ուրեմն, երէկ սարալանջով իջնում եմ, տեսնեմ էնտեղ փողոցի հակառակ կողմից մի հատ տղայ ա տառապելով բարձրացնում իր հետ կապոյտ էլեկտրական սկուտեր (սամոկատ)։ տէնց, չիմացայ, նստե՞լ ա ճանապարհին, թէ՞ շատ ա կտրուկ զառիվայրն, ու հզօրութիւնը չի հերիքում։
#երեւան #զառիվայր #զառիթափ #սարալանջ #տրանսպորտ #էլեկտրատրանսպորտ #փողոց
ես գերմանացի ընկերոջս պատմում էի ինչ հաւէս ա որ մենք աստիճանաբար ազատւում ենք երթուղայիններից, որ սպասում ենք չինաստանից հասնեն աւտոբուսները, որ թեպէտ էլեկտրական չեն (էհ, դա մեր երազանքները չեն, ինչպէս եւ տրամուայը), բայց արժանավայել են լինելու, քարտով կը վճարենք, իւէսբի լիցքաւորիչ կունենան, ու տէնց։
նա էլ տխրեց, որ այլեւս չի վայելի տեղական երթուղայինների մշակոյթը, երբ մարդիկ փող են փոխանցում, յետոյ հետ վերադարձնում։
ասաց որ դա ապշելու էր հանդիպելը ու դրա միջով անցնելը։
ես էլ ասացի, որ մէկ ա աւելի լաւ ա դա թողնել անցեալում։
#երեւան #տրանսպորտ #արժանապատւութիւն #քաղաքակրթութիւն
— Այստեղ սխալը վարորդից է գալիս: Ես չգիտեմ՝ քնել է, թէ ոչ, բայց արդէն պարզ է, որ փոքր մեքենայի մեջ 8 հոգի մարդ է եղել: Բեռնախցիկում երկու երեխայ է եղել: Տեսէք, թէ ինչքան անզգոյշ, անտարբեր վարքագիծ է: Ես բոլոր մեքենայ վարողներին կոչ եմ անում, որ զգոյշ լինեն այս հարցում», — ընդգծեց Ցոլակեանը։
արդե՞օք ռուսաստանն ա արել, որ մարդը բեռնախցիկ ուղեւոր խցկի։ սահմանին կանգնած ռուս զինուո՞րն ա ասել՝ էս քիչ մարդ ունես, ոնց որ, մի քանի հոգի էլ աւելացրու։
էլի շատ բան ուզելու մասին ա։ ու վճարել չուզելու։ ու եթէ չես ուզում վճարել՝ վաղ թէ ուշ վճարում ես։
իհարկէ, բեռնախցիկում գտնուող մարդիկ չէին ծանրացնի մեքենան շատ։ բայց այն մարդն ով էնքան բարադի ա, որ դա անի, նաեւ էնքան բարադի կարող ա լինի, որ քնի ղեկին։ ու որ խախտի անիմաստ տեղերում, ուր լրիւ կարելի էր չխախտել։ ու վտանգի իր՝ ու ուղեւորների կեանքը։
ինչպէս՝ գուցէ համբուրգերը ինքնին էնքան վնաս չի առողջութեանը, ու էն, որ համբուրգեր ուտողներն աւելի վատառողջ են վիճակագրօրէն, գուցէ հէնց համբուրգերներից չի, այլ նրանից ա, որ ընդհանուր առմամբ աւելի վատ են հետեւում առողջութեանը, չեն մարզւում, ու շատ կոլա են խմում։ #տրանսպորտ #վթար #վարորդ
էս քանի օրը որ վթարից մարդիկ են այրուել, երեւի գիտէք։
հիմա հարց՝ արդեօք հանրութիւնը պատրաստ ա վճարել տրանսպորտի համար երեք անգամ շատ փող, իմանալով, որ եթէ չվճարի, դիցուք տաս տարին մէկ նման վթար ա ունենալու, ու տաս հոգի զոհուի։
ինձ թւում ա՝ պատրաստ չի, մտածելով որ աւելի լաւ ա քիչ վճարի, ու յոյս ունենալով որ այդ տաս հոգուց մէկը ոչ նա ա լինելու, ոչ իր մօտիկներից մէկը։ #տրանսպորտ #անվտանգութիւն
ու ես կրկին ուզում եմ շեշտել այն, ինչ յաճախ եմ շեշտում՝ մարդիկ շատ բան են ուզում։ ու այդ շատ բանի մէջ մտնում ա՝ տրանսպորտի համար քիչ վճարել ուզելը։
չերնոբիլն էլ ա եղել այն պատճառով, որ շատ բան են ուզել որոշ մարդիկ։ համոզմունք ունեմ, որ պէտք ա պատրաստ լինել վճարել լիքը բանի համար, ու աւելի լաւ ա վճարել, աւելի ճիշտ ա վճարել։ չերնոբիլի դէպքում դա ոչ միայն դիզայնի ու իմպլեմենտացիայի մասին ա, այլեւ ասենք պաշտօնի՝ որոշ մարդիկ պէտք ա իմանային որ պաշտօնով կարող ա վճարեն։ ու օկ, ուրեմն պէտք ա վճարեն։ #չերնոբիլ