https://www.youtube.com/watch?v=vi8pyS076a8
էստեղ պատմում ա, ոնց ա ճապոնացին ու ամերիկացին ասելու հարեւանին որ գիշերը աղմուկն իրան խանգարում ա։
ու ես յիշեցի ոնց 2014֊ին վանաձորում, ընկերներից մէկի առանձնատան բակում խարոյկ էին վառել, ու շփւում էին դրա շուրջ, կիթառ էին նուագում, բան։
մէկ էլ կողքի առանձնատան պատշգամբում յայտնուեց հարեւանը կնոջ հետ, ասաց՝
— ինչ լաւ երեխէք էք, ինչ լաւ էք երգում։
բոլորս ասեցինք շնորհակալութիւն, մեր տան տէրը ջոկեց, իրանք երբ անհետացան պատշգամբից, կիթառ նուագելը խնդրեց դադարել։ տէնց մի քիչ էլ նստեցինք շփուեցինք, էլի յայտնուեց էդ մարդը, ասաց՝
— ախ ինչ լաւ երեխէք էք, ինչ լաւ էք նստել խարոյկի մօտ։
ու էստեղ մեր հոստը ջոկեց որ վերջ, պէտք ա աւարտել էս միջոցառումը, ու տէնց բոլորը ցրուեցին։
ես բնաւ բնաւ բնաւ չէի ջոկել, ու սկսեցի մի քիչ կասկածել իրա արձագանքից, ու հիմա համոզուեցի էս վիդեօն դիտելուց յետոյ։
իմ հասկանալով նաեւ իրանում ա շատ ընդունուած էսպէս անուղղակի խօսել։
#մշակոյթ
ի․ թ․ էս այկոնիկ շէնքը չլինէր, բերգհայնը տէնց յայտնի չէր դառնայ։ ու չէր նախկինում, երբ էդ շէնքում չէր։ ու շէնքն ա թոյլ տուել անել էն ինչ արել են ներսում։
https://www.youtube.com/watch?v=rAbe9QJD7LA
իսկ մեզ մօտ թարս ա՝
ոչ թէ յուսահատ յոգնած արուեստագէտ են սպասում, այլ ինստագրամի էջ են ուզում որ տեսնեն որ կարգին տժժացող դէմք ես։ եթէ սեւ հագնես ու հայերէն խօսես՝ կարող ա քեարթ ես, չթողնեն։
#բերգհայն #բեռլին #մշակոյթ
էսօր մտածում էի՝ կարո՞ղ ա պէտք ա ընդունել էս ամբողջ սի կոդը որպէս «հին քաղաք», որպէս քաղաքի պատմական մաս հին շէնքերով։ դրանք պէտք ա ամրացնել եւ նորոգել՝ մեր դէպքում՝ կարկատել (փաթչել) որ աւելի ապահով ու անվտանգ լինի։ դա իհարկէ հնարաւոր ա ու openbsd նախագիծը հրաշալի գործ ա անում ապահով ու վստահելի սի կոդ ստանալով։
ինչպէս եւ հին շէնքերը, շատ բարդ ա ամբողջ եղած սի կոդն արտագրելը՝ թանկ ա, շատ ռեսուրս ա պահանջում։
գուցէ անցեալում արուած գործի ապամոնտաժումը վշտալի ա նոյնիսկ եթէ դա սի կոդ ա։
#անկապ #քաղաք #պոստմոդերնիզմ #պատմութիւն #ժառանգութիւն #տէք #մշակոյթ
վերջին նիւթերից մէկում «սիթի ներդը» պատմում էր որ ինչ֊որ քաղաքում այլեւս չի լինի մեքենան սեկցիա մտնի, երբ էնտեղ հետիոտնը փողոց ա անցնում։ իրա ժամանակը առանձին ա։ ու ասում ա, վարորդները դժգոհ են, բողոքում են, ու նաեւ ցոյց ա տալիս ոնց են մտնում հեծանուային արահետի վրայ։
ու յուսահատ ասում ա՝ դէ ինչ ասեմ, երեւի ինտելեկտի հարց ա, զարգացման հարց ա։ դէ չեն ջոկում։
ու ես մտածեցի՝ իսկապէս էլի։ օրինակ, էն որ անվերջ սիգնալ են տալիս՝ էլի ինտելեկտի ու զարգացման հարց ա։
դա էն չի երբ քեզ ծնողները սովորեցնում են ուտելուց առաջ ձեռք լուանալ։ ու էնպէս չի որ եթէ չեն սովորեցրել՝ յետոյ ինքդ չես սովորի։
չպէտք ա ծնողն ասի՝ մի սիգնալ տուր փողոցում, որ ջոկես։ պէտք ա ինքդ ջոկես։ ու եթէ չես ջոկում՝ ինչ֊որ բան պակաս ա։ ինչ֊որ զարգացում բացակայում ա։
#քաղաք #մարդիկ #վարորդ #փողոց #մշակոյթ #զարգացում
պարբերաբար ինչ֊որ մարդկանց հետ խօսում ենք, ես ինչ֊որ նեգատիւ բան եմ ասում «IDE»֊ների մասին, ու մէկը գտնւում, ասում ա՝ «դէ չէ, լաւ «IDE»֊ն գործն աւելի արդիւնաւէտ ա դարձնում»։
հիմա, մի քանի ամիս «IDE» քշելուց յետոյ պիտի ասեմ՝ աւելի հեշտ էր ինձ լինելու առանց դրա։ անհամեմատ աւելի հեշտ։ միայն դժուարացրել ա, ոչ մի օգուտ, ոչ մի «խեր» չի եղել դրանից։ միայն խնդիրներ։
ու տէնց։
#ծրագրաւորում #մշակոյթ
ուրեմն՝ մենք՝ մարդիկ, որ սիրում ենք տակից վերեւ հասկանալ, հետեւաբար սիրում ենք պարզ կամ աւելի բաց, ազատ տեք, եւ մեզ զգում են չհասկացուած փոքրամասնութիւն՝ իրականում երբեմն բնաւ էլ փոքրամասնութիւն չենք։
էսօր հանդիպել եմ մի մարդու (գործնական հանդիպում էր), որ ինձ ասում էր՝ ձեր նմաններին շաաատ գիտեմ։ ու ես տէնցը չեմ, ես կարծում եմ՝ պէտք չի հեծանիւ յօրինել (այո, մենք սիրում ենք հեծանիւներով զբաղուել), ես սիրում եմ կոմերցիոն պատրաստի լուծումներ։ ու սկսեց պատմել էն բոլոր մարդկանց մասին, ում գիտի, որ էդ ոճի են։ ու իսկապէս, շատերին ես գիտէի, շատերի մասին էլ բաներ էր պատմում, որ ակնյայտ էր՝ տէնցն են։
ու նա էր իրան չհասկացուած փոքրամասնութիւն զգում։
ասածս ինչ ա՝ գուցէ արժի թափ տալ էդ չհասկացուած մարգինալութեան փոշին, ու վելեշքո՛ն, բաց թո՛, անցի առաջ։
#տեք #մշակոյթ #անկապ #առօրեայ
մի աղջիկ ասաց, որ պէտք ա փող հաւաքի, որ կարգիչ առնի, ու նաեւ պէտք ա գնայ պարապելու, զի ոչ մի բան չի հասկանում եւ օգտուել չգիտի։
պարզւում ա արդէն կայ սերունդ որ կարգիչներից չեն օգտուել, անմիջապէս հեռախօսով են օգտուել։
ու «ուինդոուս» չգիտեն ինչ ա, ու նաեւ չգիտեն այլ ծրագրերն ինչ են։
օրինակ, նա նաեւ ուզում ա լուսանկարել, ու մտածում եմ, դիցուք նաեւ խցիկ առաւ, ի՞նչ ա անելու նկարները։ պէտք ա կարգչի մէջ գցի, ու երեւի խմբագրի։ բայց առանց կարգչի խցիկն ի՞նչ ա անելու։
#անկապ #տեք #մշակոյթ
երեւի չաթերում մարդիկ աւելի քիչ ակտիւ են, որովհետեւ թուիթերոտ վիճակներում աւելի պարզ ա՝ ով ա ում պատասխանել։ իսկ չաթում խառնւում ա։
#չաթ #մշակոյթ #նախագծում #չգիտեմ
— ո՞վ ա ստեղի ինտերյեր դիզայնն արել։
— մաքսը։
— նա ճարտարապե՞տ ա։
— նա իտալացի ա։
#զրոյց #ճարտարապետ #մշակոյթ
երեւի «թուիթերոտ» մշակոյթում, ի տարբերութիւն «դիասպորայոտի», կարելի ա առանձնացնել հիմնական երեք կէտ՝
— գրառումն ու մեկնաբանութիւնը մի տեսակ հաւասար կարեւորութիւն ունեն։ կարելի ա մեկնաբանութիւնը տարածել ու կարելի ա այն տեսնել վերեւից, հոսքում։
— դա ներգրաւուող «ֆիչըր» ա՝ տեսնում ես մեկնաբանութիւնը հոսքի վերեւից։ եթէ մեկնաբանած լինէին երեք ամիս առաջուայ դիասպորայի գրառում, որին դու չես մասնակցել՝ չես ստանայ որ մի բան։ գուցէ տեսել ես այդ գրառումը, բայց լռելեայն դու դրանից թարմացում չես ստանայ՝ պիտի զանգակը սեղմես որ ստանաս։
— «թուիթերոտ» վիճակը նման ա ժամանակակից չաթի։ պարզապէս թարմացումները վերեւից են երեւում։ ու շղթաներ կան՝ երեւում ա ով ինչին ա պատասխանել։ սովորական չաթում դա երբեմն բարդ ա հասկանալ։
ի դէպ, եթէ լինէր հասկանալ, սովորական չաթի լոգերից կը լինէր գեներացնել թուիթերոտ վիճակի հոսքեր։ բայց երեւի պէտք չի։
#մշակոյթ #համացանց #թուիթեր #դիասպորա #մաստոդոն #տեք
մի բան էլ պատմեմ, մէկն ինձ ասում ա՝ shell link
֊ս չի աշխատում ինչ օհ֊ս թարմացրին centos 7
։ նախ զգացէք, կորպորատիւ տեղերում հնէաբանների ուսումնասիրութեան առարկայ centos 7
֊ը դեռ նորամուծութիւն ա։
ի՞նչ ա այդ shell link
֊ը՝ դեռ մինչ sshfs
եւ դրա յայտնի լինելը, midnight commander
֊ի համար դեռ 1998֊ին ստեղծուած էր fish անունով հաղորդակարգ։ մի պանելի վրայ բացւում ա հեռակայ մեքենայի ֆայլային համակարգը։
հաղորդակարգը կարելի ա եւ առանց mc
֊ի օգտագործել՝ միւս մեքենայի վրայ ընդամէնը պէտք ա լինի rsh
կամ ssh
ու սովորական գործիքներ՝ ls
օրինակ։
սա կողքից պատմեցի, իսկ էականն այն ա, որ դէ չէր կարողանում կպնել, ասացի՝ shell link
֊ը աշխատել ա մինչեւ centos 7
֊ի գոյութիւնը եւ կը շարունակի աշխատել դրանից յետոյ։ նայեցի՝ տեսնեմ, դէ իհարկէ, էն մեքենայի ssh
մատնահետքն ա փոխուել, էդ պատճառով չի կպնում։
կոնսոլում տեսայ՝ known_hosts
֊ի չորրորդ տողի վրայ բողոքեց։
ասի՝ sed -i 4d ~/.ssh/known_hosts
արա։
հիմա ասում ա՝ բա ապագայում ի՞նչ անեմ։ ասում եմ՝ դէ կամ տես որ տողն ա, որ sed
֊ով ջնջես, կամ ո՞ր տեքստային խմբագրիչն ես օգտագործում՝ դրանով բացի ջնջի, կամ էլ դէ կարող ես ամբողջ ֆայլը ջնջել, բայց ինչի՞ համար։
բացեց ֆայլը՝ ոնց որ gedit
֊ով։ ու ասում ա սէնց ջնջեմ։ բայց տողը eol
֊ի նշանով ա աւարտւում, իսկ իր խմբագրիչը դա ցոյց չի տալիս։ ես տեսնում եմ որ երեք տողի վրայ ա տեղաւորել իր խմբագրիչը, բայց նա միայն վերջին տողն ա ջնջել, ասում ա՝ «վե՞րջ, էսքա՞նը»։
ու կրկին՝ ընկերութիւնները փորձելով մարդկանց կեանքը «հեշտացնել» եւ «յարմարաւէտ» լուծումներ իրենց տալ, փոխարէնը կրթելու՝ խնդիր են ստեղծում։
եթէ նա vim
֊ով բացէր այդ նիշքը, վերեւ֊ներքեւ տեղափոխուելով խմբագրիչը կը տանէր իրան իրական միւս տողը։ եւ մի հատ dd
կանէր՝ ամբողջ տողը կը ջնջէր։
բայց նա vim
֊ի կուլտուրա չունի, հետեւաբար նաեւ իրան խմբագրիչը չի օգնում հասկանալ թէ որտեղ ա տողը սկսւում, եւ որտեղ աւարտւում։
ու դա մեր հանրութեան կրթական տապալումն ա։ այդ կուլտուրան պէտք ա ձեռք բերէին դպրոցում։ եւ այո, իւնիքսով։ եւ այո, ոչ ուինդոուսով, որովհետեւ ուինդոուսում ի՞նչ անես, էնտեղ չկան յարմարաւէտ ձեւեր։
ու տէնց։
#տեք #իւնիքս #կրթութիւն #մշակոյթ
անդրանիկն ունէր գրառում այն մասին, ինչքան են ծրագրաւորողները լինուքսակենտրոն, եւ նոյնիսկ ուբունտուակենտրոն, երբ makefile
֊ից apt
են կանչում։
չէ՞ որ բոլորն ունեն դրանից։
այսօր նման մի մտածողութեանը առնչուեցի։
աշխատանքներիցս մէկում օգտագործում են «մայքրոսոֆտ թիմս»։ իրականում ուրախ եմ, զի չաթը օգտակար բան ա։ ինչքան էլ «թիմսը» դախ չլինի։ ես այն աշխատեցնում եմ ոչ իմ համակարգչի մէջ՝ իրենց համակարգչին եմ կպնում, ու բացում դիտարկիչի մէջ, եւ ոչ յաւելուածով։
ամէն դէպքում, նոյնիսկ ուրիշի համակարգչում աւելի յարմար ա իւնիքսով աշխատել, քան ուինդոուսով։
ու մտածեցի՝ տեսնեմ ոնց ա աշխատում «թիմս» յաւելուածը։ գտայ appimage
։ դրանց հետ իմ փորձառութիւնն այն ա որ չնայած տեսականօրէն պէտք ա որ ամէն պէտքականն իրենց հետ բերեն, բայց պարզւում ա պահանջներ ունեն՝ մէկը systemd
ա ուզում, մէկը wayland
, էս մէկն էլ ուզեց libffmpeg.so
։
ասի լաւ, տեսնեմ։ նախ պարզուեց centos
֊ի համար ffmpeg
առհասարակ չկայ։ ամէնն առանց դրա ա շինած։ անհաւատալու էր։ ու այն կարելի ա տեղակայել ոչ թէ նոյնիսկ fedora
֊ի epel
֊ից, այլ rpmfusion
֊ից։ ամէն դէպքում էդ մեքենայի վրայ տեղակայման արտօնութիւն չունէի, բայց հետաքրքրութեան համար փորձեցի մի թեստային մեքենայի վրայ տեղակայել ffmpeg
ու տեսայ որ իր հետ եկած որպէս կախուածութիւն ffmpeg-libs
փաթեթը չի պարունակում libffmpeg.so
։ մի քիչ զարմացայ բայց ամէն դէպքում գիտէի որ պէտք ա մեր գործի տեղի ստանդարտ մեքենայի վրայ շինել ffmpeg
որ յանկարծ աւելի շատ գրադարաններին չկպնի, քան ստանդարտ մեքենայի վրայ ա։
վերցրեցի կայքից վերջին snapshot
֊ը, շինեցի՝ ստացայ ffmpeg
ծրագիրն ու մի քանի գրադարան՝ libavcodec
, libavformat
, libavutil
եւ այլն, բայց ոչ libffmpeg.so
։ ու էստեղ ես կարդացի ու ջոկեցի, որ այդ libffmpeg.so
֊ն գոյութիւն ունի միայն ubuntu
համակարգում, որովհետեւ էնտեղ որոշուել ա այդ մի քանի գրադարանի օբյեկտային ֆայլերը միացնել իրար ու փոխարէնը ստեղծել մի libffmpeg.so
որը կը պարունակի այդ բոլոր գրադարանների օբյեկտային ֆայլերը։
ու դա ubuntu
սպեցիֆիկ լուծում ա։ երբ պարզապէս ելատեքստից շինում ես ffmpeg
իրենց իսկ makefile
֊ով էդպէս չի լինում։
իսկ microsoft
֊ի դեւելոփերները դէ ի՞նչ իմանան որ բացի ubuntu
֊ից այլ չեմ ասում իւնիքսներ, այլ լինուքսներ կան, ու փոքրամասնութիւնը չի որ թողնում ա ոնց կայ ըստ նախագծողների՝ մի քանի գրադարան։
յետոյ դէ սարքեցի այդ մի գրադարանը՝
/usr/bin/gcc -shared -Wl,-soname,libffmpeg -Llibavcodec -Llibavformat -Llibavutil -Llibswscale -Llibswresample -lm -lz -o libffmpeg.so
չօգնեց, բայց դա այլ պատմութիւն ա։
իհարկէ, եթէ microsoft
֊ը լուրջ վերաբերուէր նախագծին, այն կը ստուգէին տարբեր֊տարբեր համակարգերի տակ ու կը բացայայտէին էն, ինչ բացայայտեցի ես՝ libffmpeg
հասկացութիւնը ubuntu
֊ի թիմի յօրինածն ա, իրենց սպեցիֆիկ լուծում ա։ բայց էսպէս, երբ լուրջ չի, ոչ մէկի մտքով չանցաւ որ կարող ա էդպէս չլինի, կամ որ ubuntu
֊ից դուրս աշխարհ կայ։
իհարկէ, դա նաեւ նրանից ա ում են ընդունում գործի։ մի քիչ հետաքրքրուող մարդիկ կը փորձէին իրենց իսկ համակարգիչների վրայ, մէկը պայմանական arch
կունենար, ու կը զգային որ խնդիր կայ։
իսկ կորպորատիւ տեղերում յաճախ են էն մարդիկ որ հետաքրքրուող չեն՝ գործ են տուել, ասել են՝ ահա ձեզ ubuntu
, նէնց արէք որ դրա վրայ աշխատի, իրենք էլ արել են։
ու տէնց։
#տեք #լինուքսակենտրոն #ուբունտուակենտրոն #իւնիքս #մշակոյթ
պարսկահայերն ասում են՝ «վելեշքոն»։ դա կարող են եւ այլ կերպ ասել՝ «բաց թո՛»։
նշանակում ա՝ «թող», մի խորացիր, մոռացիր։ անցիր, «get over it» նման մի բան։
#հայերէն #խօսք #լեզու #մշակոյթ
էն օրն էլ գիշերը «սաս» էինք մտել, ես մի պահ էն շարքին մօտեցայ, ուր դրամարկղն ա, յետոյ այլ բան յիշեցի հեռանում էի։ իսկ դրամարկղի մօտ ինչ֊որ մարդ էր կանգնած, որ մտածեց, որ ես, երեւի իրանից վախեցայ, զի ինքն էդպիսի, դէ, տեսք ունէր։
ու նա իրան վատ զգաց, որ ես գնացի, մտածեց իր կողքը ինձ ապահով չեմ զգում, ենթադրում եմ։ ու սկսեց ասել, թէ հա, ստեղ ա, արի, աւարտում եմ։
ու ես մտածեցի, որ ապա նա գիտի որ նա «վախելու» տեսք ունի։
ու դա փոփոխութիւն ա։
#երեւան #քաղաք #անկապ #մարդիկ #մշակոյթ
ինձ հա անյարմար էր որ dino
֊ն, կամ գնօմ֊ական ծրագրերը, օրինակ՝ evince
֊ը, title bar
֊ը չեն նկարում, ու պատուհանի շրջանակից չունեն։
հատուկ մտնում էի պատուհանի յատկութիւններ, հանում «disable titlebar»֊ի պէս չէքբոքսները, որ «նորմալանայ»։ բայց ապա միացնում էի պրոյեկտորին, կամ անջատում՝ կրկին կորում էր ամէնը, պիտի նորից նշէի։
պարզուեց, windowmaker
֊ն ունի կարգաւորում, ու եթէ նշել՝ ամէն պատուհան կը լինի նորմալ։ (:
ու տէնց։
#ուինդոումէյքեր #լինուքս #պատուհան #մշակոյթ #տեք #պատուհանային_կառավարիչ #կարգաւորում
եթէ նկատել էք, moe
tld կայ, ու նաեւ դրանով լիքը ջաբեր չաթեր։ ահա ինչ ա նշանակում՝ https://en.m.wikipedia.org/wiki/Moe_(slang)
#լեզու #ճապոներէն #մշակոյթ
ինչն ա հետաքրքիր ու ոչ շատ հասկանալի վրացիների մէջ, էդ էն ա որ չնայած իրենք ունեն (երեւի) կոնֆլիկտ սերունդների մէջ, ու ծնողների հետ, միեւնոյնն ա հաճոյքով ժառանգում են այդ ծնողներից եւ արժէքներ, եւ ռիտուալներ, եւ պահուածք։
մեզ մօտ նրանք, որ ունեն կոնֆլիկտ, հակուած են նաեւ զզուել ամէնից, ինչ կապուած ա այդ այլ սերնդի հետ, իսկ ով չունի կոնֆլիկտ՝ նրանք պատճառ էլ չունեն զզուելու։
ու այսպէս վրացիները նաեւ ժառանգում են ոչ միայն երգելու եւ պարելու հմտութիւնները, այլեւ ուտել֊խմելու՝ դրանից չեն զզւում, դա գնահատում են։
ինչի յիշեցի՝ որովհետեւ էս անգամ ծանօթացայ մի տղայի հետ, որ շատ քուլ կաֆէ էր բացել։ ահագին շփուեցինք։ ու նա շատ լաւ տպաւորութիւն թողեց եւ իր սրճարանի դիզայնով, եւ իր խօսքով։ բայց եւ հպարտութեամբ նշեց՝ դէ գիտէք, վրաստանում մի քիչ այլ ձեւ ա, վրաստանում բարդ ա օրինակ նոր տարուայ օրերին սնուել, որովհետեւ վրացիները ընտանիքներով են հակուած նոր տարուայ օրերն անց կացնել։
նա դեռ չգիտէր որ հայաստանից ենք, ու չգիտի որ մեզ մօտ շատ աւելի վատ էր վիճակը, ես փախնում էի թիֆլիս, որովհետեւ էստեղ մինչեւ ամսի եօթը ամէն ինչ փակ էր, իսկ իմ տպաւորութեամբ էնտեղ՝ ամսի մէկին էլ գրեթէ ամէն ինչ բաց էր։
բայց հարցն այն ա որ նա, բաւական առաջադէմ տպաւորութիւն թողնելով, շատ չիլլ եւ քուլ լինելով, շատ յարգանքով էր խօսում աւանդոյթների մասին։
սա առաջին անգամ չեմ նկատում, ու լաւ չեմ հասկանում՝ ինչից ա։
նրանի՞ց ա որ այնուամենայնիւ մեզ մօտ եղած կոնֆլիկտը շատ աւելի սուր ա։
նրանի՞ց ա որ իրենց մօտ իսկապէս հարուստ մշակոյթ կայ, իսկ մեզ մօտ եղածը աղքատիկ ա, եւ չափից շատ անճաշակ։
նրանի՞ց ա որ կոնֆլիկտ այդքան էլ չունեն՝ հին սերունդներն աւելի զարգացա՞ծ են, զի մեծ քաղաքո՞ւմ են սովոր ապրել։
ամէն դէպքում, երբ զգում եմ շատ սուր ընկալումը ստեղի «մերոնցական» մարդկանց մօտ, օրինակ «զուռնա ատելը», հասկանում եմ որ խորը ցաւ կայ դրա հետ կապուած։ եւ մտքով էլ չի անցնում մարդկանց, որ զուռնան երաժշտական գործիք ա, որը կարելի ա օգտագործել ոչ պարտադիր ցածրորակ երաժշտութեան մէջ, եւ շատ հաւէս ձայն ունի, ու հմտօրէն ու տեղին կիրառելու դէպքում կարող ա հարստացնել ստեղծագործութիւնը, ինչպէս եւ ամէն նիւթը կամ գործիքը։
կուզէի հասկանալ ոնց ա լինում, որ մեր երիտասարդների վնասուածքներն այնքան աւելի խորն են, քան վրացիների։ տեղացիների վնասուածքները հասկանում եմ, վրացիների մասին բաւական տեղեկատւութիւն չունեմ։
#հանրութիւն #կոնֆլիկտ #սերունդ #վնասուածք #վրաստան #հայաստան #մշակոյթ
մէկին փորձում էի բերել sdf֊ի համայնք, ու դրա համար պէտք ա ընդամէնը մի բան, բացել տերմինալ եւ գրել՝ ssh new@sdf.org
։
բայց քանի որ ուինդոուսում ա էս մարդը, ու ssh
անելու փորձ չունի (որը կրկին մեր կրթութեան մասին ա, ո՞նց ա որ քանի տարուայ ուսանողին երբեք պէտք չի եղել ոչ մի տեղ ssh֊ուել) միասին առցանց տառապեցինք։
ասի՝ քաշիր putty։ քաշեց ինչ֊որ այլ ուինի համար ssh կլիենտ։ bitvise՞ ոնց որ։ ես դէ էկրահաններով բնաւ չհասկացայ ոնց դրա հետ աշխատել։ լիքը կոճակներ, լիքը դաշտեր եւ տաբեր։ յետոյ քաշեց իսկական փութին։
դրանով կպաւ։
ու սա շատ պարզ ա նկարագրւում՝ ինտերակտիւ հաղորդակցութիւն մեքենայի հետ, ընդդէմ աւտոմատիզացիայի։
կամ ժեստերո՞վ ենք խօսում (կոճակ ենք ընտրում սեղմելու համար) թէ՞ յստակ գրում ենք ինչ ենք ուզում։
էստեղ օբերոնի մշակոյթն էլ աւելի յարմար ա՝ ձեռնարկն ու հրամանը առանձին չեն՝ ձեռնարկը բացում ես՝ հրամանների ձեւերը մէջը կան, ու մեկնաբանուած են՝ պարզապէս քեզ պէտք եղած հրամանի վրայ կտացնում ես։ ու եթէ արգումենտ ա պէտք տալ, կարող ես արգումենտը «սելեքթ» անել այլ պատուհանի մէջ։ ճիշտ ա, մի քանի արգումենտ տալ չես կարող, պիտի գրես։
օրինակ, իմ irc_bot֊ը հիմա պահանջում ա լիքը արգումենտներ՝
vocbot -h irc.libera.chat -p 6667 -o inky -u mobot -n mobot_ -r '#test' -w 'SECRET'
բայց էսպէս իհարկէ ծրագրերն աւտոմատացւում են՝ կարող ես կանչել սկրիպտի միջից՝ արա սա ու սա։ այն քեզ ամէն անգամ չի հարցնում՝ իսկ էս ի՞նչ անեմ։ իսկ սա՞։ դու ամէնը ասում ես։
օրինակ, վերցու էս հոսքից երրորդ դաշտը, դարձրու բոլոռ տառերը փոքրատառ, վերագրի փոփոխականի՝
VAR=`cat /dev/something | awk -F ":" {'print $3'} | tr A-Z a-z`
իսկ օբերոնում առհասարակ «սկրիպտ» հասկացութիւն պէտք չի՝ նոյն հրամանը (մոդուլի ֆունկցիան) կարող ես կանչել եւ «կոնսոլից»՝ ամէն տեղից, մի տեղ գրած լինի, կտացնես վրան, եւ նոյն ֆունկցիան կարող ես կանչել քո ծրագրից։
#իւնիքս #աւտոմատացում #կոնսոլ #տեքստ #օբերոն #սկրիպտ #ինտերֆէյս #մշակոյթ
ահա թէ որտեղից են թռչող թոստերները՝
https://www.youtube.com/watch?v=MNThW872Hqw
#դօս #պատմութիւն #մշակոյթ #արուեստ
այն ասածս ֆիլմը՝ «sisters with transistors» — դիտէք այստեղ։
#էլեկտրոնային #երաժշտութիւն #մշակոյթ #պատմութիւն
օբաման՝ չեղարկելու մշակոյթի մասին՝
https://www.youtube.com/watch?v=qaHLd8de6nM
#օբամա #քենսըլ #չեղարկում #ելոյթ #մշակոյթ #համացանց #անգլերէն
#լուսին #իւնիքս #սդֆ #էկրանահան #մշակոյթ
ես պարբերաբար մտածում էի վայնսթայնի ու պիտերսոնի զրոյցի էն հատուածի, որ մէջբերել էի մի քանի օր առաջ, ու մի բան էնքան ակնյայտ սկսեց թուալ՝
երէկ քննարկում էի այդ մասն ընկերոջս հետ, ու նա ասաց՝ յիշո՞ւմ ես, ասում են՝ եթէ ջղային ես, ու ուզում ես բան ասել, սպասիր տաս վայրկեան։
ու սա՝ հաղորդակցութեան արագութիւնը, կարող ա իսկապէս լինել այլ պատճառ, ինչու, կարծում եմ, մենք հակուած ենք թուիթերում կամ մաստոդոնում աւելի ագրեսիւ կամ աւելի խոցելի վարքագիծ դրսեւորել։
թուիթերն ու մաստոդոնը ոնց որ չաթ լինեն, ուր ամէն մէկն ունի իր էջը։ իսկ չաթը ենթադրում ա արագ պատասխաններ։
միւս կողմից, չաթում բացակայում ա միւսին տեսնելը, որին մենք սովոր ենք որպէս ինտերակտիւ հաղորդակցութեան ձեւ։ ու նոյնիսկ եթէ գիտենք մարդուն, դժուարանում ենք պատկերացնել ինչ տեսք կունենար սա ասելիս, ինչ արտայայտութիւն կայ իր աչքերում, ու գուցէ չհասկանանք ինչ ուղերձ են յղում։
այլ կերպ՝ աւելի բարդ ա տեսնել մարդուն՝ թուիթի կամ թթի հետեւում։
առաւել եւս երբ ներգրաւուած ենք արագ֊արագ պատասխանելով։
ու այս հաղորդակցութեան տեսակը, անշուշտ, աւելի ներգրաւուող ա, ու երեւի թէ դա էլ ա նպաստել դաշնեզերքի մաստոդոնի մասի աւելի բնակեցուած լինելուն։
իսկ դիասպորայում կամ սոշըլհոմում դու չես զգում որ չաթի մէջ ես, ու որպէս կանոն գիտես որ պարտաւոր չես հէնց հիմա պատասխանել, կարող ես դա անել եւ վաղը, ու երեւի ոչ մի սարսափելի բան չի կատարուի։
ահա, կարծում եմ սա այլ տարրն ա՝ պիտերսոնը խօսեց հաղորդակցութեան սահմանափակ թողունակութեան մասին, ես կասէի՝ գրառման սահմանափակ թողունակութեան, իսկ մենք մտածեցինք նաեւ գրառումների ինտերակտիւ, արագ լինելու մասին, այն պարագայում, երբ դիմացինիդ չես տեսնում։
#դաշնեզերք #դիասպորա #սոշըլհոմ #մաստոդոն #պլերոմա #ագրեսիա #խոցելիութիւն #մշակոյթ #հաղորդակցութիւն
փախած ա մշակոյթը, որոշ հանգոյցներից գալիս ասում են՝ «շնորհակ որ տարածեցիր», իսկ որոշ հանգոյցներում խօսում են թէ՝ «քիչ հետեւող ունի, ոչի՞նչ որ տարածեմ աւելի լայն լսարանի համար»։
#կուլտուրա #մշակոյթ #դաշնեզերք
դիասպորան դաշնեզերքի մաս ա չէ՞, չէ՞ չէ՞։
անցեալ տարուայ վերջին օրերին փոխեցի [չխելա]ժամացոյցներիս էլեմենտները։
այս ժամացոյցը երկար ինձ թոյլ չէի տալիս ձեռք բերել։
բայց շատ սիրուն էր՝ հէնց դեղինը՝ ու մի կէս կամ գուցէ մի տարի անց չդիմացայ։
ունի վայրկեանաչափ՝ օգնում ա երեւակելիս, ու ցոյց ա տալիս լուսնի ֆազաները, մակընթացութիւններն ու տեղատւութիւնները՝ դժուար ա թերագնահատել դրանք իմանալու կարեւորութիւնը։
էսպիսի դիզայն չեմ սիրում, ու ձեռք էի բերել որպէս ամենահանդուրժելի տեսքով խօսող ժամացոյց։
առաւօտը մինչ վերջնական արթնանալը մի քանի անգամ թեթեւ արթնանում եմ, ու դա կարող ա շուտ լինել։ բայց եթէ աչքերս բացեմ ժամը ճշտելու համար՝ էլ չեմ քնի։ ժամանակին n900 էի պահում հետս, այն espeak֊ով կարողանում էր ժամ ասել։ բայց դա էլ էր խնդիր՝ եթէ քնում ես n900֊ի հետ՝ միշտ չի որ առաւօտը այն կը գտնես, կամ գտնելը այնքան բարդ չի լինի, որ չես արթնանայ։
իսկ ձեռքիդ կապած ժամացոյցն իրավիճակ ա փոխում։
ի դէպ, շատերը նեղւում են ժամացոյցով քնել՝ ես միշտ տարած էի տեքնիկայի ու հէնց էլեկտրոնիկայի վրայ ու մանկուց ժամացոյցով եմ քնել, որ տեքնիկայից չբաժանուեմ։
հիմա էս խօսող ժամացոյցը անսպասելիօրէն ձեռքիս դուրս գալիս ա։ ի սկզբանէ ինձ թւում էր քեարթոտ՝ չափազանցումներով դիզայնի մէջ, աեւլդորութիուններով։ բայց գուցէ էդ պատճառով էլ ա հաւէս նայւում՝ ես սիրում եմ որոշ տիպի քեարթութիւն, օիրնակ՝ ճապոնական։ ու երբ գիտեմ դա մշակոյթ ա արտայայտում՝ թէկուզ քեարթոտ մշկաոյթ՝ վայելում եմ որ ես այդ արտայայտութեան կրիչն եմ, դեարակատար եմ։
#ժամացոյց #սպառողական #տեքնիկա #մշակոյթ #նկարներ #առօրեայ
ահա, պիտի գրեմ միջավայրի մասին։ ու չեմ կարծում, որ ինչ֊որ խորը չվեհ բան կայ դրա մէջ։
փաստօրէն, socialhome֊ն ունի բագ՝ չի կարողանում փնտրել իւնիկոդ դոմեններով իւզերների։ հետեւաբար՝ թթի մարդկանց փնտրել չեմ կարողանում։ սակայն, եթէ դուք հետեւէք այս հաշուին, ապա ձեր էջը կը ստեղծուի, ու ես կը տեսնեմ՝ այս մարդը հետեւել է։ իսկ ձեր էջից կարող եմ հետեւել ձեզ։
այդ մասին խօսեցի հիմնադրի հետ, խնդրեց gitlab issue բացել։
ու հետաքրքիր ա՝ չաթում կայ բոտ, որ պատմում ա gitlab֊ում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին, բայց նաեւ կայ բոտ, որ հասկանում ա նման արտայայտութիւններ՝
ես այդպէս նախկինում էլ եմ ինձ ուղղել, ու մտածում էի՝ գուցէ շատ թիթիզ ա, մարդկանց մի մասը չի հասկանայ, միւս մասի մօտ ընդունուած ա ինքդ քեզ ուղղելու համար՝ աստղանիշ օգտագործել։ բայց ահա, փաստօրէն՝ բոտը լեգիտիմացրել ա իմ վարքագիծը, եթէ բոտը հասկանում ա՝ ապա թիթիզ չի, ապա լեգիտ ա, ապա օրինակարգ ա։
բոտն այս դէպքում շփման կուլտուրայի, էթիկետի reference implementation ա։ (:
#էկրանահան #չաթ #կուլտուրա #մշակոյթ #լեգիտիմութիւն #ծրագրակազմ #դաշնեզերք #իւնիկոդ #բոտ #շփում #էթիկետ
վերջին շրջանում մեքենաս տուել էի «ֆիքսերի»՝ մի տղայի, որ լրագրողներ էր տանում տարբեր տեղեր՝ արցախում, հայաստանում։
վերջերս էլ պատմեց, ինչպէս շուռնուխ գիւղ էր հասել մի լրագրողի հետ։ լրագրողն ունէր երկար մազեր՝ պոչիկ, ու ականջօղ։ գիւղացիները կասկածանքով վերաբերուեցին լրագրողի արտաքինին, ու ճշտեցին վարորդից՝ արդե՞օք նա գէյ չի։
վարորդը համոզեց որ չէ՝ գէյ չի։
յետոյ հասկացաւ որ լրագրողին բարդ կը լինի շփուել մարդկանց հետ էդ տեսքով, հանեց իր գլխարկը՝ ու շատ խնդրեց, որ լրագրողն այդ գլխարկով շրջի։
տեսայ այդ գլխարկը՝ սրտիկներով էր, ու վրան գրուած էր՝ «LOVE SOCHI» թէ նման մի բան։
ու այդ սրտիկներով գլխարկն արդէն գիւղացիների համար լրիւ օկ էր, աւելորդ հարցեր չէր առաջացնում։
ու տէնց։
#սիւնիք #շուռնուխ #մշակոյթ #հանդուրժողականութիւն #պատերազմ #պատմութիւն
արեւիկն ասում ա՝\r
\r
մտածում եմ դրսում «հայ» մնալու իմաստի մասին։ Երազումս էլ մէկին ասում էի,որ դա նոյնն ա, ոնց որ բաժանուես մէկից ու հա յիշես իրա մասին, հիւրասենյակումդ իրա նկարը կպցնես ամենաերեւացող պատին ու հա տանջես քեզ։\r
\r
իսկ ընկերս պատմում էր, որ իրան մէկն ասել ա թէ՝ աւելի լաւ ա ամն֊ում մնայ, հիմնադարմին փող ուղարկի։ ընկերս չմեկնաբանեց, բայց յետոյ ինձ ասաց, թէ դա նման ա հիւանդի մարմնին կաթիլային միացնելուն, ու տէնց պահելուն, բուժելու փոխարէն, եւ մտածելուն որ լաւ բան են անում։\r
\r
մէկ էլ յիշում եմ դեբատ՝ ռաբի մեիր կահանէի ու ալան դերշովիցի, ուր իրենց ուղղուած հարցերից մէկը մօտաւորապէս հետեւեալն էր՝ մեր երեխաները հարցնում են, ինչո՞ւ մնան, լինեն հրէայ։\r
\r
դէ բնական ա, ինչո՞ւ նիւ֊եօրքում մեծացող երեխան սովորի եբրայերէն։ ինձ որպէս սովետական հայաստանում մեծացող երեխայի դա պարզ չէր։\r
\r
ու հետաքրքիր ա որ իրենցից ոչ մէկը չկարողացաւ լաւ պատասխան տալ այդ հարցին։\r
\r
դերշովիցը, որ ազատական էր, ասաց՝ դէ չգիտեմ ինչի մնալ հրէայ, բայց կարելի ա մտածել էն հարցերի մասին, որ հրէաներն ունեն, օրինակ՝ պայքարել հակասեմիտիզմի դէմ։\r
\r
ինչին կոնսերուատիւ կողմը՝ կահանէն, շատ փայլուն պատասխանեց, որ կարծում ա թէ հակասեմիտիզմը՝ հրէայ մնալու շատ վատ պատճառ ա։\r
\r
բայց նա էլ դժուարացաւ լաւ պատճառ գտնել։ ու իր ասած պատճառը՝ թորան ա եւ աստծոյ պատուէրը։\r
\r
ինձ թւում ա երեխային, որ դրսում ա մեծանում, պէտք չի տանջել, պահանջելով որ նա լինի այն, ինչ չի կարող լինել, ինչը գոյութիւն չունի։\r
\r
մի բան էլ յիշեցի՝ ասորիները, որ ռեդիթում են շփւում, նման հարցեր են քննարկում, օրինակ մէկը հարցնում ա՝ աղջկայ հետ եմ հանդիպում մի երկու տարի ա, մտածում ենք ամուսնանալ, բայց մարյս ասաց թէ դէմ ա, պիտի ասորի աղջիկ գտնեմ՝ ի՞նչ անեմ։\r
\r
ու ես ասացի՝ հո դու դեբիլ չես՝ հանդիպում էք, լա՞ւ ա ձեզ, մտածո՞ւմ էք ամուսնանալու մասին, ի՞նչ կապ ունի ասորի ա թէ պապուաս։ իրողութիւններն ընդունել ա պէտք։\r
\r
ու ինձ իհարկէ ասորի համայնքը անիծեց եւ դաունվոթ արեց։\r
\r
ու հա, երեխային որ մեծանում ա իսրայէլում պէտք չի բացատրել որ նա հրէայ ա, նա արդէն հրէայ ա։ ինչպէս եւ վանաձորում, արթիկում կամ երեւանում մեծացող երեխայի։ նա արդէն հայ ա մեծանում։\r
\r
բնական ա, ծնուելուց հայ չի, բայց մեծանալով հայաստանում՝ դառնում ա։\r
\r
#հայ #քաղաքականութիւն #ազգայնականութիւն #պատմութիւն #դիասպորա #սփիւռք #լեզու #մշակոյթ #ինքնութիւն #կահանէ #շեստովիչ #համայնք #դեբատ #երեխայ #երեխաներ #սէր\r
\r
\r
\r
\r
—-\r
\r
@{ Revik Royan ; revik@spyurk.am} 07.12.2020, 14:21:04\r
\r
\r
\r
\r
\r
Մենք քիչ ենք ու մեր խնդիրները դա են ասում\r
\r
\r
\r
\r
Երևի արդեն երկու շաբաթ ա մտածում եմ դրսում «հայ» մնալու իմաստի մասին։ Երազումս էլ մեկին ասում էի,որ դա նույնն ա,ոնցվոր բաժանվես մեկից ու հա հիշես իրա մասին, հյուրասենյակումդ իրա նկարը կպցնես ամենաերևացող պատին ու հա տանջես քեզ։ Հայերի մի մասը երևի մտածում ա,որ սուրբ հայրենասիրության, կարոտի ու հայապահպանության գործ ա դա, որ եթե ինչ ու մեր էս Հայաստանի մնացորդն էլ կորցնենք եղած հայերի հետ միասին, գոնե դրսում լիքը հայ կմնա։ Բայց երբեք չեն մտածում էդ հայությունը պահպանելու վերջնանպատակի մասին։ Ի վերջո, իմաստը էդ հայ մնալու ի՞նչն ա, իրոք, հանուն ինչի՞։ Հանուն մի գեղեցիկ օր վերադարձի ու Հայաստանի վերականգնմա՞ն։ Եթե այո, ապա չկա ավելի լավ ժամանակ հետ գալու ու վերականգնելու քան հիմա։ Եթե ձև չունեիք ու գնացել եք/պետք է գնաք գնացեք վերջնանպատակով՝ կայանալ ու հետ գալ։ Իհարկե սիրիահայերին պատերազմը բերեց մեր մոտ, թող ներեն ինձ, բայց ես նենց ուրախ եմ, որ շատերը դիմացան ու մնացին մեր մոտ ու լիքը նոր բան ներմուծեցին մեր կյանքի ու մշակույթի մեջ։ Երազում եմ համշենահայերն ու մնացած բոլորն էլ գան։ Երբ երկրաշարժից հետո մարդիկ սկսեցին լքել Հայաստանը ու Հայաստանը հեչ գնալու տեղ չէր, իմ ծնողները, որոնք Ջավախքից են ու Հայաստան-Հայրենիք հասկացությունը իրենց համար շատ եթերային էր, հորս Ռուսաստանում սովորելուց հետո էլ այնտեղ էին մնացել ու արդեն կայացած կենցաղ ու աշխատանք ունեին, հետ եկան Հայաստան ու զրոյից սկսեցին։ Որովհետև զգացին,որ ունեն երկու Հայրենիք ու մեկը իրենց կաիրքն ունի։ Հայրս կարար փայլուն կարիերա ունենար Ռուսաստանում ու իրան մեծ դժվարությամբ թողեցին։ Ամեն դեպքում աշխարհը փուլ չեկավ ու ինքը ունեցավ փայլուն կարիերա այստեղ՝ Հայաստանում, երբեմն դրան էլ կանդրադառնամ։ Ու ևս մեկ անգամ շեշտեմ՝ հետ չեկան հենց Երևան, հետ եկան Ստեփանավան։ Չգիտես ինչի մեծամասնությունը մենակ Երևանն ա տեսնում Հայաստան հետ գալու մասին մտածելուց, որոշ փախստականներ էլ վիրավորվում էին, Վանաձոր, Գյումրի, Կապան գնալու մտքից։ Ամուսինս (այսուհետ Ռուբեն <3) Երևանի հենց կենտրոնում էր ապրում ու երազում էր ապակենտրոնացման մասին, մտածում էինք Գորիս գնալ, բայց եկանք Ստեփանավան ու մնացինք, վլոգ սկսեցինք Ստեփանավանում կյանքի մասին։ Քուրս էլ Շանհայից ինձ ասում էր մարդկանց մի բան ցույց տվեք,որ ուզենան գան Ստեփանավան, ոչմեկին ավերակները չեն գերում։ Անկեղծ ասած ես այսուհետ հենց միայն ավերակներ էլ ցույց եմ տալու, որովհետև ամեն ավերակ իմ աչքին նոր հնարավորություն ա։ Ավերակը գոնե կարաս վերականգնես։ Շատ ազգեր կյերազեին գոնե ավերակներով հայրենիք ունենալ։ Ռուբենն էլ ասում ա մենք պետք ա պայմաններ ստեղծենք, որ մարդիկ ուզենան հետ գալ։ Իսկ ես կարծում եմ, որ պետք ա գան մեր հետ հավասար ստեղծեն էդ պայմանները, որ հաստատ իրանց սրտով լինի։ Էլ չգիտեմ մոլորակները ոնց պետք ա դասավորվեն, որ մարդիկ ուզենան հետ գալ ու մեր հետ մի բան անել։ Կարճ ասած հետ գալուց ավելի հայապահպան, հայանպաստ, հայրենասեր բան չկա, ու ոչ մի փաստարկ իմ համար ուժ չունի։ «Բայց դրսում էլ են հայեր պետք»։ Այո, բայց ոչ երբ ամբողջ Հայաստանը դատարկ ա ու բոլորը դրսում են, մենք եկել հասել ենք նրան, որ հիմա պետք ա ասենք «Հա բայց Հայաստանում էլ են հայեր պետք»։ Առանց ձեզ էլ հայերը դրսում լիքն են, Թուրքիայում էլ լիքը հայ կա, համ կրիպտո-ծպտյալ համ բացահայտ, մեջն ի՞նչ կա։ Չեմ ուզում զրոյացնել անհատների գործունեությունը, որոնք իրենց դրսևորեցին այս պատերազմի ընթացքում, ցույցեր-ակցիաներ արեցին, մեր խնդրին ուշադրություն հրավիրեցին և պատերազմից առաջ էլ հայանպաստ գործ էին անում ամեն մեկը իր կարողացածի չափով։ Կանխավ ներողություն եմ խնդրում, եթե վիրավորում եմ ինչ-որ մտքով։ Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ մի շարք քաղաքներ ընդունեցին Արցախի անկախությունը, բայց քանի դեռ ձեր բուն Հայրենիքը հզոր չէ, ձեր բոլոր ջանքերը մեծ դժվարությամբ են ինչ-որ բան փոխելու։ Հաստատ ցույցերում կային մարդիկ, ովքեր ունեն ամբիցիաներ ու այստեղ իրանց համար իրագործվելու հնարավորություններ չեն տեսնում։ Ես մարդիկ անկեղծ իրերն իրանց անունով են կոչում։ Չնայած ես կարծում եմ նույն Խաչատուր Աբովյանի համար ամբողջ աշխարհն էլ էր փոքր, բայց ինքը որոշեց մնա ու երկարատև նախագծով մի բան փոխի։ Կանխատեսելով մտքիս պատասխանը ասեմ՝ եթե Խաչատուր Աբովյանները շատ լինեին գուցե լիքը բան փոխվեր, բայց Աբովյանը մեկն էր։ Ու մենակ ինքն էր,որ արևելյան Հայաստանը բանի տեղ էր դնում ու ուզում էր զարգացնել։ Մնացած բոլորը Թիֆլիսից, Բաքվից, Գլենդելներից ու Մինվոդներից բացի ուրիշ տեղ իրանց ներուժը օգտագործելու տեղ չէին տեսնում։ Երևի Թումոյի ստեղծող Մարի Լու Փափազիյանի ներուժն էլ նենց միզեռ էր՝ կորեկի չափ, ուղիղ Հայաստանի հագով, դրա համար էլ ամուսնու ու երեխաների հետ վերադարձավ։ Ու այդ ներուժով, երկարատև ծրագրով կարողացավ մի քանի սերունդ զարգացնել, մտածելակերպ փոխել, կրթել, հնարավորություններ տալ ու դեռ շարունակում ա։ Իմ աչքի առաջ խեղջ ու սսկված երեխաները կենդանանալ սկսեցին արիների ընթացքում, խոսալ սովորեցին, իրենց ներկայացնել սովորեցին ու հիմա ամեն մեկը հսկայական պորտֆոլիո ունի, շատերը արդեն ֆրիլանս են անում, կամ նույն թումոներում են աշխատում։ Անձնական փորձից եմ խոսում։ Երբ Թումոյում մեր անիմացիաների փակ ցուցադրության ժամանակ ինքը մատնանշեց բոլոր բացթողումները ու թույլ կողմերը դահլիճից շատերը սկսեցին մեզ պաշտպանել, ասելով, որ Հայաստանում նման բան չի եղել ու Հայաստանի համար սա շատ լավ ա դես-դեն։ Ինքն էլ հարցրեց ինչի՞ Հայաստանում սրանից լավ չպետքա ու չի կարա լինի՞։ Ինչո՞վ ա Հայաստանը պակաս աշխարհից, որ պետքա գոհ մնանք եղած մակարդակով ու մտածենք դե Հայաստան ա, էսքանն էլ կա լավ ա՞։ Երևի սա մեր մտածելակերպի խնդիրներից մեկն ա՝ Հայաստանին ներողամտությամբ ենք նայում։ Ու մեկ էլ խնդիր ա, որ մարդիկ Հայաստանը ընկալում են որպես մի բան, որը հա էլ կար ու կլինի ու կարելի ա չանհանգստանալ,որ կվերանա։ Սիրելիներ, մենք բուն Հայաստանում շատ քիչ ենք, երկու միլիոն ինչ-որ պոչով, ըհը-ըհը երեք կարանք լինենք։ Չեմ ուզում վատատես լինել, բայց չեմ ուզում սահմանները բացվեն, մարդ ես գուցե թիվը կլորանա ոչ ի օգուտ մեզ։ Անպայման չի մենք էլ ամբողջը կորցնենք նոր մտածենք։ Նայեք եզդիներին, նայեք ասորիներին։ Իրանք ունենային ես մի կտորը բոլորով կհավաքվեյին էդ մի կտորի վրա ու տեղ չէին գնա։ Մինչև մենք ես կտորը չգնահատենք, չսիրենք, չզարգացնենք,չբնակեցնենք, մնացած Հայաստանը վերականգնելու մասին միտք-երազանք անգամ չպետք ա մեզ թույլ տանք։ Ու առհասարակ արևմտյան Հայաստանի վերականգնման մասին երազողները թող իրանց հարցնեն ո՞նց ենք վերականգնելու սենց տեմպերով։ Ու ամենակարևորը ո՞վ ա դա անելու, ստեղի երկու միլիոնով դժվար կարողանանք։ Իսկ եթե ինչ-որ հրաշքով կարողանանք մեր մեծ սիրուն Հայաստանը վերականգնել, ո՞ւր են երաշխիքները, որ կգաք հետ եթե դուք հիմա սկի ստեղ հետ չեք գալիս։ Դեռ անիծյալ իննսունականներին պետք ա հետ գայիք ու օգնեիք երկիր կերտել։ Տարբեր մեղադրանքներ են հնչում արևելյան Հայաստանում ապրողների հասցեին, թե բա բավականաչափ հայ չեք, լեզուն ես ինչ եք արել, երկիրն ինչ օրին ա ու նման բաներ։ Կան շատ գործոններ, ու լավ կլիներ հետ գաիք ու օգնեիք մեզ վերականգնվել։ Դուք եք թարմը, մենք ստեղ սաղս չիր ենք դարձել արդեն։ Մենք՝ Հայաստանի հայերը, հոգեպես, ֆիզիկապես, քանակապես, ֆինանսապես, մտավորականապես ու հնարավոր բոլոր ձևերով սպառված ենք։ Այս պահին Հայաստանից չգնալը, ուղղակի մնալ ոչինչ չանելը, ուղղակի խանութից ուտելիք գնելը (հարկ) արդեն իսկ սխրանք ա։ Դեպրեսիվ ենք ու քչերն են ելքեր տեսնում ու քչերը ապրել գիտեն, շատերն էլ սովետից-իննուսնականների-մթից-սովից կուրացած գոյատևման mode-ն են ակտիվացրել ու քթից հեռու չեն տեսնում, իրար են ուտում։ Շատերը ուղղակի անվերադարձ կորցրել են հեռուն նայելու հնարավորությունը։ Մեզ պետք են թարմ ու գրագետ նոր ուժեր, որ գան ստեղ մեր հետ դիմանան ու փրկեն մեզ ու են ինչ մեզ բոլորիս մնացել ա երկրի տեսքով։ Ու սա ասելով ես հեռանկարային եմ մտածում, տարիների կտրվածքով։ Անշուշտ ոչ մի բան հեշտ չի լինելու, ոնց ասում են կա տարիներով կուտակված խառնաշփոթ ու ոչ կոմպետենտություն, ինչպես նաև անիմաստ թղթաբանություններ։ Պետք ա գալ են մտքով, որ արագ չի լինելու, բայց կա հեռանկար, կա նպատակ։ Բացի ամեն ինչից մենք ուղղակի շատ քիչ ենք, որ կարողանանք մեծ փոփոխություններ արագ անել։ Գուցե եթե շատ լինեինք հեղափոխությունից հետո կունենայիք հաջող քաղաքական ուժեր։ Քիչ ենք։ Ինչքան էլ ես խանութ, հյուրանոց, սրճարան, կինոթատրոն ու նման բաներ չբացեմ Ստեփանավանում-Հայաստանում դրա սպառողը շատ քիչ ա, որ ինչ-որ փոփոխություն դրանից լինի։ Ինչքան էլ ես պլաստիկ չհավաքեմ իմ տան նկուղում, մեկ ա “SmartApaga”-ն չի գա դա տանի,ոնց անում ա դա Երևանում։ Մինչդեռ քսան ընտանիք գա նույն Ստեփանավան “SmartApaga”-ն էլ կգա ու երևի քաղաքը կտրաքի կյանքից։ Իրականում շատերի Արևմտյան Հայաստանին սպասելու ու այնտեղ հետ գնալու միտքը նույնքան անհեթեթ ա ու քիչ հավանական, որքան Ստեփանավանը Գլենդելի մրցակից դարձնելու իմ երազանքը։ Մրցակից էլ չէ, գոնե նույնքան հրապուրիչ։ Լավ թող Գլենդել չլինի, թող լինի Թիֆլիս։ Շատերը, ով հայ ա մնում դրսում կյանքում չի դիտարկում Հայաստան հետ գալը, լինի դա արևմտյան թե արևելյան Հայաստան։ Էդ դեպքում իրոք հարցրեք ձեզ ինչի՞ համար եք դա անում։ Ինձ թվում ա ժամանակն ա իրերն իրանց անունով կոչել։ Թող ամեն մեկն իրա համար դա անի, ես ստեղ պիտակներ չկպցնեմ։ Մենակ մեկը կկպցնեմ։ Օրինակ Ռուսաստան գնացած-հայ մնացածների համար՝ ոչ թե հայապահպանություն, այլ՝ ձուլվելու ամոթ ու կաղապարի պատճառով ձուլվելու անկարողություն։ Ավելի լավ ա ձուլվեն ու հանգիստ ապրեն, երեխեքին էլ ու հետագա սերունդներին էլ չանիծեն։ Խեղճ երեխեքը իզգոյ-վտարակ են դառնում, չեն հասկանում իրանք ես են թե են են։ Ծնվել-մեծանում ես մի երկրում, տեսնելով այդ երկրի մշակույթն ու կանոնները, հարզատ ես համարում դրանք, բայց դրանցով ապրել չես կարողանում՝ չի կարելի, մի տ օտար ես ինչքան էլ չնմնանակես,քեզ շրջապատող հայերն էլ մնացել են են թվականում,որինին եկել են ու չեն զարգանում,իսկ դու չես ուզում իրանց հետ ասոցացվել, պռոեկտում ես դա քո երևակայած Հայաստանի հայերի վրա ու զզվում։ Ամերիկաներում՝ բոլորը հանգիստ շաբաթ-կիրակի են վայելում, իսկ դու պետք ա գնաս հայկական դպրոց, սովորես էդ բարդ լեզուն ու ինչ-որ ձև սկսես էդ սաղ սիրել ու կապ զգալ հայրենիքիդ հետ, որի մասին մենակ լսել ես, կամ եթե եղել ես՝ երազել ես շուտ հետ գնալ ընկերներիդ մոտ, կամ ընկալում ես որպես եկեղեցիների ու տոլմայի գյուղ։ Եսիմ։ Անշուշտ ես չեմ զրոյացնում սփյուռքի հայերի ձեռքբերումները ու հայանպաստ գործունեությունը։ Ինչպես նաև չեմ զրոյացնում մշակույթի պահպանմանը միտված գործունեությունը։ Նաև ընկալում եմ, որ կրակը չընկան, որ հայ են ծնվել, ամեն մեկն իր կյանքն ունի ու իր ճակատագիրը, ամեն մեկի պատճառը պատճառ ա ու նման բաներ։ Ուզում եմ բոլորը իմանան, որ մեզ/ինձ իրենց գումարը չի պետք, մեզ/ինձ իրենց ներկայությունն է պետք։ ֆիզիկական։ Անձամբ ես ինձ լքված եմ զգում։ Ու ուզում եմ բոլորս ազատվենք ես ամբողջ մի դար ձգվող անհասկանալի անուրջից։ Մենք կպած հավատում ենք, որ մի օր Հայաստանը թափ կառնի ու մի օր էլ իրանք հետ կգան, իսկ իրանք, եսիմ, անկապ ա էսքանից հետո սա գրելը, բայց իրականում ես ամբողջը ենթադրում եմ, չգիտեմ էլ դրսում ապրող հայերը իրականում սպսում են էդ մի օր հետ գալուն, թե չէ, կամ արևմտյան Հայաստանը վերականգնելու երազանք ունե՞ն, թե դա ու հայ մնալը ուղղակի իրանց փոխանցվաց ռուդիմենտ միտք ա։ \r
\r
\r
Ստեփանավան «Միռու Միռ» գործարան\r
\r
#սփյուռք #հայ #Հայաստան\r
\r
\r
\r
—-\r
\r
\r
\r
չգիտեմ, ո՞րտեղից ա #հաղթելուենք պիտակը։ պաշտօնակա՞ն ա, թէ՞ մարդիկ են յօրինել։
ասում են, մալայեանը ֆբ֊ում հարցում ա արել, թէ ո՞րն ա այդ յաղթանակը։ ու մարդիկ ինչ֊որ բաներ էին մեկնաբանում։
ես հա մտածում էի՝ ի՞նչ պիտակ ա՝ մի կողմից, հասկանում եմ, դուխ տուող ա, միւս կողմից՝ ո՞րն ա յաղթանակը։ ո՞նց են սահմանում։
ադրբեջանի համար, պարզ ա, ամէն նուաճումն էլ կարելի ա ներկայացնել որպէս յաղթանակ։
բայց ընդհնաուր առմամբ, յաղթանակը, ինձ թւում էր՝ բացառուած ա, զի հին ձեւերով յաղթանակը նշանակում ա թշնամու կապիտուլեացիա, իսկ մենք ոչ մի ձեւ պլաններում չունենք բաքուն վերցնելու եւ պարտադրելու սահմանադրութեան փոփոխութիւն, դեմիլիտարիզացիա, եւ չենք խոստանայ որ ադրբեջանի պաշտպանութիւնը այլեւս մեր վրայ ա, ինչպէս ամն֊ը արեց ճապոնիայի հետ։
դա ա իմ ընկալմամբ յաղթանակը։
իսկ դա որ չի լինի՝ դիմադրելու ենք, երեւի։ բայց հասկանում եմ որ դա դուխ չի տալիս։
#յաղթելու_ենք #դուխով #պիտակ #մշակոյթ #յաղթանակ #սահմանում #անկապ
արդէն երկու նոութբուքս անց կացրի #ֆանթու ֊ից #ջենթու ֊ի, ու նկատում եմ որ փորթըջ ծառը ընդհանուր առմամբ աւելի լաւ վիճակում ա ու աւելի քիչ խնդիրներ են լինում։
բայց ասածս այլ ա՝ ջենթու֊ում ինձ մօտ նաեւ աշխատեց #մաելսթրոմ #խաղ֊ը, որ #1992֊ի խաղ ա, ու ես այն խաղացել եմ դեռ redhat-5.2֊ի (չշփոթել rhel֊ի հետ, այն թողարկուել ա #1998֊ի նոյեմբերին) վրայ։
այս խաղը դիստրիբուտիւների մեծամասնութիւնում բացակայում ա՝ չի կազմարկւում ոչ ժամանակակից կոմպիլեատորներով, եւ 64 բիթ համակարգերում, պահանջում ա հին SDL գրադարան։
սակայն ջենթու եբիլդներ կան, որ այն կազմարկում են։ այս հին ծրագրերից նաեւ սիրում եմ xv֊ն։
ու մտածեցի, որ սա նման ա «հին քաղաք» պահելուն, երբ մարդիկ կարող են գնալ, կամ ապրել քաղաքի հին մասում, որը մենթէյն են անում, ու մինչեւ այսօր պահել են։
սա պատմութեան եւ նախկին ժամանակի հետ կապի մասին ա, որը կորցնում ենք ու չենք զգում շատ ժամանակակից քաղաքներում՝ օրինակ երեւանում, եւ նաեւ էն պատճառով որ շատ պատմական ծրագրեր կամ մշակոյթ կապուած են եղել այլ երկաթի կամ օպերացիոն համակարգերի հետ՝ օրինակ աթարիի կամ ամիգայի աշխարհից են։
մաելսթրոմը, xv֊ն ու ուինդոումէյքերը՝ unix աշխարհից են ու դրանք հնարաւոր ա մենթէյն անել, ու այսօր օգտագործել, ու ինձ շատ դուր ա գալիս, որ մարդիկ կան որ դա անում են։ xv֊ն, ի դէպ, 1994֊ի ծրագիր ա, ու էն ժամանակ չկար png ֆորմատը, բայց այսօր այն ունի ժամանակակից փաթչեր եւ սատարում ա նոր նկարների ֆորմատներին, որը շատ հաւէս ա։
#իւնիքս #պատմութիւն #ժառանգութիւն #կապ #լինուքս #մշակոյթ #ծրագրակազմ
ուրեմն, մի դանիացի իր հայ հիւրերին տանում ա միջոցառման՝ հասնում են մի շէնք, որի մօտ կայ բաւական մեծ կայանատեղ։ նա կայանում ա մեքենան ամենահեռու տեղում, եւ երբ հիւրերը հարցնում են՝ բացատրում՝ — մենք շուտ ենք հասել՝ հանգիստ կը քայլենք, իսկ ով ուշանալու ա՝ կը կարողանայ աւելի մօտ կայանել, որ արագ հասնեն։
նաեւ, ի․ թ․ սա զիջելու մասին ա։ մի պոդքաստում լսել եմ, որ ամն֊ում մարդիկ այնքան են սիրում զիջել, երբ մէկը թարթիչով խնդրում ա գիծ փոխել, ու յետոյ վթարայիններով շնորհակալութիւն յայտնում, որ եթէ ուրիշն ա զիջում, ու ստանում այդ շնորհակալութիւնը՝ երբեմն նոյնիսկ ֆրուստրացւում են, որ իրենք չարին։
կարելի ա պիտակել՝ #չունենք_էդ_կուլտուրան, երեւի։
#մշակոյթ #կուլտուրա #դանիա #կոպենհագէն #պատմութիւն #միջավայր #կայանատեղ #քաղաք
երէկ թթում խօսում էինք, տիգրանը գրեց որ չի սիրում երբ կայքերն ու ծրագրերը փոխում են ascii նիշերով գրած նշանները նկարների։
ես էլ չեմ սիրում, ու փորձեցի բացատրել ինչի՝
իրականում #էմոջի ֊ները #իւնիկոդ #նիշ են։ ու #սէյլֆիշ ֊ի յաւելուածների մեծ մասը (բոլորը) չեն փոխարինում նիշը պատկերակով։
ու իմ էմոջի #ստեղնաշար ֊ը այդ նիշերն ա դնում։ ու մի քանի ascii նիշով ժպիտը կամ սրտիկը մի unicode նիշով փոխարինելն էլ աւելի ակնյայտ ա որ անիմաստ ա զի կուզէի՝ իւնիկոդ նիշ կը դնէի։
բայց ամենակարեւորը՝
ascii նշաններով գրելու մէջ կայ #մշակոյթ ու #պատմութիւն ու #էսթետիկա։
ու դրանք փոխելով իրենք՝ կայքերն ու յաւելուածները պարտադրում են իրենց էսթետիկան՝ մեր յստակ արտայայտածի փոխարէն։
կարելի ա անգրագիտութիւնների տեսակների մասին շարք գրել։
անգրագէտ մարդկանց տեսակներից մէկն ա՝ չխորացողների էն տեսակը, որ ասում են՝ գուգլել, ֆոտոշոփել։ քսաներորդ դարի սկզբին լուսանկարելուն ասում էին՝ կոդակել։
մարդկանց թւում ա, որ գուգլը, կամ ադոբին համ միշտ կը լինեն, համ արժանի են որ իրենց անունները դառնան բայ։ իրենց նաեւ թւում ա շատ քուլ «գուգլել» բայն օգտագործելը։
այսպիսի մարդիկ երբեմն դառնում են ինժեներներ։ ու ես նմանների հետ աշխատում եմ։
իրենք գալիս են եւ ասում, որ «սերուերը չի կպնում», եւ ոչ փորձառու այթի աշխատողը կարող ա խուճապէր՝ այնքա՞ն վատ ա վիճակը, որ նոյնիսկ մոնիտորինգ համակարգը չյուշեց, որ «սերուերը չի կպնում» կամ «չկայ», որ իւզերնե՞րն են առաջինը նկատում։ այնինչ սա իրականում նշանակում ա, որ իրենց վիէնսի սեսիային ինչ֊որ բան ա եղել։
երբ պինգում ես, սսհ ես լինում սպասարկչին, ու ասում, որ ամէն ինչ նորմալ ա, եւ առաջարկում ես սսհ լինել եւ սպանել վիէնսի սեսիայի մնացորդները, եւ միացնել նորը, իրենցից ամենախելամիտները երբեմն անվստահ ձայնով ճշտում են՝ պուտտիո՞վ։
աստուատ, մարդիկ չեն իմանում, որ պուտտի֊ով չի, սսհ֊ով ա։ որ պուտտին ընդամէնը իրենց իմացած (ու դա արդէն նուաճում ա) գործիքն ա սսհ կապեր հաստատելու համար։
իսկ ծրագրաւորող ընկերները, երբ կը լսեն՝ «չունեմ ֆբ», «չունեմ ուոթսափ», «չունեմ վայբեր», «չունեմ տելեգրամ», կարող են ասել՝ «ի՞նչ մեսինջեր ես օգտագործում», տէնց քոժուալ, տէնց ամենօրեայ։ ի՞նչ մեսինջեր, եղբայր։ ո՞րն ես ուզում՝ ընտրիր։ քե՞զ ինչ ես ինչ ծրագրով եմ չաթւում։
նա չի հասկանում, որ խօսքը հաղորդակարգերի, պրոտոկոլների մասին կարող ա լինել, եւ ոչ թէ ծրագրերի։
այսպէս նաեւ իւզերները սովոր են արդէն, որ «լինգուո»֊ն դա եւ յստակ տեսքով եւ վարքագծով բառարանային ծրագիր ա, ու իրեց մտքով չի անցնում, որ կարելի ա բառարաններն առանձին ունենալ, ու քո ուզած ծրագրով բացել։
ազատ ծա֊ն այնքա՜ն շատ ա կրկնում կորպորատիւները, որ երեւի պէտք ա երջանիկ լինել, որ մենք դեռ չենք մոռացել, որ կան հաղորդակարգեր, որ կան ազատ բառարանային ֆորմատներ, եւ այլն։
այսպիսի իրականում ոչ ջղային գրառում, բայց տխուր, զի ես գիտեմ որ մարդկանցից շատ չեմ տարբերւում, ու մեր տարբերութիւնները չնչին են, ու ես տխրում եմ էդ չնչին տարբերութիւններից մէկի մասին, որը այս գրագիտութեան եւ փորփրելու եւ հասկանալու ցանկութեան մասին ա։
եւ չէ՝ էդ «իւզերները» նէնց չի որ որեւէ տեղ լաւ հասկանում են, թէ ինչ ա կատարւում։ ես տեսնում եմ, որ իրենց գործն էլ են այդպէս անում՝ առանց հասկանալու, ու անգիր արած գործողութիւններով։ ու ամենավատը՝ երբ լաւ մարդիկ, որ հեշտացրել են իրենց աշխատանքը մի քանի սկրիպտով, փոխարէնը երիտասարդներին բացատրելու, ու ժամանակ ծախսելու, թէ ինչ սկրիպտեր են դրանք ու ինչ են տակից աշխատեցնում՝ էդ երիտասարդներին սովորեցնում են առանց մտածելու սկրիպտերը կանչել։ երբ սկրիպտը չի աշխատում՝ երիտասարդները մնում են շփոթուած ու չգիտեն ինչ անել։ ու այստեղ փորձառուները՝ փոխարէնը ինուեստ անե ժամանակ ու բացատրեն սկսնակներին, ծախսում են այն՝ սկրիպտերը կատարելագործելու վրայ, որ դրանք էլ չխափանուեն երբեք։
այդպէս ստանում ենք դեբիլ օգտուողներ եւ զօրաւոր ծրագրեր։
ինչեւէ։
#տտ #տեքնոլոգիա #մարդիկ #մշակոյթ #գրագիտութիւն #կրթութիւն #անգրագիտութիւն #խորանալ #ազատութիւն #ազատ_ծա #հաղորդակարգ #վարքագիծ #աշխատանք #ձեւ #բովանդակութիւն
ես այստեղ երեւի հանգիստ կարող եմ գրել, զի ստեղի զգալի մասը բաւական մարգինալացուած ու չմէյնսթրիմ մարդիկ են։
յիշո՞ւմ էք, ասում էի՝ մէյնսթրիմ մարդիկ ձեզ ոչնչացնելու են, զգօն եղէք։
երէկ մտածում էի, որ կայ շատ ակնյայտ յատկութիւն, որով կարող ես նոյնականացնել էդ մարդկանց։
իրենք ահաւոր երջանիկ են լինում լիքը մէյնթրիմ բաներից։ վա՛խ, ինչ լաւն ա սի շարպը։ մարդու ուշքը գնում ա ախր։ վա՛խ, ինչ լաւ ա սարքած ինստագրամը եւ դրա զտիչները։ այսինքն՝ ոչ թէ դախ, որ բոլորի նկարները սարքում ա գերմշակած ու իրար նման, այլ հէնց՝ ի՛նչ սպանիչն են։
ահա ձէզ զէնք, զի զգուշացուած ես՝ նշանակում ա՝ զինուած եւ պաշտպանուած ես։ մնում ա խելք ունենալ, ու զգօն լինել։ մի՛ թողէք ձեզ ոչնչացնեն, մի՛ թողէ՛ք ձեզ ստիպեն դաւաճանել ձեզ։
#զգօն #մէյնթրիմ #մարդիկ #մարգինալացում #պոպ #մշակոյթ #մտածողութիւն
յ․ գ․ մէկ էլ հակառակն ա լինում՝ պոպ մարդիկ չմէյնսթրիմի հաւակնութիւններով։ էդ աւելի սարսափելի ա, քան իսկական պոպը։ եղէք ինչ կաք, ու մի թոյլ տուէք ձեր էական յատկութիւնների հանդէպ բռնութիւն։ ու տէնց։
ինձ ահաւոր դուր ա գալիս, ինչպէս ա անգլերէնում ընդունուած ասել՝ դու չես ուզում, ու՝ դու ուզում ես։ էդ հէնց իրենց մշակոյթի մասին ա, արեւմուտքի մասին ա։
իրենք չեն ասի քեզ՝ որն ա լաւը, վատը, ճիշտն ու սխալը։ որովհետեւ ի՞նչ ճիշտ, ի՞նչ սխալ։
հարցն այն ա՝ դու ուզո՞ւմ ես էդպէս։
ու եթէ խորհուրդ տան, այդ նկատի ունենալով կը տան, թէ՝ դու չես ուզում underexpose֊ել ժապաւէնդ։ ոչ թէ սխալ ա, էսթետիկ չի, այլ հէնց ինքդ էլ չես ուզում։
էդ կարելի ա իմանալ, ինչ չես ուզում։ բայց էդ դու չես ուզում եւ ոչ թէ դա ճիշտ չի։
որովհետեւ եթէ ուզէիր՝ դէ ուրեմն ուզում ես։ բայց ամենայն հաւանականութեամբ չես ուզում։ #անգլերէն #լեզուամտածողութիւն #լեզու #մշակոյթ #լիբերալիզմ #արեւմուտք #ազատականութիւն
ոչ մի բանը սովորաբար մարդիկ պատկերում են՝ մութ, սեւ։
ու տեքնոյի մշակոյթը, որ ասում ա՝ չենք ինքնացուցադրւում, ի՞նչ ուրախանալու բան կայ՝ ընտրում են ոչ մի գոյն՝ սեւ գոյն։ այլ խօսքերով՝ բլանկ, դատարկ։
վայ՝ բլանկը՝ որոշ լեզունեարում՝ սպիտակ ա։ blanko՝ էսպերանտոյով սպիտակ ա։ blanc — ֆրանսերէն սպիտակ ա։ blanco — իսպաներէն։ bianco — իտալերէն։
ուրեմն՝ դատարկը ըստ աշխարհընկալման կամ սպիտակ ա կամ սեւ։ կամ ա՞յլ գոյն։
ու իսկապէս, եթէ մտածում ես rgb գոյնային տարածքում — ապա սեւն ա զրօ, զրօ, զրօ֊ն։ իսկ եթէ cmyk֊ով ես մտածում — ապա ոչ մի բանը՝ սպիտակ թուղթն ա — սպիտակ ա։
#աշխարհընկալում #գոյն #լեզու #տեքնօ #տեքնո #էսպերանտո #ֆրանսերէն #իտալերէն #իսպաներէն #լեզուամտածողութիւն #ընկալում #զրօ #ոչինչ #մշակոյթ
այնտեղ ամերիկացի էր, որ շատ հպարտ էր իր նուաճմամբ՝ որ նա գրել է ալգեբրայիկ կազմակրիչ, թէ՞ ալգեբրաիկ թարգմանիչ էր դրա անունը, ու նա շատ հպարտ էր, որ ծրագիրը կազմում ա 55.000 ինստրուկցիա։
եւ անմիջապէս իրան անցաւ իր հայրենակիցներից մէկը, որ հպարտօրէն ասաւ, թէ իր կազմարկիչը զբաղեցնում ա 80.000 ինստրուկցիա։
ու եկաւ իմ հերթն եւ ես ասացի՝ իմն ընդամէնը 27.000 տող ա։
հպարտութիւնը ուղղուած ա տարբեր կողմեր ատլանտիկ ովկիանոսի տարբեր ափերում։
https://www.youtube.com/watch?v=QVIwT1Cuzsc
#դէյքստրա #ծրագրաւորում #դիզայն #եւրոպա #մշակոյթ
այստեղ՝ https://99percentinvisible.org/episode/the-anthropocene-reviewed/ ջոն գրինը, որին յղուել էր մէկը թթում, պատմում ա, որ երբ փոքր էր, ուզում էր լինել «քուլ», ու դա նշանակում էր նաեւ՝ մեկուսացած, ու բոլորից հեռու, ու յետոյ ջոկեց, որ դա նաեւ նշանակում ա լինել սառը, ոչ էմոցիոնալ, ու որոշեց, որ տէնց ապրել չի ուզում, ու աւելի լաւ ա տէնց չլինել։
նաեւ ասում ա, որ շատ խիստ էր պոպ մշակոյթի հանդէպ, ու նաեւ որոշ ոչ մէյնսթրիմ բաների, ասենք՝ մեծն գեթսբին չի հասկացել բնաւ, ու նոյնիսկ թուղթ ունի, որից ամաչում ա, ուր քննադատում ա այդ վէպը։
ու ասում ա, որ էդ դեբիլութիւնների տակից դուրս չէր գալու, եթէ թուիթեր լինէր այն ժամանակ, ու բախտաւոր ա, որ եօթանասունեօթին ա ծնուել ու երբ դեռահաս էր, թուիթեր չկար։
#գրականութիւն #պոդքաստ #մեկուսացում #շփում #ջոն_գրին #մշակոյթ #գիրք #յոյզեր
https://www.youtube.com/watch?v=sBEajQWy-LU #ճարտարապետութիւն #քաղաք #մշակոյթ
ինձ թուում էր ես էս տարածել եմ, բայց հիմա ոչ #բասիանի, ոչ էլ #bassiani պիտակով չեմ գտնում։
այնպէս որ ահա յղումը։
#թիֆլիս #թբիլիսի #մշակոյթ #էլեկտրոնային
քամին տարածել էր ադոբի ելատեքստը, ու ես ուզեցի մեկնաբանել, ինչպէս ա տարբերուում ադոբի ու բորլանդի պասկալի ֆորմատինգի ստանդարտը։
#պասկալ #էկրանահան #կոդ #ծրագրաւորում #մշակոյթ
ստեղ էլ փակցնեմ՝
ադոբի՝
PROCEDURE AddCode (node: PNode; code: INTEGER; VAR word: Str255);
VAR
branch: INTEGER;
BEGIN
IF LENGTH (word) = 0 THEN
BEGIN
IF node^.leaf OR (node^.branch [0] <> NIL) OR
(node^.branch [1] <> NIL) THEN
BEGIN
WRITELN ('? Conflict for code ', code:1);
EXIT (PROGRAM)
END;
node^.leaf := TRUE;
node^.code := code
END
ELSE
BEGIN
IF word [1] = '0' THEN
branch := 0
ELSE IF word [1] = '1' THEN
branch := 1
ELSE
BEGIN
WRITELN ('? Invalid word for code ', code:1);
EXIT (PROGRAM)
END;
DELETE (word, 1, 1);
IF node^.branch [branch] = NIL THEN
BEGIN
NEW (node^.branch [branch]);
node^.branch [branch]^.leaf := FALSE;
node^.branch [branch]^.branch [0] := NIL;
node^.branch [branch]^.branch [1] := NIL
END;
AddCode (node^.branch [branch], code, word)
END
END;
բորլանդի՝
procedure AddCode(node: PNode; code: INTEGER; var word: Str255);
var branch: integer;
begin
if length(word) = 0 then
begin
if node^.leaf or
(node^.branch[0] <> nil) or
(node^.branch[1] <> nil) then
begin
WriteLn('? Conflict for code ', code:1);
Halt //ստեղ նաեւ փոխել եմ Exit ֆունկցիան
end;
node^.leaf := true;
node^.code := code
end
else
begin
if word[1] = '0' then
branch := 0
else
if word[1] = '1' then
branch := 1
else
begin
WriteLn('? Invalid word for code ', code:1);
Halt
end;
delete(word, 1, 1);
if node^.branch[branch] = nil then
begin
new (node^.branch[branch]);
node^.branch[branch]^.leaf := false;
node^.branch[branch]^.branch[0] := nil;
node^.branch[branch]^.branch[1] := nil
end;
AddCode (node^.branch [branch], code, word)
end
end;
«whats eating gilbert gray» ֆիլմն եմ բերում օրինակ երբ ասում եմ, որ ամերիկեան ֆիլմերում ցոյց են տալիս կարեւոր մարդկային արժանիքներ, ու հասարակ մարդիկ ունեն վեհութիւն, արժանավայել են, ստոր չեն, ազնուկական են, անկախ ու համարձակ։
իսկ «serious man» ֊ում ցոյց են տալիս «ինտելեկտուալի» իմպոտենտ ու անօգնական, բոլորից կախուած վիճակը։
#կինո #մարդիկ #մշակոյթ
ասում ա՝
— ճապօնացին էլ մնում ա ճապօնացի։ նա չի դիմանում ամն֊ում։ ամերիկացին վիզիտկան կարայ շպրտի, կամ անկապ տայ։ ճապօնացին վիզիտկան նէնց կը պտտի որ տառերը քեզ համառ շուռ տուած չլինեն, ու տալուց երկու ձեռքով ա տալու։ դա իր համար կարեւոր ա։ ու նա վատ ա զգում, երբ շուրջը տէնց չի։
#մշակոյթ #ամն #ճապոնիա #զրոյց
https://www.youtube.com/watch?v=PCWg6KJgjeI
#խելախօս #անգլերէն #մարդիկ #մշակոյթ
իթ «ձմեռ պապերը» ընդամէնը մի արտայայտութիւն են նրա, ինչպէս են մարդիկ յօրինում դեբիլ հեքիաթներ, ու ուզում են մինչեւ վերջ դրանց հաւատալ։
պատկերացնենք մի դեռահաս, ով տառապում ա, զի չեն տուել ռոմանտիկ տապալում ա ապրում։
նա իրան վատ ա զգում, որ այն, իր պատկերացրած հեքիաթային «վայրը»՝ յարաբերութիւնը՝ հասանելի չի, չի լինի։ ու ուժեղ էլ տառապում են, խեղճերը։ զի հաւատում են այդ հեքիաթին։
իսկ եթէ տապալում չի, այլ ստացւում ա, ու դէ, իհարկէ, հեքիաթը չի, ասում են՝ «ես հասկացայ որ էդ նա չի», զի դէ, բա իհարկէ, նա ռեալ մարդ ա, ու կապ չունի պատկերացրած աշխարհների հետ։ բայց դէ նա ա մեղադրւում, որ նա չի համապատասխանել, մտքով չի անցնի, որ պատկերացումն ու ակնկալիքներն են ոչ իրատեսական։
ու էդ նոյնն ա, երբ մարդիկ խօսում են լեզուի մաքրութեան մասին։ ու ասենք, չեն սիրում «լօքշ» բառը։ լսեն քեզնից, կասեն՝ էս ով ես, ո՞նց դու կարող էիր։
իսկ լեզուն այնպիսին ա, ինչպիսին կայ, որովհետեւ, ասենք այդ «լօքշ» բառը, մարդկանց կպնում ա։ կպնում ա, ինչպէս կպնում են ռոուլինգի, կամ մարտինի, կամ քինգի գրքերը։ որովհետեւ ինչ֊որ բաներ կան դրանց մէջ, որոնց պատճառով մարդիկ այդ գրքերին անտարբեր չեն։
ու մեմեր կան, որոնք մարդկանց կպնում են։ ու մարդիկ դրանք օգտագործում են։
ու մտքով չի անցնի, չէ՞, ասել, էս ի՞նչ մեմեր էք օգտագործում, ճիշտը էս ձեւ արտայայտութիւն օգտագործելն ա։
ու այդ ամէնի արդիւնք՝ մարդիկ փախնում են։ միշտ։ փախնում են աշխատանքից, համալսարանից, յարաբերութիւնից, ու աւաղ՝ երկրից՝ զի իրենց պատկերացրած հեքիաթը անպայման եւ պարտադիր որեւէ տեղ գոյութիւն ունի։
մի պահ կը մտածեն, որ եթէ դեռ չեն գտել, ապա ոչ թէ նրանից ա, որ չկայ, այլ նրանից ա, որ դա հայաստանում չի։ ու կը գնան՝ ով ուր՝ «սովորելու», աւտոստոպով աշխարհը նուաճելու, թմրադեղի «թրիփեր»֊ով շրջելու, եթէ ձեւ ունենային՝ տիեզերք, միայն թէ գտնեն այն, ինչ, չգիտես ինչի, այնքան համոզուած են, որ պէտք ա լինի։
ու տէնց մարդիկ փախչում են, փախչում են, փախչում են։
ու իթ էդ մեր մշակոյթի թերացումն ա։ մենք նախընտրում ենք մարդկանց կերակրել ձմեռ պապերի մասին հեքիաթներով, ոչ թէ իրական ընկերութեան ու իրական յարաբերութիւնների մասին գրքերով ու ֆիլմերով։ մենք պահում ենք երեխաներին նէնց, որ իրենք հաւատան հրաշքների, ու յետոյ ֆրուստրացուեն, որ ամէնը շուրջը դրան չի համապատասխանում։
ու տառապեն։
ու տէնց։
#սէր #յարաբերութիւններ #հեքիաթ #փախուստ #իրականութիւն #լեզու #մարդիկ #մշակոյթ #միշտ
սէնց էջեր երեւի տեսել էք։
հաւէսն այն ա, որ էջն ինքն իրեն ժխտում ա։
զի ասում ա որ յատուկ ա դատարկ թողած, բայց այդ ասելով արդէն այն դատարկ չի անում։
ինչի՞ ա այդպէս։ պարզւում ա, երբ հրատարակութիւններում որոշ էջեր դատարկ են եղել, այնքան մարդ ա դիմել հրատարակչութիւն, ասելով, թէ ինձ մօտ սխալով նիւթ ա, ինչ֊որ անկապ դատարկ էջ կայ, որ դատարկ էջերին սկսեցին սէնց գրութիւն թողնել, թէ մի խուճապէք, դատարկ ա, լաւ ա սաղ, այդպէս էլ պէտք ա լինէր։
#դատարկ #էջ #մշակոյթ
սա ծելեգրամի բսդ ալիքի աւատարն ա։ ինձ թւում ա, եթէ իննսունականներին ինչ֊որ մէկը բսդի չաթը տենց ներկայացնէր, բսդ֊շնիկները կը կրակէին իրենց։
իսկ այսօր սա նորմա ա։ ու հաւէս ա։ ու նոյնիսկ ամենակոնսերուատիւ կամ «լուրջ» բսդշնիկը երեւի կը մտածի, որ հաւէս ա, ու թէկուզ չհաւանի միտքը, կը ծիծաղի։
տենց, աշխարհը փոխւում ա։ ու ինձ դուր ա գալիս ինչպէս։ #մշակոյթ
ուզում եմ օբերոնի մասին էլի բաներ կարդալ, բայց աշխարհում ինչ կայ գրած արդէն կարդացել եմ։
ուզում եմ մշակոյթ լինի դրա շուրջ, մարդիկ, որ նոր բաներ գրեն, բայց չկայ էդ։ #օբերոն #մշակոյթ
#մշակոյթ #ծրագրաւորում #գողական
Ինձ ահաւոր դուր ա գալիս մաստոդոնի ֆեյվըրիթս-ը։ ինքը «լայք»-ն ա, բայց անոնիմ։ մենակ դու կարող ես տեսնել ովքեր են հաւանում քո թութը։ ֆեյվըրիթ անողների համար էդ անձնական՝ «հաւանելու» գործողութիւնն էստեղ անձնական էլ մնում ա։ էս գործիքը ջարդուփշուր ա անում օփինիոն լիդերի ինստիտուտը։
ես աւելացնեմ, որ հա, հաճելի ա որ մաստոդոնում մեզ համար կարեւոր բաներ հաշուի առած են։ ու ոչ միայն սեքիւրիթի վերաբերեալ, ասենք հայատառ յղումները նորմալ աշխատում են, ու չպէտք ա լինեն url encoded։ բայց սեքիւրիթիին որ առանձին ուշադրութիւն ա դարձւում, հաճելի ա։ ու ես յուսով եմ, այդ ֆիչըն, որի մասին չէի մտածել նախկինում, իրօք հնարաւորութիւն ա, ոչ թէ չիրականացուած հնարաւորութիւն։ ու այո, դա իրօք կարող ա հաճելի լինել, որ մենակ դու ես տեսնում քեզ ով ա լայքել։ ոչ միայն մէջբերուած պակճառով։ այլ եւ որովհետեւ դա փակ քուէարկութեան պէս ա, ու քեզ ոչ մէկ չի կարող պատասխանաւութեան բերել, ասել՝ դէ ատչեօտ տուր, ինչի՞ ես սա լայքել, ի՞նչ լայքելու բան էր։
#մաստոդոն #թութ #ազատութիւն #համացանց #մշակոյթ
ճապոնացիները մեզ պէս թիլդա են օգտագործում։ (: ալիքաւոր մի նշան որ բառերը ձգեն։ (: #հայերէն #համացանց #մշակոյթ
ինտերնետում մարդիկ երաժշտական ոճերի պէս են՝ պոպ մարդիկ՝ գրում են յաւերժ սիրոյ, բաժանումների, մերժման մասին, ռոք մարդիկ՝ պրոտեստի, անհնազանդութեան, հիպհոպ մարդիկ՝ գրում են անկեղծ, ազնիւ, երբեն բռի, կոպիտ։
#երաժշտութիւն #համացանց #մարդիկ #մշակոյթ
սովետը ապրում է մեր մէջ եւ ոչ մի տեղ չի անհետացել։ այդ պատճառով էլ այսպէս են գրում։ իսկ նահանգներում կը գրէին՝ խնդրում ենք տերեւները լցնել աղբամանի մէջ, որ նեգատիւ ուղերձ չտան։
#սովետ #ուղերձ #մշակոյթ
խօսում էինք ընկերոջս հետ, երբ զանգեց իր 11֊ամեայ դուստրը։
զանգի աւարտից յետոյ ընկերս բացատրեց՝
— դուստրս ունի ընկեր։ նրանք պարբերաբար կռւում են։ յետոյ մի երեք օր անցնում է, դուրս է գալիս տանից, հարցնում եմ, ասում է՝ «լեւոնի հետ զբօսնելու»։ վերջին երկու շաբաթը կռիւ չէին արել, ես էլ մտածել էի՝ «չլինի՞ մեծացել են»։
ինձ էլ հետաքրքրեց, որ նա այդպէս արտայայտուեց՝ «մեծացել են»։ ոչ միայն այն, որ չի պահել իր դստեր կողմը, չի ասել՝ «այդ անպիտան տղան իրեն նեղացնում է», այլ հենց «մեծացել են»։ երկուսն էլ։
կարող է չէ՞ լինել այնպէս, որ իրենցից մէկն աւելի հասուն է, աւելի մեծ է։ բայց դա կարեւոր չէ «իրենց» համար, որպէս միաւոր։ քանի որ երկուսի (որոշ ալգորիթմով) միջինն է կարեւոր այդ միաւորի համար։
այդ պատճառով է որ սէրը անփոխադարձ չի լինում։ ոչ թէ այն պատճառով, որ եթէ սէր է, ապա անպայման փոխադարձ է, չէ, բնաւ, այլ այն պատճառով, որ պրոցես է, որ պահանջում է երկուս (եւ/կամ աւե՞լ) մասնակից։
ու դա բերում է ինձ ազգի(որպէս միաւոր), եւ իմ ու ազգի յարաբերութեան մասին մտքերին։
ես գրում էի, որ Զուարթնոցն(օդանաւակայանը) իմ մասին էլ է։ ձեզ թւում է անկա՞պ իմ Զուարթնոցով հպարտանալը։ չէ՞ որ ես այն չեմ նախագծել, չեմ մասնակցել, նոյնիսկ ճարտարապետին սուրճ չեմ մատուցել երբ նա աշխատում էր, ու առհասարակ պլաններում երեւի չկայի։ (նայած ում պլաններում՝ տիեզերքի, աստուածների պլաններում չէ, այլ իրենց կամքը համեստ իրագործողների)
բայց չէ՞ որ դուք ամաչում էք, երբ մեր երկիրը ներկայացնում է, ասենք Սերժը։ ես էլ էի ամաչում։
ապա կարող էի եւ հպարտանալ Զուարթնոցով։ ապա «արդար է»։
իսկ եթէ խօսենք «մեր» մասին որպէս տարբեր քաղաքացիների միջինով ներկայացուած միաւորի, ապա արդե՞օք Զուարթնոցը կամ Սերժը մեր մասին է։
չէ, Զուարթնոցը մեր մասին չէ այսօր։ «մենք» այսօր ապագայ նայող չենք, ֆուտուրիստիկ տեքնոկրատիկ կառոյցը մեր մասին չէ։ այդ պատճառով էլ շուտով չի լինի։ չի լինի ոչ թէ այն պատճառով, որ կապիտալի շահ է, որ կոռուպցիա է, դա իրագործման մանրուքներ են։
կարեւորն այն է, որ ազգին (որպէս միջինացուած միաւոր) չի համապատասխանում։
այս յարաբերութեան մէջ չի գնահատւում Զուարթնոցի պէս զարդը։ Գնահատւում է, ոնց էր դրա անունը։ Բելաջիոն։ եւ Փարուանան։
այդ է նաեւ պատճառը իմ համար կարեւոր մարդկանց հեռանալու։ բարեւ, սիլուեր։ որ սա այլեւս Զուարթնոց օդանաւակայանի երկիրը չէ եւ յոյս էլ չկայ, որ կը լինի մօտ ժամանակում։
Սա երկիր է որը ներկայացնում է՝ այսօր Սերժը, երեկ Ռոբերտը, վաղը չգիտեմ ով, դա կրկին իրագործման մանրուքներ են։ Սերժը կայ, քանի որ միջինացուած միաւորին համապատասխան է։ (ինչպէս մի ժամանակակից հայ գրող ասաց տաքսիստին՝ «ինչո՞ւ ես Միշիկ֊Սաշիկից բողոքում, եթէ դու պաշտօնեայ լինէիր, եղբօրդ նման լաւութիւններ չէ՞իր անի»։ «իհարկէ կանէի»՝ հաստատեց տաքսիստը։ «դէ մի բողոքիր, խնդրում եմ»՝ ասաց գրողը։ ու գրողն էլ այլեւս Հայաստանում չի լինելու երկու ամիս անց։)
Դուք կասէք՝ մաքսուելի դեմոնը։ իսկ ես կասեմ ոչ։ նախ, ԳԴՀ֊ն չէր կարող այլը լինել ինչքան էլ մարդիկ չուզենային այն այլը լինի, քանի որ դրսի ուժը վճռական դեր էր խաղում ԳԴՀ֊ում։ Այն փաստացի օկուպացուած էր ԽՍՀՄ կողմից։ ՌԴ֊ն այսօր ՀՀ֊ում նման վճռական դեր չի խաղում ինչպէս ԽՍՀՄ֊ը ԳԴՀ֊ում։
Երկրորդ փաստարկս՝ այդ վեց հազար վստահուած անձի չլինելն է։ Եթէ ՀՀ %75֊ը լինէր ասենք այն «ակտիւիստ» աղջկայ պէս վճռական, Սերժը այսօր չէր լինի։
Ու եւս մի փաստարկ։ Իննսունականներին Մաքսուելի դեմոնը աշխատում էր Սովետին նման, իներցիայով։ Կրկին՝ ախպերութիւն, կրկին կոռուպցիա, պարզապէս նոր «էլիտայի»։ Սաակաշուիլու արժէքն հենց դա է, որ նա փոխեց դեմոնին եւ փորձեց հաստատել մերիտոկրատիա։ Որը բացի Բալտեան երկրներից եւ Վրաստանից ոչ մի այլ «հանրապետութիւնում» տեղի չունեցաւ։
ու եկել է ժամանակը մի բան գիտակցելու, եւ համակերպուելու, եւ փոխելու վարքագիծը։
ես իրականում ոնց որ թէ եւ չկամ այդ ֆորմատում՝ միաւորի ֆորմատում, իմ ու մեր յարաբերութեան մէջ։ ես յարաբերութեան մաս չեմ։
երբ մենք ընդունում ենք աշխատանքի մարդ, ու ես տխրում եմ, ինչ վիճակ է, ես ինձ էլ էի մեղաւոր, պատասխանատու զգում։ ես չեմ դասաւանդում ու մերժել եմ բոլոր առաջարկները։ բայց չէ՞ որ ես չեմ դասաւանդում մասնաւորապէս այն պատճառով որ չեմ ուզում, չեմ կարող, այն, իմ պատկերացումներով, կոռումպացուած համակարգի մաս լինել ու մի կերպ աշխատել այդ ձեւով։
ինչպէս ասել է Շենդերովիչը, եթէ կանգնել ես Ժիրինովսկու կողքը, քեզնից Ժիրինովսկու հոտ է գալու։ իսկ ես չեմ ուզում ինձնից «ընկեր այսինչեանի» հոտը գայ։
(կամ պէտք է դրսի ուժ լինի, ու քեզ պաշտպանի։ բայց ապա դու այնքան էլ տեղացու դեր չես կատարում)։
երբ զգում ես քեզ համայնքի մաս, ուզում ես իդենտիֆիկացնել քեզ այդ համայնքի գոնէ որոշ «դաշտերի» հետ։ այսպէս, ես իդենտիֆիկացնում էի ինձ «լաւ էլի»֊ի հետ։ դա ինչ֊որ տեղական բան էր, որը «թաթուլ» չէր, որը գուցէ կարելի էր մի ձեւ հայկական ռոք անուանել, երեւի այն պատճառով, որ «պրոտեստ»֊ի մասին էր, իսկ դա օգտակար է առողջութեանը, ու ինձ մօտ է։ ու ես այն տարածում էի, ասենք։
բայց ես լաւ հասկանում եմ, որ նոյնիսկ «լաւ էլի»֊ն բնաւ իմ մասին չէ։ այն «հին» է, խռպոտ ձայնով երգած, «մուժիկ»֊ական։ ոնց որ երիտասարդի երգած չլինի։ վահրամ մարտիրոսեանը գրում էր «յիմարի» ռեմիքսում, որ մենք մանուկ ենք, յետոյ մի անգամից՝ պառաւ։ երիտասարդ էլ չենք լինում։
ես երիտասարդական թեթեւութիւնը զգում եմ վրացական «պապարացի»֊ների մօտ։ ես լիբերալ ազատական ոգին զգում եմ թիֆլիսի փողոցների բազմազանութեան մէջ։ ու այդ է պատճառը որ Վրաստանում հնարաւոր էր Սաակաշուիլի, իսկ Հայաստանում՝ չի եղել, եւ դեմոնին չի փոխել։
եւ այդ է պատճառը, որ տխրում էի, տեսնելով այդ սահմանապահի սովետական գլխարկը, երբ մտնում էի հայաստան։ դա իմ գլխին էլ էր։ այն ինձ էր ներկայացնում, այդ գլխարկը։ այդ գլխարկը, որը սովետին է խորհրդանշում, եւ որի մասին «սփինինգ բորիս» ֆիլմում ասացին՝ «ինչպէ՞ս են այն հագնում, չէ՞ որ արժանապատւութիւն գոյութիւն ունի»։
ես սիրում եմ սրճարաններում պատուհանի մօտ նստել։ նայել քաղաքին, եւ որ քաղաքը նայի ինձ։ ու կապ զգալ քաղաքի հետ։ բայց քաղաքն այսօր ինձ նայում է «ամուսնացիր կամ փախչիր» պաստառով։ ես էլ այն եմ տեսնում։
իսկ ես չեմ ուզում այդ ընտրութիւնը՝ ամուսնանալ կամ փախչել։ մի տեսակ ինձ հոգեհարազատ ընտրութիւն չէ։
ու հիմա հասկանում եմ որ, ես փաստացի դուրս եմ «մեզնից», ես իրականում մեզ հետ կապ չունեմ։
ես ես եմ։
ես նորայրն եմ։
ես ապրում եմ երեւանում։ ստոպ։ երեւանո՞ւմ։ գուցէ իմ տա՞նն եմ ապրում։
ամէն դէպքում ես յարաբերութիւնից դուրս եմ։ մենք միասին չենք։
ես գրել եմ որ ինձ տեղացիները տեղացու տեղ չեն դնում։ իսկ թիֆլիսում թիւրինգի թեստն անցնում եմ դնում են՝ մօտենում են եւ խօսում վրացերէն։ սա «կապոյտ աչքերի» մասին չէ, սա հագնուելու մասին է, խօսելու ձեւի, շարժումների՝ մշակոյթի մասին է։
երբ ասում են ակցենտ է մօտդ՝ ասում եմ՝ «չէ չէ, ռուսական ակցենտ է, պարսկական չի», ասում են՝ «չէ չէ, չես խաբի»։ ճիշտ են ասում, քանի որ ռուսական ակցենտը սոց֊ռեալիստական հագնուած մէկի մօտ կը լինէր, արդուկած տաբատով, մէջը դրած վերնաշապիկով, ու ով «կուրգինեան» է դիտում, թէ ոնց էր իր ազգանունը։
մարդիկ էակներ են որ շատ լաւ զգում են մշակոյթը, ու շատ լաւ նոյնականացնում են դիմացինի մշակոյթը իմացած շաբլոնների հետ։
ու ես ականատես եմ եղել վերջերս պարսիկ զբօսաշրջիկների հանդէպ, ոնց ասեմ, ոչ արդար վերաբերմունքի։ որից ես ամաչել եմ։ ու յետոյ, իմ խաչմերուկում տեսայ պարսիկներ են խմում֊ուրախանում֊բարձր խօսում։ դէ ես բնաւ խմող֊ուրախացող֊բարձր խօսացող չեմ, ու կարող էի մտածել՝ այս ինչ է տեղի ունենում իմ քաղաքի սրտում, սրիկանե՜ր, բայց ես մօտեցայ իրենց ու լրիւ անկապ, յիմար ձեւով սկսեցի՝ «որտեղի՞ց էք», ասացին՝ «իրանից», ասացի «վոյ ինչ հաւէս է» (թէ չէ ես չէի ջոկել որտեղից են), ասացի՝ «welcome to armenia», ասացի՝ «i want you to feel welcomed here»։
բայց դա չաշխատեց։ իրենք շատ ճիշտ բան ասացին՝ «բայց դու տեղացի չես։ դու կամ վրացի ես կամ ռուս։ մեզ չես խաբի, չէ չէ։» «չէ, ես այս շէնքում եմ ապրում, իսկ այն շէնքում մեծացել եմ»֊ը չէր օգնի։
քանի որ իրենց պէտք չէ որ ես իրենց ասեմ «welcome»։ իրենց պէտք է այն նեղացնող մարդու նման մէկն ասի, ով միջին հայաստանցին է, իրենց պէտք է որ այն պլպլան շորիկով աղջիկն ասի, իրենց պէտք է որ այն ծիծակով տղան ասի։ ես ասեմ՝ որ ի՞նչ։ իրենց պէտք չէ ես ասեմ։ իրօք պէտք չէ։ հասկանում եմ։
այսպիսով, ես էլ չեմ ամաչում Սերժից, ու չեմ հպարտանում Զուարթնոցով։ չեմ գնում դիտորդ։ ու չեմ հիւրընկալում զբօսաշրջիկների։ ու երբ եւրոպայից մարդ գայ, ասեն՝ նորայր, արի տանենք ման տանք, չեմ գնալու։ (: ես ի՞նչ ման տամ։ թող տեղացիները ման տան։
դա ինձ միայն թւում էր որ ես գիտեմ «իրական երեւանը»։ իրական երեւանը իրենք գիտեն, իրական երեւանցիները։ (:
իսկ իմ ու հայաստանի յարաբերութիւնը չի կայացել՝ տապալուել է։ նոյն պատճառով ինչ տապալուել են իմ անձնական յարաբերութիւնները, թերեւս։
մինչ։
մի քանի հատուած «Գողացուած Արեւմուտք կամ Կենտրոնական Եւրոպայի դժբախտութիւնը» տեքստից։
Իրօք, եւ Ֆրանսիայում, եւ Ամերիկայում ընդունուած էր համարել, որ ներխուժման ժամանակ հարցի տակ էր դրւում քաղաքական կարգը, ոչ թէ Հունգարիայի կամ Եւրոպայի գոյութիւնը։
Ազգի կամ քաղաքակրթութեան ինքնագիտակցութիւնը կենտրոնանում է նրա վրայ, ինչ մենք անուանում ենք «մշակոյթ»։ Ու եթէ այդ ինքնագիտակցութիւնը վերացման սպառնալիքի տակ է, մշակութային կեանքի ինտենսիւութիւնը մեծանում է, այն ձեռք է բերում աւելի մեծ նշանակութիւն, մինչեւ մշակոյթը չի դառնում կենսական նշանակութեան արժէք, որը միաւորում է ազգը։ Ահա ինչու ամէն մի կենտրոնական եւրոպայում տեղի ունեցած ապստամբութեան ժամանակ, ժամանակակիցների մշակութային աւանդոյթներն եւ ստեղծագործութիւնները ձեռք էին բերում հսկայական եւ վճռորոշ նշանակութիւն։
Հէնց հունգարական գրողները, ով ձեւաւորել են Շանդոր Պետեֆի պոետին նուիրուած խումբ, սկսել են վարչակարգի հզօր քննադատութիւնը եւ նախապատրաստել են 1956 թուի պայթիւնը։ Հէնց թատրոնի, կինոյի, գրականութեան, փիլիսոփայութեան ազդեցութիւնը 1968֊ի նախօրեային բերեց Պրահայի Գարնանը։ Հէնց մեծ լեհ գրող Ադամ Միցկեւիչի պիեսն արգելելը բերեց 1968 թուի լեհ ուսանողների ըմբոստութեանը։ Այս՝ մշակոյթի եւ կեանքի, ստեղծագործութեան եւ ազգային շարժման երջանիկ միութիւնը տուեց կենտրոնական եւրոպայի ըմբոստութիւնների աննման համ, որն ընդմիշտ գերել է նրանց, ով ապրել է այդ ժամանակ։
Կենտրոնական Եւրոպայում, Արեւմուտքի արեւելեան սահմանի մօտ, բոլորը, ոչ միայն լեհերը, առանձնայատուկ զգայուն էին ռուսական հզօրութիւնից եկող սպառնալիքի հանդէպ։ Ֆրանտիշեկ Պալացկին՝ ակնառու պատմաբան եւ տասնըիններորդ դարի չեխական քաղաքական շրջանների տիպիկ ներկայացուցիչ, 1848 թուին գրել է Ֆրանկֆուրտի յեղափոխական խորհրդարանին ուղղուած լայն հանրայնութիւն ստացած նամակ։ Նրանում նա արդարացնում էր Հաբսբուրգների կայսրութեան երկարատեւ գոյութիւնը նրանով, որ այն հանդիսանում էր միակ պատնէշը Ռուսաստանից՝ «երկրից, որն արդէն մեր օրերում իւրացրել է ահռելի հզօրութիւն, շարունակում է մեծացնել այն, դառնալով անպարտելի ցանկացած եւրոպական երկրի համար», եւ ձգտում է համաշխարհային տիրութեան։ «Ռուսական համաշխարհային տիրութիւնը»,— գրում էր Պալացկին,— «դառնալու է հսկայական աննկարագրելի աղէտ, անչափելի եւ անսահման դժբախտութիւն»։
Կենտրոնական Եւրոպան, ըստ Պալացկու, պէտք է դառնայ հաւասար իրաւունքներով ազգերի միութիւն, որոնցից ամէն մէկը, մնացածներին յարգելով, եւ հզօր պետութեան պաշտպանութեան տակ գտնուելով, ունակ կը լինէր զարգացնել իր ուրոյնութիւնը։ Այդ երազանքը, երբեք մինչեւ վերջ չիրականացուած, ինչպէս եւ առաջ ուժեղ է եւ ձգող։ Կենտրոնական Եւրոպան միշտ ձգտում էր իր փոքր տարածքում կենտրոնացնել այնպիսի մշակոյթների զանազանութիւն, ինչ եւ Եւրոպան ամբողջովին, դառնալ փոքր գերեւրոպացուած Եւրոպա, դրա փոքրացուած պատճէնը, որը կառուցուած է մէկ կանոնի հիման վրայ՝ մաքսիմալ բազմազանութիւն մինիմալ չափով հանդերձ։ Ինչպէ՞ս այն չսարսափէր տեսնելով Ռուսաստանը, որը հիմնուած է ուղիղ հակառակ սկզբունքի վրայ՝ մինիմալ բազմազանութիւն՝ մաքսիմալ չափով հանդերձ։
Ի՞նչը կարող էր լինել աւելի օտար բազմազանութեան կրքով տարուած Կենտրոնական Եւրոպայի համար, քան Ռուսաստանը՝ միաձուլ, կենտրոնացուած, ձգտող կայսրութեան բոլոր ազգերը՝ ուկրաինացիներին, բելարուսներին, հայերին, լատիշներին եւ մնացածներին, մի անբաժանելի ռուս ժողովուրդ դարձնել (կամ, ինչպէս ընդունուած լեզուական կեղծիքների դարաշրջանում են)անուանում՝ «անբաժան սովետական ժողովուրդ»)։
Աւելին, ամբողջ տասնըիններորդ դարի ընթացքում Ռուսաստանը ձգտում էր Եւրոպային։ Եւրոպան էլ ձգտում էր Ռուսաստանին։ Ռիլկէն պնդում էր, որ Ռուսաստանը՝ իր հոգեւոր հայրենիքն է, լայն ազդեցութիւն են ունեցել մեծ ռուսական գրական ստեղծագործութիւնները, որ մնում են եւրոպայի համընդհանուր մշակութային ժառանգութեան անբաժան մաս։
Այո, ամէնն այդպէս էր։ Եւ այն ժամանակուայ երկու Եւրոպաների մօտեցումը՝ հրաշալի, անմոռանալի յիշողութիւն է։ Սակայն այն էլ է ճիշտ, որ կոմունիզմը արթնացրեց Ռուսաստանի մէջ հին հակաարեւմտեան ֆոբիաները եւ կոպտօրէն ուղղեց Եւրոպայի դէմ։
Կազիմիր Բրանդիսը իր «Վարշաւեան օրագրում» պատմում է, ինչպէս մի լեհ գրողին յաջողուեց հանդիպել Աննա Ախմատովայի հետ։ Լեհը բողոքում էր, որ իր բոլոր ստեղծագործութիւններն արգելուած են։
Ախմատովան ընդհատեց նրան՝
—Դուք նստե՞լ եք բանտում։
— Ոչ։
— Բայց ձեզ գոնէ հեռացրե՞լ են Գրողների Միութիւնից։
— Ոչ։
Ախմատովան ուժեղ զարմացաւ՝
— Իսկ ինչո՞ւ էք բողոքում։
Չեխերը (չնայած իրենց էլիտայի զգուշացումների) սիրում էին երեխային հարիր կերպով թափահարել «սլաւոնական գաղափարախօսութեամբ», համարելով այն պաշտպանութիւն գերմանական ագրեսիայից։ Ռուսները նոյնպէս հաճոյքով օգտագործում էին այն իրենց կայսերական պլաններն արդարացնելու նպատակով։ «Ռուսներն անուանում են ռուսական ամէն ինչը՝ սլաւոնական, որպէսզի յետոյ ամէն ինչ սլաւոնականը անուանեն ռուսական»՝ այսպէս 1844 թուին մեծ չեխ գրող Կարել Հաւլիչեկը նախազգուշացնում էր հայրենակիցներին Ռուսաստանով անիրազեկօրէն հիանալու վտանգների մէջ։
միայն մի քանի հատուած եմ թարգմանել, մէջբերումներ Կունդերայի «Գողացուած Արեւմուտք կամ Կենտրոնական Եւրոպայի դժբախտութիւնը» տեքստից։
Իրօք, եւ Ֆրանսիայում, եւ Ամերիկայում ընդունուած էր համարել, որ ներխուժման ժամանակ հարցի տակ էր դրւում քաղաքական կարգը, ոչ թէ Հունգարիայի կամ Եւրոպայի գոյութիւնը։
Ազգի կամ քաղաքակրթութեան ինքնագիտակցութիւնը կենտրոնանում է նրա վրայ, ինչ մենք անուանում ենք «մշակոյթ»։ Ու եթէ այդ ինքնագիտակցութիւնը վերացման սպառնալիքի տակ է, մշակութային կեանքի ինտենսիւութիւնը մեծանում է, այն ձեռք է բերում աւելի մեծ նշանակութիւն, մինչեւ մշակոյթը չի դառնում կենսական նշանակութեան արժէք, որը միաւորում է ազգը։ Ահա ինչու ամէն մի կենտրոնական եւրոպայում տեղի ունեցած ապստամբութեան ժամանակ, ժամանակակիցների մշակութային աւանդոյթներն եւ ստեղծագործութիւնները ձեռք էին բերում հսկայական եւ վճռորոշ նշանակութիւն։
Հէնց հունգարական գրողները, ով ձեւաւորել են Շանդոր Պետեֆի պոետին նուիրուած խումբ, սկսել են վարչակարգի հզօր քննադատութիւնը եւ նախապատրաստել են 1956 թուի պայթիւնը։ Հէնց թատրոնի, կինոյի, գրականութեան, փիլիսոփայութեան ազդեցութիւնը 1968֊ի նախօրեային բերեց Պրահայի Գարնանը։ Հէնց մեծ լեհ գրող Ադամ Միցկեւիչի պիեսն արգելելը բերեց 1968 թուի լեհ ուսանողների ըմբոստութեանը։ Այս՝ մշակոյթի եւ կեանքի, ստեղծագործութեան եւ ազգային շարժման երջանիկ միութիւնը տուեց կենտրոնական եւրոպայի ըմբոստութիւնների աննման համ, որն ընդմիշտ գերել է նրանց, ով ապրել է այդ ժամանակ։
Կենտրոնական Եւրոպայում, Արեւմուտքի արեւելեան սահմանի մօտ, բոլորը, ոչ միայն լեհերը, առանձնայատուկ զգայուն էին ռուսական հզօրութիւնից եկող սպառնալիքի հանդէպ։ Ֆրանտիշեկ Պալացկին՝ ակնառու պատմաբան եւ տասնըիններորդ դարի չեխական քաղաքական շրջանների տիպիկ ներկայացուցիչ, 1848 թուին գրել է Ֆրանկֆուրտի յեղափոխական խորհրդարանին ուղղուած լայն հանրայնութիւն ստացած նամակ։ Նրանում նա արդարացնում էր Հաբսբուրգների կայսրութեան երկարատեւ գոյութիւնը նրանով, որ այն հանդիսանում էր միակ պատնէշը Ռուսաստանից՝ «երկրից, որն արդէն մեր օրերում իւրացրել է ահռելի հզօրութիւն, շարունակում է մեծացնել այն, դառնալով անպարտելի ցանկացած եւրոպական երկրի համար», եւ ձգտում է համաշխարհային տիրութեան։ «Ռուսական համաշխարհային տիրութիւնը»,— գրում էր Պալացկին,— «դառնալու է հսկայական աննկարագրելի աղէտ, անչափելի եւ անսահման դժբախտութիւն»։
Կենտրոնական Եւրոպան, ըստ Պալացկու, պէտք է դառնայ հաւասար իրաւունքներով ազգերի միութիւն, որոնցից ամէն մէկը, մնացածներին յարգելով, եւ հզօր պետութեան պաշտպանութեան տակ գտնուելով, ունակ կը լինէր զարգացնել իր ուրոյնութիւնը։ Այդ երազանքը, երբեք մինչեւ վերջ չիրականացուած, ինչպէս եւ առաջ ուժեղ է եւ ձգող։ Կենտրոնական Եւրոպան միշտ ձգտում էր իր փոքր տարածքում կենտրոնացնել այնպիսի մշակոյթների զանազանութիւն, ինչ եւ Եւրոպան ամբողջովին, դառնալ փոքր գերեւրոպացուած Եւրոպա, դրա փոքրացուած պատճէնը, որը կառուցուած է մէկ կանոնի հիման վրայ՝ մաքսիմալ բազմազանութիւն մինիմալ չափով հանդերձ։ Ինչպէ՞ս այն չսարսափէր տեսնելով Ռուսաստանը, որը հիմնուած է ուղիղ հակառակ սկզբունքի վրայ՝ մինիմալ բազմազանութիւն՝ մաքսիմալ չափով հանդերձ։
Ի՞նչը կարող էր լինել աւելի օտար բազմազանութեան կրքով տարուած Կենտրոնական Եւրոպայի համար, քան Ռուսաստանը՝ միաձուլ, կենտրոնացուած, ձգտող կայսրութեան բոլոր ազգերը՝ ուկրաինացիներին, բելարուսներին, հայերին, լատիշներին եւ մնացածներին, մի անբաժանելի ռուս ժողովուրդ դարձնել (կամ, ինչպէս ընդունուած լեզուական կեղծիքների դարաշրջանում են)անուանում՝ «անբաժան սովետական ժողովուրդ»)։
Աւելին, ամբողջ տասնըիններորդ դարի ընթացքում Ռուսաստանը ձգտում էր Եւրոպային։ Եւրոպան էլ ձգտում էր Ռուսաստանին։ Ռիլկէն պնդում էր, որ Ռուսաստանը՝ իր հոգեւոր հայրենիքն է, լայն ազդեցութիւն են ունեցել մեծ ռուսական գրական ստեղծագործութիւնները, որ մնում են եւրոպայի համընդհանուր մշակութային ժառանգութեան անբաժան մաս։
Այո, ամէնն այդպէս էր։ Եւ այն ժամանակուայ երկու Եւրոպաների մօտեցումը՝ հրաշալի, անմոռանալի յիշողութիւն է։ Սակայն այն էլ է ճիշտ, որ կոմունիզմը արթնացրեց Ռուսաստանի մէջ հին հակաարեւմտեան ֆոբիաները եւ կոպտօրէն ուղղեց Եւրոպայի դէմ։
Կազիմիր Բրանդիսը իր «Վարշաւեան օրագրում» պատմում է, ինչպէս մի լեհ գրողին յաջողուեց հանդիպել Աննա Ախմատովայի հետ։ Լեհը բողոքում էր, որ իր բոլոր ստեղծագործութիւններն արգելուած են։
Ախմատովան ընդհատեց նրան՝
—Դուք նստե՞լ եք բանտում։
— Ոչ։
— Բայց ձեզ գոնէ հեռացրե՞լ են Գրողների Միութիւնից։
— Ոչ։
Ախմատովան ուժեղ զարմացաւ՝
— Իսկ ինչո՞ւ էք բողոքում։
Չեխերը (չնայած իրենց էլիտայի զգուշացումների) սիրում էին երեխային հարիր կերպով թափահարել «սլաւոնական գաղափարախօսութեամբ», համարելով այն պաշտպանութիւն գերմանական ագրեսիայից։ Ռուսները նոյնպէս հաճոյքով օգտագործում էին այն իրենց կայսերական պլաններն արդարացնելու նպատակով։ «Ռուսներն անուանում են ռուսական ամէն ինչը՝ սլաւոնական, որպէսզի յետոյ ամէն ինչ սլաւոնականը անուանեն ռուսական»՝ այսպէս 1844 թուին մեծ չեխ գրող Կարել Հաւլիչեկը նախազգուշացնում էր հայրենակիցներին Ռուսաստանով անիրազեկօրէն հիանալու վտանգների մէջ։
#Միլան_Կունդերա #Եւրոպա #Ռուսաստան #Կարել_Հաւլիչեկ #Աննա_Ախմատովա #Ռիլկէ #Ֆրանտիշեկ_Պալացկի #Ադամ_Միցկեւիչ #մշակոյթ #բազմազանութիւն #ազատութիւն
երբ մարդու սեղանին թուղթ է, վրան էլ, ասենք՝ «ալլա բաբկենովնա», նշանակում է, իր գործերը շատ լաւ չեն։
#անուն #մշակոյթ
շատ դժուար է ճանաչել քո ունեցած կուլտուրան հնացած, եւ իւրացնել նորը։ պատկերացրէք, դուք մարդակեր էք։ հիմա արի ու ճանաչիր որ այս ամբողջ ժամանակ սխալ ես ապրել, ու սովորիր ուտել աղցաններ եւ տորթեր։ որ կուլտուրա չունէիր։ չէ՞ որ մարդ եփելու, խորովելու, համով պատրաստելու հարուստ փորձ, կարելի է ասել՝ կուլտուրա ունէիր։ հիմա արի, դա մի կողմ դիր, պատմութիւնդ մի կողմ դիր, ու «կրկին փորձիր»։ արդե՞օք հեշտ է այդ ամբողջ ժառանգութիւնն արժեզրկել եւ համարել որ չունես։ ու դատարկ էջից սկսել։ դատարկ էջը բարդ է եւ վախենալու։
եթէ դու սովետ ես ունեցել եօթանասուն տարի, ու ոչինչ, որ ինքը լիքը մարդ է անկապ տեղը տանջել եւ կոտորել, բայց զատո ունես ասենք կգբ֊ի կուլտուրա, ապա այն ինչի կուլտուրան ունես, դա սկսում ես գնահատել։ չէ՞ որ դա քո կուլտուրան է։ յետո՞յ ինչ որ մարդկանց գաղտնալսելու, խոշտանգելու կամ ահաբեկելու կուլտուրա է։ ինչ ունենք դա է։ բարբարոս հո չենք։ գիտենք ինչպէս է պէտք լաւ խոշտանգել եւ ահաբեկել։ այդ գերմանացիներն են յիմար, որ իրենց «շտազի»֊ի ժառանգութիւնը արժեզրկել են։ ի՜նչ երկիր էր ԳԴՀ֊ը՝ ահ֊ահ։ ամէնը աւիրեցին, քարը քարի վրայ չթողեցին։ ահ, ինչ երկիր էր։
նաեւ, բարդ է, երբ չես ունեցել ժողովրդավարութեան ձեւաւորուած մշակոյթ։ յետոյ իւրացնելը բարդ է։ աւելի հեշտ է օրինականացնել այն, ինչին սովոր ես եօթանասուն տարի, որ էլ չտառապես կեղծելով ինքդ էլ չգիտես ինչի համար։ ինչը եւ արել են միջին ասիայում, ու ադրբեջանում։
պետականութիւն էլ որ չունես, դրա կուլտուրան էլ չունես։ ու կորցնում ես այդ պետականութիւնը։ կամաց֊կամաց։
կուլտուրա փոխելը բարդ գործ է։ այդ պատճառով լաւ է ի սկզբանէ այն ունենալ, իսկ եթէ ունես՝ մի տեղ ճանապարհին պատահաբար չկորցնել։ դրա համար պէտք է զգօն լինել։ իսկ որ կորցրիր, յետոյ երբ նկատես, պէտք է վերադառնաս, փնտրես։ իսկ եթէ այս ընթացքում մէկն արդէն անցել վերցրե՞լ է։ լաւ կուլտուրան փողոցում գցած չի լինում, բոլորին էլ պէտք է լինում։ ուրեմն պէտք է նորը գտնել։
աւաղ, վաճառող չկայ։ բոլորն իրենց են պահում, չեն ուզում վաճառել։ ասում են՝ իմ ինքնութեան մասն է։ բայց տարբեր տեղեր գրուած ձեռնարկներ կան, թէ ինչպէս «սարքիր ինքդ» ձեւով այն ստանաս։ պարզապէս բարդ է, այսպէս ես փորձում, չի ստացւում, յետոյ այնպէս ես փորձում, ու էլի տապալում։ հիմա մինչեւ սովորենք հոգիներս դուրս է գալու։ այսինքն, յուսով եմ որ կհասցնենք մի ձեւ, մինչեւ հոգիներս դուրս չգայ։
#կուլտուրա #մշակոյթ #քաղաքականութիւն #սովետ #ժողովրդավարութիւն #պետականութիւն #անկախութիւն
ունի այդ կուլտուրան
#էկրանահան #կապ #մարդիկ #նօշ #փոստ #ֆիդօ #հասցէ #իրաւունք#բարոյականութիւն #բիէսդի #իւնիքս #մշակոյթ #շփում #համացանց #կոոլտուրա
շատ հաւէս տեղ սանկտ֊պետերբուրգում։
#մշակոյթ #արուեստ #ցուցահանդէս #պետերբուրգ #քաղաք #քարտէզ #էկրանահան #յարկեր #հաւէս #հիփսթեր #սրճարան #ցուցասրահ
հելովինի օրը արեւմտահայգրէն խօսող երեխայ դդումը ձեռքը անցորդներից «կանֆետներ» էր փորձում հաւաքել։ ապարդիւն։ երեւի օտար եր իրեն զգում այդ կեանքի խնջոյքին։
#մշակոյթ #հելովին
Լյուդմիլա Ուլիցկայա՝ Երկիրս հիւանդ է տգիտութեամբ, ազգայնամոլութեամբ եւ կայսերական ցնորամտութեամբ։
Քաղաքակրթութիւնը փակուղում է։ Գիտութեանը, լուսաւորութեանը, ճանաչողութեանը, արուեստին չի յաջողուել սանձահարել մարդուն յատուկ ագրեսիան։ Առաջ թւում էր, որ մշակոյթը ունակ է յաղթահարել ինքնաոչնչացման այդ միտումը, բայց, վախենում եմ, մարդկութեանը այլեւս գրեթէ ժամանակ չի մնացել։
ռուսերէն՝ http://www.newsru.com/cinema/18aug2014/ulitskaya.html
գերմաներէն՝ https://magazin.spiegel.de/digital/index_SP.html#SP/2014/34/128743771
#ռուսերէն #ռուսաստան #ագրեսիա #քաղաքակրթութիւն #մշակոյթ #արուեստ
այս ֆիլմը առցանց փաստօրէն միայն այստեղ է։
ogv֊ով իմ մատեանում պահեցի։
(watch the “Noah” movie here or here
գտնւած է Արեգի միջոցով։
#love #screencast #internet #movie #short #culture #սէր #էկրանահան #համացանց #ֆիլմ #կարճամետրաժ #անկեղծություն #հարաբերություն #մշակոյթ #մշակույթ #անկեղծութիւն
Создание российско-украинской конфедерации стало бы грандиознейшей внешнеполитической победой послеавгустовской России — путинской, ельцинской, прохоровской, ходорковской любой. И одновременно — страшным национальным поражением Украины. Украинская экономика стала бы придатком российских монополий, украинская политика — филиалом Кремля (или Охотного ряда, если восторжествует парламентаризм), а украинская культура — рудиментом общероссийской массовой культуре. Только западноукраинский анклав превратился бы в вечный нарыв. http://www.kasparov.ru/material.php?id=52F883DB868AF
#Евгений-Ихлов #Украина #Россия #майдан #путин #империализм #политика #свобода #культура #мексика #лукашенко #гдр #европа #прослушка #евразэс #тс #таможенный-союз #евразийский-союз #сноуден #германия #анб #кгб #нация #дагестан #крым #империя #ирак #хусейн #мубарак #насер #египет #деспотизм #авторитаризм #демография #права-человека #нато #совет-европы #идентичность #Евромайдан #євромайдан #украина #майдан #вільність #Եւգենի֊Իխլով #բիւզանդիա #ռուսաստան #ասիա #իմպերիալիզմ #ազատութիւն #ազատություն #ուկրայինա #ժողովրդավարութիւն #ժողովրդավարություն #աւանդոյթ #քաղաք #մայդան #յեղափոխութիւն #անկախութիւն #անկախություն #եւրոպա #մշակոյթ #պատմութիւն
Еврореволюция и имперская похоть
Евгений Ихлов: Традиция византийская и европейская вступили в схватку на улицах украинских городов
Я неоднократно писал: то, что принято считать “азиатской” или “евразийской” составляющей Русской цивилизации, — это на самом деле остатки ее “византийской” матрицы.
Отличительные черты такого “византизма”:
— восприятие главы государства как некоего полубога, и от этого склонность к “самодержавным”, деспотическим моделям общества;
— антизападничество, проявляющееся, прежде всего, в отторжении западного индивидуализма;
— имперскость — культ всемогущественного универсального государства для которого люди — всего лишь строительный материал, и, вследствие этого, оправдание большевистского и сталинского террора как необходимых и исторически оправданных.
И вот сегодня две традиции Русской цивилизации, которая охватывает большую часть территории Российской Федерации и значительную часть восточной и южной Украины: традиция европейская, включающая стремление к созданию национального и демократического государства, и традиция византийская — вступили в схватку на улицах и площадях украинских городов.
http://www.kasparov.ru/material.php?id=52E24052B7AD6
#Евгений-Ихлов #византия #россия #азия #империализм #свобода #украина #демократия #традиции #город #майдан #революция #независимость #европа #культура #история #Եւգենի֊Իխլով #բիւզանդիա #ռուսաստան #ասիա #իմպերիալիզմ #ազատութիւն #ազատություն #ուկրայինա #ժողովրդավարութիւն #ժողովրդավարություն #աւանդոյթ #քաղաք #մայդան #յեղափոխութիւն #անկախութիւն #անկախություն #եւրոպա #մշակոյթ #պատմութիւն #####################
ամսի 31։ ես ձեռք բերեցի մեկ հաց՝ երկու հարիւր դրամով։
հիշի՛ր, որ այսօր քո աւելորդ սպառողութիւնը հարստացնում է քեզ ստրկացնողներին ու գաղութացնողներին՝ քո կապիտալիստ օլիգարխներին, քո հանցավոր իշխանութեանը, եւ ամրապնդում Հայաստանում արտերկրեա իմպերիալիզմը։ հիշեցի՞ր։ դե հիմայ գնա ու սպառիր, գոնէ դա նկատի ունենալով։
#նոր֊տարի #իմպերիալիզմ #սպառողութիւն #մշակոյթ #ուտենց