ինչ բարադի երկիր ա յունաստանը։ եօթանասուն մարդ զոհուել ա հրդեհի պատճառով, անտառներն էին, յետոյ կրակը հասել ա քաղաքի արուարձան, խցանման մէջ մեքենաներ են վառուել։
ասենք ամն֊ում, երբ հրդեհ ա լինում, մահանում ա մի երեք մարդ՝ մէկը խմել քնել էր անտառում, մէկը՝ հրշէջ, մէկն էլ՝ պատահական։ իսկ եօթանասուն էդ մի տեսակ շատ շատ ա։
#յունաստան #հրդեհ #բարադի #չգիտեմ
— Յունաստանում գրախանութ էր, որ նախկինում հայերին էր պատկանում, ամէն օր գնում էի այդ գրախանութ՝ փակ էր։ Յետոյ ասացին, որ տէրը հէնց դրա վերեւն է ապրում, թակեցի, ասացի՝ չորս օր է գալիս եմ, փակ է լինում։ Տէրը մի վաթսուն տարեկան կին էր, ասաց՝ հա, այստեղ եմ, այսօր հաւէս չունեմ իջնելու, վաղն արի։ Էլի գնացի։ Միւս օրն եկայ, բացեց, ցոյց տուեց նկուղում՝ լիքը հին հայերէն գրքեր, յետոյ պարզեցի, որ բացառիկ գրքեր կան, որ ոչ մի գրադարանում չկան։ Կինն ասաց՝ ընտրել չկայ։ Կամ ամէնը վերցնում ես, ու տալիս ես տասը եուրո, կամ գնա։ Երկու մեծ տուփ գիրք հանեցի, երեւի մի հազար եուրո կարժենային, դրանց մէջն էլ բացառիկ գործեր կային։
#պատմութիւն #յունաստան #գրախանութ #գրքեր #հայերէն
սա էլ տամ, ինչպէս են թուրքերը վերցրել կիպրոսը՝ իրենց «кипрнаш» վիճակը ու լիքը մանրուքներ, ասենք ինչպէս են յայտնուել մոխրագոյն գայլերը՝
http://www.svoboda.org/audio/26751003.html
#ռուսերէն #կիպրոս #թուրքիա #պատմութիւն #ազատութիւն #յունաստան