ուզում եմ ասել, էն զեղչի քարտերը որ սուպերմարկէտները տալիս են՝ անձնաւորուած, հէնց քո տուեալ ունենալու համար են։
իրանք արդէն գիտեն որ էս ժամերին ինչ֊որ մէկը սէնց բաներ ա առնում։ բայց չգիտեն որ դա դու ես, այսինչ այսինչեանը, որ էս ժամերին սէնց բաներ ես առնում։ իմ հասկանալով՝ իրենք ունեն՝ ինչ ես առել, ու ինչքան ես վճարել, բայց չունեն, թէկուզ եթէ քարտով վճարեցիր՝ անունդ ինչ ա։
անունը պիտի arca֊ից ուզեն, կամ արտահոսած լինի։
երբ քեզ զեղչ են անում՝ իրենց պէտք ա անունդ, ինքնութիւնդ, որ «հաշիւ» կամ «դոսյէ» ունենան քո վրայ։
դրա համար պատրաստ են վճարել։
մեզ թւում ա՝ ինչ հաւէս ա, ընդամէնը քարտ ունեցանք, ու էնքան լաւն ենք որ հաւատարիմ ենք, մեզնից քիչ են վերցնում։
իրականում ինքնութիւնդ կարեւոր ա իրանց համար, ու իրանք պատրաստ են այդ համար վճարել։ #վերահսկողութիւն #տուեալներ #կապիտալիզմ
երէկ խօսում էինք, արդեօք դեբեանի մէյնթէյներները հանում են ֆայրֆոքսի թրեքինգը, ու դէ դեբեանում դեռ 115 վարկածն ա, որը վերջին փոփոխութիւնները չունի, բայց ամէն դէպքում, հետաքրքիր ա ինչ փոփոխութիւններ ա կոդի մէջ անում։
էստեղ գտայ փաթեթը, էս դեբեանի փաթեթաւորման կարգաւորումներն են։
էս փաթչերն են անում՝
իսկ ուբունթու֊ի վարկածը ոնց որ ոչ մի կոդի փաթչ չունի։
#ֆֆ #ֆայրֆոքս #դեբեան #ուբունթու #ուբունտու #լինուքս #դիտարկիչ #վերահսկողութիւն #փաթեթ
>իրենց բնոյթի հետեւանքով մեծ քաղաքները նուիրում են մարդկանց այն, ինչ այլապէս հնարաւոր էր վայելել միայն ճամփորդելով։ քանի որ տարօրինակը հարցեր է առաջացնում եւ ընթացիկ կարգն է խաթարում, այն նպաստում է, որ միտքը բարձրանայ ամենակարեւոր թեմաներին։
…
>դրա ամենալաւ ապացոյցն է՝ տարօրինակից քաղաքացիներին պատսպարելու բոլոր տոտալիտար ռեժիմների ձգտումը։
…
>մեծ քաղաքը մասնատւում է հսկողութեան, մաքրման եւ միատեսակեցման ենթակայ կտորների։ քաղաքից արտաքսւում են ինչպէս տարօրինակի խորհուրդն, այնպէս էլ մարդկանց քննադատական մտածողութիւնը։
փոլ թիլիխ, հարուարդի համալսարանի աստուածաբանութեան պրոֆեսոր։
#քաղաք #վերահսկողութիւն #դիկտատուրա #ազատութիւն
երբ http կլիենտն էի գրում, նկատեցի որ սերուերները http վերնագրերի մէջ ինչ֊որ etag են ուղարկում։
պարզուեց՝ երբ ուեբ սերուերից մի բան ուզում ես՝ ինքը վերադարձնելիս նաեւ etag ա քեզ տալիս՝ entity tag։
տեսականօրէն այն պէտք ա օգտագործուի օրինակ քեշինգի համար։ կրկին ուզես նոյն նկարը, ուղարկրես սերուերին այդ etag֊ը, սերուերն էլ կասի՝ 304 not modified ու դու նորը չես քաշի։
սակայն, etag֊ով կարելի ա յաջողութեամբ թրեք անել մարդկանց։
օրինակ, ամէն մարդու կարելի ա ուրոյն etag վերագրել։ երբ վերադառնաս, ու սերուերին etag֊ով ներկայանաս՝ կիմանայ ով ես։
ու այդ etag֊ներն արդէն իրար վաճառում են, որ իմանան, որ էս կայքի էս մարդն ա քեզ մօտ եկել։
այնպէս որ զգօն եղէք ուեբ օգտագործելիս։ ձեզ կարող են etag֊ել, մասնաւորապէս։
#վերահսկողութիւն #զգօն #ուեբ #անկապ
ի դէպ սա ա շատ հետաքրքիր յօդուած։
էն որ ասում են թէ լաւ ա էլի թող տուալներ հաւաքեն ու հետաքրքիր գովազդ ցոյց տան։
սա էլ ջեմինի յղում
=> gemini://gemi.dev/cgi-bin/waffle.cgi/article?https%3A%2F%2Fwww.wired.com%2Fstory%2Fhow-pentagon-learned-targeted-ads-to-find-targets-and-vladimir-putin%2F
ի դէպ տեսէք չափսի տարբերութիւնը
#էկրանահան #վերահսկողութիւն # համացանց
մօտեցայ վճարային տերմինալին, տեսայ իր խցիկը, էկրանի տակից։ նա էլ ինձ տեսաւ։ ես էլ գնացի։
տեղեր կան հին տերմինալներով։ բայց էնտեղ նոր դրամի ձեւը չի ընդունում։ հին ձեւի դրամ ա պէտք ունենալ։
#գաղտնիութիւն #վերահսկողութիւն
երէկ կացը նիւթ էր հրապարակել այն մասին, ոնց ա պետութիւնը վերահսկում հեռուստաընկերութիւնները (մասնաւորապէս գովազդի միջոցով) ու ոնց ա հիմա գրաւում բլոգերներին վկոնտակծիկ փողերով, որ այնտեղ աւելի վերահսկելի դարձնի։
իսկ դուօ լինգօն, ասում են, հիմա հայերէն գովազդում ա վկ֊ն։
պատահականութի՞ւն՝ հէհ, չեմ կարծում։ (:
#վկ #վերահսկողութիւն #գովազդ #ազատութիւն
>Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արամ Յարութիւնեանի նախաձեռնութեամբ՝ դեկտեմբերի 17-ի երեկոյեան Ստեփանակերտում տեղի է ունեցել ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով։
իհարկէ, եթէ արցախում «ֆլեշմոբ» ա տեղի ունենում՝ այն կազմակերպուած ա պետական մարմնի կողմից։
արցախում պէտք ա ոչ միայն պետական համաձայնութիւն, այլ եւ սանկցիա՝ նախաձեռնութիւն։ այլապէս «ֆլեշմոբը» սարսափելի ա եւ չար արեւմուտքի, սորոսի եւ այլնների «պետութիւն քանդել» ա։
եւ մարդիկ սովոր են էդ վիճակին՝ զգացողութիւն ունեն, որ ոչ մի բան չի կարելի, բացի նրանից, ինչ կարելի ա։
հիմա կասէք՝ ինչի՞ չես խօսում «էկոլոգների» մասին։ դրանց մասին խօսելու բան չկայ, նախ պարզ ա, որ բնապահպանների համար այլ էթնոսի բնակչութիւն սովամահ անելը միշտ չի առաջնային նպատակ։ բայց կարեւորը՝ դրանք իրենց՝ ադրբեջանցիների խնդիրն են, էդ թող ադրբեջանցիները մտածեն ոնց անեն, իրենց մօտ իրական բնապահպաններ լինեն։ ես մեր հանրութեան խնդիրն եմ ուզում արձանագրել։
շատ հետաքրքիր ա ոնց ա արցախում յաջողուել խեղդել անձնական նախաձեռնութիւնները, պատերազմի վտանգը որպէս պատրուակ օգտագործելով, եւ այդ նոյն պատերազմը գուցէ մի քիչ աւելի պակաս ահաւոր հետեւանքներ ունենար, եթէ անձնական նախաձեռնութիւնները տաբուացուած չլինէին։ սա վստահ չեմ, չեմ հասկանում բանակից։
ու հետաքրքիր ա ոնց են իւրացրել արցախի պաշտօնեաները, եւ այլ աւտոկրատները քաղ․ հասարակութեան գործիքները՝ նոյն ֆլեշմոբը։ կամ հա, նոյն «էկոակտիւիզմը»։ այդ առումով շատ չենք տարբերւում իրարից, ու ամօթ ա, իսկապէս ամօթ ա։
ա չէ՝ տարբերութիւն կայ՝ մերոնք չեն էլ ամաչում, հպարտութեամբ գրում են՝ կազմակերպուած ա գիտութեան, կրթութեան եւ այլնի նախագահ էսինչ էսինչեանի կողմից։
թող բոլորը էդպէս գրեն, որ միշտ երեւայ։ համ իրենք լաւ զգան, որ իրենք են՝ յայտնի ա ժողովրդին իրենց գործը, համ մենք իմանանք, ինչ վատ ա վիճակը որ ֆլեշմոբերը, գրաֆիտիները, հաքերները, եւ ամէնը ֆէյք են։
#ազատութիւն #ակտիւիզմ #ֆլէշմոբ #նախաձեռնութիւն #վերահսկողութիւն
էն օրը կարդում էի՝ արագացման չափիչին դիմելու համար յատուկ թոյլտւութիւն պէտք չի, եւ յաւելուածներն են դիմում, եւ կայքերը։
դրանով կարող են հասկանալ, որ զուգարանում ես, զուգարան գնալու եւ լռուելու շաբլոնները։ դրանով կարող են նաեւ լսել ինչ ա խօսւում հեռախօսի սփիքերով։ առանձին բառեր հասկանալ (դե՞ռ) չեն կարողանում, բայց լինում ա կռահել (90% ճշտութեամբ) խօսողի սեռը, եւ նոյնականացնել անձին ձայնահետքերի տուեալների բազայով։
օրինակ, facebook, instagram, whatsapp յաւելուածները միշտ են հաւաքում արագացման չափիչի տուեալները։
դիտարկիչն էլ չի հարցնում, երբ կայքը դիմում ա չափիչին, եւ կայքերը հաւաքում են արագացման չափիչների տուեալները։
այսպէս կայքերն ու յաւելուածների սպասարկիչները, օրինակ, կարող են իմանալ տեղանքդ, նոյնիսկ եթէ տեղայնացումն անջատել ես, կամ նման սարքից հեռախօսիդ մէջ չունես (որը դժուար թէ)։ հնարաւոր ա կռահել, որ դու գտնւում ես շատ այլ մարդկանց հետ միասին մի աւտոբուսի, գնացքի, կամ մեքենայի մէջ՝ արագացման չափիչները սինքրոն տուեալներ են տալու։
մօտաւորապէս նոյնը ռուսերէն։
ես այսքանը կարդալով անմիջապէս ձեռքից կը գցէի հեռախօսը, յետոյ ուշքի կը գայի, եւ կանջատէի այն ընդմիշտ։
ի՞նչ անել։ (:
ես կասէի՝ հրաժարուել ոչ ազատ յաւելուածներից եւ ծրագրակազմից առհասարակ։ այո, gg֊ից էլ։ այո, բարդ ա։ բայց բարդ ա զի դրան էք սովոր։ կարելի ա ձեռք բերել այլ սովորութիւններ։ ինձ օրինակ, բարդ ա առանց իմ նախընտրած sailfish֊ի յաւելուածների։
ամենահամարձակները կարող են փորձել ձեռք բերել pinephone pro, /e/ հեռախօս, կամ sailfish֊ի կողմից աջակցուող xperia֊ներից մէկը, եւ խնդրել ընկերներից մէկին տեղակայել սէյլֆիշ։
այդ օհ֊երը 100%֊ով չեն լուծելու գաղտնիութեան խնդիրները, բայց զգալի տարբերութիւն են տալու։
այդ լուծումներն իմաստ ունեն նաեւ նրանով, որ շատ յաւելուածներ դրանց վրայ պարզապէս չեն աշխատի։ իսկ ինչը հնարաւոր ա աշխատեցնել՝ օրինակ google֊ի մէյլը՝ աւելի լաւ ա չաշխատեցնել։
չաթերից, օրինակ, պէտք ա հրաժարուել։ անցնել ազատ հաղորդակարգերի՝ jabber֊ի կամ matrix֊ի։ բարդ բան չկայ։ ստեղ էլ բազմիցս գրուել ա։ պարզապէս քաղաքական կամք ա պահանջւում։ ու կրկին՝ ոչ թէ «մեսինջեր», այլ հանրութեան կողմից ձեւակերպուող, սահմանուող հաղորդակարգ։
ու չսպասել ազատ, ոչ կոմերցիոն յաւելուածներից ամէն «ֆիչըրները», որ ունեն նմանատիպ կոմերցիոն, հարուստ ընկերութիւնների արտադրած լուծումները։
կարելի ա փորձել պարզել, կամ եթէ չէք կարողանում՝ խնդրել ընկերներին պարզել՝ արդե՞օք հնարաւոր ա ձեր հեռախօսի վրայ տեղակայել lineageos, ու եթէ չէ՝ յաջորդ հեռախօսը ձեռք բերելիս ընտրել այն, որի վրայ հնարաւոր ա։ պատրաստ լինել, որ ձեր նախկինում օգտագործած յաւելուածների զգալի մասը դրա վրայ չի աշխատի՝ զի անիմաստ ա ունենալ ազատ օպերացիոն համակարգ, որ դրա վրայ աւելացնէք «google play services»֊ը իր լրտեսութեամբ, ու էդ նոյն յաւելուածները, որոնցից փախչում էիք։
հրաժարուել անազատ օպերացիոն համակարգերից կարգչի վրայ էլ։ արդէն վաղուց չեմ զարմանում լինուքս քշող մարդ հանդիպելիս, հակառակը՝ զարմանում եմ ուինդոուս կամ մակօս քշող մարդ հանդիպելիս։ բարդ չի, լուծումը մի քայլում ա, ձեռք պարզելու հեռաւորութեան վրայ։
օգտագործել պարզ դիտարկիչներ՝ netsurf֊ի պէս, մուտք գործել, կամ երեւի ելք գործել ջեմինի տիրոյթ։
այո, ջեմինի տիրոյթը (դե՞ռ) մեծ չի, ու շատ գրաւիչ չի՝ զուսպ ա։ իսկ netsurf֊ը ձեր իմացած կայքերի մեծ մասը ցոյց չի տալու։ բայց նաեւ չի կարողանայ աշխատեցնել վտանգաւոր կոդի մեծ մասը։
ընտրել այլ կայքեր, նաեւ օգտագործել rss ընթերցիչներ՝ առանձին ծրագրով ստանալու համար տարբեր կայքերից թարմացումները։ այդ ընթերցիչներից մէկը thunderbird֊ն ա։ բայց դէ պէտք ա ինքներդ ջանք դնէք, փորէք, փնտրէք, ընտրէք այն, որը ձեզ դուր ա գալիս։
ջանք պահանջւում ա, բայց ապրելն արդէն ջանք պահանջում ա, անկախ ապրելն՝ առաւել եւս։ եւ զոհաբերութիւններ՝ զի ձեռքբերումներն առանց զոհաբերութիւնների չեն լինում։
ձեռքբերումների համար չի լինում չվճարել՝ այդ պարզ ճշմարտութիւնը (վիճելի պա՞հ՝ ո՞րը չի), երեւի, պէտք ա սովորեցնել մանկուց՝ որ ապագայում այլ ակնկալիքներ չլինեն։
քո որոշումը ոչ միայն կարեւոր ա նրանով, որ քո կեանքն ա փոխում՝ դա քաղաքական քայլ ա, շուկայի ուղերձներից մէկը։ կարելի ա անվերջ խօսել գաղտնիութեան մասին եւ ամէն օր մտնել ֆէյսբուք՝ դա ոչ մի կերպ չի փոխի աշխարհը, իսկ կողքիններդ լուրջ չեն վերաբերուի ասածներիդ։
էական չի ինչ են մարդիկ խօսում, էականն ա՝ ինչ են անում։ նաեւ ձեզ հանդէպ։
ու տէնց։
#վերահսկողութիւն #արագացման_չափիչ #գաղտնիութիւն #անձնական_տեղեկատւութիւն #ազատութիւն #տեղեկատւութիւն #յաւելուած #կայք #համացանց #մարդիկ #քաղաքականութիւն #քայլ #ազատ_ծա #ծրագրակազմ #կեանք #ջանք #կապ
ռդ֊ից ընկերոջս հետ եմ խօսում, պատմում ա, որ իրենց քաղաքական ակտիւիստները նստած են առանձին փակ չաթերում, իրար հետ քաղաքականութիւն են քննարկում։
ասում ա՝ իբր փորձում են պաշտպանուած լինել, որ ասածների համար չբռնեն նստեցնեն։ բայց, ասում ա, չէ՞ որ ասածների համար նոյն յաջողութեամբ կարող են նստեցնել՝ չաթում ամէն մէկը կարող ա էկրանահան անել, որի հիման վրայ գործ կը սկսուի։
իսկ ներքին անվստահութիւնը իրար հանդէպ կարող ա վհուկների որսի վերածուել։
ասում ա՝ չեմ հասկանում, ինչի՞ համար ա պէտք քաղաքականութիւնը ոչ հանրային քննարկել։ դէ, բացի այն դէպքից, երբ կոնկրետ մարդուն ես ուզում քո տեսակէտը հասցնել։
մի այլ միտք էլ էր ասել, նման բան ես վաղուց «զոմբիների» «ես քաղքէնի եմ» երգի մասին էի գրել՝ ասում ա որ չի սիրում «վատնիկ» բառը, որը պիտակում ա պուտինի երկրպագուներին, եւ իրենց ներկայացնում որպէս դեբիլ ալկաշներ։
ասում ա՝ մեր խնդիրը հանրութեան մի մասը ծաղրելը չի, մեր խնդիրը իրենց կարծիքը փոխելն ա։ իսկ էդ ձեւով դու իրենց պարզապէս նեղացնում ես՝ քաղաքական հայեացքների վրայ քո ուզած ձեւով չես ազդում։
#քաղաքականութիւն #վերահսկողութիւն #ազատութիւն #զրոյց #ապակենտրոնացում #գրաքննութիւն #հանրութիւն #հրապարակայնութիւն
այստեղ նկարագրուած ա մեթոդաբանութիւնը՝ ոնց են հետազօտող լրագրողները նոյնականացրել նաւալնու սպանութիւնը կազմակերպող թիմի անդամներին։
When searching for Panyaev’s phone number on the GetContact app, which crowdsources contact book entries for a given number, we found that he was listed as “FSB Vladimir Alexandrovich Panyaev” in someone’s phone contact book.
կամ
On August 15 and 16, a few days before Navalny’s poisoning, Alexandrov / Frolov communicated frequently with a Moscow-based number ending in -58. Searching this number on a popular Telegram bot reveals that it belongs to a man named Mikhail Shvets, born 1977. Shvets registered his vehicle to an address in 2019: Trubetskaya 116 in Balashikha.
This building on Trubetskaya 116 is not an address where anyone actually lives, but rather Shvets’s work address — the FSB Center for Special Operations.
ի՞նչ եմ ուզում ասել՝ ուշադրութիւն դարձրէք՝ հեռախօսի ու տելեգրամի օգտագործումն ա մատնել մարդկանց։ ես իհարկէ ուրախ եմ, որ մատնել ա, բայց ձեւ չի ջաբերը պալիծ անէր մատնէր թէ ոնց ա մէկը գրուած իմ կոնտակտ լիստում՝ ջաբերի եզրաբանութեամբ՝ ինչ ալիաս եմ դրել իր հաշուի վրայ։
օգտագործէք ապահով, ապակենտրոն, ազատ, սելֆ հոստդ տեքնոլոգիաներ։
ոչ լոկ ապահով լինելու համար՝ չտալու համար տելեգրամենց, որ չարեաց փոքրագոյնն եմ իսկապէս համարում, բայց՝ չտալու։ իրենք այդքան չկան, որ իրենց տաք։
իսկ ով չի ձգում/ուզում օգտագործել ջաբեր, կամ նման տեքնոլոգիա՝ տէնց էլ ձեզ պէտք ա։ էս ես resentful եմ ասում։ բայց ամէն մէկն արժանի ա նրան ինչ ա օգտագործում։ ու առաւել եւս ինչից երջանիկ ա։
ձեր ազատութիւնն աւելի լայն չի լինի, քան էն չափը, որի համար փորձել էք ջանք դնել։ եւ ազատութիւնը ձեզ երջանիկ չի դարձնի։ դոփամին չի սրսկի։ ազատութիւնը բարդ ա զգալ էնպէս, ինչպէս զգում էք ինստագրամ լայքից։
ու տէնց։
#տելեգրամ #գաղտնիութիւն #վերահսկողութիւն #չաթ #յաւելուած #հեռախօս #կլիենտ #ազատութիւն
յ․ գ․ դուրս չի գալիս էս resentful գրածը, մասնաւորապէս որովհետեւ մանիպուլատիւ ա։ զի կարող ա ազդուէք ու մտածէք այդ մասին։ այ պէտք չի, արժանի չէք մտածելու այդ մասին, եթէ չէք մտածել։ անցէք էս գրառումով, նէնց թէ՝ էս էլի կողմնակին անկապ դուրս ա տալիս։ իսկապէս՝ աւելի ուրախ կը լինեմ, եթէ սէնց։
ասք խայծի մասին, որ կերան ամպեր, ի դէմս լոկալ գործիքների, սիրող մարդիկ։
կայ պարզ հրաման՝ md5sum, բսդ֊ներում՝ md5։ հանում ա էդ ալգորիթմով մատնահետք, հեշ։
մարդիկ, ում պէտք էր ծածկագրի հեշ ստանալ, յաճախ, փոխարէնը լոկալ այդ հրամաններից օգտուեն՝ դիտարկիչ էին բացում, կայքից օգտւում որն այդ փոխակերպումն անում էր։
ենթադրում եմ, կամ յուսով եմ, հիմնականում windows֊ով աշխատող մարդիկ էին, ու լինուքս ունեցողները գիտեն այդ ծրագրերի առկայութեան մասին։ միւս կողմից՝ էսօր «լինուքս» ուինդոուսի պէս են յաճախ օգտագործում, ոչ մի բանից խաբար չլինելով, այնպէս որ չգիտեմ։
ինչեւէ, այսպէս այդ կայքերը ի՞նչ արին՝ հաւաքեցին տուեալների բազաներ, ու հիմա այլ ծառայութիւն են առաջարկում՝ փոխակերպում են md5 հեշը՝ ծածկագրի։
արագ։ առանց միլիոնաւոր տարիներ հաշուելու։ զի արդէն գիտեն, յիշել են։
ո՞վ ա իրենց օգնել այդ տուեալները հաւաքել՝ դեբիլները մենք։
դէ ես չէ, բնականաբար։ եւ այսպէս մենք խոցելի ենք դարձրել ալգորիթմը ոչ թէ մաթեմի, ալգորիթմի մասով, այլ՝ տուեալների, գիտելիքի, որ ինքներս, առանց գիտակցելու տուել ենք, նուիրել ենք, որ մեր իսկ դէմ, մասնաւորապէս, օգտագործուի։
սէնց ա լինում, երբ բարձր, չվախենամ ասել, տեքնոլոգիան, ընկնում ա կապիկների ձեռքերի մէջ, որ դրանից օգտուել արժանի չէին։
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #հմտութիւն #կրիպտաւորում #կրիպտոգրաֆիա #md5 #լինուքս #ուինդոուս #տեքնոլոգիաներ #զարգացում #ամպ #ամպեր #վերահսկողութիւն #ազատութիւն
duckduckgo֊ի վերաբերեալ բացայայտումների ամփոփում՝
https://dev.lemmy.ml/post/31321
կրկին, երբ մենք չենք վերահսկում ծրագրակազմը՝ մնում ա վստահել իրենց «մօրս արեւ» երդումներին։
վերջերս քշում եմ searx։
ահա հանգոյցների ցանկը՝ https://searx.space/
#համացանց #վերահսկողութիւն #ազատութիւն
այս կայքի մասին երէկ իմացայ @{hal9000; _hal_9ooo@spyurk.am}֊ի փակ գրառումից։ յիշեցնեմ, որ դիասպորան անտանելի սեքիւր ա, ու եթէ դուք հրապարակման պահին իր ոչ մի խմբի մէջ չէք եղել, ապա հաւանական ա որ էդ գրառումը երբեք էլ չէք տեսնի։
գրառումը յղում ա էս յօդուածին որը պատմում ա թիմ բերներս լիի նոր նախագծի մասին։ եւ իր հերթին յղում ա երկու կայքի՝ https://inrupt.com/ եւ https://solid.mit.edu/։
յօդուածին կարող էք ծանօթանալ, ու դէ նաեւ տեսէք ստորեւ դէմք թռնելու մասին ինչ կայ։
#ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն #գաղտնիութիւն #վերահսկողութիւն
@{ դէմքին թռնողները (face punches on the web) ; aptak@spyurk.am} 5/1/2020, 8:13:39 PM
դէ գիտէք, որ ըստ gdpr֊ի կայքերը ձեզ հարց են տալիս քուքիների վերաբերեալ։ յաճախ պարզապէս թռած են դէմքին, ասելով՝ օ՞կ ես, ասա՝ օկ եմ, որ դէմքիցդ իջնեմ։
ու դէ մարդիկ ասում են՝ հա, օկ, դիր քո քուքին, ու չեն հասկանում ինչի ա իրենց կեանքը սէնց բարդ։ եւրոպական բիւրոկրատների պատճառով ա բարդ։ որ իբր լուծում են տալիս ինչ֊որ հարցի, բայց էնպէս, որ լուծում էդքան էլ չի, բայց մարդկանց նեարդերին ազդում ա։
սակայն այս կայքը՝ www ստեղծողի նախագիծը՝ հարցնում ա, ու ունի հնարաւորութիւն՝ browse without cookies։ էդքան պարզ։ ընդամէնը պէտք էր, եթէ դէմքին թռնում ես, այլընտրանք տալ։
you know, that because of gdpr web sites started to punch you in a face asking if you’re ok they will store cookies in your browser.
and people usually say - yes, ok, put your cookie or whatever it is, i don’t understand, just get out of my face. and wonder why life became so hard. because of european bureaucrats. this happens when you try to come up with some solution, but instead you don’t necessarily solve the problem, but leave many people doing useless things.
however this site, which, by the way presents technology from www creator, gives you an alternative: browse without cookies. that simple. and noone has to suffer. there only had to be the alternative.
#ապտակ #դէմքին_թռիչք #թռիչք_դէմքին #inrupt #www #facepunch #face_punch #www #web
երբ #քրոմ ֊ի #յաւելում ես տեղակայում, այն լռելեայն ունի լիազօրութիւն ձեր ամէն էջը փոխելու։
հետեւաբար՝ ցոյց տալու ձեզ ինչ֊որ բան։
դա կարող ա օգտագործուել եւ յարձակումների համար՝ ձեր ֆէյսբուք կամ թէկուզ դիասպորայի հոսքում կարող էք տեսնել գրառում, որն իրականում գոյութիւն չունի։
այդ պատճառով, եթէ տեղակայել էք յաւելում ու չէք ուզում հնարաւորինս արագ այն հանել, ապա գոնէ արէք էսպէս՝ ընտրէք որ միայն կտացնելուց յետոյ կարողանայ փոխել բաց էջը։
#գաղտնիութիւն #վերահսկողութիւն #անվտանգութիւն #համացանց
կայ մի չափազանց վտանգաւոր վիրուս, բայց ոչ COVID, այլ ՍՈՎԷՏ։ դրա դէմ դիմադրողականութիւնը կայուն չի, ու հետխորհրդային պետութիւններն, եթէ եւ յաջողում են պայծառութեան ժամանակաշրջաններ ապրել, հակում ունեն կրկին հիւանդանալու։
սովետ ասելով, ես իհարկէ նկատի ունեմ՝ աւտոկրատիա։ այսօր արդէն որոշակի, համեմատաբար բուսակեր՝ ոչ շատ արիւնարբու, ժամանակակից աւտոկրատիայի տեսակ։
օրինակ լեհաստանը, էստոնիան կարողացել են դուրս գալ այդ սովետից եւ զարգանալ։ ուկրաինան, գտնուելով նոյն տեղում, ուր ընդամէնը միայն տեղանքն արդէն նախանձելի առաւելութիւն ա, հիմնականում մնաց հիւանդ։ վրաստանը, որ փորձ արեց սովետից պրծնելու, հանգել ա ռուս յանցաւորի կուսակցութիւնը ընտրելու, եւ բնականաբար, յայտնուել ա դրանից ազատուել ունակ չլինելու վիճակում։
ինձ թւում ա, հայաստանն էլ կրկին հիւանդանալուց ապահովագրուած չի։
կորոնավիրուսի համաճարակի ժամանակ հարարին նոր յօդուած հրապարակեց ուր ասւում ա այն մասին, ինչ հեշտութեամբ ենք մենք ընտրում՝ առողջութեան եւ վերայսկողութեան մէջ՝ առողջութիւնը։ ու որ այդ ընտրութիւնից հնարաւոր ա խուսափել։
ես մտածում եմ, արդե՞օք աւինեանը գիտակցում ա զգում ա, թէ ինչ վտանգաւոր նախադէպ ա այսօր ստեղծում։
#քաղաքականութիւն #վերահսկողութիւն #վերայսկողութիւն #ազատութիւն #կորոնավիրուս #առողջապահութիւն #հարարի #յօդուած #անձեռնմխելիութիւն #համաճարակ #սովետ #սովէտ #վիրուս #վարակ #աւտոկրատիա #դիմադրողականութիւն #համացանց
Հիմա էլ խնդիրներ կան իրավապահ համակարգում, բայց օրենքը, հակառակը, միտված է վստահությունն ուժեղացնելուն։ Այսօրվա դրությամբ, ստացվում է, բոլոր հնարավոր գաղտնալսումների ամբողջ պատասխանատվությունն ընկած է ԱԱԾ-ի վրա։ Այս օրենքով որոշակի հավասարակշռություն է ստեղծվում, եւ աշխատանքի բաժանում է լինում։ Սա պետք է ավելացնի վստահությունը կամ առնվազն չպիտի բացասական արձագանք ստանա։ Որովհետեւ մարդիկ կան՝ ԱԱԾ-ին չեն վստահում, մարդիկ կան՝ ոստիկանությանը չեն վստահում, մարդիկ էլ կան՝ ո՛չ ԱԱԾ-ին են վստահում, ո՛չ էլ ոստիկանությանը։ Բայց, ի վերջո, օրենքի շնորհիվ որոշակի հավասարակշռություն ենք ստեղծում, ինչ-որ չափով բեռնաթափում ենք ԱԱԾ-ն, եւ, որ ամենակարեւորն է, քաղաքացիների համար որեւէ բան չի փոխվում։ Բացի այդ՝ մինչ այս էլ կարելի էր գաղտնալսել միայն դատարանի որոշմամբ, եւ հիմա էլ նույնն է լինելու, միայն թե ոստիկանությունը դա անելու է առանց ԱԱԾ-ի միջամտության
դէ էն ա փոխւում, որ եթէ քո գործը ասենք գրպանահատի գործ էր, ու աած֊ն դրանով չէր զբաղւում, հիմա ոստիկանութիւնը կարող ա էդ գործը բացայայտելու համար նաեւ հեռախօսազանգեր լսել։
սովետի ժամանակ կատակ կար, մէկը գալիս ա կգբ, ասում ա՝ թութակս ա կորել։ ասում են՝ գնա ոստիկանութիւն, մենք տէնց բաներով չենք զբաղւում։ ասում ա՝ չէ, ես եկել եմ պաշտօնապէս յայտնեմ, որ թութակի հետ համամիտ չեմ։ #սովետ #վերահսկողութիւն #տեքնոլոգիաներ #ազատութիւն
@{ առավոտ ոչ պաշտոնական ; aravot@spyurk.am} 12/13/2019, 6:00:12 PM
Միքայել Զոլյան. «Ինչ-որ չափով բեռնաթափում ենք ԱԱԾ-ն, եւ, որ ամենակարեւորն է, քաղաքացիների համար որեւէ բան չի փոխվում». «Հայկական ժամանակ»
#լուրեր #մամուլ #արմենխաչատրյան #իմքայլը #միքայելզոլյան #սիփանփաշինյան posted by pod_feeder_v2
երբ դու նայում ես ֆէյսբուքին, ֆէյսբուքը նայում ա քեզ։
https://soylentnews.org/article.pl?sid=19/11/13/0038239&from=rss
#համացանց #գաղտնիութիւն #վերահսկողութիւն
իթ օրուելը վատ երազում չէր տեսնի սա։
ես գուգլի միայն իւթիւբից եմ օգտւում։ ու փաստացի, էդ պատճառով գուգլ անալիտիքսը որ կայքերի վաթսուն տոկոսում դրած ա, իմ մասին լիքը բան գիտի։ պէտք ա առանձին զննիչ պահել իւթիւբի համար։ իսկ կատարեալը մի հատ էլ թոռով։ #գուգլ #անվտանգութիւն #վերահսկողութիւն
https://www.youtube.com/watch?v=iX8GxLP1FHo հետաքրքիր ա թւում, կուզէի դիտել։ #վերահսկողութիւն #համացանց
հակաուտոպիա․
մի պետութիւն ուզում ա անջատել իր բնակիչներին համացանցից, զրկի կարգիչներից եւ դիւրակիր սարքերից։
եւ որոշում ա պատենտաւորել լեզուն։
արգելում ա այլ երկրներին իրենց այբուբենով՝ տառերով, եւ իրենց լեզուի աջակցութեամբ սարքեր արտադրել։ պարզաբանում ա՝ սրիկաներն օգտագործում են մեր ազգային հարստութիւնը, մե՛ր տառերը, մե՛ր լեզուն։
ստեղծում են յատուկ կոմիտէ, որը լեզուի օգտագործման արտօնագրեր ա բաժանում։ տալիս ա մի երկու «դաշնակից» օտար հրատարակութիւններին, եւ արգելում ա լեզուն օգտագործել մի շարք տեղացի հրապարակախօսներին, բլոգերներին եւ վլոգերներին՝ լեզուն ոչ պատշաճ, ոչ կարգին լինելու պատճառաբանութեամբ։
անցնում են «չե՛նք թողնի այլասերել մեր լեզուն» տրանսպարանտներով երթեր։
այսպիսով անհնար ա ստացւում գրել իրենց լեզուով համացանցում, խօսել իրենց լեզուով ռադիոկայաններում, իսկ բնակիչները չեն կարող կարդալ որեւէ այլընտրանքային եւ ոչ կոպիտէի կողմից արտօնագրուած աղբիւր։
հանրութեան որոշ զանգուածում ֆլեշկաներով շրջում են արգելուած տեքստեր, կամ ձայնագրութիւններ, եւ ընդունւում ա նոր օրէնք՝ ոչ միայն լեզուի սխալ կիրառութեամբ տեքստերն ու ձայնագրութիւններ արտադրողները պիտի պատժուեն, այլ եւ սպառողները՝ լեզու այլասերող տեքստերը ազդում են քաղաքացիների ընկալման վրայ, փտեցնում այն, դարձնում այդ մարդկանց այլասերուած բառերի եւ արտայայտութիւնների կրող։
«դոնոս»֊ի առարկայ ա դառնում, եթէ մարդու շուրթերից թռել ա ոչ պետական ստանդարտներին համապատասխանող բառ կամ արտայայտութիւն։ այդպիսի մարդկանց հնարաւորինս շուտ մեկուսացնում են, որպիսի կանխեն վարակի տարածումը։ մեկուսացուած մարդկանցից դեռ ոչ մէկ չի վերադարձել։
#հակաուտոպիա #դիկտատուրա #լեզու #համացանց #վերահսկողութիւն #խօսք
վեց տարի առաջ սա էի մէջբերել։
H. O. P. E. կոնֆերանսում մասնաւոր խուզարկուի խօսքից՝
կարող եմ պատմել ձեզ, որ «դահկ»֊ն, ոստիկանները, մարկետոլոգները զբօսնում են ամէն պատահած ֆէյսբուք էջով, որ կարող են գտնել, ամէն մայսփէյս էջով, ամէն թուիթեր հոսքով, եւ ի դէպ, իրենք նոյնիսկ չպէտք ա տնտղեն թուիթերը․ թուիթերի վեց տարին վերջերս տրամադրուել ա կոնգրեսի գրադարանին։ դրանք հանրային տուեալներ են։ ես կարող եմ գնալ եւ խնդրել թուիթերի վեց տարին։
աստուած, ես չեմ ուզում, ինձ պէտք չեն մարդկանց կատուներն, ու որտեղ են իրենք ճաշել, բայց դրանք հանրային տուեալներ են, իւրաքանչիւրի թուիթերը։
եւ ամէնը՝ մէկ վայրում։ եւ ի դէպ, մի պատճառ, ինչի եմ ես ձեզ սիրում, երեխէք, իսկապէս սիրում եմ, դա այն ա, որ երբ ես պատմեցի այդ մասին 2008֊ին, խօսեցի թուիթերից, եւ խօսեցի այն մասին, ինչ վտանգաւոր ա այն, բոլորը թուիթերցին այդ մասին։ վա՞տ էք արա։ նկատի ունեմ, դուք վատ էք, դուք իսկապէս վատ էք։
http://www.youtube.com/watch?v=NObTjstI6f4
#համացանց #կոնֆերանս #անվտանգութիւն #վերահսկողութիւն
նաեւ, վերջերս մտածում էի, որ ես զարգացած չեմ բնաւ։
ես խորացած եմ որոշ բաների մէջ, ու դա զարգացման մասին չի։
իսկ զարգացած մարդիկ շուրջս շատ կան։ ասենք, եթէ ռազմադիջիթեք ենք գնում, լաւ զգում եմ, ինչքան ոչ մի բան չեմ հասկանում։ իսկ կողքիններս հասկանում են։
կամ ահա, նոյնիսկ գիֆ սարքելու կուլտուրա չունեմ։
ու իմ չզարգացմանը ու մարգինալացմանը (ես գիտեմ ինչ ծիծաղելի ա ու որ սծիլի մէջ ա էս բառն օգտագործելը, այդ պատճառով էլ օգտագործում եմ) նպաստում են՝ հա, հետաքրքրութիւններս, բայց նաեւ ինչ֊որ ուժեղ՝ չմասնակցելու ցանկութիւն։
ասենք, չեմ ուզում մասնակցել այդ ընդհանուր խնջոյքին ինստագրամում, երբ յիշում եմ, էդ ինչ ա։ ուզում եմ ինտերնետ օնլի սիմ քարդը հանել հեռախօսից, դնել վայֆայ բաժանող սարքի մէջ, երբ յիշում եմ, որ ջիէսէմ չիպը սովորական հեռախօսների նախագծերով, օպերատիւ յիշողութիւնը կարդալու հնարաւորութիւն ունի։ ուզում եմ դա էլ հազուադէպ միացնել, երբ յիշում եմ, որ տեղանքս միշտ միշտ գրանցւում ա։
ու հա, յուսով եմ գիտեմ որ ըստ երեւոյթին մարդու պէտք չեմ։ ես չեմ հարցը։ ես չեմ պէտք, մենք ենք պէտք։
ու ես չեմ ուզում այդ գործընթացում մասնակցել։ գինը դէ, բարձր ա, չմասնակցելու, զի նաեւ չես մասնակցում որոշ, լայն ֆորմատով շփումներին։ ու կտրւում ես լաւ մարդկանցից։ բայց դէ ինչ կայ դա ա։ միշտ պէտք ա վճարես բոլոր քայլերիդ համար, ու նաեւ այն քայլերի, որոնք ճիշտ ես համարում։
#համացանց #վերահսկողութիւն #ապակենտրոնացում
ահա, սրանք հասկանում են ինչ են անում՝
https://www.necunos.com/blog/phone-connectivity-and-its-backdoors/
Your connectivity has generally been ‘their’ side channel access to your RAM
ձեր կապը «իրենց» մուտքն ա դէպի ձեր օպերատիւ յիշողութիւն
գիտեն մարդիկ։
For obvious security reasons our first evolution devices wont have cellular module included.
ակնյայտ անվտանգութեան պատճառներով մեր առաջին սարքի չի ունենալու բջջային մոդուլ
այո։ այո։ այո։
In our opinion ‘being mobile’ is not same as a mobile phone
դիւրակիր կապը չի նշանակում այսպէս կչուած հեռախօսակապ։
այո այո այո։
եւս մի խորհուրդ։ երբ մէկ ա դիւրակիր ինտերնետ օգտագործում ես, ապա շատ լաւ ա պահել սարքը միշտ, միշտ օդանաւի ռեժիմում, կպնել վայֆայներին, ներառեալ ձեր վայֆայ աքսես փոյնթը, եթէ շատ ա պէտք դիւրակիր ինտերնետ։ ճիշտ ա, քարիերը տեսնում ա որտեղ ես, ու եթէ գիտի ով ես, էն ա գիտի, բայց քո աքսես փոյնթի սարքը չի տեսնում քո սարքի օպերատիւ յիշողութիւնը։
#կապ #հաղորդակցութիւն #համացանց #վերահսկողութիւն #անվտանգութիւն
ինչ վերաբերում ա տելեգրամին (բայց շաղիկին չի վերաբերում), հարցն էլ էն ա, որ իրենք զիջում են (իրենք՝ էֆէսբը֊ն, եւրախորհրդարանը, էնէսէյը, ու չգիտեմ ով) միայն այն դէպքում, երբ օրէնքը դէ ֆակտո չի գործում։ ասենք՝ երբ ցիմերմանը հրապարակեց գրքում փիջիփի֊ի կոդը ու արտահանեց եւրոպա։
հիմա կայ տելեգրամի կենտրոն, ու դուրովին կարելի ա սեղմել, որ տայ։ էդ տալն էլ նէնց ա որ, մի քիչ հիմա տաս, էլի կուզեն, էլի տաս, յետոյ էլի կուզեն, ու տէնց։
տուեալները պէտք ա բայ դիզայն կենտրոնական կառավարում/վերահսկողութիւն չունենան։
#վերահսկողութիւն #տելեգրամ #համացանց
այսօր մենք իմացանք հետաքրքիր բաներ։
այն, որ տելեգրամը փակեցին այնքան հետաքրքիր չի ինքն իրենով, քան այն, որ փակեցին միայն տելեգրամը։ որտեղից կարելի ա ենթադրել, ինչպէս ես աշխատում մնացած բոլոր։ (: #տելեգրամ #ռուսաստան #վերահսկողութիւն
ճիշտ այնպէս, ինչպէս պետական փողոցային արուեստը՝ փողոցային արուեստ չէ, պետական հաքերը՝ հաքեր չէ։
#արուեստ #արդարութիւն #պետութիւն #հաքերներ #վերահսկողութիւն
պատմութիւն օրինազանց թուերի մասին՝ http://norayr.am/weblog/2016/08/20/պատմութիւն-օրինազանց-թուերի-մասին/ #դիւիդի #օրէնք #խօսք #խօսքի_ազատութիւն #ազատ_խօսք #թուեր #ծրագրաւորում #վերահսկողութիւն #ազատութիւն
պատկերացրէք երկիր, որ իր գլոբալ նաւարկման (նաւիգացիոն) համակարգն է ստեղծել։ յետոյ վարորդների մի դասին ստիպել է ձեռք բերել սարք, որն արժի մի ամբողջ իրենց աշխատավարձ։ յետոյ ստիպում է նրանց վեբ կայքի միջոցով յայտնել ուղեւորութիւնից առաջ թէ որտեղ իրենք պէտք է գնան, ստանալ այդ կայքից երթուղին, յետոյ պարտադրում է գնալ հենց այդ երթուղով (իսկ կայքը լաւ չի աշխատում, եւ յաճախ անկապ երթուղիներ է տալիս), իսկ եթէ վարորդը խախտի երթուղին՝ ապա ստանալու է ահռելի մեծ տուգանք։ ինչպէ՞ս են իմանում, որ սահմանուած երթուղուց շեղուե՞լ է՝ պարտադրում են առնել եւս մի սարք, որը հետեւում է դրան։
այդ պետութիւնն իրօք գոյութիւն ունի։ այն կոչւում է ռուսաստանի դաշնութիւն։
#ուտոպիա #ռուսաստան #գլոնաս #վերահսկողութիւն #ազատութիւն
թոյլ է տալիս աւելի լաւ հասկանալ ինչպէս է աշխատում հեռախօսը, ու ինչպէս նուազեցնել ջիէսէմ չիպի վերահսկողութիւնը հեռախօսի վրայ։
https://youtu.be/BswN-ZLxwqs?t=23m57s
բոլոր նիւթերի ցանկը
#հեռախօս #խելախօս #վերահսկողութիւն #ազատութիւն #լինուքս #ջիէսէմ #խօսք #օփենմոկո #նեո900 #միջոցառում #անգլերէն
Ինչու չօգտագործել Տելեգրամ չաթը։
Այդ ժամանակուանից ես Դիասպորայում եմ։
Ամփոփելով, Տելեգրամի դէպքում մենք ունենք ազատ կլիենտ, կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ունենք սպասարկիչ, որ մենք չենք կարող վերահսկել, փոխել, չենք կարող ընտրել այլ Տելեգրամ սպասարկիչ։ Գաղտնիութիւնը վերահսկւում է Տելեգրամի տէրերի կողմից։
Իսկ օրինակ, Մոզիլլա Ֆայրֆոքս զննիչը ազատ կլիենտ է կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ֆեյսբուքը՝ սպասարկիչ է, որ մենք չենք վերահսկում, չենք կարող փոխել, կամ ընտրել այլ դիմագրքի սերուեր։ Գաղտնիութիւնը վերահսկւում է դիմագրքի տէրերի կողմից։
Աւելացնեմ ինձնից՝ ջաբերի դէպքում մենք ունենք կլիենտից կլիենտ կրիպտաւորման առնուազն երկու ձեւ։
#գաղտնիութիւն #վերահսկողութիւն #ազատութիւն #ազատ_ծա #չաթ #տելեգրամ #դուրով #վկ #վկոնտակտե #ջաբեր #դիմագիրք #ֆեյսբուք #ֆայրֆոքս #աած #ֆսբ #համացանց #ապակենտրոնացում
https://firstlook.org/theintercept/2015/01/28/canada-cse-levitation-mass-surveillance/
#վերահսկողութիւն
թուիթերը այլեւս հետեւում է թէ ինչ ափ֊եր էք ինսթոլ անում խելախօսներում։ http://www.cnet.com/uk/news/twitter-is-now-tracking-the-apps-you-download/
#վերահսկողութիւն
— բայց էսա 1984֊ը գալու է, ի՞նչ ենք անելու։ — էդ ձեզ համար է գալու, ինձ համար չի գալու, ես պատրաստ եմ։ #1984 #զրոյց #զրույց #վերահսկողութիւն
շատ կարեւոր է չմոռանալ, որ կան սարքեր եւ կան համակարգիչներ։ ընդ որում համակարգիչները աստիճանաբար փոխարինում են սարքերը։ սարքը՝ սնդիկով ջերմաչափն էր։ այն կարողանում էր միայն ջերմաստիճան չափել։
սարքը՝ «եւ» էլեմենտն է։ այն միայն «եւ»֊ութիւն է անում։ իսկ ատմեգա միկրոկոնտրոլլերը, չնայած էլի ոտիկներ ունի՝ արդեն համակարգիչ է։
համակարգիչն այն է, որ ծրագիր է կատարում։ ցանկալի է քո ուզած ծրագիրը, քո ուզած ձեւով։ այդ պատճառով, լուացքի մեքենան այլեւս սարք չէ։ լուացքի մեքենան՝ համակարգիչ է։ ու եթէ ուզես՝ բիթքոյնի հաշուարկ էլ կանի քեզ համար։
#լուացքի֊մեքենայ #վերահսկողութիւն #համակարգիչ #բիթքոյն #ուտենց
Ինչո՞ւ Վանաձորում, Գիւմրիում կան ռոք խմբեր, իսկ Ստեփանակերտում՝ ոչ։ Արդե՞օք Արցախը ազատ է։
ասք բացակայող ռոք խմբերի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/08/ասք-բացակայող-ռոք-խմբերի-մասին/
#ասք #ռոք #ռոք֊երաժշտութիւն #Ստեփանակերտ #Վանաձոր #Գիւմրի #երաժշտութիւն #վերահսկողութիւն #արցախ #ժողովրդավարութիւն #հայկական֊երաժշտութիւն #հասարակութիւն #մտքեր #նոմենկլատուրա #պրոտեստ #սոցիալիզմ #սոց֊ռեալիզմ #քաղաքականութիւն #ազատութիւն #ազատություն #հասարակություն #քաղաքականություն #երաժշտություն #հայկական֊երաժշտություն #վերահսկողություն #ռոք֊երաժշտություն #Հայաստան #Երեւան #մտքեր
#ասք #վամպիր #վերահսկողութիւն #ուտենց #ակնոց #պոնտեր #սծիլ #ոճ #ապագայ
Ուկրաինայի դէպքերն էլ ցոյց տուին, որ հողը, զէնքը, վերահսկողութիւնը թղթով չեն փոխում։ Խոստացե՞լ են իրենց տարածքային ամբողջականութեան երաշխաւորողը լինել ԱՄՆ֊ն ու ՄԲ֊ն (ՌԴ֊ի մասին չեմ խօսում)։ Եւ ո՞ւր են։
(Յանուկովիչն էլ նոյնն էր անում, ինչ արել են ՍՍ֊ն ու ՌՔ֊ն։ Երկիրը թուլացրեց, պարտքերի մէջ խրեց։ Եւ բանակը հզօրացնելու փոխարէն բերկուտին՝ ժողովուրդ ծեծող֊սպանողներին էր աճեցնում։)
— ՌԴ֊ի զօրքը հայ֊թուրքական սահմանին նշանակում է ոչ թէ որ իրենք մեզ պաշտպան են, այլ որ մենք այդ սահմանը չենք վերահսկում։ Դա ապահով չէ, երբ դու քո սահմանը չես վերահսկում։
— Սահմանը պէտք է լինի այնպիսին, որ հնարաւոր պատերազմի դէպքում ռազմաճակատի գիծը հնարաւորինս կարճ լինի։ Նկատի ունեմ, օրինակ Քարվաճարը պէտք է վերահսկուի մեր կողմից, այն զիջելը խոստումների փոխարէն նշանակում է հնարաւոր հակամարտութեան դէպքում նախապէս թոյլ լինել։ Իսկ ո՞րն է երաշխիքը որ հակամարտութիւն այլեւս չի լինի։ Ո՞վ կարող է դա երաշխաւորել։ Այսօր ես չեմ տեսնում այդպիսի ուժ։ Կան տարբերակներ, երբ օտար զինուած ուժերը վերահսկելու են մեր տարածքը, այսինքն՝ մեզ նոյնպէս։ Դա նշանակում է՝ մենք օկուպացուած ենք։ Եւ նոյնիսկ դա, չնայած անընդունելի գին է, միեւնոյն է չի նշանակում, որ պատերազմ չի լինի։ Նշանակում է, որ կարող է եւս մէկ խանգարող ուժ ունենանք պատերազմի ժամանակ, ինչպէս դա եղաւ իննսունականներին։
#պատերազմ #խաղաղութիւն #Ուկրաինա #Ռուսաստան #ԱՄՆ #վերահսկողութիւն #Հայաստան #Արցախ #Քարվաճար #սահման #զգօն
#ասք վերահսկողութեան մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/05/09/ասք-վերահսկողութեան-մասին/
#պատերազմ #խաղաղութիւն #Ուկրաինա #Ռուսաստան #ԱՄՆ #վերահսկողութիւն #Հայաստան #Արցախ #Քարվաճար #սահման #զգօն