ապահով լեզուն էն ա երբ segfault֊ը անհնար ա։ բայց մեր վիշապի իմպլեմենտացիան կաղ էր որովհետեւ segfault լինում էր երբ dereference of NIL pointer էիր անում։
հիմա ուղղեցի, հիմա ռանթայմը սպանում ա ծրագիրը։
եթէ կարող էք թեստաւորել՝ խնդրում եմ արէք։ ես ստուգել եմ x86_64 ու aarch64 լինուքսների վրայ։
պէտք ա անել
git clone -b catching_segfault https://github.com/vishaps/voc
cd voc
make full
sudo make install
ու յետոյ ինչպէս էկրանահանում։ եթէ ամէնը լաւ լինի, վաղը մերջ կանեմ մասթերի մէջ։
#էկրանահան #վիշապ #օբերոն
մեր պատերին օդապարուկ վիշապներ են կախած՝ էնպիսի տպաւորութիւն ա, ոնց որսորդների տներում իրենց որսած կենդանիներն են պատերին։
կարելի էր մտածել որ որսացել եմ վիշապներին, ու հետեւաբար վիշապաքաղ եմ, բայց յստակ ա միայն այն, որ պատերին կախել եմ՝ հետեւաբար վիշապակախ եմ։
#վիշապ #վիշապակախ
յէ՛յ։
irc_bot֊իս կախուածութիւնները ջոկում ա։ (:
#փաթեթների_կառավարում #փաթեթային_կառավարիչ #վիպակ #օբերոն #էկրանահան #կախուածութիւն #ծառ #վիշապ #ծրագրաւորում #էհ
երէկ սէնց գիֆ սարքեցի՝
սա՝ oric atmos համակարգչի համար գրուած zorgon’s revenge խաղի վիշապն ա։
ո՞նց ես գիֆը սարքեցի՝
նախ վերցրի մի քանի էկրանահան oricutron էմուլեատորով։ այս էկրանահանի պէս մի քանիսը՝
բայց էկրանաններից մի մասի անունը screenshot06.bmp
֊ի պէս էր, իսկ մի մասինը՝ screenshot16.bmp
իսկ մի մասինը՝ screenshot116.bmp
֊ի պէս էր՝ նկատի ունեմ՝ թուի երկարութիւնը տարբեր էր։
ու դա կարեւոր ա սորտաւորման համար, զի ես չեմ կարող այս վիճակում ասել՝
convert *.bmp dragon.gif
— սխալ յաջորդականութեամբ ա միացնելու իրար։
այդ պատճառով նախ պէտք եղաւ անունները նորմալիզացնել։ դա շատ հեշտ ա շելլով անել՝
list=`ls *.bmp`
for i in $list
do
NUMBER=$(echo $i | grep -o -E '[0-9]+')
NEWNUM=`printf "%03d\n" "${NUMBER#0}"`
j=`echo $i | sed "s/$NUMBER/$NEWNUM/"`
echo "$i becomes $j"
mv $i $j
done
ահա, հիմա ունեմ ճիշտ լիստ, որը սկսւում ա screenshot006.bmp
֊ից եւ աւարտւում screenshot117.bmp
֊ով։
հիմա պէտք ա այս բոլոր նկարիկներից կտրել հէնց այդ վիշապի մասը։
մի քանի փորձի արդիւնքում համոզուեցի պիքսելներով թէ որ մասն ա պէտք կտրել։ եւ աշխատեցրի այս սկրիպտը՝
OUTRES="74x74"
OFFSETX=151
OFFSETY=69
for i in `ls *.bmp`
do
convert -crop ${OUTRES}+${OFFSETX}+${OFFSETY} ${i} ${i}_crop.bmp
done
հիմա արդէն ունենք փոքրիկ նկարիկներ՝ screenshot006.bmp_crop.bmp
եւ այլն։
արդէն հեշտ ա։
convert -delay 30 *crop.bmp vishap.gif
եւ ահա, ստանում ենք սա՝
ապա գիֆը կարելի ա սքէյլ անել 64x64֊ի (էդքան լաւ չի իհարկէ) ու վերբեռնել divoom սարքի մէջ՝
եւ վայելել իսկական պիքսելարտ էկրանին։
ու տէնց։
#պիքսելարտ #խաղ #պատմութիւն #զորգոն #օրիկ #ատմոս #պրաւեց #ռետրո #համակարգիչ #գրաֆիկա #իւնիքս #շելլ #անկապ #վիշապ #վիշապիկ #էկրանահան #գիֆ #առօրեայ
#վայելչագրութիւն #վիշապ #լողափ ֊ում։
#քամի @{քամի; kamee@vostain.net}
#առօրեայ
հաւէս յօդուած ա սա շատ՝ https://www.joelonsoftware.com/2001/12/11/back-to-basics/
իսկ օբերոնում վիրտը որոշել ա հրաժարուել պասկալական տողերից, ու կիրառել զրօյով աւարտուող տողեր։
սակայն, էդ տողերով կարիք չկայ միշտ վազել չափն իմանալու համար։ առանձին դաշտ էլ պէտք չի օգտագործել ու յիշողութեան մէջ մի տեղ պահել չափսը՝ քոմփայլերը գիտի տողի երկարութիւնը։
ու քոմփայլ թայմ թեստ կարող ա անել։ դիցուք վերցնենք էս ելատեքստը՝
MODULE tst;
IMPORT Out;
VAR i: SHORTINT;
str: ARRAY 1024 OF CHAR;
BEGIN
FOR i := 0 TO LEN(str) DO
Out.Int(i, 0); Out.Ln
END;
END tst.
այն քոմփայլ չի լինի՝
[2020-09-02 16:00:20] $ voc -m tst.Mod
tst.Mod Compiling tst.
9: FOR i := 0 TO LEN(str) DO
^
pos 102 err 113 incompatible assignment
Module compilation failed.
[2020-09-02 16:00:21] $
voc֊ը որ դէպի C ա թարգմանում սորսը, շատ լաւ ա պատկերելու համար։ եթէ մենք ունենք՝
str: ARRAY 16 OF CHAR;
ապա ելքային C կոդը կը լինի՝
static CHAR tst_str[16];
միայն դա։
իսկ
FOR i := 0 TO LEN(str) DO
կը թարգմանուի որպէս՝
tst_i = 0;
while (tst_i <= 16) {
Երբ մենք գրում ենք տողի հետ աշխատող ֆունկցիա, մենք կարող ենք չիմանալ փոխանցուող տողի երկարութիւնը՝
MODULE tst2;
PROCEDURE addStrs(VAR a, b: ARRAY OF CHAR);
BEGIN
(* do smth useful here *)
END addStrs;
PROCEDURE test*;
VAR
s0: ARRAY 32 OF CHAR;
s1: ARRAY 64 OF CHAR;
BEGIN
addStrs(s0, s1);
END test;
END tst2.
եւ ապա սի կոդը կը լինի՝
static void tst2_addStrs (CHAR *a, ADDRESS a__len, CHAR *b, ADDRESS b__len)
{
/* here we think we can do smth useful */
}
void tst2_test (void)
{
CHAR s0[32];
CHAR s1[64];
tst2_addStrs((void*)s0, 32, (void*)s1, 64);
}
այսինքն՝ ֆունկցիան ստանում ա նաեւ տողի երկարութիւնը։ ու եթէ անել LEN(a)
անմիջապէս՝ առանց ոչ մի հաշուարկ՝ ստանում ես տողի երկարութիւնը։
ապա ինչպէ՞ս են աշխատում դինամիկ տողերը։
MODULE tst3;
PROCEDURE addStrs(VAR a, b: ARRAY OF CHAR);
BEGIN
(* do smth useful here *)
END addStrs;
PROCEDURE test*(i: INTEGER);
VAR
s: ARRAY 32 OF CHAR;
ps: POINTER TO ARRAY OF CHAR;
BEGIN
NEW(ps, i);
addStrs(s, ps^);
END test;
END tst3.
ունենք մի հատ ստատիկ տող՝ s
ու մի հատ դինամիկ տողի ցուցիչ՝ ps
։
ps
֊ի չափսը կը ստանանք որպէս ֆունկցիայի արգումենտ՝ էս պահին մեզ անյայտ ա։
առաջին ֆունկցիան մնում ա անփոփոխ, երկրորդը թարգմանւում ա սէնց՝
static void tst3_addStrs (CHAR *a, ADDRESS a__len, CHAR *b, ADDRESS b__len)
{
/* do smth useful here */
}
void tst3_test (INT16 i)
{
CHAR s[32];
struct {
ADDRESS len[1];
CHAR data[1];
} *ps = NIL;
ps = __NEWARR(NIL, 1, 1, 1, 1, ((ADDRESS)(i)));
tst3_addStrs((void*)s, 32, (void*)ps->data, ps->len[0]);
}
_NEWARR
֊ն արդէն մի քիչ բարդ ֆունկցիա ա, որը ռանթայմի մաս ա։
բայց ընդհանուր առմամբ պարզ ա ինչ ա անում՝ հիփ֊ի մէջ ալոքէյթ ա անելու տող, եւ մեր ստացած ցուցիչն արդէն struct֊ի ա, որն ունի data դաշտ եւ len դաշտ։
սա ռանթայմ տեղեկատւութիւն ա, ու այս դէպքում արդէն մեզ պէտք ա պահել առանձին դաշտ տողի երկարութեան համար։
ու տէնց։
#օբերոն #ծրագրաւորում #տող #տողեր #պասկալ #սի #վիշապ #իրականացում #կազմարկում #կոմպիլյատոր #կոմպիլեատոր #կազմարկիչ
@{antranigv; antranigv@spyurk.am}֊ը գրել ա dtrace֊ով voc֊ով կազմարկած ծրագիրը հմմմ… թրէյսելու մասին՝ https://antranigv.am/weblog/posts/dtrace-voc-experiment/
#օբերոն #վօկ #վիշապ #յօդուած
ասք էնկապսուլեացիայի մասին՝ https://github.com/vishaps/vipack/commit/e6823cb373c80222acc5d8adcf56f72ec7449a01 #օբերոն #վիպակ #վիշապ
տակ, վիպակը հիմա սիրուն կախուածութիւնների ծառ ա սարքում ու գեներացնում ա .dot նիշք, որից կարելի ա ստանալ նաեւ ծառի պատկերը։
#վիպակ #վիշապ #ծառ
@{ ծիկրակող Թոմ ; tanamasi@spyurk.am} 9/18/2019, 12:51:32 PM
ամենակարևոր բանը, որ պետք ա աղջիկներին սովորացնել էն ա, որ իրականում դու ես որոշում դու թուրը քո ու ասպետի արանքը դրած քնող վալկիրիա ես, թե արքայազնիդ բարձր աշտարակում սպասող ու վիշապի հետ սիլիբիլի անող արքայադուստր։ սաղ ֆեմինիզմը դրա մեջ ա
#ֆեմինիզմ #վիշապ #սիլիբիլի #ասպետ #աղջիկ #մարդիկ
էսօր քամուն ասում եմ, ջաբերում նորութիւններ ունենք, սէնց ու սէնց բաներ ենք աւելացրել, էլ տելեգրամին չի զիջում, աւելի լաւն էլ ա, ասում ա՝ ինձ էդ ամէնը պէտք չի։
ու ես ուզում եմ ասել, որ ինձ թուում ա, որ երբ մարդուն պէտք չի՝ էդ իր զարգացման մասին ա։
ու երբ վիշապի դէյւի հետ խօսում էինք, էլ ինչ անենք վօկ֊ում, ու ես առաջարկեցի ջեներիկներ իրականացնել, նա ասաւ՝ խնդրում եմ հաւատայ իմ փորձին, դրանցից աւելի շատ խնդիր ա, քան օգուտ։
ու վիրտն էլ ա տէնց, ու վիրտն էլ ա ահաւոր զարգացած։
երէկ էլ սոնայի հետ էի խօսում, ասում էի՝ ո՞նց ա էն շէնքը, ո՞նց են սարքել, ասում ա՝ դէ աւելորդութիւններ կան։ զգում ես պատասխանից՝ աւելորդութիւններն ա նշում։
#օբերոն #նախագծում #ճարտարապետութիւն #վիրտ #վիշապ #ճաշակ #զարգացում #մարդիկ #զրոյց #դիզայն #աւելորդութիւն #աւելորդութիւններ
@{անդորր; andorr@spyurk.am} այս գրքի մասին յիշեցի ու մտածեցի քեզ հետաքրքիր կը լինի։ #գիրք #վիշապ #արիւն
վիշապների մասին https://www.youtube.com/watch?v=REjUkEj1O_0 #վիշապ #պետերսոն
ասում ա՝ մակոտո շինկայն ասել ա, որ վիշապը խորհրդանշում ա գիսաստղ։
https://www.youtube.com/watch?v=poBqr-Sex18
#վիշապ #գիսաստղ #մակոտո_շինկայ
@{Antranig Vartanian ; antranigv@spyurk.am} 17.05.2017, 22:29:36
solving https://www.reddit.com/r/dailyprogrammer/comments/68oda5/20170501_challenge_313_easy_subset_sum/
#DailyProgrammer #Oberon #Oberon-2 #voc ##
#հրեղէն #վիշապ #ձեռագիր #գիրք
չգիտեմ ինչքանով են դրանք «հայկական», բայց տեղական ժայռապատկերներից վերցուած նկարներ են, ու ահա կարծես թէ վիշապ գաղափարագիրն այս տեսքն ունի։
#վիշապ #կայք #գաղափարագիր #ժայռապատկեր
այս քանի օրը նոր եմ «ֆայմել» որ ոչ մի բան չի խանգարում ունենալ psycamp.am֊ով ու vishap.am֊ով, ու սերուերում սպասարկուող այլ դոմեններով ջաբեր հաշիւներ։ ու նոր փորձեցի, մի երկու փոփոխութիւն արեցի dns֊ում ու prosody֊ում, ու ահա՝ norayr[@]vishap.am ֊ով կարողանում եմ լոգինուել։ գաղտնագիրը՝ նոյնը, համակարգինը։
ռոսթերը (կոնտակտ լիստը) դատարկ է, քանի որ լիրւ նոր, ուրիշ հաշիւ է, ալիաս չի։
յուսով եմ դուրներդ կը գայ։
#ջաբեր #վիշապ #փսայքեմփ #համացանց
վօկի պէս նախագծեր հայաստանում ցուցադրելը ոնց որ երբ արուեստի դպրոցի ուսանողը բերում է տուն իր կտաւը, ցոյց է տալիս։ իսկ տնեցիները նայում են այդ նկարին, նայում, ու ոչ այնքան հասկանում են ինչով է իրենց զաւակը զբաղուած եւ ինչու։ ասենք հարեւան Գուգոն, ով վերնիսաժում է վաճառում, հասկանալի գործ է անում։ իսկ սա ի՞նչ է, որ բերել է ցոյց է տալիս։
երբ այսօր հարցրին բարքեմփի պոտենցիալ շուեյցարական հիւրի մասին ու ես կարճ բացատրեցի ինչի մասին է նա, Հարութն ասաց՝ «աութ օֆ թիզ փլանեթ»։
եւ իսկապէս։
այսօր էլ մէկն ուղարկել էր քոմփիւթեր սայնս ֆիքշն վեց գործերի մասին գրառումը։ այսինքն, ֆանտաստիկա է այս ամէնը։ ինչպէս այլմոլորակայինները եւ ուրուականները։ ու վիշապները։
#օբերոն #վօկ #նախագիծ #տուն #արուեստ #հայաստան #մոլորակից_դուրս #ֆանտաստիկա #բարքեմփ #վիշապ #իսկապէս
ինչ֊որ «մալչիշեսկի» բան եմ տեսնում իմ ու վիշապի յարաբերութեան մէջ։
նախ երբեմն անտանելի բարդ է լինում, ու ոնց որ իրօք վիշապի հետ պայքարէս։
բայց կարեւորն այն է, որ սա ոնց որ ասպետական «քուեսթ» լինի, ինչ֊որ վեհ թուացող նպատակի համար, ասենք գրաալի, արդարութեան։ (օրինակ, կարծում եմ, որ օբերոնը չգնահատուած է։)
#վօկ #քուեսթ #վիշապ #էկրանահան #օբերոն
did some “drawing” today.
#dragon #optics #johann-zahn #magic-lantern #gravure #athanasius-kircher #art #science #history #mark-zakharov #movie #fantasy #vishap #quote
@{ Ճաշող Փիլիսոփայ ; norayr@spyurk.am} 03.03.2015, 19:21:10
այսօր մի քիչ «նկարչութիւն» եմ արել այս կայքերի՝ http://oberon.vishap.am http://wiki.oberon.vishap.am համար։
#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ #վօկ #վիշապ֊օբերոն #վիշապ #օպտիկա #ֆենթեզի #յոհան֊ցահն #արվեստ #գիտություն #կինո #մարկ֊զախարով #հեքիաթ #մէջբերում #քաղուածք
այսօր մի քիչ «նկարչութիւն» եմ արել այս կայքերի՝ http://oberon.vishap.am http://wiki.oberon.vishap.am համար։
#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ #վօկ #վիշապ֊օբերոն #վիշապ #օպտիկա #ֆենթեզի #յոհան֊ցահն #արվեստ #գիտություն #կինո #մարկ֊զախարով #հեքիաթ
փաստօրէն, ըստ հետազօտող Աթանաս Քիրխերի, վիշապները «անդերգրաունդ»֊ի ներկայացուցիչներ են (մի շարք այլ կենդանիների եւ որոշ մարդկանց պէս), ապրում են գետնի տակ, քարանձաւներում։ հազուադէպ են երեւում մեզ՝ միայն երբ մոլորւում են։
#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ #փաստօրէն
տարբեր #վիշապ ֊ներ եւ այլ կենդանիներ։
http://www.buzzfeed.com/tomphillips/medieval-beasts-that-cannot-even-handle-it-right-now#3i2wwom
#բռռռ #պատմութիւն
added an example from Reiser’s book. IFS, Iterated Function System.
@{ Փրչրթան✱ Թանաքեան ; norayr@spyurk.am} 28.08.2014, 14:49:37
աւելացրի Ռայզերի գրքից մի օրինակ։
#վօկ #վիշապ #ծրագրաւորում #նկար #գրաֆիկա #մաթեմ
#voc #vishap #oberon #programming #graphics #math
աւելացրի Ռայզերի գրքից մի օրինակ։
#վօկ #վիշապ #ծրագրաւորում #նկար #գրաֆիկա #մաթեմ
վիշապն էլ, պարզւում է սանսկրիտի վիշ (թոյն) արմատից է։ Վիշնու֊ն էլ է նոյն արմատից։ Շատ հետաքրքիր յօդուած է այստեղ
Անհեթեթ մեծ օձ, մանաւանդ ջրային, կէտ անասունը։
իսկ վիշապակ֊ը օձի ձագ է։
#վիշապաքաղ #վիշապացեալ #վիշապաշունչ #վիշապազունք #վիշապաձայն #վիշապակ #ვეშაპი #გველეშაპი #բառարան #ծագումնաբանութիւն #վիշապ ###
այս կէտի մասին էի կարդում, մտածեցի կարդան կէտ բառի ծագումնաբանութիւնը։
փաստօրէն, կան նաեւ կիտոսաբար, կիտակուլ (կէտէն կլլուած), մեծակիտեղ (մեծամեծ կէտերով լի) բառերը, եւ կէտը վիշապ ձուկ է։
այստեղից եւ յաջորդ էջից
#կէտ #վիշապ #վիշապ֊ձուկ
Թարմացրի իմ Ռետրո համակարգչութեան էջը աւելացնելով ահաւոր հին վերականգնուած էջեր:
#ռետրո #համակարգիչ #համակարգիչներ #ծրագրեր #խաղեր #հայերէն #տառեր #տառատեսակ #պատմութիւն #պակման #գոբլեր #պրավեց #օռիկ #վիշապ #հեքիաթ #էկրանահան #ուտենց ###
էս, ադրբեջանցի դիւերսանտը վիշապի տատու ունի ։Ճ http://www.karabakh-open.info/ru/societyru/8133-ru3764 #վիշապ
http://www.youtube.com/watch?v=ZiKWZySzKrM
#վիշապ #օբերոն #աւբերոն #ինֆերնո #պլան9 #օպերացիոն֊համակարգեր #ծրագրաւորում #barcampevn14
սեւ լճի ջրի կէսը ժամանակին եկել խմել է քառասուն գլխանի մի վիշապ, յետոյ պառկել հանգստացել է, որ միւս կէսն էլ խմի, ցամաքեցնի լիճը։
#դիցաբանութիւն #վիշապ #գիրք #մէջբերում #քաղուածք
էսենց գիրք էմ ճարել
Սարգիս Հարութիւնեան, Հայ հին վիպաշխարհը
#դիցաբանութիւն #վիշապ #գիրք
ասք վիշապին մակում բնակեցնելու մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/03/20/ասք-վիշապին-մակում-բնակեցնելու-մասին/
#voc #oberon #clang #vishap #վիշապ #հետազօտութիւն #ասք #ծրագրաւորում #ուտենց
via @{ասոցիալական ցանց ; hanuman@spyurk.am} armenian vishap carpet in “supernatural” (:
հայկական վիշապագորգը «Գերբնական»֊ում։
աղբիւր
#վիշապ #վիշապագորգ #գորգ #էկրանահան #կինո #armenian #vishap #dragon #carpet #supernatural #movie #screenshot #vishap-carpet
Johann Zahn, “the radiating eye" from Oculus Artificialis Teledioptricus Sive Telescopium (1702)
Dragon, as visible from different points of view. Before the Internet era, I have seen it in the soviet fantasy fairy tale movie by Mark Zakharov
source 0 source 1 source 2 source 3
#dragon #optics #johann-zahn #magic-lantern #gravure #art #science #history #mark-zakharov #movie #fantasy #vishap #վիշապ #օպտիկա #ֆենթեզի #յոհան֊ցահն #արվեստ #գիտություն #կինո #մարկ֊զախարով #հեքիաթ #հետազոտություն #պատմություն
Քաղաքագլուխ․ — Ի՞նչ կա քաղաքում։<br>
Բանտապան․ — Խաղաղ է։ Սակայն գրում են։<br>
Քաղաքագլուխ․ — Ի՞նչ։<br>
Բանտապան․ — «Լ» տառը՝ պատերի վրա։ Դա նշանակում է՝ Լանցելոտ։<br>
Քաղաքագլուխ․ — Անհեթեթությո՛ւն։ «Լ» տառը նշանակում է՝ լեցուն ենք քաղաքագլխի նկատմամբ սիրով։<br>
Բանտապան․ — Հա՛։ Ուրեմն՝ չբանտարկե՞մ գրողներին։<br>
Քաղաքագլուխ․ — Չէ, ինչո՞ւ։ Բանտարկի՛ր»։<br>
(այս հատվածը թարգմանված է վաղուց, ու բնավ ոչ իմ կողմից)
#վիշապ #բանտապան #բուրգոմիստր #քաղաքագլուխ #զրույց #լանցելոտ #եվգենի֊շվարց #հակաուտոպիա #հեքիաթ #ազատություն #հայերեն #թարգմանություն #անկախություն #գրաֆիտի #քաղվածք #մեջբերում #գրականություն
Կատու։ Աղաչում եմ ձեզ — նրան մարտի կանչեք։ Նա, իհարկե, կսպանի ձեզ, բայց մինչեւ բանը դրան հասնի, կարելի է երազել, օջախի առաջ փռված, այն մասին, ինչպես պատահաբար, կամ հրաշքով, կամ սենց, կամ նենց, եթե ոչ սրանով, ապա նրանով, գուցե եւ, ինչ֊որ մի կերպ, մեկ էլ տեսար, դուք էլ իրեն սպանեք։
#վիշապ #կատու #լանցելոտ #եվգենի֊շվարց #հակաուտոպիա #հեքիաթ #ազատություն #հայերեն #թարգմանություն #անկախություն
սիրահարներում Նայիրա Մուրադյանի մուլտ են ցույց տալիս, մումի տրոլլի, սնուսնումրիկի ու վիշապիկի մասին։ էդ խեղճ վիշապիկին թեյնիկի մեջ դրեց սնուսնումրիկը, փականը փակեց, տվեց նավակ քշողին, որ տանի կորցնի։ ինքն էլ ասում է՝ – վիշա՞պ է, կարո՞ղ է կծի֊մծի ։
#վիշապ #մումի֊տրոլ #մուլտ #սիրահարների֊այգի #զրույց
I have published Vishap Oberon compiler
#vishap #voc #oberon #oberon-2 #compiler #ofront #pascal #modula-2 #fork #github #compilers #վիշապ #օբերոն #կոմպիլյատոր #պասկալ #մոդուլա֊2 #ծրագրավորում
հասկացա, որ ես ու ինձ նմաններն են մեղավոր, որ այդ մարդիկ ուղղահայաց սեղաններ են դնում ու ստիպում, որ իրենց մասին միայն շշուկով խոսեն http://kg.am/shshuk
#քաղվածք #վիշապ #ազատություն #աշխատանք #հայրենադարձություն #ստրուտներ #շշուկ #ուղղահայաց֊սեղաններ #երազանք #դիլիջան #հայաստան #հայք
http://norayr.arnet.am/weblog/2009/12/07/ասք-պատասխանատվության-մասին/ #nmap #ascii-art #ascii #vishap #վիշապ #screenshot #էկրանահան
#փաստորեն #վիշապ ը մեր մոտ գնացել է #թատրոն ում։ #տեսնես գրքի #հայերեն #թարգմանություն ը կա՞։
նշել եմ https://spyurk.am/posts/21548 ու
https://spyurk.am/posts/21538
http://www.sostheatre.am/hy/performances/13.html
դրամա 1 գործողությամբ
Տեւողություն1 ժամ 30 րոպե
Պրեմիերա 3 մարտի, 2009թ.
Պիեսը` #Եվգենի֊Շվարց ի
Նկարագրություն
#Վիշապը ծնվում է այնտեղ, որտեղ նրա համար պարարտ հող է ստեղծված: Եվ մարդկային հարմարվողականությունը բնազդաբար հուշում է. «Վիշապից ազատվելու միակ միջոցը սեփական Վիշապ ունենալն է»: Ու ինչ հերոս էլ հայտնվի, իրականում չի կարող սպանել նրան, եթե մարդիկ չսպանեն իրենց մեջ բուն դրած Վիշապին:
Ստեղծագործական կազմ
Ռեժիսոր - Կարեն Խաչատրյան
#dragon
There is a curious epithet of this #god, #vishapakagh ( #vishap -reaper or “vishap”-gatherer/harvester). Although this epithet had come to mean “vishap” ( #dragon ) killer/slayer in medieval #Armenian #literature, even as late as the #5th-century, “vishap” meant more than a “dragon” (30). One derivation of “vishap” [5] is from #Persian “having poisonous saliva” (31). Could the vishaps and possibly the enigmatic vishap-stones found in various places on the #Armenian-highlands originally have been #mushroom -related?
http://rbedrosian.com/soma.htm
#soma #cannabis #կանեպ #վիշապ #վիշապներ #վիշապաքաղ #Vahagn #Վահագն #haoma #avesta