մի չաթում տղայի հետ եմ ծանօթացել՝ շատ կրեատիւ ա, չի կարողանում հանգիստ նստել, քանի նախագիծ ունի գրած, ու յաճախ մտքեր ա գեներացնում թէ էլ ինչ ա ուզում գրել։
խելքը գլխին տղայ ա, ահագին բան գիտի, ահագին գործ արել ա, վատ ծրագրաւորող չի, այն պարագայում որ ահաւոր ծրագրաւորողների ամենուր կարելի ա տեսնել՝ եւ ոչ կրեատիւ են, եւ դախ են, եւ ոչ մի բանով չեն հետաքրքրւում, ես գործ անել չգիտեն։
սա իր կայքն ա որ սարքել էր երբ 12 տարեկան էր, եւ փորձում էր վաճառել իր գրած ծրագրերը՝
այս էջը գոյութիւն չունի, ես արքիւից եմ հանել էկրանահանը։ ու յղում հատուկ չեմ տալիս եւ որոշ տեղեկատւութիւն որ կարող ա մարդուն նոյնականացնել հատուկ թաքցրել եմ։
իսկ ահա որ պատկերացնէք ինչքան գործ էր արել իր ծրագրերից մէկի վրայ՝
կրկին, տիրոյթը թաքցրել եմ։
այսօր նա աշխատում ա առաքիչ՝ մեքենայ ա վարում, ազատ ժամանակ ծրագրեր ա գրում, կամ զբաղւում ա դստեր հետ՝ իր հետ միասին էլ են ծրագիր գրել, նախագիծ արել։
քանի որ նա այն ընտանիքից կամ դասակարգից չէր, որ իրեն կարողանային սատարել որ ընդունուի համալսարան, ձեռք բերի կապեր, սկսի աշխատել ծրագրաւորող, նա այնպէս էլ չկարողացաւ այդ դասակարգային ցատկն անել։ ինքն իրեն հեգնում ա, ասում ա՝ «վատ ընտրութիւններ», բայց չեմ կարծում որ միայն դրանք են պատճառը։
նա տաղանդաւոր երեխայ էր, որ ապրում էր միջավայրում, ուր հնարաւոր էր ունենալ համակարգիչ, ու նա կարողացաւ որոշ չափով զարգացնել որոշ հմտութիւններ, բայց ոչ միջավայրում, ուր միշտ իրատեսական էր ճեղքում անել եւ դուրս պրծնել դասակարգի հնարաւորութիւնների սահմաններից։
#ծրագրաւորում #դասակարգ #հանրութիւն #սոցիալական_անարդարութիւն #մերիտոկրատիա #արդարութիւն #էկրանահան #պատմութիւն #հնարաւորութիւններ #մարդիկ #չգիտեմ
մի հոգեբանի էի լսում, որը դէ արդէն ծեծուած բան էր ասում այն մասին, ինչքան պէտք չի էժան դոֆամին ստանալ, ու պէտք ա շատ աշխատել ու վիզ դնել, որ կեանքդ լաւացնես, յաջողութեան հասնես։
ու իր ասածն ինձ վրայ հակառակ էֆեկտը թողեց։
դիսքլէյմեր՝
հա, ես ինքս էլ նախանձով գրում էի, որ ֆբ֊ում անկապ բան դուրս տաս, երեսուն լայք ես հաւաքում, ու դա չի խրախուսում երկարատեւ ու կարեւոր գործ անել՝ գուցէ յետոյ կիսուես այդ գործի արդիւնքներով, ու կրկին հաւաքես երեսուն լայք։
նաեւ բնաւ չեմ հաշւում ուրիշների լայքերը, թող ինչ֊որ ծիտ տղայ կամ աղջիկ իր սելֆիներով հաւաքի երեսուն հազար լայք՝ իր շատ լայքերից ինձ վատ չի։
սակայն ես մտածեցի՝ բայց ի՞նչ վատ բան կայ այդ դոֆամինի մէջ։ ի՞նչ յաջողութիւնից ա նա խօսում։
դիցուք ունենք պատմաբան երիտասարդ։ նա հետաքրքիր փիէյջդի ա արել, հաւէսով կարողանում ա խօսել պատմութիւնից, խորացած ա։ իր յաջողութիւնը ո՞րն ա։ իր շուրջը եղած մարդիկ էլ իրան լսել չեն սիրում, ու իրենց հետ խմելու փաբ չեն կանչում՝ զանուդա ա։ մտածում են՝ դէ էս ներդը ով ա, հաւէսը չկայ, կողքից էլ ծաղրում են, մէկ մէկ էլ կը կանչեն ծնունդի, ուր իրան էլ հաւէս չի լինի։
համացանցը այդ մարդուն հնարաւորութիւն ա տալիս արտայայտուել, գրել օրինակ իւրօրինակ բլոգ փոստեր պատմութեան մասին, եւ հաւաքել լսարան, երկրպագուներ եւ լայքեր։
նա ստանում ա դոֆամին, դա՝ իր դոֆամին ստանալու միակ միջոցն ա։
նա ի՞նչ այլընտրանք ունի։ գնայ վիզ դնի որ գործ ստեղծի ու հարստանա՞յ՝ բոլորը չեն գործարար։ եւ բոլոր վիզ դնող գործարարները չէ որ յաջողում են՝ մեծ մասը տապալւում ա։
ու ինչի՞ նա պիտի ինչ֊որ բաների մէջ ներդրուի, երբ նա արդէն իսկ հետաքրքիր մարդ ա, պարզապէս իր շրջապատում չգնահատուած։ ինչի՞ չստանայ իր դոֆամինի բաժինը։ այ ինտերնետը տէնց մարդկանց տալիս ա էդքան վատ իրենց չզգալ։
#ինտերնետ #դոֆամին #համացանց #հոգեբանութիւն #յաջողութիւն #աշխատանք #գործարարութիւն #բլոգ #գիտութիւն #մարդիկ #արդարութիւն
մի բան կայ, որ չեմ կարծում որ ճիշտ ա ասելը, բայց շատ են ասում։ ասում են, թէ պայմանական կալիֆորնիայում ապրող դիցուք ծրագրաւորողի աշխատանքի արդիւնաւէտութիւնն աւելի բարձր ա, քան պայմանական ռուսաստանում։ զի նա աւելի շատ փող ա ստանում։ հետեւաբար՝ աւելի շատ բարիք ա ստեղծել, որ իրեն աւելի շատ ա հասել։
սա ինձ թւում ա պարզապէս սխալ։ մարդը, որ մօտաւորապէս նոյն գործն անում ա էստեղ եւ էնտեղ, օգտագործելով մօտաւորապէս նոյն գործիքները, եւ ունենալով համեմատելի կրթութիւն եւ զարգացում՝ անում ա նոյն աշխատանքը։ այլ հարց ա՝ ինչպէս ա իր աշխատանքը դառնում փող, եւ գուցէ տեղական շատ ֆիրմաներ աւելի անարդիւնաւէտ են աշխատանքի արդիւնքը՝ փողի կոնուերտելու։ բայց չէ՞ որ այստեղ աշխատում են շատ արեւմտեան ընկերութիւններ, որ արդէն գիտեն ինչպէս են վաճառում, ունեն իրենց իրացման ալիքները, եւ այլն։
ու ինձ թւում ա՝ շատ սխալ ա ասել, որ կալիֆորնիայում մարդու աշխատանքի արդիւնաւէտութիւնն աւելի բարձր ա։
մարդը որ գրում ա համեմատելի հինգ հարիւր, կամ հազար կոդ օրեկան, ունի նոյն աշխատանքի արդիւնաւէտութիւնը։ իր աշխատավարձը, սակայն, կախուած ա այլ գործօններից՝ որը հասկանում եմ։
ու ես օկ եմ, ես նրանից, որ նոյն գործն անելով քիչ փող եմ ստանում, քան ամն֊ի գործընկերը, չունեմ անարդարութեան զգացողութիւն։ արդա՛ր ա, ընդունում եմ։ գինը, նաեւ աշխատանքի գինը՝ իր գոյացման մեխանիզմներն ունի։ գինը լինում ա եւ ինքնարժէքից ցածր՝ եթէ պահանջարկ չկայ։ ես դա հասկանում եմ։
ես զգում եմ որ սխալ ա ասելը, որ մարդու աշխատանքի արդիւնաւէտութիւնը տարբեր ա այստեղ եւ արեւմուտքում։
#աշխատանք #արդիւնաւէտութիւն #արդարութիւն
այս նիւթն էի կիսել օրեր առաջ՝ նոր կապիտալիզմի մոդելի մասին։
#կապիտալիզմ #չինաստան #աշխարհ #բարեկեցութիւն
նիւթը մարսելով զգացի, որ պատմական արդարութեան մեկնաբանութիւն եմ տալիս՝ այն, որ արեւմուտքի միջին շերտի կեանքը չբարելաւուեց՝ կայսերականութիւնից ա՝ նրանից ա, որ ժամանակին նաեւ չինաստանն են ճնշած պահել, ու հիմա չինաստանը երբ խելքը գլուխը հաւաքեց՝ դարձաւ էժան աշխատաշուկայ։
ու որ բնաւ հեռախես չէր կայսերական վարքագիծը։ դրա համար էլ պէտք ա վճարէին, եւ վճարեցին, եւ վճարում են։
ու գուցէ բրիտանացիներն են ճնշել, բայց այսօր ամերիկացիներն են վճարում, որ էնքան էլ չեն նոյնականանում բրիտանիայի ու հին կայսերական ձգտումների հետ, բայց ամէն դէպքում՝ արեւմտեան քաղաքակրթութիւնն ա վճարել արեւմտեան կայսերականութեան համար։
#կայսրութիւն #կայսերականութիւն #արեւմուտք #արդարութիւն
ես ունեցել եմ՝ քուլ, խելացի, կրեատիւ, զարգացած, եւ ընդհանուր արժէքներ կիսող մօտ մարդիկ, ումով ես հիանում էի։
ու իթ չարժէր ներդրումներ անել իրենց հետ յարաբերութիւնների մէջ։
զի հասկանում եմ, որ ամենակարեւորն այն ա, արդե՞օք նա կամեցող ա քո նկատմամբ։
արդե՞օք նա իսկապէս կամեցող ա ու ուզում ա քեզ լաւ լինի։
թէ՞ արգելուած թեմաներ կան, թէ՞ սրանից իր հետ պէտք չի խօսել, թէ՞ նա կը նեարդայնանայ քո քաղաքական մտքերից, կամ կը խանդի, եթէ ասես ում ես հաւանում, կամ գոնէ ում հետ կուզէիր փորձել ընկերանա՞լ։
ես ուզում եմ ասել, որ մի աղջիկ կայ, ում ընկերս եմ համարում, ու նա երեւի երբեք շատ մօտ ընկեր չի եղել։ նոյնիսկ երեւի հեռու ընկեր ա։ ու երբ յարաբերութիւն ունեցաւ, էլ աւելի քիչ սկսեցինք շփուել, բնական ա։
ու նէնց չի, որ մեր մէջ վայբեր չկային, ու մենք իրար չենք հաւանել։
բայց երկուսս էլ անկեղծ կամեցող ենք իրար հանդէպ։ ու երեւի, երբ հնարաւոր ա, հոգատար։
իթ որովհետեւ իսկապէս հասկանում ենք իրար, կամ ուզում ենք հասկանալ։
ու ես ուրախ եմ, եթէ/երբ իր/իրենց մօտ լաւ ա, ու նա էլ միշտ֊միշտ կամեցող ա իմ հանդէպ։
եղել ա, որ մեր մէջ եղածը կարելի էր դէյթ բառով նկարագրել, եղել ա, երբ ես կամ նա գնացել ենք ինչ֊որ բանի, որը կարելի ա դէյթ բառով նկարագրել։ եղել ա, որ ես իրեն դէյթի եմ ուղեկցել, իսկ նա իր դէյթից թռել եկել ա ինձ մօտ։
ու նա երբեք չի խուճապել, թէ ինչ կը լինի, եթէ ես մէկին հաւանեմ, ու ես երբեք չեմ խուճապել, թէ ինչ կը լինի, եթէ նա։
ու էդ քիչ հաւանելուց չի, էդ պարզապէս մարդավարի վերաբերմունք ա։
ու ես էնքան չեմ ուզում քուլ, խելացի, կրեատիւ մարդիկ, եթէ իրենք թքած ունեն իմ վրայ, կամ գոնէ կամեցող չեն։
պարզապէս շուտ պէտք ա ջոկէի, ու իրենց վրայ ժամանակ չվատնէի, գոնէ որովհետեւ դա այնքան էլ արդար չի։
ու տէնց։
#ընկերութիւն #մարդիկ #յարաբերութիւններ #արդարութիւն
ուրեմն «նովոյե վրեմեա»֊ով քոչարեանի դատի մասին նիւթ ա, ալեքսանդր իսքանդարեանին են հարցնում՝ «բա մարդիկ աւելի լաւ կապրե՞ն դրանից», ու իսքանդարեանը լուրջ֊լուրջ պատասխանում ա թէ, դէ չէ, մարդիկ դրանից աւելի լաւ չեն ապրի, ձերբակալութիւններով չի որ մարդիկ աւելի լաւ են ապրում, ու չի ասում, թէ ի՞նչ ես շեղում, բալիկ ջան, հարցն այն չի, մարդիկ աւելի լաւ են ապրում թէ չէ, հարցն այն ա, որ մեղաւորները պէտք ա պատժուեն։
էդ ոնց որ դատ լինի, գող են բռնել, նստեցնում են, ու լրագրողը հարցնի՝ դրանից մարդիկ աւելի լա՞ւ կապրեն, էդ տրամաբանակա՞ն հարց ա։
#զլմ #ռք #աի #դատավարութիւն #հարց #քարոզչութիւն #արդարութիւն
https://twitter.com/inkyfromthetape/status/1019034508790820869 #արդարութիւն #զոհ #պատասխանատւութիւն
յիշո՞ւմ էք, սնէյփն ասում էր, թէ նա միակն էր, ով հարի փոթերին ոչ յատուկ վերաբերմունք ա ցուցաբերել։ չի համարել նրան յատուկ, լիազօրուած, չի ապահովել իր համար ջերմոցային պայմաններ։
սա նոյն աջական փաստարկն ա այն մասին, որ «ռեւերս դիսկրիմինացիան» կարող ա վնասներ բերել հէնց այդ, նախկինում դիսկրիմինացուող խմբերին։ #քաղաքականութիւն #սնէյփ #փոթեր #դիսկրիմինացիա #արդարութիւն
ասում է՝ երդուեալ ատենակալներ ունենալու իմաստն էլ այն է, որ երբ նա գիտի, որ օրէնքը խախտուել է, բայց անարդար է օրէնք կիրառել, նա ասում է, որ անձն անմեղ է, եւ չի խախտել օրէնք։
http://www.radiolab.org/story/null-and-void/ #օրէնք #ատենակալներ #արդարութիւն
ճիշտ այնպէս, ինչպէս պետական փողոցային արուեստը՝ փողոցային արուեստ չէ, պետական հաքերը՝ հաքեր չէ։
#արուեստ #արդարութիւն #պետութիւն #հաքերներ #վերահսկողութիւն
դրամարկղի մօտ նստած վաճառողուհին միւս դրամարկղի մօտ նստած աղջկան՝
— ու պատկերացնո՞ւմ ես, նա գնում ուրիշ աղջիկներին կամենտարիաներով կպցնում է։ ես էլ նրան ասացի դէ որ այդպէս է…
շատ գոհ տեսք ունէր։ ու արդարութեան զգացողութիւնը բաւարարած էակի տպաւորութիւն էր թողնում։
— դրա կամենտարիաները տեսնէիր։
#զրոյց #յարաբերութիւններ #արդարութիւն
մի հատ ձախական «ախպերութիւն» կայ, իրենք այսպիսի խօսք ունեն՝ «նա ծրագրաւորող է», ու այսպէս մի տեսակ թարս նայում են։
մտածում էի, ինչո՞ւ են նայում։ կարծես լաւ են այդ անձի հետ, բայց եւ ինչ֊որ չսիրելու բան կայ։ չլինի՞ այդ իսկ դասակարգային ատելութիւնն է։
հիմա նոր ենթադրութիւն ունեմ։ իրենց հետ երբ խօսում ես, իրենք ունեն այդ այսպէս ձեր ասած խորքային համոզմունքները ձեւաւորուած կարծիք, որ եթէ ինչ֊որ մէկն ունի իրենցից շատ փող, ապա դա սոցիալական անարդարութեան մասին է, ապա այդ ինչ֊որ մէկը հաստատ ոչ ազնիւ ձեւերով է այդ գումարը վաստակել՝ ինչ֊որ մէկից խլել է, ինչ֊որ մէկին չի տուել, ինչ֊որ մէկից գողացել է, ինչ֊որ մէկին շահագործել է։
իսկ երբ պարզւում է որ «շահագործուողը» իրենցից շատ ունի, ապա այդ իրենց աշխարհի պատկերի մէջ չի տեղաւորւում։ քանի որ չեն կարող ասել որ անարդար միջոցներով է փող աշխատել այս մարդը, չեն կարող ժխտել որ իր իսկ աշխատասիրութեամբ, սովորելու ցանկութեամբ, քրտինքով է աշխատել։ ու ապա այս մետաֆորիկ ծրագրաւորողները, ով պարտադիր չէ ծրագրաւորող լինեն, իրենց աչքի փուշն են դառնում։
ինչ հեշտ կը լինէր զարգացնել եղած մտքերը, եթէ այսպիսի մարդիկ չլինէին աչքերիդ առաջ։
#ծրագրաւորողներ #ձախականներ #դասակարգային_ատելութիւն #ատելութիւն #աշխատանք #ուսում #արդարութիւն