երազում «եւրոպայի դեսպանի» հետ էինք շփւում։ ինչ֊որ միջոցառումից յետոյ։ նա ստիւեն ֆրայի կերպարի մարդ էր։
անձրեւ էր։ օղակաձեւ այգու էն մասում էինք, ուր գետառն այլեւս գետնի տակ ա։
բայց գետառը կար, ափերը պատեր էին «երազ թաղամասի» պատեր՝ եւ գոյնը, եւ էն ձեւաւոր բազրիքների սիւնակները։
պատերի մէջ կար կամրջակ։ այն, փաստացի, գետնի տակ էր, ոչ թէ երկրի մակարդակից բարձր։ ու ոչ էն իսկական գետառի կամրջակի պէս (նախկին) կլոր, այլ՝ ուղիղ։
մի պահ դեսպանը կանգնած էր այդ կամրջակի վրայ, մենք էլ խօսում էինք։
այդ միջոցառումից յետոյ հարցեր առաջացան մօտս, ու ես, փորձելով շատ «օրբանապուտինեան» չերեւալով, հարցնել՝
— բայց արդե՞օք այդ մօտեցումները, այդ օրէնքները ձեզ համար խօսքի ազատութեան մասին են, արդե՞օք չէք համարում որ սահմանափակում են այն։
ու նա չհասցրեց պատասխանել, ոնց ես զգացի՝ հէնց, երեւի, այն պատճառով, որ զգում էի՝ ասածս պէտք ա ձեւակերպել որ դուգինի պէս չհնչի, զի ես իր երկրպագուն չեմ։
զգացի, որ ըստ զուտ տեղանքի, մենք շատ տարբերակ չունենք։
կամ ռուսաստանի մաս ենք լինելու, կամ՝ եւրոպայի։ եթէ ռուսաստանի՝ դէ ի՞նչ խօսքի ազատութիւն։ եթէ եւրոպայի՝ եւրոպական։ (նաեւ զգում եմ որ հայերը եւրոպական ընկալմանը մօտ են, գուցէ սովէտի հետքերով, չգիտեմ)։ դէ կամ էլ հայաստան չի լինում, ցրւում ենք աշխարհով, լեզուն էլ մի երկու դար ամենաշատը թպրտում ա, ու անհետանում։ ռուսաստանի մաս լինելով էլ ա անհետանում։
ինձ ազատական եմ համարում, բայց ոչ ծայրայեղ, ու ապա նաեւ մտածեցի՝ ծայրայեղ ազատականները հայ, բա ի՞նչ անեն, ո՞ւր գնան, որ իրենց հարազատ միջավայր լինի։ մնում ա կամ ամն֊ի անվերջ «սփրոլը», կամ նիւ եօրքի քաղաքը, ուր խաղալիք զէնքն արգելուած ա։
#անկապ #երազ #խօսքի_ազատութիւն #եւրոպա #ռուսաստան #ազատութիւն
«կոնցեպտ սթորի» ինստագրամն են բլոկել։ չգիտեմ, ինչի՞ համար, երեւի միայն նկարներ եւ գներ էին դնում այնտեղ։
բայց ուզում եմ ասել, որ ինչի համար էլ չլինի՝ լարուած ա պահում մարդկանց։ մարդիկ հիմա ինքնագրաքննութեամբ են զբաղուած լինում, արտայայտութիւններ են փնտրում, որ սխալ չմեկնաբանուի՝ ու չփակեն իրենց հաշիւը։
իհարկէ, կարելի ա ասել՝ դէ, ինչի՞ են ինստագրամում։ բայց բիզնէս ա, բիզնէսին կարեւոր ա գնալ սպառողի մօտ, գնալ այնտեղ, ուր շուկան ա։
իսկ սպառողն այնտեղ ա։
էհ։
#գրաքննութիւն #ինքնագրաքննութիւն #երեւան #համացանց #խօսքի_ազատութիւն #ազատութիւն
սնոուդէնը լաւ խօսք ունի, ասում ա՝ ասելը, թէ անձնական տուեալների գաղտնիութեամբ մտահոգուած չես, որովհետեւ թաքցնելու բան չունես նման ա նրան, որ ասես թէ խօսքի ազատութիւնը քեզ չի հետաքրքրում, քանի որ ասելիք չունես։
#սնոուդէն #խօսքի_ազատութիւն #գաղտնիութիւն #չգիտեմ #էհ
մասկը՝ առնում ա թուիթերը, որ աւելացնի այնտեղ խօսքի ազատութեան մակարդակը։
մարդիկ՝ գոհ չեն դրանից եւ լքում են թուիթերը, գաղթելով դէպի մաստոդոն։ (ոչ հէնց դէպի դաշնեզերք)։
գարգրոնը՝ աւելացնում ա հզօրութիւններ իր հանգոյցներում։
ի՞նչ ա կատարւում։
#համացանց #մասկ #թուիթեր #մաստոդոն #դաշնեզերք #խօսքի_ազատութիւն
դաւիդեանի հետ էի խօսում, ասում ա իր կայքը՝ http://shadowdiplomat.com/ գուգլը կամ դեինդէքս ա արել, կամ շատ ցածր ա սկսել գնահատել։
ժամանակին հա ծանուցումներ էր ստանում գուգլից, հիմա էլ չի ստանում, ու ասում ա փնտրում եմ չի գտնում։
ու ես չգիտէի ինչ ասել։ այլընտրանքային փնտրելու կայքերը հարցրի ոնց են, ասում ա իրենք առաջ էլ էին վատ փնտրում։ իսկ բադիկը նկատե՞լ էք, որ սկսել ա աւելի վատ փնտրել՝ ինքը եանդէքսից էր, մասնաւորապէս, տուեալներ վերցնում, հիմա էլ չի կարողանում։
#խօսքի_ազատութիւն #համացանց #ազատութիւն
երկու բառ՝
https://toobnix.org/w/b3zAMcJs3WjH9N5iNzx2Ga
#մոսկուա #խաղաղութիւն #ցոյց #խօսքի_ազատութիւն #փողոց #ազատութիւն
Հասկանո՞ւմ էք, ես այս գրքին չեմ տալիս դրական գրախօսոական, կամ ջերմ գրախօսական, կամ որեւէ գրախօսական։ Ես մեկնաբանում եմ մի գիրք, որ չի կարողող մեկնաբանուել։ Զրպարտութեան գործերով զբաղուող փաստաբաններն ասում են ինձ, որ եթէ ես խորհուրդ տամ կարդալ այս գիրքը, ապա խոցելի կը դարձնեմ եւ այս հանդէսը, եւ ինքս ինձ՝ դատական գործի վտանգի առկայութեան պարագայում։ Եւ սա ոչ թէ Ռուսաստանում, ուր դատաւորները Կրեմլի հաւատարիմ կամակատարներն են վաղ 2000֊աններից, այլ այստեղ՝ Անգլիայում՝ երկրում, որ մենք համարում էինք բաւական ազատ։
աղբիւր, անգլերէն։
#գիրք #անգլերէն #պուտին #ռուսաստան #գրախօսական #յօդուած #փաստաբան #դատաւոր #ազատութիւն #խօսքի_ազատութիւն #քաղաքականութիւն #պատմութիւն #հետազօտութիւն
միացում, anschluss թէ՞ անեկսիա։
փոքրամասնութիւններ պաշտպանողներն իրենց պահում են անցեալի տոտալիտար քաղաքական գործիչների պէս՝
https://meduza.io/feature/2021/06/21/ne-anneksiya-a-prisoedinenie-ne-politik-a-ekstremist
#ռուսերէն #քաղաքականութիւն #խօսքի_ազատութիւն #ազատութիւն #խօսք
մէկը նոր մէջբերել ա խոմսկու (ես իրան խոմսկի գիտեմ, ինձ համար կարեւոր ա դա շեշտելը, կարեւոր ա շեշտելը որ ես իրան գիտեմ ռուսալեզու գրականութիւնից, իր՝ տտ֊ին նոյնպէս վերաբերող գիտական գործունէութեան պատճառով։ ես իրան գիտեմ որպէս խոմսկու հիերարքիայի խոմսկի, ես իրան գիտեմ որպէս քերականութիւնների տեսութեան խոմսկի, շատ աւելի վաղ, քան որեւէ մէկը իմ բազմաթիւ ծանօթներից սկսեց առնչուել իր հրապարախօսութեան հետ) կարեւոր տողեր՝
>Գեբելսը սատարում էր խօսքի ազատութեանը՝ երբ արտայայտւում էր իր հաւանած տեսակէտները։ Նմանապէս՝ Ստալինը։ Եթէ դուք սատարում էք խօսքի ազատութեանը, ապա սատարում էք նրան որ հէնց ձեր կողմից արհամարուած տեսակէտն ա արտայայտում։ Այլապէս՝ դուք ազատ խօսին չէք սատարում։
Ն․ Խոմսկի։
ինչպէս կարողացայ, թարգմանեցի։
կարճ ասած, մէկը գրել֊ջնջել էր, եւ իմ երկու մեկնաբանութիւնը կորան։ ապա կրկնում եմ՝
սովետում սէնց անեգդոտ կար։ հանդիպում են ռուսն ու ամերիկացին, ամերիկացին ասում ա՝ մեզ մօտ ազատ երկիր ա, ես կարող եմ գնալ սպիտակ տան մօտ կանգնել «նիքսընը դեբիլ ա» պաստառով։ ռուսն ասում ա՝ է մեզ մօտ էլ ա ազատ երկիր, ես էլ եմ կարող գնալ կրեմլի մօտ կանգնել «նիքսընը դեբիլ ա» պաստառով։
բայց իրականում այդպէս չէր։ իրականում իշխանութեանը խիստ մտահոգում էր ցանկացած անկախ նախաձեռնութիւն, առաւել եւս՝ խմբային։ նոյնիսկ եթէ դուք լենինի երկրպագուների խմբակ էք բացել, ու հաւաքւում լենին էք կարդում ամէն շաբաթ, դա կը հետապնդէին եւ կը դադարեցնէին՝ ամէնը պէտք ա լինէր վերեւից սանկցիայով, ոչ թէ ինքնաբուխ։
#խօսքի_ազատութիւն #ազատութիւն #քաղաքականութիւն #սովետ #պատմութիւն
զրօյականների կէսերին սմբատ գոգեանը նկարել ա ֆիլմ ընտրութիւնների մասին։ այն յետոյ ա յայտնուել յութիւբում, եւ իւթիւբն էլ այդքան դիտուող չէր։ նա ընկերոջ հետ փորձեց ֆիլմը տանել տարբեր հեռուստաընկերութիւններ, որ ցուցադրեն։ կարծես «կենտրոնից» էր որ անհանգստացել էին, ու յետոյ պատմութիւններ էին սարքել, կարծես ոստիկանութիւն են իրենց կանչել, սպառնում էին, փորձում էին իմանալ «ում պատուերով» ա նկարած, եթէ ճիշտ եմ յիշում։ արդէն չեմ էլ յիշում լաւ, բայց յիշում եմ որ տհաճ պատմութիւնների մէջ էին ընկել։ համալսարանում էլ խնդիրներ ունեցան։
իսկ այսօր էդ պատկերացնելը հնարաւոր չի։
ահա ձեզ պատմութիւն այն մասին, ոնց ա կեանքը փոխւում դէպի լաւը, նաեւ ոնց ա փոխւում, երբ նախագահը ռ․ ք․֊ն չի։ կամ այլ կերպ ասած՝ երբ ժողովուրդը աւտորիտար ղեկավարներ գնալով աւելի քիչ ա հանդուրժում։
#քաղաքականութիւն #խօսքի_ազատութիւն #ֆիլմ #պատմութիւն
ինչը պարոն դորսին, եւ իր պէսները չեն գիտակցում (եթէ փորձում են աշխարհը լաւացնել, ինչ էլ դա նշանակի) դա տարրական քաղաքագիտութիւնն ա՝ երբ մարդիկ լսուած չեն, արհամարուած են, չունեն քաղաքական որոշ հնարաւորութիւններ (իսկ թուիթերը փաստացի քաղ․ արտօնութիւն ա), ապա իրենք ծայրայեղանում են։
ոչ մէկ դուրս չի գալիս ընդհատակից գեղեցկացած, ինչպէս ասում ա եկատերինա շուլմանը։
ու դուք դեռ զարմացած կը լինէք տեսնելով ինչ էակներ են դուրս գալու ընդհատակից։
#ընդհատակ #գրաքննութիւն #քաղաքագիտութիւն #քաղաքականութիւն #խօսքի_ազատութիւն #ազատութիւն #համացանց
ստիւեն փինքերը՝ չեղարկման մշակոյթի եւ խօսքի ազատութեան մասին՝ https://www.youtube.com/watch?v=p_A4sSCopgE
#ստիւեն_փինքեր #չեղարկման_մշակոյթ #խօսքի_ազատութիւն
սովէտական իշխանութեան վաղ տարիներին հրատարակուել էր մեծահասակների համար այբբենարան՝ պայքարում էին անգրագիտութեան հետ։
այդ գրքից դուրս եկած մեմ կայ՝ «мы не рабы, рабы не мы»։
ուշագրաւ ա որ արտայայտութիւնը կարելի ա կարդալ նաեւ աջից ձախ՝ ըստ բառերի։ կամ երբեմն գրում էին այսպէս՝
«мы не рабы, рабы немы»
այսինքն՝ մենք ստրուկ չենք, զի համր չենք, կարող ենք խօսել։
ինչն էսօր աւելի քան ակտուալ ա՝ թուիթերի եւ այլերի գրաքննութեան պատճառով։
ու ուզում եմ ասել՝ ստրուկները մենք չենք՝ մենք՝ ազատ հարթակներում՝ արտայայտուելու հնարաւորութիւն ունենք։
նաեւ մենք մեզ յաճախ ասում ենք՝ մարգինալ։ մարգինալներն էլ մենք չենք՝ մարգինալները մուտքերում աղտոտողներն են, կամ հեռախօս ցրողները։ մարգինալները՝ յանցագործներն են, նոյնիսկ երբ յատուկ ծառայութիւնների վրայ են աշխատում։
իսկ մենք մարգինալներ չենք՝ մենք նորմալ մարդիկ ենք, ով կարեւորում ա խօսքի ազատութիւնը։ ծրագրակազմի՝ մեզ չվերահսկելն ու ենթարկուելը։ եկէք դա փորձենք երբեմն կրկնել ինքներս մեզ համար։ ինձ՝ պէտք ա լինում։ ինձ համար էլ եմ գրել։
մենք ստրկուկ չենք, մենք մարգինալ չենք։ ու լուզեր չենք։ նորմալ ենք։ ազատասէր ենք։
#ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ստրկութիւն #ինտերնետ #համացանց #մարգինալ #նորմալ #նորմալութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #մենք #համր #խօսք #ռուսերէն #այբբենարան #պատմութիւն
այսօր էլ էս էպիզոդը դիտեցի, ու մտածեցի՝ տեսէք, երբ լենտան փակում էին՝ անձնակազմը պարզապէս հաւաքուեց, գնաց ռիգա, ու բացուեցին նոր՝ մեդուզա, անուան տակ։
դա նրա շնորհիւ էր, որ լրատուական կայքին շատ բան պէտք չի՝ հիմնականում ազատ տեքնոլոգիաներ են, ու նման կայք կարելի ա մի քանի օրում սարքել։
իսկ երբ եանդէքսն էին ճնշում՝ էդ մարդիկ չէին կարող դուրս գալ, գնալ այլ տեղ, այլընտրանքային եանդէքս բացել, որը իրան էնպէս ա պահելու, որ ինուեստորները փողը չհանեն։ զի իրենք փակ են պահել իրենց նախագծածները, ու այդ փակ կոդը մնում էր նոր եանդէքսին։
էսպէս, մտածում եմ, որ քո կոդը բացելը քեզ նոյնիսկ ապահովագրում ա, շեշտելով ինչքան են կարեւոր ընկերութեան մարդիկ, ու մարդիկ են որ անում են, կազմում են ընկերութիւնը։
նախկին գրառումներն այդ ֆիլմը նշելով՝ սա ու սա։
#ինտերնետ #համացանց #ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ազատ_ծա #ծրագրակազմ #կայք #լրատուամիջոց #գրաքննութիւն #ռուսաստան #վաւերագրական #պատմութիւն
էստեղ նշուած վիդեօյում նաեւ մի քանի բան ա կարեւոր՝
ա — տեսէք, նոյն պոտուպչիկը կամ իր շուրջ լինող մարդիկ ինչ տեսք ունեն։ մեզ թւում ա, որ էդպիսի մարդիկ պիտի լինեն «քեարթ» (ինչ էլ դա նշանակի), փորերով, վատ հագնուած, կամ այլ մշակոյթի։ մինչդեռ տեսնում ենք՝ իրենց տեսքից բնաւ չես ջոկի, իրենք ով են, ինչի համար են աշխատում։ լրիւ «մերոնցական» տեսք ունեն։ ժամանակակից, հաւէս։
մեզ մօտ էլ տէնց մարդիկ կան, որ իմ տիպի են, բաց գոյնի մորուք, «փաբային» տեսք։ բայց գլխի մէջ լրիւ այլ աշխարհ ա։
բ — շատերը չեն ամաչել, համաձայնել են հանդիպել, հարցազրոյցներ տալ։ իհարկէ, կային մարդիկ որ չեն համաձայնել։ բայց հիմնականում էդպէս չի։ ինքը պոտուպչիը ոնց որ առանձնապէս չէր ամաչում, չնայած ի տարբերութիւն ոմանց, լրիւ ջոկում էր ինչ ա անում, ու որեւէ «աւանդական» կամ «պատրիոտիկ» բեքգրաունդի մարդու տպաւորութիւն չի թողել։ առհասարակ հետաքրքիր էր իրան տեսնելը, ես իր մասին միայն կարդում էի նախկինում։ օրինակ այստեղ։
գ — լաւ երեւում ա, ոնց ա խօսքի ազատութիւնը նահանջում, ոնց են պատրուակներ գտնում այն սահմանափակելու համար։
դ — բերդ ֆիցպատրիքը՝ ԿՄ֊ի հիմնադիրը, նշում էր որ ամերիկացիները անկապութիւններ էին գրում, գրեթէ թուիթային, կարճ գրառումներ էին անում։ Ռուսաստանում ԿՄ֊ն լրիւ այլ կուլտուրա ունէր։
տեսէ՛ք, մենք էլ էսօր դիասպորայում լրիւ այլ մշակոյթի մարդիկ ենք՝ երկար տեքստեր, խոհեր, մտորումներ, անձնական, կամ ազգի մասին, հետազօտութիւններ, նկարներ, քննարկումներ։ ուզում եմ չմտածել որ դա արեւմուտքի անդարդ լինելուց ա, զի իրենք էլ ահագին դարդեր ունեն։ յուսամ որ «կուլտուրա»֊ից ա։ ու գիտէք, ո՞րտեղից պիտի այդ «կուլտուրան» ձեռք բերէինք՝ երեւի նոյն ռուսաստանից, գուցէ ռուսաստանի միջոցով՝ եւրոպայից։ բայց եւրոպայում էլ չեմ տեսնում տէնց տեքստերի եւ մտքերի մշակոյթ, ինձ թւում ա սա հետսովետական ա, ու էն հետսովետական լաւ բաներից ա, ինչ ժառանգել ենք։
եկէք գնահատենք դա։
#համացանց #ազատութիւն #կուլտուրա #հետսովետական #սովետ (ես երեւի առաջին անգամ այս պիտակը դրական ձեւով եմ օգտագործել) #սովէտ #մտքեր #խոհեր #կմ #խօսքի_ազատութիւն #կենդանի_մատեան #պատմութիւն
@{քամիի արխիւ; o_o@spyurk.am}ն էստեղ՝ https://open.audio/library/tracks/87238/ խօսում ա այն մասին, որ մարդիկ երեւի սովոր չեն սոց․ ցանցի կողմից գրաքննուելուն, եւ աւելի են նշանակութիւն տալիս պետական գրաքննութեանը։
նման բան ասում էր եւ վարլամովը, թէ՝ մի՛ տէնց վախեցէք, պետութիւնը չի գրաքննում։
ու մտքովս անցաւ՝ իսկ չէ՞ որ ամն֊ում կայ օրէնք, որ պետութիւնը չի կարող հեռարձակել ամն տարածքի համար։ ու այդ ամերիկեան ձայները, ազատութիւն ռադիօկայանը, որ հեռարձակում էին սովետի համար, պետական ռադիօ կայաններ էին, եւ իրաւունք չունէին ամն տարածքում հեռարձակել։
զի պետութիւնը կարող ա չարաշահել իր ուժը։
հիմա մտածենք՝ ո՞նց ա գրաքննութիւնը լինում, սոց․ ցանցերից դուրս, նոյն ռուսաստանում։ շատ պարզ՝ ձեռք բերելով, տիրանալով մեդիաներին, զլմ֊ներին։ սկզբից դա էն֊տ֊վ հեռուստաընկերութիւնն էր, վերջերս՝ լենտան էր, էսօր՝ վեդոմոստի֊ն։
պետութիւնը ինքը չի էլ գրաքննում։ գուցէ զլմ֊ն առնի պետ․ կորպորացիա, օրինակ գազմպրոմը, իսկ գուցէ նոյնիսկ պարզապէս պուտինի ախերութիւնից մէկի ընկերութիւնը։
ամն֊ում վիճակն աւելի լաւ ա, զի կան տարբեր խաղացողներ, եւ հետեւաբար, խաղացողների որոշակի բալանս։ դա եւ նշանակում ա՝ դեմոկրատիա, որի մասին մեզ սիրում են ասել աւտոկրատներին սատարող ուժերը, որ այն չկայ։ այն հէնց էդ ձեւ էլ արտայայտւում ա՝ կան տարբեր խաղացողներ։ արանքում, երբեմն, ժողովրդի տարբեր խաւեր շահում են։
եւ աւտոկրատները փիս զարմանում են, թէ ինչպէս եղաւ, ինչ֊որ մէկը, ասենք, սորոսը, իր խաղն ա խաղում։ ո՞նց թէ՝ խաղում ա։ իրենց թւում ա՝ միայն իրենք պիտի խաղան։
ու, ինչ վերաբերում ա ռուսաստանեան սոց․ ցանցերին՝ վկոնտակծիկը դուրովի ձեռքից գնաց, երբ հարց ծագեց՝ ուկրաինացիների մասին տեղեկատւութիւն տալու մայդանի ժամանակ։ ձեռքից գնաց, ոչ թէ ձեռքից առան, զի դուրովը հասցրեց ջոկել, որ էսա ձեռքից առնելու են, ու արագ ծախեց ու թռաւ ռուսաստանից։
մեզ մօտ կորնելին խօսում էր ֆէյսբուքում «չկենտրոնանալու» մասին, ու կանչում էր հայլենդ։ մոռանալով, որ ապակենտրոնացումը՝ ֆեդերատիւ կապի մասին ա, իսկ հայլենդից ֆբ եւ հակառակը ֆեդերացիա չկար։ դժուար չի ենթադրել, որ ա — հայլենդը տալիս էր տուեալներ պետութեանը, կամ, առնուազն, պետութեանը ձեռք էր տալիս, բնականաբար, որ դժգոհները իրար հետ կապ չունենան։ դա, այդ կապից կտրելը մատուցուել էր, որպէս՝ ապակենտրոնացում։
ի տարբերութիւն, ամն֊ում թիմ կուկին երկար չէին կարողանում համոզել պետութեանը այֆոն բացող գործիք տրամադրել, որն օգտագործուելու ա բացարձակապէս ահաբեկիչների ու քրէականների դէմ պայքարում։ կուկը՝ բիզնեսմէն ա։ նա գիտի, որ էփլը ունի մրցակցային առաւելութիւն, ու պետութեանը բանալիներ տալը, նշանակում ա նաեւ զրկել իրեն այդ մրցակցային առաւելութիւնից։
իսկ ինչի՞ ենք մենք վախեցած հէնց պետական գրաքննութիւնից։ նախ, որովհետեւ պետութիւնն ունի բռնութեան մենաշնորհ, ու, ինչպէս ռդ֊ում կատարւում ա, ռեփոստ արած մեմասիկի համար, քո դուռը կը կոտրեն, եթէ չհասցնես բացել, եւ քեզ կը պառկացնեն պարկէտին եւ կը տանեն։ նաեւ կարող են մօտիկներիդ ոչ նախանձելի կեանք ապահովել՝ խուզարկումներով, եւ քաղմասերով քաշքշելով։ քանի որ բիզնէսը սերտաճած ա պետութեան հետ՝ եւ էնքան էլ բիզնէս չի, զի լիազօրուած պայմաններում ա աշխատում, նաեւ կարող ես աշխատանքից զրկուել։
ի՞նչ ա կատարւում երբ պետութիւնը չունի սոց․ ցանցերին տոտալ վերահսկողութիւն, ինչպէս ամն֊ում ա։ նախ, դիցուք պրիզմ եւ նման գործիքներ իսկապէս կան։ ինչը հաւանական ա՝ ինչի՞ ա հեշտ ստեղծել պրիզմ՝ զի ունես կոտրելու, վերահսկելու մի կէտ՝ ֆբ։ single point of failure — ստացա՞ր վկոնտակծիկի ղեկավարութիւն՝ ստացար եւ իւզերբէյզը։ եւ իսկապէս՝ բա ինչի՞ են էդքան թանկ վաճառւում մի քանի հոգանոց տտ ընկերութիւնները, որոնց գրած կոդը էնքան էլ մեծ չափի չի, այսինքն՝ առանձնապէս IP(intellectual property) չկուտակած ընկերութիւնները։ վաճառւում են ահաւոր թանկ, մի քանի միլիարդ դոլարով, զի առնողը չի առնում տեքնոլոգիան, կամ սերուերները, առնողը ձեռք ա բերում իւզերներին։
իսկ հիմա, պրիզմը մի կողմ։ սոց․ ցանցերը, որ ցանց չեն, այլ կէտ, հանգոյց, ենթարկւում են իրենց տիրոջը, կամ տէրերին։ տէրերն ունենում են իրենց քաղաքական դիրքորոշումները։ եւ ապա լռեցնում են նրանց, ում ասածները չեն համապատասխանում իրենց քաղաքական դիրքորոշմանը։ այդ մասին կայ երկար զրոյց ջէք դորսիի, իր թուիթերի ամենակարեւոր աշխատողներից մէկի, եւ թիմ փուլի միջեւ՝ ռոգանի պոդքաստում։ խորհուրդ եմ տալիս լսել ամբողջը։ այնտեղ թուիթերցիները համաձայնում են՝ այո, մենք կոնկրետ սատարում ենք մեր ընտրած գաղափարներին, լռեցնելով դրանց հակառակ գաղափարների հնչեցումը։
ու անշուշտ, թուիթերը չի կարող որեւէ մէկին տանել բանտ։ թուիթերը կարող ա ընդամէնը լռեցնել։ բայց եւ էսօր մենք չունենք, երեւի չհաշուած հիւսիսային կորէան, բացարձակ տոտալիտար հանրութիւն, այսօր աւտոկրատիաների ժամանակ ա։ ու ըստ թրենդի՝ այսօր կարող են լռեցնել։ այսօր լռեցնելը՝ ընկերութեան կողմից համարեա գրեթէ նոյն ուժն ունի, ինչ լռեցնելը՝ պետութեան կողմից, զի էդ ընկերութիւնն ունի որոշակի շփման մենաշնորհ։ եթէ կարելի ա պնդել, որ ամն֊ում քաղաքական քննարկումների տեղը՝ թուիթերն ա, ապա եթէ քեզ լռեցրին թուիթերում՝ քեզ լռեցրին ագորայում՝ հանրային տեղում, ուր քննարկում են։ դու ինչքան ուզես, կարող ես գրել անձնական բլոգումդ, իհարկէ, բայց արդե՞օք լսուած կը լինես։
այստեղ կարելի ա ասել, որ ցանցային թափանցիկութեան հետ հարցը դեռ էնքան վատ չի՝ բլոգդ, կամ պոդքաստդ, եթէ եւ դանդաղի, կը լինի լսել, եւ որ մարդիկ են որոշում, ինչպէս են ստանում տեղեկատւութիւն։ էդ իրենք են որոշել, որ ստանում են այն ֆբ֊ում, կամ թուիթերում, եւ ոչ թէ առանձին բլոգերից՝ ռսս֊ով։ դրան իհարկէ նպաստել ա google reader֊ի փակումը, բայց չէ՞ որ այլընտրանքներ կան։ եւ արդե՞օք կարելի ա խօսել գրաքննութեան առկայութիւնից, երբ կայ այլընտրանք, բայց մարդիկ քեզ չեն ուզի լսել այդ ձեւով՝ դժուարանում եմ ասել։
կարող եմ միայն յուսալ որ այս հարցը մի օր կը լուծուի սոցիալական մակարդակում՝ շուկան կը փոխուի։
իսկ հէնց այս օրերի ընթացքում, քանի որ ամէնը սրւում ա, մի քանի անգամ աչքովս անցաւ, որ մարդիկ զրկուել են աշխատանքից, իրենց չֆէյք, իրական պրոֆիլներում չսատարելով բլմ֊ին։ ոնց որ թէ կրկին, պետութիւնը չի, բայց երեւի թէ որտեղ էլ աշխատես՝ նման կարծիքների համար աշխատանք կորցնելու վտանգ կայ։
հիմա դա գրաքննութի՞ւն ա, թէ գրաքննութիւն չի։ ու ինչո՞վ ա պակաս ազդեցիկ, քան պետականը, բացի, իհարկէ, նրանից, որ գիշերը մի քանի «չիկիստ» վորոնոկով չեն գայ եւ չեն տանի գնդակահարելու։ բայց այդ էտապը, ոնց որ թէ անցել ենք, ու բացառում ենք։
ու տէնց։
#գրաքննութիւն #քաղաքականութիւն #քաղաք #համացանց #խօսքի_ազատութիւն #ազատութիւն
շատ իզուր, հիմա երբ ինձ ասեն՝ թուրքերը ձեր ամենալաւ բարեկամներն են՝ ո՞նց սա աչքը խցկեմ։
#գրաքննութիւն #խօսքի_ազատութիւն #ազատութիւն
@{ առավոտ ոչ պաշտոնական ; aravot@spyurk.am} 5/29/2020, 9:00:10 PM
Youtube-ը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարարի՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը. Еrmenihaber.am
#լուրեր #միջազգային #դողանքասադոլու #հայոցցեղասպանություն #հրեագործարարի posted by pod_feeder_v2
էս, ինչ կացն ասում ա ոնց որ գիտենք, բայց միեւնոյն ա՝ ապշելու ա։
իսկ մեզ ահաւոր խանգարում ա քոչարեանա֊հհկ֊մինասեանական զլմ֊ների աղմուկը։
զի խանգարում ա իսկական ազատ մամուլի լինելուն։ էսօր էդ աղմուկի ֆոնին կառավարութիւնը քննադատելը բարդ ա՝ հակառակը տպաւորութիւն ա լինում որ էդ նեգատիւ աղմուկին հակադարձելու կարիք կայ։
էսպէս նաեւ գրեթէ չունենք իսկական ընդդիմութիւն։ կամ կեղծ ընդդիմութեան աղմուկի պատճառով լսելի չի։ ինչո՞ւ կեղծ՝ իսկ ի՞նչ ունի առաջարկելու։ ո՞րն ա իրենց տարբերութիւնը «իմ քայլից» — էնպիսի տպաւորութիւն ա որ իրենք ասում են՝ մենք էլ ենք նոյն բանն ասում եւ ուզում, մենք էլ ենք դեմոկրատ բայց մենք աւելի լաւն ենք։ ես տեսնում եմ դեբատ ամն֊ում։ ե՛ւ միջկուսակցական, ե՛ւ կուսակցութիւնների միջեւ։ ակնյայտ տարբերութիւններ կան, բանավէճի թեմաներ կան, մօտեցումներ կան։
պէ՞տք ա էլի շեշտել որ լուսաւորն ընդդիմութիւն չեմ համարում, այլ նախկինների ընկեր֊ծառայ մի բան, որը ձեւանում ա, ու բաւական անյաջող, որ ընդդիմութիւն ա ու մտահոգուած ա ազատութիւններով։ հոգոց։
#ազատութիւն #քաղաքականութիւն #ռուսերէն #իսրայէլ #ընդդիմութիւն #մամուլ #խօսքի_ազատութիւն #աղմուկ #ուտէնց #դեբատ #բանավէճ #ամն #քաղաքակրթութիւն
այսօր շարունակեցի սա լսել, ահաւոր հետաքրքիր ա, ու այս պատճառով ա որ թթի ու սփիւռքի պէս նախագծերը կարեւոր են՝
https://www.youtube.com/watch?v=DZCBRHOg3PQ
#զրոյց #քաղաքականութիւն #ազատութիւն #խօսքի_ազատութիւն #համացանց
#ազատութիւն #ապակենտրոնացում #քննարկում #խօսքի_ազատութիւն #խօսք
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 07.03.2019, 19:03:29
12։03֊ից 13։40 էս տղան շատ֊շատ֊շատ֊շատ֊շատ կարեւոր բան ա ասում, ու ասում ա հստակ, նկատեք իր ձայնի տոնայնությունը, շեշտադրումները։ ու աղջիկն ասում ա՝ բա գիտե՞ք, շնորհակալություն, մենք ջանում ենք, հաշվի կառնենք, լա, լա, լա։ ապա ասում ա՝ people can protest our rules, we can let them do that! աստվաաած։ ասում ա՝ we can let them do that, հասկանու՞մ եք, ասում ա՝ we. չի ասում՝ մարդիկ իրավունք ունեն, կարող են եւ այլ, ասում ա՝ մենք կարող ենք թույլ տալ, ասում ա՝ մենք, ասում ա՝ կարող ենք, ասում ա՝ մենք ենք կարող։
#մարդիկ #հասարակություն #արժեքներ #ազատություն #համացանց
պատմութիւն օրինազանց թուերի մասին՝ http://norayr.am/weblog/2016/08/20/պատմութիւն-օրինազանց-թուերի-մասին/ #դիւիդի #օրէնք #խօսք #խօսքի_ազատութիւն #ազատ_խօսք #թուեր #ծրագրաւորում #վերահսկողութիւն #ազատութիւն
եւրոպայի աջերը հետաքրքիր բան են ասում, ասում են՝ այն հարցերը, որ կարծես արդէն վաղուց քննարկուել են, գնահատուել են, ասենք վառել թէ չվառել այս կամ այն փոքրամասնութիւններին, ինչ անել կանանց հետ, եւ որն է հանդուրժողականութիւնն կամ խօսքի ազատութիւնը, միգրանտների պատճառով նորից հանւում եւ քննարկման առարկայ են դառնում։
#հասարակութիւն #զարգացում #եւրոպա #միգրանտներ #քննարկում #խօսքի_ազատութիւն #ազատութիւն
եկէք անուանենք իրերն իրենց անուններով եւ օգտագործենք «քաղաքացի» բառը «օգտատէր» բառի փոխարէն։
Նախ, այլապէս հակառակ կողմի համար քննարկումը դառնում է չափազանց հարմարէտ։ Երբ խօսում ենք օգտատէրերի մասին, մենք խօսում ենք մարդկանց մասին ով ստորագրել է պայմանագիր ընկերութեան հետ, կամ մարդկանց մասին, ով այս կամ այն ձեւով սպառում է մշակութային գործեր։
Ապա գործարքներ կան, որ թւում են շատ ձեռնատու օգտատէրերի համար, սակայն անընդունելի են քաղաքացիների համար։ Օրինակ, ինտերնետի գնի իջեցումն այն պայմանով որ օգտագէրն համաձայնի օգտուել միայն որոշ վեբ ծառայութիւններից (Ցանցի չէզոքութեանը վերաբերող բանավէճ)։ Սա կարող է թուալ լաւ գործարք օգտատիրոջ համար սակայն քաղաքացին պէտք է կարողանայ տեսնել որ դա վտանգներ է պարունակում, մասնաւորապէս վտանգում է խօսքի ազատութիւնը։
Ու ամենակարեւորը, իրաւունքներն ու ազատութիւններն որ մենք պաշտպանում ենք, քաղաքացունն են, օգտատիրոջը չեն։ Եւ բանավէճի բոլոր այլ կողմերին (եւ այլոց) պէտք է կրկին եւ կրկին յիշեցնել որ մարդիկ առաջին հերթին քաղաքացի են, ու յետոյ նոր կարող է լինեն օգտատէր։
աղբիւր (անգլերէն) հեղինակ՝ Միքայէլ Վոզնիակ
#խօսքի_ազատութիւն #համացանց #ցանցի_չէզոքութիւն #չէզոքութիւն #օգտատէր #քաղաքացի #ազատութիւն