ատեստաւորումից կտրուած դասատուների ամենամեծ խումբը մաթէմից ա։
դէ, ոնց որ խմբեր են վերապատրաստման դասընթացներ են պատրաստել էդ կտրուածների համար ու ամենամեծ խումբը մաթէմի խումբն ա։
#դպրոց — կրթութիւն պիտակը չեմ ուզում դնել, զի ինչպէս մէկն ասել ա՝ չեմ ուզում որ դպրոցը (schooling) խանգարի իմ կրթութեանը։
այլ պատմութիւն՝ այս մէկը՝ պարսկահայ բարիստայից։
դեռ դեռահաս տարիքում սովորութիւն ունէր թղթի վրայ գրելու, թէ ինչ ա ուզում անել, եւ ձգտել գրածն իրականացնելու։
մի անգամ գրել էր, որ գալու ա հայաստանում ապրի։
ասում էր որ ինքն իրան շատ դժբախտ ա զգացել, որ պարսկաստանում ա ծնուել, ու իր համար միշտ բարդ էր գիտակցել, որ հայաստանում չի ապրում։
նա սովորում էր մարզական դպրոցում եւ համալսարանում, մասթերս ունի ֆիզկուլտից։ յետոյ անյաջողութիւն ա պատահել իր հետ՝ հօր ու ընկերոջ հետ փողոցն անցնում էր, իրենք մի թեթեւ առաջ անցան, երբ դիմացի գիծ մտած մեքենան իրան խփեց հետեւից։ վարորդը, յետոյ պարզուեց, խմած էր։
ասում էր՝ «կանոն չկայ պարսկաստանում»։
որոշ ժամանակ կոմայի մէջ ա եղել։ ինչ֊որ յիշողութիւն ջնջուել ա։ բախտը բերել ա որ ողնաշարը շատ չի վնասուել, ու կարողանում ա ոտքերն ու ձեռքերը կառավարել՝ երեւի նրանից էր որ լիքը ուսապարկ ունէր, ու այդ ուսապարկը հարուածը մեղմել ա։
մի քանի տարի չէր կարողանում գլուխը բարձրացնել՝ կը կորցնէր իրան, կընկնէր։ պարապեց, շատ աշխատեց իր վրայ, սկսեց քայլել, սկսեց վազել, սկսեց կրկին ֆուտբոլ խաղալ՝ այն ինչը շատ էր սիրում։ բայց բժիշկը իրան տեսաւ, ասաց՝ «ընտրութիւն ունես։ կամ մօտակայ հինգ տարին ֆուտբոլ ես խաղում, բայց հինգ տարի անց մի ոտք հաստատ չես ունենայ։ կամ էս պահին թողնում ես ֆուտբոլը, ու հնարաւորութիւն ունես ապագայ ընտանիքիդ աւելի մասնակցութիւն ունենալ, աւելի վայելել կեանքը, աւելի շարժունակ լինել։ ընտրութիւնը քոնն ա»։
շատ հետաքրքիր էր, որ չասաց՝ «մի արա, սէնց անես՝ վարի ես տալու ոտքդ»։ ասաց՝ «էս ա՝ ընտրի»։
կեանքը լցնելու համար նա սովորեց բարիստայի գործ։ նաեւ սկսեց դաս տալ դպրոցում որպէս մարզիչ։
հայաստան եկաւ, մի մասնաւոր դպրոց ընդունուեց։ ազնիւ էր աշխատում, բայց ազնւութիւնը չգնահատուեց։
ասում էր՝ «ես էդ աղջկան ասում եմ, դու էս հարսանեկան շորերով որ եկել ես, չես կարող ֆիզկուլտ անել, ես էլ քեզ չեմ կարող ներկայ դնել։ նա էլ ասում ա՝ պէտք ա չէ՞ սիրուն հագնուած լինեմ»։ յետոյ, ասում ա, աղջկայ «փորով հայրը» եկաւ, բողոքեց իրանից։ նաեւ մի տղայ կար, որ հեռախօսի մէջ էր մտած միշտ, ու չէր լսում։ պատմում էր որ կիրթ ա, որ էսպիսի ու էսպիսի վարժութիւններ ա նախատեսել, սրանք սրտի համար են լաւ, նրանք եսիմինչի։ ասում ա՝ արի, էս արա, էն արա։ տղան նստած հեռախօսի մէջ ա նայում, ասում ա՝ չէ, չեմ գալիս։ «ներկայ» չի ստանում։ էլի ծնողները գալիս են «կռիւ»։ ու դէ նա չկարողացաւ այդ դպրոցի հետ, զի «ներկայ» դնել չէր կարող, իսկ դպրոցը չէր ուզում յաճախորդ կորցնել։ ասաց՝ դուրս եմ գալիս, ու որ պահող էլ չկար, ուրախ էին։
ասաց որ ընտանիքն էլ ա փորձել հայաստանում տեղաւորուել, բայց մայրը գործ չգտաւ, չնայած բուժաշխատող ա, եղբայրը գործ չգտաւ, չնայած տտ ոլորտում ա, բայց ծրագրաւորող չի՝ կարգիչ սարքող ա։
միայն նա ա, որ թղթի վրայ գրածն իրականացրել ա, ու ասաց որ զանգ ունէր մօր հետ վերջերս, ու թուղթը ցոյց տուեց իրան մայրը։
ու յուզուեց, ամաչեց մեզնից որ արցունքներ են գալիս աչքերից, փորձեց թաքցնել։
#պատմութիւն #հայաստան #հայրենադարձութիւն #մարդ #մարդիկ #վթար #փողոց #դպրոց #ընտանիք
https://www.facebook.com/events/1324277144713488/
այսպիսի միջոցառում են ինձ ուղարկել։ չգիտեմ ինչ ա ժողովրդավարական դպրոցը։
ասացին, գուցէ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/Shekspir55}֊ին հետաքրքրի, պիտակում եմ, բայց դէ չի գայ երեւան։
#ժողովրդավարութիւն #դպրոց #երեւան #ռուսերէն #միջոցառում
վարլամովը 12֊րդ րոպէում երեւանի այբն էլ ա ցոյց տալիս, բայց նիւթ չունէր, զի երբ եկել էր, չէր գնացել նկարելու, անկապ հին ռեներ էր գտել ու անորակ կադրեր, ու նոր քուլ մասնաշէնքը չկար։
ընդհանուր մի րոպէից քիչ նուիրեց երեւի։
#այբ #դպրոց #երեւան #ճարտարապետութիւն
#ճարտարապետութիւն #դպրոց #շէնք
@{ german posw war modern unofficial ; germanpostwarmodern@spyurk.am} 6/23/2020, 1:33:30 PM
Steinrausch Elementary School (1981-83) in Saarlouis, Germany,…
#1980s #school #concrete #architecture #germany #architektur #saarlouis #walterschrempf posted by pod_feeder_v2
ասք կաթիկի մասին՝
սովետական դպրոցում, մի պահ մեզ տալիս էին կաթ եւ սեւ հացի կտոր, ամէն օր։ շատ համով էր։
բայց մի պահ։
ու յետոյ, զրօյականներին, ես կաթ էի առնում միւսլի սարքելու համար (միւսլին ինչ ա գերմանիայի հիւրանոցում էի բացայայտել, ապշել էի) ու զգում էի որ դուրս չի գալիս, մի բան էն չի։ այ, մտածում էի, ինչի՞ դպրոցի էն կաթը դուրս գալիս էր, տարօրինակ ա որ կապիտալը աւելի անհամ կաթ ա սարքում։
մէկ էլ մի օր, չեմ յիշում ինչ առիթով, չեմ յիշում ով, որտեղ ու ինչ հանգամանքներում, ինձ կաթ հիւրասիրեց։ ես խմեցի, ու ասացի՝ գրողը տանի, սա ա՝ շատ համեղ ա։ էն կաթից ա։ ո՞րտեղից։
նա էլ զարմացաւ։ չեմ յիշում՝ ով։ ասաւ՝ լսի, էս ոնց էլ խմել ես, ջրով բացաց կաթ եմ տուել քեզ։
ու ես հասկացայ, ինչի էր սովետական կաթն ինձ դուր գալիս՝ ջրով բացած էր։
ու երեւի գրեթէ անիւղ, իսկ ես հիմա ասենք կովիկ մածուն եմ վերցնում, որն անիւղ ա։
#կաթ #սովետ #խսհմ #դպրոց #պատմութիւն #ուտէնց
ռդ֊ից ա պատմում, ասում ա, դէ դպրոցի տնօրէնը բոլորից մի ձեւ փող էր կլպում, մի աղջկայ ասել էր՝
— հէրդ ի՞նչ կարայ անի դպրոցի համար։
աղջիկն ասաւ՝
— գործ կարայ յարուծի։
#զրոյց #դպրոց #ուտէնց
— էս մասնաւոր դպրոցները պետական դպրոցների լրիւ հակապատկերն են՝ պետականում ծնողները հաճոյանում են ուսուցիչներին, նուէրներ անում, մասնաւորում՝ պահանջում են եւ ուսուցիչներից եւ դպրոցի ղեկավարութիւնից։
#դպրոց #կապիտալիզմ #կոռուպցիա #զրոյց
սեպտեմբերի մէկ։ մայրիկը տանում է տղային դպրոց, ձեռքից բռնած։ տղան միւս ձեռքի մէջ պահում է կանչ փուչիկ։ նա տխուր տեսք ունի։ իրենց դիմացից գնում է հայրիկը, իր ձեռքին պայուսակ է։
#պետերբուրգ #ռուսաստան #սովետ #փողոց #քաղաք #դպրոց #սեպտեմբերի_մէկ #ուրախութիւն
«VIII»֊րդ դասարանի աշակերտուհի Սաֆարեան Էմմաին ասմունքի երեկոյթի ժամանակ առաջնութիւն՞ … համար։ 15/X/1963 թ․
Դեգեդաշէնի՞ N1 միջնակարգ դպրոց։
#1963 #գիրք #մակագրութիւն #նոյեմբերեան #դպրոց #կնիք #հայերէն
փաստօրէն, Լեւան Կոգուաշուիլին, ով նկարել է «Կոյր ժամադրութիւններն» ու «Փողոցային օրերը» նաեւ նկարել է «Սանթիսիմո» յոգուրտի ու «Սանտինո» կաթնամթերքի գովազդ։
#փաստօրէն #կոյր֊ժամադրութիւններ #փողոցային֊օրեր #լեւան֊կոգուաշուիլի #կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #գովազդ #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց
հերոսը՝ քառասնամեայ ամուրին, անյաջողակ, դասատու, ապրում է մօր եւ հօր հետ փոքր բնակարանում։ Մայրն եւ հայրը վրացական խանդավառութեամբ փորձում են իրեն ամուսնացնել։ Յօրինում են ինչ֊որ զուարճալի ձեւեր, բարդ բեմադրութիւններ՝ լաւ ընտանիքից աղջկայ հետ նրան ծանօթացնելու համար։ Բնական է, նա սիրահարւում է լրիւ այլ կնոջ՝ նա եւ ազատ չէ, եւ իրեն հաւասար չէ։ Արդիւնքում յայտնւում է իր ձեռքերում հարսով, ով յղի է տեղական գողականից։ Ու, ըստ ֆիլմի եզրափակիչ հնչերանգի, այն բաց է, բայց մենք հասկանում ենք, որ նա ամուսնանալու է այդ կնոջ հետ, լինելու է նրան լաւ ամուսին։ Այսինքն թւում է, որ սա անհաւատալի արկածների մի շղթայ է, այդպէս չի լինում կեանքում։ Բայց ֆիլմը զարգանում է, ու դու հասկանում ես, որ հենց այդպէս էլ կեանքում լինում է, որ մարդը երեւացող չէ, տկար արտաքինից, բայց շատ ուժեղ իր պարկեշտութեամբ, կարող է տանել այնպիսի բեռ, որ ինչ֊որ մաչո֊ի ուժերով չէ։
http://www.svoboda.org/content/transcript/26802355.html
#կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց #նիւ֊եոռք #նյու֊յորք #մոմա
այն ռոմանտիկ բրիտանական դպրոցների մասին՝ http://www.svoboda.mobi/a/26735748.html
#ռուսերէն #դպրոց #կեցութիւն #կեամ #գիտակցութիւն #բրիտանիա #հոտ
ուրեմն, խոհանոցում երեխաներից էին խօսում, ով ինչ է սիրում, կամ չի սիրում ուտել(թթուասերը՝ միայն լոլիկով, իսկ աղցանի միջից կուկուռուզները հանում տանում է), յետոյ անցան դպրոցին։
ասում է՝ աղջիկս «տ»֊ն ու «ու»֊ն դժուար է տարբերում։ հարցնում է՝ «մամ, հիմա սա կա՞րճն է թէ՞ երկարը»։ ես էլ փորձում եմ հասկանալ, սրա ո՞րն է կարճը, ու ո՞րն է աւելի կարճ կամ երկար, ու ինչու։
#զրոյց #դպրոց #հայերէն #ուսում
Լեւան Կոգուաշվիլու «Կոյր ժամադրություններ» ֆիլմը ընտրուել է European Film Awards նոմինացուելու առաջադրուած 50 ֆիլմերի ցանկի մէջ։
http://www.europeanfilmawards.eu/en_EN/film/1254
http://agenda.ge/news/22758/eng
#կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց
ասում է․
— մեր ֆրանսերէնի դասատուն սփիւռքահայ էր։ ու սաղ դպրոցը ծռուած էր իր տաբատի վրայ, քանի որ իրենը՝ շղթայով էր, իսկ այն ժամանակ մնացած բոլորը հագնում էին սովետական տաբատներ՝ կոճակներով։
#սովետ #ֆրանսերէն #դպրոց #խսհմ #սովետական֊հայաստան #սփիւռքահայ #դասատու #տաբատ #շղթայիկ #պատմութիւն #ուտենց
Շատ կարճ ժամանակով կարողացայ երեկ մտնել կրթական ցուցահանդէս։ Մերգելեանում մինչ այդ չեմ եղել։ Քոչարի արձանը վերջապէս տեսայ։ Անկապ տեղ էր խցկուած։ Ցուցահանդէսի շենքում էսկալատոր կար, բայց միայն մէկ, բարձրացողների համար։ Իջնելը աստիճանով է։
Տաղաւարներն շատ էին, որպէս կանոն տաղտկալի ու ձանձրալի։ Անմիջապէս մտնելիս աչքի էր ընկնում մի ամբոխ Ինսթիգեյթի եւ Արմթաբի տաղաւարի մօտ։ Արմթաբը գրեթէ տեղ չէր զբաղեցնում, մի քանի սարք էր այնտեղ, գրեթէ ամբողջը ինսթիգեյթինն էր։
Երեխաներ էին ներկայացնում, շատ ոգեւորուած երեխաներ էին։ Իրենց նախագծերից էին պատմում։ ն900֊ի ՖԿամերան աշխատացրի, անցա գործի․
ֆրեզեր, լինուքս սիէնսի՝
Բզեզ Ա եռաչափ տպիչ, ինչպէս հասկանում եմ, ռեփռափի ֆորք է՝
Ես աղուէս աներեսն եմ։ Պոչս փնջի՛կն եմ, սարի շրջիկն եմ։
Աւաղ, նոկիայիս մարտկոցը նստեց, ու ես վերցրի ընկերոջ ժամանակակից գալաքսի֊ն։ Ինչպէս տեսնում ենք, նկարների որակն էլ այլեւս այն չէ։
«Բերձոր Ա» եւ «Այգեստան 1» կարգիչները՝
Ի սկզբանէ նախագծուել են ՀՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր, եւ Ասկերանի շրջանի՝ Այգեստան աւանների երեխաների համար։
պատրաստուած է Հայաստանում
Գուգարք՝
Երեխաները Գուգարքների մասին ասում էին, որ ուզում են առաջարկել Իւքոմին, ինչ֊որ այլ սարքերի փոխարեն։ Շատ ոգեւորուած էին, ասում էին, հաջորդ նախագիծը մի քիչ այլ ձեւ ենք անելու։ ։Ճ
Ինչպէս տեսնում ենք, գալաքսի էս երեքի սպիտակի բալանսը խառնուել է։ Սա ջպէգ է, նորմալ մշակել չեմ կարող, ներող եղէք։
Այս ցուցարկիչով տեսանիւթ էր պտտւում, հենց մեզ մօտ, Ինսթիգեյթի արտադրուած կոպտերներով նկարուած կադրեր կային՝
ահա եւ կոպտերը՝
Ափսոս, Արթին Վարուժանի տաղաւարը չկար։ Շատ ափսոս։ Ի-ենց տպասալերը լինէին։
Երբ նկարում էի արմթաբի նախատիպը, միացրին, որ էկրանը երեւայ։ Ոստանն էր։
Այ կրակ, այ փետ, այ կնիկ, այ աստուած, այ հեռախօս, ո՞վ է ստեղծել՝
Մնացածից արագ֊արագ ասեմ, որ ֆիզմաթը հաւէս գծին հետեւող ռոբոտիկ ուներ, երեխաներն էին պատրաստել։ Այսինքն իրօք երեխաներն էին։ Խօսում էին, ասենք pwm ծրագրաւորման մասին՝
Ի տարբերութիւն, ասենք Այբի երեխաների, որ երբեք չեմ տեսել կարողանան գոնէ տպաւորութիւն գործել, որ իրենք են իրենց ներկայացուած գործն արել։ Բայց մեծամտութիւնն իրենց մօտ տեղն հանում է, զաշկալ է։ Այո, անցանք Այբին։ Իրենց տաղաւարն ամենալաւն էր՝ իր դիզայնով։ Չնայած այդ դպրոցն ինձ բնաւ չի հիացնում, բայց տաղաւարի նախագիծը պատուիրել են Ստորակետից, ու դա լաւ որոշում էր, լրիւ առանձնացնում էր իրենց։
Այստեղ էլ էր մի ամբոխ հաւաքուած, երբ քիմիայի փորձ էին ցույց տալիս։ Լաւ է, մարդիկ տեսնում են, որ ՏՏ֊ով կեանքն չի աւարտւում։ Չնայած իրենց ՏՏ֊ի օրինակներն էլ կային, մի երկու բռի ռոբոտ, որ եթէ արթանան, աշխարհն են զաւթելու, ու որոնց հետ երեխաներն, ենթադրում եմ, կրկին այնքան էլ կապ չունեն։
Այս մէկն, ասենք, մասնակցել է արմրոբոտիքս մրցոյթին, ես այն յիշում եմ, ու բնաւ ոչ Այբ֊ի կողմից։ Այ֊այ֊այ։
Սիրուն չի, Տարոն։
Քուանթ դպրոցի տաղաւարում էլ ռոբոտներ կային, բայց նկարելս էլ չեկաւ, լեգո մայնդսթորմ։ Լեգոն՝ ռոբոտիքս չեմ կարող ընկալել, կամ ռոբոտիքս է, եթէ անտեսել շատ ու զանազան հանգամանքներ։ Իրականութեան հետ կապ չունի։ Շատ խաղալիք է։ Մէկ էլ սենց բան կար՝
Մնացած տաղաւարների մասին՝ լիքը ռուսական բուհերի գովազդ։ Մէկ ֆրանսիական, երկու՝ գերմանական։ Առհասարակ, շէնքի մօտ դիմաւորում էին աղջիկներ, բաժանում թղթեր, ասելով՝ «ռուսական կրթութիւն», իբր թէ մի երանելի բան է։ Ձեռքերիս մէջ խցկած թղթերը վերադարձրի։ Չնայած պէտք է թափէի, մի քանի հոգի դրանցից քիչ կստանար։
Ահա, Ռոսսսոտրուդնիչեստվոյի վուլգար ծիտը։ Երբ սկսեցի լուսանկարել, շտապ թաքցրեց սեղանի վրայ դրուած ծաղիկները։ Երեւի «յար»֊ից էր ստացել, չէր ուզում շեֆութիւնը տեսնայ։
բռռռ
Ոստիկանութիւն։ Երբ տեսան նկարում եմ, ամաչեց ոստիկանը, փուչիկը թողեց։ Այն հոլովակն էին ցուցադրում, որ երեւի բոլորդ տեսել էք։
գեղարուեստի ակադեմիան դատարկ էր։ երեւի կոնցեպտուալ արուեստի գործ էր՝
իսկ կողքի «գեղեցիկ արուեստի ակադեմիա»֊ում բնաւ ոչ գեղարուեստական ճաշակով աղջիկներ էին, ու բնաւ ոչ գեղարուստական «սումըչկաներով»։ Ահա։
Էս էլ Արմանը։ ։Ճ
Ամերիկեանի տղաները փորձեցին ինձ այցեքարտ տալ, ուր գրուած էր՝ հաւանէք մեզ դիմագրքում։ Ընդ որում դիմագիրք բառը աւելի մեծ էր, քան համալսարանի անուանումը։ Սկզբից թուած դիմագրքում է աշխատում։ Յետոյ հարցրի, բա եթէ ասենք դիմագրքում չկամ, ապա ի՞նչ։ Երեւի մտածեց, ապա անգրագէտ ես, չգիտեմ։
Երբ դուրս էինք գալիս, Մերգելեանի մուտքի մօտ մի պապիկ էր բերել իր թոռնիկին, ու ասում էր՝
— Կտեսնես, բալիկս, այնտեղ աշակերտները իրենց դպրոցներում ինչ նախագծեր են անում…
#ասք կրթական ցուցահանդէսի մասին
#կրթութիւն #ցուցահանդէս #ինսթիգեյթ #մերգելեան #այբ #ֆիզբաթ #ռոբոտներ #քարտէզ #աղուէս #կրիայ #այգեստան #բերձոր #գուգարք #կարգիչ #ծրագրաւորում #կոպտեր #անօդաչու֊թռչող֊սարքեր #աթչ #արմթաբ #դպրոց #լուսանկարներ #երեւան
Իմ դասարանի 36 հոգուց յոթը հայ էին, ու իրենց միջից հայերեն չգիտեի միայն ես։ Դպրոցն ավարտելիս, 1991֊ին, մեր դասարանում «մնացել էր» միայն երկու հայ՝ ես ու Նանա Գալստյանը։ Մյուսների հետ կատարվեց հայտնի փոփոխություն՝ Ամրիխանովը հանկարծ դարձավ Միրձվելի, Սաֆարյանը՝ Օկրոպիրիձե, եւ այլն։ Նրանք անմիջապես դարձան վրացի ազգայնամոլ, ինչպես դա լինում է այդպիսի մարդկանց հետ բոլոր ժամանակներում… http://www.aniv.ru/archive/24/obretenie-armenii-aleksandr-kananjan/
#Թբիլիսի #հայեր #դպրոց #դասարան
Judith Joy Ross Jackie Cieniawa, A.D. Thomas Elementary School, Hazleton, Pennsylvania
#1993
#Pennsylvania #school #girl #photography #photo #black-and-white #portrait #Պենսիլվանիա #դպրոց #աղջիկ #ֆոտո #լուսանկարներ #սեւ֊սպիտակ #դիմանկար ###########################
Judith Joy Ross Leda Foster, Gallagher Junior High School, Cleveland, Ohio
#1993
#ohio #school #girl #photography #photo #black-and-white #portrait #օհայո #դպրոց #աղջիկ #ֆոտո #լուսանկարներ #սեւ֊սպիտակ #դիմանկար ###########################
ավտոբուս։
կարմրաթուշ աղջիկը հավեսով կծում է խնձորը։
– բա ձեր տղան ո՞նց է – հարցնում է աղջկա մորը նստած սպիտակամազ տիկինը։
– լավ է, լավ։ տանն է։ քնած է։
– ա – ասում է տիկինը։ – իսկ ո՞նց է նա լսո՞ւմ է, թե առաջվա պես։
Մայրը լռում է։ Երկար։ Հետո, երբ լռությունը ձգվում է, ասում՝
– դե չէ, ավելի լավ է։ նա հիմա ինտերնատում է չէ՞ սովորում, դա իր վրա ազդում է։
– հա, ինտերնատու՜մ – ձգում է տիկինը – դե լավ է։ – բա ո՞ւր եք գնում։ – հարցնում է անտարբեր։
– մենք գնում ենք պոլիկլինիկա – պատասխանում է մայրը ու անց է կացնում ձեռքով խնձոր կծող դստեր մազերով։
– այսինչ համարո՞վ – զարմանում է տիկինը։
– հա, այնտեղ կիջնենք, հետո ոտքով։
– ա – ու այլեւս ոչ մի հարց չկարողանալով մտածել հարցնում է՝ – իսկ ո՞նց է աղջիկդ սովորում։
– լավ է սովորում – ասում է մայրը։ – ես նրան, դա շատ բարդ էր, բայց կարողացա տեղավորել Ռաֆֆիի դպրոցը, այնտեղ ընդամենը հարյուր երեխա է։ Իր երեխաները Լոսում են բոլորը, իսկ նա այստեղ է, ու լավ դպրոց է բացել։
Ու այստեղ ես գայթակղություն ունեմ մտնել զրույցի մեջ, ասել որ սուտ է, իր երկու որդուն ճանաչում եմ, ու նրանց Երեւանի փողոցներում հաճախ հանդիպում, բայց զսպում եմ ինձ։
– Այնքան լավ տեղ է, – շարունակում է մայրը – բոլորին նվեր տվեցին նոր տարվա, ու ամեն տեղ տարել են, այդպիսի տեղ չկա քաղաքում որ եղած չլինի աղջիկս – աղջիկը կծում է խնձորը – եւ դելֆինարիա տարան, եւ ակվապարկ։ գիտե՞ք այդ դելֆինարիայի տոմսը ինչ արժե – հինգ հազար դրամ մեծերինը, ու երկուսուկես փոքրերինը։ մեզ ո՞րտեղից այնքան փող։
– ա – պատասխանում է տիկինը – իսկ դուք դեռ օգնությո՞ւն եք ստանում։
– հա, դե փարոսս երեք հազար դրամով ավելացրել են, հիմա քսանյոթ հազար է – ուրախացած պատասխանում է մայրը։
– բա դրանով ո՞նց եք ապրում
– դե ամուսինս էլ է աշխատում – պատասխանում է կինը։
– լավ է – սառը պատասխանում է տիկինը։
– դե մենք իջանք – ասում է մայրը, թեթեւացած, տանում է աղջկան։
մի քիչ անց, տիկինի հեռախոսը զանգում է։
հին հեռախոս է, աբց ռինգտոն է, հեռախոսի միջի եղածներից, հին ամերիկյան ռազմական երգ։
Նա պատասխանում է։
Մի քիչ էլ անց, զանգում է իր այլ հեռախոսը։ Այն, որ տատանվում է երաժշտությունը, այդ որակի։ Ու բնավ ոչ ռեվերբ։
– Հա, ես արդեն Ռասիայի մոտ եմ (նա Բաղրամյանում է) էսա կհասնեմ։
Լուսամուտից նոր սիրային գրաֆիտի է երեւում, ձեռքս ձգվում է դեպի խցիկը։
ու տենց