ոչ մի հատ ռազմական վիդեօ չեմ դիտել։
չեմ կարողանում։ հայկին էլ՝ repatriarch, որ սովորաբար նայում էի՝ էլ չեմ բացում։ եթէ թաթուլին եմ տեսնում սիւիլնեթի նիւթերից մէկում՝ դա եմ բացում։
երբեմն անհանգստութիւնից դրդուած թարմացնում եմ լուրերը, բայց դրանցից մէկ ա բան պարզ չի։ երեւի թարմացնում էի որ տեսնեմ արդեօք վերջը նշմարւում ա։
էս երկու օրը չեմ էլ թարմացնում՝ ոչ մի լաւ բան չեմ հասկանայ դրանցից։
նախարարութեան կոչին արձագանքել եմ։ բայց ինձ թւում ա իրենց իմ մարգինալ հմտութիւնները պէտք չեն, իսկ ես չեմ կարող ուրիշ բաներ անել։
ու տէնց։
#մամուլ #պատերազմ #անկապ
փաստօրէն օտեանն իրեն #երօտ էր կրճատում։
#երուանդ_օտեան #օտեան #մամուլ #հայերէն #թերթ
տեսէք էս ինչ արեւմտեան տառատեսակով ա «արեւելք» թերթի լոգոն։ (:
խմբագիրն էլ օտեանն էր։
#երօտ #երուանդ_օտեան #օտեան #մամուլ #հայերէն #տառատեսակ #թերթ
էս, ինչ կացն ասում ա ոնց որ գիտենք, բայց միեւնոյն ա՝ ապշելու ա։
իսկ մեզ ահաւոր խանգարում ա քոչարեանա֊հհկ֊մինասեանական զլմ֊ների աղմուկը։
զի խանգարում ա իսկական ազատ մամուլի լինելուն։ էսօր էդ աղմուկի ֆոնին կառավարութիւնը քննադատելը բարդ ա՝ հակառակը տպաւորութիւն ա լինում որ էդ նեգատիւ աղմուկին հակադարձելու կարիք կայ։
էսպէս նաեւ գրեթէ չունենք իսկական ընդդիմութիւն։ կամ կեղծ ընդդիմութեան աղմուկի պատճառով լսելի չի։ ինչո՞ւ կեղծ՝ իսկ ի՞նչ ունի առաջարկելու։ ո՞րն ա իրենց տարբերութիւնը «իմ քայլից» — էնպիսի տպաւորութիւն ա որ իրենք ասում են՝ մենք էլ ենք նոյն բանն ասում եւ ուզում, մենք էլ ենք դեմոկրատ բայց մենք աւելի լաւն ենք։ ես տեսնում եմ դեբատ ամն֊ում։ ե՛ւ միջկուսակցական, ե՛ւ կուսակցութիւնների միջեւ։ ակնյայտ տարբերութիւններ կան, բանավէճի թեմաներ կան, մօտեցումներ կան։
պէ՞տք ա էլի շեշտել որ լուսաւորն ընդդիմութիւն չեմ համարում, այլ նախկինների ընկեր֊ծառայ մի բան, որը ձեւանում ա, ու բաւական անյաջող, որ ընդդիմութիւն ա ու մտահոգուած ա ազատութիւններով։ հոգոց։
#ազատութիւն #քաղաքականութիւն #ռուսերէն #իսրայէլ #ընդդիմութիւն #մամուլ #խօսքի_ազատութիւն #աղմուկ #ուտէնց #դեբատ #բանավէճ #ամն #քաղաքակրթութիւն
https://www.woz.ch/1948/goldfluch-in-armenien/auf-dem-berg-hinter-den-barrikaden
#ամուլսար ֊ի մասին #յօդուած #գերմաներէն շուէյցարական #մամուլ ֊ում։ ընկերս ուղարկեց։
Հիմա էլ խնդիրներ կան իրավապահ համակարգում, բայց օրենքը, հակառակը, միտված է վստահությունն ուժեղացնելուն։ Այսօրվա դրությամբ, ստացվում է, բոլոր հնարավոր գաղտնալսումների ամբողջ պատասխանատվությունն ընկած է ԱԱԾ-ի վրա։ Այս օրենքով որոշակի հավասարակշռություն է ստեղծվում, եւ աշխատանքի բաժանում է լինում։ Սա պետք է ավելացնի վստահությունը կամ առնվազն չպիտի բացասական արձագանք ստանա։ Որովհետեւ մարդիկ կան՝ ԱԱԾ-ին չեն վստահում, մարդիկ կան՝ ոստիկանությանը չեն վստահում, մարդիկ էլ կան՝ ո՛չ ԱԱԾ-ին են վստահում, ո՛չ էլ ոստիկանությանը։ Բայց, ի վերջո, օրենքի շնորհիվ որոշակի հավասարակշռություն ենք ստեղծում, ինչ-որ չափով բեռնաթափում ենք ԱԱԾ-ն, եւ, որ ամենակարեւորն է, քաղաքացիների համար որեւէ բան չի փոխվում։ Բացի այդ՝ մինչ այս էլ կարելի էր գաղտնալսել միայն դատարանի որոշմամբ, եւ հիմա էլ նույնն է լինելու, միայն թե ոստիկանությունը դա անելու է առանց ԱԱԾ-ի միջամտության
դէ էն ա փոխւում, որ եթէ քո գործը ասենք գրպանահատի գործ էր, ու աած֊ն դրանով չէր զբաղւում, հիմա ոստիկանութիւնը կարող ա էդ գործը բացայայտելու համար նաեւ հեռախօսազանգեր լսել։
սովետի ժամանակ կատակ կար, մէկը գալիս ա կգբ, ասում ա՝ թութակս ա կորել։ ասում են՝ գնա ոստիկանութիւն, մենք տէնց բաներով չենք զբաղւում։ ասում ա՝ չէ, ես եկել եմ պաշտօնապէս յայտնեմ, որ թութակի հետ համամիտ չեմ։ #սովետ #վերահսկողութիւն #տեքնոլոգիաներ #ազատութիւն
@{ առավոտ ոչ պաշտոնական ; aravot@spyurk.am} 12/13/2019, 6:00:12 PM
Միքայել Զոլյան. «Ինչ-որ չափով բեռնաթափում ենք ԱԱԾ-ն, եւ, որ ամենակարեւորն է, քաղաքացիների համար որեւէ բան չի փոխվում». «Հայկական ժամանակ»
#լուրեր #մամուլ #արմենխաչատրյան #իմքայլը #միքայելզոլյան #սիփանփաշինյան posted by pod_feeder_v2
http://www.youtube.com/watch?v=CM6EL6_BIcw
Էմին Միլի․ Կոտրել երկխոսության մենաշնորհը
#հայաստան #ադրբեջան #արցախ #էմին֊միլի #ազգայնամոլություն #ազատություն #խոսքի֊ազատություն #պայքար #մամուլ
wtf?
#wtf #հայերեն #ռուսերեն #մամուլ #քրոմիում #համացանց #էկրանահան #իլուր #զննիչ #քրոմ
ուրեմն, որ #սովետ ֊ը մնար ես #մամուլ ֊ում ամենացածր պաշտոնից, դրանից ցածրը #մեքենագրուհի ֊ն ա, #սրբագրիչ ֊ի պաշտոնից դժվար կարիերա անեի մինչև #լրագրող: ու ես էս երկրի էն փոքրամասնության մեջ եմ որ շատ գոհ եմ, որ երկիրը քանդվեց, ու ոչ թե որ #հայրենասեր եմ, չէ, ինչ խեռիս հայրենիք, այլ որ լրագրող դառա, ճիշտ ա #ինքնուս, էն ինչ արտասհամանցի կոլեգաներս համալսարաններում են սովորում չորս տարում, ես ինքս ինձ խմել-մմելով, ձեռի հետ մի 10-15 տարում սովորեցի, ու սենց թե ընենց հիմա կարամ ասեմ, որ լրագրող դառա, բայց իմ իմացած լրագողը դառա, թե չէ լրագրող շնից շատ են, որոնց ես էն լրագրողը չեմ համարում ու էսօր չեն ալարում ինձ հրավիրում են ակնարկի ժանր դասախոսություն կարդալու:
ու ի՞նչ, հետո այդ մեր փողերով, մեզնից օրինական եւ ապօրինի ստացած փողերով սնվող մարդիկ ամեն շաբաթ ռիփո՞րթ են գրում վերադասերին։
ասենք, այսքան տրոլիծ եմ արել, այսքան ստատուս եմ գրել հիմար, որի շնորհիվ այսքան մարդ շեղվել է քաղաքականությունից, այսքան ստատուս եմ գրել, որ նվաստեցնում է դիմադրությունը, այսքան չռփել եմ ընդդիմության աջակիցներին, այսքան ռեշեյր եմ ունեցել, ու այսքան լայք։
Ու դրանից հետո էլ մի հատ իրենց կարեւո՞ր են զգում, տիպա էս ինչ կարեւոր մարդ էի ես, չթողեցի երկիրը կործանվի, բարձրացրի ծնկներից։
ու էդբես
Ռուսալեզու «Երեւան» ամսագրում, հունվար֊փետրվար 2013, տպագրված է ռուս (լրա)գրող, կամ ավելի ճիշտ, լրա(գրող), Պրոխանովի հարցազրույցը եվրասիական միության մասին։
Նա ասում է, որ Ռուսաստանը չի տեսնում այլ կերպ, քան կայսրություն, քան իմպերիալիստական երկիր։ Այս մարդու ցինիզմը զաշկալ է լինում։
Մեջբերում եմ։
Евразийское пространство с населяющими его народами – это колоссальный ресурс. Само по себе пространство является ресурсом. А соединение этих площадей воедино создает колоссальное богатство.
Իհարկե, տարածքը ռեսուրս է։ Եթե ռեսուրս չլիներ, Ադրբեջանը վաղուց մտքից հանել էր Արցախը։
Նաեւ, ինչպես երբ միացյալ նահանգները տարածում էին ժողովրդավարություն, հարց էր առաջանում՝ ո՞ւմ համար է այդ ժողովրդավարությունը, այնպես էլ այստեղ, հարց է առաջանում՝ ո՞ւմ համար է այդ հարստությունը։
Այդ հարցի պատասխանը հետեւում է՝
Когда распался Советский Союз Россия лишилась казахстанских урановых месторождений, узбекского хлопка… Совершенно очевидно, что в этом проекте заключен огромный экономический потенциал.
Իմացանք՝ Ռուսաստանը ուզում է ձրի ուրան, եւ այլ ռեսուրսներ։ Ապա՝ Ռուսաստանի համար է։
Առհասարակ, հեղինակը դիտարկում է եւ ԽՍՀՄ֊ը, եւ եվրասիական միությունը որպես Ռուսական կայսրության նոր ձեւ։
История России – это история империй, и трагедии русские всегда связаны с их исчезновением. По крайней мере, четыре великих империи (включая последнюю, Красную) были разрушены, в результате чего Россия потерпела колоссальный урон.
Իսկ գուցե կայսրություններն ըստ սահմանման է պետք փլվե՞ն, հերիք չէ՞ նույն քաքի մեջ մտնեք, պարոնայք ռուս իմպերիալիստներ։ Գուցե հասկանա՞ք որ դա ձեզ ապագա չէ։
Շարունակենք, Պրոխանովը դիտարկում է եվրասիական միությունը այնպես ինչպիսին այն կա։ Մարդկանց խաբում է «մաքսային միություն» արտահայտությունը, իսկ եվրասիական միությունը ըստ էության անկախ պետությունների մաքսային միություն չէ, այլ մեկ ամբողջ պետություն՝
Между Белоруссией и Россией уже есть союзное государство, оно зачаточное, оно переживало и переживает много трудностей, но ген нащупан.
Մինչդեռ նա նաեւ հստակ արտահայտում է ի՛նչ ձեւի պետություն է այն լինելու՝
Цивилизационный продукт – это не только технологии будущего, это еще и идеи будущего. И эти идеи, или идеологии, которые уже сегодня – самое драгоценное достояние, – в евразийском пространстве могут стать альтернативой погибающим моделям, к числу которых я отношу и либеральную западную модель.
Բնական է, որ ես մեկնաբանում եմ իր այդ գաղափարները որպես ոչ թե ապագայի, այլ անցյալի գաղափարներ։ Որովհետեւ նոր գաղափարների մասին ավելի շատ խոսվում է «օքուփայ»֊ում, ու բնավ ոչ Ռուսաստանում։ Ու չնայած հաջորդ հարցին, թե արդյո՞ք սա ԽՍՀՄ֊ի վերականգնում չէ, նա պատասխանում է որ չէ, նա նկատի ունի, որ դա ԽՍՀՄ 2.0 է, ռելոադեդ, այդ պատճառով է որ նոր է։
Քանի որ եթե ԽՍՀՄ֊ը գոնե սոցիալիստական պետություն էր, ու քիչ թե շատ լավ էր փորձում «նայել» որոշ գավառներին, ընթացքում ասիմիլացնելով բնակչությունը, ու փոխելով դեմոգրաֆիկ իրավիճակը (պարզ ասած բնակեցնելով ռուսներով ֊ իմպերիայի հիմնական եւ գլխավոր էթնոսով), ապա հիմա կլինի լրիվ նույնը, բայց կողոպտիչ, դաժան կապիտալիզմի մոդելով։ Մենք տեսնում ենք, ինչքան կողոպուտ կա Ռուսաստանում, բայց իրենց դա հերիք չէ, իրենք շատ ավելին են ուզում։ Իրենք մեծ են ու սոված։
Իսկ մենք նոր ենք «ընտրել» մեր նոր հին նախագահին (նոր նախագահն լավ մոռացված հին նախագահն է), նախագահին, ով չպարզված իրադարձություններից հետո փակ փոքր շրջանում երդում տվեց, եւ նախագահին, ով շնորհակալություն խնդրեց Ռուսաստանի ղեկավարությունից աջակցության համար այդ չպարզված իրադարձություններից հետո։
Նախագահին, ով ներկայացնում է վարչակարգ, որը քոփի փեյսթ է անում ՌԴ֊ի շարժումները, նախագահն, ով արդեն իսկ վերջերս ստորագրել է եվրասիական միությանը վերաբերվող փաստաթուղթ, ու մենք ուրախությամբ եւ անհաբերությամբ լի սպասում ենք, երբ նա կստորագրի եւս մի քանի թուղթ, եւ երբ է ՀՀ֊ն վերջապես ֆորմալ ձեւակերպելու իր տապալումը, եւ ներկվելու կարմիր կամ վարդագույն գույնով, լինելով մեծ, բութ եւ շատակեր պետության մի մաս։
Իսկ ինչի՞ է ռուսալեզու Երեւանը դա տպում, մնում է միայն կռահել։
Գուցե ապա զարմանալի՞ չէ որ նախորդ համարում ֊ վարչապետն է կոմբայինի կողքը, նախագահն է ֊ ցուցահանդեսին, ու այդպես իրար փոխում են։
Շնորհավորանքներս, ջենթլմեններ։ Շնորհավորանքներս։
Ամեն ինչ հիանալի է, դիտենք տոնական տնական հրավառությունը։
վերջին լուսանկարները՝ այստեղից
եւ այդպես։
#ասք եվրասիական միության մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/02/19/ասք-եվրասիական-միության-մասին/
#պրոխանով #ռուսալեզու֊երեւան #ազատություն #ժողովրդավարություն #կայսրություն #ռուսաստան #մամուլ #շնորհավորանքներս #ցինիզմ #մեջբերում #եվրասիական֊միություն #իմպերիալիզմ
այն ժամանակ, երբ մեզ իմացած թեմային անդրադառնում է լրատվամիջոցը, մենք հասկանում ենք, ինչ թեթեւ, ինչ մակերեսային, ին ոչ ճիշտ, ոչ ճշգրիտ, ու ինչ մոտավոր է այն դիտարկված։ ապա կարելի է չմոռանալ, որ երբ լրատվամիջոցը անդրադառնում է այն թեմաներին, որոնցից մենք առանձնապես չենք հասկանում, ապա նրանք դա անում են նույն կերպ բնավ ոչ հիանալի։
ու տենց
http://www.tineye.com reverse image search engine-ը օգտագործելով բարդ չէ համոզվել, որ «Առավոտի» աշխատակիցը փնտրել է «Սաակաշվիլի» և Գարսիային գտնելով այստեղ ու բնավ չկասկածելով որ նա մեր հարևան երկրի նախագահն է, խփել է հոդվածի մեջ։
_ու տենց _