ֆորումներն ու այառսին ոչ մի տեղ չէին անհետացել։
այլ խօսքերով, հ̶ա̶պ̶կ̶ը̶ այառսին չի դուրս եկել քեզնից, այլ դու՝ այառսիից։
ահ, մաստոդոնն իրենց համար կարօտելի իննսունակեններն են, լա եկէ՛ք ծմակո՛ւտ, տեսնենք քանի՞ րոպէ կը դիմանաք ոչ այնքան ժամանակակից միջավայրին։
#էկրանահան #դաշնեզերք #համացանց #մաստոդոն #յիշողութիւն #կարօտ
երբ լսում եմ չիպերի պակասի մասին, մտածում եմ տարբեր բաներից։
յիշում եմ ինչպէս էին իննսունականներին «կտրում» հին սովետական համակարգիչները, մասնաւորապէս տեղական նախագծման/արտադրութեան համակարգիչները, որ թանկարժէք մետաղներ հանեն։
ինձ համար դա բարբարոսութիւն յիշեցնող բան ա՝ նախագծուած սարք քանդելը։ դրա վրայ ջանք ա դրուել, ու այն կարող ա աշխատել եւ կիրառուել։ ակնյայտ ա, որ նաեւ կորցրել ենք դրանք որպէս նմուշներ, որ էստեղ արտադրուել են այսպիսի մեքենաներ։ այդ նմուշները կարող էին այսօր լինել թանգարաններում, հիւրանոցներում, կաֆէներում, ակումբներում։ ամէն նման տեղը կուզէր ունենալ իր «նայիրի֊2»֊ը։ ու կարող էր, զի բաւական արտադրուած էր։ բայց մնացել չեն էդ մեքենաները։ չկան։
բայց բացի նմուշ ծառայելուց, մեքենան կարող ա կիրառուել։ վերօգտագործուել, ինչպէս էսօր՝ շէնքերը։ որոշ մեքենաների էներգախնայող լինելու հետ հարցեր կան՝ նոյն նայիրիների։ կամ ինթելների։ բայց եկէք յիշենք որ մենք ժամանակակից մեքենաների վրայ օգտագործում ենք փայթըն եւ պերլ որ չեմպիոն են ըստ էլեկտրաէներգիայի ծախսի՝ երեսպաշտ ա դրանք օգտագործել, եւ խօսել հին մեքենաների մասին։
բայց որոշ մեքենաների դէպքում այդ հարցը չկայ բնաւ։ հին տան համակարգիչները, կամ միկրօկարգիչները, դրանք շատ խնայող էին։ իննսունականներին ես օգտագործում էի «սպեկտրում» համատեղելի կարգիչս միացնելով սովորական 5V֊անոց մարտկոցին։ պլիւս փոքրիկ սեւ֊սպիտակ հեռուստացոյց, որը սնւում էր մեքենայի մարտկոցից։
ամէն նինթենդօն, աթարին, ահաւոր քիչ էներգիա են ծախսում, ու ահագին կիրառելի կարող են լինել։
միկրօկոնտրոլերներն էլ են շատ քիչ էներգիա պահանջում։ փորձէք հաշուել, փոքր արեւային պանելով կարո՞ղ էք սնել raspberry pi֊ը՝ չէ, իսկ arduino֊՞ն՝ այո, հանգիստ։
արդե՞օք դա տնտեսութեան համար ա լաւ՝ դէ, ստեղծում ա մի ամբողջ բիզնէսների ոլորտ՝ սարքեր որ կարդիականացնեն հին կարգիչը, մարդիկ որ կը մաքրեն, կը նորոգեն հին կարգիչը, ժամանակակից ծրագրակազմ, որ կաշխատի հին կարգիչների վրայ։
հին կարգիչը կարող ա կարդալ մէյլ։ ես կպնում էի atari st֊ով ֆրինեթի, եւ կարդում մէյլերս։ էն ժամանակ տերմինալ էմուլեատորով, ու pine֊ով, բայց ոչինչ չի խանգարում imap կլիենտ գրել։ էսօր atari st֊ի համար կան ժամանակակից ethernet քարտեր։ ես ուզում եմ atari֊ս սկսել օգտագործել որպէս տերմինալ, եւ որպէս երաժշտական աշխատանքային կարգիչ։ իհարկէ, հաւէսի համար։ բայց քանդել կտրելը աշխատող (կամ ոչ էնքան) սարքը՝ ահաւոր ա։ այն կարելի ա օգտագործել։
էսօր շէնքերի վերօգտագործումը մէյնսթրիմ ա, դա համարւում ա եւ կենսակայուն մօտեցում, եւ իսկապէս բաւական շատ շէնքեր արդէն կան աշխարհում, եւ նոր շէնքեր կառուցելու պահանջ էդքան չկայ, բայց կայ լաւ վերօգտագործողների պահանջ։ սա հայաստանին, ոնց հասկանում եմ, չի վերաբեում, որովհետեւ մեր հին շէնքերը սէյսմակայունութեան հետ խնդիր ունեն, ու պէտք ա ամրացուեն։ բայց դա էլ ա վերօգտագործում։ իսկ բնակելի ֆոնդի զգալի մասը ահաւոր անորակ ա, եւ նախատեսուած չէր էսքան տարի օգտագործելու համար։
ես գիտեմ ինչ հարցեր կարող են ինձ տալ՝ օրինակ, որ հին cpu֊ն չունի կարեւոր ֆիչըրներ՝ երկաթը չի սատարում առանձին հասցէատիրոյթներին, մի քանի պրոցես աշխատեցնելուն։
այո։ բայց դա էլ պարտադիր չի։ կարելի ա օգտագործել մի ծրագիր։ յետոյ անջատել, միացնել այլը։ ոչ մի սարսափելի բան չկայ դրա մէջ։
ու աւարտեմ ապշելու բանով։ էն օրը ընկերոջս տանն էի, նա փլէյսթէյշն ունէր։ ասի ցոյց տուր էդ ինչ ա, ի՞նչ ծրագրեր կան, բացի խաղերից։ ի՞նչ խաղեր կան։ ասի՝ լաւ, արի պակման դիր՝ սիրածս խաղն ա, խաղամ էդ ջոյթսիկով։ պարզուեց՝ պակմանը փողով ա, չհասցրի ասեմ չառնի, բայց դա քիչ ա, երկար քաշում էր 800մբ ծաւալով ծրագիր։
պակմանը, գրողը տանի, աշխատում էր 16կբ յիշողութիւն ունեղող կարգիչների վրայ։ ինչի՞ 800մբ։ ո՞նց։ արդե՞օք դա ա նորմա։
ու չիպերի պակասութիւնը կարող ա վերադարձնել լաւ ծրագիր գրելու կուլտուրան, եւ օլդսքուլ ծրագրաւորողները, որ կարողանում են քամել կարգչի ռեսուրսները կարող են կրկին գնահատուած իրենց զգալ։
#անկապ #տեք #համակարգչութիւն #համակարգիչ #կարգիչ #պատմութիւն #միկրօկարգիչ #վերօգտագործում #կուլտուրա #յիշողութիւն #ծրագրակազմ #կենսակայունութիւն #էներգիա
ընկերոջս չգիտէի էլ, խորհուրդ տա՞մ «i’m thinking of ending things»֊ը դիտել, թէ՞ չէ։ ասաց՝ ծանր ֆիլմերի հետ խնդիր չունի։ բայց մէկ ա՝ վստահ չէի։
ու բարդ ա ասել ինչ֊որ բան ֆիլմի մասին, որ հաստատ սփոյլ չլինի։ եւ թիզ էլ չլինի, զի էն դէպքը չի որ ուզում ես համոզել՝ դիտի։
առաւել եւս որ ինքս էլ այն լրիւ չեմ մարսել։
ասացի՝ հեղինակային ֆիլմ ա։ նա ռուսական եզրերի հետ լաւ ծանօթ չէր, ասացի՝ դէ, էժան տագնապների ֆիլմ չի, արուեստոտ ա, հեղինակի մասին ա։ յիշեցի՝ արտ֊հաուս — ասացի։
յետոյ պատմեցի որ վերջերս քաղաքում բիլբորդի վրայ կոմիքսի գովազդ եմ տեսել։ հայերէն էր, ոնց որ վիշապի մասին կար անուան մէջ, ու մտածեցի՝ որ կամ թարգմանութիւն ա, կամ՝ հեղինակային չի։
այսինքն՝ բան էր, գրել են որ վաճառուի։ իհարկէ՝ հեղինակ պիտի ունենայ։
բայց հեղինակային չի։
վերադարձանք ֆիլմի, ասացի՝ երբ ուզում ես մեկուսացում ցոյց տալ, պիտի գնաք ծնողների տուն, որը քաղաքում չի, կատարեալ դէպքում՝ գիւղում էլ չի, գիտես ամերիկացիները ոնց են ապրում, լիւկի պէս, որ հինգ ակր հող ա առել, ու այդ ամբողջ տարածքում լոկ իր տունն ա, ուրիշ մարդ չկայ։
ասացի՝ պատահական չի, որ չեն գնացել (օկ, «ռոադ մուվի» ա) այլ քաղաք՝ ծնողներին տեսնելու, որ ապրում են բազմաբնակարանային շէնքում։
քաղաքում մարդ երբեք այնքան մենակ չի կարող լինել, ինչպէս գիւղում։ նա կը տեսնի այլ մարդ, այլ մարդը կը տեսնի նրան՝ փողոցում, հանրային վայրում, սրճարանում։ ու դա հաղորդակցութիւն ա, իրար տեսնելը, իսկ հաղորդակցութիւնն արդէն բացարձակ մենակութեան մասին չի, յուսադրող ա։
ասացի՝ որոշ չափով նոյնականանում եմ տղայի հետ։
յետոյ խօսում էինք անկապ բաներից, ու բնականաբար՝ այլ մարդկանց մասին (կարելի ա անուանել՝ բամբասանք, բայց ապա մարդիկ բամբասող կենդանիներ են), ասացի՝ ես այդ աղջկայ երկրպագուն չեմ, նա էլ, ինձ համար անսպասելիօրէն, ասաց որ նա էլ չի, ու որ վերջերս էլ առցանց երէսել ա, ինչքան շատ ա նա ազդուած մէյնսթրիմ ձախական մեդիայից, նոյն շաբլոններով ա խօսում։
յիշեցի ֆիլմի մասին, ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
էլի խօսում էինք ասաց՝ «մենք այդ աղջկայ հետ գնացինք…» (արդէն այլ աղջիկ էր, եթէ ձեզ հետաքրքիր ա), ու ուղղուեց՝ «լսիր, ոնց որ նա չէր, բայց ո՞ւմ հետ էի»։ ու սկսեց մտածել՝ ո՞ւմ հետ էր։
ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
ու տէնց։
#կինօ #ֆիլմ #արուեստ #հեղինակային #քաղաք #մեկուսացում #գիւղ #ամերիկա #լիւկ_սմիթ #շէնք #ֆերմա #անասնաֆերմա #ճանապարհ #բամբասանք #զրոյց #մարդիկ #մենակութիւն #յիշողութիւն #կապ #հաղորդակցութիւն
#յիշողութիւն #տտ #համակարգիչ #լուսին #տեքնոլոգիա #ապպոլո #լար
@{ անդորր ; andorr@spyurk.am} 3/5/2020, 2:03:54 PM
the fixed memory is unique to the space age
https://en.m.wikipedia.org/wiki/Core_rope_memory
https://www.youtube.com/watch?v=ndvmFlg1WmE #computer #apollo #wires #production #ropememory
որպէսզի պատկերացում կազմէք qcow2 կոմպրեսիայից, ասեմ որ՝
debian-10-openstack-amd64.qcow2 պատկերը զբաղեցնում ա 644մբ դիսկիս վրայ։ նոյնը՝ մաունթ արած մի տեղ, ու դրանից հանած tar.bz2 պատկեր՝ 180մբ։
իսկ մաունթ արածը, կամ այդ tar.bz2֊ից բացածը՝ 945մբ։
#օհ #կոմպրեսիա #դեբիան #պատկեր #իւնիքս #լինուքս #չափս #տեղ #յիշողութիւն
ֆֆ֊ի suspend tab յաւելումը (պիրո֊ինը), ահաւոր լաւ խնայում է յիշողութիւն։ ահաւոր լաւ։ #ֆֆ #յիշողութիւն #ֆայրֆոքս #յաւելում
այս խօսքը ես եմ խնդրել որ Լեո֊ն անի, հենց այս թեմայով՝
ձեռքի հետ էլ ստուգեցի, ինչպէս է հասարակ պասկալական TList֊ը ռեալոքեյթ անում յիշողութիւնը (պասկալի լիստը բնաւ լինկեդ լիստ չի), ու հետաքրքիր էր նկատել որ fpc֊ն մեծացնում է երկու անգամ չափսը, իսկ դելֆի բեռլինը՝ քառորդ չափսով՝
ֆպց՝
իսկ դելֆի֊ում՝
ու տենց։
ռուս զինվորները գնդակահարել են գյուղից հեռացող վերջին մարդկանց՝ Վիլիսի մեջ: Երեխան էլ դուրս է ընկել Վիլիսից, մյուսների հետ, բայց ողջ է մնացել եւ հասկացել է, որ պետք է ձայն չհանել: Նա մեքենայի տակ պառկած անձայն մնալով լսել է նաեւ, թե ինչպես ռուս զինվորները գնդակահարելով մարդկանց, հետո բարձրացել են կեռասի ծառերն ու կեռաս համտեսելով ասել՝ «կակայա վկուսնայա չերեշնյա»:
http://www.lragir.am/index/arm/0/country/53367/100473
#արցախ #լեռնային֊ղարաբաղ #հայաստան #ադրբեջան #շահումեանի֊շրջան #պատմութիւն #պատերազմ #խաղաղութիւն #յիշողութիւն #ռուսաստան #քաղաքականութիւն #գետաշէն #կեռաս #գիւղ #սպանութիւն #սովետ #խսհմ #ազատութիւն #######################
փաստորեն, ժամանակակից օպերացիոն համակարգերում հստակ հիշողության օգտագործումը ըստ(պեր) պրոցեսի իմանալն անհնար է։
Նախ, ո՞րն է պրոցեսի օգտագործած հիշողությունը։ Հաշվե՞լ թե չհաշվել բեռնված գրադարանները։ Իսկ նրանց բեռնվածները՞։
Հաշվե՞լ թե չհաշվել քեշը։
Իսկ այն հիշողությունը որ պրոցեսը արդեն ազատել է, բայց ՕՀ-ը նա ֆսյակի պահում է, ու իրականում չի ազատել՞։
Երբ կիրառում ենք ps, top, ու նման գործիքներ, ստանում ենք պրոցեսի կողմից ալոքած հիշողության էջերի թիվը։
Ու դա չի արտացոլում ծրագրի օգտագործված հիշողության իրական չափը։
Ավելի, կարող է մոլորեցնել, երբ էջերը շեյրդ են, ասենք մի քանի թրեդի մեջ, կամ դինամիկ գրադարանների դեպքում։
Ու զարմանալի չէ որ տարբեր գործիքներ տարբեր ձեւ են հաշվում օգտագործված հիշողությունը։
Ասենք, gtop-ի, գրաֆիկական top-ի ցուցմունքները տարբերվում են կոնսոլ top-ի ցուցմունքներից։
Համեմատաբար «ճշգրիտ» տեղեկատվություն ստանում ենք պրոցից՝
$ cat /proc/9223/status
Name: chrome
State: S (sleeping)
Tgid: 9223
Pid: 9223
PPid: 4090
TracerPid: 0
Uid: 1000 1000 1000 1000
Gid: 1068 1068 1068 1068
FDSize: 64
Groups: 10 18 27 250 1062 1068
VmPeak: 1042632 kB
VmSize: 1039616 kB
VmLck: 0 kB
VmHWM: 47524 kB
VmRSS: 35276 kB
VmData: 650796 kB
VmStk: 136 kB
VmExe: 40784 kB
VmLib: 52148 kB
VmPTE: 580 kB
VmSwap: 11292 kB
Threads: 3
SigQ: 1/30572
SigPnd: 0000000000000000
ShdPnd: 0000000000000000
SigBlk: 0000000000000000
SigIgn: 0000000004001002
SigCgt: 0000000180010000
CapInh: 0000000000000000
CapPrm: 0000000000000000
CapEff: 0000000000000000
CapBnd: ffffffffffffffff
Cpus_allowed: ff
Cpus_allowed_list: 0-7
Mems_allowed: 00000000,00000001
Mems_allowed_list: 0
voluntary_ctxt_switches: 4755
nonvoluntary_ctxt_switches: 761
Ու ասենք top-ը ցույց է տալիս հենց VmSize դաշտի տվյալները։
Ավելի լավ պատկերացում ստանալու համար օգտագործված հիշողության մասին նպատակահարմար է օգտագործել պրոֆայլեր։ Ասենք, վալգրինդ, որը բացի դրանից լիքերը ցույց կտա։
ու տենց
ճիշտ է շատ հին ՖՖ է, ու չգիտեմ ինչ էջ են բացել, բայց եւ ընդամենը մի երկու ժամ է մեքենան աշխատել։
ու տենց