էն օրը մէկն ասում էր՝ «ինչո՞վ contribute անեմ հայաստանին»։
ու ես իմ սովորական երգն էի երգում՝ ոչ մի բանով՝ ապրելով էստեղ։ շփուելով, աշխատելով, ծախսելով, հարկ տալով, եւ այլն։
բայց ամենակարեւորը որ հասկացել եմ՝ ոչ մի վեհ բան չանելով։ ընտրելով քո ուժերով մի էակ, կամ բան, ու հոգ տանելով։
հայաստանը սիրոյ կարիք ունի։ ու հոգատարութեան։
վերցրու քեզ մի մարդ ու հոգ տար իր մասին։ ու թող նա հոգ տանի քո մասին։ վերցրու քեզ մի շուն ու հոգ տար իր մասին։ առ մի պայթած շէնք, ու նորոգի, կարգի բեր, ու հայաստանում ու աշխարհում մի պայթած շէնք քիչ կը լինի։
կեանքը դա ա։ contribution֊ը կեանքին մասնակցելն ա, կեանքն աշխուժացնելը, պատասխանատւութիւն վերցնելը, ու ներգրաւուելը այլ մարդկանց կեանքի մէջ։ առանց շատ վեհ նպատակների։
էս կոնկրետ մարդու հետ ես շփւում, նա խնդիր ունի՝ դու գիտես ինչպէս օգնել։ դու խնդիր ունես՝ նա գիտի։ կարող ա դա վիրուս ա կարգչի։ իսկ կարող ա մեքենայի ապահովիչ փոխելը։ դա լիւկ սմիթի ասած չհաշուած հնա֊ն ա։
մասնակցել կեանքի մէջ՝ ամենալաւ բանն ա ինչ կարող ես անել։ ես էդպէս եմ կարծում։
#արտագաղթ #կեանք #մարդիկ #մասնակցութիւն #պատասխանատւութիւն
ուրեմն մեր կողմերում մի հատ վատ խաչմերուկ կայ։ ինչի՞ մի հատ։ ու ինչի՞ մեր կողմերում՝ ամէն տեղ լիքը վատ խաչմերուկներ են։ աշխարհն ա լի վատ խաչմերուկներով։ այս մոլորակն ա նոյնիսկ կարելի բնութագրել՝ վատ խաչմերուկների մոլորակ։
ինչեւէ, անցնում եմ էդ վատ խաչմերուկով, տէնց բոլորը ամէն կողմից քշում են, հազիւ ես անցնում։ մէկ էլ տեսնեմ՝ մի տաս տարեկան (գուցէ փոքր, գուցէ ե՞օթ) աղջիկ ա կանգնած, ու «մայթից» հեռու։ զի մայթ չկայ, կայ խանութ, ու դրա մօտ կայանած մեքենաներ, ու ինքը էդ մեքենաների դիմացից տէնց լուրջ դէմքով կանգնած ա։
ու տեսնեմ, մէկ էլ նշան ա անում, ասում ա՝ վազի, ու ձեռքը ձգում ա, իսկ էն միւս կողմից մի այլ, աւելի փոքր աղջիկ վազելով գալիս ա, ձեռքը բռնում, ու տէնց հեռանում են։
ու ես հասկացայ որ սպասում էր հարմար պահ լինի, ինչ֊որ կարճ դադար մեքենաների հոսքի մէջ, որ նշան տայ միւսին։
ու ես ապշեցի, ինչքան վաղ մի մարդ կարող ա այլ մարդու կեանքի համար պատասխանատւութիւն կրել։
#խաչմերուկ #քաղաք #ետնախորշեր #երեւան #պատասխանատւութիւն #պատասխանատուութիւն #փողոց #մանկութիւն
https://twitter.com/inkyfromthetape/status/1019034508790820869 #արդարութիւն #զոհ #պատասխանատւութիւն
… Մենք ընդունում էինք մի երկրի մոդել, ուր անհատ մարդուն բարոյական արժեքը զերո էր: Այն ժամանակ, երբ ցույցեր էին կատարվում Հայաստանի մեջ, ես բոլորովին չէի հավատում, որ էդ ժողովուրդը էն նյութն է, որմե կարելի է որեւէ բան ստեղծել: Դա մի պահ էր, ուր մարդիկ լիցքավորվելու համար իրենց տարիներու գանգատներեն հավաքվում ու ոգևորվում էին, երբ մի հռետոր խոսում էր, իրենց լավ էին զգում, բայց դա համագործակցելու նշան չէր: Մեկ քառակուսի մետրի վրա երբ 10 հոգի կանգնած է կողք-կողքի, դա համագործակցության նշան չէ:
Համագործակցությունը անկախ մարդոց գործ է. անկախ երկիր կրնա ստեղծվիր, երբ իր ամեն քաղաքացին անկախ մարդ է, ունի իր աշխատանքը, իր ապրուստը: Ստրուկներով անկախ պետություն չի ստեղծվիր: Ես իբրև մի հայ մարդ, որ ապրում է այս ժամանակը, վերլուծություններ եմ անում մարդկային իմ հարաբերություններիցս ելնելով, իմ անհատական փորձառությամբ:
Ինչպես մարդու տեսակ մը կա՝ հիվանդ մարդու (անունը չգիտեմ, պիտի հոգեբանի մը հարցնեմ), այնպես էլ ժողովուրդ մը. ուրեմն մարդ կա, որ իր ձախորդության համար չի ուզում որևէ բան անել՝ դուրս գալու իր ձախողված վիճակեն, այլ դրա համար մեղադրում է մեկ ուրիշի: Բայց երբ ասում ես՝ բայց քու պատասխանատվությունդ ի՞նչ է, դուն ինչո՞վ պատասխանատու ես, ասում է՝ հանցավորը ուրիշն է՝ գոնե ես կրնամ հայհոյել այդ մարդուն ու հանգստանալ: Էս հոգեբանությունը տարածվեցավ ամբողջ ժողովուրդին վրա՝ մեկ հոգիի կամ մի փոքր խումբի հետ կապել ամբողջ ձախորդությունը: Դա արդեն ցույց է տալիս այն արատավոր հոգեբանությունը, որ նստել է մարդոց մեջ, և դա պարզ մարդը չէ փողոցի, մտավորական մարդն է նաև: Եվ ուրեմն ես ոչ մեկ հույս ունիմ այդ մարդուն վրա, որ որևէ բան կրնա ընել այս երկրին համար: Մարդու տեսակ մը կա, որ եթե իրեն համաձայն չես, ուրեմն իրեն թշնամի ես, և չի ուզում քննարկել քեզի հետ որևէ բան…
աղբյուր
#hakob-hakobian #hakob-hakobyan #armenian-painters #art #ՀակոբՀակոբյան #Հակոբ֊Հակոբյան #արվեստ #մեջբերում #մէջբերում #անհատ #հայաստան #ցույց #հավաք #ցոյց #հաւաք #պատասխանատվություն #պատասխանատւութիւն #հոգեբանություն #հոգեբանութիւն #ազատություն #ազատութիւն