ֆորումներն ու այառսին ոչ մի տեղ չէին անհետացել։
այլ խօսքերով, հ̶ա̶պ̶կ̶ը̶ այառսին չի դուրս եկել քեզնից, այլ դու՝ այառսիից։
ահ, մաստոդոնն իրենց համար կարօտելի իննսունակեններն են, լա եկէ՛ք ծմակո՛ւտ, տեսնենք քանի՞ րոպէ կը դիմանաք ոչ այնքան ժամանակակից միջավայրին։
#էկրանահան #դաշնեզերք #համացանց #մաստոդոն #յիշողութիւն #կարօտ
շաբլոն եմ նկատել, որ ես եթէ «կարօտում» եմ, դա մասնաւորապէս այն մասին ա, երբ ես գիտեմ, որ այս բանը իրան ցոյց կը տայի, նա կը գնահատէր, կամ կուրախանար, կամ կապշէր։
ըստ երեւոյթին մեզ պէտք են մարդիկ, ով հասկանում են, ընկալում են էն, ինչ կարող ենք տալ։ նոյնիսկ ում կողմից պահանջ կայ դրա։
ու չեն ուզում, պահանջում այն, ինչ չենք կարող։ #կարօտ
իսկ երբ պահանջ չկայ, չես ուզում այն բաւարարես։ չես ուզում ասես՝ տես էս ինչ սարք ա, թեքնոլոգիա ա, մեթոդ ա, վայր ա, նկար ա, զի դէ ինչի՞ անկապ նեղես մարդուն։ ու տէնց։
#կարօտ
գերմաներէնում կայ Heimweh — հայրենաբաղձութիւն (heim֊ը տուն է նշանակում), ու կայ Fernweh — հեռաբաղձութիւն, հեռուների կարօտ։
#կարօտ #հայրենաբաղձութիւն #բաղձութիւն #հեռաբաղձութիւն #գերմաներէն #բառեր #լեզու
արդեն կարօտում եմ ֆոտո անելը։ մի բան մտածեմ նկարեմ։ թէ չէ ամբողջ օր արդեն ֆոտո չեմ արել։ անսովոր է։ ։Ճ
#ֆոտո #կարօտ
յատուկ նրանց համար, ով կարօտ է սովետին՝
http://norayr.arnet.am/videos/2014-06-18/watch.html
(սա իւթիւբից ջնջել են, չգիտեմ ինչու, բայց իմ մօտ քաշածը մնացել էր, այսօր պատահաբար գտայ, իմ մօտ լցրեցի որ կիսուեմ ձեզ հետ)
#սովետ #խսհմ #կարօտ #տեսանիւթ #պատմութիւն #երաժշտութիւն #ազատութիւն
#cccp #ссср #история #музыка #свобода