ինձ երկու հոգի են յիշատակել, երկուսն էլ մաստոդոնից, բայց նկատեցի որ տարբեր ձեւով նշուեցի։
մի դէպքում էսպէս ստացուեց՝
միւս դէպքում ինձ էսպէս երեւաց, որպէս յղում, իսկ յղումը տանում էր ճիշտ տեղ՝ ծմակուտի էջիս՝
առաջին դէպքում վարկածը v3.3.0-cybre
էր, ըստ երեւոյթին cybre.space
֊ի մաստոդոնի ֆորք ա։
երկրորդ դէպքում v3.4.4
էր։
ուշադիր լինեմ տեսնեմ պլերոմայից, անքունի աւելի նոր վարկածից, ու թթից ոնց եմ տեսնում։
#մաստոդոն #վարկած #դաշնեզերք #էկրանահան #յիշատակում
հետաքրքիր ա, երբ լոքդաունը սկսուեց, կորպորէյթ ժողովների ժամանակ մարդիկ հակուած էին իրենց տները ցոյց տալ, իրենց միջավայրը, իրենք՝ իրենց՝ իրենց հարազատ միջավայրում։
յետոյ երեւի փրայւասին աւելի կարեւոր դարձաւ, ու մտածեցին՝ պէտք չի կիսուել, ու հիմա հիմնականում միայն ձայնով են կպնում։
երեւի դա կարելի ա ընդհանրացնել՝ սկզբից մարդիկ օկ էին իրենց անուններով գրանցուել, ու իրենց հետաքրքրութիւնները պատմել ֆէյսբուքին, էսօր մի քիչ աւելի զգօն են վերաբերւում, նախընտրում են լինել անոնիմ՝ օրինակ՝ թուիթերում, ու ինքնացուցադրուելիս աւելի զգօն են։
#զարգացում #վարկած #ինտերնետ #համացանց #մարդիկ
#Հատարկում ֊ պերեբոր #Հենասույթ ֊ ակսիոմ #Հղանցք ֊ կոնցեպտ #Նիշք ֊ ֆայլ #Կրիչ ֊ ասենք ֆլեշկա #Զգիչ ֊ սենսոր #Վարկած ֊ ասենք իմ մոտ ֆայրֆոքսի վերջին վարկածն է։ #Պատճենաշնորհ - քոփիռայթ #Խելախոս ֊ սմարտ հեռախոս #Շարվածք ֊ լեյաութ #Կարգիչ ֊ համակարգիչ (: