ասում եմ՝ բա ի՞նչ էք սովորում, ասում ա՝ «վիժուալ բէյսիկ», յետոյ «սի շարպ» ու «ժաւել»։
ասում եմ՝ ժաւելը ո՞րն ա, ջաւա՞ն թէ՞ ջս֊ը։
ասում ա՝ ջաւան։ ջս֊ը՝ ժաւելսպիրտն ա։
#զրոյց #ծրագրաւորման_լեզուներ #ուսում #ծրագրաւորում
խօսում են, ասում ա՝
— զաչեօտի էի։
հարցնում ա՝
— ի՞նչ ես ստացել զաչեօտից։
ասում ա՝
— զաչեօտ։
#ուսում #համակարգ #զրոյց
ուրեմն… էսօր նոր բաներ իմացայ 42երեւան դպրոցի մասին։
վերջն ա, ժողովուրդ։ ես առհասարակ պէտք չեմ։ ամերիկեան կամ պոլիտեքնիկ պէտք չի։ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/spectrum}
տեսէք ինչ են անում՝ տալիս են առաջադրանքներ։ ունես ժամանակ, պիտի լուծես։
ոնց ուզում ես։ սովորեցնող չկայ։ ունես առաջադրանք ու ժամանակ։
ու մակ կարգիչ։ զի իւնիքս ա։ զի քոնը, ենթադրւում ա որ ուինդոուս ա։ ու դու էնտեղ կարող ես լռուել, անել առաջադրանքներդ։ հետազօտութիւններդ, որ այդ առաջադրանքները հասկանաս ու անես։
քեզ ոչ մի յղում չեն տալիս, թէ ոնց անես կամ ոնց սովորես։ դու ունես համացանց՝ սովորի։
ու գիտէ՞ք, ուրեմն պատմում էին ինձ, ցոյց տալիս, ու ասացին որ արդէն շելլի առաջադրանքին հասան՝ պիտի minishell գրեն։ ասի՝ մի հատ ցոյց տուէք էլի ո՞րն են պահանջները։
պահանջները մանրամասն գրած են լինում՝ օգտագործելով միայն էս ու էս ու էս ֆունկցիաները, պէտք ա իմփլեմենթ անես սա ու սա ու սա։
ու աստուած, իրենց ՄԻՆԻ շելլը նէնց բարդ էր, որ եթէ ես օհ֊ի դասին, որ շելլ եմ տալիս գրել, տէնց պահանջներ դնեմ՝ ոչ մէկ չի անի։ իսկապէս, ոչ մէկ չի անի։
նաեւ ես պէտք չեմ, զի մոտիւացուած մարդիկ իսկապէս գնում են 42երեւան։ իսկ ես ստանում եմ ոչ էդքան մոտիւացուած մարդկանց, որ պիտի պարեմ իրենց առաջ, գլխի վրայ կանգնեմ, մի ձեւ հետաքրքրեմ որ սովորեն։
ու որ մի հատ էլ չբողոքեն թէ բարդ առաջադրանքներ ա տալիս, ո՞վ կարայ դա գրի։ այո, դուք չէք կարող, իսկ այ 42֊ի մարդիկ կարողանում են։ զի ուզում են։
հա, նախագիծը ֆրանսիական ա՝ 42.fr։ վերջն են։
կարճ ասած, ուզում էք բան սովորել՝ գնացէք էնտեղ։ ոչ մի տեղ էդպէս ու էդքան չէք սովորի։ ըստ որում ոչ մէկ ձեզ չի սովորեցնի։
պիտի լինէք նորմալ մարդ, սովորէք շփուել այլ ուսանողների հետ, գուցէ օգնեն։
#կրթութիւն #հաւէս #42երեւան #թումօ #ծրագրաւորում #ուսում #դասընթաց #օպերացիոն_համակարգեր
յ․ գ․ ես իհարկէ էդ դասընթացի հետ էլ խնդիրներ ունեմ։ բայց հասկանում եմ որ այլընտրանք չկար առանձնապէս։
զի սի են օգտագործում, ու հեդըրների հետ տառապում։ ու հեդըրը հիիիին գաղափար ա։ ու պէտք չի։
բայց դէ ի՞նչ այլընտրանք առաջարկեմ։ ասեմ՝ օբերոնո՞վ գրէին՝ հա, ո՞վ կը գնար։
ու տէնց։
էն օրը խօսում էինք սպեկտրումի հետ, ու ես էնքան ուրախացայ, որ նա էլ ա զգում ի՛նչ կարեւոր ա, որ մարդիկ, որ տտ են սովորում, զգան, ջոկեն, հասկանա՛ն, որ տեքնիկայի հետ են աշխատում, որ ֆիզիկական պրոցեսներ են գնում իրենց կարգիչների ներսում, որ հոսա՛նք ա հոսում, գրողը տանի։
#դիզայն #ուսում #ուսուցում #տեք
մի հատ ձախական «ախպերութիւն» կայ, իրենք այսպիսի խօսք ունեն՝ «նա ծրագրաւորող է», ու այսպէս մի տեսակ թարս նայում են։
մտածում էի, ինչո՞ւ են նայում։ կարծես լաւ են այդ անձի հետ, բայց եւ ինչ֊որ չսիրելու բան կայ։ չլինի՞ այդ իսկ դասակարգային ատելութիւնն է։
հիմա նոր ենթադրութիւն ունեմ։ իրենց հետ երբ խօսում ես, իրենք ունեն այդ այսպէս ձեր ասած խորքային համոզմունքները ձեւաւորուած կարծիք, որ եթէ ինչ֊որ մէկն ունի իրենցից շատ փող, ապա դա սոցիալական անարդարութեան մասին է, ապա այդ ինչ֊որ մէկը հաստատ ոչ ազնիւ ձեւերով է այդ գումարը վաստակել՝ ինչ֊որ մէկից խլել է, ինչ֊որ մէկին չի տուել, ինչ֊որ մէկից գողացել է, ինչ֊որ մէկին շահագործել է։
իսկ երբ պարզւում է որ «շահագործուողը» իրենցից շատ ունի, ապա այդ իրենց աշխարհի պատկերի մէջ չի տեղաւորւում։ քանի որ չեն կարող ասել որ անարդար միջոցներով է փող աշխատել այս մարդը, չեն կարող ժխտել որ իր իսկ աշխատասիրութեամբ, սովորելու ցանկութեամբ, քրտինքով է աշխատել։ ու ապա այս մետաֆորիկ ծրագրաւորողները, ով պարտադիր չէ ծրագրաւորող լինեն, իրենց աչքի փուշն են դառնում։
ինչ հեշտ կը լինէր զարգացնել եղած մտքերը, եթէ այսպիսի մարդիկ չլինէին աչքերիդ առաջ։
#ծրագրաւորողներ #ձախականներ #դասակարգային_ատելութիւն #ատելութիւն #աշխատանք #ուսում #արդարութիւն
այստեղ Փոլն ասում է, ինչ ուղերձներ են գեներացնում մեծ քաղաքները։ երեւանը երեւի թէ իր նշած մեծ քաղաքներից չէ, սակայն փորձեցի գրի առնել ինչ ուղերձներ ունի։ կարող էք աւելացնել մեկնաբանութիւններում։
կարգին լինելու ուղերձ ունի, ընդ որում երեւի քեարթու «ակտիւ փոքրամասնութեան» հաշուին։
ուրախացող լինելու ուղերձ ունի, քանի որ մէկ է այստեղ բանի չես հասնի, գոնէ ուրախանաս։
առհասարակ, ինձ թւում է, որ ինչպէս «ուրախացող», ամէն օր արբեցող Ցիւրիխցի պանկերն էին վհատուած, այնպէս էլ իրականում մեր ամէնօրեայ փաբեցիներն են վհատուած, յոյս կորցրած։ ուրախանալը կապուած է desparate լինելու հետ։
աշխատելու ուղերձ ունի՝ ընտանիք պահելու համար, որովհետեւ ընտանիքի ուղերձ ունի։ ընդ որում աշխատել ոչ ընտանիքի օգտին ուղերձ չունի, այդպիսի աշխատանքը արժէք չունի։ «բարեգործութիւն» են դրան ասում, ու երկրորդ մատը տնկում։
կարգինի ուղերձի մասնաւոր արդիւնքներից է «լաւ տղայի»/«տան աղջկայ» ուղերձը։ ընդ որում ուղերձն այնքան ուժեղ է, որ նրանք ով տան աղջիկ չեն ուզում են լաւ տղայ, իսկ նրանք ով լաւ տղայ չեն, ուզում են տան աղջիկ։
լուզերական ուղերձ ունի՝ «մէկ է ոչ մի բան չես կարող, քանի որ ես չեմ կարողացել, ու ես չեմ ուզում որ դու կարողանաս, ու մենք բոլորս էլ չենք կարող, աւելի լաւ է գնա գործերդ/կեանքդ դասաւորիր, որ գնով ուզում է լինի, ընտանիք պահիր, ու կարեւոր չէ թէ հանրապետական պէտք է լինես այդ համար, կամ արտագաղթել, թուլացիր եւ հաճոյք ստացիր»։
վերահսկողական֊դատապարտող ուղերձ ունի՝ այսպիսինը պէտք է լինես, գոնէ արտաքնապէս, այս ժամին տանը, քանի որ կարգինը դա է, սա էլ առաջինի հետեւանքն է կամ մասնաւոր դէպքը։
երեխայ մնալու, ինֆանտիլ մնալու ուղերձ ունի, անկախ չլինելու ուղերձ ունի։ ի տարբերութիւն արեւմուտքի, ուր մարդուն դուրս կհանեն, ոչ թէ որովհետեւ չեն սիրում, այլ որ սթափուի, զգայ պատասխանատւութիւնն իր համար, ու ինքնուրոյն սովորի լինել, մեզ մօտ պահում են մինչեւ չամուսնանայ, ու խրախուսում են անկախ չլինի յանկարծ, աշխատի/դիպլոմ ունենայ, բայց ոչ այնչափ որ անկախ լինի, գծի իր ֆիզիկական եւ հոգեւոր սահմանները (իր տունը եւ իր որոշումների անկախութիւնը), երբ ամուսնանայ, մէկ է թելադրելու են, ինչ անի, երբ երեխայ ունենայ, չբաժանուի, եւ այլն, վերահսկողութեան տակ երեխաներին աւելի հեշտ է պահել, քան հասուններին։ մնացէք չհասուն, եւ ճնշէք յաջորդ սերունդին որ իրենք էլ մնան չհասուն։
սրա կողմնակի էֆեկտներից է քաղաքականութիւնը, քանի որ երեխաներին աւելի հեշտ է մանիպուլացնել, խաբել, ստիպել, համոզել։
ու ոչ մի լաւ ուղերձ չեմ գտնում։
լաւ, մի լաւ ուղերձ ասեմ՝
չէ, չկարողացայ պոզիտիւ բան գրել։ :/
ուրեմն, խոհանոցում երեխաներից էին խօսում, ով ինչ է սիրում, կամ չի սիրում ուտել(թթուասերը՝ միայն լոլիկով, իսկ աղցանի միջից կուկուռուզները հանում տանում է), յետոյ անցան դպրոցին։
ասում է՝ աղջիկս «տ»֊ն ու «ու»֊ն դժուար է տարբերում։ հարցնում է՝ «մամ, հիմա սա կա՞րճն է թէ՞ երկարը»։ ես էլ փորձում եմ հասկանալ, սրա ո՞րն է կարճը, ու ո՞րն է աւելի կարճ կամ երկար, ու ինչու։
#զրոյց #դպրոց #հայերէն #ուսում
Հայրս Բեռլին սովորելու էր ուղարկել նաև աղջկան
Սառային (հայտնի թոքաբան Գրիգոր Սաղյանի կնոջը): Շուշիում չէին հասկանում
ինչպես կարելի է աղջկան մենակ ուղարկել Գերմանիա, բայց Սառան շատ լավ էր սովորում, ոսկե մեդալով ավարտել էր Շուշիի երրորդ գիմնազիան և մինչև Գերմանիա գնալը գերմաներեն գիտեր: 1913-ին հայրս ու մայրս մեկնեցին Գերմանիա և Շվեյցարիա` զավակներին տեսնելու: Հիշում եմ, որ արտասահմանայան անձագիր ստանալու համար հայրս մեր բակում ապրող Սարգսին տվեց իր և կնոջ անձնագիրը, չորս ռուբլի և ուղարկեց ոստիկանական բաժին: Այդքան հեշտ էր: Գերմանիայից ինձ ու քրոջս շվեցարական ժամացույց էին բերել: Բեռլինում, երբ Սառայի հետ գնացքի իրենց կուպեում տեղավորվել էին, Սառան կանգնած էր մնացել, իսկ հորս կողքին մի տղամարդ է նստած եղել: Հայրս հայերեն ասել էր աղջկան. «Սառա, մատաղ քեզ, էս կողքես նստած էշին կլյոխը, վեր հասկանար, եր կկենար տու կնստեիր»: Ու հանկարծ, տղամարդը վեր է կենում ասելով. «Ներողություն, պարոն, թեպետ դուք ինձ «ավանակ» կոչեցիք, ես ուրախությամբ իմ տեղը զիջում եմ տիկնոջը»: Հայրս Շուշիում շատ էր պատմում այս դեպքը
#Շուշի #Բեռլին #Գերմանիա #ուսում #վիզա #պատմութիւն #բարբառ #հայերէն