դրսից կարող ա թուալ, որ գաղութացման զոհերը պէտք ա հասկանան ինչ վատ ա իրենց կայսերութեան ռասիզմը, ազգայնամոլութիւնը, շովինիզմը, խտրականացումները, ռեպրեսիաները, բռնութիւնները, ու պէտք ա որ նրանք՝ որպէս այդ ամէնը զգացածը, պատուաստուած լինեն ազգայնամոլութիւնից։
բայց ի․ թ․ ստացւում ա նէնց որ գաղութացման զոհերը բնաւ չունեն էդ իմմունիտետը, ու հակառակը՝ իրենք մեծ յաջողութեամբ կարող են դառնալ նոյնն ինչ իրենց ճնշածը, միայն եթէ ուժը պատի։
մասամբ դա նոյն գաղութացնողի ազդեցութիւնն ա՝ գաղութացուած ժողովրդները հետ են մնացել, չեն կարողացել զարգանալ, թէկուզ կարող ա թուայ որ կայսրութիւնն իրենց տարածքում ներդրումներ ա արել՝ ու կառուցել ա գործարաններ, հանքեր եւ շքեղ (ինչքան ուժը պատի) շէնքեր՝ նաեւ այդ ժողովրդի՝ գաղութին հաւատարիմ ծառայող «էլիտայի» համար։
նրանք կը գնահատեն այդ կայսերական շէնքերը, կասեն՝ «ստալինկա», կը գնահատեն էդ թոզ փչող շքեղութիւնը, եւ չեն գնահատի ու չեն էլ իմանայ այն մասին ինչ ա եղել դրա փոխարէն։ զի իրանց պատմութեան գրքերում գրուած ա, որ հողից սարքած տներ էր ամէնը։ ու չի գրուած՝ ինչի, որ կայսերական պատերազմների ընթացքում ամէն կառուցուածը ջնջել են։
մասամբ էն պատճառով որ գաղութացուած ժողովուրդը չի անցել էն մեծանալու ստադիաները, որ մնացածն անցել են։ ինքը մնացել ա մանկութեան մէջ, իրա պատանեկութիւնը չի անցել, իրա մեծանալու պրոցեսը չի ունեցել։ չկայ ժողովրդավարութեան կուլտուրա՝ այն անհնար ա պարզապէս հաստատել, մարդիկ պէտք ա իւրացնեն դա ինչ ա, ու էդ պատճառով էլ ա երեւի որ երբ կայսրութիւնը գնում ա, ստացւում ա պայմանական զիմբաբուէ։
յետոյ կայսերականները կասեն՝ տեսաք՝ ոտներս քաշեցինք ինչ եղաւ։ չեն «կարում» էլի էդ կապիկները։ մենք էլի։
որպէսզի խնդիր չունենայ, աշխարհի զարգացած մասը պէտք ա փլուզուող կայսրութիւնների մնացորդներին մեծ ուշաժրութիւն դարձնի։ ու չմտածի թէ՝ հեռու ա,դէ լաւ, մեզ ինչ։ էդ մարդիկ ինքնուրոյն չեն կարող դուրս գալ էն ծուղակից, որի մէջ են։ մէջքին գցած բզէզների պէս են։ հարաւսլաւիան էր որ մօտ էր, որ ուշադրութիւն դարձրին։ միւս կողմից էլ՝ իրենք չեն կարող միշտ «ուշադրութիւն դարձնել», ու երբեմն դա անտանելի թանկ ա եւ անիմաստ, ինչպէս աֆղանստանում էր։
երբեմն էդ պրոցեսը շատ բարդ ա անցնում, նոյնիսկ երբ ուշադրութիւն դարձնում են՝ լիբանանում, օրինակ, ոնց որ ահագին ուշադրութիւն կար, եւ փորձել են մարդկանց հաշտեցնել, բայց հանրութիւնը շատ ա բաժանուած։ ու չի ընկալում որ ինչ կայ էդ ա՝ էս լիբանանն ունեն, ու եօլլա չեն գնում իրար հետ։ բայց նրանք էն պրոցեսը չեն անցել, որ բելգիան անցել ա։ իրենց մօտ չի եղել ժողովրդավարացման դանդաղ գործընթաց, ֆլամանդացիների՝ իրենց իրաւունքների եւ լեզուի համար պայքարը, իսկ ֆրանսախօսների գիտակցումը, որ երեւի ֆլամանդացիների հանդէպ արհամարհանքը պէտք ա վերանայել։
էդ ամէն պատմութիւնն իրենք չեն անցել։
իսկ եթէ դուք գնաք հետ ժամանակի մէջ, եւ ասէք ինքներդ ձեզ, որ էս քայլերը սխալ են, մի արա, ու աւելի լաւ ա սէնց անես՝ էդ մարդը չի անի։ զի ինքը պիտի էդ սխալները գործի, որ զգայ։ մարդիկ էդպիսի կենդանիներ են։
ու տէնց։
#գաղութացում #պատմութիւն #ազգայնամոլութիւն #զարգացում #հանրութիւն #ազատութիւն
ասում ա՝ վրաստանում ցոյցեր են յանուն ազատութեան, իսկ մեզ մօտ՝ յանուն չազատութեան՝
https://www.youtube.com/watch?v=zE7qxK0lNuU
ինձ էլ, ասեմ, զզւցրել ա տէք համայնքի կտցուածութիւնը սեքիւրիթիի վրայ։
եթէ սեքիւրիթի չի՝ արժէք չունի։
#ֆոտօ #արուեստ #անվտանգութիւն #զարգացում
վերջին նիւթերից մէկում «սիթի ներդը» պատմում էր որ ինչ֊որ քաղաքում այլեւս չի լինի մեքենան սեկցիա մտնի, երբ էնտեղ հետիոտնը փողոց ա անցնում։ իրա ժամանակը առանձին ա։ ու ասում ա, վարորդները դժգոհ են, բողոքում են, ու նաեւ ցոյց ա տալիս ոնց են մտնում հեծանուային արահետի վրայ։
ու յուսահատ ասում ա՝ դէ ինչ ասեմ, երեւի ինտելեկտի հարց ա, զարգացման հարց ա։ դէ չեն ջոկում։
ու ես մտածեցի՝ իսկապէս էլի։ օրինակ, էն որ անվերջ սիգնալ են տալիս՝ էլի ինտելեկտի ու զարգացման հարց ա։
դա էն չի երբ քեզ ծնողները սովորեցնում են ուտելուց առաջ ձեռք լուանալ։ ու էնպէս չի որ եթէ չեն սովորեցրել՝ յետոյ ինքդ չես սովորի։
չպէտք ա ծնողն ասի՝ մի սիգնալ տուր փողոցում, որ ջոկես։ պէտք ա ինքդ ջոկես։ ու եթէ չես ջոկում՝ ինչ֊որ բան պակաս ա։ ինչ֊որ զարգացում բացակայում ա։
#քաղաք #մարդիկ #վարորդ #փողոց #մշակոյթ #զարգացում
զարգանալու ամենավտանգաւոր խոչընդոտը՝ երջանկութիւնն ա։
այն պահը, երբ դու ամէնից գոհ ես՝ ծրագրաւորման լեզուից, գործիքներից։ այն պահը, երբ չես ուզում փնտրել, զի կեանքը սքանչելի ա։
ապա, գուցէ իսկապէս սքանչելի ա, իսկ գուցէ ինչ֊որ բան չես տեսնում։
ես լոկ ձեզ չեմ ասում, ես ինձ համար եմ կրկնում։ բայց էս պահին ինձ պէտք չի կրկնել՝ ինքս ժամանակ եմ ուզում պեղել, մի քանի բան նայել աւելի մանրամասն։
նաեւ, ես սիրոյ մէջ եմ՝ գործընթացի։ դա, բայց երջանկութիւն չի։ սէրն այլ ա՝ երբ ուզում ես լիքը ջանք դնել, որ ինչ֊որ բան զարգանայ։ իմ դէպքում՝ պէտք ա լիքը գրեմ, որովհետեւ լիքը բան կայ չարուած։
օրինա՞կ։ վստահ չեմ որ պէտք ա, բայց ասեմ։ ես սիրում եմ մաեմօ֊ն, նշանակում ա՝ եւ լիքը արել եմ, եւ լիքը բան կայ անելու։ օրինակ, ամենադախ ուղեղի պարագայում, երբ այլ բան չի կարողանում անել՝ փաթեթաւորել։ ի դէպ էդ ձեռնարկն էլ եմ ես գրել։
սիրում եմ օբերոնը՝ ահ, ինչքան բան եմ տեսնում անելու։ էսքա՛ն գրադարան գրելու, առնուազն։ ու միշտ չի որ պրոցեսը հաւէս ա։ ինչպէս եւ երեխայի քաքիկները մաքրելը, ենթադրում եմ, հաւէս չի։ սէրն այդ մասին չի՝ կպնելու մասին ա, վիզ դնելու, ջանք դնելու մասին ա։
ապա իսկապէս, ցանկանում եմ մարդկանց շատ սէր։ եթէ մարդիկ սիրեն՝ տեք սիրեն, տեքնոլոգիաներ սիրեն՝ շատ աւելի լաւ աշխարհում բոլորս կապրենք։ շատ խնդիրներ կը լուծուեն։
ամենափոքր քոմիթը, մի տող ուղղելը, թէկուզ էսքան դախ, եթէ էսօր արիր՝ երբ սիրում ես՝ արդէն քեզ լաւ ես զգում։ թէ մի քիչ մի բան դէպի լաւը գնաց։
#տեք #երջանկութիւն #զարգացում #սէր
նէնց եմ յոգնել/զզուել որ ջս֊ի պատճառով կարգիչս տաքանում ա։
էս քանի օրը գրել էի c++ լեզուի բարդանալու չափի մասին, որ այլեւս մի առանձին ընկերութիւն, որ թոյլ ընկերութիւն չի, չի կարողանում գործիքի զարգացման տեմպը պահել, ու որ հետեւանքն ա՝ բազմազանութեան նուազումը, մենաշնորհների առաջացումը։ սա շատ ակնյայտ ա դիտարկիչների ոլորտում, երբ այլեւս ոչ մէկ բացի գուգլից ու մոզիլլայից չի հասցնում ստանդարտներն իրականացնել։
իսկ ինչի՞ ա տէնց՝ զի մենք, մարդիկ, ուզում ենք, ուզե՛լ ենք էսքան բարդ վեբ, ու կայք սարքողներն իսկապէ՛ս օգտագործում են այդ հնարաւորութիւնները, որ ստացել են, որ մրցունակ լինեն, զի (ենթադրում եմ) սպառողներն են ուզում ինչ֊որ փորձառութիւն։
զի ծրագրաւորողներն են ուզում c++֊ի նոր ու նոր հնարաւորութիւններ։
ու քչերն են պարզ կայք սարքում։ լիւկը պատմում էր https://wiby.me/ համակարգից, որ պարզ կայքեր ա ինդեքսաւորում։
gemini֊ին շատ ոգեշնչող այլընտրանք ա թւում, բայց ես շրջել եմ, երեւի մաքսիմում մի քանի տասնեակ ռեսուրս կայ, այնքա՛ն մարգինալ ա։ ու ըստ երեւոյթին չես կարող ապրել լոկ ջեմինի֊ում, չես առնի տոմս էնտեղ, չես կարդայ վիքի այնտեղ։
ու առհասարակ, վերցնենք ծրագրակազմը, որոշ ընկերութիւններ, օրինակ ադոբին, էնքան կոդ են գրել, էնքան մարդաժամ են ծախսել, որ պարզապէս անհնար ա իրենց շուկայի հատուած մտնել։ ըստ որում շատերը որ արագ գրեն, ու անցնեն մրցակիցներին՝ վատ, դանդաղ կատարուող կոդ էին գրում։ ու ոչ բոլորն են կարող իրենց թոյլ տալ այդ կոդը լաւացնել, ես կոնկրետ ընկերութիւններ գիտեմ, որ չեն կարող ժամանակ ծախսել կոդը լաւացնելու համար, ու որ կոդը երբ չի ահաւորանում՝ էն նուիրուած մարդկանց շնորհիւ ա, որ իրենց ապագան ընկերութեան հետ են կապում, չեն մտածում անկապ բան գրել֊թռնելու մասին, ու հետեւաբար երեկոներն ու գիշերները ծախսում են աւել աշխատանք անելով՝ որ իրենց իսկ գործն ապագայում հնարաւոր լինի անել։
այս ամէնը գրեցի որ ասեմ՝ կրկին noscript յաւելումն եմ միացրել։ մի ժամանակ օգտւում էի, յետոյ իմացայ որ ազատ չի (ինչ միամի՛տ էի), ու սկսեցի չօգտագործել։ հիմա միացրել եմ, ֆլիքրում չորս հատ սկրիպտ պրովայդեր ա, որից երկուսը հէնց ֆլիքրն են, ու եթէ միացնում ես՝ կայքն աշխատում ա, մէկն ադոբին ա, մէկը չեմ յիշում։ բայց յիշում եմ ոնց էի տաս տարի առաջ հատ հատ սկրիպտեր թոյլատրում֊արգելում, ինչը ժամանակաւոր, ինչը՝ միշտ։ ու էս յաւելումը ստիպուած եղայ միացնել, չնայած տաբ սասփենդեր էլ ունեմ։ ու ազատ ա այն, հէնց սա եմ խորհուրդ տալիս։
թէկուզ ես միլիարդատէր լինէի, ես չէի մտածի՝ դէ աւելի հզօր կարգիչ կառնեմ, որ մի քիչ աւելի հանգիստ զգամ։ նախ, սրանից հզօր նոութ շատ չկայ, միջինից բարձր ա։ յետոյ, էդ ճիշտ լուծում չի՝ յիշողութիւն աւելացնել, հզօրութիւն աւելացնել, ինչ ա թէ ջս֊ը էջերում չափից շատ ա ու ռեսուրսները քամում ա։
ու դեռ ինձ մօտ լաւ ա՝ գործընկերներիս մօտ, նոյնիսկ քոլերի ժամանակ ա զգացւում, ոնց ա ֆռիկը պտտւում, զի դիտակիչների ջս֊ն ա պտտեցնում։ պլիւս, պիտի նշեմ, կներէք, բայց ուինդոուսը։ քանի օր առաջ վիրտուալ ուինդոուս էի միացրել տան կարգիչներից մէկի վրայ որ կարճ բան փորձեմ, յետոյ խնդրեց թարմանայ, ռեսթարտ եղաւ, ու ես մոռացել էի որ այն միացրած եմ թողել։ բայց աշխատում ա նա արտաքին դիսկից, ու մէկ էլ նկատում եմ էդ դիսկի լոյսիկներն են թարթում, մտածում եմ՝ բայց ինչի՞ պիտի թարթեն, ինչի՞ անիմաստ i/o պիտի լինի, տեսնեմ՝ հա, ուինդոուսն եմ միացրած թողել, նա հանգիստ չի մնում, միշտ ինչ֊որ բան անում ա։ մետաբոլիզմն ա բարձր, մկաններ ա աճացրել, ու հիմա պիտի հա ուտի, շարժուի, չի կարողանում հանգիստ վեր ընկնել տեղները։ կենսաբանական առանձնայատկութիւն ա։
լինուքս աշխարհում ունենք պարզի ծայրայեղ տարբերակ՝ k1sslinux նախագիծը, որ ահագին դուրս գալիս ա։ էնտեղ էլ այլ հարցեր կան, բայց էս թեմայի մէջ չեն։
երեւի էսքանը, կրկին, շատ խառը գրառում ստացուեց, բնաւ աշխատած էսսէ չի, բայց ես աշխատած էսսեներ գրելու ժամանակ չունեմ։ կամ պիտի չգրեմ, կամ սէնց։
մի՛նչ։
#մետաբոլիզմ #տեք #ծրագրակազմ #լինուքս #ուինդոուս #կենսաբանութիւն #ճարպ #դիտարկիչ #զարգացում #մինիմալիզմ #յաւելում
հետաքրքիր ա, երբ լոքդաունը սկսուեց, կորպորէյթ ժողովների ժամանակ մարդիկ հակուած էին իրենց տները ցոյց տալ, իրենց միջավայրը, իրենք՝ իրենց՝ իրենց հարազատ միջավայրում։
յետոյ երեւի փրայւասին աւելի կարեւոր դարձաւ, ու մտածեցին՝ պէտք չի կիսուել, ու հիմա հիմնականում միայն ձայնով են կպնում։
երեւի դա կարելի ա ընդհանրացնել՝ սկզբից մարդիկ օկ էին իրենց անուններով գրանցուել, ու իրենց հետաքրքրութիւնները պատմել ֆէյսբուքին, էսօր մի քիչ աւելի զգօն են վերաբերւում, նախընտրում են լինել անոնիմ՝ օրինակ՝ թուիթերում, ու ինքնացուցադրուելիս աւելի զգօն են։
#զարգացում #վարկած #ինտերնետ #համացանց #մարդիկ
ասք խայծի մասին, որ կերան ամպեր, ի դէմս լոկալ գործիքների, սիրող մարդիկ։
կայ պարզ հրաման՝ md5sum, բսդ֊ներում՝ md5։ հանում ա էդ ալգորիթմով մատնահետք, հեշ։
մարդիկ, ում պէտք էր ծածկագրի հեշ ստանալ, յաճախ, փոխարէնը լոկալ այդ հրամաններից օգտուեն՝ դիտարկիչ էին բացում, կայքից օգտւում որն այդ փոխակերպումն անում էր։
ենթադրում եմ, կամ յուսով եմ, հիմնականում windows֊ով աշխատող մարդիկ էին, ու լինուքս ունեցողները գիտեն այդ ծրագրերի առկայութեան մասին։ միւս կողմից՝ էսօր «լինուքս» ուինդոուսի պէս են յաճախ օգտագործում, ոչ մի բանից խաբար չլինելով, այնպէս որ չգիտեմ։
ինչեւէ, այսպէս այդ կայքերը ի՞նչ արին՝ հաւաքեցին տուեալների բազաներ, ու հիմա այլ ծառայութիւն են առաջարկում՝ փոխակերպում են md5 հեշը՝ ծածկագրի։
արագ։ առանց միլիոնաւոր տարիներ հաշուելու։ զի արդէն գիտեն, յիշել են։
ո՞վ ա իրենց օգնել այդ տուեալները հաւաքել՝ դեբիլները մենք։
դէ ես չէ, բնականաբար։ եւ այսպէս մենք խոցելի ենք դարձրել ալգորիթմը ոչ թէ մաթեմի, ալգորիթմի մասով, այլ՝ տուեալների, գիտելիքի, որ ինքներս, առանց գիտակցելու տուել ենք, նուիրել ենք, որ մեր իսկ դէմ, մասնաւորապէս, օգտագործուի։
սէնց ա լինում, երբ բարձր, չվախենամ ասել, տեքնոլոգիան, ընկնում ա կապիկների ձեռքերի մէջ, որ դրանից օգտուել արժանի չէին։
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #հմտութիւն #կրիպտաւորում #կրիպտոգրաֆիա #md5 #լինուքս #ուինդոուս #տեքնոլոգիաներ #զարգացում #ամպ #ամպեր #վերահսկողութիւն #ազատութիւն
ու նորմալ ա որ մենք հետ ենք։ ո՞րտեղից պէտք ա առաջ անցած լինէինք։ հեքիաթ կը լինէր եթէ հետ չլինէինք։
պէտք ա նշել, որ էստոնիան սովետում մերգելեան չունէր, բայց անկախանալուց յետոյ արագ դարձաւ առաջադէմ տտ երկիր։
բայց էստոնիան ապրել ա պլանային տնտեսութեան վիճակում 45 տարի, իսկ հայաստանը՝ 70։
չինաստանն էլ, ուր իննսունականներին արագ զարգանում էին տտ (եւ ոչ միայն) ընկերութիւնները, արդէն քսան տարի ա անցել էր շուկայի, իսկ պլանն իրենց մօտ էդքան երկար չի տեւել՝ մի 20-30 տարի փորձեցին, տեսան չի լինում՝ անցան շուկայի։
էստոնիայի մարդիկ այլ մարդիկ էին՝ ընդհանուր առմամբ իրենց մտքով չէր անցնում ընտրութիւններ կեղծել, ինչպէս անցնում էր մարդկանց մտքով՝ ուկրաինայում։
իսկ մենք չգիտէինք ինչ անել եղած գերժամանակակից ռոբոտների գործարանի հետ, երբ «ասուսը» աւտոտնակ էր լոկ։ եւ չէինք էլ կարող իմանալ, նոյնիսկ եթէ այլ ճնշող հանգամանքներ չլինէին, ինչպէս պատերազմն ու շրջափակումը։
կուլտուրա չկար, կապեր չկային, սովորոյթներ չկային, միջավայր չկար։
մասնագէտներ կը սովորեցնէինք, աշխատելու, գործ անելու ձեւը չգիտէինք, ոչ մէկ էլ չկար ումից սովորէինք։
սա գրում եմ, որովհետեւ զարմացողները շատ են՝ իաչպէ՞ս տէնց եղաւ։ իսկ ուրիշ ո՞նց կարող էր լինել։
ու տէնց։
#էստոնիա #ուկրաինա #հայաստան #զարգացում #ժողովրդավարութիւն
ինձ թւում ա, շատ աշխատանքի վայրեր ֆէյլ են անում մի կարեւոր բան՝ ու այն պատճառով որ չեն գիտակցում դրա կարեւորութիւնը, կուլտուրան չունեն։
irc֊ն երեւի հնացած ա, միւս կողմից՝ հնացածը ո՞րն ա՝ արագ ա, ու շատ քիչ տրաֆիկ ա տանում։ ջաբերից էլ քիչ։
բայց էականը, ինչի մասին ուզում եմ գրել՝ կոնկրետ մի հանգոյցի՝ freenode֊ի ստեղծած մշակոյթն ա, կամ ընձեռած հնարաւորութիւնը։
նախ՝ հարց տալ քո սիրած֊օգտագործած ծրագրից։ տեսնել մարդիկ ի՞նչ են խօսում իր մասին, ի՞նչ են ուզում, ո՞նց են տեսնում դրա զարգացումը։ զրուցել այդ մասին իրենց հետ։ տեսնել դեւերն ով են, ինչի մասին են խօսում, որն ա իրենց մայնդսեթը, ինչ են ուզում, ինչով են մոտիւացւում։ ու ամենակարեւորը՝ երբ այլ մարդիկ գան հարց տան, դու էլ կարող ես պատասխանել, եթէ գիտես։
այդպէս դու դառնում ես պասիւ սպառողից՝ ինքդ աջակցող։
ու աշխատավայրերը ֆէյլ են լինում ստեղծել էնպիսի միջավայր, ուր մարդիկ, ում հէնց էս պահին պէտք չի խնդիր լուծել, ու մարդիկ, որ պարտաւոր չեն էս պահին այն լուծել՝ լինեն մի վայրում գցած, ու օգնեն իրար, զուտ համայնքի եւ իրար հասնելու պահանջից։
#աշխատանք #չաթ #շփում #զարգացում
https://www.youtube.com/watch?v=giQxUkZ4Anc
հետաքրքիր ա որ մեր կարգինը՝ հիմնականում ոչ կիրթ եւ աղքատ դասակարգերի մօտ ա տարածուած։ իսկ իրենց կարգինը տարածուած էր միջին դասակարգի ու ապահով մարդկանց մօտ։
երեւի նրանից ա որ մեր միջին շերտը՝ կիրթ են, եւ կիրթ լինելով արդէն գիտեն ինչ ա եղել անցեալում, եւ թեթեւ են տանում։
#զարգացում #հանրութիւն #պատմութիւն #ամն #բարքեր #կարգին #մարդիկ
ամսի 21֊ին ընկերս պատմում էր նիկոլի ելոյթի մասին եւ մեկնաբանում որ նա փորձում ա՝ մատուցել արեւմտեան, քրիստոնէական արժէքները, որ հանրութիւնը դեռ չի ընդունել, զի դեռեւս ընդունուած են նախաքրիստոնէական արժէքներն ու մշակոյթը՝ փաստարկներից մէկը ծառերին կտորներ կապելու սովորոյթն էր, եւ հեթանոսական արժէքի օրինակ՝ ճակատագրին հնազանդութիւնը, ի տարբերութիւն նոր եւ քրիստոնէական արեւմտեան արժէքի՝ քո ճակատագիր կերտելը։ նիկոլը եւ անկախութիւնն ա մեկնաբանել որպէս ազգի ճակատագիր կերտելու գործիք։
ես լաւ տեղեկացուած չեմ մինչ քրիստոնէական հայաստանից, բայց որոշ պատկերացում ունեմ՝ հռոմից եւ յունաստանից, ու ընկալում եմ քրիստոնէութիւնը որպէս ագրեսիւ չժողովրդավարական ուժ, որ հետ ա մղել մարդկութիւնը զարգացման մէջ։
հին հանրութիւններում՝ հռոմում եւ յունական քաղաքներում՝ շատ թէ քիչ ներառական ժողովրդավարութիւն էր, եւ դա արտայայտւում էր կրօնում՝ բազմաստուածութիւն էր, եւ շրջանի պատմութիւններն այն մասին էին, որ տարբեր խաղացող ուժեր կան, եւ մարդ անհատն էլ իր որոշակի արժանիքների շնորհիւ կարող ա խաղացող լինել եւ իրավիճակ փոխել։
մինչ մահմեդականութիւնը արաբական աշխարհն էր զարգացած, մահմեդականներն են արգելել մաթեմը եւ ճնշել գիտութիւնները, իսկ մինչ քրիստոնէութիւնը մենք արդէն գիտէինք որ երկիրը գնդաձեւ ա, եւ էրատոսթենէս կիրենացին արդէն հաշուել էր, եւ բաւական ճշգրիտ, երկրի շառաւիղը։
այդ գիտելիքը յետոյ գրեթէ 2000 տարով անհետացաւ։
այսպիսով մենք արտայայտեցինք երկու՝ ոչ անհամատեղելի ենթադրութիւն՝ մէկը՝ որ քրիստոնէական արեւմտեան արժէքներ իւրացնելը հայ հանրութեան համար ափգրէյդ ա, թարմացում ա, արդիականացում ա, եւ միւսը՝ որ նոյն քրիստոնէութիւնը՝ աշխարհի մակարդակով դաունգրէյդ էր՝ հետ ա գցել աշխարհը զարգացման մէջ։
#հայաստան #պատմութիւն #քրիստոնէութիւն #հանրութիւն #զարգացում #կրօն #գիտութիւն #անկախութիւն
երէկ մարիամը թութում հարցնում էր՝ ինչո՞ւ են վրաստանում որոշ ինստիտուտներ աշխատում, իսկ մեզ մօտ՝ չէ։ ու ես իր հետ խօսեցի, ու ասացի որ իմ պատասխանն ա՝ զի ամն կայսրութիւնը կրթել ա, սովորեցրել ա, օգնել ա։ ու կայսրութիւնների ֆունկցիաներից մէկն ա դա՝ կրթել եւ սովորեցնելը։
ու սովետական կայսրութիւնն էլ հայերին ա կրթել եւ սովորեցրել լիքը բան։
հարց՝ արդե՞օք էդ լաւ ա, երբ կայսրութիւնն ա կրթում, թէ՞ աւելի լաւ ա ինքդ ջանաս զարգանալ, ու զարգանաս։
առաջին դէպքում պատրաստի լուծումներ ես ստանում, բայց արդե՞օք դրանք կենսակայուն են։ տեսէք՝ սովետական կայսրութիւնը ոտքը քաշեց՝ էն ինչ սովորեցրել էր՝ փոխուեց՝ նոյնիսկ քաղաքապետարանի աշխատողները կարծես մոռացան, ինչպէս աշխատել։ հիմա եթէ ամն֊ն ոտքն ու փողը քաշի վրաստանից, վրաստանում ի՞նչ ա լինելու։
ու այո, մեր հանրութիւնները շատ նման են։ եւ ես կարծում եմ, որ մեր հանրութիւնն աւելի առաջադէմ ա։ այսինքն՝ երկուսն էլ վատ վիճակում են, համեմատելի, բայց մերն աւելի լաւ վիճակում ա։ զի կոռումպացուած հայաստանը աւելի լաւ վիճակում ա եղել, քան կոռումպացուած վրաստանը։ ու կարող եմ յղել էս գրքին։ ու նաեւ, դէ բոլորը գիտէին, որ վրացի գաիշնիկները անհամեմատ աւելի կոռումպացուած էին, քան հայաստանի գաիշնիկները։ դա երեւացող տարբերութիւնն էր։
ու եթէ սաակաշուիլու՝ ամն֊ի հետ համագործակցութիւնը չլինէր, վրաստանը այն արդիւնքները ցոյց չէր տալու, ինչ նա այսօր ունի։
ինձ թւում ա՝ կայսրութիւնները չեն թոյլ տալիս ազգերը մեծանան։ ինչպէս օվերփրոթեքթիւ ծնողները թոյլ չեն տալիս, որ երեխաները մեծանան, զարգանան։ հա, գուցէ լաւ կրթեն այդ երեխաներին, բայց էդ էն զարգացումը չի, որ երեխաներին պէտք ա։ ու աւելի լաւ ա՝ յղւում եմ պետերսոնին, թերպաշտպանուած լինեն, քան գերպաշտպանուած՝ անհամեմատ աւելի քիչ խնդիրներ են ունենում այդ դէպքում։
նոյնը ազգերի հետ՝ գիտեմ, որ անիմաստ ա խօսել, ինչ կարող էր լինել, պատմութիւնը, այսպէս ասած, դա չի հանդուրժում, բայց ես կը նախընտրէի հայաստան, որն առանց սովետի ա մեծացել։ մենք չէինք ունենայ լիքը բան, ասենք չէինք ունենայ էն գիտութիւնը, որն ունեցել ենք սովետի ժամանակ։ բայց արդե՞օք մենք այդ գիտութիւնը կարողացել ենք առանց սովետի զարգացնել, շարունակել։ կայսերական ազդեցութիւնը կենսակայուն չի։
ու ինձ թւում ա՝ ոնց էլ լինէր, մենք աւելի վատ վիճակում չէինք լինի՝ նկատի ունեմ հանրութիւնը՝ քան իրանը, սիրիան, թուրքիան, լիբանանը։ ինձ թւում ա՝ աւելի լաւ վիճակում կը լինէինք՝ այդ ներուժն ունէինք։
միայն եթէ անվտանգութեան հարցերը լուծուէին, ու այո, դա էր պատճառը, որ չկարողացանք այն անգամ։ հիմա մենք երեսուն տարի առաջ սկսել ենք կրկին, զրօյից, գրեթէ զրօյից։ զի գործարանից ծախուած հաստոցները, որպէս «մետալալօմ»՝ դա այդ «գրեթէ»֊ն ա, դա ա, ինչ ա մնացել կայսրութիւնից։ հաստոցը չի մնացել, լոմն ա մնացել։ ու այդ պատճառով՝ գրեթէ, ոչ թէ լրիւ զրօյից։ զի գորցծարանը, որ կայսրութիւնը տուել ա՝ չի պահպանուել՝ մնացել ա լոմը։ ու աւելի լաւ էր մենակ զարգանալը, ինչպէս կարող ես։
յետոյ մարիամն ասաց՝ օկ, վրաստանին ամն֊ն օգնել ա, իսկ ռուսաստանը հայաստանին խանգարում ա։ ես էլ պատմեցի, ինչպէս իմ գործընկերը մի քանի օր առաջ մաքսազէրծում էր մեքենան, ու ինչքան տառապանքներով ա անցել, ու լաւ ա մի օրում հասցրել ա, իսկ վրաստանում այդ նոյն գործն արւում ա հինգ րոպէում։ անշուշտ, ամն֊ի օգնութիւնն ա, որ վրաստանում դա այդքան լաւ ա աշխատում։ բայց արդե՞օք ռուսաստանն ա խանգարում այսօր մեզ էնպէս անել, որ մարդը մաքսակէտում ունենայ նորմալ պարկինգ, ու ոչ թէ լոք լինի երեք մեքենայի կողմից, ու երեք անգամ բանկի հերթ չկանգնի, այլ իմանայ ամենասկզբից ինչ եւ ինչքան պէտք ա վճարի, որ մի անգամ հերթ կանգնելով անի ամէնը։ ռուսաստանը չի խանգարել։ դա այն կուլտուրան ա կառավարման, որ մենք պէտք ա սովորենք։ ու ինքներս սովորենք։ առանց կայսրութիւնների ազդեցութեան։ որ սովորածը մնայ։ #կայսրութիւն #անկախութիւն #նախագծում #զարգացում #ազգ
պատահաբար գտայ (մի սկրիպտ վրիպազէրծելու ընթացքում) սա։ ինչքա՛ն համընկնում ա հարարիի ասածի հետ։
զարգանալու համար պէտք է միատեսակ բնակչութիւն ունենալ, որ մնացածը չխանգարեն։ http://www.svoboda.org/content/transcript/25447995.html ասում է՝ հայաստանը արցախի հետ կարող է, ու ադրբեջանը առանց արցախի։
#ազգային_պետութիւն #ազգ #հայաստան #արցախ #ադրբեջան #վրաստան #ուկրաինա #ռուսաստան #խսհմ #ազատութիւն #զարգացում #մարդիկ #քաղաքականութիւն #պատմութիւն #ռուսերէն #հարարի #անգլերէն
էսօր քամուն ասում եմ, ջաբերում նորութիւններ ունենք, սէնց ու սէնց բաներ ենք աւելացրել, էլ տելեգրամին չի զիջում, աւելի լաւն էլ ա, ասում ա՝ ինձ էդ ամէնը պէտք չի։
ու ես ուզում եմ ասել, որ ինձ թուում ա, որ երբ մարդուն պէտք չի՝ էդ իր զարգացման մասին ա։
ու երբ վիշապի դէյւի հետ խօսում էինք, էլ ինչ անենք վօկ֊ում, ու ես առաջարկեցի ջեներիկներ իրականացնել, նա ասաւ՝ խնդրում եմ հաւատայ իմ փորձին, դրանցից աւելի շատ խնդիր ա, քան օգուտ։
ու վիրտն էլ ա տէնց, ու վիրտն էլ ա ահաւոր զարգացած։
երէկ էլ սոնայի հետ էի խօսում, ասում էի՝ ո՞նց ա էն շէնքը, ո՞նց են սարքել, ասում ա՝ դէ աւելորդութիւններ կան։ զգում ես պատասխանից՝ աւելորդութիւններն ա նշում։
#օբերոն #նախագծում #ճարտարապետութիւն #վիրտ #վիշապ #ճաշակ #զարգացում #մարդիկ #զրոյց #դիզայն #աւելորդութիւն #աւելորդութիւններ
էսօրուայ խօսակցութիւնների հետքերով պատմեմ ինչեր եմ իմացել՝
երեւանում վարորդական իրաւունք դիմողների կէսը կտրւում ա։ իսկ մարզերում՝ իննսուն քանի տոկոս ստանում ա։
հետեւաբար, կամ մարզերում յանճար են, իսկ երեւանում՝ դեբիլ, կամ մարզերում աւելի հեշտ ա կաշառքով վի ստանալը։ ու դէ կարելի ա տրամաբանել ոնց՝ երեւանում վախենում են բռնուել, ու վերահսկողութիւնն ա ուժեղ։ մարզերում դիմողների մեծ մասը վստահելի են ու դժուար թէ մատնեն։
իսկ եթէ անկապ մարդ գայ երեւանից, առանց ծանօթների, դէ կը վախենան, չեն վերցնի։
իսկ դրսում վի ստանալը ահաւոր բարդ ա։ մեզ մօտ էդ լուրջ անց կացուող քննութիւնները, դէ խիստ չեն։ էն օրը գործընկերս գնաց, պատմեց, թէ հարցրեց՝ էն մինչ խոդ տալը գործողութիւնները անե՞մ, թէ չանեմ։ իրան ասին՝ քշի, դէ քշի, չենք կտրի դրա համար։ դէ ստեղ ազնիւ քննութիւնն ա մեղմ անց կացւում։
ասում են, գերմ է՞ր, մի հայ ա, ձեռքից առել են վի֊ն, գնում ա որ ստանայ, հա ստորացնում, ուղարկում են։ մի անգամ սխալ դուռ էր բացել, ասին՝ ինչի՞ համար ես եկել, պատասխանեց, որ վի ստանալու՝ ասին՝ կտրուեցիր, գնա տուն։ սխալ դուռ ես բացել, պէտք ա կարդայիր ինչ ա գրած։ գնա, մի ամսից կը գաս։ այլ անգամ դռան բռնակը սխալ ուղղութեամբ էր քաշել, մի երկու անգամ քաշեց, յետոյ ջոկեց, մտաւ, ասին՝ բա ինչի՞ ես տէնց անհանգիստ, նեարդային։ գրած ա դռան վրայ ինչպէս բացել։ հանգստացիր։ մի ամսից կը գաս։
տէնց, որ իմանաս, որ եթէ ձեռքից առնեն վի֊ն, յետոյ տառապելու ես կրկին ստանալու համար։ ու դէ վախենաս խախտես։
ու յետոյ զարմանալի չի, որ եւրոպայում ճանապարհային պատահարներից մահացութիւնը տաս անգամ աւելի քիչ ա, քան հայաստանում։
իսկ մեզ մօտ ասում են՝ ինչի՞ ստեղ չեմ կարող կայանել, ինչի՞ երկրորդ գիծ չեմ կարող կանգնել, հո չեմ քայլի երկար, բա ուղեւորիս ստեղ ա պէտք իջնել։ տէնց, իրեն ասում են՝ բա եթէ ստեղ ես ուզում չիշիկ անել, էս պահին, ինչի՞ չես անում, նոյնը չի՞։ կամ կարող ա փորդ ցաւում ա, ինչի՞ էս պահին փողոցի մէջտեղում չես թեթեւացնում։ կը տուգանե՞ն։ բա պէտք ա տուգանեն, որ երկրորդ գիծ չկանգնէք, կամ սխալ չկայանէք։ բա անհարմար ա այլ մարդկանց, ու տէնց։
ու էդ պէտք ա քննարկուի, ու քննարկուի, ու գուցէ հանրութիւնը կամաց զարգանայ։
#հայք #հանրութիւն #զարգացում
ես հասկացել եմ, որ ինձ շատ բարդ ա լինել ընկեր, կամ գոնէ լաւ յարաբերութիւնների մէջ նրանց հետ, ում հետ ես չունեմ հանրային շփում։
մարդիկ, ըստ որում յաճախ մի բան շփոթում են։ հակադրում են ֆէյսբուքը, կամ սոց․ ցանցերը առերես շփմանը։
իսկ առերես շփումն իրականում սոց․ ցանցում շփման զուգահեռ չի՝ այն մեսենջերում շփմալ զուգահեռ ա։
իսկ սոց․ ցանցում շփման զուգահեռը՝ փաբն ա, սրճարանն ա, փողոցն ա, հրապարակն ա։ հանրային վայրն ա։
երբ դու շփւում ես մարդու հետ դէմ առ դէմ, կարեւոր չի՝ իրական կեանքում, թէ վիրտուալում, դու գիտես նրան ընդհանուր առմամբ այնպէս, ինչպէս նա ուզեցել է քեզ ներկայանալ։ իհարկէ, նա չի կարող լիքը բան թաքցնել, ու խօսքից լիքը բան պարզ ա, բայց միեւնոյն ա, դու իրան գիտես այնպիսին, ինչպիսին նա քեզ հետ ա։
երբ դու ունես իր հետ հանրային շփում, դու ունես աւելի ամբողջական պատկեր՝ դու տեսնում ես, ինչպէս ա նա մեկնաբանել այն ստատուսին։ դու տեսնում ես, ինչն ա իրան կպնում, ինչն ա իրան հունից հանում, տեսնում ես ինչ մեկնաբանութիւն ա նա լայքել, ու ում ա քծնում, ասենք։ դու իրան տեսնում ես աւելի լայն կոնտեքստում, ու տեղեկացուած ես լինում, հնարաւորինս, իր ու իր միջավայրի հաղորդակցութեան մասին։ որից շատ բան ա պարզ լինում իրական մարդու մասին, արժէքների մասին, համոզմունքների մասին, հակուածութիւնների մասին։
բացի դրանից, ես ուզում եմ անել պնդում, որ հանրային շփումը՝ զարգացնում ա։
ու հանրային շփումը ձեւաւորում ա հանրային կարծիք, կամ կարծիքներ։ եթէ մենք առանձին֊առանձին ունենում էինք ամէն մէկս մեր վարկածը որեւէ մի, ընդհանուր ասեմ՝ պատմութեան, մասին, ապա հանրային քննարկումների ժամանակ այդ կարծիքներն իրար հետ մրցում են, ու ձեւափոխւում, վերջնականապէս ձեւաւորելով գնահատականներ եւ մի քանի կարծիք, որ ընդունուած են այս հասարակութեան կողմից։
շատ ցայտուն օրինակ ա մարտի մէկը։ երբ ես 2008֊ն եկայ հայաստան, ես հանդիպեցի եղածի զանազան գնահատականների եւ ինտերպրետացիաների հետ։ արդէն 2011֊ին, երեւի թէ, ընդհանուր գնահատական տրուած էր, եւ հանրային կարծիքը մարտի մէկի մասին ձեւաւորուած էր։
ու մեր յեղափոխութեան մէջ էլ հանրային շփումը մեծ դեր ա ունեցել։ որպիսի յեղափոխութիւնը յաջողեր, եւ մարդիկ համախմբուէին, պէտք էր, որ մի շարք հարցերի շուրջ լինէր ձեւաւորուած հանրային կարծիք։ իսկ ո՞րտեղ պէտք ա այդ կարծիքը ձեւաւորուեր, եթէ ոչ հանրային վայրերում՝ իրական եւ, շատ աւելի էֆեկտիւ, երեւի՝ առցանց։
ես ինքս իմ վրայ զգում եմ, որ որոշակի ձեւի զարգացում ես ստացել եմ, ասենք վիքիի յօդուածներ կարդալուց, բայց որոշակի զարգացում ես ստացել եմ տեղական, եւ, աւաղ աւելի յաճախ, դրսի (աւաղ, քանի որ ինքս եմ ինձ մեղադրում) համայնքներում, ինչպիսին են ռեդիթը, ասենք։
ու ես տեսել եմ այդպիսի մարդկանց, ով ասենք չունի հանրային շփում (չնայած կայ ֆբ֊ում), ու լրիւ մնացել ա իր իննսունականներին ձեւաւորուած պատկերացումների եւ արժէքների տակ։ ինքը չի փոխուել, այդ ամէնը կարծրացել ա իր մէջ։ ու ես ահաւոր վախենում եմ տենցը լինել։
ու ես հասկացել եմ, որ եթէ ես չունեմ մարդու հետ հանրային շփում, ես ոչ միայն իր ամբողջական պատկերը չունեմ, ես ոչ միայն իր հետ ընդհանուր միջավայր, աշխարհ չունեմ, ես նաեւ, եթէ իմ էքսկլիւզիւ շփումը լինում ա այդ մարդու հետ, զրկում եմ ինձ զարգանալու զանազան հնարաւորութիւններից, որովհետեւ ես հանրային շփման պակաս եմ զգում։ եթէ այդ մարդն էլ ունի հանրային շփում, ապա դուք երկուսդ կարող էք հանրային շփուել, ու ունէք երկուսդ էլ ժամանակ հանրային վայրում, ոչ իրար նուիրուած ժամանակի հաշուին։
իսկ այդ հանրային ժամանակը պէտք ա, անհրաժեշտ ա զարգանալու, ու ափ թու դէյթ մնալու համար։
նաեւ, ինչպէս նշեցի, դա նոյն աշխարհում ապրելու մասին ա։ իր բոլոր հետեւանքներով։
ու ինձ թւում ա, մօտ յարաբերութիւն՝ ինձ շատ մօտ, ինձ շատ կպնող, ինձ շատ հետաքրքիր մարդու հետ, ընկերական թէ ռոմանտիկ, դէ ոչ թէ հնարաւոր չի, բայց շատ թերի ա, եւ նախապէս ունի խնդիրներ, եթէ մենք չունենք նոյն վայրերում հանրային շփում։ ու չեմ ասի որ այդպիսի յարաբերութիւնը հեռանկարային չի, կասեմ որ այդպիսի յարաբերութիւնը շատ խնդիրների ա բերելու։ իսկ ես ինձ զգալու եմ աւելի կտրուած զարգանալու միջոցներից, զգալու եմ կարծրանալու ու չզարգացած մնալու վախը։ #յարաբերութիւններ #շփում #համայնք #ընկերութիւն #զարգացում #հանրային_շփում
եւրոպայի աջերը հետաքրքիր բան են ասում, ասում են՝ այն հարցերը, որ կարծես արդէն վաղուց քննարկուել են, գնահատուել են, ասենք վառել թէ չվառել այս կամ այն փոքրամասնութիւններին, ինչ անել կանանց հետ, եւ որն է հանդուրժողականութիւնն ու խօսքի ազատութիւնը, միգրանտների պատճառով նորից հանւում եւ քննարկման առարկայ են դառնում։
եւրոպայի աջերը հետաքրքիր բան են ասում, ասում են՝ այն հարցերը, որ կարծես արդէն վաղուց քննարկուել են, գնահատուել են, ասենք վառել թէ չվառել այս կամ այն փոքրամասնութիւններին, ինչ անել կանանց հետ, եւ որն է հանդուրժողականութիւնն կամ խօսքի ազատութիւնը, միգրանտների պատճառով նորից հանւում եւ քննարկման առարկայ են դառնում։
#հասարակութիւն #զարգացում #եւրոպա #միգրանտներ #քննարկում #խօսքի_ազատութիւն #ազատութիւն
մարդիկ երբ վատ են զգում, հակում ունեն իրենց աղէտների մէջ մեղադրել այլ մարդկանց, կամ պատճառաբանել իրենց տապալումները ինչ֊որ արտաքին գործօններով։
իսկ ես նկատում էի, որ ես ինձ այնքան էլ վատ չեմ զգում երբ մտածում եմ, որ ինձնից այնքան էլ կախուած չէր այն ինչ կատարուել է։
սակայն ես ինձ վատ էի զգում, երբ մտածում էի, որ ես եմ, ով սխալ թոյլ տուեց, ես եմ, ում չիմացութիւնը, թուլութիւնը, անտեղեակ լինելը, անպատրաստ լինելը, բաւական չզարգացած լինելը կամ պարզապէս չհասկանալը ինձ բերեց այդ վիճակին։
ու դա՝ երբ ես ինձ եմ պատասխանատու զգում, ոչ թէ մեղադրում եմ աչ ու ձախ, բերում է նրան, որ ես ինձ սկսում եմ վստահ զգալ, լաւ զգալ, երբ հասկանում եմ, զարգանում եմ, տեղեակ եմ, արդեն գիտեմ, պատրաստ եմ, այսինքն ես յաջորդ անգամ ինձ այլ կերպ կը պահեմ։ դա ամէն ինչ փոխում է։
սա վստահութեան ու հանգստութեան աղբիւր է։
իհարկէ, դեռ շատ բաներ կան սովորելու ու զարգանալու, ու բարդ է ասել, քո այսօր իմացածից որն էր այբուբենը, իսկ որն էր կոդոգեներատոր սարքելու փորձը։ բայց անցեալն անցեալում է, երբ ես տառերը չգիտէի, ու ապագան առջեւում է, ուր ես տառասխալ չեմ անի, ոչ էլ գլոբալ փոփոխականներն եմ չարաշահելու։
ու տենց
ասում է զարգանալու համար պէտք է միատեսակ բնակչութիւն ունենալ, որ մնացածը չխանգարեն։ http://www.svoboda.org/content/transcript/25447995.html ասում է՝ հայաստանը արցախի հետ կարող է, ու ադրբեջանը առանց արցախի։ ։Ճ
#ազգային֊պետութիւն #ազգ #հայաստան #արցախ #ադրբեջան #վրաստան #ուկրաինա #ռուսաստան #խսհմ #ազատութիւն #զարգացում
հետազօտութիւն են արել, ըստ որի գեղարւեստական գրականութիւն կարդալը ուժեղացնում է էմփաթի֊ն։
http://www.svoboda.org/audio/Audio/1094118.html
Մեկնաբանողերից մէկն գրում է՝ ինչ լա՜ւ է, որ էմփաթին է բարձրացնում, թէ չէ մէկ էլ տեսար գտնեին, որ ճնշումն է։
#ռադիո #ազատութիւն #գրականութիւն #հետազօտութիւն #զարգացում #հոգեբանութիւն
Մշակեցի իմ այգին Ցայգից այգաբաց: Քնեցի գետնին, Դուռս մնաց բաց (որտեղ՝ հաց, էնտեղ՝ լաց): Իմ անգին գինին՝ Անվճար մաճառ՝ Գիտության կաճառ՝ Գթության տաճար. Կույր գրավաճառ:
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ինչ վերաբերում է #Սովետական #Հայաստան ում #60֊ականներից ստեղծված իրական մշակութային #արժեքներ ին, ապա երբեք պետք չէ մոռանալ, որ դրանց մեծ մասը ստեղծվել է ոչ թե շնորհիվ, այլ ի #հակադրություն #պաշտոնական ի: #առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Մինչ օրս կենդանի է Սովետական Հայաստանում մշակութային աննախադեպ ծաղկման մասին առասպելը: Մինչդեռ ծիծաղելի է խոսել մի երկրում, որում համաշխարհային գրականության կեսն արգելված էր, իսկ մյուս կեսը՝ անհասանելի: Ծիծաղելի է խոսել նաև այն պատճառով, որ մշակույթն իրականում մահանում է մեկուսացման պայմաններում:
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Հետաքրքիր է, որ #1937 թ. նույն #Չարենց ին, #Բակունց ին և այլոց գնդակահարում էին ազգայնականության մեջ #կեղծ մեղադրանքներով: Բայց չանցած մի քանի տարի՝ #գնդակահարություն ը ողջունող և #ազգայնականություն ը դատապարտող գրողների բանակը #կոմկուս ի թելադրանքով անցավ պաթետիկ հայրենասիրական երկերի արտադրությանը. #երկեր, որոնց զգալի մասը #գռեհիկ անճաշակության դրսևորում էր, ինչպես #ստալին յան և հետստալինյան #սովետ ական պոեզիայի մեծ մասը: #1940 -ականներին ծավալված « #կոսմոպոլիտիզմ ի», իսկ իրականում՝ #ունիվերսալիզմ ի դեմ #պայքար ն ավարտուն տեսքի բերեց #սովետական այս նոր #գաղափարախոսություն ը, որն ընդամենը փոխարինելու եկավ արդեն #ծիսական ի վերածված հեղափոխականությանը և #սոցիալիզմ ին :
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Սկսած դեռ #Արտաշիսյաններ ի #հելլենիզմ ից և 5-րդ դարի #լուսավորչականություն ից՝ #հայկականություն ը միշտ եղել է #արևմտյան քաղաքակրթության բաղկացուցիչ մաս : Նոր ժամանակներում այս #ավանդույթ ը շարունակվել է: Այսպես, #Պոլս ի և #Թիֆլիս ի, իսկ հետագայում նաև 20-30-ականների #Երեւանի մշակութային, հատկապես #գրական սերունդը ներգծված է եղել #համաշխարհային միտումներում և զարգացել է դրանց #համընթաց: Սա է պատճառը, որ հե՛նց այդ սերնդի կողմից են ստեղծվել ամենալայն ճանաչում ստացած #արժեքներ ը, որոնք հպարտությամբ կոչում ենք « #ազգային »: Այս ավանդույթն ընդհատվեց #ստալին յան բռնապետության կայացմանը զուգահեռ և վերջնական ձևակերպում ստացավ #40֊ականներին: Նախ ոչնչացվեցին #Արևելյան #Հայաստան ի #մշակույթի առաջատար դեմքերը : Սակայն նույնիսկ ֆիզիկական ոչնչացումն ամենամեծ հարվածը չէր: #Ստալին յան #գաղափարախոսություն ը, հիմնված « #կոմունիզմ ը մեկ երկրում կառուցելու» թեզի և «թշնամիներով շրջապատված լինելու» #տագնապ ի վրա, երկիրը տարավ դեպի #մեկուսացում ՝ և՛ քաղաքական, և՛ մշակութային: Միաժամանակ երկրի ներսում ստալինյան #ռեժիմ ը դրսևորվեց որպես տիպիկ #թերմիդոր ՝ թաքնված հակահեղափոխական և #պահպանողական #ռեակցիա: Սա հանգեցրեց մշակույթում առաջադիմական մղումների ճնշմանը և #կեղծ դասականության հաստատմանը
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Հետևաբար հանգում ենք մեկ այլ հարակարծության. ադաթում ևս չկա #ազգային կամ նույնիսկ՝ #ազգագրական երանգավորում և առանձնահատկություն: Եվ ոչ միայն բառի՝ #իսլամ ական մշակույթից փոխառված լինելու պատճառով, այլև #ադաթ ի՝ որպես հայրիշխանական ավանդական, սովորական #իրավունք ի՝ համաշխարհային տարածում ունենալու պատճառով: Այսպիսով, ադաթն ավելի՛ պակաս «յուրահատուկ» է, քան «բարձր մշակույթը»:
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ազատ #սէր, #մերկ #աղջիկներ, կուսության կորուստ ամուսնությունից առաջ և #հիփի ական այլ կայֆեր ամենևին էլ ընդունված չեն եղել Գողթան գավառում և նրա սահմանամերձ գոտիներում, ինչպես կարող են կարծել #նեոռոմանտիզմ ի գրականության ավանդույթով դաստիարակված դյուրազգաց պատանիները: Սա հասկանալու համար պարտադիր չէ խորանալ պատմական աղբյուրների մեջ, այլ բավական է հիշել, որ հին #Հայաստան ը գտնվել է #Երկիր #մոլորակ ի վրա, հետևաբար ենթարկվել է համաշխարհային պատմության բոլոր #օրինաչափություն ներին: #առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ադաթի մեջ նույնիսկ ավելի քիչ տեղային առանձնահատկություն կա, քան «բարձր մշակույթում»:
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Մեր «ազգայինի» պահպանման մասին խոսելիս հաճախ նկատի է առնվում ոչ թե բուն ազգայինը՝ արդեն հիշատակված Խորենացին, Եղիշեն (որոնցից սովետահայ ժողովուրդն առանձնապես տեղյակ էլ չէ) կամ Աբովյանը, Չարենցն ու Մեծարենցը, այլ կենցաղային նորմերի այն ամբողջությունը, որն «ադաթ» է կոչվում : #առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ունիվերսալ լեզվով ստեղծված գործերն առավել ազգային են, քան նրանք, որոնք ստեղծվում են ազգագրական-տուրիստական կամ հետարդիական էթնիկ ոճերում: Մշակութաստեղծ գործունեությունը չպետք է իր ուժերը զուր տեղը վատնի մտացածին «ճշմարիտ ազգայինի» (իմա՝ ազգագրականի և էթնիկի) փնտրտուքի վրա: Այն պետք է ստեղծի ունիվերսալ արժեքներ, որոնք ազգային կլինեն ինքնըստինքյան, քանի որ ստեղծվել են Հայաստանում և հայերեն:
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ստացվում է հարակարծիք իրավիճակ: Ազգայինն «ապազգային» է և «ապազգայինն» է: Այս հարակարծությունն իհարկե թվացյալ է և հեշտորեն լուծվում է, երբ տեղի չի ունենում ազգայինի և ազգագրականի նույնացում: Կարող ենք ձևակերպել հարակարծիք թվացող մեկ այլ թեզ. ազգայինն ունիվերսալն է և ոչ՝ տեղականը: Ազգայինն այն է, ինչը տվյալ երկրի մշակույթն օժտում է ունիվերսալ չափմամբ : Հե՛նց համամարդկային մշակույթի համատեքստում ստեղծված արժեքներն են դառնում ազգային: 5-րդ դարում Մաշտոցի աշակերտների սերունդը, սովորելով արտերկրում, Հայաստան բերեց հելլենական գիտությունը, վերածեց հայերենի, իսկ հայերենը՝ համամարդկային արժեքներ փոխանցող ու արարող գործիքի: Նրանք ստեղծեցին մի հարացույց, որով ցայսօր ընթանում է մեր մշակույթը՝ անկախ նրանից՝ գիտակցաբար է դա արվում, թե ոչ: Եթե չլիներ մեր մշակութային ավանդության արհեստական աղավաղումը «կոսմոպոլիտիզմի դեմ» ստալինյան պայքարի շրջանակներում, շատ հնարավոր է, որ 20-րդ դարում էլ ունենայինք մշակութային մեծ վերածնունդ, ինչի սաղմերը նշմարվում էին 20-րդ դարի առաջին քառորդում: Հետաքրքրական է, որ 5-րդ դարի սերունդը խիստ քննադատության էր ենթարկվում իրեն ժամանակակից «ազգային պահպանողականների» կողմից, որոնք հանդես էին գալիս «պապենական ավանդույթի» պաշտպանության դիրքերից:
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ազգայինը չի կարող նույնացվել ազգագրականի հետ. տարազ, ուտեստ, ֆոլկլորային երգեր, ժողովրդական էպոս, հեքիաթներ և այլն՝ սրանք կարող են ազգայինի մասը լինել: Սակայն բուն ազգայինը գրավոր և «բարձր մշակույթն» է: Այլ կերպ ասած՝ ազգայինը յուրահատուկը չէ, տեղական երանգավորումը (կոլորիտը) չէ, հաց-պանիր, ոսկե ծիրան, տատիկ-պապիկ, սառնորակ ջուր ու գյուղական լավաշը չէ: Այդ բոլորը լավ է, բայց անբավարար ոչ միայն ազգայինը ամբողջացնելու, այլև առհասարակ ձևավորելու համար : #առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Ինձ հայտնի չէ «հայկական ավանդույթ» հասկացության այլ՝ ավելի հստակ սահմանում, քան այն, որ 2000 տարվա ընթացքում հայկականությունը եղել է աշխարհին համահունչ լինելու, քաղաքակրթության զարգացմանը համընթաց քայլելու հաջողված փորձ։ Ավելի կոնկրետ. հայկականությունը, իր ամբողջ ուրույնությամբ հանդերձ, եղել է «արևմտյան» արժեքային համակարգի մաս։ «Հայկական ավանդույթ» հասկացության՝ այլ իմաստներով օգտագործումը, ըստ իս, անորոշ է և կոնկրետությունից զուրկ, հետևաբար՝ անիմաստ։
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
Երբ ասում ենք՝ կարևորը մշակութային ներկան է, նկատի ունենք, որ կարևորը ոչ թե մշակութային անցյալով հպարտանալն է, այլ մշակութային ժառանգության լինելիությունն այսօր, որով մշակութային անցյալը վերածվում է ներկայի՝ այսօրվա մշակութային գործընթացի կենդանի մասի:
#ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
«Պահպանենք մեր մշակույթը» կոչն ամենատարածվածներից է Հայաստանում: Թվում է՝ ոչ մի սխալ դրանում չկա: Սակայն վերլուծելու դեպքում ենթատեքստում կարող է զգացվել «ներքին գաղութատիրության» յուրահատուկ երանգ: Ընդհանրապես, աշխարհ -ում պահպանման ենթակա են համարվում նախ էքզոտիկ էթնիկ խմբերի ազգագրական մշակույթները, որոնք հիմնականում զուրկ են այլևս զարգանալու և առաջընթաց ապրելու ներուժից: Այդ մշակույթների նկատմամբ արտաքուստ բարյացակամ վերաբերմունքը կարելի է կասկածի տակ առնել որպես քողարկված կամ բացահայտ գաղութատիրությանը բնորոշ «մեծական» հովանավորչություն բնիկների հանդեպ : Նույն վերաբերմունքն առկա էր նաև սովետական պաշտոնական հովանավորչության ենթատեքստում տեղական (ոչ ռուսական) մշակույթների հանդեպ: #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/
#ասք կեղծ թագերի, կամ ինքդ քեզ նկարագրելու մասին
http://norayr.arnet.am/weblog/2013/01/25/ասք-կեղծ-թագերի-կամ-ինքդ-քեզ-նկարագրել/ #մարդիկ #շոուին֊օֆ #համացանց #ֆեյսբուք #սոց֊կայքեր #տարադրամ #զարգացում #ինքնություն #մտքեր #փոշի #գրքեր #փաբեր #պրոլետարներ #վեհ #հավես
Կուստուրիցայի «կատուների» մեջ, որ այսօր կրկին նայեցի, մի քանի կարեւոր բան եմ նկատել։
Երբ Իդան ուղարկում է Զարեին պաղպաղակի, փողը տալիս է նրան։ Իսկ Զարեն չի փորձում այդպիսի էժան ձեւով Իդայի սիրտը շահել, ինչպես պաղպաղակ գնելով կամ ծաղիկ նվիրելով։
Երբ Իդայի տատը համոզում է Դադանին,որ իր թոռնիկի հետ ամուսնանա, պատմում է, այն մասին, ուր է նա նրան տարել, ինչ է մթոմ այդ աղջիկը տեսել, որտեղից շորեր ձեռք բերել։
Այսինքն, ինչ զարգացած է նա, ինչ սոֆթ ունի, ինչ իմպրինտներ։
Ու այդ ֆիլմից երեւում է ինչ զարգացած են նույնիսկ Բալկանների գնչուները։
ու տենց
Ընտրությունը այն մասին չէ, ոնց լավ կլինի։
Սահմանեք լավը։
Ու այն մասին չէ, թե ով է ավելի լավը, կամ ավելի վատը։
Այն մասին չէ, թե ով է ավելի անթերի, կամ ավելի կատարյալ։
Կատարյալը չկա։
Իսկ քննադատելը միշտ էլ ավելի հեշտ է քան գովելը։
Այն մասին է, որ անհնար է մնալ տեղում։
Հնարավոր է կամ շարժվել որոշված ուղղությամբ, կամ այնտեղ, ուր տանում է հոսանքը։
Ու այս ընտրությունը այն մասին է, թե որ ուղին ենք ընտրում։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի քաղաքացիական ազատություններ, թե չէ։
Արդյո՞ք մենք ուզում ենք շարժվել դեպի ազատ գործարարություն։
Արդյո՞ք մենք ուզում ենք գնալ դեպի ինդիվիդուալ նախաձեռնությունների ու ազատ ձեռնարկատիրությունների հասարակություն, թե դեպի կլանա֊օլիգարխային մոնոպոլիաների ռեժիմ։
Արդյո՞ք մենք ուզում ենք հասարակություն, ուր նորմա է, ու խրախուսվում է կաշառքների շրջանառությունը բնության մեջ, թե մենք ուզում ենք շարժվել դեպի հասարակություն, ուր օրենքը գործում է անկախ իշխանությունից, իսկ համակարգը, մեխանիզմները նախագծված են մարդկանց հարմար լինելու համար։
Որովհետեւ հասարակությունը, ուր մարդիկ կարող են ազատ ասել, ինչ են մտածում, ու իրականացնել մտահղացումները ունի զարգացում, քանի որ այնտեղ հաղթում են ոչ այն մտքերն ու լուծումները, որոնց աջակցում են հեղինակավոր կամ ունեվոր մարդիկ, այլ իրականացվում են լավ լուծումները։
Կյանքում ամեն ինչն էլ մեկ անգամ է լինում։ Ու այս ընտրություններն էլ են մեկ անգամ լինում։ Դրանք կարեւոր են։
Այնպես որ զգոն եղեք ընտրելիս։
եւ այդպես
֊ Ի՞նչ գրենք։
֊ Կայք։
Իմ մոտ տպավորություն է, որ հիմա ով ինչ անում է՝ դա «վեբ սերվիս» է։
Ոմանք, ճիշտ է, կենտրոնանում են այֆոն/անդրոիդ նախագծման վրա, ու ես դա բացատրում եմ նրանով, որ մոբայլ շուկան այն տեղն է, ուր անհատ ծրագրավորողները (դե՞ռ) կարողանում են իրենց գտնել։
Բայց մտահղացումների մեծ մասը վերաբերվում են վեբին։ Օրինակ, սթարթափ ուիքէնդին բոլոր ներկայացված պրոեկտները վեբ էին։ Ես այնտեղ հանդիպեցի ծանոթներիս, ում գիտեմ որպես «նեյթիվ» նախագծողներ, բայց նրանք նույնպես ներկայացրել էին վեբ պրոեկտ։ Բողոքեցին, որ հեշտ չէ սուզվել անծանոթ միջավայր, բայց դա իրենց չխանգարեց հաղթել ։Ճ (գուցե բնութագրող է որ նեյթիվ նախագծմամբ զբաղվող մարդիկ ունեցան ավելի լավ գաղափար)
Հիմա ինչպե՞ս է լինում, որ բոլորը զբաղվում են վեբով՞։ Գուցե դա առաջին հայացքից թվացող թեթեւ տեքնոլոգիանե՞րն են (ասենք պհպ)։
(Ասում եմ թվացյալ թեթեւ, որովհետեւ իմ համար տեքնոլոգիաները, որ փորձում են «թեթեւացնել» գործը, ու թաքցնում են օգտագործողից որոշակի մանրուքներ այդ թեթեւացնող շերտի հետեւը, դրանով իսկ անում են այնպես որ ինձ ավելի բարդ լինի։)
Իսկ օրինակ, ինչպե՞ս է լինում, որ համակարգի մեջ փոփոխություն անելու միտք չեն ունենում, բայց կայքի միտք ունենում են։ Գուցե, որովհետեւ չգիտեն, թե ինչ փոփոխություն է կարելի անել, որ ավելի լավ լինի, որովհետեւ նույնիսկ չգիտեն, որ եղածը լավ չէ։
Գուցե որովհետեւ նրանք ապրում են սեփականատիրական ծրագրերի աշխարհում, ուր, օրինակ կա windows որի հիշողության կառավարչի կոդը չես նայի, որ հասկանաս ինչպես է գրված, ու ինչպես կարելի է լավացնել։
Կարող է այն պատճառով, որ նրանք ապրում են աշխարհում, ուր կան սարքերի արտադրողի կողմից տրամադրված սեփականատիրական դրայվերներ։ Ու հետո այդ ծրագրավորողները ստիպված են լինում փոխել երկաթը, որովհետեւ այս սարքի համար արտադրողը տրամադրել է, ասենք xp֊ի դրայվեր, բայց ոչ 7֊ի, որ նոր (սակայն ոչ ավելի լավ) սարքերը ավելի շատ վաճառվեն։ Իսկ նրանք չգիտեն ինչպես գրել դրայվեր, ու չգիտեն որ կա rolling release համակարգեր, ուր առհասարակ չի լինում release բայց լինում են հաճախակի փոփոխություններ, քանի որ լավացումը եւ հետ համատեղելիությունը անհամատեղելի են։
Վերջերս զրույցի մեջ հնչեց՝ «եթե դու mysql֊ի կոդը նայած լինեիր, այն կյանքում չէիր օգտագործի»։ (Ի դեպ, ես դբ֊ներից չկամ, բայց եթե նրանցով գրեի, ապա firebird կօգտագործեի)
Երբեմն ես ասում եմ՝ դե նա ծրագրավորող է։ Նկատի ունեմ՝ ցանցառ չէ, կամ հաքեր չէ։
Հիմա բացատրեմ։ Մի անգամ ընկերներիս նշանդրեքին (դե էլ որտեղ այդպիսի մարդ կհանդիպես) ես ծանոթացա մի տղայի հետ, ով ասաց որ նկարիչ է։ Ինձ հետաքրքիր էր, ու ես հարցեր էի տալիս իր աշխատանքի վերաբերյալ։ Ու անկեղծ զարմացել էի, երբ իմացա, որ նա գնում է աշխատանքի։
Այսինքն նա ամեն առավոտ, իննից վեցը գնում է «ցեխ» ուր պատրաստում է հայտնի նկարների պատճեներ։ Հետո դրանք ուղարկում են Եւրոպա, ուր վաճառում են որպես ձեռքի գործ, որը ռեպրոդուկցիայից ավելի թանկ է։ Հետո էլ այդ տղան շուտ գնաց, ասաց պետք է շուտ արթնանամ, աշխագանքի եմ։
Նկարիչ, ով աշխատո՞ւմ է։ Իմ համար այդ երկուսը այնքան էլ համատեղելի չէին։ Չէ, ես գիտեի, որ կան, այսպես ասած ոչ ստեղծագորշող նկարիչներ, ով նախընտրում է զբաղվել ռեստավրացիաներով, բայց ոչ իրականացնել իրենց միտքը, որովհետեւ միտք չունեն։
Ու եթե նկարիչների մոտ միտք չունենալը նորմա չի ընկալվում, ապա ծրագրավորողների մոտ միտք չունենալը՝ նորմա է։ Նրանց մեծ մասը գնում են աշխատանքի ու գրում են «ձաձա»֊ների համար սոֆթ։ Եթե աշխատանքից հետո ինչ որ բան են անում, ապա դա սովորաբար փող աշխատելու, այլ ոչ թե միտք, գաղափար իրականացնելու համար է։
Այսինքն փողի, ոչ թե սիրո, հետաքրքրության պատճառով է։
Իսկ օրինակ plc նախագծման սոֆթ գրում են նրանք, ով թեմայի մեջ են։
Մասնավորապես դա բացատրվում է նրանով, որ մարդկանց մեծ մասը հետաքրքրվող, ու խորացող չեն։ Այդ մասին ես դեռ կգրեմ։
Բայց այլ պատճառը, որի մասին հիմա գրում եմ՝ չիմացությունն է, ոչ զարգացած լինելն է։
Այսինքն մարդիկ պարզապես չգիտեն, չեն պատկերացնում ինչպիսի խնդիրներ կարող են լինել, ու ինչ լավ բան կարելի է անել, եթե դա կայք չէ։
Նրանք չգիտեն ինչպես է աշխատում համակարգը, քանի որ իրենց համակարգը փակ է, ու նրանք չեն զգում որ կարող են այն փոխել, կամ որոշակի ներդրում ունենալ։ Մոտավորապես այնպես, ինչպես Սովետի ժողովուրդը չէր զգում, որ կարող է ազդել օրենքների վրա։
Ու այստեղ ես կարծում եմ, որ շատ լավ է, երբ ծրագրավորողները օգտագործում են ազատ ԾԱ ոչ միայն այն պատճառով որ ազատ է, ու հետեւաբար լավը, ոչ միայն այն պատճառով որ այդ գաղափարը իրենց մոտիկ է, այլ եւ այն պատճառով որ դա ավելի է զարգացնում, քան փակ աշխարհը, թույլ է տալիս տեսնել ինչպես է ամենը արված, ու երբեմն պահանջ զգալ դա լավացնելու, տեսնել ինչ կարելի է անել
ու տենց