ուրեմն մեր կողմերում մի հատ վատ խաչմերուկ կայ։ ինչի՞ մի հատ։ ու ինչի՞ մեր կողմերում՝ ամէն տեղ լիքը վատ խաչմերուկներ են։ աշխարհն ա լի վատ խաչմերուկներով։ այս մոլորակն ա նոյնիսկ կարելի բնութագրել՝ վատ խաչմերուկների մոլորակ։
ինչեւէ, անցնում եմ էդ վատ խաչմերուկով, տէնց բոլորը ամէն կողմից քշում են, հազիւ ես անցնում։ մէկ էլ տեսնեմ՝ մի տաս տարեկան (գուցէ փոքր, գուցէ ե՞օթ) աղջիկ ա կանգնած, ու «մայթից» հեռու։ զի մայթ չկայ, կայ խանութ, ու դրա մօտ կայանած մեքենաներ, ու ինքը էդ մեքենաների դիմացից տէնց լուրջ դէմքով կանգնած ա։
ու տեսնեմ, մէկ էլ նշան ա անում, ասում ա՝ վազի, ու ձեռքը ձգում ա, իսկ էն միւս կողմից մի այլ, աւելի փոքր աղջիկ վազելով գալիս ա, ձեռքը բռնում, ու տէնց հեռանում են։
ու ես հասկացայ որ սպասում էր հարմար պահ լինի, ինչ֊որ կարճ դադար մեքենաների հոսքի մէջ, որ նշան տայ միւսին։
ու ես ապշեցի, ինչքան վաղ մի մարդ կարող ա այլ մարդու կեանքի համար պատասխանատւութիւն կրել։
#խաչմերուկ #քաղաք #ետնախորշեր #երեւան #պատասխանատւութիւն #պատասխանատուութիւն #փողոց #մանկութիւն
#քանաքէռ #երեւան #քաղաք #դրօշ #ցայթաղբիւր #պուլպուլակ #ետնախորշեր
էլի չեմ կողմնորոշւում որը։ երեւի առաջինը։ ֆուջիի «շաթերի» անիւը, պարզւում է ինքն իրեն կարող է պտտուել, ու այս անգամ, այն անսպասելիօրէն դարձել էր երեսուն։ ահա թէ ինչու է լղոզուած։
#երեւան #ետնախորշեր #երեխաներ #լուսանկարներ
էլի չեմ կողմնորոշւում որը։ երեւի այս անգամ երկրորդը։
ֆուջիի «շաթերի» անիւը, պարզւում է ինքն իրեն կարող է պտտուել, ու այս անգամ, այն անսպասելիօրէն դարձել էր երեսուն։ ահա թէ ինչու է լղոզուած։
Դեյվիդ Մարշալ Գրեհեմ։
Քվեբեք, Կանադա
1982
Նորայր
Երեւան, Հայաստան
2013