այնտեղից, ուր յաղթել են մարգինալները։ որտե՞ղ են իրենք յաղթում՝ արեւմուտքում։
որտե՞ղ չեն յաղթում մարգինալները՝ չինաստանում։ ի՞նչ է անում չինաստանը՝ կրկնօրինակում է արեւմուտքը, իրականացնում է արեւմտեան նախագծերը։ ինչո՞ւ սոնի ուոլքմենը չդարձաւ այֆոն։ որովհետեւ կարգին ընկերութիւն էր սոնին, ոչ թէ արտակարգ եւ ըմբոստ՝ էփլի պէս։
տասնեօթ եւ տասնութ տարեկան դեռահասներն աւելի են տարբերւում իրարից, քան երեսուներեք եւ երեսունչորս տարեկան մարդիկ։ նոյնիսկ հարիւր հազար բնակչութիւն կորցնել կամ ձեռք բերելը աւելի մեծ ազդեցութիւն է ունենում հայաստանի վրայ, քան միացեալ նահանգների՝ մէկ միլիոնը։ «միլիոնոմ բոլշե, միլիոնոմ մենշե» — ասում էր Շարլ Բոննէն՝ «ինչպէս գողանալ միլիոն» ֆիլմում։ մեզ համար ամէն մի գնացող մարդն է կարեւոր։ ամէն մէկը նշանակութիւն ունի։
Այդ պատճառով են այնքան նկատելի այն քչերը, որ ինչ֊որ բան փորձում են փոխել։ Ու այնքան ատելութեան արժանանում։ Փոփոխութիւն անողներն, տարբերուողները այնքան շատ պիտի լինէին, որ այս մարդիկ չէին էլ երեւալու իրենց մէջ, լինելով ալիքների մաս, ոչ թէ առանձին իմպուլսներ։
այո, շատ անյոյս եմ գրել, թւում է։ բայց դա իրականութիւնն է, ֆիզիկայի օրէնքների պէս։ ես չեմ կարծում որ պէտք է հաւատալ փոխելու համար։ ես կարծում եմ, որ պէտք է իրատես լինել փոխելու համար։
եւ իրատես լինելով ես գիտեմ, որ ամէն գնացողը ազդում է, եւ ամէն մնացողն ազդում է։ մնացողին բարդ է ամենուր․ եւ ուսման ժամանակ, եւ աշխատանքի վայրում, եւ նախաձեռնելուց՝ նա վաստակելու է թուք ու մուր, կամ արհամարհանք, կամ ատելութիւն, կամ պրեզրենիե։ նա գնահատուած չի լինելու, նա իրեն շատ վատ է զգալու։
ու միայն եթէ բոլորը չէ, եթէ շատերը մնան, ինչպէս շատերը գնացին ապրելու էրեծ իսրայէլ, շատ տարբեր շատերը՝ եւ նիհար գունատ աշկենազիներն եւ սեւ էֆիոպցիներն, եւ շատերը որոշեցին սովորել մեռած լեզու, եւ շատերը լինեն դուխով՝ նախաձեռնող, անող, կպնող իրենց գործին՝ առանց խանգարող «հաւատքի», բայց եւ անկախ «հասարակական» փոփոխական կարծիքից, պարզապէս, որովհետեւ իրենք անձամբ այդպէս են կարծում, այն ժամանակ է փոխուելու հասարակութիւնը, ընտրութիւնները, բնականոն ձեւով է գալու հանդուրժողականութիւնը՝ քանի որ ահա տեսէք, բոլորը տարբեր են, ամէն ձեւի մարդ կայ, եւ պարզւում է, իրենք չեն քանդում պետութիւնը, այլ ստեղծում են ազգ։
թւում է ակնյայտ, որ հայաստանն այն մակարդակը տեղն ու ժամանակը չունի, որ մենք մտածենք դիմագրքին այլընտրանքային շփման ձեւերի մասին՝ աւելի առօրեայ խնդիրներ ունենք լուծելու, այնտեղ է ձեւաւորւում հասարակական կարծիքը, մարդկանց արտագաղթը դիմագրքից այն է, ինչ պէտք է վարչակարգին, իշխանութեանը, եւ այլն։
մտածում եմ, գուցէ սա միայն հայաստանի մասին չէ, ու գուցէ նախապաշարմո՞ւնք է։
եթէ չլինի դիմագիրքը կամ օդնոկլասնիկը, արդե՞օք սա կը նշանակի, որ մարդիկ առցանց այլեւս չեն շփուի։ թէ՞ որ մարդիկ կը փնտրեն առցանց շփման նոր ուղիներ, ձեւեր։
ու այնժամ, գուցէ դիասպորայի, կամ, աւելի հետաքրքիր, նոր՝ թուիսթերի պէս նախագծերը ստանան իրենց կիրառուած լինելու շանսը, որն երեւի թէ այդպէս էլ դեռ չեն ստացել։
#համացանց #խօսքի֊ազատութիւն #ազատութիւն #թուային֊գաղութացում #քաղաքականութիւն #այլընտրանք #շփում #ինտերնետ #չգիտեմ
մենք դա տեսականօրէն գիտէինք, բայց ահա, այստեղ է։ երեւանում է։ ասենք կողքի գրասենեակում։ ռաութերը ինթերսեփթ է անում https միացումը, ունի CA ստորագրութեամբ սերտիֆիկատ ու զննիչը չի էլ ասում որ ինչ֊որ բան սխալ է։
այսինքն, ի՞նչ իմանամ որ իւքոմը կամ բիլայնը դա չեն անում։ ինչո՞ւ պէտք է չանեն։
ասածս ինչ է՝ https֊ի յոյսին չմնաք։ թոռը որոշ չափով կը փրկի։ ինչ֊որ սենց։
#համացանց #անվտանգութիւն #երեւան #զննիչ #զննիչ #ինտերնետ #գաղտնիութիւն
այն զգացողութիւնը, երբ շուրջդ շունչ չկայ, մոռացուած քանդած ճանապարհ, սարեր, ամպեր, հսկայ հողմաղացների սառը սուլոցը, ու խելախօսդ բռնում է «Pushkin» ssid֊ով վայֆայ աքսես փոյնթ։
ու տենց
ռուսաստանում քննարկւում է ինչպէս երկիրը անջատել գլոբալ ինտերնետ ցանցից http://www.kasparov.ru/material.php?id=541BE2A0A1A0E եւ http://grani.ru/Politics/Russia/m.233140.html
#ռուսերէն #ինտերնետ #ռուսաստան #համացանց #խօսքի֊ազատութիւն #ազատութիւն
ստորջրեայ մալուխների քարտէզ
http://www.submarinecablemap.com/
#քարտէզ #մալուխ #համացանց #ինտերնետ #էկրանահան #կապ
սա ի՞նչ է։ սա ի՞նչ նշան է։ ես դա չեմ սովորել։
իսկ յետոյ համացանցով, աւելի ճիշտ յութիւբով են վախեցնում։
բայու բայուշկի բայու, նե լաժիսյա նա կրայու
— սա սպառնալի՞ք է։
— չէ, նախազգուշացում։
#երեւան #յութիւբ #նշան #փողոց #քաղաք #կայանատեղ #պարկինգ #ինտերնետ #նկար
#արցախ #շուշի #ղարաբաղ֊տելեկոմ #ինտերնետ
ուրեմն, միայն ինտերնետի սիմը առանց մոդեմի չեն վաճառում, ու այն էլ անսահմանափակ չէ։ Այսինքն ասենք 1 գբ ունես, կամ 3 գբ։ Իսկ մոդեմը՝ ֆլեշկան 30.000 դրամ է։ Մնում է զանգերի համար սիմը, դրանով էլ ինտերնետը միայն փաթեթնեերով է, եթէ ճիշտ եմ հասկացել։ 300 մբ֊ը արժի 2300 դրամ։ ապն֊ը՝ connect.kt.am է։ օռանժ ստեղ արդեն կայ, բայց առանց ինտերնետ։ Ինչպէս հասկանում եմ, սա տեխնիկական խնդիր չէ։ Պարզապէս չեն թողնում ինտերնետ ծառայութիւններ էլ մատուցի, ու փաստացի մնում է ՂՏ֊ի մենաշնորհը։
Երեք ջի Շուշիում աշխատում է ու ես ընդհանուր առմամբ գոհ եմ, որ անկապ չեմ մնում։
լաւ, մի քանի խօսք էլ Շուշու մասին։ աւելի քիչ պայթած է։ շատ տներ, որ յիշում եմ, դատարկ էին, հիմա բնակեցուած են։ էն տունը, որ իմանդէսը մտաւ, ղազանչեցոցի վրայ, արդեն վերանորոգուած է։ պարիսպն էլ սուաղել են։ մոխրագոյն է։ առաջուայ տեսքը չեմ յիշում։ կարծես մոշի պէս բանի շերտի տակ էր, չէր երեւում։ աւան պլազայի մօտ մի մզկիթ կար, ինչ֊որ բան էին կառուցում, վերանորոգում, կողքի մարդկննց հարցրի, ասացին պատկերասրահ են սարքում։ մի հատ էլ երաժշտական դպրոց են բացել, ղազաչեցոցի վրայ, դռանը յայտարարութիւն՝ դաշնամուր, ջութակ, ակորդեոն, դուդուկ, դհոլ, եւ այլն դասերի մասին, նաեւ այլ թուղթ համակարգչային դասընթացների մասին։
ջտր֊տիւզը ցանկապատած է, ու մուտք ունի։ ու պարկինգ։
Քամալեանի տանը մարդիկ են ապրում, չհասցրի այն ձեռք բերել, ։ճ բայց ուրախացայ որ դատարկ չէ։ իսկ այն տունը որ իմանդէսը տատու հետ խօսում էր, որ տատը ծախում էր, որ գնայ կրասնոդար տղու մօտ, փականով փակ էր։ իսկ դիմացի մեծ վերջ սիրուն բակը, կարծես առանց փոփոխութիւնների։
լիքը ուտել խմելու տեղեր են բացուել։ կաֆէ֊բար գրուածքներով։ շուշու թանգարանը լաւ փոխել են, ահագին գործ են արել։ զինկոմի մօտ ծաղիկներ են։ առաջին իմ տեսած ծաղիկներով զարդարուած զինկոմն էր։
ու ստեղի խանութներում ժապնւէն կար։
մի հատ էլ պիտակ՝ #ջիջիլ , ահա։ եղանակն էլ ամպամած է ու շատ հաւէս։
#ուտենց
հենց մոբայլ կապով էլ փոստում եմ սա։
Мы красивы и жизнерадостны на каждой выбранной нами фотографии для соцсети. Мы с гордостью выкладываем картинки своих круглощеких детей, пушистых котят, новых апартаментов, съеденных обедов, с интересом считаем лайки и читаем комментарии. Мы режиссируем нашу публичную жизнь. Нам всем нужны зрители, для того чтобы чувствовать себя нужными и любимыми. …
Все становится для нас представлением, потому что все больше и больше нам необходимы зритель и зрелищность – для любого нашего проявления. Для того чтобы ребенок полноценно развивался, ему нужен одобряющий взгляд родителя: “Мама, посмотри, как я высоко прыгаю, быстро бегаю, поднимаю подушку одной рукой!” Мы все словно застряли в полуразвивающемся состоянии, нам нужны взгляд и комментарий со стороны: “Посмотрите, как я перевожу слепую бабушку через дорогу, как я волонтерю в центре для беспризорных, посмотрите, как я с пониманием читаю Шопенгауэра!”
http://www.svoboda.org/content/article/25244392.html
#համացանց #ինտերնետ #դիմագիրք #սոցիալական֊ցանցեր #թւային֊էքսհիբիցիոնիզմ #շոպենհաուեր #շոյանք #օտարացում #հոգեբանութիւն
Ничего подобного я лично не ожидал от Ходорковского. Здесь что ни утверждение, то вопиющая и злая неправда. “Нет на сегодняшний день в мире незавоеванной земли”. На самом-то деле сейчас, после Второй мировой войны и российской “перестройки” в мире почти не осталось завоеванных земель! В России да, остались — тот же Северный Кавказ с населяющими его народами. И если их отпускать на свободу, коли их граждане того пожелают, то о каких “миллионах жертв” может идти речь?
http://www.kasparov.ru/material.php?id=52CFABBD577F6
#пятая-колонка #ходорковский #сепаратизм #россия #империализм #интернет #пропаганда #свобода #սեպարատիզմ #խոդորկովսկի #ռուսաստան #իմպերիալիզմ #ինտերնետ #համացանց #քարոզչութիւն #ազատութիւն #անկախութիւն
После ельцинского антидемократического переворота в октябре 1993 года в созданной под Ельцина новой конституции право на отделение уже вообще не значилось ни для кого, но записано было право на присоединение к РФ других государств и народов. Значит, если вступать, то милости просим, а выйти потом — и не мысли!
http://www.kasparov.ru/material.php?id=52CFABBD577F6
#пятая-колонка #сепаратизм #россия #империализм #интернет #пропаганда #свобода #սեպարատիզմ #ռուսաստան #իմպերիալիզմ #ինտերնետ #համացանց #քարոզչութիւն #ազատութիւն #անկախութիւն
Госдума днями утвердила закон об уголовной ответственности за пропаганду сепаратизма. Руководил разработкой этого закона Геннадий Зюганов. Его мнение о сепаратизме четкое и ясное, как и полагается постсоветскому коммунисту. За призывы к отделению от России какой-либо территории люди, к этому призывающие или отделение оправдывающие, будут наказываться штрафом в размере до 300 тысяч рублей, обязательными работами на срок до 300 часов или лишением свободы на срок до трех лет. Если эти призывы прозвучали в СМИ или Интернете, срок наказания составит до пяти лет лишения свободы либо до 480 часов обязательных работ.
http://www.kasparov.ru/material.php?id=52CFABBD577F6
#пятая-колонка #сепаратизм #россия #империализм #интернет #пропаганда #свобода #սեպարատիզմ #ռուսաստան #իմպերիալիզմ #ինտերնետ #համացանց #քարոզչութիւն #ազատութիւն #անկախութիւն
Օրանժի անսահմանափակ ինտերնետ կապ․ 100 դրամ օրը, կամ 500 դրամ շաբաթը։
http://www.orangearmenia.am/mobile/lets-talk/unlimited-changes/
Ակտիւացնելու համար՝ 12931# — հարիւր դրամ, մէկ օր, մինչեւ ապաակտիւացնելը։ Կամ 12932# — շաբաթը հինգ հարիւր, մինչեւ ապաակտիւացնելը։
անկապ չմնանք։
#ինտերնետ #համացանց #օրանժ #հայաստան #կապ
Էլի կատարենք համեմատություն Վրաստանի հետ: 1970-80-ական թվականներին, երբ Հայաստանում մոդա էր երեխային ռուսական դպրոց ուղարկելը «ծանոթով, բարեկամով, կաշառքով», Վրաստանում հակառակ միտումն էր. մոդա էր վրացական դպրոցում սովորելը: Բացի այդ, Վրաստանում ամենալավ հաճախականություն ունեցող հեռուստաալիքները չեն հեռարձակվում ռուսերենով: Ոչ մի ալիքով ռուսաց լեզվով ֆիլմ չես կարող դիտել: Ես դեմ չեմ ռուսերենին, ես դեմ չեմ անգլերենին, սակայն Հայաստանում բոլոր լեզուների հետ մեկտեղ առավելությունը պետք է տալ հայերենին, քանի որ նույն հեռուստատեսությունն է կրթում, հեռուստատեսությունն է դաստիարակում, ինտերնետն է կրթում, ինտերնետն է դաստիարակում և այլն:
Արդյունքում՝ Վրաստանում հիմնականում կարդում են վրացերեն, շատ կարդում են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսկ Հայաստանում կարդում են քիչ և այդ քչի մեջ՝ ամենաշատը ռուսերեն, էապես քիչ հայերեն, դրանից ավելի քիչ անգլերեն: Երբ Վրաստանում առաջին վրացալեզու սերիալները դուրս եկան, սկսվեց վրացերենով ընթերցելու գրքի բումը: Քանի տարի է՝ մեզ մոտ արդեն սպասում ենք այդ բումին, մի՞թե չի գալու:
http://ilur.am/news/view/16770.html
#Վրաստան #Հայաստան #Հայք #գրքեր #2012 #հասարակություն #մշակույթ #ընթերցականություն #Բակուր #կոռուպցիա #հայերեն #վրացերեն #ռուսերեն #անգտերեն #գերմաներեն #համացանց #օտարալեզու֊դպրոցներ հեռուստատեսություն #սերիալ #ինտերնետ
իսկ կար ժամանակ, ընդամենը երկու տարի առաջ, երբ մարդիկ իրենց բլոգերի վերեւի փոստում գրում էին՝ հասնեք ներքեւ, փնտրեք «նախոր գրառումները» ու կտացրեք, այն կտանի ձեզ նախորդ գրառումներով էջերին։
#համացանց #գրագիտություն #ինտերնետ #ուտենց
#ինտերնետ ֊ից կոդ պատճենել փակցնելը՝ #լուսանկար ֊ից արտանկարելու պես է։ copy-pasting #code from the #Internet is like drawing a #painting by looking at the #photo.
#փաստորեն, ըստ #վիքիպեդիա #ստատիստիկա ֊յի #Հայաստան ում գրեթե չկա #ինտերնետ օգտվող ֊ %6 http://stats.wikimedia.org/archive/squid_reports/2012-09/SquidReportCountryData.htm հղումը գտա այստեղ
#պատմություն #ինտերնետ ը քեզնով անելու մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2012/10/15/պատմություն-ինտերնետը-քեզնով-անելու/ #համացանց