ուրիշի, վարձով տունը ափսոս չի, ուզում ես պատը ծակել՝ չես կարող։
քո սեփական տանն էլ ուզում ես պատը ծակել՝ կարող ես, բայց ափսոս ա։
#կեանք #հին_ու_նոր_տներ #առօրեայ
ասում են՝ միատեսակ անց կացուած ժամանակը «զիպ» ա լինում՝ դեռ հին յոյներն էին ջոկել։
զէն մարդիկ ասում են՝ պէտք չի տարբեր ու նոր փորձառութիւններ, կարելի ա լինել ուշադիր եւ դիտարկող եւ նոյն վայրում նոր ու նոր բացայայտումներ անել։
եւս մի ձեւ կայ կեանքի կամ ժամանակի տեւողութիւնը զգալու՝ գրի առնելն ա։ մտքերը կամ փորձառութիւնները։ կիսուելը։ արձանագրելը։
յետոյ գիտես որ թէկուզ ամէն օր նոյն բանն ես արել, բայց տարբեր մտքեր ես ունեցել։
ու մտածեցի՝ ինչ լաւ կը լինէր օրագիր.հայ֊ում շատ գրէին, ու պարտադիր չի երկար։ երեւի չեն գրում զի շատ ա լուրջ թւում, իսկ մաստոդոնի ֆորմատը աւելի թեթեւ ա թւում։
նաեւ մտածեցի՝ մարդիկ կան որ բլոգեր են ջնջում։ իրենք բառացիօրէն իրենց կեանքն են ջնջում, խլում իրենցից իսկ։
որովհետեւ հիմա չեն կարող նայել եւ ասել՝ ես էսքան ապրել եմ։
#բլոգ #ցօգ #օրագիր #կեանք #տեւողութիւն #ժամանակ #ընկալում #մարդիկ #ցանց
մի ճարտարապետ ասում էր, որ իր նեարդերին ահաւոր ազդում ա, երբ շինարարութիւն ա գալիս ու բանուորները հողաթափերով են։
ասում ա՝ ես ընկալում եմ դա որպէս ուղերձ՝ մենք չենք աշխատում, սա մեր գործը չի։ ու հետեւաբար նաեւ արդարացուած անպատասխանատւութիւն։
իսկ երէկ չաթերից մէկում մէկն ասաց՝ «ո՞վ ես դու այսօր»։
ու ես պատասխանեցի, որ հարցրի իւնիքս մեքենայիս՝ whoami
ու այն պատասխանեց՝ inky։
ու ես մտածեցի որ դա գուցէ եւ լաւ ա։ որովհետեւ երբ աշխատում ես մեծ կազմակերպութիւնում, եւ թէկուզ գործ ունես իւնիքս համակարգերի հետ, դա չի նշանակում ազատութիւն, դա նշանակում ա համակարգի մաս լինել։ ու ըստ համակարգի քո օգտանունն իրենք են որոշում՝ ըստ ալգորիթմի օգտագործելով քո իրական անունն ու ազգանունը։
ու ես մտածեցի որ վերջին քանի տարին միջազգային կորպորացիայում աշխատելիս ես համակարգչիս օգտատիրոջ անունը փոխել էի։
ճիշտ ա, երբ ընդունւում էի, իմ ապագայ գործընկերներից մէկն ինձ լաւութիւն արեց, ասաց որ կարելի ա հատուկ դիմել որ օգտանունը չլինի իրենց ալգորիթմով, այլ լինի քո ուզածը։ ինձ ոչ մի բան չէին հարցրել, ու ես ոչ մի բան չէի նկատել։ բայց նա այդ ջանքը դրեց, փոխանցեց իրենց, ու իմ օգտանունը բաւական «լիթ» էր, ի տարբերութիւն հէնց այդ մարդու օգտանունի, կամ ուրիշների։
նաեւ առաջին օրուանից ես ջնջեցի իրենց «ուինդոուսը» ու չնայած միշտ չէր հեշտ՝ կարողանում էի իմ կարիքները հոգալ էնպէս որ համ ինձ յարմար լինի, համ իրենց ինտերֆէյսներին կարողանամ համապատասխանել, ոչ մէկ չկարողանայ նկատել որ ուրիշ օհ ա կամ ծրագրակազմ, ու ոչ մէկ չկարողանայ մատնացոյց անել, թէ վատ ա այսինչ բանը, որովհետեւ էսպէս ես արել։
իսկ վերջին տարիներին այո, ես դա էլ փոխեցի ու դարձայ inky։ աւելին, իրենց իսկ մեքենայի վրայ աշխատելիս ես այլեւս ջանում էի բոլորովին ինտեգրուած չլինել իրենց միջավայրի հետ։ միայն մի պատուհան էի բացում որ կպած էր իրենց սերուերներից մէկին, ու ամէն այլ տերմինալներն էնտեղ էի բացում։ ու դա մի կոնկրէտ ուորքսփէյսում էր։
մնացած, իմ տերմինալները բացած էին ամէնուր, բոլոր տիրոյթներում։
դա ուժեղ փոփոխութիւն էր, որովհետեւ ես այդպէս չէի անում, երբ աւելի փոքր էի։ ու գուցէ դրական փոփոխութիւն։ փորձեմ բացատրել՝ նախկինում ես «embrace» էի անում իմ ստատուսը։ ասում էի՝ ես կեղտոտ զինուոր եմ։ ես աշխատող եմ որ չունի իրաւունք անելու սա ու սա։ ես չէի շօշափում թույլատրելի եզրերը։ ես մի անգամից ընդունում էի ամենանուաստացուած վիճակը որպէս նորմա։ բայց այն գործի տեղում նուաստացուած վիճակն էր, ոչ մի կեանքում, ուր ես ջանում էի լինել լրիւ այլ։ ու յստակ բաժանում էի աշխատանքային եւ չաշխատանքային կեանքը։
հիմա էլ կուզէի բաժանել։ կուզէի չաշխատել էդպէս, բայց կուզէի բաժանել։ շատ բարդ ա ինձ պատկերացնել մի միջավայր, ուր կուզէի խառնել։
այդ միջավայրը պիտի ես ստեղծած լինէի, կամ իմ պէս մարդիկ։ ու երեւի դա անհնար ա մեծ կազմակերպութիւններում։
էսօր ես նոր չեմ բացայայտել որ «ֆիթ չեմ լինում»։ չեմ եղել շուէյցարական հանրութեան մէջ, չեմ եղել գրեթէ ոչ մի աշխատավայրում։ բայց դա նորութիւն չի, ու չեմ զարմանում։ գիտեմ ու փորձում եմ այնպէս անել որ էդքան վատ չլինի, բայց կարողանամ գոյատեւել։
էսօր ամենամեծ վախերիցս ա որ ստիպուած եմ լինելու էլի համակարգի մաս լինել։ ու ընկնել այդ շրջանի մէջ, երբ քեզ էդքան վատ ա դրանից, բայց դու ստանում ես փող, որը ծախսում ես որ քեզ էդքան վատ չլինի։
երէկ շատ լաւ անցաւ դասս, ու ես ամբողջ օրը շատ լաւ տրամադրութիւն ունէի, ու շատ ստեղծագործական տրամադրութիւն։ եւ սա էի ուզում անել, եւ նա, եւ պլաններ, եւ ինքս ինձնից էդքան գոհ էի։
երէկ չէ առաջ օրը դասս շատ վատ էր անցել, ինձ թւում ա։ կամ գոնէ միջինից վատ։ ու օրս լաւը չէր։
ու ես զգացի որ երբէք ես ինձ լաւը չէի զգայ, ու ինձնից գոհ չէի լինի, եթէ գործի տեղում ես ինչ֊որ բան անէի որը յաջողուէր կամ ընդունուէր։ նախ ես գրեթէ երբէք չեմ աշխատել այնպիսի տեղում ուր համեմատաբար «վինտիկ» կամ գուցէ ասենք «մեխի գլուխ» չէի։ որը ակնյայտ ա՝ որոշողները լրիւ ուրիշ մարդիկ են, ու որպէս կանոն այլ երկրում։ բայց դա էդքան կարեւոր չի։ ես մէկ ա ինձնից գոհ չեմ եղել, երբ օգնել եմ մարդկանց, ու իրենք չեն տառապել մի շաբաթ ինչ֊որ բանի վրայ, այլ լուծել եմ խնդիրը մի ժամում կամ մի օրում։ ինչ էլ անէի միջազգային կորպորացիայում, ես բաւարարուած չէի զգայ։ ես կարող էի ստանալ բաւարարուածութիւն միայն դրանից դուրս։
դասի ժամանակ ես փորձեր եմ անում։ իսկ եթէ էսպէս անենք։ իսկ եթէ էսպիսի լաբ անենք։ իսկ կը ձգե՞ն հիսուն րոպէի ընթացքում։ սա շատ ստեղծագործող գործ ա, ու ես ի տարբերութիւն հայկական պետական համալսարանների, չպիտի ներկայ֊բացակայ անեմ։ կանեմ եթէ ուզեմ։ ու չեմ ուզում։
ես ահաւոր մոտիւացուած եմ, որովհետեւ էն ինչ ես տալիս եմ՝ գործիք ա։ գործիք ա որ իրենց խնդիրն ա ինչպէս են յետոյ օգտագործելու։ իսկ ես վաղուց գրել եմ որ ես սիրում եմ սարքել գործիքներ։ կուզէի սարքել գործիքներ։ ու դաս տալը գործիք սարքելու պէս ա։ էդ ես չեմ լինի որ ահաւոր ոչ էթիկական կոդ ա գրելու օգտագործելով էն գիտելիքը, որ, եթէ յաջողեմ, կը փոխանցեմ։ ու էդ ես չեմ լինի, որ ահաւոր լաւ ստարթափ ա ստեղծելու, ու աշխարհը դարձնի աւելի լաւ տեղ։ ինձ լաւ ա գիտակցել որ այդ երկուսն էլ ես չեմ։
բայց ես ունեմ խնդիր որն ահաւոր մոտիւացուած եմ հնարաւորինս լաւ լուծել՝ փոխանցել գիտելիք։ ու ունեմ ստեղծագործական լիքը հնարաւորութիւն։
ու տէնց։
#անկապ #չգիտեմ #կրթութիւն #արդիւնաբերութիւն #ազատութիւն #ստեղծագործութիւն #աշխատանք #կեանք #առօրեայ #օգտանուն #անձ #նոյնականացում
երէկ մի այլ ընկերոջս տեղակայեցինք մաեմօ լեսթէ (փաստացի դեբեան, նոկիայի նախագծուած հիլդոն դէսքթոփով)։
իր դրոիդ չորսը եկել էր կոտրուած էկրանով։ սիրտս ցաւում էր, որ իրան էդպիսի սարք հասաւ։ բայց նա գտաւ համացանցում էդ մեքենայի համար դիջիթայզեր։ ես հա, հեռախօսին էլ եմ մեքենայ ասում, զի ինչպէս եւ կարգիչը՝ մեքենայ ա։ կարգիչ չլինելը՝ ծրագրակազմի սահմանափակում ա։
ես էլ մեկնաբանեցի, որ իմ կարծիքով լաւ բան կանի, իսկապէս, քանի արդէն էս կոտրուած էկրանով մեքենան ունի, ծանօթացնի իրան նաեւ լաւ էկրանի հետ՝ եւ էկրանը կօգտագործուի, եւ նա կունենայ լաւ էկրանով մեքենայ, եւ աշխարհում կը լինի մի չկոտրուած էկրանով սարք աւել։ ու թէկուզ նա յետոյ այն չօգտագործի՝ գուցէ մէկ ուրիշին տայ կամ վաճառի, բայց կիրառելի կը լինի։
կան, օրինակ, կոպիմիստներ, որ հաւատում են՝ պատճէնելու գործընթացը սուրբ ա։ հարարին ասում ա՝ էսօր շատերը դատայիստ են։
ես զգացի, որ ես հաւատում եմ որ վերանորոգումն ու վերօգտագործումը՝ սուրբ են։
նախ իհարկէ, ազատ ծրագրակազմն էլ ա այն, ինչ թոյլ ա տալիս, ոչ միշտ, բայց թոյլ ա տալիս ունենալ ամենաժամանակակից ծրագրեր թէկուզ եւ այդ հին սարքի վրայ։ թոյլ ա տալիս օգտագործել այն էսօր, չնայած իր բնիկ ծրագրակազմը վաղուց չի թարմացուել։ երբ կարդում ենք հեռախօսների մասին, գրում են՝ գալիս ա անդրոիդ էսինչով, կը ստանայ էսինչ թարմացումը։ ու վերջ։ ու էդ սարքը առնուազն դառնում ա անապահով նոյնիսկ, խոցելիութիւններով։
ազատ ծրագրակազմն էդ խնդիրը լուծում ա։ եթէ կարողանում ենք սարքը կոտրել, իսկապէս տիրանալ իրան ու ապա տիրութիւն անել, հոգ տանել՝ դրա համար յաճախ՝ փոխել ծրագրակազմը։ իհարկէ կատարեալ աշխարհում երբ ձեռք ենք բերում սարք՝ կը նշանակէր նաեւ ունենք իրաւունք դրա ծրագրակազմը փոխելու՝ բայց էսօր միշտ չի էդպէս։ ու թեէ էդպէս չի՝ կոտրելն էլ ա սրբութիւն։ զի կոտրում ես, որ կարողանաս հոգ տանել սարքի մասին, որ ինքն էլ հոգ տանի քո մասին։
ազատ ծրագրակազմը նաեւ ծրագրակազմ վերանորոգելու կամ վերօգտագործելու խնդիրն ա լուծում։ բաց ա՝ լինում ա նորոգել։ եւ բաց ա՝ լինում ա վերօգտագործել։ ինչպէս, ի դէպ, այո՝ նոկիայի միջավայրը էսօր կարողանում ենք օգտագործել ոչ միայն նոկիայի մեքենաների վրայ։
էսօր վերօգտագործումը յաճախ ասոցացւում ա ճարտարապետութեան հետ՝ եւ իսկապէս, մարդկութիւնն էդքան կառուցելու խնդիր չունի, ինչքան՝ վերօգտագործելու արդէն կառուցուածը։ դա հայաստանին չի վերաբերում, զի մեզ մօտ կառուցուածն էնքան անորակ ա, իսկ տարածաշրջանը վտանգաւոր, որ միայն կարեւոր, նշանակութիւն ունեցող շէնքերն են որ պէտք ա ամրացնել ու վերօգտագործել, իմաստ չկայ ամէն խրուսչեօվկան ամրացնել՝ աւելի ճիշտ ա փոխարէնը լաւ նախագծուած եւ իրականացուած նոր շէնքեր ու թաղամասեր սարքել։ բայց դա էլ ա վերօգտագործում՝ տարածքի, հոգ տանել ա, յոյս ունենալ ա։
արդէն ամէնը պարզ ա, բայց եւս մի օրինակ կարող եմ բերել՝ ֆոտօ խցիկներն ունենում են չիպեր, որ օրինակ հաշւում են պահաժամը, բացուածքը։ էդ չիպերը «general computing device» չեն՝ քասթըմ սարքած են որ կոնկրէտ մի հաշուարկ անեն։ ու երբեմն փչանում են։ շատ մարդ, ի դէպ, նախընտրում ա լրիւ մեքանիկական խցիկներ, զի էլեկտրոնիկայի խնդիրները շատ աւելի բարդ ա, երբեմն իրատեսական չի լուծել, իսկ մեքանիկական խնդիրները աւելի հեշտ՝ կարելի ա օրինակ պէտք եկած ատամնանիւից տպել, կամ պատուիրել որ կտրուի։ եւ հասկանալն ա հնարաւոր՝ եթէ մեքանիկայից հասկանում ես։ եթէ էլեկտրոնիկայից հասկանում ես՝ միշտ չի բաւական որ նորոգես՝ էդ չիպը որ փչացել ա՝ ոչ գիտես որ ոտիկին ինչ ա ստանում, ինչ ա տալիս, ոչ գիտես որտեղից էլ դրանից ճարես՝ էլ չի արտադրւում՝ գուցէ միայն այլ փչացած խցիկից։
եւ օրինակ պոլարոիդ sx-70֊ը կուլտային սարք ա, էն սարքերից ա, որ չես ուզում փչացած մնայ։ եւ մարդիկ հասկացել են, թէ չիպը ոնց ա հաշւում, ու ազատ նախագիծ են արել, արդէն «general computing» սարքով՝ «arduino» մեքենայով, ու կարողանում են էսօր փչացած չիպերի փոխարէն դրանք օգտագործել։ եւ կրկին՝ աշխարհում լինում ա մի պոլարոիդ sx-70 շատ, դու ունես իրանից, եւ ինքն էլ քեզ ծառայում ա, ուրախացնում ա, կոմֆորտ ա ստեղծում։
ամէն։
#վերօգտագործում #վերանորոգում #հաւատք #կրօն #պատմութիւն #ազատութիւն #ծրագրակազմ #տեք #մեքենայ #խցիկ #ֆոտօ #լինուքս #մաեմօ #տիրութիւն #հոգատարութիւն #կեանք
էսօր կրկին ինձ համար կարեւոր թեմա շօշափուեց աշխատանքի տեղում՝ մարդիկ ռ լեզուի մոդուլներ էին փորձում տեղակայել, ու ինչ֊որ բաներ էին խափանւում, ու իմ օգնութեան կարիքը կար։
մի բան լուծեցինք քոմփայլեր փոխելով, ու միջավայրի փոփոխականներ, մի բան՝ աուտոթուլսի այլ վարկածով, մի բան չլուծուեց՝ պահանջ ունէր աւելի նոր, քան սենթօս եօթում կայ, ջիլիբսիի։
ու էս մարդիկ սկսեցին բողոքել՝ թէ էս մարդը դաթա սայնթիստ ա, բացատրեցին՝ գիտնական ա, նա ռ անել գիտի, վերլուծում ա, վեհ ա, նա չպիտի լինուքս իմանայ, փոփոխականները միջավայրի, եւ այս ամէնը։ իսկ ես, ասում ա, c++ գիտեմ, դրանով եմ գործ անում, ես ալգորիթմ եմ գրում, չպիտի էս ամէնն իմանամ։
ասում են՝ պիտի սէնց չլինէր, հետդ չնստէինք, ամէնն աշխատէր։
դէ, ես իրանց հասկանում եմ։ ու միշտ պատրաստ եմ օգնել, չեմ ասել երբեք ոչ մի բան՝ հակառակը, ինձ հետաքրքիր ա ու օգտակար եմ ինձ զգում երբ կարողանում եմ պիտանի լինել։
(իսկ սովորաբար չկիրաելի ու անպիտան եմ ինձ զգում)
իսկ սա ինձ ամար կրկին ենթատեքստի ասին ատմութիւն ա։ որ գուցէ շատ ենք ուզում, բայց չի լինի ենթատեքստից դուրս լինել։ էս սիպպ անողն էլ, կարող ա առաջ էսինչ ձեւը չգիտէր, կամ առաջ կոստէքսպր չկար, չէր օգտագործում, հիմա օգտագործում ա։ կամ կարող ա կնոջ հետ կռիւ էր արել ու էդ օրը վատ կոդ էր գրել։
ասացի՝ նոյնիսկ ֆունկցիոնալ գրողները վաղ թէ ուշ առնչւում են իրական միջավայրի հետ՝ իր փոփոխական վիճակներով։ ու իրանց պէտք են լինում կամուրջներ դէպի իրական աշխարհ՝ օրինակ քլոժըրի ատօմ տիպը։
կոնտեքստը կարեւոր ա, իսկ կրիչը՝ ուղերձ ա, չի լինի կրիչից անկախ հաղորդագրութիւն ուղարկել՝ աղաւնի լինի, զմոդէմ, թիսիփի թէ սքաթլբաթ՝ էս ժամանակին սա էսպիսի ուղերձ ա։
ու իհարկէ ոչ միայն տարածութիւնից ա կախուած ինտերպրետացիան, այլ եւ ժամանակից՝ մի ժամանակ մի բան քեարթու ա, այլ ժամանակ՝ հիփստերական։ մի ժամանակ մի արտայայտութիւնը, կամ նշանը հին հնդեւրոպական նշան ա, միւս ժամանակ՝ ինչքան ուզում ես պատմիր թէ հին սլաւոնական ա դիցուք՝ նացիական ա մէկ ա։
մի ժամանակ ժապաւէն նկարելը մէյնսթրիմ կամ հետամնաց ա, հնաոճ կամ հետադէմ, մի ժամանակ էլ՝ հետաքրքրութիւն ա առաջացնում՝ ի՞նչ պատճառ ունի էս մարդը էս թուին ժապաւէն նկարելու։
մենք ասում ենք՝ ինչ հաւէս ա որ էսինչ քաղաքում սէնց հին շէնքեր կան, բայց այսօր էս տեսակ շէնք պէտք չի կառուցել։ այսօր դա անիմաստ ա ու խելքի ու ճաշակի մասին չի պատմի։ ոչ էլ մակեդոնիայի իբր հին յունական շէնքերը մարդկանց գրաւում են՝ ամենաշատը ծիծաղ կամ խղճանք են առաջացնում, կամ էլ պարզապէս հետաքրքիր չեն։
կոնտեքստից դուրս կեանք գոյութիւն չունի։ ու կոնտեքստն այն աւելի դախ ու չվեհ չի դարձնում, կոնտեքստը միայն լրացնում ու համովացնում ա։
իսկ այ կոնտեքստից դուրս վեհութեանը ձգտելը՝ դա արդէն գուցէ ինքն իրենով կոնտեքստ ա, ու ինչ֊որ բան ասում ա, գուցէ ոչ լիարժէք լինելու զգացողութեան, գուցէ երազող լինելու մասին ա։
#ենթատեքստ #կեանք #վիճակ
էն օրը մէկն ասում էր՝ «ինչո՞վ contribute անեմ հայաստանին»։
ու ես իմ սովորական երգն էի երգում՝ ոչ մի բանով՝ ապրելով էստեղ։ շփուելով, աշխատելով, ծախսելով, հարկ տալով, եւ այլն։
բայց ամենակարեւորը որ հասկացել եմ՝ ոչ մի վեհ բան չանելով։ ընտրելով քո ուժերով մի էակ, կամ բան, ու հոգ տանելով։
հայաստանը սիրոյ կարիք ունի։ ու հոգատարութեան։
վերցրու քեզ մի մարդ ու հոգ տար իր մասին։ ու թող նա հոգ տանի քո մասին։ վերցրու քեզ մի շուն ու հոգ տար իր մասին։ առ մի պայթած շէնք, ու նորոգի, կարգի բեր, ու հայաստանում ու աշխարհում մի պայթած շէնք քիչ կը լինի։
կեանքը դա ա։ contribution֊ը կեանքին մասնակցելն ա, կեանքն աշխուժացնելը, պատասխանատւութիւն վերցնելը, ու ներգրաւուելը այլ մարդկանց կեանքի մէջ։ առանց շատ վեհ նպատակների։
էս կոնկրետ մարդու հետ ես շփւում, նա խնդիր ունի՝ դու գիտես ինչպէս օգնել։ դու խնդիր ունես՝ նա գիտի։ կարող ա դա վիրուս ա կարգչի։ իսկ կարող ա մեքենայի ապահովիչ փոխելը։ դա լիւկ սմիթի ասած չհաշուած հնա֊ն ա։
մասնակցել կեանքի մէջ՝ ամենալաւ բանն ա ինչ կարող ես անել։ ես էդպէս եմ կարծում։
#արտագաղթ #կեանք #մարդիկ #մասնակցութիւն #պատասխանատւութիւն
երբ ես կարող եմ ասել, որ
— կարող էր աւելի լաւ լինել
բայց եւ
կարող էր աւելի վատ լինել
ապա մտածում եմ, որ աւելի լաւը քիչ հաւանական էր, իսկ աւելի վատը շատ հաւանական էր, հետեւաբար բախտս ահաւոր բերել ա։
#կեանք #միտք #անկապ
իսկ ռուսաստանը գիտէ՞ք ինչ ա անում, որ զինուորների դիները չուղարկի էս ժամանակներում, եւ չխթանի խաղաղութեան շարժումները։
իրենք բերել են ճակատ ոչ միայն զօրք, ոչ միայն զէնք, այլ եւ ռեֆրիջերատորներ։
դիակները պահում են սառած, մինչեւ յարմար չլինի դրանք արդէն ուղարկել տներով։
հիմա դեռ չեն ուղարկի։ կը պահեն, կը պահեն, ու երբ արդէն կը հանդարտուի վիճակը, կը սկսեն ուղարկել։
մէկ էլ, պարզւում ա, ռդ բանակը առել ա մոբայլ կրեմատորիներ։ տէնց բաներ կան, պարզւում ա։ դրանք տնային կենդանիների մարմինները վառելու համար են ստեղծուել։ ինչի՞ ա առնում։
դէ պարզ ա, մօտաւորապէս։
ու տէնց։
#պուտին #պատերազմ #ուկրաինա #կեանք #####
էն օրը կարդում էի՝ արագացման չափիչին դիմելու համար յատուկ թոյլտւութիւն պէտք չի, եւ յաւելուածներն են դիմում, եւ կայքերը։
դրանով կարող են հասկանալ, որ զուգարանում ես, զուգարան գնալու եւ լռուելու շաբլոնները։ դրանով կարող են նաեւ լսել ինչ ա խօսւում հեռախօսի սփիքերով։ առանձին բառեր հասկանալ (դե՞ռ) չեն կարողանում, բայց լինում ա կռահել (90% ճշտութեամբ) խօսողի սեռը, եւ նոյնականացնել անձին ձայնահետքերի տուեալների բազայով։
օրինակ, facebook, instagram, whatsapp յաւելուածները միշտ են հաւաքում արագացման չափիչի տուեալները։
դիտարկիչն էլ չի հարցնում, երբ կայքը դիմում ա չափիչին, եւ կայքերը հաւաքում են արագացման չափիչների տուեալները։
այսպէս կայքերն ու յաւելուածների սպասարկիչները, օրինակ, կարող են իմանալ տեղանքդ, նոյնիսկ եթէ տեղայնացումն անջատել ես, կամ նման սարքից հեռախօսիդ մէջ չունես (որը դժուար թէ)։ հնարաւոր ա կռահել, որ դու գտնւում ես շատ այլ մարդկանց հետ միասին մի աւտոբուսի, գնացքի, կամ մեքենայի մէջ՝ արագացման չափիչները սինքրոն տուեալներ են տալու։
մօտաւորապէս նոյնը ռուսերէն։
ես այսքանը կարդալով անմիջապէս ձեռքից կը գցէի հեռախօսը, յետոյ ուշքի կը գայի, եւ կանջատէի այն ընդմիշտ։
ի՞նչ անել։ (:
ես կասէի՝ հրաժարուել ոչ ազատ յաւելուածներից եւ ծրագրակազմից առհասարակ։ այո, gg֊ից էլ։ այո, բարդ ա։ բայց բարդ ա զի դրան էք սովոր։ կարելի ա ձեռք բերել այլ սովորութիւններ։ ինձ օրինակ, բարդ ա առանց իմ նախընտրած sailfish֊ի յաւելուածների։
ամենահամարձակները կարող են փորձել ձեռք բերել pinephone pro, /e/ հեռախօս, կամ sailfish֊ի կողմից աջակցուող xperia֊ներից մէկը, եւ խնդրել ընկերներից մէկին տեղակայել սէյլֆիշ։
այդ օհ֊երը 100%֊ով չեն լուծելու գաղտնիութեան խնդիրները, բայց զգալի տարբերութիւն են տալու։
այդ լուծումներն իմաստ ունեն նաեւ նրանով, որ շատ յաւելուածներ դրանց վրայ պարզապէս չեն աշխատի։ իսկ ինչը հնարաւոր ա աշխատեցնել՝ օրինակ google֊ի մէյլը՝ աւելի լաւ ա չաշխատեցնել։
չաթերից, օրինակ, պէտք ա հրաժարուել։ անցնել ազատ հաղորդակարգերի՝ jabber֊ի կամ matrix֊ի։ բարդ բան չկայ։ ստեղ էլ բազմիցս գրուել ա։ պարզապէս քաղաքական կամք ա պահանջւում։ ու կրկին՝ ոչ թէ «մեսինջեր», այլ հանրութեան կողմից ձեւակերպուող, սահմանուող հաղորդակարգ։
ու չսպասել ազատ, ոչ կոմերցիոն յաւելուածներից ամէն «ֆիչըրները», որ ունեն նմանատիպ կոմերցիոն, հարուստ ընկերութիւնների արտադրած լուծումները։
կարելի ա փորձել պարզել, կամ եթէ չէք կարողանում՝ խնդրել ընկերներին պարզել՝ արդե՞օք հնարաւոր ա ձեր հեռախօսի վրայ տեղակայել lineageos, ու եթէ չէ՝ յաջորդ հեռախօսը ձեռք բերելիս ընտրել այն, որի վրայ հնարաւոր ա։ պատրաստ լինել, որ ձեր նախկինում օգտագործած յաւելուածների զգալի մասը դրա վրայ չի աշխատի՝ զի անիմաստ ա ունենալ ազատ օպերացիոն համակարգ, որ դրա վրայ աւելացնէք «google play services»֊ը իր լրտեսութեամբ, ու էդ նոյն յաւելուածները, որոնցից փախչում էիք։
հրաժարուել անազատ օպերացիոն համակարգերից կարգչի վրայ էլ։ արդէն վաղուց չեմ զարմանում լինուքս քշող մարդ հանդիպելիս, հակառակը՝ զարմանում եմ ուինդոուս կամ մակօս քշող մարդ հանդիպելիս։ բարդ չի, լուծումը մի քայլում ա, ձեռք պարզելու հեռաւորութեան վրայ։
օգտագործել պարզ դիտարկիչներ՝ netsurf֊ի պէս, մուտք գործել, կամ երեւի ելք գործել ջեմինի տիրոյթ։
այո, ջեմինի տիրոյթը (դե՞ռ) մեծ չի, ու շատ գրաւիչ չի՝ զուսպ ա։ իսկ netsurf֊ը ձեր իմացած կայքերի մեծ մասը ցոյց չի տալու։ բայց նաեւ չի կարողանայ աշխատեցնել վտանգաւոր կոդի մեծ մասը։
ընտրել այլ կայքեր, նաեւ օգտագործել rss ընթերցիչներ՝ առանձին ծրագրով ստանալու համար տարբեր կայքերից թարմացումները։ այդ ընթերցիչներից մէկը thunderbird֊ն ա։ բայց դէ պէտք ա ինքներդ ջանք դնէք, փորէք, փնտրէք, ընտրէք այն, որը ձեզ դուր ա գալիս։
ջանք պահանջւում ա, բայց ապրելն արդէն ջանք պահանջում ա, անկախ ապրելն՝ առաւել եւս։ եւ զոհաբերութիւններ՝ զի ձեռքբերումներն առանց զոհաբերութիւնների չեն լինում։
ձեռքբերումների համար չի լինում չվճարել՝ այդ պարզ ճշմարտութիւնը (վիճելի պա՞հ՝ ո՞րը չի), երեւի, պէտք ա սովորեցնել մանկուց՝ որ ապագայում այլ ակնկալիքներ չլինեն։
քո որոշումը ոչ միայն կարեւոր ա նրանով, որ քո կեանքն ա փոխում՝ դա քաղաքական քայլ ա, շուկայի ուղերձներից մէկը։ կարելի ա անվերջ խօսել գաղտնիութեան մասին եւ ամէն օր մտնել ֆէյսբուք՝ դա ոչ մի կերպ չի փոխի աշխարհը, իսկ կողքիններդ լուրջ չեն վերաբերուի ասածներիդ։
էական չի ինչ են մարդիկ խօսում, էականն ա՝ ինչ են անում։ նաեւ ձեզ հանդէպ։
ու տէնց։
#վերահսկողութիւն #արագացման_չափիչ #գաղտնիութիւն #անձնական_տեղեկատւութիւն #ազատութիւն #տեղեկատւութիւն #յաւելուած #կայք #համացանց #մարդիկ #քաղաքականութիւն #քայլ #ազատ_ծա #ծրագրակազմ #կեանք #ջանք #կապ
հետաքրքիր ա, ոնց ա տէնց ստացուել, որ տիեզերքում սփռած լիքը էներգիա արտադրող կայաններ կան։
ո՞ւմ համար են արտադրում էներգիան։
ոնց որ յատուկ ցանած լինեն, այն յոյսով որ գուցէ մի քանի տեղ կեանք առաջանայ ու սպառող լինի։
#տիեզերք #կեանք #էներգիա #աստղ
մի օր կը գրեմ «սայնֆելդ»֊ի մասին ձօն, իսկ այսօր մի երկու բան՝ «սանձի՛ր քո էնտուզիազմը»֊ից՝
այնտեղ շատ ա լինում, երբ մարդիկ վատն են ենթադրում այլ մարդկանց մասին, իսկ թեթեւ չարաճճիութիւնը չափազանց լուրջ են ընկալում, ու «մեղաւորի» հանդէպ շատ խիստ են լինում, ջանում են բոլորով պատժել։
նման գիծ միշտ դիտւում ա նաեւ «սայնֆելդ»֊ում, բնականաբար։
ու դիտելով «սանձիրը» հասկացայ, որ ես էլ նման անվստահութիւն ունէի՝ սխալ հասկացուած, դատուած լինելու, ու դեռ ունեմ՝ բայց շատ աւելի քիչ, զի ինձ սղոցել հանել եմ էդ վտանգաւոր մարդկանց շրջապատներից, գործի տեղում ոնց որ օկ ա, ու ստիպուած չեմ լինում նման մարդկանց հետ շփուել։
լարրի դէյւիդը սերիալում էս կամ էն պատճառով հա ստիպուած ա լինում նման մարդկանց երէսել, ու երէսելու պատճառներն էլ բաւական շատ են։
սա նաեւ այն մասին ա, ինչքան ես, չնայած, ինձ սոցիալ եւ շփուող եմ համարում՝ չեմ հանդուրժում լիքը ձեւի շփում, ու լիքը մարդու, ու հեռու եմ մնում, ի տարբերութիւն լարրիի։ լարրին, ինձ թւում ա, շատ աւելի լիբերալ ա ու ընդունող, ու բոլորի հետ շփւում ա, բոլորին շանս ա տալիս, միաժամանակ փորձելով արժանավայել լինել, ու հետեւաբար հա անկապ իրավիճակների մէջ ա յայտնւում ու նեարդայնանում։
նաեւ, շատ կարեւոր ա այն, որ մարդիկ շատ բան են ուզում, ու շատ շատ շատ խնդիր չէր լինի, եթէ սանձէին նաեւ իրենց ցանկութիւնները։ մի քիչ։
իսկ վատը ենթադրելը լաւ ստրատեգիա չի՝ հէնց քեզ համար։ միշտ լաւ ա մինչեւ վերջին հնարաւորութիւնը լաւը ենթադրել մարդկանց մասին։
#սերիալ #մարդիկ #լարրի_դէյւիդ #սանձիր_քո_էնտուզիազմը #սայնֆելդ #զայնֆելդ #կինօ #ֆիլմ #արուեստ #կեանք #հանդուրժողականութիւն #շփում #ազատականութիւն
#կեանք
@{ ծիկրակող կ․ ; tanamasi@spyurk.am} 19.09.2020, 9:08:35
տելեյի ալիքումս, հենց որ գրառում եմ անում մի քանի հետևորդ ջնջվում են ։Ճ, երբ տարիներով ոչ մի բան չեմ գրում ոչ մեկ չի հեռանում։ կյանք ին ը նաթշել
#բոյս #ֆոտո #ժապաւէն #կեանք
@{ Katie shoots film (unofficial) ; curatingcuteness@spyurk.am} 5/2/2020, 4:03:18 PM
Peeping Out.
Fujicolor Industrial 100 業務記錄用, Nikon FM
#filmphotography #flowers #fujicolorindustrial100 #nikonfm #singapore posted by pod_feeder_v2
որ ասում են՝ կարո՞ղ ա վիրտուալ իրականութեան մէջ ենք ապրում՝ մտածում եմ՝ դէ նայած որը սահմանենք կարծական, կամ իրական։
օրինակ, այսօր մենք գիտենք որ ամենատակի շերտում ունենք դաշտեր։
մասնիկներն արդէն՝ այլ աբստրակցիայի շերտում են։
մենք ապրում ենք լրիւ այլ շերտում՝ ոնց որ qt֊ով գրած միջավայր, որից լիքը լէյերներ կան մինչեւ մեքենայական կոդ ու թուանշային դիզայն։
ու դէ մեզ համար սա իրական եւ կարեւոր ա՝ նոյն ձեւ, ինչպէս մարիօյի համար իր աշխարհն ա իրական՝ պիքսելէյթդ եւ երկչափանի, բայց միեւնոյն ա՝ կարեւոր, եւ իր աշխարհի շրջանակներում եթէ կպնի վնասող էակներին, կամ ընկնի փոսի մէջ՝ կը մեռնի։ ու դէ ունի էնքան կեանք։
իսկ մեր աբստրակցիայի շերտում՝ մեզ պէտք ա օրինակ տուն, որը հա, էլի դաշտեր են, բայց դէ էդ չի նշանակում որ պէտք չի։ ու եթէ ինչ֊որ գիշատիչ գայ ոտքդ բռնի՝ չես ասի՝ դաշտեր են՝ աւելի լաւ ա չբռնի։ զի մեր վերացարկման շերտում ա։
#իրականութիւն #դաշտեր #աբստրակցիա #վերացարկում #կեանք #տիեզերք #աշխարհ #ծրագրաւորում
ես ուզում եմ մարդիկ գիտակցեն, որ, եթէ — դուք ունէք ծնողներ, կամ գոնէ մէկին — իրենց հետ վատ չէք, շփւում էք, կիսւում էք, երբեմն էլ հասկացուած էք զգում — ունէք կրթութիւն — չունէք հացի սուր խնդիր — ունէք տանիք — ջուր, էլեկտրականութիւն։ — ունէք փորձ անելու հնարաւորութիւն — մասնագիտական, հոբբիի գործի, արուեստի, ինչեւէ։ — ունէք մի քանի հոգի, որ չեն հրաժարւում ձեզ հետ շփուել։ — մի երկու համայնքի հետ կապի մէջ էք, քիչ թէ շատ, ու ձեզ էնտեղից չեն տշում։ (հասկանում եմ, որ կարող ա զզւում էք եղած համայնքներից, բայց առանցքայինը այս կէտում՝ տշուած չլինելն ա) — ծնողները, մօտիկները առողջ են, անընդհատ խնամքի կարիք չունեն։ — դուք ընդհանուր առողջ էք, կարողանում էք ինքնուրոյն լիքը բան անել։ — ունէք ինտերնետի կուլտուրա, գրելու կուլտուրա, մտքեր ձեւակերպելու կուլտուրա։ — չունէք կասկած որ ձեր երեխաները կրթութիւն ստանալու խնդիր չեն ունենայ։
դուք արդէն մարդկութեան մէկից երեք ամենայաջողակ, ամենաբախտաւոր տոկոսում էք։ զգացէ՛ք դա։
ես հասկանում եմ, որ մարդու լաւ֊վատ զգալը սանդղակի պէս ա։ դիցուք՝ մէկից հարիւր։ ու մարդիկ, երբ վատ են զգում իրենց, նրանից ա, որ իրենց թւում ա, որ սանդղակի ամենացածր մասում են գտնւում։ կարող ա այդպէս թուալ՝ երբ շրջապատն աւելի յաջողակ ա, քան դու։ հարեւանը, կամ էլ։ դա շատ նման ա էն մտաւոր բայասին, երբ արծաթէ մեդալ ստացողները՝ ամենադժբախտն են իրենց զգում, իսկ բրոնզ ստացածները՝ շատ երջանիկ են, որ դրան հասան։ արծած ստացողը չի ջոկում, որ նա աշխարհում ամենայաջողակ մարզիկներից ա։ նա զգում ա, որ ոսկին, որ այնքան մօտ էր, պլստած մատների միջից, երբ արդէն շօշափելի էր։
երբ խօսում էի ամերիկացիների հետ, իրենք յաճախ շատ ֆրուստրացուած են իրենց քաղաքական եւ տնտեսական վիճակից։ ահաւոր վատ են իրենց զգում թրամփից, արտաքին պարտքից։ ու ինչ էլ չասես էդ մարդուն, նա կասի՝ մեզ մօտ աւելի՛ վատ ա։ ու շատ բարդ ա մանրամասն բացատրել, որ գիտես, արտաքին պարտքը համեմատած ձեր հնա֊ին, էդքան էլ վատ չի, որ սերժը աւելի վատ ա, քան թրամփը, որ պատերազմի վտանգը, երբ նահանջելու տեղ չունես՝ շատ աւելի վատ ա, քան ամն֊ի պէս զինուած գերտէրութիւն լինելը։ շատ շատ աշխատանք ա պահանջում, ու մարդուն շատ բարդ ա լինում դա ըմբռնել, որովհետեւ չէ՞ որ նա իրեն արդէն սանդղակի ներքեւները տեղաւորել ա։ ու արդէն ըստ էդ իր տեղի էլ իրան զգում ա։
ես կարծում եմ, արժի հասկանալ, որ այսօրուայ տարածքի եւ ժամանակի մէջ, այսօրուայ աշխարհի, մարդկութեան մասն ենք, ու այսօրուայ աշխարհում, մենք բնաւ վատ չենք։ մենք բնաւ վատ չենք համեմատած հէնց մեր հարեւանների՝ վրաստանի եւ ադրբեջանի, ում հետ կարող ենք համեմատուել, բնաւ վատ չենք համեմատած թուրքիայի ու իրանի՝ իհարկէ իրենց տնտեսութիւնն ա հզօր, բայց ժողովրդավարութեան մէջ շատ աւելի քիչ հեռանկար ունեն, քան մենք։ ու ամէն մէկս առանձին առանձին պիտի հասկանայ, որ համ իր համաքաղաքացիների մէջ ա լիազօրուած, թէ չէ նա սփիւռքռում չէր լինի, օրինակ, սփիւռքում լինելն ու քո վատ կեանքից գրելը այն մասին ա, որ դու համ կիրթ ես, համ ունես տանիք, համ չունես հացի սուր խնդիր, համ ունես գրելու կուլտուրրա — կարճ ասած երկրի էլիտա ես։ յեղափոխութիւն արած մարդն ես։ հհ հպարտ քաղաքացիների մէջ ամենահպարտներից մէկը պիտի որ քեզ զգայիր։ զի աշխարհը բարդ տեղ ա։ ծանր տեղ ա։ ու օկ, չեմ ասում պիտի երջանիկ լինես։ զի մարդ ես։ ու մարդու կեցութիւնը հեշտ բան չի։ կրթութիւնն էլ կարող ա վելտշմերցի բերի, պլիւս մի քիչ մազոխիզմ, ու դա շատ գրաւիչ ա։ այն էլ՝ եթէ քո իսկ խնդիրները կարող ես լուծել, սկսելով սենակից, կամ քեզ սենեակ ստեղծելուց, ապա աշխարհի խնդիրները դժուար թէ։ ու դէ եկէք լինենք իրատեսական։ հասկանում եմ, որ կարելի ա լինել մի քիչ տխուրոտ, զգալով աշխարհը։ բայց եւ չի կարելի չզգալ էդ շքեղութիւնը, էդ լիազօրութիւնները որ ունես։
ստեղի զգալի մասը ձախական հակումներ ունի երեւի։ ու դէ շատ լաւ ձախական հոլովակ կար, ուր ամն֊ում ռանդըմ մարդկանց հաւաքել են, ու ասում են։ քայլ առաջ արէք նրանք, ով երբ մեծանում էին, ջուր ունէին տանը։ քայլ առաջ արէք նրանք, ով… եւ այլն։ ու էդ շատ տպաւորիչ հոլովակ էր սոցիալական անարդարութեան մասին։
ես ձախ չեմ, այն առումով, որ ես չեմ կարծում որ սոցիալիզմը սոցիալական անարդարութեան լուծումն ա, բայց ես գիտեմ, որ այդ սոցիալական անարդարութիւնը կայ։ ու ես սուր եմ ընկալում այն։
ու եթէ դուք զարգացած մարդիկ էք, էմփաթիա ունեցող մարդիկ էք, կամ կարծում էք որ էդպիսին էք, ապա խնդրում եմ, ձեզնից հանէք ձեր քթերը, հասկացէք որ լիազօրուած էլիտա էք։ որ աշխարհի ամենայաջողակ ու բախտաւոր մարդկանց մէջ էք։
ու ապա ամօթ ա նուալը, երբ էդքան աւելի վատ վիճակում մարդիկ կան։ հաւաքէք ձեզ, ու ջանացէք նէնց անել, որ լինէք արժանապատիւ։ ու ինչ֊որ բան անէք ձեր կեանքերի հետ, որ վատ չլինէք։
#մարդիկ #դեպրեսիա #աշխարհ #լիազօրութիւն #շքեղութիւն #կեանք #էմփաթիա #էգոիզմ #բախտ #յաջողութիւն
https://www.youtube.com/watch?v=8GQZuzIdeQQ
նա շատ կարեւոր բան ա ասում նաեւ դրիֆթերների մասին։ ես էլի նոյնի մասին եմ, բայց՝ ռսս չօգտագործելը՝ դրիֆթուել ա, ֆբ ու տելե լինելը՝ դրիֆթուել ա։ գոնէ իմ ու շատ շատ շատ մարդու համար։ խաղալն ա ուրիշների պարտադրած կանոններով։ պարտադրած խաղեր։ #համացանց #կեանք #ազատութիւն
ու ահաւոր կարեւոր բան ա նաեւ ասում արժէքների մասին, ու իթ ես դա զգացել եմ գրեթէ մանկուց։ եթէ չեմ ջոկել, որ որոշակի ընտրութիւն պարտաւոր եմ անել արժէքի պատճառով, ապա հաստատ ջոկել եմ, որ որոշակի ընտրութիւն չե՛մ կարող անել արժէքի պատճառով, ու դա որոշիչ ա դարձել որ ես անեմ ինչ֊որ ձեւ, քանի որ այլ եւ հնարաւոր չէր ինձ համար։
#արժէք #ընտրութիւն
քամին գրել էր, թէ տեսնես ինչի՞ մեզ մօտ մի երկու հոգի են, ով տեքնիկական գրառումներ են անում, ընդամէնը։
իթ մասնաւորապէս այն պատճառով, որ կուլտուրա չունեն, մասնաւորապէս այն պատճառով, որ արտայայտուող ու կիսուող չեն, բայց, պակաս կարեւոր չի այն, որ հայերը լռելեայն շատ ընտանեկան են, ու պետերսոնի ասած «կեանքն» ունեն։
իսկ արեւմուտքում միջավայր ստեղծողների զգալի մասը կպած աշխատող են՝ փողով, կամ իրենք իրենց համար, էականն այն ա, որ «կեանք» չունեն։
ով «կեանք» ունի, հազուադէպ կը նախընտրի աշխատել թէկուզ բլոգային լաւ ու ծաւալուն հրապարակման վրայ, էլ չեմ ասում, ազատ նախագծի։ նոյնիսկ փող ստանալով, քիչ հաւանական ա, որ գործից դուրս գիրք կը գրի։ ըստ երեւոյթին, կը նախընտրեն ընտանիքը, կամ ընկերների հետ հանդիպումները։
ահագին բնական ա։
ու շատ լաւ բռնում ա հայերի՝ կանանց «կեանք» ասելուն։
զի եթէ պատասխանատւութիւններ «կեանք» ունի, բայց ուզում ա շատ աշխատել, կամ կեանքը չի թողնի՝ կապտակի, կը բերի իրեն կեանքի գոտի, կամ կուղղի իր աշխատանքն օգտակար տեղ, ասենք գրքից, իսկապէս, գոնէ շահոյթ ստանալ ա լինում։ որը կեանքին նպաստաւոր ա՝ շահոյթը կարելի ա ծախսել։
իսկ անկապ բլոգ գրառումներ֊բան, կամ ինչ֊որ ազատ ծա, էդ կեանքին պէտք ա դուր չգայ։ ոչ մասնակցութիւն ունես կեանքի կեանքում, ոչ էլ փող ես բերում։ անիմաստ ես դառնում։
ու դէ եթէ եւ չապտակի, եւ այստեղ, եւ այնտեղ, կեանք ունեցողը շատ մոտիւացիա ու ռեսուրս չի ունենայ հանրօգուտ գործերի համար։ հանրօգուտով կեանք չունեցողներն են զբաղւում։ իսկ այնտեղ չընտանեկան ու չախպերական մարդիկ տոկոսային յարաբերակցութեամբ շատ են։
ի դէպ ասեմ, որ ինձ համար, յարաբերութիւն (ներառեալ ընկերական) ստեղծելու լոգիստիկական խոչընդոտ ա հանդիսանում մարդկանց «կեանք» ունենալն ու ընտանեկան լինելը, բարեկամներին կապուած լինելը։
զուտ լոգիստիկական, ոչ մի այլ բան։ #կեանք #պետերսոն
ֆլիքրում ով ինձ լայքում ա, գնում եմ, տեսնեմ ի՞նչ են նկարում, լայքելս չի գալիս, չեմ լայքում։ իսկ ում լայքում եմ, ում նկարները հաւանում եմ, իրենք ինձ չեն լայքում։
տէնց էլ կեանքում ա։
#կեանք #միշտ
շախմատ խաղացող ծրագրերը երկու ձեւ են լինում։ դէ շախմատը լաւ բարդ ա, ու մի երկու դար ա բոլոր խաղերի (դէ բակի խաղերի չէ) պարտիաները գրում են, ու երկու համընկնող պարտիա չի եղել։ ահագին կեանքի պէս ա, չհաշուած այն, որ կեանքն աւելի բարդ ա։
վերադառնանք, դէ երկու տեսակի կան՝ որ ստրատեգիա են հաշւում, ու որ քայլեր են հաշւում՝ թէ սէնց անեմ, նա սէնց անի։ եթէ շատ պարզ իրավիճակ ա, խաղի վերջն ա, ապա քայլեր հաշուելն արդիւնաւէտ ա։ եթէ խաղի սկիզբն ա, ապա քայլերն հաշուելն արդիւնաւէտ չի՝ արդիւնաւէտը ստրատեգիան ա։
ու կեանքում էլ ա սէնց, երեւի։ երբ մտածում ես՝ եթէ ես էս իր զանգին կամ բզելուն արձագանքէի, լրիւ այլ կարող ա լինէր՝ էդ նման ա նրան, երբ խմած են քշում, վթար են անում, յետոյ ասում են՝ եթէ էն պահին աջ քաշէի, բան չէր լինի։ ապեր, իրավիճակն այն էր, որ դու խմած էիր, աջ քաշէիր, այլ տեղ էր վթար լինելու։
ու կեանքն ահաւոր ոչ միանշանակ ա, այդ պատճառով էլ աւելի բարդ ա ստրատեգիկ մտածել։ ու մարդիկ մտածում են հաշուելն ա արդիւնաւէտ։ իսկ արդիւնաւէտը երեւի ստրատեգիան ա։ որովհետեւ կարեւոր չի, ֆէյլ լինելու ես թէ չէ։ կարեւորն ա, ուր ես ուզում հասնել։
եթէ գնում ես թիֆլիս, ու ճանապարհին փոս ա, անիւը պայթում ա, հո չես ասի՝ երեւի սխալ էի գնում, գնամ բաքու։ անիւը փոխում ես, գնում ես թիֆլիս։
ու հա, կարող ա չհասնես։ բայց գիտես որ ճիշտ էիր անում։ անկախ նրանից ֆէյլ լինելու ես թէ չէ։
ու տէնց։
#շախմատ #կեանք #հաշուարկ #ստրատեգիա #թիֆլիս #ուղի #ճանապարհ
#աչաջուր #կատու #կատուաթ #կեանք
այն որ ասում են՝ կեանք կայ, կեանք չկայ, ես հա հարցնում էի՝ էդ կեանքը ո՞րն ա, ուրեմն ես չե՞մ ապրում, ու ահա, պետերսոնը սահմանում ա՝
you don’t need to have all these things, but you better have most of them: family, friends, career, educational goals, plans for time outside of work, attention to your mental and physical health, that’s what life is about, and if you don’t have any of those things, well then all you’ve got left is misery and suffering, so that’s a bad deal for you.
family — չէ friends — չէ career — չէ educational goals — չէ, կներես plans for time outside of work — միշտ attention to your mental and physical… — չէ։
https://www.youtube.com/watch?v=wqEsTPaUZF0
հմ, կարո՞ղ ա դեպրեսիւ չեմ, կարո՞ղ ա նորմալ ա որ շատ լաւ չեմ զգում սովորաբար։ բայց ախր նրանք, ով ունեն ընտանիք, էլ աւելի վատ պէտք ա լինեն, իրենք առհասարակ կեանք չունեն։ ընկերները լաւ ա, բայց դէ որ էսքան տարուայ մէջ չեղան, իրատեսական չի։ կարիերա — հետաքրքիր չի, ու ձեւ չունեմ։
իրականում, ես եթէ լաւ ու կայուն շփում ունենայի, էդ շատ հաւէս կը լինէր։ ես դրանից շատ լաւ եմ զգում։ բայց դէ էդ էլ իրատեսական չի, յստակ գծուած ու արդէն գիտակցուած պահանջների պատճառով։
մնում ա մտնել վիդեօ սեթինգս ու սաթուրէյշնը սարքել զրօ։ #պետերսոն #կեանք
#չարամիտ #թշուառ #ապարդիւն
ուժ չունեմ թարգմանելու՝
one of the things Carl Jung said is that you’re in the story, whether you’re know that or not. And then he made two nice comments about that, if it’s someone else’s story, you probably gonna get a bit part, and that might not be the one you want, and if it’s a story you don’t know, it might be one with a really bad ending, or may be it’s a bad period with the worse ending. And if you don’t know what the story you’re living out is, may be that’s the one? May be you got that from your mother, you got that from your grandmother, you got that from your aunt, or god only knows where you picked it up, cause you pick up things like mad, cause that’s what human beings are like.
So may be you’re living a malevolent tragedy unconsciously.
And then one thing you might ask yourself is how wretched and miserable is your life? Let’s add futile to that. How wretched, miserable and futile is your life?
https://www.youtube.com/watch?v=Ry4TMavMFFA #պետերսոն #կեանք #իւնգ #անգլերէն #պատմութիւն
մէկը գրել ա, որ գուցէ նա չի ուզում գնալ քնել, քանի որ քունն ըստ իւնգի մահ ա, իսկ մահանալ առաւել եւս չես ուզում, եթէ չես ապրել։
ես էլ յիշեցի երկու բան․ մէկը՝ որ գարգրոնը՝ մաստոդոնի հիմնադիր դեւելոփերը, նման բաներից ա բողոքում, դէ նա փախած ներդ ա, նա հաւանական ա որ այդ «ապրելը» չի զգում։
ու նաեւ մէկն ինձ ասել ա՝ այո, այդ պատճառով եմ ես շատ քնում, դա տենց մի տեսակ ժամանակաւոր ինքնասպանութիւն ա։
#քուն #մահ #կեանք
Եթէ այլ մարդիկ չեն հասկանում մեր վարքագիծը՝ ապա ի՞նչ։ Իրենց պահանջը, որ մենք պէտք է անենք միայն այն, ինչ իրենք հասկանում են՝ մեզ թելադրելու փորձ է։ Եթէ մեզ ընկալում են «ասոցիալ», կամ «ոչ բանական», ապա թող այդպէս ընկալեն։ Սովորաբար իրենց նեղացնում է մեր ազատութիւնը եւ մեր ազատ լինելու խիզախութիւնը։ Մենք ոչ մէկին բացատրութիւն կամ հաշուետւութիւն տալ պարտաւոր չենք, քանի մեր գործողութիւնները չեն վնասում իրենց կամ խախտում իրենց սահմանները։
Քանի՞ կեանք է կործանուել այդ «բացատրելու» պահանջով, որը ենթադրում է, որ բացատրութիւնը պէտք է լինի «հասկացուած»՝ այսինքն վաւերացուած։ Թող քո քայլերը դատեն, եւ քո քայլերից՝ իրական մտադրութիւնները, բայց իմացիր, որ ազատ անձը պարտաւոր է բացատրութիւն տալ միայն ինքն իրեն՝ իր բանականութեանը եւ իր գիտակցութեանը, եւ մի քանիսին, ով ունի արդարացուած բացատրութեան պահանջ։
Էրիխ ֆրոմ, «Լինելու արուեստը» գրքից։
#ազատութիւն #մէջբերում #բացատրութիւն #գիրք #մարդիկ #հոգեբանութիւն #էրիխ_ֆրոմ #քաղուածք #կեանք #արուեստ
փղերը կենդանաբանական այգիներում աւելի երկար են ապրում, քանի որ յաճախում են ատամնաբոյժների։ կամ ատամնաբոյժներն են յաճախում նրանց։
#փիղ #կենդանաբանական_այգի #ատամնաբոյժ #կեանք
Կեանքիս մեծ մասը ես անտեսուած(իգնորուած) էի։ Շատ ուրախ էի այդ համար։ Իգնորուած լինելը՝ մեծ լիազօրութիւն է։ Կարծում եմ, որ այդպէս եմ սովորել տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում, ու արձագանքել իրադրութիւններին այլ կերպ։ Պարզապէս նայում էի աշխարհին, ոչ մի բանի պատրաստ չլինելով։
#սաւլ_լեյթեր #սաուլ_լայթեր #սաուլ_լեյթեր #լիազօրութիւն #կեանք #արուեստ #քաղուածք #լուսանկարիչ #ֆոտո #լուսանկարչութիւն
ասում է՝
օրը հարիւր անգամ յիշեցնում եմ ինքս ինձ, որ իմ ներքին եւ արտաքին կեանքը հիմնուած է այլ մարդկանց, կենդանի եւ մեռեալ, աշխատանքի վրայ, ու որ ես պէտք է գործի դնեմ ուժերս որպէսզի ինքս տամ նոյն չափով, ինչ ես ստացել եմ եւ դեռ ստանում եմ։
անգլերէն վիկիքաղուածքից
#այնշտայն #քաղուածք #կեանք
կարդալով գիրք, կամ նայելով կինո, մենք ապրում ենք ուրիշ, այլ կեանքեր։
գուցէ այդ պատճառով էլ սիրում ենք՝ թոյլ է տալիս ապրել ոչ միայն քո կեանքը։ #մարդիկ #կեանք #յերիւրանք
փաստօրէն, Լեւան Կոգուաշուիլին, ով նկարել է «Կոյր ժամադրութիւններն» ու «Փողոցային օրերը» նաեւ նկարել է «Սանթիսիմո» յոգուրտի ու «Սանտինո» կաթնամթերքի գովազդ։
#փաստօրէն #կոյր֊ժամադրութիւններ #փողոցային֊օրեր #լեւան֊կոգուաշուիլի #կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #գովազդ #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց
հերոսը՝ քառասնամեայ ամուրին, անյաջողակ, դասատու, ապրում է մօր եւ հօր հետ փոքր բնակարանում։ Մայրն եւ հայրը վրացական խանդավառութեամբ փորձում են իրեն ամուսնացնել։ Յօրինում են ինչ֊որ զուարճալի ձեւեր, բարդ բեմադրութիւններ՝ լաւ ընտանիքից աղջկայ հետ նրան ծանօթացնելու համար։ Բնական է, նա սիրահարւում է լրիւ այլ կնոջ՝ նա եւ ազատ չէ, եւ իրեն հաւասար չէ։ Արդիւնքում յայտնւում է իր ձեռքերում հարսով, ով յղի է տեղական գողականից։ Ու, ըստ ֆիլմի եզրափակիչ հնչերանգի, այն բաց է, բայց մենք հասկանում ենք, որ նա ամուսնանալու է այդ կնոջ հետ, լինելու է նրան լաւ ամուսին։ Այսինքն թւում է, որ սա անհաւատալի արկածների մի շղթայ է, այդպէս չի լինում կեանքում։ Բայց ֆիլմը զարգանում է, ու դու հասկանում ես, որ հենց այդպէս էլ կեանքում լինում է, որ մարդը երեւացող չէ, տկար արտաքինից, բայց շատ ուժեղ իր պարկեշտութեամբ, կարող է տանել այնպիսի բեռ, որ ինչ֊որ մաչո֊ի ուժերով չէ։
http://www.svoboda.org/content/transcript/26802355.html
#կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց #նիւ֊եոռք #նյու֊յորք #մոմա
«քիփ մուվին օն»
#էկրանահան #կեանք #ծրագրաւորում #ուտենց #կոդ
ոչ միայն ձրի, սակայն drm֊ից ազատ գրքերի խանութ եմ գտել, ու նոյեմբերի 30֊ին հրապարակուած գիրքն եմ կարդում։
#գրքեր #էկրանահան #կեանք #գիրք
Լեւան Կոգուաշվիլու «Կոյր ժամադրություններ» ֆիլմը ընտրուել է European Film Awards նոմինացուելու առաջադրուած 50 ֆիլմերի ցանկի մէջ։
http://www.europeanfilmawards.eu/en_EN/film/1254
http://agenda.ge/news/22758/eng
#կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց
անգլիական այգու մուտքի աստիճանների մօտ կանգնած ծերուկը ինձ դիմեց, խնդրեց օգնեմ բարձրանայ։ նա հագել էր իր ամենալաւ շորերը՝ սպիտակ վերնաշապիկ, սեւ «կասծիւմ֊շլուար» որ մասնակցի «էրեբունի֊երեւան»֊ին, իրեն ցոյց տա, ուրիշներին նայի, ներկայացուած լինի, թէկուզ գուցէ վերջին անգամ։
մտածում եմ, ինչքան կարեւոր է մեզ համար մասնակցութիւն ունենալ որոշակի տարածութիւն֊ժամանակում։
(երբեմն դա հաւաք է, երբեմն՝ խնջոյք, փաթի, կամ միջոցառում, երբեմն՝ շուկայ, կամ ափսթոր, երբեմն՝ նախագիծ, երբեմն էլ՝ փոքր օգնութիւն, կամ աւելի առօրեայ մի բան։)
նաեւ ունենք չորրորդ չափողականութիւն՝ մարդիկ։
մասնակցութիւն ունենալ կարեւոր համայնքների, նախագծերի եւ մարդկանց կեանքում։
#երեւան #մարդիկ #մասնակցութիւն #կեանք #################################################################
Մօտս հարց ծագեց․
Ինչո՞ւ կան Վանաձորեան ռոք խմբեր, ինչո՞ւ կան Գիւմրու ռոք խմբեր, բայց չկայ մեզ յայտնի Ստեփանակերտից ռոք խումբ։
Երբ միեւնոյն ժամանակ, այցելելով Վանաձոր, Գիւմրի եւ Ստեփանակերտ, անհնար է չնկատել, ինչքա՜ն աւելի շատ ռեսուրս եւ փող է դրուած Ստեփանակերտի մէջ, ինչքա՜ն աւելի կենդանի եւ բարեկարգ է այդ քաղաքը, Հայաստանի միւս քաղաքներից։ Պատերազմի հետեւանքներ Ստեփանակերտում չեն երեւում, իսկ Վանաձորում եւ Գիւմրում երկրաշարժի հետեւանքները տեսնում ենք։
Ես իհարկէ շատ Արցախցի ընկերներ չունեմ, այնտեղ երկար չեմ ապրել, ու գուցէ բան չեմ հասկանում, բայց եւ այնպէս չէ որ այլ մարզերից շատ ընկերներ ունեմ, կամ այնտեղ ապրել եմ։ Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ ոչ միայն ռոքի հետ է այս վիճակը, այլ առհասարակ, առանձնապէս հետաքրքրուող, եւ հետեւաբար զարգացած մարդիկ Արցախում քիչ են, քան այլ մարզերում։ Մեզ մօտ՝ ՀՀ այլ մարզերում, բոլորը նուագում են, բոլորո ֆոտո են անում, թէկուզ ժապաւէնով, բոլորը ինչ֊որ ձեւ ստեղծագործում են, ինչ֊որ չափով արուեստագէտ են։
Սա մեր դարաշրջանն է, կրեատիւ դարաշրջանն է։ Ինչո՞ւ այնտեղ այդպէս չէ՞։
Ես կարծում եմ, բոլորը, ով մի քիչ աւելի ոչ մակերեսային Արցախն գիտի, զգում է, որ այնտեղ ազատ չէ, լարուած է։ Որ այնտեղ շատ աւելի, քան այլ տեղեր այն Ստալինեան ոգին կայ՝ սա պետութիւն քանդող է, սա մեզ վատն է ուզում, եթէ ուրախ չէ նրանով, ինչ կայ, ապա թշնամու լաւն է ուզում, մատնիչ է։ Ու դա, իհարկէ, գալիս է այնտեղի ֆեոդալական համակարգից։ Ֆեոդալների ժամանակ կային «պրիդւորնի» ստեղծագործողներ, բայց ոչ ազատ ստեղծագործողների դասակարգ։ Եւ ռոք խմբեր էլ չկային։
Ինձ թւում է, որ պատասխանն ազատութիւնն է։ Ներքին ազատութիւնը, որը Արցախն այդպէս էլ չստացաւ մեր ազատագրական պայքարից յետոյ։
Ազատ արցախը ողջունում է ձեզ՝ գրուած է Գորիս Ստեփանակերտ մայրուղու պաստառներին։ Բայց արդե՞օք Արցախն ազատ է։ Ազատ երկիր է։ Ոչ այն ազատ երկիրը, ուր, ինչպէս սովետական երգում էր ասւում, «այդքան ազատ է շնչել»։ Այլ այն ազատ երկիրը, որ ամերիկեան ֆիլմերում են ասում ոստիկաններին։ Սա ազատ երկիր է։ Ձեռքերդ քաշիր, ոստիկան։
Ինչպէս տեսնում ենք, գործը բնաւ էլ սոցիալ տնտեսական պայմանների մէջ չէ։
Արուեստն ազատ մարդկանց գործն է։
**Ռոքը՝ պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ **
(Իհարկէ, երբ ինչ֊որ բան շատ պահանջարկ ունի, դրա որակն ընդհանուր առմամբ ընկնում է։ Քանի որ առաջանում է շատ անւորակ առաջարկ։
Երբ ասենք, շարպեյ ցեղատեսակի շունը շատ պահանջարկ ունի, ով ասես չի սկսում զբաղուել դրանց բուծմամբ, ու արդիւնքում աշխարհում յայտնւում են շարպեյին ոչ շատ նման ինչ֊որ զանազան շներ։
)
Կրկին՝ ռոքը պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ Հնարաւո՞ր է Արցախում պրոտեստ արտայայտել։ Հնարաւո՞ր է, որ արուեստն, առհասարակ, լինի ոչ քաղաքականացուած։ Ես չեմ կարծում, քանի որ կեանքը քաղաքականութեան հետ սերտ կապ ունի։ Եթէ ֆոտո ես անում, կարող ես «սխալ» բան ֆոտո անել, որ «աղբը տանից կը հանի», կամ չի բխի տեղական կապիտալիկի եւ իշխանիկների շահերից։
Եթէ երաժշտութիւն ես գրում, եւ խօսք, այդ խօսքը պիտի արտայայտի այն, ինչ դուր չի գայ իշխանիկներին, ու ժողովուրդ մանիպուլացնողներին։ Դա ակնյայտ է։
Ես չեմ ասում, որ ռոքը արգելուած է Արցախում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտն այնտեղ չի աջակցում նրան, որ ռոք խմբեր ծնուեն, աճեն եւ զարգանան։ Որ արուեստ լինի ընդհանրապէս։
Եթէ յիշում էք, Անդրէ Ժիդը իր «վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, եւ դրա շարունակութեան մէջ, շատ զարմացած էր, որ սովետում արուեստ չկար։ Որտե՞ղից լիներ արուեստ Ստալինեան սովետում, եթէ ոչ միայն ընդհատակեայ։
Արցախում երբ Վորլիքին դիմաւորող ցոյց է լինում, ակնյայտ է, որ դա իշխանութիւնների կազմակերպուած ցոյցն է, քանի որ այնտեղ ոչ մի ինքնաբուխ բան չի լինում, որը իշխանութիւնների սանկցիան չունի։ Առնուազն պիտի հաստատուած լինի մի շատ բարձրաստիճան չինովնիկի կողմից։
Արցախում բոլորը զգում են այդ ճնշուածութիւնը, իհարկէ, դեռ երբեմն գոհ են, որ գոնէ ապրում են այդ երկրում, որ կենդանի են, բայց զգում են, որ առանց սանկցիայի արուեստը չի կարող գոյատեւել, եւ չեն էլ ստեղծագործում։
Այդ իսկ պատճառով մենք ունենք այսպիսի սոց֊ռեալիզմ Ստեփանակերտի կենտրոնում։
Սովետը մօտ է։ Մեր կողքն է։ Եւ ոչ միայն հիւսիսից։ Մեր մէջ։
Եւ այնտեղ չկայ գոնէ մի քիչ ազատ արուեստ, չկայ արուեստ, որը կարելի է տեսնել Կաֆեսճեանի այգում, կամ այնպիսի, ինչպէս Բաբաջանեանի, Կարա֊Բալայի արձանն է։ Բնական է, որ այնտեղ չի կարող լինել ՆՓԱԿ֊ի պէս մի բան։
Իսկ սա, ի դէպ, մեր պատճառով էլ է։ Գուցէ այդպէս չէր լինի, եթէ Արցախն պարզապէս Հայաստանի մարզ լիներ, Լոռու ու Շիրակի պէս։ Թէկուզ գոնէ Սիւնիքի։ Գուցէ նաեւ այդպէս չէր լինի, եթէ մենք ստեղ էլ ժողովրդավարութիւն ունենայինք, ոչ թէ գըբըշնիկներ եւ նոմենկլատուրա։ Ապա Արցախի հանդէպ էլ վերաբերմունքը այլ կը լիներ, չէ՞ որ Արցախը փաստացի Հայաստանի մաս է։ Ու մեզնից է, թէ ինչ է այնտեղ կատարւում, իրենք այնքան ինքնուրոյն չեն, անկախ չեն, եւ չեն էլ կարող լինել, մենք ենք, որ նոյն Արցախի համար, իրենց ազատութեան համար, պէտք է այստեղ ժողովրդավարութիւն հաստատենք։ Ու տեսնո՞ւմ էք, արուեստից եմ խօսում, ու էլի չի լինում քաղաքականութեան կողմ չգնալ։ Քանի որ կեանքը քաղաքականութիւն է, իսկ արուեստը կեանքի մաս է։
եւ այդպէս
նու հա, այս նիւթը կարող է կապիտալիստական թուալ, բայց իրօք, ո՞վ էր խօսում փողի մասին։ նա չի խօսում փողի մասին։
դուրս գալիս է այն մասը, ուր ասում է՝ չես անում, քանի որ գիտես, որ վեհ բան չես անի, ու ապա ոչ մի բան էլ չես անում։ իսկ երբ անում ես, ապա շրջապատուած ես նրանցով, ով չի ուզում դու դա անես, շրջապատուած ես չաղերով, ով կը ծաղրի քո մարզուած դառնալու ճանապարհը, ծխողներով, ով կը քննադատի քո թարգելը, եւ այլն։ չլուսանկարիչներով, ով կասեն որ քո հասարակ լուսանկարները աղբ են, իսկ իրենք չեն անի, որ իրենց չքննադատեն։ բայց նա ով անի, ու անելով սովորի, ակնյայտ է, որ աւելի մեծ շանսեր ունի լաւ լուսանկարներ անելու, քան նրանք, ով լուսանկարներ չեն անում։
#կեանք #կամք #կապիտալիզմ #հասարակութիւն #աշխատանք #ստեղծագործում #գործ
Ի՞նչ մնաց ինձ
Կապիկ, բադ, ու խցիկ,
Ուրիշ ոչինչ։
#սէր #կեանք #ֆայրֆոքս #էկրանահան #մոզիլլա #կապիկ #խցիկ #բադ #գազանանոց #ուտենց ###
Teen Girl Shoots Beautiful and Creative Portraits of Her Pet Dogs
Ever since I set my hands on a camera, I knew I had unlocked a new dimension. One where you can expand your imagination and run for endless miles. Photography makes you look at things differently. You notice rain drops and the way the sun kisses the Earth. You breath in every moment of your life. You love to live and live to love. There is no time to waste because there is an urgency to capture each loving gesture, smile, and laugh in both humans and animals. Then every photograph becomes timeless and you smile, knowing that you hold a few split seconds in your hands. I live in a box called a camera with the lens as my window and everyday I sit on my couch watching the world outside through a different perspective. No worries, my dogs are right beside me looking at it the same way.
http://www.flickr.com/photos/jessicachuppy/ http://petapixel.com/2012/09/08/teen-girl-shoots-beautiful-and-creative-portraits-of-her-pet-dogs/
#dog #dogs #photography #photo #photos #life #beauty #շուն #շներ #կեանք #գեղեցիկ #ստեղծարար #ֆոտո #լուսանկարներ
արդյո՞ք բանական կյանքը միշտ ու ամենուր այսպես է առաջանում։
առաջանում է ամենազզվելի էակների մոտ։ ասենք ոչ թե խաղաղ խոտակերների, ոչ թե ծառերի, այլ նրանց մոտ, ով ապրում է ուրիշների հաշվին, ով թալանում է, գողանում է ուրիշների ամեն ինչը՝ բնակավայրը, ուտելիքը, ջուրը, եւ իհարկե կյանքը։ ինչի՞ համար։ էներգիա արագ հայթհայթելու։
ու արդյքո՞ք պետք է այդպես միայն բանական դառնան, հազարավոր տարիներ անցնեն, ու նոր միայն նրանցից ոմանք զգան, ինչ անկապ բան է տեղի ունենում։ ու փորձեն դուրս լինել դրանից․ ասենք, վեգի դառնան, կամ բարձրաձայնեն կենդանիների կամ անտառների խնդիրները։ որ իրենց մասին լավագույն դեպքում քմծիծաղով խոսեն։
ինչպե՞ս է քենդանիների մոտ, երբ մեկը քեզ կծում է, պտտվում ես, խայթում ես։ առանց մտածելու։ նույնիսկ մեր հոգեբաններն են գրում՝ ագրեսիան դա նորմալ երեւույթ է, ինքնապաշտպանական, առանց դրա մենք չենք կարող, դա մեր բանականության հիմքում է։
գրողը տանի, ես չեմ ուզում դա իմ բանականության հիմքը լինի, ես չեմ ուզում, երբ ինձ կծում են, հետ կծել։
հետո էլ զարմանում ենք, որ մենք չենք կարողանում առանց սահմանների ապրել։ իհարկե չենք կարողանում, քանի որ մեկ է մեկը մյուսին ճնշելու է, դիսկրիմինացիայի է ենթարկելու։ ինչի համար ասես՝ եթե ազգությունները չլինեին(չնայած մեկ է կլինեին) ապա մի այլ հատկանիշ կընտրվեր։
կյանքը պրիմիտիվ է ու մանիպուլատիվ։
երբ թռչունները իրար կտուցահարում են, կամ գույնզգույն փետուրներ են աճեցնում տպավորություն գործելու, ապշեցնելու համար։
արդյո՞ք դա ազատ ընտրության մասին է։
արդյո՞ք գովազդն է ազատ ընտրության մասին։ դա էլ է չէ՞ մանիպուլյացիա։
ես ատում եմ գովազդը։ ես զզվում եմ մարկետինգից։ ես ատում եմ մանիպուլյացիաները, ու միեւնույն ժամանակ ես չեմ կարող ատել այդ գույնզգույն փետուրներով թռչուններին, քանի որ իրենք մեղավոր չեն, որ իրենք այդ մանիպուլյատիվ կապիտալիստական աշխարհում են ապրում, ու չեն կարող, ունակ չեն, ոչ գիտակցել, ոչ փոփոխություն անել։
բայց այդ նույն փետուրներին նայելով, ես հիշում եմ գովազդը, ես հիշում եմ ինչպես են ռուսաստանում ճզմում արցունքներ, ոտնակելով նոստալգիայի կոշտուկը, ես հիշում եմ ինչպես են մարդիկ իրար կպցնում։ ինչպես են ցույց տալիս որ «լավն են»։
բնական է, որ ես լավ հասկանում եմ նրենց, ով փորձում է միս չուտել, բնական է, որ ես անտարբեր չեմ կենդանիների խնդիրներին, ու բնական է, որ ես ուզում եմ այդ խաղերից դուրս լինել։
ես նույնիսկ չեմ սիրում, երբ «կրեածիվ» բառն են օգտագործում, քանի որ այն հիմնականում օգտագործում են կամ «կրեածիվ» գովազգ/մարկետինգ անելու մասին, կամ էլ, կպցնելիս «կրեածիվ» մոտեցում դրսեվորելու մասին։
հնարավոր չէ նույնիսկ գնալ մի տեղ ու հանգիստ հաց ուտել՝ անպայման կողքի սեղանի մոտ կլինեն իրենք, ով տպավորություն են գործում միմյանց վրա իրենց «փետուրներով»։
հնարավոր չէ համացանց մտնել՝ կրկին դրանք, տեսեք ինչ լավն են։
ու այդ ապշեցնելը նույնիսկ կյանքի ոճ է դառնում։ աննկատ է կատարվում։ մարդիկ պարզապես այդպես են ապրում։ այլ կերպ չեն կարողանում։ ու չկա մեկը քաշի թեւքից, ասի մի հատ քեզ նայի, այ կապիկ։ ինչի՞ ես դու էդքան կապիկ։ ինչի՞ չես կարող մարդ լինել առանց կապիկ լինելու։
արդյո՞ք պետք է գողանանք ուրիշներից, որ ապրենք։
արդյո՞ք մեզ այդքան պետք է շոյանք որ մենք իմանանք, որ կենդանի ենք։
արդյո՞ք պետք է ապշեցնենք, որ բազմանանք։
արդյո՞ք չկա բանական կյանքի առաջացման այլ եղանակ, առանց տենց ցածր լինելու՞։
ինչի՞ մարդիկ չեն կարող լինել անկեղծ։ ինչի՞ են կպցնում իրար ու այդքան իջնում։
հա, պարզ է, շփվելու կարիք կա։ բայց ո՞ւմ հետ։ ում որ ապշեցրի՞ր։ բնականաբար, ժամանակավոր, ինչպես խցիկի բռնկիչն է ապշեցնում, ու որոշ ժամանակ էլ բան չես տեսնում։
ինչի՞ պարզապես չեն ծանոթանում ու շփվում։ ինչի՞ չեն ասում — ըհը, սենցն եմ, այսպիսի «վատ» ու «լավ» հատկություններով, այդպիսի վախերով ու ցանկություններով։ ինչ կա սա է։
չեք հավանում, ուրեմն պետք էլ չէ հավանեք։
չեք շփվում, ապա պետք էլ չէ, որ շփվեք։
չեք կարդում ինձ, ուրեմն պետք էլ չէ որ դուք կարդաք։
այդ պատճառով էլ ֆբ֊ում ձեր աչքը չեմ խցկում։ ինձ ֆբ֊ի հղումներով եկածները պետք չեն։ որ գան, անմիջապես մի հիմարություն դուրս կտան, որ տխրեմ։
ինչի՞ս է պետք։
ես էս տիպի կյանքի կանոններից դուրս եմ ուզում լինել։
ես չեմ ուզում «կրեածիվ» լինել, քանի որ դա ցածր է։
ես չեմ ուզում նվեր անել, քանի որ դա մանիպուլատիվ է։ ես չեմ ուզում ասել, տես ես ինչ լավն եմ, ես ի՜նչ նվեր արի։ թեկուզ դա լինի մի հատ տպած լուսանկար։
ես չեմ ուզում նվեր ստանալ, քանի որ այդպես ազնիվ է։
ես չեմ ուզում լավություն անել, քանի որ դա ինքնագովազդի ձեւ է լինում հաճախ։
ես չեմ ուզում գովազդի ու մանիպուլացիաների մեջ ներգրաված լինել։
ու քանի որ այլապես ոչ ոք չի խաղում, ինձ կմնա ատել բոլոր մարդկանց, քանի որ իրենք չեն կարողանում դուրս լինել այդ հետամնաց կենդանական ռեֆլեքսներից ու խաղերից։ Քանի որ անկեղծությունը մարդկանց հետ չի աշխատում։ Իրենց պետք են մանիպուլյացիաներ։
— Մանիպուլացրեք ինձ ձեր ուշադրությամբ — ուզում են իրենք— ձեր շոյանքով, ձեր փետուրներով, ձեր ստատուսներով, ձեր կարեւոր լինելով… որ մենք հիանանք ու սպառենք, ու մոտիկ լինենք աստԽին։
ես տենց չեմ խաղում։
ու տենց
Փաստորեն, Ռիդլի Սքոթը ուզում էր «Օտարից» ավելի լավ ֆիլմի հետ կապ ունենալ։
«Կյանքը՝ մեկ օրում» պետք է ծնվեր հենց այս ժամանակաշրջանում, երբ բոլորը ունեն պորտատիվ թվային ավտոմատներ, կամերաներ, ու ինտերնետ, երբ էական չէ որտեղ ես ապրում հաղորդակցվելու, գիտելիք փոխանակելու համար։
Ու իմ համար ֆիլմը այդ մասին է, կամ ես կարեւորում եմ իր մեջ հենց դա՝ մենք վերջապես ջնջել ենք հաղորդակցվելու սահմանները, հիմա ժամանակն է հասկանալ եւ ընդունել տարբերությունը։ Ու ոչ թե վերացնել այն, քանի որ այդ տարբերությունն է մեզ դարձնում հետաքրքիր միմյանց համար։
Նաեւ, ինձ դուր եկան եւ հիանալի օպերատորական աշխատանք ներկայացնող կադրերը, եւ լավ մոնտաժը, եւ անկապ մարդկանց նկարված կադրերը։
Դա այն մասին է, որ մենք այժմ ունենք երկուսն էլ։ Մենք ունենք թույլ արհեստով, բայց հավես բովանդակությամբ արժեք ներկայացնող մեդիա։ Ու մենք ունենք բարձր արվեստ ու արհեստ կերտելու հնարավորություն՝ Աֆղանստանի լուսանկարիչը միշտ ունի իր հետ երկու խցիկ, կոշիկ մաքրող Ասիացի երեխայի ամենասիրված առարկան իր լափթոփն է։ Դա «մեկ լափթոփ ամեն երեխային» ծրագրի արդյունքն է, շատ էժան լափթոփներ ոչ հարուստ երկրների համար։ Ու այդ երեխան մեկնաբանում է, ինչի համար է այն թանկ՝ որովհետեւ նա կարդում է Վիքիփեդիա, (ինչպես թարգմանեցին մեր գրագետները՝ Ուիքիփեդիա), այնտեղ կա հետաքրքիր տեղեկատվություն մաթեմի մասին, ու դա փաստացի ամենամեծ գրադարանն է։
Ինձ դուր չէին գալիս «կյանքի» մասին մասերը։ Այն, ինչ մենք կյանք ենք համարում։ Ինձ չէին հուզում ծննդաբերությունները (նույնիսկ ընձուղտների), ինձ հետաքրքիր չէր ինչպես են հիանում փոքր երեխաներով, կամ ճուտերով, ինձ տհաճ էր, երբ եփված բադի ճուտով ձու էին ուտում, ինձ տհաճ էր, երբ կով էին մորթում։
Որովհետեւ դա մարդկային կյանքի մասին չէ։
Դա կենդանական կյանքի մասին է։
Իսկ մենք բանական ենք ապրում։ Ու ինձ հավես չի թվում այն էտապն որ մենք անցել ենք։
Ինձ հավես չի թվում դա բնավ։
Սակայն ինձ ահագին դուր է գալիս, օրինակ այս կադրը՝
Դա մարդկային կյանքի մասին է։
ի՞նչ է նավակը։ Դա մոդելավորում է, դա կոնստրուկցիա է, դա ինժեներական միտք է։
Նաեւ դա երազանք է, դա հետազոտություն է, դա նորը իմանալու ձգտում է՝ հետաքրքրասիրություն։
Ինձ հետաքրքիր չէին ամուսնությունները, նույնիսկ այն տժժոցներով, ու Էլվիսներով, բայց դա արդեն ավելի մարդկային է, քան ծննդաբերությունը։ Որովհետեւ այնտեղ մշակութային էլեմենտներ կան։
Ինձ շատ դուր եկավ երբ այն սեւամորթ աղջիկը ցուցադրելով ինչպես է ընդունված իրենց մոտ չոքել տղամարդկանց առջեւ, երբ նրանք երկուսով ծիծաղեցին բացատրեց՝ «սա մշակույթ է»։
Ու դա ֆիլմի երկրորդ ամենակարեւոր մասն է իմ համար՝ մշակույթը ու տարբերությունը։
Մենք հաղորդագցվում ենք, մենք ունենք բավականին նման հարդ, բայց մեր սոֆթը բավական տարբեր է։ Ու ոչ մեկիս դուր չի գա, որ մեզ ասեն՝ «քո ապրելու կերպը սխալ է, ճիշտը այս մեկն է»։ Ապա մենք պետք է սովորենք «հանդուրժել» ու ընդունել այլ մարդկանց, այլ մշակույթները, ու ուրախանալ որ նրանք կան։
Բայց ես կարծում եմ, որ չի կարելի բացառել որ կա հետամնացություն։ Որ այսօրվա աշխարհում հիմարություն է կետ սպանել «տղամարդ» դարնալու արարողությունը, ծեսը կատարելու համար, ինչպես անում են Իսլանդիայում։
Որովհետեւ ժամանակակից վեհը դա կետ սպանողը չէ, ժամանակակից վեհը կետ պաշտպանողն է։
Ու չի կարելի կետերի սպանությունները արդարացնել ազգային ծեսերով՝ դա արդեն ազգայինից դուրս է, կետերը մեր ընդհանուրն են։
Այսպես, այն ինչ կապ ունի սպանությունների հետ, քիչ քիչ դառնում է ավելի ապազգային, ավելի ընդհանուր։ Ոչ ոք չի հանդուրժի երկիր, ուր մարդ սպանելը ազգային ծես է, ու պետականորեն աջակցվում է։ Շուտով չի լինի երկիր, ուր մարդու իրավունքների խախտումներն են «նորմ» որովհետեւ շփման ընթացքում մարդիկ կզարգանան, ու կհասկանան, որ դա ժամանակակից նորմ չի կարող լինել։ Դա այլեւս նորմ չէ։ Ու «երկիր քանդել», «գրանտ ուտել» ձեւակերպումները իրենց սպառել են։ Զարգացումը կարելի է միայն դանդաղեցնել, բայց չի կարելի ընդհատել։ Այն էլ մեր դեպքում, ուր ոչ զարգացումը ազգի համար տապալում է, մահ։
Այնուամենայնիվ ես չեմ կարծում որ ֆիլմը պատրաստողները առանձնապես լավ գիտակցում էին այն, ինչի մասին ես գրում եմ։ Նախ, դա իմ ընկալումն է, ու նրանք պարզապես ժամանակակից մարդիկ են, ովքեր կրում են ժամանակակից արժեքներ, գուցե չգիտակցված։
Այսպիսի ֆիլմերը հիմա «մոդա» են, արվում են, նոր, հանուն մարդու տեքնոլոգիաների դարաշրջանի առաջին ֆիլմերը պետք է այսպիսինը լինեին։ Այս մեկը պարզապես լիամետրաժ էր։
Ու բնական է, որ այ ֆիլմը կա օնլայն, կարող եք հենց այժմ դիտել։
ու տենց