Միւս դէպքերում, միասնութեան կոչը այլրնտրանքային տեսակետներն ու ծրագրերը ճնշելու և ընդդիմախօսին «վնասազերծելու» կոչ է։ Միասնութեան կոչ անող կուսակցութիւնն ակնկալում է, որ միւս կուսակցութիւնները միանան իր ծրագրին, իր աշխարհայացքին և, իհարկէ, իր ղեկավարութեան տակ․ հակառակ դէպքում այն կարող էր ինքն իրեն լուծարել իբրև կուսակցութիւն և միանալ մէկ ուրիշի, ճիշտ այնպէս, ինչպէս որևէ ղեկավար կարող էր հեռանալ քաղաքական ասպարէզից։ Այս դեպքում միասնութիւնը դառնում է բռնատիրութեան մեղմասացութիւն՝ կարգախօսներով ու ամբոխավարական կոչերով հասնելու համար նրան, ինչին այլ կերպ հասնել չի լինի։ Նման ժամանակներում մէկ առանձին հարցն աւելի մեծ է համարւում, քան «սովորական քաղաքականութիւնը», կամ ժամանակներն են համարւում «արտասովոր» կամ «բախտորոշ»։ Բոլոր նման դէպքերում միասնութեան պահանջները ներկայացնում են գործող օրէնքները շրջանցելու կոչեր՝ դրանք անտեսելու կամ ոտնահարելու միջոցով, իսկ սովորաբար՝ երկուսը միասին։
ժիրայր լիպարիտեան պետականութեան մարտահրաւէրները
ես էլ, երբ տեսնում էի «միասին»֊ը, կամ «եդինայա ռոսիան», զգում էի, որ «միասին»֊ը բռնութիւն ա, ու ինչ֊որ մի խմբի շահի շուրջ ա։
նոյն պատճառով շատ «վախելու» ա «մենքը եսից շատ ա», կամ նման կարգախօսները։ զի «մենք»֊ի փոխարէն, իրականում յաճախ յայտնւում ա ինչ֊որ խմբի շահը։
#քաղաքականութիւն #ազատութիւն #մէջբերում #քաղուածք #միասին #մենք #բռնութիւն #ժողովրդավարութիւն #գիրք #պատմութիւն
ուրեմն, այստեղից իմանում ենք, որ այդ հինգ կամ եօթ տոկոսը հաշւում են ընդհանուր կողմ քուէարկածների թուից։
դա նշանակում ա որ եթէ դիցուք հհ֊ում քուէարկել ա 100 հոգի, միայն իրենք ազդեցութիւն ու նշանակութիւն ունեն, իրենցից հինգը եթէ ձայն ա տուել որեւէ կուսակցութեան՝ այն անցնելու ա։
այսպիսով, քուէարկողների ընդհանուր ցածր մասնակցութիւնը, եթէ որոշ կուսակցութեան կողմ քուէարկածների թիւը բարձր ա, նշանակում ա որ այդ կուսակցութիւըն շատ շանսեր ունի անցնելու։
հիմա մանդատների քանակը հաշւում են սէնց՝
իւրաքանչիւր ցուցակին կողմ քուէարկուած քուէաթերթիկների թիւը բազմապատկւում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թուով, արդիւնքը բաժանւում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քուէարկուած քուէաթերթիկների ընդհանուր թուի վրայ, եւ առանձնացւում են ամբողջ թուերը, որոնք իւրաքանչիւր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թուերն են։
այսքանը 121-122 էջերում ա։
դա նոյնպէս այն մասին ա որ ուժը կարող ա ստանալ բաւական շատ տեղեր նոյնիսկ եթէ երկրի փոքրամասնութիւնն ա գնացել քուէարկութեան։
ապա հաշւում են, արդեօք տեղերի մեծամասնուիւնը ինչ֊որ մէկին հասել ա (բայց այդ տեղերի մեծամասնութիւնը չի նշանակում որ ընտրելու իրաւունք ունեցող քաղաքացիների մեծ մասը իրենց ձայն ա տուել), ու եթէ չի հասել, լինում ա երկրորդ փուլ, իսկ եթէ հասել ա, բայց բաւական շատ չի, իրենց ապահովւում ա աւելի շատ տեղ որ լինեն «կայուն» մեծամասնութիւն։
ու տէնց։
#քաղուածք #ընտրական_օրէնսգիրք #armvote2021 #ընտրութիւններ
տեսէ՛ք է, ամէն յօդուածի տակ օրէնքին են յղում։ իսկ լրագիրը հակառակը՝ ռսս֊ի մէջ լրիւ նիւթն ա դնում, ու հետեւաբար սփիւռքի հոսքում լրիւ նիւթն ա մէջբերւում։
ու առհասարակ, սա ի՞նչ ա նշանակում, առաւօտը ամէն մի ֆբ օգտատիրոջ հետեւի՞ց ա ընկնելու, յղի սրան, ու պահանջի որ մէջբերման մէջ «էական մաս» չլինի՞։ ու նաեւ իրենք գոյնով չեն նշում այդ էական մասը, կամ սէնց՝ <էական> էական բովանդակութիւն </էական> ու կարող ա չես ջոկում որն ա էականը։
օրէնքն էլ ա իհարկէ յիմար, ու հաշուի չի առնում համացանցային իրավիճակը։
ու շատ հետաքրքիր ա, ո՞նց ա այդ իրենց ասածը կպնում վերեւի սոց․ հարթակների գոյնզգոյն տարածման կոճակների հետ։ էդ կոճակները երեւի վերնագիրն ու յղումն են տեղադրում, իսկ արդե՞օք վերնագիրը չի բացայայտում էական մասը։
ինձ թւում ա, էս մարդկանց թարմացում ա պէտք, որ իրավիճակ ա փոխուել։ ու ապա օրէնքներին էլ։
#պատճէնաշնորհ #օրէնք #քաղուածք #մէջբերում #էկրանահան #առաւօտ #լրագիր #թարմացում
վերջերս «կրկնակի ժխտման» մասին էինք խօսում։
կարծես թէ այսպէս ասած կրկնակի ժխտումը (որ փաստօրէն պէտք ա տենց չկոչուի, այլ կոչուի ժխտման կարգով համաձայնութիւն) չկար գրաբարում, ու սկսել ա ձեւաւորուել միջին հայերէնում՝ այսինքն մօտ 12֊13֊րդ դարերում։
Գրաբարում, ինչպէս յայտնի է, ժխտական դերանուններ չկային։ Հետեւաբար հնարաւոր չէր ժխտման կարգով այն համաձայնութիւնը, որը դրսեւորւում է ժամանակակից արեւելահայերէնում։
Սակայն միջին հայերէնում, հիմք ունենալով գրաբարեան ձեւերը, արդէն ուրուագծւում են քերականական այն իրողութիւնները, որոնք բնորոշ են արեւելահայերէնին։ Ու թէեւ տեսական ուսումնասիրութիւններում ժխտական դերանունները չեն առանձնացւում, միջին հայերէնի բառարանում հեղինակները որպէս գլխաբառեր բերում են ոչ ով, ոչ որ, ոչ ում, ոչ ոք ձեւերը։
Ձեւաւորուե՞լ էին արդէն ինքնուրոյն ժխտական դերանուններ միջին հայերէնում, թէ՞ ոչ, մի առանձին քննութեան հարց է, բայց որ նման բաղադրութիւնների հետ բայերն արդէն դրւում էին ժխտական ձեւով, հաստատում են հէնց այն օրինակները, որոնք բերուած են բառարանում․ հմմտ․ Քեզ ընկեր եւ նման՝ ոչ ով չի լինի (Ֆրիկ), Ոչ ով չէ պատճառ եղեր, չեմ այլոց ձեռօք ես խափուեր (Յովհաննէս Երզնկացի)։ Զի արիւն ոչ ով չմարսեց (Խաչատուր Կեչառեցի)։ Միտքդ ոչ որ կենդանոյ ի քեզ չհասնի (Ֆրիկ)։ Հանցեղ սիասաթ ունէր, որ չունէր ոչ ոք թագաւոր (ն․ տ․)։
Ինչպէս այս եւ շատ այլ օրինակներ ցոյց են տալիս, միջին հայերէնում ժխտման կարգով համաձայնութիւնը բաւականին յաճախադէպ էր, թէեւ դեռ լրիւ օրինաչափութեան չէր վերածուել։
աղբիւր՝ http://language.sci.am/sites/default/files/languageAndLinguistics/lezow_ew_lezvabanowtyown_2016_2.pdf 40֊53 էջերից։
#լեզու #հայերէն #հետազօտութիւն #գրաբար #ժխտման_կարգով_համաձայնութիւն #քաղուածք #մէջբերում
հաւանական է, որ գունային հարմոնիան ոչ թէ բացայայտուող օբյեկտիւ իրականութիւն է, ինչպէս կարծում էին Նիւթոնն եւ իր հետեւորդները, այլ մեր էսթետիկական գիտակցութեան յատկութիւն, ինչպէս հակուած էր կարծել Գյոթէն։ հարմոնիան գոյութիւն չունի մեր ընկալումից դուրս, ինչպէս նաեւ դրանից դուրս գոյութիւն չունի գոյն հասկացութիւնը։
#քաղուածք #գիրք #գոյն
արեւմուտքում ընդունուած է խուսափել վիճելի պնդումներ անելուց, նոյնիսկ երբ դրանք այնքան էլ վիճելի չեն(արդե՞օք ես հիմա վիճելի պնդում եմ անում)։ ասենք հիմա կարդում եմ ծրագրային ճարտարագիտութեան մասին գիրք, նկարագրում է որոշ դէպքում որն է վատ ոճը։ եւ չի անում պնդում, այլ հարց է տալիս՝
Do these add to the program clarity and readability? We believe the answer is no. (արդե՞օք սա աջակցում է ծրագրի պարզութեանը, յստակութեանն ու ընթերնելիութեանը։ կարծում ենք որ ոչ։)
իսկ հարցին պատասխանելիս էլի խուսափում են պնդում անելուց։
#քաղուածք #կուլտուրա (այն որն իրենք ունեն) #ոճ
Զաւինսկին նաեւ ասում էր՝
Գիտեմ, որ կլիշէ է, բայց սա բերում է «վատն աւելի լաւ է» մտքին։ Եթէ ծախէք բաւական ժամանակ եւ պատրաստէք կոդի կատարեալ հիմք, որն անելու է այն ինչ ձեզ պէտք է, ու տանելու է ձեզ 1.0 վարկածից մինչեւ 5.0֊ն, ու ամէնը հիանալի կը լինի… դէ, գիտէ՞ք՝ 1.0 վարկածը պահանջելու է երեք տարի շուկայ հանելու համար, իսկ ձեր մրցակիցը հանելու է իր 1.0֊ն վեց ամսից, եւ հիմա դուք խաղից դուրս էք։ Դուք երբեք չէք հրապարակի ձեր 1.0֊ն, քանի որ ինչ֊որ մէկն արդեն կերել է ձեր ճաշը։
Ձեր մրցակցի 1.0֊ն ունի աղբ կոդ, ու նրանք պէտք է արտագրեն դա երկու տարում, բայց գիտէ՞ք ինչ՝ նրանք կարող են արտագրել այն, քանի որ դուք արդէն չունէք աշխատանք։
Սա այն խնդիրներից է (ես յոգնել եմ վատ գրած ծրագրերից, ու ճիշտ է, ազատ ծա֊ի մէջ աւելի շատ է լաւ դիզայն արած ծա, բայց միեւնոյնն է, սա խնդիր է՝ բազմաթիւ աւելի դանդաղ, քան կարող էին լինել, եւ ոչ հուսալի ծրագրերը), որ ես չգիտեմ ինչպիսի այլ լուծում կարող է ունենալ։ Նախ միշտ չէ, որ մրցակիցը կոդը արտագրելու է եւ լաւացնելու է՝ եթէ դրա խիստ, խեղդող անհրաժեշտութիւն չի լինի։ Նաեւ՝ մրցակիցը միշտ էլ ունենալու է այլ մրցակիցներ, եւ աշխատելու է լարուած։ Ու գուցէ լուծումը կը լինէր օգտո՞ւողը, ով երեք տարի անց կը նախընտրէր ձեր 1.0֊ն մրցակցի 5.0֊ի՞ն, քանի որ ձեր 1.0֊ն աւելի արա՞գ է աշխատում եւ անկապ չի՞ պայթում։ Կամ գուցէ այն պատճառով, որ բաց ստանդարտների պարագայում (օրինակ՝ նոյն html֊ի հետ է աշխատում ծրագիրը, զննիչ է, եւ բաց ստանդարտը տալիս է մրցակցութեան հաւասար հնարաւորութիւն) աւելի հե՞շտ կը լինէր անցում կատարել մրցակցի ծրագրից՝ ձեր ծրագիր։
#Զաւինսկի #շուկայ #մրցակցութիւն #ծրագրաւորում #մէջբերում #քաղուածք
այսօր գտայ իմ երբեք չաւարտուած պատմուածքից հատուած՝
— իսկ ինչպէս իմանամ որ դու իրօք իսկական սատանայ ես։
— յարաբերոոթիւնները վստահութեան մասին են։
— հմ՞։
— դէ, ես քեզ կարող եմ տարբեր էժան ֆոկուսներ ցոյց տալ, որ մեր կուսակցութեան դպրոցի սկսնակներն են անում՝ բոց, փոխակերպումներ, եւ այլն։ եթէ դա է քեզ պէտք համոզուելու համար՝ խնդրեմ։
— իսկ դուք փաստաթղթերի պէս բան չունէ՞ք։
— իհարկէ ունենք։ ես ունեմ թուային սերտիֆիկատ, որն ինձ տուել է աստուած։ ձեր իսկ, ի դէպ, մարդկանց տեխնոլոգիաներով պատրաստած։ բայց արդե՞օք դու կարող ես այն կարդալ եւ համոզուել որ ես իրօք ես եմ։ դու չունես այդ համար ոչ բաւական գիտելիք, ոչ էլ սարքաւորումներ կամ ծրագրեր։ այնպէս որ պէտք է հաւատաս։
— իսկ ինչո՞ւ չունեմ։
— որովհետեւ չես ուզել ունենալ։ չես խնդրել աստծուց, ինչպէս մենք ենք ասում։ չես ջանալ սովորել՝ այլ խօսքերով։ խնդրէիր՝ կը տային, կունենայիր։ իսկ դուք, մարդիկ ինչ ասես չէք ուզում, խնդրում աստծուց։ ոնց որ բնաւ չհասկանաք, որ խնդրելը «խնդրում եմ» բառեր արտասանել չի նշանակում։ աղօթքը ջանք է։ ամէն ինչ աշխատանք է պահանջում։ ամէն ինչ։ ոչ մի բան ձեր պատկերացրած «հրաշքով» չի լինում։ բայց այն, ինչ լինում է՝ ինչո՞վ հրաշք չէ։ չէք գնահատում ինքներդ ձեր ներդրումները։ ոնց որ ինքներդ ձեզ չյարգէք։ տես, ես յատուկ եմ շեշտել՝ ձեր իսկ մշակուած տեխնոլոգիաներով։ որոնց հետ ինքներդ ծանօթ չէք։ հեհե։ ես ակնյայտօրէն վայելում եմ այս խօսակցութիւնը։
#քաղուածք #զրոյց #սատանայ #տեխնոլոգիաներ #հրաշք
Ենթարկուելով այդ հարուստների հմայքին, ես դարձայ ապուշ ու դժուարահաւատ, պոյնտեր շան պէս, որը պատրաստ է գնալու որսորդական հրացան կրող իւրաքանչիւր մարդու հետեւից կամ կրկէսի վարժեցուած խոզի նման, որը վերջապէս գտել է մէկին, ով նրան սիրում է ու գնահատում հենց յանուն նրա։ Այն, որ իւրաքանչիւր օրը անհրաժեշտ է վերածել ֆիեստայի, ինձ հրաշալի յայտնագործութիւնն թուաց։ Ես նոյնիսկ բարձրաձայն մի հատուած կարդացի վէպից, որի վրայ աշխատում էի, իսկ դրանից աւելի ստորնանալ չի կարող եւ ոչ մի գրող, եւ նրա համար՝ որպէս գրողի դա առաւել վտանգաւոր է, քան ոտքերը դահուկներին չամրացրած վիճակում սառցադաշտով սահելը, երբ ձմռան ձիւնը դեռեւս հաստ շերտով չի փակել բոլոր ճաքուածքները։
Երբ նրանք ասում էին․ «Դա հանճարեղ բան է, Էռնեստ։ Իրօք հանճարեղ։ Դուք ուղղակի չէք հասկանում, թէ դա ինչ է», ես բերկրանքով խաղացնում էի պոչս եւ սուզւում կեանքի՝ որպէս անվերջ ֆիեստայի պատկերացման մէջ, յուսալով ափ հանել որեւէ գեղեցիկ փայտիկ, փոխանակ մտածէի՝ «այս շան թուլաներին վեպս դուր է գալիս․ ի՞նչն է նրա մէջ վատ»։ Ես հենց այդպէս էլ կմտածէի, եթէ ինձ պահէի որպէս պրոֆեսիոնալ, բայց եթէ ինձ պահէի որպէս պրոֆեսիոնալ, ես երբեք վէպս նրանց չէի կարդա։
Հեմինգուեյ, Տօն, որը միշտ քեզ հետ է։
#հեմինգուեյ #քաղուածք
Աւելի ուշ, երբ Զելդան արդեն կրել էր առաջին, այսպէս կոչուած նեարդային խանգարումը, մենք, չեմ յիշում երբ, միաժամանակ Փարիզ եկանք, եւ Սկոտը ինձ հրաւիրեց միասին ճաշելու Միշոյի ռեստորանում, որ գտնւում է Ժակոբ եւ Սուրբ Հայրերի փողոցի անկիւնում։ Նա ասաց, թէ ուզում է ինձ մի շատ կարեւոր բան յայտնել, որն իր համար աշխարհում ամենակարեւոր բանն է, եւ որ ես պէտք է իրեն անկեղծ պատասխանեմ։ Ես ասացի՝ կաշխատեմ։ Երբ նա ինձ խնդրում էր որեւէ բան անկեղծ ասել,— իսկ դա հեշտ չէր անել, եւ ես փորձում էի կատարել նրա խնդրանքը,— այն, ինչ ասում էի, նրան ջղայնացնում էր, ընդսմին ամենից յաճախ՝ յետոյ, երբ նա ժամանակ էր ունենում մտածել ասածներիս վրայ։ Նա ուրախ կլիներ ոչնչացնել դրանք, իսկ յաճախ՝ դրանց հետ միասին նաեւ ինձ։
#հեմինգուեյ #քաղուածք
Ես չէի կարող նրան հարցնել այն մասին, ինչ դուրս չէր գալիս գլխիցս․ եթե նրա պատմութիւնը ճիշտ է եւ այդ ամենը եղել է, ապա Սկոտը ինչպէ՞ս է կարողանում ամեն գիշեր քնել Զելդայի հետ նոյն անկողնում։ Բայց գուցէ այդ պատմութիւնը հենց այդ պատճառով է ամենավշտալին երբեւէ իմ լսած բոլոր պատմութիւններից։
Հեմինգուեյ, Տօն, որը միշտ քեզ հետ է։
#հեմինգուեյ #քաղուածք
Անոր քովինը, անվնաս ալքոլամոլ մըն է։ Տակառ մը ալքոլը առանց նեղութեան կը խմէ։ Ճերմակ Ռուս է ու յաճախ կʼըսէ թէ իր երկիրը Քազաքի հարիւրապետ է եղեր յեղափոխութենէն առաջ։
#քաղուածք #ալքոլամոլ #արեւմտահայերէն #բառեր
Եթէ քեզ ձանձրացնում է եւ նողկալի է թւում քաղաքականութիւնը, ու դու հոգ չես անի քուէարկել, ապա այդ արդիւնքում դու ընտրում ես իրենց դիրքերն ամրապնդած երկու հիմնական կուսակցութիւնների Հաստատութիւնը, որը շատ լաւ գիտակցում է, որ իր շահերից է բխում պահել քեզ ձանձրացած եւ զզուած, եւ որը տալիս է քեզ քուէարկութեան օրը տանը մնալու ամէն հնարաւոր պատճառը՝ ծխելով թմրանիւթ եւ դիտելով ԷմԹիՎի։
Ամէն միջոցի դիմիր, որ մնաս տանն այդ օրը, բայց մի ստիր քեզ, որ չես քուէարկում։ Իրականում նման բան, ինչպէս չքուէարկելն է, գոյութիւն չունի․ դու կամ ընտրում ես քուէարկելով, կամ ընտրում ես տանը մնալով եւ անխօս կրկնապատկում ես ոմն Կենսունակի քուէն։
–Դեյւիդ Ֆոսթեր Ուալեյս
https://norayr.am/weblog/2016/04/07/15475/
#ընտրութիւններ #քաղաքականութիւն #քաղուածք
Տեսածրելու գործընթացի արդիւնքում ամէն նկարն աւելի փափուկ է ստացւում։ Դա այն պատճառով է, որ ծրիչը չի կարողանում ստանալ նկարի լրիւ տուեալները, փոխարէնը բաժանում է այն մասերի, եւ միջինացնում արժէքները։ Արդիւնքում՝ բարձր կոնտրաստ ունեցող սահմանագծերի կոնտրաստն ընկնում է, եւ պատկերն աւելի փափուկ է դառնում։
Տեսածրելու գործընթացի արդիւնքում ամէն նկարն աւելի փափուկ է ստացւում։ Դա այն պատճառով է, որ ծրիչը չի կարողանում ստանալ նկարի լրիւ տուեալները, փոխարէնը բաժանում է այն մասերի, եւ միջինացնում արժէքները։ Արդիւնքում՝ բարձր կոնտրաստ ունեցող սահմանագծերի կոնտրաստն ընկնում է, եւ պատկերն աւելի փափուկ է դառնում։
#ծրիչ #ֆոտո #էկրանահան #գիրք #մէջբերում #քաղուածք #ժապաւէն
այդ գործընթացը կարող է տեւել երկու֊երեք տարի, որպէսզի ծառը տեղափոխուի այնտեղ, ուր աւելի հարմար հող է, եւ աւելի լուսաւոր է։
իսկ մեր ծառերը դեռ չեն սովորել գաղթել։ ինչպիսի անխոհեմութիւն իրենց կողմից։
Իսկ դիմացի շէնքը՝ ես այն շրջանցել եմ, երբ ինձ յաջողուեց փախչել ուղեկցորդներից, այն նոյնիսկ մուտք չունէր։ Իսկ գիշերը այդ տանը լոյսեր էին վառւում, բայց երբ ուշադիր նայեցի, տեսայ, որ բոլորը վառւում էին միանման լամպերով։ Հաւանաբար, ինչ֊որ համակարգ է տեղադրուել, որը երեկոյեան ընդհանուր կոճակով միանում է, եւ ստեղծւում է բնակելի շէնքի տպաւորութիւն, չնայած տունը բնակեցուած չէ, եւ այն չունի մուտքեր։ Այնտեղ ամէնը՝ ֆեյք է։
հիւսիսային կորեայի կինոյի ամբողջ պատմութեան ընթացքում ոչ մէկ երբեք չի համբուրուել։
Երբ նկարահանում էինք երեխաներին պիոներական կազմակերպութիւն ընդունուելու տեսարանը, ուղեկցորդները ցոյց տուեցին մի խումբ երեխաներ՝ եօթ֊ութ տարեկան, զինուորական համազգեստով, եւ ասացին՝ «իրենց ծնողները մահացել են պատերազմում, իրենք՝ պատերազմի երեխաներ են»։ Ի՞նչ պատերազմ։ Վերջին պատերազմը, որին մասնակցել է Հիւսիսային Կորեան, անցել է վաթսո՜ւն տարի առաջ։ Բայց իրենք կատարելապէս համոզուած են՝ ինչ֊որ տեղ պատերազմ է, այնտեղ գնում են Հիւսիսային Կորեայի զօրքերը, կայ հակամարտութեան գիծ, զինուորներ են զոհւում, իսկ առաջնորդը հոգս է տանում իրենց երեխաների մասին… Իրենք պատերազմում են, իրականում պատերազմում են։
աղբիւր (ռուսերէն)
ու տենց
Վերջերս դրա վառ օրինակն է հանդիսացել Ադա֊ն։ Եթէ Ադա֊ն պէտք է ունենայ ստանդարտ, աւելի լաւ է որ այդ ստանդարտը լինի աներկբայ։ Առնուազն երկու նախաձեռնութիւն եղաւ․ երկուսի արդնիւնք էր մօտ 600 էջ կազմող ֆորմալ տեքստ, այսինքն անգամներ շատ, քան անհրաժեշտ է համոզուելու համար, որ երկու թուղթն էլ սահմանում են նոյն լեզուն։ Այդ երկու փաստաթղթերի ակնյայտ անկառավարելիութեան պատճառն երկու խմբից ոչ մէկն էլ չէ, ոչ էլ այն ֆորմալ ձեւն է, որ իրենք կիրառել են, այլ ինքը լեզուն․ արդեօք չներկայացնելով ֆորմալ ձեւակերպում, լեզուի նախագծողները կարող են թաքցնել, որ առաջարկում են անկառավարելի հրէշ։ Այն, որ Ադա֊ն կը թեթեւացնի ծրագրաւորման խնդիրները եւ կաւելացնի մեր ջանքերի արդիւնաւէտութիւնը՝ այն հեքիաթներից է, որոնց հաւատալու համար պէտք է ունենալ զինուորական կրթութիւն։
գիտական ֆանտաստիկան եւ գիտական իրականութիւնը յօդուածից, Էդսգեր Վիբե Դեյքստրա։
ահա թէ ինչու իրենք չունեն տեղ քաղաքակիրթ հասարակութեան մէջ։ գայլը չի կարող ստել մեզ։ ոչ էլ ունակ է շունը։ ահա ինչու ենք մենք կարծում որ իրենցից լաւն ենք։
«փիլիսոփան եւ գայլը» գրքից։
Եթէ այլ մարդիկ չեն հասկանում մեր վարքագիծը՝ ապա ի՞նչ։ Իրենց պահանջը, որ մենք պէտք է անենք միայն այն, ինչ իրենք հասկանում են՝ մեզ թելադրելու փորձ է։ Եթէ մեզ ընկալում են «ասոցիալ», կամ «ոչ բանական», ապա թող այդպէս ընկալեն։ Սովորաբար իրենց նեղացնում է մեր ազատութիւնը եւ մեր ազատ լինելու խիզախութիւնը։ Մենք ոչ մէկին բացատրութիւն կամ հաշուետւութիւն տալ պարտաւոր չենք, քանի մեր գործողութիւնները չեն վնասում իրենց կամ խախտում իրենց սահմանները։
Քանի՞ կեանք է կործանուել այդ «բացատրելու» պահանջով, որը ենթադրում է, որ բացատրութիւնը պէտք է լինի «հասկացուած»՝ այսինքն վաւերացուած։ Թող քո քայլերը դատեն, եւ քո քայլերից՝ իրական մտադրութիւնները, բայց իմացիր, որ ազատ անձը պարտաւոր է բացատրութիւն տալ միայն ինքն իրեն՝ իր բանականութեանը եւ իր գիտակցութեանը, եւ մի քանիսին, ով ունի արդարացուած բացատրութեան պահանջ։
Էրիխ ֆրոմ, «Լինելու արուեստը» գրքից։
#ազատութիւն #մէջբերում #բացատրութիւն #գիրք #մարդիկ #հոգեբանութիւն #էրիխ_ֆրոմ #քաղուածք #կեանք #արուեստ
ահա թէ ինչու իրենք չունեն տեղ քաղաքակիրթ հասարակութեան մէջ։ գայլը չի կարող ստել մեզ։ ոչ էլ ունակ է շունը։ ահա ինչու ենք մենք կարծում որ իրենցից լաւն ենք։
«փիլիսոփան եւ գայլը» գրքից։
#գայլ #շուն #սուտ #քաղաքակրթութիւն #քաղուածք
Վերջերս դրա վառ օրինակն է հանդիսացել Ադա֊ն։ Եթէ Ադա֊ն պէտք է ունենայ ստանդարտ, աւելի լաւ է որ այդ ստանդարտը լինի աներկբայ։ Առնուազն երկու նախաձեռնութիւն եղաւ․ երկուսի արդնիւնք էր մօտ 600 էջ կազմող ֆորմալ տեքստ, այսինքն անգամներ շատ, քան անհրաժեշտ է համոզուելու համար, որ երկու թուղթն էլ սահմանում են նոյն լեզուն։ Այդ երկու փաստաթղթերի ակնյայտ անկառավարելիութեան պատճառն երկու խմբից ոչ մէկն էլ չէ, ոչ էլ այն ֆորմալ ձեւն է, որ իրենք կիրառել են, այլ ինքը լեզուն․ արդեօք չներկայացնելով ֆորմալ ձեւակերպում, լեզուի նախագծողները կարող են թաքցնել, որ առաջարկում են անկառավարելի հրէշ։ Այն, որ Ադա֊ն կը թեթեւացնի ծրագրաւորման խնդիրները եւ կաւելացնի մեր ջանքերի արդիւնաւէտութիւնը՝ այն հեքիաթներից է, որոնց հաւատալու համար պէտք է ունենալ զինուորական կրթութիւն։
գիտական ֆանտաստիկան եւ գիտական իրականութիւնը յօդուածից, Էդսգեր Վիբե Դեյքստրա։
#ադա #ծրագրաւորման_լեզուներ #դեյքստրա #յօդուած #քաղուածք #մէջբերում #ծրագրաւորում #կրթութիւն #հեքիաթ
Երբ նկարահանում էինք երեխաներին պիոներական կազմակերպութիւն ընդունուելու տեսարանը, ուղեկցորդները ցոյց տուեցին մի խումբ երեխաներ՝ եօթ֊ութ տարեկան, զինուորական համազգեստով, եւ ասացին՝ «իրենց ծնողները մահացել են պատերազմում, իրենք՝ պատերազմի երեխաներ են»։ Ի՞նչ պատերազմ։ Վերջին պատերազմը, որին մասնակցել է Հիւսիսային Կորեան, անցել է վաթսո՜ւն տարի առաջ։ Բայց իրենք կատարելապէս համոզուած են՝ ինչ֊որ տեղ պատերազմ է, այնտեղ գնում են Հիւսիսային Կորեայի զօրքերը, կայ հակամարտութեան գիծ, զինուորներ են զոհւում, իսկ առաջնորդը հոգս է տանում իրենց երեխաների մասին… Իրենք պատերազմում են, իրականում պատերազմում են։
#կորեա #Կորեայի_Ժողովրդա-Դեմոկրատական_Հանրապետութիւն #կեղծ #պատերազմ #կինո #ֆիլմ #քաղուածք #հարցազրոյց #ռեժիսոր #Վիտալի_Մանսկի #ազատութիւն
հիւսիսային կորեայի կինոյի ամբողջ պատմութեան ընթացքում ոչ մէկ երբեք չի համբուրուել։
#կորեա #Կորեայի_Ժողովրդա-Դեմոկրատական_Հանրապետութիւն #կեղծ #համբոյր #կինո #ֆիլմ #քաղուածք #հարցազրոյց #ռեժիսոր #Վիտալի_Մանսկի #ազատութիւն
Իսկ դիմացի շէնքը՝ ես այն շրջանցել եմ, երբ ինձ յաջողուեց փախչել ուղեկցորդներից, այն նոյնիսկ մուտք չունէր։ Իսկ գիշերը այդ տանը լոյսեր էին վառւում, բայց երբ ուշադիր նայեցի, տեսայ, որ բոլորը վառւում էին միանման լամպերով։ Հաւանաբար, ինչ֊որ համակարգ է տեղադրուել, որը երեկոյեան ընդհանուր կոճակով միանում է, եւ ստեղծւում է բնակելի շէնքի տպաւորութիւն, չնայած տունը բնակեցուած չէ, եւ այն չունի մուտքեր։ Այնտեղ ամէնը՝ ֆեյք է։
աղբիւր (ռուսերէն)
#կորեա #Կորեայի_Ժողովրդա-Դեմոկրատական_Հանրապետութիւն #կեղծ #շէնք #կինո #ֆիլմ #քաղուածք #հարցազրոյց #ռեժիսոր #Վիտալի_Մանսկի #ազատութիւն
— հայաստանի հանրապետական հանրապետութիւն (cc) @{imandes ; imandes@spyurk.am}
#զրոյց #քաղուածք
Որոշ մարդիկ կարծում են, որ շներին, եւ առաւել եւս՝ գայլերին վարժեցնելը՝ դաժան է, ոնց որ պէտք է կոտրես նրանց ոգին կամ խեղճացնես նրանց։ Սակայն, առանց ոգին կոտրելու, երբ շունը կամ գայլը յստակ գիտի իրենից ինչ է սպասւում, եւ ինչ չէ, իր ինքնավստահութիւնը, եւ արդիւնքում՝ հանդարտութիւնը սաստիկ բարձրանում է։ Ծանր ճշմարտութիւն է, որ, ինչպէս Ֆրիդրիխ Նիցշէն մի անգամ արտայայտուել է, նրանք, ով չեն կարող իրենց կարգապահ դարձնել, արագ կը գտնեն որեւէ մէկին, ով դա իրենց համար կանի։ Իմ պատասխանատւութիւնն էր այդ մէկը դառնալ Բրենինի համար։ Կարգապահութեան եւ ազատութեան յարաբերութիւնը խորն է եւ կարեւոր․ բնաւ չհակադրուելով ազատութեանը, կարգապահութիւնն այն է որ դարձնում է ազատութեան ամենաարժանի ձեւերը հնարաւոր։ Առանց կարգապահութիւն չկայ իրական ազատութիւն՝ միայն արտօնագիր։
#գիրք #մէջբերում #քաղուածք #շներ #շուն #գայլեր #գայլ #կարգապահութիւն #ազատութիւն
Որոշ մարդիկ կարծում են, որ շներին, եւ առաւել եւս՝ գայլերին վարժեցնելը՝ դաժան է, ոնց որ պէտք է կոտրես նրանց ոգին կամ խեղճացնես նրանց։ Սակայն, առանց ոգին կոտրելու, երբ շունը կամ գայլը յստակ գիտի իրենից ինչ է սպասւում, եւ ինչ չէ, իր ինքնավստահութիւնը, եւ արդիւնքում՝ հանդարտութիւնը սաստիկ բարձրանում է։ Ծանր ճշմարտութիւն է, որ, ինչպէս Ֆրիդրիխ Նիցշէն մի անգամ արտայայտուել է, նրանք, ով չեն կարող իրենց կարգապահ դարձնել, արագ կը գտնեն որեւէ մէկին, ով դա իրենց համար կանի։ Իմ պատասխանատւութիւնն էր այդ մէկը դառնալ Բրենինի համար։ Կարգապահութեան եւ ազատութեան յարաբերութիւնը խորն է եւ կարեւոր․ բնաւ չհակադրուելով ազատութեանը, կարգապահութիւնն այն է որ դարձնում է ազատութեան ամենաարժանի ձեւերը հնարաւոր։ Առանց կարգապահութիւն չկայ իրական ազատութիւն՝ միայն արտօնագիր։
#գիրք #մէջբերում #քաղուածք #շներ #շուն #գայլեր #գայլ #կարգապահութիւն #ազատութիւն
Աստուած իմ, սա ինչ զոյգ է։ Փրկեայ իրենց երկուսից։ Ինչպիսի՜ հեգնանք կայ այս ամէնի մէջ։ Ծեր թանձրամիտը կամենում է վերադարձնել «նախկին Թելմաին»։ Արդե՞օք նա այնքան մտացիր է, որ չի նկատել՝ այդ «նախկին Թելմային» երբեք էլ չունէր։ Նախկին Թելման բացակայում էր նախորդ ութ տարին, երբեւէ գոյութիւն չունեցող սիրոյ մասին ֆանտազիաների մէջ ամբողջովին սուզուելով։ Հարրին, Թելմայից ոչ պակաս, ուզում էր պատրանքի մէջ սուզուել։ Սերվանտէսն հարցնում էր՝ «ի՞նչ ընտրել՝ խենթութեան իմաստութիւնն թէ՞ ողջախոհութեան յիմարութիւնը»։ Ինչ վերաբերում էր Թելմային եւ Հարրիին, պարզ էր որն են ընտրել։
#Իրուին_Յալոմ #Իրվին_Յալոմ #գիրք #քաղուածք #սէր
բաքուի ջարդը վերապրած հայերը, ըստ իմ վիճակագրութեան սովորաբար մեղադրում են «հայաստանցիներին» եւ «արցախցիներին» իրենց դժբախտութիւնների մէջ։ սովոր եմ լսել «մենք մեր համար լաւ ապրում էինք, եթէ դուք չլինէիք…» ֊ի պէս արտայայտութիւններ։ բայց արի ու տես, որ այլ մարդիկ էլ կան։
ասենք այսօր հանդիպել եմ Աննա Աստուածատուրեան Թըրքոթ անունով մի իրաւաբանի մասին յօդուած, ով չնայած որ
1990 թուականին Պաքուի ջարդերու ժամանակ տեղափոխուած է Հայաստան, ուր 3 տարի որպէս փախստական ապրելէ ետք՝ 1992-ին, Աննան դարձեալ ինքզինք կը գտնէ «դրսեցի»-ի կարգավիճակին մէջ։
սակայն
Ան այն առանցքային մարդոցմէ էր, որուն շնորհիւ Մէյն նահանգը 2013 թուականին ճանչցաւ Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը:
#բաքու #արեւմտահայերէն #քաղուածք #վիքի #իրաւաբան #1990 #դրսեցի #արցախ
– Ծօ, չոճուխ չես ալ, այդ աղջիկին եւ շունին հետ սլքտալու փոխարէն, տարեկից ընկեր մը փնտռէ՛…
Բայց շատ մտիկ չեմ ըներ մայրս: Խրիսթինան աղուոր է, ինչ որ ըսեմ, կը համաձայնի, Կարոյին պէս չէ:
Կարոն ինծի տարեկից դրացի տղայ մըն է, որուն հետ օր մը սինեմա գացինք, բայց չկրցանք համաձայնութեան գալ դիտուելիք ֆիլմին համար եւ տարբեր յայտագիրներ ընտրեցինք: Խրիսթինան տարբեր է, ճաշակաւոր է, կը սիրէ իմ հաւնած ֆիլմերս, տուած գիրքերս կը կարդայ… Թէեւ սա վերջին պարագային քիչ մը կը կասկածիմ այն բանէն վերջ, երբ սխալմամբ տուածս հայերէն գիրքը վերադարձուց հիացական խօսքերով:
– Բայց դուն հայերէն չես գիտեր, ի՞նչպէս կարդացիր, – հարցուցի զարմացած:
– Ընկերուհիի մը տուի, կարդաց պատմեց:
– Ո՞վ է ընկերուհիդ:
– Է-է…չես ճանչնար…աղջիկ մը, – ըսաւ շփոթուելով:
– Է լաւ, – ըսի, բայց տհաճ զգացում մը մնաց մէջս:
Ինչ որ է. Խրիսթինան, այդ մէկ դէպքը եթէ մոռնալու ըլլանք, հաւատարիմ, ազնիւ եւ հոգատար ընկերուհի մըն է… Բայց կ՚ուշանայ այսօր: Կ՚ելլեմ շիտակ իրենց տունը կ՚երթամ:
#քաղուածք #բատիկեան #աղջիկ #պատմութիւն #հայերէն #գրականութիւն
Բայց ի՞նչու համար կը գրենք. հայ գրական շրջանակներուն մէջ բաւական տարածուած հարցում մըն է ասիկա, մանաւանդ վերջին տարիներուն: Օր չ’ըլլար, որ մէկը սա հարցումը չընէ՝ ի՞նչու համար կը գրես: Կայ նաեւ շատ տարածուած պատասխան մը. կը գրեմ, որովհետեւ չեմ կրնար չգրել: Սա վերջին կէտին վրայ խորհեցայ, եւ հասկցայ, որ դիւրաւ կրնամ չգրել: Ուրեմն ի՞նչու կը գրեմ (կամ՝ կը գրենք): Պատասխանը գտայ ուշ, եւ, ցաւօք, շատ վիպական չէր ան. կը գրեմ (-ենք), որովհետեւ ուրիշ ոչ մէկ բան ընել գիտեմ, ուրիշ ոչ մէկ բանի համար պիտանի եմ, եւ քիչ մը սարսափելի է գիտակցիլ, թէ կեանքս այդպէս պարապի պիտի երթայ: Անոր համար կը գրեմ: Այսչափ:
#ինքնագիր #բատիկեան #քաղուածք
Քարայրին ծյոր
ԼՂՀ կառավարութեան աշխատակազմի անշարժ գոյքի կադաստրի վարչութեան էջից։
#ձոր #ծյոր #հայերէն #լեզու #քաղուածք #մէջբերում
Ես նկարում եմ միայն այն, ինչ որ ինձ հետ կապ ունի, ու ես երբեք չեմ արել այն ինչ չեմ ուզել։ Ես չեմ անում «խմբագրականներ» (ամսագրերի կամ թերթերի համար նկարներ), ու ես երբեք չեմ անում գովազդ։ Ոչ, իմ ազատութիւնից հեշտ չեմ հրաժարուի։ Ու ես չեմ հետեւում պատերազմին որովհետեւ ինձ հետաքրքիր չէ բռնութիւն նկարելը։ Իհարկէ, եթէ ես հիմա Վրաստանում լինէի, ես նկարելու էի ինչ է կատարւում։
#կուդելկա #վրաստան #ազատութիւն #ֆոտո #լուսանկարիչ #խմբագրական #գովազդ #քաղուածք
որոշ տաղանդ ունեցող մարդիկ չափազանց յաճախ գնում են այնտեղ, ուր կարող են վաստակել որոշ փող։ Նրանք վաճառում են իրենց տաղանդից մի պատառ՝ մի պատառ փողի համար, յետոյ մի քիչ աւել, ու վերջում իրենց չի մնում այդ տաղանդից իրենց համար։ Չեխոսլովակիայում մենք չունէինք շատ ազատութիւններ, մասնաւորապէս՝ փող վաստակելու ազատութիւնը։ Բայց դա բերեց նաս մեր սիրած մասնագիտութիւնները ընտրելուն։ Ես միշտ լուսանկարել եմ այն մտքով, որ ոչ մէկ հետաքրքրուած չի լինի իմ լուսանկարներով, որ ոչ ոք ինձ չի վճարի, ու եթէ ես ինչ֊որ բան արել եմ, ես արել եմ դա միայն իմ համար։
#կուդելկա #չեխոսլովակիա #ազատութիւն #դրամ #վաստակ #ֆոտո #լուսանկարիչ #քաղուածք
իմ որդի Նիկոլա֊ին, ով, յուսով եմ, կը սիրի եւ կը յարգի իր հարազատ երկիրը աւելի քան սերունդները մինչ իրեն։
իմ որդի Նիկոլա֊ին, ով, յուսով եմ, կը սիրի եւ կը յարգի իր հարազատ երկիրը աւելի քան սերունդները մինչ իրեն։
#գիրք #քաղուածք
— մարդիկ չէին զգում որ ես ներդուած եմ իրենց մէջ։ դա այդպէս չէր։ սակայն դա էական չէ։ բաւական չէ հոգատար լինել ինչ֊որ մէկի մասին։ բաւական չէ հասկանալ իրեն։ նա պէտք է զգայ հասկացուած։ նա պէտք է զգայ հոգատար լինելդ։
#քաղուածք #մարդիկ
Ես չեմ վստահում, ու նոյնիսկ արհամարհում եմ մարդկանց, ով գործում են աշխարհը զաւթելու ամբիցիայով… նրանք, ով չունեն ինքնատիրապետում ու արտադրում են անպէտք անորակութեան մեծ քանակներ։ Ես ոչ գրաւիչ եմ դա գտնում։ Համակրում եմ ձեն ստեղծագործողների՝ նրանք մի քանի աշխատանք են ստեղծում, յետոյ մի պահ յապաղում։
#ֆոտո #սաւլ_լեյթեր #սաուլ_լայթեր #սաուլ_լեյթեր #արուեստ #քաղուածք #լուսանկարիչ #ֆոտո #լուսանկարչութիւն
Երբեմն զարմանում եմ մարդկանց վրայ ով օրագիր է պահում։ Երբեք չեմ մտածել իմ գոյութեան մասին որպէս կարեւոր բանի։
#ֆոտո #սաւլ_լեյթեր #սաուլ_լայթեր #սաուլ_լեյթեր #արուեստ #քաղուածք #լուսանկարիչ #ֆոտո #լուսանկարչութիւն
հասկանում եմ, որ գեղեցկութիւն փնտրելը այսօր շատ մոդաիկ չէ։ տառապանք, օրհաս եւ թշուառութիւն՝ այսօր դրանք են հետապնդելու համար արժանի։
#ֆոտո #սաւլ_լեյթեր #սաուլ_լայթեր #սաուլ_լեյթեր #արուեստ #քաղուածք #լուսանկարիչ #ֆոտո #լուսանկարչութիւն
Ընկերս՝ Հենրին, մի անգամ ասաց, որ ես հնարաւորութիւններին անտարբեր լինելու տաղանդ ունեմ։ Նա կարծում էր որ ես կարող էի աւելի լաւ կարիերա անել, սակայն փոխարէն ես գնում էի տուն, խմում սուրճ ու նայում պատուհանից։
#ֆոտո #սաւլ_լեյթեր #սաուլ_լայթեր #սաուլ_լեյթեր #արուեստ #քաղուածք #լուսանկարիչ #ֆոտո #լուսանկարչութիւն
Կեանքիս մեծ մասը ես անտեսուած(իգնորուած) էի։ Շատ ուրախ էի այդ համար։ Իգնորուած լինելը՝ մեծ լիազօրութիւն է։ Կարծում եմ, որ այդպէս եմ սովորել տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում, ու արձագանքել իրադրութիւններին այլ կերպ։ Պարզապէս նայում էի աշխարհին, ոչ մի բանի պատրաստ չլինելով։
#սաւլ_լեյթեր #սաուլ_լայթեր #սաուլ_լեյթեր #լիազօրութիւն #կեանք #արուեստ #քաղուածք #լուսանկարիչ #ֆոտո #լուսանկարչութիւն
ասում է՝
օրը հարիւր անգամ յիշեցնում եմ ինքս ինձ, որ իմ ներքին եւ արտաքին կեանքը հիմնուած է այլ մարդկանց, կենդանի եւ մեռեալ, աշխատանքի վրայ, ու որ ես պէտք է գործի դնեմ ուժերս որպէսզի ինքս տամ նոյն չափով, ինչ ես ստացել եմ եւ դեռ ստանում եմ։
անգլերէն վիկիքաղուածքից
#այնշտայն #քաղուածք #կեանք
— Մինչ փողոցային լուսանկարիչ, կամ առհասարակ, լուսանկարիչ դառնալը, ես զբօսնող էի․ Նիւ Եորքի հնաբնակների մեծամասնութիւնն է այդպիսին։ Ես կընտրէի (եւ այժմ էլ ընտրում եմ) տուն հասնելու երկար ճանապարհը։ Ինչ֊որ պահի խցիկը դարձաւ զբօսանքի մաս։
Գաս Փաուել
#քաղուածք #ֆոտո #մէջբերում #լուսանկարիչ #քաղաք
did some “drawing” today.
#dragon #optics #johann-zahn #magic-lantern #gravure #athanasius-kircher #art #science #history #mark-zakharov #movie #fantasy #vishap #quote
@{ Ճաշող Փիլիսոփայ ; norayr@spyurk.am} 03.03.2015, 19:21:10
այսօր մի քիչ «նկարչութիւն» եմ արել այս կայքերի՝ http://oberon.vishap.am http://wiki.oberon.vishap.am համար։
#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ #վօկ #վիշապ֊օբերոն #վիշապ #օպտիկա #ֆենթեզի #յոհան֊ցահն #արվեստ #գիտություն #կինո #մարկ֊զախարով #հեքիաթ #մէջբերում #քաղուածք
#մէջբերում #քաղուածք #ելատեքստ #մաթեմատիկա #մաթեմ #մաթ #ջոն֊ֆոն֊նեյման #էկրանահան #օբերոն #պատահական֊թուեր #այո
Հայաստանի Հանրապետութիւնը նպաստում է հայերէնի ուղղագրութեան միասնականացմանը։
Հայաստանի Հանրապետութեան օրէնքը լեզուի մասին
#հայաստանի֊հանրապետութիւն #լեզուի֊օրէնք #օրէնք #հայերէն #ուղղագրութիւն #քաղուածք
Արթուր․ «Մարւին, մտայղացումներ կա՞ն»։
Մարւին․ «Ես ունեմ միլիոն մտայղացում։ Բոլորը տանում են անխուսափելի մահուան»։
#քաղուածք
Համակարգն անուանել են «Դեմոն» քանի որ այն լեզւում որ նա օգտագործում էր(APL) նիշքերի անունները չէին կարող լինել բաւական երկար, որ տեղաւորեն «Դեմոնսթրեյշն» բառը՝ առաջին վարկածի առանց երեւակայութեան մտածուած անուանումը։ Հետագայում, ոգեւորութեան ճիգի արդիւնքում, ԱյԲիԷմ֊ից գործընկերը կը փոխի անուանումը, պահպանելով սատանայական թեման եւ դարձնելով այն «Դեմոն»֊ից «Լիւցիֆեր», որը պարունակում է կրիպտոգրաֆիային վերաբերող բառախաղ։
#կրիպտօ #ստիւեն֊լեւի #քաղուածք #գիրք #ֆեյսթել
ութ ակնարկ, ինչպէս արագացնել անդրոիդ էմուլյատորը յօդուածի առաջին կէտն է.
— օգտագործէք իրական սարք։
#մէջբերում #քաղուածք #ծրագրաւորում #հետազօտութիւն
գրաֆիկական միջավայրը պարզեցնում է պարզ գործողութիւնները, եւ դարձնում է բարդ գործողութիւնները անհնար։
Դագ Գուին (հունիսի 22 1991 թիւ, comp.unix.wizards խումբ)
#կոնսոլ #տեքստ #յունիքս #միջավայր #յարմարաւէտութիւն #քաղուածք #քաղվածք
ասում է․
— լսի, դու էսինչին գիտե՞ս։ — պրոֆիլի յղում է ուղարկում։
— ինչի՞ ես հարցնում։
— աղջիկ եմ հաւանել։
— վաու, շատ լաւ աղջիկ է, շատ եմ սիրում նրան։
— չէ նրան չէ։
— հմ՞։ բա ինչի՞ ես…
— լսի, դու իրան եթէ գիտես, կարա՞ս պարզել, իր այսինչ ընկերուհին ընկեր ունի՞ թէ չէ։
— … — մտածում եմ ոնց ասեմ — լսիր, հասկանում ես, նա ինձ լաւ է վերաբերւում, ու եթէ ես այդպիսի հարց տամ, դժուար այլեւս լաւ վերաբերուի, իսկ եթէ չʼտամ, ապա դու ես նեղանալու։ հիմա ես ընտրում եմ որ դու նեղանաս։ ։Ճ
#զրոյց #սէր #չաթ #քաղուածք #դաւեր #աղջիկներ
Պատերազմի վերսկսման դեպքում կառուցվող Սոթք-Վարդենիս մայրուղու անմիջական ու ամբողջական խոցելիությունը գեթ այս միջադեպից հետո պետք է հուշի, որ ռազմական անվտանգության, երկրաբանական կառուցվածքի և տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից բազմիցս գերադասելի է գլխավոր ասֆալտապատ մայրուղին անցկացնել Վարդենիս-Նորաբակ-Քարվաճառ-Դադիվանք գծով`Սոթքի ճանապարհին վերապահելով օժանդակ և ռազմական հաղորդակցային ուղու գործառույթ:
#Քանանեան #ճանապարհ #Արցախ #Քարվաճար #Սոթք #Վարդենիս #մայրուղի #մէջբերում #քաղուածք
@{ EminO ; emin__o@spyurk.am} Հնգ 03 Հլս 2014 09:17:08 AMT
որպեսզի սերունդը ոչ մի հնարավորություն չունենա թպրտալու մի այլ բախտի համար, ձեռ ու ոտը կապում է պատճառաբանված ատելության (հանդեպ Թուրքիան) եւ նույնքան չպատճառաբանված սիրո (հանդեպ Ռուսաստանը) քառատման դժոխային սարքին։ Անցյալը մոռանալ անհնար է, հետեւաբար, անցյալը չմոռանալու կոչն է շինծու։ Անցյալը ինքնին, ինքնապահպանման բնազդով, մոռացվում է այնքանով, որքանով խանգարում է ապագային։ Դրա համար էլ մեռնողին թաղում են։ Վանո Սիրադեղյան
#Վանո֊Սիրադեղյան #քաղվածք #մեջբերում #Ռուսաստան #Թուրքիա #սէր #քաղուածք #մէջբերում #Վանո֊Սիրադեղեան #ապագա #ապագայ
այդպէս է, կը գնան ում ասես համար կը կռուեն։
Այս գործը ինքնաբերաբար պատրաստած եւ մեզի նուիրած էր Աշոտ Վ․ Անդրէասեան, 1938ին, նախ քան իր մեկնումը Սպանիա, իբր կամաւոր կռուելու հանրապետական բանակին մէջ, ուր ինկաւ հերոսի մահով։ Իր գծագրութիւնը զետեղելով՝ կը խոնարհինք իր յիշատակին առջեւ։
#1964 #գիրք #վահան֊արփի #մէջբերում #քաղուածք
Շուշիում հողածածկ տներ չկային, ինչպես Երևանում: Երկու-երեք հարկանի տներ էին…
Բա մեզ ասում են, որ Երեւանի մինչ սովետական ճարտարապետութիւնը հիմնականում անկապ հողից կաւից տներ էին։ հմ։
#Շուշի #Երեւան #ճարտարապետութիւն #պատմութիւն #սովետ #քաղուածք #####
իսկ դուք #դեռ֊հին֊տնե՞րն֊էք
#չելենտանո #վերադարձ #քաղուածք
Չէ՛, ինչ ուզում է լինի՝ ետ չեմ դառնալ, անց եմ կենալու։ Վճռեցի ու ասպանդակեցի իմ Այաքսին։ Այաքսը ծառս եղավ, ամբողջ թափով թռավ ու, մին էլ տեսնեմ՝ մենք ճահճի վերև կախված ենք օդում։ Հենց էդ րոպեին միտս ընկավ, որ Այաքսը շատ է հոգնած։ Էդ օրը մենք 25 թե 30 նապաստակի ետևից ենք ընկել ու բռնել… Էլ երկար միտք չարի, օդի մեջ ձիուս գլուխը շուռ տվի ու, հո՛պ, դարձյալ կանգնեցինք ճահճի ափին, ճիշտ էն տեղը, որտեղից Այաքսը թռել էր։
#թումանեան #լոռի #այաքս #մյունհաուզեն #գիրք #քաղուածք
սեւ լճի ջրի կէսը ժամանակին եկել խմել է քառասուն գլխանի մի վիշապ, յետոյ պառկել հանգստացել է, որ միւս կէսն էլ խմի, ցամաքեցնի լիճը։
#դիցաբանութիւն #վիշապ #գիրք #մէջբերում #քաղուածք
Փաստօրէն, Բորխեսը այս տողերն է ընտրել որպէս Բաբելոնեան գրադարան պատմուածքի մակագիր՝
Այս արվեստը թույլ կտա ձեզ մտահայել քսաներեք տառերի տարբեր համակցությունները…
մելամաղձութեան կազմախօսութիւնը, մաս 2, բաժին II, գլ. IV
#մակագիր #բնաբան #էպիգրաֆ #բորխես #բորխէս #բաբելոնեան֊գրադարան #23 #մելամաղձութեան֊կազմախօսութիւնը #մէջբերում #քաղուածք #գիրք #արուեստ #փաստօրէն
Երրորդ այցելությանը նա նստեց, իսկ ես մնացի կանգնած, որովհետեւ նրա պայուսակն իմ աթոռի վրա էր։ Ես չհամարձակվեցի այն գետնին դնել։ Նա ինձ նախատեց՝ անվանելով հիմար, ծույլ, թեթեւաբարո, փչացած, իսկը՝ թափառաշրջիկ մի քած։ Վարդակակաչները նա հրեց համարյա մինչեւ սեղանի ծայրը, իսկ սեղանի կենտրոնում դրեց մի դատարկ թուղթ եւ մի գրիչ։ Նա մրթմրթաց՝ գրե՛լ։ Ես կանգնած գրեցի այն, ինչ նա ինձնից պահանջում էր՝ անունս, ծննդյան թիվս եւ հասցես, սակայն հետո էլ՝ որ, անկախ մտերմություններից եւ բարեկամական կապերից, ոչ մեկին չպիտի ասեմ, որ ես… եւ ահա այդ սարսափելի բառը՝ colaborez… որ ես համագործակցում եմ։ Ես այդ բառը չգրեցի։ Ես վայր դրեցի գրիչը, մոտեցա պատուհանին եւ նայեցի դուրս՝ փոշոտ փողոցին։
աղբիւր
#հերտա֊մյուլլեր #մէջբերում #քաղուածք #թաշկինակ #սրբիչ #դիւրակիր #հերտա֊միւլլեր #մայրիկ #պատմութիւն #բանախօսութիւն #քնքշանք #ազատութիւն
— Ես մի պրոֆեսորի ամառանոցն էի հսկում,— պատասխանեց շունը։— Պրոֆեսորը կենդանիների լեզուն էր ուսումնասիրում։ Այդ ժամանակ էլ հենց սովորեցի։
— Դա երեւի իմ պրոֆեսորն է,— բղավեց կատուն։— Սյոմին Իվան Տրոֆիմովիչը։ Նա կին ուներ, երկու երեխա եւ մեկ տատիկ՝ ավելը ձեռքին։ Ու միշտ զբաղված էր «Ռուս—կատվերեն» բառարան կազմելով։
— «Ռուս—կատվերեն» չգիտեմ, բայց «Որսորդա—շներեն» կազմում էր։ Եվ «Կովա—նախրապաներեն» նույնպես։ Իսկ տատիկի ձեռքին է՛լ ավել չկա։ Նրա համար փոշեծծիչ են գնել։
— Միեւնույն է, դա իմ պրոֆեսորն է,— ասաց կատուն։
— Իսկ նա հիմա որտե՞ղ է,— հարցրեց տղան։
— Աֆրիկա գնաց։ Գործուղման։ Փղերի լեզուն ուսումնասիրելու։ Իսկ ես մնացի տատիկի մոտ։ Միայն թե մենք յոլա չգնացինք։ Ես սիրում եմ, որ մարդ ուրախ բնավորություն է ունենում՝ երշիկահյուրասիրողական։ Իսկ նա, ընդհակառակը, ծանր բնավորություն ուներ։ Ավելա—վռնդողական։
— Ճիշտ է,— հաստատեց կատուն,— բնավորությունն էլ էր ծանր, ավելն էլ։
աղբիւր
#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #կատուներ #շներ #ռուսերէն #կատվերէն #շներէն #գիտութիւն #պրոֆեսոր #բառարան #տատիկ #յոլա
— Չգիտեմ,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Գուցե նրանով, որ կատուներն էլ են շերտավոր, նավաստիներն էլ։ Նրանց շապիկները շերտավոր են։
Կատուն համաձայնում է։
— Ինձ դուր է գալիս այդ ազգանունը՝ Մատրոսկին։ Ե՛վ ծովային է, ե՛ւ լուրջ։
Նա այնքան է ուրախանում, ազգանուն ունենալու համար, որ նույնիսկ ուրախությունից ժպտում է։ Ավելի խորն է ընկղմվում պայուսակի մեջ ու սկսում է փորձել իր ազգանունը։
«Հեռախոսի մոտ կանչեցեք, խնդրեմ, կատու Մատրոսկինին»։
«Կատու Մատրոսկինը չի կարող մոտենալ հեռախոսին։ Նա շատ զբաղված է։ Պառկած է վառարանին»։
Եվ որքան շատ էր փորձում, այնքան ավելի էր հավանում իր ազգանունը։
աղբիւր
#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #կատուներ
— Դու էլի՞ սկսեցիր գլխիդ զոռ տալ… Երեխայիս փչացրել ես… Ահա թե ինչ կասեմ։ Եթե այդ կատուն քեզ շատ է դուր գալիս, ուրեմն ընտրիր՝ կամ ես, կամ նա։
Հայրիկը նախ նայեց մայրիկին՝ ապա՝ կատվին։ Հետո՝ նորից մայրիկին, ապա՝ կատվին։
— Ես,— ասաց,— քեզ եմ ընտրում։ Քեզ արդեն վաղուց եմ ճանաչում, իսկ այդ կատվին առաջին անգամ եմ տեսնում։
աղբիւր
#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #ընտանիք
— Կխանգարի,— պատասխանեց մայրիկը։— Հապա մի մտածիր, ի՞նչ օգուտ ունենք այդ կատվից։
Հայրիկն ասաց․
— Ի՞նչ օգուտ պիտի ունենանք։ Որեւէ օգուտ ունե՞ս պատից կախված այս նկարից։
— Այդ նկարից,— ասաց մայրիկը,— շատ մեծ օգուտ կա։ Քողարկում է պաստառի վրայի անցքերը։
աղբիւր
#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #ընտանիք
Շատ կարեւոր միտք է ասում։
Ինչպես տեսնում եմ՝ Ձեր բոլոր նախաձեռնություններում հասնում եք հաջողության: Կա՞ ինչ-որ գաղտնիք:
— Բանաձևը բավական պարզ է. պետք է սովորել ավարտին հասցնել սկսած գործը: Աշխարհը լավացնելու համար բավարար չէ ունենալ ակտիվ դիրքորոշում կյանքի հանդեպ, ուժ ու ցանկություն: Այս ամենն անիմաստ է, եթե սկսածը թողնվի կիսատ: Պետք է հասկանալ, որ կյանքն այդքան հետաքրքիր չէ, որքան կուզենայինք, որ լիներ, ու որ 90 տոկոսն այն ամենի, ինչ պետք է անել հաջողության հասնելու համար, միապաղաղ աշխատանք է: Մեծերը սրան տվել են տարբեր ձևակերպումներ, սակայն առանձապես դիպուկ է Մաքսվելի ասածը. «Աշխատի՛ր, ավարտի՛ր, հրապարակի՛ր»: Արտասովոր ընդգրկուն խոսքեր են: Տարիների ընթացքում սկսում ես հասկանալ յուրաքանչյուր բառի քաշը:
http://imyerevan.com/hy/society/view/5897
#քաղուածք #մէջբերում #դաւիդ֊յան #դիպուկ #միապաղաղ #հարցազրոզց #գործ #աշխատանք #փոփոխութիւն #լաւացում #մաքսուել ##################