ջորդան պիտերսոնը զրուցում է կարլ մարքսի հետ։
աբ֊ի միջոցով ստացուած նկար։
#պիտերսոն #պետերսոն #մարքս #արուեստ #նկար #աբ #անախրոնիզմ #անաքրոնիզմ
պիտերսոնն ինչ֊որ սէնց բան էր ասում, որ հասկանալու, ընկալելու համար պէտք ա լինում որոշութիւնն (լուծաչափը) իջեցնել։
պիքսելարտն էլ էդ մասին ա՝ ցածր որոշութեան պատկերների։ (:
#պետերսոն #պիտերսոն #լուծաչափ #որոշութիւն #պիքսելարտ
ահաւոր լաւն ա բիլիւի՝ պիտերսոնի հետ զրոյցը՝ https://www.youtube.com/watch?v=6_IGHMSsdD0
բնաւ չզգացի ոնց երկու ժամն անցաւ։
ու պիտերսոնն ստեղ անկեղծանում ա ու յուզւում ա։
#պետերսոն #պիտերսոն
պետերսոնին ոչ ոք չի քաշում։ #պետերսոն
իսկ պետերսոնը էլի հիերարխիաներից էր խօսում, ու պատմում էր, որ կայ կոմպետենտ լինելու հիերարխիայի աստուած՝ օսիրիսն ա, ու կայ ուժի֊բռնութեան հիերարխիայի աստուած՝ սեթն ա։ ու որ սեթը յետագայում քրիստոնէութեան մէջ դառնում ա սէյթըն։
որպէս ուժի֊բռնութեան հիերարխիա պետերսոնը մաֆիան էր օրինակ բերում։ ու որ լսում էի, մտածեցի, որ սերժենց հիերարխիան էլ էր դա։ ու որ կարծես թէ էս պահին կոմպետենցիան անհամեմատ աւելի կարեւոր ա, քան ով ում ախպերն ա։ որը, նաեւ բխում ա ազգային շահերից/ազգայնականութիւնից։ բայց մարդկանց էդ հետաքրքիր չի, իրենք ուզում են կեանքի մակարդակը կտրուկ բարձրանայ, իսկ թէ որ հիերարխիայի մէջ են ապրում՝ սատանայի, թէ չէ, իրենց հետաքրքիր չի։
#պետերսոն #քաղաքականութիւն #մարդիկ #ազգայնականութիւն #փիլիսոփայութիւն #կրօն
#պետերսոն
այստեղ պետերսոնն ասում ա, որ յատուկ իրան սովորեցրել ա ելոյթների ժամանակ ունենալ սքեթչ ինչ ա ասելու, ու հնարաւորինս չդիմել իրան։ #պետերսոն
մարդկանց պէտք ա արագութիւն։ էդ պատճառով չենք կարող ասենք քշել վիրտի սիփիուն։ պրոցեսորները պէտք ա օգտագործի քեզ, ու պէտք ա վիճակագրութիւն հաւաքեն, որ ստեն, ու որ վիճակագրօրէն արագ աշխատեն։ կոմպիլեատորը պէտք ա ստի, ու գեներացնի կոդ, որը չի համապատասխանում քո գրածին։ օպերացիոն համակարգը պէտք ա ստի՝ յիշողութեան հատուածին ցուցիչ տայ, երբ յիշողութիւն չունի։ ու այդպէս բոլոր շերտերում #բոլորը_ստում_են։ #ահաւոր ա ու քաղաքականութեան մէջ ա տէնց։ ինչքան շերտ կայ՝ բոլորն իրար ստում են։
էսօր նիկոլին թիւ են ասում, նա ասում ա՝ էդ ճի՞շտ թիւ ա, ասում են՝ հա, ասում ա՝ յուսով եմ որ հա։ ու պետերսոնի ասած՝ «միշտ ասա ճշմարտութիւնը։ կամ գոնէ մի ստի»֊ն առաւել եւս գրաւիչ ա։
#տտ #տեքնոլոգիաներ #քաղաքականութիւն #մարդիկ #սուտ #պետերսոն
https://www.youtube.com/watch?v=0CLBbPISlvU #մարդիկ #պետերսոն #մահ #խնդիրներ #ինքնասպանութիւն #լուծում
էն որ պետերսոնն ասում ա՝ հօրդ թաղման ժամանակ ամենաօգտակար մարդը եղիր, մարինէն լրիւ դա էր։
հիանում եմ։
#պետերսոն
ինյպէս ասաւ պետերսոնը, ամէն չաթ թերափեւտիկ ա, եթէ թերափեւտիկ չի՝ չաթ չի։
#չաթ #պետերսոն
https://www.youtube.com/watch?v=Zv0029eZ5z8 #ստուեր #պետերսոն
https://www.youtube.com/watch?v=KW75txs13SM
#պետերսոն #հարրի_փոթեր #մարդիկ
այն մասին ինչու սկանդինաւիայում տղաների ու աղջիկների հետաքրքրութիւնները ամենաշատն են տարբերւում։
https://www.youtube.com/watch?v=0NyBt3gYJyw #հաւասարութիւն #պետերսոն
https://www.youtube.com/watch?v=0qTTxT2Yeqo #ստալին #պետերսոն #խսհմ #մարդիկ
սա էլ այքիւ֊ի մասին զրոյցն ա, որ մէջբերում էի՝ https://www.youtube.com/watch?v=41QtX6Mdojw
ասում ա, երբեք չես մտածի, որ թուղթ ծրարի մէջ դնելն էդքան բարդ ա, մինչեւ չտեսնես մարդն ինչքան ա տանջւում դա անելիս։ #պետերսոն
քամին գրել էր, թէ տեսնես ինչի՞ մեզ մօտ մի երկու հոգի են, ով տեքնիկական գրառումներ են անում, ընդամէնը։
իթ մասնաւորապէս այն պատճառով, որ կուլտուրա չունեն, մասնաւորապէս այն պատճառով, որ արտայայտուող ու կիսուող չեն, բայց, պակաս կարեւոր չի այն, որ հայերը լռելեայն շատ ընտանեկան են, ու պետերսոնի ասած «կեանքն» ունեն։
իսկ արեւմուտքում միջավայր ստեղծողների զգալի մասը կպած աշխատող են՝ փողով, կամ իրենք իրենց համար, էականն այն ա, որ «կեանք» չունեն։
ով «կեանք» ունի, հազուադէպ կը նախընտրի աշխատել թէկուզ բլոգային լաւ ու ծաւալուն հրապարակման վրայ, էլ չեմ ասում, ազատ նախագծի։ նոյնիսկ փող ստանալով, քիչ հաւանական ա, որ գործից դուրս գիրք կը գրի։ ըստ երեւոյթին, կը նախընտրեն ընտանիքը, կամ ընկերների հետ հանդիպումները։
ահագին բնական ա։
ու շատ լաւ բռնում ա հայերի՝ կանանց «կեանք» ասելուն։
զի եթէ պատասխանատւութիւններ «կեանք» ունի, բայց ուզում ա շատ աշխատել, կամ կեանքը չի թողնի՝ կապտակի, կը բերի իրեն կեանքի գոտի, կամ կուղղի իր աշխատանքն օգտակար տեղ, ասենք գրքից, իսկապէս, գոնէ շահոյթ ստանալ ա լինում։ որը կեանքին նպաստաւոր ա՝ շահոյթը կարելի ա ծախսել։
իսկ անկապ բլոգ գրառումներ֊բան, կամ ինչ֊որ ազատ ծա, էդ կեանքին պէտք ա դուր չգայ։ ոչ մասնակցութիւն ունես կեանքի կեանքում, ոչ էլ փող ես բերում։ անիմաստ ես դառնում։
ու դէ եթէ եւ չապտակի, եւ այստեղ, եւ այնտեղ, կեանք ունեցողը շատ մոտիւացիա ու ռեսուրս չի ունենայ հանրօգուտ գործերի համար։ հանրօգուտով կեանք չունեցողներն են զբաղւում։ իսկ այնտեղ չընտանեկան ու չախպերական մարդիկ տոկոսային յարաբերակցութեամբ շատ են։
ի դէպ ասեմ, որ ինձ համար, յարաբերութիւն (ներառեալ ընկերական) ստեղծելու լոգիստիկական խոչընդոտ ա հանդիսանում մարդկանց «կեանք» ունենալն ու ընտանեկան լինելը, բարեկամներին կապուած լինելը։
զուտ լոգիստիկական, ոչ մի այլ բան։ #կեանք #պետերսոն
իսկ էն հարցազրոյցը, ուր հելեն լիւիսի՝ պետերսոնին ուղղուած առաջին հարցն էր՝ «ինչ էք վաճառում» (what are you selling) ա։
դա ակնյայտ վիրաւորական էր, ու նոյնիսկ վիճաբանութեան շրջանակներից դուրս։ հարուած էր։
ու պետերսունն ասում ա՝ «ես բան չեմ վաճառում», ու լրագրողը կռուծիծ ա լինում, ասում ա՝ «դէ տոմսեր ես վաճառում ու գրքեր, չէ՞, ի՞նչ են ստանում քո գրքերից», ու այդ վերաձեւակերպած հարցին պետերսոնը պատասխանում ա, թէ, կարծեմ, «իմաստի եւ պատասխանատւութեան յարաբերութեան մասին քննարկումներ»։
#պետերսոն
իթ նախորդ տարածածս վիդեօ֊ի պէս դեբիլ, ու կապ չունեցող վերնագրեր յատուկ են դնում։ գուցէ դիտումների քանակն ա կտրուկ աճում։ #պետերսոն
դիսկրիմինացիայի ու պոստմոդերնի մասին
ասում ա, շատ բարդ կանոն ա, ոչ մի բան մի արա երեխու համար, եթէ նա կարող ա անել։ ու ասում ա, շատ բարդ ա, զի եթէ դու իրան երկու րոպէում կը հագցնես, նա դա կանի տասնհինգ կամ երեսուն րոպէում։ բայց էդ լաւութիւնը իրան պէտք ա անել։
ես ստեղ մտածում եմ, ինչ բարդ ա երբ ունես ինթերն, զի ես նոյն բանը կանէի անհամեմատ աւելի արագ, իսկ նա չի կարող, ու պէտք ա իրան սովորեցնես, յետոյ նորին, յետոյ նորին, ու էդ անհամեմատ աւելի ժամանակ ա տանում, քան եթէ ինքդ անէիր։
ու ասում ա, շատ ծիծաղելի ա նայել էն ֆեմինիստներին, ով ասում են, թէ գենդեր չկայ, ու միաժամանակ պահում են իրենց որպէս պաշտպանող մայր։
ու ասում ա, մայրը պէտք ա էնքան կուրորէն սիրայարուի իր երեխային, որ չշպրտի իրան պատուհանից դուրս, ու նա չի կարող խաղալ իր հետ էն հայրական խաղերից, էն որ «կարող ես, մի հատ էլ փորձի», ու էդ դերերի մասին։
https://www.youtube.com/watch?v=50FbeazFkgs
#պետերսոն
ասում ա՝ մի յաղթիր՝ https://www.youtube.com/watch?v=Ajd7doyOXe8 #պետերսոն
դու կարող ես վճարել բարձրաձայնելու համար, ու կարող ես վճարել չբարձրաձայնելու համար։ ընտրի՛ր քոնը։
ջորդան պետերսոն։ վերջն ա էս մարդը։ #պետերսոն
https://www.youtube.com/watch?v=TaAA_jkkkpU այո այո #պետերսոն
լաւի համար առաջին նախապայմանը այնպիսի շփման միջավայր ա, ուր չկայ մերժում։
https://youtu.be/mvqhSTcwIOs?t=23s #պետերսոն #լաւ
ես մի աղջկայ ասել էի որ հիմնականում անվնաս եմ։ այ պետերսոնն ասում ա, որ էդ հեչ էլ լաւ չի։ ու լաւ ա արել աղջիկը որ ինձ տշել ա։
https://www.youtube.com/watch?v=P8-fYbcCpuU
#պետերսոն
այստեղ պետերսոնը երաժշտութեան մասին ա խօսում https://youtu.be/rfGiGlNLkyY?t=10m14s #պետերսոն #երաժշտութիւն
ինձ դուր ա գալիս էդ արքետիպներին յղելու մտածողութիւնը պետերսոնի մօտ, բայց մի բան, չեմ ուզում ասել՝ համամիտ չեմ, չեմ ուզում ասել՝ դուրս չի գալիս, բայց հա, նման մի բան։
այն ոնց ա նա համեմատում կնոջը «մայր բնութեան» հետ, ինձ շատ աւելի ա դուր գալիս վերաբերուել կնոջը որպէս մարդու, ով շատ նման ա ինձ, իր վախերով, ցաւերով, հետաքրքրութիւններով, ուրախութիւններով, անհանգստութիւններով։ մարդ։ #պետերսոն
թէ չէ եթէ սենց նայենք, մենք էլ իրենց համար ենք «բնութիւն»՝ վայրի, բռի, չոր, ագրեսիւ։
այն որ ասում են՝ կեանք կայ, կեանք չկայ, ես հա հարցնում էի՝ էդ կեանքը ո՞րն ա, ուրեմն ես չե՞մ ապրում, ու ահա, պետերսոնը սահմանում ա՝
you don’t need to have all these things, but you better have most of them: family, friends, career, educational goals, plans for time outside of work, attention to your mental and physical health, that’s what life is about, and if you don’t have any of those things, well then all you’ve got left is misery and suffering, so that’s a bad deal for you.
family — չէ friends — չէ career — չէ educational goals — չէ, կներես plans for time outside of work — միշտ attention to your mental and physical… — չէ։
https://www.youtube.com/watch?v=wqEsTPaUZF0
հմ, կարո՞ղ ա դեպրեսիւ չեմ, կարո՞ղ ա նորմալ ա որ շատ լաւ չեմ զգում սովորաբար։ բայց ախր նրանք, ով ունեն ընտանիք, էլ աւելի վատ պէտք ա լինեն, իրենք առհասարակ կեանք չունեն։ ընկերները լաւ ա, բայց դէ որ էսքան տարուայ մէջ չեղան, իրատեսական չի։ կարիերա — հետաքրքիր չի, ու ձեւ չունեմ։
իրականում, ես եթէ լաւ ու կայուն շփում ունենայի, էդ շատ հաւէս կը լինէր։ ես դրանից շատ լաւ եմ զգում։ բայց դէ էդ էլ իրատեսական չի, յստակ գծուած ու արդէն գիտակցուած պահանջների պատճառով։
մնում ա մտնել վիդեօ սեթինգս ու սաթուրէյշնը սարքել զրօ։ #պետերսոն #կեանք
— պետերսոնն ասում ա, որ կրեատիւ մարդիկ սովորաբար գիտակից չեն, իսկ գիտակից մարդիկ՝ սովորաբար կրեատիւ չեն։ ինձ թւում ա, ես կրեատիւ եմ՝ բայց եւ ես գիտակից եմ։ այսինքն իմ շեֆը դժուար համաձայնի որ գիտակից եմ, բայց լիքը մարդուց որ գիտակից եմ։ տեսնես ինչի՞ց ա, նրանից ա, որ չգիտակից լինելու ձեւ չունե՞մ, ինքս իմ առաջ եմ պատասխանատու, վախենում եմ կամրջի տակ մնա՞լ, փորձում եմ շատ արկածախնդիր չլինե՞լ։
— որտեւ դեբիլ ես։
#պետերսոն #զրոյց
https://www.youtube.com/watch?v=9A9tpRGzMxAօ #պետերսոն
շատ կարեւոր բաներ ա ասում https://www.youtube.com/watch?v=6c9Uu5eILZ8 #պետերսոն
պէտք ա ասել, պետերսոնը իմ վրայ ազդում ա նենց, որ ես ինձ սկսեցի գնահատել։ աւելի շատ։ ես իրան լսում եմ, ու նա ասում ա, ասենք sleeping beauty֊ի պատմութիւնը, ու ինչպէս են կոտրւում նրանք, ով ծնողների հեղինակութեան տակից դուրս չեն գալիս, ու զգում եմ որ էդ ես չեմ, գիտեմ իմ պատմութիւնը, ասում ա էն մասին, ինչպէս են արքետիպային տղաները հերոսներ, ով պայքարում են վիշապների հետ, ու ես մի բան էլ յիշեցի մարկ ռոուլանդսից, փիլիսոփայ եւ գայլից։
նա լաւ նկարագրել էր կապիկային մտածելակերպը, սխեմաները, իրար տակ փորելը, ու նկարագրել էր գայլին, մի օրինակ տալով, ինչպէս ա փոքր քոթոթը, երբ իրեն մեծ շուն նեղացրեց, գնաց բռնեց էդ մեծ շանը, չնայած պէտք ա որ հասկանար որ իրեն կը սպանի էդ շունը, եթէ ուզի, ու տենց «ֆաք իւ», ինձ մէկ ա, ու ես մտածեցի, որ, ինչի՞ եմ ես տենց ինձ նուաստացնելով ասում, որ մաստոդոն ինսթալ անելը դէսփերէյթ քայլ էր։
արդե՞օք էն որ ես գիտեմ որ այն չի գործելու, եթէ գործելը համարենք որ լիքը մարդ օգտուի, արդե՞օք դա դարձնում ա քայլը յուսահատ։ իրականում դա հէնց նոյն գայլի քայլն ա, ով գիտի, որ չի յաջողուի ինչ֊որ բան, բայց նա ասում ա՝ գրողի ծոցը, ես սենց եմ անում։ ինչո՞վ դա արժանավայել չի։
ու գուցէ արժի ես ինձ քիչ նուաստացնեմ, ու քիչ խօսել լուզերութիւնից, որովհետեւ ես չեմ ուզել հարեւանի կովը մեռնի, ես իմ կովերի վրայ եմ միշտ աշխատել։ այլ հարց ա որ իմ համար կարեւոր կովերը գուցէ էն չեն, ինչ ակնկալում են շատերը, բայց դէ ես էլ սենց կովեր եմ կարեւորում։
ու գուցէ ապա չարժի՞ ես քաշուեմ այդ մասին խօսելուց, ու չարժի՞ մտածեմ որ կը մտածեն թէ կրօնապաշտ եմ, որովհետեւ այո, մենք բոլորս ունենք ինչ֊որ բանի հանդէպ հաւատք, հենասոյթներ ենք ընտրում, որպէսզի կարողանանք հասկանալ աշխարհը, ու այո, ես սա եմ ընտրել, ու սա ինձ համար կարեւոր ա։
ու այո, ես հետաքրքրւում եմ կոմպիլեատորներով, ու դրանք, ինչի՞ եմ ասում, որ դէ, ես էլ չեմ կարողանում դատաբէյզ ծրագիր գրել, կամ երկու կուբիկ իրար վրայ դնելով՝ հաւելուած, ինչի՞ չեմ խոստովանում ինքս ինձ որ դատաբէյզի մասին չկայ գիրք որի կազմին դու վիշապի հետ ես պայքարում, ինչի՞ եմ ինձ նուաստացնում։ ճի՞շտ չի՞ որ մասնագէտների զգալի մասը եթէ եւ կարող են գրել որակեալ պարսեր կամ կոդ գեներատոր, չեն համարձակուի մտնել էդ պայքարի մէջ, իսկ ես չէ՞ որ համարձակուել եմ։
ես ունեմ մոտիւացիա անելու սա կամ նա։
ու ես լաւն եմ, ու գրողի ծոցը թէ ես չեմ հասկանում ինչ էր էս կամ էն աղջկան պէտք, կամ ինչի ես չէի պէտք։ ես լաւն եմ, ես չեմ կարող ինձ նուաստացնել տենց, էդ լաւ չի։ արդե՞օք շատ են հերոսները, կամ արդե՞օք էն մարդիկ, ում ես կարծում էի որ զիջում եմ, քանի որ ասենք էս կամ էն մշակոյթը չունեմ, արդե՞օք իրենք էին հերոսները որ ես լուզեր լինեմ։
ես մենակ շրջել եմ նենց տեղերով, որ իմ ծանօթներից ոչ մէկի մտքով չի անցել, թէկուզ եւ մանկուց մեքենայ ա վարել։ կամ ասել են՝ մի մեքենայով ես տենց տեղ չեմ գնայ, ու երբեք չեն գնացել։ ինչո՞վ ես արքետիպային հետազօտող չեմ, արքետիպային տղայի կերպար չեմ։
նրանով, որ չափազանց կարեւոր բանե՞ր կային իմ համար, էդքան կարեւոր, որ կարող էին դեստրուկտի՞ւ անդրադառնալ։ լաւ ա որ կարեւոր էին, ես տենց մարդ եմ, ինձ համար կարեւոր են ոմանք, լաւ եմ արել խոցելի եմ եղել, լաւ եմ արել, վնասուել եմ։ երբ վնասել են։ այո, այստեղ էլ ա լաւ ասել պետերսոնը, նենց չի որ «դու ես վնասուել», ու նենց չի որ «քեզ են վնասել», ճշմարտութիւնը մի տեղ արանքում ա, ու երկուսն էլ կան։ ու նենց չի որ չեն վնասել նրանք ով կարող էին, որովհետեւ վարթուշը չէր կարող։ բա ի՞նչ անէի։ զատո արժանավայել լինելու փորձ էի արել (attempted dignity) որ ինձնից առանձնապէս չերեւար։
ու էլի մի բան կը գրէի, եթէ անոնիմ պրոֆիլ ունենայի, բայց աւաղ, չունեմ, ու աւաղ չեմ գրի։ #պետերսոն
#չարամիտ #թշուառ #ապարդիւն
ուժ չունեմ թարգմանելու՝
one of the things Carl Jung said is that you’re in the story, whether you’re know that or not. And then he made two nice comments about that, if it’s someone else’s story, you probably gonna get a bit part, and that might not be the one you want, and if it’s a story you don’t know, it might be one with a really bad ending, or may be it’s a bad period with the worse ending. And if you don’t know what the story you’re living out is, may be that’s the one? May be you got that from your mother, you got that from your grandmother, you got that from your aunt, or god only knows where you picked it up, cause you pick up things like mad, cause that’s what human beings are like.
So may be you’re living a malevolent tragedy unconsciously.
And then one thing you might ask yourself is how wretched and miserable is your life? Let’s add futile to that. How wretched, miserable and futile is your life?
https://www.youtube.com/watch?v=Ry4TMavMFFA #պետերսոն #կեանք #իւնգ #անգլերէն #պատմութիւն
սիրահարուելու մասին https://www.youtube.com/watch?v=m6pEPZmpAn0 #պետերսոն
տեսլականի մասին https://www.youtube.com/watch?v=sckWlo1mLFI #պետերսոն
տղաների մասին ա խօսում՝
the problem with treating other people as casual sexual partners, let’s say, is that you also treat yourself that way simultaneously. and i don’t think that does you any good. unless that’s what you wanna be. if you wanna be a casual partner, i wouldn’t say that’s a particularly noble ambition. you should be able to do better than that.
ասէք որ ես կոնսերուատիւ եմ, բայց էս խօսքերն ինձ դուր են գալիս։ #պետերսոն
այստեղ https://www.youtube.com/watch?v=I8Xc2_FtpHI սկզբերում խօսում ա այն մասին, ինչպէս են մարդիկ անխուսափելիօրէն հիերարխիկ համակարգեր ստեղծում։ #մարդիկ #կենսաբանութիւն
շատ խելամիտ ա թւում իր ասածը (ոչ այստեղ) որ մենք յաճախ հակուած ենք դիտարկել երեւոյթները զուտ սոցիալական ու հասարակական տեսակէտներից, ու լրիւ մերժում ենք կենսաբանութիւնը։ իսկ երկուսն էլ դեր են խաղում։ #պետերսոն
վիշապների մասին https://www.youtube.com/watch?v=REjUkEj1O_0 #վիշապ #պետերսոն
https://www.youtube.com/watch?v=IpXVoSZyHXM #գլոբալացում #համաշխարհայնացում #պետերսոն
ասում ա՝ բա ո՞նց իմանանք, մեր յարաբերութիւնը թերափեւտիկ ա թէ չէ։ եթէ թերափեւտիկ չի՝ ապա յարաբերութիւն չի։ ինչ ասես կարայ լինել, բայց յարաբերութիւն չի։ #պետերսոն
— էս մարդիկ հակակապիտալիստ են ու այֆօնների մէջ են։ դա հակասութիւն ա։ իրենք այֆօնների մէջ են երբ թռնում են։ «ես հակակապիտալիստ եմ» — չէ, դու չես։ դու շփոթուած ես։
https://youtu.be/P5_-pfqFGJI?t=27m13s
#պետերսոն
այս տեսանիւթում լիքը բանի հետ համամիտ չեմ, բայց սա դիպուկ ա։
նաեւ, լաւ ա ասում այն մասին, որ մարդու կեցութիւնը տառապանք ա, ու ելքը տառապանքից միակն ա՝ ճշմարտութիւնը։ պարզապէս չի նշում որ ասենք իսլամական պետութեան ջատագողների համար, կամ ինքնասպան ահաբեկիչների համար էլ կայ իրենց ճշմարտութիւնը, ու ինչի ա դա բերում։
բայց այո, հարստութիւնի չի ազատում տառապանքից, տառապանքից շեղում ա ճշմարտութեանը ձգտելը։ երեւի թէ։
ինչ ծիծաղելի ա բայց էս ջորդան պետերսոնը։ ինչի՞ց ա խօսում, ի՞նչ լոբստերներ, ի՞նչ սերոտոնինի մակարդակ, ի՞նչ սոցիալական ստատուս։ սոցիալական վարկանիշը՝ դա երբ մի խումբ դեբիլներ քեզ հաւանում յարգում են ամենաիռացիոնալ պատճառներով։ կամ այն պատճառով որ դու ապացուցել ես որ բազմանալու/քնելու համար լաւ տղայ ես քանի որ թանկ մեքենայ ես քշում։ կամ այլ, այդ սոցիալական վարկանիշի, մարդկանց եւ կենդանիների մօտ աշխատող, ըստ նոյն պետերսոնի, պատճառ՝ ինքնավստահ լինել, թէկուզ եւ անհիմն։
կամ լուրջ, մենք ինքներս մեզնից պէտք ա նման պատճառներո՞վ գոհ լինենք։
ուրիշ լաւ բան չկա՞յ մեր մէջ։
սոցիալական վարկանիշը կախուած ա սոցիումից, ինչպիսին ա հասարակութիւնը, ու երբ պուտինին են սիրում որովհետեւ նա մի «տղայական» յիմարութիւն ասաց, ու ապա նա ունի վարկանիշ, ուրեմն մենք է՞լ պէտք ա ձգտենք նմանուել, որ ունենանք։
կամ ո՞նց էր պետերսոնն իր կնոջ հետ ամուսնանում, ասաց՝ ազգանունդ կը փոխես, էդ ա պայմանը։ կատակով ասաց, բայց լաւ էլի։ ասենք եթէ ընդունենք որ ազգանունդ քո առանձին լինելու, անկախ լինելու, անձ լինելու խորհրդանիշ ա, ու դու միութիւն ես կազմում, դու պէտք ա էդ խորհրդանիշը զիջե՞ս, ու ռեբրե՞նդ լինես, որ ի՞նչ, որ տենց նուաստացո՞ւած զգաս։ (ու այո ես գիտեմ որ մեզ մօտ մարդիկ երազում են փոխել ազգանունը։)
ե՞ւ, մենք պէտք ա էդ կանոններն ընդունե՞նք, ասենք՝ դէ լաւ, ճիշտ ես, որ հին մեխանիզմներ են, լոու լեւել, ու դեռ լոբստերների մօտ արդէն կան, ուրեմն պէտք ա տենց էլ ապրե՞նք։ ծիծաղելի ա իսկապէս։ #պետերսոն
ասում ա՝
Be careful what you aim at. What you aim at determines the way the world manifests itself to you. And so if the world is manifesting itself in a very negative way, one thing to ask is “Are you aiming at the right thing?”.
https://www.youtube.com/watch?v=PE0u7-SX2hs #պետերսոն
այո, ես դա հասկանում էի։ ու հէնց այդ պատճառով էլ հա վատ էի։ հա մտածում էի, կարո՞ղ ա «սխալ» եմ ապրում, որ այդպէս ա լինում։ կուզէի զրուցել այդ մասին, չգիտեմ ում հետ։
փաստօրէն, խորհրդային «բաչոկներն» էլ լաւը չէին։ հաւասարաչափ չէր շփւում երեւակիչը ժապաւէնի հետ։ լաւը «պետերսոն»֊ներն են։ մի քսան դոլար արժեն։ ու շատ հեշտ է դրանց մէջ ժապաւէնը լիցքաւորել։ մի տեղից շարժում ես, ինքը ժապաւէնը իր մէջ քաշում է։
#ֆոտո #պետերսոն #ժապաւէն