այլ պատմութիւն՝ այս մէկը՝ պարսկահայ բարիստայից։
դեռ դեռահաս տարիքում սովորութիւն ունէր թղթի վրայ գրելու, թէ ինչ ա ուզում անել, եւ ձգտել գրածն իրականացնելու։
մի անգամ գրել էր, որ գալու ա հայաստանում ապրի։
ասում էր որ ինքն իրան շատ դժբախտ ա զգացել, որ պարսկաստանում ա ծնուել, ու իր համար միշտ բարդ էր գիտակցել, որ հայաստանում չի ապրում։
նա սովորում էր մարզական դպրոցում եւ համալսարանում, մասթերս ունի ֆիզկուլտից։ յետոյ անյաջողութիւն ա պատահել իր հետ՝ հօր ու ընկերոջ հետ փողոցն անցնում էր, իրենք մի թեթեւ առաջ անցան, երբ դիմացի գիծ մտած մեքենան իրան խփեց հետեւից։ վարորդը, յետոյ պարզուեց, խմած էր։
ասում էր՝ «կանոն չկայ պարսկաստանում»։
որոշ ժամանակ կոմայի մէջ ա եղել։ ինչ֊որ յիշողութիւն ջնջուել ա։ բախտը բերել ա որ ողնաշարը շատ չի վնասուել, ու կարողանում ա ոտքերն ու ձեռքերը կառավարել՝ երեւի նրանից էր որ լիքը ուսապարկ ունէր, ու այդ ուսապարկը հարուածը մեղմել ա։
մի քանի տարի չէր կարողանում գլուխը բարձրացնել՝ կը կորցնէր իրան, կընկնէր։ պարապեց, շատ աշխատեց իր վրայ, սկսեց քայլել, սկսեց վազել, սկսեց կրկին ֆուտբոլ խաղալ՝ այն ինչը շատ էր սիրում։ բայց բժիշկը իրան տեսաւ, ասաց՝ «ընտրութիւն ունես։ կամ մօտակայ հինգ տարին ֆուտբոլ ես խաղում, բայց հինգ տարի անց մի ոտք հաստատ չես ունենայ։ կամ էս պահին թողնում ես ֆուտբոլը, ու հնարաւորութիւն ունես ապագայ ընտանիքիդ աւելի մասնակցութիւն ունենալ, աւելի վայելել կեանքը, աւելի շարժունակ լինել։ ընտրութիւնը քոնն ա»։
շատ հետաքրքիր էր, որ չասաց՝ «մի արա, սէնց անես՝ վարի ես տալու ոտքդ»։ ասաց՝ «էս ա՝ ընտրի»։
կեանքը լցնելու համար նա սովորեց բարիստայի գործ։ նաեւ սկսեց դաս տալ դպրոցում որպէս մարզիչ։
հայաստան եկաւ, մի մասնաւոր դպրոց ընդունուեց։ ազնիւ էր աշխատում, բայց ազնւութիւնը չգնահատուեց։
ասում էր՝ «ես էդ աղջկան ասում եմ, դու էս հարսանեկան շորերով որ եկել ես, չես կարող ֆիզկուլտ անել, ես էլ քեզ չեմ կարող ներկայ դնել։ նա էլ ասում ա՝ պէտք ա չէ՞ սիրուն հագնուած լինեմ»։ յետոյ, ասում ա, աղջկայ «փորով հայրը» եկաւ, բողոքեց իրանից։ նաեւ մի տղայ կար, որ հեռախօսի մէջ էր մտած միշտ, ու չէր լսում։ պատմում էր որ կիրթ ա, որ էսպիսի ու էսպիսի վարժութիւններ ա նախատեսել, սրանք սրտի համար են լաւ, նրանք եսիմինչի։ ասում ա՝ արի, էս արա, էն արա։ տղան նստած հեռախօսի մէջ ա նայում, ասում ա՝ չէ, չեմ գալիս։ «ներկայ» չի ստանում։ էլի ծնողները գալիս են «կռիւ»։ ու դէ նա չկարողացաւ այդ դպրոցի հետ, զի «ներկայ» դնել չէր կարող, իսկ դպրոցը չէր ուզում յաճախորդ կորցնել։ ասաց՝ դուրս եմ գալիս, ու որ պահող էլ չկար, ուրախ էին։
ասաց որ ընտանիքն էլ ա փորձել հայաստանում տեղաւորուել, բայց մայրը գործ չգտաւ, չնայած բուժաշխատող ա, եղբայրը գործ չգտաւ, չնայած տտ ոլորտում ա, բայց ծրագրաւորող չի՝ կարգիչ սարքող ա։
միայն նա ա, որ թղթի վրայ գրածն իրականացրել ա, ու ասաց որ զանգ ունէր մօր հետ վերջերս, ու թուղթը ցոյց տուեց իրան մայրը։
ու յուզուեց, ամաչեց մեզնից որ արցունքներ են գալիս աչքերից, փորձեց թաքցնել։
#պատմութիւն #հայաստան #հայրենադարձութիւն #մարդ #մարդիկ #վթար #փողոց #դպրոց #ընտանիք
ընկերս երէկ չէ առաջ օրը աւտովթարի մէջ ա ընկել։
գիշերը, մէկոտ, գնում էր տուն տաքսիով, դիմացից եկող մեքենայի միջի մարդը, կարծես, յետոյ պարզուեց որ համ խմած էր, համ քնած։
ընկերոջս վարորդը փորձեց խուսափել հարուածից, բայց չկարողացաւ։
պատմեց, որ վարորդի ձեռքը մտել էր դիմացի պանելի մէջ, լրիւ արիւնոտ էր։
ընկերս հետեւում էր նստած, աջից՝ ամենաապահով տեղում։ նա միշտ ամրագոտի ա կապում, բայց էնտեղ հետեւում չկար ամրագոտի։
նա հասցրեց լարել մկանները, ոտքերով հպուեց դիմացի նստացանին, բայց հարուածից ամէն դէպքում թռաւ, գլուխն էլ վնասեց, ոտքերն էլ։
բայց բաւական լաւ պրծաւ։
եթէ ամրագոտի լինէր ու նա կապած լինէր՝ երեւի ոչ մի բան իրան չէր լինի։
շտապ օգնութիւնը եկաւ չորս րոպէ անց։ այն կանչեց հետեւից եկող մեքենայի վարորդը։
իրան չտարան, տարան այդ երկու մեքենաների վարորդներին։
միւս օրը նա գնաց հիւանդանոց՝ ստուգուելու, իսկ ես իրան հիւանդանոցից յետոյ վերցրի։ հիւանդանոցի մուտքը բաւական բարձր էր, ու այնտեղ լիքը լիքը աստիճաններ էին։ «սիթի» արին, ռենտգէն արին։ մի ռենտգէնի նկարը սխալ էին արել, մի հատ էլ արին։ 🤦
ու չեն ջոկել դեռ նախագծողները, ճարտարապետները, որ ոչ միայն ընդհանրապէս պէտք չեն մուտքի մօտ աստիճանները, այլ առաւել եւս հիւանդանոցի մուտքի մօտ պէտք չեն։ 🤷
բայց այս ամէնը գրում եմ մի պատճառով, որ մտքումս ա՝ եթէ ամրագոտի լինէր ու կապէր՝ ոչ մի բան չէր լինի իրան։
#անկապ #վթար #ամրագոտի #պատահար #պատմութիւն
— Այստեղ սխալը վարորդից է գալիս: Ես չգիտեմ՝ քնել է, թէ ոչ, բայց արդէն պարզ է, որ փոքր մեքենայի մեջ 8 հոգի մարդ է եղել: Բեռնախցիկում երկու երեխայ է եղել: Տեսէք, թէ ինչքան անզգոյշ, անտարբեր վարքագիծ է: Ես բոլոր մեքենայ վարողներին կոչ եմ անում, որ զգոյշ լինեն այս հարցում», — ընդգծեց Ցոլակեանը։
արդե՞օք ռուսաստանն ա արել, որ մարդը բեռնախցիկ ուղեւոր խցկի։ սահմանին կանգնած ռուս զինուո՞րն ա ասել՝ էս քիչ մարդ ունես, ոնց որ, մի քանի հոգի էլ աւելացրու։
էլի շատ բան ուզելու մասին ա։ ու վճարել չուզելու։ ու եթէ չես ուզում վճարել՝ վաղ թէ ուշ վճարում ես։
իհարկէ, բեռնախցիկում գտնուող մարդիկ չէին ծանրացնի մեքենան շատ։ բայց այն մարդն ով էնքան բարադի ա, որ դա անի, նաեւ էնքան բարադի կարող ա լինի, որ քնի ղեկին։ ու որ խախտի անիմաստ տեղերում, ուր լրիւ կարելի էր չխախտել։ ու վտանգի իր՝ ու ուղեւորների կեանքը։
ինչպէս՝ գուցէ համբուրգերը ինքնին էնքան վնաս չի առողջութեանը, ու էն, որ համբուրգեր ուտողներն աւելի վատառողջ են վիճակագրօրէն, գուցէ հէնց համբուրգերներից չի, այլ նրանից ա, որ ընդհանուր առմամբ աւելի վատ են հետեւում առողջութեանը, չեն մարզւում, ու շատ կոլա են խմում։ #տրանսպորտ #վթար #վարորդ