վերջին նիւթերից մէկում «սիթի ներդը» պատմում էր որ ինչ֊որ քաղաքում այլեւս չի լինի մեքենան սեկցիա մտնի, երբ էնտեղ հետիոտնը փողոց ա անցնում։ իրա ժամանակը առանձին ա։ ու ասում ա, վարորդները դժգոհ են, բողոքում են, ու նաեւ ցոյց ա տալիս ոնց են մտնում հեծանուային արահետի վրայ։
ու յուսահատ ասում ա՝ դէ ինչ ասեմ, երեւի ինտելեկտի հարց ա, զարգացման հարց ա։ դէ չեն ջոկում։
ու ես մտածեցի՝ իսկապէս էլի։ օրինակ, էն որ անվերջ սիգնալ են տալիս՝ էլի ինտելեկտի ու զարգացման հարց ա։
դա էն չի երբ քեզ ծնողները սովորեցնում են ուտելուց առաջ ձեռք լուանալ։ ու էնպէս չի որ եթէ չեն սովորեցրել՝ յետոյ ինքդ չես սովորի։
չպէտք ա ծնողն ասի՝ մի սիգնալ տուր փողոցում, որ ջոկես։ պէտք ա ինքդ ջոկես։ ու եթէ չես ջոկում՝ ինչ֊որ բան պակաս ա։ ինչ֊որ զարգացում բացակայում ա։
#քաղաք #մարդիկ #վարորդ #փողոց #մշակոյթ #զարգացում
երբ էդ մարդը քիչ ա երկրորդ գիծ ա կայանել, դա փողոցի դիմացի կէսի երկրորդ գի՛ծն ա։
#քաղաք #վարորդ #ճանապարհ #փողոց
էն անգամ վարում էի, տեսնեմ մէկը կանգնած ա, փորձում ա ուղղահայեաց փողոցից մտնել։ դանդաղեցնում եմ, որ մտնի։
էնքա՛ն յուզուեց մարդը, մի անգամ ձեռքով արեց, յետոյ երբ շրջադարձը գրեթէ աւարտուած էր՝ եւս մի անգամ, յետոյ էլ լոյսերով արեց։
իսկ ես ոչ մի առանձնապէս բան չեմ արել, պարզապէս տեսայ էն կողմից էլ մարդ չի գալիս, յարմար պահ ա, ու ոչ թէ «թողեցի» մտնի, այլ ընդամէնը չթողեցի չմտնի։
էհ։
էն անգամ էլ բաղրամեանով էի անցնում, ամերիկեանի կողքով, մէջտեղի գծով։ երեք գիծ ա։ զգում եմ՝ աջից էլ մեքենայ ունեմ, ու աջից կայանած մեքենաները չեն թողնի իրան անցնել, եթէ իմ գիծը զբաղուած լինի։ ու դէ «գազ» չտուեցի, որ չանցնի, այլ կրկին, թողեցի գնաց։ ու այդ ժամանակ գիտակցեցի, ինչ ա եղել, ու հասկացայ որ ախր երբ ես եմ լինում նման իրավիճակում՝ ոչ մէկ եւ երբեք չի դանդաղեցնի։ լռուելու եմ էդ կայանած մեքենաների մօտ մինչեւ բոլորը չանցնեն։
ու էլի հասկացայ՝ ընդհանուր առմամբ խնդիրն էն ա որ աղքատ ենք։ փոխաբերական էլ ենք աղքատ, աղքատի մտածելակերպ ա մեզ մօտ՝ աղքատը պիտի «շուստրի» լինի, ինչպէս թռչուններն են «շուստրիութիւն» անում, որ էն փշրանքը վերցնեն, մինչեւ էն միւսը չտարաւ։ կամ էդ փշրանքի համար կռիւ անում։
ու բնական ա՝ աղքատների հանրութիւն ենք, հետեւաբար «շուստրի» լինելով մարդիկ իրենց լաւն են զգում։
վարորդն ինքն իրան ասում ա՝ «տեսա՞ր ոնչ չտուեցի մտնի»։ ոչ թէ՝ «տեսա՞ր ոնց տուեցիր տեղ, ապրես որ խոզ չէիր»։
#ճանապարհ #քաղաք #մեքենայ #վարորդ #հանրութիւն #աղքատութիւն #շուստրիութիւն #մտածելակերպ #հոգեբանութիւն
երբ այլ վարորդը չի խցկւում, երբ պիտի զիջի, արդէն այնքան եմ յուզւում, որ ուզում եմ իրան շնորհակալութիւն յայտնել մի ձեւ՝ ձեռքով, կամ վթարայիններով։
ու հազիւ եմ ինձ զսպում, որովհետեւ նէնց չի որ լաւութիւն ա արել, նէնց ա որ ընդամէնը կանոններով ա խաղացել եւ «շուստրի» չի գտնուել ուրիշների հաշուին։
#երեւան #վարորդ #փողոց #երթեւեկութիւն
էսօր ցերեկոտ խաչմերուկում մեքենաս վատացաւ։ շարժիչի լոգոն վառուեց պանելի վրայ, ու չգնաց մեքենան։
վթարայիններն անմիջապէս միացրի, անջատեցի որ «ռեսթարտ» տամ, տեսնեմ կը դզո՞ւի։
էդ ընթացքում, ինձ թւում ա, երեք տարբեր մեքենայ ինձ սկսեցին սիգնալ տալ, թէ շարժուի՛ր։
ոնց որ վատանաս փողոցում, ընկնես, բոլորը սկսեն քո վրայ բղաւել, թէ ինչի՞ ես խանգարում, իրենք էստեղ քայլում են։
մարդ չեն։
#մարդիկ #երեւան #վարորդ #փողոց
— Այստեղ սխալը վարորդից է գալիս: Ես չգիտեմ՝ քնել է, թէ ոչ, բայց արդէն պարզ է, որ փոքր մեքենայի մեջ 8 հոգի մարդ է եղել: Բեռնախցիկում երկու երեխայ է եղել: Տեսէք, թէ ինչքան անզգոյշ, անտարբեր վարքագիծ է: Ես բոլոր մեքենայ վարողներին կոչ եմ անում, որ զգոյշ լինեն այս հարցում», — ընդգծեց Ցոլակեանը։
արդե՞օք ռուսաստանն ա արել, որ մարդը բեռնախցիկ ուղեւոր խցկի։ սահմանին կանգնած ռուս զինուո՞րն ա ասել՝ էս քիչ մարդ ունես, ոնց որ, մի քանի հոգի էլ աւելացրու։
էլի շատ բան ուզելու մասին ա։ ու վճարել չուզելու։ ու եթէ չես ուզում վճարել՝ վաղ թէ ուշ վճարում ես։
իհարկէ, բեռնախցիկում գտնուող մարդիկ չէին ծանրացնի մեքենան շատ։ բայց այն մարդն ով էնքան բարադի ա, որ դա անի, նաեւ էնքան բարադի կարող ա լինի, որ քնի ղեկին։ ու որ խախտի անիմաստ տեղերում, ուր լրիւ կարելի էր չխախտել։ ու վտանգի իր՝ ու ուղեւորների կեանքը։
ինչպէս՝ գուցէ համբուրգերը ինքնին էնքան վնաս չի առողջութեանը, ու էն, որ համբուրգեր ուտողներն աւելի վատառողջ են վիճակագրօրէն, գուցէ հէնց համբուրգերներից չի, այլ նրանից ա, որ ընդհանուր առմամբ աւելի վատ են հետեւում առողջութեանը, չեն մարզւում, ու շատ կոլա են խմում։ #տրանսպորտ #վթար #վարորդ
Վարորդն լսում է մեր խոսքը, ասում է՝
— Հա՞յ եք։
— Դուք է՞լ։
Նա շարունակում է ռուսերեն՝
— Տատիկս էր հայ, Սաթինյան։
— Թիֆլիսահա՞յ։
— Այո, Թիֆլիսահայ։
Ու դնում է հատուկ մեզ համար երաժշտություն, մի մասը ռուսերեն, մի մասը հայերեն, կարծես «իմ հայաստան» է կոչվում։
— Լավ ա՞ — հարցնում է։
Ու ստեղ մերոնք լռում են… քանի որ նենց չի որ լավ է, բայց ի՞նչ ասես։
Հետո հետաքրքրվում է՝
— Սուրբ Սարգիսն արդեն անցա՞վ։
— Հա, անցավ։
— Բա զատիկը ե՞րբ է։
— Մարտին կարծես։
— Սկզբից լեհերի մոտ է, հետո հայերի, հետո մեր մոտ— ասում է, կամ նման մի բան։
— Հա,— ասում ենք, — երեւի։
Վերջում ես ջերմ «դիդի մադլոբա» ասացի։
Մարդը ուզում էր ուրախացնել, «տազ դավեզու, շտո ի տեբե պրիյատնը…» վիճակով։ Հիմա ո՞նց բացատրես, որ մենք լավ տղա չենք էդ երգը մեր համար չի։
ու տենց
#զրույց #զրոյց #վրաստան #թբիլիսի #թիֆլիս #տաքսի #վարորդ #սուրբ֊սարգիս #զատիկ #երգ #ուղեւորութիւն #ուղեվորություն #հայեր #ուտենց
Չվճարված #տուգանք ՝ http://smbatgogyan.livejournal.com/20686.html
#2008 թ-ի դեկտեմբերի չորսի երեկո էր: #Էջմիածին -#Աշտարակ մայրուղու #Սասունիկ գյուղից դեռևս երևում էր արեգակը, որն իր ճառագայթների մի մասը բաժին էր հասցրել գյուղից դուրս սլացող #Օպել մակնիշի ավտոմեքենային: Մեքենան դեռևս գյուղի սահմաններում էր, սակայն շարժվում էր 85կմ/ժ արագությամբ: Նման հանգամանքը չէր կարող վրիպել #ՊԱՏ (պետավտոտեսչության) տեսուչից, որի մեքենան արեգակի ճառագայթներից թաքնվելու համար պահ էր մտել բլուրի մյուս կողմում: Բացառված չէ, որ նա թաքնվել էր վարորդներից: Գործի դնելով կախարդական զոլավոր փայտիկը ավտոտեսուչը (այսուհետև ԱՏ) ընդհատեց Օպելի սլացիկ ընթացքը: #Վարորդ Սմբատն անվստահ կանգնեցրեց մեքենան և զգաց, որ առաջին անգամ է զրուցելու ԱՏ-ի հետ և, հավանաբար, առաջին անգամ տուգանք է վճարելու: Նա դեռևս չէր էլ կասկածում, որ հանգամանքներն այնպես են զարգանալու, որ … Մի խոսքով, Սմբատն իջավ մեքենայից, մոտեցավ ԱՏ-ին: Վերջինս չներկայացավ, սակայն անմիջապես պահանջեց 10.000 դրամ: Շշմած նման վերաբերմունքից
Սմբատը շփոթվեց: Շատ լեգենդներ էր լսել ԱՏ-ների մասին, սակայն այդպիսի համարձակության չէր սպասում: Պատկերի ամբողջության համար ավելացնենք, որ ԱՏ-ն թեթևակի հարբած էր: Մի-քանի րոպե տևած վեճից հետո նրանց միացավ Սևանը, որն աննկատ դուրս էր եկել Օպելից և մոտեցել իր եղբորը: Սևանը քսանամյա երիտասարդ է ծնված և մեծացած Ջավախքում, իսկ այժմ Երևանի Ժող Տնտեսության Ինստիտուտում ուսանող: Նրա բառապաշարը հարուստ է տարբեր տեսակ հայհոյանքներով, ինչն էլ նա անմիջապես գործի դրեց
հասցեատեր ընտրելով ԱՏ-ին: Վերջինս զայրացավ և սկսեց 30.000 դրամանոց ակտ գրել: Սևանը պատռեց այդ ակտը: Չգիտեմ ինչ կլիներ, եթե այդ պահին ԱՏ-ն չպահանջեր մեքենայի բանալիները: Պարզեցին, որ բանալիները մեքենայում են: ԱՏ-ն արագ մոտեցավ Օպելին, նստեց ղեկին, միացրեց շարժիչն ու … քշեց:
Հինգ րոպե անց Աշտարակ մտնող Օպել մակնիշի մեքենային հետապնդում էր ՊԱՏ մեքենան ղեկին Սևանը, վարորդի կողքին Սմբատը, որին տասը րոպե առաջ թվում էր, թե արագությունը գերազանցելու համար տուգանք է վճարելու: Եվս երեք րոպե անց Օպելն ու ՊԱՏ մեքենան դուրս եկան Աշտարակ-Երևան մայրուղի: Հենց այդ պահին Սևանը միացրեց մեքենայի լուսային և ձայնային ազդանշանները: Մեքենաների արագությունները բարձրացան
ի վերջո հասնելով 110-120 կմ/ժ: Քիչ անց այդ “հետապնդմանը” միացավ մեկ այլ ՊԱՏ մեքենա, որին հաջողվեց վազանցել Օպելին և պարտադրել նրան կանգնել, դա տեղի ունեցավ ՊՆ նախկին շենքի մոտ:
Այլևս չեմ մանրամասնի, թե սթափ վիճակում գտնվող ԱՏ-ի դեմքին, իրավիճակը պարզաբանելու ընթացքում, ինչպես հաջորդաբար հայտնվեցին ջղայնություն, զարմանք, կատաղություն, ծիծաղ և վերջապես անհանգստություն: Անհանգստություն հայտնվեց այդ ամենի մասին համապատասխան մարմիններին պատմելու սպառնալիքից հետո: Արդյունքում ԱՏ-ը “համոզեց”, որ եղբայրները հանգիստ հեռանան Օպելով: Նստելով մեքենան
Սմբատն ու Սևանը համոզվեցին, որ ետևի նստատեղում գտնվող իրենց քույր Անահիտը ողջ և առողջ է, ու միայն դրանից հետո ուղղություն վերցրին դեպի Երևան:
ՀԳ. Ինչպես պարզվեց, հարբած ԱՏ մտածել էր, թե իր ետևից էին ընկել ու դրա համար էլ փախնում էր: Իսկ թե ինչու նա նստեց Օպելն ու քշեց, նա այդպես էլ չկարողացավ բացատրել: