ուրեմն մեր կողմերում մի հատ վատ խաչմերուկ կայ։ ինչի՞ մի հատ։ ու ինչի՞ մեր կողմերում՝ ամէն տեղ լիքը վատ խաչմերուկներ են։ աշխարհն ա լի վատ խաչմերուկներով։ այս մոլորակն ա նոյնիսկ կարելի բնութագրել՝ վատ խաչմերուկների մոլորակ։
ինչեւէ, անցնում եմ էդ վատ խաչմերուկով, տէնց բոլորը ամէն կողմից քշում են, հազիւ ես անցնում։ մէկ էլ տեսնեմ՝ մի տաս տարեկան (գուցէ փոքր, գուցէ ե՞օթ) աղջիկ ա կանգնած, ու «մայթից» հեռու։ զի մայթ չկայ, կայ խանութ, ու դրա մօտ կայանած մեքենաներ, ու ինքը էդ մեքենաների դիմացից տէնց լուրջ դէմքով կանգնած ա։
ու տեսնեմ, մէկ էլ նշան ա անում, ասում ա՝ վազի, ու ձեռքը ձգում ա, իսկ էն միւս կողմից մի այլ, աւելի փոքր աղջիկ վազելով գալիս ա, ձեռքը բռնում, ու տէնց հեռանում են։
ու ես հասկացայ որ սպասում էր հարմար պահ լինի, ինչ֊որ կարճ դադար մեքենաների հոսքի մէջ, որ նշան տայ միւսին։
ու ես ապշեցի, ինչքան վաղ մի մարդ կարող ա այլ մարդու կեանքի համար պատասխանատւութիւն կրել։
#խաչմերուկ #քաղաք #ետնախորշեր #երեւան #պատասխանատւութիւն #պատասխանատուութիւն #փողոց #մանկութիւն
կարո՞ղ ա այնպէս, ինչպէս լատենտ գէյերն ատում են գէյերին, լատենտ կրեատիւները, որ ստիպուած են լինել քոնշիենշս, ատում են էն կրեատիւներին, որ կարող են իրենց թոյլ տալ անպատասխանատու լինել։
#կրեատիւ #անպատասխանատուութիւն #պատասխանատուութիւն #հոմոֆոբ #կրեատիւաֆոբ #չգիտեմ
ես հին գրառում ունեմ այն մասին, որ չընտրելով դառնում ես ոչ մէկ, ինչպէս դոք․ նոբոդին։
ընտրելը նշանակում ա նաեւ ոչ երազածդ ընտրելը։
զի դէ երազածը երազածն ա, իսկ իրական աշխարհն այլ ա։ ու ապա մարդիկ կան որ չեն ընտրում, ու իրենց թւում ա, որ կարող են չընտրել։ իսկ յետոյ ինչ֊որ վիճակի մէջ են, ուր կեանքից դժգոհ են։
որովհետեւ չընտրելն իրականում էլի ընտրել ա։
շատ պարզ օրինակ բերեմ՝ ասենք նիկոլը երազածս չի, բայց ես իրան եմ ընտրում էս իրական աշխարհում։
ու ապա կարեւոր ա իմանալ որ աշխարհն իրական ա, ու երազածդ չի, ու օպցիաներդ երազածդ չեն, ու ընտրել ու ապա իմանալ որ դու ես ընտրել։ ոչ թէ ասել, դէ ես սէնց բան եմ ուզում, ու չեմ ընտրում ոչ մէկը։ զի չընտրելով ընտրում ես ինչ֊որ բան։ ասենք հհկ֊ի ժամանակ չգնալով ընտրութիւններին ընտրում էիր հհկ֊ն փաստօրէն։
ու յետոյ, երբ պատասխանատուութիւն ես վերցրել քո վրայ ընտրութիւն կատարելով, հասկանում ես, դէ էդ էր իմ իրական վիճակը, ու էդ էին իմ իրական օպցիաները, ու ես սա եմ ընտրել։ ու արդէն գիտես որ դու էլ ես խաղին մասնակցում, ուր կեանքդ ա, ոչ միայն դրսի ուժերն են մասնակցում։
ու աւելի հանգիստ ես։ ու չես ասում՝ երկիրը երկիր չի, նայում ես ինչ փոքր խնդիր իմ կեանքում կարող եմ լուծել։
#ընտրութիւն #պատասխանատուութիւն #մարդիկ