Հիմալայներում գտնուող Ֆուգտալ վանքի վանական երեխաները (Rolleiflex e3 2.8, portra 400, երկու ստոպ փուշ արած)

հեղինակին չեմ գտնում։ աղբիւր

#ֆոտո #ժապաւէն #հիմալայներ #ֆուգտալ #վանք #երեխաներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էսա գենետիկական ճարտարագիտութիւնը մի քիչ էլ զարգանայ, մենք մտնելու ենք առցանց երեխայ ենք պատուիրելու՝ աչքերը՝ գոյն ընտրելու դիալոգով, ասենք՝ մանուշակագոյն, մազերը՝ գանգուր, ու երբ երեխան պատրաստ լինի՝ առաքելու են տուն՝ դրոնով։

իսկ այդ երեխաների հարցին, թէ՝ ո՞րտեղից են երեխաներն յայտնւում, առանց ստելու, ազնիւ նայելով մանուշակագոյն աչքերին կը պատասխանենք՝ առցանց պատուիրել ենք ու դրոնը բերել ա։ #երեխաներ #գենետիկական_ճարտարագիտութիւն #ապագայ #դրոն #տեխնոլոգիաներ #գիտաֆանտաստիկա #ֆանտաստիկա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էլի չեմ կողմնորոշւում որը։ երեւի առաջինը։ ֆուջիի «շաթերի» անիւը, պարզւում է ինքն իրեն կարող է պտտուել, ու այս անգամ, այն անսպասելիօրէն դարձել էր երեսուն։ ահա թէ ինչու է լղոզուած։

#երեւան #ետնախորշեր #երեխաներ #լուսանկարներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

քաղաքը դատարկ է։ փողոցներն են դատարկ։ բակերն են դատարկ։ բակերում կան երեխաների հետքեր։ երբ ես վանաձորում էի ամռանը, նոր բացուած «կֆց»֊ում լիքը մարդ կար, եւ լիքը երեխայ։ հիմա այնտեղ էլ է միանգամայն դատարկ։

երեխաների դեռ տաք հետքերն այն մասին են, որ երեխաները գնացել են դպրոց։ ռուսաստան։ հաւանաբար աւտոտնակի վրայ էլ այդ պատճառով են ռուսերէն գրել։

#վանաձոր #քաղաք #երեխաներ #բակ #լուսանկարներ #հետքեր #արտագաղթ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)