2020-06-24-4375730

@{քամիի արխիւ; o_o@spyurk.am}ն էստեղ՝ https://open.audio/library/tracks/87238/ խօսում ա այն մասին, որ մարդիկ երեւի սովոր չեն սոց․ ցանցի կողմից գրաքննուելուն, եւ աւելի են նշանակութիւն տալիս պետական գրաքննութեանը։

նման բան ասում էր եւ վարլամովը, թէ՝ մի՛ տէնց վախեցէք, պետութիւնը չի գրաքննում։

ու մտքովս անցաւ՝ իսկ չէ՞ որ ամն֊ում կայ օրէնք, որ պետութիւնը չի կարող հեռարձակել ամն տարածքի համար։ ու այդ ամերիկեան ձայները, ազատութիւն ռադիօկայանը, որ հեռարձակում էին սովետի համար, պետական ռադիօ կայաններ էին, եւ իրաւունք չունէին ամն տարածքում հեռարձակել։

զի պետութիւնը կարող ա չարաշահել իր ուժը։

հիմա մտածենք՝ ո՞նց ա գրաքննութիւնը լինում, սոց․ ցանցերից դուրս, նոյն ռուսաստանում։ շատ պարզ՝ ձեռք բերելով, տիրանալով մեդիաներին, զլմ֊ներին։ սկզբից դա էն֊տ֊վ հեռուստաընկերութիւնն էր, վերջերս՝ լենտան էր, էսօր՝ վեդոմոստի֊ն։

պետութիւնը ինքը չի էլ գրաքննում։ գուցէ զլմ֊ն առնի պետ․ կորպորացիա, օրինակ գազմպրոմը, իսկ գուցէ նոյնիսկ պարզապէս պուտինի ախերութիւնից մէկի ընկերութիւնը։

ամն֊ում վիճակն աւելի լաւ ա, զի կան տարբեր խաղացողներ, եւ հետեւաբար, խաղացողների որոշակի բալանս։ դա եւ նշանակում ա՝ դեմոկրատիա, որի մասին մեզ սիրում են ասել աւտոկրատներին սատարող ուժերը, որ այն չկայ։ այն հէնց էդ ձեւ էլ արտայայտւում ա՝ կան տարբեր խաղացողներ։ արանքում, երբեմն, ժողովրդի տարբեր խաւեր շահում են։

եւ աւտոկրատները փիս զարմանում են, թէ ինչպէս եղաւ, ինչ֊որ մէկը, ասենք, սորոսը, իր խաղն ա խաղում։ ո՞նց թէ՝ խաղում ա։ իրենց թւում ա՝ միայն իրենք պիտի խաղան։

ու, ինչ վերաբերում ա ռուսաստանեան սոց․ ցանցերին՝ վկոնտակծիկը դուրովի ձեռքից գնաց, երբ հարց ծագեց՝ ուկրաինացիների մասին տեղեկատւութիւն տալու մայդանի ժամանակ։ ձեռքից գնաց, ոչ թէ ձեռքից առան, զի դուրովը հասցրեց ջոկել, որ էսա ձեռքից առնելու են, ու արագ ծախեց ու թռաւ ռուսաստանից։

մեզ մօտ կորնելին խօսում էր ֆէյսբուքում «չկենտրոնանալու» մասին, ու կանչում էր հայլենդ։ մոռանալով, որ ապակենտրոնացումը՝ ֆեդերատիւ կապի մասին ա, իսկ հայլենդից ֆբ եւ հակառակը ֆեդերացիա չկար։ դժուար չի ենթադրել, որ ա — հայլենդը տալիս էր տուեալներ պետութեանը, կամ, առնուազն, պետութեանը ձեռք էր տալիս, բնականաբար, որ դժգոհները իրար հետ կապ չունենան։ դա, այդ կապից կտրելը մատուցուել էր, որպէս՝ ապակենտրոնացում։

ի տարբերութիւն, ամն֊ում թիմ կուկին երկար չէին կարողանում համոզել պետութեանը այֆոն բացող գործիք տրամադրել, որն օգտագործուելու ա բացարձակապէս ահաբեկիչների ու քրէականների դէմ պայքարում։ կուկը՝ բիզնեսմէն ա։ նա գիտի, որ էփլը ունի մրցակցային առաւելութիւն, ու պետութեանը բանալիներ տալը, նշանակում ա նաեւ զրկել իրեն այդ մրցակցային առաւելութիւնից։

իսկ ինչի՞ ենք մենք վախեցած հէնց պետական գրաքննութիւնից։ նախ, որովհետեւ պետութիւնն ունի բռնութեան մենաշնորհ, ու, ինչպէս ռդ֊ում կատարւում ա, ռեփոստ արած մեմասիկի համար, քո դուռը կը կոտրեն, եթէ չհասցնես բացել, եւ քեզ կը պառկացնեն պարկէտին եւ կը տանեն։ նաեւ կարող են մօտիկներիդ ոչ նախանձելի կեանք ապահովել՝ խուզարկումներով, եւ քաղմասերով քաշքշելով։ քանի որ բիզնէսը սերտաճած ա պետութեան հետ՝ եւ էնքան էլ բիզնէս չի, զի լիազօրուած պայմաններում ա աշխատում, նաեւ կարող ես աշխատանքից զրկուել։

ի՞նչ ա կատարւում երբ պետութիւնը չունի սոց․ ցանցերին տոտալ վերահսկողութիւն, ինչպէս ամն֊ում ա։ նախ, դիցուք պրիզմ եւ նման գործիքներ իսկապէս կան։ ինչը հաւանական ա՝ ինչի՞ ա հեշտ ստեղծել պրիզմ՝ զի ունես կոտրելու, վերահսկելու մի կէտ՝ ֆբ։ single point of failure — ստացա՞ր վկոնտակծիկի ղեկավարութիւն՝ ստացար եւ իւզերբէյզը։ եւ իսկապէս՝ բա ինչի՞ են էդքան թանկ վաճառւում մի քանի հոգանոց տտ ընկերութիւնները, որոնց գրած կոդը էնքան էլ մեծ չափի չի, այսինքն՝ առանձնապէս IP(intellectual property) չկուտակած ընկերութիւնները։ վաճառւում են ահաւոր թանկ, մի քանի միլիարդ դոլարով, զի առնողը չի առնում տեքնոլոգիան, կամ սերուերները, առնողը ձեռք ա բերում իւզերներին։

իսկ հիմա, պրիզմը մի կողմ։ սոց․ ցանցերը, որ ցանց չեն, այլ կէտ, հանգոյց, ենթարկւում են իրենց տիրոջը, կամ տէրերին։ տէրերն ունենում են իրենց քաղաքական դիրքորոշումները։ եւ ապա լռեցնում են նրանց, ում ասածները չեն համապատասխանում իրենց քաղաքական դիրքորոշմանը։ այդ մասին կայ երկար զրոյց ջէք դորսիի, իր թուիթերի ամենակարեւոր աշխատողներից մէկի, եւ թիմ փուլի միջեւ՝ ռոգանի պոդքաստում։ խորհուրդ եմ տալիս լսել ամբողջը։ այնտեղ թուիթերցիները համաձայնում են՝ այո, մենք կոնկրետ սատարում ենք մեր ընտրած գաղափարներին, լռեցնելով դրանց հակառակ գաղափարների հնչեցումը։

ու անշուշտ, թուիթերը չի կարող որեւէ մէկին տանել բանտ։ թուիթերը կարող ա ընդամէնը լռեցնել։ բայց եւ էսօր մենք չունենք, երեւի չհաշուած հիւսիսային կորէան, բացարձակ տոտալիտար հանրութիւն, այսօր աւտոկրատիաների ժամանակ ա։ ու ըստ թրենդի՝ այսօր կարող են լռեցնել։ այսօր լռեցնելը՝ ընկերութեան կողմից համարեա գրեթէ նոյն ուժն ունի, ինչ լռեցնելը՝ պետութեան կողմից, զի էդ ընկերութիւնն ունի որոշակի շփման մենաշնորհ։ եթէ կարելի ա պնդել, որ ամն֊ում քաղաքական քննարկումների տեղը՝ թուիթերն ա, ապա եթէ քեզ լռեցրին թուիթերում՝ քեզ լռեցրին ագորայում՝ հանրային տեղում, ուր քննարկում են։ դու ինչքան ուզես, կարող ես գրել անձնական բլոգումդ, իհարկէ, բայց արդե՞օք լսուած կը լինես։

այստեղ կարելի ա ասել, որ ցանցային թափանցիկութեան հետ հարցը դեռ էնքան վատ չի՝ բլոգդ, կամ պոդքաստդ, եթէ եւ դանդաղի, կը լինի լսել, եւ որ մարդիկ են որոշում, ինչպէս են ստանում տեղեկատւութիւն։ էդ իրենք են որոշել, որ ստանում են այն ֆբ֊ում, կամ թուիթերում, եւ ոչ թէ առանձին բլոգերից՝ ռսս֊ով։ դրան իհարկէ նպաստել ա google reader֊ի փակումը, բայց չէ՞ որ այլընտրանքներ կան։ եւ արդե՞օք կարելի ա խօսել գրաքննութեան առկայութիւնից, երբ կայ այլընտրանք, բայց մարդիկ քեզ չեն ուզի լսել այդ ձեւով՝ դժուարանում եմ ասել։

կարող եմ միայն յուսալ որ այս հարցը մի օր կը լուծուի սոցիալական մակարդակում՝ շուկան կը փոխուի։

իսկ հէնց այս օրերի ընթացքում, քանի որ ամէնը սրւում ա, մի քանի անգամ աչքովս անցաւ, որ մարդիկ զրկուել են աշխատանքից, իրենց չֆէյք, իրական պրոֆիլներում չսատարելով բլմ֊ին։ ոնց որ թէ կրկին, պետութիւնը չի, բայց երեւի թէ որտեղ էլ աշխատես՝ նման կարծիքների համար աշխատանք կորցնելու վտանգ կայ։

հիմա դա գրաքննութի՞ւն ա, թէ գրաքննութիւն չի։ ու ինչո՞վ ա պակաս ազդեցիկ, քան պետականը, բացի, իհարկէ, նրանից, որ գիշերը մի քանի «չիկիստ» վորոնոկով չեն գայ եւ չեն տանի գնդակահարելու։ բայց այդ էտապը, ոնց որ թէ անցել ենք, ու բացառում ենք։

ու տէնց։

#գրաքննութիւն #քաղաքականութիւն #քաղաք #համացանց #խօսքի_ազատութիւն #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ գրաքննութիւն  քաղաքականութիւն  քաղաք  համացանց  խօսքի_ազատութիւն  ազատութիւն