ուզում եմ ասել որ ոնց հասկանում եմ՝ lemmy ֆորումները տարբերւում են activity pub մէյլ լիստերից նրանով որ ունեն ուեբ ինտերֆէյս։
ու կարելի ա ե՛ւ գտնել այդ խմբերը ձեր հանգոյցից ու հետեւել, ե՛ւ մեկնաբանել, ե՛ւ այդ խմբերիբոլոր անդամներին հրապարակում ուղարկել ընդամէնը նշելով ֆորումի/խմբի հասցէն։ շատ նման մէյլ լիստերին։
ահա, փնտրեցի եւ գտայ ե՛ւ ծմակուտից ե՛ւ թթից։
ահա, սա technology@lemmy.world խումբն ա հէնց lemmy.world֊ի ուեբ ինտերֆէյսով՝
բայց կրկին՝ ուեբ ինտերֆէյն էական չի, կարելի ա այն չունենալ կամ երբէք չտեսնել։
իսկ ահա գտայ նոյն տեղը ծմակուտից ուլթթից՝
ու տէնց։
#դաշնեզերք #ապակենտրոնացում
կարո՞ղ ա ես մի օր կը կարողանամ փոխարկել էս «սոշըլհոմի» փայթընը մի նորմալ լեզուի։ ջանդամը թէ ուեբ ինտերֆէյսը դախ անեմ՝ աւելի լաւ նոյնիսկ։ ինձ իր անվերջ սքրոլինգը, որ նախագծուած ա մարդուն էկրանի մօտ պահելու համար, բնաւ պէտք չի։
ի դէպ, քամու էս ծրագրակազմն ա վերջը՝ https://codeberg.org/kamee/picverse
#դաշնեզերք
պարզւում ա հայաստանը 6֊րդն ա դաշնեզերքի սերուերների քանակով՝ գերմանիայից, ամն֊ից, նիդերլանդներից, ֆրանսիայից ու ֆինլանդիայից յետոյ։
սա հէնց հայաստանում՝ մեր տներում գտնուող սպասարկիչներն են։
ու դեռ մի քանի հոստ հայաստանում չեն ու դրաաք հաշուած չեն։
անունը չի ցոյց տալիս, էսօր իշիւ բացեցի այդ մասին
#էկրանահան #դաշնեզերք
էս կայքը չկայ էլ ոնց որ։
բայց ժամանակին արել էի էկրանահանը ու կարծես թէ երբէք չեմ հրապարակել՝
#կէտ #ծմակուտ #էկրանահան #մաեմօ #դաշնեզերք #ապակենտրոնացում #ազատութիւն
ես չեմ հասկանում ու երեւի էլ չեմ հասկանայ, ոնց ա որ մարդիկ չեն ընկալում, որ համացանցում չեն, որ հեռուստատեսութեան թարմացուած/ժամանակակից տարբերակն են օգտագործում, երբ վայելում են իրենց ինսագրամը, ֆէյսբուքը, տելեգրամը, վայբերը, ուոթսափը, դիսքորդը, ու նաեւ սիգնալը ու չգիտեմ էլ ինչը։
ոնց ա որ ընկալում են xmpp֊ն կամ activity pub֊ը «եւս մի հարթակ» որն իրենց համար նաեւ էդքան էլ մրցունակ չի՝ չի ձգում։
ախր բացատրել են, պատմել են, ու տեսնում են՝ սա էս սերուերից ա, նա՝ էն, իսկ էս սենեակը էն սերուերում ա, էն սենեակը՝ էն։
տեսնում են, ու վստահ եմ՝ հասկանում են։
չեն ընկալում։
ու դէ չեն օգտւում, կամ հազարից մէկ կը մտնեն, կասեն՝ «էս հարթակը», որը հարթակ չի՝ ինտերնետ ա։ վերջապէս ինտերնետից ես օգտւում, ո՞նց չես զգում որ մինչեւ էդ չէիր օգտւում։
կամ գուցէ ես ծեր եմ, ինձ համար ինտերնետի սահմանո՞ւմն ա այլ, քան իրանց։ իրանք կարծում են որ ինտերնետը՝ հեռուստատեսութեան ժամանակակից տարբերա՞կն ա։
բայց ո՞նց չեն զգում, ո՞նց չեն ձգտում իսկական ինտերնետին։
կամ ինչպէ՞ս ա ստացւում որ որոշ մարդիկ զգում են, իսկ որոշ մարդիկ՝ չէ։
ու ես արդէն յոյս չունեմ որ չզգացողները կը զգան։
իսկ ո՞վ ա զգում։
պիտի ասեմ որ նախ դաշնեզերքի մարդկանց զգալի մասը օգտւում ա դաշնեզերքի հանգոյցներից, բայց մէկ ա ընկալում ա դաշնեզերքը որպէս եւս մի հարթակ։ նրանք որ օգտւում էլ են՝ էլի չեն ընկալում։
չէ՛, կարող ա եւ ընկալում են որ միայն «մաստոդոն» չի ու դրա մի հանգոյցը չի։
բայց մէկ ա գրում են՝ այստեղ լաւ ա, այստեղ սէնց մարդիկ են։ իսկ այ պայմանական «թուիթերում» վատ ա՝ այնտեղ այլ մարդիկ են։
օգտուողներից շատերն էլ են նոյնն անում ու նոյն ձեւ համեմատում անհամեմատելին։ տարբեր տիպերի են։ չես կարող ցանցը համեմատել պարանի հետ, որի ծայրին հանգոյց ա։ ցանցը կարող ես համեմատել այլ ցանցի հետ։
ինտերնետը կարող ես համեմատել ֆիդօնէթի հետ։ նոյնիսկ ոչ «ֆրինէթի» կամ «սքաթլբաթի» (որ ցանցեր են ի տարբերութիւն նրա ինչ կոչում են «սոցիալական ցանցեր» չնայած դրանք ընդամէնը հանգոյցներ են), զի դրանք ինտերնետի վրայից են աշխատում՝ էլի ինտերնետի մաս են։
իսկ ով ջոկում ա՝ յաճախ ինձ շատ օտար մարդիկ են։ մարդիկ են որ էնքան են ատում ամն֊ն եւ այդ պայմանական արեւմուտքը , որ չեմ հասկանում ոնց՝ սիրում են պուտինին , լաւրովին, ու նոյնիսկ հիւսիսային կորէայի կիմին։
ասում են՝ «տեսա՞ր ոնց լաւրովն ասեց» ու ուրախանում են որ որեւէ քչից֊շատից հզօրութիւն ունեցող էութիւն իրանց գիտակցածը ասեց՝ ապտակեց իրանց ատածին։
բայց դա ասում են յարմարաւէտ տեղաւորուելով էդ նոյն արեւմուտքում, ուր իրանց աւելի լաւ ա, քան ռուսաստանի դաշնութիւնում (որը դաշնութիւն չի) կամ կորէայի ժողովրդական հանրապետութիւնում (որը հանրապետութիւն չի՝ պարզապէս «յաջողուած» դոնէցքի ժողովրդական հանրապետութեան պէս էութիւն ա։ եթէ յաջողուած բառով կարելի ա անուանել սով ունեցող երկիրը)։
իհարկէ, դաշնեզերքում կան մարդիկ որ հասկանում են ինտերնետն ինչ ա ու դրան են ձգտում։ բայց իմ տպաւորութեամբ՝ քիչ։
նախ չեմ հասկանում ոնց չեն ընկալում նրանք ում դաշնեզերքը չի գրաւում։ ու յետոյ չեմ հասկաիում ոնց չեն ընկալում նրանք որ դաշնեզերքն օգտագործում են ու անում են նոյն տրամաբանական սխալը՝ համեմատում են ինտերնետը պայմանական «թուիթերի»՝ ինչ֊որ ծառայութեան հետ։
իսկ ով ընկալում ա՝ շատերին ես չեմ ընկալում։ զի ո՞նց ա կարելի չտեսնել որ ռուսաստանը կամ հիւսիսային կորէան նախանձելի տեղեր չեն։
ո՞նց ա կարելի մի տեղում լինել պատերազմի դէմ, իսկ միւս տեղում՝ ռազմական ագրեսիան արդարացնել, ու նոյնիսկ ուրախանալ եթէ յաջողում ա։ կամ դժգոհել որ արեւմուտքը օգնում ա բռնութեան զոհին, չի թողնում մենակ։
ու երբ ասում եմ՝ ինտերնետ, ինձ ասում են՝ տէք ես կարեւորում, եւ ոչ թէ շփումը։ էլի՛ չեն ընկալում՝ ազատութիւնն եմ գնահատում ու դրան աւելի մօտ լինելու միջոցները։
#մարդիկ #հարթակ #դաշնեզերք #ինտերնետ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն
ահա, փաստօրէն էսպէս ա պէտք փնտրել ձեր կոնտակտին թրեդսում։
https://www.threads.net/ap/users/օգտանուն
հայերից ո՞ւմ օգտանունը գիտէք, ասէք փնտրեմ։
#էկրանահան #դաշնեզերք #դաշնութիւն #համացանց
պատմում են, որ սէթ գոդինը գրում էր, որ երբէք չկան օգտատէրեր, կայ՝ համայնք։ նա բիզնէսի վերաբերեալ էր իր տեսակէտն արտայայտում՝ որ օրինակ արտադրում ես տամագոչի, կամ որեւէ բան՝ ով ձեռք ա բերել՝ համայնք են, ու պէտք ա համայնքի պէս վերաբերուես։
դա բռնում ա նոկիայի նախկին ceo֊ի բլոգի անուան հետ՝ «communities dominate brands»։
սակայն համացանցում հանգոյց պահելն աւելի բարդ ա։ որովհեիեւ համայնքը միայն պրոդուկտով չի որ հետաքրքրուած ա՝ օրինակ «մաստոդոն» ծրագրակազմով ու պարբերական թարմացումներով։
դրանով հետաքրքրուած ա անշուշտ՝ ու օրինակ «սոշըլհոմ»֊ում փաստացի միայն ես եմ գրում։ ա՛, ու եւս մի հոգի, որ փորձում ա եւ դիասպորայի հետ կապը պահել։
էսպիսի սոցիալական հանգոյցի համայնքին նաեւ կարեւոր ա այլ լիքը բան, սկսած ծրագրակազմի հեղինակների քաղաքական հայեացքներից, յետոյ հանգոյցի ադմինի, նաեւ որ համատեղելի մարդիկ հաւաքուեն, որ քննարկելու բան ունենան ու իրար հասկանալու պոտենցիալ։ որ հանգիստ ու կոմֆորտ զգան իրանց։ էստեղից էլ ապաֆեդերացուելու ցանկութիւնը շատ հանգոյցների ժողովրդի մօտ։
#դաշնեզերք #համացանց
ի դէպ դաշնեզերքի եւս մի առավելութիւն՝ դիցուք ուզում ես հայաստանի ինտերնետին վնասել՝ ինչքա՞ն ջանք պէտք ա ծախսես առանձին տարբեր հանգոյցներ կոտրելու համար, ու ո՞րն ա ազդեցութիւնդ, եթէ ամէն հագնոյցն ունի տաս օգտատէր։
իսկ մի հատ արմինկօ ես կոտրում՝ իրանց մօտ հոստ եղած հարիւրաւոր կայքեր վնասում ես։
էսպէս պայմանական արմինկօն կենտրոն ա, ու տապալման միակ կէտն ա (single point of failure ուզում եմ ասել, բայց չգիտեմ ինչպէս)։
դրա զուգահեռն ա՝ դրոնով ուռալին խփելը՝ մի ջանք, հարիւրաւոր զոհեր, ընդդէմ լիքը մանր ջիպերի՝ էդքանի դրոն չի հերիքի։
#անվտանգութիւն #դաշնեզերք #ապակենտրոնացում #համացանց
ես լաւ չեմ պատկերացնում ոնց ա մետան ուզում թրեդսը աշխատի, եթէ էնտեղ փաբլիկ գրառում անեն, այն նաեւ փաբլիկ կը լինի ծմակուտում։ իրենք արդե՞օք դա ուզում են։ կամ կարո՞ղ ա ընդամէնը թողնեն սահմանափակ բաներ՝ ոչ հանրային քոմենթներ ու փոստէր, եւ հետեւել, բայց որ իրանց չհետեւե՞ն։
#դաշնեզերք
մի քանի գրառում տեսայ threads
յաւելուածի/համակարգի մասին։
չեմ իմանում ինչ տեսք ունի ինտերֆէյսը նոյնիսկ, բայց յոյս եմ յայտնել որ երբ/եթէ կպնեն activity pub
ցանցին, կապի մէջ կը լինեմ իմ որոշ ընկերների հետ, որ չեն «կարում» կամ ուզում, ինչը նոյն բանն ա, գրեթէ, լինել ինտերնետում։
երբ իրենք ասում էին՝ «արի ֆբ կամ ինստա կամ եսիմուր ու կապի մէջ լինենք կամ չաթուենք», ես միշտ իրենց շեշտել եմ՝ էնպէս չի որ էդ ես եմ որ չեմ կարող ձեզ հետ չաթուել։
էնպէս ա որ դուք էք որ ձեզ թոյլ չեն տալիս ինձ հետ չաթուել կամ շփուել։
ահա, եկաւ threads֊ը որ մեծահոգի թոյլ ա տալու։
իսկ իրականում, եթէ չես կարող պայքարել՝ ընդունիր եւ արագացրու նրա գալը, ինչի դէմ պայքարել ես։ կամ առաջնորդիր։
առաջնորդելը էս դէպքում երեւի հնարաւոր չի, բայց հնարաւոր ա լինել առաջինը մէյնսթրիմ կոմերցիոն կորպորատիւ ինտերնետ մեդիայից, որ կապ կունենայ արդէն կայացած դաշնեզերքի հետ։
բայց իրականում դաշնեզերքի հետ կապ չունի։ (: պարզապէս մի քիչ աւել ազատութիւն ա տալու օգտատէրերին։ գուցէ։
#համացանց #ինտերնետ #դաշնեզերք #ազատութիւն #threads #թելեր #շղթաներ #մեծահոգութիւն #իրաւունք
ուզում եմ ջեմինի հաղորդակարգով աշխատող «բաբլը» տեղակայել, ու մտածում եմ՝ spyurk.am֊ում մի քանի հոգի էինք ամենասկզբից, բայց աշխոյժ էր՝ միայն մեր մէջ չէինք շփւում, ֆեդերացիա կար, ու ֆեդարացիայի մարդիկ էլ հաճոյքով մեզ հետ ծանօթանում էին ու շփւում։
«բաբլը» ֆեդերացուած չի ու դրանով ահագին անիմաստ։ էլի կը տեղաւայեմ երեւի, բայց գիտակցում եմ թոյլ կողմերը։
իսկ այ «թութիկ»֊ը շատ ա դուրս գալիս։ շատ կուզեմ քշել։
«սոշըլհոմն» երեւի ամենավատ ծրագրակազմն ա որ ես տեղակայել եմ։
#անկապ #ջեմինի #դաշնեզերք
snac֊ը ansi c
֊ով գրուած, պարզ, մինիմալիստիկ դաշնեզերքի ատեանի ծրագրակազմ ա։
ինչպէս տեսնում էք, աշխատում ա նոյնիսկ netsurf
դիտարկչի հետ։ իսկ netsurf
֊ը աշխատում ա նոյնիսկ amiga
֊ի վրայ։
#դաշնեզերք #ծրագրակազմ #էկրանահան
ե՛ւ activity pub֊ը, ե՛ւ diaspora֊ն ունեն մի ընդհանուր խնդիր։
համացանցի կարեւոր յատկութիւնն ա ինձ համար՝ պատմութիւն պահելը։ ճիշտ ա, շատ բան ջնջւում ա, բայց ընդհանուր առմամբ, համացանցում հնարաւոր ա բացայայտել պատմութիւն։ համացանցը նման ա քաղաքի, որ ունի հին մաս։ այդ հին մասի որոշ հատուածները վերակառուցւում ու արդիականացւում են։
բայց մնում ա հին բովանդակութիւն։ օրինակ, photo.net֊ի ֆորումը թարմացրին, կարծես նոյնիսկ լրիւ փոխեցին ծրագրակազմը, բայց բովանդակութիւնը մնացել ա։
կամ, ես ութսունականների գրառումներ ու քննարկումներ եմ կարդացել usenet֊ի հատուածում։
համացանցը նաեւ պատմութեան մասին ա, ու հնարաւորութիւն ա տալիս պատկերացնել, ինչի ա էն ինչ ունենք էսօր էնպիսին, ինչ կայ, ու ինչ ա եղել նախկինում։ եւ որ այն ինչ էսօր ա՝ միշտ չի էդպէս եղել։
(քանի օր առաջ խօսում էի մէկի հետ, պատմում էի մոբայլ սարքերի համար հայերէն ֆոնտերի ոդիսականը, նա ասաց՝ երբ ես սկսեցի օգտուել ինտերնետին կպած սարքերով՝ ամէն տեղ հայերէն լինում էր տեսնել, չէի էլ պատկերացնում որ ժամանակին էդպէս չի եղել, կամ որ դա խնդիր ա եղել)
ու հիմա անցնեմ մեր ապակենտրոն ցանցերի խնդրին՝ եթէ դու բացում ես նոր հանգոյց, ու հետեւում ես ինձ՝ իմ տասից շատ տարուայ պատմութիւնը չի ֆեդերացւում քեզ մօտ։ քո հանգոյցում պիտակին կտացնելով չես տեսնում ինչ եմ ես գրել ու նշել այդ պիտակով տաս տարի առաջ, ու չի երեւում ինչ քննարկումներ են եղել նոյն թեմաներով։
օրինակ ֆորումներում լինում են հին քննարկումներ, ու երբ նոր շղթայ են բացում նոյն թեմայից, յաճախ մոդերատորները ուղղորդում են, ցոյց են տալիս հին շղթայի տեղը՝ եթէ այն ինչ ուզում ես արտայայտել, կամ հարցնել, դեռ չեն արտայայտել կամ հարցրել՝ աւելացրու։
այս յատկութիւնը ապակենտրոն հանգոյցների՝ պատմութիւն սինք չանելը՝ ինտերնետի տրամաբանութեան դէմ ա ինձ համար, զի ինտերնետն ինձ համար նաեւ պատմութեան մասին ա։
միակ տեքնոլոգիան որ էդ հարցը լուծում ա, ի դէպ՝ secure scuttlebutt֊ն ա։ երբ մարդուն հետեւում ես՝ իր ամբողջ պատմութիւնը սինք ա լինում քեզ մօտ։
իսկ մեզ մօտ երեւի կարելի ա լուծել սինք անող բոտեր գրելո՞վ։ լաւ չեմ պատկերացնում ինչպէս։
ու տէնց։
#համացանց #պատմութիւն #դաշնեզերք #ապակենտրոնացում
ֆորումներն ու այառսին ոչ մի տեղ չէին անհետացել։
այլ խօսքերով, հ̶ա̶պ̶կ̶ը̶ այառսին չի դուրս եկել քեզնից, այլ դու՝ այառսիից։
ահ, մաստոդոնն իրենց համար կարօտելի իննսունակեններն են, լա եկէ՛ք ծմակո՛ւտ, տեսնենք քանի՞ րոպէ կը դիմանաք ոչ այնքան ժամանակակից միջավայրին։
#էկրանահան #դաշնեզերք #համացանց #մաստոդոն #յիշողութիւն #կարօտ
վայ, ես «սոշըլհոմում» այսուհետ կարող եմ տարածել մեկնաբանութիւնները։ յէ՛յ։
(:
#սոշըլհոմ #դաշնեզերք
էս երկու օրն էլ socialhome
֊երս դադարեցին ֆեդերացիան։
ի՞նչ էր եղել՝ չեմ յիշում ինչի համար էր պէտք, բայց թարմացրել էի սերուերի ծրագրակազմը։
ու socialhome
֊ները սկսեցին պայթել, չէին թողնում մուտք գործել։ նայում էի լոգերի մէջ, զգացի որ ըստ երեւոյթին, փայթընի գրադարանները, որ վիրտուալ միջավայրում են, պէտք ա կրկին կազմակրել, որ համակարգի թարմացրած գրադարաններին կպնեն։
արեցի, նաեւ թարմացրի socialhome
֊երը, հիմա էլ ֆեդեռացիան անջատուեց։
էսօր պարզեցի, որ սրանից էր։
իմ config/circus.ini
֊ում աւելացրի high default low
ու ուղղուեց։
էդպէս էլ գիտէի որ նման բան կը լինի, զգում էի։ զի մաստոդոնի հետ նման բաներ էին լինում։
օրինակ, sidekiq
աշխատեցնելիս պէտք էր լինում նշել՝ sidekiq -P ${pidfile} -L ${logfile} -c 25 -q default -q mailers -q pull -q push -q scheduler
, ու էդ արգումենտները փոխւում էին, ինչ֊որ բան աւելանում էր (կամ պակասո՞ւմ)։ դա ջոկում էի systemd
սթարտափ նկարագրող ֆայլերից, համեմատում էի իմ սթարտափ սկրիպտների հետ, հասկանում։
հիմա ի դէպ, լաւ ա որ կարելի ա ոչ մի արգումենտ չտալ, ու պարզապէս գրել՝ bundle exec sidekiq -c 25
ու նա լռելեայն պէտք եկած արգումենտները կը ենթադրի։
ու, socialhome
֊ի կայքի url
֊ի /django-rq/
֊ով որպէս ադմին տեսայ, որ լիքը գործեր կային կուտակուած high
ու low
հոսքերում։
սա նշելու համար լսենք whomadewho
֊ի high & low
֊ն։
https://www.youtube.com/watch?v=KwyrvYl-ZT8
ու տէնց։
#տեք #դաշնեզերք #տառապանք #հաւէս #անկապ
էսօր «սիթի ներդը» նէնց տեսք ունի, ոնց որ սխալ LUT
ա կուլ տուել։
ասաց որ արդէն մաստոդոնում ա, թուիթերից ընդմիջում ա վերցրել, ու պէտք ա իրան նոյն օգտանունով գտնել։
բայց ո՞ր հանգոյցում։
լաւ ա, թթում փնտրեցի գտայ՝
գտէք եւ դուք՝ @nerd4cities@mstdn.social
ի դէպ, նոյն տեսանիւթում ցոյց տուեց արատաւոր օղակներ՝
եթէ դուք ձեզ հարց էք տուել, որո՞նք են արատաւոր օղակները՝ այ դրանք են։
եւ հիւսիսային պողոտայ՝
ու տէնց։
#քաղաք #հոսք #դաշնեզերք #նախագծում
«gary explains»֊ը եկել ա «մաստոդոն»։
իրա վիդեօների տակ հիմա գրւում ա՝
@garyexplains@hachyderm.io
— սա պատճէնէք փակցնէք կը գտնէք։
շատ լաւ, շատ լաւ։
համ էլ տեսէք իր վիդեօն, գօ լեզուի մասին, ամենամարդավարի լեզուի, իմ կարծիքով, մէյնսթրիմոտ լեզուներից։
#դաշնեզերք #գօ #ծրագրաւորում #տեք
անդրանիկը wordpress
֊ով ինձ հետեւել ա։
հետեւէք իրան դուք էլ՝ @{https://xn–y9aai3au2bc2f.xn–y9a3aq/գրառում/author/antranigv/}։
փաստօրէն էսօր սովորական wordpress
֊ը կարող ա լինել դաշնեզերքի հանգոյց։
մի քանի տարի առաջ դա անահաւատալու էր թւում։
#դաշնեզերք
վաու, այստեղ սիթի ներդն ասում ա, որ կը գայ «մաստոդոն», իր ձեւակերպմամբ։
յէ՛յ։
#մաստոդոն #դաշնեզերք
վայ, ես ժամանակին էնն էփլբաումի հոսքը թուիթերից բերում էի spyurk.am որ հետեւեմ։
հիմա նա եկել ա դաշնեզերք։
#դաշնեզերք
վայ, ես ժամանակին էնն էփլբաումի հոսքը թուիթերից բերում էի spyurk.am որ հետեւեմ։
հիմա նա եկել ա դաշնեզերք։
#դաշնեզերք
հիմա մարդիկ եկել են «մաստոդոն», ու օրինակ, խնդրում են էն, ինչ ունէին թուիթերում՝ մէջբերելու հնարաւորութիւն։
գարգրմնն էլ դէմ ա դրան, ու նա ա նախագծի հեղինակն ու ղեկավարը։
հարցն այն ա որ մարդիկ ոչ մի բեքգրաունդ չունեն՝ նախ չգիտեն ինչ ա ազատ ծրագրակազմը, նոր են իմանում որ կայ այլընտրանք, ու գալիս են այլընտրանք, չիմանալով դաշնեզերքի մասին, նոր են սովորում որ այ ապակենտրոն լուծում ա, պարզւում ա։
նախ՝ չեն իմանում դաշնեզերքի ու հաղորդակագրի մասին յետոյ՝ չեն իմանում ինչ ա ազատ ծրագրակազմը
ապա չեն իմանում ինչ տարբեր ձեւերով են կառավարւում տարբեր ազատ ծրագրակազմերը։
չեն իմանում որ հաղորդակարգը՝ «activity pub»֊ն ա, իսկ մաստոդոնը՝ իմպլեմենտացիաներից մէկը։
չեն իմանում որ հաղորդակարգը՝ ժողովրդավարական կառավարում ունի, իսկ այ մաստոդոն նախագիծը՝ ոչ։
չունեն բեքգրաունդը, որ իմանան՝ եթէ պէտք ա՝ ֆորք արէք մաստոդոնը, եւ կառավարէք ժողովրդավարական սկզբունքներով՝ եւ ձեր ուզած մէջբերումն աւելացրէք։
ու տէնց։
#մաստոդոն #դաշնեզերք #մարդիկ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ազատութիւն #հաղորդակարգ #ժողովրդավարութիւն
փաստօրէն, մաստոդոնը քեշ ա անում նկարները, որպէսզի օգտատէրը չմատնի իր «այփին» դրանք քաշելով ոչ իր իսկ, այլ օտար հանգոյցից։
https://github.com/mastodon/mastodon/issues/15195
դրա համար մաստոդոնը հա գրում ա, ես էլ սկրիպտ ունեմ որ պարբերաբար քեշը մաքրում ա։
տեսականօրէն լաւ ա՝ ամէնը քո սերուերի միջոցով, ոչ մի բան ուղիղ։ միւս կողմից՝ դիսկն ա մաշեցնում։
սոշըլհոմը, ի դէպ, հէնց բնօրինակ սպասարկչից ա քաշում։
#մաստոդոն #սոշըլհոմ #դաշնեզերք #անվտանգութիւն
երէկ մէկի հետ խօսում էինք թուիթերից եւ դրա դիզայնը ժառանգած դաշնեզերքի նախագծերից։
նա ասաց, որ մեկնաբանութիւնների շղթաները փշրւում են, ու դրանց բարդ ա հետեւել։ եւ ասաց՝ չէ՞ որ էականը ոչ թէ դիմացինին մտափոխելը՝ որը դժուար թէ լինի, այլ հանրային ցոյց տալը որ իր փաստարկները թոյլ են, կամ գոյութիւն չունեն։
ու ես ընդհանուր առմամբ համաձայնեցի, զի ես էլ եմ հին մարդ, բայց յետոյ մտածեցի, որ իրականում թուիթերային դիզայնը շատ պարզ ա։
կայ գրառում։ նոր գրառումը երեւում ա հոսքում՝ վերեւից։
կայ մեկնաբանութիւն։ մեկնաբանութիւնը նոյնպէս գրառում ա՝ միայն կարելի ա պարզել՝ ո՞ւմ ի պատասխան։ այն նոյնպէս յայտնւում ա հոսքի վերեւում։ ու այն նոյնպէս կարելի ա տարածել։
սա մի կողմից շատ պարզ դիզայն ա, ուր գրեթէ տարբերութիւն չկայ գրառման եւ մեկնաբանութեան մէջ, միւս կողմից՝ շատ կպցնող, ներգրաւեցնող՝ ինչը եւ կորպորատիւ այսպէս կոչուած «սոց․ մեդիայի» նպատակներին համապատասխանում ա։
ինչի՞ կպցնող՝ որովհետեւ հոսքում տեսնում ես կոնտակտիդ այլ տեղում թողած մեկնաբանութիւնը։ օրինակ, դիասպորայում՝ երբեք չես իմանայ, թէ կոնտակտդ որ գրառման տակ ինչ ա մեկնաբանել, ու դա նոյնիսկ համարւում ա գաղտնիութիւնը բարձրացնելու միջոց, հնարաւորութիւն։ կիմանաս՝ եթէ դու այդ գրառման տակ ինքդ ես մեկնաբանել, կամ այդ գրառումը լայքել ես կամ տարածել։ այդ դէպքում կը ստանաս ծանուցում, որ ինչ֊որ բան այդ գրառման տակ կատարւում ա։
բայց մի բան ա ծանուցում ստանալ, այլ բան ա՝ այդ մեկնաբանութիւնը տեսնել։ ու կրկնեմ, եթէ ինքդ ներգրաւուած չես խօսակցութեան մէջ, ապա չես էլ ներգրաւուի՝ չես էլ իմանայ որ մի բան եղել ա ու շարունակւում ա։
այս դիզայնից բխում ա նաեւ այլ, շատ ժամանակակից վիճակ՝ փաստօրէն, թուիթերի դիզայնը ստեղծում ա չաթ, բայց ամէն մասնակից տեսնում ա այն մի քիչ այլ կերպ։ դրանով դասական չաթը, գուցէ, դառնում ա անիմաստ։
եւ այդ չաթի պատմութիւնը կայ՝ քո պատին։ եւ սկզբնական գրառումներդ, եւ պատասխաններդ։ որը կրկին, հարցեր առաջացնում ա՝ ինչի՞ անկապ մարդիկ էնքան հեշտ իմանան, թէ ինչ ես որտեղ պատասխանել։ միւս կողմից էլ՝ ի՞նչ կայ որ, եթէ չես ուզում տեսնեն՝ երեւի ոչ թէ չես ուզում տեսնեն, այլ չես ուզում իրական անձիդ հետ կապուի։ իսկ իրական անձի հետ կարող ա եւ չկապուել։
մէկ էլ, երեւի կարելի ա դիասպորայի յաւելուած սարքել, որը ցոյց կը տայ այլ շղթաներում կոնտակտներիդ մեկնաբանութիւնները այնպէս, ինչպէս թուիթերեան հոսքում ա լինում։ իսկ եթէ ներգրաւուած չես՝ գնայ ամէն կոնտակտիցդ հաւաքի գրառումների եւ դրանց տակ եղած մեկնաբանութիւնների մասին տեղեկատւութիւն, որ քեզ թուիթերեան ձեւով շարադրի։
ճիշտ ա, կրկին լրիւ նոյն ձեւ չի լինի՝ կարող ա կոնտակտդ մեկնաբանել ա ոչ կոնտակտիդ մօտ, ու ապա ձեւ չեմ տեսնում այդ տեղեկատւութիւնը յաւելուածով հաւաքելու։
ու շեշտեմ, որ ես թուիթերի դիզայնի մասին խօսում եմ լոկ այն առումով, որ մենք նման բան ունենք դաշնեզերքում՝ մաստոդոնի, պլերօմայի, գօթուսոշլի, եւ այլոց ձեւով։
#համացանց #դաշնեզերք #նախագծում #դիզայն #չաթ #թուիթեր #մաստոդոն #պլերոմա #պլերօմա #ինտերնետ #շփում #տեքնոլոգիա #տեք #չգիտեմ
ափսոս որ դաշնեզերքն ունի այս երկու խնդիրները՝
— դիասպորայի գրառումները չեն երեւում դաշնեզերքի հիմնական մասից՝ մաստոդոնից։
ու
— հին գրառումները նոր հանգոյցներում չեն երեւում։
սա, երեւի, կարելի ա որոշ չափով լուծել բոտ գրելով, որը գնալու ա, ասածդ հոսքի գրառումները տարածի էն հանգոյցից, ուր դրանք կան։
իսկ secure scuttlebutt
֊ը էդ խնդիրը չունի։ ամէնը սինք ա լինում։ պարզապէս այլ խնդիրներ ունի, որ օրինակ, քեզ մօտ, քո սարքի մէջ ա սինք լինում։
էհ։
բայց շատ ա դուրս գալիս secure scuttlebutt
֊ը, պէտք ա մի ձեւ ինձ սովորեցնեմ, երեւի, էնտեղ էլ միշտ գրեմ։ պարզապէս, իմ գրառումները հաշուի են առնում ̶դ̶ի̶տ̶ո̶ղ̶ի̶ն̶ ընթերցողին, իսկ ես ընթերցող չունեմ էնտեղ։ #դաշնեզերք #էհ
մասկը՝ առնում ա թուիթերը, որ աւելացնի այնտեղ խօսքի ազատութեան մակարդակը։
մարդիկ՝ գոհ չեն դրանից եւ լքում են թուիթերը, գաղթելով դէպի մաստոդոն։ (ոչ հէնց դէպի դաշնեզերք)։
գարգրոնը՝ աւելացնում ա հզօրութիւններ իր հանգոյցներում։
ի՞նչ ա կատարւում։
#համացանց #մասկ #թուիթեր #մաստոդոն #դաշնեզերք #խօսքի_ազատութիւն
https://github.com/superseriousbusiness/gotosocial/issues/128
մի քիչ իրականացնեն միգրացիան, թթի մաստոդոնը (ու գուցէ չոլի) փոխեմ, դառնայ գօ֊ով գրած նէյթիւ կոդ։
#մաստոդոն #գոութուսոշըլ #դաշնեզերք #համացանց
ինձ երկու հոգի են յիշատակել, երկուսն էլ մաստոդոնից, բայց նկատեցի որ տարբեր ձեւով նշուեցի։
մի դէպքում էսպէս ստացուեց՝
միւս դէպքում ինձ էսպէս երեւաց, որպէս յղում, իսկ յղումը տանում էր ճիշտ տեղ՝ ծմակուտի էջիս՝
առաջին դէպքում վարկածը v3.3.0-cybre
էր, ըստ երեւոյթին cybre.space
֊ի մաստոդոնի ֆորք ա։
երկրորդ դէպքում v3.4.4
էր։
ուշադիր լինեմ տեսնեմ պլերոմայից, անքունի աւելի նոր վարկածից, ու թթից ոնց եմ տեսնում։
#մաստոդոն #վարկած #դաշնեզերք #էկրանահան #յիշատակում
հայալեզու դաշնեզերքի գրառումները որ մի օր վերլուծեն, երեւի կառանձնացնեն մեր ժամանակի հանրային կարեւոր խնդիրները, որ արտայայտւում են հետեւալ տեսակի գրառումներով՝
էս երկուսը հնարաւոր ա նուազէր, եթէ մարդիկ անհատական եկամուտ ունենային, որն իրենց թոյլ կը տար առանձին ապրել։ իհարկէ, նոյնիսկ փողի առկայութեան պարագայում կը մնար հանրային ճնշումը, բայց երբ շատ մարդ գնար առանձին ապրելու՝ հանրային ճնշումն էլ կը թեթեւանար, զի պայմանական մայրիկի ընկերուհու տղան էլ ա առանձին ապրում։
շրջակայ միջավայրի մշակութային տարբերութիւններն էլ ճնշող չէին լինի՝ պարտադիր շփումները բարեկամների հետ կը կրճատուէին, իսկ դատարկ տեղը կը լրացուէր աւելի որակեալ կապերով։
այս առումով այսօր արտօնեալ են մարզերից երեւան սովորելու եկողները։ ճիշտ ա, ընտանիքի ճնշումը դեռ զգացւում ա, մասնաւորապէս որովհետեւ ընտանիքն ա երեւանի տան վարձի փողը վճարում, հետեւաբար պահանջելու տնտեսական լծակներ ունի։
սա այն մասին ա, ինչքան հեռու եւ անհասանելի ա մեզ թւում աշխարհը (եւրոպան), ինչ բարդ ա թւում էնտեղ հասնելը։
սրա արտայայտումը նաեւ լաւ ա, որովհետեւ արդէն հասնելու ձեւեր կան, իսկ ես ժամանակ եմ յիշում, երբ ձեւերը չկային՝ ծրագրերը չկային, համագործակցութիւնը չկար եւրոպական հաստատութիւնների հետ, ու աւելի կտրուած վիճակ էր։ հիմա եւրոպան եթէ ոչ շօշափելի, բայց հեռւում երեւացող տեղ ա։ նախկինում չէր էլ երեւում։
#հայաստան #հանրութիւն #եւրոպա #աշխարհ #կապ #դաշնեզերք #մարդիկ
@{https://vostain.net/users/kamee}, իսկ դու հասկացե՞լ ես, լայքերը կամ այլ արձագանքները activity pub հաղորդակարգի մէջ կա՞ն, թէ դա ամէն ծրագրակազմ իր համար իրականացնում ա իր ուզած ձեւով։
https://git.feneas.org/socialhome/socialhome/-/issues/239
https://git.pleroma.social/pleroma/pleroma-meta/-/issues/4
#դաշնեզերք
իթ իմ յարաբերութիւններին շատ վնասում ա սոշըլհոմը՝ ես չեմ կարողանում լայքել մարդկանց գրածները, ու իրենք չգիտեն իմ հիացմունքի մասին, ու ես չեմ կարողանում տարածել գրառում, որը շղթայի մէջ առաջինը չի։
ու մարդիկ չգիտեն իմ դրական եւ գերդրական վերաբերմունքի մասին, նոյնիսկ յաճախ չգիտեն, տեսե՞լ եմ գրածը։
ու երեւի եթէ շատ լինէին սոշըլհոմ օգտագործող մարդիկ, հաղորդակցութեան որակը դաշնեզերքով մէկ կը նուազէր։
#համացանց #հաղորդակցութիւն #յարաբերութիւններ #կապ #կապեր #մարդիկ #լուծում #նախագծում #մինիմալիզմ #դաշնեզերք #սոշըլհոմ #ապակենտրոնացում #ծրագրակազմ
լիբրէլանջի էպիզոդ կար սպամի հետ պայքարի մասին։
տարբեր լուծումներ էին դիտարկում՝ ըստ բովանդակութեան, կամ ըստ վարկանիշի։
մի լուծում էլ են առաջարկել, որ ըստ իրենց աւելի լաւն ա՝ դա անձնական քարտուղար ունենալն ա։ քարտուղարը չի թողնում որ քեզ հասնի ոմն էրիկի զզուելի գրածը, զի դու չես ուզում այն ստանալ։
ու ես մտածեցի որ շատ կարեւոր ա զզուելի գրածը ստանալ ու իմանալ էրիկը ոնց ա քեզ վերաբերւում, թէկուզ եւ էն գնով, որ տխրես մի պահ իր գրածից։
ու ինձ թւում ա պէտք ա սովորենք տխրել մարդկանց գրածներից, մենք էդպէս ենք ձեւաւորուել, ու մեր յարաբերութիւններն են էդպիսին՝ մարդը ոչ նրբանկատ իրան կը պահի՝ չենք գնայ ակտիւ շփման, կը հասկանայ որ սխալ ա արել, եւ կը փորձի ուղղել այն՝ կը շփուենք, ու այլ ձեւ պարզապէս չեմ պատկերացնում։
#համացանց #դաշնեզերք #սպամ #նամակագրութիւն #յարաբերութիւններ
մարդիկ, ահաւասիկ լուսանկարչութեանը (հիմնականում) ու արուեստին վերաբերող դաշնեզերքի հոսքերի ցանկ՝
curatingcuteness@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
kikili@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
emulsive@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
35mmc@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
gerardexupery@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
alexkunztaipei@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
shootwithfilm@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
kosmofoto@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
analogcafe@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
casualphotophile@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
onfilmonly@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
erickim@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
johnnymartyr@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
filtergrade@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
menexmachina@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
davidhancock@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
lomography@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
danfinnen@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
evensteve@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
carlosgrphoto@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
myfavouritelens@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
fujifilm@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
filmphotographyproject@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
thephoblographer@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
resurrectedcamera@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
attemptsat35mm@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
randomphoto@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
davidhume@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
amirko@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
damianwithsandra@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
hisafoto@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
patdavid@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
schneidan@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
photoanalogue@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
silvergrainclassics@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
archdaily@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
dezeen@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
designboom@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
fstoppers@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
petapixel@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
diyphotography@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
germanpostwarmodern@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
dieselfutures@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
#ֆոտո #լուսանկարչութիւն #ֆոտօ #ժապաւէն #տեք #հոսք #դաշնեզերք
այստեղ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/@antranigv}ը գրել ա իր մտքերի մասին՝ ո՞րտեղ ներդրում անել։
ես վաղուց, վաղուց ուզում էի այդ մասին գրել, այնպէս որ առանձին գրառում անեմ։
հա, դու կարող ես քեզ լաւ զգալ որ կարեւոր նշանակութիւն ունեցար, ներդրում անելով ֆրիբսդ համայնքում։ ու շոյուած լինել՝ աշխարհի, մարդկութեան մակարդակով ներդրում ես արել, եւ համայնքն ա լաւը՝ շոյում ա, յարգանք ունես, եւ տեղացիները կը յարգեն։
ես բնաւ չեմ ասում չանել։ հաստատ լաւ բան ա անելը։
ու հա, էստեղ գնալու ես բոլորին համոզես ֆեդի օգտագործեն՝ չեն հասկանայ, չեն ուզի, կասկածանքով կը վերաբերուեն։
ի՞նչ ազատութիւն, ինչի՞ ա էս մարդը գալիս մեզ ազատութեան մասին ասում, ինչի վա՞տ ենք ապրում, ի՞նչ թաքուն մտքեր ունի։
բայց էդ չի նշանակում որ հհ֊ում մարդիկ կարիք չունեն տեք․ ազատութեանը վերաբերող համայնքների։
ես էսպիսի համեմատութիւն կանեմ, որ գուցէ շատերին տհաճ լինի։
աղքատ եւ անկիրթ մարդկանց զգալի մասը լաւ չի սնւում՝ նաեւ այն պատճառով որ սնուելու կուլտուրա չունի։
մենք տեսնում ենք շատ չաղ աղքատներ, ու մենք տեսնում ենք նիհար եթէ ոչ հարուստ, ապա կիրթ եւ ապահով մարդկանց։
մենք տեսնում ենք որ կիրթ մարդկանց շերտում ընդունուած ա շատ կանաչ բան ուտելը՝ ու դա պարտադիր չի թանկ նստի՝ կարելի ա շատ առողջ եւ որակով սնուել բաւական էժան։
բայց մենք տեսնում ենք որ մի այլ շերտի չես կարող համոզել որ ծաղկակաղամբով փոխարինել իւղոտ ինչ֊որ մի մսային ուտեսն ու ալկոհոլը։
ու երբ որոշակի սպեցիֆիկ շերտի մարդիկ փող են ձեռք բերում՝ օրինակ յաջողակ գործարար են կարողանում դառնալ, կամ դիցուք ծրագրաւորող, ու կարողանում են դուրս գալ էն անելանելի վիճակից, որում նախկինում ապրում էին իր ընտանիքի սերունդներ, էս մարդիկ ձգտում են զգալու իրենց այն, ինչ դարերով, չեն եղել՝ թագաւոր, կոմս, արիստոկրատ։
այդ պատճառով ա որ մենք ունենք նման ապրանքանիշներ՝ «թագաւորական եսիմինչ», «կրեմլեան եսիմինչ», «կայսերական եսիմինչ», եւ «մոնարխ» անունն ա օգտագործւում ուր ասես։
նաեւ մեծ տառերով, աչքի ընկնող, փայլող ապրանքանիշներն են գերում նման մարդկանց։
ի տարբերութիւն, էսօր արեւմուտքում, որն արդէն վաղուց պրծել ա աղքատութիւնից, ընդունուած չի ինքնացուցադրուել բրենդով ու ապրանքանիշով։ հակառակը՝ լաւ հագուստի վրայ չի երեւում ապրանքանիշը՝ պէտք ա յատուկ ուշադրութիւն դարձնել, որ այս գրպանի ծայրին օրինակ, հազիւ երեւում ա «w» տառը՝ զի «wrangler», օրինակ։ նոկիա սմարտֆոնների վրայ «նոկիա» անունը յաճախ պարզապէս խորագրուած էր այնպէս, որ միշտ չի որ կը նկատես։
վերջերս ընկերոջս ասում էի, որ փիթերսոնն ասում ա՝ ինքդ քեզ օգնելու լաւ ձեւ ա՝ ուրիշներին օգնելը։ գնա եւ օգնիր, տես ի՞նչ կարող ես անել։
ու ես նրան ասացի, որ ուրիշներին օգնելով պիտի պատրաստ լինի մունաթ, թուք, մուր եւ նման բաներ ուտելու։ եւ չսպասի որ մարդիկ կը գնահատեն։
ասել էի՝ երբ ես էի վատ՝ ինքս էլ բնազդաբար զգում էի առաւել արտայայտուած կարիք՝ օգտակար լինելու՝ օգտակար լինելով ինձ զգացնել էի տալիս որ գոնէ մի կերպ պիտանի եմ։
ու սովորել էի որ յարգանք եւ երախտագիտութիւն որպէս կանոն չի լինելու։ որոշ մարդկանց հետ կը լինի շատ վատ՝ բացարձակ անարգանք, բայց որպէս կանոն տէնց տանելի մի կերպ հանդուրժուած կը լինես։
վերադառնամ՝ ես կարող եմ ինձ թոյլ տալ windows֊ի արտօնագիր, եւ ms office֊ի արտօնագիր։ եւ ադոբի ծրագրերի արտօնագրեր։
եւ կարող եմ ինձ թոյլ տալ m1 մակ։ էնպէս չի որ չեմ կարող։
բայց այնպէս, ինչպէս ոմանք քիչ են ուտում, եւ ուտում են առողջ աղցաններ, եւ մարզւում են, կամ շարժւում, եւ չունեն փոր, ես ունեմ թեթեւ windowmaker, ես ունեմ ազատ ծրագրային ապահովում, իսկ նրանք, որ այդ փողերը վճարել են՝ ունեն իրենց վերայսկող ծրագրեր։
ինչպէս սթոլմանն ասում էր՝ կայ ընդամէնը երկու ձեւ՝ կամ ծրագիրը քեզ ա ենթարկւում, կամ դու՝ իրան։ դու կարող ես հազար անգամ ասել, որ քեզ դուր ա գալիս ծրագրին, դրա ետեւում կանգնած ընկերութեանը ենթարկուելը՝ ստոկհոլմեան սինդրոմը ոչ մէկ չի չեղարկել։
բայց ես ուզում եմ ասել, որ էդ չի նշանակում, որ աղքատ թաղամասի քաղաքացիները, որ առողջ չեն սնւում՝ իրենց պէտք չի առողջութիւն։
ու չի նշանակում որ մեզ չպէտք ա անհանգստացնի իրենց առողջութիւնը։ մենք նոյն թաղամասում չենք գուցէ, բայց նոյն քաղաքում ենք, ու նոյն երկրում, ու նոյն մոլորակում։
ու երբ մարդիկ ասում են՝ ինչի՞ չարտագաղթել, պատասխանս կրկին նոյնն ա՝ որ ամբողջ մոլորակում աւելի քիչ տարբերութիւն լինի։ որ չլինի այնպէս, որ էս տեղում յոյս չկայ՝ զի մարդկանցից յոյս չկայ, իսկ էն տեղում ամենաքուլ, ամենավեհ մարդիկ են հաւաքուել։
ու մի բան էլ, որ երեւի մի քանի անգամ արտայայտել եմ։ եթէ ես լինէի զարգացած արեւմտեան երկրից մէկը՝ ես չէի մնալու այդ երկրում։ ես կարտագաղթէի ու ոչ հարուստ տեղ։ ես կը գայի հայաստան, շատ հաւանական ա։ այնպիսի տեղ, ուր իմ օգնութեան համար մունաթ եմ ուտելու, բայց գիտեմ, որ այն պէտք ա։
ու լինելն արդէն օգնութիւն ա։ հայաստանում լինելն արդէն կարեւոր ա։
ես չունեմ պատրանքներ որ ամբո՛ղջ հայաստանում կօգտագործեն ֆեդի։ կօգտագործեն էն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում կօգտագործեն, ու այն կը դառնայի մէյնսթրիմ։
բայց էստեղ կան մարդիկ, ում պէտք են այլ մարդիկ։ էստեղ կան մարդիկ, ում պէտք ա ֆեդի սպասարկիչ։ ու էստեղ կան մարդիկ, ով չգիտեն որ իրենց պէտք ա, բայց կարող ա իմանան։ ու կան մարդիկ, ով չգիտեն ֆեդին ինչ ա, բայց կը յայտնուեն թթում, ու յետոյ կիմանան, որ դա ընդամէնը «հայկական թուիթեր» չի, այլ ազատութեան գաղափարախօսութեան, դրան մարդկանց հաւատքի ու աշխատանքի արդիւնք ա։
այն օրը սիրահարների այգում ծանօթացանք մի ծրագրաւորողի հետ։ խօսեցինք, ես չէի ուզում շատ բան ասել, բայց ընկերս ասաց։ ու այո, մի թեթեւ պատմեցի ֆեդիից։ նա ասաց՝ բա փող ո՞նց ա բերում։ ասացի՝ ի՞նչ փող։ ասաց՝ հաաա, նկատի ունես, հիմա զարգացնում ես որ յետոյ ուշ շա՞տ փող բերի։ ասացի՝ ի՞նչ ա ասում։ կրկին խօսեցինք։ բացատրեցի, որ շահը միայն փողը չի։ շահն այն ա, երբ բոլորս կարողանում ենք ազատ լինել։
եթէ ես մենակ եմ ազատ՝ ես մենակ եմ։
եթէ մենք ազատ համայնք ունենք՝ ես մենակ չեմ։
եթէ ինձ չի հետաքրքրում փրայւասին՝ բայց էն լրագրողին հետաքրքրում ա։ իսկ ինձ պէտք ա էն լրագրողը, որ չգիտի, ինչ կերպ ա կարելի ունենալ փրայւասի՝ իմանայ, զի էդ լրագրողն աւելի անկախ կը լինի, ու դա քաղաքական իրավիճակին կը նպաստի։
ու ի վերջոյ, այո, ամէնը քաղաքական ա։ զի վերաբերում ա շատ մարդու։ ու կարեւորը դա ա։
ու մարգինալիզացուած համայնքներն ունեն օգնութեան կարիք։ դժուար ա միւնհաուզէնի պէս ինքդ քեզ մազերից քաշելը հանելը՝ օգնութիւն ա պէտք։ տեղեկացուած լինել ա պէտք։
ու պէտք ա ֆեդի շարժումը զարգանայ ամբողջ աշխարհում՝ բնական ա, որ տարբեր տեմպերով ա զարգանալու, բայց պէտք ա։
ազատութիւնն ունիւերսալ գաղափար ա, ինչպէս եւ սնունդը։
եթէ մարդիկ չգիտեն, որ իրենց լաւ ա առողջ սնունդ, կամ ազատութիւն՝ չի նշանակում որ իրենց լաւ չի։
ու չի նշանակում որ պէտք չի ջանք դնել՝ զի շոյուած չես լինի։ շոյուած չես լինի՝ բայց ջանք դնելը պէտք ա։
եթէ դու չես ուզում, որ հիւանդանոցը ծանրաբեռնուած լինի, եթէ դու չես ուզում որ երբ քո բարեկամին շտապ տանես զի կաթուած ա ունեցել, իսկ էնտեղ չկարողանան սպասարկել, զի երկրում համաճարակ ա, կամ բուժ․ հաստատութիւնը ծանրաբեռնուած ա այլ խնդիրներով, ու էդքան մարդ չկայ որ քեզ նայի՝ դու զգում ես որ դու մենակ չես։
նոյնը մոլորակի մակարդակով էլ ա։
հարցեր կան որ ընդհանուր են ու ամէն տեղ պէտք ա լուծուեն։
ու տէնց։
#ազատութիւն #քաղաքականութիւն #համացանց #տեքնոլոգիաներ #դաշնեզերք #համայնք #համայնքներ
փաստօրէն nextcloud֊ում ֆեդերացիայի ռուդիմենտներ կան՝ մի ամպից կարող ես այլ ամպի username@cloud֊ի հետ փաստաթուղթ կիսել։
#դաշնեզերք
ես յիշում եմ շատ հին ու հետաքրքիր թեստ որից պարզ ա որ արդէն քսան տարի առաջ լինուքսի միջուկը գերազանցում էր այլ իւնիքս միջուկները գրեթէ բոլոր թեստերում։ սա բնաւ չեմ գրում լինուքսը գովալու համար։ ուզում եմ ասել, որ լինուքսը յաջողութեամբ կատարում էր խոշոր կորպորացիաների կողմից իր առջեւ դրուած խնդիրները։ եւ այդ խոշոր կորպորացիաներն էլ ներդրում ունեն՝ իրենց պէտք էր եւ իրենք սատարել են զարգացմանը։ սակայն այդ ծանրաբեռնուածութիւնը արժանապատիւ տանելու ունակութիւնը այդքան կարեւոր չի փոքրիկ համայնքային սպասարկիչների պարագայում։ փոքրիկ սպասարկիչները չունեն այդքան օգտուող։ եւ ապա ուզում եմ վերադառնալ ծայրայեղ մինիմալիլմի մասին իմ գրառմանը՝ մեզ պէտք էլ չի կորպորացիաների պահանջներին համապատասխանող չաղացած պինգուինը, կամ այլ ծրագրակազմը։ սերուերների եւ անձնական կարգիչների վրայ մեր խնդիրները լուծւում են եւ աւելի նիհար ու պարզ լուծումներով։ ու ապա նաեւ նախընտրելի են պլերոմայի պէս՝ աւելի թեթեւ, ու գուցէ ոչ շատ ֆիչըրներով համակարգեր, բայց որ ունեն էականը՝ օրինակ ջեմինի երէս։
#լինուքս #իւնիքս #դաշնեզերք #թեստ #օպերացիոն-համակարգեր #օպերացիոն_համակարգեր #ազատութիւն #մինիմալիզմ
էսօր @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/Voyager}֊ը հետաքրքիր միտք արտայայտեց, ես երեւի մի քանի ժամ անց հասկացայ, ինչքան կարեւոր միտք էր։
ասում էր՝ թուիթերում, ու կենտրոնացած տեղում, հնարաւոր ա որ մի դեբիլութիւն գրես, վիրուսային ձեւով տարածուի՝ վեց միլիոն շէյր ստանաս, ու երեսուն հազար քոմենթ այն մասին որ դեբիլ ես։
դաշնեզերքում՝ հնարաւոր ա չտարածուի նոյնիսկ հանգոյցից դուրս։ կարող ա մի երկու տարածում ստանայ այլ հանգոյցներում, եւ դրանցից դուրս չգայ։
զի դէ քեզ կարդացողներն են, դիցուք մէկը տարածեց, իրեն էլ մի քանի հոգի ա հետեւում այլ հանգոյցներից, դրանցից մէկը լայք արեց, կամ ինչ, ու շղթան աւարտուեց։ շղթան շատ աւելի հեշտ ա աւարտւում։
կամ կարող ա ախպերութիւնդ ա նոյն հանգոյցի, տեսան մտածեցին՝ դէ բան էր ասաց, ու անցնեն առաջ։ ոչ մէկ չգտնուի որ վիրաւորուի, ու սկսի շէյմել ամբողջ աշխարհով։
այլ օրինակ, ես տիգրան@անքունի մասին բան եմ գրում, բայց նա ինձ չի հետեւում։ նա հետեւում ա մեր հանգոյցից այլ երկու հոգու։
եթէ այդ երկու հոգին իմ ասածը չտարածեն՝ ինքը չի էլ տեսնի։
մեզ մօտ գլոբալ հոսքը իրականում գլոբալի ենթաբազմութիւն ա։ զի կենտրոնացուած ցանց չի, տեսնում ենք ցանցի հատուած, ոչ թէ ամբողջը։
#դաշնեզերք
ի՞նչ էք մտածում այս մասին՝ https://mastodon.social/@dansup/106804246768186497
#դաշնեզերք #ազատութիւն
ես հիմա վիդեօներ եմ վերբեռնում տուբնիքս։
այն նոյնպէս դաշնեզերքի մաս ա։
էջս սա ա՝ https://toobnix.org/a/tanakian/video-channels
իսկ թթից երեւում ա այսպէս՝ https://թութ.հայ/web/accounts/125555
իսկ չոլից՝ այսպէս՝ https://թ.չոլ.հայ/web/accounts/106738718496779898
աւաղ հին վիդեօները չկան։ պէտք ա նախ ինձ հետեւէի, նոր վիդեօներ լցնէի։ (: կամ մի օր ռեշէյրերով կը գան։
#լսելիք #ապակենտրոնացում #անոնռադիո #անոնռադիօ #դաշնեզերք
մարդիկ, ես շատերիդ (ով պատահեց, ում յիշեցի) հետեւեցի չոլի ադմինի հաշուից։ իսկ դուք ինձ հետ հետեւեցիք։ շնորհակալութիւն։ բայց ուզում եմ ասել՝ ես հետեւեցի, որ չոլից երեւան ձեր գրածները։
իսկ ես էնտեղ, էդ հաշիւ, չեմ էլ մտնելու, չեմ էլ գրելու էնտեղից։
փոխարէնը ինձ հետեւելու՝ համոզուէք որ հետեւել էք չոլի ժողովրդին՝
@{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/hrachoohi} @{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/ameoba} @{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/shekspir55} @{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/varya}
շնորհակալութիւն։
#թութ #չոլ #բարեկամութիւն #ինտերնացիոնալ (: #դաշնեզերք #համացանց #ազատութիւն
մէկը գրէր ֆֆ֊ի յաւելում, որ ես ծմակուտից որեւէ գրառում տեսնելով կարողանայի այն տարածել՝ ստեղծելով նոր գրառում, որն ընդգրկում ա եղած գրառումը, դրա հեղինակին եւ հեղինակի աւատարը։
ապա ես կը կարողանայի տարածել դիասպորայի գրառումները դէպի մաստոդոն եւ աքթիւիթի փաբ, ու հակառակը։
#դաշնեզերք #դիասպորա #մաստոդոն #ապակենտրոնացում #հաղորդակարգ
@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/angelicapickles} @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/ameoba} @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/hrachoohi} @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/varya} մարդիկ, ես ահաւոր ուզում էի որ ոչ թէ դուք գայիք թութ, այլ դուք ունենայիք ձեր մաստոդոն հանգոյցը։ նոյնիսկ գուցէ ձեր գրադարանի սենեակում։ նոյնիսկ դուք էլ այն սեթափ անէիք։
ու ապա դուք կը զգայիք որ ոչ թէ եկել էք «հայկական թուիթեր» ինչը թութը չի, այլ որ դուք ձեր հանգոյցն ունէք, բայց քանի որ դաշնեզերքը ապակենտրոն ա, մենք կարող ենք լինել կապի մէջ։
ու դուք կը տեսնէիք տեղական հոսքի մէջ իրար գրառումները, իսկ համաշխարհային հոսքի մէջ, կամ էն հոսքի մէջ ում հետեւում էք՝ մեր գրառումները, ում հետեւում էք, չնայած մենք ձեր հանգոյցից չենք։
տեսէք, ես էլ թթից չեմ։ բայց տեսնում էք գրածս։
ես ունեմ lab.am, ժամանակին ռուբէնին տուել էի step.lab.am֊ը որ նա մաստոդոն տեղակայի։ բայց նա հա զբաղուած էր։ հիմա մտածում եմ, գուցէ ձեզ հե՞տ քննարկենք ձեր հանգոյցի անունը։ տեսնում եմ որ stepanavan.org֊ն ազատ ա, բայց գուցէ դա անկապ ա, զի շատ ա ուղիղ։ օրինակ, կարելի ա անել chol.am կամ չոլ.հայ (նայեցի, ազատ ա), միտքս ինչի՞ց եկաւ, որ ռուբէնը ձեր չոլն էր ցոյց տուել, կամ ինչ֊որ ասոցիացիա որ ունէք, գուցէ ձեր կոմիքսներում օգտագործել էք ինչ֊որ բան, որը կարող ա դառնալ դոմէնի անուն, եւ գուցէ ինչ֊որ բան օգտագործել էք, որը կարող ա դառնալ լոգօ։
օրինակ ես մտածում էի որ էս գրառմանը կից «կապի հանգոյցը» կարելի ա որպէս ետնանկար օգտագործել ինչ֊որ տեղ ձեր հանգոյցում։ նկարն արել եմ շահումեանի թանգարանում, էնտեղի նկարներից մէկի մասն ա։
տես նաեւ՝ https://ապակենտրոն.հայ/
#դաշնեզերք #ապակենտրոնացում #համացանց
յ․ գ․ եթէ դոմենի անուն որոշէք, ես մի ժամում սեթափ կանեմ ձեզ սեփական հանգոյց։ զի էս պահին դեռ ինքներդ չէք ձգի։ բայց չաթ սերուեր կը ձգէք, կարծում եմ, կարող էք անել միասին։
նէնց ափսոսում եմ որ դուք (թթի, աքթիւիթի փաբի ժողովուրդը) չէք տեսնում էն տարածածներս որ գրուել են սփիւռքում։
#դաշնեզերք
կօֆէն յուշեց որ այսօր բլոգերների օրն ա, ու ես մտածեցի քաղաքական որոշումների մասին։
քաղաքական որոշումներ ամէն անգամ կեանքում անում ենք, գիտակցուած, կամ չէ։
ու երբ մարդիկ զգացին, որ սպառման շուկայ կայ ֆէյսբուքում, թողեցին բլոգները, եւ տեղափոխուեցին այնտեղ, որտեղից ելքը չի թոյլատրւում։
կրկնում եմ՝ այնպէս չի որ ես չեմ կարող չաթուել ֆէյսբուքի մարդկանց հետ։ ֆէյսբուքն ա որ չի թողնում իր մարդկանց չաթուել ինձ հետ։ այնպէս չի որ ես չեմ կարող հետեւել ֆէյսբուքի մարդկանց՝ ֆէյսբուքն ա որ չի թողնում ես իրենց հետեւեմ, ու իրենք՝ ինձ։
կրկնում եմ՝ ֆէյսբուքի, ուոթսափի ու ջիմէյլի չաթերը (գոնէ սկզբից) հիմնուած են եղել ազատ եւ ապակենտրոն տեքնոլոգիայի վրայ։ գոնէ այն պատճառով, որ այդպէս էժան էր՝ հեշտ կարելի էր սկսել։
տարբերութիւնն այն էր, որ ֆբ֊ն ու ուոթսափը անմիջապէս փակեցին այլ սպասարկիչների մարդկանց հետ շփուելու հնարաւորութիւնը։ ոչ թէ չստեղծեցին՝ փակեցին։ գուգլը, ում նշանաբանն այն ժամանակ «don’t be evil» էր՝ ժամանակաւորապէս թողել էր։ ու այնպիսի բան եմ յիշում, որ կարծես հէնց այդ նշանաբանն էր մէջբերուել քննարկման ժամանակ, երբ որոշում էր ընդունուել կապը չփակել։
ու ես սատարում էի մարդկանց որ տեղափոխում էին իմէյլը գուգլ, զի գիտէի՝ առանց գուգլի հաշիւ ունենալու կը կարողանամ իրենց հետ կապի մէջ լինել։ դա միակ մէյնսթրիմ ծառայութիւն մատակարարողն էր, որ շատ չար չէր։
նաեւ գուգլը ունէր rss ընթերցիչ, իսկ երբ մարդը էդ ընթերցիչում տարածում էր մի բան, դա գնում էր իր առանձին՝ տարածածների rss հոսք։ սա հիասքանչ էր։ ու պէտք ա նշել, ես հետեւում էի, կպած էի մի մարդու տարածածներին, ում հետ էսօր ապրում եմ։
rss վերացնելը՝ եւ գուգլի, եւ թուիթերի, եւ ֆբ֊ի կողմից՝ քաղաքական որոշում էր։ ապակենտրոնացումն իրենց թշնամին ա։ եթէ «կարում են» մարդկանց փակ պահել, ապա «անում են»։
իսկ իմ՝ դիասպորա ցանցում գրելը՝ նոյնպէս քաղաքական որոշում էր։ զի քաղաքական որոշումն այն մասին չի, թէ ֆէյսբուքում կամ թուիթերում այսինչ հնարաւորութիւնը՝ տեքնիկական, կամ սոցիալական՝ կա՞յ թէ չէ։
երկու օր առաջ մէկի հետ հանդիպեցի այգում, խօսեցի։ նա շատ կիրառական մարդ ա։ օգտագործում ա սոց․ կայքերն օգտակար ծանօթութիւններ ձեռք բերելու համար, ու դա իրեն նաեւ օգնել ա այսօր աշխատել արտասահմանեան ընկերութիւնների վրայ։ մի այլ ընկերոջս լինքդինից գտան, եւ մի գործ առաջարկեցին, որի մասին նա ինձ հետ խօսեց՝ ես եմ որ դա լաւ գիտի։ ու ես մտածեցի, որ գուցէ հաւէս կը լինէր, ինձ առաջարկէին։ բայց ինձ չէին առաջարկի՝ ես լինքըդինում չեմ։
էլ չեմ ասում, որ բնաւ հեշտ չէր կապը կորցնել բազմաթիւ ծանօթներիս հետ՝ ես շատ շփուող եմ, ու առցանց կապ պահելն ինձ համար չափազանց կարեւոր էր։
բայց կրկին՝ դա ոչ միայն իմ որոշումն էր՝ իրենց որոշումն էր, եւ կորպորացիաների որոշումն էր՝ իրենց փակ պահելը։
բայց երբ անում ես քայլ, դա պնդում ա։ պնդում ա նրան, ինչին ես սատարում, ու ինչին չես սատարում։
եւ այսօր, եթէ դու պահում ես «բլոգ» տելեգրամում՝ դա քաղաքական քայլ ա, թէկուզ չգիտակցուած։ իհարկէ, հաճելի ա հետեւորդ ունենալը, կամ շոյուած լինելը։ բայց քայլ չանելով դու սատարում ես եղած վիճակին՝ նրան որ մնացածն էլ այս կամ այն հարթակի պարիսպի հետեւում մնան։
համացանցի, ինտերնետ բառի արմատներից մէկը՝ inter֊ն ա, փոխկապակցուած լինելու մասին ա։
ոչ թէ pipe֊ը, սա խողովակ չի, որով կապ կայ բրազիլի «central services»֊ի հետ։
սա փոխկապակցուած հանգոյցների ցանց ա։ այն այդպէս ա մտածուել։ այն այդպէս էլ շարունակում ա ապրել։
ու այստեղ նաեւ ուզում եմ յաւելել՝ այ խօսում են՝ թէ երեւանը լաւն ա թէ չէ։ հայաստանը լաւն ա թէ չէ։
գիտէք, կարեւոր չի՝ լաւն ա թէ չէ՝ քաղաքական քայլ ա երեւանում ապրելը։ լաւն ա թէ վատն ա։ ու ապրելով դու սատարում ես նրան որ սարսափելի չդառնայ։
նոյն այգու մարդու հետ էինք խօսում, պատմեց ոնց ա մտածում թէ ուր ա կարելի արտագաղթել։ ու ասաց՝ արցախում ի՞նչ անես։ արցախցի ա։ ու կարեւոր չի, իրականում, արցախում անելու բան կա՞յ թէ չէ։ կապ կա՞յ՝ ու իմ ամենալաւ ընկերներիցս մէկը հիմա այնտեղ ա գնացել։ զի հիմա առաւել քան երբեւէ զգում ա որ այնտեղ ա պէտք գնալ։ ու նա արցախցի չի։ բայց պատերազմի ժամանակ ստեփանակերտում էր ու աշխատում էր։
ու կներէք, կարեւոր չի՝ լա՞ւն ա դիասպորան որպէս ծրագրակազմ, կամ մաստոդոնը, կամ ահաւոր վիճակում գտնուող սոշըլհոմը։ դաշնային ա՝ դա ա կարեւոր։ իսկ դաշնային շատ ծրագրակազմ չունենք։
ինչի՞ չունենք՝ մասնաւորապէս որովհետեւ դուք միայն դաշնեզերքում չէք։ որովհետեւ ձեր ընկերներին չէք բերել դաշնեզերք։ որովհետեւ բաւական գաղափարական, այսինքն՝ բաւական քաղաքացի (netizen )չէք եղել։ զի գործարքները, որ ընդունելի են «օգտուողի» համար, անընդունելի են քաղաքացու համար։
ու այո, դաշնեզերքը կտրուկ չի լաւանալու, եթէ մարդիկ շատանան։ ինչպէս երեւանը, կամ հայաստանը կտրուկ չի լաւանալու, եթէ մարդիկ գան։ բայց եթէ մարդիկ շատանան, նաեւ կը շատանան ներդրում անող մարդիկ, կը շատանան դեւելոփերներ ու դիզայներներ։ կը յայտնուեն նոր նախագծեր, եղածները կը լաւանան։ ոմանք կը ստանան ֆանդինգ՝ լաւացնելու համար։
կարեւոր չի, լա՞ւն ա սփիւռքը թէ չէ։ կարեւոր չի, լա՞ւն ա կէտը թէ չէ։
հաւատացէք, ես աւելի խորը գիտեմ, ինչ վատն են։ ես կոդն եմ նայել, ու ես բնաւ հիացած չեմ ամէնից։ բայց դա կրկին մեզնից ա։ մենք քիչ ենք, ու բաւական քաղաքացի չենք։ մեզ սովորեցրել են «օգտատէր» բառը, եւ մենք կարծում ենք որ լոկ «օգտուող» ենք։
ի՞նչ ասեմ այսօր։ եկէք լինենք հպարտ քաղաքացի։ ցանցի, դաշնեզերքի հպարտ քաղաքացիներ։
եկէք կարողանանք անել քաղաքական որոշումներ։
#քաղաքականութիւն #ազատութիւն #համացանց #դաշնեզերք
դեբիլ եմ, նոր եմ ֆայմում որ թթում արցախի դրօշի էմոջի ա պէտք վերբեռնել։
ո՞նց մտքովս անցաւ՝ մէկի մօտ դրօշի էմոջի տեսայ ու մտածեցի՝ էդ ա հա՞, որ երկրիդ դրօշի էմոջի ունենաս՝ դրա համար էլ ա պէտք ճանաչուած պետութիւն։ ով կարողացաւ հասցնել՝ կարողացաւ։
մէկ էլ յիշեցի որ մաստոդոնում քասթըմ էմոջիներ ա կարելի վերբեռնել որ տուեալ հանգոյցից օգտագործել կը լինի։
#մաստոդոն #ապակենտրոնացւոմ #դաշնեզերք
այսպէս կոչուած սոցիալական ցանցերի ամենամեծ խնդիրներից ա աղմուկը՝ ոչ բովանդակ կամ որակեալ շփումը։
բայց դա մարդկային հանրութեան մասին ա, իրական կեանքում էլ աղմուկի պակաս չկայ։
«սոց․ ցանցերի» աղմուկն այն մասին ա, որ ինտերնետ հասան լայն զանգուածները, իսկ իրենք հազիւ կարողանում են ֆէյսբուք օգտագործել, հազիւ անցում արին օդնոկլասնիկներից, ու ինտերնետի հէնց «սոց․ ցանցերի» սեգմենտում են։
դա էլ այն պարզ պատճառն ա, ինչու ֆբ֊ի հին օգտատէրերը ֆբ֊ի հաւէսը կորցրգլ են։ իրենք՝ ֆբ առաջին օգտուողները, հանրութեան ամենակիրթ մասն էին, հիմնականում շփուող համալսարանականների տարածքն էր ֆէյսբուքը։ այսօր, երբ այնտեղ յայտնուեցին բոլորը֊բոլորը, իրենց այլեւս կոմֆորտ չի, զի մարդիկ ուզում են արտայայտուել այն մարդկանց մէջ, որ նման ընկալում ունեն ու ում կողմից հասկացուած են լինելու։
եւ հակառակը, մենք չենք բերում փաբ բարեկամների, որ էնտեղ ֆիտ չեն լինի, կամ նոյնիսկ կը բարկանան թէ էս ինչ բարքեր են։
բայց բարեկամները եւ բոլորը֊բոլորը եկան ֆբ իրենց ̶ո̶տ̶ք̶ո̶վ̶ մկնիկով։ իսկ ֆբ֊ն այն կանոնները չունի որ մարդիկ հանգիստ սպեցիֆիկ կղզիներ ստեղծեն, օրինակ իրական անունով ներկայացուած լինելը պարտադրւում ա։ եւ ապա հին խմբերը գաղթեցին մեսենջեր՝ ստեղծելով այնտեղ ընկերական չաթեր։ սակայն այդպէս, նեղ ընկերական չաթերով, նաեւ առանձնացան մնացած կոմֆորտ մարդկանցից։
ու երբ մարդիկ ասում են՝ ես այլեւս անձնական բաներով չեմ կիսւում ֆբ֊ում, նաեւ նրանից ա որ ֆբ֊ն ա փոխուել՝ ոչ այնքան իրենք։
բայց ես սա ընդհանուր առմամբ դրական եմ համարում՝ սա ինտերնետի ժողովրդավարեցման գործընթացներ են։ այլ կերպ՝ եթէ զանգուածները ինտերնետի՝ այսինքն ֆբ֊ի տեղը չիմանային՝ աւելի վատ կը լինէր։
այսօր ֆբ֊ում ա որ ստեղծւում են օրինակ «մի արէք»֊ի պէս խմբեր, ուր քաղաքացիները միաւորւում են՝ աւելի լաւ քաղաքային միջավայրի ձգտելով եւ պայքարում կանոիիեր խախտող ու օրինակ զեբրաների վրայ կայանող վարորդների հետ։
սա այլեւս ինքնարտայայտման մեր հին ձեւը չի, բայց կարեւոր գործիք ա։ եւ այստեղ էլ՝ ծեծուած բան եմ ասում՝ հանրային քննարկումների, եւ հետեւաբար հանրային կարծիք ձեւաւորելու տեղ ա, քաղաքական հրապարակախօսների միջավայրն ա։
յուսանք վաղ թէ ուշ լայն զանգուածները դուրս կը գան ֆբ֊ից, կը հասկանան որ ինտերնետը ֆբ֊ով որոշուած ու սահմանափակ չի։
ի՞նչ անել աղմուկի հետ։ ինձ թւում ա՝ անաղմոոկ կղզիներ ստեղծել։ դրանք են օրինակ որոշ ռուս բլոգերների գրառումները։ աւաղ՝ անաղմուկ մեկնաբանութիւնների խնդիրն իրենց մօտ ակտուալ ա՝ իշխանական բոտերը ստեղծում են աղմուկ, որը աղտոտում ա մեկնաբանութիւններն այնչափ որ դրանք այլեւս կարդալու իմաստ չկայ՝ ֆիլտրելու չափազանց մէծ ջանք ա պահանջւում։
գուցէ նաեւ դաշնեզերքում լինի պահել անաղմուկ եւ կոմֆորտ արտայայտուելու կղզիներ՝ զի յուսով եմ, դաշնեզերքը այդ գործիքներն արդէն ունի, կամ պատրաստ/ունակ կը լինի ստեղծել։
#դաշնեզերք #ժողովրդավարեցում #համացանց #մարդիկ #շփում #աղմուկ #ինտերնետ
ես պարբերաբար մտածում էի վայնսթայնի ու պիտերսոնի զրոյցի էն հատուածի, որ մէջբերել էի մի քանի օր առաջ, ու մի բան էնքան ակնյայտ սկսեց թուալ՝
երէկ քննարկում էի այդ մասն ընկերոջս հետ, ու նա ասաց՝ յիշո՞ւմ ես, ասում են՝ եթէ ջղային ես, ու ուզում ես բան ասել, սպասիր տաս վայրկեան։
ու սա՝ հաղորդակցութեան արագութիւնը, կարող ա իսկապէս լինել այլ պատճառ, ինչու, կարծում եմ, մենք հակուած ենք թուիթերում կամ մաստոդոնում աւելի ագրեսիւ կամ աւելի խոցելի վարքագիծ դրսեւորել։
թուիթերն ու մաստոդոնը ոնց որ չաթ լինեն, ուր ամէն մէկն ունի իր էջը։ իսկ չաթը ենթադրում ա արագ պատասխաններ։
միւս կողմից, չաթում բացակայում ա միւսին տեսնելը, որին մենք սովոր ենք որպէս ինտերակտիւ հաղորդակցութեան ձեւ։ ու նոյնիսկ եթէ գիտենք մարդուն, դժուարանում ենք պատկերացնել ինչ տեսք կունենար սա ասելիս, ինչ արտայայտութիւն կայ իր աչքերում, ու գուցէ չհասկանանք ինչ ուղերձ են յղում։
այլ կերպ՝ աւելի բարդ ա տեսնել մարդուն՝ թուիթի կամ թթի հետեւում։
առաւել եւս երբ ներգրաւուած ենք արագ֊արագ պատասխանելով։
ու այս հաղորդակցութեան տեսակը, անշուշտ, աւելի ներգրաւուող ա, ու երեւի թէ դա էլ ա նպաստել դաշնեզերքի մաստոդոնի մասի աւելի բնակեցուած լինելուն։
իսկ դիասպորայում կամ սոշըլհոմում դու չես զգում որ չաթի մէջ ես, ու որպէս կանոն գիտես որ պարտաւոր չես հէնց հիմա պատասխանել, կարող ես դա անել եւ վաղը, ու երեւի ոչ մի սարսափելի բան չի կատարուի։
ահա, կարծում եմ սա այլ տարրն ա՝ պիտերսոնը խօսեց հաղորդակցութեան սահմանափակ թողունակութեան մասին, ես կասէի՝ գրառման սահմանափակ թողունակութեան, իսկ մենք մտածեցինք նաեւ գրառումների ինտերակտիւ, արագ լինելու մասին, այն պարագայում, երբ դիմացինիդ չես տեսնում։
#դաշնեզերք #դիասպորա #սոշըլհոմ #մաստոդոն #պլերոմա #ագրեսիա #խոցելիութիւն #մշակոյթ #հաղորդակցութիւն
երէկ իմանդէսն ասաց որ պիտերսոնի ու վայնսթայնի (բրետ) երկու զրոյց ա հրապարակուել, մէկը պիտերսոնի, մէկը՝ վայնսթայնի վլօգում։ ու այս մասն ինձ շատ հետաքրքեց՝
օկ, մենք չգիտենք ոնց ա կարգաւորւում մարդկային հաղորդակցութիւնը։ մենք գիտենք, որ եթէ սահմանափակում ես հաղորդակցութեան թողունակութիւնը, մարդիկ այնքան լաւ իրար չեն հասկանում։ բայց մենք չգիտենք, ինչպէս ա գործում հաղորդակցութիւնը։ սա չափազանց բարդ ա։
օկ մենք բնաւ չգիտենք ինչ ա կատարւում հաղորդակցութեան հետ լայն մասշտաբով, եթէ դու սահմանափակում ես մարդկանց 140 կամ 280 նիշի քանակով, ու թողնում իրենց միլիոնաւոր այլ մարդկանց ցանց։ մենք չգիտենք, ու գուցէ ապա մարդը սկսում ա ահաւոր հակուել իմպուլսիւ զայրոյթի։
թւում ա թէ, եթէ դու թուիթերում ես, ու եթէ դա 140 կամ 280 նիշ ա, ապա կարող ես դուրս տալ (whip off) մի բան արագ, ու ոնց որ տեքնոլոգիան անուղղակիօրէն հրամայում ա ունենալ ագրեսիայի իմպուլսներ։
յետոյ մենք չգիտենք ինչ ա նշանակում, երբ հաղորդակցւում են միայն այն մարդիկ, որ խթանուած են ունենալ ագրեսիայի իմպուլսներ, երբ դու տեսնում ես միայն այդ ձեւի հաղորդակցութիւնը, չնայած 10000 մարդ կարող ա կարդացել են թուիթդ, բայց պատասխանել են միայն 100֊ը, որ բորբոքուել են գրածիցդինչ֊որ պատճառով։
ես էլ նկատել եմ, որ մարդիկ թթում աւելի ագրեսիւ եւ իմպուլսիւ են իրենց պահում, քան սփիւռքում։ ու մտածում եմ, որ գուցէ սա տեքնոլոգիան ա մեզ դրդում աւելի ագրեսիւ լինել։
#կապ #հաղորդակցութիւն #թողունակութիւն #մարդիկ #համացանց #հոգեբանութիւն #համացանց #դաշնեզերք #դիասպորա #մաստոդոն #խթան #սահմանափակում #ագրեսիա #տեքնոլոգիա
յիշեցնեմ, կամ ասեմ նրանց ով չգիտի։
եթէ դուք ունէք spyurk.am֊ի հաշիւ՝ ապա դուք ունէք ջաբեր չաթի հաշիւ։
այստեղ կայ ահագին անտաղանդ գրուած ձեռնարկ այն մասին, ինչպէս կարգաւորել pidgin անունով կլիենտ, բայց ես էսօր խորհուրդ եմ տալիս օգտագործել blabber.im՝ եթէ ունէք անդրոիդ սարք։
եթէ չունէք spyurk.am֊ի հաշիւ՝ կարող էք փորձել գրանցուել jabber.am֊ում։ ու յետոյ աւելացնել ձեր ընկերներին՝ էսինչը @ jabber.am կամ էնինչը @ spyurk.am
դա ռեալ ու շատ լաւ այլընտրանք ա կենտրոնացուած ծառայութիւններին։
jabber.am֊ում էլ նաեւ կայ յաւելուածների ցանկ։ ես ձեր փոխարէն իմ ամէն չաթ շփումները կը տեղափոխէի ջաբեր։ բոլորին, ում հնարաւոր ա, կը համոզէի բացել ջաբեր, ու իր հետ կը շփուէի միայն ջաբերով՝ եւ ոչ մեսենջերով կամ ուոթսափով։
իհարկէ՝ աւելի բարդ ա, զի երբ ուզում ես վերայսկողութիւն, ու ապահովութիւն, պիտի ինքդ որոշումներ կատարես՝ ի՞նչ հաշիւ բացել, ո՞ր սպասարկչի վրայ, ո՞ր յաւելուածով/ծրագրով, ու պիտի ինքդ աւելացնես ընկերոջդ, զի չես ուզում յաւելուածին տալ հասցէագիրքդ։ իսկ ուոթսափը կը վերցնի հասցէագիրքդ, ու աւտոմատ կաւելացնի ընկերոջդ քո կոնտակտների մէջ։ բայց դու դա չես ուզում չէ՞, դու չես ուզում նա անի, բայց վերցնի, դու ուզում ես դու անես, բայց չտաս։
(:
#չաթ #յիշեցում #կրկին #ջաբեր #ազատութիւն #դաշնեզերք #համացանց
դաշնեզերքի մասին նաեւ ասեմ, որ այնպէս չի որ ինձ շատ լաւ ա դաշնեզերքում։
ես շատ թերութիւններ եմ տեսնում՝ եւ տեքնիկական եւ դիզայնի։
ու հասկանում եմ ինչքան չկիրառելի ա էն ազատ այլընտրանքը, որը կայ։
ու ինձ դա ճնշում ա։ ես շատ զգայուն եմ նման հարցերին։
ու աւաղ՝ եւ վատ ա գրուած, եւ վատ դիզայն ա։ յաճախ։
ու հասկանում եմ որ կարող ա ձեզնից շատերին էլ հաճելի չի։
եթէ մարդիկ կան, որ ստեղ լաւ են զգում՝ ես շատ բանից՝ չէ։
բայց ես ինձ վատ զգալով եմ դաշնեզերքում։ զի չեմ ուզում տտ գիտանտերին տալ։ ես զրկուած եմ իրական կեանքում ծանօթ մարդկանց հետ շփումից՝ ինտերնետում։ ու շատերի հետ կապը կորցրել եմ։
ինձ համար պարզապէս աւելի լաւ ա էս թերութիւնները տանելը, քան էն գործարքներն ընդունելը։ ես շատերիդ պէս այլընտրանք չունեմ դաշնեզերքի։ պարզապէս չունեմ՝ ֆբ, տելեգրամ, ուոթսափ, վայբեր, ինչ էք օգտագործում։
սա միակն ա ինչ ունեմ։ գիտակցելով ինչքան թերի ա։ ու վատ զգալով դրանից։
#դաշնեզերք
փնտրեցի the-federation.info֊ով որ դիասպորայի հանգոյցն ա դեւ ճիւղի վրայ, ու հետեւաբար կը սատարի յաւելուածների։
զի ահաւոր յուսով եմ որ յաւելուածը շատ աւելի կիրառելի կը դարձնի դիասպորան, ու շատ մարդ կը գրաւի։
տեսայ որ գերասպորան ա սատարում, մտայ իմ գերասպորայի հաշուով։ մմմ… ինսփորէյշնը նէնց չի որ շատ ինսփայրինգ ա։
#դիասպորա #յաւելաուած #էկրանահան #դաշնեզերք
ու երէկ մտածեցի գրել շշուկի յաւելուածով, բայց զգացի, որ ինձ հետ ա պահում ինքնութեան՝ հեռախօսի ու կարգչի, տարբեր լինելը։
եթէ գրեմ կարգչից, ապա նոյն հաշուով չեմ կարողանայ հեռախօսից ռիըլ թայմ անկապ բաներ գրել, կամ նկարներ վերբեռնել։ եթէ գրեմ հեռախօսից՝ պիտի միշտ գրեմ հեռախօսից, ու երկար տեքստեր հպէկրանով հաւաքելը բարդ ա։
լուծում կարող ա լինել բլութութ ստեղնաշարը, բայց իմ դէպքում՝ սէյլֆիշի տակ անդրոիդ յաւելուածում հարդուեր ստեղնաշարը չի կարողանում ոչ անգլերէն շարուածք օգտագործել։ սէյլֆիշ նէյթիւ յաւելուածում՝ կարող ա։ օկ, ապա ունեմ լինըէյջ անդրոիդով սարք, բայց դրանով էլ չեմ ունենայ իմ սէյլֆիշի միջի լուսանկարչական lut֊երը, ու դրանից անիմաստ ա նկարներ փոստել (արդէն ոչ վերբեռնել երեւի)։
եւ այդպէս։
ու զգացի որ դեռ դաշնեզերքն ա մնում, ծմակուտ կարողանում եմ կպնել եւ կարգչից եւ սէյլֆիշի դիտարկիչից։
#տեք #դաշնեզերք #շշուկ #համացանց #կապ
հասկանում եմ որ սոշըլհոմը շատ կիրառելի ու յարմարաւէտ չի։ իսկապէս։ նաեւ շատ բարդ ա իրենով կեանքը։
բայց ահա այսպէս չանելու համար եմ ես այն օգտագործում։
#դաշնեզերք
էսօր զգացի սոշըլհոմի ամենամեծ բացերից մէկը՝ դիցուք ես հաւանել եմ նկարներ, կամ տեքստ՝ որեւէ գրառում։
եթէ ես տարածեմ այն, կամ մեկնաբանեմ՝ ապա ես «բաժանորդագրուած» կը լինեմ այդ գրառման ծանուցումներին։ սովորաբար այդ «բաժանորդագրութիւնը» նաեւ լայքով/ֆաւով ա լինում, բայց սոշըլհոմում լայք չկայ։
ապա՝ հաւանել եմ՝ անցել եմ՝ թէ չմեկնաբանեցի ու չտարածեցի՝ չեմ իմանայ, որ կարող ա յետոյ մարդիկ կը մեկնաբանեն, քննարկում կը լինի այդ գրառման տակ։
ինչպէս այսօր նկատեցի՝ մաստոդոնից։
իսկ եթէ մեկնաբանեցիր, բայց չես ուզում ստանալ այդ գրառման վերաբերող ծանուցումներ՝ պէտք ա ապաբաժանորդագրուելու ձեւ ունենաս՝ դա զանգակն ա դիասպորայում։
դա էլ, բնականաբար՝ բացակայում ա։
խօսեցի ջէյսընի հետ՝ ասաց՝ իշիւ բաց ա այդ մասին, դա մոտիւացուած ա ուղղել, աւելացնել։
որ լինի եւ հետեւել գրառմանը, եւ ապահետեւել։
#մաստոդոն #սոշըլհոմ #դիասպորա #դաշնեզերք
unix֊ում կայ եւ stdout, եւ stderr։
դիասպորայի կամ աքթիւիթիփաբ հաղորդակարգերում կարելի էր նախատեսել stderr֊ի պէս առանձին հոսք, ուր կարելի էր գրել թեստային հաղորդագրութիւններ, կամ յայտարարութիւններ, որ հոսքիդ չեն վերաբերում։
#իւնիքս #դաշնեզերք
մաստոդոնում երբեմն շղթան կարդալով՝ ամէնը չես տեսնում, զի ճիւղաւորւում ա, ու գուցէ այլ ճիւղի վրայ ես։
սոշըլհոմը որ ամէնը ցոյց ա տալիս՝ էդ խնդիրը չի լինում։
բայց սոշըլհոմում չի լինում մեկնաբանութիւնը տարածել։ ու շատ այլ բան ա անյարմար։
#մաստոդոն #սոշըլհոմ #դաշնեզերք
#փաստօրէն, եթէ socialhome֊ից ա թուով պիտակը տարածւում mastodon, ապա աշխատում ա որպէս պիտակ։
mastodon֊ը թոյլ չի տալիս թուով պիտակ երբ իրենից են փոստում, բայց ոչ երբ իրեն ա հասնում։ (:
#մաստոդոն #պիտակ #սոշըլհոմ #թիւ #դաշնեզերք
փախած ա մշակոյթը, որոշ հանգոյցներից գալիս ասում են՝ «շնորհակ որ տարածեցիր», իսկ որոշ հանգոյցներում խօսում են թէ՝ «քիչ հետեւող ունի, ոչի՞նչ որ տարածեմ աւելի լայն լսարանի համար»։
#կուլտուրա #մշակոյթ #դաշնեզերք
դիասպորան դաշնեզերքի մաս ա չէ՞, չէ՞ չէ՞։
թթից մի քանի հոգու հետեւեցի երէկ՝ էլի բողոք եկաւ՝ ասում են՝ էս ո՞վ ա, մեզ հետեւել ա։ պատժէք դրան։
ու պատժելու միջոցներ ա տալիս մաստոդոնը, ընդհում մինչեւ հաշուի հեռացում։
չեմ հասկանում ես ցանցի տրամաբանութիւն, ուր չես կարողանում մարդկանց գնալ հետեւել։
ու ես տէնց վատ եմ ինձ զգում, ուզում եմ ասել՝ ոչ մի վատ բան, ընդամէնը հետեւել եմ, չէք ուզում՝ մի ընդունէք, բայց հետաքրքիր էր։ իսկ ո՞ւմ ասես՝ չգիտես։ :/
#մաստոդոն #դաշնեզերք
մարդիկ, սպանիչ նորութիւն, մենք ունենք https://օրագիր.հայ/ — @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/antranigv}֊ն ա պահում՝ բլոգ համակարգ ա, ուր կարող էք գրել, ու ձեզ կը լինի հետեւել դաշնեզերքից։
յէ՛յ։ երազա՛նք ա։
#դաշնեզերք #բլոգ #ցօգ #համացանց #ապակենտրոնացում
հաւէս ա, ես ծմակուտում նշաձեւով յղւում եմ, յետոյ մաստոդոնը կարողանում ա դա ճիշտ նիւթաւորել, ցոյց տալ։
նկարները, սակայն, տակից ա ցոյց տալիս, ոչ թէ հէնց էն տեղում ուր տեղակայել եմ։ մաստոդոնը աւելի քիչ բլոգային ա այդ առումով։
իսկ ջնջուած տեքստ երեւի ցոյց չի տալիս։ փորձեմ։
#մաստոդոն #դիասպորա #սոշըլհոմ #դաշնեզերք
ընկերոջս պլերոմայի մասին էի պատմում, մտածում ա տեղակայել։ ասաց, որ տեղի համար ա մտահոգւում, պատմեցի որ նկարների քեշերն ա պէտք մաքրել, իսկ տուեալների բազայի չափսն իրականում մեծ չի։
ու կրկին նայեցի՝ ինը տարեկան դիասպորայի հանգոյցի տուեալների բազայի դամփը tar.bz2 ֆորմատով՝ 1.5գբ ա։ իսկ երկու տարեկան մաստոդոնի՝ 1.2գբ ա։ երեւում ա, ինչքան աւելի շատ կեանք կայ դաշնեզերքում, քան դիասպորայի աշխարհում։
#դիասպորա #մաստոդոն #դաշնեզերք #աշխուժութիւն #անցուդարձ #համացանց
ահա, պիտի գրեմ միջավայրի մասին։ ու չեմ կարծում, որ ինչ֊որ խորը չվեհ բան կայ դրա մէջ։
փաստօրէն, socialhome֊ն ունի բագ՝ չի կարողանում փնտրել իւնիկոդ դոմեններով իւզերների։ հետեւաբար՝ թթի մարդկանց փնտրել չեմ կարողանում։ սակայն, եթէ դուք հետեւէք այս հաշուին, ապա ձեր էջը կը ստեղծուի, ու ես կը տեսնեմ՝ այս մարդը հետեւել է։ իսկ ձեր էջից կարող եմ հետեւել ձեզ։
այդ մասին խօսեցի հիմնադրի հետ, խնդրեց gitlab issue բացել։
ու հետաքրքիր ա՝ չաթում կայ բոտ, որ պատմում ա gitlab֊ում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին, բայց նաեւ կայ բոտ, որ հասկանում ա նման արտայայտութիւններ՝
ես այդպէս նախկինում էլ եմ ինձ ուղղել, ու մտածում էի՝ գուցէ շատ թիթիզ ա, մարդկանց մի մասը չի հասկանայ, միւս մասի մօտ ընդունուած ա ինքդ քեզ ուղղելու համար՝ աստղանիշ օգտագործել։ բայց ահա, փաստօրէն՝ բոտը լեգիտիմացրել ա իմ վարքագիծը, եթէ բոտը հասկանում ա՝ ապա թիթիզ չի, ապա լեգիտ ա, ապա օրինակարգ ա։
բոտն այս դէպքում շփման կուլտուրայի, էթիկետի reference implementation ա։ (:
#էկրանահան #չաթ #կուլտուրա #մշակոյթ #լեգիտիմութիւն #ծրագրակազմ #դաշնեզերք #իւնիկոդ #բոտ #շփում #էթիկետ
ես այստեղ ե՛ւ ջրիկանալու եմ, ե՛ւ փիլիսոփայելու, եւ կիսուելու եմ տարբեր պատմութիւններով։
ինձ չի ոգեշնչում շրջակայ միջավայրից, դրա ենթատեքստից կտրուած լինելու միտքը։
եւ ուզում եմ որ այս հոսքը կապուած լինի դաշնեզերքի, եւ հետեւաբար՝ դրա ընթացիկ ենթատեքստի, վիճակի հետ։
վերջինին անծանօթ ընթերցողի համար, միշտ չի որ ամէնը պարզ կը լինի՝ բայց տարօրինակ կը լինէր ակնկալել հակառակը։ օրինակ, պատճառ կայ, որ գրքերում լինում են ենթատեքստ բացատրող ծանօթագրութիւններ։
եւ առհասարակ, արդե՞օք կայ առանձին եւ մենակ եսը, թէ՞ այն կայ՝ այս եւ այն մարդու հետ, այս եւ այն համայնքի հետ։ բոլորովին նկատի չունեմ որ եսը ստեղծւում կամ սահմանւում ա միջավայրով, ես կասէի՝ բացայայտւում ա միջավայրի մէջ, եւ բացայայտւում ա տարբեր ձեւերով։
այնպէս որ՝ կապի մէջ։
յ․ գ․
այս հաշուով լայքել չեմ կարող՝ ծրագրակազմը՝ սոշըլհոմը՝ թոյլ չի տալիս։ փորձեմ հարմարուել առանց դրա։ դուք էլ իմացէք՝ չկամեցողութիւնից չի, ոչ էլ նախանձից ա։ ընդամէնը՝ չեմ կարող։ ըստ որում, իմ հասկանալով ծրագրակազմի հեղինակը միտումնաւոր լայքեր չի աւելացրել, եւ տրամադրուած ա չաւելացնել։
#դաշնեզերք #անկապ #ես #ենթատեքստ #կապ
դաշնեզերքի պատմութիւն, ռուսերէն՝
https://open.tube/videos/watch/db9cc76d-093c-4347-a49a-9af4246a1d92
ընդհանուր հետաքրքիր ա շատ, ապրեն։ դիասպորայի մասին էլ են խօսում, ջաբերի մասին էլ։
մի քիչ, ինձ թւում ա, չափից շատ են ոգեւորուած մաստոդոնից՝ բայց դա դաշնեզերքի միակ յաջողութիւնն ա, ուր մի քանի միլիոն մարդ կայ։
այլապէս՝ շարժումն իսկապէս բաւական մարգինալ ա։ ուփս, այդ բառն օգտագործեցի։
նաեւ համամիտ չեմ որ ջաբերն ա հազիւ շնչում։ ես մասնակցում եմ այս կամ այլ կերպ xmpp֊ին նուիրուած չաթերում՝ xsf discussion, conversations, prosody im chatroom, dino public chat, xmpp service operators — ու այնքան ակտիւ են քննարկումները, որ հնարաւոր չի հասցնել ամէնը կարդալ։
#դաշնեզերք #սփիւռք #դիասպորա #ազատութիւն #համացանց #պատմութիւն #ռուսերէն
ես միշտ ասում էի, որ ինտերնետն ինքն իրենով արդէն սոցիալական ցանց ա։ շատ լիբերալ եւ բազմազան՝ մարդիկ իրենց կայքերն են անում, իրար յղում։ այսպէս կոչուած վեբ 2.0֊ն որոշակի ստանդարտներ բերեց, որից ամենակարեւորը՝ rss֊ն էր ու դիզայնի եւ բովանդակութեան բաժանումը։ դա էր բլոգերի ծաղկման շրջանը։ իհարկէ՝ մարդկանց մեծ մասը սկսում էր սերուիս տրամադրողների ծառայութիւններից օգտուել՝ բլոգսփոթի, ուորդփրեսի՝ եւ դրանց տրամադրած շաբլոններն իրենց հերիքում էին։
սա մի կողմից ժողովրդականացում էր, միւս կողմից՝ շաբլոնացում, ինչպէս, երեւի յաճախ լինում ա։
այդ ալիքը հեծեցին ֆէյսբուքն ու իր նմանները՝ փորձելով սովորական մարդու կարիքները, որ յայտնուել ա ինտերնետում, ու լաւ չի հասկանում ինչ անել, նաեւ փորփրող ու խորացող չի՝ իր կարիքները փակել։ ի՞նչ ա քեզ պէտք՝ փէ՞յջ, թարմացումնե՞ր, մեկնաբանութիւննե՞ր, նկարներ լցնելու տե՞ղ, չեքինուելո՞ւ, չա՞թ՝ ահա։
ու այսպէս կոչուած սոց․ ցանցն ընդամէնը ստանդատի բերած ծառայութիւններ ա մատուցում սովորական մարդուն։
ընթացքում իհարկէ պարզուեց որ էդ «սոց․ ցանցի» թշնամիներից ա rss֊ը եւ ապակենտրոնացումը՝ զի նա փորձում ա իրենով փոխարինել ինտերնետը։
այդ մասին ա նաեւ խօսում երբ կապ տրամադրողը տրաֆիկ չի հաշւում ֆէյսբուքի ուղղութեամբ։ այն մասին ա, որ իրենք դիտարկում են ինտերնետը որպէս ֆբ֊ին հասնելու միջոց լոկ։
ու ես կասէի՝ rss֊ն ու բլոգերը մեզ հերիք են, բայց ինքս ինձ ունեմ երկու փաստարկ, որ չեն՝
ա — լինէր ֆբ֊ն թէ չլինէր, ինձ թւում ա, ամէն դէպքում մարդիկ կը գային ապակենտրոն հաղորդակցման հաղորդակարգերին՝ activitypub֊ի կամ diaspora֊ի նման։ որովհետեւ մեր ինտերնետում գործառոյթները չեն սահմանափակւում rss֊ով ու openid֊ով (որ ներկայանաս մեկնաբանելիս) ու շատ աւելի բան ենք ուզում արդէն։
ըստ որում այդ հաղորդակարգերը շատ լիբերալ են զի սահմանում են հաղորդակցութեան ձեւեր, բայց չեն պարտադրում որ լինես մաստոդոնում կամ դիասպորայում՝ կան բլոգ էնջիններ, որ activity pub֊ով են աշխատում, կամ ամէն մարդ կարող ա իր համար ծառայութիւն գրել, եւ ինտեգրել ֆեդերացիայի մէջ։ ես վեբից շատ հեռու մարդ եմ, բայց ես էլ եմ ուզում ինչ֊որ մի բան անել, որը դիասպորայի կամ activity pub֊ի հաղորդակարգերով աշխատի։
բ — բլոգը որպէս rss & openid, բայց առանց էսօրուայ ֆեդերացիայի արդէն երեւի հերիք չի նաեւ էն պատճառով, որ մեկուսացնելու ա։ էն նոյն ալիքի մասին եմ, որ մարդկանց բերեց ֆբ, էդ մարդիկ շանսեր ունեն գալու դիասպորա, մաստոդոն, կամ նման տեղեր։ մի օր իրենցից շատերը կը հասնեն ֆեդերացիա։ այսօր @gagik֊ը գրում էր ոչ տեխնիկապէս առաջադէմ մարդկանց մասին։ այ էդ մարդկանց մենք չենք ուզում շփումից հանել, իրենք մեզ հետաքրքիր են, մենք չենք ուզում միայն տեքնո մարդկանցով շփուել։
ու ֆեդերացիան մեզ համար կարեւոր ա, զի եթէ դու ունես բլոգ, որը առանձին ա, շաբլոնով չի, քո գրածն ա, բայց ֆեդերացիայի մաս ա՝ էն ոչ տեքնիկական ու ոչ խորացած մարդիկ որ հասնեն մաստոդոն՝ քեզ հետ կը կարողանան ֆուլ սքէյլ, ամէն էսօր առկայ հնարաւորութիւնն օգտագործելով հաղորդակցուել։
բայց եւ պէտք ա ասել, որ էսօր ինձ յաճախ թւում ա, որ սովորական մարդու աւելի հեշտ ա փորձել համոզել բլոգ բացել ուորդփրեսում ու վարել, քան գալ դիասպորա կամ մաստոդոն։
այդ առումով, activity pub ինտեգրուած բլոգ էնջինները՝ շատ աւելի կարեւոր են դառնում, նաեւ տարբեր բլոգեր եւ տարբեր ծրագրակազմը մեզ հանում ա էս շաբլոնացած վիճակից, որի մէջ մեզ դրել են ֆբ֊ի պէսները՝ վերեւի ետնանկարով, եւ այլն, զի ամէն մէկի կայքը կարող ա ուրոյն լինել, ու միեւնոյն ժամանակ՝ ֆեդերացիայի մաս։
#համացանց #ֆեդերացիա #դաշնեզերք #դաշնութիւն #ազատութիւն
https://թութ.հայ/@norayr/104893447510484398