ազգային պատկերասրահում էլ կայ երեւան ֆոտօ ֆեստի ցուցադրութիւն՝ 7֊րդ ու 1֊ին յարկերում։
երեւի առաջին անգամ պատկերասրահի պատմութեան մէջ սովէտական շրջանը նկարագրուած ա որպէս օկուպացիա։
համադրողը վրացի ա՝ նեստան նիջարաձէ։
այդ շրջանից կան վրաստանի գիւղերի նկարներ, երեւանի, գիւմրու տեսարաններ։
պլպլան ժամը՝
երեւան՝
հայ հիփսթերներ՝
մագնում գործակալութեան նկարների մէջ ցուցադրուած ա նաեւ կարլ դէ կայզերի զուարթնոցի նկարը՝
այդ նկարի մասին 2013֊ին հրապարակում եմ արել։
զոնտիկ՝
եթէ չէք տեսել այս անձրեւանոցներին վերաբերող գրառումս, ապա տեսէ՛ք այստեղ։
ցուցադրութիւնը կը լինի մինչեւ նոյեմբերի 28֊ը։ պատկերասրահն աշխատում ա մինչեւ երեկոյեան վեցը, բայց կիրակի օրերը՝ մինչեւ հինգը։
#պատկերասրահ #ցուցահանդէս #փառատօն #երեւան #գիւմրի #պատմութիւն #օկուպացիա #անձրեւանոց #զուարթնոց #ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #ցււցադրութիւն
առաջ էստեղ «սայաթ»֊ն էր՝ լիբանանահայկական «օբյեկտ», բաւական հաւէսը, ու ինձ համար կարեւոր էր որ մինչեւ գիշերուայ երեքն աշխատում էր։ յետոյ ինչ֊որ գինի խմելու տեղ էր։ երբէք չեմ մտել։
հիմա էս մասը տալիս են (կամ վերադարձնո՞ւմ են) իգիթեանի պատկերասրահին։
ու էդպէս էլ գրեցին՝ օբյեկտ պատկերասրահ։ (:
#դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել #իգիթեան #օբյեկտ #պատկերասրահ #քաղաք
Դոմինիկի ու իր հօր հետ գնացել էինք ազգային պատկերասրահ։ Նա ուզում էր հօրը ցոյց տալ Սարեանին, իսկ իմ վրայ Սարեանը բնաւ տպաւորութիւն չթողեց, գոնէ այս անգամ, կամ այս գործերը։ Թողեց Այւազովսկին, ու Բաշինջաղեանը։ Կանխատեսում եմ, որ արուեստում մի քիչ խորացած մարդիկ, այն էլ, մոդերնիզմ սիրող, կասէն՝ էս ով ես, բայց ինչ կամ դա եմ։ Այդ երկուսի գոյներն էին սպանիչը, ու ինչ գոյներ էին օգտագործում։ Բաշինջաղեանի Սեւանները՝ եւ առաւօտը, եւ գիշերը։ Հետաքրքիր էր որ նա շատ գիշերային նկարներ ունէր։ Ու Խաչատուր Աբովեանի տունը էլի գիշերն է նկարել՝ վառ պատուհաններով։ Ու իր ծառերով բնանկարներն էին տպաւորիչ։ Կոջոյեանի շունիկներին հաւանեցի շատ։ Մի նկարչի՝ իր կնոջ դիմանկարն էր լաւը, շան ձագի հետ։ Ու կինը բնաւ սիրունիկ կամ գրաւիչ, կամ գլամուր չէր ներկայացուել, տենց մտահոգ ու ծուռ բերանով։ Արտայայտիչ։ Ու կարծես Կոնտուրաջեանի մի դիմանկարն եմ հաւանել՝ շատ հաւէս լուսաւորութեամբ։
Ես մի քանի նկար արել եմ, բայց հիմա հաւէս չունեմ տարածելու, գուցէ մի այլ օր լցնեմ։
Մէկ էլ հայ միջնադարեան արուեստի սրահներ կային՝ առաջին անգամ եմ տեսել, նոր ցուցահանդէս էր։ Հիմնականում՝ կրօնի պրոպագանդա էր, բայց հետաքրքիր բաներ կային։ Կային ասենք Անիի ինչ֊որ եկեղեցուց նկարներ (պատճէններ էին գրեթէ բոլորը) որոնց վրայ վրացերէն էր գրուած։ Լիքը տեղ յունարէն գրառումներ կային։ Մի շատ մազալու պատկերազարդում կար, բայց այդ սրահի կինն էլ էր խիստ, ինչպէս ճիշտ կրօնապաշտը, ու չթողեց նկարել, բայց ես մի քիչ հասցրի, եւ դա էլ կը տարածեմ։ եւ առհասարակ ամէն ինչ արգելու մէր։ կար սիլուեստեր առաջին պապի նկարը։ իսկ գրիգոր լուսաւորչի նկարի մատները տեղ չէին արել շրջանակի մէջ, այդ պատճառով շրջանակը այդ տեղում կտրած էր, ու մատները դուրս էին։ այսպէս՝ հայ նկարիչները մտածում են սահմաններից դուրս։
Այս անգամ Դոմինիկն ինձ սովորեցրեց ուտել կանաչի լաւաշի մէջ։ Նա դա է պատուիրել Դալանում, ու տենց հաւէսով ուտում էր, որ ես էլ փորձեցի։ Փորձեցի՝ ու ասացի՝ գիտե՞ս, ես առաջին անգամն եմ սա ուտում։ Նա էլ ասաց՝ «դու չափազանց ռուս ես» ու ծիծաղեց։ Յետոյ շրջուեց, հօրն ասաց, որ իմ առաջին լեզուն ռուսերէնն է։ Հայրը կարեկցող աչքերով վրաս նայեց, ձեռքը դրեց ուսին, ասաց որ դա իմ մեղքը չէ։
Հայրը ռուսերէնը շատ չի սիրում՝ գիտի միայն «դաւայ» բառը, քանի որ իրենց ընտանիքը Լեհաստանից արտահանել են ռուս զինուորները պատերազմից յետոյ՝ «դաւայ, դաւա՛յ» ասելով։ Դա իր յիշողութիւնն է ռուսներից ու ռուսերէնից։
Իսկ անցեալ անգամ Դոմինիկն ինձ սովորեցրել էր ուտել Զաթար։ (: Իսկ մի արեւմտահայ աղջիկ կար, որ էլի արեւելեան խոհանոցից բաներ էր սովորեցնում։ Այսպէս, ճիշտ էր Սաթենիկն ասելով, որ էդ նա է ինձ ինտեգրելու, ոչ թէ ես՝ իրան։ Ահա։ #ռուսերէն #զաթար #արուեստ #բաշինջաղեան #պատկերասրահ
Աբովյանի հին դալանները փակ են։
Փակ է «Դետսկիյ Միր»-ի դիմացի դալանը։ Որովհետեւ մտնելու տեղ այլեւս չկա։ Այնտեղ փորում են եւ կառուցում նոր շենքեր։
Եթե հիշում եք, այնտեղ կային բնակիչներ, ու շագանակագույն փոքրիկ շուն։ Շունը տուսվում էր դալանի մուտքի մոտ բուլկաներ վաճառող տատիկների հետ ու զվարճանում հաչալով Աբովյանով անցնող մեծ շների վրա։ Նա գիտեր որ իրենից մեծ շներին ապտակելը վտանգավոր չէ, որովհետեւ Աբովյանով անցնող շները այն ժամանակ որպես կանոն ինտիլիգենտ կիրթ էին, իսկ եթե այնուամենայնիվ որեւէ շան ինքնասիրությունը թույլ լինի, ու նա չդիմանա, ապա միշտ կարելի էր փախչել դալանի ներս, հարմարավետ ու հով բակ, ուր անհամեմատ ավելի ապահով է։
Կինո Մոսկվայից մի քիչ ներքեւ կար ֆոտո արհեստանոց տանող դալան։ Լուսանկարչի հայրն է այն հիմնել, իսկ մայրը տիրապետում էր սեւ սպիտակ նկարները ձեռքով գունավորելու արվեստին։
Այնպես որ, դալանները փակ են, պարոնայք երդվյալ ատենակալներ։
Սուրճը պատրաստում են ավտոմատները, եւ ինչ խոսք, մարդիկ էլ են դարձել ավտոմատներ։
Նրանք չեն բարեւում սրճի ավտոմատների կողքին կանգնած վաճառողներին, իսկ վաճառողները վերաբերվում են հաճախորդներին որպես այլ ավտոմատների։
Ու այստեղ ամենակարեւորը։
Ես վաղուց այնքան շատ չէի ուրախացել, ինչպես մի քանի օր առաջ։ Մտածում էի, որ ֆոտոյի դալանը փակել են ու փակել։ Կամ դրա տեղը ինչ որ հերթական «բորդել» կլինի։
Անահիտը առաջարկեց մտնել հուշանվերների խանութ, որովհետեւ այնտեղ իր խոսքերով առեղծվածային է։
Ու ես չհասկացա որ իրականում այդ բակի դալանում եմ։ Պարզապես զգացի որ առաստաղն ու պատերը կլոր են։ Աշխատողները բացատրեցին՝ սա առաջ դալան էր։ Ախ, ափսոս, մտածեցի։ Այլեւս բակ չի լինի մտնել։ Ու այդ պահին մտքերս կարդալու պես ինձ հրավիրեցին բակ, ասացին, եկեք տեսեք ինչ լավ բակ ունենք։
Առաջին հայացքով նկատեցի փայտից հավես սեղան ու աթոռներ։
Իսկ հետո ես տեսա շանը։
Նա եկավ ծանոթանալու եւ հանեց լեզուն։
Սեւ էր մի երկու սպիտակ խալով, փրչոտ, ու ընդհանուր առմամբ հիշեցնում էր րիթրիվեր։
– Բարեւ, ես Նորայրն եմ – ասացի։
– Բարեւ, ես Աչոնն եմ – պատասխանեց շունը։
– Նա ինքն է մեզ մոտ եկել – ասացին ինձ։
Աչոնի մորթին փայլում էր, ու նա լավ խնամված տեսք ուներ։
Հետո կարելի էր նկատել թութակին։
– Նա նույնպես ինքն է մեզ մոտ եկել, ուզում եք հավատացեք, ուզում եք չէ։
Այդ ժամանակ Աչոնը առաջարկեց խաղալ, ես չդիմացա, ու մենք լիքը լիքը խաղացինք, ու կծոտվեցինք։ Չգիտեմ ինչքան երկար։ Շա՜տ երկար։ Մինչեւ բակ չմտավ Ադրինեն այնպես, ոնց որ տենց էլ պետք ա լիներ, մտավ, տեսավ ինձ շան հետ, ու ասաց
– Բարեւ Նորայր, ես եկել եմ քրոջդ նկարները նայելու։
– հմ՞
Ու Ադրինեն բարձրացավ աստիճաններով վերեւ։ Պարզվում է երկրորդ հարկում պատկերասրահ է։
Շան հետ միասին բարձրացանք գեղեցիկ փայտե աստիճանով ու մտանք պատշգամբ։
Աչքս ընկավ ծանոթ քանդակի վրա։
– Նա ասում է այո, բացատրեց պատկերասրահի աշխատողը։
Գլխի տակ ճոճանակ էր, ու գլուխը մեր հետ համաձայնվում էր ճոճվելով։
Սա Կարեն Բաղդասարյանի գործն է – անմիջապես մտածեցի ես ու տեսա գրառում – «Կարեն Բաղդասարյան»
Ես նրան լուսանկարել եմ մի քանի տարի առաջ՝
Հետո անմիջապես ճանաչեցի Նանայի նկարը։ Սա չէր սակայն կրկին տեքնո մողեսի թեմայով՝
}}
Հետո ճանաչեցի Նարեկի նկարը։ Հետո Կարինե Մացակյանի հիպերռեալիզմը։ Հետո բացեցի սեղանի վրա գտնվող գիրքը, ու բացած տեղում իսկ Ռուբեն Գրիգորյանի նկարն էր։
Ու ես զգացի որ այս տեղը ինձ շատ հարազատ է։ Դուրս գալուց անհանար էր չնկատել ինչ հրաշալի հարմարավետ, լայն ու հով պատշգամբ է։
Հաստատ հավես էր այս տանը ապրել, իջնել հով բակ ու ցածր դալանով դուրս գալ Աբովյան։ Բայց ես գիտակցում եմ, որ այստեղ կապիտալը այստեղ բնակվող մարդկանց այսպես թե այնպես կհաներ։ Հարցը միայն նրանում է ինչ կլիներ շենքի ու դալանի հետ։ Կքանդվեր, կդառնար էլիտար ռեստորան, թե այսպիսի մի բարի ակումբ։
Հետո բակում ես խմում էի կավե բաժակով սառը ջուր․ Մինչդեռ Աչոնը շարունակում էր նուրբ կրծել վերնաշապիկիս թեւը։
Դուրս գալուց դալանի մեջ ես հանդիպեցի Կարենին, ու հենց դալանում գտնվում էր իր այլ քանդակը՝ զբոսաշրջիկը։ Նա ունի բազմազան ոտքեր, շատ խառն ա ու բառացի շրջում ա։ Ու ես գիտեմ ով է պատրաստել դրա մեխանիկան, ու ով է ծրագրավորել շարժումները ղեկավարող միկրոկոնտրոլերը։
Դալանում կային հին հայկական զնաչոկներ։ Ես մի քանի հատ վերցրեցի։
Մեկի վրա գրված էր «soviet armenia» ու աստղ էր նկարած արարատի կողքը։ Մեկի վրա Օպերան էր։
Իսկ այս լուսանկարը իրեն չկորցնելով չխկացրեց Ադրինեն բակ մտնելիս՝
Այնպես որ ես ունեմ նոր ընկեր ում հետ կարելի է խաղալ։
ու տենց