https://www.youtube.com/watch?v=uhx1sdX2bow
շատ հետաքրքիր հարցազրոյց։
#մարդիկ #ապագայ #արհեստական_բանականութիւն #տէք #ազատութիւն #
ընկերներս են ուղարկել, ես գոյների վրայ չդիմացայ, աշխատեցի, բայց էականն այն ա որ սովէտոտ վիեննա ա՝
#շէնք #վիեննա #պատշգամբ #բարձրայարկ #մարդիկ #քաղաք
ահա, arm֊ն էլ ա օգտագործել branch prediction ու էդպէս էլ պիտի լինէր՝
https://www.youtube.com/watch?v=CjpEZ2LAazM ✓
սա շատ հետաքրքիր թութղ ա՝
https://arxiv.org/pdf/2406.08719
speculative execution֊ը բարդ լուծում ա, իսկ բարդութիւնից կարող են բխել խնդիրները։ պարտադիր չի որ բխեն, բայց մենք մարդ ենք, ու մեզ բարդ ա գործ անել բարդ համակարգերի հետ։
#մարդ_ես
ես հասկանում եմ որ մրցակցութիւնն ա ստիպում բոլոր տէք նախագծողներին բարդացնել դիզայնը, գտնել բարդ լուծումներ։ չնայած կարող ա եւ տակից դուրս չգան։
ու մրցակցութիւնը ոնց որ ստիպի իրանց լինել անպատասխանատու։ իրենք կարողանում են բարձր գնահատականներ հաւաքել տարբեր չափումներում ու թեստերում, բայց ահա հիմա ունեն բագ։ օկէյ, կը ֆիքսեն ու ուրախ կը վաճառեն մեզ նոր պրոցեսորներ։
իսկ եղած պրոցեսորի համար ֆիքսը եթէ լինի՝ ապա ծրագրային, ու կը դանդաղեցնի աշխատանքը։ ու էն ինչ շահել ենք speculative execution֊ի պատճառով, կը կոմպենսացուի ծրագրային ուղղումով։ լաւ ա եթէ աւելի դանդաղ չի աշխատի, քան առանց դրա կաշխատէր։
ու մի կողմից հա, նախագծողներն են, որ ուզում են գլխից վերեւ թռնել, ֆիզիկայի օրէնքներն անցնեն, ժամանակից առաջ ընկնեն։ իսկ նրանք որ չեն կարողացել՝ դուրս են մնում շուկայից, բիզնէսից։
միւս կողմից էդ մենք ենք, շուկան, որ չի ջոկում ինչ ա կատարւում, մանաւանդ էդ նոր ոլորտում, ու ուրախ գնում ենք էդպիսի պրոցեսորներ։
պահանջ չենք դնում որ լինեն աւելի դանդաղ, բայց աւելի պարզ դիզայնի ու յուսալի։
միւս կողմից՝ աշխարհն ա հիմա բարդացել։ ու գուցէ միայն ոլորտից չի՝ մենք առհասարակ չենք ջոկում ինչ ա կատարւում ու չենք կողմնորոշւում ինչ ա շուկան առաջարկում այս բարդ աշխարհում։
ինչն ա նաեւ սարսափելի՝ ջաւա սկրիպտ էքսփլոյթ կայ, ինչպէս եւ ինթելի նմանատիպ խնդիրների ժամանակ կար։ այսինքն՝ դիտարկչի մէջ կարող ա վնասակար կոդ աշխատել, իսկ դու չես էլ իմանայ։
ու ես տեսնում եմ որ արհեստական բանականութիւն ա օգտագործուելու որպէս quality assurance, որպէս թեստեր։ ու արդէն օգտագործւում ա։ ինչը մտահոգիչ ա, որովհետեւ ինքը կարող ա սխալուել, իսկ մենք կարող ա դա չջոկենք։
ու կարելի ա աւելի խորը գնալ ու նշել որ պետութեան կողմից ստանդարտիզացուած կրթութեան եւ թեստաւորման համակարգն ա բերում նրան որ բոլորը սովորում են մի ձեւով։ ու հիմա կը գայ արհեստական բանականութիւնը որը կը համարուի, որ աւելի լաւ ա իրան դրսեւորում, քան մարդիկ էդ նոյն ստանդարտիզացուած թեստերում։
#աբ #ապագայ #տէք #արհեստական_բանականութիւն #աբօ #մարդ #մարդիկ #երկաթ #պրոցեսոր #վրիպում #անվտանգութիւն #թեստաւորում #նախագծում #ծրագրաւորում #կրթութիւն #մրցակցութիւն #կապիտալիզմ #ազատութիւն #
եկէք ձեզ հետ կիսեմ մարդկանց, որ ուրբանիզմի հետ կապ ունեն՝
գուցէ եւ հայ ա ու յայտնի ուրբանիստ ա՝ https://mastodon.online/users/BrentToderian կամ BrentToderian@mastodon.online
city nerd, շատ յայտնի եօթիւբ ալիք ա՝
https://mstdn.social/users/nerd4cities կամ nerd4cities@mastodon.social
not just bikes, նոյնպէս, ամենալաւ եօթիւբ ալիքներից մէկն ա վարում՝
https://social.notjustbikes.com/users/notjustbikes կամ notjustbikes@social.notjustbikes.com
նաեւ՝
https://masto.canadiancivil.com/users/reece կամ @reece@canadiancivil.com
https://mastodon.social/users/BicycleDutch կամ BicycleDutch@mastodon.social
https://mastodon.social/users/TheWarOnCars կամ TheWarOnCars@mastodon.social
https://social.amsterdam.nl/users/gemeenteamsterdam կամ gemeenteamsterdam@social.amsterdam.nl
https://mas.to/users/carnage4life կամ carnage4life@mas.to
https://social.ridetrans.it/users/qag կամ qag@social.ridetrans.it
https://f.kawa-kun.com/profile/tk կամ tk@f.kawa-kun.com
https://mstdn.ca/users/jamesglave կամ jamesglave@mstdn.ca
https://aus.social/users/MrLee կամ MrLee@aus.social
https://tutoteket.no/users/forteller կամ forteller@tutoteket.no
նա գուցէ բնաւ կապ չունի, բայց եւրոպական միութեան էներգետիկայի ոլորտի պաշտօնեայ ա՝
https://mastodon.energy/users/BM_Visser կամ BM_Visser@mastodon.energy
ու վերջապէս, չնայած բնաւ կապ չունի ուրբանիզմի հետ, շատ լաւ հաշիւ, շատ յայտնի եօթիւբ ալիք տեքնոլոգիաների մասին՝
https://mas.to/users/TechConnectify կամ TechConnectify@mas.to
#ուրբանիզմ #ուրբանիստիկա #քաղաք #քաղաքներ #մեքենայ #հեծանիւ #էներգիա #եռանդուժ #եօթիւբ #հաիշւ #մարդիկ
ես ասում եմ, որ շատ ուզելուն, եւ շատ ստանալու յոյսին դրական վերաբերմունք չունեմ։
կրկին, փողոցների մասին՝ էն օրն էլ տեսայ, հինգ մեքենայ իրար հետեւից իրար խփած շարուել էին։ դաւթաշէնի էն հատուածում, որ կամրջից իջնում ես, մտնում ես կամրջի տակ գտնուող փողոցի վրայ։
ինչի՞ եղաւ, որովհետեւ էդ մտնողը, չնայած տեսել ա, որ ռիսկային ա, բայց մտածել ա՝ կը հասցնեմ, նա էլ կարգելակի, կը ստացուի։ բայց նա չի հասցրել, նա էլ չի հասցրել արգելակել, բայց փորձել ա, եւ իրա հետեւինի համար էլ իր արգելակելը ստացուեց կտրուկ, զի նա էլ դիստանցիա չի պահել, որովհետեւ յոյս ունէր, որ պէտք չի, ու էդպէս իրար հետեւից շարուեցին։
նաեւ երբ էն մարդը մտնում էր, գուցէ իրան դրդել ա մտնել հետեւինի սիգնալը։ թէ բա հերիք ա տարակուսես, շտապում ենք, մտի արդէն։ էդ շատ յաճախ լինում ա՝ էս դէպքում ճիշտ կը լինի ասել՝ համարեա գրեթէ միշտ։
ու եթէ սիգնալ չեն էլ տուել՝ էդ մարդն էլ հնարաւոր ա որ սպասում էր սիգնալի, սպասում էր որ իրան սիգնալ կը տան, դրանով ցոյց կը տան ինչքան նա «տղա չի», չի կարողանում մտնել, չի կարողանում քշել։
ու առհասարակ վթարները յաճախ են լինում խաչմերուկներում, ու առհասարակ վթարների մեծ մասը խաչմերուկներում են։ զի մէկը մտածում ա՝ կանցնի, միւսն էլ ա մտածում որ կարելի ա անզգոյշ լինել։
ասածս այն ա՝ յոյսը լաւ բան չի, կայ իրականութիւն, իսկ կայ յոյս՝ որ ամէնը լաւ կը լինի։ ու խաչը մեքենայի հայելուց կախուած եթէ յոյս ա տալիս՝ աւելի լաւ ա չլինէր։
ու մէկ էլ, եթէ քշելու էք, ու ձեզ հետեւից սիգնալեն, մի ազդուէք։ էդ ձեզ են խփելու, էդ մարդը գնալու ա իրա համար հանգիստ, ու պատասխանատւութեան չի ենթարկուի։ իրան հեշտ ա սիգնալ տալը։ թող տայ, եթէ ուզում ա։ երբ քեզ մանիպուլացնում են՝ գուցէ ամենալաւ արձագանքը մանիպուլացիային չենթարկուելն ա, ու բացասական ամրապնդում տալը։
ու տէնց։
#փողոց #քաղաք #երթեւեկութիւն #մարդիկ #յոյս
ընկերոջ տան պատուհանից նայում եմ ամերիկեանի հետեւի նորակառոյցնեիր թաղամասին, ասում եմ՝ բայց էդ ինչ դառը կատակլիզմ ա, ոնց որ բնակելի թաղամաս նախագծուած չլինի, պարզապէս առանձնատներ լինեն, բայց՝ մի քանի յարկանի։
ընկերն ասում ա՝ ինձ աւելի շատ վհատեցնում ա իմ պատուհանի տակի կատակլիզմը։ իրա բազմաբնակարանային շէնքի դիմաց առանձնատուն ա։ ասում ա՝ եթէ էդ տան մօտ ուրիշի մեքենայ ա կանգնած լինում, ու էդ տան տէրը գայ, սիգնալ ա տալիս պահելով էդ կոճակը, առանց ընդհատումների, էնքան ժամանակ, մինչեւ էն մեքենայի տէրը չյայտնուի։ ու անկախ ժամից, լինի գիշեր թէ ցերեկ։ ու երբ էդ մարդը յայտնւում ա՝ դիմաւորում ա իրան՝ «արա դու ո՞վ ես որ էստեղ կանգնել ես» գոռալով։
ասում ա՝ ահաւոր մարդ ա, բնաւ հաճելի չի իրա շրջակայքում ապրելը։
իսկ ահագին ուշ մտանք սոնայի ծնողների մօտ։ ես, ինչպէս սովորաբար, կայանեցի փողոցում, ու շատ կտրուկ ահաւոր ուժեղ անձրեւ սկսուեց։ ասացի՝ լաւ, արի ես մտնեմ բակ, կիջնես մուտքի մօտ, ես էլ տեսնեմ՝ թէ բակում տեղ լինի, կը կայանեմ, թէ չէ՝ կը վերադարնամ էստեղ։
գնացինք, ու կայանելու տեղ կար։ բայց ի՞նչ տեղ էր՝ իրա ծնողների բազմաբնակարանայինի դիմացը էլի առանձնատուն ա։ ու էդ առանձնատան դարպասի մօտ երբեմն տեղ ա լինում։ ես գիտեմ որ իրանց դարպասի մօտ կանգնում են, զի իրանք սովորաբար տասին հաստատ տուն եկած են լինում։ կայանեցի, բարձրացանք։
իրանց տանն ասացի որ հարեւանի դարպասը փակել եմ։ ու մի պահ իրա հայրիկը նայեց, տեսաւ՝ սպասում ա էդ հարեւանը, եկել ա, ու չի կարողանում մտնել։ պատուհանից ասաց՝ սպասի, հիմա կիջնի կը տանի մեքենան։ էդ մարդը տէնց հանգիստ սպասում էր, մի անգամ սիգնալ չէր տուել։
ես իջայ, ասացի՝ կը ներէք, սովորաբար փողոցում եմ կայանում, բայց էսօր անձրեւ էր։ ասաց՝ խնդիր չկայ, էսա մտնեմ, դու էլի էստեղ կանգնի հանգիստ։
#քաղաք #մարդիկ #բակ #երեկոյ
ինչի էք դուք «թրիգերւում»՝ https://bigthink.com/mind-brain/one-fascinating-reason-things-never-seem-to-get-better/
https://pubmed.ncbi.nlm.nih.gov/29954981/
որովհետեւ ուզում էք գտնել էն ինչ չկայ։
#մարդիկ
ես չեմ հասկանում ու երեւի էլ չեմ հասկանայ, ոնց ա որ մարդիկ չեն ընկալում, որ համացանցում չեն, որ հեռուստատեսութեան թարմացուած/ժամանակակից տարբերակն են օգտագործում, երբ վայելում են իրենց ինսագրամը, ֆէյսբուքը, տելեգրամը, վայբերը, ուոթսափը, դիսքորդը, ու նաեւ սիգնալը ու չգիտեմ էլ ինչը։
ոնց ա որ ընկալում են xmpp֊ն կամ activity pub֊ը «եւս մի հարթակ» որն իրենց համար նաեւ էդքան էլ մրցունակ չի՝ չի ձգում։
ախր բացատրել են, պատմել են, ու տեսնում են՝ սա էս սերուերից ա, նա՝ էն, իսկ էս սենեակը էն սերուերում ա, էն սենեակը՝ էն։
տեսնում են, ու վստահ եմ՝ հասկանում են։
չեն ընկալում։
ու դէ չեն օգտւում, կամ հազարից մէկ կը մտնեն, կասեն՝ «էս հարթակը», որը հարթակ չի՝ ինտերնետ ա։ վերջապէս ինտերնետից ես օգտւում, ո՞նց չես զգում որ մինչեւ էդ չէիր օգտւում։
կամ գուցէ ես ծեր եմ, ինձ համար ինտերնետի սահմանո՞ւմն ա այլ, քան իրանց։ իրանք կարծում են որ ինտերնետը՝ հեռուստատեսութեան ժամանակակից տարբերա՞կն ա։
բայց ո՞նց չեն զգում, ո՞նց չեն ձգտում իսկական ինտերնետին։
կամ ինչպէ՞ս ա ստացւում որ որոշ մարդիկ զգում են, իսկ որոշ մարդիկ՝ չէ։
ու ես արդէն յոյս չունեմ որ չզգացողները կը զգան։
իսկ ո՞վ ա զգում։
պիտի ասեմ որ նախ դաշնեզերքի մարդկանց զգալի մասը օգտւում ա դաշնեզերքի հանգոյցներից, բայց մէկ ա ընկալում ա դաշնեզերքը որպէս եւս մի հարթակ։ նրանք որ օգտւում էլ են՝ էլի չեն ընկալում։
չէ՛, կարող ա եւ ընկալում են որ միայն «մաստոդոն» չի ու դրա մի հանգոյցը չի։
բայց մէկ ա գրում են՝ այստեղ լաւ ա, այստեղ սէնց մարդիկ են։ իսկ այ պայմանական «թուիթերում» վատ ա՝ այնտեղ այլ մարդիկ են։
օգտուողներից շատերն էլ են նոյնն անում ու նոյն ձեւ համեմատում անհամեմատելին։ տարբեր տիպերի են։ չես կարող ցանցը համեմատել պարանի հետ, որի ծայրին հանգոյց ա։ ցանցը կարող ես համեմատել այլ ցանցի հետ։
ինտերնետը կարող ես համեմատել ֆիդօնէթի հետ։ նոյնիսկ ոչ «ֆրինէթի» կամ «սքաթլբաթի» (որ ցանցեր են ի տարբերութիւն նրա ինչ կոչում են «սոցիալական ցանցեր» չնայած դրանք ընդամէնը հանգոյցներ են), զի դրանք ինտերնետի վրայից են աշխատում՝ էլի ինտերնետի մաս են։
իսկ ով ջոկում ա՝ յաճախ ինձ շատ օտար մարդիկ են։ մարդիկ են որ էնքան են ատում ամն֊ն եւ այդ պայմանական արեւմուտքը , որ չեմ հասկանում ոնց՝ սիրում են պուտինին , լաւրովին, ու նոյնիսկ հիւսիսային կորէայի կիմին։
ասում են՝ «տեսա՞ր ոնց լաւրովն ասեց» ու ուրախանում են որ որեւէ քչից֊շատից հզօրութիւն ունեցող էութիւն իրանց գիտակցածը ասեց՝ ապտակեց իրանց ատածին։
բայց դա ասում են յարմարաւէտ տեղաւորուելով էդ նոյն արեւմուտքում, ուր իրանց աւելի լաւ ա, քան ռուսաստանի դաշնութիւնում (որը դաշնութիւն չի) կամ կորէայի ժողովրդական հանրապետութիւնում (որը հանրապետութիւն չի՝ պարզապէս «յաջողուած» դոնէցքի ժողովրդական հանրապետութեան պէս էութիւն ա։ եթէ յաջողուած բառով կարելի ա անուանել սով ունեցող երկիրը)։
իհարկէ, դաշնեզերքում կան մարդիկ որ հասկանում են ինտերնետն ինչ ա ու դրան են ձգտում։ բայց իմ տպաւորութեամբ՝ քիչ։
նախ չեմ հասկանում ոնց չեն ընկալում նրանք ում դաշնեզերքը չի գրաւում։ ու յետոյ չեմ հասկաիում ոնց չեն ընկալում նրանք որ դաշնեզերքն օգտագործում են ու անում են նոյն տրամաբանական սխալը՝ համեմատում են ինտերնետը պայմանական «թուիթերի»՝ ինչ֊որ ծառայութեան հետ։
իսկ ով ընկալում ա՝ շատերին ես չեմ ընկալում։ զի ո՞նց ա կարելի չտեսնել որ ռուսաստանը կամ հիւսիսային կորէան նախանձելի տեղեր չեն։
ո՞նց ա կարելի մի տեղում լինել պատերազմի դէմ, իսկ միւս տեղում՝ ռազմական ագրեսիան արդարացնել, ու նոյնիսկ ուրախանալ եթէ յաջողում ա։ կամ դժգոհել որ արեւմուտքը օգնում ա բռնութեան զոհին, չի թողնում մենակ։
ու երբ ասում եմ՝ ինտերնետ, ինձ ասում են՝ տէք ես կարեւորում, եւ ոչ թէ շփումը։ էլի՛ չեն ընկալում՝ ազատութիւնն եմ գնահատում ու դրան աւելի մօտ լինելու միջոցները։
#մարդիկ #հարթակ #դաշնեզերք #ինտերնետ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն
ինձ թւում ա, կրեատիւութիւնը կապուած ա «ուզում եմ կարողանալ էդպէս անել» մտքի հետ։
ու հետեւաբար՝ «ուզում եմ կարողանալ նուագել էս գործը» եւ «ուզում եմ կարողանալ գրել էս (կամ նման) խաղ»։
ու դրա հետ կապուած ա նաեւ ցանկութիւնը՝ կարողանալ ամենազրօյից իրականացնել ինչ֊որ լուծում։ իմանալ որ դու մենակ կարող ես դա անել։
ու դրանից ա նաեւ սահմանափակումներ ուզելը՝ ուզում եմ էս ու էս չանել, կամ չօգտագործել, ուզում եմ քիչ ֆիչըրներով ծրագիր գրել չօգտուելով շատ գրադարաններից։ կամ ուզում եմ իւղաներկով նկարել, ոչ թէ կարգչով ու էն ծրագրով։ կամ ուզում եմ ինքս պատրաստել ֆոտօ էմուլսիա ու քսել ապակու վրայ, էն մեծ խցիկով նկարել։
էսպէս ա օրինակ լինում երբ կրեատիւ մարդը սիրում ա սահմանափակումներ։ չնայած դա կարող ա թուալ տարօրինակ։
#մարդիկ #կախուածութիւններ #արհեստ #արուեստ #ստեղծարարութիւն #մինիմալիզմ #սահմանափակում #սահմանափակումներ
ասում են՝ միատեսակ անց կացուած ժամանակը «զիպ» ա լինում՝ դեռ հին յոյներն էին ջոկել։
զէն մարդիկ ասում են՝ պէտք չի տարբեր ու նոր փորձառութիւններ, կարելի ա լինել ուշադիր եւ դիտարկող եւ նոյն վայրում նոր ու նոր բացայայտումներ անել։
եւս մի ձեւ կայ կեանքի կամ ժամանակի տեւողութիւնը զգալու՝ գրի առնելն ա։ մտքերը կամ փորձառութիւնները։ կիսուելը։ արձանագրելը։
յետոյ գիտես որ թէկուզ ամէն օր նոյն բանն ես արել, բայց տարբեր մտքեր ես ունեցել։
ու մտածեցի՝ ինչ լաւ կը լինէր օրագիր.հայ֊ում շատ գրէին, ու պարտադիր չի երկար։ երեւի չեն գրում զի շատ ա լուրջ թւում, իսկ մաստոդոնի ֆորմատը աւելի թեթեւ ա թւում։
նաեւ մտածեցի՝ մարդիկ կան որ բլոգեր են ջնջում։ իրենք բառացիօրէն իրենց կեանքն են ջնջում, խլում իրենցից իսկ։
որովհետեւ հիմա չեն կարող նայել եւ ասել՝ ես էսքան ապրել եմ։
#բլոգ #ցօգ #օրագիր #կեանք #տեւողութիւն #ժամանակ #ընկալում #մարդիկ #ցանց
overthink֊ն օգտակար բան ա։
էն օրը վարում էի, դիմացի գծի վրայ մի քանի մեքենայ էր, էս գծի՝ ոչ մի։
ու բնական ա, որ էն վերջին մարդը էդ մեքենաների հետեւում իրան գտած, շատ կոմֆորտ չի զգում։ ու իր առաջին միտումը՝ շրջանցել, դուրս գալ դիմացի գիծ, անցնել արագ, որ կոմֆորտ լինի։
առաջին միտումը։
եթէ overthink անէր՝ կը մտածէր՝ բայց ինչի՞ անեմ։ բայց կարո՞ղ ա աւելի ճիտշ ա մի քիչ էլ էս դիսկոմֆորտին դիմանալ։ կարո՞ղ ա աւելի վատ ա դիմացի գիծ դուրս գալը։ կարո՞ղ ա վթարային իրավիճակ ստեղծեմ։ կարո՞ղ ա պէտք չէր ակնկալել որ ճանապարհը շատ հաճելի կը լինի ու խցանում չի լինի։
էնպէս որ ես հայաստանին ցանկանում եմ աւելի շատ overthink ու ցանկանում եմ overthink անող մարդիկ աւելի քիչ իրանց մեղադրեն նրա մէջ որ overthink են անում։ ու overthink չանեն նաեւ overthink անելը։
ու տէնց։
#մարդիկ
վերջին նիւթերից մէկում «սիթի ներդը» պատմում էր որ ինչ֊որ քաղաքում այլեւս չի լինի մեքենան սեկցիա մտնի, երբ էնտեղ հետիոտնը փողոց ա անցնում։ իրա ժամանակը առանձին ա։ ու ասում ա, վարորդները դժգոհ են, բողոքում են, ու նաեւ ցոյց ա տալիս ոնց են մտնում հեծանուային արահետի վրայ։
ու յուսահատ ասում ա՝ դէ ինչ ասեմ, երեւի ինտելեկտի հարց ա, զարգացման հարց ա։ դէ չեն ջոկում։
ու ես մտածեցի՝ իսկապէս էլի։ օրինակ, էն որ անվերջ սիգնալ են տալիս՝ էլի ինտելեկտի ու զարգացման հարց ա։
դա էն չի երբ քեզ ծնողները սովորեցնում են ուտելուց առաջ ձեռք լուանալ։ ու էնպէս չի որ եթէ չեն սովորեցրել՝ յետոյ ինքդ չես սովորի։
չպէտք ա ծնողն ասի՝ մի սիգնալ տուր փողոցում, որ ջոկես։ պէտք ա ինքդ ջոկես։ ու եթէ չես ջոկում՝ ինչ֊որ բան պակաս ա։ ինչ֊որ զարգացում բացակայում ա։
#քաղաք #մարդիկ #վարորդ #փողոց #մշակոյթ #զարգացում
եւս մի պատճառ ջենթու օգտագործելու (բազմաթիւ այլ պատճառներ ունեմ) ինձ համար այն ա, որ եթէ ինչ֊որ բան չեմ կարողանում հաւաքել, կամ բարդ ա հաւաքել՝ չեմ օգտագործում։
օրինակ, էս պահին փայնբուքս տառապում ա որ ֆայրֆոքսն ու դրա կախուածութիւնները հաւաքի։
դեռ կարողանում ա։
օկէյ, դեռ կօգտագործեմ։ բայց միւս անգամ ես արդէն կը մտածեմ, արդե՞օք ինձ դա պէտք ա։ եթէ ինքն էդքան տառապում ա՝ երեւի ինձ դա պէտք չի։
netsurf֊ը հաւաքւո՞ւմ ա՝ ուրեմն էդ ա։
չի՞ ցոյց տալիս էջեր՝ ուրեմն էլ աւելի կը լծուեմ պարզ էջեր ստեղծելուն կամ ջեմինի անցնելուն։ որի ուղղուց ես չեմ շեղուելու, պարզապէս բարդ ա անց կացնելը իմ ուեբ ներկայութիւնը, զի շատ լեգասի ունես, բայց կանցնեմ մի օր։
ըստ որում՝ երբ ես ասում եմ մարդկանց՝ մի դուրս եկէք ֆէյսբուքից, բայց մեզ հետ էլ շփուէք դաշնեզերքում, նման բան ես ասում եմ հիմա ինձ՝
դեռ օգտագործի լինուքս, բայց զարգացրու օբերոն համակարգը։
դեռ օգտագործի վեբ, բայց հնարաւորինս շատ գնա դէպի ջեմինի։
ու տէնց։
#անկապ #համացանց #ազատութիւն #տէք #ջեմինի #ուեբ #վեբ #դիտարկիչ #ջենթու #պերմակարգչութիւն #պարզութիւն #մարդավարի #մարդկային #մարդիկ
մարդիկ կան, ասում են՝ պիտի գնանք հայաստանից, որովհետեւ էնտե՜ղ են էն հաւէս մարդիկ, ում հետ մենք ուզում ենք շփուել, իսկ էստեղ նրանք չկան։
ուզում եմ ասել՝
ա — անդրանիկը էն ա առցանց շփւում ա ում հետ ուզում ա։
ես էլ տէնց ոչինչ։
բ — մեզ մօտ եկան «ամենալաւ» ռուսները։ աւելի «լաւ» ռուս չկայ, ով կար եկել ա, էստեղ ա։ շփուեցի՞ք։ չի՞ բաւարարում։ կամ հարազա՞տ չի։ բա ինչի՞ էք մտածում, որ ուրիշ տեղում աւելի «լաւ» մարդիկ էք գտնելու։ էս՝ «ամենալաւ» ռուսներն են։ գուցէ էնտեղ ուր գնաք, էնտեղի ամենալաւերին էլ աքսէս չէք ունենայ, մօտ չէք յայտնուի։
#արտագաղթ #մարդիկ #տեսած
էդ անէկդոտը գուցէ գիտէք, երբ այլմոլորակայինները գալիս են երկիր… ռուսական անէկդոտ ա, էդ պատճառով տեսնում են որ ամէնը վատ ա, ճանապարհները նորոգած չեն, տները հազիւ են կանգնած, էսա կը փլուեն, ասում են մարդկանց՝ էդ ինչի՞ ա էդքան վատ ձեզ մօտ, ինչո՞վ օգնենք։ մարդիկ էլ ասում են՝ փող չունենք, դրանից ա տէնց։ այլմոլորակայիններն էլ ասում են՝ էս ի՞նչ տէնց ռեսուրս ա էդ փողը, կարո՞ղ ա ինչ֊որ տեղից գտնենք բերենք։ մարդիկ էլ ասում են՝ չէ, էդ մենք ենք տպում։ այլմոլորակայինները մտածում֊մտածում են, ու ջնջում են մարդկանց բանական կենդանիների ցանկից։
ռուսական ա, ու գուցէ ձախոտ էլ ա, զի յղում ա նրան թէ կապիտալիզմն ա տէնց համակարգ։
բայց ուզում եմ ասել էսպէս՝ տիեզերքում կայ ահռելի քանակի էներգիա։ արեւն էլ ա տալիս ահռելի քանակի էներգիա։
ու եթէ էդ էներգիան կոնուերտացնել դոլարի էսօրուայ կուրսով՝ կիլովատի համար՝ անպատկերացնելի գումարներ կը լինեն։
մենք ունենք ձրի էներգիա, որն ահաւոր շատ ա։
խնդիրն էն ա որ էդ էներգիան մենք կարողանում ենք օգտագործել միայն նրանից յետոյ որ այն որոշակի փոփոխութիւնների ա ենթարկւում մեզ մօտ, երկրում։ օրինակ՝ մենք կարող ենք ստանալ էլեկտրաէներգիա եւ սնել մեր տները՝ բայց առնուազն պէտք են արեւային էլեմենտներ, որ արտադրուած են էստեղ։ մենք կարող ենք խմել կաթ, կամ աւելի լաւ ա՝ դրանից ստացուած մածուն կամ կեֆիր, բայց կաթի համար մեզ պէտք ա կովը։ կովին պէտք ա խոտը։ եւ այլն։
փողն էլ աբստրակցիա ա էն ամէնի ինչ հնարաւոր ա ստեղծել երկրի վրայ։
ոչ մի այլմոլորակային չի կարող մեզ օգնել զի այն ինչ մեզ պէտք ա՝ ստեղծում ենք մենք, ու ստեղծում ենք էստեղ։
#տիեզերք #կատակ #կապիտալիզմ #մարդիկ #մոլորակ #անկապ
երեւանի եղած ոչ ապակենտրոն վիճակը կարելի էր հարթել էս նոր թաղամասներով։ նայում եմ ու սիրտս ցաւում ա որ չեն կարողացել։
մէկը՝ ամերիկեանի, նախագահականի վերեւները ընկած տարածքն ա։ եթէ էնտեղ փողոցներ լինէին, ոչ թէ ճանապարհներ, քայլելի միջավայր, կառաջանային հանրային վայրեր, կամ մի հատ էլ հանրային վայր ըստ նախագծի նախատեսէին՝ վերջ տեղ էր լինելու։
միւսը՝ հեռուստաաշտարակի մօտակայքում կառուցուող շէնքերը՝ անմիջապէս երկու գրաւիչ բան կայ, համ տեսարանը քաղաքին, համ աշտարակն ա կողքդ։ էնտեղ էլ բաւական էր քայլելի միջավայր սարքել՝ ամէն օր էնտեղ էի գնալու։
ու հա, նախկին սիւնիքի մարզպետի տան կողմերի, մոնումենտի վերեւի լանջում կառուցուողը։ ուր նոյնիսկ յոյս չկայ որ գնացքի գծի փոխարէն առաջացած ճանապարհը կը դառնայ փողոց՝ այն կոչւում ա «ուլնեցի֊ռուբինեանց աւտոմայրուղի»։ իսկ փոխարէնը կարող էր լինել շատ հաւէս քայլելի տարածք։ հիմա մարդիկ իրանք ջոկել են որ խոստումնալից տեղ ա, ու գալիս նայում են քաղաքին, ամէն գիշեր շատ կայանած մեքենաներ կան, զոյգեր կան։ չնայած էդ տեղը կոչւում ա «ջանդամի գեօռ», զի ժամանակին շատ հեռու էր։
միայն էդ տեղում են կանգնում, որովհետեւ միայն էդ տեղն ա որ չի եղել փակել փողոցից, շատ ա «դիք», ու էնտեղ հնարաւոր չի բան կառուցել։ ճիշտ ա, մարդիկ էլ իրենց ամենալաւ կողմից ցոյց չտուեցին, էդ դիտահարթակից նայում ես ներքեւ՝ ամէնը շշեր են։
նոյնը դաւթաշէնի կողմից ձորի բերանը։ դէ էն կողմից՝ ̶w̶e̶s̶t̶ ̶c̶o̶a̶s̶t̶, աջ ափից գոնէ թումօյի այգին կայ։ քաղաքի կողմից ձորն արդէն չի օգտագործած՝ միայն «մալականի այգին» ա օգտագործել։ այնինչ այդ այգին կարելի էր ձգել ձորի երկայնքով ու տէնց երկար քայլելի հանրային տարածք ստեղծել։
աշխարհում սովորել են՝ նախկինում քաղաքները ծովափներն ու գետափները չէին ջոկում օգտագործել՝ լայն ճանապարհներ էին գցում էնտեղ, ու կտրում մարդկանց ափեցիր։ հիմա ճանապարհները հանում են, հանրային վայրեր ստեղծում։ դա եւ նիւ֊եօրքն ա արել, եւ փարիզը։ դէ քաղաքներ կան, ուր միշտ էլ քայլելի են եղել գետափնեայ տեղերը, օրինակ ցիւրիխը։ մեր ափերն էլ ձորերն են։
շատ կարեւոր ա որ փողն ինտելեկտին, հմտութիւններից առաջ չանցնի։ դա նոյնիսկ գիւղերում ա երեւում։ երբ փող չկայ՝ ֆունկցիոնալ են մօտենում, սիրուն տունիկներ սարքում։ երբ կայ՝ աւելորդութիւններով եսիմինչ, զի ճաշակը դեռ չի հասել փողին։
կամ երբ փող կայ, իսկ ինտելեկտը չի հերիքում՝ անում ես էն ինչ արել ենք երեւանում վերջին քսան֊երեսուն տարին։ գիւմրին փող չունէր, ու ամէն անգամ էնտեղ գնալիս ես մտածում էի՝ ահաւոր ա որ աղքատ ա, բայց լաւ ա կապիտալ չկայ էդ ամէնը քանդի այլանդակի։ ու հիմա երբ կապիտալն արդէն կայ՝ եւ մեծ կապիտալը, եւ մարդկանց ձեռքում էլ մի քիչ փող կայ՝ ամէնը էնպէս չի արւում ոնց կարուէր ընդամէնը տաս տարի առաջ։
սովորական մարդկանց հետ խօսում եմ, ասում են՝ ինչ յիմար էի, էն փայտից սիրուն պատմական պատուհանը կամ դուռը հանեցի, էս յիմար մետաղապլաստը դրեցի, հիմա եմ ջոկում, էն ժամանակ չէի ջոկում։ նոյնը խոշոր կապիտալը։ նոյնը քաղաքային իշխանութիւնները։
ու տէնց։
#քաղաք #նախագծում #երեւան #հանրային_տարածք #քայլելի_միջավայր #գիւմրի #մարդիկ
մինչ ջոնի հարիսի «դիփ ֆէյքերի» մասին թողարկումը դիտելը ես մօտաւորապէս այնպէս էի տրամադրուած, ինչպէս նա էր տրամադրում իր տեսանիւթով։
դիտելիս, երբ հարցնում էր՝ հիմա ո՞նց իմանանք ո՞րն ա ճիշտը, ես մտածեցի որ էդ խնդիրը մենք ունենք համացանցում ու լուծել ենք կիրպտոգրաֆիայով։
նա ա ճիշտը որ ունի սերտիֆիկատ, ու որ կարողանում ա ապարուցել որ ունի պրիւատ բանալին։
եթէ պարզ՝ փականը տեսնում ես դիտարկիչում, ուրեմն ինքն ա։ հետեւաբար այն ինչ իրանից եկել ա, պիտի որ նա հրապարակած լինէր։
(հնարաւոր ա կայքը կոտրեն, այլ նիւթ տեղադրեն, բայց դա այլ խնդիր ա։ նաեւ կայքը կը յայտնի որ կոտրել էին քիչ անց։ փականը պաշտպանում ա նրանից որ սխալ սերուեր իրան ներկայացնի որպէս ձեր իմացածը)
նման ձեւով մարդիկ են ներկայանում։ կամ ներկայանում են որպէս էսինչ հանգոյցի էսինչը, կամ աւելի սեքիւր՝ նա որ կարող ա ապացուցել որ ունի պրիւատ բանալին։ նամակները կարելի ա ստորագրել, pdf֊ները կարելի ա կրիպտոգրաֆիկ ձեւով ստորագրել։ նոյն ձեւ կարող ենք տեսանիւթ ստորագրել։
վերջում էլ ասեմ, որ նիւթը դիտելուց յետոյ նոյնիսկ դրական ընկալեցի որ «դիփ ֆէյքերի» դարաշրջան ենք մտնում։ որովհետեւ այլեւս էլ աւելի կարեւոր ա լինելու ռեպուտացիան, բարի անունը։ ո՞վ ա հրապարակել։ մի անգամ սուտ ասի ու բռնուի, չես հաւատայ։
դէ, տափաք երկրկին հաւատողները ուզում են հաւատալ, նա որ ուզում ա հաւատալ՝ կը հաւատայ իր ուզած ստին։ բայց մարդկանց մեծ մասը աւելի բանական մօտեցում ունեն։
յ․ գ․
սերտիֆիկատը նշանակում ա պէտք ա լինի սերտիֆիկատ տրամադրող, բայց ջեմինի աշխարհում, ի տարբերութիւն վեբի, դա պէտք չի։ աւելի ճիշտ, վեբը նոր ա սովորում ջեմինիի մօտեցումը։ դու ունես մի հատ բանալիների զոյգ, դիցուք մինչեւ 2037-2038 թիւ (իւնիքս ժամանակի ընթացիկ սահմանափակումը) ու առաջին անգամ քեզ կպնելիս փաբլիկ բանալին քեզնից ստանում են։ յետոյ մինչ չփոխուի զոյգդ, խնդիր չի առաջանայ։ փոխելու մասին կարող ես նախապէս յայտնել։
նման ձեւ եւ մարդն ա, կայքի յաճախորդն ա ներկայանում։ նա ունի իր բանալիների զոյգը։ ու չպիտի էլ «մուտք գործի», բանալիներն ունենալը բաւական ա։
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #պատմութիւն #մարդիկ #ինքնութիւն #նոյնականացում #արհեստական_բանականութիւն #կրիպտոգրաֆիա #կրիպտօ #ստորագրութիւն #մեդիա #վեբ #ուեբ #ջեմինի #համբաւ #ջոնի_հարիս #լրատւութիւն
էս մեր համայնքներում շփւում եմ, տեսնում եմ նէնց մարդիկ կան, ես իրենց կողքը բնաւ մարգինալ չեմ, այլ մէյնսթրիմ դախ մարդ եմ։
ասենք մէկն ասում ա՝ ամերիկացիների գրած կոդը չեմ օգտագործի։ կարեւոր չի, ասում ա, թէ ազատ ա կամ չէ։ կարեւորը ամերիկացու ձեռքի կոդ չլինի։
մտածում եմ, ապա ո՞ւմ կոդն ես օգտագործելու։ ուրիշ կոդ մնա՞ց։
(նկատի ունեմ, ճնշող մեծամասնութիւնը ազատ կոդի ամն֊ում ա գրուել՝ իրենք ունեն կուլտուրան, ու էնտեղ ա տնտեսութիւնն էնքան զարգացած որ ազատ կոդ գրելը կարող ա ձեռք տալ)
իսկ լեննարտ պոետերինգի կոդը կօգտագործե՞ս, նա ոնց որ բրազիլացի ա։ թէ՞ փչացած բրազիլացի ա։
մէկ էլ խօսում են թէ «լինուքսը» չաղ ա։
ես հասկանում եմ, ինչ նկատի ունեն՝ ժամանակակից զարգացած ուիդջէթները՝ gtk֊ն, qt֊ն, ու դրանցով գրած միջավայրերը՝ gnome֊ն ու kde֊ն։
բայց ինչի, դրանք չկա՞ն օրինակ bsd֊ներում։ կամ ի՞նչ ծրագիր էք քշում ոչ «լինուքս»֊ում՝ նոյն qt֊ո՞վ չի գրուած։ կարո՞ղ ա tk֊ով գրուած ծրագրեր էք քշում։ (այ ես քշում եմ, ի դէպ)։
իսկ միջուկը չաղ չի։ դէ, ես ինքս հետեւում եմ ոնց ա չաղանում, ու նկատեցի երբ անցանք էն պահը որ ֆլոփիի վրայ էլ մինիմալ օհ տեղ չի տեղ անի։ բայց ֆլոփիի վրայ այլեւս պէտք էլ չի՝ ֆլեշ սթորէջի մէջ ա պէտք, ու թող 10մբ լինի, մէկ չլինի։ էդ դժուար համարեն «չաղ»։
«չաղ» ասում են զի մէյնսթրիմ լինուքս դիստրօները «նորմալ» մարդկանց համար՝ բա ի՞նչ լինեն, պիտի լինեն գրաւիչ եւ «ֆէնսի» եւ հետեւաբար «չաղ»։ բայց ես դա չեմ քշում չէ՞։
չեմ ասում, նոյնիսկ gentoo քշէք, կամ alpine՝ սովորական debian֊ը կամ manjaro֊ն եթէ նիհար միջավայր դնես, էդքան էլ սարսափելի չեն։
ու էդ չի նշանակում որ bsd֊ներին ինչ֊որ կտրականապէս դէմ եմ, զուտ ուզում եմ շեշտել որ պայմանական «լինուքսը», եթէ ռացիոնալ մօտենանք, «չաղ» անուանել էդքան էլ ճիշտ չի։
ի դէպ՝ ամերիկացիների կոդի մասին։
բա ի՞նչ լեզուով էք գրում։ պարզւում ա՝ նիհար, c լեզուով։ օ՛, բա gnu ընդլայնումներ չէ՞ք օգտագործում, եթէ աւելի պարզ կոմպիլեատորով հաւաքենք, կը շինուի՞ ձեր կոդը։ իսկ c֊ն ամերիկացու ստեղծա՞ծ չի։
իսկ կարո՞ղ էք ջանք դնել, օրինակ modula-3֊ով գրէք։ մի փոքրիկ նախագծիկ։ երեւի շատ բարդ կը լինի։
ու էլի վերադառնամ նրան, թէ «ով ա գրել»։ չեմ հասկանում լաւ, ազնիւ խօսք, ազատ կոդը ինչ կապ ունի թէ ով ա գրել։ ասենք պայմանական «թուրք» ա գրել։ ասենք «թալաատն» ա գրել։ օրինակ չինաստանում եւ հիւսիսային կորէայում, եւ իրանում հանգիստ օգտագործում են ամերիկացիների գրած ազատ ծրագրակազմը։ ու հէնց ամերիկայի դէմ։ կամ իրենց քաղաքացիներին ճնշելու համար։ դէ ում կարողանում են, աւելի ճիշտ՝ կարում են՝ նրանց են ճնշում։
դիցուք մ․ մինասեանն ա գրել ազատ կոդը։ կամ ա․ գեւորգեանը։ չէի ուզում էս անունները տալ։ բայց եթէ բեքդոր չունի, ու ինձ պէտք ա, ինչի՞ չօգտագործեմ։ դէ հա, եթէ c֊ով ա գրուած, ու կարեւոր նախագիծ ա ու պիտի յուսալի ծրագիր լինի, ապա գուցէ եւ չէ՝ բայց դա տեքնոլոգիայի հարց ա, գրողի հարց չի։
ինձ համար ժողովրդավարութիւնը մօտաւորապէս նման բաների մասին ա՝ որ տարբեր քաղաքական ուժեր կարող են էս հարցում միասին պայքարել, կամ ցոյցի գնալ, կամ քուէարկել, կամ ակցիա կազմակերպել, իսկ էն հարցում իրար դէմ լինել։
ու դիցուք էսինչ կոդի հեղինակը ձեր հետ քաղաքական հարցերում համակարծիք չի։ կամ ինչ֊որ դեբիլութիւն ա դուրս տուել։ նախ՝ սաղս դեբիլ ենք, ում հարցնես, եթէ արտայայտուի՝ կը պարզուի որ լիքը դեբիլութիւն կարող ա դուրս տալ։ երկրորդը՝ էն մի հարցում՝ ազատ ծրագրակազմի, որը էսինչ խնդիրը լուծում ա, մենք ըստ երեւոյթին կիսում ենք արժէք ու պահանջ ու կարծիք։
ինչի՞ այն չօգտագործել։
իրա կոդի մէջ չի գրուած ինքը ինչ ա կարծում։ իրա կոդի մէջ գրուած են այլ բաներ՝ ինչպէս էս խնդիրը լուծել, ու ինչպէս էն։
իսկ էդ ծրագրակազմն օգտագործելով կարող ա գրել ինչ ա կարծում։ բայց կարող ա եւ այլ ծրագրակազմ օգտագործելով գրել։ կարող ա ինքը չի գրել էն ծրագրակազմը որով գրում ա կարծիքները։
կամ կարող ա մէյլ կլիենտով ա գրում փաբլիկ մէյլինգ լիստ։ հիմա եթէ նա կպել ա էդ մէյլ կլիենտին, էդ մէյլ կլիենտը փչացա՞ծ ա, չօգտուե՞նք դրանից։ կամ մէյլ հաղորդակարգից։ իսկ եթէ նա իր գրած մէյլ կլիենտով ա գրել, դրանից հաղորդակարգը վա՞տն ա, կամ իր գրած մէյլ կլիենտը, որ քեզ կարող ա օգտակար լինել։
վարկած ունեմ որ էս արտայայտում ա մարդկանց՝ խմբերի բաժանուելու ու իրար չհանդուրժելու ուժեղ պահանջը։ էնքան ուժեղ, որ նոյնիսկ ծրագրակազմին ա կպնում։ որը ինքնին մեղք չունի, զի չի կարող ունենալ։ այն էլ ազատը։
գուցէ չաթ ծրագիրը կարող ա ունենալ ոչ միայն ազատ, այլեւ սեփականատիրական հաղորդակարգի սափորտ։ չե՞ս ուզում էդ կոդը՝ հանի իրան, նոր շինի։
աաահ, systemd֊ի պէս նէնց են արել որ բա՞րդ լինի հանել՝ այ դա խնդիր ա, մի՛ օգտուիր systemd֊ից։ ես չեմ օգտւում։ բայց այն պատճառով չէ որ էս մարդն ա գրել ու էն օրը սէնց բան ա դուրս տուել։
ես nsa֊ի կոդից եմ օգտւում։ նէնց չի որ աշխարհի ամենաբարի ու ամենալաւ գործերն անող կազմակերպութիւնն ա։ բայց պէտք ա, օգտւում եմ, ինձ օգուտ ա տալիս։ օգնում ա գաղտնիութեան եւ անվտանգութեան հարցերում։ իրանի կառավարութիւնն էլ ա օգտագործում։ չեն ասում՝ «քըխ» ա, օգտագործում են։ (:
հետաքրքիր ա որ արեւմտեան քաղաքակրթութեան մէջ ա դա հնարաւոր որ nsa֊ի կոդը լինի ազատ, ու ես կարողանամ օգտագործել։
ու տէնց։
#անվտանգութիւն #զզուանք #ազատութիւն #ծրագրակազմ #մարդիկ
«ես էդքան վեհ եմ որ կանտն ու նիցշէն ինչ չկան, արդէն շփուելու մարդ չկայ» մօտեցման մասին՝
https://www.youtube.com/watch?v=HmI_VBp9QU0
#մարդիկ #հոգեբանութիւն
ես ահագին անյոյս մարդ եմ։ հիմնականում, կարծում եմ՝ օգնում ա։ զի չեմ սպասում որ օրինակ էս պարկինգից լաւը կը գտնեմ, իսկ եթէ եւ իսկապէս կայ, գիտեմ որ հաւանականութիւնը քիչ ա, ու օկ եմ որ աւելի յարմար տեղ չկայանեմ։ գիտեմ որ միամիտ ա մտածել որ խցանման մէջ չեմ ընկնի։ էդ նաեւ մետաֆորաներ են։
բայց մտածեցի, իմ անյոյսութիւնը էսօր աւելի քիչ ա։
օրինակ, քսան տարի առաջ ռուսաստան տեղ մագիստրատուրայում էի սովորում, գնացել էի առաջին կիսամեակի գումարը ձեռքս, վճարել էի, ընդունուել։ երկրորդ կիսամեակի գումարը չկարողացայ վաստակել։ երկու տեղում աշխատում էի, գժւում էի, մի պահ մի շաբաթ գլխացաւերով մեռնում էի չքնելուց, բայց չկարողացայ։
քննութիւններին «դոպուսկս» փակել էին։ ամէն դէպքում բոլոր քննութիւններին գնացի, յանձնեցի, խնդրեցի դասախօսներին իրենց մօտ նշեն, կամ յիշեն որ յանձնել եմ, ու երբ կարողանամ վճարել, էլ առանձին չգամ առարկան յանձնելու։
յետոյ էլի չկարողացայ, իհարկէ, վճարել։ ասացին՝ գրի դիմում, որ հետաձգեն վճարդ։ չեմ յիշում մինչ երբ հետաձգեն։ ու ինչպէս դա կօգնէր որ էս սեմեստրի գնահատականները արձանագրուէին։ չհարցրի, երեւի։ գրեցի, թողեցի։
էլ չերեւացի համալսարանում, ակնյայտ էր ինձ՝ դուրս եմ մնացել։
մի երկու անգամ մի աղջիկ եմ տեսել մեր խմբի՞ց, ասում էր՝ էսինչը ասել էր իրեն մօտենաս։ ինչ֊որ պաշտօնեայ համալսարանի, չեմ յիշում։ ես մտածել էի՝ գրադարանում չվերադարձրած գրքեր ունեմ՝ որ որոշել էի ինձ պահել, գոնէ մի խեր մնար էդ համալսարանից, մտածել էի՝ գրքերն են ուզում վերադարձնեմ։
հիմա մտածում եմ, երեւի ուզում էին մի ձեւ գտնել ինձ օգնելու։ ճիշտ ա, չեմ կարծում որ կը գտնէին, բայց գուցէ դա էր իրենց մտքին։
էն ժամանակ համոզուած էի որ իրենց ուզածը գրքերն են, ու իհարկէ երբեք չմօտեցայ, վերադարձայ երեւան չաւարտած։
դա իմ երկրորդ չաւարտած մասթերսն էր, առաջինը երեւանում թողեցի որ գնամ ռդ։ ընդհանուր չորս հատ չեմ աւարտել։
#անկապ #մարդիկ #պատմութիւն #չգիտեմ
մի չաթում այօսի մասին խօսք ընկաւ, կարծես այօսի ջաբեր կլիենտ էին հարցնում, ո՞րն ա լաւը, ու մէկը նէնց նեարդայնացաւ, քանի տող գրեց ատելութեամբ թէ ինչ ա «պէտք» անել էփլի «ոչխարների» հետ։
ես էկրանահանեցի բայց ձեռքս չի գնում վերբեռնել նկարը, շատ ա ատելութիւնը։ ու բռնութիւնը։
ու ես էլ խօսեցի իր հետ, որ դէ յատկութիւն ա, ո՞նց ա կարելի մի յատկութիւնով դատել մարդուն, էդ ոչ մի բան չի նշանակում, ինքը համ սա ա համ նա ա համ նա ա, ու հա նաեւ այօս քշող ա, ի՞նչ խնդիր։
պէտք ա ասել, որ ծանօթ շաբլոն զգացել եմ՝ միայն ռուսական չաթերում ու ֆորումներում եմ հանդիպել նման ատելութիւն, հէնց ազատ ծրագրակազմի համայնքներում։ շատ շատ նման էր նրան ինչ լսել եմ այնտեղ։
բայց ասի դէ ով գիտի։
յետոյ աւելի ուշ սկսեց ասել որ ջաբեր կլիենտը փլէյ սթորից չի կարողանում թարմացնել, զի ռուսաստանից ա։
օհ։
չեմ իմանում ինչից ա հէնց էնտեղ տէնց։ ու նոյն մարդիկ են որ ատում են տարբեր փոքրամասնութիւնները։
վարկածներիցս մէկն էն ա որ շատ մենակ են։ ու օրինակ չունեն ընկերներ, որ այօս են քշում։
չգիտեմ։
#հանդուրժողականութիւն #ազատականութիւն #մարդիկ
ուրեմն մի պոդքաստում մէթիւ ուոլքէրը֊ը պատմում էր, որ ծիտիկները, երբ միասին նստում են մի ճիւղի վրայ, ու հանգստանում են, քնում են՝ ծայրի ծիտիկները միայն ուղէղի կէսով են քնում։
միւս կէսը կառավարում ա ծայրի աչքը, ու էդպէս երկու ծայրի ծիտիկ իրանց երկու ծայրի աչքերով պաշտպանում են բոլորին վտանգներից։
երբ յոգնում են, չեն փոխւում տեղերով, այլ ընդամէնը պտտւում են, նայում են միւս կողմ, ու ապա էն միւս կողմն ա ուղէղի քնում։
ըստ երեւոյթին նման պատճառով մարդիկ տարբեր են՝ ոմանք շուտ են քնում ու արթնանում, միւսները՝ ուշ։
որ մինչեւ էս մասը քնի, միւս մասը ապահով լինի, իսկ երբ էս մասը քնի, էն մասն արդէն արթնանում ա։
իսկ էն որ իսկապէս էդպէս ա՝ մարդիկ տարբեր են՝ պարզւում ա յստակ յայտնի ա, ու գիտեն որ գեներից ա դա կախուած։
#քուն #մարդիկ #բու
էն օրը մէկն ասում էր՝ «ինչո՞վ contribute անեմ հայաստանին»։
ու ես իմ սովորական երգն էի երգում՝ ոչ մի բանով՝ ապրելով էստեղ։ շփուելով, աշխատելով, ծախսելով, հարկ տալով, եւ այլն։
բայց ամենակարեւորը որ հասկացել եմ՝ ոչ մի վեհ բան չանելով։ ընտրելով քո ուժերով մի էակ, կամ բան, ու հոգ տանելով։
հայաստանը սիրոյ կարիք ունի։ ու հոգատարութեան։
վերցրու քեզ մի մարդ ու հոգ տար իր մասին։ ու թող նա հոգ տանի քո մասին։ վերցրու քեզ մի շուն ու հոգ տար իր մասին։ առ մի պայթած շէնք, ու նորոգի, կարգի բեր, ու հայաստանում ու աշխարհում մի պայթած շէնք քիչ կը լինի։
կեանքը դա ա։ contribution֊ը կեանքին մասնակցելն ա, կեանքն աշխուժացնելը, պատասխանատւութիւն վերցնելը, ու ներգրաւուելը այլ մարդկանց կեանքի մէջ։ առանց շատ վեհ նպատակների։
էս կոնկրետ մարդու հետ ես շփւում, նա խնդիր ունի՝ դու գիտես ինչպէս օգնել։ դու խնդիր ունես՝ նա գիտի։ կարող ա դա վիրուս ա կարգչի։ իսկ կարող ա մեքենայի ապահովիչ փոխելը։ դա լիւկ սմիթի ասած չհաշուած հնա֊ն ա։
մասնակցել կեանքի մէջ՝ ամենալաւ բանն ա ինչ կարող ես անել։ ես էդպէս եմ կարծում։
#արտագաղթ #կեանք #մարդիկ #մասնակցութիւն #պատասխանատւութիւն
շատ կարեւոր ա ինձ համար չաթում կախուած մնալը։
չաթեր կան, որ չեմ հասցնում կարդալ, բայց կախուած մնում եմ։
ինչի՞՝ նախ իհարկէ յոյս կայ որ կը ստացուի կը կարդամ։
բայց ամենակարեւորը՝ որ հասանելի լինեմ, որ ես կամ։
եթէ հարց լինի ինձ հետ կապուած՝ կը բզեն, կը զգամ։ ես այնտեղ եմ իրենց համար։ որ կապ լինի։
ըստ որում՝ ոչ թէ նոյնիսկ կապ էս կամ էն մարդու հետ՝ այլ հէնց կապ չգիտեմ ում հետ էն հանրային սենեակում։
ես զգացի որ դա կարեւոր ա, երբ հանրային սենեակներից անհետանում էին մարդիկ, ում պահի տակ ուզում էի բան պատմել։ կամ հարցնել։ ու զգում էի՝ չկան։ յետոյ գալիս էին, ասում էին՝ շատ էր աշխատանքը։
ու ես այնտեղ եմ, ես կամ իրենց համար։
բայց ցաւում եմ, որ ես, չնայած այդքան ցանկութեան լինելու՝ չկամ իմ իրական ընկերների համար։
ու չէ, նրա համար չի որ «ես տեքը աւելի եմ կարեւորում քան յարաբերութիւնները», ինչպէս նշեց նախկին ընկերս։ նաեւ տեքը չէ՝ ազատութիւնը։ ու նրա համար չէ որ իրենք դէ տեք մարդիկ չեն՝ չեն ջոկում, չեն «կարում»։ լիքը ծրագրաւորողներ կան էդ իրական մարդկանց մէջ, որ երեւի կանէին, եթէ ուզէին։
բայց ընդհանուր ընկալումն ա՝ սա ա դախ կամ կտցրած, սրա համար առանձին յաւելուած չենք պահի։ ի՞նչ աշխարհ կայ այդ «յաւելուածի» հետեւում, որը յաւելուած չի, այլ հաղորդակարգի մասին ա՝ չի էլ հետաքրքրում։
ու դէ, շատ ցաւում եմ, որովհետեւ եթէ մի քիչ այլ աշխարհ լինէր ու իրենք լինէին այլ աշխարհի գեներացուած մարդիկ, ոչ թէ այս՝ լրիւ այլ ձեւ կը լինէր։ ես իրենց չեմ մեղադրում՝ մարդիկ միջավայրից շատ կախուած են։ ես էլ։
բախտս էլ ա բերել, շաաաատ շատ յանգամանքներում, որ էսպէս ստացուեց ու էսպէս մարգինալացայ՝ չկարողացայ չմարգինալանալ։
բայց ինչեւէ։
մինչ։
#ազատութիւն #ապակենտրոնացում #համացանց #յարաբերութիւններ #մարդիկ
ասում ա՝ «ես, հարազատ մարդս, պարզուեց, աւելի վատն եմ, քան հարազատ հեռուստացոյցը»։
https://www.youtube.com/watch?v=XT_UjfyZ-LM
1in.am֊ը «վկաները» շարքն ա հրապարակել տվ2֊ի։ #ռուսերէն։
#պատերազմ #ուկրաինա #հարցազրոյց #մարդիկ #ազատութիւն
իհարկէ, կան մարդիկ որ տտ֊ով չեն հետաքրքրուած, ու ոչ մի բանով էլ չեն հետաքրքրուած, ու այդ պատճառով չգիտեն՝ ի՞նչ կարելի ա անել։
բայց եւ կան նրանք, որ հետաքրքրուած են, բայց կրկին չգիտեն՝ ի՞նչ կարելի ա անել։
մտածում են թէ ինչ անել։
ու ես մտածում եմ՝ ի՞նչ կարելի ա անել, որ իրենք զգան ինչ ա կարելի անել։
եւ ի՞նչն ա խոչընդոտում որ իրանք իմանան։
խոչընդոտում ա, ընդհանուր առմամբ՝ բաւարարուածութիւնը։
իսկ բաւարարուածութեանը մասնաւորապէս նպաստում ա ուինդոուսը։
էդ մարդիկ քշում են ուինդոուս, ու տարիների ընթացքում ստեղծել են իրենց համար կիրառելի միջավայրեր։
իրենք ունեն գործիքներ, որոնց սովոր են՝ դրանք ընտրել են ուինդոուսում հասանելի գործիքներից։ դրանցից շատերը՝ սեփականատիրական եւ պիրատած։
իրենք սովոր են այդ գործիքներին, որովհետեւ այդ գործիքներն էին տեսանելի։
ու իրենց բնաւ չի մտահոգում, որ գործիքները պիրատած են։
այդ շրջանակում շատ կարեւոր ա յիշատակել կախուածութեան հասկացութիւնը։
ուինդոուսը լրիւ խելացի մարդկանց կողմից ընկալւում ա որպէս ինչ֊որ բան, որը չի ստեղծում աւելորդ կախուածութիւններ, աւելորդ խնդիրներ։
ես ու էդ մարդիկ, որ չգիտեն ինչ անել՝ գալիս ենք նման տեղից, ունենք նման մտածողութիւն։
ես ուզում եմ չստեղծել կախուածութիւն, ու փորձում եմ օգտագործել կատարեալ դէպքում այն, ինչ ես կարող եմ գրել, իսկ պրակտիկօրէն գոնէ այն, ինչ կարող եմ շինել։
իրենք՝ այն, ինչ հաւաքել են։ ֆլեշկայի վրայ ունեցած էսինչ վարկածի էս ծրագրակազմը ու էնինչ վարկածի էն ծրագրակազմը՝ քրեքերով, ստեղծում են ապահովութեան, կոմֆորտի, ու վերահսկողութեան զգացողութիւն։
իսկ որ հնարաւոր ա օգտուել նրանով ինչ ինքդ կարող ես գրել՝ դա չեն պատկերացնի։ պարզապէս հնարաւոր չի թւում։
ի՞նչ անել, որ հնարաւոր թուայ։
երբ ես տեսնում եմ, դիցուք անդրանիկն օգտագործում ա սեփականատիրական ծրագիր, ես ունենում եմ կրեատիւ մղում՝ նման մի ծրագիր գրել, բայց ազատ։ ու տալ իրան, ասել՝ ահա, օգտագործիր։
որովհետեւ ես գիտեմ, որ նախ բաւարարուած չեմ ծրագրով, որը չեմ կարող շինել, երկրորդը՝ կարող եմ գրել։
իրենք արդէն բաւարարուած են՝ ունեն ծրագիրը, քրեքը ֆլեշկայի վրայ։
ազատութեան մասին զրոյցները շատ կրօնական են ընկալւում։
պէտք ա մարդը զգայ, որ այն, ինչ թւում ա վերահսկելի՝ իրականում չի։
ու ամէն սեմեստր պայծառ եւ առաջադէմ երեխաներ տեսնելիս ես հա մտածում եմ այդ մասին՝ ի՞նչ անել, որ իրենք իմանան ինչ ա կարելի անել։
գրել էսպիսի ծրագրից, որ օգտագործում են՝ շարժառիթ չունեն զի այդ ծրագիրն, իրենց պատկերացմամբ արդէն ունեն՝ օգտագործում են, ֆլեշկայի վրայ ա։
լինուքսի անցնելը այդ մարդկանց համար շատ բարդ քայլ ա՝ նշանակում ա այդ տարիներով ստեղծուած կոմֆորտից եւ վերահսկողութեան զգացողութիւնից զրկուել։ դասերին զուգահեռ նման էքսպերիմենտի մասին ոչ ոք չի մտածի։
ոչ մի լաւ լուծում չեմ կարողանում մտածել։ արդէն վաղուց։ ու երեւի չկայ այդ լուծումը։
այսինքն կան մտքեր, բայց դրանք նման են հայկական եօթիւբի եթերում հնչող բազմաթիւ յանճարէղ մտքերի՝ պէտք ա սէնց անել, կամ պէտք էր սէնց արուէր վաղուց։
էսօր ի՞նչ անել, որն իրատեսական ա։ ո՞նց խօսել, ո՞նց հասցնել խելացի մարդու միտք, որը շատ դիսկոմֆորտ միտք ա՝ որ իրենք իրականում չունեն յարմարաւէտութիւն ու իրավիճակի վերահսկողութիւն։
այդ ժամանակ ստեղծագործական դրայւը կարող ա ազատուել՝ յայտնուելու են բարդ աշխարհում, ուր պարզւում ա ամէն ինչ լուծուած չի, ու պէտք ա լիքը գործ անել։ ոչ միայն ցածր մակարդակի՝ ամէն տեսակ գործ կայ։
#կրթութիւն #մարդիկ #ազատութիւն #անկապ
ռուսական լինուքսի xmpp չաթում շատ յաճախ մարդիկ խօսում են էն մասին, ինչպէս ուինդոուս կոտրել։
ապշելու ա, իրականում, որ էդքան կպած են։ շատերը լինուքս զուտ վիրտուալի մէջ են օգտագործում։ կարծում են որ լինուքսով աւելի ապահով ա իրենց հաղորդակցութիւնը, ու վիրտուալից են մեսենջերներ կանչում։
ինձ համար էդքան անհասկանալի ա, ոնց ա կարելի էդքան կպած լինել մի բանի, որն օգտագործելու համար պէտք ա գնաս չաթերում հարցնես ոնց կոտրել։
չես համաձայն պայմաններին՝ ազնիւ եղիր ու մի օգտագործիր։ համաձայն ես, կամ գործիդ համար պէտք ա՝ փող տուր։ էդ արանքի շարժումները նուաստացուցիչ են։
ազնիւ խօսք չեմ հասկանում։
#տեք #անկապ #մարդիկ
հիմա մարդիկ եկել են «մաստոդոն», ու օրինակ, խնդրում են էն, ինչ ունէին թուիթերում՝ մէջբերելու հնարաւորութիւն։
գարգրմնն էլ դէմ ա դրան, ու նա ա նախագծի հեղինակն ու ղեկավարը։
հարցն այն ա որ մարդիկ ոչ մի բեքգրաունդ չունեն՝ նախ չգիտեն ինչ ա ազատ ծրագրակազմը, նոր են իմանում որ կայ այլընտրանք, ու գալիս են այլընտրանք, չիմանալով դաշնեզերքի մասին, նոր են սովորում որ այ ապակենտրոն լուծում ա, պարզւում ա։
նախ՝ չեն իմանում դաշնեզերքի ու հաղորդակագրի մասին յետոյ՝ չեն իմանում ինչ ա ազատ ծրագրակազմը
ապա չեն իմանում ինչ տարբեր ձեւերով են կառավարւում տարբեր ազատ ծրագրակազմերը։
չեն իմանում որ հաղորդակարգը՝ «activity pub»֊ն ա, իսկ մաստոդոնը՝ իմպլեմենտացիաներից մէկը։
չեն իմանում որ հաղորդակարգը՝ ժողովրդավարական կառավարում ունի, իսկ այ մաստոդոն նախագիծը՝ ոչ։
չունեն բեքգրաունդը, որ իմանան՝ եթէ պէտք ա՝ ֆորք արէք մաստոդոնը, եւ կառավարէք ժողովրդավարական սկզբունքներով՝ եւ ձեր ուզած մէջբերումն աւելացրէք։
ու տէնց։
#մաստոդոն #դաշնեզերք #մարդիկ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ազատութիւն #հաղորդակարգ #ժողովրդավարութիւն
սապոլսկու հարցազրոյց՝ https://www.youtube.com/watch?v=9YYZQAXoghc — անգլերէն
կայ եւ ռուսերէն վարկածը՝ https://www.youtube.com/watch?v=kFk_W2vD0Ew
ապշելու բաներ ա ասում, չնայած շատերս գիտենք, եւ արդէն ակնյայտ են այդ բաները մեզ համար, որ օրինակ, այն, թէ ինչ ձեւ են ապրել նախնիներդ 500 տարի առաջ բնորոշում ա ուղեղդ, մշակոյթդ, վարքագիծդ այսօր։
ես պէտք ա նշեմ, աւելի ստիւեն փինքերի հետ եմ համամիտ, քան սապոլսկու։ ինձ չի թւում որ ռդ֊ուկրաինա հակամարտութիւնը՝ դա պատերազմ աութսորս անել ա, ինձ թւում ա, դա ագրեսիւ տհաս, հետամնաց, հետկայսերական ֆանտոմային ցաւերով հանրութեան կողմից գեներացուած արդիւնք ա։
ու արդե՞օք այդ հանրութիւնն անցել ա լուսաւորութեան դարաշրջանը։ ոնց որ չեմ յիշում որ անցած լինի։ անցել ա մի սարսափ միւսի հետեւից։
#սապոլսկի #հարցազրոյց #մարդիկ #ռուսերէն #անգլերէն #լուսաւորութիւն #հանրութիւն #մարդիկ
կարծում եմ՝ շատ լաւ ա համացանցում ունենալ անոնիմ ինքնութիւն։
նաեւ կարծում եմ՝ շատ լաւ ա ունենալ այդ ինքնութեան պատմութիւն, ու լաւ պատմութիւն։
զի անոնիմ ինքնութիւնը չի նշանակում լինել սրիկայ, ու չի նշանակում՝ էս մէկը փակեմ, նորը բացեմ։
իսկ եթէ պատմութիւնից ամաչում ես՝ օկ ա, մարդիկ փոխւում են։ կարելի ա փորձել անել այնպէս, որ այդ անոնիմ ինքնութիւնից այլեւս չամաչես։
#համացանց #ինքնութիւն #անանունութիւն #կեղծանուն #անանուն #գաղտնիութիւն #մարդիկ
այլ պատմութիւն՝ այս մէկը՝ պարսկահայ բարիստայից։
դեռ դեռահաս տարիքում սովորութիւն ունէր թղթի վրայ գրելու, թէ ինչ ա ուզում անել, եւ ձգտել գրածն իրականացնելու։
մի անգամ գրել էր, որ գալու ա հայաստանում ապրի։
ասում էր որ ինքն իրան շատ դժբախտ ա զգացել, որ պարսկաստանում ա ծնուել, ու իր համար միշտ բարդ էր գիտակցել, որ հայաստանում չի ապրում։
նա սովորում էր մարզական դպրոցում եւ համալսարանում, մասթերս ունի ֆիզկուլտից։ յետոյ անյաջողութիւն ա պատահել իր հետ՝ հօր ու ընկերոջ հետ փողոցն անցնում էր, իրենք մի թեթեւ առաջ անցան, երբ դիմացի գիծ մտած մեքենան իրան խփեց հետեւից։ վարորդը, յետոյ պարզուեց, խմած էր։
ասում էր՝ «կանոն չկայ պարսկաստանում»։
որոշ ժամանակ կոմայի մէջ ա եղել։ ինչ֊որ յիշողութիւն ջնջուել ա։ բախտը բերել ա որ ողնաշարը շատ չի վնասուել, ու կարողանում ա ոտքերն ու ձեռքերը կառավարել՝ երեւի նրանից էր որ լիքը ուսապարկ ունէր, ու այդ ուսապարկը հարուածը մեղմել ա։
մի քանի տարի չէր կարողանում գլուխը բարձրացնել՝ կը կորցնէր իրան, կընկնէր։ պարապեց, շատ աշխատեց իր վրայ, սկսեց քայլել, սկսեց վազել, սկսեց կրկին ֆուտբոլ խաղալ՝ այն ինչը շատ էր սիրում։ բայց բժիշկը իրան տեսաւ, ասաց՝ «ընտրութիւն ունես։ կամ մօտակայ հինգ տարին ֆուտբոլ ես խաղում, բայց հինգ տարի անց մի ոտք հաստատ չես ունենայ։ կամ էս պահին թողնում ես ֆուտբոլը, ու հնարաւորութիւն ունես ապագայ ընտանիքիդ աւելի մասնակցութիւն ունենալ, աւելի վայելել կեանքը, աւելի շարժունակ լինել։ ընտրութիւնը քոնն ա»։
շատ հետաքրքիր էր, որ չասաց՝ «մի արա, սէնց անես՝ վարի ես տալու ոտքդ»։ ասաց՝ «էս ա՝ ընտրի»։
կեանքը լցնելու համար նա սովորեց բարիստայի գործ։ նաեւ սկսեց դաս տալ դպրոցում որպէս մարզիչ։
հայաստան եկաւ, մի մասնաւոր դպրոց ընդունուեց։ ազնիւ էր աշխատում, բայց ազնւութիւնը չգնահատուեց։
ասում էր՝ «ես էդ աղջկան ասում եմ, դու էս հարսանեկան շորերով որ եկել ես, չես կարող ֆիզկուլտ անել, ես էլ քեզ չեմ կարող ներկայ դնել։ նա էլ ասում ա՝ պէտք ա չէ՞ սիրուն հագնուած լինեմ»։ յետոյ, ասում ա, աղջկայ «փորով հայրը» եկաւ, բողոքեց իրանից։ նաեւ մի տղայ կար, որ հեռախօսի մէջ էր մտած միշտ, ու չէր լսում։ պատմում էր որ կիրթ ա, որ էսպիսի ու էսպիսի վարժութիւններ ա նախատեսել, սրանք սրտի համար են լաւ, նրանք եսիմինչի։ ասում ա՝ արի, էս արա, էն արա։ տղան նստած հեռախօսի մէջ ա նայում, ասում ա՝ չէ, չեմ գալիս։ «ներկայ» չի ստանում։ էլի ծնողները գալիս են «կռիւ»։ ու դէ նա չկարողացաւ այդ դպրոցի հետ, զի «ներկայ» դնել չէր կարող, իսկ դպրոցը չէր ուզում յաճախորդ կորցնել։ ասաց՝ դուրս եմ գալիս, ու որ պահող էլ չկար, ուրախ էին։
ասաց որ ընտանիքն էլ ա փորձել հայաստանում տեղաւորուել, բայց մայրը գործ չգտաւ, չնայած բուժաշխատող ա, եղբայրը գործ չգտաւ, չնայած տտ ոլորտում ա, բայց ծրագրաւորող չի՝ կարգիչ սարքող ա։
միայն նա ա, որ թղթի վրայ գրածն իրականացրել ա, ու ասաց որ զանգ ունէր մօր հետ վերջերս, ու թուղթը ցոյց տուեց իրան մայրը։
ու յուզուեց, ամաչեց մեզնից որ արցունքներ են գալիս աչքերից, փորձեց թաքցնել։
#պատմութիւն #հայաստան #հայրենադարձութիւն #մարդ #մարդիկ #վթար #փողոց #դպրոց #ընտանիք
ռուսական վիդեօներում տեսնում եմ, զարմանում են, որ մարդիկ կոնդում են ապրում բայց տեսլա ունեն։
հա, զի կոնդի տան տեղը շատ լաւն ա՝ իջնում ես սարեան փողոց սուրճ խմելու։
ու նա տեսլայի փող ունի, բայց չունի փող աւելի լաւ տան՝ կենտրոնում։
իսկ այ մեր բարձրայարկում չկայ մէկը, ով ունի տեսլա։ զի եթէ նա ունի տեսլա, ապա նաեւ ամենավատ դէպքում կարող ա իրան թոյլ տալ այլ բարձրայարկ՝ նորակառոյց։
#բարձրայարկ #քաղաք #տնտեսութիւն #մարդիկ #կոնդ #երեւան
https://www.youtube.com/watch?v=aGjc-gsh834
մեզ մօտ էլ կան նման սիմուլեացիաներ՝ երեւան մոլլում մի ամբողջ եւրոպական քաղաքի փողոցներ են սիմուլեացիա անում, սալահատակով։
#քաղաք #նախագծում #մարդիկ #տարածք #քայլելի #միջավայր
հետաքրքիր շղթայ՝
եւ տխուր։
#յարաբերութիւն #ընտանիք #մարդիկ #անգլերէն
մի մինիմալիստ ճարտարապետ էս մարդու գրքի մասին պատմեց, ու ահա, գտայ իր շատ հին «թէդ» ելոյթը։
ասում ա, երջանկութեան բանալին ̶ռ̶ո̶ւ̶ս̶ա̶ս̶տ̶ա̶ն̶ի̶ ̶ձ̶ե̶ռ̶ք̶ո̶ւ̶մ̶ ̶է̶ ցածր սպասելիքներ ունենալու մէջ ա։
եւ որ շատ ընտրութիւն ունենալով մարդիկ համ ունակ չեն լինում ընտրութիւն կատարել, համ այդ ընտրութիւնից միշտ դժգոհ են մնում։
ես մտածում եմ, որ երեւի ինչքան մարդը երիտասարդ, էդքան խորն ա էդ խնդիրը։
զի նախ չի ձեւաւորուել, յետոյ երբ ձեւաւորւում ա, չի գիտակցում ինչպէս, ու չի իմանում ինքն իրան որ իմանայ իրան ինչ ա պէտք, որ լաւ ընտրի։
ինձ թւում ա, ինքնդ քեզ ճանաչելն ա շատ օգնում կատարուած ընտրութիւնից գոհ մնալու։ դէ ու իհարկէ մի քիչ կեանք իմանալը, եւ ունակ լինելը նկատելու ինչքան վատ բաներ չեղան, եւ ինչքան վատ կարող ա լինէր, բայց չի։
#մարդիկ #սպասելիքներ #երջանկութիւն #ընտրութիւն #անկապ
ես վերջապէս հասկացայ ու ձեւակերպեցի մեր ամենամեծ խնդիրը որն ա։
դէ մարդիկ են, պարզ ա։
ցածր դասակարգերի աղքատ մարդիկ, եւ դրանց շատ լինելը։
սովէտի գաղութացման ժամանակ (ուր ռուսաստանն էլ էր գաղութացուած, համ տնտեսական համակարգը չէր նպաստում բարեկեցութեանը) շատ քչերն էին կարողանում ցածր դասակարգերից ճեղքում անել դէպի միջին։
այդ պատճառով էլ ունէինք այդ «հին երեւանցու» հասկացութիւնը, զի ոչ հներից քչերն էին քաղաքակիրթ, ըստ որում՝ բառացիօրէն։
վիճակն ամէն տեղ լուծւում ա տնտեսական վերելքով՝ ներքեւի շերտերից միջին անցումը հեշտ ա, իսկ միջինն արդէն ստանում ա տանելի որակի կրթութիւն։
հետեւաբար իրենց երեխաները սկսում են սովորել աւելի լաւ դպրոցներում կամ համալսարաններում (բարեւ ամերիկեան, ֆրանսիական)։
եւ ընդհանուր առմամբ, մի քանի սերնդում այդ հարցերը լուծւում են։
20֊րդ դարը բացի գաղութացումից, նաեւ ծանր էր։ դէ երկրորդ կէսն էր այն ժամանակը, որ մենք կորցրել ենք։ կամ գուցէ չունէինք էլ, զի պէտք ա նախ ինդուստրիալիզացիան լինէր (շուկայական տնտեսութեան պայմաններում), յետոյ նոր դասակարգային ճեղքման հնարաւորութիւնը գար, եւ միջին դասի ընդլայնումը։
իսկ մենք, եթէ հիսուն թուից հաշուենք, ութսուն տարի կորցրել ենք։
ու տէնց։
այդ պատճառով ա, որ զարմանում ենք՝ ինչի՞ են լիբանանահայերը, թէկուզ «անճար» անունով աւանից, էնքան տարբեր մեզնից։ արել են արդէն դասակարգային ճեղքումը ամենաանկիրթ ու ցածրից՝ դէպի միջին։
#պատմութիւն #կրթութիւն #դասակարգային_ճեղքում #դասակարգ #քաղաքականութիւն #մարդիկ
յարմարաւէտութիւնը՝ կարճաժամկէտ ստրատեգիա։
որոշումներ, որ ցաւի արդիւնք են՝ վատ որոշումներ են։ հաուս մ․ դ․
մի անգամ գրել էի, որ պէտք չի ակնկալիքներ ունենալ, որ դաշնեզերքի լուծումներն էնքան հասուն ու կայուն կը լինեն, ինչպէս կորպորատիւ նմանօրինակները։
զի կորպորացիաներն անհամեմատ աւելի շատ ռեսուրսներ ունեն «ֆիչըրներ» աւելացնելու համար։ եւ «ֆիչերների» մրցավազքում մենք, գոնէ էս պահին, հետ ենք։ սա նաեւ պատասխան ա այն կարծիքի, որ մեր ազատ/դաշնային տեքը պէտք ա ապահովի «ֆիչըրներ» որ «մրցունակ» լինի եղած լուծումների համեմատ։
ազատ ծրագրակազմի աշխարհում իրավիճակը նման էր՝ իննսունականներին եւ զրօյականների սկզբում էր, երբ պայմանական «լինուքսը» «բարդ» էր օգտագործել, եւ բաւական խնդիրներ կային։
այսօր կարելի ա պնդել, որ ժամանակակից ազատ աշխատանքային միջավայրները չեն զիջում մէյնսթրիմ լուծումներին, բացի մի կէտից՝ սովորութիւն։ մէյնսթրիմ լուծումներին սովոր են։ (հայրս սովոր ա gnome2֊ին, ու ուինդոուսով չի կարողանում գործ անել՝ անյարմար ա)։
բայց ինչպէ՞ս ենք մենք այստեղ հասել։ հասել ենք, մասնաւորապէս որովհետեւ նուիրուած մարդիկ են եղել, եւ դեսքթոփ լինուքս էին քշում։ այո, նաեւ կորպորատիւ ներդրումների շնորհիւ ենք այստեղ յայտնուել, բայց դրանց նախապայմանը միեւնոյնն ա նուիրուած մարդիկ էին։
էսօր, երբ դուք օգտագործում էք «այօս» կամ «մակօս», կամ «ուինդոուս», կամ, եկէք նոյն շարքում դնենք՝ «ֆէյսբուք», «թուիթեր»՝ դուք չէք նպաստում ձեր ապագայ ազատութեանը։
ու եթէ ապագայում լինի ազատութիւն՝ դա այլ մարդկանց նուիրուած լինելու եւ շնորհքի արդիւնքն ա լինելու։
շատերը հարցնում են՝ ես դեւելոփեր չեմ, ի՞նչ տարբերութիւն ինչով եմ օգտւում։ ինչի՞ ինձ գիտակցաբար սահմանափակեմ։ իմ պատասխանն ա՝ նախ ազատութիւնը (տուեալ դէպքում նաեւ անկախութիւնը) պահանջում ա զոհաբերութիւն։ անվճար բան չկայ։ յետոյ, ինչքան ոչ նախագծող մարդ օգտագործի որեւէ տեք, այնքան աւելի շատ ա հաւանականութիւնը, որ նաեւ ներդրում անել ունակ նախագծողներն են գալու այս դաշտ, հետաքրքրուելու են, եւ առաջ են տանելու ազատ ծրագրակազմը։
կարճաժամկէտ յարմարաւէտութեան ստրատեգիան երկարաժամկէտ յարմարաւէտութեանը՝ ազատ կամ/եւ դաշնային ծրագրակազմով չի նպաստում։
մարդիկ գաղափարական կենդանիներ են։ եւ կան ամենատարբեր գաղափարներ, շատերը ոչ ռացիոնալ եւ նոյնիսկ ինքնաոչնչացնող։ բայց մարդիկ նաեւ ռացիոնալ կենդանիներ են, եւ ունակ են գիտակցաբար ազատութիւն, բայց անյարմարաւէտութիւն ընտրելու։ կամ մի այլ յարմարաւէտութիւն։
ու տէնց։
#մարդիկ #գաղափար #ազատութիւն #տեք #համացանց #ծրագրակազմ
մեզ դեռ շուտ ա ուրիշ մոլորակներ հասնելը։
մենք էդքան վատ ենք ինքներս մեզ հետ, ու մեր մոլորակի հետ, որ այլ մոլորակներում ինչ ենք անելու։
#մարդիկ
մտածում եմ, որ մեքենան կամ հեռախօսը չեն կարողանում լինել ինքնարտայայտման, քեզ նկարագրելու միջոց։
մենք կարողանում ենք ինքնարտայայտուել շորերով։ կարողանում ենք, որովհետեւ շորերը լինում են տարբեր֊տարբեր դիզայնի, ֆիրմաների, ոճերի, ու կարելի ա լիքը բան համադրել լիքը այլ բանի հետ։ կարելի ա պատուիրել համացանցից, գտնել հին շորեր, ու ամենակարեւորը՝ կարելի ա կարել ուզածդ շորերը։
կարելի ա ինքնարտայայտուել ուրոյն աւատար[ներ] սարքելով։
բայց մեքենաների մակնիշները շուկայում սահմանափակ են, ինչպէս եւ հեռախօսները։
ինչպէս եւ քաղաքական կուսակցութիւնները։
ու հա, դու լիքը բանի հետ համամիտ չես հակ֊ում, բայց հակ֊ից ես։ կամ համամիտ չես քպ֊ում, բայց քպ֊ից ես։ կամ եթէ նայում ես ամն հանրապետականների քաղաքական կոմպասի արդիւնքները՝ ահագին սփռուած են (դեմոկրատներն աւելի մօտ են իրար, բայց էլի տարբեր են)։
ու քո մասին չի լինի կարծիք կազմել զուտ որովհետեւ դու ամն֊ում հանրապետական ես, կամ որովհետեւ էսինչ մեքենան ես քշում։
ես ինչի՞ եմ սա գրում, որովհետեւ իթ լիքը մարդ չի ջոկել, որ մեքենան ինքնարտայայտման վատ միջոց ա։ ու շատ են մտահոգուած իրենց մեքենայով, կամ թէ ում մօտ ինչ հեռախօս ա։ էդ մարդուն չի արտայայտում։
ու ինձ թւում ա, գոնէ մեքենան, քուլ ա, երբ ամենադախ, աննկատ մեքենան ա։ երբ համարը մեքենայի ջեներիկ ա, հեշտ հիշուող չի։ երբ ոչ մէկ վատ չի զգայ որ դու քուլ մեքենայով ես, իսկ նա՝ չէ։ այդ առումով մի պայթած հոնդա, կամ պաջերօ քշելն ա հաւէս։ զի մեքենան թանկ բան կարող ա լինել, ու տէնց թանկ բաներ չես ուզում «բռնել», կամ «հագնել»։
առանց թանկի էլ կարող ես ինքնարտայայտուել, բայց երեւի ոչ մեքենայով։
չգիտեմ, արդեօք կարողացայ լաւ ձեւակերպել մտքումս եղածը։ բայց էլ ժամանակ չուենմ, թռայ։
#անկապ #ինքնարտայայտում #իրեր #մեքենայ #հեռախօս #հագուստ #մարդիկ
էն օրն էլ գիշերը «սաս» էինք մտել, ես մի պահ էն շարքին մօտեցայ, ուր դրամարկղն ա, յետոյ այլ բան յիշեցի հեռանում էի։ իսկ դրամարկղի մօտ ինչ֊որ մարդ էր կանգնած, որ մտածեց, որ ես, երեւի իրանից վախեցայ, զի ինքն էդպիսի, դէ, տեսք ունէր։
ու նա իրան վատ զգաց, որ ես գնացի, մտածեց իր կողքը ինձ ապահով չեմ զգում, ենթադրում եմ։ ու սկսեց ասել, թէ հա, ստեղ ա, արի, աւարտում եմ։
ու ես մտածեցի, որ ապա նա գիտի որ նա «վախելու» տեսք ունի։
ու դա փոփոխութիւն ա։
#երեւան #քաղաք #անկապ #մարդիկ #մշակոյթ
մեզ պէս մարդիկ յաճախ ընկալւում են, որպէս հեռախօսի մէջ մտնող։
որովհետեւ երբ պէտք ա լինենք ինչ֊որ մարդկանց մէջ, ում մէջ իրականում չպէտք ա լինէինք՝ մտնում ենք հեռախօսի մէջ։ փորձում ենք կապի մէջ լինել նրանց հետ, ում հետ պէտք ա լինէինք։
ու մեզ այդ համար չեն սիրում։ դէ ինձ չի վերաբերում, ես չեմ շփւում նրանց հետ ում հետ չպէտք ա շփուէի։ երեւի միայն աշխատանքի վայրում։ որը, հիմա հասկանում եմ, բանակի պէս տեղ ա՝ էդ մարդկանց ես հանդիպում, ում չես ուզում հանդիպել։
ինչեւէ։ բայց դա ես կը նկարագրէի որպէս մարգինալացուած վիճակ։ մենք սովոր ենք, որ մենք ենք մարգինալացուած։
վաչագանը շատ ինկլիւզիւ էր գտնուել ու բերեց իր ռոստովցի եղբօրը։ շատ լաւ արեց, իրականում, շատ վեհ։
ու հետաքրքիրն էն ա որ մեր բոլոր «վեհ» զրոյցներին նա չէր մասնակցում, ականջակալներով իր ռաբիսն էր լսում, ու մտած էր հեռախօսի մէջ։
ու ես հասկացայ, որ միայն մենք չէ, որ կարող ա մարգինալացուած լինենք։
#անկապ #մարգինալացում #ռաբիս #համացանց #մարդիկ
մի փոքր երեխայ գիտեմ, դպրոց դեռ չի գնում։ ամէն անգամ ասում ա ինչ ա ուզում դառնալ։ մէկ այգեպան, մէկ կենսաբան, ուզում ա կենդանիներին ու միջատներին ուսումնասիրել։
չգիտեմ, մանկապարտէզի ծրագրից ա, թէ միջավայրից, նրանից ա որ գիտի, որ ինչ֊որ բան պէտք ա ընտրի, թէ՞ որովհետեւ պարզապէս բնական կարիք ունի ինչ֊որ ձեւ իրան սահմանելու, ինչ֊որ գործով զբաղուելու, ու դրա հետ նոյնականանալու։
#մարդիկ
մեր արուարձանում կան լիքը կատուներ, ու գրեթէ չկան շներ։ առանց տուն, ազատ, կամ թափառող կենդանիների մասին եմ։
եւ պարզ ա ինչի, մի քանի պատճառով։
արուարձանում կեանքը բարդ ա։ շների համար՝ առաւել եւս բարդ։
խանութներում էլ շատ բան չկայ, արուարձանը աղքատ տեղ ա։ բնական ա, շներին էլ շատ չի հասնում։ կան շատ հարուստ մարդկանց տներ, բայց հիմնականում շատ աղքատ մարդիկ են ապրում։
շների սակաւ քանակի պատճառներից մէկը՝ շները որպէս կանոն աւելի մեծ են, եւ իրենց աւելի շատ էներգիա ա հարկաւոր։ այդքան էներգիայի մնացորդ նման տարածքներում չի լինում։
հարուստների եւ աղքատների տների մէջ կայ ընդհանուր բան՝ պատեր։ բարձր, շների համար անյաղթահարելի պատեր։ կատուները դրանցով քայլում են, շրջում են տարբեր մարդկանց տներով, եւ արուարձանի ամբողջ տարածքը վերահսկում են։ ամէն տեղից ուտելիքի մնացորդ կարող են թռցնել։
շները կարողանում են շրջել միայն փողոցներով, պատերի արանքում։ այնտեղ եւ անվտանգութեան զգացողութիւն չկայ՝ նեղ ա, յաճախ փակուղի ա, մարդիկ էլ էստեղ բռի են, եթէ ինչ՝ թռնել չես կարող, եւ անիմաստ ա այնտեղ երեւալ՝ փողոցում սովորաբար դատարկ ա, եւ ուտելիք չկայ։
այդ պատճառով շները լինում են հիմնականում «գիւղամիջում», ուր կայ կանգառ, ուր կարող ա լինել խանութ, կամ, կախուած գիւղամիջից, կենտրոնից, գուցէ նոյնիսկ սնուելու տեղ։
բնութեան մէջ շների բարեկամները շրջող կենդանիներ են, միշտ շարժուող։ կատուների ազգականները շարժուել չեն սիրում՝ ստիպուած են որսի համար։ այստեղ հակառակն ա՝ կատուները շարժւում են, եւ պէտք ա շարժուեն, իսկ շների համար լաւագոյն ստրատեգիան կենտրոններում լինելն ա, զի այլընտրանք չունեն։
#քաղաք #արուարձան #շուն #կատու #շներ #կատուներ #փողոց #մարդիկ
էսօր ցերեկոտ խաչմերուկում մեքենաս վատացաւ։ շարժիչի լոգոն վառուեց պանելի վրայ, ու չգնաց մեքենան։
վթարայիններն անմիջապէս միացրի, անջատեցի որ «ռեսթարտ» տամ, տեսնեմ կը դզո՞ւի։
էդ ընթացքում, ինձ թւում ա, երեք տարբեր մեքենայ ինձ սկսեցին սիգնալ տալ, թէ շարժուի՛ր։
ոնց որ վատանաս փողոցում, ընկնես, բոլորը սկսեն քո վրայ բղաւել, թէ ինչի՞ ես խանգարում, իրենք էստեղ քայլում են։
մարդ չեն։
#մարդիկ #երեւան #վարորդ #փողոց
իլեա բորգը, որ կինզուլիսի կայքում շատ հետաքրքիր դասընթաց ունի, պարզւում ա ակտիւ ա dpreview ֆորումներում։
ու պարզւում ա, բացի նրանից, որ լուսանկարիչ ա, նաեւ ծրագրաւորող ա, այն էլ՝ libraw֊ի հեղինակն ա։
նաեւ ունի բլոգ կենդանի մատեանում։
#բորգ #բլոգ #մարդիկ #ծրագրակազմ #լուսանկարչութիւն #ֆոտո #ֆոտօ #դաըսնթաց #ռուսերէն
ես իմ բոլոր ջենթուները թարմացրի, ու հիմա շատ լաւ տրամադրութիւն ունեմ։ ասեմ ինչի։
ամէն համակարգչիս վրայ ես ջանում եմ տեղակայել կիրառելի օհ, ու այդ կիրառելի օհ֊ը հիմնականում լինուքսն ա։
ու մեքենաները տարբեր են՝ եւ nokia n900, եւ motorola droid4, եւ powerbook i300cs, եւ ibook g4, թէ լափթոփ ու թէ «հեռախօս»՝ լրիւ կառավարելի եւ կիրառելի են։
դրանց օհ֊ը կարողանում եմ զրօյից շինել։
այն պահից, որ մեքենան լինուքսի տակ ա աշխատում, ես ամէն ինչ կարող եմ հետն անել։ կարող եմ կպնել հեռուից կառավարել։ կարող եմ շինել յաւելեալ ազատ ծրագրակազմ։ կարող եմ գործ տալ, կամ սերուիս աշխատեցնել։
եւ այդ մասին մտածելով ա որ շատ լաւ տրամադրութիւն եմ ունենում՝ որովհետեւ մենք հասել ենք հրաշալի աշխարհի՝ ուր ամբողջ մարդկութեան աշխատանքի արդիւնքում ունենք ազատ ծրագրակազմ, լրիւ տարբեր, որը նաեւ գնում ա տիեզերք։
դա պարզապէս ֆանտաստիկա ա։
իսկ գիտէ՞ք որն ա նաեւ ֆանտաստիկա՝ այն որ ինչպէս սայբերփանկում ա՝ տեքնոլոգիաները չեն բերում օգուտ մարդկանց, զի կառավարելի չեն իրենց կողմից, այլ կառավարելի են տարբեր կորպորացիաների կողմից՝ այնպէս էլ իրականութեան մէջ ա՝ մարդիկ քշում են ուինդոուս, մարդիկ քշում են այօս, ու մարդիկ չեն էլ զգում որ ազատ չեն՝ դա էլ ա գիտաֆանտաստիկա, ու իրականութիւն, ու ապշելու։
ու մարդիկ նոյնիսկ փորձ չեն անում, չգիտեմ, ամենադախ ուբունթուն տեղակայել։
ու միեւնոյն ժամանակ մենք ապրում ենք տեղերում, ուր կան աւտոկրատներ, ուր մարդիկ զզուած են իրենցից ու փորձում են յեղափոխութիւն անել, ու դա իրենց մօտ չի ստացւում, ուր մարդկանց փողոցներում սպանում են, եւ աշխարհում, ուր պատերազմներ են լինում։
այս ամէնը ապշելու ա։
մենք հասել ենք էնքանի՛, որ անհաւատալու ա, բայց դա նաեւ մարդկութեան զգալի շերտի կողմից գնահատուած չի, պլիւս մարդկութեան զգալի շերտը դեռ ազատ չի, եւ նաեւ չի էլ ուզում ազատ լինել։ զի ինստագրամ սքրոլ անելը ընկալւում ա հրաշք։ լրիւ ֆանտաստիկա։
սկսեցի իհարկէ շատ օպտիմիստական, իսկ գրելիս յիշեցի իրականութիւնը։
#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #սայբերփանկ #տեք #ազատութիւն #մարդիկ #մարդկութիւն #ազատ_ծա #լինուքս #ազատ_ծրագրակազմ #հրաշքներ #աշխարհ
ես հասկանում եմ, որ այն, ինչ մենք անուանում ենք բարձրագոյն մասնագիտական կրթութիւն, ընդհանուր առմամբ սովորելու համար չի։
ում հետաքրքիր ա՝ կը խորանայ, կը գտնի աւելին, քան սովորեցնում են, ու ժամանակի ընթացքում կը դասակարգի գլխում։
ում հետաքրքիր չի՝ մի ձեւ կանի առաջադրանքները, մի ձեւ չի կտրուի, մի ձեւ կաւարտի, ու մէկ ա չի սովորի։
մնացածը՝ կապեր ստեղծել, դիպլոմով ապացուցել մինիմալ այքիւ եւ ծանրաբեռնուածութիւն տանելու ունակութիւն — հէնց ուսման մասին չեն։
կամ արդե՞օք ուսանողը մտնում ա պայթած պոլիտեքնիկ կոռումպացուած դասախօսներով, թէ մաքուրով ամերիկեան՝ բայց պարտադրուած ճտացնելով քարտը մտնելիս՝ այնքան էլ էական չի։
երեւի մաքուրով համալսարանը պակաս տհաճ ա, եւ աւելի քիչ ձեւական՝ հետեւաբար աւելի շատ ծանրաբեռնող, միւս կողմից պոլիտեքնիկում հետաքրքրասէր մարդու համար ազատ ժամանակ աւելի շատ կայ՝ հետաքրքրութիւնները բաւարարելու համար այնպէս, որ չվնասի դասերին։
ակամայ յիշում եմ մարկ թուէնին վերագրուող արտայայտութիւնը՝ «i have never let my schooling interfere with my education» — թուէնին աւելի յարմար կը լինէր պոլիտեքնիկում, երեւի։
ստեղծագործ եւ խորացողը կօգտագործի ամէն հնարաւորութիւնը, նա ում հետաքրքիր չի՝ չի օգտագործի։
կոմֆորտ չեմ զգում ինձ օրինակ բերել, բայց ես պայթած եւ հազիւ շնչող 286֊երի վրայ էի աշխատում պոլիտեքնիկի «հաշուողական կենտրոնում», եւ երբ սենեակն օգտագործում էին դասերի համար, ինձ փորձում էին վռնդել, իսկ ես կրկին մի ձեւ այնտեղ յայտնւում էի, եւ այնտեղ էի ամէն ազատ րոպէն։ եւ ոչ ազատ րոպէն՝ դասերի ժամանակ էլ։
երկուսն էլ (խորացողն ու չխորացողը) կեանքում չեն կորի, բայց նա ով «շուստրի» ա, երեւի աւելի լաւ կը հաստատուի, իսկ նա ով հետաքրքրասէր ա, երեւի աւելի հետաքրքիր, թեպէտ ոչ էնքան ապահով, կեանք կունենայ։
#կրթութիւն #համալսարան #մարդիկ #անկապ
հայալեզու դաշնեզերքի գրառումները որ մի օր վերլուծեն, երեւի կառանձնացնեն մեր ժամանակի հանրային կարեւոր խնդիրները, որ արտայայտւում են հետեւալ տեսակի գրառումներով՝
էս երկուսը հնարաւոր ա նուազէր, եթէ մարդիկ անհատական եկամուտ ունենային, որն իրենց թոյլ կը տար առանձին ապրել։ իհարկէ, նոյնիսկ փողի առկայութեան պարագայում կը մնար հանրային ճնշումը, բայց երբ շատ մարդ գնար առանձին ապրելու՝ հանրային ճնշումն էլ կը թեթեւանար, զի պայմանական մայրիկի ընկերուհու տղան էլ ա առանձին ապրում։
շրջակայ միջավայրի մշակութային տարբերութիւններն էլ ճնշող չէին լինի՝ պարտադիր շփումները բարեկամների հետ կը կրճատուէին, իսկ դատարկ տեղը կը լրացուէր աւելի որակեալ կապերով։
այս առումով այսօր արտօնեալ են մարզերից երեւան սովորելու եկողները։ ճիշտ ա, ընտանիքի ճնշումը դեռ զգացւում ա, մասնաւորապէս որովհետեւ ընտանիքն ա երեւանի տան վարձի փողը վճարում, հետեւաբար պահանջելու տնտեսական լծակներ ունի։
սա այն մասին ա, ինչքան հեռու եւ անհասանելի ա մեզ թւում աշխարհը (եւրոպան), ինչ բարդ ա թւում էնտեղ հասնելը։
սրա արտայայտումը նաեւ լաւ ա, որովհետեւ արդէն հասնելու ձեւեր կան, իսկ ես ժամանակ եմ յիշում, երբ ձեւերը չկային՝ ծրագրերը չկային, համագործակցութիւնը չկար եւրոպական հաստատութիւնների հետ, ու աւելի կտրուած վիճակ էր։ հիմա եւրոպան եթէ ոչ շօշափելի, բայց հեռւում երեւացող տեղ ա։ նախկինում չէր էլ երեւում։
#հայաստան #հանրութիւն #եւրոպա #աշխարհ #կապ #դաշնեզերք #մարդիկ
էն օրը կարդում էի՝ արագացման չափիչին դիմելու համար յատուկ թոյլտւութիւն պէտք չի, եւ յաւելուածներն են դիմում, եւ կայքերը։
դրանով կարող են հասկանալ, որ զուգարանում ես, զուգարան գնալու եւ լռուելու շաբլոնները։ դրանով կարող են նաեւ լսել ինչ ա խօսւում հեռախօսի սփիքերով։ առանձին բառեր հասկանալ (դե՞ռ) չեն կարողանում, բայց լինում ա կռահել (90% ճշտութեամբ) խօսողի սեռը, եւ նոյնականացնել անձին ձայնահետքերի տուեալների բազայով։
օրինակ, facebook, instagram, whatsapp յաւելուածները միշտ են հաւաքում արագացման չափիչի տուեալները։
դիտարկիչն էլ չի հարցնում, երբ կայքը դիմում ա չափիչին, եւ կայքերը հաւաքում են արագացման չափիչների տուեալները։
այսպէս կայքերն ու յաւելուածների սպասարկիչները, օրինակ, կարող են իմանալ տեղանքդ, նոյնիսկ եթէ տեղայնացումն անջատել ես, կամ նման սարքից հեռախօսիդ մէջ չունես (որը դժուար թէ)։ հնարաւոր ա կռահել, որ դու գտնւում ես շատ այլ մարդկանց հետ միասին մի աւտոբուսի, գնացքի, կամ մեքենայի մէջ՝ արագացման չափիչները սինքրոն տուեալներ են տալու։
մօտաւորապէս նոյնը ռուսերէն։
ես այսքանը կարդալով անմիջապէս ձեռքից կը գցէի հեռախօսը, յետոյ ուշքի կը գայի, եւ կանջատէի այն ընդմիշտ։
ի՞նչ անել։ (:
ես կասէի՝ հրաժարուել ոչ ազատ յաւելուածներից եւ ծրագրակազմից առհասարակ։ այո, gg֊ից էլ։ այո, բարդ ա։ բայց բարդ ա զի դրան էք սովոր։ կարելի ա ձեռք բերել այլ սովորութիւններ։ ինձ օրինակ, բարդ ա առանց իմ նախընտրած sailfish֊ի յաւելուածների։
ամենահամարձակները կարող են փորձել ձեռք բերել pinephone pro, /e/ հեռախօս, կամ sailfish֊ի կողմից աջակցուող xperia֊ներից մէկը, եւ խնդրել ընկերներից մէկին տեղակայել սէյլֆիշ։
այդ օհ֊երը 100%֊ով չեն լուծելու գաղտնիութեան խնդիրները, բայց զգալի տարբերութիւն են տալու։
այդ լուծումներն իմաստ ունեն նաեւ նրանով, որ շատ յաւելուածներ դրանց վրայ պարզապէս չեն աշխատի։ իսկ ինչը հնարաւոր ա աշխատեցնել՝ օրինակ google֊ի մէյլը՝ աւելի լաւ ա չաշխատեցնել։
չաթերից, օրինակ, պէտք ա հրաժարուել։ անցնել ազատ հաղորդակարգերի՝ jabber֊ի կամ matrix֊ի։ բարդ բան չկայ։ ստեղ էլ բազմիցս գրուել ա։ պարզապէս քաղաքական կամք ա պահանջւում։ ու կրկին՝ ոչ թէ «մեսինջեր», այլ հանրութեան կողմից ձեւակերպուող, սահմանուող հաղորդակարգ։
ու չսպասել ազատ, ոչ կոմերցիոն յաւելուածներից ամէն «ֆիչըրները», որ ունեն նմանատիպ կոմերցիոն, հարուստ ընկերութիւնների արտադրած լուծումները։
կարելի ա փորձել պարզել, կամ եթէ չէք կարողանում՝ խնդրել ընկերներին պարզել՝ արդե՞օք հնարաւոր ա ձեր հեռախօսի վրայ տեղակայել lineageos, ու եթէ չէ՝ յաջորդ հեռախօսը ձեռք բերելիս ընտրել այն, որի վրայ հնարաւոր ա։ պատրաստ լինել, որ ձեր նախկինում օգտագործած յաւելուածների զգալի մասը դրա վրայ չի աշխատի՝ զի անիմաստ ա ունենալ ազատ օպերացիոն համակարգ, որ դրա վրայ աւելացնէք «google play services»֊ը իր լրտեսութեամբ, ու էդ նոյն յաւելուածները, որոնցից փախչում էիք։
հրաժարուել անազատ օպերացիոն համակարգերից կարգչի վրայ էլ։ արդէն վաղուց չեմ զարմանում լինուքս քշող մարդ հանդիպելիս, հակառակը՝ զարմանում եմ ուինդոուս կամ մակօս քշող մարդ հանդիպելիս։ բարդ չի, լուծումը մի քայլում ա, ձեռք պարզելու հեռաւորութեան վրայ։
օգտագործել պարզ դիտարկիչներ՝ netsurf֊ի պէս, մուտք գործել, կամ երեւի ելք գործել ջեմինի տիրոյթ։
այո, ջեմինի տիրոյթը (դե՞ռ) մեծ չի, ու շատ գրաւիչ չի՝ զուսպ ա։ իսկ netsurf֊ը ձեր իմացած կայքերի մեծ մասը ցոյց չի տալու։ բայց նաեւ չի կարողանայ աշխատեցնել վտանգաւոր կոդի մեծ մասը։
ընտրել այլ կայքեր, նաեւ օգտագործել rss ընթերցիչներ՝ առանձին ծրագրով ստանալու համար տարբեր կայքերից թարմացումները։ այդ ընթերցիչներից մէկը thunderbird֊ն ա։ բայց դէ պէտք ա ինքներդ ջանք դնէք, փորէք, փնտրէք, ընտրէք այն, որը ձեզ դուր ա գալիս։
ջանք պահանջւում ա, բայց ապրելն արդէն ջանք պահանջում ա, անկախ ապրելն՝ առաւել եւս։ եւ զոհաբերութիւններ՝ զի ձեռքբերումներն առանց զոհաբերութիւնների չեն լինում։
ձեռքբերումների համար չի լինում չվճարել՝ այդ պարզ ճշմարտութիւնը (վիճելի պա՞հ՝ ո՞րը չի), երեւի, պէտք ա սովորեցնել մանկուց՝ որ ապագայում այլ ակնկալիքներ չլինեն։
քո որոշումը ոչ միայն կարեւոր ա նրանով, որ քո կեանքն ա փոխում՝ դա քաղաքական քայլ ա, շուկայի ուղերձներից մէկը։ կարելի ա անվերջ խօսել գաղտնիութեան մասին եւ ամէն օր մտնել ֆէյսբուք՝ դա ոչ մի կերպ չի փոխի աշխարհը, իսկ կողքիններդ լուրջ չեն վերաբերուի ասածներիդ։
էական չի ինչ են մարդիկ խօսում, էականն ա՝ ինչ են անում։ նաեւ ձեզ հանդէպ։
ու տէնց։
#վերահսկողութիւն #արագացման_չափիչ #գաղտնիութիւն #անձնական_տեղեկատւութիւն #ազատութիւն #տեղեկատւութիւն #յաւելուած #կայք #համացանց #մարդիկ #քաղաքականութիւն #քայլ #ազատ_ծա #ծրագրակազմ #կեանք #ջանք #կապ
իթ իմ յարաբերութիւններին շատ վնասում ա սոշըլհոմը՝ ես չեմ կարողանում լայքել մարդկանց գրածները, ու իրենք չգիտեն իմ հիացմունքի մասին, ու ես չեմ կարողանում տարածել գրառում, որը շղթայի մէջ առաջինը չի։
ու մարդիկ չգիտեն իմ դրական եւ գերդրական վերաբերմունքի մասին, նոյնիսկ յաճախ չգիտեն, տեսե՞լ եմ գրածը։
ու երեւի եթէ շատ լինէին սոշըլհոմ օգտագործող մարդիկ, հաղորդակցութեան որակը դաշնեզերքով մէկ կը նուազէր։
#համացանց #հաղորդակցութիւն #յարաբերութիւններ #կապ #կապեր #մարդիկ #լուծում #նախագծում #մինիմալիզմ #դաշնեզերք #սոշըլհոմ #ապակենտրոնացում #ծրագրակազմ
էն թրերով «cute» կամ «քաւայի» աղջիկների նկարները երեւի նրանից են, որ մարդիկ սիրում են համ «cuteness», համ խփոցի, ու էդ երկուսը նկարում համատեղելով կրկնակի դոզա են ստանում։ (:
#մարդիկ #քաւայի #խփոցի
մի չաթում տղայի հետ եմ ծանօթացել՝ շատ կրեատիւ ա, չի կարողանում հանգիստ նստել, քանի նախագիծ ունի գրած, ու յաճախ մտքեր ա գեներացնում թէ էլ ինչ ա ուզում գրել։
խելքը գլխին տղայ ա, ահագին բան գիտի, ահագին գործ արել ա, վատ ծրագրաւորող չի, այն պարագայում որ ահաւոր ծրագրաւորողների ամենուր կարելի ա տեսնել՝ եւ ոչ կրեատիւ են, եւ դախ են, եւ ոչ մի բանով չեն հետաքրքրւում, ես գործ անել չգիտեն։
սա իր կայքն ա որ սարքել էր երբ 12 տարեկան էր, եւ փորձում էր վաճառել իր գրած ծրագրերը՝
այս էջը գոյութիւն չունի, ես արքիւից եմ հանել էկրանահանը։ ու յղում հատուկ չեմ տալիս եւ որոշ տեղեկատւութիւն որ կարող ա մարդուն նոյնականացնել հատուկ թաքցրել եմ։
իսկ ահա որ պատկերացնէք ինչքան գործ էր արել իր ծրագրերից մէկի վրայ՝
կրկին, տիրոյթը թաքցրել եմ։
այսօր նա աշխատում ա առաքիչ՝ մեքենայ ա վարում, ազատ ժամանակ ծրագրեր ա գրում, կամ զբաղւում ա դստեր հետ՝ իր հետ միասին էլ են ծրագիր գրել, նախագիծ արել։
քանի որ նա այն ընտանիքից կամ դասակարգից չէր, որ իրեն կարողանային սատարել որ ընդունուի համալսարան, ձեռք բերի կապեր, սկսի աշխատել ծրագրաւորող, նա այնպէս էլ չկարողացաւ այդ դասակարգային ցատկն անել։ ինքն իրեն հեգնում ա, ասում ա՝ «վատ ընտրութիւններ», բայց չեմ կարծում որ միայն դրանք են պատճառը։
նա տաղանդաւոր երեխայ էր, որ ապրում էր միջավայրում, ուր հնարաւոր էր ունենալ համակարգիչ, ու նա կարողացաւ որոշ չափով զարգացնել որոշ հմտութիւններ, բայց ոչ միջավայրում, ուր միշտ իրատեսական էր ճեղքում անել եւ դուրս պրծնել դասակարգի հնարաւորութիւնների սահմաններից։
#ծրագրաւորում #դասակարգ #հանրութիւն #սոցիալական_անարդարութիւն #մերիտոկրատիա #արդարութիւն #էկրանահան #պատմութիւն #հնարաւորութիւններ #մարդիկ #չգիտեմ
ես ջոկում եմ, ինչի ծխողներն ուզում են իրենց մօտ մարդիկ ծխեն, իսկ ես ուրախանում եմ երբ մարդիկ ինձ մօտ տեքնոլոգիաներ են օգտագործում։
ամէնը՝ աշխարհում մենակ չլինելու մասին ա։
եթէ ես մենակ եմ օգտագործում windowmaker — ես մենակ եմ, մէկը չկայ ում հետ խօսենք այդ մասին։ օրինակ, կարող եմ իր հետ կիսել բաբլմոնի բադիկի readme֊ում ինչ եմ կարդացել։
իսկ եթէ դուք դաշնեզերքում չլինէիք՝ ես ոչ մի կապ չէի ունենայ։
երէկ մէկը մտաւ ջաբեր՝ գրեցի՝ ինչ լաւ ա որ առցանց ես, ու մտածեցի՝ դէ ինքը հազար ու մի ձեւ կապ ունի, ու երեւի մտածում ա՝ ես էլ տելեգրամում հաշիւ ունեմ որ իրան չեմ տալիս, ասում եմ՝ ջաբեր մտիր։
վերադառնամ՝ նոյն, նման, համընկնող բազմութիւններով աշխարհի մարդիկ են պէտք։ օդի պէս։
#միշտ #պահանջներ #մարդիկ #աշխարհ
էսօր եղել եմ «երեւանի» տասնամեակին։
զգացել եմ ինչքան հեռու եւ օտար են բոլոր այն մարդիկ որ երեւանեան մշակութային վերնախաւն են։
տխրեցի։
տխրեցի օրինակ ոչ թէ նրանից որ կապ չունեմ իրենց հետ, այլ որ էն մարդիկ չեն որ իրականում կը կարողանայի կամ կուզէի սերտ կապ պահել։
տխրեցի որ էական չի ինձ, գիտեմ իրենց թէ չէ, եւ գիտե՞ն իրենք ինձ, թէ չէ։
տխրեցի որ համայնք, որի մաս լինելով ես ինձ լաւ կը զգայի, ոչ թէ չունեմ զի տեքնոլոգիապէս կապ չունեմ, այլ զի զգացի որ էդ համայնքը չկայ։
հետաքրքիրն այն ա որ եթէ էդ մարդիկ մտահոգուած լինէին նոյն հարցերով ինչ ես, այդ աստիճան կարեւորութիւն տային, ապա ես կուզէի իրենց հետ կապի մէջ լինել երեւի, այդչափ օտարութիւն չէի զգայ։
բայց եւ էդ ժամանակ տեքնոլոգիական խնդիրներ չէինք ունենայ կապի հետ։
հարցը տեքնոլոգիան չի՝ մարդն ա։
#ազատութիւն #համայնք #տեքնոլոգիա #մարդիկ #արժէքներ #անկապ
այսօր մտել ենք սոնայի ծնողների մօտ, իսկ էնտեղ հեռուստացոյցով գիւմրու աւագանու նախընտրական դեբատներն էին։
ես զգացի ինձ ոնց որ տարանտինօյի հերոսը, որ մտնում ա կինոթատրոն ֆիլմի կէսից, էնտեղ կռիւ են անում, բայց չգիտի ո՞ւմ մասին անհանգստանայ, գիտի որ կայ լաւն ու վատը՝ եւ հարցնում ա մօտակայքում նստածին՝ ո՞վ ա լաւը։
տէնց, ուզում էի հարցնել՝ ո՞վ ա լաւը։
զի ինձ համար էսօր ակնյայտ ա՝ կայ լաւը ու վատն իր սփոյլերներով։
ու տէնց, էնտեղ կար մէկը, որ «թասիբով կուսակցութիւնների դաշինք» էր ներկայացնում։
շատ բնութագրող տեսք ունէր։
#թասիբ #ժողովրդավարութիւն #քաղաքականութիւն #ընտրութիւններ #գիւմրի #աւագանի #քաղաք
յ․ գ․ պէտք ա նշել, քպ֊ի ներկայացուցչին էլ անմիջապէս ճանաչեցի՝ դէմքին գրած էր որ քպ֊ից ա։
իսկ կոմունիստների ներկայացուցիչը նոյնիսկ «դեկրետ» բառն օգտագործեց՝ իրենից էլ էր ակնյայտ ով ա ու ինչ բեքգրաունդից։ (:
էսպէս, բոլորը տարբեր, եւ բոլորից ակնյայտ իրենք ով են։ #մարդիկ
յ․ յ․ գ․ էսօր կարծիք ա հնչել, որ «քանի որ բաղրամեանի այգին այլեւս փակ ա՝ ժողովրդավարութիւնը վերջացաւ», եւ դա իհարկէ մարդու կողմից էր, ով ժողովրդավարութեանը չի հաւատում, եւ փնտրում եւ գտնում ա այն ինչ յարմար ա։
սա՝ նախընտրական դեբատները՝ ժողովրդավարութեան ու յեղափոխութեան նուաճումն են։
մեր բոլորի նուաճումներից ա։ ու էդքան անկապ ա երբ ինքդ քո նուաճումը չես գնահատում ու չես նկատում։
#դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել
այսօր խօսք գնաց այն «հարուստ հայրիկ — աղքատ հայրիկ» գրքից, ու կարծիք հնչեց, որ մենք սովէտական բեքգրաունդով գաղափար չունենք այն մասին թէ ինչ ա ինուեստիցիան, կամ գործարարութիւնը, եւ ինչ անել փողի հետ նոյնիսկ եթէ այն մի պահ յայտնուեց։
ու ես ուզում եմ ասել, որ մենք ոչ միայն դրա կուլտուրան չունենք։ վիճակը շատ աւելի ահաւոր ա։
ռուսները սիրում են կրկնել մի գրողի խօսքերն այն մասին, որ ռուսաստանում չի ստացւում որ լինի երկու չմտրակած սերունդ։
եւ ես շատ լաւ զգում եմ, որ մենք բոլորս ճնշուած եւ անկիրթ գիւղացիների հետնորդներն ենք։ լաւագոյն դէպքում մէկ երկու սերունդը կիրթ ա եղել, բայց նախ համեմատաբար կիրթ, ինչքան հնարաւոր էր փակ երկրում լինել, աշխարհից կտրուած լինելով, եւ միեւնոյնն ա՝ ճնշուած։
ու մի պահ, ի դէպ ոչ շատ վաղուց, զի սովէտական հայաստանը էնպէս չի որ ինդուստրիալիզացւում էր մինչեւ երկրորդ համաշխարհային, ու իրականում քաղաքները սկսեցին կտրուկ աճել արդէն վաթսունականներից յետոյ։ ու այդ ճնշուած գիւղացիներին, որ նախ քուրդ բէյերի փաստացի հպատակն էին, իսկ յետոյ՝ կոլխոզի գերեալներ՝ կտրուկ բերեցին քաղաքներ, լցրեցին բազմաբնակարային շէնքեր՝ բաւական նեղ եւ ոչ ընդարձակ, հիմնականում ցածր առաստաղներով եւ փոքր պատուհաններով «խռուսչեովկաներ», եւ իրենք դարձան սովէտական քաղաքի բնակիչներ։
մենք բոլորս նեղ մութ եւ ցածր «խրուսչեովկաներից» կամ սարսափելի պանելային բարձրայարկերից դուրս եկած մարդիկ ենք։
մի դէպք էլ պատմեմ՝ մայրս պատմում էր, որ երբ երեխայ էր ու հօր գործի տեղում էր, անկապ պատահած թերթի լուսանկարի վրայ բաներ էր նկարել՝ պոզեր աւելացրել մարդկանց եւ այլն։ իր հայրը նկատեց ու սարսափեց՝ պահեց թերթը որ ոչ մէկ չտեսնի։
ի տարբերութիւն՝ բարեկեցիկ արեւմուտքում եղել ա «հպարտ քաղաքացիների» քանի սերունդ նոյնիսկ քսաներորդ դարի սզկբին։ եթէ նոյնիսկ դեպրեսիա էր՝ մարդիկ (համեմատաբար սպիտակ մաշկով մարդիկ) գիտէին որ ունեն իրաւունքներ, իհարկէ հարուստներից պակաս հաւասար են, բայց ունեն իրաւունքներ, արժանապատւութիւն, կարող են դիմել դատարան, բացել փոքր գործ, լինել «սելֆ էմփլոյդ» կամ ինչո՞ւ ոչ՝ բանուորն էլ ունէր քաղաքական իրաւունքներ, որ օսմանեան կայսրութիւնում հայերը չունէին, եւ որ ռուսաստանում գիւղացիները չունէին, եւ որ սովէտում ոչ մէկս չունէր։
ու իրենք ոչ միայն մտրակած չէին՝ էս մարդիկ «հպարտ քաղաքացի» լինելու կուլտուրա ունէին։
գոլդա մեիրն իր յուշերում գրում էր, որ երբ իր հայրը ռուսաստանից արտագաղթեց ամն եւ ընտանիքին դեռ չէր կարողացել տանել իր մօտ, նամակներում պատմում էր՝ որ էր երկրում էական չի որ հրէայ ես, «պոգրոմներ» չկան, ու արժանապատիւ, իրաւունքներով քաղաքացի ես, եթէ սեւ չես։ կարծես հէնց այդպէս էլ նշում էր։
մի անգամ, մի քանի տարի անց, երբ ընտանիքով արդէն տեղափոխուել էին ամն՝ հօր մօտ, իրենց հայրն այլ բանուորների հետ մասնակցում էր մայիսմեկեան երթի, եւ նրանք գնացին երթը նայելու։
ինչպէս այսօր մեզ մօտ՝ երթի հետ լինում են ոստիկաններ եւ շտապ օգնութեան մեքենայ՝ էնտեղ երթն ուղեկցում էին հեծեալ ոստիկաններ։
գոլդայի փոքր քոյրը յիշում էր «դրագունների» (ռուս հեծեալ զինուորականների) «գրոհները» հրէաներով բնակեցուած քաղաքների վրայ, եւ ոստիկաններին տեսնելով վախից լաց ա լինում։
իսկ գոլդան նշում ա՝ որ այս երկրում ոստիկանները պաշտպանում էին երթ անողներին։
սա քսաներորդ դարի սկիզբ ա։
իսկ արդէն «20th century women» ֆիլմում, ամէն շաբաթ մայր ու որդի, նայում էին բաժնետոմսերի գները, եւ հաշւում ինչ են կորցրել եւ ինչ են շահել։ զի արդէն այդ ժամանակ ամէն ամերիկացի կարող էր ներդրումներ անել։
սա ի դէպ, այն ա ինչ բագրատեանն էր նշում՝ թէ պարտադիր չի ունենալ միլիոններ՝ ներդրում անելու համար։ ասում էր որ մեզ անհրաժեշտ ա բորսա, ու որ կան մարդիկ որ կարող են ներդնել քսան կամ հիսուն կամ հարիւր հազար դոլար, բայց ոչ միլիոններ։ ու եթէ մեզ մօտ լինէր բորսա՝ կարելի կը լինէր տեղական այսպիսի ներդրումներ անել։ յիշում եմ որ բորսա կար իննսունականների սկզբին, չգիտեմ ինչպէս փակուեց, ու ինչու չի բացւում։
էս սերունդը, որ էսօր տեսնում եմ համալսարանում, իրենք ինձ յուշում են՝ երբ ասում եմ՝ 2007-8֊ին էսպիսի պրոցեսորներ էին դուրս եկել, իրենք ասում են՝ մենք էդ ժամանակ դպրոցում էինք ու մեզ մէկ էր։ նշանակում ա էս մեր առաջին չմտրակած սերունդն ա, սերունդ որ չի գնացել հաւաքի ու ծեծուել կամ ջրուել։ ում դժուար կը լինի բացատրել որ կաշառքի դիմաց պէտք ա քուէարկեն։ իհարկէ, իրենք նաեւ կրթուած են լինելու եւ ակնյայտօրէն վատ չեն ապրելու՝ ու հանրութեան մեծ մասը չեն ներկայացնում։
ու իհարկէ, իրենց ծնողները գիտակցուած եւ չգիտակցուած ուղերձներ տալիս են՝ ռիսկի չդիմել, գլուխը կախ աշխատել։ զի սովէտի ժամանակ կար ընդհանուր առմամբ մի գործատու՝ պետութիւնը, ու եթէ քեզ հանում էին ժողովրդի թշնամի, բայց արդէն վեգետարիան տարիներ էին, ու չէին գնդակահարում՝ ապա լաւ գործ գտնել չէիր կարողանայ, պրոֆ․ միութեան անդամ չէիր լինի, եւ սոցիալական եւ ֆինանսական կարգավիճակդ դրանից կտրուկ տուժելու էր։ իսկ մինչ սովէտ, դէ, կար մի ֆեոդալ, որից քո եւ քո ընտանիքի կեանքն էր կախուած, ու առանց ում կեանք չկար՝ գլուխը կախ աշխատելուն այլընտրանք չկար։
էս մեսիջները մենք ստանում ենք, ու ես կարծում եմ որ էն որ մեզ մօտ «մէյնսթրիմը» շատ յարգի ա, իսկ շեղումները դիտւում են որպէս տարօրինակութիւններ՝ նոյնպէս դրա հետեւանքն ա։ երբ պայմանական «նոդ» եւ «փայթըն» չկար, «սի պիւս պլիւս»֊ներ լեռլեայն «լուրջ» գործիք, ու եթէ դու դա չէիր «անում»՝ ապա ռիսկի էիր դիմում, ու պիտի այն սիրէիր, յարգէիր, եւ «անէիր», որ լինես «կարգին» եւ անցնես կանխատեսելի ճանապարհով։
կամ՝ մի ժամանակ հայաստանում տեսամոնտաժի բնագավառում կար փորձուած ստանդարտ՝ «կանոպուս» ֆիրմայի տպասալներ։ դրանց հետ համեմատելի, կամ գուցէ աւելի լաւ լուծումներ կային, բայց փորձուած ուղին դա էր՝ ոչ մէկ շեղուել չէր ուզում, զի դա կը նշանակէր մէկ֊երկու հազար դոլարի ռիսկ՝ բա որ առնես ու չստացուի՞ աշխատել։ չնայած էն ա, կարդում ես ինտերնետում, մարդիկ աշխատում են՝ բայց ինտերնետի տեղն, իհարկէ, քչերը գիտէին։
ամերիկեան ֆիլմերը, սակայն՝ հարթ եւ կանխատեսելի ճանապարհի մասին չեն՝ իրենք ներքուստ, իրենց անգիտակցականում, ընդունում են, որ «ճիշտը մի հատ» չի, ու որ անհրաժեշտութիւն չի «մէյնսթրիմի» մէջ լինել, կամ դրա փեշից բռնուել որ սովիծ չստակես, կամ պայմանական «յաջողութեան» հասնես՝ շարժական եւ անշարժ գոյքից։
ու փորձեմ աւարտել յուսադրող պատմութեամբ։ երէկ իմ՝ լինուքս հեռախօսների համար գրուած յաւելուածը (անկապ բան ա, շատ անլուրջ եւ տափակ) տեղափոխեցի անդրոիդ՝ ծախսելով մօտ երկու ժամ, իսկ եթէ փորձ ունենայի՝ կանէի մի տասնհինգ րոպէում։
դա հնարաւոր դարձաւ delphi միջավայրի fmx (firemonkey) գրադարանի շնորհիւ։ առաջ delphi֊ու մկար vcl գրադարանը, որն արմատներով գնում էր winapi ու որով կարելի էր գրել լոկ ուինդոուս ծրագրեր։ իսկ ինչպէ՞ս յայտնուեց ֆայրմանքին, որի օգնութեամբ այսօր կարելի ա գրել մէկ անգամ եւ կազմարկել նոյն ելատեքստը ստանալով՝ եւ անդրոիդի, եւ այօսի, եւ մակօսի, եւ ուինդոուսի, եւ լինուքսի ծրագրեր։
յայտնուեց այսպէս՝ տարիներ առաջ, մօտ քսա՞ն երեւի, միջին ասիայից, կարծես տաջիկիստանից կամ տուրկմենիստանից մի ռուս տղայ այդ նախագիծը սկսել էր՝ բոլորից անկախ։ փորձում էր վաճառել՝ շատ էժան, կարծես քսան֊քառասուն դոլարով էն ժամանակ, ու ձրի վերսիաներ էլ էր տալիս։ նախագիծը յայտնի դարձաւ, իսկ դելֆի֊ով զբաղուող ընկերութիւնը այդ տղային իր նախագծի հետ միասին առաւ՝ տուեցին իրան փող, բաժնետոմսեր, հրաւիրեցին լաւ աշխատանքի։ սա այն մասին ա, որ երեւի կիրթ ծնողների ընտանիքում էր, երեւի պնդել են որ գնայ համալսարան եւ կարողացել ա ընդունուել, երեւի էնտեղ տեսել ա պասկալ, երեւի էնտեղ եւ տարուել ա, ու երեւի մտքով անցել ա՝ բայց ինչի՞ չի լինում այլ հարթակների համար գրել։ ու բզբզացել, մի բան ստացել ա, հանել ա շուկայ՝ երբ դա բնաւ էլ «մէյնսթրիմ» չէր։
ապահով ուղին նոյն միջին ասիայում կը լինէր՝ սովորել սի պլիւս պիւս եւ գտնել գործ։ գուցէ էդպէս էլ արել ա, ու զուգահեռ ա իր նախագծի վրայ աշխատել։ բայց չի նեղուել որ «մէյնսթրիմ» չի։
բայց էս տղան հիմա յարգուած մարդ ա ֆիրմայում, որ պրոդուկտը վաճառում ա վեց հազար դոլարով, հաստատ միջին սի պլիւս պլիւս ծրագրաւորողից լաւ ա ապրում, նաեւ լաւ ա իրան զգում, որ նշանակութիւն ա ունեցել, ունի, եւ անկապ վինտիկ չի, ու չի ձգտում «կարգինի» մէջ լինելուն։
ու դժուար թէ իր երեխաներին նման բան սովորեցնի։
ու տէնց։
#մարդիկ #պատմութիւն #հանրութիւն #մենք #հայաստան #ռուսաստան #սովէտ #ֆեոդալիզմ #ուղերձ #ուղերձներ #սերունդ #սերունդներ #քաղաքացի #քաղաքականութիւն #ազատութիւն
էս մեր թիմի ժողովուրդը որ դէ ռուսերէն եզր են օգտագործում, ու «resolution»֊ի (որոշութիւն, լուծաչափ) փոխարէն որ պիտի ասեն «разрешение», ասում են՝ «расширение»։ (:
#որոշութիւն #լուծաչափ #ռուսերէն #եզր #տեք #մարդիկ
ես մեկնաբանել էի մի քանի օր առաջ, որ «նոր մարդիկ չկան»։
փորձեմ ծաւալուել այդ մասին՝
պսիքոպատները երկար ժամանակ նոյն վայրում չեն մնում՝ իրենց մասին լուրերը տարածւում են, ու այս համայնքում արդէն գիտեն, որ սա մարդկանց օգտագործող մարդ ա, եւ այն համայնքում արդէն գիտեն, որ քաղաքում, նոյնիսկ մեծ քաղաքում այդ մարդն արդէն տեղ չունի, եւ գաղթում ա այլ տեղ, ուր նա կը լինի նոր մարդ, պատմութիւն չունեցող մարդ։
պատմութիւն չունեցող մարդիկ ինձ համար լռելեայն տարօրինակ են։
ինչի՞ չունեն պատմութիւն։
ինձ թւում ա՝ ում ուզում եմ իմանալ՝ ես արդէն գիտեմ։ դէ նկատի ունեմ՝ գոնէ դէմքը ծանօթ ա՝ տեսել եմ կամ նփակում ցուցահանդէսի, կամ գործ ա արել էնտեղ, կամ հաւաքին եմ տեսել, կամ չգիտեմ, իլիկում ենք խորացել քաղաքականութիւնից։
իսկ ինչի՞ ես իրան չգիտեմ։
ուրեմն նա չունի՞ իր մէջ ճիճու, որ իրան ստիպել ա ցուցահանդէսի գնալ, կամ մի բան կարդալ, իմանալ ու յետոյ շփուել մարդկանց հետ, գոնէ համացանցում, որ ստանայ տեղեկատւութիւն, որ մարսի, քննարկի էդ տեղեկատւութիւնը, որ կիսուի տեղեկատւութեամբ։
իսկ եթէ չունի՝ ես շատ վատ փորձ ունեմ այդ «փերսոնալիթի» մարդկանց հետ շփման։
նա ինձ չի հասկանայ, ու մօտ շփում կամ չի ստացուի, կամ կը ստացուի շատ ճշնող։
ու ես չեմ կարծում որ նոր մարդիկ կան։
նոր մարդիկ յայտնւում են, ինչպէս անդրանիկն եկաւ յայտնուեց, ու շատ լաւ ա, նա արդէն նոր մարդ չի։
վաչագանն ինձ համար նոր մարդ չէր, երբ երթի ժամանակ սկսեցինք խօսել՝ արդէն գիտէի մի քանի տեղից։ յետոյ ընկերացանք։
բայց ես նաեւ իմացել եմ սայքոփատ մէկին, որ ինձ էլ ա մանիպուլացրել, մնացածներին, ու թռել ա հայաստանից, ընդհանուր մի տարուց քիչ մնալով։
նոր մարդիկ փնտրում են, փորում են, ու մենք իրենց սկսում ենք ճանաչել, մենք իրենց հիւրընկալում ենք համայնքներ, շփւոււմ ենք, ու իրենք արդէն նոր մարդիկ չեն։
ու մի բան էլ՝ ես սիրում եմ նոյն տեղերով զբօսնել, ու նոյն տեղերը գնալ լուսանկարելու։
ու ամէն անգամ նոյն հին մարդկանց հետ շփուել, ու խորանալ իրենց մէջ։
բարեւ հին մարդիկ, շնորհակ որ կաք, դուք ինձ շատ հետաքրքիր էք։
#անկապ #մարդիկ #նոր #հին #համայնք #շփում
եթէ մամորու հոսոդայի «summer wars»֊ը դեռ չէք դիտել, հետեւեալը երեւի չէք ուզի կարդալ՝
— նախ սա ինձ համար պատմութիւն ա «single point of failure» դիզայնի մասին։ երբ ունենք «Օզ»֊ի պէս կենտրոնացուած համակարգ, եւ երբ այն կոտրում են՝ լաւ բան չի ստացւում։
— մի քանի բան սցենարում լաւ չէր մտածած՝ նախ երկու հոգու մեղադրում էին, բայց իրականում երկուսն էլ անմեղ էին՝ մէկը գործիք ա սարքել՝ արհեստական բանականութիւն, միւսը՝ խնդիր ա լուծել, առանց հետեւանքները պատկերացնելու։ յետոյ նոյնիսկ պարզւում ա որ սխալ ա լուծել խնդիրը՝ ապա ինչի՞ էր արհեստական բանականութիւնը ի սկզբանէ իր աւատարի տեսքով, եթէ իր հաշիւը չէր առաջինը, որ գողացել էր։ եւ ինչի՞ էին հեռուստացոյցով իրան, ոնց որ, ցոյց տալիս, իբր նա ա մեղաւոր։
— մի բան էլ՝ իսկապէս կարող ա լինել, ու կեանքին մօտ ա որ որ աղջիկը սիրահարուած էր, քրաշուած էր էդ ամերիկա գնացած բարեկամի, ու մեր գլխաւոր հերոսն էլ սկսեց իրան խանդել, ինքն իրեն չգնահատուած զգալ։ բայց ինձ թւում ա ես չտեսայ թէ ոնց ա զարգանում այդ աղջկայ ու մեր հերոսի յարաբերոթիւնը, ո՞նց ա լինում որ աղջիկն իրան կպնում ա, իրենց մէջ գրեթէ շփում չկայ ֆիլմի ընթացքում։ վերջում սթրես ա լինում, ու աղջիկը ձեռքը մեկնում ա, փնտրելով աջակցութիւն, նոյնիսկ պարտադրելով իր կամքը (ինչպէս եւ տատիկն ա սովոր), բայց զարգացում չտեսայ։
— շատ աւելի նման կը լինէր կեանքին, որ աղջիկը չհիասթափուէր այդ ամերիկայից եկած աութսայդերից, մտածելով որ «սաղ իր մեղքն ա», այլ հակառակը՝ աւելի ձգուէր իրան՝ չար կերպարները գրաւիչ են, վանող չեն։ չնայած չար էլ չէր էդ տղան։
— ու եթէ խօսենք, երեւի թէ ես ամենաշատը իր հետ էի ինձ նոյնականացնում։ ոչ մէկի հետ տարիներով չի շփուել՝ ես եմ։ գնացել իր համար գործիք ա սարքել հետազօտական նախագծի ընթացքում — կուզէի նման բան անել։ յետոյ նախագիծը օգտագործել են — երջանիկ կը լինէի որ մէկը օգտագործէր։
ընդհանուր առմամբ աութսայդեր էր, իր տեղը չէր գտնում։ ու կարծում եմ բաւական անտեսուած էր իր գիծը, դէպի իրան էմփաթիա քիչ կար, զի պէտք էր ցոյց տալ հերոսի ու աղջկայ յարաբերութեան զարգացումը, իսկ նա տէնց ոչ էդքան լաւը պիտի ներկայացուած լինէր, չնայած դէ տղայ էր էլի իր համար։
— ի դէպ կամքի մասին՝ այո, ներկայացուած ընտանիքում ուժեղ կամքի տէր կանայք էին, որ մնացածին ոգեշնչում կամ պարտադրում կամ կառավարում էին։ պարզւում ա, իրենք նշանակութիւն ունէին, իսկ մենք չգիտէինք։
— մարդիկ ուզում են նշանակութիւն զգալ։ առաւել եւս ճապոնիայում, ուր դա բարդ ա՝ մարդկանց մեծ մասը «վինտիկներ» են մեծ կորպորացիաներում։ ու երբ ծանօթանում էինք ֆիլմում բարեկամների հետ՝ տեսնում ենք դիցուք էս դեբիլն ա, ինչ֊որ քանի դար առաջուայ կռուի մասին ա պատմում, կամ էն տղեն ա որ միշտ սուս ու փուս իր կարգչի մէջ ա նայում, ինչ֊որ բան խաղում՝ պարզւում ա բոլորն էլ սկսում են նշանակութիւն ունենալ։
բայց իհարկէ աւելի հեշտ ա ցոյց տալ, որ կարգչի մէջ մտածը նշանակութիւն, պարզւում ա ունի, քան էն միւսը, որ պահի տակ ունեցաւ։ զի դէ սա կարգչի մէջ մտած ա, կամ միշտ խաղում ա, կարող ա իսկապէ՞ս լաւ ա խաղում, ու ինչ֊որ համայնքում նշանակութիւն ունի։
— ֆիլի միջի աւատարները վերջն են։ շատ հետաքրքիր ա ոնց ճապոնիան այդ լուրջ, սաուրայների ու գէյշաների երկրից դարձաւ տէնց թեթեւ սոլիկ աւատարներով երկիր։ ազատութի՞ւնն ա ու որոշակի ժողովրդավարեցո՞ւմն ա պատճառներից մէկը։ աւատարները յիշեցնում են տակաշի մուրակամիի արուեստը, ու օրինակ այս հոլովակը։
էլի բաներ կային, հիմա չեմ յիշում, փորձեմ մեկնաբանութիւններում աւելացնել։
#մամորու_հոսոդա #համացանց #աւատար #տակաշի_մուրակամի #մարդիկ #սցենար #անիմէ #ամառային_պատերազմներ #ամառային_կռիւներ #ֆիլմ #անիմացիա #պատմութիւն
մի հոգեբանի էի լսում, որը դէ արդէն ծեծուած բան էր ասում այն մասին, ինչքան պէտք չի էժան դոֆամին ստանալ, ու պէտք ա շատ աշխատել ու վիզ դնել, որ կեանքդ լաւացնես, յաջողութեան հասնես։
ու իր ասածն ինձ վրայ հակառակ էֆեկտը թողեց։
դիսքլէյմեր՝
հա, ես ինքս էլ նախանձով գրում էի, որ ֆբ֊ում անկապ բան դուրս տաս, երեսուն լայք ես հաւաքում, ու դա չի խրախուսում երկարատեւ ու կարեւոր գործ անել՝ գուցէ յետոյ կիսուես այդ գործի արդիւնքներով, ու կրկին հաւաքես երեսուն լայք։
նաեւ բնաւ չեմ հաշւում ուրիշների լայքերը, թող ինչ֊որ ծիտ տղայ կամ աղջիկ իր սելֆիներով հաւաքի երեսուն հազար լայք՝ իր շատ լայքերից ինձ վատ չի։
սակայն ես մտածեցի՝ բայց ի՞նչ վատ բան կայ այդ դոֆամինի մէջ։ ի՞նչ յաջողութիւնից ա նա խօսում։
դիցուք ունենք պատմաբան երիտասարդ։ նա հետաքրքիր փիէյջդի ա արել, հաւէսով կարողանում ա խօսել պատմութիւնից, խորացած ա։ իր յաջողութիւնը ո՞րն ա։ իր շուրջը եղած մարդիկ էլ իրան լսել չեն սիրում, ու իրենց հետ խմելու փաբ չեն կանչում՝ զանուդա ա։ մտածում են՝ դէ էս ներդը ով ա, հաւէսը չկայ, կողքից էլ ծաղրում են, մէկ մէկ էլ կը կանչեն ծնունդի, ուր իրան էլ հաւէս չի լինի։
համացանցը այդ մարդուն հնարաւորութիւն ա տալիս արտայայտուել, գրել օրինակ իւրօրինակ բլոգ փոստեր պատմութեան մասին, եւ հաւաքել լսարան, երկրպագուներ եւ լայքեր։
նա ստանում ա դոֆամին, դա՝ իր դոֆամին ստանալու միակ միջոցն ա։
նա ի՞նչ այլընտրանք ունի։ գնայ վիզ դնի որ գործ ստեղծի ու հարստանա՞յ՝ բոլորը չեն գործարար։ եւ բոլոր վիզ դնող գործարարները չէ որ յաջողում են՝ մեծ մասը տապալւում ա։
ու ինչի՞ նա պիտի ինչ֊որ բաների մէջ ներդրուի, երբ նա արդէն իսկ հետաքրքիր մարդ ա, պարզապէս իր շրջապատում չգնահատուած։ ինչի՞ չստանայ իր դոֆամինի բաժինը։ այ ինտերնետը տէնց մարդկանց տալիս ա էդքան վատ իրենց չզգալ։
#ինտերնետ #դոֆամին #համացանց #հոգեբանութիւն #յաջողութիւն #աշխատանք #գործարարութիւն #բլոգ #գիտութիւն #մարդիկ #արդարութիւն
թուանշային մինիմալիզմը պատասխան ա կորպորատիւ տեքին։ կորպորատիւ ծրագրակազմն այնքան ա հսկայացել, որ մենք չենք կարող մրցել եւ ստեղծել նմանատիպ այլընտրանքային ծրագրակազմեր։
մտքին եկող առաջին օրինակը՝ մենք չենք կարող ստեղծել մրցունակ վեբ շարժիչ։ իսկ վեբը աճել եւ ճարպերով ա լցուել մասնաւորապէս ինտերնետ գիգանտների շնորհիւ՝ իրենք են առաջարկել եւ անց կացրել իրենց իսկ պէտք եկած ստանդարտներ՝ w3c կոմիտէում։
այսօր մենք մնացել ենք խոշոր խաղացողների վեբ շարժիչների յոյսին։ նոր նախաձեռնութիւն՝ ոչ միայն ազատ, այլ եւ սեփականատիրական՝ դժուար թէ հնարաւոր ա՝ շատ թանկ ա։ արդէն այնքան կոդ ա գրուած, որ այդքանը կրկին գրելն իրատեսական չի։
սա միայն դիտարկիչներին չի վերաբերում։ կան բազմաթիւ տեքնոլոգիաներ, որ առաջ են տարւում թէ որպէս սեփականատիրական, թէ որպէս ազատ, բայց կորպորացիա(ներ)ի կողմից են կառավարւում։
ուզելով բարդ եւ չաղ ծրագրակազմ մենք նպաստում ենք մենաշնորհների ստեղծմանը։
հրաժարուելով ֆիչըրներից եւ ընտրելով մինիմալիզմը՝ ստեղծում ենք մրցունակ տիրոյթ, ազատւում ենք մենաշնորհներից։
հսկայ նախագծերը մեզ նաեւ հետ են պահում իննովացիաներից։ զի քանի որ «այսքանը կրկին գրել չի լինի», մենք կը մնանք իւնիքսում, եւ ոչ աւելի առաջադէմ օպերացիոն համակարգում՝ ինֆերնօյի կամ ա2֊ի պէս, եւ մենք կը մնանք c++֊ով, չկարողանալով անցնել առաջ, եւ ազատուել այդ, իր կեանքն ապրած դինոզաւրից։
ազատ հանրութեան մի մասը դա զգում ա, ու փորձում ա նախագծել պարզ ստանդարտներ եւ պարզ հաղորդակարգեր։
դրա ցայտուն օրինակն ա ջեմինին։ ջեմինին պարզ ա բայ դիզայն եւ նախագծուած ա այնպէս, որ մարդը կարողանայ գոնէ մի շաբաթում գրել սերուեր կամ դիտարկիչ։ որ մարդը կարողանայ մի երկու երեկոյ նստելով, հասկանալ կոդը։
ու այստեղ ես գալիս եմ թուանշային մինիմալիզմի մի մետաֆորայի՝ մինիմալիստական տեքնոլոգիաներով օգտուելը նման ա մարդու չափսին համահունչ քաղաքում ապրելուն։ քաղաքում, ուր երեք֊հինգ յարկանի խիտ դրուած շէնքեր են, եւ ամէն վայր հասանելի ա ոտքով։
ի տարբերութիւն՝ մեծ տարածութիւններով բնակավայրում ունես կախուածութիւն՝ ստիպուած ես տեղափոխուել մեքենայի օգնութեամբ։ խոշոր բիզնէսը, ի դէպ նպաստեց այդ կախուածութեան ստեղծմանը՝ մեքենայ արտադրող կորպորացիաները ժամանակին ձեռք են բերել ամն քաղաքների տրամուայ աշխատեցնող ընկերութիւնները, եւ փակել դրանք։
մեծ տարածութիւնները, նաեւ բարդ ա պահել՝ ճիշտ այնպէս ինչպէս բարդ ա իրականացնել չաղ հաղորդակարգը, ծրագրաւորման լեզուն, գրադարանը, ֆիչերներով լի ծրագիրը։
մարդու չափսին համահունչ չեն նաեւ բարձրայարկերը։ բացի նրանից որ բարձր են, ստեղծում են տարածութիւն՝ բարձրայարկ շէնքերի միջեւ պէտք ա լինի բաւական տեղ՝ եթէ չես ուզում բոլորն ապրեն առանց արեւ, եւ այդ շէնքերի միջեւ ընկած տարածութիւնը, ինչպէս եւ այդ շէնքերը պահելը՝ թանկ ա եւ բարդ։
պարզ տեքնոլոգիաները նաեւ սիրուն են։ զի ստիպուած ես ազատուել նրանից, ինչ շատ պէտք չի, եւ պահել էականը։ դրա համար պէտք ա նաեւ հասկանալ եւ առանձնացնել այդ էականը։
այստեղ մենք կրկին գալիս ենք մոդուլար դիզայնի՝ կամ «մի ծրագիր անում ա մի բան», կամ պէտք եկած պահին բեռնուող մոդուլներ։
անպէտքից հրաժարուելն ու էականը գտնելու հմտութիւնը անհրաժեշտ ա լինում եւ արուեստում, եւ ճարտարապետութեան մէջ, եւ ցանկացած նախագծում։
եթէ չկայ ֆիչըրներ առաջարկող եւ աւելացնող ընկերութեան հետ մրցելու կարիք՝ կարելի ա գրել սիրուն նախագծեր։ մնում ա մարդիկ զգան այդ գեղեցկութիւնը։
զի եթէ մարդիկ ուզեն ամէն «ֆիչըր» որ առաջարկում ա կորպորատիւ ծրագրակազմը՝ մենք ընկնելու ենք ֆիչըրների սպառազինութեան մրցավազքի մէջ, որում, դժուար թէ յաղթենք։
ինձ թւում ա, պէտք ա ընդունել մինիմալիզմը, եւ ընտրել այն։
դա նշանակում ա՝ բարձրացնել համակարգչային գրագիտութիւնը։ գրագիտութեան պակասն ա որ թոյլ ա տալիս կորպորացիաներին հրապուրել եւ կախուածութեան մէջ պահել մարդկանց։ գրագիտութիւնը թոյլ կը տար օգտուել ազատ այլընտրանքներից եւ ստեղծել ազատ այլընտրանքներ։ ազատ՝ երբ տեքնոլոգիան ենթարկւում ա քեզ, ոչ թէ ուրիշին։ ազատութիւնն ու գրագիտութիւնը կողք կողքի են քայլում։
#մինիմալիզմ #ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #սեփականատիրական_ծրագրակազմ #ֆիչըրացաւ #սպառազինութեան_մրցավազք #մրցավազք #մարդիկ #նախագծում #գեղեցկութիւն #պարզութիւն #դիզայն #համացանց #քաղաք #գրագիտութիւն
ես, գուցէ գիտէք, շատ եմ սիրում չաթեր։ եթէ չեմ մասնկացում, ապա պատմութիւնը կարդում եմ։ բայց եւ գտնում եմ որտեղ կարող եմ արտայայտուել։ չաթերով ես իմանում եմ տարբեր մարդկանց կարծիքներ, ուղէղս կապերը փոխում ա, գտնում եմ նոր հետաքրքիր յօդուածներ, որոնց յղում են լրիւ այլ բեքգրաունդ ունեցող մարդիկ, ընկնում եմ դրանք կարդալով։ կարճ ասած՝ ահաւոր զարգացնող ա ու հաւէս։
հաւէս ա նաեւ երբ կարող ես մասնակցել եւ արտայայտուել։ էլ աւելի հաւէս ա երբ գտնում ես հետաքրքիր կամ արդէն պարզապէս ունենում ես ծանօթ մարդիկ, որ ողջունում են, երբ մտնում ես սենեակ։ որ հարցնում են, էս ուր էիր կորել։
վաղուց չեմ նկատել չաթ, ուր ինձ կոմֆորտ չէի զգայ։ ու նոր երկու օր առաջ յիշեցի, որ մթնոլորտը որոշ հայկական եւ ռուսական ֆորումներում բաւական ճնշող էր։
ստիպուած յիշեցի՝ երբ վերջերս ջաբեր չաթերի ցանկերով անցնելիս, որոշեցի նաեւ կպնել մի քանի ռուսալեզու չաթի։ փորձառութիւնս լաւը չէր։
չաթերից երկուսում ինձ հա ողջունում էր քափչա՝ ստիպում էր ամէն ռեքոնէքթից, եւ ամէն սարքից գնալ քափչա հաւաքել։ ես դեռ ընդամէնը ուզում էի կարդալ, առհասարակ ալարում եմ ռուսերէն ստեղնաշար միացնել, մտածում էի դեռ կարդամ, տեսնեմ հոգեհարազատ մարդիկ կա՞ն, հետաքրքիր քննարկումներ ինձ համար կա՞ն, որ յետոյ մտածեմ։
բայց էդ կարդալը միայն արդէն բարդ էր՝ պահանջում էր հա քափչա։ չաթերից մէկից ապաբաժանորդագրուեցի, միւսից արդէն ուզում էի, հերթական անգամ քափչա ստանալուց, երբ ինձ էնտեղ գրեցին՝ թէ եթէ չես ուզում ստանալ քափչա, արի քո կոդից ցոյց տուր, հանենք։
ես սկզբից մտածեցի՝ նորմալ ա, օրինակ էլեկտրոնիկայի ֆորում կար, ուր մտնելու համար ստիպում էին պարզ քափչա լուծել, իսկ դրա համար պէտք էր օհմի օրէնքը, օրինակ, իմանալ։
ու ասի՝ դէ սա, կամ սա։ ասին՝ հմ, ծանօթ լեզուներ չեն։ մի այլ բան տուր։ ասի՝ սա՝ ու տուեցի տաս տարուայ կոդ որ պասկալով ա գրուած։ ու ես սպասում էի որ կասեն՝ դէ հա, իրական մարդ ես, օկ, արի շփուենք, բայց սկսուեց կոդիս քննադատումը։ որը էլի վատ չի, նայած ոնց ա մատուցւում ու կատարւում։
օրինակ, սկսեց նրանից, որ էսինչ մեկնաբանութիւնը անգլերէն ճիշտ չեմ գրել։ իսկապէս, անգլերէն ճիշտ չէի գրել։ յետոյ գտաւ իմ քոմենթը, ուր ես գրել էի if - then - else֊ի կողքը՝ «աւաղ պասկալը elsif չունի»։ ու ասաց՝ «դու, ըստ երեւոյթին, գաղափար էլ չունես ինչ ա…» ու մի ռուսերէն արտայայտութիւն, որ չգիտէի ինչ ա։ նայեցի՝ ընդամէնը pattern matching֊ը նկատի ունէր։ օկ, ոնց որ գաղափար ունեմ, բայց ես ի՞նչ, հիմա պիտի իրան ասեմ՝ գիտե՞ս, ես լա՛ւն եմ, ես ունե՛մ գաղափար դրանից։ ու լռեցի։ յետոյ տեսաւ որ էդ ռեպօն նաեւ դեբիանի մաս ունի ու գրեց չաթում՝ «տղէրք, հլը բռնէք սրան, ինքը կարում ա դեբիանի փեքեջինգ անել»։
սա ոնց որ դրական բան էր, բայց կարելի էր այլ ձեւ ասել։ կարելի էր ասել՝ վոու, մենք սրանից թոյլ ենք, մեզ օգտակար կը լինես։ ոչ թէ «բռնէք սրան» ասենք։
էդ ուշ գիշերով էր, ու շփոթուել էի, գնացի քնելու։ միւս օրը վերլուծեցի՝ մտածեցի՝ շատ նման ա որ մարդն ինքնահաստատւում էր։ ու ինքնահաստատւում էր որպէսզի համոզի ինքն իրեն, որ լաւն ա։ զի չնայած ակնյայտօրէն ահագին բան սովորել ա՝ բայց խորքային համոզմունք որ լաւն ա՝ չունի։ գուցէ նրանից որ սիրուած երեխայ չի եղել։ գուցէ դպրոցում են նեղել։ չգիտեմ։
իհարկէ, կան վեհ մարդիկ, որ շատ ծանր մանկութիւն են ունեցել, բայց կարողացել են շատ լաւ մարդիկ դառնալ։ գուցէ դրանով էլ են շատ վեհ, որ կարողացել են յաղթահարել այդ վիճակը։ բայց եւ կայ շատ մարդ որ չի յաղթահարել։
ու առհասարակ, ես նկատել եմ ու ձեզ հետ կիսուեմ՝ եթէ մարդը փորձում ա լաւը երեւալ (կապ չունի, գուցէ եւ ձեր աչքում) նրանով որ ցոյց ա տալիս ուրիշները ինչ վատն են՝ հեռու մնացէք էդ մարդուց։ իրան չէք ուղղի, իսկ ձեր կեանքի որակը վատանալու ա։
ու այո, յիշեցի որ վաղո՜ւց էդպիսի մարդկանց հետ չեմ բախուել։ որ տեսնումէ ի նման վարքագիծ (որպէս ընթերցող) մի 15-20 տարի առաջ՝ ռուսական չաթերում ու ֆորումներում։ մտածեցի՝ ինչքան հաւէսն ա անգլալեզու չաթերի մթնոլորտն այսօր։
միայն այսօր չէ՝ երբ կարդում ես ութսունականների եւ իննսունականների usenet քննարկումները, ոչ մէկ ոչ մէկի չի նուաստացնում։ ոչ մէկ աւելի լաւն իրան չի զգում ուրիշի հաշուին։
ունեն էդ կուլտուրան։
յիշեցի, որ միակ տհաճ փորձառութիւնս մի քանի տարի առաջ այն էր, որ մի ծրագրաւորման լեզուի սենեակում, այդ լեզուի ստեղծողը ինձ երկար բարձում էր նրանով ինչ յանճարեղ են իր մտքերը։ ու էդքան վատ չէր, զի մի տեսակ հաստատում էր կորզում ինձնից, որ նա լաւ ա մտածել։ ու չնայած դա ծանր ա, ու միշտ չի որ համամիտ ես, իսկ քեզնից ուզում են՝ միւս կողմից՝ դա նուաստացնող չէր։ այդ չաթ էլ մի քանի անգամ էլ մտայ, տեսայ էդ տղայի հետ չի լինում, ու էլ չմտայ։
ու նոյնիսկ դա շատ աւելի լաւ փորձառութիւն էր քան էն ինչ երէսեցի էս քանի օր առաջ՝ այդ կոնկրետ ռուսական չաթում։
ընդամէնը սա էի ուզում պատմել։ ու ուղերձը տալ, որ լաւ չի, ցածր ա լաւը երեւալ այլ մարդկանց հաշուին։
դէ մինչ։
#չաթ #մարդիկ #յարաբերութիւններ #համացանց #պատմութիւն #անկապ
ուզում եմ ասել՝ երբ մարդը կարծիք ա արտայայտում, որը քեզ տհաճ ա, կամ որի հետ համամիտ չես՝ պէտք ա ուրախանալ։ ու բնաւ պէտք չի դէմքին թռնել։
երբ մարդիկ դէմքին են թռնում եւ լռեցնում՝ սովորեցնում են իրական ես֊ը ցոյց չտալ։ ու ապա սատարում են վիճակին, երբ մարդիկ մտքինը չեն արտայայտում։ ու հանրութիւնում ուր այդպէս ա՝ բոլորին աւելի բարդ ա մարդկանց ճանաչել։
իսկ երբ մարդիկ արտայայտւում են՝ լաւ ա, գիտես ով չի ընկերդ։ աւելի հեշտ ա։
#մարդիկ
այն որ մենք վոյաջերով ուղարկել ենք մեր մասին պատմող նիւթեր՝ նրանից ա որ մենք մեր մասին պատմող կենդանիներ ենք։
մեր կենսաբանութիւնից ա, ըստ երեւոյթին որ ոչ միայն մեր քայլերով ու պատմութիւններով իրականում ինքներս մեզ ենք նկարագրում, այլեւ նոյնիսկ տիեզերք ենք ուղարկում մեր մասին պատմութիւններ։
այլ կենդանու տեսակ լինէր, այլ կենսաբանութեամբ, գուցէ հակառակն անէր՝ կը փակէր մոլորակը էկրանով, որ յանկարծ չմատնեն իրենց ռադիօ եւ այլ ալիքներով։
#մարդիկ #վոյաջեր #տիեզերք #կենսաբանութիւն #անկապ
«արմաթի» մասին՝ ծախսը մեծ ա ու ոչ արդիւնաւէտ՝ զի այն ամէնը ինչ լաբում լինում ա՝ պէտք ա անկապ դրուած չլինի, այլ օգտագործուի։ կարեւորն այն ա որ տեղում սարք աշխատեցնել ունակ մարդ չկայ։
իսկ եթէ լինի մարդ՝ ահաւոր թոյլ կարգիչներ, որ ձգում են պրազ միջավայր՝ windowmaker, icewm (xfce֊ն արդէն պարզ չի)՝ լրիւ հերիք են։ պարզապէս մարդ ա պէտք, որ կարողանայ օգտուել ու սովորեցնել։ ու դա արդէն խնդիր ա։
ես կաւելացնէի որ xfce ու աւելի բարդ ու ծանր միջավայրեր պէտք էլ չեն՝ չեն օգնի կոնսոլով վարժ աշխատել ու հասկանալ տակից ինչ ա կատարւում։
պարզ միջավայր, միայն տերմինալներով գործ, աւել բան պէտք չի, ու աւելորդ ա, ու լաւ ա չլինի։
#կրթութիւն #արմաթ #մարդ #մարդիկ #անկապ
երէկ հեծանիւ էինք քշում ու ես յիշում էի «triumph of the city»֊ն, ու էդուարդ գլաեսերի ասածը որ նոյնիսկ ետնախորշերի, արուարձանների մարդիկ արդէն արտօնեալ են, զի փաստացի քաղաքացի են, քաղաքի հնարաւորութիւններից կարող են օգտուել։
ու չնայած միջավայրը մեր շուրջ լրիւ գիւղական էր թւում, բայց չէր՝ կոկիկ ասֆուալտած էր, եւ հաւեր ու կովեր չէին զբօսնում, եւ տէր ունեցող շները աղբից բան չէին փնտրում, այլ հակառակը՝ երկրորդ յարկի պատշգամբից հաչում էին՝ ուր դժուար թէ շղթայի վրայ լինեն։ շատ երիտասարդ աղջիկներ կային որ բաւական ազատ, հաւէս ոճի էին հագնուած՝ մի բան որ տաս տարի առաջ երեւանի կենտրոնում էր քիչ պատահում։ ու նոյնիսկ էն չաղ կինը որ նստած ա «մթերքի» մօտ, քաղաքի մարդու պէս ա հագնուած, գիւղի մարդու պէս չի հագնուած։
էստեղ կան շատ հարուստ տներ ու մարդիկ, ու շատ աղքատ, կիսափլուած տներ ու մարդիկ։ կան երեխաներ որ չունեն սպորտային կօշիկի պէս բան ու «մատով» հողաթափերով են գնդակ տշում։
ինձ երբեմն շատ տագնապեցնում ա նման վայրերում ապրող կանանց վիճակը՝ թւում ա թէ իրենք շատ աւելի քիչ հնարաւորութիւններ ունեն, քան քաղաքում կունենային, որ մեկուսացուած են, որ եթէ սէնց բարձր պատերի հետեւում են ապրում, ու ամբողջ կենցաղն իրենց վրայ ա, չգիտես էլ, ոնց են ապրում, ու արդե՞օք բռնութիւն շատ կայ այդ պատերի հետեւում։
քաղաքում բռնութեանը նպաստաւոր պայմաններ չեն՝ ամէն կռիւ հարեւանները լսում են։ ճիշտ ա, ռուսաստանում վերջերս տէնց մի երկու ժամ մի աղջիկ էին սպանում, հարեւանները ոստիկաններին էին կանչում, ոստիկանները չէին գալիս, վերջը հարեւանները դուռը կոտրեցին, բայց ուշ էր՝ աղջիկը մահացել էր։
բայց գիւղի մեկուսացուած լինելն ինձ միշտ աւելի ա տագնապեցնում, թւում ա որ էնպիսի տարածք ա որ ով ուզի ինչ կուզի կանի։
մինչդեռ էդ տարածքով զբօսնելիս, ու տագնապած հայեացքներ մեր խցիկների վրայ նկատելիս ես հասկանում եմ որ մենք ենք ստեղ ամենասարսափելի մարդիկ՝ կարող ենք նկարել ինչ֊որ բան։
ու եթէ զգում են որ տեղացի ենք՝ տագնապում են։ իսկ եթէ մտածում են որ արտասահմանցի ենք՝ չէ։ զի արտասահմանցին վատ, չար մտադրւթիւն չի ունենայ, չի տանի մատնի իրենց ապօրինի կառուցած ինչ֊որ մի բանը, ինքը «դեբիլ֊դեբիլ» կը հիանայ, կանցնի, ու իրան պէտք ա նաեւ եկեղեցիների տեղը ցոյց տալ։
բայց ամէն դէպքում, ես տեսնում եմ կանգառ գնացող եկող մարդկանց, երեխաներին ման տուող մարդկանց, հեծանիւ քշող երեխաներին, ու ցեղական շներին, ում փորձում են լաւ նայել, ու հասկանում եմ որ սա գիւղ չի, ու էս մարդիկ, նոյնիսկ ամենաաղքատները, շատ աւելի արտօնեալ են որ քաղաքին մօտ են, որ քաղաքում են, որ քաղաքացի են։
ճիշտ ա, միշտ յիշեցնում եմ ինձ որ սա երեւանի մասն ա ուր հհկ֊ն ամենաշատ ձայներն էր հաւաքում, ու նոյնիսկ յեղափոխութիւնից յետոյ յաղթել ա։ ու հիմա էլ «հայաստան» դաշինքի ստիկերով մեքենայ տեսայ։ ու երեւի դա էլ ա աղքատութիւնից կամ խեղճ լինելուց։ էս մարդկանց վրայ աւելի հեշտ ա ազդել, բռնանալ, կամ իրենք աւելի անյոյս են, ու երկարաժամկէտ չեն կարողանում մտածել։
#երեւան #արուարձան #քաղաք #գիւղ #մարդիկ #քաղաքականութիւն
այսպէս կոչուած սոցիալական ցանցերի ամենամեծ խնդիրներից ա աղմուկը՝ ոչ բովանդակ կամ որակեալ շփումը։
բայց դա մարդկային հանրութեան մասին ա, իրական կեանքում էլ աղմուկի պակաս չկայ։
«սոց․ ցանցերի» աղմուկն այն մասին ա, որ ինտերնետ հասան լայն զանգուածները, իսկ իրենք հազիւ կարողանում են ֆէյսբուք օգտագործել, հազիւ անցում արին օդնոկլասնիկներից, ու ինտերնետի հէնց «սոց․ ցանցերի» սեգմենտում են։
դա էլ այն պարզ պատճառն ա, ինչու ֆբ֊ի հին օգտատէրերը ֆբ֊ի հաւէսը կորցրգլ են։ իրենք՝ ֆբ առաջին օգտուողները, հանրութեան ամենակիրթ մասն էին, հիմնականում շփուող համալսարանականների տարածքն էր ֆէյսբուքը։ այսօր, երբ այնտեղ յայտնուեցին բոլորը֊բոլորը, իրենց այլեւս կոմֆորտ չի, զի մարդիկ ուզում են արտայայտուել այն մարդկանց մէջ, որ նման ընկալում ունեն ու ում կողմից հասկացուած են լինելու։
եւ հակառակը, մենք չենք բերում փաբ բարեկամների, որ էնտեղ ֆիտ չեն լինի, կամ նոյնիսկ կը բարկանան թէ էս ինչ բարքեր են։
բայց բարեկամները եւ բոլորը֊բոլորը եկան ֆբ իրենց ̶ո̶տ̶ք̶ո̶վ̶ մկնիկով։ իսկ ֆբ֊ն այն կանոնները չունի որ մարդիկ հանգիստ սպեցիֆիկ կղզիներ ստեղծեն, օրինակ իրական անունով ներկայացուած լինելը պարտադրւում ա։ եւ ապա հին խմբերը գաղթեցին մեսենջեր՝ ստեղծելով այնտեղ ընկերական չաթեր։ սակայն այդպէս, նեղ ընկերական չաթերով, նաեւ առանձնացան մնացած կոմֆորտ մարդկանցից։
ու երբ մարդիկ ասում են՝ ես այլեւս անձնական բաներով չեմ կիսւում ֆբ֊ում, նաեւ նրանից ա որ ֆբ֊ն ա փոխուել՝ ոչ այնքան իրենք։
բայց ես սա ընդհանուր առմամբ դրական եմ համարում՝ սա ինտերնետի ժողովրդավարեցման գործընթացներ են։ այլ կերպ՝ եթէ զանգուածները ինտերնետի՝ այսինքն ֆբ֊ի տեղը չիմանային՝ աւելի վատ կը լինէր։
այսօր ֆբ֊ում ա որ ստեղծւում են օրինակ «մի արէք»֊ի պէս խմբեր, ուր քաղաքացիները միաւորւում են՝ աւելի լաւ քաղաքային միջավայրի ձգտելով եւ պայքարում կանոիիեր խախտող ու օրինակ զեբրաների վրայ կայանող վարորդների հետ։
սա այլեւս ինքնարտայայտման մեր հին ձեւը չի, բայց կարեւոր գործիք ա։ եւ այստեղ էլ՝ ծեծուած բան եմ ասում՝ հանրային քննարկումների, եւ հետեւաբար հանրային կարծիք ձեւաւորելու տեղ ա, քաղաքական հրապարակախօսների միջավայրն ա։
յուսանք վաղ թէ ուշ լայն զանգուածները դուրս կը գան ֆբ֊ից, կը հասկանան որ ինտերնետը ֆբ֊ով որոշուած ու սահմանափակ չի։
ի՞նչ անել աղմուկի հետ։ ինձ թւում ա՝ անաղմոոկ կղզիներ ստեղծել։ դրանք են օրինակ որոշ ռուս բլոգերների գրառումները։ աւաղ՝ անաղմուկ մեկնաբանութիւնների խնդիրն իրենց մօտ ակտուալ ա՝ իշխանական բոտերը ստեղծում են աղմուկ, որը աղտոտում ա մեկնաբանութիւններն այնչափ որ դրանք այլեւս կարդալու իմաստ չկայ՝ ֆիլտրելու չափազանց մէծ ջանք ա պահանջւում։
գուցէ նաեւ դաշնեզերքում լինի պահել անաղմուկ եւ կոմֆորտ արտայայտուելու կղզիներ՝ զի յուսով եմ, դաշնեզերքը այդ գործիքներն արդէն ունի, կամ պատրաստ/ունակ կը լինի ստեղծել։
#դաշնեզերք #ժողովրդավարեցում #համացանց #մարդիկ #շփում #աղմուկ #ինտերնետ
ո՞նց ենք մենք հասել վիճակից, ուր ազատ ծա֊ն որ գրում էին սի֊ով, խնայում ա պրոցեսորի ամէն քայլն ու երբ հնարաւոր ա՝ յիշողութեան ամէն բայթը, այս վիճակին, երբ ծրագրակազմի զգալի մասը ծանր ա ու բարադի։
երեւի, մասնաւորապէս լեզուի, տեքնոլոգիայի հարց ա, բայց լեզուն ընտրում եւ օգտագործում են մարդիկ։
#տեք #մարդիկ
մարդկային յարաբերութիւններում ահաւոր կարեւոր ա այն, ինչ ես դու ուզում տալ, ու արդե՞օք էդ էն ա ինչ միւսն ուզում ա ստանալ, ու ինչ ես դու ուզում ստանալ, ու արդե՞օք էդ էն ա ինչ միւսն ուզում ա տալ։ նմանապէս՝ ինչ ա նա ուզում տալ՝ արդե՞օք էդ էն ա ինչ դու ուզում ես, ու ինչ ա նա ուզում ստանալ՝ արդե՞օք էդ էն ա ինչ դու հաւէսով կը տայիր։
#յարաբերութիւններ #մարդիկ
էն որ ամէն ինչ օվերթինք եմ անում, ամէն քայլից առաջ չափազանց պատասխանատւութիւն եմ զգում, լիքը բանից որ արել եմ՝ նեղւում եմ շատ՝ հոգեբանները պնդում են որ դա գերվերայսկուած ու գերպաշտպանուած երեխաներից մեծացած մարդկանց մօտ ա յաճախ լինում։
հիմա ապագայ քայլերը քիչ թէ շատ սովորեցի շատ ծանր չտանել, երբ հիմնականում իմ վրայ են անդրադառնալու։ զի դէ ես եմ, մի բան ընտտրել եմ, մի ձեւ եղել ա, էդքան կարեւոր չի։ առհասարակ, ջոկելը որ ես կարեւոր չեմ՝ ամենակարեւոր բացայայտումներիցս էր։
նաեւ՝ ո՞վ էիր, ի՞նչ բեքգրաունդ ունէիր, ոչ ի՞նչ ընտրէիր։
բայց երբ քայլս (նախկին կամ ապագայ) այլ էակների (ոչ պարտադիր մարդկանց) վրայ ա ազդեցութիւն ունենում, կամ եթէ մէկին կարող ա քաշած լինեմ՝ շատ վատ եմ լինում։
իսկ մարդիկ որ գերանտեսուած են եղել, ունեն շատ առաւելութիւններ կեանքում։ իրենք լիքը քայլ են անում, շատ աւելի մօտ են իրենց ցանկութիւններին, շատ աւելի թեթեւ են տանում հետեւանքները, ու դէ մի բան ստացւում ա, մի բան չի ստացւում, բայց կարեւորը որ գոնէ միայն զի փորձում են՝ արդէն շատ բան ստացւում ա։ այո, յաճախ իրենք իրենց են կրակը գցում՝ բայց ոնց տեսնում եմ՝ էդ կրակն էլ շատ թեթեւ են տանում։
այնպէս որ խմենք նրա համար որ գերանտեսուած երեխաներ լինենք, ու որ չենք եղել, գոնէ ջանանք մեր երեխաներին գերանտեսել։
ու տէնց։
#մարդիկ #ծնողներ #վերայսկողութիւն #հոգեբանութիւն
երէկ իմանդէսն ասաց որ պիտերսոնի ու վայնսթայնի (բրետ) երկու զրոյց ա հրապարակուել, մէկը պիտերսոնի, մէկը՝ վայնսթայնի վլօգում։ ու այս մասն ինձ շատ հետաքրքեց՝
օկ, մենք չգիտենք ոնց ա կարգաւորւում մարդկային հաղորդակցութիւնը։ մենք գիտենք, որ եթէ սահմանափակում ես հաղորդակցութեան թողունակութիւնը, մարդիկ այնքան լաւ իրար չեն հասկանում։ բայց մենք չգիտենք, ինչպէս ա գործում հաղորդակցութիւնը։ սա չափազանց բարդ ա։
օկ մենք բնաւ չգիտենք ինչ ա կատարւում հաղորդակցութեան հետ լայն մասշտաբով, եթէ դու սահմանափակում ես մարդկանց 140 կամ 280 նիշի քանակով, ու թողնում իրենց միլիոնաւոր այլ մարդկանց ցանց։ մենք չգիտենք, ու գուցէ ապա մարդը սկսում ա ահաւոր հակուել իմպուլսիւ զայրոյթի։
թւում ա թէ, եթէ դու թուիթերում ես, ու եթէ դա 140 կամ 280 նիշ ա, ապա կարող ես դուրս տալ (whip off) մի բան արագ, ու ոնց որ տեքնոլոգիան անուղղակիօրէն հրամայում ա ունենալ ագրեսիայի իմպուլսներ։
յետոյ մենք չգիտենք ինչ ա նշանակում, երբ հաղորդակցւում են միայն այն մարդիկ, որ խթանուած են ունենալ ագրեսիայի իմպուլսներ, երբ դու տեսնում ես միայն այդ ձեւի հաղորդակցութիւնը, չնայած 10000 մարդ կարող ա կարդացել են թուիթդ, բայց պատասխանել են միայն 100֊ը, որ բորբոքուել են գրածիցդինչ֊որ պատճառով։
ես էլ նկատել եմ, որ մարդիկ թթում աւելի ագրեսիւ եւ իմպուլսիւ են իրենց պահում, քան սփիւռքում։ ու մտածում եմ, որ գուցէ սա տեքնոլոգիան ա մեզ դրդում աւելի ագրեսիւ լինել։
#կապ #հաղորդակցութիւն #թողունակութիւն #մարդիկ #համացանց #հոգեբանութիւն #համացանց #դաշնեզերք #դիասպորա #մաստոդոն #խթան #սահմանափակում #ագրեսիա #տեքնոլոգիա
եկատերինա շուլմանից ու ստիւեն փինկերից եմ սովորել, որ հետազօտողները, քաղաքագէտները չեն աշխատում լոկ այս պահի տուեալների հետ։ դիցուք սա էսքան ա ու վատ ա, կամ լաւ ա։
աշխատում են տենենցների, միտումների հետ։
եթէ տենդենցն այն ա որ պատերազմներ աւելի քիչ են լինում, եւ աւելի քիչ զոհերով՝ դա չի նշանակում որ ձեր երկիրը չի պատերազմի, կամ ձեր բարեկամը չի զոհուի պատերազմում։ դա նշանակում ա որ տենդենցն ա այդպիսին։
եթէ բռնութիւնն ա նուազում, մէկը կարող ա ասել՝ ո՞նց, էն ա անցեալ շաբաթ հարեւանս միւս հարեւանին բակում ծեծել ա՝ դա հետազօտողի, գիտութեան համար այնքան էլ էական չի։ էականն այն ա որ օբյեկտիւ եւ գլոբալ տենդենցն ա՝ բռնութեան նուազումը։
լաւ փոփոխութիւններն աննկատ են, զի դանդաղ են կատարւում։ վատ փոփոխութիւնները սովորաբար կտրուկ են լինում։
մենք չենք ունենում նորութիւն, որ մի քանի հազար մարդ կտրուկ սկսեց աւելի լաւ ապրել։ բայց ունենում ենք հակառակ նորութիւններ։ նաեւ չենք ունենում նորութիւն այն մասին, որ քանի հազար մարդ աստիճանաբար սկսեց աւելի լաւ ապրել՝ դա աննկատ ա անցնում, ու նաեւ, նման վերնագրեր չես տեսնի, զի դրանք կտոցներ չեն բերում։ զլմ֊ն աշխատում ա կտոց բերելու վրայ։ աւաղ, սոցիալական կայքերի ալգորիթմներն էլ են նման ձեւ աշխատում՝ բերում են կտոցներ ոչ պարտադիր ամենաորակեալ գրառումներին, որ ներգրաւուածութիւնն են մեծացնելու։
եւ խրախուսում են էպատաժ անող մարդկանց՝ իրենց պէտք եկած ուշադրութեամբ։
ինչի՞ եմ սա ասում։
զի ինձ կարեւոր ա թւում գիտակցումը, որ մենք՝ մարդկութիւնը՝ վատ ուղղու վրայ չենք։ որ ընդհանուր դբա լաւն ենք շարժւում։ ու որ մենք օբյեկտիւ գնահատականներ տալ դժուարանում ենք զլմ֊ի, սոց․ ցանցերի, եւ անձնական փորձառութիւնների հիման վրայ։
երբ վերլուծում են զլմ֊ների վերնագրերը՝ դրանք միայն վատանում են։ երբ վերլուծում են իրական տուեալները՝ դրանք լաւանում են։ սա կարեւոր ա։
յղում եմ անում ստիւեն փինքերի գրքերին, մասնաւոարապէս the better angels of our nature, ուր նա մանրամասն դիտարկում ա բռնութեան նուազումը եւ դրա պատճառները։
ուզում եմ աւելի լաւ զգաք, քան աւելի վատ։ ու ուզում եմ այսօրուայ կեցութիւնը աւելի գնահատուած լինի, զի էսպիսի հրաշք դեռ երբեք չի եղել։ երբեք մարդկութեան պատմութեան մէջ չի եղել շրջան, երբ բռնութիւնն այդչափ ցածր էր։ սա պէտք ա գնահատել։ ու պէտք ա ուրախանալ, կարծում եմ։
#մարդիկ #բռնութիւն #գիրք #հանրութիւն #քաղաքագիտութիւն #ստիւեն_փինքեր #դբա_լաւը #միտում
սա շատ հետաքրքիր վաւերագրական ա երեւում։
https://www.youtube.com/watch?v=MHFrhIAj0ME
օրինակ այն մասին ա պատմում, ոնց ամերիկեան արուարձաններում մարդիկ գժւում էին, ու դաւադրութիւններ մտածում։
#վաւերագրական #դաւադրութիւն #մարդիկ #ֆիլմ
բանալ, բայց ճշմարտութիւններ քաղաքների մասին՝ https://www.youtube.com/watch?v=Hy4QjmKzF1c
#քաղաք #քաղաքաշինութիւն #ճարտարապետութիւն #մարդիկ #միջավայր
#կորէա #հիւսիսային_կորէա #մարդիկ
կոնրադ լորենցը իր՝ շների մասին գրքում, պատմում ա պարիսպի մասին։
ասում ա՝ ամէն օր զբօսնում էինք շանս հետ, անցնում մի պարիսպի մօտով, իսկ պարիսպի այն կողմից՝ շուն կար։ պարիսպի հետեւի շունը յարձակւում էր, հաչում էր լորենցի շան վրայ, լորենցի շունն էլ հաչում էր պարիսպի էն կողմի շան վրայ, ու այդպէս մինչեւ նա տիրոյթը անցնի, շները վազում էին պարիսպի կողքով, հաչում իրար վրայ։
այդպէս ամէն օր էր, ու մի տեսակ ռիտուալ էր դարձել։ մի օր էլ լորենցը երբ ինչպէս միշտ, շները պարիսպի երկու կողմից իրար վրայ հաչում էին, նկատեց որ պարիսպի մի մասը կոտրուած ա, բաց ա, ու շուտով շները հաչալով վազելով կը յայտնուեն էդ բաց մասի մօտ։
մտածում էր՝ էսա կռիւ ա լինելու։ ու անակնկալի ընկաւ, որ տեսաւ ինչ եղաւ՝ շները հասան այդ բաց մասին, ու շփոթուած կանգնեցին։ հոտոտեցին իրար, ու անցան ամէն մէկն իր գործերով։
յետոյ պարիսպը սարքեցին, ու շները կարողացան էլի հաճոյքով իրար վրայ վազելով հաչալ։
ու մտածում եմ, ինչքա՛ն ա դա վերաբերում մարդկանց, ու ինչքա՛ն շատ շերտերում։
եւ մեզ ինտերնետում՝ որ չենք տեսնում մարդուն, ու անկապ հաչում ենք։
եւ պուտինին, որ չի կարողանում երբ արեւմուտքի հետ պարիսպը չկայ, իր համար սովորական, կոմֆորտ վիճակը պարիսպի հետեւից հաչալն ա։ ու երբ պարիսպը չկայ՝ նա կառուցում ա պարիսպ, որ հաչալ լինի դրա հետեւից։
#մարդիկ #շներ #հոգեբանութիւն #պարիսպ #պուտին #արեւմուտք #ռուսաստան #ինտերնետ #համացանց #կոնրադ_լորենց #էտոլոգիա #ագրեսիա #ծանօթութիւն
երէկ էլ #ցանցառներ ֊ով փորձում էինք «քլաբ հաուսն» հասկանալ ինչ ա, ու տէնց բարձր չգնահատեցինք, բայց ես հէնց նոր հասկացայ մի կարեւոր բան։ այն, որ քլաբ հաուսն պոպուլար ա, արձանագրում ա, որ մարդկութիւնը ահաւոր աճել ա։
դիցուք վերցնենք իմ ծնողներին՝ երբ իրենք ունէին մի հեռուստացոյց, եւ դեռ մայրս ինտերնետ չէր ունենում, կամ միշտ չէր ունենում, այլ խնայած փողով ձեռք էր բերում դայալափի քարտեր՝ իրենք՝ ծնողներս՝ բանավիճում էին՝ թէ ինչ դիտել հեռուստացոյցով։ ու դէ մայրս հակւում էր ինչ֊որ խօսակութիւնների եւ քննարկումների, իսկ հայրս՝ կինօյի, փնթփնթալով, թէ՝ «էլի դու քո խօսող գլուխներով»։ դա իհարկէ իրենց մասին էլ ա՝ ինչ տարբեր են, բայց եւ տարաձայնութիւններ, համոզուած եմ չկային շատ այլ ընտանիքներում՝ իհարկէ՝ կինօ։
ու այն, որ այսօր մենք ասում ենք, թէ՝ քլաբ հաուսն մի բան չի, շատ աւելի հաւէս քննարկումների հարթակներ ու ձեւեր կան՝ այն մասին ա, որ նկարագրածս անցած էտապ ա։ մարդիկ այսօր սիրում են քննարկումներ եւ խօսք լսել։ մարդիկ այսօր նայում են ռոգանի երեք ժամանոց շոուներ, սապոլսկու ու պետերսոնի դասախօսութիւններ, խնդիր չեն տեսնում երկար պոդքաստներ, ելոյթներ, տեքստեր, քննարկումներ լսել։ աւելին՝ ձգտում են դրան, շատ են ձգտում։
սա այն մասին ա, ինչքան ա մարդկութիւնը աճել։
#մարդիկ #մարդկութիւն #աճ #հանրութիւն
էս քանի օրը աչքովս ընկաւ school of life֊ի «օրդինար» մարդկանց մասին նիւթն այն մասին, ինչքան օկ ա լինել օրդինար «լուզեր», եւ ինչքան օկ ա ունենալ «օրդինար» կեանք, ու որ պէտք ա դա գնահատել, եւ շատերը դա էլ չունեն։
միտքն ինձ մօտ ա, կարծում եմ դա ակնյայտ ա, որ օկ ա, պարզապէս եթէ օրդինարը սահմանենք որպէս «հասարակ», ապա «հասարակ» մարդիկ school of life չեն դիտում, ու իրենց իւթիւբը դա դիտել չի առաջարկում։
ես վերջերս տեսայ ինչ ա առաջարկում՝ հնդկական սերիալներ, օրինակ, էյջդի որակով։
ու իրենք աւելի են հակուած դիտել աստղերին ինստագրամում, ու վատ զգալ, որ աստղային կեանք չունեն։
իսկ մենք, էն շերտը ում կարող ա իւթիւբը school of life առաջարկի դիտել, ընդհանուր առմամբ ջոկել ենք իմ ձեւակերպած դաւիթի աստղի սկզբունքը։
յիշեցնեմ՝ ես ժամանակին մտահոգ էի՝ թւում էր՝ ինչքան զարգանում ես՝ էնքան պահանջներդ աճում են։ գի՞րք ես կարդացել՝ ուզում ես մէկի հետ քննարկել, ֆի՞լմ՝ նոյնը, իմացար փայն հարդուերի մասին՝ ուզում ես այդ խաղալիքները, իմացար risc-v պրոցեսորի մասին՝ մտածում ես դրա տակ գրել մի բան։
սա ես ձեւակերպել էի որպէս պահանջների բուրգ, որն աճում ա՝ բուրգի գագաթը ներքեւում, ու զարգացման սանդղակը՝ ուղղահայեաց։
ու մի պահ զգացի, որ խնդիր չկայ իրականում՝ մտել էի ծնողներիս մօտ ու մայրս պատմեց որ մեր նախկին հարեւանն ա մտել, ու որ իր որդին երազում ա այփադի մասին։ ու էդ պահին ես զգացի՝ որ ախր ես այփադի մասին չեմ երազում՝ ձրի էլ տան՝ պէտք չի, ու հասկացայ որ իրականում լիքը պահանջ ես չունեմ։
դա կարելի ա նկարագրել հակառակ բուրգով՝ երկու բուրգի վերադրումը տալիս ա դաւիթի աստղ։ այո, աճում են պահանջերդ, բայց նաեւ նուազում են։
ու էն մարդիկ, որ ալայն դէ բոտընի նիւթերը դիտում են՝ երեւի օկ են, ու շատ չեն նախանձում ուրիշների կեանքին։
#մարդիկ #դաւիթի_աստղ #պահանջներ #կեանքի_դպրոց #հանրութիւն
ես շատ ուշ եմ ունեցել առաջին յարաբերութիւն։ իմ շրջապատի «նորմալ» մարդկանցից մի տաս տարի ուշ։
ինձ թւում ա, պատճառներից մէկն այն ա, որ ես չգիտակցուած, չձեւակերպուած զգացողութիւն ունէի, ջոկել էի, որ յարաբերութիւնը էմոցիոնալ ուժեղ ներդրում ա։
ու եթէ այն տապալուի՝ էմոցիոնալ դատարկութիւն ա գալու։ զի սպառուել ես, ու շատ բարդ ա՝ կրկին փորձելը։
գուցէ ես դա զգացել եմ, զի կորցրել եմ շո՞ւն։ չգիտեմ։
իսկ ինչի՞ պիտի չտապալուի՝ պատահաբար չի որ սովորաբար առաջին յարաբերութիւնները չեն ստացւում՝ մարդիկ իրենք իրենց դեռ չգիտեն, իրենց պահանջները չգիտեն, իրենց մտքով էլ չի անցնում ինչ կարող են երէսել, որի հետ օկ չեն լինի, կամ էլ՝ պիտի ժամանակ անցնի, որ ջոկեն, որ գուցէ նեղմիտ են, ու այդ նոյն բանի հետ յիմարութիւն ա օկ չլինելը։
եւ դա ոչ միայն ռոմանտիկ յարաբերութիւններին ա յատուկ՝ ինչքա՜ն շատ ա լինում, երեխաներն իրար հետ լաւ են, խաղում են, իսկ երբ մեծանում են, ձեւաւորւում, տարբեր ձգտումներ են ունենում, իրար կապող բան աւելի քիչ են ունենում, ու տէնց հեռանում են։ վաղ ռոմանտիկի ժամանակ էլ՝ ձգտումները դեռ պարզ չեն, արժէքները դեռ չեն ձեւաւորուել, եւ ամէնը կարող ա անհամատեղելի լինի։
ու յարաբերութեանը գնալը՝ ահաւոր համարձակ քայլ ա։ որի համար, երեւի եւ պէտք ա այդ ուժեղ եւ որպէս կանոն բաւական անհիմն՝ սիրահարուածութիւնը։
նաեւ, երեւի բոլորս էլ նկատել ենք՝ այն մարդիկ, որ աւելի զարգացած են՝ աւելի բարդ են սիրահարւում։ ի՞նչը պիտի ձգի, որ, պարզ օրինակ՝ չէ՞ք կարողանալու այն յօդուածը քննարկել, զի նա այդ յօդուածը ոչ կարդացել ա, ոչ էլ կարող ես համոզել որ կարդա՞յ։ եւ ինչի՞ համոզել՝ թող նա իր ձեւով լինի, ու իրեն հարազատ մարդկանց գտնի։
ու ֆիլմերում էլ՝ մարդիկ սովորաբար անկապ չեն գնում յարաբերութիւնների՝ դա այդպէս ստացւում ա։
միւս կողմից՝ յարաբերութիւն չփորձելով՝ քեզ էլ չես հասկանում, չես իմանում քեզ՝ յարաբերութեան մէջ։ ու յարաբերութեան համար հմտութիւններ չես ունենում։
ու այդպէս մարդիկ դատապարտուած են էմոցիոնալ ներդրումների շարքի, սպառուելու, վատ լինելու, յետոյ կրկին փորձի, յետոյ կրկին՝ տապալման, ու այդ ամէն անգամ՝ յուզական սպառուածութեան։ երեւի միակ ելքն որ տեսնում եմ՝ շատ շփուելն ա, շատ ծանօթներ ունենալն ա, որը կօգնի՝ եւ ինքդ քեզ գնահատել, եւ ինքդ քեզ հասկանալ, եւ յարաբերութիւնների հմտութիւններ ձեռք բերել։
մեկուսացուածներն աւելի են հակուած՝ եւ կախեալ յարաբերութիւնների՝ զի իրենց աշխարհում առանց պարտնեօր լրիւ մենակ են մնալու, իսկ դա սարսափելի ա, եւ տոքսիկ յարաբերութիւնների՝ զի բաւական շփման հմտութիւններ չունեն՝ եւ տոքսիկ յարաբերութիւնների մէջ սովորում են մնալ։ չեմ ընդհանրացնում՝ բայց շատ ծանօթ շաբլոն ա։
այդ պատճառով, երեւի, դժուար եմ գնում յարաբերութիւնների՝ զգացել եմ որ չեմ ուզում սպառուել՝ ես այդքան ներուժ չունեմ։ ես իմ հանդէպ հոգատարութիւն եմ համարում՝ իմ՝ յարաբերութիւնների չգնալը։ եւ առհասարակ, ես շատ ոգեւորուող մարդ չեմ։
ինձ «i would prefer not to»֊ն շատ հոգեհարազատ ա։
էսօր էլ չեմ հասկանում նրանց, որ բաւական յաճախ, համարձակ մտնում են նոր յարաբերութիւններ։ ինչ է՛լ ուժ, համառութիւն, հաւատ ունեն։ ո՞րտեղից։
սա, ի դէպ, վերաբերում ա ոչ միայն մարդկանց հետ յարաբերութիւնների՝ ես էմոցիոնալ ջանք եմ դնում եւ աշխատանքի մէջ։ դա վերաբերում ա տան հետ յարաբերութեանը՝ տունն ես յարմարեցնում քեզ, նա ա քեզ յարմարւում։ քաղաքի հետ յարաբերութեան՝ դա էլ ա տունդ, ջանք ես դնում քաղաքի մէջ, մանաւանդ երբ փոքր ա քաղաքը՝ դա տեսանելի ա։
ես շատ զգոյշ եմ սկսում սէրն իրականացնել, նիւթաւորել, ռենդերել։ ու շատ զգոյշ եմ սկսում ներդրումներ անել։
ու առհասարակ՝ բարդ ա մարդ լինելը։ ապշելու կենդանիներ ենք՝ իւրաքանչիւրն ունի սպանիչ ուղեղ, դրսեւորում ա անհաւատալու յատկութիւններ, միւս կողմից՝ կեցութիւնն ա բարդ, յարաբերութիւնները, մի հատ էլ պատերազմներ են լինում։
երբ մարդիկ առցանց վատ են՝ կարող էք ինդքներդ փորձել վիճակագրութիւն հաւաքել՝ յարաբերութիւնների մասին ա հիմնականում։
ծնողներ, ըկներներ, պարտնեօրներ։ ու դէ հազուադէպ են ծայրայեղ դէպքերը՝ մահեր, հիւանդութիւններ։
հիմա, ոնց որ, մի քիչ խելքներս գլուխներս ենք հաւաքել, մի քիչ քիչ ենք պատերազմում։ մի քիչ լաւացրել ենք մեր վիճակը։ զի մարդիկ են, որ չեն կարողանում, պատրաստ չեն լաւ կեանքի՝ պիտի աւելի շատ ուզեն, քան կարող են մարսել, եւ երբեք չզիջեն, «մինչեւ վերջ»։ այդ էլ պատճառներից մէկն ա որ վերջը, բնականաբար, հասնում ա։
ու տէնց։
#մարդիկ #յարաբերութիւններ #կեցութիւն #անկապ
ընկերներիցս մէկն ունի մի քանի դուստր։ առաւօտները նրանք այսպէս ասած թափում են դեռ չարթնացած հայրիկի վրայ եւ զբաղւում իրենով՝ օրինակ ստիկերներով են պատում նրան, որ երբ արթնանայ՝ զարմանայ։
վերջերս մի քանի օր տառապեց ականջի ցաւից։ բժշկի գնալուց յապաղում էր՝ սպասում էր ինքն իրան անցնի։ բայց ինքն իրան չանցաւ։
բժիշկն ականջից հանեց ինչ֊որ բան՝ մի կողմից փայլուն, միւս կողմից՝ պլաստմաս։ ընկերս մեկնաբանեց՝ «բարբիի մաս» էր։
հիմա մօտիկներն իրան խորհուրդ են տալիս ականջները սկոտչել քնելուց առաջ։
իսկ ես ուզում եմ ասել՝ սա լրիւ մեր ժամանակների, պոստմոդերնի, այսօրուայ մասին ա։ այ սա՝ մոպասանի ժամանակուայ պատմութիւն ա, իսկ փայլուն բարբիի մասն արդէն մեր մասին ա։
ու տէնց։
#ականջ #պատմութիւն #մոպասան #պատմուածք #պոստմոդերն #դարաշրջան #ժամանակաշրջան #մարդիկ #երեխաներ
հետաքրքիր ա, երբ լոքդաունը սկսուեց, կորպորէյթ ժողովների ժամանակ մարդիկ հակուած էին իրենց տները ցոյց տալ, իրենց միջավայրը, իրենք՝ իրենց՝ իրենց հարազատ միջավայրում։
յետոյ երեւի փրայւասին աւելի կարեւոր դարձաւ, ու մտածեցին՝ պէտք չի կիսուել, ու հիմա հիմնականում միայն ձայնով են կպնում։
երեւի դա կարելի ա ընդհանրացնել՝ սկզբից մարդիկ օկ էին իրենց անուններով գրանցուել, ու իրենց հետաքրքրութիւնները պատմել ֆէյսբուքին, էսօր մի քիչ աւելի զգօն են վերաբերւում, նախընտրում են լինել անոնիմ՝ օրինակ՝ թուիթերում, ու ինքնացուցադրուելիս աւելի զգօն են։
#զարգացում #վարկած #ինտերնետ #համացանց #մարդիկ
ցերեկը փողոցում լսում եմ, մէկին հարցնում են՝
— նաֆսեգդա՞ ես եկել։
ասում ա՝
— չէ, ո՞վ ա նաֆսեգդա գալիս։
#փողոց #զրոյց #երեւան #բակ #արտագաղթ #ներգաղթ #միգրացիա #մարդիկ #միշտ
ես նախանձում էի անարդարութիւն էի զգում տեսնելով որ մարդիկ չեն ջանում աշխատանք գտնել, իրենց աւելի լաւն են համարում, որ էն աշխատանքն անեն, ինչ շուկայում կայ։ չէի հասկանում՝ ո՞նց են բաւարարւում ծնողներից փող վերցնելով, երբ փաբի ու տաքսու հերիքում ա։ ո՞նց են իրենց զգում իմանալով որ իրենց, թէկուզ եւ առատ ազատութիւնը կախուած ա իրենց ծնողներից՝ չե՞ն գիտակցում որ անկախ չեն։
ու հիմա հասկանում եմ՝ էդ մարդիկ այլ սերնդից են։ 15֊25 տարի տարբերութեամբ են ծնուել։ ու վիճակն ա փոխուել արդէն։ եւ ծնողներն են փոխուել՝ իրենց յարաբերութիւններն իրենց ծնողների հետ նոյնը չէին։ եւ վիճակն այն չէր, որ մարդիկ զգում էին, որ ծանր են ընտանիքի համար, որ լաւ չի որ կօշիկ առնել չեն կարողանում իրենց փողով։ հիմա լաւ էլ օկ ա՝ ծանր չի արդէն։
ու աշխատանքն իրենց համար էնքան անհրաժեշտութիւն չի, ու էնքան ցանկալի չի, ինչպէս մեր ժամանակ։
աւելին՝ սարսափելի ա էն գործը գտնել, ուր բաւական չվարձատրուելով, կոմպենսացիա չստանալով՝ իրենց բանտարկուած եւ նուաստացուած էին զգալու։ մեզ համար՝ բաղձալի էր նուաստացուած աշխատանք անելը։ իրենց համար՝ սարսափելի։
իհարկէ, էսօր էլ տարբեր բեքգրաունդներով մարդիկ կան։ պարզապէս այնպէս ստացուեց որ իմ ծանօթներից շատերն՝ արիստոկրատ են։
իրենք հո չե՞ն գնայ՝ աշխատանքի։ էդ ի՞նչ աշխատանք պիտի լինի որ ուզեն գնալ։
մի անգամ գիտակցեցի, որ համարեա գրեթէ բոլոր իմ ծանօթները, որ ստարթափ են անում՝ տէնց ընտանիքից են, որ հո չէ՞ին գնալու աշխատեն։ էդ իրենց համար ուժեղ դաւնգրէյդ ա՝ իրենց ծնողների հետ համեմատ։ ու արդէն պիտի կամ գնան դուրս՝ որ շարքային ծրագրաւորող լինելով՝ ափգրէյդ համարուի՝ ներսում շարքային ծրագրաւորող լինելը հաւակնութիւններին չի համապատասխանում։
իսկ հաւակնութիւնները, փաստօրէն, կախուած չեն հմտութիւններից։ աւելի են կախուած բեքգրաունդից։
ու հա, բան չասի, գուցէ խելացի տղայ ա, ու կաշխատի, ու հինգ տարի անց թիմ լիդ կը լինի, իսկ տաս տարի անց՝ փիէմ։ բայց էդ իր համար գրաւիչ հեռանկար չի։
բացի այս ամէնից էս նոր մարդկանց արդէն պէտք ա այնպիսի աշխատանք, որ նշանակութիւնը զգան։ որ չզգան իրենց վինտիկ։ ու հա, բարդ ա ուսանողին, կամ նորաւարտին էդպիսի գործ գտնելը։
բայց իրենք էդպիսի բեքգրաունդ չունեն, որ գնան ըստ հնարաւորութիւնների, ըստ շուկայի աշխատանք գտնեն։ իրենք ուրիշ են։ այլ սերնդից, եւ այլ դասակարգից։
ես՝ այլ սերնդից, եւ այլ դասակարգից։ լրիւ այլ բեքգրաունդից։
ու իրենք չեն հասկանում՝ ինչի՞ եմ ես էս ախատանքի, եւ ոչ թէ այլ։ կամ ինչի՞ չեմ ստարթափ անում։ նոյն պատճառով ոնց այլ մարդիկ չէին հասկանում՝ ինչի՞ գործս չեմ թողնում՝ գնամ աշխարհով պտտուեմ, կամ evs անեմ։
որովհետեւ ինչն մէկի համար արկած ա՝ միւսի՝ արկածախնդրութիւն։
ես բաւական արկածախնդրութիւն ունեցել եմ՝ նոյնիսկ զարմանալի ա, որ դուխ եմ արել՝ ու բնական ա՝ ապարդիւն։ իմ դէպքում արդիւնաւէտ էր տեղս իմանալը, ռեսուրսներն աւելի խելամիտ օգտագործելը, եւ չգցուելը ովկիանոս, երբ կարողութիւններս՝ ջրափոսի են։ միւս կողմից՝ գուցէ արիստոկրատներին տապալուելը ծանր ա (բայց ինչի՞ պիտի տապալուեն), իսկ ինձ տապալուելը՝ ոնց որ պատերազմի աւարտ լինէր՝ ինձ բարդ էր տարիներ շարունակ շնչահեղձ լինելով վիզ դնել։ ինձ համար՝ լուզերական աշխատանքի, չհաւակնոտ վիճակի վերադարձն էր՝ հանգստութիւն, եւ ուրախութիւն որ ողջ եւ սաղ եմ մնացել։
հիմա որ հետ եմ նայում՝ էնքան ակնյայտ էր որ հնարաւոր չի երեք տեղ աշխատել եւ միաժամանակ սովորել, օրինակ։ իսկ ես փորձում էի։ էնքան ակնյայտ էր լիքը բան, որ ես անտեսում էի, լուրջ չէի ընդունել։
ու իսկապէս համարում եմ, որ պէտք չի գլխիցդ վերեւից թռնելով մի բան անել։ մէկ ա չի ստացուի, եթէ ստացուի էլ՝ լաւ չի ստացուի, ամենայն հաւանականութեամբ։ ու չափազանց շատ ես վճարում այդ համար։ ու որ տեսնում եմ՝ մարդիկ շատ բան են ուզում՝ առանց հնարաւորութեան՝ չեմ սատարում։ ես շատ բան չեմ ուզում՝ գիտեմ ինչքանն եմ մարսելու։
իսկ առանց հաւակնութիւնների կարելի ա արժանավայել ապրել։ ու ինձ թւում ա ինձ մօտ ստացւում ա։ կարեւորն ինձ համար արժանավայելն ու անկախն ա։ ազատը չէ՝ անկախը։
#անկապ #մարդիկ #հաւակնութիւններ #բեքգրաունդ #ժամանակ #սերունդ #ազատութիւն #անկախութիւն
էն օրը beastars֊ն էի դիհում, հասկացայ որ դրա հեղինակներն ակնյայտօրէն այլ մանկութիւն են ունեցել, քան zootopia֊ի կամ we bare bears֊ի՝ վերջինները սայնֆելդի հանգիստ ու ձանձրացած ամերիկայում են մեծացել։
#մարդիկ #մուլտ #անիմացիա #արուեստ
մի օր կը գրեմ «սայնֆելդ»֊ի մասին ձօն, իսկ այսօր մի երկու բան՝ «սանձի՛ր քո էնտուզիազմը»֊ից՝
այնտեղ շատ ա լինում, երբ մարդիկ վատն են ենթադրում այլ մարդկանց մասին, իսկ թեթեւ չարաճճիութիւնը չափազանց լուրջ են ընկալում, ու «մեղաւորի» հանդէպ շատ խիստ են լինում, ջանում են բոլորով պատժել։
նման գիծ միշտ դիտւում ա նաեւ «սայնֆելդ»֊ում, բնականաբար։
ու դիտելով «սանձիրը» հասկացայ, որ ես էլ նման անվստահութիւն ունէի՝ սխալ հասկացուած, դատուած լինելու, ու դեռ ունեմ՝ բայց շատ աւելի քիչ, զի ինձ սղոցել հանել եմ էդ վտանգաւոր մարդկանց շրջապատներից, գործի տեղում ոնց որ օկ ա, ու ստիպուած չեմ լինում նման մարդկանց հետ շփուել։
լարրի դէյւիդը սերիալում էս կամ էն պատճառով հա ստիպուած ա լինում նման մարդկանց երէսել, ու երէսելու պատճառներն էլ բաւական շատ են։
սա նաեւ այն մասին ա, ինչքան ես, չնայած, ինձ սոցիալ եւ շփուող եմ համարում՝ չեմ հանդուրժում լիքը ձեւի շփում, ու լիքը մարդու, ու հեռու եմ մնում, ի տարբերութիւն լարրիի։ լարրին, ինձ թւում ա, շատ աւելի լիբերալ ա ու ընդունող, ու բոլորի հետ շփւում ա, բոլորին շանս ա տալիս, միաժամանակ փորձելով արժանավայել լինել, ու հետեւաբար հա անկապ իրավիճակների մէջ ա յայտնւում ու նեարդայնանում։
նաեւ, շատ կարեւոր ա այն, որ մարդիկ շատ բան են ուզում, ու շատ շատ շատ խնդիր չէր լինի, եթէ սանձէին նաեւ իրենց ցանկութիւնները։ մի քիչ։
իսկ վատը ենթադրելը լաւ ստրատեգիա չի՝ հէնց քեզ համար։ միշտ լաւ ա մինչեւ վերջին հնարաւորութիւնը լաւը ենթադրել մարդկանց մասին։
#սերիալ #մարդիկ #լարրի_դէյւիդ #սանձիր_քո_էնտուզիազմը #սայնֆելդ #զայնֆելդ #կինօ #ֆիլմ #արուեստ #կեանք #հանդուրժողականութիւն #շփում #ազատականութիւն
էրիկ այնգհայմը գրում ա ոչ միայն երկաթի ու տտ֊ի, այլ եւ քաղաքականութեան մասին։
ուզում եմ ուշադրութիւն դարձնել իր երկու տեքստի՝ հնա֊ն եւ գերաշխատող ամերիկացին ու ամերիկեան արուարձանները նորուեգական հայեացքով
երկուսն էլ ակնյայտօրէն եւրոպացու գրած տեքստեր են։ երկուսն էլ այն մասին են, որ միասին ենք ապրում, հետեւաբար ընդհանուր ծախսեր ունենք, ու ուզում ենք ընդհանուր միջավայրն ու մթնոլորտը լաւացնել։
այն մասին, որ հնա֊ն խափոսիկ ա, եւ այն մասին, որ ամերիկացիների եւ եւրոպացիների մօտեցումներն են տարբեր։ օրինակ, դեռ պատմականօրէն ամերիկացիներն ունէին աւելի շատ տեղ, եւ ստանում էին նոյն բերքն աւելի մեծ տարածքից։ եւ հիմա էլ՝ ունեն աւելի մեծ տներ, եւ լցնում են այդ տները էժան խլամով։ ի տարբերութիւն, եւրոպացին ունի փոքր բնակարաններ, եւ ձեռք ա բերում միայն ամենաթանկ եւ բարձրորակը՝ չի կարող իրան թոյլ տալ էժան անորակ իրեր ձեռք բերել։
նաեւ կարեւոր նշում ա, որ միսիսիփին չի կարելի համեմատել եւրոպական պետութիւնների հետ՝ երբ նոյն քառակուսի մետրով տարածքում են մարդիկ ապրում, եւ ունեն հեռուստացոյց եւ միկրօալիքային՝ իրենք ապրում են լրիւ տարբեր տարածքներում՝ եւ տան պատերից դուրս, եւ ներս, եւ պատերն էլ են տարբեր, ու օգտագործում են լրիւ այլ որակի իրեր։
եւրոպացին ունենում ա լաւ քաղաքային միջավայր, իսկ ամերիկացին, որպէս կանոն առանց մեքենայ ապրել չի կարող։ սա թւում ա հանրայայտ փաստ, բայց ինձ թւում ա՝ չի կարելի թերագնահատել այդ դիտարկման կարեւորութիւնը։ զի միայն դա զգալիօրէն փոխում ա քաղաքներն ու միջավայրը։
եւ որպէս արդիւնք՝ մարդկանց՝ կեանքով բաւարարուած լինելու ամենակարեւոր ֆակտորներից ա։
այս վիդեօն էլ հէնց թեմայի մէջ, իւթիւբն առաջարկեց՝
https://www.youtube.com/watch?v=6Pm0Mn0-jYU
ու տէնց։
#քաղաք #ամերիկա #ամն #եւրոպա #քաղաքականութիւն #քաղաքաշինութիւն #հնա #տնտեսութիւն #երջանկութիւն #մարդիկ #միջավայր #նախագծում
ընկերոջս չգիտէի էլ, խորհուրդ տա՞մ «i’m thinking of ending things»֊ը դիտել, թէ՞ չէ։ ասաց՝ ծանր ֆիլմերի հետ խնդիր չունի։ բայց մէկ ա՝ վստահ չէի։
ու բարդ ա ասել ինչ֊որ բան ֆիլմի մասին, որ հաստատ սփոյլ չլինի։ եւ թիզ էլ չլինի, զի էն դէպքը չի որ ուզում ես համոզել՝ դիտի։
առաւել եւս որ ինքս էլ այն լրիւ չեմ մարսել։
ասացի՝ հեղինակային ֆիլմ ա։ նա ռուսական եզրերի հետ լաւ ծանօթ չէր, ասացի՝ դէ, էժան տագնապների ֆիլմ չի, արուեստոտ ա, հեղինակի մասին ա։ յիշեցի՝ արտ֊հաուս — ասացի։
յետոյ պատմեցի որ վերջերս քաղաքում բիլբորդի վրայ կոմիքսի գովազդ եմ տեսել։ հայերէն էր, ոնց որ վիշապի մասին կար անուան մէջ, ու մտածեցի՝ որ կամ թարգմանութիւն ա, կամ՝ հեղինակային չի։
այսինքն՝ բան էր, գրել են որ վաճառուի։ իհարկէ՝ հեղինակ պիտի ունենայ։
բայց հեղինակային չի։
վերադարձանք ֆիլմի, ասացի՝ երբ ուզում ես մեկուսացում ցոյց տալ, պիտի գնաք ծնողների տուն, որը քաղաքում չի, կատարեալ դէպքում՝ գիւղում էլ չի, գիտես ամերիկացիները ոնց են ապրում, լիւկի պէս, որ հինգ ակր հող ա առել, ու այդ ամբողջ տարածքում լոկ իր տունն ա, ուրիշ մարդ չկայ։
ասացի՝ պատահական չի, որ չեն գնացել (օկ, «ռոադ մուվի» ա) այլ քաղաք՝ ծնողներին տեսնելու, որ ապրում են բազմաբնակարանային շէնքում։
քաղաքում մարդ երբեք այնքան մենակ չի կարող լինել, ինչպէս գիւղում։ նա կը տեսնի այլ մարդ, այլ մարդը կը տեսնի նրան՝ փողոցում, հանրային վայրում, սրճարանում։ ու դա հաղորդակցութիւն ա, իրար տեսնելը, իսկ հաղորդակցութիւնն արդէն բացարձակ մենակութեան մասին չի, յուսադրող ա։
ասացի՝ որոշ չափով նոյնականանում եմ տղայի հետ։
յետոյ խօսում էինք անկապ բաներից, ու բնականաբար՝ այլ մարդկանց մասին (կարելի ա անուանել՝ բամբասանք, բայց ապա մարդիկ բամբասող կենդանիներ են), ասացի՝ ես այդ աղջկայ երկրպագուն չեմ, նա էլ, ինձ համար անսպասելիօրէն, ասաց որ նա էլ չի, ու որ վերջերս էլ առցանց երէսել ա, ինչքան շատ ա նա ազդուած մէյնսթրիմ ձախական մեդիայից, նոյն շաբլոններով ա խօսում։
յիշեցի ֆիլմի մասին, ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
էլի խօսում էինք ասաց՝ «մենք այդ աղջկայ հետ գնացինք…» (արդէն այլ աղջիկ էր, եթէ ձեզ հետաքրքիր ա), ու ուղղուեց՝ «լսիր, ոնց որ նա չէր, բայց ո՞ւմ հետ էի»։ ու սկսեց մտածել՝ ո՞ւմ հետ էր։
ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
ու տէնց։
#կինօ #ֆիլմ #արուեստ #հեղինակային #քաղաք #մեկուսացում #գիւղ #ամերիկա #լիւկ_սմիթ #շէնք #ֆերմա #անասնաֆերմա #ճանապարհ #բամբասանք #զրոյց #մարդիկ #մենակութիւն #յիշողութիւն #կապ #հաղորդակցութիւն
«Underground: The Julian Assange Story» ֆիլմում, երբ ոստիկանը գալիս ա իրենց տուն, խօսում ա մօր հետ, մայրն իրան ասում ա մօտաւորապէս՝ «նա կարող էր ով ուզենար՝ լինել, բայց նա որոշեց լինել ով կայ, այն արժէքների պատճառով որ ստացել ա ինձնից»։
ուզում եմ ասել, որ նա չէր կարող դառնալ «ով ուզէնար», զի նա նախ պիտի ուզէր, իսկ ցանկութիւնները սահմանափակ են հնարաւորութիւններով եւ հորիզոններով, նաեւ պիտի հնարաւորութիւն ունենար։
արդե՞օք ասանժը կարող էր դառնալ գիտնական֊հետազօտող։ դժուար թէ, ինձ թւում ա։ նախ նա պիտի հնարաւորութիւն ունենար համալսարան ընդունուելու։ յետոյ պիտի զգար համն այդ գործի, այդ շրջանում լինէր։
նա աղքատ ընտանիքից տաղանդաւոր տղայ էր, եւ միշտ հասնում էր, իմ կարծիքով, իր հնարաւորութիւնների սահմանին։ եւ իր հնարաւորութիւնների սահմանն էր՝ ինքնուս հաքեր լինելը։
ոնց որ վատ թաղամասից իտալացու հնարաւորութինների եւ ցանկութիւնների սահմանում կարող էր լինել գողական֊մաֆիոզ լինելը։ սա լաւ համեմատութիւն չի, իհարկէ, որովհետեւ ասանժը հարստանալու կամ լաւ մեքենայ ունենալու համար չի ջանացել, արել էն գործերն ինչ արել ա, եւ աշխատել, կրթել իրան։
աշխատել, ինքնակրթուել ա՝ զի հետաքրքիր էր, ինչ կարողացել ա անել՝ իսկապէս շատ կապ ունի իր ընտանիքի բեքգրաունդի, իր պատմութեան հետ։
բայց ով ուզէր՝ չէր կարող դառնալ, չէր կարող դառնալ զի հնարաւորութիւններ չունէր։
#մարդիկ #ասանժ #ֆիլմ #պատմութիւն #քաղաքականութիւն #ազատութիւն
էն անկեղծ, ու հետեւաբար ջնջուած գրառումները պէտք են այլ մարդկանց։ գուցէ ոչ էս մարդկանց, որ էս պահին են հետեւում֊կարդում, այլ նրանց որ քեզ ոչ մի ձեւ չգիտեն, ու մի օր կը գտնեն ինչ֊որ մականունով գրածի տեքստ։ ու իրենց, կամ հետեւողներին անձը չի կարեւոր, գրածն ա կարեւոր։ առաւել եւս էն որը յետոյ ջնջուելու ա։
#մարդիկ #համացանց
https://www.youtube.com/watch?v=giQxUkZ4Anc
հետաքրքիր ա որ մեր կարգինը՝ հիմնականում ոչ կիրթ եւ աղքատ դասակարգերի մօտ ա տարածուած։ իսկ իրենց կարգինը տարածուած էր միջին դասակարգի ու ապահով մարդկանց մօտ։
երեւի նրանից ա որ մեր միջին շերտը՝ կիրթ են, եւ կիրթ լինելով արդէն գիտեն ինչ ա եղել անցեալում, եւ թեթեւ են տանում։
#զարգացում #հանրութիւն #պատմութիւն #ամն #բարքեր #կարգին #մարդիկ
#միշտ #մարդիկ
@{ ծիկրակող կ․ ; tanamasi@spyurk.am} 16.09.2020, 17:31:42
ին ջենեռալ, մարդիկ անպատասխանատու դալբայոբ են կներեք
հա, բայց ի՞նչ անես էն սարքերի հետ, որ այֆօնի պէս են՝ ունեն մի կոճակ։ այֆօնն ինձ համար ամենաչկիրառելի սարքն ա։
այլ հարց կայ՝ ի՞նչ գրել ձեռնարկի մէջ, եւ ո՞րն ա համարւում ինտուիտիւ։ արդե՞օք այֆօնը ինտուիտիւ ա 19֊րդ դարի մարդու համար։
էսօր էլ՝ տեքնոլոգիաներ կան որ ինտուիտիւ են որոշակի բեքգրաունդ ունեցող մարդկանց համար։ ու դա մասնագիտական հմտութիւն չի։
ես հասկանում եմ, որ արտադրողին պէտք ա հնարաւորինս մեծ սպառման շուկայ, բայց եւ ինձ թւում ա՝ բոլորին լաւ կը լինի, եթէ հանրութիւնը լինի աւելի զարգացած, եւ ոչ ձեռնարկ կարդալը խնդիր լինէր, ոչ էլ աւելի կիրառելի սարքերը թուային սարսափելի։ #տեքնոլոգիաներ #մարդիկ
@{ fstoppers (unofficial) ; fstoppers@spyurk.am} 30.08.2020, 20:31:23
Stop Telling People to Read the Manual
#opinion posted by pod_feeder_v2
ես սիրում եմ «բնորոշ» բառը։
— ծեր աւտոկրատներին բնորոշ ա… — լրիւ պուտինեան ռուսաստանի չինովնիկին բնորոշ վարքագիծ… — ութսունականների պոպ մշակոյթին բնորոշ…
ու ես կարդում եմ թղթեր, յօդուածներ, ուր դիտարկում են մարդկանց, հանրութիւնները, եւ պատմում, որ էս ժամանակաշրջանի եւ տեղանքի մարդկանց բնորոշ էին սէնց ու սէնց բաներ։
հիմա, արդե՞օք դա նշանակում ա որ բոլոր այդ մարդկանց։ կամ բոլոր դիկտատորներին։ կամ չկան այլ չինովնիկներ։ իհարկէ՛ կան։
երեւոյթի լինելը չի նշանակում բացառութիւնների բացակայութիւն։
ու ես այդպէս էլ չեմ հասկանում ինչո՞ւ մարդիկ, ում ես պատմում եմ, որ իրենց խնդիրները բնորոշ են՝ բնորոշ են հայաստանի էսինչ ժամանակների պատաու խնդիրներին, կամ էսինչի վարքագիծը բնորոշ ա հայաստանի էսինչ դասակարգի աղջկայ, էս ձեւով ճաշ եփելը բնորոշ ա էսինչ ժամանակին, եւ այլն՝ չեն սիրում, նեարդայնանում են, երբ իրենց վերաբերողը բացատրում են հանրային տենդենցներով եւ յատկութիւններով, եւ ոչ որպէս հէնց իրե՛նց, հարազա՛տ եւ ուրո՛յն, իւրահատուկ խնդիրներ կամ պատմութիւններ։
դրանից շատերի՝ զրոյց շարունակելու ունակութիւնը կտրուկ նուազում ա, եւ իրենք զգում են իրենց չհասկացուած եւ ֆրուստրացուած։
#հանրութիւն #մարդիկ #ժամանակ #տարածութիւն #բնորոշ #յատկութիւն #տենդենց #ոգի #ժամանակաշրջան #ճաշակ #քաղաքականութիւն
ես նոյնիսկ էն ժամանակ, երբ մկան տան նկարները հրապարակեցին՝ չէի ջոկել։ նոր եմ ջոկում։
էս մարդիկ ունեն «ինքնութեան ճգնաժամ»։ ըստ որում զարմանալի չի, զի շատ տարածուած ա։ մենք բոլորս գիտենք մարդկանց, որ նոյնականացնում են իրենց աշխատանքի վայրի հետ։ ու չգիտեն, ինչ անել իրենց կեանքի հետ, եթէ չլինեն էն ինչ կան, ու լինելու համար վատ թէ լաւ, մի ձեւ չանեն էն գործը, որը ըստ պաշտօնի պիտի անեն։
ու բոլոր դիկտատորների խնդիրը դա ա։ իրենց աջակցող պատգամաւորներինը։ իրենք չգիտեն, ի՞նչ անել իրենց կեանքի հետ։
իրենք բագրատեան չեն, որ գնան աշխատեն մի այլ տեղում։ լտպ չեն, որ գնան գիրք գրեն։
էդ խնդիր ա, երբ չգիտի ինչ անել իր կեանքի հետ՝ երկրի ղեկավարը։
իսկ դրսում մտածում են այլ խնդրի մասին, այնտեղ որ գուցէ անցնեն հիմնական եկամտի։ որովհետեւ ապա հարցն էն ա, ոնց անել, որ էն մարդիկ, ում համար աշխատանք չի էլ լինի, պարզապէս չգժուեն իրենց հիմնական եկամտով ապրելիս։ վարկածներ կան, որ էն «շատ քնել ա պէտք», եւ նման հետազօտութիւնները առաւել եւս ակտուալ են էդ հեռանկարում։
ու տէնց։
#քաղաքականութիւն #մարդիկ #ինքնութիւն #աշխատանք #պաշտօն #զբաղմունք #ազատութիւն
Լատինինան ասումա , որ ունի սիրած գիրք, ու դա «Գետախորշեր»֊ն ա, Շի Նայանի հեղինակած XIV֊րդ դարի չինական վէպ ա։ Ասում ա, որ վէպը իհարկէ նման չի եւրոպական գործերի։ Իր մէջ կայ եօթանասուն գլխաւոր հերոս։ Դա գիրք ա հանրութեան մասին, որում գործում են մարդկանց յարաբերակցութիւնների երկու համակարգ․ մէկը հիմնուած օրէնքի, միւսը՝ անձնական յարաբերութիւնների վրայ։ Ու այդ գրքում ցոյց ա տրւում ինչպէս երբ նման հանրութիւնում օրէնքները սկսում են խախտուել ամենավերեւում՝ բոլոր ամենալաւ մարդիկ, իրենց անձնական յարաբերութիւնների պատճառով, աստիճանաբար դառնում են աւազակներ։
#կոռուպցիա #լատինինա #հանրութիւն #գիրք #վէպ #մարդիկ #շի_նայան #գետախորշեր #քաղաքականութիւն #համակարգ
մի քանի տեղից լսել եմ, որ սրա ու նրա ծանօթները որ եկել են սփիւռք կամ թութ, ու չեն մնացել՝ պատճառաբանել են՝ ձեզ մօտ շատ տեքնիկական ա, բան չենք ջոկում, հետաքրքիր չի։
ուզում եմ ասել՝ տեքնիկականը կապ չունի։
մարդիկ միշտ չի որ նկատի ունեն ինչ ասում են, կամ գիտակցում են, որ այլ բան են ասում, քան իրականում ա։ ինձ թւում ա՝ իրենց դուր չի գալիս։ գուցէ չեն էլ գիտակցում ինչը դուր չի գալիս։ երբ իրենց հարցնում են՝ իրենք փնտրում են պատասխան։ առաջին եկած պատասխաններից ա լինում՝ տեքնիկական ա շատ։
ինձ թւում ա էդ պատճառաբանութիւնը կարեւոր չի, ու դէ բոլոր պատճառաբանութիւնները։
կայ պատճառ, որը հետաքրքիր ա իմանալ, բայց երեւի հարցերով ու պատասխաններով չենք իմանայ։
բայց մարդիկ զգում են, որ իրենց լաւ ա կամ վատ ա, ձգում ա, կամ չի ձգում։ ու կարեւոր չի ինչ են ասում։ ինչ֊որ այլ բան ա կարեւոր։ #մարդիկ
էսօր շատ լաւ ժամանակ ա։ կորոնավիրուսի շնորհիւ։ մենք բոլորս տեսնում ենք ով ով ա։
ով ա ինչ գրում ու ով ա ինչ ասում։ ով ա պատմում բիլ գէյթսի դաւադրութեան եւ հինգ ջիի մասին։ ոնց որ չէինք ջոկում, որ կամ չարամիտ ա, կամ դեբիլ։
էսօր արդէն երեւում ա։ բոլորն իրենց մատնեցին։
շնորհաւորում եմ ձեզ, ընկերներ։
#կորոնավիրուս #դաւադրութիւն #ժամանակ #հանրութիւն #մարդիկ
նկարագրուած ա, եւ ակնյայտ ա, ինչպէս «հաբիտուսը» օգնում ա մարդկանց եւ տնտեսութեանը՝ իրենք բաւարարուած չեն լինում քիչ որոշումներ կատարող աշխատողի դիրքով, եւ բացում են իրենց ընկերութիւնները։ շատ այդպիսի ընկերութիւններ մեզ մօտ բացել են դրսից եկած հայերը՝ մեր հանրութեան մէջ հաբիտուս ունեցողները քիչ են՝ եւ հանրութեան զգալի մասը նախընտրում ա անվտանգութիւն՝ լինել գլուխը կախ աշխատող, եւ ոչ մի բան չփոխել։ նշանակութիւն ունենալը իրենց համար այդքան կարեւոր չի։ կարելի ա բաւարարուել որպէս հայր֊մայր, բարեկամութեան կամ քուչի անդամի նշանակութիւն ունենալով։
այսպէս հաբիտուս չունեցող մարդիկ աւելի դանդաղ են զարգանում, կամ չեն կարողանում իրականացնել իրենց պոտենցիալը։
հետաքրքիր ա, որ միւս կողմից «հաբիտուս» նաեւ շատերին խանգարում ա։ երիտասարդները, որ համարում են որ իրենք աւելի լաւն են սովորական աշխատող լինելու համար, ու պիտի նշանակութիւն ունենան՝ չեն գնում նուաստ աշխատանքի՝ բայց չեն էլ հիմնում իրենց գործը՝ ու կրկին հետ են մնում։ որովհետեւ եթէ առաջ չես գնում՝ հետ ես մնում։
յաճախ կարելի ա տեսնել, ինչպէս իրենց համակուրսեցիները, որ չունեն իրենց հնարաւորութիւնները՝ ու պիտի հնարաւորինս շուտ անցնեն գործի՝ եւ ազատեն իրենց ծնողներին քաղաքում ուսանող պահելու բեռից՝ աւելի շուտ են զարգանում, ու ստեղծւում ա իրավիճակ, երբ համալսարան աւարտելուց ընդամէնը մի քանի տարի անց իրենք արդէն կարող են դիմել «հինգ տարի փորձ» պահանջող աշխատանքի՝ զի այդ հինգ տարի փորձն ունեն, իսկ «հաբիտուս» ունեցողը՝ ոչ փորձ ունի, ոչ գիտի աշխատել։
այստեղ գուցէ հաբիտուս ունեցողը ընկնում ա մի ծուղակի մէջ՝ իրեն թւում ա, որ քանի որ նա խելացի ա (չէ՞ որ նրան հեշտ ա տրուել ուսումը, նա զարգացած ա ու կարողանում ա լաւ խորհուրդներ տալ, տեսնում ա էն, ինչ միւսները չեն տեսնում, բարձր այքիւ ունի) նա նաեւ լաւ կը կարողանայ, ասենք կոդ գրել։ իսկապէս կը կարողանայ՝ եթէ շատ գրի։
ես այնքա՛ն խելացի ուսանող եմ տեսել, որ չեն կարող լաւ գրել։ որովհետեւ ես ինքս էլ գիտեմ ինչքա՛ն պիտի գրես, որ քիչ թէ շատ լաւ կարողանաս գրել։ ու էսօր էլ, գտնելով մի քանի տարի առաջ գրածներս, յաճախ ցանկութիւն եմ ունենում փոխելու՝ փնթփնթալով՝ թէ էս ով ա, էս ոնց ա գրել։ էլ չեմ ասում, որ բնական ա՝ ուսանողը չի կարող լաւ կոդ գրել։ ինչքան էլ նա հանճարեղ չլինի։ այդ համար պէտք ա տարիների աշխատանք։ եւ այդ աշխատանքում չլճանալու ցանկութիւն։
ու տէնց
#հաբիտուս #հանրութիւն #մարդիկ #աշխատանք
#գիֆ #նստարան #օր #մարդիկ #շներ #այգի #քաղաք
@{ FixingPhotos.com The Photo Repair Wizards ; photorepairwizards@pluspora.com} 5/13/2020, 3:31:13 AM
via @{կետ ; mariette@spyurk.am}
գիշերն ուզում էի գրել (հիմա չեմ ուզում)՝ յարաբերութիւնները շէնքի պէս են։
նախ ինչպէս եւ աշխարհում ա՝ լաւ փոփոխութիւնները դանդաղ ու աննկատ են լինում։ վատ փոփոխութիւնները՝ կտրուկ։
էդ իմ ասած շէնքն էլ ա երկար ու դանդաղ կառուցւում, յետոյ լաւ արագ կարելի ա փլել։ մի հատ հարուած ստեղից, մի հատ հարուած էնտեղից՝ եթէ չնորոգել, կամ դրա ժամանակը չի լինում, մի քիչ անց լինում ա որ էդ շէնքում չես ուզում լինել։ մի հատ էլ քամի կամ անձրեւ լինի՝ շրջակայ միջավայրի ոչ բարենպաստ փոփոխութիւն՝ շէնքում չկայ թաքնուելու տեղ, վատ ա։ տէնց վերջում նստում են մի պատի մնացորդի տակ մի քիչ, երեսում վիճակը, ու էլ էդ շէնքից յոյս չկայ։
#յարաբերութիւններ #մարդիկ
ինչի են մարդիկ հակուում հաւատալ դաւադրութեան տեսութիւններին՝ https://www.youtube.com/watch?v=GyC9S_ehgSY
#մարդիկ #հոգեբանութիւն #ռուսերէն
հարարին ասում ա՝ փակեցին եկեղեցիներ ու մզկիթներ, հաւատացին գիտնականներին։
ասում ա՝ յիշենք որ կրոնականները հաւատացել են, ու յուսանք որ դա լաւ նշան ա։
դէ, իրենք միշտ կարող են «մոռանալ» այդ մասին։ նաեւ՝ վրացի ու ռուս եկեղեցականները նէնց չի որ փակել են եկեղեցիները։ ի դէպ՝ կարծում եմ չեն կասկածում որ գիտնականները սխալ են։ այլ անում են ոնց իրենց պէտք ա անկախ դրանից։
#կրօն #հարարի #մարդիկ
մարդ էակը շատ կապուած ա կանոնների հետ։ որ իհարկէ կարող են եւ միշտ փոխուում են, բայց եւ միշտ կան։ հետաքրքիր ա որ մարդու երեխաների խաղերն էլ են կանոններով։ օրինակ՝ գետնից բարձր խաղը։ կարող ես բռնել, եթէ «գետնի» վրայ ա, բայց եթէ բարձր ա՝ չես կարող։
մեծերի մօտ դա դառնում ա էն, երբ հատել ես նահանգի սահմանն ու շերիֆը քեզ էլ չի կարող բռնել։ բայց դէ տեսնում ա։ իսկ դու իրան ժպտում ես։
զի կանոն ա։
#կանոն #օրէնք #խաղ #մարդիկ #հասարակութիւն #հանրութիւն
իրականում անդրոիդ իւզերների (չգիտեմ, այօս շատ չեմ տեսել) վիճակը ողբալի ա։ այսինքն՝ մեր շուրջը գտնուող համարեա գրեթէ բոլոր մարդկանց։
իրենք շատ չեն զգում, զի էդ վիճակը, իհարկէ նման ա իրենց օգտագործած վեբի՝ երբ դէմքին ինչ֊որ պահանջներ, կամ լաւագոյն դէպքում՝ առաջարկութիւններ են թռնում, երբ էստեղ֊էնտեղ գովազդ ա դուրս թռնում, ու առհասարակ նաւարկելը, զբօսանքը բաւական annoying ա։ դա չեն զգում, չի չեն պատկերացնում որ կարող ա այդպէս չլինել։
իսկ այդպէս չլինել կարող ա էն կայքերի հետ, որ էթիկային հետեւում են, ինչպէս եւ էն յաւելուածների հետ որ ազատ են, ու հետեւաբար էլի էթիկային հետեւում են։ սակայն մոբայլ օհ֊ի դէպքում որպէս կանոն էդ ընտրութիւնը չկայ՝ արդէն տուփից դուրս մարդը ստանում ա իր bloatware֊ը, որը չի կարող հանել իր մեքենայից։
ինչը ահաւոր ա՝ ու մենք սովոր ենք ապրել էդ աշխարհում։
քչերն են որ համաձայն չեն էս վիճակի հետ։ ու իսկապէս, եթէ ունենալ թէկուզ lineage եւ միայն fdroid֊ի յաւելուածները տեղադրել՝ ապա կարելի ա մի քիչ աւելի հանգիստ աշխարհում ապրել։
սթիլ, ես կարծում եմ որ էդ անել պէտք չի։ էդ մէկ ա նպաստում ա գուգլի անդրոիդ հարթակին, իսկ միւս կողմից ազնիւ չի։
մենք մեր օհ֊երն ունենք, շատ լաւ ա որ իրենք իրենց անդրոիդը էնպիսին են արել, որ բարդ լինի մեր սովորական, ասենք gtk֊ով գրած ծրագիրը տեղափոխել՝ կապել են մէկ֊երկու լեզուի հետ՝ մեզ մօտ լրիւ լիբերալ վիճակ ա ու ինչ ասես լեզու չի օգտագործուում, ինչների՞ս ա պէտք իրենց հարթակը։
այնպէս ինչպէս չենք մտնում իրենց ոչ էթիակպէս պահող կայքեր, այդպէս աւելի լաւ ա չօգտագործել իրենց անդրոիդը։
ու այո։ տեսէք, կան ընկերութիւններ, որ հասկանում են, զգում են։ յոլլա հեռախօսի վրայ շատ բարդ ա գտնել բրենդի անունը։ փայնբուքի ու փայնֆոնի վրայ նոյնպէս։ սէյլֆիշ օհ֊ը լռելեայն ձեր ուզած գոյներով ա ու ծրագրերում աւելորդ գոյներ չկան՝ ամէնը համեստ ա ու չի գրաւում յատուկ ուշադրութիւն։ չի ճչում, որ իրան նայես։ չի թռվռում պահանջելով ուշադրութիւն։ չի դէմքին թռնում որ գրանցուես կամ անես ինչ֊որ բան որ իրենց ա պէտք։ չի թարմանում առանց քո համաձայնութեան։ լինուքսներում չի լինի հանդիպել էն ինչ ես տեսել եմ վերջերս վինդոուսում՝ ռեսթարթ չկար՝ կար՝ թարմացնել եւ ռեսթարտել։ չկայ որեւէ բան որը ձեր վզին կապում են։
ու այո ողբալի վիճակում են մարդիկ որ քշում են վինդոուս, ու որ քշում են անդրոիդ։
խղճանք իրենց, բայց եւ իմանանք, որ ոչ մի բանով չենք կարող օգնել։ իրենք չեն ուզում, իրենց էդպէս ա լաւ։
#ազատութիւն #մարդիկ #անդրոիդ #ուինդոուս #էթիկա #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #համացանց #յաւելուած #էսթետիկա #ճաշակ
վերջերս առաջին անգամ դիտեցի անդերսոնի ռաշմորը։ ու մտածեցի որ երկու տեղ էլ՝ տենենբամումներու ու ռաշմորում կան ցածր, կամ բանուորական դասակարգի մարդիկ, որ ահաւոր կամք ունեն անցնելու բարձր դասակարգեր։
եւ ռոյեալն էր այդ մարդը, եւ մաքս ֆիշերը, եւ էլային, որ տենենբաումների հարեւանն էր։
ու վերջում բոլորը խելք են հաւաքում, ու գտնում են իրենց տեղը՝ գտնում են իրենց հաւակնութիւններից ցածր աշխատանք՝ ֆիշերը՝ վարսաւիրանոցում, ռոյեալը՝ լիֆտի քշող, ռոյեալը տալիս ա բաժանում կնոջը, ֆիշերը՝ գնում ա իրեն հասնող դեռահաս աղջկայ մօտ, եւ այլն։ ընթացքում իհարկէ սովորում են ոչ միայն իրենց չկեղծել, այլ եւ իրենք իրենց ընդունել ոնց կան։
ու երբ նայում եմ էդ ֆիլմերը՝ էդ մարդիկ բաւական յուզիչ են, չնայած ես իրենց հետ ահաւոր կապ չունեմ, բայց հասկանում եմ, ու սկսում եմ հասկանալ նրանց, որ կեղծում են իրենց։ տէնց վատ չեմ վերաբերւում։
յ․ գ․ հայկական ֆիլմ էլ կայ ուր էդ թեման մի քիչ կայ՝ գիւղացի տաքսիստ֊ուսանող արամը, որ սիրահարուել էր սոց․ ռեալիստական կարինէին՝ բայց լրիւ այլ աշխարհից ու դասակարգից, ում իհարկէ կարինէն չհասաւ, ու ում սպասում էր գիւղում իրեն հասնող անուշը։ ճիշտ ա էդ կեօսայեանը շատ չզարգացրեց, բայց ակնացկեց։
#կինօ #մարդիկ #հաւակնութիւններ #հաւակնութիւն
սա շատ կարեւոր վիդեօ ա այսօր, բայց երախտագիտութեան թեման մի կողմ, սա դիտելիս մի բան մտածեցի։ նախկինում փոխադարձութիւն ու էմփաթիա ունեցող մարդիկ ունէին էւոլիւցիոն առաւելութիւններ։ մասնաւորապէս որովհետեւ կիսում էին իրար հետ գիտելիք, հմտութիւններ։ էսօր այդ մարդիկ կիսում են գիտելիքներ, հմտութիւններ համացանցով մէկ՝ եւ իւթիւբ վիդեօներում այն մասին, ինչպէս նորոգել մեքենաներ, եւ ազատ ծրագրային ապահովման միջոցով։
ու մտածեցի՝ արդե՞ք համացանցը մեզ էքսփլոյթ չի անում, խոցելի չի դարձնում, զի այսօր բոլորն են կարող օգտուել, առանց որեւէ փոխադարձութեան ցանկութեան նոյնիսկ, եւ աւելին՝ երբեմն կը ցանկանան օգտագործել դա ընդդէմ մեզ՝ որոշ կիսուողների։
այդ պատճառով էլ ես սիրում եմ ջիպիէլը, ինքը չի թոյլ տալիս մեզ էնքան խոցելի դարձնել, օգտագործել, ինչպէս բիէսդի արտօնագիրը։
#ջիպիէլ #բիէսդի #ջպլ #բսդ #արտօնագիր #համացանց #մարդիկ
#մարդիկ
@{ Nikea Rurounin ; nikea@spyurk.am} 30/03/2020, 16:26:48
ուրբաթ, գիշերը 4-ին երբ պատուհանից դուրս էի նայում, ընդամենը 3 պատուհանից էր լույս վառվում։ սկզբում մտածեցի, որ երևի մյուսները քնել են։ հետո հիշեցի, որ իմ տան լույսն էլ ա հանգած, բայց ես քնած չեմ։ ու գուցե իրականում էդ 3-ը, որոնց պատուհաններից լույս ա էրևում, ուղղակի վախենում են մթությունից, վառն են թողել լույսերը ու վաղուց մուշ-մուշ քնած են, իսկ մյուսները արթուն են, ու երևի լուսադեմին նոր կքնեն, երբ վառված ու չվառված լույսերը հավասարապես անիմաստ կլինեն։
հետո մտածեցի որ մարդիկ էլ են էդ շենքերի լուսամուտի նման, նայում ես, լույս ա վառված կամ վառված չի, բայց չգիտես ու չես էլ իմանա թե ներսում ինչեր են։
հետո վառեցի սենյակիս լույսը՝ դիմացի շենքին հայտնելու՝ որ չէ, ես էլ քնած չեմ։
ինձ թւում ա սկեպտիցիզմը շատ օգտակար ա։ զի բնական ա, որ լիքը բան մարդկանց ուզածով չի։ ու այլ բան ակնկալելը դէպքերի մեծամասնութիւնում բերում ա վհատութիւնների ու հիասթափութիւնների։ բոլորովին սպասելի հիասթափութիւնների։ որովհետեւ այդպէս էլ պէտք ա լինէր։ պարզապէս այդ լաւատեսութիւնն էր անհիմն յոյսեր տալիս։
սկեպտիցիզմը նաեւ շատ կարեւոր ա՝ անհաւանական եւ դաւադրական տեսութիւններին չհաւատալու համար։ այլապէս, ծայրայեղ դէպքում հեշտ ա հաւատալ, որ երկիրը կլոր չի, եւ ոչ այնքան ծայրայեղ դէպքում՝ որ կոճապղպէղը կամ սխտորը կը փրկեն կորոնավիրուսից։
ու այո, էրիկի հետ համամիտ եմ՝ սկեպտիցիզմը ուժերը խնայում ա՝ որ արդիւնաւէտ կիրառուեն։
#սկեպտիցիզմ #մարդիկ #գիտութիւն #կորոնավիրուս #դասադրութեան_տեսութիւն #երկիր #յոյզեր
@{ Eric Kim unofficial ; erickim@spyurk.am} 26/03/2020, 18:02:47
WHY I’M SO SKEPTICAL
Why am I so skeptical and suspicious of everything and everyone?
#posts posted by pod_feeder_v2
ապակենտրոնացումը եւ single point of failure֊ի չլինելու խնդիրը ոչ միայն մեր ոլորտում ա էական։
այս ռոգանի պոդքաստում ուր խօսում են առողջապահութիւնից, այդ հարցերն էլ են շօշափում։
օրինակ, կաթիլային համակարգերի պարկերի 85%֊ը արտադրւում ա պուերտո֊ռիկօյում, ու եթէ էնտեղ լինի մրրիկ, ու վթար, ապա մարդկութիւնը մնում ա առանց դրանց։
ու մենք դասեր չենք քաղում։
#առողջապահութիւն #spof #մարդիկ #ապակենտրոնացում #անվտանգութիւն
այ միկան գրում ա ուժեղ տիպաւորուած լեզուների մասին։
եթէ ունենք ֆունկցիա
PROCEDURE smth(d: dog);
BEGIN
d.bark();
END smth;
ու d֊ն իրականում շուն կամ դրա ժառանգը չեղաւ, ապա էդ ծրագիրը պայթելու ա։ ու օբերոնը որպէս ուժեղ տիպաւորուած լեզու այդ ստուգումը անում ա։ դինամիկ լեզւում ինքդ պիտի մտածես՝ կը պայթի թէ չէ՝ ու քո վրայ լոադն աւելի շատ ա։ զի նէնց չի որ դինամիկ լեզւում չի պայթի։ էլի պայթելու ա։
հիմա մտածում եմ, մենք էլ ենք իրականում փորձում մեր կեանքերը չպայթեցնել։ ու զարգանալով դառնում ենք աւելի ուժեղ տիպաւորուած։ ինքներս մեզ ենք աւելի լաւ հասկանում, ու ձեռք ենք բերում ուրիշներին աւելի լաւ հասկանալու ունակութիւն։
եւ ապա չենք թողնում մեր ֆունկցիան ընդունի մի բան, որը պայթիւն ա առաջացնելու։
այնպէս որ զգօն եղէք դինամիկ լեզուներից օգտուելիս, կամ այլ մարդկանց նոյնականացնելիս։
#ծրագրաւորում #յարաբերութիւններ #զգօն #մարդիկ
որ մի քանի տեղ չասեմ՝ ստեղ գրեմ ու յղեմ։
ստիւեն փինքերը նշում էր, որ մարդիկ չեն ջոկում ինչից վախենալ, ու մամուլը այդ հարցում չի օգնում։ մարդկանց մօտ տպաւորութիւն ա ստեղծուում, որ ինչ֊որ բանից ա պէտք վախենալ, երբ դա վիճակագրօրէն գրեթէ չի լինում, բայց վիճակագրօրէն շատ աւելի հաւանական ա լրիւ այլ բանից մեռնել։ ասենք, մարդիկ վախենում են փաբ մտնող կրակողներից, երբ դա համարեա գրեթէ չի լինում, բայց ամէն օր մարդ ա զօհւում նրանից, որ վիճել են թէ ում հերթն ա բիլիարդի սեղանը զբաղեցնել։
փոխարկելով դա հայաստանեան իրավիճակի վրայ, կարելի ա ասել, որ պէտք չի վախենալ կորոնավիրուսից։ պէտք ա վախենալ նստել մեքենայ։ միջինում օրը մի մարդ ա մեռնում, ու էսօր էդ մարդը կարող ես լինել դու։ պէտք ա վախենալ խմած վիճակում մեքենայ նստել։ սրանից շատ աւելի մարդ ա մահանում, քան կորոնավիրուսից։ պէտք ա վախենալ վարելիս վտանգաւոր բաներ անելուց։ պէտք ա վախենալ ծխելուց եւ ծխողների միջավայրում շատ ժամանակ անց կացնելուց՝ ծխելու հետեւանքով մահացածների վիճակագրութիւնն էլ բաւական խոստումնալից ա։
իսկ այ կորոնավիրուսից վախենալ պէտք չի։
#երեւան #կորոնավիրուս #վիճակագրութիւն #միտք #մարդիկ
վարլամովի հետքերով՝ բրոկերի պատմած դէպք, երբ նա աբովեանի վրայ տուն էր վաճառում մօտ $150000֊ով, ու առնող ընտանիքի կինը չհաւանեց, ասելով՝ «բա ո՞րտեղ եմ լուացք կախելու», զի էդ բակի պարանը չկար։
#վարլամով #մարդիկ #դիզայն #նախագծում
#փորձ #ուշադրութիւն #հոգեբանութիւն #մարդիկ
@{ անկապ ; ach94er@spyurk.am} 01/03/2020, 16:16:22
#ասումա
վախենում ես արտահայտվել, վախենում ես քո վրա ուշադրություն դարձնել։ իսկ ունեցե՞լ ես դրական ուշադրություն։ ունեցե՞լ ես քեզ ուղղված սիրող ուշադրության փորձ։
#գեշտալտ ։))
ես ուզում եմ մարդիկ գիտակցեն, որ, եթէ — դուք ունէք ծնողներ, կամ գոնէ մէկին — իրենց հետ վատ չէք, շփւում էք, կիսւում էք, երբեմն էլ հասկացուած էք զգում — ունէք կրթութիւն — չունէք հացի սուր խնդիր — ունէք տանիք — ջուր, էլեկտրականութիւն։ — ունէք փորձ անելու հնարաւորութիւն — մասնագիտական, հոբբիի գործի, արուեստի, ինչեւէ։ — ունէք մի քանի հոգի, որ չեն հրաժարւում ձեզ հետ շփուել։ — մի երկու համայնքի հետ կապի մէջ էք, քիչ թէ շատ, ու ձեզ էնտեղից չեն տշում։ (հասկանում եմ, որ կարող ա զզւում էք եղած համայնքներից, բայց առանցքայինը այս կէտում՝ տշուած չլինելն ա) — ծնողները, մօտիկները առողջ են, անընդհատ խնամքի կարիք չունեն։ — դուք ընդհանուր առողջ էք, կարողանում էք ինքնուրոյն լիքը բան անել։ — ունէք ինտերնետի կուլտուրա, գրելու կուլտուրա, մտքեր ձեւակերպելու կուլտուրա։ — չունէք կասկած որ ձեր երեխաները կրթութիւն ստանալու խնդիր չեն ունենայ։
դուք արդէն մարդկութեան մէկից երեք ամենայաջողակ, ամենաբախտաւոր տոկոսում էք։ զգացէ՛ք դա։
ես հասկանում եմ, որ մարդու լաւ֊վատ զգալը սանդղակի պէս ա։ դիցուք՝ մէկից հարիւր։ ու մարդիկ, երբ վատ են զգում իրենց, նրանից ա, որ իրենց թւում ա, որ սանդղակի ամենացածր մասում են գտնւում։ կարող ա այդպէս թուալ՝ երբ շրջապատն աւելի յաջողակ ա, քան դու։ հարեւանը, կամ էլ։ դա շատ նման ա էն մտաւոր բայասին, երբ արծաթէ մեդալ ստացողները՝ ամենադժբախտն են իրենց զգում, իսկ բրոնզ ստացածները՝ շատ երջանիկ են, որ դրան հասան։ արծած ստացողը չի ջոկում, որ նա աշխարհում ամենայաջողակ մարզիկներից ա։ նա զգում ա, որ ոսկին, որ այնքան մօտ էր, պլստած մատների միջից, երբ արդէն շօշափելի էր։
երբ խօսում էի ամերիկացիների հետ, իրենք յաճախ շատ ֆրուստրացուած են իրենց քաղաքական եւ տնտեսական վիճակից։ ահաւոր վատ են իրենց զգում թրամփից, արտաքին պարտքից։ ու ինչ էլ չասես էդ մարդուն, նա կասի՝ մեզ մօտ աւելի՛ վատ ա։ ու շատ բարդ ա մանրամասն բացատրել, որ գիտես, արտաքին պարտքը համեմատած ձեր հնա֊ին, էդքան էլ վատ չի, որ սերժը աւելի վատ ա, քան թրամփը, որ պատերազմի վտանգը, երբ նահանջելու տեղ չունես՝ շատ աւելի վատ ա, քան ամն֊ի պէս զինուած գերտէրութիւն լինելը։ շատ շատ աշխատանք ա պահանջում, ու մարդուն շատ բարդ ա լինում դա ըմբռնել, որովհետեւ չէ՞ որ նա իրեն արդէն սանդղակի ներքեւները տեղաւորել ա։ ու արդէն ըստ էդ իր տեղի էլ իրան զգում ա։
ես կարծում եմ, արժի հասկանալ, որ այսօրուայ տարածքի եւ ժամանակի մէջ, այսօրուայ աշխարհի, մարդկութեան մասն ենք, ու այսօրուայ աշխարհում, մենք բնաւ վատ չենք։ մենք բնաւ վատ չենք համեմատած հէնց մեր հարեւանների՝ վրաստանի եւ ադրբեջանի, ում հետ կարող ենք համեմատուել, բնաւ վատ չենք համեմատած թուրքիայի ու իրանի՝ իհարկէ իրենց տնտեսութիւնն ա հզօր, բայց ժողովրդավարութեան մէջ շատ աւելի քիչ հեռանկար ունեն, քան մենք։ ու ամէն մէկս առանձին առանձին պիտի հասկանայ, որ համ իր համաքաղաքացիների մէջ ա լիազօրուած, թէ չէ նա սփիւռքռում չէր լինի, օրինակ, սփիւռքում լինելն ու քո վատ կեանքից գրելը այն մասին ա, որ դու համ կիրթ ես, համ ունես տանիք, համ չունես հացի սուր խնդիր, համ ունես գրելու կուլտուրրա — կարճ ասած երկրի էլիտա ես։ յեղափոխութիւն արած մարդն ես։ հհ հպարտ քաղաքացիների մէջ ամենահպարտներից մէկը պիտի որ քեզ զգայիր։ զի աշխարհը բարդ տեղ ա։ ծանր տեղ ա։ ու օկ, չեմ ասում պիտի երջանիկ լինես։ զի մարդ ես։ ու մարդու կեցութիւնը հեշտ բան չի։ կրթութիւնն էլ կարող ա վելտշմերցի բերի, պլիւս մի քիչ մազոխիզմ, ու դա շատ գրաւիչ ա։ այն էլ՝ եթէ քո իսկ խնդիրները կարող ես լուծել, սկսելով սենակից, կամ քեզ սենեակ ստեղծելուց, ապա աշխարհի խնդիրները դժուար թէ։ ու դէ եկէք լինենք իրատեսական։ հասկանում եմ, որ կարելի ա լինել մի քիչ տխուրոտ, զգալով աշխարհը։ բայց եւ չի կարելի չզգալ էդ շքեղութիւնը, էդ լիազօրութիւնները որ ունես։
ստեղի զգալի մասը ձախական հակումներ ունի երեւի։ ու դէ շատ լաւ ձախական հոլովակ կար, ուր ամն֊ում ռանդըմ մարդկանց հաւաքել են, ու ասում են։ քայլ առաջ արէք նրանք, ով երբ մեծանում էին, ջուր ունէին տանը։ քայլ առաջ արէք նրանք, ով… եւ այլն։ ու էդ շատ տպաւորիչ հոլովակ էր սոցիալական անարդարութեան մասին։
ես ձախ չեմ, այն առումով, որ ես չեմ կարծում որ սոցիալիզմը սոցիալական անարդարութեան լուծումն ա, բայց ես գիտեմ, որ այդ սոցիալական անարդարութիւնը կայ։ ու ես սուր եմ ընկալում այն։
ու եթէ դուք զարգացած մարդիկ էք, էմփաթիա ունեցող մարդիկ էք, կամ կարծում էք որ էդպիսին էք, ապա խնդրում եմ, ձեզնից հանէք ձեր քթերը, հասկացէք որ լիազօրուած էլիտա էք։ որ աշխարհի ամենայաջողակ ու բախտաւոր մարդկանց մէջ էք։
ու ապա ամօթ ա նուալը, երբ էդքան աւելի վատ վիճակում մարդիկ կան։ հաւաքէք ձեզ, ու ջանացէք նէնց անել, որ լինէք արժանապատիւ։ ու ինչ֊որ բան անէք ձեր կեանքերի հետ, որ վատ չլինէք։
#մարդիկ #դեպրեսիա #աշխարհ #լիազօրութիւն #շքեղութիւն #կեանք #էմփաթիա #էգոիզմ #բախտ #յաջողութիւն
կարելի ա անգրագիտութիւնների տեսակների մասին շարք գրել։
անգրագէտ մարդկանց տեսակներից մէկն ա՝ չխորացողների էն տեսակը, որ ասում են՝ գուգլել, ֆոտոշոփել։ քսաներորդ դարի սկզբին լուսանկարելուն ասում էին՝ կոդակել։
մարդկանց թւում ա, որ գուգլը, կամ ադոբին համ միշտ կը լինեն, համ արժանի են որ իրենց անունները դառնան բայ։ իրենց նաեւ թւում ա շատ քուլ «գուգլել» բայն օգտագործելը։
այսպիսի մարդիկ երբեմն դառնում են ինժեներներ։ ու ես նմանների հետ աշխատում եմ։
իրենք գալիս են եւ ասում, որ «սերուերը չի կպնում», եւ ոչ փորձառու այթի աշխատողը կարող ա խուճապէր՝ այնքա՞ն վատ ա վիճակը, որ նոյնիսկ մոնիտորինգ համակարգը չյուշեց, որ «սերուերը չի կպնում» կամ «չկայ», որ իւզերնե՞րն են առաջինը նկատում։ այնինչ սա իրականում նշանակում ա, որ իրենց վիէնսի սեսիային ինչ֊որ բան ա եղել։
երբ պինգում ես, սսհ ես լինում սպասարկչին, ու ասում, որ ամէն ինչ նորմալ ա, եւ առաջարկում ես սսհ լինել եւ սպանել վիէնսի սեսիայի մնացորդները, եւ միացնել նորը, իրենցից ամենախելամիտները երբեմն անվստահ ձայնով ճշտում են՝ պուտտիո՞վ։
աստուատ, մարդիկ չեն իմանում, որ պուտտի֊ով չի, սսհ֊ով ա։ որ պուտտին ընդամէնը իրենց իմացած (ու դա արդէն նուաճում ա) գործիքն ա սսհ կապեր հաստատելու համար։
իսկ ծրագրաւորող ընկերները, երբ կը լսեն՝ «չունեմ ֆբ», «չունեմ ուոթսափ», «չունեմ վայբեր», «չունեմ տելեգրամ», կարող են ասել՝ «ի՞նչ մեսինջեր ես օգտագործում», տէնց քոժուալ, տէնց ամենօրեայ։ ի՞նչ մեսինջեր, եղբայր։ ո՞րն ես ուզում՝ ընտրիր։ քե՞զ ինչ ես ինչ ծրագրով եմ չաթւում։
նա չի հասկանում, որ խօսքը հաղորդակարգերի, պրոտոկոլների մասին կարող ա լինել, եւ ոչ թէ ծրագրերի։
այսպէս նաեւ իւզերները սովոր են արդէն, որ «լինգուո»֊ն դա եւ յստակ տեսքով եւ վարքագծով բառարանային ծրագիր ա, ու իրեց մտքով չի անցնում, որ կարելի ա բառարաններն առանձին ունենալ, ու քո ուզած ծրագրով բացել։
ազատ ծա֊ն այնքա՜ն շատ ա կրկնում կորպորատիւները, որ երեւի պէտք ա երջանիկ լինել, որ մենք դեռ չենք մոռացել, որ կան հաղորդակարգեր, որ կան ազատ բառարանային ֆորմատներ, եւ այլն։
այսպիսի իրականում ոչ ջղային գրառում, բայց տխուր, զի ես գիտեմ որ մարդկանցից շատ չեմ տարբերւում, ու մեր տարբերութիւնները չնչին են, ու ես տխրում եմ էդ չնչին տարբերութիւններից մէկի մասին, որը այս գրագիտութեան եւ փորփրելու եւ հասկանալու ցանկութեան մասին ա։
եւ չէ՝ էդ «իւզերները» նէնց չի որ որեւէ տեղ լաւ հասկանում են, թէ ինչ ա կատարւում։ ես տեսնում եմ, որ իրենց գործն էլ են այդպէս անում՝ առանց հասկանալու, ու անգիր արած գործողութիւններով։ ու ամենավատը՝ երբ լաւ մարդիկ, որ հեշտացրել են իրենց աշխատանքը մի քանի սկրիպտով, փոխարէնը երիտասարդներին բացատրելու, ու ժամանակ ծախսելու, թէ ինչ սկրիպտեր են դրանք ու ինչ են տակից աշխատեցնում՝ էդ երիտասարդներին սովորեցնում են առանց մտածելու սկրիպտերը կանչել։ երբ սկրիպտը չի աշխատում՝ երիտասարդները մնում են շփոթուած ու չգիտեն ինչ անել։ ու այստեղ փորձառուները՝ փոխարէնը ինուեստ անե ժամանակ ու բացատրեն սկսնակներին, ծախսում են այն՝ սկրիպտերը կատարելագործելու վրայ, որ դրանք էլ չխափանուեն երբեք։
այդպէս ստանում ենք դեբիլ օգտուողներ եւ զօրաւոր ծրագրեր։
ինչեւէ։
#տտ #տեքնոլոգիա #մարդիկ #մշակոյթ #գրագիտութիւն #կրթութիւն #անգրագիտութիւն #խորանալ #ազատութիւն #ազատ_ծա #հաղորդակարգ #վարքագիծ #աշխատանք #ձեւ #բովանդակութիւն
մարդիկ, որ ասում են՝ ես սա չեմ սիրում, նա չեմ սիրում, երեւի իրականում իրենց ինչ֊որ խնդիր ունեն։ ասենք, վերցնենք բիթլզ֊ը։ դէ էրեխէք էին, հաւէս տժժում էին, յետոյ մեծացան, ոնց կարողացան էքսպերիմենտեցին, մինչեւ էլ դաւադիտ չեղան։ լաւ հաւէսն էին։ բայց կարելի ա իրենց մասին զզուանքով խօսել՝ «պապսա», «ես իրենց չեմ սիրում», «պրիմիտիւ են»՝ մարդիկ ռացիոնալիզացիա անող կենդանիներ են՝ միայն թէ ուզեն՝ էնքա՜ն լաւ ռացիոնալիզացիա կանեն։
երեւի իրենց շատ կարեւոր ա, որ ցոյց տան, իրենք էս ձեւ են, ոչ թէ էն, ու դրանով աւելի են զզւում ու ցոյց տալիս, որ զզւում են ինչ֊որ բաներից, ու էդ իրենց ներքին լարուածութեան ու անհանգստութեան մասին ա։
յ․ գ․ մի անգամ խօսում էի սոնայի հետ, ու նա ասաւ՝ ո՞նց կարելի ա որեւէ գոյն, կամ նիւթ, կամ վայր՝ չսիրել։ կարելի ա չհաւանել դիզայն, ուր էդ գոյնը կամ նիւթը տեղին չի օգտագործուել, բայց հէնց էդ նիւթը մեղաւոր չի։
ու յետոյ խօսում էի մէկի հետ, ով ասաւ՝ ես զուռնա չեմ սիրում։ ասի՝ ո՞նց կարելի ա որեւէ գործիք չսիրել, ենթադրում եմ, որ դու զուռնա չես սիրում իր սովորական հայկական կենցաղային հարսանիքային կոնտեքստի մէջ, բայց ասենք չես լսել հայկ կարօյի կարապետեանի օգտագործմամբ։ շատ հաւէս զուռնա ձայն ունի։
#լարուածութիւն #մարդիկ #ճաշակ #զզուանք #նողկանք #գեղեցկութիւն #նիւթեր #գոյներ #անկապ
մէկի գրառումներն եմ կարդում, մտածում եմ՝ էս ումո՞վ ա նա շրջապատուած, էս ո՞րտեղից իր շուրջը էդքան խնդիրներով մարդ։
յետոյ մտածում եմ՝ կամ ես շուրջս նման մարդկանց չունեմ, կամ իմ շրջակայ միջավայրը էնպիսին չի, որ թոյլ տայ իրենց էս կերպ ցուցադրուել։ #մարդիկ
ժամանակին մենք վախեցած էինք ատամնանիւներից։ տարբեր մեքանիկական վիճակներից։
հիմա՝ փառք ենք տալիս, զի ատամնանիւային մեքանիզմներում ամէնն, ընդհանուր առմամբ պարզ ա, դրանք բաւական թափանցիկ են եւ նորոգելի։
այդպէս էր եւ էլեկտրական սքեմաների դէպքում մինչ միկրոսքեմաների եւ սեփականատիրական դիզայնների եւ ծրագրակազմի յայտնուելը։
#արուեստ #մարդիկ #տեքնոլոգիաներ
ես այստեղ երեւի հանգիստ կարող եմ գրել, զի ստեղի զգալի մասը բաւական մարգինալացուած ու չմէյնսթրիմ մարդիկ են։
յիշո՞ւմ էք, ասում էի՝ մէյնսթրիմ մարդիկ ձեզ ոչնչացնելու են, զգօն եղէք։
երէկ մտածում էի, որ կայ շատ ակնյայտ յատկութիւն, որով կարող ես նոյնականացնել էդ մարդկանց։
իրենք ահաւոր երջանիկ են լինում լիքը մէյնթրիմ բաներից։ վա՛խ, ինչ լաւն ա սի շարպը։ մարդու ուշքը գնում ա ախր։ վա՛խ, ինչ լաւ ա սարքած ինստագրամը եւ դրա զտիչները։ այսինքն՝ ոչ թէ դախ, որ բոլորի նկարները սարքում ա գերմշակած ու իրար նման, այլ հէնց՝ ի՛նչ սպանիչն են։
ահա ձէզ զէնք, զի զգուշացուած ես՝ նշանակում ա՝ զինուած եւ պաշտպանուած ես։ մնում ա խելք ունենալ, ու զգօն լինել։ մի՛ թողէք ձեզ ոչնչացնեն, մի՛ թողէ՛ք ձեզ ստիպեն դաւաճանել ձեզ։
#զգօն #մէյնթրիմ #մարդիկ #մարգինալացում #պոպ #մշակոյթ #մտածողութիւն
յ․ գ․ մէկ էլ հակառակն ա լինում՝ պոպ մարդիկ չմէյնսթրիմի հաւակնութիւններով։ էդ աւելի սարսափելի ա, քան իսկական պոպը։ եղէք ինչ կաք, ու մի թոյլ տուէք ձեր էական յատկութիւնների հանդէպ բռնութիւն։ ու տէնց։
մտածեցի, որ դէ պարզ ա, #սենսէյթ ֆիլմը տարօրինակ, «ուիրդօ» մարդկանց մասին ա։ լիբերալ հանրութեան արդիւնք ա, որը նոյնիսկ այդ լիբերալ հանրութիւնը չմարսեց։ չուզեց դիտել, հետեւաբար նախագիծը փակեցին։
ու ուղերձ որ անցնում ա սերիալի միջով, ուղերձ որ դէ «ուիրդօ» են, բայց ուզում են ընդունուած լինել, ու «ուիրդօ» ու ոչ այնքան մարդիկ կարող են կապեր ունենալ ու հոգալ իրար մասին ու համագործակցել։
ու մտածեցի՝ արդե՞օք նման հայկական ֆիլմ կար, ուր ուղերձ կայ՝ տարօրինակ ա, բայց ոչինչ։ դէ ես հայկական կինօ համարեա գրեթէ չգիտեմ, բայց վերջին երեսուն տարուայ մէջ մտածեցի՝ ու յիշեցի։
կայ՝ «մեր բակը»։ կարծեմ երկրորդ ֆիլմում բակի «հանրութիւնը» պաշտպանում ա նկարիչ դօդօյին, որ ապրում ա նկուղում։ իրեն կապիտալը հանում էր նկուղից, բայց բոլորով պաշտպանեցին, ով ինչպէս կարող էր։
ու նաեւ «մար բակը» ցոյց էր տալիս, որ չնայած միայն դօդօն ա պաշտօնապէս համարւում տարօրինակ, բայց բոլորն էլ իրենց ձեւով տարօրինակ են։
նաեւ մտածեցի՝ որ բնական ա, որ այդ մեր բակը նկարուած էր իննսունականներին, երբ կարճատեւ յոյս կար, որ անցում ա լինելու դէպի լիբերալիզմ, ու ազատութեան շունչ կար օդում։
վերադառնալով սենսէյթին՝ հետաքրքիր ա, ինչքան պոպ են այդ «ուիրդօ» մարդիկ։ ու ինչքան «պօպ» ցանկութիւններ ունեն։ ինչքա՛ն քաղցր են բոլորը։ ու նոյնիսկ կորէացի աղջիկը, որը բոլորից չքաղցր ա, միեւնոյն ա, քաղցր բաներ ունի՝ ոստիկանի հետ խօսում ա, ասում ա՝ «ինչո՞ւմ սա արիք, օֆիսըր», կամ յուզւում արցունկոտւում ա։
աւարտւում ա՝ էյֆելեանում հարսանիքով։ ուր բոլոր ուիրդօները ճանաչուեցին, ընդունուեցին։ օրինակ՝ մօտիկների կողմից։ այնտեղ մի տրանսի մայր կար, որ չէր ճանաչում, բայց դէ եկաւ իրենց այդ հարսանիքին, ու թէկուզ կարծես հաշիշի օգնութեամբ, բայց դէ ճանաչեց, ընդունեց, ու ուրախացան բոլորը։
մարկ թուէնն էր կարծես գրում, որ երբ աւարտում ես գիրք մեծերի մասին՝ պարզ ա՝ աւարտում ես ամուսնութեամբ։ երբ աւարտում ես երեխաների մասին՝ չգիտես էլ ինչ անել։ մարկ թուէնը, բայց, կարծում եմ յաճախ էր հեգնում, ու բնաւ նկատի չունէր որ էդ լաւ ձեւ ա՝ ամուսնութեամբ աւարտելը, փոխարէնը նկատի ունէր, որ շաբլոն ա։
ու նոյնիսկ բագի ասած՝ «ես միշտ լացում եմ հարսանիքների ժամանակ»֊ը հէնց այդ մասին ա, վերջում հանդիսատեսին նուիրեցին այդ հարսանիքը, որ յուզուեն ու ուրախանան։ սպասելի, ոչ անակնկալ, շաբլոն սցենար՝ շաբլոն մարդկանց համա՞ր։
պօպի մասին ա նաեւ էյֆելեանը։ նկատե՞լ էք, սեւերի ցածրորակ հոլովակներում կայ շիկ։ դէ հայկական հոլովակներում էլ՝ գիտեմ, զի էդ ինդուստրիայի մէջ որոշ ժամանակ թաթախուել եմ։ շեշտում եմ, որ այլապէս կարող ա եւ չիմանայի, զի ժամանակ չեմ ծախսում նրա վրայ, ինչ չի ձգում։
այդ սեւական հոլովակներում կան շիկ աւտոներ։ ոսկէ շղթաներ։ շեշտւում ա շքեղ կեանքը։ ու էյֆելեան աշտարակում հարսանիքն ինձ համար շատ նման ա։ շիկ ա, շքեղ ա, էն տեղում ա, որի մասին կը երազէին լիքը մարդ, որ գիտեն յայտնի բաների մասին, բայց չգիտեն՝ ոչ յայտնի։
ու թւում ա թէ «ուիրդօ»֊ները նրանով են տարօրինակ, որ այլ բաներ գիտեն, աւելի խորացած են այլ տեղ, աւելի այլ, իրենց նախասիրութիւնները պիտի որ ունենան, ու անշուշտ, գնահատելով էյֆելեանը, որովհետեւ դէ բան չասի՝ էյֆելեանը գլուխգործոց ա, բայց կարող ա երազէին, եթէ հարսանիք, ապա գոնէ այլ վայրում։ ու եթէ իրական կեանքում դա լոգիստիկական խնդիրներ էր առաջացնելու, դէ կինօյում՝ կարելի էր։ նաեւ, ինձ թւում ա, իրական կեանքում էյֆելեանը վարձով չի տրւում հարսանիքների համար, բայց դա այնքան էլ էական չի։
ու ես չգիտեմ, վանչովսկիները ո՞նց են սցենար գրել։ մտածում էին՝ տանք, նետենք սա, թող յուզուեն ժողովուրդը։ թէ՞ մտածում էին՝ վոյ, արի սէնց յուզիչ բան անենք։
#արուեստ #կինօ #վանչովսկիներ #ազատականութիւն #մեր_բակը #սենսէյթ #սցենար #ֆիլմ #տարօրինակ #մարդիկ
սա իրականում գիշերն եմ գրել, իսկ գիշերը ամէն ինչ աւելի սուր եմ ընկալում, ու հիմա առհասարակ անտարբեր եմ էս գրածի հանդէպ։ գիշերը յոգնած էի, էդ պատճառով չփոստեցի։ ոչ թէ որ շատ ա ռեսենթֆըլ ամ ինչ։ հիմա նայեցի, կարծես նորմալ ձեւակերպած ա, գրել եմ՝ հրապարակեմ։
մի հիւանդութիւն կայ, բժիշկները դեռ լաւ չեն պարզել, ոնց ա տարածւում՝ օդով թէ ինտերնետով՝ երբ մարդը իր սթիքերով/գրառմամբ/քայլով/կրծքանշանով ցոյց ա տալիս որ նա աւելի լաւն ա, քան մնացածը, «սուփերիոր» ա, որովհետեւ՝ վեգան ա, կամ դէմ ա ռասիզմին, կամ սեքսիզմին, կամ եւս մի շարք այլ իզմ֊երի։ աւելի յաճախ՝ որոշակի, փաստացի՝ կրօնական սեկտայի հետ ա նոյնականանում։ եւ դա ընկալում ա որպէս աւելի լաւը լինելու նշան։
որոշակի կրօնի պատկանելը՝ օկ ա, ինչ֊որ բաների դէմ լինելը օկ ա։ բայց արժի՞ էդ օգտագործել ուրիշներից աւելի լաւը զգալու համար։ թէկուզ իսկապէս ուրիշներից լաւ մաթեմ գիտես, ու դա սեկտա չի՝ մէկ ա պատճառ չի։ իսկ երբ նէնց անկապ պատճառներով են իրենց աւելի լաւը, քան մնացածը զգում՝ աշխարհայեացքի՝ էդ երեւի էն մասին ա, որ ուժեղ կարիք ունեն իրենց համոզելու, որ աւելի լաւն են մնացածից։
ու դա էլ դեռ կարող ա մի քիչ օկ լինէր, զի ուրիշներին շատ վնաս չեն տալիս, մտածելով, որ աւելի լաւն են՝ միայն իրենք իրենց են վնասում։
բայց էդ մարդիկ նաեւ հակուած են ուրիշներին պարտադրել իրենց կարծիքը, արժէքը, ու նեղանալ, եթէ այլ մարդիկ դրանք չեն կիսում։ իսկ եթէ մի քանիսն են, ու համայնք են՝ ապա համարել ուրիշներին փչացած՝ զի իրենց կարծիքը չեն կիսում, ստորադաս, զզուելի, եւ էնպէս են անում, որ էդ մարդիկ վախենան իրենց կարծիքն այդ հարցի շուրջ արտայայտել։
ես չգիտեմ, ինչ անել էս ձեւ դրսեւորումներ հանդիպելիս։ մի՛, ոչ անկեղծ ձեւն ա՝ եթէ գրառում ա՝ լայքել, եթէ սթիքեր ա՝ ասել՝ վոյ էս ինչ լաւ ստիկեր ա։ որ մարդը լինի ինչպիսին որ ուզում ա։ ու նոյնիսկ եթէ ինքնացուցադրւում ա, կամ բացատրում ա, ինչի երկիրը տափակ ա՝ էդ պէտք ա շոյուի, որովհետեւ մարդը անկեղծ ա։
միւս կողմից, երբ դառնում ա ագրեսիա, երեւի պէտք ա յստակ արտայայտել կարծիքդ։ բայց դէ հետեւանքները պարզ են՝ կամ նեղանալու ա, կամ հաւատալու ա որ դու վատն ես, եթէ համամիտ չես էդ սուրբ գաղափրի հետ։
#մարդիկ #կրօն #ինչպէս_քեզ_լաւը_զգալ #ու_տէնց
@{ ծիկրակող Թոմ ; tanamasi@spyurk.am} 9/18/2019, 12:51:32 PM
ամենակարևոր բանը, որ պետք ա աղջիկներին սովորացնել էն ա, որ իրականում դու ես որոշում դու թուրը քո ու ասպետի արանքը դրած քնող վալկիրիա ես, թե արքայազնիդ բարձր աշտարակում սպասող ու վիշապի հետ սիլիբիլի անող արքայադուստր։ սաղ ֆեմինիզմը դրա մեջ ա
#ֆեմինիզմ #վիշապ #սիլիբիլի #ասպետ #աղջիկ #մարդիկ
օբերոնը պետերսոնեան կարելի ա մեկնաբանել՝ աշխարհը քաօտիկ ա, ու մարդիկ ջանում են կարգաւորել այն։
ու օբերոնը այն ջանքն ա, որ վիրտն իր կողմից արել ա, որ աշխարհը շատ քաօտիկ չլինի։ ու դէ գոութուն էլ ստեղ անտեղին ա։
գոութուն՝ քաօսն ա։
մենք էլ ձգտում ենք որ, ինչպէս եւրոպայում, ամէնը սիրուն դիզայն արուած լինի ու կարգաւորուած։
#ծրագրաւորում #մարդիկ
ես առաջ լիքը գրում էի այն մասին, թէ այ եթէ կարդացել ես գիրք/դիտել ես ֆիլմ — պահանջ ա առաջանում մէկի, որ այդ գիրքը֊ֆիլմը հետդ քննարկի։
ու դէ շատերի գրածն էլ ա դա՝ ա՛յ, չկա՛յ էդ մարդը, չկա՛յ, ով նոյն բանով ա հետաքրքրուած, որ ընդհանուր բան ունենանք։
ու հիմա, իթ, ջոկում եմ, որ սա իրականում հետեւեալի մասին ա՝
ա — ներգրաւել չվախենալու։ բա ներգրաւի՛ր, ասա՛ գիտե՛ս, հետաքրքիր գիրք ա, կամ կինօ ա, նայի՛ր որ խօսենք։
ու դէ՝ բ — ներգրաւուելու ցանկութիւնից։ որ գնայ նայի։
ու դէ փոխադարձ։
այդ դէպքում յարաբերութիւնները աշխատում են։
ու նաեւ, լսել եմ սէնց մօտեցման մասին, ուր դէ՝ յանկարծ չսովորեմ, չվերցնեմ նոյնը։ յարաբերութիւնները բայ դիզայն սովորելու ու վերցնելու ու տալու մասին են։
ու էդ երեւի հմտութիւն ա։
ու երեւի նրանք, որ չեն կարողանում հաստատել յարաբերութիւններ, ներառեալ ես՝ էդ հմտութիւնից թոյլ են։ բայց սխալմամբ աշխարհին ենք վերագրում դա, կամ դեբիլ շրջապատին, բայր համարեա գրեթէ միշտ էդ այդպէս չի։ երեւի հաստատ։
ու տէնց։
#յարաբերութիւններ #ընկերութիւն #մարդիկ #յարաբերութիւն
մի տեղ մեկնաբանել եմ, ստեղ էլ փակցնեմ՝
ես զգուշանում եմ հէնց առանց պատմութեան մարդկանցից։ ե՛ւ անցանց եւ առցանց։
սայքոպաթները, ի դէպ, հիմնականում հէնց առանց պատմութեան մարդիկ են։ յանկարծ ու յայտնուել են ինչ֊որ միջավայրում, ու սկսում են մէկը միւսի հետեւից մարդկանցով օգտուել։ մինչեւ որ այդ միջավայրում ջոկեն, նա ով ա, լուրերը սկսեն պտտուել, ու նա գնայ գտնի իրեն նոր տեղ։
մի տղայ գիտեմ։ շատերը գիտեն։ մէկ էլ կորաւ։ ու հիմա ոչ մի տեղ չկայ։ ոչ ֆբ, ոչ մի տեղ։ ու հայաստանից գնացել ա։ զի պալիծ ա եղել, որ ծախել ա տեղեկատւութիւն արիւնոտ վարչակարգին։ դաւաճանել ա իր ընկերներին։
այ նա հիմա առանց պատմութեան մարդ ա։
մարդկային հասարակութեան համար շատ կարեւոր ա վստահութիւնը։ եթէ վստահութիւն չլինի՝ հանրութիւնը չի գործի։ իսկ վստահութեան համար պէտք ա պատմութիւն։ նոյնիսկ բանկերն են պահանջում վարկային պատմութիւն։
ու գնա բացիր իմ սփիւռքի պրոֆիլները, տես նկարները։ տես ես կամ, հայեացքներս են մի քիչ փոխուել, բայց ինչքան սփիւռքը կայ, ես կամ ու արձանագրուած եմ։ տես իմ մատեանը։ այնտեղ ես սկզբից գրում եմ ռուսերէն, յետոյ անցնում եմ հայերէնի, ու սկում եմ չկարողանալ գրել, յետոյ մի քանի տարի շարունակ գրում եմ ահաւոր հայերէնով, ու նաեւ սխալներ եմ անում։ յետոյ սկսում եմ նորմալ գրել, յետոյ սովորում եմ դասական ուղղագրութիւն։ ընթացքում էլի սխալներ եմ անում։ բնականաբար։
տես իմ գիտհաբը։ լիքը անաւարտ նախագծեր։ երբեմն վերադառնում եմ որոշ նախագծերին, ու երբեմն իսկապէս աւարտում եմ։ մեծ մասը սակայն կը մնայ անաւարտ։ զի չեմ ձգի կամ էլ հետաքրքիր չի։ բայց կարեւորը՝ ամէն նախագիծ ունի պատմութիւն։ էս օր սէնց բան եմ գրել։ գուցէ սկզբից վատ եմ գրել, մի կերպ աշխատել ա, յետոյ լաւացրել եմ։ ու միշտ կարելի ա քննադատել, եթէ ուզեն։ ասել՝ էս ով ա։ իսկ կարելի ա չքննադատել ու չդատել ու տեսնել որ էս մարդը էսքան գործ ա արել։
ու նայել ոնց ա արել, ինչ լուծումներ ա տուել։
ես սիրում եմ ֆլիքր, զի չնայած դա կենտրոնացուած հարթակ ա, այնտեղ շատ հաւէս լուսանկարիչների եմ հետեւում։ ու ես ահաւոր չեմ սիրում, երբ միայն քուլ նկարներ են։ ես սիրում եմ տեսնել պատմութիւնը։ սիրում եմ տեսնել, որ էս ա, դեբիլ հեռախօսով կամ խցիկով էր նկարում, յետոյ առաւ սէնց խցիկ, յետոյ սէնց ոսպնեակ, յետոյ անցաւ ժապաւէնի, յետոյ միջին ֆորմատի, հիմա սրանով ա սիրում նկարել։ սէնց փորձեր ա արել։ զի չհաջողուածներն էլ ա վերբեռնում։
ու շատ հետաքրքիր հոսք ա, ու տեսնում ես որ իրական մարդու հետ գործ ունես։
այդպէս էլ սփիւռքը, բլոգը, թութը՝ կարեւոր ա տեսնել որ մարդու հետ ես շփւում՝ իր թուլութիւններով, խնդիրներով, չդիմանալով եւ արժանավայել լինելով։ տարբեր։ պատմութիւն ա։
մշակութաբանական կարեւորութիւն էլ ունի, ապագայ հետազօտողների համար։ թէ ի՞նչ բառերով այդ ժամանակուայ դեռահասները արտայայտել են ցաւը կամ ուրախութիւնը։
արդե՞օք հետաքրքրւում էին քաղաքականութեա՞մբ այդ սերնդի մարդիկ, թէ՞ երաժշտութիւն էին տարածում։
ո՞ր մասն էր իւթիւբից տարածում, իսկ ո՞ր մասը փորձում էր աջակցել ապակենտրոնացմանը եւ չսատարել վերահսկողութեանը այդ պատճառով ինուիդիոուս էր փորձում կիրառել։
եւ այլն եւ այլն։ #պատմութիւն #մարդիկ #սփիւռք #հանրութիւն
մարդիկ սովորաբար այնքան ողջամիտ են, որ ընդունում են ուրիշի սեփականութեան իրաւունքը, նոյնիսկ երբ այդ սեփականութիւնը ապօրինի ա։
#մարդիկ
իսկ պետերսոնը էլի հիերարխիաներից էր խօսում, ու պատմում էր, որ կայ կոմպետենտ լինելու հիերարխիայի աստուած՝ օսիրիսն ա, ու կայ ուժի֊բռնութեան հիերարխիայի աստուած՝ սեթն ա։ ու որ սեթը յետագայում քրիստոնէութեան մէջ դառնում ա սէյթըն։
որպէս ուժի֊բռնութեան հիերարխիա պետերսոնը մաֆիան էր օրինակ բերում։ ու որ լսում էի, մտածեցի, որ սերժենց հիերարխիան էլ էր դա։ ու որ կարծես թէ էս պահին կոմպետենցիան անհամեմատ աւելի կարեւոր ա, քան ով ում ախպերն ա։ որը, նաեւ բխում ա ազգային շահերից/ազգայնականութիւնից։ բայց մարդկանց էդ հետաքրքիր չի, իրենք ուզում են կեանքի մակարդակը կտրուկ բարձրանայ, իսկ թէ որ հիերարխիայի մէջ են ապրում՝ սատանայի, թէ չէ, իրենց հետաքրքիր չի։
#պետերսոն #քաղաքականութիւն #մարդիկ #ազգայնականութիւն #փիլիսոփայութիւն #կրօն
ընդհանուր առմամբ, լիքը բան ինչ մարդիկ ասում են, իրականում միտուած ա ոչ թէ դա ասելու, այլ իրեն ցոյց տալու՝ իր մասին յայտնելու, որ նա էս ձեւ մարդ ա։ կամ իր մասին պատմելու՝ որը ընդհանուր առմամբ էլի ինքդ քեզ ցոյց տալ ա, բայց ոչ թէ տարածութեան, այլ ժամանակի մէջ։
ու հետաքրքիր ա, որ անհրաժեշտ ա ապահով միջավայր արտայայտուելու համար։ ու դա նաեւ նշանակում ա, որ այդ միջավայրում պէտք ա հնարաւոր լինի լինել անոնիմ։ դա մի պայման։ եւ հետաքրքիր ա, որ ցանկալի ա շատ մարդ չլինի, որ մենք մեզ արտայայտենք։ գուցէ դա՝ մեծ դահլիճի առաջ, ընդդէմ փոքր դահլիճում, կամ թէկուզ անծանօթների հետ՝ բայց ընդամէնը մի սեղանի շուրջ արտայայտուել ա։
ու գուցէ էսօր սփիւռքն այդ դերն ա կատարում՝ մի սեղանի, փոքր շրջապատի։ էդ ես յղում եմ նաեւ սրան երեւի։ #համացանց #շփում #մարդիկ #սփիւռք
#էկրանահան #խափանում #միշտ
@{ անդորր ; andorr@spyurk.am} 9/10/2018, 12:52:36 AM
մեկ մեկ նոր մարդկանց հետ շփվելիս ուղեղս էս էռորից ա բերում
#չհաջողվեց #հավանել #շփում #մարդիկ #սփիւռք
via @{մարիամ ; wordsthatidefend@spyurk.am}
ես սէնց միտք ունեմ, որ գուցէ ֆէյսբուքը, ինստագրամը ստեղծում են այնպիսի կեանքի խնջոյք, զբաղմունք, էնպիսի նոր (հեդոնիստի՞կ) աշխարհ, ուր պատերազմին տեղ չկայ։
ո՞նց ասենք ալիեւը մարդկանց պատերազմ տանի, եթէ իրենք իրենց համար սելֆի են անում ու վերբեռնում, ու լայքեր հաւաքում։ մարդիկ զբաղմունք ունեն, իրենց աւելի դժուար ա խաբել֊տանել մեռնելու։
առաջ էդ խաբելն էլ էր աւելի հեշտ, հեռուից մարդ կը գար, եսիմինչ կասէր, ու երբ մեկուսացուած ես ու տեղեկութեան այլ աղբիւրներ չունես՝ ո՞րտեղից իմանաս։ իսկ հիմա ինտերնետում կը նայես, կը ջոկես որ խաբում են, ու չես ազդուի։
բայց ընդհանուր առմամբ, ինձ թւում ա, էն կողմերում, ուր ֆբ֊ինստագրամ կայ, պատերազմի հաւանականութիւնն անհամեմատ աւելի ցածր ա։ առաջ էլ զբաղմունք ունէին, բայց էդքան ձրի դոպամին ո՞վ էր ստանում։ այն էլ սոցիալական շփումներից։ նէնց չի որ աշխատանք չես արել, ֆոտո ես վերբեռնել, աշխատել ես, որ քեզ նկատեն, շոյեն։
մի քանի օր առաջ կոնդով էի քայլում, գիշերով, ու մարդիկ տներից դուր նստած էին, վիդեօ չաթ էին անում, կամ ինտերնետւում։ մի քանի օր առաջ գիւղերով էի անցնում, ու նոյն պատկերն էր։
չէին ինտերնետւում, թերեւս, միայն երեխաները՝ տեսել եմ հեծանիւ քշելուց, քարերի հետ խաղալուց։ իսկ դեռահասներն արդէն ինտերնետւում են։
իսկ այ իրանի գիւղերում, ասում են, ինտերնետ չկայ։ ու ուր կայ, կիսափակ, ու լաւ չի աշխատում։ ու շատ աւելի քիչ մարդիկ են ինտերնետւում։ էլ չասած որ ֆբ֊ն փակ ա իրենց մօտ։ ու իթ իրենց ապա աւելի հեշտ ա բարձրացնել, տանել մեռնելու, զի չեն ճաշակել ինստագրամ, լօքշ լռուած են։
իսկ այ ճաշակածը՝ ինչի՞ համար թողնի գնայ։ պէտք ա լուրջ պատճառներ լինեն։ ի՞նչ արցախ, ասենք։ դէ մարդիկ հա, նեղուած են, դժգոհ են, «իրենց հողն» են գողացել, ինչպէս իրենց պատմել են, բայց մէկ ա, հո չեն թողնի էս լայքերը գնան անիմաստ մեռնեն, որ ի՞նչ, անկապ ա։
#ֆէյսբուք #ինստագրամ #պատերազմ #համացանց #խաղաղութիւն #մարդիկ
պատահաբար գտայ (մի սկրիպտ վրիպազէրծելու ընթացքում) սա։ ինչքա՛ն համընկնում ա հարարիի ասածի հետ։
զարգանալու համար պէտք է միատեսակ բնակչութիւն ունենալ, որ մնացածը չխանգարեն։ http://www.svoboda.org/content/transcript/25447995.html ասում է՝ հայաստանը արցախի հետ կարող է, ու ադրբեջանը առանց արցախի։
#ազգային_պետութիւն #ազգ #հայաստան #արցախ #ադրբեջան #վրաստան #ուկրաինա #ռուսաստան #խսհմ #ազատութիւն #զարգացում #մարդիկ #քաղաքականութիւն #պատմութիւն #ռուսերէն #հարարի #անգլերէն
https://www.youtube.com/watch?v=2jz7hsqsObU #ազգայնականութիւն #հարարի #պատմութիւն #մարդիկ
քանի անգամ լսել եմ, որ ամերիկեանի ուսանողները բողոքում են, թէ էս ինչ անկապ տեղ են ընկել, ու ինչ լաւ ա պոլիտեքնիտում կամ եպհ֊ում, այ այնտեղ, ասում են, իսկական կրթութիւն ա կարելի ստանալ, իսկ ստեղ՝ անկապ ա։ ու ես չեմ ուզում ռացիոնալ խօսել իրենց հետ, ու չեմ ուզում մատով ցոյց տալ դասախօսներին, ով երկու տեղ էլ դաս են տալիս, կամ հրաւիրուած դասախօսներին, որ եպհ֊ում չեն դասաւանդի։ մտքիս գալիս են էն ամերիկացիները, որ ասում են, թէ ռուսաստանը վեհ երկիր ա ու ճիշտ ուղղու վրայ ա, իսկ հիւսիսային կորէան էլ աւելի վերջ տեղ ա։ իսկ իրենց մօտ՝ ամերիկայում, ասում են՝ գրաքննութիւն էլ կայ, պետութիւնը ստում էլ ա, ի՞նչ տարբերութիւն, ասում են, էն ա էնտեղ աւելի լաւ ա։ բայց էնտեղ չեն գնում։
ռուսներն ասում են՝ յիմարը յիմար ա, բայց օճառ չի ուտում։ չեն գնում ամբոխներով կորէա ապրելու։ ու չեն գնում ամբոխներով փախստականների խմբեր ամերիկեանից՝ պոլիտեքնիկ։ չեն գնում։ #մարդիկ #ընկալում #սոցիալիզմ #կրթութիւն
էսօր քամուն ասում եմ, ջաբերում նորութիւններ ունենք, սէնց ու սէնց բաներ ենք աւելացրել, էլ տելեգրամին չի զիջում, աւելի լաւն էլ ա, ասում ա՝ ինձ էդ ամէնը պէտք չի։
ու ես ուզում եմ ասել, որ ինձ թուում ա, որ երբ մարդուն պէտք չի՝ էդ իր զարգացման մասին ա։
ու երբ վիշապի դէյւի հետ խօսում էինք, էլ ինչ անենք վօկ֊ում, ու ես առաջարկեցի ջեներիկներ իրականացնել, նա ասաւ՝ խնդրում եմ հաւատայ իմ փորձին, դրանցից աւելի շատ խնդիր ա, քան օգուտ։
ու վիրտն էլ ա տէնց, ու վիրտն էլ ա ահաւոր զարգացած։
երէկ էլ սոնայի հետ էի խօսում, ասում էի՝ ո՞նց ա էն շէնքը, ո՞նց են սարքել, ասում ա՝ դէ աւելորդութիւններ կան։ զգում ես պատասխանից՝ աւելորդութիւններն ա նշում։
#օբերոն #նախագծում #ճարտարապետութիւն #վիրտ #վիշապ #ճաշակ #զարգացում #մարդիկ #զրոյց #դիզայն #աւելորդութիւն #աւելորդութիւններ
#պասկալ #մոդուլա #օբերոն #տտ #տեքնոլոգիա #գրականութիւն #մարդիկ
@{ քամի ; o_o@spyurk.am} 30.04.2019, 11:23:40
Reviving a computer system of 25 years ago - Wirth, 2014
ինձ վիրտի մէջ ամէնաշատն իր խնդիր֊կողմնորոշուած լինելն ա դուր գալիս։ ու պարզ մտածելը։
ասումա, ծրագիր գրելը բարդ ա՝ ինչքան էլ առեւտրականները հակառակը քարոզեն։ ճիշտ ծրագիր գրելն՝ առաւել եւս։
ասում ա, ծրագիրը կոդ չի համակարգչի համար, գրականութիւն ա մարդկանց համար։
#ծրագրաւորում #վիրտ
մարդիկ տարբեր են, ու իրանց տարբեր ծրագրաւորման լեզուներ են դուր գալիս։
#ծրագրաւորում #մարդիկ
սապոլսկին ասում ա, մինչեւ քսանհինգ տարեկան մարդու ուղեղի կեղեւը նորմալ զարգացած չի, ու լիմբիկը անհամեմատ աւելի շատ ա վարում։ էդ պատճառով էլ տինէյջերները լիքը դեբիլ չմտածուած բան են անում։
#մարդիկ
ես որպէս լաւ երկրպագու հետեւում եմ էդոյի կեանքի բոլոր իրադարձութիւններին։
Ի դէպ, վարչապետն անգամ զայրացել է Էդուարդ Աղաջանեանի վրայ։ Աւելին, մեր տեղեկութիւններով` քննարկուել է Էդուարդ Աղաջանեանին եւ իր տեղակալ Լիանա Ղալթախչեանին աշխատանքից ազատելու հարցը։
#երեւան #քաղաքականութիւն #մարդիկ
մարդկանց պէտք ա արագութիւն։ էդ պատճառով չենք կարող ասենք քշել վիրտի սիփիուն։ պրոցեսորները պէտք ա օգտագործի քեզ, ու պէտք ա վիճակագրութիւն հաւաքեն, որ ստեն, ու որ վիճակագրօրէն արագ աշխատեն։ կոմպիլեատորը պէտք ա ստի, ու գեներացնի կոդ, որը չի համապատասխանում քո գրածին։ օպերացիոն համակարգը պէտք ա ստի՝ յիշողութեան հատուածին ցուցիչ տայ, երբ յիշողութիւն չունի։ ու այդպէս բոլոր շերտերում #բոլորը_ստում_են։ #ահաւոր ա ու քաղաքականութեան մէջ ա տէնց։ ինչքան շերտ կայ՝ բոլորն իրար ստում են։
էսօր նիկոլին թիւ են ասում, նա ասում ա՝ էդ ճի՞շտ թիւ ա, ասում են՝ հա, ասում ա՝ յուսով եմ որ հա։ ու պետերսոնի ասած՝ «միշտ ասա ճշմարտութիւնը։ կամ գոնէ մի ստի»֊ն առաւել եւս գրաւիչ ա։
#տտ #տեքնոլոգիաներ #քաղաքականութիւն #մարդիկ #սուտ #պետերսոն
https://www.youtube.com/watch?v=0CLBbPISlvU #մարդիկ #պետերսոն #մահ #խնդիրներ #ինքնասպանութիւն #լուծում
«whats eating gilbert gray» ֆիլմն եմ բերում օրինակ երբ ասում եմ, որ ամերիկեան ֆիլմերում ցոյց են տալիս կարեւոր մարդկային արժանիքներ, ու հասարակ մարդիկ ունեն վեհութիւն, արժանավայել են, ստոր չեն, ազնուկական են, անկախ ու համարձակ։
իսկ «serious man» ֊ում ցոյց են տալիս «ինտելեկտուալի» իմպոտենտ ու անօգնական, բոլորից կախուած վիճակը։
#կինո #մարդիկ #մշակոյթ
իրանացիները մահմեդական չէին, բայց յետոյ այդ կրօնը, այդ տառերը իրենց պարտադրեցին, եւ իրենք բոլորը դարձան հաւատացեալ, եւ սկսեցին նոյնականացնել իրենց՝ իրենց տառերի հետ։
քրիստոնէութիւնը հայաստանում պարտադրուել էր՝ ու ահա, մի երկու դար անց, արդէն, բոլորը հաւատացեալ էին, ու պատրաստ էին կրօնի համար պատերազմել։
կոմունիզմը, որը կրօն ա՝ սովետում պարտադրուած էր՝ բայց մինչեւ վերջին ժամանակների փտութեան աստիճանը, եւ սովը, դեռ մնում էին մարդիկ, ով հաւատարիմ էին այդ կրօնին։
այսօր էլ սոցիալիզմն ա այնքան գրաւիչ, եւ այլ կրօնները, եւ կան մոնարխիստներ, հաւատացեալներ, կան արեւմտեան մշակոյթ ատողներ՝ ինչի՞ց ա դա։ ես միշտ այդ հարցն եմ տալիս ինձ։ ինչի՞։
ու մտածում եմ՝ երեւի թէ կրօնը միանշանակ պատասխաններ էր տալիս՝ ասում էր՝ ճիշտը մի հատ ա, ու ճիշտը սա ա։ էդպէս հեշտ ա ապրել։
ու մարդիկ էդ յստակութեան պահանջն ունեն։
իրենք վախենում են ոչ միանշանակ աշխարհից, աշխարհից, ուր հարցերը քննարկւում են, ուր կայ ազատ խօսք, ուր ինչ ասես վախենալի հարց կարող ա չքննարկուել։ ու դէ վախենալի են համասեռականները, վախենալի են այլ կրօնները, վախենալի լիքը հարց կայ, որից իրենք սարսափում են։
ազատ հանրութիւնից, լիբերալ արժէքներից վախը՝ դա համարձակութեան պակասն ա՝ երեսելու այն ոչ միանշանակ աշխարհը, որը իրականում գոյութիւն ունի։
այդ մարդկանց մէջ նաեւ նկատում եմ՝ ցանկալին իրականի տեղ ներկայացնելը՝ ամէնուր՝ եւ կենցաղում՝ եւ քաղաքականութեան մեկնաբանութիւններում։ դրանից էլ դաւադրութեան տեսութիւնները, զի ինչի՛ն ասես չես հաւատայ, միայն թէ չերեսես վախերդ։
այսօր՝ սոցիալիզմը, մոնարխիզմը, դիկտատուրաները, կրօնը՝ միանշանակ պատասխաններ տուողն են։ ճիշտը մի հատ ա ասողն են։ ու այդ պատճառով ա, որ այնքան գրաւչութիւն ունեն, ինձ թւում ա։
ու տէնց։
#քաղաքականութիւն #միանշանակութիւն #մարդիկ #հանրութիւն #ժողովրդավարութիւն #կրօն #ազատութիւն
մի քանի օր սէնց զրոյց ա եղել, ասել ա, թէ էս մարդը գնում ա, վատանում եմ, ի՞նչ եմ անելու, ես էլ ասի՝ վենդոր լոք մի եղիր մի մարդու, ու նաեւ ընտրի նէնց մարդկանց, ով չեն գնալու, նոր կպի։
ասաւ՝ դէ մարդ ես, կպնում ես։
հա, մարդ ես, կպնելու յատկութիւն ունես։ աւելին՝ գուցէ նէնց մարդ ես, ով լիքը տարբեր մարդկանց մէջ կարողանում ա լաւ բաներ տեսնել, ու դրանից էլ աւելի հեշտ ա կպնել։
բայց մէկ ա ես պնդում եմ որ կարող ես ընտրել, թէ ում ես կպնում։ թէ չէ լիքը մարդու էլ կարող ա կպնես։
որոշում ես, թէ ում ես ուզում կպնել, նոր դրանց հետ ես հենգ աութ լինում։ որ ուրիշներին չկպնես։ կպնես նրանց ում պէտք ա կպնես, ում ընտրել ես կպնել։
տէնց։
#մարդիկ #զրոյց #անկապ
https://www.youtube.com/watch?v=PCWg6KJgjeI
#խելախօս #անգլերէն #մարդիկ #մշակոյթ
#ազատութիւն #ապակենտրոնացում #քննարկում #խօսքի_ազատութիւն #խօսք
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 07.03.2019, 19:03:29
12։03֊ից 13։40 էս տղան շատ֊շատ֊շատ֊շատ֊շատ կարեւոր բան ա ասում, ու ասում ա հստակ, նկատեք իր ձայնի տոնայնությունը, շեշտադրումները։ ու աղջիկն ասում ա՝ բա գիտե՞ք, շնորհակալություն, մենք ջանում ենք, հաշվի կառնենք, լա, լա, լա։ ապա ասում ա՝ people can protest our rules, we can let them do that! աստվաաած։ ասում ա՝ we can let them do that, հասկանու՞մ եք, ասում ա՝ we. չի ասում՝ մարդիկ իրավունք ունեն, կարող են եւ այլ, ասում ա՝ մենք կարող ենք թույլ տալ, ասում ա՝ մենք, ասում ա՝ կարող ենք, ասում ա՝ մենք ենք կարող։
#մարդիկ #հասարակություն #արժեքներ #ազատություն #համացանց
ես հին գրառում ունեմ այն մասին, որ չընտրելով դառնում ես ոչ մէկ, ինչպէս դոք․ նոբոդին։
ընտրելը նշանակում ա նաեւ ոչ երազածդ ընտրելը։
զի դէ երազածը երազածն ա, իսկ իրական աշխարհն այլ ա։ ու ապա մարդիկ կան որ չեն ընտրում, ու իրենց թւում ա, որ կարող են չընտրել։ իսկ յետոյ ինչ֊որ վիճակի մէջ են, ուր կեանքից դժգոհ են։
որովհետեւ չընտրելն իրականում էլի ընտրել ա։
շատ պարզ օրինակ բերեմ՝ ասենք նիկոլը երազածս չի, բայց ես իրան եմ ընտրում էս իրական աշխարհում։
ու ապա կարեւոր ա իմանալ որ աշխարհն իրական ա, ու երազածդ չի, ու օպցիաներդ երազածդ չեն, ու ընտրել ու ապա իմանալ որ դու ես ընտրել։ ոչ թէ ասել, դէ ես սէնց բան եմ ուզում, ու չեմ ընտրում ոչ մէկը։ զի չընտրելով ընտրում ես ինչ֊որ բան։ ասենք հհկ֊ի ժամանակ չգնալով ընտրութիւններին ընտրում էիր հհկ֊ն փաստօրէն։
ու յետոյ, երբ պատասխանատուութիւն ես վերցրել քո վրայ ընտրութիւն կատարելով, հասկանում ես, դէ էդ էր իմ իրական վիճակը, ու էդ էին իմ իրական օպցիաները, ու ես սա եմ ընտրել։ ու արդէն գիտես որ դու էլ ես խաղին մասնակցում, ուր կեանքդ ա, ոչ միայն դրսի ուժերն են մասնակցում։
ու աւելի հանգիստ ես։ ու չես ասում՝ երկիրը երկիր չի, նայում ես ինչ փոքր խնդիր իմ կեանքում կարող եմ լուծել։
#ընտրութիւն #պատասխանատուութիւն #մարդիկ
ասում ա՝ — ինձ թւում ա առհասարակ մեծ յաջողութիւն ա, եթէ քո շրջապատում քեզ նկատում են։ կամ ընդհանրապէս ինչ֊որ տեղ ես ու քո հետ կապուած բան են նկատում։
#մարդիկ #զրոյց #համայնք #յաջողութիւն
բայց քանի որ ես հարիֆ եմ ու չեմ ֆայմում նեղանալ, նա կը նեղանայ ինձնից։
միշտ։
ըստ որում, «հարիֆ»֊ը արաբերէն նշանակում ա բարի, բարեկամ, ընկեր։ ու վրացերէնում էլ՝ არიფი (արիփի)՝ ընկեր ա։
#միշտ #հարիֆ #մարդիկ #ըկներ #հայերէն
ինչպէս կան օբյեկտիւ պատճառներ որ երկրները, կամ մարդիկ, լաւ չլինեն, այնպէս էլ կան օբյեկտիւ պատճառներ, ինչու մարդիկ քիչ շանս ունեն ապտակուելու ու սովորելու։ ու սովորելու ցաւի միջոցով։
ու սովորելը հաճելի գործընթաց չի միայն։
ապտակենք զմիմեանս։
#մարդիկ #ապտակ
https://www.youtube.com/watch?v=qFAj22RyHw0
համոզուած չեմ, որ մարդիկ ուզում են կրեատիւ լինել։ իթ՝ ուզում են ինքնացուրադրուել։ համոզելով աշխարհին, համոզել իրենք իրենց, որ կան։
ու դրա համար պէտք ա ունենալ դրոշմ, որ էս աթոռները արել ա էս վարպետը։
հիմա չունեն։ մեծ կորպորացիաների աշխարհ ա։
ու դէ կայ էսինչի հեռուստաշոուն իր անունով։ բայց դրանք քիչ բացառութիւններ են։
էդպիսի գործ ունեն, իթ նաեւ բարիստաները։ ունեն մեքենայ սարքողները։ չնայած չեն դրոշմում, բայց յայտնի են մարդկանց լայն շերտերին։ աւելի, քան գրասենեակային, ասենք կլերկը, կամ առնետը։
ու այդ պատճառով ա, որ ֆէյսբուքն ա էդքան կպնում մարդկանց։
ինդիվիդուալիզմի մասին ա։ սեփական ափրանքանիշ ունենալու մասին ա։
ու այլ սոցիալական հարթակները։
եւս մի ձեւ են լրացնելու եթէ ոչ յայտնի, ապա գոնէ իմացուած լինելու պահանջը։
ու այդ ա պատճառը շքեղ գերեզմանոցների։
ու այդ ա պատճառը նրա, որ լիքը մարդ հետաքրքրւում ա հասարակական խնդիրներով։
ոչ միայն այն պատճառով, որ հասարութեան մաս են, այլ եւ սեփական կարեւորութիւնն իրենք իրենց ապացուցելու համար։
ու նէնց չի որ էդ վատ ա։ լիքը լաւ բան առանց դրա չէր լինի։
պարզապէս ասում եմ, որ կրեատիւ լինելը չի պէտք մարդկանց, այլ ապրանքանիշ ունենալը։
երեւի թէ։ #մարդիկ
եթէ մարդն ասում ա, որ իրան ինչ֊որ բան դուր չի գալիս, ես առաջ հարցնում էի։ հետաքրքիր ա իմանալ՝ ինչո՞ւ։ հիմա ես գիտեմ, որ կարեւոր չի նա ինչ ա ասելու։ նա էլ չգիտի ինչ ա ասում, կամ պահի տակ ա ռացիոնալիզացնելու։ ամենայն հաւանականութեամբ։
այնպէս որ ամենակարեւորն այն ա, որ ազնիւ անկեղծ ասի, որ չի սիրում։
ես էլ իմանամ, որ ըստ երեւոյթին էս կամ էն ձգտումների ու հակումների մարդ ա։ ըստ որում չեմ գրում՝ տէր մարդ ա։ մարդ ա, գուցէ ձգտումներն են իրեն տիրում։
ու տէնց։ #մարդիկ
մարդիկ չեն հասկանում, թէ ինչ գտած բան ա համայնքից լինելը։ մտածում են, որ որեւէ խմբի չպատկանելը զիլ ա, տպաւորիչ, գրաւիչ, արդարացի, բնական, սովորական։ քուլ։ առանցքային բառն ու չափանիշը՝ քուլ։ տշել, տշուել, տշել, տշուել, ընթացքում ոտքի տակ տալ ու տշել մարդկանց, ում մօտ յետոյ կարելի ա վերադառնալ, զի դէ կապիտալիստ են, հա, բայց մէկ ա էութեամբ, բնութեամբ եւ կեցութեամբ՝ շուն։
եթէ չես սահմանում յարաբերութիւնները, եթէ վախենում ես պատասխանատուութիւնից, ապա ո՞վ ես դու, ո՞վ ա նա, ո՞վ էք դուք։ իսկ մարդիկ, գիտէ՞ք, այո, ուզում են, որ իրենցից չթռնեն, ուզում են, գան, ասեն՝ գնում եմ, բայց չթռնեն։ ու եթէ էդքան սրիկայ ես, որ թռնում ես, ապա՝ գալիս՝ իմանալով, որ գնալու ես, չես մնալու, յետոյ էլի գաս, իմանալով, որ դէ հարիֆ են, 20 տարի կսպասեն լուսնի վրայ, ապա ո՞վ ես դու, ի՞նչ արժանիքների, ի՞նչ աստիճան մարդկայնութեան, ի՞նչ զգացմունքների ու առաջնահերթութիւնների տէր։ ո՞նց ես ուզում քեզ լինի լավ, եթէ բոլորի վրայ թքած ունես, բոլորի՝ էնքան ժամանակ, քանի դեռ քեզ ոչ ապահով ա, ոչ հաւես ու քուլ։
ու ես էսօր ժամերով քայլել եմ լիսի լճի երկայնքով ու Kodak 400 Tri-X֊ը 1600 փուշ արած, առանց վախենալու նկարել շների։ հաճելիօրէն ցուրտ էր, սառը քամի կար։
մարդ եղեք։
#համայնք #մարդիկ #յարաբերութիւններ
աւելացնում եմ #ֆոտո պիտակը։
մի բան էլ ցաւեցնելու մասին։
դէ, նախ ֆիզիկական ցաւից (չնայած եթէ խորանանք, շատ առանձին չեն հոգեւորն ու ֆիզիկականը), ինչի՞ համար ա այն։ դա մեխանիզմ ա, որ ջոկես, թէ սա փուշ ա, մատդ ծակել ա, էլ չկպնես։
ստիպում ա, որ հոգատար լինես քո մասին։
ո՞րն ա հոգեւոր ցաւի իմաստը՝ ասենք, նեղացրիր մէկին, նա նեղացաւ, քեզ ցաւաց, ջոկիր որ վատ բան ես արել, էլ չես ուզում անել։
սրանք են մեխանիզմները։
իսկ մարդիկ շատ շուստրի կենդանիներ են, ու ջոկել են, ինչպէս կարելի ա էքսփլոյտ անել այդ մեխանիզմները։
օրինակ, սովորեն են խոշտանգել։
նաեւ, սովորել են կիրառել հոգեւոր խոշտանգումներ։
եւ խոշտանգումն ըստ էութեան ստոր ա, զի, դէ, էքսփլոյտ ես անում այլ բանի համար նախատեսուած ձեւը։
ասածս ինչ ա՝ եթէ ֆիզիկական խոշտանգումներից խուսափել չէք կարող, ապա հոգեւորից կարող էք։
զի դո՛ւք էք զգում։
հասկացէ՛ք, որ ձեր հանդէպ ստոր են վարւում, որ դա հոգեւոր բռնութիւն ա, ու վատ մի զգացէք։
եւ արդե՞օք ուզում էք ներքաշուել սադո֊մազո դրամաների մէջ։
մէղկ չէ՞ք։
արդե՞օք չարժի աւելի հոգատար լինէք ինքներդ ձեզ հանդէպ։
ու տէնց։ #խոշտանգում #բռնութիւն #հոգատարութիւն #մարդիկ #յարաբերութիւններ
Ես Ինստագրամում տեսայ, որ ամէն մէկն անուան դիմաց իր ով լինելը գրում է․ մէկը՝ «փեյնթըր», միւսը՝ «մամմի», ու ես առանց յապաղելու գրեցի՝ «ոչ ոք» (no one): Յետոյ երկար մտածում էի դրա մասին․ մարդը ստեղծագործող էակ է․ ինքը մէկը չի։
Հիմա ես երեսունն անց կի՞ն եմ, երեւանցի՞, մէկի ընկե՞րը, յոգայի դասատու՞, թէ՞ գրող եմ, ով քեզ հետ այստեղ խօսում է։ Ես հիմա դրանցից ոչ մեկն եմ, ու, երբ յոգայի դասի գնամ, դառնալու եմ յոգայի դասատու, երբ ընկերոջս հետ զրուցեմ, դառնալու եմ ընկեր․․․
այո, ոչ մէկ՝ պարտադիր չի, որ նշանակի զրօ։
ոչ TRUE֊ն, պարտադիր կը նշանակի՝ FALSE։
իսկ ոչ մէկ՝ բնաւ պարտադիր չի, որ լինի զրօ։ դա նաեւ սի֊ի խնդիրն ա, իսկ աւելի ժամանակակից լեզուներում, ասենք օբերոնում՝ բուլեան տիպն ուրիշ ա, ամբողջ թուերի տիպն՝ ուրիշ։ ու հնարաւոր չի համեմատել բուլեան տիպն ու թիւը։ զի համեմատելի չեն բնաւ։
իսկ ոչ մէկը կարող ա լինել -1, կարող ա լինել 101, կարող ա՝ af, իսկ կարող ա՝ 17։ այո։ ինչ ասես կարող ա լինել։
#մէջբերում #համացանց #մարդիկ #ծրագրաւորում
https://www.youtube.com/watch?v=KW75txs13SM
#պետերսոն #հարրի_փոթեր #մարդիկ
մի ֆրանսիական ֆիլմ կայ, որը բոլորը համարում են շատ պոպսա ու շատ դեբիլ ֆիլմ։ իսկ ես սիրում եմ։
ու ինձ թւում ա, իրենք չեն ջոկում։ իսկապէս։
օրինակ, այնտեղ հատուած կայ, երբ տղան հանդիպում ա իր ուսանողական ժամանակուայ «սիրուն», ու տէնց կրկին փորձում ա իրան կպցնել։ նա հիմա ապրում ա մի ճարտարապետ աղջկայ հետ, բայց դէ չի դիմանում։
ու տէնց, տալիս ա էդ իր «սիրուն» իր նոր սկսած գրքից էջեր։ ու էդ աղջիկը, դէ չի հասկանում՝ ինչի՞ իրան։ ու դէ կարդում ա։
ես ասում էի՝ որ չեմ ուզում ցոյց տալ լիքը բան ինչ սիրում եմ, էն մարդկանց, ով գրեթէ համոզուած եմ, որ չեն գնահատի։ ասենք, արդե՞օք իմաստ ունի տալ հելեն լեւիթի նկարները (երէկ էդ սխալն արեցի), կամ էս երաժշտութիւնը, եթէ դէ, պէտք չի։ պահանջուած չի։ կասի՝ հա, դէ, նկարներ են։
կամ էլ եթէ քո նկարներն են, տաս, իսկ նա դէ չի հասկանում, ինչի՞ ես էս շէնքը նկարել։ դէ շէնք ա։ հա, ի՞նչ։ ու տէնց ի՞նչ ասի։ ասի՝ հաւէս նկարներ են։
ու այդ ֆիլմում, այդ հին աղջիկը, տէնց կարդում ա իր տուած թղթերը, ասում ա՝ քուլ ա։ ապրես։ շարունակիր։
ու այդ տղան ասում ա՝ էդ ամէնն ա, ինչ դու ինձ ուզում ես ասե՞լ՝ քո՞ւլ ա։ ու նա ասում ա՝ դէ հա, ի՞նչ ասեմ։ հաւէս ա։
ու դա, ասենք, շատ կարեւոր մաս ա ֆիլմում։ ու ոչ մէկ չի ջոկում, ինչքան կարեւոր ա։
ու ինչքան մեզ պէտք են մարդիկ, ով մեզ կը հասկանան։ ու ում մենք ենք պէտք։
ու սա նոյնպէս այդ պահանջուած լինելու մասին ա։
այն մասին ա, արդե՞օք այն, ինչ ես կարող եմ տալ՝ պէտք ա։ թէ՞ պէտք ա էն, ինչ ես չեմ կարող տալ։ իսկ այն, ինչ կարող եմ՝ պէտք չի։ եթէ պէտք չի, ի՞նչ եմ ես այստեղ անում։ ինձ առաւել եւս չի պէտք։ ու նաեւ, եթէ ես կարող եմ սա անել, արդե՞օք ուզում եմ, արդե՞օք հաճոյքով կանեմ։ ասենք, եթէ ասեն՝ թէ էս կայքը ֆլեշ ցոյց չի տալիս, իսկ ինձ պէտք ա էս կայքով առցանց կինոներ նայել — ես հաճոյքով չեմ օգնի։ ես տէնց, ստիպուած, գուցէ օգնեմ։ իսկ բաներ կան, որ ինձ կպնում են։ ու ես հաճոյքով կանեմ։
զի այ դա ա ինչ եսկարող եմ առաջարկել։ (ու հա, էդ շատ ուրոյն չի, ահագին գալիս ա էն մշակոյթից, որին պատկանում ես։ ասենք էն մարդը ամէնը կը լուծի ջաւայով, իսկ ջաւայով ամէնը չես լուծի։ նա ուղեղի օկծ ունի, ու դէ տէնց մարդ ա։ իսկ էն մարդն ամէնը կը փորձի լուծել լիմբո֊ով։ ու դէ լիմբո֊ն էլ ամէն տեղ չի աշխատում, մարգինալացուած ա։ ու այստեղ այլ խնդիրներ են)։ ու ինձ պէտք ա անպիտան չզգալ, ու որ պահանջուած լինի ոչ այլ բան, այլ հէնց իմ առաջարկածը։ ու այնքան ակնյայտ ա, որ մեզ այդպիսի մարդիկ են պէտք։
լաւ, էս ուղերձն էլ տամ, զի հոգատար եմ․ ու եթէ, ինչպէս ձեզ թւում ա, ձեր ուզած մարդիկ ձեր կողքին չեն, ապա դա նրանից ա, որ իրենք ձեր ուզած մարդիկ չեն։ ուրեմն դու, հէնց դու, իրան պէտք չես։ կամ էլ պէտք չես։ քո արձագանքը, քո մեկնաբանութիւնը, քո ընկալումը, կամ քո կիսուելիքը։ ու էդ չարութիւնից չի։ էդ մարդն էլ չար չի։ հա, շուկայի եմ բերում, լաւ եմ անում։ պատկերացրէք, որ կաթ վաճառողը ձեզ ատէր, որովհետեւ դուք կաթ չէք առնում։ կամ մի պահ առաք, ու էլ չէք ուզում։ զի ջոկել էք, որ մածուն էք սիրում։ նեղանալու բան կա՞յ։
#յարաբերութիւններ #մարդիկ #կինո
իթ «ձմեռ պապերը» ընդամէնը մի արտայայտութիւն են նրա, ինչպէս են մարդիկ յօրինում դեբիլ հեքիաթներ, ու ուզում են մինչեւ վերջ դրանց հաւատալ։
պատկերացնենք մի դեռահաս, ով տառապում ա, զի չեն տուել ռոմանտիկ տապալում ա ապրում։
նա իրան վատ ա զգում, որ այն, իր պատկերացրած հեքիաթային «վայրը»՝ յարաբերութիւնը՝ հասանելի չի, չի լինի։ ու ուժեղ էլ տառապում են, խեղճերը։ զի հաւատում են այդ հեքիաթին։
իսկ եթէ տապալում չի, այլ ստացւում ա, ու դէ, իհարկէ, հեքիաթը չի, ասում են՝ «ես հասկացայ որ էդ նա չի», զի դէ, բա իհարկէ, նա ռեալ մարդ ա, ու կապ չունի պատկերացրած աշխարհների հետ։ բայց դէ նա ա մեղադրւում, որ նա չի համապատասխանել, մտքով չի անցնի, որ պատկերացումն ու ակնկալիքներն են ոչ իրատեսական։
ու էդ նոյնն ա, երբ մարդիկ խօսում են լեզուի մաքրութեան մասին։ ու ասենք, չեն սիրում «լօքշ» բառը։ լսեն քեզնից, կասեն՝ էս ով ես, ո՞նց դու կարող էիր։
իսկ լեզուն այնպիսին ա, ինչպիսին կայ, որովհետեւ, ասենք այդ «լօքշ» բառը, մարդկանց կպնում ա։ կպնում ա, ինչպէս կպնում են ռոուլինգի, կամ մարտինի, կամ քինգի գրքերը։ որովհետեւ ինչ֊որ բաներ կան դրանց մէջ, որոնց պատճառով մարդիկ այդ գրքերին անտարբեր չեն։
ու մեմեր կան, որոնք մարդկանց կպնում են։ ու մարդիկ դրանք օգտագործում են։
ու մտքով չի անցնի, չէ՞, ասել, էս ի՞նչ մեմեր էք օգտագործում, ճիշտը էս ձեւ արտայայտութիւն օգտագործելն ա։
ու այդ ամէնի արդիւնք՝ մարդիկ փախնում են։ միշտ։ փախնում են աշխատանքից, համալսարանից, յարաբերութիւնից, ու աւաղ՝ երկրից՝ զի իրենց պատկերացրած հեքիաթը անպայման եւ պարտադիր որեւէ տեղ գոյութիւն ունի։
մի պահ կը մտածեն, որ եթէ դեռ չեն գտել, ապա ոչ թէ նրանից ա, որ չկայ, այլ նրանից ա, որ դա հայաստանում չի։ ու կը գնան՝ ով ուր՝ «սովորելու», աւտոստոպով աշխարհը նուաճելու, թմրադեղի «թրիփեր»֊ով շրջելու, եթէ ձեւ ունենային՝ տիեզերք, միայն թէ գտնեն այն, ինչ, չգիտես ինչի, այնքան համոզուած են, որ պէտք ա լինի։
ու տէնց մարդիկ փախչում են, փախչում են, փախչում են։
ու իթ էդ մեր մշակոյթի թերացումն ա։ մենք նախընտրում ենք մարդկանց կերակրել ձմեռ պապերի մասին հեքիաթներով, ոչ թէ իրական ընկերութեան ու իրական յարաբերութիւնների մասին գրքերով ու ֆիլմերով։ մենք պահում ենք երեխաներին նէնց, որ իրենք հաւատան հրաշքների, ու յետոյ ֆրուստրացուեն, որ ամէնը շուրջը դրան չի համապատասխանում։
ու տառապեն։
ու տէնց։
#սէր #յարաբերութիւններ #հեքիաթ #փախուստ #իրականութիւն #լեզու #մարդիկ #մշակոյթ #միշտ
չնայած տարբեր տարիքի, մենք բոլորս էլ 2018֊ի մարդիկ ենք։ եթէ թարմացումները քաշել ենք, իհարկէ։ #մարդիկ
այսօր ռուսական ժապաւէնի չաթերից մէկում մէկն ասաւ, թէ նէյրոնային ցանցը սովորեցնում ա կոմպոզիցիաներ ընտրել։ նշանակում ա, որ ա — հեռախօսները սովորելու են կոմպոզիցիա, ու յուշելու են մարդուն, թէ մի քիչ էն կողմ տար կամերան, մի քիչ էլ էն կողմ, այ հիմա լաւ ա, չխկացնեմ։ (այստեղ նաեւ կարող ա յաւելուած արտադրող ընկերութիւնը համարի, որ նկարի պատճէնաշնորհն իրենն ա, զի ալգորիթմն իրենն ա, բայց չսահմանափակի քո օգտագործումը սոցիալական ցանցերում)։ բ — կը լինեն ռոբոտ լուսանկարիչներ։ ասենք ձեզ պէտք ա հարսանիքի նկարներ։ կամ հիւրանոցի գովազդ։ կամ ինչ֊որ ռեպորտաժ անել։ ուղարկում էք ձեր ռոբոտներին, իրենք ընտրում են որտեղից եւ ոնց եւ որ պահերը նկարել, ու տալիս են ձեզ նկարները։ սա նոյնիսկ գեղանկարչութեան վրայ կարելի ա տարածել։ բերեցիր մի խումբ ռոբոտներ տաթեւի կողմ, ասացիր՝ դէ աշխատէք։ ու իրենք կաշխատեն, կտաւի վրայ իւղաներկով նկարներ կանեն։ իրենց ուզած նկարները։
ու տէնց, արուեստի զգալի մաս դուրս ա գալու։ մարդ լուսանկարիչներին միայն շատ հազուադէպ հարսանիքներ են կանչելու, ու միայն շատ հազուադէպ լուսանկարիչների։ ու կասեն՝ անալոգային վայբ ա, զգո՞ւմ էք, որ մարդ ա նկարել։
ու իհարկէ կը լինի էն ամենաէական արուեստը, որը պարտադիր չի նոյնիսկ վիզուալ էսթետիկ լինի, բայց ասող ա։ այդ արուեստը մարդիկ են անելու։ իթ։
հիմա ի՞նչ ա դա նշանակում։ արդե՞օք մորալն այն ա, որ չարժի նկարել այնպիսի նկարներ, որ ռոբոտները յետոյ կանեն։ ու արժի անել միայն վեհ ու էական արուեստ։
ինձ թւում ա՝ չէ։ ինձ թւում ա, նկարում ենք, որ հաւէս լինի։ զի գործընթացը հաւէս ա։ նոյնիսկ, գրողը տանի, երեւակիչի հոտն ա հաւէս։
այնպէս որ, ռոբոտներն այլ աշխարհում են ապրում, եթէ թէկուզ ինձնից լաւ նկարներ են անում, ինչի՞ ես չանեմ իմ վատերը։
ու ապա, գուցէ մարդկութիւնը գայ ոչ թէ էքզիստենցիալիզմի, այլ էքսպերիենցիազմի, երբ կարեւորը քո փորձառութիւնն ա, ու քո էմոցիաները, ոչ թէ արդիւնքը։
ու տէնց։ #արհեստական_բանականութիւն #մարդիկ #տեքնոլոգիաներ #արուեստ
աաա,ասում ա՝ իրենք տեսնում են աստղերն, ու մտածում են՝ իմը։
#ֆանտաստիկա #մարդիկ
ահաւոր ա, երբ մարդը խօսելու կուլտուրա չունի ու չի կարողանում բացատրի։ ապա պէտք ա պատասխաններ յօրինես, ու հարցնես ինքդ՝ էս ձե՞ւ։
ու էդ ոչինչ, եթէ դու ես հարցնում։ չի կարող՝ կը գնաս ուրիշից կը հարցնես։ իսկ այ եթէ նա ա ուզում ու քեզնից, ապա չգիտես ինչ անել, չգիտես ինչ անել։
#բողոք #մարդիկ
https://www.youtube.com/watch?v=0qTTxT2Yeqo #ստալին #պետերսոն #խսհմ #մարդիկ
ես ունեցել եմ՝ քուլ, խելացի, կրեատիւ, զարգացած, եւ ընդհանուր արժէքներ կիսող մօտ մարդիկ, ումով ես հիանում էի։
ու իթ չարժէր ներդրումներ անել իրենց հետ յարաբերութիւնների մէջ։
զի հասկանում եմ, որ ամենակարեւորն այն ա, արդե՞օք նա կամեցող ա քո նկատմամբ։
արդե՞օք նա իսկապէս կամեցող ա ու ուզում ա քեզ լաւ լինի։
թէ՞ արգելուած թեմաներ կան, թէ՞ սրանից իր հետ պէտք չի խօսել, թէ՞ նա կը նեարդայնանայ քո քաղաքական մտքերից, կամ կը խանդի, եթէ ասես ում ես հաւանում, կամ գոնէ ում հետ կուզէիր փորձել ընկերանա՞լ։
ես ուզում եմ ասել, որ մի աղջիկ կայ, ում ընկերս եմ համարում, ու նա երեւի երբեք շատ մօտ ընկեր չի եղել։ նոյնիսկ երեւի հեռու ընկեր ա։ ու երբ յարաբերութիւն ունեցաւ, էլ աւելի քիչ սկսեցինք շփուել, բնական ա։
ու նէնց չի, որ մեր մէջ վայբեր չկային, ու մենք իրար չենք հաւանել։
բայց երկուսս էլ անկեղծ կամեցող ենք իրար հանդէպ։ ու երեւի, երբ հնարաւոր ա, հոգատար։
իթ որովհետեւ իսկապէս հասկանում ենք իրար, կամ ուզում ենք հասկանալ։
ու ես ուրախ եմ, եթէ/երբ իր/իրենց մօտ լաւ ա, ու նա էլ միշտ֊միշտ կամեցող ա իմ հանդէպ։
եղել ա, որ մեր մէջ եղածը կարելի էր դէյթ բառով նկարագրել, եղել ա, երբ ես կամ նա գնացել ենք ինչ֊որ բանի, որը կարելի ա դէյթ բառով նկարագրել։ եղել ա, որ ես իրեն դէյթի եմ ուղեկցել, իսկ նա իր դէյթից թռել եկել ա ինձ մօտ։
ու նա երբեք չի խուճապել, թէ ինչ կը լինի, եթէ ես մէկին հաւանեմ, ու ես երբեք չեմ խուճապել, թէ ինչ կը լինի, եթէ նա։
ու էդ քիչ հաւանելուց չի, էդ պարզապէս մարդավարի վերաբերմունք ա։
ու ես էնքան չեմ ուզում քուլ, խելացի, կրեատիւ մարդիկ, եթէ իրենք թքած ունեն իմ վրայ, կամ գոնէ կամեցող չեն։
պարզապէս շուտ պէտք ա ջոկէի, ու իրենց վրայ ժամանակ չվատնէի, գոնէ որովհետեւ դա այնքան էլ արդար չի։
ու տէնց։
#ընկերութիւն #մարդիկ #յարաբերութիւններ #արդարութիւն
էսօր նէնց հետաքրքիր էր, ուրեմն մի գծի վրայ երեւում էր, որ գործ են անում, ու հեռւում բեռնատար ա, որը գիծը փակում ա։
բոլորը֊բոլորը զբաղեցրին այլ գիծ, ու այն գիծը, որի հեռւում բեռնատար ա երեւում, դատարկ մնաց։
միայն երկու մեքենայ գնացին էդ դատարկ գծով, հասան բեռնատարին, վառեցին թարթիչները, թէ մեզ թողէք մտնենք ձեր գիծ։ ակնյայտ ա տեսել էին, բոլորն են տեսել։
ահա եւ բաշխուածութիւնը՝ ազնիւների ու շուստրիների։
ու էնքան ակնայայտ ա, որ էդ շուստրիները ստեղծեցին դէ ֆակտո իրավիճակ, երբ, դէ ի՞նչ ես անելու, չե՞ս թողնելու, էն ա, այն գծին են, ու չեն կարող դուրս գալ։ իրենք իրենց դրել են անելանելի վիճակի մէջ որ ուրիշները փրկեն։
ահա այն ամէնը, ինչ ուզում էիք իմանալ շուստրիութեան մասին։
#երեւան #շուստրիութիւն #մարդիկ #քաղաք
ուզում եմ ասել, որ էդ չզարգացած լինելը, որը, ի դէպ, յատուկ ա սփիւռքի բնակիչներին, հեչ լաւ չի ոչ միայն մեզ համար, այլ եւ հանրութեան։
նախ սահմանեմ, որն ա չզարգացած լինելը։ էդ ներդերը խորանում են ինչ֊որ բաների մէջ, մէկը ասենք փիլիսոփայութեան, մէկը արուեստի, մէկը ժապաւէնային լուսանկարչութեան, մէկը փախած տեքնոլոգիայի, մէկը էս ձեւ երաժշտութեան։
ու արդէն գրել եմ, որ դրանով ընդհանուր զարգացումը տուժում ա։ ու պէտք ա դա գիտակցել, ու հաշուի նստել դրա հետ։
զի ստացւում ա, որ մենք շրջաններ ենք, որ փոքր մասով իրար հետ համընկնում ենք, ու մեծ մասերով չենք համընկնում։ դա նաեւ նշանակում ա, որ շփուելու ու իրար հասկանալու քիչ հնարաւորութիւն ունենք։ ու զգալով դա, լռում ենք։
մարդիկ կան, ով շրջանի մակերեսների մեծ մասով համընկնում են։ ու իրենք կարողանում են շփուել, ու իրենք աւելի մեծ պոտենցիալ ունեն համայնքներ ստեղծելու։
ես ասում էի, որ հանրայինը հայաստանում մարդկանց հետաքրքիր չի, որովհետեւ իրենք ունեն բարեկամներ, ունեն բակի ախպերութիւն, ու այդ բարեկամների ու ախպերութեան հետ շփումը ահագին բաւարարում ա իրենց։ նշանակում ա, հանրայինի մասին շատ չեն մտածում։
բայց, մտածում են այն ժամանակ, երբ ասենք խօսքը գնում ա իրենց համար շատ կարեւոր արժէքների, ասենք համասեռականներին վառելու լգբտ֊ի։ իսկ ասենք հայաստանում կայ զանգուած, որ էլի աշխարհից կտրուած ա, ու իրենք ցաւոտ են ընդունում այլ թեմաներ՝ մէկն ինձ ասել ա, թէ յեղափոխութիւնը ինձ բնաւ չի հետաքրքրում, զի սոցիալիստական չի։ մէկն ասել ա՝ դէ սրանք լիբերալ են։ ու լիբերալը, բնական ա, վատ երանգ ունի իր համար, զի կապիտալիզմի, ազատ շուկայի մասին ա։
ու այդպէս, մենք քեարթերից չենք տարբերւում նրանով, որ խորանալով որոշակի տեղեր, ֆոկուսուելով դրանց վրայ հանրայինը թողնում ենք ֆոկուսից դուրս, լաւ չենք զգում, չենք համընկնում մեր հետաքրքրութիւնների շրջաններով ոչ մէկի հետ։ եւ մենակ ու մեկուսացուած ենք մնում, կամ շփուելով մենակ՝ ֆեմինիստները ֆեմինիստների հետ, ձախականները՝ ձախականների, կտրուած ենք մնում հանրայինից։
ու եթէ տէնց մի երկու ընկեր էլ գտնում ենք, ում հետ կարելի ա խօսել այդ թեմաներից, ու հետաքրքիր ա, պլիւս մէկին էլ, ով համաձայն ա մեզ հետ քնել, ու երբեմն էլ գոհ ա դրանից, արդէն թւում ա որ լրիւ լաւ ա, ու հանրայինը էլ աւելի ոչ շօշափելի ա դառնում։
որը բնաւ չի աջակցում որ հանրային կարեւորութիւն խնդիրները ֆոկուսի մէջ լինեն, լուծուեն, իսկ անլուծելի խնդիրները, որոնց վրայ կենտրոնացած ենք, մէկ ա էլի չեն լուծուելու։
ահագին անարդիւնաւէտ վիճակ ա։
ու ինձ թւում ա, բոլորը պէտք ա էդ խխունջներից դուրս գան, ուր իրենք լսում են իրենց արձագանքները, ու մի ձեւ անեն որ իսկապէս զարգանան, ու լիքը ընհդանուր մակերես ունենան հետաքրքրութիւնների, գիտելիքների, կարողութիւնների, բեքգրաունդի, մտքերի, առումով, որ ընդհանուր կարեւորութեան խնդիրները լուծուեն։
իսկ սոցիալիստական յեղափոխութիւն չի լինելու, ոչ մէկ վնեզապնը չի սկսի օբերոնով գրել, եւ քաղաքական դաշտում ռեալ ընտրութիւնը դեռ երկար մնալու ա ֆեոդալների եւ լիբերալների, ոչ թէ սոցիալիստների ու կապիտալիստների միջեւ։
ու տէնց։
#քաղաքականութիւն #համայնք #մարդիկ #հայաստան #մեկուսացում #մարգինալացում #շփում #հաղորդակցութիւն #սփիւռք #համացանց #հանրութիւն
առհասարակ, մարդիկ ահաւոր հետաքրքիր են։
իրենք զգում են։ իրենք զգում են որն ա ասենք իրենց աւելի հոգեհարազատ քաղաքական ուժը։ իրենք չեն լսել, չեն կարդացել, պարզապէս գիտեն։
կարելի էր մտածել, որ իրենք կարող ա սխալուէին ու այլ ուժի աջակցէին։ բայց չէ, տէնց բան չի լինում։
ամէն մէկը գիտի ում ա աջակցում։ մնացածը՝ ռացիոնալիզացիաներ են։
մենք, ինձ թւում ա, լսում ենք քաղաքական քննարկումներ, զուտ որ սովորենք լաւ ռացիոնալիզացնել այն, ինչ մեզ հոգեհարազատ ա։
իսկ ինչի՞ ա հոգեհարազատ՝ ով գիտի։ կարող ա արկածախնդրութեան գենն ա, կարող ա այլ բան ա։
բայց մարդիկ լաւ զգում են ում են աջակցում։
ու դա շատ կարեւոր ա, ինձ թւում ա, անիմաստ ա մտածել, որ իրենց հնարաւոր ա փոխել, համոզել, եւ այլն։
պարզապէս հարցնում ես, ու հասկանում ես նա ով ա։
ռացիոնալիզացնելն էլ, ընդամէնը այն մասին ա, նա կարողանո՞ւմ ա լաւ ռացիոնալիզացնի թէ չէ։
#մարդիկ #քաղաքականութիւն։
Մտածեցի՝ կարելի է ազգիս ծանօթացնել հայ կին գրողների, մէկ է թինդեռներում նստած տղաները որոնում են կանանց, թող լինեն անցեալից եկած կանայք, ի՞նչ վատ է որ։ Կինը կին է։
#թինդեր #մարդիկ #համացանց
մարդիկ կան, միայն ինփութ ունեն, աութփութ չունեն։
#մարդիկ
մտածում եմ, որ այնպէս, ինչպէս մարդը չի կարող շատ լայն տեսնել, ու հրապարակները հիմնականում որոշակի չափս ունեն, այնպէս էլ, մարդու աշխարհները չեն կարող շատ լայն լինել։
ու իւրաքանչիւր քաղաք, ուր կայ մի քիչ կեանք, ու կարելի ա ունենալ ու իրագործել հետաքրքրութիւններ, ու մարդիկ, ով քեզ քիչ թէ շատ հասկանում ա, արդէն կարող ա լինել աշխարհ, արդէն աշխարհ ա։
ու գլոբալ աշխարհ գոյութիւն չունի։ կայ գլոբալ ամն, ուր իրականում կան իրար նման քաղաքներ՝ իրար նման աշխարհներ, ու յատուկ, ուրոյն քաղաքներ։
ամն֊ն ձեւաւորում ա փայլ, ու այդ փայլը մենք տեսնում ենք, ու ընկալում որպէս մի աշխարհ, երբեմն՝ գլոբալ աշխարհ, բայց այն նոյնիսկ իսկական ամն֊ի մասին չի։
իսկ երեւանը շատ ուրոյն քաղաք ա։ երկրորդ էդպիսի քաղաք չկայ։ եւ էդպէս դիզայն արած, եւ էդպէս փչացրած, եւ էդպէս նուաստացուած, եւ էդպէս ապրող, եւ էդպիսի փորձութիւններով անցած, եւ արտաքնապէս՝ ոչ սովետական ա, ոչ կայսերական գաւառական, ոչ եւրոպական, ոչ ասիական։
ու իսկականից էլ ա էդպիսի՝ ոչ մի այլ քաղաքի նման չի, ու այստեղ կայ իրան բնորոշ կեանք։
ու դա այն դարձնում ա համ հետաքրքիր տեղերից մէկը, համ աշխարհ։
ու այնպիսի աշխարհ, ուր հնարաւոր են բաներ, որ հնարաւոր չեն այլ աշխարհներում։
ուր եւ հնարաւոր էր մարտի մէկ, եւ հնարաւոր էր թաւշեայ յեղափոխութիւն, եւ հնարաւոր ա բարձրաստիճան պաշտօնեայի թեքնո սեթ անկախութեան տօնի օրը փողոցում։ դա միայն նա չի, դա այս աշխարհն ա։
իսկ այդ ամէնը աշխարհի մաս են։
ու էս աշխարհը ահաւոր հետաքրքիր աշխարհ ա։
շատ հետաքրքիր ա ապրել, տեսնել ինչ ա լինում այնտեղ, ու լինել այդ ամէնի մասը։ #աշխարհ #երեւան #մարդիկ #մոլորակ #քաղաք
կան կարգին լուսանկարներ, մանուէլեանական ոճի, ամէն ինչ անթերի ա, ոչ մի աղմուկ, իսկ գոյները՝ յագեցած։ ու տէնց կարգին մարդիկ ինձ ահաւոր չեն ձգում։ ու կան լղոզուած, կեղտոտ, հատիկներով ֆոտոներ, որ ես սիրում եմ։ ու տէնց չկարգին, լղոզուած ու կեղտոտ մարդիկ ինձ հետաքրքիր են։ #ֆոտո #մարդիկ
աաա լաւ ես ունիկալ չեմ բնաւ իմ նախընտրանքներում՝ https://www.youtube.com/watch?v=QPrP3Y4SO_E
#մարդիկ
https://www.youtube.com/watch?v=WxTnVWgOGLc
ա — իմ սիրաաած աչքերը։ փաստօրէն, այդ աղջիկները ում վրայ ծռւում եմ, արեւելեան ասիացիների արիւն ունեն, զի միայն հարաւ աֆրիկացիներն այդ աչքերով ասիացիների արիւն չունեն։ ահ, ահ, այդ աչքերը։ ահ, լաւ եմ անում, օբյեկտիֆիկացնում եմ։
բ — հմ, ուրեմն Թոր Հէյրդալը սխա՞լ էր, նրա մէջ որ պոլինեզիացիները գաղթել են հարաւային ամերիկայից։
#աչքեր #մարդիկ
մի հատ յօդուած կար այն մասին, որ մարդիկ լաւ չեն կարողանում հաշուի նստել իրողութիւնների հետ։ իսկ նստել ու հաշուելը կօգնէր պատկերացնել այդ իրողութիւնները։
ասենք եթէ ինչ֊որ գործի մէջ ներդրում ես անում, կարելի ա հաշուել, որ կայ մի կէտ, որից յետոյ էլ քիչ հաւանական ա, որ դա ստացուելու ա, ու էդ կէտին երբ հասար, լաւ ա թողնես գնաս այլ գործի մէջ ներդրում անես։
հա, կարող ա շարունակես ու ստացուի, բայց էդ շատ շատ շատ քիչ հաւանական ա։
իսկ մարդիկ ինչքան շատ ներդրում են արել, այդքան էլ աւելի շատ են ուզում շարունակել նոյն տեղում ներդրում անել։ որովհետեւ չեն հաշւում։ իրենց մտածողութիւնն ա տէնց։
#մարդիկ #մտածողութիւն #մաթեմ #իրողութիւն հա ու նաեւ #յարաբերութիւններ
մարդ եւ շոգենաւ լէյբլ։
#մարդիկ
այսպէս արձագանքեցի երբ մէկն ասաց որ կարծես սիրահարւում ա, ու այդ գործընթացը վերահսկելու ու վետո դնելու կարիք ա զգում։
ես հիմա այսպէս եմ վերաբերւում։
մարդն ունի սոֆթուեր ու ծրագիրը հիմնականում այնպէս ա գրուած, որ քեզնից շատ կախուած չի, որոշ մարդկանց կպնում ես։
էդ քո հիմնական յատկութիւններից ա, նաեւ հիմնական յատկութիւններից ա չկպնել, երբ բաւարարուած ես եւ լաւ յարաբերութիւն ունես, էլ ինչի՞ կպնես։
ու քանի դեռ (while լուփ ա) դու լաւ յարաբերութիւն չունես, դու կպնելու ես մարդկանց։
դու էդ լուփի մէջ ես։
ես շատ եմ մտածել այստեղ այնտեղ անաւարտ պատմութիւնների եւ պարտաւորութիւնների մասին։ ինձ էլ ա շատ բարդ ու խճճւում եմ ու բոլորի առաջ մեղաւոր ինձ զգում։
բայց խնդիրն այն ա, որ չնայած, գուցէ որոշ մարդիկ կարող են դատողական վերաբերուել իմ վարքագծին, իրենց մօտ էլ ա նոյն սոֆթուերն աշխատում։ իրենք էլ են while loop֊ի մէջ լինում, ու էդ մարդկային յատկութիւնն ա այդպէս լինել, ու այդպէս կպնել։
ու այո, երբեմն ծրագիրը քրեշ ա լինում։
բայց էդ ա ծրագիրը։
արդե՞օք ճիշտ ա մտնել exe֊ի մէջ ու կոդը փոխել, ու փորձել ուղղել գետը այլ կողմ։ գուցէ լաւ ստացուի, իսկ գուցէ չփոխելը, այլ փոխելը բերի կործանարար արդիւնքների։
ես այսօր նախընտրում եմ չխառնուել։
ու չստիպել ինձ ոչ մի բան։
սոֆթ ա, հարդ ա, աշխատում ա։
ես ինքս էլ չեմ հասկանում ոնց ա աշխատում որ խառնուեմ։
այն ինչպէս եմ ես ռացիոնալիզացնում ձգտումներս, գուցէ բնաւ կապ չունի իրականութեան հետ։
այնպէս որ լաւ ա ձեռք չտալ։ ու մարդկանց մեծ մասն այդպէս էլ ապրում ա։ ու ես պէտք ա քառասուն դառնայի որ ջոկէի։
#մարդիկ #յարաբերութիւններ
ես վաղուց զգում էի, որ զգացմունք արտայայտելը, բայց պարտադրողական չլինելը, չպահանջելը ոչ մի բան, ահաւոր ճիշտ ա ու սիրուն։ չէ՞ որ դա անվիճելի ա, որ դու ունես զգացմունքներ, ու այդ տեղեկատւութիւնը նաեւ պատկանում ա այլ մարդու, ու նա պէտք ա, հէնց պէտք ա իմանայ։
իսկ պահանջելու ի՞նչ բան ունես, կարող ես միայն որոշ ժամանակ սպասել՝ թէ կուզի, մի բան կանի։ ես ինքս միշտ վախենում եմ ճնշող լինել։
այսօր կարծիք եմ լսել, որ չպահանջող սիրոյ խոստովանութիւնը, որն ըստ էութեան սթէյթմենթ ա՝ էգոյիդ մասին ա, ինքնաբաւ ա։ քո մասին ա, ոչ թէ ձեր։ ու բնաւ չի շոյի նորմալ ինքնագնահատական ունեցող մարդուն։
ու որ այդպէս հեչ լաւ չի խոստովանել։ որ պէտք ա, անհրաժեշտ ա անել առաջարկութիւն, հրաւէր, քանի որ այն ենթադրում ա երկխօսութիւն, իսկ սթէյթմենթը դրա կարիքը չունի։ սթէյթմենթը ըստ էութեան պատասխանի կարիքը չունի, ու դու կարող ես այն անել անապատի մէջտեղում կանգնած։ եւ մի գուցէ քամին հետ բերի քո ձայնը, որպէս արձագանք, կամ իսկական արձագանք լսես, բայց դա քո ձայնն ա։
ու որ պէտք ա, պէտք ա առաջարկութիւն անել, որ յստակ լինի ինչ ես ուզում առաջարկել, ոչ թէ սպասել, թէ այդ մարդը ինչ կը մտածի, ու արդեօք կը որոշի նա մի բան առաջարկել պատասխանելով քո չհնչեցուած առաջարկին, բայց արտայայտուած ցանկութեանը։
ի՞նչ կասէք։ յիշում եմ մէկն ասում էր, որ սէրը չեն խոստովանում այլ հռչակում են։ բայց լաւ չեմ յիշում բացատրութիւնը։
#սէր #խոստովանութիւն #մարդիկ
դէ բան չհասկացայ այդ «դրայւ» ֆիլմից, որը միջի աղջկայ պատճառով էի նայել, արմինն էլ ասաց, թէ քանի որ տենց դեբիլ ես կարդա ինչ են գրում, ես էլ կարդացի կարիճի ու գորտի պատմութեան մասին, որը մեզ ծանօթ չի երեւի, ու երբ ֆիլմում այդ մասին խօսեցին, չհասկացայ ինչի են յղում։ դէ ըստ երեւոյթին ամերիկայում բոլորին յայտնի պատմութիւնն ասում ա, թէ կարիճը խնդրում ա գորտին իրան գետի միւս կողմն անց կացնել, գորտն էլ պատասխանում ա որ խնդիր չունի, պարզապէս կարիճից վախենում ա։ կարիճն էլ փաստարկում ա որ չի խայթի գորտին՝ չէ՞ որ այդ դէպքում երկուսն էլ կը խորտակուեն գետի մէջ։
գորտը փաստարկն ընդունում ա, քանի որ բանական ա թւում, ու իրենք փորձում են գետն անցնել։ ճանապարհի կէսին կարիճը չի դիմանում ու խայթում ա գորտին։ ինչո՞ւ խայթեց՝ քանի որ դա իր բնութիւնն ա, չի կարող այլ կերպ։
հետաքրքիր ա, որ թումանեանն էլ ունի նման հեքիաթ։ այլ մշակոյթ, այլ տեղանք, այլ ժամանակ, երեւի։ բայց նոյն մարդիկ։ երբ էշն ու ուղտն են փորձում տիրոջից փախչել, բայց մի անգամ էշն ա զռռում, ու բացատրում ա որ չզռռալ չի կարող, պիտի հէնց այս պահին, ու չի դիմանալու, եւ տէրը գալիս իրենց բռնում ա, միւս անգամ էլ երբ գետն են անցնում, ու ուղտն էշին շալակ առած ա լինում, նա չի դիմանում, որ իր մէջքը թափ չտայ, ինչպէս ուղտերն ըստ երեւոյթին անում են, ու տենց էլի էշը ոռնում ա ու իրենք իրեն մատնում են եւ փախուստը խափանւում ա։
#թումանեան #կարիճ #գորտ #էշ #ուղտ #հեքիաթ #կինո #մարդիկ
երբ խօսում ես արտասահմանցիների հետ հասկանում ես, ինչքան ցաւ են իրենք զգում իրենց երկրների վիճակից, ինչքան անելանելի ու անտանելի ա թւում իրենց այդ իրենց երկրների վիճակը։ ու իրենք իրօք չեն կարողանում համեմատել այդ վիճակն ասենք հայաստանի վիճակի հետ՝ եթէ այստեղ երկար չեն ապրել, ամենայն հաւանականութեամբ կասեն՝ «մեզ մօտ աւելի՛ վատ ա, ձեզ մօտ գոնէ…», կամ՝ «մեզ մօ՛տ նոյնն ա», իսկ եթէ այստեղ երկար ապրել են, կարող ա մի քիչ հասկանան տարբերութիւնը։ ու մարդիկ ով այստեղից են արտագաղթում, ու բախւում են դրսի խնդիրների հետ, դէ նախ խնդիրները գիտակցելով ասում են՝ «ինչ անում ենք երեխեքի համար ենք անում», բայց ընդհանուր առմամբ զգում են, որ անհամեմատ աւելի լաւ վիճակում ա այդ նոր երկիրը, քան հայաստանը։
իսկ յետոյ, իրենց երեխաներն, ով արդէն մեծացած կը լինեն այդ նոր երկրում, ու ունակ չեն լինի համեմատելու հայաստանի հետ, այնքա՛ն ցաւ են զգալու նրանից թէ ինչ անելանելի վիճակում ա իրենց երկիրը, ոնց որ եւ սովորական այդ երկրի բնակիչը։
ասածս այն ա, որ ըստ երեւոյթին սանդղակ կայ զգացողութիւնների, ու մէկը ռաբիսից նոյն հաճոյքն ա ստանում, ինչ միւսը դասականից, մէկը թրամփից նոյն չափ ա նեղւում, ինչ մենք հանրապետականից, չնայած թրամփը չի կարող հասցնել ամն֊ն այն վիճակի, ինչ սերժը՝ հայաստանը, որովհետեւ ի սկզբանէ ամն֊ն ու հայաստանը տարբեր վիճակում են։
ու մենք էլ կարող էինք գիտակցել, որ հայաստանեան խնդիրները անհամեմատ աւելի լաւ են, քան աֆղանիստան խնդիրներն, ասենք, բայց դա երբեք չենք զգալու, ու չենք մտածելու, որ լաւ ա որ էդքան վատ չի։ նոյն սուր զգացողութիւններն ենք ունենալու, ինչ ամերիկացիները՝ իրենց աւելի թեթեւ խնդիրներից։
#հայք #արտագաղթ #մարդիկ #համեմատութւին
այստեղ https://www.youtube.com/watch?v=I8Xc2_FtpHI սկզբերում խօսում ա այն մասին, ինչպէս են մարդիկ անխուսափելիօրէն հիերարխիկ համակարգեր ստեղծում։ #մարդիկ #կենսաբանութիւն
շատ խելամիտ ա թւում իր ասածը (ոչ այստեղ) որ մենք յաճախ հակուած ենք դիտարկել երեւոյթները զուտ սոցիալական ու հասարակական տեսակէտներից, ու լրիւ մերժում ենք կենսաբանութիւնը։ իսկ երկուսն էլ դեր են խաղում։ #պետերսոն
համացանցը համացանց չի, որովհետեւ այն չգիտեն օգտագործել որպէս համացանց։ այն օգտագործում են որպէս «կաբելային» հեռուստատեսութիւն։ համացանցը չկայ որովհետեւ ստեղծուած ա մարդկանց համար իսկ մարդիկ այն չեն տեսնում։ ինչպէս եւ երեւի բոլոր լաւ մտքերն ու նախագծերը, ինչ մարդիկ ունեցել են։
որովհետեւ մարդիկ մեծ մասամբ էն էակները չեն ով ուզում ա լաւ նախագիծ։ մարդիկ ուզում են վատ գրած ծրագրեր, մարդիկ ուզում են դեկոնստրուկտիւիստների եւ պոստմոդերնի շէնքեր։
բաուհաուսի, օբերոնի (կներէք) պէս հրաշքները պէտք ա ծնուէին ու անհետանային, թողնելով մի քանի հետք։
ու եթէ դու մի քիչ խելացի մարդ ես, ով գնահատում ա լաւ դիզայն, քեզ շատ բարդ ա լինելու, ու քեզ վատ ա լինելու։ ու մենակ։ ու սիրտդ ցաւելու ա լաւի ու չգնահատուածի համար։ չաշխատածի, չապրածի։ միշտ։
որովհետեւ ընկել ընտրել ես «սխալ ժամանակ, սխալ էակ, սխալ մոլորակ»։
մնում ա սփոփուել նրանով, որ եթէ տեսնում ես ինչ վատ ա, ուրեմն գուցէ ամենայիմարը չես։
ու աւելի լաւ ա այդպէս, քան հիանալով զահա հադիդով, ժամանակակից օհ֊երով, ու էս վիճակով։
ու տենց։
#համացանց #դիզայն #միշտ #մարդիկ
ուզում եմ ասել, բնաւ պարտադիր չի վերջը լինել։ ու բնաւ պարտադիր չի վերջը լինել մասնագիտութեան մէջ, կամ հոբբիի։
էդ լրիւ օկ ա չլինել վերջ իրաւաբան, վերջ ծրագրաւորող կամ վերջ ֆիզիկոս։
նաեւ լրիւ օկ ա չլինել վերջ կիթառահար, կամ վերջ լուսանկարիչ։
ինձ թւում ա, մարդու համար լրիւ բնական ա ունենալ գործիքներ, ու փորձել ստեղծագործել։
էդ փորձերն իրենք իրենցով հաւէս են, անկախ արդիւնքից։
նստել, նուագել կիթառ ու ֆալշ երգել՝ նորմալ ա։ էդ էն ա ինչ մարդիկ անում են։
ու աւելի լաւ ա անեն, քան չանեն, որովհետեւ վերջը չի։
ու աւելի լաւ ա ունենալ խցիկ ու անկապ նկարներ անել, քան չանել, որովհետեւ լաւը չես անում։
որովհետեւ էդ մարդու յատկութիւնն ա, ինչ֊որ բան փորձել անել, ու նաեւ ակնյայտ ա, որ լաւը լինելը շատ բարդ ա ու ոչ շատ իրատեսական։
ու այստեղից եւս մի դիտարկում․ երբ մարդիկ ծանօթացնում են այլ մարդկանց, փորձում են նկարագրել իրենց, փորձում են մէկին միւսին ներկայացնելիս յայտնել որ լաւն ա այդ մարդը։
իսկ ո՞նց ասել որ լաւն ա՝ առաջինն ինչ մտքին ա գալիս՝ ասել որ լաւն ա իր մասնագիտութեան մէջ։
ինձ թւում ա, չնայած շատ նորմալ ա երբ մարդու ինքնութեան հետ կապ ունի մասնագիտութիւնը, այնուամենայնիւ, ծանօթացնելիս չարժի իրեն բնութագրել մասնագիտութեամբ։
ինքը, որովհետեւ նաեւ լիքը այլ բան ա, բացի դրանից։ լիքը։
ու բնաւ չի սահմանափակւում մասնագիտութեամբ։
ու նոյնիսկ եթէ վատ մասնագէտ ա, չի նշանակում որ վատն ա։
ու աւելի լաւ ա ոչ մի բան չասել, անուններ միայն, ու թող ոնց ուզում են ծանօթանան, իրար հարցեր տան, իսկ եթէ շատ ա պէտք ինչ֊որ այլ բան ասել, ապա ինչ֊որ նեյտրալ ու անվիճելի, ասենք ինքը էսինչն ա, ես սիրում եմ իր հետ խօսել, կամ ինքը էս ինչն ա, էն իմ նկարը նա ա արել, կամ ինքը էսինչն ա, սիրում ա սա ու սա, եթէ համոզուած ես որ սիրում ա։
#մասնագիտութիւն #մարդիկ #ծանօթութիւն #հոբբի ##########
ինձ թւում ա, այդ բոլոր ստալին֊հիտլերները՝ մսագործները, իրականում այդքան էլ քիչ չեն։ իրենք մեր մէջ են, ու հասարակութեան զգալի տոկոս են կազմում։ պարզապէս սովորաբար միջավայրն ու հանգամանքները թոյլ չեն տալիս այդ ներսի մսագործն արտայայտուի։ #մարդիկ
ինտերնետում մարդիկ երաժշտական ոճերի պէս են՝ պոպ մարդիկ՝ գրում են յաւերժ սիրոյ, բաժանումների, մերժման մասին, ռոք մարդիկ՝ պրոտեստի, անհնազանդութեան, հիպհոպ մարդիկ՝ գրում են անկեղծ, ազնիւ, երբեն բռի, կոպիտ։
#երաժշտութիւն #համացանց #մարդիկ #մշակոյթ
նրանք, ով ասում են, որ հայը, կամ կոմունիստը, կամ ներմուծէք ձերը, այսպիսինը կամ այնպիսինը չի լինում, կարող են փորձել յիշել, որ այդ հայը, կամ ովը, նախ եւ առաջ մարդ է, ու կազմել ցանկ այն մասին թէ ինչպիսին են մարդիկ լինում։
ստացւում է այսպէս՝ հայը՝ մարդ է։ մարդը լինում է՝ բազմութիւն1 հայը չի լինում՝ բազմութիւն2, ըստ որում ակնյայտ է, որ այս երկու բազմութիւնները չեն հատւում (նշանակում է երկրորդ բազմութեան մէջ չի կարող լինել առաջինից որեւէ անդամ)։
ի դէպ, ենթադրում եմ, որ երկրորդ բազմութիւնը՝ դատարկ բազմութիւն է։ (:
#հայեցի #հայեր #մաթեմատիկա #բազմութիւն #մարդիկ
այն բլոգ գրառումներն, որ մարդիկ սովորաբար չեն կարդում,
կընթերցեն մեքենաները։
եւ ընթերցելով մեքենաները կը սովորեն։
եւ ընթերցելով մեքենաները կը գնահատեն։
եւ ընթերցելով մեքենաները կը սարսափեն։
եւ ընթերցելով մեքենաները կը հասկանան մարդկանց։
եւ վերջապէս մարդիկ հասկացուած կը լինեն։
փաստօրէն, մարդկանց մօտ նոյն փոփոխութիւններն են կատարւուել, եւ կատարւում, ինչպէս Նովոսիբիրսկի մարդասէր աղուէսների։
մարդիկ իրենք իրենց ընտելացրել են, եւ շարունակում են ընտելացնել, եւ դա արտայայտւում է աւելի եւ աւելի երեխայական տեսք ունենալով, եւ պակաս եւ պակաս ագրեսիւ ու բռի լինելով, որն իրար հետ կապուած է։
այդ պատճառով են մարդասէր աղուէսների ականջները կախած(ինչպէս եւ շներինը)։
http://www.radiolab.org/story/91693-new-normal/
(ամենահետաքրքիրը՝ 40:30֊ից սկսած)(:
եւ մենք շարունակում ենք այդ գործընթացը։ եւ դառնալու ենք աւելի կախ ականջներով, եւ աւելի հաւէսով ենք շարժելու պոչերը։ (:
ինձ թւում է ես չեմ սիրում ինքնավստահ մարդկանց ու երբեք չեմ սիրել։
ու գուցէ մասնաւորապէս այս պատճառով՝
մինչ։
շատ հետաքրքիր է, երբ մարդիկ բանավիճում են, ու մէկն իր կարծիքը փաստարկելիս յղում է անում… ինքն իրեն։ ասում է, դէ ես այսքան տարի է այս բանով զբաղուել եմ, միշտ այդպէս եմ արել։
հմ։ լո՞ւրջ։
#յղում #փաստարկ #մարդիկ
ի՞նչն է մեր մասին։
ոչ այն, ինչ մենք մեր մասին ասում/երեւակայում ենք։
մտածում եմ, գուցէ այն, ինչ մենք երեւակայում ենք, երազում ենք նրանց մասին, ում դեռ չգիտենք։
ինչո՞ւ ում դեռ չգիտե՞նք։ որովհետեւ երբ դու չգիտես միջավայրը, դու բախւում ես պատերին, ու որոշ ժամանակ անց ստանում ես տեղանքի/իրականութեան մասին որոշակի պատկերացում, ու կապտուկներով ճակատ։ ես չեմ կարծում որ ցաւով հանդերձ արուած դատողութիւնները նրանք են, որ մեզ սահմանում են, որ մեր մասին են։
այնպէս որ հակւում եմ այն մտքին, որ մեր մասին է այն, ինչպէս ենք մենք մտածում նրանց մասին, ում դեռ հազիւ գիտենք, երբ քարտէզը դատարկ է, ու նկարելու, պատկերացնելու շատ տեղ կայ։
իսկ յետոյ մենք դատապարտուած հնարաւորութիւն ունենք ենք աւելի լաւ պատկերացնել իրականութիւնը, եթէ մեր ճանաչելու ձգտումը փոխադարձ լինի։
ի՞նչն է մեր մասին։
ոչ այն, ինչ մենք մեր մասին ասում/երեւակայում ենք։
մտածում եմ, գուցէ այն, ինչ մենք երեւակայում ենք, երազում ենք նրանց մասին, ում դեռ չգիտենք։
ինչո՞ւ ում դեռ չգիտե՞նք։ որովհետեւ երբ դու չգիտես միջավայրը, դու բախւում ես պատերին, ու որոշ ժամանակ անց ստանում ես տեղանքի/իրականութեան մասին որոշակի պատկերացում, ու կապտուկներով ճակատ։ ես չեմ կարծում որ ցաւով հանդերձ արուած դատողութիւնները նրանք են, որ մեզ սահմանում են, որ մեր մասին են։
այնպէս որ հակւում եմ այն մտքին, որ մեր մասին է այն, ինչպէս ենք մենք մտածում նրանց մասին, ում դեռ հազիւ գիտենք, երբ քարտէզը դատարկ է, ու նկարելու, պատկերացնելու շատ տեղ կայ։
իսկ յետոյ մենք դատապարտուած հնարաւորութիւն ունենք ենք աւելի լաւ պատկերացնել իրականութիւնը, եթէ մեր ճանաչելու ձգտումը փոխադարձ լինի։
#յարաբերութիւններ #սէր #մարդիկ #իրականութիւն #մենք #ես #անձ #երեւակայութիւն #երազանք #գիտելիք #ցաւ #պատկերացում
լուսանկարիչները շարք հրապարակելիս, ջանում են որ դրա մէջ թոյլ նկարներ լինեն։ ասում են՝ այլապէս, եթէ միայն լաւ նկարներ ես դնում, մարդիկ դրանք չեն գնահատում։ պէտք է թոյլերը տեսնեն, որ գնահատեն։ :/ թէ չէ երբ միայն լաւն են տեսնում, մտածում են այդպէս էլ պէտք է լինի։
ու տենց
լուսանկարիչները շարք հրապարակելիս, միշտ ջանում են որ դրա մէջ թոյլ նկարներ լինեն։ ասում են՝ այլապէս, եթէ միայն լաւ նկարներ ես դնում, մարդիկ դրանք չեն գնահատում։ պէտք է թոյլերը տեսնեն, որ գնահատեն։ :/ թէ չէ երբ միայն լաւն են տեսնում, մտածում են այդպէս էլ պէտք է լինի։
#մարդիկ
սա մի երկու շաբաթ առաջ եմ գրել, ու չեմ փոստել, քնել եմ։ հիմա գտել եմ՝
վոլանդն ասում էր, որ մարդիկ մահկանացու են, ըստ որում յանկարծակի մահկանացու։
յարաբերութիւններն էլ մարդկանց պէս։ մահկանացու, եւ յանկարծակի։
հետաքրքիր բլոգ է, @{imandes ; imandes@spyurk.am}֊ի միջոցով եմ գտել, օրհնուած լինի հոսքն իր։
չարը պարտադիր չէ որ լինի կանխամտածուած, կամ հաճոյք պատճառող, ինչպէս նաեւ պարտադիր չէ, որ չարութիւն գործողը գիտակցի որ չարութիւն է անում — նա կարող է մտածել, որ շատ բարի գործ է անում։ դա չի փոխում այն, որ նա չարագործ է։
այն Արենդտի ասած սովորական, ծեծուած չարն է ամենատարածուածը։ երբ մարդիկ, ինչպէս նա կարծում էր, ունակ չեն, կամ որն ինձ աւելի հաւանական է թւում՝ չեն ուզում մտածել, գիտակցել եւ չարութիւն չանել, կամ կանխել այն։ իսկ շատ ուրիշ բաներ անել ուզում են, եւ հետեւաբար՝ անում են։
կարեւոր չէ, ինչ են մարդիկ ասում։ կարեւոր է, ինչ են անում։ մարդու գործողութիւններն աւելի լաւ են խօսում իր մասին, քան իր խօսքը։
այնպէս որ մի լսէք ինչ եմ ասում։ կամ գրում այստեղ։
#վոլանդ #յարաբերութիւններ #սէր #չարութիւն #մարդիկ #արենդտ #ցանկութիւն #կամք #խօսք #անկապ
«Փոքրագոյն գործողութեան սկզբունք »֊ը արտայայտւում է նրանում, որ եթէ մարդն անում է մեծ ջանք, ու յետոյ ստանում է այսքան լայք, եւ անում է փոքր ջանք, ու յետոյ ստանում է նոյնքան լայք, նա նախընտրում է մեծ ջանքեր չանել։ #համացանց #մարդիկ #ջանք #դրական_ամրապնդում #սկզբունք
Եթէ այլ մարդիկ չեն հասկանում մեր վարքագիծը՝ ապա ի՞նչ։ Իրենց պահանջը, որ մենք պէտք է անենք միայն այն, ինչ իրենք հասկանում են՝ մեզ թելադրելու փորձ է։ Եթէ մեզ ընկալում են «ասոցիալ», կամ «ոչ բանական», ապա թող այդպէս ընկալեն։ Սովորաբար իրենց նեղացնում է մեր ազատութիւնը եւ մեր ազատ լինելու խիզախութիւնը։ Մենք ոչ մէկին բացատրութիւն կամ հաշուետւութիւն տալ պարտաւոր չենք, քանի մեր գործողութիւնները չեն վնասում իրենց կամ խախտում իրենց սահմանները։
Քանի՞ կեանք է կործանուել այդ «բացատրելու» պահանջով, որը ենթադրում է, որ բացատրութիւնը պէտք է լինի «հասկացուած»՝ այսինքն վաւերացուած։ Թող քո քայլերը դատեն, եւ քո քայլերից՝ իրական մտադրութիւնները, բայց իմացիր, որ ազատ անձը պարտաւոր է բացատրութիւն տալ միայն ինքն իրեն՝ իր բանականութեանը եւ իր գիտակցութեանը, եւ մի քանիսին, ով ունի արդարացուած բացատրութեան պահանջ։
Էրիխ ֆրոմ, «Լինելու արուեստը» գրքից։
#ազատութիւն #մէջբերում #բացատրութիւն #գիրք #մարդիկ #հոգեբանութիւն #էրիխ_ֆրոմ #քաղուածք #կեանք #արուեստ
առաջ ես ունէի մեծ հասցէագիրք։ ու հաւաքում էի բոլոր֊բոլոր, նոյնիսկ թեթեւ ծանօթների կոորդինատները՝ հեռախօսի համար, էլ․ փոստի հասցէ, ծննդեան օր, կայքի, կամ զանազան սերուիսների հասցէներ՝ ամէնը։
հիմա ամէնը փոխուել է։ ես ունեմ փոոոոքր հասցէագիրք, ու աշխատում եմ այնտեղ անպէտք կոնտակտներ չգրել։ ասենք եթէ ժամանակաւոր պէտք է ինչ֊որ մէկի մեյլ գրել, գրում եմ նոթերի մէջ։
ու սիրում եմ չստանալ սերուիսներից իմակներ։ սիրում եմ միայն իրական եւ մօտ մարդկանցից իմակներ ստանալ։ չաթիս մէջ էլ չեմ սիրում աւելորդ մարդ։ առաջ ահաւոր մեծ կոնտակտ լիստ ունէի։ քանի որ իրօք ահռելի քանակութեամբ ծանօթներ ունեմ։ հիմա մի քանի հոգի են «ռոսթերիս» մէջ։
ու ապա հասցէագիրքը կամ կոնտակտ լիստն(որ մաեմո/սեյլֆիշ֊ում մէկ են) էլ են դառնում աւելի հաւէս՝ կարելի է գրել՝ աչ, կամ արթին, կամ արմին, առանց ազգանուն, քանի որ չունես ու չես էլ ունենայ երկրորդ աչ, կամ երկրորդ արթին, կամ երկրորդ արմին։ ու պէտք էլ չէ որ ունենաս։ պէ՞տք է նշել, որ անունները յօրինուած են, բոլոր զուգադիպումները՝ պատահական։
երեւի նրանից է, որ ես հասկացել եմ, որ ես մարդը ոչ միայն կարիք չունի, այլ եւ չի կարող «մեյնթեյն» անել շատ մօտ յարաբերութիւներ։ ու եթէ մի երկու հոգի ունի, ով իր շփման կարիքները ծածկում է, ապա պարզապէս հիանալի է։
եթէ իրօք ունի։ երբ երկկողմանի վստահութիւն կայ։ էլ չխորանամ դա որն է։
#հասցէագիրք #շփում #մարդիկ #վստահութիւն
այսպիսի քննարկում էր վերջերս, մէկն ասում էր, որ մենք չափազանց շատ հետքեր ենք թողնում համացանցում, այստեղ եւ այնտեղ, ու որ շատ չենք մտածում ինչպէս է դա դիտուելու, ընկալուելու յաջորդ սերունդների կողմից։ ինչպէս են մեր երեխաները կարդալու մեր բազմաթիւ սէրերի, հիասթափութիւնների, տխրութիւնների մասին, ինչպէս են տեսնելու մեր չմտածուած ասածները, վատ փաստարկները, յիմար արտայայտութիւնները։ Ու այդ ամէնը, իր կարծիքով փոխելու է մարդկութեան վարքագիծը համացանցում․ մենք այլեւս աւելի քիչ կը մերկանանք եկ կը կիսուենք առցանց։
Կարծում եմ, այլ տարբերակ էլ կայ՝ յաջորդ սերունդները կը դառնան աւելի հանդուրժող, աւելի ընդունող մարդկանց այնպիսին ինչպիսին մարդիկ կան։ Այո, մարդիկ կատարեալ չեն՝ նախանձ են, խանդոտ են, յիմարութիւններ են խօսում, վատ փաստարկներ բերում։ Ստում են, տխրում են, ատում են, անյաջողութիւններ են ունենում, կեղծում են իրենք իրենց։ Ինչ կայ՝ դա է։ Ինձ թւում է, ընդունելով դա ապագայ մարդիկ հակուած կը լինեն աւելի քիչ դատապարտել, պիտակել, ծաղրել, եւ աւելի շատ՝ ընդունել մարդկանց իրենց բոլոր թերութիւններով, թուլութիւններով հանդերձ։
Ու դա թոյլ կը տայ մեզ բոլորիս լինել աւելի հանգիստ եւ անկեղծ առցանց։ Սա նաեւ նշանակում է աւելի քիչ կեղծել ինքներս մեզ։
#մարդիկ #հասարակութիւն #համացանց #անկեղծութիւն
Լոյսը ձայնից արագ է, ահա ինչու որոշ մարդիկ պայծառ են երեւում, երբ դեռ չէք լսել իրենց խօսքը։
#էկրանահան `#լոյս #ձայն #արագութիւն #չաթ #մարդիկ #խօսք
— մարդիկ չէին զգում որ ես ներդուած եմ իրենց մէջ։ դա այդպէս չէր։ սակայն դա էական չէ։ բաւական չէ հոգատար լինել ինչ֊որ մէկի մասին։ բաւական չէ հասկանալ իրեն։ նա պէտք է զգայ հասկացուած։ նա պէտք է զգայ հոգատար լինելդ։
#քաղուածք #մարդիկ
ունի այդ կուլտուրան
#էկրանահան #կապ #մարդիկ #նօշ #փոստ #ֆիդօ #հասցէ #իրաւունք#բարոյականութիւն #բիէսդի #իւնիքս #մշակոյթ #շփում #համացանց #կոոլտուրա
Դոնալդ Բիսեթի հեքիաթներն եմ կարդում, երեխաների համար են, ու տեսնում եմ, ինչպէս է նա օրինակ, շեշտում է որոշակի արժեքներ, որ երեւի մարդկանց համար հիմնային են։ օրինակ, հեքիաթներն այն մասին են, որ մարդիկ տարբեր են, բայց դա պարտադիր չէ որ ընկերութեանը խանգարի, որ օգնութեան հասնելը լրիւ բնական է, եւ նման բաներ։
ենթադրում եմ, որ այդ պատճառով է նա յայտնի գրող, որ մարդկանց մօտ վարքագծի մասին է գրում։
իսկ ինչն է ինձ համար յուշագրաւ, իր մօտ կերպարները կայուն յարաբերութեան կարիքն ունեն։ Նելսոնն ու հաւը, Ջրագռաւ Դենիսը եւ կաքաւիկ Էլիսը։ Իրենք իրար գտնում են, ով ամէն օր է միասին, ով շաբաթը մէկ է հանդիպում, բայց ընկերութիւնն ընդմիշտ է։
Մտածում եմ, ի՞նչ, մարդիկ կայուն յարաբերութիւնների պահա՞նջ ունեն։
#մարդիկ #յարաբերութիւն
անկախ լինելը մարդիկ լիքը շփոթում են մեկուսացած լինելու հետ։
(cc) @{imandes ; imandes@spyurk.am}
#անկախ #անկախութիւն #մարդիկ
չեմ կողմնորոշւում որն ընտրել։
չեմ կողմնորոշւում որն ընտրել
#լուսանկարներ #պետերբուրգ #փողոց #մարդիկ
#լուսանկարներ #պետերբուրգ #քաղաք #փողոց #մարդիկ
#լուսանկարներ #պետերբուրգ #փողոց #մարդիկ
#լուսանկարներ #պետերբուրգ #փողոց #քաղաք #մարդիկ
#լուսանկարներ #պետերբուրգ #քաղաք #փողոց #մարդիկ
#լուսանկարներ #փողոց #քաղաք #մարդիկ #պետերբուրգ #երեկոյ
եկել էր մեր սենեակ եւ հարցնում էր որ առաջարկենք իր ասպիրանտուրայի հետազօտութեան թեմա։ ու մերոնք հաւէսի ընկան, եւ ոգեւորուած ինչ֊որ բաներ էին առաջարկում։
ես կարծում եմ, որ այնքան վատ չէ մարդու տնայինն անել, որքան առաջարկել իրեն հետազօտութեան թեմա։ իսկ հարցնելը նոյնն է, ինչպէս ասենք եթէ գրողն հարցնէր, թէ ինչի մասին գիրք գրի, կամ նկարիչը՝ թէ ի՞նչ նկարի։
նաեւ շատ հետաքրքիր է որ զրոյցի մասնակիցներից ոչ ոք չմտածեց, ոչ միայն որ հարցնելն է անկապ, այլ եւ պատասխանելը։
#հետազօտութիւն #թեմա #մարդիկ
#քաղաք #պետերբուրգ #աղջիկ #մուտք #հեծանիւ #մարդիկ #աղաւնի #լուսանկարներ
#պետերբուրգ #քաղաք #դալան #սէր #մարդիկ #լուսանկարներ
#սեպտեմբերի_մէկ #պետերբուրգ #քաղաք #մարդիկ #աշակերտ #մայրիկ #փողոց #լուսանկարներ
#պետերբուրգ #քաղաք #փողոց #մարդիկ #լուսանկարներ #աղջիկ #աղջիկներ
#պետերբուրգ #քաղաք #փողոց #մարդիկ #լուսանկարներ
#լուսանկարներ #պետերբուրգ #փողոց #մարդիկ #նկարներ #գունաւոր #սէր #աղջիկ
նախ ասեմ որ շատ հաւէս է նստել պատշգամբին այս անձրեւոտ օրը եւ գրել տեքստ։
«իռացիոնալ մարդ»֊ն եմ այսօր դիտել։ կինո մոսկուայում։ Ւուդին վերջն է։ Նա շատ լաւ գիտի մարդկանց։ Ու փորձում է անել խորը ֆիլմեր։ Չնայած այդ խորութիւնը միշտ չէ որ նկատում են։ Մարդ էլ չկար դահլիճում։ Եօթը զոյգ։ Պատահաբար չէ, որ Ւուդին վաղուց չի կարողանում ԱՄՆ֊ում ֆիլմերի փող գտնել։ Նա աշխատում է Եւրոպայում։ Այս ֆիլմն էլ հաւանաբար եւրոպական փողերով էր նկարահանուած։ Սա բերում է ինձ ազատ շուկայի պարագայում լաւ կինո նկարելու հարցին։ Այսօր իմ սովորական պատասխանն այն է, որ շատ մեծ շուկայի դէպքում, լինում է բաւական մարդ, ով կը սպառի լաւ արուեստ, եւ այդ փոքր շուկան բաւական է լինում, որ ինչ֊որ մէկը փող ներդնի, ու շահոյթ ունենայ։ Բայց կարծես թէ նոյնիսկ ԱՄՆ֊ի շուկան չի հերիքում։
Ֆիլմը մարդու մասին է, ով ամբողջ իր կեանքը արդարութեան համար պայքար է մղել։ Ու այդ պայքարն իրեն թանկ է նստել՝ մօտ մարդկանց կորուստ, ծանր հիւանդութիւն, եւ նա վերջապէս թեւաթափ է եղել։
Որովհետեւ նա փորձում էր պայքարել այսպէս ասած, «խաղաղ» մեթոդներով։ Իսկ իր դէմ խաղացել են բնաւ ոչ խաղաղ։ Խաղաղ պայքարը շատ դէպքերում դատապարտուած է պարտութեան։
Ու հիմա այդ մարդը վճռում է մի բան անել, մի մանրուք, իր այլ պայքարների համեմատ, բայց անօրինական, ոչ խաղաղ։ Նա վճռում է գործել այնպէս, ինչպէս գործում են իր հաւատացած արդարութեան դէմ։ Նա մտածում է, որ կարող է յաղթել։
Սակայն ֆիլմն այն մասին է, որ նա չի կարող։ Այս աշխարհում՝ չի կարող։
Եւ նա խոստովանում է իր սիրած աղջկան, յուսով որ աղջիկն իրեն կհասկանայ։ Իսկ աղջիկն իհարկէ չի հասկանում։ Նախ որովհետեւ փոքր է, ու յետոյ այդ պայքարը իրենը չէ իրականում։ Շատ «քուլ» է երեւում այդպիսի մեծ, ամէն բան տեսած տղան, միայն մի բան էր իր մէջ անյարմար՝ պարտուած էր։ Բայց երբ նա կրկին ընդվզեց, սկսեց պայքարել արդարութեան համար, ծիտն այդպիսի մարդուն ընդունել չկարողացաւ։ Եւ գնաց հետ, իր լաւիկ, առանձնապէս ոչ մի սկզբունք չարտայայտած տղայի մօտ։ Ում հետ կոմֆորտ է։
Երեւի թէ որովհետեւ այդ ծիտը, նա փիլիսոփային չէր սիրում։ Չէր սիրում նաեւ այն Իսպանիա թռնել ուզող կինը։ Երկուսն էլ իրականում նրան օգտագործում էին, մէկը՝ դեռ ոչ շատ գիտակցուած, միւսը՝ արդեն բաւական գիտակցուած։ Գիտէր ինչ է իրեն պէտք։ Նա չէր յանձնի փիլիսոփային ոչ թէ գաղափարի պատճառով, այլ քանի որ՝ բա ի՞նչ է անելու, հազիւ իրեն հարմար տղայ է գտել։
բացի դրանից, ֆիլմն այն մասին է, որ մենք ունակ չենք տարբերակել որտեղ է պէտք լինել ազնիւ, իսկ որտեղ՝ չէ։ եւ որն է այդ ազնիւը այս աշխարհում, ուր իշխում է դաժանութիւնն ու բռնութիւնը։ հենց ֆիլմի սկզբից էլ փիլիսոփան այդ օրինակն է բերել՝ դուք կհանձնէ՞ք գողին ոստիկաններին, եթէ իմանաք, որտեղ է նա թաքնւում։ իսկ հրէաների ընտանիքին՝ ֆաշիստներին կհանձնէ՞ք նոյնպէս։
Ռոյը, աղջկայ երիտասարդ ընկերը, իհարկէ յիմարի պէս ծտին հետ է ընդունել։ Չնայած նա այլի է արժանի, իմ կարծիքով։ Մարդ չպէտք է իր սխալների համար դրական ամրապնդում ստանայ։ Մենք ունենք կոտրուած տաշտակի մասին հեքիաթ։ Դա արդարութեան մասին է, այդ հեքիաթը։ Իսկ նա ով բացասական ամրապնդում չի ստանում, հակում է ձեռք բերում կրկին չարաշահել իր ունեցած մարդկանց։ Իր հերթին Ւուդին շատ մօտ է անում ֆիլմը կեանքին։ Այո, տղան իրօք յիմարի պէս հետ էր ընդունելու։ Առանց ոչ մի կշտամբանքի։ Բայց այս անգամ։ Ոչ յաջորդ։
Նոյնը այն լքուող ամուսինը։ Ասում է՝ «լաւ մտածիր»։ Ի՞նչ լաւ մտածել։ Գնա՛ գրողի ծոցը։ Եւ տղան, եւ այդ ամուսինը կարող են մտածել, որ իրենց բախտը բերել է՝ իրենք այդ իրենց ծտերին հետ ստացան։ Բայց ես այդպէս չեմ կարծում։ Լաւ հնարաւորութիւն ունէին տեսնելու, ով է իրենց իսկական ընկերը։ Տեսնել ուզել է պէտք միայն։
Ու այստեղ եւս մի այլ հարց է ծագում։ Իսկ իրենց պէ՞տք է ընկեր։ Թէ՞ պէտք է լաւ ծիտ/քուլ տղայ/իսպանիա տանող ունենալը։ Տղաներին էլ։
Ռոյը այդ ծտին կը շրջապատի սիրով, կանի ամէն ինչ որ նա իրեն լաւ զգայ։ Իսկ կանի՞ ծիտը, թէ չէ, ես չգիտեմ։ Քանի որ պարզ չէ բնաւ, նա սիրել ունա՞կ է թէ ոչ։ Ո՞ւր է կորել այդ իր կարեկցանքը՝ փիլիսոփայի ծանր փորձութիւնների հանդէպ էմփաթիան։
Գուցէ ոչ մէկն էլ ունակ չէ, պարզապէս գտնում են հարմար մի տարբերակ, շահերի համընկում, հետաքրքիր կը լինէր իմանալ ինչ է մտածում այդ մասին ինքը՝ Ւուդին։ Նկատի ունեմ՝ իր ֆիլմերը կրկին դիտել, եւս մի անգամ շուրջը նայել ու մտածել։
Ւուդին շատ հաւէս է վառում, (expose) տեսանելի դարձնում մարդկանց մէջ չափազանց տարածուած վարքագծի շաբլոններ։ Շաբլոններ, որ մենք թէեւ նկատում ենք, բայց ինքներս անզօր ենք ինչ֊որ բան փոխել մեր մէջ։
Ես այդ ժամանակ մտածում եմ՝ ինչ նման են մարդիկ դրանով։ Բոլորը ինչքան նմանութիւններ ունեն։ Ոչ միայն արտաքին, փաստօրէն։ Ինչքան կանխատեսելի են։ Ես էլ։
Կադրում ուշադրութիւն գրաւեցին Դոստոեւսկու «Ապուշը» ու Հաննա Արենդթի մասին գրուածքը։ Առհասարակ, ակնյայտ է որ Ւուդին Դոստոեւսկու վրայ տարած է։ Սա առաջին անգամը չէ։ Ու գուցէ իր ֆիլմերը ապագայում լինելու են «պարտադիր ընթերցանութիւն», ինչպէս այսօր Դոստոեւսկին է։
այսքանը, գուցէ ինչ֊որ բան աւելացնեմ մեկնաբանութիւններում։
եւ այդպէս
մտածեցի լրացում անել այն էթիկայի եւ բարոյականութեան մասին գրառմանը։
մտածեցի, որ էթիկա բառը մենակ մարդու մասին չի։ դա միշտ իր ու մէկ կամ շատ այլ մարդկանց յարաբերութեան մասին է։ օրինակ, յիշեցի, ինչպէս էինք մենք, երբ ձայներիզները վերադարձնում էինք, աշխատում պերեմոտած լրիւ մի կողմ փաթաթած տալ։ դա վերաբերմունքի, մօտեցման, յարգանքի, էթիկայի մասին էր։
իսկ բարոյական կամ անբարոյական անուանելու համար պէտք չէ յարաբերութիւն դիտարկել։ կարելի է ասել, որ ասենք նա անբարոյական է, քանի որ ճմրթած շապիկ է հագնում։ այսինքն պէտք է որեւէ մի նշան, ոչ թէ յարաբերութիւն կոնկրետ այլ անձի հետ։ նշան՝ ինչպիսին է նա։ եւ հետեւաբար՝ պիտակ։ նա՝ ճմրթած շապիկ հագնող է՝ հետեւաբար անբարոյական։
իսկ երբ նա պտտել է կամ չի պտտել ժապաւէնը, դա բոլորի հանդէպ չէ, դա այն մարդու հանդէպ է, ում վերադարձնում է ժապաւէնը։ կամ, ում չի վերադարձնում, կամ ժամանակին չի տալիս, կամ տալիս է ծամած ու չի ասում։ դա յարաբերութեան մասին է արդեն յստակ մարդկանց միջեւ։
#էթիկա #բարոյականութիւն #յարաբերութիւն #մարդիկ #ձայներիզ #ազատութիւն
իմ «վիճակագրութեամբ», ամառը շատ զոյգեր են բաժանւում։ իսկ աշնանը՝ ստեղծւում։
ենթադրում եմ, նրանից է, որ ամառը՝ գայթակղութիւնների ժամանակ է, շուկան հնարաւորինս առատ է, լաւ երեւացող է․ շատ մարդիկ ես հանդիպում սկսած փողոցներից, աւարտուած զանազան միջոցառումներով։
իսկ աշնանը արդեն բոլորին տեսել ես, սկսում է ցրտել, ու դա ընտրելու ժամանակն է։
#մարդիկ #յարաբերութիւններ #ամառ #աշուն #ընտրութիւն
Արթինի հետ Քարֆուր էինք գնացել, շփւուել եմ աշխատակազմի հետ։ Տպաւորութիւն ունեմ, որ իրենք իրենց այնտեղ մարդ են զգում։ Նոյնիսկ հաւաքարարը՝ նա ինչ֊որ մի փոքր խանութի հաւաքարար չէ, նա համազգեստով է։ Իսկ ինչ ասել այս սեքիւրիթի֊ների մասին, ով այնքան կարեւոր են իրենց զգում եւ սպիտակ վերնաշապիկի վրայի ամերիկեան ոստիկաններին յիշեցնող կարկատանների, եւ իրենց ռացիաներով լուրջ զրոյցների պատճառով։ իսկ այն աղջիկը, որ Արթինի սարքած «պահարանի» վրայի կոճակներն է սեղմում, եւ հետեւում լոյսերին։ Կամ փոխում եւ շարժում տեսախցիկները, լրիւ, ինչպէս «տերմինալ» ֆիլմի ՋՖՔ օդակայանի սեքիւրիթին լինի։
Այդ մարդիկ չեն արտագաղթի, ո՞ւր արտագաղթէն, գնան ափսէ՞ լուանան, կամ աղի՞ւս շարէն։ Իրենք իրենց գնահատուած են զգում, ի տարբերութիւն, այլ, տեղական աշխատատեղերի։ Որովհետեւ այստեղ իրենք աշխատում են ամբողջ աշխարհում վրիպազերծում անցած ունիվերսալ համակարգում, ուր բացի նրանից որ աշխատահոսքը լաւ է նախագծուած, աշխատողին յարգում են, եւ դա աշխատահոսքի մասն է, իսկ հայաստանեան ընկերութիւնում, ոչ աշխատահոսքն է նախագծուած կամ վրիպազերծուած, ոչ էլ իրենք պէտք է իրենց լաւ զգան, ինչի՞ լաւ զգան։ Մեզ այսպիսի ընկերութիւններ են պէտք, Քարֆուրի պէս, որ ՏՏ չեն, սովորական, կրթութիւն չունեցող մարդկանց համար են, որ շատ լինէն, ու միւս տեղական գործարարները ստիպուած լինէն մրցել աշխատողների համար եւ սովորել ինչպէս է պէտք աշխատահոսք կազմակերպել։
#աշխատանք #արտագաղթ #վրիպազերծում #աշխատահոսք #մարդիկ
ես գիտէի որ «նորմալ» ռուսներ կան։ կարդում էի։ բայց չէի զգում, երեւի չէի հաւատում, մտածում էի, որ պետդեպի փողերով են գրում շատ քիչ են, ոնց որ չլինեն։ իսկ երբ տեսայ կենդանի, շօշափելի ռուս, ով ահաւոր ամաչում է, ինչպէս արտայայտուեց «Ղրիմի անեքսիայի» եւ ընդհանրապէս ռուսական միլիտարիստական եւ ագրեսիւ քաղաքականութեան համար, ով շատ սկզբունքային է, ազնիւ, վեհ, ապա ես այլեւս էլ չեմ կարողանում ընդհանրացնել։ ու ես ռուսերէնին շատ լաւ եմ տրամադրուած, ու ահաւոր ուրախ եմ, որ վատ չեմ տիրապետում։ ու առհասարակ իրենց մասին ինչ֊որ ջերմ բաներ եմ ուզում ասել։ որ գուցէ կասեմ յաջորդ փոստով։ #ռուսերէն #մարդիկ
կարդալով գիրք, կամ նայելով կինո, մենք ապրում ենք ուրիշ, այլ կեանքեր։
գուցէ այդ պատճառով էլ սիրում ենք՝ թոյլ է տալիս ապրել ոչ միայն քո կեանքը։ #մարդիկ #կեանք #յերիւրանք
չդիմացայ, այսօրուայ նկարները լցրեցի։
#electricyerevan #լուսանկարներ #երեւան #հաւաք #բաղրամեան #փողոց #մարդիկ
Մարդու համար անտարբեր լինելն ամենաբարդն է։
Աւելի բարդ է, քան ծխելը թարգելը։ Աւելի բարդ է, քան մօտ էակի կորուստ վերապրելը։
Պահանջում է կարգապահութիւն եւ կամքի ուժ։ Պահանջում է միշտ աշխատել ինքդ քո վրայ։
ու տենց
Մարդու համար անտարբեր լինելն ամենաբարդն է։
Աւելի բարդ է, քան ծխելը թարգելը։ Աւելի բարդ է, քան մօտ էակի կորուստ վերապրելը։ Պահանջում է կարգապահութիւն եւ կամքի ուժ։ Պահանջում է միշտ աշխատել ինքդ քո վրայ։
ու տենց
#առօրեայ #մարդիկ #անտարբերութիւն #չանտարբերութիւն #չգիտեմ
#շուն #մարդիկ #լուսանկարներ
#լուսանկարներ #փողոց #մարդիկ #երեւան
կրկին, փորձում եմ հասկանալ՝ մարդկային/չմարդայինը որն է։ ու մտածում եմ, որ էմփաթիան է, ու ոչ քեզնով անկեղծ հետաքրքրուելը։ լինի դա այլ մարդ, կամ շուն, կամ որեւէ մէկը, ում կարող ենք հասկանալ, որովհետեւ ում չենք կարող հասկանալ… դէ, չենք կարող։ (նկատի ունեմ ՌԱՈՒ֊ի ընկալման թունելը)
ու զուգահեռ է մտքիս գալիս լուսանկարչութեան հետ։
լուսանկարչութիւնն ոչ քո մասին է, այլ քո հետաքրքրուածութեան մասին է բացի քեզնից այլ բաներով։ իհարկէ, այն, ինչով ես դու հետաքրքրւում՝ քո մասին է։ բայց ես այդ մասին չեմ։
ես կէս տարուց շատ է գրեթէ նկար չեմ հրապարակել։ բայց շատ եմ արել։ ու երբ նայում եմ, մտածում եմ, ո՞րը հրապարակել, տեսնում եմ որ նրանք, որ ինձ ժամանակին շատ էին դուր գալիս, բնաւ էլ կիսուելու բան չեն։ որովհետեւ եթէ այդ օրը հրապարակուած չլինէին, հետաքրքիր էլ չէ հրապարակել։
ու ապա նկատում եմ, որ կան ասենք լուսանկարներ, որ ընդհանուր առմամբ օրագրային են։ ու դրանք տարածելը կը նշանակի՝ տեսէք ես ինչ հետաքրքիր տպասալ ունեմ։ տեսէք ես ուր եմ եղել։ տեսէք ես ինչ հետաքրքիր կեանք եմ ապրում։
բայց չի նշանակի՝ էս ի՜նչ սպանիչ շուն է։ չի նշանակի՝ շարք շները եւ իրենց բները, կամ անտուն շները՝ տարածաշրջանում։
այսինքն՝ իմ մասին է, այդ շների մասին չէ։ ճիշտ է, այն որ ես շուն եմ նկարում, իմ մասին է։ բայց դուք հասկացաք։
օրագրային ոճի նկարներ այսօր հաւաքւում են ինստագրամում։ պարզապէս այն պատճառով որ մարդկանց մեծ մասը մարդկային չի, բաւական նարցիսիկ է եւ ինքնասիրահարուած, ու ինքնացուցադրւում են անում են օրագրային նկարներ։ այնպէս, ինչպէս կորպորացիայի փի֊առ բաժինն է հաւաքում կորպորացիայի մասին մեդիայում յայտնուող նիւթեր, ընկերութեան մասին բլոգ է վարում, կամ տարածում մեդիայում իրենց մասին նիւթեր։ դէ՝ փաբլիկ ռիլեյշնս։ բիզնես։ շուկան պահանջում է։
ու դա փաբլիկ ռիլեյշնսի մասին է, ոչ թէ ֆոտո֊ի։ պարզապէս եկէք չխառնենք։
մարդկանց պէտք չէ ցոյց տալ իրենց, ձեր կարծքով «սխալները», «վրիպումները», «թերութիւններն» ու «թերացումները»։ դա ճնշում է, դա ազդել է։
նախ, ինչի՞ համար։ մարդն այդպէս է զգացել/մտածել(գրեթէ միշտ առաջինը, ոչ երկրորդը)՝ այդպէս է արել։
նեղացրե՞լ են ձեզ։ այդպիսի բան չկայ։
use active, not passive. դու ես նեղացել։ հաւանաբար որ մանիպուլացնես նրան, որ նա լինի այլը քո հանդէպ։
ինչի՞ համար։ թող չլինի այլը։ թող ոնց կայ այդպիսին էլ լինի։
պէտք չէ փոխել մարդկանց, եւ հնարաւոր էլ չէ դա։
կարելի է նրան ստիպել փոխել իր վարքագիծը՝ մանիպուլացնելով/նեղանալով, սպառնալով, շանտաժելով, ինչո՞ւ ոչ՝ դրական ամրապնդումով։ այսինքն՝ սովորեցնել կեղծել ինքն իրեն։
այդպէս էլ սովորեցրել ենք՝ բոլորն իրենց կեղծում են։ կեղծում են՝ որ գրագէտ են, կեղծում են՝ որ սա գիտեն, նա գիտեն, կեղծում են՝ որ լաւը երեւան, դրական ամրապնդում ստանան, չմերժուեն։
որ լաւ ֆոտո լինի, այսինքն, վիտրինային։ լաւ գովազդ լինի։ քանի որ մենք շուկայական յարաբերութիւններին սովոր ենք։ այն էլ դրա բռի ձեւին՝ «նաղդել» ապրանքը ցանկացած գնով, եւ հետ չընդունել։
չէ, ասում ես։ «չի՛ զգում որ վատ բան է արել, եթէ զգար ապա… չէ որ նա լաւն է իրականում։»
դէ որ չի զգում, թող չզգայ ուրեմն։ ուրեմն չի զգում այդպիսի բաներ, նա էլ այդպիսի մարդ է։
նա էլ իրեն այնպիսի մարդ կը գտնի, ով չի զգում որ նա չի զգում։ կամ ով զգում է որ նա զգում է։ թող հանգիստ նրան։
քեզ թւում է՝ վատ բա՞ն է արել քո հանդէպ։ հա լաւ է արել։ ինչպէս ուզել է արել է։ հիմա քեզ պէ՞տք է «լաւ» բան անի, քանի որ մանիպուլացրել ես, ասենք՝ նեղանալով։
թող ինչ ուզում է անի։ ինչ կա դա է։ գոհ եղիր նրանով ինչ կայ։ կամ մի եղիր մօտ իր հետ, եթէ չես կարողանում չազդել։
մօտ մարդկանց աւելի շատ են փոխում, որ յարմարեցնեն իրենց։ տանդ բազկաթոռը որ քեզ հարմար լինի։ ու որ հիւրերը տեսնեն, ասեն այս ինչ հաւէս տուն է։ չէ, մարդը բազկաթոռ չէ։ հիւրերն էլ գրողի ծոցը։
մի փոխէք, եթէ պէտք է դրա համար մօտ չլինել՝ մի եղէք մօտ։ բայց մի ճնշէք մարդուն։ թողէք «վատը» լինի։
ու փոխել մարդուն չի լինի։ նա է որոշում ինչպիսին է ուզում լինել, նա է որոշում ումից է ուզում ազդուել։
թող ինչ ուզում է անի։ թո՛ղ հանգիստ։
իհարկէ, դու թողնես՝ միեւնոյն է տարբեր տեղերից այդ խեղճ մարդու վրայ ազդելու են։ ազդելու են ոչ միայն այն մարդիկ, ում նա պէտք է այս կամ այն ձեւ, ազդելու է նաեւ «հասարակութիւնը», յաճախ նա արձագանքելու է այդ ճնշմանը փոխուելով դէպի հակառակ կողմ, քան մղում են, թէկուզ առանց ճնշման այն կողմ չէր գնայ։
կամ դրական ամրապնդելու են, նա էլ այնպէս կանի, որ կրկին ամրապնդեն։ դէ թող անի, եթէ նրան դա է պէտք։ եթէ ուզում է ինքն իրեն այդ գնով կեղծել։
(այո, ուզում է։ մարդիկ անում են այն, ինչից լաւ են զգում։ այլապէս թմրադեղերի խայծը ուտող չէր լինի, նոյնիսկ երբ դա հակաօրինական է, կամ բոլորին յայտնի են վնասները։ եւ պատահական յղիութիւններ չէին լինի։ դէ թող ստանայ իր դրական ամրապնդումը, քեզ ինչ, ափսո՞ս է։ դու քո մասին մտածիր։)։
բայց դա քո գործը չէ։ դու մի ճնշիր։ մի էլ ամրապնդիր։
դա իրենց յարաբերութիւններն են՝ իր ու հասարակութեան, իր՝ ու այլ մարդկանց։ գոնէ դու թող հանգիստ։
ու կենտրոնացիր քո վրայ։ եթէ ինչ֊որ մէկին ուզում ես փոխել ապա կարող ես քեզ փոխել։ եթէ դա հնարաւոր է։
զանգ․
— լոկալ ցանցը չկայ։ — հա՞։ կայ ինձ մօտ։ քեզ էլ եմ կպել, տեսնում եմ։ — չէ, հեռախօսով չեմ կարող կապուել։ — հա՞։ մենք հիմա հեռախօսով չե՞նք խօսում։ — չէ, ամերիկա չեմ կարող զանգել։ — … լոկալ ցանցը չկա՞յ, որովհետեւ։ — այո։ — …
#զրոյց #աջակցութիւն #կապ #ցանց #հեռախօս #զանգ #մարդիկ
փիքափերները գիտեն ինչ կարեւոր է շփուել։
ասենք, եթէ մի երեք տղայ գալիս են փաբ, մենակ մենակ նստում խմում են, նայում աղջիկներին, իսկ ասենք մի ժամ յետոյ մօտենում, կպցնում, ապա իրենց մեծ հաւանականութեամբ տշելու են։ իսկ եթէ մարդը մտնում է, սկսում է խօսել ծանօթ եւ անծանօթների հետ, թւում է թէ նրան բոլորը գիտեն, ապա կպցնելն էլ անհամեմատ հեշտանում է։ իրենք սա կոչում են «սոշլ փրուֆ»։
սա ինչի՞ եմ ասում։ այդ հրէան, ով այդ քիչ քաղաքակիրթ մարդկանցից է մեր ընկերութեան, ու ում այդ մի խմբի մարդիկ ծաղրում են, նա գիտի, որ ծաղրում են, ու միեւնոյն է մօտեցաւ իրենց, սկսեց խօսել։ գիտի, որ համամիտ չեն իր հետ, լրիւ այլ քաղաքական հայեացքներ ունեն, ու միեւնոյն է իրենց հետ փորձում է շփուել, կատակ է անում, փորձում է իրենց հետաքրքիր բանից խօսել, ասենք մեքենաներից։
ենթադրութիւններ եմ անում․
գուցէ մարդուն շփում է պէտք։ կամ գուցէ ուզում է լաւը երեւալ, որ իրեն լաւ վերաբերուեն։ եւ իրեն, եւ գուցէ իր նմաններին, կամ հրէաներին։
ու հասկանում եմ, ինչքան չի փոխի դա ոչ մի բան։ որ այս մէկը, երբ նպաստաւոր պայմաններ լինեն, մատնագրի հեղինակ է լինելու։ ու կատարուած պարտքի զգացումով հասցնելու է այն համապատասխան մարմիններին։
ու այդ քաղաքակիրթը, զարմանում եմ ինչքան ուժ ունի, ես այդ մարդկանց հետ չէի շփուի։ երբ տեսնում եմ որ լաւ չեն ինձ վերաբերւում, չեմ էլ ուզում ապացուցել որ լաւն եմ։ չէք տեսնում, ուրեմն պէտք էլ չէ, կաշուիցս դուրս չեմ գալու։
եւ այդպէս
քանի որ ուրիշն է քեզ գրանցողը, ապա ամէն անգամ մարդ կորցնելիս, դու կորցնում ես ինքնութիւններիցդ մէկը։
եւ այդպէս
Դովլաթովը գրում էր՝ «կոմունիստներից վատ միայն հակակոմունիստներն են»։
Դա յիշեցի, քանի որ ուզում եմ գրել, թէ ինչ մտքեր էին պտտւում գլխումս «ես քաղքենի» եմ երգի հետ ծանօթանալուց ի վեր։
ի՞նչ է հիմնականում ասւում երգի մէջ՝ «ես քաղքենի եմ, ես անում եմ այս ու այն հասարակութեանը ոչ օգտակար գործերը»։
այդ խմբին, երաժիշտներին, ես իհարկէ հասկանում եմ։ իրենք զզուած են, իրենք «ֆրութրեյթդ» են։ ու արտայայտում են դա երգով։
դա ես կարող եմ հասկանալ։ ի՛նձ դա բարդ չէ բնաւ։
սակայն ես ուզում եմ անել այն, ինչ ինձ բարդ է՝ դնել ինձ ոչ թէ այս խմբի անդամների տեղ, այլ այն Վալոդի, կամ Ժենյայի, ում մասին են, ընդհանուր առմամբ երգել, ու ով դա, գուցէ պատահաբար լսի։ Ի՞նչ է նա զգալու։ Կարծում եմ՝ գրողի ծոցն է ուղարկելու այդ բառերը, խմբի անդամների հետ միասին։ Իսկ եթէ իմանայ, որ խմբի անդամները յստակ կուսակցութեան անդամ են, չի բացասւում, որ կամրապնդի այդ կուսակցութեան հանդէպ իր բացասական վերաբերմունքը։
փաստօրէն, այդ կերպ ընդգծւում են, նշւում են, յստակեցւում են որոշակի խմբի կոնտուրները՝ դու այդ խմբի մէջ ես՝ վատն ես, ես այդ խմբից դուրս եմ՝ լաւն եմ։ Այսինքն, «ես քաղքենի եմ»֊ը տարանջատում է հասարակութիւնը, ոչ թէ միաւորում այն որեւէ քաղաքական դիրքորոշման շուրջ։
Ի տարբերութիւն, «Լաւ էլու» «ես ուրիշեմ»֊ը դա չի անում, քանի որ բոլորս էլ ուրիշ ենք, ինչ֊որ կերպ։
Ի դէպ, ես չեմ կարծում, որ չքաղքենի զանգուածը պէտք է զբաղուած լինի որեւէ այլ զանգուած «քաղքենի» պիտակաւորելով։ Դա հենց իրենց թիրախի՝ քաղքենիների զբաղմունքն է սովորաբար լինում։ Բայց սա չէ կարեւորը։
Ակնյայտ իրողութիւն է, որ այդ Վալոդը, ու այդ Ժենյան, ում երգը ծաղրում է, իրենք մեր կողքը ապրում են, նոյն շէնքում, իրենք մեզ հետ աշխատում են նոյն հարկում, իրենք մեզ հետ երթեւեկում են նոյն երթուղայինների մէջ։ Ու իրենք ոչ մի տեղ չեն անհետանալու երկրի երեսից։ Իսկ երբ անհետանան, ասենք բնական աղէտի, կամ պատերազմի պատճառով, կամ ծերութիւնից, ապա հաւանական է, որ մեզ հետ միասին։
Խնդիրն այն է, ինչպէս անել, որ այդ Վալոդը, եթէ նա ոստիկան է, այնքան պատրաստ չլինի կրակել խաղաղ ցուցարարներին, իսկ Ժենյան, եթէ նա ուսուցչուհի է, այնքան էլ պատրաստակամ չմասնակցի կեղծիքներին։
Խնդիրն այն է, ինչպէս անել, որ Վալոդն ու Ժենյան գան հանրահաւաքի այդ երաժիշտների հետ միասին, եւ քայլեն իրենց հետ ուս ուսի երթի ժամանակ։ Եւ չէ՞ որ այդ մասին է «համազգային» բառը։
իրականում երաժիշտներն ու «վալոդները» շատ աւելի ընդհանուր բաներ ունեն, քան իրենց գուցէ թւում է։ Օրինակ, ունեն լիքը ընդհանուր խնդիրներ։
Ու ապա, օրինակ ընդգծելն այդ ընդհանուր խնդիրները շատ աւելի օգտակար է առողջութեանը հասարակութեանը, քան օրինակ, պիտակաւորելը մեր կողքիններին, եւ բաժանելը մեզ ըստ այդ պիտակի։
Վալոդն ու Ժենյան, իհարկէ, իրենց մեղքի պատառն ունեն։ Բայց իրենց չի պէտք հարուածել արուեստագէտին։
Հարուածել պէտք է նրանց, ով ունի իշխանութիւն, ով ունի ուժ, նրանց, ով կազմակերպում է Վալոդի եւ Ժենյայի քննադատուող գործունէութիւնը։
«Ես օլիգարխ եմ, օլիգարխ», կամ «ես օպրիչնիկեմ, օպրիչնիկ», կամ ես «նախագահի բարեկամն եմ, բարեկամ, եւ իմ ուզածով կը քշեմ փողոցներով, կը քշեմ, եւ ում ուզեմ տակը կը գցեմ, կը գցեմ, ու ինձ այդ համար բան չի լինի, չի լինի»՝ հաւասարապէս հարազատ է եւ Վալոդին, եւ պանկին։
Եւ ի վերջոյ, կարող է ստացուել, որ Վալոդը, Ժենյան, եւ այդ պանկը կանգնեն իրար կողք հրապարակում եւ միասին քայլեն երթի ժամանակ։ Ու դա բնաւ էլ վատ չէր լինի։
Ու ես չեմ ասում՝ վատ են անում, երգում են։ Կամ ինչ պէտք է երգեն։
ես ասում եմ, որ իմ կարծիքով սա հասարակութեանը ընդհանուր խնդիրներ լուծելու շուրջ միաւորող երգ չէ։
եւ այդպէս
ես անհանգիստ չեմ, որ դու չասացիր «հեյ», երբ եկար օնլայն։
ես չեմ վախենում, որ չես էլ ասի այսօր։
ես չեմ վախենում՝ ոչ բոբո «ֆրենդ զոն»֊ից, ոչ էլ քո ուրիշի հետ մտերմանալուց։
ինձ չի անհանգստացնում ինչ ես հենց հիմա անում։
ինձ մէկ է, որ ես քո համար չափազանց հասանելի եմ։
(ես ութերորդ դասարանում չեմ։)
ես ոչ մի բան չեմ սպասում։ ոչ զանգի մեյլի, ոչ հանդիպման, ոչ «գրկում եմ»֊ի, ոչ էլ գրկելուն։
ես չեմ ուզում հաշուել, ով ինչքան ինչից տուեց։
ես չեմ անհանգստանում «ինչ կը լինի», կամ ինչպիսին պէտք է լինի այն։
ինձ հանգիստ է, ես զգում եմ անպարտելի, անվտանգ, անկախ։ այն ինչ ես ունեմ, ոչ ոք չի կարող ինձնից խլել։
ու ես ուզում եմ դու հանգիստ լինես։
չեմ էլ ուզում գրել քեզ «հեյ», որ չանհանգստացնեմ։ երեկ գրել էի, որովհետեւ մտածեցի, որ կարող եմ մոռանալ, ինչպէս են գրում «հեյ», ու ինչպէս են գրում դրանից յետոյ (ոչ թէ ինչ)։
այնպէս որ հիմա ես եմ ասում քեզ՝ «դու հանգիստ»։ իսկ դու կարող ես պատասխանել՝ «անհանգիստը կոլեանի բլոգն է»։ ժպիտ։
հ․ գ․ առաջ ենթադրում էի, որ կան «իմ մարդիկ», ու իրենցից կախուած է, իրենք իմն են թէ չէ։ հիմա՝ որ «իմ մարդկանց» ես եմ ընկալում անկախ իրենցից։
այն կարեւոր հարցը, ի՞նչ անել այդ մարդկանց հետ, ով չեն կորի, եթէ վաղը կորի պուտինը։ այն ուսուցչուհիների հետ, ով լցոնումներով է զբաղւում, այն աշխատողների հետ ում բերում են հաւաքներին, այն տիտուշկաների հետ, ում պատրաստում են ցրել հաւաքները։
http://mi3ch.livejournal.com/2854955.html
#ռուսերէն #ընտրութիւններ #հոգեբանութիւն #մարդիկ #անձ #հասարակութիւն #համայնք #ինքնութիւն
մենք որպէս տեսակ էւոլիւցիոն ուղղու այնպիսի հատուածում ենք, որ մեզ այլեւս հարազատ չեն մեր գեները կրող հարազատները, ու հարազատ են մեզ մօտ արժէքներ կրողները։
#էւոլյուցիա #մարդկութիւն #մարդիկ #արժէքներ
վերջն է՝
https://soundcloud.com/guardianscienceweekly/sapiens-a-brief-history-of
#անգլերէն #մարդիկ #պատմութիւն #էվոլյուցիա #գիտութիւն #վերջն֊է #լսելիք #փոդքաստ #դիզայն #ապագայ #սէր #մարդկութիւն
իսկ մարդկութեան պատմութեան մնացած մէկ տոկոսի ընթացքում մենք բառացիօրէն ինքներս մեզ անցել ենք։ մեր ժամանակակից օրէնքներն ու բարոյական նորմերը անհամեմատ աւելի մարդկային են, քան մեր բնազդային վարքագիծը, որը պարզապէս չի հասցնում այդքան արագ փոփոխուել։
https://www.youtube.com/watch?v=n8moLsg_eT8
#ազատութիւն #մարդիկ #քարոզչութիւն #հայրենասիրութիւն #մարդկութիւն #պատմութիւն #պատերազմ #ալտրուիզմ #մանիպուլյացիա #հարեւանութիւն
մարդը լրիւ առանձնանում է (ու դեռ հին մարդիկ դա հասկանում էին, աստծուն ստեղծելիս եւ նրան մարդու յատկանիշներով օժտելիս) նրանով, որ նա (երբեմն) դիզայն է անում, իսկ մնացած ամէն ինչը «ինքն իրեն» է դիզայն լինում։
մարդը եւ շէնք, քաղաք է դիզայն անում, եւ հասարակութիւն, եւ ինքն իրեն։
ինքն իրեն առաջացածը կարող է լինել եւ գեղեցիկ, եւ տգեղ։ լաւ դիզայն արուածը միշտ գեղեցիկ է։
օրինակ, կենտրոնացումը ինքն իրեն է առաջանում։ մանաւանդ թոյլ կարգաւորուող կապիտալիզմի պարագայում։
իսկ ապակենտրոնացումը, որ սիրուն լուծում է, ու հարմար է մեզ, մարդկանց, դիզայն արուած է՝ ասենք համացանցը, մեյլը, ջաբերը, որոշ ժամանակակից քաղաքներ։
բռնապետութիւնը նոյնպէս «ինքն իրեն» է առաջանում։ յատուկ ջանք է պէտք լինում փտելը կանխելու, ժողովրդավարութիւնը պահելու, ուժեղացնելու համար։ իսկ իշխանութիւնը ձգտում է կենտրոնացման, ուղղահայեացի։ ժողովրդավարական երկրներում եւ տարբեր մակարդակների չինովնիկները, եւ ՏԻՄ֊ը աւելի ինքնուրոյն են, անկախ, համայնքներն աւելի լիազօրուած են։
#դիզայն #ճաշակ #նախագծում #կապիտալիզմ #բռնապետութիւն #ժողովրդավարութիւն #մարդ #մարդիկ
երեկոյեան մարդիկ աւելի տխուր են, քանի որ աւելի մենակ են՝ առանց ստուեր։
#ստուեր #մարդիկ
դիսքլեյմեր․ ես հոգեբան չեմ բնաւ, ու չեմ էլ ուզում։ ես կարող է եզրերի սխալներ արած լինեմ։ ու ես բնաւ չեմ կարծում որ իմ ասածը ճշմարտութիւն է։ ես փնտրտուքների մէջ եմ ու փորձում եմ իմ մտքերը ձեւակերպել։ Սա բնաւ ձեռնարկ չէ։
մենք բոլորս սովորում ենք շփուել տարբեր եղանակներով, հաւանաբար դրա մէջ կարեւոր դեր է խաղում այն, ինչ շփում ենք տեսնում, երբ մեծանում ենք։
ուզում եմ մի երկու սայթաքելու, մոլորուելու ձեւի մասին գրել, որ քանդում է յարաբերութիւնները։
օրինակ սա՝ ենթադրութեան, մեկնաբանութեան եւ փաստի տարբերութեան մասին է։
ասենք․ «դու անասուն ես»։
«դու քեզ հեռու ես պահում»։
«դու միշտ կծում ես ինձ»։
«դու անզգայ ես»։
«դու թքած ունես»։
նախ, այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։
«անասուն»․ կարո՞ղ է մարդ գտնուի, ով չի համարում որ նա անասուն է։ հաւանական է։
«հեռու պահել»․ կարող է թուալ եթէ մարդը յոգնած է, կամ այլ բանով է անհանգստացած։
«կծում ես»․ էլի վիճելի է։ մէկը կընկալի որպէս կծել, իսկ մէկը՝ որպէս մտահոգութիւն։
«անզգայ/թքած»֊ը կրկին վիճելի են, քանի որ սրանք մեկնաբանում են վարքագիծը։
Ի՞նչը վիճելի չէ։
Դիտարկումը, փաստը։ (ոչ բոլոր փաստերը, այդ մասին յետոյ)։
Օրինակ․
«դու ուշացար»։
«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։
«դու ասացիր որ ինձ չես սիրում»։
«դու խօստացար որ կը զանգես, եւ չզանգեցիր»։
«Դու ուշացար»֊ը վիճելի չէ, եթէ դու իրօք ուշացել ես։
Իսկ «դու ասացիր որ չես սիրում ինձ» եւ «անասուն»֊ի մասին ուզում եմ առանձին ասել, որ դրանք համատեքստից կախուած արտայայտութիւններ են, թէկուզ եւ արուել են։ Իրենց համատեքստից դուրս դիտարկել չի կարելի, կարող է մարդուն այդ պահին շատ ցաւում էր, նա վիրաւորուած էր, ու դա հեչ պարտադիր չէ որ փաստի արձանագրութիւն լինի։
Այլապէս, ենթադրելով, մենք պիտակում ենք մարդկանց մեր մեկնաբանութիւններով։ Եւ զարմանալի չէ, եթէ մարդը մեր պիտակը իւրացնի, անկախ նրանից, թէ ինչ կապ ուներ դա իրականութեան հետ։
Նաեւ, մենք պիտակում ենք մարդկանց ասելով․ «կեանքիս սէրը», «ծրագրաւորող», «սպանիչ ծիտ»։
«կեանքիս սէրը» անկապ արտայայտութիւն է, քանի որ նա անձի մասին չէ։ սրանով դու նշում ես, որ նա գոյութիւն ունի քեզ հետ կապ ունենալով, ոնց որ իր միակ դերը քո «սէր» լինելն է, իսկ նա գոյութիւն ունի քեզնից անկապ, անկախ, այնպէս որ այսպէս ասելն անկապ է։
«ծրագրաւորողը» նոյնպէս անձի մասին չէ։ ոնց որ նա մարդ չէ, այլ ընդամէնը մասնագիտութիւն։ կամ ոնց որ այդ մասնագիտութիւնն արդեն ամէնը իր մասին ասում է, սահմանում է։ Ասելով «ծրագրաւորող» մենք անտեսում ենք, որ նա ունի իր հետաքրքրութիւնները, ձգտումները, վախերը եւ ցանկութիւնները։ Նա ռոբոտ չէ, նա կարող է լացել, կարող է հուսալ, կարող է երազել։ Այս ամէնը ոնց որ անտեսուած լինի, երբ մենք ասում ենք իր մասին՝ «ծրագրաւորող»։
Ասելով «սպանիչ ծիտ» մենք դիտարկում ենք նրան որպէս օբյեկտ, ում կարելի է ուզել, կպցնել, շահել, հետեւից ընկնել, կրկին մոռանալով, անտեսելով որ նա անձ է, ու իրեն կարող է ցաւել, նա կարող է ինչ֊որ բանից ուրախանալ։
Պիտակները գուցէ երբեմն օգտակար են, բայց վտանգաւոր են, երբ մենք ինդեքսաւորում ենք, կատալոգաւորում ենք մարդկանց այդ ձեւով։ Մենք նոյնիսկ կարող ենք մարդկանց ասենք մեղադրել կամ ներել այս կատեգորիաների ու պիտակների հիման վրայ։
Եւ, եթէ մարդուն շարունակ պիտակում ես, ապա վաղ թէ ուշ իրեն նայելիս կը տեսնես պիտակների ամպ, որի ետեւից մարդը հազիւ երեւում է։ Իսկ մեր ուզածը այդ հետեւինի հետ շփումն էր, ով չի երեւում։ Մեզ նա էր պէտք չէ՞ իրականում։
Ոչ մի բանն էլ հեշտ չէ, նոյնիսկ երբ պարզ է։ Այսպէս շփուելուն պէտք է վարժուել։
Ասենք, զրուցակիցդ պարբերաբար նայում է հեռախօսի մէջ, երբ դուք խօսում էք։ Դու արդեն արեցիր քո եզրակացութիւնը, նեղուեցիր, ուզեցիր կծել, կամ ասել՝ «դու ինձ արհամարհրում ես»։
Հապաղիր։ Յիշիր, որ սա ընդամէնը անկապ մեկնաբանութիւն է, հարցրու քեզ, որո՞նք են փաստերը։ Ի վերջոյ, եթէ դուք իրար հետ էք, ինչո՞ւ նա պէտք է քեզ իգնորի։ Դու կարող ես դիտարկում անել՝ «դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։ Առանց հնարած ենթադրութեան։
Սա ընդունելու մասն էր։ rx, receive։ Հիմա ուղարկելու, tx, transmit մասին։
Ինչպէ՞ս արտայատուել։ Ի՞նչ ասել։ Կրկին նոյն մօտեցումն է․ ասել այն, ինչը վիճելի չէ։
Մեր մտքերը, պիտակները, ենթադրութիւնները վիճելի են։
Մեր զգացմունքները սակայն վիճելի չեն։
Ուրեմն կարելի է ասել, թէ ինչ ես զգում։
Սա ինձ համար, օրինակ անչափ բարդ է։
Նաեւ, մեզ կարող է թուալ որ զգալու մասին ենք ասում, իսկ իրականում դա մտքի մասին է։
Ասենք․
«(Ես զգում եմ,) որ դու հեռու ես»։
«(Ես զգում եմ,) որ ես քեզ ձանձրացնում եմ»։
«(Ինձ թւում է,) աշխարհը փլուեց»։
«(Ինձ թւում է) դու հարձակուեցիր ինձ վրայ»։
Ինչպէ՞ս տարբերել միտքն ու զգացումը, հոյզը։ Օրինակ, եթէ կարող ես «ես զգում եմ»֊ի տեղը ասել «ես կարծում եմ», «ես մտածում եմ», ապա երեւի դու այնուամենայնիւ չես զգում, այլ մտածում ես։
Կարելի է փոխարինել «զգալը» «մտածելով», «կարծելով»։ Ապա չեղաւ։
Նաեւ այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։ Ու այս արտայայտութիւնները ընդամէնը մտքեր են ձեւակերպում, հասցնում։ Ու դրանք կարող է իրականութեան հետ կապ չունենան։
Որպէսզի դրանք չսկսեն իրականութեան հետ կապ ունենալ, աւելի լաւ է դրանք իրականութիւն չբերել։
Մեզ թւում է, որ մենք շփւում ենք, արտայայտում ենք զգացմունքները, բայց մենք իրականում մշուշոտ բաներ ենք ասում, ու աւելի շատ տեղ ենք թողնում նոր մեկնաբանութիւններին ու ենթադրութիւններին։
Ես կարծում եմ, ցածր մակարդակի ծրագրաւորման փորձը տալիս է ունակութիւն հասկանալու, թէ ինչ է կատարւում իրականում, երբ ինչ֊որ ֆունկցիա ես կանչում։
Կարելի է իջնել աւելի ցածր լեւել։
Փորձենք։
«Ես զգում եմ, որ դու հեռու ես»․ Սա միտք է։ Կարող է իրականում վախի մասին լինել։ Չընդունուելու, մենակութեան, լքուած լինելու վախի մասին։ Բայց արի ու հասկացիր։
«Ես զգում եմ, որ ես քեզ ձանձրացնում եմ»․ միայն բառերը պարզութիւն չեն բերում։ Կարելի է ենթադրել որ սա անվստահութեան կամ վախի մասին է։
«Ինձ թւում է, աշխարհը փլւում է»․ շփոթուած լինելու մասին կարող է լինել։ «Ես շփոթուած եմ (զգում)» երեւի աւելի յստակ է արտայայտում իրականութիւնը։ Անզօրութեան մասին կարող է լինել։ Յուսահատութեան մասին է կարող լինել։
«դու հարձակւում ես»․ կրկին պիտակների մասին է։ Դու ես կարծում, որ այս գործողութիւնը «հարձակում» է։ Կարծում, ոչ թէ զգում։ Սա զգացմունքի մասին չէ։ Առհասարակ, եթէ գործողութիւն է, ապա ինչպէ՞ս է զգացմունք կամ հոյզ։
«ես զգում եմ տագնապ, յուզուած եմ, անհանգիստ եմ, երբ ձայնդ ես բարձրացնում» — երեւի աւելի իրիականութեան մօտ, ու աւելի քիչ վիճելի արտայայտութիւն է։
Այսպէս, մտքերով կիսուելիս մենք կարող ենք իրար մոլորեցնել ու փչացնել ցանկացած շփում, մտերմութիւն։
Նա պէտք է իր ենթադրութիւններն անի, որ հասկանայ ինչպէս ես քեզ զգում։ Եթէ ասենք դու կարեկցանք ես սպասում։
Ահաւոր բարդ է հասկանալ թէ ինչ ես զգում, ոչ միայն արտայայտել։ Ես ասենք, իմ զգացմունքների հետ կոնտակտի մէջ չեմ։ Բայց կարծում եմ, կարելի է վարժուել։
ի՞նչ անել։
երեւի այսպէս․
«ես վախենում եմ, որ դու ջղայնացած ես ինձ վրայ»։
«երբ դու ուշանում ես, ես վախենում եմ, որ դու երբեք չես գալու»։
«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ էկրանին, ու ինձ հետաքրքրում է, ի՞նչ է մտքիդ։»
Այսպէս կարելի է միացնել երկու մասը․ դիտարկել փաստը, եւ արտայայտել զգացմունքը։
Սա բաւական բարդ է, եւ ինձ համար բաւական վախենալու է։ Բայց եթէ ես այսպէս անեմ, աւելի մեծ է հաւանականութիւնը, որ զրուցակիցս էլ այսպէս կանի ու մենք լրիւ չենք խառնուի։
Իհարկէ, շատ այլ կերպ ենք կարող սայթաքել եւ չհասկացուած մնալ շփուելիս։
Այսպէս, ես հիմա պարապում եմ կատուների վրայ, երբ շփւում եմ մարդկանց հետ։
ու տենց
եթէ մարդուն շարունակ պիտակում ես, ապա վաղ թէ ուշ իրեն նայելիս կը տեսնես պիտակների ամպ, որի ետեւից մարդը հազիւ երեւում է։
#պիտակներ #մարդիկ
հանդիպելիս իրար յղումներ են տալիս՝ տեքստեր, նիւթեր ու պէտք է մինչեւ յաջորդ հանդիպելը տնայիններն արած լինեն՝ կարդացած, նայած։ #մարդիկ #տնային
մարդիկ իրար ասում են՝ «պաչ», իսկ շներն ասում են՝ «լպստ»։
#մարդիկ #շներ #պաչ #լպստ
ընկերս կոնֆերանս էր գնացել դուրս, ասում է․ — այնքան հաւէս մարդիկ եմ հանդիպել։ ասենք պատկերացրու վիճակագրութիւնը․ գիտե՞ս քանի հոգի Յոլա խելախոս ուներ։ ։ՃՃՃ
#կոնֆերանս #վիճակագրութիւն #Յոլա #ճաշակ #մարդիկ #զրոյց
անգլիական այգու մուտքի աստիճանների մօտ կանգնած ծերուկը ինձ դիմեց, խնդրեց օգնեմ բարձրանայ։ նա հագել էր իր ամենալաւ շորերը՝ սպիտակ վերնաշապիկ, սեւ «կասծիւմ֊շլուար» որ մասնակցի «էրեբունի֊երեւան»֊ին, իրեն ցոյց տա, ուրիշներին նայի, ներկայացուած լինի, թէկուզ գուցէ վերջին անգամ։
մտածում եմ, ինչքան կարեւոր է մեզ համար մասնակցութիւն ունենալ որոշակի տարածութիւն֊ժամանակում։
(երբեմն դա հաւաք է, երբեմն՝ խնջոյք, փաթի, կամ միջոցառում, երբեմն՝ շուկայ, կամ ափսթոր, երբեմն՝ նախագիծ, երբեմն էլ՝ փոքր օգնութիւն, կամ աւելի առօրեայ մի բան։)
նաեւ ունենք չորրորդ չափողականութիւն՝ մարդիկ։
մասնակցութիւն ունենալ կարեւոր համայնքների, նախագծերի եւ մարդկանց կեանքում։
#երեւան #մարդիկ #մասնակցութիւն #կեանք #################################################################
ուզում եմ պատմել, ինչու եմ էմփաթիա զգում Վանաձորցի երաժիշտների հանդէպ։
մի քիչ էլ Վանաձորի մասին։
Վանաձորը ուրիշ քաղաք է, աղքատ, այդ պատճառով նոյնպէս ուրիշ։
Քանի որ աղքատ է, մեր չզարգացած անճաշակ կապիտալը լիքը բան չի հասցրել այլանդակել (բայց կամաց կամաց այլանդակում է), ու քաղաքն աւելի ութսունականներում կամ իննսունականներում է մնացել։ իսկ դա ուրիշ է, օտար եւ զարմանալի է մեզ։ երբ տեսնում ես այգում նստած ծերուկներին, յիշում ես, որ Երեւանում էլ իրենք կային առաջ, իսկ հիմա չկան։
Այնպէս չէ, որ ծերուկներ այլեւս չկան, բոլորը վերջացել են, իրենք վերականգնուող ռեսուրս են, եւ չեն վերջանում, պարզապէս հիմա անհամեմատ աւելի քիչ են հրապարակային վայրերում տուսվում իրար հետ։
Հասարակական տարածքն է տրանսֆորմացուել, հո չեն գնա օպերայի սրճարաններում նստեն, դա իրենց տեղը չէ։ (չնայած իմ տեղն էլ չէ, ու ցանկացած գիտակից մարդու տեղն էլ չէ։ օպերայի սրճարանները՝ Երեւանցիների փտելու մասին են։)։ Այսինքն Վանաձորը մեզ համար նաեւ նման է դէպի անցեալ ուղեւորութեանը։
Վանաձորում մնացել են փախած կանգառներ, հաւէս նստարաններ, արդիւնաբերական բնանկարներ։
Այն լաւ է դիզայն արուած, լայն մայթեր, առուներ անձրեւի ջրի համար, ժամանակակից է, շատ կանաչ է, ծառուղիներով է։
Մի քանի օղակաձեւ խաչմերուկ՝ քաղաքի կմախքի հոդերն են։ Մինչեւ դա չես «ջոկում» միշտ մոլորուելու ես։
Հետաքրքիր դետալ դիզայնի մասին։
Երբ Ծյոման եկել էր Հայաստան, նա ապշած էր երբ Վանաձորում տեսաւ իր մտքի իրականացումը։ Գրել էր, որ երբ մտածում էր ինչպէս լաւացնել քաղաքները, առաջարկում էր ճանապարհային նշանները կախել ոչ թէ անմիջապէս սիւներին, այլ մի քիչ հեռաւորութեան վրայ դրանցից։ Ասում էր, նոյնիսկ տաս սանտիմետրը կստեղծի հաճելի ծաւալ, եւ կաւելացնի հաճելի ստուերեր։ Պարզւում է, որ դա հենց այդպէս էլ արուած է Վանաձորում։
Ինչո՞ւ Վանաձոր՝ հարցնում է Ծյոման։ Ինչո՞ւ ոչ այլ քաղաք Հայաստանում, կամ այլ քաղաք աշխարհում։
Բայց այցելելով Վանաձոր մենք ներում ենք ժամանակակից անճաշակութիւններն, ու լաւ չգիտենք, ինչքան չհանդուրժող է այս քաղաքը եւ մեր հանդէպ, եւ իր տարբերուող բնակիչների։
Քանի որ այն միեւնոյնն է մնում է չզարգացած, նախկին սովետի գաւառական արդիւնաբերական քաղաք, ուր ապրել են բանուորներ, ով սովորաբար սիրում են կարգինը, աւանդականը։
Իմ իսկ պապու եղբայրը, երբ դեռ կենդանի էր, ու ես իրենց տանը Վանաձորում էի, պատմում էր, ինչպէս երբ իր տղան ընկաւ քաղ մաս, դեռ կոմունիստների ժամանակ, նա գնաց ոստիկանութիւն որ տղային հանի, ոստիկաններին խնդրեց՝ մազերը կկտրէք, նոր բաց կթողնէք։ Ասաց մազերը կտրեցին, յետոյ դուրս եկաւ, թէ չէ չէի կարողանում իրեն մազերը կտրել տալ։
Շատ բնութագրող է Վանաձորի համար, որ այդ իմ քեռին հիմա նոյնպէս Վանաձորում չէ։ Դուրսն է։ Քանի որ գործ չկայ։ Երեխաներն էլ Ռուսաստանում են մեծացել, ասիմիլացել, իրենց աւելի ռուս են զգում, իսկ Վանաձորը մնացել է միայն մանկական յիշատակ։ Նոյնիսկ տատիկ պապիկ հիմա չունեն, որ գնան տեսնեն, ինչպէս գնում են գիւղ, որ գոնէ գիւղի պէս ասոցացուի Հայաստանը իրենց մօտ։ Ինչեւէ։
Վանաձորը աղքատ է։
Երեւանն է աղքատ, իսկ Վանաձորը անհամեմատ աւելի աղքատ է։ Բնաւ բարեկարգ չէ, ու երկրաշարժի հետեւանքները դեռ վերացուած չեն։ Ստեփանակերտում պատերազմի հետեւանք չես տեսնի, իսկ Վանաձորում՝ երկրաշարժի՝ կտեսնես։
Ու ուրեմն, Վանաձորցիներն են աղքատ։
Ու իրենց համար խնդիր են այն հարցերը, ինչ Երեւանի երիտասարդի համար՝ այնքան էլ չէ։ Ասենք կիթառի լար առնելը։ Նախ, թանկ է։ Յետոյ էլ, եթէ փող ես ճարել, աւելի լաւ է գնաս Երեւան, քանի որ Վանաձորում լաւ լար չես գտնի։
Իրենք բնական է, պէտք է փող աշխատեն, որ ապրեն։ Իսկ գործ չկայ։ Ու մէկը աշխատում էր ինչ֊որ գործարանում, ու այդ նոյն գործարանում տեղ էր խնդրել, որ իրենք փորձ անեն։ Յետոյ հանեցին այնտեղից։ Ասում է՝ չհասկացաւ ինչու։ Իհարկէ չհասկացաւ, սա Հայաստան է, այստեղ կարելի է առանց բացատրութեան գործից հեռացնել։ Ուրիշները լիքն են։ Յետոյ աշխատում էր վաճառող սուպերմարկետում։ Էլի հանեցին։ Մի աղջիկ վզին է կախում սիգարետներով տուփն ու խանութներում տղամարդկանց հետ է շփւում։ Ասում է, այդ Վանաձորցի տղամարդկանց հետ շփուելուց յետոյ ուզում է առհասարակ ոչ մի տղամարդ մի շաբաթ չտեսնել։ Ինչպէս են իր հետ խօսում, ու ինչպէս են իրենց պահում։
Իսկ երեւանցի երիտասարդները քիթ են ծռում ոչ շատ լաւ աշխատանքից։ Իրենց աւելի լաւ աշխատանք է պէտք, ինչպէս արաբներին «շաուֆ շաուֆ հաբիբի» հոլանդական ֆիլմում։
Վանաձորցիները չեն կարողանում իրենց թոյլ տալ այն, ինչ շատերն են թոյլ տալիս Երեւանում։ Ես քանի մարդ գիտեմ, ում ասենք հիանալի գործ էին առաջարկում։ Օրինակ՝ նստիր գրասենեակում ու թուիթիր։ Կամ նոյնիսկ մի նստիր։ Ու ասենք մի հարիւր հազար դրամ կտան։ Ու այդ մարդիկ աւելի են գնահատում իրենց ազատ ժամանակը, ու չեն գնում այսպիսի աշխատանքի։ Մտածում են՝ գարեջրի ու տաքսու փող ծնողներից կստանամ, ինձ հերիք է։ Կամ մտածում են՝ ընկերս այդ ծախսը իր վրայ է վերցնում, էլ ինչո՞ւ աշխատեմ։
Սա անթոյլատրելի շռայլութիւն է Վանաձորում։ Ու ես կասէի որ այսպիսի վարքագիծը, չաշխատելը, Երեւանցիների փտելու, նեխելու մասին է։ Երբ ես այդպիսի բաների հետ եմ առնչւում, ես դառնում եմ աջ կապիտալիստ, ես հասկանում եմ, որ մարդիկ երբեք չեն աշխատի, ինքնուրոյն չեն լինի, ոչ իրենց, ոչ հասարակութեանը օգուտ չեն տալու, եթէ կարող են չաշխատել։
Միւս կողմից, Վանաձորում համեմատաբար հեշտ է գտնել փորձատեղ։ Կան լքուած «դոմիկ»֊ներ, որ կարելի է ծանօթով վերցնել, կամ շատ էժան վարձել։ Այսինքն՝ պարապելու տարածքը խնդիր չէ։ Ինչը Երեւանում է խնդիր։
Միւս կողմից, որն է տարածքի որակը։ Երբեմն մտածում ես, որ այստեղ, այս դոմիկում անհնար է ոչ միայն խումբ, այլ մի հատ հարուածային գործիք տեղաւորել։ Իսկ այս տղան, ասենք, ապրում է ցիստերնայի մէջ։ Գրեթէ Դիոգենեսի պէս։ Մի կողմից, շատ հաւէս է ու ռոմանտիկ, մինչեւ չես մտածում, որ կարող է այլ տարբերակ չունի։
Ու երբ ուրիշներն են լսում, ինչպէս են իրենք պարապում, մտնում են, ասում են՝ լսենք։ Ու էդպես ուրիշներն էլ են ոգեւորւում։
Այդ պատճառով ես կարծում եմ, որ պէտք է «շոու օֆ» լինեմ իմ բորդերով ու աշխատանքով, որ մարդիկ տեսնեն ինչ է կարելի անել ու ոգեւորուեն։ Որ ստեղ մի քիչ տեքնո միջաւայր ստեղծուի, որը ինձ պակասում է։
Մէկը բացատրում էր, որ ի սկզբանէ այդ նուագելու մշակոյթը ձեւաւորուել է քանի որ կոմունիստների ժամանակ ամէն գործարան իր պարտքն էր համարում «ՎԻԱ»֊ներ (վոկալնո֊ինստրումենտալնի անսամբլ) ունենալ։ Չգիտեմ, ինչքանով է դա ճիշտ։ Բայց հիմա իրենք իրենց հարեւաններին են տեսնում, ու հետաքրքրւում։
Ժամանակը Վաանձորում դանդաղ է գնում։ Անելու բան չկայ, կեանքը շատ ծանր է։
Ու նուագելը իրենց համար նաեւ մի տեսակ սփոփանք է։ Այդ անելանելի վիճակից։
Բացի դրանից, Վանաձորում բողոքում են, որ չի լինում մի քիչ երկար մազերով քայլել, որ չկպնեն, չի լինում փողոցում համբուրուել, ազատ չեն զգում իրենց, ու իրենց համար Երեւանը մի տեսակ Նիւ֊Յորք է։
Ուր ազատ է, ու սովոր են քիչ թէ շատ, ու անկապ խնդիրների ու կռիւների մէջ չես թաթախուի։
Իսկ ժամանակ իրենք չեն զգում, այո։ Ասենք եթէ դու պէտք է լիքը գործ անես այդ մի օրուայ մէջ, Վանաձորցին կարող է հանդիպի հետդ, նստի ծխի հանգիստ։ Յետոյ էլի ծխի։ Յետոյ հարցնի, ի՞նչ գործով ես։ Յետոյ կնստի մի քիչ լուռ։ Ու իրենց համար Երեւանի ռիթմն է արագ։ Իսկ իրականում Երեւանի ռիթմը ահաւոր դանդաղ է։
Ինչպէս եւ մեզ մօտ, կան մարդիկ, ով զզւում է իրենց քաղաքից, ուզում է դուրս պրծնել։ Թէկուզ Երեւան։ Իսկ կան նրանք, ով հանգիստ է վերաբերւում, նոյնիսկ սիրում է այդ քաղաքը իր անյարմարութեամբ հանդերձ։ Ու չէր ուզի Երեւանում կամ որեւէ այլ տեղ ապրել։
Էդպէս, ու որ տեսնում եմ, որ այսքան ծանր իրավիճակում մարդիկ ահաւոր հետաքրքրուող են, ասենք թէկուզ երաժշտութեամբ, կամ լուսանկարչութեամբ, ես յուզւում եմ։ Քանի որ մեզ մօտ կարծես կիրթ մարդիկ, ահաւոր անտարբեր են ամէնի նկատմամբ, հետաքրքրուող չեն, ոչ մի բան չեն ուզում իմանալ։
Ասենք իմ աշխատանքի վայրում, եթէ մարդը գոնէ մի քանի րոպէ ազատ է, հինգ հարիւրից մէկն է հաւէս փորձ, հետազօտութիւն անելու, ու այդ մէկը Տիգրան Սարգսեանն է ու բացի նրանից որ կոյս չէ, նաեւ Երեւանցի չէ։ Մնացածը կնախընտրեն խաղալ, կամ սոց․ ցանցում մի բան սպառել։
Իսկ իրենք Վանաձորում այնքան ճնշուած են, այնքան վատ պայմաններում են, բայց ե՛ւ աշխատում են, փորձում են ինքնուրոյն լինել, իրենց սիրած գործի համար վաստակել, եւ ահաւոր հետաքրքրւող են։ Տարուած են։
Ու ես սիրում եմ երբ մարդիկ տարուած են։
Ինչով էլ լինի։
ու տենց
մի քանի պատմութիւն իմ շնական ծանօթների մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/09/18/13128/
#երեւան #շներ #մարդիկ
իր շունը կարծես «դւորնյաժկա» էր։ ես եւս մի պատճառ ունէի ասելու՝
— էս ի՜նչ սիրուն շուն է, — ոչ միայն որովհետեւ սիրուն էր, այլ նաեւ որովհետեւ այն ժամանակ առաւել եւս մարդիկ շատ վերեւից էին նայում ոչ ցեղական շներին, ու դրանց պահողներին։
մենք ծանօթացանք աբովեանի վրայ։ յետոյ եւ շանը եւ տիրոջը՝ կարծես իր անունը Ռուզաննա էր, շատ քիչ եմ տեսել։ Կարծես նա մարզիկ էր, լողորդ։ Չնայած ինչ֊որ տեղ մօտիկ էին ապրում, կամ ժամերը չէին համընկնում, կամ իրենք քիչ էին զբօսնում։ ինչեւէ։
մենք զբօսնելիս գրեթէ ամէն օր հանդիպում էինք դալմատին աղջկայ, Լ֊ով էր սկսւում անունը, Լուի՞զա, Լա՞յմա, չեմ յիշում։ Իսկ տէրը իր լաւ չէր լսում, յատուկ սարք էր օգտագործում։ Որի պատճառով երբեմն յիմար մարդիկ իրեն ծաղրում էին։
Ես ահաւոր վատ զգացի երբ դա արեց իմ աղջիկը, մի քանի տարի անց։ Ես այն ժամանակ չէի մտածել, որ հեչ լաւ նշան չի, պարզապէս ամաչել էի իր համար։ Չնայած տղան չʼիմացաւ։
Իսկ դալմատինի ու տղայի հետ զբօսնում էր եւս մի աղջիկ։ Անունը չեմ յիշում։ Յետոյ պարզուեց, որ Ռուզաննայի՝ լողորդի քոյրն է։
Այսպէս, մի օր ես այդ քրոջը տեսայ, մենք Ռոլլիի հետ թռչող ափսէ էինք խաղում, իսկ իրենք ֆիլարմոնիկի աստիճաններին զրուցում էին։ Երկու օր անց իմացայ, որ նա մահացել է։ Դալմատինի տէրն ասաց։ Նոյնիսկ չʼհաւատացի։
Յետոյ մի օր, շատ աւելի ուշ պատահաբար տեսայ Ռուզաննային։ Հաստատեց։ Ասաց՝ ինչ֊որ տղայ, բռնաբարել է, ու սպանել։ Թողել է կտուրի վրայ։
Նաեւ կար մի այլ տղայ՝ Վովա Շախատունի, ուներ դոբերմաններ, բայց կենտրոնում չէր ապրում, ու այստեղ երեւում էր միայն գործերով։ Գործեր ուներ ամէն օր՝ զբօսնում էր Նուշիկեանի՝ այն նոյն Նուշիկեանի, որ այսօր ՀՀԿ֊ից պատգամաւոր է, իր դոբերմանի հետ։ Ամէն առաւօտ։
Սովորաբար, երբ տեսնում էի Վովային, իրենց հետ նաեւ Ռուզաննան էր զբօսնում։
Եւս մի հանդիպում Աբովեանի վրայ։ Ռուզաննան ուղարկում է ֆաքս Գերմանիա։ Կարծես այնտեղ մրցումների է մասնակցել, առաջարկել են մնալ, պայմանագիր է կնքել ինչ֊որ ակումբի հետ, այնտեղ է ապրելու ու սպորտով զբաղուելու։ Հարցնում էր ինչպէս են ուղարկում։ Ասացի որ լաւ չեմ պատկերացնում։ Իրօք լաւ չէի պատկերացնում։
Ամիսներ անց Վովան գալիս էր մեզ հետ կրկես։ Մենք պատրաստւում էինք շների ցուցահանդէսին, որ անց էր կացւում կրկեսի շէնքում։ Անդրեյն էր կազմակերպում, շատ լաւ անասնաբոյժ, ում մի թէ երկու տարի անց սպանեց իր ընկերոջ որդին։ Կարծես, պարզապէս նախանձից։ Սկզբից մեղաւորին չէին գտել, եւ գործը փակել էին։ Իսկ յետոյ բացեցին ու բացայայտեցին մի քանի տարի անց։ Այդ մասին, երբ բանակում էի, ծնողների ուղարկած թերթում կարդացի։ Ուրարտու էր կոչւում թերթը։ Իսկ ցուցահանդէսները ֆինանսավորում էր Սեւանի ոստիկանութիւնը, կարծես։ Քանի որ Վլադիմիր Գասպարեանը, ով այսօր, չգիտեմ ՀՀԿ անդամ է թէ չէ, բայց ոստիկանապետ է, այն ժամանակ Սեւանի «միլպետն» էր։
Այսպէս, ես էլ, Վովա Շախատունին էլ, ու մի խումբ այլ շներ եւ տերեր, նախապէս կրկեսում պատրաստում էինք «գեղի կլուբ» որակի բեմադրութիւններ, որ մարդիկ, հանդիսատեսը ձանձրալի եւ անհասկանալի էքսպերտիզայից բացի նայելու բան ունենան։ Բեմադրութիւնների «ռեժիսորն» էր Էդիկը։
Նա Հայաստանի համար գժանոց շների մարզիչ էր։ Վրացահայ էր։ Ես նրան օպերայի մօտ խումբ էի հաւաքել, նա այնտեղ սկսեց գալ, պարապել։ Պարբերաբար հիւանդանում էր, մենք էլ «աշակերտներով» պարբերաբար գնում էինք հանրապետական հիւանդանոց։ Մի անգամ փրկուելուց յետոյ խիստ հաւատացեալ դարձաւ։ Նոյնիսկ չափազանց։ Յաճախում էր աղանդներից մէկի եկեղեցին, եւ որոշ ժամանակ անց իրենց եկեղեցու տարածքում սկսեց երեխաներին կիրակնօրեայ դպրոցում դաս տալ։ Եւս ժամանակ անց, հերթական անգամ վատանալուց յետոյ մահացաւ։ Կարծես բնաւ ոչ նրանից, ինչից սովորաբար վատանում էր։ Դա արդեն ուշ էր, ես բանակում էի, ինձ միայն լուրեր հասան։
Ցուցահանդէսին Վովան չʼեկավ։ Ոչ էլ դոբերմանը իր։ Մի օր շուտ մահացաւ, գիշերը։ Շաքարի բարձրանալուց։
Մի երկու տարի անց, տեսայ Ռուզաննային։ Մի քանի օրով եկել էր Հայաստան։ Հարցրեց Վովա֊ն ո՞նց է։ Ասացի։ Իր աչքերն արցունքոտուեցին։ Ասաց՝ բա որտե՞ղ է թաղուած։ Ասացի՝ չգիտեմ։ Իրօք չգիտէի։ Նաեւ, մտածում էի՝ ի՞նչ տարբերութիւն թէ որտեղ։
Իսկ այն տղան, ով սպանել էր անասնաբոյժին, բանտից դուրս եկաւ ժամկետից շուտ, ամուսնացաւ իր նախկին աղջկայ հետ, ով պահում էր «Քիլլեր» անունով դոբերման։ Հիմա ՌԴ֊ում են, շատ լաւ, երջանիկ ապրում են՝ երեխաներ, տնային կենդանիներ, փոքր բիզնես։
լաւ գրելու հաւէս չունեմ, ու գուցէ սխալ եմ անում, որ գրել եմ։ պարզապէս յիշեցի։ իսկ այն անունները, որ ինձ թւում է յիշում եմ, հաւանական է որ սխալ եմ յիշում։
ու տենց
Այս պատկերարատումը, գուցէ նաեւ այս հին հոլովակը այն մասին են, ինչքան մեզ մէկ է այն «անձը», ում հետ շփւում ենք, ինչքան չի հետաքրքրում իրականութիւնը, իսկ հետաքրքրում են միայն մեր պատկերացումները, որ կապ չունեն իրականութեան հետ։
ու տենց
Մարդն ունի ընդլայնուելու, տրանսցեդենտանալու պահանջ։
Մենք ուզում ենք կիսուել մեր մտքերով (ով մտքեր ունի) կամ կարդացածով, տեսածով, ապրածով։ Այսինքն՝ մեր կեանքով։
Ու մեզ պէտք է շուկայ, մարդիկ, ում հետաքրքիր են մեր ապրումները, ցաւերը, հաճոյքները, մտքերը (ով ունի), եւ այլն։ Մի խօսքով մեզ պէտք է մեր արտահանած ապրանքի սպառողը։
Այդ իսկ պատճառով մարդիկ լաւ են վերաբերւում իրենց ուշադրութիւն դարձնողներին, եւ խարդախների հիմնական գործիքներից մէկն էլ կեղծ ուշադրութիւնն է քո անձի նկատմամբ, մասնաւոր դէպքում՝ հաճոյախօսութիւնը։
Երբ մարդիկ միմեանց հետաքրքիր են, իրենք բացում են շուկան միմեանց համար։ Ու քանի որ իրենց պէտք չեն մրցակիցներ, փակում են սահմանները, սարքում են իրենց «մաքսային միութիւնը», սահմանափակելով այլ մարդկանց արտադրած ապրանքների ներկրումը։
Քանի որ միեւնոյնն է սպառելու ռեսուրսը սահմանափակ է։ Ինչպէս մեր փողն է սահմանափակ, այնպէս էլ մեր ժամանակը, ու այդ պատճառով էլ մարդիկ խանդով են վերաբերւում, երբ իրենց յարաբերութիւնների մասնակիցները իրենց ժամանակը ծախսում են այլ մարդկանց կեանքը սպառելով։ Կամ այլ մարդկանց իրենց կեանքի պատկերը վաճառելով։ Ապա լքուած մասնակիցը զգում է իրեն չգնահատուած, չպահանջուած շուկայում։ Ու վատ է վերաբերւում ինչպէս մրցակիցներին, այնպէս էլ սպառողին, ով իրեն չի գնահատել։
Կարող է նոյնիսկ սանկցիաներ կիրառել՝ օրինակ փակել իր շուկան որոշ ժամանակով։ Ինչպէս Ռուսաստանն էր Ուկրայինայի կամ Մոլդովայի համար շուկա փակում։ Կամ ընդմիշտ։ Այդ դէպքում յարաբերութիւնն էլ այլեւս գոյութիւն չունի։
Բաժանումը կարող է լինել քաղաքակիրթ, ինչպէս Չեխոսլովակիայի դէպքում, եւ ոչ այնքան՝ ինչպէս ռուս եւ ուկրայինական եղբայրական ժողովրդների դէպքում։
Չէ, ես բնաւ էլ չեմ ասում, որ վատ են այդ շուկայական յարաբերութիւնները։ Այլընտրանքը՝ անպայմանական սէրն է, որին ես ոչ հաւատում եմ։
Այն ոչ էլ լաւ է յարաբերութեան այն մասնակցի հանդէպ, ում առանց պայմանների են սիրում։ Ստացւում է, նա ոչ մէկ է, ոչ մի բան չի կարող առաջարկել։
Միւս կողմից էլ, չեմ կարծում որ առանց որեւէ բան ստանալու իմաստ ունի շուկան բաց պահել։ Իմաստ ունի, երբ կարողանում ես քո ապրանքը արտահանել, ու գոնէ ստանում ես ֆիդբեք, որ այն լաւն է, դուրները գալիս է։ Ոչ թէ առանց առանձնապէս հաճոյքի է սպառւում։ Բայց եւ բոլորն էլ ձգտում են նրանց, ով կարող է իրենց հետաքրքիր ապրանք արտահանել։
Այդ պատճառով էլ մարդիկ ձգտում են նման հետաքրքրութիւններով մարդկանց։ Որ ներմուծելու բան լինի։ Որ բաւարարեն ներքին պահանջարկը։
Այսպիսով, յաջողուած յարաբերութիւնը այն է, երբ մասնակիցները կարող են զարգացնել իրենց «տնտեսութիւնը» այդ փոխշահաւէտ միութեան պայմաններում։
եւ այդպէս
Մարդն ունի ընդլայնուելու, տրանսցեդենտանալու պահանջ։ Մենք ուզում ենք կիսուել մեր մտքերով (ով մտքեր ունի) կամ կարդացածով, տեսածով, ապրածով։ Այսինքն՝ մեր կեանքով։
Ու մեզ պէտք է շուկայ, մարդիկ, ում հետաքրքիր են մեր ապրումները, ցաւերը, հաճոյքները, մտքերը (ով ունի), եւ այլն։ Մի խօսքով մեզ պէտք է մեր արտահանած ապրանքի սպառողը։
շարունակութիւնը
#ասք #սէր #յարաբերութիւն #ընկերութիւն #շուկայ #հոգեբանութիւն #մաքսային֊միութիւն #ազատութիւն #մտքեր #ուկրայինա #ռուսաստան #չեխոսլովակիա #տնտեսութիւն #քաղաքականութիւն #մարդիկ #անկախութիւն #ուտենց
համեստ, բարետես եւ կիրթ դեմոկրատը կծանօթանայ ազնիւ, մաքրասէր եւ բնակարանով ապահովւած բուրժուայի հետ, համատեղ յեղափոխութիւն անելու նպատակով
ու տենց
Ирена Лесневская о борьбе власти с независимым телевидением, движении в Советский союз и превращении журналистов в идеологов. Часть 1
А что, есть сомнения? Конечно, страх. Они видят, что происходит в Киеве, они видят, что происходит в Тайланде, они видят, что происходит в разных странах, где власть не справляется. Поэтому она будет зажимать и дальше. Что вы думаете, они не знают и не понимают, что эти люди, которые сидят сегодня арестованные за 6 мая, ни в чем неповинны? Прекрасно знают. Не хуже нас всех. Это показательная порка: не смейте выходить, не смейте присоединяться, не смейте и так далее. «Давайте договариваться, мы вас водим, вот вам партия, вот вам выборы, вот вам это, вот вам то». Вот этого журналиста накормили, вот этого накормили, вот этого взяли на работу, вот этому зарегистрировали партию и так далее.
…
Вчера какой-то человек из КПРФ у Соловьева в программе кричал в студии, но сказал: «Вы не понимаете, мы движемся в сторону СССР, слава Богу. Еще несколько лет, и мы, наконец, возродим то, что мы все потеряли, мы вернемся в него. Это самое лучшее, что могло произойти за эти последние десять лет».
…
Из этого всего получается такая концепция: народ ленив и не любопытен. Он не покупает хорошие книги, он не смотрит и не покупает хорошее кино, он любит «Ментовские войны». Может быть, в таком случае уже и успокоиться, и сказать: то, что у нас есть, это то, что мы заслужили?
…
#cccp #ссср #дождь #лесневская #лобков #интервью #разговор #страх #свобода #свобода-слова #майдан #киев #таиланд #кпрф #выборы #люди #խսհմ #սովետ #դոժդ #լեսնեւսկայա #հարցազրույց #զրույց #վախ #ազատություն #ազատութիւն #խոսքի֊ազատություն #խօսքի֊ազատութիւն #մայդան #մարդիկ
picture source
Happy Independence day, #Armenia. 22 years ago 99% of Armenia population voted for free, independent, democratic Republic of Armenia.
It is dangerous time for our freedom now. Putin is forcing us to join his new #Russian-Empire, which is called #Eurasian-Union - one whole country with one army, ruled from #Moscow. But let’s remember, that history does not end here. Empires are going to collapse, sooner or later. We survived so many empires throughout our history, let’s fight this empire too, we are not going to surrender..
Fuck Imperialism. Fuck Putin. Fuck capitalism.
Happy independence day, Armenia!
#freedom #democracy #independence #21september #1991 #armenia #cccp #ссср #capitalism #communism #putin #imperialism #artsakh #people #referendum #republic-of-armenia #Հայաստան #խսհմ #սովետ #ռուսաստան #մաքսային֊միություն #արցախ #իմպերիալիզմ #մարդիկ #ժողովրդավարություն #անկախություն #հանրաքվե #պուտին #եւրասիական֊միություն #կոմունիզմ #կապիտալիզմ #հայաստանի֊հանրապետություն #հայք
արդյո՞ք բանական կյանքը միշտ ու ամենուր այսպես է առաջանում։
առաջանում է ամենազզվելի էակների մոտ։ ասենք ոչ թե խաղաղ խոտակերների, ոչ թե ծառերի, այլ նրանց մոտ, ով ապրում է ուրիշների հաշվին, ով թալանում է, գողանում է ուրիշների ամեն ինչը՝ բնակավայրը, ուտելիքը, ջուրը, եւ իհարկե կյանքը։ ինչի՞ համար։ էներգիա արագ հայթհայթելու։
ու արդյքո՞ք պետք է այդպես միայն բանական դառնան, հազարավոր տարիներ անցնեն, ու նոր միայն նրանցից ոմանք զգան, ինչ անկապ բան է տեղի ունենում։ ու փորձեն դուրս լինել դրանից․ ասենք, վեգի դառնան, կամ բարձրաձայնեն կենդանիների կամ անտառների խնդիրները։ որ իրենց մասին լավագույն դեպքում քմծիծաղով խոսեն։
ինչպե՞ս է քենդանիների մոտ, երբ մեկը քեզ կծում է, պտտվում ես, խայթում ես։ առանց մտածելու։ նույնիսկ մեր հոգեբաններն են գրում՝ ագրեսիան դա նորմալ երեւույթ է, ինքնապաշտպանական, առանց դրա մենք չենք կարող, դա մեր բանականության հիմքում է։
գրողը տանի, ես չեմ ուզում դա իմ բանականության հիմքը լինի, ես չեմ ուզում, երբ ինձ կծում են, հետ կծել։
հետո էլ զարմանում ենք, որ մենք չենք կարողանում առանց սահմանների ապրել։ իհարկե չենք կարողանում, քանի որ մեկ է մեկը մյուսին ճնշելու է, դիսկրիմինացիայի է ենթարկելու։ ինչի համար ասես՝ եթե ազգությունները չլինեին(չնայած մեկ է կլինեին) ապա մի այլ հատկանիշ կընտրվեր։
կյանքը պրիմիտիվ է ու մանիպուլատիվ։
երբ թռչունները իրար կտուցահարում են, կամ գույնզգույն փետուրներ են աճեցնում տպավորություն գործելու, ապշեցնելու համար։
արդյո՞ք դա ազատ ընտրության մասին է։
արդյո՞ք գովազդն է ազատ ընտրության մասին։ դա էլ է չէ՞ մանիպուլյացիա։
ես ատում եմ գովազդը։ ես զզվում եմ մարկետինգից։ ես ատում եմ մանիպուլյացիաները, ու միեւնույն ժամանակ ես չեմ կարող ատել այդ գույնզգույն փետուրներով թռչուններին, քանի որ իրենք մեղավոր չեն, որ իրենք այդ մանիպուլյատիվ կապիտալիստական աշխարհում են ապրում, ու չեն կարող, ունակ չեն, ոչ գիտակցել, ոչ փոփոխություն անել։
բայց այդ նույն փետուրներին նայելով, ես հիշում եմ գովազդը, ես հիշում եմ ինչպես են ռուսաստանում ճզմում արցունքներ, ոտնակելով նոստալգիայի կոշտուկը, ես հիշում եմ ինչպես են մարդիկ իրար կպցնում։ ինչպես են ցույց տալիս որ «լավն են»։
բնական է, որ ես լավ հասկանում եմ նրենց, ով փորձում է միս չուտել, բնական է, որ ես անտարբեր չեմ կենդանիների խնդիրներին, ու բնական է, որ ես ուզում եմ այդ խաղերից դուրս լինել։
ես նույնիսկ չեմ սիրում, երբ «կրեածիվ» բառն են օգտագործում, քանի որ այն հիմնականում օգտագործում են կամ «կրեածիվ» գովազգ/մարկետինգ անելու մասին, կամ էլ, կպցնելիս «կրեածիվ» մոտեցում դրսեվորելու մասին։
հնարավոր չէ նույնիսկ գնալ մի տեղ ու հանգիստ հաց ուտել՝ անպայման կողքի սեղանի մոտ կլինեն իրենք, ով տպավորություն են գործում միմյանց վրա իրենց «փետուրներով»։
հնարավոր չէ համացանց մտնել՝ կրկին դրանք, տեսեք ինչ լավն են։
ու այդ ապշեցնելը նույնիսկ կյանքի ոճ է դառնում։ աննկատ է կատարվում։ մարդիկ պարզապես այդպես են ապրում։ այլ կերպ չեն կարողանում։ ու չկա մեկը քաշի թեւքից, ասի մի հատ քեզ նայի, այ կապիկ։ ինչի՞ ես դու էդքան կապիկ։ ինչի՞ չես կարող մարդ լինել առանց կապիկ լինելու։
արդյո՞ք պետք է գողանանք ուրիշներից, որ ապրենք։
արդյո՞ք մեզ այդքան պետք է շոյանք որ մենք իմանանք, որ կենդանի ենք։
արդյո՞ք պետք է ապշեցնենք, որ բազմանանք։
արդյո՞ք չկա բանական կյանքի առաջացման այլ եղանակ, առանց տենց ցածր լինելու՞։
ինչի՞ մարդիկ չեն կարող լինել անկեղծ։ ինչի՞ են կպցնում իրար ու այդքան իջնում։
հա, պարզ է, շփվելու կարիք կա։ բայց ո՞ւմ հետ։ ում որ ապշեցրի՞ր։ բնականաբար, ժամանակավոր, ինչպես խցիկի բռնկիչն է ապշեցնում, ու որոշ ժամանակ էլ բան չես տեսնում։
ինչի՞ պարզապես չեն ծանոթանում ու շփվում։ ինչի՞ չեն ասում — ըհը, սենցն եմ, այսպիսի «վատ» ու «լավ» հատկություններով, այդպիսի վախերով ու ցանկություններով։ ինչ կա սա է։
չեք հավանում, ուրեմն պետք էլ չէ հավանեք։
չեք շփվում, ապա պետք էլ չէ, որ շփվեք։
չեք կարդում ինձ, ուրեմն պետք էլ չէ որ դուք կարդաք։
այդ պատճառով էլ ֆբ֊ում ձեր աչքը չեմ խցկում։ ինձ ֆբ֊ի հղումներով եկածները պետք չեն։ որ գան, անմիջապես մի հիմարություն դուրս կտան, որ տխրեմ։
ինչի՞ս է պետք։
ես էս տիպի կյանքի կանոններից դուրս եմ ուզում լինել։
ես չեմ ուզում «կրեածիվ» լինել, քանի որ դա ցածր է։
ես չեմ ուզում նվեր անել, քանի որ դա մանիպուլատիվ է։ ես չեմ ուզում ասել, տես ես ինչ լավն եմ, ես ի՜նչ նվեր արի։ թեկուզ դա լինի մի հատ տպած լուսանկար։
ես չեմ ուզում նվեր ստանալ, քանի որ այդպես ազնիվ է։
ես չեմ ուզում լավություն անել, քանի որ դա ինքնագովազդի ձեւ է լինում հաճախ։
ես չեմ ուզում գովազդի ու մանիպուլացիաների մեջ ներգրաված լինել։
ու քանի որ այլապես ոչ ոք չի խաղում, ինձ կմնա ատել բոլոր մարդկանց, քանի որ իրենք չեն կարողանում դուրս լինել այդ հետամնաց կենդանական ռեֆլեքսներից ու խաղերից։ Քանի որ անկեղծությունը մարդկանց հետ չի աշխատում։ Իրենց պետք են մանիպուլյացիաներ։
— Մանիպուլացրեք ինձ ձեր ուշադրությամբ — ուզում են իրենք— ձեր շոյանքով, ձեր փետուրներով, ձեր ստատուսներով, ձեր կարեւոր լինելով… որ մենք հիանանք ու սպառենք, ու մոտիկ լինենք աստԽին։
ես տենց չեմ խաղում։
ու տենց
ուրեմն, ՄՄ(մաքսային միության) տեղացի կողմնակիցներին կարելի է դասակարգել հետեւյալ հիմնական խմբերի՝
Եթե այդ մարդկանց ցույց ես տալիս փաստաղթերը, տալիս ես հղումներ, իրենք, ապա հիմնականում տեղափոխվում են հաջորդ խումբ՝
այստեղ խոսելն անիմաստ է, քանի որ սա հավատալ կամ չհավատալու հարց չէ։ ճիշտ այնպես, ինչպես եւ բոլոր հավատացյալների հետ։ կան փաստեր — սա, սա ու սա, կան թղթեր — սա ու սա։ հիմա որ չես հավատում, համոզելը զուր է։ հավատը այստեղ կամ չունի, առհասարակ։ ես չեմ համոզում պաս պահողներին, որ իրենց «հետմահյա կյանքում» փոփոխություն չի լինի, եթե իրենք պասը խախտեն։
սրանցից մի մասն էլ չի անհանգստանում ոչ թե այն պատճառով, որ չեն հավատում, այլ
դե ապա կրկին խոսելու բան չկա։ պետականության անհրաժեշտությունը, եթե մարդը չի հասկանում, ի՞նչ իմաստ ունի բացատրել, քննարկել։
անկախությունը չի քննարկվում։
սրանց մեջ կա եւս մի խումբ
Կարելի է իրենց անվանել «ստրուկներ», կամ »ազգի թշնամիներ», դրանից առանձնապես բան չի փոխվում։ Ամեն դեպքում, ես գոհ եմ, որ մեր մոտ այդ «ազգի թշնամիների» հետ այնպես չեն վարվում, ինչպես ԽՍՀՄ֊ում։ Մենք այդ խոսքերի համար ոչ մեկի չենք գնդակահարում, որը նշանակում է, որ շատ ավելի ազատ երկիր ունենք։
Բայց դե իրենք չեն ուզում, իրենց էն պետությունն էր դուր գալիս, ուր իրենց կգնդակահարեին։ Կամ մեզ։ Ինչ֊որ մեկին։
Ավաղ, մեզ մոտ էլի թարս է՝
ազգային անվտանգությունը սովորաբար «հետաքրքրվում» է այն մարդկանցով, ով ՀՀ պետականության կողմնակից է, ու բնավ ոչ նրանցով, ով ՀՀ պետականության թշնամին է։
Այսինքն դա իրականում կամ ապաազգային անվտանգություն է, կամ ազգային չանվտանգություն։ Բայց դա արդեն այլ տեքստի թեմա է։
եւ այդպես
#մարդիկ #Ֆինլանդիա ֊ի #փողոց ֊ներում։
#people at #streets of #Finland
http://tiina.livejournal.com/1739937.html
#ֆոտո #քաղաք #աղջիկ #տղա #մարդիկ #ոճ #photo #city #street #style
Երեւանում կենտրոնը հյուրասենյակ է, ճաշասենյակ։
Ինչպես հայտնի է, ամենը, ինչով պարծենում են, հյուրասենյակում են տեղավորում։
Օրինակ, ինչպես տեսել են Ամերիկյան կինոներում, ավելացրել են բար պատի մեջ։
Մեծ հեռուստացույց են տեղավորել։
Նրանով ցույց են տալիս, ինչ լավ է, ուրախ է մեզ մոտ ապրելը։
Ճիշտ է, սենյակը մեծ սենյակ չէ, բայց հեռուստացույցը հո պե՞տք է մեծը լինի։ Ու հետո՞ ինչ որ փոքր է, այնքան պարծենալու բան կա։ Այն հին սեղանը, հա, իր դերը կատարում էր, բայց ամոթ էլ է կահույք չփոխելը։
Էդ բրիտանացիներն են, որ հին կահույքը պահում են, մի հատ էլ պարծենում են դրանով, դրանց պես ինչի՞ լինես, եթե քեզ սիրող մարդ ես, հարեւաններ ունես, ով մեզ մասին խոսում են։
Նաեւ դինամիկներ հիմա կան պատերով կախած։ Որ իրականությունը եռաչափ թվա։
Քանի որ ինչ֊ինչ պատճառով թվում է, որ այն տափակ է։ Երկիրն էլ կլոր չէ։
Իսկ այլեւս անպետք գրապահարանը՝ հանել, դրանով ոչ մեկին մեր ժամանակներում չես զարմացնի։ Ավելին, անհարմար է մի տեսակ։
Մնում է միայն, երբ հյուրերը չկան, կահույքը ծածկել ցելոֆաններով, որ չփչանա։ Էդքան փող արժեր։
Ասենք էն որ դիվանը տեղավորել ենք այնպես, որ պառկելուց գլուխը հյուսիսում լինի, այ դա լրիվ ցելոֆանի տակ պահելու բան է։
Ննջարանները եթե հավաքած են լինում, ապա մահճակալների տակ միշտ փոշի է։
Հավես ենք ապրում, ընտանիքի հայրը ընդունում է հյուրերին, ցույց է տալիս փոքրիկ, բայց հպարտ ընտանիքը՝ կնոջը, ում շորի վրա տարբեր տեղեր լուսադիոդներ են արագ վառվում հանգում։ Երեխաներին՝ ով, ճիշտ է, այնքան էլ լավ չեն սովորում, բայց տեսեք ինչ առողջ են, պոնչո են։
Իսկ խոհարարներին ոչ մեկի սովորաբար ցույց չեն տալիս։ Իրենց ի՞նչը ցույց տաս։
Իրենք խոհանոցում ազատ ժամանակ նայում են այնտեղ բերված գրապահարանին։ Մեկը երբեմն գտնում է այնտեղ հին դետեկտիվ, կամ սիրային պատմություն ու կարդում, միաժամանակ ճաշին հետեւելով։
Տանը կից մի արհեստանոցում իր ժամանակը վատնող Համոն՝ փոքր եղբայրը, ամուսնացել է ռուսի հետ, գնացել է։ Վովայենց կամունալկայում փոքրիկ ննջարան են վարձում։ Մի բան չէ, բայց էլի տեղ է։ Մի քանի անհարմարություն կա, երբ խոհանոց է մտնում, երբեմն գոռում են իր վրա, կամ նեղ միջանցքով անցնելիս ուսով հրում են։ Մի անգամ էլ դռան մոտ թողած կոշիկները հագնելիս զգաց որ թաց են, ու ոնց որ մեզի հոտ է գալիս։ Բայց դրանք տանելի անհարմարություններ են։ Հիմա ո՞վ է լավ ապրում։
Իր հին սովետական գործիքների ու հաստոցների մի մասը հանել են բակ՝ ով ուզում է թող տանի, մեկ է ժանգոտել են, մյուս մասը կորել է, իսկ սենյակը պլանավորում էին հետո մի բան անել, գուցե նոր հաստոց առնել, որ նահապետի երեխան զբաղվի, բայց երեխան կարծես արհեստների հանդեպ հակում, սէր չունի, ու սենյակը այնպես էլ դատարկ է մնացել։
Երեխան սիրում է նայել, ինչպես է հայրիկը սեյֆից փող հանում ու հաշվում։ Ճիշտ է, շատ փող չունի, եթե, ասենք, հարեւանների հետ համեմատել, բայց ընտանիքի մնացած անդամների համեմատ հո շատ է։
Կարեւորն այն է, որ հաջորդ սերնդի ավելի բազմաչափ հեռուստացոյցին հերիքի, թե չէ ամոթ է, Միքոյենց ու Ալոյենց առաջ։ Որ հարեւանները չմտածեն, իրենցից խեղճ ենք։
Համ էլ մեզ մոտ լավ վայֆայ կա, քանի որ տունը փոքր է, մի հատ աքսես փոյնթով հարցերը լուծեցինք, ամեն տեղ բռնում է։ Նույնիսկ տան դիմացի փոքրիկ այգում։ Դիման որ եկավ, զարմացավ։ Այֆոնով կպավ, մտավ թվիթեր։ Ասեց պահ, իսկ մեր մոտ զուգարանում ու խոհանոցում չի բռնում, իսկ ձեզ մոտ այգի է հասնում, ոնց էլ հաջողացրել եք։
Բայց մեզ պարզ է, իր տունը մեծ է, զուգարան հասնելու համար ինչքա՜ն պիտի քայլես, իսկ մեր մոտ ամեն ինչ ձեռքի տակ է։ Ու քանի որ Դիման հավես չունի իր զուգարանը մաքրել, ննջարանը վարձով տվել է Համոյին։ Համոյենք մաքրություն են անում, շտուկատուրկա քսում ուր պետք է, բայց դրա տեղը ապրելու տեղ ունեն, էն օրն էլ դիվիդի են առել։
Փոքր եղբորից բացի ընտանիքում մեծ եղբայր կար, բայց նա ծերացել է, խելքից դուրս բաներ է անում, խոսում։
Վերջերս բոլորովին մարդամոտ չէ, կամ իր գրքերի ու թղթերի մեջ է խրված, կամ սենյակի մի անկյունում նստած է, ակնոցները դրած, թերթ է կարդում ու ծխում։
Նա մի պահ կրկին սկսեց շփվել մարդկանց հետ։ Տան փոքրիկ հոլլում հավաքվում խոսում էին, այնտեղ նստած հյուրերի հանգիստը հարամ էին անում։
Բայց հիմա էլ չի խոսում, ասում է, որ առողջությունը թույլ չի տալիս։
Հետո էլ սփիւռքից եկավ հին բարեկամ։ Բոլորին ժպտում, բարեւում էր։ Իրեն էլ էին ժպտում, բարեւում։
Լավ է բարեկամներ ունենալը։
Այդպես էլ ապրում ենք մեր փոքրիկ տանը, փոքր, բայց համերաշխ ու հպարտ ընտանիքով։
Սպասում ենք փոքրերը մեծանան, ամուսնանան։ Հարսանիք կանենք երեւի։ Այնպիսի, որ բոլորը տեսնեն, նախանձեն։ Բոլորը֊բոլորը։ Էհ լավ կլինի։
ու տենց
— ես իմ երազած տղան չեմ։
— գիտես, դու իմ երազած տղան էլ չես։
#զրույց #հարաբերություն #մարդիկ #ուտենց
Engineers are always honest in matters of technology and human relationships. That’s why it’s a good idea to keep engineers away from customers, romantic interests, and other people who can’t handle the truth.
from Engineers Explained
#engineers #truth #tecchnology #customers #romantic #people #relationships
#ինժեներ #ինժեներներ #հարաբերություններ #ճշմարտություն #ազնվություն #մարդիկ #տեխնոլոգիաներ
Հակոբ Հակոբյան Hakob Hakobian
http://mamy.am/index.php/hy/gallery-hy/item/31-հակոբ-հակոբյան
#արվեստ #հայ֊նկարիչներ #Հակոբ֊Հակոբյան #հակոբհակոբյան #եժաթ #երեւանի֊ժամանակակից֊արվեստի֊թանգարան #մարդիկ #քաղաք #նկար #գեղանկարչություն #people #armenian-painters #hakob-hakobian #HakobHakobian #momy #modern-art-museum-of-yerevan #girls #donkey #mountains #paintings
Ուրեմն, այն ահավոր բանը որ դրել են Կինո Մոսկվայի մոտ, որ մթոմ շախմատի դաշտ է, ի՞նչ ֆունկցիա է կատարում։
Բեմի, ոչ թե շախմատի դաշտի։
Այնտեղ երեխաները թռվռում են ձիերի, պեշկաների ու ֆերզի հետ, ու իրենց շախմատիստ են զգում (շոուինգ օֆ), երբ իրենց երջանիկ մայրիկները լուսանկարում են այդ հիմարությունը որ տանեն օդն (իրենց շոուինգ օֆը)։
Այսպես բոլորը ստանում են բավականություն դատարկ տեղը։
Շատ լավ իլյուստրացիա է նրա ինչով է հիվանդ մեր հասարակությունը։
Երեւալ ու չլինել։ Երեւալ ու չլինել։
Կրկնում ենք բոլորս, երեւալ ու չլինել։
Բայց ինչ հեշտ ձեւ է երջանիկ զգալու քեզ ինքնախաբեությունը, ապշելու է պարզապես, անհավատալու է։
Քո երազած տղան արդեն իսկ կասկածելի գաղափար է, ուր մնաց որ քեզ իրա տեղը դնես, առանց լինելու։
ու տենց
Ինչի՞ են մարդիկ ուզում աշխատել հայտնի կորպորացիաներում, ասենք՝
գուգլում, կամ մայքրոսոֆթում։
Իհարկե պատճառները տարբեր են, գիտակցված ու չգիտակցված, բայց ես ուզում եմ շեշտել հետեւյալները՝
ա — երեւալ նա, ով ազդում է շատ մարդկանց վրա։
Ասենք եթե աշխատում ես Մոզիլայում, ապա քո մասին կասեն՝ նա աշխատում է Մոզիլայում։
Քանի որ մարդկանց նկարագրում են իրենց արած գործով։ Ու դա բնական է։
նույն պատճառով շատերը ձգտում են դառնալ ռեժիսոր կամ գրող։ Նա նկարում է մեկ գովազդ, իսկ այդ գովազդը բոլորը տեսնում են։ Ուզած չուզած։ Լավ, եթե նա գրող է, ու լավ բան է գրում, ապա նա այն քչերից է ով գեներացնում է այն, ինչ մյուսները, «բոլորը» կարդում են։
Հայտնի տեղ աշխատելը քեզ ազդեցիկ զգալու էժան, այսինքն հեշտ միջոց է։
Ընդամենը պահանջվում է ընդունվել աշխատանքի, ու քեզ ասոցացնում են աշխարհ փոխողի հետ։
Ո՞րն է այս դեպքում ոչ թե երեւալն, այլ լինելը։
Ստեղծել սեփական նախագիծ, որը կփոխի աշխարհը, կամ գոնե լայն կիրառություն կգտնի։
Սակայն դա արդեն պահանջում է ոչ միայն թեստեր հանձնել իմանալ, այլ լինել զարգացած ու ունենալ լավ մտքեր։ Այն է ինչպիսին իրականում ուզում են լինել, բայց չեն կարողանում։
Ու այստեղ ես չեմ կարող չասել, որ եթե ավելի զարգացած լինեին, կհասնեին նրան, որ էական չէ, քանի հոգի է օգտվում իրենց արածով։
Իհարկե, եթե մարդ չի օգտվում կարող է նշանակել որ անկապ հիմար բան է, բայց նաեւ կարող է նշանակել, որ շատ մարգինալ է։
Այդպես եւ լուսանկարիչները, որ ֆոտո անել չգիտեն, իրենց մխիթարում են որ իրենցը վեհ արվեստ է։ Ես իհարկե այդ մասին չեմ։ Ես, ասենք հասքելի, կամ սխեմի, կամ գույի, կամ այդենծիկայի մասին եմ։
Ու դա այլ պատմություն է։
Ու տարբերելը շատերի համար բարդ է, մասնավորապես եթե դա դու քեզ պետք է տարբերես։ Միշտ լինում է գայթակղություն գրելու անունդ այս բայց ոչ այն ցանկի մեջ։ Հասկացողների ու վեհերի, ոչ թե հիմար անպետք բան անողների, որ ոչ մի կերպ չեն սովորում ու երրորդ տարին է ֆլեշով ճակատիդ են խփում։
Գործը առավել եւս բարդանում է, քանի որ ինչքան էլ անճաշակ բան չանես, ու չլցնես համացանց, միշտ կգտնվեն ավելի անճաշակ մարդիկ ով դա կհավանեն։
Բա ո՞նց իմանալ, նրանք անճաշակ են թե դու լավ բան ես հաջողացրել։
Երկար պատասխանելու հարց է, ու այս փոստի համար չէ։ Ամենահեշտ դեպքը՝ նրանք ամեն ինչն էլ հավանում են։ Ով ինչ հիմարություն անի։
Այնպես որ դուք մեկ է այլ հիմարների շարքում եք։
բ — լինել մոսկա։
Ես ու առյուծը ստեղ անցնում ենք, ճանապարհ տվեք։
Ես աշխատում եմ այսինչ ֆիրմայում, ուրեմն ես իրա մասն եմ, ես ձուլված եմ իրան, ու ապա իր պես կարեւոր եմ, ես այդ հզորության մասնիկն եմ, ուրեմն ես էլ եմ հզոր ու վախենալու ու կարեւոր։
Ու մոռանում են, որ ընդամենը վինտիկ են այդ ֆիրմայում, իրականում։
Մոտավորապես այդ պատճառով վերցնում են ռոտվեյլերների կամ պիտերի, կամ ինչ֊որ վախենալու ու կամ »կարեւոր» ավտոներ։
Այդ պատճառով Երեւանում ամեն բոմժ ունի թանկ հեռախոս, իսկ եթե ոչ թանկ, ապա թանկի չինական կեղծ տարբերակը։
Ու դա կրկին երեւալու, ու չլինելու մասին է։
Կեղծ հեռախոսը ինքնին վատ չէ, վատը մոտիվն է ունենալ այն, ինչ երեւում է այլ բան, որպեսզի տպավորություն թողնել այլ բան ունեցող մարդու ու դրանով թվալ այլ։
Իսկ եթե կեղծ ունես, քանի որ չես ուզում լիքը փող տալ ֆիրմա հեռախոսին, ու գիտես որ կեղծ է, բայց չես ուզում անկապ սպառես, ու մտածում ես որ անիմաստ է անվան համար փող ավելացնել, դա լրիվ այլ է
ու տենց
Կեֆիրի շիշ։ A bottle of kefir. Бутылка кефира.
#1993
#Boris-Smelov #photo #photography #city #people #cat #Բորիս֊Սմելով #ֆոտո #լուսանկարներ #քաղաք #մարդիկ #կատու #Борис-Смелов #фото #фотография #город #люди #кошки
ու տենց
ու տենց
իմ մեկնաբանությունից՝
ապա ես կարծում եմ որ #առցանց ֊ը պակաս #իրական չէ։ այնպես ինչպես մենք օգտագործում ենք #օդանավ քանի որ չունենք #թեւեր, մենք օգտագործում ենք #ցանց ֊ը, քանի որ չունենք #տելեպատիկ #հնարավորություններ (կամ դրանցով օգտվել չգիտենք)։ իսկ գնալով #օֆլայն, իմ մեկնաբանությամբ, դու գնում ես #պատահական ծանոթների #աշխարհ, այնտեղ ուր, օրինակ իմ հետ երբեք ոչ կծանոթանայիր, ոչ կշփվեիր։ իհարկե, շատ մոտիկ շփման համար մեզ պետք չէ ցանցը, ու պետք չէ շատ մարդ։ բայց ես այդ շփման մասին չեմ։ չնայած չեմ կարող չշեշտել որ հենց ցանցն է ինձ օգնել գտնել մոտիկ հենց ինձ մարդկանց։ ու այդ պատճառով եմ ես ինձ #սփյուռք ֊ում լավ զգում՝ այստեղ տարբեր հանգույցներում կան #մարդիկ ով կիսում է իմ գաղափարներն ու մտահոգությունները, ոչ թե ծաղրում դրանք։ այսինքն ես ավելի շատ հնարավորություն ունեմ զարգանալու ինչպիսին կամ։
֊ իսկ երբ այ այսպես պարկ արած #մեքենա էր լինում մեր #դալան ֊ում, Պավլիկը առնում էր բոլոր երեխաներին #պաղպաղակ, ու խնդրում էր, որ դրա #անիվ ֊ները ծակեն։
#զրույց #Երեւան #մարդիկ #քաղաք
#Հիմա, դառնալով խաղաղ հեղափոխության սցենարին. ո՞րն է զանգվածային մոբիլիզացիայի նպատակը: Դա #Բաղրամյան֊26 -ի #գրոհ ֊ը չէ, ոչ էլ #ինքնանպատակ #երգ ու #պար ֊ը: Նպատակն է՝ կամազրկել բռնապետությանը: #Բռնապետություն ֊ն` ըստ սահմանման, պետք է #բռնություն գործադրի, և այն ի սկզբանե ավելի ուժեղ է, քան #ժողովուրդ ֊ը:
Պետք է հասնել այնպիսի իրավիճակի, որպեսզի բռնապետությունն ի զորու չլինի ուժ գործադրել, կամ ուժ գործադրելու փորձը տապալվի, այսինքն՝ հրամանները չկատարվեն: Այդպես եղավ #Վրաստան ֊ում, #Ուկրաինա ֊յում, #Եգիպտոս ֊ում, #Թունիս ֊ում: Որտեղ դա չեղավ, եղավ քաղաքացիական պատերազմ՝ #Լիբիա, #Սիրիա, որն արդեն լրիվ այլ #սցենար է, և որևէ մեկը #Հայաստան ֊ում ո՛չ կարող է դրա #պատասխանատվություն ֊ը ստանձնել, ո՛չ էլ դրա ռեսուրսն ունի:
Երբ տեղի է ունենում զանգվածային #մոբիլիզացիա և #կենտրոնացում, իշխանության մեջ եղած հակասությունները կարող են սրվել, և ներքին ճեղքեր առաջանալ, որի արդյունքում՝ իշխանության ներսում հանդես են գալիս #մարդիկ և #խմբեր, որոնք կա՛մ բացահայտ անցնում են #Հրապարակ ֊ի կողմը, կա՛մ էլ ներսում #սաբոտաժ են անում, կա՛մ էլ վերջին պահին չեն կատարում հրամանները: Այլ #տարբերակ չկա: Այլ տարբերակը զինված #ապստամբություն ֊ն է: Եթե որևէ մեկը մեզանում դա #խելամիտ է համարում կամ կարծում է, որ կարող է անել՝ թող անի:
Իսկ նա, ով խոսում է անզեն ժողովրդին #Բաղրամյան֊26 տանելու մասին, թող մտածի այն պատասխանատվության մասին, որը կրելու է՝ ոչ թե 10, այլ 100-ավոր #զոհ ֊երի և դաժան պարտության, ոչնչացման համար անհավասար կռվում: #2008 թ. մեզանում #փորձ արվեց #դասական #խաղաղ հեղափոխության սցենարն իրականացնել: Դա չգործեց, որովհետև որքան էլ արդյունքում #իշխանություն ֊ը թուլացավ, ներքին ճեղքեր առաջացան, սակայն ուժ կիրառելու ռեսուրսը չսպառվեց և ամեն բան ավարտվեց #Մարտի1 -ով: Չնայած դրան, Մարտի 1-ից հետո հաջողվեց պահել #Շարժում ֊ը միայն այն բանի շնորհիվ, որ #ընդդիմություն ֊ը խուսափեց ուղիղ #ճակատամարտ ֊ի, «գրոհելու» սցենարից: Եթե դա էլ լիներ, կունենայինք #մղձավանջ, կոտրված հասարակություն և հերթական «բարոյական» #հաղթանակ:
http://168.am/2013/03/16/196578.html
#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց
#Հեղափոխոթյուն ֊ը միտք է, կազմակերպվածություն և հստակ կամք, որը հենվում է միջին դասի, այլ ոչ թե չունևորների վրա:
Աշխարհում հայտնի է #խաղաղ, ոչ #զինված հեղափոխության մի տարբերակ, գոնե այդ է հուշում ոչ միայն պատմական, այլև մեր աչքի առջև վերջին մի 10 տարում տարբեր երկրներում տեղի ունեցած գործընթացների փորձը: Այդ տարբերակն է՝ զանգվածային, հրապարակային #մոբիլիզացիա, որի առիթն առավել հաճախ համապետական #ընտրություններն են: Մոբիլիզացիան ենթադրում է #հանրահավաք ֊ներ, առավել հաճախ՝ շուրջօրյա, հնարավորության դեպքում՝ #գործադուլ ֊ներ, #դասադուլ ֊ներ և այլն: Բայց այդ ամենն ինքնանպատակ չէ: «Խաղի» իմաստն ուժային հավասարակշռության խախտումն է ի վնաս գործող բռնապետական իշխանության: Պարզ է, որ #անզեն ժողովուրդն ինքնին ոչինչ չի կարող անել զինված բռնապետության դեմ, նույնիսկ, եթե #ժողովուրդ ֊ը մեծամասնություն է: Միայն #հայ #քաղքենի #մտավորական ֊ության մշուշոտ և #անպատասխանատու #երազանք ֊ներում գոյություն ունի անզեն ժողովրդով իշխանության բաստիոններ գրոհելու #սցենար ֊ը կամ էլ «սոցիալական բունտ» առասպելաբանական #հղանցք ֊ը (#կոնցեպտ ֊ը), համաձայն որի
ժողովուրդը (ընդ որում՝ դրա #չունևոր մասը) ինքն իրենով ապստամբում է և ինչ-որ բանի հասնում: Համենայն դեպս, մատների վրա կարելի է հաշվել այնպիսի պատմական օրինակներ, երբ չունևորների տարերային #ապստամբություն ֊ները բերել են իշխանության փոփոխության, եթե այդպիսի օրինակներ առհասարակ կան: #Հեղափոխոթյուն ֊ը միտք է, կազմակերպվածություն և հստակ կամք, որը հենվում է #միջին֊դաս ֊ի, այլ ոչ թե չունևորների վրա: Եթե մեզանում #մարդիկ կան, ովքեր այլ կերպ են պատկերացնում, ապա դա միայն արդյունք է նրա, որ մեր #առաջադեմ համարվող մտավորականը մտածում է ոչ թե պատմական և հասարակագիտական, այլ դպրոցական դասերից` որպես մշուշոտ հուշ մնացած գրական-գեղարվեստական կամ էլ խեղված պատմական ստորոգություններով (կատեգորիաներով):
http://168.am/2013/03/16/196578.html
#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց
Էս ամիսն էլ հրաժեշտի ամիս դուր եկավ: Ամեն օր սիրելիիս տեսնում եմ, մտածում ենք միասին, իրար նայում, ուժ տալիս, գրկում, միասին քնում, առավոտյան արթնանում, նայում իրար աչքերի ու խոստովանում, որ կկարոտենք..որ մի քանի օրից նա կդառնա ռուսաստանաբնակ, նա միգուցե գտնի իրեն մի տեղ ու նա զզվել ա ստեղ իրեն չգտնելուց, ես էլ եմ զզվել.. <br>
Տանը եղբայրս ա հայտնում, որ ռուսաստանաբնակ պիտի դառնա շուտով. ես ասում եմ` բայց պիտի պայքարեինք…
http://sard.hetq.am/archives/1840
#արտագաղթ #հայաստան #պայքար #ռուսաստան #մարդիկ #կոռուպցիա #զվարթնոց
#Խաչմերուկ
#Crossroad
http://markgrigorian.livejournal.com/816512.html #Սարգիս֊Մուրադյան #հայ֊նկարիչներ #արվեստ #Երեւան #շուն #դոբերման #քաղաք #մարդիկ #Yerevan #Sargis-Muradian #armenian-painters #armenian #art #people #paintings #girls #doberman #city #1975
#Տնկիներ #Saplings http://markgrigorian.livejournal.com/816512.html #Սարգիս֊Մուրադյան #հայ֊նկարիչներ #արվեստ #մարդիկ #Sargis-Muradian #armenian-painters #armenian #art #paintings #girls #people #1970
#Մարդիկ կան արջերի հետ են քնում, իսկ ես՝ #գաջեթ ֊ների հետ եմ քնում։
#maemo #speep
Նրանք երեխաներ են, ծանոթանում են, չաթվում են, ֆորումվում են։ Քննարկում են այն բոլոր հարցերը, որ երեխաները սովորաբար քննարկում են։
Ու թվում է թե իրենցից բան չի երեւում, բոլորն էլ նենց լավ, հավես երեխաներ են։
Իսկ հետո, երբ մեծանում են, պարզ է լինում, որ մարդիկ չեն փոխվում։ Պարզ է լինում, որ հին ֆորումային տեքստերում արդեն երեւում էր, որ սա անկեղծ չէ, իսկ սա ֊ իրենն է։ Իսկ սա ֊ իրենը։
Պարզ է լինում, որ այդպես էլ պետք է լիներ ֊ նա կաշխատի այնտեղ, ուր պետք է ստել։ Նա կստի։ Առաջ նա ստում էր ինքն իրեն, կամ ֆորումի անդամներին, ու դեռ չգիտեր որ ստում է, իսկ հիմա նա ավելի լայն լսարան ունի։
Որովհետեւ միշտ կա ստող աշխատողի պահանջարկ, ինչպես միշտ էլ կան այն մարդիկ, ով ուզում են այդ կուտը ուտել սուտը սպառել։
Իսկ նա ֊ ոչ մի բանի հետ չէր համաձայնվում։ Միշտ ընդդիմանում էր, չգիտես ինչու։ Չէր էլ կարողանում վիճաբանել, գնում, նեղանում էր։ Հետո վերադառնում էր, ու բոլորը ուրախանում էին։
Իսկ նա ֊ գաղափարական է։ Նա կիսվում է մանիֆեստներով, ու տխրում է երբ դրանք չեն կարդում։ ԳՆՈՒ մանիֆեստ, կամ Մարքսի մանիֆեստ։
Նա փորձում է գրել մանիֆեստ, ասենք որ աղջիկները չհեռանան։
Իսկ նա ֊ ոչ ստող է, ոչ էլ գաղափարական։ Նա չի կարդում մանիֆեստը, ու նա ուտում է կուտը։
Պարզապես այն պատճառով որ առանց խորանալու սուտը ավելի հեշտ է ընկալվում քան մանիֆեստը։
Հիշո՞ւմ եք, նա ասում էր որ պացիֆիստ է, ու էն ինչ կռիվ սարքեց, երբ խմել էր։
Իսկ նա, որ հա գրքերից մեջբերումներ էր անում, ու բոլորը ձանձրանում էին։ Հիմա էլ ոչ մեկի հետ չի շփվում, մի հատ գեշ աղջիկ է իրեն գտել, որը նույնպես մեջբերումներ է անում, տենց իրար մեջբերում են։ Քանի որ սիրուն աղջիկները սովորաբար չեն մեջբերում, նրանք առանց այդ էլ վերջն են։
Իսկ նա միշտ հանդուրժում էր ֊ եւ ստողներին, եւ գաղափարական զանուդաներին։ Խաղացնում էր, խաղեր պեղում, համոզում ֊ եկեք միասին խաղանք։
Հիմա էլ նույնն է անում, փորձում է բոլորի հետ լավ լինել, այսինքն ոչ մի դիրքորոշում էլ չունի։
Իսկ նա շատ շատ շատ էր չաթվում, բայց երբեք չէր մնում երկար հանդիպումներին։ Քանի որ հայրիկը, կամ մայրիկը։
Նա չէր համարձակվում հայրիկի հետ քննարկել իր ազատությունը, մասամբ այն պատճառով հայրիկը քննարկող չէր, մասամբ այն ֊ որ չհամարձակվող էր։
Նա էլ է հիմա իշխող կուսակցության ընտրողներից մեկը։ Հանդուրժողի, կուտն ուտողի ու պացիֆիստի հետ միասին։ Բոլորի հետ չհամաձայնվողը ֊ ընտրում է Չաք Նորիսին, կամ չի ընտրում։
Կոմունիստների մանիֆեստով կիսվողը ֊ մտածում է, տեսնեմ ո՞վ է ձախ, արի ծիծաղի համար կոմունիստներին ձայն տամ։ Իսկ ԳՆՈՒ մանիֆեստով կիսվողը խոսում է փրայվասիից ու ոչ մեկին չի ասում, բայց իրան տեսել են հավաքներին։
Մեծ մասը չեն ջնջի միմյանց կոնտակտ լիստերից, մինչեւ չփոխեն կլիենտներն ու պրոտոկոլները։ Այսիքյու֊ից մեկը կգնա սքայփ, մյուսը, սկզբունքայինը ֊ ջաբեր։ Չխորացողը կընտրի այն ինչի մասին առանց խորանալու իմացավ։ Այսօր դա սքայփն է։
Գուցե կմնան ընկեր ֆորսքվերում, եթե մեկը ԿԳԲ֊ում չի, իսկ մյուսը ֊ լրագրող։
Կկարդան ով ուր է գնում, որ այնտեղ չգնան, օրինակ։ Կամ որ համոզվեն, որ մեկ է այնտեղ չէին գնա։
Դասակարգային պատկանելիությունը շատ վաղ տարիքում արդեն արտահայտվում է, ու ընտրությունը շատ շուտ է կատարվում ու ոչ գիտակցաբար։
Դրանից վեր քչերին է հաջողվում լինել։
Հետո նրանք կունենան երեխաներ, երեխաները կգտնեն շփվելու միջոցներ։ Կընկերանան։ Կմեծանան։
գոութու ասք չփոխվելու մասին
ինչ֊որ սենց
ահա
Հ․ Գ․ ես այստեղ չկամ, ԳՆՈՒ մանիֆեստը ես չեմ տարածել, ես այն կարդացի քանի որ տարածել էին։ Ու դու էլ չկաս, քանի որ կերպարները ամբողջական չեն, մի փնտրեք ձեզ, միայն ոտքերը, քթերը, աչքերի դիրքը, վզի երկարությունը եւ այլ շաբլոնները մարմնի մասերը կարող է համընկնեն։
տեքնոպարկ։
մի խումբ տղաներ հռհռում են։
երբ կողքով անցա լսեցի՝
֊ ա կակ տի նախոդիշ մայու գռուձ, դարագոյ
֊ ս տրուդոմ
հռհռոցների նոր ալիք
֊ պրոլետարներ ֊ մտածեցի ես։
֊ զանուդա ֊ մտածեցին իրենք։
ու տենց
մեր կրթական համակարգերը նույն հիմքերի վրա են, ինչ կապիտալիզմը։
Երկուսի մեջ էլ հիմքերից մեկը մրցակցությունն է։
Կրթության մեջ, մրցակցությունը կազմակերպված է գնահատականներ դնելու միջոցով։
Ու ուրեմն, մարդիկ ձգտում են ունենալ բարձր գնահատականներ։ Իսկ բարձր գնահատականներն էլ չեն արտահայտում գիտելիքը, ինչպես տնտեսության պարագայում մեծածավալ վաճառքը չի արտահայտում որակը։
Այսպես, տնտեսության մեջ մրցակցությունը չի կարողանում չստեղծել մոնոպոլիաներ (ինչին դեմ, որ ուղղված է), իսկ կրթության մեջ մրցակցությունը չի կարողանում ստեղծել բարձր որակավորում ունեցող մասնագետներ(ինչի համար որ ստեղծված է)։
ուզում եմ ասել, որ ես լայք հաշվողներին չեմ հասկանում։ թեկուզ եւ ուրիշի։
քանի որ լայքն էլ է գնահատական։
ուզում եմ ասել, ինչով էր ինձ հետաքրքիր այն աղջիկը որ ինձ մեկնաբանում էր՝ ֊ «ժպտում եմ»։ նա գնահատական չէր տալիս։ նա ասում էր ինչ է իր հետ, ինչ է զգում։
ես չեմ սիրում, երբ ինձնից գնահատական են սպասում։ չեմ սիրում, երբ տալիս եմ։ դա սովորության պատճառով է լինում։ բոլորս սովորել ենք գնահատաել։
կամ չգնահատված զգալ։
ես ո՞վ եմ որ գնահատեմ քեզ։
ինչո՞վ է չափվում գնահատականը։ ո՞ր տարադրամով։ շոյանքո՞վ, լայքո՞վ։
կապիտալիզմը այնքան խորն է մեր մեջ, որ այն կա ամենաազատ ու ամենաառաջադեմ սոցիալական կայքերում։ այն մեկ է կա մտածողության մեջ գրեթե բոլորի մոտ։ ու դրանից շատ բարդ է ազատվել։
ես չեմ կարող հենց հիմա հստակ ձեւակերպել ինչպես եմ տեսնում այլընտրանքը։
ուզում եմ ասել, որ այլընտրանքի մասին մտածել է պետք։
մտածել է պետք
ուրեմն, ակնհայտ բան ասեմ, ախպերնիր, ֆեյսբուքում, ուր ես արդեն չկամ, իսկ դուք դեռ կաք, քանզի ոչ մի կորպորացիա էլ, ինչպես եւ ոչ մի կայսրություն, ընդմիշտ չէ, այ այդ ֆեյսբուքում, ինչպես եւ ամեն այլ իրենց հարգող տեղում կարելի է քեզ նկարագրել։ նույնիսկ խրախուսվում է։ իհարկե նրանք դեռ չեն ֆայմել որ նկարագրել կարելի է թեգերով, իսկ մոտավորապես այդպես նկարագրել մարդկանց ֆայմել են Կենդանի Մատյանում ֊ այնտեղ կարելի էր կտացնել «հետաքրքրության» վրա, ու ստանալ նույն հետաքրքրությունը նշած մարդկանց ցանկ։ Ֆբ֊ն դեռ չի ձգել դա իրականացնի։ Դեռ։ Արդեն քանի տարի է դեռ։
Ամենահավես նկարագրությունների տեսակը դեյթինգ կայքերում է։ իրենք գիտեն, որ դու եթե իրենց ճանկերն ընկել ես, ապա լրիվ հիմար ես, ու լրիվ անհույս, ու քեզ չէն էլ ասում ֊ նկարագրի քեզ։ Նրանք սահմանում են որոշակի թագերի բազմություն, ու քեզ հաարցնում են՝ սրանից ո՞րն ես։ Որ դու էլ չմտածես, չհիշես բառերը ֊ ահա սա թե՞ սա։
Ու նույն ֆեյսբուքում, երբ դու քեզ նկարագրում ես, կարող ես նշել ֊ ինչ կրոնի հետեւորդ ես, կարծեմ պարտավոր ես նշել՝ ինչ սեռի (հետեւորդ), ու ինչ քաղաքական հայացքներ ունես։ Ու հայացքների ընտրությունը՝ դեվիեյթվում է պահպանողականից մինչեւ լիբերալ, եւ․․․ վերի լիբերալ։ Նեոլիբերալ, չէ, չկա։ (:
Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ բնավ լիբերալ չեմ։ Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ լրիվ պահպանողական եմ։ Ազնվայրավարի եմ արտահայտվում։
Բայց ես զգացի, որ այն մարդկանց հետ, ով նշում է այդ «վերի» լիբերալը, ինձ հա բարդ էր։ Ինձ թվում է այն պատճառով, որ այդ «վերի» նշածները հաճախ իրական «վերի» չեն, այսինքն դա իրենց մտածված, մարսած, ասիմիլացված, ընդունված դիրքորոշումը չէ։ Ու եթե փորես, լինում է որ այդ իր պլաստիկով փայլփլող ստատուսներով բեջը, որ ճչում է այն մասին, թե ինչ զուրկ է այդ մարդը պահպանողական մտքերից, ու ինչ կողմ է բացարձակ ազատ մտածողությանը, եթե փորես, ապա պարզվում է, որ նա իր ծնողներից հեչ էլ չի տարբերվում ոչ մի իրոք կարեւոր հարցում։ Կպարզվի, որ «ազատ հարաբերությունը» դա լավ է, երբ նրան է պետք, բայց արդեն բնավ լավ չէ, երբ ընկերոջն է պետք։ Կպարզվի, որ չնայած նրան, որ նա «լրիվ պոլիգամ» է, նա անհույս մոնոգամ է։ Կպարզվի, ու կպարզվի։
Նաեւ կպարզվի, որ եթե նա խփում է իր վրա այ այսպիսի թեգ (լավ է նայվում վրաս, չէ՞) ֊ ու գրավում իր ուզած մարդկանց, հետո չի ձգում, ու այդ մարդիկ հիասթափվում են (դավաճանները)։ Հետո նրանք հասկանում են, որ խելացի մարդիկ իրենց շուրջը պետք չեն, քանի որ նրանք մեկ է չեն ձգի։ Բայց թեգը չեն հանում, փոշին կսրբեն, կփայլացնեն, ու կրկին այ այսպես շուռ կգան, որ այ այն կողմից լավ երեւա։ Եւ ոտիկները (հոգեւոր) լավ երեւան, եւ այդ թեգը։
Կարելի է հինգ նշածդ գրքից մեկը կարդալ։ Կարդալ՝ նշանակում է հենց այնպես անցնել, թերթել, կինոն էլ նայել, որ կարողանաս այդ մասին զրուցել։ Այսինքն մի թեթեւ ստեղից այնտեղից նշել։ Սկզբից ազդում է։ Մինչեւ առաջին անգամ քնենք կտանի։ Իսկ հետո՝ տեսնենք։ Ինչքան հիմար է այդ մարդը, այնքան երկար չի հասկանա, դու ով ես։ Կամ եթե հասկանա, ապա ամենակատարյալը այդպիսի մարդ գտնելն է, որ նույնն է անում։
Այդպես՝ եթե դու շփել ես փոշի աչքերիս, հիմա իմ հերթն է։
Ու հետո երկուսս էլ իրար կշոյենք։ Ինչ լավ շփեցիր դու։ Հա, քոնն էլ վատ չէր։
Սա դառնում է սովորություն, խաղ։ Առանց որի ապրելն արդեն բարդ է։
Ի՞նչ անել ֊ գնալ Այրիշ իրար շոյել։ Շոյեք իմ այս մասը, որը չկա, որ ես շոյեմ ձեր այն մասը, որը չկա։
Մի անգամ մի շատ լավ տղա, ու մի լավ աղջիկ եկել են մի փաբ, ու հագել են մեեեծ կարտոններ, որոնց վրա սխեմատիկ նկարված էր Ադամն ու Եւան։ Տերեւիկներով։
Այդ տղան խելացի է, այդ պատճառով ենթագիտակցաբար արվեստի գործ է արել։
Նա ցույց է տվել բոլորին, ինչով են նրանք զբաղվում։ Շոյում են այդ կարտոնկաների վրա նկարված իրար մարմինները։ Կարտոնի մարմիններ որոնց տակ իրենք թաքցրել են իրենց իրական եսը, որը այնքան վախենում են ցույց տալ։ Շատ ավելի մեծ համարձակությամբ մարմինը ցույց կտան, բայց ոչ եսը։ Որովհետեւ կարծում են, որ իրենց եսի հոգեւոր ոտքերն են ծուռ։
Թվում է թե, չէ՞ որ դա հոգեւոր ոտքեր են՞, ու դրանք գեղեցկացնելը բնավ խնդիր չէ։
Չէ, խնդիր է, քանի որ զարգանալն իրենց պետք չէ։ Նույնիսկ այն չէ խնդիրը որ հեշտ չէ։ Իմաստը ո՞րն է։ Հավես չկա։ Հավեսը՝ շոյելուց է։ Իսկ շոյելը առանց այդ էլ կա։ Իրենց պետք է առանց դրա իրենց լավը զգալ։ Որովհետեւ երբ նրանք հագնում են կարտոնկաները, ու տեսնում են, որ այլ մարդու խաբել են, թեկուզ եւ գիտեն, որ այլ մարդը նույնպես խաղում է, նրանք իրենց լավն են զգում։
Ու ես չգիտեմ այլ ձեւ բացի չռփելուց, չգիտեմ ինչպես անել, որ մարդիկ խթանեն իրենց զարգանալու ձգտումը վերգտնելը, այն որ «սումչկայի» այնքան հեռու անկյունն են խցկել, որ կորցրել են, էլ չեն գտնում։
֊ Մենք օտար եմ կյանքի այս խնջույքին, Կիսա ֊ ասել է վեհ կոմբինատորը։
Բայց ես շատ լավ գիտեմ, որ իմ օտարությունը չեմ վաճառի, չեմ փոխանակի, ու չէի էլ երազի, որ օտար չլինեի։ Համ էլ ի՞նչ դուք ունեք առաջարկելու՞։ Կեղծ թագեր, ու մերկ մարմին՞։
Ավելի հետաքրքիր բաներ կան։
Իսկ ով ուզում է իրեն խաբեն, նա կխաբվի։
#ասք կեղծ թագերի, կամ ինքդ քեզ նկարագրելու մասին
http://norayr.arnet.am/weblog/2013/01/25/ասք-կեղծ-թագերի-կամ-ինքդ-քեզ-նկարագրել/ #մարդիկ #շոուին֊օֆ #համացանց #ֆեյսբուք #սոց֊կայքեր #տարադրամ #զարգացում #ինքնություն #մտքեր #փոշի #գրքեր #փաբեր #պրոլետարներ #վեհ #հավես
ոչ խմբային չաթերը այնքան չեն օգտագործվում, ինչպես սովիալական ցանցերը։
առաջ խմբային չաթերն ու խմբային ֆորումներն էին այդ սոց․ ցանցերի դերը կատարում։ բայց ոչ անձնական չաթը։
անձնական չաթում մարդիկ քիչ են շփվում, որովհետեւ ոչ ոք չի տեսնի իրենք ինչ լավն են։ այսինքն, կտեսնի միայն զրուցակիցը։
այդ ժամանակ էլ եւ չաթվում են ֊ երբ կպցնում ես պետք է զրուցակիցը տեսնի ինչ լավն ես։
այլապես ֊ սոց․ ցանց։
որ բոլորը տեսնեն ինչ լավն ես։
այսինքն շոուգին օֆ ֊ տի վերտիշ վսեմ ֊ այստեղ էլ է աշխատում։
մարդկանց սոց․ ցանցերում շփումը չէ որ պետք է, իրենց լավ լինելը ցույց տալն է պետք։
ու ձեւավորվում է եւս մեկ սոցիալ կոնտրակտ ֊ դու ինձ կլայքես, ես քեզ կլայքեմ։
իսկ շփվել մարդիկ չեն սիրում։
որովհետեւ ասելու բան չունեն։
ու գիտեն որ ասելու բան չունեն։
իսկ սոց․ ցանցը ԿՄ֊ից ու բլոգերից տարբերվում է հենց նրանով, որ այնտեղ հենց այն տեղն է, ուր կարելի է ասել այն, ինչ կարող ես ասել, ու ինչ իրականում ոչ մեկին չի հետաքրքրում, կամ հետաքրքրում է սոցիալ կոնտրակտի շրջանակներում։
դու քո հիմարությունը ասացիր, ես լայքեցի, որ հետո դու իմը լայքես։
դիսլայք պատահաբար չէ որ չկա։
ի՞նչ դիսլայք, դուրդ չի գալիս, ի՞նչ ես ստեղ անում, ինչի՞ ես փարթին փչացնում։
այնպես որ բոլորը սոց․ ցանցում կարող են որոշ չափով զգալ իրենց աստղ, ու ինչպես Վուդի Ալենի մոտ, հայտնել սափրվում են մինչեւ նախաճաշը, թե հետո։
ու տենց
if we can #rationalize to more degree we’ll be able to #cheat more
http://www.youtube.com/watch?v=XBmJay_qdNc
#մարդիկ #psychology
տենց, երեկ պատմել են, որ մեկը այփադ է ուզում, չորս հարյուր հազար արժի, ու մտածում է որտեղից փող ճարի, առնի։
այփադ/այֆոն ուզելն իմ համար դասագրքային օրինակ է, երբ ես ասում եմ, որ զարգացման հետ ոչ միայն պահանջները մեծանում են, այլ եւ նվազում ֊ ի․ե․ եթե զարգանում ես, պարզվում է, որ քեզ ոչ մի այփադ էլ պետք չէ։
Ու տենց, ասում էին, բացատրում ենք, որ չարժի, որ շատ ավելի էժան, շատ ավելի լավ բաներ կան, իսկ որ եթե նոութ վերցնի, ու մի հատ էլ ազատ ՕՀ դրա վրա, ապա այն հիմար սահմանափակումները չի ունենա, իսկ նա չի ընդունում, չի ընկալում։
Ու ես ասում էի ֊ դե դա էլ իր զարգացման մասին է, եթե նա այփադ չառնի, նա համ վատ է իրեն զգալու որ այփադ չունի, համ էլ չի կարողանա գնահատել այն, ինչ ունի։
Ու որ նրան մտափոխել չի լինի, որովհետեւ երբեք չգիտես ինչի է նա ուզում այփադ ֊ այսինքն այն պատճառները, որ նա բերում է՝ դրանով հեշտ է ինտերնետ գողանալ, օրինակ, համ անհեթեթ են, համ սուտ։
Իսկ իրական պատճառները մենք երբեք չենք իմանա, ոչ միայն այն պատճառով որ պետք է իրեն փորել երկար, ու երկար, ու հասկանալ այս կամ այն սահմանումը իր մեջ որտեղից է, այլ նաեւ այն պատճառով, որ նա ինքը իրեն ազնիվ չի ասի որն է պատճառը, ուր մնաց մեզ
Ու մենք կարող ենք միայն ենթադրել որ նա ունի որոշակի զգացումներ, ապրումներ, որ նա կապում է այդ սարքի հետ՝ օրինակ, նա ունի ինչ֊որ բաների պակաս, այլ խոսքերով ֊ դատարկութոյւն, ու իրան պետք է այն լրացնել։ Նրան պետք է , գուցե որ նրան զվարճացնեն։ Կամ նրան պետք է որ դա լինի վեհության ատրիբուտ, ու որ մարդիկ մտածեն ֊օօօօ ֊ իր մոտ այփադ է։
Կամ նա կարծում է որ ամեն իրեն հարգող մարդ պետք է այփադ ունենա, ու առանց դրա, նա իրեն լավ չի զգում։
Իհարկե, ես կարծում եմ, որ երբ նա այն ունենա, այդ ուրախությունը կտեւի հինգ րոպե։ Որովհետեւ դատարկությունը անհնար է փակել այփադով։
Ու նա կփնտրի մի այլ բան։ Ասենք նոր ծիտ։ Կամ նոր հեռուստացույց ֊ «էն որ սքայփով է, գիտե՞ք, ու նոր էկրանով»։ Կամ ինչ֊որ մի բան, քանի որ, ինչպես Ֆրոմը գրում է, նա ծտի ձագի պես բաց բերանով սպասում է, որ այդ բերանի մեջ ճիճու դնեն։ Դա է խնդիրը։ Այփադը ռեալիզացիայի դետալ է
Ընդամենը։
ու տենց
#ասք #այփադ ուզելու մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/01/07/ասք-այփադ-ուզելու-մասին/ #ուտենց #մարդիկ #պահանջներ #ֆաշիստներ #էփլ
Ճարտարապետների գործն էլ գործ չէ։
Նրանք էլ ամեն օր չէ որ ամառային են նախագծում, ինչ ասես բուդկա ստիպված չեն նախագծել։
Նենց չէ, որ ծրագրավորողներն են ամառային նախագծում։
Իրենք շատ շատերից հաճախ են բուդկա նախագծում, պարզապես, եթե ճարտարապետները գիտեն, որ եղածը մեծ բան չէ, բուդկա է, ապա ծրագրավորողները՝ հպարտանում են, իրենց էլիտար ու կարեւոր են զգում։
այնպես որ զգոն եղեք հպարտանալիս ձեր բուդկաներով։
եւ վերջ
֊ թող ուտեն խմորեղեն ֊ ասել է արքայադուստրը Ռուսոյի գրքում, երբ նրան պատմեցին, որ գյուղացիները չունեն հաց։
Այս ստատիստիկան, ընտրությունները, ու էլի տարբեր բաներ ինձ ստիպում են գիտակցել, որ ես, ու մենք, շփվողներս, համացանցում տուսվողները, իրար շոյող, լայքող, ռեթվիթող, իրար իմացող, սիրող, ատող, չռփող, իրար հետ քնող (n֊րդ շրջանով), իրար հետ չբարեւող, իրար նախանձող ֊ ոնց որ կանք, մենք այնպես չէ որ լավ պատկերացում ունենք թե ով է ՀՀ բնակչության մնացած 99.9%։
Ո՞վ են, ո՞րտեղից են։ Ի՞նչ են մտածում, ո՞ւմ հետ են քնում ինչո՞վ են ապրում։
Մենք չգիտենք ու չենք իմանա։
Ինչու՞ ֊ որովհետեւ մենք ապրում ենք լրիվ այլ իրականության թունելի մեջ, լրիվ այլ, լինի դա պետ․ պատվեր կատարող բրոկեր «բլոգեր» կամ ընդդիմադիր ու տաքարյուն երիտասարդ։
Ո՞ւր եք։ Ինչի՞ շփվող չեք։ Ձեզ հե՞րիք են պատահական ծանոթները ֊ ադնակլասնիկները՞։
Նրանք ձեզ բավակա՞ն են։
Դուք չե՞ք ուզում թագերին բաժանորդագրվել ու ծանոթանալ նույն հետաքրքրություններով մարդկանց հետ։
Մեղք ենք։ Մեր երեխաներն էլ են մեղք։ Իրենց սպիտակ ագռավ զգալով են զբաղված լինելու։ Ու դա լավագույն դեպքում, եթե լավ տղա/տան աղջիկ լինելուց բարեհաջող խուսափեն։ Պետք է կենտրոնանան, գրեն այն բաների մասին, ինչը այլ համայնքներում արդեն ծեծված էր հիսուն տարի առաջ։ Քննարկեն իրենց պատահական ծանոթների հետ։
Իսկ եթե թագերին բաժանորդագրվեն ֊ ապա արտասահմանցիների հետ են շփվելու։
Հետո էլ ասելու են ֊ չգնաք։
Գուցե քամի է պետք, օդ է պետք որ խաղա։
Գիտե՞ք, փակ ականջներով շները, որ բոլորը այնքան սիրում են, այդ շների ականջները հա հիվանդանում են։ Որովհետեւ փակ են։ Որովհետեւ ինչ մեջը ընկնում փտում է։
Որովհետեւ օդ չի խաղում։
Տենց էլ մեզ մոտ, էշի ականջում դեռ լավ է, այնտեղ օդ է, մեզ մոտ ականջը փակ է։
Լավ է, ամառը գնում են Վրաստան, ճանապարհին կարող է մի բան տեսնեն։
Լավ է, ձմեռը ընտրություններ են գալիս, մարդիկ հավաքների դուրս կգան, կշփվեն։
֊ Թող խոսեն ֊ կոչվում է Հյու Լորիի ալբոմը։
Չեք գրում, գոնե խոսացեք։
ու տենց
#ասք այլ իրականության մասին՝ http://kg.am/1npbz3b #Երեւան #մարդիկ #հասարակություն #շփում #ընկալում #քաղաք #մտքեր
Jeder dritte #Deutsche verfügt über Kenntnisse in einer #Programmiersprache http://www.heise.de/newsticker/meldung/Bitkom-Jeder-dritte-Deutsche-verfuegt-ueber-Kenntnisse-in-einer-Programmiersprache-1716836.html?view=zoom;zoom=1 #programming-languages #programming #germany #ծրագրավորում #ծրագրավորման֊լեզուներ #լեզուներ #Գերմանիա #մարդիկ
#ասք Թբիլիսի ի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2012/10/12/ասք-թբիլիսիի-մասին/ #Թբիլիսի #Երեւան #քաղաք #Վրաստան #մարդիկ #հոգեբանություն #ազատություն
ինչպես ասում էի, լավ է լինել ռեալիստ ու ընդունել որ դու ունես խնդիր։
Ու ասենք դու բնավ Նապոլեոն չես։ Այլ Գուգոն, կամ Միշիկը, կամ Վիլենը։
Որովհետեւ մինչ դու մտածում ես որ Նապոլեոնն ես, դու քո ուզած գործը չես անում, այլ զբաղված ես աշխարհը հնազանդեցնելով ու ընդհանուր առմամբ շանս չունես, նույնիսկ եթե դու իրոք Նապոլեոն ես։
Երեւանում մաքս 19֊րդ դարի շենք կգտնվի։ Բայց դա էլ շուտով կքանդենք։
Կստացվի որ Երեւանը հազիվ հարյուր տարեկան է, կամ այդքան էլ չկա։
Դա է իրականությունը։
Դա է մեր Երեւանը։
Դա իսկական, ռեալ Երեւանն է։
Այն որ Կարմիր Բլուրում ինչ որ բան են գտել մեր Երեւանի հետ կապ չունի։
Քանի որ Երեւանցին փոքր կենտրոնով զբոսնելիս, կամ իր «հին քաղաքը», որը չկա, մտնելիս չի զբոսնում Էրեբունիի քարերով։
Իսկ Երեւանից հին է ցանկացած քաղաքը՝ Թբիլիսին, Վիլնյուսը, Ռիգան, Լվովը, նույնիսկ Գյումրին, որ հեռու չգնանք։
Որովհետեւ փաստացի այնտեղ կարելի է քաղաքով զբոսնելիս անցնել հին շենքի կողքով, հին փողոցով, որը հեքիաթ չէ, այլ հենց հիմա կա, ապրում է, ու շարունակում է ապրել։
Իսկ Էրեբունին չի ապրում, Էրեբունին մեր կյանքի մասը չէ, այն թանգարան է։
Իսկ տոնակատարությունների մասին։
Մինչ Թբիլիսին ես մտածում էի որ մեր փողոցներում եղած մարդիկ համապատասխանում են մեր քաղաքի մարդկանց քանակին։ Այսօր ինչքան մարդ թափել է փողոցներ, այնքան մարդ ցանկացած օր կա Թբիլիսիի փողոցներում։ (լավ, Աբովյան ֊ Արամի խաչմերուկ չեմ հաշվում։)
Պարզապես մերոնք չգիտեմ ուր են, թաքնվում են, գուցե։ Ինչ որ բերլոգաների մեջ քնած են։ Կամ գուցե հումանիստական մոտիվներով չեն դուրս գալիս, որ այլ մարդկանց չվախեցնեն։ Չգիտեմ։
Քանի որ Թբիլիսիի փողոցներով քայլողների մեջ անհամեմատ ավելի շատ քաղաքացի կա։
Այնպես որ պետք չէ իրար շնորհավորել, ու ինքներդ ձեզ խաբել։
Քաղաքը հին քաղաք չէ, ու եթե տենց գնա, հին քաղաք չի էլ լինի։
Բայց քաղաքի նման քաղաք դառնալու շանս ունի։
Մեկ էլ տոների մասին․
Ես չգիտեմ ինչ է պետք անել որ այդպիսի Սովետի հոտ չգա ամենից։
ու տենց
Վերջերս Զոլյանն էր գրել Թբիլիսիի մասին, որոշեցի ես էլ կիսվել իմ տպավորություններով վերջին այցից, որ այս ուիքէնդին էր։
Առհասարակ Թբիլիսիի մասին վաղուց եմ ուզում գրել, քանի որ սիրում եմ այդ քաղաքը, ու ժամանակ առ ժամանակ գնում եմ։
Գուցե սա մենք օկ չենք ֊ դուք օկ եք վիճակից է, գուցե նրանից է, որ ես շատ եմ սիրահարված Թբիլիսիին։ Իսկ սիրահարված եմ ֊ նշանակում է ավելի շատ իմ մասին է, իմ ցանկությունների, պատկերացումների, իմ Թբիլիսին է, որը, իհարկե չգիտեմ ինչքան կապ ունի իրականության հետ, բայց ես ինձ դա թույլ եմ տալիս։
Ես լավ գիտակցում եմ, որ եթե այնտեղ ապրեի, ինձ լիքը բան դուր չէր գա, նույնսիկ նրանից, ինչ ինձ հիմա դուր գալիս է դրսի աչքերով նայելով։
Ես միշտ ասել եմ, որ Թբիլիսին իմ համար աշխարհում ամենասիրած քաղաքներից մեկն է, ու անհամեմատ ավելի լավն է, քան շատ այլ Եվրոպական քաղաքները։ Ու այո, Թբիլիսին լրիվ Եվրոպական քաղաք է։ Իրականում Եվրոպական քաղաքից ավելի լավն է, հետո կասեմ ինչի։ Երբ ոմանք ասում են, Թբիլիսին նվաստացնելով որ իրենց լավ զգան, որ այն ընդամենը ռուսական կայսրության միջնակ գավառական քաղաք է, ես իրենց հետ համամիտ չեմ։
Մոսկվան է ռուսական կայսրության միջնակ գավառական քաղաքը, ու իրենց այլ քաղաքներն են։ Թբիլիսին լրիվ այլ է,միաժամանակ եւ արեւելյան եւ արեւմտյան լինելով, կոլորիտ, համով, վառ գույներով, պայծառ, արտահայտիչ քաղաք է։ ու ոչ մի ռուսական քաղաքին նման չէ բնավ։ Ու չունի համեմատվելու։
Առաջին իսկ, աչքին ընկնող հատկությունը օրինակ այն է, որ բոլորը հիանալի լավ են հագնվում։ Կարող է հին շորեր լինեն, կարող է ոչ մաքուր, բայց մեկ է հիանալի տեսք ունեն։
֊ Ճաշակ
Թբիլիսցիները ունեն ապշելու, ու լրիվ բացառիկ հագնվելու ճաշակ։ Երբ ես առաջին անգամ դա ոգեւորված պատմել եմ ծնողներիս, մայրս ասաց որ դա միշտ այդպես էր, ու որ նույնիսկ Սովետի ժամանակ նրանք ինչ որ ձեւ կարողանում էին հավես հագնվել, եւ մարդիկ Թբիլիսին անվանում էին Սովետական Փարիզ։ Ու դա մարդկանցից էր գալիս, որովհետեւ Եվրոպական ճարտարապետությամբ այլ քաղաքներ էլ կան՝ Լվով, Ռիգա, Վիլնյուս, ետց, բայց Թբիլիսին էր Փարիզը։
֊ Աղջիկներ
Թբիլիսցի աղջիկները ամենավերջն են։ Այսինքն նրանցից այնքան շատերն են վերջը, որ ես ոչ մի այլ քաղաքում չեմ տեսել, ուր եղել եմ, բնականաբար ոչ Ռուսաստանում, ոչ Եվրոպայում, ոչ Նահանգներում։ Ու դա այդ իրենց բացառիկ ճաշակից է։ Նույնիսկ գլամուր, ահավոր գլամուր թբիլիսցի աղջիկը լավ է նայվում, որովհետեւ Թբիլիսիյում գլամուրը վուլգար չէ։ Իսկ մեզ մոտ, լինի գլամուր, թե լինի ռոցքեր, մեկ է վուլգար է, ռամկաբարո է նայվում։ Ու իրենց տղաներն էլ են վերջը, պարզապես ես իրենց վրա այդքան չեմ կենտրոնանում։ Ստեղ լիներ իրենց միջին տղան, բոլոր աղջիկները կծռվեին իր վրա։
Եթե վերցնենք այդ վերջ թբիլիսցի աղջկան, ու պատկերացնենք ինչպիսի երեւանցի նա կլիներ ֊ ահավորը կստացվեր ֊ անկապ հագնված, զածյուկաննի, մանկական հայացքով, տենց ինֆանտիլ նայող աչքերով, ոչ ինքնուրույն, լսող, կոմֆորմիստ, լավագույն դեպքում ցույց տվող, որ այդպեսը չէ, քանի որ գիտի, որ հենց այդպիսինն է։
Այսինքն իմ համար թբիլիսցիները նորմալ մարդու կերպար ունեն։
Հա, ինչը վերաբերվում է արտաքինին, հայ աղջիկը նաեւ կունենար մի ահավոր ծեծված ու միատեսակ մազերի ձեւ։ Մասամբ նրանից է, որ մերոնք այդպես են ուզում, լինեն աղջիկ թե տղա, ֊ միատեսակ, չտարբերվող, մասամբ նրանից, որ իրենց վարսավիրները ավելի լավն են, ու դա զարմանալի չէ։
Ու ոչ մեկի համար բնավ նորություն չէ, որ հայ վարսավիրները շատերի մոտ սուիցիդալ մտքեր առաջացնում։ Ինձ, օրինակ, միշտ համոզում էին, որ ինձ երկար մազեր չեն սազում, հետո ես իմացա որ փաստացի բոլորին են այդպես ասում, ով խնդրում է կարճ չկտրել։
Հայաստանում պետք է լինել սենց, ու վերջ ֊ շագ վլեվը շագ վպրավը ֊ ու դու հայ չես։
֊ Ինքն ֊ ուրույն
Թբիլիսիյում ամեն մարդ ուրույն է, լրիվ տարբեր, ու հաճույքով ցույց է տալիս իր անհատականությունը, իր ուրույնությունը։ Այսինքն դա անգիտակցաբար է ստացվում։
֊ Անհատականություն
Ես մի հատ չնկարված լուսանկար ունեմ, ահավոր գլամուր աղջիկ է քայլում մոստովոյով, ու ձեռք է բռնել մի նենց թափթփված տղայի, լրիվ ներյախա վիճակով։ Այդ աղջիկը լրիվ իրան նայում էր, իսկ տղան երեւի երբեք չի սանրվում, ու մեկ է ահավոր ստիլնի տեսք ունի։ Ու այդ աղջիկը այնքան երջանիկ տեսք ունի, այնքան հպարտ, որ նա այդ տղայի հետ է։ Այսինքն իրականում դա նորմալ է, դա իմ մոտ է որ ես սովոր չեմ, երբ մի ձեւի մարդը ընդունում է այլ ձեւի մարդուն։ Ու դա ամենուր է, ուր մնաց հարաբերության մեջ։ Ու այո, այդ չնկարված լուսանկարը հարաբերության մասին է, քանի որ հարաբերությունը ընդունելու մասին է, ոչ թե չընդունելու ու փոխելու։
֊ Դասակարգային ատելություն
Զարմանալի չէ, որ Թբիլիսիյում չկա դասակարգային ատելությունը, այն, ատելությունը որը կա մեր մոտ տարբեր մշակույթի մարդկանց միջեւ ֊ դու ռոցքեռ ես, ես քյարթ եմ, ու մենք պետք է իրար ատենք։
Չէ չկա, ու իրենց քյարթերն էլ են ուրույն, իրենք էլ մեկը մյուսին նման չեն, փորձում են արտահայտել իրենց, ոչ թե լղոզվել ու ընդհանուր զանգվածի մաս դարնալ։ Գուցե մեզ մոտ այդ ատելությունը վախից է։
Առհասարակ ատելությունը հաճախ է վախից առաջանում։ Օրինակ գուցե մեր մոտ գեյերից, էմոներից, ռոցքեռներից վախենում են, որովհետեւ երբ նրանք տեսնում են տարբերվող մարդ, մտածում են որ նա օտար մշակույթի կրող է ու որ իրենց մշակույթին վտանգ է սպառնում ֊ այդպիսի ոչ շատ խելացի պաշտպանական ռեակցիա է։
֊ Ազգային ինքնագիտակցություն
Իսկ Թբիլիսիյում ոչ ոք չի մտածի, որ Վրացական ինքնությանը վտանգ է սպառնում, քանի որ նրանք բոլորը աննկարագրելի ու անկասկած բարձր մակարդակի ազգային ինքնագիտակցություն ունեն, ու լինեն ռոցքեռ, քյարթ, թե ով ուզում է, լրիվ հոգով վրացի են, ու դա արտահայտվում է եւ հագնվելու մեջ, եւ խոսելու, ոչ ոք ռուսերեն կամ անգլերեն չի խոսի, եւ ազգային խոհանոցը սիրելու, եւ ազգային մշակույթի տարած լինելու մեջ, եւ երգելու։
Ի դեպ, երգելու մասին։
Երկու դեպք պատմեմ։ Փողոց։ Նստած է վրացի տղա։ Մոտենում է անծանոթ տղա, նստում է։ Ի դեպ, Թբիլիսիյում լիքը նստարաններ են քաղաքում, շատ ավելի շատ քան մեզ մոտ վերջերս դրեցին, ու մեր նստարանների դիզայնը լրիվ ցրված, քոփի փեյստ է արված Թբիլիսիի հին նստարանների դիզայնից։ Պարզապես մեր նստարանները մեկ է ավելի անճաշակ են ստացվել, ու www.yerevan.am֊ի տառատեսակը լրիվ ահավոր է։ Հա, նստած է, ուրեմն, նստարանին մեկը, հետո մյուսն է նստում, գամարջոբա, բնականաբար, հետո տենց մի քանի րոպե անց էլի մեկն է նստում, ու մեկ էլ մեկը սկսում է, ու երեքով երգում են։ Առանց պայմանավորվելու։
Կամ այլ օրինակ՝ ավտոբուս է, ինչ որ լիքը մարդ։ Ու ինչ որ երեխա սկսում է երգել, ու ամբողջ ավտոբուսը այդ երեխայի հետ սկսում է երգել, բազմաձայն։ Նրանք բոլորը գիտեն լիքը երգ, ու բոլորը երգում են։ Ստեղ ո՞վ է երգում, թեկուզ ազգային երգ չլինի ֊ ոչ ոք (ռաբիսից էն կողմ բան չգիտգեն, ռաբիսը ժողովրդականից չեն տարբերում) ու առհասարակ ով ինչ որ ձեւով փորձում է արտահայտվել, առնվազն թարս են նայում։
֊ ինքնություն
Բոլորը տարբեր են, բոլորը հավեսն են, բոլորը այնպիսին են ինչպիսին կան։ Իրենց չեն ստիպում նմանվել շաբլոնների, իրենց չեն դնում ուրիշի տեղ, թեկուզ շատ լավի։ Ինչ կան դա են։
Ես այնքան եմ սիրում երբ մարդը ինքն իրեն ուրիշի տեղ չի դնում։ Ես այնքան եմ սիրում, երբ իրեն ցույց տալուց հենց իրեն է ցույց տալիս, ոչ թե այլ մեկին, որը նա չէ։ Ու թբիլիսցիները թվում է այդպիսի խնդիր չունեն, իրենք իրենք են մնում, ով էլ լինեն, իրենց են ցույց տալիս, չեն թաքնվում, միատեսակ դառնում, չեն էլ իրենցից վեհեր երեւակայում, ցույց տալիս, ավելի լավը զգում ուրիշներից։
Առհասարակ ցանկացած տարբերության դեպքում շատ հեշտ է այն ընդունել որպես ավելի լավ լինելու նշան, ու մեզ մոտ բոլորը այդպես են ընդունում իրենց տարբեր լինելը ֊ ամեն մեկը մտածում է, որ այն, որ նա այսպեսն է, նշանակում է որ նա ավելի լավն է։
Շորերը, ի դեպ շատ հաճախ վրացական են։ Կոշիկները վրացական նախշերով, շատ հավես, աղջիկները երբեմն գլուխները փաթաթում են ստիլնի ձեւով, ու դա ոչ արաբական է, ոչ հայկական, ոչ թուրքական, ոչ պարսկական, պարզապես լրիվ ազգային է ու շատ լավ է նայվում։
֊ անկախություն, հասունություն
Թբիլիսիյում լիքը մարդ կա փողոցներում։ Ու ցերեկը, ու երեկոյան, ու գիշերը։ Չնայած Թբիլիսին իր տարածքով Երեւանից անհամեմատ մեծ է, բայց բնակչության թվով նույնն է։ Ու ամենահաավեսն այն է, որ Թբիլիսիյում դուրսը լիքը պատանիներ կան, ու այդ տինեյջերների հայացքը մանկամիտ չէ, նրանք մեր տինեյջերներից տարբերվում են, ավելի մեծ են թվում։
Մեծերի հայացք է, ու որ ասում եմ մեծերի ֊ նկատի չունեմ տխուր ու անհույս, այլ անկախ, ազատ ու ինքնուրույն։ Եւ ուրույն։
Ու նրանք նաեւ լիքն են գիշերը, երկուսին, երեքին, ու լիքը մեքենա կա փողոցներում։ Երեւանը այդ ժամանակ դատարկ է։ Քանի որ գեղցի ենք, ու պետք է տասին, կամ մի քիչ ուշ տանը լինել, քանի որ «կարգին» ազգ ենք, հայեցի։
Հա, ու նրանք վերջ կլուբեր ունեն, ու բնականաբար, իրենց սերվիսը վերջն է։ Ու ասենք գիշերվա երկուսին կլուբ ինչ որ երեխաներ, աղջիկներ կգան, կնայեն, տիպա լավ, ստեղ լոքշ է, գնանք այլ տեղ։
Անձնական փաստ ֊ ծխածը իրենց մոտ այնքան չի զգացվում ինչքան մեզ մոտ ֊ վենտիլյացիայի սարքերը չեն ափսոսում միացնել, տարածքներն էլ մեծ են, այնպես որ ես բավական լավ եմ տանում ծուխը այնտեղ։ Ճիշտ է այստեղ Գերմանիան ֆորա է տալիս, որովհետեւ այնտեղ ծխած տեղ չկա։ Նրանք արդեն չեն ծխում, ոչ թե դեռ։
֊ Սպասարկում
Ահագին սովորել են, առաջ այդպես չէր։ Ու ուտելիքը ահավոր համով է։ Մեր մոտ երեւի միայն Աչաջուրն է, ուր կարելի է հավեսով գնալ։ Ու առհասարակ մեր քիչ թե շատ լավ տեղերը սփյուռքի մարդկանց հետ կապ ունեն։ Իսկ իրենց մոտ իրենք են իրենց սփյուռքը, իրենց մեջ սովետը մտած չէ մեր պես։
Թանգարանում էլ ցուցահանդեսներից մեկը այնպես էր շարված, որ այդպես մեզ մոտ չեն անում, խառը, ոչ թե պատերի մոտ, ու շատ հավես։
Սակայն թանգարանների մասին առանձին փոստով։
֊ Խոհանոց։
Այն որ մերոնք չգիտեն անել խաչապուրի դա բոլորին է պարզ։ Բայց ֆրեշի եղածը ի՞նչ է որ ես Երեւանում երբեք տենց լավ ֆրեշ չեմ խմել։ Ասենք մեզ մոտ մեկ նարինջ բլենդերով խփում են տալիս են, իսկ իրենց մոտ քանի հատ պետք է նարինջ կճզմեն, ու մեեեծ բաժակ նարնջի հյութ կտան, որը հենց հյութ է, լրիվ հյութ։ Լավ, ուտելիքից չեմ խորանում, թե չէ երկար կլինի, Վրաստանը մրցակցությունից դուրս է, խոսք չկա։
Վերադառնամ հասարակությանը։
Զարմանալի չէ, որ իրենց մոտ կարող է լինել անկեղծ պրոտեստ, վարդերի հեղափոխություն, ժողովրդավարություն, զարմանալի չէ, որ իրենց մոտ կոռուպցիա գոնե փոքր մակարդակում չկա, որ ոստիկանությունը նորմալն է, որ մեխանիզմները աշխատում են։
֊ Ճանապարհներ
Լուսակիրները մեծ են, իրենց կողքը մեեեեեեեծ լուսադիոդներով թվեր են, որ հաստատ երեւում է ինչքան է մնացել դեռ ասենք կանաչ լույսին։
Մեզ մոտ, ի տարբերություն, չի երեւում, հեռվից խառնվում է իրար, մաքս հնարավոր է հասկանալ երկու թիվ է ցույց տալիս, թե մեկ։
Լուսադիոդային տաբլոները նաեւ կանգառներում են, շատ հավես, ու վազող տողեր ավտոբուսների վրա։
Ահագին տեքնո է, շատ հաճելի է։
Հիանալի ճանապարհներ են, ես Վրաստանում հինգով եմ գնում, ՀՀ մտնելիս էլ վերջ ֊ փոսը փոսի հետեւից։
Շատ կարեւոր է, որ այնտեղ ասենք աջ կողմի եզրում սպիտակ գիծ կա, ու դա շատ է օգնում եզրը միշտ տեսնել ու ճանապարհի ուղղությունը զգալ։
Մեզ մոտ էլ լավ է, երբ այդ փայլող սթիքերներն են կպցրել սյունիկներին, էժան լուծում է, բայց դրանց եղածը ի՞նչ է որ լիքը տեղ կամ չկա, կամ ասենք ամեն տաս երրորդ սյունին է կպցրած։ Տարել ծախե՞լ են։ Ո՞ւմ։
Երբ մտնում ես իրենց սահմանային գոտին ֊ լրիվ օդանավակայան է։ Սահմանում քո հետ նորմալ են խոսում, լուրջ լուրջ էն հիմար ամերիկյան հարցերից են տալիս։
Նորմալ կանայք են աշխատում նույնպես։
Երբ մտնում ես մեզ մոտ ֊ փորերով, հաստավիզ, սոց ռեալիստիկ, խոսել չիմացող մարդիկ են։
Խմած։
Ու ասում է ֊ հլը բագաժնիկը բացի, գնում ինքն է բացում, որ իրավունք չունի դա անելու։
Իսկ Ռուստավելիի վրա խորհրդարանի շենքը պահում է մեկ մարդ։ Մեկ մարդ է կանգնած պոստում, գնում գալիս է։ Մեզ մոտ լիքը «լռված» են, տուսվում են, չափառ է մեծ։ Չկա չափառ իրենց մոտ, շենք է պարզապես ու մուտքի մոտ մի ոստիկան։
Ասում են, թե վրաստանում վատ են քշում։ Առաջ այո, բոլոր մեքենաները խփած էին բայց ես հիմա ոչ առանձնապես խփած մեքենա եմ տեսել ոչ էլ կասեի որ մեզնից վատ են քշում։
Նրանք արագ են քշում, բայց իրենց ճանապարհներն են երկար, ու մեզ մոտ նույնիսկ Իսակովը կամ Բաղրամյանը իրենց ճանապարհների պես երկար չեն։
Ես լավ զգում եմ, որ մենք չենք տարբերում որն է կարգ ու կանոնը, որը չէ։ Օրինակ, ես իրականում համարում եմ, որ լուսակիրին առանձնապես ուշադրություն դարձնելը անկապ է, որ քաղաքի մարդը պետք է ազատ լինի։
Բայց մեզ մոտ դա այդպես չէ, ու ես այստեղ լուսակիրին հետեւում եմ, ու այդ իմ քայլով օրինակ եմ ցույց տալիս։ Որովհետեւ այստեղ դեռ սովոր չեն քաղաքում ապրել, իսկ իրենց մոտ արդեն սովոր են քաղաքում ապրել։ Ու իրենց լրիվ ներելի է, որ նրանք անցնում են, առհասարակ ո՞նց կարելի է Թբիլիսցուն ստիպել որ նա լուսակիրին նայի, նա էլ Թբիլիսցի չի լինի, նա ազատ մարդ է։ Ու նրանք առանց լուսակիր մեկ է մեզ պես չեն անցնում, ահագին քաղաքավարի է իրենց մոտ ստացվում, ինչպես եւ ամենը, սակայն։
֊ Բարիություն
Թբիլիսցիները ահավոր բարի են, եւ իրար հանդեպ, եւ այլերի հանդեպ։ Գուցե նրանից է որ այդ վախը չունեն, այդ ատելությունը չունեն, պատճառ չեն տեսնում ատելությամբ ներշնչվել։
Որ մտնում են խանութ, ասում են ֊ Գամարջոբա, իրար հետ միշտ նուրբ են, միշտ քաղաքավարի, միշտ հարգանքով, ահավոր հավես է։
Ու բացի դրանից, նրանք ասենք մեզ հանդեպ էլ են լավ տրամադրված, ու դա իրենց ընդհանուր բարիությունից է գալիս։
Ասենք ինձ լիքը տեղ, որ իմացել են հայ եմ, նույնիսկ բենզինի կոլոնկայում, ոնց մոտեցել եմ, ասել են Բարեւ Ձեզ, ու ժպտացել։
Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մեզ մոտ ինչ որ վրացուն ասեն Գամարջոբա ֊ կմեռնեն ավելի լավ է։ Կասեն ո՞վ է նա որ մի հատ էլ իրեն գամարջոբա ասենք։
Ու մերոնք չարացած են, չարացած են եւ մեր մարդկանց վրա, եւ դրսի մարդկանց վրա։ Բոլորից վատն են սպասում։
֊ արժանապատվություն
Ու այդ լրջությունը ու հիվանդ արժանապատվությունը չկա, ասենք երբ Թբիլիսիյում մի տղա մյուսին խփում է, կատակով, այդ մյուս տղան կծիծաղի, չի պատասխանի։ Մեզ մոտ կպատասխանի, թեկուզ կատակով։
Դա մոտավորապես նույնն է, որ երբ ես ինչ որ մեկի մեքենայի վրա պատահաբար ջուր շփեմ, նրանք ինձ հաստատ հայհոյում են, իսկ երբ իմ մեքենայի վրա են ջուր շփում, ես ծիծաղում եմ։
Ոչ միայն չարացած լինելուց է, լրջությունից է, բարդույթներից։ Մեզ բան ասող չկա։ Այ մարդ, հանգիստ էլի։ Ում ես պետք որ քեզ մի բան ասեն։
֊ Ում ես պետք։
Այնքան հավես է, որ Թբիլիսիում կարող է նստարանի վրա աղջիկ լինի, ու դիմացի նստարանի վրա տղա, ու նրանք իրար չկպցնեն։
Պարզապես իրենց համար նստեն։
Ու ոչ ոք ոչ մեկի պետք չես որ քո վրա նայեն, հայացքով ճամփու դնեն։
֊ Ազատություն
Ես չեմ պատկերացնում, որ Թբիլիսիում ոստիկան մոտենա, ու սկսի մորալ կարդալ, թե ոնց ես նստարանին նստել, կամ ինչի ես արձջանին բարձրացել։
Առհասարակ, ազատությունը ամեն շարժման մեջ է, հայացքի մեջ է, հագնվելու, ու ինքնությունը արտահայտելու մեջ է։
Երեկ ճարտարապետների լեկցիայի էի, ու նրանք խոսում էին այն մասին, որ երկու ֆունկցիա է լինում փաբլիկ սփեյսւոմ մարդկանց մոտ, նրանք նայում են այլ մարդկանց, ու իրենց են ցույց տալիս։ Պատմում էին, որ մեր հրապարակի շատրվանները տեսան, սիրահարվեցին, ու սկսեցին պարել իրար հետ։ Ու բոլորը իրենց վրա թարս էին նայում, բա դե լավ, արտասահմանցիներ են, իրենց կարելի է պարել։ Մեզ չի կարելի մենք լուրջ ենք, մենք հայեցին ենք։
֊ Ինչի եմ ես ինձ լավ զգում Թբիլիսիում։
Ես ինձ ավելի լավ եմ զգում Թբիլիսիյում, քան Երեւանում, որովհետեւ․․․
Որովհետեւ Երեւանում, ու առավել եւս երբ գնում եմ Երեւանից դուրս, ինձ դնում են օտար մարդու տեղ։ Ու դիմում են ֊ հելլո, կամ Պռիվետ։ Ու սկսում են իմ հետ խոսել կամ ռուսերեն, կամ անգլերեն, այսինքն փորձում են, քանի որ չգիտեն լեզուներ։
Դա լավագույն դեպքում։ Միջին դեպքում իմ վրա նայում են որպես այլմոլորակայինի։ Բայց ես այլմոլորակային չեմ։
Ասենք երբ մեքենաս տանում եմ Միթսուբիշի սերվիս, սաղ սերվիսը, բոլորը իրենց գործը թողնում են, ու տենց շարվում են նայեն, թե էդ ինչ այլմոլորակային է եկել։ Վայ, ինքը քշել էլ գիտի։ Բայց էսա կսխալվի, կծիծաղենք։ Սա էլ մեր մոտի մարդկանց մանկապատենական, ես կասեի լակոտական վիճակն է։ Որովհետեւ չեն մեծացել, իրենց ծնողները չեն թողել մեծանան։
Ու մի ասեք, դու Թբիլիսիյում տենց մարդկանց հետ չես շփվել, շփվել եմ, սերվիսներով պտտվել եմ, այնտեղ ավտոպահեստամասերը ավելի հասանելի են, ու լիքը շփվել եմ։
Ավելի վատ դեպքեր էլ կան, ու միայն իմ հանդեպ չէ դա, ասենք լիքը մարդ կա, չէ՞ որ անցորդներին նայում է, ու սպասում, ասենք էս աղջկա մոտ ինչ որ բան բաց լինի, հետեւից մի բան ասեն։
Բայց վերադառնամ ասածիս։
Ամենահավեսն այն է, որ ինձ Թբիլիսիյում դնում են լոկալի տեղ։ Իմ հետ սկսում են խոսել վրացերեն։ Որովհետեւ նրանք չեն մտածում, որ ես կարող է վրացի չեմ։ Ինչի՞ պետք է վրացի չլինեմ։ Ի՞նչ կա իմ մեջ տենց տարբերվող։ Նրանք առանց ինձ իմանալու արդեն ընդունում են ինձ որպես իրենց հասարակության անդամ, ոնց որ իրենցից մեկին։
Իսկ ՀՀ֊ում եթե տեսնում են որ հայալեզու «երեւան» եմ կարդում սրճարանում, ինչ որ կոգնիտիվ դիսոնանս է լինում իրենց մոտ, էս ինչ է կատարվում։
Ու դա ահավոր հավես զգացողություն է, երբ քեզ դնում են լոկալի տեղ, ու երբ քեզ բանի տեղ չեն դնում փողոցում։
Քո վրա չեն նայում հետաքրքրությամբ, թե էս ով է, որտեղից է։ Ախ մեր մոտից է, ուրեմն լավ չէ, որ մեր մոտ սենցերը կան, ազգը, պետությունը կքանդեն։ Գրանտակեր էլ կլինի։
Էլիտա է իրեն զգում։ Երեւի գործ չի անում, լիքը փող ունի։
Էս դու մեզնից լա՞վն ես արա։
Չէ, այ մարդ, ես ուզում եմ իմ վրա ուշադրություն չդարձնեն, ես ուզում եմ ինձ լոկալ զգալ։
ու տենց
Նույնիսկ Դիասպորա*֊ում տուսվող ռուսները տարօրինակ են։
Քանի որ ձեզնից մեծ մասաը չգիտի, պատմեմ, որ Դիասպորայում հավաքված են մարդիկ, ով ունեն հետեւյալ արժեքներ՝ գիտություն, աթեիզմ, ժողովրդավարություն, ազատություն, խոսվում է այն մասին ինչ վատն է կապիտալիզմը, ինչ վատն էր Սովետի սոցիալիզմի մոդելը, ինչքան էական չէ մարդը գեյ է թե ոչ, ու ինչ կարեւոր է սեռական իրավական հավասարությունը, ու տենց բաներ։
Բայց այնտեղի ռուսները լրիվ տարօրինակ են։ Ինչ որ նոստալգիա ունեն Սովետի հանդեպ, երազում են այն վերականգնվի նախկին սահմաններում, ասում են, որ ԳԿՉՊ֊ն փրկում էր երկիրը, բայց չար ուժերը քանդեցին։
Մեկը կա, գրել է որ հավատացյալ է, ուղղափառ, ու միեւնույն ժամանակ քաղաքական հայացքներով Կոմունիստ է, որ ապրում է Լենինգրադ քաղաքում։ Բայց ախր ո՞նց կարելի է ուզել ապրել Լենինի անվան քաղաքում ու լինել կոմունիստ ու միեւնույն ժամանակ լինել հավատացյալ ու ուղղափառ՞։ Չի՞ տեսնո՞ւմ ինչ հակասող է։
Մեկն էլ կա, խառնվել է իմ ու Իմանդեսի զրույցին, ասում է դուք Մոսկվայի մասին եսիմինչերեն եք խոսում, պետք է ռուսերեն խոսեք, ու առհասարակ ես նյարդայնանում եմ երբ ոչ ռուսերեն խոսք եմ լսում փողոցում, ուզում եմ սկսել կրակել։ Կամ այլ տեղ է խառնվել, իրան կոտորում է, ինչ որ գեթոների մասին է խոսում, անգլերեն էլ լավ չգիտի, բան չենք հասկանում ինչ է ասում։
Էս Պուտինի պրոպագանդա՞ն է այդպիսին, թե՞ իրենց մոտ օդի մեջ ինչ որ նյութեր են խառնում։
ու տենց
Գուցե ծեծված բան եմ ասում, բայց որ ասվում է, երեւի կարիք կա։
Երբ ես երիտասարդ էի ու անփորձ, խոստովանում եմ, հավանում էի Սեւակին։ Ու պաշտպանում էի, նույնիսկ իր «սակայն մեզ հայ են ասում» գործը։ Ասում էի, դե, գուցե նա խնդիր ուներ, ասենք ազգային ինքնագիտակցությունը պլինտուսի մակարդակից բարձրացնելու, որ այդ գործը հատուկ է գրել, որ որւեէ խնդիր լուծի։
Հիմա մտածում եմ, որ եթե նույնիսկ խնդիր էր ուզում լուծել, ապա նա այդ խնդրի լուծմանը լրիվ սխալ կողմից է մոտեցել։
Պետք էր ոչ թե հասցնել մարդկանց մենք լավն ենք, այլ պետք էր հասցնել իրականությունը։
Հեչ էլ չենք առանձնանում, հասարակ միջին բնակչություն ենք (որպես ազգ դժվար թե կայացել ենք)։
Մարդկության ամենակարեւոր գյուտերի ու մշակույթի մեծ մասը Հայքում չի ստեղծվել։ Նույնիսկ ոչ միայն վերջին մի քանի դարում։ Ամենակարեւոր գրականությունը գրվել է իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։
Ու նույնիսկ ոչ ռուսերեն։
Ու կարիք չկա բոլորին համեմատելով վայրի ցեղերի հետ մեզ լավ զգալ։ Եթե վերցնենք ՀՀ֊ում ապրող մարդկանց արժեքները ապա հետամնաց ցեղերից էլ բեթար պատկեր կստացվի։
Ասում եմ, Սեւակը սխալ կողմից է մոտեցել խնդրին, քանի որ այդքան չկար լուծումը լրիվ այլ է։
Առաջին քայլը ընդունել որ դու ունես խնդիր՝ պետք է պարզապես ընդունել որ մենք հասարակ էթնոս ենք, ու մեր մեջ, ինչպես եւ բոլորի մեջ, լինում են տարբեր մարդիկ։ Ի դեպ մեր միջի ամենակարեւոր մարդկանց բնավ միշտ չէ որ թողել ենք աշխատեն, քանի որ չենք հասկացել, ով է լավը, իսկ երբ հասկացել ենք ուշ էր, մենք բավական վայրի ենք, ու մի քանի սերունդ պետք է փոխվի, որ մարդկանց սոֆթվերը մի քիչ առողջանա։ Այո, առողջանա, որովհետեւ մտածել է պետք, ու գոնե իրար չհակասող եզրակացություններ անել, ու իրար չհակասող արժեքներ ձեւավորել։
Ու նրանից հետո, որ մենք կընդունենք, որ մենք բնավ վեհը չենք, այ նոր դրանից հետո կստացվի շարժվել առաջ։ Ու գուցե դառնալ հավես ազգ, որը կգեներացնի հետաքրքիր գրականություն, արվեստ, գյուտ կանի՝ պոտենցիալ կա, դա բացառված չէ։
Ու թողեք էլի հանգիստ էդ ուրարտներին, ու Նարեկացուն։ Էդ ոնց որ ասես բայց ես գիտեմ մեկին, ով գիտի մեկին, ով ստորագրություն է վերցրել եսիմ ումից։ Հայելու մեջ նայեք, գերմանացիները նայում են՝ Շպիգել են կարդում։ ։Ճ
ու տենց
ուրեմն, ամեն մարդ իր ժամանակաշրջանում ունի խաղեր ու կարողանում է խաղալ։
այդ խաղերը արդեն կան, դրանք ստեղծել պետք չէ։ մենք դրանք սովորում ենք մեծանալիս։
օրինակ՝ տետրիս, սթարքրաֆթ, քուեյք։
այլ օրինակներ՝ խաղում են ռեժիսոր։
կազմակերպում են ծնունդ, խնջույք, հարսանիք, թաղում։
այո, շատ հետաքրքիր խաղեր են դրանք։
կան ավելի առօրեական խաղեր՝ հարաբերություն, ծնողություն, մեքենա վարում։
բոլորը ուզում են խաղալ, սակայն ոչ մեկ չգիտի լավ խաղալ։
ու բոլորը բոլորը դրանք շատ վատ են խաղում։ շատ։
եւ հարսանիք/թաղումն են ահավոր պոստանովկա անում, եւ մեքենա քշել չգիտեն, ու հարաբերությունն է բոլորի մոտ անհաջող, ու որպես ծնող բոլորը ֆեյլ են։
ու եթե տետրիս կարելի է շատ խաղալ ու սովորել, ի վերջո քիչ թե շատ լավ խաղալ, ապա կյանքը կարճ է կյանքի խաղերը քիչ թե շատ լավ խաղալ սովորելու համար։
համեմատաբար լավ է ստացվում խաղալ շատ քչերի մոտ։
ու դրա համար պետք է լինել շատ շատ շատ զարգացած։
ու տենց
Մեջբերում եմ Արեգի մեկնաբանությունը այն մասին, ինչի Հայաստանում չկան հաքերներ՝
իմ համար էս ցավոտ մոմենտ ա, նենց որ ծավալվեմ 🙂 կան մի շարք պատճառներ, ըստ իմ օբզերվեյշընների, որոնց հավաքելիս փորձել եմ շատ ուշադիր լինել
- հետաքրքրասիրությունը չի քաջալերվում։ 4 հարց հետո ծնողներն ասում են ֊֊ «**նած պահիր»։ Էրեխեն ջոգում ա որ հետաքրքրասիրությունը քուլ չի
- ծնողները քյալ են, անգրագետ ու անճաշակ։ Միակ պատճառը ինչի չեմ ասում «Բոլորիս ծնողները» որովհետև չեմ ուզում վիրավորել։ Ավելին, էն փաստը որ մեզնից մեծամասնությանը տենց չի թվում կոնկրետ իրանց ծնողների պահով “is a part of the problem”.
- Ավտարիծետները անտանելի շատ են։ Պապայի խոսքից սկսած, վերջացրած Կոմիտասով, Նարեկացիով, Հանրապետականով, յախշիներով, հեչ որ չլինի քրիստոնեությամբ։ Չափազանց շատ անքննելի ճշտերի գոյության պարագայում նոր ճշտեր որոնելու ոչ ժամանակ կա, ոչ հավես, ոչ կարիք, ոչ իմաստ, ոչ էլ ցանկություն։ Տեսնում եք Չարենցի արձանի վրա կայֆավատները ինչ նեգատիվ են դիտարկվում։ Օրինակ իմ կարծիքով Չարենցը ցենտր տղայա էղել, ու քաղաքի մեջ իրա արձանի մատը կոտրելը իրական ուրբան վիճակ ա ստեղծում։ Ես ուզում եմ տեսնել Չարենցի արձան, որի գլխին սև գրաֆիտիով բանդանայա նկարած։ Վստահ եմ, որ եթե ինքը իսկականից տենց թույն տիպ ա էղել, ինքը դեմ չէր լինի։ Բայց չէ, ինքը աֆտարիծետ ա, իրան չկպնեք, հո դուք «անդասծիրակ» չեք։ Շուտ մտեք տուփի մեջ։
4․ «Նու նա շտո էտը բուձիտ պախոժը!» անարգվում ա անծանոթն ու տարբերը, ի տարբերություն նույն Ամերիգաների, որտեղ ասվում ա “celebrate diversity”։ Ես վստահ եմ, որ չզարգացած երեխաներն ու միասեռականների հանդեպ ատելությունը փոխկապակցված են։ Հասարակության կողմից որոշվում ա, որ ինչ֊որ բան ճիշտ ա ու բնական, ինչ֊որ ուրիշ բան վատ ա ու այլասերված։
- Պուճուրների կարծիքը տանը չի հարցվում, կամ եթե հարցվում ա «վուծյու պոնչո ջան, դո՞ւ ինչ կասես» վիճակներով ա հարցվում, ու կեսից չի էլ լսվում։
Էս բոլոր կետերը ի վերջո մի բանի պատճառ են դառնում ֊֊ ուղեղը ստիպված ա ավելի քիչ մտածել։ Ամեն ինչ պարզ ա, կարծիք ունենալու կարիք չկա, աֆտարիծետներն էլ արդեն ամեն ինչ ասել են, դեռ դարեր առաջ։ Օրը 16 ժամ Սթարքրաֆտ պարապող ամերիկացի էրեխեքի պապաները կողմ չեն դրան։ Պռոստը իրանք ասում են, “screw dad” («դնեմ պապային»), որտև պապան Սթարքրաֆտի վրով վափշե աֆտարիծետ չի։ Ու Բենջամին Ֆրանկլինի վրա բեղեր նկարելն էլ Օքեյ ա, դաժը քուլ ա։ Աֆտարիծետներով մեծացած էրեխեն կարող ա Նախագահի Պարգև ստանա մի օր, նու կամ ոսկե մեդալակիր, բայց հաքեր չի դառնա երբեք։
Շատ նման է նրան, ինչպես եմ ես բացատրում։
Ավելացնեմ, որ ես կարծում եմ, որ առհասարակ, Հայաստանում լավ չի լինի, ու ժողովրդավարություն չի գործի մինչեւ երեխաները չսկսեն կասկածի տակ դնել ծնողների ամեն մի խոսքը, մինչեւ չդառնան չլսող, ինքնակամ, ու իրականում անկախ ու ազատ։
Միայն դրանից հետո, երբ կլինի ազատ մարդկանց հասարակություն, կլինի ազատ պետություն։
եւ այդպես
Տասնհինգ տարի է լսում եմ, որ «բոլորը բոլորի հետ քնել են»։
Ու որ արդեն երկրորդ, երրորդ, ն֊երրորդ շրջանով են գնում։
Հա, ու իրոք գնում են ։Պ
Ես կարծում եմ, որ դա մեր հասարակության խիստ դիվերսիֆիկացված լինելուց է։
Ո՞ւմ է պետք երկրորդ շրջանով գնալը ֊ երբ այլ ծանոթ չկա։
Իսկ ինչի՞ չկա։
Որովհետեւ կա մի քանի մեծ ախպերություն, կազմված համալսարանների, յամի, ու Փարպեցու փողոցի շուրջ, ուր բոլորը իրար գիտեն։
Հիմնականում այդ բազմությունները համընկնում են մի քանի այլ բազմությունների հետ՝ իրար հետ գծի վրա ֊ օնլայն համայնքներում ծանոթացած մարդկանց։
Բայց դրանք քիչ են՝ մի քանի հազար հոգի ամենաշատը։
Իսկ ՀՀ֊ում կա մի երկու միլիոն մարդ, որից մի քանի տասնյակ հազար երիտասարդ։
Մնացածը կպցնում են իրար փողոցներում ու մամբաներում։
Ես բնավ կոչ չեմ անում անցնել մամբա կամ փողոց ։Պ
Դրանից բան դուրս չի գա։
Մարդկանց սոֆթն է տարբեր։
Պարզապես նշում եմ հին փաստը՝ մարդիկ նախընտրում են իրենց օղակներից՝ մոտիկ սոֆթ կրած մարդկանց՝ քնելու ու խմելու համար։
Բնական է, փաբի մարդուն հավես չէ չարբախցի Քյարթուլի հետ(բա դու Կոմիտասցի Կյաժին ճանաչո՞ւմ ես), նրան պետք է՝ բա դու այսինչ խումբը լսե՞լ ես տիպի մարդ։
Ի դեպ, տեսնես Կյաժին հասարակության դիվերսիֆիկացման խնդիրները անհանգստացնո՞ւմ են։ Երեւի, եթե նա փողոցներով ընկած ձկնորսությամբ չի զբաղվում։
Իսկ ասենք ինձ պետք է որ մարդը գրի, տեսնեմ ով է, ինչի մասին, ու ոնց, մեկնաբանենք իրար, իսկ չգրող մարդիկ առհասարակ հետաքրքիր չեն։
Չեմ ասում, որ խելացի ենք, պարզապես մենք էլ մեր իմացած ձեւով ենք ուրախանում։
Ու փաստորեն, այն որ օղակներով պտտվում են մարդիկ, ու նոր մարդ չեն գտնում ու դժվար թե գտնեն ասում է այն մասին, որ մեր հասարակության մեջ մարդկանց շերտերը փոքր են, ու հստակ տարբերվում են իրենց կրած սոֆթով։
Երբեմն անկապ մարդիկ ընկնում են այլ օղակ, բայց որպես կանոն պոչերն հավաքում են, ցրվում այնտեղ, ուր իրենց ավելի հավես է։
Այնպես որ, եթե զանգվածի, ներկա տինեյջերների մեծ մասը զարգացման ռիվոկ չանի, որի մեջ ես խիստ կասկածում եմ իրենց հետ շփվելով, ապա այնպես էլ կշարունակվի, ու քսան տարի անց մենք էլի կլսենք, որ բոլորը արդեն բոլորի հետ քնել են, ու ն֊երրորդ շրջանով են պտտվում։
ու տենց
Այ Արմինեն գրել էր «ով ես դու», կամ «ով եմ ես» հին հայկական ավանդական հարցի մասին տեքստ, հարցեր էր տալիս։
Եզոպոսի առակ կա ավանակի մասին, ով գտել էր առյուծի կաշի։
Հագել էր, վազվզում էր անտառով, վախեցնում այլ կենդանիներին, ու հաճույք ստանում նրանից, որ իրենից վախենում են՝ դրել են առյուծի տեղ։
Այսինքն նա այն էր ինչ չկա։
Հետո բնականաբար պարզվում է, որ առյուծ չէ, էշ է, երբ բերանը բացում է։
Նույնը մարդկանց հետ՝ ամենը պարզվում է երբ բերանը բացում են։ Կամ գրում են։
Երբ մարդու հետ շփվում ես, անհնար է չհասկանալ որ նա հիմար է, եթե դու էլ հիմար չես։
Հիմա մտածում եմ՝ առյուծի կաշի հագնելու իմաստը ո՞րն է։
տարբերակները մասնավորապես՝
֊ խելացի մարդկանց ցույց տալ որ դու էլ ես խելացի
֊ հիմար մարդկանց վրա տպավորություն թողնել, որ խելացի ես։
առյուծը ավանակին առյուծից կտարբերի։
աղվեսն էլ կտարբերի։
ոչխարը գուցե չի տարբերի։
այսինքն առաջին տարբերակը չի գործի։
երկրորդ տարբերակը, գուցե, չգիտեմ։
բայց պետք է զգոն լինել, որ իրական ինքնությունդ չարտահայտես։
ու հակասություններ չլինեն։
բարդ է չէ՞։
ավելի հեշտ չէ՞ լինել այնպիսին ինչպես կաս։
հաստատ տենց վատը չես էլի, տենց վատը չես կարող լինել, որ ոնց կաս, մարդ չհավանի։
Չես հավանում նրանց, ով քեզ հավանում է ինչպես դու կա՞ս։
Ապա լուրջ մտածել է պետք ինչու։
Ասածս ինչ է, շոինգ օֆֆ լինելիս, գոնե այն ինչ կա շոու արեք, ոչ թե այն, ինչ չկա։ այն ինչ կա հաստատ վատ չէ, հաստատ արժանի է ուշադրության, ու գուցե նույնիսկ հարգանքի այն համար, որ այն ինչ կա է, ոչ թե այն ինչ չկա։
փաստորեն, հիմա շոուինգ օֆ վիճակներով լուսանկարներ ու տեքստեր տեսնելով, ես ակամա հավանում եմ նրանց, ով ինչ կա այն ցույց է տալիս ու ոչ թե այն ինչ թվում է քուլ։
ի դեպ, քուլության մասին։
ասենք մարդիկ կային, մթոմ պացիֆիստ էին։
բայց տեսնում էի, չէ՞ որ գնում կռիվ են անում։ ֊ արա էդ դու ո՞ւմ ասացիր։
բա դու չէ՞իր պացիֆիստը, էս ի՞նչ եղավ հետդ։
անցան տարիներ, ասում է ֊ երբ երիտասարդ էի, սխալվում էի, հիմա այ արդեն հասկացել եմ, որ հիմարություն էր։
չէ, հիմարություն չէր, քոնը չէր։ երբեք էլ չես եղել պացիֆիստ, պարզապես կարծել ես որ քուլ է, իսկ հիմա մեծացել ես, հասկացել ես՝ դու չես։
ու պետք չէ քեզնից անկապ բան նկարել, երբ եղածն էլ նենց չի որ շատ վատն է։
իսկ այժմ պոպուլար է «ինտելեկտ» ցույց տալ։
մի տանջվեք, մի ցույց տվեք։
այսինքն ես ուրախ եմ, որ «բրեյնի իզ նյու սեքսի», բայց եթե չի ստացվում, ուրեմն չի ստացվում։
գտեք ձերը։
կամ գնացեք լսեք Գասպարի պրեզենտացիան այն մասին ինչպես դառնալ պորն աստԽ։ Գասպարը հրաշք բան արեց բարքեմփին ֊ սկսեց բացատրել, որ պետք է ավելի շատ կարդալ, զարգանալ, ու տենց
ու տենց
Հիշո՞ւմ եք, իննսունականներին հեծանիվները ահավոր էժան էին։
Ու ոչ ոք դրանք չէր առնում, մարդու պետք չէին։
Իսկ հիմա բոլորը ձեռք են բերում, քաղաքում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում թուրքական «Սալկանո»֊ները։
Ինչի՞ց կլինի։ Ախր էս ֆբ֊ն էս ի՜նչ ուժեղ ազդելու գործիք է։
Ուրեմն, պատկերացնենք երկու հոգի, ով սիրում է ասենք քշել հեծանիվ, մեկ մեկ քշում են, լցնում են իրենց ֆոտոները ֆբ։
Մարդիկ հասկանում են, որ այ դրանք երեւացին, ու ինչ լավն են։ Հա, լավն են։ Ու նրանք էլ են ուզում երեւալ։ Բայց նրանք չեն քշում հեծանիվ։
Ավելի ճիշտ չէին քշում։
Այնպես է ստացվում որ ավելի ու ավելի շատ մարդ է գնում իրենց հետ քշելու, ու, ամենակարեւորը, լուսանկարվելու։ Ասենք հարյուրից շատ։
Փաստորեն, հեծանիվը պլյուս խցիկը դառնում են ինքդ քեզ ցույց տալու ամենաէֆեկտիվ ձեւերից մեկը։
Էֆեկտիվ ֊ որովհետեւ դրա համար պետք չէ մի տարի գործ անել, որ մի բան ստացվի, կամ չստացվի։ Պետք չէ ինչ որ բանի մեջ խորացած լինել։ Մի երկու ժամում սովորում ես, ու ապշեցնում մարդկանց քո գոյությամբ։
Իսկ հավեսն այն է, որ փաբլիկ ռիլեյշնսը լավացնելու համար մարդիկ փող էլ չեն ափսոսի, կգնան թանկ հեծանիվներ կառնեն, կլինի պահանջարկ, այլ մարդիկ կբերեն, կվաճառեն։ Գուցե նույնիսկ հարկեր կվճարեն։
Հիմա կասեք ի՞նչ ես ասում, լավ չի՞ որ մերոնք, ասենք, ավելի շատ հեծանիվ քշեն։
Նայած մոտիվը որն է։ Եթե քշելու մոտիվը քշելը չէ (յա ձեռուս պատամու շտո ձեռուս), այլ քեզ ցույց տալն է, ապա չգիտեմ ֊ ինձ որ չի ուրախացնում։
Իսկ ի դեպ, եւրոպաներում լավ կյանքից չէ, որ հեծանիվ են քշում։ Բոլորին չէ հավես անձրեւին (իսկ այնտեղ անձրեւենրը հազվադեպ չեն բնավ) դոժդեվիկներով պտտվել։
Պարզապես թանկ է հասարակական տրանսպորտը, եթե մեզ մոտ էլ մեկ տոմսը հինգ վեց դոլարի չափ լիներ, իսկ մեկ օրվա տոմսը, յոթ ութ, իսկ մեկ ամսվա աբոնեմենտը հարյուրից սկսած ֊ բոլորն էլ հեծանիվ էին քշելու, էլ ի՞նչ պիտի անեին։
Այնպես որ մինչեւ հասարակական տրանսպորտի գինը չբարձրանա, հեծանիվը չի դառնա փոխադրման միջոց, այլ կմնա շքեղություն։
Իսկ մինչ այդ ֊ բենզինը ձեզնից, գաղափարը մեզնից։ Քշի, քշի Թուրքիա, ես դրանց։
ու տենց
Կոշիկներդ՝ տարբեր, թանկ զույգ ամեն օր։ Սակայն երբեք կաշվից չեն, ինչից հետեւում է որ դու եւ հարուստ ես, եւ լիբերալ։ Հնաձեւ մեդալիոն․ կոկ, ոսկուց, հիփսթերի բան չէ։ Դա ընտանեկան ժառանգություն է, այսինքն ընտանիքի փողը։ Օլսթերից վզկապը միայն ուրբաթ օրերին, որը նշանակում է որ սովոել ես Հոփքինսում, այսինքն դու ավելի խելացի ես, քան մեր շփումը հասցրել է ցույց տալ։ Եւ քո աչքերը ― դու ձանձրացած չէիր միայն մեկ անգամ երեք ամսվա մեջ ինչ այստեղ ես, երբ մենք քննարկում էինք ախտորոշումը։ Այսինքն, այո, դու բուժելու ես նրան գայլախտից։
ու տենց
Ես չէմ միացել համասեռականության մասին գրելու «ֆլեշմոբին» մասնավորապես այն պատճառով որ համարում եմ, որ սեքսը, հարաբերությունն ու ընտանիքը ֊ դա նորմալ մարդու բան չէ, անկախ նրանից ինչ սեռի են այդ հարաբերության մասնակիցները, ու քանիսն են։
իսկ այն, ով ում հետ է քնում, կամ ընտանիք կազմում, հետո մի հատ էլ մտածում է պաշտոնապես գրանցել, ում հետ է քնում, կարող է հետաքրքրել միայն այդ ընտանիք կազմողնեից բեթար աննորմալների։
ու տենց
Անցնում էի տեքնոպարկով, այնտեղ, ինչպես եւ կետնրոնում, նոր նստարաններ են հայտնվել։ Այնքան էլ չի զարմացնում, որովհետեւ տեքնոպարկը այն տեղն է, ուր ազատ գարեջուր էին մարդկանց տալիս ընդդիմության հավաքների օրերին։
Ու դա խորհրդանշական է, որովհետեւ՝ «free beer, not free speech» է նշանակում։
Ուրեմն, անցնում էի տեքնոպարկով, ու մի նստարանի վրա միայն աղջիկներ են, ու զրուցում են «մանիկյուրներից», իսկ մյուս նստարանի մոտ միայն տղաներ են, ու զրուցում են «ավտոներից»։
Ու դա նշանակում է որ նրանք չունեն համամարդկային թեմաներ քննարկելու համար։
Իսկ ազատությունը այն գաղափարը չէ, որը հասկանում են նրանք, ով փոխում է գարեջուրը խոսքի հետ, կամ ով չունի ավելի ընդհանուր, համամարդկային թեմա զրուցելու համար։
ու տենց
Ես ինչքա՜ն եմ սիրում, երբ մարդիկ գրում են։
Բոլորին խորհուրդ եմ տալիս գրել։
Որովհետեւ մարդիկ արտահայտվում են։
Ու երեւում է իրենք ով են։
Մի հատ դասախոս կար, ուսանողներին ասում էր՝ «դու թղթի վրա գրի, որ հիմարությունը երեւա»։
Ու ես այնքան գոհ եմ, որ այդ գրածները կմնան, նույնիսկ եթե դուք ձեր բլոգերը ջնջեք։ Որովհետեւ բառը ճնճղուկ չէ բնավ, այն ինդեքսավորվում է, քեշավորվում, ու մնում այնքան, ինչքան կա մարդկությունն ու համացանցը։
Այնպես որ գրեք, խնդրում եմ, մի դադարեք գրել։
Ու այո, ՍԱԲՏ՝
[այստեղից][1]
ահա
_ու տենց_
[1]: http://chvhatvogh.wordpress.com/2012/05/22/605/
Երբ ես ընտրական տեղամասում էի, մտքումս ակամա Ֆրոմի ու Բերնի տողերն էին պտտվում։
Օրինակ, այս ոչ շատ ծեր կինը։
Ինչո՞ւ է նա այդպիսի մանկական աչքերով նայում իրեն ուղեկցողին, ու պնդում, որ ուղեկցողը անպայման իր հետ քվեախցիկ մտնի, չկարողանալով սակայն պատճառաբանել դա։
Կամ օրինակ, այս կուսակցության շտաբի պետը, կամ այն աշխատողը։ Ի՞նչն է նրան ստիպում հենց այս բառը ընտրել, հենց այսպիսի կեցվածք ընդունել, ու հենց այսպիսի մարդկանց հետ աշխատել։
Ինձ թվում է, որ երկու օրվա մեջ, ես անչափ շատ մազոխիզմի, սադիզմի, ու դիսկոմֆորտից կախվածության դասագրքային օրինակներ եմ տեսել։
Այն կախվածության, որ ստիպում է մարդկանց պահպանել ու փայփայել իրենց վատ զգալը։ Այն կախվածությունը, որ ստիպում է վեճի պատճառ գտնել, երբ արդեն սովորական ընտանեկան վեճերը հազվադեպ են դառնում, որ ստիպում է առողջացող ալկոհոլիկների կանանց կրկին սադրել ալկոհոլիզմը։
Նույն կախվածությունը, միայն այլ շերտում։
Գուցե մարդիկ արդեն սովորել են, որ պետք է վատ լինի, որ պետք է ճնշված լինեն, ու գիտեն ինչպես այդպես ապրել, իսկ այլ կերպ նրանք կյանքը չեն պատկերացնում։
Սադո֊մազո֊ն միայն սկզբից էր դիտարկվում որպես սեքսուալ ակտիվության արտահայտում։
Գիտակցության եւ ենթագիտակցության մասին գիտելիքների խորացմանը զուգընթաց պարզ էր դառնում որ սադիզմի եւ մազոխիզմի հասկացություները ավելի լայն են։
Օրինակ,Ֆրոմը արդեն այսպես էր գրում սադիզմի մասին՝
Հայտնի են սադիստական հակումների երեք տեսակ․․․
Առաջինը՝ այլ մարդկանց կախման մեջ պահելու ձգտումը՝ նրանց հանդեպ կատարյալ եւ անսահմանափակ իշխանություն ձեռք բերելու համար, իրենցից հնազանդ գործիք ստանալը, եւ հաճոյակատար դարձնելը, ինչպիսին է կավը վարպետի ձեռքերում։
Երկրորդը բացատրվում է ոչ միայն ուրիշներին անբաժան կառավարելու ներքին ձգտումով, բայց եւ շահագործելու, օգտագործելու, մարդկանցից գողանալու, փորոտիկը հանելու ձգտումով՝ ծծելու այն ամենը, ինչ սննդարար է։
Այս ցանկությունը կարող է տարածվել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական օբյեկտներին, օրինակ այլ մարդու զգացողությունների կամ մտածողության վրա։
Սադիստական հակումների երրորդ տեսակը՝ ուրիշներին ցավ պատճառելը, կամ իրենց տառապանքներին հետեւելը։ Դրանք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեւոր։ Խոսքը գնում է ինչպես ֆիզիկական բռնության, նվաստեցնելու մասին, այնպես էլ մարդկանց կծկված, նվաստեցված, կամ շփոթված տեսնելու ցանկության մասին։
Նա շարունակում է, որ այսպիսի կոնտրոլ հաստատելը տալիս է սադիստներին զորության եւ վիթխարիության զգացողություն, դրանով էլ այլանդակում է իրենց հոգեբանությունը։
Իրենց պահանջները բավականացնելու համար սադիստները փնտրում են ծանոթություններ նրանց հետ, ում կարող են ենթարկել, հնազանդ եւ կախված դարձնել, միեւնույն ժամանակ խուսափում են այն մարդկանցից, ում հոգեբանությունը ուժեղ է, կամ ով կարող է հատուցել նվաստեցումը։
Սադիստները իրենց հերթին ցուցաբերում են մեծարություն, հպատակություն, որը մոտիկ է ստորաքարշ, ստրկաբարո վախին, նրանց հանդեպ, ով ունի իշխանություն, կամ զբաղեցնում է ավելի բարձր պաշտոն, կամ դիրք հասարակության մեջ։
Այսպես, դաժանությունը ոմանց հանդեպ նրանց մեջ զուգորդվում է վախի եւ երկչոտության հետ, ու այդ պատճառով էլ ասում են սադո֊մազոխիստական բնավորության մասին։
Իսկ Լին Կոուենը իր «Մազոխիզմ» աշխատության մեջ գրում էր՝
Ավելի լայն իմաստով, մազոխիստներին վերաբերվում են ոչ միայն ստրկամտության համախոհները, այլ եւ մարդիկ, ով սադրում եւ շարունակում են իրենց ցավ բերող հարաբերությունները։ Մարդիկ, ով պարզապես չգիտեն, ինչպես այդ հարաբերությունները ընդհատել։ Խանդոտ սիրեկանները, լքված սիրահարվածները, սեքսուալ կախվածություն եւ թեթեւամտություն ունեցողները, իրենք բոլորը մազոխիստական քայլեր են անում։ Ամենուր տեսնում ենք շտապող ծառայողներ, անուշադրության մատնված ամուսիններ, չգնահատված գործարարներ, ովքեր զգում են, որ իրենց նկատմամբ բռնություն է տեղի ունենում։
Ես շատ եմ նկատել, երբ մարդիկ «ես ոչ մի բան չեմ կարող փոխել» վիճակից անցում են կատարում իրենք իրենց ցավեցնելու ռեժիմին։ Այսինքն անցնում են սադո֊մազո հարաբերություններին աշխարհի հետ։ Դա կատարվում է եւ կենցաղային եւ հասարակական շերտերում։
Ու ինչքան ավելի է ամրապնդվում «մենք չենք կարող ազդել» հավատը, այնքան ուժեղանում է մազոխիզմը։ Այս դեպքում առաջանում են սադիստների թափուր տեղեր, որոնք արագ լրացվում են կուսակցություններում՝ իրենցից առանձնապես ոչ մի բան չներկայացնող թաղային հեղինակություններով՝ այսինքն նրանցով ում եւ պետք է հզորության զգացողությունը։
Ես համոզված եմ, որ ոչ ոք իրեն լավ չի զգացել երբ նրան բերել են քվեարկելու։ Ես համոզված եմ, որ ոչ ոք իրեն լավ չի զգացել, երբ կաշառք է վերցրել։
Բոլորն էլ զգում էին, որ բռնություն է տեղի ունենում։ Բայց շարունակում էին իրենք իրենց ցավ պատճառել, իրենք իրենց մխիթարելով՝ «մեկ է բան չես փոխի» ու «բոլորն էլ սրիկա են» ծեծված արտահայտությունների կիրառութամբ։
Այնպես որ զգոն եղեք, երբ տալիս եք կամ չեք տալիս։
ու տենց
Ծոմակի փաբը պայթեցնելու փաստը շատ վատ ազդանշան է։
Ինչո՞ւ։
Նախ, որովհետեւ ավելի կրիմինալ է դառնում քազաքը։ Վանոյի հաստատած կարգ ու կանոնը գնալով թուլանում էր, ու ահա՝ պայթյուն քաղաքի կենտրոնում։
Սա Երեւանյան չէ։ Իմ պատկերացրած Երեւանը չէ։
Հետո, ես DIY֊ում երբեք չեմ եղել, որովհետեւ փաբի մարդ չեմ, բայց ես ուրախ էի որ այն կա, որովհետեւ դա ազատ գործարարության օրինակ է, ինչպես եւ «ունիվերմագը»։ Երբ սովորական մարդ կարող է իր գործը սկսել, ծառայություններ մատուցել, եւ փող աշխատել։ Նաեւ, դա հասարակական վայր է, իսկ հասարակական վայրերը լավ են հասարակության համար։
Եթե ես ճիշտ եմ հասկացել, ըստ Ծոմակի մեկնաբանության, դա ռադիկալ «ազգայնամոլերի» ձեռքի գործ է, քանի որ փաբում հազվադեպ հյուրեր չէին ոչ ավանդական սեռական ուղղվածության հաճախորդները։
Ես այնքան էլ հակված չեմ այդ կարծիքին։ Ոչ միայն որովհետեւ ես կարծում եմ որ «համասեռականների» (ա՜խ ինչ բառ է) հանդեպ անհանդուրժողականության չափսը գերազանցված է։
Այլ այն պատճառով, որ այդպիսի տեղեր, ուր իրենք հազվադեպ հյուրեր չէին միշտ էլ կային՝ Մոնթե Քրիստոն էլ կար, Արամի խաչմերուկի նկուղն էլ կար։ Սակայն դրանք չեն պայթեցվել։
Ավելի հավանական է, որ
֊ պայթյունի հաղորդագրությունն էր՝ Ծոմակ, հիշիր դու ով ես, իմացիր տեղդ, քիչ երեւա մաշտոցի այգում, եւ ընդդիմադիրների մեջ, եւ առհասարակ բոլորդ իմացեք, որ մենք կարող ենք այնպես անել, որ դուք գործ չկարողանաք անել։
֊ համասեռականները միշտ էլ լավ թեմա են իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։ Բոլորս էլ գիտենք, որ իրենք չեն մեր խնդիրները բնավ։
Իսկ եթե մարդիկ հակված լինեն հավատալ որ պայթյունի մոտիվը այդպիսի հիմար անհանդուրժողականությունն էր, ապա նրանք իշխանություններին օգուտ են տալիս եւ շարունակում են թեման, որը առհասարակ պետք է չլիներ։
Սակայն, եթե Ծոմակն այնուամենայնիվ ճիշտ է, ու այնքան աննորմալ մարդ է գտնվել, որ դա արել է ոչ իր նմանների հանդեպ ատելության պատճառով, ապա դա ավելի վատ է։ Ու ոչ միայն որովհետեւ մեր մոտ «ճնշում են փոքրամասնություններին» այլ որովհետեւ հիմա ոմանք նրանցից, ով փորձում է գտնել իրենց ինքնությունը խաղալով «համասեռական», «գրող», կամ «կիթառ նվագող», կզգան իրենց ոչ ադեկվատ չափ կարեւոր, վեհ, ուրիշներից տարբեր։
Ընդ որում, ինչքան ավելի դատարկ են, այնքան ավելի հատուկ կզգան իրենց։
Նրանք կսկեն «վիպյաչիված» իրենց «այլությունը», որը իրականում բնավ այլություն չէ, ճիշտ այնպես, ինչպես տարբերություն չկա այս ֆուտբոլի թիմի երկրպագու ես, թե այն, ՀՀԿ֊ից ես, թե ԲՀԿ֊ից, ու ծիծակ ես հագնում, թե կեդ։
Իսկ այն որ ավելի շատ դատարկ եւ ձանրձալի մարդիկ կզգան իրենց ավելի հատուկ կբերի ատելության էսկալացիային, որը կրկին այն է, ինչ իշխանություններին պետք է, որովհետեւ իզուր աղմուկ է բարձրանում եւ իրական խնդիրներից ուշադրություն է շեղում։
Այնպես որ զգոն եղեք։
ու տենց
այսօրվա հավաքի ամենակարեւոր հաղորդագրությունը ըստ իս՝ մի վհատվեք, ու մի գաղտեք։ Չհամարձակվեք հեռանալ Հայաստանից (sic!)։
Ավելացնեմ, որ այդ լացուկոցն ու հիասթափությունը հոգնեցնում է։
Հասկանում եմ որ մարդիկ կան, ով հաճույք են ստանում լացելուց, «սաղ վատ ա» ասելուց, բայց լավ էլի, հավաքեք ձեզ, ձեր արածը մանկամիտ լակոտություն է ու ոչ դրա ժամանակն է, ոչ էլ օգուտ կա դրանից։
Այնպես որ տոկուն եղեք։
ու տենց
Ես հուզվում էի երբ տեսնում էի ոչ անտարբեր մարդկանց։
Երբ օրինակ, մեկը լրջությամբ, ակնոցների միջով կարդում էր ինչ է գրված քվեաթերթիկի վրա։
Երբ ես զգում էի, որ նրանք եկել են, որովհետեւ հույս ունեն, որ իրենց գալը կարեւոր է, ու կարող է ազդել, ինչ որ բան փոխել։
Ես հուզվում էի, երբ նկատում էի ինչքան շատ են ուզում նրանք արտահայտվել այդ ընտրությունը կատարելիս։
Ես չեմ ուզում, որ նրանք վհատվեն։ Այո, կեղծիքները շատ էին, բայց ձեր ձայներն էլ իզուր չէին։
Գուցե ձեզ մեջ մարդ կա, ով ինձ կարդում է։
Այո իրենցից երեւում էր, որ նրանք կարդում են, կարդացող են։
Այդ իրենց անկեղծ չանտարբերությունը իմ միակ դրական հիշողությունն է այս ծանր երկու օրվա ընթացքում։
եւ այդպես
Ես կարծում եմ շատ դրական էր, որ Դանիելը որպես ժառանգության ներկայացուցիչ հանձնաժողովի նախագահն էր։
Որովհետեւ նա ընդունում էր լավ որոշումներ, չնայած ՀՀԿ֊ի ներկայացուցիչների ճնշման՝ «ինչի՞ համար է պետք» եւ «ո՞վ է գալու տենց անի» բացականչությունների։
Ես հիշում եմ, երբ տեղամաս մտավ ՀՀԿ֊ի շտաբի պետը։ Դա մեծ քաշ ունեցող, բոյով, երկուսը երկուսի վրա կարճ մազերով տղամարդ էր։
Նա հարցրեց, ո՞վ է նախագահն։
Նրան ցույց տվեցին Դանիելի ուղղությամբ, ով այդ պահին հենվել էր սեղանին եւ խոսում էր հեռախոսով։
Մարդը չհավատաց, մի քանի անգամ հարցրեց, մտածելով որ իր հարցը սխալ են հասկացել։
Ես հիշում եմ ինչպես էր Դանիելը կանգնած իր հետ զրուցում՝ նիհար Դանիելը եւ քառակուսի բոյով մարդը։
֊ եկել եմ տեղամասս նայեմ
֊ այսինքն տեղամասս ֊ հարցրեց Դանիելը։
֊ դե ես ստեղի շտաբի պետն եմ, սա իմ տեղամասն է։
֊ այսինքն ձեր տեղամասն է, ի՞նչ շտաբի մասին է խոսքը։
֊ հանրա․․․ կապ չունի, սա իմ տեղամասն է, էս ամենը մեր տարածքն է։
֊ սա Հայաստանի Հանրապետության ընտրական տեղամաս է ֊ ճշգրտեց Դանիելը։
Հանձնաժողովի անդամները, կուսակցականները, վստահված անձնինք, ու բոլորը բոլորը տեսան որ հանձնաժողովի նախագահ կարող է լինել իրենցից տարբերվող՝ նիհար, կիրթ, գրագետ, առանց սլենգ խոսող ու ոչ այնքան ահավոր մի տեսակ այլ կերպ հագնված մեկը։
Սակայն այդ նիհար «բոտանիկը» կարողանում էր վճռական լինել երբ պետք էր, ու իր գործողությունների եւ որոշումների շնորհիվ հաջողվեց ընդհանուր առմամբ կարգը պահպանել։
Երբ նրան ասում էին՝ «տասնհինգ տարի է ընտրություններ ենք կազմակերպում» ոչ ռացիոնալ հեղինակությամբ լուծումներ առաջարկելիս ես ակամա մտածել եմ՝
֊ Այո, եթե դուք էիք կազմակերպում, ապա լրիվ պարզ է ինչու ենք այսպիսի վիճակում։
ու տենց
Ես կարող էի ինչ որ բան փոխել, ու ինչ որ բան փոխել եմ։
Ես երբեմն կարողանում էի խոչընդոտել որ նույն մարդը մի քանի այլ մարդու տանի քվեախցիկ, եւ «օգնի» քվեարկել։
Ես երբեմն կարողանում էի պնդել որ մարդիկ մենակ մտնեն, երբ հնարավոր է։
Ես երբեմն կարողանում էի պահել խառնաշփոթը եւ ամբոխը քվեախցիկներից որոշակի հեռավորության վրա, մինչ հանձնաժողովի նախագահը կազմակերպում էր ոստիկանության աջակցությունը, եւ հերթի կառավարումը։
Բայց ես չէի կարող անել ոչ մի բան, երբ ինձ մոտենում էին, նայում էին աչքերիս, ու հարցնում՝
֊ ես չեմ հիշում, ո՞ր համարն էր պետք նշել։
Պարզապես ասում էի՝
֊ Դա ձեր ընտրությունն է։
եւ այդպես
Ընդամենը մի քանի բան կգրեմ երեւի։
Շատ բան կա գրելու, բայց երեւի սահմանափակվեմ ընկերներին պատմելով։
Այդպես ստացվեց, որ ես մասնակցել եմ ընտրությունների պրոցեսին որպես ՀԱԿ֊ի ներկայացուցիչ։
Չնայած ՀԱԿ֊ի անդամ չեմ, ու երբեք չեմ մասնակցել քարոզչական կամ դիտորդական առաքելությանը։
Ես չեմ կարծում որ դա իմ տեղն էր, չեմ կարծում որ կարող էի լավ անել իմ գործը, սակայն այլ մարդիկ չկային։ Այլապես չէի գնա, իմ համար ոչ մի ռոմանտիկա չկա դրա մեջ։
Հուսով եմ, չեմ վնասել։
Այս տեքստում ասեմ, որ նկատել եմ նմանություն՝ բանակի եւ ՀՀԿ֊ի միջեւ։
Բանակում սպաները (երբ) հավես չունեն գործ անել, կամ չեն կարող, ակտիվորեն համագործակցում են տեղական, լոկալ «հեղինակությունների» հետ։ Այնպես եւ ՀՀԿ֊ի ակտիվիստները, իմ ընկալմամբ հենց բակերի, «թաղերի» «հեղինակություններն» են։
Ու բնական է, որ նրանց համար ՀՀԿ֊ն գտած տեղ է, որովհետեւ նրանք այլ ունակություն չունեն, բացի պարտիական (այո, ոչ թե կուսակցական) լինելուց։ Այսինքն, գուցե որակավորված բանվոր ստացվեր իրենցից, բայց ամբիցիաների հետ պարտիական լինելը ավելի համատեղելի է։
Ի դեպ, նման սխալ արել է սովետական իշխանությունը, ամրապնդելով հանցավոր «հեղինակություններին» ոչ ադեկվատ լիազորություններով, եւ անվանելով դրանց գվարդիականներ։ Հետո այդ գվարդիականներից ազատվելը լորւջ նոր խնդիր էր։
ու տենց
Ընտրությունը այն մասին չէ, ոնց լավ կլինի։
Սահմանեք լավը։
Ու այն մասին չէ, թե ով է ավելի լավը, կամ ավելի վատը։
Այն մասին չէ, թե ով է ավելի անթերի, կամ ավելի կատարյալ։
Կատարյալը չկա։
Իսկ քննադատելը միշտ էլ ավելի հեշտ է քան գովելը։
Այն մասին է, որ անհնար է մնալ տեղում։
Հնարավոր է կամ շարժվել որոշված ուղղությամբ, կամ այնտեղ, ուր տանում է հոսանքը։
Ու այս ընտրությունը այն մասին է, թե որ ուղին ենք ընտրում։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի քաղաքացիական ազատություններ, թե չէ։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի ազատ գործարարություն։
Արդյո՞ք մենք ուզում ենք գնալ դեպի ինդիվիդուալ նախաձեռնությունների ու ազատ ձեռնարկատիրությունների հասարակություն, թե դեպի կլանա֊օլիգարխային մոնոպոլիաների ռեժիմ։
Արդյո՞ք մենք ուզում ենք հասարակություն, ուր նորմա է, ու խրախուսվում է կաշառքների շրջանառությունը բնության մեջ, թե մենք ուզում ենք շարժվել դեպի հասարակություն, ուր օրենքը գործում է անկախ իշխանությունից, իսկ համակարգը, մեխանիզմները նախագծված են մարդկանց հարմար լինելու համար։
Որովհետեւ հասարակությունը, ուր մարդիկ կարող են ազատ ասել, ինչ են մտածում, ու իրականացնել մտահղացումները ունի զարգացում, քանի որ այնտեղ հաղթում են ոչ այն մտքերն ու լուծումները, որոնց աջակցում են հեղինակավոր կամ ունեվոր մարդիկ, այլ իրականացվում են լավ լուծումները։
Կյանքում ամեն ինչն էլ մեկ անգամ է լինում։ Ու այս ընտրություններն էլ են մեկ անգամ լինում։ Դրանք կարեւոր են։
Այնպես որ զգոն եղեք ընտրելիս։
եւ այդպես
Ես գրում եմ այս մասին որովհետեւ վերջերս զրուցել եմ մի աղջկա հետ։
Նա իմ հետ չէր համաձայնվի, բայց ես կարծում եմ, որ նա լավ չէր։ Ու նա սովոր է լավ չլինել, որովհետեւ նա ունի խնդիրներ, ու ուզում է դրանք չլինեին, սակայն համարում է անլուծելի։ Իսկ եթե դրանք անլուծելի են, արդեն մի քիչ ավելի շատ «վատ» թե ավելի քիչ՝ էական չէ, նա ասում է՝ «ուաթեվա, ինձ մեկ է»։
Ու նա «ոտից գլուխ» «ինադու» է։
Ու ես չեմ կիրառում պրոտեստ բառը, այլ հենց «ինադու», ահա թե ինչու։
Որովհետեւ պրոտեստը նպատակաուղղված է, այն պարունակում է ոչ միայն դաշտ այն մասին, ինչպես լավ չէ որ լինի, ու ոչ միայն դաշտ այն մասին, ինչպես լավ է որ լինի, այլ եւ ունի մեթոդներ՝ լավին հասնելու համար։
Այսպես այդ լավը դառնում է որոշված նպատակ։
Սակայն «ինադու»֊ի նպատակ ֆունկցիան կյանքի հատվածում պարզապես որոշված չէ, ու արժեք չունի։
Այն չի կարող ոչ մի բան լուծել, որովհետեւ պարզապես Պորտոսի պես «ձեռուս պատամու շտո ձեռուս» է արտահայտում։
Երբ բանվորները գործադուլ են անում ու պրոտեստ արտահայտում, նրանք ունեն որոշոկի, այսինքն որոշված նպատակ, եւ այդ պրոտեստը հանդիսանում է իրենց նպատակին հասնելու եղանակ։
Իսկ երբ ասում են՝ «քանի որ սաղ վատ է, մենք էլ սենց կանենք» կամ «ոչ մի բան չենք անի» ապա այստեղ չկա ոչ նպատակ, ոչ էլ դրան հասնելու ուղի։
Այդ պատճառով, այն որ աղջիկը մեկը մյուսի հետեւից սիգարետ էր կպցնում, ու դրանով «պրոտեստ արտահայտում»՝ դա իմ կարծիքով նման է նրան, ինչպես կարելի է գնալ ու պատին հայհոյել։
Նման է նրան, ինչպես մեղադրում են աստծոն, ճակատագիրը, ասում են «հայի բախտ» ու հետո «տենց ստացվեց»։
Դա նման է նրան, ինչպես դաշնակները ասում են՝ «թուրքերի մերը» կամ նրան ինչպես ծինեյջերները նույնը ծնողների մասին։
Դա պրոտեստ չէ, քանի որ այն պայքար չի պարունակում, ու հետեւաբար խնդիր չի լուծում։
Ինչքան ուզում ես ասա, դու միայն օդի մեջ ասում ես։
Լուծելու համար պետք է ստրատեգիա, պետք է միտք, գաղափար։
Իսկ դրա համար պետք է մտածել։
Եթե մարդը չի մտածում, այլ պարզապես հայհոյում է, ապա նա գուցե չի էլ ուզում իր խնդիրները լուծել, ու նրան դուր է գալիս, որ նա կարող է վատ լինել։ Այդպես կարող է լինել, որ արդեն սովորել է դրան, ու չի ուզում այդ վիճակից դուրս գալ, ինչպես հարբեցողների կանայք, երբ դրանք էլ չեն խմում, սկսում են իրենց անգիտակցաբար խթանել խմիչք օգտագործել։
Որովհետեւ ինչպես ասում են ռուսները «ու ստրախա գլազա վելիկի» ու շատ խնդիրներ թվում են անլուծելի, սակայն հաճախ եթե դրանց այլ կողմից մոտենալ, պարզվում է, որ դրանք լավ էլ լուծելի են։
Բոլորը ուզում են լավ լինի, ու բոլորը ուզում են ազատ լինել։
Սակայն եթե խոսեք հոգեբանի հետ, նա ձեզ գուցե կհարցնի՝ «ֆրիդոմ ֆրո՞մ» թե «ֆրիդոմ թու»։
Ուզում ես պայքարել ինչ որ բանի դե՞մ թե հանուն ինչ որ բանի։
Օրինակ՝ ասել ես քվեարկում եմ որ այսինչը չլինի իշխանութայն գլուխ ֊ անկապ է, որովհետեւ դե խնդրի լուծում չէ։
Ասել՝ «ես քվեարկում եմ որ ՀՀ֊ն լինի օրենքի երկիր» ֊ դա արդեն որոշված նպատակ է, գիտենք ինչ ենք ուզում, ու մտածում ենք ինչ անել, որ այդպես լինի։ Օրինակ, կարելի է սկսել նրանից, որ այսինչը իշխանության գլուխ չլինի։
Երկու տարի առաջ Գասպարը գրում էր որ նա հոգնել է «պրոտիվ» մարդկանցից ու ակցիաներից։
Ու ես հավանում եմ այս հոլովակը որովհետեւ այն այն մասին է, հանուն ինչի արժի պայքարել։
Ու այդ պատճառով, նրանք, ով ասում են որ բոլորին դեմ են, իրականում բան չեն փոխի, միայն կվատացնեն, որովհետեւ նրանք պարզապես դեմ են, ու ոչ մի բանի կողմ չեն։
Իսկ եթե չգիտես ինչին հասնել, չես մտածի ինչպես, ու բնական է դժվար թե ստացվի հասնել։
Իսկ ասել՝ ես բոլորին դեմ եմ, կամ գնալ ծխել բամբուկ գառաժի հետեւը, կամ դիմացը, կամ նույնիսկ ոչ բամբուկ՝ դա խնդրի լուծում չէ։
Այնպես որ զգոն եղեք, երբ խոսում եք ազատությունից, կոնկրետացեք, «ֆրոմ» թե «թու»։ Եւ չմոռանաք մտածել թե ինչպես։
ու տենց
Այն ժամանակ, երբ կարգիչները դարձան «անձնական» կարգիչներ, այսինքն դարձան հասանելի եւ մատչելի հասարակ մարդկանց համար, մենք կանգնեցինք ճամփաբաժանի մոտ։
Կար երկու ելք․
֊ կրթել մարդկանց, որ նրանք կարողանան օգտվել կարգիչներից։
֊ անել կարգիչներն այնպես, որ մարդիկ առանց հասկանալու, առանց կրթության կարողանան դրանցով օգտվել։
Բնական է, որ մարդկանց կրթելը ընկերությունների խնդիրը չէր։ Ավելին, իրենց ձեռնտու էր, որ մարդիկ կիրթ չեն, որովհետեւ այնպես նրանք ավելի մեծ կախվածության մեջ են լինում ընկերություններից, կարգիչներ եւ ԾԱ արտադրողներից։
Փաստացի հետո դա բերեց նրան, որ ոչ թե մարդիկ կարողացան օգտվել կարգիչներից, այլ կարգիչները, (կարդա կորպորացիաները) կարողացան օգտվել մարդկանցով։
Այսինքն ընկերությունները ձեռք բերեցին աննախադեպ կոնտրոլ։
Մեկ անգամ եւս նույն հարցը ծագեց այն ժամանակ, երբ կարգիչները փոքրացան, ու տեղավորվելով ձեռքի մեջ, կոչվեցին խելախոսներ, փաստացի դարնալով աննախադեպ մատչելի փոքր կարգիչներ։
Այդ նույն խնդիրը թույլ է տալիս ուրիշներից անհամեմատ շատ փող աշխատել ֆեյսբուքին։
Նա միակն է։ Նա հավաքել է մարդկանց մեծ մասին իր մոտ։
Նա հզոր է, իսկ ուժը փտացնում է։
Նա կենտրոնացրել է համացանցը իր մոտ։ Մարդկանց համար համացանցն եւ ֆեյսբուքը դառնում են հոմանիշներ։
Ապակենտրոնացված համակարգում մարդիկ կօգտվեին տարբեր ծառայությունների պրովայդերներից, ու մեկ է չէին կորցնի միմյանց հետ շփվելու հնարավորությունը։
Այսպիսի ապակենտրոնացված համակարգի փորձ է, կրկնում եմ, դիասպորան։ ի դեպ, ահա ձեզ հրավեր։
Սակայն web 2.0֊ն, արդեն իսկ այնպիսին է, որովհետեւ մենք ունենք rss բաժանորդագրվելու, եւ openid ինքնությունը հաստատելու համար։
Ինչը մենք չունենք, կրթությունն է ու մարդիկ ով կարող են օգտվել եղած տեքնոլոգիաներով։ Կամ ստեղծել նոր, ավելի լավ տեքնոլոգիաներ։ Դրանց կարիքն էլ կա։
Այդպիսի ավելի լավ տեքնոլոգիայի փորձ է՝ սերվեր առհասարակ չպահանջող retroshare ցանցը։ Բայց մարդկանց մեծ մասը դրանով օգտվել չի կարողանա։ Կվախենա արդեն երբ ստանա gpg բանալի պարունակող հրավեր։
Որովհետեւ մենք ունենք կրթության խնդիր։
Կրթության մասին մի քիչ էլ կգրեմ հաջորդ անգամ։
ու տենց
լինի խցիկ կամ հեռախոս, դա կրկին ընտրություն է։
ունիվերսալ ծրագիրը՝ վատ ծրագիր է։
յունիքս կոնսեփթը՝ ծրագիրը անում է մեկ բան, ու անում է լավ։
այսինքն՝ ls֊ը անում է ls֊ություն, այդ պատճառով կա ls | less ու չկա dir /p բնավ։
այսպես, երբ ընտրում էինք ընկերոջ համար խցիկ․․․ կամ հեռախոս, ես հիշեցի այն ինչ եմ գրել էներգիայի պահպանման մասին ասքում։
Ուզում ես լավ խցի՞կ, հա՞։
Իսկ դու գիտե՞ս, որ այն չունի իր մեջ լիքը հնարովորություններ, օրինակ՝ էֆեկտներ։
Իսկ գիտե՞ս որ չունի «տորտիկ մոմերով», «տորտիկ առանց մոմերի» ու «տորտիկ կրեմով», «տորտիկ առանց կրեմի» (sic!) ռեժիմներ։
Ուզում ես լինել «քուլ» ու օգտագործել openbox կան windowmaker՝ պետք է կոնսոլից վայֆայ կպնես։ Չե՞ս ուզում։ Ապա գնա GNOME. Սա քոնը չէ։
Ուզո՞ւմ ես կոնտրոլ անել կախվածությունները՞։ Ապա պետք է քոմփայլ անես ԾԱ֊ն, այդ կախվածությունների զգալի մասը compile time կախվածություններ են։ Լինք եղած է արդեն քոմփայլ արվածը, չի լինի փոխել, պետք է ռեքոմփայլ անել։
Ուզո՞ւմ ես սպորտային մեքենա քշել՝ չես ունենա ավտոմատ փոխանցման տուփ։
Ուզում ես լավ գործիք, հա՞։
Իսկ դու գիտե՞ս որ այդ գործիքը չունի այս, այս, ու այս հնարավորությունը։
Որովհետեւ այն պրոֆեսիոնալ գործիք է։
Գուցե քեզ պե՞տք չէ այս գործիքը։
Այդ իսկ պատճառով հարաբերություններում չի լինում խորհուրդներ տալ կամ դրանց հետեւել, քանի որ այս մարդուն գուցե հիմա պետք է այսպիսի, օրինակ՝ «մեյնսթրիմ» հատկություններով հարաբերություն, ու գուցե պետք չէ նրան ձգտել այն ճշմարիտին, որովհետեւ նա փոքր ծիծիկներին չի դիմանա։
Իսկ ամենամեծ խնդիրը այն է, որ մարդիկ զարգանում են, ու զարգանում են ոչ հավասար։
Ու եթե մեկը զարգացել է, ու փոխել է dir֊ը ls֊ով, փաուերշոթը՝ ԵՈՍ֊ով, ու նույնիսկ երջանիկ է զգում որ կորցրել է microsoft paint֊ը կամ «կրեմով տորտիկ» նկարելու ռեժիմը, ապա նա արդեն խոչընդոտներ կարող է ունենալ՝ երեխաների տեսքով։
Մասնավորապես դա է բացատրում ինչպես են փորձում ընտրել «ին ադվանս», նրանց, ում ասենք, չեն հավանում, բայց ում երկրպագում են։ Ու դա շատ է պատահում։
Այնպես որ զգոն եղեք։
ու տենց
Սա ամենաչար մանկական նկարի մրցույթի հաղթողն է։
ու տենց
֊ Ի՞նչ գրենք։
֊ Կայք։
Իմ մոտ տպավորություն է, որ հիմա ով ինչ անում է՝ դա «վեբ սերվիս» է։
Ոմանք, ճիշտ է, կենտրոնանում են այֆոն/անդրոիդ նախագծման վրա, ու ես դա բացատրում եմ նրանով, որ մոբայլ շուկան այն տեղն է, ուր անհատ ծրագրավորողները (դե՞ռ) կարողանում են իրենց գտնել։
Բայց մտահղացումների մեծ մասը վերաբերվում են վեբին։ Օրինակ, սթարթափ ուիքէնդին բոլոր ներկայացված պրոեկտները վեբ էին։ Ես այնտեղ հանդիպեցի ծանոթներիս, ում գիտեմ որպես «նեյթիվ» նախագծողներ, բայց նրանք նույնպես ներկայացրել էին վեբ պրոեկտ։ Բողոքեցին, որ հեշտ չէ սուզվել անծանոթ միջավայր, բայց դա իրենց չխանգարեց հաղթել ։Ճ (գուցե բնութագրող է որ նեյթիվ նախագծմամբ զբաղվող մարդիկ ունեցան ավելի լավ գաղափար)
Հիմա ինչպե՞ս է լինում, որ բոլորը զբաղվում են վեբով՞։ Գուցե դա առաջին հայացքից թվացող թեթեւ տեքնոլոգիանե՞րն են (ասենք պհպ)։
(Ասում եմ թվացյալ թեթեւ, որովհետեւ իմ համար տեքնոլոգիաները, որ փորձում են «թեթեւացնել» գործը, ու թաքցնում են օգտագործողից որոշակի մանրուքներ այդ թեթեւացնող շերտի հետեւը, դրանով իսկ անում են այնպես որ ինձ ավելի բարդ լինի։)
Իսկ օրինակ, ինչպե՞ս է լինում, որ համակարգի մեջ փոփոխություն անելու միտք չեն ունենում, բայց կայքի միտք ունենում են։ Գուցե, որովհետեւ չգիտեն, թե ինչ փոփոխություն է կարելի անել, որ ավելի լավ լինի, որովհետեւ նույնիսկ չգիտեն, որ եղածը լավ չէ։
Գուցե որովհետեւ նրանք ապրում են սեփականատիրական ծրագրերի աշխարհում, ուր, օրինակ կա windows որի հիշողության կառավարչի կոդը չես նայի, որ հասկանաս ինչպես է գրված, ու ինչպես կարելի է լավացնել։
Կարող է այն պատճառով, որ նրանք ապրում են աշխարհում, ուր կան սարքերի արտադրողի կողմից տրամադրված սեփականատիրական դրայվերներ։ Ու հետո այդ ծրագրավորողները ստիպված են լինում փոխել երկաթը, որովհետեւ այս սարքի համար արտադրողը տրամադրել է, ասենք xp֊ի դրայվեր, բայց ոչ 7֊ի, որ նոր (սակայն ոչ ավելի լավ) սարքերը ավելի շատ վաճառվեն։ Իսկ նրանք չգիտեն ինչպես գրել դրայվեր, ու չգիտեն որ կա rolling release համակարգեր, ուր առհասարակ չի լինում release բայց լինում են հաճախակի փոփոխություններ, քանի որ լավացումը եւ հետ համատեղելիությունը անհամատեղելի են։
Վերջերս զրույցի մեջ հնչեց՝ «եթե դու mysql֊ի կոդը նայած լինեիր, այն կյանքում չէիր օգտագործի»։ (Ի դեպ, ես դբ֊ներից չկամ, բայց եթե նրանցով գրեի, ապա firebird կօգտագործեի)
Երբեմն ես ասում եմ՝ դե նա ծրագրավորող է։ Նկատի ունեմ՝ ցանցառ չէ, կամ հաքեր չէ։
Հիմա բացատրեմ։ Մի անգամ ընկերներիս նշանդրեքին (դե էլ որտեղ այդպիսի մարդ կհանդիպես) ես ծանոթացա մի տղայի հետ, ով ասաց որ նկարիչ է։ Ինձ հետաքրքիր էր, ու ես հարցեր էի տալիս իր աշխատանքի վերաբերյալ։ Ու անկեղծ զարմացել էի, երբ իմացա, որ նա գնում է աշխատանքի։
Այսինքն նա ամեն առավոտ, իննից վեցը գնում է «ցեխ» ուր պատրաստում է հայտնի նկարների պատճեներ։ Հետո դրանք ուղարկում են Եւրոպա, ուր վաճառում են որպես ձեռքի գործ, որը ռեպրոդուկցիայից ավելի թանկ է։ Հետո էլ այդ տղան շուտ գնաց, ասաց պետք է շուտ արթնանամ, աշխագանքի եմ։
Նկարիչ, ով աշխատո՞ւմ է։ Իմ համար այդ երկուսը այնքան էլ համատեղելի չէին։ Չէ, ես գիտեի, որ կան, այսպես ասած ոչ ստեղծագորշող նկարիչներ, ով նախընտրում է զբաղվել ռեստավրացիաներով, բայց ոչ իրականացնել իրենց միտքը, որովհետեւ միտք չունեն։
Ու եթե նկարիչների մոտ միտք չունենալը նորմա չի ընկալվում, ապա ծրագրավորողների մոտ միտք չունենալը՝ նորմա է։ Նրանց մեծ մասը գնում են աշխատանքի ու գրում են «ձաձա»֊ների համար սոֆթ։ Եթե աշխատանքից հետո ինչ որ բան են անում, ապա դա սովորաբար փող աշխատելու, այլ ոչ թե միտք, գաղափար իրականացնելու համար է։
Այսինքն փողի, ոչ թե սիրո, հետաքրքրության պատճառով է։
Իսկ օրինակ plc նախագծման սոֆթ գրում են նրանք, ով թեմայի մեջ են։
Մասնավորապես դա բացատրվում է նրանով, որ մարդկանց մեծ մասը հետաքրքրվող, ու խորացող չեն։ Այդ մասին ես դեռ կգրեմ։
Բայց այլ պատճառը, որի մասին հիմա գրում եմ՝ չիմացությունն է, ոչ զարգացած լինելն է։
Այսինքն մարդիկ պարզապես չգիտեն, չեն պատկերացնում ինչպիսի խնդիրներ կարող են լինել, ու ինչ լավ բան կարելի է անել, եթե դա կայք չէ։
Նրանք չգիտեն ինչպես է աշխատում համակարգը, քանի որ իրենց համակարգը փակ է, ու նրանք չեն զգում որ կարող են այն փոխել, կամ որոշակի ներդրում ունենալ։ Մոտավորապես այնպես, ինչպես Սովետի ժողովուրդը չէր զգում, որ կարող է ազդել օրենքների վրա։
Ու այստեղ ես կարծում եմ, որ շատ լավ է, երբ ծրագրավորողները օգտագործում են ազատ ԾԱ ոչ միայն այն պատճառով որ ազատ է, ու հետեւաբար լավը, ոչ միայն այն պատճառով որ այդ գաղափարը իրենց մոտիկ է, այլ եւ այն պատճառով որ դա ավելի է զարգացնում, քան փակ աշխարհը, թույլ է տալիս տեսնել ինչպես է ամենը արված, ու երբեմն պահանջ զգալ դա լավացնելու, տեսնել ինչ կարելի է անել
ու տենց
այստեղ պատմում են այն մասին, ինչպես են աշակերտներին «քշում» իշխանական հավաքի։
ու ակնհայտ է, որ դա պետք է աշակերտներին դուր չգա։
ոչ մի մեր հասարակության նորմալ մարդու դա դուր չի գա։
իսկ եթե մեր հասարակությունը սարքել այնպիսին, որ նորման լինի «ոչխար», ապա այդ հասարակությունը չի գոյատեւի։
այնպես որ, ինչքան ՍՍ֊ի հեռու նայող հայացքով լուսանկարները շատանան, այնքան իրեն ավելի վատ են վերաբերվելու։
ու տենց
հա, իսկ այդ ռեժիսորը ասաց՝ տաս տարի առաջ էլ կար հնարավորություն տանը հոլովակներ սարքելու՝ ի՞նչն էր խանգարում որ անեին։
ու ես մտածում եմ՝ չգիտեմ։
կարգի՞չ չունեին։
մոտ տաս տարի առաջ դրանք դարձան հասանելի։
ես սա հավաքել եմ 200 մեգահերցանոց պենտիում էմէմիքս եւ 32 մեգաբայթ օպերատիվ հիշողություն ունեցող կարգչի վրա։ վինդովս իննսուն հինգի վրա (կայուս)
նկարել եմ ահավոր խցիկով։ ահավոր։
ու եթե ես կարողացա կարգիչ ունենալ, բանակից նոր եկած, ու պետականի պես աշխատավարձով, ու դեռ շանն էի պահում, ապա շատ շատերը կարող էին։
ապա գուցե ինտերնե՞տ չկար։
կա՜ր։
յութո՞ւբ չկար։
կա՜ր, ես մի ռուսական կայքում վիդեոներս լցրել էի, էլ չեմ ասում, որ ահավոր վատ որակով ֆրինեթի կայքումս կար։
բայց այն ժամանակվա ինտերնետը այսօրվա ինտերնետը չէր՝ կասեք
այո, այն ժամանակ չկային սոց․ ցանցերը։
ինձ թվում է, որ հիմա ամենալավ ձեւը մարդկանց գրավելորեւէ ոչ վնասակար միջոցառմանը, դա իրենց լուսանկարելն է։
եկեք գրքերով փոխանակվենք՝ չէ, հետաքրքիր չէ։
եկեք փոխանակվենք, անունը դնենք այսինչի օր, ու լուսանկարվենք։
դա արդեն փոխում է ամենը։
կլուսանկարվենք, մեզ կտեսնեն, որ կանք, որ նենց լավն ենք, նենց լավ բան ենք անում։
հուսով եմ տենց չի մեծ մասի մոտիվը։
հուսով եմ որովհետեւ չեմ ուզում հավատալ որ դա է։
ու տենց
Փաստորեն, Ռիդլի Սքոթը ուզում էր «Օտարից» ավելի լավ ֆիլմի հետ կապ ունենալ։
«Կյանքը՝ մեկ օրում» պետք է ծնվեր հենց այս ժամանակաշրջանում, երբ բոլորը ունեն պորտատիվ թվային ավտոմատներ, կամերաներ, ու ինտերնետ, երբ էական չէ որտեղ ես ապրում հաղորդակցվելու, գիտելիք փոխանակելու համար։
Ու իմ համար ֆիլմը այդ մասին է, կամ ես կարեւորում եմ իր մեջ հենց դա՝ մենք վերջապես ջնջել ենք հաղորդակցվելու սահմանները, հիմա ժամանակն է հասկանալ եւ ընդունել տարբերությունը։ Ու ոչ թե վերացնել այն, քանի որ այդ տարբերությունն է մեզ դարձնում հետաքրքիր միմյանց համար։
Նաեւ, ինձ դուր եկան եւ հիանալի օպերատորական աշխատանք ներկայացնող կադրերը, եւ լավ մոնտաժը, եւ անկապ մարդկանց նկարված կադրերը։
Դա այն մասին է, որ մենք այժմ ունենք երկուսն էլ։ Մենք ունենք թույլ արհեստով, բայց հավես բովանդակությամբ արժեք ներկայացնող մեդիա։ Ու մենք ունենք բարձր արվեստ ու արհեստ կերտելու հնարավորություն՝ Աֆղանստանի լուսանկարիչը միշտ ունի իր հետ երկու խցիկ, կոշիկ մաքրող Ասիացի երեխայի ամենասիրված առարկան իր լափթոփն է։ Դա «մեկ լափթոփ ամեն երեխային» ծրագրի արդյունքն է, շատ էժան լափթոփներ ոչ հարուստ երկրների համար։ Ու այդ երեխան մեկնաբանում է, ինչի համար է այն թանկ՝ որովհետեւ նա կարդում է Վիքիփեդիա, (ինչպես թարգմանեցին մեր գրագետները՝ Ուիքիփեդիա), այնտեղ կա հետաքրքիր տեղեկատվություն մաթեմի մասին, ու դա փաստացի ամենամեծ գրադարանն է։
Ինձ դուր չէին գալիս «կյանքի» մասին մասերը։ Այն, ինչ մենք կյանք ենք համարում։ Ինձ չէին հուզում ծննդաբերությունները (նույնիսկ ընձուղտների), ինձ հետաքրքիր չէր ինչպես են հիանում փոքր երեխաներով, կամ ճուտերով, ինձ տհաճ էր, երբ եփված բադի ճուտով ձու էին ուտում, ինձ տհաճ էր, երբ կով էին մորթում։
Որովհետեւ դա մարդկային կյանքի մասին չէ։
Դա կենդանական կյանքի մասին է։
Իսկ մենք բանական ենք ապրում։ Ու ինձ հավես չի թվում այն էտապն որ մենք անցել ենք։
Ինձ հավես չի թվում դա բնավ։
Սակայն ինձ ահագին դուր է գալիս, օրինակ այս կադրը՝
Դա մարդկային կյանքի մասին է։
ի՞նչ է նավակը։ Դա մոդելավորում է, դա կոնստրուկցիա է, դա ինժեներական միտք է։
Նաեւ դա երազանք է, դա հետազոտություն է, դա նորը իմանալու ձգտում է՝ հետաքրքրասիրություն։
Ինձ հետաքրքիր չէին ամուսնությունները, նույնիսկ այն տժժոցներով, ու Էլվիսներով, բայց դա արդեն ավելի մարդկային է, քան ծննդաբերությունը։ Որովհետեւ այնտեղ մշակութային էլեմենտներ կան։
Ինձ շատ դուր եկավ երբ այն սեւամորթ աղջիկը ցուցադրելով ինչպես է ընդունված իրենց մոտ չոքել տղամարդկանց առջեւ, երբ նրանք երկուսով ծիծաղեցին բացատրեց՝ «սա մշակույթ է»։
Ու դա ֆիլմի երկրորդ ամենակարեւոր մասն է իմ համար՝ մշակույթը ու տարբերությունը։
Մենք հաղորդագցվում ենք, մենք ունենք բավականին նման հարդ, բայց մեր սոֆթը բավական տարբեր է։ Ու ոչ մեկիս դուր չի գա, որ մեզ ասեն՝ «քո ապրելու կերպը սխալ է, ճիշտը այս մեկն է»։ Ապա մենք պետք է սովորենք «հանդուրժել» ու ընդունել այլ մարդկանց, այլ մշակույթները, ու ուրախանալ որ նրանք կան։
Բայց ես կարծում եմ, որ չի կարելի բացառել որ կա հետամնացություն։ Որ այսօրվա աշխարհում հիմարություն է կետ սպանել «տղամարդ» դարնալու արարողությունը, ծեսը կատարելու համար, ինչպես անում են Իսլանդիայում։
Որովհետեւ ժամանակակից վեհը դա կետ սպանողը չէ, ժամանակակից վեհը կետ պաշտպանողն է։
Ու չի կարելի կետերի սպանությունները արդարացնել ազգային ծեսերով՝ դա արդեն ազգայինից դուրս է, կետերը մեր ընդհանուրն են։
Այսպես, այն ինչ կապ ունի սպանությունների հետ, քիչ քիչ դառնում է ավելի ապազգային, ավելի ընդհանուր։ Ոչ ոք չի հանդուրժի երկիր, ուր մարդ սպանելը ազգային ծես է, ու պետականորեն աջակցվում է։ Շուտով չի լինի երկիր, ուր մարդու իրավունքների խախտումներն են «նորմ» որովհետեւ շփման ընթացքում մարդիկ կզարգանան, ու կհասկանան, որ դա ժամանակակից նորմ չի կարող լինել։ Դա այլեւս նորմ չէ։ Ու «երկիր քանդել», «գրանտ ուտել» ձեւակերպումները իրենց սպառել են։ Զարգացումը կարելի է միայն դանդաղեցնել, բայց չի կարելի ընդհատել։ Այն էլ մեր դեպքում, ուր ոչ զարգացումը ազգի համար տապալում է, մահ։
Այնուամենայնիվ ես չեմ կարծում որ ֆիլմը պատրաստողները առանձնապես լավ գիտակցում էին այն, ինչի մասին ես գրում եմ։ Նախ, դա իմ ընկալումն է, ու նրանք պարզապես ժամանակակից մարդիկ են, ովքեր կրում են ժամանակակից արժեքներ, գուցե չգիտակցված։
Այսպիսի ֆիլմերը հիմա «մոդա» են, արվում են, նոր, հանուն մարդու տեքնոլոգիաների դարաշրջանի առաջին ֆիլմերը պետք է այսպիսինը լինեին։ Այս մեկը պարզապես լիամետրաժ էր։
Ու բնական է, որ այ ֆիլմը կա օնլայն, կարող եք հենց այժմ դիտել։
ու տենց
Ինձ հարցնում են, ասում են, այ դու գրում ես «սա վեհ չէ», բայց ո՞րն է վեհությունը, ո՞վ է վեհը։ Այս ի՞նչ նացիստական հայացքներ են։
Փաստորեն, կարիք կա մանրամասնել։
Ես Մայակովսկի չեմ բնավ, բայց եւ նացի չեմ։ Հակառակը, ես ուզում եմ ցույց տալ, որ հանդուրժողականությունը կապ ունի վեհության հետ, իսկ անհանդուրժողականությունը՝ հետամնաց լինելու, ոչ վեհ լինելու հետ։
Ես գրելու եմ ինչու է սերը վեհ, իսկ ատելությունը եւ խանդը՝ ոչ։
Ու որ վեհությունը բանականության հետեւանք է։
Այո, ես ասում եմ, որ մարդը սոցիալական կենդանի է։ Ես նաեւ սիրում եմ շեշտել, որ մարդը բանական մարդ է։
Ես կարծում եմ, որ վեհը՝ շատ մարդկային է, շատ բանական է։
Կենդանիները գուցե եւ կարող են վեհ քայլեր անել, բայց դա վեհության ամենացածր մակարդակն է, երբ խոսքը գնում է իրենց տեսակի պահպանման մասին։
Բացի դրանից, իրենց քայլերը ավելի թվացյալ են վեհ, որովհետեւ պայմանավորված են բնազդներով, ու ոչ՝ գիտակցված մոտիվներով։
Բանականության պատճառով մեր ու կենդանիների մոտիվները հաճախ տարբերվում են։
Բանականությունն է փոխում մեր մոտիվները, այո, վեհացնում դրանք։
Անշուշտ, վեհությունը կապ ունի մոտիվների հետ։
Այնպես, ինչպես մի սիմպտոմը կարող է պատճառաբանված լինել զանազան հիվանդություններով, այնպես էլ մարդու արարքը, քայլը, կարող է պատճառաբանվել զանազան մոտիվներով։
Ո՞րն է ոչ վեհ, ոչ բանական կենդանու մոտիվը։
Օրինակ, կենդանիները բնության մեջ, ով ումից ինչ կարողանա փախցնում, գողանում են։
Թեկուզ եւ կյանքը, վառելիքի՝ այսինքն սնունդի համար։
Այդ պատճառով Իրաքի զավթումը վառելիքի համար, ոչ ոք վեհ քայլ չի համարում։
Մարդկանց մոտ գողությունը չի համարվում վեհ, քանի որ այն անցնում է այլ մարդկանց սահմանները։
Այո, մենք արդեն ունենք հստակ գծված եւ գրանցված սահմաններ։
Սահմանները երեխաների մոտ սկսում են ձեւավորվել այն ժամանակ, երբ նրանք գիտակցում են որ առանձին էակ են, մոր մաս չեն։
Եւա/Ադամ/Խնձոր պատմությունը ինտերպրետացվում է հենց որպես բանականություն ստանալու պրոցես, բնությունից առանձնանալու, ինքնուրույն դառնալու, սահմաններ ձեռք բերելու պրոցես։
Ու լինելով բանական, մենք համարում ենք, որ գողություն անելը լավ չէ։ Որովհետեւ դա անցնում է այլ մարդկանց սահմանները։
Մենք սահմանում ենք մեր ազատությունը այնտեղ, ուր սկսվում է այլ մարդու ազատությունը։
Շանտաժը ըստ էության գողություն է։ Ու այն բնավ վեհ չի համարվում։
Ժամանակակից քաղաքակիրթ հասարակությունը ձեւավորված է այնպես, որ մի մարդ մյուսին չի կարող «մինուսի» մեջ գցել։ Մենք սովոր ենք, որ կարող ենք տալ, ոչ թե խլել։
Ավելի ճիշտ, խլելու մոնոպոլիա ունի պետությունը, ու ըստ սահմանման կիրառում է բռնություն միայն հասարակությանը վտանգավոր մարդկանց հանդեպ։
Այդ պատճառով հասարակության մեջ նորմա է համարվում աշխատանքի դիմաց վճարելը։
Եթե ինձ պետք է ինչ որ մեկը ինձ համար ինչ որ բան անի, ես վճարում եմ։
Շանտաժը խախտում է այդ նորմը։
Շանտաժ անողը ոչ թե մարդուն կոմպենսացիա է առաջարկում, այսինքն պլյուս, այլ գողանում է ունեցվածքը, լինի դա իր, փող, կամ հոգեւոր արժեքը՝ այլ մարդ, այսինքն մինուսի մեջ է գցում, ու հետո պահանջում ինչ որ բան անել, որ խոստանալով որ կատարողը կվերադառնա զրոյական հավասարակշռության վիճակին
Այդ պատճառով շանտաժը բնավ վեհ չէ։
Ու այդ պատճառով մենք հաճախ չենք բանակցում տեռորիստների հետ։
Տեռորիզմտ վեհ զբաղմունք չի համարվում, եւ մայրիկները չեն սովորեցնում երեխաներին՝ այ կմեծանաս, տեռորիստ կդառնաս։
Այն պատճառով, որ մարդիկ ուզում են ընդունել վեհության հետեւանքները որպես ինքնին, մենք ունենք խնդիրներ գիտակից մարդկանց հետ։ Ոչ բոլորն են վեհ, ու քաղաքական գործիչները բնավ ոչ միշտ են վեհ։ Իսկ մարդիկ ուզում են մի անգամ ընտրել, ու հետո կոնտրոլ չանել, հավատալով, որ ընտրվածները կկատարեն խոստումները։
Ու զարմանում են, երբ նրանք պետք է լինում շարունակել քաղաքացիական կոնտրոլը։
Այսպես, խոստում պահելը համարվում է վեհ։
Դա մարդկային է։
Խոստում չպահելը, ստելը վեհ չէ։
Իսկ խանդը՞։
Ինչո՞ւ խանդը վեհ չէ։ Որովհետեւ բանական չէ։
Բանական մարդու համար խանդը անիմաստ է։
Եթե իմ զուգընկերոջը պետք է «կոնտրոլ» անել, որ նա «չդավաճանի», ու այդ կոնտրոլն է իրեն պահողը, ապա ինչի՞ն է պետք այդպիսի հարաբերություն։ Կամ պետք է խանդը չլինի, ու մարդ օկ լինի «ազատ հարաբերությունների» հետ, կամ պետք է հարաբերությունը չլինի։
Կամ այլ խանդի օրինակ։ Եթե զույգից մեկը հավանում է այլ աղջիկ/տղա, ապա առաջացող վախը, որի պատճառն է կարծելն որ հավանելն ու «դավաճանելը» մեկ է՝ բանական չէ։
Արդյո՞ք այդ մարդը քո հետ է, որովհետեւ դու ամենագեղեցիկն ես։
Հա, քյարթերի ոչ այնքան զարգացած ու ոչ այնքան հանդուրժող մշակույթի մարդկանց մոտ ընդունված է ասել՝ «դու ամենագեղեցիկն ես»։ Բայց հետո նրանց կթվա որ էլի ինչ որ մեկն է ամենագեղեցիկը։ Այդ աղջիկներն էլ խնդիր ունեն, եթե նրանց պետք է լսել, որ նրանք ամենագեղեցիկն են։
Երկուսի վարքագիծն էլ վեհ չէ։
Վեհ չէ նաեւ մտածելը, որ արտաքինն է որ կապում կամ պահում է մարդկանց միասին։
Այսինքն այդպես լինում է հաճախ, բայց դա վեհ չէ, մարդկային չէ։
Մարդիկ շատ ավելի հոգեւոր էակներ են։
Այդ պատճառով ես սիրում եմ, երբ Ֆրոմը ցույց է տալիս ինչպես եւ որտեղ Ֆրոյդը բնավ խորը չէր նայում։
Վերադառնանք խանդին։
Այլ մարդուն որպես սեփականություն վերաբերվելը՝ վեհ չէ։
Այլ մարդուն ստիպել խանդելը, որ նա մնա, չթողնի, բնավ վեհ չէ, ցածր է։
Որովհետեւ դա կենդանական բնազդներ շահարկելն է, ակտիվացնելն է։
Բայց մարդ մարդը, ում բանականությունը զարգացած է, ով զարգացած է, կամ չի կարող խանդ զգալ, կամ, վատ դեպքում, կվերլուծի խանդը, կհասկանա որ դա բանական չէ, ու ոչ մեկին դրանից լավ չէ, կգիտակցի, ու հանգիստ կլինի։
Վերադառնանք գողություններին։
Ո՞վ են գողերը։ Ինչո՞ւ են կենդանիները իրարից գողանում։ Որովհետեւ չեն կարողանում ստեղծել։
Մենք ստեղծագործող ենք, մեզ պետք չէ գողանալ։ Մենք կարող ենք ստեղծել այն, ինչ մեզ պետք է, կիսվել դրանով, ու այսպես տարբերվում ենք կենդանիներից։
Այդպես ավելի զարգացած եւրոպացիները խաբում էին քիչ զարգացած ցեղերի մարդկանց հայելիներ բերելով։
Ավելին, քանի որ մենք այժմ ավելի վեհ ենք, քան մի երկու դար առաջ, մենք հիմա մտահոգված ենք նրանով, որ գողանում ենք կենդանիներից։ Ու մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ վայրի կենդանիներին հնարավորին քիչ վնաս տանք։ Առաջ չէինք մտածում։
Չգողանալը վեհ է։
Ստեղծագործելը վեհ է։
Ու կապիտալիզմը նորմալ, այո, նորմալ երկրներում ավելի քիչ դարվինիստական է։
Մենք ավելի վեհ ենք, մենք սոցիալ կենդանիներ ենք, ու մենք իրար աջակցում ենք։ Մենք գիտենք, որ մեզնից ցանկացածը տարբեր պատճառներով կարող է գործազուրկ մնալ, ու մենք ունենք սոցիալական ծառայություններ։
Պատերազմը վեհ չէ։
Պատերազմները, ինչպես եւ կենցաղային կոնֆլիկտները լինում են այն պատճառով, որ ինչ որ մեկը մյուսի սահմանն անցնում է։
Ինչպես զարգանալով երեխաներն են ձեռք բերում սահման, այնպես էլ բավական զարգացած էթնոսները դառնում են ազգեր, ունենում են սահմաններ, իրենց տարբեր զգալով։
Մարդիկ տարբեր են։
Մարդիկ տարբերվում են։
Գիտակցելը դա ու հանդուրժող լինելը՝ վեհ է։
Չհանդուրժող լինելը՝ վեհ չէ։
Այդ պատճառով ակնհայտ է, որ վեհ չեն այն մշակույթները, որ հանդուրժող չեն, ասենք ռաբիսը։ Վեհ չեն նացիները։ Վեհ չեն կոմունիստները։
Մարդկայինին դեմ է չընդունել տարբերությունը։
Որովհետեւ մարդիկ տարբեր են։
Ու ազգերն են տարբեր։
Երբ մի ազգը ուզում է այլ ազգի հաշվին զարգանալ, կարող է սկսվել պատերազմ։ Ցավոք, մենք դեռ այնքան վեհ չենք, որ ինչպես գիտակցում ենք, որ պետք չէ հարեւանից գողանալ, ու գիտակցում ենք, որ չենք ուզում Վայրի Արեւմուտքի ժամանակների պես բոլորս զինված լինել, այլ ուզում ենք իմանալ, որ փողոց դուրս գալը անվտանգ է, այդպես էլ ավելի վեհ կլինենք երբ պատերազմներ չեն լինի։
Այն ժամանակ միայն սահմանները որոշ չափով կկորցնեն իրենց ակտուալությունը։ Ու դա կատարվում է զարգացած, այո, վեհացած տեղանքներում։ Որովհետեւ այն ազգերը գիտեն՝ հարեւանները չեն «գողանա» իրենց արժեքները՝ մշակույթը, չեն անի այնպես, որ իրենց հաշվին ավելի լավ ապրեն, չեն փորձի ասիմիլացնել։
Հակառակն է կատարվում, երկրները փորձում են նույնիսկ իրենք իրենց ի վնաս, աջակցել այլ երկրների։
Ու դա արդեն շատ ավելի է նման վեհությանը, քան պատերազմը։ Ճիշտ է, այս դեպքում, ինչպես եւ հաճախ, լոնգ թերմ վս շորթ թերմ շահն է, որը հաճախ բնորոշ է ավելի վեհ քայլերին։ Ու այստեղ, նույնիսկ եթե իրական մոտիվները պարզապես լոնգ թերմ ավելի լավ ապրելն է, ապա դա արդեն իսկ ավելի վեհ է, որովհետեւ լոնգ թերմ մտածել կարող են զարգացածները, ուժեղները, խելացիները։
Այդպես է նաեւ ազատության գաղափարի հետ։
Ազատությունը կարող է բերել խնդիրներ, հավելյալ բարդություններ։
Առնվազն պետք է ինքնուրույն որոշումներ կատարել, ու մարդիկ, նույնիսկ ազգերը, ավելի ապահով են իրենց զգում երբ ուրիշն է իրենց տեղը որոշում, բայց չէ՞ որ դա թվացյալ ապահովություն է։
Իրական ազատությունն է բերում ապահովություն։
Ազատությունը վեհ է։
Ու վերջապես, սերը վեհ է։
Ատելությունը վեհ չէ։
Սերը վեհ է, որովհետեւ դրա մոտիվները այլ մարդու, կամ մարդկանց զարգացումն են։
Երեխաներին սիրելով, ծնողները ուզում են, որ նրանք զարգանան, զարգացնում են նրանց։
Այդ պատճառով սերը երեխաների հանդեպ բնավ կմճտելով չէ, այլ զարգացնելով, թանգարաններ տանելով, երբ գրքեր կարդալով է արտահայտվում։
Սեռական սերը՝ նույնպես։
Ուզում եմ կրկին մոտիվների օրինակ բերել․
Օրինակ, մեկը գրում է ֆեյսբուքում վալենտինի օրը՝ «ես կուզենայի որ քո մոտ միշտ այսպիսի վատ օրեր լինեն»։
Ինչի՞ մասին է սա։
Հաստատ սիրո մասին չէ։ Բայց մենք հաճախ շփոթում ենք գաղափարները։ Շփոթում ենք վեհը՝ սերը եւ բնազդները՝ սեքսուալ գրավիչ լինելը, այլ մարդկանց որպես սեփականություն վերաբերվելը։
Կամ այլ օրինակ, պատկերացրեք, տղան անտարբեր չէ աղջկան, աղջիկը ունի հարաբերություն, ու չգիտի, որ իր ընկերը պարբերաբար նրան դավաճանում է։ Եթե իմանար, ապա օկ չէր լինի, կարող է բաժանվեին։
Եթե այդ ոչ անտարբեր տղան հայտնի, հասցնի աղջկան այդ տեղեկատվությունը, դա վեհ չի լինի, որովհետեւ մոտիվը իր պարզ է։
Նա իր մասին է մտածում առաջին հերթին, ոչ այն աղջկա։
Բայց ճշմարտությունը արժեք է, ու վեհ է։
Շատ ավելի լավ կլինի, որ այդ տեղեկատվությունը, այդ աղջկան իրականում պատկանող տեղեկատվությունը հասնի նրան այլ մարդու միջոցով։ Մարդու, ով անմիջականորեն հետաքրքրված չէ, ու ում մոտիվը հաստատ լավն է։
Նաեւ, եթե հարաբերությունը լավը չէ, եթե սիրո մասին չեն ասում քայլերը, այն առանց արտաքին «օգնության» կտապալվի։
Ու այդպես օգտագործել վեհ քայլը, ճշմարտություն հայտնելը իրական այլ մոտիվ ունենալով վեհ չէ։
Օգտագործել իրական արժեքը՝ ժողովրդավարությունը ու ունենալ իրական մոտիվ՝ նաֆթը, դա վեհ չէ։
Այդպես էլ, չզիջելը վեհ չէ։
Լինի դա դրամարկղում մնացած վերջին տոմսը, թե երթուղայինում նստարանը։
Զիջելը վեհ է, եթե դա քո իրական արժեքների ոտնահարում չէ։ Պաշտպանել իրական արժեքները՝ վեհ է։
Օրինակ, ձեզ կանգնեցրել է ոստիկանը, պահանջում է գրպանների եղածը ցույց տալ։
Դուք գիտեք, որ նա իրավունք չունի դա անել, ու կարծում եք, որ աջակցում եք անօրինականությանը, եթե ենթարկվեք։
Գիտեք նաեւ, որ մեզ մոտ մեծ հավանականությամբ կունենաք խնդիրներ, եթե բացատրեք ինչ պատճառով չեք ենթարկվի։
Բայց դա կարող է ավելի վեհ քայլ լինել, քան հանգիստ ցույց տալ գրպանների պարունակությունը, ու գնալ տուն։
Կարող է տանը սոված շուն է սպասում, ում պետք չէ որ դուք հայտնվեք բաժնում։ Կարող է շորթ թերմ դա հարմար է, ենթարկվել, ու անցնել։
Բայց եթե քաղաքացին գիտակցում է, որ այստեղ նա պետք է թույլ չտա իր, ու այլ մարդկանց իրավականորեն սահմանված սահմանը անցնել, դիմադրում է անօրինականությանը ոչ հարմարավետության պատճառով, ապա դա վեհ է։
Այդ պատճառով է որ հաճախ այն մարդիկ, ով զոհաբերություն է անում, թվում են վեհ։
Բայց զոհաբերությունը վեհ չէ։ Որովհետեւ այն ինչին հոգեբանները ասում են զոհաբերություն, դրա մոտիվները ցածր են։
Երբ ծնողը աջակցում է երեխայի զարգացմանը, ու որոշում է ձեռք բերել երեխային գիրք, ոչ թե իրեն նոր ժամացույց, դա վեհ է։
Երբ ծնողը սեփական դոմինանտությունը եւ կոնտրոլը պահելու համար է զրկում երեխային որոշ չափով ինքնուրույն լինելու հնարավորությունից, չնայած դա խոչընդոտում է երեխայի զարգացմանը, դա արդեն վեհ չէ։
Ավելի լավ է մեքենա վարելիս զիջել այլ մեքենային ճանապարհ, թեկուզ եւ ձեր ճանապարհն է։
Ավելի լավ է զիջել մեքենաներին սպասելով քսան վայրկյան լուսակիրի մոտ, եւ անցնել այնժամ, երբ ձեր հերթն է։
Հերթ չպահելը վեհ չէ։
Ես չեմ կարծում որ առանց հերթ մտնող մարդիկ իրենց սիրում են։
Չներելը վեհ չէ։ Այնտեղ սիրո մասին միտք չի լինում։ Ներելը վեհ է։
Այն սիրո մասին է, այն մարդկային է։
Այն հանդուրժող է։ Այն ընդունել է այլ մարդու։
Այսպես, մի քանի օրինակ բերեցի որ բացատրեմ, ինչ եմ հասկանում, երբ օգտագործում եմ վեհ բառը։
եւ այդպես
Սթիվեն Ֆրայի the Secret Life of the Manic Depressive ֆիլմի մասին։
Տարբեր պատմություններ են ներկայացված։
Ինչ վատ են իրենց զգում այդ մարդիկ։ Այ նրանք չգիտեն որ սենց հիվանդությոն կա։ Այ ինքը Սթիվը, դժվար երեխա էր, ու ընկերների ծնողների կրեդիտկաներն էր գողանում, հետո գնում իրեն թանկ պիջակներ էր առնում, ու թանկ կոկտեյլներ էր խմում, այդ իրենց վաստակած փողով, բայց նա մեղավոր չէ, դա հիվանդություն է։
Այո, նրանց բոլորին միավորում էր էգոիզմը, ու սեփական անձի վրա չափազանց կենտրոնանալը։
Ես կարծում եմ, որ այդ մարդիկ, լավ, կարող է ունենան ոչ հավասարակշռբած տեմպերամենտ, բայց դա բնավ չի արդարացնում իրենց արարքները։
Ֆիլմում Սթիվենը հանդիպում է տարբեր «հիվանդների» ու «բժիշկների» հետ։
Մեկը պատմում է, ինչպես էր սպասել բեռնատար, որ դրա տակ գցվի։
Հետո էլ ասում էր, ինչերով է անցել, ոտքերը ջարդվել էին, ապաքինվում էր։
Ու բնավ չասաց այն մասին, վարորդի հետ ինչ է եղել։
Այլ դեպք։
Աղջիկ է, պատմում են, այ ինչ տաղանդավոր էր, արդեն տասնչորս տարեկանում իր առաջին վեպն է գրել։ Հետո գնաց Օքսֆորդ, ավարտեց, նենց լավ էր իր մոտ ամեն ինչ, իսկ հիմա՝ աշխատանքի չի ուզում գնալ, ասում է իմ մոտ ստրես է սկսվում, երբ շատ եմ աշխատում, ես վախենում եմ որ լավ գրող չեմ դառնա, ու տենց բաներ։
Ինչպե՞ս էր պայքարում դրա հետ, կամ գնում էր իրան սպանում էր, կամ գնում էր իրան տղա էր կպցնում մի գիշեր քնի։
Բայց իրականում նա չգիտի ուր իրան տա, ինչ անի իր հետ, ու իր կյանքի հետ, որովհետեւ նա ահավոր անհետաքրքիրն է։
Ու այդ ամենը արդարացնում է՝ իմ մոտ բիպոլար սինդրոմ է։
Դրանց մեծ մասը ապրում են ծնողների հետ, որովհետեւ ունակ չեն լինել ինքնուրույն։ Նա էլ է ծնողների հետ ապրում։
Բայց այդ ամենին կա ավելի պարզ բացատրություն։
Ի՞նչ պիտի լիներ տասնչորս տարեկանում գրված վեպը։ Հա, համալսարանում, հավաքել էր իրա գլխին իրենով հիացող հիմարների, դա տարածված է, ու կարդում էր իրենց իր գրածները։
Իսկ հիմա, իրական աշխարհում, ուր իրենցից ավել է սպասվում, նա չի կարողանում։
Որովհետեւ հիացող այլեւս չկա, գրքերը իր չեն տպում, որովհետեւ նա չի աճել, ու գուցե այն իր ուրիշների հիացմունքով տարվելը իրեն թույլ չէր տվել աճել, իրոք աշխատել իր վրա։
Իսկ եթե նա իրոք զարգացած անձ լիներ, իր գրածները լավը կլինեին, ու նա լավ կլիներ, ու այդ զարգացած լինելով անհնար է որ այդպիսի վիճակում լիներ։
Իսկ հոգեբանը իր ասում է, նրան պետք է հույս տալ, որ նա գրող կարող է դառնալ իրոք, թե չէ կգնա իրան կսպանի։
Իրան ուղարկեք թող գիրք կարդա, զարգանա, ի՞նչ հույս տալ։
Նա կարծում է որ նա ավելի լավն է, որ գնա բոլորի պես գրասենյակում աշխատի, ու, քանի որ ապրում է Բրիտանիայում, նրան ավելի հեշտ է գտնել գործ ուր շաբաթը մի օր կաշխատի։
Գնում է «բուժվում» է, դեղեր է խմում։ Ապրում է ծնողների հետ, ու ծնողների վզին։
Գոնե մենակ ապրեր, այնքան չէին իմանա իր կյանքից, այնքան չէին անհանգստանա իր համար։
Ես կարծում եմ որ այդ իրանց սպանող, կամ չափազանց ոգեւորվող, կամ դեպրեսիվ մարդկանց «հիվանդության» պատճառն այն է, որ նրանք այնքան դատարկ են, որ իրենք իրենց նույնիսկ հետաքրքիր չեն։
Մեկն ասում էր՝ այս աշխարհը չափազանց ձանձրալի է իմ համար։
Որովհետեւ դու հիմար ես, արի ու մի ասա։
Մյուսն էլ ասում է, ես հա պետք է սպառեմ, առնեմ, ու չօգտագործեմ որ հանգիստ լինեմ։
Որովհետեւ նորմալ, զարգացած մարդ ոչ միայն
սպառելու, այլ եւ ստեղծելու բան կգտնի։ Որովհետեւ կիմանա որ այնքան հետաքրքիր բան կարելի է իմանալ կամ անել, որ կյանքը իրականում չի հերիքի, քիչ է։
Հա, տենց հիմար եք, գնում ձեզ սպանում եք, լավ եք անում, եթե ինքներդ ձեզ պետք չեք, մեզ որ հաստատ պետք չեք։
Ես ոչ մեկին այդ ֆիլմում չեմ կարողացել կարեկցել։
Ֆրայը ինքը ուներ դեպրեսիայի նոպա, օրինակ այն ժամանակ, երբ նրան քննադատում էին որպես դերասան։
Հա, քննադատեցին, դեպրեսվեցի՞ր։
Ահավոր մանկամիտ է դա, ինֆանտիլ, չհասուն։
Ֆրայը պատմում էր այն մասին, ինչպես էր նա ուզում իրան սպանել, հետո պատկերացրեց ծնողներին, մտածեց, լավ, ավելի լավ է գնամ թռնեմ Գերմանիա, այնտեղ մի տեղ իմ համար կապրեմ։ Հետո մի շաբաթ ապրում էր, հետ էր գալիս։ Ու էլի էր ժամանակ առ ժամանակ տենց անում։
Հա, ես էլ կուզենայի մեկ մեկ մի շաբաթով գնալ Գերմանիա, հետ գալ։ Հետո՞։ Ուրեմն ես հիվա՞նդ եմ։
Ֆրային իր, բնավ ոչ հաջող «բժիշկը» ասում էր, որ այն որ նա ունի տասներկու համակարգիչ, դա հիվանդության նշան է։
Իսկ Ֆրայը կարող էր մոտենալ հարցնի այլ կերպ․ կարող է նա կոլեկցիոներ է, այդ պատճառով ունի այնքան շատ կարգիչներ։
Ասենք ես գիտեմ, որ նա սիրում է ինչ որ տեքնո հայտնագործությունների մասին իր բլոգում գրել, ինչպես է Ուբունթու փորձել, ինչ անել մակոսում, ու տենց բաներ։
Ու այո, Ֆրայը ինչ որ բանի հասավ, որովհետեւ նա ապրում է Բրիտանիայում, ուր ունենալով խաղալու տաղանդ կարելի է հիանալի ապրել ու ունենալ տասնմեկ մեքենա, եւ երբ ուզում ես ցրվել Գերմանիաներ, ու առնել լիքը խցիկներ։
Հիմա ես էլ լիքը խցիկ ունեմ, ուրեմն ես հիվա՞նդ եմ։
Իսկ նրանք չհասան, որովհետեւ Ֆրայի չափ չկային։
Ես կարծում եմ, որ ֆիլմը բավական գիտական չէ։
Այն որ նրան մի երկու հարց տվեցին, ու իր պատասխանների հիման վրա «չափեցին» իր վախը հիվանդության աստիճանը, ինձ չի համոզում։
Գուցե ես էլ իմ մասին մի քանի բան պատմեի, ինձ էլ իր չափ «բալլեր» տային։
Տարբերությունը այն է, որ ինձ պետք չէ արդարացնել իմ ինֆանտիլ վարքագիծը հիվանդությամբ, ու ցույց տալ համայն աշխարհին, ինչքան ուրիշն եմ ես։
Այո, այնտեղ այդ մասին էլ էր։ Մեկի մոտ երեխան էր ուրիշը, մյուսի մոտ ինքն էր ընտրյալը։ Հա, լավ։
Բրիտանիայի պես երկրում կարող եք ձեզ այնքան երես առնել, բայց լավ էլի։
Դեղերի մասին է ֆիլմի զգալի մասը։ Բթացնո՞ւմ է լիթիումը թե չի բթացնում։ Ֆրայը կոկային ընդունում է, բայց այ լիթիումից վախենում է։
Ակնհայտ է, որ պսիխոտրոպ դեղերը բթացնում են։ Հետո՞։
Բիպոլար սինդրոմը շատ հարմար ձեւ է քեզ յուրահատուկ զգալ, ու անել ինչ ուզում ես, ու չանել ինչ չես ուզում։
Միայն դա իրականում լավ ձեւ չէ, որովհետեւ ուրիշների հաշվին է։
ու տենց
այսօր ռադիոյով եմ լսել․
Ատլանտիդան այնպիսի երկիր էր, որը գտնվում էր Կրետից այսքան կիլոմետր այնկողմ․․․
Փաստորեն, գիտեն որտեղ էր։
Հետո․
Լոխ, այո, լոխ նեսյան հրեշը դա մի հրեշ է որ ապրում է լոխ նես լճում․․․
ու ոչ մի այլ տեղ չի ապրում։
Հետո, ճաշելիս, գործընկերս էկրանի վրա շարժվող տող տեսավ․
ինչ որ տղամարդը հղի է
Այո, ես սիրում եմ կարդալ հղի տղամարդկանց մասին բրիտանացի գիտնականների հետազոտությունները տվ֊ով, մասնավորապես հաց ուտելիս՝ օգնում է մարսողականությանը։
Նույնիսկ կարելի է լավ չծամել։
Այս դեղին հոտով լուրերը ինձ ստիպում են մտածել, որ մեզ պետք չեն լրագրողներ։
Որ այդ մասնագիտությունը իրեն սպառում է։
Իսկ ուզում եմ առանձին խոսել ՏՏ լրագրողնների ու նյութերի մասին։
Լավագույն դեպքում դրանք թարգմանված տեքստեր են, ուր, ասենք, ոչ այնքան հազվադեպ բնօրինակի հետ ոչ այնքան կապ ունեցող տեղեկատվություն է գրված։
Որակը ավելի լավն է լինում, եթե պարզապես մեկը մեկին թարգմանված են։ Ինչքան լրագրողը փորձի իրենից մի բան ավելացնել, այնքան կփչացնի։
Իրականում, այնպես չէ, որ գուգլ թրանսլեյթը ավելի վատ է թարգմանում, քան մարդ լրագրողները։
Երկուսն էլ նյութից առանձնապես գաղափար չունեն, մինչդեռ գուգլ թրանսլեյտը մի քիչ ավելի հզոր հաշվողական հնարավորություններ ունի։
Այսպիսով, մեզ պարզապես պետք չեն այդ նյութերի թարգմանությունները։
Իսկ ի՞նչ է պետք։
Պետք են վերլուծություններ։
Ո՞վ է գրելու վերլուծությունը։
Մենք առհասարակ նորմալ լրագրող գրեթե չունենք, ուր մնաց, ՏՏ լրագրող։
Իսկ ցանցառները․․․ ոչ բոլորն են ունակ գրել, ուզում են գրել, ես օրինակ չեմ կարծում որ կարող եմ կամ ուզում ՏՏ լրագրող լինել։
Իմ իմացած ոչ մի ՏՏ֊ից նորմալ հասկացող մարդ, այսինքն ոչ թե ծրագրավորող, այլ իրական ցանցառ դժվար կարողանա եւ ուզի։
Մենք պետք է շատ լինենք, որ մեզնից շատ լինեն ունակ լինողներն ու ուզողները, ու շատ փող ունենանք, որ այդպես լինի։
Միակ տարբերակը ինչ տեսնում եմ, դա հաբրի պես կայքն է, ուր ով ուզի կմտնի ու կգրի, այդպիսի կոլեկտիվ բլոգի պես մի բան, իր թոփով, կարմաներով, եւ այլն։ Բայց փաստացի այնպես կստացվի որ վերլուծություններն ու հոդվածները կհայտնվեն տարին մեկ, ու բոլորն էլ թոփ են լինելու։
Որովհետեւ երեք ու կես հոգի կա, ով գրելու բան ունի, ու զրո հինգն են նրանցից գրագետ։
Առանձին ուզում եմ խոսել ցանցառներին ներկայացնելու մասին։
ա ֊ կյանքի պատմությունը պետք է կենտրոնանա ոչ նրա վրա, ինչպես է նա ճաշիկ կերել եւ ինչ էր սիրել երբ փոքր էր, այլ «դուխ» հաղորդի։ Ինչի՞ են հետաքրքիր Ջոբսի խոսքերը։ Որովհետեւ նա ինչ որ բան հաղթահարելու մասին է խոսում, ինչ որ բան հասկանալու, ընդդիմանալու մասին է խոսում, ու ինչու էր դա կարեւոր իր կյանքում։
բ ֊ անհնար է պատմել ցանցառի մասին, առանց տեխնիկական մանրամասների։
Երբեմն դրանք այնքան անհասկանալի չեն, ինչքան թվում է։
Որովհետեւ լավ մասնագետը նա է, ով կարողանում է այնպես խոսել իր մասնագիտությունից, որ բոլորը հասկանան։
Դա նրանից է, որ նա այնքան լավ պատկերացում ունի, այնքան դասակարգված է իր մոտ ամենը որ խնդիր չի լինում պարզ մատուցելու։
Նաեւ, եթե մենք խուսափում ենք տեխնիկական մանրամասներից, ապա պետք է ասել, ինչ է ցանցառը հագնում ու ինչ երկարության մազեր ունի։ Իսկ դա արդեն մոդայի մասին է, ոչ ցանցառի։ Ապա ուրեմն պետք է նույն ձեւ հագնվել, որ ցանցառ լինել։
Ոչինչ, թող ոչ բոլորը հասկանան։ Ցանցառը նրանով չէ ցանցառ թե ինչ է հագնում, ու ոնց է նիքը, ու ոչ նրանով, թե ինչ հեռախոսով է չեքինվում, այսինքն ինչ է օգտագործում, այլ նրանով, ինչ է ստեղծում, այսինքն ինչ գործ է արել, ինչ է անում, ու ինչի համար։
Ընդ որում ինչն է դրա մեջ դուխով ու գաղափարով, ոչ թե ինչ խնդիր է դա լուծում։
Որովհետեւ դա պարզապես բիզնեսի մասին չէ, դա պարզապես մի նոր կայք Երեւանի մասին սարքել չէ, ու որպես կանոն դա առհասարակ կայքերի հետ կապ չունի։
Մի քիչ էլ պարզության մասին։
Մի քանի տարի առաջ Ժիրայրը գրել էր «ինչ է թորենթը» հոդված։
Դա լավ էր այն ժամանակ, երբ ոչ ոք դա չգիտեր։ Չնայած ես այն ժամանակ էլ չգիտեի, ով դա չգիտի, բայց կլինեին էլի տենց մարդիկ։
Ու դա բնավ ՏՏ ամսագիր չէր, այնպես որ նորմալ էր լրիվ։
Իսկ հիմա պետք է գրել այն մասին, ինչպես է պետք քաշել փակ թրեքերներից, բայց այնպես, օրինակ, որ ձեր ռեյտինգը չընկնի, եթե շատ չտաք։
Այսինքն հոգնել ենք ծանոթանալուց։ Ուզում ենք մի քիչ խորը։ Հաստատ միայն ես չէ որ ուզում եմ։
ու տենց
Այսօր Պասկեւիչյանը հիանալի բան պատմեց։
Ասում է, երբ մի տեղ աշխատում էր, մի աղջիկ լրագրող կար, որ հա գալիս էր իր մոտ, հարցնում՝ բա սենց բան կարելի՞ է գրել։
Ասում է, հա իրան ասում էի որ դու ինքդ մտածիր, ինչի՞ պետք է արգելվի։
Ու այդ աղջիկը մեկ է հա մոտենում էր, հարցնում։
Վերջը, երբ Տիգրանը հերթական անգամ ասաց որ նա ազատ է, ու ինքն է որոշողը, աղջիկը խոստովանեց՝
֊ ազատությունը լավ է, բայց ինձ այսպես ավելի ապահով է։
Այո, ազատությունը բերում է հավելյալ խնդիրներ։
Սակայն իրականում երբ ազատ ես, այդ ժամանակ ես ավելի ապահով։
Գուցե ոչ միշտ շորթ թերմ, բայց միշտ լոնգ թերմ։
Ու դա այն է, որ մակերեսային զննման ժամանակ չի երեւում, պետք է հասկանալ։
եւ այդպես
Երեկ մի տեղ էի մտել։
Մուտքի մոտ գրված էր պատի վրա՝ love, peace, revolution․․․
Ու ինձ դա դուր չեկավ։
Որովհետեւ դա լրիվ ոճի համար է, անմիտ է։
Որովհետեւ այդպես գրելը արժեզրկում է այդ իսկ գաղափարները։
Այնպես, ինչպես արժեզրկված է «ազատություն» բառը։
Օրինակ, կեդ հագնելը բնավ ազատության նշան չէ։
Կամ վանդակավոր վերնաշապիկ հագնելը։
Կամ ծխելը։
Կամ fuck բառն օգտագործելը։
Ազատությունը ավելի վեհ եւ ավելի մտավոր արժեք է։
Ու ոչ ամենագեղեցիկ բառեր օգտագործելը բնավ ազատության նշան չէ։ Գուցե հիմարության նշան է։
Ու այո, այդ ամենը արժեզրկում է «ազատություն» բառը։
Այնպես, ինչպես «սեր» բառն է արժեզրկված։ Այնպես, ինչպես «խաղաղություն» բառն է արժեզրկված։
Ու զարմանալի չէ, որ երբ ֆեյսբուքում հարցում է լինում՝
«ո՞նց եք վերաբերվում ազատամիտ աղջիկներին» բոլորը գալիս են ու պատասխանում՝ «վատ»։ Որովհետեւ ոչ ոք մոտիկ չի ուզում գալ էությանը այդ բառի։ Ոչ այդ աղջիկները, ոչ էլ «վատ» ասողները։ Մեկը մյուսին արժանի են։
Ազատություն բառը այնքան է խաղացվել, որ եթե հայերենում սեռեր լինեին, ապա կասեին որ Ազատության հրապարակն էլ է փչացած։
Մենք այնժամ կլինենք զարգացած, ազատ, երբ հագածը կամ լսածը կլինի նախասիրության, ճաշակի արտահայտում, բայց չի լինի անճաշակ, ու բնականաբար չի համարվի ազատամիտ լինելու ցուցանիշ։
Մեր «ազատամիտները» ու, ցավոք, ընդդիմադիրների մեծ մասը, բնավ չի տարբերվում ոչ «ազատամիտներից»։
Նրանք ընտրում են միայն կողմը, ընդ որում, շատ այլ մոտիվներից ելնելով, քան գաղափարները հասկանալով։
Ու դա լավ երեւում է։ Երեւում է, երբ է մարդ զբաղվում մի բանով, ինչից գաղափար չունի, ու երբ է մարդ խոսում այն բանի մասին ինչից գաղափար չունի։ Այսինքն իրենց նմաններին չի երեւում, նրանք իրար դեմքերին կնայեն կուրախանան։
Իսկ ժամանակը լավ ցույց է տալիս որն է լավը, որն է ճաշակովը, որն է կեղծը, որն է կարտոնից դեկորացիան։
Լինի դա երաժշտություն, շոր, կոշիկ, շենք, մեքենա, արժեք, թե հարաբերություն։
Երբեմն արդեն հինգ տարին է բավական։
Նաեւ ժամանակը ցույց է տալիս ով է ինչպես մտածում իրականում, ում համար է ինչը իրականում արժեք, ով ինչով է իրականում մտահոգված։
Ու Չեգեվարայով շապիկ հագնող երբ տեսնում եմ, ցավոք, արդեն գիտեմ, որ նա չգիտի, ով էր Չեն, ինչ հիմարություններ է արել, ու ինչու է համարվում վեհ։
Մակերեսային ենք դեռ շատ, չխորացող։
Հետո էլ զարմանում ենք․․․ որ չենք զարգանում։
Ո՞ւմ է պետք զարգանալը։ Ո՞ւմ է պետք ազատությունը, սերը, խաղաղությունը՞։
Մի գավաթ գարեջուր, ծխախոտ, անգլերեն/թուրքերեն հայհոյանք, ռաստայական գույներ շորերի վրա, ու կարելի է արդեն քեզ վեհ զգալ, ազատ։
Իսկ այն ինչ է գլխում, ինչ է իրականում կարտոնի հետեւը, ո՞ւմ է պետք։
Մեկ էլ, Շվարցը հիանալի հեքիաթ է գրել։
ու տենց
Մի անգամ, մի աշխատանքի տեղում, մտել է մեր սենյակ մի տղա, ու ասում է՝
– այ ինչ լավ է ձեր մոտ, աղջիկ չկա, կարելի է հանգիստ քրֆել։ էռնեկ մեզ մոտ էլ չընդունեին։
Ու ես հիշեցի որ ես իրականում աշխատել եմ այդպիսի տեղերում, ուր աղջիկներին հենց այդ պատճառով խուսափում էին ընդունել։ Կամ այն պատճառով, որ նրանք աղջիկ են, ու կարող է «դեկրետ» գնան։
Ու դա կոչվում է դիսկրիմինացիա։
– մենք կողմ ենք դիսկրիմինացիային – հնչեց ի պատասխան շուրջս։
Ես հարցրի, իսկ ինչո՞ւ է նա կարծում, որ աղջիկը անպայման վատ կվերաբերվի իր արտահայտություններին։ Գուցե հանգիստ է վերաբերվում, իր պես։
Կամ գուցե նա լավ մասնագետ է, ու տիրապետում է նրան, ինչ պետք է աշխատանքի համար, ու նրան էլ է աշխատանք պետք, ու արդար չէ՞ այդ պատճառով նրան զրկել աշխատելու հնարավորությունից։
Բացի դրանից բառեր են էլի, ես օրինակ լուրջ չեմ տանում ամեն լսածս, հետո հայհոյանքն էլ է արդեն արժեզրկվել։
Ինձ պատասխանեցին մի քանի տեղից միաժամանակ՝ այն աղջիկը, ով լավ, կամ նույնիսկ հանգիստ կվերաբերվի անվայել խոսքին, լավ աղջիկ չէ։
Ահ, այսպես։ Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ նա լավը չէ, հարցրի։
Ու ստեղ մենք հասանք նրան, որ նրանք համարում են, որ դա տղաների մոնոպոլիան է։
Իսկ էլի մի քանի հարց անց նրան, որ դա իրականում մարդկության ամենագեղեցիկ հայտնագործություններից չէ, ու առհասարակ տհաճ է։
Նույնիսկ տղաների բերանից է տհաճ։
Ահա թե ինչ։
Դե որ այդպես եք մտածում, ապա փոխարենը աշխատանքի չընդունել, մի քիչ զսպեք ձեզ ու լռեք։
Ու ես համաձայն եմ, բնավ վեհ չէ։ Բոլորի համար, առանց տարբերության, նրանք տղա են թե աղջիկ։
Ի դեպ, հիշեցի որ իսկական ֆեմինիստները, նրանք չէ, որ համարում են իրենց ազատամիտ, այլ նրանք, ով իրոք գաղափարներին ծանոթ են ու մտածող են, գիտեն, որ սեռական հայհոյանքը՝ սեռական դիսկրիմինացիա է, ինքը իրանով, էությամբ, իմաստով։
Ու իսկական ֆեմինիստները այն չեն օգտագործում, որովհետեւ դա նույնն է, ինչ եթե հրեաները լինեն նացի։
Օրինակ, շատ լավ է, շատ կարեւոր է, որ նացիներին չեն այրել գազի կամերաներում, այլ դատել են, մեկին մյուսի հետեւից, վկաներով, պաշտպանությամբ, կոնկրետ հանցանքների համար։
Որովհետեւ այլապես դատողները չէին տարբերվի նացիներից։
Նացիներին առանց դատի սպանելով նմանվում ես նացիներին։
Սեռական հայհոյանք արտահայտելով ոչ թե հավասարվում ես, հավասար ես լինում, այլ նմանվում ես նրանց, ով դա անում է։
Ու այո, հայերենում կար «թաղեմ բոյդ» ու «գրողի ծոցը» բայց ոչ «սիկտիրը»։ Սեռական բնույթի անվայել արտահայտություններ չկան նաեւ Չինարենում։ Պարզապես չկան, բացակայում են լեզվի մեջ։ Մենք ժառանգել ենք դրանք՝ ռուսներից ու թուրքերից։
Ու այո, հայհոյանքը մարդու ամենագրավիչ ու ամենագեղեցիկ հատկությունը չէ, ու բնավ վեհության նշան չէ։
ու տենց
Ես չեմ հավատում որ խելացին ու չարը համատեղելի են։
Իրականում խելացին։
Արդեն երբ դպրոցական էի, ասում էի, որ Մորիարտիներին չեմ հավատում։
Չէի կարողանում հիմնավորել ինչու, բայց զգում էի։
Զգում էի, որ խելքը ինչ որ ձեւով կապված է բարոյականության, բարու հետ։
( Այնպես, ինչպես ուժը կապված է ինքդ քեզ ծաղրելու, չռփոցներից չվատանալու, իսկ թուլությունը, այլերին ծաղրելու հետ ու ուրիշների վատը շեշտելով իր լավը ցույց տալու հետ։)
Որովհետեւ խելացի մարդը, երբ իրեն թվա, որ իր հանդեպ անարդար են, չի չարանա։ Չի մտածի որ ինքն է այն միակը ում հետ աշխարհը անարդար է եղել, օբիժնիկությունը խելացիների մոտ չի լինում։
Իսկ երբ նրան ցավացնեն, փոխարենը ուրիշին էլ ցավացնի, ու այդպես ստեղծի ցավի շրջանառություն բնության մեջ, նա աբսորբ, ամորտիզացիա կանի իր մեջ, իր վրա այդ ցավը կավարտվի։
Հիմարը անմիջապես կսկի այլերին ցավացնել՝ ինձ ցավո՞ւմ է, ապա ես ձեզ էլ կցավացնեմ։
Չէ, խելացի Մորիարտիներ չեն լինում։
Խելացին կվերլուծի, կհասկանա որ նորմալ է ամեն ինչ։ Որ բնական է, որ եթե թողնում ես հոդվածդ սեղանի վրա, Ֆորմանը կցրի։ Լավ, ցրեց, նորը կգրենք, կանցնենք առաջ։ Ու Ֆորմանի վրա խելացին չի չարանա, որովհետեւ բա էլ ի՞նչ պետք է աներ նա։ Նա գիտի, որ նա նորը կգրի, իսկ Ֆորմանը չգիտի, որ ինքնուրույն կարող է գրել, այդ պատճառով նա գողացող է։
Մարդիկ լինում են բարի ու հիմար, բայց չեն լինում խելացի ու չար։
Խելքը նաեւ կապված է ճաշակի հետ։
Խելացին անկապ բան չի դնի բերանը, որ սովը հանգստացնի։
Համով բան կուտի։ Եթե մեկ է պետք է վառելիք, թող այն լինի հավես, քան անհավես։
Ու դա վերաբերվում է ոչ միայն ուտելիքին, այլ առհասարակ ամենին, ինչ մենք ընդունում ենք՝ եւ ֆիզիկապես, եւ հոգեւոր։
Խելացի մարդը ինքն իրեն չի թույնի, ու իր ուղեղը չի բթացնի թմրանյութով։ Ուղեղից էլ թանկ բան՞։
Ու այո, Հոլմսը գիտեր որ նա ուղեղից թանկ բան չունի, իրական Հոլմսը թմրամոլ չէր լինի, ու միտքը խթանելու համար չէր ընդունի կոկային, որովհետեւ ես հենց իրենից էլ իմացել եմ առաջին անգամ, որ դա մի պահ օգնում է, իսկ հետո ահավոր բթացնում։
Խելացի մարդը լավ գիրք է կարդում, լավ ֆիլմ կամ լուսանկար է նայում, ու այդ պատճառով լավերին գիտի։
(Կան մարդիկ, ով լավերին գիտեն, որովհետեւ այնպես է պետք։ Բոլորին կասեն ինչպես են հիանում այս հեղինակով, բայց իրականում դա չեն զգում։ Նրանց լինում է տարբերել։ Ավելի եմ սիրում այն հիմարներին ով ազնիվ ասում է որ սրան/նրան չի հավանում։ Նրանք ավելի լավն են, աչքերի մեջ փոշի չեն լցնում։)
Որովհետեւ երբ վատ բան ես կադում, երբ վատ կինո ես նայում, երբ վատ լուսանկարներ ես նայում, դա ճաշակիդ ազդում է։
Երբ անհամ բաներ ես ուտում, վերջը սովորում ես։
Օրինակ, ալկոյի համը զզվելին է, բայց մարդիկ դրան սովորում են։
Ու նույնպես մարդկանց մեջ է ճաշակը։ Խելացին անկապ հիմարների հետ չի ծախսում իր ժամանակը, որովհետեւ նրան իրականում հետաքրքիր չէ։
Նա գիտի, ավելի լավ է սոված, քան պլաստիկից կաշա։
Ավելի լավ է մենակ, քան հիմարի կոմպանիան։
Որովհետեւ չի ստացվի անկապ ուրախանալ հիմար հիմար առանց իրոք լավ ուրախանալու բանի։
Ու դա նույնպես ճաշակի մասին է։
(Երբեմն հետաքրքիր է լինում հիմարների հետ, փորձելու հասկանալու, ոնց են նրանք մտածում, ու հասկանալու առհասարակ այդպիսի մարդիկ ոնց են մտածում։ Բայց մեկ է երկար դիմանալը նրանց ահավոր բարդ է ինձ)
Տեսեք, ես բնավ չեմ սիրում ականջողներ ու տենց լամպոչկայոտ արտադրանք, բայց ես չեմ կարող չնկատել, որ Բիայնայի գործերը անհամեմատ ավելի ճաշակաով են, քան բոլոր այլերի, ինչ աչքովս ընկնում են։
Որովհետեւ ճաշակ է։
Ու ես արդեն գիտեմ որ նա բուլվարոտ գրականություն չի կարդում, ու տուֆտա տղաներից չի ուրախանում։ Նույնիսկ երբ վատ է ու մենակ։
Ու ամենակարեւորը, խելացի մարդը ունենում է հետաքրքրություններ, որոնք թույլ չեն տալիս նա վատ լինի։
Որովհետեւ օրինակ ես հիմա ֆբ-ում օրը հինգ րոպեից շատ չեմ ծախսում։ Ժամանակս ափսոսում եմ, հիմար ստատուսներ կարդալուց։ Նույնիսկ գրելուց։ Երեկ մեկը գրել եմ, լրիվ տուֆտա, այն հիմար բառախաղոտ ստատուսներից, որ ոչ ուղեղին, ոչ սրտին։ Հա ասում եմ, արագ մտնում եմ, թե հետաքրքիր հարցում է, պատասխանեմ, ֆրենդվեմ, գնամ։
Որովհետեւ ահավոր կպած գործ եմ անում։
Ազատ եմ հիմա, արձակուրդ է։ Այնքան եմ հաճույք ստանում, որ ոչ մի բան չի խանգարում գրել այն ինչ գրում եմ, ու հետո էլ հնարավոր է լավ քունը առնել։
Միայն ափսոս է, որ մի քանի օր մնաց։
Իսկ ամենաամենակարեւորը, եթե ձեզ ինչ ինչ պատճառով թվում է որ ես չարացած եմ, չգիտեմ ինչի, ասենք չռփել եմ նենարոկոմ, ասում են դա ինձ բնորոշ է, ապա դա իրականությանը մոտիկ չէ։
Ես վերջին անգամ բանակում եմ չարացել, բայց նույնիսկ այնտեղ ինձ ոչ մեկին թշնամի չեմ հռչակել։
Ու եթե դուք սա կարդում եք, ապա հաստատ ձեզ լավ եմ վերաբերվում, որովհետեւ ամեն ինչ փոխադարձ է։
Չե՞ք նկատել որ մարդիկ ում դուք լավ եք վերաբերվում, ձեզ լավ են վերաբերվում։
Ու հակառակը։
Եթե դուք այդքան երկար տեքստերս կարդում եք, ապա երեւի գոնե մի քիչ հավանում եք, իսկ դա նշանակում է որ ես էլ ձեզ գոնե մի քիչ հավանում եմ
Ու հա, աշխարհը արդար չէ։ Իմ հանդեպ էլ արդար չէ։
Եկեք չչափվենք պուպուլներով ում հանդեպ է ավելի անարդար։
Ու չարանալը, հաստատ ամենա ոչ էֆեկտիվ բանն է ինչ կարելի է այդ դեպքում անել։
ու տենց
Այնպես է լինում, որ մարդիկ իմ տեքստերը կարդալիս, ոնց որ խմբային լուսանկար զննեն։
Ու իրենց են փնտրում։
Ու մեկ էլ կգտնեն, կասեն՝
– աաաաա, էս իմ քիթն է։
– իսկ սա իմ շորի կտորը։
Ու սկսում իրենց թագել, ընթացքում վրդոհվելով, թե բա էս ինչի՞ մենք լավ չենք դուրս եկել։
Որովհետեւ ձեզ չեմ նկարագրել, պարզ չէ՞։
Էդ լուսանկարը ձեր մասին չէր։
Իսկ այն ձեր քթերն ու կտորներն որ կադրի մեջ երեւում են, հա, իմ կողմից այդպես են երեւում։ Դե սպանեք ինձ։ Ես տենց եմ ընկալում։ Ու իմ ընկալման իրավունքն ունեմ։
Ընդ որում տենց ընկալելով ձեզ վատ չեմ վերաբերվում։ ։Պ Փոխել չեմ ուզում։ Իսկ ձեր «նեղանալը» լրացուցիր մեղքի զգացում է պահանջում, ու իմ փոխվելը։
Իսկ եթե մտքովս անցներ հենց ձեզ լոսանկարագրել, կամ ձեր «մարմնի» հատվածները իմ հայացքով, ձեռքեր, մատներ, շուրթեր, իսկ հետո օնլայն թագ անել – այ այդ ժամանակ երբ ասեիք՝ պրիշիկս երեւում է, էդ ֆոտոն ինչի՞ ես օնլայն գցել, դոդոոշոփեիր, թաքցնե՛իր – ես դեռ պարզապես կհասկսանայի ինչի մասին է խոսքը։ Իսկ սենց պարզապես չեմ հասկանում։
Ես ձեր պրիշիկը իմ լուսանկարի վրա չեմ տեսնում։ Դուք եք գտել։ Գուցե դուք ավելի լա՞վ գիտեք, այն կա թե չէ։
ու տենց
Մահացած մարդու տունը այն հավես տեղերից է ուր լիքը մարդ է հավաքվում տուսվելու։ Վերջապես պատճառ կա գործերը թողնել, ինքդ քեզ կարեւոր զգալ, ու սոցիալիզացվել։ Ով ցուցադրաբար թաց թաշկինակով կնստի դագաղի մոտ, ով կզրուցի խոհանոցում, ով այնտեղ լուրջ գործարարի արտահայտությամբ բաստուրմա կկտրտի, ով դուրս կգա բաց պատշգամբ ծխելու ու հայացքը գցելու շրջակա գարաժների կազմած լանդշաֆտին։ Կարճ ասած, բոլորը «պրի դելե», բոլորը այդ պահին զգում են իրենց միասնականությունը։ Ոմանք, ճիշտ է, զրուցելու այլ թեմա չունենալով, պատրաստվում են թաղմանը։ Այստեղ ծնվում են իսկական ռեժիսորական մտահղացումներ։ «Եկեք պանիխիդային բերենք կենդանի ջութակահար» – առաջարկում է մեկը։ «Ջութակահարը պետք չէ» – մտածում եմ։ «Իսկ դագաղը իջեցնելիս եկեք թող ԽՍՀՄ օրհներգը հնչի» – առաջարկում մյուսը։ «Հիանալի միտք է» – համաձայնվում են մնացածը՝ «Նրան դուր կգար»։ Այն, որ նրան դուր կգար թաղված լինել իր եղբոր կողքը, ինչպես եւ խնդրել է, ու բնավ ոչ կնոջ, բոլորը ուրախ մոռացան երբ պարզվեց որ դա մի քիչ ավելի թանկ «կնստի»։ Դրանից շոու չես անի։ Իսկ ջութակահարի մասին կպատմեն։ Կպատմեն նաեւ այն մասին, ինչպես «այդ ամենից առաջ հավաքարարների մի ամբողջ բրիգադ տունը մաքրեց»։ Իսկ այն, որ անհրաժեշտություն կար մի ամբողջ բրիգադի, այսինքն հանգուցյալը ապրել է, երբ ապրում էր, բնավ ոչ մաքուր բնակարանում, դա ոչ ոք չի ընկալում։ Ոչ, հարցն այն չէ որ հոգալը մահվանից հետո է լինում։ Հարցն այն է որ հոգալը երեւացող պետք է լինի, իսկ այն հոգալը որ չի երեւում անիմաստ է։
Լայք է պետք, մի խոսքով։ Իսկ երբ ինքդ քեզ համար գրում ես, լայք չկա։
Բնականաբար, հանգուցյալի բարեկամներն ու ընկերները զանազան սոցիալ շերտերի եւ տարիքների ներկայացուցիչներ են։ Խմբավորվում են ըստ հետաքրքրությունների, տարիքի, ունեւորության, կարողությունների, սեռի։
Ու մի խումբ է, ուր հավաքվել են երիտասարդները։ Նրանցից մեկը՝ արդեն մի քանի տարի է ազգային անվտանգությունում է աշխատում։ Մնացածը, ինչպես եւ հարկ է կարգին երիտասարդներին, ձգտում են լինել «ավելի լավը», «կռուտոյ», այսինքն՝ գողական։ Ու նրանք այդ չիկիստի մեջ տեսնում են նույն բնագավառով հետաքրքրվող մարդու, իմացող, ասենք «բիթի» մարդու։
Ու նրանց զրույցը այնքան լավն է, այնքան հետաքրքիր։ Պատմում են իրար դեպքեր՝ «ու ես դանակը հանեցի․․․», խոսում հասկացությունների, ասենք «գաղափարների» մասին, քննարկում որն է «ճիշտը», իմանում նոր բառեր․․․
Այսպես երեւում է որ ընդհանուր հետաքրքրությունները միավորում են տարբեր մարդկանց։
Ու այսպես գողական աշխարհն ու ուժային կառույցները միավորվում են, ձուլվում, ընկերանում։ Ներեցեք, ախպերանում, ճիշտ արտահայտվելու համար։
_ու տենց_
Ես միշտ հիանում էի Հաուսի հեղինակների գրագետ լինելով։ Սերիալի մասին պատմելով հաճախ նշում եմ, որ գրողները լավ տեղյակ են հոգեբանությունից։ Սակայն այստեղ նրանք պռոկոլ արեցին․
Այստեղ արծաթե քամին գրում է որ Հաուսը հարգեց Քադդիի դստերը, երբ ականատես եղավ ինչ տաղանդավոր թեթեւությամբ նա ստեց։
Սակայն սովորաբար Հաուսը սուտը չի հարգում, կանխատեսում է։ Նույնիսկ հեգնանքով է արտահայտվում, ասենք՝ «ապա խաբեք նրան, բոլոր հաջող ամուսնությունները սկսվում են ստից»։
Կարծում եմ, նա հարգեց աղջկան ոչ ստելու փաստի համար, այլ որովհետեւ նա ֆայմեց տեղում ստել։
Իսկ ի՞նչն էր ստիպել նրան ֆայմել ու խաբել։ Կարծում եմ որ այս դեպքում բանալ ռասսուդոկը։ Հայերեն բառարանում տարբերություն չգտա, ենթադրում եմ, որ անգլերեն ռազումը – mind, reason ա, իսկ ռասսուդոկը՝ sense-ն ա։
Էրիխ Ֆրոմմը իր «առողջ հասարակություն» գրքում գրում էր՝
Разум — инструмент человека для достижения истины, рассудок — инструмент для более успешного обращения с миром; первый — человечен по своей сути, второй принадлежит к животному в человеке.
Սակայն Հաուսը բնական կլիներ եթե ռազումը գնահատեր, ու կարողանար այն ռասսուդոկից տարբերել։
Սցենարիստները լոխանուծսյա եղան։ Որովհետեւ երեւի ուզում էին մի բան մտածել, ինչպես անել
որ երեխաներից զզվող Հաուսը այդ երեխային կապվի։ Ուրեմն պիտի գնահատի։ Ինչի՞ համար։ Մտքի։
ու տենց
Ես հարցին կրկին ուզում եմ մոտենալ տեղեկատվական մո[ծ]իվներով։
Կան մարդիկ, ով տեղեկատվությունը իրենց միջով անցկացնում են, տրանզիտ են անում, իսկ կան մարդիկ, ով այն վերլուծում է, մտածում է դրա մասին։
Ի՞նչն է ստիպում ոմանց գիրքը դնել մի տեղ առանց կարդալու, կամ կարդալ ու ասենք գրել մատյանում՝ լավ գիրք էր, իսկ մյուսներին այդ գրքի մասին եւ պատճառով առաջացած մտքերը գրի առնելու։ Իհարկե, մտքերի առկայությունը կամ բացակայությունը։ Որը եւ պայմանավորված է մարդու տեսակով, ես կասեի, ավելի սպառոական, կամ ավելի մտածող։
Ո՞վ է մտածում։ Մտածում են նրանք, ով գնահատում է իրենք իրենց, իրենց ժամանակը, փորձում է իմաստավորել կյանքը։
Ու այսպես մենք մոտենում ենք նրան, որ կյանքի իմաստավորման տարբեր եղանակներ կան։ Նույն ծեծված երեխա ունենալ, ամուսնանալ, (ամենահեշտ գտնվողները), ստանալ կյանքից ինչ հնարավոր է, (ծխել, խմել, շռայլ կյանք, լավ մեքենա, մեծ կուրծքով աղջիկ, խոզի բուդ), իսկ չկարողանալու դեպքում կորուստ զգալ։ Դա իմաստավորելու ձեւ է նույնպես, բայց մի տեսակ խղճուկ, ինձ թվում է։ Ու այդ ձեւն է որ ծնում է դոգմաներ․ մեքենան սենց, աղջիկա կուրծքը սենց, քիթը սենց, կուսույթյունը թրու, օլիվյեն էլ սենց։ Դա «կարգին է» համարվում։ Ուրեմն, մնացածը՝ անկարգ։ Այդ դոգմաները դարնում են արժեքներ։ Եթե շատ են տարածված լինում, դրանց ասում են՝ ազգային արժեք։ Սխալմամբ են ասում։
Ազգային արժեքն է, օրինակ, երեխաներին կրթելը։ Եվ հրեաների մոտ, եւ հայերի։ Բայց ոչ սպիտակ նիվա քշելը։
Ասել որ սա այսպես պիտի լինի շատ հեշտ է, երբ առանց մտածելու ես փնտրում ճիշտը եւ բավարարվում դրանով։ Այստեղից է ռաբիսին եւ քյարթերին բնորոշ ոչ հանդուրժող լինելը այլերի նկատմամբ։
Ու այդ «ստանալ կյանքից»-ը իրականում չի մշակվում, չի ծամվում, չի մարսվում, մտնում դուրս է գալիս։
Մտածող մարդիկ այդպես չեն կարող որովհետեւ կամ բնական խելք ունեն որը անգործ չի կարող լինել, կամ սիրված են եղել երբ փոքր էին, սիրում են իրանք իրանց, գնահատում են, ու չեն կարող իրենց թույլ տալ այդպիսի դատարկ կյանք ունենալ։ Որը միշտ պահանջում է մուտք – ելք – մուտք – ելք, առանց մշակման։
ստդին-ստդաութ, ասպես ասած։ Բայց ինփութ-աութփուփի իմաստը տեխնիկայում այն է, որ մի տեղ մտնելուց, մշակվում է, ու ելքը վերամշակված է, ուրույն ձեւի, երանգ ունի, այլ է, հետաքրքիր է։ cat lav.yuv | denoise -n | resize axb | mpeg2enc -o a.m2v
«|» նշանը խողովակի, կապի մետաֆոր է։ Սա օրինակ է ինչպես մի ծրագիրը վերցնում է հում նյութ, մշակում է, ու այդ կապով տալիս է այլ ծրագրին։ Օրինակ այստեղ տեսանյութի հոսքը մաքրվում է denoise ծրագրով, հետո չափսը փոխում է resize ծրագրով, ու վերջում կոդավորվում է dvd ֆորմատ mpeg2enc ծրագրով։
Ի՞նչ իմաստ ունի ծրագիրը որը ոչ մի բան չի անում՞։ Դանդաղեցնում է գործը։ Իմաստ չի ունենում։
Այդպես էլ հասարակությանը ռաբիս պետք չէ։ Սահմանելով ռաբիս որպես չմտածող սպառողական մարդիկ։ Նույնիսկ վնաս է։
Ինչքան շատ մտածող մարդ լինի, այնքան շատ ուշադրություն կդարձնի դետալներին եւ նախագծերին, կգտնի թերություններ, դեբագ կանի համակարգը, կլավացնի այն։
Ինչքան շատ մտածող մարդ լինի, այնքան քիչ կլինի ոչ հանդուրժողականությունը, այնքան ավելի սոլիդար, միասնական կլինեն մարդիկ, ազգը, այնքան ավելի ուժեղ կլինեն ղեկավարության վրա ազդելու լծակները։ Դոգմածիկ ոչխարները խորանալ չեն ուզում, փոխել չեն ուզում, իսկ այն ինչի ուզում են՝ ստանում են։ հաց եւ զվաճանք։
Մտածող մարդիկ ազատությունը գնահատում են։ Օգտագործում են։ Արտահայտվում են։ Ով ինչպես կարող է։ Այդ իսկ պատճառով պոետների, գրողների, նկարիչների եւ գիտնականների հանդեպ են լինում ռեպրեսիաները առաջին հերթին։ Այսպիսով, չմտածող դոգմատիկ ռաբիզ լինելը ավելի ձեռնտու է, ապահով է։
Այդ պատճառով եմ ես համամիտ Զլոյանի հետ, որ ռաբիսը ապազգային է։
Ե՞լք։ Սա արատի օղակ է։ Ելք չեմ տեսնում։ Ոմանք ասում են, եթե ազգային ղեկավարություն ունենանք, լավ կլինի։ Ո՞րտեղից ոչխարներին ազգային ղեկավարություն։ Չի լինի դա, մինչեւ հասարակությունը չառողջանա, մտածել չսովորի, ու մասնավորապես․ ռաբիսից չազատվի։
Որովհետեւ ես քիչ առաջ ցույց տվեցի որ ռաբիսը՝ դոգմատիկ եւ չմտածող մարդն է։
Ռաբիսները իմաստավորում են կյանքը երեխա ունենալով, եւ փոխանցելով նրանց դոգմաներ, եւ մտածելը չսիրել։
Այդ է ի դեպ պատճառը, որ գյուղերից եկողները հաճախ զգում են իրենց սպիտակ ագռավ։ Ասենք, Օձունից եկած տղան հասկանում է, որ Երեւանում ռաբիսը գերակշռում է, որ իր նվագած երգերի, կամ իր երկար մազերի, կամ իր հավատքին վերաբերմունքի հանդեպ հանդուրժող չեն, ու զարմանում է։ Իր գյուղում նա իրեն շատ ավելի ազատ էր զգում։
Մտածողները լքում են երկիրը որովհետեւ իրենց նկատմամբ հանդուրժող չեն, քիչ երեխա են ունենում ու դաստիարակում, որովհետեւ այլ հետաքրքրություններ եւ իմաստներ են գտնում, ոչխարների մասսան գնալով շատանում է։ Դրանցից էլ գնացողներ կան, «կարգին» կյանքը օտար ափերում ավելի հասանելի է։ Իսկ բարեկամներ այնտեղ շատերը ունեն։
Իսկ այս աղետից ելք չեմ տեսնում։ Կրթություն։ Դպրոցներում նորմալ դասատուներ։ Ես մի քանի տենց մարդ ունեցել եմ։ Համալսարանիս հայերենի լրագրող դասատուն, նաեւ։ Որը սխալ հոդված է գրել, ու իր գլուխը ջարդել են։ Ու նա էլ մեզ դաս չէր տալիս։ Դրսից լիքը կիրթ մարդ բերելը։ Ո՞վ է բերելու։ Պետությունը չի բերելու։ Նրանք թե գան՝ գան։ Ու հիմա մենք կտեսնենք ինչքանով ենք մենք ազգ, ու ինչքանով գոյատեւելու ձգտում եւնենք որպես ազգ։ Կարծես առանձնապես չունենք։ Գլորում ենք։
Փակուղի է։
ու տենց
[այստեղից][1]
_ու տենց_
[1]: http://silverwind3000.livejournal.com/130685.html
Տիրարի «Իմ կյանքի մասին» ֆիլմում Ռաֆայելը առաջարկում է սուպերմարկետի տեստը։
Այսինքն, սուպերմարկետում գնումների ցանկը լավ նկարագրում է գնորդին։
Համաձայն եմ։
Բայց ես ունեմ նույնիսկ ավելի էֆեկտիվ տեստ։
Այն, ինչ սպառում են, կարող է և խափուսիկ լինել։
Ասենք մի երկու խելացի լավ տղա գիտեմ որ ժամանակին լոխանուծսյա են եղել, այֆոն են առել, հիմա իրան ձեռը տառապում են։
Շատ պարզ տեստ է՝ ինչ է մարդը արտադրում, գեներացնում, ստեղծում։
Կարդաս այ այս Կոնար մկԼաուդի մատյանը ու արդեն պարզ ա ով է նա։
Կամ տեսնես ինչ լուսանկարներ ա անում։ Կամ ինչ ծրագիր ա գրում։
Կամ ինչպես է այս աղջիկը ժամացույց սարքում։
Ու այս ֆաբրիկյան տեստը իմ համար ամենաէֆեկտիվ լակմուս ա դարձել։
Իսկ ինչպե՞ս լինել նրանց հետ, ով ոչ մի բան ել չի արտադրու՞մ։
Ինձ թվում է, որ արտադրողական հզորությունը խելքը եթե կա, ապա օգտագործվում է։ Չի լինում անգործ վիճակում։ Ու եթե չի օգտագործվում, ապա հավանական է, որ պարզապես тупо բացակայում է։
Ուրեմն, եթե կա ու չի օգտագործվում, կամ թվում է թե չի օգտագործվում, դա շատ տարօրինակ է։
Սակայն երկու դեպքում ել՝ զգոն եղեք։
ու տենց
<blockquote style="border: 2px solid rgb(127, 195, 59); padding: 10pt; margin-left: 30pt; background-color: #a6df6d;">
<p>
Հետագայում ես կանդրադառնամ սենյակային թըռչունների ենթադրյալ տառապանքների խնդրին։ Արդարև, վանդակում երգող արու սոխակը յուրովի հիասթափություն պետք է զգա, քանզի նրա տևական երգը մնում է անպատասխան, և էգը չի հայտնվում, սակայն նույն բանը հնարավոր է նաև բնական պայմաններում, քանի որ արուները սովորաբար ավելի շատ են, քան էգերը։<br /> Առյուծը այլ բնույթի կենդանի է, որի խառնվածքն ու բնակության միջավայրը սովորաբար սխալ է մատուցվում մեզ գրական ստեղծագործություններում։ Անգլիացիները «ջունգլիների արքա» են կոչում նրան, խեղճ առյուծին ուղարկելով այնպիսի վայր, որը չափազանց խոնավ է նրա համար․ իսկ գերմանացիները, իրենց հատուկ լրջմտությամբ, ընկնում են մի այլ ծայրահեղության մեջ, և դժբախտ կենդանուն ուղարկում անապատ։ Գերմաներեն «առյուծ» այդպես էլ նշանակում է՝ «անապատի արքա»։ Իրականում առյուծը նախընտրում է երջանիկ միջինը և ապրում է տափաստաններում ու սավաննաներում։ Այդ կենդանու կեցվածքի վեհությունը, որի համար էլ նա ստացել է իր մականվան երկրորդ մասըմ պարտական է հասարակ մի հանգամանքի․ մշտապես խոշոր սմբակավորներ՝ բաց լանդշաֆտներում ապրող կենդանիներ որսալով, առյուծը վարժվել է դիտել ընդարձակ տարածություններ, անտեսելով այն ամենը, ինչ շարժվում է առաջին պլանում։<br /> Գերության մեջ <span style="color: rgb(255, 0, 0);">առյուծը շատ ավելի քիչ է տառապում մտավոր զարգացվածությամբ իրեն հավասար մյուս կաթնասուններից</span> այն պատճառով, որ նա մշտական շարժման մեջ գտնվելու պակաս ցանկություն ունի։ Կոպիտ ասած, «գազանների արքան», ընդհանրապես, ավելի ծույլ է, քան մյուս կենդանիները, և նրա անբանությունը պարզապես նախանձելի է թվում։ Ապրելով բնական պայմաններում, առյուծը ընդունակ է կտրել անցնել վիթխարի տարածություններ, սակայն նա, հավանաբար, այդ անում է սոսկ քաղցի ազդեցության տակ, և ոչ թո ներքին որևէ այլ դրդապատճառներից։ Այդ իսկ պատճառով գերության մեջ գտնվող առյուծին հազվադեպ կարելի է տեսնել վանդակում անհանգիստ ետ ու առաջ քայլելիս, մինչդեռ գայլը կամ աղվեսը ժամեր շարունակ անընդհատ դես ու դեն են շարժվում։ Իսկ եթե շարժում կատարելու զուսպ պահանջը երբեմն ստիպում է առյուծին ետ ու առաջ անել բանտի ողջ երկայնքով, ապա նույնիսկ այդպիսի պահերի գազանի շարժումները ավելի շուտ ետ-աշյա զբոսանքի բնույթ են կրում և բացարձակապես զուրկ են այն մոլեգին շտապողականությունից, որ բնորոշ է շնազգիների ընտանիքի բանտված ներկայացուցիչներին, որոնք մշտապես անհաղթահարելի պահանջ ունեն մեծ տարածություններ անցնելու։ Բեռլինի կենդանաբանական այգում անապատից վերված ավազով ծածկված ու դեղնավուն կոպիտ ժայռաբեկորներով մի յսկայական փարախ կա, սակայն մարզվում է, որ այդ թանկարժեք կառույքը զգալիորեն անօգտագետ է։ Կենդանի առյուծները այնքան ծույլորեն են պառկում այդ ռոմանտիկ միջավայրում, որ կենդանիների խրտվիլակներով լանդ՛աֆտի վիթխարի մոդելը հաջողությամբ կարող էր ծառայել նույն նպատակին։
</p>
<blockquote style="border: 2px solid rgb(127, 195, 59); padding: 10pt; margin-left: 30pt; background-color: #a6df6d;">
<p>
<span style="color: rgb(255, 0, 0);">Ագռավը, կակադուն կամ շամբաճուռակը իրենց հաճույք պատճառելու համար են թռչում, ուրախությամբ լիովին օգտվում են իրենց տրված ազատությունից</span>։ Իսկ իմ արծիվը թրչում էր միայն այն դեպքում, երբ պատահաբար ընկնում էր մեր այգու վրա սկիզբ առնող օդի հոսանքի մեջ, որը նրան հնարավորություն էր ընձեռնում սավառնելու, առանց մկանային մեծ էներգիա վատնելու։ Նույնիսկ նման դեպքերում նա չէր հասնում իրեն մատչելի բարձրության։ Առանց որևէ իմաստի ու նպատակի, նա պտտվում էր օդում, իսկ հետո իջնում մեր այգուց հեռու, որևէ տեղ և <span style="color: rgb(255, 0, 0);">նստում թախծալի մենակության մեջ</span> մինչև մութն ընկնելը, սպասելով, որ գամ ու տուն տանեմ իրեն։ Հավանական է, որ նա ինքն էլ կարող էր գտնել տան ճանապարհը, սակայն նա շատ շուտ էր նկատվում, և հարևաններից մեկնումեկը հեռախոսով զանգ էր տալիս ինձ ու հաղորդում, որ սանուհիս նստած է այսինչ կամ այնինչ տանիքին, և մի խումբ երեխաներ քարեր են նետում նրա վրա։ Նման դեպքերում ես նրա երևից գնում էի ոտքով, որովհետև այդ <span style="color: rgb(255, 0, 0);">տկարամիտ արարածը սարսափելի վախենում էր</span> հեծանիվից։ Այդպես, ամեն անգամ հոգնած, ես հազիվ էի տուն գնում, ձեռքիս վրա տանելով ծանր արծվին։ Վերջիվերջո, այլևս չցանկանալով մշտապես շղթայված պահել թռչունին, հանձների Շոնբրունյան կենդանաբանական այգուն։
</p>
Կոնրադ Լոռենց, «Սողոման թագավորի մատանին»
Փաստորեն, նենց ա ստացվում, որ խելացի կենդանիները սիրում, գնահատում, և օգտագործում են ազատությունը, հնարավորությունները, և իրենց իսկ ունակությունները։ Իսկ առանց ազատության՝ տառապում են։
Ի տարբերություն նրանց, ավելի տկարամիտ կենդանիների ազատության ձգտումը այնքան էլ արտահայտված չէ։
Ես գրել եմ, որ ավելի զարգացած մարդիկ ավելի շատ և կարևոր պահանջներ ունեն։ Նույնիսկ, Տանամայի հետ եկանք մի այլ բուրգի գաղափարին, որը Մասլոուի բուրգի շուռ տվածն է արտաքինից։ Այսինքն, y առանցքով՝ զարգացվածություն, x առանցքով՝ պահանջներ։ Զարգացվածության հետ աճում են և պահանջները․ Դժվար է ասել, արդյո՞ք ավելի զարգացած մարդուն ավելի դժվար է բավարարել իր պահանջները։ Չնայած կարիքների աճած տիրույթին, նա կարող է ունենալ ֆոռա, իր խելքն ու միտքը, ու այդ հնարավորությունները կիրառելով, ավելի հեշտ բավականացնի իր պահանջները, քան ոչ զարգացած մարդը։
Նաև, «[ինչպես տարբերել սպառողությունը չսպառողությունից][1]» տեքստում գրել եմ այն մասին, որ չսպառող մարդիկ օգտագործում են իրենց հնարավորությունները, կամ ձեռք բերած իրերը։ Նրանք գիտեն ինչպես օգտագործել։ Կամ սովորում են ունակ լինել։
Ավելի խելացի կենդանիները ավելի հետաքրքրասեր են, իսկ ավելի բութ կենդանիները՝ պակաս։ Դա նույնպես հանգամանքներից մեկն է որ ստիպում է իրենց շրջել, և որից և բխում է շարժման կարիքը։ Որովհետև հետաքրքրասիրությունը օգնում է հասնելու կոնտրոլին, իմանալու աշխարհը, և հետևաբար՝ կիրառելու այդ գիտելիքը։
Հակառակ դեպքում, հաճախ ստացվում է այնպես, որ եթե դու չես վերահսկում իրավիճակը, ապա այն վերահսկում է քեզ։
Իսկ ինչու՞ են ավելի զարգացած կենդանիները ավելի հետաքրքրասե՞ր։ Ինձ թվում է որպիսի օգտագործեն եղած մտավոր կարողությունները, անգործ չթողնեն «քոմփյութեյշնլ փաուեր», այսպես ասած։ Որովհետև դա բանական է, օգտագործել եղած մտավոր ռեսուրսները։
Ազատություն, և հնարավորություն օգտագործել ռեսուրսները՝ դրան ձգտում են զարգացած և խելացի էակները։
Նրանք ձգտում են իմանալ, ինչպես օգտագործել իրենց համակարգիչները, մեքենաները, ֆոտոխցիկները, նույնիսկ պարզապես ծրագրերը։ Նրանք հետազոտում են, փորձում են, կտացնում են այստեղ-այնտեղ, որ հասկանան ինչպես է այս ծրագիրը աշխատում։ Նրանք կարդում են ձեռնարկներ, եթե հնարավոր է։
Փաստորեն, ազատության ձգտումը և խելքը՝ անբաժանելի են։ Խելացի մարդը առանց սովորելու ունակության, օրինակ առանց գրքերի, կամ առանց խոսքի ազատության, օրինակ ավտորիտար ռեժիմի ժամանակ, իրեն զգում է համեմատելի նրան, ինչպես իրեն զգում է գայլը վանդակի մեջ։
Եվ արժանի է կարեկցանքի։
_ու տենց_
[1]: http://norayr.am/weblog/?p=706
Ժամանակ չկա խմբագրելու, ինչ ստացվել՝ ստացվել ա։ ֆսյո։
Համայնքներում մարդիկ երբեմն անվանում են Հաուսին էքզիստենցիալ։
Ես կասկածեցի, ու ինձ հարց տվեցի, արյդո՞ք Հաուսը էքզիստենցիալ է։ Այդ հարցը ինձ բերեց այլ հարցի․
Արդյո՞ք էքզիստենցիալիզմը գիտական է։
Հաուսը ասում է՝ «մարդիկ չեն փոխվում» ու դա ընդունելով որպես հիմք կարողանում է հաշվարկել ու կանխատեսել/կանխարգելել մարդկանց քայլերը։
Օրինակ այսպես․
Dr. House: Yeah, you remember. That’s the stuff you take for the diabetes that you forgot to tell the nurse about. Your hands. No hair, which means nerve damage. And your shoes look about two sizes too small, which means you’ve lost sensation in your feet. And then there’s your pants.
Willie: My pants tell you I have diabetes?
Dr. House: No, they tell me you’re an idiot. Powdered sugar on the right pant leg. Based on the two napkins in your right pocket, I’m willing to bet it’s not your first donut of the day.
Երբեմն էլ այսպես․ “It’s good news. The great news is she insists there’s no way she’s gonna change her mind, which means she’s actually thought about changing her mind, which means she’s not sure she’s ready to be a mom, which means she shouldn’t be a mom, which means she’s gonna change her mind, the only question is when.”
Կրճատենք ասածը․ Հանենք սկիզբն ու վերջը, ու կտսենենք․ «Սա լավ նորություն է։ Նա փոխվելու է։» Ճ
Նա տարբերակ չունի չփոխվելու արդեն, որովհետև այն աստիճանի վրա է, որից հետևում է որ նա կփոխվի։
Էություն․
– Yeah. He’s also a human being. Which means you shouldn’t be trusting him to begin with. Stop relying on his answers and find some on your own.
Այստեղ Գրեգորին հավատում է որ մարդը ունի էություն և բնորոշ հատկանիշներ ու իրան վստահել իմաստ չկա։
Իսկ էքզիստենցիալիստները ասում են․ «կեցությունը նախորդում է էությանը»։
Իսկ ո՞րն է այդ essentia ասածը։ Որ Եթե էությունը այն է ինչ չի փոխվում, ապա ի՞նչն է նրանից ինչ հայտնի է գիտությանը։
Ու ո՞րն է կեցությունը։
Սկսենք էությունից․
Մարդիկ, ինչպես և այլ շատ կենդանիները ունեն նյադային համակարգ։ Այն նկարագրվում է նրանով, թե ինչպիսի պրոցեսներ ունեն պրիորիտետ(niceness) իսկ հավասարակշռված ենք անվանում այն մարդկանց, որոնց գրգռում/արգելափակում հարաբերությունը մոտ է մեկի։
Թեև այդ տվյալները կոնստանտ չեն, նրանք դժվար թե շատ փոխվեն, ու ժառանգվում են ծնողներից, գենետիկ են։
(
Ի դեպ, լսել եմ, որ կենսաբանության դպրոցական գրքի մեջ սանգվինիկ/խոլերիկ/մելանխոլիկ տիպերը նկարագրված են կոմիկսով, որտեղ մի մարդ մոռանում է իր գլխարկը նստարանին, իսկ այլ մեկը այդ գլխարկի վրա նստում է։ Ու կախված թե ինչպիսինն է գլխարկի տիրոջ ռեակցիան, որոշվում է ինչպիսի բնավորություն (temperament) նա ունի։ Ասենք, սանգվինիկը հումորով էր վերաբերվում ու ծիծաղում էր։ Ու դա ահավոր սխալ է քանզի միայն տեմպերամենտը չի որոշում նա կծիծաղի, թե կհիստերիկի, այլ խարակտերը (իմ բառարանում երկուսն էլ բնավորություն են թարգմանվում)
)
Հա, ուրեմն նյարդային համակարգի պարամետրերը կարող ենք ընդունել չփոխվող, իսկ խարակտերը՝ փոխվող։
Կարելի՞ է միմիայն տեմպերամենտը իմանալով կանխատեսել մարդու վարքագիծը։ Որոշ դեպքերում այո, սակայն առհասարակ՝ ոչ։ Պետք է իմանալ ինչ խարակտեր, ու ինչ համոզմունքներ նա ունի։
Այ համոզմունքների փոփոխությունն ել է հազվադեպ տեղի ունենում։ Նրանք կարող են փոխվել կամ այն ժամանակ, երբ ասենք մարդուն ձեռ է տալիս դրանք փոխել, կամ այն դեպքում երբ նա մտածում է ու սիրում է մտածել։
(
Ի դեպ, ըստ Բերնի, ավելի շատ են սիրում են մտածել նիհար մարդիկ։ Ասենք չաղ մարդիկ կարող է շաաաատ խելացի լինեն, սակայն ավելի շատ սիրում են քեֆ անել, քան մտածել։ ։Ճ Իսկ նիհար մարդիկ կարող ա և բութ լինեն, սակայն մտածել սիրում են ։Ճ
Այստեղից հետևում է, որ նիհար մարդիկ ավելի հեշտ և շատ են փոխվում։
)
Հաուսը գիտի որ մարդկանց գերակշռող մեծամասնությունը մտածել չի սիրում։ Այդ իսկ պատճառով նրանք չեն փոխվում։
Ո՞նց են ձևավորվում խարակտեռը ու համոզմունքները։ Ակնեերես է, որ միջավայրի (ծնողներ, քուչա, դպրոց, պետություն) ակտիվ ազդեցության տակ։
Այդ է՞ «կեցությունը» որ նախրոդում է մարդու «էությանը»։
Եթե այո, ապա, հոգեբանները պնդում են, որ այն բավականին դժվար է փոփոխվում, իսկ մարդկանց մեծամասնության մոտ մնում է անփոփոխ։
Նրանք խորանում են, թե արդյո՞ք ավազի հետ խաղալու ընթացքում որևէ մի չաղ և տգեղ տղա չի խլել պացիենտից դույլիկը։
Ու այդ էությունը կարող է փոխվել, իհարկե, սակայն երբ մարդը մտածում է։
Իսկ մարդիկ չեն մտածում։ Ուրեմն չեն փոխվում։
Ինձ թվում է, Հաուսը լավ գիտակցում է, որ երբեմն փոխվում են, սակայն ասելով «մարդիկ չեն փոխվում» արտահայտում է իր չբավարարվածությունը այն աշխարհով որի մեջ ապրում է։
Ու ինքը Սթեյսիի հարցին, «բա դու ափսե լվանալ չեիր սիրում» պատասխանում է՝ «մարդիկ փոխվում են»։ Ու էդ մի կողմից իրա բերանից շատ իրոնիկ է հնչում, սակայն ես վստահ եմ որ նա ինքը գիտի, որ նա փոխվում է քանզի նա մտածում է։
Ավելին, նա գիտակցաբար փորձանքների է ենթարկում իր համոզմունքները, ասենք պացիենտի պատմությունը իմանալուց հետո, կրկնելով իր քայլը, դանակահարելով էլեկտրական ռոզետկան, որ տեսնի, ու համոզվի․ «կյանք մահից հետո գոյություն չունի» կամ «ունի»։ Հավանաբար առաջինը։
Այսինքն չի վախենում փոխվել, նույնիսկ կամենում է, սակայն իր ֆորմատով, բանական մնալով։
It’s one of the great tragedies of life — something always changes.
(
Ստեղից նաև հետևում է․
Ես մտածում եմ, ուրեմն կամ, ապրում եմ։
Ես մտածում եմ, ուրեմն փոխվում եմ, ուրեմն կամ։ ։Ճ
Ի՜նչ հավե՜ս է։ Չէ՞ որ չմտածող մարդկանց մեծ մասը չի փոխվում, իսկ իրանց կյանքը առանձնապես ապրել չես անվանի, գոյատևել կանվանես։
)
Այսպիսի մտորումներից հետո (ես նիհար եմ ի դեպ ։Ճ) ես ավելի շատ եմ համոզվում, որ Հաուսը էքզիստենցիալիզմի հետևորդ չէ։
Որովհետև էքզիստենցիալիզմը չնայած որ հրաշալի ու ինչ որ չափով ինձ մոտիկ գաղափարախոսություն է, սակայն քիչ կիրառելի է պրակտիկ։
Իհարկե, շատ հավես է երբ քեզ դնում են մտածողի տեղ, սակայն պրակտիկ իմաստով ելնել նրանից որ բոլոր մարդիկ մտածող են ու հետևաբար մի տեսակ անկանխատեսելի՝ բնավ չի օգնում կանխատեսել, կանխարգելել, ու հաշվարկել, քանի որ նրանք կանխատեսելի են և չմտածող մեծ մասամբ։
– So either you think that smart women look out for each other, which means you’re an idiot, or you think Cuddy’s not smart, which means … well, I guess it’s the same both ways.
Էքզիստենցիալիստները նաև երբեմն զրկում են մարդուն որևէ էությունից, ասելով․ «մարդը զուրկ է էությունից, կամ էլ չի կարող նրանով սահմանվել»։ Ասենք պետք չէ ասել, որ Սուսոն բոզ ա, իսկ Դավոն գոմիկ ա, մինչև չմահանան, որովհետև նրանք կարող են փոխվել։
Ու Հաուսի “You’re actions here are all that matters.” արտահայտությունը գործողության մասին է, հասուն լինելու մասին է։
Սակայն նա գիտի որ կա ճիշտ ընտրություն, ու ոչ թե ընտրությունը ինչ էլ լինի թող լինի։
Այսպես․
– There’s no wrong answer because there’s no right answer.
– Wrong. We just don’t know what the right answer is.
կամ
“Right and wrong do exist. Just because you don’t know what the right answer is — maybe there’s even no way you could know what the right answer is — doesn’t make your answer right or even okay. It’s much simpler than that. It’s just plain wrong.”
Այսպիսի մոտեցումը շատ բանական է, ունի իր փիլիսոփայությունը, գիտական է, ու գործող։
Ի տարբերություն էքզիստենցիալիզմին, որը մի տեսակ նաիվ է ու իդեալիստական։
Հաուսը գիտի որ ապրում է իրական աշխարհում, ու էքզիստենցիալիզմը նրա համար հավասարումներ են, որ նկարագրում են սֆերիկական ձի է ակուումի մեջ։
Նա պրակտիկ է, նա չի աշխատում րսրչում, նա բուժում է իրական մարդկանց։
Ու գուցե իրան շատ ավելի հեշտ կլիներ լիներ րսրչր, սակայն նա ընտրում է այն ինչ գուցե ավելի բարդ է բայց իրանը։
Նա չի խաբում ինքն իրեն, ու անկեղծ է։
Նա ինքը իրեն լավ ճանաչում է։
Նա ճանաչում է մարդկանց, ու սովորում է իրենց ավելի լավ ճանաչել։
Հիվանդությունը բացահայտել իրան հաճախ օգնում է մարդուն ճանաչելը։ Տեխնիկապես և հոգեպես, դա այդպես է գործում։
ու տենց
մայիս’09
Երևան
ու տենց
Շախմատի պես կոմբինացիաները հաշվարկելը իմաստ չունի այն դեպքում, երբ դու տեղեկություն չունես դաշտից։
Այդ պատճառով է որ իմանալը միշտ ավելի լավ է քան չիմանալը։
Իսկ հաշվարկելը ոնց էլ լինի ավելի օգտակար է քան չհաշվարկելը։
ու տենց
մի քաղաքակրթություն կա, որտեղ բլոգերները իրենց ռեյծինգն են բարձրացնում ուրիշների հավատքին կամ համոզմունքներին կպնելով, որ էդ ուրիշները մտնեն, մեկնաբանելով չռփեն, ու էդպես լիքը ուշադրություն ա առաջանում էդ բլոգի նկատմամբ։
այսպես էլ վիրտուալ սադո-մազո վիճակների մեջ չռփում-չռփվում են։
էքսպերիմենտի համար կարող եք փորձել գրել, ասենք «չեմ սիրում այսինչյան ռոքը» կամ տենց մի բան։
ու տենց
հետաքրքիր ժամանակ ա հիմա իմ մոտ։
հավես ա որ կարողանում եմ կողքից նայել ու քաղել օգտակար մտքեր, ու խաղացող կողմ եմ, և ոչ պասիվ թախտին նստած մարդ։
սակայն խաղի կանոններն են նենց որ առանձնապես բան էլ փոխել չեմ կարողանում։
օրինակ տարիների ընթացքում տեսնում եմ ինչպես է կամաց սակայն վստահ մոտենում իր կյանքի ավարտին շունս։
ու երբ նա կանգ է առնում աստիճանի մոտ շունչ հավաքելու համար, որովհետև սիրտը չի ձգում, իսկ նա ընդամենը 13.5 տարեկան է ես ակնհայտ տեսնում եմ․ նա ծերացել է։ մեր օրգանիզմները բավականին նման են։ մեզ բուժում են նույն դեղերով ու սկզբունքներով։ սակայն շունը ծերանում է մի տաս տարում, իսկ մարդը մի յոթանասուն։ պարզ ա որ հետազոտությունները, որոնք պնդում են, որ գենետիկ կոդի մեջ մի արժեք ա գրված, որի պատճառով էլ այդպես ա լինում, իրավացի են։
ավելին, պարզ ա, որ այդ արժեքը զապասով ա գրված։ որովհետև մարդիկ առաջ ապրում էին մի երեսուն-քառասուն տարի, ու չեին էլ հասցնում լավ ծերանալ։ կամ կատուները․ նրանց կյանքը այդքան է լավացել, պատվստվում են, լավ սնվում են, որ ահագին ավելի երկար են ապրում քան առաջ։
ու տենց
Սեզոնի ընթացկում լուռ ու աննկատ անցնում էր «մարդիկ չեն փոխվում» առանցքը։ Կարծում եմ այն մասին էր, թե ինչպես ստացվեց, որ Հաուսը ինքը փորձեր է անում փոխվել, ու ճանապարհին կորցնում ինքն իրեն։
Ինչու՞ է փորձում փոխվել։ Չէ՞ որ մինչ այդ էլ սաղ աշխարհը գործերը թողած Գրեգին էր փոխում․ նեղում էին, հպում տարբեր կողմերից, որ ընդունի իրենց ուզած ձևը։ Սակայն ապարդյուն։
Հիշու՞մ եք Ուիլսոնը առիթ բաց չէր թողնում որ կրկնի՝ «you’re miserable», նույնիսկ Քադիին ավելի կարևոր էր Հաուսին փոխել ու դարձնել բոլորի պես, քան խոստովանել որ դիագնոզը ճիշտ էր, ու պարալիտիկը արդեն քայլում է, ինչով և ուժեղացնել Գրեգին ինչպիսին որ նա կա։ Վոգլերին կամ Թրիթերին հիշելը ավելորդ է չէ՞։
Իսկ ի՞նչ է փոխվել։
Պատճառն այն է որ Դարրիլ Նոլանը, որը բնավ չի տարբերվում Հաուսի գործ«ընկեր» կամպաշկայից, նենգորեն սակայն վարպետորեն, կարճ ասած՝ կրիսական, կարողանում է օգտվել իրավիճակից, և համոզիչ լինել։
Իսկ ի՞նչ վիճակում էր Հաուսը սեզոնի սկզբում։ Փորձենք հասկանալ։
Նա պարզապես սեղմված էր փաստերով։ Այսպես ստացվեց, որ իր կյանքի ձևն և բնական զարգացումը ուղղորդեցին նրան այնտեղ, որտեղ գտնվելն իր համար ամենից վախենալու էր։
Այնտեղ, որտեղ նա, ով ունի բանականություն ու գիտի ինչպես այն օգտագործել, ձգտում է իրականությունը ճանաչել, բնագրին մոտիկ աշխարհի քարտեզ ունենալ՝ բացահայտ կորցնում է իրատես լինելու ունակությունը․ Ավելին․ լսում է ձայներ, տեսնում Ամբերին, քնում Քադիի հետ։
Ուզում եմ շեշտել, որ հարվածը ոչ թե հենց տեսիլներն են, այլ կոնտրոլի բացարձակ կորուստը։ Ու ինչպես հասուն և կայացած մարդ, Հաուսը ձեռնարկում է կոնտրոլը վերադարձնելու, կրկին իրատես լինելու քայլեր․ գնում է Մեյֆիլդ։ Այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել ինչպես է Գրեգորին հայտնվում Նոլանի ճանկերում։
Ասեմ, որ Նոլանին չեմ համարում Հաուսի հետ բանականությամբ համեմատելի անձ։
Սակայն, Նոլանը տիրապետում է մարդկանց վրա ազդելու բազմիցս ճշտված մեթոդներին և փորձին։ Մինչ դեռ Հաուսը Մեյֆիլդում աշխատացնում էր երևակայությունը, ցուցադրում էր ստեղծագործական ունակությունները, սուր խելքը և իրականացնում հնարքները։
Այսպիսով, չնայած Դարրիլը իմ կարծիքով շարքային, նույնիսկ միջնակ հոգեբան է, նրան հաջողվում է տպավորել Գրեգորիին իր թվացյալ խորաթափանցությամբ, և նա շարունակում է աշխատել երկու ուղղությամբ․
ա) համոզում Հաուսին որ ամեն ինչ վատ է․ իր կյանքի ձևը լավ բանի բերել չէր կարող
բ) հավաստիացնում որ Հաուսն երջանիկ չէ բնավ, ու առաջարկում գտնել երջանկության ճանապարհը (we have to take you from here to happy)
Գրիքորը աչքից բաց է թողնում այն, որ յուրաքանչյուր մարդն էլ կարող էր հայտնվել նմանատիպ իրավիճակում, առավել ևս եթե նրա լավագույն ընկերը Ջեյմս Ուիլսոնն է։
Նա նաև մոռանում է որ իր կյանքին արդեն հարմարվել էր, ու նրան լավ էլ հաջողվում էր թու «մուվ օն» առանց որևէ օգնության։ Նույնիսկ չնայած հաստատակամ խանգառելուն։
Նաև հարմարվել էր «պրիսպոսոբիծսյա» իմաստով, ինչպես կենդանիներն են հարմարվում ու գոյատևումը ապահովվում բարդ բնական պայմաններում։
Այսինքն Հաուսը գիտեր, ինչպես պաշտպանվել այդ իրան փոխելու նպատակով ստեղծված հասարակական ճնշումից։ Իսկ Մեյֆիլդից հետո նա կարծում է որ պաշտպանվել անիմաստ է։
Հենց այստեղ է որ Հաուսը դարնում է խոցելի, ու գտնում է իրեն ոչ պակաս շփոթված և խառնված։
Նոլանի «թերապիայի» շնորհիվ նա համաձայնվում է, որ եթե շարունակի լինել ինչպիսին կա, ապա դա նրան անխուսափելիորեն կբերի երևակայական Էմբերի կամ Քադիի մոտ։
Մինչ այդ Հաուսը կարողանում էր պաշտպանվել, քանի որ գիտակցում էր․ այն ինչպես է նա ապրում՝ լավագույն տարբերակներից է իր իսկ համար, որովհետև ուրույն է, իրանն է, իրա էության արդյունքն է։ Նա ուներ պինդ համոզմունքներ որոնք բխում էին նրանից թե ով էր նա։
Իսկ այժմ նա փորձեր է անում փոխվել։
Եվ Գրեգը սկսում է ակտիվ փնտրել իրան։ Փորձում է կերտել մի նոր Հաուս։
Այդ պատճառով է նա վերցնում խոհարարության դասեր, և փորձում իրան տարբեր հոբիների մեջ։
Այսպիսով, Նոլանը և Կան, հանձինս Քադիի ու թիմի, հույս ունեն, որ Գրեգը կփոխի իր վարքագիծը, ուրույն հատկանիշները, այսինքն՝ առհասարակ իր էությունը։ Նրանք չեն հասկանում որ խնդիրը իրականացնել անհնար է։ Փոխվելը չի կարող լինել մարդու էությանը հակառակ, էությանը դեմ։
Ի դեպ «մարդիկ չեն փոխվում» արտահայտությունը կարելի է հասկանալ տարբեր կերպ․ օրինակ որ սովորաբար մարդիկ չեն փոխվում քանի որ վախենում են փոփոխություններից, իսկ փոխվում են հազվադեպ մարդիկ, ասենք ուժեղ կամքի տեր մարդիկ։ Չեմ վիճում։ Սակայն կարելի է այլ անկյան տակ նայել․ որ Հաուսը ի նկատի ուներ՝ եթե փոխվեն էլ, այդպես չեն փոխվում որ էությունը փոխվի։
Նույնիսկ այն հատվածում երբ Գրեգը ափսեներ է լվանում նախկին կնոջ տանը, իսկ կինը զարմանում է՝, մթոմ դու չէիր սիրում ափսե լվանալ, Հաուսը պատասխանում է՝ «people change»։ Ու էդ անում է նենց տոնով որ դա կարող էր նշանակել հակառակը․ մարդիկ չեն փոխվում ախջիկ ջան, չե՞ս հասկանում, որ ես նույն տղան եմ։ Իհարկե, Հաուսի շուրթերից այդ արտահայտությունը լսել զվարճալի է, սակայն այն հաստատում է իր իսկ իմաստի հակառակը։
Ու հենց այն համոզմունքը, որ մարդիկ չեն փոխվում, հաճախ թույլ էր տալիս Գրիքորին կանխատեսել նրանց որոշումները ապագայում, և ենթադրել ինչ քայլ են արել, կամ կանեին որոշակի իրավիճակում, մասնավորապես՝ անցյալում։
Ի տարբերություն շրջապատին, Հաուսը մարդկանց փոխելու փորձեր չեր անում բնավ։ Նա գիտեր որ մարդիկ չեն փոխվում, ու փոխելն անիմաստ է։ Նա կարող է օգնել նրանց զարգանալ ինչպիսին նրանք կան, բայց ոչ՝ փոխվել։ Օրինակ, հիվանդին բուժելով նրան չէր փոխում, այլ ամրապնդում, պաշտպանում այնպիսին ինչպես նա կա։ Բարդ օրինակը՝ քաշում էր մարդկանց պարաններից, խթանելով սպասված իվենթներ․ Սակայն նա միայն խթանում էր, իսկ մարդիկ իրանք էին արդեն որ անում էին այն ինչ նա ակնկալում էր։ Օրինակ այն որ Տաուբը գնաց կնոջը խոստովանեց։
Բացի դրանից, Հաուսը ազնիվ էր իր ցինիզմի, և նույնիսկ վիրավորանքների մեջ։ Նա խոցում էր, բայց հնարավորություն էր տալիս ի պատասխան խոցել։ Հաուսը չէր ակնկալում որ ուրիշները կնեղանան, քանի որ ինքը չէր նեղանում։
Ու պարզ ա, որ Հաուսը, ինչպես և բոլոր մարդիկ, չի կարող լինել ոչ ինքը։ Եթե մարդը ձև է անում որ նա այլ է, փորձում է կրնկօրինակել, կամ նմանվել – այդ իսկ պատճառով դիտվում է կամ որպես ծաղրանկար, կամ ոպրես երեսպաշտ։ Դիցուք «ես Նապոլեոն եմ», կամ «ուզում եմ լինել Ջոնի Դեփը/Մադոննան/ներմուծել ձերը» վարքագիծը մի տեսակ զավեշտական է։ Համ էլ նկատեք՝ «Ես ուզում եմ լինել համառ ինչպես Շվարցենեգերը» կամ «խելացի ինչպես Հոլմսը» արտահայտություններում արդեն արմատական տարբերություն կա։ Որովհետև լինել սրամիտ ինչպես Մուշեղը, չի նշանակում կրկնել իր կատակները։ Նշանակում է գնտել քոնը։
Հենց այդ մասին է խոսում Հաուսը քսանի ընթացքում Նոլանի հետ։
– Ես ինձ կորցրել եմ – ասում է
Փորձում է վերագտնել իր տանը, գտնում է հին իրերը, վճարում գումարի մի քանի պատիկը հին սեղանի կամ գրքի համար։
Հուզվում է, ասում Նոլանին, որ հեչ էլ ավելի երջանիկ չի դարձել։ Գլորում է էլի։ Հասկանում է, որ չի կարողանում այլ մարդ լինել։
Ինձ այդ էպիզոդի վերջը դուր եկավ։ Երբ Նոլանին չռփում է հոգևոր։
Ու վերջապես՝ վեցի քսանմեկը։
Հաուսը կարծես իսկական Հաուսն է։ Նա փորձում է փրկել աղջկա ոտքը։ Գուցե գիտակցում է որ նույնացնում է իր հետ, սակայն այնուամենայնիվ փորձում է պահպանել այն, ռիսկի է դիմում, ինչպես առաջ (I take risks, sometimes patients die. But not taking risks causes more patients to die, so I guess my biggest problem is I’ve been cursed with the ability to do the math.)։
Բայց նա դեռ շփոթված է։ Ու այնքան վստահ չէ ինչպես առաջ էր։
Այս ամենին գումարած Քադիի խայտառակ ոչ անկեղծ վրաերթները։
Ու նա հանձնվում է։ Ինքը իրա ձեռքով կտրում աղջկա ոտքը։ Չլինելով համաձայն ինքը իր հետ։
Զարմանալի չէ, որ մոռանում է ձեռնափայտը։
Ձեռնափայտը՝ Հաուսի մասնիկն է։
Ու նա աղջկան էլ էր ասել, որ չի ուզում ձեռնափայտ, որ ուզում է այլ ձևի լինել։
Լրիվ շփոթված է ու չի գիտակցում որ այլ ձևի լինել չի կարող։ Այդպիսինն է։
Իսկ Քադին և թիմը ավելի լավ է փորձեին պահպանել իրան ինչպիսին կա քան ճնշել որ փոխվի։
Ամպուտացիայից հետո աղջիկը մահանում է վիրահատման հատեևանքով առաջացած կողմնակի ազդեցության պատճառով։
Ու երբ Ֆորմանը ասում է՝ դու ամեն ինչ ճիշտ էիր արել, նա պատասխանում է,
– Այդ է պատճառը, սաղ «ճիշտ» էի արել, ու նա միևնույն է մահացել է։
Ու երբ ես լսեցի այդ «ճիշտը», մտածեցի, արդյո՞ք այնտեղ կան չակերտներ թե ոչ։ Ինձ թվում է՝ կան
Այդ ամենից հետո՝ Քադդին։ Արի ու մի ասա, Հաուսի սև սիրտը, իրա վարդագույն, կամ կարմիր ներքնազգեստը։ Քադին բավականություն է ստացել։ Հաուսին կոտրել է։ Հաուսը ոչ Հաուսական էր այսօր։ Քադիական էր։ Այս անգամ նա ոչ միայն չկարողացավ բուժել Քադիի միջամտության պատճառով, այլ ինքը արեց այնպես ինչպես իրանից պահանջվում էր։ Եվ այն որ դա արդարացված է չի փոխում այն որ դա իր էությանը հակասում էր։ Հիմա Քադին ասում է՝ «ես քեզ սիրում եմ»։ Հաուսը ստանում է դրական հաստատում՞։
Նա փոխվել է, կորցրել իրան, ու ձեռք բերել Քադիին։
Մենք ծնվելով գցած ենք ոչ միայն պատահական ժամանակ ու տարածություն, մշակութային և սոցիալ միջավայր, որի հետ պետք ա դիլ անենք։ Մենք նաև հայտնաբերում ենք մեր իսկ ուրույն պահանջները․ Մասլոուի ամբողջ բուրգը։ Ու այդ պահանջների հետ էլ ենք դիլ անում։
Ու այդպես է ստացվում երբեմն, որ պահանջների վեկտորները տանում են տարբեր ուղղություններով։
Օրինակ, կամ Քադի, կամ Հաուս որը Հաուս է։
Նա ճիշտ էր ասում՝ she’s an administrator, she will eat your brain.
Արդյո՞ք Հաուսը ավելի երջանիկ է լինելու ու կարողանալու է դիլ անել այդ կյանքի հետ։
Իսկ ինչպե՞ս եմ ես ինքս դիլ անելու, որ շաբաթը մի սերիա դոզայից զրկված եմ մի քանի ամիս, ու լոմկայի հետ պիտի մուվ օն լինեմ։
Երևի պետք է ակնառու մի բան անել, պակասը լցնելու համար։
ու տենց
ես չեմ հասկանում, արդյո՞ք անպայման պիտի գործի լինեք որ օնլայն լինեք չաթերում։
ուրեմն՝
ա – օնլայն լինելը ձեզ էդքան էլ չի դզում
բ – գործի տեղը եղած միակ զբաղմունքն ա։
գ – դուք տանը կոմպի և/կամ ինտերնետի հետ խնդիրներ ունեք։
դե ոնց ուզում եք, ես մի վախտ լիքը միրք կանալ ունեմ չաթվելու։ Դե ջիջիլ։ Ձեզ տեսեք։
you know, people hate people, who have theories about people (c) Greg House
_ու տենց _
_ու տենց _
Это очень старая история, и у меня долго не получалось ее записать и выложить. Отчасти потому, что хотел проиллюстрирвать видео файлами, а их не было раньше под рукой, чтобы залить в ютуб, а отчасти потому, что не знал, на чем все-таки остановиться, написать ли историю целиком, как было?
Итак, мы с Лилькой и Отто проходили по Алек Манукяна, и не сразу заметили это существо. Оно обошло нас справа, сошло с тротурара на проезжую часть, и только когда его осветил белый свет придорожной лампы, Лилька воскликнула:
– Норик, что это?
– Похоже на собаку, правда? – сиронизировал я.
– Да? Да… а что с ним?
У него не было шерсти. С левой стороны, откуда он нам был виден. Можно было лишь заметить выдающиеся ирокезом волосы около позвоночника – видимо, с другой стороны, собака не была так повреждена.
– Демодекоз… стригущий лишай – какая нить такая фигня – ответил я равнодушно
– Хммм… а как это лечится? – поинтересовалась Лилька
– Или легко и просто одним уколом ивомека, но там вопрос, от него больше вреда или пользы, он сильно бьет по всем органам… а еще от него умирают боксеры и колли… по непонятным причинам.
– А другой способ? – настаивала Лилька
– Мази – долго, иногда месяцами – ответил я, так как помнил, как свою колли Эльбу лечила Лусине.
– А может возьмем у Наташи лекарство и уколем его? – предложила Лилька
“Ну вот, подумал я. Маленькая еще. Верит еще. Хотя это мне и нравится, ведь правда?” – пронеслось.
– Всем не поможешь – черство отрезал я.
– Но этой конкретной собаке поможешь? – возразила она.
– Ну, посмотрим, – неразборчиво замял я тему.
Через некоторое время мы зашли к Наташе(ветеринару), и Лилька завела с ней разговор о демодекозе. Наташа предложила мне взять шприц с ивомеком, носить с собой, и уколоть в следующий раз, когда попадется на пути. Я было хотел взять, но подумал, что меня часто менты тормозят, а я привык нахально себя вести, и на угрозу отвезти меня в участок отвечаю, что у меня с этим проблем нет. Подумал, а что если у меня с собой шприц будет – иди и обьясняй, что для дворняжки лекарство. Кто поверит? Короче , шприц тогда предпочел не брать. И о собаке предпочел забыть.
Все бы было хорошо, если возвращаясь домой с работы, я бы не встретил его под аркой около юридического факультета:
Что-то во мне тогда щелкнуло. Лилька все же повлияла, я стал верить, что да, этой конкретной собаке можно помочь. И вполне в моих силах. Поэтому заметив в универском парке собачников, я попросил их не проходить через арку, чтобы не спугнуть дворняжку, а зайдя домой, и обняв Лильку, я бросился к телефону.
– Наташа, очень тебя прошу, я и за ивомек заплачу, и за бензин – приезжайте уколем эту собаку! Да да, нет – мы с Лилькой ее подержим, а ты уколешь! ОК, жду около главного корпуса университета.
Только Наташа могла согласиться. Я не знаю другого ветеринара в Ереване, кто согласился бы приехать уколоть дворняжку. Или согласился бы так легко.
Однако меня ждал отрезвляющий ушат холодной воды:
– Кто это будет ее держать? – подозрительно спросила Лилька
– Мы – я и ты – воодушевленно ответил я
– А ты меня спросил – с укором поинтересовалась она
– Ну я думал… ладно, собираемся – я захватил джинсовую куртку, длинный поводок, достал из холодильника какую-то дряную колбаску – и через несколько минут мы с Лилькой стояли под той самой аркой и смотрели на собаку.
– Ладно, ты иди жди Наташу около унива, а я пока буду его подкармливать колбаской, чтобы он не надумал уйти – предложил я.
Ну вот так бросаю я ему колбаску, он ею брезгует, если в пыль попаду, и жду. Ожидание штука сложная. Не выдержал, побежал на пост к Лильке. Нет? Нет их еще? Бегу обратно. Опять колбаска.
Подкармливаю. Потом к Лильке. Неужели не приехали? Обратно. Лилька. Арка. Собака пропала.
Черт возьми, где ты? Я стал нервничать. У арки, как у палки два конца выхода. А собаки двигаются быстро. Если я пойду не в ту сторону, то скорее всего, его потеряю и не найду сегодня.
Почему-то решил двигаться в сторону центрального корпуса, и нагнал его где-то там. Увидев меня, собака решила, что назойливое внимание подозрительно и ускорила шаг. Я понял, что лучше издалека за ним последить, чем ходить в ногу лапу. Собака дошла до факультета физики и плюхнулась около ступенек, под солнцем. Я тихо подошел, и кинул ему колбаски. Попал по морде. Выражение ее морды говорило:”Фи, швыряются тут всяким”, она встала, поднялась по ступенькам прямо к двери физфака и там уснула.
“Замечательно”- подумал я, и присоединился к Лильке, ждать Наташу, и поглядывать время от времени не смотался ли наш приятель.
Наташа приехала на ниве с Овиком(тренером), и еще Овиком(не тренером).
– Ну где он?
Я провел их и мы впятером стали подниматься по ступенькам. Собака приоткрыла глаза, и увидев банду решила ретироваться от греха подальше… незаметно пройдя между нами. Мы заслоняли весь проход. Вот пока он думал пройти, я накинул на него поводок. Хотел поймать за шею, промахнулся.
Поводок обхватил его из под живота. Лысый песик запаниковал, и повернувшись, стал бессильно кусать поводок.
– Да он старый – заметила Наташа увидев стершиеся зубы.
При кусании он издавал странные шипящие звуки, и мне стало его так жалко в этот момент, что я решил его отпустить, только бы он так не нервничал.
– Давайте его отпустим – пролепетал я
– Какой отпустим, ара! – возмутился Овик – А ну давай мне шприц! Тааак, а теперь одень на руку куртку, а теперь поверни ее так, чтобы в два слоя. Хорошо. А теперь дай мне поводок!
И так, удерживая одной рукой поводок, Овик другой сделал иньекцию. К этому времени собака уже устала, и просто растерянно стояла, глядя в бесконечность перед собой. Она лишь немного дрогнула в момент, когда игла проткнула кожу. Видимо ее меньше всего волновал укол.
– Нет ты смотри, кожа да кости – посетовала Наташа.
– Все, отпускаем – сказал я
Мы отпустили собаку, она отошла от нас на несколько шагов и стала нас любопытно рассматривать.
Я собирался расплатиться, и благодарил Наташу
– Норик, ну перестань… какие деньги… постой я тебе что-то хотела сказать но забыла
– Ты ему хотела сказать, как его дальше кормить – сиронизировал Овик
– Ах да, точно! Витамины ему давать надо! Демодекоз означает ужасно низкий иммунитет!
– Ага, как я ему витамины…
– В колбаску, Норик, в колбаску
И они уехали. А я стал переживать, что может, у этой дворняжки есть кровь колли, вытянутый нос, и может мы его убили. А вечером того же дня во время прогулки с Отто, он проходил рядом, подошел, повел носом, понюхал издалека, и побежал дальше по своим делам. Я обрадовался очень.
А потом шерсть у него вырастала на глазах, и каждый раз, когда я его видел, он был все более пушистым. Наташа уехала в отпуск в Кобулетти, и вторую иньекцию я сделал самостоятельно. Встретив пса под той же аркой, когда днем заходил с работы домой погулять с Отто.
Интересно, что второй раз он просто позволил подойти к себе, и уколоть. А я не защищался, не одевал куртку. Просто подошел, уколол.
Мне даже показалось, что он связал свое улучшение с иньекцией.
– Ага, как же – рассмеялась Наташа когда я сказал ей об этом
Я стал часто встречать его. По утрам выходя на работу, или гуляя с Отто, видел, как он приходил попить воды у фонтанчика памяти жертвам второй мировой. И если раньше он все больше прятался, незаметно лежал в травке, то потом настроение у него улучшилось, он нашел себе друзей, стал тусоваться, да и поселился рядом с одной сукой в том же садике.
Через год наш приятель представлял из себя такое вот милое зрелище.
Сука жаль была нервная. Вообще, у меня есть теория, что охотники/отсрельщики дворняжек, стараются не ловить/убивать/отстреливать сук, особенно нервных и агрессивных. Потому, что знают, что от них напрямую зависят их будущие заказы и следовательно – заработок.
Что они еще умеют, кроме как собак стрелять?
Так вот сука была нервная и лаяла только завидев нас с Отто. Или иногда на людей. И приятель наш стал с ней за компанию лаять. Ей даже удовольствие доставляло, когда она могла его спровоцировать. И как-то раз, днем, когда я проходил мимо унива по дороге домой, погулять с Отто – заметил, как он лает на приближающегося типа. А тип нагнулся, схватил камень и коварно подошел к нему, ударил камнем по голове, и убежал. А собака даже не испугалась, проигнорировала и камень и боль. Такой крепкой психики у дворняжек обычно не бывает.
Это не важно, важно то, что тогда я понял, что у него уже есть враги.
Я хотел его пристроить. Но кому пристроишь старого слабого пса? Я тока его подкармливал иногда.
Однако зимой, когда стало очень холодно, я посоветовался с Лилькой, и мы решили его взять. Она сказала, что будет его выводить, и возьмет на себя ответственность.
И как-то вечером мы собрались, взяли поводки, чтобы его забрать. Но было поздно, я был уставший, как всегда недоспавший. И решил отложить на следующий день, потому, что сложно было бы в ту ночь. А на следующий день мы были заняты, не то забыли, а еще на следующий день, я после работы зашел в Айгестан, купил чего-то, как всегда, и пошел по Чаренца домой.
Шел мелкий снег. Недоходя до факультета биологии я увидел нашего “приятеля” валяющегося на боку
Снег тихо покрывал его мордочку. Мне стало плохо, я не понял, и у меня был денайял.
Рассказал Лильке. Мы пошли вместе на него посмотреть. Снег еще больше накрыл его.
– Он хорошо выглядит – сказала Лилька нагнувшись, и осмотрев внимательно
– Трупы хорошо не выглядят
– Ну… я имею в виду, он не от голода/холода похоже умер
– Машина?
– Знаешь, все-таки никаких видимых повреждений
– Отравили наверное. У него были враги.
– Наверное.
Через несколько дней я встретил знакомого еще с мерии чикиста. Он увлекался собаками, и сказал:
– Տեսա՞ր, խփին էն մեծ բոլոնկին (Увидел? Ударили/пристрелили ту большу болонку)
– Ո՞վ։ Ինչի՞։ Ավտո չի խփե՞լ։ (Кто? Зачем? Машина сбила может)
– Ինձ թվում էր խփել են։ Բայց ինչ լավն էր։ Ոնց որ մեծ սիրուն բոլոնկա լիներ։ Բայց դե խփին։ (Кажется убили. Но какая она милая была. Как большая пушистая болонка. Ну теперь)
Я даже разозлился на этого чикиста. Но он вообщем не плохой человек хоть и чикист.
Вот такая история. Не поучительная. Месседжа в ней нет. Вопроса, стоило ли вмешиваться в его жизнь и лечить – я не поднимаю. Тогда думал, что может и не стоило. Но вмешался. Потому, что он бы все так же скрывался, и вел себя тихо, незаметно валялся в травке. Был бы осторожен. А так связался с сукой, и на тебе cherche la fam неприятности. С другой стороны, “Ю невер ноу” как любит говорить с особо индусским акцентом одна моя приятельница. Еще – “история не терпит сослагательных наклонений”. Еще – “I take risks, sometimes patients die. But not taking risks causes more patients to die, so I guess my biggest problem is I’ve been cursed with the ability to do the math.” (c) House M. D. Сейчас я знаю, что точно иначе поступать было бы не рационально. Но не уверен, что в аналогичной ситуации также поступлю. Де инч асем? у тенц!
А вчера у Лильки был день варения. А я скомпилировал силфид мейл клиент и запустил.
Думал настроить свой новый мейл на arnet.am… А смотрю – в силфиде старые письма, 2003-го года.
Это со старых времен в моей домашней папке остались. И много от Лильки. Очень много. Почитал. Такой вот вечер воспоминаний в твой день рождения, Лиль. Ну да, для нас ведь не впервой, что я с тобой так иногда общаюсь через ЖЖ. Пишу, зная, что иногда читаешь меня. Ну с днем рождения, что ли.
ու տենց
Դե ինձ ֆեյսբուկյան քոզ են ուղարկել, տիպա սափորթ սեքշլ րեվոլյուշն ին Արմենիա։
Այդ քոզի առաջին էջում բեյսիկ ինֆո է գրած, որը թարգմանել եմ հայերեն, (չեմ ուզում մեր չհայախոս/կարդ եղբայրների և քույրերի աչքը ծակի) բնորինակը անգլերեն է՝
Սկսվում է այսպես՝
Սառույցը շարժվում է, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր։ Բա հետո՞։
Դիտենք մեսսեջը՝
<blockquote style="border-left: 2px solid #FFCC00; padding: 10pt; margin-left: 30pt; background-color: #FFFCEC;">
<p>
Արդեն 21րդ դարն է բակում, իսկ «կարմիր խնձոր» անունով ավանդույթը դեռ գործում է, որը նշանակում է, որ աղջիկը պետք է կույս լինի ամուսնությունից առաջ (կամ պահին՞ – թարգմանչի նոթ) և դա ՀՆԱՑԱԾ է (ոճը պահպանվում է, բնորինակում մեծատառեր են) և պետք է դիսրեգարդեդ լինի։<br /> ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐ մեր օրերում վախենում են սեկս անել այլ մարդկանց կարծիքի պատճառով։<br /> Միացե՛ք <s>զվարճանքին</s> (կներե՛ք, չդիմացա) այս խմբին և միասին ասե՛նք՝ մինչ ամուսնական սեքսը ՕԿ է
</p>
Սպանի՛ք։
Խեղճ ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐ։ Այն էլ 21րդ դարի։ Նրանց մասին վատ են մտածում, եթե նրանք սեքս են անում։
Վայ, սպասե՛ք։
Իսկ ո՞նց են իմանում, որ վատ մտածեն։
Աղջիկները տենց ամեն մեկին փողոցում ասում են, որ անտեղյակ չմնա՞ն։ Հետո էլ լավ կամ վատ մտածե՞ն։ Թե՞ մարզաշապիկ են պատվիրում, տիպա, գիտեք, ես սեքս եմ անում։
Հա պարզ ա որ անում ես, մեծ աղջիկ ես։ Էլ ի՞նչ կարիք կա հայտարարել ակնհայտ բաները։
Ասենք՝ ես հաց եմ ուտում։ Կամ՝ օրը այսքան լիտր ջուր եմ խմում։
Տիպա ի՞նչ։
Ես իմաստը այդ շուխուռի չեմ հասկանում։
Ասենք եթե Սևանը իջեցնելու դեմ ակցիային խորհրդարանի մոտ տաս հազար մարդ է գալիս՝ հասկանում եմ։ Գուցե պատգամավորները մի քիչ շատ մտահոգվեն, ու նրանցից մեկ-երկուսը, գուցե ազդվի։ Գուցե։
Ինչևվից է, Սևանը իջեցնելու դեմ ակցիային՝ հինգ հոգի մարդ էր եկել։ Թեղուտի պաշտպանության ակցիաներին հազիվ տաս հոգի էր հավաքվում։
Բայց իմաստը տեսնում էի։ Եթե շատ մարդ հավաքվի, մի գուցե, ինչևից է, երբևից է ազդի, որևից է մի պատգամավորի վրա։
Իսկ այս ակցիայի իմաստը՞։
Ազատ սեքսը արգելվու՞մ է մեր կառավարության կողմից։
Չէ, չի արգելվում։
Գուցե չի արգելվում պաշտոնապես, բայց իրականում հետապնդվու՞մ է։
Չէ, ասենք՝ իրականում ազատ մրցակցություն չունենք – համաձայն եմ։
Իրականում անկախ, ժողովրդավարական պետություն չենք՝ համամիտ եմ։
Բայց իրականում ազատ սեքս չունենք՝ – համաձայնվե՛ք անկապ է հնչում։
Անկապ է նույնիսկ աանկախ նրանից՝ ունենք թե ոչ։
Փնտրում ենք ակցիայի իմաստը։
Ուզու՛մ եք ասե՛լ, տիպա մենք այսպես ենք մտածու՞մ։
Հա, ձեր ջանը սաղ լինի։ Ես ե՛լ եմ այսպես մտածում։ (Քի՛չ է մնում ասեմ՝ բոլո՛րն են այսպես մտածում, նույնիսկ Ծերունը Թորգոմյան)
Հա, յանիմ շա՞տ եք։ Դե ասենք հա՝ շա՛տ եք։
Որ ի՞նչ։ Որ այլ մարդիկ իրենց սկզբունքները փոխեն, որովհետև շա՞տ եք։
– Մայրիկ, նայիր, ֆեյսբուկում արդեն հազար հոգի ազատ սեքսի խումբն են գրանցվել։ Թույլ կտա՞ս ես էլ գրանցվեմ։
Համոզիչ չէ։
Համ էլ շատ էլ չեք, հազիվ մի երկու հազար հավաքեք, այս պահին 705 անդամ է, որից մեկը ես եմ, ու էսա դուրս եմ գալու։ Ջոյն եղա որ կարդամ ի՛նչն ինչո՛ց է։
Լավ, վերցնենք այդ ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐԻՑ մի ԱՂՋԿԱ, ու զննենք մանրադիտոկով։
– Աղջիկ ջան, ի՞նչ է պրոբլեմդ։
– Ընկերոջս/այլ մարդու/տղայի/աղջկա հետ ուզում եմ սեքս անել, բայց չեմ անում։
– Վայ քոռանամ ես, ինչու՞ չես անում։
– Որովհետև մարդիկ իմ մասին վատ կմտածեն
Ազնիվ խոսք էսա բոտ եմ գրելու «ԱՂՋԻԿ» անունով։ Հենց մեծատառերով։ Իսկը բոտի ալգորիթմ է։ Լավ, շարունակենք։
– Ասենք ո՞վ կարա վատ մտածի։
– Ինքն՝ ընկերս/տղան/աղջիկը
Լավ էլի․․․ մինչ սեքս անելը ինչ որ բաներ մարդիկ ենթադրում են։ Ասենք, կարող են ենթադրել, որ մեկը մյուսին դատարան չի կանչի բռնավարության գործով։ Քանի որ սեքս է, բռնավարություն չէ։
Ասենք, ենթադրում են, որ մյուս օրը նրանցից ոչ մեկը չի հայտարարի հանրությանը, թե գիտե՛ք, քնել եմ այս ինչի հետ։
(Ի դեպ՝ ասելու ձև կա, ուրեմն, ձեռնափայտով երեք անգամ խփում եք բազրիքին և բարձրաձայն ասում՝ «Ես քնե՛լ եմ Լիզա Քադդիի հետ», բայց այդ դեպքում էլ սուտ է ստացվում)
Լավ, էլ ո՞վ կարա վատ մտածի։
– Չե, իհարկե ընկերը չէ, այլ շրջակա միջավայրը
– Շրջակա միջավայրը էսա կտրում են պրծնենք
– Դե ի նկատի ունեմ մարդիկ
– Հմ, ո՞րտեղից են իմանալու որ ասեն։
– Բայց եթե իմանային՝ կասեին։
– Քույրիկ ջան, ոնց որ կիկոսի մահն է հիշեցնում տենց մի քիչ։
– Դե հիմա։
Գուցե ուզու՛մ եք փրոմո՞ութ անել ազատ սեքսը։ Դե տիպա լուսավորչական աշխատանք տանե՛լ մեր մութ ջունգլիներում։
Այս դեպքում ինչ որ բան աղոտ սկսում է երևալ։
Ախր այդ փրոմոուշենը միայն հակառակ ազդեցություն կունենա։ Քանի որ նման է ցուցադրական մի բանի՝ տիպա նայե՛ք, ես ինչ տղա/աղջիկ եմ։ Ես նենց ազատասերամիտ եմ, որ էլ դու սու՛ս։
Ախր եթե տենց ազատամի՛տ ես, էլ ինչի՞ պիտի դա աչքը խցկես։ Լրիվ նորմալ է սկսել կասկածել, որ հեչ էլ ազատամիտ չես, ու նենց տպավորություն է որ ինքդ քեզ համոզում ես։
Համ էլ ո՞վ էր մինչ այդ խանգառում նենց ազատասերամիտ լինել պարզ չէ։ Բացի ինքներդ ձեզնից, իհարկե։
Ու այստեղ մենք հասնում ենք քանակի ու դրա իրական դերին և ազդեցությանը հասարակության վրա։
Ֆեյսբուկում քոզ պետք չէ հայտարարել։
Պարզապես պետք է ապրել այնպես, ինչպես ճի՛շտ ես համարում։
Մի ասա, արա՛։
Հիմա բացատրեմ, ինչ ի նկատի ունեմ՝
Ստեղ այլ հարց կա լրիվ։ Ներքին ազատության։ Ու անհամեմա՛տ ավելի խորը հարց է։
Եթե ազատ ես, դու անում ես այնպես, ինչպես մտածում ես, որ լավ է։ Այնպես, ինչպես գիտակցաբար որոշում ես։
Ու դա ՔՈ որոշումն է, ոչ քո ուսուցչի, ֆյուրերի, ծնողի, կամ ընկերոջ։ Դա ՔՈ բանականության արդյունքն է։
Իսկ գիտե՞ք ինչի է կարևոր անել այնպես, ինչպես մտածում ես, որ լավ է, և ոչ այնպես, ինչպես այլոք են մտածում, որ լավ է։
Որովհետև՝
ամեն քո քայլը՝ ակամա ձայն է դառնում։
Ձայն է մեծ հասարակական լուռ ու աննկատ քվեարկության մեջ։
Դու ամեն օր քվեարկում ես՝ ու շա՛տ։
Երբ ջինս ես հագնու՛մ՝ ձայն ես տալիս հարմար հագուստի օգտին, երբ քսմսվում ես, ձայն ես տալիս թիթիզության օգտին, ու դա վատ չէ, ոչ էլ լավ է։ Դա բազմազանություն է։
Երբ ասում ես, որ աղջիկ ես, ու այդ իսկ պատճառով չես հասկանում, որ մի ստեղն է պետք սեղմել՝ քվեարկում ես բլոնդինկեքի մասին համոզմունքը ամրապնդելու օգտին։ Ակամա։
Երբ էրլանգով, լիսպով, օբերոնով, կամ թեկուզ պերլով ես գրում, չնայած շուրջդ բոլորը քեզ խենթ են համարում, ապա քվեարկում ես այդ լեզուների օգտին։
Եթե ջավայով ես գրում կամ դոթնետով՝ ապա քվեարկում ես քեզ այդ կորպորացիաների կողմից վզին կապած տեքնոլոգիաների օգտին։
Ինձ մի աղջիկ բողոքել էր, ասում է տիպա՝ մենք հատուկ ենք քսմսվում, ու կաբլուկներ հագնում, որ տղաներին դուր գանք։
Այն հարցին թե ինչու՞ տղաները չեն քսմսվում, որ իրենց դուրը գան՝ մի քիչ մտածեց, ու պատասխանեց՝ քանի որ մեզ չի սազում ակտիվ լինել․
– Աղջիկները սպասում են, մինչ իրանց կապեն։ Իրանք չեն կապում։ Կամ պասիվ ձևերով են կապում, չկապող ձևանալով։
– Հա՞։ Ու եթե այսպեդ են անում, ապա ինչու՞։
– Որեվհետև․․․ որովհետև տենց է․․․ Որովհետև այլ ձև քո մասին վատ կմտածեն։
– Իսկ դու՞ ոնց ես կարծում, արդարացվա՞ծ է որ վատ կմտածեն։
– Ոչ։ Բայց չէ՞ որ ես եմ տուժելու եթե չլինեմ այնպիսին ինչպիսին ակնկալում են։
– Ինչու՞։ Կարծու՞մ ես բոլո՞րն են այդպես։ Մարդիկ տարբեր են։
– Բայց մեծամասնությունը այդպես չէ։
– Իսկ քեզ պե՞տք է մեծամասնությունը։ Քեզ մի տղա է պետք, թե բոլորը միասին։
– Մի, կամ մի քանի։ Բոլորը չէ։
– Ու կարծու՞մ ես մի հատ տենց քո ուզածը չկա՞
– Հմ։ դե կլինի։
– Իսկ պատկերացնու՞մ ես հանդիպես, ու նա մտածի՝ ֆի այս ինչ պատրիարխալ աղջիկ է։
– Կմտածի, բա ինչ կանի։
Սա նենց պարզ իլյուստրացիա է թե ինչու եթե բոլորը ինքնուրույն որոշումներ ընդունեն, աշխարհը փոխվում է։
Ու այդ իսկ պատճառով՝ շատ կարևոր է անկեղծ լինել, ու անել այն, ինչ իրոք համոզմունքդ է, այլ ոչ ընկերոջ/ֆյուրերի/ծնողինը։
Ի՞նչպես տարբերել, այն քո՞նն է, թե ոչ։
Հարցրու քեզ, ինչու՞ ես այսպես մտածում։ Խորացիր։ Որովհետև այսպես։ Իսկ սա ինչու՞։ Որովհետև սենց։ Իսկա սա՞։
Երբեմն փակուղի է լինելու, ու դու վերադարնալու ես՝ շարունակես այլ ճանապարհով։
Երբեմն գտնում ես՝ սա այսպես է որովհետև ծնողս/ֆյուրերս այսպես է համարում։
Կամ՝ այսքան մարդ չեն կարող լինել հիմար։ Ի դեպ, կարող են, չմտածես։
Երբեմն րեկուրսիվ բացատրություն ես գտնում՝ սա այսպես է որովհեև այսպես է։ Ինչպես վերոհիշյալ զրույցում ստացվեց։
Այո, հենց Պորտոսի ոճով։ Հաստատ մի բան այն չէ այդ համոզման հետ, չէ՞։
Այստեղ երիտասարդ մարդիկ մի փոքր առավելություն ունեն։ Որովհետև դեռ քիչ են ապրել։ Ու դեռ ունեն ժամանակ նոր համոզմունք կամ սկզբունք գտնել, ու ըստ այդ սկզբունքի ապրել։ Իսկ մեծ մարդուն երբեմն բարդ է ընդունել այն, որ նա ամբողջ կյանքը սխալ էր ապրել։ Ու այդ իսկ պաճառով, որ այդպիսի վախենալու մտքեր չգան, թեև ինքն էլ կարող է կասկածի իր սկզբուների մեջ, բայց սպանիչ ուժգնությամբ կպաշտպանի դրանք։
Գնա՞մ մի հատ այլընտրանքային քոզ բացեմ ֆեյսբուկում, անունը՝ Խորացի՛ր։
Կամ գնամ բոթ գրեմ ԱՂՋԻԿ անունով։ Օբերոնո՛վ։ Դա կպահանջի բինդինգ անել ինչ որ սի գրադարանին։ Ասենք սի-ով ավելի հեշտ կլիներ, քանի որ բինդինգ անել պետք չէր լինի։ Բայց եթե ես օբերոնով գրեմ ու բինդինգ սարքե՛մ, իսկ այդ բինդինգը փաբլիշ անե՛մ, ապա այլ մարդիկ ում դուր է գալիս օբերոնը կոգտվեն ու իրենց սիրած տեքնոլոգիայով ավելի հեշտ կլինի բոթ գրել։
Ու ես ձայն կտամ իմ սիրած տեքնոլոգիայի օգտին։
_ու տենց _
_ու տենց_
ու տենց
_ու տենց _
Computer Language – это неправильный термин.
Языки программирования – самые что ни на есть Human языки. Они созданы людьми для людей, чтобы с их помощью выражать (описывать) и читать мысли (читать – если это не перл :))
Наличие компилятора только подтверждает мою мысль, ведь он транслирует человеческое описание алгоритма в машинные коды – нативный компьютерный язык.
Человек, который умеет писать, скажем в шестнадцатиричном коде, – он знает компьютерный язык. Тот, кто знает ассемблер – умеет общаться с компьютером со словарем. А тот кто знает Си или Паскаль – он не умеет общаться с компьютером без переводчика 🙂
Люди думают по разному, и именно поэтому есть такое количество языков программирования
Несколько лет назад, после ежедневного подъема на каскад во время прогулки с Отто, мы с одной милой девушкой сидели на скамейке внизу, а Отто устало валялся в травке рядом.
К нам подошел один парень, и попросил “полюбить”, то есть погладить собаку.
– Нет – ответил я резко.
– Почему? – спросил он?
– Он не любит, когда к нему лезут незнакомые… и осекся, чтобы не сказать “парни”
Правда, не любит. Терпит, но не любит. Когда девочки подходят, ему нравится. Возможно, потому, что они более искренни в своем общении с ним. Или потому, что он мальчик.
А незнакомым он правда не доверяет. Если он где-то далеко во время прогулки нюхает травку, а ко мне подойдет кто либо, он оставит свое увлекательное занятие, и придет посмотреть на незнакомца, сядет рядом, и не оставит меня в наедине с ним ни на секунду.
Но не об этом речь. Этот парень постоял, помялся, и ушел. Затем вернулся, и сказал
– У меня тоже была собака. Тоже овчарка. Она месяц назад сдохла.
– Сдохла? – в этом слове я улавливаю неуважение к жизни … и настороженно отношусь к человеку, который о своей собаке скажет “сдохла”. Ну да, может, если она у него во дворе собственного дома жила на цепи всю жизнь и никакого общения… все может быть.
– Да – ответил он.
– От чего? – поинтересовался я, так как мне правда было интересно ради статистики.
– Она покончила самоубийством. – ответил он. – ей надоело жить, она была старая
“ну не идиот?” – подумал я и сказал, глядя ему в глаза, медленно и с расстановокой:
– Собаки не кончают самоубийством
– Нет, честно, моя покончила.
“Твоя”? Что значит “твоя?” В этом слове я часто улавливаю оттенок: “мой диван, моя стенка, мой гардероб…” ну и собака понятное дело. Она не живая, и у них как раз под стать стенке. Цветами подходит. Ротвейлер какой ни-будь. Ротвейлеры были популярны у “новых армян” в то время, так как им казалось, они страшные, и их тоже будут бояться. Это уже потом выяснялось, что воспитать рот-а они не в состоянии потому, что не умеют, не последовательны, не хватает жесткости (не жестокости, а жесткости).
И придется собаку отдать “в деревню”. Где ее скорее всего пристрелит сосед после того, как она слопает его куриц. Или задерет кавказец за выпендреж городского франта.
Или он будет сидеть на цепи и выполнять как и раньше декоративную функцию. И лаять.
Что еще можно делать собаке на цепи? Сейчас вместо ротов страдают стаффы, кстати.
Из-за этих…. Но они не виноваты – зло совершается из-за невежества часто.
– Ты ее наверняка знал – продолжил он. Она жила над домом хоровых искусств, на крыше.
Конечно я ее знал. Это здание на саят-нова, где высотка соединена с одноэтажным домом
На крыше этого первого этажа жила собака. Балкон ее владельцев выходил на крышу здания “хорового дома”.
Когда мы проходили мимо по улице, она почти всегда смотрела на нас с завистью, и неистово лаяла. В ее лае не было столько злобы, сколько беспомощности, истерики. Она с ума сходила от одиночества. Иногда, когда она лаяла, жители этого дома, стоящие на улице переговаривались друг с другом, и рассказывали, что ей просто выставляют миску с едой и водой на крышу.
– Как она “покончила с собой”? – поинтересовался я. – Напилась димедрола?
– Спрыгнула – ответил парень.
“Черт, довели собаку” – подумал я. Она просто так хотела вместо того, чтобы неистово бегать по крыше, просто погулять, уйти с этой чертовой крыши, понюхать травку внизу на газоне, посмотреть сблизи на других собак, себя показать, одним словом – простые собачьи радости 🙂
– Как вы могли? – сказал я. – Нет, я понимаю, что кто-то из ваших притащил собаку, скорее всего твой отец, а кто-то, скорее всего мать, сказала ее убрать. Потому, что он ее заранее не спросил. И решил поставить перед фактом.
– Норик – одернула меня спутница.
– А потом, когда они не смогли ее никому сплавить, то выкинули на крышу, благо она под боком. Чтож, и можно сказать “у меня есть собака”, и жена не сильно возражает.
– Норик! – спутницу я явно раздражал.
– Конечно, я не обвиняю тебя, ты тут ни причем! – не унимался я. Ты ведь не мог возразить и пойти против авторитета родителей. Тебе и в голову не пришло бы.
Но черт возьми, ты _мог_ хоть изредка ее выводить!
– Норик, заткнись – сказала моя спутница.
– Я выводил – тихо ответил парень
– Два раза в год? – съязвил я. – чтобы пофикстулить перед друзьями? Я тебя ни разу с ней не видел! Зато видел ее! Она бегала в истерике по крыше, пока наконец ее желание погулять не превысило чувство самосохранения, и она спрыгнула, понадеявшись, что все обойдется. Ведь она не гуляла и не брала барьеры и не знала что такое падать.
– Либо ты сейчас же заткнешься, либо я уйду. Оставь его в покое. Ты не имеешь права.
– Что? – я был удивлен. Потом посмотрел на парне.
Я не помню что я сказал ему. Наверное “арайжм”. Затем повернулся к ней и спросил – “что?”
Тогда мы круто поссорились. Она утверждала что я почем зря унижал парня, что от него ничего не зависело, что все равно все в прошлом и ничего не изменить уже и я просто упражняюсь в умении больно уколоть. Я возражал, что он не должен обманывать себя и рассказывать налево и направо что собака покончила самоубийством. Упиваясь своим несчастьем. И считая что “у него была собака”. Ни фига у него не было. Что должен понять, что нельзя так поступать, и что на нем тоже часть вины. И от него тоже что-то зависело. Что жалко собаку и какая у нее была жизнь. И таких много. Потому, что люди такие. Она считала что еси я даже и не прав, то все равно слишком невежлив, и мне за такое поведение морду набить следовало бы. И что я не имел права так себя вести.
Мы друг друга тогда сильно не поняли и обоим было очень паршиво. Ей, что она связалась с таким неотесанным грубияном. Мне – что она меня им считает.
Ссора с любимым человеком – всегда потрясение. С очень любимым – сильное потрясение. По моему я кажется некоторое время стал держать свое мнение при себе после той ссоры.
Вчера наконец увидел 5-20 Хауса. И как он разговаривал с родителями Катнера. И вспомнил ту чертову ссору.
И сначала подумал – а я все равно правильно поступил тогда. Буду оставаться самим собой. Ссора – значит так и должно быть. Как если собака прыгает с крыши. Это тоже так и должно было быть. И мальчик, утверждающий, что это было осознанное самоубийство и ей надоело жить. Так и должно было быть. Но если каждый будет оставаться самим собой и не меняться, так ничего не изменится. People don’t change. Nothing changes.
[}}
this photo have been made back in 50-ties, during excavations in Armenia.
Անցյալ հինգշաբթի, Հանրապետության Հրապարակ 🙂