որպէսզի պատկերացում կազմէք qcow2 կոմպրեսիայից, ասեմ որ՝
debian-10-openstack-amd64.qcow2 պատկերը զբաղեցնում ա 644մբ դիսկիս վրայ։ նոյնը՝ մաունթ արած մի տեղ, ու դրանից հանած tar.bz2 պատկեր՝ 180մբ։
իսկ մաունթ արածը, կամ այդ tar.bz2֊ից բացածը՝ 945մբ։
#օհ #կոմպրեսիա #դեբիան #պատկեր #իւնիքս #լինուքս #չափս #տեղ #յիշողութիւն
իրականում վատ տեղում չենք ապրում, գիտէ՞ք՝ ադրբեջանը ահագին քաղաքակիրթ երկիր ա, ձգտում ա լինել եւրոպայի մաս մշակոյթօրէն, նմանուել, բանգլադէշ ու պակիստան չի, աֆղանստան չի։ թուրքիան էժան արտադրում ա ինչ ասես ու արտահանում նոյն եւրոպա, իսկ մեր քթի տակ ա, ներմուծում ենք, ու կարող ենք էլ աւելի էժան ներմուծել։ ու իրականում երկուսի հետ էլ անհնար չի լեզու գտնել երկարատեւ հեռանկարում։
#քաղաքականութիւն #թուրքիա #ադրբեջան #հայք #հեռանկար #ստեղ #տեղ
ի՞նչ է խօսքիդ ձեւը ասում քո մասին՝ https://www.youtube.com/watch?v=jAGgKE82034 #խօսք #ինքնութիւն #տեղ #պլաններ #լեզու #ձգտումներ
– Ահա, հասանք տեղ։
– Ոնց, արդե՞ն։
– Նենց չի որ արդեն, բայց այո, դեռ հասանք, տեղ։
– Հասանք, հասանք, հասանք Տեղ։
Հիրավի խորհրդավոր է Արցախի ճանապարհը։
Պարզվում է, մինչ Արցախ հասնելը, նախ պետք է հասնել Տեղ։
Ինչպես տեսնում եք Տեղը նշված է քարտեզի վրա։ Այս_տեղ_ կա «_Տեղի_ ալրաղաց», եւ այլ _տեղ_արժան վայրեր ուր _տեղի_ են ունենում _տեղ_ական նշանակության իրադարձություններ։
_Տեղ_ում դեռ զարգացած չեն _տեղ_եկատվական _տեղ_նոլոգիաները, որի պատճառով այստեղ չեն անց կացվում բարքեմփներ, եւ այն կորցնում է իր ակտուալությունը այս թեգի տակ։ Իսկ բնակավայրի մասին _տեղ_եկություններ ստանալը հնարավոր է _տեղ_ի _տեղ_եկատվական բյուրոյում կամ _տեղ_ական ինքնակառավարման մարմիններում, օրինակ _տեղ_ապետարանում _տեղ_եանալով։
Առեղծվածներ, հեքիաթներ, քարտեզներ՝ մնացեք մեզ հետ։
ու տենց