ես աւելի էի գնահատում անասնաֆերման, որովհետեւ համարում էի՝ 84֊ը շատ ա անիրական արդէն, հնարաւոր չի այդպէս։ «պատերազմը՝ խաղաղութիւն ա» չեն ուտի մարդիկ, չեն հաւատայ էդքան ակնյայտ ստի։
բայց ահա, էսօրուայ ռուսաստանի պետական քարոզչութիւնը այդքան անհաւատալու սուտ ա։ այդքան ակնյայտ։ այդքան անհաւատալու ակնյայտ։
բայց կարեւոր տարբերութիւն կայ 84֊ի հետ՝ ռուսաստանում մարդիկ հաւատում են պետութեանը ոչ այն պատճառով, որ ճնշուած են, ոչ այն պատճառով որ այլընտրանքային տեղեկատուական աղբիւրներ չունեն, այլ որովհետեւ ուզում են հաւատալ։
ու տէնց։
#1984 #անասնաֆերմա #քարօզչութիւն #ռուսաստան #պատերազմ #խաղաղութիւն #սուտ
մարդկանց պէտք ա արագութիւն։ էդ պատճառով չենք կարող ասենք քշել վիրտի սիփիուն։ պրոցեսորները պէտք ա օգտագործի քեզ, ու պէտք ա վիճակագրութիւն հաւաքեն, որ ստեն, ու որ վիճակագրօրէն արագ աշխատեն։ կոմպիլեատորը պէտք ա ստի, ու գեներացնի կոդ, որը չի համապատասխանում քո գրածին։ օպերացիոն համակարգը պէտք ա ստի՝ յիշողութեան հատուածին ցուցիչ տայ, երբ յիշողութիւն չունի։ ու այդպէս բոլոր շերտերում #բոլորը_ստում_են։ #ահաւոր ա ու քաղաքականութեան մէջ ա տէնց։ ինչքան շերտ կայ՝ բոլորն իրար ստում են։
էսօր նիկոլին թիւ են ասում, նա ասում ա՝ էդ ճի՞շտ թիւ ա, ասում են՝ հա, ասում ա՝ յուսով եմ որ հա։ ու պետերսոնի ասած՝ «միշտ ասա ճշմարտութիւնը։ կամ գոնէ մի ստի»֊ն առաւել եւս գրաւիչ ա։
#տտ #տեքնոլոգիաներ #քաղաքականութիւն #մարդիկ #սուտ #պետերսոն
https://www.youtube.com/watch?v=ocB-P0k8tJ8 #ռուսաստան #վրաստան #սուտ
ասք ճշտի եւ ստի մասին։
ասում են՝ երբ ուզում ես իմանալ որ զլմ֊ն ա ճիշտն ասում՝ տես ում վրայ ա աշխատում, ումից ա փող ստանում։ օկէյ, ունենք երկու զլմ, մէկն աշխատում ա էս ուժի վրայ, մէկն էլ էն։ ո՞ւմ ես հաւատում։
էդպիսի դէպքերն իսկապէս շատ բարդ են, ու միջնադարեան բրիտանիայում աշխարհիկ դատարանները հրաժարուել են գործ ունենալ դէպքերի հետ, ուր իմ բառը քո բառի դէմ ա, եւ փոխանցել են գործերը եկեղեցու դատարան։ ի դէպ, տարօրինակ կարող ա թուալ, բայց եկեղեցու դատարանը բաւական էֆեկտիւ պարզել ա ով էր ստում՝ մարդկանց 2/3֊ն արդարացուել ա։ ենթադրութիւն կայ, որ որովհետեւ եկեղեցականներն իսկապէս ձեւ ունէին հասկանալու, թէ ով ա ստում։
նման խնդիր էր սողոմոն թագաւորի այն խնդիրը, երբ երկու կին են գալիս՝ մէկն ասում ա թէ՝ էս կինը իր երեխային սպանել ա, իմ երեխային ա իրեն ա վերցրել, մէկն էլ ասում ա չէ, իմն ա, ու այլ պատմութիւն։ կարճ ասած՝ կայ մի սպանուած երեխայ, ու մի կենդանի երեխայ, որին իրաւունք են ներկայացնում երկու մայրն էլ։
սողոմոնն էլ ասում ա՝ դէ բերէք թուր, կտրենք էս երեխուն, կէսը մէկին տանք, կէսը միւսին, ու այստեղ իսկական մայրն ինքն իրեն մատնում ա, ասում ա՝ տուէք էն մէկին, իրենն ա, մենակ թէ երեխան կենդանի մնայ։
նման ալգորիթմ կար բրիտանացի, այս անգամ ոչ թէ գիտնականների, այլ եկեղեցականների մօտ։ ու ենթադրւում ա որ լաւ էֆեկտիւ էր ճիշտն ու սուտը տարբերելու գործում։
տեսականօրէն, գործարքն հետեւեալն էր՝ քեզ ասում են՝ եռացող ջրից մատանի հանիր, կամ տաք ածուխ, կամ երկաթ պահիր։ եթէ դու մեղաւոր չես, չես վնատուի, եթէ մեղաւոր ես՝ կը վնասուես։ հետաքրքիր ա, որ մեղադրեալների 2/3֊ը, ըստ վիճակագրութեան, չեն վնասուել, ու արդարացուել են։
բայց սպասէք՝ ո՞նց ա հնարաւոր, որ տաք երկաթ բռնես ու չվնասուես։ ուրեմն, երկաթը տաք չէր։ ըստ երեւոյթին, ենթադրւում ա, որ մարդկանց մեծ մասը հաւատացեալ էին, ու հաւատում էին եկեղեցու դատարանին, հետեւաբար նրանք, ով մեղաւոր չեն, պատրաստակամութիւն կը յայտնեն պահել տաք երկաթ, իմանալով որ չեն վառուի, իսկ նրանք, ով մեղաւոր էին, կը ջանային գործարքի գնալ կամ խոստովանել։ այսպէս եկեղեցականները յաճախ կեղծում էին իրենց իսկ դատարանը, որպէսզի անմեղները կարողանան անցնել այդ փորձութիւնը եւ արդարացուել։
այսօրուայ լրագրողները չեն հաւատում հրաշքներին, եւ ապա կարող են պատրաստակամութիւն յայտնել եռացող ջրից մատանի հանել, ու այս ձեւը կիրթ հասարակութեան մէջ կիրառելի չի։
կայ մի այլ ձեւ, որի մասին էլ հեքիաթ կայ։ թէ մի աղջիկ առանց հարցնելու վերցնում ա հարեւանից կաթսայ, դէ դռները բաց են, յետոյ կոտրում ա, յետոյ, ու աննկատ հետ ա դնում՝ հարեւանի սեղանին։ յետոյ հարցնում ա տարբեր մարդկանց, թէ ինչ ասի հարեւանին։ քոյրն ասում ա՝ ասա չեմ վերցրել, հայրն ասում ա՝ ասա հա, վերցրել եմ, բայց կոտրած էր արդէն, երեւի ձերոնք են կոտրել, մայրն էլ ասում ա՝ ասա չեմ էլ վերցրել։ տենց, տեսնում ա հարեւանուհուն, ու հարցին, թէ արդեօք վերցրել ա կաթսան, պատասխանում ա՝ ես չեմ վերցրել, համ էլ վերադարձրել եմ, համ էլ արդէն կոտրած էր։
զռանի սուտը սովորաբար լինում ա բարդ, քանի որ ճիշտը սովորաբար պարզ ա։ ասենք շատ վառ օրինակ ա՝ ուկրաինայում ընկած մալայզիայի օդանաւը՝ ռուսական զլմ֊ները նախ ասացին՝ մենք չենք, յետոյ ասացին՝ համ էլ դիակները թարմ չեն, յետոյ ասացին՝ համ էլ ուկրաինացիներն են իրենք խփել, ու նկարեցին 800 մետր երկարութեամբ դոդոշոփած այլ օդանաւ, յետոյ ասացին՝ էդ սաղ մեղաւոր ա իսպանացի դիսպետչերը, որը վաղուց ռուսների դէմ դաւադրութիւն էր պատրաստում։
տենց, օկկամի ածելիի սկզբունքի հետ էլ ա բռնում։ ու պատահական չի, որ ըստ վիճակագրութեան, ոչ կիրթ մարդիկ են աւելի շատ հակուած դաւադրութիւնների տեսութիւններին հաւատալու։
#սուտ #ճիշտ
ահա թէ ինչու իրենք չունեն տեղ քաղաքակիրթ հասարակութեան մէջ։ գայլը չի կարող ստել մեզ։ ոչ էլ ունակ է շունը։ ահա ինչու ենք մենք կարծում որ իրենցից լաւն ենք։
«փիլիսոփան եւ գայլը» գրքից։
ահա թէ ինչու իրենք չունեն տեղ քաղաքակիրթ հասարակութեան մէջ։ գայլը չի կարող ստել մեզ։ ոչ էլ ունակ է շունը։ ահա ինչու ենք մենք կարծում որ իրենցից լաւն ենք։
«փիլիսոփան եւ գայլը» գրքից։
#գայլ #շուն #սուտ #քաղաքակրթութիւն #քաղուածք
«ընդունել մարդուն ինչպիսին կայ» ծեծուած արտայայտութեամբ բնութագրուող վարքագծի դրական արդիւնքներից մէկն է այն որ դու այլեւս չես խթանում մարդուն ստել։
եթէ նա գիտի, դու իր վրայ խաչ չես քաշի, ու չես դատապարտի, աւելի քիչ պատճառ կունենայ ստելու, կամ գոնէ ոչ այդչափ կարեւոր պատճառներ։
ու երեւի այդ պատճառով էլ աւելի շատ են ստում մեզ համար կարեւոր հարցերում։ որովհետեւ մեզ համար կարեւոր հարցում բարդ է ընդունող մնալը։
#բոլորը_ստում_են #սուտ #անկեղծութիւն
Նախ Լայֆնիւզը տարածում է կեղծ տեղեկատւութիւն, Քեսափի հայերի իբր թէ կատարուած սպանութիւնների մասին, յետոյ մարտական, բայց քաղաքավարի գերմանամկները տիրաժաւորում են այն սոց․ ցանցերում։ Յետոյ յայտնւում է ազգի սիրեցեալ Սոլովյովը, նրան է հետեւում մսյո Բեզրուկովը։ Երկուսն էլ կարեկցանքի եւ սոլիդարութեան խօսքերով։
Ունկնդիրները ծլո՛ւլների մէջ են։
Սա ի՞նչ է։
Սա նատուրալ բ**զութի՛ւն է, ընկերնե՛ր։
Ժողովրդի խօսքերով՝ կապիկութիւն ու շոպլիկութիւն։
Պուտինեան քարոզչութեան խաժամուժը, ոգեշնչուած Ղրիմի կամպանիայի հաջողութիւններով, անցան մեզ՝ աշխարհի ամենահին, ամենաթատերական Կոմպոզիտորների Ազգին։
Լինելով դրամատիկական արուեստի, ծաղրի եւ մետաֆիզիկայի անյոյս գիտակ, ես վրդովուած եմ Կրեմլի նուագախմբի աղաղակող եւ մոլեգին ոչ պրոֆեսիոնալ խաղով։
Ու ինչպէս ասում էր մեր լյաւ ախպեր Ստանիսլաւսկին, ռուսական սապոգով փրկուած թուրքական գազանութիւնների զոհի արքետիպն իմ մէջ արթնացնելու փորձը տապալուեց։
Այսպիսի գրդոն չեն անում նոյնիսկ ապշերոնեան մտերմիկ ազդարարները, ներառեալ Վիւգար Խալիլովին ու Էլնուր Ասլանովին։ Այդ մեալլիմները իւրաքանչիւր Կիսիլյովից, ու իւրաքանչիւր Սիմոնեանից, իրար հետ միասին հինգ անգամ վերցուած, աւելի լաւ են աշխատում։
Сначала lifenews пускает утку о якобы имевшем место расстреле армян в Кессабе, затем боевые, но вежливые хомячки тиражируют её по соцсетям. После этого появляется всенародный любимец, друг армян Соловьёв, а потом мсьё Безруков. Оба со словами соболезнования и солидарности. Публика в соплях! Что это?! Это натуральное б###ство, товарищи! В простонародье - капикуцюн и шопликуцюн.
Путинская пропагандиская шелупонь, воодушевлённая успехами Крымской кампании, взялась за нас – самую древнюю, самую театральную в мире Нацию Композиторов. Как один из безнадёжных ценителей драматургии, стёба и метафизики, я оскорблён вопиющим непрофессионализмом кремлёвской труппы. И, как говорил наш ляв ахпер Станиславский, попытка разбудить во мне архетип жертвы турецких зверств, спасённой русским сапогом, провалилась. Такую халтуру не делают даже апшеронские пистюки-задушевники, включая Вюгара Халилова и Эльнура Асланова. Эти мяллимы могли бы дать фору любому Киселёву и любой Симоньян, взятых вместе 5 раз.
#savekessab #kessab #утка #путин #крым #соловьев #безруков #солидарность #драматургия #архетип #халтура #армения #россия #пропаганда #дезинформация #сопли #театр ###### #քեսաբ #քեսապ #սուտ #պուտին #թատրոն #քարոզչութիւն #ապատեղեկատւութիւն
Աշխարհի գերագույն սուտերից մեկը ապահովությունն է։
Ապահովությունը բլեֆ է որ ստեղծվել է ստրուկների համար։
Ստրուկը ապահով է մինչ տիրոջ վրա ստրկություն է անում։
Երբ նա ազատ է, նա արդեն «ապահով չէ»։
Նույնը արտահայտվում է Սովետի նոստալգիա ապրող մարդկանց մոտ։
Ասում են ապահովություն կար։
ՀՀԿ վստահված անձինք էլ են այդ մասին ասում։
Ապահովություն ասում են կար Սովետում, իսկ հիմա ի՞նչ։
Բայց Սովետը չկա, չէ՞։
Այսինքն այնքան էլ ապահով չէր չէ՞ այդ ապահովությունը։
Պատասխանը պատրաստ է ֊ որովհետեւ քանդեցին չար ուժերը։
Լավ, իսկ ի՞նչ ասեն Լայկոսում աշխատողները։
Ապահով էին չէ՞, ձաձայի վրա էին աշխատում։
Փակվեց, չէ՞։
Անգործ մնացին չէ՞, նոր գործ փնտրեցին չէ՞։
Այսինքն ինչո՞վ է տարբերվում «ապահովը» ոչ ապահովից։
Նրանով, որ «ապահովը» այն է, երբ քեզնից քո ապահովությունը կախված չէ։
Իսկ ոչ ապահովը համարվում է այն, երբ քո ապահովությունը հենց քեզնից է կախված։
Բայց կրոնի, սովետի, բարի ձաձաների, կապիտալիստների, եւ այլ ենթահամակարգերի ազդեցությունը տոտալ է։
Մարդիկ դեռ երազում են ապահովության մասին, որը գոյություն չունի, ու նախընտրում են աշխատել «ապահով» տեղ, որը իրականում պակաս ապահով է, քան ազատությունը՝ մասնավորապես սեփական գործը, ֆրիլանսը։
Այո, դուք հիմա կասեք ֊ չեն թողնում աշխատել ֊ չար ուժերը, հարկայինը, օրենքը ֊ այ չեն թողնում, որովհետեւ բոլորդ ապահովության հետեւից ենք ընկել, ու ասում եք ֊ ավելի լավ է ստաբիլությունը, քան փոփոխությունները։
Ո՞վ է որ ստաբիլության ու ավանդույթների մասին խոսացող կուսակցությանը ձայն տվել։
Ե՞ս։
Չէ ֊ դուք, ով անապահովությունից եք բողոքում։
Այնպես որ զգոն եղեք երբ ձեզ ստում են՝ ապահովությունը բլեֆ է ձեզ ստրկացնելու համար մտածված, այլ մեկը բնավ ձեր ապահովության մասին ձեր պես չի մտածի։
Դա միշտ եղել է սուտ ու մանիպուլյացիա, ու կշարունակի լինել սուտ ու մանիպուլյացիա։
_ու տենց _
ավտոբուս։
կարմրաթուշ աղջիկը հավեսով կծում է խնձորը։
– բա ձեր տղան ո՞նց է – հարցնում է աղջկա մորը նստած սպիտակամազ տիկինը։
– լավ է, լավ։ տանն է։ քնած է։
– ա – ասում է տիկինը։ – իսկ ո՞նց է նա լսո՞ւմ է, թե առաջվա պես։
Մայրը լռում է։ Երկար։ Հետո, երբ լռությունը ձգվում է, ասում՝
– դե չէ, ավելի լավ է։ նա հիմա ինտերնատում է չէ՞ սովորում, դա իր վրա ազդում է։
– հա, ինտերնատու՜մ – ձգում է տիկինը – դե լավ է։ – բա ո՞ւր եք գնում։ – հարցնում է անտարբեր։
– մենք գնում ենք պոլիկլինիկա – պատասխանում է մայրը ու անց է կացնում ձեռքով խնձոր կծող դստեր մազերով։
– այսինչ համարո՞վ – զարմանում է տիկինը։
– հա, այնտեղ կիջնենք, հետո ոտքով։
– ա – ու այլեւս ոչ մի հարց չկարողանալով մտածել հարցնում է՝ – իսկ ո՞նց է աղջիկդ սովորում։
– լավ է սովորում – ասում է մայրը։ – ես նրան, դա շատ բարդ էր, բայց կարողացա տեղավորել Ռաֆֆիի դպրոցը, այնտեղ ընդամենը հարյուր երեխա է։ Իր երեխաները Լոսում են բոլորը, իսկ նա այստեղ է, ու լավ դպրոց է բացել։
Ու այստեղ ես գայթակղություն ունեմ մտնել զրույցի մեջ, ասել որ սուտ է, իր երկու որդուն ճանաչում եմ, ու նրանց Երեւանի փողոցներում հաճախ հանդիպում, բայց զսպում եմ ինձ։
– Այնքան լավ տեղ է, – շարունակում է մայրը – բոլորին նվեր տվեցին նոր տարվա, ու ամեն տեղ տարել են, այդպիսի տեղ չկա քաղաքում որ եղած չլինի աղջիկս – աղջիկը կծում է խնձորը – եւ դելֆինարիա տարան, եւ ակվապարկ։ գիտե՞ք այդ դելֆինարիայի տոմսը ինչ արժե – հինգ հազար դրամ մեծերինը, ու երկուսուկես փոքրերինը։ մեզ ո՞րտեղից այնքան փող։
– ա – պատասխանում է տիկինը – իսկ դուք դեռ օգնությո՞ւն եք ստանում։
– հա, դե փարոսս երեք հազար դրամով ավելացրել են, հիմա քսանյոթ հազար է – ուրախացած պատասխանում է մայրը։
– բա դրանով ո՞նց եք ապրում
– դե ամուսինս էլ է աշխատում – պատասխանում է կինը։
– լավ է – սառը պատասխանում է տիկինը։
– դե մենք իջանք – ասում է մայրը, թեթեւացած, տանում է աղջկան։
մի քիչ անց, տիկինի հեռախոսը զանգում է։
հին հեռախոս է, աբց ռինգտոն է, հեռախոսի միջի եղածներից, հին ամերիկյան ռազմական երգ։
Նա պատասխանում է։
Մի քիչ էլ անց, զանգում է իր այլ հեռախոսը։ Այն, որ տատանվում է երաժշտությունը, այդ որակի։ Ու բնավ ոչ ռեվերբ։
– Հա, ես արդեն Ռասիայի մոտ եմ (նա Բաղրամյանում է) էսա կհասնեմ։
Լուսամուտից նոր սիրային գրաֆիտի է երեւում, ձեռքս ձգվում է դեպի խցիկը։
ու տենց
Մտածող երեխաները ուշադրությունն են դարձնում իրենց նկատածներին։
Հարց են տալիս, ինչպե՞ս է ստացվում, որ Սանտաները/ՁմեռՊապիները շատ են լինում։ Ինչու՞ են նրանք քշում հեծանիվ/մեքենա, կանգնում խանութների մոտ։ Արդյո՞ք խանութները նրանց վարձատրում են։ Բայց չէ՞ որ օդով թռչող եղջերու ունեցող Սանտան հեծանիվ չի քշի, մեքենա չի նստի։
Ինչպե՞ս է ստացվում որ նրանք այնքան շատ են։ Ինչու՞ են խմում։ Ինչու՞ են կասկածելի նման հարեւանին։ Ո՞րտեղից Լապլանդիայում հայրենական արտադրանքի նվերներ։
Հարցերը պարզապես անթիվ են, իսկ մեծերի տեսությունները չեն դիմանում ամենաթույլ քննադատությանը։
Պարզապես ծնողների հանդեպ վստահությունը այնքան մեծ է լինում, որ ամենալավ լուծումը թվում է չմտածելը։ Արդյո՞ք երեխաներին սիրելով հնարավոր է նրանց ստիպել լինել հիմար, չվստահել իրենց իսկ մտքերին ու վերլուծություններին։
ու տենց