2021-02-10-998043

ընկերներիցս մէկն ունի մի քանի դուստր։ առաւօտները նրանք այսպէս ասած թափում են դեռ չարթնացած հայրիկի վրայ եւ զբաղւում իրենով՝ օրինակ ստիկերներով են պատում նրան, որ երբ արթնանայ՝ զարմանայ։

վերջերս մի քանի օր տառապեց ականջի ցաւից։ բժշկի գնալուց յապաղում էր՝ սպասում էր ինքն իրան անցնի։ բայց ինքն իրան չանցաւ։

բժիշկն ականջից հանեց ինչ֊որ բան՝ մի կողմից փայլուն, միւս կողմից՝ պլաստմաս։ ընկերս մեկնաբանեց՝ «բարբիի մաս» էր։

հիմա մօտիկներն իրան խորհուրդ են տալիս ականջները սկոտչել քնելուց առաջ։

իսկ ես ուզում եմ ասել՝ սա լրիւ մեր ժամանակների, պոստմոդերնի, այսօրուայ մասին ա։ այ սա՝ մոպասանի ժամանակուայ պատմութիւն ա, իսկ փայլուն բարբիի մասն արդէն մեր մասին ա։

ու տէնց։

#ականջ #պատմութիւն #մոպասան #պատմուածք #պոստմոդերն #դարաշրջան #ժամանակաշրջան #մարդիկ #երեխաներ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ականջ  պատմութիւն  մոպասան  պատմուածք  պոստմոդերն  դարաշրջան  ժամանակաշրջան  մարդիկ  երեխաներ