ի․ թ․ էս այկոնիկ շէնքը չլինէր, բերգհայնը տէնց յայտնի չէր դառնայ։ ու չէր նախկինում, երբ էդ շէնքում չէր։ ու շէնքն ա թոյլ տուել անել էն ինչ արել են ներսում։
https://www.youtube.com/watch?v=rAbe9QJD7LA
իսկ մեզ մօտ թարս ա՝
ոչ թէ յուսահատ յոգնած արուեստագէտ են սպասում, այլ ինստագրամի էջ են ուզում որ տեսնեն որ կարգին տժժացող դէմք ես։ եթէ սեւ հագնես ու հայերէն խօսես՝ կարող ա քեարթ ես, չթողնեն։
#բերգհայն #բեռլին #մշակոյթ
դոմինիկը կիսեց՝ բեռլինի café moskau֊ն անջատեց «Москва» բառի լոյսերը, եւ վառւում ա ուկրաինայի դրօշով։
#բեռլին #սրճարան #մոսկուա #ուկրաինա #խաղաղութիւն
#եղանակ #բեռլին #թբիլիսի #երեւան
աաա ստեղ սա ա շատ հաւէս #լուսանկար։ #բեռլին #ժապաւէն #ֆոտո
@{ lomography magazine unofficial ; lomography@spyurk.am} 5/13/2020, 4:32:52 PM
Berlin on Lockdown Through the Eyes of Oliver Grimm
Lomographer Oliver Grimm a.k.a. oli_grimm_photo gives us a visual tour to a new side of Berlin during the lockdown.
posted by pod_feeder_v2
ես անմիջապէս ճանաչեցի որ fuji industrial ա։ (: #բեռլին #ժապաւէն #ֆոտո
@{ Katie shoots film (unofficial) ; curatingcuteness@spyurk.am} 29/03/2020, 16:03:10
Cafe Wintergarten in Literaturhaus Berlin.
Fujicolor Industrial 100 業務記錄用, Nikon FM
#filmphotography #berlin #curatingcafes #friendsonfilm #fujicolorindustrial100 #germany #nikonfm posted by pod_feeder_v2
#շէնք #ճարտարապետութիւն #լուսանկար #պատմութիւն #բեռլին
@{ german posw war modern unofficial ; germanpostwarmodern@spyurk.am} 26/03/2020, 14:03:19
[architectureofdoom:
Panzerkreuzer, Siemensstadt, Berlin, Hans…](https://germanpostwarmodern.tumblr.com/post/613635114434478080)
#1920s #housing #modernism #modernist #architecture #germany #architektur #berlin #hansscharoun posted by pod_feeder_v2
պատուհաններից պարզ ա որ նկարի վրայ՝ բերգհայնն ա։ #բերգհայն #բեռլին #ակումբ #շէնք
նախկին էլեկտրակայան բեռլինում, այսօր՝ ակումբ։
շէնքը կառուցուել ա հիսունականների սկզբին բեռլինի արեւելեան մասում՝ սոցիալիստական նեօդասականութեան ոճով, եւ հանդիսանում ա «կարլ մարքս ալլեյէ»֊ի մաս, որը պետութեան պաշտպանութեան ներքոյ ա։
ակումբը համարւում ա ոչ միայն զուարճանքի վայր, այլ եւ վայր, որն ունի մշակութային նշանակութիւն, այդ պատճառով սովորական յարկի (19%) փոխարէն վճարում ա նուազեցուած յարկ (9%), ինչպէս թանգարաններն ու թատրոնները։ Որոշումը ընդունուել ա Բեռլին֊Բրանդենբուրգի դատարանում, ուր հնչեց ֆինանսների նախարարութեան փաստարկն այն մասին, թէ ակումբը զուարճանքի վայր ա, ուր գալիս են արբելու ալկոհոլից, թմրանիւթերից եւ երաժշտութիւնից, որին ակումբի փաստաբանը պատասխանել ա, թէ մալեր կատարող սիմֆոնիկ նուագախմբի ունկնդիրները կարող են արբած լինել նոյնչափ, ինչպէս եւ սոյն ակումբի յաճախորդները դիջէյների կատարումներից։
ակումբը նաեւ յայտնի ա իր խիստ ֆէյս֊կոնտրոլի գործընթացով, ու համացանցում բազմազան սպեկուլեացիաներ եւ վարկածներ կան այն մասին, թէ ինչպիսի տեսք պէտք ա ունենալ այն անցնելու համար։
#բեռլին #ճարտարապետութիւն #ակումբ ######
http://themindcircle.com/berlin-wall-life-on-a-street-in-1980s-east-germany/ #ֆոտո #բեռլին #պատմութիւն #փողոց #քաղաք
#ֆոտո #այզենշտադտ #գերեզման #բեռլին #1979 #աղջիկ
Մերկելը, երբ դարձաւ կանցլեր, հրաժարուեց իրեն հասնող վիլլայից, պատճառաբանելով, որ ունի ապրելու տեղ՝ բնակարան, ու այնտեղ էլ վատ չի զգում իրեն, եւ աւելորդ շքեղութեան կարիք չունի։
Արեւմուտքում աւելի ու աւելի քիչ է ընդունուած շեշտել, որ հնարաւորութիւններ, կամ փող ունես։ Նոյնիսկ քսաներորդ դարի սկզբում Ռոքֆելերները վարագոյրներ չէին օգտագործում որպէսզի մարդիկ չկարծեն, որ իրենք ամէն օր «քեֆ»֊երի եւ պարերի մէջ են։ Թանկ բրենդերի անուններն այլեւս աչք չեն ծակում, այլ աննկատ փոքր տեղ են զբաղեցնում շորի վրայ (յիշո՞ւմ էք մի ժամանակ մեզ մօտ տարածուած մեեեեծ տառերով HUGO BOSS շապիկները)։
Ապրում է Մերկելը ամուսնու հետ, ում ազգանունն էլ՝ Sauer, գրուած է շէնքի դռան վրայ։ Միւս ազգանուններն են՝
Ganz Schön Lustig
Որը նշանակում է՝ մօտաւորապէս՝ «շատ ծիծաղաշարժ, հաւէս (ֆաննի)»։
Արդեօք դա զուգադիպութիւն է, թէ յատուկ ծառայութիւնների կատակ, յայտնի չէ։ (:
#գերմանիա #բեռլին #մերկել #քաղաք #արեւմուտք
պարզւում է, արեւելեան բեռլինում, ու գդհ֊ում, ճիշտ ռուսների պէս ընդունուած էր հիւր գալուց կօշիկները հանել։ ու մինչեւ հիմա էլ այդպէս է ընդունուած։ #բեռլին #գերմանիա
նոր հասկացայ որ Ballast der Republik֊ը յղում է Palast der Republik֊ին։
#երաժշտութիւն #բեռլին #պալատ #բալաստ #յղում #նկար
բեռլինի պատի ուրուականը, ընդամէնը երեք օրով՝
#արուեստ #բեռլին #պատ #միացում #ազատութիւն
Հայրս Բեռլին սովորելու էր ուղարկել նաև աղջկան
Սառային (հայտնի թոքաբան Գրիգոր Սաղյանի կնոջը): Շուշիում չէին հասկանում
ինչպես կարելի է աղջկան մենակ ուղարկել Գերմանիա, բայց Սառան շատ լավ էր սովորում, ոսկե մեդալով ավարտել էր Շուշիի երրորդ գիմնազիան և մինչև Գերմանիա գնալը գերմաներեն գիտեր: 1913-ին հայրս ու մայրս մեկնեցին Գերմանիա և Շվեյցարիա` զավակներին տեսնելու: Հիշում եմ, որ արտասահմանայան անձագիր ստանալու համար հայրս մեր բակում ապրող Սարգսին տվեց իր և կնոջ անձնագիրը, չորս ռուբլի և ուղարկեց ոստիկանական բաժին: Այդքան հեշտ էր: Գերմանիայից ինձ ու քրոջս շվեցարական ժամացույց էին բերել: Բեռլինում, երբ Սառայի հետ գնացքի իրենց կուպեում տեղավորվել էին, Սառան կանգնած էր մնացել, իսկ հորս կողքին մի տղամարդ է նստած եղել: Հայրս հայերեն ասել էր աղջկան. «Սառա, մատաղ քեզ, էս կողքես նստած էշին կլյոխը, վեր հասկանար, եր կկենար տու կնստեիր»: Ու հանկարծ, տղամարդը վեր է կենում ասելով. «Ներողություն, պարոն, թեպետ դուք ինձ «ավանակ» կոչեցիք, ես ուրախությամբ իմ տեղը զիջում եմ տիկնոջը»: Հայրս Շուշիում շատ էր պատմում այս դեպքը
#Շուշի #Բեռլին #Գերմանիա #ուսում #վիզա #պատմութիւն #բարբառ #հայերէն
Երեւան։
Գիշերվա կեսին կանգնած ենք ընկերոջս հետ անցումի մոտ։
Փողոցը դատարկ է, բայց մենք սպասում ենք՝ կարմիր լույս է։
Սպասելուց ձանձրանալով նայում ենք իրար, միաժամանակ ասում՝
֊ Բեռլինում լինեինք, կանցնեինք։
ու տենց
ու տենց