encountered this in #vanadzor. those vertical lines are part of old soviet design, this was probably a line of shops, all of them did belong to the gov, and all of them had this strip with vertical lines, and denotations.
this shot is made with xperia xa2 running sailfish but i have film shots, as well as i have corresponding shots of other recently published pictures, i will get the chemistry and develop and probably share those in a couple of months.
i usually share on my blog and flickr, and not here. links are in the profile.
@{ Կողմնակի Անցանց Մ․ ; norayr@spyurk.am} 03.09.2020, 21:14:42
#վանաձոր #գրախանութ #գրքեր
#վանաձոր #գրախանութ #գրքեր
— Յունաստանում գրախանութ էր, որ նախկինում հայերին էր պատկանում, ամէն օր գնում էի այդ գրախանութ՝ փակ էր։ Յետոյ ասացին, որ տէրը հէնց դրա վերեւն է ապրում, թակեցի, ասացի՝ չորս օր է գալիս եմ, փակ է լինում։ Տէրը մի վաթսուն տարեկան կին էր, ասաց՝ հա, այստեղ եմ, այսօր հաւէս չունեմ իջնելու, վաղն արի։ Էլի գնացի։ Միւս օրն եկայ, բացեց, ցոյց տուեց նկուղում՝ լիքը հին հայերէն գրքեր, յետոյ պարզեցի, որ բացառիկ գրքեր կան, որ ոչ մի գրադարանում չկան։ Կինն ասաց՝ ընտրել չկայ։ Կամ ամէնը վերցնում ես, ու տալիս ես տասը եուրո, կամ գնա։ Երկու մեծ տուփ գիրք հանեցի, երեւի մի հազար եուրո կարժենային, դրանց մէջն էլ բացառիկ գործեր կային։
#պատմութիւն #յունաստան #գրախանութ #գրքեր #հայերէն
երիտթուրքերը պատմութեան դատաստանի առաջ։
#գրախանութ #բուկինիստ #տրանսլիտ #հայերէն #կիւրեղատառ #գիրք #գրքեր #երիտթուրքեր #պիտակ
ոչ միայն ձրի, սակայն drm֊ից ազատ գրքերի խանութ եմ գտել, ու նոյեմբերի 30֊ին հրապարակուած գիրքն եմ կարդում։
#գրքեր #էկրանահան #կեանք #գիրք
#փաստօրէն, թարգմանելու են վերջը ջինսերի սերունդը՝ http://www.aravot.am/2014/06/05/467499/
#գիրք #գրքեր #ջինսերի֊սերունդ #ჯინსების-თაობა #գրականութիւն
— Ես մի պրոֆեսորի ամառանոցն էի հսկում,— պատասխանեց շունը։— Պրոֆեսորը կենդանիների լեզուն էր ուսումնասիրում։ Այդ ժամանակ էլ հենց սովորեցի։
— Դա երեւի իմ պրոֆեսորն է,— բղավեց կատուն։— Սյոմին Իվան Տրոֆիմովիչը։ Նա կին ուներ, երկու երեխա եւ մեկ տատիկ՝ ավելը ձեռքին։ Ու միշտ զբաղված էր «Ռուս—կատվերեն» բառարան կազմելով։
— «Ռուս—կատվերեն» չգիտեմ, բայց «Որսորդա—շներեն» կազմում էր։ Եվ «Կովա—նախրապաներեն» նույնպես։ Իսկ տատիկի ձեռքին է՛լ ավել չկա։ Նրա համար փոշեծծիչ են գնել։
— Միեւնույն է, դա իմ պրոֆեսորն է,— ասաց կատուն։
— Իսկ նա հիմա որտե՞ղ է,— հարցրեց տղան։
— Աֆրիկա գնաց։ Գործուղման։ Փղերի լեզուն ուսումնասիրելու։ Իսկ ես մնացի տատիկի մոտ։ Միայն թե մենք յոլա չգնացինք։ Ես սիրում եմ, որ մարդ ուրախ բնավորություն է ունենում՝ երշիկահյուրասիրողական։ Իսկ նա, ընդհակառակը, ծանր բնավորություն ուներ։ Ավելա—վռնդողական։
— Ճիշտ է,— հաստատեց կատուն,— բնավորությունն էլ էր ծանր, ավելն էլ։
աղբիւր
#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #կատուներ #շներ #ռուսերէն #կատվերէն #շներէն #գիտութիւն #պրոֆեսոր #բառարան #տատիկ #յոլա
— Չգիտեմ,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Գուցե նրանով, որ կատուներն էլ են շերտավոր, նավաստիներն էլ։ Նրանց շապիկները շերտավոր են։
Կատուն համաձայնում է։
— Ինձ դուր է գալիս այդ ազգանունը՝ Մատրոսկին։ Ե՛վ ծովային է, ե՛ւ լուրջ։
Նա այնքան է ուրախանում, ազգանուն ունենալու համար, որ նույնիսկ ուրախությունից ժպտում է։ Ավելի խորն է ընկղմվում պայուսակի մեջ ու սկսում է փորձել իր ազգանունը։
«Հեռախոսի մոտ կանչեցեք, խնդրեմ, կատու Մատրոսկինին»։
«Կատու Մատրոսկինը չի կարող մոտենալ հեռախոսին։ Նա շատ զբաղված է։ Պառկած է վառարանին»։
Եվ որքան շատ էր փորձում, այնքան ավելի էր հավանում իր ազգանունը։
աղբիւր
#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #կատուներ
— Դու էլի՞ սկսեցիր գլխիդ զոռ տալ… Երեխայիս փչացրել ես… Ահա թե ինչ կասեմ։ Եթե այդ կատուն քեզ շատ է դուր գալիս, ուրեմն ընտրիր՝ կամ ես, կամ նա։
Հայրիկը նախ նայեց մայրիկին՝ ապա՝ կատվին։ Հետո՝ նորից մայրիկին, ապա՝ կատվին։
— Ես,— ասաց,— քեզ եմ ընտրում։ Քեզ արդեն վաղուց եմ ճանաչում, իսկ այդ կատվին առաջին անգամ եմ տեսնում։
աղբիւր
#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #ընտանիք
— Կխանգարի,— պատասխանեց մայրիկը։— Հապա մի մտածիր, ի՞նչ օգուտ ունենք այդ կատվից։
Հայրիկն ասաց․
— Ի՞նչ օգուտ պիտի ունենանք։ Որեւէ օգուտ ունե՞ս պատից կախված այս նկարից։
— Այդ նկարից,— ասաց մայրիկը,— շատ մեծ օգուտ կա։ Քողարկում է պաստառի վրայի անցքերը։
աղբիւր
#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #ընտանիք
#yeghishe-charents #charents #translation #armenian #armenian-poetry #sevak #stepan-zoryan #stepan-zorian #zorian
#եղիշե֊չարենց #չարենց #թարգմանութիւն #հայկական֊պոեզիա #պոեզիա #սեւակ #սթեփան֊զորյան #սթեփան֊զորեան #զորեան #գիրք #գրքեր #կարդալ################
@{ Gary Hill ; therealgaryhill@joindiaspora.com} Ուր 11 Ապր 2014 01:32:15 AMT
Armenian poets…
#Photo #Photography #Photographer #MyWork #LondonBookFair #EarlsCourt #Books #Publishing #Armenia #Poets
via @{imandes ; imandes@spyurk.am}
Տեսէք ինչ եմ նկատել․ ուրեմն, եթէ նայում ենք արեւմուտքում տպւած գրքերին, տեսնում ենք, որ… աւելի լաւ է դուք էլ տեսէք՝
ստացւում է, որ եթէ կողքից նայենք պառկած գրքին՝ հանգիստ լինում է կարդալ անւանումները՝
բայց չգիտես ինչու այդպէս չէ ռուսական/սովետական գրքերի դէպքում՝
զարմանալի չէ, որ սովետական շրջանի հայկական գրքերը նոյնպէս «թարս» են՝
բայց եւ հետ սովետական շրջանի գրքերը շարունակում էին այդպէս տպւել՝
Ստուգեցի աւելի ժամանակակից գրքերը․ պարզւում է «Անտարես»֊ի նոր հրատարակութիւններում արդեն կարծես արեւմտեան «օրիենտացիա» է․
Չեմ պատկերացնում, ինչու էր սովետում թարս։ Գուցէ իրենք համարում էին, որ պահարանում «կանգնած» գրքի անւանումը ներքեւից վերեւ կարդալն աւելի հեշտ է, քան վերեւից ներքե՞ւ։ Ով իրենց գիտի, ինձ հեշտ չէ։ ։Ճ
ու տենց
ասք թարս գրքերի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/03/15/ասք-թարս-գրքերի-մասին/
#ասք #գրքեր #հետազօտութիւն #ֆոտո #ուտենց ###################
Փարաջանովը՝ աղջիկների (հայ, վրացի), հնդկական կինոյի, Աշիկ Քերիբի, Բերիայի, Լենինի, Գորբաչովի ոտքգրի երկարութեան, Ռեյգանի, Փելեշեանի, կինոյի, ու այն մասին, ինչպէս է նա բռնաբարել հարիւրաւոր կոմունիստների, կատւի ու իրեն ճանապարհ տւողների մասին, սովետի կլիմաքսի, եւ այն մասին, թէ ինչպէս ապրել Նիւ֊Յորքում քսան դոլարով մասին՝ http://svidetel.su/audio/1817
#параджанов #интервью #cccp #ссср #кпсс #макашов #берия #ленин #горбачёв #рейган #пелешян #тарковский #довлатян #майлян #чхеидзе #кино #саган #коммунисты #изнасилование #ашик-кериб #перестройка #эйзенштейн #гомосексуализм #репрессии #лагерь #зона #пикассо #сарьян #париж #тбилиси #арарат #армения #карабах #арцах #азербайджан #гласность #украина #россия #кинематограф #фашизм #феллини #исповедь #книги #Փարաջանով #հարցազրոյց #աղջիկներ #հայեր #վրացիներ #Բերիա #Լենին #Գորբաչով #վերակառուցում #աշիկ֊քերիբ #աշուղ֊ղարիբ #აშიკი-ქერიბი #Aşıq-Qərib #կինո #սովետ #խսհմ #կոմունիզմ #կոմկուս #էյզենշտեյն #դուլաթեան #մայիլեան #փելեշեան #չխեիձե #բռնաբարութիւն #համասեռականութիւն #ճամբարներ #թբիլիսի #փարիզ #քաղքենիութիւն #տարկովսկի #պիկասո #սարեան #հայաստան #ղարաբաղ #արցախ #սինեմատոգրաֆ #ադրբեջան #ֆաշիզմ #ֆելինի #գրքեր
Ա. Նիկողոսյանի խոսքով՝ այս տարի կա 3 ավանդական «բեստսելլեր»՝ Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», Ջորջ Օրվելի «1984»-ը և Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը»: Ըստ գրականագետի՝ այդ գրքերին չեն զիջում և զուգահեռ քայլում են Արամ Պաչյանի և և Հրաչյա Սարիբեկյանի գրքերը: Նշենք, որ Հայաստանում «բեստսելլեր» գրքերի տպաքանակը 500-ն է: Օրինակ՝ Միլլերի գիրքն այս տարի վաճառվել է 120 հատ:
Ա. Մարտիրոսյանի ասելով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում արագ վաճառվում է Օրվելի «Անասնաֆերման»: «Ու ամենակարևորը «Անասնաֆերմայի» դեպքում այն է, որ այսօր Հայաստանը գտնվում է հենց էս անասուն վիճակում, այսինքն՝ 1949 թ. մահացած գրողն այսօրվա Հայաստանը կարողացել է նկարագրել»,- նկատեց Ա. Մարտիրոսյանը:
«Տարին դուխով փակենք»
#գրականութիւն #հրատարակչութիւն #1984 #Անասնաֆերմա #Ջորջ֊Օրուել #Օրուել #Հենրի֊Միլլեր #Խեցգետնի֊արեւադարձը #Ջորջ֊Օրվել #Օրվել #Էլիֆ֊Շաֆակ #Անտարես #Արմեն֊Մարտիրոսյան #Երեւան #գրքեր
in the so called Slavonic (financed by Russian and Armenian government) #University in #Yerevan. via @{Anna Barseghyan ; smartreflect@spyurk.am} http://smartreflect.tumblr.com/post/21907106931/keep-your-knowledge-at-slavonic-university
#photo #books #reading #chain #lock #knowledge #ֆոտո #գրքեր #կարդալ #շղթա #փական #գիտություն #համալսարան #ռուսաստան #հայաստան #հայք #երեւան #լուսանկարներ ####
Մատենաշարային եւ պարբերական հրատարակությունների առցանց հանգույց՝
http://serials.flib.sci.am/openreader/test/index.html
#գրքեր #գրադարան #գրականություն #գիտություն #պատմություն #հետազոտություն
ՓՐՉՐԹԱՆ
Ճաշ չորսն էր գալիս, ճանչերը ճկլոր Հոլում էին եւ շաղափում քամչին, Ու թշվաբր էին չամչերը բոլոր, Փռնչում էին խոչերը փամճին։ «Չար Փրչրթանից զգույշ կաց, տղա՛ս․ Սուր մագիլներից ու մեծ երախից, Ջարջար թռչունից հեռու կաց, տղա՛ս, Խուսափիր քիլոտ Չարչամ չարախից»։ Տղան ձեռքն առավ սուրը փրչրթոտ, Գնաց գտնելու հրեշին չրփեջ․ Շունչ քաշեց մի պահ Թամթամ ծառի մոտ, Ու խորասուզվեց իր մտքերի մեջ։ Եվ մինչ կանգնած էր նա մտամոլոր, Փրչթանն ելավ դիմացը նրա․ Թարփամ անտառից ելավ գավաթլոր Ու ասպատակեց տղայի վրա։ Ու էլ աջ ու ձախ, ու էլ վեր ու վար՝ Փրչրթոտ սուրը նա զարկեց չորս դին, Սպանեց նրան, ու գլուխն առած, Տուն վերադարձավ տղան ցնծագին։ «Չար Փրչրթանին սպանե՞լ ես դու, Արի քեզ գրկեմ, իմ քաջուք տղա, Ո՛վ պառափանծ օր, հե՜յ, հարայ֊հուրույ»— Ուրախ ջրքրտաց ծեր հայրը նրա։ Ճաշ չորսն էր գալիս, փանչերը ճկլոր Հոլում էին եւ շաղափում քամչին, Ու թշվաբր էին չամչերը բոլոր, Փռնչում էին խոչերը փամճին։
#Փրչրթան #Ալիս #Լյուիս֊Քերոլ #ջարջար #չարչամ #թարփամ #ասպատակել #ճաշ #ճկլոր #սոնա֊սեֆերյան #գրքեր #jabberwocky #lewis-carroll
ես փնտրում էի տեղեկատվություն հին հայ թարգմանիչների ու թարգմանությունների մասին, ու ահա, #փաստորեն, Լեւոնի գիրք կա այդ մասին։
#գրքեր #Տեր֊Պետրոսյան
Ես նույնիսկ շփոթվեցի․ չէ՞ որ աֆրիկացիները սովորաբար շատ են սիրում լուսանկարվել, եւ հարցերի կողքիս կանգնած խաուսին, թե ինչ պատահեց․ հաջորդեց շատ հետաքրքիր բացատրություն․ ինչպես երեւում է, լեռնականներն արդեն գիտեն, որ եթե լուսանկարչական ապարատն ուղղված է մարդու վրա, հետո ստացվում է նրա դիմանկարը։ Բայց նրանք հաստատ համոզված են, որ նկարի հետ լուսանկարին է փոխանցվում այն մարդու հոգու մի մասնիկը, ով նկարել է, եւ եթե իրեն շատ լուսանկարեն, ապա լուսանկարիչը իր նկատմամբ ձեռք կբերի լիիրավ իշխանություն։ Կախարդանքի գերազանց օրինակ, միանգամայն ժամանակակից միջոցներով․ հնում դուք մարդու նկատմամբ իշխանություն էիք ձեռք բերում, եթե տիրանում էիք նրա մազերի փնջին կամ կտրված եղունգներին։ Մեր օրերում այդ նույն նպատակով, հավանաբար, միանգամայն պիտանի է լուսանկարը։
Բաֆուտի քերծեները Ջերալդ Դարրել
#լուսանկարներ #բաֆուտ #դարրել #ջերալդ֊դարրել #աֆրիկա #մոգություն #լոսանկար #ֆոտո #տեխնոլոգիաներ #քաղվածք #գրքեր
Էլի կատարենք համեմատություն Վրաստանի հետ: 1970-80-ական թվականներին, երբ Հայաստանում մոդա էր երեխային ռուսական դպրոց ուղարկելը «ծանոթով, բարեկամով, կաշառքով», Վրաստանում հակառակ միտումն էր. մոդա էր վրացական դպրոցում սովորելը: Բացի այդ, Վրաստանում ամենալավ հաճախականություն ունեցող հեռուստաալիքները չեն հեռարձակվում ռուսերենով: Ոչ մի ալիքով ռուսաց լեզվով ֆիլմ չես կարող դիտել: Ես դեմ չեմ ռուսերենին, ես դեմ չեմ անգլերենին, սակայն Հայաստանում բոլոր լեզուների հետ մեկտեղ առավելությունը պետք է տալ հայերենին, քանի որ նույն հեռուստատեսությունն է կրթում, հեռուստատեսությունն է դաստիարակում, ինտերնետն է կրթում, ինտերնետն է դաստիարակում և այլն:
Արդյունքում՝ Վրաստանում հիմնականում կարդում են վրացերեն, շատ կարդում են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսկ Հայաստանում կարդում են քիչ և այդ քչի մեջ՝ ամենաշատը ռուսերեն, էապես քիչ հայերեն, դրանից ավելի քիչ անգլերեն: Երբ Վրաստանում առաջին վրացալեզու սերիալները դուրս եկան, սկսվեց վրացերենով ընթերցելու գրքի բումը: Քանի տարի է՝ մեզ մոտ արդեն սպասում ենք այդ բումին, մի՞թե չի գալու:
http://ilur.am/news/view/16770.html
#Վրաստան #Հայաստան #Հայք #գրքեր #2012 #հասարակություն #մշակույթ #ընթերցականություն #Բակուր #կոռուպցիա #հայերեն #վրացերեն #ռուսերեն #անգտերեն #գերմաներեն #համացանց #օտարալեզու֊դպրոցներ հեռուստատեսություն #սերիալ #ինտերնետ
Վրաստանում միջին վրացին տասնինը անգամ ավելի շատ գիրք է կարդում, քան միջին հայաստանցին: Վրացական ոչ ամենամեծ «Բակուր Սուլակաուրի» հրատարակչությունը 2012 թվականին վաճառել է 1,500,000 կտոր գիրք (դասագրքերն այս թվի մեջ ներառված չեն): Վրացիներն ի՞նչ ունեն ընթերցանությունը խթանող, որը մենք չունենք:
Վերջին 7-8 տարիների ընթացքում վրացին ըմբռնել է, որ հաջողության հասնելու համար կա մի ճանապարհ՝ գիտելիք ձեռք բերելը: «Քավոր, սանիկ, խնամի, դասընկեր, քենի, բաջանաղ» կոռուպցիոն կապերը չեն աշխատում կամ գրեթե չեն աշխատում:
http://ilur.am/news/view/16770.html
#Վրաստան #Հայաստան #Հայք #գրքեր #2012 #հասարակություն #մշակույթ #ընթերցականություն #Բակուր #կոռուպցիա
Настольная издательская система: “Atari 65XE”, “Epson LX-600″ Սա «Նոյան Տապան» տեղեկատվական գործակալության հիմնադիր Տիգրան Հարությունյանի առաջին գործն էր, եթե չեմ սխալվում։ Երբ իրենց մոտ աշխատանքի էի ընդունվում, տասընմեկ տարի առաջ, Գայանեն նվիրեց։ Արդեն տասնմեկ տարի առաջ նրանք ակտիվ օգտագործում էին ՏՏ։ Ռեպորտաժները ոչ գծային մոնտաժ էին արվում այն ժամանակ Premiere 4.2-ով Pentium 200-350 մհց մեքենաների վրա ու ամեն գիշեր ֆտպ-ով լցվում նահանգներ։
այստեղից #publishing #books #atari #epson #premiere #նոյան֊տապան #աթարի #էփսոն #հրատարակչություն #գրքեր
#Ջորջ֊Օրուել. #1984 հեղինակ՝ #Բեն֊Ջոնս
#2012թ. Դիզայներների ու ձևավորողների մի խումբ որոշեց ներկայացնել գրքի 20 ալտերնատիվ շապիկի տարբերակ՝ օգտագործելով անկանխատեսելի վառ գույներ, թելեր ու կոլաժներ, գրաֆիկական ձևավորում և այլն: Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց…< br> http://hs-poetry.blogspot.com/2013/03/20.html
#1984 #orwell #book #cover #գիրք #գրքեր
DAS KAPITAL a novel of love + money markets #Վիգեն֊Բերբերյան #կապիտալ #սէր #գիրք #գրքեր #նովել #դրամ #շուկա #das-kapital #kapital #capital #book #cover #viken-berberian #money #market #love #novel
Այսպիսի #գիրք եմ գտել Փափազյան գրադարանում։ found this #book in Papazian library
#armenian #հայերեն #գրքեր #լեզուներ #languages #ծառ #tree
Ուզում եմ կիսվել նկարով, որ արել եմ Թբիլիսիի գրախանութներից մեկում 2009 թվին։ Ելքին չհասած, դրամարկղի մոտ, վաճառում են Էրիխ Ֆրոմ ու Պիտիրիմ Սորոկին։
Would like to share with you a photo I have made in one of #Tbilisi book shops, back in #2009 They sell #Erich-Fromm on the way out near the cache desk
#ადამიანის სული ადამიანის უნარი #სიკეთისა და #ბოროტებისა #ადამიანი #მგელია თუ #ცხვარი? #ძალადობის განსხვავებული ფორმები #Թբիլիսի #Տփղիս #Էրիխ֊Ֆրոմ #Ֆրոմ #Պիտիրիմ֊Սորոկին #հոգեբանություն #գիրք #գրքեր #თბილისი #ერიხ-ფრომი #ადამიანის-სული #პიტირიმ-სოროკინი #Pitirim-Sorokin #ხელოვნების-კრიზისი #ჩვენი-დროის-კრიზისი #The-crisis-of-our-age #წიგნი #წიგნები #book #books #georgian #վրացերեն #գրախանութ #წიგნის-მაღაზია #book-shop
#սփյուռք ֊ հենց նոր քոմիթ եղավ կոդը, անմիջապես նորացանք, ու հիմա #հայերեն թեգերին կրկին լինում է հետեւել։
#ասենք փորձեք հետեւել #ուպուծյու #ուբուձյու #արձակ #հավես #արվեստ #քաղվածք #գրքեր #եսնորեկեմ #թեստ #գրապահարան #ցնդաբանություն #անկապ #շներ #ֆոտո #լուսանկարներ #Երեւան #Վանաձոր #ֆիլմ #ուտենց
Հեղինակների համոզմամբ, բարգավաճ և աղքատ երկրների տարբերությունը բացատրվում է ոչ թե նրանց աշխարհագրական դիրքով, բնական հարստություններով, լավ կամ վատ կառավարմամբ, ազգային մտածելակերպով կամ մշակույթով, այլ բացառապես պետական հաստատությունների՝ ինստիտուտների որակով։ Բարգավաճ երկրներում, որոնց իշխանությունները շահագրգռված են տնտեսության զարգացմամբ ու ժողովրդի բարօրությամբ, պետական հաստատությունները, որոնք բնութագրվում են որպես «ներգրավող ինստիտուտներ» (inclusive institutions), նպաստում են ազգի բոլոր ստեղծագործ ուժերի ներգրավմանը, ինչն անհնար է առանց ժողովրդավարության, իրավունքի գերակայության, ազատ մրցակցության և սեփականության անձեռնմխելիության ապահովման։ Իսկ աղքատ երկրներում, որոնց իշխանություններն առաջնորդվում են միայն սեփական հարստացման ու իրենց իշխանության հավերժացման շահագրգռությամբ, գործում են, այսպես կոչված, «կորզիչ ինստիտուտներ» (extractive institutions), որոնց խնդիրն է վանել ազգի բոլոր ստեղծագործ ուժերը և ամեն ինչ կենտրոնացնել իշխանությանն ապօրինաբար տիրած ավազակախմբի ձեռքում։ Ցավով պետք է ավելացնեմ, որ գրքում Հայաստանը, որպես օրինակ, հիշատակված է աշխարհի մի քանի «ձախողված պետությունների» շարքում։
Հեղինակների համոզմամբ, բարգավաճ և աղքատ երկրների տարբերությունը բացատրվում է ոչ թե նրանց աշխարհագրական դիրքով, բնական հարստություններով, լավ կամ վատ կառավարմամբ, ազգային մտածելակերպով կամ մշակույթով, այլ բացառապես պետական հաստատությունների՝ ինստիտուտների որակով։ Բարգավաճ երկրներում, որոնց իշխանությունները շահագրգռված են տնտեսության զարգացմամբ ու ժողովրդի բարօրությամբ, պետական հաստատությունները, որոնք բնութագրվում են որպես «ներգրավող ինստիտուտներ» (inclusive institutions), նպաստում են ազգի բոլոր ստեղծագործ ուժերի ներգրավմանը, ինչն անհնար է առանց ժողովրդավարության, իրավունքի գերակայության, ազատ մրցակցության և սեփականության անձեռնմխելիության ապահովման։ Իսկ աղքատ երկրներում, որոնց իշխանություններն առաջնորդվում են միայն սեփական հարստացման ու իրենց իշխանության հավերժացման շահագրգռությամբ, գործում են, այսպես կոչված, «կորզիչ ինստիտուտներ» (extractive institutions), որոնց խնդիրն է վանել ազգի բոլոր ստեղծագործ ուժերը և ամեն ինչ կենտրոնացնել իշխանությանն ապօրինաբար տիրած ավազակախմբի ձեռքում։ Ցավով պետք է ավելացնեմ, որ գրքում Հայաստանը, որպես օրինակ, հիշատակված է աշխարհի մի քանի «ձախողված պետությունների» շարքում։ գրքի հղումը #Լեւոն #Տեր-Պետրոսյան #հարցազրույց #ընտրություններ #Ter-Petrossian #interview #elections #Armenia #Հայաստան #fail #nation #ազգ #democracy #ժողովրդավարություն #freedom #ազատություն #books #book #գիրք #գրքեր
#ասք կեղծ թագերի, կամ ինքդ քեզ նկարագրելու մասին
http://norayr.arnet.am/weblog/2013/01/25/ասք-կեղծ-թագերի-կամ-ինքդ-քեզ-նկարագրել/ #մարդիկ #շոուին֊օֆ #համացանց #ֆեյսբուք #սոց֊կայքեր #տարադրամ #զարգացում #ինքնություն #մտքեր #փոշի #գրքեր #փաբեր #պրոլետարներ #վեհ #հավես
Ես սիրում եմ գրքերի պատկերապատումները։ Ու թանգարանային գիշերը ուզում էի տեսնել այդ պատկերապատումների ցուցահանդեսը։
Այդ գրքերը հին, Հայկական ՍՍՀ֊ում տպված գրքեր էին։ Պետ․ պատվեր։
Իսկ այլընտրանք չկար։
Ու իհարկե, այդ ժամանակ կան պլյուսեր՝ օրինակ լինում են նորմալ գրքեր պետ․ պատվերով, լինում են լավ գրքերի թարգմանություններ՝ պետ․ պատվերով։
Լավ նկարիչներ ստանում են փող, որ լավ իլյուստրացիաներ պատրաստեն։
Բայց։ Քանի որ դա պետ․ պատվեր է, դա դեռ չի նշանակում, որ միայն լավ նկարիչներ են ստանում պատվեր։ Նաեւ դա չի նշանակում որ մանկական գրքի միջի պատկերները ճնշող, ու ահավոր վանող գույներով չեն լինի։
Այնպես, ինչպես Հայկական ՍՍՀ֊ի հեռուստատեսությունը, ուր նստած «տռուբկաներով» խցիկները նորմալ գույներ չէին տալիս, իսկ բոլոր հաղորդումների նախադիրը միակն էր՝ ճնշող կապույտ (վատ որակի խցիկների պատճառով), վրան լույսով գրադիենտ։
Իսկ ո՞վ է ասում, որ մեր սերիալները պետ․ պատվեր չեն։ Ոչ միայն Հ մեկով գնացողները։ Այնքան վատը չեն մեր հեղինակները, կարող են ավելի լավ բան գրել, բայց այդ սերիալները, գուցե իշխանություններին ձեռնտու ազդեցություն են ունենում մարդկանց վրա։
ու տենց
Ես գրում էի որ չեմ կարողանում կարեկցել ֆիլմերի հերոսներին, երբ համարում եմ որ սաղ իրենց խելքից է։
Մի քիչ փոխվել է ընկալումս։ Չեմ կարողանում կարեկցել, երբ տեսնում եմ, որ այն «մարդկայինը» որ ցույց են տալիս, ինչ որ տարբեր անկապ բաների մասին է, որով հեշտ փոխարինելի է․․․
Ու ես ենթադրում եմ, որ մենք բոլորս էլ նենց քաքի մեջ ենք, որովհետեւ գրքերում, ֆիլմերում, այո, խաչմերուկներում ու պատվանդամներից, ամենուր տեսնում ենք պատմություններ․․․ որ սիրո մասին չեն։
այնտեղ կա՝ սեփականատիրության մասին, խանդի մասին, գրավելու մասին, ստի մասին, խաղի մասին, ռոմանտիկանալու մասին, տարվելու, թախիծի, չներելու, պահանջելու, ամբիցիաների մասին։
ու էդ սիրո մասին չէ։
սուտը արդեն խաղ է, ու այն սիրո մասին չէ։
խաղը – մանիպուլյացիա է – սիրո մասին չէ։
չներելը, (չմոռանալը չէ, չներելն ու չմոռանալը տարբեր են) – ու կրկին սիրո մասին չէ։
այ
ներելը – սիրո մասին է։
լիքը կա «անփոխադարձ սիրո» մասին։
անփոխադարձ սեր չի լինում, չեմ հավատում։
հետո էլ զարմանում ենք, ինչի է «միշտ վատ» հարաբերություններում։ վատ չի, պարզապես սիրո մասին չի։
ու նենց չի որ կյանքում կամ գրքերում երբեք չի լինում սիրո մասին։ իրականում լինում է, բայց անտեսվում, քանի որ լիքը այլ կեղծ բան կա, որ թվում է որ պետք է գնահատվի, ու ոչ ոք դրանից ազատ չի կարողանում լինել ու սկսվում է՝ պահանջել, չընդունել,
**ստել, որովհետեւ ո՞վ կընդունի քեզ ոնց որ կաս։
էնա լիքը ստող կա, նրանք ավելի հարմար են։**
ու շատ ավելի հեշտ է գրել չսիրո մասին, քան սիրո։ ու նկարել։ դա նայվում է, դա կարդացվում է, էֆեկտիվ է։ մի խոսքով դա ցույց տալը դժվար չէ։ նույնիսկ տժժալով։
ու տենց ես երբ կարդում եմ, կամ նայում, կամ լսում փողոցում կողքից, ես իմ մեջ հա նշում եմ՝
սա սիրո մասին չէ։ սա սիրո մասին չէ։ սա սիրո մասին չէ։
սա սիրո մասին է։
ու տենց
Աբովյանի հին դալանները փակ են։
Փակ է «Դետսկիյ Միր»-ի դիմացի դալանը։ Որովհետեւ մտնելու տեղ այլեւս չկա։ Այնտեղ փորում են եւ կառուցում նոր շենքեր։
Եթե հիշում եք, այնտեղ կային բնակիչներ, ու շագանակագույն փոքրիկ շուն։ Շունը տուսվում էր դալանի մուտքի մոտ բուլկաներ վաճառող տատիկների հետ ու զվարճանում հաչալով Աբովյանով անցնող մեծ շների վրա։ Նա գիտեր որ իրենից մեծ շներին ապտակելը վտանգավոր չէ, որովհետեւ Աբովյանով անցնող շները այն ժամանակ որպես կանոն ինտիլիգենտ կիրթ էին, իսկ եթե այնուամենայնիվ որեւէ շան ինքնասիրությունը թույլ լինի, ու նա չդիմանա, ապա միշտ կարելի էր փախչել դալանի ներս, հարմարավետ ու հով բակ, ուր անհամեմատ ավելի ապահով է։
Կինո Մոսկվայից մի քիչ ներքեւ կար ֆոտո արհեստանոց տանող դալան։ Լուսանկարչի հայրն է այն հիմնել, իսկ մայրը տիրապետում էր սեւ սպիտակ նկարները ձեռքով գունավորելու արվեստին։
Այնպես որ, դալանները փակ են, պարոնայք երդվյալ ատենակալներ։
Սուրճը պատրաստում են ավտոմատները, եւ ինչ խոսք, մարդիկ էլ են դարձել ավտոմատներ։
Նրանք չեն բարեւում սրճի ավտոմատների կողքին կանգնած վաճառողներին, իսկ վաճառողները վերաբերվում են հաճախորդներին որպես այլ ավտոմատների։
Ու այստեղ ամենակարեւորը։
Ես վաղուց այնքան շատ չէի ուրախացել, ինչպես մի քանի օր առաջ։ Մտածում էի, որ ֆոտոյի դալանը փակել են ու փակել։ Կամ դրա տեղը ինչ որ հերթական «բորդել» կլինի։
Անահիտը առաջարկեց մտնել հուշանվերների խանութ, որովհետեւ այնտեղ իր խոսքերով առեղծվածային է։
Ու ես չհասկացա որ իրականում այդ բակի դալանում եմ։ Պարզապես զգացի որ առաստաղն ու պատերը կլոր են։ Աշխատողները բացատրեցին՝ սա առաջ դալան էր։ Ախ, ափսոս, մտածեցի։ Այլեւս բակ չի լինի մտնել։ Ու այդ պահին մտքերս կարդալու պես ինձ հրավիրեցին բակ, ասացին, եկեք տեսեք ինչ լավ բակ ունենք։
Առաջին հայացքով նկատեցի փայտից հավես սեղան ու աթոռներ։
Իսկ հետո ես տեսա շանը։
Նա եկավ ծանոթանալու եւ հանեց լեզուն։
Սեւ էր մի երկու սպիտակ խալով, փրչոտ, ու ընդհանուր առմամբ հիշեցնում էր րիթրիվեր։
– Բարեւ, ես Նորայրն եմ – ասացի։
– Բարեւ, ես Աչոնն եմ – պատասխանեց շունը։
– Նա ինքն է մեզ մոտ եկել – ասացին ինձ։
Աչոնի մորթին փայլում էր, ու նա լավ խնամված տեսք ուներ։
Հետո կարելի էր նկատել թութակին։
– Նա նույնպես ինքն է մեզ մոտ եկել, ուզում եք հավատացեք, ուզում եք չէ։
Այդ ժամանակ Աչոնը առաջարկեց խաղալ, ես չդիմացա, ու մենք լիքը լիքը խաղացինք, ու կծոտվեցինք։ Չգիտեմ ինչքան երկար։ Շա՜տ երկար։ Մինչեւ բակ չմտավ Ադրինեն այնպես, ոնց որ տենց էլ պետք ա լիներ, մտավ, տեսավ ինձ շան հետ, ու ասաց
– Բարեւ Նորայր, ես եկել եմ քրոջդ նկարները նայելու։
– հմ՞
Ու Ադրինեն բարձրացավ աստիճաններով վերեւ։ Պարզվում է երկրորդ հարկում պատկերասրահ է։
Շան հետ միասին բարձրացանք գեղեցիկ փայտե աստիճանով ու մտանք պատշգամբ։
Աչքս ընկավ ծանոթ քանդակի վրա։
– Նա ասում է այո, բացատրեց պատկերասրահի աշխատողը։
Գլխի տակ ճոճանակ էր, ու գլուխը մեր հետ համաձայնվում էր ճոճվելով։
Սա Կարեն Բաղդասարյանի գործն է – անմիջապես մտածեցի ես ու տեսա գրառում – «Կարեն Բաղդասարյան»
Ես նրան լուսանկարել եմ մի քանի տարի առաջ՝
Հետո անմիջապես ճանաչեցի Նանայի նկարը։ Սա չէր սակայն կրկին տեքնո մողեսի թեմայով՝
}}
Հետո ճանաչեցի Նարեկի նկարը։ Հետո Կարինե Մացակյանի հիպերռեալիզմը։ Հետո բացեցի սեղանի վրա գտնվող գիրքը, ու բացած տեղում իսկ Ռուբեն Գրիգորյանի նկարն էր։
Ու ես զգացի որ այս տեղը ինձ շատ հարազատ է։ Դուրս գալուց անհանար էր չնկատել ինչ հրաշալի հարմարավետ, լայն ու հով պատշգամբ է։
Հաստատ հավես էր այս տանը ապրել, իջնել հով բակ ու ցածր դալանով դուրս գալ Աբովյան։ Բայց ես գիտակցում եմ, որ այստեղ կապիտալը այստեղ բնակվող մարդկանց այսպես թե այնպես կհաներ։ Հարցը միայն նրանում է ինչ կլիներ շենքի ու դալանի հետ։ Կքանդվեր, կդառնար էլիտար ռեստորան, թե այսպիսի մի բարի ակումբ։
Հետո բակում ես խմում էի կավե բաժակով սառը ջուր․ Մինչդեռ Աչոնը շարունակում էր նուրբ կրծել վերնաշապիկիս թեւը։
Դուրս գալուց դալանի մեջ ես հանդիպեցի Կարենին, ու հենց դալանում գտնվում էր իր այլ քանդակը՝ զբոսաշրջիկը։ Նա ունի բազմազան ոտքեր, շատ խառն ա ու բառացի շրջում ա։ Ու ես գիտեմ ով է պատրաստել դրա մեխանիկան, ու ով է ծրագրավորել շարժումները ղեկավարող միկրոկոնտրոլերը։
Դալանում կային հին հայկական զնաչոկներ։ Ես մի քանի հատ վերցրեցի։
Մեկի վրա գրված էր «soviet armenia» ու աստղ էր նկարած արարատի կողքը։ Մեկի վրա Օպերան էր։
Իսկ այս լուսանկարը իրեն չկորցնելով չխկացրեց Ադրինեն բակ մտնելիս՝
Այնպես որ ես ունեմ նոր ընկեր ում հետ կարելի է խաղալ։
ու տենց
Настольная издательская система: “Atari 65XE”, “Epson LX-600”
Սա «Նոյան Տապան» տեղեկատվական գործակալության հիմնադիր Տիգրան Հարությունյանի առաջին գործն էր, եթե չեմ սխալվում։
Երբ իրենց մոտ աշխատանքի էի ընդունվում, տասընմեկ տարի առաջ, Գայանեն նվիրեց։
Արդեն տասնմեկ տարի առաջ նրանք ակտիվ օգտագործում էին ՏՏ։ Ռեպորտաժները ոչ գծային մոնտաժ էին արվում այն ժամանակ Premiere 4.2-ով Pentium 200-350 մհց մեքենաների վրա ու ամեն գիշեր ֆտպ-ով լցվում նահանգներ։
Վերջերս երբ արմինկոյում Առնետի համար վճարում էի Տիգրանին հանդիպեցի(նույն շենքում են), ասաց մտի։
Երբ մտնեմ իր մոտ, գիրքը վերցնեմ, տամ ստորագրի։ ։Ճ
ու տենց
նրան անվանում են Ամստերդամյան Հարմս։
պապն էլ Ռուսաստանից էր, Տելեգին էր։
ОДНАЖДЫ УТРОМ ЛЕВ ТАК СИЛЬНО ИСПУГАЛСЯ САМ СЕБЯ, ЧТО умчался прочь и спрятался в кустах под дубом. Он сидел там, дрожал и твердо решил никогда больше не рычать и не смотреть страшным взглядом.
Но все-таки он понимал, что какие-то звуки ему нужны. Ведь никто не молчит. «Что же мне делать? — подумал он. — Пищать? Или жужжать?»
Он не мог решить вот так сразу, весь сжался, не поднимал глаз, и его всякий раз бросало в дрожь, когда он вспоминал, как громко он рычал. «Теперь всё, — подумал он, — с этим покончено».
В этот день мимо дуба проходила белка и увидела сидящего льва.
— Привет, лев, — сказала она.
— Привет, белка, — ответил лев. Он покраснел и попытался спрятаться в собственной гриве.
Потом он осторожно вытянул шею и поинтересовался:
— Можно у тебя кое-что спросить?
— Можно, — ответила белка.
— Как ты думаешь, что мне больше подходит? Пищать или жужжать? Или какой-нибудь другой тихий звук?
— А ты не будешь больше рычать? — спросила белка удивленно.
— Нет, — смутился лев.
— Понятно, — сказала белка. — Жужжать, жужжать… нет, наверное, лучше будет пищать.
— Спасибо тебе, — поблагодарил лев. — Тогда я буду пищать.
Он принялся тихонько попискивать и поглядывал при этом так смущенно, что белка не выдержала и ушла. В этот же вечер лев появился на дне рождения жука.
Он остался стоять у двери, в тени, тихонько попискивал про себя и отказывался от всего, съев только крошку торта. А когда муравей что-то спросил у него, лев зажмурился и ответил, что ничего не знает и никогда об этом не слышал. Он повесил голову и поплелся домой.
Так он теперь и жил, незаметный и трусливый. И только во сне он иногда громко и страшно рычал. Тогда кусты дрожали, деревья тряслись, а сам лев в ужасе просыпался.
շարունակությունը այն մասին թե ինչ կարեւոր է չդավաճանել ինքդ քեզ այստեղ
ու տենց
Среди уничтоженных фотографий была и такая: стоят рядом седобородый старец и шестилетний ребенок. Маленький Бажбеук очень похож на деда. Но какие глаза у малыша! Горящие, живые, проницательные. Глаза, которые ничего не пропустят.
К концу жизни у него были те же глаза. Он говорил, что человек остается таким, каким был в детстве. Все, что приходит с годами,— наносное. Суть человека не меняется.
Թելման Զուրաբյանը գրում է Բաժբեուկ-Մելիքյանի մասին
փաստորեն, ասում ա փիփլ դոնթ չեյնջ։
ու մի բան ինձ շատ տխրեցնում ա։
սա համայնք չէ եթե մի հոգի է ստեղ փոստ անում։ սա Հաուսին նվիրված բլոգ է ստացվում որը չգիտես ինչու համայնք է կոչվում։
ու տենց
վիա նեյքդսայլնս
ու տենց
Ես միշտ հիանում էի Հաուսի հեղինակների գրագետ լինելով։ Սերիալի մասին պատմելով հաճախ նշում եմ, որ գրողները լավ տեղյակ են հոգեբանությունից։ Սակայն այստեղ նրանք պռոկոլ արեցին․
Այստեղ արծաթե քամին գրում է որ Հաուսը հարգեց Քադդիի դստերը, երբ ականատես եղավ ինչ տաղանդավոր թեթեւությամբ նա ստեց։
Սակայն սովորաբար Հաուսը սուտը չի հարգում, կանխատեսում է։ Նույնիսկ հեգնանքով է արտահայտվում, ասենք՝ «ապա խաբեք նրան, բոլոր հաջող ամուսնությունները սկսվում են ստից»։
Կարծում եմ, նա հարգեց աղջկան ոչ ստելու փաստի համար, այլ որովհետեւ նա ֆայմեց տեղում ստել։
Իսկ ի՞նչն էր ստիպել նրան ֆայմել ու խաբել։ Կարծում եմ որ այս դեպքում բանալ ռասսուդոկը։ Հայերեն բառարանում տարբերություն չգտա, ենթադրում եմ, որ անգլերեն ռազումը – mind, reason ա, իսկ ռասսուդոկը՝ sense-ն ա։
Էրիխ Ֆրոմմը իր «առողջ հասարակություն» գրքում գրում էր՝
Разум — инструмент человека для достижения истины, рассудок — инструмент для более успешного обращения с миром; первый — человечен по своей сути, второй принадлежит к животному в человеке.
Սակայն Հաուսը բնական կլիներ եթե ռազումը գնահատեր, ու կարողանար այն ռասսուդոկից տարբերել։
Սցենարիստները լոխանուծսյա եղան։ Որովհետեւ երեւի ուզում էին մի բան մտածել, ինչպես անել
որ երեխաներից զզվող Հաուսը այդ երեխային կապվի։ Ուրեմն պիտի գնահատի։ Ինչի՞ համար։ Մտքի։
ու տենց
ա – կոդավորումը յունիկոդ է։
բ – շատ է խնդրում գնա չտեսության տրանսլիտի հոդվածի մեջ
գ – ո՞վքեր են դա ստեղծել, եւ ովքե՞ր են դրանով օգտվում։
ու տենց
ու տենց
տպագրված է 1964 թվին։
ու տենց
Սմբատ Սպարապետի դատաստանագրքից
_ու տենց_
ու այն մասին թե ինչպես են դրա համար պատժում․
Փաստորեն, աղջիկ փախցնողի հանդեպ բնավ հանդուրժող չի օրենքը։ Հետո էլ ասում էն՝ հին հայկական ավանդույթ։
Բա։
Այնպես որ, զգոն եղեք, որ ձեր զձուքն եւ զձետն տեղն մնայ։
_ու տենց_
Մի հետաքրքիր հատված Սմբատ Սպարապետի Դատաստանագրքից․
Կարճ ասած, կինը իրավունք ունի անմիջապես բողոքել <s>տեխկոմ</s> եպիսկոպոսին, վերցնի անկարող ամուսնու ունեցվածքի կեսը ու այլ մարդու հետ ամուսնանա։
Այնպես որ, զգոն եղեք, կանանց խաբելուց։
_ու տենց_
}}
ու տենց
Աննա Վսեսվյատսկայա
Անի
Վալենտին Տկաչ
Դավթի քարը
Օկսանա Գրիվինա
Ծիրան
Վիկա Սեմիկինա
Իշխան
Սերգեյ Մաքսիմով
Անի
ու տենց
ես ինձ հա թույլ չեի տալիս այս գիրքը, որովհետև այստեղ թանկ է։
ու ստացա նվեր։ նենց հավես ։
ուիշլիսթ գրելը լավ բան ա
օկ, բարի լինեմ, ձեզ ել տամ կարդաք։ հա չեի գցում հղումը, որ գնաք հարդվեր գիրք առնեք։ բայց հիմա մեկա լիքը տեղ կա,ահա, ստացեք՝ http://www.bigbook.ru/publications/petrosian-01.php
գնացի կարդալու։
ցգրություն։
ու տենց
Շատ բարդ էր այս գիրքը գտնել։
Ու վերջապես գտա, օգտագործածը։
Իրան խորհուրդ էր տվել Creenshaw-ն իրա քոմփայլերների գրքում։
POINTER TO սինտաքսը հայտնվեց Մոդուլայում։
Նախկին գրքի տերը հաստատ փորձում էր թարգմանել ծրագրի տեքստը Պասկալից Մոդուլա, կամ Օբերոն։
Մոդուլայում և Օբերոնում արդեն չկա function բառը, կան միայն PROCEDURE ներ։ ։Ճ
ու տենց
<blockquote style="border: 2px solid rgb(127, 195, 59); padding: 10pt; margin-left: 30pt; background-color: #a6df6d;">
<p>
Հետագայում ես կանդրադառնամ սենյակային թըռչունների ենթադրյալ տառապանքների խնդրին։ Արդարև, վանդակում երգող արու սոխակը յուրովի հիասթափություն պետք է զգա, քանզի նրա տևական երգը մնում է անպատասխան, և էգը չի հայտնվում, սակայն նույն բանը հնարավոր է նաև բնական պայմաններում, քանի որ արուները սովորաբար ավելի շատ են, քան էգերը։<br /> Առյուծը այլ բնույթի կենդանի է, որի խառնվածքն ու բնակության միջավայրը սովորաբար սխալ է մատուցվում մեզ գրական ստեղծագործություններում։ Անգլիացիները «ջունգլիների արքա» են կոչում նրան, խեղճ առյուծին ուղարկելով այնպիսի վայր, որը չափազանց խոնավ է նրա համար․ իսկ գերմանացիները, իրենց հատուկ լրջմտությամբ, ընկնում են մի այլ ծայրահեղության մեջ, և դժբախտ կենդանուն ուղարկում անապատ։ Գերմաներեն «առյուծ» այդպես էլ նշանակում է՝ «անապատի արքա»։ Իրականում առյուծը նախընտրում է երջանիկ միջինը և ապրում է տափաստաններում ու սավաննաներում։ Այդ կենդանու կեցվածքի վեհությունը, որի համար էլ նա ստացել է իր մականվան երկրորդ մասըմ պարտական է հասարակ մի հանգամանքի․ մշտապես խոշոր սմբակավորներ՝ բաց լանդշաֆտներում ապրող կենդանիներ որսալով, առյուծը վարժվել է դիտել ընդարձակ տարածություններ, անտեսելով այն ամենը, ինչ շարժվում է առաջին պլանում։<br /> Գերության մեջ <span style="color: rgb(255, 0, 0);">առյուծը շատ ավելի քիչ է տառապում մտավոր զարգացվածությամբ իրեն հավասար մյուս կաթնասուններից</span> այն պատճառով, որ նա մշտական շարժման մեջ գտնվելու պակաս ցանկություն ունի։ Կոպիտ ասած, «գազանների արքան», ընդհանրապես, ավելի ծույլ է, քան մյուս կենդանիները, և նրա անբանությունը պարզապես նախանձելի է թվում։ Ապրելով բնական պայմաններում, առյուծը ընդունակ է կտրել անցնել վիթխարի տարածություններ, սակայն նա, հավանաբար, այդ անում է սոսկ քաղցի ազդեցության տակ, և ոչ թո ներքին որևէ այլ դրդապատճառներից։ Այդ իսկ պատճառով գերության մեջ գտնվող առյուծին հազվադեպ կարելի է տեսնել վանդակում անհանգիստ ետ ու առաջ քայլելիս, մինչդեռ գայլը կամ աղվեսը ժամեր շարունակ անընդհատ դես ու դեն են շարժվում։ Իսկ եթե շարժում կատարելու զուսպ պահանջը երբեմն ստիպում է առյուծին ետ ու առաջ անել բանտի ողջ երկայնքով, ապա նույնիսկ այդպիսի պահերի գազանի շարժումները ավելի շուտ ետ-աշյա զբոսանքի բնույթ են կրում և բացարձակապես զուրկ են այն մոլեգին շտապողականությունից, որ բնորոշ է շնազգիների ընտանիքի բանտված ներկայացուցիչներին, որոնք մշտապես անհաղթահարելի պահանջ ունեն մեծ տարածություններ անցնելու։ Բեռլինի կենդանաբանական այգում անապատից վերված ավազով ծածկված ու դեղնավուն կոպիտ ժայռաբեկորներով մի յսկայական փարախ կա, սակայն մարզվում է, որ այդ թանկարժեք կառույքը զգալիորեն անօգտագետ է։ Կենդանի առյուծները այնքան ծույլորեն են պառկում այդ ռոմանտիկ միջավայրում, որ կենդանիների խրտվիլակներով լանդ՛աֆտի վիթխարի մոդելը հաջողությամբ կարող էր ծառայել նույն նպատակին։
</p>
<blockquote style="border: 2px solid rgb(127, 195, 59); padding: 10pt; margin-left: 30pt; background-color: #a6df6d;">
<p>
<span style="color: rgb(255, 0, 0);">Ագռավը, կակադուն կամ շամբաճուռակը իրենց հաճույք պատճառելու համար են թռչում, ուրախությամբ լիովին օգտվում են իրենց տրված ազատությունից</span>։ Իսկ իմ արծիվը թրչում էր միայն այն դեպքում, երբ պատահաբար ընկնում էր մեր այգու վրա սկիզբ առնող օդի հոսանքի մեջ, որը նրան հնարավորություն էր ընձեռնում սավառնելու, առանց մկանային մեծ էներգիա վատնելու։ Նույնիսկ նման դեպքերում նա չէր հասնում իրեն մատչելի բարձրության։ Առանց որևէ իմաստի ու նպատակի, նա պտտվում էր օդում, իսկ հետո իջնում մեր այգուց հեռու, որևէ տեղ և <span style="color: rgb(255, 0, 0);">նստում թախծալի մենակության մեջ</span> մինչև մութն ընկնելը, սպասելով, որ գամ ու տուն տանեմ իրեն։ Հավանական է, որ նա ինքն էլ կարող էր գտնել տան ճանապարհը, սակայն նա շատ շուտ էր նկատվում, և հարևաններից մեկնումեկը հեռախոսով զանգ էր տալիս ինձ ու հաղորդում, որ սանուհիս նստած է այսինչ կամ այնինչ տանիքին, և մի խումբ երեխաներ քարեր են նետում նրա վրա։ Նման դեպքերում ես նրա երևից գնում էի ոտքով, որովհետև այդ <span style="color: rgb(255, 0, 0);">տկարամիտ արարածը սարսափելի վախենում էր</span> հեծանիվից։ Այդպես, ամեն անգամ հոգնած, ես հազիվ էի տուն գնում, ձեռքիս վրա տանելով ծանր արծվին։ Վերջիվերջո, այլևս չցանկանալով մշտապես շղթայված պահել թռչունին, հանձների Շոնբրունյան կենդանաբանական այգուն։
</p>
Կոնրադ Լոռենց, «Սողոման թագավորի մատանին»
Փաստորեն, նենց ա ստացվում, որ խելացի կենդանիները սիրում, գնահատում, և օգտագործում են ազատությունը, հնարավորությունները, և իրենց իսկ ունակությունները։ Իսկ առանց ազատության՝ տառապում են։
Ի տարբերություն նրանց, ավելի տկարամիտ կենդանիների ազատության ձգտումը այնքան էլ արտահայտված չէ։
Ես գրել եմ, որ ավելի զարգացած մարդիկ ավելի շատ և կարևոր պահանջներ ունեն։ Նույնիսկ, Տանամայի հետ եկանք մի այլ բուրգի գաղափարին, որը Մասլոուի բուրգի շուռ տվածն է արտաքինից։ Այսինքն, y առանցքով՝ զարգացվածություն, x առանցքով՝ պահանջներ։ Զարգացվածության հետ աճում են և պահանջները․ Դժվար է ասել, արդյո՞ք ավելի զարգացած մարդուն ավելի դժվար է բավարարել իր պահանջները։ Չնայած կարիքների աճած տիրույթին, նա կարող է ունենալ ֆոռա, իր խելքն ու միտքը, ու այդ հնարավորությունները կիրառելով, ավելի հեշտ բավականացնի իր պահանջները, քան ոչ զարգացած մարդը։
Նաև, «[ինչպես տարբերել սպառողությունը չսպառողությունից][1]» տեքստում գրել եմ այն մասին, որ չսպառող մարդիկ օգտագործում են իրենց հնարավորությունները, կամ ձեռք բերած իրերը։ Նրանք գիտեն ինչպես օգտագործել։ Կամ սովորում են ունակ լինել։
Ավելի խելացի կենդանիները ավելի հետաքրքրասեր են, իսկ ավելի բութ կենդանիները՝ պակաս։ Դա նույնպես հանգամանքներից մեկն է որ ստիպում է իրենց շրջել, և որից և բխում է շարժման կարիքը։ Որովհետև հետաքրքրասիրությունը օգնում է հասնելու կոնտրոլին, իմանալու աշխարհը, և հետևաբար՝ կիրառելու այդ գիտելիքը։
Հակառակ դեպքում, հաճախ ստացվում է այնպես, որ եթե դու չես վերահսկում իրավիճակը, ապա այն վերահսկում է քեզ։
Իսկ ինչու՞ են ավելի զարգացած կենդանիները ավելի հետաքրքրասե՞ր։ Ինձ թվում է որպիսի օգտագործեն եղած մտավոր կարողությունները, անգործ չթողնեն «քոմփյութեյշնլ փաուեր», այսպես ասած։ Որովհետև դա բանական է, օգտագործել եղած մտավոր ռեսուրսները։
Ազատություն, և հնարավորություն օգտագործել ռեսուրսները՝ դրան ձգտում են զարգացած և խելացի էակները։
Նրանք ձգտում են իմանալ, ինչպես օգտագործել իրենց համակարգիչները, մեքենաները, ֆոտոխցիկները, նույնիսկ պարզապես ծրագրերը։ Նրանք հետազոտում են, փորձում են, կտացնում են այստեղ-այնտեղ, որ հասկանան ինչպես է այս ծրագիրը աշխատում։ Նրանք կարդում են ձեռնարկներ, եթե հնարավոր է։
Փաստորեն, ազատության ձգտումը և խելքը՝ անբաժանելի են։ Խելացի մարդը առանց սովորելու ունակության, օրինակ առանց գրքերի, կամ առանց խոսքի ազատության, օրինակ ավտորիտար ռեժիմի ժամանակ, իրեն զգում է համեմատելի նրան, ինչպես իրեն զգում է գայլը վանդակի մեջ։
Եվ արժանի է կարեկցանքի։
_ու տենց_
[1]: http://norayr.am/weblog/?p=706
ու տենց
«Կինո» ամսագիր, 1977 թիվ համար յոթ։
ու տենց
ու տենց
Ռաֆայել Ղազարյանը Հայոց լեզվի և «Տիզբոնի» ռուսականացնող մեծապետական շովինիզմի մասին
Անկախության նվաճումներից.
Սահմանդրությամբ իրեն պատկանող իրավունքները և պարտականությունները ինչպես պետական ու հասարակական կառույցներում, այնպես էլ կրթական համակարգում, ստանձնեց ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ: Այսօր անգամ մտավորականների երեխաները, հաճախելով հայկական դպրոց, այլ լեզուների կողքին, «ավա՜ղ», «ստիպված են» սովորել նաև մայրենին: Այսօրվա կյանքը թելադրում է մի քանի ամենատարածված լեզուների իմացություն, ինչը նվազեցնում է փոքրաթիվ ժողովրդի մայրենիի խլացման, խեղճացման այն վտանգը, որը, ինչպես համոզվեցինք, առկա է մեկ արտոնյալ օտար լեզվի պարագայում:
Մեծ կարևորություն եմ տալիս օգոստոսի 19-ին «Ղարաբաղ» կոմիտեի՝ ժողովրդին ուղղված դիմումին: Այն ուղղված էր շարժմանը հակառուսիստների պիտակ կպցնելու անազնիվ ջանքերի դեմ:
Նենգափոխության այդ փորձերը ցայսօր չեն մարել մայրենի լեզուն ուշացումով իր իրավունքի մեջ վերահաստատելու անհրաժեշտության դեմ անխոնջ պայքար մղող որոշ վայ մտավորականների շնորհիվ, ուստի տեղին է վերարտադրել այն ամբողջությամբ.
Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտե
19.08.1988թ.
Այսպես կոչված Հակառուսական տրամադրությունների մասին, որոնք իբր բորբոքվում են Ղարաբաղյան շարժման միտինգներում
- Վերջին ժամանակներս Ղարաբաղյան շարժման դեմ ուղղված մեղադրանքներից մեկն է դարձել այն, որ, իբր, երևանյան միտինգներում հակառուսական տրամադրություններ են բորբոքվում: Սա պարզապես ստալինյան բռնապետության զինանոցից հանված հերթապահ մի հերյուրանք է, որով ավանդաբար ամբաստանվում է կենտրոնական իշխանությունների, սովետական բյուրոկրատիայի նկատմամբ արտահայտված որևէ դժգոհություն: Նման մոտեցումը, սակայն, ամենևին չի կարելի կապել իշխանությունների թեթևամտության կամ կարճատեսության հետ, քանի որ այն ունի շատ ավելի խոր պատմա-հասարակական և հոգեբանական արմատներ: Բանն այն է, որ երկրի բյուրոկրատիան առ այսօր բացահայտորեն առաջնորդվում է Սովետական Միության և Ռուսական պետականության նույնության գաղափարով: Նշենք թեկուզ մեկ փաստ. «Օգոնյոկ» շաբաթաթերթի այս տարվա հուլիսյան համարներից մեկում (N29) ԽՍՀՄ ֆինանսների մինիստր Բ. Ի. Գոստևն առանց այլևայլության գրում է հետևյալը. «Այսօրվա առաջնահերթ հոգսը պետությանն առնչվող հոգսն է, մանավանդ մեր Սովետական պետության՝ Ռուսական պետության ամրապնդման հոգսը»: Ուստի միանգամայն պարզ է, որ նման մոտեցման դեպքում պետական մարմինների նկատմամբ արտահայտված որևէ դժգոհություն պետք է դիտվի որպես հակառուսական տրամադրություն: Միաժամանակ հարկ է նշել, որ մեզ այդպիսի մեղադրանք ներկայացնողները տարօրինակ կերպով մոռանում կամ միանգամայն բնական են համարում այն փաստը, որ սովետական մամուլը ավելի քան մեկ տարի զբաղված է հայ ժողովրդին վերակառուցման թշնամի, էքստրեմիստ, նացիոնալիստ, ձրիակեր հռչակելու և դրանով հակահայկական տրամադրություններ սերմանելու գործով, որի հետևանքով, օրինակ, բանակում արդեն հալածանքներ են սկսվել հայ զինծառայողների հանդեպ:
- Ղարաբաղյան շարժման նպատակն է սահմանադրական շրջանակներում ընթացող գործողություններով հասնել Ղարաբաղի վերամիավորմանը Հայաստանի հետ՝ որպես սկզբունք խուսանավելով որևէ ազգի կամ ժողովրդի, որևէ կրոնի կամ դավանանքի դեմ ուղղված թշնամական կամ վիրավորական արտահայտություններից: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է խուսափենք նաև մեր ազգային արժանապատվությունը վիրավորող այնպիսի իրողությունների սկզբունքային քննադատությունից, ինչպիսիք են, օրինակ, Ադրբեջանի մոլեռանդների կողմից Սումգայիթի հայ բնակչության նկատմամբ գործադրված ցեղասպանության և սովետական բանակի կողմից «Զվարթնոց» օդանավակայանում կիրառված բարբարոսության փաստերը: Վճռական հակահարված պետք է ստանան նաև հայ ժողովրդի հասցեին ուղղված այն բոլոր անպատասխանատու հայտարարությունները, որ անպատիժ կերպով հրապարակում են առանձին ղեկավար անձինք և մամուլի ու հեռուստատեսության մարմինները:
- Հայ ժողովուրդը իսկապես շուրջ 300 տարի իր քաղաքական հույսերը կապել է Ռուսաստանի հետ և անկախ կրած բազմաթիվ հուսախաբություններից՝ այսօր էլ չի կորցրել իր համակրանքը ռուս ժողովրդի նկատմամբ, վերջինիս վերաբերմունքը հստակորեն տարբերելով իշխանությունների վարած մեծապետական շովինիզմի քաղաքականությունից: Սակայն այժմ, երբ Ղարաբաղի խնդրով զգալի հարված է հասցվել հայ ժողովրդի ազգային արժանապատվությանը, ապա կարող է վտանգվել նաև այդ համակրանքը: Հայ և ռուս ժողովուրդների անկեղծ բարեկամության ապահովման երաշխիքը ներկայումս գտնվում է Մոսկվայի ձեռքում, որի վտանգման պատասխանատվությունն էլ ընկնում է հենց նրա վրա:
- Ղարաբաղյան շարժման հակառակորդների կողմից որպես հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը հակասող երևույթ, որպես հակառուսական տրամադրությունների բորբոքման մեղադրանք է ներկայացվում նաև միտինգներում արտահայտվող այն մտահոգությունը, որ վերաբերում է հայոց լեզվի կիրառության ոլորտի ընդլայնման, հայկական դպրոցների բարենորոգման, հայ մշակույթի զարգացման և այլ հարցերի: Անհանդուրժողականություն է ցուցաբերվում նույնիսկ այնպիսի բնական և սահմանադրական կոչերի նկատմամբ, ինչպիսիք են օրինակ հայ մանուկներին հայկական դպրոց ուղարկելու, հիմնարկ-ձեռնարկություններում գործավարությունը Սովետական Հայաստանի պետական լեզվով իրագործելու, դիսերտացիաները հայերենով գրելու պահանջները և այլն: Ինչպես հայտնի է, նման պահանջներ ներկայացվում են համարյա բոլոր միութենական հանրապետություններում, դրական արձագանք գտնելով նույնիսկ կենտրոնական մամուլում: Այս փաստն ինքնին ցույն է տալիս, որ մայրենի լեզվի և ազգային դպրոցի ճակատագրի մտահոգությունը համատարած երևույթ է և պահանջում է լուրջ վերաբերմունք ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական իշխանությունների կողմից:
- Հայաստանում հակառուսական տրամադրությունների իսկական հրահրողը, որքան էլ տարօրինակ է, հենց հանրապետության ղեկավարությունն է, հանրապետության բյուրոկրատիան: Ինչի՞ նման է օրինակ այն փաստը, որ համարյա բոլոր նոմենկլատուրային աշխատողների երեխաները ուսանում են ռուսական դպրոցներում, ղեկավար անձանցից շատերը չեն տիրապետում մայրենի լեզվին և գերադասում են ելույթներ ունենալ ռուսերեն լեզվով, ռուսական դպրոցներն օգտվում են առանձնահատուկ շնորհներից, մինիստրություններում ու հիմնարկ-ձեռնարկություններում հայերենը հանվում է գործածությունից, պաշտոնյաների առանձնասենյակների մակագրություններն արվում են ռուսերեն լեզվով և այլն: Այս բոլորը, բնականաբար, ժողովրդի մոտ ռուսաց լեզվի համար առանձնաշնորհված սոցիալական գերակայության և ծրագրված ռուսականացման պատկերացում է ստեղծում, որն արդարացի զայրույթ և ավելորդ գրգռվածություն է հարուցում լայն խավերի շրջանում:
- Եզրակացությունը, թվում է, ինքնըստինքյան հասկանալի է, անկեղծ ձգտում հայ և ռուս, ինչպես նաև Սովետական Միության բոլոր ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղությամբ, սակայն դրա հետ մեկտեղ անհաշտ պայքար ազգային շահերի ոտնահարման, մեծապետական շովինիզմի և ռուսականացման քաղաքականության ցանկացած դրսևորման դեմ:
_ու տենց _
![][1]
[Այստեղից ][2]Հիշեցնեմ, որ Մարիամի գիրքը Երևանում կարելի է ձեռք բերել Կորյունի փողոցի վրա գտնվող գրախանութում, բժշկականի դիմացը։ Շատ եմ խորհուրդ տալիս։
Այս գիրքը բնավ նման չէ այն ամենին ինչ ես վերջերս կարդացել եմ։ Ոճը յուրօրինակ ա և անսպասելի, գիրքը կարդացվում ա հավես, ու առանց պոկ գալու, զալպոմ։
Հա, մեկ էլ․ մենք Մարիամի հետ նույն փողոցներով ենք քայլում ու նույն օդն ենք շնչում։ Իմացե՛ք։ Եվ կարդացեք անպայման։ _ու տենց _
[1]: http://norayr.am/weblog/uploads/2012/04/mariam_petrosian_b.jpg
[2]: http://www.openspace.ru/news/details/17182/
Հա։ Ու մի բան էլ
«ավատարի» վերաբերյալ։
Հեհե։
Հարրի Հարրիսոնի «նեուկրածիմի պլանետան» գիտե՞ք։
յանիմ կարդացած տղա եմ Իսկ արժեր իմանալ։
Պարզապես դե ո՞նց հանրամատչելի տելեպածիա ցույց տաս, նույնիսկ եթե անունդ Կամերոն ա ու մի վախտ քիչ փող ունես։
Բայց ինչքան ավելի նագլյադնո հասկանալի ու պարզ ա երբ կապը վայրելեսս չէ, այլ վայրեդ է։
Ինտերֆեյսներ, կոնեկտորներ։
Ինտերֆեյս ափ, ինտերֆեյս դաուն։
Չէ մի չէ, վենծիլյատոր։
ու մի բան էլ ասեմ։ Էն որ մեր ախպարների հետ թանքսգիվինգ էինք նշում, ասում էին՝ «ֆոր տհե հափի ջենոսայդ օֆ նեյթիվ ամերիքանս»
հո զոռով չի՝ պատմությունը չի ջնջվում։ ՁեռաԳրածը չի վառվում։ ԿՄ-ի փասվորդը չի փոխվում, իսկ եթե փոխվի Աբու Հասանի մաշիկների պես վերադառնում ա։
«տուգա վսասիվայեծե, գասպադա» (ց) պարոն Ազատամարդիկ
Ու հա, Մատրիցան Լեմից թխեցին, չամաչեցին, բայեվիկ սարքին, հիմա էլ անցան Հարիսոնին։ Էս սաղ ամերիկյան կինո-ֆանտասծիկան պիտի կռիվ-կռիվ լինի՞։ Լրիվ այսպես ա դառնում։ Թե՞ հիմա Յանգին էլ կփչացնեն։ ՕՄԳՎՏՖ։
ՀԳ․ Չլինի Կոպոլայի հայ պրոդյուսերն ա Կամերոնին փող տվել ու պնդել որ էն հարգարժան տիկնոջ անունը Ծաղիկ լինի։
Դե լավ․ Կամերոն, Կոպոլա՝ ինչ տարբերություն։
Մի բուռ հայ ենք։
_ու տենց _
[այստեղից][1]
author of [The Gun Seller][2],
Hugh Lauri
crosspost to [house_am][3]{.lj-user}
_ու տենց _
[1]: http://rutube.ru/tracks/2802678.html?v=f4a307b07bf5333586e190ebea1baaf8
[2]: http://en.wikipedia.org/wiki/The_Gun_Seller
[3]: http://house_am.livejournal.com/
_ու տենց _
Որոշեղի գրել ինչ եմ մտածում Մարիամի գործի մասին։
Եթե չեմ սխալվում, Մարիամը ձայնագրություններ ունի այդ երեխաների, որոնք և եթեր են գնացել։
Ու այստեղ արդեն այդքան կարևոր չէ, որ երեխաները ինչ որ պատճառներով հրաժարվել են իրենց խոսքերից։
Էականն այն է, որ այդ ձայնագրությունները ձեռքի տակ ունենալով, ու ոչ մի բան չանելով, Մարիամը, հակառակը, կդառնար հանցակից։ Ու քանի որ հիմք ուներ, իրան մեղավոր ճանաչելը կնշանակի լրիվ խայտառակություն պետության համար։ Եվ այդ քայլի դիմելը «պետության» կողմից այժմ քիչ հավանական ա։
Բայց ակնհայտ է, որ Մարիամի վրա հոգեբանական ճնշում է գործարկվում, որ այդքան «ակտիվ» չլինի, նաև Թեղուտի հարցերում։
Իսկ մեզանից հասնում է իրան քաջալերել, ոչ չվնուշկվի ոստիկանություն մտնելուց և դուրս գալուց։ Լավ էր, որ այսքան մարդ կար, բայց ավելի լավ կլիներ, եթե մի քիչ ավելի շատ լինեյինք։
ու տենց
Я попытался своему росийскому френду Севака перевести, так как перевода этой работы не нашел в инете
Выложить здесь решился лишь после того, как пара знакомых настояла.
Я бы мог везде побывать
И везде бы я мог воскликнуть:
“Не хочу!” или “хочу!”
Но я вовсе не был везде
И не бываю
А где бываю
Я себе тихо шепчу: молчи
Я себе тихо шепчу: молчи
А недосказанное оставляю всем,
Чтобы они могли осмотреть, ощутить
А когда поймут, что они осмотрели, ощутили,
Тогда я молчать больше не буду
И скажу
А знаете? я решил стать мастером игрушек
И поверьте, действительно стану
Прохладный осенний ветер шевелит деревья
Как в в голове у человека шевелится ветвистая мысль
И днем с облачного неба
Падает холодная скорлупа звезд
Которую коротко называют листьями
А я буду отливать игрушки в этой холодной скорлупе
И когда меня спросят – сколько стоит?
Я себе тихо скажу: “Молчи”
А спросившему
Я отвечу – “Привет!”
Не знаю, что он обо мне подумает
Но в этот самый момент не смогу я не вспомнить
Что была одна девушка
Если скажу, что забыл, как ее зовут,
Вы мне верьте ровно столько, сколько каждый из вас, уж точно верит
Разным мировым новостям
И каждый раз, когда я хочу открыть миру
Имя ее
Я себе тихо шепчу – молчи
А эта девушка, знаете, говорила
Когда я слушаю Бетховена, мне кажется что я хожу по волнам
У меня есть и скорлупа этой девушки
Ее горячая скорлупа
И игрушки я буду отливать в этой скорлупе
В Горячей скорлупе
И если кто меня спросит – сколько стоит?
Я себе тихо скажу: “ответь”
“Пустяк”, скажу, “всего-то стоит одну… прошедшую жизнь”
Так я все могу слепить
Это про таких как я говорят
Что у мальчика золотые руки
И каждый раз, когда я смотрю на эти руки
Мои Ладони мне говорят – “Что?”
И это вовсе не вопрос
А ответ на мой молчаливый взор
И каждый раз, я тоже смотрю на свои ладони так,
Как неопытный археолог
Разглядывает только что раскопанное
И говорю – “Да!”
И это – не ответ, а вопрос наизнанку
И руки мои кивают головой,
А голова моя машет рукой
И я понимаю, что я … не могу
(да и никто в этом мире не может)
Лишь одну вещь слепить
Ту, что называют истиной
Лишь она не лепится
Хоть и без конца, на протяжении веков
Стараются слепить
Именем божьим,
По велению владык,
Веревкой, что лишь проверяет свою прочность
На вереницах людей
Оружием, что расставляет точки
На человеческой груди
Так и лепят
На протяжении веков
Беспрестанно лепят то, что не лепится
Значит не может и разрушиться
Лепят.
А я чем хуже?
И решено…
Я тоже отныне буду лепить истину, и много!
И буду продавать,
Продавать везде,
Где разрешено и запрещено,
На перекрестках,
И у дверей магазинов,
На улицах,
И на пьедесталах памятников,
В книгах, да и с кафедры.
И когда меня спросят “Сколько стоит?”.
Отвечу уже не я, а та игрушечная девушка.
И назовет она ни что иное, как свою цену:
“Пустяк…” – скажет, –
“Всего-то стоит одну… прошедшую жизнь”
И я, сами понимаете, должен буду
Сильно разбогатеть на этой торговле,
И так я разбогатею,
Чтобы на билет хватило,
Послушаю Бетховена
И мне тоже будет казаться, что я хожу по волнам.
А весна или осень в это время за окном?
Не все ли равно? И какое мне дело?
Не все ли равно, и какое мне дело
Будет ли ветер шевелить деревья
Как в голове у человека шевелится ветвистая мысль
А днем с облачного или с безоблачного неба
Должна падать, или не падать
Цветная скорлупа звезд,
Которую коротко называют листьями.
И по дороге домой,
Если мне вдруг кто скажет – “Здравствуй!”
Я отвечу – “Сколько стоит?”
И если надо мной засмеются какие ни-будь девушки
Чьих имен я вовсе не знаю
Вместо ответа я скажу – “Нет у меня вашей скорлупы!”
И заволнуются они вокруг меня,
Люди любят разговаривать с теми,
Ккого они считают умалишенными,
И захотят узнать кто я и чем я живу.
Мои руки вновь мне скажут – “Молчи!”
Я и сам, сам себе скажу – “Молчи!”
Но мастер игрушек, из моих же уст, моими же устами,
Уже будет орать и восклицать
Интонацией старьевщика:
“Истину продаю!
Слепленную истину.”
Ես կարող էի ամեն տեղ լինել
Եվ ամեն տեղ էլ ես կարող էի ճչալ.
«Չե՛մ ուզում» և կամ «ուզում եմ»:
Բայց ես ամեն տեղ չեմ եղել բնավ
ՈՒ չեմ էլ լինում,
Իսկ ուր լինում եմ՝
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»:
Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»
Եվ իմ չասածը թողնում ամենքին,
Որ նրանք հետո տնտղե՜ն-շոշափե՜ն:
ՈՒ երբ հասկանան,
Թե ինչ են իրենք տնտղել-շոշափել՝
Այլևս չասել չեմ կարողանա
ՈՒ կասեմ.
-Գիտե՞ք,
Վճռել եմ դառնալ խաղալիք սարքող
Եվ, հավատացե՜ք, իրո՛ք կդառնամ:
…Աշնան պաղ քամուց ծառերն են շարժվում,
Ինչպես որ մարդու գլխում շարժվում է
Միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպած երկնքից
Ներքև են թափվում
Աստղերի պաղ-պաղ կաղապարները,
Որ ավելի կարճ կոչվում են «տերև»:
Ես խաղալիքներ կձուլեմ այդ պաղ կաղապարներով:
Եվ ով ինձ հարցնի. «Ին՞չ արժի» ես ինձ
Լուռ կասեմ «Չասե՜ս»,
Իսկ ի պատասխան հարցնողի հարցի
Ես կասեմ. «Ողջո՛ւյն»:
Չգիտեմ, թե նա իմ մասին արդյոք ի՞նչ կմտածի,
Իսկ նույն այդ պահին չեմ կարողանա ես չմտածել,
Որ կար մի աղջիկ…
Եթե ես ասեմ, որ մոռացել եմ անունը նրա,
Ինձ հավատացեք այնքան, որքան որ
Յուրաքանչյուրդ է հաստատ հավատում
Աշխարհի տարբեր լրագրերին:
Եվ ամեն անգամ, երբ ես ուզում եմ
Աշխարհին հայտնել, ասում եմ «Չասե՛ս»:
Իսկ այդ աղջիկը, գիտե՞ք, ասում էր,
«Երբ Բեթհովեն եմ լսում՝ թվում է,
Թե ես քայլում եմ ծովի վրայով»…
Ես ունեմ նաև ճի՛շտ կաղապարը և այդ աղջըկա,
Տա՜ք կաղապարը:
ՈՒ խաղալիքներ ես պիտի ձուլեմ ա՛յդ կաղապարով,
Տա՜ք կաղապարով:
Եվ ով ինձ հարցնի. «Ի՞նչ արժի», ես ինձ
Լուռ կասեմ. «Ասա՛»:
«Դատա՜րկ բան,- կասեմ,-
Ընդամե՜նն արժի մի… անցած մի կյա՜նք»…
Այսպես՝ կարող եմ ամե՜ն բան սարքել.
Այդ իմպեսների մասին են ասում,
Թե մարդու տղան ոսկի ձեռք ունի:
Եվ ամեն անգամ
Երբ ես նայում եմ իմ այս ձեռքերին,
Իմ ձեռքերը միշտ ինձ ասում են. «Հը՞»,
Որ հարց չէ բնավ,
Այլ պատասխան է իմ լռին հարցին:
Իսկ ամեն անգամ
Ես էլ ձեռքերիս նայում եմ այնպես,
Ինչպես նոր պեղած իրին է նայում հնաբանն անփորձ,
Եվ ասում եմ. «Հա՛»:
Որ պատասխա՛ն չէ, այլ հարց է շրջված:
Եվ իմ ձեռքերը գլուխ թափ տալիս,
Իսկ իմ գլուխը ձեռքով է անում,
ՈՒ…հասկանում եմ, որ ես չե՜մ կարող
(Եվ աշխարհումըս ո՛չ ոք չի կարող)
Լոկ մի՛ բան սարքել՝
Ա՛յն միայն,
Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում:
Լոկ ա՛յդ չի սարքվում,
Թեպետ և անվե՛րջ, դարե՜ր շարունակ
Ջանում են սարքել
Անունով աստծո՛ւ,
Տիրակալների հրամաններո՛վ,
Պարանո՛վ,
Որ լոկ իր պնդությունն է որոշում
Մարդկանց պարանոցներին.
Զենքո՛վ,
Որ մարդկանց կրծքերի վրա
ՈՒսուցանում է կետադըրություն:
Սարքո՜ւմ են այսպես:
Դարե՜ր շարունակ:
Անդուլ սարքում են ա՛յն, ինչ որ չի՜ սարքվում,
ՈՒրեմն նաև չի՛ կարող քանդվել:
Սարքո՜ւմ են:
Իսկ ես ումի՞ց եմ պակաս:
Եվ…վճռվա՜ծ է.
Ե՛ս էլ այսուհետ
Ճշմարտություն եմ սարքելու, և շա՜տ:
ՈՒ պիտի ծախե՛մ,
Ծախեմ ամենո՜ւր՝
ՈՒր կամենում են թե չեն կամենում.
Խաչմերուկներո՛ւմ
ՈՒ խանութների դռների՛ առջև,
Մայթերի՛ վրա
Եվ արձանների պատվանդանների՛ն,
Թե՛ գրքերի մեջ,
Թե՛ ամբիոններից:
ՈՒ երբ ինձ մարդիկ հարցնեն. «Ի՜նչ արժի»,
Կպատասխանեմ արդեն ո՛չ թե ես,
Այլ՝ այն խաղալիք աղջիկը:
Եվ նա կասի ոչ այլ ինչ,
Քան հենց իր գինը.
«Դատա՜րկ բան,- կասի,-
Ընդամե՜նն արժի ի…անցած մի կյա՜նք»…
…ՈՒ պիտի որ ես, ինքնե՛րդ էլ գիտեք,
Շա՜տ հարստանամ իմ առևտրով:
Եվ այնքա՛ն պիտի ես հարստանամ,
Որ…համերգի տոմս առնեմ ու…
…Գնամ Բեթհովեն լսեմ,
Եվ ինձ էլ թվա,
Թե ես քայլում եմ ծովի վրայով…
Իսկ թե այդ պահին
Գարո՞ւն թե աշուն կլինի դրսում,
Մի՞թե նույնը չէ: Եվ ի՜նչ բանն է իմ,
Մի՞թե նույնը չէ և ի՜նչ բանն է իմ,
Թե քամուց պիտի ծառերը շարժվե՞ն,
Ինչպես որ մարդու
Գլխում շարժվում է միտքը ճյուղավոր,
Եվ ցերեկային ամպա՞ծ թե չամպած
Երկնքից պիտի թափվե՞ն-չթափվեն
Գունեղ աստղերի պաղ կաղապարներ,
Որ կարճ կոչվում են «տերև»…
ՈՒ տուն գնալիս
Եթե ինձ հանկարծ մեկն ասի «Բա՛րև»,
Ես ի պատասխան կասեմ «Ի՞նչ արժի»:
Թե պատասխանիս վրա ծիծաղեն ինչ-որ աղջիկներ,
Որոնց անունը չգիտեմ իրոք,
Իբրև պատասխան ես կասեմ.
«Չունե՜մ ձեր կաղապարը»:
Եվ կխռնըվեն նրանք իմ շուրջը.
Մարդիկ սիրում են միշտ խոսեցնել նրանց,
ՈՒմ իրենք խելառ են հաշվում:
Եվ կկամենան իմանալ իմ ո՛վ կամ ի՛նչ լինելը:
Ձեռներըս նորի՛ց ինձ կասեն. «Չասե՜ս»:
Ես ի՛նքս էլ, ի՛նքս էլ ինձ կասեմ «Չասե՜ս»:
Սակայն խաղալիք սարքող վարպետը
Ի՛մ իսկ բերանից,
Ի՛մ իսկ բերանով
Արդեն կբոռա՜ ու կկըրկընի՛
Հնավաճառի ելևէջումով.
«Ճշմարտությո՜ւն եմ ծախում, սարքովի՛»…
_ու տենց _
[отсюда][1]
еще по теме
<blockquote style="border-left: 2px solid #FFCC00; padding: 10pt; margin-left: 30pt; background-color: #FFFCEC;">
<p>
“Power tends to corrupt, and absolute power corrupts absolutely. Great men are almost always bad men.”
</p>
<p>
John Emerich Edward Dalberg-Acton
</p>
_ու տենց _
ՊՐՈՍՏԻՏՈՒՑԻԱ
հարկադրված պոռնիկություն, վոր դարձել ե արհեստ – պրոֆեսիա։ **Բուրժուական հասարակության մեջ ամեն ինչ առ-և-տուրի առարկա յե դարձել։ Նույնպես և սերը։** Անբավարար աշխատավարձը, աշխատանք ստանալու դժվարությունը ստիպում են բազմաթիվ դժբախտ կանանց ծախելու իրենց մարմինը։ Ինքը բուրժուազիան, վոր ծնել ու սնել ե այդ յերևույթը,
կեղծավորաբար աղաղակ ե բարձրացնում վարի դասակարգերի կանանց անբարոյականության մասին, արհամարանքի սյունին ե զամում նրանց և նրանց իրավունքները սահմանափակում, միաժամանակ սանիտարական հսկողության միջոցեվ աշխատում ե իրեն ապահովել վարակումից։
(տեսե՜ք, սադրիչ բառը չի օգտագործվում)
Պրոստիտուցիան սոցիալական չարիք ե, վորի արմատները գտնվում են բուրժուական հասարակության պայմաններում․ դա կվերացվի այն ժամանակ, յերբ կվոչնչացվի կապիտալիստական աշխարհը։
ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
բուրժուական պետական կազմ․ որենսդրական բարձրագույն իշխանությունը արտաքուստ պատկանում ե ամբողջ ժողովրդի ներկայացուցիչներին, բայց փաստորեն իշխում ե բուրժուազիան
ԴԵՄՈԿՐԱՏԻԱ
(ժողովրդավարություն բառը դեռ չէր գործարկվում)
և տեղական հարցերի վճռման խնդրում կիրառում ե տեղական ինքնավարարություն ու ավտոնոմիա։ Դեմոկրատիան իր դասակարգային բովանդակությամբ կարող ե լինել պրոլետարական – այն յերկրներում, ուր քաղաքական իշխանությունը գտնվում ե պրոլետարիատի ձեռքին, և կարող ե լինել բուրժուական – կապիտալիստական իշխանությունը գտնվում ե բուրժուազիայի ձեռքին։ Վերջին դեպքում Դ-ի սահմանած իրավունքներն ու ազատությունները բուրժուազիան սովորաբար ի չիք ե դարձնում՝ հենց վոր բանվոր դասակարգը քայլեր ե անում դրանք լայն ոգտագործելու հոգուտ իր դասակարգային շահերի։ Բոլոր իրավունքներից ամենից առաջ և ամենամեծ չափով ոգտվում ե բուրժուազիան՝ բանվոր դասակարգի դեմ կռվելու և նրա դասակարգային գիտաքցությունը մթագնելու համար։ Բուրժուազիան դասակարգային պայքարի սուր մոմենտներին դեն ե գցում կառավառման դեմոկրատական ձևը, անցնելով բացարձակ բռնության (ֆաշիզմ) մեթոդներին։
Բուրժուական Դեմոկրատիայի փայլուն որինակ են հանդիսանում արդի Անգլիան ու Ֆրանսիան, ուր բուրժուազիան առաջ ե քաշել ձախ և բանվորական կառավարություններ։ Աշխատավոր մասսաների համար դեմոկրատիայի իսկական իրագործումն կլինի միմիայն պրոլետարիատի քաղաքական և տնտեսական տիրապետության պայմաններում։ Դեմոկրատիայի փայլուն անալիզ տվել ե ընկ․ Լենինը իր մի շարք յերկերում։
ՄՈՎՍԵՍ
հրեական ժողովրդի առասպելական առաջնորդը և որենսդիրը, վորն հրեաներին դուրս ե բերել յեգիպտական գերությունից․ նրա կյանոը պճնազարդված ե ֆանտաստիկ առասպելներով՝ հրաշքների մասին, վոր նա իբր թե գործել ե։
ԼՅՈՒՄՊՆ – ՊՐՈԼԵՏՈՐԻԱՏ
մարդկանց այն խավը, վոր չի մասնակցում հասարակական արտադրության մեջ, մատնված ե պարազիտային գոյության․ բոսյակները, մուրացկանները։ Լյումպըն-պրոլետարիատը ատելով ատում ե բուրժուական հասարակությանը, բայց իր ապադասակարգային դրության հետևանքով անընդունակ ե դասակարգային կազմակերպված պայքարի։
ԳԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ապրանքների արտադրությունը այնպիսի չափերով, վոր գերազանցում ե բնակչության գնողական ընդունակությունը։ Կապիտալիզմի բնորոշ հատկանիշը, արտադրության անարխիայի և կապիտալիստների մրցությունների հետևանք, որոնք (կապիտալիստները) ՛շուկա յեն դուրս բերում մեծ քանակությամբ ապրանք՝ հաշվի չարնելով բնակչության գնողական ունակությունները։
Գ․֊յան հետևանքով լինում են արդյունաբերական կրիզիսները, արտադրության մեջ լճացում, գործազրկություն։
(ահա թե որն է համաշխարհային ճգնաժամի պատճառը փաստորեն)
ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (Չեկա)
հակահեղափոխության, սաբոտաժի, սպեկուկյացիայի և ի պաշտոնե գործած հանցանքների դեմ մաքառելու համար ե։ Ա․ Հ․-ը կազմվեց Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անմիջապես, հերբ բուրժուազիան ձգտելով տապալել Խորհրդային Իշխանությունը, սկսեց դիմել հակահեղափոխական դավադրությունների, ապստամբությունների և այլն։
Ա․ Հ․-ը բաց ե արել հակահեղափոխական շատ դավադրություններ, բանտարկել ե բազմաթիվ վնասարար սաբոտաժնիկների, սպեկուլյանտների, բանդիտների և դավադիրների, լրտեսների և բանվորա-գյուղացիական իշխանության այլ չարանենգ թշնամիների։ Ամեն մի նահանգ ունի իր առանձին Ա․ Հ․-ը։ Բուրժուազիայի և ազնվականության դիմադրությունը վերջնականապես ճնշելու համար, Խորհրդային Կարավարությունը հարկադրվեց դիմելու կարմիր տեռորի, որի գործիքը դարձավ Ա․ Հ․-ը (և նրա որգանները տեղերում)։ Արտաքին ֆրոնտներում և երկրի ներսում հակահեղափոխությունը վերջնականապես ճնշելուց հետո, Ա․ Հ-ը վերածվեց (1922 թ․) Պետական Քաղաքական Վարչության (Г. П. У – Գեպեու ), իր ֆունկցիաները բավական կրճատելով։
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՅԵՎ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ․
Հ․ Հ․ Դաշնակցական կուսակցությունը ազգային ****** բուրժուական կուսակցություն ե, բաղկացած գլխավորապես ինտելիգենտներից։ Յերկար տարիների ընթացքում «ծովից-ծով Հայաստանի» յերազանքներով ապրելով, նա իր անմիտ քաղաքականությամբ կոտորել տվեց Տաճկստանի հայությունը, իսկ Կովկասում – հրահրեց ազգային կրքերը և նպաստեց հայ-թուրքական ջարդերին**։ Յերբ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Անդրկովկասը ՌՊՍՖՀ-ից անջատվեց, ազգային կուսակցությունների (մենշեվիկների, դաշնակցականներ, երերների և մուսավաթիստների) գլխավորությամբ հիմնվեց Անդրկովկասյան Հանրապետությունը, իսկ հետագայում, կարճ միջոցից հետ (երբ չռուս զինվորները տարերային կերպով ձգեցին տաճկական ֆրոնտը) Անդրկովկասը բաժան-բաժան յեղավ, դաշնակցականներն ևս (Վրաստանի և Ադրբեջանի որինակով) կազմեցին Հայաստանի առանձին հանրապետություն։ Անցնելով յերկրի կառավարության գլուխ՝ Դաշնակցությունը իր անմիտ քաղաքականությամբ ավերի ու սպանությունների վայրը դարձրեց։ Պատերազմեց Վրաստանի դեմ, պատերազմեց Ադրբեջանի դեմ, պատերազմեց Տաճկաստանի դեմ։ Արտաքին թշնամիների վտանգից զատ, յերկրի ներսում իր իս ձեռքով ( մաուզերիստ խմբապետների) կատարած ալան-թալանը, սպանությունները, կատարյալ անիշխանությունը յերկիրը դարձրին սովի, հրի ու սրի վայր, ուր տասնյակ հազարավոր գաղթականներ ոի վորբեր փողոցներում կոխկռտվելով նվվում եյին ու քաղցից և համաճարակից մեռնում։ Անվերջ սայլերով եյին կրում դրանց դիակները և հսկայական փոսերով կիսաթաղ անում․․․ Այդ դրությունը յերկար տևել չեր կարող, և Հայաստանի աշխատավորությունը վոտքի յելավ, դաշնակներին յերկրից խռկեց ու առաջ բերավ Նոյեմբերյան (1920 թ․) հեղաշրջումը։ Դաշնակցության իշխանության հաստատումը **Հայաստանում Հոկտեմբերյան հեղափոխության դեմ ուղղված մի ակտ եր **և տեղի ունեցավ հակառակ բանվորի ու գյուղացու ցանկության․ առանց ժողովրդական լայն մասաների գիտության․․․
ու տենց մի քանի էջ․․․
ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱ
կրթված դասը մանր և միջակ բուրժուազիայի․ ազատ պրոֆեսիաների ներկայացուցիչները, արվեստների սպասավորները, արդյունաբերական ձեռնարկների կազմակերպողներն ու ղեկավարները՝ ինժեներները։ Կապիտալի մոտ ծառայության մեջ գտնվելով, նրանք կապիտալիստական հասարակության մեջ հանդիսանում են մեծ մասամբ բուրժուական իդեոլոգիայի մարմնացումն և բուրժուազյայի լիբերալ մասի քաղաքական տրամադրությունների ու ձգտումների արտահայտիչներ։
Մեր խնդիրն ե
եւ այդպես
старые почтовые марки
Կրկին անանուն կամեցողից հղում
Երբ ես National Geographic ամսագրի հղումը հրատարակեցի, հայտնվեց մի անանուն, և մեկնաբանությւնների մեջ թողեց ևս չորս հղում։
Այսոր ստացա մեկ այլ հետաքրքիր հղում․
/ коллекция почтовых марок про геноцид армян в османской империи /
Սա էլ հետաքրքիր կլինի՝ Genocide in turkey, 1975 , The Union of Armenian Students in Manchester