ազգային պատկերասրահում էլ կայ երեւան ֆոտօ ֆեստի ցուցադրութիւն՝ 7֊րդ ու 1֊ին յարկերում։
երեւի առաջին անգամ պատկերասրահի պատմութեան մէջ սովէտական շրջանը նկարագրուած ա որպէս օկուպացիա։
համադրողը վրացի ա՝ նեստան նիջարաձէ։
այդ շրջանից կան վրաստանի գիւղերի նկարներ, երեւանի, գիւմրու տեսարաններ։
պլպլան ժամը՝
երեւան՝
հայ հիփսթերներ՝
մագնում գործակալութեան նկարների մէջ ցուցադրուած ա նաեւ կարլ դէ կայզերի զուարթնոցի նկարը՝
այդ նկարի մասին 2013֊ին հրապարակում եմ արել։
զոնտիկ՝
եթէ չէք տեսել այս անձրեւանոցներին վերաբերող գրառումս, ապա տեսէ՛ք այստեղ։
ցուցադրութիւնը կը լինի մինչեւ նոյեմբերի 28֊ը։ պատկերասրահն աշխատում ա մինչեւ երեկոյեան վեցը, բայց կիրակի օրերը՝ մինչեւ հինգը։
#պատկերասրահ #ցուցահանդէս #փառատօն #երեւան #գիւմրի #պատմութիւն #օկուպացիա #անձրեւանոց #զուարթնոց #ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #ցււցադրութիւն
https://www.youtube.com/watch?v=7uLkh2CzHAI #զուարթնոց #հայաստան #ռուսաստան #անկախութիւն
@{մարիամ; wordsthatidefend@spyurk.am}ի միջոցով։
աստուատ, ասում են, թէ մեր օդանաւակայանի անձնագրային կոնտրոլի աշխատողների ուղիղ կէսը ռդ քաղաքացի են, ու պատասխանատու են ռդ֊ին։ դա ետմ֊ի հետ կապ չունի։ իննսունականների սկզբից տէնց ա, որ էդ մարդկանց կէսը հհ քաղաքացի են ու հհ֊ի վրայ են աշխատում, կէսը՝ իրենց։
ու կախուած նրանից, թէ որ բուդկային ես մօտեցել, քեզ կարող ա սպասարկի ռդ կամ հհ քաղաքացի եւ յատուկ ծառայող։
տէնց էն ժամանակուանից էր, ետմ֊ի հետ կապ չունի, զուտ ոչ մէկ չի դուխ արել ռուսներին ասել՝ ռադ եղէք, մենք ենք մեր սահմանը վերահսկելու։ իրենք էլ օգտւում են նրանից, որ կարողանում են մեր սուվերենութիւնը նուազեցնել։ #քաղաքականութիւն #ռուսաստան #հայաստան #սահման #անցակէտ #զուարթնոց
խօսում էինք ընկերոջս հետ, երբ զանգեց իր 11֊ամեայ դուստրը։
զանգի աւարտից յետոյ ընկերս բացատրեց՝
— դուստրս ունի ընկեր։ նրանք պարբերաբար կռւում են։ յետոյ մի երեք օր անցնում է, դուրս է գալիս տանից, հարցնում եմ, ասում է՝ «լեւոնի հետ զբօսնելու»։ վերջին երկու շաբաթը կռիւ չէին արել, ես էլ մտածել էի՝ «չլինի՞ մեծացել են»։
ինձ էլ հետաքրքրեց, որ նա այդպէս արտայայտուեց՝ «մեծացել են»։ ոչ միայն այն, որ չի պահել իր դստեր կողմը, չի ասել՝ «այդ անպիտան տղան իրեն նեղացնում է», այլ հենց «մեծացել են»։ երկուսն էլ։
կարող է չէ՞ լինել այնպէս, որ իրենցից մէկն աւելի հասուն է, աւելի մեծ է։ բայց դա կարեւոր չէ «իրենց» համար, որպէս միաւոր։ քանի որ երկուսի (որոշ ալգորիթմով) միջինն է կարեւոր այդ միաւորի համար։
այդ պատճառով է որ սէրը անփոխադարձ չի լինում։ ոչ թէ այն պատճառով, որ եթէ սէր է, ապա անպայման փոխադարձ է, չէ, բնաւ, այլ այն պատճառով, որ պրոցես է, որ պահանջում է երկուս (եւ/կամ աւե՞լ) մասնակից։
ու դա բերում է ինձ ազգի(որպէս միաւոր), եւ իմ ու ազգի յարաբերութեան մասին մտքերին։
ես գրում էի, որ Զուարթնոցն(օդանաւակայանը) իմ մասին էլ է։ ձեզ թւում է անկա՞պ իմ Զուարթնոցով հպարտանալը։ չէ՞ որ ես այն չեմ նախագծել, չեմ մասնակցել, նոյնիսկ ճարտարապետին սուրճ չեմ մատուցել երբ նա աշխատում էր, ու առհասարակ պլաններում երեւի չկայի։ (նայած ում պլաններում՝ տիեզերքի, աստուածների պլաններում չէ, այլ իրենց կամքը համեստ իրագործողների)
բայց չէ՞ որ դուք ամաչում էք, երբ մեր երկիրը ներկայացնում է, ասենք Սերժը։ ես էլ էի ամաչում։
ապա կարող էի եւ հպարտանալ Զուարթնոցով։ ապա «արդար է»։
իսկ եթէ խօսենք «մեր» մասին որպէս տարբեր քաղաքացիների միջինով ներկայացուած միաւորի, ապա արդե՞օք Զուարթնոցը կամ Սերժը մեր մասին է։
չէ, Զուարթնոցը մեր մասին չէ այսօր։ «մենք» այսօր ապագայ նայող չենք, ֆուտուրիստիկ տեքնոկրատիկ կառոյցը մեր մասին չէ։ այդ պատճառով էլ շուտով չի լինի։ չի լինի ոչ թէ այն պատճառով, որ կապիտալի շահ է, որ կոռուպցիա է, դա իրագործման մանրուքներ են։
կարեւորն այն է, որ ազգին (որպէս միջինացուած միաւոր) չի համապատասխանում։
այս յարաբերութեան մէջ չի գնահատւում Զուարթնոցի պէս զարդը։ Գնահատւում է, ոնց էր դրա անունը։ Բելաջիոն։ եւ Փարուանան։
այդ է նաեւ պատճառը իմ համար կարեւոր մարդկանց հեռանալու։ բարեւ, սիլուեր։ որ սա այլեւս Զուարթնոց օդանաւակայանի երկիրը չէ եւ յոյս էլ չկայ, որ կը լինի մօտ ժամանակում։
Սա երկիր է որը ներկայացնում է՝ այսօր Սերժը, երեկ Ռոբերտը, վաղը չգիտեմ ով, դա կրկին իրագործման մանրուքներ են։ Սերժը կայ, քանի որ միջինացուած միաւորին համապատասխան է։ (ինչպէս մի ժամանակակից հայ գրող ասաց տաքսիստին՝ «ինչո՞ւ ես Միշիկ֊Սաշիկից բողոքում, եթէ դու պաշտօնեայ լինէիր, եղբօրդ նման լաւութիւններ չէ՞իր անի»։ «իհարկէ կանէի»՝ հաստատեց տաքսիստը։ «դէ մի բողոքիր, խնդրում եմ»՝ ասաց գրողը։ ու գրողն էլ այլեւս Հայաստանում չի լինելու երկու ամիս անց։)
Դուք կասէք՝ մաքսուելի դեմոնը։ իսկ ես կասեմ ոչ։ նախ, ԳԴՀ֊ն չէր կարող այլը լինել ինչքան էլ մարդիկ չուզենային այն այլը լինի, քանի որ դրսի ուժը վճռական դեր էր խաղում ԳԴՀ֊ում։ Այն փաստացի օկուպացուած էր ԽՍՀՄ կողմից։ ՌԴ֊ն այսօր ՀՀ֊ում նման վճռական դեր չի խաղում ինչպէս ԽՍՀՄ֊ը ԳԴՀ֊ում։
Երկրորդ փաստարկս՝ այդ վեց հազար վստահուած անձի չլինելն է։ Եթէ ՀՀ %75֊ը լինէր ասենք այն «ակտիւիստ» աղջկայ պէս վճռական, Սերժը այսօր չէր լինի։
Ու եւս մի փաստարկ։ Իննսունականներին Մաքսուելի դեմոնը աշխատում էր Սովետին նման, իներցիայով։ Կրկին՝ ախպերութիւն, կրկին կոռուպցիա, պարզապէս նոր «էլիտայի»։ Սաակաշուիլու արժէքն հենց դա է, որ նա փոխեց դեմոնին եւ փորձեց հաստատել մերիտոկրատիա։ Որը բացի Բալտեան երկրներից եւ Վրաստանից ոչ մի այլ «հանրապետութիւնում» տեղի չունեցաւ։
ու եկել է ժամանակը մի բան գիտակցելու, եւ համակերպուելու, եւ փոխելու վարքագիծը։
ես իրականում ոնց որ թէ եւ չկամ այդ ֆորմատում՝ միաւորի ֆորմատում, իմ ու մեր յարաբերութեան մէջ։ ես յարաբերութեան մաս չեմ։
երբ մենք ընդունում ենք աշխատանքի մարդ, ու ես տխրում եմ, ինչ վիճակ է, ես ինձ էլ էի մեղաւոր, պատասխանատու զգում։ ես չեմ դասաւանդում ու մերժել եմ բոլոր առաջարկները։ բայց չէ՞ որ ես չեմ դասաւանդում մասնաւորապէս այն պատճառով որ չեմ ուզում, չեմ կարող, այն, իմ պատկերացումներով, կոռումպացուած համակարգի մաս լինել ու մի կերպ աշխատել այդ ձեւով։
ինչպէս ասել է Շենդերովիչը, եթէ կանգնել ես Ժիրինովսկու կողքը, քեզնից Ժիրինովսկու հոտ է գալու։ իսկ ես չեմ ուզում ինձնից «ընկեր այսինչեանի» հոտը գայ։
(կամ պէտք է դրսի ուժ լինի, ու քեզ պաշտպանի։ բայց ապա դու այնքան էլ տեղացու դեր չես կատարում)։
երբ զգում ես քեզ համայնքի մաս, ուզում ես իդենտիֆիկացնել քեզ այդ համայնքի գոնէ որոշ «դաշտերի» հետ։ այսպէս, ես իդենտիֆիկացնում էի ինձ «լաւ էլի»֊ի հետ։ դա ինչ֊որ տեղական բան էր, որը «թաթուլ» չէր, որը գուցէ կարելի էր մի ձեւ հայկական ռոք անուանել, երեւի այն պատճառով, որ «պրոտեստ»֊ի մասին էր, իսկ դա օգտակար է առողջութեանը, ու ինձ մօտ է։ ու ես այն տարածում էի, ասենք։
բայց ես լաւ հասկանում եմ, որ նոյնիսկ «լաւ էլի»֊ն բնաւ իմ մասին չէ։ այն «հին» է, խռպոտ ձայնով երգած, «մուժիկ»֊ական։ ոնց որ երիտասարդի երգած չլինի։ վահրամ մարտիրոսեանը գրում էր «յիմարի» ռեմիքսում, որ մենք մանուկ ենք, յետոյ մի անգամից՝ պառաւ։ երիտասարդ էլ չենք լինում։
ես երիտասարդական թեթեւութիւնը զգում եմ վրացական «պապարացի»֊ների մօտ։ ես լիբերալ ազատական ոգին զգում եմ թիֆլիսի փողոցների բազմազանութեան մէջ։ ու այդ է պատճառը որ Վրաստանում հնարաւոր էր Սաակաշուիլի, իսկ Հայաստանում՝ չի եղել, եւ դեմոնին չի փոխել։
եւ այդ է պատճառը, որ տխրում էի, տեսնելով այդ սահմանապահի սովետական գլխարկը, երբ մտնում էի հայաստան։ դա իմ գլխին էլ էր։ այն ինձ էր ներկայացնում, այդ գլխարկը։ այդ գլխարկը, որը սովետին է խորհրդանշում, եւ որի մասին «սփինինգ բորիս» ֆիլմում ասացին՝ «ինչպէ՞ս են այն հագնում, չէ՞ որ արժանապատւութիւն գոյութիւն ունի»։
ես սիրում եմ սրճարաններում պատուհանի մօտ նստել։ նայել քաղաքին, եւ որ քաղաքը նայի ինձ։ ու կապ զգալ քաղաքի հետ։ բայց քաղաքն այսօր ինձ նայում է «ամուսնացիր կամ փախչիր» պաստառով։ ես էլ այն եմ տեսնում։
իսկ ես չեմ ուզում այդ ընտրութիւնը՝ ամուսնանալ կամ փախչել։ մի տեսակ ինձ հոգեհարազատ ընտրութիւն չէ։
ու հիմա հասկանում եմ որ, ես փաստացի դուրս եմ «մեզնից», ես իրականում մեզ հետ կապ չունեմ։
ես ես եմ։
ես նորայրն եմ։
ես ապրում եմ երեւանում։ ստոպ։ երեւանո՞ւմ։ գուցէ իմ տա՞նն եմ ապրում։
ամէն դէպքում ես յարաբերութիւնից դուրս եմ։ մենք միասին չենք։
ես գրել եմ որ ինձ տեղացիները տեղացու տեղ չեն դնում։ իսկ թիֆլիսում թիւրինգի թեստն անցնում եմ դնում են՝ մօտենում են եւ խօսում վրացերէն։ սա «կապոյտ աչքերի» մասին չէ, սա հագնուելու մասին է, խօսելու ձեւի, շարժումների՝ մշակոյթի մասին է։
երբ ասում են ակցենտ է մօտդ՝ ասում եմ՝ «չէ չէ, ռուսական ակցենտ է, պարսկական չի», ասում են՝ «չէ չէ, չես խաբի»։ ճիշտ են ասում, քանի որ ռուսական ակցենտը սոց֊ռեալիստական հագնուած մէկի մօտ կը լինէր, արդուկած տաբատով, մէջը դրած վերնաշապիկով, ու ով «կուրգինեան» է դիտում, թէ ոնց էր իր ազգանունը։
մարդիկ էակներ են որ շատ լաւ զգում են մշակոյթը, ու շատ լաւ նոյնականացնում են դիմացինի մշակոյթը իմացած շաբլոնների հետ։
ու ես ականատես եմ եղել վերջերս պարսիկ զբօսաշրջիկների հանդէպ, ոնց ասեմ, ոչ արդար վերաբերմունքի։ որից ես ամաչել եմ։ ու յետոյ, իմ խաչմերուկում տեսայ պարսիկներ են խմում֊ուրախանում֊բարձր խօսում։ դէ ես բնաւ խմող֊ուրախացող֊բարձր խօսացող չեմ, ու կարող էի մտածել՝ այս ինչ է տեղի ունենում իմ քաղաքի սրտում, սրիկանե՜ր, բայց ես մօտեցայ իրենց ու լրիւ անկապ, յիմար ձեւով սկսեցի՝ «որտեղի՞ց էք», ասացին՝ «իրանից», ասացի «վոյ ինչ հաւէս է» (թէ չէ ես չէի ջոկել որտեղից են), ասացի՝ «welcome to armenia», ասացի՝ «i want you to feel welcomed here»։
բայց դա չաշխատեց։ իրենք շատ ճիշտ բան ասացին՝ «բայց դու տեղացի չես։ դու կամ վրացի ես կամ ռուս։ մեզ չես խաբի, չէ չէ։» «չէ, ես այս շէնքում եմ ապրում, իսկ այն շէնքում մեծացել եմ»֊ը չէր օգնի։
քանի որ իրենց պէտք չէ որ ես իրենց ասեմ «welcome»։ իրենց պէտք է այն նեղացնող մարդու նման մէկն ասի, ով միջին հայաստանցին է, իրենց պէտք է որ այն պլպլան շորիկով աղջիկն ասի, իրենց պէտք է որ այն ծիծակով տղան ասի։ ես ասեմ՝ որ ի՞նչ։ իրենց պէտք չէ ես ասեմ։ իրօք պէտք չէ։ հասկանում եմ։
այսպիսով, ես էլ չեմ ամաչում Սերժից, ու չեմ հպարտանում Զուարթնոցով։ չեմ գնում դիտորդ։ ու չեմ հիւրընկալում զբօսաշրջիկների։ ու երբ եւրոպայից մարդ գայ, ասեն՝ նորայր, արի տանենք ման տանք, չեմ գնալու։ (: ես ի՞նչ ման տամ։ թող տեղացիները ման տան։
դա ինձ միայն թւում էր որ ես գիտեմ «իրական երեւանը»։ իրական երեւանը իրենք գիտեն, իրական երեւանցիները։ (:
իսկ իմ ու հայաստանի յարաբերութիւնը չի կայացել՝ տապալուել է։ նոյն պատճառով ինչ տապալուել են իմ անձնական յարաբերութիւնները, թերեւս։
մինչ։
զուարթնոցում՝ հին զուարթնոցի նկարով գովազդ է։
#զուարթնոց #էկրանահան #օդանաւակայան
#ինքնանկար #լուսանկարներ #զուարթնոց
իմ նոր «էմբիենս»֊ը։ լուսանկարն այստեղից։
իմ նոր «էմբիենս»֊ը։ լուսանկարն այստեղից #զուարթնոց #օդակայան #օդանաւակայան #երեւան #յոլլա #սեյլֆիշ #էկրանահան #երկինք
այս գեղեցկուհին պարբերաբար գալիս է Երեւան։ Boeing 727-228(А) cn 22085/1665 ֊ը պատրաստուած էր 1980 թուին։ Այն սկսել է իր սրարշաւը Էյր Ֆրենսում (գրանցում F-GCDE). Այսօր օդանաւը պատկանում է Ասերման Էայրլայնս Իրանական ընկերութեանը (գրանցում ЕР-ASD) ու Թեհրանից Հայաստան չուերթներ է կատարում։
Արմեն Գասպարեանի մատեանից
#բոինգ #բոինգ-727 #բոինգ_727 #727 #ասերման_էյրլայնս #իրան #թեհրան #հայաստան #երեւան #զուարթնոց #evn #օդանաւակայան #օդակայան #օդանաւ
այստեղից ու այստեղից
Արմեն Գասպարեանի կենդանի մատեանը առհասարակ շատ հետաքրքիրն է, խորհուրդ եմ տալիս հետեւել, նայել, փորել արխիւները։ Ու շատ հաւէս նկարներ ունի։ Ես իր նկարներից արդեն մէջբերել եմ մի անգամ։
#պատմութիւն #լուսանկարներ #օդանաւ #իլ-18 #աւիացիայի_թանգարան #աւիացիա #նորայր_չիլինգարեան #երեւան #զուարթնոց
այստեղից
#զուարթնոց #օդանաւակայան #օդանաւ #ֆոտո #նկար
Ու Զուարթնոցը ես էլ եմ նախագծել, չնայած այն նախագծուած էր իմ ծնուելուց առաջ։ Զուարթնոցն իմ վրայ ազդել է, ես Զուարթնոց ժամանել եմ, ես այնտեղ ճանապարհել եմ, ու ես այն գիտեմ, նաեւ Զուարթնոցի միջոցով եմ ես սովորել որն է ճաշակովը, ու որն է լաւ նախագիծը, այդ պատճառով Զուարթնոցն իմ գրուած ծրագրի մէջ է։
http://norayr.arnet.am/weblog/2014/07/10/ասք-հպարտութեան-կամ-լուսանկարներ-դիտ/
#զուարթնոց #նախագծում #դիզայն #պատմութիւն #ճարտարապետութիւն #շախմատ #պուլպուլակ #Երեւան #հպարտութիւն #ինքնութիւն #ճաշակ
Ուզում եմ ասել, հաճախ մարդիկ խօսում են, ու ասում են, թէ բա ի՞նչ ես հպարտանում, ասենք Զուարթնոց օդանաւակայանով։ Դու չես այն նախագծել կամ կառուցել։ Ո՞նց կարող ես ուրիշի գործով հպարտանալ։
Եկեք մտածենք։ Իրօք։ Մենք նայում էինք «հէփի»֊ները, չէ՞։ Նայում էինք ոնց որ կը նայէինք մեր լուսանկարը։ Մարդը նայում է իր լուսանկարը որ տեսնի ո՞նց է դուրս եկել, ո՞նց են իրեն նկարել, ընդհանուր առմամբ, ինչպէս ստացուեց նկարը։ Ու «հէփի»֊ները մենք հենց այդպէս էլ նայում ենք։
Քանի որ մենք ունենք այսպէս կոչուած ինքնութեան զանազան շերտեր։ Ես Նորայրն եմ, բայց ես նաեւ Երեւանցի եմ, ես նաեւ հայ եմ, ես նաեւ շուն սիրող եմ, ես նաեւ ծրագրաւորող եմ, ես ֆոտո անող եմ, եւ այլն եւ այլն։ Ու նայելով «հէփին» ես նայում եմ ինչպէ՞ս եմ ես դուրս եկել, ինչպէ՞ս է այդ իմ Երեւանցի մասը դուրս եկել հոլովակում։ Կարողացե՞լ է լուսանկարիչը լաւ նկարել, իսկ կարողացե՞լ եմ ես, որպէս Երեւանցի (ու կապ չունի, որ ես այդ հոլովակում չեմ նկարուել) ցոյց տալ իմ հաւէս կողմերը։
Նայենք եւ այլ կողմից։ Մենք կարող ենք ամաչել, չէ՞, մեր մօտիկների, կամ մեր իշխանութեան համար։ Շատերն ամաչել են, չէ՞, որ Հայաստանը Զիմբաբուէի ու Հիւսիսային Կորեայի հետ նոյն ցուցակում էր յայտնուել։ Հասկանալի է, չէ՞, որ բնական է։ Ապա հպարտանալն էլ է բնական։
Ես շախմատ խաղալ չʼգիտեմ։ Բայց մենք գիտենք, որ շախմատը Հայաստանում շատ են սիրում։ Ու արտասահմանցիներն են, որ «չեն ջոկում», երբ գովաբանում են Հայաստանը ասելով, թէ մեզ մօտ շախմատը դպրոցում են դասաւանդում։ Ես չեմ ուրախանում, քանի որ մեզ մօտ լաւ շախմատ խաղացողներ կան ոչ այդ պատճառով, այլ այն պատճառով, որ բոլորը սիրում են, ու խաղում են, ինչպէս ժամանակին Բրազիլիայում շատ էին ֆուտբոլ խաղում։ Իսկ Վեստ Ինդիայի երկրներում՝ կրիկետ։ Այնպէս որ դա մեզ բնութագրում է, ինձ չէ, բայց միեւնոյն ժամանակ ինձ նոյնպէս։
Այնպէս որ մենք կարող ենք հանգիստ հպարտանալ Հայաստանեան ճարտարապետութեան լաւ նմուշներով։ Քանի որ դրանք արուել են այստեղ սովորած, մեծացած, հայ ճարտարապետների կողմից։ Ու Զուարթնոցը ես էլ եմ նախագծել, չնայած այն նախագծուած էր իմ ծնուելուց առաջ։ Զուարթնոցն իմ վրայ ազդել է, ես Զուարթնոց ժամանել եմ, ես այնտեղ ճանապարհել եմ, ու ես այն գիտեմ, նաեւ Զուարթնոցի միջոցով եմ ես սովորել որն է ճաշակովը, ու որն է լաւ նախագիծը, այդ պատճառով Զուարթնոցն իմ գրուած ծրագրի մէջ է։ Զուարթնոցն իմ արած լուսանկարի մէջ է, քանի որ այն իմ ճաշակի եւ ընկալման մասին է։
Նաեւ, սա տնտեսութեան պէս է, երբ միայն դու չես վարկ վերցրել, այլ «բոլորը», ու միայն դու չես, որ խնայում ես, այլ բոլորը, ու մենք բոլորս համակարգի մէջ ենք, եւ իրար վրայ ազդում ենք։ Ու մէզնից մէկի վրայ ազդեցութիւնը համակարգի այլ անդամների վրայ է ազդում, Հայզենբերգի ականջը քաշի։ Այնպէս որ Զուարթոցն էլ պատահական չէր, եւ պատահական չէր այն, որ ՀՍՍՀ֊ի գլխաւոր քարտուղարն ինժեներ էր, իսկ Ադրբեջանի ու Վրաստանի՝ ԿԳԲ֊շնիկներ էին։
Ոչինչ էլ պատահական չէ։ Իհարկէ, պատահական չեն նաեւ վատ բաները։ Բայց այս փոստը դրանց մասին չէ։
Արեգն ասում էր, որ նա չի կարող հանդիպել աղջկայ հետ, ով չգիտի ինչ է պուլպուլակը։ Հասկանալի է, քանի որ ապա այդ աղջիկը չի կարող հասկանալ Արեգին, իմանալ Արեգին։
Այնպէս որ թուլացէք եւ հանգիստ հպարտացէք նրանով ինչ դեռ մնացել է, անկախ նրանից, որ դուք ճարտարապետ չէք։ Իսկ ճարտարապետը կարող է հանգիստ հիանալ Արոնեանի խաղացած պարտիայով, ու հաղթանակով։ (Նոյնիսկ Տաճատի հաղթանակը պատահական չէր այն առումով, որ ասենք Ռուսաստանի ինչ֊որ մի «եդինոռոս» կարող է շախմատի քայլերը չʼիմանար, իսկ այ Տաճատը գիտեր։ Եթէ չʼիմանար, բախտը իրեն չէր ժպտա ։Ճ Բայց իհարկէ, եկեք Տաճատով չʼհպարտանանք։) Մենք շատ այլ հպարտանալու բան ունենք, դեռ ունենք։ Ունենք ամառայինը, ունենք հիանալի ութսունականների վերջի արտառոց ու հիացմունքի արժանի ազատագրական շարժումը, ունենք Գոլիաթի հանդէպ հաղթանակ, ունենք Լաւ Էլի, ունենք չիպերի նախագծում, աշխարհը չունի, ու ամէն մի քեարթ կարող է հանգիստ դրանով հպարտանալ, թեկուզ եթէ չʼգիտի չիպն ինչ է, ու բնաւ էլ ինժեներ չէ, ունենք Համասեան, ու կարող ենք իրենով էլ հպարտանալ, անկախ նրանից գիտե՞նք նուագել թէ չէ։ Համասեանի երաժշտութիւնը ամէն մէկիս մէջ է, իսկ ամէն մէկս՝ իր երաժշտութեան ու կատարումների մէջ ։Ճ
ու տենց
կարծես թէ սա է լինելու այս տարւա բարքեմփի լոգոն։
Մենք միշտ էլ ուզում էինք որ այն չլինի գլոբալիստական, որ երեւա, Երեւանի բարքեմփն է, ոչ թէ ասենք Տւերի կամ Գիւտերսլոյի։ Աւաղ, յաճախ «հայկականը» փորձում են շեշտել օգտագործելով նուռ/ծիրան/մոլիբդեն/կաուչուկ, բայց դա ազգագրական է, ոչ ազգային։ Իսկ Զւարթնոցը եւ ազգային ճարտարապետութեան միջազգային կարեւորութեան նմուշ է, եւ տեքնո է, եւ ֆուտուրիստիկ է, արդի է եւ ինքը հենց EVN օդանաւակայանն է, EVN֊ն է։
#barcamp #yerevan #zvartnots #airport #logo #design #2014 #բարքեմփ #երեւան #զվարթնոց #զուարթնոց #զւարթնոց #դիզայն #օդանավակայան #օդանաւակայան #EVN #barcampevn14 #barcampevn2014 ###############
կարծես թէ սա է լինելու այս տարւա բարքեմփի լոգոն։
Մենք միշտ էլ ուզում էինք որ այն չլինի գլոբալիստական, որ երեւա, Երեւանի բարքեմփն է, ոչ թէ ասենք Տւերի կամ Գիւտերսլո֊ի։ Աւաղ, յաճախ «հայկականը» փորձում են շեշտել օգտագործելով նուռ/ծիրան/մոլիբդեն/կաուչուկ, բայց դա ազգագրական է, ոչ ազգային։ Իսկ Զւարթնոցը եւ ազգային ճարտարապետութեան միջազգային կարեւորութեան նմուշ է, եւ տեխնո է, եւ ֆուտուրիստիկ է, արդի է եւ ինքը հենց EVN օդանաւակայանն է, EVN֊ն է։
#barcamp #yerevan #zvartnots #airport #logo #design #2014 #բարքեմփ #երեւան #զվարթնոց #զուարթնոց #զւարթնոց #դիզայն #օդանավակայան #օդանաւակայան #EVN #barcampevn14 #barcampevn2014 ###############
Այս, Կարլ Դե Կեյզերի (Carl De Keyzer) լուսանկարի տակ ՄագնումՖոտոս կայքում գրված էր, որ այն արված է Ադրբեջանում՝ Բաքվում։ Նունիսկ կասկածեցի… ճշտեցի հայրիկից, չլինի՞ այդ նախագծով մի քանի տեղ պատճենել են։ Ասաց չէ, Բաքվինը ուրիշ ձեւ է ու վաբշե ացտոյ այնպես որ հաստատ Երեւան է։
Սակայն երկուսս էլ դժվարանում էինք հիշել թե որտեղ էր այդ լողավազանը։ Ես քարտեզի վրա էի փնտրում թե ուր կարող էր առաջ գտնվել։ Հետո նա հիշեց, ասաց՝ հա, կարծես մի ջրափոս կար, որտեղից հրշեջ մեքենաները ջուր էին հավաքում։
Ես գրել էի Մագնում Ֆոտոս, խնդրել էի որ ուղղեն լուսանկարի նկարագրությունը, քանի որ Զվարթնոցը բնավ Բաքվում չէ, այլ Երեւանում։ Պատասխան չկար, այսօր ստուգեցի, տեսա գրել են՝ Ադրբեջան, Երեւան։ Տենց էլի գրեցի, մտածում էի որ էլի չեն պատասխանի, բայց այս մի հասցեի տերը ավելի ադեկվատ գտնվեց։ Ահա իր պատասխանը՝
Barev Norayr,
Thank you very much for your email and your interest in Magnum Photos;
All our apologizes for this misteake, It has been changed as you can see by clicking on the link
ARMENIA. Yerevan. Swimming pool in Zvartnots International Airport. 1989.
Problem chiga;
Thank you again,
Very best
Cs
Մի հատ էլ կայք կա, այնտեղ Նարեկացին ներկայացված է որպես 10 երորդ դարի ռուս մտավորական։ Քանի որ ռուսների միջոցով գիտեն իրան, ավելի ճիշտ՝ Շնիտկեի գործից
ու տենց
#Զվարթնոց #Երեւան #Հայաստան #օդանավակայան #ֆոտո #փոտո #լուսանկարներ #Մագնում #ՄագնումՖոտոս #լողավազան #երեխաներ #ամառ #էկրանահան #Carl-De-Keyzer #photography #Zvartnots #airport #pool #Yerevan #Armenia #children #summer #Magnum-Photos #Magnum #photos #photo #screenshot
Hey, Armenia, maybe you shouldn’t rely on a single, fragile cable to connect your entire country to the Internet? This is like something from a Looney Toons cartoon.
[այստեղից][1]
Սա ինձ այլ պատմություն հիշեցրեց։
Ուրեմն օդանավակայանում ութսունականներին համակարգչային ցանց էին պատրաստել։ Ծրագրերը պարբերաբար դադարում էին աշխատել քանզի ցանցը կտրվում էր։ Պարբերաբար, շաբաթը մեկ անգամ։
Նույն տեղը։
Վերջապես այթիշնիկները որոշեցին գնալ տեսնել ո՞վ է ամեն շաբաթ նույն օրը գալիս լարը կտրում։
Պարզվեց, Փարաքարի բնակիչներն են, իրենք հաստ մալուխը կտրում են ու միջի մանր լարերը հանում են որ դրանցով կանաչի փաթաթեն տանեն ծախելու։
_ու տենց_
[1]: http://gawker.com/#!5789474/75+year+old-woman-cuts-entire-country-off-from-the-internet