համալսարանի ֆիզիկայի֊կիրառականի դալանում մի ժամանակ, տարիներ շարունակ, զանազան նկարների եւ տողերի մէջ աչքի էր ընկնում «այմ եօր քոմփիւթըր» գրուածքը։ ես երբեք չհասկացայ դա ինչ կարող ա նշանակէր։ մէկն ասաւ, թէ դա յուզիչ ա ու ռոմանտիկ։
#դալան #եպհ #կարգիչ #ռոմանտիկ #երեւան
սեպտեմբեր 2017։
ձմեռ֊գարուն 2016։
գարուն 2009։
#դալան #բակ #լուսանկարներ #պետերբուրգ #քաղաք
ազատ էլեկտրականութիւն դալանի մէջ։
#էլեկտրականութիւն #լուսանկարներ #դալան #պետերբուրգ #քաղաք
#հրէաներ #դալան #պետերբուրգ #տեքստ #գրուածք #ատելութիւն #քաղաք #լուսանկարներ
#դալան #քաղաք #գրաֆիտի #լուսանկարներ
#պետերբուրգ #քաղաք #դալան #սէր #մարդիկ #լուսանկարներ
#փիղ #փղեր #դալան #պետերբուրգ #քաղաք #բակ #գրաֆիտի #լուսանկարներ
@{Dark Violet Witch ; dark_violet_witch@spyurk.am}֊ի ցուցահանդէսի մի նկարի հատուածներ։ նկարը կոչւում է ստուերների գիրք։ դա այնպիսի մի գիրք է, ուր վհուկները պահում են իրենց ստեղծած սկրիպտները կախարդանքները, ակնարկները, զանազան լուծումները։ մահանալուց առաջ իրենք կարող են պատգամել, որ այդ իրենց փորձը դառնայ փաբլիկ դոմեն ազատ, կամ որ գիրքը վառուի։
ցուցահանդէսը դեռ բաց է Դալան֊ում, խորհուրդ եմ տալիս մօտակայ օրերը մտնել, բաց չթողնել։
#վհուկ #ստուերերի_գիրք #նկար #գեղանկարչութիւն #ֆէնթեզի #ցուցահանդէս #գիրք #դալան #արուեստ
#մորուք #morooq #ֆոտո #ցուցահանդէս #դալան #վահան֊սթեփանեան #արմեն֊գալեան #երեւան
ասում են, կարծես Տիգրան Համասեանն է ձայնով զբաղւելու։ նաեւ, կարծես ինձ էլ հաշւեցին։ ես որպէս ֆրանսիական յեղափոխութեան կերպար եմ նկարւել։ ահա։Ճ
֊ իսկ երբ այ այսպես պարկ արած #մեքենա էր լինում մեր #դալան ֊ում, Պավլիկը առնում էր բոլոր երեխաներին #պաղպաղակ, ու խնդրում էր, որ դրա #անիվ ֊ները ծակեն։
#զրույց #Երեւան #մարդիկ #քաղաք
#Երեւան #դալան #Yerevan #լուսանկար #n900-photos
Աբովյանի հին դալանները փակ են։
Փակ է «Դետսկիյ Միր»-ի դիմացի դալանը։ Որովհետեւ մտնելու տեղ այլեւս չկա։ Այնտեղ փորում են եւ կառուցում նոր շենքեր։
Եթե հիշում եք, այնտեղ կային բնակիչներ, ու շագանակագույն փոքրիկ շուն։ Շունը տուսվում էր դալանի մուտքի մոտ բուլկաներ վաճառող տատիկների հետ ու զվարճանում հաչալով Աբովյանով անցնող մեծ շների վրա։ Նա գիտեր որ իրենից մեծ շներին ապտակելը վտանգավոր չէ, որովհետեւ Աբովյանով անցնող շները այն ժամանակ որպես կանոն ինտիլիգենտ կիրթ էին, իսկ եթե այնուամենայնիվ որեւէ շան ինքնասիրությունը թույլ լինի, ու նա չդիմանա, ապա միշտ կարելի էր փախչել դալանի ներս, հարմարավետ ու հով բակ, ուր անհամեմատ ավելի ապահով է։
Կինո Մոսկվայից մի քիչ ներքեւ կար ֆոտո արհեստանոց տանող դալան։ Լուսանկարչի հայրն է այն հիմնել, իսկ մայրը տիրապետում էր սեւ սպիտակ նկարները ձեռքով գունավորելու արվեստին։
Այնպես որ, դալանները փակ են, պարոնայք երդվյալ ատենակալներ։
Սուրճը պատրաստում են ավտոմատները, եւ ինչ խոսք, մարդիկ էլ են դարձել ավտոմատներ։
Նրանք չեն բարեւում սրճի ավտոմատների կողքին կանգնած վաճառողներին, իսկ վաճառողները վերաբերվում են հաճախորդներին որպես այլ ավտոմատների։
Ու այստեղ ամենակարեւորը։
Ես վաղուց այնքան շատ չէի ուրախացել, ինչպես մի քանի օր առաջ։ Մտածում էի, որ ֆոտոյի դալանը փակել են ու փակել։ Կամ դրա տեղը ինչ որ հերթական «բորդել» կլինի։
Անահիտը առաջարկեց մտնել հուշանվերների խանութ, որովհետեւ այնտեղ իր խոսքերով առեղծվածային է։
Ու ես չհասկացա որ իրականում այդ բակի դալանում եմ։ Պարզապես զգացի որ առաստաղն ու պատերը կլոր են։ Աշխատողները բացատրեցին՝ սա առաջ դալան էր։ Ախ, ափսոս, մտածեցի։ Այլեւս բակ չի լինի մտնել։ Ու այդ պահին մտքերս կարդալու պես ինձ հրավիրեցին բակ, ասացին, եկեք տեսեք ինչ լավ բակ ունենք։
Առաջին հայացքով նկատեցի փայտից հավես սեղան ու աթոռներ։
Իսկ հետո ես տեսա շանը։
Նա եկավ ծանոթանալու եւ հանեց լեզուն։
Սեւ էր մի երկու սպիտակ խալով, փրչոտ, ու ընդհանուր առմամբ հիշեցնում էր րիթրիվեր։
– Բարեւ, ես Նորայրն եմ – ասացի։
– Բարեւ, ես Աչոնն եմ – պատասխանեց շունը։
– Նա ինքն է մեզ մոտ եկել – ասացին ինձ։
Աչոնի մորթին փայլում էր, ու նա լավ խնամված տեսք ուներ։
Հետո կարելի էր նկատել թութակին։
– Նա նույնպես ինքն է մեզ մոտ եկել, ուզում եք հավատացեք, ուզում եք չէ։
Այդ ժամանակ Աչոնը առաջարկեց խաղալ, ես չդիմացա, ու մենք լիքը լիքը խաղացինք, ու կծոտվեցինք։ Չգիտեմ ինչքան երկար։ Շա՜տ երկար։ Մինչեւ բակ չմտավ Ադրինեն այնպես, ոնց որ տենց էլ պետք ա լիներ, մտավ, տեսավ ինձ շան հետ, ու ասաց
– Բարեւ Նորայր, ես եկել եմ քրոջդ նկարները նայելու։
– հմ՞
Ու Ադրինեն բարձրացավ աստիճաններով վերեւ։ Պարզվում է երկրորդ հարկում պատկերասրահ է։
Շան հետ միասին բարձրացանք գեղեցիկ փայտե աստիճանով ու մտանք պատշգամբ։
Աչքս ընկավ ծանոթ քանդակի վրա։
– Նա ասում է այո, բացատրեց պատկերասրահի աշխատողը։
Գլխի տակ ճոճանակ էր, ու գլուխը մեր հետ համաձայնվում էր ճոճվելով։
Սա Կարեն Բաղդասարյանի գործն է – անմիջապես մտածեցի ես ու տեսա գրառում – «Կարեն Բաղդասարյան»
Ես նրան լուսանկարել եմ մի քանի տարի առաջ՝
Հետո անմիջապես ճանաչեցի Նանայի նկարը։ Սա չէր սակայն կրկին տեքնո մողեսի թեմայով՝
}}
Հետո ճանաչեցի Նարեկի նկարը։ Հետո Կարինե Մացակյանի հիպերռեալիզմը։ Հետո բացեցի սեղանի վրա գտնվող գիրքը, ու բացած տեղում իսկ Ռուբեն Գրիգորյանի նկարն էր։
Ու ես զգացի որ այս տեղը ինձ շատ հարազատ է։ Դուրս գալուց անհանար էր չնկատել ինչ հրաշալի հարմարավետ, լայն ու հով պատշգամբ է։
Հաստատ հավես էր այս տանը ապրել, իջնել հով բակ ու ցածր դալանով դուրս գալ Աբովյան։ Բայց ես գիտակցում եմ, որ այստեղ կապիտալը այստեղ բնակվող մարդկանց այսպես թե այնպես կհաներ։ Հարցը միայն նրանում է ինչ կլիներ շենքի ու դալանի հետ։ Կքանդվեր, կդառնար էլիտար ռեստորան, թե այսպիսի մի բարի ակումբ։
Հետո բակում ես խմում էի կավե բաժակով սառը ջուր․ Մինչդեռ Աչոնը շարունակում էր նուրբ կրծել վերնաշապիկիս թեւը։
Դուրս գալուց դալանի մեջ ես հանդիպեցի Կարենին, ու հենց դալանում գտնվում էր իր այլ քանդակը՝ զբոսաշրջիկը։ Նա ունի բազմազան ոտքեր, շատ խառն ա ու բառացի շրջում ա։ Ու ես գիտեմ ով է պատրաստել դրա մեխանիկան, ու ով է ծրագրավորել շարժումները ղեկավարող միկրոկոնտրոլերը։
Դալանում կային հին հայկական զնաչոկներ։ Ես մի քանի հատ վերցրեցի։
Մեկի վրա գրված էր «soviet armenia» ու աստղ էր նկարած արարատի կողքը։ Մեկի վրա Օպերան էր։
Իսկ այս լուսանկարը իրեն չկորցնելով չխկացրեց Ադրինեն բակ մտնելիս՝
Այնպես որ ես ունեմ նոր ընկեր ում հետ կարելի է խաղալ։
ու տենց