պատմություն ավտոբուսային հարցազրույցի մասին

ավտոբուս։

կարմրաթուշ աղջիկը հավեսով կծում է խնձորը։

– բա ձեր տղան ո՞նց է – հարցնում է աղջկա մորը նստած սպիտակամազ տիկինը։

– լավ է, լավ։ տանն է։ քնած է։

– ա – ասում է տիկինը։ – իսկ ո՞նց է նա լսո՞ւմ է, թե առաջվա պես։

Մայրը լռում է։ Երկար։ Հետո, երբ լռությունը ձգվում է, ասում՝

– դե չէ, ավելի լավ է։ նա հիմա ինտերնատում է չէ՞ սովորում, դա իր վրա ազդում է։

– հա, ինտերնատու՜մ – ձգում է տիկինը – դե լավ է։ – բա ո՞ւր եք գնում։ – հարցնում է անտարբեր։

– մենք գնում ենք պոլիկլինիկա – պատասխանում է մայրը ու անց է կացնում ձեռքով խնձոր կծող դստեր մազերով։

– այսինչ համարո՞վ – զարմանում է տիկինը։

– հա, այնտեղ կիջնենք, հետո ոտքով։

– ա – ու այլեւս ոչ մի հարց չկարողանալով մտածել հարցնում է՝ – իսկ ո՞նց է աղջիկդ սովորում։

– լավ է սովորում – ասում է մայրը։ – ես նրան, դա շատ բարդ էր, բայց կարողացա տեղավորել Ռաֆֆիի դպրոցը, այնտեղ ընդամենը հարյուր երեխա է։ Իր երեխաները Լոսում են բոլորը, իսկ նա այստեղ է, ու լավ դպրոց է բացել։

Ու այստեղ ես գայթակղություն ունեմ մտնել զրույցի մեջ, ասել որ սուտ է, իր երկու որդուն ճանաչում եմ, ու նրանց Երեւանի փողոցներում հաճախ հանդիպում, բայց զսպում եմ ինձ։

– Այնքան լավ տեղ է, – շարունակում է մայրը – բոլորին նվեր տվեցին նոր տարվա, ու ամեն տեղ տարել են, այդպիսի տեղ չկա քաղաքում որ եղած չլինի աղջիկս – աղջիկը կծում է խնձորը – եւ դելֆինարիա տարան, եւ ակվապարկ։ գիտե՞ք այդ դելֆինարիայի տոմսը ինչ արժե – հինգ հազար դրամ մեծերինը, ու երկուսուկես փոքրերինը։ մեզ ո՞րտեղից այնքան փող։

– ա – պատասխանում է տիկինը – իսկ դուք դեռ օգնությո՞ւն եք ստանում։

– հա, դե փարոսս երեք հազար դրամով ավելացրել են, հիմա քսանյոթ հազար է – ուրախացած պատասխանում է մայրը։

– բա դրանով ո՞նց եք ապրում

– դե ամուսինս էլ է աշխատում – պատասխանում է կինը։

– լավ է – սառը պատասխանում է տիկինը։

– դե մենք իջանք – ասում է մայրը, թեթեւացած, տանում է աղջկան։

մի քիչ անց, տիկինի հեռախոսը զանգում է։

հին հեռախոս է, աբց ռինգտոն է, հեռախոսի միջի եղածներից, հին ամերիկյան ռազմական երգ։

Նա պատասխանում է։

Մի քիչ էլ անց, զանգում է իր այլ հեռախոսը։ Այն, որ տատանվում է երաժշտությունը, այդ որակի։ Ու բնավ ոչ ռեվերբ։

– Հա, ես արդեն Ռասիայի մոտ եմ (նա Բաղրամյանում է) էսա կհասնեմ։

Լուսամուտից նոր սիրային գրաֆիտի է երեւում, ձեռքս ձգվում է դեպի խցիկը։

ու տենց

վայր՝ երեւան