երեւի կարելի ա ասել, որ աշխարհում չկայ այլ երկիր որ հետաքրքրուած կարող էր լինել հայաստանի չգոյութեան մէջ, բացի ռուսաստանից։ թաթուլը սիրում ա նշել, որ թուրքիան առաջին պետութիւնն էր, որ ճանաչել էր հայաստանի անկախութիւնը։ որովհետեւ թուրքիան հետաքրքրուած էր ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենալ։ ինչպէս ցոյց տուեց պատմութիւնը՝ արդարացիօրէն։ էնպէս չի որ թուրքիային պէտք էր հզօր հայաստան։ իհարկէ՝ ձեռք էր տալիս ճնշուած եւ թոյլ հայաստանը։ բայց գոյութիւն ունեցողը։ կարծում եմ՝ էսօր էլ ա էդպէս։ ադրբեջանին էլ պէտք չի հայաստանի չգոյութիւնը՝ էսօրուայ աւտորիտար ադրբեջանի իշխանութիւնները խոշոր հաշուով բացի հակահայկականութիւն վաճառելուց ուրիշ շատ բան չունեն առաջարկելու ժողովրդին։ դէ հոմոֆոբիա ա կարելի վաճառել, բայց համաձայնէք՝ համեմատելի չի արտաքին թշնամու կերպարի հետ։ ես չեմ պնդում որ ալիեւը չէր ուզի գրաւել սիւնիքն ու սեւանը։ ադրբեջանին էսօր նոյնպէս չէր խանգարի հնարաւորինս թոյլ ու նուաստացուած հայաստանը։ բայց ադրբեջանին պէտք չի հայաստանի չլինելը։ ու ի վերջոյ ադրբեջանը որպէս առանձին պետութիւն կրկին սկսել ա գոյութիւն ունենալ հայաստանի հետ միասին։ եթէ հայաստաաը դառնում ա ռուսաստանի մաս՝ այս կամ այլ կերպով, դա անուղղակիօրէն ադրբեջանի գոյութեան հիմքերն էլ ա թուլացնում։ միակ պետութիւնը որ հետաքրքրուած ա ոչ թէ թոյլ, այս կամ այն սահմաններով հայաստանի լինելով, այլ հայաստաաի չլինելով՝ ինչպէս եւ նախորդ դարի սկզբում՝ աւաղ կրկին ռուսաստանն ա։
#ռուսաստան #հայաստան #թուրքիա #ադրբեջան #կայսերականութիւն #պատմութիւն
https://www.youtube.com/watch?v=Wk1Zak79qtw
#քաղաքականութիւն #պատմութիւն #հարզազցոյց #հրանտ_տէր-աբրահամեան #հայաստանակենտրոն #թուրքիա #խաղ #օրակարգ #ընտրութիւններ
մարդիկ շատ են ուզում՝ մտահոգւում այն մասին, ինչ կարող էր աւելի լաւ լինել, բայց եղածը հակուած են քիչ գնահատել, կամ անտեսել, եւ յաճախ չեն թոյլ տալիս միտք, թէ դա ջանքերի արդիւնք էր, կամ որ հնարաւոր ա այդպէս չլինէր։
Դիւանագիտութիւնը միշտ էլ առաւելագործուին ձգտելով հանդերձ նպատակ է դնում ձեռք գցել այն, ինչ նպաստաւոր ու հնարաւոր է։ Եւ մեր պարագայում այս վերջինները մեծ կարեւորութիւն ունէին. (ա) 1992-1993 թթ․ ձմռանը մեզ համար կենսական՝ եւրոպական ցորենը Հայաստան փոխադրելու համար Թուրքիայի արտօնութիւնն ու մասնակցութիւնը. մի ձմռան, որ հաւանաբար վատագոյնն էր մեր նոր պատմութեան մէջ, (բ) աւելի ուշ՝ Երեւան-Ստամբուլ օդային կապի հաստատումը, եւ նոյնքան կարեւոր՝ (գ) պետական մակարդակի խորանակցութիւն ու խորհրդակցութեան շարունակութիւնը, որի բացակայութեան վնասները տակաւին չենք գնահատել։ Այդ մասին էլ՝ աւելի ուշ։ Միայն ասեմ, որ Քելբաջարից յետոյ հայկական ուժերը հակակշռի տակ առան Լեռնային Ղարաբաղից դուրս հինգ տարածք եւս։ Թուրքիան դրան դիմաց Հայաստանի դէմ նոր քայլերի չդիմեց։
@{ առավոտ ոչ պաշտոնական ; aravot@spyurk.am} 15.09.2020, 21:00:12
Ժիրայր Լիպարիտյան. «Պատրաստ չենք մեր ասածների հետեւանքների պատասխանատվությունը վերցնելու»
#featured #լուրեր #քաղաքական #թուրքիա #ժիրայրլիպարիտյան #ղարաբաղիհարց #սեւրիդաշնագիր posted by pod_feeder_v2
#պատմութիւն #լիպարիտեան #թուրքիա #հայաստան #1992 #1993 #արցախ
ասում ա՝ հիմա էլ էդ շոտլանդիան ա ասում, թէ ո՞վ էր ձեզ ասում բրեքիստ լինէք, մեզ հարցրե՞լ էք, մենք դուրս ենք գալիս, եմ֊ում էինք ուզում մնալ։
ասում ա՝ չեն ջոկել էլի էդ բրիտանացիները, էդքան էլ ընկերութիւն արին թուրքերի հետ, մի բան սովորէին, վաղուց էդ հարցը լուծած պիտի լինէին՝ շոտլադնացիներին ցեղասպանէին, մորթէին, հիմա հանգիստ ապրելու էին։
ի՞նչ մի՝ մենք ուզում ենք, մենք չենք ուզում, էդ հարցերը չէին լինի։
#բրեքսիտ #բրիտանիա #թուրքիա #ցեղասպանութիւն #շոտլանդիա
իրականում վատ տեղում չենք ապրում, գիտէ՞ք՝ ադրբեջանը ահագին քաղաքակիրթ երկիր ա, ձգտում ա լինել եւրոպայի մաս մշակոյթօրէն, նմանուել, բանգլադէշ ու պակիստան չի, աֆղանստան չի։ թուրքիան էժան արտադրում ա ինչ ասես ու արտահանում նոյն եւրոպա, իսկ մեր քթի տակ ա, ներմուծում ենք, ու կարող ենք էլ աւելի էժան ներմուծել։ ու իրականում երկուսի հետ էլ անհնար չի լեզու գտնել երկարատեւ հեռանկարում։
#քաղաքականութիւն #թուրքիա #ադրբեջան #հայք #հեռանկար #ստեղ #տեղ
#արարատ #մասիս #հայաստան #թուրքիա #իրան #պատմութիւն #էջ
սա էլ տամ, ինչպէս են թուրքերը վերցրել կիպրոսը՝ իրենց «кипрнаш» վիճակը ու լիքը մանրուքներ, ասենք ինչպէս են յայտնուել մոխրագոյն գայլերը՝
http://www.svoboda.org/audio/26751003.html
#ռուսերէն #կիպրոս #թուրքիա #պատմութիւն #ազատութիւն #յունաստան
Հայաստանը և նեոգաղութացումը
https://www.youtube.com/watch?v=JkcreGkC3MY
#ռուսաստան #վրաստան #ուկրաինա #գաղութացում #զաւթում #մտախաղ #միմինո #վերածնունդ #կապիտալիզմ #արուեստ #Շեքսպիր #Օթելլո #գաղութատիրութիւն #քաղաքականութիւն #հոգեբանութիւն #գանձասար #էչմիածին #կրօն #ներսես֊աշտարակեցի #բահամեան֊կղզիներ #եփրեմ֊կաթողիկոս #երեւան #հաւատք #իմպերիալիզմ #թուրքիա #ազատութիւն
@{ EminO ; emin__o@spyurk.am} Հնգ 03 Հլս 2014 09:17:08 AMT
որպեսզի սերունդը ոչ մի հնարավորություն չունենա թպրտալու մի այլ բախտի համար, ձեռ ու ոտը կապում է պատճառաբանված ատելության (հանդեպ Թուրքիան) եւ նույնքան չպատճառաբանված սիրո (հանդեպ Ռուսաստանը) քառատման դժոխային սարքին։ Անցյալը մոռանալ անհնար է, հետեւաբար, անցյալը չմոռանալու կոչն է շինծու։ Անցյալը ինքնին, ինքնապահպանման բնազդով, մոռացվում է այնքանով, որքանով խանգարում է ապագային։ Դրա համար էլ մեռնողին թաղում են։ Վանո Սիրադեղյան
#Վանո֊Սիրադեղյան #քաղվածք #մեջբերում #Ռուսաստան #Թուրքիա #սէր #քաղուածք #մէջբերում #Վանո֊Սիրադեղեան #ապագա #ապագայ
Քլինթոն. Մոտ մեկ ժամ համոզում էինք Նալբանդյանին, որ դուրս գա իր սենյակից
http://www.ilur.am/news/view/30961.html
#քլինթոն #նալբանդեան #հայաստան #թուրքիա #ցիւրիխ
իսկ Էրդողանը ստիպուած եղաւ այս մի սրիկային գործից հանել։
#թուրքիա #էրդոգան #պրոտեստ
There is no such thing as the guilt or innocence of an entire nation. Guilt is, like innocence, not collective, but personal. There is discovered or concealed individual guilt. There is guilt which people acknowledge or deny. Everyone who directly experienced that era should today quietly ask himself about his involvement then.
The vast majority of today’s population were either children then or had not been born. They cannot profess a guilt of their own for crimes that they did not commit. No discerning person can expect them to wear a penitential robe simply because they are Germans. But their forefathers have left them a grave legacy. All of us, whether guilty or not, whether old or young, must accept the past. We are all affected by its consequences and liable for it. The young and old generations must and can help each other to understand why it is vital to keep alive the memories. It is not a case of coming to terms with the past. That is not possible. It cannot be subsequently modified or made not to have happened. However, anyone who closes his eyes to the past is blind to the present. Whoever refuses to remember the inhumanity is prone to new risks of infection.
from the speech by Richard von Weizsacker, President of the Federal Republic of Germany
May 8, 1985
Could it happen that today’s Turkey leader have a similar speech referring to the #armeniangenocide ?
That’s just impossible very unlikely.
էս անմեղ անդրոիդահեռախոսի էկրանին նայեցի,
ու հայացքս անմիջապես պատկերից հանեց ի՞նչը
էդ թուրքերի բրենդ սարքողը լավ հիշվող ու աչքի ընկնող լոգո ա հնարել։
կամ իմ մոտ անձնական ա։
ու տենց
(cc)mkdotam{.lj-user}
_ու տենց _
ու տենց
(02:52:22) S: իսկ դու ինչու քնած չես
(02:54:57) chnorik: ։Ճ
(02:55:03) chnorik: ես ՍՔ գնացի
(02:55:12) chnorik: այնտեղ քննարկեցինք քաղաքական իրավիճակը
(02:55:24) chnorik: ուրախացանք երբ ուղիղ եթերում նալբանդյանին ցյուրիխում տեսանք
(02:55:38) chnorik: դե որ մեր տղերքը շվեյցարիա են գնում էդ կտրվածքով
(02:55:55) chnorik: իմանայի ցյուրիխ գնացող մարդ կար կխնդրեյի հեծանիվս բերեր
(02:56:14) chnorik: հուզվեցինք երբ համբուրվեցին կլինտոնի հետ
(02:56:29) chnorik: ու մեր ժողովուրդների դարավոր բարեկամության համար խմեցինք
(02:56:33) chnorik: ու տենց
_ու տենց _
նրանք այնտեղ մի հինգ հոգով էին տուսվում, չհասցրի նկարել։