ասք անժէլ շնաձկան եւ թանաք ութոտնուկի մասին
անժէլը լողում էր թափանցող արեւի ճառագայթների ներքոյ, եւ մտածում այն մասին, թէ ինչ լաւ ա, որ նա շնաձուկ ա։ «մենք, շնաձկներս, ամենահին կենդանիներից ենք», — հաճոյքով յիշեցնում էր նա ինքն իրեն, — «մենք միլիոնաւոր տարիներ կանք, եւ չենք փոխուել՝ փոխուելու կարիք չունենք, որովհետեւ կատարեալ ենք»։ այս մտքից անժէլի սիրտը յաճախակի խփեց, եւ նա աւելի արագ սլացաւ։ «ու մինչ օրս ապրում ենք մեր պապերի պէս՝ նոյն կերպ լողում ենք, նոյն կերպ որս անում, նոյն կերպ խրթխրթացնում ծամելիս… մնեա…» — անժէլի ծնօտը բացուեց համով յիշողութիւններից, եւ դրա մէջ ընկաւ մօտակայքում լողացող պլաստիկ շիշը։
«թֆու», — թքեց անժէլը, — «սա ի՞նչ էր։ այս ինչքա՜ն աղբ կայ այս ովկիանոսում, բա առաջ էդպէ՞ս էր։ ահա՝ նա էլ ա աղտոտում» — մտածեց անժէլը, նկատելով ներքեւում, համացանցային մալուխի հարեւանութեամբ ներկի ամպիկներ արձակող ութոտնուկին։
ասում էին, թէ ութոտնուկը փախել ա նոր զելանդիայի պետական ակուարիումից եւ հետ վերադարձել ովկիանոս։ «լողամ տեսնեմ, ինչ կը պատմի», — որոշեց անժէլը։
— բարե՛ւ, թանաք, — ասաց անժէլը մօտենալիս։ — ի՞նչ կայ չկայ, — պատասխանեց թանաքը։ — բան չէ, — ասաց անժէլը, — բա էս ո՞վ ա քեզ թոյլ տուել ջուրը պղտորել։
այդ ժամանակ ութոտնուկը մի այլ թանաքոտ ամպիկ փչեց, որն ընդունեց շնաձկան ձեւ եւ լողաց֊անցաւ անժէլի կողքով։
անժէլը զարմացաւ՝ — «էդ ակուարիումո՞ւմ ես սովորել»։
— ահա,— պատասխանեց թանաքը,— անգործութիւնից, զբաղւում էի։ — իսկ ճի՞շտ ա, որ էնտեղ կուշտ կերակրում են՝ էլ պէտք չի լողալ, որս անել։ — ճիշտ ա, վատ չեն կերակրում — համաձայնեց թանաքը։ — երնէկ մեր ազգականներին, որ էնտեղ են։ տեսե՞լ ես իրենց, — հետաքրքրուեց անժէլը։ — տեսել եմ, — պատասխանեց թանաքը, — նա կենտրոնացած նոր ամպիկ էր փչում։ — բա ո՞նց են, — շարունակեց անժէլը — լաւ են, ամբողջ օրը նարդի են խաղում։ — երնէկ իրենց, — ասաց անժէլը ու աւելացրեց, — բա դո՞ւ ինչի ես եկել, որ էնտեղ լաւ էր։ այլ ութոտնուկներ չկա՞յին իրենց հետ շփուէիր։
անժէլը չգիտէր, որ ութոտնուկները մենակութեանը սովոր կենդանիներ են։ չգիտէր նաեւ, որ ութոտնուկները շատ հետաքրքրասէր կենդանիներ են, եւ իրենց բարդ ա ապակէ պատերի մէջ։
— ես չասի լաւ էր, — ութոտնուկը փչում էր կատու յիշեցնող ամպիկ։ — էս ի՞նչ ա։ — այդպիսի փռչոտ կենդանի ա։ ես նրան հանդիպել եմ, երբ փորձում էի փախչել ու ձախողել էի։
եւ թանաքը յիշեց, ինչպէս էր դուրս պրծել իր բջիջից եւ շրջել տարածքով։ սահելով հասել էր աստիճաններին, եւ փորձել էր բարձրանալ։ յետոյ էլ բան չէր յիշում։ իսկ յետոյ կրկին ակուարիումում էր, եւ կասկածում էր՝ տեսե՞լ ա կատուին, եղե՞լ ա փախուստի փորձը։ նա չգիտէր, որ բախտի բերումով ակուարիումի աշխատողը նկատել էր թաց հետք, գտել գրեթէ շունչը փչած ութոտնուկին ու վերադարձրել ջուրը։
յաջորդ անգամ նա կարողացաւ սահելով հասնել այն նեղ խողովակին եւ ճզմուել, գցուել դրա մէջ։ խողովակը, ինչպէս պարզուեց, տանում էր ովկիանոս, եւ այդպէս թանաքին յաջողուեց դուրս պրծնել։
— դէ լաւ, թանաք, ստեր մի փչի, — ասաց անժէլը եւ ինքնագոհ ծիծաղեց իր կատակի վրայ։ — ես գնացի։
անժէլը լողալով բարձրանում էր, թողնելով ներքեւում թանաքոտ ամպիկները եւ սփռուած մալուխները։
— չէ մի չէ՝ փախել ա, — մտածում էր անժէլը, — վռնդել են։ ընդամէնը անպիտան ութոտնուկ ա։ շնաձուկ չի՝ աշխարհի ամենահին կենդանիներից մէկը, որ փայփայեն։ հաստատ վռնդած կը լինեն։
#պատմուածք #շնաձուկ #ութոտնուկ #փախուստ #պատմութիւն
ընկերներիցս մէկն ունի մի քանի դուստր։ առաւօտները նրանք այսպէս ասած թափում են դեռ չարթնացած հայրիկի վրայ եւ զբաղւում իրենով՝ օրինակ ստիկերներով են պատում նրան, որ երբ արթնանայ՝ զարմանայ։
վերջերս մի քանի օր տառապեց ականջի ցաւից։ բժշկի գնալուց յապաղում էր՝ սպասում էր ինքն իրան անցնի։ բայց ինքն իրան չանցաւ։
բժիշկն ականջից հանեց ինչ֊որ բան՝ մի կողմից փայլուն, միւս կողմից՝ պլաստմաս։ ընկերս մեկնաբանեց՝ «բարբիի մաս» էր։
հիմա մօտիկներն իրան խորհուրդ են տալիս ականջները սկոտչել քնելուց առաջ։
իսկ ես ուզում եմ ասել՝ սա լրիւ մեր ժամանակների, պոստմոդերնի, այսօրուայ մասին ա։ այ սա՝ մոպասանի ժամանակուայ պատմութիւն ա, իսկ փայլուն բարբիի մասն արդէն մեր մասին ա։
ու տէնց։
#ականջ #պատմութիւն #մոպասան #պատմուածք #պոստմոդերն #դարաշրջան #ժամանակաշրջան #մարդիկ #երեխաներ
ասեմ՝ այս պատմուածքը կարդացէք։ գուցէ այստեղ։
#հրէշ #պատմուածք #ֆանտաստիկա #գիրք #կարդալիք #ծածկոց
@{ Nikea Rurounin ; nikea@spyurk.am} 5/6/2020, 6:59:41 PM
ես էլ, լիքը էրեխեքի նման, փոքր ժամանակ սարսափում էի բարձրությունից, մթությունից ու մահճակալի տակի հրեշներից։ լիքը ուրիշ բաներից էլ, բայց հիմնականը էս 3-ն էին։
դե բարձրության դեպքում հեշտ ա․ պետք ա ներքև չնայել։ մթության դեպքում էլ, միշտ կարելի ա վառել լույսը։ իսկ մահճակալի տակի հրեշի դեպքում պետք էր արագ վազել ու մտնել վերմակի տակ ու գլուխը վերմակի տակից չհանել էնքան մինչև լույսը կբացվեր։ էդ ժամանակ վերմակի տակ թվում էր աշխարհի ամենաապահով տեղը։ էդ ինչ-որ կախարդական կապսուլա էր, որ պաշտպանում էր ամեն ինչից։ ու ես նաև ախպորս էի ստիպում տենց քնել ու եթե հանկարծ գլուխս դուրս հանեի, ուրեմն մենակ համոզվելու համար, որ ախպերս հետևել ա հրահանգներիս։
մենք միանման պիժամաներ ունեինք, որոնց վրա ինչ-որ քարտեզներ էին նկարված։ մի օր, արդեն չեմ հիշում թե ոնց, գլխի ընկանք, որ էդ քարտեզով կարելի ա գնալ որսի ու հաղթել մահճակալի տակի բոլոր հրեշներին։ ու տենց ամեն գիշեր սպասում էինք, թե երբ մերոք կքնեին, որ զինվեինք մեր խաղալիք-զենքերով ու գնաինք որսի։ ու ամեն օր քնելը ավելի ու ավելի հեշտ էր դառնում, մասամբ երևի որովհետև 5 ու 7 տարեկան էրեխեքի համար շատ երկար էին արթուն մնում ու դե որովհետև գնալով ավելի ու ավելի շատ հրեշների էինք հաղթում։
մեր էս պատերազմը համարյա մի տարի տևեց, որովհետև դե պետք էր քարտեզի վրա նշված բոլոր հրեշների հետ կռվել, իսկ քարտեզի վրա բոլոր էն տեղերն էին, որտեղ մենք սիրում էինք խաղալ։ ես շատ լավ հիշում եմ մեր վերջին «ճակատամարտը»։ էդ ժամանակ տատիս ու պապիս տանն էինք ապրում, ու էդտեղ կար մի սենյակ, որը համարյա երբեք չէր օգտագործվում ու որտեղ տատիս պահում էր նոր տարվա չրերը ու մնացած բաները։ էդ սենյակում էին մնացել վերջին հրեշները ու իրանց հաղթելու համար պետք էր ուտել-վերջացնել բոլոր կառալյոկի չրերը ))
երբ էլ հրեշներ չկային, գլուխը առանց վերմակի տակ մտցնելու քնելը սարսափելի չէր։ անգամ մահճակալի տակ էի թաքնվում, երբ տնեցիք որոշում էին լուսանկարվել (դե ես լուսանկարվել էլ չէի սիրում)։ բայց ես մեկ ա նախընտրում էի քնել մեջքս պատին հենած ու կուչ էկած ու որ ոտքերս հանկարծ վերմակի տակից դուրս չգան, դե ապահովության համար, ամեն դեպքում։
երբեմն, իսկ վերջերս հաճախ, ինձ ահավոր դժվար ա վերմակի տակից դուրս գալը։ թվում ա, թե եթե վերմակի տակից դուրս գամ, աշխարհը գլխիս փուլ կգա։ տպավորություն ա, թե բոլոր հրեշները, դեմենտորները, բասիլիսկները, յոթգլխանի վիշապները, հոդագները ու մնացած բոլոր-բոլորը դուրս են էկել ու սպասում են, թե երբ եմ վերմակի տակից դուրս գալու։ ու ես հիմա չունեմ էն կախարդական քարտեզը, ոչ էլ էն զենքերը ու ոչ մի պատրոնուս չի օգնում։ բայց դե վերմակ ունեմ, գոհ եմ։
#վախ #տուն #վերմակ